Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արարատ Զուրաբյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

ՀՀՇ-ն միացավ «Ծառուկյան դաշինք»-ին

Այսօր կայացած «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նիստում որոշվել է խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ծառուկյան դաշինք»-ի կազմում։ Նիստին ներկա ՀՀՇ վարչության 11 անդամներն այս որոշումը միաձայն են կայացրել: Իսկ ռեյտինգային կարգով Երևանի կենտրոնում կառաջադրվի ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը։

Հայտնի է «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին տասնյակը

Հայտնի է «Ծառուկյան » դաշինքի նախընտրական ցուցակի առաջին տասնյակը։ Առաջին հորիզոնականում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, երկրորդ տեղում՝ Ւշխան Զաքարյանը (Վերահսկիչ պալատի նախկին նախագահ), երրորդում՝ Նաիրա Զոհրաբյանը (ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար), չորրորդում՝ Վարդան Բոստանջյան (տնտեսագետ), այնուհետեւ՝ Միքայել Մելքումյանը (ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր)։ Ցուցակի երկրորդ հնգյակը գլխավորում է  Արարատ Զուրաբյանը (ՀՀՇ վարչության անդամ), 7–րդ տեղում Տիգրան Ուրիխանյանն է (ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ), 8–րդում՝ Ւվետա Տոնոյանը (Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը), 9–րդում՝ Արգամ Աբրահամյանը (Արարատի քաղաքապետը)։ Տասնյակը եզրափակում է Վարդեւան Գրիգորյանը (Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր)։ Նշենք, որ Վարդան Ղուկասյանը, Վարդեւան  Գրիգորյանն ու Արգամ Աբրահամյանն առաջադրվելու են տարածքային ցուցակով։

Մյուս քաղաքական ուժերը երջանիկ կլինեին, եթե հասարակությունը ակնկալիք ունենար իրենց ցուցակի առաջին համարի անձից. Արարատ Զուրաբյան

«Ծառուկյան» դաշինքի ցուցակի ներկայացուցիչ ՀՀՇ վարչության նախագահը ցավակցեց հասարակությանը «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ

Արարատ Զուրաբյանը ողջունելի է համարում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության համաձայնագրի նախաստորագրումը

«Հայոց Համազգային շարժում» կուսակցության նախագահը ողջունելի է համարում նաև այն հանգամանքը, որ Եվրոպական Միությունը գոնե վերջին տարիներին որոշակիորեն փոխել է մոտեցումները:

35 ընտրված պատգամավոր հրաժարվել է մանդատից

Մի քանի տասնյակ ընտրված պատգամավոր, 9-ը՝ ՀՀԿ-ից, 3-ը՝ ՀՅԴ-ից, 23-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, հրաժարվել են մանդատներից: Համապատասխան ցանկը հրապարակել է ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը: Հրաժարականի դիմումներ ներկայացրած ՀՀԿ-ականներն են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ապագա պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Կարեն Բոթոյանը, Սամվել Սանամյանը, Առուշ Առուշանյանը: Մանդատից հրաժարվելու մասին չեն հայտարարել ներկայիս արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որոնք, ըստ այդմ, կհայտնվեն ԱԺ-ում: Համապատասխան դիմում են ներկայացրել նաև ՀՅԴ-ական նախարարներ Դավիթ Լոքյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը: Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին․ այստեղ 31 պատգամավորից մանդատից հրաժարվել է 23-ը: Նրանք են Արարատ Զուրաբյանը, Արթուր Մանուկյանը, Սամվել Ադամյանը, Սերգեյ Բագրատյանը, Վազգեն Պողոսյանը, Նապոլեոն Ազիզյանը, Հրանտ Դավթյանը, Վահան Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը, Մանուկ Սուքիասյանը, Լյովա Խաչատրյանը, Խաչիկ Մանուկյանը, Արմեն Ավետիսյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Արթուր Մամոյանը, Ալիկ Եղիկյանը, Արման Աբովյանը, Արտյոմ Ծառուկյանը, Մարգարիտա Հովսեփյանը, Նարինե Առաքելյանը, Արայիկ Կեսոյանը, Կարեն Առաքելյանը, Սամվել Ժորայի Ալեքսանյանը:

Նախընտրական ցուցակներն ուրվագծված են

ՀՅԴ-ն նախընտրական ցուցակը գլխավորում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, երկրոդ տեղում Աղվան Վարդանյանն է, երրորդում՝ Դավիթ Լոքյանը: Ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված են նաև Արմենուհի Կյուրեղյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Ռուզաննա Առաքելյանը, Սպարտակ Սեյրանյանը և Միքայել Մանուկյանը: ՀՅԴ ցուցակն, ընդհանուր առմամբ, կազմված է 170 անձանցից, տարածքային թեկնածուների թիվը մոտ 150 է: Դաշնակցությունում պնդում են, որ իրենց ցուցակներում չկան օդիոզ դեմքեր: Ընտրությունների են գնում՝ սեփական ամբիցիաները մի կողմ դրած: «Նոր սկիզբ․ արդար Հայաստան» կարգախոսով: «Հայկական վերածնունդ» կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է որպես մեկ քաղաքական կազմակերպություն: Ցուցակը բաղկացած է 300 հոգուց: Սա օրենքով սահմանված թույլատրելի շեմն է: Ցուցակում ռեյտինգային 164 թեկնածու է, 136 թեկնածու էլ  համամասնական ընտրակարգով: Առաջին երեք համարներն են՝  Արթուր Բաղդասարյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան: Ընտրություններին կուսակցությունը մասնակցելու  է  մի քանի կարգախոսներով: Դրանցից մեկն է «Քվեարկիր հանուն փոփոխության, քվերակիր հանուն վերածննդի»: Այսօր ԿԸՀ ներկայանալուց առաջ իր ցուցակները հրապարակեց նաեւ «Ծառուկյան դաշինք»-ը: Այս դաշինքի համամասնական ցուցակը գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երկրորդ համարը «Ծառուկյան դաշինք»-ի նախընտրական շտաբի պետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն է, երրորդը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Այս դաշինքի վեցերորդ հորիզոնականում «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն է, յոթերորդում ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Ցուցակի 9-րդ հորիզոնականում տեղ է գտել նաեւ  նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: «Ծառուկյան դաշինք»-ը բաղկացած է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և «Ալյանս» կուսակցությունից՝ այս երկու ուժերի միջև է համագործակցության հուշագիր ստորագրվել, բայց այլ ուժեր նույնպես ներգրավված են  դաշինքում: Դեմկուսի նախընտրական ցուցակում ընգրկված են ոչ միայն կուսակցականները, այլև ՀԴԿ-ի գաղափարները կիսող  անկուսակցականներ: Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, երկրորդ տեղում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, իսկ երրորդում ՀՀ ԳԱԱ ակադեմիա, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Հովսեփյանը: Այսօր հրապարակվեց նաեւ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ցուցակը: Նախընտրական ցուցակը գլխավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ հորիզոնականում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, իսկ երրորդում՝  ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: ՀՀԿ նախընտրական համամասնական ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ցուցակի երկրորդ տեղում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, իսկ երրորդում՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական համամասնական ցուցակը գլախավորում է կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը: Ընտրացուցակում ընդգրկվածների 70 տոկոսը երիտասարդներ են: «Ազատ դեմոկրատների» նախընտրական ցուցակում առաջին կին թեկնածուն «Ժառանգության» նախկին անդամ Անահիտ Բախշյանն է, երկրորդ կին թեկնածուն՝  կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը: Օհանյան – Րաֆֆի — Օսկանյան դաշինքի նախընտրական ցուցակը, թերեւս, մինչեւ ամենավերջին պահը վերջանական որոշված չէր: Երեկ փաստաթղթային վերջնական ստուգումներ են անցկացվել եւ ամփոփվել: Այսօր էլ ցուցակների վերջնաժամկետին փաստաթղթերը ներկյացվել են ԿԸՀ: «Ելք» դաշինքը փակ քվեարկության արդյունքներով է որոշել համամասնական ցուցակի առաջին երեք տեղերը: Առաջին եռյակը կգլխավորի էդմոն Մարուքյանը, ապա` Արամ Սարգսյանը եւ  Նիկոլ Փաշինյանը։

ԿԸՀ համամասնական ցուցակ է ներկայացրել 9 քաղաքական ուժ

Ռադիոլուրի 18.00- ի թողարկումից հատված Կենտրոնական ընտրական հանձնաժողով ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժի` «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի, «Հայ ազգային կոնգրեսի», Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, «Ելք» դաշինքի, «Ազատ դեմոկրատների», «Հայ Յեղափոխական դաշնակցության» , «Հայկական վերածննդի» և Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակի առաջին տասնյակում են՝ 1.Սեյրան  Օհանյան 2. Արմեն Մարտիրոսյան 3. Վարդան Օսկանյան 4. Էլինար  Վարդանյան 5. Վահագն  Հովհաննիսյան 6. Անդրանիկ Թևանյան 7. Ստեփան Մարգարյան 8. Սուսաննա Մուրադյան 9. Գեղամ Նազարյան 10. Գառնիկ  Սահակյան 11. Րաֆֆի  Հովհաննիսյան Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Վիգեն Սարգսյան 2. Տարոն Մարգարյան 3. Արփինե Հովհաննիսյան 4. Արա Բաբլոյան 5. Արմեն Ամիրյան 6. Արմեն Աշոտյան 7. Էդուարդ Շարմազանով 8. Մարգարիտ Եսայան 9. Սամվել Ֆարմանյան 10. Կարեն Ավագյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1 Գագիկ Ծառուկյան 2 Իշխան Զաքարյան 3 Նաիրա Զոհրաբյան 4 ՎարդաՆ Բոստանջյան 5 Միքայել Մելքումյան 6 Արարատ Զուրաբյան 7 Տիգրան Ուրիխանյան 8 Իվետա Տոնոյան 9 Արգամ Աբրահամյան 10 Վարդևան Գրիգորյան «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Լևոն Տեր–Պետրոսյան 2. Ստեփան Դեմիրճյան 3. Լևոն Զուրաբյան 4. Զոյա Թադևոսյան 5. Արամ Մանուկյան 6. Գագիկ Ջհանգիրյան 7. Վահագն Խաչատրյան 8. Լիդա Մելիքյան 9. Դավիթ Մաթևոսյան 10. Ստեփան Մինասյան «Հայ Յեղափոխական Դաշնակցության» ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Արմեն Ռուստամյան 2 .Աղվան Վարդանյան 3. Լոքյան Դավիթ 4. Կյուրեղյան Արմենուհի 5. Մկրտչյան Լևոն 6 .Արծվիկ Մինասյան 7.Բաբայան Արմեն 8. Առաքելյան Ռուզաննա 9. Սպարտակ Սեյրանյան 10.Մանուկյան Միքայել «Ելք» դաշինքի առաջին 9 հորիզոնականները զբաղեցնում են՝ 1. Էդմոն Մարուքյան 2. Արամ Սարգսյան 3. Նիկոլ Փաշինյան 4. Մանե Թանդիլյան 5. Սասուն Միքայելյան 6.Արտակ Զեյնալյան 7.Լենա Նազարյան 8. Հայկ Կոնջոլյան 9. Արայիկ Հարությունյան «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակի առաջին 7 անդամներն են՝ 1. Արթուր Բաղդասարյան 2. Մհեր Շահգելդյան 3. Հեղինե Բիշարյան 4. Հովհաննես Մարգարյան 5. Էդգար Առաքելյան 6. Մարինե Քոչարյան 7. Արթուր Միսակյան Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակի առաջին հնգյակը՝ 1. Տաճատ Սարգսյան 2. Վազգեն Սաֆարյան 3. Գագիկ Մանուկյան 4. Մառա Շահինյան 5. Համլետ Դանիելյան «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Խաչատուր Քոքոբելյան 2. Հրանտ Բագրատյան 3 Ստյոպա Սաֆարյան 4. Անահիտ Բախշյան 5. Մասիս Այվազյան 6. Անժելա Խաչատրյան 7. Արմեն Առաքելյան 8. Սոնա Մինասյան 9. Նարեկ Այվազյան 10. Գագիկ Բաղդասարյան

Հրանտ Բագրատյանը վստահ է՝ առաջիկայում կրկին կզբաղեցնի վարչապետի աթոռը

Մարմնավաճառությունն օրինականացնելուց մինչեւ վերադարձ խորհրդային տարիների ցուցանիշներին: Քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը միմյանց հետ մրցում են ծրագրային նույնիսկ ամենաանհավանական առաջարկներով: Այս փուլում բոլոր ուժերը բացահայտում են ցանկացած հարց, բացի մեկից։ Ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժից միայն երկուսն է հստակ հրապարակել իրենց վարչապետի թեկնածուի  անունը: Մեկը հանրապետականն է, մյուսը` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Մնացածը հորդորում են չշտապել: Հրանտ Բագրատյանը վստահ է իր ուժերի վրա եւ ավելի քան համոզված՝ առաջիկայում կրկին կզբաղեցնի վարչապետի աթոռը: Քարոզարշավի ընթացքում համոզվել է՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համար գրած նախընտրական ծրագիրը ամենահիմնավորն է, մնացածը ներկայացրել են ցանկությունների ծրագիր՝ չպատկերացնելով, թե իրականում ինչ են անելու՝ ասում է: Քարոզարշավի այս փուլում, սակայն, գաղափարախոսության պակասի պատճառով բոլոր տեղերում չէ, որ նախկին վարչապետին հաջողվում է ներկայացնել իր ապագա անելիքների ծրագրերը: Շարքային ընտրողի առօրյային նա արդեն բախվել է եւ այդտեղից էլ պարզել առաջնային քայլերից մեկի անհրաժեշտությունը: Ավելին՝ նախկին վարչապետը անգամ գիտի բյուջետային մուտքերի նաեւ, գուցե անակնկալ աղբույուրներ: Այստեղ արդեն չի կարող իր գաղափարական հակառակորդի հետ համաձայն, էլ չասենք՝ ասածը հանդուրժել Հայաստանի թիվ մեկ կոմունիստը: Ոչ վաղ անցյալին եւ ժամանակակից պատմությանը չվստահելով ու Հայաստանը ծերացող երկրների շարքից հանելու մտադրությամբ 76- ամյա Տաճատ Սարգսյանը այս ընտրություններում առաջնորդում է կոմունիստական կուսակցությանը: Ասում է՝ շատ երիտասարդներ ունեն, ովքեր կկարողանան ձեւավորել կառավարություն, բայց չի շտապում հրապարակել վարչապետի իրենց թեկնածուի անունը: Այդ կետը կբացահայտեն ընտրություններից հետո: Կասկած չունի, որ կհայտնվեն խորհրդարանում թեկուզ եւ փոքրաթիվ խմբակցությամբ: Հրանտ Բագրատյանի պես հիշում է անցյալը, բայց ավելի վաղ ժամանակաշրջանի Հայաստանը: Տաճատ Սարգսյանը վստահեցնում է, որ կոմունիստական կուսակցությունն այսօր ունի 20 հազար անդամ։ Հենց նրանց հանգանակություններով են հոգում քարոզարշավի ծախսերը: Նույնիսկ քարոզչական հնարքներով փորձում են հետ չմնալ երիտասարդ կուսակցություններից՝ բակից բակ, թաղից թաղ ձեւաչափը այստեղ էլ է գործում: Կոմունիստները համոզված են՝ ամեն երկրորդը փողոցում ցանկանում է վերադարձնել խորհրդային Հայաստանի տարիները: «Ծառուկյան դաշինքի» դեպքում գործում են բոլորովին այլ հիշողություններ: ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն անկեղծանում է՝ ինքն էլ սկզբում անակնկալի էր եկել, երբ ստացել էր համագործակցելու առաջարկը: Այժմ անձամբ համոզվեց, որ այս քաղաքական ուժի ղեկավարն անկեղծորեն է առաջարկում իր օգնությունը: Արարատ Զուրաբյանը դժգոհում է, որ առաջիկա ընտրությունների քարոզարշավի այս փուլում դեռեւս բացակայում է քաղաքական տարրը: Իսկ թե քվեարկության ժամանակ որոշիչը գաղափարախոսությո՞ւնն է լինելու, թե՞ փողը։ «Ռադիոլուրի» այս հարցին երկարաշունչ արձագանքի ժամանակ այդպես էլ հստակ պատասխան չտվեց:  «Ազատ դեմոկրատների», կոմկուսի եւ «Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչներն այսօր բացառեցին ապագայում կոալիցիա ստեղծելու որեւէ հավանականություն հատկապես հանրապետականի հետ: Սա կարեւոր են համարում շեշտել: Մնացած համագործակցությունների մասին դեռ կմտածեն:

«Մարդկային կապիտալ» հասկացություն չկա. Արարատ Զուրաբյանի դասերը՝ վարչապետին

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը սկսեց հայերենի դասեր տալ կառավարության անդամ տնտեսագետներին և մասնավորապես, վարչապետին:

Քաղաքական ուժերը խուսափում են մեկնաբանել Սամվել Բաբայանի ձերբակալությունը

Քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության փաստը՝ միաժամանակ փորձելով հասկանալ, թե հետընտրական հնարավոր գործընթացներում, ասենք ինչ պայմաններում պետք է կիրառվել «Իգլա» տիպի զենիթահրթիռային համալիրը: Ցանկացած խոսակցություն կամ վերլուծություն այս թեմայով սակայն տեղի է ունենում ոչ հրապարակային: Քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների մեծ մասը այս պահի դրությամբ ձեռնպահ են մնում մեկնաբանություններից՝ շատ դեպքերում պարզապես հայտարարելով, որ ասելու բան չունեն: Գործիչների մի մասը հորդորում է ողջամիտ լինել, առաջ չընկնել եւ սպասել իրավապահների վերջնական հայտարարությանը: Ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերը չեն շտապում գնահատել եւ կանխատեսել, թե ինչ հետեւանքներ կունենա ընտրական գործընթացներին դե յուրե չմասնակցող ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունը ընտրական կամ հետընտրական գործընթացների վրա: Շատերը խուսափում են, շատերը պարզապես խորհուրդ են տալիս սպասել իրավապահ մարմինների աշխատանքի ավարտին: Այս հարցում հստակ դիրքորոշում ունի միայն ՕՐՕ- ն եւ առաջին իսկ պահից դաշինքի տարբեր անդամներ քաղաքական հետապնդումների մասին հայտարարություններ են անում եւ խոստանում Սամվել Բաբայանի համար պայքարել «մինչեւ վերջ»: Այսօր էլ Ազատամարտիկների դաշինքի անդամներից, ՕՐՕ դաշինքով պատգամավորության թեկնածու Ռազմիկ Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ: «Ես ասում եմ ու փաստում եմ, վերջապես իշխանությունը տեսավ իրական ընդդիմություն»: Հանրապետականները, ի դեմս կուսակցության մամուլի քարտուղար էդուարդ Շարմազանովի, արդեն անդրադարձել են խնդրին՝ հորդորելով եզրակացություններում չշտապել, սպասել նախաքննության մարմնի աշխատանքի ավարտին: Շարմազանովը ձեռնպահ է մնում մեկնաբանություններից նաեւ այն պատճառով, որ իբրեւ կուսակցության ղեկավար մարմնի անդամ եւ իբրեւ Աժ փոխնախագահ՝ իր կարծիքները չդիտվեն որպես ուղղորդում եւ միջամտություն նախաքննությանը: Նախընտրական եւ ընտրական շրջանում ցանկացած ձերբակալության հիմքում կասկածելի խմորումներ կարելի է տեսնել՝ կարծում է «Ծառուկյան» դաշինքից Արարատ Զուրաբյանը: Ոչինչ չի բացառում, բայց նախ՝ լուրջ հիմնավորումների կարիք է զգում: Կարծում է, որ շատ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ պարզ կլինի: «Ազատ դեմոկրատներ»-ից պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանը նույնպես այս պահին շատ բան չի կարող ասել: Ոչ փաստաբանը, ոչ էլ ինքը` Սամվել Բաբայանն որեւէ առանձնակի հայտարարությամբ հանդես չեն եկել՝ ասում է: Քաղաքական պայքարի տարրեր ՕՐՕ դաշինքի կողմից նախընտրական շրջանում, Ստեփան Սաֆարյանը համենայնդեպս չի տեսել: Իրավիճակի շուրջ մեկնաբանություններից խուսափում է նաեւ «Ելք» դաշինքից պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը: Ահա այսպես, շատերը պարզապես հրաժարվում են մեկնաբանություններից, շատերն էլ՝ շարունակում իրենց քարոզարշավի սովորական ընթացքը՝ չանդրադառնալով ձերբակալությանը՝ սպասելով իրավապահների վերջնական եզրակացությանը: Հիշեցնենք՝ փաստաբան Ավետիս Քալաշյանի փոխանցմամբ՝ Սամվել Բաբայանը չի ընդունել իրավապահների կասկածները: Վաղը կլրանա Սամվել Բաբայանին մեղադրանք առաջադրելու ժամկետը, որից հետո նա կամ պետք է կալանավորվի, կամ ազատ արձակվի:

Քաղաքական ուժերն ամփոփել են քարոզարշավի անցած շրջանը

Լրագրողների հետ այսօրվա հանդիպումներում խորհրդարանական ընտրություններին մասնակցող մի շարք քաղաքական ուժերի եւ դաշինքների ներկայացուցիչներ ամփոփել են քարոզարշավի անցած շրջան, կիսվել տպավորություններով ու խոսել ակնկալիքների մասին: ՕՐՕ դաշինքի անդամ, պատգամավորության թեկնածու Սուսաննա Մուրադյանն ասաց, թե գոհ է իրենց անցկացրած քարոզարշավի ընթացքից՝ չնայած մի շարք խոչընդոտների ու իրենց նկատմամբ ի հայտ եկող ինչ-ինչ խոչընդոտների: Նա, սակայն, դաշինքի շանսերը գնահատելու եւ ակնկալիքների վերաբերյալ հարցին ի պատասխան նախ ակնարկեց, որ չի հավատում սոցիոլոգիական հարցումներին, ապա հավելեց. «Եթե իրական արդար, ազատ ընտրություններ լինեն, ապա  իհարկե ունեմ ակնկալիքներ կապված մեր դաշինքի հետ»: Կումկուսի ներկայացուցիչ Նաիրա Մարտիրոսյանի խոսքով՝ իրենք հպարտորեն կարող են ասել, որ ծաղկուն եւ արդյունաբերական երկիր են թողել ու չեն քանդել, իսկ 70 տարվա ձեռքբերումները, նրա ձեւակերպմամբ, քանդվել են կոմունիստներից հետո: Կոմունիստներն այս ընթացքում բացատրել-վստահեցրել են  ընտրողներին, որ իրենց ձայն տալով՝ արդյունաբերության զարգացման օգտին են քվեարկելու: Այն իրենց ծրագրի առաջնային ուղղությունն է: « Որովհետեւ բյուջե մուտքագրել գումարներ ուրիշ միջոցներով՝ ես չեմ տեսնում: Ժամանակին, որ ասում էին, թե մենք մեր հանքային ջրերով երկիր կպահենք, դուրս եկավ, որ դա չի համապատասխանում իրականությանը: Մենք պիտի աշխատենք, որ ունենանք արդյունաբերություն, բանվոր դասակարգ: Մեր բանվորությունը պիտի աշխատանք չփնտրի դրսում, պիտի աշխատի մեր երկրում»: Քարոզարշավի ընթացքը ոչ բավարար գնահատեց ՀՎԿ ներկայացուցիչ, պատգամավորության թեկնածու Կարինե Հակոբյանը: Ասաց, որ տեսնում է ե՛ւ խտրականություն, եւ՛ անարդարություն, ե՛ւ ֆինանսների կարեւորում, ինչն, ըստ նրա, ընտրությունից-ընտրություն ավելի է զարգանում է՝ դրա դեմն առնելու փոխարեն: Պատգամավորության թեկնածուն, այդուհանդերձ, կարծում է, որ ՀՎԿ-ն կարողացել է ընտրողներին ներկայացնել իր ծրագիրը, որը եւ ոսկյա միջինն է Հայաստանի զարգացման համար եւ հենց դրա ու նաեւ կազմակերպված ուժ լինելու շնորհիվ էլ, համոզված է, Հայկական վերածնունդը կունենա մեծ արդյունքներ: Իրենց դաշինքի շանսերը «Ծառուկյան» դաշինքի անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն այսպիսի ձեւակերպմամբ բնութագրեց՝ հակադարձելով այս ուժի՝ ընդդիմություն չլինելու վերաբերյալ հնչած դիտարկումներին: «Ծառուկյան» դաշինքը միակ քաղաքական ուժն է Հայաստանում այսօր, որից հանրապետականները որոշակիորեն «քաշվում են» այն առումով, որ գիտակցում են, որ միայն Ծառուկյան դաշինքն է ներկապնակում առկա ուժերից, որ կարող է հաղթել իրենց այս ընտրություններում: Մնացած քաղաքական ուժերը, ցավոք սրտի, լուծում են 5 կամ 7 տոկոս հաղթահարելու խնդիրը: Անկախ նրանից, թե սա ինչքանով է հաճելի կամ տհաճ շատերի համար, բայց սա իրողություն է»: Նույն՝ «Ծառուկյան» դաշինքի մեկ այլ անդամից՝ Գեւորգ Պետրոսյանից էլ այսօր լրագրողնեը հետաքրքրվեցին, թե՝ արդյո՞ք ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի Հանրապետականի հետ: Նա նույնպես շեշտեց, որ «Ծառուկյան» դաշինքն ընդդիմություն է: «Մենք որեւէ մեկի հետ որեւէ համաձայնություն չունենք: Մենք գնում ենք մեր սեփական ծրագրով: Ընտրությունների արդյունքը ցույց կտա: Եթե ես հիմա ասեմ, որ մենք կոալիցիան չենք բացառում, ապա դա ընդամենը այն ճշմարտության շրջանակներում, որ քաղաքականության մեջ երբեք պետք չէ ասել «երբեք», բայց, կրկնում եմ, այս պահին մենք որեւէ ուժի հետ, այդ թվում նաեւ Հանրապետականի հետ կոալիցիա կազմելու ծրագիր չունենք: Մենք գնում ենք քաղաքական մեծամասնություն վերցնելու: Երբ որ մենք կլինենք մեծամասնություն, էն ժամանակ մենք կլսենք առաջարկներ եւ կորոշենք՝ ընդունենք այդ առաջարկները, թե՝ ոչ: Մենք այս պահին որեւէ մեկի հետ կոալիցիա կազմելու նպատակ, միտում չունենք»:

ԿԸՀ-ն չեղյալ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի կողմից ներկայացված 12 ինքնաբացարկի դիմումները

Այսօր ԿԸՀ նիստում որոշվել է բավարարել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների ինքնաբացարկի դիմումները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակել է ռեյտինգային և համամասնական ցուցակներով պատգամավորի մանդատ ստացողների անունները։ Պատգամավորական մանդատ են ստացել նաև «Ծառուկյան» դաշինքի այն թեկնածուները, որոնց անունից ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացվել, սակայն նրանք պահանջել էին իրենց մանդատները։ «Ծառուկյան» դաշինքի կողմից Հայաստանի ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի բոլոր 23 դիմումները նոտարով հաստատված են եղել: Լրագրողների հետ զրույցում նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից 23-ը նախօրեին ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ, սակայն արդեն այսօր նրանցից 11-ը հրաժարվել են իրենց դիմումներից եւ հայտարարել, որ ցանկանում են վերցնել իրենց մանդատները: Թեկնածուներն են՝ Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Մուշեղ Սաղաթելյան, Ալիկ Եղիկյան, Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Հրանտ Դավթյան, Վահան Կարապետյան, Մանուկ Սուքիասյան, Արթուր Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան:  

Ծառուկյանին հաջողվել է՝ պատգամավոր դարձած 8 հոգին էլ մանդատները վայր դնելու խոստում են տվել

«Ժամանակ»-ը թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանին ի վերջո հաջողվել է նախօրեին ԿԸՀ-ից իրենց ինքնաբացարկի դիմումը վերցրած եւ պատգամավոր դարձած 8 հոգուց խոստում ստանալ, որ ԱԺ առաջին նիստի օրը վայր են դնելու իրենց պատգամավորական մանդատները: Մանդատները վայր դնելու մասին արդեն իսկ հայտարարել են Նապոլեոն Ազիզյանը, Արարատ Զուրաբյանը, Վահան Կարապետյանը:

«Հրապարակ». «Ծառուկյան» դաշինքում աղմուկը նույնքան աղմկոտ վերջաբան կունենա. Խաչիկ Մանուկյանը շարունակում է առճակատումը

«Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկների աղմուկը նույնքան աղմկոտ վերջաբան կունենա։ Այս պահի դրությամբ ինքնաբացարկի դիմումները հետ վերցրած ութնյակից՝ Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Արթուր Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Հարություն Ղարագյոզյան եւ Վահան Կարապետյան, առնվազն 5-ն ԱԺ առաջին նիստի ժամանակ կհայտարարեն մանդատը վայր դնելու մասին։

«Իրավունք». «Գլուխը պատին է տվել». Նապոլեոն Ազիզյանը՝ Ճոյտին

«Իրավունք» թերթը գրում է. «Ծառուկյան դաշինքի պատգամավորի նախկին թեկնածու Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ Ծառուկյան դաշինքի մյուս 5 պատգամավորները՝ Վահան Կարապետյանը, Նապոլեոն Ազիզյանը, Սերգեյ Բագրատյանը, Արարատ Զուրաբյանը, Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, պետք է վայր դնեն մանդատները՝ քաղաքական համաձայնությունը պահելու համար։

Արտագաղթի նոր ալիք٫ թե արդյունավետ կառավարում

Այսօր խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվել է եւ քվեարկության դրվել միանգամից երկու աղմկահարույց նախագիծ: Մեկը «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ ծրագիրն» է: 57 կողմ, 22 դեմ  քվեարկությամբ այն ընդունվեց: Երկրորդ նախագիծը վերաբերում է համայնքների խոշորացմանը: Հարցը, ի դեպ, դեռ երեկվանից հանրապետության տարբեր համայնքներում դժգոհություն եւ բողոքի ալիք է բարձրացրել:   Մինչ խորհրդարանում քննարկվում է համայնքների խոշորացման ծրագիրը, որով կառավարությունը նախատեսվում է 328 համայնք միավորել 34- ի մեջ, ՀՀ տարբեր մարզերի բնակիչները շարունակում են դժգոհել՝ հիմնավորելով, թե ծրագրի իրականացումը կբերի արտագաղթի նոր ալիքի եւ առօրյա կյանքում նոր դժվարություններ կառաջացնի: Երեկ Գեղարքունիքի մարզի 15 համայնքի բնակիչները որոշ ժամանակով փակել էին ճանապարհները, այսօր նույն մարզի Սոթքի գյուղապետերանի մոտ կրկին բողոքի ցույց էր՝ մի քանի համայնքի բնակիչների մասնակցությամբ: Դժգոհությունների հիմնավորումները տարբեր են՝ մեկ փաստաթղթի համար տասնյակ կիլոմետրեր պետք է անցնել, հեռավորության վրա գյուղապետը չի կարողանա հասկանալ իրական խնդիրները, համայնքի ղեկավարը մշտապես կընտրվի ամենախոշոր համայնքից՝ փոքր համայնքներին մատնելով անուշադրության: Ցուցարարները միայն բողոքելով եւ ճանապարհներ փակելով չեն սահմանափակվում: Պատգամավորները՝ հատկապես ընդդիմադիրները, վստահեցնում են, որ մի քանի օր է, ինչ անընդհատ զանգեր են ստանում տարբեր գյուղերից: Եվ ահա հենց այս պահին «Ելք» խմբակցության անդամները որոշեցին արժանի հակահարված տալ: Կառավարության անունից հարցը խորհրդարանում ներկայացնող տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ԱԺ գալուց առաջ էլ, իհարկե, տեղյակ էր, թե հարցի հետ կապված ինչ զարգացումներ են տեղի ունենում հանրապետությունում թե երեկ, թե այսօր: Եթե Վաչե Տերտերյանը չի հասկանում, թե ներկայացված հարցն ինչ կապ ունի արտագաղթի հետ, ապա որոշակի կապ այս հարցերի միջեւ տեսնում է «Ծառուկյան» խմբակցությունից պատգամավոր Արարատ Զուրաբյանը: Ամեն դեպքում՝ խնդրի առնչությամբ առկա պատկերը հետեւյալն է: Համայնքների խոշորացումը մշտապես եղել է իշխանությունների քաղաքական օրակարգում։ Համենայնդեպս՝ 2008-ից մշտապես խոսվել է դրա մասին: Գործնական քայլերի կառավարությունը գնաց երկու տարի առաջ։ Աստիճանաբար խոշորացումներով այսօր ունենք 18 խոշորացված համայնք, որտեղ միավորվել է 140- ը: Խոշորացման ընդհանուր արդյունքների գնահատականը կարող ենք տալ 2018-ից հետո՝ ասում է Վաչե Տերտերյանը: Սա, ըստ էության, արդեն ՀՀ Սահմանադրության խախտում է, պնդում են ընդդիմախոսները՝ արդեն պաշտպանելով գործող համայնքների ղեկավարներին, ովքեր արդեն կայացած ընտրություններով ընտրվել են պաշտոնավարման կոնկրետ ժամկետով: Համայնքների խոշորացման հարցը, ամեն դեպքում, այսօր քննարկվեց ու նաեւ դրվեց քվեարկության: Մինչ այդ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ակնարկեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում դեռ ժամանակ կա եւ նախագծում կարելի է փոփոխություններ իրականացնել: Հարկ եղած դեպքում կաշխատենք մինչեւ առավոտ՝ ասաց: «Ելքը» որոշեց բոյկոտել եւ չմասնակցել քվեարկությանը, «Ծառուկյան» խմբակցությունը դեմ էր՝ արդյունքում նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 57 կողմ 23 դեմ քվեարկությամբ: Վաղն արդեն այն կներկայացվի երկրորդ ընթերցմամբ:

Հուլիսին հնարավոր է Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպում տեղի ունենա. Նալբանդյան

Հուլիս ամսին հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի արտգործանախարների հանդիպում տեղի ունենա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հնարավոր հանդիպման վերաբերյալ  լրագրողների հարցին։ Այսօր ավելի վաղ, Ազգային ժողովում 2016թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի հարցին, թե ինչ է արվում Արցախին բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ, ասել է, որ հարցի պատասխանը նշված է Վիեննայում ԵԱՀԿ գրասենյակում պահվող բոլոր բանակցային փաստաթղթերում: «Մի օր կհրապարակվեն այդ բոլոր փաստաթղթերը և դուք կտեսնեք, որ բոլորի մեջ ասված է՝ ԼՂ ներկայացուցիչները պետք է մասնակցեն բուն խաղաղության պայմանագրի մշակմանն ու բանակցություններին։ Սա հստակ ֆիքսված է, և առանց դրա՝ որևէ պայմանագիր չի կնքվի: Անհնար է որևէ համաձայնության գալ և որոշում կայացնել առանց Արցախի»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։

«Ելք»-ը խոստանում է մշտապես օրակարգում պահելու ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկը

Երկու օր առաջ խորհրդարանում կազմակերպվել էին լսումներ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ: Քաղաքական եւ հասարական սեկտորի ներկայացուցիչները 6 ժամ շարունակ քննարկեցին տնտեսական այդ միությունում Հայաստանի մնալու դրական եւ բացասական կողմերը: Նախաձեռնության հեղինակ «Ելք» խմբակցության անդամներն այսօր արդեն Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին փորձում  էին համոզել դրական եզրակացություն տալ առաջարկին, որպեսզի այն հայտնվի խորհրդարանի հաջորդ շաբաթ մեկնարկող լիագումար նիստի օրակարգում:       «Ելք» խմբակցության անդամներն ի սկզբանե գիտակցել են, թե ինչ ճակատագրի է խորհրդարանում արժանանալու ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն առաջարկին բացասական եզրակացություն տվեց, բայց «Ելք»-ի անդամները գոհ են թե լսումներից, թե այսօրվա քննարկումներից, զուտ այն տեսանկյունից, որ «կողքից» հետեւողները տեսան՝ հարցն ամեն դեպքում երկրի օրենսդիր մարմնում հնարավոր է քննարկել: Նույն «կողքից» հետեւողներին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոստացավ՝ մշտապես օրակարգում են պահելու ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկը: ԵԱՏՄ-ից դժգոհելու փաստարկներով «Ելք»-ի անդամները բերում են ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական եւ ռազմատեխնիկական հիմքեր: Այդ դեպքում՝ ինչու չեն պնդում միանգամից նաեւ ԱՊՀ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու անհրաժեշտությունը. հարցին պատասխանում  է «Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը:   Քանի դեռ իշխանության մեջ Հանրապետականն է կոալիցիոն  գործընկերոջ հետ՝ այսինքն մինչեւ 2022 թվականը, քաղաքական օրակարգում ԵԱՏՄ- ից դուրս գալու հարց չկա՝ ճշտում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, նաեւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Կոալիցիոն գործընկերներ հանրապետականն ու դաշնակցությունը՝ ի դեմս Արմեն Աշոտյանի եւ Արմեն Ռուստամյանի հարցի առնչությամբ ունեն հետեւյալ դիրքորոշումը: Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից չորրորդը՝ «Ծառուկյան» դաշինքը ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցում զգուշավոր է: Արարատ Զուրաբյանը չէր ցանկանա, որ խորհրդարանի լիագումար նիստում քվեարկությամբ այս հարցը տապալվի, ուստի ընդդիմադիր գործընկերներին այլ առաջարկ ուներ. Հակառակ բացասական եզրակացության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ «Ելք»-ի նախաձեռնությունը, այնուամենայնիվ, կընդգրկվի  հաջորդ լիագումար նիստի օրակարգ: Սակայն դա հիմնավոր քննարկում չի ենթադրում: Հարցը ներկայացվելու է հիմնական եւ հարակից զեկուցումներով, որին կհաջորդի քվեարկությունը։

Տեսախցիկների տեղադրել հանո՞ւն, թե՞ ընդդեմ իրավունքների

Ժպտա՞լ, թե՞ չժպտալ տեսախցիկներին կամ ընդհանրապես՝ ինչպե՞ս վերաբերվել դրանց: Կառավարությունն ասում է ՝ տեսանկարահանող սարքերի տեղադրումը կարող է օգնել իրավապահներին հանցագործությունները բացահայտելիս ու հասարակական կարգը պահպանելիս: Ընդդիմությունը երաշխիքներ է պահանջում, որ տեսախցիկներն այլ նպատակներով չեն օգտագործվի: Խորհրդարանն այսօր քննարկել ու առաջին ընթերցմամբ  ընդունել  է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը:  Կառավարությունն այն համարել է անհետաձգելի: Հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս,  հասարակական կարգը պահպանելիս` ոստիկանությունը կարող է օգտագործել տեսանկարահանող միջոցներ. հանրային վայրերում  այդ մասին նախազգուշացում հրապարակելով, իսկ  մասնավոր վայրում՝  սեփականատիրոջ հետ  պայմանագրային համաձայնության գալով:  Այս փոփոխությունը կառավարությունն առաջարկում է   ամրագրել «Ոստիկանության մասին» օրենքում: «Անկեղծ ասած՝ ես չեմ կարծում , որ այնպես է , ինչպես դուք ասացիք: Ինչ ասել է ամեն հարևանի տանը տեսախցիկ տեղադրել»: Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը քննարկման ողջ ընթացքում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև ընդդիմադիր մյուս  պատգամավորներին  փորձում էր բացատրել, որ առաջարկվող փոփոխությունն այնքան վտանագավոր չէ, որքան թվում է: Ոստիկանությունն այսօր էլ օպերատիվ նկատառումներով  տեսանկարահանումներ անելու հնարավորություն ունի, բայց մարդու մասնավոր կյանքի սահմանադրական անձեռնմխելիությունը չխախտելու սահմանը նուրբ է  ու  կառավարությունը փորձում է հստակեցնել  հստակեցնել տեսանկարահանումն իրականացնելու  կարգն ու պայմանները: Նպատակը հանցագործությունները կանխելուն  կամ բացահայտել ուն նպաստելն  է, ոստիկանության  գործողություններն ավելի օրիանական դարձնելը:   Ընդդիմությունը կասկածներ ունի: Էդմոն Մարուքյան. «Ի՞նչ երաշխիք ունենք, որ սա չի օգտագործվի այլ նպատակներով, որ մարդու անձնական տիրույթ դրանով չեն մտնի, որ դրանով նրան շանտաժ չեն անի»: Արտակ Զեյնալյան. «Սա մարդու իրավունքների կոպիտ միջամտություն է, կոչ եմ անում հասարակական կազմակերպություններին  ընդդիմանալ այս գաղտագողի օրենքին»: Կոչերն այս քննարկմանը շատ էին: Եթե Արտակ Զեյնալյանի կոչն էր ուղղված էր  քաղհասարակությանը, ապա  Արարատ Զուրաբյանը կոչ-առաջարկ ուներ  հենց կառավարությանը: Օրենքով ամրագրվում է, որ  ոստիկանության ծառայողները պետք է տեսաձայնագրող և լուսանկարահանող տեխնիկական միջոցները կրեն տեսանելի ձեւով: Սա իհարկե չի վերաբերում գաղտնի միջոցառումներին, որոնց իրավունքը ևս իրավաահներն ունեն:   Նշվում է, որ տեսանյութերը կամ լուսանկարները պահպանվում են  7 օր հետո, հետո որնչացվում, բացառությամբ որոշ դեպքերի:   Օրենքում նշվում է նաև, որ  տեսանյութերը կամ լուսանկարներն այլ նպատակներով օգտագործելն, այդ թվում` հրապարակելն, արգելվում է: Ի դեպ, կառավարությունն այս նախագիծը համարել էր անհետաձգելի:  Խորհրդարանը այսօր քննարկեց այն ու միանգամից կազմակերպեց քվեարկությունը: «Ինչու է իշխանության համար համատարած տեսախցիկների տեղադրումը դարձել անհետաձգելի: Շատ պարզ պատճառով. որովհետև ապրիլն է գալիս»: ԱԺ փոխնախագահը խոստովանեց, որ իշխանության մտքի թռիիչքն այնքան բարձր չէ, որքան ընդդիմադիրներինն է: Օրենքի նպատակը քաղաքական հարցերի հետ կապ չունի՝ վստահեցրեց Էդուարդ Շարմազանովը: «Օրենքի նպատակը ոչ թե ընդդեմ քաղաքացու կամ քաղաքական գործիչների խնդիրնե լուծելն է, այլ հանուն քաղաքացու պաշտպանության հանցագործությունները կանխելն ու հասարակական կարգւ պահպանելը»: Օրենքին կողմ քվեարկեց միայն խորհրդարանական մեծամասնությունը: Ընդդիմադիր «Ելք»-ն ու «Ծառուկյան»  խմբակցությունը դեմ քվերակեցին. կողմ էր 57, դեմ՝ 31 պատգամավոր:

Ռուսերեն