Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Սամվել Կարապետյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

«Արցախի քարտեզագիրքը»՝ օտարերկրյա աղբյուրների վկայակոչումներով

Այսօր հանրությանը ներկայացվել է <<Արցախի քարտեզագիրք>> աշխատությունը, որը բացառիկ է թե ներկայացված նյութերով, թե աղբյուրներով, թե թիրախավորմամբ: Գրքի հեղինակները նշում են, որ աշխատությունը օգտակար կլինի նաեւ  Արցախի խնդրով ի պաշտոնե զբաղվողների համար: Քարտեզագիրքը հնարավոր է եղել ստեղծել ՀՀ նախագահի աշխատակազմի տրամադրած դրամաշնորհով։ Այժմ ունենք եւս մեկ ընդ որում, օտարազգի գործիչների հրապարակումներով փաստարկված պատմական ապացույցներ՝ մեր ճշմարտությունը ներկայացնելու համար:      Տարեցտարի չենք դադարում պնդել, որ Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմում տանուլ ենք տալիս՝ անհրաժեշտ տեղեկատվական նյութերի բացակայության պատճառով: Այս ուղղությամբ ստեղծվել է մի <<զենք>>, որի հեղինակներն այսօր ազդարարեցին՝ <<կարող եք արդեն կիրառել եւ օգտագործել>>: Խոսքն ուղղված է թե պատմությանը նոր ծանոթացող երիտասարդներին, թե միջազգային ասպարեզում՝ հատկապես Արցախի խնդրով ի պաշտոնե զբաղվողներին: Աշխատությունն օգտակար կլինի նույնիսկ դիվանագետների եւ պատգամավորների համար՝ մեր ճշմարտությունը <<դրսում>>՝ օտար հանրությանը ներկայացնելու նպատակով՝ ասում են աշխատության հեղինակները: <<Արցախի քարտեզագիրքը>> ստեղծվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի եւ <<Հոգու պարտք>> ՀԿ նախագահ Շողինե Հովհաննիսյանի ջանքերով: Բացառիկ այս աշխատությունը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, կա նաեւ էլեկտրոնային տարբերակը: Աշխատանքն սկսվում է համառոտ ակնարկից՝ մի քանի պարբերությամբ ներկայացնելով Արցախի պատմությունը: Մնացածն արվում է քարտեզների օգնությամբ՝ ասում է Շողինե Հովհաննիսյանը: Քարտեզներում ոչ միայն ներկայացված են հայկական գրչօջախների, դպրոցների, հուշարձանների վայրերը, այլեւ ասենք՝ ձեռագրի ստեղծման կամ դպրոցների բացման տարեթվերը: Քարտեզագիրքը բացառիկ է նաեւ նրանով, որ հեղինակները նախապատվությունը տվել են օտարազգի գործիչների հրապարակումներին: Մի քանի հետաքրքիր օրինակ է ներկայացնում Սամվել Կարապետյանը:  «Մենք՝ հայերս, նույնիսկ շատ հաճախ շրջանառում ենք Ղարաբաղ խոսքը, բայց, օրինակ՝ 1865 թվականին Կարլ ֆոն Սպրուների կազմած քարտեզում գրված է Արցախ: Այսինքն՝ դեռ 19 դարում Արցախը օտարազգիներին ճանաչելի է եղել: Ինչո՞ւ ենք մենք հիմա նահանջել եւ հանիրավի նախապատվությունը տվել ենք Ղարաբաղին: Օրինակ՝ Արցախի ֆիզիկական քարտեզի համար հիմք ընդունել ենք խորհրդային ռազմական շտաբի քարտեզները: Շատ հետաքրքիր է, կարծում եմ, 1914 թվականի հունվարի 1-ի մարդահամարի տվյալներով՝ ցարական վիճակագրության համաձայն, Արցախի ազգաբաշխական քարտեզը: Այս քարտեզում գույներով եւ բնակավայրերն ըստ օղակների՝ մեծից փոքր չափերով, ցույց է տված Արցախի բոլոր բնակավայրերը 1914 թվականի դրությամբ: Այս քարտեզում է, որ դուք կտեսնեք հայաբնակ գյուղեր, որ արդեն խորհրդային առաջին տարիներին դրանք գոյություն չունեին: Վերացան Մուսավաթ կառավարության ավազակային հարձակումների տարիներին»: Հուշարձանագետը նշում է, որ քարտեզագիրքը ստեղծելու ժամանակ փորձել են նաեւ թարմ տեղեկություններ ստանալ այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի հյուսիսային հատվածում գտնվող հայկական հուշարձանների վիճակի վերաբերյալ: Հայերը, իհարկե, այնտեղ մուտքի իրավունք չունեն, բայց երբեմն այդ գործում օգնում են օտարազգի գործիչները: Այդպես եղել է <<Նախիջեւանի քարտեզագրքի>> դեպքում, երբ երկու շաբաթվա վիզա ունեցող շվեյցարացի պատգամավորին երեք օր հետո վտարեցին Ադրբեջանից՝ հասկանալով, որ նա ուշադրություն է դարձնում հատկապես հայկական հուշարձաններին: Արցախի հարցում օգնում է ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող մի հաղորդաշար, որտեղ ներկայացվում են մեզ հետաքրքրող հուշարձանները: Այդպես են հասկանում, թե ինչ վիճակում են գտնվում շինությունները եւ, Սամվել Կարապետյանի ներկայացմամբ, <<նաեւ այդ տարբերակով պետք է կարողանանք օգտվել մեր հարեւանների անփութությունից>>:

ԼՂՀ- ում անցած տարի չորրորդ երեխան ունեցած ընտանիքներն աջակցություն ստացան

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր» Այսօր Ստեփանակերտի հանդիսությունների սրահներից մեկում ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հրավերով հավաքվել են 213 ընտանիքների ներկայացուցիչներ: Այդ ընտանիքներում 2016 թվականին ծնվել են չորրորդ զավակները եւ այսօր   նրանց բարերար Սամվել Կարապետյանի անունից խոստացված 4 հազարական դոլար պարգեւավճարն է փոխանցվել: Բազմազավակ ընտանիքների համար «Տաշիր խմբի» ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանի նվերը  հաճելի անակնկալ էր: Որ բարերարը 2016 թվականի տարեսկզբին խոստացել էր 4000 դոլար տրամադրել 4- րդ երեխա ունեցող ընտանիքին, գիտեին, բայց  ընտանիքում չորորդ երեխայի ծնունդն  այս տարի ոչ բոլոր դեպքերում էր պայմանավորված  մեկնարկող ծրագրով: Արցախի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը վերջին տարիների վիճակագրական տվյալները ներկայացնելով, այնուամենայնիվ  շեշտում է, որ բարերարի հայտարարությունն իր դերը խաղացել է՝ չորրորդ երեխան ունենալու  ծնողների մտադրության հարցում: Ընդ որում՝ Սամվել Ավանեսյանը շեշտում է, որ 2016 թվականին  հրապարակված թվից  շատ չորրորդ  երեխա է ծնվել, պարզապես դեռեւս ոչ բոլոր ծնողներն են  փաստաթղթերը համապատասխան ծառայություններ  ներկայացրել:  Առաջիկա տարիների համար ծրագիրը շարունակվելու է բնականաբար ավելանալու է ընտանիքների չորրորդ զավակների թիվը: Արդյունքները կամփոփվեն երկու տարի անց: Լրացնեմ, որ բազմազավակության եւ ծնելիության խթանման ծրագիրն Արցախում գործում է 1998 թվականից. դրա շրջանակներում տարբեր միջոցառումներ են իրականցվում՝ տրվում են միանվագ եւ ամենամսյա նպաստներ, բացվում են բանկային ավանդներ, 5եւ ավելի երեխա ունենալու դեպքում կառուցվում են բնակարաններ:2015 թվականին վերջին ծրագրին միացել էր նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանը

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև համագործակցության ծրագրերում ներդրած նշանակալի ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Վարչապետի ՌԴ այցի տնտեսական ու քաղաքական բաղադրիչները

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի այցը ՌԴ թեպետ ընդգծված տնտեսական բնույթ ուներ, այնուամենայնիվ, կար նաեւ քաղաքական բաղադրիչ՝ կարծում է քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը: Անդրադառնալով այցի տնտեսական բաղադրիչին՝ վերլուծաբանը կարծիք է հայտնել, որ գլխավորը ներդրումների ներգրավման խնդիրն էր: Հայաստանում նոր իրավիճակ եւ մթնոլորտ են փորձում ստեղծել թե՛ ներդրումների համար, թե՛ ընդհանուր առմամբ. տնտեսական մթնոլորտը փոխվելու է, այդ թվում նաեւ էլիտայում որոշակի փոփոխություններ են լինելու: Այս ազդակը հասցվեց Մոսկվա եւ այդ առումով, կարծես թե, եղել է երկոկղմ համաձայնություն՝ ձեւակերպել է վերլուծաբանը: Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի գնահատմամբ՝ հաշվի առնելով, որ ավանդաբար Ռուսաստանը ամենամեծ ներդրողն է մեր երկրում, կան նաեւ քաղաքական-տնտեսական շահեր, լիովին իրատեսական կարելի է համարել հայ-ռուսական համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծմամբ ռուսական կապիտալի առավել մեծ ծավալի ներհոսքը:   10 տարվա ընթացքում առաջին անգամ էր, որ Հայաստանի վարչապետն այցելեց Մոսկվա պաշտոնական այցով: Սա արդեն ընդգծում է այդ այցի որոշակի բացառիկ բնույթը՝ նկատեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը: Բացի այդ, ըստ նրա. «Ընդգծում էր նաեւ այն նշանակությունը, որ թե՛ պաշտոնական Մոսկվան, թե՛ պաշտոնական Երեւանը տալիս էին այդ այցին եւ ընդգծում էին նաեւ, ես կարծում եմ, նոր անձի նշանակությունը, այսինքն՝ վարչապետի դերակատարումը այս ամբողջ պրոցեսում»: Այցի տնտեսական մասով, ըստ Վիգեն Հակոբյանի, գլխավորը ներդրումների ներգրավման խնդիրն էր: «Այն մեսիջը հասցնել, որ Հայաստանում նոր իրավիճակ եւ մթնոլորտ են փորձում ստեղծել թե՛ ներդրումների համար, թե՛ ընդհանուր առմամբ. տնտեսական մթնոլորտը փոխվելու է, այդ թվում նաեւ էլիտայում որոշակի փոփոխություններ են լինելու: Այս ազդակը հասցվեց Մոսկվա եւ, այդ առումով, կարծես թե, երկկողմ համաձայնություն եղել են»: Պատմականորեն Ռուսաստանը Հայաստանում ամենամեծ օտարերկրյա ներդրողն է եւ քիչ չեն ռուսական ընկերությունները, որոնք բիզնեսներ են բացել Հայաստանում: Սա մեզ հետ զրույցում շեշտեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ հավելելով. «Հաշվի առնելով նաեւ քաղաքական-տնտեսական շահերը, որ այստեղ ազատ տնտեսական գոտի է ստեղծվում Իրանի հետ, ռուսական ներդրումների արտահոսք է նաեւ այլ երկրներից՝ սանկցիաների պատճառով, Հայաստանն էլ որպես ԵԱՏՄ անդամ երկիր, քաղաքական եւ տնտեսական առումով, նպատակահարմար լինի որոշ ներդրումներ Հայաստանում կատարել: Հայաստանը ավելի վստահելի եւ ավելի հարմար է: Քաղաքական շահն էլ կա՝ ներդրումներ կատարելով եւ տնտեսական ազդեցության լծակները ուժեղացնելով Հայաստանում, որոշակի նաեւ քաղաքական ազդեցություն ես ձեռք բերում: Իմ կարծիքով՝ այդ առումով իրատեսական կարելի է համարել»: Վերլուծաբան Վիգեն Հակոբյանը նույնպես չի կարծում, որ համատեղ հայ-ռուսական ներդրումային ֆոնդի ստեղծումը կարող է օդում կախված հերթական մի գաղափար մնալ: Նա նույնպես նկատեց, որ դրա համար կլինեն միջպետական համաձայնագրով երաշխիքներ: Վերլուծաբանը հետաքրքիր համարեց նաեւ Ռուսաստանաբնակ հայ գործարարների եւ Ռուսաստանի ձեռնարկատերերի եւ գործարարների հայտարարությունը, որտեղ, ըստ նրա, նույնպես քաղաքական ազդակներ կային՝ գործարարները, հավատալով Հայաստանի վարչապետի եւ նախագահի գլխավորությամբ ձեռնարկվող ջանքերին, համաձայնում են ներդրումային ծրագրերի մասնակցել: Վիգեն Հակոբյանն առանձնացրեց նաեւ գործարար Սամվել Կարապետյանի խոստում-հայտարարությունը՝ Հայաստանում մեծ ներդրումներ անելու մասին: Վերլուծաբանի խոսքով՝ այցի շրջանակում որպես արդեն կոնկրետ քայլ էր ներքին անձնագրերով փոխադարձ այցերի թույլատվության շուրջ համաձայնագիրը: Խոսելով Հայաստանի բիզնես միջավայրի գրավչության մասին՝ Գագիկ Մակարյանը կարծիք հայտնեց, որ այն հիմա ավելի լավանում է, քանի որ կառավարությունը մեծ ջանքեր է ներդնում: Վերադառնալով այցի քաղաքական բաղադրիչին եւ խոսելով, մասնավորապես, Կարեն Կարապետյանի այն հայտարարության մասին, որ էլիտան երկրի ֆասադն է, որից հասարակությունը դժգոհ է, եւ հետեւաբար պետք է փոփոխություններ լինեն՝   քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը այսպիսի կարծիք հայտնեց. «Դա, ըստ էության, հստակ մեսիջ էր, որ այն, ինչին հիմա մենք ականատես ենք, այսինքն՝ որոշ օդիոզ դեմքերի, ժամանակին անձեռնմխելի թվացող եւ հզոր դեմքերի հեռացումը, նույնիսկ՝ հեռացումը, ըստ էության, իշխանությունից, դա կոնկրետ նախատեսված գործընթացի ինչ-որ էլեմենտներ են»:

«Հրապարակ». Լարվածություն՝ Սամվել Կարապետյանի եւ Ծառուկյանի միջեւ

«Հրապարակ»-ի տեղեկություններով` որոշակի լարվածություն է առաջացել Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ: Ինչպես Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, այնպես էլ Սամվել Կարապետյանի սրտով չի եղել վերջինիս մուտքը քաղաքականություն, ինչն էլ իր հերթին առիթ դարձավ, որ Սամվել Կարապետյանն «արագացված ռեժիմով» հայտարարի իրենց կողմից Հայաստանում, այդ թվում հատկապես Լոռիում, կատարվելիք բավականին լուրջ ներդրումների մասին: Ե՞րբ կլինեն այդ ներդրումները՝ հարցրինք լավատեղյակ աղբյուրին։ «Կարծում ենք` արդեն մարտ ամսից»:

«Առավոտ». Կարեն Կարապետյանի սենսացիոն հայտարարությունը. նա ներդրումային «բում» է հայտարարում

«Վարչապետի՝ Մոսկվա կատարած այցից հետո հասկանալի դարձավ, որ թե Ռուսաստանի, թե ռուսաստանյան հայ գործարարների մոտ որոշում է հղացել ուղղակի ներդրումներ իրականացնել Հայաստանում: Ավելի կոնկրետ այդ մասին հայտարարեց «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, որը թեպետ կոնկրետ թվեր չհնչեցրեց, այդուհանդերձ՝ հստակ հայտարարեց, որ արդեն գարնանը կարելի է ներդրումներ ակնկալել:

Հայաստանում առաջիկա ներդրումները հիմնականում ուղղվելու են էներգետիկայի ոլորտ. Սամվել Կարապետյան

«Ես կարող եմ ասել ինչպես «Տաշիր» խմբի, այնպես էլ մեր ընկերների անունից, ովքեր այսօր այստեղ են, մենք ամենաակտիվ մասնակցությունն ենք ունենալու այս ակումբի աշխատանքներում, ակումբի հաջողության գործում»,- շեշտեց Սամվել Կարապետյանը:

Կարեն Կարապետյանը դեռ շատ սյուրպրիզներ ունի անելու, ամեն օր գոլեր ա խփելու, մենք էլ աջակցելու ենք.Սամվել Կարապետյան

«Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության պաշտոնական մեկնարկի արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ճեպազրույցը ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Ստորև ներկայացվում է ճեպազրույցի սղագրությունը.

ՀՀ վարչապետի մասնակցությամբ տրվել է «Հայաստանի ներդրողների ակումբի» գործունեության մեկնարկը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ այսօր պաշտոնապես տրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը: Նշենք, որ 2017 թ. հունվարի 25-ին ռուսաստանաբնակ հայազգի գործարար շրջանակների ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել՝ Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելու գործընթացին աջակցելու և ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։ ՀՀ վարչապետը միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել է. «Ակումբի անդամներից յուրաքանչյուրին ճանաչում եմ և մեծ մասի հետ ունեմ ընկերական, բարեկամական հարաբերություններ: Իրականում այս ակումբը մեզ համար բեկումնային է լինելու ոչ միայն նրա  համար, որ գալու են առողջ, երկարատև ներդրումներ, երկարատև բիզնես ծրագրեր, այլև մենք ունենալու ենք կորպորատիվ նոր մշակույթ: Մեր քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ես բազմիցս ասել եմ. բազմաթիվ երկրներ, որոնք վերջին 20-30 տարում որակ են փոխել, կանգնած են եղել ոչ պակաս խնդիրների  առջև, քան մենք ունենք: Բայց նրանց համարձակությունը, հավակնոտ ծրագրերը, պրագմատիկ և ռացիոնալ լինելը, կամքը, նպատակասլացությունը, որոշ դեպքերում՝ կոշտությունը բերել են նրան, որ իրենք երկիր են փոխել: Ինչո՞ւ մենք չենք կարող լավ երկիր ունենալ, ինչո՞ւ ուրիշները կարող են, մենք՝ ոչ»: Կարեն Կարապետյանը շեշտել է, որ «Հայաստանի ներդրողների ակումբի» յուրաքանչյուր անդամն իր պատմությամբ, իր օրինակով ստեղծել է բիզնես կայսրություն, և գալով Հայաստան՝ նրանք որակ են փոխելու: «Բացի այդ, անդամներից յուրաքանչյուրն ունի մեծ շրջապատ, և այս ակումբը դառնալու է կամուրջ իրենց շրջապատի, իրենց հետ կապիտալով, գործով կապված մարդկանց ու մեր երկրի միջև: Այս ակումբի մուտքը Հայաստան նաև նպաստելու է  ֆինանսական, կապիտալի շուկայում առկա բացերի լուծմանն ու զարգացմանը: Ակումբի անդամները նաև իրենց բարոյական կերպարով, պահելաձևով, նոր մշակույթ են մտցնելու բիզնես էլիտայի մեջ, ինչը չափազանց կարևոր է: Ես ձեզ բոլորիդ ողջունում եմ և խորին շնորհակալություն հայտնում: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր ընկերոջը, Հայաստանի Հանրապետության մեծ բարեկամին, բարեգործին, ներդրողին՝ Սամվել Կարապետյանին: Դուք բոլորդ չեք պատկերացնում՝ ինչքան կարևոր գործ եք արել: Ես վստահ եմ, որ կառավարության հետ այս ակումբի համագործակցությունը լինելու է շատ կանխատեսելի և հասկանալի: Մենք մի բան հստակ ենք ասել. մենք ցանկացած բիզնեսմենի  գործընկերն ենք, մենք ցանկացած բիզնես անողի գործընկերն ենք, և դուք ռեգուլյար զգալու եք մեր այդ ձգտումը: Չափազանց կարևորում եմ, որ ակումբը լինի հաջողակ, և հենց ճիշտ հիմքն այն է, որ սա ոչ թե բարեգործական, այլ ագրեսիվ բիզնես ակումբ է», — խոսքը եզրափակել է Հայաստանի Հանրապետության վարչապետը: «Հայաստանի ներդրողների ակումբը» ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված առաջին ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդն է մեր երկրում, որի նպատակն է ներքին և արտաքին մասնավոր ֆինանսական միջոցների ներգրավմամբ նպաստել ՀՀ տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող հետևյալ ոլորտների զարգացմանը՝ էներգետիկա, այդ թվում՝ այլընտրանքային էներգիայի արտադրություն, էներգետիկ և զբոսաշրջային ենթակառուցվածքներ, հանքարդյունաբերություն, հանքանյութի վերամշակում, սննդի և թեթև արդյունաբերություն: Նմանատիպ պայմանագրային ներդրումային ֆոնդերը կարևոր տեղ են զբաղեցնում զարգացած պետությունների ֆինանսական գործիքների շարքում՝ հանդիսանալով տնտեսական աճի և տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման գործոն: Ֆոնդը, որի կառավարիչը «Ֆորա Կապիտալ» ՍՊԸ-ն է, իր գործունեությունն իրականացնելու է նոր և գործող ընկերությունների կապիտալի մասնակցության, պարտատոմսերի և անշարժ գույքի ձեռքբերման, ինչպես նաև փոխառությունների տրամադրման տեսքով: Անդամակցել կարող են ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչը, ելնելով ֆոնդի բնույթից, պետք է հաստատվի հիմնադրամի կառավարող ընկերության՝ «Ֆորա Կապիտալ» ՍՊԸ տնօրենների խորհրդի կողմից: «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այդ մասնակիցների թիվը չի կարող գերազանցել 49-ը:

Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «Կգնա՞ Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ առճակատման եւ իշխանությունը վերցնելու, թե՞ իրականությունը մամուլի այն հրապարակումներն են, որոնց համաձայն՝ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը պայմանավորվել են ԲՀԿ-ի ձայների լիմիտի հարցում, որից այն կողմ ձայները գումարվելու են, այսպես ասած, ՀՀԿ-ի հաշվին:

Ադրբեջանի վարած հակամշակութային քաղաքականությանը` Սամվել Կարապետյանի նոր գրքում

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսօր ներկայացրել է «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» եռալեզու գիրքը, դրա քաղաքական նշանակությունն ու կարևորությունը:  Ճարտարապետ Աշոտ Հակոբյանն էլ անդրադարձել է Ադրբեջանի վարած հակամշակութային քաղաքականությանը, ադրբեջանցի դեսպանի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հնարավոր ղեկավար նշանակվելու հավանականությանը: Լույս է տեսել «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» եռալեզու գիրքը, որում տեղ գտած նյութերը արդեն ներկայացվել են տարբեր հրատարակություններում նաեւ «Վարձք» հանդեսում: Գրքում տեղ գտած լուսանկարների մեծ մասը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն է նկարել, մի մասը տիեզերքից են արվել, կան լուսանկարներ էլ, որ օտարազգիներն են փոխանցել իրենց կազմակերպությանը: Քանի որ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայկական հուշարձանների ոչնչացման վերաբերյալ ամեն տարի նորանոր տվյալներ են ի հայտ գալիս, իսկ ցանկացած օտարազգի ուսումնասիրող համար խնդիր է Ադրբեջանի այսօրվա տարածքում հայկական հուշարձաններով հետաքրքրվելը, Սամվել Կարապետյանը մեծապես կարևորում է այս աշխատության մեջ զետեղված նյութերը, որոնք արդեն իսկ հայկական հուշարձանների և դրանց ոչնչացման վկայությունն են: Հայկական հուշարձանները մեր անձնագրերն են, Ադրբեջանը վախենում է մեր անձնագրերից՝ հավելեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավարը: Գիրքն իհարկե իր առաքելությունը կատարում է, բայց արդյո՞ք այն կօգտագործեն մեր պատկան մարմինները։ Սա է այժմ մտահոգում Սամվել Կարապետյանին: Ճարտարապետ Աշոտ Հակոբյանն էլ Ադրբեջանի գործելաոճը վանդալություն է անվանում ու տարակուսանք հայտնում, որ հայկական հուշարձանները բնաջնջած երկրի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ընտրվի ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն: Վերադառնալով աշխատությանը՝ նշենք, որ այն լույս է տեսել 1000 օրինակով և կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի պատվերով։ Սամվել Կարապետյանը վստահ է, որ գիրքը ճիշտ հասցեներով կտարածվի:

Հնարավոր է ԱԺ նախագահ լինի Կարեն Կարապետյանը. Գալուստ Սահակյան

Հնարավոր է, որ Կարեն Կարապետյանը («Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրը-խմբ) լինի նոր Ազգային ժողովի նախագահ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է խորհրդարանի գործող նախագահ Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ կուսակցությունը դեռեւս չի քննարկել ԱԺ նախագահի հարցը:

Սամվել Կարապետյանը դադարեցրել է վարչապետ Կա­րեն Կարապետյանի քաղաքա­կան ապագայի հովանավորու­թյունը

«Ժամանակ»-ը գրում է. «Ռուսաստանաբնակ միլիար­դատեր Սամվել Կարապետյանը դադարեցրել է վարչապետ Կա­րեն Կարապետյանի քաղաքա­կան ապագայի հովանավորու­թյունը՝ պայմանավորված երկու գործոնով:

Սամվել Կարապետյանի հրաժարականից հետո ըմբշամարտի ֆեդերացիայի գործերով կզբաղվի ՀԱՕԿ-ը

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մայիսի 17-ին հանդիպել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի անդամների հետ եւ քննարկել ֆեդերացիայի հետագա գործունեության ծրագրերը:

Ներդրումներն ու տնտեսական աճը խոստացվածից ավելին կլինեն

Կառավարությունում շարունակում են պնդել՝ մինչև տարեվերջ Հայաստան կգան ոչ միայն  խոստացված ներդրումները, այլ նաև ավելին: Հստակ են ոլորտներն ու 2017-ի համար նախատեսված ներդրումների ծավալը: Ներդրումների ներգրավման հարցում  տնտեսագետ Վահագն Խաչատրյանը  առայժմ լավատես չէ: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նա նշել է, որ խոստացված  800 մլն դոլար ներդրումներն իր մոտ կասկած են  առաջացնում:   Հայաստանի կառավարությունը շարունակում է ակտիվորեն քննարկել  ներդրումներ ներգրավելու հարցը:  Ավելին, վերջերս ստեղծվեց նաև «Հայաստանի ներդրողների ակումբ»-ը: Հիմնադիրները՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու  «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, հայտնի գործարար Սամվել Կարապետյանն են: Եվ ահա Հայաստանի ներդրողների ակումբը նախատեսում է 2017 թվականին ՀՀ-ում 300 մլն դոլարի ներդրումային ծրագրեր իրականացնել: Դրա մասին կառավարության նիստում  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հայտարարեց:  Նա, ի դեպ,  ներկայացրեց նաև ՀՀ կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային հիմնադրամի միջև ստորագրվելիք ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին փոխըմբռնման հուշագրի նախագիծը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը  կարևորում է  հիմնադրամի  գործունեությունը։ Այն ոչ միայն ներդրումներ  կներգրավի,  այլ նաև բիզնեսի նոր մշակույթ կներդնի . «ֆոնդի անդամները ճանաչված, հաջողակ  բիզնեսմեններ են»: Հանուն ներդրումների, տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը պատրաստ է  բոլորի հետ բանակցել ու քննարկել՝ անկախ կուսակցությունից ու քաղաքական հայացքներից: Կարայանի այս հայտարարությանը, ի դեպ,  հետևել էր հարց՝  «Ծառուկյան» դաշինքի խոստացված 15 մլրդ դոլարի ներդրումները տնտեսության մեջ ներգրավելու համար պատրաստ է  ադյո՞ ք  հարցը քննարկել Գագիկ Ծառուկյանի հետ: Կառավարությունը   խոստացված 3,2 մլրդ դոլար ներդրումներից  850 մլն-ը նախատեսում է 2017-ի ընթացքում: Նախարարը կարծում է, որ ներդրումները խոստացվածից ավելին կլինեն:  Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նույնպես լավատես է: Վստահ է՝ ՌԴ-ն ներդրումներ կկատարի, հատկապես, որ  «Հայաստանը Ռուսաստանի համար բավականին փոքր տնտեսություն է և այնտեղի գումարները մեզ համար զգալի նշանակություն ունեն: «Ներդրողներին հիմնականում երկու կարևորագույն ցուցանիշ է հետաքրքրում` ռիսկերն ու վերադարձելիությունը: Բնականաբար, նաև` հեռանկարայնությունը»: Ներդրումների ներգրավման հարցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը   առայժմ լավատես չէ. «Այն, ինչի մասին որ խոսում են, մոտ 800 մլն դոլարի ներդրումներ տեղի կունենան, որի արդյունքում տնտեսական աճ կապահովեն, իմ մոտ մեծ կասկածներ է առաջացնում»: Տնտեսական աճի հետ կապված՝  կառավարությունում շարունակում են պնդել՝  գերազանցելու են խոստացված 3,2 տոկոսը:

«Իրավունք». Ծառուկյանն լայնածավալ գրոհ է սկսել կառավարության դեմ ու սա դեռ նախերգանքն է. նա ծրագիր ունի

«Իրավունք» թերթը գրում է. «Վաղուց հայտնի է, որ Ծառուկյանը եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով սերտ հարաբերություններ ունի Տաշիրի Սամվել Կարապետյանի հետ, միմյանց դիտարկում են որպես մրցակիցներ:

Forbes. ամենահարուստ հայ գործարարները

Forbes ամսագրի ռուսական ծառայությունը կազմել է Ռուսաստանի ամենահարուստ 200 մարդկանց վարկանիշային աղյուսակը: Դրանում ներառված են հայկական ծագում ունեցող 8 գործարարներ: 18-րդ հորիզոնականում Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), որը «Մագնիտ» առևտրի ցանցի գործադիր տնօրենն է: Նրա կարողությունը կազմում է 6.8 միլիարդ դոլար: «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի կարողությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է 300 միլիոն դոլարով: Նա 3.4 միլիարդ դոլարով զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը: «Ռոսգոսստրախ» ընկերության համասեփականատեր և գործադիր տնօրեն Դանիլ Խաչատուրովը՝ 2 միլիարդ դոլար կարողությամբ, 48-րդ տեղում է: Վարկանիշային աղյուսակում տեղ են գտել նաև Ռուբեն Վարդանյանը, որը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը և ունի 950 միլիոն դոլարի կարողություն, «ՍԿԱՐԼԵՏ» ընկերության հիմնադիր Ալբերտ Ավդոլյանը (800 միլիոն դոլար), Նիկոլայ և Սերգեյ Սարգիսովները (700 միլիոն դոլար), ապա Mamba և Badoo ծանոթությունների կայքերի հիմնադիր Անդրեյ Անդրեևը (Անդրեյ Օհանջանյան), որի կարողությունը գնահատվել է 500 միլիոն դոլար: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է «ՆՈՎԱՏԷԿ» ընկերության համահիմնադիր Լեոնիդ Միխելսոնը՝ 18.4 միլիարդ դոլար կարողությամբ:

ՀՀ վարչապետի և Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ներդրումային ծրագրերի առաջարկները կներկայացվեն առաջիկայում

Հարցին, թե 2017 թվականին ընդհանուր առմամբ, որքան ներդրումներ են ակնկալվում ՀՀ-ում՝ Կարայանն ասաց. «Ակնկալում ենք, որ առնվազն մեր հայտարարած թվերին համապատասխան ներդրումներ կլինեն:

«Տաշիրը» գնել է «Իզվեստիայի» շենքը Մոսկվայում

«Տաշիր» ընկերությունների խումբն ավարտել է «Իզվեստիայի» խմբագրության շենքի գնման գործարքը և սկսել վերանորոգման աշխատանքները: Նախագծով նախատեսվում է նոր արդիական բազմաֆունկցիոնալ համալիր ստեղծել: Ըստ աղբյուրի, ներդրումները կկազմեն մոտ 150 մլն դոլար: «Նախագծով նախատեսվում է վերակառուցել Մոսկվայի հայտնի այդ շենքը և նոր բազմաֆունկցիոնալ համալիր ունենալ»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ աղբյուրի, ճակատային մասը կմնա անփոփոխ, սակայն կավելանա նոր համալիր, որը կունենա 250 հյուրանոցային համար, գրասենյակային տարածքներ, հանրային սննդի և առևտրի ձեռնարկություններ: Կվերակառուցվի միայն շնեքի վերգետնյա մասը: «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը և հիմնադիրը Սամվել Կարապետյանն է, որին Forbes-ը դասել է ՌԴ ամենահարուստ մարդկանց շարքը: Ըստ պարբերականի, նա զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը $3.4 մլրդ կարողությամբ:

Հստակ պահանջներ՝ գերատեսչությունների ղեկավարների առջև

Հերթական հինգշաբթին կառավարությունում. վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր  գերատեսչությունների ղեկավարների առջև հստակ պահանջ է դրել՝ ներկայացվող հարցերը պետք է  ամբողջությամբ համապատասխանեն  օրենսդրությանը, իսկ տրված հանձնարարությունները պատշաճ և սահմանված ժամկետներում կատարվեն: Մինչդեռ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը զեկուցել է, որ արձանագրվել են դեպքեր, երբ կառավարության նիստին ներկայացվող հարցերը չեն համապատասխանել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին կամ համապատասխան նախագծերը լրամշակելու համար տրամադրված ժամկետները չեն պահպանվել: Նիստի վերջում վարչապետը հրաժեշտ է  տվել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին: Այս կազմով կառավարությունն այսօր վերջին անգամ հանդիպեց:  Մայիսի 18-ին նախատեսված է 6-րդ գումարման  խորհրդարանի առաջին նիստը: Այդ օրն էլ՝ Սահմանադրության համաձայն, Կարեն Կարապետյանի կառավարությունը հրաժարական կտա:  Թե ովքեր կլինեն հաջորդ կառավարության կազմում, դեռ պարզ չէ, հստակ է մի բան՝ նոր կառավարությունում չի լինի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա վերադառնում է Ազգային ժողով: Նրան այսօր վարչապետն արդեն հրաժեշտ տվեց: Ինչպես կառավարության նախորդ նիստերում՝ այս անգամ եւս վարչապետը հանձնարարություններ տվեց։ Հանձնարարությունների այս ինստիտուտն ակտիվացավ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո: Սակայն սա կառավարության ղեկավարի բերած  միակ նորույթը չէ: Նշանակման առաջին իսկ օրվանից  հիմնական շեշտը դրվեց ներդրումներ ներգրավելու, դրանք խթանելու ու ամենակարևորը՝ տնտեսական աճն ապահովելու վրա: 3,2 մլն դոլարի ներդրումների խոստում տվեց այս կառավարությունը: Ընդհանրապես Կարեն Կարապետյանի կառավարության անդամները  ամենաշատն են  խոսում ներդրումների մասին: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, օրինակ, կառավարության նախորդ նիստից հետո հայտարարեց՝ ամբողջական պատկերը պարզ կլինի, երբ ԱՎԾ-ն  մայիսի վերջին ամփոփի տվյալները: Այս ընթացքում կառավարությունը  95 մլրդ դրամի արտոնություններ ու  մաքսատուրքերի վճարման  հետաձգման հնարավորություններ է տվել տարբեր ներդրումային ծրագրերի՝ այսօր արդեն կառավարության նիստից հետո ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հայտնեց՝ նախորդ վեց ամսվա ընթացքում 290  ԱԱՀ  հարկ վճարողի վերադարձվել է շուրջ 28 մլրդ դրամ:  Սուրեն Կարայանը  նշում է, որ ռուսաստանաբնակ  գործարար Սամվել Կարապետյանի և ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ ստեղծված Ներդրողների ակումբի կողմից ներդրումային ծրագրերի իրականացումը ընթացքի մեջ է։ Ծրագրերն են ուսումնասիրվում,  առաջիկայում  հստակ առաջարկություններ կներկայացվեն: «Առաջին ներդրումները կուղղվեն հիմնականում  վերականգնվող էներգետիկայի ոլորտ: Բավականաչափ ծրագրեր սկսվել են, մոտ ժամանակներս Ազգային վիճակագրական ծառայությունը կհրապարակի, թե որքան օտարերկրյա ներդրումներ են եղել, որքան` տեղական»: Հայտարարված 7 հազար աշխատատեղի փոխարեն 2017-ին ակնկալվում է ստեղծել 10 հազար աշխատատեղ:  Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ ներդրումային ծրագրերը գործարքներ են, դրանք կարող են լինել  լավ կամ վատ: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ «Ռադիոլուրի» հետ զրույցում  հիշեցնում է՝ 2016-ի նույն այս օրերին տնտեսական ակտիվության ցուցանիշը  6 տոկոս էր կազմում,  ակնկալիքները մեծ էին, սակայն չարդարացան: Ընդհանրապես՝ արդյունք տեսնելու համար մասնագետները  կարծում են, որ պետք է երկարաժամկետ  ռազմավարական ծրագրեր  մշակվեն։ Նշենք նաև, որ տարեսկզբին Հայաստանում ստեղծվեց  Ռազմավարական նախաձեռնության կենտրոնը։ Ակնկալվում է, որ այստեղ են ստեղծվելու տնտեսության զարգացման երկարաժամկետ ռազմավարությունները:

«Ժողովուրդ». Ինչու է Սամվել Կարապետյանը հրաժարվել ՀՀ-ում ներդրումների ծրագրից

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս լարվել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հարաբերությունները:

«ՀԺ». Քաղաքապետարանը ստել է. Տարոն Մարգարյանն ընդդեմ Սամվել Կարապետյանի

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 23-ին Երեւան քաղաքի Գլխավոր պողատայի եւ Սարյան փողոցի հատման մասում՝ Բոզանդի 101 հասցեում, շինաշխատանքների ժամանակ ծառեր էին հատվել: Ականատեսները դիմել էին Երեւանի քաղաքապետարան եւ ոստիկանություն՝ ծառահատման դեպքով ենթադրյալ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Պոլիտեխնիկական համալսարանում Գերազանցության կենտրոնի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ներկա է գտնվել Գերազանցության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ Կենտրոնը ստեղծվել է աշխարհահռչակ ֆրանսիական «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության և ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի համատեղ ջանքերով: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագայի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Գերազանցության կենտրոնը Երևանում բացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և ֆրանսիական կազմակերպության միջև Փարիզում համագործակցության հուշագրի ստորագրումից երեք ամիս անց, որը տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի 08.03.2017 թվականին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում՝ Հանրապետության Նախագահի ներկայությամբ: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի, ԱՊՀ երկրներում «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության նախագահ Յոհան Վանդերպլայետսի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի, պաշտոնատար այլ անձանց և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նորաբաց կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին, ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներով կենտրոնի հնարավորություններին: Այն կառուցվել է պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա և «Շնեյդեր էլեկտրիկ»-ի ու ազգային գիտական համայնքի սերտ համագործակցության առաջին փորձերից մեկը կդառնա: Պատասխանատուների հավաստմամբ, տասնյակ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ հնարավորություն կունենան հմտություններ զարգացնել և ծանոթանալ էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին: Նորաբաց կենտրոնը օգտակար կլինի նաև էլեկտրամատակարարման ոլորտի կայացած աշխատակիցների համար։ Կենտրոնի բացման շրջանակներում տեղի է ունեցել նաև «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչների միջև քառակողմ համաձայնագրի ստորագրման արարողությունը:|

Արամ Գաբրելյանովը դարձել է «Արարատ» ակումբի սեփականատերը եւ բացահայտել ներդրողների անունները

«Արարատ» ֆուտբոլային ակումբի ֆինանսավորման հիմնական աղբյուրը հայկական ծագմամբ խոշոր գործարարների ներդրումներն են՝ «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի եւ «Ավիլոն» գրուպի համասեփակնատեր Կամո Ավագումյանի։

«Իրատես». Սամվել Կարապետյանի «Ռիո»-ն շուտով կբացվի Երեւանում. բաժին ունի նաեւ Գագիկ Բեգլարյանը

«Իրատես» թերթը գրում է. «Մեծահարուստ Սամվել Կարապետյանը շուտով առեւտրի եւ զվարճանքի հերթական խոշոր կենտրոնը կբացի Հայաստանում: Արաբկիր համայնքում` Ա. Ավետիսյան-Վ. Փափազյան խաչմերուկից մինչեւ Հ. Քոչար-Վ. Փափազյան խաչմերուկ ձգվող տարածքում, կառուցվում է մոսկովյան ապրանքանիշ հանդիսացող «Ռիո» ցանցի կենտրոններից մեկը:

WWF Հայաստանը բազմացրել է բեզոարյան այծերին, հիմա էլ նպատակ է դրել Գնիշիկի լանդշաֆտ վերադարձնել Հայկական մուֆլոնը

Բեզոարյան այծերի կամ քարայծերի գլխաքանակը միայն Գնիշիկի լանդշաֆտի պահպանվող տարածքում 350-ը գերազանցում է, որոնց թիվը 10 տարի առաջ հաշվառվում էր ընդամենը շուրջ 85-ը. տեղեկատվական արշավի ընթացքում լրագրողներին այս մասին հայտնեց հատուկ պահպանվող տարածքի տեսուչ (ռենջեր) Սամվել Կարապետյանը:

«ՀԺ». Սամվել Կարապետյանի նոր մոլը կբացվի սեպտեմբերին. այն զիջում է Սամվել Ալեքսանյանի Մեգա մոլին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբեր ամսին «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող եւս մեկ առեւտրի կենտրոն կբացվի Երեւան քաղաքում: Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ռիո» առեւտրային ցանցը ներկայացված կլինի նաեւ Հայաստանում:

Ստեփանակերտում Տարոն Մարգարյանն այցելել է «Ազատամարտիկների այգի»

Պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է «Ազատամարտիկների այգի», ծանոթացել շուրջ 2 հա զբաղեցնող հանգստի գոտու կառուցման աշխատանքների ընթացքին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Մայրաքաղաքի փողոցների անվանափոխման շուրջ քննարկումները շարունակվում են

Անի Մինասյան «Ռադիոլուր» Երևանյան փողոցներն անվանափոխելու «Ելք» դաշինքի առաջարկությունը քննարկումների տեղիք է տվել: Երևանում մինչև հիմա պահպանվում են Կատովսկու, Տոլբուխինի  անունը կրող փողոցները: Անվանափոխե՞լ, թե՞ ոչ. Երևանի ավագանու «Ելք» դաշինքը հայտարարել է, որ ավագանու օրակարգ  է բերելու մայրաքաղաքի որոշ փողոցների անվանափոխության հարցը: Խոսքն այն փողոցների մասին է, որոնք դեռևս կրում են խորհրդային տարիների հետքը։ Առաջարկը և՛ մերժողներ, և՛ հավանության արժանացնողներ կան: Ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանն իրեն կոմունիստական գաղափարախոսության կրող չի համարել ու չի համարում, սակայն միանշանակ մերժում է փողոցների անվանափոխության առաջարկը: Պետք է ավելի լայն մտածել՝ չնեղացնելով քաղաքակրթության սահմանները՝ ասում է ճարտարապետը: Օրինակ՝  ունենք Տոլբուխինի անվան փողոց, բայց  դրա տեղն ո՞վ գիտի կամ նրա մասին ո՞վ գիտի։ Գրականագետ Դավիթ Գասպարյան կարծիքն է՝ ճիշտ է՝ նա ԽՍՀՄ մարշալ է եղել, լավ մարդ է եղել, բայց ի՞նչ է արել Հայաստանի համար: Փողոցների անվանակոչության և առավել ևս անվանափոխության համար պետք է որոշակի չափանիշներով առաջնորդվել: 1990- ականներին Մարկ Գրիգորյանը Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր էր, փողոցների անվանափոխման հանձնաժողովի և՛ ստեղծման, և՛ անվանափոխման բուն աշխատանքներին ակտիվ մասնակցել է: Պատմում է, թե ինչ իրավիճակ էր 91-ին: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կարծում է, որ ժամանակը միշտ ջրի երես է հանում այն ամենը, ինչն անարդար փառաբանվել է: Դրանից ելնելով պետք է որոշել, որ անունը թողնել, որը հանել: Ցանկացած որոշման դեպքում պետք է սկզբունքայնություն լինի՝ ասում է Մարկ Գրիգորյանը: Փողոցների անունները պետք է խորհրդանշական լինեն, օրինակ՝ կարելի է Էջմիածնի փողոցներն անվանափոխել կաթողիկոսների անուններով: Ի դեպ՝ աշխարհում  այդպիսի պրակտիկա կա: Մարկ Գրիգորյանն ասում է՝ Մեխիկոյում  թաղամաս կա, որտեղ փողոցների անունները միայն լեռների անուններ են, մեկ այլ թաղամաս գետերի անուններ է կրում:  Իսկ մենք այդ հարցին այլ տեսանկյունից ենք մոտենում:  

«Ժամանակ». Նման մանիպուլյացիայի ու կեղծիքի չի դիմել ոչ մի վարչապետ

«Առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության մեջ արված ներդրումները չեն գերազանցում ծիծաղելի 40 միլիոն դոլարը, և նույնիսկ ամենա­վառ երևակայություն ունեցող մարդը չի կարող հավատալ, որ մինչև տարե­վերջ Կարեն Կարապետյանը կարող է ապահովել խոստացած 830-850 մի­լիոն դոլարի ներդրումը: Ասում են՝ նույնիսկ վարչապետի հովանավոր Սամվել Կարապետյանն է լվացել ձեռ­քերն ու այլևս չի հավատում Կարեն Կարապետյանի սինգապուրյան հրաշքին: Համենայնդեպս, մամուլը գրեց այդ մասին, ու կառավարությու­նից չկա ոչ մի արձագանք:

Որքան էր կշռում և ինչ արժեր Սամվել Կարապետյանի որդու հարսնացուի զգեստը (Լուսանկարներ)

Սեպտեմբերի 16-ին Մոսկվայում կայացավ այս տարվա ամենաքննարկվող և շքեղ հարսանիքներից մեկը՝ Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարեն Կարապետյանի և նրա հարսնացուի՝ Լիլիթի հարսանեկան արարողությունը։

«Հրապարակ». Սամվել Կարապետյանի որդու էլիտար հարսանիքը Մոսկվայում. նախագահով, կաթողիկոսով ու վարչապետով

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 16-ին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի հարսանիքն է։ Մեր տեղեկություններով, Կարենի ընտրյալը՝ Լիլիթը, սովորական հայկական ընտանիքից է։

Սերժ Սարգսյանը ուրախանում, պարում է Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքին (տեսանյութ)

Armtimes.com Սերժ Սարգսյանը, ինչպես մի շարք ՀՀ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկա է եղել «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի հարսանիքին: Այն տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 16-ին:

«Ժամանակ». Ի՞նչ ուղերձ է հղում Սամվել Կարապետյանը Ծառուկյանին՝ ֆինանսավորելով Մոսկվայի «Արարատը»

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ մոսկվայաբնակ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը դարձել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հիմնական ֆինանսավորողներից մեկը:

«Ժամանակ». Կարեն եւ Սամվել Կարապետյանների տանդեմի հարաբերությունները Ծառուկյանի հետ լարված են մնում

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, անցյալ շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, Մոսկվայում կայացել է Ռուսաստանի հայազգի միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը:

Արցախում քննարկել են բանակաշինության հարցերը

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին այցելել է Արցախի ազատամարտիկների միություն եւ հանդիպել կազմակերպության ղեկավարության ու մի խումբ անդամների հետ՝ միության նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:

Լիլիթի մեջ կար իշխանական կեցվածք. որքա՞ն է արժեցել Սամվել Կարապետյանի հարսի պարի բեմադրությունը (Տեսանյութ)

Վերջին օրերին հայկական և ռուսական մամուլում, ամենաքննարկվող թեման, թերևս, «Տաշիր» ընկերությունների սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի և նրա ընտրյալի ՝ Լիլիթի հարսանիքն էր:

Այն ամենը, ինչ եղավ 16.09.2017-ին, աշխարհում եղավ առաջին անգամ. Սամվել Կարապետյանի դստեր գրառումը (Լուսանկար)

«Տաշիր Գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթև Կարապետյանն Instagram-ի իր էջում եղբոր` Կարենի հարսանիքից լուսանկար է հրապարակել` դրան կիցկատարելով հետևյալ գրառումը.

«Ժամանակ». Ծառուկյանի առաջին հարվածը Կարեն Կարապետյանին. Խաղը կրիտիկական փուլ է մտնում

«Ժամանակ» թերթը գրում է. «Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը երեկ հայտարարել է, որ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը ծանր հարված է հասցրել ըմբշամարտին՝ թողնելով ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, եւ եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը՝ մարզաձեւը կհայտնվեր շատ ծանր վիճակում:

«Ժողովուրդ». Սամվել Կարապետյանն ընդլայնում է բիզնեսները. գործարքը կկայանա Գագիկ Խաչատրյանի որդիների միջեւ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը, որին պատկանում է Հայաստանի էներգետիկ ողջ ցանցը՝ ՀԷՑ-երն ու ԲԷՑ-երը, պատրաստվում է գնել նաեւ «Յուքոմ»-ի որոշ բաժնեմասեր:

Սամվել Կարապետյանը մոտ 3 մլն եվրոյի ներդրում է կատարել «Ալեքս տեքստիլ» ընկերությունում (Լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն, որտեղ ներկա է գտնվել ընկերության նոր՝ հագուստի արտադրության արտադրամասի բացման արարողությանը, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:

Ինչպես են Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը պարում փոխոստիկանապետի որդու էլիտար հարսանիքին

arenanews.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով ՝ երեկ տեղի է ունեցել ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի որդու հարսանիքը: Հրաչյա Պողոսյանի հարսանցուն «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի քրոջ դուստրն է:

«Հրապարակ». Մեծերը խառնվել, հարցը փակել են «լավով». «Իզուր ես պորտը տեղը դրել»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոչ միայն Սերժ Սարգսյանն է նախատել սպորտի նախարար Հրաչիկ Ռոստոմյանին, այլեւ, մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը կանչել է սպորտի եւ երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանին, զրուցել, մանրամասն «ուսումնասիրել» ասուլիսում նրա ասած մտքերը, ապա հեռախոսազրույց ունեցել Սամվել Կարապետյանի հետ առ այն, որ «էս մարդն» (Ռոստոմյանը) ամենեւին էլ չի ուզեցել նեղացնել որեւէ մեկին, էլ առավել՝ իրեն, եւ իզուր է եղբայր Կարենը «վրդովվել» ու հայտարարություն տարածել՝ սպորտի նախարարի «պորտը տեղը դնող»:

«Ժամանակ». «Հայփոստ»-ի սեփականատերը որոշված է. Սամվել Կարապետյանի հերթական, բայց ոչ վերջին ձեռքբերումը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ մինչեւ տարեվերջ երկարացվում է ՀՀ կառավարության կողմից «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ին հանձնված «Հայփոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման ժամկետը:

«Իրատես». Կարապետյաններն ուզում են վերաձեւակերպել Հայաստանի օլիգարխիկ դաշտը. թիրախում Ծառուկյանն է

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե շատերին զարմացրած` Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլում» Սամվել Կարապետյանի ներդրումային մասնակցությունը բացատրվում է ոչ միայն վերջինիս կողմից իր սանահորը արտասահմանյան շուկաներով ապահովելու ցանկությամբ, այլեւ Կարապետյաններն ընդդեմ Ծառուկյանի» կոնֆիգուրացիաներով:

«Ժամանակ». Ներդրողների ակումբի որոշ անդամներ տասնյակ միլիոնավոր դոլարի հասնող պարտքեր ունեն Ծառուկյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանի կողմից ստեղծված Ներդրողների ակումբը առաջիկա օրերին կբացահայտի 1 մլրդ դոլարի ներդրումային ծրագիրը:

Նախագահը ներկա է գտնվել «Երևան շոու-2017» ոսկերչական ցուցահանդեսի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 5-8-ը անցկացվող «Երևան շոու-2017» ոսկերչական իրերի և ժամացույցների միջազգային 8-րդ ցուցահանդեսի բացման արարողությանը: Նախագահի աշխատակազմի հասարակայնության եվ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, Հանրապետության Նախագահը ոլորտի պատասխանատուների և կազմակերպիչների ուղեկցությամբ շրջել է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կազմակերպած ցուցահանդեսում, դիտել հայրենական և օտարերկրյա ընկերությունների ներկայացրած ոսկերչական զարդերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ադամանդի և այլ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի մշակմամբ ստացված իրերը, ծանոթացել մասնակից ընկերությունների գործունեությանն ու ծրագրերին: Ավանդական դարձած այս ցուցահանդեսը, որին մասնակցում է շուրջ 70 ընկերություն 6 երկրից (Հայաստան, ՌԴ, ԱՄՆ, Շվեյցարիա, Բելառուս, Թուրքիա) միտված է խթանելու Հայաստանում ոսկեգործության և ադամանդագործության ճյուղերի զարգացումը, ինչպես նաև նպաստելու տնտեսության հիշյալ ճյուղերում հայաստանյան և օտարերկրյա կազմակերպությունների միջև համագործակցության հաստատմանը: Ցուցահանդեսային կենտրոնում Նախագահ Սարգսյանը դիտել է նաև Հայաստանի նկարիչների միության կողմից ներկայացրած գեղանկարչական աշխատանքները: Ոսկերչական ցուցահանդեսից հետո Հանրապետության Նախագահն այցելել է նաև Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ «Ալեքս տեքստիլ» ընկերություն, որտեղ ներկա է գտնվել ընկերության նոր՝ հագուստի արտադրության արտադրամասի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահին «Ալեքս տեքստիլ»-ի հիմնադիրները շնորհանդեսի ընթացքում ներկայացրել են ընկերության կողմից իրականացվող աշխատանքներն ու զարգացման ծրագրերը: Սերժ Սարգսյանը նորաբաց արտադրամասում շրջայցից հետո ծանոթացել է կարի ֆաբրիկայի նոր կառուցվող մասնաշենքի նախագծին և դրա համաձայն իրականացվելիք աշխատանքներին: Նշվել է, որ շուրջ 35 հազ. քմ ընդհանուր մակերեսով կարի ֆաբրիկայի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2017թ. մարտին: Նախնական հաշվարկով կատարվելու է շուրջ 7 մլն եվրոյի ներդրում, որի արդյունքում ֆաբրիկան կունենա շուրջ 3000 նոր աշխատատեղ։ Նախագահը եղել է նաև ընկերության տրիկոտաժի կարի ընդլայնված արտադրամասում, որտեղ ներգրավվել է շուրջ 470 նոր աշխատող: Ավելի քան 1 մլն եվրոյի ներդրումը կատարել է Հայաստանի ներդրողների ակումբում ներգրավված Սամվել Կարապետյանը: Սերժ Սարգսյանը ծանոթացել է կատարված ներդրումներին, արտադրական հզորությունների մեծացման արդյունքում ժամանակակից սարքավորումներով արտադրամասի գործունեությանը: «Ալեքս տեքստիլ»-ի կողմից գործարկվել է նաև գործվածքի նոր արտադրամաս, որտեղ ավելի քան 2 մլն եվրոյի ներդրում են կատարել Սամվել Կարապետյանը և ֆրանսահայ գործարարներ հայր և որդի Ջիջիրյանները։ Ընկերության զարգացման ծրագրերի հետ կապված Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ նախատեսվում է 2018թ-ին էապես ընդլայնել «Ալեքս տեքստիլ»-ի արտադրության ծավալները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր։ Մասնավորապես, ընթացքի մեջ են Արտաշատում կտորի նոր ֆաբրիկայի ստեղծման աշխատանքները. շուրջ 30 հազ. քմ մակերես ունեցող շենք-շինություններով Արտաշատի նախկին կարի ֆաբրիկան «Ալեքս տեքստիլ» ընկերությունը ձեռք է բերել 2017թ-ին: Վերակառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են, իրականացվելու է շուրջ 25 մլն եվրոյի ներդրում, որի արդյունքում կտորի ֆաբրիկան կունենա օրական նվազագույնը 15 տոննա արտադրողականություն և շուրջ 400 աշխատատեղ: Ընթացքի մեջ են նաև Արտաշատում սրբիչի ու տնային տեքստիլի արտադրամասերի ստեղծման աշխատանքները՝ վերակառուցվում են շուրջ 20 հազ. քմ մակերեսով Արտաշատի մեխանիկական գործարանի շենք-շինությունները: Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 10 մլն եվրո, նախնական շրջանում այս ֆաբրիկան կունենա շուրջ 500 աշխատակից: «Ալեքս տեքստիլ» ընկերությունը Մասիս քաղաքում ձեռք է բերել շուրջ 50 հազ. քմ շենք-շինություններ, որոնց վերակառուցման արդյունքում կստեղծվի նաև բամբակե թելի ֆաբրիկա։ Այդ ուղղությամբ աշխատանքները, պատասխանատուների հավաստմամբ, նույնպես ընթացքի մեջ են:

«ՀԺ». Սամվել Ալեքսանյանն ու Սամվել Կարապետյանը կգնեն Էկոնոմիկայի նախարարության շենքը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ու տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի շենքը առաջիկայում հնարավոր է վաճառվի:

«Ժամանակ». «Արարատ»-ների բախումը. Սամվել Կարապետյանն ու Սրմաքեշը չեն կարողացել համաձայնության գալ

«Ժամանակ» թերթը գրում է. «Շվեյցարահայ գործարար եւ բարեգործ Վարդան Սրմաքեշը եւ «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանը չեն կարողացել համաձայնության գալ «Արարատ» ֆուտբոլային ակումբի ճակատագրի շուրջ:

Մոսկվայի ամանորյա լուսավորությունը կապահովի Սամվել Կարապետյանի ընկերությունը

Մոսկվայի քաղաքապետարանը մոտ 1.4 միլիարդ ռուբլի (մոտ 20 միլիոն դոլար) կծախսի մայրաքաղաքի ամանորյա զարդարանքի համար: Միջոցները կծախսվեն լուսավորության, ինստալյացիաների, արհեստական տոնածառերի և հրավառության վրա:

«Իրավունք». Կարեն Կարապետյանին չի հետաքրքրում ոչ քաղաքականությունը, ոչ Ամանորը. «Դրա վախտն ա՞»

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանից «Իրավունքը» երեկ փորձեց հետաքրքրվել մի քանի հարցերի վերաբերյալ իր դիրքորոշման մասին, սակայն պարոն օրենսդիրը միանգամից կանխեց հարցերը. «Ինձ չի հետաքրքրում, դրա վախտը չի»:

«Տաշիր գրուպ»-ը 15 մլրդ ռուբլի կծախսի Ռուսաստանում առաջին թվային հիվանդանոցի կառուցման համար

Ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր, գործարար և բարերար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը մտադիր է բիզնեսի նոր ճյուղ զարգացնել բժշկական ծառայությունների ոլորտում:

«Ժամանակ». Ջո՞ւրն էլ են հանձնում Սամվել Կարապետյանի վերահսկողությանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ոռոգման ջրերի ամբողջ տնտեսությունը եւս կարող է սեփականաշնորհվել եւ անցնել Սամվել Կարապետյանի վերահսկողության տակ: Դա կարող է տեղի ունենալ արդեն այս տարվա աշնանը:

Քրիստինե Պեպելյանը Սամվել Կարապետյանի որդու հարսանիքից լուսանկար է հրապարակել (Լուսանկար)

Սեպտեմբերի 16-ին Մոսկվայում տեղի է ունեցել գործարար Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը, որին մասնակցել է նաև երգչուհի Քրիստինե Պեպելյանը: Նա վերջերս իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել այդ հարսանիքից:

Սամվել Կարապետյանը նման զբոսանավ չունի. «Տաշիր» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել

Սամվել Կարապետյանը նման զբոսանավ չունի: Այս մասին հայտարարությունը է տարածել «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը՝ հերքելով ավելի վաղ տարածված տեղեկությունը, թե Սամվել Կարապետյանին պատկանող, Ace անունը կրող զբոսանավը նկատվել է Թուրքիայի Մարմարիսում։

Պատգամավորի մանդատ ստացած փաստաբանների արտոնագրերը կասեցվել են

Փաստաբաններ Նիկոլայ Յուրիի Բաղդասարյանը (արտոնագիր № 95), Հերիքնազ Սարգսի Տիգրանյանը (արտոնագիր № 618), Աննա Սամվելի Կարապետյանը (արտոնագիր № 2091) Սուրեն Սամվելի Գրիգորյանը (արտոնագիր № 2037), Արթուր Ռազմիկի Դավթյանը (արտոնագիր № 391), Էդմոն Հրաչիկի Մարուքյանը (արտոնագիր № 788) և Տարոն Վարդանի Սիմոնյանը (արտոնագիր № 1092) Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 09.12.2018թ. արտահերթ ընտրություններում համապատասխան տարածքային և համապետական ընտրական ցուցակներով ընտրվել են 7-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 04.01.2019թ. թիվ 1 արձանագրության համաձայն գրանցվել են որպես ՀՀ ազգային ժողովի պատգամավոր և ստացել են մանդատ:

Ռուսաստանի կենտրոնում «Տաշիր» ընկերությունների խումբը ժամանակակից բնակելի թաղամաս կկառուցի

Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը սկսել է Стеллар Сити բնակելի թաղամասի շինարարությունը Մոսկվայի մարզի Սկոլկովո շրջանում:

Սամվել Կարապետյանն ընդգրկվել է ռուսական «անշարժ գույքի արքաների» առաջատար եռյակում՝ ըստ Forbes-ի

Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է «Ռուսական անշարժ գույքի արքաներ 2019» ցանկը, որում «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

Արցախի նախագահը մասնակցել է Սամվել Կարապետյանի կողմից բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է բարերար Սամվել Կարապետյանի կողմից Արցախի բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման հանդիսավոր միջոցառմանը:

Բակո Սահակյանը ստորագրել է Օգանովսկուն պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից եւ արձակվել զինվորական ծառայությունից՝ իր դիմումի համաձայն՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

Գեներալ Սամվել Կարապետյանի նման զինվորականի պակասը զինված ուժերում դեռ շատ ենք զգալու. Արշավիր Ղարամյան

Գեներալ Սամվել Կարապետյանի նման օպերատիվ-մարտավարական մտածելակերպով զինվորականի պակասը զինված ուժերում դեռ շատ ենք զգալու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը:

Որտեղ էլ հայտնվեիք Ձեր գնդով, այնտեղ ապահովված էր հաղթանակը. Արտակ Դավթյանի ուղերձը՝ Սամվել Կարապետյանին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհակալական ուղերձ է հղել Արցախի պաշտպանության արդեն նախկին փոխնախարար գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին:

Պատերազմի վերսկսման հավանականությունը շարունակում է մնալ օրակարգային. հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ

Արցախի պաշտպանության բանակի նախկին փոխնախարար, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանը NEWS.am–ին տված հարցազրույցում անդրադարձել է Արցախի հարցին, Փաշինյան–Ալիեւ հանդիպմանն ու բանակցությունների հնարավոր զարգացումներին։

«Ժամանակ». Բաղրամյանի նշանակման հարցում մեծ դեր է ունեցել նախկին վարչապետը. Սակագների նվազման հույս չի լինելու

«Ժամանակ» թերթը գրում է. «Գարեգին Բաղրամյանին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնին նշանակելու գործում էական ազդեցություն են ունեցել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ով այսօր էլ փաստացի վերահսկում է Հայաստանի գազամատակարարման համակարգը, ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանը եւ «ՄՏՍ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Սամվել Կարապետյանը 1,5 միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստ ամարաթոնի ժամանակ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ամենախոշոր նվիրատուն «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն է՝ 1,5 միլիոն դոլարով

Ռուսերեն

Всемирно известные армянские деятели опубликовали в The New York Times открытое письмо о будущем нации

Подписи под письмом поставили такие видные армянские деятели, как Рубен Варданян, Нубар Афеян, Вардан Грегорян, Шарль Азнавур, Лорд Ара Дарзи, Самвел Карапетян, Артур Джанибекян и другие

"Ташир" подарил маленьким пациентам рождественскую сказку с помощью Дедов Морозов-альпинистов (ВИДЕО)

Группа компаний "Ташир", возглавляемая крупным предпринимателем армянского происхождения Самвелом Карапетяном, подарила маленьким пациентам одной из московских больниц настоящий рождественский праздник с помощью Дедов Морозов-альпинистов.

Карен и Самвел Карапетяны выступают против возвращения Гагика Царукяна в большую политику – газета

Депутат парламента Карен Карапетян и его брат российский бизнесмен Самвел Карапетян выступают против возвращения Гагика Царукяна (армянский олигарх, учредитель партии "Процветающая Армения" – ред.) в большую политику, пишет газета "Грапарак" (Площадь).

Карен Карапетян: дубль второй

Между российским предпринимателем армянского происхождения Самвелом Карапетяном и учредителем партии "Процветающая Армения" Гагиком Царукяном возникла некоторая напряженность

Глава ГК "Ташир" Самвел Карапетян вошел в рейтинг Bloomberg топ -500 богатых людей мира

Российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян, являющийся президентом и основателем группы компаний "Ташир", вошел в рейтинг топ-500 миллиардеров мира, опубликованный агентством Bloomberg

Самвел Карапетян с состоянием в $4,36 млрд. включен в рейтинг Bloomberg топ -500 богатых людей мира

Российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян, являющийся президентом и основателем группы компаний "Ташир", вошел в рейтинг топ-500 миллиардеров мира, опубликованный агентством Bloomberg

Клуб инвесторов Армении будет удивлять сюрпризами и новой бизнес-культурой

Премьер-министр Армении Карен Карапетян и президент группы компаний "Ташир" Самвел Карапетян после состоявшейся в субботу церемонии официального старта Клуба ответили на вопросы журналистов

Ответ Царукяна - Самвелу Карапетяну: олигарх обещает привлечь $15 млрд. инвестиций в Армению

Глава блока "Царукян", олигарх Гагик Царукян намерен после парламентских выборов привлечь в Армению намного больше инвестиций, чем ранее обещал российский бизнесмен, глава "Ташир груп" Самвел Карапетян

ГК «Ташир» называет слухами и опровергает информацю о создании Самвелом Карапетяном новой партии в Армении

В группе компаний «Ташир», которой владеет бизнесмен​ Самвел Карапетян, опровергли сообщения о том, что предприниматель вместе с бывшим мэром Еревана и экс-министром транспорта Гагиком Бегларяном решил создать новую политическую партию в Армении

Владелец "Ташира" Самвел Карапетян и основатель Comedy Club Артур Джанибекян основали Ассоциацию армянских предпринимателей

Группа бизнесменов армянского происхождения во главе с владельцем "Ташира" Самвелом Карапетяном учредила общественную организацию "Ассоциация армянских предпринимателей"

Անգլերեն

No penny invested so far by club of investors in Armenia

None from the so-called Club of Investors, created by billionaire Samvel Karapetyan and Armenian prime minister Karen Karapetyan, comprising more than three dozen Russian business people of Armenian descent, has  invested a penny in the Armenian economy so far, the local daily ‘Zhamanak’ (Time) reports.

Tashir Capital to acquire another asset in Armenia

The Armenian government has adopted a draft decision today allowing Tashir Capital, owned by Samvel Karapetyan, a Russia-based billionaire of Armenian origin, to assume the trust management of the entirely government-owned High Voltage Electric Networks closed joint stock company.

Tashir Capital to seek loans to upgrade Armenian power grid

Tashir Capital, an Armenia-registered  company owned by Samvel Karapetyan, a Russian businessman of Armenian descent, will ask tomorrow for the Armenian government’s permission to pledge 172, 496 shares (69.9%) of the Electrical  Networks of Armenia (ENA) national power distribution company to attract loans from the European Bank for Reconstruction and Development (EBRD) and the Asian Development Bank (ADB).

Armenian government allows Tashir Capital to pledge shares of ENA

The Armenian government has allowed today the Tashir Capital, an Armenia-registered  company owned by Samvel Karapetyan, a Russian businessman of Armenian descent, to pledge 172, 496 shares (69.9%) of the Electrical  Networks of Armenia (ENA) national power distribution company to attract loans from the European Bank for Reconstruction and Development (EBRD) and the Asian Development Bank (ADB).

RIO shopping center to open in Yerevan

The RIO shopping center, owned by Tashir group of companies of Russia-based billionaire of Armenian origin Samvel Karapetyan, will open its Yerevan RIO mall in November, Tashir said on its official page in Facebook.