Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ալեքսանդր Իսկանդարյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության կտրուկ փոփոխություն չի լինի.քաղաքագետ

ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ղեկավարման տարիներին այդ երկրի քաղաքականությունը Հարավային Կովկասում կտրուկ փոփոխությունների չի ենթարկվի: Նոյեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Թուրքիան՝ «սուլթանիզացիայի» կամ «ադրբեջանիզացիայի» ճանապարհին

Տարածաշրջանում ընթանում են իրադարձություններ, որոնք արտակարգ կարեւորություն եւ հետաքրքրություն ունեն: Այս կարծիքն է այսօր հայտնել «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Սիրիայում, Թուրքիայում եւ Իրաքում տեղի ունեցող զարգացումներին: Նրա գնահատմամբ՝ ինչպես ռազմական իրադրությունը, այնպես էլ քաղաքական իրավիճակը բավականին բարդ է: Քաղաքագետի խոսքով՝ մեզ համար այդ ամենը շատ  կարեւոր է: Բացի նրանից, որ տարածաշրջանը մեզ բավականին մոտ է, նաեւ՝ կարեւոր է, թե որքանով Հյուսիսային Իրաքում կարող է ձեւավորվել քրդական պետություն: Քաղաքագետը, մասնավորապես, առանձնացրել է նաեւ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Թուրքիայում՝ դրանք գնահատելով որպես ամենահետաքրքիրը: Քաղաքագետն անդրադարձել է նաեւ հայ-ադրբեջանական սահմանի վրա այդ զարգացումների հնարավոր ազդեցությունների:   Թուրքիան գնալով ավելի ու ավելի է մոտենում սուլթանիզացիայի ճանապարհին՝ համոզված է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետն այդ գործընթացն անվանում է նաեւ «ադրբեջանիզացիա»: «Էրդողանական Թուրքիան վերածվում է Ադրբեջանի: Ես նկատի ունեմ իշխանությունների կառուցվածքով: Թուրքիան ունի որոշակի ժողովրդավարական մեխանիզմների առկայություն, ինչը կարծես արդեն անցյալում է»: Վերջին ընտրություններից եւ հեղաշրջման փորձից ու դրան հաջորդած իրադարձություններից հետո Թուրքիան այդ որոշակի ավանդույթներից  ավելի է հեռանում եւ այդ մասին են վկայում նաեւ քրդամետ կուսակցության պատգամավորների եւ այդ շրջապատին մոտ քաղաքացիական հասարակության այլ անդամների ձերբակալությունները: «Ամենակարեւորը ոչ այնքան այդ ձերբակալություններն են, որքան այն, որ կարծես չկան ոչ մի ընդդիմադիր գործողություններ: Արդեն չկա որեւէ մեկը, որ ընդդիմանա»: Հետեւաբար, ըստ քաղաքագետի, արդեն գարնանը Թուրքիայի Սահմանադրությունը լիովին կփոփոխվի, ինչը կնշանակի մի շատ պարզ բան՝ սուլթանն այլեւս իշխանության է, որից չի գնա: Սրանով Թուրքիան կնմանվի հարեւան թյուրքական պետություններին, ինչը պատմության ծաղր է: Քաղաքագետը կարծում է, որ այն, ինչ կատարվում է Թուրքիայում միջազգային հանրությանը դուր գալ չի կարող, քանի որ նրանց անհրաժեշտ է քիչ թե շատ կանխատեսելի Թուրքիա:  Առավել ես, որ արեւմուտքի, մասնավորապես՝ եվրոպացիների հետ կան խնդիրներ: Բայց ամեն դեպքում, Թուրքիան առաջվա նման շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անհրաժեշտ անդամ եւ նրան փոխարինելն այսօրվա պայմաններում հնարավոր չէ: Միաժամանակ, ըստ քաղաքագետի, պետք է հասկանալ, որ Էրդողանն իր ձեռքի տակ ունի ծորակ՝ դեպի եվրոպա միգրանտների հոսքի: Դա բավականին ծանր է եվրոպացիների համար, հետեւաբար՝ Արեւմուտքը ստիպված է լինելու շարունակել համագործակցությունը, անգամ այնպիսի Թուրքիայի հետ, որն այսօր է, չնայած՝ դա ոչ մեկին դուր չի գալիս: Տարածաշրջանային զարգացումների համատեքստում անդրադառնալով հայ-թուրքական սահմանին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծիք հայտնեց, որ այստեղ որեւէ բան չի փոխվի: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական եւ ղարաբաղաադրբեջանական սահմանին. «Ես հասկանում եմ, հիմա մենք տեսնում ենք որոշակի կրակոցներ: Բայց մինչեւ ապրիլ եղածի համեմատությամբ՝ իրավիճակը քիչ թե շատ հաջողվում է պահպանել»: Քաղաքագետը կարծում է, որ իրավիճակը պահպանել հաջողվում է ինչպես  քաղաքական մեխանիզմների, այնպես էլ՝ հայկական կողմի նոր սպառազինությունների ձեռքբերման շնորհիվ, որ տեղի ունեցավ ապրիլյան իրադարձություններից հետո արված եզրահանգումների արդյունքում: Հավասարակշռությունն առայժմ պահպանվում է, թե որքան կհաջողվի դա պահել, ըստ «Կովկաս» ինստիտուտի տնօրենի, մեծապես կախված է նավթի գներից: Նա համոզված է, որ առաջիկայում նավթի գները չեն կարող մոտենալ նախկին վիճակին: Ես չեմ կարծում, թե կհաջողվի ի սպառ վերացնել նոր էսկալացիաների բռնկման հնարավորությունները, բայց առայժմ պահել հաջողվում է: Ինչ կլինի հետո՝ կտեսնենք՝ եզրափակեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետն ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները ընտրական համակարգի գլոբալ ճգնաժամի հետևանք է համարում

«Այն մարդիկ, ովքեր քվեարկել են Թրամփի օգտին, պարզապես դեմ են քվեարկել համակարգին: Մարդիկ արդեն հոգնել են էլիտայից, և դա նկատվում է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ

Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ղարաբաղյան խնդիրը՝ 2016- ին

Ադրբեջանին զսպող միակ գործիքն այն ընկալումն է, որ հայկական կողմերն իրենից ուժեղ են: Որ վայրկյանին մտածեն, որ բալանսը խախտվել է, նրանք կփորձեն  ռազմական ճանապարհով վիճակը փոխել` կարծում է պատգամավոր Թևան Պողոսյանը: Ինչպես ենք ամփոփում 2016-ը: «Ռադիոլուրը» ներկայացնում է քաղաքագետների ու պատգամավորի կարծիքներն ու դիտարկումները։   2016-ը ի ցույց դրեց մի շարք իրողություններ ղարաբաղյան խնդրում: Ապրիլյան ռազմական գործողությունները վկայեցին հայ զինվորի քաջության ու սեփական հայրենիքը կյանքի գնով մինչև վերջ պաշտպանելու պատրաստակամության մասին: Անցնող տարին ցույց տվեց նաև, որ կան խնդիրներ և դրանք մեր փոխարեն մեկ ուրիշը չի լուծելու՝ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: Նրա խոսքով՝ ապրիլը ջրի երես հանեց խնդիրներ. մենք պետք է կարողանայինք զարկ տալ ռազմարդյունաբերությանը: Կոռուպցիոն գործընթացները, որ կան բանակում, անթույլատրելի են, և հարկ է մեղավորներին պատժել, որպեսզի  կարողանանք առաջ շարժվել՝ ասաց։ Որևէ տեղաշարժ չկա բանակցային դաշտում, ավելին՝ ապրիլից հետո Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ու Համբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններն անգամ չեն իրագործվում, ինչին խոչընդոտում է Բաքուն է: Ու այսօր բանակցությունների միակ նպատակը շփման գծում լարվածություն  թույլ չտալն է: Ըստ Թևան Պողոսյանի՝ պետք է միջազգային հանրությունն ու առաջին հերթին  Բաքվում հասկանան, որ առանց Արցախի խնդրի բուն կարգավորման շուրջ բանակցությունների՝ որևէ մեկը չի կարող զիջում պարտադրել: Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ կարծիք հայտնեց, որ Ղարաբաղյան խնդրում ՌԴ- ն իր շահն ունի և այդ շահը Բաքվին ԵՏՄ ներառելն է։ «Ռուսաստանը Ղարաբաղի հակամարտության մեջ ոչ միայն միջնորդ է, այլեւ ունի շահեր եւ իր ավանդույթի համաձայն փորձում է իր շահերն առաջ քաշելով ինչ-որ հարցեր լուծել։ Օրինակ՝ ուզում է, որ Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ եւ այնքան շատ է ուզում, որ ճնշում է ՀՀ իշխանություններին, որ գնանք զիջումների եւ այդ հարցը լուծվի նշել է»։ Ապրիլյան պատերազմը հակամարտության կողմերին սթափեցրեց ու հիշեցրեց, որ խնդիրը լուծված չէ` ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը` նշելով, թե շատերի մոտ տպավորություն էր կարծես, թե խնդիրը լուծված է և ստատուս քվոն կարելի է պահպանել հավերժ։ Քաղաքագետ  Ալեքսանդր Իսկանդարյանը ևս տպավորություն ունի, թե վերջին տարիներին ձգտում կա  ոչ թե կարգավորել խնդիրը, այլ՝  պահպանել  ստատուս քվոն։ «Ապրիլից հետո իրավիճակը ավելի վատացավ անվտանգության երաշխիքների առումով: Կողմերին  ու նաև համանախագահներին սակայն  հաջողվում է ինչ-որ չափով զսպել բռնությունը ապրիլից հետո»: Քաղաքագետը որևէ հիմք չի տեսնում ասելու թե  ղարաբաղյան հակամարտությունը կարող է տեղաշարժ գրանցել առաջիկայում: Կողմերը պարզապես փորձում է զերծ պահել իրավիճակը սրացումներից:

Ընտրություններին հաջորդող փոփոխությունները հետաքրքիր կլինեն. Ալեքսանդր Իսկանդարյան

«Այս տարի սպասվում են խորհրդարանական ընտրությունները , որը տեղի կունենա ապրիլին, որին հաջորդող փոփոխությունները հետաքրքիր կլինեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով, որ հին համակարգով կընտրվի նախագահ և կձևավորվի խորհրդարանը, և հետաքրքիր է, թե ինչպես դրան կվերաբերվի հանրությունը:

ՄԽ- ն զբաղվում է ընդամենը ռիսկերի նվազեցմամբ՝ ասում են քաղաքագատները

Մինսկի խմբի համանախագահների հարցում ինչ-որ լուրջ փոփոխություններ անցած տարում չեն եղել: Այս համոզմունքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Խոսելով դեկտեմբերի 29-ին Չինարիում տեղի ունեցածին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշացած հայտարարության մասին՝ քաղաքագետը նկատել է, որ նրանք վաղուց զբաղվում են ոչ թե հակամարտության կարգավորմամբ, այլ՝ ընդամենը ռիսկերի նվազեցմամբ: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ՝ հայտարարության ուշացումը զուտ տեխնիկական պատճառներ ունի: Ինչ վերաբերում է հայտարարության բովանդակությանը, ապա, ըստ քաղաքագետի, համանախագահների յուրաքանչյուր անհասցե հայտարարություն բարդացնում է իրավիճակը՝ լկտիացնելով Ադրբեջանին:   ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երեկ հայտարարությամբ արձագանքեցին դեկտեմբերի 29- ին Չինարի գյուղի մոտ ադրբեջանական դիվերսիայի փորձին: Հայտարարության ուշացումը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը պայմանավորեց զուտ տեխնիկական խնդիրներով: Բովանդակության մասին: «Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել փոխադարձ մեղադրանքները եւ ընդունել անհրաժեշտ բոլոր միջոցառումները տեղերում իրավիճակի կայունացման համար»,- մասնավորապես ասված է համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտի եւ Ռիչարդ Հոգլանդի տարածած հայտարարության մեջ։ ՄԽ համանախագահները նաեւ կոչ են անում  վերադարձնել հայկական սահմանի մոտ սպանված ադրբեջանցի դիվերսանտի դին։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ հայտարարությունը համարժեք չէ իրավիճակին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակն անդրադառնալով ադրբեջանցի դիվերսանտի դին հանձնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչին՝ այսօր շեշտել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներկայումս երկխոսության մեջ է երկու կողմերի հետ, բանակցությունները տարվում են գաղտնի սկզբունքով և բովանդակությունը չեն կարող բացահայտել: Նշվում է նաեւ, որ որպես չեզոք միջնորդ` կազմակերպությունը պատրաստ է ցանկացած պահի, երբ որ կողմերը գան համաձայնության, ներկա գտնվել աճյունի փոխանցման գործողությանը: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության մեջ եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում փոփոխություններ տեղի չեն ունեցել։ «Նրանք զբաղվում են ոչ թե հակամարտության կարգավորման փորձով, այլ՝ նրանք զբաղվում են ռիսկերի մինիմալացմամբ»: Ըստ քաղաքագետի՝ դրա պատճառն այն է, որ հակամարտության կողմերն ունեն այնքան տարբեր կարծիքներ կարգավորման վերաբերյալ, որ հնարավոր չէ նրանց համար ընդունելի լուծում առաջարկելը: Այժմ էլ, քաղաքագետի գնահատմամբ, լուրջ փոփոխություններ կարգավորման գործընթացում տեղի չեն ունենում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հայտարարությունն էլ, ըստ նրա, տեղավորվում է հենց այդ տրամաբանության մեջ, որ լարվածությունը չմեծանա, ինչն առայժմ ստացվում է՝ կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա՝ «Սահմանում մոնտիտորինգ իրականացնելու փորձերը նույնպես չեն իրականանում»: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը միանշանակ կարող է ոգեւորել Ադրբեջանին՝ նոր սադրանքների գնալու հարցում, քանի որ տեսնում են, որ դա մնում է անպատժելի: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ Ադրբեջանն ուրիշ միջոց չունի ազդելու ԼՂ հիմնախնդրի իրավիճակի վրա: Այդ միջոցները նրա համար երկուսն են՝ բառերը, լոբբիստական, պրոպագանդիստական աշխատանքները, եւ  երկրորդ միջոցը, որով փորձում է ԼՂ հիմնախնդրի վրա հրավիրել բոլորի՝ և՛ Հայաստանի, և՛ միջազգային հանրության ուշադրությունը, կրակելն է՝ հավելեց նա: Նա նույնպես մտահոգություն հայտնեց, որ հենց դրա համար նման իրավիճակը կշարունակի մնալ: Բանակցային գործընթացի վերսկսման հիմք չի տեսնում նաեւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք կլինեն նոր պատերազմական գործողություններ. «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի դիտարկմամբ՝ դա  կախված է նավթի գներից. նրանից, թե Ադրբեջանը կարո՞ղ է նման բան իրեն թույլ տալ, քանի որ ապրիլյան պատերազմում շատ մեծ միջոցներ է ծախսել:

Կոպենհագենից՝ Փարիզ. քաղաքագետները վերլուծում են Եղեռնի ճանաչման շուրջ զարգացումները

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մերժել է խորհրդարանի ընդունած «Հավասարության և քաղաքացիության մասին» օրենքի մի շարք դրույթներ:  Դատարանի որոշման մեջ մասնավորապես նշում է, որ օրենքը սահմանափակում է քաղաքացիների խոսքի ազատությունը: Վերոնշյալ օրենքում Հայոց ցեղասպանության մասին ուղղակի հիշատակում չի եղել: Ինչու է Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը չեղարկել այս օրենք ու ինչու է Դանիայի խորհրդարանն ընդունել Հայոց ցեղասպանության մասին` բանաձև:   Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մերժել է 2016թ. դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովի ընդունած «Հավասարության և քաղաքացիության մասին» օրենքի մի շարք դրույթներ՝ գրում է ֆրանսիական «Նուվելս Դ’ Աղմենի» պարբերականը: Մերժված դրույթների թվում Սահմանադրական խորհուրդը իր նախաձեռնությամբ ավելացրել է Ցեղասպանության ժխտողականության, նվազեցման և պարզեցման/բանալիզացման/ քրեականացումը: Այդ որոշման առնչությամբ` Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը զարմանքն է հայտնում, որ Սահմանադրական խորհրդի անդամները շարունակում են պնդել, որը մարդկության դեմ հանցագործության ժխտողականության քրեականացումը պետք է պայմանավորված լինի ֆրանսիական կամ միջազգային դատական ատյանի՝ այդ հարցի առնչությամբ ընդունված դատավճռով: Արհեստականորեն պահպանելով այդ պահանջը ,որը  չի բխում ոչ 2008թ. նոյեմբերի 28-ի շրջանակային որոշումից, ոչ ՄԻԵԴ դատավճիռներից, Սահմանադրական խորհուրդը իր վրա է վերցնում ֆրանսիայի բազմաթիվ քաղաքացիներին, հատկապես հայկական ծագում ունեցող քաղաքացիներին, Թուրքիայի պետական ժխտողականության անպատժելիությամբ պայմանավորված ագրեսիայի թիրախ մնալու բարոյական եւ քաղաքական պատասխանատավությունը՝ նշվում է  համակարգող խորհրդի հայտարարության մեջ: Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի այս որոշումը անսպասելի էր քաղաքագետ Գևորգ Մելիքյանի համար: Նրա հակված է  կարծելու, թե  որոշումն ավելի շատ պայմանավորված է Ֆրանսիայի նախագահ Օլանդի դիրքերի թուլացմամբ, որոշումը Ֆրանսիայի ներքաղաքական վերադասավորումների հետևանք է: Ի դեպ՝ փոփոխված օրենքում  անգամ ցեղասպանության ժխտման մասին չէր հիշաակվում, այն պարզաբես ներկայացվում էր իբրև  «Հավասարության և քաղաքացիության մասին» օրենք, որի դրույթներն էլ մերժել է Ֆրանսիայի Սահմադրական խորհուրդը: Դանիայից նորությունները ևս ոգևորիչ չեն: Այդ երկրի խորհրդարանն ընդունել է  «Հայոց ցեղասպանության մասին» բանաձև, որին չափազանց զգույշ պետք է  մոտենալ: Մյուս կողմից սակայն՝ Դանիայի Թագավորության խորհրդարանի այս քվեարկությունը, ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, կարելի է որոշակի տեղաշարժ համարել Հայոց ցեղասպանության թեմայի արծարծման առումով. «Ցանկացած խոսակցություն ցեղասպանության մասին, անգամ թուրքական, ազդեցություն է ունենում այն բանի վրա, որ ցեղասպանության խնդրով քննարկում ծավալվի: Անգամ Գալիպոլիի ճակատամարտի նշումը  ազդեցություն ունեցավ նման քննարկում ծավալելու համար»: Գևորգ Մելիքյանին մինչդեռ դուր չի գալիս, որ առանց նյութի կամ որոշման մեջ խորամուխ լինելու խոսում են ցեղասպանության մասին: «Լիրիկա չի որ խոսենք խոսելու մասին: Գրական-գեղարվեստական Թուրքիան ավելի շատ ապահովագրեց իրեն այդպիսով: Այնպես արեց, որ թեման ավելի շատ փակվի»: Սա կարող է կանգառ լինել ցեղասպանության մասին քննարկումների ճանապարհին՝ կարծում է քաղաքագետը։

Ադրբեջանը բանակցային գործընթացը տանում է փակուղի.քաղաքագետ

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նախօրեին լարվածություն է գրանցվել, իհարկե, վերջինս գրեթե շարունակվում է ամեն օր, բայց լարվածությունը որպես կանոն մեծանում է ԼՂ խնդրի կարգավորման հարցով յուրաքանչյուր հանդիպումից առաջ, կամ յուրաքանչյուր կարեւոր գործողության կամ տարեթվին ընդառաջ: Ինչպիսի՞ն  է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում՝ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ փոխանցեց տվյալներ ժամը 16-00-ի դրությամբ: Հնարավոր է, որ շփման գծի ողջ երկայնքով հայկական զինուժի կողմից տեխնիկական վերազինումը լինի պատճառ ծանր զինտեխնիկայի կիրառման համար, քանի որ, ըստ էության, նվազեցվել են հակառակորդի  դիվերսիոն հետախուզական խմբերի գործողություններն ու դրանց արդյունավետությունը։ Քաղաքագետ  Ալեքսանդր Իսկանդարյանը։ Խոսելով հայ-ադրբեջանական սահմանում եւ շփման գծում վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրավիճակի լարվածության մեծացումից, նշում է, Ադրբեջանը իրավիճակի վրա ազդելու այլ միջոց չունի, բացի կրակելուց, բայց մեծ պատերազմի պատրաստ չէ։ Ըստ քաղաքագետի, Ադրբեջանը ապրիլյան իրադարձություններին նախապատրաստվել էր 22 տարի, վերջին 3-4 տարիներին մեծ գումար էր ծախսել զենք ձեռք բերելու համար, աշխատել էր արտասահմանցի փորձագետների հետ։ Արդյունքը՝ թմբկահարվող հաղթանակն է, բայց տեսանելին՝ ոչինչ: «Ապրիլյան գործողությունը լավ էր կազմակերպված, սակայն արդյունքն ի՞նչ եղավ: Որևէ արդյունքի նրանք չհասան, չնայած ամեն օր հնչող հաղթական կոչերի: Անցել է շուրջ մեկ տարի, իսկ Ադրբեջանի հասարակությունն սպասում է արդյունքների, եւ լարվածության մեծացմամբ խարույկին մի բան գցելու գործընթաց է սկսվել: Նման պայմաններում հնարավոր չէ շփման գծում իրավիճակի լարվածություն չգրանցել»: Փետրվարի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրված լարվածությունը Ալիեւի կողմից ներքին լսարանի համար պարբերաբար հնչող հաղթական կոչերի տեսանելի արդյունքների բացակայությամբ է պայմանավորում նաեւ «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը: Ըստ նրա՝ Ադրբեջանն այսօր փաստացի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը մղում է դեպի փակուղի: «Ադրբեջանն այսօր կյանքի չի կոչում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, նրա կողմից ակտիվացել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Առաջիկայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպումը Մյունխենում, թեև դեռևս հաստատված չէ: Նման իրավիճակում ակնկալել որևէ դրական տեղաշարժ, քաղաքական առաջընթաց բանակցային գործընթացում, միանշանակ իրատեսական չէ»: Քաղաքագետը տեսանելի ելք է տեսնում ՀՀ համար, օգտագործի այդ հնարավոր հանդիպումն ու հստակ մեսիջ ուղարկի Ադրբեջանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. «Ադրբեջանի կողմից ապակառուցողականությունը շարունակելու դեպքում Հայաստանը ևս ստիպված է վերանայել տարբեր հարցերի հետ կապված իր դիրքորոշումը»: Իսկ անհրաժեշտությունն արդիական է, մասնավորապես՝ ռազմաճակատում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմամբ պայմանավորված:

Ինչպես ընտրեց ժողովուրդը՝ ստամոքսո՞վ, թե՞ սրտով

Նախընտրական ծրագրային խոստումներն ապրիլի 2-ին դարձան թվեր, որոնք էլ ապահովեցին քաղաքական 4 ուժերի մուտքը 6-րդ գումարման խորհրդարան: Տարիների լավ աշխատանքի գնահատակա՞ն էր իշխանական ուժին՝ Հանրապետական կուսակցությանը 49,15% քվե տալու ժողովրդի որոշումը, թե՞ ձայները բաշխվեցին տարբեր տեսակի խոստումների իրականացման սպասումով: Ըստ սոցիոլոգիական հարցումների, ժողովուրդն ընտրեց ընտրության կարճաժամկետ տրամաբանական ելքը, իսկ քաղաքագիտական տեսանակյունից՝  ստամոքսով քվեարկելու տրենդը հաղթեց սրտով քվեարկելու տրենդին:   Խորհրդարանական ընտրությունները հանկարծակիություն չապահովեցին, այն կանխատեսելի ավարտով քաղաքական գործընթաց էր. իշխող ուժը պետք  է խորհրդարանում լիներ գրեթե մեծամասնություն, վերջինիս հաջորդեր «Ծառուկյան» դաշինքը, ինչպես նաեւ պատգամավորական մանդատներ ստանային դաշնակցության անդամները: Իսկ «Ելքը» խորհրդարան մուտք գործեց՝ քանի որ մի ստվար հատված կարիք ուներ նոր մարդկանցով նոր խոսք լսելուն: Սրա մասին փաստում են քաղաքագետների մեծ մասն եւ հիմնավորում՝ անգամ հետընտրական զարգացումներ խոստացող քաղաքական միավորների պնդումները մնացին օդում, քանի որ պարզ հասկանալի ու կանխատեսելի էր այս սցենարը։ Նաեւ մարդկանց դժվար է այսօր հրապարակ բերել: Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի տպավորությամբ՝ հետընտրական զարգացումների վերաբերյալ կարծես հասարակության ու իշխանության միջեւ փոխհամաձայնության կա, ասել է՝ թե գործել է հետեւյալ մեթոդաբանությունը. «Հետընտրական զարգացումներ չեղան, որովհետեւ եթե նախորդ անգամները քաղաքական ուժերի ձայները գողանում էին, այժմ տպավորությունն այնպիսին է, որ դրանք գնվել են, այսինքն՝   փոխադարձ համաձայնություն կա.  հիմա ի՞նչ անեին, հասարակության դեմ պիտի դժգոհեին: Հայաստանն ունի բազմաթիվ խնդիրներ, եւ ընտրությունները նրա համար են, որ մարդիկ ընտրեն այն քաղաքական ուժին, որը լուծում կտա այդ խնդիրներին, սակայն քաղաքական ուժերը եւ հասարակությունը փոխհամաձայնության եկան, կարծես պայմանավորվեցին, որ աչք են փակում բոլոր մյուս խնդիրների վրա  եւ կենտրոնանալու են սոցիալականի վրա»: Այստեղից պարզ հարց: Եթե անգամ քաղաքական որոշմամբ աչք փակվեց հիմնական խնդրի առջեւ, եւ առանցքային ու առաջնային պլան մղվեց սոցիալականը, միեւնույն է՝ ապրիլի 2-ից հետո, ովքեր մշտապես դժգոհում էին երկիրը կառավարողներից, բայց նրանց կողմ քվեարկեցին, այսօր նույն կերպ շարունակում են բողոքել: Ինչո՞ւ տեղի ունեցավ նման ընտրություն՝ հիմանվորում է ընտրողը: Ի՞նչ են մտածում մարդիկ վերնախավի մասին՝ հարցը սոցիոլոգ Սամվել Մանուկյանը վերլուծել ու հետազոտել է, ու վերջնիս  համաձայն՝ մարդկանց մոտավորապես 80 %-ը մտածում է, որ պետությունն առաջին հերթին մտածում է իր շահերի և ոչ թե ժողովրդի մասին, նույն 80 %-ը մտածում է, որ քաղաքական գործիչները մտածում են առաջին հերթին իրենց կուսակցությունների առաջնորդների եւ կուսակցության դերի մասին, նույն 80 տոկոսը կարծում է, որ պետությունն ավելի շատ մտածում է հարուստների մասին, քան ժողովրդի։ Սա ցույց է տալիս, ըստ սոցիոլոգի, որ ժողովրդի նույն 80 %-ի գերակշիռ մասը մեկուսացված է իրեն զգում վերնախավից: «Հայաստանում 4 գործոն կա, որոնք շատ կարեւոր են: Առաջինը.  ինչ է խոսք տալիս այս սուբյեկտը, երկրորդը՝ կառավարման ի՞նչ փորձառություն ունի տվյալ ուժը, երրորդը՝ որքա՞ն փող ունի եւ չորրորդ՝ արդյո՞ք իր շրջանից է, թե՝ ոչ: Իսկ ի՞նչ է նշանակում, ինչ են խոստանում քաղաքական սուբյեկտները: Խոսոտումները լինում են բանավոր, որը համարում են ընտրակաշառք, եւ գրավոր՝ ընտրական ծրագիր: Հայ հասարակության համար, որը շատ խորն է եւ խելոք, եւ ժողովրդի ընտրությունը ռացիոնալ է»: Ի դեպ, մեկ այլ հարցման համաձայն, մարդկանց նույն 80 տոկոսը տարիներ շարունակ ասում է, որ կուսակցությունների տրված նախընտրական խոստումները «խոսքից  գործի» չեն վերածվում, որն էլ նշանակում է, որ խոսքերին հավատալն արդեն տրամաբանական չէ, եւ պետք է հավատալ՝  այսօր եւ հիմա իրականացվող գործերին: Այ սա տրամաբանական է՝ ասում է սոցիոլոգը: Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը նաեւ ուռճացված է համարում այս ընտրություններում վարչապետ Կարեն Կարապետյանի դերակատարումը` հօգուտ ՀՀԿ-ի: Նա համոզված է, եթե որեւէ ընտրատարածքում Կարեն Կարապետյանը վարկանիշային կարգով առաջադրվեր, եթե փող չբաժաներ 42 հազար ձայն չէր հավաքի, ինչպես Սամվել Ալեքսանյանը: Եվ հակառակը` եթե Սամվել Ալեքսանյանը լիներ վարչապետ ու փող չբաժաներ, դարձյալ այդքան ձայն չէր հավաքի: Ընտրությունների մասնակցության աննախադեպ ցուցանիշը նա բացատրում է հենց փող բաժանելով: Եվ վերջում ընտրական գլխավոր դասը՝ ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի։ «Ստամոքսով քվեարկելու տրենդը հաղթել է սրտով քվեարկելու տրենդին»: Ասել է թե մեզ մոտ վաղուց ոչ գաղափարական մեթոդները հաղթում են գաղափարական կուսակցություններին եւ մեթոդներին:

Քաղաքագետն առաջիկա տարիներին Թուրքիայում լարված իրավիճակ է կանխատեսում

Ալեքսանդր Իսկանդարյանը նկատում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկացած իրավիճակ ծառայեցնում է երկրում լարվածությունը պահպանելու ու հետո այդ իրավիճակից ինչ-որ ձևով հաղթող դուրս գալու համար:

Հետընտրական լուրջ զարգացումներ չեն լինի, հասարակությունը դուրս չի գա փողոց. քաղաքագետ

Լրագրողի այն հարցին, թե հնարավոր է 2016թ. հուլիսի դեպքը, երբ զինված անձինք գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը, կրկնվի, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ չի բացառվում, և դրա համար մեծ զանգվածներ պետք չեն:

ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումները փոխվել են. քաղաքագետ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումները փոխվել են: Այս դիտարկումը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ արել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Խոսելով սահմանային լարվածության մասին՝ քաղաքագետը նկատել է, որ  ադրբեջանական ագրեսիայի պատճառը միշտ մեկն է, բայց առիթները տարբեր: Դրանք մեկը չեն, երկուսը չեն, տասնյակ առիթներ կան, որոնք հրահրում են Ադրբեջանի իշխանություններին լարել իրավիճակը՝ հայտարարել է քաղաքագետը: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ, մինչդեռ, ո՛չ սահմանին, ո՛չ էլ ԼՂ հակամարտության շուրջ որեւէ նոր բան տեղի չի ունենում: Լարվածության ընդհանուր մակարդակը սահմանին այնքան է, ինչքան եղել է վերջին շրջանում:   Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանի գնահատմամբ՝ վերջին շրջանի զարգացումների ֆոնին բավականին հետաքրքիր շեշտադրումներ եղան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթում՝ ԱԺ-ի 6-րդ գումարման մեկնարկի ժամանակ: Քաղաքագետի դիտարկմամբ՝ նախագահի կատարած շեշտադրումները նոր տեմպ են հաղորդում հակամարտության կարգավորման քննարկումներին: «Երբ Սերժ Սարգսյանը խոսում էր փոխզիջումային տրամաբանության մասին, նա ասաց, որ փոխզիջում ասելով հասկանում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում: Ըստ էության, փոխզիջումային հասկացողությանը որոշակի նոր գնահատական է տրվել: Եթե մինչ ապրիլ հայկական կողմը «փոխզիջում» ասելով նաեւ ենթադրում էր տարածքների զիջում Ադրբեջանին, ապա հիմա տեսնում է միայն Արցախի ինքնորոշման իրավունքը, ինչը որոշակի չափով նյարդայնացնում է Ադրբեջանական կողմին»: Հայկական կողմը տարածքային զիջումներ անել չի կարող, որքան էլ մենք հայտարարենք, իրենք էլ հայտարարեն, որ դրան պատրաստ են: Չկան մեխանիզմներ, որոնք կյանքի կկոչեն փոխզիջումները՝ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա՝  այսպիսով հայկական կողմում հստակ բանակցային դիրքորոշման փոփոխություն է տեղի ունեցել, ինչին էլ ագրեսիվ է արձագանքում Ադրբեջանը: Քաղաքագետը նաև անդրադարձավ Սերժ Սարգսյանի ելույթում Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ գնահատականին: «Դա մադրիդյան սկզբունքների քննադատություն էր նախագահ Սարգսյանի կողմից: Նա ասաց, որ Մադրիդյան սկզբունքները բավական շատ հարցեր են առաջացնում եւ լավ է, որ դրանք կյանքի չեն կոչվել: Պաշտոնական Երևանն առաջին անգամ է, որ քննադատում է այս փաստաթուղթը, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքորոշումները փոխվել են: Բոլոր այն փաստաթղթերը, որոնք նախկինում լուրջ  քննարկվում էին, այլեւս առնվազն հարցեր են առաջացնում պաշտոնական Երևանում»: Այսպիսով, ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի, հայկական կողմը ուղերձ է հղել, որ Մադրիդյան սկզբունքների վրա հենվել այլևս հնարավոր չի լինի, եթե Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ բանակցությունները վերսկսվեն: Ակնարկվում է այլ փաստաթուղթ, որի մասին դեռեւս որեւէ մեկը ոչինչ չի ասել:  Քաղաքագետը սպասելի է համարում, որ ապրիլյան իրադարձություններից հետո պետք է նման փոփոխություններ լինեին: Նրա խոսքով՝ հստակ է, որ բանակցային տրամաբանություն է փոխվել, սակայն, ապրիլից հետո փոխվեց, թե առաջ՝ դժվար է ասել, բայց փաստն այն է, որ ունենք այլ իրավիճակ՝ եզրահանգեց քաղաքագետը: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, սակայն, կարծում է, որ նոր բան չի ասվել եւ ինքը չի տեսնում նոր ասված բան: Հասկանալի է, որ սեղանին դրված են Մադրիդյան սկզբունքները: Այլ փաստաթուղթ, քաղաքագետի խոսքով, չկա: «Այն, ինչի շուրջ ընդհանրապես ընթանում է Մինսկի գործընթացը, դա հենց ինքնին այդ սկզբունքներն են: Դրանք ունեն տարբերակներ՝ կազանյան եւ այլն եւ այլն, բայց սկզբունքը, մոտեցումն այնտեղ ամենուր միեւնույնն է եւ ոչ մի նոր բան ոչ մի նախագահ չի ասել: Ադրբեջանի նախագահը դա ուղղակի ասել չի կարող՝ այնտեղ ուրիշ իրավիճակ է, Հայաստանի նախագահը դա ասում է եւ՝ ոչ առաջին անգամ»: Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում բավականին ժամանակ ոչ թե կարգավորմանն ուղղված գործընթացներ են, այլ՝ հակամարտության մենեջմենթ:  Այսինքն, դրանք ոչ թե հակամարտությունը լուծելու փորձեր են, այլ հակամարտության մեջ  ապրելու ռազմավարություն, իսկ Մադրիդյան սկզբունքներն էլ, ընդամենը, գործիքներից մեկն է: Հրանտ Մելիք-Շահնազարյանը նաեւ ուշագրավ է համարում, որ այդ ամենին զուգահեռ զարգացում կա Ադրբեջանում. խոսքն այդ երկրում սկիզբ առած լրտեսական սկանդալի մասին է: Վերջին օրերին 5 լուր ստացանք, որ Ադրբեջանում հայկական կողմի օգտին լրտեսելու մեղադրանքով ձերբակալված զինվորականները սպանվում են այդ երկրի իրավապահ մարմինների կողմից, փակ դագաղներով հողին են հանձնվում՝ առանց բացատրությունների: «Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի ԶՈՒ-ում լուրջ խնդիրներ կան, դա խոսում է բարոյահոգեբանական իրավիճակի եւ պատրաստվածության  մասին: Նաեւ առիթ է տալիս ենթադրելու, որ նման վիճակով Ադրբեջանը այս պահին չի կարող պատերազմ վերսկսել, որքան էլ նրանց դա պետք լինի ապրիլյան ձախողումները վերականգնելու համար»: Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում, ներքին կլանների պայքարի արդյունք է, իսկ թե ինչպես այդ ամենը կավարտվի՝ դժվար է ասելը: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ ԼՂ հարցում Ադրբեջանի համար դիվանագիտական ճանապարհով փոփոխության հասնելն անհնար է, բայց ռազմական ճանապարհով հնարավոր, սակայն, Ադրբեջանը չունի ռեսուրսներ: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ, մինչդեռ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ո՛չ մի հնարավորություն ներկայումս գոյություն չունի: Մենք այնպիսի փուլում չենգ գտնվում, երբ այդ մասին կարելի է խոսել լրջորեն: Հակամարտության լուծման իրական հնարավորություններ չկան, քանի որ չկա գործընկեր՝ Ադրբեջանի պահվածքը կարգավորման որեւէ հեռանկարի հնարավորության մասին մտածելու տեղ չի թողնում՝ եզրափակեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մասին

Ինչպես հայտնի է՝ մայիսի 2-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կստանձնի Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը: Այս մասին օրերս հայտարարեց կազմակերպության գլխավոր քարտուղար Վալերի Սեմերիկովը: «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցի քննարկման ժամանակ միաձայն որոշում է կայացվել, որ  մայիսի 2-ից այդ պաշտոնը  կստանձնի Յուրի Գրիգորի Խաչատուրովը»,-հայտնել էր նա՝ ՀԱՊԿ անդամ երկրների  ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո: Ի՞նչ նշանակություն ունի այս նշանակումը եւ ի՞նչ կարող է այն տալ Հայաստանին : ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակման ձգձգումը պայմանավորված էր ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների խնդրով, այլ՝ ռուս-բելառուսական հարաբերություններում անհարթություններով: Այս մասին հիշեցրեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նկատելով նաեւ, որ այդ անհրաթություններն անցել են եւ ռուս-բելառուսական հարաբերությունների համատեքստը փոխվել է. «Բելառուսն օգտագործեց բոլոր լծակները Ռուսաստանի հետ իր հարաբերություններում եւ այդ խնդիրները, կարծես թե, լուծվել են, իրավիճակը վճռվել է»: Ի դեպ, ռուս-բելառուսական հարաբերությունների համատեքստում սա առաջին սկանդալը չէր՝ հավելեց քաղաքագետը: Նրա դիտարկմամբ՝ Լուկաշենկոն աշխատեցնում է ցանկացած բան, ինչ կա ձեռքի տակ՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար, իսկ այդ նպատակը, սովորաբար լինում է էներգակիրների գինը, ինչը տեղի ունեցավ նաեւ այս անգամ: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի`Յուրի Խաչատուրովի նշանակմանը. «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, թե դրանում ոգեւորվելու, դրական սպասելիքներ ունենալու որեւէ բան չի տեսնում. «Ես չեմ կարծում, որ պարոն Խաչատորովի նշանակումը կարող է լրջորեն ազդել ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունների վրա: Ուղղակի, որովհետեւ այդ հարաբերությունների ձեւաչափը բավականին լուրջ է, բավականին հակասական, բավականին բարդ, որպեսզի հնարավոր լինի փոխել մեկ մարդու նշանակմամբ: Դա կախված չէ անձերից»: Դրական բան սպասելու ակնկալիք չունի նաեւ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ում առանցքային որոշումները 90 տոկոսով Ռուսաստանն է կայացնում, իսկ գլխավոր քարտուղարի ռոտացիոն կարգը ուղղակի ձեւական բնույթ է կրում: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, մինչդեռ, կարծում է, որ Ռուսաստանի դերը ՀԱՊԿ-ում բավականին մեծ է, բայց ոչ ամեն ինչ է, որ 90 տոկոսով կարող է նրա կամքից կախված լինել: Վերլուծաբանը, այդուհանդերձ, նույնպես նկատեց, որ կառույցի գլխավոր քարտուղարը չի կարող միանձնյա որոշումներ ընդունել, ունի լիազորությունների իր շրջանակը եւ հետեւաբար այս դեպքում եւս պետք չէ ակնկալել, որ Հայաստանի ներկայացուցիչը կարող է Հայաստանի շահը առաջ տանել: Այս նշանակման մեջ, այդուհանդերձ, Ստեփան Գրիգորյանը Հայաստանի համար դրական բան տեսնում է. «Ռոտացիոն մեխանիզմը սկսեց աշխատել: Հայաստանի հերթն էր եւ, ի վերջո, Հայաստանի ներկայացուցիչը նշանակվեց: Դա նշանակում է, որ Հայաստանն իր դիրքերն ունի այդ կազմակերպությունում: Ի վերջո, դա Հայաստանի պատիվն էր, թե այդ կազմակերպությունում ինչ հեղինակություն ուներ: Հիմա մենք կարող ենք ասել՝ այո, հարգեցին Հայաստանի առաջարկը»: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նույնպես նկատեց, որ այս նշանակումը ընթացակարգային գործընթաց էր եւ  ինչ-որ ժամանակ այնտեղ լինելու են նաեւ այդ կառույցի այլ անդամների ներկայացուցիչները եւ պետք չէ կարծել, թե ամեն անգամ շրջադարձ է լինելու ՀԱՊԿ-ի քաղաքականությունում: Իհարկե, վատ չէ, որ այնտեղ կլինի Հայաստանի ներկայացուցիչը, բայց չեմ կարծում, որ այդ նշանակումը Հայաստանին մեծ բան կտա՝ ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրենը՝ շեշտելով, թե՝ սպասել ինչ-որ հեղափոխական փոփոխությունների, ես չեմ կարծում, որ դա հնարավոր է: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի դիտարկմամբ, մինչդեռ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձը ինչ-որ բան կարող է փոխել՝ այդ կազմակերպության օրենսդրությունը ամբողջապես կիրառելու առումով: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով նույնպես՝ որոշ առումով Հայաստանը կարող է շահել. օրինակ, Հայաստանի սահմանին տեղի ունեցող ոտնձգությունների դեպքում որպես Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատորովը ավելի արագ կարող է ներկայացնել տեղի ունեցած փաստը, հետեւաբար նաեւ՝ ավելի արագ կարելի է ակնկալել ՀԱՊԿ-ի արձագանքը:

Կլինի՞ պատերազմ, թե՞ ոչ. Երևանում ու Բաքվում պատկերացումները տարբեր են

«Ինչու՞ է Միջազգային ճգնաժամային խումբը կանխատեսում պատերազմի վտանգ ԼՂ հակամարտության գոտում». հարցն այսօր շարունակել է քննարկվել երևանյան մամուլի ակումբներում: Հարցն այն է, որ հայ քաղաքագետները զեկույցի համահեղինակներից խիստ տարբերվող պատկերացում ունեն իրավիճակի մասին: «Էսկալացիան ու պատերազմն իրարից տարբերում են, ու ապրիլը ցույց տվեց որ պատերազմ չի լինի», ասում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետի խոսքով էլ՝ Երևանում ու Բաքվում քաղաքական ներկայացուցիչների պատկերացումները խիստ տարբերվում են: ՄՃԽ պատրաստած մռայլ կանխատեսումներով լի զեկույցից որոշ պարզաբանումներ ներկայացնելով` նույն այդ Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ, զեկույցի համահեղինակ Օլեսյա Վարդանյանը նշում է, որ Արցախ կատարած իր այցից հետո հասկացել է` հակամարտող կողմերից որևէ մեկին ձեռնտու չէ ստատուս քվոն: Արցախում չեն մոռացել 2016-ի ապրիլն ու միշտ փորձում են զգոն լինել։ Այսինքն՝ վիճակը ստիպում է պատրաստ լինել պատերազմի: «Լայնածավալ ռազմական գործողություններ ոչ ոքի պետք չեն: Հայաստանի, Ադրբեջանի  ու Արցախի իշխանությունների ներկայացուցիչները հասկանում են , որ  հեռահար հրթիռների կիրառումը կործանարար է երկու կողմերի համար էլ, դա ինքնասպանություն է»: Ու թեև կողմերը փորձում են խուսափել պատերազմից, սակայն, ըստ ՄՃԽ փորձագետ  Օլեսյա Վարդանյանի, չկան մեխանիզմներ, որ հնարավորություն կընձեռեն  հետաքննություն իրականացնել ու կանխել էսկալացիայի վտանգը: Փորձագետը հիշեցրեց՝ պատահական չէր, որ ՀՀ նախագահը ապրիլից հետո անհրաժեշտ համարեց հետաքննության մեխանիզմների ներդրումը: Այն պատճառները, որ հանգեցրին ապրիլյան գործողություններին, վերացած չեն, ինչը նշանակում է, որ Էսկալացիայի վտանգ միշտ կա՝ հստակեցրեց զեկույցի համահեղինակը: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը զեկույցը նորություն չհամարեց վերլուծաբանների համար, սակայն այն, ինչ գրաված է ՄՃԽ զեկույցում, իրականությունն է: Նա մի փոքր զարմացած է զեկույցի նկատմամբ հնչող արձագանքից: Այն ոչ հակահայկական է, ոչ ադրբեջանամետ, խումբն ունի իր առաջադրանքը, դա ռիսկերի գնահատումն է և այն ճիշտ և գրագետ գնահատված է՝ ըստ նրա: «Զեկույցում մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ Դա նորությո՞ւն է, ոչ՝ նորությւն չէ: Հայկական կողմն իր հերթին սպառնում է, որ այս անգամ հակահարված է լինելու»: ՄՃԽ շատ օգտակար առաջադրանք է դրել իր առջև՝ հասկացնելու, որ պատերազմի վտանգը մեծ է, և կողմերը պետք է մտածեն ու հասկանան, թե ինչի կարող է հանգեցնել այսօրվա վիճակը` բանակցությունների բացակայության պայմաններում: Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը համամիտ է, որ զեկույցը խնդրով հետաքրքրվողների համար ամենևին նորություն չէ, սակայն պետք է տարբերել էսկալացիան պատերազմից: «էսկալացիան և պատերազմը բոլորոմին տարբեր բաներ են: Էսկալացիայի վտանգ կա։ Իհարկե՝ այնքան մեծ չէ, որքան ապրիլից հետո, բայց  վտանգն աճում է: Սակայն  եթե ասում եք,  որ պատերազմի կվերաճի, ուրեմն  պետք է ապացուցել ասվածը: Կան բազմաթիվ թեժ կետեր աշխարհում, որտեղ լարված իրավիճակ է բայց պատերազմ չի լինում: Ապրիլը ցույց տվեց, որ լարվածություն կարող է լինել, բայց դա չի վերաճում պատերազմի»: Ըստ Իսկանդարյանի՝ պատերազմի համար հրաման է պետք: Վտանգի աստիճանի մասին խոսելուց առաջ պետք է լուրջ հետազոտություն իրականացնել: Ապրիլից հետո պատերազմի վտանգի աստիճանը նվազել է՝ ասաց քաղաքագետը։ Օլեսյա Վարդանյանը, որն աշխատել է զեկույցի պատրաստման ուղղությամբ, հակադարձելով Իսկանդարյանին, նշեց, որ խումբը  հնարավոր սցենարներն է ներկայացրել. «Երբ Բաքվում խոսում ես պաշտոնյաների հետ՝ նրանք շատ կոնկրետ ասում են, որ  միայն ապրիլը կարող էր ցույց տալ հայկական կողմին, որ զիջումներին այլընտրանք չկա, որ պետք է տարածքները հանձնել:  Հայաստանում միանգամայն հակառակ ռեակցիան է։  Այստեղ մեծ շփոթություն կա,  փոխադարձ անհասկացողություն»: Կարող է լարվածությունը ներգրավել ՌԴ-ին ու  Թուրքիային: Իսկանդարյանի համոզմամբ՝ առաջիկա տարիներին չի լինի ոչ մի պատերազմ, իսկ ընդհանրապես, եթե ենթադրենք, որ կլինի էլ, ապա ՌԴ կմիջամտի ու արագ կդադարեցնի այն: Մյուս կողմից  պետք է հասկանալ, որ սա Մերձավոր Արևելքը չէ և Թուրքիան այդ հակամարտության համար վտանգի տակ չի դնի ՌԴ-ի հետ իր հարաբերությունների ապագան՝ ասաց:

Արցախյան հակամարտության շուրջ փոփոխությունների սպասել պետք չէ. քաղաքագետ

Բավական բարդ է սպասել, որ արցախյան «ճակատներում» որեւէ նոր բան տեղի կունենա։ Այս մասին հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Քիչ հավանական է, G20-ի գագաթնաժողովում լուրջ քննարկումներ լինեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ

Հնարավոր է՝ G20-ի գագաթնաժողովում հնչեն «Ղարաբաղ» կամ «Հարավային Կովկաս» արտահայտությունները, բայց քիչ հավանական է, որ բանը հասնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ լուրջ քննարկումների։ Այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նրա խոսքով՝ գագաթնաժողովում կքննարկվեն Աֆրիկայի խնդիրները։

Պատերազմի պատրաստությունն այսպես չի լինում. Ալեքսանդր Իսկանդարյան

ՄԱԿ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը: ՄԱԿ-ի ներկայացուցիչը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել զերծ մնալ ռազմական որևէ գործողությունից և քայլեր ձեռնարկել իրավիճակի բարելավման և բռնությունների կանխարգելման ուղղությամբ: «Ինչպես ՄԱԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է 2017թ-ի հունիսի 22-ի իր ելույթում՝ մենք շարունակում ենք մտահոգված մնալ վատթարացող իրավիճակի կապակցությամբ, այդ թվում՝ հրադադարի վերջին խախտումներով շփման գծում և  Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամբողջ շրջանում: Բանակցային սեղանի շուրջ վերադառնալն այս տևական  և վտանգավոր հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է»,-հայտարարել է մամուլի քարտուղարը: Սահմանային լարվածությանն են անդրադարձել քաղաքագետներն ու դիվանագետները:   Որ սահմանագոտում լարվածությունն անխուսափելի է, որ կրակոցներ կլինեին՝ հասկանալի էր վաղուց։ Դա տրամաբանական է և ժամանակ առ ժամանակ իրավիճակի թեժացում կլինի՝ ասում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նա  վերջին օրերին Բաքվի բարձրացրած վայնասունն ու մահացած երեխայի լուսանկարների տարածումը ռազմական գործողությունների նախապատրաստում չի համարում: «Պատերազմի պատրաստությունն այսպես չի լինում, լրիվ այլ կերպ է լինում: Երբ մարդիկ պատրաստվում են պատերազմի նրանց անհրաժեշտ է հանկարծակիությունը, համապատասխանաբար դրա համար լռություն է պետք ռազմական գործողություններից առաջ»: Երեխայի մահվան մեղավորը պաշտոնական Բաքուն է, որը հենակետերը տեղակայում է գյուղերում՝ թաքնվելով խաղաղ բնակչության թիկունքում։ Սահմանագոտում լարվածությունը կանխելու  միջոց կա, ըստ քաղաքագետի, եւ դա հետաքննության մեխանիզմների ներդրումն է։ Հենց դրա մասին էին կողմերը համաձայնություն ձեռք բերել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում, սակայն Ադրբեջանը հրաժարվում է հանձնառությունից, որպեսզի իր ագրեսիվ վարքագիծն ի ցույց չդրվի: Բացի դա՝ Արցախին ՊՆ- ն այսօր անդրադառնալով երկու օր առաջ տեղի ունեցածին՝ նշում է, որ ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը շարունակում է հավատարիմ մնալ  ստի և կեղծիքի վրա հիմնված իր քաղաքականությանը: Հերթական նման դրսևորումը տեղի ունեցավ երեկ, երբ Ադրբեջանի պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների  և գլխավոր դատախազության կողմից կազմակերպվեց այդ երկրում հավատարմագրված ռազմական կցորդների և օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցը Ալխանլու բնակավայր, որտեղ իբր թե նրանց տրամադրվել են ադրբեջանական կրակակետերի և ռազմական շտաբի բացակայության մասին «անհերքելի» ապացույցներ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արցախի պաշտպանության բանակը երբեք քաղաքացիական բնակչությանը և օբյեկտները չի թիրախավորել: Բայց երբ հակառակորդը, իր բնակչությունն օգտագործելով որպես կենդանի վահան, խաղաղ բնակավայրերում տեղակայված կրակակետերից կրակ է բացում արցախյան դիրքապահների ուղղությամբ, ապա այդ կրակակետերը ինչպես միշտ, այսուհետ ևս լռեցվելու են: Եվ, հավատարիմ մնալով փաստերի լեզվով խոսելու հայկական կողմի մարտավարությանը, նախարարությունն իր կայքում տեղադրել է տեսանյութ, որում պարզ երևում է Ալխանլու բնակավայրին կից տարածքում տեղակայված հրանոթը: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը տարածված տեսագրությունների մասին խոսելով նկատում է, որ թեև համացանցով տարածված է կատարվածի տեսագրությունը, սակայն ավելի գործուն միջոց է մահացած երեխայի լուսանկարի տարածումը. «Դրանից հետո մտնել համացանց, փորձել հասկանալ, թե ինչպես է դա եղել, որտեղ է կատարվել, լսել հայկական կողմի պարզաբանումը՝ իրատեսական չէ, քանի մարդ կարող  է դա անել Ադրբեջանում»: Ժնևյան կոնվենցիաներով արգելվում է հենակետ տեղակայել քաղաքացիական անձանցով բնակեցված վայրերում՝ ևս մեկ անգամ հստակեցրեց է քաղաքագետը: Արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանն էլ Բաքվի բարձրացրած վայնասունին հակադարձելու կողմնակից է: Այն, ինչ կատարվում է այսօր, հայ ազգի ոչնչացման՝ արմենոցիդ քաղաքականություն է՝ համոզված է դիվանագետը։ Հենց սրա մասին պետք է հասցնել միջազգային ատյաններին՝ ասում է:

Մենք ուղղակի երկխոսության կողմնակիցն ենք. Շերպանտիե

Արցախյան խնդրում բանակցությունների կարևորության մասին է խոսում և՛ ՀՀ –ում Ֆրանսիայի դեսպանը, և՛ քաղաքագետները: Դրանք ոչ թե խնդրի լուծման նպատակով են կազմակերպվում, այլ բանակցային ձևաչափը պահելու: Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը մնաց հետևում, սակայն քննարկումները շարունակվում են։ Ընդ որում՝ ընկալումներն ու մեկնաբանությունները գրեթե չեն տարբերվում: Բանակցությունները ոչ թե ղարաբաղյան խնդիրը կարգավորելու, այլ բանակցային ձևաչափը պահելու համար է՝ ասում է Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Որևէ առաջընթաց չկա և չէր կարող լինել։ Միակ բանը, որ արձանագրեցին, հաջորդ հանդիպման վայրն է.  «Տարօրինակ է, երբ իրականում Ադրբեջանից ակնկալում են վստահության մեխանիզմներ իրագործում,  այսինքն  հետաքննության մեխանիզմներին ներդրում: Բաքուն խուսափում է դրանից: Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների իրագործումը լուրջ  աշխատանք է պահանջում, և լուրջ ճնշումներ Ադրբեջանի վրա և այդ աշխատանքն իրականացվում է»: Այսօրվա իրավիճակը քաղաքագետը նմանեցրեց ոչ թե 2016-ի, այլ՝ 2015-ի վիճակին:  Սահմանագոտում լարվածություն, բնականաբար, կլինի, քանի որ ցանկացած կայունություն վնաս է Բաքվին։ Այն, ըստ հակառակորդ երկրի, հակամարտության սառեցում է ենթադրում:  Իսկանդարյանի  համոզմամբ՝ ճիշտ չէ մտածել, որ բանակցությունները կհանգեցնեն լարվածության թուլացման: «Որ բանակցությունները կբացառեն կրակոցները, անիրատեսական է: Կրակոցներ միշտ են եղել։ Վերջերս ավելի շատացել են, բայց ՄԽ-ը գոյություն ունի: Եվ պետք է հասկանալ, որ  բանակցային գործընթացը չի կարող կանգնեցնել կրակոցները սահմանագոտում»: Մենք ուղղակի երկխոսության կողմնակիցն ենք, և այս տեսանկյունից կարող ենք միայն գոհունակություն հայտնել, որ ԱԳ նախարարների հանդիպումը տեղի ունեցավ՝ այսօր ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն: Ղարաբաղյան խնդրի կարգավորումը ռազմական այլընտրանք չունի՝ եւս մեկ անգամ շեշտեց դիվանագետը։ Պետք են կանոնավոր հանդիպումնե եւ բանակցությունների արդյունքում հնարավոր լինի  համաձայնության հասնել՝ կարծում է դեսպան Շարպանտիեն: «Կողմ եմ, որ այդ հանդիպումները միտված են հետագա զարգացումներին։ Թվում է, թե այն  կարող է դրական առաջընթաց ապահովել, կազմակերպել կամ ենթադրել ավելի բարձր մակարդակով՝ նախագահների հանդիպում: Ակտիվորեն պետք է աշխատել, որպեսզի այս հանդիպմանը հաջորդեն նորերը»: Թերևս ոչինչ ավելին այսօր հնարավոր չէ ասել արցախյան խնդրի կարգավորման մասին, պարզապես պետք է միշտ պատրաստ լինել ցանկացած զարգացման՝ հաշվի առնելով հակառակորդի անկայուն վարքագիծը, ասում են վերլուծաբանները՝ ադրբեջանական գործելաոճը համարելով հայկական ուժերը ջլատելուն միտված քաղաքականություն:

«Բակո Սահակյանը լուրջ մրցակիցներ չուներ». Իսկանդարյան

Մի կողմից Ադրբեջանը հասկանում է, որ հնարավոր չէ լուծել հարցը լայնամասշտաբ գործողությունների միջոցով, սակայն մյուս կողմից էլ քաջ գիտակցում, որ բանակցային դիվանագիտական միջոցով ևս այն չի լուծվի, այս կարծիքին է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ով լրագրողներին ասաց, որ նման փակուղային իրավիճակը հենց բերում է այն ժամանակ առ ժամանակ պայթյուններին, որ տեղի են ունենում սահմանին, ինչպիսիք էին ապրիլյան դեպքերը, հունիս-հուլիսյան անհանգստությունը և այլն:

Այն, ինչ կատարվում է, ԼՂ հակամարտության կարգավորում չէ, այլ փորձ` ագրեսիան ինչ-որ սահմանների մեջ պահելու. Ալ. Իսկանդարյան

Tert.am-ը Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ զրուցել է ԼՂՀ հակամարտության ներկայիս փուլի, Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների պլանավորման փորձի մասին: Քաղաքագետը կարծում է, որ Արցախի հակամարտության թեմայով սպասվեիք հանդիպումները բեկում չեն մտցնի գործընթացում:

Ինչ կփոխի հայ-ռուսական միացյալ զորախումբը Հայաստանի անվտանգության համակարգում

Կառավարությունը հավանության է արժանացրել հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը: Այն, որպես օրենքի նախագիծ,  պետք է ներկայացվի նաև խորհրդարանի քննարկմանը: ԱԺ փոփոխված կանոկակարգով ՝ համաձայնագրերն այսուհետ ԱԺ-ում վավերացվելու են  օրենքի նախագծերի տեսքով:  Ռուսաստանի Պետդուման ու Դաշնային խորհուրդը համաձայնագիրն արդեն վավերացրել են , իսկ փաստաթութղը ստորագրվել է ավելի վաղ՝   դեռևս  2016 -ի նոյեմբերի 30-ին: Ինչ է  նախատեսում համաձայնագիրն ու ինչ է  փոխելու Հայաստանի անվտանգության համակարգում:   Հայաստանը և Ռուսաստանը ստեղծում են զինված ուժերի միացյալ զորախումբ և համաձայանգրով կարգավորում դրա գործունեությունը: Դեռևս անցած տարեվերջից քննարկվող  հարցն անցում է իրավական ընթացակարգերի վերջին փուլերը: Ռուսական կողմը գործադիր և  օրենսդիր մակարդակներում արդեն վավերացրել է համաձայնագիրը, հայկական կողմում առայժմ բաց է օրսնդիրի վավերացումը: Ըստ համաձայնագրի՝ զորախմբի մեջ են մտնում ՌԴ ԶՈւ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան, իսկ հայկական կողմից՝ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումների մի մասը: Միացյալ զորախմբի  հիմնական խնդիրը ռազմական ագրեսիայի դեպքում դրա  նախապատրաստման ժամանակին բացահայտումն ու հետ մղումն է: Միացյալ խմբավորման կառավարման համար ստեղծվում է միացյալ հրամանատարություն, որը գլխավորում է միացյալ խմբավորման հրամանատարը: Նրան նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը` համաձայնեցնելով Ռուսաստանի զինված ուժերի ղեկավարի  հետ: Խաղաղ պայմաններում  զորախմբի հրամանատարը ենթակա է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին, իսկ պատերազմական իրավիճակներում՝ կախված իրավիճակից, հարցը որոշվելու է կողմերի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների համաձայնությամբ: Հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծմամբ ընդամեն իրավական տեսք է ստանում  փաստացի իրողությունը՝ ասում է  Կովկաս ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղքագետն ընդգծում է՝ հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը ամենատարբեր ձևաչափերով գործում է  դեռևս 90-ականներից, այս  համաձայնագիրը պաշտոնական տեսք է տալիս այդ ձևաչափերից մեկին: «Հիմա տեղի է ունենում գործող ձևաչաձի ֆորմալացում: Իրականության մեջ այդ փոխգործակցությունը սկսվել է 90-ականների վերջից և շարունակվում է մինչ այժմ:  Հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծմամբ ընդամներ պաշտոնական տեսք է ստանում փաստացի իորղությունը»: Թեև  երկկողմ համաձայնագի շրջանակներում միացյալ զորախումբը և, մասնավորապես, ռուսական կողմը պարտավորվում է անվտանգության ծածկոցի տակ առնել ողջ Հայաստանի տարածքը, բայց, ըստ Իսկանդարյանի, հասկանալի է, որ իրականում դրա նպատակը թուրքական ուղղությունից բխող հիպոթետիկ վտանգն է։ «Հայկական բանակի կորպուսներից մեկը փոխգործակցում է այստեղ տեղաբաշխված ռուսական ուժերի հետ: Այդ ողջ փաթեթը՝ ՀԱՊԿ պայմանագիր, հայ-ռուսական դաշնակցային պայմանագիր և այս համաձայնագիրը, թույլ է տալիս որոշակի անվտանգություն ապահովել Հայաստանի համար, նաև՝  կենտրոնանալ ղարաբաղյան ուղղությամբ»: Իսկանդարյանը չի կարծում, որ  Ադրբեջանը կգնա այնսպիսի  լայնամասշտաբ գործողությունների, որը  կառաջացներ հայ-ռուսական զորախմբի ներգրավման անհրաժեշտություննը։ Հենց այս կետում խնդիր է տեսում քաղագետ Ստեփան Սաֆարյանը: Նա կարծում է, որ համաձայնագրի ստորագրումից առաջ Հայաստանի իշխանությունները պետք է ճշգրտեին մի շարք կարևոր հարցերի պատասխաններ: Վավերացումից հետո համաձայնագիրը գործելու է 5 տարի,  ժամկետի ավարտից հետո ինքնաբերաբար երկարացվելու է ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկն այն կասեցնելու հայտ չներկայացնի:

Արցախի հարցում Մոսկվայի և Վաշինգտոնի շահերը սուր բախման մեջ չեն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության  կարգավորման ուղղությամբ Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Ռուսաստանի հետ, չնայած երկու երկրների միջև վատթարացող հարաբերություններին ՝ այս վստահեցումը «Ամերիկայի Ձայն»-ի հայկական և ադրբեջանական ծառայությունների հետ զրույցում  արել էր  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:   Քաղաքական գործիչները կարող են բախվել, բայց  մենք կատարում ենք մեր աշխատանքը ձեռք ձեռքի տված՝ ասել էր ամերիկացի համանախագահը, նաև նկատել, որ արտգործնախարարների առաջիկա հանդիպումից մեծ սպասելիքներ կան: Կիսո՞ւմ են արդյոք այս լավատեսությունը հայ փորձագետները, ի՞նչ են ակնկալում առաջիկա հանդիպումից և ընդհանրապես՝ ինչպես են բնորոշում գործընթացի ներկա փուլը: Սրված հարաբերություններն արդյոք  չեն խանգարի Վաշինգտոնին ու Մոսկվային  աշխատել միասին ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Ոչ հեռու ապագայում՝ սեպտեմբերին, նախատեսվում  է Հայաստանի և Ադրբեջանի արտգործանախարարների հերթական հանդիպումը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ հարաբերությունների սրումն ուղիղ անդրադարձ միջնորդների հարաբերությունների վրա չի ունենա: «Մի քանի պատճառներով: Մինսկի գործընթացն , ըստ էության, բացառիկ ձևաչափ է: Մեկ այլ նման ձևաչափ, որը շարունակի աշխատել Ռուսաստանի և արևմուտքի, այսպես ասենք, բարդ հարաբերությունների տարբեր շրջափուլերում, ես չեմ հիշում: Սա արդեն ավանդույթներ, մշակույթ ձևավորած ձևաչափ է: Մյուս կողմից էլ՝  մենք Մերձավոր Արևելք կամ Ուկարինա չենք, որ անկախ ամեն ինչից կողմերի հակասությունները գլուխ բարձրացնեն: Կողմերի առաջնահերթություններն ու շահերն այս հարցում դեռևս համադրելի են ու որևէ կողմից այս հնարավորությունը կորցնելու, այս գործիքից հրաժարվելու ցանկություն կարծես թե չկա»: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը   նույնպես կարծում է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերը ԼՂ հարցում  սուր բախման մեջ չեն  և առայժմ համադրելի են , երկուսն էլ շահագրգռված են, որ խնդիրը չմտնի տաք գործողությունների փուլ: Վերլուծաբանը ենթարդրում է, որ բանակցային գործընթացում  առաջիկայում առավել ակտիվ եւ նախաձեռնող կփորձի լինել ԱՄՆ-ն: Նախաձեռնությունը սեփական ձեռքում պահելու պայքարը հատկապես նկատելի է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև: Որպես կանոն կողմերից մեկի ակտիվացմանը հաջորդում է մյուսի պատասխան քայլը: Միջնորդները մեծ ակնկալիքներ ունեն առաջիկայում Նյու Յորքում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից, որին աշնանը կարող են հետևել բանակցություններ՝ արդեն նախագահների մակարդակով՝ Ամերիկայի ձայնին ասել էր   ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ  Հոգլանդը: Իսկ ի՞նչ նոր առաջարկներ ունեն հարցին, հետևյալ պատասխանն էր տվել: «Առկա է համապարփակ մի փաստաթուղթ, սակայն կան նաև դրան հասնելու քայլեր և փուլեր և ես հույս ունեմ, որ բարձրագույն մակարդակով հաջորդ բանակցությունների ընթացքում կողմերը լուրջ աշխատանք կկատարեն, և նույնիսկ եթե վերջնական կարգավորման հնարավոր չլինի հասնել, կհայտարարեն որոշակի քայլերի մասին»: Ալեքսանդր Իսկանդարյանը ասում է՝  համանախագահները հայտարարում են լուրջ սպասելիքների մասին, բայց որ  իրականում բեկումնային քայլերի ակնկալիք ունեն, դժվար է հավատալ: «Քաղաքական գործիչները մարգարեներ չեն, ու նրանց շուրթերից միշտ չէ, որ ճշմարտությունն է հնչում: Շատ հաճախ այդ հայտարարություններն արվում են, որ գործիքը շարունակի աշխատել: Այս փուլում իրական ակնկալիքը ՄԽ-ից մեկն է՝  բռնության գործադրումը կանխելը, նոր լարվածություն թույլ չտալը:  Հակամարտության կարգավորմամբ ՄԽ-ը վաղուց, առնվազն Կազանից հետո չի զբաղվում: Խնդիրն այս փուլում ստատուս քվոն պահպանելն է, հանդիպումները ծառայում են այդ նպատակին ու սա իհարկե լավ է»: Ամերիկացի համանախագն ասել էր, որ  կողմերի համար եկել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի ժամանակը, նաև հավելել՝  խնդրի կարգավորման հիմնաքարը փոխզիջումներ գտնելն է, որոնք կապառազմականացնեին իրավիճակը:  

Ռուս զինվորականը ցանկալին շփոթել է իրականության հետ. վերլուծաբան

Հայաստանի կողմից Սիրիայում ականազերծման աշխատանքներ իրականացնելու պատրաստականության մասին ՌԴ բարձրաստիճան զինվորականի հայտարարությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Սիրական խնդրում բավականին զգուշավոր Հայաստանն իրո՞ք նման որոշում է կայացրել: «Ռադիոլուրն» արձագանքի է սպասում ՊՆ- ից, իսկ մինչ այդ՝ քաղաքագետներն են կարծիք հայտնում՝ վտանգավոր համարելով նման համագործակցությունը: Ռուսաստանի Գլխավոր շտաբի անօդաչու թռչող սարքերի կիրառման համակարգի զարգացման վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովը հայտարարում է, որ Հայաստանն ու Սերբիան պատրաստակամություն են հայտնել իրենց զորամիավորումներով մասնակցել Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող միջազգային կոալիցիային։ Նպատակը Սիրիայում ականազերծման աշխատանքների իրականացումն է: Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը, որն արվել է Մոսկվայում կայացած Армия-2017 միջազգային ֆորումի ժամանակ, և որքանով է  հավանական Հայաստանի կողմից Սիրիայում միջազգային այս կոալիցիային միանալը։ Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, «Ռադիոլուրի» հարցին ի պատասախան, կարծիք հայտնեց, որ նման համագործակցությունը քիչ հավանական է. «Իրականում Հայաստանն ասել է, որ բավականին զգուշավոր է սիրիական հակամարտության հարցում, հասկանալի պատճառներով…  հակամարտությունը թեժ է, և այն ուղիղ ձևով  կարող է անդրադառնալ Հայաստանի վրա: Իհարկե՝ Ռուսաստանի հետ ՀՀ-ն  համագործակցում է շատ տարբեր ոլորտներում: Հայ խաղաղապահները առաքելություն են իրականացրել նաև Լիբանանում, սակայն այդ հարցում չեմ կարծում, որ այսօր կարող է որևէ լուրջ  համագործակցություն լինել»: Տեղեկության հավանականությունը ճշտելու նպատակով «Ռադիոլուր»-ը դիմել է նաև պաշտպանության նախարարություն, առայժմ որևէ հստակեցում այս գերատեսչությունից չկա։ Փոխարենը խնդրի մասին հակիրճ խոսել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը։ «Երբ որոշում կայացվի և բոլոր հարցերը հստակեցվեն, այդ ժամանակ էլ հանրությունը պատշաճ կարգով կտեղեկացվի»,- ասել է Վլադիմիր Հակոբյանը։ Նման արձագանքը, ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի, պարզորոշ վկայում է, որ ՀՀ-ն նման որոշում դեռ չի կայացրել,  իսկ ՌԴ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներն էլ ցանկությունը պարզապես շփոթել են իրականության հետ ու դրա մասին բարձրաձայն հայտարարել: Սիրիայում ականազերծման աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը, քաղաքագետի համոզմամբ, բավականին ռիսկային է. Գրիգորյանն առաջարկում է լավ մտածել՝ նման որոշում կայացնելուց առաջ: Որևէ միջամտություն Հայաստանի կողմից Սիրիայում, լինի դա խաղաղապահ առաքելության իրականացում, թե հումանիտար աջակցություն, լուրջ վտանգեր է պարունակում՝ պնդում են վերլուծաբանները:

Ինչ կփոխի ՀՀ-Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ Նյու-Յորքում սպասվող հանդիպումն, ըստ էության, որեւէ բան չի փոխելու այսօրվա դրությամբ  Ղարաբաղյան հակամարտության իրադրության մեջ: Այս կարծիքն է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նույն թեմային անդրադառնալով՝ ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նշել է, որ արտգործնախարարների սպասվող հանդիպումը, ըստ էության, հերթական փորձն է, եւս մեկ անգամ ճշտելու կողմերի մոտ առկա մոտեցումները, որոնք, նրա ձեւակերպմամբ, էականորեն չեն ենթարկվել փոփոխության: Հետեւաբար, Ալեքսանդր Մարկարովը նույնպես կարծում է, որ նման պարագայում, որեւէ լուրջ առաջընթաց ակնկալել կարգավորման գործընթացում հնարավոր չէ: Այն, ինչ սպասվում է Նյու-Յորքում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից, նույնն է, ինչ նախորդ նմանօրինակ հանդիպումներից է եղել ակնկալիքը՝ կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: «Կողմերը եւս մեկ անգամ հաստատում են կամ պիտի հաստատեն իրենց պատրաստակամությունը՝ կարգավորել խնդիրը խաղաղ եղանակով, եւ ակնկալել, որ Մինսկի խմբի համանախագահները կարող են հանդես գալ որպես դրական դերակատարողներ այս կարգավորման համար: Ակնկալել լուրջ առաջընթաց կարգավորման տեսանկյունից՝ դժվար թե կարելի է: Մենք չենք տեսնում նախադրյալներ»: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը եւս կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ Նյու-Յորքում սպասվող հանդիպումը որեւէ էական բան չի տալու կարգավորման գործընթացին. «Ես չեմ կարծում, որ ինչ-որ հանդիպումով՝ ցանկացած տեսակի, որքան էլ լուրջ լինի, այսօր կարելի է փոխել ղարաբաղյան կոնֆլիկտի զարգացման ձեւաչափը: Արդեն մի քանի տարի է, որ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում բանակցությունների ձեւաչափում հակամարտության կարգավորման մասին խոսք չի ընթանում: Նման հանդիպումներ են լինում, սակայն կոնֆլիկտի դադարեցման կամ լուծման մասին խոսք չկա, փորձում են ուղղակի հանդարտեցնել լարվածությունը, ինչը ևս այդքան էլ չի հաջողվում: Այս հանդիպումը ևս նման կերպ կլինի»: Ես չեմ կարծում, որ կհաջողվի հասնել ինչ-որ շատ լուրջ արդյունքների եւ այդ հանդիպումից ինչ-որ բեկում ես չեմ սպասում, հավելեց Իսկանդարյանը նաեւ հավելեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամեն ինչ անում են, որ առաջիկայում նախագահների մակարդակով հանդիպում եւս տեղի ունենա: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտնի հայտարարություններին եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի արձագանքին՝ քաղաքագետները նկատեցին, որ այդ հայտարարություններում, ըստ էության, որեւէ բան չի ասվել ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներից դուրս: Ալեքսանդր Մարկարով. «Խոսքը գնում է այն, ըստ էության, հին կամ հայտնի սկզբունքների մասին, որոնք եղել են սեղանի վրա նաեւ նախկինում»: Առաջիկայում սպասվում է նաեւ երկու երկրների հոգեւոր առաջնորդների հանդիպումը: Ի՞նչ կհաջորդի դրան. Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, որ հոգևոր առաջնորդները ևս ժամանակ առ ժամանակ հանդիպում են ու փորձում են Ղարաբաղյան հակամարտության շուրջ իրադրությունը հանդարտեցնել: Այդպես լինում է ցանկացած հակամարտության ժամանակ, սակայն հակամարտությունը քաղաքական է եւ ես չեմ կարծում, որ լուրջ փոփոխություններ կարող են լինել՝ ասաց քաղաքագետը: Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի խոսքով, թեպետ նման հանդիպումներից հակամարտության կարգավորման տեսանկյունից լուրջ բան ակնկալել պետք չէ, այդուհանդերձ, հանդիպումներն ավելի լավ են, քան իրավիճակի սրումը:

Սիրիական խնդրի հանգուցալուծո՞ւմ, թե՞ փոխակերպում

Դեր Զորի ապաշրջափակումը մեծ ոգևորություն է առաջացրել Սիրիայում: Ասադը երեկվանից արդեն շնորհավորանքներ է ընդունում: Ինչ է նշանակում այս ոգևորությունը, արդյոք այն հուշում է սիրական խնդրի հանգուցալուծման մասին: Կարծիքները տարբեր են: Արաբագետի ու քաղաքագետի տեսակետները՝  «Ռադիոլուր»-ի ռեպորտաժում: Թունելի վերջում լույս է երևում, սիրիական խնդիրը մոտենում է իր հանգուցալուծմանը՝ ասում է արաբագետ Արաքս Փաշայանը: Երեկ սիրիական բանակը ճեղքել է Դեր Զորի շրջափակումը։ 90 հազարից ավելի խաղաղ բնակիչներ 2015 թվականից գտնվում էին ԻՊ գրոհայինների կողմից շրջափակման մեջ: ՌԴ պաշտպանության նախարարությունում նշում են, որ հարվածը հասցվել Է Ռուսաստանից եւ ԱՊՀ-ի երկրներից ժամանած ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող շրջանում։ «Սա լուրջ առաջընթաց է, և ԻՊ դեմ հաղթանակը մոտ է»: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը մինչդեռ միանգամայն այլ մեկնաբանություն է ներկայացնում: Դեր Զորի ապաշրջափակումը դեռ սիրիական խնդրի ավարտի մասին չի ի վկայում: Սա նշանակում է, որ տարածքները դուրս են գալիս ԻՊ վերահսկողությունից՝ ասում է: «Իհարկե Դեր Զորի ապաշրջափակումը սիրիական պատերազմի ավարտ չի նշանակում: Այն ինչ տեղի է ունենում, դա ԻՊ հակառակորդների կողմից քաղաքների նկատմամբ աստիճանաբար վերահսկողության սահմանումն է: Քաղաքները ԻՊ վերահսկողությունից դուրս են գալիս»: Զինյալները տեղափոխվում են անապատներ, որտեղ առավել դժվար է նրանց գտնելը, իսկ պատերազմը դեռ երկար կտևի, ամենաքիչը տարիներ, եթե չասենք տասնամյակներ՝ համոզված է քաղաքագետը: Մինչ սիրական բանակն ազատագրում է Դեր Զորը, Ռուսաստանում գործող ոչ կառավարական «Լևադա կենտրոնը» հարցումներ է անցկացնում, պարզելու ռուսաստանցիների տրամադրությունները սիրիական թնջուկում Դաշնության մասնակցության նպատակահարմարության հարցում: Ըստ 1600 քաղաքացիների շրջանում անցկացված հարցման տվյալների՝ ռուսաստանցիների 49 տոկոսը կողմ է, որ ՌԴ զինուժը դադարեցնի գործողությունները Սիրիայում, 30 տոկոսը կողմ է ռուսական գործողությունների շարունակմանը: Արդյոք այս հարցումները որևէ ազդեցություն կարող են ունենալ Մոսկվային քաղաքականության վրա: Արաբագետ Արաքս Փաշայանի համոզմամբ՝ ոչ: Քաղաքագետի կարծիքով ևս Ռուսաստանի մասնակցությունը սիրական խնդրում որևէ առնչություն չունի հանրության կարծիքի հետ, այն պայմանավորված է աշխարհաքաղաքական զարգացումներով:

Ոչ թե խնդիրը կարգավորելու, այլ հանդիպումներ կազմակերպելու նպատակ. քաղաքագետները՝ ԵԱՀԿ ՄԽ ջանքերի մասին

Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին խոսակցությունները քաղաքագետներն արդեն լուրջ չեն ընդունում, բանակցային գործընթացը զուտ հանդիպումներ կազմակերպելու նպատակ են հետապնդում: ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հայտարարությունը, որը հաջորդեց Նալբանդյան- Մամեդյարով հանդիպմանը, զերծ էր Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի հանձնառությունների կատարման մասին հիշեցումից: Ինչ են շեշտադրում միջնորդները և ինչ հնարավորությունների մասին է վկայում հայտարարությունը: Հակամարտության գոտում ընթացիկ իրավիճակը քննարկում Բանակցային գործընթացը կրկին ակտիվացնելու ուղիների որոնում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպման  նախապատրաստում Սրանք են այն հիմնական շեշտադրումները, որ արվել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։ Համապատասխան հայտարարությունը տարածել է ԵԱՀԿ ՄԽ-ը: Նյու Յորքում միջնորդների ներկայությամբ կայացած հանդիպման ընթացքում  համանախագահները հույս են հայտնել, որ նախագահների հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության և կարգավորման չլուծված առանցքային հարցերի շուրջ փոխզիջումային լուծումներ գտնելու հարցում: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ղարաբաղյան խնդրում լուրջ փոփոխություններ չի ակնկալում: ՄԽ վաղուց չի զբաղվում խնդրի կարգավորմամբ՝ հստակեցրեց նա, պարզաբանելով. «Բանակցային գործընթացի վերականգնման մասին մենք լսում ենք  երկար ժամանակ: Եվ դա արվում է ամեն հանդիպումից հետո: Այն, ինչ կատարվում է բանակցային գործընթացում, բանակցային գործընթացը պահպանելու փորձ է։  Համանախագահները փորձում են և ազդում են, որ հանդիպումներ լինեն, և ճիշտ են անում»:     Քաղաքագետի կարծիքով՝ եթե անգամ ոչինչ չի կատարվում, միեւնույն է նախագահների հանդիպում պետք է։ Նա զերծ մնաց կարծիք հայտնելուց,  թե ինչով է պայմանավորված ԼՂՀ արդեն նախկին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի պաշտոնանկությունը։ Դրա մասին վաղուց էր խոսվում, և կապ չունի «Հայաստան- Սփյուռք» համաժողովում նրա կոպիտ հայտարարությունների հետ՝ ասում է: Հերթական պրոցեդուրա. այսպես բնորոշեց Կարեն Միրզոյանի պաշտոնանկությունը արցախցի քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը: Նա համանախագահների հայտարարությունը, ի դեպ, ևս հերթական որակեց ու շեշտեց հզոր պետականություն ունենալու անհրաժեշտությունը: «Արցախցի ժողովուրդը  փրկվել է և զորանում է: Ավելի հզոր և ամուր պետք է լինենք: Վերցրել ենք անկախությունը և հիմա պետք է հաջորդ քայլերն անել»: Հրաչյա Արզումանյանն անիմաստ է համարում անգամ նախագահների մակարդակով հանդիպումները: Որևէ հանդիպում պետք չէ, դա որևէ բան,  միևնույն է, չի փոխելու ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում՝ ասում է: Ինչևէ՝ հանդիպումներ  տեղի ունենում են, այցեր նույնպես: ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հերթական այցը տարածաշրջան նախատեսվում է  հոկտեմբերի սկզբին:

Ինչու է Ադրբեջանը «Սպայկ» կիրառում

Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը ոգևորում է որոշ քաղաքական գործիչների, ռազմական իրադրության պայմաններում հայկական կողմը հարկ եղած դեպքում կկիրառի այդ զինատեսակները ասում է Թևան Պողոսյանը: Իսկ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում որոշակի զինատեսակների կիրառումն ըստ քաղաքագետի որոշակի հարցեր է լուծում Ադրբեջանի ներսում:   Ադրբեջանի կողմից «Սպայկ» զինատեսակի կիրառումը Հայաստանի դեմ որոշակի նպատակ ունի, համոզված է ԱԺ-ի նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը, բացատրելով՝ «Սպայկ»-ն անպայման պետք է հասնի որևէ զինտեխնիկայի ու  զարմանալի է,  որ նման բան չի արձանագրվում, ինչը նշանակում է, որ Սպայկն արձակվում է հայկական կողմի ուղղությամբ որոշակի քաղաքական հարցեր լուծելու համար: Նա հակված է կարծել, որ «Սպայկը» Ադրբեջանում ներքին հարցեր է լուծում: «Մեր սերունդները դեռ բախվելու են ղարաբաղյան խնդրին: Այն առայժմ չունի լուծում, և լարվածությունը շարունակվելու է»: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ուշադրություն է հրավիրում հանգամանքին, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը հետզհետե վատանում է և դրանով են պայմանավորված Ադրբեջանի շուրջ վերջին շրջանում արվող սենսացիոն բացահայտումները: «Վերջին տարիներին Ադրբեջանից ռասիստական հայտարարություններ են հնչում էթնիկ հայերի դեմ: Պաշտոնական դեմքերից ենք լսում նման հայտարարություններ: Ադրբեջանը, ամեն դեպքում փոխվում է և միջազգային հանրությունը արձագանքում է դրան, արձագանքում են իրավապաշտպանները, լրագրողներն ու խորհրդարանականները»: Պատահական չեն կրակոցները ադրբեջանական կողմից, ինչ որ բան է տեղի ունենում, կարծում է քաղաքագետը: Ու այս լարված իրավիճակում Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը ոգևորում է որոշ փորձագետների՝ մասնավորապես, որ լարված իրադրության պայմաններում հայկական կողմը կկարողանա օգտվել ՀՀ-ում առկա ռուսական զինտեխնիկայից: Թևան Պողոսյանը հստակեցնում է՝ Հայաստանը կարիք ունի օգնության և զինտեխնիկան կարող է օգտակար լինել: «Եթե պետք եղավ, զինատեսակները կօգտագործենք ինքնապաշտպանության համար»: Նա հարկ համարեց շեշտել, որ ՀՀ-ում բնակչության թվաքանակը պետք է ավելացնել, նպաստել ծնելիության աճին ու խթանել ներգաղթը:

Հայաստանին հաջողվեց «կամ… կամ»- ից անցնել «եւ… եւ»- ին

Բանակցային խոչընդոտնե՞ր. ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը ամենայն հավանականության կստորագրվի, կարծում են հայ քաղաքագետները: Հարցն անտեղի է նման աղմուկ բարձրացրել, կարծում են ոմանք, սակայն, միևնույն ժամանակ, վերհիշելով 2013 թվականի սեպտեմբերի 3-ը, երբ ՀՀ-ն կտրուկ շրջադարձ կատարեց դեպի ԵԱՏՄ, վստահեցնում, որ նոր համաձայնագիրը նախորդի ճակատագրին չի արժանանա: Մինչ ԵՄ-ը պատրաստվում է Արևելյան գործընկերության գագաթաժողովին ՀՀ-ում դեռ քննարկում են հարցը, թե կստորագրվի՞ արդյոք ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագիրը: Բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանի կարծիքով՝ այս ամենում ինտրիգ կա: Ավելի հստակ հասկանալու համար պետք է մի քիչ էլ սպասել: Ամեն դեպքում այսօր արդեն կարելի է վստահաբար ասել, որ ՀՀ-ն կարողացավ «կամ…կամ»- ի պահանջը շրջանցել ու գնալ «և… և»- ի ճանապարհով: «Ինտրիգը պահպանվում է: Հայկական կողմը կարողացավ մի կողմ թողնել «կամ… կամ»- ի պահանջն ու համոզել Եվրոպային, որ հնարավոր է գնալ «և… և»- ի ուղիով: Կհասնեն ստորագրման թե ոչ՝ այսօր դժվար է ասել»: Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ քաղաքական խնդիրներ արդեն չկան, դրանք տեխնիկական խնդիրներն են։ Նոյեմբերի 24-ին կստորագրվի փաստաթուղթը՝ կարծում է ու ավելացնում՝ տեսականորեն երբեք մի ասեք երբեք։ Բայց եթե չստորագրվի 24-ին, ուրեմն ավելի ուշ կստորագրվի: «Կա խնդիր, բայց դա քաղաքական բնույթի չէ: Հարևանների հետ հաղթահարված են բարդությունները: Եվրոպական բյուրոկրատիայի հարց կա: ՌԴ-ի հարցում քննարկումներ կան իհարկե, և տեսականորեն ամեն ինչ համաձայնեցված է, սակայն տեսականորեն ամեն ինչ կարող է պատահել: Բայց հավանականությունը քիչ է, որ չստորագրվի: Ամեն ինչ գնում է ստորագրման»: Մինչ նոյեմբերի 24-ին նախատեսված բրյուսելյան գագաթնաժողովը՝ օրերս Տալլինում տեղի ունեցավ ԱԳ ծրագրի քաղհասարակության համաժողովը, որին մասնակից քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ուղիղ ձևով հարցրել է հանձնակատար Յոհաննես Հանին, թե կստորագրվի՞ արդյոք փաստաթուղթը Բրյուսելում, թե կան որոշ սցենարներ, որոնք հավանական է, որ իրականանան: Հանի պատասխանը հարցին շատ հստակ է հնչել. «ԵՄ- ն պատրաստ է ստորագրման»: ԵՄ-ՀՀ համագործակցությունը որևէ երկրի դեմ չէ, և բացի դա, երրորդ երկրները չեն կարող ազդել ԵՄ-ՀՀ հարաբերությունների վրա: Հանձնակատար Հանը նաև Տալլինում ընդգծել է, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը կարող է առաջին օրինակը լինել, որ լինելով ԵԱՏՄ անդամ ՀՀ-ն փաստաթուղթ է ստորագրում ԵՄ-ի հետ: Հանն իհարկե նշել է, որ կան թեթև տեխնիկական խնդիրներ, սակայն մինչև նոյեմբերի 24-ը կհասցնեն դրանք շտկել: ՀՀ-ում կասկածներ կան, որ Բաքուն հնարավոր է համագործակցելով Հունգարիայի հետ կարող է խոչընդոտել փաստաթղթի ստորագրմանը: Այս հարցում Ստեփան Գրիգորյանը հստակեցում է մտցնում ՝ փաստաթուղթն արդեն նախաստորագրված է անդամ բոլոր 28 երկրների կողմից։ Այնպես որ՝ նման սցենարի հավանականությունը շատ քիչ է հավանական:

Ի՞նչ սպասել Էրդողան-Պուտին հանդիպումից՝ ղարաբաղյան խնդրի համար

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել ղարաբաղյան հակամարտության երկրների առաջնորդներին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Ամերիկացի դիվանագետը նշել է, որ Վաշինգտոն վերջին այցի ժամանակ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ: «Մենք մտքեր ենք փոխանակել, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել գործընթացի առաջմղման համար: ԱՄՆ նոր վարչակազմը որոշումներ է ընդունել, թե ինչպես է հարկավոր շարունակել տվյալ գործընթացը»,- ասել է նա: Թուրքական լրատվամիջոցներն էլ  հաղորդում են, որ նոյեմբերի 13-ին Էրդողան-Պուտին հանդիպման օրակարգում ղարաբաղյան խնդիրն է:   Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան նշում  է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնեւյան հանդիպումը դրական քայլ է, բայց անհրաժեշտ է շարունակել այդ քայլերը։ Նա նաև տեղեկացրել է, որ ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ վերջերս մինսկյան գործընթացի վերակենդանացում տեղի ունեցավ, ինչը կշարունակվի, քանի որ ձեռնտու է և ՀՀ-ին, և Ադրբեջանին: Քաղաքագետը ցավով  նշում է, որ հնարավոր չի լինի խուսափել ժամանակ առա ժամանակ լարվածությունից շփման գծում: Բանակցային գործընթաց ասվածն  այսօր խնդրի կարգավորմամբ չի զբաղվում, ըստ նրա, այլ հակամարտության մենեջմենտով է զբաղվում ՝ վստահության մեխանիզմներ, հետաքննության մեխանիզմներ, մոնիտորինգային խմբի և  աշխատակազմի թվաքանակի ավելացում։ Դա մենեջմենտ է, ոչ թե կարգավորում՝ ասում է։ «Որևէ հիմք չկա մտածելու,  որ տեղի կունենան բեկումներ, կամ կտրուկ փոփոխություններ: Դրա համար կարծում եմ կշարունակվի այնպես ինչպես որ կա»:  Այսօր ակտիվ քննարկումների տեղիք է տվել նաեւ ԱլԳ բրյուսելյան գագաթաժողովի վերջնական հռչակագրի հնարավոր ձևակերպումների հարցը: Որքանով է հավանական, որ նոյեմբերի 24-ի վերջնական հռչակագրում տեղ գտնի տարածքային ամբողջականությունը սատարող դրույթ, ինչն ի դեպ բխում է ԱԳԾ- ում ընդգրկված երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի ու Մոլդովայի շահերից: Նման սցենարը  Ալեքսանդր Իսկանդարյանը հավանական է համարում, սակայն այդ դեպքում ՀՀ-ն պետք է հրաժարվի ստորագրել նման փաստաթղթի տակ՝ ասում է. «Նման խնդիր կարող է գույություն ունենալ, բայց ես չեմ կարծում, որ շատ լուրջ վտանգ կա, քանի որ  այն փաստաթուղթը, որ կարող է Հայաստանին դուր չգալ, Հայաստանը կարող է կամովին չստորագրել»: ԼՂՀ հարցով փորձագետ Արթուր Ղազարյանը նույնպես  հավանական է համարում եզրափակիչ փաստաթղթում տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը գերակա համարող ձեւակերպումը. Սակայն այսօր անհիմն է մտավախությունը, թե ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագիրը կարող է չստորագրվել, կարծում է քաղաքագետը: Մինչ Արևելյան գործընկերության գագաթաժողովը, մի քանի օրից՝ նոյեմբերի 13  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կմեկնի Ռուսաստան հանդիպելու նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանն արդեն հայտարարել է, որ մեջբերեմ. «Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ անձամբ եմ Ղարաբաղի  մասին խոսելու, քանի որ այս պարագայում Պուտինի դիրքորոշումը շատ կարևոր է։ Եթե իրականում Պուտինը զբաղվի այդ գործով, ապա արդյունք ստանալը ավելի կհեշտանա»։ Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ ղարաբաղյան խնդրի քննարկումը Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում չի կարող առանցքային լինել։ Ռուսաստանն ու Թուրքիան շատ ավելի կարևոր հարցեր ունեն քննարկելու,  քան ղարաբաղյան խնդիրն է՝ ասում է:

Եդինայա Ռոսիա կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները հանդիպեցին Ալեքսանդր Իսկանդարյանին

Եդինայա Ռոսիա կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները այսօր ՀՀԿ ԵԿ գործընկերնեի հետ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպեցին քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն՝ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ։

Լավրովի այցի շեշտադրումները՝ ըստ քաղաքագետների

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին այցն ընդգծված հավասար հեռավորության վրա էր Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ: Քաղաքագետ Խաչիկ Գալստյանի գնահատականն է: Դա քաղաքական առումով գուցե արդարացված էր, սակայն, հաշվի առնելով մեր դաշնակցային հարաբերությունները, քաղաքագետը կարծում է, որ այդ դաշնակցային հարաբերությունների որակը պետք է շեշտվեր: Քաղաքագետ Ալեքսանդ Իսկանդարյանի գնահատմամբ՝ Լավրովի այցը սովորական այցերից էր, առանձնապես ոչ մի նորություն այն իր մեջ չէր պարունակում: Նման այցերի ժամանակ քննարկվում է  ԼՂ խնդիրը, սակայն, հասկանալի էր, որ որեւէ առաջընթաց, լուրջ փոփոխություն անհնար է ակնկալել. հենց այն պատճառով, որ ղարաբաղյան հարցը այն փուլում չէ, երբ կարելի է սպասել լուրջ փոփոխություններ՝ շեշտել է «Կովկաս» ինստիտուտի տնօրենը: Խոսելով ԼՂ կարգավորման սպասելիքների մասին՝ քաղաքագետ Խաչիկ Գալստյանը նկատեց, որ Լավրովն ինքը քար գցեց հակամարտության շուտափույթ կարգավորման լավատեսության վրա՝ նշելով, որ խնդիրն իսկապես ցավոտ է, դժվարին եւ առնվազն երկարատեւ ու ծանր բանակցություններ են սպասվում: «Այսօր կարգավորման սեղանին դրված են բոլոր փաստաթղթերը, որոնք փաթեթային բովանդակություն ունեն և միջնորդները որևէ կողմին թույլ չեն տալու փաթեթից դուրս հանել ինչ-որ բաղադրիչ: Դա որոշակի ուղերձ էր Ադրբեջանին, որը միշտ փորձել է առանձնացնել կարգավորման առանձին բաղադրիչ: Մինսկի խմբի ֆորմատի փոփոխման վերաբերյալ ևս հստակ հնչեց պատասխան, ըստ որի՝ ով կարող է ներդրում ունենալ կարգավորման գործում, արդեն Մինսկի խմբում է»: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի դիտարկմամբ՝ առանձնապես ոչ մի նորություն Լավրովի այցը իր մեջ չէր պարունակում և ֆորմալ առումով այն նվիրված էր Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների քսանհինգ ամյակին: «Հասկանալի է, որ երբ այց է լինում Բաքու և Երևան, ենթադրվում է, որ եթե ոչ հիմնականում, ապա պետք է լինի ԼՂ կարգավորման հարցի քննարկում: Այդ քննարկումը եղել է: Լավրովն ինքն ասաց, եւ հասկանալի էլ էր, որ ներկայիս փուլում ոչ մի առաջընթաց, ոչ մի լուրջ փոփոխություն անհնար է ակնկալել Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում»: Այցը ուներ այն նշանակությունը, ինչ ուներ: Հանդիպումները, տարբեր այցերը ուղղված են իրավիճակը պահելու այնպիսին, ինչպիսին կա՝ ասաց քաղաքագետը: Նրա խոսքով՝ նման այցերից սպասումներն էլ արդարացված չեն: Միաժամանակ, վերլուծաբանը նկատեց, որ ուժի մակարդակի գործոնը նվազել է եւ դա, քաղաքական ու ռազմական առումներով, երկարատեւ աշխատանքի արդյունք է, այդ թվում՝ նման այցերի: «Այդ թվում նաեւ միջազգային տերությունների աշխատանքներն ուղղված են նրան, որ գործընթացը դուրս չգա վերահսկողությունից, որ  չվերածվի  այնպիսի չափերի էսկալացիայի, ինչպիսին տեղի ունեցավ ապրիլին»: Քաղաքագետ Խաչիկ Գալստյանն ասաց, թե  ինքը հաճելիորեն զարմացած է,  որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բավականին խրոխտ ու համարձակ կեցվածքով հանդես եկավ՝ Ադրբեջանի ղեկավարության հասցեին հնչեցնելով կոշտ քննադատություն: Չնայած դրան, Խաչիկ Գալստյանը կարծում է, որ մի շարք հարցերի մասին չխոսվեց: Օրինակ՝ անցած տարվա ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի հստակ պահանջի, խաղաղապահների ու տարածքների հնարավոր հանձնման հարցերի մասին: «Ցավոք սրտի եմ ասում, այս օրերին ընդհանրապես չհնչեց Արցախի ձայնը, ինչը ինձ համար մի քիչ մտահոգիչ է: Քանի որ մենք երբեմն մոռանում ենք, որ Արցախը հակամարտության լիիրավ կողմ է, արցախի ժողովուրդն է ընտրել իր սեփական ճակատագիրը տնօրինելու անխախտ իրավունքը, ինքն է որոշումներ կայացնում եւ այս հակամարտության հիմնական սուբյեկտն, առնվազն, դա Արցախի ժողովուրդն է»: Քաղաքագետի խոսքով՝ մեր իշխանությունները բանակցում են այն սկզբունքով, որ ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ ճշտված չէ: Ադրբեջանն ասում է, թե այն հարցերում, որոնցում ունենք համաձայնություն, եկեք դրանք կյանքի կոչենք: Նման պայմաններում, Խաչիկ Գալստյանի համոզմամբ նույնպես, կարգավորման գործընթացում այս պահին որեւէ էական առաջընթաց ապահովելն անհնար է, քանի որ նման բարդ կարգավորման հարցում պետք է վստահություն լինի, իսկ վստահության մեխանիզմների ուղղությամբ ոչինչ չի արվել՝ եզրափակեց վերլուծաբանը: Ալեքսանդր Իսկանդարյանն էլ նկատեց, որ հանձին Ադրբեջանի Հայաստանը վստահելի գործընկեր չունի եւ այդ պատճառով էլ Մինսկի խումբն զբաղվում է  հակամարտության մենեջմենթով, ոչ թե հենց բուն կոնֆլիկտով:

Իրանական ներդումները 20 տարում կազմել են 7 մլն դոլար. Մեղրիի ԱՏԳ-ն կարող է կտրուկ փոխել իրավիճակը՝ ասում են իրավասուները

Հայաստանն առաջիկա տարիներին  Հայաստան-Իրան-Վրաստան, ԵԱՏՄ երկրների ու նաև ԵՄ միջև կամուրջ լինելու հայտ է ներկայացնում  Մեղրիի Ազատ Տնտեսական Գոտու գործարկմամբ: Տնտեսագետները տնեսական հաշվարկներ են անում, քաղաքագետները՝ տարածաշրջանում Հայաստանի դերի բարձրացման մասին նախանշում: Ի տարբերություն նախորդ տարիների՝  2017-ին ՀՀ-Իրանի միջև առևտրաշրջանառությունը աճել է։ Հունվար-նոյեմբեր  ամիսներին առևտրաշրջանառությունը աճել է 7.8 տոկոսով։ Արտահանումն ավելացել՝ մոտ 4.5,  ներմուծումը՝ Իրանից 9.5 տոկոսով: Ըստ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանի՝ Սյունիքի ԱՏԳ- ն միայն կխթանի առևտրաշրջանառությունը: Որ ապրանքատեսակներին է նախապատվություն տրվում: 2017 թվականի առաջին կիսամյակում 16-ի նույն ժամանակահատվածի համեմատ պատկերը հետևյալն է: «Աճ գրանցվել է ոչխարի, այծի մսի,  կակաոյի, շոկոլադի, թափոն-ջարդոնի 2017 թվականի առաջին կիսամյակում 16-ին նույն ժամանակհատվածի համեմատ: Ներկրումների ստացումները կազմել են 240 հազար ԱՄՆ դոլար»: Իսկ ընդհանրապես Հայաստանի անկախության տարիներին իրանական ներդրումները Հայաստանում մինչև  նախորդ տարվա սեպտեմբերի վերջը կազմել են 7 մլն դոլար,  որից 5 մլն- ը՝ ուղղակի օտարերկրյա ներդրումներն են: Մոտավորապես մեկ ամիս առաջ բացված  «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հաշվին առաջիկա 3-4 տարվա ընթացքում Հայաստանի և  Իրանի միջև  ապրանքաշրջանառությունը մի քանի անգամ կավելանա՝ «Ռադիոլուրի» հետ հեռախոսազրույցում վստահեցրեց  էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը: Մինչ այդ՝ այսօր արդեն մի քանի ընկերությունների հետ համաձայնագրեր կնքված են, առաջիկայում սպասվում են նոր հայտեր. «Արդյունքում նախատեսվում է 3- 5 տարվա ընթացքում $100-130 մլն—ի ներդրումների իրականացում և  մոտ  $250 մլն դոլարի ապրանքների արտահանում»։ Մեղրի ԱՏԳ-ում ոլորտային սահմանափակում չի լինի: Ընկերությունների համար նորմալ գործունեություն կատարելու համար ենթակառուցվածքները պատրաստ են, սակայն ԱՏԳ տարածքը կընդլայնվի ևս 70 հա-ով: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Մեղրի ԱՏԳ -ու ստեղծումը նախորդ տարվա մեծագույն ձեռքբերումներից է համարում, այն հնարավորություն կտա կամուրջ լինել Իրան, ԵԱՏՄ և ԵՄ միջև: «Հասկանալի է, որ ԱՏԳ ստեղծման շուրջ երրորդ երկրների կողմից խոշոր հաշվով քաղաքական լուրջ խնդիրներ, առարկություններ չկան։ Այն, ինչ տեղի է ունենում ՀՀ—Իրանի միջև փոխհարաբերությունների շրջանակներում է, սակայն այդ գոտու գոյությունը լրջորեն կփոխի ՀՀ տնտեսական  դիրքը  տարածաշրջանում»: Մեղրու ԱՏԳ գոյությունը հնարավորություն է տալիս խորացնել Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Իրան և ինչու չէ նաև ԵՄ հարաբերությունները և փոխգործակցության համար Հայաստանը կարևոր կամուրջ է դառնում:

Ռուսերեն

Искандарян: радикализм в армянском обществе должен был привести к насилию

Радикализм, который есть в армянском обществе, рано или поздно должен был привести к такому явлению, сказал директор Института Кавказа, политолог Александр Искандарян, комментируя агентству "Новости-Армения" захват вооруженной группой людей здания полиции в Ереване.

Искандарян: ни у одной из действующих в Армении оппозиционных сил нет перспектив прихода к власти

Ни одна из существующих оппозиционных сил в Армении не имеет никаких перспектив для прихода к власти, заявил в среду журналистам директор Института Кавказа, политолог Александр Искандарян

Искандарян: за полгода никакие серьезные экономические подвижки достигнуты быть не могут

Насколько удалось новому премьер-министру Армении сформировать правительство профессионалов, как правительство будет бороться с монополиями, что ожидать от съезда правящей РПА? Об этом и многом другом в интервью агентству "Новости-Армения" рассказал политолог, директор Института Кавказа Александр Искандарян

Искандарян: баланс на линии соприкосновения НКР с Азербайджаном удается сдерживать

Баланс на линии соприкосновения Нагорно-Карабахской Республики с Азербайджаном удается сдерживать, заявил на пресс-конференции журналистам политолог, директор Института Кавказа Александр Искандарян

Армянский политолог прокомментировал месседжи премьер-министра Армении

Премьер-министр Армении Карен Карапетян в своем выступлении накануне направил целый ряд месседжей потенциальным избирателям, сказал журналистам в понедельник директор Института Кавказа, политолог Александр Искандарян

Альтернативы сотрудничеству Армении и России в сфере безопасности нет – эксперт

У Армении нет альтернативы сотрудничеству с Россией в плане создания гарантий безопасности, сказал журналистам в понедельник директор Института Кавказа, политолог Александр Искандарян

Политолог: перед премьером Армении стоит задача за короткий период решить долгосрочные задачи

Премьер-министр Армении Карен Карапетян в своем выступлении накануне направил целый ряд месседжей потенциальным избирателям, сказал журналистам в понедельник директор Института Кавказа, политолог Александр Искандарян

Эксперт раскрыл стратегию РПА в ходе предвыборной кампании

Республиканская партия Армении приняла стратегию, состоящую из трех компонентов, в ходе предвыборной кампании, которая уже началась, сказал журналистам в понедельник директор Института Кавказа, политолог Александр Искандарян.

Сопредседатели Минской группы ОБСЕ работают над тем, чтобы не повторились апрельские события: Александр Искандарян

Сопредседатели Минской группы ОБСЕ, по сути, не занимаются процессом именно урегулирования карабахского конфликта. Усилия сопредседателей Минской группы ОБСЕ направлены на ослабления приграничного напряжения.

Важной составляющей визита премьер-министра Армении в РФ был "поиск денег" - эксперт

У визита премьер-министра Армении Карена Карапетяна в Россию были две важные составляющие, которые будут играть ключевую роль в дальнейшем сотрудничестве, считает политолог, директор Института Кавказа Александр Искандарян.

Признанием Геноцида армян не стоит считать все юридические акты на эту тему - эксперт

Признанием Геноцида армян не стоит считать все юридические акты, принятые на эту тему, сказал в пятницу журналистам политолог, директор Института Кавказа Александр Искандарян, комментируя решение, принятое накануне парламентом Дании.

Международное признание независимости Карабаха на данном этапе маловероятно – эксперт

Международное признание независимости Карабаха на данном этапе маловероятно, даже на фоне проведенного там конституционного референдума, сказал в пятницу журналистам политолог, директор Института Кавказа Александр Искандарян.

Азербайджан уходит с Кавказа, превращаясь в классический ближневосточный нефтяной режим – политолог

Азербайджан уходит с Кавказа, превращаясь в классический ближневосточный нефтяной режим, сказал в пятницу журналистам политолог, директор Института Кавказа Александр Искандарян.

Кончина Артура Саркисяна не повлияет кардинально на предвыборную кампанию - эксперт

Кончина Артура Саркисяна, доставившего летом минувшего года продовольствие членам вооруженной группы, захватившей здание патрульно-постовой службы в Ереване, не повлияет кардинально на предвыборную кампанию и расклад сил на политическом поле, считает директор Института Кавказа Александр Искандарян.

Директор института Кавказа о заявлении Тер-Петросяна по Карабаху

Насколько реалистична позиция экс-президента Левона Тер-Петросяна по карабахскому конфликту? Какая часть армянского общества готова поддержать его предложения? На эти и другие вопросы в интервью агентству "Новости-Армения" ответил директор Института Кавказа Александр Искандарян

Блок "Оганян-Раффи-Осканян" пользуется фактом задержания Бабаяна для наращивания рейтинга – политолог

Блок "Оганян-Раффи-Осканян" пытается использовать задержание бывшего министра обороны Нагорно-Карабахской Республики Самвела Бабаяна для того, чтобы нарастить свой рейтинг до, а возможно, и после выборов, считает директор Института Кавказа, политолог Александр Искандарян.

Искандарян: сегодня нет никакой реальной возможности решить проблему Карабаха

Какие возможные сценарии ожидают карабахский конфликт? Чем в реальности заняты сопредседатели Минской группы ОБСЕ? На эти и другие вопросы в интервью агентству "Новости-Армения" ответил директор Института Кавказа Александр Искандарян.

Социум не дает армянским политикам мандата на поствыборные митинги – Искандарян

Проигравшие на парламентских выборах в Армении политические силы понимают, что не могут организовать серьезный митинг, считает директор Института Кавказа, политолог Александр Искандарян.

Директор Института Кавказа назвал три ключевые политические события 2016 года

На международной конференции “Кавказ – 2016”, состоявшейся в Ереване накануне, политолог, директор Института Кавказа Александр Искандарян подвел итоги прошедшего года для Армении и Южного Кавказа

Выборы президента Арцаха не изменили ситуацию на линии соприкосновения - Искандарян

Выборы президента Арцаха Бако Саакяна никак  не повлияли на ситуация, которая сложилась на карабахско-азербайджанской границе, заявил политолог, директор Института Кавказа Александр Искандарян

Выборы президента Карабаха не изменили ситуацию на линии соприкосновения - политолог

Выборы президента Арцаха Бако Саакяна никак  не повлияли на ситуация, которая сложилась на карабахско-азербайджанской границе, заявил в пятницу журналистам политолог, директор Института Кавказа Александр Искандарян

Искандарян: подписание соглашения Армении с ЕС может отсрочить лишь бюрократизм еврочиновников

Армянская сторона стремится успеть подписать новое соглашение о партнерстве с ЕС на саммите в Брюсселе, заявил в среду журналистам политолог, директор Института Кавказа Александр Искандарян

Соглашение Армения-ЕС не может повлиять на карабахское урегулирование - Искандарян

Соглашение о всеобъемлющем и расширенном партнерстве Армении и Евросоюза никакого прямого влияния на Карабахский конфликт и на процесс вокруг конфликта оказать не может, считает директор Института Кавказа, политолог Александр Искандарян

Армянский политолог рассказал, как президентские выборы в Азербайджане могут повлиять на ситуацию в зоне конфликта

Президентские выборы, которые пройдут в Азербайджане в 2018 году, могут повлиять на рост  напряженности в зоне карабахского конфликта, заявил политолог Александр Искандарян

Предложенный Сержем Саргсяном кандидат в президенты Армении способен выполнить свои функции - политолог

Возможный кандидат на пост президента Армении Армен Саркисян способен выполнить возложенные на него представительские функции, считает политолог Александр Искандарян

Предложенный Сержем Саргсяном кандидат в президенты Армении способен выполнить свои функции - эксперт

Возможный кандидат на пост президента Армении Армен Саркисян способен выполнить возложенные на него представительские функции, считает политолог Александр Искандарян

Политолог спрогнозировал развитие внутриполитических процессов в Армении после выборов

"Это – постреволюционные выборы, являющиеся завершением того процесса передачи власти, который проходит с конца апреля-начала мая",  - считает директор Института Кавказа Александр Искандарян.

Армения как ключ к решению проблем ЕАЭС, комментирует политолог

Директор Института Кавказа, политолог Александр Искандарян в беседе с агентством "Новости-Армения" ответил на вопросы о роли председательствующей в ЕАЭС Армении в разрешении проблем интеграционного объединения

Переговоры по Карабаху воспринимаются армянским обществом как "победа или поражение" - Искандарян

Переговоры по карабахскому урегулированию воспринимаются как продолжение противостояния дипломатическими, а не военными средствами, сказал в директор Института Кавказа Александр Искандарян

Постоянное присутствие турецкой военной базы в Азербайджане сегодня вряд ли возможно – Искандарян

Директор Института Кавказа, политолог Александр Искандарян считает, что постоянное присутствие турецких офицеров в Азербайджане исключается, а возможность постоянного военного присутствия турецкой базы на территории Азербайджана на сегодняшний день невозможно

Отношения между Арменией и РФ определяются не сменой личности, а геополитикой - Искандарян

Директор Института Кавказа, политолог Александр Искандарян в рамках международной конференции “Кавказ-2018” заявил, что армяно-российские отношения определяются не сменой личности, а геополитикой.