Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Գագիկ Հարությունյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

ԴԱՀԿ-ն պարզաբանում է ներկայացրել Գագիկ Հարությունյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննության վերաբերյալ

Նոյեմբերի 18-ին ծառայողական քննություն է նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետ Գագիկ Հարությունյանի նկատմամբ:

Քաղաքագետ. Բաքուն դժվար թե ընդունի Երեւանի հետ թեժ գծի առաջարկը

Մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածին արագ արձագանքելու համար Երևանի և Բաքվի միջև թեժ գիծ ստեղծելու նախաձեռնության մասին հայտարարություն արեց, ինչին երեկ անդրադառնալով՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կարծիք հայտնեց, թե այսօր դժվար է պատկերացնել թեժ գծի առկայություն, որը գոյություն ուներ ժամանակին: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը տեղին համարեց, այն հնարավորություն կտա խուսափել զոհերից՝ ասաց։ «Լեւոն Տեր- Պետրոսյանն ու Աշոտ Մանուչարյանը նման թեժ գծով կապի մեջ էին Ալիևի հետ և դա դրական ազդեցություն էր գործում»,- ասում է։ Այնպես, որ եթե լինի կապ՝ թեժ գիծ տեսքով, այն կթուլացնի լարվածությունը և դրական մթնոլորտ կձևավորի խնդրի կարգավորման ճանապարհին՝ ավելացրեց քաղաքագետը: Սակայն այստեղ հարկ է հիշեցնել, որ Բաքուն չի կատարում անգամ ստանձնած հանձնառությունները. Վիեննայում  և Սանկտ- Պետերբուրգում հստակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հետաքննության մեխանիզմների ներդրման ու Կասպրշիկի աշխատակազմի թվաքանակի ավելացման մասին, սակայն Ադրբեջանը մինչ օրս խոչընդոտում է այս քայլերի իրագործմանը: Բաքուն նույն կերպ  հավանաբար ընդունի նաև թեժ գծի գործարկման մասին առաջարկը՝ կարծում է Գագիկ Հարությունյանը։

Գագիկ Հարությունյանի գրառումը ԻԻՀ դեսպանատանը

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն այսօր այցելեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հիշատակին:

«Նորավանք»-ին նոր շունչ է պետք.Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի (ԳԿՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է հիմնադրամի գործունեության 2016թ. ամփոփ հաշվետվությունը: «Նորավանք»-ի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը նշել է, որ 2016 թ. պետական և մասնավոր հատվածի գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվել են տեղեկատվական անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներ. պատրաստվել են տեղեկատվական անվտանգության ձեռնարկ և բառարան՝ Հայաստանի, Արցախի, ինչպես նաև միջազգային փորձագետների ներգրավմամբ, հրապարակվել են մի շարք գրքեր և ամսագրեր: Սփյուռքի նախարարության հետ համատեղ աշխատանք է տարվել Հայաստան-Սփյուռք առցանց համալսարանի ստեղծման ուղղությամբ, կազմակերպվել են գիտաժողովներ և քննարկումներ սփյուռքահայ առաջատար մասնագետների հետ: Գագիկ Հարությունյանի խոսքով՝ համալսարանը պետք է ծառայի որպես հայ հանրության անվտանգության զարգացման հարցերի քննարկման  հարթակ: 2017-ին նախատեսվում է շարունակել աշխատանքն այս ուղղությամբ: Վարչապետը, կարևորելով «Նորավանք» ԳԿՀ-ի կողմից կատարվող աշխատանքները, միևնույն ժամանակ ընդգծել է առկա գիտական ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը: ««Նորավանք»-ին նոր շունչ պետք է տանք: Պետք է մտածենք՝ ինչպես ավելի կիրառական արդյունք  տալ», — ասել է կառավարության ղեկավարը: Այս համատեքստում Կարեն Կարապետյանն առաջարկել է հիմնադրամի ղեկավարությանը համագործակցել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ, քննարկել և մշակել գործունեության նոր առաջնահերթությունները:

Հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Ծիծեռնակաբերդում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, կառավարության այլ ներկայացուցիչներ, դիվանագետներ, շարքային քաղաքացիներ: Կատարվեց հոգեհանգստյան կարգ: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ կաթողիկոսը աղոթք հնչեցրեց:

«Փաստ». Գագիկ Հարությունյանը՝ ՀՀ նախագա՞հ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին դարձյալ թարմացվել են հին խոսակցություններն այն մասին, թե Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը 2018–ի մարտին, ճիշտ այն ժամանակ, երբ լրանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ «փուլը», հրաժեշտ է տալու պաշտոնին:

Երեւակումներ՝ քաղաքական դաշտում

Խորհրդարանական ընտրությունները որոշակի փոփոխություններ բերելու են, բայցեւայնպես, սկզբունքորեն շատ բան չի փոխվելու: Այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նախընտրական գործընթացներին: Վերլուծաբանը նկատել է, որ դեռ հստակ բեւեռացումներ չկան, քանի որ նոր համախմբումներ են տեղի ունենում տարբեր կուսակցությունների միջեւ: Խորհրդարանական ընտրությունները որոշակի փոփոխություն կբերեն, սակայն, սկզբունքորեն շատ բան չի փոխվելու ու մենք պետք է ելնենք հենց այս իրողությունից՝ կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Այսինքն, Հանրապետականը մեծամասնությու՞ն կլինի՝ հստակեցնող հարցին ի պատասխան էլ ասաց. «Թվում է, թե ամեն ինչ խոսում է դրա օգտին: Առայժմ»: Միաժամանակ վերլուծաբանը նկատեց, որ դեռ առավել հստակ բեւեռացումներ չկան, քանի որ նոր համախմբումներ են տեղի ունենում տարբեր կուսակցությունների միջեւ եւ քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են: Գագիկ Հարությունյանն այսօր, արձագանքելով քաղաքականություն վերադառնալու Գագիկ Ծառուկյանի մտադրության վերաբերյալ հարցին, հետեւյալն ասաց. «Կարծում եմ, որ այս կամ այն ձեւով Ծառուկյանի գործոնը առկա է լինելու ընտրություններում, ինչ ձեւով՝ ես չեմ կարող, ցավոք սրտի, ասել»: Ի՞նչ ձեւով-հարցի պատասխանն էլ, արդեն օրվա երկրորդ կեսին, տվեց հենց ինքը՝ Գագիկ Ծառուկյանը: Հրապարակված հայտարարությամբ վերջինիս, ի վերջո, հայտնեց քաղաքականություն վերադառնալու մասին: Հիմնավորելով իր նախկին որոշումը եւ շեշտելով, որ իր հեռանալուց հետո քաղաքական դաշտում բաց տեղ է մնացել՝ Ծառուկյանը հայտարարեց. «2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի ապագայի համար: Նկատի ունենալով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը, ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք: Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով: Մենք կարող ենք, մենք ունենք այդ ներքին մեծ ներուժը՝ մեր երկրի զարգացման և հզորացման համար: Ես իմ ժողովրդի առջև պարտք ունեմ կատարելու: Կյանքիս այս կարևոր որոշումը իմ խաչն է, որը կրելու եմ մինչև վերջ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի»:   Փորձագետների դիտարկումներից ելնելով՝ կարելի է ասել, որ ոշակի հստակություն, ըստ էության, մտավ քաղաքական դաշտ եւ կարող ենք ակնկալել հետագա գործընթացների բեւեռացումներ: Դեռ երեկ պարզ դարձավ նաեւ, որ մասնավորապես, քաղաքականություն մտնելու հայտ ներկայացրած պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մտել է քաղաքական երկխոսությունների եզրափակիչ փուլ: Երեկ իր ՖԲ էջում անդրադառնալով իր կողմից տարվող քաղաքական խորհրդակցություններին՝ Սեյրան Օհանյանը շեշտել էր, որ նպատակ ունի համախոհների թիմ ձևավորել՝  միաձույլ դաշինք, որը հանրությանը կներկայացնի իրատեսական ծրագիր և մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ճանապարհային քարտեզ: Այսօր արդեն «Համախմբում» կուսակցության տարածած հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հանդիպումը։ Նշվում է, որ քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր։ «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը «Ռադիոլուր»-ին ասաց, որ տարածված հայտարարությանը այս պահին ավելացնելու այլ բան չունի:

ԱԺ ընտրություններ.ծրագրեր դեռ չկան

Ներքաղաքական դաշտում, ըստ էության, կարելի է ասել այս պահին դեռ  շարունակվում է քաղաքական ուժերի ու գործիչների դիրքավորումների գործընթացը: Շատերը, սակայն, կարեւորում են այն ծրագրերն ու մոտեցումները, որոնք պիտի առաջարկեն ընտրություններին մասնակցող ուժերը՝ երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրները լուծելու նպատակադրմամբ: Այս տեսանկյունից որոշ փորձագետներ կարծում են, որ քաղաքական ուժերն ուշացնում են, մինչդեռ, շատերն են սպասում հենց ծրագրային եւ բովանդակային քննարկումներին:   Փորձագիտական շրջանակներում շատերը կարծում են, որ խորհրդարանական ընտրությունների բովանդակային քննարկումներն արդեն պետք է սկսված լինեին, այնինչ, դեռեւս առկա են բավականին շատ անորոշություններ խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւերի առումով: Քաղաքագետ Արմեն Բադալյանի գնահատմամբ, օրինակ, նորմալ չէ, երբ մինչ օրս բովանդակային քննարկումներ չկան եւ քննարկումները դեռ շարունակվում են ընտրություններին մասնակցելու ձեւի հետ կապված: Բովանդակային քննարկումների, այսինքն՝ ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերի կողմից առաջարկվող ծրագրերին օր առաջ սպասողներ էլ կան: «Շատերը չեն խոսում, բայց ինձ համար հետաքրքիր է՝ արդյոք մենք կտեսնենք իրական թվերի վրա հիմնված մոտեցում»: ԱԺ-ի գործող պատգամավոր Թեւան Պողոսյանն էր: Նա հաջորդ խորհրդարանում լինելու ցանկություն չունի: Ասաց, որ որեւէ ուժի կամ դաշինքի միանալու առաջարկ չի ստացել, սակայն, եթե ստանա նման առաջարկ, ապա՝ նախ պետք է ծանոթանա առաջարկողի ծրագրերին, կիսի դրանք, բացի այդ՝ պետք է հասկանա, թե որքանո՞վ են դրանք իրատեսական, եւ որքանո՞վ է ունակ դրանք կյանքի կոչող թիմը: Իսկ, որ հիմնախնդիրները շատ են եւ տարաբնույթ՝ միանշանակ է: «2017-ից Հայաստանը ծերացող երկրների շարքը մտավ: Այս տարվանից մեզ մոտ մահացությունն ավելի շատ է լինելու, քան ծնելիությունը՝ բնական ձեւով: Նույնիսկ, եթե մեկը չարտագաղթի մենք այլեւս փոքրանալու ենք: Ո՞նց ենք նպաստելու, որ մեր ծնելիությունը եւ ժողովրդագրությունը բարձրանա, ի՞նչ քաղաքականություն ենք վարելու: Ինձ հետաքրքրելու է նաեւ այս տեսանկոյւնից նայել, թե՝ իրենք ինչ գործողություններ են առաջարկելու ինչպես ծրագիր: Խնդրում եմ, մի նախադասությունով չանեք: Եթե դա չի լինելու, ուրեմն, իսկապես, մնացածն ավելի շատ հիմնվում է, միգուցե, սիրուն խոսքերի, գեղեցիկ բառակապակցությունների վրա, բայց ոչ թե իրական քայլերի»: Յուրաքանչյուրը կարող է նպատակներին հասնելու տարբեր ճանապարհներ առաջարկի: Բայց դա պիտի լինի հաշվարկների վրա ու թող դրանց մեջ լինի մրցակցությունը: Ծրագրեր առաջարկելը կարեւորում է նաեւ «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Գագիկ Հովհաննիսյանը: Նա նկատում է, որ սովորաբար, նախընտրական քարոզարշավների ընթացքում հիմնականում գերիշխում են զուտ քննադատությունները: «Քննադատում են… Այո, երբեմն շատ իրավացիորեն քննադատում են, բան չունեմ ասելու, բայց իրենք ի՞նչ են առաջարկում: Այ, սա ամենակարեւորն է: Պետք է ոչ միայն առաջարկել, այլ նաեւ ինչ-որ գործեր անել»: Վերլուծաբանը հիշեցնում է, օրինակ, ԱՄՆ-ի փորձը: Հաղթեց Հանրապետականը, սակայն, նույն Դեմոկրատական կուսակցությունը բազմաթիվ գործընթացների մեջ է գտնվում նույն Հանրապետականի ղեկավարությամբ: «Որոնք ուժեղացնում եւ զարգացնում են իրենց երկիրը: Այ, սա ամենակարեւորն է, որպեսզի մենք հասկանանք, որ խոսքը առանձին մարդկանց մասին չէ, խոսքը համակարգի մասին է: Պետք է ստեղծվի կրթված, գիտական, ճիշտ աշխատող համակարգ»: Հայաստանում այս խորհրդարանական ընտրություններում որոշակի փոփոխություններ կարող են լինել՝ կարծում է «Նորավանք» գիտակրթական-վերլուծական կենտրոնի տնօրենը: Ըստ նրա, սակայն, սկզբունքորեն շատ բան չի փոխվելու եւ մենք պետք է ելնենք հենց այդ իրողությունից: Նա կարծում է, որ դա պայմանավորված է նաեւ կուսակցությունների ոչ կայացած լինելուց: Նորաստեղծ կուսակցություները, գուցե եւ լավն են, գուցե եւ շատ լավ բաներ են ուզում, ես ոչինչ չունեմ ասելու՝ ասաց վերլուծաբանը՝ հավելելով. «Բայց կուսակցության, քաղաքական ուժի կայացման համար անհրաժեշտ ատրիբուտիկային դեռ չեն տիրապետում»: Վերլուծաբանը նաեւ կարծիք հայտնեց, որ նոր Սահմանադրությամբ խորհրդարանական կառավարման համակարգին անցումը գուցե եւ նպաստի կայացած կուսակցությունների ձեւավորմանը: Նա ասաց, որ այդ առումով տեսնում է, կան մեխանիզմներ նման խնդիրները համակարգված լուծելու: Թվում է, թե այդ նպատակով է ամեն ինչ արվել. տարբեր մոտեցումներ կան, սակայն, փաստն այն է, որ որոշողը ընդհանուր ընտրազանգվածի գիտական, կրթական, աշխարհաքաղաքական ցենզն է՝ եզրափակեց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Գագիկ Հարությունյանը:

Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Օրակարգի շրջանակներում ՀՀ ՍԴ նախագահ, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդին հաղորդում է ներկայացրել երկրում իրավական անվտանգության երաշխավորման, սահմանադրական բարեփոխումների օրենսդրական ապահովման հիմնախնդիրների և վերոնշյալ մասնագիտական խորհրդակցական խորհրդի գործունեության մասին: Գագիկ Հարությունյանն իր զեկույցում իրավական անվտանգության երաշխավորման խնդիրը կարևոր և հրատապ է համարել իրավական պետության կայացման ուղի ընտրած բոլոր երկրների համար և միջազգային փորձի համակողմանի ուսումնասիրության հիման վրա ներկայացրել այն սկզբունքային մոտեցումները, որոնք կարող են հիմք հանդիսանալ մեր երկրի իրավական անվտանգության հայեցակարգի մշակման և իրացման համար: Ընդգծելով, որ այս հարցին նման համընդգրկուն մոտեցում ցուցաբերվում է առաջին անգամ, խորհրդակցական խորհրդի նախագահը նշել է, որ հետագա քայլերը մեծապես կնպաստեն Հայաստանում սահմանադրական ժողովրդավարության կայուն երաշխիքների ստեղծմանը: Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների մշակման ու ընդունման ուղղությամբ մինչ այժմ իրականացված, ինչպես նաև սահմանված ժամանակացույցի համաձայն դեռևս իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցի քննարկումից հետո Հանրապետության Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ: ԱԱԽ նիստի օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը խորհրդի անդամներին տեղեկատվություն է ներկայացրել 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների տեխնիկական սարքավորումներով ապահովման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

ՍԴ-ն անցավ խորհրդակցական սենյակ՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայցի վերաբերյալ որոշում կայացնելու

Հայաստանի Սահմանադրական դատարանն ապրիլի 28-ին անցավ խորհրդակցական սենյակ՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու մասին Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայցի վերաբերյալ որոշում կայացնելու համար: «Երբ որոշումը պատրաստ լինի հրապարակման, այդ մասին նախապես կտեղեկացնենք»,- հայտարարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Ակնկալվում է, որ որոշումը կհրապարակվի այսօր: Նշենք, որ ՍԴ-ն այս գործով որոշում պետք է կայացնի մինչեւ ապրիլի 29-ը: Եթե դաշինքի հայցը մերժվի, ապա Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա որոշման ընդունումից հետո երրորդ հինգշաբթի օրը՝ մայիսի 18-ին:

Աշխատանքային հանդիպում են ունեցել Գագիկ Հարությունյանը եւ Արման Թաթոյանը

Հուլիսի 4-ին ՀՀ սահմանադրական դատարանում աշխատանքային հանդիպում ունեցան ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անձնակազմը։

ՍԴ-ն սկսել է «ՀԱԿ-ՀԺԿ»-ի՝ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումի քննությունը

Լուսինե Վասիլյանի հեռախոսային ռեպորտաժն «Ռադիոլուրի» եթերում   Սահմանադրական դատարանը սկսել է քննել ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու` «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը: ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն առաջարկել է նախ լսել դիմող կողմի բացատրությունները, այնուհետև անցնել ներկայացված նյութերի քննությանը: ՀՀ ՍԴ նախագահն ամբիոնի մոտ հրավիրեց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, իրավաբան Տիգրան Եգորյանին` ներկայացնելու բացատրություններ` կապված դիմումի հետ: Տիգրան Եգորյանն ընդգծել է, որ ընդհանուր իրավիճակին ու խնդիրներին անդրադարձ կկատարի Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, որից հետո կխոսի նաև փաստաբան Վահե Գրիգորյանը: ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով՝  ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները ժողովրդի կամքի զանգվածային խեղաթյուրում էին: «Ինձ մոտ դեժավյուի տպավորություն է, քանի որ նախկինում արդեն ՀԱԿ-ի հայցը ներկայացրել եմ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին: Ամեն անգամ ընտրությունները կեղծվում են, դրանք բողոքարկվում են, իսկ ՍԴ-ն գտնում է, որ խախտումներ չեն եղել»,- հայտարարել է Զուրաբյանը: Զուրաբյանն անդրադարձել է նաև ընտրողների թվաքանակին` ընդգծելով, որ արժանահավատ չէ ընտրողների այն թիվը, որը հրապարակել էր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը: Նրա խոսքով վերջին պաշտոնական մարդահամարի տվյալներով Հայաստանի բնակչության թիվը նվազել է, ուստի արժանահավատ չէ, որ 2017թ. ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեին 2 միլիոն 588 հազար քաղաքացի:

«Հրապարակ». Ասել են՝ «Ելք»-ի հետ իշխանության բանակցությունները վարել է անձամբ Գագիկ Հարությունյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 25-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության համագումարը։ Կընտրեն նոր վարչություն ու կներկայացնեն անելիքները՝ հռչակելով, որ կուսակցությունը կողմ է «արտահերթ» լուծումներին։

«Փաստ». Եթե ինչ–որ բան է ասում ու չի հիմնավորում, կամ ԱԱԾ աշխատակից է, կամ բանսարկու. Ալեն Սիմոնյանը՝ «Երկիր ծիրանիին»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մամուլում երեկ գրվել է, որ շաբաթ օրը «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նիստում «հնչել է նաև այն միտքը, որ «Ելք»–ի հետ իշխանության բանակցությունները վարել է անձամբ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որն իր տանը հյուրընկալել է «Ելք» դաշինքի որոշ անդամների»։

Հենակետերի տեղափոխման հարցը՝ Նալբանդյան-Մամեդյարով հանդպիպման օրակարգում

ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում վաղը նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում՝ ՄԽ միջնորդների մասնակցությամբ Ավստրիայում: Ինչ նոր ասելիք կա սպասվող հանդիպման ընթացքում` հաշվի առնելով վերջին օրերի լարվածությունը։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ միջազգային հանրությունը այնքան էլ ուշադրություն չդարձրեց Բաքվի կողմից  ԻՊ համանման գործելաոճի դրսևորմանը: Այստեղ գլխավոր հարցը, թերևս, այն է, թե ինչու է Ադրբեջանը հենակետը տեղակայում քաղաքացիական բնակավայրում: Ըստ այդմ՝ վերջին օրերի լարվածությունը հիմք է տալիս հայկական կողմին հանդիպմանը ներկայանալ նոր հարցադրումներով: «Սա նոր կռվան է լինելու առաջ քաշելու ժնևյան կոնվենցիայի կատարման հարցը։ Այսինքն՝ քաղաքացիական բնակավայրերի մոտակայքից հենակետերի տեղափոխման հարց պետք է դրվի օրակարգում»: Որպեսզի համանման դեպքեր չկրկնվեն, անհրաժեշտ է հետաքննության մեխանիզմներ ներդնել։ Այն է՝ իրագործել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով ՝ դրանց կատարումն առաջնահերթ է լինելու առաջիկա հանդիպման ժամանակ. «Այն, ինչ երրորդ տեղում էր, առաջ պետք է բարձրանա»: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը համոզված է, որ ցանկացած հանդիպում, բանակցություն ավելի լավ է, քան՝ պատերազմը։ Այդ առումով ավստրիական հանդիպումը նա դրական է գնահատում.« 30 տարի է, ինչ ընթանում են բանակցություններ և այս ընթացքում սադրանքի քաղաքականության հարցում հմտացել է Բաքուն. էական հարցի լուծում չի ակնկալում սպասվող հանդիպումից»: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը երեկ՝ նստաշրջանի ավարտին ընդունած փաստաթղթում  ափսոսանք է հայտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորում առաջընթացի բացակայության համար։ Վեհաժողովը կողմերին կոչ է անում առարկայական բանակցություններ սկսել, իսկ Մինսկի խմբի համանախագահներին հորդորում է  ակտիվացնել ջանքերը։ Մինսկի խմբի համանախագահներից  ոչ թե գործուն ջանքեր ենք ակնկալում, այլ՝ էֆեկտիվ պարտադրանք, ադրբեջանական կողմին` վերադառնալու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման ընթացքին` ասում է ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ  Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Վիեննայում կայանալիք հանդիպմանը: Նա համոզված է՝ քանի դեռ  բանակցային միջավայրը վերականգնված չէ՝ հնարավոր չէ խոսել կարգավորման առարկայական դետալների մասին: Ընթանում են բանակցություններ՝ բանակցությունների վերականգնման մասին` ասում է  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը  և նկատում, որ վաղը նախատեսվող հանդիպումը  հերթական հնարավորությունն է՝ վերադառնալու գործընթացի կառուցողական հունին: «Հայկական կողմը, մասնավորապես, խորհրդարանական դիվանագիտության խողովակներում  պետք է նպատակ դարձնի Ադրբեջանի հանդեպ, եթե ոչ համաշխարհային, ապա խոշոր միջազգային կամ եվրոպական կառույցների կողմից պատժամիջոցների փաթեթի մշակման հնարավորությունը: Այդ գործիքակազմը, նրա խոսքով, իրավական առումով միջազգային ինստիտուտներ ունեն, դրանք ներառում են ֆինանսատնտեսական պատժամիջոցներից մինչև քաղաքական սանկցիաներ»: Հաշվի առնելով, օրինակ, Ադրբեջանի տնտեսության անփառունակ վիճակը, հանձնաժողովի նախագահը  համոզված է, որ անգամ ֆինանսատնտեսական սանկցիաները կարող են օգտակար լինել Բաքվի համար: Դիվանագիտական խաղի դաշտը բավականաչափ նեղ է, և այդ դաշտում պետք է տեղավորել հայկական  ջանքերը, որոնք այս դեպքում ամբողջությամբ համահունչ են ՄԽ համանախագահների մոտեցումներին։

«Հրապարակ». 21 տարի անց Գագիկ Հարությունյանը հեռանում է. ՍԴ նախագահի մի քանի թեկնածուներ կան

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նախագահի մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում՝ 21 տարի այս աթոռն զբաղեցրած Գագիկ Հարությունյանը 2018-ի մարտին պետք է հրաժեշտ տա պաշտոնին, քանի որ դառնում է 70 տարեկան։ Թեկնածուներից է Հրայր Թովմասյանը։

Նախագահը հանձնարարել է նախապատրաստել Համահայկական խորհրդի 1-ին նիստի օրակարգի նախագծերը

Նախագահականի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի և Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին: Համահայկական խորհրդի ձևավորման վերաբերյալ առկա հիմնական մոտեցումների և այդ մարմնի կազմավորման մեխանիզմների վերաբերյալ զեկուցել է Սահմանադրական դատարանի նախագահ, կազմակերպչական հանձնախմբի աշխատանքների համակարգման պատասխանատուներից Գագիկ Հարությունյանը: Հիշյալ մոտեցումներն ու մեխանիզմները, քննարկման առարկա կդառնան ս.թ. սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովի նիստերից մեկում: Հաշվի առնելով համահայկական նոր կառույցի վերաբերյալ նախորդ տարիների քննարկումները՝ Հանրապետության Նախագահը հանձնարարել է նախապատրաստել Համահայկական խորհրդի ձևավորման նպատակների, անդամակցության չափանիշերի, 2018թ. կայանալիք առաջին նիստի օրակարգի և աշխատակարգի նախագծերը՝ շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ սփյուռքում գործող կազմակերպությունների ու կառույցների հետ համապատասխան քննարկումների արդյունքում: Համահայկական խորհուրդ ձևավորելու շուրջ նախապատրաստական աշխատանք կատարելու մասին որոշումը միաձայն ընդունվել էր դեռևս 2015թ. սեպտեմբերին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստում, որտեղ Հանրապետության Նախագահը, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքի ու առաջիկա անելիքների շուրջ կայացած ծավալուն քննարկումներն ամփոփելով, նշել էր, որ նկատվում է հետագա աշխատանքի համադրման, պարբերական շփումների մշտական հարթակ ձևավորելու ընդհանուր պահանջ: Նույն նիստում ձևավորվել էր կազմակերպչական հանձնախումբ, որին հանձնարարվել էր նախաձեռնել խորհրդատվությունների լայն, ներառական գործընթաց: Աշխատանքների համակարգման պատասխանատուներ էին նշանակվել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը և Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

ՊՆ-ի ռազմական ուսումնական հաստատությունների շուրջ 300 շրջանավարտներ հավաստագրեր են ստացել

Սարդարապատում այսօր՝ օգոստոսի 25-ին, ՊՆ-ի ռազմական ուսումնական հաստատությունների շուրջ 300 շրջանավարտներ հավաստագրեր են ստացել: Շրջանավարտների հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Հրապարակ». Գագիկ Հարությունյանը գեղեցիկ է հեռանում. «որտեղ են ուզում քցած լինել»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումն ինչ-որ առումով նման էր սառը ցնցուղի: Ինչ-ինչ, բայց նման որոշում ՍԴ նախագահից ՀՀ քաղաքացիների մեծ մասը չէր սպասում:

«Ժողովուրդ». Գագիկ Հարությունյանը հանրապետության նախագահ դառնալու ցանկություն չունի

«Հայաստանում կատարված Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո որպես հանրապետության նախագահի առավել հավանական թեկնածու երկար ժամանակ է՝ մամուլում շրջանառվում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի անու­նը:

Հոգեւոր առաջնորդների հանդիպումը ազդեցություն չի ունենա ԱԳ նախարարների հանդիպման վրա. վերլուծաբան

Առջևում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն է, որը պետք է հաջորդի երկու երկրների հոգևոր առաջանորդների հանդիպմանը, որոնք խաղաղասիրական կոչեր էին ուղղել, շեշտել փախստականների ու գերիների հարցերի լուծման կարևորությունը: Նյու-Յորքյան հանդիպումից սպասելիքների մասին են այսօր խոսել վերլուծաբանն ու քաղաքագետը: Առաջիկայում Նյու-Յորքում ակնկալվող Նալբանդյան-Մամեդյարով հնարավոր հանդիպումից առանձնապես սպասելիքներ չունեն քաղաքագետները, այն կլինի պարզապես  հանդիպում, և ոչ ավելին ասում են: Ինչով է պայմանավորված հոռետեսությունը: Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր  առաջնորդների խաղաղասիրական կոչերից հետո շատերի մոտ տպավորություն ստեղծվեց, թե փորձ է արվում հասարակություններին խաղաղության տրամադրելու: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ, վերլուծաբան Գագիկ Հարությունյանն իհարկե ողջունում է Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ու շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումը, սակայն կարծում է, որ այն որևէ ազդեցություն չի ունենա Նալբանդյան-Մամեդյարով ակնկալվող հանդիպման վրա: Հանդիպումներից առաջ երբեմն թվում է, թե մթնոլորտը դրական է, սակայն հանդիպումից առաջ շփման գծում լարվածություն է առաջանցնում հակառակորդը և այս վիճակը միշտ կրկնվում է:  ԱԺ  նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը նույնպես հոռետես է այդ հարցում: Հոգևոր առաջնորդների հանդիպումը ոչ թե քաղաքական էր, այլ խաղաղության տրամադրող: Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից նա սպասելիքներ չունի: Դեռ սեղանին է  մնում Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանձնառությունների իրագործման հարցը և որևէ փոփոխություն օրակարգում չկա։ Նյու Յորքում փոխադարձ մեղադրանքներով լի հայտարարություններ են հնչելու՝ ասում է: Մի  կողմից հոգևոր առաջնորդները աղոթում են խաղաղության համար, մյուս կողմից հանդիպումից հետո Ալիևը հայտարարում է,  որ հայերը մահմեդականների թշնամիներն են։ Սա հիշեցնելով՝ Թևան Պողոսյանը նկատում է՝ «չի կարող մի կողմից խաղաղություն ու սեր քարոզել, մյուս կողմից՝ ատելություն ու հայտայացություն սերմանել»:

«Առավոտ». Արցախյան հիմնախնդրի բանակցությունների նոր էջ է սկսվում. շեշտադրում է փոխվել

«Առավոտ» թերթը գրում է. ««ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ օրերս կայացած հանդիպումից հետո, հաշվի առնելով ՀՀ նախագահ եւ Ադրբեջանի նախագահի ելույթները ՄԱԿ-ում, տպավորություն է, որ Արցախյան հակամարտության բանակցությունների նոր էջ է սկսվում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, վերլուծաբան Գագիկ Հարությունյանը։

Վանաձորի ավագանու գումարած նիստերը հակասահմանադրական են. ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության վերաբերյալ որոշումը։ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը կարդաց ՍԴ որոշումը, համաձայն որի. ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական է։

«Ժամանակ». Արթուր Բաղդասարյանը՝ ՍԴ նախագա՞հ. «Հայկական վերածնունդը» կդառնա բացահայտ իշխանական ուժ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի ղեկավարած ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչելով Վանաձորի ավագանու բոլոր որոշումները՝ միեւնույն ժամանակ, դրանց վերացման ժամկետ էր սահմանել մինչեւ հաջորդ տարվա մարտ ամիսը:

ՍԴ որոշումը հայտնի է, առաջիկա զարգացումները՝ անհայտ

Սահմանադրական դատարանն այսօր Սահմանադրությանը հակասող է ճանաչել ԱԺ պատգամավորների կողմից վիճարկվող օրենսդրական դրույթները:  «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի   64-րդ հոդվածի 3-րդ  մասը, ինչպես նաև   Վանաձորի ավագանու  մարտի 31-ին կայացրած երեք որոշումներն, ըստ դատարանի,  հակասում են Սահմանդրությանը: ՍԴ-ն Ազգային Ժողովին դրանք ուղղելու, հակասահմանադրականությունը վերացնելու համար ժամանակ  է տալիս մինչև 2018թ. մարտի 31-ը: Այս հոդվածները վիճարկում էին «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: Առիթը Վանաձորի ավագանում ընտրություներից հետո  ձևավորված  իրավիճակն էր:     Տեղական ինքնակառավարման մասին   օրենքի 64-րդ հոդված,  մաս 3-րդ՝ ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ:  64-րդ հոդված,  մաս 4-րդ ՝ ավագանու որոշումները, հայտարարությունները և ուղերձներն ընդունվում են նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ քառորդով: Այս հոդվածներն էին այսօր վիճարկվում Սահմանադրական դատարանում: Դիմումը ներկայացրել էին ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ « Ելքի» ու Ծառուկյան դաշինքի  պատգամավորները:  Նրանք կարծում են, որ առանց քվորումի ավագանու նիստերն ու որոշումները իրավազոր չեն: Համարյա նույն կարծիքին է նաև Սահմանադրական դատարանը: «ՍԴ-ի գնհատմամբ՝ կոլեգիալ մարմնի հավասարակշռությունը ենթադրում է անդամների այնպիսի քանակի ներկայություն, որը ճանաչելի կդարձնի տվյալ մարմինը որպես այդպիսին և կերաշխավորի նրա կողմից լեգիտիմ որոշումներ կայացնելու իրավազորությունը: Այսինքն, իրավազարության առումով կոլեգիալ մարմնի առնվազն պարզ մեծամասնությամբ է պայմանավորվում կոլեգիալ մարմնի լեգիտիմ գործունեությունը»: Իսկ մարտից  Վանաձորի ավագանին  նիստեր է գումարել ու որոշումներ է կայացրել ՝ առանց մեծամասնության ներկայությունը պահովելու: Նիստերն ընթացել են ավագանու 33 անդամից 15-ի մասնակցությամբ, ընդդիմադիր խմբակցությունների 18 անդամների՝ այս դեպքում մեծամասնության բացակայությամբ: Սա թույլ է տվել այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՏԻՄ օրենքի համապատասխան հոդվածը: Այն հակասում է Սահմանադրությանը ՝ դատարանի որոշումը հրապարակելով՝ ասում է Գագիկ Հարությունյանը: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 64-րդ հոդվածի երրորդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության  1-ին, 6-րդ , 9-րդ, 179-րդ հոդվածներին հակասող»: Հաշվի առնելով այլ իրավական դրույթների հետ փոխկապակցվածությունը և իրավական անվտանգության գործոնը ՝ ՍԴ-ն այսօր կայացրած որոշմամբ՝ իրավնորմի ուժը կորցնելու վերժնաժամկետ հայատատարում է 2018-ի մարտի 31-ը: Ավագանու կայացրած  որոշումներն էլ իրավաբանական ուժը կկորցնեն նշված ժամկետից հետո: Դիմող կողմը համարում է, որ ՍԴ-ն ամբողջությամբ բավարարել է իրենց ներկայացրած դիմումը: Արտակ Զեյնալյանին լսենք. «Մեր պահանջն ամբողջությամբ բավարարված է, բուն առարկան բավարված է, որոշումը, սակայն, ուժի մեջ կմտնի 2018 մարտի 31-ին: Սա արվում է իրավական անվտանգության նորմից ելնելով:  Նկատենք, որ այն բացասարաբար է ազդում արդարության սկզբունքի վրա»: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ կլինի մինչև մարտի 31-ը: Ավագանու մի մասը, այս դեպքում փոքրամասնությունը, կշարունակի՞ նիստեր հրավիրել ու որոշումներ կայացնել, թե՞ ճգնաժամի այլ հանգուցալուծում է հնարավոր: Մեր հարցը Էդմոն Մարուքյանին հենց դրա մասին էր: Նա կարծում է, որ  ՍԴ որոշումը կարող է նոր ճգնաժամի առիթ դառնալ: «Սա կարող  է նոր չգնաժամի սկիզբ դառնալ, եթե Վանաձորի ավագանին չլուծարվի ու շարունակի նիստեր գումարել»: Ընդդիամդիրները հստակ չգիտեն, թե որ սցենարոշվ կզարգանան իրադարձությունները, հորդորում են առայժմ սպասել, ասում են՝ այդ ընթացքում իրենք էլ մանրամասն կուսումնասիրեն ՍԴ որոշումը, կհստակեցնեն առաջիկա ռազմավարությունը: Ի դեպ,  ՍԴ-ում ավագանու որոշումների սահմանադրականությունը վիճարկվում էր առաջին անգամ:

«ՀԺ». Գագիկ Հարությունյանն անպաշտոն չի մնա. նոր ընտրություններ են սպասվում

«Հայկական ժամանակ. թերթը գրում է. «Ըստ մամուլի տեղեկությունների՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը պաշտոնը լքելուց հետո նշանակվելու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ: Բանն այն է, որ այս տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, հետեւաբար՝ նաեւ պաշտոնավարման ժամկետը:

Խոսքի ազատության դեմ թափ առնող պայքարում Քաջարանի կոմբինատի ղեկավարներին օգնության է գալիս Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը. Բաց նամակ ՀՀ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին

[b]Հարգելի պարոն Հարությունյան[/b] Մենք հասցրել ենք պատշաճ մակարդակով ծանոթանալ Բարձրագույն դատական խորհրդի լիազորություններին՝ ամրագրված Սահմանադրության եւ Դատական օրենսգրքի մեջ:

Դատարանը մերժել է դատավորների կողմից Գագիկ Հարությունյանի դեմ ներկայացված հայցի ընդունումը

ՀՀ վարչական դատարանը մերժել է քաղաքացիական գործեր քննող դատավորներ Ալեքսեյ Սուքոյանի եւ Կարինե Պետրոյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի դեմ ներկայացված հայցացիմումի ընդունումը։

Դատական համակարգում ճգնաժամ է, վիրահատական միջամտություն է հարկավոր. ԲԴԽ-ի հարցը պետք է բերվի ԱԺ օրակարգ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը երկու նոր հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին և նույն խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրանց Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու համար Բարձրագույն դատական խորհրդին միջնորդություն ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջով: Պատասխանողները ԲԴԽ անդամներն են, իսկ Գագիկ Հարությունյանն ու Հայկ Հովհաննիսյանը հանդես են գալիս որպես երրորդ անձինք:

Գագիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ: ՈՒղերձում, մասնավորապես, ասված է.

«Հրապարակ». «Ես Գագիկ Բեգլարյանի տղան եմ, ասեմ՝ իմանաք». Գագիկ Հարությունյանի փեսային գործից հանում են

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ պաշտոնից ազատվել է ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության պետի տեղակալ Արտաշես Բեգլարյանը՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի փեսան։ Դա կատարվել է կառուցվածքային փոփոխության անվան տակ՝ օպերվարչությունը միավորվել է հետաքննության վարչությանը։

Հայաստանում իշխանությունները նոր էջ են բացում դատական իշխանության բարեփոխումների համար. Իտալիայի դեսպան

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը եւ Խորհրդի անդամ Հ. Հովհաննիսյանն այսօր՝ մարտի 11-ին, հանդիպում են ունեցել Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Վինչենցո Դել Մոնակոյի հետ:

ԲԴԽ-ում քննարկվել են դատական իշխանության համակարգում համալիր բարեփո­խումների հայեցակարգային մոտեցումները

Մարտի 13-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ընդունել է ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի Հայաստանի հարցերով զեկուցողներ Յուլիա Լյովոչկինային, Անդրեյ Շիրցելին, ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնին և Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

«Ժողովուրդ». Գագիկ Հարությունյանի դեմ դուրս եկած դատավորներին լռեցնելու համար փորձելու են նրանց «տեղավորել» Սնանկության դատարանում

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ՝ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը, ԲԴԽ-ի դեմ դուրս եկան այն բանից հետո, երբ չընտրվեցին սնանկության գործերով դատարանի դատավոր:

Գագիկ Հարությունյանը Իտալիայի պատվիրակներին ներկայացրել է թվային արդարադատության ներդրման խնդիրները

2019 թվականի ապրիլի 15-16-ը երկօրյա այցով Հայաստանում է Իտալիայի Հանրապետության դատավորներից եւ Արդարադատության նախարարության պաշտոնյաններից կազմված պատվիրակությունը՝ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ամրագրված իրավունքի գերակայության համագործակցության շրջանակներում՝ Բարձրագույն դատական խորհրդի եւ ՀՀ արդարադատության նախարարության հետ հարաբերությունների հաստատման եւ զարգացման նպատակով:

Ռուսերեն

Անգլերեն

Bill on Armenia’s withdrawal from EEU is premature

A draft law calling for Armenia’s withdrawal from the Russia-led Eurasian Economic Union (EEU), proposed by the opposition Yelk (Exit) bloc is premature, said Gagik Harutyunyan, the director of the Noravank research and education foundation.