Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Մասիս Մայիլյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի հատուկ հանձնարարություններով դեսպան

Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան՝ շնորհելով նրան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

Մասիս Մայիլյանը` ԼՂՀ հատուկ հանձնարարություններով դեսպան

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան՝ շնորհելով նրան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Արցախի կառավարության նոր կազմը՝ անունների թարմությամբ եւ երիտասարդ կադրերով

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»-Ստեփանակերտ Արցախում նոր կառավարություն է ձեւավորվում. նախագահ Բակո Սահակյանը արդեն հրապարակել է նոր կառավարության կազմը, որոշ նորանշանակ նախարարների ներկայացրել իրենց աշխատակազմերին, արդեն կադրային փոփոխություններ են սկսվել պետական կառավարման այլ մարմիններում, այդ թվում նաեւ շրջաններում: Նոր կազմը աչքի է ընկնում անունների թարմությամբ, շատ պաշտոնյաներ երիտասարդ են: Նախարարական պաշտոն է ստացել նաեւ Մասիս Մայիլյանը, ով Բակո Սահակյանի մրցակիցն էր 2007 թվականի ընտրություններում: Ներկայացնելով նրան` նախագահ Սահակյանը նշել է, որ ապրիլից հետո Արցախը խստացրել է իր դիրքորոշումը եւ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում այնպիսի արտաքին քաղաքականություն պետք է վարել, որ ոչնչով չվնասի ժողովրդի անվտանգությանը: Արցախի նոր կառավարությունը կազմված  է պետնախարարից, 12 նախարարություններից ու պետական կառավարման այլ մարմիններից` դրանք են ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Կառավարության կառուցվածքում, բացի նրանից, որ վերացվել է վարչապետի պաշտոնը , վերացվել է նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի պաշտոնը, փոխարենը ստեղծվել է պետնախարարի պաշտոնը, պետնախարար է նշանակվել Արայիկ Հարությունյանը: Փաստացի նա համակարգելու է նախարարությունների մի մասի աշխատանքը եւ որոշ լիազորություններ ունի պետական սեփականության եւ ֆինանսների կառավարման ոլորտում: Նախագահի հրամանագրերով նախարարությունների միջեւ լիազորությունների վերաբաշխում է կատարվել, որոշ լիազորություններ փոխանցվել են նախագահի աշխատակազմին: Թե ինչ արդյունավետությամբ կաշխատի այս կառուցվածքը, ցույց կտա ժամանակը: Այս պահին առավել շատ քննարկվողը կադրային նշանակումներն են: Նորանշանակ նախարարներն ու այլ պաշտոնյաների մեծ մասը 35-40 տարեկան են: Ամենաերիտասարդ նորանշանակ պաշտոնյան այս պահի դրությամբ թերեւս Շահումյանի շրջվարչակազմի ղեկավար Հարութ Մնացականյանն է: 25 տարեկան է: Մասնագիտությամբ քաղաքագետ է, Ազատամարտիկների միության երիտասարդական կառույցի ղեկավարն էր, իսկ մինչեւ նշանակումը աշխատում էր նախագահի աշխատակազմում: Նոր է նաեւ Կարեն Սարգսյանի անունը: Նախագահական աշխատակազմից կառավարություն եկած հաջորդ պաշտոնյան է նա: 36-ամյա Կարեն Սարգսյանը հատուկ հանձնարարություններով նախագահի ներկայացուցիչն էր, հիմա զբաղեցնում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնը: Ժիրայր Միրզոյանը Արցախի գյուղատնտեսության նոր նախարարն է: 38 տարեկան է, մասնագիտությամբ իրավաբան: 2003 թվականից պետական համակարգում է` զբաղեցնելով տարբեր պաշտոններ նախագահական ապարատում եւ կառավարության աշխատակազմում: Վերջին պաշտոնը կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետի պաշտոնն էր: Նորանշանակներից թերեւս ամենատարեցը բնապահպանության եւ բանկան ռեսուրսների նախարար Վազգեն Միքայելյանն է:  Նա 55 տարեկան է: Զբաղեցրել է վարչապետի խորհրդականի պաշտոնը: Նախկինում Ստեփանակերտի քաղաքապետն էր, տարիներ առաջ զբաղեցնում էր նաեւ Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության պետի   պաշտոնը։  Հիմա փաստորեն նույն պաշտոնը վարելու է նախարարի կարգավիճակով: Ոլորտը կարգավորող մարմնին նախարարության կարգավիճակ տալու վերաբերյալ Արցախի նախագահի տեսակետն այսպիսինն է` հատված Ակնկալիքը նախարարությունից, որ Արցախը բնապահպանական առումով օրինակելի երկիր դառնա: Հին ու նոր անուն է Մասիս Մայիլյանի անունը: Վերջինս ԼՂՀ արտգործնախարարության ակունքներում կանգնած գործիչներից է: Երկար ժամանակ վարել է փոխարտգործնախարարի պաշտոնը: 2007 թվականի նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի մրցակիցն էր: Նույն թվականին ազատվել է պաշտոնից ու մոտ տասը տարի հասարակական գործունեությամբ էր զբաղված` ղեկավարելով իր ստեղծած Արցախի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով խորհուրդը: 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո նշանակվել է ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան: Նրան ներկայացնելով նախարարության աշխատակազմին՝ Բակո Սահակյանն ընդգծեց, որ պետական համակարգում չլինելով հանդերձ` Մասիս Մայիլյանը շարունակել է զբաղվել արտաքին քաղաքական հարցերով: հատված Մասիս Մայիլյանին լսենք: հատված Մասիս մայիլյանը  50 տարեկան է: Հին ու նոր անունների շարքից է Գրիգորի Մարտիրոսյանի անունը: Ֆինանսների նոր նախարարն է: Նախկինում փոխնախարարն էր: Նրա նախորդը` Սպարտակ Թեւոսյանը, Արցախի կառավարման համակարգի ամենաերկարակյաց պաշտոնյան է` ֆինանսական գործերը նա անփոփոխ ղեկավարում էր դեռեւս Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժամանակներից` 1989 թվականից: Նորանշանակ նախարար Մարտիրոսյանը 39 տարեկան է: Իրենց պաշտոնները պահպանել են պաշտպանության, արդարադատության, առողջապահության, քաղաքաշինության նախարարները: Իր պաշտոնին է մնացել Սամվել Ավանեսյանը` պարզապես վերաբնակեցման հարցերը եւս տեղափոխվել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լիազորությունների շրջանակ։  Էկոնոմիկայի նախարարության լիազորություններն են ընդլայնվել` ընդգրկելով նաեւ կադաստրի, պետական գույքի բնագավառները։ Նախարարը Լեւոն Գրիգորյանն է, եւս մեկ երիտասարդ, բայց փորձառու պաշտոնյա, ով նախկինում ղեկավարում էր կառավարության աշխատակազմը: Նա 38 տարեկան է: Վերակազմավորվել է մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը՝ իր մեջ ներառելով նաեւ զբոսաշրջության ոլորտը։ Նախարարը էկոնոմիկայի նախկին փոխնախարար Սերգեյ Շահվերդյանն է։ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը ղեկավարելու է կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունը: Այսպիսով՝ Արցախի նոր կառավարությունը կարելի է բնութագրել որպես երիտասրադների թիմ, որտեղ 55 տարեկանի սահմանն ընդամենը երեք նախարար են հատել` Վազգեն Միքայելյանը, արդարադտության նախարար Արարատ Դանիելյանը եւ առողջապահության նախարար Կարինե Աթայանը:

Արցախի ԱԳ ղեկավարը հանդիպել է Արցախի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ

Նոյեմբերի 16-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ։

Բակո Սահակյանը սահմանել է Արցախի կառավարության կառուցվածքը և նշանակել պետական նախարար

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Ինչպես  տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահի հրամանագրով սահմանվել է կառավարության հետեւյալ կառուցվածքը. պետական նախարար առողջապահության նախարարություն արդարադատության նախարարություն արտաքին գործերի  նախարարություն աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարություն բնապահպանության  եւ բնական ռեսուրսների նախարարություն գյուղատնտեսության նախարարություն էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարություն կրթության, գիտության եւ սպորտի նախարարություն մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարություն պաշտպանության նախարարություն քաղաքաշինության նախարարություն ֆինանսների նախարարություն: Սահմանվել են նաեւ պետական կառավարման այլ մարմիններ. ազգային անվտանգության ծառայություն ոստիկանություն արտակարգ իրավիճակների պետական ծառայություն: Նախագահի հրամանագրով նշանակվել են. պետական նախարար՝ Արայիկ Հարությունյանը առողջապահության նախարար՝ Կարինե Աթայանը արդարադատության նախարար՝ Արարատ Դանիելյանը արտաքին գործերի  նախարար՝ Մասիս Մայիլյանը աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար՝ Սամվել Ավանեսյանը բնապահպանության  եւ բնական ռեսուրսների նախարար՝ Վազգեն Միքայելյանը գյուղատնտեսության նախարար՝ Ժիրայր Միրզոյանը էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար՝ Լեւոն Գրիգորյանը կրթության, գիտության եւ սպորտի նախարար՝ Նարինե Աղաբալյանը մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար՝ Սերգեյ Շահվերդյանը պաշտպանության նախարար՝ Լեւոն Մնացականյանը քաղաքաշինության նախարար՝ Կարեն Շահրամանյանը ֆինանսների նախարար՝ Գրիգորի Մարտիրոսյանը: Ըստ Նախագահի հրամանագրերի՝ սահմանվել են այն նախարարների կազմը, որոնց գործունեությունը համակարգվելու է պետական նախարարի կողմից, ինչպես նաեւ՝ պետական սեփականության եւ ֆինանսների կառավարման ոլորտում Նախագահի կողմից պետական նախարարին վերապահված լիազորությունների շրջանակը: Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես. Էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից առանձնացվել է զբոսաշրջության վարչությունը եւ ընդգրկվել մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարություն կազմում: Նախագահի աշխատակազմի կառուցվածքում ստեղծվել է «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանում, որը նախկին կառավարության աշխատակազմի իրավահաջորդն է: Նախկին կառավարության աշխատակազմի որոշ ստորաբաժանումներ ընդգրկվել են տարբեր մարմինների կազմում. Պետական նախարարի աշխատակազմում են ընդգրկվել սոցիալ-տնտեսական վարչությունը, ինչպես նաեւ տարածքային կառավարման բնագավառում գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները: Էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարության կառուցվածքում են ընդգրկվել անշարժ գույքի կադաստրի եւ պետական գույքի կառավարման վարչությունները, գեոդեզիայի եւ հողային պետական տեսչությունը: Աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարության կառուցվածքում են ընդգրկվել բնակարանային հարցերի վարչությունը, վերաբնակեցման եւ միգրացիայի բաժինը: Նոր գործառույթներին համապատասխան՝ հաստատվել են Նախագահի աշխատակազմի, ինչպես նաեւ Նախագահի աշխատակազմի «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունները եւ կառուցվածքները: Նախագահի մեկ այլ հրամանագրով սահմանվել է կառավարության գործունեության կազմակերպման նոր կարգ: Նույն օրը Նախագահն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Լազարյանը նշանակվել է Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Դանիելյանը նշանակվել է Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-պետաիրավական վարչության պետ:

Հայաստանի և Արցախի արտգործնախարարների հանդիպումը

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Մասիս Մայիլյանին Արցախի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով այդ կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ: Էդվարդ Նալբանդյանն ու Մասիս Մայիլյանը կարևորեցին Հայաստանի և Արցախի արտգործնախարարների միջև պարբերական հանդիպումների անցկացումը և կարծիքների փոխանակումը: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ: Արտգործնախարարներն արծարծեցին Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

Քննարկվել է շփման գծում տիրող իրավիճակը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Հոկտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Մասիս Մայիլյանն ուշադրություն է հրավիրել վերջերս ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա, որոնց հետևանքով Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող է զոհվել։ Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է իրավիճակի հետագա ապակայունացման անթույլատրելիությունը և ընդգծել հրադադարի և դրա ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերի, ինչպես նաև հակամարտության գոտում լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ միջոցների կիրառման վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը։ Կողմերն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։

Արցախի եւ Իրանի միջեւ սահմանը մնում է փակ, ինչն անբնական է. Մասիս Մայիլյանը ՝ իրանական լրատվամիջոցներին

Արցախի եւ Իրանի միջեւ սահմանը մնում է փակ, ինչն անբնական է: Այս մասին, իրանցի օրերս քաղաքական վերլուծաբան, լրագրող Սալար Սեյֆօլդինի հետ հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

Այժմ դասական առումով բանակցային գործընթաց չկա. Արցախի ԱԳ նախարար

Չեմ կարծում, թե ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն է եղել: Այս մասին, իրանցի օրերս քաղաքական վերլուծաբան, լրագրող Սալար Սեյֆօլդինի հետ հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

Փախստականների խնդրի համալիր լուծման համար նախ պետք է ճանաչել Արցախի անկախ կարգավիճակը. Մասիս Մայիլյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ բոլոր երեք կողմերից էլ կան հակամարտությունից տուժածներ. այդ խմբին են դասվում նաեւ փախստականներն ու ներքին տեղահանվածները, եւ այդ խնդիրը միայն Ադրբեջանինը չէ:

Արցախը գնահատում է ԼՂ հակամարտության վերաբերյալ Իրանի քաղաքականությունը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հարցազրույց է տվել իրանական «Շարղ» օրաթերթին: Զրույցը՝ ստորեւ. Արցախը մեկն է մեր հարևաններից, որի հետ մենք մոտավորապես 135 կմ. ընդհանուր սահման ունենք։ Միգուցե շատ իրանցիներ չգիտեն, որ նման հարևան ունենք, քանի որ այն քարտեզի վրա տեսանելի չէ։ Ընդհանուր առմամբ, կցանկանայի իմանալ, թե ինչպիսի՞նն է ձեր քաղաքականությունը Իրանի նկատմամբ։ Ընդհանրապես, մենք դրական վերաբերմունք ունենք Իրանի հանդեպ: Մենք գնահատում ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Իրանի քաղաքականությունը, որը հավասարակշռված է և հիմնականում չեզոք բնույթ է կրում: Հատկանշական է, որ Իրանը 1992 թվականի առաջին կեսին այս հակամարտության կարգավորման հարցում հանդես է եկել որպես միջնորդ, որը խոսում է այն մասին, որ Իրանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում: Այդ մասին է վկայում նաև այն, որ այսօր պաշտոնական Թեհրանը պատրաստակամություն է հայտնում կրկին միջնորդական առաքելություն իրականացնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Հարկ է նշել, որ Իրանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի ընդհանուր սահմաններ բոլոր երեք հակամարտ կողմերի՝ Հայաստանի Հանրապետության (ՀՀ), Արցախի Հանրապետության և Ադրբեջանի հետ: Արցախը ընդհանուր սահմանակցում է  երեք պետությունների. արևմուտքում` Հայաստանի Հանրապետության, արևելքում՝ Ադրբեջանի և հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Հայաստանի Հանրապետության հետ սահմաները բաց են, ընդ որում, ՀՀ միջոցով է ապահովվում արտաքին աշխարհի հետ կապի միակ ճանապարհը։ Ադրբեջանի հետ սահմանն ավելի շուտ կարելի է անվանել ռազմաճակատ։ Չնայած մեր երկու ժողովուրդների կողմից միմյանց հանդեպ բարիդրացիական տրամադրվածությանը՝ Արցախի և Իրանի միջև սահմանը մնում է փակ, ինչն անբնական է: Մենք շահագրգռված ենք գործող սահմաններ և բարիդրացիական հարաբերություններ ունենալ հարևան բոլոր երկրների հետ, այդ թվում Իրանի հետ։ Համոզված եմ, որ նաև Իրանի շահերից է բխում Արցախի հետ պահպանել ընդհանուր սահմանը։ Կարծում եմ, որ դա համահունչ է նաև տարածաշրջանում հետաքրքրված այլ դերակատարների շահերին։ Դուք մի երկրի արտգործնախարար եք, որը պաշտոնապես միջազգային ճանաչում չի ստացել։ Այս հասկացողության մեջ մի փոքր հակասություն կա։ Ձեր փորձառությունը` որպես նման երկրի արտգործնախարար, ինչպիսի՞ն է, և ձեր հարաբերությունները այլ երկրների հետ ի՞նչ հարթակի վրա են, ինչպե՞ս են ձևավորվում այդ հարաբերությունները։ Որևէ հակասություն չեմ տեսնում: Մեր հանրապետությունը հռչակվել է 1991 թվականին, և բնական է, որ մենք պետք է ունենանք արտաքին հարաբերություններ, այդ թվում՝ միջազգային ճանաչման հասնելու համար: Մենք իրականացնում ենք ճանաչված պետություններին բնորոշ գործառույթներ, որոնցից է,  նախ և առաջ, անվտանգ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծումը։ Հարկ է նշել նաև, որ Արցախի Հանրապետությունը լիովին համապատասխանում է 1933 թվականի «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» Մոնտեվիդեոյի կոնվենցիայով սահմանված պետությունների միջազգային իրավասուբյեկտության չափանիշներին, որոնցից մեկը այլ երկրների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողությունն է: ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից Արցախի Հանրապետութան դեռևս չճանաչված լինելու հանգամանքը չի կարող կասկածի տակ դնել այն իրողությունը, որ Արցախը հանդես է գալիս տարածաշրջանում որպես կարևոր ռազմաքաղաքական գործոն։ Հայտնի են բազմաթիվ պետություններ, որոնք միջազգային ճանաչում են ստացել իրենց ստեղծումից տասնամյակներ հետո։ Հարկ է հիշատակել նաև Շվեյցարիայի օրինակը, որը միջազգայնորեն ճանաչվել է մի քանի հարյուր տարի հետո։ Արցախի ճանաչման գործընթացը սկսված է։ Ներկայումս այն ընթանում է օտարերկրյա պետությունների առանձին վարչական միավորների՝ նահանգների, շրջանների և քաղաքների մակարդակներով։ Օրինակ, այս օրերին Արցախում է գտնվում մեր հանրապետությունը ճանաչած ԱՄՆ նահանգներից մեկի՝ Կալիֆորնիա նահանգի պատգամավորների պատվիրակությունը։ Եթե  մշտական խաղաղության պայմանագիր ստորագրվի Բաքվի հետ, հավանաբար, ըստ բանակցությունների՝ դուք այս քաղաքներից մի մեծ մաս ձեռքից կտաք, այսինքն այն տարածքները, որոնք Արցախից դուրս են։ Կարո՞ղ է  նման խաղաղության պայմանագրի դեպքում Արցախի հետ այլևս հարևան չլինենք։ Այսօրվա մեր պետական սահմանները պատմական Արցախից դուրս չեն գտվում։ Հարկ է նշել նաև, որ Արցախի Հանրապետության մի շարք տարածքներ, օրինակ, Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը, որոնք կազմում են հանրապետության  տարածքի մոտավորապես 15 տոկոսը, մինչ օրս օկուպացված են Ադրբեջանի կողմից: Արցախի իրավազորության տակ գտնվող տարածքներն ամրագրված են համաժողովրդական հանրաքվեով ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, որն արտահայտում է մեր ժողովրդի կամքը։ Այսինքն, և՛ մայրաքաղաք Ստեփանակերտում, և՛, ասենք, Արաքսի ձախ ափին գործում է նույն օրենսդրությունը, նույն իրավական դաշտը. որևէ տարբերություն չկա: Արդյո՞ք այս մոտեցումը համապատասխանում է Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին։ Նշենք, որ հակամարտության երեք կողմերը կարգավորման համար առանցքային են համարում տարածքների, Արցախի կարգավիճակի, փախստականների, անվտանգության և Արցախի ու Հայաստանի Հանրապետության ապաշրջափակման հարցերը, որոնք կողմերը ժամանակին առաջ են քաշել որպես բանակցությունների առարկա: Ընդհանրապես, ինչ վերաբերում է բանակցություններին և տևական կարգավորման հասնելու  հեռանկարներին, կարող եմ նշել, որ բանակցային գործընթացն արդեն իսկ ունի իր պատմությունը։ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի (ԵԱՀԿ ՄԽ) շրջանակներում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները սկիզբ են առել դեռևս 1992 թ. և ունեցել են տարբեր փուլեր։ Անհրաժեշտ է նշել, որ Արցախը ճանաչված է ԵԱՀԿ կողմից որպես հակամարտող կողմ։ Այսինքն, ԵԱՀԿ փաստաթղթերում հստակ նշված է, որ այս հակամարտությունում ներգրավված է երեք կողմ՝ երկու ԵԱՀԿ անդամ պետություն, և երրորդ կողմ, որը Լեռնային Ղարաբաղն է: Սա էական նշանակություն ունի: Մինչև 1997 թ. տեղի էին ունենում լիարժեք՝ եռակողմ ձևաչափով բանակցություններ, որոնք ընթանում էին դասական եղանակով։ Եվ հենց այդ ժամանակահատվածում արձանագրվեցին կարգավորման գործընթացում եզակի շոշափելի արդյունքներ՝ 1994 թ. 1995 թ. կնքվեցին հրադադարի և դրա ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերը, որոնց ներքո կա նաև արցախյան կողմի ստորագրությունը։ Սակայն, 1997 թվականից ի վեր, կարելի է ասել, խաղաղ գործընթացն ընթանում է խեղված ձևաչափով՝ առանց Արցախի ուղղակի մասնակցության, ինչը բացասական է ազդում կարգավորման գործընթացի արդյունավետության վրա։ Այժմ դասական առումով բանակցային գործընթաց չկա, ինչպիսին եղել է մինչև 1997 թվականը: 1997 թվականից սկսած միջնորդները կիրառում են մաքոքային դիվանագիտության (shuttle diplomacy) մեթոդը. աշխատանքներ են տարվում կողմերի հետ մի շարք սկզբունքների համաձայնեցման շուրջ, որոնց հիման վրա հնարավոր կլինի շարունակել բանակցությունները: Սակայն այդ գործընթացը դժվարությամբ էր ընթանում, իսկ 2016 թ. ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, ինչը շատ մեծ հարված էր նաև խաղաղ գործընթացին, ավելի է հեռացրել հակամարտության վերջնական լուծման հասնելու հեռանկարները։ Ներկայումս գլխավոր խնդիրը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումն է, և միջնորդների ջանքերը հիմնականում դրան են ուղղված: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանը փոխեց իր քաղաքականությունը՝ ի շահ Բաքվի։ Չեմ կարծում, որ Ռուսաստանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն է եղել: Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են և համաձայնեցված մոտեցումներ ունեն այս տարածաշրջանում խաղաղության ապահովման շուրջ: Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմին, հարկ է նշել, որ երկու այլ համանախագահող երկրների համաձայնությամբ է Ռուսաստանն այդ օրերին ավելի ակտիվ դերակատարություն ունեցել ռազմական գործողությունները կանգնեցնելու հարցում, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ երեք համանախագահող երկրներից միայն Ռուսաստանն ունի ռազմական գործողությունների ժամանակ կողմերի վրա ազդելու համապատասխան գործիքակազմ: Հետևաբար, պատահական չէ, որ ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ կողմերը եկան բանավոր համաձայնության՝ դադարեցնել ռազմական գործողությունները և վերականգնել 1994 թվականի մայիսի 12-ի համաձայնագրով հաստատված հրադադարի ռեժիմը։ Ընդհանրապես, տարբեր ժամանակահատվածներում ականատես ենք լինում, որ համանախագահող երկրներից որևէ մեկը՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը կամ Ֆրանսիան, առավել ակտիվ […]

Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) նախագահ Քարոլին Մյուգարի և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:

Արցախի արտգործնախարարը հանդիպել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակության հետ

Նոյմբերի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) պատվիրակության հետ՝ ՄՄՀ կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Ցուրկանի գլխավորությամբ:

Մասիս Մայիլյանը հանդիպել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) պատվիրակության հետ՝ ՄՄՀ կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Ցուրկանի գլխավորությամբ, տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արցախի ՊԲ հրամանատարն ու ԱԳ նախարարն այցելել են զորամասերից մեկն ու ամանորյա շնորհավորանքներ հղել

Դեկտեմբերի 29-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայողներին են այցելել ու ամանորյա շնորհավորանքներ հղել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ու ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

Արցախի ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարում Ստեփանակերտի լիիրավ մասնակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին

Հունվարի 14–ին կայացել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության հետ կապերի բաժնից:

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Արցախում «The HALO Trust» ծրագրի նորանշանակ ղեկավարին

Փետրվարի 11-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրի ղեկավարի պաշտոնում իր առաքելությունն ավարտած Չարլզ ֆոլին եւ ծրագրի նորանշանակ ղեկավար Ասքանազ Համբարձումյանին:

Արցախի եւ Հարավային Օսիայի ԱԳՆ-ների միջեւ hամագործակցության համաձայնագիր է ստորագրվել

Փետրվարի 18-ին Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոեւի հրավերով, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ աշխատանքային այցով ժամանել է Հարավային Օսիա:

Արցախի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հարավային Օսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Փետրվարի 19-ին Հարավային Օսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Հարավային Օսիայի հայ համայնքի ղեկավար, «Բերդ» հասարակական կազմակերպության նախագահ Վլադիմիր Կուլիջանովի և համայնքի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ:

Մասիս Մայիլյանի հետ Հարավային Օսիայի ժողովրդի ցեղասպանության ճանաչմանն աջակցելու հարցը չի քննարվել. ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Հարավային Օսիայի Հանրապետությունում, որտեղ հանդիպումներ է ունեցել այդ երկրի քաղաքական առաջին դեմքերի հետ:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային հակամարտություն չէ. Մասիս Մայիլյան

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային հակամարտություն չէ: Մարտի 13-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

Արցախի արտգործնախարարը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ու ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը: Այս մասին Մայիլյանն ասաց մարտի 13-ին՝ Լայչակի հետ հանդիպումից հետո:

Միջազգային հանրության մոտ կարծիք պետք է ձեւավորել, որ առանց Արցախի պտղաբեր բանակցություն չի կարող լինել. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համաձայն է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման սկզբունքները հնացել են եւ հնարավոր չի լինի առաջընթաց ակընկալել, եթե Արցախը մի մանսակցում բանակցություններին:

Ռուսերեն

Экс-замглавы МИД НКР назначен послом по особым поручениям

Президент Нагорно-Карабахской Республики Бако Саакян подписал в четверг указ о назначении Масиса Маиляна послом по особым поручениям, присудив ему дипломатический ранг Чрезвычайного и Полномочного посла Нагорно-Карабахской Республики.

Глава МИД Арцаха: настало время пересмотреть подходы по переговорам в карабахском урегулировании

Министр иностранных дел Республики Арцах (Нагорно-Карабахская Республика) Масис Маилян встретился во вторник с сопредседателями Минской группы  ОБСЕ Эндрю Шафером (США), Стефаном Висконти (Франция), а также личным представителем действующего председателя ОБСЕ Анджеем Каспршиком

Мнацаканян отметил решающий голос Арцаха в процессе карабахского урегулирования

И.о. министра иностранных дел Армении Зограб Мнацаканян и его арцахский коллега Масис Маилян обменялись мнениями вокруг процесса исключительно мирного урегулирования нагорно-карабахского конфликта под эгидой Минской группы ОБСЕ.

И.о.главы армянского МИД отметил решающий голос Арцаха в процессе карабахского урегулирования

И.о. министра иностранных дел Армении Зограб Мнацаканян и его арцахский коллега Масис Маилян в ходе состоявшейся в субботу встречи обменялись мнениями вокруг процесса исключительно мирного урегулирования нагорно-карабахского конфликта под эгидой Минской группы ОБСЕ.

Глава МИД Арцаха: пришло время отказаться от устаревших принципов урегулирования карабахского конфликта

Пришло время отказаться от устаревших принципов разрешения карабахского конфликта и нужны новые реалистичные предложения, сказал министр иностранных дел Арцаха Масис Маилян

Глава МИД Армении: одна из сторон карабахского конфликта не может пойти на большие уступки, чем другая

Глава МИД Армении Зограб Мнацаканян прокомментировал заявление своего арцахского коллеги Масиса Маиляна об отказе от устаревших принципов разрешения карабахского конфликта

Անգլերեն