Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Սերգեյ Մինասյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Աշխատանքային գործընթա՞ց, թե՞ կառույցի ճգնաժամ. փորձագետները ԵՏՄ գագաթաժողովի մասին

Եվրասիական տնտեսական խորհրդի սանկտպետերբուրգյան նիստում ստորագրվեց Մաքսային օրենսգրքի նախագիծը: Փաստաթուղթը ստորագրեցին ԵԱՏՄ 5 անդամներից 3-ը.  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նիստին չէր մասնակցում, իսկ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը ներկա էր, բայց   հրաժարվեց միանալ  փաստաթղթին:  Միության պատասխանատուներն ու փորձագիտական շրջանակները տարբեր գնահատականներ են տալիս իրավիճակին: Առաջինների կարծիքով՝ ԵԱՏՄ-ն  աշխատանքային նորմալ  ընթացքի մեջ  է, իսկ հակասությունները տրամաբանական ու հաղթահարելի են:  Մյուս կողմի կարծիքով՝  Մաքսային օրենսգրքի շուրջ ստեղծված իրավիճակը  կառույցի ճգնաժամը փաստող ակնառու դրսևորում է:   Մաքսային օրենսգիրքը Եվրասիական տնտեսական միության  հիմնարար և առանցքային  փաստաթղթերից մեկն է, որը փորձելու է կարգավորել  մաքսային հարաբերությունները միության տարածքում և ըստ էության շոշափելու է բոլոր անդամների առևտրային շահերը: Այն, որ շահերի համադրումը հեշտ չի լինելու և փոխհամաձայնությունները դժվար են գտնվելու, ապացուցվեց ԵԱՏՄ խորհրդի վերջին նիստի ժամանակ: Փաստաթղթի տակ ստորագրեցին 5 անդամներից երեքը: Բելառուսի ու Ղրղզստանի նախագահների ստորագրությունները նախածի տակ չկան: Բելառուսի նախագահն ընդհանրապես նիստին չէր մասնակցում, Ղրղըզստանինը մասնակցում էր, բայց չստորագրեց: Միանգամայն նորմալ աշխատանքային իրադրություն է: Օրենսգիրքը կենսունակ է, այն այլընտրանք չունի և վաղ թե ուշ  անկասկած ուժի մեջ կմտնի՝ այսպես էր արձագանքել  իրավիճակին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ  Դմիտրի Պեսկովը: «Բնականաբար, ԵԱՏՄ-ին անդամակցող  յուրաքանչյուր երկիր մտածում է իր շահերի մասին: Բոլորի շահերի ներդաշնակեցումը բարդ աշխատանք է, որը, պետությունների ղեկավարների պայմանավորվածության համաձայն, կշարունակվի կառավարությունների մակարդակով»,-ասել էր Պեսկովը, նաև հավելել՝ սա այն բաժակն է, որն ավելի շուտ լիքն է, քան դատարկ: Արդյո՞ք հայ փորձագետների հայացքով էլ բաժակն  ավելի շատ լիքն  է, քան՝ դատարկ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ այն խնդիրները, որոնք երևացին սանկտպետերբուրգյան գագաթաժողովի ժամանակ, փաստում են, որ կառույցն ավելի շատ կայացման գործընթացի մեջ է , քան՝ կայացման ճգնաժամի: «Այն խնդիրները, որոնց շուրջ համաձայնության չկարողացան գալ Բելառուսն ու Ղրղըզստանը, բացատրվում են կառույցում այդ երկրների մասնակցության փաստով և առանձնահատկություններով»: Մինսկը, ըստ Մինասյանի, խնդիր է դրել  հավելյալ  մաքսային արտոնություններ ստանալ, Ղրղըզստանը փորձում է փոխհատուցումներ կամ ճիշտ լուծումներ  գտնել իր համար ամենակարևոր ՝ Չինաստանի հետ  առևտրային հարաբերությունները կարգավորելու հարցի շուրջ: «Այսինքն, մաքսային կամ տնտեսական էգոիզմից ելնելով ՝ փորձում են, այդ թվում նաև բավական կոշտ մեթոդներով,  առաջ քաշել սեփական շահերը»: Իր շահերն առաջ քաշել գագաթաժողովի ընթացքում փորձեց նաև Հայաստանը:  Մեր երկրի նախագահն անդրադարձավ  վրաց-ռուսական Լարսի անցակետի խնդրին, նշելով, որ Հայաստանի համար  սուր է ԵԱՏՄ անդամ երկրների հետ անխափան կապի ապահովման հարցը: Սերժ Սարգսյանը խոսեց առանձին անցուղու անհրաժեշտության   և ըստ էության այն ստեղծելու առաջարկ արեց կամ առնվազն մտահոգություն բարձրացրեց: «Այո, Հայաստանը մտահոգություն բարձրացրեց, բայց մենք նաև հասկանում ենք, որ չնայած տնտեսական բաղադրիչին, Հայաստանի մասնակցությունը առավելապես պայմանավորված է աշխարհաքաղաքական առանձնահատկություններով: Սա ենթադրել է տալիս, որ մեր սպասելիքները պետք է համեստ լինեն»,- ասում է Մինասյանը։ Ավելի կատեգորիկ  են  քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի գնահատականները: Իր դիտարկումները նա կառուցում է այն մոտեցման վրա, որ ԵԱՏՄ-ն  արժեքների ու սկզբունքների  վրա հիմնված կառույց չէ: Սա միավորում է, որը ստեղծվել է շահերի իրավիճակային համընկնման վրա: «Ասենք՝ երկու տարի առաջ համընկան Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի շահերը, ստեղծվեց միությունը: Հիմա ժամանակը գնում է, պարզվում է, որ տարաձայնությունները լուրջ են, պարզվում է, որ շահերը չեն համընկնում: 5-ից 2-ի կողմից փաստաթղթերի չստորագրումը   խոսում է դրա մասին»: Հայաստանի կողմից սահմանակետի հարցի շուրջ մտահոգություն բարձրացնելը  Ստեփան Գրիգորյանը տեղին  է համարում, բայց մեծ լավատեսություն չունի, թե առաջարկի իրագործումը ընթացք է ստանալու: «Փորձը ցույց է տալիս, որ առանձին դեպքերում Հայաստանը, այո, հարցեր է բարձրացնում, ինչը ճիշտ է, բայց  դրանք այդպես օդում կախված էլ մնում են: Այս դեպքում էլ ամենակարճ հարցը կարող է մեզ տրվել ՝ իսկ դուք չգիտեի՞ք, որ ընդհանուր սահման չունեք»: Մեր  զրուցակիցների ոչ միայն գնահատականները, այլ նաև ակնկալիքներն էին տարբեր ԵԱՏՄ հեռանկարի հարցում: Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ միության ներսում հաջորդ տարվա ընթացքում հակասություններն էլ ավելի կխորանան:  Սերգեյ Մինասյանի գնահատմամբ՝ հակասություններ կլինեն, բայց միևնույնն է՝ դրանց շուրջ ընդհանուր հայտարար գտնելու կողմերի շահագրգռությունը ավելի մեծ կլինի: ԵԱՏՄ-ի կայացման գործընթացը, ըստ փորձագետի, դժվարությամբ, բայց ընթանում է:

Սերգեյ Մինասյանը առաջիկա ընտրություններում մրցակցություն ապահովող ընդդիմադիր ուժ դեռեւս չի տեսնում

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին եւ կավարտվի ընտրություններից մեկ օր առաջ՝ մարտի 31-ին, ժ. 24:00-ին:

ԼՂ հակամարտության վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների հայտարարությունը կարևոր փաստ է. փորձագետ

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից առանձին հայտարարության տեսքով անդրադարձը ղարաբաղյան հակամարտությանն արդեն իսկ կարևոր փաստ է, կարծում է Կովկասի ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Ադրբեջանական կողմը փորձում է հետաձգել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը. Սերգեյ Մինասյան

Ըստ քաղաքագետի՝ համանախագահներին պարզ է, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ հրաժարվում է վստահության մեխանիզմներից, սակայն նրանք ունենք սեփական առաքելությունը, որի նպատակն է ապահովել բանակցային գործընթացի շարունակականությունը:

Ինչու է Ադրբեջանը հրաժարվում իր զինվորից

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ ժամը 15:00-ի սահմաններում, Արցախի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ուժերը, նկատելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել: Այս մասին հայտնել է ՊԲ-ի կայքը՝ նշելով, որ կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995 թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին: Ադրբեջանի ՊՆ-ն հապշտապ հրաժարվել է գերեվարված զինծառայողից: Երեկ ժամը 15:00-ի սահմաններում, Արցախի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել հակառակորդի հատուկջոկատայիններին: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995 թ. Բարդա բնակավայրում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին: Ադրբեջանի ՊՆ-ն վերջին մեկ օրում հակասական հայտարարություններով է հանդես եկել, ապա նաեւ հապշտապ հրաժարվել գերեվարված զինծառայողից: Նշենք նաեւ, որ Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը, ի պատասխան Ադրբեջանի ռազմական գերատեսչության այս պնդմանը, հաստատել է, որ գերեվարվածը եղել է զինվորականի համազգեստով, սպառազինված և դիվերսիոն խմբի կազմում: Անդրադառնալով մեկ օրվա ընթացքում Ադրբեջանի ՊՆ-ի տարածած իրարամերժ հայտարարություններին՝ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն այսօր նկատեց, որ նման կեր վարվելով Ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունն իրեն դրել է ավելի դժվար ու ծիծաղելի վիճակում: Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը հետեւել է ադրբեջանական լրատվամիջոցների եւ սոցցանցերի հրապարակումներին եւ նկատել, որ այնտեղ փաստի հետ կապված արձագանքներն էլ շատ հակասական են: Որոշ լրատվամիջոցներ այցելել են գերեվարվածի հարազատներին եւ հաստատել իրողության իսկությունը: Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած Ադրբեջանի պաշտպանության նախարարության արտակարգ հայտարարության համաձայն՝ փետրվարի 1-ին գերի ընկած Էլնուր Հուսեյնզադեն «զինծառայության ժամանակ պարբերաբար խախտել է զինվորական կարգապահությունը, ծառայության չի ներկայացել, իսկ հետագայում Զինված ուժերի շարքերից զորացրվել է եւ ներկայումս չի ծառայում Ադրբեջանի ԶՈւ-ում»: Այս հայտարարությունը, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի փոխանցմամբ, ադրբեջանական սոցցանցերի օգտատերերի գերակշիռ մասի մոտ միանշանակ կասկածանք է հարուցել: Դեպքի հետ կապված հրապարակումներին ուշադիր հետեւում է նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը: Միջազգային կազմակերպությունները կարող են գնալ եւ տեսնել, որ այդ մարդը նորմալ վիճակում է՝  կատարվածին անդրադառնալով այսօր շեշտել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Գերեվարված ադրբեջանցի դիվերսանտի կյանքին և առողջությանը Արցախում որևէ վտանգ չի սպառնում, իսկ Ադրբեջանում կսպառնա,  քանի որ արդեն իսկ նրանք հրաժարվել են այդ մարդուց՝ նշել է Դավիթ Բաբայանը: Եւս մեկ մեջբերում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարի խոսքից. «Մենք, ի տարբերություն ադրբեջանցիների, ովքեր տանջամահ են անում ցանկացած հայի, ով ընկնում է այնտեղ, նման պահվածք, քաղաքականություն երբևիցե չենք տարել, որովհետև հայի քաղաքակրթությանը դա խորթ է: Ադրբեջանի նման քաղաքականությունը հետևանք է իր իսկ սեփական պետականաշինության փիլիոսափայության, որը հիմնված է ահաբեկչության, ֆաշիստական մոտեցումների վրա: Իրենց ահաբեկչությունը, մարդատյացությունը իրենք իրականացնում են ոչ միայն հարևանների նկատմամբ, այլ նաև սեփական ժովորդի: Հիմա էլ արդեն հրաժարվել են այդ զինծառայողից՝ նրան բնութագրելով որպես զինված ուժերը լքած, կարգապահությունը խախտող մարդ, սակայն այդ դեպքում ի՞նչ էր անում նա  սահմանին, ի՞նչ է, եկել էր մեզնից վիզա ստանա՞ր: Այսինքն` Ադրբեջանն արդեն իսկ հրաժարվում է իր իսկ սեփական զինվորից՝ ասել է թե հայրենիքի պաշտպանից, այ սա է ալիևյան ռեժիմի ողջ էությունը: Ալիևին պետք են զոհված կամ տականք հերոսներ»: Դավիթ Բաբայանը նշել է, որ հատկապես Թալիշի շրջանում են լարվածությունը մեծացնում, որ ահաբեկեն, քանի որ Թալիշում մեծածավալ աշխատանքներ են կատարվում, և ցանկանում են ինչ-որ ձևով շեղել այդ աշխատանքներից, ինչը չի ստացվելու: «Հետաքրքիր է, որ այդքան տարի առնչվելով Արցախի հետ, այդպես էլ չհասկացան, որ հնարավոր չէ արցախցիներին շեղել իրենց իսկ բռնած ճանապարհից, մանավանդ, որ այդ ճանապարհը ճիշտ է, իսկ մեր տղաները կանգնած են, աչալուրջ են՝ շեշտել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը: «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, վերլուծաբան Սերգեյ Մինասյանի գնահատմամբ՝ կատարվածը նաեւ հերթական անգամ փաստում է շփման գծում վստահության մեխանիզմների ստեղծման շուրջ աշխատանքի անհրաժեշտությունը, ինչի մասին խոսակցություններն ակտիվացան հատկապես ապրիլից հետո եւ փորձ է արվում առաջխաղացում արձանագրել՝ հավելեց վերլուծավանը: Այս հարցում եւ՛ Մինսկի խմբի համանախագահների, ե՛ւ հայկական կողմերի մոտեցումը հստակ է՝ նկատեց նա: Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանը բավականին խոցելի իրավիճակում է գտնվում ԵԱՀԿ հարթակներում եւ այս առիթը միմիայն նոր հնարավորություն կարող է տալ այդ երկրի հանդեպ ավելի հստակ դիրքորոշում ցուցաբերելու առումով՝ նշեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրենը: Սերգեյ Մինասյանը չբացառեց, որ Ադրբեջանում մանաթի արժեզրկման եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացմանը զուգահեռ Արդեջանը կրկին փորձի ցածր եւ միջին մակարդակի լարվածություններ ստեղծել: Ըստ նրա՝ սրանից ելնելով Հայաստանում ե՛ւ քաղաքական դաշտը, ե՛ւ փորձագիտական շրջանակները պետք է քննարկեն ե՛ւ հնարավոր արձագանքները ե՛ւ պատրաստ լինեն, որպեսզի զսպման մեխանիզմներն առավել արդյունավետ գործեն, այդ թվում՝ եթե ադրբեջանը փորձի գնալ ինչ-որ ոչ ստանդարտ ռազմական կամ ռազմաքաղաքական գործողությունների:

Ներքաղաքական ակտիվ վերադասավորումները շարունակվում են

Իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հստակեցման գործընթացը մոտենում է եզրագծին: Օրենքով սահմանված առաջադրումների ժամկետի մեկնարկին մնացել է մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ: Այսօրվա դրությամբ, կարելի է ասել, որ մենք արդեն ունենք ձեւավորված որոշակի քաղաքական պատկեր: Ներքաղաքական քննարկումների առանցքային թեմաներից մեկը ՀՀԿ-ից նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալն ու իր հետ մի խումբ կողմնակիցների տանելն է:  «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ՝ վերադասավորումներ են տեղի ունենում ոչ միայն իշխանական դաշտում, այլ նաեւ ընդդիմադիր եւ այս պահին ունեցած պատկերն այն է, որ գրեթե բոլոր լուրջ քաղաքական ուժերը հնարավոր դաշինքների առումով արդեն ձեւավորել են առաջնահերթություններ եւ մոտեցումներ: Ներքաղաքական դաշտում ակտիվ վերադասավորումներ են: Վերադասավորումներ ակնհայտորեն կատարվում են ոչ միայն ընդդիմադիր դաշտում, այլ նաեւ իշխող կուսակցության տարբեր թեւերի ներսում՝ նկատում է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Իշխանական եւ ընդդիմադիր դաշտի վերադասավորումներից առանցքային խոսակցության թեմաներից մեկը վերջին շրջանում դարձավ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալու փաստը: «Դրա վառ օրինակը նախկին վարչապետի հետ կապված պատմությունն է: Կարծում եմ, այս բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք կունենանք մի իրավիճակ, երբ այս ընտրություններն ավելի աղմկոտ կլինեն: Ես ասեմ նաեւ, որ ավելի կեղտոտ ինչ-որ PR եւ ինֆորմացիոն դաշտ մենք կունենանք առաջիկա երկու ամսվա ընթացքում»: Իշխող հանրապետական կուսակցության երեկվա ԳՄ նիստում կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացրածների մասով որոշում է կայացվել: Այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանի: Այդ մասին հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ Հովիկ Աբրահամյանի անձով պայմնավաորված, ՀՀԿ-ից հեռանալու դիմումներ են ներկայացրել նաեւ Արարատի մի քանի գյուղապետեր: Իշխող հանրապետականում այս ամենը համարում են բնականոն գործընթաց: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նկատեց, որ սպասվող ընտրություններն առաջինն են սահմանադրական փոփոխություններից հետո եւ վճռորոշ  նշանակություն ունեն: Դրանք նաեւ անցկացվելու են նոր Ընտրական օրենսգրքի շրջանակներում: Այս ամենը հաշվի առնելով՝ քաղաքագետը նաեւ կարծիք հայտնեց, որ ընտրությունները կանցնեն միջազգային հանրության բավականին ակտիվ ուշադրության պայմաններում: Ընտրություններում, միաժամանակ, տեխնիկական միջոցների զգալի ներգրավվածություն է լինելու: «Տեսականորեն, երեւի թե, դժվարացնելու են, այսպես կոչված, ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը»: Ընտրական քարոզարշավում այն քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք իրենց քաղաքական ապագան տեսնում են ընդդիմադիր դաշտում, փորձելու են ամենակոշտ հայտարարություններն անել: Այս կարծիքը քաղաքագետ Սերգեյ Մինասյանն արտահայտեց՝ արձագանքելով ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանն առնչվող հարցին, թե՝  յուրաքանչյուր բհկական ընտրատեղամասում աշխատելու է որպես մահապարտ՝ ձայները պահելու համար: Նման վճռականության ցուցադրումն, ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի, պայմանավորված է մեկ հանգամանքով.«Այս պահին ոչ միայն Նաիրա Զոհրաբյանի, այլ նաեւ Ծառուկյանի դաշինքին միացող քաղաքական ուժերի գլխավոր խնդիրներից մեկը նաեւ այդ վճռականության ցուցադրումն է, որովհետեւ հասարակության մեջ եւ փորձագիտական դաշտում որոշ կարծիքներ, որոնք որ շատ դժվար է լինելու ինչ-որ ձեւով հերքելը, որ՝ ԲՀԿ-ն կամ Ծառուկյանի դաշինքը գտնվում է ինչ-որ իշխանական ազդեցության տակ»: Այն հանգամանքը, որ 15 թ-ի իրադարձություններից հետո Գագիկ Ծառուկյանը վերադարձել է, դա արդեն իսկ նման մտահոգությունների կամ կասկածների առիթ ստեղծում է: Հետեւաբար, քաղաքագետի ձեւակերպմամբ, այս դաշտում ԲՀԿ-ի ներկայացուցիչները պիտի փորձեն ցույց տալ, որ իրենք ավելի ընդդիմադիր են, քան, այսպես ասած, ավանդական ընդդիմադիր դաշտը: Նրանք աշխատելու են գրեթե նույն ընտրազանգվածի համար պայքարում՝ նկատեց վերլուծաբանը: Արդյոք նույն մտահոգությունները կամ կասկածները կան Սեյրան Օհանյանի դաշինքի պարագայում. Սերգեյ Մինասյանի փոխանցմամբ՝ տվյալ դեպքում նկատում ենք, որ այն հետխորհրդային երկրներին բնորոշ մի քաղաքական ուժ է, որն իր մեջ ներառում է նախկի իշխանավորների, պետական կառույցներում տարբեր պաշտոններ զբաղեցրածների, տարբեր պատճառներով հեռացել են իշխանությունից: Այսինքն, նկատելի է, որ այս պարագայում կա նաձնական վճռականություն՝ այդ դաշտում ավելի ակտիվ աշխատելու: Իշխող հանրապետական կուսակցությունում վստահեցնում են, որ իրենք անձերի դեմ չեն պայքարելու, այլ՝ հանուն իրենց գաղափարների եւ նորմալ են վերաբերում, որ կլինեն քաղաքացիներ, նաեւ ազդեցիկ քաղաքացիներ, ովքեր չեն լինի հանրապետականի աջակիցները: Դա նորմալ է, սակայն, այն, որ այդ ամենով հանդերձ Հանրապետականը շարունակում է մնալ խորհրդարանական ընտրությունների թիվ մեկ ֆավորիտը, դա կասկածից վեր է՝ ասաց կուսակցության մամուլի խոսնակը՝ վստահեցնելով, թե իրենց համամասնական համապետական ցուցակն ու ռեյտինգային ցուցակը լինելու է շատ ներկայանալին եւ  լավ իմաստով ամենաամբիցիոզը:

Մարդիկ նոր մտքեր, նոր հայտարարություններ էին ուզում լսել. քաղաքագետները՝ Թրամփի ընտրության մասին

Թրամփի հաղթանակը ցույց տվեց, որ որևէ արտաքին միջամտություն չի կարող ազդել ամերիկացու կարծիքի վրա:  Էքսցենտրիկ այս նախագահի պաշտոնավարումն ու հնարավոր քայլերը քննարկման թեմա են դարձել ողջ աշխարհում ու, բնականաբար, նաև Հայաստանում: Ի՞նչ փոփոխություններ կարելի է ակնկալել ղարաբաղյան խնդրի կարգավորման խնդրում Թրամփի նախագահության շրջանում։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Ադրբեջանը երբեք կարևոր չի լինի Թրամփի համար, քանի որ նավթի քանակն այնքան չէ, որ նշանակություն ունենա:   Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելը անսպասելի էր աշխարհում շատերի համար, սակայն Ամերիկայում հնարավոր է այն  ամենը ինչ ցանկանում է հասարակությունը: Դե իսկ աշխարհում բուռն քննարկվում է ԱՄՆ նոր նախագահի պաշտոնավարման  ընթացքում վարվող քաղաքականության   հնարավոր փոփոխությունների հարցը: Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ  Քոչարյանը չի շտապում գնահատականներ տալ, այն արտաքին քաղաքականությունը, որ պետք է որդեգրի Սպիտակ տան նոր ղեկավարությունը, դեռ  կտեսնենք: Համենայն դեպս, չեմ կարծում, որ լուրջ մտահոգվելու տեղ կա, բայց աշխատելու տեղ միշտ էլ կա ասաց նա: Լրագրողների հիշեցմանը, որ տարիներ առաջ ղարաբաղյան խնդրին վերաբերող հարցին Թրամփն արձագանքել էր, թե ինքը տեղյակ չէ ղարաբաղյան խնդրի մասին՝ Շավարշ Քոչարյանը նշեց. «Պարտադիր չէ, որ աշխարհի ամեն մի մասում տեղի ունեցած իրադարձության մասին թեկնածուն ունենա լիակատար պատկերացում: Բայց բնական է, երբ կոնկրետ զբաղվի այդ հարցերով, կունենա այդ ամբողջ տեղեկատվությունը»։ Թրամփի ընտրվելը ցույց տվեց, որ մարդիկ  հոգնել են դասական վերնախավից ու փոփոխություն են ուզում՝ կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար  Ստեփան Գրիգորյանը: Ու չնայած գրեթե ողջ վերնախավը սատարում ու գովազդում էր Քլինթոնին, սակայն ԱՄՆ քաղաքացիների համար կարևոր չէ, թե ում են ընտրում, կարևոր է, որ իրենց ընտրած թեկնածուն լինի: «Նոր մտքեր, նոր հայտարարություններ էին ուզում լսել ԱՄՆ քաղաքացիները»,- ասաց։ Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն անկեղծորեն նշեց, որ  սպասում էր  Քլինթոնի հաղթանակին, նա մինչ ընտրությունները  ԱՄն-ում է եղել ու տեսել, թե ինչպես էին քաղաքի տարբեր անկյուններում մեծարում  Քլինթոնին: Վերնախավի ու քաղաքացիների միջեւ անջրպետ է առաջացել՝ նկատում է։ Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը  ևս սպասում էր և ուզում, որ հաղթի Քլինթոնը, նրա քաղաքականությունը պարզ է, բայց Թրամփը չկտրված ձմերուկ է հիշեցնում այս դեպքում: Նա անգամ հանրապետականների մեջ օտար էր՝ ասաց, այնուամենայնիվ նշելով՝ ԱՄՆ- ը Թրամփին մարսելու ռեսուրսներ ունի։ Անսպասելի մարդ է և նույն անսպասելիությամբ էլ կարող է մի օր ճանաչել նաև ցեղասպանությունը՝ կարծում է Ստեփան Գրիգորյանը: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության հարցը համամարդկային է: «Ցեղասպանության հարցը այն հարցն է որ դուրս է եկել միայնն Հայկական հարց լինելուց»,- ասաց։ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ հստակ է, որ քրդական գործոնը տարածաշրջանում կարևորվում է, ինչը հակասում է Թուրքիայի շահերին, նա նման պայմաններում չի բացառում նաև հայկական գործոնը կարևորումը, ինչը էապես կփոխի վիճակը:

Միայն Ռուսաստանն ունի ԼՂ խնդրի լուծման լծակներ՝ ասում է քաղաքագետը

Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ՌԴ-ն ունի ղարաբաղյան խնդրի լուծման լծակներ և  միակ դերակատարն է, որ  ցանկություն ունի կիրառելու իր լծակները՝  ղարաբաղյան խնդրում կայունություն պահպանելու համար` այսօր հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: ՌԴ-ի շահերից չի բխում  ներկա կառուցվածքի  որևէ  փոփոխություն կարծում է նա: Մոսկվան փորձում է պահպանել ստատուս քվոն ղարաբաղյան խնդրում: Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ քաղաքական լուծում եկող տարի չի սպասվում, սակայն հնարավոր է լարվածության թուլացմանն ուղղված քայլեր, ինչպես օրինակ՝  Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների որոշակի իրագործում՝ հետաքննության մեխանիզմների ներդրում,  Կասպրշիկի առաքելության ընդլայնում։ Առանց լուրջ ճնշումների սակայն հնարավոր չէ հասնել վստահության մեխանիզմների ներդրման և այդ ճնշումները Բաքվի վրա պետք է լինեն միջազգային հանրության կողմից: Քաղաքագետը հաջորդ տարի դրական տեղաշարժ է սպասում ՀՀ-ԵՄ հարաբերություններում: 2017-ի փետրվար-մարտ ամիսներին ամենայն հավանականության կստորագրվի շրջանակային համաձայնագիրը, որպեսզի մինչև Բրյուսելում 2017 թվականի նոյեմբերին նախատեսված  գագաթաժողովը այն  պատրաստ լինի։

Փորձագետները ԼՂ կարգավորման գործընթացում զարգացումներ չեն սպասում

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը չի պատրաստվում որեւէ կերպ կատարել 2016-ին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Փաստորեն, բանակցային գործընթացը կանգնած է: Պատգամավորի գնահատմամբ՝ դա նշանակում է, որ մեր հարեւանը փորձում է նորից ռազմական միջոցով իր խնդիրները տանել առաջ՝ նոր զինատեսակներ է գտնում: Պատգամավորի խոսքով՝ դա մարտահրավեր է եւ մենք պետք է կարողանանք պատրաստ լինել առաջիկա տարիներին էլ  ապահովել այնպիսի անվտանգության մակարդակ, որ Ադրբեջանում լինի մշտական գիտակցումը, որ հայկական կողմերը միշտ ունակ կլինեն պարտադրելու խաղաղությունը, իսկ հարկ եղած դեպքում էլ՝ համապատասխան ջախջախում կտան:   Հաշվի առնելով, որ համանախագահող երկու երկրներում սպասվում են փոփոխություններ, եւ փոխվելու է նաեւ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, 2017-ը Արցախյան բանակցություններին որեւէ բան չի տալու՝ համոզված է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: «Միշտ համարել եմ, որ այն սերունդների խնդիր է եւ մենք դեռ երկար ժամանակ չենք հասնելու լուծման՝ հաշվի առնելով նաեւ, թե ով է մեր հակառակորդը կամ թշնամին: Միակ գաղափարը, որ կարող է լինել, որը միտված կլինի հարցի լուծմանը, Հայաստանի եւ Արցախի այնպիսի հզորացումն է, որի դեպքում միջազգային հանրությունը ուղղակի կգիտակցի կամ միանգամից Արցախը կճանաչի, կամ՝ ուղղակի կպարտադրի Արցախի վերադարձը բանակցային սեղան: Եթե այս երկուսը լինեն, գուցե սկսվի ինչ-որ գործընթաց: Արդյոք հավատու՞մ եմ, որ դա 2017-ին կլինի՝ ոչ»: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիանա Հովհաննիսյանի գնահատմամբ՝ անցած տարվա ապրիլից հետո հնչած հայտարարություններից ելնելով կարելի է ասել, որ հիմնական թիրախը կողմերի միջեւ վստահության բարձրացումն է եւ այդ ուղղությամբ են քայլերն իրականացվում եւ առաջիկայում էլ դեռ այդ ուղղությամբ են քայլերը շարունակվելու: «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նույնպես կարծում է, որ Արցախյան խնդրի կարգավորման առումով պետք չէ առանձնապես սպասելիքներ ունենալ ո՛չ համանախագահող երկրներում տեղի ունեցող փոփոխությունների, ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում  սպասվող փոփոխության արդյունքում: «Միակ խնդիրը, որը կարող է ինչ-որ զարգացում ստանալ, դա շփման գծում վստահության մեխանիզմների ստեղծման շուրջ ինչ-որ նոր միջադեպերի բացառման ինչ-որ մեխանիզմների ստեղծումն է: Ցավոք սրտի, սակայն, մենք տեսնում ենք, որ ոչ Մինսկի խմբի աշխատանքի շրջանակներում, ոչ ընդհանրապես ԵԱՀԿ-ի գործունեության առումով, արդյունքի չեն բերում»: ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Մարգարովի խոսքով՝ անցած տարվա ապրիլից հետո բանակցային գործընթացի դինամիկան փոխվեց, իսկ Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական իր քաղաքականությունը՝ չցանկանալով մասնակցել հետաքննման մեխանիզմների ներդրմանը: Սերգեյ Մինասյանի գնահատմամբ նույնպես՝ ադրբեջանական կողմը չի ցանկանում որեւէ ձեւով գնալ ինչ-որ առաջխաղացման:  Նա նկատեց նաեւ, որ դրա արդյունքում իր իմաստն է կորցնում նաեւ որեւէ լուրջ խոսակցություն, այսպես ասած, քաղաքական պայմանավորվածությունների շուրջ կամ բանակցային գործընթացի հետ կապված: Հետեւաբար, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրենի գնահատմամբ, առավել հավանական է, որ առաջիկայում նույնպես մենք կունենանք նույն իրավիճակը, ինչ-որ այս պահին կա: «Ինչը որ, ցավոք սրտի, միաժամանակ ոչ մի երաշխիք չի հանդիսանում նոր, լինի լայնամասշտաբ կամ ցածր մակարդակի, ռազմական էսկալացիայի չկրկնվելու»։ Թե քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, թե Թեւան Պողոսյանը կարծում են, որ ժամանակն էլ պետք է առավել արդյունավետությամբ օգտագործել՝ ներքին խնդիրները կարգավորելու, տնտեսությունն ու ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու եւ երկարատեւ պայքարի պատրաստ հասարակություն ձեւավորելու համար:

Միջնորդները պետք է ճնշում գործադրեն Բաքվի վրա. փորձագետները՝ ԼՂ խնդրի մասին

Անցած տարում  ղարաբաղյան խնդրում ոտնձգություններ գրանցվեցին հակառակորդի կողմից, ինչին հաջորդեց հայկական կողմի հակահարվածը: Ապրիլից հետո միջնորդները պետք է գործնական քայլեր անեն Բաքվին պատժելու համար և  բանակցային գործընթացում նոր տարրեր մտցնեն կարծում է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։ Խնդրի կարգավորման գործընթացում նոր տարրեր ասելով նախ պետք է հասկանալ, որ  պետք է իրականացվեն այս տարվա ապրիլից հետո Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ու Համբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ պարզաբանեց նա։ Խոսքը հետաքննության մեխանիզմների ներդրման ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման մասին է, ինչը կարող է  զսպել Բաքվին: 2017-ին ոչ մի րոպե չպետք է կորցնել զգոնությունը, միշտ  պետք է պատրաստ լինել ագրեսիայի՝ եզրակացություն արեց  Ռուբեն Սաֆրաստյանը: Քաղաքագետ  Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ քաղաքական լուծում եկող տարի չի սպասվում, սակայն հնարավոր է լարվածության թուլացմանն ուղղված քայլեր,  ինչին էլ հնարավոր է հասնել միայն Բաքվի վրա միջնորդների կողմից գործադրվող ճնշումների միջոցով։ 2016-ը ի ցույց դրեց մի շարք իրողություններ ղարաբաղյան խնդրում: Ապրիլյան ռազմական գործողությունները վկայեցին հայ զինվորի քաջության ու սեփական հայրենիքը կյանքի գնով մինչև վերջ պաշտպանելու պատրաստակամությունը: Ցույց տվեց նաև, որ կան խնդիրներ և դրանք մեր փոխարեն մեկ ուրիշը չի լուծելու՝ ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Հայկական կողմերը չեն պատրաստվում գնալ որևէ զիջման ու չեն պատրաստվում նահանջել:

«Ադրբեջանական կողմը մոտ ապագայում չի մերվելու իրականության հետ».քաղաքագետ

«Մինսկի խմբի այս հայտարարությունն ինձ համար կարևոր էր, ոչ թե որ հերթական ֆորմալ հայտարարությունն էր, այլ որ հերթական անգամ նշվել էր հանգամանքը, որ կողմերը պիտի կատարեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները և սահմանագծում վստահության մեխանիզմների ձևավորման քայլեր իրագործել»,- ասում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` անդրադառնալով Չինարիի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հարձակման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը։

Բորդյուժայի՝ Արցախը ԼՂՀ ներկայացնելու հայտարարություն տարաբնույթ մեկնաբանությունները

Դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի արած հայտարարությունը շարունակում է տարաբնույթ մեկնաբանությունների ու գնահատականների տեղիք տալ, հատկապես այն բանից հետո, երբ հայտարարությունից օրեր անց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժան փոխարինվեց իր տեղակալ Վալերի Սեմերիկովով:    Երեկ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ գնահատականին՝  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ այն  շատ հստակ էր։ «Չինարիում միջադեպի հետ կապված գլխավոր քարտուղարի հայտարարությունը շատ հստակ էր, իսկ գլխավոր քարտուղարը ՀԱՊԿ­ կարևորագույն ինստիտուտներից մեկն է և նիստերի միջև ընկած հատվածում արտահայտում է ամբողջ կազմակերպության կարծիքը»: Փորձագիտական շրջանակներում, մինչդեռ, գնահատականները միանշանակ չեն: «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, օրինակ, միանշանակ համոզված է, որ Բորդյուժան ներկայացրել է կազմակերպության տեսակետը: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ, մինչդեռ, Բորդյուժայի հայտարարությունն ամեն դեպքում հասցեական չէր, երբ այն դիտարկում ենք տեղի ունեցած դիվերսիայի տեսակետից: Քաղաքագետը նկատում է, որ որեւէ գնահատական տրված չէր, որը կտեղավորվեր ՀԱՊԿ-ի նորմատիվներով ամրագրված վտանգների ու սպառնալիքների մեջ: «Նման գնահատական տրված չէր: Տրված չէր հասցեատիրոջ անվանումը: տրված էր, որ ՀՀ տարածքում տեղի է ունեցել ինչ-որ մի բան, որը իրենք գնահատում են սադրանք: թերեւս այս առումով հայտարարությունն անբավարար էր»: Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանի արձագանքը հենց դրա լավագույն վկայությունն էր: Իհարկե, Ադրբեջանն առաջին հերթին փորձեց դժգոհություններ արտահայտել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձեւակերպման կապակցությամբ: Ստեփան Սաֆարյանը համակարծիք էր, որ դա Ռուսաստանի տեսակետն էր, սակայն, ըստ նրա, նման տերմինաբանությամբ ուղղակի ուշադրություն շեղվեց: «Քանի որ ինքը՝ ՀԱՊԿ-ը ունակ չէր ադեկվատ գնահատական տալու տեղի ունեցածին, բնականաբար, քարտուղարությունը, եւ առաջին հերթին պիտի խոստովանել՝ Ռուսաստանը, փորձեցին կոշտ գնահատականով նախազգուշացնել Ադրբեջանին, որովհետեւ ակնհայտորեն պայմանավորվածություններ են խախտվել եւ Ռուսաստանը գոհ չէր, որ Ադրբեջանը նման սադրանք է կազմակերպել, որովհետեւ այդ սադրանքը, ըստ էության, օրակարգ էր բերում Վիեննայի օրակարգը եւ, մասնավորապես, միջադեպերի հետաքննման մեխանիզմը, որը Ռուսաստանին բացարձակապես ցանկալի չէ: Այսինքն՝ միջադեպերի հետաքննման մեխանիզմի ներդրում, մոնիտորինգի մեխանիզմների ամրապնդում՝ ԵԱՀԿ դիրքերի ամրապնդում: Մի բան, որը Ռուսաստանի համար ցանկալի չէր»: Հետեւաբար, Ռուսաստանին մնում էր քարտուղարության միջոցով Ադրբեջանին ինչ-որ բան հասկացնել: Միաժամանակ, ըստ վերլուծաբանի, Ռուսաստանը հասկանալով, որ Ադրբեջանին շատ է զայրացրել, որի հետ ունի տնտեսական, քաղաքական ու այլ հեռահար նպատակներ, բնականաբար, գնացին նաեւ Բորդյուժային փոխարինելու քայլին՝ այդպիսով հանգստացնելով Բաքվի կրքերը: Այդ փորձը, սակայն, մեզ համար անցանկալի մեկնաբանություններ ստացան: Այն է, որ Բորդյուժան պատժվել է: Փաստորեն Բորդյուժայի գնահատականը մնաց որպես հեռացած գլխավոր քարտուղարի գնահատական եւ պետք չէ այն վերագրել ՀԱՊԿ-ին ու հույսեր կապել, թե «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձեւակերպումը լուրջ ազդեցություն ունի, մանավանդ անդամ երկրներն իրենց վարքագծով ցույց տվեցին, որ դա ամբողջ կազմակերպության գնահատականը չէ՝ եզրափակեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նույնպես կարծում է, որ արված հայտարարությունից պետք չէ առանձնապես սպասումներ ունենալ: Նա, միաժամանակ, Բորդյուժայի փոխարինումը չի կապում արված հայտարարության հետ: Ինչ վերաբերում է այդ առթիվ մեկնաբանություններին, ապա, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրենի ձեւակերպմամբ, բնական են ինչպես Ադրբեջանում հնչող մեկնաբանությունները, այնպես էլ Հայաստանում. մարդիկ, ովքեր ուզում են հակառուսական մոտեցումներ, ուրեմն պիտի մեկնաբանեն այնպես, ինչպես դա մեկնաբանում են:

Կարմիր խաչի Երեւանի եւ Բաքվի գրասենյակների միջեւ երկխոսություն է ընթանում

Չպետք է կորցնել զգոնությունը և միշտ պետք է պատրաստ լինել  ադրբեջանական հերթական ագրեսիային: Ալիևի կողմից  հնչող հայտարարություններին ի պատասխան՝ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշում է, որ հակառակորդի  վերջին շրջանի  պահվածքն ու ռազմատենչ հայտարարությունները հիմք են տալիս ենթադրելու, թե պետք չէ զուր հույսեր  ունենալ ու մտածել, թե ռազմական գործողությունների վերսկսման վտանգը չեզոքացված է։ «Ապրիլից հետո  զսպվածությունը սահմանին նշանակում է, որ  կամ լուրջ հետևություններ է արել, կամ պատրաստվում է ավելի լուրջ հարվածի»,- ասում։ Դեկտեմբերին  Չինարիի վրա ադրբեջանական դիվերսիոն հարձակման մասին հիշատակելով՝ Ալիևը քննադատել է ՀԱՊԿ- ին՝ նշելով, թե «ՀԱՊԿ-ի նախկին ղեկավարները քաղաքական մեծ սխալ են գործել՝ որդեգրելով հայամետ  դիրքորոշում և կիրառելով անընդունելի ձևակերպումներ»։ Խոսքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի կողմից արված ԼՂՀ  ձևակերպման մասին է, ինչը, մեղմ ասած, դժգոհություն է առաջացրել Բաքվում: Առիթից օգտվելով Ալիևը կրկին հիշատակել է այդ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցն ու խոստացել լուծել այդ խնդիրը:Նա ևս մեկ անգամ շեշտել է ստատուս- քվոյի  անընդունելիության մասին։  «Չեմ կարծում, որ տեսանելի ապագայում կարելի է խոսել ՀԱՊԿ-ում ՀՀ մասնակցության ձևաչափի փոփոխության մասին»,- վստահ է քաղաքագետը։ Առանձին անդրադարձ նաև ապրիլից հետո հայկական կողմի կորցրած 800 հա-ին: Ալիևը վստահեցնում է, թե վերաբնակեցնելու է այդ տարածքը, ինչը քաղաքագետը քարոզչություն որակեց ու նշեց, որ  դա պետք է ընդունել  իբրև բանակցությունների բացակայությունը լրացնող ադրբեջանական ֆոն: Ուշադրության առանցքում է բնականաբար նաև դիվերսանտի  դին  վերադարձնելու մասին ԵԱՀԿ ՄԽ  հայտարարությունը:  Սերգեյ Մինասյանն այն տարօրինակ համարեց. մի կողմից շեշտադրվում է Սանկտ Պետերբուրգում  ու Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունը, որը բնականաբար ուղղված է Բաքվին, մյուս կողմից խոսվում է դիվերսանտի դին վերադարձնելու մասին: Այդուհանդերձ՝ նա կարծում է, թե պետք է վերադարձնել դիվերսանտի դին, ու մի նկատառում անում. «Դա հումանիտար խնդիր է և պետք չէ նմանվել Բաքվին: Եթե ուշացնում են, ուրեմն մի բան կա»: «Ռադիոլուրը» փորձեց պաշտպանության նախարարությունից ճշտել,  թե քննարկվո՞ւմ է արդյոք ադրբեջանցի դիվերսանտի դին հայ գերու հետ փոխանակելու հարց: «Խնդրում են Կարմիր խաչ դիմել»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի լուսաբանման  բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը տեղեկացրեց, որ իրենց Բաքվի գրասենյակի հետ այս պահին երկխոսություն է ընթանում։ Ի դեպ՝ Կարմիր խաչից  հստակեցրեցին, որ հայկական կողմը Ադրբեջանում մեկ ռազմագերի ունի, զոհվածի դի չունենք:

Խորհրդարանական ընտրությունները՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների համատեքստում

Ընտրությունների թեման՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների համատեքստում։ Ինչ ազդեցություն կունենան ապրիլյան խոհրդարանական ընտրությունները արտաքին քաղաքական վեկտորների ընտրության հարցում եւ ինչ կեցվածք Հայաստանի նկատմամբ կորդեգրեն գերտերությունները։ Հայ և ռուս քաղաքագետների դիտարկումներն ամբողջացրել է «Ռադիոլուրը»։   Արդյոք շահագրգռվա՞ծ են արտաքին ուժերը ՀՀ-ում ապրիլին նախատեսված ընտրություններով: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով՝ ՀՀ գտնվելով ՀԿ-ում և կարևոր աշխարհաքաղաքական դիրք գրավելով, բնականաբար,  հետաքրքիր է և ՌԴ, և ԱՄՆ-ի, և ԵՄ: Այդ տերությունների ներկայությունը ՀՀ-ում անշուշտ տեսանելի կլինի: Բացի դա՝ ԱՄՆ-ում ու ՌԴ լուրջ հայկական համայնքներ կան, որոնք իրենց լծակներով ազդում են  Երևանի հանդեպ այդ երկրների վարած քաղաքականության վրա: ԵՄ համար էլ մեր երկիրը կարևոր է որպես ԱԳ ծրագրում ընդգրկված երկիր: Բոլոր այդ երեք գերտերությունները, քաղաքագետի կարծիքով, բնականաբար կուզեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ տեսնել ՀՀ-ում: Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն էլ, անդրադառնալով հարցին, նկատեց, որ լիակատար անկախությունն չգիտի, թե որտեղ կարող է լինել: «ՌԴ- ն  նույնպես լիովին անկախ չէ, իհարկե կան ազդեցություններ, օրինակ ՌԴ տնտեսության նկատմամբ  պատժամիջոցները: Ի սեր Աստծո՝ դա չի նշանակում, թե  կառավարում են ՌԴ-ը: Պարզապես հարցը կախվածության ու փոխկապվածության մասին է: ԱՄՆ էլ շատ հարցերում Չինաստանից կախվածություն ունի»,- հստակեցրեց նա, շարունակելով. «Իհարկե  որոշակի կախվածություն Երեւանը Մոսկվայից  ունի՝ հենց միայն տարբեր քաշային կարգերում լինելու հանգամանքը հաշվի առնելով: Սա ոչ լավ է, ոչ վատ, պարզապես այդպես է: Չեմ կարծում, թե Հայաստանի  ներքին օրակարգի  հարցը Կրեմլի գլխավոր թեման է, որ Կրեմլում  ոչ ուտում, ոչ  խմում  են և ուզում է, որ այս կամ այն կուսակցությունը հաղթի»:    Իհարկե,  տարբեր գունավոր հեղափոխությունների մտավախություններ կան։ Դրանք սակայն մի փոքր ուռճացված են՝ ասաց՝ պարզաբանելով, որ  եթե ինչ-որ բան տեղի է ունենում Ուկրաինայում՝ դա չի նշանակում, թե նույնը պետք է լինի նաև ՀՀ-ում: Կոնկրետ Հայաստանում, Մարկեդոնովի խոսքով, փողոցային քաղաքականության ավանդույթներ կան, որոնք ավելի վաղ են ի հայտ եկել, քան՝ գունավոր հեղափոխություն հասկացությունը։ Նա հիշատակեց ղարաբաղյան շարժմանը նախորդող իրադարձությունները։ «Դրանք կան։ եղել են ու լինելու են: Սա փոքրիկ հանրապետություն է,  որտեղ իշխանության եւ հասարակության միջեւ տարածությունն այնքան էլ մեծ չէ։ Ուղղակի քաոսի, անհասկանալի կերպարների հայտնվելու մտավախություն կա»։ Ռուս քաղաքագետը նշեց, թե իրեն հաճախ հարցնում են որ ՀՀ-ում կարող են իշխանության գալ մարդիկ, նոր սերնդից  են,  և որոնք  ՌԴ մասին քիչ գիտեն: Սակայն հարցը Ռուսաստանի մասին իմացությունը չէ: Կան քաղաքական իրողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել՝ ասաց՝ բացատրելով, «Այդ մարդիկ  երկու- երեք օր կաշխատեն նախագահի աշխատակազմում ու կհասկանա,  որ առանց ՌԴ անհնար է: Վառ օրինակը Լեւոն Տեր-Պետրոսյանն է,  որ հակասովետական մարդ էր,  ԽՍՀՄ քանդման լոկոմոտիվը: Բայց  նաև այն մարդն է, ով Ռուսաստանը Հայաստանի համար  ռազմավարական գործընկերներ դարձրեց: Հայաստանում կարողանում են ռուսականը տարբերակել խորհրդայինից»,- ասաց նա:  

«Ժամանակ». 4 ամիս է՝ դեսպանը ագրե­ման չի ստանում. դա մեսիջ է, որ նա ընդունող կողմին չի բավարարում. Սոսո Ցինցաձեն՝ Սերգեյ Մինասյանի մասին

«Սերգեյ Մինասյանին Վրաստանում ՀՀ դեսպանի ագրեման չտալը երկու երկրի հարա­բերությունների վատթարաց­ման հետ կապ չունի, անձնա­վորված խնդիր է:

Ինչ կհաջորդի Եվրամիության հետ շրջանակային նոր համաձայնագրին

ՀՀ-ԵՄ բանակցություններին պետք է բնականաբար հաջորդի շրջանակային համաձայնագրի ստորագրումը, սակայն տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը կասկածում է, թե կստորագրվի այդ փաստաթուղթը: Հիշեցնենք, որ 2013-ին կասեցվեց ըստ էության ասոցացման համաձայնագիրը, ինչին եկան հաջորդելու նոր բանակցություններ ԵՄ հետ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը լավատես է ու կարծում է, որ փաստաթուղթը անշուշտ կստորագրվի:     2015 թվականի վերջին սկսված ՀՀ-ԵՄ բանակցություններն արդեն ավարտված են՝ Բրյուսելում երկու օր առաջ հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչ հեռանկարներ է համագործակցության նոր փաստաթուղթը բացում Հայաստանի առջև և որքանով է տարբերվում ասոցացման համաձայնագրից,  որն այդպես էլ չստորագրվեց՝ ԵՏՄ- ին անդամակցելու պատճառով: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը մտահոգություն հայտնեց, որ նոր կազմված շրջանակային համաձայնագրից բացակայում է խորը և համապարփակ ազատ առևտրային գոտիների ստեղծման բաղադրիչը, ինչն ամենից կարևորն էր՝ նրա կարծիքով «Ամբողջությամբ հանվել է ազատ առևտրային գոտիների ստեղծման կետը, ինչին ամեն օր առնչվելու էին ՀՀ քաղաքացիները»: Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ փաստաթուղթն ամբողջությամբ հայտնի չէ, գիտենք 4 ուղղությունների մասին, որոնք նրա մոտ հույս են արթնացնում, որ   փաստաթուղթը հիմք է ստեղծում ԵՄ հետ ազատ առևտրի համար: «Իհարկե, դա առաջ է, շատ մոտ է ասոցացման համաձայնագրին: Ներդրումներ և առևտուր գլուխը խոսում է նրա մասին, որ հեռանկար կա այն վերածելու խորը և համապարփակ ազատ առևտրային գոտու»: Նա նաև նկատեց, որ ամռանը ԵՏՄ շրջանակներում նախատեսվում է  մաքսային օրենսգրքի ընդունում, որը շատ մեծ ռիսկեր է պարունակում: Տնտեսագետը կարծում է, որ այն հակասությունների մեջ կմտնի Առևտրի համաշխարհային կազմակերպության պարտավորությունների հետ և կյանքի չկոչվող փաստաթուղթ է։ ՀՀ-ին հետաքրքրում է էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը։ Հայաստանը կդառնա  ընդհանուր ավիացիոն տարածքի մաս՝ նշեց Աշոտ Եղիազարյանը՝ միաժամանակ կասկած հայտնելով, որ փաստաթուղթը կստորագրվի։ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն,  քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով  շրջանակային համաձայնագիրը  ասոցացման համաձայնագրի լայց  (թույլ)  տարբերակն է : Փաստաթուղթն այն առավելագույնն է,  որ կարող էինք ունենալ ԵՄ-ՌԴ շարունակվող հակասությունների  ֆոնին: «Մինչև նոյեմբեր նաև վիզային ազատականացման գործընթացում առաջընթաց կունենաք»: Սակայն տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի կարծիքով՝ պատկերը բոլորովին այլ է։ Նա հոռետես է ՀՀ կողմից ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման հարցում: «Վստահ եմ, որ ԵՄ պատրաստ էր ստորագրել հենց հիմա, ինչու մնաց ընտրություններից հետո»: Իսկ ահա Սերգեյ Մինասյանի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունների համար ավելի լավ կլիներ, եթե ստորագրվեր փաստաթուղթը մինչև ընտրությունները, քանի որ քարոզչական հնարավորություն կտար: Ինչևէ,  ըստ քաղաքագետի, միայն ֆորս մաժորային իրավիճակը կարող է խանգարել ՀՀ-ԵՄ շրջանակային փաստաթղթի ստորագրմանը, որից ոչ մեկ ապահովագրված չէ։ Նկարը՝ Մեդիա կենտրոնի

ՄԽ համանախագահների հայտարարության կարեւոր շեշտադրումները

Տարածաշրջան այցի արդյունքներով ՄԽ համանախագահները տարածած  հայտարարությամբ  վերահաստատել են իրենց խորը մտահոգությունը  շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերի առնչությամբ` կոչ անելով կողմերին զսպվածություն ցուցաբերել հռետորաբանության մեջ ու գործողություններում: Քննարկումներում համանախագահներն արտահայտել են դեսպան Կասպրշիկի առաքելությանն ու դրա ընդլայնմանը շարունակական աջակցություն ցուցաբերելու էական կարևորությունը: Համանախագահները նաև շեշտել են իրենց համոզմունքը, որ հրադադարի հարգումն ունի ծայրահեղ կարևորություն բանակցություններում վստահության մթնոլորտի կառուցման գործում: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, պարզաբանելով միջնորդների այս հայտարարությունը, նշեց, որ եթե հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը չլուծվի՝ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը կշարունակվի: Սակայն ռուս, ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահներն անում են այն, ինչի համար կոչված են: Նա համոզված է, որ Մադրիդյան կոչվող սկզբունքներն իրագործելի չեն, քանի որ Բաքուն հիմք է ընդունում այս սկզբունքներից միայն մեկը՝ անտեսելով մյուսները: Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը մինչդեռ միջնորդների վերջին ձևակերպումներում որոշակի տեղաշարժ է նկատում: Ըստ նրա՝ ՄԽ համանախագահները շեշտադրում են Արցախի ոչ թե անտեսումը, այլ ընդհակառակը՝ կարևորությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում. «Անընդհատ խոսվում էր, թե ԼՂՀ դուրս է մղված բանակցային գործընթացից: Սակայն նախագահը իսպանական գործակալությանը տված հարցազրույցում ասում էր, որ միջնորդների հաճախակի այցը Արցախ վկայում է հակառակի մասին: Նույն մոտեցումը երևաց նաև միջնորդների արտահայտություններում, ինչը ուրախալի է»: Նախորդ տարվա ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններից հետո տիրող իրավիճակը միջազգային փորձագետներին հիմք է տալիս խոսելու իրավիճակի ավելի վատթարացման մասին: Նրանք այլևս չեն քննարկում հարցը, թե լինելո՞ւ են արդյոք լայնածավալ ռազմական գործողություններ, թե՞ ոչ,  նրանք փորձում են հասկանալ, թե դա երբ դա տեղի կունենա: Սերգեյ Մինասյանն այս հոռետեսական մոտեցման  հետ համամիտ չէ: Առջևում ապրիլին Վիեննայում նախատեսվող հանդիպումն է, որի ընթացքում, ինչպես վստահեցրել են համանախագահները Ստեփանակերտում, կքննարկվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատակազմի թվաքանակը 7-ով ավելացնելու  հարցը, ինչպես նաև երկու երկրների ԱԳ նախարարների ու նախագահների հնարավոր հանդիպման թեման:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումինիայում ՀՀ նորանշանակ դեսպանին

Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռումինիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանին:

Ձեւավորվեց ընտրությունների արդյունքներն ընդունելու հետաքրքիր մշակույթ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անակնկալ չէին քաղաքագետ Սերգեյ Մինասյանի համար: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ՝ նա հայտարարել է, որ մասնագիտական դաշտում խորհրդարանական ընտրությունների այս արդյունքները կանխատեսել էին։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ նկատել է, որ ձեւավորվեց հետաքրքիր մշակույթ՝ բոլոր պարտված ուժերն ու չհաղթած, բայց խորհրդարան անցած ուժերը՝ փաստացի ընդունեցին ընտրությունների արդյունքները, մի մասն էլ շնորհավորեց խորհրդարան անցածներին եւ հետընտրական գործընթացներ չեն լինելու: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի համար խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անակնկալ չեն: Ասաց, որ անձամբ իր համար անսպասելին «Հայկական վերածնունդ» կուսակցության արդյունքներն էին: Նրա դիտարկմամբ՝ հաշվի առնելով ադմինիստրատիվ ռեսուրսը և այլ հանգամանքներ՝ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պետք է կարողանար հաղթահարել հինգ տոկոսի շեմը: Սերգեյ Մինասյանը բավականին տպավորիչ է համարում «Ելք» դաշինքի արձանագրած արդյունքները: Անհասկանալի համարեց ՀԱԿ-ի՝ դաշինքով գնալու որոշումը, քանի որ որպես կուսակցություն հնարավոր է, որ հաղթահարեին 5 տոկոսի շեմը: Ըստ քաղաքագետի՝ Դաշնակցության արդյունքների համար դրական դեր խաղացին Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի հարցազրույցները. «Առհասարակ այն տպավորությունը ստեղծվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր մանավանդ վերջին հարցազրույցով արեց ամեն ինչ, որ ՀԱԿ-ը չանցնի 5 տոկոսի շեմը»: Սերգեյ Մինասյանի գնահատմամբ՝ ՀՀԿ-ի համար դրական դեր խաղաց հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանը: «Ընդհանրապես, գոնե նախընտրական պայքարի ժամանակ Հանրապետականի այդ ռեբրենդինգը կարևոր էր»: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այդ առնչությամբ հետեւյալ տեսակետը հայտնեց. «Սասնա Ծռեր»-ից հետո իշխանությունն ինքն էլ հասկացավ, որ պետք է ինչ-որ բաներ փոխել: Բերեց Կարեն Կարապետյանին, որը ինչ-որ ռեֆորմներ սկսեց անել, որը, ես կարծում եմ, բավականին լուրջ ազդեցություն թողեց, որովհետեւ, ինչքան էլ ասենք ընտրակաշառք եւ այլն, եւ այլն, այնուամենայնիվ, բոլորս էլ հասկանում ենք, որ Կարեն Կարապետյանի վարկանիշը շատ բարձր էր: Ընտրազանգվածի մի հատված, չսիրելով, ավելին՝ ատելով Հանրապետական կուսակցությանը, ձայն է տվել նրա համար, որ Կարեն Կարապետյանը մնա վարչապետ: Դա փաստ է»: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով՝ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին միջազգային դիտորդների տված գնահատականը սպասվածից ավելի դրական է եղել: Թեև որոշակի քանակով ընտրախախտումներ եղել են, միևնույն է, նշվել է, որ խախտումներն արվել են նաև ոչ իշխանական ուժերի կողմից՝ նկատեց փորձագետը: «Միջազգային դիտորդների գնահատականները ցույց են տալիս, որ որևէ խնդիր չի առաջանա ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման համար»: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի դիտարկմամբ՝ խորհրդարանական ընդդիմություն կլինի միայն «Ելք»-ը, իսկ Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչներն ավելի շատ կոնստրուկտիվ ընդդիմության դեր կխաղան: Նույն կարծիքին է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա ձեւակերպմամբ՝ Ծառուկյանը քաղաքական չէ, նրա դաշինքն ու «Ելք» դաշինքը գաղափարներով շատ հեռու են ու նրանց միջեւ միասնություն չի լինի: Քաղաքագետն ու քաղտեխնոլոգը կարծում են, որ չնայած ՀՀԿ-ն միայնակ կարող է կառավարություն ձեւավորել, սակայն, այս անգամ եւս կձեւավորի կոալիցիա, որի մեջ կա քաղաքական տրամաբանություն: Վերլուծաբանները նաեւ կարծում են, որ խորհրդարան չանցած ուժերն առավել ակտիվություն կդրսեւորեն հասարակական-քաղաքական դաշտում՝ ուժեղացնելով քաղաքացիական ակտիվիստների գործունեությունը: Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգին՝ Կարեն Քոչարյանը նկատեց, որ ի տարբերություն համամասնական ցուցակների, ռեյտինգային ցուցակներում ոչ միշտ է, որ քաղաքական դեմքեր էին ընդգրկված: «Ինձ համար անընդունելի է, երբ որ բիզնեսմենը, բարերարը, ընդ որում՝ շահարկելով դա, գալիս են պառլամենտ: Սա անընդունելի է, չի կարելի»: Վերլուծաբանը միաժամանակ հավելեց, թե կա ռոմանտիկա, կա ցանկություն, բայց կա նաեւ ռեալ կյանք եւ պետք է հասկանալ, որ 100 տոկոսանոց քաղաքական խորհրդարան ունենալու համար ժամանակ է պետք:

Սիրիական իրադարձությունների ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա

Սիրական իրադարաձությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ նոր նախագահ Դանալդ Թրամփը փորձում է իր վճռականությունը ցույց տալ՝  ասում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Նրա կարծիքով՝ սիրական զարգացումները հիմք կարող են դառնալ ռուս-ամերիկյան բանակցությունների համար, և պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այցը ՌԴ  վկայում է,  որ ԱՄՆ չի գնա լուրջ առճակատման: Տարածաշրջանին մոտ ցանկացած լարվածություն զգուշանալու և իրավիճակը վերլուծելու հիմք է տալիս ղարաբաղյան խնդիր ունեցող մեր երկրի փորձագետներին. «Ազդեցություն ԼՂՀ խնդրի վրա չեմ տեսնում, քանի որ անվերահսկելի չէ իրավիճակը»: Իհարկե՝ նախորդ տարվա ապրիլը ռուս-թուրքական լարվածության հետևանք էր,սակայն այսօրվա սիրական ֆոնին ռուս-ամերիկյան լարվածությունը չի կարող նոր վարքագիծ թելադրել Բաքվին, քանի որ ռազմատեխնիկական հնարավորությունների մասին են նաև հիշում  Բաքվում: Թուրքիային ևս այժմ չի հետաքրքրում Կարավկասյան տարածաշրջանը, Էրդողանը մտածում է մի քանի օրից ապրիլի 16-ին սպասվող սահմանադրական հանրաքվեի մասին, իսկ արցախյան խնդրում Իրանի ներգրավման հավանականություն չի տեսնում քաղաքագետը, ում կարծիքով, ԵԱՀԿ ՄԽ-ը միակ ընդունելի ձևաչափն է այսօր: Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով գերտերությունների առաջնահերթությունները փոխվում են: Գլխավոր հարցը Մոսկվա-Վաշինգտոն երկխոսություն սկսելն է ու նման հիմք արդեն ստեղծված է։ Այստեղ Հայաստանը պետք է ճկունություն դրսևորի՝ ասում է քաղաքագետը: «ՀՀ-ի համար կենսական հարց է Ասադը Սիրիայով: ՀՀ-ի պետական շահերի մեջ է սիրիահայության հարցը»: ՌԴ-ի համար կարևոր են սիրիական իրադարձությունները, որը սկսվեց վատ, բայց  սկսվեց երկխոսություն ԱՄՆ-ի հետ: Նա այստեղ հիշեցրեց Խորհրդային միության փլուզման պատմությունը, որը, ըստ նրա, կարծես կրկնվում է ու Հայաստանի համար հաջողության հասնելու հնարավորություններ են առաջանում: Գլխավոր պայմանը, ըստ Շիրինյանի, նրա կոմպլեմենտար քաղաքականություն վարելն է: ՀՀ-ն պետք է լավ հարաբերություններ ունենա թե՛ ՌԴ-ի, թե՛ ԱՄՆ, թե՛ ԵՄ հետ: Չնայած սիրիական խնդրի լարվածությանը՝ փորձագետները Հեռավոր Արևելքում նոր ռազմական ճակատի ստեղծման վտանգի մասին են ահազանգում, խոսքը՝ Հյուսիսային Կորեա-ԱՄՆ  թեժ հարաբերությունների հավանականության ու հարվածների մասին է:

«Ազգ-բանակ» հայեցակարգը նպաստելու է Հայաստանի եւ Արցախի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը. քաղաքագետ

«Ազգ-բանակ» հայեցակարգը նոր մշակույթ է, որը թույլ է տալու քաղաքական ուժերին, հասարակությանը, փորձագիտական համայնքին ներգրավվելու կարեւոր քննարկումներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Դիվանագիտական կոր­պուսում կադրային տե­ղաշարժեր են սպասվում

«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀ դիվանագիտական կոր­պուսում կադրային տե­ղաշարժեր են սպասվում: Մեր աղբյուրի փոխանցմամբ' քննարկ­վում է Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը: Չնայած շրջանառվում է Հերմինե Նաղդալյանի անունը, սակայն, մեր տե­ղեկություններով, նա հրաժարվել է առաջարկից, այժմ քննարկվում է «Կովկաս» ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի վա­րիչ Սերգեյ Մինասյանի հարցը' քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու:

Նոր խորհրդարանի ամենաարևմտամետ ուժը ՀՀԿ-ն է. Ստեփան Գրիգորյան

5-րդ գումարման խորհրդարանից գոհ չէինք, բայց հաջորդն ավելի տխուր պատկեր է ունենալու՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա գնահատմամբ՝ հստակ են միայն իշխանությունը ներկայացնող ուժերի դիրքորոշումները, իսկ թե ով է ընդդիմադիր, այքնան էլ պարզ  չէ: Մոտեցումները մոտ են նաև արտաքին քաղաքական կողմնորոշումներում: Փորձագետները   հորդորում են ՝ այս ոլորտում  խորհրդարանից այլընտրանքային մոտեցումներ չսպասել:     Նոր խորհրդարանի ամենաարևմտամետ ուժը Հանրապետական կուսակցությունն է ՝ քաղաքագետ Ստեփան  Գրիգորյանը հորդորում է առանց զավեշտի մոտենալ այս իրողությանը և բացատրում՝ այն պատկերը, որ արձանագրել են ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները, այլ եզրահանգման տեղ չի թողնում: «Այո, համոզված եմ, որ այսօր ամենարևմտամետ ուժը խորհրդարանում Հանրապետական կուսկացությունն է»: Նախընտրական ծրագրերում արտաքին կողմնորոշումները շարադրելիս քաղաքական ուժերը անուղղակիորեն հենվել են կոմպլեմենտարության կամ և, և-ի սկզբունքի վար: Բոլորն ընդգծել են Ռուսաստանի հետ ռազմավարական համագրոծակցության կարևորությունը,  ոչ ոք ծրագրում չի գրել, որ դեմ է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը: Իշխող կուսկացությունը, փորձում է պահպանել հարաբերությունների բալանսը:  ԵՄ-ի հետ Հայաստանի հետ համագործակցության նոր պայմանագիրն արդեն նախաստորագրվել է, Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակվում են խորանալ: «Մյուս ուժերի դեպքում այլընտրանքային դիրորոշումներ չեմ տեսնում:  Գիտեք՝ ԲՀԿ-ն և Դաշնակցությունը Եվրասիական տնտեսական միության կողմնակից են, փոքր-ինչ այլ էր «Ելք»-ի դիրքորոշումը: Սկզբում թվում էր, թե արևմտամետ ուժի հետ գործ ունենք, բայց ընտրություններից հետո  շտապեցին հայտարարել, որ իրենց պետք չի ասոցիացնել արևմտամետների հետ»: Արդյունքում, խորհրդարանական ուժերից արտաքին քաղաքականության հարցում այլընտրանքային  մոտեցումներ ակնկալելն այնքան էլ իրատեսական չէ: Ստեփան Գրիգհորյանի համոզմամբ՝ խորհրդարանն այս ոլորտում վճռորոշ դեր չի ունենա, և հիմանական քայլերը կթելադրի միայն իշխող կուսակցությունը: Նախկին և ոչ հաջորդ գումարման խորհրդանարնի պատգամավոր Թևան Պողոսյանը նույնպես այս կարծիքն  է: Բայց խնդիր տեսնում է ոչ միայն 4 քաղաքական ուժերի նույն արտաքին   քաղաքական կողմնորոշման, այլ նաև դիվանագիտական պոտենցիալի մեջ : Նախկին պատգամավորը կարծում է  հաջորդ ԱԺ-ն այս առումով  մեծ աշխատանք ունի անելու: Խոսքը շատ ավելի ծավալուն ու խորքային աշխատանքի մասին է, որի պոտենցիալը կունենա հաջորչդ խորհրդարանը թե ոչ,  նախկին պատգամավորը կասկածում է: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ արձանագրում է, որ ընդդիմադիր այդ թվում արտաքին քաղաքականության հարցում այլընտրաքնքային կողմնորոշում ունեցող ուժերի մի մասն այսօր արդեն հայտնվել է խորհրդարանի սահմաններից դուրս: Ի դեպ, ընտրապայքարի մասնակից 9 ուժերից միայն մեկը՝ Ազատ դեմոկրատներ էր հստակ հայտարարոում, որ արևմտյան արժեհամակարգի կրող է, դեմ է Եվրասիական տնտեսկան միության կազմում Հայաստանի մնալումն, հստակ կողմնորոշված է դեպի Եվրամիություն: Ազատ դեմոկրատների հավաքած ձայները 1 տոկոսի շրջակայքում էին: Թե ինչու,  Ստեփան Գրիգորյանը  տարբեր պատճառներ է նշում՝ ռեսուրսների,  ժամանակի անբավարությունից մինչև ՀՀԿ-ի  գործոն: Կարծում է, որ եվրոպամետ ընտրազանգվածի մի մասն իր ձայնը տվել է իշխող կուսկացությանը: Հարցին, թե ինչ պետք է անեն ընտրություններում պարտված ընդդիմադիր ուժերն առաջիկա տարիներին, Ստեփան Գրիգորյանը հակիճ պատասխան ունի՝ ինչքան հնարավոր է շուտ լքեն  քաղաքական դաշտը  ու տեղ բացեն նոր ուժերի համար:

Ի՞նչ սպասել ՄԽ համանախագահների այս այցից

  Նախորդ տարվա ապրիլից հետո ղարաբաղյան խնդրում խիստ որոշակի հանձնառություններ են դրված, որոնք պետք է իրագործեն հակամարտության կողմերը: Հայկական կողմը որևէ անգամ չի թերագնահատել հրադադարի պահպանմանը միտված որևէ առաջարկ, իսկ դրանք շատ որոշակի են. և Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններում նշվում է հետաքննության մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության մասին, ինչը հնարավորություն կտա հասկանալու,  թե  որ կողմն է նախահարձակ լինում։ Սա նաև հասցեական հայտարարություններ անելու և կոնկրետ խոսելու հնարավորություն կտա: Բացի դա՝ նշվում է Կասպրշիկի աշխատակազմի թվաքանակի ավելացման մասին, ինչի մասին վերջերս ևս մեկ անգամ շեշտել են միջնորդները։ Խոսքը թվաքանակը 7-ով ավելացնելու մասին է, ինչը շատ փորձագետներ ոչ այնքան  արդյունավետ են համարում,  շեշտելով՝ ոչ թե թվաքանակի ավելացումը, այլ դեսպան Կասպրշիկի աշխատակազմի լիազորությունների ընդլայնումն է կարևոր: Ինչևէ, այսօր տարածաշրջանային այցով Հայաստանում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Առաջին հարցը թերևս այն է, թե ինչքանով այս այցը կնպաստի Երևանի ու Բաքվի կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը: Այստեղ իհարկե պետք է միշտ նշել, որ հանձնառություններից  հրաժարվողը հենց Բաքուն է: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը միջնորդների այս այցից որևէ սպասելիք չունի։ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի  առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Սկակովը  նույնպես որևէ սպասելիք չունի համանախագահների այցից. «Ոչինչ չեք կարող սպասել այս այցից, քանի որ ՄԽ համանախագահների ու  Մոսկվայի նպատակն այսօր հետաքննության մեխանիզմների ներդրումն է ինչը կկանխի լարվածության հնարավորությունը  ու պատերազմի հավանականությունը սահմանագոտում: Սակայն Լավրովը մի քանի անգամ նշել է, որ այս վիճակից ելք գտնելու համաձայնություն չկա, չկան Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու միջոցներ, որպեսզի այդ երկիրը համաձայնի այդ ձևաչափին»,- ասում է։ Բացի դա՝ չկա նաև համաձայնություն հետաքննության մեխանիզմների ներդրման ու Կասպրշիկի աշխատակազմի թվաքանակի ավելացման հարցում՝ ասաց ռուս փորձագետը: Ու քանի դեռ ներդրված չեն հետաքննության մեխանիզմները, անիմաստ է խոսել սահմանագոտում իրավիճակի թուլացման մասին: Սկակովի կարծիքով՝ ապագայում հակամարտությանն գոտում լարվածության աճը չի բացառվում, սակայն պատերազմի վերսկսում քիչ հավանական է։

350 դիվանագիտական թռիչք Ադրբեջանից՝ ահաբեկիչներին զինելու նպատակով

Ադրբեջանը 350 դիվանագիտական չվերթ է իրականացրել՝ ահաբեկիչներին զինելու համար. աղմկահարույց հետաքննության հետքով բացահայտվել է, որ Բաքուն հետևողականորեն զինում է ահաբեկչական խմբավորումներին ինչը լուրջ ահազանգ պետք է լինի ողջ միջազգային հանրության համար: 350 դիվանագիտական թռիչք Ադրբեջանից՝ ահաբեկիչներին զինելու նպատակով: Բուլղարիայի ամենամեծ տպաքանակով լույս տեղնող «Տրուդ» պարբերականի կայքում աղմկահարույց հետաքննություն է հրապարակվել,  ուր գաղտնազերծված  փաստերի հիման վրա բացահայտվում է, որ ադրբեջանական պետական օղակների ուղիղ ներգրավվածությամբ աշխարհի տարբեր ծայրերում գործող իսլամական ահաբեկչական խմբերին զենք է մատակարարվում: Նշվում է , որ Ադրբեջանի Silk Way Airlines պետական ընկերության կողմից դիվանագիտական բեռների անվան տակ, գաղտնի կերպով Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան և Կոնգո անօրինական զենքի է արտահանվել: Ստացվում է, որ Բաքուն տարբեր երկրներում գործող իր դեսպանատների հետ հանցավոր համաձայնության միջոցով չարանենգություն է թույլ տվել, ինչը բացահայտել են բուլղարացի հաքերները։ Նրանք կոտրել են Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատան ցանցն ու փաստաթղթերը հասանելի դարձրել հանրությանը։ Փաստաթղթերը վկայում են, որ Ադրբեջանը նույն գործելաոճը կիրառում  է մի շարք այլ երկրների հետ ևս: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ ահաբեկչական կազմակերպությունների հետ Բաքվի  կապի մասին գիտեն այն երկրների  հատուկ ծառայությունները, որոնք առնչվում են ահաբեկչության վտանգի հետ։ Հայտնի փաստ է, որ ժամանակին Ադրբեջանում էին բուժում ստանում ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների անդամներ: Քաղագետ Սերգեյ Մինասյանն  էլ  այս աղաղակող հրապարակմանն անդրադառնալով՝ նշեց, որ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Բաքվի դեմքը և միջազգային հարությունը հարկ է, որ լավ ճանաչի այդ երկրին: Տեղի ունեցածը ոչ միայն միջազգային իրավունքի, այլև Օդային տրանսպորտի միջազգային ընկերության  նորմերի լուրջ խախտում է, և կատարվածը չպետք է լուսանցքում մնա ու անտեսվի, հարկ է, որպեսզի այն ողջ աշխարհի ուշադրության առանցքում հայտնվի ու մտորելու և քայլեր ձեռնարկելու հիմք տա:

Նախագահների հանդիպման գլխավոր արդյունքը շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի մասին պայմանավորվածությունն է. Սերգեյ Մինասյան

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը լավատեսությամբ, բայց չափազանց զգուշավոր լավատեսությամբ է խոսում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Ժնևում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին։

Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահի հրամանագրով Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում ՀՀ դեսպան։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ)»,- ասված է նախագահի հրամանագրում։ Նախագահը մեկ այլ հրամանագիր է ստորագրել, որտեղ ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Համլետ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ազատել Ռումինիայում և Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»։

Հայաստանի և Ռումինիայի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին ծրագրի ստորագրման վերաբերյալ

Փետրվարի 28-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանն ու Ռումինիայի մշակույթի ազգային ժառանգության նախարար Վալեր Դանիել Բրեազը (Valer Daniel Breaz) ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարարության ու Ռումինիայի մշակույթի ազգային ժառանգության նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին հնգամյա ծրագիրը:

Դեսպան Մինասյանը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Մարտի 13-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ Ռումինիայի արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված միջոցառմանը, որին ներկա էին ռումինացի բարձրաստիճան պաշտոնյաներ, Բուխարեստում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:

Ռուսերեն

Азербайджан в ближайшее время вряд ли пойдет на новую эскалацию карабахского конфликта – армянский политолог

Азербайджан в ближайшее время вряд ли пойдет на новую эскалацию карабахского конфликта, сказал глава департамента политических исследований Института Кавказа, политолог Сергей Минасян

Отсутствие Назарбаева на саммите ОДКБ в Ереване говорит о призрачной монолитности Организации - эксперт

Отсутствие президента Казахстана Нурсултана Назарбаева на саммите ОДКБ в Ереване говорит о призрачной монолитности Организации, считает задиректора Института Кавказа, политолог Сергей Минасян.

Заявление Чавушоглу по Карабаху соответствует духу турецкой внешней политики – эксперт

Заявление главы МИД Турции Мевлюта Чавушоглу по карабахской  проблеме сделано в духе старых и традиционных сюжетов турецкой внешней политики в отношении Армении и региона, считает политолог Сергей Минасян

Армения за короткие сроки получит новое вооружение от России в рамках ОДКБ – эксперт

Армянские вооруженные силы  за короткий период получат новое дальнобойное и высокоточное оружие в рамках соглашений, достигнутых на недавнем саммите Организации Договора о коллективной безопасности в Ереване, считает замдиректора Института Кавказа, политолог Сергей Минасян.

Вероятность широкомасштабных военных действий в Карабахе есть, но она невысока - политолог

Военно-технические процессы в регионе и за его пределами показывают, что на данный момент вероятность возобновления широкомасштабных военных действий в Карабахе сохраняется, но она не так высока, считает глава департамента политических исследований Института Кавказа, политолог Сергей Минасян.

Поддержка Венесуэлой позиции Азербайджана по Карабаху ничего не меняет – эксперт

Поддержка Венесуэлой позиции Азербайджана по карабахскому конфликту ничего не меняет, сказал глава департамента политических исследований Института Кавказа, политолог Сергей Минасян

Армения является одной из постсоветских стран, наиболее активно сотрудничающей с НАТО – политолог

Армения является одной из стран бывшего СССР, ведущей наиболее активное и эффективное сотрудничество с НАТО, заявил замдиректора Института Кавказа, политолог Сергей Минасян

Новый президент США вряд ли изменит политику Вашингтоне в регионе – армянский эксперт

Итоги президентских выборов в США вряд ли приведут к принципиальному изменению политики Вашингтона в нашем регионе, считает глава департамента политических исследований Института Кавказа, политолог Сергей Минасян.

Военный учения в Азербайджане могли быть ответом на современное техническое оснащение армянской армии - эксперт

Военные учения, прошедшие в Азербайджане могли стать ответом на недавнее оснащение армянской армии новой техникой, считает глава департамента политических исследований Института Кавказа, политолог Сергей Минасян.

Военный эксперт: Азербайджан усиливает напряженность в Карабахе по 3 причинам

Азербайджанская сторона накаляет обстановку на линии соприкосновения с карабахскими силами по трем основным причинам. Об этом в беседе с PanARMENIAN.Net заявил военный эксперт, политолог Сергей Минасян

Минасян: вероятность возобновления военных действий на карабахско-азербайджанской линии соприкосновения сохраняется

Вероятность возобновления военных действий на линии соприкосновения ВС Нагорного Карабаха и Азербайджана остается той же, что и после апрельской эскалации, считает политолог, глава Департамента политических исследований Института Кавказа Сергей Минасян.

Политолог: гамбургское заявление глав МИД сопредседателей МГ ОБСЕ было жестче предыдущих

Последнее заявление министров иностранных дел стран-сопредседателей Минской группы ОБСЕ, обнародованное в Гамбурге, было конкретнее и даже строже, чем в прошлом году, считает политолог, глава Департамента политических исследований Института Кавказа Сергей Минасян.

Вероятность возобновления военных действий на линии соприкосновения в НКР сохраняется – политолог

Вероятность возобновления военных действий на линии соприкосновения ВС Нагорного Карабаха и Азербайджана остается той же, что и после апрельской эскалации, считает политолог, глава Департамента политических исследований Института Кавказа Сергей Минасян.

Политолог надеется на скорое подписание нового рамочного соглашения между ЕС и Арменией

Глава департамента политических исследований Института Кавказа Сергей Минасян надеется, что новое рамочное соглашение между Евросоюзом и Арменией будет подписано в начале будущего года.

Политолог: Тер-Петросян пытался создать иллюзию установления мира в вопросе Карабаха

Главная цель выступления Левона Тер-Петросяна на субботнем съезде АНК - вызвать в народе надежду на достижение мира в зоне карабахского конфликта, считает глава департамента политических исследований Института Кавказа Сергей Минасян.

Визит Рогозина в Баку не повлияет на готовность Еревана распоряжаться "Искандерами" по своему усмотрению - эксперт

Визит вице-премьера РФ Дмитрия Рогозина в Баку не может повлиять на решимость армянской стороны распоряжаться оперативно-тактическими ракетными комплексами "Искандер"  по своему усмотрению, заявил журналистам в понедельник глава департамента политических исследований Института Кавказа Сергей Минасян.

Альтернативы воинственной риторике у Азербайджана нет - эксперт

У Азербайджана нет альтернативы воинственной риторике, сказал журналистам в среду руководитель департамента политических исследований Института Кавказа, политолог Сергей Минасян, комментируя очередные милитаристские заявления президента Азербайджана Ильхама Алиева.

Политолог Сергей Минасян считает важным акцент Минской группы ОБСЕ на внедрение механизмов комтроля на линии соприкосновения

Политолог Сергей Минасян считает важным акцент Минской группы ОБСЕ на внедрение механизмов комтроля на линии соприкосновения, что было особо подчеркнуто во время саммитов в Вене и Санкт-Петербурге.

Политолог: Царукяну уготована роль "конструктивной оппозиции" в армянской политике

Депутату парламента, учредителю партии "Процветающая Армения" Гагику Царукяну уготована роль "конструктивной оппозиции" на армянском политическом поле, считает глава департамента политических исследований Института Кавказа Сергей Минасян.

Эксперт: документ ЦРУ о разработке советской атомной бомбы в Армении - может быть результатом "дезы" спецслужб СССР

Рассекреченный документ ЦРУ США, согласно которому советскую атомную бомбу создали в Армении, не соответствует действительности и может быть следствием дезинформации спецслужб СССР, заявил агентству "Новости-Армения" политолог Сергей Минасян.

Баку всегда будет пытаться сохранять напряженность на границе - эксперт

Диверсия, предпринятая накануне Азербайджаном, свидетельствует о том, что Баку пытался, и будет пытаться сохранять постоянную напряженность на линии соприкосновения в качестве метода политического и психологического давления, считает глава департамента политических исследований Института Кавказа Сергей Минасян.

Политолог: парламентские выборы в Армении будут сопровождаться "грязным" пиаром

Предстоящие парламентские выборы в Армении пройдут "шумно" и будут сопровождаться "грязным" пиаром, считает глава департамента политических исследований Института Кавказа Сергей Минасян.

Армянский политолог об экстрадиции Лапшина: нужно ждать реакции Москвы

Может ли повлиять выдача белорусской стороной Азербайджану российско-израильского блогера Александра Лапшина на отношения РФ и Белорусии, покажет реакция Москвы, заявил агентству "Новости-Армения" политолог Сергей Минасян.

Успех реализации договора "О торговых коридорах" зависит от политической воли Грузии – эксперт

Успех реализации российско-грузинского договора "О торговых коридорах", предусматривающее развитие транспортных коммуникаций между двумя странами, зависит от политической воли Грузии, считает глава департамента политических исследований Института Кавказа Сергей Минасян.

Политолог раскрыл главную интригу парламентских выборов в Армении

В настоящее время определились участники парламентских выборов в Армении, сохранилась лишь одна интрига, сказал журналистам в понедельник глава Департамента политических исследований Института Кавказа Сергей Минасян.

Референдум в Карабахе не определяет его статус, но влияет на переговорный процесс – эксперт

Конституционный референдум в Нагорном Карабахе не определяет окончательный правовой статус страны, но влияет на процесс переговоров по урегулированию конфликта, сказал глава департамента политических исследований Института Кавказа Сергей Минасян.

Новое обострение в Карабахе может серьезно повлиять на внутриполитическую жизнь в Армении – Минасян

Единственной форс-мажорной ситуацией, которая может серьезно изменить внутриполитическую ситуацию в  Армении и повлиять на предвыборные процессы, может стать новое обострение в зоне карабахского конфликта, заявил в понедельник журналистам глава департамента политических исследований Института Кавказа, политолог Сергей Минасян.

Процесс либерализации визового режима с ЕС для граждан Армении может быть активизирован – эксперт

Процесс либерализации визового режима с ЕС для граждан Армении может быть активизирован после завершения переговоров по новому правовому документу - соглашению о всеобъемлющем и расширенном партнерстве, заявил в четверг на пресс-конференции глава департамента политических исследований Института Кавказа, политолог Сергей Минасян.

Эксперт назвал политические силы, которые гарантированно пройдут в армянский парламент

Глава департамента политических исследований Института Кавказа, политолог Сергей Минасян перечислил в четверг на пресс-конференции политические силы, имеющие все шансы пройти в парламент по итогам выборов в Национальное Собрание Армении 2 апреля.

Союз блока "Оганян-Раффи-Осканян" с Царукяном маловероятен – политолог

Союз предвыборного блока "Оганян-Раффи-Осканян" с альянсом крупнейшего армянского предпринимателя  Гагика Царукяна маловероятен, считает глава департамента политических исследований Института Кавказа, политолог Сергей Минасян.

Блок "Оганян-Раффи-Осканян" не способен устроить массовые акции протеста - эксперт

Глава департамента политических исследований Института Кавказа, политолог Сергей Минасян не верит в способность блока "Оганян-Раффи-Осканян" устроить массовые акции протеста против результатов выборов.

Минасян: между Москвой и Ереваном нет серьезных проблем в связи с соглашением Армении с ЕС

Между Москвой и Ереваном нет серьезных и принципиальных проблем в связи с рамочным соглашением между Арменией и Евросоюзом, считает глава департамента политических исследований Института Кавказа, политолог Сергей Минасян

Готовность к жесткому ответу с армянской стороны вынудила Баку воздержаться от активных действий – эксперт

Снижение уровня эскалации напряженности в зоне карабахского конфликта обусловлено жесткой позиций армянской стороны и действиями стран-сопредседателей, считает глава департамента политических исследований Института Кавказа, политолог Сергей Минасян.

Сопредседатели МГ ОБСЕ стремятся продвигать процесс создания механизмов доверия в рамках карабахского урегулирования – Минасян

Заявления сопредседателей Минской группы ОБСЕ в рамках региональных визитов показывают, что они не оставляют надежду продвигать процесс создания механизмов доверия для урегулирования карабахского конфликта, считает политолог Сергей Минасян.

Азербайджану будет сложно пойти на новую эскалацию – армянский политолог

Азербайджану на данном этапе будет сложно пойти на такую же эскалацию, как в апреле прошлого года, считает политолог, глава департамента политических исследований Института Кавказа Сергей Минасян.

Эксперт считает вполне реальным создание коалиции между РПА и "Дашнакцутюн"

Вероятность того, что АРФ "Дашнакцутюн" и РПА снова вступят в коалицию после парламентских выборов, довольно велика, считает глава департамента политических исследований Института Кавказа, политолог Сергей Минасян.

Армянский политолог считает весьма вероятной коалицию РПА-Дашнакцутюн

Вероятность того, что АРФ "Дашнакцутюн" и РПА снова вступят в коалицию после парламентских выборов, довольно велика, считает глава департамента политических исследований Института Кавказа, политолог Сергей Минасян.

Позицию Трампа по Геноциду армян предсказать невозможно - Сергей Минасян

Позиция президента США Дональда Трампа по признанию Геноцида армян непредсказуема, считает глава департамента политических исследований, замдиректора Института Кавказа, политолог Сергей Минасян

Достижение политических договоренностей по Карабаху в 2017 году маловероятно - политолог

Достижение политических договоренностей по урегулированию карабахского вопроса в 2017 году маловероятно, считает глава департамента политических исследований Института Кавказа, политолог Сергей Минасян

Концепция "Нация-Армия" позволит обществу активнее участвовать в вопросах безопасности - политолог

Концепция "Нация-армия" позволит обществу принимать более активное участие в вопросах обеспечения безопасности, считает глава департамента политических исследований Института Кавказа Сергей Минасян

Отзыв посла Турции из США не приведет к серьезным изменениям в американо-турецких отношениях – армянский политолог

Отзыв посла Турции из США не приведет к концептуальным изменениям в американо-турецких отношениях, сказал в интервью агентству "Новости-Армения" глава департамента политических исследований Института Кавказа, политолог Сергей Минасян

Эскалация в Карабахе угрожает полномасштабными боевыми действиями – эксперт

Международная кризисная группа отмечает в свое докладе, что Армения и Азербайджан близки к войне за Карабах более, чем когда-либо, начиная с заключения соглашения о прекращении огня. Реальность подобной угрозы прокомментировал агентству "Новости-Армения" глава департамента политических исследований Института Кавказа, политолог Сергей Минасян

Посол Армении в Румынии призвал серьезно заняться резонансным обвинением депутата в адрес дипломатов

Чрезвычайный и Полномочный посол Армении в Румынии Сергей Минасян призвал соответствующие органы серьезно заняться резонансным заявлением депутата от фракции "Просвещенная Армения" Армана Бабаджаняна

Անգլերեն

Armenian political analyst calls for modification of Madrid Principles

The so-called Madrid principles – a set of proposals presented to Armenia and Azerbaijan by Russia, the United States and France as the three nations co-heading the Organization for Security and Cooperation in Europe’s Minsk Group-  need to be modified in order to advance the Nagorno-Karabakh peace process, Sergey Minasyan of the Yerevan-based Caucasus Institute, said today.

Analyst says the ruling party is likely to form coalition government with ARF

The likelihood that the ruling Republican Party of Armenia, which has won the April 2 parliamentary elections, and the Armenian Revolutionary Federation/Dashnaktsutyun (ARF) that came in fourth, will re-join in a new coalition government is quite big, according to Sergey Minasyan, a political analyst from the Yerevan-based Caucasus Institute.

Sergey Minasyan to become Armenian ambassador to Georgia

Armenia’s authorities have appointed Sergey Minasyan, Deputy Director and Head of Political Studies Department at the Caucasus Institute, as ambassador to Georgia, apsny.ge reports referring to a diplomatic source in Yerevan.  

Two Armenian airports handle 2.5 million passengers

Armenia’s international airport Zvartnots in the capital Yerevan and the Shirak airport in the second-largest town of Gyumri have handled over 2.5 million passengers as of December 25, 2017, the head of the Main Civil Aviation Department Sergey Minasyan said today.

Tarom airline to operate flights from Bucharest to Yerevan

Armenia’s Ambassador to Romania Sergey Minasyan met last week  with CEO of Romanian TAROM airline Wolff Werner-Wilhelm and discussed among other things also the planned opening of a direct flight from Bucharest to Armenia’s capital Yerevan, slated for April 2019.