Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արարատ Ղուկասյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Կարկուտը՝ պատուհաս նաեւ արցախցի հողագործների համար

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»-Ստեփանակերտ Կարկուտն այս տարի արցախցի հողագործների համար իսկական պատուհաս է դարձել:  Տուժած ցանքատարածություների մակերերսը մի քանի հազար հեկտարով է չափվում՝ հասցված վնասը դեռ ճշտվում է: Արարատ Ղուկասյանը  ջրափոսերի վերածված բանջարանոցն է ցույց տալիս. ոչինչ չի մնացել, բայց գյուղացու սրտացավությամբ ուրիշների հասցրած վնասն է մատնացույց անում. իրենը տնամերձում արված բանջարանոց էր. Համագյուղացիները հեկտարներով են ցանել ու կորցրել երկրորդ անգամ: Հակակարկտային կայաները Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնագետները գործարկում են պարտաճանաչ կերպով՝ ամեն կարկուտի դեպքից հետո տեղեկատվություն տրամադրելով արձակված  կրակոցների  մասին: Այդպես նաեւ երեկ էր՝ ժամը 15:29-ից մինչև ժամը 19:00-ն կարկտահարման վտանգի պատճառով Ասկերանի շրջանի տարածքում ընդմիջումներով գործարկվել է 35 միավոր «Զենիթ» հակակարկտային  կայան` 176 անգամ,  արձակվել է 21120  կրակոց:   Արցախի արտակարգ իրավիճակների պետծառայության օպերատիվ բաժնչի պետ Կարեն Ավետիսյանի, խոսքով 200 կմ վրա տեղորոշիչը ճանաչում է կարկտաբեր ամպը եւ իրենք միացնում են կայանները, բայց երբեմն ամպի հաստությունն ու քամու արագությունն այնքան մեծ է լինում, որ կայաններն անզոր են: Տվեց արդունք հակակարկտային կայնների աշխատանքը, թե՞ ոչ դժվար է ասել. Տեղացած կարկուտի չափը մեծ չէր, բայց տուժել է 1700 հա տարածք, հացահատիկայիններ, մրգատու այգիներ տեխնիկական մշակաբույսեր ու բանջարանոցներ: Այգիների ու տնամերձերի վնասը մոտ հիսուն տոկոս է գնահատվել, մնացած ցանքերինը՝ 20-30 տոկոս: Այս տարվա  մայիս հունիս ամիսներին  Արցախում կարկտահարման դեպքերի եւ ընդհանրապես կարկտավտանգ օրերին թիվը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է մի քանի անգամ: Պայքարի կիրառվող միջոցի արդյունավետության մասին գյուղացիները խոսում են կասկածանքով՝ ավերված հողահանդակներն ավելի խոսուն են, պաշտոնյաները արտահայտվում են զգուշությամբ:  Եւ դա հասկանալի է ավելի քան  55հազար աշնանացան ու գարնանացանի դաշտեր ունեցող արցախում տեղադրված  կայանների քանակը  մի քանի տասնյակ է: Կարեն Ավետիսյանի խոսքով ՝ անհարժեշտ են մոտ հազար  հատ: Գյուղատնտեսության նախարարությունն այս օրերին հաշվարկներ է կատարում՝ ակնկալելով, որ տեղերից տվյալներն ավելի օպերատիվորեն կստացվեն. Համապատասխան օղակները պատշաճ աշխատանք կկատարեն. առայժմ միակ օժանդակությունը, որ խոստանում  է նախարար Արամ Մխոյանը՝ հարկերի ներումն է: