Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Սամվել Ալեքսանյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Սամվել Ալեքսանյանը հերքում է իր կապը Մոսկվայում ՀՀ քաղաքացու սպանության հետ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ են Մոսկվայում ՀՀ քաղաքացի Արմեն Իսրայելյանի սպանության հետ կապում իր անունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը, անդրադառնալով հարցին, թե իր հասցեին մեղադրանքներ են հնչում, ասաց. Ի՞նչ մեղադրանքներ, ինչի՞ համար պետք է ինձ հետ կապվի: Նիկոլը ե՞րբ է ճիշտ բան ասել, որ հիմա ասի»:

Սամվել Ալեքսանյան. «Թեման փոխի»

«Ես բանակի հետ կապված ինչ կա, արել եմ ու անելու եմ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն՝ անդրադառնալով զինծառայողների և նրանց ընտանիքների ապահովության համար ստեղծվող հիմնադրամին:

«Հայկական ժամանակ». Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ»-ը ավելի քիչ հարկ կվճարի

Այս տարի ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունը զգալիորեն ավելի քիչ հարկ կվճարի, քան անցած տարի: «Ալեքս Գրիգ» ընկերությունը չի ներառվի նույնիսկ խոշորագույն 5 հարկատուների ցանկում:

Խորհրդարանն ու նրա էթիկայի հանձնաժողովը. խոսուն թվեր

5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանում ձևավորվեց ԱԺ էթիկայի առաջին հանձնաժողովը: Հայաստանյան պառլամենտարիզմի պատմության մեջ առաջին անգամ կանոնակարգման առարկա դարձավ պատգամավորների էթիկական վարքագիծը: Հանձնաժողովի իրավասությունների շրջանակում հայտնվեցին նաև շահերի բախմանն  ու  ձեռնարկատիրական գործունեությամբ  չզբաղվելու արգելքին վերաբերող հարցերը: Որ միջադեպերն արժանացան էթիկայի հանձնաժողովի ուշադրությանը, ինչ ուշագրավ որոշումներ կայացվեցին և ընդհանրապես՝ ինչպես ազդեց պատգամավորների վարքագծի վրա հանձնաժողովը:   10-րդ նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը որևէ դիմում չստացավ, որևէ հարց չքննարկեց, ոչ մի որոշում չկայացրեց: Հանձնաժողովի դիտակետում կարող էր հայտնվել օրինակ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած միջադեպը, բայց չհայտնվեց, քանի որ հանձնաժողովը որևէ դիմում այդ միջադեպի վերաբերյալ չստացավ: Ըստ ԱԺ կանոնակարգի՝ հանձնաժողովին կարող են դիմել ԱԺ պատգամավորները և քաղաքացիները: ԱԺ մոնիտորինգ ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանի կարծիքով՝ հանձնաժողովի  ազդեցությունն ու նշանակությունը նստաշրջանից նստաշրջան  նվազել է: «Դիմումների, որոշումների նվազումը փաստում է էթիկայի հանձնաժողովի` վերջնականապես անգործության մատնվելու, որպես պատգամավորների էթիկական և շահերի բախման հետ կապված հարաբերությունների կարգավորման միակ ինստիտուտի` ձևական բնույթ ստանալու իրողությունը: ԱԺ էթիկայի հանձնաժողովի ազդեցության և հեղինակության անկման պատճառներից մեկն էլ ընդունված որոշումների գործնական և իրավական հետևանքներ չառաջացնելու հանգամանքն է»: Այն, որ հանձնաժողովի  ազդեցությունն իսկապես գնալով նվազել է, փաստում է նաև վիճակագրությունը:  5-րդ գումարման խորհրդարանի հետ իր գործունեությունը սկսած հանձնաժողովը երկրորդ նստաշրջանի ընթացքում ստացել է 13 , երրորդում` 6, չորրորդում` 2, իսկ հինգերորդում` 3 դիմում:  7-րդ  նստաշրջանի ողջ ընթացքում հանձնաժողովը ոչ մի դիմում չի ստացել, նիստ չի գումարել և որոշում չի ընդունել: Նույն  ռեկորդային ցուցանիշը հանձնաժողովը կրկնել է 10-րդ նստաշրջանում: Ընդհանուր առմամբ՝ ողջ գումարման  ընթացքում հանձնաժողովը ստացել է 29 դիմում: 16 դիմում վարույթ չի ընդունել, 5 դիմումի քննություն կարճվել է, վարույթ ընդունված 1 դիմումի քննություն կասեցվել է: 4 տարվա ընթացքում էթիկայի հանձնաժողովին դիմել է ընդամենը 3 պատգամավոր՝ Արմեն Ռուստամյանը, Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը: Ռուստամյանի դիմումը քննվել է ու մերժվել, Փաշինյանինը կարճվել է, Փոստանջյանինը վարույթ չի ընդունվել:  15 դիմում հանձնաժողովը ստացել է հասարակական կազմակերպություններից: 8 անգամ հանձնաժողովին է դիմել «Թրանսփարենսի-ինթերնեյշնլը», 2 անգամ՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», 2 դիմում հանձնաժողովին ներկայացրել են լրագրողները: Դիմումներից մեկը վերաբերել է Առաքել Մովսիսյանին, մյուսը՝ ուրիշի փոխարեն քվեարկած 7 պատգամավորների: Հանձնաժողովի ստացած  դիմումներ վերաբերել են 22 պատգամավորի: Առաքել Մովսիսյանի, Մհեր Սեդրակյանի և Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ  էթիկայի հանձնաժողովը դիմումներ է ստացել մի քանի անգամ: Գրեթե բոլոր դեպքերը վերաբերել են պատգամավորների թույլ տված վիրավորական արտահայտություններին կամ պահվածքին:  Երեք անգամ քննարկել է Առաքել Մովսիսյանի վարքը, երեք անգամ էլ որոշել է, որ պատգամավորը խախտել է էթիկայի կանոնները: Երկու անգամ քննարկել է Մհեր Սեդրակյանի վարքը, երկու անգամ էլ որոշել է, որ պատգամավորը խախտել է էթիկայի կանոնները: Երկու անգամ քննարկել է Սամվել Ալեքսանյանի վարքը: Առաջին դիմումին տրվել է դրական եզրակացություն, երկրորդ դիմումը վարույթ չի ընդունվել: Ուշագրավ է, որ գործունեության 4,5  տարիներին ԱԺ էթիկայի հանձնաժողովը շահերի բախման վերաբերող ընդամենը մեկ հարց է քննության առել։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրական խորհուրդը ղեկավարելու առաջարկն ընդունելու մասին դիմումն էր, որի  քննությունը, սակայն, հանձնաժողովը կարճել էր։ Հանձնաժողովը հիմնավորել էր, որ պատգամավորի ստեղծագործական կամ գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ եզրակացություն կարող է ներկայացել միայն այն դեպքում, երբ այդ աշխատանքը վճարովի է, մինչդեռ թերթի խմբագրական խորհրդում Փաշինյանի աշխատանքը լինելու էր ստեղծագործական և անվճար: Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելն արգելող դրույթի պահպանման հարցը ևս էթիկայի հանձնաժողովում քննարկվել է միայն մեկ անգամ: 3-րդ նստաշրջանում հանձնաժողովը քննության է առել  դիմում, որը վերաբերում էր ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանին առնչվող մի տեսանյութի, ըստ որի` պատգամավորը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Հանձնաժողովը կարճել է այս դիմումի քննությունը, իսկ ձեռնարկատիրությունը պատգամավորական աշխատանքի հետ զուգակցելու հարցը քննարկելու այլ առիթներ չի ունեցել:

«Հրապարակ». Մհեր Սեդրակյանը որոշել է «զադնի չդնել»

«ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ հոգեհանգստին Սերժ Սարգսյանը նախօրեին չի մասնակցել, փոխարենը ներկա են եղել Հովիկ Աբրահամյանը, որը ոչ վաղ անցյալում Մհեր Սեդրակյանի հետ խուլ հակամարտության մեջ էր, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանը, Գագիկ Բեգլարյանը, Սամվել Ալեքսանյանը և այլք։

Սամվել Ալեքսանյանն արդեն սկսել է ինտենսիվորեն գումարներ բաժանել

«Ժամանակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա համայնքում առաջադրված Սամվել Ալեքսանյանը երեկվանից արդեն սկսել է ինտենսիվորեն գումարներ բաժանել իր ընտրատարածքն ընդգրկող «ակտիվիստներին», ովքեր էլ արդեն իրենց հերթին զբաղվում են ընտրողներին ցուցակագրելով։

«ԱԺ մոնիտորինգ»-ը ԱԺ աշխատանքում վիճահարույց ու մտահոգիչ փաստեր է արձանագրել

Հասարակության համար արդեն սովորական է, որ մեր պատգամավորների մի մասը ոչ հայերենի իմացությամբ է աչքի ընկնում, ոչ էլ՝  էթիկակական նորմերի պահպանումով: Տարիներ առաջ եկավ մի պահ, երբ հույս արթնացավ՝ որոշ պատգամավորները կսկսեն իրենց ավելի զուսպ եւ կոռեկտ պահել: Այս գումարման խորհրդարանում առաջին անգամ ստեղծվեց Էթիկայի հանձնաժողով: Կառույցի գործունեության 4 տարվա աշխատանքին հետեւել է  «ԱԺ մոնիտորինգ» ծրագիրը: Կառույցի աշխատանքը թվային պատկերով արդեն կա եւ այն որոշ դեպքերում հուշում է վիճահարույց եւ մտահոգիչ ուղղությունները:   Հայհոյանքներ, ուղիղ սպառնալիքներ, անհարիր բառապաշար եւ նույնիսկ հարձակումներ: Այս ամենի կիզակետում անցած տարիների ընթացքում հայտնվել են հասարակության վստահության քվեն ստացած մարդիկ՝ պատգամավորները: Պատկերը չշտկեց նույնիսկ 5-րդ գումարման խորհրդարանում ձեւավորված նոր մշակույթը: Անցած 10 նստաշրջանների ընթացքում ԱԺ էթիկայի հանձնաժողովը ստացել է 32 դիմում, դրանցից կեսից ավելին վարույթ չի ընդունվել: 4 տարվա ընթացքում հանձնաժողովը, ըստ էության, 7 անգամ է արձանագրել էթիկայի կանոնների խախտում: Հիմնականում շրջանառվել է 3 պատգամավորի անուն: Պատգամավոր Առաքել Մովսիսյանի այս արտահայտությունը էթիկայի հանձնաժողովում վարույթի պատճառներից ընդամենը մեկն էր: Ընդհանուր առմամբ՝ հանձնաժողովը երեք անգամ քննարկել է Առաքել Մովսիսյանի, երկու անգամ՝ Մհեր Սեդրակյանի եւ մեկ անգամ՝ Սամվել Ալեքսանյանի վարքը: Այս դեպքերում հանձնաժողովը կայացրել է էթիկայի կանոնները խախտելու որոշում: Սովորաբար գործերն ավարտվել են այսքանով, քանի որ էթիկայի կանոնների խախտման համար նախատեսված պատժամիջոցները սթափեցնող չեն՝ ասում է հանձնաժողովում ամենաերկար ժամկետով աշխատած պատգամավոր Թեւան Պողոսյանը: ԱԺ 10 նստաշրջանի ընթացքում հետեւելով էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին եւ կազմելով վիճակագրություն «ԱԺ մոնիտորինգ» ծրագիրը հանգել է եզրահանգման, որը փոխանցում է ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը: «Ըստ էության հանձնաժողովը վերածվել է մի կառույցի, որը պարզապես գնահատում է պատգամավորների վարքագիծը եւ այդպես էլ նստաշրջանների ընթացքում չի վերածվել այն հակակոռուպցիոն գործիքին, որի նպատակը դրա ստեղծման ժամանակ կար»: Հանձնաժողովի ստեղծման առաջին իսկ օրվանից կառույցին իրականում տրվել են ավելի լայն հնարավորություններ: Էթիկայի կանոնները խախտելու փաստերից բացի եւս երկու վերահսկիչ ուղղություն: Կարող է ուսումնասիրել պատգամավորի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փաստերը՝ սահմանադրական արգելքը պահպանելու համար, նաեւ՝ շահերի բախման հնարավորությունը: Այս վտանգների մասին բազմիցս է ահազանգ հնչել հենց ԱԺ ամբիոնից: Այս եւ նմանատիպ մյուս մեղադրանքները՝ ԱԺ-ում գործարար-պատգամավորներ ունենալու եւ փաստորեն Սահմանադրությունը խախտելու վերաբերյալ, ըստ էության լուրջ քննարկումների չեն արժանացել էթիկայի հանձնաժողովում: «ԱԺ մոնիտորինգ» ծրագիրն ամեն դեպքում երկու դեպք գտել է: Անցյալ տարվա փետրվարից-սեպտեմբեր էթիկայի հանձնաժողովի նախագահի պարտականություններն իրականացնող Խոսրով Հարությունյանն ու նույն հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը չեն ընդունում կտրուկ ձեւակերպումը, թե հանձնաժողովը ձախողվել է եւ չի կայացել: Կայացած եւ չկայացած փորձի օրինակները կարելի է երկար թվարկել: Օրինակ՝ ինչպես պատահեց, որ ուրիշի փոխարեն քվեարկած 7 պատգամավորների գործով այդպես էլ որոշում չկայացվեց: Եթե հանձնաժողովի անդամները չեն ներկայանում նիստերի եւ չեն քվեարկում՝ դա դեռ չի նշանակում, որ կառույցը ձախողվել է՝ ասում է Խոսրով Հարությունյանը՝ պնդելով՝ կառույցն ավելի շուտ կկայանա, եթե հանձնաժողովը լինի մշտական եւ կայուն կազմով: Մինչ այս պահը այն միշտ ձեւավորվել է ամեն նստաշրջանի սկզբում, ղեկավարումը նույնպես ռոտացիոն կարգով էր: Բայց փաստերն ամեն դեպքում ապացուցում են՝ տարեցտարի դիմումների քանակը ԱԺ էթիկայի հանձնաժողով նվազում է: Իսկ դա կարող է նաեւ վստահության պակասի հետեւանք լինել:

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ ընտրատարածքում տիտանների կռիվ է սպասվում

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ ընտրատարածքում տիտանների կռիվ է սպասվում, ընտրակաշառքի անհավանական թվերի մասին են խոսում, այստեղից ռեյտինգայինով առաջադրվելու են Սամվել Ալեքսանյանը, նրա փեսա Կորյուն Նահապետյանը, կադաստրի պետ Մարտին Սարգսյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը։ ՀԱԿ-ից Հակոբ Հակոբյանը՝ Լեդի Հակոբը, որը Լֆիկի հետ քավոր-սանիկ է, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, ՀՎԿ-ից՝ Հեղինե Բիշարյանը։

«Առավոտ». Սամվել Ալեքսանյանը Հրանտ Բագրատյանին գործ է առաջարկում. «Դե նայի, հա…»

«Երեկ խորհրդարանում ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հետաքրքրվում էր նախկին վարչապետ, ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանի քաղաքական ճակատագրով: «Հը՞, ի՞մչ կա, ի՞նչ ես անելու, ո՞նց ես առաջադրվելու»,-Հրանտ Բագրատյանին հարցրեց Սամվել Ալեքսանյանը:

«Ժամանակ». Սամվել Ալեքսանյանը Շենգավիթում գործի է դրել քրեական աշխարհին. «համակարգողը» Վստրեչի Ապերն է

«ՀՀԿ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Շենգավիթ վարչական շրջանի՝ «Առաջին» եւ «Երրորդ» մասի հատվածներում ՀՀԿ-ից առաջադրված Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանի դեմ մոբիլիզացրել է տարածքի քրեական աշխարհի ներկայացուցիչներին։

«Հրապարակ». Աղվան Հովսեփյանի և Սամվել Ալեքսանյանի հարաբերություններն այն չեն

«Թեպետ ընտրությունները սարերի ետևում չեն, բայց «Նիգ Ապարան» հայրենակցական միության ձայն-ծպտունը չի լսվում։ Ապարանցիների այս խմբակը սովորաբար նախընտրական շրջանում ակտիվանում է, նիստեր, ժողովներ գումարում ու հայտնում անդավաճան դիրքորոշումը՝ Սերժ Սարգսյանին աջակցելու մասին։

Շաքարավազի թանկացումից 2 մլն գերշահույթ են ստացել. Արթուր Բաղդասարյանը «քար գցեց» Սամվել Ալեքսանյանի «բոստանը»

Այսօր Հայաստանում ոչ թե թաղի տղերք, լավ տղերք ենք ընտրում, այլ երկրի բարձրագույն քաղաքական իշխանություն: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

Ինչպես ընտրեց ժողովուրդը՝ ստամոքսո՞վ, թե՞ սրտով

Նախընտրական ծրագրային խոստումներն ապրիլի 2-ին դարձան թվեր, որոնք էլ ապահովեցին քաղաքական 4 ուժերի մուտքը 6-րդ գումարման խորհրդարան: Տարիների լավ աշխատանքի գնահատակա՞ն էր իշխանական ուժին՝ Հանրապետական կուսակցությանը 49,15% քվե տալու ժողովրդի որոշումը, թե՞ ձայները բաշխվեցին տարբեր տեսակի խոստումների իրականացման սպասումով: Ըստ սոցիոլոգիական հարցումների, ժողովուրդն ընտրեց ընտրության կարճաժամկետ տրամաբանական ելքը, իսկ քաղաքագիտական տեսանակյունից՝  ստամոքսով քվեարկելու տրենդը հաղթեց սրտով քվեարկելու տրենդին:   Խորհրդարանական ընտրությունները հանկարծակիություն չապահովեցին, այն կանխատեսելի ավարտով քաղաքական գործընթաց էր. իշխող ուժը պետք  է խորհրդարանում լիներ գրեթե մեծամասնություն, վերջինիս հաջորդեր «Ծառուկյան» դաշինքը, ինչպես նաեւ պատգամավորական մանդատներ ստանային դաշնակցության անդամները: Իսկ «Ելքը» խորհրդարան մուտք գործեց՝ քանի որ մի ստվար հատված կարիք ուներ նոր մարդկանցով նոր խոսք լսելուն: Սրա մասին փաստում են քաղաքագետների մեծ մասն եւ հիմնավորում՝ անգամ հետընտրական զարգացումներ խոստացող քաղաքական միավորների պնդումները մնացին օդում, քանի որ պարզ հասկանալի ու կանխատեսելի էր այս սցենարը։ Նաեւ մարդկանց դժվար է այսօր հրապարակ բերել: Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի տպավորությամբ՝ հետընտրական զարգացումների վերաբերյալ կարծես հասարակության ու իշխանության միջեւ փոխհամաձայնության կա, ասել է՝ թե գործել է հետեւյալ մեթոդաբանությունը. «Հետընտրական զարգացումներ չեղան, որովհետեւ եթե նախորդ անգամները քաղաքական ուժերի ձայները գողանում էին, այժմ տպավորությունն այնպիսին է, որ դրանք գնվել են, այսինքն՝   փոխադարձ համաձայնություն կա.  հիմա ի՞նչ անեին, հասարակության դեմ պիտի դժգոհեին: Հայաստանն ունի բազմաթիվ խնդիրներ, եւ ընտրությունները նրա համար են, որ մարդիկ ընտրեն այն քաղաքական ուժին, որը լուծում կտա այդ խնդիրներին, սակայն քաղաքական ուժերը եւ հասարակությունը փոխհամաձայնության եկան, կարծես պայմանավորվեցին, որ աչք են փակում բոլոր մյուս խնդիրների վրա  եւ կենտրոնանալու են սոցիալականի վրա»: Այստեղից պարզ հարց: Եթե անգամ քաղաքական որոշմամբ աչք փակվեց հիմնական խնդրի առջեւ, եւ առանցքային ու առաջնային պլան մղվեց սոցիալականը, միեւնույն է՝ ապրիլի 2-ից հետո, ովքեր մշտապես դժգոհում էին երկիրը կառավարողներից, բայց նրանց կողմ քվեարկեցին, այսօր նույն կերպ շարունակում են բողոքել: Ինչո՞ւ տեղի ունեցավ նման ընտրություն՝ հիմանվորում է ընտրողը: Ի՞նչ են մտածում մարդիկ վերնախավի մասին՝ հարցը սոցիոլոգ Սամվել Մանուկյանը վերլուծել ու հետազոտել է, ու վերջնիս  համաձայն՝ մարդկանց մոտավորապես 80 %-ը մտածում է, որ պետությունն առաջին հերթին մտածում է իր շահերի և ոչ թե ժողովրդի մասին, նույն 80 %-ը մտածում է, որ քաղաքական գործիչները մտածում են առաջին հերթին իրենց կուսակցությունների առաջնորդների եւ կուսակցության դերի մասին, նույն 80 տոկոսը կարծում է, որ պետությունն ավելի շատ մտածում է հարուստների մասին, քան ժողովրդի։ Սա ցույց է տալիս, ըստ սոցիոլոգի, որ ժողովրդի նույն 80 %-ի գերակշիռ մասը մեկուսացված է իրեն զգում վերնախավից: «Հայաստանում 4 գործոն կա, որոնք շատ կարեւոր են: Առաջինը.  ինչ է խոսք տալիս այս սուբյեկտը, երկրորդը՝ կառավարման ի՞նչ փորձառություն ունի տվյալ ուժը, երրորդը՝ որքա՞ն փող ունի եւ չորրորդ՝ արդյո՞ք իր շրջանից է, թե՝ ոչ: Իսկ ի՞նչ է նշանակում, ինչ են խոստանում քաղաքական սուբյեկտները: Խոսոտումները լինում են բանավոր, որը համարում են ընտրակաշառք, եւ գրավոր՝ ընտրական ծրագիր: Հայ հասարակության համար, որը շատ խորն է եւ խելոք, եւ ժողովրդի ընտրությունը ռացիոնալ է»: Ի դեպ, մեկ այլ հարցման համաձայն, մարդկանց նույն 80 տոկոսը տարիներ շարունակ ասում է, որ կուսակցությունների տրված նախընտրական խոստումները «խոսքից  գործի» չեն վերածվում, որն էլ նշանակում է, որ խոսքերին հավատալն արդեն տրամաբանական չէ, եւ պետք է հավատալ՝  այսօր եւ հիմա իրականացվող գործերին: Այ սա տրամաբանական է՝ ասում է սոցիոլոգը: Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը նաեւ ուռճացված է համարում այս ընտրություններում վարչապետ Կարեն Կարապետյանի դերակատարումը` հօգուտ ՀՀԿ-ի: Նա համոզված է, եթե որեւէ ընտրատարածքում Կարեն Կարապետյանը վարկանիշային կարգով առաջադրվեր, եթե փող չբաժաներ 42 հազար ձայն չէր հավաքի, ինչպես Սամվել Ալեքսանյանը: Եվ հակառակը` եթե Սամվել Ալեքսանյանը լիներ վարչապետ ու փող չբաժաներ, դարձյալ այդքան ձայն չէր հավաքի: Ընտրությունների մասնակցության աննախադեպ ցուցանիշը նա բացատրում է հենց փող բաժանելով: Եվ վերջում ընտրական գլխավոր դասը՝ ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի։ «Ստամոքսով քվեարկելու տրենդը հաղթել է սրտով քվեարկելու տրենդին»: Ասել է թե մեզ մոտ վաղուց ոչ գաղափարական մեթոդները հաղթում են գաղափարական կուսակցություններին եւ մեթոդներին:

Սամվել Ալեքսանյանն իր «փառահեղ» հաղթանակը տոնելու է ապրիլի 12-ին

«Հրապարակ»-ը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ համայնքները, պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանն իր «փառահեղ» հաղթանակը տոնելու է ապրիլի 12-ին, «Փարվանա» ռեստորանում։

Ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են, մանդատների տերերը՝ նույնպես

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում կազմել և վավերացրել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփող արձանագրությունը: Այն  ընդունվել է առանց  հատուկ կարծիքի՝ հանձնաժողովի բոլոր 7 անդամների ստորագրությամբ: Եվ այսպես, 6-րդ գումարման Ազգային ժողովում, ըստ ընտրությունների նախնական արդյունքների, ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ: Կողմ քվեարկված քվերաթերթիկների թվով առաջատարը Հանրապետական կուսակցությունն է, որը ստացել է ձայների 49.12 տոկոսը: Երկրորդը Ծառուկյան դաշինքն է՝ 27.32 %-ով:  Ելք դաշինքը ստացել է ձայների 7, 07%-ը և  խորհրդարան կմտնի որպես երրորդ ուժ: Չորրորդ ուժը, որ հաղթահարել է 5 %-ի  արգելապատնեշը, Հայ հեղափոխական դաշնակցությունն է, որին կողմ է քվեարկել ընտրողների 6.57 %-ը: Ընտրություններին մասնակից մյուս 5 քաղաքական միավորները՝ Ազատ դեմոկրատներ, Հայկական վերածնունդ, Կոմունիստական կուսակցությունները և  Կոնգրես ՀԺԿ,  ՕՐՕ դաշինքները նվազագույն շեմը չեն հաղթահարել:   Եվ այսպես, 6-րդ գումարման խորհրդարանի ընտրության նախնական արդյուքները հայտնի են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ հրավիրեց, կազմեց նախնական արդյուքներն ամփոփող արձանագրություններն ու վավերացրեց դրանք: «Արձանագրությունը ստորագրել են հանձնաժողովի բոլոր 7 անդամները, հատուկ կարծիք չկա , արձանգրությունը կազմվել և վավերացվել է ապրիլի 3-ին»: Ապրիլի 9-ին կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները: Մինչ այդ տարածքային ընտրական հանձնաժողովները դեռ անելիք ունեն: Պետք է սկանավորեն ընտրողների ստորագրած ցուցակները , դրանք ներբեռնման հնարավորությամբ պետք  է հրապարակվեն ԿԸՀ կայքէջում, պետք է սպասեն նաև վերահաշվարկի կամ այլ դիմումների: Դրանից հետո միայն հնարավոր կլինի ամփոփել ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք ըստ էության ոչ թե կփոխեն այլ կճշգրտեն նախնական արդյունքները: Տիգրան Մուկուչյանի կարծում է, որի  տեխնիկական քննությունը հանձնեցինէ: «Տեղամասային կենտրոններում ունեցանք 4000  սարքավորում, որոնց միայն 1 %-ը ինչ-ինչ խափանումների ենթարկվեց: Սա շատ բարձր ցուցանիշ է»: 6-րդ գումարման Ազգային ժողովում, ըստ ընտրությունների նախնական արդյունքների, ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ: Կողմ քվեարկված քվերաթերթիկների թվով առաջատարը Հանրապետական կուսակցությունն է, որը ստացել է ձայների 49.12 տոկոսը: Երկրորդը Ծառուկյան դաշինքն է՝ 27.32 %-ով:  Ելք դաշինքը ստացել է ձայների 7, 07%-ը և  խորհրդարան կմտնի որպես երրորդ ուժ: Չորրորդ ուժը, որ հաղթահարել է 5 %-ի  արգելապատնեշը, Հայ հեղափոխական դաշնակցությունն է, որին կողմ է քվեարկել ընտրողների 6.57 %-ը: Ընտրություններին մասնակից մյուս 5 քաղաքական միավորները՝ Ազատ դեմոկրատներ, Հայկական վերածնունդ, Կոմունիստական կուսակցությունները և  Կոնգրես ՀԺԿ,  ՕՐՕ դաշինքները  նվազագույն շեմը չեն հաղթահարել: Այս պատկերը որոշակիորեն ուրվագծում է , թե խորհրդարան անցած 4 ուժերից  որը  քանի մանդատ կունենա: Տիգրան Մուկուչյանը,  սակայն,  առայժմ խուսափում է հստակ թվեր մատնանշելուց: «Նախնական տվյալներով մանդատների ամփոփում ընտրական օրենսգիքրը չի նախատեսում: Ամեն ինչն իր ժամանակին: Իսկ ժամանակը քվեարկության 7-րդ օրն է, երբ ԿԸՀ-ն կհրապարակի վերջնական արդյուքները և այդ նիստով էլ կհրապարակի մանդատների նախնական բաշխման մասին որոշումը»: Նախնական արդայունքներով փասատացի Հնարապետական կուսկացությունը 50+1 տոկոս չի հավաքել, ինչը նշանակում է որ կայուն մեծամասնություն ուենանլու համար պետք է գնա կոալիցիա ձևավորելու ճանապարհով: Այս  պնդումը, սակայն,  առայժ միանշանակ չէ, քանի որ ընտրական արգելապատնեշները չհաղթահարած ուժերի քվեները ևս համամասնորեն բաշխվելու են խորհրդարան անցած ուժերի միջև և որոշակիրոեն փոխելու են նրանց  տոկսները: Ամբողջ խնդիրն առայժմ այն կետում է, թե արդյոք հավելումը ՀՀԿ-ի 49 տոկոսը կդարձնի 50 պլյուս մեկ և հնարավորթյուն կատ առանց կոալիցիայիա կայուն մեծամասնություն ունենալ: Հայտնի են նաև տարածքային թեկնածուների ստացած նախնական ձայները: Ամնենաշատ կողմ ձայներ ստացածներն առաջադրվել են  Հանրապետական կուսկացությունից: Առավելագույն ցուցանիշը  5-րդ ընտրատարածքում արձանագրել է  Արայիկ Գրիգորյանը` 45 հազար 339, երկրորդը Կարեն Կարապետյանն է.  թիվ 9 ընտրատարածքում ստացել է 44 հազար 25 ձայն, երրորդը Սամվել Ալեքսանյանն է  42 հազար 472 ձայն թիվ 3 ընտրատարածքում: Ի դեպ, տարածքային թեկնածուներից մոտ 10-ն  ավելի շատ ձայներ  են հավաքել, քան ասենք Ազատ դեմոկրատներ  կուսակցությունը կամ ՕՐՕ դաշինքը:

Խորհրդարանը՝ 105 պատգամավորով, ՀՀԿ-ն՝ կայուն մեծամասնություն

6-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր, ՀՀԿ-ն կստանա 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31: Ելքը խորհրդարանում ներկայացված կլինի 9, իսկ ՀՅԴ-ն 7 պատգամավորով:  Թե ինչպես է կազմվում  խորհրդարանի այս նախնական պատկերը,  «Ռադիոլուրի» հետ զրույցում ներկայացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը: Նրա կարծիքով՝ այս պատկերը էական փոփոխություններ չի կրի՝ հաշվի առնելով բողոք-դիմումների բացակայությունը և խորհրդարանական ուժերի ստացած ձայների մեծ տարբերությունը:   ՀՀԿ-ն ապրիլի 2-ի քվեարկության արդյունքով թեև 49 տոկոս ձայն է ստացել, բայց խորհրդարանում մոտ 55 տոկոս ներկայացվածություն կունենա: ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը բացատրում է, որ  մանդատների բաշխման հիմքում դրված բանաձևը հաշվի է առնում նաև խորհրդարան չանցած ուժերին տրված ձայները:  Եթե  փորձենք պարզ ձևակերպել մանդատների բաշխման մեխանիզմը, ապա խորհրդարան չանցած 5 քաղաքական ուժերի՝ միասին ստացած   մոտ 10 տոկոս ձայները համամասնորեն արտացոլվելու են ընտրված  ուժերի մանդատների բաշխման մեջ:  Այս հաշվարկով Հանրապետականն ապագա խորհրդարանում ունի կայուն մեծամասնություն: «Ունի կայուն մեծամասնություն, քանի որ մանդատների բաշխման արդյունքում կստանա մոտ 55 տոկոս, ինչն ավելին է, քան Ընտրական օրենսգրքով սահմանված կայուն մեծամասնության 54 տոկոսը»: Խորհրդարանը կունենա 105 պատգամավոր: Օրենսգրքով սահմանված 101 նվազագույնը գումարած ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչ: Նրանցից 3-ը խորհրդարան կմտնի ՀՀԿ-ի ցուցակով, մեկը՝ ԲՀԿ-ի: Արդյունքում կունենանք հետևյալ պատկերը: «Հանրապետականը կստանա 58 մանդատ՝ 55 և 3 ազգային փոքրամասնության ներկայացուցիչ,  Ծառուկյան դաշինքը  կունենա 31 պատգամավոր ՝ 30+ 1 ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: Ելքը խորհրդարանում ներկայացված կլինի 9, իսկ ՀՅԴ-ն 7 պատգամավորով»: Բոլոր խմբակցությունների ստացած մանդատների ուղիղ կեսը կտրվի համամասնական թեկնածուներին, մյուս կեսը ՝ տարածքայիններին: Օրինակ, ՀՀԿ-ի 55 մանդատներից  28-ը կստանան կուսակցության համապետական ցուցակի թեկնածուները, իսկ 27 տեղերը կբաշխվեն ռեյտինգային թեկնածուների միջև: Թե ռեյտինգայիններից՝ ով կհաղթահարի արգելապատնեշները, այլ  հաշվարկ է: Հրայր Թովմասյանն ասում է երկու գործողություն է անհարժեշտ անել: «Սկզբում պետք է որոշել ամեն տարածքից հասանելիք մանդատների թիվը: Դա կախված է տվյալ տարածքում կուսակցության հավաքած ձայների ընդհանուր քանակից:  Մյուս հարցը՝  գործում է ներքին մրցակցության սկզբունքը: Այսինքն, Արարատի և Արմավիրի մարզի ռեյտինգային թեկնածուներն իրար հետ մրցակից չեն: Մրցակից են Արարատում առաջադրված թեկնածուները: Եվ չի բացառվոււմ, որ մի տարածաշրջանից որևէ մեկը կընտրվի ավելի փոքր ձայներով, իսկ մյուսը ուրիշ տարածքից ավելի բարձր ձայներով չի անցնի»: Ամենաշատ ձայները ՀՀԿ-ն ստացել է 3 տարածքներում՝ Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթում, Արարատում  և  Լոռիում: Այս երեք տարածքներից ՀՀԿ-ն կստանա 3-ական մանդատ, Տավուշից և Արագածոտնից ՝ 2-ական, իսկ մյուսներից՝  մեկական: Ռեյտինգայինների ստացած ձայների դիտարկումը  հետաքրքիր զուգահեռների առիթ է տալիս: Օրինակ, Սամվել Ալեքսանյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան  Ազատ դեմոկրատներն ու Կոնգերս-ՀԺԿ-ն միասին, Կարեն Կարապետյանը միայնակ ՝ 10 հազարով ավելի շատ կողմ ձայն է ստացել,  քան  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն ամբողջ հանրապետությունում: Կամ մեկ այլ արդյունք՝ բոլոր 13 ընտրատարածքներում ամենաշատ ձայն հավաքած տարածքային  թեկնածուները միասին  ՀՀԿ-ի համար ապահովել են մոտ 350 հազար ձայն, այսինքն կուսակցության ստացած ընդհանուր ձայների համարյա կեսը: Ծառուկյան դաշինքի  դեպքում տարածքային թեկնածուներն ապահովել են կուսակցության ստացած ձայների մոտ 1/3-ը՝ 145 հազար ձայն ընդհանուր 429 հազարից: Ամենաշատ ձայները թիվ 5 ընտրատարածքում ՝ Արարատի մարզում, ստացել է Արգամ Աբրահամյանը ` 34 հազար 415, երկրորդը,  երկրորդը Կոտայքի մարզից Դավիթ Մանուկյանն է` 20 հազար 761, երրորդը Շիրակի մարզից Վարդևան Գրիգորյանը` 13 հազար 990: ՀՅԴ-ում և Ելքում տարածքային թեկնածուները այսպես ասենք եղանակ չեն փոխել:  Ելքի ամենաշատ ձայն ստացած տարածքային պատգամավորը Նիկոլ Փաշինյանն է՝ շուրջ 11 հազար ձայնով, դաշնակցականներից ամենաշատ ձայները Տավուշում ստացել է Սուրեն Մանուկյանը՝ մոտ 5000:

Կորյուն Նահապետյանն ԱԺ-ում իր տեղն ապահովել է

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Կորյուն Նահապետյանը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին թեև ընդամենը 1046 ձայն էր ստացել, բայց մանդատ ստանալու է: Բանն այն է, որ նրա հովանավորյալ Սամվել Ալեքսանյանը բավականին շատ՝ 42.772 ձայն է ստացել:

Սամվել Ալեքսանյանի թիմում տպավորված են «շեֆի» ստացած ձայներով

«Հրապարակ»-ը գրում է. «Սամվել Ալեքսանյանի թիմում տպավորված են «շեֆի» ստացած ձայներից։ Խնդիրն այն չէ, որ Ալեքսանյանը ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների առաջին եռյակում է՝ 42 հազար ձայնով, այլ որ Շենգավիթում, որն Ալեքսանյանի տիրույթում չի եղել, ավելի քան 17 հազար ձայն է ստացել։

Սամվել Ալեքսանյանի որոշմամբ՝ «Սիթիներ»-ում աշխատանքի կանցնեն բացառապես Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ԱԺ պատգամավոր վերընտրված Սամվել Ալեքսանյանը որոշել է վարձահատույց լինել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն տված 42 հազարից ավելի ձայների համար:

Սամվել Ալեքսանյանի եղբորորդին ակտիվացել է. կոմպոզիցիա բառն՝ ըստ «Մաֆի»

«Հրապարակ»-ը գրում է. «Ավագանու ընտրությունների քարոզարշավին նկատելիորեն ակտիվ է ՀՀԿ-ական գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի երիտասարդ ղեկավար Արտակ Ալեքսանյանը (մականունը՝ Մաֆ)։

Արթուր Ալեքսանյան. Ինձ ոչ ոք ներմուծման «դաբրո» չի տվել, ոչ ոք էլ չի կարող արգելել

Բիզնեսի հետ կապված ոչ մի պայմանավորվածություն չունեմ Սամվել Ալեքսանյանի հետ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե սեփական բիզնեսի «դաբրո» է ստացել, իսկ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հանդիպել է նրա հետ եւ ամսական 5 հազար դոլարի դիմաց հորդորել հրաժարվել հավի բուդ ներկրելու մտադրությունից:

Սամվել Ալեքսանյանը մրցակիցներ ունի. նրանք կներկրեն շաքարավազ, հավի բուդ, ալյուր

«Ժամանակ»-ը գրում է. «Առաջիկայում գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին լուրջ մրցակիցներ կարող են հայտնվել հայկական շուկայում: «Հայազն» կուսակցության ղե­կավար Արմեն Մկրտչյանն ու քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը որոշել են զբաղվել շաքարավազի, ալյուրի, ձեթի, հավի բդի և մի շարք այլ ապրանքատեսակ­ների ներկրմամբ:

Ովքեր են հեռանում, ովքեր են գալիս. 6-րդ գումարում

Վաղը առավոտյան ժամը 10-ին կմեկնարկի  6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Խորհրդարանի նոր կազմը նիստերի դահլիճում կհավաքվի առաջին անգամ ու հանդիսավորությամբ կտա հնգամյա աշխատանքի մեկնարկը:  Նոր գումարման պատգամավորներին կողջունեն  հանրապետության   նախագահ Սերժ Սարգսյանը և  Ամենայն Հայոց կաթողիկոսը: Իսկ առաջին  օրը խորհրդարանի նորընտիր կազմի համար հիմնականում աշխատակարգային կլինի. կձևավորվի  ԱԺ նախագահությունը, պատգամավորները հանձնաժողովների նախագահներ, փոխնախագահներ կընտրեն, կորոշվեն խմբակցությունների ղեկավարները: Թեկնածություններին վերաբերող որոշումների մի մասը կկայացվի այսօր: Ամենամեծ երկու խմբակցությունները ՝ ՀՀԿ-ն ու Ծառուկյան դաշինքը,  այսօր նիստեր են նախաձեռնել, որոնց ընթացքում քննարկելու են խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների  թեկնածությունները: Հանրապետական խմբակցությունը գործադիր մարմնի նիստում քննարկելու է նաև  ԱԺ նախագահի, փոխնախագահների թեկանծուների  հարցը:  Իսկ խորհրդարանի  նոր ուժը՝ «Ելք» դաշինքը,  արդեն որոշել է, որխմբակցության ղեկավարը լինելու է Նիկոլ Փաշինյանը, քարտուղարը՝ Գևորգ Գորգիսյանը: Մյուս  որոշումների մասին կխոսենք վաղը, իսկ այսօր մեկ անգամ ևս ամփոփենք ՝ որքանով է նոր խորհրդարանը տարբերվելու նախորդից,  ովքեր են հրաժաշետ տալիս, ովքեր են սկսում օրենսդրական աշխատանքը: Նոր՝ 6-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը կսկսվի պատմական իրադարաձությամբ: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ազգային ժողովի  նիստը կվարի ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովը: Նա ամենատարեց պատգամավորն է , իսկ ԱԺ կանոնակարգը առաջին նիստը վարելու իրավունքը վերապահում է հենց տարիքով ամենամեծ պատգամավորին: «Շատ մեծ ուրախությամբ ու պատասխանատվությամբ սպասում եմ»: Իսկ ամենաերիտասարդ պատգամավորը  խորհրդարանում «ամենատարեց» կուսակցության՝ Դաշնակցության խմբակցությունում է՝ Սուրեն Մանուկյան: Օրենսդրական էստաֆետը նախորդ գումարման խորհրդարանից շարունակում է 54 պատգամավոր: Այսինքն՝ նոր կազմի  կեսից ավելին  ոչ թե սկսում,  այլ շարունակում է աշխատանքը: Նրանց թվում նախորդ գումարման  և ամենապասիվ, և ամենաակտիվ պատգամավորներն են: Հաջորդ խորհրդարանում լինելու են օրենսդրական ակտիվության ամենաբարձր ցուցանիշները գրանցած պատգամավորների երկուսը՝ Խոսրով Հարությունյան, Միքայել Մելքումյան: Օրենսդրական աշխատանքի նոր փուլ են սկսելու նաև նախորդ 5 տարիներին  լռությամբ առանձնացած պատգամավորները: Լռակյացներից նոր խորհրդարանում կլինեն Արտակ սարգսյանը, Արթուր Գևորգյանը, Ռոբերտ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Մուրադ Մուրադյանը և այլք: Նրանց խորհրդարանում դեռ կտեսնենք, կլսենք թե ոչ ՝ հարց է: Ում չենք տեսնի նոր խորհրդարանում: Օրենսդիր աշխատանքին հրաժեշտ տվածների շարքում պատգամավորներ կան, որոնց ներկայությունը նախորդ խորհրդարանում այսպես ասենք աննկատ չի եղել:  Օրինակ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյան: Կամ Առաքել Մովսիսյան,  Մհեր Սեդրակյան, որոնց  ամենից շատ անդրադարձել է էթիկայի հանձնաժողովը: Նրանք նոր գումարման խորհրդարանում չեն, բայց հիշողությունները պահպանվել են: Ովքեր են գալիս խորհրդարան: Նորերի շարքում  քիչ չեն լինելու  նախկինները: Խորհրդարան են գալիս արդարադատության նախկին նախարարներ Հրայր Թովմասյանն ու Արփինե Հովհաննիսյանը, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, բնաև բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյան: Նախկին մարզպետերի  ու քաղաքապետերի պակաս ևս չի զգացվի:  Նոր խորհրդարանում կլինեն Շիրակի մարզի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:  Եթե Գևորգ Կոստանյանը մանդատից չհրաժարվի, կլինի այս խորհրդարանի միակ նախկին գլխավոր դատախազը:  6-րդ գումարման խորհրդարանն ունի նաև իրավապաշտպան՝ Արտակ Զեյնալյանը: Այս խորհրդարանում ավելացել է գեներալների թիվը՝ Մանվել Գրիգորյանից ու Սեյրան Սարոյանից բացի գեներալ է նաև Միհրան Պողոսյանը: Նոր խորհրդարանում օրենսդրական գործունեությամբ են զբաղվելու երկու նախկին վարչապետ՝ ամենամեծ կառավարող և ամենափոքր ընդդիմադիր խմբակցություններում. Խոսրով Հարությունյանը՝ ՀՀԿ-ում և Արամ Սարգսյանը՝ «Ելք»-ում: Նախկինների մեջ նաև ՀՀԿ-ական կա: Կարինե Պողոսյանը  նախորդ խորհրդարանում ՀՀԿ խմբակցությունում էր, հիմա լիենլու է ընդդիմադիր Ծառուկյան դաշինքում: Ընդհանուր առմամբ կունենանք կազմով կիսով չափ փոփոխված, բայց լիազորություննները նկատելիորեն ընդլայնած  խորհրդարան: Այս առաջինն է լինելու, որ աշխատելու է խորհրդարարանական կառավարման համակարգում և դառնալու  է  իշխանության ամենակրևոր օղակը:

«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանի դուստրն ամուսնանում է. հունիսը հարսանքառատ կլինի

«Հունիսի 3-ին Սամվել Ալեքսանյանն իր Փարվանա ռեստորանային համալիրում կանցկացնի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հարսա­նիքը: Նա ամուսնանում է Ալեքսանյա­նի «Моя семья» ընկերության տնօրենի որդու հետ:

Բացե՞լ քսակները, թե՞ ոչ

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն օրերս Առաջին հանրապետության տոնին նվիրված միջոցառման ժամանակ հիշել էր Գարեգին Նժդեհի՝ Ղարաքիլիսայի ճակահամարտից հետ հնչեցրած  խոսքը՝  մեծահարուստները պետք է դատարկեն իրենց քսակները հանուն Հայաստանի:  Դրանից մի քիչ վաղ էլ  բաց նամակ էր հրապարակել Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանը: Նա նամակն ուղղել էր  հայ օլիգարխներին՝ հետեւյալ հռետորական հարցադրմամբ՝ մտածել եք, թե ի՞նչ եք թողնելու ձեզնից հետո: Ինչու են մեծահարուստներին ուղղակի ու անուղղակի հորդորներ ուղղվում, արդյոք այդ կոչերը տեղին են համարում քաղաքական դաշտի  ներկայացուցիչները ու ինչ են կարծում ՝ պատրաստ են արդյոք բացել իրենց քսակները մեծահարուստները:   «Հանուն Հայաստանի կյանքս էլ կտամ, ինչ ես ուզում»: Այսպես անձնվեր  արձագանքել էր լրագրողների հարցին խորհրդարանում գործարար պատգամավորի համբավ ունեցո  Սամվել Ալեքսանյանը: Իսկ լրագրողների հարցը ծնվել էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի՝ օրերս, առաջին հանրապետության օրվան նվիրված միջոցառման ժամանակ արված հայտարարություններից մեկից: Խորհրդարանի փոխխոսնակը  Լոռիում պատմական ակնարկ էր արել  և հիշել Գարեգին Նժդեհի կոչերից մեկը: «Պաշտոնյաները պետք է ծառայեն ժողովրդին, հոգևորականները պետք է աղոթեն մեր զինվորների հաղթանակի համար, կանայք պետք է լինեն տղամարդկանց կողքին, երիտասարդները պիտի համախմբվեն, մեծահարուստները պետք է բացեն իրենց քսակները, և մենք բոլորս համախմբված կարող ենք հաղթել»: Գարեգին Նժդեհն այս խոսքերն ասել է  մոտ 100 տարի առաջ, Ղարաքիլիսայի ճակատամարտի նախօրեին: ԱԺ փոխխոսնակը դրանք արդիական  է համարում նաև այսօր ու Նժդեհի կոչը վերահասցեագրում մերօրյա մեծահարուստներին:  Արդյոք կոչը տեղին են համարում քաղաքական դաշտի  ներկայացուցիչները ու ինչ են կարծում ՝ պատրաստ են արդյոք բացել իրենց քսակները մեծահարուստները: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան: « Գիտեք, մենք ունենք տարբեր կատեգորիայի մեծահարուստներ: Մարդիկ, ովքեր իսկապես ազգային կապիտալի ներկայացուցիչներ են, իրենց երկիրն է, իրենց հայրենքին է և նրանց կապիտալը պետք է նաև արդյունք տա:  Բարեգործության ժամանակները կարծում եմ անցել են, հիմա կոնկրետ արտադրություն, աշխատատեղեր ստեղծելու ժամանակն է: Ես կարծում եմ, որ իմ նշած ազգային կապիտալի ներկայացուցիչները կգնան այդ ճանապարհով և մենք արդյունքներ կունենանք»: Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանը նույնպես օրերս  բաց նամակ էր հղել հայ օլիգարխներին, որում հետևյալ հռետորական հարցադրումն էր արել՝ ի՞նչ եք թողնելու ձեզնից հետո, հիշելո՞ւ են ձեզ, թե՞ հայհոյելու են»։ Այդ նամակում ՍԴ նախկին անդամը նույնպես հիշել և մեջբերումներ էր արել պատմությունից, մասնավորապես, թե ինչպես են մեծահարուստները հովանավորել տարբեր կրթական և մշակութային ծրագրեր և հենց այդ գործունեությամբ էլ մնացել պատմության մեջ։ Ի դեպ, նամակի առիթ , ինչպես  Վալերի Պողոսյանն էր բացատրել, դարձել էր  իտալական Մեդիչիների գերդաստանի պատմությունը: Այդ ընտանիքը ժամանակին եղել է Եվրոպայում ամենահարուստը: Բայց պատմության էջերում մնացել է ոչ թե  իր հարստությամբ, այլ մշակութային ժառանգությամբ, որ թողել են Իտալիային ու ամբողջ Եվրոպային: Մեդիչիները  հիշվում են որպես «Վերածննդի կնքահայր»: Ո՞ւր են ձեր դավինչիներն ու միքելանջելոները ՝ դիմելով մեր մեծահարուսներին հարցնում է  Սահմանադրական դատարանի անդամը:

«Հայկական ժամանակ». Ի՞նչ է եղել Սամվել Ալեքսանյանի շաքարի գործարանում. ընկնողները ոչ թե 2, այլ 3 հոգի են եղել

«Հունիսի 3-ին Շիրակի մար­զի Ախուրյան գյուղում գտն­վող և ԱԺ ՀՀԿ խմբակցու­թյան պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսան­յանին պատկանող շաքարի գործարանում մահվան ել­քով արտակարգ դեպք էր տե­ղի ունեցել:

Նազենի Հովհաննիսյանն ու Ավետ Բարսեղյանը Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքից լուսանկար են հրապարակել

Փարավոն ռեստորանային համալիրում տեղի է ունենում Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկի և Դավիթի հարսանիքը։ Ինչպես կարելի է հասկանալ Նազենի Հովհաննիսյանի հրապարակած լուսանկարից նա և Ավետ Բարսեղյանը ևս մասնակցում են հարսանիքին, հավանաբար, որպես հաղորդավարներ

«ՀԺ». Խորհրդավոր երեկո. Հանդիպել են Սամվել Ալեքսանյանն ու «օրենքով գող» «Զապը». սրճարանը շրջապատված էր

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը կեսգիշերին Երեւանի «Մարիոթ» հյուրանոցի ավտոկայանատեղին լեփ-լեցուն էր ռուսական պետհամարանիշներով մեքենաներով, իսկ մայթին ամենամոտը կայանված էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Rolls Royse»-ը:

«Հրապարակ». Ռեփեր Տիմատին եկել է «Դերժավայի Արկադի» դստեր հարսանիքին երգելու. քավորն էլ Սամվել Ալեքսանյանն է

«Երեկ՝ հունիսի 7-ին, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադի կրտսեր դստեր՝ Սվետայի հարսանիքն էր։ Նա նախորդ տարի նշանվել էր եղբոր համադասարանցու՝ աղմկահարույց պատմություններով հայտնի Ռուբեն Սիմոնյանի՝ «Բոգո» մականունով հեղինակության որդու՝ Հովիկի հետ, որը նաև Սամվել Ալեքսանյանի մտերիմն է:

«ՀԺ». Սամվել Ալեքսանյանն առաջ է մղում քրոջ որդուն. «Մեգա Մոլ»-ի համար չնչին հարկ են վճարում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում շուտով կբացվի ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Մեգա Մոլ Մասիվ» բազմաֆունկցիոնալ առեւտրի կենտրոնը: Armtimes.com-ն ավելի վաղ գրել էր, որ այդ մոլը Երեւանի ամենամեծ մոլն է իր չափսերով, ընթակառուցվածքներով եւ նախատեսված գործառույթներով:

«ՀԺ». Սամվել Կարապետյանի նոր մոլը կբացվի սեպտեմբերին. այն զիջում է Սամվել Ալեքսանյանի Մեգա մոլին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբեր ամսին «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող եւս մեկ առեւտրի կենտրոն կբացվի Երեւան քաղաքում: Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ռիո» առեւտրային ցանցը ներկայացված կլինի նաեւ Հայաստանում:

«Իրավունք». Ինչո՞ւ է հետ ուղարկվել շաքարավազը. օգոստոսին կբացահայտվի Սամվել Ալեքսանյանի «տանիքը»

«Իրավունք» թերթը գրում է. «Երեք ամիս առաջ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը հայտարարել էր, որ 3 օր ռուս-վրացական սահմանին կանգնեցված ապրանքը՝ շաքարավազը, անցնելով բոլոր ստուգումները, «չերեւացող» ձեռքի շնորհիվ հետ ուղարկվեց, իսկ ռուս գործընկերներըհրաժարվեցին շարունակել՝ տեղ հասցնելը համարելով անհնարին:

«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանն ընդլայնում է իր բիզնեսը

«Մենք գրել էինք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մի քանի ամիս առաջ գնել է Արտաշատի մեխանիկական-փորձարարական գործարանը: Թե ինչ պիտի արտադրի գործարանը՝ պարզել չէր հաջողվել: Խորհրդային տարիներին այն արտադրում էր մետաղական պահեստամասեր և զենքի մասեր:

Երբ և ինչ խնդիր է լուծել ԱԺ էթիկայի հանձնաժողովը

Ազգային ժողովի այսօրվա նիստն ընդամենը րոպեներ է տևել ու սահմանափակվել միայն քվեարկություններով: Պատգամավորները քվեարկել են երեկ քննարկած հարցերն ու սպառել քառօրյա նիստերի օրակարգը: 87 կողմ, 7 դեմ ձայնով ընդունվել է նաև  հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը: Հենց այս հարցի թեժ քննարկումն էր երեկ բռունցքներով բանավեճի առիթ դարձել:  Միջադեպը դեռ օրակարգում է: «Ելք» -ի ներկայացուցիչները պատրաստվում են հարցն էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա դարձնել:  Բայց որպեսզի հանձնաժողովը քննարկի հարցը, նախ պետք է ձևավորվի: ԱԺ նոր կանոնակարգն արմատապես փոխել է դրա ստեղծման կարգն ու պայմանները: Հօգուտ էթիկայի կանոնների պահպանմա՞ն, թե՞ հակառակը:   «Ելք» խմբակցությունում կարծում են, որ Փաշինյան- Գեղամյան միջադեպին Հանրապետական խմբակցությունը համարժեք չի արձագանքել:  «Եթե սա մարտահրավեր է, համարեք, որ ընդունում ենք այն»,- այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց  «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, որ արձագանք չի եղել: «Մենք անմիջապես միջադեպից հետո  հաղորդագրություն ենք, տարածել, որ մեզ համար անընդունելի է վիրավորանքով, հրմշտոցով, ծեծկռտուքով քաղաքական հարցեր լուծելը: Դա անընդունելի ենք համարում»: Հաղորդագրությունը, որի մասին խոսում է խորհրդարանական մեծամասնության ղեկավարը, տարածվեց  այսօր և ոչ թե ՀՀԿ-ի,  այլ հենց  Վահրամ Բաղդասարյանի գրասենյակի կողմից: Դրանում նշվում է, որ խմբակցությունը բացասաբար  և քննադատաբար է  մոտենում քաղաքակիրթ մոտեցումների սահմանները հատող հարցի լուծման ցանկացած ձևաչափի: Երեկ, հիշեցնեմ, այս գումարման խորհրդարանում արձանագրվեց առաջին  բռունցքներով բանավեճը: Այն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջև սկսվեց նիստերի դահլիճում, հայ- ռուսական ռազմական համագործակցությանը վերաբերող համաձայնագրի քննարկման ժամանակ, ավարտվեց միջանցքում: Միջադեպի մասին տեղեկացանք  Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից: «Ելքի» ներկայացուցիչը գրելուց հետո այն նաև բանավոր ներկայացրեց, իսկ  Գեղամյանը հերքեց միջադեպի իրողությունը: Սա առաջին միջադեպն է, որը կարող է նոր գումարման խորհրդարանի  էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա դառնալ:  Բայց որպեսզի դառնա, նախ պետք է էթիկայի հանձնաժողով ձևավորվի: ԱԺ նոր կանոնակարգն արմատապես փոխել է դրա ձևավորման կարգն ու պայմանները: Եթե նախորդ գումարման ամբողջ ընթացքում նման հանձնաժողով գործում էր և յուրաքանչյուր կոնկրետ  դեպքում պատգամավորները գիտեին, թե ուր դիմել, հիմա նոր կանոնակարգն այլ բան է սահմանում: Էթիկայի հարցերով զբաղվող  հանձնաժողով կարող է ստեղծվել կոնկրետ  դեպքի համար միայն՝ խմբակցության կամ խմբակցությունների առաջարկությամբ, ճիշտ այնպես, ինչպես ստեղծվում են ժամանակավոր հանձնաժողովները:  ԱԺ կանոնակարգում գրված է հետևյալը. « Ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել  առանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների եւ ուղերձների նախագծերի, ինչպես նաեւ պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար: Այն ստեղծվում է Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունքն ունի խմբակցությունը»: Արդյո՞ք «Ելք»-ը պատրաստվում է հանդես գալ  նման նախաձեռնությամբ՝ հարցնում եմ խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանին: ԱԺ կանոնակարգով նախատեսված ընթացակարգով դեռ էթիկայի հանձնաժողով չի ստեղծվել,  իսկ նոր ընթացակարգը տարբերվում է նախորդից: Էթիկայի հանձնաժողովը  ժամանակավոր հանձնաժողովի կարգավիճակ ունի և ձևավորվում է նույն կարգով: Կանոնակարգում որոշակի անհստակություններ կան, քանի որ մի տեղում էլ գրված է, որ պետք է դիմում ներկայացվի: Մենք հիմա այդ ընթացակարգերի հստակեցման փուլում ենք: Նախագիծ է նախապատրաստվել, որը մտածում ենք, թե ինչպես ներկայացնել:  Նախադեպը չկա, ու սա որպես առաջին քայլ ճանապարհ է բացելու մյուս դեպքերի համար: Հանձնաժողով ձևավորելու  հարցը քվեարկվելու է Ազգային ժողովում, ինչը նշանակում է, որ դրա ստեղծումը կախված կլինի իշխող մեծամասնությունից՝ ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից:  Արդյո՞ք խորհրդարանական մեծամասնությունը կողմ է, որ միջադեպի քննության համար էթիկայի հանձնաժողով ձևավորվի: «Մենք չենք խուսափում քննարկումից,  առավել ևս, որ  Արտաշես Գեղամյանն էլ իր փաստարկներն ունի: Համատեղ քննարկման կարիք,  կարծում եմ, կա,  ու կարող է դաս լինել հետագայի համար»: Նաև կարճ վիճակագրություն  5-րդ գումարման խորհրդարանում գործած էթիկայի հանձնաժողովի աշխատանքի մասին: 5 տարիների ընթացքում հանձնաժողովը տարբեր արդյունավետությամբ է աշխատել։ Եղել են  նստաշրջաններ, որ ընդհանրապես դիմում չի ստացել  ու որոշում չի կայացրել, եղել են  ծանրաբեռնված նստաշրջաններ: Ընդհանուր առմամբ՝ 5  տարվա ընթացքում հանձնաժողովը 7 անգամ է էթիկայի կանոնների խախտում արձանագրել:  Որոշումներից 3-ը վերաբերել է Առաքել Մովսիսյանին, 2-ը՝ Մհեր Սեդրակյանին, 1-ը՝ Սամվել Ալեքսանյանին: 3 պատգամավորի վերաբերյալ խախտում արձանագրող 7 որոշումը թերևս, փաստում է, որ հանձնաժողովի որոշումները պատգամավորների վարքագծի վրա այնքան էլ չեն ազդել:

«Հրապարակ». Ալեքսանյանը գնել է Հովիկ Աբրահամյանի ընկերությունները. վերջինս կապիտալը տեղափոխում է Գերմանիա

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գնում է Հովիկ Աբրահամյանին պատկանող գույքի մի մասը, մասնավորապես՝ «Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան»։ Երեկ մեր լուրը պաշտոնապես հաստատեցին:

«Հայկական ժամանակ». Սամվել Ալեքսանյանն ընդառաջեց Սերգեյ Մանուկյանին. «Երևան սիթիի» ավտոկայանատեղիում տեղադրվել են «Էլ-լոտո» խաղային ապարատներ

«Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Փակ շուկայի տարածում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի ավտոկայանտեղիին հարող միջանցքում տեղադրվել են «Էլ լոտո» կոչվող խաղային ապարատները:

«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանի թաղապետ եղբորորդու քայլը ծանր են տարել

«Հրապարակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծանր են տարել, որ իրենց թաղապետը՝ Սամվել Ալեքսանյանի եղբորորդի, Բելաջիոյի Գրիշի փեսա Արտակ Ալեքսանյանն իր առաջնեկին առաջին դասարան է տարել ոչ թե Մալաթիա-Սեբաստիայում, այլ Կենտրոն վարչական շրջանում` Պուշկինի դպրոց։

«Հրապարակ». Տավարի մսի մինչեւ 5 հազար դրամ սպասվող թանակցում. գործի է անցել մեգա-մագնատ Ալեքսանյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ աղբյուրների տեղեկացմամբ` տավարի մսի ներկա եւ սպասվող թանկացումները` մինչեւ 5 հազար դրամ, պայմանավորված են ոչ միայն երաշտով՝ խոտի-անասնակերի քչությամբ, այլեւ մեգա-մագնատ Սամվել Ալեքսանյանի` տավարի մսի «արտահանմամբ» դեպի անկախության գործընթացի մեջ մխրճված Իրաքյան Քրդստան:

«Հայկական ժամանակ». Սամվել Ալեքսանյանի նոր բիզնեսը. «Ալեքս հոլդինգն» ու «Նատալի ֆարմը» գարեջուր են ներմուծում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային Ժողովի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նոր բիզնես է ստեղծել: Վերջինիս ընտանիքին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառքի է հանվել գարեջրի նոր տեսականի, որոնք Հայաստան են ներկրում Ալեքսանյանի անվան հետ կապվող երկու ընկերությունները:

«Ժամանակ». Մի լուսանկարի պատմություն. Սերժ Սարգսյանի բարդ կոմբինացիան

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը նախօրեին այցելել է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ձեռնարկություն, որտեղ հետեւել է, այսպես ասած, բիզնեսի ընթացքին: Նա հետեւել է դրան հենց Սամվել Ալեքսանյանի ուղեկցությամբ:

Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը կարագը մեկ տարվա ընթացքում թանկացրել է 53 տոկոսով

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովում ներկայացրեց, թե ինչու է թանկացել կարագը։

«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանն անսպասելի դիմել է «Աստղիկ» ԲԿ. արագ մոբիլիզացիա են հայտարարել

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան տեղեկացանք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն առողջական խնդիրներ է ունեցել եւ անսպասելի այցելել է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոն։

«Իրատես». Մոսկվան այլեւս չի խաղում Ծառուկյանի հետ. ո՞վ է «բոչկա գլորում» նրա վրա եւ ինչու. նոր խաղ է սկսվում

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Ծառուկյան-Կարապետյաններ տարընթերցումները պայմանավորված են ոչ միայն ՊԵԿ-ի կողմից «Մուլտի գրուպի»` որպես ռիսկային «գոտու» տոտալ ստուգումներով, ինչպես նաեւ Կարապետյանների` «Ալեքս գրուպի» ու նրա ղեկավար Սամվել Ալեքսանյանի նկատմամբ «հայրական» վերաբերմունքով, որպես այլընտրանքային օլիգարխիկ «կենտրոն», այլեւ հույժ քաղաքական հանգամանքով։

«Հրապարակ». Մեր «օղի թորողների» մեջ սեւ կատու է անցել. Սամվել Ալեքսանյանն արգելափակել է գեներալ Սեյրանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` գեներալ Սեյրան Սարոյանի եւ «շաքարի արքա», «օղի թորող» Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները վատացել են, Ալեքսանյանի բացակայությունը չի վրիպել գեներալի 50-ամյակի մասնակիցների աչքից:

«Իրատես». Կարապետյաններն ուզում են վերաձեւակերպել Հայաստանի օլիգարխիկ դաշտը. թիրախում Ծառուկյանն է

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե շատերին զարմացրած` Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլում» Սամվել Կարապետյանի ներդրումային մասնակցությունը բացատրվում է ոչ միայն վերջինիս կողմից իր սանահորը արտասահմանյան շուկաներով ապահովելու ցանկությամբ, այլեւ Կարապետյաններն ընդդեմ Ծառուկյանի» կոնֆիգուրացիաներով:

Արտակարգ դեպք. Սամվել Ալեքսանյանի քրոջը պատկանող «Կայզեր» սուպերմարկետում փլուզում է եղել

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 17:35-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի 2-րդ հարկում քարե կիսակառույց շինության փլուզում է տեղի ունեցել:

«Իրատես». «Կերեք, կերեք, մեկ է, վաղը քթներիցս բերելու է». Սամվել Ալեքսանյանի կինը «մեյդանից» դուրս չի եկել

«Իրատես» թերթը գրում է. «Նախօրեին «Փարվանա» ռեստորանային համալիրում կնոջ «հաշվին» ապրող ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «Երեւան սիթիի» տասնամյակի առթիվ սեփական աշխատողներին քեֆի էր հրավիրել: Սակայն, որքան հարստանում է օլիգարխը, այնքան ավելի հաշվենկատ է դառնում:

«ՀԺ». Սամվել Ալեքսանյանի մերձավորների մտերիմները մեծ թափով շինարարութուն են սկսել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի փոխքաղաքապետ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ, ՀՀԿ-ական Դավիթ Օհանյանի բարեկամները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ակտիվ շինարարություն են սկսել:

«ՀԺ». Սամվել Ալեքսանյանն ու Սամվել Կարապետյանը կգնեն Էկոնոմիկայի նախարարության շենքը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ու տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի շենքը առաջիկայում հնարավոր է վաճառվի:

ՎՊ-ն այս տարի վերջին անգամ կդիմի խորհրդարանին

Հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ օրակարգում պետք է ընդգրկվեր Վերահսկիչ պալատի 2018 թվականի աշխատանքային ծրագրի հաստատման հարցը: Այն, սակայն, արժանացել է բացասական եզրակացության ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովում: Ինչ ծրագիրն էր նախատեսում իրականացնել կառույցը, ստուգումներ որտեղ, եւ ինչու՝ ՎՊ-ի համար անակնկալ ձեւով ծրագիրն արժանացավ բացասական եզրակացության: «Ռադիոլուրը» փորձում է բացել որոշ փակագծեր: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի կազմում կան պատգամավորներ, ովքեր տնտեսական հստակ շահեր ունեն այս կամ այն ոլորտում: Այդ հանձնաժողովի կազմում են, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը,  Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՎՊ նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը: Սակայն իրականում նրանց գործունեության հետ չէր կապված ՎՊ-ի հաջորդ տարվա ծրագրին բացասական եզրակացություն տալը: Դեռ հոկտեմբերի վերջին ՎՊ խորհուրդը հաստատել էր ծրագիրը, թե որտեղ են հաջորդ տարի ուսումնասիրություններ կատարելու՝ ասում է ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանը: Ավելի հստակ, ՎՊ-ը հաջորդ տարվա համար ստուգումներ էր նախատեսել աշխատանքի եւ սոցիալական հարցերի, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, արտակարգ իրավիճակների, բնապահպանության, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություններում, կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում եւ ԵԱՏՄ աշխատանքի հետ կապված: Այս թվարկման մեջ կա ուշագրավ մի նրբություն: ՎՊ նախագահ Լեւոն Յոլյանը նախատեսել է ուսումնասիրել նույն Լեւոն Յոլյանի աշխատանքը էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար եղած ժամանակ։ Որքանով այն անաչառ կլիներ՝ մնում է միայն կանխատեսել: Իսկ ինչ ծրագրով կառաջնորդվի կառույցը գլխադասային հանձնաժողովից բացասական եզրակացություն ստանալուց հետո դեռեւս հստակ չէ: Ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի անդամներից միայն մեկն էր կողմ քվեարկել ծրագրի հաստատմանը, մնացածը՝ դեմ էին: Հիմնավորում են, որ Սահմանադրության փոփոխություններից հետո՝ ապրիլից, ՎՊ-ն այլեւս չի կարողանա իրականացնել վերահսկողական ֆունկցիա: Այս կառույցին ապրիլից գալիս է փոխարինելու Հաշվեքննիչ պալատը: Ժամանակին աղմկահարույց բացահայտումներով աչքի ընկած ՎՊ-ը արդյո՞ք արդեն վերածվել է ձեւական կառույցի «Ռադիոլուրը» փորձեց ճշտել ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանից: Եթե առաջիկա աշխատանքային ծրագիրը խորհրդարանում դեռ չի հաջողվում հաստատել, ապա արդեն կատարած ուսումնասիրությունների հաշվետվությունը ԱԺ առայժմ չի ներկայացվել: Հայտնի է, որ ստուգումներ են իրականացվել եւ դեռ շարունակվում են սոցապ, առողջապահության, տրանսպորտի եւ կապի նախարարություններում, ասում են՝ հայտնաբերվել են լուրջ չարաշահումներ: Ինչի մասին է խոսքը՝ Արա Նռանյանը հրաժարվում է բացահայտել: Հիմնավորում է՝ օրենքն է արգելում  հայտարարություններ անել մինչեւ հաշվետվությունների պատրաստ լինելը: Նշենք, որ ՎՊ-ը այս տարի վերջին անգամ է դիմում խորհրդարանին իր աշխատանքային ծրագիրը հաստատելու համար: 2018-ից հետո, երբ կառույցը վերածվի Հաշվեքննիչ պալատի, նախատեսվում է, որ լինելու է անկախ կառույց: Այսինքն՝ եթե այժմ ԱԺ-ն է հաստատում Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը, ապա այսուհետ այն հաստատելու է Հաշվեքննիչ պալատը` ինքնուրույն:

Շուրջ 12 մլն դոլար` hեռուստամարաթոնի ընթացքում

Երևանի ժամանակով ժամը 08.50-ի դրությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ի ընթացքում հավաքվել է 11,963,709 դոլար։ Ամենամեծ գումարը նվիրաբերել է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարարՍամվել Կարապետյանը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ուղիղ եթերում հայտնել է, թե Կարապետյանը մարաթոնին փոխանցել է 2 մլն 250 հազար դոլար գումար։ Ուղիղ եթերում նշվել է նաև, որ Վարդանյաններ ընտանիքը փոխանցել է 125 հազար դոլար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը՝ 350 հազար դոլար։ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը փոխանցել է 200 հազար դոլար, իսկ «Ֆլեշ»-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը՝ 100 հազար դոլար։ Այլ գործարարներ ևս խոշոր գումարներ են նվիրաբերել։ Հեռուստամարաթոն 2017-ի թեման «Բերքառատ Արցախն» է։ Հեռուստամարաթոնից ստացված գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի, նախ Արցախի տարածքում իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, երկրորդ՝ Արցախում տեղակայվելու են արևային էներգետիկ կայաններ (solar power stations)։ Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր: Նախորդ տարի «Իմ Արցախը» խորագրի ներքո անցկացված հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 15 428 777 ԱՄՆ դոլար։ Գումարն ուղղվել է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, Արցախի բազմազավակ ընտանքիների համար առանձնատների կառուցմանը։

«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը՝ «գիդ». «Հո մենք մանկապարտեզի երեխա չենք, ինքն էլ՝ դաստիարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ալեքսանյանն ավելի շատ «գիդ» է, քան խմբի ղեկավար: Նա ընդունում է Իրաքից Հայաստան ժամա­նած բիզնեսմեններին, պաշտոնյաներին, պատիվ տալիս, զվարճացնում եւ այլն, իսկ արարողակարգային հանդիպումները վարում են խմբի շարքային անդամները:

Հայաստանում շատերը չեն կարողանում բիզնես դնել, որովհետև իմ դասերին չեն մասնակցում. Սամվել Ալեքսանյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի համոզմամբ՝ այն, ինչ հայտարարեց Սերժ Սարգսյանը Դիլիջանում՝ համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ, շատ ճիշտ է. «Այն, ինչ ասում է նախագահը՝ ճի՛շտ է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատգամավորը:

Ալեքսանյանի դուստրը դպրոց է նվեր ստացել իր բիզնեսն ընդլայնելու համար

Կառավարության որոշմամբ՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքում գտնվող դպրոցներից մեկի շենքը 20 տարով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը պատկանող ընկերությանը:

«Հրապարակ». Ի՞նչ է արտադրելու Սամվել Ալեքսանյանի դուստրը. կանացի նրբագեղ զգեստե՞ր

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն հայտնել ենք, որ Արթիկի թիվ 7 դպրոցը ՀՀ կառավարության որոշմամբ 20 տարի անհատույց օգտագործ­ման իրավունքով տրվել է հայ-չեխական «Չեխ-Արմ-Ինվեստ» ՍՊԸ-ին, որի հայկական կողմը ներկայացնում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյա­նի դուստրը՝ Աստղիկ Ալեքսանյանը:

«Հրապարակ». ՀՀԿ-ում շատ լուրջ անհանգստություն է. սեւ ամպեր են կախվել Սամվել Ալեքսանյանի եւ նրա զարմիկի գլխին

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ԱԺ վերջին զարգացումներից հետո, երբ քվեարկության դրված օրենքը հայտնվեց «սահմանային» վիճակում, եւ 1 ձայնի «տարբերությամբ» (այն էլ՝ Նապոլեոն Ազիզյանի «սխալ» հպման պատճառով) «անցավ», ՀՀԿ-ում շատ լուրջ անհանգստություն է առաջացել` ապագայի, մասնավորապես երեք հինգերորդով քվեարկվելիք վարչապետի հարցի հետ կապված` նախադեպը կարող է կրկնվել։ ՀՀԿ-ում գտնում են, որ այդ օրը «ապրոբացիա» էր տեղի ունենում։

«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանի բիզնեսն ընդլայնում է «աշխարհագրությունը»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Ալեքսանյանի բիզնեսն ընդլայնում է «աշխարհագրությունը»։ Նա Մասիսում բամբակե թելի ֆաբրիկա է հիմնում։ Նրան պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությունն արդեն ձեռք է բերել շուրջ 50 հազար քմ շենք-շինություններ, որտեղ այժմ թելերի ֆաբրիկա հիմնելու լայնածավալ շինաշխատանքներ են ընթանում։

Հրատապ. Հարձակվել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի վրա

Այսօր ժամը 18:20-ի սահմաններում ՌԴ Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքի երկաթուղային կայարանում ռուսախոս 2 հոգի մոտեցել են «Սյունաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին և ռուսերենով հարցրել. Դո՞ւք եք Սամվել Ալեքսանյանը և առանց պատասխանի սպասելու նրա աչքերի մեջ ինչ որ բան են փչել:

«Հրապարակ». Հայաստան է ժամանել «սոչի նայող» Ռոբսոնը. նա հանդիպել է Սամվել Ալեքսանյանի հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը Հայաստան է ժամանել «Սոչիի նայող» Ռոբսոնը` Ռուբեն Թաթուլյանը, ում նկատմամբ ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցներ է կիրառել ռուսաստանցի 10 «օրենքով գողերի» ցանկում։

«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը վրեժ է լուծում գեներալ Մանվելից. Ի՞նչ «սեւ կատու» է անցել նրանց միջեւ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եւ գեներալ Մանվել Գրիգորյանի միջեւ «սեւ կատու» է անցել դեռեւս ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ գեներալը ԵԿՄ-ականներին ուղղորդել էր ոչ թե Մալաթիա-Շենգավիթ համայնքներում պատգամավորության թեկնածու Ալեքսանյանի օգտին, այլ Կադաստրի պետ Մարտին Սարգսյանի հովանավորյալ Արայիկ Հովհաննիսյանի։

«Իրատես». Սամվել Ալեքսանյանը առողջապահության նախարարի պաշտոնի համար թեկնածու ունի. իր քրոջ ամուսինն է

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած կառավարությունում ապրիլից հետո նոր վարչապետի ընտրությամբ կադրային մեծ տեղաշարժեր չեն լինի, եւ Կարեն Կարապետյանի բերած կադրերը կմնան իրենց պաշտոններում, այնուհանդերձ, խորհրդարանում չեն դադարում խոսակցությունները, թե առողջապահության նախարարի պաշտոնում ոչ անհայտ Սամվել Լիմինդրովիչը (նրա մեծահարուստ եղբորորդին ղեկավարում է Մալաթիա վարչական շրջանը, որի շատ թաղամասերում կոյուղի չկա եւ գարշահոտն ու հիվանդությունները «ուտում» են մարդկանց) «տեսնում» է Ասատուր Ասատրյանին` «Նատալի ֆարմի» երբեմնի եւ «Աստղիկ» հիվանդանոցի այժմյան տնօրենին, որը «համատեղությամբ» Ալեքսանյանի քրոջ ամուսինն է»:

«Հրապարակ». ՔՊ-ում հույս ունեն, որ Մալաթիայում Սամվել Ալեքսանյանը կօգնի իրենց

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախընտրական գործընթացների գլխին «ՔՊ»-ում հիմնականում կանգնած է Արարատ Միրզոյանը, թաղերում, տեղերում «ՔՊ» ռեյտինգայինների «տասովկաները» հիմնականում նա է իրականացնում։ Միրզոյանը, որն առաջադրվելու է Հարավ-արեւմտյան-Շենգավիթ ընտրատարածքում, իր վրա շատ վստահ է։

«Վագա Ֆարմն» ընդդեմ «Նատալի Ֆարմի» եւ «Ալֆա ֆարմի». ՏՄՊՊՀ-ը քննում է գործը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում բողոք է ներկայացրել «Վագա Ֆարմ» ընկերությունը՝ ընդդեմ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի Ֆարմ» եւ «Ալֆա ֆարմ» դեղագործական ընկերությունների:

Ինչ անել անբարեխիղճ պատգամավորներին նիստերի դահլիճ վերադարձնելու համար

6-րդ գումարման ԱԺ-ում քվեարկության նոր կարգ է սահմանվել՝ գործուղման մեկնած պատգամավորները գրություններ են թողնում, թե ինչպես են պատրաստվում քվեարկել այս կամ այն օրինագծի համար: Նրանց ձայները հետո ավելացվում են ընդհանուր քվեարկության ձայներին: Բայց փաստացի ստացվում է այնպես, որ հեռակա կարգով քվեարկածները չեն իմանում, թե քննարկման ընթացքում ինչ փոփոխություններ են մտցվում նախագծում՝ ընդունելի՞ են դրանք, թե՞ ոչ: Սա խնդիրներից մեկն է, որի վրա ընդդիմությունը պարբերաբար հրավիրվում է  խորհրդարանի ղեկավարության ուշադրությունը: ԱԺ ղեկավարությունը մեկ այլ խնդիր եւս պետք է լուծի՝ ինչ անի անբարեխիղճ պատգամավորներին նիստերի դահլիճ վերադարձնելու համար: Անհարգելի բացակայող պատգամավորների հարցը խորհրդարանի աշխատանքի անբաժանելի եւ անլուծելի խնդիրներից մեկն է:  131 պատգամավոր, թե 105՝ տարբերություն չկա՝ բացակայողների թիվը գրեթե մնում է նույնը: Նոր կարգի համաձայն, խորհրդարանի 9 մշտական հանձնաժողովները յուրաքանչյուր ամսվա վերջում հաշվետվություններ են ներկայացնում, թե որ պատգամավորներն են բացակայել աշխատանքից: Դեկտեմբերին դեռեւս բացակայություններ չեն արձանագրվել, որոշ հանձնաժողովներ էլ հաշվետվությունները դեռ չեն ներկայացրել։ Նոյեմբերին միայն մեկ հանձնաժողով էր փաստել բացակայությունների մասին: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն էր հրապարակել՝ հերթական թիվ 5-րդ նիստից անհարգելի բացակայել էին պատգամավորներ Արտակ Սարգսյանը եւ Արկադի Համբարձումյանը, երկուսն էլ հանրապետականից , երկուսն էլ՝ գործարար աշխարհում հայտնի: Պատգամավորների ամենաշատ բացակայությունները արձանագրվել էին սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Այդ ժամանակահատվածի համար պատժվեց 18 պատգամավոր։ Ճիշտ է, որոշները հետո ԱԺ նախագահությանը ներկայացրեցին հիմնավորումներ եւ բացատրություններ ու բացակայությունները համարվեցին հարգելի: Խորհրդարանական կարգուկանոնին ընտելացնելու համար այս դեպքում «սանկցիաներից» ընտրվել է գումարային պատիժը՝ ով ինչքան բացակայել է, այդքան էլ պահումներ են արվել աշխատավարձերից՝ 22 հազարից մինչեւ 252 հազար դրամ: Շա՞տ է դա, թե՞ քիչ:  Առաջին հերթին կախված է նրանից, թե ով է բացակայողը: «Parliamentmonitoring» մասնագիտացված կայքի հաշվարկների համաձայն՝ այսօրվա դրությամբ խորհրդարանական աշխատանքից ամենաշատ բացակայող պատգամավորը Գագիկ Ծառուկյանն է։ Նա միաժամանակ գտնվում է ամենահարուստ պատգամավորների ցանկում եւ խորհրդարանական աշխատանքից բացի զբաղված է նաեւ այլ աշխատանքներով: Իր բացակայությունների համար երբեւէ չի ստացել նկատողություն ԱԺ նախագահությունից։ Գոնե դրա մասին Ծառուկյանի մամուլի քարտուղար, պատգամավոր Իվետա Տոնոյանը տեղեկություններ չունի: Պատժամիջոցների սկզբնական ալիքով դրամական տույժի ենթարկված պատգամավորների ցանկում, ի դեպ շատ էին «ունեւոր» պատգամավորները: Օրինակ՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանը, Սամվել Ալեքսանյանը, Աշոտ Արսենյանը, Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը եւ այդպես շարունակ:  Արդյո՞ք այս դեպքում դրամական պատժամիջոցները արդյունավետ են պատգամավորին աշխատեցնելու համար՝ «Ռադիոլուր»-ը հարցն ուղղեց 1998-ից 99 թվականներին ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին: Իսկ մինչ բարոյականությունը կփորձի հաղթել խորհրդարանում՝ լիագումար նիստերի աշխատանքների ժամանակ պարբերաբար կրկնվում է նույն պատկերը, երբ պատգամավորները գրանցվում են գործընկերների փոխարեն ու սկսում քվեարկությունների ժամանակ ապահովել մի քանի ձայն: Նիստերի դահլիճի վերանորոգումից հետո, ի դեպ, իբրեւ կարեւորագույն փաստարկ նշվում էր, որ քվեարկության էլեկտրոնային համակարգը փոփոխվել է։ Նախատեսված էր, որ յուրաքանչյուր պատգամավոր ունենալու է իր քարտը եւ միայն դրա առկայության դեպքում հնարավոր կլինի գրանցվել ու քվեարկել՝ բացառելով ուրիշի փոխարեն քվեարկությունը:

«Ծառուկյան» դաշինքն առաջարկում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները  շրջանառության մեջ են դրել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծ: Նրանք առաջարկում են  հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից  և  Ազգային  ժողովի հաջորդ  գումարման  ընտրություններն անցկացնել պարզ 100% համամասնական ընտրակարգով: Նախագծի հեղիանկները կարծում են, որ ռեյտինգային ընտրակարգը խեղաթյուրել է  համամասնական ընտրակարգը, ապաքաղաքականացրել ընտրությունները  և  պայքարը  տեղափոխել ռեսուրսների դաշտ: Գործող ընտրական օրենսգրքի  համաձայն` խորհրդարանի 101 պատգամավորներն ընտրվում են երկաստիճան համամասնական համակարգով` կուսակցական և տարածքային ցուցակներով: Հայաստանն ապրիլի 2-ի ընտրություններից առաջ  բաժանվեց 13 ընտրական տարածքի, որոնցից յուրաքանչյուրում ընտրություններին մասնակից ամեն  կուսակցություն ուներ իր տարածքային ցուցակը: Արդյունքում,  քաղաքական ուժերի ստացած մանդատները բաժանվեցին երկու հավասար մասի. մանդատների կեսը ստացան  համամասնական, մյուս կեսը՝ ռեյտինգային թեկնածուները: Սա այն նորարարությունն էր, որի թերություններն նկատվեցին ավելի շատ ընտրություններից հետո, քան դրանցից առաջ: Ռեյտինգային ընտրակարգը փորձագետներից շատերը  ու նաև քաղաքական որոշ ուժեր միանգամից  թաքնված մեծամասնական ընտրակարգ անվանեցին՝ նշելով, որ եթե նախկինում մեծամասնական հատվածը խորհրդարանում ընդհանուրի  ընդամնեը  30 տոկոսն էր, ապա հիմա արդեն ուղիղ կեսն է: Այսինքն, ռեյտինգայհին ընտարակարգը թաքնված մեծամասնականն է: Այդպես են կարծում նաև Ծառուկյան դաշինքի պատգամավորները: Նրանք օրենքի նախագիծ են մշակել, որով առաջարկում են  Ազգային  ժողովի հաջորդ  գումարման  ընտրությունները անցկացնել պարզ  100% համամասնական ընտրակարգով` կուսակցության կամ դաշինքի  մեկ ընդհանուր ցուցակով: Նաիրա Զոհրաբյանը նախագծի համահեղինակներից է: «Մենք առաջարկեում  ենք հրաժարվել ռեյտինգային կոչվող համակարգից և անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգի: Հենց ռեյտինգայինն էր հիմնական պրոբլեմը, որ ընտրություններն ըստ էության քաղաքական դաշտից գլորվեցին ապաքաղաքական և առքուվաճառքի դաշտ»: Նախագծի  հիմնավորման մեջ հեղինակները գրել են, որ  2017թ. ընտրություններում վճռորոշը եղել են ռեսուրսները,  բոլոր ընտրատարածքներում հիմնականում հաղթել են տարածքային այն թեկնածուները, որոնք իրենց քարոզարշավը կառուցել են ոչ քաղաքական հենքի վրա:  Նաիրա Զոհրաբյանն ասում է՝   տարածքային թեկնածուների  գրանցած արդյունքները զարմացրել են անգամ  ԵԱՀԿ  ԺՀՄԻԳ-ի դիտորդներին: «Իրենք պարզապես զարմացած էին, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված քաղաքական  գործիչները, անուններ չթվեմ, ավելի քիչ, շուրջ 10 անգամ քիչ ձայն էին հավաքել, քան ոչ քաղաքական գործիչները: Սա ցուցանիշ է՝ փաստող , որ համակարգը չի աշխատում»: Խորհրդարանական մեծամասնությունը ընտրակագը վերանայելու հարց դեռ չի քննարկել: Հետևաբար մեր հարցը, թե արդյոք ՀՀԿ-ն կողմ է ռեյտինգայինց հրաժարվելու առաջարկին, Վահրամ Բաղդասրայանի խոսքով՝ դեռ պատասխան չունի: Փոխարենը ՀՀԿ խմբակցության ղեկավարը ընտրակարգից դժգոհող ընդդիմադիր ուժերին հիշեցնում է, որ գործող ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունները կայացել են կոնսենսուսով և ձեռքսեղմումով: Ի դեպ, ընտրությունների արդյունքներն ամփոփելիս  ռեյտինգային թեկնածուների ստացած ձայների քանակը հետաքրքիր զուգահեռների առիթ տվեց: Նրանցից մոտ 10-ն  ավելի շատ քվե  էր ստացել, քան ընտրություններին մասնակցող առանձին կուսակցություններ: Օրինակ,  Սամվել Ալեքսանյանն ավելի շատ ձայն էր հավաքել, քան  Ազատ դեմոկրատներն ու Կոնգերս ՀԺԿ դաշինքը  միասին: Ընդհանուր առմամբ  բոլոր 13 ընտրատարածքներում ամենաշատ ձայն հավաքած տարածքային  թեկնածուները միասին  ՀՀԿ-ի համար ապահովել էին  մոտ 350 հազար ձայն, այսինքն՝ կուսակացության ստացած քվեների համարյա կեսը: Ծառուկյան դաշինքում տարածքային թեկնածուների կշիռը կուսակցության ընդահնուր ձայների մոտ 1/3-ն էր:

Գրեթե համոզված եմ, որ «Սյունյաց Երկիր» թերթի խմբագրության մեքենան հրկիզել են. ԱԺ պատգամավոր

«Սյունյաց Երկիր» թերթի խմբագրության ավտոմոբիլի հրդեհվելու կապակցությամբ փոքր, շատ փոքր, այնուամենայնիվ հույս ունեմ, որ հրդեհը տեխնիկական խնդրի պատճառ է հանդիսացել, սակայն, ցավոք սրտի, գրեթե համոզված եմ, որ դա հրկիզում է՝ կապված լրագրողական գործունեության, ավելի պարզ՝ թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի գործունեության հետ։

Դատախազությունը ընթացք է տվել Ղուշչյանի հայտարարությանը, որ Սամվել Ալեքսանյանն իրեն առևանգել է

Հաղորդավար Համլետ Ղուշչյանի կողմից իրեն առևանգելու և իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու հանձնարարությամբ:

«Հրապարակ». Շմայսի ու Լֆիկի ոգին է թեւածում

«Հրապարակ» թերթը գրում է. «Թագուհի Ղազարյանն ինչպե՞ս է իրեն զգում Շմայսի` Առաքել Մովսիսյանի եւ Լֆիկի` Սամվել Ալեքսանյանի սենյակում․ արեւելյան իմաստնությունն ասում է` ոգին լինում է այնտեղ, որտեղ սիրում է։

Սամվել Ալեքսանյանի ելույթը «Սյունյաց երկիր» թերթի՝ Մորուս Հասրաթյանին նվիրված հատուկ համարի շնորհանդեսում

Մարտի 22-ին, Երևանում կայացավ պատմաբան, բանասեր, հնագետ, սայաթնովայագետ Մորուս Հասրաթյանին նվիրված «Սյունյաց երկիր» ամսագրի հատուկ թողարկման շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին գիտնականներ, մշակութային գործիչներ, նախկին և ներկա պատգամավորներ: «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի ելույթը ստորև.

Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսները 2018-ին ավելի շատ հարկ են վճարել, քան նախորդ տարիներին. Դավիթ Անանյան

Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսները հանրագումարային առումով էականորեն ավելի շատ հարկ են վճարել 2018-ին, քան նախորդ տարիներին: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է Համլետ Ղուշչյանին առեւանգելու գործով

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր ՀՀ քննչական կոմիտեում վկայի կարգավիճակով հարցաքննվել է հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առեւանգելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

«168 ժամ». Իշխանությունը Սամվել Ալեքսանյանի հետ կրկին գործարքի է գնացել

«Գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պետության հաշվին լուրջ փողեր է վաստակում, և տարածքը, որը համարվում է նրա տիկնոջ սեփականությունը, փաստորեն, տարիներ շարունակ տասնյակ-միլիոններ աշխատել է՝ ինչպես նախկին, այնպես էլ՝ ներկայիս իշխանության օրոք:

«Ժամանակ». Սամվել Ալեքսանյանը «կապել է» իշխանության վրա ազդեցություն ունեցողներին. Տարբեր գործեր են դասավորում

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին օլիգարխ, նոր Հայաստանում խոշոր սեփականատեր Սամվել Ալեքսանյանի գործերը գնալով լավանում են, քանի որ նրրան հաջողվել է «կապել» իշխանության վրա քիչ թե շատ ազդեցություն ունեցող անձանց:

Ռուսերեն

Депутат-олигарх Самвел Алексанян рассказал, как будет бороться в одном округе с Эгине Бишарян

Депутат от фракции правящей Республиканской партии Армении, один их крупнейших предпринимателей Самвел Алексанян заявил, что его кандидатура будет  включена в рейтинговый список РПА на парламентских выборах 2 апреля.

Минфин Армении заключил больше всего договоров об аренде с супругой депутата-олигарха Самвела Алексаняна

Больше всего договоров об аренде за 2016-2017 годы министерство финансов Армении заключило с супругой олигарха, депутата Национального Собрания Самвела Алексаняна, сообщил во вторник журналистам руководитель программ антикоррупционного центра Transparency International Варужан Октанян.

Անգլերեն