Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ժիրայր Սեֆիլյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Վիտալի Բալասանյան. տղաների կողմից զենքը վայր դնելուց հետո ՀՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել հրավիրելու Ժիրայր Սեֆիլյանին

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել՝ բացահայտելով հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք ներխուժած զինված խմբի անդամների հետ բանակցությունների որոշ մանրամասներ։

Լեւոն Տեր-Պետրոսյան հույս ունի, որ Ժիրայր Սեֆիլյանը Ղարաբաղի ու Հայաստանի ճակատագիրը վեր կդասի ամեն ինչից

Բնականաբար, ամեն կերպ անհրաժեշտ է խուսափել նոր արյունահեղությունից եւ խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, որքան էլ դրանք դժվար լինեն եւ ողջամիտ ժամանակ պահանջեն։

Ես համոզվել եմ՝ Ժիրայր Սեֆիլյանն ունակ է սառը դատել.Տեր-Պետրոսյան ilur.am

Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ դիմել են Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի ծառայությանը, հետաքրքրվելով, թե ինչ կարծիքի է Լեւոն Տեր-Պետրոսյանը ՊՊԾ գնդի վրա կատարված հարձակման մասին։ Ilur.am-ը հրապարակել է Տեր-Պետրոսյանի պատասխանը.

Զարուհի Փոստանջյանը դիմել է ՄԻՊ-ին

Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Անդրեաս Ղուկասյանին ու Ժիրայր Սեֆիլյանին և «Սասնա ծռեր» խմբի անդամներին տեսակցելու հարցով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ՄԻՊ-ին.տեղեկացնում է Ա1+-ը:

Համոզված եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը և տղաները կընդունեն իշխանությունների առաջարկները. Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը Շանթ հեռուստաընկերության «Հորիզոն»-ի եթերում պատմել է երեկ «Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված ՊՊԾ գունդ իր այցելության մասին: «Ամենաբարդ ու ամենալուրջ խնդիրը կայանում է նրանում, որ ոչ մի կաթիլ արյուն չթափվի, համար մեկ խնդիրը դա է»,-ասել է նա:Այս մասին գրում է Tert.am-ը:

Մանկամի՞տ, թե՞ հայրենասիրական ռոմանտիզմ. սոցիոլոգն ու հոգեբանը՝ «Սասնա ծռերի» մասին

«Սասնա ծռեր» զինված խմբի վերջին օրերին կատարած գործողությունների վերաբերյալ շարունակում են հնչել տարբեր գնահատականներ: Այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը գործողություններին տվել է «մանկամիտ ռոմանտիզմ» գնահատականը, իսկ հոգեբան Սամվել Խուդոյանը որակել է «հայրենասիրական ռոմանտիզմ»: Գնալով ինքնազոհաբերության՝ զինված խումբը արտահայտում է  իշխանության վարած քաղաքականության հանդեպ իր  դիրքորոշումը՝ ասել է հոգեբանը։   Ապրիլյան պատերազմից  հետո  իշխանությունների նկատմամբ դժգոհությունն էլ ավելի մեծացավ՝ ասում է  հոգեբան  Սամվել Խուդոյանը: Հասարակությունը  հասկացավ, որ  կոռուպցիայի ու  թալանի դեմ պայքարն աչքակապություն էր, մի քանի հոգու  աշխատանքից ազատելով չտրվեցին կարևորագույն հարցերի  պատասխանները։ «Սասնա ծռեր» զինված խմբի վերջին օրերի գործողություններն էլ նաև դժգոհության ձայն էր  ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի բանտարկության վերաբերյալ։ Ըստ հոգեբանի՝ այս ամենին դրդեց նաեւ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները։ Օրեցօր էլ ավելի լարվող  իրավիճակը, Խուդոյանի կարծիքով, չի թուլանա նույնիսկ զինված խմբի հանձնվելուց հետո էլ: Պայքարին քիչ մարդկանց միանալը նա կապում է ամառային արձակուրդների հետ: Մարդիկ մեկնել են  հանգստի: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը գնահատում է հատկապես ստեղծված բարդ իրավիճակում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի դերակատարությունը, որը կարողացավ բանակցությունների արդյունքում ազատել տալ պատանդներին, ինչպես նաեւ կանխեց հետագա արյունալի գործողությունները։ Թե ով կլինի հաջորդ բանակցողը, որը կփոխարինի Բալասանյանին, սոցիոլոգը դժվարանում է ասել։ Ահարոն Ադիբեկյանը պնդեց, որ Հայաստանում ահաբեկչությունը որպես քաղաքական լծակ պետք է հանել մեր գաղափարներից: Այդ քայլով ոչինչ հնարավոր չէ  փոխել՝ ասում է։ «Ինձ թվում է, որ բնակչությունն ինքն էլ է հասկանում, թե դա ինչ վտանգներ է իր մեջ պարունակում: Եթե ամեն մի նեղացածը, աբիժնյակը զենք հավաքի, համախոհ հավաքի, գնա  անմեղ երրորդ անձանց պատանդ վերցնի և ասի, իմ հարցերը լուծեք:  Այդպիսի բան պետք է մեր մոտ չլինի»: Թե ինչ հանգուցալուծում կունենա իրավիճակը, ըստ Խուդոյանի, Ժիրայր Սեֆիլյանի կողմից  նախագահի հրաժարականի պահանջը հանելուց հետո  զինված խումբը կարող է հասնել հաջողությունների: Կլինի ներքին համաձայնություն, պատիժները կմեղմացվեն: Սա իշխանությանը սթափվելու ևս մեկ կոչ է: «Եվ կարծում եմ՝ իշխանությունները նորից ու նորից պետք է հասկանա: Եվ կարծում եմ հաջորդը կարող է իսկապես շատ բուռն, շատ մեծ  500 հազարանոց մասսայով արդեն այնպիսի բունտ լինի, որ քշեն տանեն»։ Իսկ Ադիբեկյանն էլ այս ամենում  կարևորեց հանրապետության նախագահի ելույթը, որտեղ դատապարտվեցին զինված խմբի գործողություններն ու, ամենակարևորը, նշվեց, որ մեր պետությունը ժողովրդավարական է, և մեզ մոտ  նման ճանապարհով հարց լուծելն անհնար է: Ըստ Ադիբեկյանի՝ նախագահը պատրաստ է գնալ զիջումների, սակայն ոչ պաշտոնի հաշվին:

Պավել Մանուկյանը լսել է Սեֆիլյանի կոչը, բայց դեռ հացադուլը չի դադարեցրել. Ինեսսա Պետրոսյան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը լսել է Ժիրայր Սեֆիլյանի` հացադուլը դադարեցնելու մասին կոչը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Պավլիկ Մանուկյանի շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

Գ. Իսագուլյան. Բալասանյանը չի ստում, Սեֆիլյանի հետ նրա հանդիպումն արձանագրվել է

Եթե «Սասնա ծռեր» խմբավորման  անդամները զենքը վայր դնեն, ապա նախագահ Սերժ Սարգսյանը կհանդիպի Ժիրայր Սեֆիլյանի հետ՝ այսօր  հրավիրված ասուլիս ժամանակ հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը՝ նկատելով, որ որեւէ երկրի իշխանություն այսքան երկար խաղաղ բանակցությունների չի գնացել։  Իսագուլյանը պատեց, որ ինքն առաջին օրվանից ծանոթ է եղել «Սասնա ծռեր»-իշխանություն միջնորդավորված բանակցություններին՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի մասնակցությամբ։ Իսագուլյանը մի քանի անգամ կրկնեց, որ  իրականությանը չեն համապատասխանում այն  լուրերը, թե Ժիրայր Սեֆիլյանը չի հրաժարվել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից։ Ավելին՝ բացեց որոշ փակագծեր՝ ասելով,  որ Սեֆիլյան- Բալասանյան հանդիպմանը  եղել է երրորդ անձ, ով մանրամասներն արձանագրել է: «Ժիրայր Սեֆիլյանը տեսել է, որ խոսակցությունն արձանագրվել է, այսինքն՝ ինքը տեսել է այն, ինչ արձանագրվում է եւ համաձայնել է:  Վիտալի Բալասանյանը չի ստում: Ասվել են բաներ, որոնք մինչ հիմա չեն հրապարակվել: Վիտալի Բալասանյանը երբեք առիթ չի տվել որևէ մեկին, որ իրեն կասկածեն ինչ-որ բանում: Բանակցություններին ի սկզբանե մասնակցել է Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը: Վերջինս չի փոխարինելու Վիտալի Բալասանյանին, բայց  մինչ այժմ չի ասվել, որ բանակցությունները շարունակելու է  Աշոտ Մինասյանը»,- նշել Իսագուլյանը։ Ի դեպ՝ «Սասնա ծռեր» խմբի տղաներին զենքը վայր դնելու կոչով էր դիմել նաև Վիտալի Բալասանյանը: Վերջինս հայտարարել էր, որ տղաների կողմից զենքն անհապաղ վայր դնելուց և հանձնվելուց հետո ՀՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել հրավիրելու Ժիրայր Սեֆիլյանին և բացատրելու իրականությունը և հեռանկարները: Գառնիկ Իսագուլյանը  սակայն չհամաձայնեց լրագրողների դիտարկմանը, թե զենքը վայր դնելուց հետո Սերժ Սարգսյանը որեւէ պահանջ չի կատարի՝ հավելելով, որ խմբի կողմից ներկայացվող նախագահի հրաժարականի պահանջը անիրատեսական է: Ավելին՝ նշեց, որ կիրականանան նրանց ողջախոհ պահանջները, այլ ոչ թե «Լուսինը Հայաստան բերելու» առաջարկը։ «Նախագահն իր խոսքում հստակ ասել  է, որ որևէ անձնական վրեժխնդրության  հարց չի առաջանա  ու ամեն ինչ կատարվելու է օրենքների շրջանակներում»: Ողջախոհության կոչ է անում նաեւ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը, սակայն  ոչ թե «Սասնա  ծռեր» խմբավորման անդամներին, այլ՝  ոստիկաններին: Լարիսա Ալավերդյանը  նշում է, որ  Երեւանի Խորենացի փողոցում ոստիկանությունն անմարդկային վերաբերմունք է ցուցաբերել  ցուցարարների նկատմամբ: Նա կոչ արեց ցուցարարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած ոստիկանների նկատմամբ կիրառված պատժամիջոցները հասանելի դարձնել հանրությանը` հասարակությունը պետք է  համոզված լինի, որ այդ ոստիկաններն իսկապես պատժվել են, հեռացվել  աշխատանքից: Իրավապաշտպան  Վարդան Հարությունյան  էլ ստեղծված իրավիճակի   հանգուցալուծումը տեսնում է խաղաղ ճանապարհով, բայց միևնույն  ժամանակ նկատում, որ պետք է հասնել  նրան, որ իշխանությունները կատարեն իրենց  խոստումը և   հուլիսի 17-ից սկսած այս գործի  համատեքստում  կալանավորված  բոլոր մարդիկ ազատ արձակվեն, անօրինական հրաման արձակողներն էլ  պատժվեն:  

Հրապարակված ձայնագրությունը մոնտաժված է. Վիտալի Բալասանյան. NEWS.am

«Սասնա ծռերի» հետ բանակցությունների, Սերժ Սարգսյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի հանդիպման պայմանավորվածության շուրջ խոսակցությունների, ՊՊԾ գնդի գրավման գործով կալանավորվածների հետ հանդիպման մասին NEWS.am–ը զրուցել է Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի հետ:

Ժիրայր Սեֆիլյանի կալանքը երկարաձգվել է

«Հիմնադիր խորհրդարանի» համակարգող անդամ Ժիրայր Սեֆիլյանի կալանքը երկարացվել է ևս երկու ամսով, Facebook-ի իր էջում գրել է Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը:

Գելափի հարցումներ. Կարեն Կարապետյանի նշանակումը դրական է գնահատում 86 տոկոսը

Եթե Ազգային ժողովի ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, ապա Հանրապետական կուսակցությունը կստանար ընտրողների ձայների 19 տոկոսը, ԲՀԿ-ն 18-ը: Քաղաքական մյուս ուժերի  ձայները 5 տոկոսի սահմանագիծը չէին հատի, իսկ քվեների ամենամեծ մասը բաժին կհասներ «Ոչ մեկին»։ «Գելափի» հարցման մասնակիցների 18 տոկոսը որևէ կուսակցության նախապատվություն չի տվել, իսկ 13 տոկոսը դժվարացել է կամ չի ցանկացել  պատասխանել:   Գելափի հարցման մասնակիցները կարծում են, որ ամենաընդդիմադիր քաղաքական ուժն այսօր «Նոր Հայաստանն» է, հետո «Քաղաքացիական պայմանագիրը», ապա՝ Հայ ազգային կոնգրեսը: Գործիչներին նույնպես հարցման մասնակիցները  դասավորում են գրեթե նույն հերթականությամբ. հանրային ընկալումներով ամենաընդդիմադիր գործիչների եռյակն այսպիսի տեսք ունի ՝ Ժիրայր Սեֆիլյան, Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան: «Գելափ Ինթերնեշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունն այսօր ներկայացնում էր հերթական հարցման արդյունքները, որոնք վերաբերում են քաղաքական ուժերի ու գործիչների վարկանիշերին: Ըստ դրանց՝ եթե խորհրդարանական ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, ապա հարցման մասնակիցների 19.5 տոկոսն իր ձայնը կտար ՀՀԿ-ին, 18.4- ը՝ ԲՀԿ-ին: Մյուս կուսակցությունների ձայները, ըստ Գելափի հարցման, չեն անցնում 5 տոկոսի սահմանագիծը: Պատկերն այսպիսին է՝ Դաշնակցություն 3.4%, «Ժառանգություն»  3.0% , «Քաղաքացիական պայմանագիր» 2.4%, մյուսների վարկանիշը 1 տոկոսի սահմանագծում է: Փոխարենը՝ հարցին պատասխանել դժվարացողների կամ չցանկացողների եւ որևէ կուսակցության նախապատվություն չտվողների բաժինը ընդհանուրի մեջ ամենամեծն  է՝ 42 տոկոս: Այս ցուցանիշը, ի դեպ, էականորեն բարելավվել է մայիսի համեմատությամբ։ Այն ժամանակ  նույն հարցին «որևէ կուսկացության չեմ ընտրի» պատասխանել է հարցվածների 41 տոկոսը, իսկ հարցին ընդհանրապես պատասխանել չի ցանկացել հարցվածների 28 տոկոսը: Երկրի տնտեսական վիճակը վատ է գնահատում հարցվածների 36, իսկ շատ վատ՝33 տոկոսը: Ի տարբերություն երկրի՝ հարվածներն իրենց ու իրենց ընտանիքների նյութական, սոցիալական վիճակն այդքան ծայրահեղ չեն գնահատում: Վիճակը միջին է գնահատում հարցվածների մեծ մասը ՝ 63.8%,  վատ՝12.2%, լավ 15.7%-ը, շատ լավ 1.8%-ը:  40 տոկոսն ասում է, որ իր ընտանիքի սոցիալական վիճակը նախորդ տարվա համեմատությամբ նույնն է մնացել, լավացել է 27 տոկոսի, վատացել 10 տոկոսի վիճակը: «Գելափը» չի շրջանցել նաև նոր վարչապետի ու կառավարության թեման։ Վարչապետիւ պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը հարցվածների 57.2%-ը լիովին դրական, իսկ 29.%-ը  համարյա դրական  է գնահատում: Ընդհանուրի մեջ  դրական է փաստորեն հարցվածների 86%-ի վերաբերմունքը: Այս 2 ամիսների ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը նույնպես հացվածների ճնշող մեծամասնությունը՝ 85 տոկոսը, դրական է գնահատում: Եվ վերջապես՝ հարցվածների 44 տոկոսը կարծում է, որ նոր կառավարությունը շոշափելի քայլեր իրականացնելով ունակ կլինի բարելավել ՀՀ տնտեսության վիճակը, 24 տոկոսը թերահավատ է, 15 տոկոսը դժվարանում է պատասխանել:

Ժիրայր Սեֆիլյանի խցում խուզարկումների մասին պնդումներն իրականությանը չեն համապատասխանում

Քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգի համաձայն`աշխատակիցները արգելված իրեր հայտնաբերելու նպատակով իրավունք ունեն կատարել խուզարկություններ, ինչը և պարբերաբար արվում է:

Ավարտվել է Ժ. Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ քրգործի նախաքննությունը

Զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված՝ հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցության հիման վրա 21 մեղադրյալի նախկինում առաջադրված մեղադրանքները լրացվել, նրանց մեղադրանքներ են առաջադրվել քննությամբ հաստատված հանցավոր արարքների կատարման համար: Հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից: Այսպես. Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, Գևորգ Սաֆարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի  35-225-րդ հոդվածի 1-ին մասով, Սասունիկ Կիրակոսյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հովհաննես Պետրոսյանին և Հրայր Թոփչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Պավել Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Աշոտ Պետրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, Գագիկ Եղիազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Էդվարդ Գրիգորյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, Սմբատ Բարսեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Մխիթար Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Արմեն Բիլյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Կարո Եղնուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Խաչատուր Գիչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սեդրակ Նազարյանին և Արմեն Լամբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Արայիկ Խանդոյանին և Արեգ Կյուրեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Ներսես Պողոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Հովհաննես Պետրոսյանի և Հրայր Թոփչյանի նկատմամբ քրեական գործն անջատել է, և մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով՝ այդ մասին հաղորդել է մեղադրյալներին, պաշտպաններին, դատավարության մյուս մասնակիցներին: Քրեական գործի նյութերը ծանոթացման համար տրամադրվել են վերը նշված անձանց: Մնացած մեղադրյալների և կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործության մյուս դեպքերի վերաբերյալ քրգործով նախաքննությունը շարունակվում է:

«Հաց Բերողի» հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ է ձևավորվել

«Հաց Բերող» Արթուր Սարգսյանի հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ է ձևավորվել: Ստորև ներկայացնում ենք հանձնախմբի կազմը. 1. Արսեն Սարգսյան  – Արթուր Սարգսյանի եղբայր և իրավահաջորդ 2. Հասմիկ Պապյան – Օպերային երգչուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ 3. Եղիշե Պետրոսյան – Հաց Բերողին նվիրված երգի հեղինակ և կատարող 4. Խաչիկ Մանուկյան – Արմեն Մովսիսյանի Հաց Բերողին նվիրված երգի խոսքերի հեղինակ 5. Անահիտ Թարխանյան – Անդրեաս Ղուկասյանի կինը, ճարտարապետ 6. Նանոր Բարսեղյան Սեֆիլյան – Ժիրայր Սեֆիլյանի կինը 7. Լուսինե Գալստյան – Վարուժան Ավետիսյանի կինը, բժշկուհի 8. Արմենակ Կյուրեղյան – Կյուրեղյան եղբայրների հայրը 9. Շահեն Հարությունյան – Շանթ Հարությունյանի որդին, «Ազատություն Հաց Բերողին» երիտասարդական շարժման ներկայացուցիչ 10. Ասպրամ Մանուկյան – Պավլիկ Մանուկյանի դուստրը, «Ազատություն Հաց Բերողին» երիտասարդական շարժման ներկայացուցիչ 11. Ալեք Ենիգոմշյան – «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ, լրագրող, քաղաքական գործիչ, «Մոնթե Մելքոնյան» հասարակական կազմակերպության տնօրեն, Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի նախկին անդամ 12. Թամար Հովյաննիսյան դերասանուհի, հանրային գործիչ Արթուր Սարգսյանը Արցախյան ազատամարտի մասնակից է: Նա իր մարդկային նկարագրով, իր ապրած կյանքով և ազգային նպատակներին իր նվիրումով վայելում է անսահման սեր և հարգանք: Ուստի համաձայն ժողովրդի պահանջի, նա պետք է ամփոփվի ազատամարտիկների պանթեոն Եռաբլուրում: Հաշվի առնելով, որ Պաշտպանության նախարարությանը ներկայացված դիմումի պատասխանը այս պահին չունենք, ապա հոգեհանգստի կարգը և հուղարկավորության օրը, ժամն ու վայրը կհայտարարվեն հաջորդիվ: Հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող քրգործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից 18 մեղադրյալների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործով կատարված օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ կազմակերպված զինված խմբի անդամներ Տիգրան  Սարգսյանը, Հովհաննես  Վարդանյանը, Արամ  Հակոբյանը, Վարդան  Գերավետյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորկ  Իրիցյանը, Տիգրան Մանուկյանը, Թորոս  Թորոսյանը, Արթուր  Մելքոնյանը, Արթուր  Սողոմոնյանը, Գառնիկ  Հովակիմյանը, Արայիկ  Հակոբյանը, Մարտիրոս  Հակոբյանը, Արամ  Մանուկյանը, Թաթուլ  Թամրազյանը, Հովհաննես  Հարությունյանը և այլոք, ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող  Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով, 2016 թվականի հուլիսի 17-ին զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա. «ԿՌԱԶ» մակնիշի բեռնատարով հարվածելով՝ կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու կից պարիսպը, իրենց մոտ ապօրինի պահվող ինքնաձիգների կիրառմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ ներխուժել են գնդի տարածք և զավթածն ազատելու պայմանով պետությանը գործողություն կատարելուն հարկադրելու նպատակով զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները: Նշված շինությունները, տրանսպորտային միջոցները զավթելուց անմիջապես հետո, կազմակերպված խմբի անդամները նույն եղանակով`կազմակերպված խմբի կազմում իրենց մոտ ապօրինի պահվող ինքնաձիգների և նռնակների կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, պատանդ են վերցրել և պահել գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների և բուժաշխատողների: Դրանից հետո, կազմակերպված խումբը զավթած վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտային միջոցներն ու պատանդներին ազատելու պայմանով պետությանը ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականի, ինչպես նաև ապօրինի զենք պահելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելու վերաբերյալ պահանջներ: Կազմակերպված խմբի անդամներին միանալու փորձ է կատարել Վարդգես Գևորգյանը և դրան նախապատրաստվել՝ Մանվել Աթոյանը: Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է նաև, որ կազմակերպված խմբի անդամները հարձակումը կատարելուց հետո ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հերթապահ մասից հափշտակել են գնդի սպառազինության մեջ մտնող հրազենն ու ռազմամթերքը, իսկ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատից կատարել են առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամի գաղտնի հափշտակություն: Քննությամբ հիմնավորվել է, որ գումարի հափշտակությունը կատարվել է գնդի տարածքը զավթելու և պահելու օրերին, նշված բանկոմատի ծխնիները մետաղահատ էլեկտրական սղոցով կտրելու եղանակով: Բանկոմատից հափշտակված գումարները բաղկացած են եղել 1000, 5000, 10000 և 20000-անոց ՀՀ թղթադրամներից, որոնցից 10000 և 20000-անոց թղթադրամները եղել են նոր նմուշի, հաջորդական համարի և սերիայի: Բանկոմատից հափշտակված գումարներից 300.000 ՀՀ դրամը հայտնաբերվել է մեղադրյալ Արթուր Սողոմոնյանի անձնական խուզարկությամբ` վերջինիս կոշիկների միջից, ընդ որում, 10.000-անոց միանգամայն նոր, հաջորդական համարի և սերիայի թղթադրամներով: Բացի այդ, կազմակերպված խմբի անդամները 2016թ. հուլիսի 24-ին՝ հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել են ոստիկանական 4 և քաղաքացիական 1 տրանսպորտային միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս, ինչպես նաև իրականացրել են զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված այլ բռնի գործողություններ: Թաթուլ Թամրազյանը վնասազերծվել և գնդի տարածքից դուրս է բերվել 2016 թվականի հուլիսի 17-ին, Հովհաննես Հարությունյանը` հուլիսի 26-ին, Արամ Հակոբյանն ու Արամ Մանուկյանը՝ հուլիսի 27-ին, իսկ Արթուր Մելքոնյանը՝ հուլիսի 29-ին: Կազմակերպված խմբի մյուս անդամների հանցավոր գործունեությունն ավարտվել է 2016 թվականի օգոստոսի 31-ին, երբ վերջիններս կամովին ազատել են զավթած շենքերը, շինություններն ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել իրենց պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին: Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածների և մասերի համակցությամբ մեղադրանքներ են առաջադրվել կազմակերպված խմբի 18 անդամներին, մասնավորապես՝ Տիգրան Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Հովհաննես Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Արամ Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Վարդան Գերավետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Սերգեյ Կյուրեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Գևորկ Իրիցյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Տիգրան Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Թորոս Թորոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արթուր Մելքոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, Արթուր Սողոմոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Գառնիկ Հովակիմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Արայիկ Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Մարտիրոս Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արամ Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Թաթուլ Թամրազյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, Հովհաննես Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Մանվել Աթոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի  35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 35-235-րդ հոդվածի 3-րդ մասով, Վարդգես Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին […]

Ժիրայր Սեֆիլյանի և նրա հանցակիցների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է կազմված մեղադրական եզրակացությունը, քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործը ուղարկվել է դատարան. Գլխավոր դատախազություն

Կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու եւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանին եւ մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները եւ տրանսպորտի միջոցները զավթելու, պատանդներ վերցնելու եւ պահելու համար Վարուժան Ավետիսյանը Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի եւ մյուսների հետ ստեղծել են կազմակերպված, զինված կայուն խումբ, որում ընդգրկվել են Աշոտ Պետրոսյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը եւ այլոք:

ՊՊԾ գնդի շենքի զավթման 18 մեղադրյալների անջատված գործն ուղարկվել է դատարան

«Կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող  Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով՝  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելու, պատանդներ վերցնելու և պահելու համար Վարուժան Ավետիսյանը Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի և մյուսների հետ ստեղծել են կազմակերպված, զինված կայուն խումբ, որում ընդգրկվել են Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Արթուր Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորկ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը և այլոք»,-այս մասին տեղեկացնում են Դատախազությունից։ Աղբյուրը նշում է, որ կազմակերպված խմբի անդամները նախապես ուսումնասիրել են որպես թիրախ ընտրված ՊՊԾ գնդի տարածքը, հավաքագրել ու հրահանգավորել են խմբի անդամներին, կատարել են գործողությունների հստակ դերաբաշխում, ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն հանդիսացող 14 ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, ինքնաշեն ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող 20 նռնակ, ինչպես նաև տրոտիլային պայթաղյուս: 2016 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 5:00-ի սահմաններում, կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաև նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների: Այնուհետև, կազմակերպված խմբի անդամները կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են գնդի սպառազինության մեջ մտնող, հրազեն հանդիսացող 217 ատրճանակ, 10 ինքնաձիգ, որսորդական ակոսափող հրացան՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, ինչպես նաև ՊՊԾ գնդի աշխատակիցներին պատկանող, հրազեն հանդիսացող ատրճանակ և ակոսափող որսորդական հրացաններ: Ինչպես հարձակման, այնպես էլ հաջորդող օրերին կազմակերպված խմբի անդամները ձեռնարկել են զավթած շենքերն ու շինությունները, տրանսպորտի միջոցները և պատանդներին պահելուն ուղղված մի շարք գործողություններ. մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, գնդի տարածքից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով  իրավապահ մարմինների մի շարք աշխատակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ: Պատանդ են վերցվել ու գնդի տարածքում պահվել նաև վիրավորված զինյալներին բժշկական օգնություն ցույց տալու նպատակով գնդի տարածք ժամանած բուժաշխատողներ: Պատանդների մի մասը դիմել է փախուստի, մնացածներին ազատ են արձակել կազմակերպված խմբի անդամները: Կազմակերպված խմբի անդամները 2016թ. հուլիսի 24-ին գնդի տարածքից դուրս են բերել հարակից Մ.Խորենացու փողոց և հրկիզման միջոցով ոչնչացրել են ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված և քաղաքացիների պատկանող ավտոմեքենաներ: Վարդան Գերավետյանը, Հովհաննես Վարդանյանը, Գառնիկ Հովակիմյանը, Արթուր Սողոմոնյանը, Արայիկ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը և այնտեղից գաղտնի հափշտակել ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամը: 2016 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, կազմակերպված խմբի անդամներ Տիգրան Սարգսյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորկ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը և այլոք հրաժարվել են իրենց պահանջներից, կամովին ազատել զավթված շենքերը, շինություններն ու տրանսպորտային միջոցները, հանձնվել իրավապահ մարմիններին, իսկ նախորդող օրերին իրավապահ մարմինների կողմից վնասազերծվել և գնդի տարածքից դուրս են բերվել կազմակերպված խմբի անդամներ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը և Արթուր Մելքոնյանը: Նախաքննությամբ հաստատվել է նաև, որ Մանվել Աթոյանը նախապատրաստվել է միանալ շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթած, պատանդներ վերցրած ու պահող կազմակերպված խմբին, վերջինիս կազմում ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելով ու պահելով, խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին: Վարդգես Գևորգյանը, զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորամասի դասակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով  մարտական հենակետի ավագ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2016 թվականի հուլիսի 20-ին հենակետից յուրացման եղանակով հափշտակել է ռազմամթերք հանդիսացող «ՌԳ-42» տեսակի նռնակ՝ իր պայթուցիչով, ապա նույն օրը խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, ինքնակամ թողել է մարտական հենակետը և նշված նռնակը սառը զենք հանդիսացող անձնական որսորդական դանակի հետ ապօրինի կրելով՝ փորձել է միանալ շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթած, պատանդներ վերցրած ու պահող կազմակերպված խմբին, դրա կազմում ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելով ու պահելով, խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին: Բացի այդ, Վարդգես Գևորգյանը, առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և իր տանը պահել զգալի չափերով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող մարտական փամփուշտներ և պայթուցիչ: Ձեռք բերված փոխկապակցված ապացույցների բավարար համակցության հիման վրա` ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար Արամ Մանուկյանին և Հովհաննես Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և զենք, ռազմամթերք հափշտակելու համար Թաթուլ Թամրազյանին և Արթուր Մելքոնյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով, ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու համար Արամ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և զենք, ռազմամթերք հափշտակելու համար Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով, ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու և գողության համար Տիգրան Մանուկյանին և Արթուր Սողոմոնյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, […]

Ժիրայր Սեֆիլյանի և նրա հանցակիցների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու համար զենքի գործադրմամբ քաղաքացիների և զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնությամբ ՀՀ տարածքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող շենքեր, շինություններ զավթելու նպատակով 2015 թվականի նոյեմբերից ստեղծել և ղեկավարել է կազմակերպված զինված խումբ, որի կազմում գործող ենթախմբում ընդգրկվել են Սասունիկ Կիրակոսյանը, Հրայր Թոփչյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը, Ներսես Պողոսյանը, Արթուր Մովսիսյանը և Սմբատ Գալոյանը: Հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Ժիրայր Սեֆիլյանը նշված ենթախմբի անդամներին տրամադրել է հրազեն հանդիսացող «AK-74» տեսակի մարտական ակոսափող երկու ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող 120 մարտական փամփուշտներով, որոնք բացահայտումից խուսափելու նպատակով ենթախմբի անդամները պարբերաբար տեղափոխել և պահել են տարբեր վայրերում՝ սպասելով գրոհի վերաբերյալ Ժիրայր Սեֆիլյանի հրահանգին: 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում բազմաթիվ զինծառայողների զոհվելու հանգամանքով պայմանավորված՝ ենթախմբի անդամները հրաժարվել են զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնության գործադրմամբ զինված հարձակմանը մասնակցելուց, իսկ 2016 թվականի մայիսի 20-ին իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել են կազմակերպված խմբի անդամներին հատկացված հրազենն ու ռազմամթերքը, և Ժիրայր Սեֆիլյանի կամքից անկախ հանգամանքներով շենքերի, շինությունների զավթումն ավատին չի հասցվել: Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է նաև, որ 2015 թվականի ապրիլի 24-ին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ 2014 թվականի մայիսից Ժիրայր Սեֆիլյանը Պավել Մանուկյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի և Գևորգ Սաֆարյանի հետ նախնական համաձայնությամբ հավաքագրել են անձանց խմբեր, նախապատրաստել են զանգվածային անկարգությունների, ձեռք են բերել և իրենց բնակարաններում, գրասենյակներում, տրանսպորտային միջոցներում պահել են մարմնական վնասվածքներ հասցնելու համար հարմարեցված շուրջ չորս տասնյակ մետաղյա ձողեր և փայտե մահակներ, կռփազենք, էլեկտրապարպիչներ: Նշված հանցագործությունն ավարտին չի հասցվել հանցակիցների կամքից անկախ հանգամանքներով, քանի որ հանցագործության կատարմանն ուղղված գործողությունները բացահայտվել են իրավապահ մարմինների կողմից: Ձեռք բերված փոխկապակցված ապացույցների բավարար համակցության հիման վրա զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության համար Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության համար Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու համար Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Հովհաննես Պետրոսյանին, Գալուստ Գրիգորյանին և Ներսես Պողոսյանին մեղադրանքներ են ռաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է կազմված մեղադրական եզրակացությունը, քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

«Սասնա ծռեր»-ի առաջին դատական նիստը՝ հունիսի 8-ին

Գրեթե մեկ տարի առաջ Երեւանում ծավալված իրադարձությունները գրեթե պարալիզացրել էին մայրաքաղաքի կյանքը՝ բոլորի ուշադրությունն ուղղված էր դեպի ՊՊԾ գունդ, որը գրավել էին «Սասնա ծռեր» խմբի անդամները: Հունիսի 8-ին  Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու խմբից 14 մեղադրյալների անջատված գործի առաջին դատական նիստը: Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել է «Սասնա ծռերի» գործով Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավարությունը: Կայացել է մեկ դատական նիստ: Քրեական գործով մյուս մեղադրյալների եւ կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործության մյուս դեպքերի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը դեռ շարունակվում է:   Գրեթե մեկ տարի առաջ մենք՝ լրագրողներս, բանախոսի որեւէ պակաս չունեինք: Քաղաքացիներից մինչեւ վերլուծաբաններ, ցանկանում էին արտահայտվել եւ վերլուծել, թե ինչին էր ուղղված «Սասնա ծռեր» խմբի քայլը, ինչ արդյունք եւ հետեւանք կարող է ունենալ հասարակական եւ քաղաքական կյանքում: Այսօր, սակայն, շատերը խուսափում են այս թեմայից: Անգամ փողոցներում հարցումը ցույց է տալիս, որ քաղաքացիների քաղաքական հիշողությունը, կարելի է ասել, շատ կարճ է: Անցյալ տարվա ամենահիշվող իրադարձությունը առանձնացնելիս՝ մեր համաքաղաքացիները չեն հիշում հուլիսյան դեպքերը: Միայն ուղղորդող հարցն է քաղաքացիներին բերում դիտարկվող խնդրի դաշտ եւ հիշեցնում ընդամենը մեկ տարվա վաղեմություն ունեցող իրադարձությունները, երբ հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խմբի զինյալ անդամները գրավեցին Էրեբունու շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկա-պահակային պահպանության գունդը, իսկ հուլիսի 31-ին հանձնվեցին իրավապահներին:   Մասնագիտական շրջանակը՝ քաղաքագետները, իրավապաշտպանները, քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչները եւ անգամ հոգեբաններն այսօր հրաժարվում են մտնել դիտարկվող դաշտ: Ամենապարզ հիմնավորումը՝ դատական նիստի մեկնարկն է: Վերլուծաբանների մի հատվածն էլ «Ռադիոլուրի» հետ զրույցում իրենց խուսանավելը թեմայից պատճառաբանում են նրանով, որ որեւէ նոր ասելիք չկա: Դատողություններում վախենում են սխալված լինել, քանի որ՝ եթե մի կողմը պնդում է, որ կառավարման համակարգում որոշակի փոփոխությունները սկսեցին հենց այս զինված գործողություններից հետո, ապա իշխանական կողմից պնդում են, որ արված փոփոխություններն ընթացել են բնականոն հունով՝ նախապես պլանավորվածի համաձայն: Հասարակական եւ քաղաքացիական կյանքում թողած հետքի մասին անգամ հրաժարվում են խոսել հոգեբանները, գիտակցում են՝ այս հարցում հասարակությունը բաժանվել է երկու մասի,  հետեւաբար՝ անկախ վերլուծությունից իրենց կարող են քարկոծել։ Այսպիսով՝ մեզ մնում է այս հարցում հետեւել միայն փաստերին: Իսկ դրանք հետեւյալն են: ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի գործի շրջանակներում ավելի քան 60 մարդ է մեղադրվում, որոնց հիմնական մասին մեղսագրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք զինամթերք կրելը, փոխադրելը, շենք շինություններ գրավելը, պատանդ վերցնելը, գույք ոչնչացնելը։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ այս քրեական գործով առաջին դատական նիստի օրն արդեն նշանակված է՝  հունիսի 8-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ: Այս դատավորի մասին տեղեկությունները հետեւյալն են՝ Նա Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր է շուրջ 14 տարի: Վերջին տարիների ընթացքում նրա կողմից կայացվել է արդարացման մեկ դատավճիռ՝ փաստաթղթեր կեղծելու գործով։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից հեշտությամբ կարելի է պարզել, որ այս դատավորի կինը՝ Լիլիթ Գաբրիելյանը, տարիներ շարունակ կլորիկ գումարներ է նվեր ստանում: Օրինակ՝ 2011 թվականին «նվերի» չափը 15 հազար դոլար էր, 2012 թվականին՝ 2 000 դոլար, 2014 թվականին էլ՝ 10 հազար դոլար էր նվեր ստացել: 2015-16 թվականներին այլեւս գումարային նվերների մասին հայտարարագրում նշված չէ: Անցյալ տարվա համար դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարագրել է 10 միլիոն դրամ եւ 55 հազար դոլար: Ինչ վերաբերում է մեղադրվողներին, ապա Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 3 հոդվածով՝ առավելագույն պատիժը 15 տարվա ազատազրկում: Պավել Մանուկյանը մեղադրվում է 6 հոդվածով՝ առավելագույն պատիժը կրկին 15 տարվա ազատազրկում: Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվող քրեական օրենսգրքի 5 հոդվածով՝ նույնպես առավելագույնը 15 տարվա ազատազրկման ժամկետով: Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման ընթացքում երեք ոստիկան զոհվեց։ Նախաքննական մարմինը սպանությանների մեջ մեղադրում է Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին։

Դատավորը 3-րդ անգամ սանկցիա կիրառեց Ներսես Պողոսյանի պաշտպանի նկատմամբ

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 4-ին, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դատական սանկցիա կիրառեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի նկատմամբ:

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրգործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից անջատվել է ևս մեկ քրեական գործ` Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող  Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի վարչական շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելու, պատանդներ վերցնելու և պահելու համար Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գագիկ Եղիազարյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը և մյուսները ստեղծել են կազմակերպված, կայուն խումբ: Կազմակերպված խմբի անդամները նախապես ուսումնասիրել են որպես թիրախ ընտրված ՊՊԾ գնդի տարածքը, ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն հանդիսացող 14 ինքնաձիգ, ինքնաշեն ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող նռնակներ, ինչպես նաև տրոտիլային պայթաղյուս: 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ՊՊԾ գնդի վարչական շենքերի վրա՝ ծանրացուցիչ հանգամանքներում զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաև նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության և «Շտապօգնության» աշխատակիցների: Միաժամանակ Անդրիաս Ղուկասյանը մտադրվել է  Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպել՝ նպատակ ունենալով խոչընդոտել կազմակերպված խմբի հանցավոր գործողությունների խափանմանը, կանխմանը, զավթածն ու պատանդներին ազատելուն ուղղված իրավապահ մարմինների գործունեությանը, վերջիններիս շարքերը ճեղքելու միջոցով միանալ կազմակերպված զինված խմբին և դրա անդամների հետ համակատարմամբ, ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ շարունակել պահել զավթածն ու պատանդներին: Իր հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով` Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին հանդիպել է իր ծանոթ, Սարի թաղի բնակիչ Գ. Ս.-ի հետ, վերջինիս խնդրել գնալ և ուսումնասիրել ՊՊԾ գնդի հարակից տարածքներում ծառայություն իրականացնող ոստիկանական ուժերի տեղակայումը՝ հայտնելով մարդկանց բազմության միջոցով  ոստիկանական շղթան ճեղքելու և կազմակերպված խմբին միանալու իր դիտավորության մասին: Գ. Ս.-ից նշված տեղեկատվությունը ստանալուց հետո նույն օրը` Ազատության հրապարակում մեկնարկած զանգվածային միջոցառման ընթացքում, Անդրիաս Ղուկասյանը և մյուսները հանդես են եկել ելույթներով, որոնց ժամանակ մարդկանց կոչ են արել դուրս գալ փողոց և սատարել ՊՊԾ գունդը զավթած անձանց: Ելույթների ավարտից հետո, մինչ մարդկանց բազմությանն ապօրինի երթով Սարի թաղ առաջնորդելը, Անդրիաս Ղուկասյանն Ազատության հրապարակում հավաքված անձանց առանց բարձրախոսի կոչ է արել ճանապարհից քարեր վերցնել՝ ոստիկանների վրա նետելու համար: Այնուհետև, Անդրիաս Ղուկասյանը և մյուսները հաստատապես տեղյակ լինելով ՊՊԾ գնդին հարակից տարածքներում երթևեկության և հետիոտների ազատ տեղաշարժը սահմանափակված լինելու և իրականացվող հատուկ միջոցառումների մասին, անմիջականորեն ստանձնել են ապօրինի երթի ղեկավարումը: Զանգվածային միջոցառման մասնակիցների հետ հասնելով Նար-Դոս փողոց՝ նրանք հանկարծակի երթի ուղղությունը շեղել են դեպի Սարի թաղ: Մարդկանց բազմությունն Անդրիաս Ղուկասյանի և մյուսների ղեկավարմամբ բռնություն գործադրելով՝ քաշքշելով, հրելով ու հարվածելով, ճեղքել է Սարի թաղ տանող ճանապարհն արգելափակած՝ ոստիկանության փոքրաթիվ ծառայողներից կազմված շղթան, շարժվել առաջ և ժամը 21:30-ի սահմաններում տեղակայվել Սարի թաղի՝ ՊՊԾ գնդից առավել պարզ տեսանելի բարձրադիր հատվածում՝ Գլինկայի փողոցում: Այդտեղ հավաքվածները բարձրագոչ վանկարկումներով իրենց աջակցությունն են հայտնել ՊՊԾ գունդը զավթած անձանց, հնչել են նաև գունդ հասնելու, փողոցը փակելու և այլ կոչեր: Այդ ընթացքում ՊՊԾ գնդի տարածքը զավթած և պահած կազմակերպված խմբի անդամները կատարել են զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված գործողություններ՝ հրազենային կրակոցներ են արձակել Սարի թաղի ուղղությամբ՝ միաժամանակ նպատակ ունենալով ոգևորել Սարի թաղում զանգվածային անկարգություններին մասնակցող անձանց: Արձակված կրակոցներն իրական վտանգ են ստեղծել զանգվածային միջոցառման մասնակիցների կյանքի և առողջության համար: Ա.Ղուկասյանը հրահանգել է քարեր նետել ոստիկանության ծառայողների վրա: Զանգվածային անկարգության մասնակիցները տարբեր չափերի քարեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների վրա, ինչի հետևանքով ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել է ոստիկանության ծառայողների, ինչպես նաև քաղաքացու գույքը: Զանգվածային անկարգությունների կազմակերպման և կատարման արդյունքում վտանգվել է հասարակական անվտանգությունը, որը վերականգնվել է ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունների արդյունքում: Նման պայմաններում կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գործողությունների միջոցով իրավապահ մարմինների շղթան ճեղքելուն և ՊՊԾ գունդը զավթած կազմակերպված խմբի անդամներին միանալուն, նույն խմբի կազմում ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված Անդրիաս Ղուկասյանի դիտավորյալ գործողությունները նրա կամքից անկախ հանգամանքներով ավարտին չեն հասցվել: Այսպիսով, նշված հանցավոր արարքների կատարման համար Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով: Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Չեմ պատրաստվում այլեւս չպաշտպանել Սեֆիլյանի եւ Պողոսյանի շահերը. հանրային պաշտպանի խոսքերն ընդունեցին սուլոցներով

Հանրային պաշտպան Մարինե Թովմասյանն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, դատարանում հայտարարեց, որ այսուհետ չի պատրաստվում չպաշտպանել ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի շահերը:

Վտանգը չի կարող թաքնվել նրանից. Սեֆիլյանը՝ Պավլիկ Մանուկյանի մասին

Պավլիկ Մանուկյանը վտանգի դեմ նա կանգնած է մերկ սրտով ու մերկ սրով: Այս մասին ասված է Ժիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա Ծռեր» խմբավորման շնորհավորական ուղերձում՝ ուղղված «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանին: Այսօր վերջինիս ծննդյան տարեդարձն է:

Փաստաբանի դիմումը նախագահին՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու խնդրանքով

Այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտնել է, որ նախագահ Սերժ Սարգսյանին է դիմել Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու խնդրանքով:

Ժիրայր Սեֆիլյանի գործով նիստին դարձյալ փաստաբանները չկարողացան ներկայանալ. Սեֆիլյանը հրաժարվեց հանրային պաշտպանից

Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստին դարձյալ պաշտպաններ Արայիկ Պապիկյանը եւ Նինա Կարապետյանցը չկարողացան ներկայանալ։ Արայիկ Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դատարանը արդեն երրորդ անգամ է՝ իրեն ծանուցում չի ուղարկում նիստին ներկայանալու վերաբերյալ։

Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյաններն արդեն ազատ են արձակվել. ՄԻՊ

Այսօր՝ վաղ առավոտյան, «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության համակարգող Սյուզան Սիմոնյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «թեժ գծի» հեռախոսահամարին ահազանգով տեղեկացրել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկել Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյանները և «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանն ու Գեղեցիկ Տոնոյանը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ ըստ ահազանգի՝ վերջիններիս բերման են ենթարկել Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակցիների ներկայությամբ Ժիրայր Սեֆիլյանի և Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ բաժանելու համար: Ահազանգից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված անձանց հետ, պարզաբանումներ են պահանջվել նրանց բերման ենթարկելու իրավական հիմքերի վերաբերյալ: Ոստիկանության աշխատակիցների պարզաբանմամբ՝ նշված անձինք բերման են ենթարկվել Հանրապետության հրապարակում պայթուցիկ սարքերի առկայության վերաբերյալ ահազանգի հիման վրա: Ոստիկանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում բերման ենթարկված անձանցից  Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյաններն ազատ են արձակվել,աշխատանքներ են տարվում մյուսներին ազատ արձակելու ուղղությամբ:

«Հրապարակ». «Նման հարցերը հեռախոսով քննարկելը ճիշտ չէ». Սեյրան Օհանյանը՝ «դիմադրության ճակատի» մասին

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային դիմադրության ճակատ նախապատրաստողների շրջանակում մեծ հույսեր ունեն, որ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը հնարավոր է գալիք շաբաթ մասնակցի Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ազգային դիմադրության ճակատ եւ ժողովրդական ընդվզում նախապատրաստելու հավաքին։

Քանի՞ տարով է առաջարկվել կրճատել Ժիրայր Սեֆիլյանի պատժաչափը

Ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով Վերաքննիչ քրեական դատարանը վճիռ կկայացնի հունիսի 13-ին՝ ժամը 14:00-ին: Այսօր գործի քննությունից հետո դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ որոշում կայացնելու:

ՔԿՀ-ներում կան դրական, բայց ոչ գլոբալ փոփոխություններ

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբն այսօր ներկայացրել է  2016 թվականի գործունեության հաշվետվությունը: Խմբի անդամները արձանագրում են, որ ոլորտում անհատական խնդիրներ բավականին լուծվել են, սակայն, համակարգային խնդիրները բավականին դժվար են լուծվում՝ պահանջվում են տարիներ: Պատասխանատու մարմինների ներկայացուցիչները, սակայն, հայտարարում են, որ միշտ չէ, որ կիսում են դիտորդների գնահատականները: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն, օրինակ, լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ դիտորդների զեկույցը վերաբերում է 2016 թվականին, այսինքն՝ նրանց ունեցած տվյալներն այլեւս հին են, մինչդեռ, մեկ տարվա ընթացքում բավականին թվով խնդիրներ արդեն գտել են իրենց լուծումը: Այնուամենայնիվ, Սուրեն Քրմոյանի խոսքով, ոլորտում դեռեւս շատ անելիքներ կան եւ իրենք հետագա աշխատանքներում էլ փորձում են հաշվի առնել դիտորդական խմբի կողմից արձանագրված հարցերը: Ոլորտի խնդիրներին վերաբերող քննարկումներին հետեւել է «Ռադիոլուր»-ը: Քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդներն արձանագրում են, որ ոլորտում որոշակի առաջընթաց կա, սակայն, չլուծված համակարգային խնդիրներն էլ շատ են: Դիտորդների գնահատմամբ՝ ոլորտում դրական տեղաշարժերը հատկապես օրենսդրական փոփոխություններն են եւ այդ ուղղությամբ ջանքերը, որոնք կարող են բերել առավել լուրջ բարեփոխումների: Հասարակական դիտորդական խմբի նախագահ Արայիկ Զալյանը դրականն ու բացասականն այսպես բանաձեւեց. Անդրադառնալով հայաստանյան ՔԿՀ-ներում առողջապահական ներպետական կարգավորումներին եւ միջազգային չափանիշերին՝ դիտորդական խմբի անդամներից Նարե Մեսրոպյանն ասաց, որ հիմնարկները հագեցած են դեղորայքով, ինչպես անհրաժեշտ է, սակայն, այս մասով մի լուրջ  բաց կա. « Խրոնիկական հիվանդություններ ունեցող դատապարտյալներ կան, ովքեր ունեն դեղորայքի ամենարօրյա ընդունման կարիք: Ցավով եմ նշում, սակայն, որ այդ դատապարտյալները դեղորայքը ստանում են ոչ թե ՔԿՀ-ի կողմից, այլ՝ հարազատների միջոցով դրսից ձեռք բերելով»: Որքանո՞վ ենք ՔԿՀ-ներում բարեփոխումների անցած շրջանում հասել հաջողության՝ անդրադառնալով այս հարցին հասարակական դիտորդական խմբին աջակցող «Բաց հասարակության հիմնադրմաներ-Հայաստան»-ի ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանն այսպես արձագանքեց. «Չեմ կարող չհամաձայնել եւ չասել, որ, իհարկե, շատ ու շատ լավ, դրական քայլեր իրականացվում են: Ի վերջո, ունեցանք նոր ՔԿՀ Արմավիրում: Բայց ունե՞նք արմատական, գլոբալ փոփոխություն այդ ոլորտում – չեմ կարող ասել, որ այո՛, ունենք»: Խմբի անդամներից Զարուհի Հովհաննիսյանը խոսեց ՔԿՀ-ներում պահման պայմանների եւ գերբնակեցման խնդրի մասին: Խումբն արձանագրում է, որ կարողացել է, ի վերջո, փակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի զրոյական հարկի խցերը, որտեղ պահման պայմանները, նրա բնորոշմամբ, բավական անմարդկային էին: Դա լուրջ փոփոխություն է, սակայն, մի շարք ԿՔՀ-ներում գերբնակեցման խնդիրը շարունակում է առկախ մնալ՝ ասաց նա. «Կա գերբնակեցման եւ անհավասար բնակեցման խնդիր: Շատ հաճախ մենք մտնում եւ տեսնում ենք, որ նույն մակերեսով խցում կարող է բնակվել 5 հոգի եւ 15 հոգի: Սա, ինչ որ տեղ, պայմանավորված է նաեւ «քրեական մշակույթով», ինչը մենք բացարձակ չենք խրախուսում եւ, հակառակը, լուրջ քննադատում ենք»: Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ այս տարի դիտորդները լուրջ խոչընդոտ են ունեցել՝ որոշ գործերով կալանավորված անձանց այցելելու եւ նրանց պահման պայմանները դիտարկելու առումով: Խոսքը, մասնավորապես, ՊՊԾ գնդի գրավման, ինչպես նաեւ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորվածներին այցելել չկարողանալու մասին է: Հասարակական դիտորդական խումբը նաեւ առաջարկներով է հանդես գալիս, որպեսզի արձանագրված խնդիրները, հարկ եղած դեպքում, նաեւ հրատապ լուծվեն: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը վստահեցրեց, որ իրենք փորձում են հաշվի առնել դիտորդական խմբի կողմից արձանագրված հարցերը: Նրա խոսքով, սակայն, քննարկվում է 2016-ի զեկույցը եւ մի շարք հարցերի հետ կապված դիտորդական խմբի բերած տվյալները, պարզապես, արդեն հին են: Սուրեն Քրմոյանը հավելեց նաեւ, որ դիտորդական խմբի աշխատանքը դրական են գնահատում եւ ակնկալում, որ հաջորդ զեկույցում մի շարք խնդիրներ նույնպես այլեւս չեն լինի:

Բավարար հիմքեր չկան, որպեսզի զինված խմբի անդամներին տեղափոխեն այլ ՔԿՀ. Գոռ Ղլեչյան

  ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը երեկ երեկոյան դադարեցրել է հացադուլը՝ «Ռադիոլուրին» փոխանցեց ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։ Խանդոյանն արդեն դուրս է բերվել պատժախցից, որտեղ տեղափոխվել էր դեկտեմբերի 29-ին, քանի որ խցում խուզարկության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել էին երկու հեռախոս և տնային պայմաններում պատրաստված ալկոհոլային խմիչք։ Արայիկ Խանդոյանը հացադուլ էր հայտարարել դեկտեմբերի 29-ից։  Իսկ ահա  զինված խմբի մյուս անդամներ  Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը, վերջինը նաև   մեղադրվում է  ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ, շարունակում են հացադուլն  ու պահանջում իրենց «Նուբարաշեն»- ՔԿՀ-ից  տեղափոխել համեմատաբար լավ պայմաններ ունեցող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Հանրային պաշտպան  Արմինե Ֆանյանն ասում է, որ իր պաշտպանյալը պահվում է  անմարդկային  պայմաններում, հացադուլի համար չնախատեսված սենյակում, որտեղ ցուրտ  է ու  կյանքի հետ համատեղելի պայմաններ են: Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, սակայն, նշում է, որ այս պահի դրությամբ բավարար հիմքեր չկան, որպեսզի նրանց տեղափոխեն այլ ՔԿՀ: Նշենք, որ  «Արմավիր» ՔԿՀ-ում  գտնվող Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը երեկ հայտարարություն էր տարածել՝ անհանգստությունը հայտնելով  դեկտեմբերից հացադուլ սկսած  Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջության համար: Նա կոչ  էր անում հանրությանը կոտրել անտարբերության պատը, քանի դեռ հացադուլավորները չեն արժանացել Հաց բերողի ճակատագրին:

Ժիրայր Սեֆիլյանը ղեկավարելու է «Սասնա Ծռեր» կուսակցության նախընտրական շտաբը

«Սասնա Ծռեր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը, 2-րդ տեղում Ստեփան Գրիգորյանն է, 3-րդ տեղում՝ Գարեգին Չուքասզյանը: Այս մասին ԿԸՀ-ում «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանը:

Ստորագրեցի Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը. Փաշինյան

Երեկ ստորագրեցի Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Հայաստանի ոստիկանությունը «Սեֆիլյանը ստում է» վերտառությամբ հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հնչեցրած արտահայտություններից մեկին:

Օսիպյանին թող չխառնեն, ես ինքս չեմ ցանկանում հանդիպել «Սասնա ծռերի» ու Ժիրայր Սեֆիլյանի հետ. ՊՊԾ գնդում զոհված ոստիկանի մայր

«Սասնա ծռերի» անդամներն ու իրենց համախոհները մեզ չեն դիմել հանդիպելու համար, և բացի այդ, նրանց ու նրանց համախոհների հետ ես հանդիպելու ցանկություն չունեմ։

Վարդան Եղիազարյանը պատմում է ՊՊԾ գնդում կատարվածը

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների հիմնական պահանջը Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումն էր։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6–ին ՊՊԾ գնդի գրավման գործով այսօրվա դատական նիստին հայտարարեց գործով տուժող, նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։

Ժիրայր Սեֆիլյան. ԵԿՄ-ն պետք է լուծարվի

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Երկրապահ կամավորականների միությունը պետք է լուծարվի։ Հայտարարությունում ասվում է.

Արցախի շուրջ տեղի ունեցող բանակցությունները պետք է բացահայտվեն, ոչ թե ժողովրդի թիկունքում ընթանան. Ժիրայր Սեֆիլյան

Շատ ճիշտ կլիներ, որ այսօրվա իշխանությունները գաղնտազերծեին նախորդ 20 տարիներին Արցախի հիմնախնդրի շուրջ տեղի ունեցած բանակցությունները: Այս մասին այսօր Արցախում հանդիպման ժամանակ հայտարարեց «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սէֆիլյանը:

ԵԿՄ–ն երբեք չի լուծարվի և չի էլ պատրաստվում լուծարվել․ԵԿՄ վարչության փոխնախագահ

Երկրապահ կամավորական միությունը երբեք չի լուծարվի և չի էլ պատրաստվում լուծարվել։ Tert.am-ի հետ զրույցում , ասաց ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը՝ անդրադառնալով «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե ժամանակն է, որ ԵԿՄ–ն լուծարվի։

«Փաստ». Սեֆիլյանի ակտիվացման ենթատեքստը. Նրա սպառնալիքը բխում է Մոսկվայի շահերից

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Ժիրայր Սեֆիլյանի վերջին շրջանի ակտիվությունն անմիջական կապ ունի Արցախի շուրջ ընթացող զարգացումների հետ, քանի որ այս փուլում այդ հարցի վերաբերյալ առկա է անորոշություն, եւ այն հաճախ է դառնում քաղաքական շահարկումների առիթ:

Ռուսերեն

Замглавы Полиции РА: Сефилян пока не участвует в переговорах с вооруженной группой

Все спецподразделения Полиции и правоохранительных органов Армении приведены в состояние боевой готовности, однако указаний о специальных действиях им не давалось, переговоры пока продолжаются, выдвинутое участниками группы требование не изменилось – освободить Жирайра Сефиляна.

Виталий Баласанян: Жирайр Сефилян отказывается от требования отставки Сержа Саргсяна

«Все должны выйти на акции протеста, мы не должны уходить с улиц, должны отстоять свои права. Мы не сдадимся, пока не достигнем желаемого для народа Армении результата»,- отметил Манукян

Баласанян: президент Армении встретится с Сефиляном сразу после того, как вооруженная группа сложит оружие

Депутат парламента Карабаха Виталий Баласанян, который выступил посредником в переговорах с вооруженной группой, захватившей здание полиции в Ереване, представил подробности переговоров, заявив о готовности президента встретиться с Жирайром Сефиляном.

Интеллигенция Армении просит Жирайра Сефиляна призвать своих соратников сложить оружие

Известные представители армянской интеллигенции обратилась с призывом к лидеру радикального движения "Учредительный парламент" Жирайру Сефиляну, который ранее был заключен под стражу за приобретение и хранение оружия и боеприпасов и освобождение которого требует вооруженная группа, захватившая 17 июля полк Патрульно-постовой службы Полиции Армении в административном районе Еревана Эребуни.

Сефилян считает, что ситуация с захватом полка ППС в Ереване должна быть решена мирным путем

Арестованный оппозиционер Жирайр Сефилян считает, что сложившаяся ситуация с захватом полка ППС и удерживания заложников в Ереване должна быть решена мирным путем и кровопролития быть не должно

Представители интеллигенции обратились с призывом к Жирайру Сефиляну

Представители армянской интеллигенции обратились с призывом к Жирайру Сефиляну, чтобы он вмешался и предотвратил дальнейшие нежелательные последствия, призвав своих товарищей сложить оружие и сдаться правоохранительным органам.

Захват заложников в Ереване. День восьмой в вопросах и ответах

Группа вооруженных лиц, сторонников арестованного лидера радикального оппозиционного движения "Новая Армения" Жирайра Сефиляна, с утра 17-го июля захватила здание полка патрульно-постовой службы на окраине Еревана и удерживала заложников. 

Захват заложников в Ереване. День седьмой в вопросах и ответах

Группа вооруженных лиц, сторонников арестованного лидера радикального оппозиционного движения "Новая Армения" Жирайра Сефиляна, с утра 17-го июля захватила здание полка патрульно-постовой службы на окраине Еревана и удерживала заложников.

Захват заложников в Ереване. День шестой в вопросах и ответах

Группа вооруженных лиц, сторонников арестованного лидера радикального оппозиционного движения "Новая Армения" Жирайра Сефиляна, с утра 17-го июля захватила здание полка патрульно-постовой службы на окраине Еревана и удерживает заложников.

Вооруженный захват здания полиции в Ереване: что происходило в столице в воскресенье?

Группа вооруженных лиц, сторонников арестованного лидера радикального оппозиционного движения "Новая Армения" Жирайра Сефиляна воскресным утром захватила здание полка патрульно-постовой службы на окраине Еревана.

Сторонники захватчиков полка ППС в Ереване требуют встречи своего лидера с президентом РА

«Учредительный парламент» опубликует аудиозаписи переговоров правоохранителей с вооруженной группой «Сасна црер», если не состоится встреча Жирайра Сефиляна с президентом Армении Сержем Саргсяном

Захват здания ППС в Ереване. День пятнадцатый в вопросах и ответах

Группа вооруженных сторонников арестованного лидера радикального оппозиционного движения "Новая Армения" Жирайра Сефиляна, две недели назад захватила захватила здание полка патрульно-постовой службы в Ереване, требуя отставки властей и освобождения Сефиляна.

Захват здания ППС в Ереване. День четырнадцатый в вопросах и ответах

Группа вооруженных сторонников арестованного лидера радикального оппозиционного движения "Новая Армения" Жирайра Сефиляна, с утра 17-го июля захватила здание полка патрульно-постовой службы на окраине Еревана и удерживала заложников.

Захват здания ППС в Ереване. День тринадцатый в вопросах и ответах

Группа вооруженных лиц, сторонников арестованного лидера радикального оппозиционного движения "Новая Армения" Жирайра Сефиляна, с утра 17-го июля захватила здание полка патрульно-постовой службы на окраине Еревана и удерживала заложников.

Захват здания ППС в Ереване. День двенадцатый в вопросах и ответах

Группа вооруженных лиц, сторонников арестованного лидера радикального оппозиционного движения "Новая Армения" Жирайра Сефиляна, с утра 17-го июля захватила здание полка патрульно-постовой службы на окраине Еревана и удерживала заложников.

Захват здания ППС в Ереване. День одиннадцатый в вопросах и ответах

Группа вооруженных лиц, сторонников арестованного лидера радикального оппозиционного движения "Новая Армения" Жирайра Сефиляна, с утра 17-го июля захватила здание полка патрульно-постовой службы на окраине Еревана

Захват здания ППС в Ереване. День десятый в вопросах и ответах

Группа вооруженных лиц, сторонников арестованного лидера радикального оппозиционного движения "Новая Армения" Жирайра Сефиляна, с утра 17-го июля захватила здание полка патрульно-постовой службы на окраине Еревана и удерживала заложников.

Захват здания ППС в Ереване. День девятый в вопросах и ответах

Группа вооруженных лиц, сторонников арестованного лидера радикального оппозиционного движения "Новая Армения" Жирайра Сефиляна, с утра 17-го июля захватила здание полка патрульно-постовой службы на окраине Еревана и удерживала заложников.

Расследованием дел в отношении Жирайра Сефиляна займется Спецследственная служба Армении

Расследованием уголовных дел в отношении лидера оппозиционного фронта “Новая Армения” Жирайра Сефиляна займется Специальная следственная служба Армении. Не исключено, что  эти дела будут объединены в одно производство.

Уголовное дело по 18 участникам захвата полка ППС в Ереване направлено в суд - генпрокуратура

Материалы уголовного дела в отношении 18 участников организованной вооруженной группы сторонников оппозиционного деятеля Жирайра Сефиляна, которые в июле 2016 года захватили и две недели удерживали здание полка ППС в Ереване, направлено в суд для рассмотрения по существу

Уголовное дело возбуждено в отношении члена "Сасна Црер" из-за его антизаконных призывов

Вооруженная группа "Сасна Црер" - сторонники лидера радикального оппозиционного движения "Учредительный парламент" Жирайра Сефиляна, 17-го июля захватила здание полка патрульно-постовой службы в Ереване, требуя отставки властей и освобождения Сефиляна

Пашинян подписал документы о предоставлении гражданства Армении Жирайру Сефиляну

И.о. премьер-министра Армении Никoл Пашинян накануне подписал все необходимые документы для представления гражданства Армении координатору гражданской инициативы "Учредительный парламент", члену партии "Сасна Црер"  Жирайру Сефиляну

Անգլերեն