Սասուն Միքայելյան

Այսօրվա հիշատակումները
Հայերեն
Հայաստանյան երեք կուսակցություններ ստորագրեցին քաղաքական համագործակցության հուշագիր (լուսանկարներ)
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր ստորագրեցին 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին համատեղ համագործակցության վերաբերյալ հուշագիր: Փաստաթղթի ներքո ստորագրեցին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ, Արամ Սարգսյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, Էդմոն Մարուքյանը:
Ձեւավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում, Գյումրիի, Վանաձորի, Կապանի, գրասենյակներում տեղի ունեցած փակ գաղտնի վարկանիշային քվեարկության արդյունքում ձեւավորվել է կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը՝ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կուսակցությանը վարչության անդամ Ալեն Սիոմոնյանը։ Կուսակցության համաժողովի 208 պատվիրակներ 1-ից 10 միավորներով փակ գաղտնի քվեարկության քվեաթերթիկի վրա գնահատել են առաջադրված 31 թեկնածուներին: Քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակիառաջին երեք տեղը զբաղեցրել են Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանկը եւ Արայիկ Հարությունյանը։ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կներկայացվի «Ելք» դաշինքի գործընկերներին: «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կձեւավորվի «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների համաձայնության՝ կոնսենսուսի միջոցով:
«Ելք» դաշինքն անցկացրեց իր անդրանիկ համաժողովը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ անհրաժեշտ կոնսենսուսի առկայության դեպքում պատրաստ են համագործակցել քաղաքական բոլոր ուժերի ու անհատների հետ։
Միգուցե վատ երազ է տեսել. Սասուն Միքայելյանն արձագանքել է Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը
Ավելի ճիշտ կլինի, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ. Սասուն Միքայելյան
Վերջերս եկել եմ եզրակացության՝ թող Սերժ Սարգսյանը լինի վարչապետ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Արա Բաբլոյանը պաշտոնական այցով ժամանել է Դուշանբե. քննարկվել է նաեւ Արցախի խնդիրը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սասուն Միքայելյանը եւ Ռոմիկ Մանուկյանը, պաշտոնական այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն:
«Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները 2017-ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն դաշինքով: Ընդդիմադիր երեք ուժերն այսօր հուշագիր են ստորագրել, որով ամրագրել են, որ համատեղ գործունեության վերաբերյալ բոլոր՝ այդ թվում այլ ուժերի ներգրավման մասին որոշումներն այսուհետ կկայացնեն կոնսենսուսով, նաև բանակցություններ կսկսեն նոր կուսակցություն ստեղծելու հարցի շուրջ: Նոր դաշինքն առայժմ անվանում չունի, բայց առաջինն է, որ ստեղծվում է 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Հայտը ընդդիմադիր երեք քաղաքական ուժերինն է՝ «Լուսավոր Հայաստան» , «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր»: Այս կուսակցությունների ղեկավարներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանն ու Սասուն Միքայելյանը այսօր համագործակցության հուշագիր ստորագրեցին: Հուշագիրն ամրագրում է համատեղ քաղաքական գործունեություն ծավալելու մասին երեք ուժերի համաձայնությունը: «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը» և «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում են, որ 2017 թվականի խորհրդարանական և Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնաբար՝ ընտրական դաշինքով, համատեղ գործունեության, այդ թվում՝ նոր ուժերի ներգրավման վերաբերյալ որոշումները կկայացնեն կոնսենսուսով: Եվ վերջապես՝ համատեղ գործունեության ընթացքում կքննարկեն նաև միասնական կուսակցություն ստեղծելու հարցը: «Հանրապետություն» կուսակցության համար սա, ի դեպ, երրորդ դաշինքն է: Առաջինն «Արդարությունն» էր, հետո ՀԱԿ-ի հետ համագործակցությունը, հիմա արդեն դաշինքը «Լուսավոր Հայաստանի» ու «Քաղաքացիական պայմանագրի» հետ: Արամ Սարգսյանն ասում է՝ նոր դաշինքը տարբերվում է նախորդներից: «Եռյակը ձևավորվել է գաղափարական հենքի վրա»: Մեկ տարուց փոքր-ինչ ավելի քաղաքական կենսագրություն ունեցող «Լուսավոր Հայաստանի» անունից Էդմոն Մարուքյանը նոր գործընկերներին վստահեցրեց. «Հավաստիացնում եմ, որ ի դեմս «Լուսավոր Հայաստան» կուսակցության ձեռք եք բերել անքննելի, անառարկելի և անսակարկելի գործընկերոջ»: Լրագրողներն անմիջապես հիշեցրին ՝ առնվազն երկու ամիս առաջ ՝ Վանաձորի ընտրությունների ժամանակ, «Լուսավոր Հայաստանն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» փոխադարձ մեղադրանքներով քննարկում էին, թե ով է որպես ընդդիմադիր ավելի անքննելի ու անսակարկելի: Արդյո՞ք վերջնականապես պարզել են։ Հարցին անդրադարձան բանավեճի երկու կողմերն էլ ՝ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը: Փաշինյան. Եթե մենք դիտարկենք վերջին ամիսների, և նույնիսկ ավելի երկարաժամկետ պատմությունը, կարող ենք ասել, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել, դրա հիմքում և խորքում եղել է համագործակցության հնարավորությունների փնտրտուքը : Մարուքյան. Մեզ ոչ միայն քննադատում էին նրա համար, որ անհաշտ էինք, այլ նաև քննադատում էին, որ չենք միանում: Եվ մենք, վեր կանգնելով այդ ամենից, բնականաբար քննարկելով այդ ամենը միասին, սկսում ենք մի նոր՝ շատ կարևոր ճանապարհ: Նոր ուժերի ներգրավումը դաշինքում չեն բացառում, ասում են՝ համաձայնություն ունեն կոնսենսուսով բոլոր որոշումները կայացնելու: Ճիշտ չեն համարում ընդդիմադիր այլ ուժերին նոր դաշինքը հակադրելը՝ հավաստիացնելով, որ թիրախը միայն իշխանություններն են: Թե ո՞վ կգլխավոր ընտրական ցուցակը և ո՞վ կլինի դաշինքի վարչապետի թեկնածուն, դեռ չգիտեն: Համենայն դեպս՝ վստահեցնում են, որ նախկինում կայացված որոշումներն արդեն իրավական ուժ չունեն:
«Իրատես». Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի միջև հակասությունների ալիք է բարձրացել
«Իրատես»-ն «Ասում են» խորագրի ներքո գրել է. «Չնայած եռակողմ դաշինքին, հակասությունների ալիք է բարձրացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում՝ իրար չեն հասկանում Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը։
«Իշխանությունները համոզել են ժողովրդին, որ ընտրությունները սուտ են ու իրենց ձայնը չի կարող վճռորոշ լինել»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը: Այսօր տրվեց «Ելք» դաշինքի համագումարի մեկնարկը՝ կառավարության նիստերի դահլիճից։ Երեք քաղաքական ուժերի առաջնորդները ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ժողովրդին ելք առաջարկեցին։ Արամ Սարգսյանը շեշտեց, որ 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո վերջապես սրտանց ուրախություն, փոփոխություն և հույս կարող են պարգևել ժողովրդին, հիշեցրեց, որ երկու անգամ ԱԺ պատգամավոր է ընտրվել, մի անգամ էլ հրաժարվել մանդատից՝ հետևաբար իր նպատակը ոչ թե պատգամավոր ընտրվելն է, այլ փոփոխություններ իրականացնելը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ և «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը, թվարկելով երկրում առկա խնդիրները՝ գործազրկություն, աղքատություն, ասաց որ դրանք անարժանապատիվ բարքեր են առաջացնում։ Դրանց էլ բխում է այն քաղաքացիների անտարբերություն ընտրությունների ու քաղաքական գործընթացների նկատմամբ: «Մենք կորցնելու հայրենիք չունենք, կորցնելու ժամանակ էլ չունենք»: Իսկ մինչ ամբիոնին կմոտենար դաշինքի կազմում գործող երրորդ ուժի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, «Ելքի» ծրագրերից ու ընտրությունների ելքից խոսեց նույն կուսակցության անդամ Հայկ Կոջոյանը։ Վերջինս թերեւս օրիգինալ երեւալու համար՝ ամբիոնին մոտեցավ երկաթե շերեփով: Հիշեց եւ մի փոքր վերափոխեց Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի 139 տարի առաջ ասած հայտնի խոսքերը՝ հայկական շերեփը դեռ երկաթից չէ ու այս ընտրությունների արդյունքներով մեր երկաթե շերեփով աշխարհի մեծ կաթսայից վերցնելու ենք մեր հարիսան, այն է՝ ազատությունն ու երջանկությունը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան էլ պատմեց, թե ինչպես է հասել կառավարության շենք, ճանապարհին էլ ժողովրդի զարկերակը զգալու համար հարց ու փորձ է արել ընտրություններից ու հատկապես իրենց դաշինքից, լսել նման պատասխան. «Բոլորը մուտք են փնտրում, իսկ դուք Ելք»: Ու արդեն անցնելով բուն ելույթին՝ նշեց, որ ՀՀ-ում հնարավոր է ընտրությունների միջոցով հասնել հաջողության: Որպես օրինակ նշեց Վանաձորի ավագանու ընտրությունները, ասելով՝ ՀՀԿ-ին Վանաձորում դարձրել են չամչի գրավ: Վերջինս խորհուրդ տվեց բոլորին մասնակցել ընտրություններին: Ամբիոնին մոտենալու հերթը Նիկոլ Փաշինյանին էր, չթաքցրեց, որ ի հեճուկս տարաձայնությունների՝ այսօր կանգնել իրար կողքի՝ հանուն ՀՀ-ի: Ասաց, որ եկել է կոռումպացված Հայաստանի էջը փակելու ժամանակը:
«ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը նախորդ շաբաթ ստացավ մաքսային ծառայության գեներալի կոչում եւ նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական: Թե ինչ խորհուրդ պետք է տա Կարեն Կարապետյանին Հրազդանի ցեմենտի գործարանի լաբորանտ աշխատած Սանամյանը, դժվար է ասել: Բայց փաստ է, որ նրան խորհրդականի պաշտոնը խիստ անհրաժեշտ է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընտրակեղծիքներ կազմակերպելու համար:
Հին Հայաստանի հետ համեմատած իրավիճակը դեպի վատն է փոխվել. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի FIP.am կայքը հրապարակել էր իր լրագրող Ռաֆայել Աֆրիկյանի և Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրությունը, որում տնօրենը խոստանում էր Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մարդ բերել։
Եթե այսօր Վեհափառը չի կարողանում շրջել ժողովրդի մեջ, դա իր պրոբլեմն է. Սասուն Միքայելյան
Վեհափառի անվտանգությունը պետք է պահպանի ժողովուրդը. եթե այսօր Վեհափառը չի կարողանում շրջել ժողովրդի մեջ, դա իր պրոբլեմն է:
ԿԸՀ համամասնական ցուցակ է ներկայացրել 9 քաղաքական ուժ
Ռադիոլուրի 18.00- ի թողարկումից հատված Կենտրոնական ընտրական հանձնաժողով ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժի` «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի, «Հայ ազգային կոնգրեսի», Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, «Ելք» դաշինքի, «Ազատ դեմոկրատների», «Հայ Յեղափոխական դաշնակցության» , «Հայկական վերածննդի» և Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակի առաջին տասնյակում են՝ 1.Սեյրան Օհանյան 2. Արմեն Մարտիրոսյան 3. Վարդան Օսկանյան 4. Էլինար Վարդանյան 5. Վահագն Հովհաննիսյան 6. Անդրանիկ Թևանյան 7. Ստեփան Մարգարյան 8. Սուսաննա Մուրադյան 9. Գեղամ Նազարյան 10. Գառնիկ Սահակյան 11. Րաֆֆի Հովհաննիսյան Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Վիգեն Սարգսյան 2. Տարոն Մարգարյան 3. Արփինե Հովհաննիսյան 4. Արա Բաբլոյան 5. Արմեն Ամիրյան 6. Արմեն Աշոտյան 7. Էդուարդ Շարմազանով 8. Մարգարիտ Եսայան 9. Սամվել Ֆարմանյան 10. Կարեն Ավագյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1 Գագիկ Ծառուկյան 2 Իշխան Զաքարյան 3 Նաիրա Զոհրաբյան 4 ՎարդաՆ Բոստանջյան 5 Միքայել Մելքումյան 6 Արարատ Զուրաբյան 7 Տիգրան Ուրիխանյան 8 Իվետա Տոնոյան 9 Արգամ Աբրահամյան 10 Վարդևան Գրիգորյան «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Լևոն Տեր–Պետրոսյան 2. Ստեփան Դեմիրճյան 3. Լևոն Զուրաբյան 4. Զոյա Թադևոսյան 5. Արամ Մանուկյան 6. Գագիկ Ջհանգիրյան 7. Վահագն Խաչատրյան 8. Լիդա Մելիքյան 9. Դավիթ Մաթևոսյան 10. Ստեփան Մինասյան «Հայ Յեղափոխական Դաշնակցության» ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Արմեն Ռուստամյան 2 .Աղվան Վարդանյան 3. Լոքյան Դավիթ 4. Կյուրեղյան Արմենուհի 5. Մկրտչյան Լևոն 6 .Արծվիկ Մինասյան 7.Բաբայան Արմեն 8. Առաքելյան Ռուզաննա 9. Սպարտակ Սեյրանյան 10.Մանուկյան Միքայել «Ելք» դաշինքի առաջին 9 հորիզոնականները զբաղեցնում են՝ 1. Էդմոն Մարուքյան 2. Արամ Սարգսյան 3. Նիկոլ Փաշինյան 4. Մանե Թանդիլյան 5. Սասուն Միքայելյան 6.Արտակ Զեյնալյան 7.Լենա Նազարյան 8. Հայկ Կոնջոլյան 9. Արայիկ Հարությունյան «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակի առաջին 7 անդամներն են՝ 1. Արթուր Բաղդասարյան 2. Մհեր Շահգելդյան 3. Հեղինե Բիշարյան 4. Հովհաննես Մարգարյան 5. Էդգար Առաքելյան 6. Մարինե Քոչարյան 7. Արթուր Միսակյան Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակի առաջին հնգյակը՝ 1. Տաճատ Սարգսյան 2. Վազգեն Սաֆարյան 3. Գագիկ Մանուկյան 4. Մառա Շահինյան 5. Համլետ Դանիելյան «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Խաչատուր Քոքոբելյան 2. Հրանտ Բագրատյան 3 Ստյոպա Սաֆարյան 4. Անահիտ Բախշյան 5. Մասիս Այվազյան 6. Անժելա Խաչատրյան 7. Արմեն Առաքելյան 8. Սոնա Մինասյան 9. Նարեկ Այվազյան 10. Գագիկ Բաղդասարյան
Սասուն Միքայելյան. Հեղափոխությունն Արցախյան ազատամարտից ավելի կարևոր էր
Նրա խոսքով` քաջնազարները գնացել են, և հիմա եկել է հզոր մարդկանց ժամանակը
Քաղաքականցված Սասունը իրեն ոչնչացրեց
Անի Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քաղաքականցված Սասունը իրեն ոչնչացրեց ու վերջնականապես բարոյազրկեց ազատամարտիկ Սասուն Միքայելյանին: Ինձ համար, ով կսատարի Սասունին եւ կկիսի վերջինիս կարծիքը, ապա ազգի դավաճան է:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանը գյումրեցիներին բնութագրելիս քաջ բառն է օգտագործում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանը գյումրեցիներին բնութագրելիս քաջ բառն է օգտագործում։
«Ելք» դաշինքն ընտրության է գնում «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսով
Քարոզարշավի 26 օրվա ընթացքում այս ազդանշանը ընտրողին ազդարարելու է <<Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ>> կարգախոսով քաղաքական մշակույթը փոխելու է գալիս <<Ելք>> դաշինքը: Լինելու են նորարար, առաջարկելու են նոր լուծում նաեւ քարոզչության մեջ, աշխատելու են բաց, թափանցիկ եւ հասանելի, ասում է դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը: <<Ելքի>> կարեւոր ազդակներից մեկը համայնքների համաչափ զարգացումն է: Դաշինքի խորհուրդը որոշել է ՀՀ տարածքը բաժանել 4 մասի եւ մարտի 5-ից 19 զուգահեռ քարոզչությամբ այդ տարածքներ ուղարկել ցուցակի առաջատարներին՝ այդ տարածքներում առաջադրված թեկնածուների հետ միասին: Եվ այսպես՝ առաջին համար Էդմոն Մարուքյանը քարոզարշավ կիրականցնի Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ Արագածոտնի, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերում: Երկրորդ համար Արամ Սարգսյանին բաժին է ընկել հարավային շրջանները՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը: Նիկոլ Փաշինյանը կաշխատի Երեւանում, իսկ հինգերորդ հորիզոնականում հանգրվանած Սասուն Միքայելյանը քարոզարշավը կիրականացնի Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում: Քարոզարշավի մեկնարկը <<Ելք>> դաշինքը տվեց տարբեր վայրերից եւ տարբեր ձեւերով: Արարատի եւ Լոռու մարզում ավտոերթի միջոցով կազմակերպվեց ընտրողների իրազեկում, ովքեր հասցրեցին կեսօրին միացան երեւանյան գործընկերներին Եռաբլուր պանթեոնում՝ հարգանքի տուրք տալով սպարապետ Վազգեն Սարգսյանին իր ծննդյան օրվա առիթով: Օրվա վերջում <<Արմենիա-Մարիոթ>> հյուրանոցում պաշտոնապես ներկայացրին նախընտրական ծրագիրն ու կազմակերպեցին դրամահավաք՝ որի գումարներն էլ կազմելու են դաշինքի այն նախընտրական հիմնադրամը, որտեղից ըստ օրենքի պետք է կատարվի քարոզչության ֆինանսավորումը: <<Ելքում>> փորձելու են կիրառել քարոզչության տարբեր մոտեցումներ, ասում է Նիկոլ Փաշինյանը: Երեւանի համար արդեն նախատեսված է մի քանի մեծ միջոցառում: <<Կախված վիճակից միջոցառումների ինտենսիվությունը կարող է աճել, բայց ոչ նվազել>>,- հաշվարկել են դաշինքում: Առաջիկայում՝ մարտի 8-ի տոնական օրը դաշինքը <<նվեր>>-ը երեւանցիներին կլինի կինո <<Մոսկվայի>> տարածքում կազմակերպվող հանրահավաքը: Քաղաքապետարանի անհրաժեշտ թույլտվությունն արդեն ունեն:
Քարոզչություն՝ չորս տարբեր վայրերում.«Ելք»-ը կմիավորվի մարտի 19-ին
Չորս տարբեր վայրերում զուգահեռ քարոզչություն. «Ելք» դաշինքն ընտրել է այսպիսի ռազմավարություն: Դաշինքի խորհուրդը Հայաստանի տարածքը բաժանել է 4 մասի եւ մարտի 5-ից 19 զուգահեռ քարոզչությամբ այդ տարածքներ են մեկնում դաշինքի առաջատարները՝ այդ տարածքներում առաջադրված թեկնածուների հետ միասին: Ցուցակը ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը քարոզարշավն իրականցնում է Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ Արագածոտնի, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերում: Երկրորդ համար Արամ Սարգսյանին բաժին է ընկել հարավային շրջանները՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը: Նիկոլ Փաշինյանն աշխատում է Երեւանում, իսկ հինգերորդ հորիզոնականում հանգրվանած Սասուն Միքայելյանը քարոզարշավն իրականացնում է Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում: Մարտի 19-ից հետո միայն գործիչները կմիավորվեն եւ կանցնեն միասնական քարոզարշավի:
Արցախի ՊՆ խոսնակի հորդորը Սասուն Միքայելյանին
Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանն անդրադարձել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը։
Արցախի ՊՆ–ն արձագանքել է Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարությանը
Արցախի ՊՆ–ն արձագանքել է Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարությանը:
«Ելք»-ն արձանագրում է վարկանիշի դրական դինամիկա
Քարոզչության համար ծախսվելիք գումարները հավաքելու նպատակով մարտի 5-ին կազմակերպված դրամահավաքին «Ելք» դաշինքը հավաքել է 15 միլիոն դրամ եւ շարունակում է կոչ անել քաղաքացիներին իրենց օգնություն ցուցաբերել: Այսօր Դավիթաշեն համայնքում քարոզչության ժամանակ ասել է դաշինքի ներկայացուցիչ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ հայտնել է, որ ըստ սոցհարցումների՝ դաշինքն ունի պոզիտիվ վարկանիշի ամենամեծ դինամիկան: Պատգամավորը խոստացել է, որ ապրիլի 3-ին բոլոր հոռետեսներին մեծ անակնկալ են մատուցելու: Կեսօրին դուրս ենք գալիս «Ելք» դաշինքի Դավիթաշենի շտաբից, այսօր քարոզչությունը այս համայնքում է: Գնում ենք քայլերթի: Մեզ բաժանված ծրագրում, ի դեպ, հատուկ հաշվարկված է՝ ոտքով քայլելու ենք 2 ժամ 36 րոպե՝ այդ ընթացքում հաղթահարելով 12 կիլոմետր 300 մետր տարածք: Դավիթաշենի գլխավոր փողոցներով՝ առանց բակեր մտնելու, դաշինքի անդամներն անցան շենքից շենք, խանութից խանութ՝ համաքաղաքացիներին ուղղելով միեւնույն հորդորն ու բաժանելով նախապես պատրաստված բուկլետները՝ «ԵԼՔ»-ի առաջարկած 30 քայլով: Ի դեպ, բուկլետը տպագրվել է 50 հազար տպաքանակով: Անցորդների, ինչպես նաեւ պատուհաններից նայող քաղաքացիների վերաբերմունքը կարելի է գնահատել զգուշավոր: Պատուհանները փակում էին եւ ներս էին մտնում, որ հանկարծ չհայտնվեն կադրում, այն անցորդները, որոնք բուկլետը վերցնում էին, շտապ հեռանում էին, բայց կային նաեւ զրույցի բռնվողներ, պատուհաններից քայլերթը հեռախոսով նկարողներ եւ նույնիսկ՝ մեղադրողներ: Այդպես օրինակ. Նիկոլ Փաշինյանին տեսնելով, մի կին դժգոհեց, որ հոգնել է 30 տարի նույն խոստումները լսելուց: «Բայց ես ընդամենը 41 տարեկան եմ, տիկին»,- ասաց Փաշինյանը: Ըստ մշակված ռազմավարության՝ այսօրվա ձեւաչափն էր այսպես՝ ոչ թե քարոզչական, այլ ավելի շուտ տեղեկատվական: Դաշինքի ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանն ու իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը բացատրում են, թե առաջնայինը ինչ խնդիր էին ցանկանում լուծել այս ձեւաչափով: Դաշինքի համամասնական ցուցակի առաջատարներից առաջիկայում Երեւանում կտեսնենք միայն Նիկոլ Փաշինյանին: Դաշինքի խորհուրդը որոշել է եւ հանրապետության տարածքը բաժանել 4 մասի: Մինչեւ մարտի 19-ը զուգահեռ քարոզչությամբ այդ տարածքներում են լինելու Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը եւ Սասուն Միքայելյանը: Ամսի 19-ից միավորվելու են եւ զբաղվելու միասնական քարոզչությամբ: Իսկ վաղը արդեն «Ելք» դաշինքը հանրահավաք է անցկացնելու Շարլ Ազնավուրի հրապարակում:
«Առավոտ» թերթը գրում է. «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանին երեկ հարցրինք՝ իր եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունները 2008-ի թնջուկից հետո կարգավորվեցի՞ն։ «Կհարցնեք Սերժ Սարգսյանին»,-ասաց նա: Դիտարկամն էլ՝ այսինքն չե՞ն կարգավորվել, նա արձագանքեց. «Կհարցնեք Սերժ Սարգսյանին, ինչի՞ եք էդ հարցն ինձ տալիս, ինքն ավելի բարձր դիրքերում ա»։
Այս հաղթանակը քիչ պակաս հաղթանակ չէր, քան Արցախյան ազատամարտի հաղթանակը. Սասուն Միքայելյան
«Սասո՛ւն, էս ի՞նչ ես խոսում». Մարգարիտ Եսայան
Երևանի թիվ 2 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Սասուն Միքայելյանի այսօրվա հայտարարությանը, գրել է.
«Ձեր գիտակցությունից ջնջեք «ազատամարտիկ» սասուն միքայելյանին»․ Արշավիր Ղարամյան
Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում, արձագանքելով Սասուն Միքայելյանի հայտարարությանը, գրել է․
Արցախի հերոսը` Սասուն Միքայելյանի հայտարարության մասին. ստափվե′ք, տղանե′ր
Վիտալի Բալասանյանը մեկնաբանել է Սասուն Միքայելյանի ելույթը։
ԱԺ այսօրվա քննարկումները՝ նաեւ բանակի խնդիրներն էին
Պատգամավորներն այսօր շարունակել են իրենց աշխատանքը՝ ավարտին էին հասցնում խորհրդարանի մշտական հանձնաժողովները ձեւավորումը: Այսօր դրանց ղեկավարների նախընտրական ելույթներն էին եւ պարզաբանումները` ամենահնչեղ հարցերին: Հիշեցնենք, որ նոր խորհրդարանում մշտական հանձնաժողովների թիվը կրճատվել է՝ հասնելով 9-ի: Այս խորհրդարանում հանրապետականը կղեկավարի 6, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ 3 մշտական հանձնաժողով: Դաշնակցությունն ու «Ելքն» այս հարցում մնացին ձեռնունայն: Նախորդ գումարման խորհրդարանից իրենց պաշտոնները պահպանել են պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Ձեւափոխված եւ միավորված առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի երկրորդ հատվածը նորություն չէ Հակոբ Հակոբյանի համար: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բաժին հասավ Արմեն Աշոտյանին, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանին, պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը՝ Հրայր Թովմասյանին: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովը կղեկավարի ծառուկյանական Վարդեւան Գրիգորյանը, նույն խմբակցությունից տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ այս անգամ կզբաղվի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով: Նորընտիր խորհրդարանի աշխատանքի արդեն երրորդ օրը միանգամից բարձրացվեց նախընտրական շրջանում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բյուջետային միջոցների կամայական ծախսերի հարցը: «Ելք» խմբակցությունից Սասուն Միքայելյանը հարցն ուղղեց տարածքային կառավարման մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդեւան Գրիգորյանին: Հանրության համար ամենաուշագրավ եւ սրտացավ քննարկումը թերեւս պաշտպանական եւ անվտանգության խնդիրների հետ էր կապված: «Ելք» խմբակցությունից Մանե Թանդիլյանը եւ Գեւորգ Գորգիսյանը անդրադարձան ԶՈՒ-ում տիրող իրավիճակին: Կորյուն Նահապետյանը, ով նախորդ 5 տարիների ընթացքում ղեկավարել է նույն հանձնաժողովը, հարցերը չափազանցված համարեց: Տարբեր հարցերի շուրջ վերահսկողություն իրականացնելու առումով այս անգամ հանձնաժողովների ղեկավարները խոսում են ավելի վստահ, քանի որ նոր խորհրդարանում մշտական հանձնաժողովներին տրվել են վերահսկողական լուրջ լիազորություններ: Այս հարցի շրջանակներում պատգամավոր Շուշան Պետրոսյանին առավելապես անհանգստացնում է ԶԼՄ-ների աշխատանքը, նրանց կողմից «ազգային անվտանգությանն առնչվող խնդիրների անզգույշ հրապարակումներին»: Նա առաջարկում է օրենսդրական կարգավորումներով լուծել այդ խնդիրը: Անհարկի խստացումներին Կորյուն Նահապետյանը կողմ չէ: Ընդունում է, որ վերջին տարիներին անզգույշ հրապարակումների թիվը նվազել է, բայց դեռեւս խնդիրն առկա է։ Այս քննարկման ժամանակ չէր կարող չհնչել նաեւ քառօրյա պատերազմի հետ կապված հարցը՝ որքանով էինք պատրաստ եւ որքանով էինք տեղյակ խնդիրներին, որոնք ակնառու երեւացին հենց ապրիլին: Կորյուն Նահապետյանի ներկայացմամբ՝ Արցախի առաջնագիծ այցերի ժամանակ նկատել են այն նշանակալի աշխատանքները, որոնք կատարվել են առաջնագծում՝ ինչպես ամրաշինական, այնպես էլ Զինված ուժերում տեխնիկական հագեցվածության բարելավման առումով: Պատգամավորը սակայն հստակեցրեց. «Կան որոշակի աշխատանքներ, որոնց մասին չեմ կարող բարձրաձայնել՝ հաշվի առնելով հարցի էությանը»:
Փաշինյանը՝ ՀՀԿ-ականներին. Ձեր քաշի չափ Սասուն Միքայելյանի մարմնում «ասկոլկա» կա
Նա ասել է,՝ երկար տարիներ այդ քննադատողները «բերաններդ ջուր առած հետևել են բաբակին թալանին»
Մենք այդ պահեստները բացահայտել ենք. այս պրոցեսի արդյունքում ոմանք բոմժ են դառնալու. Փաշինյան
Որոշ ՀՀԿ-ականներ, Արմեն Աշոտյան, Շուշան Պետրոսյան, որոշել են արցախյան ազատամարտը պաշտպանել Սասուն Միքայելյանից. ձեր քաշի չափ ասկոլկա կա Սասուն Միքայելյանի մարմնում:
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Դուշանբե
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը պաշտոնական այցով կգտնվի Տաջիկստանի Հանրապետությունում: Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սասուն Միքայելյանը եւ Ռոմիկ Մանուկյանը: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի, խորհրդարանի երկու պալատների նախագահների եւ արտաքին գործերի նախարարի հետ:
«ՉԻ. Ուշագրավ ծնունդ. Սասուն Միքայելյանի 60-ամյակի հյուրերն ու Սեյրան Օհանյանի նվերը
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը մեծ շուքով նշել է 60-ամյա հոբելյանը։ «ՉԻ» տեղեկություններով՝ միջոցառումը, որին ներկա է եղել 1000-ից ավելի մարդ, տեղի է ունեցել Հրազդանի «Սիրո կայարան» ռեստորանային համալիրում։
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստը հետաձգվեց
Այսօր ժամը 18:00-ին նշանակված էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ներառված էին նաև «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծերը (երկրորդ ընթերցում): Սակայն տևական ժամանակ նիստը չէր սկսվում` քվորումի բացակայության պատճառով: Հանձնաժողովի 11 անդամներից ներկա էին միայն ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանը, ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանը և «Ելք»-ից Սասուն Միքայելյանը:
Հետամուտ ենք լինելու. Շավարշ Քոչարյանն՝ Արա Բաբլոյանին Մոսկվայում ստուգելու դեպքի մասին
Հայաստանը հետամուտ է լինելու, որ փոխադարձության սկզբունքը պահպանվի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով պատգամավոր Սասուն Միքայելյանի կողմից հնչեցրած ահազանգին, ըստ որի՝ Մոսկվայի օդանավակայանում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից պահանջել են հանել գոտին ու մանրամասն ստուգել են։
«Ժողովուրդ». Մոսկվայի օդանավակայանում Արա Բաբլոյանն ի՞նքն է գոտին հանել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ին ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվայի օդանավակայանում խորհրդարանի պատվիրակությանը՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, խուզարկել են.
Բաբլոյանը` Սասուն Միքայելյանի հայտարարության մասին. Արցախի հարցում չպետք է լինեն սևեր և սպիտակներ
Ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանը չկարողացավ անտարբեր մնալ արտահերթ ընտրությունների արշավում տեղ գտած իրադարձությունների նկատմամբ։
Սասուն Միքայելյանը ստախոս է.Դավիթ Շահնազարյան
Սասունը ստախոս է, ճիշտ այնպիսի ստախոս, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 5–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ նախընտրական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, անկուսակցական Դավիթ Շահնազարյանը։
«Առաջին լրատվական»- ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ։
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ռեյթինգային ընտրակարգով առաջադրվելու են Կոտայքի մարզում։ Այս մասին Ռոմանոս Պետրոսյանն ասաց այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում։
«Հրապարակ». Ո՞վ է Կոտայքում «ասողը»՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյա՞նը, թե՞ Սասուն Միքայելյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ո՞վ է Կոտայքում «ասողը»՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյա՞նը, թե՞ «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ հարցրինք մարզպետին՝ վկայակոչելով լուրերը, որ Սասունն է որոշում՝ ով դառնա գյուղապետ, ով հրաժարական ներկայացնի եւ այլն։ «Չկա նման բան»։
ՀՀԿ պատգամավորության թեկնածու Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադարձել է Սասուն Միքայելյանի Թալինում արված այն հայտարարությանը, թե «այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։
Սթափվե՛ք, տղանե՛ր. Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հայտարարությամբ
Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն, արձագանքելով այսօր ՀՀ Թալին քաղաքում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի ելույթին, թե ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, հանդես է եկել հայտարարությամբ:
Շահնազարյան. Վազգեն Սարգսյանն ուզում էր գնդակահարել Սասուն Միքայելյանին
Նա Միքայելյանին մեղադրել է Օմարի բարձունքները հակառակորդին հանձնելու մեջ
«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը երկուշաբթի մասնակցեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքին Թալին քաղաքում։
Ձեր գիտակցությունից ջնջեք «ազատամարտիկ» Սասուն Միքայելյանին. Արշավիր Ղարամյան
Արցախի ԱԱԾ նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Ղարաբաղյան պատերազմի հաղթանակը:
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց Թալինում նախընտրական հավաքի ժամանակ Սասուն Միքայելյանի արած հայտարարությունը։
Ես չեմ ուզում Սասուն Միքայելյանի ասածը մեկնաբանել, շատ ուզում եմ հավատալ, որ դա լեզվի սայթաքում է եղել. եթե դա մտածված հայտարարություն է եղել, որ այս հաղթանակն ավելի կարևոր է, քան Արցախյան հաղթանակը, եթե Փաշինյանի հետ քննարկված հայտարարություն է, ապա դա շատ խորը գնացող հետևանքներ ունի։
Երգում է Սասուն Միքայելյանը․ «Սիրո կայարանում» մեծ խնջույք՝ ընտրվելու առիթով (Տեսանյութ)
«Իմ քայլը» դաշինքով Կոտայքի մարզում ամենաշատ ձայներ ստացած Սասուն Միքայելյանը դեկտեմբերի 15-ին մեծ խնջույք է կազմակերպել Հրազդանի «Սիրո կայարան» ռեստորանում։
«Փաստ». Նիկոլ Փաշինյանը կփոխարինի՞ Սասուն Միքայելյանին
«Փաստ» թերթը գրում է. «Փաստի» տեղեկություններով, եկող տարվա սկզբին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրելու է համաժողով, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի կուսակցության վարչության թվակազմը մեծացնելու հարցը:
Մյուս անգամ իմ խոսալու ժամանակ տեղից չմիջամտեք. Մարուքյանը՝ Սասուն Միքայելյանին
ԱԺ 3-րդ փոխխոսնակի ԼՀԿ-ի թեկնածուին ներկայացնելու ժամանակ, արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի դիտարկումներին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ չեն վիճարկում ԲՀԿ-ի՝ մեծությամբ քաղաքական 2-րդ ուժը լինելու հանգամանքը, վիճարկում են այլ հարց.
Սասուն Միքայելյանը վրիպել է. Գառնիկ Իսագուլյանը՝ Փաշինյանի եւ Բակո Սահակյանի մասին
Սասուն Միքայելյանը վրիպել է, նա վրիպել է մի հարցում, որը իրենց ներքին խոհանոցում քննարկման առարկա է դարձել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:
«Ժամանակ». Պնդում են. ԵԿՄ նախագահ կարող է ընտրվել Սասուն Միքայելյանը
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը կարող է ընտրվել ԵԿՄ նախագահ:
«Փաստ». Բաժնետոմս, ավտոմեքենա, երկու հողամաս. Սասուն Միքայելյանի քաղաքապետ որդու ունեցվածքը
Փաստ» թերթը գրում է. «Հրազդան համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Փետրվարի 11-ին ԵԿՄ վարչությունում տեղի է ունեցել հավաք՝ մասնակցությամբ ԵԿՄ փոխնախագահների, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ղեկավարների, վարչության անդամների, ինչպես նաև Երկրապահի ակունքներում կանգնած կամավորական ջոկատների մի շարք այն հրամանատարների, ովքեր մտահոգված են հարազատ կառույցի ճակատագրով:
Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագահի թեկնածու
Առաջիկայում տեղի կունենա ԵԿՄ արտահերթ համագումար
ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրվել է Սասուն Միքայելյանի թեկնածությունը
«Ժողովուրդ». ԵԿՄ-ն նոր նախագահ կունենա. այդ պաշտոնին առաջադրվելու է ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը
«ԵԿՄ վարչությունն առաջիկայում նոր նախագահ կունենա, այդ պաշտոնին առաջադրվելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Նրան առաջադրելու որոշումը ԵԿՄ-ում ընդունվել է միաձայն:
«Ժամանակը ցույց կտա». Սասուն Միքայելյանը Մանվել Գրիգորյանի՝ ԵԿՄ անդամ մնալ-չմնալու մասին
Ես նման հարցի չեմ կարող պատասխանել, ժամանակը ցույց կտա:
Ոչ մեկը դեմ չեղավ իմ թեկնածությանը. Սասուն Միքայելյան
ԵԿՄ դահլիճում գտնվողներից, 90 թվականներից էս կողմ էդքան մարդ չէր հավաքվել, ոչ մեկը դեմ չեղավ իմ թեկնածությանը:
«Իրավունք». Սասուն Միքայելյանի «ախորժակը ավելի է մեծացել». Բանը հասել է սպառնալիքների
«Իրավունք» թերթը գրում է.
Քաղսիում հաղթել է Սասուն Միքայելյանի ընկերոջ 27-ամյա որդին
Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների արդյունքներով հաղթել է «Արմա» թոնրատան տնօրեն, 27–ամյա Ռաֆայել Գրիգորյանը, ով ստացել է 470 ձայն։
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ժամանակ». ԵԿՄ-ն ղեկավարելու համար Սասուն Միքայելյանի նախապայման է առաջ քաշել
«Ժամանակ» թերթը գրում է.
Մենք ժամ-ժամ, վայրկյան-վայրկյան պետք է պատրաստ լինենք պատերազմի․ Սասուն Միքայելյան
Փաշինյան-Ալիև հանդիպումը բանակցություններ չեն, այլ քննարկումներ՝ հետագայում բանակցային սեղանի վերադառնալու մասին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։
«Հրապարակ». Սասուն Միքայելյանը հավակնում է Մանվել Գրիգորյանի որդու պաշտոնին
«Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում սպասվում են նախագահի ընտրություններ: Դրանք պետք է կայանային դեռևս հունվարին, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում են։
ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրվել է Սասուն Միքայելյանի թեկնածությունը
Այսօր տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության վարչության փակ նիստը, որի ընթացքում քննարկվել է ԵԿՄ նախագահի թեկնածության հարցը: Վարչության նիստում որոշվել է ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի թեկնածությունը:
ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվեց Սասուն Միքայելյանի թեկնածությունը
Սասուն Միքայելյանը մայիսին վայր կդնի «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահի լիազորությունները
Ինչու էր հեղափոխությունը ոչ պակաս կարեւոր, քան Արցախյան պատերազմը․ Սասուն Միքայելյանը պարզաբանել է
Հեղափոխությունը կասեցրեց ազատագրված տարածքների կորստի ընթացքը։ Այսօր ԵԿՄ 12-րդ համագումարին հայտարարեց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահի թեկնածու Սասուն Միքայելյանը՝ պարզաբանելով իր նախկին տեսակետը, թե հեղափոխությունը ավելի կարեւոր է Արցախյան պատերազմից․
Սասուն Միքայելյանը միաձայն ընտրվել է ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում
Ես չեմ կարող լինել եւ ՔՊ-ի եւ ԵԿՄ-ի նախագահ․ Սասուն Միքայելյան
Ես չեմ կարող լինել ե՛ւ Քաղաքացիական պայմանագրի ե՛ւ ԵԿՄ-ի նախագահ։
«Երկրապահ» միության նախագահ է ընտրվել Սասուն Միքայելյանը
«Երկրապահ» միության նախագահ է ընտրվել Սասուն Միքայելյանը:
Սասուն Միքայելյանն ընտրվել է ԵԿՄ նախագահ
Նա ընտրվել է միաձայն
«Փաստ». ԵԿՄ-ն հարմարեցնում են իշխանություններին. անգամ հրավերները համաձայնեցվել է Փաշինյանի հետ
«Փաստ» թերթը գրում է. «Շաբաթ օրը տեղի ունեցավ ԵԿՄ արտահերթ համագումարը, ընտրվեց ԵԿՄ նախագահ եւ նոր վարչություն: ԵԿՄ նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով, ի դեպ, որոշ ժամանակ առաջ կտրականապես հերքում էր իր թեկնածության մասին տեղեկությունները:
«Իրավունք». ԵԿՄ նախագահ Սասունի Միքայելյանը հակասեց ընդդիմադիր Սասուն Միքայելյանին
«Իրավունք» թերթը գրում է. «Երկրապահ կամավորականների միության» 12-րդ արտահերթ համագումարում 184-ից 25 հոգի դարձած վարչության անդամները ԵԿՄ նախագահ ընտրեցին ազատամարտիկ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին:
«Փաստ». Արայիկ Հարությունյանը՝ ՔՊ նախագահ
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, վերջերս հայտարարել էր, որ պատրաստվում է հրաժարվել ՔՊԿ վարչության նախագահի պաշտոնից՝ ԵԿՄ-ն չքաղաքականացնելու ցանկությամբ:
«Իրատես». Սասուն Միքայելյանի պարագայում լռությունն իսկապես ոսկի է
«Իրատես» թերթը գրում է.
Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, իրար հետ այդքան քայլել ենք, դա իրավապահ մարմինների որոշելիքն է, ես չեմ ուզում առաջ ընկնել:
Սասուն Միքայելյանի հերթական կոպիտ «կիքսը». այս հարցով Տոնոյանը դիմել է վարչապետին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, պաշտպանության նախարարությունը չափազանց վատ է ընդունել ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ ԱԺ-ում նախօրեին արված հայտարարությունն այն մասին, թե «մեր զինվորները առաջին գիծը հազիվ են պահում և գրեթե չեն հերիքում»:
Վոժդն իր ապրած կյանքով օրինակ պիտի դառնա սերունդների համար. Սասուն Միքայելյան
Սասուն Միքայելյան. Ապրիլյանը մեծ հաղթանակ էր
«Մեր երիտասարդները փոքր թվով կարողացան Ադրբեջանի մեծ բանակի դեմ կանգնել»,- ասել է նա
Սասուն Միքայելյանն Աբովյանում պարտության համար Կոտայքի մարզպետին է մեղադրում
«Եթե մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում», - ասել է նա
Սասուն Միքայելյանը չի պատրաստվում մանդատը վայր դնել. նա անդրադարձել Աբովյանի ընտրություններին
Սասուն Միքայելյան. Թավշյա հեղափոխությունը կարող է դառնալ թավշյա հեռացում
«Պատկերացրեք՝ եթե վարչապետը չգնար Աբովյան, ինչ էր կատարվելու այնտեղ»,-ասել է նա
Ալեն Սիմոնյանը՝ Սասուն Միքայելյանին. Ես էլ եմ մեղավոր Աբովյանում պարտության մեջ
Աժ փոխխոսնակն անդրադարձել է նաև Սասուն Միքայելյանի՝ մանդատը վայր դնելու լուրերին
Կոտայքի մարզպետը՝ Սասուն Միքայելյանին. Ազնիվ չես ինքդ քո և քո իսկ անցած ուղու հանդեպ
«Այլևս ոչ մի դիտարկում չեմ անելու, միայն գործելու եմ, և գործելու եմ ինչպես միշտ՝ բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության և նրա Քաղաքացու»,-ասվում է Պետրոսյանի գրառման մեջ
ՔՊ-ն կքննարկի Սասուն Միքայելյանի մտահոգությունները. Արայիկ Հարությունյան
Միքայելյանը չի ցանկացել պատասխանել թեմային վերաբերող այլ հարցերի, միայն նշել է, քննություն է ընթանում
Սասուն Միքայելյան. Ոչ ոք իրավունք չունի ասել, որ Վանեցյանն ուսադիրները աղբանոցն է նետել
Սասուն Միքայելյանը` Վանեցյանի մասին. «Նա իմ ընկերն է, իմ ընկերն էլ մնալու է»
Սասուն Միքայելյանը` Վանեցյանի մասին. «Նա իմ ընկերն է, իմ ընկերն էլ մնալու է»։
Ռուսերեն
Партия «Гражданский договор» избрала нового председателя правления
Председателем правления стал участник карабахской войны, бывший депутат Национального Собрания Армении Сасун Микаелян.
Блок «Елк» провел первое заседание
Председатель правления партии «Гражданский договор» Сасун Микаелян заявил, что при достижении консенсуса они готовы сотрудничать со всеми силами.
Депутат от фракции "Елк" Сасун Микаелян, принимавший в понедельник участие в предвыборном митинге возглавляемого и.о. премьер-министра Армении Николом Пашиняном блока "Мой шаг" в городе Талин, сделал заявление возымевшее эффект брошенного в воду камня
Пресс-секретарь Министерства обороны Арцаха Сенор Асратян прокомментировал заявление члена пропорционального списка блока "Мой шаг" Сасуна Микаеляна
Стала известна десятка самых популярных кандидатов в депутаты по итогам выборов в Армении
Согласно данным ЦИК, наибольшее количество голосов по рейтинговой системе получил Сасун Микаелян
И.о. премьер-министра Армении Никол Пашинян заступился за депутата от фракции "Елк", члена пропорционального списка блока "Мой шаг" Сасуна Микаеляна
Микаелян на предвыборном митинге в Талине в понедельник заявил, что победа "бархатной" революции в Армении важнее, чем освободительная война в Арцахе
СМИ: в "Еркрапа" определились с новым председателем организации
Однако Сасун Микаелян не испытывает желания руководить этой организацией
Сасун Микаелян выдвинул предусловие, чтобы возглавить Союз "Еркрапа" – газета
Депутат парламента от фракции "Мой шаг" Сасун Микаелян выдвинул предусловие, чтобы возглавить Союз добровольцев "Еркрапа", пишет газета "Жаманак" (Время).
СРОЧНО! Главой союза "Еркарапа" избран депутат Сасун Микаелян
Новым главой Союза добровольцев "Еркарапа" был избран депутат Национального Собрания от фракции "Мой шаг" Сасун Микаелян
На пост председателя правления СДЕ выдвинута кандидатура Сасуна Микаеляна
Главой союза "Еркарапа" избран депутат Сасун Микаелян
Новым главой Союза добровольцев "Еркарапа" был избран депутат Национального Собрания от фракции "Мой шаг" Сасун Микаелян
Сасун Микаелян единогласно избран председателем правления СДЕ
В мае Сасун Микаелян сложит полномочия председателя правления партии «Гражданский договор»
Партия ГД обсудит озабоченность Сасуна Микаеляна: Араик Арутюнян
Сасун Микаелян об отставке Ванецяна: "Никто не имеет права снимать погоны" (ВИДЕО)
Глава Союза добровольцев "Еркрапа", депутат парламентской фракции "Мой шаг" Сасун Микаелян прокомментировал ситуацию с отставкой Артура Ванецяна с поста директора Службы национальной безопасности Армении
Անգլերեն
Sasun Mikaelyan elected new head of Yerkrapah Union of Karabakh War Veterans
Armenian parliament member Sasun Mikaelyan from the governing My Step faction was elected on April 7 as new head of the Yerkrapah Union of Karabakh War Veterans.