Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Կարեն Կարապետյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Կարեն Կարապետյանը ՝ կառավարության նոր ղեկավար

Վերջերս խոսակցություն է տարածվել, որ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով այժմ բավական բարձր պաշտոն է զբաղեցնում Մոսկվայում, վերադառնում է Երևան՝ նոր պաշտոնի անցնելու համար:

Հայաստանում սոցիալական ծառայությունները պետք է հասանելի լինեն առցանց ռեժիմով. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարել է գործարկել սոցիալական ծառայությունների էլեկտրոնային դիմումի հնարավորություն։

ՀՀ վարչապետ. Հայաստանում ՀԿԵ ծրագրերը մատուցվող ծառայությունների դինամիկ աճ են արձանագրում

Չորեքշաբթի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի փոխնախագահ Անդրեյ Ստարկովին և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին:

ՀՀ վարչապետ. մեր վերամշակող ձեռնարկություններում ունենք բավականին ժանգոտած կառավարման համակարգ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ հանրապետության վերամշակող ձեռնարկություններում առկա է բավականին ժանգոտած կառավարման համակարգ։

Օպտիմալացում բառը փոխարինում ենք կտրուկ կրճատմամբ. Կարեն Կարապետյան

Կառավարությունը հաստատեց «ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերակազմավորման ձևով «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի վերակազմակերպելու նախագիծը:

Կարեն Կարապետյանը տեսնում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման աննախադեպ մեծ ներուժ

Համաժողովի բացմանը ներկա էին նաև ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը և այլք:

Վարչապետն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ»-ի փոխնախագահին և ՀԿԵ-ի գլխավոր տնօրենին

Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է Հայաստանում գործող ընկերությունների հաջող գործունեությամբ ու պատրաստ է ակտիվացնել ջանքերը համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

ՀՀ վարչապետն ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների

Կարեն Կարապետյանը նշել է, որ նման ձևաչափով հանդիպումների նպատակն է հասկանալ՝ ինչ սպասումներ ունի հասարակությունը, ՀՀ քաղաքացին, բիզնեսը, սպառողը ՀՀ կառավարությունից, որպեսզի գործադիրը կարողանա ճիշտ արձագանքել և ճիշտ ծրագրեր ներկայացնել:

Զարմինե Զեյթունցյանը՝ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Զարմինե Զեյթունցյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

Կարեն Կարապետյանը նամակով դիմել է ՌԴ վարչապետին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ` ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունները համատեղ աշխատում են` ՌԴ տարածում ավտոբուսի վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներին համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Վարչապետը Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարին արագ արձագանքելու համար շնորհակալություն է հայտնել ՌԴ տրանսպորտի նախարարին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին Բեսլանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարին արագ արձագանքելու և հոգատարության համար շնորհակալություն է հայտնել:

Որքան գումար է անհրաժեշտ Հայաստանում աղքատության հաղթահարման համար

տեղադրված 11.13 լրացված 15.29 Մոտ  մեկ ամսից ԱՎԾ-ն կներկայացնի Հայաստանի՝  2015 թ սոցիալ-տնտեսական պատկերը: Մինչ այդ, փորձագետները 2014 են ամփոփում: Թեման այսօր առավել քան արդիական է, այսօր նշվում է աղքատության դեմ պայքարի միջազգային օրը:  Նույն ԱՎԾ տվյալներով, Հայաստանին աղքատության հաղթահարման համար շուրջ 66.2 մլրդ. դրամ է անհրաժեշտ։ Հաջորդ տարվա համար միայն հստակ է, որ կենսաթոշակներն ու նպաստները չեն ավելանալու, ֆինանսական միջոցներն են սուղ: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության  վարչության պետ Աստղիկ Մինասյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում   հիշեցրել է՝  նպաստի բարձրացում  չի նախատեսվում, փոխարենը նախատեսվում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների փոփոխություն, որտեղ առավելապես հաշվի  է առնվելու սոցիալապես անապահով ընտանիքների շահերը:   1987 թ սկսած ամեն տարի նշվում է Աղքատության դեմ պայքարի միջազգային օրը: Մեր երկիրն էլ վերջին տարիներին անմասն չմնաց համաշխարհային միտումներից: Պաշտոնական հայտարարություններում հիմնական մեղավորը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է: 2015-ի սոցիալ- տնտեսական պատկերը պարզ կլինի մոտ մեկ ամսից, 2014-ի տվյալներով` Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 30 տոկոս: Իսկ ավելի պատկերավոր՝ մեր երկրում տասը բնակչից երեքը ամսական 40.264 ՀՀ դրամից ավելի քիչ գումար են ծախսել: Հայաստանի բնակչության սոցիալական պատկերը խտանում է, երբ քայլերդ կամ դեպի փողոց ես ուղղում, կամ էլ՝ որևէ մարզ ես այցելում: Հոգսի տակ կքած  ու գործազուրկ  բնակիչներ, որոնց հույսը հիմնականում ՌԴ-ից  եկող գումարներն են կամ էլ թոշակն ու  նպաստը: Սոցիալական բեռն այնքան է խորացել, որ երիտասարդներն անգամ մոռացել են սեփական ընտանիք կազմելու մասին: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը աղքատության դեմ պայքարի արդյունավետ միջոց չի համարում սոցիալապես անապահով ընտանիքներին  միայն նպաստների   տրամադրումը: Նա կարծում է, որ նախ պետք է գործազուրկին շուկայում մրցունակ դարձնել, ընդգրկել  ակտիվ ծրագրերում և  որպես վերջին միջոց  միայն նպաստ  տրամադրել: Զրուցակցիս խոսքով՝ նպաստի գումարով  կարող ես մեղմել, բայց ոչ երբեք ընտանիքին դուրս բերել աղքատությունից: Ի դեպ, Հայաստանում միայն  նպաստների տրամադրման համար տարեկան  շուրջ 37 մլրդ դրամ է ծախսվում: Հայաստանի՝   2014-ի  սոցիալ-տնտեսական պատկերը ներկայացնելիս  ԱՎԾ նշում  էր, որ աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է  շուրջ 66.2 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 1.4 % կազմող գումար։ Սա ի հավելումն արդեն իրականացվող սոցիալական ծրագրերի: 2,5 մլրդ դրամ էլ պահանջվում է ծայրահեղ աղքատների թիվը նվազեցնելու համար: Զրուցակիցս կարծում է, որ դա  զուտ ԱՎԾ կողմից իրականացրած  թվաբանական գործողություն է։ Ի՞նչ եք կարծում, այդ գումարները պետք է բյուջեից ուղղակիորեն տրվեն աղքատ ընտանիքներին, թե հնարավորություն տրվեր սոցիալ-տնտեսական գործունեության արդյունքում ձեռք բերել այդ գումարները՝ հարց է տալիս Մինասյանն ու ինքն էլ պատասխանում: Զբաղվածության տարբեր ծրագրեր են իրականցվում, որոնց միջոցով   քաղաքացիներին հնարավորություն է  տրվում աշխատանքի միջոցով հաղթահարել ընտանիքի  աղքատությունը: Ամենախոցելի խմբում կենսաթոշակառուներն ու անապահով ընտանիքներն են: Ամեն տարեվերջին նրանք  սպասում են հաջորդ տարվա սկզբին, երբ թեկուզ հազար դրամով կբարձրանա թոշակն ու նպաստը: 2017-ից սակայն նման ակնկալիք որևէ մեկը չի կարող ունենալ. ֆինանսների նախարար Վարդան Արամյանը   շատ հստակ  է հայտարարել՝ պարտք չեն վերցնի ու թոշակ և նպաստ չեն բարձրացնի: ԱՍՀՆ  սոցիալական աջակցության վարչության  պետ Աստղիկ Մինասյանը հիշեցնում է՝  թեկուզ  հազար դրամով, սակայն օգոստոսի մեկից նպաստները բարձրացել են:  Ավելին , հիշեցնում՝  վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարությունը սոցիալապես խոցելի խմբերի համար գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման  հարցն էր: Հիշեցնենք,  կառավարության սեպտեմբերի 15-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի ու բնական պաշարների, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններին հանձնարարել էր համատեղ քննարկել ու առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին: «Պետք է սոցիալապես անապահով խավերի համար սակագինը մաքսիմալ նվազեցնել` ի հաշիվ այլ սպառողների: Անհրաժեշտ է ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար»,- ասել էր  Կարապետյանը: Իսկ ԱՍՀ նախարար Արտեմ Ասատրյանը օրերս հայտարարեց, որ մոտ մեկ ամսվա ընթացքում կլինեն հստակեցված մոտեցումներ:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է ֆինանսների և առողջապահության նախարարների տեղակալներին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանին և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանին պաշտոններից ազատելու հրամանագրերը:

ՀՀ վարչապետը հանձնարարական է տվել սիրիահայերի օժանդակության հարցի վերաբերյալ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է համապատասխան պետական մարմիններին արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունների հետ համագործակցությամբ շարունակել օգնություն ցուցաբերել սիրիահայերին:

«Ստվերի» դեմ պայքարը չպետք է անդրադառնա օրինապահ գործարարների վրա. Կարեն Կարապետյան

ՀՀ կառավարության որոշումները, որոնք վերաբերում են «ստվերի» դեմ պայքարին, չպետք է անդրադառնան օրինապահ գործարարների վրա, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման

Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

ՀՀ և ՌԴ վարչապետները կարևորել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու ջանքերը

Բելառուսի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Մինսկում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:

Կարեն Կարապետյանը ժամանել է Մինսկ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ: Այդ մասին հաղորդում է Belta գործակալությունը:

Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը լուծարվում է

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում կառավարությանը ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը լուծարելու վերաբերյալ նախագծային փաթեթ:

Վարչապետը նախարարներին հանձնարարեց պետբյուջեն ներկայացնել «հասկանալի լեզվով»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին հանձնարարեց պատգամավորներին և հանրությանը հասկանալի լեզվով ներկայացնել այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնց ներքո ձևավորվել են իրենց ոլորտների բյուջեները:

Վարչապետը հանձնարարեց ուշադրությամբ ուսումնասիրել Գյումրիի մանկավարժական համալսարանի հետ կապված լուրերը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին և ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանին՝ ստուգել Գյումրիի պետական մանկավարժական համալսարանում մագիստրատուրայի ընդունելության քննությունները կոպիտ խախտումներով անցկացնելու վերաբերյալ լուրերը:

Վարչապետը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նախագահ Լուկաշենկոն իր խոսքում նշել է, որ Անկախ պետությունների համագործակցության կազմակերպությունն ու Եվրասիական տնտեսական միությունը լավ հարթակ են անդամ պետությունների միջև երկխոսության կայացման, ինչպես նաև՝ ինտեգրացիոն գործընթացներն առաջ մղման առումով: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՊՀ և ԵԱՏՄ օրակարգերում գտնվող մի շարք հարցեր:   *** Բելառուսի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին: ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում քննարկվել և հավանության են արժանացել մի շարք նախագծեր: Մասնավորապես, խորհուրդը հավանություն է տվել ԱՊՀ մարմինների 2017 թ. միասնական բյուջեի ու 2015թ. միասնական բյուջեի կատարողականի նախագծերին, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Միաժամանակ խորհուրդը որոշում է կայացրել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում: Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը կարճ ճեպազրույց է ունեցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Վարչապետը նշել է, որ  բանակցություններն ու քննարկումները բավական հետաքրքիր էին, և այս հարթակները հարմար են՝ հետխորհրդային երկրներում թե՛ շուկայի, թե՛ հետաքրքրությունների առումով կուտակված հարցերը քննարկելու համար: «Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ քննարկումները բուռն էին և առարկայական, որովհետև Մաքսային օրենսգրքին էին վերաբերում: Քանի որ կային չլուծված հարցեր, պայմանավորվել ենք նոյեմբերի 15-ին նորից հանդիպել Մոսկվայում», — ասել է Կարեն Կարապետյանը:  

ՀՀԿ–ի գործադիր մարմնի նիստում նախօրեին Կարեն Կարապետյանի` կուսակցությանն անդամակցելու հարցը չի քննարկվել

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հինգշաբթի ՀՀԿ Խորհրդի և Գործադիր մարմնի նիստում չի քննարկել վարչապետ Կարեն Կարապետյանի` կուսակցությանն անդամակցելու հարցը, հայտնել է Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Քննարկվել են ՀՀ տնտեսության զարգացման գործում Հայաստան-Սփյուռք կապերի ներգրավմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) խորհրդի նախագահ Քերոլին Մուգարին և Հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին:

«Չորրորդ իշխանությունը». Կարեն Կարապետյանը «Ռոստելեկոմի» հետ բազմաթիվ թելերով է կապված

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը մտադիր է «Ռոստելեկոմ» ընկերության իր նախկին գործընկերներին տեղավորել բարձր պաշտոնների: Հայկ Ֆարամազյանին՝ ՊԵԿ-ում վարչության պետ դարձնել, Արա Յաղջյանին՝ ՊԵԿ նախագահի խորհրդական:

2017 թ. ծախսերի առումով մաքսիմալ կոշտ քաղաքականություն է որդեգրվել

2017 թվականի համար կառավարությունը նպատակադրել է ՀՆԱ-ի շուրջ 3.2 տոկոս աճի մակարդակ` այսօր խորհրդարանում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով հաջորդ տարվ գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը:

Նախորդներին քննադատելը ձախողումներն ուղղելու ամենալավ ճանապարհը չէ. ներկայացվեց Բյուջե 2017- ը (լրացված)

տեղադրվել է ժամը 12։59- ին լրացվել է ժամը 18։23- ին Բյուջետային եկամուտների  թափանցիկ ու կանխատեսելի հավաքագրում, զուսպ  ու նպատակային օգտագործում՝ 2017-ին կառավարությունն առաջնորդվելու է այս մոտեցմամբ: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներն այսօր սկսել են Բյուջե 2017-ի քննարկումները:  Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ընդհանուր գծերով ներկայացրել է վարչապետ Կարեն Կարապետյանը:  Գործելու ենք կոշտ, բայց տնտեսությունը չենք խեղդելու, բիզնեսը  չենք ճնշելու՝ ասել է գործադիրի ղեկավարը ու վստահեցրել՝  կառավարությունը  հանրությանն ու գործարարին հասկանալի հարկաբյուջետային  քաղաքականություն է վարելու: Հաջորդ տարվա համար  3.2 տոկոս տնտեսական աճ է ակնկալվում:  Սա, ըստ կառավարության ներկայացուցիչների, տնտեսական վերելքի հնարավորություն չի տա, բայց թույլ կտա վերականգնել տնտեսությունը:   Կառավարությունն արձանագրում է, որ նախորդ երկու տարիներին  Հայաստանի տնտեսությունը կրել է արտաքին բացասական ցնցումների ազդեցությունը, իսկ հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիկ, որի արդյունքում անխուսափելի է եղել պետական պարտքի մակարդակի բարձրացումը: 2017-ին կառավարությունը փորձելու է  նվազող դեֆիցիտի միջոցով կայունացնել պարտքը, բայց նաև չխեղդել տնտեսությունը: Եկամուտները հավաքելիս լինել կայուն ու կանխատեսելի, ծախսելիս ՝ զուսպ ու նպատակային. սա կառավարության հիմնական մոտեցումն է՝ ըստ Կարեն  Կարապետյանի։ Այն, որ հաջորդ տարվա ընթացքում  տնտեսության էական վերելք հնարավոր չէ, արձանագրում է նաև ֆինանսների նախարարը: Նրա խոսքով՝   կառավարությունը տնտեսական թռիչքներ չի ակնկալում, բայց  վերականգնում սպասում է: Վարդան Արամյանն ասում է, որ հաջորդ  տարվա բյուջեի հիմքում  ընկած 4 հիմնական սկզբունքներից ամենակարևորը  իրատեսությունն է կամ առկա մակրոտնտեսական միջավայրի վրա հիմնվելը : 2017-ին կառավարությունը  ցածր գնաճային ֆոն է ակնկալում, թիրախավորում է կայուն ու կառավարելի արտաքին պարտքը, կառավարությունը աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացում չի նախատեսում։ Սա, ի դեպ, այն զոհաբերությունն է, որը կառավարությունն արել է հանուն երկարաժամկետ արդյունքների: «Հեգելն ասել է՝ պետք է ինչ-որ բան զոհաբերես, որ մեկ այլ բան ձեռք բերես։ Ես զոհաբերել եմ թոշակների և աշխատավարձերի ապագա բարձրացումը, որը կարճաժամկետ կարող էի անել, բայց հետագայում արդար չէի լինի, որովհետև մյուս տարիներին տնտեսական աճը կվտանգեի, իսկ տնտեսական աճն է թույլ տալիս բարձրացնել աշխատավարձերն ու կենսաթոշակները»։ Վարդան Արամյանը համոզված է, որ նպատակադրված 3.2 տոկոս տնտեսական աճը կառավարությունը կկարողանա ապահովել ու դրանով իսկ տնտեսական լուրջ զարգացման հնարավորություն կստեղծի: Նախարարի լավատեսությունը  չի կիսում պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա կարծում է, որ  այս բյուջեն կատարվի թե չկատարվի, միևնույնն է, դրական տեղաշարժ չի ապահովելու: Բագրատյանի  բնորոշմամբ` կառավարության գործելաոճն ու հայտարարություններն արդեն 10 տարի առանց բռնակի ճամպրուկ են հիշեցնում: Բայց մինչ այդ արձանագրումը՝  Բագրատյանը կառավարության անդամերին նաև  մի երկար հիշեցում է անում, թե   տասը տարի առաջ ինչ է խոստացել իշխող կուսակցությունը և ինչ տնտեսական աճ է հաջողվել  ապահովել 10 տարիներից յուրաքանչյուրում։ «Այս տարի լրանում է ՀՀԿ-ի կառավարման 10-ամյա ժամկետը, իսկ տնտեսական աճի գումարային տոկոսը կազմել է 30%: Այնինչ, եթե 7 %-անոց աճի խոստումը պահպանվեր, ապա ստացվելու էր 91%»։ Վարդան Արամյանը համաձայն է, որ մաքսիմալ ջանքեր են պետք տնտեսական աճի բարձր ցուցանիշ ապահովելու համար, համաձայն է նաև, որ 2-3 տոկոս տնտեսական աճը չի կարող սոցիալ-տնտեսական իրավիճակ բարելավել, բայց համաձայն չէ Բագրատյանի հետ այն հարցում, որ թերացել են նախորդ կառավարությունները . հետշոկային նման վիճակում են տարածաշրջանի բոլոր  երկրներում, օրինակ, Վրաստանում՝ ասում է։ Պատճառն այն է, որ կան գործոններ, որոնք ազդում են համընդհանուր տնտեսական վիճակի վրա՝ տնտեսական ճգնաժամ, ֆինանսական հոսքերի ուղղությունների փոփոխություն, 2014-ից  պատժամիջոցների պատերազմ: Քննարկմանը  հնչեց նաև՝  արդյո՞ք այս կառավարությունը խուսափում է քննադատել նախորդներին, թե՞ քննադատելու արգելք կա: Ֆինանսների նախարարն անձամբ կարծում է, որ  խնդիրը  ոչ թե արգելքն է , այլ  գործընկերային համերաշխություն՝ սոլիդարություն է։  Եթե կան խնդիրներ, դրանք պետք է վերացվեն` ասում է  Արամյանը:  Իսկ նախորդներին  քննադատելը, ըստ նրա,   ձախողումներն ուղղելու ամենալավ ճանապարհը   չէ:

Սա ռազմական պոլիգո՞ն է. վարչապետը Առաջին տպարանի շենքի պայթեցման մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին Առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների հետ կապված հարցին: Վարչապետը նշել է, որ շենքի պայթեցումը օբյեկտիվ և սուբյեկտիվ դժգոհություն է առաջացրել հասարակության, այդ թվում՝ հարակից շենքերի բնակչության շրջանում և ավելացրել. «Սա փորձադաշտ չէ: Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է: Իրականում այն տպավորությունն է, որ այս քաղաքում ով ինչ ցանկանա՝ կարող է անել: Ինչպե՞ս են մարդիկ որոշել, որ պետք է պայթեցնել, ո՞ւմ պետք է տեղյակ պահեին և ո՞վ պետք է բնակիչներին տեղեկացներ»: Վարչապետին զեկուցվել է, որ Առաջին տպարանի շենքի սեփականատեր «Աստորիա-ինվեստ» ՓԲԸ-ն Երևանի քաղաքապետարանից 2016 թվականի հուլիսին ստացել է նախագծման թույլտվություն՝ այդ տարածքում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով: Մինչ շինարարության թույլտվություն ստանալը, «Աստորիա-ինվեստ»-ը քաղաքապետարանից ստացել է այդ տարածքի «Բ» մասնաշենքի քանդման թույլտվություն, որն իրականացրել է պայթեցնելու եղանակով: Պայթեցման աշխատանքների վերաբերյալ շինարարական կազմակերպությունը սահմանված կարգով համապատասխան մարմիններին չի տեղեկացրել: Միաժամանակ, համաձայն «Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության միասնական կանոնները հաստատելու մասին» կառավարության 291-Ն որոշման 94-րդ կետի՝ «յուրաքանչյուր օբյեկտում պայթեցման աշխատանքների կատարման համար պետք է կազմվի անձնագիր` համաձայն N 9 ձևի»: Այսինքն՝ կազմակերպությունները պարտավոր են տեղեկացնել ԱԻ նախարարությանը, թե օրինակ՝ մարդկանց անվտանգության ապահովման համար ինչպիսի միջոցառումներ են իրականացնելու, որոնք և պետք է հսկվեն և օժանդակվեն նախարարության կողմից: Շինարարական կազմակերպության կողմից այս պայմանը չի ապահովվել: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է բացթողումներ թույլ տված պատասխանատուների նկատմամբ կիրառել առավելագույն խիստ պատիժ:  «Առաջինը՝ շինարարը կամ սեփականատերը պետք է տեղեկացներ համայնքի համապատասխան ատյաններին, որ շենքն ապամոնտաժելու են ոչ թե այս կամ այն եղանակով, այլ՝ պայթեցման: Այդ իսկ պատճառով, պետք է հասկանալ, թե ինչ պատիժ է հասնում սեփականատիրոջը կամ շինարարին և նրա նկատմամբ կիրառել առավելագույն պատիժը: Երկրորդ՝ լիցենզավորված կառույցը, որը պայթեցրել է շենքը, պետք է իր լիցենզիային համապատասխան պաշտոնապես տեղեկացներ բնակչությանը: Չի տեղեկացրել, ուստի նրա նկատմամբ ևս պետք է կիրառել առավելագույն պատիժ»,- ասել է վարչապետը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանին՝ պատասխանատվության ենթարկել նաև նախարարության համապատասխան ծառայության ղեկավարին՝ աշխատանքներում թերացումներ թույլ տալու համար: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ նման դեպքերը պետք է այսուհետ իսպառ բացառել:

2017 թ.-ի Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 3,2% մակարդակում. վարչապետ

Հայաստանի տնտեսական աճը, երկրի 2017 թ.-ի պետական բյուջեի նախագծի համաձայն, նախատեսված է 3,2 տոկոսի սահմանում, երկուշաբթի ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ հանձնաժողովներում ներկայացնելով պետբյուջեի նախագիծը:

2017 թ.-ի Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 3,2% սահմանում. վարչապետ

Հայաստանի տնտեսական աճը, երկրի 2017 թ.-ի պետական բյուջեի նախագծի համաձայն, նախատեսված է 3,2 տոկոսի սահմանում, երկուշաբթի ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ հանձնաժողովներում ներկայացնելով պետբյուջեի նախագիծը:

Վարչապետը հանձնարարել է խստորեն պատժել տպարանի շենքի պայթեցման հարցում բացթողումներ թույլ տված պատասխանատուներին

«Սա փորձադաշտ չէ: Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է: Իրականում այն տպավորությունն է, որ այս քաղաքում ով ինչ ցանկանա կարող է անել», – նշել է Կարեն Կարապետյանը։

Կատարվեց վարչապետի հանձնարարականը .1 մլն դրամի տուգանք՝ տպարանը պայթեցնող ընկերությանը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի համաձայն, այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն անցկացրել է Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում(նախկին առաջին տպարան) պայթեցման աշխատանքների թեմայով խորհրդակցություն, որին մասնակցել են խնդրին առնչվող ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների ղեկավարները:

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Եվա Վրայիլային: Վարչապետը կարևորել է հայ-հունական բարեկամական հարաբերությունների շարունակական  զարգացումը և ՀՀ կառավարության անունից՝ երկկողմ կապերի խթանմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամություն հայտնել: Կարեն Կարապետյանի խոսքով՝ պետք է ակտիվ աշխատել հատկապես տնտեսական համագործակցության ոլորտում առկա ներուժի իրացման ուղղությամբ: Տիկին Վրայիլան նշել է, որ պատմականորեն երկու ժողովուրդներն ունեն ամուր բարիդրացիական կապեր, և Հունաստանը պատրաստակամ է՝ շարունակելու համատեղ ծրագրերն ու զարգացնելու համագործակցությունը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական գործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է գործարար շփումների ակտիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Հունաստանի դեսպանը տեղեկացրել է, որ հաջորդ տարի նախատեսվում է հույն գործարարների պատվիրակության այց Հայաստան՝ մեր երկրի ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները քննարկելու համար: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև զբոսաշրջության, կրթության, մշակույթի ոլորտներում փոխգործակցության ընթացքին և զարգացմանը:

ՀՀ վարչապետն ընդունել է Բելգիայի Սենատի նախագահին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյին: Վարչապետը ողջունել է տիկին Դըֆրենյի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր և վստահություն հայտնել, որ այն կնպաստի հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու Բելգիայի հետ քաղաքական երկխոսությունը, առավել բազմաբնույթ դարձնելու առևտրատնտեսական հարաբերությունները և խորացնելու համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներում: Վարչապետն ընդգծել է, որ առաջիկայում կառավարությունը տարբեր  խողովակներով, այդ թվում՝ դեսպանությունների միջոցով միջազգային գործընկերներին կներկայացնի ներդրումային ծրագրերի փաթեթ և ավելացրել, որ բիզնես կապերի ընդլայնման գործում կարևորում է նաև «Արմենիա-Վալոնիա Էքսպորտ» գործակալության և հայ-բելգիական առևտրային պալատի գործունեությունը: Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Բելգիայի կողմից ինչպես ֆինանսական, այնպես էլ մասնագիտական և տեխնիկական օժանդակությունը Հայաստանում ժամանակակից Ուռուցքա­բա­նության գերազանցության կենտրոնի ստեղծման գործում, որը կսպա­սար­կի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի բնակչությանը։ Բելգիայի Սենատի նախագահը նշել է, որ չնայած Հայաստանի և իր երկրի  միջև առկա գերազանց հարաբերություններին՝ անհրաժեշտ է հետևողականորեն ընդլայնել երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և մշակույթի: Քրիստին Դըֆրենյն իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստան-Եվրոպական միություն կապերի ընդլայնման գործում և ընդգծել, որ Եվրոպայի դռները լայնորեն բաց են ՀՀ-ի հետ համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման համար: Զրուցակիցները կարևորել են «Brussels Airlines» ավիաընկերության մուտքը հայաստանյան շուկա և վստահություն հայտնել, որ այն կնպաստի մեր երկրների միջև հարաբերությունների ակտիվացմանն ու զբոսաշրջության զարգացմանը: Կարեն Կարապետյանը և Քրիստին Դըֆրենյն անդրադարձ են կատարել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Վարչապետը կարևորել է ԼՂ հարցի վերաբերյալ Բելգիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ համահունչ ԵՄ ընդհանուր մոտեցումներին, ինչպես նաև ողջունել Բելգիայի խորհրդարանականների այցերը Արցախ: Կարեն Կարապետյանը բարձր է գնա­հատել այն փաստը, որ դեռևս 1998թ. Բելգիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճա­նաչման բանաձևը և ավելացրել, որ 2015-ին Ներկայա­ցուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևով ամբողջացել է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Տիկին Դըֆրենյն ընդգծել է, որ Բելգիան պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և կարևորել տարածաշրջանում երկարատև խաղաղության ու անվտանգության ապահովումը:  

Պետք է տույժեր սահմանել 18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ալկոհոլ վաճառողների նկատմամբ. ՀՀ վարչապետ

Կարեն Կարապետյանը տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկեց պատշաճ վերահսկողություն սահմանել այդ երևույթի նկատմամբ և նշեց, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տարբեր սրճարաններին, ակումբներին և զվարճանքի այլ վայրերին:

Վարչապետը ներկայացրել է իր խորհրդականների և օգնականների ստացած դիմումների քանակը

Կարեն Կարապետյանը նշեց, որ հոկտեմբերի 27-ից մինչ օրս իր խորհրդականներին ու օգնականներին ստացված զանգերի քանակը եղել է 2 հազար 156, էլէկտրոնային հաղորդագրությունի թիվը՝ 586, հանդիպումների քանակը՝ 100-ից ավելի:

Նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքներով Կարեն Կարապետյանը տվեց մի շարք հանձնարարականներ

Հանձնարարվեց Ոստիկանապետի հետ համատեղ ներկայացնել առաջարկություն՝ վարչական տույժերի նշանակման վերաբերյալ քաղաքացիներին պատշաճ իրազեկելու գործող մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ:

Կառավարությունը գազի սակագնի նվազման համար որևէ սուբսիդավորում չի իրականացնելու

Կարեն Կարապետյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարեց «Գազպրոմ Արմենիա»-ի հետ մինչև հունվարի մեկն առավելագույնը հասկանալ սոցիալապես անապահովների ցանկը, որպեսզի փոփոխությունն ավելի հասցեական լինի:

Արագաչափերից ու նկարահանող սարքերից ստացվող գումարներն ամբողջությամբ տնօրինելու է պետությունը

Ճանապարհային երթևեկության կանոնների հսկողությունն իրականացնող արագաչափերի և տեսախցիկների վերաբերյալ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությունների համաձայն Ֆինանսների նախարարությունն իր իրավասությունների շրջանակում գնալու է իրականացվող գործառույթների օպտիմալացման: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Հանձնարարում եմ կառավարությանը ներկայացնել ապօրինի հարստացումը քրեականացնող նախագիծ .Վարչապետ

Այսօր Կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` անդրադառնալով ապօրինի հարստացման քրեականացմանը, հանձնարարականներ տվեց Արդարադատության նախարարությանը :

Հայաստանին պետք է 6-8 տոկոս տնտեսական աճ

Խորհրդարանում, 2017 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս վարչապետ Կարեն Կարապետյանը 2017 թվականի համար կանխատեսեց ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճ։ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն իբրեւ տնտեսագետ, այս ցուցանիշը շատ ցածր է գնահատում:

«Սիրիահայերի զգալի մասը ցանկանում է բնակվել Երևանում,ինչը բավականին դժվար է կազմակերպել».Սերժ Սրապիոնյանն

Հայաստան-Սփյուռք առվել ակտիվ գործակցության մասին օրերս վարչապետ Կարեն Կարապետյանն խոսել էր Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի ղեկավարության հետ եւ նշել, որ կառավարության այսօրվա ծրագիրը նախատեսում է արագընթաց բարեփոխումներ:

Մասնավոր ավտոկայանատեղիների ֆինանսական հոսքերն ու կառավարումն անցնում են պետական և համայնքային կառույցներին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ մի շարք հանձնարարականներ է տվել` կապված երկրում գործող մասնավոր ավտոկայանատեղիների և ճանապարհային ռադարների հետ։

Սփյուռքահայ ներդրողներն ու Հայաստանում նրանց խնդիրները

Վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական դաշտը դյուրացնելու համար կառավարման առաջին իսկ օրվանից քայլեր է ձեռնարկում: Մասնավորապես, գերատեսչություններին հանձնարարականներ է տրվել` ուսումնասիրել համապատասխան ոլորտները եւ ստեղծել բարենպաստ պայմաններ տեղի եւ արտերկրյա ներդրողներին ներգրավելու համար՝ նոր շունչ հաղորդելով տնտեսությանը: Նախօրեին Սփյուռքի նախարարության բարձրաստիճան ղեկավարները տեղեկացրեցին, որ վարչապետը ներդրումների խրախուսման համար կարեւորել է Սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցությունը` հանձնարարելով ստեղծել մեկ պատուհանի սկզբունքով գործող մարմին, որը կդյուրացնի եւ քաշքշուկներից զերծ կպահի Սփյուռքի մեր հայրենակիցներին։   ԱՄՆ-ից հայրենադարձած «Impact Hub Yerevan» և «Semina Consulting» ընկերությունների համահիմնադիր Վահե Քեոշքերյանը Հայաստանում նոր գաղափարներ կյանքի կոչելու բազմաթիվ հնարավորություններ է տեսնում՝ միայն թե գործին պետք է մոտենալ զգացմունքները՝ Արարատի ու հայրենի հողի կենացները մի կողմ թողնելով՝ ծիծաղելով ասում է գործարարը եւ ներկայացնում գինեգործության ոլորտում իր տարիների փորձը: «Ես զբաղվել եմ գինեգործությամբ։ Երբ եկա Հայաստան, ուսումնասիրեցի շուկան՝ հասկացա, որ մեր հայրենիքը գինեգործության օրրան է: Սկզբում, իհարկե, էմոցիոնալ պահեր կային, որը խանգարեց բիզնեսի ճիշտ կազմակերպման համար: Սակայն չհիասթափվեցի, ու արդեն իսկ բիզնես սկսեցի կանոններին համաձայն: Հիմա ամեն ինչ կարգին է, արտադրությունը գնալով ընդլայնվում է»,- ասում է։ ՀՀ-ում բիզնես անելու հեռանկարներ տեսնող սփյուռքահայ գործարարը տարբեր մասնավոր զրույցներում լսելով ընկերների հարցերը՝ արդյո՞ք եկամուտները չեն կիսվում տարբեր մարդկանց միջև, զարմացել է, որ դեռ ձեւավորված նման կարծիք կա։ «Այստեղ ներդրումային դաշտը եւ պայմանները նորմալ են, այո, միայն վարչարարությունն է, որ խոչընդոտում է մեր աշխատանքին»,- բիզնեսը դժվարեցնելու առաջին նախապայմանն է նշում Վահե Քեոշքերյանը:«Թղթաբանությունը շատ-շատ է: Եթե ցանկանում ենք փորձի համար 3 շիշ գինի ուղարկել այլ երկիր, այնքան թղթեր են պահանջում, ձգձգում: Այդ ամենը, որ չլինի, գործը շատ արագ առաջ կգնա, բիզնեսը շատ արագ կզարգանա»: Պարոն Քեոշքերյանի հետ համակարծիք է նաեւ Կանադայից Հայաստան տեղափոխված Րաֆֆի Էլիոթը, ով  առողջապահական տուրիզմով զբաղվող «Get Treated Medical Travel» ընկերության հիմնադիրն է: Այլ երկրներում առողջապահական ծառայությունները թանկ արժեն, իսկ Հայաստանում ավելի մատչելի են ու որակյալ: Այժմ այլ երկրներից Հայաստանի առողջապահական տուրիզմով բավական հետաքրքրվողներ կան: Ընկերությունն ստեղծել է հարթակ, որտեղ ցանկացածը կարող է ծանոթանալ Հայաստանում բժշկական ծառայությունների գներին, սահմանել վիրահատության օրը, ընտրել հյուրանոցը: Ներկայում այցելուների կեսը Կանադայից են, նրանց մեծամասնությունն օտարազգիներ են: Հայաստանից մեկնում են Կանադա եւ ԱՄՆ` տարբեր ծրագրերի մասնակցելով, իսկ Րաֆֆին արմատներ է գցում այստեղ։ <<Հայաստանը մերն է, պետք է հզորացնել: Նայեք պատմական քարտեզներին ու պատմության էջերը թերթեք, որտեղ են այն ժամանակվա հզոր պետությունները, փոշիացել են, իսկ Հայաստանը կա>>,- ասում է երիտասարդը ու կիսահումոր հավելում, ինչո՞ւ տեղափոխվել մի երկիր, որտեղ նույնն են խնդիրները, նույնն են մարդիկ ու չեն փոխվում անգամ Գլենդեյլի հարեւաններն ու սովետական մտածողությունը: Հայաստանում դժվարություններ կան, սակայն հայրենադարձ եւ ՀՀ-ում գործարարությամբ զբաղվող մեր հայրենակիցների համար գլխավոր խնդիրը հոգեբանական է: Այն, որ շատերի համոզմունքն է` Հայաստանում ոչինչ անել հնարավոր չէ, Հայաստանում ոչինչ փոխել հնարավոր չէ, նրանք իրենց օրինակներով հերքում են։ Երբ նոր գաղափարներն ու ծրագրերը կյանքի են կոչվում՝ հաջողություն են ունենում:

ՏՏ- ն մեր տնտեսության ամենամեծ շարժիչներից մեկն է՝ ասում է վարչապետը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման հեռանկարներին: Քննարկմանը մասնակցել են պատասխանատու նախարարներ և ՏՀՏ բնագավառի ընկերությունների ներկայացուցիչներ: «Ես այս ոլորտը համարում եմ մեր տնտեսության ամենամեծ շարժիչներից մեկը և պատրաստ եմ ձեզ հետ բաց քննարկել ՏՀՏ-ին առնչվող բոլոր հարցերը՝ կրթական համակարգ, բուհ, մասնագետների պատրաստում, կառավարման մեխանիզմներ և այլն», — խորհրդակցության սկզբում նշել է վարչապետը և հավելել, որ ակնկալում է լսել կառավարության՝ ՏՀՏ բնագավառի առաջընթացին ուղղված քայլերի վերաբերյալ ներկաների պատկերացումներն ու կոնկրետ առաջարկները: Կառավարության ղեկավարին ներկայացվել են ոլորտի զարգացման նպատակով մշակված մի շարք գաղափարներ և ծրագրերի նախագծեր: Քննարկվել են, մասնավորապես, ինժեներական քաղաքի, կիբերանվտանգության գերազանցության կենտրոնի ստեղծման, տեխնոլոգիական ձեռներեցության ֆինանսավորման ավելացման, ավագ դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում ՏՀՏ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները: Մտքերի փոխանակության ընթացքում արծարծվել են կրթական համակարգի որակական փոփոխություններին, մասնագետների պահանջարկին, կրթություն-բիզնես-գիտություն մոդելին վերաբերող և այլ հարցեր: Վարչապետը հետաքրքրվել է նաև ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող որոշ ծրագրերի կիրառական արդյունքներից և կարևորելով դրանց շարունակականությունը՝ միաժամանակ անհրաժեշտ համարել ոլորտի բեկումնային երկարաժամկետ զարգացման ուղղությամբ միջոցառումները. «Ինձ պետք է ծրագիր, որ աշխարհը շուռ տանք: Մենք ի՞նչ պետք է փոխենք, որպեսզի, բացի կոնկրետ ծրագրերից, ձեր ոլորտը, բիզնեսը, շուկան զարգանան, ի՞նչն է ձեզ խանգարում: Ինձ պետք է  հասկանալ ձեր ոլորտի քաղաքականությունը՝ և´ որակապես լավ մասնագետների թիվն ավելացնելու, և´ ՀՆԱ-ի մեջ արտադրողականությունը մեծացնելու համար»: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը ներդրումային հիմնադրամ է ստեղծում, որն ընդհանրապես բիզնեսին աջակցելու գործիք է լինելու, այդ թվում նաև՝ ՏՀՏ ոլորտում: «Եկեք պայմանավորվենք՝ ի՞նչ եք ակնկալում մեզնից, ի՞նչ անեք դուք: Ամենաբարդ խնդիրն այսօր մեր բյուջեի դեֆիցիտի պայմաններում բյուջեից գումար տրամադրելն է: Բայց մենք կարող ենք մասնակցել այլ ձևով՝ գույքով և այլ ակտիվներով, որոնք ունենք: Եթե դուք խումբ ստեղծեք, որը հետազոտի կամ առաջարկություն տա մեր և ձեր անելիքների վերաբերյալ, կարող ենք այս ուղղությամբ առաջ շարժվել», — ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետը հանձնարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ համատեղ աշխատել ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների հետ, հստակ ձևակերպել համատեղ անելիքները, մշակել և ներկայացնել նպատակային միջոցառումներով ու կիրառական արդյունքներով կոնկրետ ծրագրերի առաջարկներ:

Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը՝ Արցախում

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»- Ստեփանակերտ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր  այցելել է Արցախ: Գործնական հանդիպումների շարքը սկսվել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի  հետ հանդիպումից: Ինչպես ԼՂՀ նախագահի աշխատակազմն է տեղեկացնում, հանդիպմանը քննարկվել է հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանը մեկ անգամ եւս շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ հույս հայտնել, որ նրա վարչապետության օրոք կշարունակի հետեւողականորեն զարգանալ ու ընդլայնվել ՀՀ եւ ԼՂՀ բարձր մակարդակի վրա գտնվող տնտեսական համագործակցությունը: Բակո Սահակյանը Կարեն Կարապետյանին է հանձնել <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշան, որով նա պարգեւատրվել էր ս.թ. օգոստոսի 30-ին` սոցիալ-տնտեսական կարեւորագույն խնդիրների իրականացման գործում Արցախին ցուցաբերած աջակցության համար եւ ի նշանավորումն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի: Հանդիպմանը մասնակցել են  ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Այսօր գործնական մեկ այլ հանդիպում կայացել է ԼՂՀ արտգործնախարարությունում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալԿարեն Նազարյանին, ով, ըստ պաշտոնական տեղեկատվության,  Ստեփանակերտ է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև  քաղաքական խորհրդակցություն անցկացնելու նպատակով։ Խորհրդակցության ընթացքում կողմերը քննարկել են արտաքին քաղաքական բնագավառում երկու նախարարությունների միջև առկա համագործակցության հետագա զարգացմանը և ընդլայնմանը առնչվող խնդիրները, մտքեր փոխանակել ԼՂՀ և ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Այս համատեքստում կարևորվել է գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը։ Վաղը քննարկումներ են նախատեսվում նաեւ գործադիր մարմինների մակարդակով , իսկ հետկեսօրին  ՀՀ եւ ԼՂՀ վարչապետները հանդիպելու են նաեւ լրագրողների հետ: Այսօր  Արցախում է գտնվում նաեւ ՀՀ Աժ  պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները:Պատգամավորները իրենց հանդիպումներն Արցախում սկսել են առաջնադիրքից, այսօր նրանք այցելել են զորամասեր, եղել են Մարտակերտի շրջանում, զրուցել ապրիլյան ռազմագործողությունների արդյունքում տուժած համայնքների ղեկավարների հետ:  պաշտոնական հանդիպումները նախատեսված են վաղը եւ կիրակի օրը:

Կ. Կարապետյան. Մեր առաջին թիրախն աշխատատեղն է, աշխատող մարդուն օգնելը

Վարչապետ Կարեն Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցից առաջ Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին: Կառավարության ղեկավարը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է քննարկել մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները: «Մենք բոլորս պետք է գիտակցենք մի պարզ ճշմարտություն. մեր երկիրը, մեր տունը, մեր թատրոնը, մեր գյուղը կառուցելու ենք մենք, միայն և միայն մենք, և չպետք է սպասենք, որ ինչ-որ մեկը գալու է, վիճակը լավանալու է, այդ ամենը կատարվելու է: Խոսելու ենք պարզ, բաց, անկեղծ և բացի առկա խնդիրները ներկայացնելուց, պետք է առաջարկել նաև լուծումներ, նշել, թե խնդրի լուծման որ մասն է մարզը վերցնելու իր վրա՝ հաշվի առնելով իր բոլոր ռեսուրսները, և ինչ է ակնկալվում կառավարությունից»,- նշել է Կարեն Կարապետյանը: Այնուհետև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ներկայացրել է մարզում տարբեր ոլորտներում նախատեսվող  ծրագրերը և նշել, որ հիմնական ջանքերն ուղղված են լինելու մարզի համաչափ զարգացմանը: Զեկուցվել է, որ արդեն իսկ մշակվել է Սյունիքի զարգացման ռազմավարությունը, որը միտված է կյանքի նոր որակ ապահովելուն: Այդ համատեքստում, նախատեսվում է առաջիկայում ստեղծել Սյունիքի զարգացման ներդրումային հիմնադրամ, որի նպատակն է լինելու տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի խթանումն ու աշխատատեղերի ստեղծումը: Առաջիկայում մարզի հինգ քաղաքներում ստեղծվելու են վթարավերականգնողական նոր ծառայություններ, որոնք կապահովեն նոր աշխատատեղեր: Աշխատանքներ են տարվում Կապանում ռետինե նյութերի վերամշակման և խողովակների արտադրության երկու գործարաններ հիմնելու համար, որոնք ևս կապահովեն մի քանի տասնյակ աշխատատեղեր: Մեկնարկել է «Ես ծնվել եմ Սյունիքում» ծրագիրը, որի նպատակն է օժանդակել արտերկրում տարբեր ոլորտներում հաջողությունների հասած սյունեցիներին հարազատ մարզում ծրագրեր իրականացնելու հարցում: Իրանական կողմի հետ ակտիվ բանակցություններ են տարվում  մսամթերքի և վերամշակված բրդի արտահանման ուղղությամբ: Նշվել է նաև, որ մարզպետարանին կից գործելու են հանրային և երիտասարդական խորհուրդներ, որոնք հնարավորություն կտան հանրությանը՝ ներկայացնել իրենց հուզող խնդիրներն ու առաջարկություններ: Այնուհետև անդրադարձ է կատարվել Սյունիքի մարզում կրթության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում առկա խնդիրներին:  Վարչապետ Կարապետյանը, հատկանշելով կրթության ոլորտի կարևորությունը, շեշտել է, որ կրթական համակարգը պետության համար առաջնային է և մեր վաղվա երկիրը պետք է լինի գրագետ մարդու երկիր: Կառավարության ղեկավարը կարևորել է խնդիրների ախտորոշումը և ավելացրել. «Առարկայական խոսելու համար պետք է հստակ ախտորոշենք, թե ինչպիսի խնդիր կա, ինչպես պետք է ծախսերը նվազեցնենք, արդյոք կարո՞ղ ենք լրացուցիչ ակտիվների հաշվին հոգալ խնդիրները, որ մասն է իր վրա վերցնելու համայնքը, որը մարզպետարանը և որը պետական բյուջեն: Երբ այս համատեքստում խոսենք, քայլ առ քայլ գնալու ենք առաջ: Երբ խնդիրն անորոշ է, դա լուծելու ճանապարհն էլ է անորոշ»: Խոսելով գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ՝ վարչապետը նշել է, որ պետությունը պետք է օգնի հաջողակ և ներուժ ունեցող ֆերմերներին, որպեսզի մյուսները, տեսնելով այդ ամենը,  փորձեն հասնել նրանց: «Մեր առաջին թիրախն աշխատատեղն է, առաջին թիրախն՝ աշխատող մարդուն օգնելը»,-ընդգծել է կառավարության ղեկավարը: Կարեն Կարապետյանը շեշտել է, որ այսօր Սյունիքի մարզի համայնքների գործընկերների հետ հանդիպմամբ ձևավորվում է մարզպետարանների հետ աշխատելու ֆորմատը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է գնահատել առկա ներուժը, ներկայացնել տարբեր նախաձեռնություններ, ծրագրեր, և հաշվի առնելով դրանց արդյունավետությունը՝ պետությունն առաջնային կերպով օժանդակություն է ցուցաբերելու տվյալ ծրագրերի իրականացմանը: «Եթե դուք չեք պատկերացնում ինչ քաղաք, ինչ համայնք եք ցանկանում, դուք տարբերակ չունեք նպատակներին հասնելու: Վստահ եղեք, որ մենք ոչ թե շանս ունենք, այլ մենք տարբերակ չունենք լավ երկիր չկառուցելու: Բայց դրանում յուրաքանչյուրս պետք է մասնակցի, յուրաքանչյուրս իր մասնաբաժինը պետք է վերցնի, իր քաղաքացիական դիրքորոշումը ձևավորի»,- շեշտել է վարչապետը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարզի համայնքներում ճանապարհաշինությանը, գազամատակարարմանը, ջրամատակարարմանը, ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Կարեն Բրուտյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ  է նշանակվել Կարեն Բրուտյանը: Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետի որոշման մեջ, մասնավորապես ասվում է.«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Կարեն Բրուտյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»։ Հիշեցնենք, որ վերջերս  ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից ազատվեց Արմեն Ալավերդյանը, ով ՊԵԿ-ում աշխատում էր 1995 թվականից:

Կարեն Կարապետյանը հանդիպել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

Կարևորելով Արցախի խորհրդարանականների հետ հանդիպումը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այն հնարավորություն կտա լսել նրանց դիտարկումներն ու տեսակետները՝ Հայաստանի և Արցախի տնտեսությունների զարգացման, անվտանգության բարձրացման վերաբերյալ:

ՀՀ վարչապետը հանդիպել է ԼՂՀ ԱԺ նախագահին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ԼՂՀ Ազգային ժողով, որտեղ առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Այնուհետև վարչապետ Կարապետյանը և Աշոտ Ղուլյանը հանդիպել են ԼՂՀ խորհրդարանի հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների հետ: ԼՂՀ ԱԺ նախագահն ողջունել է ՀՀ վարչապետի և կառավարության անդամների հետ հանդիպման ձևաչափը՝ նշելով, որ այն Կարեն Կարապետյանի նախաձեռնությունն է: Ղուլյանի խոսքով՝ հանդիպումը նպատակ ունի քննարկել  Արցախի և Հայաստանի միջև արդեն բարձր մակարդակի կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված հետագա քայլերը: Կարևորելով Արցախի խորհրդարանականների հետ հանդիպումը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այն հնարավորություն կտա լսել նրանց դիտարկումներն ու տեսակետները՝ Հայաստանի և Արցախի տնտեսությունների զարգացման, անվտանգության բարձրացման վերաբերյալ:  

ՀՀ և ԼՂՀ վարչապետները պատասխանել են հանրությանը հուզող մի շարք հարցերի

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը Տիգրանակերտում լրագրողների հետ զրույցում անդրադարձել են երկու հայկական պետությունների տնտեսությունների զարգացման հեռանկարներին։

ՀՀ և Արցախի վարչապետները քննարկել են տնտեսական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Այնուհետև ՀՀ և ԼՂՀ վարչապետների նախագահությամբ կայացել է Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների համատեղ խորհրդակցությունը: Արայիկ Հարությունյանը ողջունելով ՀՀ կառավարական պատվիրակությանը՝  շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին Արցախ այցելելու հրավերն ընդունելու համար:  ԼՂՀ վարչապետը շնորհավորել է ՀՀ կառավարության ղեկավարին՝ Արցախի նախագահի կողմից «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրվելու կապակցությամբ և ավելացրել, որ այդ պարգևն անցած տարիների ընթացքում կատարված աշխատանքի արդյունք է, մասնավորապես, Կարեն Կարապետյանը մասնակցություն է ունեցել ԼՂՀ սոցիալ-տնտեսական բոլոր ուղղություններով՝ էներգետիկայի, գյուղատնտեսության, ինչպես նաև մի շարք բարեգործական ծրագրերի իրականացման մասով: «Ցանկանում եմ հաջողություններ մաղթել Ձեզ պարոն վարչապետ՝ այս պատասխանատու ժամանակահատվածում կարևոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Դա աշխատանք չէ, ծառայություն չէ, դա առաքելություն է և այդ առումով ինչ որ տեղ նաև Ձեր հաջողությունով է պայմանավորված մեր ազգի ապագան: Այն վստահությունը, որ այսօր կա հայ ազգի մոտ ոչ միայն ՀՀ-ում, ԼՂՀ-ում, այլ նաև Սփյուռքում, համոզված եմ, որ արդարացվելու է: Ոչ միայն ՀՀ-ն է Ձեր պաշտոնավարման ժամանակ հաջողություններ արձանագրելու, այլ նաև Արցախի սոցիալ—տնտեսական զարգացման և անվտանգության առումով ևս արդյունքները պայմանավորված են լինելու Ձեր հաջողություններով»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին բարձր գնահատանքի համար և նշել, որ այն պարտավորեցնող է: ՀՀ վարչապետը կարևորել է հայկական երկու պետությունների կառավարությունների պարբերական, առավելագույնս աշխատանքային և ռացիոնալ հանդիպումները: «Ցանկանում եմ հայտարարել, որ մենք ԼՂՀ վարչապետի հետ ոչ միայն անձնական, այլ նաև գաղափարական ընկերներ ենք: Տնտեսության զարգացման մեր մոտեցումները, այն սկզբունքները, որոնց վրա հիմնվում են մեր պատկերացումները, նույնն են»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ  ՀՀ կառավարության անդամները որոշակի ոլորտներում կուսումնասիրեն նաև ԼՂ-ում կատարված ծրագրերը, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում և պատրաստ են քննարկել մի շարք խնդիրներ, մասնավորապես, էներգետիկայի բնագավառում: Կարևորելով էներգետիկայի ոլորտի ինտենսիվ զարգացումն ու Լեռնային Ղարաբաղի ինքնաբավ լինելը՝ վարչապետն անհրաժեշտ է համարել դիտարկել էներգետիկ ընդհանուր դաշտ ստեղծելու հնարավորությունները: ՀՀ կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ նման հանդիպումները լինելու են ըստ անհրաժեշտության, իսկ աշխատանքային կապերը՝ ամուր ու հաստատակամ: Կարեն Կարապետյանը նշել է, որ ակնկալում է առավելագույն արդյունավետ աշխատանք՝ առկա խնդիրների վերհանման, ինչպես նաև  հետագա համագործակցության ընթացքում դրանց լուծումներ տալու  գործում: Այնուհետև ԼՂՀ վարչապետը ներկայացրել է Արցախի Հանրապետության 2007-2015 թվականների սոցիալ-տնտեսական զարգացումը բնութագրող ցուցանիշները: Ներկայացվել են նաև Արցախի ներդրումային և ԼՂՀ Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամների շնորհանդեսները: Հաջորդիվ Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամներն անդրադարձել են տարբեր ոլորտներում երկկողմ  համագործակցությանը, նախանշել առաջիկա անելիքները: Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է Արցախի զարգացմանն առնչվող ծրագրերին արագ արձագանքելու ՀՀ գործադիր իշխանության պատրաստակամությունը: *** Կարեն Կարապետյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին: ՀՀ վարչապետն այնուհետև այցելել է հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:

Կ. Կարապետյան. Չափազանց կարեւոր է, որ հասարակությունը հավատա մեզ

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»- Ստեփանակերտ Աշխատանքային այցով Արցախում գտնվող Կարեն Կարապետյանը նոյեմբերի 5-ին իր արցախցի գործընկերոջ Արայիկ Հարությունյանի հետ Տիգրանակերտի թանգարանում հանդիպել է լրագրողների հետ։  Հանդիպումը բացօթյա էր, անմիջական մթնոլորտում, դրան վարչապետները եկել էին առաջնադիրք այցելությունից հետո, ինչպես  ՀՀ վարչապետը նշեց, զինվորների հետ ոգեւորիչ եւ պարտավորեցնող հանդիպումից հետո: Առաջին հարցը՝ առաջնադիրքում մեծամասամբ  անապահով ընտանիքների զավակների ծառայելու վերաբերյալ էր։ Կարեն Կարապետյանը նշեց, որ  լսել է նման վիճակագրության մասին, սակայն առաջնադիրքում դա չի զգացել։ << Եթե դա ճիշտ է, պաշտպանության նախարարությունը համապատասխան քայլեր պիտի կատարի>>.- ասաց նա: Ինչ է փոխվել առաջնադիրքում ապրիլյան իրադարձություններից հետո: Պատասխանողն այս անգամ Արցախի վարչապետն էր։ Արայիկ Հարությունյանը մանրամասներ չնշեց՝լրագրողներին առաջարկելով այցելել, անձամբ գնահատել եւ զինվորների հագեցվածությունը, եւ մարտական դիրքերի ապահովվածությունը: Երկու հայկական պետությունների կառավարությունների համագործակցության  մասին:  Արցախի վարչապետը չթաքցրեց. ապրիլյան իրադարձություներից հետո այդ կապակցությամբ մտահոգություններ ուներ եւ այն ավելին էր, քան առաջնադիրքում տիրող իրավիճակի վերաբերյալ ունեցած մտահոգությունը։ << Միայն Արցախով հնարվոր չէ լուծել մեր  խնդիրները>>: Հիմա, ըստ Արայիկ Հարությունյանի՝ թունելի վերջում լույս կա: Զուտ ներհայաստանյան խնդիրների եւ նոր կառավրության գործունեության մասին։ Խնդիրներից շատերը նաեւ վարչապետ Կարեն Կարպետյանն է նշել՝ կոռուպցիա, մենաշնորհներ եւ այն։ <<Ո՞րն է դրանցից ամենառաջնային լուծում պահանջողը>>, հարցին վարչապետը պատասխանեց. <<Որ մեզ հավատան եւ կատարվող քայլերի տակ ենթատեքստ չփնտրեն>>: Իր կառավարության գործունեությունը Կարեն Կարապետյանը հորդորեց չդիտարկել վեցամսյա ժամկետում:Նրա խոսքով՝ վեց ամիս հետո տեղի ունենալիք ընտրությունները կառավարությանը խիստ խանգարում են: <<Նախընտրական շրջանը պասիվ շրջան է: Տնտեսութայն պասիվության խնդիր կա, պիտի ակտիվացնենք: Չափազանց կարեւոր է, որ հասարակությունը հավատա մեզ>>: Ապագայում իր՝ ՀՀԿ-ին անդամակցելու մասին հարցին ի պատասխան ՀՀ վարչապետն ասաց. <<Կհայտարարեմ, եթե նման որոշում կայացվի>>:

Կարեն Կարապետյանը կարևորել է ՏՀՏ ոլորտի որակական փոփոխություններին միտված ծրագրերը

Վարչապետը լսել է ներկայացված առաջարկները և հանձնարարել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ սեղմ ժամկետում քննարկել դրանք շահագրգիռ բոլոր կողմերի հետ, մշակել միջոցառումների ծրագիր:

Հայաստանը՝ ինովացիոն ՏՏ հանգույց

«Ինովացիոն տեղեկատվական տեխնոլոգիական հանգույց ԵԱՏՄ անդամ երկրների համար». Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը վստահ է՝ այս դերը անդամ երկրներից  Հայաստանինն է: Նա նաև կարծում է, որ ոլորտի զարգացումը  Հայաստանի համար շատ ավելի մեծ խնդիր կլուծի՝ այս դեպքում խոսքը ներգաղթի մասին է. ոչ միայն Երևանից  դեպի մարզեր, այլ նաև արտերկրից դեպի Հայաստան:  Հիշեցնենք, նախորդ շաբաթ ոլորտի ներկայացուցիչները հանդիպել էին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Բագրատ Ենգիբարյանն այսօր նաև նշել է, որ ևս մի քանի հանդիպում կունենան կառավարության ղեկավարի հետ:   ՏՏ- ն կառավարության ուշադրության կենտրոնում. օրերս ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց զարգացման իր տեսլականի ու հեռանկարների մասին, նշեց, որ ոլորտը համարում է   տնտեսության ամենամեծ շարժիչներից   մեկը, պատրաստ է բաց քննարկման «Ինձ պետք է ծրագիր, որ աշխարհը շուռ տանք: Մենք ի՞նչ պետք է փոխենք, որպեսզի, բացի կոնկրետ ծրագրերից, ձեր ոլորտը, բիզնեսը, շուկան զարգանան, ի՞նչն է ձեզ խանգարում»: Վարչապետի՝  ՏՏ ոլորտով «աշխարհը շուռ տալու» ցանկությունը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը իրատեսական է համարում: Հիշեցնում՝  երեք տարի առաջ, երբ Արցախի ՏՏ կենտրոնն էր բացվում,  շատերը չէին հավատում, որ  կարող են հեղինակավոր կազմակերպությունները Արցախում լինել, սակայն այսօր Լեռնային Ղարաբաղում ամերիկյան կազմակերպություն է գործում,  որտեղ 40-ից ավելի մասնագետներ են աշխատում:        ձայն Սա լուրջ հնարավորություն է, քանի որ ներդրումների համար ՏՏ- ն ավելի քիչ ռեսուրսներ են պահանջում։ Երկար ժամանակ է, ինչ բուհերում ՏՏ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և սա այն ճանապարհն է, որ Հայաստանը անցել է 2002թ- ից: ՏՏ արդեն այլ կարևորություն ունեն՝ իրենց հետ տանում են նաև տնտեսության այլ ոլորտները՝  հիմա  ամբողջապես փոխվում է կրթությունը, արտադրությունը,  մարկետինգը: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրենը  վստահ է՝ շատ մեծ խնդիր կարող են լուծել  Հայաստանի  համար՝  այս դեպքում խոսքը ներգաղթի մասին է. ոչ միայն Երևանից դեպի մարզեր, այլ նաև արտերկրից դեպի Հայաստան: Բագրատ Ենգիբարյանը նաև համոզված է՝ Հայաստանը ԵԱՏՄ կազմում կարող է լինել ինովացիոն ՏՏ հանգույց: «Հենց մտնելուց պարզ է, որ Հայաստանի ամենամեծ հնարավորությունն է: Անդամները չեն համաձայնվի այդ դերը տալ Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանը շատ մեծ է և ունի կողմնակալ մոտեցում: Ամբողջ ուղղվածությունը  բնականորեն կտանի դեպի Ռուսաստան, իսկ իրենցից հետո երկրորդ երկիրը, որն ունի շատ լուրջ համաշխարհային ճանաչում այդ ոլորտում, Հայաստանն է»: Նշենք նաև, որ  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը հայտարարեց, որ ոլորտում առկա են համակարգային խնդիրներ՝ մատնանշելով ոլորտի ռազմավարության բացակայությունը: Նա միաժամանակ կարծիք հայտնեց, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանում այլընտրանք չունի:

Բնապահպանների գնահատականը՝ կառավարության ծրագրի բնապահպանական հատվածին

Կառավարության ծրագրի բնապահպանական հատվածի գնահատումը՝ բնապահպանների կողմից: «Ռադիոլուրի» հետ զրույցում նրանք նկատում են՝ ծրագիրը սեղմ է, ոչ այնքան մասնագիտական: Բացի այդ, նշված չեն դրանց իրականացման ֆինանսական աղբյուրները։ Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը կարծում է, որ ծրագիրը չափելի ցուցանիշներով է ու կոնկրետ: Փոխնախարարը հայտարարել է, որ արդեն դիմել են կառավարությանն ու ցանկանում են Շաքիի ջրվեժի տարածքում գործող փոքր ՀԷԿ-երի ստուգում կատարել: Խնդիրներ այնտեղ կան, սակայն Հակոբյանը չի մանրամասնել, թե ինչպիսի: Բնապահպանության նախարարի տեղակալը, անդրադառնալով նախարար  Արծվիկ Մինասյանի՝ իրավաբան -տնտեսագետ լինելու փաստին, նշել է, որ նախարարի պաշտոնը քաղաքական է, կառավարչի աշխատանք, թիմը շատ առողջ համագործակցում է իր ղեկավարի հետ: Մինասյանի  երկու մասնագիտություններն օգնում են իրեն,  «ցանկացած խնդրի իրավական լուծումները  նույնպես գտնում է Արծվիկ Մինասյանը»՝ ասել է բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը: Կոնկրետ ժամկետներ ու հակիրճություն՝  այս կառավարության ծրագիրը նախորդներից  տարբերվում է: Բնապահպանության ոլորտը նույնպես բացառություն չէ, այստեղ էլ ինչպես ողջ ծրագրում շարադրանքը հակիրճ է ու շատ կոնկրետ՝ օրինակ,  միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն վեց ամսում, մեկ տարում կամ էլ առաջիկա երեք տարիներին: «Բնապահպանական խնդիրները  սեղմ են  ներկայացված ու ոչ այնքան մասնագիտորեն»,- բնապահպան Սիլվա Ադամյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում այսպես է բնութագրում կառավարության ծրագրի բնապահպանական հատվածը: Սևանա լճին վերաբերող հոդվածն առաջինն ու միակն է, որը ժամկետներ չի նախատեսում՝ ձևակերպումը  հետևյալն է՝  օրենսդրական կարգավորումներին համահունչ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության շարունակական վերականգնում և պահպանություն: Բնապահպանը, այդուհանդերձ, սա դրական է գնահատում,  նշում՝ ուրախ է, որ Սևանա լճի պահպանությունն առաջնային է կառավարության համար: Մնացած միջոցառումների իրականացման համար կոնկրետ ժամկետներ են մատնանշված: Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը նույնպես ընդգծում է , որ ծրագիրը չափելի ցուցանիշերով է ու կոնկրետ: Նախատեսում են վեց ամսվա ընթացքում Ախուրյանի ու երեք տարվա ընթացքում Սևանի, Հրազդանի ու Հյուսիսային ջրավազանային տարածքների կառավարման պլանները հաստատել, ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման գործընթացը կանոնակարգող օրենսդրության մշակել, Ջրային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարել:  2017թ-ին  նախատեսված է կանաչ տնտեսության ազգային կենտրոն ձևավորել, առնվազն 20 կետում Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների ջրային ռեսուրսների ավտոմատ կառավարման համակարգեր ներդնել: Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյան.«Մենք 2016թ ընթացքում ունենք պիլոտային ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ համակարգը ներդրված, բայց 2017թ հնարավոր է լինելու ավելացնել ևս 20-ը»: Մի քանի այլ  միջոցառումների թվում է նաև բնության հատուկ պահպանվող տարածքների ընդալայնումը, դրանց կառավարման համակարգի ներդրումը: Այս կետում է, որ առանձնացված է «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծումը: Հիշեցնենք, Ջերմուկին կից շահագործվում է Ամուլսարի հանքավայրը: Բնապահպանության փոխնախարարը կարծում է, որ հնարավոր  է Ջերմուկում ստեղծել ազգային պարկ: Բնապահպան, «էկոլուր» տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ինգա Զարաֆյանը, սակայն, հակառակն է պնդում, օրինակ բերում  միջազգային տարբեր կառույցների գնահատականները: «Բացասական գնահատականներ կան: Մեր կարծիքով, կարելի է  թղթի վրա ինչ- որ մի բան ստեղծել։ Եթե դու թղթի վրա ես ստեղծում՝ դա դեռ ոչինչ չի նշանակում: Պետք է նորմալ տարածք լինի: Պտիչկայի համար հո չես ստեղծում հատուկ պահպանվող տարածքը»: Զրուցակիցս նաև նկատում է՝ կառավարության ծրագրի բնապահպանական հատվածում նշված չեն ուղիները, որոնց միջոցով կարող են ֆինանսական ռեսուրսներ հայթայթել: Բնապահպան Սիլվա Ադամյանը մտահոգ է՝ Հայաստանում հանքարդյունաբերության հետ կապված լուրջ խնդիրներ ունենք: Զրուցակիցս նկատում է՝ «այն վիճակը, որը Հայաստանում է տիրում, չի բավարարում ոչ միայն հասարակական կառույցներին, այլ այն համայնքներին, որտեղ դրանք շահագործվում են»: «Լուրջ անդրադարձ էդ խնդրին, որը առաջին կետում պետք է լիներ, չկա»: Սիլվա Ադամյանին հիշեցրեցինք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների  նախարարին հանձնարարել է  ուսումնասիրել  ու համալիր վերլուծություն ներկայացնել ընդերքօգտագործման ոլորտի մասին: Բնապահպանը կարծում է, որ հանձնարարականի հիմքում ոչ թե բնապահպանական խնդիրներն են, այլ՝ բիզնես  գործունեությունը:

Կարեն Կարապետյանը և Պաոլո Ջենտիլոնին քննարկել են հայ-իտալական առևտրատնտեսական կապերի զարգացման հարցեր

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիի գլխավորած պատվիրակությանը:

ՏՀՏ ոլորտի զարգացման քննարկումները շարունակվում են

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ քննարկումները: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են մի շարք ծրագրեր և գաղափարներ՝ մասնավորապես, պետություն-մասնավոր հատված համագործակցության հիման վրա տվյալների մշակման կենտրոնի ստեղծում, էլեկտրոնային հարթակներում գործունեության դաշտի ընդլայնում, մարզերում տեխնոլոգիական կենտրոնների զարգացում (Գյումրու և Վանաձորի օրինակով) և այլն: Վարչապետը լսել է ներկայացված առաջարկները և հանձնարարել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ սեղմ ժամկետում քննարկել դրանք շահագրգիռ բոլոր կողմերի հետ, մշակել միջոցառումների ծրագիր: Միևնույն ժամանակ կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ակնկալում է ՏՀՏ բնագավառի որակական փոփոխություններին միտված ծրագրեր, որոնք կարճաժամկետ հեռանկարում տեսանելի արդյունք կտան և կնպաստեն ոլորտի աշխուժացմանը: «Ինչո՞ւ եմ ես հույս կապում ձեր ոլորտի հետ, որպեսզի մենք թռիչք անենք, որակ փոխենք: Նախ և առաջ, հաշվի առնելով զուտ բազիսային հնարավորությունները, երկրորդ՝ ժամանակակից և գիտակից կադրերը, երրորդը, չորրորդը նույնպես այդ պնդումների շուրջ են:  Եթե դուք սպասում եք, որ մենք՝ չինովնիկներս, այս ոլորտում հեղափոխություն անենք, մենք՝ չինովնիկներս, ռեվոլյուցիա անող չենք: Բայց որպեսզի կարողանանք աշխատող մարդուն, շահույթի ձգտող մարդուն ոգևորել, մեր բոլոր սուբսիդիաները պետք է ուղղենք հաջողակին: Ես ուզում եմ ձեզնից ծրագրեր՝ ինչպես անենք, որպեսզի ոլորտը փոխենք», — նշել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է ՏՀՏ ոլորտի առաջնահերթ խնդիրներին և, մասնավորապես, հատկանշել մասնագետների պահանջարկի հարցի լուծումը: Արձագանքելով հանրակրթական դպրոցներում ինժեներական կրթական համակարգ ներդնելու առաջարկին՝ վարչապետը նշել է, որ երկարաժամկետ կտրվածքով դպրոցից սկսելը ճիշտ է և հեռանկարային, բայց այսօր արագ արդյունքի հասնելու համար կարճաժամկետ և առարկայական ծրագրեր են անհրաժեշտ: Այս համատեքստում քննարկվել են մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին և իրականացվող ծրագրերի արդյունավետությանը վերաբերող հարցեր:

ՀՀ վարչապետ. մենք՝ չինովնիկներս, ռեվոլյուցիա անող չենք, հույս եմ կապում ՏՏ ոլորտի հետ, որպեսզի թռիչք անենք

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ քննարկումները:

Կառավարությունը քննարկում է բարեխիղճ հարկատուներին ավելի մատչելի պայմաններով վարկավորման հարցը

Կառավարությունում քննարկում են բարեխիղճ հարկատուներին արտոնյալ ու ավելի մատչելի պայմաններով վարկավորման հարցը: Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի սկզբում  ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի առաջարկն է  փոխանցել ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին՝ նշելով,  որ  ՊԵԿ-ում ցանկանում են հարկատուների դասակարգում և ռանգավորում մտցնել և օրինապահ հարկատու կարգավիճակ տալ բարեխիղճ տնտեսվարողներին: Կարեն Կարապետյանը նշել է, որ ԿԲ-ն առևտրային բանկերի ղեկավարների հետ հարցը քննարկի, որ եթե հարկատուն ունի նման կոչում, որակավորում, ապա  իրեն բանկերը վերաբերվեն արտոնյալ պայմաններով: «Պարոն վարչապետ թափանցիկ կազմակերպություններին խթանելու համար մենք կարող ենք որոշակի փոփոխություններ անել մեր կանոնակարգերում և ռիսկով կշիռները բանկերի համար նվազեցնել: Մենք դա արդեն իսկ կիրառել ենք արտահանող կազմակերպությունների համար, այդ դեպքում բանկերն ավելի լայն հնարավորություն են ունենում: Այդ դեպքում վարկերի հասանելիությունը միանգամայն խորանում է, և բանկերը հնարավորություն են ունենում նախ ավելի մատչելի պայմաններով, հեշտ ու ավելի արագ վարկեր տրամադրել: Ես վստահ եմ, որ մի քիչ աշխատանքը բանկերի հետ թափանցիկ կազմակերպությունների պարագայում, միանշանակ կխթանի»: «Ես էլ եմ վստահ, որովհետև եթե ինքը հասկանալի, կանխատեսելի գործընկեր է, ապա բանկերի ռիսկերը նվազում են: Խնդրում եմ քննարկել և լուծումներ տալ»,- ասել է վարչապետ Կարապետյանը:  

Վարչապետը հանձնարարեց քննարկել պետական ընկերությունները Ֆոնդային բորսայի միջոցով մասնավորեցնելու հարցը

«Կարծում եմ՝ մեկնաբանելու կարիք չկա: Մենք ուզում ենք և Ֆոնդային բորսան աշխուժացնել և այդ հրապարակն ու հարթակը ստեղծենք, ինչպես նաև այդ ընկերություններում կառավարման մակարդակը բարձրացնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:

Աջակցել ՏՏ ոլորտին. վարչապետի հանձնարարականը՝ ԱԳՆ-ին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին աջակցելու նպատակով վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում նոր հանձնարարական է տվել Արտաքին գործերի նախարարությանը: Վարչապետի խոսքով՝ շաբաթական մեկ օր ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկում են, թե ի՞նչ պայմաններ ստեղծեն, որպեսզի իրենց համար բարենպաստ պայմաններ լինեն և «թռիչք ապահովեն»: «Հանձնարարում եմ ԱԳ նախարարին ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ շաբաթը մեկ անգամ քննարկել այն հարցը, որի խնդրանքով դիմել են հենց ՏՏ ոլորտի ներկայացուցիչները», — ասել է վարչապետը: Նա նշել է, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խնդրել են 15 երկրների ՀՀ դեսպանատներում օգտագործել այդ հարթակը և ունենալ ներկայացուցիչ: Վարչապետը շեշտել է` սա լրացուցիչ ծախսեր չի առաջացնելու բյուջեի վրա: «Ծախսերը հոգալու է ՏՏ ոլորտը», — ասել է Կարեն Կարապետյանը:

ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարել է կրճատել նախարարության կազմը

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարել է կրճատել գերատեսչության կազմը: «Երեք շաբաթում կառավարությանը ներկայացնել նախագծերի փաթեթ, որոնց համաձայն դադարեցվում է ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության գործառույթները, կուսակցությունների, կրոնական կազմակերպություների հետ առնչվող տեսչությունները վերացվում են, իսկ մնացած գործառույթները, որոնք առնչվում են հարկային ոլորտին, վերապահվում են ՊԵԿ-ին», — ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը նշել է, որ մի շարք գործառույթներ տարբեր տեսչություններից տեղափոխվելու են արդարադատության նախարարության աշխատակազմ:

Հատուկ ուշադրություն դարձնել զորակոչն արդար պայմաններում անցկացնելու հարցին.Վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հորդորեց հատուկ ուշադրություն դարձնել զորակոչն արդար պայմաններում անցկացնելու հարցին: «Պարոն Սարգսյան, մենք Ձեզ հետ զրուցել ենք զորակոչի հետ կապված հարցերի մասին, մասնավորապես, արդար պայմանների, ինչի մասին խոսել եմ նաև Լեռնային Ղարաբաղ այցի ժամանակ՝ հարցազրույցի ընթացքում: Խնդրում եմ՝ դրան հատուկ ուշադրություն դարձնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Արդարադատության նախարարությունն օպտիմալացվում է

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության գործունեությունը կդադարեցվի: Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում ներկայացնել համապատասխան առաջարկություն:

Իշխան Կարապետյանը նշանակվել է ՍԱՊԾ պետի պաշտոնում

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Իշխան Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Իշխան Կարապետյանը նշանակվել է ՍԱՊԾ պետի պաշտոնում

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Իշխան Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը: Ավելի վաղ վարչապետի որոշմամբ՝ Արմեն Հայրապետյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից` իր դիմումի համաձայն։

Անդրադարձ՝ մտավորականների բաց նամակին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է մտավորականների բաց նամակին, որտեղ  նրանք ահազանգել էին բարերար Միքայել Արամյանցի՝ Ախթալայում գտնվող առանձնատան աղետալի վիճակի մասին: «Առանձնատունն ընդգրկվել է մշակույթի նախարարության «նորահայտ պատմության ու մշակույթի հուշարձանների» ցանկում, սակայն սեփականատիրոջ ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով հայտնվել է անմխիթար վիճակում: Առանձնատունն, իրականում, կարող է լինել շատ գրավիչ զբոսաշրջության ոլորտի զարգացման տեսանկյունից: Կարծում եմ, այստեղ մենք անպայման մեր վերաբերմունքը պետք է ցուցաբերենք»,-ասել է վարչապետն ու Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին վարչապետը հանձնարարել է երկօրյա ժամկետում ներկայացնել գույքի վրա գրանցված բոլոր ծանրաբեռնումները, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ շահագրգիռ նախարարութունների մասնակցությամբ ուսումնասիրել խնդիրը և առաջարկություններ ներկայացնել:

Օն-լայն ռեժիմով տեղեկատվություն ստանալու հնարավորություն՝ բիզնեսին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարել է  երեքշաբաթյա ժամկետում առաջարկներ ներկայացնել մասնավորեցման ցուցակում չգտնվող պետական ընկերությունների և պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնեմասերի բաց և հրապարակային մրցույթով, այդ թվում՝ Ֆոնդային բորսայով հրապարակային առաջարկությունների միջոցով մասնավորեցման վերաբերյալ: «Կարծում եմ՝ մեկնաբանելու կարիք չկա: Մենք ուզում ենք և Ֆոնդային բորսան աշխուժացնել, և այդ հրապարակն ու հարթակը ստեղծել, ինչպես նաև այդ ընկերություններում կառավարման մակարդակը բարձրացնել»,- ասել է  Կարեն Կարապետյանը: Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել նաև  Կադաստրի պետական կոմիտեին և Տնտեսական զարգացման նախարարությանը՝ բիզնես ոլորտի գործառույթները պարզեցնելու նպատակով: Կարեն Կարապետյանը Կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է  տասնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ հանրային ծառայությունների վերաբերյալ, մասնավորապես, երկրատեղեկատվական համակարգի միջոցով տեղեկությունները պարզ եղանակով տրամադրելու համար: Տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանին հանձնարարվեց՝ համագործակցելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ  մոնիտորինգի ենթարկել բիզնեսի ՝ հանրային ծառայությունների միացման գործընթացը: «Անհրաժեշտ է մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն՝ հանրային ծառայություններին միանալու խոչընդոտների վերացման և գործընթացի պարզեցման վերաբերյալ»: « Մենք պետք է մեր երկրում ունենանք օն-լայն ռեժիմով հնարավորություն, որպեսզի կամայական քաղաքացին, կամայական բիզնեսը կամայական տեղից հնարավորություն ունենա տեղեկանալու՝ այս կամ այն վայրում կա՞ հնարավորություն, ենթակառուցվածքներ բիզնես ստեղծելու համար, թե ոչ: Դա վերաբերում է գազին, ջրին, էլեկտրաէներգիային և մնացած բոլոր տեղեկատվություններին: Կադաստրին առաջարկում ենք մատակարար ենթակառուցվածքների բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկել, գուցե իրենք ևս մասնակցեն ֆինանսապես, որպեսզի այս տեղեկատվությունը հասանելի լինի»:

Վարչապետը հորդորեց Վիգեն Սարգսյանին զորակոչն անցկացնել արդար պայմաններում

Վարչապետ Կարեն Կարապետյանը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հորդորեց հատուկ ուշադրություն դարձնել զորակոչն արդար պայմաններում անցկացնելու հարցին: «Պարոն Սարգսյան, մենք Ձեզ հետ զրուցել ենք զորակոչվելու հետ կապված հարցերի մասին, մասնավորապես, արդար պայմանների, որի մասին խոսել եմ նաև Լեռնային Ղարաբաղ այցի ժամանակ՝ հարցազրույցի ընթացքում: Խնդրում եմ դրան հատուկ ուշադրություն դարձնել»,-  ասել է վարչապետը: Պաշտպանության նախարարը նշել է.«Անպայման պարոն վարչապետ, դա, ինչպես կառավարության ծրագրում է նշված, առաջնահերթություններից մեկն է և իրոք շատ բան կա անելու այդ ուղղությամբ»,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ այդ ճանապարհը հաղթահարելու են: Հիշեցնենք,  Տիգրանակերտում լրագրողները վարչապետին հետաքրքրվել էին, թե արդյոք պաշտոնյան նկատե՞լ է, որ առաջնագծում ծառայում են հիմնականում անապահով ընտանիքների երեխաները: Կարեն Կարապետյանը նշել էր, որ դիրքեր այցի ժամանակ դա չի նկատել, բայց լսել է, որ նման վիճակագրություն կա: «Կարծում եմ, որ այդ վիճակագրությունն անարդարացի է, եթե դա այդպես է: Մենք գրել ենք մեր ծրագրում, մենք ասել ենք, թե ինչ նպատակներ ունենք, ասել ենք, որ մեր հասարակության մեջ ամենամեծ դեֆիցիտն անարդարության դեֆիցիտն է: Բազմիցս ֆիքսել ենք, գուցե կրկնվում եմ, որ մեր ազգի լավագույն հատկություններից մեկը՝ գրգռված ըմբոստությունն է անարդարությանը: Եթե դա իրոք այդպես է, ապա մեր Պաշտպանության բանակի հրամանատարները, մենք՝ բոլորս, դրա մասին մտածելու և այն ուղղելու անհրաժեշտություն ունենք»,- ասել է կառավարության ղեկավարը:

Բազմաբնակարան շենքերի տարածքից հեռացնել գիշերային ակումբները

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է  բազմաբնակարան շենքերում և նրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների ու նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, անհրաժեշտության դեպքում այլ վայրեր տեղափոխելու նպատակով ներկայացնել օրենսդրական առաջարկություններ: Հանձնարարականն ուղղված է Տնտեսական զարգացման և ներդրումների, Տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահին: «Ընդ որում, անհրաժեշտ է ողջամիտ ժամկետ ու պայմաններ՝ այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար, որպեսզի տնտեսվարողները բավարար ժամանակ ունենան իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար: Խոսքը գնում է սթրիփ ակումբների և դրանց նման զվարճանքի ակումբների մասին, որովհետև բողոքներ շատ կան»,- ասել է վարչապետը: Կարապետյանի խոսքով՝ այս հարցում մեծ է նաև բարոյական կերպարը, ուստի անհրաժեշտ է արձագանքել:

Յուրաքանչյուր աշխատող 1000 դրամ կփոխանցի զոհված եւ վիրավոր զինծառայողների աջակցության հիմնադրամին

տեղադրվել է ժամը 11։58- ին վերջին լրացումը՝ 17։55- ին Տեխնիկական բնույթի ու հանրությանը առանձնապես չհետաքրքրող հարցերն այսուհետ կառավարության նիստում  կտարբերակվեն որպես չքննարկվող հարցեր: Մեկ տասնյակից ավելի հարցեր այսօր հաստատվել են առանց քննարկվելու։ Այսօր էլ հնչել են մի շարք հանձնարարականներ ու տրվել դրանք կատարելու կոնկրետ ժամկետներ: Մինչև տարեվերջ վարչապետը մարզեր է այցելելու և տեղի ղեկավարների հետ քննարկելու է թե զարգացման ինչ ծրագրեր կան, ինչ բեռ են պատրաստ  համայնքները վերցնել:  « Յուրաքանչյուր  ռեգիոնալ  կառավարման ներկայացուցիչ  պետք է գիտակցի՝ մենք կանգնելու ենք  այն մարդու կողքին,  ով  պատրաստ է  իր վրա բեռ վերցնել, նախաձեռնող է, այլ ոչ թե պահանջող ու ոչ  մի բան չանող»,- ասել է նա։     Օրենսդրական փաթեթ ու նախաձեռնություն, որին կմիանան աշխատող ֆիզիկական անձինք ու՝ ոչ միայն:  2016 թ ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ծավալուն ռազմական գործողություններ սկսելու  պարագայում, զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառվող վնասները միայն ՀՀ պետական բյուջեի՝ այս պահին նախատեսված միջոցների հաշվին ամբողջ ծավալով հնարավոր չի փոխհատուցել:  Հնարավոր չի նաև  նրանց ընտանիքների ծախսերը հոգալ պետական միջոցներով: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի տեղեկացմամբ, ֆինանսական լրացուցիչ աղբյուրների ու նոր համակարգի ներդրման անհրաժեշտություն կա: Ուստի ՀՀ նախագահի հանձնարարությամբ՝ մշակվել է և նախատեսվում է ներդնել   հատուցման հատուկ համակարգ, որն իր մեջ կներառի ու կհամախմբի պետական և հասարակական աջակցության տարրերը: Համակարգի հենասյունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հատուկ հիմնադրամն է լինելու, որը  միավորելու է թե պետությունից, թե հասարակության տարբեր խավերից ստացվող դրամական միջոցները: Պաշտպանության նախարարի վստահեցմամբ,  կապահովվի այդ միջոցների պրոֆեսիոնալ կառավարումը: Նախատեսվում է  զինծառայողի մահվան դեպքում հատուցման գումարները վճարել ընտանիքի անդամներին։ Համակարգը կներդրվի 2017թ հունվարի 28-ից հետո առաջացած  դեպքերի համար: Մահվան և առաջին կարգի հաշմանդամության պարագայում նախատեսված է տասը մլն դրամ միանվագ վճարում, երկրորդ կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում՝ հինգ մլն դրամ, ապա 20 տարիների ընթացքում ապահովագրական վճար , առաջին կարգի հաշմանդամին՝ սպայական անձնակազմին 300 հազար դրամ, ենթասպայականին՝ 250 հազար դրամ, շարքային զինծառայողներին՝ 200 հազար դրամ: Երկրորդ կարգի հաշմանդամների համար այդ գումարները համապատասխանաբար կկազմեն՝  200, 150, 100 հազար դրամ: Արդյունքում՝ զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամության պարագայում սպայի ընտանիքին կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպային՝ 70 մլն դրամ, շարքյաինին՝ 58 մլն դրամ: Վիգեն Սարգսյանի փոխանցմամբ,  հիմնադրամի կողմից անհրաժեշտ գումարները վճարելու համար  դրամական միջոցները   կձևավորվեն հետևյալ աղբյուրներից՝   յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական հազար դրամ կվճարի, բացի այդ՝ դրամաշնորհային վճարներ կլինեն, հատուկ այդ նպատակով  արժեթղթեր կթողարկվեն ու կվաճառվեն: Հիմնադրամը կառավարման համակարգ կունենա՝ ՀՀ կառավարության, ԿԲ, հասարակության ներկայացուցիչներից բաղկացած հոգաբարձուների տեսքով, գործադիր տնօրեն, գործադիր հանձնաժողով կլինի , որի միակ գործառույթը լինելու է հիմնադրամի միջոցների պրոֆեսիոնալ   կառավարումը: « Օրենքի ներդրման արդյունքում կներդրվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը  պատճառված վնասների հատուցման , ապահովագրական հատուցման,  հասարակության վստահությունը վայելող պարզ, թափանցիկ համակարգ»։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կարծիքով՝ հասարակության կողմից ընդունելի մոտեցում կլինի մարտական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքների և հաշմանդամ դարձած անձանց համար ֆոնդ ձևավորելը:  Դա, ըստ նախարարի, կնպաստի նշված անձանց լիարժեք և ամբողջական սոցիալական երաշխիքների կարգավորմանը: «Կարծում եմ, որ ցանկացած ապահովագրական համակարգ ենթադրում է համապատասխան վճարումներ, իսկ ամենակարևոր սկզբունքը, որն առաջարկվում է ներկայացված նախագծով, հնարավորինս ներդնել գումարներ, կառավարման միջոցով ավելացնել այդ գումարները»։ Հարցին, թե դա սոցիալական բեռ չէ՞ օրինակ 55 000 դրամ աշխատավարձ ստացողի համար, Արտեմ Ասատրյանն արձագանքեց. «Ինչը վերաբերում է նվազագույն աշխատավարձ ստացողներին, այդ մասով բեռը չի կարող ընկնել քաղաքացիների վրա, իսկ մնացած աշխատավարձերի միջակայքում նախատեսված է վճարը 1000 դրամի չափով»: Դիտարկմանը, թե ինչու պետք է ցածր աշխատավարձ ստացողից էլ, մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացողից էլ նույն գումարը գանձվի, կամ ինչու որոշում չի կայացվել պաշտոնյաների աշխատավարձից ավելի շատ պահումներ կատարել՝ ֆոնդին փոխանցելու համար, Արտեմ Ասատրյանն արձագանքեց. «Դրանք մոտեցումներ են, որոնք կարող են քննարկումների փուլ անցնել»: 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու ֆոնդին, նվազագույն աշխատավարձ ստացողների համար բացառություններ կարվեն: Ֆոնդը կառավարելու են Կառավարությունը, Կենտրոնական բանկն ու Հոգաբարձուների խորհուրդը»: Կառավարության որոշմամբ՝ ծննդի և մահվան մասին բժշկական վկայականներ ստանալու հետ կապված գործառույթները կպարզեցվեն:  2017թ հունվարի մեկից երեխայի ծննդի և քաղաքացու մահվան բժշկական վկայականը ՔԿԱԳ մարմիններ ներկայացնելու պահանջը կվերանա, իսկ բժշկական հաստատություններում կներդրվի ծննդի և մահվան բժշկական վկայականների պատրաստման էլեկտրոնային միասնական համակարգ: Սա, ըստ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, թույլ կտա   միասնականացնել բժշկական անձնակազմի գործառույթները և կրճատել այդ գործառույթների կատարման ժամկետները: Հայաստանում գյուղացիական տնտեսություններին  տրամադրվող սուբսիդավորման գործընթացը կվերանայվի: Դիզվառելիք, թե սերմացու՝ կարևորը, որ այն  հասցեատիրոջը  հասնի՝ ասում է վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Սուբսիդավորման գործընթացը կվերանայվի՝ սերմ, վառելիք, մենք պետք է վստահ լինենք:  Ծախսերը էֆեկտիվ ենք կատարում, գնում ենք էֆեկտիվ ու հասցեատիրոջը հասնում ենք: Կունենանք տնտեսում»: Կառավարությունն այսօր որոշեց նաև նախկինում ֆիննախին, այժմ ՊԵԿ-ին պատկանող Դիլիջանի ուսումնական կենտրոնը փոխանցել  պետգույքի կառավարման վարչությանը: Սոցիալական գովազդի պահպանման վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինն այսուհետ մշակույթի նախարարությունն է՝ կրկին կառավարության որոշմամբ:

Վարչապետ. ՀՀ ԱՎԾ առջև մաքսիմալ օբյեկտիվ և անկախ լինելու խնդիր է դրված

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ավստրիայի ազգային վիճակագրական ծառայության գլխավոր տնօրեն Կոնրադ Պեսենդորֆերին: Վարչապետը կարևորել է պաշտոնական վիճակագրության դերը որոշումների կայացման գործում և արդյունավետ համարել Հայաստանի ու Ավստրիայի ազգային վիճակագրական ծառայությունների համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: Նշելով, որ յուրաքանչյուր հարթակ կարևոր է մասնագիտական շփումների, փորձի փոխանակման համար՝ Կարեն Կարապետյանն օգտակար է համարել Եվրոպական միության աջակցությամբ ՀՀ վիճակագրական համակարգում ԵՄ չափանիշների ներդրումը, ինչպես նաև ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում ներկայում շարունակվող աշխատանքները: Կոնրադ Պեսենդորֆերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ՀՀ վարչապետին փոխանցել Ավստրիայի կանցլերի ջերմ ողջույնները: Նրա խոսքով՝ ՀՀ ԱՎԾ հետ տևական արդյունավետ համագործակցության փորձ է կուտակվել, այդ թվում նաև՝ Եվրոպական վիճակագիրների ասոցիացիայի շրջանակում: Ավստրիայի ԱՎԾ-ի գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ եվրոպական վիճակագրական համակարգի նոր  զարգացումների ներքո մշակվում են վիճակագրական գործիքակազմի կիրառման նոր չափանիշներ, որոնց նպատակն օբյեկտիվ, անկողմնակալ և գիտական մտքի զարգացմանը համահունչ վիճակագրական համակարգի ձևավորումն է: Ողջունելով նախատեսվող բարեփոխումները՝ կառավարության ղեկավարը նշել է, որ քայլեր են կատարվում նաև ՀՀ վիճակագրական համակարգի արդիականացման ուղղությամբ: Վարչապետի խոսքով՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության առջև մաքսիմալ օբյեկտիվ ու անկախ լինելու խնդիր է դրված, քանի որ հանրային վստահության ապահովման համար անհրաժեշտ է ինֆորմացիոն աղբյուրների և ելակետային տվյալների հավաստիություն: Հաշվի առնելով օբյեկտիվ վիճակագրական տվյալների կարևորությունը որոշումների կայացման գործում՝ Կարեն Կարապետյանը կարևորել է վիճակագրական տվյալների քննարկման ժամանակ հետադարձ կապի ապահովումը, ինչը թույլ կտա հասկանալ ելակետային ինֆորմացիայի սխալմունքի հավանականությունը և հնարավորինս բացառել դա:

ՀՀ և ՌԴ կառավարությունները կկնքեն միջտարածաշրջանային համագործակցության զարգացման համաձայնագիր

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին և հանձնաժողովի անդամներին:

Վարչապետը բարձր է գնահատում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին և հանձնաժողովի անդամներին: Վարչապետը, ջերմորեն ողջունելով հյուրերին, նշել է, որ մեծ պատիվ է կառավարությունում ընդունել Նիկոլայ Ռիժկովին, ով իր ավանդն է ներդրել հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները և նշել, որ դրանք ավելի քան անկեղծ են:  Կարեն Կարապետյանի խոսքով՝ երկու երկրներն ունեն մեծ ներուժ էլ ավելի ընդլայնելու և խորացնելու համագործակցությունը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ միջխորհրդարանական, միջկառավարական և միջտարածաշրջանային հարթակներում: «Մենք ունենք լավ հնարավորություններ հայ-ռուսական հարաբերություններն օրինակելի դարձնելու համար: Բարեկամությունը մշտապես ամրապնդվում է, եթե այն արդյունավետ է, ազնիվ և ճիշտ»,- նշել է ՀՀ վարչապետը: Նիկոլայ Ռիժկովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Կարեն Կարապետյանին մաղթել հաջողություններ ՀՀ վարչապետի պաշտոնում: Նիկոլայ Ռիժկովն ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ կապերի հետագա զարգացմամբ և ավելացրել, որ միջխորհրդարանական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաև զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահի խոսքով՝ Հայաստանն ունի տնտեսությունն առաջ մղելու լուրջ խնդիր և ընդգծել, որ պատրաստ է աջակցություն ցուցաբերել հայաստանյան գործընկերներին՝ տարբեր հարցերի և խնդիրների լուծման գործում: Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը՝ Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ օրերս կընդունվի որոշում, որով ՌԴ քաղաքացիներին կթույլատրվի Հայաստան այցելել ներքին անձնագրերով, ինչը կնպաստի նաև զբոսաշրջության խթանմանը: Այդ համատեքստում, կարևորվել է նաև Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև նախապատրաստվող միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված համաձայնագրի ստորագրումը:

Պետք է կանգնենք պոտենցիալ հաջողակի, բեռ վերցնողի կողքին. Կարեն Կարապետյան

Գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման ուղիները:

Վարչապետ. «Պետք է կանգնենք պոտենցիալ հաջողակի, բեռ վերցնողի կողքին»

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման ուղիները: «Պետության, կառավարության հիմնական գործառույթը ոլորտի բիզնեսմեններին օգնական լինելն  է և  չխանգարելը: Քաղաքականությունը, որ վարում ենք գյուղատնտեսության ոլորտում՝ ճի՞շտ է, թե՞ ոչ, սուբսիդավորումը, որ անում ենք, ճի՞շտ է, թե՞ ոչ, համատարած, որ բոլորի կողքին կանգնում ենք, ճի՞շտ է, թե՞ ոչ: Ո՞նց պետք է կանգնենք. պետք է կանգնենք պոտենցիալ հաջողակի, բեռ վերցնողի կողքին, որպեսզի մենք ձեզ հետ համատեղ ձևավորենք մեր ստրատեգիան այս ոլորտում», — ասել է կառավարության ղեկավարը: Հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են գյուղատնտեսության ոլորտում արտադրող ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսություների  գործունեությանն առնչվող խնդիրներ՝ մասնավորապես, գյուղմթերքների արտահանմանը, ներմուծմանը և իրացմանը, տրանսպորտային փոխադրումներին, էներգակիրների մատչելիությանը, հարկային և մաքսային վարչարարությանը, պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմներին վերաբերող հարցեր: Լսելով ներկայացված խնդիրները՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Գազի գինն արտոնյալ վիճակում լինելու է վերամշակող ձեռնարկությունների  համար այնքան ժամանակ, մինչև իրենք ոտքի կանգնեն՝ անկախ նրանից, թե մենք ինչ կարողություններ կունենանք, որովհետև սրանով նաև գազի մատակարարին ենք դրել պրոբլեմների մեջ: Ինչ վերաբերում է սուբսիդավորմանը, մենք պետք է հասկանանք՝ ինչով օգնենք մեր արտադրողին, որ ինքը մրցունակ լինի: Մի՞շտ ենք օգնելու, որ ինքը մրցունակ լինի՝ ոչ, որովհետև դաշտը փակում ենք մրցակցությունից, արտադրողը դրանով հանգստանալու է ու որևիցե բան չի անելու: Հիմա մենք մրցակցությունից պահելո՞ւ ենք ձեզ, որ դուք արտոնյալ վիճակում լինեք՝ ոչ, բայց մենք  թուղթ ու գրիչով  նստելու ենք, խոսենք, ասենք՝ ինչն է  խանգարում, որ դու մրցունակ լինես»: Խոսելով հարկային  և մաքսային վարչարարության բարեփոխումների մասին՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շարունակելու է քայլերը հարկային հավասար դաշտի ապահովման ուղղությամբ և խրախուսելու է օրինապահ հարկատուներին: Անդրադառնալով սննդամթերքի անվտանգության և որակի ապահովման խնդրին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ Սննդամթերի անվտանգության պետական ծառայության պետի փոփոխություն է եղել, որից պահանջվում է խիստ վերահսկողություն իրականացնել  ոլորտում: «Ուղղակի դա «շանտղություն է»,  որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետևում՝ մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում», —  ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել նաև ֆերմերների մասնագիտական պատրաստվածության  խնդրին՝ անհրաժեշտ համարելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնական ծրագրերի վերանայումը և ֆերմերական նոր  մշակույթի ձևավորումը: Վարչապետը հետաքրքրվել է՝ կա արդյոք վիճակագրություն, թե նախորդ տարիների ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքում քանի ֆերմեր է ուսուցանվել և որակապես գրագետ բիզնես վարել. «Մենք մինչև որակը չփոխենք, չգիտեմ՝ ուր ենք գնալու: Ընդհանրապես վաղվա օրը գրագետ մարդու օր է : Եթե դու ժամանակակից չես, եթե դու չգիտես՝ ինչ ես անում ու էֆեկտիվ չես, դու շանս չունես դիմանալու  մրցակցային դաշտին: Եկեք առաջարկ ներկայացրեք՝ ոնց ենք մենք մեր գյուղացուն, մեր ֆերմերին կրթում ու ձևակերպեք իմ ֆունկցիան այդ գործում»: Անդրադառնալով ոլորտի սուբսիդավորման նպատակահարմարության հարցին՝ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է. «Մենք անպայման ստեղծելու ենք հիմնադրամ, որի հիմնական նպատակն է լինելու  բիզնեսին աջակցելը, բայց՝ որպեսզի բիզնեսը փող աշխատի: Մենք սուբսիդավորելու ենք այն կառույցին ու այն տնտեսությանը,  որը շանս ունի մի օր ոտքի կանգնելու, և սուբսիդավորում չուզի»: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ սուբսիդիաները պետք է ուղղվեն այն ծրագրերին, որոնք կնպաստեն ոլորտում արտադրողականության աճին: Վարչապետը, ամփոփելով խորհրդակցությունը, նշել է, որ ակնկալում է խորհրդակցության մասնակիցներից առաջարկությունների փաթեթ՝ հարկային և մաքսային վարչարարության պարզեցման, տրանսպորտային փոխադրումների և հաղորդակցության այլընտրանքային  ուղիների, մասնագիտական կրթական համակարգի բարեփոխման և սուբսիդավորման հասցեականության ճշգրտման վերաբերյալ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ներկայացնել կոնկրետ բիզնես ծրագրեր՝ մուլտիպլիկատիվ էֆեկտի առարկայական հաշվարկներով և յուրաքանչյուր կողմի հստակ անելիքների ձևակերպմամբ: «Ձեր բիզնեսը ձեր փոխարեն ոչ ոք չի զարգացնելու, մեր երկիրը, մեր գյուղը ոչ ոք մեր փոխարեն չի կառուցելու, ոչ ոք մեզ ձրի փող չի տալու: Փող ենք տալիս, փող ենք աշխատելու այն դեպքում, եթե տրամաբանություն կա: Դուք ինձանից չինովնիկ եք: Որպեսզի մեր հանդիպումն առարկայական լինի, աշխատանքային խումբ ստեղծեք, որը գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ  կազմի գյուղատնտեսության ոլորտի ստրատեգիան՝ ոնց ենք կրթում, ոնց ենք սուբսիդավորում, ոնց ենք արտոնություն տալիս, ոնց ենք խոշորացնում, արտահանում», — եզրափակել է վարչապետ Կարապետյանը:

Նոր հանձնարարություն, հին հանձնարարությունը չկատարողին

Սեպտեմբերի 29-ին վարչապետ Կարեն Կարապետյանը սպորտի եւ երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների, մշակույթի եւ քաղաքաշինության նախարարներին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում քննարկել իրենց ենթակայության տակ գտնվող ծրագրերի իրականացման գրասենյակների` ԾԻԳ-երի լուծարման հարցը եւ առաջարկություն ներկայացնել:

Վարչապետը ԵՄ դեսպանների հետ քննարկել է համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ:

«Ուղղակի դա «շանտղություն է».վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման ուղիները:

Վիգեն Սարգսյանը՝ ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ:

Քննարկվել է ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է եվրոպական միության հետ անկեղծ, բաց երկխոսությունն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով և ավելացրել, որ անհրաժեշտ է համարում փորձի փոխանակումն ու մեր երկրում եվրոպական մշակույթի ներդրումը՝ բիզնեսի կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական բարեփոխումների գործընթացում: Անդրադառնալով կառավարության գործունեության ծրագրին՝ վարչապետը նշել է, որ գործադիրի հիմնական խնդիրն է բիզնեսի համար առավելագույն արդար, ազատ և հավասար դաշտի ստեղծումն ու ներդրումային ծրագրերի խթանումը: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ առաջիկայում ստեղծվելու  են հիմնադրամներ, որոնք համաֆինանսավորելու են ակտիվ, նախաձեռնող, բաց դաշտում աշխատող բիզնեսին, որպեսզի այն վերարտադրվի և զարգանա, իրականացվելու են քայլեր օրինապահ հարկատու լինելը մոտիվացնելու համար: Կարևորելով նաև կառավարման մշակույթի փոփոխությունը՝ վարչապետը շեշտել է, որ առանց ստվերի և բոլոր ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի՝ երկիրը զարգացնելու ճանապարհ չի տեսնում: Այդ առումով, կառավարության ղեկավարն ավելացրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ գործադիրը հանդես է գալու օրենսդրական հստակ նախաձեռնություններով, փոխվելու է նաև կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը. դրանում կներգրավվեն հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ: «Մոտ ժամանակներս ստեղծելու ենք ռազմավարական նախաձեռնությունների և բարեփոխումների կենտրոն, որի գործունեության մեջ բացի կառավարության ներկայացուցիչներից, կներգրավվեն նաև աշխարհի տարբեր երկրների մեր գործընկերները, որոնց փորձը, գիտելիքները մեզ համար կարևոր են: Նրանք ուրվագծելու են այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են մեր երկրին»,- նշել է Կարեն Կարապետյանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝  Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ տպավորված են ՀՀ վարչապետի և կառավարության հավակնություններով, բարեփոխումների օրակարգով և ավելացրել, որ Հայաստանի պայծառ ապագայի կերտման ուղին տեսնում է այդպիսին: Դեսպանը շեշտել է, որ ԵՄ-ն, որպես Հայաստանի բարեկամ, պատրաստ է օժանդակել մեր երկրին՝ տնտեսության զարգացման, գործարար դաշտի, հարկային և մաքսային վարչարարության բարելավման նպատակով: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի խնդրին՝ պարոն Սվիտալսկին նշել է, որ տպավորված է կառավարության նախատեսած հարուստ միջոցառումներով և այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելու պատրաստակամություն հայտնել: Դեսպանը կարևորել է նաև ընտրական գործընթացի կազմակերպման, դատական համակարգի անկախության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում փոխգործակցությունն ու բարեփոխումների իրականացումը: Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:  

Կարեն Կարապետյան եւ Դոնալդ Թրամփ.հայ տնտեսագետները համեմատում են

Եթե մինչ այժմ հայ տնտեսագետներն ու փորձագետները միայն  Հայաստանի կառավարության ծրագիրն ու  2017թ պետական բյուջեի նախագիծն էին վերլուծում, ապա այժմ զուգահեռներ են տանում  այդ փաստաթղթերը ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած ծրագրի հետ: Վերլուծում են, նկատում, որ օրինակ, չնայած ներդրումների ոլորտը գերակա է հռչակված, փոխվել է անգամ էկոնոմիկայի նախարարության անվանումը՝ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություն, այդուհանդերձ հաջորդ տարի  ներդրումները ՀՆԱ-ի մեջ 19,1 տոկոս են կազմելու։ Դրանք այս տարվա համեմատ  1,1 տոկոսով պակաս են նախատեսված։     «Առաջիկա տասը տարում  25 մլն աշխատատեղ, 3,5 տոկոս տնտեսական աճ, պրոգրեսիվ հարկային քաղաքականության պարզեցում,  բյուջեի ծախսերի  նվազեցում, հարկերի նվազեցում»,- տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ներկայացնում է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրից որոշ դրույթներ: Համեմատելով  Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած ծրագրի հետ՝ նշում է՝ «Կառավարության ծրագիր է՝ առանց թվային արտահայտության, իսկ տնտեսագիտությունում ամենակարևորը թիվն է, եթե չկա թիվ՝ չկա նաև ծրագիր»: Տնտեսագետն արձանագրում է՝ Հայաստանում վերջին երեք տարիներին հարկերը միայն ավելացել են, որքան դրանք բարձրացել են, այնքան հարկերի մուտքերն են պակասել:  Վահագն Խաչատրյանը, մեջբերելով պաշտոնական հայտարարությունները,  նշում է՝ «ամենահաջող տարբերակով  2016թ  ՀՀ բյուջեն  60 մլրդ դրամով չի հավաքվել»: Անդրադառնալով 2017թ  «Պետական բյուջեի մասին» օրենքի  նախագծին, Վահագն  Խաչատրյանը նկատում է. «Որևէ սպասելիք այս բյուջեն չի տալիս, երևի լավագույն ատրբերակն է հետագայում ասել, որ վիճակն այսպես էր: Ոնց որ օգոստոսին ասում էին լավ ենք ապրում, սեպտեմբերին՝ ասացին, , որ տնետսության վիճակը շատ վատ է»: Վարչապետ Կարեն Կարապետյանը հաջորդ տարվա ֆինանսական փաստաթուղթն ԱԺ հանձնաժողովներում ներկայացնելիս նշեց, որ 2017 թվականին կառավարությունն իրականացնելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ աճի ապահովման նախադրյալ հանդիսացող մակրոտնտեսական կայունության ապահովման համար, սակայն, քանի որ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով մենք գործում ենք սահմանափակումների ներքո, 2017 թվականի բյուջեն ներառելու է նվազող դեֆիցիտի միջոցով պարտքի կայունացման մոտեցումը: Վարչապետը նկատել է, որ մակրոտնտեսական ցուցանիշերից ելնելով՝ կան սահմանափակումներ, և հաշվի առնելով դրանք, 2017 թ. ծախսերի առումով մաքսիմալ կոշտ քաղաքականություն է որդեգրվել, որպեսզի չլինի դեֆիցիտի ավելի աճ, քան սահմանափակումներն են թելադրում: Կարեն Կարապետյանի խոսքով՝ հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ բիզնեսը, գործարար աշխարհը մաքսիմալ չճնշվի ու կարողանա վերարտադրվել, և այս մոտեցման նպատակը 2017 թ. ավելի աշխույժ տնտեսական իրավիճակ ստեղծելու համար նորմալ պլատֆորմ ձևավորելն է: «2017թ համար կառավարությունը նպատակադրել է ՀՆԱ-ի շուրջ  3,2 տոկոս աճի մակարդակ»: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը 2017թ բյուջեի նախագծում  նկատել է՝ 2017թ ներդրումները ՀՆԱ-ի մեջ 19,1 տոկոս են կազմելու, դրանք 1,1 տոկոսով փոքր են լինելու 2016թ ցուցանիշից: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նկատում է՝ ներդրումների համար ամենավտանգավորն անորոշությունն է,  դա առայժմ  բնորոշ է Հայաստանին:   Տնտեսագետը Հայաստանի համար ամենամըտահոգիչը համարում է պետական պարտքի շեմը, նշում, որ Հայաստանի համար ամենալուրջ պրոբլեմը 2019թ լինելու է սա: 2019թ բյուջեի 30 տոկոսն ուղղվելու է պարտքի սպասարկմանը:

«Մեր հարաբերությունները լինելու են գործընկերային». վարչապետը՝ Տավուշի մարզում

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Տավուշի մարզ: Դիլիջան քաղաքում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և համայնքների ղեկավարների հետ վարչապետ Կարապետյանը քննարկել է մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները: Տեղեկացնելով, որ հանրապետության բոլոր մարզերի և համայնքների ղեկավարների հետ քննարկվելու է յուրաքանչյուր մարզի զարգացման տեսլականը՝ վարչապետը նշել է. «Մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ ստանալ բոլոր համայնքների զարգացման ծրագրերը: Այնուհետև քննարկելու ենք դրանք և առաջնահերթությունը տալու ենք ամենահեռանկարային ծրագրերին, որտեղ համայնքն իր վրա բեռ է վերցնում, բացի ակնկալելուց, որ կառավարության կողմից պետք է լինեն ներդրումներ, աջակցություն, այսինքն՝ մեր հարաբերությունները լինելու են գործընկերային: Մենք հասկանում ենք, որ դուք բազմաթիվ դարդ ու ցավ ունեք, պրոբլեմ ունեք, հասկանում ենք, որ պետք է յուրահատուկ վերաբերմունք ցույց տանք մեր սահմանամերձ համայնքներին, որտեղ առանձնապես տնտեսական ակտիվություն չկա, և այդ ամենը լինելու է խաղի կանոնների շրջանակում, որով պայմանավորվել ենք առաջ շարժվել»: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, ցուցանիշները, խնդիրները, զարգացման ուղղությունները և նախատեսվող ծրագրերը: Զեկուցվել է, որ մարզն ավելի շատ գյուղատնտեսական է, և այդ ոլորտում առկա են որոշակի ձեռքբերումներ: Նշելով, որ գյուղատնտեսությամբ զբաղվող տարածքները հիմնականում սահմանամերձ համայնքներն են, որոնք օգտվում են կառավարության կողմից 2014 թ. տրված սոցիալական ու հարկային արտոնություններից՝ մարզպետը միաժամանակ նկատել է, որ այդ տարածաշրջանների ռիսկայնությամբ պայմանավորված՝ ներդրումային ծրագրերի առումով էական արդյունքներ չեն գրանցվել: Անդրադառնալով արձանագրված ձեռքբերումներին՝ Հովիկ Աբովյանը տեղեկացրել է, որ «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ն Տավուշի շրջանի Չորաթան գյուղում հիմնել է արտադրամաս, որտեղ աշխատում է 200 մարդ: Մինչև մյուս տարվա կեսերն ակնկալվում է ևս 100 աշխատատեղի ստեղծում Արծվաբերդում, իսկ ընդհանուր առմամբ այս ընկերության նախաձեռնած ծրագրերի արդյունքում մինչև 2020 թ. նախատեսվում է ստեղծել շուրջ 2000 աշխատատեղ Տավուշ, Իջևան և Նոյեմբերյան հատվածում: Հաշվի առնելով մարզում աճող պտուղների եզակիությունը և խորհրդային տարիներին վերամշակող արտադրության կազմակերպման հաջող փորձը՝ ներկայում քայլեր են ձեռնարկվում նաև վերամշակող արտադրամասեր կամ գործարաններ հիմնելու նպատակով մասնավոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: Մարզպետի զեկուցումից հետո վարչապետը խոսել է մարզի ուժեղ և թույլ կողմերն ախտորոշելու և դրանցից բխող ծրագրեր մշակելու անհրաժեշտության մասին: «Ո՞ր ոլորտներն են մարզում զարգանում, ո՞ր ոլորտում որքա՞ն զբաղված մարդ կա, ի՞նչ ծավալ են տալիս, և ի՞նչ հեռանկարներ ունեք, ո՞ր ոլորտները կարող եք զարգացնել: Որո՞նք են Տավուշի մարզի առանձնահատկությունն ու առավելությունը, որո՞նք են թույլ կողմերը. թույլ կողմերը՝ սահմանամերձ է, ռիսկային է, առավելությունը՝ Վրաստանի շուկայի կողքին է», — ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ պետք է առանձնացնել խնդիրներն ու առաջնահերթությունները և ձևակերպել դրանց լուծումները, որոնք ուղղված կլինեն կյանքի որակի բարելավմանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Տավուշի մարզում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության, մշակույթի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր: Ներկայացվել են նաև մարզում մի քանի համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի արդյունքները: Վարչապետը հետաքրքրվել է մարզում առողջապահության ոլորտի վիճակի՝ մասնավորապես, պետպատվերի տեղաբաշխման գործընթացի, բժշկական հաստատությունների աշխատանքի արդյունավետության և հարակից այլ հարցերի մասին: Ստանալով բացասական պատասխան պետպատվերի համակարգի արդյունավետ և թափանցիկ գործունեության վերաբերյալ՝ գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ առողջապահության նախարարը պետպատվերի նոր հայեցակարգ է ներկայացնելու, որով քաղաքացիներն ընտրության հնարավորություն են ունենալու: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ համակարգը պետք է կրիտիկական փոխել և հանձնարարել առողջապահության նախարարին և մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուներին՝ համատեղ աշխատել և ծրագիր ներկայացնել: Վարչապետը և Տավուշի մարզի համայնքների ղեկավարները համակարծիք են եղել, որ մարզում զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ կա, և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: «Զբոսաշրջության հետ կապված մենք իրականում ցանկանում ենք մեծ ծրագիր իրականացնել: Կարծում ենք՝ Հայաստանը թերագնահատված է որպես տուրիզմի երկիր: Մոտ ժամանակներս էժան ավիաընկերության ծառայությունը, Ռուսաստանի քաղաքացիներին որոշակի արտոնությունների տրամադրումը նպաստելու են ոլորտի աճին, բայց մենք պետք է նաև որակյալ ծառայություններ մատուցենք», — ասել է Կարեն Կարապետյանը և հորդորել բիզնես ծրագրեր ներկայացնել Զբոսաշրջության պետական կոմիտե: Քննարկվել են նաև մարզի պատմամշակութային հուշարձանների, վանքերի վիճակին, պահպանությանն ու բարեկարգմանը վերաբերող հարցեր: Վարչապետն առաջարկել է  մտածել մարզերում հիմնադրամ ստեղծելու հեռանկարների շուրջ՝ այդ գործում ներգրավելով տեղացի բարերարների ներուժը: Գործադիրի ղեկավարը ողջունել և կարևորել է մի շարք համայնքների ղեկավարների ներկայացրած՝ կրթության որակի բարձրացմանը միտված և ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված առաջադեմ ծրագրերը: Խոսելով սահմանամերձ համայնքներում ճանապարհային ենթակառուցվածքների վիճակի մասին՝ վարչապետը նշել է, որ այս ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, և կառավարությունն ըստ առաջնահերթության բարեկարգելու է այդ ճանապարհները: «Սահմանամերձ գյուղի նկատմամբ մենք հատուկ վերաբերմունք ունենք և բիզնեսի լեզվով չենք խոսում: Մենք այնտեղ պարտադիր անելիքներ ունենք», — շեշտել է գործադիրի ղեկավարը: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է մարզի համայնքների ղեկավարներին մշակել և պատասխանատու նախարարություններ ներկայացնել ըստ ոլորտների կոնկրետ ծրագրեր: Կառավարության ղեկավարն այցելել է նաև Դիլիջանի քաղաքապետարանում գործող քաղաքացիների սպասարկման գրասենյակ, ծանոթացել ստեղծված պայմաններին, «մեկ պատուհանի» սկզբունքով մատուցվող ծառայությունների որակին:

Կարեն Կարապետյանը կմեկնի ՌԴ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով նոյեմբերի 16-ից 17-ն աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի Դաշնությունում:

ՀՀԿ-ն կշարունակի ղեկավարել Սերժ Սարգսյանը.Էդուարդ Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակելու է  ղեկավարել կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետականի Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ դրա մասին ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նոյեմբերի 26-ին կուսակցության համագումարից հետո սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ հարցին: Ի դեպ, այդ համատեքստում նա տեղեկացրել է, որ Գործադիր մարմնի նիստում չի քննարկվել Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին հնարավոր անդամակցության հարցը: Շարմազանովի խոսքով՝ համագումարի ընթացքում որևէ պատվիրակ չի կարող կասկածի տակ դնել, որ կուսակցության առաջնորդը լինելու է Սերժ Սարգսյանը: «Մենք երկար տարիներ աշխատելու ենք նրա ղեկավարության ներքո»,-նշել է ԱԺ փոխխոսնակը: Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ համագումարից հետո կարող են կուսակցության ղեկավար երկու անձ լինել, որոնցից մեկը կլինի կուսակցության, մյուսը՝ խորհրդի նախագահը, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է, որ Հանրապետականին երկիշխանություն չի սպառնում: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն միշտ էլ եղել է մեկ ղեկավարի քաղաքական ուժ: Խոսելով մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման նախագծի մասին, Շարմազանովն ասել է, որ բարձր են գնահատում այդ նախաձեռնությունը, որը միտված է քաղաքացիների շրջանում համերաշխություն քարոզելուն:

ՀՀ վարչապետը կմեկնի ՌԴ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով նոյեմբերի 16-ից 17-ն աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի Դաշնությունում: Մոսկվա մեկնող պատվիրակության կազմում են նաև փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

Ինչպես կասեցնել եւ կարգավորել քանդումների գործընթացը

Ի՞նչ է անհրաժեշտ անել՝ լավացնելու այն վիճակը, որն այսօր կա տարբեր ոլորտներում: Այս հարցի որոնումներին են միտված Հայաստանի վարչապետի՝ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումները: Այդ շարքում Կարեն Կարապետյանը հանդիպել էր նաեւ ճարտարապետների եւ շինարարների հետ: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ շեշտել է, որ իրենք հենց այդ տպավորությամբ են դուրս եկել վարչապետի հետ հանդիպումից եւ արդեն հասցրել են քննարկել ու որոշակի առաջարկներ ձեւավորել՝ իրենց ոլորտում առկա խնդիրների լուծման համար: Առաջարկներն արդեն ուղարկված են կառավարություն եւ սպասում են հետագա քննարկմանը: Հայաստանի ճարտարապետների միության նախագահն ու Շինարարների միության գործադիր տնօրեն Գուրգեն Մինասյանը լրագրողներին ընդհանուր գծերով ներկայացրել են խնդիրների շուրջ իրենց մոտեցումները:   Ճարտարապետների միությունը փորձել է առաջարկություններով անդրադառնալ այն հարցերին, որոնց մասին որպես առաջնահերթություն խոսել է երկրի վարչապետը ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի փոխանցմամբ՝ առաջին հերթին առաջարկում են, որ ստեղծվի ճարտարապետների ռեեստր: Այդ մասին կետ էլ իրենք ներառել են «Ճարտարապետական գործունեության մասին» մշակած օրենքում: Առաջարկվում են նաեւ մասնագիտական էթիկայի եւ վարվեցողության կանոններ: «Սրանք, թվում է, թե փոքր հարցեր են, բայց հենց սրանցից են առաջանում մնացած մեծ խնդիրները»: Ճարտարապետների հեղինակային իրավունքի հարցը նույնպես կարեւորվում է, քանի որ շատ դեպքերում հենց այդ իրավունքի ոտնահարման արդյունքում են ծագում խնդիրները՝ նրանց ստեղծածի հետ են վարվում այնպես, ինչպես ցանկանում են: Ներկայումս գործող օրենքում նման կետ կա, սակայն բավարար չէ՝ հավելեց Մկրտիչ Մինասյանը: Ըստ նրա՝ այսօր պիտի նման քայլեր արվեն, որ հետագայում խնդիրներ չառաջանան: Հայաստանի շինարարների միության գործադիր տնօրեն Գուրգեն Մինասյանի փոխանցմամբ՝ իրենք էլ քննարկումներով ոլորտի մոտ երկու տասնյակ հիմնախնդիրներ են առանձնացրել, որից երեք առաջնահերթությունների վերաբերյալ են առաջարկներ ձեւակերպել. «Որովհետեւ շատ հարցեր լուծելու համար որոշակի ներդրումներ են պետք: Դրա համար մենք պաշտոնական նամակով վարչապետին ներկայացրեցինք երեքը, որոնք հրատապ լուծում են պահանջում ոլորտում: Դրանք այն հիմնական կանոններն են, որոնցով պետք է աշխատեն նախագծային եւ շինարարական կազմակերպությունները»: Ըստ բանախոսների՝ մոտեցումները պետք է հստակեցվեն մրցույթների, պետական գերակա շահ ճանաչելու եւ փոխհատուցումների խնդիրը կարգավորելու, Երեւանի կենտրոնի հետ կապված: Ճարտարապետների միության նախագահի Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ պետք է արագացնել օրենքի ընդունումը, որը նաեւ ինչ-որ չափով կկասեցնի եւ կկարգավորի քանդումների գործընթացը: «Մենք շատ ենք ուշացել եւ դա հսկայական աշխատատար գործ է, բայց դա պետք է արվի մի օր: Ակնկալում ենք, որ քաղաքի օրինագիծը կբերի պահանջների խստացմանը»: Միաժամանակ, ինչպես ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, այնպես էլ Հայաստանի շինարարների միության գործադիր տնօրեն Գուրգեն Մինասյանը նկատեցին, որ օրենքներն էլ կիրառվելու խնդիր ունեն: Նրանք, կարծիք հայտնեցին նաեւ, որ մեր օրենքներն այսօր էլ վատը չեն, սակայն կիրառելու հարցը առկա է: Ամենավտանգավորն էլ, նրանց ձեւակերպմամբ, այն է, որ օրենքները կիրառվում են երկակի ազդեցությամբ, այսինքն՝ մեկին կարելի է, մյուսին չի կարելի, ինչը բերում է մարդկանց մտքերի խեղաթյուրման եւ վհատության:

«Փարքինգ Սիթի Սերվիս»- ի բաժնետոմսերն անցան Երեւանի քաղաքապետարանին

Կառավարության նոյեմբերի 3- ի նիստում   վարչապետ  Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության գործառույթները, այդ թվում ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, կանցնեն պետական կառույցներին»: Մինչ այդ, հարցը քննարկվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  մոտ: Այսօր  Երևանի քաղաքապետի  տեղակալ Վահե Նիկոյանը տեղեկացրել է , որ   աշխատանքային  խումբն ավարտել է  բանակցությունները, նշել, որ  «Փարքինգ Սիթի Սերվիս»- ը  ընկերության  100 տոկոս բաժնեմասը այսուհետ պատկանելու է Երևանին: Քաղաքապետարանը համաձայնել է որպես նվիրատվություն ձեռք բերել  «Փարքինգ Սիթի Սերվիս»ը    ընկերության 100  տոկոս բաժնեմասը: «Իրավական խնդիրներ չկան,- վստահեցրել է փոխքաղաքապետը՝ հավելելով, որ  գործընթացը բանակցությունների արդյունք է,  որևէ դժգոհություն չի եղել»:  «Տեղական տուրքերի փոփոխություն չի նախատեսվում, տուգանքները կանխարգելիչ գործողություն են և ոչ եկամուտի աղբյուր»,- ասել է Վահե Նիկոյանը։ Երևանի քաղաքապետարանը  բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման կհանձնի Լոկատոր» ընկերությանը: Փոխադարձ համաձայնությամբ՝ Երևանի քաղաքապետարանը «Փարքինգ Սիթի Սերվիս»ի հետ վաղաժամ  կլուծարի   վճարովի  ավտոկայանատեղիների  կազմակերպման ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը:  Ապա  Երևանի քաղաքապետարանը, ՀՀ կառավարության համաձայնությամբ, ուղղակի եղանակով երկու պայմանագիր կկնքի մինչև տասը տարի ժամանակով: Առաջինը, Երևանի ենթակայության տակ գտնվող «Փարքինգ Սիթի Սերվիս»  ընկերության հետ՝   վճարովի ավտոկայանատեղերի ծառայությունների ձեռքբերման համար: Երկրորդ պայմանագիրը կկնքվի  «Լոկատոր» ընկերության հետ՝  բաժնետոմսերի կառավարման ծառայությունների ձեռքբերման համար: Գործարքի արդյունքում վճարովի ավտոկայանատեղերից  Երևանի բյուջե  գնացող եկամուտներն առնվազն 100 մլն դրամով կավելանա մինչև պարտավորությունների ավարտը, իսկ մարման գործընթացից հետո կավելանա  տարեկան  շուրջ 400 մլն դրամով:

Վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Եվրասիական միջկառավարական խորհուրդը քննարկել, ապա հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին նախագիծը: Նախագծի քննարկման ժամանակ ընդգծվել է, որ ի թիվս տնտեսական զարգացման և միասնական տնտեսական տիրույթի հետագա առաջընթացը կարգավորող այլ հարցերի, մասնավորապես՝ հաշվի են առնվել անդամ երկրների բիզնեսի շահերը: Միջկառավարական խորհրդի նիստում հավանության են արժանացել նաև միասնական շուկայում դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական նորմերը, որոնց համաձայն, 2017 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում կգործի դեղերի միասնական շուկա: Արդյունքում՝ միասնական ընթացակարգին համապատասխան  ԵԱՏՄ անդամ երկրներում գրանցված  և ճանաչում ստացած դեղամիջոցների համար կապահովվի ազատ շրջանառություն ամբողջ  ԵԱՏՄ տարածքում՝ առանց լրացուցիչ ընթացակարգերի: Քննարկման ժամանակ կարևորվել է այն հանգամանքը, որ վերոնշյալ նախագծի ընդունումը կհանգեցնի ԵԱՏՄ տարածքում դեղամիջոցների որակի բարձրացմանն ու դրանց  գների նվազեցմանը: Միաժամանակ ընդգծվել է, որ առհասարակ այս երկու նախագծերի ընդունումն էական քայլ է միասնական շուկայի կայացման ուղղությամբ: Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշում է ընդունել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2017 թվականի առաջին եռամսյակում՝ Բիշքեկում:

Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի

Բիզնեսի համար անհրաժեշտ են հստակ, հասկանալի, երկարատև խաղի կանոններ, ասել է Հայաստանի վարչապետ Վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Կարեն Կարապետյանի կառավարությունը մեր շարժիչ ուժն է. Սերժ Սարգսյան

Կարեն Կարապետյանի կառավարությունը մեր շարժիչ ուժն է։ Այս մասին ՀՀ նախագահը ասել է «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

Նոր պաշտոնանկություն կառավարությունում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Վահան Պողոսյանն ազատվել է Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

Մեդվեդեւի քաղաքական կատակի հեղինակը Հայաստանի վարչապետն էր՝ պարզել են ռուս բլոգերները

Եվրասիական միջկառավարական խորհրդի նախօրեին կայացած նիստից մի դրվագ երեկվանից պտտվում էր սոցցանցերում, շրջանառվում հատկապես ռուսական լրատվամիջոցների կողմից՝ նշվում էր, որ Ռուսաստանի վարչապետը նիստի ժամանակ, «Ամերիկանո» սուրճի անվանումը քաղաքականապես ոչ  կոռեկտ համարելով, առաջարկում  է այն վերանվանել «»Ռռուսիանո»: Սակայն ռուս բլոգերները պարզել են՝ այդքան լայնորեն շրջանառվող քաղաքականացված կատակը ոչ թե Ռուսաստանի, այլ՝ Հայաստանի վարչապետինն էր: «Ամերիկանո» սուրճը վերանվանել առաջարկում է Դմիտրի Մեդվեդևը, սակայն «Ռուսիանո» տարբերակը հնչեցնում է Կարեն Կարապետյանը: Այսօր ռուսական լրատվամիջոցները հստակեցնում են, Մեդվեդևին «Ռուսիանոն» հուշել է Կարեն Կարապետյանը: Ի դեպ, Ռուսաստանի շրջաններում միջկառավարական նիստի ժամանակ այս կատակը բավականին լուրջ են ընդունել։ Եկատերինբուրգի սրճարաններից մեկի ճաշացուցակն արագորեն խմբագրվել է՝ «Ամերիկանո» սուրճը վերանվանվել է «Ռուսիանո»: Հայրենասիրական անվանումեր են ստացել նաև այլ ուտեսնտներ ու խմիչքներ՝ Jack Daniels վիսկին դարձել է Ժոռա Դենիսով, Նյու Յորք սթեյքը վերանվանվել է «Վորոնեժ»:

Կայունացման բյուջե՝ ֆինանսների նախարարը ԱԺ- ում գտավ հաջորդ տարվա բյուջեի որակումը (լրացված)

տեղադրվել է ժամը 13։31- ին լրացվել է ժամը 17։32- ին ԱԺ- ում 2017-ի բյուջեի քննարկումը սկսվեց դժգոհություններով: Վարչապետն իր թիմի հետ բացակայում էր եւ այդ քայլը պատգամավորները կրկին որակեցին իբրեւ անհարգալից վերաբերմունք օրենսդիր մարմնի նկատմամբ: Երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին բացակայում էր: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր բացատրեց, որ պատճառը գործուղումն է՝ վարչապետը չի կարող լինել երկու վայրում միաժամանակ: Հիշեցնենք, որ վարչապետը Մոսկվայում է, նա մասնակցում էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։   Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր խորհրդարանում ներողություններով սկսեց ներկայացնել 2017-ի բյուջեի նախագիծը: Նախարարը սակայն ներողություն էր խնդրում ոչ թե չբարձրացող կենսաթոշակների եւ աշխատավարձերի, այլ պարզապես արդարանում էր իր գործընկերների համար: Կառավարության անտարբերությունից պատգամավորները խիստ վիրավորվել էին: Դեռ երեկ էր հայտնի, որ այսօր կեսօրից խորհրդարանում պետք է սկսվեն բյուջեի քննարկումները, բայց նախատեսված ժամին ոչ վարչապետն էր եկել խորհրդարան, ոչ էլ՝ նախարարները: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նույնիսկ չփորձեց թաքցնել զայրույթը: Այսպիսով՝ հաջորդ տարվա բյուջեի հարցը խորհրդարանի լիագումար նիստում ներկայացրեց  ոչ թե վարչապետը՝ նախարարների ուղեկցությամբ, ինչպես դա եղել է տարիներ շարունակ, այլ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ միայնակ: 2017-ին 3.2 տոկոսի տնտեսական աճին կնպաստի արդյունաբերությունը, սոցիալական ապահովությունն ու առողջապահությունը կրկին կլինի պետության ուշադրության կենտրոնում, կրթության ոլորտից կրճատումներ չեն նախատեսվում, բյուջեի պակասուրդը կհասնի 150 միլիարդի, բայց կառավարությունը կփորձի նվազեցնել արտաքին պարտքի աճի տեմպերը (այլ կերպ ասած՝ վարկեր կվերցնեն ոչ ավելի, քան երկու տոկոսի սահմաններում): Պատգամավոր Արամ Մանուկյանը նկատեց՝ Վարդան Արամյանն առաջին նախարարն է, որ այսօր առաջին անգամ անկեղծորեն հայտարարեց, որ արտաքին պարտքի առումով մոտենում ենք վտանգավոր շեմին՝ ՀՆԱ- արտաքին պարտք հարաբերակցության 55 տոկոսին: <<Տարիներ շարունակ լսել ենք հակառակը>>,- ասաց պատգամավորը՝ միաժամանակ տարակուսելով հրապարակված մեկ այլ թվից: 2017-ին հարկային եկամուտներն ավելանալու են 0.3 տոկոսով։ Ֆինանսների նախարարի հրապարակած այս թիվն անվստահություն առաջացրեց Արամ Մանուկյանի մոտ: Ֆինանսների նախարարի հրապարակած թվերը կասկածի տակ դրեց նաեւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը: Ասում է՝ 3.2 տոկոսի կանխատեսվող աճը մեր տիպի երկրի համար կրելու է գոյատեւման բնույթ: 2017-ի բյուջեի նախագիծը լսելուց հետո պատգամավորներն առանձնապես տարբերություններ չգտան եւ այդպես էլ չհասկացան՝ ինչ է անելու այս կառավարությունը, որ չեն արել նախորդները: Նմանատիպ հարցեր առաջացան, օրինակ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Նիկոլ Փաշինյանի մոտ: Պատկերավոր ասած, հայտնվել ենք այնպիսի վիճակի մեջ, որ ցանկացած պահի անհրաժեշտ կլինեն անվտանգության բարձիկներ՝ նկատում է ֆինանսների նախարարը: «Դեռեւս նախադրյալներ չկան, բայց որեւէ երկիր ապահովագրված չէ, որ արտաքին շոկ չի լինի: Աստված մի արասցե, նման շոկ, եթե էլի տեղի ունենա, մենք պետք է ունենանք համապատասխան բարձիկներ՝ առանց վտանգելու մեր տնտեսական իրավիճակը, մակրոտնտեսական կայունությունը, նորից հակազդենք տնտեսական արտաքին շոկերին: Դրա համար մեզ պետք է, որ մենք պահպանողական լինեն 2017-ին: Կառավարության մշակած բյուջեում հակասություններ նկատեց նաեւ Հանրապետական խմբակցությունից պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Ինչ վերաբերում է քննարկվող փաստաթղթին, ապա դրա հիմքում ընկած է չորս սկզբունք՝ մակրոտնտեսական քաղաքականություն, տնտեսական կայունության ապահովում, երրորդ սկզբունքը՝  հարկային պարտավորություններն են: Վարդան Արամյանի խոսքով՝ չպետք է հարկային պարտավորությունները կատարելու համար տնտեսվարողների վրա լրացուցիչ էական ճնշումներ առաջացնող քայլեր արվեն:  Դե իսկ չորրորդ սկզբունքը՝ պետության կողմից ծախսային պարտավորությունների կատարումն է։  <<Չպետք է սուղ միջոցների պատճառով պետության միջոցով մատուցվող ծառայությունների որակն ընկնի>>,-  ընդգծեց ֆինանսների նախարարը:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ հանդիպմանը վարչապետն ընդգծել է կառավարման համակարգի բարեփոխման առաջնահերթությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: «Հայաստանը չափազանց կարևորում է Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը և բոլոր բնագավառներում ամուր գործընկերային կապերի զարգացումը: Պատրաստ եմ Ձեզ հետ քննարկել մեր հարաբերությունների օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը», — ողջունելով հյուրերին՝ նշել է վարչապետը: Շնորհավորելով Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ Բրիջիթ Բրինքն ընդգծել է. «Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստ է գործակցել Ձեզ հետ, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և Ձեր թիմի մյուս անդամների հետ՝ աշխատելու բոլոր հնարավոր ուղղություններով և մեր երկկողմ օրակարգի կարևորագույն հարցերի, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների և հայ-ամերիկյան գործարար ու տնտեսական կապերի խորացման շուրջ»: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի խնդրանքով վարչապետը մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրով սահմանված՝ տնտեսության զարգացման գերակայությունների և ըստ ոլորտների նախատեսվող քայլերի վերաբերյալ: Կարեն Կարապետյանի խոսքով՝ տնտեսական աճ ապահովելու հիմնական ճանապարհը գործարար միջավայրի համար արդար, հավասար, թափանցիկ պայմաններ ստեղծելն է ու չխանգարելը, և այդ գործառույթը ներառում է մի շարք ուղղություններ՝ կոռուպցիայի դեմ պայքար, ստվերի կրճատում, հարկային և մաքսային, դատաիրավական համակարգերի բարեփոխումներ և այլն: Վարչապետը նշել է, որ նախատեսվում է ծրագիրն իրականացնել կարճաժամկետ ու երկարաժամկետ փուլերով, և այդ նպատակով ստեղծվող Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը ծառայելու է որպես հարթակ՝ Հայաստանի երկարաժամկետ զարգացման ուղղություններն ուրվագծելու համար: Կառավարության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է պետական կառավարման համակարգի բարեփոխման առաջնահերթությունը, ինչը թույլ կտա արդյունավետ պետական ապարատ ձևավորել և ստեղծել համապատասխան աշխատանքային միջավայր՝ որակյալ կառավարիչներ ներգրավելու համար: Ողջունելով ներկայացված ծրագրերն ու բարեփոխումները՝ Բրիջիթ Բրինքը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել Հայաստանի կառավարությանն դրանք հաջողելու գործում: Հանդիպմանը քննարկվել է հայ-ամերիկյան գործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող համատեղ ծրագրերին ու անելիքներին: Հակակոռուպցիոն պայքարը հաջողելու հարցում Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել կոռուպցիայի զարգացմանը նպաստող միջավայրի փոփոխությունը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ նախատեսվող միջոցառումներում կառավարությունը շեշտը դրել է հենց այդ հանգամանքի վրա: Այս համատեքստում երկուստեք կարևորվել են հանրային մտածելակերպի փոփոխության, հետադարձ կապի և հակակոռուպցիոն մեխանիզմների արդյունավետության բարձրացման ուղղությամբ ակտիվ աշխատանքները, փորձի փոխանակումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև դատաիրավական ոլորտի բարեփոխումների, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ մեր երկրում իրականացվող ծրագրերի, ինչպես նաև մեծ ներուժ ունեցող մի շարք՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հանքարդյունաբերության ոլորտներում գործակցության խորացման շուրջ:

Իրանի շուկա մուտք գործելու նպատակով ստեղծվում է աշխատանքային խումբ

Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն հայկական արտադրանքի, մասնավորապես, սննդամթերքի և գյուղմթերքի արտահանման խթանման նպատակով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ Արտաքին գործերի, Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների հետ համատեղ քննարկել և հնգօրյա ժամկետում սահմանված կարգով ներկայացնել ՀՀ վարչապետի որոշման նախագիծ՝ այս նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ:

Առաջնորդվել տեսուչ-տնտեսավարող սուբյեկտ համագործակցության սկզբունքով.Վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀՀ օրենքով նախատեսված տեսչական ստուգումներ իրականացնելիս, այդ թվում` նոր ստեղծված Տեսչական մարմնի կողմից, առաջնորդվել տեսուչ-տնտեսավարող սուբյեկտ համագործակցության սկզբունքով, որի արդյունքում տեսուչն առավելապես պետք է դիտարկվի ոչ թե որպես վերահսկող, այլ աջակցող:

Պետք է ուսումնասիրել առաջին անհրաժեշտության ապրանքների շուկան.վարչապետը՝Արտակ Շաբոյանին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն  այսօր կառավարության նիստում անդրադարձել է  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ օրերս կայացրած որոշմանը, որով  «Երևանի Գարեջուր» ընկերությունը  գերիշխող դիրքի չարաշահման համար  տուգանվել է  110 միլիոն դրամով:  Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հանձնաժողովը օրենքով ստեղծված անկախ մարմին է, և Կառավարությունն այստեղ ազդեցության լծակներ չունի, բայց դա, ըստ նրա, չի զրկում իրենց կարծիք արտահայտելու հնարավորությունից: «Ուստի, պարոն Շաբոյանին և ՏՄՊՊՀ-ին հորդորում ենք իրենց ջանքերն առաջին հերթին կենտրոնացնել առաջնային սպառման ապրանքների շուկային, որի վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգություններն ավելի շատ են: Դա շատ ավելի առաջնահերթ խնդիր է, քան գարեջրի արտադրության բնագավառը, որտեղ կան մեծ թվով գարեջուր արտադրողներ և ներմուծողներ, կա լուրջ մրցակցություն: Ես հանդիպել եմ այդ գործարարների հետ, իրենք հիմնավորում են, որ շահութաբաժինը առավել չեն դրել: Այդ իսկ պատճառով խնդրում եմ՝ մաքսիմալ ուշադիր վերաբերվել այս հարցերին»:

Դյուրացված կարգով Իրանի շուկա մուտք գործելու նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի

  Դյուրացված կարգով  Իրանի շուկա մուտք գործելու նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն հայկական արտադրանքի, մասնավորապես, սննդամթերքի և գյուղմթերքի արտահանման խթանման նպատակով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում նոր հանձնարարական տվեց մի շարք գերատեսչություններին: Մասնավորապես, հանձնարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ Արտաքին գործերի, Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների հետ համատեղ քննարկել և հնգօրյա ժամկետում սահմանված կարգով ներկայացնել ՀՀ վարչապետի որոշման նախագիծ՝ այդ նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ: Կարեն Կարապետյանը նշել է, որ աշխատանքային խումբը պետք է աշխատի իրանական կողմի հետ՝ Իրանի շուկա ՀՀ արտադրանքի արտահանման համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունների ապահովման նպատակով Հայաստանում համապատասխան ինստիտուցիոնալ կառույցների ստեղծման ուղղությամբ, որպեսզի ՀՀ արտադրանքը համապատասխանի ԻԻՀ-ում պահանջվող չափորոշիչներին և Իրանի շուկա մուտք գործի դյուրացված կարգով:              «Աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվելու է՝ մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն»,- ասել է կառավարության  ղեկավարը: « Ունենք հարևան մեծ շուկա, այդ շուկան ունի մեծ պահանջարկ, այդ պահանջարկի մեջ մենք զբաղեցնում ենք չնչին տոկոս: Ելնելով դրանից, միշտ շուկան և սպառողն է թելադրում, թե ինչ ձևի, ինչ որակի, ինչ հայտանիշների պետք է մեր արտադրանքը համապատասխանի: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, եթե մենք պետք է այստեղ էֆեկտիվ աշխատենք՝ կարող ենք այդ շուկայում մեծ մասնաբաժին, մեծ մասշտաբներ զբաղենել:  Միաժամանակ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և ՊԵԿ նախագահին՝ հանձնարարում եմ  շահագրգիռ մարմինների և ձեռնարկատերերի հետ համատեղ քննարկել Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հնարավորությունները և մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնել առաջարկություն»:

Այսուհետ առաջնորդվել տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ համագործակցության սկզբունքով.Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում  հանձնարարեց ՀՀ օրենքով նախատեսված տեսչական ստուգումներ իրականացնելիս, այդ թվում նոր ստեղծված Տեսչական մարմնի կողմից, առաջնորդվել տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ համագործակցության սկզբունքով, որի արդյունքում տեսուչն առավելապես պետք է դիտարկվի ոչ թե որպես վերահսկող, այլ աջակցող: Հանձնարարականը վերաբերում էր Արդարադատության, Ֆինանսների, Արտակարգ իրավիճակների, Առողջապահության, Տնտեսական զարգացման և ներդրումների, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Կրթության և գիտության, Բնապահպանության, Էներգետիկ ենթակառուցվածքների նախարարներին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին: «Յուրաքանչյուրն իր մասով ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքով նախատեսված տեսչական ստուգումներ իրականացնելիս, այդ թվում՝ նոր ստեղծված տեսչական մարմնի կողմից, պետք է առաջնորդվի տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ  համագործակցության սկզբունքով, որի արդյունքում տեսուչն առավելապես պետք է դիտարկվի ոչ թե որպես վերահսկող, այլ աջակցող, պետք է խորհրդատվություն և կանխարգելիչ միջոցառումներ առաջարկել, խրախուսել և օգնել տնտեսվարող սուբյեկտին իր գործունեությունը սահմանված պահանջներին համապատասխանեցնելու հարցում»,- ասաց վարչապետը: Կարեն Կարապետյանի խոսքերով՝  համագործակցության ձևավորման համար պետք է մշակել և ներդնել հետադարձ կապի ապահովման մեխանիզմներ: Ըստ վարչապետի՝  տեսուչն իր գործունեությունը կատարելու ժամանակ չպետք է ընդունվի որպես պատժող, տույժ ու տուգանք դնող և այլն: «Առաջին այցերը պետք է կազմակերպեն մեր տեսչական մարմինները: Ինչի ենք հատուկ հնչեցնում, որպեսզի պոտենցիալ ստուգողները լսեն, լինելու է առաջարկություն՝ ինչ պետք է իրենք անեն, որպեսզի համապատասխանեն այն նորմերին, որոնք դրված են: Իրենց՝ տնտեսվարողներին, տրվում է ժամկետ, որպեսզի իրենք իրենց բացթողումները լրացնեն, եթե չեն լրացնում, նոր մենք կիրառում ենք օրենքի համապատասխան կետերը»,- նշեց Կարեն Կարապետյանը:

ՀՀ վարչապետն ընդունել է Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար, գլխավոր մաքսատան պետ Մասուդ Քարբասիանին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար, գլխավոր մաքսատան պետ Մասուդ Քարբասիանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կարեն Կարապետյանն ընդունել է ներդրումային բանկի փոխնախագահին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Յան Վապավուրիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ունենք հարևան մեծ շուկա. վարչապետը ուշադրություն է հրավիրում իրանական շուկայի վրա (լրացված)

տեղադրվել է ժամը 11։21- ին վերջին լրացումը՝ ժամը 17։09- ին Հանձնարարականներ ու անդրադարձ հանրությանը հուզող խնդիրներին. կառավարության այսօրվա նիստում էլ ավանդույթը չի խախտվել: Կառավարության գրեթե բոլոր անդամները  վարչապետ Կարեն Կարապետյանից  հանձնարարականներ են  ստացել,  շարունակվել է նաև ՊՈԱԿ- ների օպտիմալացումն ու լուծարումը: Կառավարությունն այսօր  հաստատել է  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի հաստատումից հետո 2017թ  հուլիսի 1- ից ապօրինի հարստացումը կքրեականացվի:   Տեսուչ- տնտեսվարող սուբյեկտը  պետք է   համագործակցեն,  տեսուչն էլ պետք   դիտարկվի ոչ թե որպես վերահսկող, այլ՝  աջակցող: «Արդյունքում տեսուչն առավելապես պետք է դիտարկվի ոչ թե որպես վերահսկող, այլ աջակցող, պետք է խորհրդատվություն և կանխարգելիչ միջոցառումներ առաջարկել, խրախուսել և օգնել տնտեսվարող սուբյեկտին իր գործունեությունը սահմանված պահանջներին համապատասխանեցնելու հարցում»,- կառավարության նիստի սկզբում նախարարներին հանձնարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։ Համագործակցության ձևավորման համար պետք է մշակել և ներդնել հետադարձ կապի ապահովման մեխանիզմներ: Վարչապետի խոսքով,   տեսուչն իր գործունեությունը կատարելու ժամանակ չպետք է ընդունվի որպես պատժող, տույժ ու տուգանք դնող:  Առաջին այցերը պետք է կազմակերպեն մեր տեսչական մարմինները: Նախ, տնտեսվարողին  բացթողումները լրացնելու  ժամանակ կտրվի, հետո միայն կկիրառվի օրենքի նորմը՝ ասում է վարչապետը։ Ներդրումային ծրագրերն այսուհետ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություն կարող են  ներկայացվել արդեն ստեղծված միասնական հարթակի միջոցով: Մանրամասներն արդեն տեղադրված են տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում։ Վարչապետը   մարզպետներին ու գործադիր մարմինների ղեկավարներին   հանձնարարեց մեկ ամսում ներկայացնել առկա պետական ու մասնավոր ներդրումային ծրագրերը, հստակեցրեց՝  սա չի նշանակում, որ մեկ ամիս հետո նոր ներդրումային ծրագիր  չպետք է ներկայացվի: Ներդրումային ծրագրեր նաև Երևանի քաղաքապետը , Առևտրաարդյունաբերական պալատի ու Գործարարների միության նախագահները կներկայացնեն: Ծրագրերից իրատեսականները  տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարը կներկայացնի օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին ու  պոտենցիալ ներդրողներին։ Իրանի հետ առևտրային հարաբերությունները  սերտացնելն ու դյուրացված կարգով  Իրանի շուկա մուտք գործելը կրկին կառավարության ուշադրության կենտրոնում է:  Խնդիրները կլուծվեն ստեղծվելիք աշխատանքային խմբի  միջոցով: Օրակարգում է նաև    Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հնարավորությունների հարցը :  Դրանք կառավարության ղեկավարին կներկայացվեն մինչև դեկտեմբերի 25-ը: «Ունենք հարևան մեծ շուկա, այդ շուկան ունի մեծ պահանջարկ, այդ պահանջարկի մեջ մենք զբաղեցնում ենք չնչին տոկոս: Ելնելով դրանից, միշտ շուկան և սպառողն են թելադրում, թե ինչ  ձևի, ինչ որակի, ինչ հայտանիշների պետք է մեր արտադրանքը համապատասխանի։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, եթե մենք պետք է այստեղ էֆեկտիվ աշխատենք՝ կարող ենք այդ շուկայում մեծ մասնաբաժին, մեծ մասշտաբները զբաղեցնել»,- նշեց վարչապետը։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի օրերս ընդունած որոշումը նույնպես կառավարության ղեկավարի ուշադրության կենտրոնում է: Հիշեցնենք՝  օրերս « Երևանի  Գարեջուր»  ընկերությունը   գերիշխող դիրքի չարաշահման համար  տուգանվել է  110 միլիոն դրամով: Կառավարության ղեկավարի  խոսքով՝ հանձնաժողովն օրենքով ստեղծված անկախ մարմին է, և կառավարությունն այստեղ ազդեցության լծակներ չունի, բայց դա, ըստ նրա, չի զրկում իրենց կարծիք արտահայտելու հնարավորությունից:     «Ուստի, պարոն Շաբոյանին և ՏՄՊՊՀ-ին հորդորում ենք իրենց ջանքերն առաջին հերթին կենտրոնացնել առաջնային սպառման ապրանքների շուկային, որի վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգություններն ավելի շատ են: Դա շատ ավելի առաջնահերթ խնդիր է, քան գարեջրի արտադրության բնագավառը, որտեղ կան մեծ թվով գարեջուր արտադրողներ և ներմուծողներ, կա լուրջ մրցակցություն: Վերը նշվածը  վարչապետի այսօրվա  հանձնարարականներն էին։ Այժմ նախորդներից մի քանիսի մասին։ Նոյեմբերի  3-ին  Կարեն Կարապետյանն արդարադատության նախարարին հանձնարարել էր երեքշաբաթյա ժամկետում ապօրինի հարստացման քրեականացման վերաբերող նախագիծ ներկայացնել:  Օրինագիծն արդեն պատրաստ է եւ Արփինե Հովհաննիսյանն այսօր ներկայացրեց այն։ Ընտանիքում ծնված առաջին եւ երկրորդ երեխաների համար սահմանված միանվագ նպաստը ստանալու համար էլ այսուհետ հնարավոր կլինի առցանց դիմել: Օպտիմալացումն ու կրճատումները շարունակվում են , լուծարվեց ՀՀ ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ը: Կստեղծվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գների ուսումնասիրության և վերլուծության գործակալություն: Կտնտեսվի շուրջ 50 մլն դրամ: Կդադարեցվի նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը, որը 2011-ին էր ստեղծվել:   Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ձեռնպահ մնաց  տնտեսման գումարները նշելուց, միայն ասաց, որ եթե մնան ներկայիս գործառույթները, կտնտեսվի մոտ 60 մլն դրամ։ Կմիավորվեն նաեւ վեց  մարզադպրոցներ, որի արդյունքում եւս գումարներ կտնտեսվեն: Վարչապետն այսօր կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետին հանձնարարեց  պարզել՝ արդյո՞ք  պետական գերատեսչություններում օգտագործում են էներգախնայող համակարգեր:

Իրատեսականի եւ ֆանտաստիկի միջեւ. ԱԺ- ն քննարկեց 2017- ի բյուջեի նախագիծը

տեղադրվել է ժամը 12։55- ին լրացվել է ժամթ 17։57- ին Այսօր պատգամավորների նախաձենությամբ ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել, որի օրակարգում 2017թ. պետբյուջեի նախագիծն է: Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը խորհրդարանն սկսել էր երեկ: Ըստ նախագծի՝ բյուջեի եկամտային մասը 1 տրիլիոն 210 մլրդ դրամ է, ծախսային մասը՝ 1 տրիլիոն 360 մլրդ դրամ, պակասուրդը՝ 150 մլրդ դրամ: Հաջորդ տարվա համար կառավարությունը 3.2 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում: Ընդդիմադիրների տեսանկյունից  հաջորդ տարվա բյուջեն ոչ թե զարգացման, այլ գոյատևման փաստաթուղթ է, իշխանական կուսակցությունների կարծիքով՝ իրատեսական, որը նախադրյալներ է ստեղծելու զարգացման համար: Կառավարությունը քաջություն է ունեցել ընտրություններից առաջ ոչ թե պոպուլիստական, այլ իրատեսական նախագիծ  ներկայացնել՝ այսպես է ամփոփել քննարկումը ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և խորհրդարանին հորդորել պաշտպանել փաստաթուղթը:  Նախագիծը քվեարկվելու է հաջորդ նիստի ընթացքում,  իսկ այսօր միայն գնահատականներ ու նախնական դիրքորոշումներ են հնչել:   2017-ի բյուջեն  որևէ կապ չունի այն ծրագրի հետ, որը ներկայացրել է Կարեն Կարապետյանի կառավարությունը, այն, ինչ գրել է վարչապետի թիմը այդ փաստաթղթում, որևէ կերպ չի արտացոլվում բյուջեի նախագծում, այդ պատճառով էլ  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը  ներկայացվածը  ծրագրերի հետաձգման բյուջե է անվանում: «Բյուջեի բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ կառավարությունը 5 տարիների ընթացքում հիմնականում ձախողել է իր ծրագրերը: Օրինակ՝ ամենակարևոր հարցերից մեկը՝ ավելացված արժեքի հարկի հետաձգումը սահմանին, այս ծրագրից հրաժարվել եք: Դուք մարզերում պետք է ստեղծեիք ոչ գյուղատնտեսական ոլորտի 100 հազար աշխատատեղ, սրանից էլ եք հրաժարվել, պետք է ստեղծեիք 50 հազար ՓՄՁ, էլի չեք արել, դուք պետք է ստեղծեիք 70 հազար աշխատատեղ այլ որոտում, էլի չեք արել, ի՞նչ է՝ հենց այնպես  էինք գրել»,- ասում էր պատգամավորը։ Նոր կառավարության ներկայացուցիչները գուցե լավ մենեջերներ են, բայց պատասխանատու չեն չիրականացված ծրագրերի համար: Պատասխանատուն քաղաքական մեծամասնությունն է, որին էլ  Միքայել Մելքումյանը դիմեց ելույթի  այս հատվածում: «Վարչապետն եկավ, ասաց՝ վիճակը ծանր ա, «պաուզա», վիճակը շատ ծանր ա:  Բա մենք ի՞նչ էինք ասում»: Մելքումյանի ելույթը դահլիճում ներկա ոչ մեծաթիվ  պատգամավորներին դուր եկավ, անգամ ծափեր հնչեցին: «Ոնց որ «Ռեալ Մադրիդ»-ի երկրպագուները ծափահարեին Ռոնալդոյին»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա արձագանքեց նաև ՀԱԿ-ից Արամ Մանուկյանի  ելույթի ավարտին Պոզների հաղորդումից արված մեջբերմանը: Մանուկյան. Ստեղծված իրավիճակից դուրս երկու ելք կա՝ ռեալիստական և ֆանտաստիկ: Ռեալիստականն այն է, որ այլմոլորակայինները կփրկեն մեզ, իսկ ֆանտաստիկը, որ մենք ինքներս մեզ կփրկենք: Շարմազանով. Մենք  ֆանտաստիկի կողմնակից ենք: Իսկ ելույթում Արամ Մանուկյանը խոսել էր բազմաթիվ մարտահրավերների մասին՝ նաև պետական ուռճացված համակարգից, որին էլ  իր ելույթում անդրադարձավ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և նկատեց, որ կառավարությունը օպտիմալացման գործընթաց է սկսել՝ սեպտեմբերից  մինչ այժմ  արդեն չորս ԾԻԳ,  մի քանի ՊՈԱԿ, մի քանի հարյուր ծառայողական մեքենա է կրճատվել: Նոր  ձևավորված  կառավարությունը չէր կարող բյուջետային իներցիայում ռադիկալ փոփոխություններ անել՝ ասաց փոխվարչապետն ու պատգամավորներին հորդորեց «ըմբռնումով մոտենալ ու հասկանալ  սահմանափակումները: Հնարավորությունների շրջանակում արվել է առավելագույնը»: Այսօր խմբակցությունները ներկայացրեցին նաև իրենց դիրքորոշումները: Մտահոգիչ` այսպես  բնորոշեց նախագիծն ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու հայտարարեց, որ ՕԵԿ-ը  չի կարող կողմ քվեարկել: ՀՅԴ-ն ավելի լավատես է ու թեև գիտի, որ 3.2 տոկոս աճը խիստ պահպանողական է, իսկ տնտեսության  մեջ լուրջ խնդիրներ կան, բայց  համոզված է, որ կառավարությունն աշխատելու է։ Հայաստանի տնտեսության թոքերը կարող են շնչել միայն այն դեպքում, երբ իշխանությունը քաղաքական կամք դրսևորի ու կտրի այն ճյուղը, որի վրա  մենաշնորհներն ու ստվերն են՝ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը: Փաստաթուղթն իրատեսական է և հենց դրանով էլ հիասթափեցրել է ընդդիմադիրներին ՝ հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը: Այն շատ քիչ տեղ է թողնում քաղաքական շահարկումների համար ու հենց դրանով էլ գրավիչ էր ընդդիմադիրների համար: Հանրապետական պատգամավորը նկատի ուներ ընդդիմադիրների նկատելի պասիվությունը բյուջեի քննարկման ժամանակ՝ ի տարբերություն օրինակ «1000 դրամների մասին» պայմանական անվանումը ստացած փաթեթի քննարկումների: Վահրամ Բաղդասարյանը ողջունում է կառավարության մոտեցումները, հորդորում է չշեղվել դրված նպատակներից: Կառավարությունը քաջություն է ունեցել ընտրություններից առաջ ոչ թե պոպուլիստական, այլ իրատեսական նախագիծ  ներկայացնել՝ սա արդեն ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ամփոփումն էր քննարկման ավարտին: «Կառավարությունը ոչ թե  բյուջե է ներկայացրել, որը կարող էր գրավիչ թվալ, բայց հետո լուրջ պրոբլեմներ ստեղծել, այլ ներկայացրել է փաստաթուղթ, որն իսկապես հենքեր է ստեղծում զարգացման համար»: Բյուջետային քննարկումն այս կետում ընդմիջվեց առնվազն 4 օրով: Այդ ընթացքն  օրենսդրությամբ նախատեսվում է առաջարկների ներկայացման ու ամփոփման  համար:

Կարեն Կարապետյան. «Ֆինանսները պետք է ուղղենք այն ոլորտներ, որտեղ մաքսիմալ արագ, շահութաբեր և էֆեկտիվ ծրագրեր կան»Լ

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Կառավարության ղեկավարը նախ եղել է Աշտարակում, որտեղ նրան է ներկայացվել քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը: Մասնավորապես, նախատեսվում է Աշտարակի 11-րդ դարի հին կամուրջի շրջակայքում, որտեղ առկա են եկեղեցիներ, պատմամշակութային հուշարձաններ, ձիարշավարան, հանգստի գոտի, վերականգնել քաղաքի կոլորիտը, որը կարող է գրավիչ դառնալ զբոսաշրջիկների համար:

Հավասար պայմանների ապահովում բիզնեսի համար

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է անարգել ներկրել ցանկացած ապրանք. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի հայտարարությանն անմիջապես հաջորդել է ՊԵԿ նախագահի հանձնարարականը մաքսային մարմիններին՝ խիստ և հետևողական լինել գործընթացի նկատմամբ` բիզնեսի համար ապահովելով արդար և ազատ մրցակցային միջավայր: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի տեղեկացմամբ՝ հայտարարությունից անմիջապես հետո ներկրման ոլորտում նոր տնտեսվարողներ են հայտնվել:

Հայաստանը կարող է եւ պետք է ներդրումներ ներգրավի.տնտեսագետ

Տարբեր գնահատականներով, Հայաստանը հինգ տարի շարունակ տարեկան 1-ից 1,5 մլրդ դոլար օտարերկրյա ներդրումներ պետք է ներգրավվի, որպեսզի  տնտեսությունը  հաջողություններ գրանցի:  Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, սակայն  կարծում է, որ 181 մլն- ից 1 մլրդ դոլարի հասնելը լուրջ ցուցանիշ է: Մակարյանը, մեջբերելով «Թրանսփարենսի ինթերնյեշնլ»  կազմակերպության վերջին զեկույցը, նշում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ միասին շարունակում է կոռումպացված երկրների շարքին դասվել: Իսկ սա լուրջ խոչընդոտ  է ներդրումների համար:   Էկոնոմիկայի նախարարության փոխարեն՝  Կարեն Կարապետյանի կառավարությունը  ստեղծեց տնտեսական զարգացումների ու ներդրումների նախարարություն: ԳՀՄ նախարար Գագիկ Մակարյանը կարծում է, որ  նախարարության անունը միայն փոխելով դժվար է արդյունքի  հասնել, պետք է բովանդակությունը  փոխել, իսկ լավագույն տարբերակը, ըստ տնտեսագետի, այսպես ասենք  շահառուների հետ պարբերաբար հանդիպումներ ունենալն է, նրանց  բարձրացրած հարցերը լսելը: Գագիկ Մակարյանը սակայն վստահ է՝  Հայաստանը կարող է ու պետք է ներդրումներ ներգրավի, դրա համար մեր երկիրն ունի անհրաժեշտ նախադրյալները։ Հայաստանում ներդրումների խթանումը շատ կարևոր է, որովհետև տեղական բիզնեսն իր պոտենցիալով այդքան մեծ հնարավորություններ չունի՝ զարգացնելու համար տնտեսությունը, այն էլ՝ արագ ժամանակահատվածում: «Վերջին 7-8 տարիների ընթացքում օտարերկրյա ներդրումների թիվը մոնոտոն նվազելով նախորդ  տարի գրանցեց ընդամենը 181 միլիոն դոլար»,- ասում է Մակարյանը:  Նրա խոսքով՝ ՀՆԱ-ի նկատմամբ ներքին կապիտալի ձևավորման ցուցանիշներով Հայաստանը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում, հետևաբար՝ երկիրն ուզի թե չուզի պետք է գնա ներդրումների խթանման: «Կլինի դա պորտֆելային, թե ուղղակի օտարերկրյա ներդրումների մեխանիզմներով, միևնույն է»,- ընդգծում է  Գագիկ Մակարյանը: Գործատուների միության նախագահը միևնույն ժամանակ  կարծում է, որ   տնտեսական զարգացման տեսանկյունից իր աշխարհագրական դիրքով Հայաստանն ունի դրական նշանակություն՝  լինելու ներդրումներ կլանող երկիր, հետևաբար, ըստ նրա, Հայաստանը տարածաշրջանում մրցունակ երկիր դառնալու հնարավորություններ ունի: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը  սակայն վերլուծելով  2017թ պետական բյուջեի նախագիծը, նշում է, որ 2017թ    ներդրումների  տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ   նվազելու է: Նույն  ֆինանսական փաստաթղթում նաև գնողունակության նվազում է  նշված, որն իր արտացոլումն արդեն ունի տեղական արտադրողների վրա: ԳՀՄ նախագահ  Գագիկ Մակարյանի  կանխատեսումներն այս դաշտում լավատեսական չեն: Մեկնաբանելով  կաթնամթերք արտադրող խոշորագույն ընկերություններից «Աշտարակ կաթ»-ընկերության դժվարությունները՝ Մակարյանը պարզաբանում է՝ վերջին տարիներին բնակչության գնողունակությունը կտրուկ նվազել է, դրա հետ մեկտեղ՝ նաեւ մանրածախ առեւտրի շրջանառությունը է  նվազել:  Տնտեսագետը չի բացառում, որ առաջիկայում նման իրավիճակում կհայտնվեն նաեւ  այլ ընկերություններ։

ԵԽԽՎ համազեկուցողները ժամանում են Հայաստան

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջուզեպպե Գալատին եւ Ալան Միլն այսօր եւ վաղը կլինեն Երեւանում՝ նշված է ԵԽԽՎ կայքում։ Նախատեսված են նրանց հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ինչպես նաեւ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան հետ։ Նախատեսված են նաեւ հանդնպումներ ԵԽԽՎ- ում հայկական պատվիրակության անդամների, դատական իշխանության ներկայացուցիչների, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ։ Քննարկումների առանցքում 2017- ին նախատեսված խորհրդարանական ընտրություններն են, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխումների իրականացման ընթացքը։

Կարեն Կարապետյանն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի գլխավորած պատվիրակությանը

Կառավարության ղեկավարը հանձնարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ ակտիվ աշխատել ՌԴ գործընկերների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի և ծրագրերի շուրջ:

Վարչապետն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Անտիկոնտրաֆակտ-2016» 4-րդ միջազգային համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի գլխավորած պատվիրակությանը: Ֆորումն անցկացվում է ՀՀ կառավարության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության հովանու ներքո և նվիրված է ԵԱՏՄ անդամ երկրներում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությանը հակազդելու խնդիրներին:

Վարչապետն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Անտիկոնտրաֆակտ-2016» 4-րդ միջազգային համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի գլխավորած պատվիրակությանը: Ֆորումն անցկացվում է ՀՀ կառավարության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության հովանու ներքո և նվիրված է ԵԱՏՄ անդամ երկրներում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությանը հակազդելու խնդիրներին: Վարչապետը ողջունել է «Անտիկոնտրաֆակտ-2016» համաժողովի անցկացումը՝ ընդգծելով, որ այն կարևոր և անհրաժեշտ հարթակ է ԵԱՏՄ անդամ պետություններում բիզնեսի համար խաղի հասկանալի կանոնների սահմանման և իշխանության, գործարար միջավայրի, ակադեմիական շրջանակների միջև երկխոսության համար: ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին «Անտիկոնտրաֆակտ-2016» 4-րդ միջազգային ֆորումի անցկացմանն աջակցելու համար և ներկայացրել աշխատանքների ընթացքը: Նա նշել է, որ ֆորումն արդյունավետ նախաձեռնություն է՝ արդյունաբերական արտադրանքի ապօրինի (այդ թվում՝ կոնտրաֆակտ և կեղծված) շրջանառությունից քաղաքակիրթ շուկաների և մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության խնդիրները քննարկելու համար, և այս տարի համաժողովին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների, մեծ թվով ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են մրցունակ ու որակյալ արտադրության կազմակերպմամբ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական դաշնակցային ամուր հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա, և անհրաժեշտ է օգտագործել բոլոր հարթակներն ու հնարավորությունները՝ այն լիարժեք իրացնելու համար: Կողմերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման, հանքարդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարների շուրջ: Երկուստեք կարևորվել են գործարար միջավայրի աշխուժացմանը և ազատ տնտեսական գոտիների շրջանակում գործակցությանն ուղղված քայլերը: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը ներկայացրել է բիզնեսին խրախուսելու նպատակով ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվող ներդրումային հիմնադրամների ստեղծմանը և գործունեությանը վերաբերող մանրամասներ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ ակտիվ աշխատել ՌԴ գործընկերների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի և ծրագրերի շուրջ:

Հայաստանն ու Իրանը խորացնում են տնտեսական փոխգործակցությունը

Հայաստանը մտադիր է խորացնել առևտրային կապերը հարևան Իրանի Հանրապետության հետ: Կառավարության վերջին նիստին վարչապետ՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է աշխատանքային խումբ ձևավորել և իրանական կողմի հետ աշխատել Հայաստանից դեպի Իրան հայկական արտադրանքի, մասնավորապես, սննդամթերքի և գյուղմթերքի արտահանման խթանման հարցի շուրջ, ինչպես նաև գործարարների հետ քննարկել Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հեռանկարները:

Հինգշաբթի օրը Կարեն Կարապետյանը կհայտարարի ՀՀԿ-ն համալրելու մասին

«Կուսակցական դառնա, թե չդառնա, Կարեն Կարապետյանը համաձայնել է ստանձնել ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի ծրագրերն իրականացնողի դերը։ Հիմա դա նա կանի ՀՀԿ-ի կրծքանշանով, թե առանց դրա, կարող է հետաքրքրել ՀՀԿ-ին, բայց ոչ հասարակությանը»,-HayNews.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը։ Մեր տեղեկություններով, հինգշաբթի օրը կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստում Կարեն Կարապետյանը կհայտարարի ՀՀԿ-ի շարքերը համալրելու մասին:

Կարեն Կարապետյան. Փոփոխությունների անհրաժեշտություն կա նաև քաղաքական մթնոլորտում

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին: Վարչապետը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և ներկայացրել կառավարության գործունեության առաջնահերթություններն ու բարեփոխումների ուղղությամբ քայլերը: Կարեն Կարապետյանը նշել է, որ այժմ աշխատանքներ են տարվում տնտեսությունում առկա խնդիրների ախտորոշման ուղղությամբ, ինչի հիման վրա էլ կմշակվեն երկարաժամկետ հատվածում դրանց լուծման քայլերն ու գործողությունները: Վարչապետի խոսքով՝ կառավարության կարճաժամկետ ծրագրում հստակ սահմանվել են այն միջոցառումները, որոնք կարող են արագ արդյունք ապահովել: Գործադիրի ղեկավարն ավելացրել է, որ դրանք միտված են լինելու բիզնեսի համար արդար և թափանցիկ դաշտի ապահովմանը, տարբեր ոլորտներում և ուղղություններով քաղաքացու՝ արդարության պահանջի բավարարմանը: «Կառավարությունն այսօր ստանձնել է բարեփոխումների իրականացման պատասխանատվություն, ինչը նշանակում է, որ փոփոխությունները մեկնարկել ենք առաջին հերթին մեզանից: Փոփոխություններ պետք է արվեն կառավարման համակարգում, տնտեսության զարգացման ծրագրերում, տարբեր ոլորտներում»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ փոփոխությունների անհրաժեշտություն կա նաև քաղաքական մթնոլորտում: Վարչապետն ավելացրել է, որ կառավարության առաջնային խնդիրներից է լինելու մշակել և առաջարկել դատաիրավական ոլորտի բարեփոխումների փաթեթ՝ ուղղված նաև կոռուպցիայի դեմ պայքարին: Այդ առումով, Կարեն Կարապետյանը կարևորել է նաև միջավայրի փոփոխությունը, ինչը կնպաստի կոռուպցիոն դրսևորումների և ռիսկերի նվազեցմանը և ավելացրել, որ այդ ուղղությամբ արդեն իսկ կատարվել են մի շարք քայլեր: Համազեկուցողները կարևորել են նշված ուղղություններով կառավարության հետևողական քաղաքականությունը, նշել, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է օժանդակություն ցուցաբերել մեր երկրին՝ բարեփոխումների իրականացման գործում և հաջողություններ մաղթել ժողովրդավարության զարգացման ճանապարհին առաջ գնալու համար: Համազեկուցողները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ Սիրիայի քաղաքացիներին ընդունելու և նրանց համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Գելափի հարցումներ. Կարեն Կարապետյանի նշանակումը դրական է գնահատում 86 տոկոսը

Եթե Ազգային ժողովի ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, ապա Հանրապետական կուսակցությունը կստանար ընտրողների ձայների 19 տոկոսը, ԲՀԿ-ն 18-ը: Քաղաքական մյուս ուժերի  ձայները 5 տոկոսի սահմանագիծը չէին հատի, իսկ քվեների ամենամեծ մասը բաժին կհասներ «Ոչ մեկին»։ «Գելափի» հարցման մասնակիցների 18 տոկոսը որևէ կուսակցության նախապատվություն չի տվել, իսկ 13 տոկոսը դժվարացել է կամ չի ցանկացել  պատասխանել:   Գելափի հարցման մասնակիցները կարծում են, որ ամենաընդդիմադիր քաղաքական ուժն այսօր «Նոր Հայաստանն» է, հետո «Քաղաքացիական պայմանագիրը», ապա՝ Հայ ազգային կոնգրեսը: Գործիչներին նույնպես հարցման մասնակիցները  դասավորում են գրեթե նույն հերթականությամբ. հանրային ընկալումներով ամենաընդդիմադիր գործիչների եռյակն այսպիսի տեսք ունի ՝ Ժիրայր Սեֆիլյան, Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան: «Գելափ Ինթերնեշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունն այսօր ներկայացնում էր հերթական հարցման արդյունքները, որոնք վերաբերում են քաղաքական ուժերի ու գործիչների վարկանիշերին: Ըստ դրանց՝ եթե խորհրդարանական ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, ապա հարցման մասնակիցների 19.5 տոկոսն իր ձայնը կտար ՀՀԿ-ին, 18.4- ը՝ ԲՀԿ-ին: Մյուս կուսակցությունների ձայները, ըստ Գելափի հարցման, չեն անցնում 5 տոկոսի սահմանագիծը: Պատկերն այսպիսին է՝ Դաշնակցություն 3.4%, «Ժառանգություն»  3.0% , «Քաղաքացիական պայմանագիր» 2.4%, մյուսների վարկանիշը 1 տոկոսի սահմանագծում է: Փոխարենը՝ հարցին պատասխանել դժվարացողների կամ չցանկացողների եւ որևէ կուսակցության նախապատվություն չտվողների բաժինը ընդհանուրի մեջ ամենամեծն  է՝ 42 տոկոս: Այս ցուցանիշը, ի դեպ, էականորեն բարելավվել է մայիսի համեմատությամբ։ Այն ժամանակ  նույն հարցին «որևէ կուսկացության չեմ ընտրի» պատասխանել է հարցվածների 41 տոկոսը, իսկ հարցին ընդհանրապես պատասխանել չի ցանկացել հարցվածների 28 տոկոսը: Երկրի տնտեսական վիճակը վատ է գնահատում հարցվածների 36, իսկ շատ վատ՝33 տոկոսը: Ի տարբերություն երկրի՝ հարվածներն իրենց ու իրենց ընտանիքների նյութական, սոցիալական վիճակն այդքան ծայրահեղ չեն գնահատում: Վիճակը միջին է գնահատում հարցվածների մեծ մասը ՝ 63.8%,  վատ՝12.2%, լավ 15.7%-ը, շատ լավ 1.8%-ը:  40 տոկոսն ասում է, որ իր ընտանիքի սոցիալական վիճակը նախորդ տարվա համեմատությամբ նույնն է մնացել, լավացել է 27 տոկոսի, վատացել 10 տոկոսի վիճակը: «Գելափը» չի շրջանցել նաև նոր վարչապետի ու կառավարության թեման։ Վարչապետիւ պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը հարցվածների 57.2%-ը լիովին դրական, իսկ 29.%-ը  համարյա դրական  է գնահատում: Ընդհանուրի մեջ  դրական է փաստորեն հարցվածների 86%-ի վերաբերմունքը: Այս 2 ամիսների ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը նույնպես հացվածների ճնշող մեծամասնությունը՝ 85 տոկոսը, դրական է գնահատում: Եվ վերջապես՝ հարցվածների 44 տոկոսը կարծում է, որ նոր կառավարությունը շոշափելի քայլեր իրականացնելով ունակ կլինի բարելավել ՀՀ տնտեսության վիճակը, 24 տոկոսը թերահավատ է, 15 տոկոսը դժվարանում է պատասխանել:

Կարեն Կարապետյանը կանդամակցի ՀՀԿ-ին

Կառավարության այսօրվա նիստը սկսվել է վարչապետ Կարեն Կարապետյանի սպասված հայտարարությամբ: Վարչապետը հայտարարել է, որ անդամակցելու է ՀՀԿ-ին: «Կարծում եմ այս քայլը շատերի համար կանխատեսելի էր և տրամաբանական, սակայն ես ցանկանում եմ մեկնաբանել, թե ինչու. Առաջինը՝ վարչապետի պաշտոնում ինձ հրավիրել է Հայաստանի և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրորդ՝ յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին ՀՀԿ -ի կառավարություն: Երորրդ՝ եթե նույնիսկ հաշվի չառնենք առաջին երկու կետերը, ոմնաց մոտ կարող է լինել տեսական հարցադրում՝ ինչու չենք ստեղծում կամ հիմնադրում մեկ այլ կոևւսակցություն՝ որը կլիներ ձեր քաղաքական հենարանը, ուղղակի դա արդարացված չէր լինի: Ունենալով Արցախի հիմնահարց՝ և մեր երկրի անվտանգության սպառնալիքներ, մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից ու զարգացումներից: Չորրորդ՝ որ կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան: Ըստ իս՝ ՀՀԿ-ն, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը և այնտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան: Չափազանց կարևոր է, որ վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին և դրանից հետո իմ առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը՝ անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական, սոցիալական կյանքում, առավել ևս պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է որ փոփոխությունները պետք է սկսել մեզանից: Այս հարցը ՀՀԿ-ում շատ հստակ է դրված: Խոսակցությունները ներսում շատ բաց են ու անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է, քանի պատկերացնում են դրսից: Հինգերորդ՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով ՝ ես դարձա մասնակիցը փոխելու և փոխվելու գործըթնացը՝ վերցնելով պատասխանատվության իմ բաժին բեռը: Հաշվի առնելով այս ամենը՝ ես հանրապետականին միանալու որոշում եմ կայացրել: Վեցերորոդ՝ այս նոր իրավիճակում իմ ընկերներից համախոհներից շատերը ևս ցանկանում են մասնակից դառնալ այս գործընթացին, նոր շունչ հաղորդելու այս շարժմանը: Պարտադի՞ ր է կառավարության կազմի անկուսակցական նախարարները ու իմ թիմակիցները անդամակցեն ՀՀկ-ին, որևէ պարտադրանք չկա, դա յուրաքանչյուրի գիտակցական գաղափարական որոշման հարցն է: Յոթերորդ. ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն նույնպես օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներից ելնելով ոչ միշտ է եղել արդյունավետ, բայց, ըստ իս՝ ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հանձնարարեց ներկայացնել նոր ավիաուղղությունների բացման ծրագրերն ու քայլերը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի ժամանակ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին հանձնարարեց մինչև տարեվերջ ներկայացնել, թե գալիք տարվա համար ինչպիսի նոր ավիաուղղություններ են գործարկվելու:

Ինձ հարազատ է ՀՀԿ-ի գաղափարախոսությունը, այնտեղ ինձ համար ընդունելի մարդիկ կան. Կարեն Կարապետյան

ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարելով Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու որոշման մասին՝ կարծիք հայտնեց, որ այս քայլը շատերի համար կանխատեսելի է և տրամաբանական, սակայն ինքը ցանկանում է մեկնաբանել, թե ինչու:

Շուրջ երեք տասնյակ հարց՝ կառավարության այսօրվա նիստի օրակարգում

Շուրջ երեք տասնյակ հարց. կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված նախագծերի մի մասը կրկին չքննարկվող են  հայտարարվել: Ներկայացված  գրեթե բոլոր հարցերը հաստատվել են, նիստն էլ ավարտվել է Կարեն Կարապետյանի՝ կառավարության անդամներին ուղղված  ավանդական՝  «Ձեզ լավ տրամադրություն»  մաղթանքով: Գործադիրը սահմանել է սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը: Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Թուրքմենստանի կառավարություններին միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա զարգացման մտադրությունների մասին փոխըմբռնման հուշագրին, հավանությանն է արժանացել Դիլիջան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման ծրագրի հայեցակարգը, որի ընդունումը պայմանավորված է պատմամշակութային հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման բնագավառում պետական քաղաքականության մեկ միասնական մոտեցումների մշակման ապահովման և իրականացման անհրաժեշտությամբ: Ֆինանսական հատկացումներ՝  Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանին ու Աշոտ Գրիգորյանին: Կառավարությունը վիրավոր զինծառայողների հետագա բուժումն արտերկրում պետության միջոցներով կազմակերպելու մասին որոշումը կայացրել էր դեռեւս քառօրյա պատերազմից օրեր անց: Մհեր Պետրոսյանը բուժման կմեկնի Գերմանիա, Աշոտ Գրիգորյանն էլ բուժումը կշարունակի Ռուսաստանի Դաշնությունում։ Մինչև տարեվերջ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը կներկայացնի, թե հաջորդ տարվա համար ինչպիսի նոր ավիաուղղություններ են գործարկվելու: Հանձնարականը վարչապետ Կարեն Կարապետյանինն է:  Ավետիսյանի  պարզաբանմամբ` թվային արտահայտությամբ այս պահին չի կարող ասել քանի ուղղություն  կբացվի : Դիﬔլով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին և Սերգեյ Ավետիսյանին՝ վարչապետը նշեց. «Պետք է հետևողական լինեք, խնդրում եմ մինչեւ  տարվա վերջ գոնե ուրվագծեք, որպեսզի հասկանանք, թե տարվա կտրվածքով դուք ձեր առջև ինչ խնդիր եք դնում»: «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում ծրագրի» խնայված  շուրջ  350 մլն դրամից մոտ 77 մլն դրամով տրանսպորտի ու կապի նախարարությունը կվերանորոգի  Պտղնի -Գետամեջ ճանապարհահատվածը,  մնացած գումարը կուղղվի  կառավարության պահուստային ֆոնդ: Այսուհետ, ՀՀ քաղաքացիները  տրանսպորտային միջոցների  նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայական ստանալու,  կորած,  անընթեռնելի դարձած համարանիշերի փոխարեն նոր համարանիշեր կարող են ստանալ  մեկ պատուհանի միջոցով: Վարչապետը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ «Մոնիտորինգ  չունենք չէ, թե ինչպես են այդ նոր կետերը աշխատում: Նախարարի տեղեկացմամբ, նախորդ հինգշաբթի անմիջապես բացումից հետո քաղաքացիներ, որոնք օպերատորներին դիմել էին օրինակ չդատվածության վկայական ստանալու, ԱՁ գրանցվելու համար: Ամփոփ մոնիտորինգ ն այս հինգ օրերի համար չունենք, մի փոքր ժամանակ անց կամփոփենք ու կենրկայացնենք»: Արփինե Հովհաննիսյանը բավականին երկար ներկայացրեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը: Ներկայացնելուց հետո  նախագծին անդրադարձավ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:  Նրանց երկխոսությունն էլ էր  երկար:  Բանավեճին հետևեց վարչապետ Կարեն Կարապետյանի արձագանքը՝ «Այսօր ռեկորդ խփելու հնարավորություն ունեինք, հա՛մ հայտարարություն արեցինք, հա՛մ կառավարության նիստը կարճ կանեինք, եթե տիկին Հովհաննիսյանի և պարոն Թովմասյանի դեբատը չլիներ»: Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանն էլ նշեց, որ Հրայր Թովմասյանը ճիշտ դիտարկում է անում։ Հրայր Թովմասյանն էլ փորձեց արձագանքել, սակայն վարչապետը միջամտեց. «Պարոն Թովմասյան, դուք ուզո՞ւմ եք մասնագիտական դեբատը բերել այս դաշտ, ինչ-որ բաներ եք ասում, մյուսները նստած մասնակցում են, առանձին նստեք, քննարկեք։ Առանց այդ էլ սա իմ օրոք ամենաերկար զեկույցն էր»: Կառավարության որոշմամբ, կվերանայվեն  որոշ պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետագա գործունեության նպատակահարմարությունը, ինչի արդյունքում   դրանցից մի քանիսը միացման ձևով կվերակազմակերպվեն:   Այս անգամ դրանք արդարադատության ու մշակույթի նախարարություններին էին պատկանում:

Վարչապետը շարունակում է ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումները

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը: Կառավարության ղեկավարին ներկայացվել են, մասնավորապես, մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին և ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը վերաբերող նախագծեր: Այս համատեքստում քննարկվել են նպաստավոր միջավայրի ձևավորմանը, տեխնոլոգիական համալսարանի և կրթական ինկուբատորների ստեղծմանը, ընթացիկ ու հեռանկարային ինժեներական կրթական ծրագրերին վերաբերող և այլ հարցեր: Վարչապետը հանձնարարել է պատասխանատու նախարարներին՝ ՏՀՏ բնագավառի ներկայացուցիչների հետ համատեղ աշխատել և ներկայացնել կիրառական արդյունքներով ծրագրերի առաջարկներ:

Վարչապետը ՏՀՏ ոլորտը քննարկել է «Վիմպելկոմի» ղեկավարի հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Վիմպելկոմ գրուպ»-ի գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիի գլխավորած պատվիրակությանը: Կարևորելով տեղակատվական և հեռահաղորդակցության ոլորտի շարունակական առաջընթացը մեր երկրում՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստում է այս բնագավառի հետագա զարգացման նոր փաթեթ: Միաժամանակ, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ գործադիրը պատրաստ է «Վիմպելկոմ գրուպ»-ի հետ քննարկել տարբեր նախաձեռնություններ և առաջարկություններ՝ ուղղված Հայաստանում ընկերության ծրագրերի ընդլայնմանը: Ժան Իվ Շարլին նշել է, որ իր գլխավորած ընկերությունը մեր երկրում ունի գործունեության երկարաժամկետ տեսլական և նախապատրաստում է ներդրումային մեծածավալ ծրագրեր: Պարոն Շարլիի խոսքով՝ դրանք ուղղված են լինելու ֆիքսված և շարժական կապի ծառայությունների բարելավմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը: Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և կոչ արել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ներկայացնել ոլորտի զարգացմանն ուղղված առաջարկություններն ու ակնկալիքները կառավարությունից:

Արմեն Ամիրյանը չի շտապում անդամագրվել իշխող կուսակցությանը

Հայաստանի հանրապետական կուսակցության նոյեմբերի 26-ի համագումարին ընդառաջ՝ այսօր կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել վարչապետ Կարեն Կարապետյանը:  Նա մանրամասն ներկայացրել է նաև իր որոշման  պատճառները, նշել նաև, որ կուսակցական դառնալու  որևէ պարտադրանք կառավարության անդամների վրա չկա: Նշենք, որ  մոտ երկու ամիս առաջ ձևավորված  կառավարության  անդամ  18 նախարարներից միայն հինգն են ՀՀԿ անդամ, երեքը՝  դաշնակցական են, մյուսները՝ անկուսակցական՝  դեռ: Նրանցից  տրանսպորտի ու կապի ու ՏՏ  նախարար Վահան Մարտիրոսյանն արդեն  ՀՀԿ-ին անդամակցելու դիմում ներկայացրել է, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը շուտով կներկայացնի։ Օրերս  հանրապետականին անդամակցելու մասին  նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնեց։ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը սակայն չի շտապում անդամագրվել իշխող կուսակցությանը:   Ոչ թե հանձնարարականներ, այլ՝ հայտարարություն: Կառավարության այսօրվա նիստը տարբերվում էր մյուսներից:  Հենց սկզբում վարչապետը մամուլում ակտիվորեն քննարկվող խոսակցություններին վերջ դրեց.«Անդամակցելու  եմ  ՀՀԿ-ին: Կարծում եմ այս քայլը շատերի համար կանխատեսելի էր և տրամաբանական»: Կարեն  Կարապետյանը մանրամասն  պարզաբանեց, թե ինչու է որոշել կուսակցական դառնալ։ Նախ,  Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում  հրավիրել է Հայաստանի և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Բացի այդ, «յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա  քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին ՀՀԿ –ի կառավարությունը»: Արդարացված չէր լինի նաև այլ կուսակցություն ստեղծելը՝ պարզաբանեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը.      «Ունենալով Արցախի հիմնահարց և մեր երկրի անվտանգության սպառնալիքներ, մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից ու զարգացումներից: Չորրորդ՝  կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան: Ըստ իս (ընտրել եմ. խմբ.) ՀՀԿ-ն, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը և այնտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան»: Վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին և դրանից հետո Կարեն Կարապետյանի առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը՝ անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական, սոցիալական կյանքում, առավել ևս պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսել  իրենցից: Հարցը  ՀՀԿ-ում շատը հստակ է դրված՝ ասաց։ « Խոսակցությունները ներսում շատ բաց են ու անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է, քան պատկերացնում են դրսից: Հինգերորդ՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով ՝ ես դարձա մասնակիցը փոխելու և փոխվելու գործընթացի՝ վերցնելով պատասխանատվության իմ բաժին բեռը: Հաշվի առնելով այս ամենը՝ ես հանրապետականին միանալու որոշում եմ կայացրել»: Կարեն Կարապետյանը նաև հստակեցրեց՝  «այս նոր իրավիճակում իմ ընկերներից, համախոհներից շատերը ևս ցանկանում են   մասնակից դառնալ այս գործընթացին, նոր շունչ հաղորդելու այս շարժմանը»: Կառավարության ղեկավարը վստահեցրեց՝  նախարարների՝  «կուսակցական դառնալու հարցում  որևէ պարտադրանք չկա, դա յուրաքանչյուրի գիտակցական, գաղափարական որոշման հարցն է: Ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն նույնպես օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներից ելնելով ոչ միշտ է եղել արդյունավետ, բայց, ըստ իս, ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը»: Իսկ ահա տրանսպորտի, կապի ու ՏՏ  նախարար Վահան Մարտիրոսյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում արդեն ներկայացրել է: Որոշումն  իրենն է, պարտադրանք չկա: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը որոշել է՝ կանդամակցի Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում չի ներկայացրել՝ մտածելու ժամանակ դեռ  ունի: Նշենք, որ սա կոալիցիոն կառավարություն է, որը ձեւավորել են ՀՀԿ-ն ու ՀՅԴ- ն։ Հատկանշական է, որ  18 նախարարներից  միայն հինգն են ՀՀԿ անդամ՝ փոխվարչապետը, աշխատանքի ու սոցիալական հարցերի, արդարադատության, Սփյուռքի ու ֆինանսների նախարարները: Երեքը՝ ԿԳ, տարածքային կառավարման ու զարգացման, ինչպես նաև բնապահպանության նախարարները ՀՅԴ անդամ են: Մյուսները՝ դեռ  անկուսակցական են: Հիշեցնենք՝ օրերս ՀՀԿ-ին անդամակցելու մասին հայտարարեց նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Փոփոխություններ անելու նախադրյալներ կան. քաղաքագետները՝ վարչապետի ՀՀԿ անդամակցության մասին

  Անդրադառնալով վարչապետի՝ Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու հիմնավորումներին՝ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը շեշտեց, թե տվյալ պահին պատճառաբանությունների բանավոր տարբերակը կարեւոր չէ, այլ՝ քայլը: Այն շեշտադրումները, որ ՀՀԿ-ն կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան, քանի որ խնդիր է դրվել տնտեսական, քաղաքական կյանքում շատ բան փոխելու, եւ ՀՀԿ-ն էլ որոշում է կայացրել փոխել իր մեջ այդ ներուժը, ըստ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի, դժվար էլ տեսանելի դառնա: Նրա գնահատմամբ՝ «չենք տեսնի երբեք» տարբերակը կլիներ նաեւ արդյունքների մասով, եթե վարչապետը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում էլ չգրեր: «Այսինքն, մենք կարող ենք համեմատել արդյունքները մեր ենթադրությունների հետ, իսկ դա կոռեկտ համեմատություն չէ»։ Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության՝ իր ներսում ներուժի փոփոխությանը. կառավարման փորձագետն այսպիսի ձեւակերպում-դիտարկում  կատարեց. «Ես չգիտեմ՝ ինչ է նշանակում «փոխվել», բայց որ մոբիլիզացիա է գնում, դա ակնհայտ է»: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի գնահատմամբ՝ տնտեսական այն իրավիճակում, որն այսօր առկա է Հայաստանում, անձից ոչինչ կախված չէ, եւ որեւէ անձ չի կարող տնտեսական իրավիճակում փոփոխություններ մտցնել, եթե նա չի պատրաստվում համակարգային ամբողջական փոփոխություններ իրականացնել: «Այսօրվա կառավարությունն այդ հնարավորությունները չունի, եւ նաեւ, կարծես թե, ցանկություններ էլ չունի, որովհետեւ, օրինակ, մենաշնորհների հետ կապված յուրահատուկ մոտեցում ունի կառավարությունը եւ գտնում են, որ… ավելի ճիշտ՝ այն թյուր պատկերացումն ունի, որ փոքր Հայաստանին մենաշնորհներն անհրաժեշտ են, ինչը իրականությանը, իհարկե, զուտ տնտեսագիտական առումով նաեւ, չի համապատասխանում»,- նշում է ընդդիմադիր գործիչը։ Հետեւաբար, կուսակցությանն անդամագրվելով կամ չանդամագրվելով հարցերը չեն լուծվում՝ հավելեց ընդդիմադիր գործիչ Վահագն Խաչատրյանը: Նրա ձեւակերպմամբ՝ խնդիրները լուծվում են ընդհանուր մոտեցումներով կամ խնդիրների առաջնահերթություններից ելնելով: «Ես այդպիսի ոչ ծրագիր եմ տեսել, ոչ փաստ, ոչ էլ այդպիսի մոտեցումներ: Իներցիայով ուղղակի շարժվում են առաջ»,- իր կարծիքը եզրափակեց նա։ Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի դիտարկմամբ, մինչդեռ, պրակտիկ քաղաքականության մեջ անձը կարեւոր է, իսկ պրակտիկ քաղաքականությունում կա երկու տարբերակ փոփոխությունների համար՝ պայքար դրսից եւ ներսից:  «Չնայած մարդիկ դրան հակված չեն՝ միշտ ասում են, թե՝ համակարգը: Համակարգն ինքը համակարգ է սուբյեկտներով: Հիմա, տվյալ քաղաքական սուբյեկտը որպես վարչապետ, կարո՞ղ է դերակատար դառնալ, թե՞ չէ: Ես ցանկանում եմ, որ դառնա: Մնացածը փոփոխելի է Հայաստանում»: Եթե փոփոխություններն իսկապես նպատակ են, ապա ներսից վարչապետը կարող է լինել դերակատար եւ փոխել՝ կարծիք հայտնեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: Ըստ նրա՝ մի բան հստակ է. «Այսպես տեսականորեն շարունակել ընդհանրապես հնարավոր չէ»: Մի բան, ինչն, ըստ էության, տնտեսության մասին հայտարարել էր նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի խոսքով՝ նրա ձեւակերպումը, որ տնտեսությունը «շատ ծանր» վիճակում է, այլ խոսքով կարելի է ասել «գահավիժում»: Քաղաքագետը չի կարծում, թե Կարեն Կարապետյանը եկել է՝ ականատես լինելու այդ աղետին: Հետեւաբար՝ ներսից փորձելու է փոփոխել վիճակը, Սահմանադրությամբ էլ ունի լիազորություններ: Դրա հավանականության մասին էլ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ 50/50 է՝ ելնելով վարչապետի անցած երկու ամիսների կատարած քայլերից: «Այդ բոլորը կադրային բանկի հետ է կապված: Մինչեւ հիմա կադրային փոփոխություններ է արել: Դրանց որակի մասին չեմ կարող ասել, բայց քանակի մասին կարող եմ ասել, որ դեմքեր, որոնք Հայաստանում, չասեմ՝ արգահատանք, այլ՝ ձանձրույթ էին առաջացնում, այդուհանդերձ, քիչ են մնացել կամ չկան»: Այսինքն, ըստ քաղաքագետի, փոփոխություններ անելու նախադրյալները կան՝ բոլոր դեպքերում կադրերը չունեն բացասական վարկանիշ, իսկ վարչապետն էլ ունի նաեւ իր քաղաքական շահը եւ դա իր քաղաքական ապագան է՝ եզրափակեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

Քննարկվել է հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Վարչապետը կարևորել է Չինաստանի հետ հարաբերությունների շարունակական ընդլայնումն ու ակտիվացումը և նշել, որ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել՝ տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առկա մեծ ներուժի իրացման ուղղությամբ: Կարեն Կարապետյանն ընդգծել է մեր երկրի ենթակառուցվածքային մի շարք ծրագրերում չինական բիզնեսին ներգրավելու հնարավորությունը և ավելացրել, որ կառավարությունը պատրաստ է մանրամասն քննարկման առարկա դարձնել բոլոր առաջարկները: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը կարող է չինական բիզնեսի համար կարևոր հարթակ դառնալ՝ նաև երրորդ երկրներ մուտք գործելու տեսանկյունից: Թիան Էրլունը նշել է, որ իր առաքելությունն է նպաստել հայ-չինական հարաբերությունների զարգացմանը և ավելացրել, որ հատկապես կարևորում է տնտեսական փոխգործակցության խորացումը տարբեր ուղղություններով: Դեսպանն ընդգծել է, որ ՀՀ վարչապետի ուղերձը կփոխանցի իր երկրի կառավարությանը:    

Հանրապետության 97 չսպասարկվող համայքները կարող են ապահովվել երթուղային տրանսպորտով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հոկտեմբերի վերջին հանձնարարական ստացավ վարչապետ Կարեն Կարապետյանից` հստակեցնելու տրանսպորտային երթուղիների մեջ չընդգրկված համայնքների ցանկը, պարզելու պատճառները և ներկայացնելու լուծումներ բոլոր համայնքները տրանսպորտով ապահովելու համար։ Նախարարի տեղակալ Արամ Արսենյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ նախարարի հանձնարարությամբ կազմվել է աշխատանքային խումբ:

Նախագահը խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված ՀՀ մակրոտնտեսական զարգացումներին և 2017թ. պետբյուջեի ծրագրային ցուցանիշներին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել` նվիրված ՀՀ մակրոտնտեսական զարգացումներին և 2017թ. պետական բյուջեի ծրագրային ցուցանիշներին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է 2016թ. տարեկան սպասողական և մակրոտնտեսական ցուցանիշները, պետական բյուջեի հոսքերը, այդ թվում՝ բյուջետային մուտքերի և ծախսերի սպասողական ցուցանիշները, ծրագրված ցուցանիշներից շեղումները, դրանց բացատրությունները: Ֆինանսների նախարարը ներկայացրել է նաև 2017թ. պետական բյուջեի ծրագրի նախագիծն այս փուլում, ռիսկերը, դրանց կառավարման հնարավոր սցենարները, ինչպես նաև տեղեկատվություն է ներկայացրել 2017թ. պետական բյուջեի ծրագրի նախագծի ԱԺ քննարկումների արդյունքում ստացված առաջարկների մասին: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Հանրապետության Նախագահը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունն է հրավիրել տնտեսական աճի խթանմանը, բյուջեի կատարողականի ռիսկերի նվազեցմանն ուղղված որոշակի հարցերի վրա, տվել համապատասխան հանձնարարականներ:

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։

ՀՀԿ-ն շնորհակալ է, որ Կարեն Կարապետյանն իր մեծ հեղինակությամբ անդամակցեց ՀՀԿ-ին.Տարոն Մարգարյան

Այսօր ՀՀԿ 16-րդ համագումարից առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին խնդրեցին նշել թե Գարեգին Նժդեհի մտքերից կամ գաղափարներից ո՞րն է ավելի հարազատ: Մարգարյանը հստակ որևէ միտք չկարողացավ մտաբերել, միայն մտածելուց հետո արտաբերեց, թե բոլորն էլ հոգեհարազատ են:

Վարչապետը մտավախություն չունի,որ ՀՀԿ-ին անդամակցելով կգցի իր իմիջը

Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական՝ 16-րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողները ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեցին, թե արդյոք նա չունի մտավախություն, որ ՀՀԿ-ին անդամակացությունը կգցի իր իմիջը, ինչին ի պատասխան վարչապետը կարճ պատասխան տվեց.«Չունեմ»:

Գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը

Գալիք ընտրություններում Հանրապետականի` վստահության քվե ստանալու պարագայում կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը: Այդ մասին ՀՀԿ 16-րդ համագումարում հայտարարեց ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Նա կշարունակի իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սարգսյանը` հանրապետականների անունից վարչապետին ու կառավարությանը հայտնելով անվերապահ աջակցություն:

Հայտնի է ՀՀԿ գործադիր մարմնի նորընտիր կազմը

ՀՀԿ համագումարում ընտրվեց 21 հոգանոց գործադիր մարմնի կազմ: ՀՀԿ ԳՄ նորընտիր կազմում ընտրվել են Կարեն Կարապետյանն և Վիգեն Սարգսյանը, ներկայիս կազմում չեն ընդգրկվել Ռազմիկ Զոհրաբյանը և Դերենիկ Դումանյանը:

Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը

Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Շարմազանովն անդրադարձել է Կարեն Կարապետյանի` ՀՀԿ նախագահի առաջին տեղեկալ նշանակվելու հնարավորությանը

«Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Հանրապետական կուսակցության առաջնորդը նշեց՝ խորհրդարանական ընտրություններում հնարավոր հաջողության դեպքում գործադիրի ղեկավարի մեր թեկնածուն Կարեն Կարապետյանն է լինելու»:

Պոլիկլինիկաներ քիչ են դիմում, ի՞նչ անել. հրապարակվել են հետազոտության արդյունքները

ՀՀ բնակչությունը քիչ է դիմում պոլիկլինիկաներ, թեև տարեց տարի պետությունը ավելացնում է մեկ բնակչի առողջության առաջնային պահպանմանն ուղղվող ծախսերը՝ նշված է «Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» բյուջետային ծրագրի գնահատման զեկույցում։ Այն պատրաստվել է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (ՏԶՀԿ) և Օքսֆամ հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ։ 2016 թվականին, օրինակ, պետական բյուջեից այս նպատակով ուղղվել է ավելի քան 11 մլրդ դրամ, ինչը կազմում է առողջապահության պետական ծախսերի շուրջ 12,7 տոկոսը:    Տևական ժամանակ է,  որ առողջության  պահպանման առաջնային օղակը՝ այսինքն պոլիկլնիկաները, բնակիչներին անվճար  ծառայություններ է մատուցում։ Սակայն մեր համաքաղաքացիները շարունակում չվստահել այս օղակին։ Տնտեսական զարգացման  հետազոտությունների կենտրոնը և Օքսֆամ  հայաստանյան գրասենյակը   իրականացրել է հետազոտություն՝ բնակչության  առողջության առաջնային պահպանման  ոլորտում։ Ըստ այդ հետազոտության՝ այս ոլորտում պետական քաղաքականության  բարեփոխումները խիստ արդիական են։  Լրագրողների հետ զրույցում  Օքսֆամ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, ներկայացնելով հետազոտությունների արդյունքները,  նշեց, որ պոլիկլինիկաներ դիմելիությունը մնում է  ցածր։ «Հիմնական խնդիրները, որ բացահայտվել են հետազոտության արդյունքում, վերաբերում են դիմելիության ցածր տոկոսին, ինչպես նաև մարդկանց իրազեկվածության ցածր մակարդակին: Մարդիկ, իրազեկված չեն, թե ինչ ծառայություններ են մատուցվելու, ընդհուպ մինչև՝ արդյո՞ք որակյալ ծառայություններ են մատուցվում, ինչպիսի՞ դեղորայք, ի՞նչ քանակի կամ որակի է տրամադրվելիք դեղորայքը»։ Մարգարիտա Հակոբյանն առաջարկում է, որպեսզի  առողջապահական իրավունքների հաշտարարի  ինստիտուտ ստեղծվի,  որպեսզի մարդիկ տեղեկանան, թե ինչ իրավունքներ ունեն և ինչպես կարող են դրանք պաշտպանել։ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը չի հերքում, որ նման խնդիր  կա, բայց և հակված չէ այն մտքին, որ դա լուծման միայն մի ճանապարհ ունի: Ըստ փոխնախարարի՝ հարկավոր է ընդհանուր ռազմավարություն մշակել։ Վերջինս հիշեցնում է վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի մասին, որ պետք է վերանայվի  առողջապահության ոլորտում առկա խնդիրները։ Այդ ծրագրերի մեջ  անպայման  պետք է  ընդգրկված լինի և՛ օպտիմալացում, և՛ ավելորդ քաշքշուկների, հաճախումների, գործառույթների վերացումը: Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Ալեսանդրո Զանոտտան էլ նշեց, որ Եվրամիության աջակցությամբ իրականացված հետազոտությունը բացահայտել է թե՛ դրական, թե՛ բացասական խնդիրներ: Պաշտոնյայի խոսքով՝ հետազոտության հիմքում վիճակագրություն է, իսկ դա կարևոր է կառավարության հետ աշխատելու դեպքում, քանի որ այն  օգնում է փաստարկված ներկայացնել առաջարկությունները. Վերջինս  անկեղծանում է ու բացահայտում Եվրամիությունը ցանկությունը՝ ավելի լավ սոցիալական միջավայր  ստեղծել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։  

ՀՀԿ 16- րդ համագումարը՝ հետնաբեմում

Դեռ երեկ ՀՀԿ  մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իշխող կուսակցության համագումարի ժամանակ սյուրպրիզներ չեն լինելու: Սակայն այսօր արդեն համագումարից առաջ  անակնկալներն իրենց սպասեցնել չտվեցին։ Վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ չէր հասցրել անդամագրվել հանրապետական կուսակցությանը, երբ մի գիշերվա մեջ  նրան հետեւեց ավելի քան 7000 մարդ։ Վարչապետի օրինակը վարակիչ էր նաև  չորս նորանշանակ նախարարների համար, չնայած, որ օրեր առաջ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն անկեղծորեն խոստովանել էր՝  թեև ՀՀԿ-ական է դառնում, սակայն ծանոթ չէ Նժդեհի գաղափարախոսությանը։ Իսկ այս գիշեր  քանի անկուսակցական  համալրեց  ՀՀԿ շարքերը,  թարմ տվյալների ակնկալիքներով դիմեցինք  ՀՀԿ մամուլի խոսնակին։ «Գիշերը քնելու համար է, ես չեմ հաշվել»,- ասաց։ Իսկ ովքեր են այդ 7000- ը։ Մինչ այս հարցի պատասխանը կստանայինք վարչապետ Կարեն Կարապետյանից՝ մամուլում շրջանառվող լուրերը հաստատեց ԱԺ  ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանը. «Էդի գազավիկներն էին, գազ են տալի, գազ»: Եվ ահա ՀՀԿ 16- րդ համագումարին ժամանում է  վարչապետը ու լրագրողները  շրջապատում են  նրան։ Մի քանի անգամ նույն հարցը տարբեր ձևակերպումներով հնչեցնում՝ արդյո՞ք չունի մտավախություն, որ ՀՀԿ-ին անդամակցությունը կազդի  իր իմիջի վրա։ Վարչապետը տալիս  է   շատ կարճ ու լակոնիկ պատասխան. «Չունեմ»։ Հետո նշում, որ 7 կետով բացատրել է իր քայլի պատճառը։  Արդեն անդրադառնալով  7000 հոգու անդամակցելու որոշմանը՝ Կարապետյանը շնորհակալություն է հայտնում «Գազպրոմ Արմենիայի» այն աշխատակիցներին, որ անդամակցել են։ ՀՀԿ փոխնախագահ Հերմինե Նաղդալյան էլ շտապեց հայտարել, որ 7000 հոգին, որոնք անդամագրվել են, չի ճանաչում, բայց վստահ է, որ ինքնակամ են անդամագրվել՝ առանց վարչական ռեսուրսների գործադրման ու պարտադրանքի: Իսկ  Երևանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար այսօր տոն էր , ուրախ էր ու հպարտ։ Տարին 12 ամիս նոր մարդիկ են համալրում ՀՀԿ շարքերը, այդ թվում նաև  վարչապետ Կարեն  Կարապետյանը։ Ի դեպ՝ վարչապետին մի քանի հարցեր էլ ուղղեցին՝ մասնավորապես արդյո՞ք նա Մոսկվայից  եկել է երկար ժամանակով այստեղ պաշտոն զբաղեցնելու համար, վերջինս դիմելով լրագրողին՝ ասաց, որ եթե հարցի մեջ ենթատեքստ չկա, ապա  նա այստեղ ծնվել  ու  այստեղ մեծացել է։ Եվ վերջում՝ համագումարի ավարտից հետո լրագրողները հնարավորություն  ունեցան  հարցեր ուղղել կուսակցության շարքերը համալրած պաշտպանություն նախարար Վիգեն  Սարգսյանին։ Վերջինս նշեց, որ իր կուսակցական գործունեությունը սահմանադրական բարեփոխումների արդյունքում ստանում է նոր՝ շատ ավելի խորքային իմաստ։ Հետեւաբար իր պատասխանատվությունը դրանից մեծանում է:

Ինտրիգ կլիներ այն ժամանակ, եթե Կարեն Կարապետյանը չանդամակցեր ՀՀԿ-ին.Աշոտյան

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀԿ համագումարին, նոր պաշտոնյաների անդամագրմանը: Խոսելով ՀՀ վարչապետի Հանրապետական կուսակցությանը անդամակցելու մասին ասել է. «Վարչապետը ՀՀԿ-ին անդամակցելու իր դիմումով հաստատեց, որ ինքը ժամանակավոր մարդ չէ քաղաքական կյանքում, հրավիրյալ չէ քաղաքական իրականության մեջ, այլ ինքը ուզում է և պատրաստ է լինել քաղաքական կերպար»,-ասել է Աշոտյանը և նշել, որ ինտրիգ կլիներ, եթե Կարեն Կարապետյանը չմտներ «Հանրապետական»: Արմեն Աշոտյանը նշել է նաև, որ ՀՀԿ-ն այն կուսակցություններից է, որը ոչ միայն կուսակցության շաքեր մարդ է ընդունում, այլև հեռացնում է. ՀՀԿ փոխնախագահը, սակայն, անուններ չտվեց:

Ինտրիգ կլիներ այն ժամանակ, եթե Կարեն Կարապետյանը չանդամակցեր ՀՀԿ-ին.Աշոտյան

տեղադրված՝ 13:17 լրացված՝ 15:12 Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀԿ համագումարին, նոր պաշտոնյաների անդամագրմանը: Խոսելով ՀՀ վարչապետի Հանրապետական կուսակցությանը անդամակցելու մասին ասել է. «Վարչապետը ՀՀԿ-ին անդամակցելու իր դիմումով հաստատեց, որ ինքը ժամանակավոր մարդ չէ քաղաքական կյանքում, հրավիրյալ չէ քաղաքական իրականության մեջ, այլ ինքը ուզում է և պատրաստ է լինել քաղաքական կերպար»,-ասել է Աշոտյանը և նշել, որ ինտրիգ կլիներ, եթե Կարեն Կարապետյանը չմտներ «Հանրապետական»: Արմեն Աշոտյանը նշել է նաև, որ ՀՀԿ-ն այն կուսակցություններից է, որը ոչ միայն կուսակցության շաքեր մարդ է ընդունում, այլև հեռացնում է. ՀՀԿ փոխնախագահը, սակայն, անուններ չտվեց:

Վարչապետն ամփոփել է վերջին երկու ամսվա աշխատանքների արդյունքները

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի  ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են  վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:  Նշելով, որ հաշվետվություններում հիմնական շեշտադրումը պետք է լինի այն, թե ռեալ ինչն է փոխվել, Կարեն Կարապետյանը հավելել է. «Մեր գերատեսչությունների ղեկավարների կամ առաջին էշելոնի կառավարիչների համար դեկտեմբերին աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատելու ենք արտակարգ ռեժիմ՝ տարին ամփոփելու և հաջորդ տարին պլանավորելու համար»: Գործադիրի ղեկավարը կարևորել է  նաև հանրային հաշվետվողականության, հանձնարարականների կատարողականների, «թեժ գծերով» ստացվող առաջարկությունների, բողոքների քննարկումն ու ամփոփումը: Ներկայացնելով կատարված աշխատանքները՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ դրանք ուղղված են եղել 2017 թվականի պետական բյուջեի նախագծի մշակմանը, պետական ֆինանսների կառավարման համակարգին, թափանցիկության բարձրացմանը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի  զեկույցում կարևորվել է, որ նշված   ժամանակահատվածում հակակոռուպցիոն փաթեթներից երկուսը՝ ապօրինի հարստացման և կանխիկ գործառնությունների սահմանափակման օրինագծերը հաստատվել են կառավարության կողմից և ներկայացվել Ազգային ժողով, ներդրվել է   «մեկ պատուհանի կանգառ» սկզբունքը, մասնավորապես, գործարկվել են միասնական օպերատորների գրասենյակներ՝ մասնավոր սուբյեկտների ներգրավմամբ: Տեղեկացվել է, որ մինչ տարեվերջ դրանք կգործարկվեն նաև նվազագույնը երեք մարզերում: Քայլեր են ձեռնարկվել տնօրենների ընտրությունների թափանցիկության բարձրացման ուղղությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է  բարձրագույն կրթության մասին օրենքում կատարված  արմատական փոփոխություններին՝ սկսած կառուցվածքից մինչ կրեդիտային համակարգ ու դասաժամեր: Զեկուցվել է նաև, որ վարչապետի հանձնարարականով դպրոցական կանոնակարգերում կատարվել են լրացումներ, որոնք ուղղված են տնօրենների ընտրությունների թափանցիկության բարձրացմանը, ավագ դպրոցների ծրագրերի արմատական բեռնաթափմանը: Վարչապետի հանձնարարությամբ յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվում են նաև փորձնական էլեկտրոնային հեռահաղորդակցման դասընթացներ: Առաջիկա ամիսների ընթացքում այս ուղղությամբ նախատեսվում են արմատական փոփոխություններ: Քայլեր են կատարվում նաև հանրակրթության համակարգում բիզնես կրթություն և սոցիալական ձեռնարկատիրություն դասավանդելու ուղղությամբ: Հատկանշելով, թե ինչ ակնկալիքներ կան կրթության բնագավառից, վարչապետը նշել է մի շարք հարցադրումներ. «Ի՞նչ ենք անելու, որպեսզի բարձրագույն կրթությունը բերենք նրան, որ համապատասխանի միջազգային նորմերին, ո՞նց ենք անելու, որպեսզի դպրոցներում ղեկավարների ընտրությունը կատարվի նորմալ, ո՞նց ենք անելու, որ այդ համակարգն իրականում կառավարեն արժանի մարդիկ, ո՞նց ենք անելու, որպեսզի Հայաստանի Հանրապետության երեխան կարողանա տիրապետել երեք լեզվի, ի՞նչպես ենք  նրանց բիզնես դասընթաց տալու, ո՞նց ենք անելու, որ գյուղում երեխան չկտրվի կրթությունից»: Ստեղծվել է ներդրումային ծրագրերի հավաքագրման հարթակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է, որ անցած ամիսների ընթացքում ստեղծվել է գործարար միջավայրի հետ երկխոսության ինստիտուցիոնալ հարթակ, մասնավորապես, զբոսաշրջության, արդյունաբերության, արտահանման, ներդրումային, ինչպես նաև ադամանդագործության և ոսկեգործության ոլորտների շուրջ: Ստեղծվել է նաև ներդրումային ծրագրերի հավաքագրման հարթակ, որի շրջանակում արդեն  ստացվել է 6 ներդրումային ծրագիր: Անցկացվել են նաև միջազգային ֆորումներ և ցուցահանդեսներ, որոնց արդյունքում առաջիկայում կստորագրվեն բիզնես համագործակցության 45 պայմանագրեր: Բացի այդ, «Մետրո գրուպ» միջազգային ցանցի ղեկավարների Հայաստան այցի արդյունքում ձեռք են բերվել մի շարք խոշոր պայմանավորվածություններ:  «Մեզ բոլորիս արդյունք է պետք»,- նշել է վարչապետը և հետաքրքրվել. «Ի՞նչ  է արվել այս երկու ամսվա ընթացքում, ո՞ր բիզնեսի ձեռքն ենք բռնել, ի՞նչ խնդիր ենք լուծել»: Սուրեն Կարայանը նշել է, որ «Ալռոսա» ընկերության հետ բանակցությունների արդյունքում զգալիորեն ակտիվացել է ադամանդագործության ոլորտը,  հնարավոր է դարձել ավելի որակյալ և մատչելի հումք ձեռք բերել: Եվս մի քանի կազմակերպությունների ցուցաբերվել է օժանդակություն, որպեսզի առանց խնդիրների մուտք գործեն ԵԱՏՄ շուկա, բացի այդ մշակվել են ազգային կանոնակարգերը, որոնք կհաստատվեն ԵԱՏՄ երկրներում: Միաժամանակ, տեղեկացվել է, որ արդեն իսկ հավաքագրվել է 20 ներդրումային ծրագրերի փաթեթ, որն  ուղղված է զբոսաշրջային վայրերն ավելի գրավիչ դարձնելուն: Գաղափարներն այնպես պետք է շրջանառել, որպեսզի բիզնեսը հետաքրքրություն ցուցաբերի մշակույթի ոլորտում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ներկայացնելով ոլորտում իրականացվող քայլերը և ծրագրերը, մասնավորապես, անդրադարձել է մշակութային օբյեկտների գործունեությանը, որոնք հաջորդ տարի հանրությանը ներկայանալու են առանձնակի տեսքով: «Մեզ պետք է ոչ ստանդարտ եղանակով սայլը տեղից շարժել:  Գաղափարներն այնպես պետք է շրջանառել, որպեսզի բիզնեսը հետաքրքրություն ցուցաբերի մշակույթի ոլորտում»,-ասել է վարչապետը՝ հորդորելով բիզնեսին ներգրավել մշակութային ծրագրերում: ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանը զեկուցել է, որ հավաքագրվել են ներդրումային ծրագրեր և առաջիկայում կառավարություն կներկայացվի ներդրումային կոնկրետ  ծրագրերի ցանկ՝ հստակ ժամանակացույցով: ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն էլ տեղեկացրել է, որ դեկտեմբերից Գյումրիից կսկսի չվերթեր իրականացնել բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը: Միաժամանակ, Ավետիսյանը տեղեկացրել է, որ 2016թ.-ին կարձանագրվի ուղևորահոսքերի ռեկորդային ցուցանիշ՝ անցնելով 2 միլիոնի շեմը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն, որ ապրիլյան դեպքերի ժամանակ արձանագրվել էր կտրուկ անկում: Նման արդյունք չի արձանագրվել 1991-92 թվականներից սկսած: Մասնավորապես նշվել է, որ աճը հիմնականում պայմանավորված է ներգնա հոսքերի ավելացմամբ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը զեկուցել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականների շրջանակում բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են, կարճ ժամանակահատվածում հասարակությանը տեսանելի կլինեն կատարված քայլերը թե մաքսային, թե հարկային ոլորտներում: Դեկտեմբերի 1-ից բիզնեսը կկարողանա օգտվել  87 ձև-ից, ինչի արդյունքում այլևս անհրաժեշտ չի լինի, որպեսզի Սյունիքից կամ այլ մարզերից բիզնես ներկայացուցիչները տարբեր հարցերի համար հասնեն Երևան: Ընթացքի մեջ է նաև ՊԵԿ համակարգում «մեկ պատուհան»-ի ներդրումը՝ համագործակցելով Սննդի անվտանգության պետական տեսչության հետ: Վարչապետի մարզեր այցելությունների արդյունքում ստացվել են 24 ներդրումային ծրագրեր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ շարունակվում է համայնքների խոշորացման ծրագիրը, ինչի արդյունքում միավորվել են 140 բնակավայրեր: Շարունակվում է նաև մարզերի զարգացման ռազմավարությունների և համայնքների հնգամյա ծրագրերի մշակման գործընթացը, քայլեր են կատարվել համայնքային ծառայությունների մի մասը մասնավոր հատվածին փոխանցելու ուղղությամբ, այդ թվում՝ աղբահանության և լուսավորության: Միջազգային գործակալությունների կողմից մեկնարկել են  խոշորացված համայնքների օժանդակության ծրագրերը և առաջիկայում 52 մեքենա-մեխանիզմ կհատկացվի համայնքներին: Դավիթ Լոքյանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ վարչապետի՝ մարզեր այցելությունների արդյունքում արդեն 4 մարզերից ստացվել են 24 ներդրումային ծրագրեր: Մինչ տարեվերջ ավարտի կհասցվեն են գյուղմթերքների վերամշակման 6 ներդրումային ծրագրեր: Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագրում կտնտեսվի 10 մլն դոլար ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշել է, որ Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման ուղղությամբ աշխատանքները հաջողությամբ շարունակվում են, արդյունքում հնարավորություն է ստեղծվել 7 մեգավատով ավելացել ՋԷԿ-ի հզորությունը, 1 խմ-ով նվազեցնել գազի տեսակարար ծախսը, նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունքում միջնորոգումների ժամանակահատվածը հասցնել 4 տարվա՝ նախատեսված 6 տարիների դիմաց: Աշխատանքների արդյունքում հնարավոր  է դարձել տնտեսել 10 մլն դոլար: Հաստատվել են նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի շինարարության տենդերների օրերը և ակնկալվում է, որ շինաշխատանքները կմեկնարկեն եկող տարի: Բանակցությունների արդյունքում սեպտեմբերից վերսկսվել են աշխատանքներՀայաստան-Իրան էլեկտրահաղորդման գծի ծրագրի ուղղությամբ: Նշված էլեկտրահաղորդման գծերի շինաշխատանքները կավարտվեն 2019 թվականին: Խաղողի մթերումների դիմաց պարտքերի մարման գործընթացը շարունակվում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում խաղողի մթերումների դիմաց գոյացած պարտքերի մարման գործընթացը շարունակվում է: Մասնավորապես, սեպտեմբերին առկա 820 մլն դրամից ընկերությունների պարտքի գյուղացիական տնտեսություններին հասել է 211 մլն դրամ: Միջոցառումներ են ձեռնարկվել գյուղմթերքի իրացման, Հայաստանից Իրան մսաթմերքի արտահանման, պարարտանյութերի, սերմերի դիմաց նախկինում կուտակված պարտքերի հավաքագրման ուղղությամբ: Բազմաթիվ հանդիպումներ են կազմակերպվել նաև բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ ներդրումային ծրագրերի  խթանման նպատակով: Նշվել է նաև, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում կառավարությանը կներկայացվի գյուղատնտեսության […]

Վարչապետը նոր նշանակում է արել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արամ Բադալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ: Այս մասին haynews.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից:

Գործող վարչապետ Կարեն Կարապետյանը հանրապետական կուսակցության համար ֆիգուր է, որ կօգտագործվի 2017- ի ընտրություններին՝ արդյունք ապահովելու համար՝ կարծում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ <> որակելով մեկ օրում 7 հազար մարդու կուսակցական դառնալու

Այսօր մեկնարկած Աժ արտահերթ նստաշրջանի շրջանակներում՝ խորհրդարանական միջանցքներում ամենաքննարկվող թեման հանրապետականներն էին՝ նրանց վերջին համագումարը եւ տպավորիչ համալրումը: Կան պատգամավորներ, որոնք արդեն պատրաստ են քննարկել եւ ենթադրություններ անել համագումարում հնչած ելույթներից: Բայց կան նաեւ այնպիսի գործիչներ, որոնք արդեն այս պահին չեն վստահում հանրապետականի փոփոխությանն ու չեն ցանկանում անսալ հանդուրժողականության կոչերին:   Գործող վարչապետ Կարեն Կարապետյանը հանրապետական կուսակցության համար ֆիգուր է, որ կօգտագործվի 2017- ի ընտրություններին՝ արդյունք ապահովելու համար՝ կարծում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ <<խայտառակություն>> որակելով մեկ օրում 7 հազար մարդու կուսակցական դառնալու որոշումը: Համոզված է՝ <<ջրի, լույսի, գազի աշխատողները>> հանրապետական են դարձել ստիպողաբար: Սրանից հանրապետականի ծանոթ դեմքը չի փոխվելու՝ համոզված է պատգամավորը: Կատարվածում որեւէ արտառոց բան որոնելը ճիշտ չի համարում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: <<Ռադիոլուրի>> հետ զրույցում նա փոփոխությունները բնականոն է համարում եւ չի շտապում կանխատեսել, թե արդյո՞ք կուսակցության այս արտաքին փոփոխությունից կառույցի հանդեպ հասարակության վերաբերմունքը կփոխվի: Թեեւ նա այս պահին արդեն համոզված է՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հանրապետականը շարունակելու է մնալ առանցքային քաղաքական ուժ: Եթե հանրապետականը դեռեւս այսօր հանդուրժողականության դիրքերից է հանդես գալիս, նման կեցվածք չի ցանկանում դրսեւորել, օրինակ, <<Բարգավաճ Հայաստան>>-ը: Խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կտրականապես հրաժարվում է անդրադառնալ հանրապետականի շաբաթօրյա քայլերին, ավելին՝ չի պատրաստվում լսել եւ դիտել որեւէ հանրապետականի ելույթ ու առավել եւս՝ մեկնաբանել եւ վերլուծել այն: Նման նորաձեւության հետեւից չի ընկնում պատգամավոր Թեւան Պողոսյանը: Չի թաքցնում՝ իր համար հետաքրքիր է եղել հետեւել համագումարին: Ստացել է հակասական տպավորություն:  Առաջին տարակուսանքը առաջ է եկել հանրապետականների քվեարկությունից՝ կոնկրետ հոտ է առել պատգամավորը: Միաձայն քվեարկությունները պատգամավորին հիշեցրել են, թե որտեղ ենք դա արդեն տեսել։ Յոթ հազար նորաթուխ հանրապետականի անկեղծ մղումներին պատգամավորը դեռեւս չի վստահում: Թեւան Պողոսյանի մոտ անվստահություն կա նաեւ հանդուրժողականության կոչերի հանդեպ: Ասում է՝ քաղաքական դաշտում նույն հանրապետականներից մեկ անգամ արդեն լսել են նման մղումների մասին, բայց ստացվեց՝ ինչպես միշտ: «2016 թվականի փետրվարի 12-ին էլ էինք լսել, որ ընդդիմադիրներում էլ կան հայրենասերներ եւ նույնիսկ իրենց ասածը միգուցե ավելի ճիշտ է: բայց դրանից հետո, երբ մարդիկ ինչ- որ մր հարցի առնչությամբ ասում էին՝ համաձայն չեմ, սկսվում էր պիտակավորումը՝ դավաճաններ են, տականքներ են եւ այլն, հասկանում ես, որ այդ ասած գեղեցիկ խոսքերը տեղ չեն հասել»: Այս անգամ այդ գեղեցիկ խոսքերը կհասնեն տեղ, թե՝ ոչ, կերեւա շատ մոտ ապագայում: Պատգամավորները սպասում են, թե քաղաքական մեծամասնությունն այս արտահերթ նստաշրջանում եւ առաջիկա քառօրյայում՝ բյուջետային քննարկումների ժամանակ, ինչպես է արձագանքելու ընդդիմադիրների օրենսդրական նախաձեռնություններին: Ասում են՝ դա առաջին ազդակը կլինի՝ հասկանալու համար՝ փոխվե՞լ է հանրապետականը, թե՞ոչ:

Վարչապետը նոր նշանակում է արել

Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ նշանակելու մասին:

Տնտեսական զարգացումների ցուցանիշենրը լավատեսական չեն

Տնտեսագետները փորձում են հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ անցած տասը  ամիսների ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշն անգամ կես տոկոսի շեմը չհատեց: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը փորձում է, սակայն չի կարողանում  պարզել, քանի որ ԱՎԾ-ն  չի հայտարարել  հաշվարկի մեթոդաբանության  փոփոխության մասին, ուստի և տնտեսագետին մնում է  ենթադրել, որ նախկին թվերը ուռճացված են եղել:  Պաշտոնական թվերը համադրելով՝ Մակարյանը կարծում է, որ լավագույն դեպքում տարեվերջին մեկ տոկոս տնտեսական աճ կարձանագրվի: Դեռ պարզ չէ՝   կհաջողվի՞ ապահովել նաև  «2017-ի  պետական բյուջեի մասին» օրենքում նախանշված 3,2 տոկոս տնտեսական աճը, թե՞ ոչ:  Նշենք, որ օրերս  գլխավոր դրամատունն իր  հրապարակած 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում նշել էր, որ այս տարի Հայաստանում կարձանագրվի ընդամենը 1.3- 1.8 տոկոս տնտեսական աճ:  Նախորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, ի դեպ,  ԿԲ-ն կանխատեսում էր մինչեւ 3.4 տոկոս աճ:   «Տնտեսական  վիճակը շատ ծանր է»,-  Կարեն Կարապետյանի առաջին գնահատականն էր վարչապետի պաշտոնին նշանակվելուց հետո: Հայտարարությանը հետևեցին գլխավոր ֆինանսիստի  պարզաբանումների ամբողջական շարքերը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը  համաշխարհային  գործոններով պայմանավորեց  իրավիճակը, կոչ արեց  դրական տրամադրվել: Եվ ահա օրերս ԱՎԾ  հրապարակած ցուցանիշերն այս տարվա անցած տասը  ամիսների վերաբերյալ այդ լավատեսությունից գրեթե ոչինչ չեն թողնում:  Ըստ պաշտոնական վիճակագրության՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում  է 0,4 տոկոս: Ամենամեծ անկումը գյուղատնտեսության ոլորտում է, ու հատկապես՝ խաղողագործության ոլորտում՝  2015-ի համեմատ  38 տոկոսով նվազել է  խաղողի արտադրությունը: Տնտեսագետներն այս ցուցանիշները մտահոգիչ են համարում:  Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը զարմացած է՝  փորձում է, սակայն չի կարողանում  պարզել, թե ինչպես տասը ամսվա աճը նույնիսկ կես տոկոս էլ չկազմեց:   Քանի որ ԱՎԾ չի հայտարարել, հաշվարկի մեթոդաբանության  փոփոխության մասին, ուստի տնտեսագետին մնում է  ենթադրել, որ նախկին թվերը ուռճացված են եղել: «Խոսվեց, որ իսկապես վիճակը ծանր է: Միգուցե այդ տվյալներն այն ժամանակ արդեն հայտնի էին: Իրոք, վիճակը թաքնված ձևով ծանր էր: Էկոնոմիկան մի բուրգերի նման է, որի վրա հաճելի, գունավոր կրեմ է քսված, բայց ներսից իրականում քայքայվող, փտող վիճակում է գտնվում, որ կրեմի շերտը թույլ չի տալիս հաճախ ներսը տեսնել: Այդպես էլ եղավ, մի օր այդ վարագույը բացվեց»: Այստեղ էլ Մակարյանն է լավատես՝ Հայաստանի տնտեսության փոքրությունն ու ճկունությունը կարող են  թույլ տալ արագ վերականգնել,  եթե իհարկե էական քայլեր արվեն: Օրերս  գլխավոր դրամատունը  հայտարարեց, որ այս տարի Հայաստանում կարձանագրվի ընդամենը 1.3-1.8 տոկոս տնտեսական աճ:  Դրա մասին նշված է ԿԲ  հրապարակած 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում: Սա ուշագրավ է նրանով, որ նախորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում ԿԲ-ն կանխատեսում էր մինչեւ 3.4 տոկոս աճ: Հայաստանի տնտեսության ներկա ու ապագա իրավիճակի և զարգացումների շուրջ տնտեսագետ  Վահագն Խաչատրյանի բնութագրումներն ավելի տխուր են. «Սահմանին ենք կանգնել, որոնք փորձում  են արդարացել   իրենց գործունեությունը և ասել, որ վիճակը աղետալի չի: Իրականում վիճակը աղետալի է»: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի՝  2016-ի ավարտի տնտեսական  կանխատեսումները  լավատեսական չեն: Դեռ պարզ չէ՝ կհաջողվի՞  ապահովել նաև  «2017-ի  պետական բյուջեի մասին» օրենքում նախանշված 3,2 տոկոս տնտեսական աճը:  Իսկ  ոլորտի պատասխանատուները կարծում են, որ  Հայաստանի տնտեսության զարգացման ու սոցիալական ցուցանիշերի  բարելավման համար  4- 4,5 տոկոս տնտեսական աճ է անհրաժեշտ:

ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:

Ծախսերի թափանցիկության ապահովման նպատակով վարչապետը հանձնարարական տվեց Արփինե Հովհաննիսյանին

Կարեն Կարապետյանը պետական մարմինների արտաբյուջետային միջոցների գոյացման, դրանց նպատակային ծախսման թափանցիկությունը և հաշվետվողականությունն ապահովելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարական ներկայացրեց:

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը կսկսի գործել մինչև տարեվերջ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի նիստին տեղեկացրեց, որ, ինչպես նախատեսված էր կառավարության ծրագրով, ստեղծվելու է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որը լինելու է կառավարությանը կից և գործելու է հանրային- մասնավոր գործընկերության ձևաչափով:

Ներդնել բուժաշխատողների անհատական գնահատման համակարգ.Վարչապետի հանձնարարկանը Ալթունյանին

Բուժաշխատող-պացիենտ հարաբերություններում վստահության, հարգանքի ու հոգատարության մթնոլորտի բարձրացման, իրազեկվածության մակարդակը բարելավելու նպատակով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին:

Վարչապետը գլխավոր դատախազին առաջարկեց հանդիպել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները դիմել են հանրապետության վարչապետին ու գլխավոր դատախազի հետ հանդիպում խնդրել: «Դիմումի լավագույն ընթացքը կհանդիսանա, եթե գլխավոր դատախազի կողմից ընդունելություն կազմակերպվի»,-ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը: «Նշված մոտեցումն արդարացված է այնքանով, որ ծնողների կողմից բարձրացված խնբդիրները վրաբերում են կոնկրետ քրեական գործերին, որոնց մասով յսկողություն է իրականացնում դատախազությունը: Մենք այդ գրությունները կփոխանցենք, որտեղ նաև նշված են բոլոր այդ ծնողների կոնտակտները»:

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն գործելու է հանրային-մասնավոր գործընկերության ձևաչափով

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի նիստին տեղեկացրեց, որ, ինչպես նախատեսված էր կառավարության ծրագրով, ստեղծվելու է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որը լինելու է կառավարությանը կից և գործելու է հանրային-մասնավոր գործընկերության ձևաչափով:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է գլխավոր դատախազին ընդունել զոհված զինծառայողների ծնողներին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հանձնարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ընդունել խաղաղ ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին։

Վարչապետը հանձնարարականը Արդարադատության նախարարին

Վարչապետ Կարեն Կարապետյանը պետական մարմինների արտաբյուջետային միջոցների գոյացման, դրանց նպատակային ծախսման թափանցիկությունը և հաշվետվողականությունը ապահովելու նպատակով արդարադատության նախարարին հանձնարարել է . «Մինչև 2016 թվականի դեկտեմբերի 9-ը կառավարության աշխատակազմին ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման արտաբյուջետային միջոցների վերաբերյալ կառավարության համապատասխան որոշման նախագիծ»,- ասել է վարչապետը:

ՀՀ վարչապետն առաջարկում է օրենք ընդունել բժշկական էթիկայի մասին և ուսումնասիրել դեղերի շուկան

Հայաստանում հարկավոր է օրենք ընդունել բժշկական էթիկայի մասին և ուսումնասիրել դեղերի շուկայում տիրող իրավիճակը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Կարեն Կարապետյան. հանձնարարում եմ առողջապահության նախարարին ուսումնասիրել դեղերի շուկայում տիրող իրավիճակը

Հայաստանում հարկավոր է օրենք ընդունել բժշկական էթիկայի մասին և ուսումնասիրել դեղերի շուկայում տիրող իրավիճակը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Կառավարությունում քննարկվել են տարբեր ներդրումային փաթեթներ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են արտահանման խթանման, հայ արտադրողների մուտքը նոր շուկաներ ապահովելուն վերաբերող հարցեր:

Կարեն Կարապետյանը նոր նշանակում է արել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր որոշում է կայացրել Գեղամ Գևորգյանին «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին։

Պատգամավորները բյուջեի մասին 334 առաջարկ են ներկայացրել. կառավարության նիստում

Մինչև երեքն աշխատել ու ամփոփել են  «2017թ  պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի շուրջ ստացված պատգամավորների առաջարկություններն ու այսօր կառավարության նիստին ներկայացրել: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը  գործադիրի նիստին այսօր մասնակցել է աշխատանքն ավարտած, սակայն չհանգստացած: Սա  նկատել է  վարչապետ Կարեն Կարապետյանը: Այսօր էլ ավանդույթը չի խախտվել, կառավարության նիստը վարչապետի հանձնարարականներով է սկսվել, ավարտվել՝ մաղթանքով: Գերատեսչություններում օպտիմալացումը շարունակվում է, վարչապետի ուշադրության կենտրոնում նաև խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն են ու նրանց առաջարկները:   Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների   բողոքի ձայնը հասավ կառավարություն:  Հիշեցնենք, տարիներ շարունակ նրանք բողոքի ակցիաներ են կազմակերպում կառավարության շենքի ու նախագահի նստավայրի առջև: Վարչապետ Կարեն Կարապետյանը  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ուշադրությունը հրավիրեց  խնդրի վրա, նշեց, որ իրեն ու  աշխատակազմ են դիմել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: «Դիմումի լավագույն ընթացքը կհանդիսանա, եթե ՀՀ գլխավոր դատախազի կողմից ընդունելություն կազմակերպվի: Նշված մոտեցումն արդարացված է այնքանով, որ ծնողների կողմից բարձրացված խնդիրները վերաբերում են կոնկրետ քրեական գործերին, որոնց մասով հսկողություն է իրականացնում դատախազությունը»։ ՀՀ-ում  ԾԻԳ-երի օպտիմալացման երկրորդ փուլն է սկսվում: Մինչ այժմ հինգ  ԾԻԳ է կրճատվել: ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին վարչապետը հանձնարարեց,  ներգրավելով ճյուղային պետական մարմինների պատասխանատուներին, բանակցել օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ և կրճատել ԾԻԳ-երի քանակը և դրանց պահպանման  ծախսերը: «Առաջարկում ենք քննարկել և նվազեցնել ԾԻԳ-երի քանակը առնվազն կիսով չափ, իսկ դրանց պահպանման ծախսերը մեկ երրորդով: Մենք նախնական հաշվարկել ենք և տասնմեկ ԾԻԳ-ից պետք է մնա հինգը։ Բոլոր կողքի կառույցները, բաժինները, ստորաբաժումները պետք է վերանան, փակ բաժնետիրական ընկերություններում այդ գործառույթներն իրականացնող կառույցներն էլ պետք օպտիմալացվեն»: Հաշվի առնելով, որ բանակցությունների գործընթացը ժամանակատար է, առաջարկեց երկշաբաթյա ժամկետում ներկայացնել աշխատանքների իրականացման ժամանակացույցը: Բնապահպանության նախարարությունում  ՊՈԱԿ-ների միավորման հետևանքով  20% հաստիքների կրճատում է իրականացվելու։ Արդեն կառավարության նիստից հետո   լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասաց. «Շատ ցավոտ տեղի կպաք, որովհետև ցանկացած գերատեսչության համար դա իսկապես դժվար որոշելիք հարց է»,- ասաց  նախարարը՝  նշելով, թե մի շարք կառուցվածքային փոփոխություններ են իրականացնելու կենտրոնական ապարատում:  «Խոսքը վերաբերում է ոչ միայն վարչություններին, այլ նաև գործակալություններին: Նախնական հաշվարկով՝ շուրջ 22 % կրճատման ծրագիր է ներկայացվել»։ Օպտիմալացվում են նաև մարզային արխիվային ծառայությունները: Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանի տեղեկացմամբ, 2017թ   կփակվի մոտ երեք տասնյակ արխիվային ծառայություն: Քաղաքացիները տեղեկատվություն կստանան սոցիալական ծառայությունների միջոցով: Ծրագրի մեկնարկը կտրվի Մեղրի քաղաքից: Կառավարությունը կստեղծի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն՝ տեղեկացրեց   ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Այն լինելու է կառավարությանը կից ու գործելու է հանրային — մասնավոր գործընկերության ձևաչափով: Կենտրոնի հիմնական գործառույթը  ՀՀ կառավարության համար երկարաժամկետ ռազմավարության ու տարբեր գերակա ուղղություններով երկարաժամկետ բարեփոխումների հայեցակարգերի ու փաթեթների մշակումն է լինելու»,- ասաց վարչապետը։ Կառավարությունն այսօր հաստատեց   2017-ի պետական բյուջեի նախագծի շուրջ  ԱԺ առաջարկությունները:  8 մլրդ դրամով կավելացվի կառավարության պահուստային ֆոնդը: Կառավարությունը շուրջ 334 առաջարկ է ստացել պատգամավորներից: Բյուջեն  պետք է բալանսավորված լինի, ծախսերը ադեկվատ  պետք է լինեն եկամուտներին՝ մեկ անգամ ևս հստակեցրեց  հանրապետության գլխավոր  ֆինանսիստը: ՀՀ կառավարությունը կլուծի Երևանի քաղաքապետարանի, «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների միջև կնքված Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման պայմանագիրը: «Միաժամանակ թույլատրվում է, որ ավտոկայանատեղերի կազմակերպման  ծառայությունը ձեռք բերեն Երևանի ենթակայությամբ գործող կազմակերպությունները»,-նախագիծը ներկայացնելիս ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետի խոսքով՝ նախագծով առաջարկվում է նաև ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունները մատուցող Երևանի ենթակայությամբ գործող կազմակերպությունների հավատարմագրային կառավարման ծառայությունները ձեռք բերել բանակցային ընթացակարգով: Կառավարությունը հաստատեց նաև  ՀՀ-ում գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգը,. ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգից բխող միջոցառումների 2017-2021 թվականների ծրագիրը:  Հայեցակարգը 14 ուղղություն է ներառում: Գյուղնախարարությունում կարծում են, որ  փաստաթղթով  մեր երկրում  կկրճատվի աղքատությունը, կբարելավվի  բնակչության կենսամակարդակը:

Դեղերի շուկան կուսումնասիրվի

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին դեղերի շուկայի վերաբերյալ հանձնարարական տվեց: Հաշվի առնելով այն, որ կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ հանրապետությունում դեղագործության ճյուղի զարգացման և շուկայում մրցակցային հարաբերությունների վրա, վարչապետ Կարեն Կարապետյանը առողջապահության նախարարին հանձնարարել է  երկշաբաթյա ժամկետում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն, իրավական կարգավորումների վերլուծություն, ինչպես նաև կառավարության աշխատակազմ ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն, կցելով անհրաժեշտ քայլերի իրականացման ժամանակացույցը: Կարեն Կարապետյանի  հաջորդ հանձնարարականը   բուժհաստատություններում մատուցվող ծառայությունների որակի մասին էր: Մասնավորապես, բուժաշխատող-պացիենտ հարաբերություններում վստահության բարձրացման, հարգանքի ու հոգատարության մթնոլորտի բարձրացման, իրազեկվածության մակարդակը բարելավելու նպատակով՝ արչապետը  առողջապահության նախարարին հանձնարարել է  մշակել և քսանօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական փաթեթ.«Որով կկարգավորվի բժշկական էթիկայի նորմերի հաստատման, կիրառման և այդ նորմերի համար պատասխանատվության ենթարկելու հարաբերությունները: Բացի այդ, նախարարին հանձնարարվեց եռամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկ՝ պետպատվեր իրականացնող հաստատություններում բուժաշխատողների անհատական գնահատման համակարգ ներդնելու վերաբերյալ: Գնահատման արդյունքների հիման վրա դիտարկել նաև բուժաշխատողների նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու հնարավորության հարցը»:    

Կառավարությունում քննարկվել են տարբեր ներդրումային փաթեթներ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են արտահանման խթանման, հայ արտադրողների մուտքը նոր շուկաներ ապահովելուն վերաբերող հարցեր: Ըստ ոլորտների, վարչապետ Կարապետյանին են ներկայացվել ներդրումային փաթեթներ՝ տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում, հատկապես, անդրադարձ է կատարվել տնտեսության այն ճյուղերին, որտեղ առկա է արտահանման ներուժ: Իրականացվող քայլերն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, Կարեն Կարապետյանը հանձնարարել է առավել ուժեղացնել շփումները մասնավոր հատվածի հետ:

ՀՀ վարչապետը ՎԶԵԲ-ի պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները. ՀՀ-ում բանկի ներդրումները 1 մլրդ եվրոյից ավելին են

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:

Հայաստան-ՎԶԵԲ գործընկերության փաթեթը ներառում է 153 ծրագիր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը, որի արդյունավետության մասին առարկայական խոսում են թվերը. Հայաստան-ՎԶԵԲ գործընկերության փաթեթը ներառում է 153 ծրագիր, որից 56-ը գործող են, իսկ ՎԶԵԲ-ի կողմից կատարված ներդրումների ընդհանուր թիվը հատում է 1 մլրդ եվրոյի շեմը:  Վարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի աջակցությամբ թե´ պետական (Կոշտ թափոնների կառավարման, Ջրամատակարարման բարելավման, Սահմանային անցակետերի արդիականացման և այլն), թե´ մասնավոր հատվածի ֆինանսավորման ծրագրերի իրականացումը՝ հատկապես ողջունելով այն հանգամանքը, որ ՀՀ-ի ընթացիկ ընդհանուր պորտֆելի (305 մլն եվրո) 83 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածի ուղղակի ֆինանսավորմանը: Ֆինանսական շուկաների զարգացման տեսանկյունից Կարեն Կարապետյանը կարևորել է նաև 2016 թ. մարտին ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի հետ Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Ֆրենսիս Մալիժը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար և ընդգծել, որ ՎԶԵԲ-ը կարևորում է մեր երկրի հետ համագործակցության ընդլայնումն ու ներդրումների ծավալի շարունակական ավելացումը: Նա ողջունել է ՀՀ կառավարության՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը, բիզնես միջավայրի ու մրցակցային դաշտի բարելավմանն ուղղված ջանքերը և նշել, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է ակտիվ աշխատել այդ կենտրոնի հետ համատեղ նախագծերի շուրջ, ինչպես նաև օգտակար լինել կառավարությանը մրցակցային բարենպաստ դաշտի ձևավորման գործում: Ֆրենսիս Մալիժը, անդրադառնալով երկկողմ գործակցության առաջնահերթություններին, վերահաստատել է 2015 թ. Հայաստանի համար հաստատված նոր ռազմավարությամբ 3 հիմնական՝ մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման, տեղական կապիտալի շուկայի զարգացման և ինքնաբավ պետական ծառայությունների շուկայի ձևավորման ուղղություններով համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության նախանշած առաջնահերթությունները: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները: Կողմերն անդրադարձել են էներգետիկայի, պետություն-մասնավոր հատված համագործակցության օրենսդրական դաշտի կատարելագործման, գործարար միջավայրի բարելավման, ներդրումային հիմնադրամների ձևավորման և մի շարք այլ ուղղություններով հնարավոր գործակցությանը վերաբերող հարցերի: Ֆրենսիս Մալիժը նաև ողջունել է գործադիրի կողմից Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) ներդրումը և ՀՀ կառավարության ծրագրում 2017 թ. EITI-ի թեկնածության հայտի ներկայացման ամրագրումը: Վարչապետ Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բաց է և պատրաստ համագործակցության բոլոր հնարավոր ոլորտներում՝ հանձնարարելով շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ մանրամասն քննարկել համատեղ ծրագրերը և հետագա անելիքները:  

ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն Կարեն Կարապետյանն է

Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարը ցույց տվեց, որ կուսակցությունը Հայաստանում քաղաքական օրակարգի թիվ մեկ դերակատարն է: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Կարեն Կարապետյանը նոր խորհրդական ունի

Արմեն Ավակ Ավակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի համապատասխան որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

«ՓՄՁ զարգացման խորհրդում պետք է ներգրավված լինեն ոլորտը ներկայացնող բոլոր շերտերը».Վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:

Կառավարությունը հավանության է արժանացրել Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հավանության է արժանացել Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել և հավանություն է տվել «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի կարգադրության նախագծին: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը նշել է, որ ռազմավարության նպատակն է պետության աջակցությամբ գիտատեխնիկական և արտադրատեխնոլոգիական ներուժի վերածումը նորարարական գործուն միջոցի, որը կնպաստի ռազմական արդյունաբերական համալիրի կազմակերպությունների արտադրանքի մրցունակության ապահովմանն ու արտահանման կազմակերպմանը: Փախչանյանն ընդգծել է, որ փաստաթուղթը մշակվել է ՀՀ անկախության տարիների ընթացքում ձեռք բերված փորձի, ինչպես նաև ապրիլյան դեպքերի վերլուծության հիման վրա: Նա նշել է նաև, որ դրա նպատակն է խթանել ռազմական արդյունաբերության զարգացումը, խրախուսել նորագույն տեխնոլոգիաների ներմուծումն ու մշակումը, և դրանց հիման վրա զարգացնել հարակից տեխնոլոգիաներ, ինչպես նաև կազմակերպել տեղական արտադրություններ: Փաստաթղթում ՀՀ ռազմատեխնիկական քաղաքականության զարգացման գերակա ուղղությունների իրականացման նպատակով կարևորվել է գիտաարտադրական պաշարով գիտատեխնիկական համալիրի զարգացումը, ՀՀ ԶՈՒ-ի գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրումը, որը կմշակի ՀՀ ԶՈՒ-ի պահանջարկին համապատասխան գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մարտավարատեխնիկական առաջադրանքները և դրանց իրականացման համար անհրաժեշտ ելակետային տվյալները: Ռազմավարության նպատակներից է ռազմատեխնիկական քաղաքականության ուղղություններով պետական, ինչպես նաև ոչ պետական բաժնեմասերով հոլդիգների, կոնցեռնների ձևավորումը՝ նրանցում պարտադիր ստեղծելով կամ ընդգրկելով համապատասխան գիտահետազոտական կառույց: Փաստաթղթի հիմնական խնդիրն է ռազմատեխնիկական քաղաքականության զարգացման գերակա ուղղությունների իրականացման նպատակով գիտաարտադրական պաշարով գիտատեխնիկական համալիրի ստեղծումը, որը գիտահետազոտական զարգացման և ռազմագիտահետազոտական ինստիտուտի կանխատեսումների հիման վրա կմշակի և կիրականացնի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման երկարաժամկետ պլանավորում՝ նորարարական աշխատանքների համար: Դավիթ Փախչանյանի խոսքով՝ ազգ-բանակ բանաձևն ընդունելով որպես նպատակ, անհրաժեշտ է վերանայել ՀՀ կրթական գործընթացը՝ դպրոց-բուհ-արտադրություն-գիտություն կապը վերածելով այն գիտակրթական համալիրի, որը կնպաստի կադրերի ապահովմանը: Փաստաթղթում նշված են նաև ՀՀ ռազմարդյունաբերական քաղաքականության գերակա ուղղությունները մինչև 2020 թվականը, իսկ մի շարք դրույթների հետ կապված աշխատանքներ արդեն իսկ տեղ են գտել կառավարության ընդունած որոշումներում կամ էլ գտնվում են մշակման ու իրականացման փուլում: Օրինակ, մի շարք դրույթներ, որոնք միտված են ընկերությունների զարգացմանը, տեղ են գտել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունները և աջակցման ձևերը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2016 թվականի որոշումներից մեկում: Ներկայացված փաստաթուղթը համակողմանի քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում, շահագրգիռ գերատեսչություններում, ռազմական պատվեր կատարող կազմակերպություններում, ինչպես նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը և ռազմատեխնիկական քաղաքականությանը վերաբերող այլ հարցերի ևս:

Վարչապետ. «ՓՄՁ զարգացման խորհրդում պետք է ներգրավված լինեն ոլորտը ներկայացնող բոլոր շերտերը»

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Մինչ նիստի օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը վարչապետին զեկուցվել է ՓՄՁ զարգացման խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Մասնավորապես, ներկայացվել են պետական գնումների շրջանակում ՀՀ-ում արտադրված ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման կարգի սահմանման, Քրեական և Հարկային օրենսգրքերում ՓՄՁ-ներին առնչվող որոշ դրույթների, ՓՄՁ-ների ու առևտրի կենտրոնների միջև գնորդ-մատակարար շղթայում առկա խնդիրների քննարկման, բիզնես ինկուբատորի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները: Իսկ նիստի օրակարգի շրջանակում քննարկվել են մաքսային կարգավորման, վարչական իրավախախտումների վերաբերյալ առաջարկվող օրենսդրական փոփոխություններին, ՀՀ-ում լիզինգի՝ որպես այլընտրանքային ֆինանսական գործիքի զարգացմանը վերաբերող և այլ հարցեր: Մտքերի փոխանակության ժամանակ ներկայացվել են մի շարք դիտողություններ և կարծիքներ: Կարեն Կարապետյանը կարևորել է խնդիրների համակողմանի ուսումնասիրությունը և հանձնարարել պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ սեղմ ժամկետում լրացուցիչ քննարկել վերոնշյալ հարցերը, հստակեցնել դիրքորոշումները և առաջարկություններ ներկայացնել խորհրդի հաջորդ նիստին: Կարևորելով փոքր և միջին բիզնեսին աջակցության հասցեականությունը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է ՓՄՁ զարգացման խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ հաջորդ նիստին առաջարկություններ ներկայացնել խորհրդի կազմի և գործունեության ուղղությունների վերաբերյալ: «Պետք է վերանայել այն հիմնական մոտեցումներն ու սկզբունքները, որոնք դրված են խորհրդի գործունեության հիմքում: ՓՄՁ զարգացման խորհրդում պետք է ներգրավված լինեն ոլորտը ներկայացնող բոլոր շերտերը: Այս խորհուրդը պետք է դարձնել հարթակ, որտեղ ներկայացվող նախաձեռնություններն առարկայական կերպով կնպաստեն ոլորտում առկա խոչընդոտների վերացմանը և ՓՄՁ զարգացմանը», — նշել է վարչապետը:  

Սոցիալական ապահովություն պետական ծառայությունը նոր պետ ունի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի 2016թ. դեկտեմբերի 2-ի 1140-Ա որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ է նշանակվել Արտակ Ղազարյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վարչապետը միջազգային դոնորների հետ քննարկում է համագործակցության հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է մի շարք միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին: Կառավարության ղեկավարը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները և շնորհակալություն հայտնել համագործակցության համար: Վարչապետի խոսքով՝ կառավարությունը շահագրգռված է բարձրացնել դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքների արդյունավետությունը և ցանկանում է քննարկում ծավալել 3 հիմնական հարցի շուրջ: «Առաջին — Մենք նախաձեռնել ենք Ծրագրերի իրականացման գրասենյակները՝ ԾԻԳ-երն օպտիմալացնելու գործընթաց: Մենք արդեն լուծարել ենք 5-ը և ներկայում սկսում ենք օպտիմալացման հաջորդ փուլը: Ուզում ենք ձեզ հետ այս հարցի շուրջ բանակցել և բացատրել մեր նպատակը. մենք ուզում ենք աշխատանքը դարձնել ավելի արդյունավետ, հաստատուն ծախսերն՝ ավելի պակաս: Երկրորդ — Վարկեր, վարկային ծրագրեր, դրանց առաջնահերթությունները: Դուք գիտեք, որ մեր արտաքին պարտքի չափը բավական բարձր է, և մենք ուզում ենք ձեզ հետ քննարկել ու հաստատել այն առաջնահերթությունները, այն խաղի կանոնները, որով հետագայում առնչվելու ենք վարկերի հետ և ընտրություն ենք կատարելու, թե որ վարկային ծրագիրն ենք համարելու առաջնահերթ և որ ծրագրերն ենք ֆինանսավորելու: Երրորդ — Մինչև տարեվերջ՝ մոտ օրերս, մենք ստեղծելու ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն կամ, այլ կերպ ասած, բարեփոխումների կենտրոն, որի շրջանակում նախատեսում ենք համագործակցել մաքսիմալ շահագրգռված ուժերի, այդ թվում՝ մասնավոր հատվածի հետ և քննարկել՝ ուր ենք գնալու և ուր ենք տանելու մեր երկիրը: Քննարկել բոլոր նախաձեռնությունները, ստրատեգիաները, ռեֆորմները, ըստ ոլորտների, երկարաժամկետ, կարճաժամկետ, որպեսզի հստակ հասկանանք՝ որ ուղղությամբ պետք է շարժենք մեր տնտեսությունը», — ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ ակնկալում է միջազգային դոնոր կազմակերպությունների համագործակցությունն ու աջակցությունն այս գործընթացներում: Այնուհետև ՀՀ պատասխանատու նախարարների և միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են ՀՀ վարչապետի նախանշած հարցերի շրջանակում համագործակցության առաջնահերթությունները, համատեղ ծրագրերը և հետագա անելիքները:

Սոցապահովության ծառայությունը կղեկավարի Արտակ Ղազարյանը

ՀՀ վարչապետ  Կարեն Կարապետյանի  2016թ. դեկտեմբերի  2-ի  1140-Ա որոշմամբ  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ է նշանակվել Արտակ Ղազարյանը: Արտակ Ղազարյանն ունի զարգացման ծրագրերի կառավարման ավելի քան տասնհինգամյա փորձ։ Վերջին տարիներին ղեկավարել է ամերիկյան <Քեմոնիքս Ինթերնեշընըլ> ընկերությունը և ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության Կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը, որի հիմնական նպատակն էր աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը կենաթոշակների ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման գործում։ Արտակ Ղազարյանի ղեկավարած ծրագրերը ներառել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ինովացիան, զբոսաշրջությունը, տնտեսական մրցունակությունն ու էներգետիկան։ Արտակ Ղազարյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետները, ՀՀ կառավարման ակադեմիան և Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների դպրոցը։ Մասնագիտական և ծրագրերի կառավարման վերաբերյալ վերապատրաստումներ է անցել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում։ Տիրապետում է ռուսերենին, անգլերենին և գերմաներենին: Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների։ Ծնվել է 1973թ․ փետրվարի 8-ին, Վայք քաղաքում։ Զինապարտ է, ունի պահեստազորի լեյտենանտի զինվորական կոչում։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Այսօր Կարեն Կարապետյանը սոցցանցերում հեշթեգով կպատասխանի հրապարակված հարցերին .«Ժողովուրդ»

«Այսօր՝ Ժամը 17:00-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կպատասխանի սոցցանցերում #AGBUtalks110 հեշթեգով հրապարակված հարցերին: Հայկական բարեգործական ընդհանուր միությունն (ՀԲԸՄ) իր 110-ամյակի միջոցառումների շրջանակներում այսօր կազմակերպում է քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով:

Վարչապետը Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները

Մենք պետք է ձեզ հետ աշխատատեղ ու աշխատող մարդու համար բարենպաստ պայմաններ ստեղծենք. Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Գագարին համայնքում գործող հայ-իտալական «ԱՄԱ կոմպրեսոր» ձեռնարկությունում, որն զբաղվում է նավթագազային կոմպրեսորային կայանների արտադրությամբ: Վարչապետը շրջել է ձեռնարկությունով՝ ծանոթացել արտադրական գործընթացին և առաջիկա ծրագրերին: 2004 թվականից գործող ընկերությունը մինչ 2010-ն  արտադրել է միայն գազային կայաններ՝ ավտոգազալցակայանների համար, որից հետո ընդլայնել է գործունեությունը: 43 աշխատատեղ ունեցող ձեռնարկության արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Բուլղարիա, Մոլդովա, Ղազախստան: Կան ծրագրեր արտադրական և արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ: Կարեն Կարապետյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին առաջարկել է դիտարկել «ԱՄԱ կոմպրեսոր»-ի ներկայացուցիչների զարգացման ծրագրերը՝ նշելով, որ ներկայացվել է Իրանի հետ կապված բավականին տրամաբանական առաջարկ, որին պետք է առավելագույնս փորձել աջակցել: «Երկրորդ առաջարկը Ռուսաստանի շուկայի վերաբերյալ էր. մենք այդ հարցով էլ Ձեզ հետ կխոսենք, որպեսզի որոշակի դռներ բացենք՝ արտահանման  ծավալը մեծացնելու համար, իսկ Իրանի հետ կապված առաջարկը շատ խոստումնալից էր»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է աշխատանքներում ներգրավել նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ շուկան և արտահանման ծավալներն ապահովելու պարագայում անհրաժեշտ կլինի ձեռնարկությանը ցուցաբերել նաև վարկային միջոցների տրամադրման օժանդակություն: Այնուհետև վարչապետ Կարապետյանը Գեղարքունիքի մարզպետարանում հանդիպել է մարզի համայնքապետերի, ֆերմերների և գործարարների հետ՝ նշելով, որ ակնկալում է անկեղծ և գործնական քննարկում: «Եկել ենք բավականին ներկայացուցչական կազմով, որպեսզի խոսենք Գեղարքունիքի մարզի զարգացման մասին: Ի՞նչ պետք է անենք, ո՞նց պետք է անենք, որպեսզի կյանքը մարզում լավանա, ժողովուրդը բավարարված լինի և հասկանա, որ գնում ենք ճիշտ ուղղությամբ»: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական վիճակը, զարգացման ուղղությունները և նախատեսվող ծրագրերը: Զեկուցվել է, որ մարզն ավելի շատ գյուղատնտեսական է, մշակվում է առկա վարելահողերի 95-96 տոկոսը: Գյուղացիական տնտեսությունների մեծ մասն զբաղվում է կարտոֆիլի, հացահատիկային մշակաբույսերի արտադրությամբ, ծխախոտագործությամբ: Գրիգորյանի խոսքով՝ մարզում արտադրվող կարտոֆիլի քանակն ապահովում է Հայաստանի ողջ պահանջարկի շուրջ 55 տոկոսը: Քայլեր են ձեռնարկվում հաջորդ տարի հնդկացորենի ցանքատարածքները 1500-3000 հեկտարով ավելացնելու ուղղությամբ, քանի որ Ծովագյուղ համայնքում սկսել է գործել վերամշակման գործարան: Ընդհանուր ցանքատարածքներն ավելացնելու գործում մարզպետը կարևորել է ոռոգելի տարածքների ավելացումը: Քայլեր են կատարվել նաև կոոպերատիվների ստեղծման ուղղությամբ. արդյունքում ձևավորվել է 42 կոոպերատիվ: Անդրադառնալով Սևանա լճում ձկնաբուծության զարգացմանը՝ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ արդեն իսկ սկսել է գործել ձկնաբուծարանն ու վերամշակման արտադրամասը, իսկ ընթացիկ տարում լիճ է բաց թողնվել 1 մլն ձկնկիթ: Մարզպետը վստահեցրել է, որ ձկան պաշարների ավելացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի արդյունքում ոչ միայն կապահովվի Հայաստանի ողջ պահանջարկը, այլև կարտահանվի: Խոսելով անասնապահության ոլորտի զարգացման վերաբերյալ՝ մարզպետը նշել է, որ այդ ուղղությամբ ևս առաջխաղացում է նկատվում և կարևորել Սևանի տարածաշրջանում սպանդանոցների կառուցումը: Անդրադառնալով սպանդանոցի հետ կապված հարցին՝ վարչապետն առաջարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներին պատրաստել առաջարկ, որտեղ նշված կլինեն ոչ միայն անհրաժեշտ ներդրումները, տեղաբաշխման վայրը, այլ նաև, թե տեղացի գործարարներից ով է պատրաստ կոոպերացիայի մասնակից դառնալ: «Մենք գյուղնախարարությանը կից ունենք հիմնադրամ, մոտ ժամանակներս ևս մեկ հիմնադրամ ենք ստեղծելու, որպեսզի աջակցենք բիզնեսին: Մեզ անպայման պետք է տեղացի գործընկեր, հողի վրա պինդ կանգնած մարդ, տրամաբանական մարդ, որպեսզի ինքն էլ հետո կառավարի, իր սիրտն էլ ցավի այդ ամենի համար: Եթե տրամաբանություն կա, որ այդ բիզնեսը վերադարձելի է, մենք անպայման ֆինանսավորումը կապահովենք: Այսօր հիմնական խնդիրը ոչ թե գումար գտնելն է, այլ նոր բիզնես կազմակերպելը, սրտացավ տեր կանգնելը, որպեսզի  փողը վերադարձվի և ստեղծվի հավելյալ արժեք ու աշխատատեղ: Կոնկրետ, առարկայական ծրագիրը պատրաստում եք՝ ներկայացնելով տեղի պոտենցիալը, և այն, թե, օրինակ, սպանդանոցի առկայության դեպքում ինչպիսի աշխուժություն կմտնի անասնաբուծության ոլորտում»,- ասել է վարչապետը: Խոսելով ոռոգելի տարածքների ավելացման մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ Գյուղնախարարության հետ քննարկվել է ոռոգելի տարածքների ավելացման արդյունավետության հարցը: «Ձևակերպված հայտանիշներ որոշ դեպքերում չկան: Եթե առաջարկում եք, որպեսզի այսքան ոռոգելի տարածք ավելանա, ուրեմն պետք է ցույց տալ, թե դրա արդյունքն ինչ կլինի»,- ասել է Կարեն Կարապետյանը: Մարզպետը նշել է, որ ոռոգելի տարածքներն ընդլայնելու ծրագրային փաթեթը կազմվել է և կփոխանցվի Ջրային տնտեսության պետական կոմիտեին: Անդրադառնալով ձկնաբուծության ոլորտին՝ վարչապետը նշել է՝ չնայած այն հանագամանքին, որ կան ձկնաբուծարանը պետական կառավարման թողնելու առաջարկներ՝ պատրաստ է դիտարկել նաև պետություն-մասնավոր համագործակցության հարցը, միաժամանակ հետաքրքրվելով, թե մարզում կա՞ն արդյոք գործարարներ, ովքեր ցանկանում են պետության հետ գործակցել, սրտացավ կերպով կառավարումն իրականացնել: «Ինչո՞ւ եք թերահավատ, որ կարող եք անել, ֆանտաստիկ տաղանդավոր ժողովուրդ եք, ամբողջ աշխարհում բիզնես եք անում, ձեր հող ու ջրի վրա ինչո՞ւ չեք կարողանում անել, ինչո՞ւ ձեր դուխը չի հերիքում մտնել դրա տակ. ուզում եմ թասիբի գցել: Եկեք այդ առաջարկը պատրաստեք»,- նշել է վարչապետը և գյուղնախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարել Գեղարքունիքի մարզից ձկնաբուծության առաջարկը ստանալու դեպքում քննարկել հարցը: Մարտունու քաղաքապետը ներկայացնելով համայնքի զարգացմանն ուղղված քայլերը՝ նշել է, որ ունեն քաղաքում կաթի վերամշակման ձեռնարկություն ստեղծելու ծրագիր, սակայն անհրաժեշտ են ցածր տոկոսադրույքներով վարկային միջոցներ: Նա ավելացրել է, որ նման քննարկում երբեք չի եղել և ողջունելի է վարչապետի այս քայլը: «Բոլորս հավատում ենք Ձեզ, տեսնում ենք, որ կառավարությունում կա մարդ, ով բիզնեսով հետաքրքրվում է, տեսնում ենք, որ ամեն ինչ անում եք, օգնում եք, որպեսզի բիզնեսը կայանա: Այսօր այդ թասիբը մենք արդեն ունենք, պարոն վարչապետ»,- նշել է նա: Կարեն Կարապետյանն առաջարկել է ներկայացնել ծրագիրն ու ցույց տալ դրա տրամաբանությունն ու մուլտիպլիկատիվ էֆեկտը: «Դրանից հետո կխոսենք, ի՞նչն ենք մենք անում, ինչը՝ տեղացի բիզնեսմենը: Մենք, ընդհանրապես, նախատեսում ենք որոշակի բիզնեսներին որոշ ժամանակ վարկային տոկոսի սուբսիսդավորում, բայց նույնպես պետք է հասկանանք, թե դա ի՞նչ է տալու: Ցանկանում ենք բիզնեսմենի նման մտածել, հասկանալ, որ տրամադրվող գումարը չի կորում: Խոսքը գնում է հավելյալ արժեք ստեղծող ոլորտների մասին, խոսքը չի գնում անվտանգության, ճանապարհաշինության, սոցիալական ոլորտի, դպրոցաշինության մասին»,- ասել է կառավարության ղեկավարը և առաջարկել դադարեցված կամ կիսատ մնացած բիզնեսների վերագործարկման առաջարկները ևս ներկայացնել: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտը սուբսիդավորելու վերաբերյալ Վարդենիսի քաղաքապետի առաջարկին՝ վարչապետն ընդգծել է, որ առաջիկայում կներկայացվի գյուղատնտեսության ռազմավարությունը: Կարեն Կարապետյանի խոսքով՝ անհրաժեշտ է վերանայել սուբսիդավորման հետ կապված սկզբունքները, որովհետև կան և լավ, և վատ օրինակներ, օրինակ՝ երբ սուբիսդավորվել են անհեռանկարային ծրագրեր ու ցանկալի մուտիպլիկատիվ արդյունք չի ստացվել: Սահմանամերձ Ճամբարակի ղեկավարն էլ նշել է, որ համայնքում զարգացած է անասնապահությունը, օրական արտադրվում է 20 հազար լիտր կաթ, որը հանձնում էին «Աշտարակ կաթ» ընկերությանը, իսկ մի փոքր մասն էլ տեղի արտադրողներին: Համայնքապետն ավելացրել է, որ վերջիններս արտադրական ծավալներն ավելացնելու ցանկություն ունեն՝ չնայած «Աշտարակ կաթ»-ի շուրջ ստեղծված վիճակին: Նշվել է նաև, որ «Աշտարակ կաթ»-ի պարտքը ճամբարակցիներին կազմում է շուրջ 70 մլն դրամ: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ «Աշտարակ կաթ»-ն ունի նոր կառավարիչ, ով պաշտոնապես հայտարարել է և կառավարությունն էլ վերահսկողություն է իրականացնելու, որ առաջին հերթին պետք է մարվի գյուղացիների պարտքը: Հանդիպմանը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը […]

Հանդիպում-քննարկում՝ ՀՀ վարչապետի հետ (ուղիղ)

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) իր 110-ամյակի միջոցառումների շրջանակներում այսօր կազմակերպել է քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով։ Վարչապետի հետ «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» թեմայով զրույցը նպատակ ունի աշխարհասփյուռ հայերին միավորել երկրի կայուն զարգացման շուրջ` երկխոսության և համատեղ կայացվող որոշումների միջոցով։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ հիմնական ոլորտներին՝ տնտեսական, իրավական, սոցիալական, գիտական, կրթական և մշակութային։ Հանդիպման ընթացքում, դատելով ուղարկված հարցերից, անդրադարձ կկատարվի հետևյալ հիմնական ոլորտներին՝ տնտեսական, իրավական, սոցիալական, գիտական, կրթական և մշակութային։ Զրույցը վարում է Մարկ Գրիգորյանը։

ՀՀ վարչապետը մասնակցել է ՀԲԸՄ 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված քննարկմանը

Կարեն Կարապետյանն այցելել է ՀԲԸՄ կենտրոնատեղիի շենք և մինչ հանդիպումը շրջայց կատարել այնտեղ տեղակայված «IDeA» հիմնադրամի, «Լույս» հիմնադրամի, «Impact Hub Yerevan» ցանցի գրասենյակներում։

Մշակվելու է հայեցակարգ` օտար լեզուների դասավանդման

Նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:

Կարեն Կարապետյանը պետական ապարատի օպտիմալացումը համարում է նոր աշխատատեղեր ստեղծելու միջոց

«Եթե մի աշխատատեղ էլ չստեղծեմ, ունենալով վատ կառավարում և ավելորդ մարդ, պետք է նա դուրս գա: Եթե դա չանեմ, պետական ապարատն ուռճացնեմ, կասե՞ք, որ ես հերոս եմ և գործազրկության դեմ պայքար եմ տանում: Չեք ասի` չէ՞»,- ասաց Կարապետյանը:

Ամանորյա արձակուրդն այս տարի չի կրճատվի

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, շեշտեց, որ այդ խնդրի վերաբերյալ կառավարությունը չի հասցնի մինչև դեկտեմբերի վերջ օրենսդրական փոփոխություններ կատարել:

Կարեն Կարապետյանը նշանակել է Գյուղատնտեսության նոր փոխնախարար

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Աշոտ Հարությունյանը նշանակվել է Գյուղատնտեսության նախարարի տեղակալ։  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի համապատասխան որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am Մինչ այս Հարությունյանը զբաղեցրել է Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետի պաշտոնը:

Քննարկվել են Հայաստանի և ԱԶԲ միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ՀՀ-ում ԱԶԲ գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի գլխավորությամբ: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության և տարբեր ոլորտներում բազմաթիվ արդյունավետ ծրագրերի իրականացման կապակցությամբ: Անդրադառնալով կառավարության գործունեության առաջնահերթություններին՝ վարչապետը մանրամասներ է ներկայացրել պետական կառավարման համակարգի բարեփոխումների, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծման վերաբերյալ և կարևորել այդ գործընթացներում ԱԶԲ հնարավոր ներգրավումը: Շեյն Ռոզենթալը բարձր է գնահատել Հայաստանի հետ փոխգործակցությունը՝ նշելով, որ ԱԶԲ-ն ճկուն է իր ծրագրերում ու պատրաստ է ոչ միայն շարունակել աջակցությունը համատեղ նախաձեռնություններին, այլև ուսումնասիրել առկա կարիքները և օժանդակել ՀՀ կառավարության ծրագրով նախանշված առաջնահերթությունները կյանքի կոչելու գործում: Զրուցակիցները քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման, մասնավոր հատվածին աջակցության ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքին, ինչպես նաև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Վարչապետը կարևորել է պետություն-մասնավոր հատված գործընկերության հիման վրա ծրագրերի նախաձեռնումը, որոնք կխթանեն բիզնեսի զարգացումը և հանձնարարել պատասխանատուներին՝ ԱԶԲ հետ մանրամասն քննարկել հետագա անելիքները:

Սաթենիկ Թելֆեջյանը ժառանգություն ստացած հողատարածքը նվիրաբերել է Խարբերդի մանկատանը

Վարչապետ Կարեն Կարապետյանը հյուրընկալել է քաղաքացի Սաթենիկ Թելֆեջյանին, ով ցանկություն է հայտնել Խարբերդ համայնքում եղբորից ժառանգություն ստացած 31,7 հա հողատարածքը նվիրաբերության կարգով փոխանցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Խարբերդի մասնագիտացված մանկատանը: Վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել տիկին Թէլֆեջյանին՝ նախաձեռնության համար. «Շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար, Ձեր՝ անհանգիստ լինելու համար, ցանկանում եմ Ձեզ ամենայն բարիք»: Իր հերթին, տիկին Թելֆեջյանը վարչապետին մաղթել է հաջողություններ՝ նշելով. «Ես իմ կյանքի վերջին օղակում եմ և ի սրտե ցանկանում եմ Ձեզ հաջողություններ, որ իմ հայրենիքը շատ մեծ մակարդակի վրա հասնի, մեծ հույս ունեմ»: Այնուհետև Սաթենիկ Թելֆեջյանը և «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Բալասանյանը ստորագրել են հողատարածքը նվիրաբերելու փաստաթուղթը՝ նոտարի հաստատմամբ:

Սաթենիկ Թելֆեջյանը ժառանգություն ստացած հողատարածքը նվիրաբերել է Խարբերդի մանկատանը

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը հյուրընկալել է քաղաքացի Սաթենիկ Թելֆեջյանին, ով ցանկություն է հայտնել Խարբերդ համայնքում եղբորից ժառանգություն ստացած 31,7 հա հողատարածքը նվիրաբերության կարգով փոխանցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Խարբերդի մասնագիտացված մանկատանը. տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կարեն Կարապետյանն աղետի գոտում է

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ 1988թ-ի աղետալի երկրաշարժի հերթական տարելիցին առաջին աշխատանքային այցով Շիրակի մարզում է:

Կարեն Կարապետյանն այցելել է աղետի գոտի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ 1988թ-ի աղետալի երկրաշարժի հերթական տարելիցին առաջին աշխատանքային այցով Շիրակի մարզում է: Վարչապետը հարգանքի տուրք կմատուցի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Իսկ մինչ այդ նա առավոտյան Շիրակի մարզպետի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Շիրակի մարզի Ախուրյան համայնք, ծանոթացել երկրաշարժից հետո կատարված աշխատանքներին: Նշենք, որ Ախուրյան այցից հետո վարչապետը մեկնելու է Գյումրի՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակ՝ ծաղկեպսակ դնելու երկրաշարժին զոհված հազարավոր գյումրեցիների հիշատակին կառուցված հուշակոթողին: Նշենք, որ նախատեսվում է այց նաև Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի գործունեությանը:  

Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում ՀՀ Նախագահի անունից ծաղկեպասակներ են դրվել զոհերի հիշատակին

Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում տեղի են ունեցել 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի միջոցառումներ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի անունից ծաղկեպսակներ են դրվել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների մոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրիում տեղի ունեցած հիշատակի միջոցառմանը մասնակցել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը:

Մեր տնտեսության զարգացմանը խոչընդոտում է ստվերը.տնտեսագետներ

Ավարտին է մոտենում  2016թ: Տնտեսագետներն սկսում են տարեվերջյան ամփոփումները:  Վարդան Բոստանջյանի՝ տարեվերջյան կանխատեսումները լավատեսական չեն, փոխարենը նա հույս ունի, որ 2017թ ավելի լավը կլինի: Լավատեսություն տնտեսագետին տալիս են Կարեն Կարապետյանի կառավարությունն ու իրականացվող քայլերը։ Ի դեպ, նշանակումից  երեք  ամիս անց էլ Հայաստանի տնտեսության վերաբերյալ  վարչապետի  կարծիքը նույնն է, սակայն այժմ տեսնում է  լուծման ճանապարհներ: Հայաստանը 2016թ կամփոփի տնտեսական զրոյական ցուցանիշով՝ կարծում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։ Կարիքը հիմնավորում է. «Միայն այն, որ 2017թ  բյուջեն ծախսային մասով 17 մլրդ դրամով պակաս է, սա նշանակում է, որ գտնվում ենք  զգուշավոր դաշտում»:  Նրա խոսքով,  անցնող  2016թ.  Հայաստանի կյանքում ընդհանրապես ու տնտեսականում մասնավորապես   տխուր պատկեր է  ստեղծել: Ինչպե՞ս ստացվեց, որ մինչև կառավարության փոփոխությունը ԱՎԾ- ն տնտեսական  ցուցանիշերի աճ, իսկ այժմ անկում է գրանցում անգամ գյուղատնտեսության ոլորտում. տնտեսագետը չի բացառում, որ կառավարությունը ԱՎԾ-ի առջև կամ հստակ  խնդիր է  դրել,  որ իրականությունը ներկայացնի,  կամ էլ հաշվարկման մեթոդաբանությունն է փոխվել: Կառավարությունը  հայտարարում է, որ պայքարում է ստվերի դեմ, կրճատում ծախսերը, օպտիմալացնում կադրերը: Ընդդիմադիրները, սակայն, դժգոհ են այս քայլերից, մասնավորապես ՝ ստվերի դեմ պայքարից: Կարծիքներ կան, որ  Հայաստանի տնտեսության զարգացմանը խոչընդոտում է,  տարբեր հաշվարկներով, մինչև  40 տոկոս  ստվերը: Վարդան Բոստանջյանը վստահ է՝ ստվերը գտնելը շատ հեշտ է, ավելին՝ նաև ուղիներն է մատնանշում: Գործատուների հանրապետական  միության նախագահ  Գագիկ Մակարյանը, «Ռադիոլուրի» հետ զրույցում մատնանշելով միջազգային տարբեր գնահատականները, նշում է, որ  30-50 տոկոս է կազմում ստվերը։ Գումարային արտահայտությամբ՝  մեր երկրում տարեկան շուրջ հինգ մլրդ դոլար գումար է կորում , այն հավաքագրել չի հաջողվում՝ ասում է. «Տարին կփակենք  բյուջեի՝  մինչև 100 մլրդ դրամ թերակատարմամբ»: Իսկ սա նշանակում է, որ այդ արժեքով  ծրագրեր կյանքի չեն կոչվի: 2017թ համար  3,2 տոկոս տնտեսական  աճ է կանխատեսվում:  Սա թերևս այն ցուցանիշն է, երբ տնտեսագետների մի մասի ու կառավարության կանխատեսումները համընկնում են:  Ընդ որում, փորձագետները վստահ են, որ ճիշտ աշխատելու դեպքում հնարավոր է ավելիին հասնել:

«Ժամանակ». Վարչապետը խոսում stand up շոուների նմանվող ելույթների տեսքով

«Ժամանակ»-ում կարդում ենք. «Սերժ Սարգսյանը վարչապետ Կարեն Կարապետյանի վերջին երկու՝ ՀԲԸՄ/ֆեյսբուքյան ասուլիսից և խմբագիրների հետ ունեցած հանդիպումից հետո իր դժգոհությունն է հայտնել նեղ շրջապատում՝ նրան կոչելով շոումեն։

2017-ի բյուջեի նախագիծը խորհրդարանում լուրջ հակազդեցության է արժանացել

Խորհրդարանն այսօր մեկ րոպե լռությամբ սկսեց իր աշխատանքը՝ հարգելով 28 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը: Թեեւ այս քառօրյայի օրակարգում ներառված է 132 հարց եւ 32 միջազգային պայմանագիր, բայց պատգամավորները եւ երեկ, եւ այսօր կարողացել են մեկական հարց քննարկել: Այսօր նույնիսկ քվեարկություն չկազմակերպվեց, քանի որ 2017-ի բյուջեի նախագիծը լուրջ հակազդեցության է արժանացել:     Հայաստանի խոշոր քաղաքներից մեկում՝ Վանաձորում, կառավարման լուրջ խնդիր է  առաջացել հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո: Ավագանի ընտրված քաղաքական ուժերից երեքը բոյկոտելու որոշում են կայացրել, ուստի մինչ այսօր այդ քաղաքի ավագանու նիստեր չեն գումարվում: Վերջին նիստը Վանաձորում եղել է հոկտեմբերի 10-ին, քաղաքապետը փորձել է ընդամենը մեկ անգամ նիստ գումարել, չի ստացվել, դրանից հետո այլեւս չի էլ փորձում: «Կոնկրետ քաղաքական ուժը չունի ավագանիում մեծամասնություն, բայց ունի քաղաքապետ»,- իրավիճակը նկարագրում է պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նրա ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող եղբայրը՝ Քրիստ Մարուքյանն էր հավակնում զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը: Վանաձորի ավագանիում տիրող «բոյկոտային» իրավիճակին այսօր անդրադարձել են նաեւ ԱԺ-ում՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ։ Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանից պատգամավորը հետաքրքրվեց՝ որքան կարող է տեւել նման իրավիճակը: Այսպիսով, ըստ Վաչե Տերտերյանի, այս հարցում անհրաժեշտ է զինվել համբերությամբ եւ երեք ամիս էլ դեռ սպասել. դրանից հետո կամ խնդրի քաղաքական լուծում կգտնվի, կամ կկարգավորվի օրենքով: Ինչ վերաբերում է խորհրդարանում քննարկվող օրենսդրական փոփոխությանը, ապա այն բխում է նոր Սահմանադրության պահանջներից, նոր ձեւակերպումներից եւ լիազորություններից: Համայնքի ղեկավարների համար նախատեսված  սահմանափակումներից մեկը ավելորդություն համարեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: « Մենք նաեւ պատգամավորների հետ կապված դրել ենք արգելանք, որ չի կարող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել: Հիմա համայնքի ղեկավարներին էլ է դա վերաբերում, բայց ակնհայտ է, որ երբեք այս օրենքը ոչ մի մակարդակում չի գործում»: Պատգամավորներն այսօր հասցրեցին քննարկել միայն այս մեկ հարցը: Այսօր խորհրդարանում նույնիսկ քվեարկություն չկազմակերպվեց, թեեւ երեկ ավարտեց 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Կարգի համաձայն՝ քննարկված հարցը քվեարկության պետք է դրվի աշխատանքի մեկնարկին, բայց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քվեարկությունները կկազմակերպվեն վաղը: Պատճառը թերեւս կարող էր լինել օրինակ՝ պատգամավորների մի մասի բացակայությունը, որոնք մեկնել էին Գյումրի՝ մասնակցելու 28 արի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Հայտնի է, որ Կարեն Կարապետյանի կառավարության բյուջեն ոչ ոգեւորել է, ոչ էլ ոգեշնչել է ընդդիմադիր խմբակցություններին։ Շատերը հակված են դեմ քվեարկել փաստաթղթին: Քվեարկություն չկազմակերպելու պայմաններում պատգամավոր Թեւան Պողոսյանը, օրինակ, գտավ իր կարծիքը փոխանցելու տարբերակը: Այսպիսով՝ քանի որ ընդդիմադիր բոլոր խմբակցություններն արդեն հայտարարել են, որ դեմ են քվեարկելու բյուջեին, սպասելի է, որ խորհրդարանական մեծամասնությունը վաղը կենտրոնացնելու է իր բոլոր ուժերը՝ նոր կառավարության եւ նոր վարչապետի առաջին բյուջեի նախագիծը հնարավորինս շատ կողմ ձայներով ընդունելու համար:

Համաշխարհային բանկն արդյունավետ է գնահատում Հայաստանի հետ փոխգործակցությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին: Կարևորելով ՀԲ-ի կողմից մեր երկրին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը՝  վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է խորացնել հետագա համագործակցությունը և բարձրացնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը: Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել պետական կառավարման համակարգի բարեփոխումների, ինչպես նաև նոր ստեղծվող Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործունեության ուղղությամբ ՀԲ-ի ներգրավման հնարավորությունը: Սիրիլ Մյուլերն արդյունավետ է գնահատել հայաստանյան գործընկերների հետ փոխգործակցությունը և հայտնել ՀԲ հետագա պատրաստակամությունը՝ սերտորեն գործակցելու ՀՀ կառավարության հետագա բարեփոխումների և ծրագրային առաջնահերթությունների իրականացման, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ: Խոսելով բիզնես միջավարի բարելավման վերաբերյալ՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը հաստատակամորեն գնալու է բիզնեսի համար մաքսիմալ թափանցիկ և մրցակցային դաշտ ստեղծելու ուղղությամբ և ավելացրել, որ այլ ճանապարհ չկա: Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանի տնտեսության զարգացումը տեսնում է նաև տարածշարջանային արդյունավետ համագործակցության համատեքստում:

Տոներին բանկերը և մաքսակետը կաշխատեն հստակ գրաֆիկով. Վարչապետի հանձնարարականը

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հանձնարարեց մաքսկատերում աշխատանքային հստակ գրաֆիկ սահմանել, ըստ որի պետք է բացառվի անգամ հանգստյան օրերին մաքսակետի չաշխատելը:

Վարչապետը հորդորեց ՊԵԿ–ում և բանկերում սահմանել աշխատանքի արտակարգ ռեժիմ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանին հորդորեց մաքսակետերում սահմանել աշխատանքային հստակ գրաֆիկ և ներառել դեկտեմբերի ոչ աշխատանքային և հունվարի տոնական օրերը:

Վարչապետը հանձնարեց. ՊԵԿ–ում և բանկերում սահմանել աշխատանքի արտակարգ ռեժիմ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանին հորդորեց մաքսակետերում սահմանել աշխատանքային հստակ գրաֆիկ և ներառել դեկտեմբերի ոչ աշխատանքային և հունվարի տոնական օրերը:

«Պարոն Կարայան, կողմնորոշվեք, թե ինչից եք հաճույք ստանալու». վարչապետ

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը դարձյալ գերատեսչության ղեկավարներին խնդրեց հնարավորինս լակոնիկ ներկայացնել նախագծերը, քանի որ նախարարները ժամը 12:00-ին պետք է ներկայանան Ազգային ժողով:

Տոներին ընդառաջ ուշադրություն դարձրեք գների արհեստական բարձրացմանը. վարչապետի հանձնարարականը Շաբոյանին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր կառավարության նիստի ժամանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին առաջարկեց, հաշվի առնելով գալիք Ամանորյա տոները, առավել ուշադիր լինել առևտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման և հակամրցակցային գործողությունների կանխարգելման հարցում:

Վարչապետը հանձնարարեց ՊԵԿ–ում և բանկերում սահմանել աշխատանքի արտակարգ ռեժիմ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանին հորդորեց մաքսակետերում սահմանել աշխատանքային հստակ գրաֆիկ և ներառել դեկտեմբերի ոչ աշխատանքային և հունվարի տոնական օրերը:

ՀՀ վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին հանձնարարեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց տոներին ընդառաջ ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում։

Նոր ուսումնական տարվանից էլեկտրոնային կրթությունը մասայական կկիրառվի հանրապետության դպրոցներում

ՀՀ  վարչապետ Կարեն Կարապետյանը Կրթության և գիտության նախարարին հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել էլեկտրոնային կրթությունը նոր ուսումնական տարվանից մասսայական կիրառում ապահովող համալիր միջոցառումների ժամանակացույցը և անհրաժեշտ մեթոդաբանության մշակման ու աշխատանքների վերահսկման մեխանիզմները: «Իրատեսակա՞ն է պարոն Մկրտչյան: Երկրորդը, հաշվի առնելով ֆինանսական և տնտեսգիտական որակյալ կրթությամբ ապահովելու  կարևորությունն ու արդիականացումը, հանձնարարում եմ կրթության և գիտության նախարարին՝ երկշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովման ուղղված քայլերի ժամանակացույցը՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրը սկսելու պարտադիր պայմանով»:

Դավիթ Սահակյանը նշանակվել է ԿԳ փոխնախարար

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Դավիթ Սահակյանը նշանակվել է Կրթության և գիտության նախարարի տեղակալ: Այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:

Ամանորից առաջ կհետեւեն շուկայի գներին. կառավարության նիստում (լրացված)

տեղադրվել է ժամը 13։30- ին լրացվել է ժամը 17։26- ին Ավելի հակիրճ՝ քան նախորդ նիստերն էին։ Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ  գործադիրի անդամները շտապում են ԱԺ, որտեղ տեղի է ունենալու «Պետական բյուջեի մասին»  օրենքի նախագծի քվեարկությունը։ Նիստը երկար չի տևել, սակայն այդ ընթացքում էլ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել, անդրադարձ կատարել նաև նախորդ հանձնարականներից մեկին:  Հաջորդ շաբաթ կառավարության ղեկավարը կհանդիպի խոշոր տնտեսվարողների հետ  եւ կքննարկի նրանց առջև ծառացած խնդիրները: Այսօր էլ  օրակարգում ընդգրկված նախագծերի մի մասը հայտարարվել է չքննարկվող, իսկ քննարկվողներից մեկով նախատեսվում է օրինակ Մոլդովայում ստեղծել ՀՀ դեսպանատուն։ Մինչեւ այժմ՝ այդ լիազորությունները դրված է Ուկրաինայում ՀՀ դեսպանատան վրա։  Մեկ այլ նախագծով էլ  կառավարությունը ԱԺ-ին առաջարկել է  դեկտեմբերի 13-ին ժամը 12-ին  Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հրավիրել:  Հայաստանում նաև հարկային համաներում կհայտարարվի:   Նախատոնական հանձնարարականներ ՊԵԿ, ՏՄՊՊՀ ու ԿԲ նախագահներին: Վարչապետ  Կարեն Կարապետյանն այսօր  ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանին հանձնարարեց աշխատանքային ժամերի հստակ գրաֆիկ սահմանել: Տնտեսավարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով  էլ վարչապետի  հանձնարարականով կսահմանվի   արտակարգ ռեժիմ՝ ներառելով դեկտեմբեր ամսվա  ոչ աշխատանքային և հունվարի տոնական օրերը: Կարեն Կարապետյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին  խնդրեց հանգստյան ու տոնական օրերին  ապահովել   բանկերի   աշխատանքը: Տնտեսական  մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին էլ վարչապետն առաջարկեց ուշադիր լինել առևտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման եւ հակամրցակցային գործողությունների կանխարգելման հարցում՝ կրկին   հաշվի առնելով գալիք ամանորյա  տոները: «Առավել ուշադիր լինել առևտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման և/կամ հակամրցակցային գործողությունների կանխարգելման հարցում: «Մեր առաջարկությունը հետևյալն է՝ մաքսիմալ ուշադիր եղեք, տնտեսվարողի շահն ապահովեք։ Միջամտում ենք միայն այն դեպքում, երբ հասկանում ենք, որ դա գերիշխող է, որպեսզի չդառնա բեռ բիզնեսի համար»։ Անդրադարձ կատարվեց  նաև կառավարության նախորդ նիստերին տրված հանձնարարականներից մեկին՝ չօգտագործվող անշարժ գույքի մասին։ «Նախ՝ գույքահարկի համակարգի բարեփոխման հիմքում պետք է դրվի արդարության սկզբունքը և այդ սկզբունքի ներքո պետք է սահմանվեն տնտեսական մեխանիզմները: Գույքի գծով առաջացող հարկը պետք է կապակցված լինի տվյալ գույքի շուկայական արժեքին: Բնակելի անշարժ գույքի դեպքում պետք է նախատեսել, որ ոչ բավարար եկամուտներ ունեցող անձանց համար հարկը կարող է հետաձգվել և վճարվել գույքի օտարման դեպքում: Կառավարության ղեկավարը ֆինանսների նախարարին  հանձնարարեց շահագրգիռ կառույցների հետ միասին քննարկել և ամբողջացնել գույքահարկի համակարգի բարեփոխումների առաջարկությունները, ինչպես նաև դրանց հիման վրա մշակել և մինչև 31.01.2017 թվականը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ: Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված ու այսօր հաստատված օրենքների նախագծերի   փաթեթներից մեկով մեր երկրում   հարկային համաներում կհայտարարվի: Մասնավորապես, մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման պարտավորություններ  ունեցող անհատ ձեռնարկատերերն ազատվում են այդ գումարների վճարումից: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի տեղեկացմամբ. «Սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու համար հաշվարկված տույժերի պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերը, նոտաները և ինքնազբաղված անձինք ևս  ազատվում են  տույժերից: Մինչև  2016 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ երկու և ավելի գույք օտարած և ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորություն ունեցող  ֆիզիկական անձինք նույնպես ազատվում են  տույժերից և տուգանքներից»։ Հաջորդ նախագծով առաջարկվում է փաստացի գործունեություն իրականացնող գույք և հարկային պարտավորություններ չունեցող հարկ վճարողներին պարզեցված ընթացակարգով լուծարվելու հնարավորություն ընձեռել:    Նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների ներկրման վերջնաժամկետը կերկարաձգվի մինչև 2018 թվականի հունվարի մեկը, իսկ ակցիզային դրոշմանիշների էլեկտրոնային եղանակով տրամադրելու ընթացակարգը կկիրառվի  2017 թվականի հունվարի մեկից: 2017թ. հունվարից երեխայի ծննդյան  միանվագ նպաստ, խնամքի նպաստ, չաշխատող անձին մայրության նպաստ, ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ և աշխատանքային կենսաթոշակ նշանակելու դիմումը հնարավոր կլինի  ներկայացնել  սոցիալական ապահովության ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից:  

Վարչապետը կհանդիպի խոշոր գործարարների հետ

Վարչապետը անդրադարձ է կատարել նաև կառավարության նախորդ նիստերին տրված առաջին հանձնարարականներից մեկին, որը չօգտագործվող անշարժ գույքին էր վերաբերում, մասնավորապես,  խթանմանն ուղղված լուծումների առաջարկը: Կարեն Կարապետյանն ասել է, որ այս ուղղությամբ շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաեւ նրանց ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի կողմից իրականացվել է ծավալուն նախապատրաստական աշխատանք, որի արդյունքում առաջարկվել է գույքահարկի համակարգի վերափոխման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները: «Նախ գույքահարկի համակարգի բարեփոխման հիմքում պետք է դրվի արդարության սկզբունքը և այդ սկզբունքի ներքո պետք է սահմանվեն տնտեսական մեխանիզմները: Գույքի գծով առաջացող հարկը պետք է կապակցված լինի տվյալ գույքի շուկայական արժեքից: Բնակելի անշարժ գույքի դեպքում պետք է նախատեսել, որ ոչ բավարար եկամուտներ ունեցող անձանց համար հարկը կարող է հետաձգվել և վճարվել գույքի պտարման դեպքում: Ռեֆորմի իրականացումը պետք է լինի փուլային եղանակով՝ հաշվի առնելով իրականացման տեխնիկական հնարավորությունները: Մի շարք այլ հարցերի վերաբերյալ դեռևս կատարվում են հաշվարկներ և ճշտվում մոտեցումներ: Կառավարության ղեկավարը ֆինանսների նախարարին  հանձնարարել է շահագրգիռ կառույցների հետ միասին քննարկել և ամբողջականացնել գույքահարկի համակարգի բարեփոխումների առաջարկությունները, ինչպես նաև դրանց հիման վրա մշակել և մինչև 31.01.2017 թվականը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ: Վարչապետ Կարեն Կարապետյանը  կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարել է հաջորդ շաբաթ կազմակերպել խոշոր տնտեսվարողների հետ հանդիպումներ: «Հաջորդ շաբաթ հանձնարարվում է կազմակերպել ՀՀ վարչապետի առանձին հանդիպումներ՝ տասը խոշոր հարկ վճարողների, տասը խոշոր ներմուծողների, տասը խոշոր արտահանողների, 5-10 խոշոր ներդրողների և հինգ բանկերի հետ: Հանդիպմանը քննարկելու ենք այն հարցադրումներն ու խնդիրները, որոնց առջև նրանք կանգնած են»:  

Հայկական դպրոցներում նոր ուսումնական տարում պետք է ներդրվի էլեկտրոնային և տնտեսագիտական կրթություն

Նոր ուսումնական տարում հայկական դպրոցներում պետք է ներդրվի էլեկտրոնային և տնտեսագիտական կրթություն, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Սևյանի անվան մշակութային պալատի թեման կքննարկվի քաղաքաշինության պետական կոմիտեում

Կարեն Կարապետյանի` Շիրակի մարզ՝ Գյումրի քաղաք կատարած այցի շրջանակում տեղի ունեցած ընդլայնված խորհրդակցության ընթացքում ի թիվս բազմաթիվ թեմաների անդրադարձ է եղել նաև Գյումրիի Սևյանի անվան երկաթուղայինների մշակույթի պալատի վերականգնման ու վերակառուցման խնդրին:

Պետությունն աջակցելու է արդյունք ապահովող գիտական ինստիտուտներին. Կարեն Կարապետյան

Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, հանդիպել գիտական կազմակերպությունների ղեկավարներին, քննարկել գիտության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Պետությունն աջակցելու է արդյունք ապահովող գիտական ինստիտուտներին. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, հանդիպել գիտական կազմակերպությունների ղեկավարներին, քննարկել գիտության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Վարչապետն առաջարկել է հանդիպումը կառուցել հետևյալ թեզի և գաղափարի շուրջ՝ ինչպե՞ս  անել, որպեսզի գիտնականները լավ ապրեն: «Այսպես շարունակելով՝ մենք լավ չենք ապրելու: Հատուկ ուզում եմ այս թեման ընդգծել, որպեսզի խոսենք, թե ինչպե՞ս ենք կառուցելու կառավարություն-Գիտությունների ակադեմիա հարաբերությունները, որպեսզի գիտությունը զարգանա՝ մեկ, որպեսզի գիտնականն արժանավայել ապրի՝ երկու, որպեսզի գիտնականը հավելյալ արժեք ստեղծի ՀՆԱ-ի մեջ՝ երեք, և ինքը կարողանա ունենալ իրեն գնահատելու հայտանիշներ»,- նշել է Կարեն Կարապետյանը: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է գիտական կազմակերպությունների գործունեության խնդիրներն ու իրականացված ծրագրերը, անդրադարձել գիտության ոլորտի օպտիմալացմանը, կադրային ներուժին, միջազգային համագործակցությանը, գիտական կապերի հաստատմանը: ԳԱԱ նախագահը կարևորել է «Հորիզոն 2020» և միջազգային այլ ծրագրերին գիտական կազմակերպությունների ներգրավվածությունը և ավելացրել, որ դա նպաստել է դրամաշնորհների միջոցով տարբեր ծրագրերի իրականացմանն ու գիտական արդյունքի ապահովմանը: Նշվել է, որ ըստ միջազգային գնահատականի՝ Սևծովյան ավազանի 10 երկրների թվում 2016-ին միայն Հայաստանն ու Թուրքիան են կրկնապատկել իրենց գիտական արդյունքները: Ռադիկ Մարտիրոսյանը, խոսելով գիտության ոլորտի արդյունավետության բարձրացման վերաբերյալ, ասել է, որ մշակվել և գալիք տարվանից ներդրվելու է գիտական կոլեկտիվների ակտիվության գնահատականի համակարգը, ինչի արդյունքում էլ կհաստատվեն  կազմակերպություններին ցուցաբերվելիք օժանդակության ծավալները: Միաժամանակ, ԳԱԱ նախագահը նշել է, որ  գիտական կազմակերպություններից առկա է երիտասարդ գիտնականների հոսք ինչպես հայաստանյան մասնավոր հատվածի կազմակերպություններ, այնպես էլ արտասահմանյան երկրներ: Վարչապետ Կարապետյանը կարևորել է գնահատման չափորոշիչների սահմանումը, միջազգային գործունեության արդյունքում ստացվող արտաբյուջետային եկամուտների ավելացումը և ինստիտուտների գործունեության գիտական արդյունքի ապահովումը: «Պետք է հասկանալ, թե ի՞նչն է սխալ կատարվում: Եթե մեր խոսակցության արդյունքում լինելու է միայն այն, որ կառավարությունը փող քիչ է տալիս, ապա մեր խոսակցությունը գործնական չի դառնա»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետությունը ֆիանսավորելու է հայագիտությանը և հարակից այլ ճյուղերին,  որոնք կիրառական արդյունք չեն կարող տալ: Կարեն Կարապետյանն առաջարկել է քննարկել կիրառական արդյունք ապահովելու հնարավորություն ունեցող ինստիտուտների գործունեությունը և հետաքրքրվել՝ արդյոք ԳԱԱ-ն նման նպատակ ինստիտուտների առջև դնում է, արդյոք այդ ինստիտուտներում կան մարդիկ, որոնք շուկա են որոնում, որքա՞ն են բիզնեսի պայմանագրերը գիտության հետ ու ի՞նչ պետք է անել, որ բիզնեսն ինստիտուտներին պատվեր տա: Այնուհետև գիտական ինստիտուտների ղեկավարները ներկայացրել են իրենց գործունեությունը, խնդիրները, որոնք վերաբերել են օրենսդրական բացերին, գնումների ոլորտին, արտաբյուջետային ծավալների ավելացմանը և առաջարկություններ: Մասնավորապես, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ղեկավար Աշոտ Սաղյանը նշել է, որ արտադրում են էկոլոգիապես մաքուր կենսապարարտանյութ, որը կարող է լավագույնս փոխարինել ազոտական պարարտանյութին, բարձր արդյունք ապահովել գյուղատնտեսության ոլորտում, սակայն պետությունը պարարտանյութը մասնավորի միջոցով ներկրում է արտերկրից: Վարչապետն առաջարկել է հանդիպել համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ  ու ընդգծել՝ եթե արտադրանքն իրականում լինի արդյունավետ ու շահավետ, ապա կառավարությունը պարարտանյութի ողջ պատվերը կշրջի սեփական արտադրողի վրա: Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Արսեն Հախումյանն էլ տեղեկացրել է, որ իրենց մշակումներն արտահանում են աշխարհի 12 երկրներ, սակայն ունեն պատենտներ ստանալու, մարքետինգային ու շուկաների ուսումնասիրման խնդիր: Վարչապետն առաջարկել է հստակ ձևակերպել առաջարկն ու դրա տրամաբանությունը և ընդգծել, որ բոլոր հաջողակ ինստիտուտներին և տրամաբանական առաջարկություններին ցուցաբերվելու է օժանդակություն: «Ես շատ եմ ուզում, որ մեզ մոտ ստացվի, որ հաջողակ կիրառական արդյունք ունեցող ինստիտուտն իրականում տարբերվի ոչ համապատասխան բեռ վերցնող ինստիտուտից»,- ասել է Կարեն Կարապետյանը: Անդրադառնալով լավագույն գիտնականներին վարձատրելու և նրանց արտերկիր մեկնելու խնդրին՝ կառավարության ղեկավարն առաջարկել է դիտարկել մասնավոր բիզնեսին ներգրավելու հնարավորությունը: «Գաղափարը ձևակերպեք իքս կառույցին և վաճառեք, որպեսզի նա ձեզ հետ դառնա համահետազոտող և իր վրա վերցնի գիտնականների ծախսը՝ գիտակցելով, որ հինգ տարի հետո դառնալու է հաղթող: Ապրանք վաճառելու խնդիրն ապրանքի տիրոջ խնդիրն է, ոչ թե գնորդի: Դուք ասում եք թող գնորդը մեր նկատմամբ, որպես պոտենցիալ պրոդուկտ տվողի, հետաքրքրված լինի: Աշխարհում այդպիսի բան չկա, ակտիվ է ապրանք վաճառողը, ակտիվ է ծառայություն վաճառողը: Ես հատուկ եմ ուզում խոսել բիզնես լեզվով: Դուք պետք է բիզնեսի հետ սերտ աշխատեք, դուք պետք է ձեզ մոտ ունենաք կոմերսանտ մտածող գիտնական, որը կհասկանա ձեր ոլորտի կիրառական էֆեկտը և կփորձի դա վաճառել»,- նշել է վարչապետը: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն էլ նշել է, որ պատրաստ են մշակել պատմամշակութային ներուժի իրացման զբոսաշրջային ծրագրեր և ստանալ համապատասխան պատվեր: «Ես ուզում եմ պետպատվերը տալ մի պրոդուկտի, որն ունենալու է ապագա և կիրառական էֆեկտ: Մեր հաղթաթղթերից մեկը պատմությունն է: Ձևակերպեք այն պրոդուկտները, որոնք կարելի է հետաքրքիր կերպով գովազդել:  Օրինակ, ես գիտեմ որ Շենգավիթը 6 հազար տարեկան է, չեմ կարծում, որ երկրագնդի վրա կան շատ քաղաքներ, որոնք ունեն 6 հազար տարվա պատմություն: Մենք դա ընդհանրապես գովազդ չենք արել: Դա պետք է որպես պրոդուկտ մատուցել»,- ասել է վարչապետը և Պավել Ավետիսյանին առաջարկել հանդիպել Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի հետ ու հարցը քննարկել: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ գիտության ոլորտի համար պատրաստ է ապահովել բոլոր անհրաժեշտ հարթակները, որտեղ գիտության ներկայացուցիչների ասելիքը կլինի կիրառելի և ընկալելի: «Մենք ունենք մեկ տարբերակ: Նման բանաձևով քայլ առ քայլ գնալու ենք առաջ: Բոլոր ինստիտուտները, որոնք նույնիսկ տեսականորեն կարող են ունենալ կիրառական արդյունք, պետք է աշխատեն դրա վրա և այդ հարցում մենք մաքսիմալ պետք է ձեզ աջակցենք: Սա է տարբերակը»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

Կ Կարապետյան. իվանագիտական կորպուսը պետք է մեծ ջանքեր գործադրի ՀՀ տնտեսական բաղադրիչի ընդլայնման համար

ՀՀ արտաքին քաղաքականությունը մշտապես ուղղված է եղել մեր երկրի անվտանգության ապահովմանը, տնտեսական զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, միջազգային կազմակերպություններում երկրի ներգրավման ընդլայնմանն ու խորացմանը եւ համագործակցության վստահելի մթնոլորտի ձեւավորմանը` հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ԱԺ- ում կայացած «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ: Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանն ունի այնպիսի տեսլական, որը պահանջում է այնպիսի համակարգի ձեւավորում, որը նախ կհստակեցնի արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացման գործընթացում ներգրավված բոլոր պետական մարմինների եւ կառույցների գործառույթները, մեր դեսպանների կողմից իրականացվելիք տնտեսական բնույթի աշխատանքների բովանդակությունը, կսահմանի ակնկալվող արդյունքները եւ կատարողականի գնահատման համակարգը՝ շեշտել է կառավարության ղեկավարը: Ըստ վարչապետի՝ ՀՀ դիվանագիտական կորպուսը պետք է անհամեմատ մեծ ջանքեր գործադրի իր առօրյա աշխատանքում տնտեսական բաղադրիչի ընդլայնման համար, քանի որ դա է ՀՀ տնտեսության զարգացման հրամայականը: Այս տեսանկյունից Կարեն Կարապետյանը կարեւորել է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից առավել նպատակային եւ արդյունավետ աշխատանքի իրականացման անհրաժեշտությունը:

Ինչպես թափանցիկ դարձնել գնումների պետական համակարգը

«Պետական գնումների համակարգը տանում  ենք բարձր թափանցիկության». «Գնումների մասին» նոր օրենքի նախագիծն այսպես է գնահատում ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ու նշում, որ  իրականում համակարգը տանում են    բարձր թափանցիկության: Բոլոր ռիսկերը փորձել են օրենքով չեզոքացնել:  Ողջ համակարգն աստիճանաբար էլեկտրոնային կդառնա:  Սա էլ համակարգում թափանցիկությունն ու արդյունավետությունը կմեծացնի ՝ փոքրացնելով կոռուպցիոն ռիսկերը:   Մեր երկրում ամենաշատը քննադատված ոլորտներից մեկը պետական գնումների համակարգն է: Ընդդիմախոսները պնդում են, որ գնումներն անցկացվում են ոչ  թափանցիկ,  այստեղ մեծ են կոռուպցիոն ռիսկերը: Կարեն Կարապետյանի կառավարությունը մշակել է «Գնումների մասին» նոր օրենքի նախագիծը։  Այն օրերս քննարկվեց նաև խորհրդարանում: Ֆինանսների նախարար  Վարդան Արամյանը վստահեցնում է՝ փորձել են ռիսկերը  օրենքով չեզոքացնել:  Ավելին, այն  մեծ  քայլով ավելի առաջ է, քան` գործող օրենսդրությունն է: Նպատակն էլ մեկն է՝ «կարողանանք բարձրացնել թափանցիկությունը, պարզեցնել և հաշվետվողականության  համակարգերը  պատշաճ ձևով կիրառել»։ Ընթակարգերի ու ձևերի պարզեցում՝ հիմնական  սկզբունքներն է ներկայացնում Արամյանը՝ խոստովանելով՝ ներկայիս յոթ ընթացակարգերը որոշակի դժվարություններ են առաջացնում թե պատվիրատուի, թե գնումների մասնակից կողմերի համար: Յոթ ընթացակարգերին կփոխարինեն  գնման չորս ձևերը ՝ էլեկտրոնային աճուրդ, մրցույթ, գնանշում, մեկ անձից կատարվող գնումներ: Էլեկտրոնային աճուրդի համար մեկ միասնական էլեկտրոնային հարթակ կստեղծվի՝ ասում է նախարարը Մեկ անձից կատարվող գնումների ընդհանուր ուրվագիծը գրեթե նույնն է լինելու, ինչ գործող օրենսդրությանը:  Մինչև 1 մլն դրամ գումարի դեպքում, ի դեպ, հնարավորություն կտրվի գնումը կատարել մեկ անձից, նաև՝ եթե այն իրականացվելու է  ՀՀ-ից դուրս: Ֆինանսների նախարարը   վիճակագրությունն է մեջբերում՝ էլեկտրոնային համակարգի ներդրումից հետո «եթե 2015թ մեկ անձից  կատարվող գնումները ընդհանուր ծավալի մեջ կազմում էր  18,6 տոկոս, ապա՝  2016թ՝ դեկտեմբերի 1- ի դրությամբ այն կազմում է   7,9 տոկոս»: Վարդան Արամյանը միտումները դրական է գնահատում:  Մրցակցության աստիճանի բարձրացման համար  դրույթ  է սահմանվել, որով որոշակի  փոքր գումարով  պետության նկատմամբ պարտավորություն ունեցողը կարող է մասնակցել գնման գործընթացին: Ներկայիս  օրենսդրությունն այն արգելում է, կսահմանվեն  նաև գնվող ապրանքի կամ ծառայության չափանիշն ու չափորոշիչը: Բողոքարկման ինստիտուտը, ըստ նախագծի, ամբողջությամբ անկախ կլինի:  Այժմ Գնումների  աջակցման կենտրոնը ծառայություն է մատուցում և պատվիրատուին, և գնումներին մասնակցող տնտեսվարողին:  Նախատեսվում է  ստեղծել երեք հոգուց կազմված բողոքարկման խորհուրդ, որի անդամներին կներկայացնի վարչապետը, կնշանակի ՀՀ նախագահը: Ամենակարևոր  ու լուրջ քայլերից մեկն էլ, ըստ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, փոխկապակցված անձանց ինստիտուտի ներդրումն է, երկմակարդակ կարգավորում կլինի, գնմանը չեն կարող մասնակցել միմյանց փոխկապակցված  մի քանի ընկերություն։ Սա, ի դեպ, բոլորովին նոր դրույթ  է։ Կառավարությունը վստահեցնում է՝ ողջ համակարգն աստիճանաբար էլեկտրոնային կդառնա:  Սա էլ համակարգում թափանցիկությունն ու արդյունավետությունը կմեծացնի ՝ փոքրացնելով կոռուպցիոն ռիսկերը:

Կարեն Կարապետյանը և Էդուարդո Էռնեկյանը քննարկել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին: Վարչապետը բարձր է գնահատել Էդուարդո Էռնեկյանի գործունեությունը մեր երկրում, նշել, որ նա Հայաստանի տնտեսությունում ամենախոշոր ու հաջողակ ներդրողներից է, և կառավարությունը պատրաստ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը: Կարեն Կարապետյանը և Էդուարդո Էռնեկյանը մտքեր են փոխանակել Հայաստանում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի, ինչպես նաև տարբեր ոլորտներում նոր նախագծերի հեռանկարների շուրջ: Զրուցակիցները, մասնավորապես, քննարկել են Արմավիրի մարզում արևային էլեկտրակայանի, Մեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցման, Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների ենթակառուցվածքների զարգացման և զբոսաշրջության խթանման, Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր։ Վարչապետը ներկայացրել է Հայաստանի և տնտեսության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու նաև տեղեկացրել, որ կառավարությունն ստեղծում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որը ծառայելու է որպես հարթակ պետություն-մասնավոր հատված համագործակցության ներքո համատեղ ծրագրերի կյանքի կոչման համար: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը կարևորում է ներդրողների, գործարարների հետ մշտական հետադարձ կապն ու բաց է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու և հարմարավետ բիզնես միջավայր ձևավորելու համար: Ողջունելով կառավարության նախաձեռնած բարեփոխումները՝ Էդուարդո Էռնեկյանը նշել է, որ շարունակելու է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը, և միաժամանակ պատրաստակամություն հայտնել իր ներկայացուցչի միջոցով ներգրավվել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի աշխատանքներում:

Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգի հիմնախնդիրները ներկայացվել են կառավարության ուշադրությանը

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կառավարություն է ներկայացրել մարզի առողջապահական ոլորտի մի շարք հիմնախնդիրներ, որոնք բարձրացվել են նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում:

Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

ՀՀ կառավարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ ծանր հիվանդությունից հետո մահացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: ՀՀ կառավարությունը ցավակցում է Արմեն Երիցյանի ընտանիքին և հարազատներին: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:

«Փոքր Մհեր» ավագ դպրոցը պետք է տեղափոխվի ՊՆ-ի կառավարման ոլորտ. Վիգեն Սարգսյան

Կառավարության այսօրվա նիստը սկսվեց դարձյալ հանձնարականներով: Վարչապետ Կարեն Կարապետյանը նախ անդրադարձավ նախարարների կողմից տարեկան ծրագրերի մշակմանը և իր դժգոհությունը հայտնեց դրա կատարման վերաբերյալ:

Գայլերի հարձանկումները գայլերի որսով չեն կանխվի՝ ահազանգում են բնապահպանները

Ինչո՞ւ են գայլերը դուրս գալիս իրենց բնադրավայրերից և ինչո՞ւ է շատացել նրանց կողմից հարձակման վտանգը: «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանը այսօր մի քանի պատճառ է առանձնացրել. նախ  գյուղացիները գելխեղդ շներ չունեն, գոմերը բարվոք վիճակում չեն: Այդ ամենն էլ նպաստում է գիշատիչի հարձակումներին:    2012 թվականից մինչ օրս կառավարությունը տարեկան 21 մլն դրամ է հատկացրել՝ գայլերի որսի միջոցով գիշատիչների  հարձակումներից գյուղատնտեսական տնտեսությունները պաշտպանելու համար։ Կառավարության այս քայլերը ձախողվել են՝ այսօր հայտարարեց «Թռչնասերների կենտրոն» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանը՝ հիմնավորելով, Հայաստանում կենսաբազմազանության մոնիտորինգ չի արվել վերջին 15- 20 տարում: <<Չգիտենք` քանի գայլ կա, որ շրջաններում` ամենաշատը, ինչո՞ւ են հատկապես հարձակումները շատ լինում Գեղարքունիքի մարզում, Սյունիքում, Վայոց ձորում, Շիրակում>>,- ասում է Ադամյանը՝ փաստելով՝ գայլերի հարձակումները չեն դադարում: Թույլատրելի որսն էլ նախ շատ դժվար է, քանի որ որսորդը նախ պետք է տեղեկացված լինի գայլի կենսակերպի մասին: <<Այդքան հեշտ չէ գայլի որսը>>,- կրկին հիշեցնում է Թռչնասերների կենտրոնի նախագահը, քանի որ գիշատիչները տեղաշարժվում են ոհմակներով։ Որսորդը պետք  է հասկանա, ճանաչի ու ոհմակի առաջնորդին։ Ուղղակի կրակելով հարց լուծելու մոտեցումը գումարների վատնում է՝ ասում է։ Գայլերի թվաքանակի կարգավորման ծրագրի անվան տակ շարունակ գումարներ են հատկացվում: Բայց ոչ արդյունքը կա, ոչ էլ` տարիներ շարունակ իրենց ահազանգերի պատասխանները՝ նշեց բնապահպանը։ Վարչապետ Կարեն Կարապետյանին Սիլվա Ադամյանը ներկայացրել է իրենց մտահոգությունը։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է խնդիրը քննարկել բնապահպանության նախարարությունում։ Նշեն, որ այժմ հատկացված գումարը որպես պարգեւավճար տրվում է որսորդներին գալ որսալու եւ մորթին հանձնելու համար։ , որ գումարը տրամադրվում էր որպես պարգեւավճար՝ գայլի որս կազմակերպելու եւ մորթին հանձնելու համար:  Այս տարվա ծրագրով թույլատրվում է մինչեւ 200 գայլի որս՝ յուրաքանչյուրի համար 123 հազար դրամ պարգեւավճարով։ <<Գայլերի թվաքանակի կարգավորումն այլ կողմից է պետք սկսել>>, հայտարարում է կենդանասեր Կարինե Փանոսյանը: Հարկավոր է ավելացնել հայկական գամփռի թվաքանակը: <<Մեկ  գամփռը մի ամբողջ հոտ կհսկի>>՝ շեշտում է՝ ավելացնելով՝ գայլերին ոչնչացնելով այլ խնդրի առջեւ կարող ենք կանգնել: <<Ելոուսթոունյան պարկում գայլերի ոչնչացմամբ էկոլոգիական նոր աղետ էր սկսվել, եւ միլիոնավոր դոլարների ներդրում արվեց Կանադայից գայլեր ներմուծելու համար>>։ Տեղեկացնենք, որ պատկան մարմնին գայլերի դեմ պայքարի արդյունավետ առաջարկություններ կազմակերպությունը ներկայացրել է  մի քանի անգամ, որով եւ բնությանը վնաս չի հասցվի, եւ գումարները ճիշտ կծախսվեն, եւ գյուղացիների անասունները չեն ոչնչացվի։ Այսօր սպասում են նոր հանդիպման եւ նոր պատասխանների։

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հիշատակը

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ: Նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց. «Դուք բոլորդ տեղյակ եք մեր գործընկերոջ մասին: Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը»:

ԱԻ նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հայկարամ Մխիթարյանը

Արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հայկարամ Մխիթարյանը։ Այս մասին հայտնում է gov.am կայքը։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի վրա»,-ասվում է վարչապետ Կարեն Կարապետյանի որոշման մեջ։ Հիշեցնենք, որ երեկ ծանր հիվանդությունից «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։

Օրակարգում` դպրոցներում ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության հարցերը

Հաշվի առնելով ֆինանսական և տնտեսագիտական որակյալ կրթությամբ ապահովելու կարևորությունն ու արդիականացումը՝ ՀՀ կառավարության վերջին նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարել էր երեքշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովմանն ուղղված քայլերի ժամանակացույց՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրը սկսելու պարտադիր պայմանով:

Մենք միշտ բաց ենք և պատրաստ աջակցել ձեզ. Վարչապետը հանդիպել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում ընդունել է Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է լսել ազգային փոքրամասնություններին հուզող խնդիրները, քննարկել երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերը և այն, թե ինչ կերպ կառավարությունը կարող է աջակցություն ցուցաբերել նրանց:

«Մենք խնդիր ունենք.պահեք վիճակը Ձեր վերահսկողության ներքո».Վարչապետը՝ Վահան Մարտիրոսյանին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին խնդրեց մաքսիմալ հսկողության տակ պահել Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը:

Վարչապետը հանդիպել է Հայաստանի 10 խոշոր հարկ վճարող կազմակերպությունների ղեկավարներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում հանդիպել է Հայաստանի Հանրապետության 10 խոշոր հարկ վճարող կազմակերպությունների ղեկավարներին՝ լսելու նրանց գործունեությանը խոչընդոտող խնդիրները և կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն հետագա զարգացման համար:

Վարչապետն ընդունել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում ընդունել է Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է լսել ազգային փոքրամասնություններին հուզող խնդիրները, քննարկել երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերը և այն, թե ինչ կերպ կառավարությունը կարող է աջակցություն ցուցաբերել նրանց: Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների սոցիալ-տնտեսական վիճակին, համայնքային ենթակառուցվածքների, դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, ուսուցչական կադրերի վերապատրաստմանը, բարձրագույն ուսումնական հաստատություններում պետպատվերի տեղերի ընդլայնմանը, հեռուստահաղորդումների համար եթերաժամանակի տրամադրանը վերաբերող հարցերի: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները գոհունակությամբ նշել են, որ լայնորեն ներգրավված են մեր երկրում տեղի ունեցող մարզային ու հանրապետական տարբեր կրթական, մշակութային ու հասարակական միջոցառումներին, իրենց ազգային կրթական ու մշակութային կենտրոնները ՀՀ-ում գործում են հաջողությամբ, ինչը նպաստում է լեզվի, մշակույթի և ավանդույթների պահպանմանը: Ամփոփելով հանդիպումը՝ վարչապետ Կարապետյանը նշել է. «Նախ և առաջ ես կհամարեմ շատ բավարարված իմ աշխատանքի մեջ, եթե կարողանամ օգտակար լինել ձեզ՝  ազգային իդենտիֆիկացիայի և ազգային մշակույթի պահպանման գործում: Երկրորդ, ես միշտ ձեզ վերաբերվելու եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի բոլոր այն կենցաղային հարցերում, որոնք կան, որովհետև անկախ նրանից, գյուղն ինչական է՝ պետք է ունենա ջուր, գազ և այլն: Այդ առումով, վստահ եղեք, որ մենք միշտ բաց ենք և պատրաստ աջակցել ձեզ»:

Կ. Կարապետյանը հանձնարարեց հետևել հանձնարարականների կատարման որակին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ գործադիր իշխանության բոլոր մարմինների ղեկավարներին հանձնարարեց ուշադրություն դարձնել հասարակության կողմից կառավարության ու վարչապետի առջև բարձրացված կոնկրետ խնդիրներին:

Վարչապետը նախարարություններին 2-3 օր տվեց գերակա խնդիրները ներկայացնելու համար

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ծանոթացել է նախարարությունների կողմից առաջարկված տարեկան միջոցառումների ծրագրի կետերին ու գերակա խնդիրներին և պարզել, որ ոչ բոլորն են պատշաճ աշխատանք կատարել:

Վարչապետը հանդիպել է 10 խոշոր հարկատուների հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում հանդիպել է Հայաստանի Հանրապետության 10 խոշոր հարկ վճարող կազմակերպությունների ղեկավարներին՝ լսելու նրանց գործունեությանը խոչընդոտող խնդիրները և կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն հետագա զարգացման համար: Խոշոր հարկատուները, խոսելով  իրենց հուզող խնդիրներից, բարձրաձայնել են հարկային գերավճարների մեծ չափերին, հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը, մաքսազերծման ժամկետների կրճատմանը, մրցակցային դաշտին վերաբերող և այլ հարցեր: Անդրադառնալով գերավճարների խնդրին՝ վարչապետը նշել է, որ հաջորդ տարի պետք է համատեղ աշխատել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ՝ կազմելով որոշակի ժամանակացույց: «Պարզ է՝ մենք այդ խնդիրը պետք է լուծենք: Մենք մյուս տարի սեփական եկամուտների բավական ագրեսիվ աճ ենք նախատեսել: Եթե սեփական եկամուտների աճի ժամանակ մենք նաև դնում ենք գերավճարների նվազեցում, պատկերացնում եք, չէ՞, ինչքա՞ն ենք դնում աճը, մաթեմատիկորեն ասած: Եթե մենք ասում ենք՝ այսքան տոկոս մուտքերի աճ պետք է լինի, և միևնույն ժամանակ մենք գերավճարը պետք է մաշեցնենք, ստացվում է, որ բազիսային մուտքերը պետք է ավելի շատ աճեցնենք», — ասել է կառավարության ղեկավարը: Ի պատասխան հարցի, թե դիզվառելիքի շուկայում մրցակցության աշխուժացման արդյունքում խոշորագույն ներկրող ընկերություններն աշխատում են զրոյական շահույթով՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ մրցակցային դաշտն ինքն իրեն կկարգավորի: Հանրային ծառայություններ մատուցող խոշոր կազմակերպություններն էլ բարձրացրել են ենթակառուցվածքների բարելավման և նորմատիվային դաշտի հետ կապված խնդիրներ: Քննարկվել են նաև խոշոր հարկ վճարող ընկերությունների գործունեության ընդլայնմանը, արտադրական ծավալների ավելացմանը, տնտեսության հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Կառավարության ղեկավարն առաջարկել է շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ ձևավորել հարթակ՝ բարձրացված խնդիրներն ավելի մանրամասն քննարկելու, մշտական կապի մեջ լինելու և պետություն-մասնավոր հատված երկխոսությունը զարգացնելու համար:

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արմեն Երիցյանի հիշատակը

ՀՀ կառավարության անդամներն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկով գործադիրի նիստը սկսեցին մեկ րոպե լռությամբ՝ հարգելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը:  Հիշեցնենք, դեկտեմբերի 13-ին երկարատև հիվանդությունից  հետո 56 տարեկանում  մահացելէ ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարար Արմեն Երիցյանը:

Այս ձևով այդ ծրագրերը չեն ընդունվելու. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստն էլ սկսվել է հանձնարականաներով, Կարեն Կարապետյանն անդրադարձել է, նախարարությունների կողմից առաջարկված տարեկան միջոցառումների ծրագրի կետերին ու գերակա խնդիրներին: Վարչապետի խոսքով, վերջերս ծանոթացել է ծրագրերի հետ, «ոչ բոլորն են պատշաճ աշխատանք կատարել, քանի որ առաջարկությունները միշտ չէ, որ հիմնավորված են, չափելի քայլերի հերթականությամբ և հստակ ժամկետների առկայությամբ»,- ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը. «Այս ձևով այդ ծրագրերը չեն ընդունվելու: Այդ ուղղությամբ աշխատանքները հանձնարարվում է ավարտել առաջիկա երկու, երեք օրերի ընթացքում: Հաջորդ շաբաթվանից սկսած նախարարների հետ պլանային հանդիպումների ժամանակ քննարկելու ենք ներկայացված տարեկան միջոցառումների կետերն ու գերակա խնդիրները: Վարչապետն անդրադարձել է նաև ներդրումների ներգրավման և խրախուսման խնդրին, արտադրական խնդիրների լուծմանը նպաստելու, մասնավորապես աշխատատեղեր ստեղծելու, մատուցվող ծառայությունների որակը էականորեն բարձրացնելու նպատակով առողջապահության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և ՏՏ, տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին և մարզպետներին հանձնարարել է երեք շաբաթվա ժամկետում պետգույքի կառավարման վարչության հետ համատեղ քննարկել և առանձնացնել պետական մասնակցությամբ այն առևտրային կազմակերպությունների ցանկը, որոնք անհրաժեշտ են ընդգրկել պետգույքի մասնավորեցման ծրագրում: Կարեն Կարապետյանի խոսքով, պետք է նկատի ունենալ այն, որ այսուհետ առանձնացված ընկերությունների հետագա հնարավոր մասնավորեցումը պետք է ունենա միայն հստակ ծրագրային ուղղվածություն: «Պետական գույքի կառավարման վարչության պետին ամփոփել ներկայացված առաջարկություններն ու մասնավորապես մասնավորեցման ծրագրում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքի նախագիծ և այն մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ: Ժամկետները բավարար են, մինչև հաջորդ հանձնարարականին անցնելը մենք պայմանավորվել ենք պարոն Սահակյան ձեզ հետ պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների հաշվետվությունները. պլանային ցուցանիշները շահութաբեր են, թե չէ, մենք պետք է քննարկում անեինք և լսեինք առաջարկություններ, մենք մի պահ դրա մասին խոսել ենք, այս պահին որտեղ ենք հասել»: Անդրադառնալով նախկինում տրված հանձնարարականներից մեկին, վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր էլ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հիշեցրել է, որ  պետք է քննարկումներ ու առաջարկություններ ներկայացվեին, թե որ փուլում են գտնվում պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների հաշվետվությունները, պլանային ցուցանիշերը, շահութաբեր կամ ոչ շահութաբեր լինելը: Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի տեղեկացմամբ, Ֆինանսատնտեսական մոնիտորինգներն ավարտված են. Ներկայացնում ենք Արման Սահակյանի ու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի երկխոսությունից հատված. «2015 թվականի ցուցանիշներն ամբողջությամբ պատրաստ են, բայց կառավարության որոշման համաձայն 2016 թվականի ֆինանսատնտեսական ցուցանիշները պատրաստ կլինեն մայիսին, որովհետև այդ ժամկետն է տրամադրված, բայց գործընթացը կարող ենք սկսել, որովհետև ըստ էության 2015-ի ցուցանիշները կան և դրանց հիման վրա կարող ենք քննարկումներ սկսել: -Շատ լավ, ներկայացրեք առաջարկներ, հատկապես այն հարթակի վրա, որ մենք ունենք պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկություն և կողքը մասնավոր, որի ցուցանիշերը շատ բարձր են, պետականինը՝ չէ: Մենք հատուկ ուշադրություն պետք է դարձնենք»: Վարչապետ Կարեն Կարապետյանը  տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարել է  Վերին Լարսի հետ կապված խնդիրները  պահել մաքսիմալ ուշադրության կենտրոնում և  հսկողության տակ, որովհետև մենք այնտեղ խնդիրներ ունենք», — ասել է վարչապետը: Անդրադառնակով Փոքր Մհեր կրթահամալիրում տիրող իրավիճակին Կրթության և գիտության, պաշտպանության նախարարներին՝ հանձնարարելով,  երկօրյա ժամկետում ավարտել և ամփոփել Փոքր Մհեր կրթահամալիր ՊՈԱԿ-ում կրթության գիտության և ՊՆ համատեղ հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրությունները և եռօրյա ժամկետում համապաըասախան առաջարկություններ ներկայացնել: «Պարոն վարչապետ, մենք արդեն աշխատում ենք, գաղափարն այն է, որ Փոքր Մհեր ավագ դպրոցը տեղափոխվի ՊՆ կառավարման ոլորտ և միավորվի Մոնթե Մելքոնյան վարժարանին: Դա ռազմական կրթության որակի կտրուկ բարձրացման շարունակությունն է»,- ասել է  Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

ՀՀ վարչապետը շնորհավորել է Յուրի Օգանեսյանին Մենդելեևի պարբերական համակարգի 118-րդ քիմիական տարրը նրա անունով հաստատելու առթիվ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել անվանի գիտնական Յուրի Օգանեսյանին  Մենդելեևի պարբերական համակարգի 118-րդ քիմիական տարրը նրա անունով հաստատելու առթիվ:

Միքայել Արամյանցի տունն ընդգրկվեց պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում

Կառավարության նախորդ նիստերի մեկում վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքել էր մի խումբ մտավորականների նամակին, որով նրանք իրենց մտահոգությունն էին հայտնել ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի՝ Ախթալայում գտնվող առանձնատան աղետալի վիճակի վերաբերյալ:

Վարչապետը շնորհավորել է գիտնական Յուրի Օգանեսյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել անվանի գիտնական Յուրի Օգանեսյանին, որում մասնավորապես նշված է. «Հարգելի Յուրի Ցոլակի, Անկեղծ և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության կողմից Դ.Ի.Մենդելեևի պարբերական համակարգի նոր, 118-րդ քիմիական տարրը Ձեր անունով՝ Օգանեսոն հաստատելու կապակցությամբ: Ձեր ֆունդամենտալ հետազոտությունները և մշակումներն ընդլայնեցին գիտելիքի սահմանները, էական ներդրում ունեցան գիտական մտքի առաջատար բնագավառների զարգացման մեջ, լայն ճանաչում ստացան աշխարհում և նշանավոր ազդեցություն ունեցան մի շարք ուղղությունների զարգացման վրա: Դուք իրավամբ դասվում եք ականավոր գիտնականների շարքում, որոնց վաստակներն արժանացել են ամենաբարձր միջազգային ճանաչմանը: Ձեր գիտական նվաճումներով հպարտանում են Ձեր հարազատներն ու մերձավորները, Ձեր աշակերտները և Ձեր կողմից հիմնված գիտական դպրոցի հետևորդները, մեր երկիրը և ողջ հայ ժողովուրդը: Դուք Ձեր օրինակով ոգևորում եք բազմաթիվ գիտնականների ամբողջ աշխարհում և, իհարկե, Հայաստանում»:  

Կարեն Կարապետյանն ընդունել է սիրիահայ գործարարներին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում տարբեր ոլորտներ ներկայացնող մի խումբ սիրիահայ գործարարների՝ նրանց հուզող հարցերը լսելու և լուծման տարբերակները քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրակրթական հաստատություններում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ և թերություններ

Վերջին ժամանակահատվածում կրթության պետական տեսչության կողմից հանրապետության տարածքի հանրակրթական հաստատություններում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ և թերություններ: Այդ մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ դրանք վերացնելու ուղղությամբ տեսչության կողմից տրվել են մի շարք առաջարկություններ և հանձնարարականներ: «Հանձնարարում եմ մարզպետներին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝ ապահովել տեսչության կողմից բացահայտված խախտումների և թերությունների վերացմանն ուղղված առաջարկների և տրված հանձնարարականների կատարումը: Երկշաբաթյա ժամկետում անհրաժեշտ է տեղեկացնել միջոցառումների ընթացքի և արդյունքների մասին, անդրադառնալով յուրաքանչյուր առաջարկությանն ու հանձնարարականին»: Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև նաև իրականացնել Կրթության պետական տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքների քննարկումներ՝ ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի հետ և ամփոփել արդյունքները, դրանց վերլուծման հիման վրա ներկայացնել առաջարկություններ՝ կրթական ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով:

ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն Կարեն Կարապետյանն է

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահների ընտրությունը տեղի կունենա կուսակցության առաջիկա խորհրդի նիստում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ընդդեմ պաշտոնյաների անդեմ, ոչինչ չասող պատասխանների. կառավարության նիստում (լրացված)

տեղադրվել է ժամը 11։44- ին վերջին լրացումը՝ ժամը 17։41- ին Վերին Լարսի անցակետում տիրող իրավիճակ,  հանձնարականներ, օպտիմալացում ու ֆինանսական հատկացումներ. հերթական հինգշաբթին կառավարությունում։ Օրակարգում ընդգրկված էին հինգ տասնյակից ավելի հարցեր: Այսօրն էլ  բացառություն չէր,  վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել: Կառավարության այսօրվա նիստը սկսվել է հիշատակի լռությամբ:   Գործադիրի այսօրվա նիստը մեկ րոպե լռությամբ սկսվեց: Կառավարության անդամները հարգեցին  գործընկերոջ՝ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի անժամանակ մահը: Հետո ամեն ինչ ՝ ինչպես նախկինում,  հանձնարականներ, նաև՝ նախազգուշացում վարչապետից: Նախարարությունները  տարեկան միջոցառումների ծրագրի կետեր  ու գերակա խնդիրներ են ներկայացրել , որոնց մեջ ոչ բոլոր առաջարկություններն են հիմնավորված։ Երկու կամ երեք օրվա ընթացքում եթե չշտկվեն, ապա  «այս ձևով այդ ծրագրերը չեն ընդունվելու»։ Հասարակության կողմից կառավարության ու վարչապետի առջև բարձրացված կոնկրետ խնդիրների դեպքում շատ հաճախ  գործադիրը վերահասցեագրում է   համապատասխան մարմիններին: Ստացվող պատասխանների մի մասը, ըստ Կարեն Կարապետյանի, գրեթե ոչինչ չասող, անդեմ պատասխան-գրություններ են, հատկապես, եթե դրանք վերաբերում են տվյալ գերատեսչության ոլորտում նոր ծրագրերի կամ բյուջետային ծախսերի ավելացմանը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը կհետևի  հանձնարարականների կատարման որակին: Հանձնարարականը կրկին վարչապետից է ։ «Միայն խնդրի վերաբերյալ գերատեսչության անդամների տեսական վերաբերմունքը պարունակող գրությունները չեն ընդունվելու. վերադարձվելու են կատարման՝ հսկողությունից չհանելով»: ՏԿ ու ՏՏ նախարարն էլ ուշադրության կենտրոնում ու հսկողության տակ կպահի   տարվա այս եղանակին  գրեթե միշտ փակ Վերին Լարսի անցակետի իրավիճակը: Իսկ այն, որ այստեղ խնդիրներ կան, բարձրաձայնում է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: Վահան Մարտիրոսյանը երկու օր Լարսի անցակետում է անցկացրել, իր աչքով տեսել , թե այնտեղ ինչ է կատարվում: Ձյան առատ տեղումներ են, բուք,  անցակետը կբացվի, երբ տեղումները փոքր-ինչ դադարեն: «Անցակետում Ռուսաստանի կողմից կուտակված է մոտ 700 մեքենա, որից մոտ 400-ը հայաստանյան մեքենաներ են։ Դրանք հիմնականում բեռնատար են, քանի որ մարդատար մեքենաների համար ժամանակ առ ժամանակ բացվում է ճանապարհը: Վրաստանի կողմից ևս կուտակված մեքենաներ կան»,- ասաց նախարարը։ Վահան Մարտիրոսյանն անձամբ է խոսել Լարսի անցակետում այս օրերին անցնել չկարողացող մեքենաների վարորդների հետ, ցանկացել է օգնել, սակայն նրան վստահեցրել են, որ  իրենք աջակցություն են ստանում: Վրաստանում խնդիրներն  ավելի քիչ են, որովհետև մեքենաները տեղ-տեղ են կանգնած, և ավելի քիչ է կուտակումների չափը. տարածքում կան նաև սննդի օբյեկտներ, վարորդները կարողանում են սնվել: «Ռուսաստանի կողմում հերթը շատ երկար է,  սննդի կետերը՝ հեռու, դժվարությունը  հեռավորության մեջ է»,- պարզաբանեց նախարարն ու մեկ անգամ ևս հորդորեց՝ երթևեկել միայն ձմեռային անվադողերով:  Հայաստանի միջպետական ու հանրապետական ավտոճանապարհների մաքրման աշխատանքներից ոլորտի պատասխանատուն գոհ է. պարզվում է՝ խնդիրների մեղավորը կրկին առատ տեղումներն են։ Վարչապետի հանձնարարականներից հերթականն աստիճանաբար կյանքի է կոչվում:  ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանի տեղեկացմամբ,  Սյունիքի մարզն  առաջարկել է զարգացման ու ներդրումների հիմնադրամ  ստեղծել: Այն ներդրումային ծրագրերով կզբաղվի: Նախաձեռնությունը Կարեն Կարապետյանին դուր եկավ։ Կրճատման 21 հաստիք ու 20 մլն դրամի տնտեսում` բնապահպանության նախարարության 4  ՊՈԱԿ-ների կրճատման արդյունքում: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և    և «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի  վերակազմակերպման արդյունքում էլ կստեղծվի Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն: Արդյունքում՝ մոտ  34 տոկոսով  հաստիքները կկրճատվեն, կտնտեսվի շուրջ 107 մլն դրամ:  25 հաստիք  կկրճատվի,  30 մլն դրամ էլ կխնայվի անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտեի երկու ՊՈԱԿ- ների վերակազմակերպման արդյունքում: Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարությունը Վազգեն Սարգսյան 3 հասցեում  տեղակայված  կառավարության նոր մասնաշենքում տեղակայելու համար կպահանջվի 555 մլն դրամ եւ շուրջ հինգ ամիս: ՀԵՀ-ին հատկացված  60 մլն դրամով կշարունակվի աջակցությունը սահմանամերձ բնակավայրերի ուսանողներին՝ ուսման վարձը վճարելու , կրթաթոշակների  համար: 2017թ ԱԺ ընտրությունները պատշաճ կազմակերպելու նպատակով  57,8 մլն դրամ  հատկացվեց : Լոռու մարզի պատմության հուշարձանների և մշակույթի  անշարժ հուշարձանների  պետական ցուցակում լրացում  կատարվեց, այնտեղ  ընդգրկվեց  Ախթալայում գտնվող Միքայել Արամյանցի առանձնատունը, որին պատմամշակութային հուշարձանի  կարգավիճակ կտրվի: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նախագծի անհրաժեշտությունն այսպես պարզաբանեց. «Ամառանոցը  արժևորվել է որպես պատմամշակութային արժեք, այն կարևոր նշանակություն ունի ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ Լոռու մարզի պամտության և մշակույթի ուսումնասիրման համար: Պետական ցուցակում ներառումը, պարոն վարչապետ, հնարավոր կդարձնի կանոնակարգել նաև հետագա ուսումնասիրման, վերականգնման , օգտագործման, նաև հանրահռչակման հետ կապված  գործընթացները»: Կառավարության նիստն ավարտվեց վարչապետի՝  « լավ տրամադրություն » ունենալու  բարեմաղթանքով:

Կարեն Կարապետյանն ընդունել է չինական «GSAFETY» ընկերության պատվիրակությանը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Չինաստանի «Ցինխուա» համալսարանին կից հանրային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի և չինական «GSAFETY» ընկերության պատվիրակությանը` ընկերության կառավարման խորհրդի անդամ Սյուե Հայլունի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կ առավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետն ընդունել է չինական «GSAFETY» ընկերության պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Չինաստանի «Ցինխուա» համալսարանին կից հանրային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի և չինական «GSAFETY» ընկերության պատվիրակությանը` ընկերության կառավարման խորհրդի անդամ Սյուե Հայլունի գլխավորությամբ: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են տրանսպորտի ոլորտում անվտանգության համակարգերի ներդրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են «Խելացի քաղաք» նախագծի մշակման և այն Հայաստանի քաղաքներից մեկում ներդնելու հնարավորություններին: Սյուե Հայլունը ներկայացրել է ընկերության գործունեության ուղղությունները և պատրաստակամություն հայտնել գործակցություն ծավալել նաև հանրային տրանսպորտի կառավարման և երթևեկության անվտանգությանը վերաբերող համակարգերի ներդրման գործում: Վարչապետը ողջունել է չինական կողմի՝ մեր երկրում ներդրումային ծրագրերին ներգրավելու պատրաստակամությունը և նշել, որ «GSAFETY»-ի համար Հայաստանը կարող է լավ հարթակ հանդիսանալ նաև ԵԱՏՄ շուկա դուրս գալու գործում: Կառավարության ղեկավարն առաջարկել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ  ավելի առարկայական քննարկել փոխգործակցության հնարավոր ոլորտներն ու ծրագրերը:

Վերջին հրաժեշտ ԱԻ նախարար Արմեն Երիցյանին

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին վերջին հրաժեշտ տալու էին եկել բազմաթիվ քաղաքացիներ, գործընկերներ, ներկա ու նախկին պաշտոնյաներ: Արմեն Երիցյանի վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ կառավարության ողջ կազմով,  Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու այլ պաշտոնյաներ:  Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին երկարատև հիվանդությունից հետո մահացել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Արմեն Երիցյանին կհիշեն անմահ գործով. ՀՀ Նախագահը մասնակցում էր հրաժեշտի արարողությանը

Արմեն Երիցյանին վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, նախարարներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ, նրա հարազատներն ու մտերիմները:

Նոր նշանակում կառավարությունում

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Նարեկ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ, այս մասին տեղեկացնում է gov.am կայքը։

Խաղալիքների շուկան՝ մեր երկրի ամենառիսկային ոլորտներից մեկը

Տեսուչն ու տնտեսվարող սուբյեկտը  պետք է  համագործակցեն,  տեսուչն էլ  ոչ թե որպես վերահսկող, այլ աջակցող պետք է դիտարկվի՝ կառավարության նոյեմբերի 18-ի նիստում հանձնարարեց  վարչապետ Կարեն Կարապետյանը։ Եվ ահա տնտեսավարողներին տուգանելուց առաջ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության շուկայի  վերահսկողության տեսչական մարմինը հանդիպում է տնտեսվարողների հետ, նոր կանոնակարգերն ու պահանջները ներկայացնում:     Մեր երկրում ամենառիսկային համարվող  ոլորտներից  մեկը համարվում է խաղալիքների շուկան: Հայերեն  պարտադիր մակնշում ու սերտիֆիկացում. նվազագույն այս պահանջներն են դրված տնտեսվարողների առջև:  Հենց այս հարցերում է, որ շատ հաճախ խախտումներ են արձանագրվում:  Շուկայի  վերահսկողության տեսչական մարմնի  ռիսկերի գնահատման ու վերլուծության վարչության պետ  Արմեն Տերտերյանն իր երեխային  մինչ խաղալիք գնելը որոշում  է մասնագետի աչքով զննել այն. «Էդ հոտից ելնելով ասացի ես էլ փորձեմ, համ եմ արել, որովհետև այդ խաղալիքը տուն էի տանում: Իմ երեխան 1,5 տարեկան է: Ներկանյութից համը կպնում է բերանիդ ու ժամերով մնում»: Նույն խնդրի առջև  կանգնում են  շուկայի  վերահսկողության տեսչական մարմնի  աշխատակիցները, տեսչական մարմնի  ղեկավար Լևոն Խալիկյանն ու  այստեղ այցելող հյուրերը: «Կան խաղալիքներ, որոնք ձեռք տալուց հետո ինչ ալերգիկ ֆոն ասես կարող է առաջացնել։ Ամբողջ հիմնարկում էդ հոտն էր տարածվել: Բոլորը գլխացավով գնացին տուն»: Ամեն ինչ հստակ է՝ խաղալիքը չպետք է երկրորդական նյութից արտադրված լինի,  սուր անկյուններ ունենա, չպետք է պատրաստված լինի ալերգիա առաջացնող նյութերից:  Առաջիկայում սակայն ամեն ինչ կփոխվի, կան հստակ կանոնակարգեր, որոնց խաղալիք ներմուծողները պետք է հետևեն՝ պարտադիր հայերեն  մակնշեն ու սերտիֆիկացնեն : Նրանց արդեն այսօր են տեղեկացնում, որպեսզի անակնկալի չգան: Երեխաների կյանքի ու առողջության հետ անմիջական կապ ունեցող այս ոլորտում աշխատող  տնտեսվարողները սակայն դժգոհ են:  Նրանք էլ իրենց փաստարկներն ունեն,   չեն կարող նստել ու հատ առ հատ մակնշել խաղալիքները։ Խաղալիք ներմուծող ընկերություններից մեկի փոխտնօրեն Յուրա Թադևոսյանը հարցնում է՝ վերջին մեկ տարվա ընթացքում երեխայի մոտ ալերգիայի  կամ  խաղալիքից  թունավորման մասին ահազանգեր ստացվե՞լ է,թ ե՞ ոչ: Ավելին,  նաև նշում է՝ «Ես խաղալիք  եմ ներմուծել, որը վագրի նման էր, սակայն, հաչում էր»: «Օրենքի պահանջը որպեսզի համապատասխան, մակնշումը պետք է լինի, հիմա , եթե դուք վագր եք ծախում, որը հաչում է, կարող է լինի, բայց վրայի ինֆորմացիան, թե որ կազմակերպությունն է ներմուծել, որ երկրում է արտադրված, որ տարիքային խմբի համար է, ինչ հոսանքով է աշխատում, ում է պետք բողոքները ներկայացնել, այդ բոլորը պետք է հայերեն մակնշման մեջ երևա»,- հակադարձում է շուկայի  վերահսկողության տեսչական մարմնի  ղեկավար Լևոն Խալիկյանը: Տնտեսվարողները սակայն չեն պատրաստվում ընկրկել: «Ես մոտավորապես  ամեն ամիս 300 արկղ խաղալիք եմ ստանում, վաճառում եմ մեծածախ։ Ինչպե՞ս եք պատկերացնում, ոնց մակնշեմ դա»: Նրանք առաջարկում են նմուշը վերցնել  հենց սահմանի վրա, մինչեւ  մաքսազերծումը: Խնդիրներ ունենալու դեպքում խմբաքանակն ավելի հեշտ կլինի  հետ վերադարձնել: Շուկայի  վերահսկողության տեսչական մարմնի  ղեկավարը սակայն պնդում է՝ որոշումը փոխվել է և նմուշառումն իրականցվում է արդեն  մաքսազերծումից հետո, քանի որ տնտեսվարողների մեծ մասի ցանկությունն էր դա: Մինչ կողմերը համաձայնության կգան կամ չեն գա, սպառողներս շարունակում ենք մի շարք անպատասխան հարցեր ունենալ, մասնավորապես՝ ինչպե՞ս  ընտրել ու  վստահ լինել,  որ  երեխայի  համար անվտանգ խաղալիք ենք գնում:  Հարցերի պատասխաններն օդում  կախված են, մնում է միայն վստահել տնտեսվարողների խղճի մաքրությանն ու բանավոր հավաստիացումներին:

ՊԵԿ-ի հյուրանոց-ուսումնական կենտրոնը հնարավոր է վաճառվի

Կառավարության երեկվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք նախարարների հանձնարարեց պետգույքի կառավարման վարչության հետ համատեղ քննարկել ու ներկայացնել պետական մասնակցության այն առևտրային կազմակերպությունների ցանկը, որոնք անհրաժեշտ է ընդգրկել պետգույքի մասնավորեցման ծրագրում:

Հայաստանի վարչապետն անհրաժեշտ է համարում Վերին Լարսում ունենալ մշտական ներկայացուցիչ

Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը:

Մենք պետք է խելացի համակարգ ստեղծենք, մեր տրանսպորտի փրկությունը դա է. ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը:

Լարսի այլընտրանքը՝ տրանսպորտի նախարարն ամփոփում է 100 օրը (լրացված)

տեղադրվել է ժամը 14։47- ին լրացվել է ժամը  17։18- ին Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսների մեկնարկը տրված է: Այն այսօր բացել է տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը: Նշենք, որ սա ոչ  միայն տարեվերջյան ամփոփիչ ասուլիս է եղել, այլ նաև Մարտիրոսյանն իր   պաշտոնավարման 100 օրն է ամփոփել:  Նախարարը խոսել է Վերին Լարսի խնդիրներից, միջմարզային տրանսպորտից, Հյուսիս- Հարավ ճանապարհի   շինարարական աշխատանքներից : Նախկինում քաղաքականությամբ չզբաղված Վահան Մարտիրոսյանը  նախարարի պաշտոնում նշանակվելուց  հետո  չի շրջանցել նաև քաղաքական հարցերը:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը չի բացառում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը, բայց միևնույն ժամանակ չի էլ բացառում, որ հաջորդ կառավարությունում  կշարունակի պաշտոնավարել:  «Կյանքում ոչինչ չեմ բացառում, ամեն ինչ էլ հնարավոր է, դեռ ժամանակ կա: Ինչո՞ւ չէ, կարող է և այդպես լինել»,- ասում է նախարարն ու խոստովանում՝  ՀՀԿ-ին անդամակցելն իր կյանքում ոչինչ չի փոխել: Քաղաքական ու կուսակցական հարցերից անցում աշխատանքայինին: Այս օրերին կրկին արդիական դարձած Վերին Լարսի անցակետի  հետ կապված խնդիրների մասին։ Ձմեռն աննախադեպ էր, սակայն, նախարարի վստահեցմամբ, ճանապարհի մաքրման եւ նորոգման աշխատանքները կատարվում են ու շարունակվելու են կատարվել։  «Ալտերնատիվ ճանապարհներ քննարկվում են լաստանավ  կազմակերպելու միջոցով: Բայց նշեմ, որ այսօր Փոթիի նավահանգիստը լաստանավեր չի ընդունում, քանի որ  փոթորիկ է:Մենք քննարկում ենք նաև ավիափոխադրումներով բեռներ տեղափոխելու  հարցը, շուտով կունենանք  ալտերնատիվ  տարբերակներ»: Այս պահին Լարսը բաց է, Հայաստանի սահմանին մոտ  300 մեքենա է մոտեցել, նաև՝ Փոթիի  նավահանգստից: Վահան Մարտիրոսյանի տեղեկացմամբ, 2016 թվականի նոյեմբերին փորձնական երկու կոնտեյներ է  Եվրոպայից  Փոթի  տեղափոխվել , այնուհետև երկաթուղով Հայաստան՝ «Երասխ» կայարան, ապա ավտոտրանսպորտով։ Նրա խոսքով՝ կոնտեյներները Վրաստանի և Հայաստանի տարածքը հատել են 38 ժամում: «Արդյունքը գոհացնող է, կանոնավոր դառնալու դեպքում կմեծանա Հայաստանով միջազգային բեռնափոխադրումների ծավալները», — նշեց նախարարը: Տրանսպորտի , կապի ու ՏՏ նախարարությունում, ինչպես նաև նրա ենթակայության տակ գտնվող Հյուսիս- Հարավ  ճանապարհային միջանցքի  ԾԻԳ-ում  չարաշահումներ չեն եղել՝  ասաց նախարարը՝ չհերքելով՝ գուցե  դրանք կապալառու կազմակերպությունում են եղել:   Սա արդեն նախարարության դաշտը չի՝ նշեց։ «Ինչ վերաբերում է բյուջետային կրճատումներին, դա կախված է այսօրվա իրավիճակից, ինչը տարվա ընթացքում կարող է վերանայվել»: Անդրադառնալով միջպետական մայրուղիների լուսավորման խնդիրներին՝ տրանսպորտի,  կապի ու ՏՏ նախարարը նշեց, որ Հյուսիս- Հարավի որոշ հատվածներում անձամբ է այցելում ստուգում՝ լուսավորվա՞ծ են, թե՞ ոչ: Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ նաև  անհատ տաքսիների տեխզննման խնդրին, նշեց, որ առաջիկայում փաթեթը կառավարություն են ներկայացնելու։ «Մենք վերացնելու ենք այդ  կտրոնները, ամեն ինչ օն-լայն տարբերակով է լինելու: ՃՈ աշխատակիցներն ունենալու են  հնարավորությունները՝ բազային միանալու և տեսնելու համար՝ անցե՞լ է տեխզննում, թե՞ ոչ: Բացի այդ, հնարավորություն կունենանք օն-լայն տեսնել՝ մեքենան անցե՞լ է տեխզննումը, թե՞ գնել է կտրոնը»: 2017թ փոփոխություններ են նախատեսվում   միջմարզային տրանսպորտի ոլորտում: Գույքագրել են խնդիրները, հասկացել են՝ որտեղ ինչ խնդիր կա, առաջարկները ներկայացրել են կառավարություն,  շուտով քննարկումներ կսկսվեն: Վահան Մարտիրոսյանի՝ նախարարի պաշտոնում նշանակվելով ՝ այս նախարարությանը տրվեց նաև ՏՏ ոլորտը:  Այն մեր երկրում գերակա ուղղություն է հռչակված: Ոլորտի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորելով ոլորտի զարգացումը նշել էր. «Ինձ պետք է ծրագիր, որ աշխարհը շուռ տանք»: Ի՞նչ է անում նախարարությունն այս ուղղությամբ։ «Շատ լավ կլինի, որ աշխարհը շուռ տանք: Դրա համար բոլոր IT ընկերություններին հրավիրում ենք ,տարբեր միությունների հետ ենք աշխատում: Առանձին հանդիպումներ ենք ունենում, շաբաթը մեկ անգամ վարչապետի հետ ենք հանդիպում:  Պետության հիմնական գործիքը նա կարող է լինել , որ ինքը լավ պայման ստեղծի մասնավորի համար: Պետությունը չի կարող, դա պետք է մասնավորն անի»: Եվ նախարարության խնայողությունների մասին. կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման արդյունքում 2017 թվականին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում   740 միլիոն դրամի տնտեսում է նախատեսվում: Ի դեպ՝ տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսն անցկացրեց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ սեփական գրպանից ծախսելով շուրջ 900 հազար դրամ:

Մենք պետք է խելացի համակարգ ստեղծենք, մեր տրանսպորտի փրկությունը դա է. ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը: Կառավարության ղեկավարը նախ հետաքրքրվել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը զեկուցել է, որ ներկայում մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է, վրացական կողմն այսօր էլ շարունակելու է աշխատանքները, որոնց արդյունքում ակնկալվում է, որ ճանապարհը կբացվի նաև բեռնատարների համար: Վարչապետ Կարապետյանն անհրաժեշտ է համարել նման արտակարգ իրավիճակներում Վերին Լարսի անցակետում մշտական ներկայացուցչի առկայությունը և տվել համապատասխան հանձնարարական: Անցնելով օրակարգային հարցերին, խորհուրդը քննարկել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-1» վարկային համաձայնագրի գնումների պլանում փոփոխություններ կատարելու հարցը: Նշվել է, որ ծրագրում ներառվել են նաև նոր տրանսպորտային հանգույցների կառուցման նախագծեր, որոնք դեռևս քննարկման փուլում են: Հաջորդ հարցով խորհուրդը հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-1»-ի շրջանակում հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի, սակագնի և միասնական տոմսային համակարգի խորհրդատուի մրցույթի գնահատման արդյունքները: Վարչապետը կարևորել է Երևանում տրանսպորտային նոր ժամանակակից երթուղային ցանցի ներդրումը և նշել, որ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ: «Մենք իրականում պետք է խելացի համակարգ ստեղծենք, մեր տրանսպորտի փրկությունը դա է, ուրիշ տարբերակ չունենք: Պետք է նորմալ խումբ հավաքենք՝ այդ ցանցը ստեղծելու համար, նորմալ ախտորոշենք մեր խնդիրները, ցանցը բնութագրենք, հոսքերը բնութագրենք: Պետք է շատ հետևողական աշխատենք մրցույթը հաղթող կազմակերպության հետ»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով նաև ուսանողների և առանձին այլ խմբերի համար տոմսային համակարգի ներդրումը: Այնուհետև խորհուրդը քննարկել և հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-2» վարկային համաձայնագրի շրջանակում Երևանի արևմտյան շրջանցող ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաղթղթերը: Տեղեկացվել է, որ ճանապարհահատվածն ունենալու է 15 կմ երկարություն և 4-6 երթևեկելի հատվածներ: Շինարարական աշխատանքների արժեքը գնահատվում է 36 մլն դոլար: Հաստատվել են Երևանի արևմտյան հատվածը շրջանցող ճանապարհի Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթի գնահատման արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև Երևանի արևմտյան շրջանցող ճանապարհի Նոր Շիրակ ճանապարհահատվածի և Արտաշատի խճուղու ճանապարհահատվածի շինարարական պայմանագրին Արտաշատի խճուղու և հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ հատվածի միջև առկա տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքների իրականացմանը և խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման հաշվետվությանը:

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում Վերին Լարսի ճանապարհին այլընտրանք գտնելու ուղղությամբ

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանի Հանրապետության 10 խոշոր ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ լսել ներկրողների գործունեությանն առնչվող խնդիրները և կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն հետագա գործունեության համար:

Հայաստան կժամանի Իրանի Նախագահ Հասան Ռոհանին

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին: Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություններով: Երևանում Հայաստանի և Իրանի նախագահները ներկա կգտնվեն նաև Հայաստան-Իրան գործարար համաժողովին:

Ցանկանում ենք բոլորին ցույց տալ մեր երազանքների երկիրը. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել Financial Times-ի FDI MAGAZINE պարբերականին։ Հարցազրույցում նա ասել է, որ ցանկանում է, որ իր գլխավորած կառավարությունը ձևավորի ստեղծարար և ձեռներեց մտքի տեր անձանց համար գրավիչ միջավայր և ընդգծել, որ վճռական է՝ ապահովելու, որպեսզի երկրի բնակչությունը համակարծիք լինի ապագայում իրագործվելիք փոփոխություններին: Հարցազրույցի թարգմանությունը՝ ստորև. -Որո՞նք են այն գերակայությունները, որոնց ցանկանում եք անմիջապես անդրադառնալ՝ որպես վարչապետ: — Անկեղծ ասած, վարչապետի աշխատանքը ենթադրում է, որ ցանկացած խնդիր գերակա է: Տնտեսական աճ, սոցիալական հարցեր, առողջապահություն և պայքար կոռուպցիայի դեմ. չի կարելի ասել, թե այս ոլորտը գերակա է, իսկ մյուսը՝ երկրորդային: Թերևս, վարչապետի և գործարարի աշխատանքի և գործողությունների տարբերությունն այն է, որ վարչապետը չի կարող իրեն թույլ տալ առաջնահերթություններ սահմանելու և միայն կարևորագույն խնդիրներով զբաղվելու շքեղությունը: Ըստ իս՝ ահա թե որն է մեր առաջին գլխավոր խնդիրը. մեզ անհրաժեշտ է կապ հաստատել հասարակության հետ, որպեսզի մեր ազգը հասկանա, հավատա և արձագանքի մեր կողմից ուղարկվող ազդակներին: Դա վերաբերում է թե´ տնտեսվարողներին, թե´ հանրության լայն շրջանակներին: Մեզ համար շատ ավելի հեշտ կլինի բարելավել իրավիճակը, երբ մեր ազգը մեր դաշնակիցը լինի և սատարի մեր առաջարկած ծրագրերին: — Տնտեսական ի՞նչ նախաձեռնություններ կամ ծրագրեր ունեք: — Մենք արդեն իսկ ներկայացրել ենք Կառավարության ծրագիրը, որում ընդգծել ենք, թե ինչ ենք անելու: Ցանկանում եմ շեշտել մի քանի հիմնական թեմաներ: Առաջինը. մեզ անհրաժեշտ է ստեղծել իսկապես ազատ, մրցակցային և արդար միջավայր բիզնեսի համար: Վստահ ենք, որ մեր ազգի ստեղծարար ներուժը և գործարար ձիրքը թույլ կտան մեր բիզնեսներին շատ արագ տեմպերով աճել նման միջավայրում: Ավելին, եթե հստակ ազդակներ ուղարկենք, օտարերկրյա ներդրողները նույնպես կարձագանքեն և մուտք կգործեն մեր շուկա, եթե վստահություն տածեն խաղի կանոնների հանդեպ: Երկրորդը. հաշվի առնելով մեր տնտեսության ներկայիս վիճակը՝ մենք խթանելու ենք բիզնեսներին, թերևս, կառավարության համար ոչ այնքան ավանդական եղանակով. պատրաստվում ենք ստեղծել հիմնադրամներ, որոնք ֆինանսավորում կտրամադրեն տարբեր ոլորտների, օրինակ՝ գյուղատնտեսությանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, ՓՄՁ-ներին և այլն: Երրորդը. ստեղծելու ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ մասնավոր և պետական հատվածների տաղանդաշատ ներկայացուցիչների հետ քննարկելու և մշակելու ենք երկարաժամկետ ռազմավարություններ, ծրագրեր և բարեփոխումներ, ի վերջո՝ որոշելու ենք, թե ինչ ուղղությամբ է ընթանալու Հայաստանը: Ամփոփելով կարող եմ նշել, որ ստեղծելու ենք առավել նպաստավոր և հարմարավետ պայմաններ ստեղծարար և եռանդուն անհատների համար՝ նրանց տեսանելի դարձնելով մեր ապագայի հորիզոնները, որպեսզի բոլորը մասնակից դառնան այդ ապագան կերտելու գործին: Ցանկանում ենք բոլորին ցույց տալ մեր երազանքների երկիրը: — Օտարերկրյա ուղղակի ներդրումներն ինչպիսի՞ տեղ են զբաղեցնում Ձեր տնտեսական ծրագրերում, և նախատեսու՞մ եք արդյոք մասնավորեցնել որևէ ձեռնարկություններ: — Օտարերկրյա ուղղակի ներդրումները հույժ կարևոր են մեզ համար՝ ոչ միայն տնտեսական աճին նպաստելու և լրացուցիչ ներդրումներ, այլև կառավարման նոր մշակույթ ներգրավելու տեսանկյունից, որի միջոցով նաև ցույց կտանք, որ մեր երկիրը բաց է, որը բազմապատկող դրական ազդեցություն կունենա մեր կյանքի այլ ոլորտների, օրինակ՝ զբոսաշրջության վրա: Ինչ վերաբերում է մասնավորեցմանը, ապա կարծում եմ, որ Հայաստանը նախկին խորհրդային պետությունների շարքում առավել ազատական պետություններից է: Պետական գույքի ծավալն իսկապես շատ փոքր է: Այնուհանդերձ, վստահ եմ, որ մասնավոր կառավարումը միշտ պետականից ավելի լավ է. այն նվազեցնում է կոռուպցիայի ռիսկերը, բարձրացնում օգտակար գործողության գործակիցը և այլն: Ուստի, մտադիր ենք բիզնեսի տրամաբանություն ունեցող ամեն բան, բացառությամբ շատ առանձնահատուկ ոլորտների, ինչպիսիք են անվտանգությունը և պաշտպանությունը, կա´մ մասնավորեցնել, կա´մ հանձնել մասնավոր կառավարման: Կարծում եմ, որ մեր տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտը շատ հետաքրքիր է և գրավիչ. այն լի է հրաշալի ներուժով և հնարավորություններով: Մեր գյուղատնտեսության, ոսկեգործության, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտները նույնպես օտարերկրյա ներդրումներ ներգրավելու մեծ ներուժ ունեն: — Տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը խրթին է: Ինչպե՞ս եք վարվում այդ նուրբ իրավիճակում, և ինչպե՞ս կարող եք ի հեճուկս դրան ավելացնել տնտեսական ինտեգրումը: -Ինչ վերաբերում է մեր արտաքին քաղաքականությանը, ապա մեր գործողություններով և քաղաքականությամբ միանշանակորեն հղելու ենք այն ազդակը, որ մենք շատ ազնիվ և անկեղծ ենք մեր գործընկերների հետ: Մեկ պետության հետ չենք համագործակցելու՝ ի վնաս այլ պետությունների: Մեր պետության և մեր հարևան պետությունների չափը մեզ համար հիմնավորում են այն մոտեցումը, որ մեզ պետք է իսկապես կենտրոնանալ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Այդ տեսանկյունից, կարծում եմ, տարածաշրջանային համագործակցությունը նոր հնարավորություններ կբացահայտի մեր բիզնեսների համար: Մեզ նաև անհրաժեշտ է բոլորին համոզել, որ մենք շատ հանդուրժող ազգ ենք, թեպետ բոլորը մեզ ճանաչում են որպես հակամարտության կողմի: Կարծում եմ, որ մեր կենսակերպն ապացուցում է դա, քանի որ մեր ազգի երեք քառորդն ապրում է արտերկրում՝ որպես այլ պետությունների օրինապահ քաղաքացիներ: Մենք բավարար չափով զգացել ենք պատերազմների հետևանքները, որպեսզի շատ զգայուն լինենք խաղաղության արժեքի նկատմամբ, և մեզ շատ է մտահոգում մեր անվտանգությունը: — Ի՞նչ կցանկանայիք, որպեսզի այլ պետությունների քաղաքացիները և ընկերություններն իմանային Հայաստանի մասին, որը նրանք հնարավոր է դեռևս չգիտեն: -Մենք գիտենք խաղաղության արժեքը և շատ երախտապարտ ենք մեր բարեկամներին: Պետականություն ունեցող ամենահին ազգերից մեկն ենք: Երևանը Հռոմից 50 տարով ավելի հին է: Երևանում շատ մոտ գտնվող Շենգավիթի տարածքը 6000 տարեկան է՝ քաղաքակրթություն, որը 1000 տարով ավելի հին է, քան եգիպտական բուրգերը: Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք: Տպագրություն նախաձեռնած առաջին պետությունների շարքում ենք եղել: Գործարարներին և զբոսաշրջիկներին առաջարկում ենք գալ Հայաստան, հյուրընկալվել մեզ մոտ և դառնալ մեր բարեկամը:

Գործադիրը առաջարկել է ԱԺ արտահերթ նստաշրջան գումարել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Օրակագում ընդգկված առաջին հարցով կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն օրենքով ամրագրված դրույթների համապատասխանեցումն է ՀՀ հարկային օրենսգրքի 444-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված դրույթներին: Երկրորդ հարցով գործադիրը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին դեկտեմբերի 22-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան և օրակարգում ընդգրկել «Պետական տուրքի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու մասին  ՀՀ օրենքի նախագիծն ու  երեք միջազգային պայմանագրեր:

Հայաստանում 2016- ի դրականը եւ բացասականը՝ ըստ Արմեն Աշոտյանի

2016-ի կարեւորագույն իրադարձությունները՝ մեկը դրական, մյուսը` բացասական. ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձեւավորումն է եւ ապրիլյան քառօրյա պատերազմը: Այսօր անցնող տարին ամփոփել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Անդրադարձել է նաեւ ընթացիկ հարցերին եւ ապագա զարգացումներին: Աշոտյանի գնահատմամբ՝ 2016-ը բարդ տարի էր, նահանջ տարի, բայց կարծում է՝ հաջողվեց ոչ միայն չնահանջել, այլեւ մարտահրավերներին դիմագրավելով ապահովել մնացած տարիների համար ավելի կայուն քաղաքական, սոցիալական եւ տնտեսական առաջընթացի հիմքեր:   Սեյրան Օհանյանի մասին՝ լատինական ասացվածքով, իսկ հայացք քաղաքականությանը՝ Չարլզ Դարվինի աչքերով: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ամփոփեց 2016 թվականը:  «Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Քաղաքականությունը ձգում է նախկին պաշտոնյաներին: Կյանքը ցույց է տալիս, որ նրանք չեն կարող արձանագրել շատ մեծ արդյունքներ: Փորձենք այսօրվա քաղաքականությանը նայել Դարվինի աչքերով, փաստենք, որ փոխվել է քաղաքական կլիման եւ տարբեր քաղաքական տեսակներ փորձում են իրենց գոյությունը նոր կլիմայի պայմաններում արդարացնել, ամրապնդել եւ երաշխավորել՝ դինոզավրերից մինչեւ սողուններ, թռչուններից մինչեւ կաթնասուններ, կան նաեւ բուսական աշխարհի ներկայացուցիչներ»,- ասում է նա։ Տեսակների պայքարում կուսակցական մեկ տեսակ չէ, որ հաղթելու է՝ դա են հուշում խորհրդարանական կառավարման սկզբունքները: Այս պահի դրությամբ հանրապետականի փոխնախագահը բնական է համարում նախընտրական դաշինքներից ընդամենը մեկը: Ասում է <<Քաղաքացիական պայմանագիր>>, <<Լուսավոր Հայաստան>> եւ <<Հանրապետություն>> կուսակցությունների համագործակցությունը լիբերալների ձայները <<անտեր>> չի թողնի: Մնացած նոր միավորումները անբնական եւ արհեստական է համարում: Նախկին քաղաքական գործիչների ասածներին, հայտարարություններին եւ ելույթներին Արմեն Աշոտյանն անդրադարձավ հպանցիկ, ինչպես օրինակ Լեւոն Տեր- Պետրոսյանի ելույթին: Հատկապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին առաջին նախագահի թեզերը՝ կարգավորման դիմաց որոշ տարածքներ զիջելու մասին, մեկնաբանելու կարիք չի տեսնում հետեւյալ պատճառով։<<ՀԱԿ-ի նկատմամբ հանրային ուշադրություն, օրակարգ ձեւավորելու տեսակետից Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը այլընտրանք չուներ: Իրենց տեխնոլոգիան էր, մենք չենք ուզում այդ տեխնոլոգիայի մաս լինել, հետեւաբար՝ բնական համարեք, որ հանրապետականները չեն լծվում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջարկված քաղաքական օրակարգի <<ռասկրուտկային>>: Ինչ վերաբերում է հենց հանրապետականի օրակարգին՝ Արմեն Աշոտյանը համոզված է՝ կուսակցությունը կա եւ մնում է թիվ մեկ քաղաքական ուժը թե արտաքին կապերի, թե՝ կուսակցական կառույցների առումով: Հանրապետականը, ի դեպ, 2016-ը փակում է հետեւյալ թվաբանությամբ՝ տարվա սկզբում ունեցել են 152 հազար անդամ, այսօր արդեն 158 հազար են: Տարբերությունը՝ 6 հազար է, այն դեպքում, երբ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելուց հետո հայտարարվեց 7 հազար նոր կուսակցականների մասին: Սա ունի իր բնականոն բացատրությունը՝ ըստ Արմեն Աշոտյանի: <<ՀՀԿ-ն ոչ միայն ընդունում է մարդկանց, այլ նաեւ հեռացնում է: ՀՀԿ ոչ մի նախկին, ներկա կամ ապագա պաշտոնյա իրավունք չունի նեղանալու կուսակցությունից, եթե որոշում է կայացվում, որ տվյալ պարագայում պետք է լինի ռոտացիա, փոխարինում եւ այլն: Մանավանդ, որ ոչ մի անձ այդ պաշտոնին չի սերտաճել>>։ Արմեն Աշոտյանը հավաստիացրեց՝ լինելով բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով 2016-ի փետրվարին առաջիններից պաշտոնանկ արվեց՝ չի նեղացել հարազատ կուսակցությունից: Նաեւ վստահեցրեց, որ վարչապետի հանրապետական դառնալուց հետո նույնպես՝ կուսակցությունը լքածներ չկան: Հանրապետական փոխնախագահը, ի դեպ, չցանկացավ մեկնաբանել վարչապետի աշխատանքի 100 օրը: Պարզապես նշեց, որ հույսի կառավարությունից այն աստիճանաբար վերածվում է հույսերի արդարացման կառավարության:

ՀՀ վարչապետը Վայոց Ձորի և Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային այցն է կատարել ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզեր՝ մարզպետների, համայնքների ղեկավարների և մարզերի գործարարների հետ քննարկել առկա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցներն ուղղելու ենք այն ծրագրերին, որոնք մինիմալ ծախսով մաքսիմալ էֆեկտ են տալու. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային այցն է կատարել ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզեր՝ մարզպետների, համայնքների ղեկավարների և մարզերի գործարարների հետ քննարկել առկա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները: Եղեգնաձոր քաղաքում կայացած հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ յուրաքանչյուր մարզային այցից հետո հավաքվում են որոշակի նախաձեռնություններ, ծրագրեր, որոնք քննարկվում են կառավարությունում, ստանում հետադարձ արձագանք. դրանք այնուհետև դառնալու են կոնկրետ գործ: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ այս պահին քննարկվում է և Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ձևավորելու է մարզի անձնագիր, որով բնութագրվելու է մարզը, համեմատական կարգով ներկայացվելու են զարգացման միտումները: «Յուրաքանչյուր համայնքի հետ խոսելու ենք խաղի այն կանոնների մասին, թե ինչպես ենք մենք համայնքի կողքը կանգնելու, ինչ պետք է համայնքն անի, որպեսզի կառավարության ուշադրությունն ավելի շահագրգռված և մոտիվացված լինի», — ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ այսօր կառավարությունը ներկայացված ծրագրերը դիտարկում է՝ կարևորելով նաև տարածքների համաչափ զարգացման խնդիրը: Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները, հիմնախնդիրները և հետագա անելիքները: Մասնավորապես, մարզպետը նշել է, որ մարզը հիմնականում գյուղատնտեսական է, ոլորտի արտադրական տարեկան ծավալը հասնում է 20-22 մլրդ դրամի: Զարագացած են հիմնականում խաղողագործությունը և անասնապահությունը: Ցանքատարածքներն ավելացնելու առումով մարզպետը կարևորել է ոռոգելի տարածքների ընդլայնումը: Մարզպետի խոսքով՝ Վայոց ձորում մեծ ուշադրություն է դարձվում նաև զբոսաշրջության, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտների զարգացմանը, արդյունքում զբոսաշրջային ծառայությունների ծավալը 2016 թվականին աճել է 1,5 անգամ, իսկ հանքարդյունաբերության ոլորտում ներդրվել է 370 մլն դոլար, որը կնպաստի հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծմանը: Վարչապետ Կարապետյանը մարզի գյուղոլորտի պատասխանատուից հետաքրքրվել է՝ արդյոք աշխատանքներ տարվում են գյուղատնտեսական կոոպերատիվներ կազմակերպելու ուղղությամբ և նշել. «Մենք անպայման պետք է ունենանք կոոպերատիվների հաջողակ օրինակներ, դա կլինի ամենալավ քարոզչությունը: Մենք անպայման պետք է ունենանք խելոք գյուղատնտեսություն, այլապես ոչ մի արդյունք չենք տալու ու ոչ մի բան չի փոխվի: Ո՞վ պետք է այդ քարոզչությունն անի, ո՞վ պետք է գյուղացուն, ֆերմերին սովորեցնի՝ դուք, բայց դրա համար պետք է ունենաք ծրագիր, պետք է հորիզոնը սահմանեք, թե ուր եք ուզում գնալ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ պետք է հասկանալ նպատակներն ու խնդիրները: Կառավարության ղեկավարը նշել է, որ մարզն ունի բազմաթիվ հաջողակ բիզնեսմեններ և նրանց պետք է ներկայացնել կոնկրետ ծրագրեր: «Որևէ  նախաձեռնություն, որևէ գաղափար հաջողակ չի լինելու, եթե մենք դրա մասին պատկերացում չունենանք: Այսօր սուբսիդավորում ենք տնտեսություններ, որոնք անհեռանկարային են, այդ տնտեսությունը գոյատևում է, սուբսիդիայի չափը ավելանում է, արդյունք չենք տալիս»,- ասել է  վարչապետը՝ ավելացնելով, որ գյուղատնտեսության նախարարությունն արդեն իսկ ներկայացրել է ոլորտի զարգացման նոր հայեցակարգ, թե ինչպես է տեսնում գյուղատնտեսության զարգացումը: Կարեն Կարապետյանի խոսքով՝ հայեցակարգում ներկայացված են նաև սուբսիդավորման ուղղությունների վերաբերյալ հստակ առաջարկություններ: Այնուհետև վարչապետը հետաքրքրվել է՝ արդյոք մարզում առկա է կաթիլային ոռոգման համակարգով աշխատող  տնտեսություն և տնտեսվարողից ստացել դրական պատասխան: Նշվել է, որ ծախսը հետ է վերադարձվել երկու տարի անց: Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և ընդգծել այդ համակարգի արդյունավետությունն ու այն գյուղոլորտում ներդնելու կարևորությունը, ինչը ծախսերի զգալի տնտեսում է ենթադրում ջրամատակարարման, ջրամբարների կառուցման ու պահպանման ոլորտում: Կառավարության ղեկավարին տեղեկացվել է, որ մարզում կազմվել է զբոսաշրջության զարգացման շուրջ 20 ծրագիր, որոնք իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել 15 մլն դոլարի ներդրում՝ ակնկալելով 300 աշխատատեղի ստեղծում: «Կառավարման մեջ այսպիսի խոսք կա՝ եթե դու կարող ես դա պատկերացնել, ապա դու շանս ունես դա անելու: Դուք ձեր հորիզոնը, նպատակը պետք է տեսնեք»,- ասել է Կարեն Կարապետյանը: Մարզում կրթության ոլորտում նախատեսվող օպտիմալացման ծրագրի արդյունքում կտնտեսվի 81 մլն դրամ. ներկայում Վայոց ձորում մեկ ուսուցչին բաժին է ընկնում 6 աշակերտ: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը կրթության ոլորտին ցուցաբերում է հատուկ ուշադրություն: «Գյուղական համայնքները և  փոքր համայնքները չկրթելով, մեր երեխաներին լավագույն կրթություն չտալով՝ մենք ուշացնում ենք մեր վաղվա լավ օրը, հետաձգում ենք, որովհետև մեր հիմնական կապիտալը մարդն է, և ինքը պետք է լինի կիրթ»,- նշել է Կարեն Կարապետյանը և կարևորել օպտիմալացման ուղղությամբ քայլերն ու ֆինանսական միջոցների արդյունավետ տնօրինումը: Խոսելով առողջապահության ոլորտի վերաբերյալ՝ վարչապետը հորդորել է պատասխանատուներին մասնավոր հատվածին ներգրավել մարզի  բուժհաստատությունների կառավարման մեջ: Կարեն Կարապետյանը նշել է, որ Առողջապահության նախարարության առջև խնդիր է դրվել ՀՆԱ-ի մեջ իր արդյունքը հավասարեցնել ծախսերի մակարդակին: *** Արարատի մարզում վարչապետն Արտաշատում հանդիպել է   համայնքների ղեկավարներին և տնտեսվարողներին: Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական վիճակը, խնդիրները և բիզնեսի զարգացման միտումները: Նա տեղեկացրել է, որ վերջին շրջանում մարզում բացվել են նոր արտադրություններ, այդ թվում՝ «Արարատ գրուպ» ջրերի գործարանը, «Ոսկե կացին», «Գրին հաուզ» ջերմոցային ընկերությունները. արդյունքում ստեղծվել է 1500-ից ավելի նոր աշխատատեղ: Նշվել է, որ մարզի  ընդհանուր գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 134 մլրդ 800 հազար դրամ, ոլորտում զբաղված է բնակչության 75-77 տոկոսը: Մարզում գործում են 31 վերամշակող ընկերություններ: Այնուհետև վարչապետին են ներկայացվել տարբեր ներդրումային ծրագրեր:  Մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Ոսկե կացին» ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ունեն արտադրությունը և արտահանման ծավալներն ավելացնելու հստակ բիզնես ծրագիր, որի համար անհրաժեշտ 1,5 մլն դոլարից 800 հազարը պատրաստ է ներդնել և խնդիրը միջոցների մյուս մասի հայթայթումն է: Ներկայացվել են նաև նոր տեխնոլոգիաներով չոր մրգերի, թեյերի, կաթնամթերքի արտադրության, զբոսաշրջության խթանման այլ ծրագրեր ևս: Կարեն Կարապետյանը համայնքների ղեկավարներից հետաքրքրվել է վերջին տարիների ընթացքում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացից, և, մասնավորապես, անդրադարձել Արարատ քաղաքի բնակելի շենքերի նկուղային մասերում ջրի կուտակումների վերաբերյալ քաղաքապետի բարձրացրած խնդրին: «Մենք բացահայտ ասում ենք, ով բեռ է վերցնելու, մենք իր կողքը կանգնելու ենք: Մենք ուզում ենք մոտիվացնենք, որ հաջորդ տարի գանք, տեղական համայնքի բյուջեն 1.8-ից դարձած լինի 2.5, մի քանի տարի անց՝ 3.2: Մենք պետք է հասկանանք, որ այսպես, ամեն մեկս ծանրություն վերցնելով, շարժվում ենք առաջ: Պետական բյուջեն անսահմանափակ չէ և միջոցներն ուղղելու ենք այն ծրագրերին, որոնք մինիմալ ծախսով մաքսիմալ էֆեկտ են տալիս, ուղղելու ենք այն համայնքներին, որտեղ մուլտիպլիկատիվ էֆեկտ կարող ենք ստանալ: Այսինքն, այն համայնքը, որը բեռ է վերցնելու, ես իր կողքը կանգնելու եմ: Համայնքն իր բյուջեն չի ավելացնում՝ մտածելով, որ եթե ավելացնի, հնարավոր է սուբսիդիան պակասի: Ես էլ ասում եմ, հենց ավելացնեք՝ սուբսիդիան շատացնելու եմ»,- ընդգծել է վարչապետը: Ամփոփելով հանդիպումը՝ Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս ընդգծել է մարզի զարգացման ծրագրի կարևորությունը և ավելացրել, որ յուրաքանչյուր մարզ պետք է իմանա իր առավելությունները, ներուժը և զարգացման ոլորտները: «Եթե մենք նպատակ չունենք, մենք տարբերակ  չունենք լավ ապրելու: Մեզանից լավ մեր երազանքը ոչ ոք չի ձևակերպելու: Եթե մենք չկրթվենք,  եթե մենք խելոք բիզնես չանենք՝ փող չենք աշխատելու: Ոչ մեկը մեր փոխարեն այդ գործը չի անելու»,— ասել է գործադիրի ղեկավարը:

ՀՀ Նախագահի և ԻԻՀ Նախագահի համատեղ հայտարարությունը

այաստանի Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանի հրավերով, 2016թ. դեկտեմբերի 21-ին, բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ, պաշտոնական այցով Հայաստան այցելեց Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Հասան Ռոհանին: Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին, Հայաստանի Հանրապետություն այցելության ընթացքում, հանդիպեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը հանդիպում ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Ջերմ մթնոլորտում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում երկու երկրների նախագահները մտքեր փոխանակեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական, տնտեսական, մշակութային, տարածաշրջանային և միջազգային ոլորտներին վերաբերող հարցերի շուրջ: Կողմերը Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի Հայաստանի Հանրապետություն կատարած այցը գնահատեցին որպես երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանն ուղղված կարևոր քայլ: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին, գոհունակություն հայտնելով երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, վերահաստատեցին իրենց վճռականությունը առավել ընդլայնելու երկկողմ հարաբերությունները: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահները կարևորեցին երկու երկրների միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը՝ 2015 թվականի դեկտեմբերի 22-24-ին Երևանում և 2016 թ. դեկտեմբերի 4-5-ը Թեհրանում կայացած միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստերի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները և ընդգծեցին դրանց իրագործմանը հետամուտ լինելու անհրաժեշտությունը: Նախագահներն ընդգծեցին այդ պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը` երկու պետությունների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման և ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, արդյունաբերության և տնտեսության այլ ոլորտներում համագործակցության մակարդակի բարձրացման առումով: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին կարևորեցին միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես նպաստել է Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, համոզմունք հայտնելով, որ օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ նոր լիցք հաղորդելով երկու երկրների բարիդրացիական հարաբերություններին: Նախագահները գոհունակությամբ նշեցին միջմարզային համագործակցության ոլորտում նկատվող ակտիվությունը՝ ցանկություն հայտնելով խթանել նման փոխգործակցության հետագա զարգացումը: Երկուստեք կարևորվեց Հայաստանի և Իրանի միջև տրանսպորտային կարողությունների ընդլայնումն ու զարգացումը: Այդ համատեքստում նախագահներն ընդգծեցին Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի շրջանակներում Հայաստանի և Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային և տարանցիկ ուղիների օգտագործման անհրաժեշտությունը: Նախագահները կարևորեցին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կողմից տնտեսական, տրանսպորտային, գիտատեխնոլոգիական, հումանիտար և այլ համատեղ նախագծերի իրականացումը և փոխադարձ աջակցությունը: Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին կարևորեցին գազի և էլեկտրաէներգետիկայի բնագավառում երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև էլեկտրահաղորդման 3-րդ գծի շահագործումն ու Իրանից Հայաստան մատակարարվող գազի ծավալների ավելացումը: Կողմերը կարևորեցին Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև արտոնյալ պայմաններով առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները և այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության աջակցությունը: Նախագահները ողջունեցին Հայաստանի Հանրապետությունում և Իրանի Իսլամական Հանրապետությունում գործարար կապերի ընդլայնման, տնտեսական և ներդումային գործունեության, ինչպես նաև զբոսաշրջության խթանման համար երկու երկրների միջև ելքի և մուտքի արտոնագրերի չեղարկումը: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներն անհրաժեշտ համարեցին տարածաշրջանում հարատև խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումն ու հետագա ամրապնդումը` այդ նպատակին հասնելու համար կարևորելով առկա հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերի գործադրումը և տարածաշրջանային համակողմանի համագործակցության ընդլայնումը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ երկու պետությունների նախագահները ընդգծեցին, որ այն պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա: Երկու պետությունների նախագահները վստահություն հայտնեցին, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցությունների դրական ավարտի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կծառայեն ի շահ տարածաշրջանային և միջազգային անվտանգության և կայուն զարգացման: Երկու պետությունների նախագահները կարևորեցին համընդհանուր խաղաղությանը միտված տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ համատեղ խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը: Նախագահները զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրը համարեցին օրակարգային՝ կարևորելով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի դրույթների իրագործումը: Երկու երկրների Նախագահները մեծապես կարևորեցին Սիրիայում շուտափույթ խաղաղության հաստատման, մարդասիրական խնդիրների ու տեղահանման հետագա ծավալումը կանխելու անհրաժեշտությունը: Նախագահները, անդրադառնալով միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության խնդիրներին, իրենց պատրաստակամությունը հայտնեցին երկկողմ և բազմակողմ շրջանակներում պայքարելու այդօրինակ սպառնալիքների դեմ: Երկու պետությունների նախագահները ընդգծեցին բռնությունների ու ծայրահեղականության դեմ պայքարի անհրաժեշտությունը՝ քաղաքակրթությունների երկխոսությունը դիտարկելով որպես աշխարհում և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու կարևորագույն գործոն, որի օրինակելի դրսևորումներից է երկու ժողովուրդների բարեկամությունն ու խաղաղ գոյակցությունը՝ հիմնված միմյանց կրոնի ու մշակույթի նկատմամբ խորը հարգանքի ու հանդուրժողականության վրա: Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Հասան Ռոհանին հրավիրեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանին պաշտոնական այց կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն: Հրավերն ընդունվեց շնորհակալությամբ: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով: Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների ու բանակցությունների արդյունքում ստորագրվեցին հիշյալ փաստաթղթերը.

Քննարկվել են ՀՀ տնտեսությունում ներդրումների ծավալի ավելացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին: Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է մեր երկրի տնտեսությունում ներդրումների ծավալի ավելացումը և պատրաստակամ է քննարկելու այդ ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համատեղ անելիքները: Կառավարության ղեկավարին են ներկայացվել տարբեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, կրթության, տրանսպորտային կոմունիկացիաների ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնող ընկերությունների գործունեության հետ կապված խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին հարկային ու մաքսային վարչարարությանը, տրանսպորտային փոխադրումների ուղիների դիվերսիֆիկացմանը և այլն: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են այդ խնդիրների լուծման տարբերակները, արծարծվել են նաև օտարերկրյա ներդրումային ձեռնարկությունների զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը, անդրադառնալով հարցադրումներին, հորդորել է օտարերկրյա ներդրողներին հնչեցված առաջարկությունները գրավոր ներկայացնել շահագրգիռ գերատեսչություններ՝ հանձնարարելով պատասխանատուներին համատեղ քննարկել և հետևողական լինել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցում: «Եթե մենք գալիս ենք ընդհանուր հայտարարի այն ամենի շուրջ, ինչ որ խոսում ենք, ես պարտավորվում եմ՝ մեր պայմանավորվածությունները ստորակետից հետո չորրորդ թվի ճշտությամբ անում ենք: Բայց դուք՝ բիզնեսի ներկայացուցիչները, ձևակերպեք՝ իմ անելիքն ինչն է, ձեր անելիքն ինչն է, որպեսզի քայլ առ քայլ գնանք: Ես սպասում եմ ձեր առաջարկին», — եզրափակել է վարչապետը:

Վարչապետը Դավիթ Լոքյանին հանձնարարեց ավարտել մարզերի տեղեկատվական անձնագրի ձևավորումը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարեց ավարտին հասցնել մարզերի տեղեկատվական անձնագրի ձևավորումը,որով կառավարությունը կֆիքսի բոլոր այն ցուցանիշները, որոնք բնութագրում են մարզը:

«Մինչև տարվա վերջ հանձնարարականները ավարտել ու ամփոփել».վարչապետ

«Մինչև տարվա վերջ հանձնարարականները ավարտել ու ամփոփել», - գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը բոլոր նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց ամփոփել հանձնարարականները, որոնք տրվել են կառավարության նիստերին:

Պետգույքի ղեկավարը մի օր չի բացառում նաեւ կառավարության շենքի վաճառքը

Գերատեսչությունների  ղեկավարների  տարեվերջյան ամփոփումները շարունակվում են: Այսօր  տարին ամփոփել է  կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության պետ Արման Սահակյանը։ Նա հայտարարել է, որ  2017 թ ԱԺ ընտրություններին  պատրաստ է ռեյտինգային ընտրակարգով մասնակցել, եթե քաղաքական որոշում լինի: Սա այսօրվա ասուլիսի միակ քաղաքական հայտարարությունն է եղել:  Հարցերի առյուծի բաժինը ՊԵԿ-ի աղմկահարույց ուսումնական կենտրոնի ու  տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարության շենքերի վաճառքի մասին է եղել:   Օտարում, վարձակալություն  կամ հավատարմագրային կառավարում: Ցանկացած  առաջարկի դեպքում կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությունը  համաձայնության կգա ու ներդրողին կփոխանցի մամուլում  այդքան շատ քննարկված   ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնը:  Հիշեցնենք՝ Դիլիջանում գտնվող այս կենտրոնի վրա պետբյուջեից ծախսվել է մի քանի տասնյակ  մլն դոլար: Կառավարությունը վերջերս որոշեց ու ՊԵԿ-ից այն փոխանցեց պետգույքի կառավարման վարչությանը, որի պետ Արման Սահակյանն  այսօր վստահեցրեց. «Հավաստիացնում եմ ձեզ, որ բոլոր դեպքերում ինչ  լուծում էլ որ դա ստանա, պետությունը ոչ մի լումա չի կորցնի»։ Գնորդ այս պահին չկա: Սահակյանը հերքեց մամուլի այն հրապարակումները, որոնց համաձայն՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պարտադրվել է գնել այս կենտրոնն ու գումարը փոխանցել պետբյուջե: «Մեր երկրում ոչ մի բան ստիպողաբար չի արվում: Նման քաղաքական որոշում չկա, դա մենք դիտարկում ենք այնպիսի գույք, ինչպես մնացած բոլոր պետական գույքերը՝ այսպես ասեմ»։ Նախորդ տարիների   նմանատիպ գործարքների փորձն աչքի առաջ ունենալով,  պետգույքի կառավարման վարչության պետը վստահ է՝ սա էլ արդյունավետ կլինի: Հիշեցնենք, որ այս կենտրոնի կառուցումը սկսվել էր ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին: 2011-2016 թվականների ընթացքում Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցման աշխատանքների, ինչպես նաև ձեռք բերված գույքի և վարչական սարքավորումների համար պետական բյուջեից ծախսվել է մոտ 16 միլիարդ դրամ: Մամուլում  հատկապես քննարկվում էր  ուսումնական կենտրոնի գերթանկարժեք կահավորումը՝  250 մլն դրամով գնված կահույքը, «լյուքս» դասի հյուրանոցներին վայել հանդերձավորված լոգասենյակները` 37 մլն դրամի օճառամաններով, հայելիներով ու աղբամաններով, 41 մլն դրամ արժողությամբ խոհանոցային սպասքը: 2016թ վաճառքի հանվեց նաև տրանսպորտի ու կապի նախարարության շենքը՝ 28 մլն դոլարով: Մեկ քառակուսի մետրի արժեքը  հաշվարկվել է  3500 դոլար, նույնքան, որքան  Հանրապետության հրապարակում գտնվող մեկ այլ՝ ԱԳՆ-ի շենքը: Տրանսպորտի, կապի նախարարության  շենքը հանվել է   աճուրդի, սակայն գնորդ չի հայտնվել: Այս շենքի ճակատագրով հետաքրքրված չէ  նաև արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը։ Վերջերս նա հանդիպել էր վարչապետ Կարեն Կարապետյանի  հետ: ԱԳՆ նախկին շենքը ձեռք է բերել հենց նա: Պետգույքի կառավարման վարչության  պետ Արման Սահակյանը կարծում է, որ հանրապետության հրապարակը պետք է ավելի շատ  զբոսաշրջային կենտրոնի վերածվի, «դրանով բնականաբար նաև կենտրոնը կբեռնաթափվի»: Արման Սահակյանը չբացառեց, որ այս շենքն էլ հյուրանոցային համալիր կդառնա։ Հստակեցրեց միայն՝ խաղատուն կամ գիշերային ակումբ չի կարող լինել: Բացառությունների շարքից՝ Արման Սահակյանը չբացառեց նաև,  որ  ինչ որ մի  օր կօտարվի  նաև  հանրապետության հրապարակում գտնվող  կառավարության շենքը:  

Կ. Կարապետյան. Հայաստանը պատրաստակամ է աջակցել Իրան-ԵԱՏՄ բանակցային գործընթացին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է  պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: «Շատ ուրախ ենք հանդիպել Ձեզ և հյուրընկալվել մեր լավ բարեկամ հայ ժողովրդին»,- նշել է  Հասան Ռոհանին՝  ավելացնելով, որ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ և պայմանավորվածություններ:  Հասան Ռոհանին միաժամանակ  հույս է հայտնել,  որ ապագայում ականատես  կլինեն  այդ   ծրագրերի  կյանքի կոչմանը: Վարչապետ Կարեն Կարապետյանը, ողջունելով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստանի Հանրապետություն, նշել է, որ հայ-իրանական երկկողմ համագործակցության օրակարգը հագեցած է հարուստ  բովանդակությամբ, որը ամուր հիմք է ստեղծում հետագա հարաբերությունների զարգացման ու ընդլայնման  համար: ՀՀ վարչապետն  իր հերթին  ներկայացրել  է մի շարք առաջարկություններ, որոնց իրականացումն էլ ավելի կամրապնդի հայ-իրանական տնտեսական կապերը և նոր լիցք կհաղորդի հետագա համագործակցությանը: Մասնավորապես, առաջարկվել է իրանական կողմի հետ դիտարկել Հայաստանում սննդամթերքի  սետիֆիկացման կենտրոնի ստեղծման գաղափարը, որը կնպաստի ապրանքատեսակների  համապատասխանության գնահատման գործընթացի դյուրացմանն ու  առևտրաշրջանառության աճին: Հատկանշելով   Հայաստանի և Իրանի ազատ տնտեսական գոտիների համագործակցությունը՝  վարչապետ Կարապետյանն առևտրաշրջանառության խթանման տեսանկյունից կարևորել է  նաև իրանական ընկերությունների  գործունեության ընդլայնումը  Հայաստանում՝  հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության շուկայի հնարավորությունները: Վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին վերահաստատել է  Հայաստանի պատրաստակամությունը՝ սերտորեն աջակցելու  Իրան-ԵԱՏՄ  բանակցային գործընթացում: Անդրադարձ է եղել տարանցիկ փոխադրումների  գործընթացի պարզեցման, զբոսաշրջության ներուժի իրացման  և  փոխադարձ ուղևորահոսքերի ավելացման հետ կապված օրակարգային հարցերին: Նախագահ Հասան Ռոհանին դրական է գնահատել հայ-իրանական փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերը  և նշել, որ իրանական կողմը խրախուսում է երկկողմ հարաբերություններիր զարգացմանն ուղղված  ցանկացած կառուցողական առաջարկություն:  

Վարչապետը հանձնարարել է մինչեւ տարեվերջ ավարտել իր կողմից տրված բոլոր հանձնարարականները

Կառավարության նիստն այսօր սկսվել է Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Վարչապետը հանձնարարել է ամփոփել իր կողմից տրված բոլոր հանձնարարականներն ու մինչև տարեվերջ ավարտել դրանք: Բացի այդ, նախարարներն ու  գերատեսչությունների ղեկավարները հունվարին պետք է հաշվետվություններ, ինչպես նաև 2017-ի իրենց գերակա խնդիրներն ու ծրագրերը ներկայացնեն: Կարեն Կարապետյկանը նաև խնդրել է ամփոփել, ռևիզիա անել՝ ի՞նչն է ճիշտ, ի՞նչը ոչ: «Ծրագրերը, որ մենք ֆիքսում ենք 2017-ի համար, կոնկրետ նախագծեր են, որոնք պետք է վերահսկեն նախարարները կամ նրանց տեղակալները»: Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարել է ավարտել մարզերի անձնագրերի ձևավորման գործընթացը, ֆիքսել բոլոր այն ցուցանիշները, որոնք բնութագրում են մարզը, կոորդինացնել մարզպետների հետ աշխատանքը, որը կայանալու է համայնքների բյուջեների համեմատության ու վերլուծության առումով: «Երկու օր առաջ Վայոց Ձորի և Արարատի մարզերում կատարած այցելությունների ժամանակ համայնքների բյուջեների, համեմատությունները բնակչության քանակի, բավականին լուրջ ինֆորմացիա է տալիս, որի հիման վրա մենք կարող ենք կանխատեսում անել և դնել այն հորիզոնները, որոնք համայնքային բյուջեները կարող են ունենալ: Մարզպետներին, իրենց համապատասխան վարչություններին պետք է հանձնարարել յուրաքանչյուր համայնքի բյուջե պետք է վերլուծվի, համեմատվի համեմատելի բյուջեների հետ և հայտնաբերվի այն անհամամսնությունները, որի հիման վրա կձևավորվի համայնքի բյուջեն»: Հանձնարարական է ստացել նաև արտաքին գործերի նախարարությունը:  Կարեն Կարապետյանի խոսքով՝ «Մեր զբոսաշրջության կոմիտեն և քաղավիացիայի վարչությունը առաջարկություններ են տվել վիզաների հայեցակարգի վերաբերյալ: Խնդրում եմ այդ հարցը քննարկել և լուծում տալ: Համեմատեք նաև մեր հարևան երկրների վիզաների տրամադրման կարգի հետ:»       

Սուրեն Կարայանն ամփոփել է վարչապետի կառավարության 100 օրը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և կառավարության 100-օրյա գործունեությունը արդյունավետ է համարում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչ է կարծում՝ արդյոք կառավարությունն իր խոստումներն իրականացնում է և սպասելիքներն արդարանում են, Սուրեն Կարայանը նշել է . «Այո, միարժեքորեն և դա կարող եմ ոչ միայն ես արձանագրել, այլ նաև մասնավոր հատվածն է արդեն արձանագրել, որ լուրջ դրական փոփոխություններ կան: Ինչո՞ւ եք այդպես վստահաբար շեշտում, որ նոր խաղացողներ չկան: Կան նոր ներդրողներ, նոր բանակցություններ են ընթանում: Մինչև ներդրումներ չիրականացվեն՝ անուններ հնչեցնելը ճիշտ չի լինի»:

Կարեն Կարապետյանը ծանոթացել է ՏՀՏ ոլորտի կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման առաջարկություններին

Կարեն Կարապետյանը կարևորել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը ոլորտի առաջընթացը հաջողելու գործում և ՏՀՏ ներկայացուցիչների նման մտածելակերպ, քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդկանց թվի ավելացումը:

Կառավարությունն ստեղծում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն (լրացված)

տեղադրվել է ժամը 12։29- ին վերջին լրացումը՝ ժամը 18։42- ին Կառավարությունն այսօր իր նախավերջին նիստն է անցկացրել: Այն ոչնչով նախորդներից չի տարբերվել՝ սկսվել է հանձնարականներով, աչքի է ընկել օրակարգում ընդգրկված հարցերի առատությամբ: Վարչապետ Կարեն Կարապետյանը  հանձնարարել է նաև ամփոփել և հաշվետվություններ ներկայացնել 2016թ. վերաբերյալ, վերանայել 2017թ. միջոցառումների ծրագրերն ու գերակա խնդիրները:  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին գործադիրի ղեկավարը հանձնարարել է  ավարտել մարզերի անձնագրի ձևավորումը, որտեղ կամրագրվեն մարզը բնութագրող ցուցանիշները: Նախատոնական տրամադրություն՝ զարդարված տոնածառի տեսքով,  ու տրված հանձնարարականներն ի մի բերելու հորդոր: Այսօր չխախտվեց ավանդույթն ու կառավարության նիստն  սկսվեց վարչապետ Կարեն Կարապետյանի  հանձնարականներով: Մինչև տարեվերջ կամփոփվեն  նախորդ հանձնարարականները, կներկայացվեն նաև գերատեսչությունների  2017թ. գերակա  խնդիրներն ու ծրագրերը: Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը  մինչև տարեվերջ կհետևի, որպեսզի  մարզերի   անձնագրերի ձևավորման գործընթացն ավարտվի: Արտաքին գործերի նախարարությունն էլ հանձնարարություն ունի:  Զբոսաշրջության պետական կոմիտեն ու Քաղավիացիայի վարչությունը առաջարկել են վիզաների հայեցակարգ մշակել: Վարչապետի հանձնարարականով  արտաքին գործերի նախարարությունը ոչ միայն այս հարցը կքննարկի, այլ նաև համեմատություններ կանցկացնի, թե ինչպես են  հարևան երկրներում այդ գործընթացը կազմակերպում: Չխախտվեց նաև կառավարության նիստի օրակարգում առանձնացված քննարկվող ու չքննարկվող նախագծերի ներկայացման ավանդույթը: Քննարկվող նախագծերի մասին.  ՀՀ կառավարությունը հաստատեց «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և գործադիր տնօրեն նշանակելու նախագիծը:  Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ,   ստեղծվելու է նաև հոգաբարձուների խորհուրդ, որի անդամ ի պաշտոնե կլինեն վարչապետը, տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների նախարարները: Հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներից 2-ը նշանակվելու են ՀՀ պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչներից՝ ՀՀ վարչապետի կողմից՝ Գործադիր տնօրենի առաջադրմամբ, 6-ը՝ մասնավոր հատվածից: Վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքով՝ իրենք չափազանց կարևորում են   այս ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը։ «Դա այն հարթակն է, որտեղ ձևավորվելու է մեր տեսլականը, մեր հորիզոնները, թե ինչպես ենք պատկերացնում մեր երկրի տնտեսության զարգացումը՝ ըստ ոլորտների, մակրոցուցանիշների, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման, ներդրումների»: Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի նախագծին: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի  պարզաբանմամբ, պայմանագիրը հանդիսանում է միջպետական, որի կողմերն են ԵԱՏՄ անդամ պետությունները: «Մաքսային օրենսգրքի ընդունման հիմնական նպատակը ԵԱՏՄ-ում միասնական մաքսային կարգավորման ապահովումն է, որը ներառում է ԵԱՏՄ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, ԵԱՏՄ մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս դրանց գտնվելու և օգտագործման կարգի ու պայմանների, ԵԱՏՄ մաքսային տարածք ապրանքների ներմուծման, ԵԱՏՄ մաքսային տարածքից դրանց արտահանման, ժամանակավոր պահպանման և այլ գործառնություններ», -ասաց Հարությունյանը: Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորեց փաստաթուղթը. «Այն բավականին դժվար է ծնվել։ Պետք է առավելագույնս ադապտացնել մեր գործող օրենքներին և կիրառման գործընթացը շատ մատչելի դարձնել»: «Մաքսային օրենսգրքում ֆիքսվել է նաև մեր ազատ տնտեսական գոտին՝ Իրանի սահմանի վրա»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ  Եվրասիական միության երկրները պայմանավորվել են սահմանափակել այդ դաշտը:   ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը կազմված է 9 բաժիններից, 61 գլուխներից և 464 հոդվածներից: ԼՂՀ-ում Մատենադարան՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի մասնաճյուղ կստեղծվի, պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի «Մ. Արամյանցի տուն (ամառանոց)» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ կճանաչվի:  

Վարչապետը շնորհավորել է էներգետիկի մասնագիտական օրը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել էներգետիկի օրվա առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շնորհավորական ուղերձում ասվում է.

ՏՀՏ-ն կարող է հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կփոխի և´ տնտեսությունը, և´ միջավայրը, և´ մշակույթը.Կ.Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը:

Վարչապետի շնորհավորական ուղերձը՝ էներգետիկի օրվա առթիվ

Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել  էներգետիկի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգելի էներգետիկներ, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն  շնորհավորում եմ ձեզ  մասնագիտական տոնի առթիվ: Կայուն տնտեսական զարգացման ուղին բռնած մեր հանրապետության համար կարևոր նշանակություն ունի էներգետիկ ոլորտի արդիականացումն ու զարգացումը, երկրի էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը: Այդ ծրագրերի ու աշխատանքների հետևում կանգնած են նվիրյալներ, ովքեր արժանապատվորեն շարունակում են իրենց նախորդների գործն ու ավանդույթները: Հայաստանի էներգետիկներն աշխատում են շուրջօրյա և այդ  աշխատանքի շնորհիվ է,  որ այսօր Հայաստանի բոլոր անկյուններում՝ յուրաքանչյուրի տանը և ընտանիքում կա լույս ու ջերմություն: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ անսպառ եռանդ ու նոր հաջողություններ ձեր դժվարին և պատասխանատու գործում»:

Վարչապետ. ՏՀՏ-ն կարող է հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կփոխի և´ տնտեսությունը, և´ միջավայրը, և´ մշակույթը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել ՏՀՏ ոլորտի կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման վերաբերյալ առաջարկությունների ամփոփման և ծրագրերի մշակման ընթացքի մասին: Տեղեկացվել է, որ այժմ այս ուղղությամբ քննարկումներ են ընթանում շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտի ներկայացուցիչների համատեղ աշխատանքային խմբի շրջանակում: Կարեն Կարապետյանը կարևորել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը ոլորտի առաջընթացը հաջողելու գործում և ՏՀՏ ներկայացուցիչների նման մտածելակերպ, քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդկանց թվի ավելացումը: «Ես ձեզ հետ շատ մեծ հույսեր եմ կապում. դուք կարող եք հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կփոխի ´ տնտեսությունը, և´ միջավայրը, և´ մշակույթը», — նշել է կառավարության ղեկավարը և պատրաստակամություն հայտնել օժանդակել կառուցողական բոլոր նախաձեռնություններին: Նախատեսվում է 2017 թ. հունվարի կեսերին վարչապետին ներկայացնել աշխատանքների արդյունքները և առարկայական ծրագրերի փաթեթ՝ կոնկրետ միջոցառումներով:

ՀՀ վարչապետ. ՏՀՏ-ն կարող է հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կփոխի և´ տնտեսությունը, և´ միջավայրը, և´ մշակույթը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ուրբաթ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Գերատեսչությունների գործունեությունը գնահատվելու է ներդրումային ցուցանիշներով. Կարեն Կարապետյան

Կարեն Կարապետյանը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել է գործունեության գնահատման հայտանիշերի հետ կապված սեղմ ժամկետներում ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Գերատեսչությունների գործունեությունը գնահատվելու է ներդրումային ցուցանիշներով. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նախարարությունների, գերատեսչությունների և մարզպետարանների գործունեության արդյունքների գնահատման մեխանիզմներն ու հայտանիշերը:

Գերատեսչությունների գործունեությունը գնահատվելու է ներդրումային ցուցանիշներով՝ ասում է վարչապետը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նախարարությունների, գերատեսչությունների և մարզպետարանների գործունեության արդյունքների գնահատման մեխանիզմներն ու հայտանիշերը: Վարչապետը նշել է, որ գնահատման հայտանիշերի թվում կարևորագույններից մեկը լինելու է ներդրումային ցուցանիշը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին: «Դուք պետք է մինչ տարեվերջ ներկայացնեք կոնկրետ հայտանիշերով առաջարկություններ՝ գնահատելու գերատեսչության աշխատանքը, որոնց մեջ պետք է սահմանված լինի նաև տարեկան ներդրումային ծրագիրը»,- ասել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարը  կարևորել է ներդրումներ ներգրավվելու ուղղությամբ գերատեսչությունների աշխատանքը և նշել, որ այդ հարցին պետք է ցուցաբերել համակարգային մոտեցում: «Անհրաժեշտ է պարբերաբար հանդիպել ներդրողների հետ, ցուցաբերել բիզնես մոտեցում, փոխել ներդրումային մթնոլորտը: Մենք ունենք պոտենցիալ ներդրողներ, որոնց պետք է խրախուսել՝  ներգրավվելու տարբեր ծրագրերում»,- շեշտել է վարչապետը: Կառավարության ղեկավարը նշել է, որ ձևավորվելու է նաև մարզի անձնագիր, որով բնութագրվելու է մարզը, ներկայացվելու են զարգացման ուղղություններն ու  առավելությունները: Վարչապետի խոսքով՝ մարզպետարանների գործունեության հիմնական ուղենիշերը պետք է հիմնված լինեն մարզի անձնագրի վրա:  Այժմ քայլեր են ձեռնարկվում՝ մարզերում ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ: «Եկել ենք այն գաղափարին, որ յուրաքանչյուր մարզ պետք է ունենա իր  անձնագիրը, համայնքային ծրագիրը, և մարզպետը պետք է պատասխանատու լինի, թե ինչքան ներդրում է կատարվել իր տարածքում, ինչը կնպաստի ներդրումային միջավայրի զարգացմանը»,- ասել է գործադիրի ղեկավարը: Կարեն Կարապետյանը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել է գործունեության գնահատման հայտանիշերի հետ կապված սեղմ ժամկետներում ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Հարցվածների մոտ մեկ երրորդը դժգոհ է ՀՀ նոր վարչապետի գործունեությունից. հարցում

«Հայաստանի վարչապետի 100 օրը» թեմայով Հակակոռուպցիոն կենտրոնի կողմից անցկացված հարցման մասնակիցների մոտ մեկ երրորդը դժգոհություն է հայտնել ՀՀ նոր վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունից։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցություն է հայտնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին

«ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և խնդրում եմ կարեկցանքի ու զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին»,- նշված է ուղերձում։

Ակտիվորեն մասնակցելու եմ առաջիկա ընտրություններին. Արծվիկ Մինասյան

Այսօր լրագրողների հետ է  հանդիպել ու անցնող տարին ամփոփել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Դաշնակցական Մինասյանը տարին սկսեց   էկոնոմիկայի, իսկ ավարտում  է  բնապահպանության  նախարարի պաշտոնում: Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ որպես քաղաքական պաշտոնում նշանակված ու ՀՅԴ անդամ ոչ միայն ակտիվորեն պետք է մասնակցի  առաջիկա ընտրություններին, այլ նաև առաջ տանի իր կուսակցության գաղափարները: Բնապահպանության ոլորտում կառավարության նախատեսած բոլոր ծրագրերն իրականացվել են: Նախարար Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է   հայտնել  նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին և բոլոր նրանց, ովքեր ջանք են գործադրել տարվա ծրագիրը կյանքի կոչելու հարցում: «Սևանա լճի մակարդակը կազմում է 1900 մետր 48 սմ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ 26 սմ-ով բարձր է»,-  տեղեկացրել է Արծվիկ Մինասյանը: Ինն ամսվա ընթացքում նախարարի երկու պաշտոն՝ երկու տարբեր ոլորտներում: Հանրությանն առավել  հայտնի Արծվիկ Մինասյանը  տարին սկսեց մի, ավարտում է  մեկ այլ նախարարությունում:  Անկախ նրանից, թե որտեղ է, Մինասյանն առաջնորդվում է երեք փաստաթղթերով՝ խմբագրված Սահմանադրությամբ, ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ելույթով  ու ՀՀԿ — ՀՅԴ քաղաքական հուշագրով:  «Ամեն ինչ անելու եմ, որպեսզի ընտրողները, ՀՀ քաղաքացիները տեսնեն, որ այն, ինչ Դաշնակցությունը հայտարարում է՝ ոլորտային մասով առնվազն, նահանջ չկա, եթե ավելին՝ դրական զարգացում չլինի»: Արծվիկ Մինասյանը  բնապահպանության նախարար դարձավ, երբ Կարեն Կարապետյանն իր կաբինետը ձևավորեց՝ օպտիմալացման ու ծախսերի կրճատման հստակ պահանջ դնելով նաև: 40 հաստիք ու 23 տրանսպորտային միջոց են կրճատել, միայն հաստիքների մասով կխնայեն 80 մլն դրամ:  Բնապահպանության նախարարը նաև  հիմնական խնդիրներն է  առանձնացրել՝ համակարգային կոռուպցիոն ռիսկեր, ոլորտի օրենսդրության իրավակիրարկումը  բավարար չէ,   ցածր հասցեականաություն ունի  բնապահպանական ու բնօգտագործման վճարներից գոյացող ֆինանսական միջոցների օգտագործման մակարդակն ու չափը, բնապահպանական  թույլտվությունների միասնական համակարգը ձևավորված չէ: Ամուլսարի ծրագրի իրականացմանը նախարարությունը դրական եզրակացություն է տվել,  սակայն  ոլորտի պատասխանատուն կարծում է, որ առկա  փորձաքննության համակարգն ընդհանրապես, բավարար չէ: Դեկտեմբերի  25-ին  ավարտվեց  Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ցանկացած տեսակի ձկան և խեցգետնի արդյունագործական որսի համար արգելքի շրջանը: Հունվարին 7-ից 20-ը իրավիճակը կվերահսկվի:  Գործընթացի առաջին փուլն Արծվիկ Մինասյանին  ամբողջությամբ  չի բավարարել, սակայն սիգի  պահպանման  80 տոկոս հնարավորությունն էլ  վատ արդյունք չի համարում՝ գիտակցելով՝ այդ արգելքն էլ  բացարձակ արդյունքով չի փայլում: Խնդրի լուծման համար արդեն տնտեսագետ Արծվիկ Մինասյանն է լուծումներ առաջարկում՝  նաև՝  համայնքներում աշխատատեղեր ստեղծելու ծրագրերով:

Ոստիկանության պետի տեղակալը՝ ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ:

Վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր, մտքեր փոխանակել մեր երկրում հակակոռուպցիոն քաղաքականության ու այդ ուղղությամբ իրականացվող երկկողմ փոխգործակցության վերաբերյալ:

Նախկին նախարարը փոխնախարար է նշանակվել

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նույն նախարարության նախարարի տեղակալ է նշանակվել։ ՀՀ Վարչապետի համապատասխան որոշման տեքստում, մասնավորապես, նշվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գաբրիել Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ»։ Այս մասին որոշումն այսօր ընդունել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։  

Ներդրումների ծավալը ՀՀ-ում շատ ցածր է.Սուրեն Կարայան

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի հերթն այսօր տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանինն էր: Նախարարը խոսել է արտահանումից, ներդրումներից ու նշել, որ ներդրումների ծավալը ՀՀ-ում շատ ցածր է, միջնաժամկետ հատվածում տարեկան  առնվազն հինգ անգամ պետք է ավելացնել ներդրումների ծավալը , որպեսզի կայուն աճ ապահովվի:  ՌԴ կապող միակ՝  Վերին Լարսի անցակետը  տարին մի քանի անգամ տարբեր պատճառներով   լուրջ խնդիրներ է ստեղծում հայ տնտեսվարողների համար: Հարցը քննարկել են  ու օդային բեռնափոխադրումների համակարգ են մշակել, որի արդյունքում՝ արագ փչացող ապրանքատեսակներ արտահանելիս անցակետի փակ լինելու դեպքում  հնարավոր կլինի ԵԱՏՄ  արտահանել օդային ճանապարհով՝ մատչելի գնով: Ներդրումների խթանման ու բիզնեսին աջակցելու նպատակով Կարեն Կարապետյանի կառավարությունում էկոնոմիկայի նախարարության փոխարեն ստեղծվեց տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություն: Նախարար նշանակվեց մինչ այդ միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների փոխնախարար ի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Կարայանը: Նախարարի խոսքով՝ 2016թ Հայաստանում արտահանման ռեկորդային ծավալների աճ է գրանցվել՝ շուրջ 21 տոկոս տարեկան կտրվածքով, իսկ  չորրորդ եռամսյակում աճը կկազմի առնվազն 25 տոկոս: Արդյունքները սակայն գոհացուցիչ չեն: Տնտեսության զարգացման շարժիչ ուժ դառնալու համար  այն պետք է  ՀՆԱ-ի մեջ  առնվազն  50  տոկոսը կազմի, այժմ այն 30  տոկոս է: Կարայանի խոսքով՝ առկա է արտահանման կենտրոնացվածության բարձր աստիճան: Արտահանումը պետք  է դիվերսիֆիկացնել և ըստ երկրների, և ըստ ապրանքատեսակների: Միաժամանակ՝ «ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  արտահանման ցածր ներուժ ունենք հարևան ու առաջին առևտրատնտեսական գործընկեր երկրների հետ»՝ ասում է նախարարն ու խոսում թվերով. «Մեր արտահանումը   ՌԴ մեկ շնչի հաշվով  կազմում է ընդամենը 1,7 ԱՄՆ դոլար, իսկ ԻԻՀ՝ առնվազն 1 ԱՄՆ դոլար: Սա շատ ցածր ցուցանիշ է։ Մենք գտնում ենք, որ կա չօգտագործված մեծ ներուժ։ Այս երկրներում մեր արտահանումը մեծացնելու է մեր առաջիկա քայլերից հիմնականը»: Օրակարգում է արտոնյալ առևտրային ռեժիմներ ունեցող շուկաների մուտքի  հնարավորությունների ընդլայնումը: ԵԱՏՄ- ին անդամակցելիս, եւ այժմ էլ Հայաստանի առաջնային խոստումներից մեկը արտահանողների համար ավելի քան 180 մլն- ոց շուկան էր: Սակայն ՌԴ կապող միակ՝  Վերին Լարսի անցակետը տարին մի քանի անգամ տարբեր պատճառներով   լուրջ խնդիրներ է ստեղծում հայ տնտեսվարողների համար: Հարցը քննարկել ու կարծես խնդրի լուծումը գտել են. «Օդային բեռնափոխադրումների համակարգ ենք  մշակել և այն տնտեսվարողները, որոնք արագ փչացող ապրանքատեսակներ են արտահանում ԵԱՏՄ, հնարավորություն կունենան այն մատչելի գնով տեղափոխել»: Բանակցությունները ԻԻՀ հետ շարունակվում են, մեր երկրում ցանկանում են, որպեսզի այստեղ տրվող սերտիֆիկատը ճանաչվի հարևան Իրանում։ Իրանի սահմանակից տարածքում նախանշված  ազատ տնտեսական գոտին ամենայն հավանականությամբ իր աշխատանքները կսկսի 2017 թ. ապրիլին: Սա կակտիվացնի Հայաստան- Իրան առևտրաշրջանառությունը: Ներդրումների ծավալն էլ է ՀՀ-ում շատ ցածր: Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի խոսքով՝ այս տարվա անցած ինն ամիսների ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 92 մլն ԱՄՆ դոլար, կամ ՀՆԱ-ի 1,3 տոկոսը: Աշխատում են, որպեսզի  այդ արդյունքը հասցնեն մինչև հինգ տոկոսի: Այս նպատակով  ներդրողների համար շուկաներ են ապահովում, գործարար միջավայրն են բարելավում, օրակարգում է  «Օտարերկրյա ներդրողների  մասին»   նոր օրենքի նախագիծը: 2017-ին   կփորձեն անել ամեն ինչ, որպեսզի  առնվազն 150-200 մլն  ԱՄՆ դոլարի ներդրումներ ապահովեն: Սուրեն Կարայանի  տեղեկացմամբ,  վարչապետ Կարեն Կարապետյանի՝ մարզեր կատարած այցերի արդյունքում հավաքագրել են բոլոր բիզնես գաղափարները,  որոնք կարող են հիմք հանդիսանալ տեղական նշանակության ներդրումային ծրագրերի զարգացման համար: «Արդեն իսկ հավաքագրվել է 160 ծրագիր, որոնցից մոտ 110-ը հենց մարզերից է՝ մոտ 240 միլիոն դոլար արժողությամբ»: Նախարարը շեշտեց, որ 2017 թվականի առաջին եռամսյակում կգործարկվեն կամ իրենց գործունեությունը կընդլայնեն 7 ընկերություն, որոնք շուրջ 3 միլիարդ դրամ ներդրումների արդյունքում կստեղծեն  824 աշխատատեղ:

Վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր, մտքեր փոխանակել մեր երկրում հակակոռուպցիոն քաղաքականության ու այդ ուղղությամբ իրականացվող երկկողմ փոխգործակցության վերաբերյալ: Կարեն Կարապետյանն անդրադարձել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությանը՝ տեղեկացնելով, որ նախատեսվում է ընդլայնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանակը, ինչը կնպաստի նաև հանրության հետ հետադարձ կապի ապահովմանը: Կոռուպցիայի դեմ պայքարում վարչապետը մեծապես կարևորել է կոռուպցիոն դրսևորումներ ծնող միջավայրի փոփոխությունը և ավելացրել, որ կառավարության յուրաքանչյուր նիստում իր կողմից հնչեցվող հանձնարարականները՝ ուղղված բիզնես միջավայրի բարելավմանը, ծառայությունների մատուցմանը, լիցենզիաների տրամադրմանը, տարբեր ոլորտներում մեկ պատուհանի սկզբունքի ներդրմանը և այլն, միտված են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Իր հերթին, դեսպան Միլսը նշել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է հակակոռուպցիոն քաղաքականության ուղղությամբ շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը, երկարաձգել Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված երկկողմ համաձայնագրի ժամկետը և անհրաժեշտ համարել նախանշել այն կոնկրետ քայլերն ու ծրագրերը,  որոնց իրականացման նպատակով ամերիկյան կողմը պատրաստ է միջոցներ հատկացնել: Դեսպանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում տարբեր ուղղություններով կառավարությունն ունի ձեռքբերումներ և միաժամանակ կարևորել առարկայական բարեփոխումների շարունակությունը: Ռիչարդ Միլսի խոսքով՝ ԱՄՆ պատրաստ է նաև փորձագիտական աջակցություն տրամադրել դատաիրավական և հարկային բարեփոխումների իրականացման գործում: Վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել, որ կառավարությունն առաջիկայում ԱՄՆ գործընկերներին կներկայացնի փոխշահավետ համագործակցության ուղղությունները:  

Սոցիալական ոլորտում պետք է ստեղծել կոռուպցիան բացառող համակարգեր

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձավ հաշմանդամության կարգ տրամադրող կառույցների գործունեությանը և նշեց, որ անհրաժեշտ է ոլորտում իրականացնել արմատական փոփոխություններ: «Սոցիալական ապահովության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ՝ պետական ծրագրերի ամբողջ սպեկտրով:

Վարչապետը ջրատնտեսական կառույցների ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործման հանձնարարականներ տվեց

Վարչապետ Կարեն Կարապետյանը 2017 թ. ոռոգման ջրի ջրատնտեսական կառույցների՝ ջրամբարներ, ջրանցքներ և այլն, ոռոգելի հողատարածքների բնագավառում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ֆինանսական և տեխնիկական միջոցների առավել արդյունավետ օգտագործման նպատակով տվեց հանձնարարականներ:

Քաղավիացիայի վարչությունը հայկական շուկա մուտք գործելու առաջարկով դիմել է 40- ից ավելի ավիաընկերությունների

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը բանակցություններ է վարում արտերկրի 40-ից ավելի ավիաընկերությունների հետ՝ հայաստանյան շուկա ներգրավելու նպատակով: Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանից հետաքրքրվեց՝ առաջարկով քանի ավիաընկերությունների են դիմել և արդյոք կա արդյունք:

Վարչապետը հանձնարարել է սոցապ նախարարին արմատական փոփոխությունների առաջարկներ ներկայացնել

Սոցիալական ոլորտին վերաբերող հանձնարարականների մի ամբողջ շարք՝ վարչապետ Կարեն Կարապետյանից՝ կառավարության այսօրվա նիստում։ Դրանց առյուծի բաժինն ուղղված էր աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: «Սոցիալական ապահովության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ՝ պետական ծրագրերի ամբողջ հատվածում »,- հայտարարել է կառավարության ղեկավարը: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ կառավարության նիստից հետո է հանդիպել լրագրողների հետ, խոսել համակարգային փոփոխություններից ու նշել, որ ԲՍՓ համակարգում   փորձել են վերացնել պատճառները ծնող երևույթները։ «Այդ ձևաչափը ձեռք է տվել բոլոր կողմերին»,- ասել է նախարարը՝ նշելով,- հունվարին կառավարության հաստատմանն են ներկայացնելու   ծառայությունների փաթեթ՝  ըստ գնահատված կարիքի»: Հաշմանդամություն ունենալն ու հիվանդ լինելը տարբեր բաներ են, դրանք պետք է հստակ տարանջատվեն: «Հիվանդ լինելը դեռևս  հաշմանդամություն   չի նշանակում»,- ասել է Արտեմ Ասատրյանն ու հավելել, որ չափորոշիչների ոչ հստակ լինելը միշտ էլ ռիսկերի հնարավորություն է տալիս:  Արմատական փոփոխությունների առաջարկություն ենք ներկայացրել՝ հայտնել է նախարարը:   Օրերս Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել էին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը, նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետը: Երեկ արդեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել: Այսօր կառավարության նիստն սկսվեց ինչպես այս, այնպես էլ սոցիալական ոլորտին վերաբերող մի շարք հանձնարարականներով: Կարեն Կարապետյանի խոսքով,  Բժշկասոցիալական փորձաքննության գործակալություններում էվոլուցիոն ճանապարհով իրականացվող փոփոխությունները դեռևս հեռու են ցանկալի արդյունքից:  Այդ իսկ պատճառով կառավարության ղեկավարը ոլորտում արմատական բարեփոխումների անհրաժեշտություն է տեսնում: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին  վարչապետը հանձնարարեց  տասնօրյա ժամկետում արմատական փոփոխությունների առաջարկներ ներկայացնել: Արդեն կառավարության նիստից հետո  աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հրաժարվեց  ԲՍՓ գործակալության տնօրեն  Արմեն Սողոյանի ձերբակալության  հետ կապված որևէ գնահատական տալուց, կոնկրետ դեպքին այս պահին ճիշտ չէ գնահատական տալը՝ ասաց: Միայն նշեց, որ վերջինիս առաջ աշխատանքի ընդունելիս երկու կարևորագույն խնդիր են առաջադրել: «Գնացել ենք համակարգային ճանապարհով»,- ասաց՝  նշելով, որ պետք է ծնող պատճառները վերացնել: Իրականում 2014 թ. ծանր ու տաժանակիր աշխատանք ենք արել՝ նշեց ոլորտի պատասխանատուն՝  վստահեցնելով՝  տարեկան 75 հազար մարդ փորձաքննության հետ է առնչվում: «Գնահատելով կարիքը, նախատեսելով ծառայությունների փաթեթը՝ պետք է ապահովենք ծառայությունները՝ անկախ  հաշմանդամություն ձեռք բերելու հանգամանքից»,- ըստ նախարարի սա կարևոր ու սկզբունքային մոտեցում է: Չափորոշիչների ոչ հստակ լինելը, մեկը մյուսի վրա  ներառված լինելը  միշտ էլ ռիսկերի հնարավորություն է տալիս՝ ասաց նախարարը՝ նշելով, որ արմատական փոփոխությունների առաջարկությունը կառավարությանը կներկայացվի հունվարին։ Ոլորտը  կկարգավորվի  միասնական ընդունարանների միջոցով,  փաստաթղթերի կենտրոնացված մարմին կստեղծվի, որն էլ կիրականացնի փաստաթղթային փորձաքննություն: Նախարարության գնահատմամբ, որոշումների շուրջ 30 տոկոսը հնարավոր կլինի կայացնել՝ առանց քաղաքացուն զննելու: Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորում է  նաև սոցիալապես անապահովների համար նախատեսված նպաստների տրամադրման արդյունավետության և հասցեականության բարձրացումը՝ նշելով, որ այս համակարգում բարեփոխումներ են անհրաժեշտ: Բացի այդ՝ պետք է անապահովության գնահատման մոտեցումների և մեթոդաբանության արմատական վերանայում իրականացվի՝ հիմք ընդունելով ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովման և պետական սոցիալական աջակցության ծրագրերը, հատկապես բնակչության անաշխատունակ շերտերին ուղղելով սկզբունքային մոտեցումներ: «Մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ անապահովման գնահատման համակարգում ամեն գնով 30 միավոր ձեռք բերելու մղումը ապախթանելու և ընտանիքի առաջնային կարիքները հոգալը խթանելու ճիշտ համակարգ ձևավորելու ուղղությամբ»: «Աշխատունակ անձանց համար ապախթանիչ մեխանիզմներ պետք է դնենք, որպեսզի համակարգում աշխատունակ անձինք չլինեն, ովքեր թաքնված զբաղված են կամ չեն ցանկանում աշխատել՝ ասում է նախարարը։ Կենսաթոշակների ոլորտում ու  հատկապես  ստաժի հաշվարկման  հարցում խդնիրները  կան, որոնք կլուծվեն՝ կրկին վարչապետի հանձնարարականով։ Այստեղ իսկապես ունենք խնդիրներ՝ խոստովանեց  աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը՝  միաժամանակ հիշեցնելով, որ նախկինում այս ոլորտում առկա խնդիրներն աստիճանաբար լուծվում են:

Հայաստանի վարչապետն այցելել է մարտական հենակետ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության մարտական հենակետերից մեկը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Կառավարության 2016- ի վերջին նիստը. Լավ հանգստացեք և եռանդով վերադարձեք՝ հորդորեց վարչապետը

Ավելի շատ հանձնարականներ, քան` սովորաբար, դրանք նաև գյուղատնտեսության ոլորտին  են վերաբերել: Վարչապետ Կարեն Կարապետյանը 2017 թ. ոռոգման ջրի ջրատնտեսական կառույցների՝ ջրամբարներ, ջրանցքներ և այլն, ոռոգելի հողատարածքների բնագավառում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ֆինանսական և տեխնիկական միջոցների առավել արդյունավետ օգտագործման նպատակով հանձնարարել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝  մինչև   մարտի 1-ը համապատասխան գերատեսչությունների  ղեկավարների հետ գնահատել ոռոգման ջրամատակարարմամբ պայմանավորված պարտավորությունների ծավալները՝ ըստ համայնքների և ըստ ջրօգտագործողների, առաջարկությունները  ներկայացնել ՀՀ կառավարություն:  Օրակարգային քննարկվող ու չքննարկվող հարցեր՝  2017-ին էլ ավելի շատ աշխատելու տեղեկացում: 2016թ  կառավարության վերջին նիստն ավարտված է:  Կառավարությունում ու հատկապես գյուղոլորտում  հաջորդ տարվան ուղղված նախապատրաստական աշխատանքների հանձնարարականներն արդեն այսօր են տրվում:  2017 թ. ոռոգման ջրի ջրատնտեսական կառույցների՝ ջրամբարներ, ջրանցքներ, ոռոգելի հողատարածքների բնագավառում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ֆինանսական և տեխնիկական միջոցների առավել արդյունավետ օգտագործում: Վարչապետ Կարեն Կարապետյանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մինչև մարտի 1-ը համապատասխան գերատեսչությունների  ղեկավարների  հետ գնահատել ոռոգման ջրամատակարարմամբ պայմանավորված պարտավորությունների ծավալները՝ ըստ համայնքների և ըստ ջրօգտագործողների։ Կառավարության օրակարգում ընդգրկված նախագծերի մասին.  Հակակոռուպցիոն  խորհուրդը  փորձագիտական խումբ և հանձնախումբ կունենա: Այստեղ կավելանա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների  թիվը՝ երկուսի փոխարեն դարձնելով չորսը: ՄԻՊ- ը, փոխվարչապետը, նախագահի վերահսկողական ծառայության պետը նույնպես կընդգրկվեն: Առայժմ դժվար է լինելու հստակ նշել, թե  խորհուրդը քանի անդամ կունենա՝ ասաց արդարադատության նախարարը: «Հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգի» նախագիծը նույնպես հաստատվեց: Այն վարչապետի հանձնարարությամբ է կազմվել՝ ասաց  էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։ Նա տեղեկացրեց, որ փոքր ՀԷԿ-երի ֆինանսական վիճակը գնահատված է: «Չափազանց կարևոր է այս աշխատանքների մեկ օր շուտ  կազմակերպելը՝ ընդգծեց Կարեն Կարապետյանը։ Օրակարգում է  «Արևային ֆոտովոլտային  կայանների կառուցման»  ներդրումային ծրագիրը: Աշխատանքները վաղուց են սկսվել, տարբեր տեղանքներ են ուսումնասիրվել: Աշոտ Մանուկյանի տեղեկացմամբ, այս պահին Մասրիկ ու Դաշտադեմ տեղանքների գործարար նախագծերն են  օրակարգում: Կհաղթի ավելի ցածր սակագին ներկայացնող կազմակերպությունը: Անհրաժեշտության դեպքում ՀՀ կենտրոնական բանկը կշարունակի նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ կառավարության նիստում պատասխանելով  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցին պատասխանեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: ԿԲ նախագահը նշեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ նվազեցվել է դեկտեմբերի 27-ին։ ԿԲ-ն այն իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.25%: ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը  բանակցություններ է վարում արտերկրի 40-ից ավելի ավիաընկերությունների հետ՝ հայաստանյան շուկա ներգրավելու նպատակով: Դրա մասին էլ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հարցադրմանն ի պատասխան ասաց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: 2016թ կառավարության վերջին նիստն ավարտվեց վարչապետի շնորհավորանքով ու կառավարության անդամներին ուղղված հորդորով՝ «Լավ հանգստացեք և եռանդով վերադարձեք, որովհետև 2017 թվականի ռեժիմը լինելու է շատ ավելի ծանր»:

Անցնող տարին սկսվեց 13-րդ, ավարտվեց 14-րդ վարչապետով

2016թ  սկսվեց 13-րդ, ավարտվեց 14-րդ վարչապետով: Ընդհանրապես՝ անցնող տարին իր հետ  հայրենի կառավարության համար բազմաթիվ մարդկային ու կառուցվածքային փոփոխություններ բերեց ,  ցավոք  նաև՝ գործընկերոջ կորուստ: Հովիկ Աբրահամյանին փոխարինեց Կարեն Կարապետյանը, նոր դեմքեր  հայտնվեցին, նոր նախարարություններ  ձևավորվեցին: Փոփոխական կապիկը  անկանխատեսելի  դարձրեց նաև  2016թ կառավարության համար: Տարեսկզբին  ստորագրվեց  ՀՀԿ -ՀՅԴ քաղաքական համագործակցության համաձայնագիրը, որի արդյունքում նախարարական երեք պորտֆել տրվեց ՀՅԴ-ին՝ կառավարություն վերադարձան Լևոն Մկրտչյանը, Դավիթ Լոքյանը, օրենսդիրից գործադիր մարմին տեղափոխվեց Արծվիկ Մինասյանը:  Այս տարին նաև աչքի ընկավ երկարամյա նախարարներին հրաժեշտ տալով : Քաղաքական համագործակցության արդյունքում նախարարի պաշտոնին հրաժեշտ տվեց Արմեն Աշոտյանը։ Նա հեռացավ կառավարությունից, բայց ոչ  քաղաքականությունից: Տարիների դադարից հետո կառավարություն  վերադարձած Կարեն Ճշմարիտյանը նույնպես հեռացավ կառավարությունից: Համատեղ աշխատանքի համար նրանք առանց շնորհակալության չհեռացան: Մինչ այդ, կառավարության հնաբնակներից էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էր  ազատվել աշխատանքից:  Քաղաքական  համագործակցության  համաձայնագրի արդյունքում՝ ՀՅԴ-ին  տրվեց նաև մարզպետի երկու պաշտոն,  Շիրակի ու Արագածոտնի մարզպետերը՝  Ֆելիքս Ցոլակյանն ու Սարգիս Սահակյանը  սեփական դիմումների համաձայն ազատվեցին աշխատանքից: Կառավարությունն այս կազմով աշխատեց շուրջ  յոթ ամիս, հաջորդ փոփոխությունը որքան սպասելի, նույնքան էլ անսպասելի էր:  2016թ  սեպտեմբերի  8- ը  վարչապետի պաշտոնում վերջին հինգշաբթին էր Հովիկ Աբրահամյանի համար: Իր հրաժարականը Աբրահամյանը  նոր մոտեցումներ ու նոր սկիզբ  ունենալու անհրաժեշտությամբ պայմանավորեց:   «Սեպտեմբերի 8-ին  ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել ՀՀ նախագահին»: Վարչապետի պաշտոնը թողնելուց հետո, Աբրահամյանը մամուլի հրապարակումների համաձայն,  որոշ ժամանակով հեռացավ Հայաստանից:  Հրաժարականից հետո առաջին անգամ Հովիկ Աբրահամյանը հրապարակում հայտնվեց ՀՀԿ 26-րդ համագումարում: Աբրահամյանի հրաժարականից հետո ընդամենը չորս օր Հայաստանն առանց  վարչապետ մնաց: Նոր վարչապետի նշանակման հրամանագիրը երկար սպասեցնել չտվեց՝  կառավարության ղեկավար նշանակվեց Կարեն Կարապետյանը:  Անկուսակցական Կարապետյանը հենց այդպիսի  կառավարություն էլ ձևավորեց: Կառավարություն բերեց մարդկանց, որոնք իրենց ոլորտներում կայացած էին, սակայն հանրությունը շատ բան չգիտեր նրանց մասին՝ հանրային դեմքեր չէին: Նրանց մեծ  մասը, ինչպես ավելի ուշ նաև վարչապետ Կարեն Կարապետյանը խոստովանեցին՝  երբևէ չէին էլ մտածել կուսակցական ան դառնալու մասին, սակայն, ՀՀԿ 26-րդ համագումարը փոխեց ամեն ինչ՝ բիզնես ոլորտում  կայացած նախարարները՝ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, տրանսպորտի ու կապի նախարար Վահան Մարտիրոսյանն անդամակցեցին ՀՀԿ-ին: Մինչ այդ, ՀՀԿ-ին անդամակցելու մասին հայտարարեց նաև Կարեն Կարապետյանը: Հատկանշական է, որ  մինչ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելը 18 նախարարներից  միայն հինգն  էին իշխող կուսակցության անդամ՝  փոխվարչապետը, աշխատանքի ու սոցիալական հարցերի, արդարադատության, Սփյուռքի ու ֆինանսների նախարարները:  Երեքը դաշնակցական էին,  մյուսները՝  անկուսակցական:  Հիշեցնենք՝ ՀՀԿ-ի անդամ է նաև  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Կարեն Կարապետյանի հետ չաշխատեց Սյունիքի  մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Արդեն հստակ է՝ եթե  կառավարությունը արդյունավետ աշխատի ու պահանջված լինի՝ Կարեն Կարապետյանն իրեն վարչապետի պաշտոնում է  տեսնում: Իսկ արդյունավետությունը կորոշվի  ՀՀ շարքային քաղաքացու կյանքի որակի մակարդակի բարձրացմամբ։ Խոսքն առաջին հերթին ամենախոցելի զանգվածի մասին է՝ հստակեցրեց կառավարության ղեկավարը: Փորձագետների մի մասը, ի դեպ, կարծում է, որ վեց ամիսը քիչ ժամանակ է հաջողություններ  արձանագրելու  համար, մյուս  մասն էլ՝ հիմնականում ընդդիմադիրները, պնդում են՝ այս կառավարությունն էլ հաջողություններ չի ունենա: Շարքային քաղաքացիներիս սպասելուց բացի ոչինչ չի մնում: Եվ վերջում՝  այս կառավարությունը  տարին գործընկերոջ կորստով  փակեց՝ դեկտեմբերի 13-ին  երկարատև ու ծանր հիվանդությունից հետո  կյանքից  հեռացավ  ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Մենք շահագրգռված ենք, որ դուք ձեր ծառայությունը, ձեր պարտքը կատարելուց հպարտ լինեք. վարչապետն այցելել է մարտական հենակետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի մասին՝ թեյի սեղանի շուրջ: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: Վարչապետը նշել է, որ ժողովուրդը հպարտանում է մեր զինվորներով, ովքեր պատվով և պատասխանատվությամբ են պաշտպանում մեր պետական սահմանները: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ զինվորները միշտ գտնվում են պետության ուշադրության կենտրոնում: «Մենք շատ լավ երկիր ենք ունենալու, որևէ կասկած երբևէ չունենաք, անկախ նրանից, թե ինչ դժվարություն ունենք, ինչ խնդիր ունենք: Մենք չափազանց շահագրգռված ենք, որ դուք ձեր ծառայությունը, ձեր պարտքը կատարելուց լինեք  հպարտ, որովհետև ավելի մեծ բավարարվածություն իր երկիրը սիրող մարդու մոտ չի կարող լինել, եթե ինքն իր երկրի ծառան է: Ես աշխատանքային փորձիս ընթացքում ղեկավարել եմ մեծ ու փոքր ընկերություններ, կյանքն ավելի թեթև է եղել, բայց եթե այս տեղում ես կարողանամ բավարարված զգալ, որ իմ ծառայությունը ճիշտ եմ մատուցում, դրանից մեծ գնահատական, հաճույք չկա, անկախ նրանից՝ անքուն գիշերներ են, ծանր պայմաններ, ընտանիքին տեսնել-չտեսնել»: Զինծառայողների հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին, հայ-ադրբեջանական պետական սահմանին դիվերսիոն խմբի ներթափանցման փորձին, վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ դիրքի անձնակազմը սխրանքի ու անձնազոհության գնով է լուծել իր առջև դրված խնդիրը՝ պաշտպանելով երկրի սահմանները: Վարչապետի խոսքով, սահմանին կանգնած զինծառայողների վստահությունն ու վճռականությունն անընդհատ դրական ազդակներ է փոխանցում նաև հանրությանը: Մարտական հենակետ այցի ավարտին Կարեն Կարապետյանը բոլոր զինվորներին մաղթել է առողջություն և խաղաղ ծառայություն:

Ապագային նայենք ավելի վստահ և համարձակ․ Կարեն Կարապետյանի ամանորյա ուղերձը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ամանորյա ուղերձը   Սիրելի  հայրենակիցնե՛ր. Այսօր այնպես է ստացվել, որ  ես լինելով ձեզանից մեկը՝  հնարավորություն և պատիվ ունեմ շնորհավորելու   ձեր  Նոր տարին և  Սուրբ  ծնունդը: Սրտա՛նց  շնորհավորում   և  ցանկանում եմ, որ  յուրաքանչյուրիդ ընտանիքում լինի տաք,  ջերմ, լուսավոր ու սիրով լի: Այս օրերին ձեր ընտանիքի անդամների,  բարեկամների, ընկերների հետ հնարավորություն կունենաք  միմյանց բազմաթիվ լավ  խոսքեր, բարեմաղթանքներ  ասելու, ձեր երեխաներին և թոռնիկներին  գրկելու, ծնողներին մեծարելու: Ես հույս ունեմ,  որ միմյանց ասված բոլոր  ցանկությունները ա՛նպայման կիրականանան: Ցանկանում եմ նաև , որ նոր տարվա տոներից հետո առօրյա կյանք վերադառնաք   լա՛վատեսությամբ  տրամադրված,  աշխատանքային  նո՛ր եռանդով,    և  մասնակից  դառնաք մեր երկրի ապագայի կառուցմանը, այն ապագայի,  որ մենք բոլորս երազում ենք: Խոստանում եմ ձեզ,  որ կառավարությունը, իմ թիմակիցները օր ու գիշեր  անմնացորդ աշխատելու են, որպեսզի մաքսիմալ  իրագործվեն  բոլոր այն  նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք անհրաժեշտ  են մեր ժողովրդին : Մի բան հստակ գիտեմ, որ այդ ամենը մե՛նք անելու  ենք,  և դրա համար  անհրաժեշտ է  յուրաքանչյուրիս  ցանկությունը, կամքը  և լավատեսությունը: Սի՛րելի ժողովուրդ, Չի լինելու մի պահ, որ դժվարություններ ու պրոբլեմներ ընդհանրապես չլինեն: Բոլոր երկրների  ու ազգերի մոտ դրանք անխուսափելի են:  Նշանակու՞մ  է  դա, որ այդ դժվարություններից  պետք  է խեղճանանք, պետք է նեղսրտենք:  Իհարկե՝ ոչ: Հա՛կառակը ,  պետք է դեմ առ դեմ կանգնենք, լուծենք ու գնանք առաջ: Առջևում մեզ ծանր աշխատանք է  սպասվում: Խնդրում եմ ձեզ չկասկածե՛լ, որ  մեր ձգտումների  մեջ մենք անկեղծ ենք,  և գնալու ենք մինչև վերջ: Մեր  ժողովուրդը միշտ արդարամիտ է: Մենք էլ մեր հերթին  պատրաստ ենք լսել յուրաքանչյուր քննադատություն և խորհուրդ: Պատրաստ ենք ձեզ հետ  միասին  ամեն օր մի քայլ անելով,  մի քար դնելով  հաստատակամ  շարժվենք  առաջ : Իմ ամենամեծ բարեմաղթանքը   և  ցանկությունն  է, որ   նոր տարուց սկսած ապագային նայենք ավելի վստահ և համարձակ: Տարեմուտի այս օրը ցանկանում եմ բոլորի օջախներին սեր և ջերմություն, իսկ մեր երկրին՝  խաղաղություն և բարեկեցություն: Շնորհավոր Նոր տարի  և Սուրբ ծնունդ, բոլորիդ՝  լավ տրամադրություն:  

Սուրբծննդյան պատարագ եւ Ջրօրհնեք Հայոց եկեղեցիներում

Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում այսօր մատուցվել է Սուրբծննդյան եւ Աստվածահայտնության տոնի Սուրբ պատարագը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այն մատուցվել է  Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ: Արարողությանը մասնակցել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարության անդամներ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ եւ հարյուրավոր հավատացյալներ: Ծիսակարգի համաձայն Սուրբծննդյան պատարագից հետո տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողությունը` խորհրդանշելով Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում: Օրհնված ջուրը` որպես բժշկություն հոգեւոր եւ մարմնավոր մեղքերի, բաժանվեց մարդկանց, որոնք մինչ այդ ստացան հաղորդություն եւ օրհնություն:

Կառավարության անդամների մանկության հուշերն ու սպասված նվերները

Տարին մոտենում է ավարտին: Անցնող 2016 թ. կառավարության անդամներն արդեն ամփոփել են: Այսօր նրանք մեր ունկնդիրների հետ  իրենց ամանորյա տպավորություններով են կիսվել:   2016 թ. դեկտեմբերի 31:  Ճիշտ այս  րոպեներին հայկական գրեթե բոլոր ընտանիքներում նույն եռուզեռն է՝ պաշտոնյա, թե շարքային քաղաքացի բոլորը ձգտում են  ավարտին հասցնել կիսատ թողած գործերը: Օրը տոնական է, մեր զրույցն էլ նոր կառավարության հին ու նոր անդամների հետ միայն տոնական թեմաներով է: Նույնիսկ տոնական  այս օրը  հակիրճ խոսքի կողմնակից վարչապետ Կարեն Կարապետյանը չի խախտում ավանդույթը, մի քիչ հումոր, լակոնիկ  պատասխաններ՝ բոլոր հարցերին՝  բացառությամբ այս մեկի՝  ու՞մ է  Կարեն Կարապետյանը կառավարությունում պատկերացնում Ձմեռ պապի ու Ձյունանուշի դերում՝ «Ոչ մեկին չեմ պատկերացնում»: Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար նշանակված Վահան Մարտիրոսյանը նույնպես քչախոս է, այս օրը Հայաստանում կանցկացնի: Ավելի շատ գործի, քան՝ խոսքի կողմնակից Մարտիրոսյանը մեր  հարցերին այդուհանդերձ պատասխանում է: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը խոստովանում է, այս տարի էլ է  մայրը տոնածառը զարդարել,  նախարարը  նրան օգնել է:  Մանկության  տարիներին  Ձմեռ պապիկին նամակ գրել է,  թե ոչ,  չի հիշում, հիշում է սակայն, որ ամանորյա հրաշքներին միշտ է հավատացել Այսօր էլ, ինչպես նախկինում, երբ հավաքվում են, չեն խախտում ամանորյա  ամենասպասված կենացը խմելու ավանդույթը.«Շնորհակալություն, որ միասին են, ու նշում են Ամանորը»: 2016 թ. հաջող տարի էր քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայիս պետ Սերգեյ Ավետիսյանի համար: 2017 թ.- ն, ի դեպ, հորոսկոպով իր տարին է, Ամանորը կնշի  ընտանիքի  ու  ընկերների  հետ՝  Հայաստանում,   երեխան դեռ փոքր է, դուրս գալ չեն կարող Հայաստանից: Ավետիսյանի սեղանին ավանդական խոզի բուդն անպակաս  պետք է լինի. «Խոզի բուդ, նախընտրելի չէ, մենք հավաքվում ենք ընկերներով, փորձում»: Խոզի բուդն ու ընդհանրապես ուտելիքը կարևոր չեն ՀՀ գլխավոր ֆինանսիստի համար: Վարդան Արամյանը խոստովանում է՝  ամանորյա սեղանի պարունակությանը մեծ նշանակության չի տալիս: Բարձր տրամադրության կողմնակից  ֆինանսների  նախարար Վարդան Արամյանն  էլ կիսվեց մեր ունկնդիրների հետ իր մանկության երազանքների, սպասված ամանորյա նվերի, ու հասուն տարիքի ամենաանմոռաց Ամանորի մասին: Արամյանը լավ խոհարար չէ։ Սակայն այս կառավարությունում շատ լավ խոհարար կա՝ քյավառից Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Նա իր իսկ բնորոշմամբ «տնարար աղջիկ է»: Ամանորին հավաքվում են հայրական տանն ու արդեն ոչ թե նախարար, այլ տան աղջիկ Հրանուշն է  սպասարկում իրենց հյուրերին, ճիշտ այնպես՝ ինչպես բոլորիս տանը հյուրասիրություն, հյուրերին սեղանից անպայման օգտվելու  առաջարկ, սպասք լվանալ, տանել ու բերելը տան աղջկա գործն է:  Սա է, որ Հրանուշ Հակոբյանը չի սիրում Ամանորին:  Նախարարն Ամանորին նախընտրում է  կերակուրները պատրաստել: Այս պահին էլ գուցե Սփյուռքի նախարարը գուցե  պասուց տոլմա է փաթաթում: Ամանորին Հակոբյանները հավաքվում են  հարազատներով ու 14 ծոռներով: Ամանորին հավաքվում էին նաև Մկրտչյանների գերդաստանում, միայն թե այն ժամանակ  դեռ չգիտեն, որ մանուկ  Լևոնը մեծանալու  և  մի օր   կրթության և գիտության նախարար է  դառնալու, մեր ունկնդիրներին էլ պատմելու է գերդաստանի  ավանդույթների մասին: «Մեր տանը պարտադիր շնորհավորում էինք, պետք է հասցեինք գնալ մեծ հորս մոտ»: Ձմեռ պապիկին երբևէ  նամակ չգրած կրթության նախարարն  այս տարի  էլ նամակ  չի գրել: ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանի ընտանիքն  այս տարի էլ  չի  խախտի ավանդույթն ու մեծ եղբոր  տանը կհավաքվեն՝ իր տպավորություններով կիսվեց մեզ հետ: Եվ վերջում ամանորյա շնորհավորանքներ բարձրաստիճան պաշտոնյաներից մեր ունկնդիրների համար:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ամանորյա ուղերձը (Տեսանյութ)

Սիրելի հայրենակիցնե՛ր. Այսօր այնպես է ստացվել, որ ես լինելով ձեզանից մեկը՝ հնարավորություն և պատիվ ունեմ շնորհավորելու ձեր Նոր տարին և Սուրբ ծնունդը: Սրտա՛նց շնորհավորում և ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիդ ընտանիքում լինի տաք, ջերմ, լուսավոր ու սիրով լի:

Ուրվագծվում են տնտեսական խնդիրների հաղթահարման ուղիները. ՀՀ տնտեսության սպասումները 2017- ին

Չհուսադրող. վարչապետ նշանակվելուց հետո Հայաստանի տնտեսական վիճակի շուրջ Կարեն Կարապետյանի բնորոշումն այսպիսին էր: Կառավարելուց մի քանի ամիս անց էլ վարչապետի կարծիքը չի փոխվել՝ ծանր է տնտեսության վիճակը, սակայն ուրվագծվում են  հաղթահարման ուղիները: Ինչպիսին էր 2016թ , ինչ կանխատեսումներ ունեն տնտեսագետներն ու ոլորտի պատասխանատուները 2017թ:   2016թ Հայաստանի տնտեսության համար հեշտ  տարի չէր: Դեռ նախորդ տարիներին սկսված դժվարություններին՝  ՌԴ նկատմամբ պատժամիջոցներ, ռուսական ռուբլու արժեզրկում, դրան գումարվեցին  ապրիլյան պատերազմն ու հուլիսյան հայտնի դեպքերը, որոնք իրենց անմիջական արձագանքը չէին կարող չթողնել տնտեսության վրա; Չնայած սրան, ԱՎԾ  հրապարակումներում մինչև երրորդ եռամսյակ աճ էր արձանագրում: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ մեր երկրում կառավարությունը փոխվեց: Կարեն Կարապետյանի առաջին գնահատականը Հայաստանի տնտեսությանը հուսադրող չէր, սակայն անկեղծ էր։ Ավելին, Կարեն Կարապետյանը համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն էր տեսնում: Կարապետյանի  անկեղծ գնահատականն էր պատճառը, թե՝ ոչ, դժվար է  ասել, սակայն, 2016-ի առաջին եռամսյակի 4,5 աճին,  երկրորդ կիսամյակում՝ հուլիսից հոկտեմբեր,  տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում գրանցվեց: Երրորդ եռամսյակի ընթացքում Հայաստանի տնտեսության անկումը պաշտոնական վիճակագրության համաձայն  կազմել է 2.8 տոկոս՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ: Ընդ որում՝ ամենամեծ անկումը գրանցվեց գյուղատնտեսության ոլորտում: Ի դեպ, տարին անկումով փակելու կանխատեսումներին նախորդել էր 2,4 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: Տնտեսական տարվա   իր կանխատեսումները փոխեց նաև  գլխավոր դրամատունը։ Սա ուշագրավ է նրանով, որ նախորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում ԿԲ-ն կանխատեսում էր մինչեւ 3.4 տոկոս աճ: «2017-ի  պետական բյուջեի մասին» օրենքում նախանշված  է 3,2 տոկոս տնտեսական աճ:  Ոլորտի պատասխանատուները  կարծում են, որ  Հայաստանի տնտեսության զարգացման ու   սոցիալական ցուցանիշերի  բարելավման համար 4- 4,5 տոկոս տնտեսական աճ է անհրաժեշտ: 2017-ի տնտեսական զարգացումներից ՀԲ սպասելիքները մեծ չեն,  Հայաստանի պարագայում  2017-ին էլ  մեծ խոստումներ չենք  կարող արձանագրել՝ ասում է ՀԲ ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը: Եվ ահա 2016-ի նոյեմբերը Հայաստանի տնտեսության համար  թռիչքաձեւ աճի ամիս դարձավ: Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նոյեմբերին անցած տարվա նույն ամսվա համեմատ 2.3 տոկոս աճ գրանցեց: Սա այն դեպքում, երբ դրան նախորդած չորս ամիսներին անընդմեջ արձանագրվել էր անկում:  Հոկտեմբերին, օրինակ,  ՏԱՑ-ի նվազումը գրեթե 8 տոկոս էր:  Սրանից նաև ֆինանսների նախարարն էր զարմացել։ Հատկանշական է, որ վարչապետ նշանակվելուց հետո էլ Կարեն Կարապետյանի կարծիքը տնտեսության շուրջ չի փոխվել, պատկերը նույնն է, ուրվագծվում են, սակայն, դրանց լուծման ուղիները:  

Հայաստանին անհրաժեշտ են ներդրումներ. կառավարությունը փորձում է բեկում մտցնել իրավիճակում

2017 թ. Հայաստանի տնտեսության համար ծանր տարի է լինելու, ինչը փաստում են նաեւ ոլորտի  պատասխանատուները։ Տարին սպասողական է նաև ներդրողների համար: 2016 էլ , մի շարք գործոններով պայմանավորված, բարենպաստ չէր:   Հայաստանի տնտեսությունը խեղդվում է, այն պետք է փրկել: Իսկ փրկելու համար, փորձագետների կարծիքով, ամենակարևորը  ֆինանսական ռեսուրսների ներգրավումն է, ավելի պարզ՝ ներդրումները:  Վերջին տարիներին սակայն Հայաստանում ներդրումները ոչ թե ավելանում են, ինչը կենսական անհրաժեշտություն է, այլ՝ նվազում:  Պատճառը նախ ապրիլյան քառօրյա պատերազմն էր, որը անկայուն միջավայր ստեղծեց ներդրողների համար, ապա, ոլորտի պատասխանատուների կարծիքով, Հայաստանի  հիմնական գործընկեր երկրներում  տնտեսական աճի փոխարեն  բացասական սպասումներ են ձևավորվել: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը առանձնացրել է ներդրումների զուտ ներհոսքի ցուցանիշը՝ որքան ենք մենք ներդրումներ կատարում դրսում, որքան են դրանք կազմում Հայաստանում : Պատկերը մտահոգիչ է`ասում է։ «Բացասական ցուցանիշը կազմում է գրեթե  70 մլրդ դրամ: Հայաստանում ոչ թե ներդրումներ են անում, այլ՝  տանում են: Ամենաշատը ներդրումների զուտ հոսքերը՝ ՌԴ՝ 72 մլրդ,  Լիբանան՝ 14 մլրդ կարգի գումար է կազմում»։ Հայաստանում ներդրումներ են կատարել Միացյալ Թագավորությունը, Կիպրոսը, Լյուքսեմբուրգը: Ընդհանուր առմամբ՝ մենք ներդրումների արտահոսք ենք ունեցել՝ ընդհանրացնում է։ «Ընդհանուր համախառն ներդրումները մոտ 28 տարվա կտրվածքով մոտենում են արդեն վեց տրիլիոն դրամի: Մեր առաջին գործընկերը Ռուսաստանն է, երկրորդը՝ Գերմանիան, երրորդը՝ Ֆրանսիան»: Թե ինչու են ներդրողները հեռանում Հայաստանից Վիլեն Խաչատրյանը դժվարանում է  ասել, կարծում է , որ յուրաքանչյուր դեպք պետք է առանձին քննության ենթարկվի: Ներդրումների մտահոգիչ պատկերի  հարցում  կառավարությունում ազնիվ են: Վարչապետ Կարեն Կարապետյանը խոստովանում է՝   նախընտրական տարին խանգարում է  տնտեսության ակտիվացմանը, ամենուր անորոշություն է, անգամ սեփական գույք գնելու հարցում։ «Բիզնեսմենները նույն կերպ, եթե  մենք ռեալ կարողանանք արդար միջավայր ստեղծենք և բիզնեսմենը հասկանա, որ ինքը  իր համար անսպասելի  զարգացումներ չի ունենա, խոչընդոտներ չի ունենա, գումար դնելու իր համարձակությունը կաշխուժանա»: Հանձնարարականը հստակ է՝  անել հնարավոր ու անհնար ամեն ինչ, որպեսզի 2017թվականին  Հայաստան հնարավորինս շատ ներդրողներ գան: Ֆինանսների  նախարար Վարդան Արամյանը խոստովանում է.«Վերջին տարիները ցույց են տվել, որ կարևորագույն թույլ   կողմերից մեկը օտարերկրյա ներդրողներն են, որը գնալով նվազում են: Պետք է շրջենք այդ տենդենցը վերելքի ուղղությամբ»։ Ֆինանսական ոլորտի պատասխանատուն շրջման կետը համարում է  մակրոտնտեսական կայունության ապահովումը, վստահելի ու իրատեսական քաղաքականության իրականացումը:  Իսկ սրա առաջին քայլերից մեկը, ըստ Արամյանի, 2017թ. պետական բյուջեն է, որը վստահություն  կներշնչի  օտարերկրյա ներդրողներին: Ընդամենը մի քանի ամիս առաջ հայտարարվեց, որ «Սիթի Փարքինգ սերվիս» ընկերության 100 տոկոս բաժնեմասն անցնում է պետությանը: Արդյո՞ք  սա  ռիսկ չէ ներդրողների համար: Նրանք կարող են այստեղ ներդրումներ անել, բիզնես կայացնել ու « կանգնել  կոտրած  տաշտակի»   առջև:   Ֆինանսների նախարարը  ռիսկը տեսնում է, սակայն վստահեցնում է՝ զգուշավոր են եղել, հատկապես  օտարերկրյա ներդրողներին բացասական ազդակ  հաղորդելու հարցում: Որքան էլ ջանքեր գործադրվեն, միևնույնն է՝ 2017թ. դժվարություններն  ակնհայտ են լինելու՝ փաստում են փորձագետները:

«Մենք շահագրգռված ենք զարգացնելու Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցությունը». ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին:

Քննարկվել են Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցության հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին: Վարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Իրանի և Թուրքմենստանի հետ Հայաստանի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հնարավորություն է տալիս առավել սերտացնել երկկողմ տնտեսական կապերը, ինչպես նաև ծավալել եռակողմ ձևաչափով տնտեսական գործակցություն: «Մենք շահագրգռված ենք զարգացնելու Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցությունը: Հնարավորություն ունենք ավելացնելու մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի աճը, և 2017 թ. աշխատանքային առաջին օրվա այս հանդիպումը վկայում է մեր համագործակցությանը տրվող կարևորության մասին», — նշել է կառավարության ղեկավարը: Իրանի ու Թուրքմենստանի դեսպանները շնորհավորել են ՀՀ վարչապետին և հայ ժողովրդին Նոր տարվա առթիվ՝ նշելով, որ իրենց երկրների կառավարությունները կարևորում են Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը և պատրաստ են քննարկել այդ ուղղությամբ հետագա քայլերը: Հանդիպմանը քննարկվել են, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում եռակողմ գործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Արծարծվել են էներգառեսուրսների մատակարարմանը և համատեղ նախագծերին վերաբերող հարցեր: Մտքերի փոխանակության արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու և կոնկրետ ծրագրերն առարկայական քննարկելու վերաբերյալ: Շնորհակալություն հայտնելով դեսպաններին իրենց դիրքորոշումների համար՝ Կարեն Կարապետյանը նաև կարևորել է միջկառավարական հանձնաժողովների ակտիվ աշխատանքը, որոնք արդյունավետ հարթակ են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ու նախաձեռնությունները կյանքի կոչելու համար: Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին` Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ:

«Ես նման տեղեկություն չունեմ».Վահրամ Բաղդասարյանը՝ ՀՀԿ ցուցակում վարչապետի անունը չներառելու լուրերի մասին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը չեն լինի Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում:

Վարչապետի մոտ քննարկվել են Գեղարքունիքի մարզից ստացված ներդրումային ծրագրերի փաթեթները

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Գեղարքունիքի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները՝ վարչապետի մարզային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Քննարկվել են Գեղարքունիքից ստացված ներդրումային ծրագրերի փաթեթները

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Գեղարքունիքի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները՝ վարչապետի մարզային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Մանրամասն անդրադարձ է կատարվել ներկայացված բիզնես ծրագրերից յուրաքանչյուրին, որոնք վերաբերում են պանրագործության, կաթնամթերքի, գյուղմթերքի արտադրության ընդլայնմանն ու զարգացմանը, ինչպես նաև առանձին բիզնես ծրագրերում արտաքին ներդրողների ներգրավմանը: Կարևորելով մարզերում ներդրումային ծրագրերի խթանումն ու իրականացումը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը համաֆինանսավորելու և աջակցություն է ցուցաբերելու այն ծրագրերին, որոնք հեռանկարային են, ունեն տնտեսական հիմնավորում, գնահատված ռիսկեր, կարող են դառնալ արդյունավետ բիզնես՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և ապահովելով մուլտիպլիկատիվ էֆեկտ: Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է Գյուղատնտեսության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններին և առաջարկել Կենտրոնական բանկին՝ հավանության արժանացած ծրագրերի իրականացմանը համապատասխան ընթացք տալու նպատակով դիտարկել իրենց կառույցների միջոցով օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը: Առաջարկվել է նաև Կենտրոնական բանկի մասնակցությամբ ստեղծել հարթակ՝  գործարարների համար բիզնես դասընթացներ և ուսումնական ծրագրեր իրականացնելու նպատակով, ինչը կնպաստի ներդրումային ծրագրերի ավելի հիմնավոր և արդյունավետ կազմմանը: Հաջորդիվ կառավարությունում քննարկվելու են նաև մյուս մարզերից ստացված ծրագրային փաթեթները:  

ՓՄՁ- ն ակնկալում է կառավարության ուշադրությունը

Փոքր ու միջին բիզնեսը կառավարության ուշադրության կենտրոնում. ոլորտի պատասխանատուները վստահեցնում են՝ ամեն ինչ անում են ոլորտի կայացման համար, սակայն ոլորտի ներկայացուցիչների մի մասը հակառակ կարծիքին է: «Ռադիոլուրի» հետ զրույցում ՓՄՁ ներկայացուցիչները մատնանշել են իրենց անհանգստացնող խնդիրները: Աշխարհին  հայտնի Քարահունջի օղիին զուգահեռ գուցե շատ շուտով այս գյուղին նույն համբավը բերի  սպիտակեղենի ու գուլպաների արտադրությունը, որը հիմնել է Սաթենիկ Մալինցյանը: Արտադրման ծավալները փոքր են,  պատրաստ են ավելացնել, եթե կարողանան ապրանքը վաճառել։ Մալինցյանը մեր երկրի ՓՄՁ ներկայացուցիչներից մեկն է, վստահեցնում է՝ կարողանում են հանգիստ աշխատել, սակայն ամենակարևոր հարցը, ըստ զրուցակցիս, ֆինանսների միջոցների անհասանելիության հարցն է:  Փոքր ու միջին բիզնեսի  գրեթե բոլոր ներկայացուցիչները մեր երկրում ֆինանսների խնդիր ունեն: Մեր երկրի բոլոր կառավարությունների բոլոր ղեկավարները  պաշտոնի անցնելիս  հայտարարում են, որ ՓՄՁ պետք է զարգանա, կարևորում են  աշխատատեղերի ստեղծումը: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ  բացառություն չէր։ Նա չի կիսում այն կարծիքը, որ ՓՄՁ-ի հիմնական խնդիրը հարկային  օրենսդրությունն է։ Կառավարության ձեռնարկած քայլերի արդյունքները գնահատելու համար ժամանակ է պետք, մինչ այդ,  «ՓՄՁ համագործակցություն ասոցիացիայի»  փոխնախագահ Սամսոն Գրիգորյանը  կարծում է, որ կառավարությունը քիչ է  աջակցում ՓՄՁ-ին, որպես կարևորագույն հարց՝ կրկին առաջ է քաշում բարձր տոկոսադրույքներով վարկերի խնդիրը: Զրուցակցիս հիշեցնում եմ  ՓՄՁ ԶԱԿ-ի ու վերջիններիս կողմից  առաջարկվող դրամային վարկերի մասին։ Այստեղ էլ թղթաբանությունն է շատ՝ ասում է։ Գրիգորյանը  սակայն բանկերին չի մեղադրում, նշում է, որ ՓՄՁ-ի համար պետք է կայունություն ապահովել, հետո միայն բանկերի առջև խնդիր դնել: Ինչպես ՓՄՁ-ի, այնպես էլ խոշոր բիզնեսի դեպքում Հայաստանում  խրախուսվում է արտադրությունը, սակայն մեր երկրում, հատկապես  ՓՄՁ-ի հիմնական մասը զբաղվում է ոչ թե արտադրությամբ, այլ՝ առևտրով: Սա Սամսոն Գրիգորյանը «արտադրությունը քիչ է   խրախուսվում»-ով է բացատրում։ «Շրջանառության հարկի» դաշտում աշխատողների համար հարկային դաշտն ավելի  պարզեցված է՝ ասում է «ՓՄՁ համագործակցություն ասոցիացիայի»  փոխնախագահ Սամսոն Գրիգորյանը՝ միաժամանակ նշելով՝ ամեն ինչ արվում է, որպեսզի տարվի ԱԱՀ   հարկման դաշտ: Իսկ սա շատ հեշտ կարող է լինել, «եթե  օրինակ, ՓՄՁ- ն մոռանա մինչև փետրվարի  20-ը իր՝ շրջանառության հարկի  դաշտում աշխատելու մասին հայտարարություն ներկայացնի եւ ավտոմատ կանցնի ԱԱՀ հարկման դաշտ՝ բացատրում է: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կարծում է, որ ՀՀ-ում  տնտեսվարողներն աշխատում են  ամենապարզ հարկատեսակներով, հիշեցնում, որ հարկային համակարգը փոփոխությունների է ենթարկվում։ Օրինակ՝  վերջերս կատարված փոփոխություններով ինքնազբաղվածներն ընդհանրապես ազատվեցին հարկային պարտավորություններից: Դե իսկ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո Վարդան Հարությունյանն  աշխատանքային առաջին իսկ  խորհրդակցություններից  մեկի ժամանակ կարևորեց փոքր և միջին բիզնեսի համար գործունեության փափուկ դաշտ ապահովելը: Այլ խնդիր է, թե ինչպես են մեխանիզմներն օգտագործվում:

Վարչապետը ներմուծվող ապրանքը տեղականով փոխարինելու հանձնարարություն է տվել

Կառավարության այսօրվա նիստում հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական բլոկի, պաշտպանության նախարարներին, նաեւ շահառու այլ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է 20- օրյա ժամկետում ուսումնասիրել եւ ներմուծումը տեղական արտադրողների ապրանքներով փոխարինելու առաջարկություններ ներկայացնել։ Վարչապետի հանձնարարության մեջ նշված են նաեւ փոխարինման ներկրվող ապրանքները տեղականով փոխարինելու այն մեխանիզմները, որին պետք է ուշադրություն հրավիրվի։ Կարեն Կարապետյան. ՀՀ վարչապետ  

Կառավարության այս տարվա առաջին նիստը տևեց ընդամենը 20 րոպե

Վարչապետ Կարեն Կարապետյանը նկատեց, որ թեև հայտարարել էր, որ 2017-ը շատ հագեցած ու ծանրաբեռնված է լինելու` աշխատանքի առումով, սակայն այսօրվա նիստը կարճ տևեց, ընդամենը 20 րոպե: [b]«Իրականում այս տարի ռեժիմը պետք է լինի ավելի ծանր»,-[/b]ասաց Կ. Կարապետյանը եւ առաջարկեց. [b]«Եկեք քննարկենք հասարակության հետ, գուցե դրա վերաբերյալ լուծում գտնենք»[/b]:

ՀՀ էներգետիկ համակարգի մինչև 2036թ. զարգացման ծրագրի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել. Վարչապետ

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց էներգետիկայի և բնական պաշարների և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել եռամսյա ժամկետում:

Վարչապետն առաջարկել է ուսումնասիրել դպրոցների շենքային պայմանները

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին առաջարկել է ուսումնասիրել հանրակրթական  դպրոցների շենքային պայմաններն ու երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ, վերակոմպլեկտավորման կամ այլ հնարավոր լուծումների հետ կապված: Կարեն Կարապետյան. ՀՀ վարչապետ

Վարչապետը ընդունել է «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության տարածաշրջանային տնօրենին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության տարածաշրջանային տնօրեն Քիթ Սանդերսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ի գործունեությունը մեր երկրում և պատրաստակամություն հայտնել քննարկել ընկերության առաջիկա ծրագրերը, հուզող հարցերն ու խնդիրները:

Ե՞րբ իրականություն կդառնա Իրան- Հայաստան երկաթգիծը. կառավարության նիստում (լրացված)

տեղադրվել է ժամը 11։51- ին վերջին լրացումը՝ ժամը 16։44- ին Նախորդ տարեվերջին վարչապետ Կարեն Կարապետյանը  նախարարներին հորդորել էր լավ հանգստանալ. 2017թ  աշխատանքային ծանր տարի է  լինելու: Այսօր սակայն գործադիրի առաջին նիստի օրակարգը հագեցած չի եղել,  նիստն էլ տևել է մոտ 20 րոպե: Կարեն Կարապետյանը մեկ անգամ  ևս հիշեցրել է՝ 2017 թվականին աշխատանքային ռեժիմը լինելու է ավելի ծանր։ Այսօր էլ ավանդույթը չի խախտվել, հանձնարարականներ են հնչել:   2016թ-ը  հայտարարված էր  հավասար հնարավորությունների տարի, սակայն 2017-ին էլ ու ոչ միայն  հատուկ կարիք ունեցողները կլինեն կառավարության ուշադրության կենտրոնում՝ համենայնդեպս՝  փաստաթղթերով ու հայեցակարգերով: Այսօր հաստատվել է հաշմանդամների ներառման համալիր ծրագիրը,  կառավարության   2017թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները, լուծարվել են  որոշ ընկերություններ:    2017թվականը կառավարությունում օպտիմալացմամբ սկսվեց, լուծարվեց  տրանսպորտի ու կապի նախարարությանը պատկանող «Երկաթուղու շինարարության  տնօրինություն»  ՓԲԸ-ն:  Արդեն կառավարության նիստից հետո kրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյան պարզաբանեց՝ դրա գործառույթները կվարի նախարարության  կազմում  գործող երկաթուղու վարչությունը: Անդրադառնալով Իրան Հայաստան երկաթուղու  կառուցման նախագծին, որի մասին խոսվում է   շուրջ ութ տարի, Մարտիրոսյանը նշեց՝ ներդրողների հետ քննարկումներ են ընթանում:  «Կառույցի լուծարումը միայն օպտիմալացման պահանջ է»,- վստահեցրեց Վահան Մարտիրոսյանը՝  չհստակեցնելով սակայն ծրագրի իրականացման ժամկետները: Ի տարբերություն նախկին պաշտոնյաների՝ տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարը ոչ թե վստահեցրեց, որ  ծրագիրը կյանքի կկոչվի, այլ՝  փոխանցեց հետևյալը. «Ցանկալի է, որ լինի։ Ամեն ինչ արվում է, որ լինի»: Նախագիծ չկա,  չկա նաև ստույգ հաշվարկ, թե որքան ետգնում կիրականացվի ծրագրի արդյունքում:  Այսօր լուծարված  ընկերությունում մոտ ութ տարի   քննարկումներ են անցկացվել, ուսումնաիսրություններ կատարել, հաշվարկել անհրաժեշտ թունելների ու կամուրջների թիվը՝ ծախսելով տարեկան շուրջ 35 մլն դրամ: Փաստորեն՝ սրանով կառավարությունը եւս մեկ քայլ է անում անհրաժեշտ խնայողություններն ապահովելու համար։ Սակայն համապետական ընտրությունների անցկացման համար կառավարության խնայողության չի գնա։ Հստակ է՝ 2017թ ապրիլի 2- ին կայանալիք  համապետական ընտրությունների անցկացման ու տեխնիկական սարքավորումների ձեռքբերման համար գումար ունենք: Այն Եվրամիության աջակցությամբ է տրամադրվել դեռ նախորդ տարեվերջին: Այսօր սահմանվեց արտաբյուջետային միջոցների ծախսման ուղղությունները: Դեպոզիտ հաշվում դեռ գումարներ կան, կօգտագործվեն  տեսանկարահանող սարքավորումներ տեղադրելու համար։ Այժմ սոցիալական խնդիրների մասին։ Կառավարությունում  սոցիալապես անապահով ընտանիքների գազի սակագնի նվազեցման հարցը քննարկելիս  պարզվել է, որ շատ հաճախ նրանք միջին վիճակագրական ընտանիքից մի քանի  անգամ  ավելի շատ գազ  են սպառում: Այժմ արդեն, ի թիվս այլ չափորոշիչների, ընտանիքի սոցիալապես անապահով լինելը կորոշվի նաև վերջինիս սպառած գազի ծավալներով: Հիշեցնենք՝ սոցիալական այս խմբի համար հունվարի 1- ից մեկ խորանարդ մետր գազի սակագինը կազմում է 100 դրամ:  Տնտեսական  հատվածի  նախարարները  կաշխատեն նաև Հանրային  ծառայությունները կարգավորող  հանձնաժողովի հետ ու  կառավարության աշխատակազմ կներկայացնեն «ՀՀ էնեգետիկ  համակարգի  մինչև  2036թ զարգացման ուղները»  ծրագրում  անհրաժեշտ փոփոխությունների առաջարկություններ: Նպատակը, ըստ վարչապետ Կարեն Կարապետյանի,  հետևյալն է՝  էլեկտարէներգիա արտադրել՝  նվազագույն գնով։ Կառավարության այս տարվա առաջին նիստը շատ կարճ տևեց: Կարեն Կարապետյանը հույս հայտնեց, որ նախարարները լավ են հանգստացել, մեկ անգամ ևս հիշեցրեց՝   «2017 թվականին ռեժիմը լինելու է ավելի ծանր»,  նաև հարցերց՝    « հանգստյան օրերը շատ չէի՞ն»: Վարչապետի առաջարկով՝  հարցը կքննարկեն հասարակության հետ, գուցե դրա վերաբերյալ լուծում գտնեն»:  

Բացվեց կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Վարչապետը, ողջունելով ներկաներին և կարևորելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը, նշել է, որ կենտրոնի գաղափարն այն առանցքային թիրախներից մեկն է, որը ներգրավված է եղել կառավարության ծրագրում: Իր գործունեությամբ այն պետք է ուղենշի մեր տնտեսության զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը: Կառավարության ղեկավարը նշել է, որ կենտրոնը ձևավորվում է հանրություն-մասնավոր հատված գործընկերության սկզբունքով և կլինի այն հարթակը, որտեղ կարող են մասնավորի մասնակցությամբ խոսել բարեփոխումների, ռազմավարությունների մասին: Վարչապետն ընդգծել է նաև, որ այս կենտրոնում ֆիքսվելու են տնտեսության զարգացման ծրագրերը, ձևավորվելու է այն գրադիենտը, թե ինչպես պետք է զարգանա մեր երկիրը: «Պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ մենք ակնկալում  ենք իրականում հասկանալ, թե ինչ պետք է անենք, որպեսզի և´ տնտեսության աճ ունենանք, և´ ներդրողների ներգրավվում, և´ երկարաժամկետ զարգացում, և´ մեր պոտենցիալի արդյունավետ օգտագործում: Հոգաբարձուների խորհրդում մասնավոր հատվածի ներկայացուցիչներն ավելի շատ են, քան պետական հատվածինը, և մենք ակնկալում ենք ու շատ ուրախ կլինենք, եթե սփյուռքի, արտերկրի լավագույն մասնագետները, այն մարդիկ, ովքեր անտարբեր չեն և կուզենան մասնակցել կենտրոնի աշխատանքներին, ներգրավվեն այս հարթակում»,-ասել է գործադիրի ղեկավարը: Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ կենտրոնում ձևավորված թիմը պրոֆեսիոնալ է: «Այս կենտրոնի ղեկավարը լինելու է իմ  խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը, և ես շատ մեծ հույսեր եմ կապում այս թիմի հետ: Մենք բաց ենք կառուցողական համագործակցության համար»,- ասել է վարչապետը և կենտրոնին մաղթել  բարի երթ,  հաջողություններ, ամբիցիոզ ծրագրեր: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն էլ նշել է, որ կենտրոնի առջև մեծ խնդիր է դրված և կարվի առավելագույնը՝ իրենց վստահված գործառույթները պատշաճ իրականացնելու համար. «Կան մարտահրավերներ, որոնց լուծումը պահանջում է ստեղծագործ մտքի և պատասխանատվության համադրում, իսկ որոշ մարտահրավերների լուծումը երկարաժամկետ և մեծ աշխատանք չի պահանջում: Ընդամենը պետք է լինել համակարգված, կազմակերպված և գնալ առաջ: Կլինեն խնդիրներ, որոնք ավելի մեծ հետազոտություն և նախապատրաստում կպահանջեն: Համոզված եմ, որ կենտրոնի թիմը և մեր գործընկերները, որոնցից շատերն այսօր այստեղ են, միասին կկարողանանք ստանալ մեր աշխատանքի դրական արդյունքը»: Նա տեղեկացրել է, որ կենտրոնի ֆինանսավորումն իրականացվել է պետական բյուջեից, միջազգային հաստատությունների, դոնորների միջոցներից և մասնավոր հատվածի նվիրատվություններից: Ի դեպ, առաջին մասնավոր նվիրատվությունը կատարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նպատակն է՝ խթանել Հայաստանում առանցքային բարեփոխումների իրականացումը և նպաստել արտահանման ծավալի աճին, երկարաժամկետ օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Ուշադրության կենտրոնում են լինելու հանրային կառավարման, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և վերամշակման, կրթության, հարկային և մաքսային վարչարարության ոլորտները, ինչպես նաև այլ բնագավառներ՝ ըստ անհրաժեշտության: Կենտրոնի գործունեությունը ղեկավարելու է Հոգաբարձուների խորհուրդը, որը բաղկացած է լինելու ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչներից:

Ընտրություններից մենք սպասում ենք սկզբունքորեն նոր որակ. Կարեն Կարապետյան

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության գործունեությանը, բարեփոխումների օրակարգին, տնտեսական զարգացման ծրագրերին, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումներին և քայլերին:

Քննարկվել են Վայոց ձորի ներդրումային ծրագրերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Վայոց ձորի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերը: Բիզնես ծրագրերը վերաբերում էին օրգանական գյուղմթերքի վերամշակմանը, կաթնամթերքի արտադրության զարգացմանը, ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը, զբոսաշրջային հնարավորությունների կազմակերպմանը և այլն: Մանրամասներ են ներկայացվել ծրագրերի տնտեսական հիմնավորման և ֆինանսական գնահատականների վերաբերյալ: «Ցանկացած գաղափար, որը կարող է հավելյալ արժեք ստեղծել, լավն է, բայց այն պետք է լինի առարկայական՝ քննարկելու և կյանքի կոչելու համար: Ով ունի նորմալ տրամաբանական նախաձեռնություն և հաջողակ գործարար է, նա պետք է իրականում զգա, որ մենք իր կողքին կանգնած ենք», — ընդգծել է կառավարության ղեկավարը: Կարեն Կարապետյանը կարևորել է բիզնես ծրագրերի կոնկրետացումը՝ ակնկալվող արդյունքների ու ռիսկերի գնահատմամբ և հանձնարարել պատասխանատուներին՝ հավանության արժանացած ծրագրերին ընթացք տալու նպատակով համատեղ ուսումնասիրել աջակցության հնարավորությունները:

Կարեն Կարապետյան. Ընտրություններից մենք սպասում ենք սկզբունքորեն նոր որակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հանդիպել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների հավատարմագրված դեսպանների, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին ու ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության գործունեությանը, բարեփոխումների օրակարգին, տնտեսական զարգացման ծրագրերին, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումներին և քայլերին: Վարչապետը կարևորել է դիվանագիտական կորպուսի հետ նման ձևաչափով պարբերական հանդիպումների անցկացումը՝ համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով և նշել, որ կառավարությունը բաց է խորհուրդների, քննադատության, առաջարկությունների համար: «Չափազանց կարևորում եմ, որ դուք Հայաստանի զարգացման վերաբերյալ մեր պատկերացնումները հասցնեք այն երկրներին ու կառույցներին, որոնք ներկայացնում եք: Համագործակցությունից ակնկալիքներն ու սպասումները չափազանց մեծ են՝ սկսած ներդրողներից, մասնագիտական մշակույթից, տուրիզմից, որովհետև մենք, առանց հանրությանը, առանց աշխարհին համապատասխան ազդակներ հղելու, առանց ցույց տալու, որ բաց ենք և սպասում ենք իրենց, մեր երկիրը չենք կարողանալու զարգացնել: Այս առումով, մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը»,- ասել է Կարեն Կարապետյանը: Անդրադառնալով առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Այս ընտրություններից մենք սպասում ենք սկզբունքորեն նոր որակ: Մենք պատրաստակամ ենք անել  ամեն ինչ, որպեսզի այս ընտրությունները լինեն թափանցիկ»: Գործադիրի ղեկավարն ավելացրել է, որ նոր ձևավորված կառավարությունն ամփոփել է գործունեության 100 օրը և շեշտել, որ այս ժամանակահատվածում կառավարության թիմը գործադրել է առավելագույն ջանքեր՝ ծառացած խնդիրների ախտորոշման նպատակով: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջիկայում հաշվետվությամբ կներկայացվեն այս ընթացքում ըստ ոլորտների կատարված աշխատանքները: «Կարծում եմ, որ կառավարության  թիմի անդամներն արդեն զգում են իրենց ոլորտների զարկերակները և այն, թե ինչ է պետք անել: Խնդիրները բազմաթիվ են, տնտեսական բլոկի հիմնական խնդիրն է՝ բիզնեսի համար մաքսիմալ հավասար, բաց և արդար պայմանների ստեղծումը: Եվ այդ առումով, մենք հայտարարել ենք, որ շատ փոփոխություններ պետք է անենք ու առաջին հերթին մենք պետք է փոխվենք»,- նշել է գործադիրի ղեկավարը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ներդրումային միջավայրի բարելավման նպատակով նախատեսվում է հարկային և մաքսային վարչարարության գործընթացի պարզեցում և ամբողջական անցում էլեկտրոնային համակարգի, ինչը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը: Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ վարչապետը շեշտել է, որ այն գտնվում է կառավարության մշտական ուշադրության կենտրոնում, և հետևողական քայլեր են ձեռնարկվելու կոռուպցիայի ցուցանիշների մակարդակը նվազեցնելու ուղղությամբ՝ միջավայրը փոխելու միջոցով: Կարեն Կարապետյանի խոսքով՝ հրապարկվելիք հաշվետվության մեջ ներկայացվելու են նաև այդ ուղղությամբ կառավարության քայլերը: «Ներկայացնելու ենք, թե դրանց որ մասն է միտված բիզնես միջավայրին, որ մասն է ուղղված միջավայրի փոփոխությանը, որպեսզի կոռուպցիայի համար ստեղծվեն առավելագույն խոչընդոտները: Ստվերի դեմ չպայքարելով, կոռուպցիայի դեմ չպայքարելով, ստվերը սպիտակ դաշտ չտեղափոխելով, բիզնեսի համար արդար ու թափանցիկ միջավայր չստեղծելով՝ մենք չենք կարողանալու առաջընթաց ապահովել»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: Հանդիպման ընթացքում ծավալված հարցուպատասխանի ժամանակ վարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին:

Գլխավորը փողերը բյուջե վերադարձնելն է. Կարեն Կարապետյան

Կառավարության համար գլխավորը փողերը բյուջե վերադարձնելն է, այլ ոչ թե կոնկրետ մարդկանց բռնելը։ Այս մասին հունվարի 13-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ մեկնաբանելով պետական ապարատում պրիմիտիվ գողության մասին ավելի վաղ արած հայտարարությունը։

Վարչապետը պետական համակարգում աշխատավարձերի բարձրացման հիմնական ճանապարհ համարում է տնտեսության զարգացումը

«Հիմնական լուծումն այն է, որ մեր տնտեսությունը պետք է զարգանա, մեր մուտքերը և եկամուտները պետք է ավելանան, մեր շահույթները պետք է շատանան, որպեսզի վարձատրման համակարգն աճի»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետի 100 օրը. հաշվետվությունը՝ 100 էջում

Այսօր տեղի ունեցած՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի ասուլիսում ամփոփվել է ՀՀ կառավարության գործունեության 100 օրը և ներկայացվել ըստ ոլորտների ախտորոշված խնդիրները, դրանց լուծման տեսլականը և այդ ուղղությամբ 100 օրում կատարված աշխատանքները: