Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Կոտայք

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Լուծվում են բնակիչների բնակարանային խնդիրները

Կառավարությունն ընդունեց «Բնակելի տարածք նվիրելու մասին» որոշում, որի նպատակը ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի գիշերօթիկ դպրոցի Ուսուցչի տանը երկար տարիներ բնակվող բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումն է:

Ճակատարգրեր. երբ «skype»-ը փոխարինում է ընտանիքի անդամին

13- ամյա Դավիթն ամբողջ ուժով գոռում ու կանչում էր մայրիկին: Տեսազանգով հայրն էր զանգահարել ՌԴ Յակուտիա քաղաքից: Տիկին Ալվինան արագ –արագ շտապում է դեպի համակարգիչն ու նույն պահին ասում, որ այս սարքը դարձել է մեր տան անդամը: Եվ հենց այդ սարքի միջոցով էլ լուծվում ընտանեկան մեր բոլոր հարցերը: Ալվինայի բջջային հեռախոսի էկրանին ամուսնու նկարն է: Արդեն տևական ժամանակ է Ալվինայի ու Տիգրանի շփումը վիրտուալ տիրույթում է: Ալվինան ասում է, որ երբ ամուսնացան, ամուսնու առաջ պայման դրեց, հանկարծ խոպանչի չդառնա: Ամուսինը համաձայնվել էր, քանի որ այդ պահին աշխատանք ուներ, բայց փոքր որդու ծնունդից հետո Տիգրանը ևս համալրել է խոպանչիների շարքը: Ալվինան ապրում է ամուսնու ծնողների հետ Կոտայքի մարզի Սարալանջ գյուղում: Երեխաների դաստիարակության, ընտանեկան ամբողջ հոգսն իր ուսերին է: Ասում է, որ հատկապես տղաների դաստիարակության հարցում շատ է դժվարանում: Նրանք հիմա հասունացման տարիքում են ու այս պահին հոր խոսքը շատ կարևոր է: Իսկ տղաները հոր խոսքը լսում են սկայպի միջոցով: Ալվինայի ճակատագիրը մեկն է այն հայ կանանց ճակատագրերից, որոնց ամուսինները օրվա ապրուստը վաստակում են օտար ափերում: Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի բնակչուհի տիկին Գեղեցիկն ասում է, որ հինգ տարի շարունակ ամուսինը եղել է ՌԴ-ում: «Երբ հայրը գնաց խոպան, աղջիկս այդ ժամանակ 13 տարեկան էր: Հինգ տարի հետո, երբ, մտավ տուն չճանաչեց  աղջկաս ,ու ավելի մեծ սթրես ապրեց, երբ մի քանի օր անց հարևան գյուղից մի տղա ծնողների հետ եկավ մեր տուն՝ խնամախոս»,- պատմում է տիկին Գեղեցիկ: Վերջին տարիներին, սակայն, պատկերը մի փոքր այլ է: Եթե նախկինում արտագնա աշխատանքի մեկնում էին տղամարդիկ, ապա այժմ նրանց շարքերը համալրում են նաև կանայք: Շիրակի մարզի Ազատան համայնքի բնակչուհի Գայանեն արդեն երեք տարի մեկնում է ՌԴ-ն, այնտեղ աշխատում է հացի արտադրամասում: Զրուցակիցներս նշում էին, որ ռուբլու արժեզրկումը բացասական հետևանքներ ունեցավ իրենց համար: Այժմ դրսից ուղարկված գումարը չի բավարարում նվազագույն պայմանները հոգալուն: Ու այս պարագայում էլ արդեն չգիտեն գնալն է ձեռնտու, թե մնալը: «Վերադարձ եւ պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ ղեկավար Տաթևիկ Բեժանյանը «Ռադիլուր»-ի հետ զրույցում նշում է, որ ռուբլու արժեզրկումը կբերի նրան, որ մարդիկ կսկսեն ընտանիքներով հեռանալ: Նշենք,  որ Հայաստանում միգրացիոն հստակ վիճակագրություն գոյություն չունի, ու եթե խոսում ենք միգրացիոն տեղաշարժերի մասին, ապա այդ հաշվարկը կատարում են սահմանը հատվածների թվով: Իսկ այս պարագայում 2015թ — 2014 թ-ի համեմատ 2000 մարդ ավել է հատել սահմանը:

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում, Կոտայքի և Տավուշի մարզերում և Վարդենյաց լեռնանցքում նկատվում է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Դիլիջանի լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում ձյուն է տեղում: Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Դիլիջանի լեռնանցքը:

ՀՀ նախագահը դադարեցրել է 2 դատավորի լիազորությունները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դատավորներ Յուրի Բաղդասարյանի և Արարատ Պետրոսյանի լիազորությունները դադարած համարելու մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 26-ի ԱԽ-23-Ո-20 և ԱԽ-23-Ո-21 որոշումներով ներկայացված առաջարկությունները` ո ր ո շ ու մ ե մ. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ լիազորությունները 2016 թվականի նոյեմբերի 2-ից համարել դադարած: 2. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արարատ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ լիազորությունները 2016 թվականի նոյեմբերի 4-ից համարել դադարած»,– ասվում է ՀՀ Նախագահի հրամանագրում:

Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Դիլիջանի լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում ձյուն է տեղում: Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Դիլիջանի լեռնանցքը: Սևանի թունելից մինչև Ծովագյուղ ընկած  հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների կողմից ավտոճանապարհներին շուրջօրյա հերթապահություն է  իրականացվում, որի ընթացքում  կատարվում են ճանապարհների մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաց են։

Դիլիջանի ոլորաններում արգելափակված մեքենաներում 700 ուղևոր է եղել

Դիլիջան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին` թունելի մոտակայքում, ավտոմեքենաները տեղացած ձյան պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը: ԱԻՆ-ից հայտնում են, որ այդ հատվածում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 250 մարդատար և 6 բեռնատար ավտոմեքենաներ (700 ուղևոր): Այսօր ավելի վաղ՝  ժամը 09.06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 23-րդ կմ-ին՝ «Չայնի»  կոչվող ոլորաններում, ավտոմեքենաները տեղացած ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան 22-24-րդ կմ-ի հատվածից փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 74 բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ (160 ուղևոր):

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը  09:30-ի դրությամբ, Մարտունու, Գավառի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին, Տիգրանաշենի, Վարդենյաց լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն: Գավառ-Մարտունի, Մարտունի-Վարդենիս, Վարդենիս-Սոթք ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է: Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի որոշ ավտոճանապարհների ծածկը տեղ-տեղ ձյունապատ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցներն ավտոճանապարհներին շուրջօրյա հերթապահություն են  իրականացնում, որի ընթացքում կատարում են ճանապարհների մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նախագահը մասնակցել է ՏԻՄ 20- ամյակին նվիրված նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին և շնորհավորական խոսք հղել հոբելյանի առթիվ: Հանրապետության նախագահը միջոցառման ժամանակ նաև տեղական ինքնակառավարման մարմինների մի շարք ներկայացուցիչների արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրել է պետական պարգևներով: Մասնավորապես, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքի ղեկավար Ալինա Հարությունյանը, ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը, ՀՀ Տավուշի մարզի Պառավաքար համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանը, ՀՀ Սյունիքի մարզի Վաղատին համայնքի ղեկավար Շահեն Գրիգորյանը և ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավար Ազիզ Մհոյանը պարգևատրվել են Երախտագիտության մեդալով: Նախագահի ելույթը Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ   Համայնքների հարգարժա՛ն ղեկավարներ, Ավագանիների հարգարժա՛ն անդամներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 20-ամյակի կապակցությամբ։ 20 տարի առաջ՝ 1996 թվականի նոյեմբերի 10-ին կայացան համայնքների ղեկավարների և ավագանիների մեր առաջին ընտրությունները: Դրանով Հայաստանում ներդրվեց տեղական ինքնակառավարման մի նոր, ժողովրդավարական համակարգ, որը սկզբունքորեն տարբեր էր նախկինից: Այդ ընթացքում հաճախ առաջ ենք ընթացել փորձարկման մեթոդաբանությամբ, քանի որ այս ոլորտում մեր սեփական պատմական ավանդույթը վաղուց ընդհատված էր: Այդ բացը հաճախ լրացրել ենք միջազգային հանրության օգնությամբ: Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում ներկա գտնվող դիվանագետներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին մեզ ցուցաբերված բազմաբնույթ օժանդակության համար: Տեղական ինքնակառավարման համակարգի կայացմանը և կատարելագործմանը հատկապես նպաստեց Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին: Այս բնագավառում մեր առաջընթացի կարևոր գրավականներից էին օրենսդրության համապատասխանեցումը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքներին և դրա արդյունավետ կիրառումը: Հարգելի՛ գործընկերներ, Այսօր գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ տեղական ինքնակառավարման համակարգը Հայաստանում ոչ միայն կայացել է, այլև ապացուցել իր կենսունակությունը: Ինչպես կաթիլի մեջ արտացոլվում է ամբողջ ծովը, այդպես էլ Հայաստանի յուրաքանչյուր համայնքում արտացոլվում են մեր երկրում ընթացող հասարակական գործընթացները։ Երբ ես ասում եմ, որ տեղական ինքնակառավարման համակարգը կայացել է, չի նշանակում, որ մենք չունենք թերություններ այդ ոլորտում, չի նշանակում, որ մեր բոլոր համայնքների ղեկավարները կայացել են, չի նշանակում, որ թերացումներ չկան, այլ նշանակում է, որ, իրոք, համակարգը կայացել է, և մենք մշտապես պետք է աշխատենք կատարելագործել այդ համակարգը: Տեղական ինքնակառավարման համակարգը պետք է վայելի համայնքների բնակիչների անվերապահ վստահությունը: Այն պետք է դառնա մեր քաղաքաբնակների և գյուղաբնակների բազմաթիվ խնդիրներ ու հարցեր լուծելու առաջին ատյանը: Անհրաժեշտ է, որ մարդիկ գործնականում համոզվեն, որ տեղական ինքնակառավարման մարմիններն ապրում են իրենց հոգսերով: Անհրաժեշտ է, որ այդ մարմիններն իրենց ողջ կարողությամբ լծվեն համայնքային խնդիրները կարգավորելու գործին: Այսօր բավական չէ միայն արձանագրել եղած հարցերն ու խնդիրները, այդ մասին զեկուցել ինձ, վարչապետին կամ տարածքային կառավարման նախարարին: Այդ գործառույթի մի մասը հաջողությամբ իրականացնում են լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները: Ակնհայտ է, որ մեր քաղաքացիների սպասելիքներն ավելին են, և նրանք, ովքեր չեն կարողանա գտնել իրենց համաքաղաքացիների և համագյուղացիների առօրյա հարցերի պատասխանները, պարզապես կվատնեն համայնքի բնակիչների վստահության քվեն: Կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է իրենց աշխատանքը կազմակերպեն որպես լուրջ և վստահելի գործընկերներ: Տարիներ շարունակ մենք զգալի միջոցներ ենք ներդրել երկրի համաչափ զարգացումն ապահովելու համար: Կատարվում են լուրջ ներդրումներ մարզերի կարողությունները, կրթամշակութային և սոցիալական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ: Սակայն այստեղ համայնքների ղեկավարները պետք է բացառեն սպառողի հոգեբանությունը: Նրանք, ովքեր արդյունավետ կաշխատեն, կստանան ավելի մեծ աջակցություն: Մենք, ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում մշտապես շփվում ենք եվրոպական կառույցների հետ, և այնտեղ կա մի շատ լավ սկզբունք ՝«Ավելին՝ ավելիի դիմաց»: Մենք էլ ենք այդ սկզբունքով աշխատելու, և ով ավելի շատ աշխատի, ով հնարավորություններ գտնի, այդ հնարավորությունները մենք կրկնապատկելու, եռապատկելու, տասնապատկելու ենք: Վերջերս շատ հաճախ է հնչում, որ մեր տունը մենք պետք է կառուցենք, մեր գյուղը մենք պետք է կառուցենք, մեր հայրենիքը մենք պետք է շենացնենք, և սրանք միայն խոսքեր չեն. օգնում են այն մարդկանց, ովքեր աշխատում են խնդիրներ լուծել: Ովքեր չեն աշխատում խնդիրներ լուծելու ուղղությամբ, ովքեր իրենց հույսը դրել են միայն ու միայն օժանդակության վրա, նրանց ուղղակի խղճում են: Ես սա ասում եմ և՛ պետության, և՛ համայնքների մակարդակով: Ընդհանրապես, կենցաղում էլ է այդպես՝  կարող մարդուն են օգնում: Հատուկ հոգատարություն ենք ցուցաբերում սահմանամերձ համայնքներին, որոնք տասնամյակներ շարունակ պատվախնդրորեն ապրում և մաքառում են գնդակոծությունների պայմաններում: Սա աշխատանքի առանձնահատուկ ուղղություն է, որն իմ ուղղակի ուշադրության և վերահսկողության տակ է: Արդեն սահմանել ենք մի շարք արտոնություններ այդ համայնքների համար, իրականություն են դարձել ներդրումային ծրագրեր, ստեղծվել են նոր արտադրություններ և աշխատատեղեր: Բնական է, որ արվածը շատ չնչին մասն է այն ամենի, ինչ մենք պետք է անենք ապագայում, որովհետև ոչ միայն արվածն է քիչ, այլև խնդիրներն են շատ: Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ մի մարզում մեկ, երկու, երեք նոր արտադրություն դնելը, նոր աշխատատեղեր ստեղծելը՝ խնդիրների լուծման սկիզբն է, և երբեք մենք ինքներս մեզ չպետք է հանգստացնենք ու ասենք, որ այս բաներն արել ենք: Բնական է, ինչպես ասացի՝ եղածով չենք բավարարվելու, շարունակելու ենք հետևողական աշխատանքն այս ուղղությամբ: Մեր ուշադրության կենտրոնում են նաև վարչատարածքային բարեփոխումները, որոնց մեկնարկն արդեն տրված է։ Համայնքների խոշորացումն ինքնանպատակ չէ: Անհրաժեշտ է ձևավորել այնպիսի տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք կկարողանան արդյունավետ գործընկեր դառնալ հանրային կառավարման ոլորտում մեր նախաձեռնած փոփոխություններում և կխթանեն ապակենտրոնացումը։ Շարունակելու ենք կարևորել նաև ավագանու` որպես առանցքային ինստիտուտի մրցակցային ձևավորումը և նրանց գործունեության հաշվետվողականության բարձրացումը։ Այստեղ էլ ուզում եմ անկեղծ ձեզ ասել, որ մենք նպատակ չունենք մի սանրով սանրել ողջ հանրապետությունը: Այստեղ որևէ շաբլոն գոյություն չունի: Այնպես չի, որ մենք անպայման ուզում ենք հինգ գյուղ, յոթ գյուղ, ինը գյուղ կամ կամայական թվով գյուղեր, համայնքներ միավորել: Մեր նպատակն է` կարողանալ մեր բնակիչների խնդիրների լուծումը հեշտացնել, կյանքի որակը բարելավել: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է եղած միջոցներով բարելավել գյուղացիների կամ քաղաքում ապրողների կենսամակարդակը: Ես ասում եմ հետևյալ ձևով կարելի է անել՝ ինչպես ընդունված է ողջ աշխարհում: Եթե տրամաբանական հեռավորության վրա գտնվող համայնքները միավորվեն, դա նշանակում է, որ մի համայնքում մենք կարող ենք ունենալ բավականաչափ թվով աշակերտներ և լավ դպրոց, մեկ այլ համայնքում կարող ենք ունենալ ժամանակակից բուժհաստատություն և այսպես շարունակ: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ավելի լավ՝ յոթ գյուղում մենք ունենանք դպրոցներ՝ 30-40 աշակերտներո՞վ, թե՞ ունենանք նույն յոթ գյուղերի համար 200-300 աշակերտի համար դպրոցներ: Մենք սրանով կլուծենք նաև մանկավարժների հարցը: Գաղտնիք չէ, որ մեր համայնքներում, և հատկապես հեռավոր գյուղական համայնքներում մենք միշտ մասնագետների հետ կապված խնդիրներ ունենք՝ չունենք որակյալ իրավաբաններ, քիչ են որակյալ ուսուցիչները, քիչ են որակյալ բժիշկները: Այս խնդիրը միայն այսպես կարող ենք լուծել: Ժամանակի ընթացքում մենք շատ ավելի լավ ենք ապրելու, քան հիմա ենք ապրում: Ուղիղ այնպես, ինչպես 1996 թվականին: Երբ այս համակարգը կառուցվում էր, վստահ եմ, շատ գյուղապետեր մտածում էին, […]

Դանակահարել են Չարենցավանի քաղաքապետի որդուն

Այս գիշեր «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավանի քաղաքապետի որդին՝ Տիգրան Շահգալդյանը ոստքերի եւ նստատեղի հատվածում սուր կտրող ծակող առարկայից ստացած հետքերով՝ հայտնում է shamshyan.com- ը։ Նա Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռն է։

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Տավուշի մարզում,  Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Սյունիքի մարզի Կապան-Սիսիան-Գորիս ավտոճանապարհին  տեղ-տեղ առկա է մառախուղ: Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Թալին, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դանակահարել են Չարենցավանի քաղաքապետի որդուն

Այս գիշեր  «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավանի քաղաքապետի որդին՝ Տիգրան Շահգալդյանը ոստքերի եւ նստատեղի հատվածում սուր կտրող ծակող առարկայից ստացած հետքերով՝ հայտնում է shamshyan.com- ը։ Նա Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռն է։ Ըստ կայքի՝ կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ դանակահարությունը եղել է Երեւանում՝ «Դրախտ» ռեստորանային համալիրի տարածքում, ուստի Կոտայքի մարզի դատախազի ցուցումով նախապատրաստված նյութերը փոխանցվում են ոստիկանության Նոր Նորքի բաժին (մանրամասները՝ այստեղ)։ Սակայն Կոտայքի նախկին մարզպետը՝ Կովալենկո Շահգալդյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատելով թոռան վիրավորվելու մասին լուրը՝ հերքել է, որ դա Սյունիքի նախկին մարզպետի որդին է արել։

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ «Փոքր Մհեր» կրթահամալիրում. երեխաները պահանջում են տնօրենի հրաժարականը.Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, վաղ առավոտվանից արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի վարչական տարածքում գտնվող «Փոքր Մհեր» կրթահամալիրում։

Վթարային ջրանջատում Զովունիում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 29-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Կոտայքի մարզի` Զովունի գյուղի ջրամատակարարումը:

Առինջ գյուղի տներից մեկի լոգարանում 30-ամյա կնոջ դի է հայտնաբերվել. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ողբերգական դեպք տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի տներից մեկում երիտասարդ կնոջ դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Հայաստանի բնակավայրերում մեքենաներ են արգելափակվել. դուրս են բերել փրկարարները

Դեկտեմբերի 3-ին, ժամը 07.31-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի «Տաք ջուր» կոչվող հատվածում «Opel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Կոտայքում բացահայտվել են բնակարանային գողությունների տասնյակից ավել դեպքեր. ՀՀ ՔԿ նախագահը պարգևատրել է պրոֆեսիոնալ աշխատանքի համար

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ Կոտայքի մարզում արձանագրված բնակարանային մի շարք գողությունների բացահայտման գործում բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերած աշխատակիցներին պարգևատրելու մասին։

Ավտոմեքենաներ են արգելափակվել

Հանրապետության տարբեր ավտոճանապարհներին մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել։ Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեկտեմբերի 3-ին՝ ժամը 07.31-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի «Տաք ջուր» կոչվող հատվածում «Opel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր

Աշխատանքային այցով  նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կոտայքի մարզում էր: Նա  Ծաղկաձորում ներկա է գտնվել «Արարատ Ռեզորտ» հյուրանոցային համալիրի պաշտոնական բացման արարողությանը: Հանրապետության նախագահը շրջել է միջազգային առաջատար հյուրանոցների չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված 7 մլրդ 500 մլն դրամի ներդրումներին, ստեղծված շուրջ 120 աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:   Հյուրանոցային նոր  համալիր Ծաղկաձորում:  Նորաբաց համալիրի տնօրեն Հայկ Բեգլարյանը վստահեցնում է, որ հայաստանյան տուրիզմի ոլորտում «Արարատ Ռեզորտը» նոր խոսք է իր բազմաթիվ ծառայություններով և մատչելի գներով: Հյուրանոցը հագեցած է ընտանեկան հանգստի բոլոր հարմարություններով: «Արարատ Ռեզորտը»  համապատասխանում է միջազգային առաջատար հյուրանոցների  չափանիշներին»,-վստահեցնում է համալիրի տնօրենը: Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանի հաշվարկներով «Արարատ Ռեզորտը» 43-րդ հյուրանոցն է Ծաղկաձորում և լավագույն հնգյակի մեջ է մտնում: Բայց Ծաղկաձորը, ինչպես քաղաքապետն է նկատում, հանգստի համապատասխան պայմաններ է առաջարկում ոչ միայն հարուստների համար: 2007-16 թվականների ընթացքում Ծաղկաձոր այցելող զբոսաշրջիկների թիվը շուրջ 70 հազարից աճել է մինչև 350 հազարի: Զբոսաշրջիկների 50 տոկոսը արտասահմանցիներն են, հիմնական հոսքը Ռուսաստանից է գալիս: Տվյալները դարձյալ Ծաղկաձորի քաղաքապետինն են: «Երևան թրեվլ» զբոսաշրջային ընկերության ներակայացուցիչ Լիլիթ Հովհաննիսյանի խոսքով՝ հյուրանոցային նոր համալիրը կնպաստի տարածաշրջանային տուրիզմի զարգացմանը, մասնավորապես դահուկասպորտի սիրահարների հոսքը դեպի Ծաղկաձոր  ապահովող հրաշալի խթան կհանդիսանա: Որպես ընտանեկան հանգստի վայր, նորաբաց հյուրանոցային համալիրում  սկզբունքային մոտեցում է ցուցաբերվել ծխախոտի հանդեպ: Հյուրանոցի տարածքում ծխելը խիստ արգելված է , այն արտոնված է միայն համապատասխան վայրում: Նորաբաց հյուրանոցային համալիրի պայմաններին այսօր ծանոթացավ նաև հանրապետության նախագահը: Շրջայցից հետո Ծաղկաձորի քաղաքապետը նախագահ Սարգսյանին ներկայացրեց «ՀՀ քաղաքային համայնքների զարգացման» ծրագրով Ծաղկաձորում իրականացվելիք ենթակառուցվածքային ներդրումների ուղղությունները և համայնքի զարգացման առաջնահերթությունները:

Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Ապարան-Արագած, Սպիտակ-Երևան 24-ից 25-րդ կմ-ին, Ստեփանավան-Օձուն 13-ից 15-րդ կմ-ին, Երևան-Սևան 24-ից 39-րդ կմ-ին և Հրազդան-Ծաղկաձոր, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզում առկա է ձնաբուք, իսկ Կոտայքի մարզում տեղում է թույլ ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ավարտվել է մաքսային ծառայողի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու գործով նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Արարատյան» մաքսատան մաքսային ձևակերպումների բաժնի ավագ տեսուչ Արտյոմ Մնացականյանը բռնություն է գործադրել  իր ծառայողական պարտականությունները կատարող ճանապարհային ոստիկանության ծառայող  Վարդան Ռուբենյանի նկատմամբ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչներ Վարդան Ռուբենյանը և Հրաչյա Ասատրյանը, իրականացնելով իրենց ծառայողական պարտականությունները, ՀՀ Կոտայքի մարզի Արամուս-Աբովյան ավտոճանապարհով երթևեկելու ժամանակ կանգնեցրել են Ա. Մնացականյանին փաստացի պատկանող, սակայն վերջինիս կնոջ անվամբ հաշվառված և նրա կողմից վարվող «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան: Վ. Ռուբենյանը վարորդական վկայականը ստուգելու նպատակով այն տրամադրելու օրինական պահանջ է ներկայացրել վարորդ Ա. Ղուկասյանին, ով փնտրելուց հետո հայտնել է, որ վարորդական վկայականն իր մոտ չէ: Տեսուչ Հ. Ասատրյանը պարզաբանել է, որ վարչական վարույթն ապահովելու նպատակով ավտոմեքենան պետք է բերման ենթարկվի հատուկ տարածք: Ավտոմեքենայի ուղևոր,  ոչ սթափ  վիճակում գտնվող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայող Ա. Մնացականյանը, ոստիկանության աշխատակցի՝ մեքենան հատուկ տարածք տեղափոխելու օրինական պահանջը ցավագին ընդունելով, վիճաբանության մեջ մտել Հ. Ասատրյանի հետ: Վիճաբանության պատճառը պարզելու նպատակով իրենց է մոտեցել ոստիկան Վարդան Ռուբենյանը, ում հետ ևս Ա. Մնացականյանը վիճաբանության է բռնվել, որի ընթացքում մաքսային ծառայողը բռնություն է գործադրել  իր ծառայողական պարտականությունները կատարող ճանապարհային ոստիկանության աշխատակից Վ. Ռուբենյանի նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Արարատյան» մաքսատան մաքսային ձևակերպումների բաժնի ավագ տեսուչ Արտյոմ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Գառնի համայնքում գործարկվել է պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ դեկտեմբեր 6-ին գործարկվել է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված օպերատորների հետ համատեղ պետական ծառայությունների մատուցման միասնական ևս մեկ գրասենյակ: Այսուհետ Կոտայքի մարզի Գառնի համայնքի «Հայփոստ»-ի գրասենյակը պետական ծառայություն է մատուցելու՝ սպասարկելով նաև համայնքի հարակից գյուղերը (Գողթ, Գեղարդ, Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր և այլն): Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հրազդանում ավազակային հարձակմամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, նախնական տվյալներով, դեկտեմբերի 7-ին` ժամը 18:00 — 18:30-ն ընկած ժամանակահատվածում, գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում է կատարվել Հրազդան քաղաքի բնակիչ Ս.Մուրադյանի նկատմամբ` վերջինիս պատկանող ավտոտնակի մոտ: Առերևույթ հանցագործություն կատարած անձինք բռնություն են գործադրել տղամարդու նկատմամբ, այն է` էբոնիտե մահակով հարվածել են նրա գլխին, ձեռքերով ու ոտքերով` մարմնի տարբեր հատվածներին և, հափշտակելով Ս. Մուրադյանի մոտ գտնվող առանձնապես խոշոր չափերի գումարը, դիմել փախուստի: Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, Ս. Մուրադյանը ճանաչվել է տուժող: Աղբյուրի փոխանցմամբ՝ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ` առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Փակ է Ստեփանավան-Կաթնաղբյուր ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 01.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Ստեփանավան—Կաթնաղբյուր, դժվարանցանելի՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:  Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Մարալիկ քաղաքներում և Ամասիայի տարածաշրջանում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ: Ըստ ստացված տեղեկատվության՝ Լարսի անցակետում (Ռուսաստանի կողմից) կուտակվել են 340 բեռնատար ավտոմեքենա:

Փակ են Սոթք-Քարվաճառ և Ամասիա -Զարիշատ ավտոճանապարհները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Սոթք-Քարվաճառ և Ամասիա -Զարիշատ ավտոճանապարհները: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Սարավան-Զանգերավտոճանապարհինառկաենտեղումներձյանտեսքով: Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում և Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան ավտոճանապարհին ձնաբուք է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ:

Հանրապետության մի շարք ճանապարհներին բուք և ձյուն է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով դժվարանցանելի են Ապարանի, Արագածի, Արթիկի, Մարալիկի, Աշոցքի ավտոճանապարհներն ու Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց  լեռնանցքները: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Աշոցքի տարածաշրջանի հանրապետական նշանակության ճանապարհները: Թալինի, Մարալիկի, Արթիկի,  Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի,  Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի,  Տաշիրի,  Թումանյանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Գավառի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Բաղրամյանի,  Եղվարդի, Ջերմուկի  ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Նշված ճանապարհներն  սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները  կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Կարկտահարությունից տուժած բնակիչներին աջակցելու նպատակով հատկացվեց 506 մլն դրամ

Անհրաժեշտություն է առաջացել ՀՀ Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերի համայնքների բնակիչների օգտագործած ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտավորությունների մարման նպատակով տրամադրել 506 մլն 622 հազ. դրամ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է, մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Ամասիա -Գյումրի և Գյումրի-Բավրա ավտոճանապարհները: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Գյումրի, Գյումրի-Թալին, Գյումրի -Արագածավան ավտոճանապարհները: Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Կոտայքի մարզի Աբովյան, եղվարդ, Չարենցավան, Հրազդան,  Արագածոտնի մարզի Թալին, Ապարան քաղաքներում, Արագածում, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Մի շարք ավոտճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  14-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով դժվարանցանելի են  Ապարանի, Արագածի, Արթիկի, Մարալիկի, Աշոցքի, Սևանի, Ախուրյանի ավտոճանապարհները, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները: Թալինի, Մարալիկի, Արթիկի,  Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի,  Սպիտակի, Գուգարքի, Ստեփանավանի,  Տաշիրի,  Թումանյանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Գավառի, Արմավիրի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Բաղրամյանի,  Արմավիրի, Եղվարդի, Վայքի, Ջերմուկի  ճանապարհներին  ձյուն է տեղում: Առատ ձյան, բքի և անբավարար տեսանելիության պատճառով  փակ է Վարդենյաց լեռնանցքը: Նշված ճանապարհներն  սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները  կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: Հորդորում ենք վարորդներին նշված ճանապարհներով երթևեկել խիստ անրհաժեշտության դեպքում:

Հայատանում կան փակ ճանապարհներ, փակ է նաեւ Լարսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի ժամը 19.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Բավրայի անցակետը, Վարդենյաց լեռնանցքը և  Թալին—Մասարա, Ծիլքար—Սպիտակ, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Դիլիջանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Ջաջուռ—Լուսաղբյուր, Սոթք—Քարվաճառ, Վանաձոր—Գյումրի, Բերդ—Ճամբարակ, Մաստարա—Լանջիկ, Ալագյազ—Ծիլքար, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջանների, Կոտայքի մարզի գրեթե բոլոր ավտոճանապարհները: Սարավան-«Զանգեր ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տավուշի, Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Ելփինի ոլորաններին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզում բուք է: Սարավան-«Զանգեր», Գորիս-Կապան ավտոճանապարհներին և Չայնիի ոլորաններին մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:  

Հայատանում կան փակ ճանապարհներ, փակ է նաեւ Լարսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Բավրայի անցակետը, Վարդենյաց լեռնանցքը և  Սարավան—Զանգեր, Թալին—Մաստարա, Ծիլքար—Սպիտակ, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Դիլիջանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Ջաջուռ—Լուսաղբյուր, Սոթք—Քարվաճառ, Վանաձոր—Գյումրի, Բերդ—Ճամբարակ, Մաստարա—Լանջիկ, Ալագյազ—Ծիլքար, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջանների, Կոտայքի մարզի գրեթե բոլոր ավտոճանապարհները: Սարավան-«Զանգեր ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի, Տավուշի, Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Ելփինի ոլորաններին, Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզում բուք է: Սարավան-«Զանգեր», Գորիս-Կապան ավտոճանապարհներին և Չայնիի ոլորաններին մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Երկկողմանի բացվել է Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, երկկողմանի բացվել է Վարդենյաց լեռնանցքը: Ուժեղ քամու պատճառով այն դեռևս դժվարանցանելի է Մարտունու կողմից: ԱԻՆ-ի հաղորդմամբ, ժամը 12:00-ի դրությամբ դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Հրազդան-Ջրառատավան, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Սարավան-«Զանգեր», Աշոցքի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Չայնիի ոլորաններին, Սյունիքի, Տավուշի մարզերի բոլոր ավտոճանապարհներին և Անիի տարածաշրջանի  միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան, Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ քաղաքներում և Ախուրյան գյուղում, Ամասիայի տարածաշրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Ռուսաստանի հատվածում կան 515 կուտակված բեռնատարներ:

Կան փակ ճանապարհներ, Լարսն էլ բաց է միայն մարդատարների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Գյումրի-Վանաձոր (միակողմանի), Բերդ-Ճամբարակ, Զարինջա-Ցամաքասար, Մաստարա-Ծաղկասար, Ապարանի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Սարավան-«Զանգեր», Աշոցքի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային և Շիրակի մարզի ավտոճանապարհները: Չայնիի ոլորաններին, Սյունիքի, Տավուշի մարզերի բոլոր ավտոճանապարհներին և Անիի տարածաշրջանի  միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ—տեղ առկա է մերկասառույց: Վայոց ձորի և Կոտայքի  մարզերում, Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան քաղաքներում, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Ռուսաստանի հատվածում կան 515 կուտակված բեռնատարներ:

Կարկուտից տուժածներին փոխհատուցում կտրվի

ՀՀ Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերում կարկտահարությունից տուժած համայնքների բնակիչներին 2016թ. օգտագործած ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտավորությունների մարման նպատակով օժանդակություն ցուցաբերելու համար կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի: Նախագիծը ներկայացրել է տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ նշելով, որ  2016թ.  ընթացքում ՀՀ Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերում կարկտահարությունից տուժել են շուրջ  70 համայնքների բնակիչներ:

«Փոքր Մհեր» կրթահամալիրում արձանագրված խախտումների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է «Փոքր Մհեր» կրթահամալիրում արձանագրված խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները, տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: ՀՀ գխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրությունների շրջանակներում գրություններ են ուղարկվել ՀՀ կրթության և գիտության նախարարություն ու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, պահանջվել համապատասխան փաստաթղթեր և տեղեկատվություն: Ուսումնասիրության արդյունքները ՀՀ Կոտայքի մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար

Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են հոգևոր սպասավորների նոր նշանակումներ: Արժանապատիվ Տ. Պարգև քահանա Բալ-Գևորգյանը ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմում: Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արժանապատիվ Տ. Հայկազ քահանա Մասոյանն իր հոգևոր սպասավորությունը կբերի Կոտայքի թեմում: Բարեշնորհ Հրայր սարկավագ Լալայանը ծառայության է նշանակվել ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունում:

Աղբավայրի կառուցումը Հայաստանի երկու մարզերում կարժենա 11 մլն եվրո. նախարար

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի համար կենցաղային կոշտ թափոնների ուտիլիզացման համար աղբավայրի կառուցումը կարժենա 11 մլն եվրո, հայտնեց Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

Կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Կոտայքի մարզը, Վարդենյաց լեռնանցքը, Ստեփանավան—Օձուն, Սոտք—Քարվաճառ ավտոճանապարհները և Երևան—Մեղրի ավտոճանապարհի Սարավան—Զանգեր հատվածը: Սյունիքի մարզի Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, և առկա է մառախուղ: Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի մարզերում և Երևան, Աշտարակ քաղաքներում առկա են տեղումներ՝ ձյան տեսքով: Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Դիլիջան-Իջևան, Վայոց ձորի մարզի «Սարավան-«Զանգեր», և Գեղարքունիքի մարզի, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի հանրապետության ՃԿԿ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա—Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները: Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններին, Աշտարակ-Թալին, Ալագյազ-Արթիկ, Աշտարակ-Ապարան, Արտենի-Թլիկ, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Կապան-Գորիս-Զանգեր, Սարավան-«Զանգեր», Բերդ-Ճամբարակ, Դիլիջան-Իջևան, Կոտայքի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզում և Մալիշկա-Ելփին ավտոճանապարհին առկա է մառախուղ: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի հանրապետության ՃԿԿ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Բերդ — Ճամբարակ ճանապարհը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ,  սաստիկ բքի և անբավարար  տեսանելիության պատճառով  փակ է  Բերդ  —  Ճամբարակ ճանապարհը: Երևան — Երասխ — Գորիս — Մեղրի – Իրանի սահման (Մ2) ավտոճանապարհի Գորիս — Սիսիան ճանապարհահատվածում բուք է: Մարալիկ-Լանջիկ հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 20-30 մ: Թալինի,  Հրազդանի տարածաշրջանների և Կոտայքի մարզի ավտոճանապարհներին ևս մառախուղ է,  տեսանելիությունը ՝ 50-80 մ: Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում, Սարավանի և  Վարդենյաց  լեռնանցքներում տեղ — տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական  նշանակության մյուս ավտոճանապարհները  բաց են:

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է

Կոտայքի, Շիրակի մարզերում, Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Վանդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է: Կոտայքի, Շիրակի մարզերում, Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Վանդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Առանց տեղումների եղանակ՝ առաջիկա օրերին

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ դեկտեմբերի 29-ին, 30-ին, 31-ին հանրապետությունում առանց տեղումների եղանակը պահպանվելու է: «Արարատյան դաշտում, Շիրակում, Կոտայքի հատվածում և Վայոց ձերի նախալեռնային գոտիներում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում կպահպանվի նաև մառախուղը, որը խիտ կլինի գիշերային և առավոտյան ժամերին, ինչի հետևանքով ճանապարհներին առաջանում է մերկասառույց»,-ասել է Սուրենյանը: Նրա խոսքով՝ օդի ջերմաստիճանն այս երեք օրերին էապես չի փոխվի, իսկ հունվարի 1-ի գիշերը միջերկրական ծովի շրջաններից շատ թույլ արտահայտված ցիկլոն է մոտենում հանրապետության տարածքին և հունվարի 1-ին և 2-ին գտնվելու ենք այդ թույլ արտահայտված ցիկլոնի ազդեցության գոտում:եցության ներքո:

Ճանապարհները հիմնականում անցանելի են, բաց է նաեւ Լարսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզի Սիփան, Շենկանի, Ավշեն, Ճարճակիս, Միրաք, Նիգավան համայնքների, Բերդ — Ճամբարակ և Ուրասար — Կաթնաղբյուր  ավտոճանապարհները: Կոտայքի, Շիրակի մարզերում, Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Վանաձոր—Դիլիջան, Վանաձոր—Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ—տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Ճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Սարավան-«Զանգեր»  ավտոճանապարհին, Կոտայքի և Շիրակի մարզերում տեղ—տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ հունվարի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Կոտայքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 100-150 մ: Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է,  որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կանդժվարանցանելիավտոճանապարհներ: Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը միակողմանի բաց է: Դժվարանցանելի է Նիգավան—Ապարանավտոճանապարհը: Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի և Աշտարակ-Թալին-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղեգնաձոր-Արենի ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան քաղաքներում, Արմավիրի և Արարատի մարզերում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը միակողմանի բաց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը միակողմանի բաց է: Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի (բացառությամբ Աշոցքի տարածաշրջանի) մարզում տեղում է ձյուն: Եղեգնաձոր-Արենի ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան քաղաքներում, Արմավիրի և Արարատի մարզերում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Մառախուղ որոշ ավտոճանապարհներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Վայքի և Մարալիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մ: Կոտայքի մարզի ավտոճանապարհներին ևս մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մ:

Գառնու «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանը նախատեսում է առավել գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար. ՀՀ ԲՆ

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Կովկասի բնության հիմնադրամի / CNF / գերմանական կազմակերպության Հայաստանի ազգային համակարգող Ա. Վերմիշյանը, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Ա.Սահակյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և նախագծային ընկերությունների ներկայացուցիչներ:

ՔԿ. Երեւանում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է այսօր Երեւանում տեղի ունեցած սպանությունը, կասկածյալը՝ ձերբակալվել։ Հունվարի 11-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, «Շտապ օգնություն» ՓԲ ընկերության «Կենտրոն ենթակայանից» ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում հայտնաբերվել է Վահե Մուրադյանի դին՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով, իսկ մեկ այլ երիտասարդ՝ Ռաֆֆի Մարտիրոսյանը, «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեից տեղափոխվել է «թիվ 1 համալսարանական հիվանդանոց»: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին  և 112-րդ հոդվածի 1-ին մասերով, և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում՝ տվյալներ են ձեռք բերվել, որ վիճաբանության ակտիվ մասնակիցներն եղել են ուսանողներ, որի ժամանակ էլ մասնակիցներից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածել է Վահե Մուրադյանի կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք, ինչպես նաեւ Ռաֆֆի Մարտիրոսյանին՝ «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք»։ Պարզվել է վիճաբանության  շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ է, բարձրագույն ուսումնական հաստատության ուսանող։ Կասկածյալը ձերբակալվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Խիտ մառախուղ ՀՀ ճանապարհներին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ի ժամը 10.00-ի դրությամբ, Մալիշկա-Արենի ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան, Չարենցավան քաղաքներում առկա է մառախուղ, տեսանելիությունը՝ 50 մետր:

Կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կանդժվարանցանելիավտոճանապարհներ: Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը միակողմանի բաց է: Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Աշտարակ-Ապարան, Աշտարակ-Թալին, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Մալիշկա-Արենի ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան, Չարենցավան քաղաքներում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Եղվարդի, Բաղրամյանի տարածաշրջանների և Կոտայքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 -100մ: Վարդենյաց և Սպիտակի լեռնանցքներում տեղ — տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզում գործող ջերմոցային տնտեսություններ

«Հունվարի 1-ից գազի սակագնի նվազեցումը բնականաբար դրական ազդեցություն կունենա ջերմատնային բիզնեսի վրա, քանի որ կառաջանան ազատ շրջանառու միջոցներ, որոնք նրանք կկարողանան ներդնել` ոլորտը զարգացնելու համար», - նշել է Իգնատի Առաքելյանը:

Նախարարն այցելել է ջերմոցային տնտեսություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին այցելել է Կոտայքի մարզում գործող մի շարք ջերմոցային տնտեսություններ: Նախարարի առաջին կանգառը Գողթ համայնքում էր, որտեղ նա այցելել է «Էկոտոմատո» ՓԲԸ և «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ:

ՃՏՊ Հրազդան քաղաքում. վարորոդը մահացել է

Հունվարի 15-ին, ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի գերեզմանատան տակայքում՝ փոսում, Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենա է շրջված, անհրաժեշտ է օգնություն:

Հանրապետության որոշ ճանապարհների մառախուղ եւ մերկասառույց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ի ժամը 10.00-ի դրությամբ Մ-2 ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհին՝ Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-ին եւ Վարդենյաց լեռնանցքի մինչեւ 7-րդ կմ-ը, Մ-6 ավտոճանապարհի Ստեփանավան-Ալավերդի, Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հ-40 ավտոճանապարհի Մալիշկա-Արենի հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան եւ Եղվարդ քաղաքներում առկա է մառախուղ: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  ժամը 100.00-ի դրությամբ, ՀՀ  միջպետական եւ  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:

Երևանում, Կոտայքի մարզում եւ երշիկի գործարանում լույս չի լինելու. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 18-ին`պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Գողության մեղադրանքով կին է հետախուզվում

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 17-ին, ժամը 18-ին, Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 2 շենքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Աննա Կ.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 1-ին մասի մեղադրանքով:

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Հունվարի 18-ին, ժամը 17.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ Աբովյան քաղաք տանող ճանապարհին, «Samand» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում դիակ է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 19-ին, ժամը 14.40-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ Միկրոշրձան թաղամասի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են Ռ. Շ.-ի բնակարանի դուռը և սանհանգույցում հայտնաբերել 82-ամյա Ռ. Շ.-ի դին:

Օբյեկտիվ քննություն կատարելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազը քրեական գործը հանձնել է Հատուկ քննչական ծառայությանը

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել 15.06.2016թ.-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

«Չորրորդ իշխանություն». Ծառուկյանի մարզպետ փեսան մի քանի օր է աշխատանքի չի գնում. նրան պաշտոնանկ կանեն. հավանական թեկնածուն «Բուլկի Արամն» է

«ՉԻ» տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն արդեն մի քանի օր է աշխատանքի չի հաճախում: Նրա «գործուղման» պատճառը առաջիկա հավանական պաշտոնանկումն է:

«Ժողովուրդ». Աշխատանքից ազատվել Է Գավառի տարածքային հարկային տեսչության պետ Հրանտ Կարապետյանը՝ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսան

«Օրերս աշխատանքից ազատվել Է ՊԵԿ հարկային ծառայության Գավառի տարածքային հարկային տեսչության պետ Հրանտ Կարապետյանը՝ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսան։

Հունվարի 27-ին և 28-ին բոլոր մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցումը հանրապետության տարածք սկսվել է: Հունվարի 25-ին և 26-ին նրա ազդեցության գոտում կլինեն հատկապես Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Արարատ, Արմավիր, Վայոց ձոր մարզերը և Երևանը, որտեղ ժամանակ առ ժամանակ կտեղա միջին ինտենսիվության ձյուն:

Փլուզում Առինջ գյուղում

Հունվարի 30-ին, ժամը 21.29-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարույր Սևակի 4-րդ փողոցի թիվ 7/1 տան տանիքը ձյան ծանրությունից ձևափոխվել է, ինչի հետևանքով թեքվել են նաև պատերը. առկա է պատերի փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Թալինի միջհամայնքային ավտոճանապարհները, Արագածի տարածաշրջանի Միջնատուն, Շենկանի, Միրաք գյուղերի, Ապարանի տարածաշրջանի Վարդենիս, Չքնաղ, Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի, Շիրակի մարզի Ամասիա-Ծովամարգ ավտոճանապարհները, Ամասիայի և Աշոցքի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Մ-2 ավտոճանապարհի 170-250-րդ հատվածը և միջհամայնքային  ավտոճանապարհները, ինչպես նաև Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները: Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-6 ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում և Իջևան-Բագրատաշեն հատվածում, Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լոռու մարզի Ստեփանավան-Կաթնաղբյուր ավտոճանապարհին ձնաբուք է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: ԼՂՀ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շարունակվում է վարչապետի այցը Կոտայքի մարզ

Շարունակվում է վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Կոտայքի մարզ: Վարչապետը մարզի ներկայացուցիչների հետ քննարկում է մարզի հիմնական խնդիրները. « Յուրաքանչյուր մարզ պետք է ամփոփ անձնագիր է ունենա»,- ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարի խոսքով, նախարարություններն ու գերատեսչություններն առաջիկայում կսկսեն ամփոփ ներդրումային ծրագրեր ներկայացնել՝ հանրապետության մակարդակով: Կարեն Կարապետյանի խոսքով, այս պահին կառավարության աշխատակազմը քննարկել է դիտարկել է 471 ներդրումային ծրագրեր, որոնցից 345-ը համարել են իրատեսական, դրանց ընդհանուր արժեքը 2,4 մլրդ է, որից կառավարության աշխատակազմը հնարավոր է համարում մոտ 850 մլն դոլարը: Եվս 55 ծրագիր այս պահին կառավարության սեղանին է: Թե որքանով դրանք իրատեսական կլինեն, ցույց կտա ժամանակը:  

Յուրաքանչյուր մարզ իր ամփոփ անձնագիրը պետք է ունենա.վարչապետ

Կոտայքի մարզ, վարչապետ Կարեն Կարապետյանի հերթական կանգառն էր այսօր: Գյուղատնտեսություն, ներդրումային ծրագրեր, առողջապահություն ու կրթություն, քննարկման թեմաները տարբեր էին: Մարզերի առողջապահական համակարգում վարչապետը կարևորում է մասնավոր կառավարիչների ներգրավվածության հարցը, միայն այս ձևով հնարավոր կլինի համակարգում ստվերի դեմ պայքարել- համոզված է Կարեն Կարապետյանը: Կոտայքում ուսուցիչների պակաս չկա, ուսուցիչ աշակերտ հարաբերակցությունը մոտ է  ցանկալի ցուցանիշին:  Գյուղատնտեսության ոլորտում նույնպես խնդիրներ կան: Վարչապետ Կարեն Կարապետյանին նաև ներդրումային ծրագրեր են ներկայացվել:   Հինգ տարի առաջ Սամվել Բասենյանցը ՌԴ թողեց ու Հայաստան վերադարձավ, որոշեց Կոտայքի մարզում՝ Բյուրեղավանում նախկին շինանյութերի գործարանը վերապրոֆիլավորել ու կաշվի գործարան  հիմնել:  ԲԵՍԼԵԴԵՐՍ հայ-իտալական համատեղ ձեռնարկությունը իր դռները կբացի արդեն ամռանը: Ծրագրում են կաշվե բարձրորակ իրեր արտադրել՝ իրացնելով և ներքին շուկայում, և արտահանել: Մոտ 160 աշխատատեղ կստեղծվի , մոտ երկու մլրդ դրամի ներդրում կկատարվի: Զրուցակիցս ներդրումային ծրագիրը Կոտայքի մարզ այցելած վարչապետ Կարեն Կարապետյանին էր ներկայացնում, նա միակը չէ, նմանատիպ բազմաթիվ ծրագրեր են ներկայացվում կառավարության ղեկավարին: Վարչապետի մարզային այցելությունների ժամանակ ոչ միայն դժգոհություններ են հնչում, այլ որ ամենակարևորն  է դրանց լուծման հնարավոր ուղիների մասին է բարձրաձայնվում: «Յուրաքանչյուր  մարզ պետք է ամփոփ անձնագիր է ունենա»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հստակեցնելով՝ 67 ցուցանիշ է հաշվի առնվելու»,- քննարկման առանցքում ներդրումային ծրագրեր են նաև: Կառավարության ղեկավարի խոսքով, նախարարություններն ու գերատեսչություններն առաջիկայում  կսկսեն ամփոփ ներդրումային ծրագրեր ներկայացնել՝  հանրապետության մակարդակով: Կարեն Կարապետյանի խոսքով,  այս պահին  կառավարության աշխատակազմը քննարկել եւ դիտարկել է 471 ներդրումային ծրագրեր, որոնցից   345-ը համարել են իրատեսական, դրանց ընդհանուր արժեքը  2,4 մլրդ է, որից կառավարության աշխատակազմը  2017թ հնարավոր է համարում մոտ 850 մլն դոլարը: Եվս 55 ծրագիր այս պահին կառավարության սեղանին է: Թե որքանով դրանք իրատեսական կլինեն,  ցույց կտա  ժամանակը: Կոտայքում   37 հազար մարդ գործազուրկ է: Այս մարզում էլ , ինչպես մյուս մարզերում, զարգանում է գյուղատնտեսությունը,  ջերմոցային տնտեսություններ ու ինտենսիվ այգիներ են հիմնվում: Ոլորտում, սակայն խնդիրների պակաս  չկա: Գյուղտեխնիկան խորհրդային տարիներից է ժառանգություն մնացել  այս մարզին, 200 մլն դրամի տեխնիկայի կարիք ունեն, եթե այն լինի մինիմալ պայմանները կապահովեն Կոտայքի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Մհեր Եղիազարյանի հայտարարությանը հետևում է  Կարեն Կարապետյանի հարցը. «Որքան  է  պետք երջանիկ լինելու համար, 300 մլն դրամ»: Գյուղատնտեսությունը բիզնես է, պետությունը կսուբսիդավորի, սակայն, հեռանկարային գյուղատնտեսությանը,- հայտարարեց Կարեն Կարապետյանը: Լուծումներ պահանջող հարցերից մեկն էլ ըստ մարզի բնակիչների, գյուղատնտեսության ապահովագրության հարցն է, Կարեն Կարապետյանն էլ կարևորում է ֆերմերներին կրթելու հարցը: Կառավարությունում սպասում են ծրագրերի ներկայացմանը:

Բքի և վատ տեսանելիության պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում և Կոտայքի ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է:

Վարչապետն աշխատանքային այց է կատարել ՀՀ Կոտայքի մարզ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել ՀՀ Կոտայքի մարզ՝ համայնքների ղեկավարների և գործարարների հետ մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: Վարչապետը նշել է, որ այս շաբաթ նախարարությունները, գերատեսչությունները կսկսեն ներկայացնել ամփոփ ներդրումային ծրագրերը և հաջորդ շաբաթ այն կհրապարակվի:

Պետության վրա բեռը՝ ավելանում, ո´չ գյուղացու մոտ է որակը փոխվում, ո´չ մեզ մոտ. Կարեն Կարապետյանը Կոտայքի մարզում էր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել ՀՀ Կոտայքի մարզ: Ծաղկաձոր քաղաքում Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի, համայնքների ղեկավարների և գործարարների հետ կառավարության ղեկավարը քննարկել է մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան փետրվարի 12-ին

2017 թվականի փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի թվով 10 համայնքներում: Նշված համայնքներից 7-ում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ, 3 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ  

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Բերդ—Ճամբարակ, Արագածոտնի մարզի  Կանչ, Հակո ավտոճանապարհները և Լոռու մարզի Ուրասար—Կաթնաղբյուր միջհամայնքային ճանապարհը: Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք—Քարվաճառ հատվածը: Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում  առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից: *** Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

«Հայկական ժամանակ». Բարդ խաղ. Ծառուկյանի փեսան Կոտայքի մարզում կհամակարգի ՀՀԿ նախընտրական շտաբը

«ՀՀԿ-ում նախնական որոշում կա, որ Կոտայքի մարզում ՀՀԿ նախընտրական շտաբը համակարգի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան: ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը չբացառեց նման հավանականությունը:

Հրդեհ Աբովյանում

Փետրվարի 11-ին, ժամը 18:02-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցում հրդեհ է բռնկվել չշահագործվող շինության ներսում:

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզի Զովասար, Գառնահովիտ, Ծաղկասար, Ոսկեթաս, Կարմրաշեն, Զարինջա, Հակո, Կանչ, Ջրամբար, Միգավան, Ճարճակիս, Միջնատուն, Շենկանի, Թալին-Արմավիր ավտոճանապարհները,Կոտայքի մարզի Աբովյան-Ջրաբեր, Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի միջհամայնքային ավտոճանապարհները, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Ողջի—Գտաշեն, Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Թլիկ, Իրինդ, Լուսակն, Կաթնաղբյուր, Կաքավաձոր, Եղնիկ, Արտենի, Արտաշավան, Դդմասար, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Վերին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Պարտիզակ, Օթևան, Արևուտ, Գետափ, Դավթաշեն, Դիան, Ագարակավան, Աշնակ, Մեծաձոր, Ակունք, Շղարշիկ, Հացաշեն, Թաթուլ, Ցամաքասար, Նոր Արթիկ, Սուսեր, Դաշտադեմ, Սորիկ, Միրաք, Շողակն, Լուսագյուղ, Սարալանջ, Ավշեն, Մելիքգյուղ, Սիփան, Սադունց, Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Լեռնապար, Ծաղկահովիտ, Ծիլքար, Հնաբերդ, Միրաք, Նորաշեն, Ջամշլու, Ռյա Թազա, Վարդաբլուր, Կանիաշիր (Սանգյառ) գյուղերի ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Աբովյան-Ակունք, Աբովյան-Զառ-Սևաբերդ, Կապուտան-Հատիս-Զովաշեն, Գյումրի-Ամասիա, Անի Պեմզա-Գյումրի և  Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները:  Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում և Սարավան—Զանգեր տեղ—տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից: *** Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանների ճանապարհները:

Խորհրդարանական ընտրություններին կիրառվելիք տեխնիկական միջոցները կփորձարկվեն ՏԻՄ ընտրություններում

2017 թվականի փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի թվով 10 համայնքներում:

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Թումանյանի, Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Տավուշի, Ճամբարակի, Թալինի, Աշտարակի, Կոտայքի, Գավառի, Վարդենիսի, Արմավիրի, Մասիսի, Արտաշատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Կապանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց և Տիգրանաշենի  լեռնանցքներում, Գավառ –Մարտունի, Գավառ –Սևան ճանապարհահատվածներում, Արմավիրի ու Իջևանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Եղեգնաձորի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մ: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր  ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից

Փետրվարի 13-ին, ժամը 05.32-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Առափնյա փողոցի վերջնամասում «1-03» ծառայության FORD մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Կառավարությունը շարունակում է խոշոր գումարներ հատկացնել նախկին նախարարի ընկերությանը

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը շարունակում է պետբյուջեից խոշոր գումարներ հատկացնել բնապահպանության նախկին նախարար եւ Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանի «Հանարդնախագիծ» ընկերությանը. այս անգամ հատկացվել է 20 մլն 722 հազար դրամ:

Պայթյուն Լեռնանիստ գյուղում

Փետրվարի 14-ին, ժամը 10:15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն: Ըստ նախնական տվյալների կա երկու զոհ և երկու տուժած: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգիչը: Տուժածները տեղափոխվել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Նկարը՝ shamshyan.com-ի

Մթերային խանութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 2 զոհ

Այսօր Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի մթերային խանութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով գյուղացիներ են տուժել կա 2 զոհ: Այս մասին NewsBook-ի հետ զրույցում հայտնեց Լեռնանիստի գյուղապետ Արտյոմ Հայրապետյանը: Պայթյունից այլ տուժածներ ևս կան` մոտ 4-5 տուժած:

Առևտրի սրահի փլուզման դեպքով քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ 2 մարդու մահվան պատճառ դարձած՝ առևտրի սրահի պատերի ու տանիքի փլուզման դեպքի առթիվ։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, փլուզվել են Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի միջնակարգ դպրոցի հարևանությամբ գտնվող առևտրի սրահի պատերն ու տանիքը, ինչի հետևանքով նույն գյուղի բնակչուհիներ Ալմիդա Մեսրոպյանը և Անուշ Սարգսյանը մնացել են փլատակների տակ և ստացած վնասվածքներից տեղում մահացել: Եվս երեք հաճախորդ՝ նույն գյուղի բնակիչներ Տաթևիկ Սարգսյանը, Սարգիս Ալոյանը և Հրազդան քաղաքի բնակիչ Արթուր Ալոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան ԲԿ» ՓԲԸ։ Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեկան գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է քննություն՝ փլուզման պատճառները պարզելու համար։ Փետրվարի 14-ին` ժամը 10:15-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն:Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

ՀՀ-ում և ԼՂՀ-ում դժվարանցանելի ճանապարհներ կան

Փետրվարի 15-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ, մասնավորապես, դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ավտոճաանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Վարդենյաց լեռնանցքում և Գորիս-Սիսիան տեղ-տեղ մերկասառույց է: Արարատի, Վայոց ձորի մարզերում և Արմավիրի մարզի Արմավիր, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Սիսիան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում և Վարդենյաց լեռնանցում ձյուն է տեղում: Գորիս-Սիսիան և Մեղրի-Քաջարան ավտոճանապարներին մառախուղ է: Հանրապետության տարածքում փետրվարի 15-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 17-ին միայն Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-18-ը կնվազի 8-10 աստիճանով: ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը և Քաշաթաղի շրջանը, ձյուն է տեղում:

ԿԸՀ-ն սկսում է կուսակցությունների ու դաշինքների գրանցումը

Հինգ կուսակցությունների և չորս դաշինքների կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած ընտրությունների առաջադրման փաստաղթերի համաձայն՝ համապետական ցուցակներում ընդհանուր ընդգրկված է 1539, իսկ տարածքային ցուցակներում՝ 1191 մարդ: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Սկսելու ենք գրանցման աշխատանքների իրականացումը, այսինքն՝ ուսումնասիրվելու են բոլոր ներկայացված փաստաթղթերը, և արդյունքում մինչև ամսի 26-ն իրականացվելու է ընտրություններին մասնակցողների գրանցման գործընթացը»,- ասել է Մուկուչյանը: Մուկուչյանն ասել է, որ ըստ ցուցակների վերլուծության՝ տարածքային ընտրական ցուցակներով, որն ավելի շատ հայտնի է որպես ռեյտինգային ցուցակ, ամենաշատ թեկնածուներ առաջադրվել են Կոտայքի մարզում՝ 110 քաղաքացի: Ռեյտինգային ցուցակներով ամենաքիչ թեկնածուներ առաջադրվել են Արագածոտնում ու Տավուշում՝ յուրաքանչյուր մարզում 60 մարդ:

ՀՀ Կոտայքի մարզից ստացվել է 11 ներդրումային ծրագրի առաջարկ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ մարզեր աշխատանքային այցերի արդյունքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մարզերից շարունակում են ստացվել մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ:

Տեխնիկական բոլոր թերությունները կշտկվեն.Դավիթ Հարությունյան

տեղադրված 15.01-ին լրացված 16.41-ին Հինգ կուսակցությունների և չորս դաշինքների կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած ընտրությունների առաջադրման փաստաղթերի համաձայն՝ համապետական ցուցակներում ընդհանուր ընդգրկված է 1539, իսկ տարածքային ցուցակներում՝ 1191 մարդ: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Ըստ ցուցակների վերլուծության՝ տարածքային ընտրական ցուցակներով, որն ավելի շատ հայտնի է որպես ռեյտինգային ցուցակ, ամենաշատ թեկնածուներ առաջադրվել են Կոտայքի մարզում՝ 110 քաղաքացի: Ռեյտինգային ցուցակներով ամենաքիչ թեկնածուներ առաջադրվել են Արագածոտնում ու Տավուշում՝ յուրաքանչյուր մարզում 60 մարդ:     Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասում է, որ տեխնիկան բոլոր թերությունները կապված ընտրությունների ընթացակարգի հետ լուծված են լինելու: Այս խոստումից հետ Դավիթ Հարությունյանը ներկայացնում է, թե ինչ թերություններ են արձանագրվել Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա եւ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ՝  ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները փորձարկելու ժամանակ: «Խնդիրների առաջին խումբը վերաբերում է վերահսկողությանը: Օրինակ, կրկնակի քվեարկության ժամանակ կարմիր նշան է ցույց տալիս, իսկ եթե սխալ տեղամաս է, դեղին լույս է վառվում: Անհրաժեշտություն կար, որ այդ նշանները մեծացվեն: Դիտորդների առաջարկով լույսը վառվելիս կհնչի նաեւ ձայնային ազդանշանը: Եթե անձնագիրը խազով է կամ մաշված, սարքը չի կարդում, առաջարկություն եղավ, որ կրկին ձայնային ազդանշան լինի»: Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Հայաստանում առաջին անգամ փորձարկվեցին տեխնիկական սարքավորումները: Այսպես, ապրիլի 2-ին ընտրողը մոտենալու է մասնագետին, ներկայացնելու անձը հաստատող ցանկացած փաստաթուղթ` անձնագիր, նույնականացման քարտ կամ կենսաչափական անձնագիր: Մասնագետը փաստաթուղթն անցկացնելու է սարքի միջով եւ ընտրողի տվյալները հայտնվելու էն էկրանին, դրանից էլ պարզ է դառնալու` ընտրողն առաջին անգա՞մ է մասնակցում քվեարկությանը, եկել է կրկնակի՞ քվեարկության, թե՞ ընդհանրապես այդ տեղամասի ընտրող չէ: Եթե ընտրողն իսկապես եկել է առաջին անգամ քվեարկության, էկրանին կանաչ լույս է վառվելու, ընտրողից վերցվելու է մատնահետք, որից հետո սարքն արդեն կտպի կտրոնը, որի միջոցով էլ անձը կմասնակցի քվեարկությանը: Կտրոնի վրա պատկերված է տվյալ անձի լուսանկարը: Եթե ընտրողը եկել է կրկնակի քվեարկության, կարմիր լույս է վառվելու էկրանին եւ մասնագետը պարտավոր է անմիջապես ոստիկանություն հրավիրել: Եթե պարզվում է, որ անձը տվյալ ընտրական տեղամասի ընտրող չէ, դեղին լույս է վառվելու, որից հետո անձը պարտավոր է լքել տարածքն ու գնալ ընտրության այնտեղ, որտեղ հաշվառված է: Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ նշում է, որ ընտրական գործընթացի իրազեկման աշխատանքները դեռ շարունակվում են. կլինեն նոր ուղեցույցներ, նոր պաստառներ բոլոր տեղամասային կենտրոններում, որոնք նախատեսված կլինեն ընտրական գործընթացների մասնակիցների` վստահված անձանց, դիտորդների, թեկնածուների, կուսակցությունների, ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Մուկուչյանը նաև ներկայացրեց քվեատուփի նոր մշակված նմուշային տարբերակը, ասաց, որ շատ էին խնդիրները` կապված արկղի տեղադրման վայրի հետ, թե որտեղ են գցվելու չօգտագործված քվեաթերթիկները: Բայց օրենքը հստակ սահմանել է՝ չօգտագործված քվեաթերթիկների համար  նախատեսված  առանձին արկղը պետք է  լինի քվեատուփի մեջ։ Իսկ արդյո՞ք անփոփոխ  կմնա ընտրությունների անցկացման օրը։ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս պահին նոր բան ասել չի կարող, քանի որ հանրապետության նախագահն ասել է, որ ընտրություններին մասնակցող ուժերի գրանցումը, այն ժամանակ էլ կսկսվեն քննարկումները։

Հրազդան քաղաքում դի է հայտնաբերվել

Փետրվարի 17-ին, ժամը 13:10-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի պատասխանում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ձերբակալվել է Վարդան Օսկանյանի որդին

2017թ. փետրվարի 17-ին Ոստիկանությունից ստացվել են քաղաղացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առ այն, որ 2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սիրադարյանը, և նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանը, իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ և թույլ չեն տվել դրանից դուրս գալ` առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով: Նկատի ունենալով, որ նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներ`  փետրվարի 17-ին  ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով փետրվարի 16-ին` ժամը 17:00-ի սահմաններում Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի «Ռոբերտո» խանութ-սրահի հարակից հատվածից Ն.Բերբերյանին նստեցրել են ավտոմեքենայի մեջ, գնացել Աբովյան քաղաք և նրա կամքին հակառակ և իր առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ ապօրինաբար զրկել ազատ տեղաշարժվելու իրավունքից և պահանջել  վերադարձնել 1.500.000 ՀՀ դրամ պարտքը: Փետրվարի 17-ին Ա. Օսկանյանը և Հ. Սիրադարյանը ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արաք կատարելու կասկածանքով: Վերջիններս հրաժարվել են ցուցմունք տալ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, տուժողի մատնանշած հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրենք պարբերաբար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Շուկայում կեղծ դեղեր են հայտնաբերվել

Պրեստանս 5մգ/10մգ եւ Ցեֆտրիաքսոն-Աստերիա 1գր կեղծ դեղերը հայտնաբերվել են Երեւանի, Արմավիրի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի դեղատներում: Դրանք հայտնաբերելու դեպքում ահազանգել Առողջապահության նախարարություն:

Դանակահարություն Աբովյանի գիշերային ակումբներից մեկում. 4 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Աբովյան քաղաքում գործող գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները:

Գյուղատնտեսության նախարարությունում քննարկել են Կոտայքի մարզի ներդրումային ծրագրերը

Քննարկումների արդյունքում որոշվել է թվով 4 ծրագիր համապատասխան եզրակացություններով ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը, մեկը` լրամշակել, քանի որ շահառուն ծրագրում լրացուցիչ փոփոխություններ էր նախատեսել:

Վարդան Օսկանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել.նա ստորագրությամբ ազատ է արձակվել

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում  են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ իրեն առևանգելու և ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ տուժողի հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քաղաքացի Ն.Բերբերյանից փետրվարի 17-ին գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սիրադարյանը և նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանը, առևանգել են իրեն, իր կամքին հակառակ պահել ավտոմեքենայի մեջ և պահանջել վերադարձնել պարտքը՝ հնչեցնելով առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ։ Մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ կատարվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, առերես հարցաքննություններ, առգրավվել և զննվել տուժողի կողմից մատնանշված բուքմեյքերական ընկերության՝ դեպքի օրվա տեսագրությունները։ Արդյունքում՝ պարզվել է տուժողի և քրեական գործով կասկածյալների առնչությունը միմյանց հետ, ինչպես նաև՝ պարտքի առաջացման աղբյուրը. ըստ քրեական գործի տվյալների՝ տուժողը խաղադրույքներ է կատարել բուքմեյքերական ընկերության՝ իր խաղային հաշվեհամարին գտնվող Հ.Սիրադարյանի և Ա.Օսկանյանի գումարներով (մոտ 1 .650 հազար դրամ) և պարտվել։ Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել Հ.Սիրադարյանին և Ա.Օսկանյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով, քննիչի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են Կոտայքի մարզից ստացված գյուղոլորտին առնչվող ներդրումային ծրագրերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր խորհրդակցություն ՀՀ Կոտայքի մարզից ստացված գյուղատնտեսության ոլորտին առնչվող ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Շուկայում կեղծ դեղեր են հայտնաբերվել

ՀՀ առողջապահության նախարարությունը շուկայում կեղծ դեղեր է հայտնաբերել: Երեւանի, Արմավիրի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի դեղատներում հայտնաբերվել են կեղծ լինելու առումով կասկած հարուցող եւ չդրոշմապիտակավորված Պրեստանս 5մգ/10մգ եւ Ցեֆտրիաքսոն-Աստերիա 1գր դեղերը: Պրեստանսը ճնշումը կարգավորող, իսկ Ցեֆտրիաքսոն-Աստերիան հակաբիոտիկ է:

Թեղենիս լեռան լանջին հայտնաբերել են մոլորված ՌԴ քաղաքացուն

Փետրվարի 24-ին, ժամը 14.22-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 3-րդ դահուկային ուղու 3-րդ ոլորանից երիտասարդ դահուկորդը թեքվել է անհայտ ուղղությամբ և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Լեռնանիստում հայտնաբերվել է ստորգետնյա գազատար խողովակներով անցնող գազի մեծ արտահոսք

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու 2017 թվականի փետրվարի 14-ին Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում 2 անձի մահվան պատճառ հանդիսացած խանութի փլուզման պատճառները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ստորգետնյա գազատար խողովակում հայտնաբերվել է 30 սմ բացվածք. Պարզվել է Լեռնանիստում գազի արտահոսքի աղբյուրը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում հայտնաբերվել է Լեռնանիստ գյուղում ստորգետնյա գազատար խողովակից գազի արտահոսքի աղբյուրը։

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում. 2 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքի մեջ գյուղացիները կասկածում ու մեղադրում են «Գազպրոմ Արմենիա»-ին. (Լուսանկարներ, Տեսան

Արդեն մի քանի օր է՝ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչները չեն կարողանում ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչն է, ի վերջո, եղել գյուղում 2 հոգու մահվան և 3 հոգու վիրավորում ստանալու պատճառ դարձած խանութի փլուզման կամ պայթելու պատասխանները:

«Ելք» դաշինքն ընտրության է գնում «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսով

Քարոզարշավի 26 օրվա ընթացքում այս ազդանշանը ընտրողին ազդարարելու է <<Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ>> կարգախոսով քաղաքական մշակույթը փոխելու է գալիս <<Ելք>> դաշինքը: Լինելու են նորարար, առաջարկելու են նոր լուծում նաեւ քարոզչության մեջ, աշխատելու են բաց, թափանցիկ եւ հասանելի, ասում է դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը: <<Ելքի>> կարեւոր ազդակներից մեկը համայնքների համաչափ զարգացումն է: Դաշինքի խորհուրդը որոշել է ՀՀ տարածքը բաժանել 4 մասի եւ մարտի 5-ից 19 զուգահեռ քարոզչությամբ այդ տարածքներ ուղարկել ցուցակի առաջատարներին՝  այդ տարածքներում առաջադրված թեկնածուների հետ միասին: Եվ այսպես՝ առաջին համար Էդմոն Մարուքյանը քարոզարշավ կիրականցնի Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ Արագածոտնի, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերում: Երկրորդ համար Արամ Սարգսյանին բաժին է ընկել հարավային շրջանները՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը: Նիկոլ Փաշինյանը կաշխատի Երեւանում, իսկ  հինգերորդ հորիզոնականում հանգրվանած Սասուն Միքայելյանը քարոզարշավը կիրականացնի Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում: Քարոզարշավի մեկնարկը <<Ելք>> դաշինքը տվեց տարբեր վայրերից եւ տարբեր ձեւերով: Արարատի եւ Լոռու մարզում ավտոերթի միջոցով կազմակերպվեց ընտրողների իրազեկում, ովքեր հասցրեցին կեսօրին միացան երեւանյան գործընկերներին Եռաբլուր պանթեոնում՝ հարգանքի տուրք տալով սպարապետ Վազգեն Սարգսյանին իր ծննդյան օրվա առիթով: Օրվա վերջում <<Արմենիա-Մարիոթ>> հյուրանոցում պաշտոնապես ներկայացրին նախընտրական ծրագիրն ու կազմակերպեցին դրամահավաք՝ որի գումարներն էլ կազմելու են դաշինքի այն նախընտրական հիմնադրամը, որտեղից ըստ օրենքի պետք է կատարվի քարոզչության ֆինանսավորումը: <<Ելքում>> փորձելու են կիրառել քարոզչության տարբեր մոտեցումներ, ասում է Նիկոլ Փաշինյանը: Երեւանի համար արդեն նախատեսված է մի քանի մեծ միջոցառում: <<Կախված վիճակից միջոցառումների ինտենսիվությունը կարող է աճել, բայց ոչ նվազել>>,- հաշվարկել են դաշինքում: Առաջիկայում՝ մարտի 8-ի տոնական օրը դաշինքը <<նվեր>>-ը երեւանցիներին կլինի կինո <<Մոսկվայի>> տարածքում կազմակերպվող հանրահավաքը: Քաղաքապետարանի անհրաժեշտ թույլտվությունն արդեն ունեն:

ՊԵԿ պաշտոնյան պատկառելի հարստություն է կուտակել

«Ժողովուրդը» գրում է. «Երկար տարիներ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ աշխատած Սամվել Սանամյանը, որ այժմ ՀՀ վարչապետի խորհրդականն է, նաեւ ՀՀԿ-ի կողմից Կոտայքի մարզում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել, ընդլայնում է իր բիզնեսները:

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՄԱԶԾ պատվիրակությանը. մեկնարկում է Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացման ծրագիրը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ ԱԻՆ ենթակայության և գործառնական կառավարման ներքո գտնվող վտանգավոր քիմիական թափոնների կառավարման Կոտայքի ազգային կենտրոնի կառուցումը և շահագործումը:

ՀՀԿ-ի ու ՕՐՕ-ի երիտասարդների միջեւ Չարենցավանում քաշքշուկ է եղել

Այսօր Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում վիճաբանություն ու քաշքշուկ է տեղի ունեցել ՕՐՕ դաշինքի երիտասարդ ներկայացուցիչների ու տեղի ՀՀԿ-ական ներկայացուցիչների հետ։ Դաշինքի քարոզարշավի մասին իրազեկող խումբը նախընտրական թռուցիկներ են բաժանել քաղաքացիներին, ինչը դուր չի եկել քաղաքի ՀՀԿ-ական երիտասարդներին, որոնք փորձել են խոչընդոտել, ասելով, որ այդ տարածքում իրենք գիտեն, թե ում են ընտրելու։

Վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 120 մետր շրջվելով՝ հայտնվել դաշտում

Այսօր՝ մարտի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Opel մակնիշի 32 ՏՍ 962 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան –Ջրաբեր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեպի Աբովյան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվել և մոտ 120 մ առաջ ընթանալով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Խոշոր ու ողբերգական ավտովթար Հրազդանում. Priora-ն մխրճվել է մարդատար ավտոբուսի մեջ. մահացած վարորդին դուրս են բերել մեծ դժվարությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Քարոզչություն՝ չորս տարբեր վայրերում.«Ելք»-ը կմիավորվի մարտի 19-ին

Չորս տարբեր վայրերում զուգահեռ քարոզչություն. «Ելք» դաշինքն ընտրել է այսպիսի ռազմավարություն: Դաշինքի խորհուրդը Հայաստանի տարածքը բաժանել է 4 մասի եւ մարտի 5-ից 19 զուգահեռ քարոզչությամբ այդ տարածքներ են մեկնում դաշինքի առաջատարները՝ այդ տարածքներում առաջադրված թեկնածուների հետ միասին: Ցուցակը ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը քարոզարշավն իրականցնում է Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ Արագածոտնի, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերում: Երկրորդ համար Արամ Սարգսյանին բաժին է ընկել հարավային շրջանները՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը: Նիկոլ Փաշինյանն աշխատում է Երեւանում, իսկ  հինգերորդ հորիզոնականում հանգրվանած Սասուն Միքայելյանը քարոզարշավն իրականացնում է Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում: Մարտի 19-ից հետո միայն գործիչները կմիավորվեն եւ կանցնեն միասնական քարոզարշավի:

Թունավորում շմոլ գազից

Հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 7 մարդ, որոնցից 6-ը` երեխաներ:

ՀՀ ԱԻՆ. Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ կադրերի վարչությունում, բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչությունում, ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում, ինչպես նաև Կոտայքի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատներում:

Փլուզում՝ Նոր Գեղիում․ պայթել է թթվածնային կայանը

Մարտի 24-ին, ժամը 08:09-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վերջնամասում գտնվող թթվածնային կայանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կայանը փլուզվել է, իսկ աշխատակիցներից մեկը մնացել է փլատակներում: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։ Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Կոտայքի ՄՓՎ օպերատիվ խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքների իրականացմանը հետևել են ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը: Ժամը 08.40-ին փրկարարները փլատակներում հայտնաբերել են կայանի աշխատակից, թթվածնային բալոնների լիցքավորող Արմեն Ղազարյանի դին (նախնական տվյալներով` 40-45 տարեկան): Թթվածնային կայանը պատկանում է «Շիրինյան եղբայրներ» ՍՊԸ-ին: ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նոր Գեղի գյուղում պայթյունից փլուզվել է թթվածնային կայանը (Լուսանկարներ)

Մարտի 24-ին, ժամը 08:09-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վերջնամասում գտնվող թթվածնային կայանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կայանը փլուզվել է, իսկ աշխատակիցներից մեկը մնացել է փլատակներում:

Կոտայքում շմոլ գազից թունավորման երկու դեպք է գրանցվել

Ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից մարտի 28-ին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1940 թվականին ծնված Ռոզա Ա.-ն, 1990 թվականին ծնված Ռոզա Ա.-ն, 1992 թվականին ծնված Լիլիթ Ա.-ն և 1965 թվականին ծնված Խանում Ջ.-ն:

ՀՀ ԱԻ նախարարի հրամանով կիրականացվի Նոր Գեղիում պայթյունի պատճառների փորձաքննություն

Մարտի 24-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին գտնվող «Շիրինյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող թթվածնի լիցքավորման կայանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանի հրամանով` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2006թ.-ի 488-Ն որոշմամբ սահմանված կարգով ստեղծվել է հանձնաժողով՝ պայթյունի պատճառները պարզելու նպատակով, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Դավիթ Տոնոյանն այցելել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը մարտի 27-ին աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում տեղակայված Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում, ինչպես նաև՝ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում, ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում և շնաբանական ծառայությունում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Կոտայքի մարզում ավտոմեքենայի մեջ հրազենային վնասվածքներով դի է հայտնաբերվել

Ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն այսօր, ժամը 13.50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի թիվ 4 դպրոցի մոտ գտնվող ճանապարհին, Honda մակնիշի 10 DO 500 համարանիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Միանգամից 12 անուն աշխատանք «Գառնի-Արտաշատ-Երասխավան» ջրատարի վրա (Լուսանկարներ)

Երեկ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հայտարարություն տարածեց Արարատի մարզի 3 քաղաքում, 53 գյուղում և Կոտայքի մարզի 1 գյուղում ապրիլի 4-ից-7-ը ջրամատակարարումը դադարեցնելու մասին: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի ծառայությունը:

41 հաղորդում` 15.00-ի դրությամբ. Ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է. «ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 15-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 41 հաղորդում, որոնցից 5-ը ուղարկվել է նախաքննության, 11-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 25-ը՝ ստուգման փուլում: Հաղորդումներից 12-ը՝ Երևանում, 3-ը՝ Կոտայքի. 4-ը՝ Լոռու, 3-ը՝ Շիրակի,1-ը՝ Արմավիրի, 3-ը՝ Տավուշի, 8-ը՝ Արարատի, 4-ը՝ Գեղարքունիքի, 3-ը՝ Վայոց ձորի մարզերում»:

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 52 հաղորդում

ՀՀ քննչական կոմիտեում, ժամը 17:30-ի դրությամբ, ստացվել է 52 հաղորդում͵ որոնք առերևույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Ստացված հաղորդումներից 24-ը Երևանում է, 7-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի͵ 5-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց ձորի͵ 5-ը՝ Արագածոտնի͵ 2-ը՝ Տավուշի͵ 1-ական՝ Արմավիրի և Սյունիքի մարզերում։ ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

ՀՀ քննչական կոմիտեում, ժամը 19-ի դրությամբ, ստացվել է 73 հաղորդում

ՀՀ քննչական կոմիտեում, ժամը 19-ի դրությամբ, ստացվել է 73 հաղորդում͵ որոնք առերեւույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Ստացված հաղորդումներից 27-ը՝ Երևանում, 11-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի͵ 7-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց Ձորի͵ 7-ը՝ Արագածոտնի͵ 8-ը՝ Տավուշի͵3-ը՝ Շիրակի͵ 2-ը՝ Արմավիրի͵ 1-ը՝ Սյունիքի մարզերում։ ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։  

Ոստիկանությունը ժամը 19:30-ի դրությամբ գրանցել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 153 հաղորդում

Հաղորդումներից 44-ը՝ Երևանում, 13-ը՝ Կոտայքի. 14-ը՝ Լոռու, 12-ը՝ Շիրակի, 6-ը՝ Արմավիրի, 5-ը՝ Արագածոտնի, 20-ը՝ Տավուշի, 17-ը՝ Արարատի, 6-ը՝ Սյունիքի, 7-ը՝ Գեղարքունիքի, 9-ը՝ Վայոց ձորի մարզերում:

ՀՀ քննչական կոմիտեում, ժամը 21-ի դրությամբ, ստացվել է 98 հաղորդում

ՀՀ քննչական կոմիտեում, ժամը 21-ի դրությամբ, ստացվել է 98 հաղորդում, որոնք առերեւույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Ստացված հաղորդումներից 45-ը՝ Երևանում, 13-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի͵ 9-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց Ձորի͵ 7-ը՝ Արագածոտնի͵ 8-ը՝ Տավուշի͵6-ը՝ Շիրակի͵ 2-ը՝ Արմավիրի͵ 1-ը՝ Սյունիքի մարզերում։ ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 224 հաղորդում

Ստացված հաղորդումներից 72-ը՝ Երևանում, 16-ը՝ Գեղարքունիքի, 25-ը՝ Կոտայքի, 17-ը՝ Լոռու, 5-ը՝ Վայոց Ձորի, 16-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Տավուշի, 14-ը՝ Շիրակի, 37-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Սյունիքի, 8-ը՝ Արարատի մարզերում և 3-ը՝ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում:

ՃՏՊ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում

Ապրիլի 15-ին, ժամը 08:52-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի սկզբնամասում՝ կենտրոնական փողոցում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Խորհրդարանը՝ 105 պատգամավորով, ՀՀԿ-ն՝ կայուն մեծամասնություն

6-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր, ՀՀԿ-ն կստանա 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31: Ելքը խորհրդարանում ներկայացված կլինի 9, իսկ ՀՅԴ-ն 7 պատգամավորով:  Թե ինչպես է կազմվում  խորհրդարանի այս նախնական պատկերը,  «Ռադիոլուրի» հետ զրույցում ներկայացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը: Նրա կարծիքով՝ այս պատկերը էական փոփոխություններ չի կրի՝ հաշվի առնելով բողոք-դիմումների բացակայությունը և խորհրդարանական ուժերի ստացած ձայների մեծ տարբերությունը:   ՀՀԿ-ն ապրիլի 2-ի քվեարկության արդյունքով թեև 49 տոկոս ձայն է ստացել, բայց խորհրդարանում մոտ 55 տոկոս ներկայացվածություն կունենա: ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը բացատրում է, որ  մանդատների բաշխման հիմքում դրված բանաձևը հաշվի է առնում նաև խորհրդարան չանցած ուժերին տրված ձայները:  Եթե  փորձենք պարզ ձևակերպել մանդատների բաշխման մեխանիզմը, ապա խորհրդարան չանցած 5 քաղաքական ուժերի՝ միասին ստացած   մոտ 10 տոկոս ձայները համամասնորեն արտացոլվելու են ընտրված  ուժերի մանդատների բաշխման մեջ:  Այս հաշվարկով Հանրապետականն ապագա խորհրդարանում ունի կայուն մեծամասնություն: «Ունի կայուն մեծամասնություն, քանի որ մանդատների բաշխման արդյունքում կստանա մոտ 55 տոկոս, ինչն ավելին է, քան Ընտրական օրենսգրքով սահմանված կայուն մեծամասնության 54 տոկոսը»: Խորհրդարանը կունենա 105 պատգամավոր: Օրենսգրքով սահմանված 101 նվազագույնը գումարած ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչ: Նրանցից 3-ը խորհրդարան կմտնի ՀՀԿ-ի ցուցակով, մեկը՝ ԲՀԿ-ի: Արդյունքում կունենանք հետևյալ պատկերը: «Հանրապետականը կստանա 58 մանդատ՝ 55 և 3 ազգային փոքրամասնության ներկայացուցիչ,  Ծառուկյան դաշինքը  կունենա 31 պատգամավոր ՝ 30+ 1 ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: Ելքը խորհրդարանում ներկայացված կլինի 9, իսկ ՀՅԴ-ն 7 պատգամավորով»: Բոլոր խմբակցությունների ստացած մանդատների ուղիղ կեսը կտրվի համամասնական թեկնածուներին, մյուս կեսը ՝ տարածքայիններին: Օրինակ, ՀՀԿ-ի 55 մանդատներից  28-ը կստանան կուսակցության համապետական ցուցակի թեկնածուները, իսկ 27 տեղերը կբաշխվեն ռեյտինգային թեկնածուների միջև: Թե ռեյտինգայիններից՝ ով կհաղթահարի արգելապատնեշները, այլ  հաշվարկ է: Հրայր Թովմասյանն ասում է երկու գործողություն է անհարժեշտ անել: «Սկզբում պետք է որոշել ամեն տարածքից հասանելիք մանդատների թիվը: Դա կախված է տվյալ տարածքում կուսակցության հավաքած ձայների ընդհանուր քանակից:  Մյուս հարցը՝  գործում է ներքին մրցակցության սկզբունքը: Այսինքն, Արարատի և Արմավիրի մարզի ռեյտինգային թեկնածուներն իրար հետ մրցակից չեն: Մրցակից են Արարատում առաջադրված թեկնածուները: Եվ չի բացառվոււմ, որ մի տարածաշրջանից որևէ մեկը կընտրվի ավելի փոքր ձայներով, իսկ մյուսը ուրիշ տարածքից ավելի բարձր ձայներով չի անցնի»: Ամենաշատ ձայները ՀՀԿ-ն ստացել է 3 տարածքներում՝ Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթում, Արարատում  և  Լոռիում: Այս երեք տարածքներից ՀՀԿ-ն կստանա 3-ական մանդատ, Տավուշից և Արագածոտնից ՝ 2-ական, իսկ մյուսներից՝  մեկական: Ռեյտինգայինների ստացած ձայների դիտարկումը  հետաքրքիր զուգահեռների առիթ է տալիս: Օրինակ, Սամվել Ալեքսանյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան  Ազատ դեմոկրատներն ու Կոնգերս-ՀԺԿ-ն միասին, Կարեն Կարապետյանը միայնակ ՝ 10 հազարով ավելի շատ կողմ ձայն է ստացել,  քան  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն ամբողջ հանրապետությունում: Կամ մեկ այլ արդյունք՝ բոլոր 13 ընտրատարածքներում ամենաշատ ձայն հավաքած տարածքային  թեկնածուները միասին  ՀՀԿ-ի համար ապահովել են մոտ 350 հազար ձայն, այսինքն կուսակցության ստացած ընդհանուր ձայների համարյա կեսը: Ծառուկյան դաշինքի  դեպքում տարածքային թեկնածուներն ապահովել են կուսակցության ստացած ձայների մոտ 1/3-ը՝ 145 հազար ձայն ընդհանուր 429 հազարից: Ամենաշատ ձայները թիվ 5 ընտրատարածքում ՝ Արարատի մարզում, ստացել է Արգամ Աբրահամյանը ` 34 հազար 415, երկրորդը,  երկրորդը Կոտայքի մարզից Դավիթ Մանուկյանն է` 20 հազար 761, երրորդը Շիրակի մարզից Վարդևան Գրիգորյանը` 13 հազար 990: ՀՅԴ-ում և Ելքում տարածքային թեկնածուները այսպես ասենք եղանակ չեն փոխել:  Ելքի ամենաշատ ձայն ստացած տարածքային պատգամավորը Նիկոլ Փաշինյանն է՝ շուրջ 11 հազար ձայնով, դաշնակցականներից ամենաշատ ձայները Տավուշում ստացել է Սուրեն Մանուկյանը՝ մոտ 5000:

Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրում է․ «Ինչպես և կանխատեսվել էր, երեկ երեկոյան ժամերից և անցած գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված Տավուշի նախալեռնային գոտում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Շիրակում և Գեղարքունիքում տեղացել է ձյուն, իսկ մյուս շրջաններում տեղումները հիմնականում եղել են անձրևի տեսքով, օդի ջերմաստիճանը ամենուրեք նվազել է 8-10 աստիճանով:

ԱԻՆ. ՃՏՊ Նորավան թաղամասի մոտակայքում

Ապրիլի 15-ին, ժամը 15:11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցներում՝ Նորավան թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

100 հակ անասնակերն այրվել է

Ապրիլի 23-ին, ժամը 11:13-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտի դեզ:

Վաչե Գևորգյան. «Ես սիրում եմ իմ հողը…»

Կոտայքի մարզի Հատիս գյուղի բնակիչ ֆերմեր Վաչե Գևորգյանն այն մարդկանցից է, ովքեր գերադասում են իրենց հանապազօրյա հացը վաստակել հայրենիքում` չբռնելով պանդխտության ճանապարհը:

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 26-ին ժամը 11.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը:

Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի սկզնամասում oձ են տեսել

Ապրիլի 29-ին, ժամը 15:18-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի սկզնամասում գտնվող շինության մեջ օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Վթար Կոտայքի մարզի Զովունի գյուղում

Ապրիլի 30-ին, ժամը 22:14-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ սգո սրահի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Վթարային ջրանջատում Ջրվեժ գյուղում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 3-ին ժամը 12.00-17.00 դադարեցվում է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի` Քոչինյան փողոցի ջրամատակարարումը:

Բացահայտվել է Հրազդան քաղաքի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2014թ. դեկտեմբերի 29-ին Հրազդան քաղաքի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը: Մեկ անձ կալանավորվել է։

Ադրբեջանական խնձորը՝ նաև մարզերում

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը երեկ շարունակել է դեռ ապրիլի 23-ին սկսված  շրջայցերը մայրաքաղաքի և մարզերի իրացման կետեր՝ ադրբեջանական ծագման խնձորը հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով: ՍԱՊԾ մամուլի ծառայության հաղորդմամբ, խնձորի խմբաքանակներ են հայտնաբերվել Երևանի «Նոր Զովք» և «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերում և մի շարք այլ խանութներում, Հակոբ Հակոբյան փողոցի Մերգելյանի շուկայի տարածքում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի պատկանող միրգ-բանջարեղենի բազմաթիվ իրացման կետերում: Հայտնաբերված խմբաքանակներն ամբողջությամբ ոչնչացվել են: Ադրբեջանական ծագման խնձոր է հայտնաբերվել և ոչնչացվել  նաև հանրապետության մի քանի մարզերում, մասնավորապես Կոտայքի (3), Շիրակի (4), Տավուշի (3), Արմավիրի (2) և Գեղարքունիքի (1) մարզերի՝ ընդհանուր թվով 13 իրացման կետերում: Ադրբեջանական խնձորի հայտնաբերման աշխատանքներին մեծապես նպաստել են սպառողների կողմից ՍԱՊԾ «Թեժ գծին» ուղղված զանգերը: Ծառայության կողմից հրապարակված հաղորդագրությունից հետո ստացվել է մոտ երկու տասնյակ ահազանգ Երևանից և մարզերից: Ծառայության օպերատիվ խումբն արձագանքել է բոլոր ահազանգերին, այցելել նշված հասցեներով և, հավաստիանալով, որ իրացվում է ադրբեջանական ծագման խնձոր, տեղում արգելել է վաճառքը և ոչնչացրել առկա ամբողջ խմբաքանակը: «ՍԱՊԾ-ն ողջունում է սպառողների ակտիվ արձագանքը և կարևորում վերջիններիս հետևողականությունը դեպքերը բացահայտելու հարցում: Ծառայությունը շարունակելու է շրջայցերն ու վերահսկողական գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացվել ադրբեջանական ծագման խնձորի ողջ խմբաքանակը: Այս գործընթացը պահանջում է պարբերական և հետևողական աշխատանք՝ բացառելու համար անբարեխիղճ տնտեսավարողների կողմից խմբաքանակները թաքցնելու փորձերը: Կոչ ենք անում սպառողներին շարունակել հետևողական լինել և անմիջապես զանգահարել ՍԱՊԾ թեժ գծին՝ 010 206040 շուրջօրյա հեռախոսահամարով»,-ասված է ՍԱՊԾ տարածած հաղորդագրության մեջ:

Գյումրիում անցկացվեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը

Մրցույթին մասնակցում էին հանրապետության մարզերի մանկատների, գիշերօթիկ հաստատությունների և հոգածության կենտրոնների 12 թիմ՝ Շիրակից, Լոռուց, Կոտայքից, Սյունիքից և Գեղարքունիքից: Թիմերը միմյանց հետ մրցեցին 5 մարզաձևում:

Սուր սննդային թունավորումներ Աբովյանում

Մայիսի 2-ին, ժամը 2.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «սուր սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի 3 շենքի բնակիչներ՝ 1983 թ. ծնված Նարինե Խ.-ն, 2008 թ. ծնված Դավիթ Ս.-ն և 2005 թ. ծնված Արման Ս.-ն:

Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին

Մայիսի 4-ին, ժամը 19:17-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Մանկապատանեկան սպորտլանդիա՝ սպորտի մայրաքաղաքում

Սպորտի մայրաքաղաք Գյումրիում ՙԵրեխաների խնամքի և պաշտպանուիթյան լավագույն մարզական հաստատություն՚ մրցույթում նախագահի մրցանակին արժանանալու համար պայքարել են Շիրակի, Լոռու, Կոտայքի, Տվուշի, Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի թիմերը: Կազմակերպիչները ուրախությամբ են նշում, որ նմանատիպ մրցույթներն անցկացվում են ոչ միայն քաղաքամայր Երևանում, արդեն տեղափոխվել են մարզեր, աշխուժացնելով Գյումրիի, Լոռիի Իջևանի և այլ քաղաքների սպորտային կյանքը:

Սպասվում է անձրեւ եւ ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 8-ին առավելապես հյուսիսային շրջաններում, հատկապես գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 8-ին քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատեւ անձրեւ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն: Ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +13+18, Կոտայքի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +13+18, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +9+11, ցերեկը` +19+21, Գեղարքունիքում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +13+18, Լոռիում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +18+21, Տավուշում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +20+25, Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +13+18, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +10+12, ցերեկը` +21+23, Արարատում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +24+27, Արմավիրում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +24+27, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +13+18, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +24+27, Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +12+15, ցերեկը` +23+28, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +16+19, Արցախում՝ գիշերը` +8+11, ցերեկը՝ +20+23:

Բացահայտվել է Նոր Հաճնի բնակիչ Վախթանգ Մարգարյանի սպանությունը. հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում բացահայտվել է Նոր Հաճնի բնակիչ Վախթանգ Մարգարյանի սպանությունը, պարզվել էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ճիշտ ուղու վրա ենք. վարչապետը ծանոթացել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ծրագրերին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, ծանոթացել տարածքային կառավարման բարեփոխումների ընթացքին, մարզերի զարգացման ռազմավարական ծրագրերի մշակման աշխատանքներին, համայնքների խոշորացման գործընթացին, համայնքներից ստացված ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին և այլն: Զեկուցվել է, որ արդեն իսկ ավարտին են մոտենում 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերի մշակման աշխատանքները, որոնք ներկայացվելու են կառավարության հաստատմանը: Ռազմավարությունների հիմնական նպատակներն են՝ մարզերի մրցունակության բարձրացումն ու տարածքային անհամաչափության նվազեցումը: Ըստ ծրագրերի, նախատեսվում է, որ 2025 թվականի դրությամբ յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի միջին հանրապետական ցուցանիշի 60 տոկոսը: Ակնկալվում է նշված ժամանակահատվածում ստեղծել բարձր որակավորում ունեցող 50 հազար աշխատատեղ՝ անկախ գյուղատնտեսության ոլորտը ներառող աշխատատեղերից: Միայն 2017 թվականին նախատեսվում է ստեղծել նման 3 հազար նոր աշխատատեղ: Ռազմավարությունը նախատեսում է նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացում, զբոսաշրջության խթանում, գործարար պայմանների բարելավում և այլ ծրագրեր: Զեկուցվել է, որ առաջիկայում ներկայացվելու են բոլոր մարզերի 2018-2020 թվականների 10-ական գործառանական ծրագրերը՝ ըստ կոնկրետ թիրախների: Ներդրվել է մոնիթորինգային գնահատման համակարգ, որով ըստ ժամանակացույցի իրականացվելու է ծրագրերի ընթացքի վերահսկողություն: Գործառնական ծրագրերն իրականացվելու են տարբեր գերատեսչությունների հետ համագործակցությամբ և արդյունքները պարբերաբար զեկուցվելու են վարչապետին: Վերջին ամիսների ընթացքում մշակվել են նաև բոլոր մարզերն ընդգրկող 160 ներդրումային ծրագրեր: Նշվել է, որ վարչապետի հանձնարարությամբ կոմերցիոն բանկերի մասնագետների ներգրավմամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք պարբերաբար այցելում են մարզեր և գործարար հատվածի ներկայացուցիչների հետ անցկացնում մրցունակ ներդրումային ծրագրերի մշակման սեմինարներ: Կարեն Կարապետյանը կարևորել է նման սեմինարների անցկացումը և նշել. «Որպեսզի այս գործընթացը լինի էֆեկտիվ, մենք պետք է շատ համառ լինենք: Գնալու ենք այդ ուղղությամբ, անընդհատ խոսելու ենք, բերաններս չորանալու է, բայց նման հանդիպումները կազմակերպելու ենք պարբերաբար: Սեմինարների մասնակիցների զանգվածը պետք է մեծացնել, ընտրել այն մարդկանց, որոնց աչքերում կրակ, եռանդ կա, նրանց ներկայացնել հանրությանը: Այստեղ պետք է չհոգնել և դա վերաբերում է յուրաքանչյուրիս»: Կարեն Կարապետյանն առանձնացրել է Ենոքավան համայնքը և նշել, որ անհրաժեշտ  է հանրությանը պարբերաբար ներկայացնել նման օրինակելի համայնքները, որտեղ կազմակերպվում են լեդ համակարգով լուսավորություն, ժամանակակից աղբահանություն, ճանապարհները վերանորոգվում են մաքսիմալ էֆեկտիվ, ապահովվում է զբաղվածություն, իրականացվում բարձրակարգ կառավարում, ցուցաբերվում տեղական բյուջեի ձևավորման հստակ մոտեցում: Նշվել է, որ հունիսի մեկից մեկնարկելու է 200 համայնքապետի համար նախատեսված վերապատրաստման միջազգային ծրագիրը: Կարեն Կարապետյանը կարևորել է դրա անցկացումը և պատրաստակամություն հայտնել անցկացնել դասընթացներից մեկը: Այնուհետև կառավարության ղեկավարին են ներկայացվել նորաստեղծ վերլուծական խմբի գործունեության արդյունքները, մասնավորապես, մի քանի տասնյակ համայնքների մանկապարտեզների, դպրոցների և աղբահանության ծախսերի վերլուծության վերաբերյալ: Արդյունքները ցույց են տվել նշված ուղղություններով առկա կառավարման և ֆինանսական խնդիրները: Նշվել է, որ դրանց վերացման արդյունքում ուսումնասիրված համայնքներում հնարավոր է ունենալ մի քանի հարյուր միլիոն դրամի տնտեսում: Այդ առումով, վերլուծական խումբը եզրակացությունների հիման վրա ներկայացրել է նաև կոնկրետ առաջարկություններ: Կարեն Կարապետյանը, գնահատելով վերլուծական խմբի կատարած աշխատանքը, կարևորել է նաև համայնքների թվայնացումը: «Պետք է տարբեր հայտանիշեր հաշվի առնելով՝ կարմիր լամպերով վառեք այն համայնքները, որոնց բյուջեներն անհամաչափ են: Համայնքների թվայնացումից մեծածավալ տեղեկատվություն ենք ունենալու, ինչը թույլ կտա համեմատել համանման համայնքները, վեր հանել խնդիրներն ու գնալ դրանց լուծմանը: Հենց այս ամենն անենք, տարածքային զարգացման հետ կապված երջանկությանը մոտ ենք լինելու, որովհետև իմանալու ենք մեր թույլ կետերը և այն, թե ուր պետք է գնանք»,- ընդգծել է վարչապետը: Ներկայացվել է նաև Շիրակի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի առողջապահական հիմնարկներում իրականացվող օպտիմալացման գործընթացը, որի արդյունքում ակնկալվում է տնտեսել շուրջ 250 մլն դրամ: Այս համատեքստում, գործադիրի ղեկավարը նշել է. «Օպտիմալացումն ինքնանպատակ չէ, ուղղակի մենք ասում ենք, որ մեր սուղ միջոցների պարագայում ոչ էֆեկտիվ ծախս ենք կատարում: Այդ միջոցը կարող ենք կրկին թողնել տվյալ ոլորտում՝ բարձրացնելով սպասարկման որակը, հարմարավետությունը, որպեսզի երեխան երկրորդ հերթ չգնա, ուսուցիչը նորմալ աշխատավարձ ստանա, սահմանամերձ գյուղում ուսուցչի խնդիր չունենանք, որովհետև այնտեղ նրա աշխատավարձային համակարգը մեկ այլ գործակցով է հաշվարկվում»,- ասել է վարչապետը: Պատասխանատուները նրան վստահեցրել են, որ օպտիմալացման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում նշված բոլոր հարցերին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել համայնքների խոշորացման, համայնքներում տարբեր ծառայությունները մասնավոր կառավարման հանձնելու գործընթացին, Համայնքային ծառայության մասին օրենքում նախատեսվող փոփոխություններին, Տարածքային կառավարման հայեցակարգի նախնական տարբերակին, «Մաքուր Հայաստան» ծրագրով նախատեսված միջոցառումներին և այլն: Ամփոփելով՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Ճիշտ ուղու վրա ենք, շատ բան ունենք անելու: Դուք պետք է մի բան գիտակցեք, որ այսօր, ի դեմս ձեր թիմի՝ մենք տեսնում ենք այն մարդկանց, որոնք տարածքային կառավարման մեջ պետք է կատարեն համակարգված փոփոխություններ: Եթե ցանկանում ենք ունենալ համաչափ, զարգացած երկիր, բնակիչ, որի կենցաղային անհրաժեշտ կարիքները բավարարված են, պետք է իրականացնենք փոփոխություններ: Մարզպետը պետք է դառնա տվյալ մարզի վարչապետը, հասկանա մարզն ուր է գնում, երազանքը որն է, ինչպես ենք շարժվում առաջ»: Վարչապետն անհրաժեշտ է համարել նաև եռաստիճան կառավարման համակարգում գործառույթների հստակ բաժանումը:  

ՀՀ վարչապետին ներկայացվել են Տավուշի և Կոտայքի մարզերի համայնքների զարգացման ծրագրեր

Բերդ համայնքի ղեկավարը ներկայացրել է կարի արտադրության ընդլայնման ծրագիրը, որով նախատեսվում է ընթացիկ տարվա ընթացքում ստեղծել 200 նոր աշխատատեղ, առաջիկա երեք տարվա ընթացքում՝ 650 աշխատատեղ:

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Կոտայքի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզի Գառնի և Գողթ համայնքներ: Հանրապետության Նախագահը փոխվարչապետի պաշտոնակատար, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի, մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանի, տեղական ու տարածքային կառավարման մարմինների ղեկավարների և մի շարք այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շրջայց է կատարել մարզի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում:

Կմիավորվի 361 համայնք եւ կձեւավորվի՝ 30-ը

Կառավարությունը իր վերջին նիստում հաստատվեց համայնքների խոշորոցման հերթական ծրագիրը: Կմիավորվեն Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզի 361 համայնքներ եւ կձևավորվի 30 համայնք:

ՀՀ ԱԻՆ. «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակայքում նկատվել է նռնակ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 22-ին, ժամը 15:43-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակայքում նկատվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն:

Նոր նշանակումներ է կատարվել ՀՀ ԱԻ-ում

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման եւ ծառայության կազմակերպման վարչություններում, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, Երեւանի փրկարարական վարչության Շենգավիթի եւ Էրեբունու բաժինների, ինչպես նաեւ Գեղարքունիքի, Կոտայքի ու Լոռու մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներում:

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզի Գառնի և Գողթ համայնքներ: Հանրապետության Նախագահը փոխվարչապետի պաշտոնակատար, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի, մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանի, տեղական ու տարածքային կառավարման մարմինների ղեկավարների և մի շարք այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շրջայց է կատարել մարզի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում: Նախագահը ծանոթացել է արգելոց-թանգարանի ենթակառուցվածքների զարգացման և զբոսաշրջային այցելությունների կազմակերպման ժամանակակից տեխնիկական հնարավորությունների ներդրման ծրագրերին, ինչպես նաև «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրով իրականացվելիք ճանապարհաշինական և այլ աշխատանքների կազմակերպման ընթացքին ու պետական-մասնավոր ձևաչափով հնարավոր ներդրումային ծրագրերին, զրուցել Գառնի համայնքի բնակիչների հետ: Շրջայցի ընթացքում զեկուցվել է ավելի վաղ Հանրապետության Նախագահի մոտ կայացած՝ Կոտայքի մարզի գերակայությունների, այդ թվում՝ զբոսաշրջային ներուժի զարգացման հնարավորությունների քննարկմանը նվիրված խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Այցի շրջանակներում Նախագահ Սարգսյանը եղել է նաև Գողթ համայնքում: Վերոնշյալ պաշտոնատար անձանց, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդի և Գողթ համայնքի ղեկավարի ուղեկցությամբ Նախագահը այցելել է Գեղարդավանք՝ ծանոթացել Գեղարդավանքի տարածքում «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրով նախատեսված աշխատանքների կազմակերպման ընթացիկ վիճակին և տվել համապատասխան հանձնարարականներ:

Ներդրումներ` սահմանամերձ համայնքներում. Չինարին ոռոգման համակարգ կունենա

Նախորդ շաբաթ Տավուշի և Կոտայքի մարզերի ներդրումային ծրագրերը քննարկվեցին վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ: Դրանց մեջ կան նաև ծրագրեր, որոնք  կյանքի են կոչվելու սահմանամերձ համայնքներում:  2015թ հունվարից  կառավարության կողմից հաստատված 33 համայնքներում տնտեսական գործունեություն իրականացնողներն ազատվում են հարկերից: Այսօր «Ռադիոլուրը» պարզել է, որ  վարչապետին ներկայացրած Չինարիի ներդրումային ծրագրերը կյանքի են կոչվելու  միջազգային կառույցների աջակցությամբ: Ինչպես այս, այնպես էլ սահմանամերձ մեկ այլ՝ Այգեպարի ղեկավարները նշել են, որ իրենց բնակավայրերը ռիսկային գոտում են, ուստի և գործարարները չեն  կարող այստեղ ներդրումներ կատարել:

«Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակա այգում նռնակ է հայտնաբերվել՝ պայթուցիչները մոտակայքում

Մայիսի 22-ին, ժամը 15:43-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակա այգում նկատվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն:

Ինչ դպրոցներ են ընդգրկված օպտիմալացման ցանկում

Կառավարության մայիսի 11- ի նիստում վարչապետը հանձնարարել էր ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ՝ հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը և դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման 2-րդ հերթի բացառումը։ Հանձնարարությունից անցել է 10 օր եւ «Ռադիոլուրը» դրա հետ կապված հակասող  տեղեկություններ է ստացել։   Դպրոցների օպտիմալացումը վերջին օրերի ամենաքննարկվող հարցերից է Հայաստանում: Կառավարության մայիսի 11-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարեց 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ: Ավելի վաղ` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտարարել էր, որ նախատեսում են ՀՀ մարզային կրթական հաստատությունների օպտիմալացման խնդիրը նույնպես ընդգրկել կառավարության 2017 թվականի գերակա խնդիրների ցանկում։ Վարչապետի հանձնարարականից և նախարարի այս հայտարարությունից հետո տարբեր փորձագետներ, հասարակական գործիչներ սկսեցին մտահոգություն հայտնել, որ այսօրվա իրավիճակում Հայաստանի մարզերում կամ գյուղերում դպրոց փակել նշանակում է ռազմավարական անուղղելի սխալ գործել: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց, որ դպրոցների օպտիմալացումն իհարկե ճիշտ քայլ է, բայց այն շատ բարդ գործընթաց է, որը ենթադրում է բազմակողմանի քննարկումներ շահագրգիռ բոլոր կողմերի հետ: Օրեր առաջ, սակայն, ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնեց, որ հասարակության մեջ թյուր ըմբռնում կա: Իրականում օպտիմալացումը պետք է իրականացվի ոչ թե գյուղական, այլ քաղաքային դպրոցներում՝ նշեց ԿԳ նախարարը: Մինչ ԿԳ նախարարի պաշտոնակատարը պարզաբանում է, որ խոսքը առայժմ միայն քաղաքային դպրոցների օպտիմալացմանն է վերաբերում, փորձեցինք կապ հաստատել այն գյուղապետերի հետ, որտեղ, ըստ նախնական  տեղեկությունների, նախատեսվում էր ներդնել օպտիմալացման ծրագիրը: Այդ ցանկում ընդգրկված է նաև Կոտայքի մարզի  Զովաշենի հիմնական դպրոցը, որը նախատեսվում է միացնել Հատիսի միջնակարգ դպրոցին: Զովաշենի գյուղապետ Սեդրակ Սաֆարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ այս ծրագիրը ոչ միայն դպրոցի անձնակազմի, այլև ծնողների մոտ է դժգոհության բավականին մեծ ալիք բարձացրել: Խոսեցինք նաև Արտավազի գյուղապետ  Ռեմ Հովհաննիսյանի հետ: Գյուղապետերի այս մտահոգությունը, իհարկե, հասկանալի է, սակայն կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն այս խնդիրը մյուս կողմից է դիտարկում: Եթե, օրինակ, միավորվող դպրոցում կրթությունը շատ ավելի լավ է կազմակերպվում և դպրոցն էլ ավելի լավ է ջեռուցվում, ծնողների մտահոգությունն անտեղի է և հեռավորությունն այս դեպքում արդարացվում է:

«Ժողովուրդ». Ծառուկյանի խնամին սնանկ է ճանաչվել. մանդատ չունենալու հետեւա՞նքը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանը սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկին պատգամավորը սնանկ է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 3-ի վճռով:

Որ դպրոցները կմնան առանց շրջանավարտների

Մինչ կառավարությունը մտածում է դպրոցների օպտիմալացման մասին, Հանրապետության մի շարք  մարզերերի համայնքներում այսօր շրջանավարտներ չունենք: Միևնույն ժամանակ նույն այդ գյուղերի ղեկավարները օպտիմալացմանը դեմ են հանդես գալիս: «Ռադիոլուրը» փորձել է պարզել, թե որ դպրոցներն այս տարի շրջանավարտ չեն ունենա և որն է այս խնդրի իրական լուծումը:   Մի քանի օրից հանրապետության դպրոցներում կհնչի Վերջին զանգը: Մինչ ավարտական դասարանների աշակերտները տոնական միջոցառման վերջին փորձերն են անում, հանրապետությունում կան շուրջ  3 տասնյակ դպրոցներ, որտեղ այս տարի վերջին զանգը չի հնչի: Պատճառը շրջանավարտների բացակայությունն է: Նման խնդիր ունեն հատկապես  սահմանամերձ գյուղերի դպրոցները:  «Ռադիոլուրը» պարզել է, որ այս համայնքներում ստեղծված պատկերը հիմնականում արտագաղթի  հետևանք է: Օրինակ՝ Սյունիքի մարզի մի շարք գյուղերի դպրոցներում չկան շրջանավարտներ, իսկ եթե կան՝ երկու-երեքն են: Լծեն գյուղը շրջանավարտ չունեցողների թվում է: Վերջին տարիներին այն դատարկվել է, մարդիկ չեն կարողանում այստեղ ապրել՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց Լծենի գյուղապետ Հրահատ Նիկալյանը: Գյուղի միջնակարգ դպրոցն այսօր ընդամենը 4 աշակերտ ունի: Լծեն գյուղը, ի դեպ, Սյունիքի մարզի միակը չէ, որ շրջանավարտ այս տարի չի ունենալու: Շրջանավարտների պակաս ունենք հանրապետության մյուս մարզերում ևս: Շիրակի մարզի Լեռնուտ գյուղում ևս արտագաղթը մեծ թվերի է հասնում: Այստեղ արդեն 2-րդ տարին է, որ շրջանավարտ չունեն: Գյուղի բնակչությունը հիմնականում ծերեր են: Լեռնուտի գյուղապետ Վարազդատ Բաղդասարյանը, սակայն, չի հուսահատվում: Նոր սերնդից մեծ սպասելիքներ ունի: Վերջին զանգն այս տարի չի հնչելու նաև Շիրակի մարզի Հայկաձոր համայնքում: Գյուղի  միջնակարգ դպրոցի տնօրեն Վարդան Սարգսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դպրոցում այս տարի 8-րդ դասարանցի էլ չեն ունեցել, ինչը նշանակում է, որ մի քանի տարի հետո ևս շրջանավարտ չի լինելու: Այստեղ ևս հույսը կապում են նոր սերնդի հետ: Շրջանավարտներ չեն ունենա նաև Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցներ: Այրքի գյուղապետ Արտյոմ Շաբոյանը հայտնեց, որ իրենց համայնքը հիմնականում բնակեցված է փախստականներով, բայց նրանց թիվն էլ է տարեց տարի պակասում: Եթե օրինակ 10 տարի առաջ համայնքում կար 35 աշակերտ՝ այս տարի աշակերտների թիվը 10-ով նվազել է: Նման դպրոցներ ունենք նաև Կոտայքի, Տավուշի, Վայոց ձորի և Լոռու մարզերում: Հիշեցնենք, որ կառավարության օրակարգում է դպրոցների օպտիմալացման ծրագիրը: Կառավարության մայիսի 11-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարել է 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ: Կրթության Գործի կազմակերպիչն Աշոտ Բլեյանը օպտիմալացումը խնդրի լուծում չի համարում։ Նա նշում է, որ խնդրի լուծումը միջազգային փորձի ուսումնասիրման, կրթական նոր մոդելների կիրառման մեջ է։ Ինչեւէ, Աշոտ Բլեյանը նշում է, որ նոր մոդելների փնտրտուքը շարունակվում է եւ առաջիկա հունիս ամսին իր ղեկավարած Սեբաստացի կրթահամալիրում կներկայացվեն նոր լուծումներն ու մոտեցումները։

Սնանկացած չեմ, երաշխավոր եմ կանգնել. Մուրադ Գուլոյան

Իմ գործերը լավ են, ոչ ոքի պարտք չեմ, չեմ սնանկացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամի, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանը՝ անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանը, թե ինքը սնանկացնել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 3-ի վճռով:

Մեկնարկել են համապետական շաբաթօրյակի աշխատանքները

«Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր ժամը` 09:00-ից, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ  մեկնարկել են համապետական շաբաթօրյակի   համակարգման աշխատանքները: Համապետական շաբաթօրյակի արդյունավետ անցկացման նպատակով հանրապետության ողջ տարածքով կատարվել են նախապատրաստական աշխատանքներ, մոբիլիզացվել են հանրապետական գործադիր մարմինների, մասնավոր ընկերությունների, ինչպես նաև միջոցառմանը օժանդակելու պատրաստակամություն հայտնած կառույցների ռեսուրսները: Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Գեղարքունիքի մարզ է այցելել ՀՀ ՏԿԶ նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, Լոռիի, Տավուշի և Վայոց ձորի մարզեր` ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: «Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի աշխատանքներին հետևելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն արդեն մեկնել է Արարատի մարզի Լուսառատ համայնք և Խոր Վիրապի ճարտարապետական հուշահամալիրի տարածք: Արարատի մարզից նախարարը կմեկնի Արմավիրի մարզի Ոսկեհատ, Էջմիածին համայնքներ, ինչպես նաև կայցելի  զոհված հարավսլավացի օդաչուների հիշատակին նվիրված հուշարձանի տարածք: Արագածոտնի մարզում Դավիթ Լոքյանը կայցելի Աշտարակ և Սաղմոսավան համայնքներ (Սաղմոսավանք), որից հետո` Եղվարդի խճուղիով` Կոտայքի մարզի Նոր Հաճն և Բյուրեղավան համայնքներ: Համապետական շաբաթօրյակին ՀՀ ՏԿԶ նախարարության աշխատակազմի աշխատակիցները մասնակցում են «Հաղթանակ» զբոսայգու տարածքում: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանի հանձնարարությամբ, ՀՀ ՏԿԶ նախարարության աշխատակազմի վարչության պետերը մեկնել են Գեղարքունիքի, Արագածոտնի և այլ մարզեր:

Համայնքների խոշորացում՝ հանուն թե ընդդեմ… բնակիչների

Չնայած քաղաքական շրջանակներում վերջին ժամանակներս քննարկման հիմնական թեման ԱԺ ղեկավար կազմի ձեւավորման, նոր բայց եւ նախկին նախարարների վերանշանակման շուրջ էր, սակայն հասարակության լայն զանգվածների շրջանակում լրջագույն մտահոգությունը համայնքներում սպասվող խոշորացումներն են: Ըստ նախագծի կմիավորվեն Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզի 361 համայնքներ եւ կձևավորվի 30 համայնք:

Շենքի նկուղում՝ ջրի մեջ, դի է հայտնաբերվել

Հունիսի 1-ին, ժամը 12:50-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 94 շենքի նկուղում՝ ջրի մեջ (մոտ 2,5 մ խորություն), դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

50-ամյա բնակչին հայտնաբերել են տանը՝ կախված վիճակում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 12:56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի դուռը փակ է, բնակիչը ներսում չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հուլիս եւ օգոստոս ամիսները բավական շոգ են լինելու՝ +40 +42 աստիճան. Գագիկ Սուրենյան

Այս տարի հունիս ամսին հանրապետությունում օդի ջերմաստիճանը  և տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում: Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առանձին օրերին ցուրտ օդային հոսանքների ներխուժման արդյունքում գիշերային ժամերին ջերմաստիճանը կիջնի +7 +12 աստիճանի, իսկ ցերեկային ժամերին կհասնի  +33 +36 աստիճանի: Լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԻՆ  հիդրոմետ  ծառայության օդերևութաբանության  կենտրոնի  պետ  Գագիկ Սուրենյանը: Շիրակում, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում առանձին օրերին գիշերը ջերմաստիճանը կիջնի +2+5, իսկ ցերեկային ժամերին՝ +24+28: Լոռու մարզում նվազագույն  ջերմաստիճանը կանխատեսվում է +3+6, ցերեկային ժամերին՝ +25 +30: Տավուշում գրեթե նույն ջերմային ֆոնը կդիտվի: Ինչ վերաբերում է Սյունքի մարզին, ապա հովտային շրջաններում գիշերը կդիտվի +10+ 15 ցերեկային ժամերին ջերմասգտիճանը կհասնի +33+37  աստիճանի: «Երևանում հունիսի հատկապես առաջին տասնօրյակում գիշերային ժամերին ջերմաստիճանը կարող է նվազել +7+10,  իսկ արդեն երկրորդ տասնօրյակում՝ ցերեկը կդիտվի +34 +36 աստիճանի»,- ասել է Սուրենյանը: Հունիսի ամենաշոգ օրը սպասվում է հունիսի 1-ին, օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ 32 աստիճան, սակայն, վաղվանից օդի ջերմաստիճանը կնվազի: Նրա խոսքով, հունիսի 1-3-ը սեւծովյան ցիկլոնի ազդեցության ներքո կլինի: Օրվա առաջին կեսին կայուն արեւային եղանակ կլինի, երկրորդ կեսին` ամպրոպային ամպածություն կզարգանա: Եթե հունիսին օդի ջերմաստիճանն ու տեղումների քանակությունը նախատեսվում են նորմայի սահմաններում, ապա, ըստ Սուրենյանի, հուլիսն ու օգոստոսը բավական շոգ են լինելու: «Այս տարի արևադարձային  ջերմային ցիկլոնի ակտիվացման ցիկլն է, իսկ այս գործընթացը ձևավորվում է Արաբական թերակղզու վրա և այն ապահովում է ՀՀ տարածք արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում: Քանի որ այս տարի ջերմային ցիլկոնի ակտիվացման ցիկլն է, հուլիս-օգոստոս ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր: Առանձին օրերին Արարտյան դաշտում, Տավուշի հովտային շրջաններում և Երևանում կդիտվի +40 աստիճան, Մեղրիում, Կապանում և Ագարակաում՝ մինչև +41+42 աստիճան տաքություն»,- ասաց ՀՀ ԱԻՆ  հիդրոմետ  ծառայության օդերևութաբանության  կենտրոնի  պետը: Նրա խոսքով, հունիսի ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1998թ, երբ օդի ջերմաստիճանը հասել է 39.4 աստիճանի:

Սոլակ, Այգավան եւ Մալիշկա համայնքների էներգետիկ ծախսերը կկրճատվեն մինչեւ 50 տոկոսով

Հայաստանի երեք համայնքներում՝ Կոտայքի մարզի Սոլակում, Արարատի մարզի Այգավանում եւ Վայոց ձորի մարզի Մալիշկայում նախատեսվում է էներգետիկ ծախսերի կրճատում մինչեւ 50 տոկոսով: «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն «Արեւային էներգիան՝ ի նպաստ ածխածնի ցածր արտանետումներով կայուն կենսակերպի՝ Հայաստանի Սոլակ, Այգավան եւ Մալիշկա համայնքներում» ծրագրի շրջանակներում այս համայնքներին անվճար կտրամադրի արեւային էներգիայով աշխատող տարբեր սարքավորումներ, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում

Կոտայքի մարզում, այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։50-ի սահմաններում Daewoo մակնիշի 34 PP 547 համարանիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում դեպի Սեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, այնուհետեւ արմատախիլ արել ծառեր եւ կողաշրջվելով՝ հայտնվել ճանապարհի կողմնակում՝ ծառերի մեջ։

Բնակարանում 56-ամյա բնակչի դին են գտել. մահվան պատճառն անհայտ է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 13:06-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երեւանյան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Թվով 10 համայնքներում հունիսի 18-ին ՏԻՄ ընտրություններ են

2017 թվականի հունիսի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 10 համայնքներում: Նշված համայնքներից 9-ում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ և մեկ համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:

Խոշոր հրդեհ Նոր Գեղի գյուղում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 01։47-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Երեւանյան փողոցում գտնվող ֆաբրիկայի տանիքում։

Մեղադրանք է առաջադրվել 16-ամյա պատանուն՝ Հրազդանի բնակչին վրաերթի ենթարկելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքի բնակիչ, 1959 թ. ծնված Վալերի Թորոսյանին վրաերթի ենթարկելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Հրազդանի 16-ամյա բնակչին:

Հրազդան-Հանքավան ճանապարհին «Մազդան» բախվել է սյանն ու կախվել դեպի ձորակը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 15-ին, ժամը 02:31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան բախվել է սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարները հատուկ տակտիկական ուսումնավարժություն են անցկացրել Ծաղկաձորում

Հունիսի 16-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում ՀՀ ԱԻ նախարարությունն անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու խափանման դեպքում մարդկանց տարհանումը բարձրությունից» թեմայով:

Գյուրզա տեսակի օձ՝ Ձորաղբյուրի առանձնատանը

Հունիսի 17-ին, ժամը 18:25-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ սարի վրա (մոտ 1 կմ հեռավորության վրա), տրակտորի խցիկում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այսօր ՏԻՄ ընտրություններ են 10 համայնքներում

Այսօր՝ հունիսի 18-ին, ՏԻՄ ընտրություններ են նշանակված Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 10 համայնքներում, որոնցից 8-ում կայանալու են համայնքի ղեկավարի և 2-ում` ավագանու անդամի ընտրություններ:

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում

Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մահացած քաղաքացի:

«Հայկական ժամանակ». Եւս մեկ քաղաք կմնա Ծառուկյանի ազդեցության տակ. ՀՀԿ-ի քողարկված թեկնածուն պարտվել է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ամենաինտրիգայինը, թերեւս, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքն էր: Ինտրիգային էր այնքանով, որ Հաճնը համարվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ազդեցության տակ գտնվող համայնքներից մեկը, ինչպես օրինակ՝ Աբովյանը, Առինջը եւ այլն: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը համարվում է Նոր Հաճն համայնքի պատվավոր քաղաքացի, որտեղ նաեւ եկեղեցի է կառուցել:

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է պաշտոնեական կեղծիք կատարած քննիչի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Քննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կոտայքի մարզային քննչական վարչության նախկին ավագ քննիչ Վարուժան Ալեքսանյանը շահադիտական նպատակով և անձնական դրդումներով կազմել է ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթուղթ, որին օժանդակել է Աբովյան քաղաքի բնակիչ Արմեն Միրզոյանը:

«Ժողովուրդ». Բանտապետին դատարան ներկայանալու ծանուցագիր են ուղարկել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ծանուցագիր է ուղարկել Հրազդանի քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Վահան Մարգարյանին: Ու եթե նա չներկայանա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ապա նրան բերման ենթարկելու որոշում կկայացվի:

«Ժողովուրդ». «Հրազդան» ՔԿՀ պետն արդեն 3-րդ անգամ չի ներկայացել դատարան. հաջորդ անգամ նրան բերման կենթարկեն

«Հրազդան քրեակատարողական հիմնարկի» պետը նամակ է ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանին՝ հայտնելով, որ դատարան չի կարող ներկայանալ, քանի որ շատ զբաղված է:

Վրաերթ Կոտայքի մարզում

Կոտայքի մարզում, այսօր՝ հուլիսի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 11:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ Սեւակ Դ.-ն Երեւան-Սեւան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, իր վարած Mercedes մակնիշի 40 DD 555 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 58-ամյա Գրիգոր Մ.-ին:

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում

Հուլիսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 16:40-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի 24 ՍՏ 586 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան – Գառնի – Գեղարդ ավտոճանապարհի Գեղարդ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա մեկ զոհ

Այսօր՝ հուլիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են Toyota Camry մակնիշի 51 QC 100 համարանիշի և УАЗ մակնիշի 12 SS 799 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Նոր մանրամասներ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանի կողմից ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկամիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հուլիսի 8-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած УАЗ-ի վարորդի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի վարորդի և մյուս վիրավորների ինքնությունը:

Նախորդ տարվա համեմատ ավելացել են օձի խայթոցի դեպքերը

ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ստացել է օձի խայթոցի մասին 65 հաղորդում, 2016 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է օձի խայթոցի 44 դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ արձանագրված դեպքերից Երևանի բժշկական կազմակերպություններ դիմել են 17-ը, մարզային` 48-ը: Ամենաշատ դեպքերը գրանցվել են Արարատի մարզում` 11, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում 7-ական, Կոտայքի մարզում` 6, Սյունիքում և Տավուշում` 3-ական, իսկ Շիրակի մարզում 1 դեպք: Գեղարքունիքի մարզում օձի խայթոցի դեպք չի արձանագրվել: Նշենք, որ տուժածներից 44-ին ներարկվել է հակաթույն, իսկ մնացած 21-ի դեպքում բժշկական ցուցում չի եղել: Այս տարի օձի խայթոցի առաջին դեպքն արձանագրվել է ապրիլի 18-ին, 2016 թվականին` ապրիլի 13-ին: Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են հակաթույնով: Հարկ է նշել, որ «օձի խայթոցն» ընդգրկված է անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկում: Ուստի, տվյալ բուժօգնությունը բնակչության բոլոր խմբերի համար իրականացվում է անվճար հիմունքներով:

Երեւան-Սեւան ճանապարհին 28-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է ծառերի մեջ

Այսօր հուլիսի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երեւան քաղաքի Ադոնցի փողոցի բնակիչ 28-ամյա Տարոն Անդրեասյանը իր վարած Mercedes մակնիշի 29 ԼԼ 989 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհի 47 կմ հատվածում դեպի Երեւան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել ծառերի մեջ:

Հայրը լքել է ընտանիքը, իսկ մայրը շարունակում է պայքարել որդու ապաքինման համար և հայցում մեր օգնությունը

Վալերի Բեգլարյանը ծնվել է 2003 թվականին Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում, բնակվում են Երևանում՝ Վերին Շենգավիթ թաղամասում: Տղայի մոտ նորմալ զարգացումով աճ է եղել, սակայն 10 տարեկանում ճոճանակից ընկել է և դա էլ պատճառ է դարձել ձևավորվող հիվանդությանը՝ սկոլիոզին:

Կոտայքի մարզում կանխվել է 29-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը. պատճառը սոցիալական խնդիրներն են

Կոտայքի մարզում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել: Tert.am-ի տեղեկություններով երիտասարդը որոշել է ինքնասպանություն գործել սոցիալական վատ պայմանների հետևանքով առաջացած խնդիրների պատճառով:

Հրազդանի բնակարաններից մեկում օձ է նկատվել

ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 19-ին՝ ժամը 22:48-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 32 շենքի բնակարաններից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Գտնվել է Ջրվեժում կորած 6-ամյա երեխան

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին, ժամը 21:31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկի երեխան (6 տարեկան) դուրս է եկել տանից եւ չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ գլխավոր դատախազը աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել՝ ներկայացնելով իր հրամանագրերով նշանակված նոր դատախազներին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախորդ օրերին իրավապահ մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ Արարատի, Կոտայքի և Լուռու մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանների դատախազություններում՝ ներկայացնելով հուլիսի 20-ի իր հրամանագրերով նշանակված նոր դատախազներին:

Մահվան ելքով վրաերթ Քաղսի գյուղում. վարորդը ներկայացել է ոստիկանություն

Հուլիսի 27-ին, ժամը 10-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 2-րդ թաղամասի թիվ 24 տան մոտ, հետընթացի ժամանակ, վրաերթի է ենթարկել 89-ամյա Մանյա Մելքոնյանին, ով մինչեւ շտապօգնության ժամանելը, մահացել է:

Կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ԱԻՆ համակարգում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ ՀՀ ԱԻՆ ՓԾ Ծառայության կազմակերպման վարչությունում, Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդան քաղաքի և Երևանի փրկարարական վարչության Կենտրոն բաժնի հրշեջ-փրկարարական ջոկատներում:

Վթար Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին

Հուլիսի 30-ին, ժամը 22:27-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ջերմոցների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Գողություն՝ «Կարաս» ազգային սննդի ցանցից. հափշտակել են 3 մլն 800 հազար դրամ

Shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ղումաշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 1-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։

Սփյուռքահայ գործարարը բարձրաձայնում է ավելացող խոչընդոտների մասին

Սփյուռք-Հայրենիք կապում բազմաթիվ դրականի կողքին անընդհատ հայտնվում են խնդիրներ, որոնք ստվերում են ցանկացած լավ գաղափար եւ ծրագիր: Հայրենիքից անընդհատ հնչող կոչերի կողքին շատերը դեռ հիշում են Վալերի-Աշխեն Գործունյանի երեւանյան բիզնեսի փորձը: 16 տարի Հայաստանում աշխատելու եւ հիմնադրած «Փարիզյան սուրճ» սրճարանը զարգացնելուց հետո սփյուռքահայ գործարարը վաճառեց կայացած բիզնեսն ու հեռացավ Հայաստանից: Գործարարներին խոչընդոտող դրսեւորումները դեռեւս հայաստանում պահպանվում են եւ այսօր արդեն բողոքի ձայն է բարձրացնում այլ սփյուռքահայ գործարար, թեեւ Սփյուռքի նախարարը պնդում է՝ այստեղ հաստատվածներից շատերը մեզանից ավելի լավատես են: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը չունի որեւէ տվյալ, թե սփյուռքահայերի խնդիրներով զբաղվելու տարիներին քանիսին է հաջողվել «հեղափոխել» եւ վերադարձնել հայրենիք: Խնդիրն ունի երկու կողմ՝ հայրենադարձություն եւ արտագաղթի կասեցում: Այս հարցում Սփյուռքի նախարարը պարբերաբար աչքի է ընկնում ոչ ավանդական կոչերով: Հայկական բանկերում հազարական դոլար ներդնելու սփյուռքահայերին ուղղված ապարդյուն կոչին այսօր արդեն եկավ փոխարինելու նոր շարժումը. «Չպետք է լինի մի հայ, որ Հայաստանում եղած չլինի եվ սկսել ենք նոր շարժում՝ երեք տարին մեկ անգամ հանգստացեք Հայաստանում: Դուք կհանգստանաք, մենք՝ կհարստանանք»: Այս կոչը հնչեց մի քանի շաբաթ առաջ Աժ-ում: Թե ինչպես այս անգամ կարձագանքի Սփյուռքը այս կոչին՝ ժամանակ է անհրաժեշտ հասկանալու: Բազմաթիվ սփյուռքահայերի սակայն Հայաստանն արդեն գրավել է՝ ասում է Հրանուշ Հակոբյանը: Հայաստանի նորագույն պատմության մեջ շատ են օրինակները, երբ սփյուռքահայերը մեծ ակնկալիքներով գալիս են Հայաստան՝ նաեւ շենացնելու եւ ծաղկեցնելու հայրենիքը՝ փոխարենը ստանալով բազմաթիվ խնդիրներ, հիասթափություն եւ վերջնական արդյունքում՝ հայրենիքը հերթական անգամ լքելու անհրաժեշտություն: Սփյուռքահայ գործարար, մասնագիտությամբ ռեժիսոր Հովհաննես Ստեփանյանին Հայաստանը գրավել է դեռեւս 1985 թվականից, բայց միայն վերջին տարիներին է որոշել այստեղ զբաղվել բիզնեսով: Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Վայոց ձորի մարզերում հիմնել է գյուղական անասնապահական տնտեսություն, որը պայմանականորեն կոչվում է «ԶԱԳԻՀ», ինչը նշանակում է զբոսաշրջություն ավանդական գյուղատիպ ինքնաբավ համայնքում: Վերջերս Սփյուռքի նախարարն ընդունել էր Հայաստանում հաստատված սփյուռքահայերի՝ հասկանալու՝ ինչ խնդիրներ ունեն այստեղ եւ ինչի վրա է անհրաժեշտ ուշադրություն դարձնել: Ասում է՝ հանդիպման եկածները մեզանից ավելի լավատես էին: Նախարարին հավաստիացրել են, որ հաջողություններն էլ են իրենցը, խնդիրներն էլ: Հովհաննես Ստեփանյանը այս լավատեսական հանդիպմանը չի եղել, թեեւ արդեն տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնում է ավելացող  խոչընդոտների մասին: Դրանցից մեկը Վայոց ձորի մարզի Շատին համայնքում է: Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությունն արդեն հիմնադրած ֆերմային հարակից տարածքով բարձրավոլտ էլեկտրալարեր է անցկացրել, ինչի հետեւանքով գործարարը խնդիրներ է ունեցել: Մեկ այլ տարածքում Ստեփանյանը նախատեսել էր զբաղվել գոմեշաբուծությամբ ու նաեւ զբոսաշրջության նպատակներով հիմնել ջրաղաց: Ծրագիրն արդեն հաստատվել էր կառավարությունում, բայց գործարարն այն չի կարող կյանքի կոչել, քանի որ տվյալ տարածքում գետը ցամաքել է կառուցված ՀԷԿ-երի պատճառով: Այս պահի դրությամբ սփյուռքահայ գործարարը սպասում է պատասխանների: Գրած նամակ բողոքներին կառավարությունը դեռ չի արձագանքել, Բնապահպանության նախարարությունից էլ խնդրել են շատ աղմուկ չբարձրացնել մինչեւ նախարարը արձակուրդից վերադառնա: Ի դեպ, սփյուռքահայ գործարարն ասում է, որ ՀԷԿ-երի աշխատանքը շատ լուրջ վնասում է գյուղատնտեսությանը եւ զբոսաշրջության զարգացմանը: Սփյուռքահայ Հովհաննես Ստեփանյանն անգամ անուններով եւ պաշտոններով է նշում, թե որ ՀԷԿ-ը որ պաշտոնյային կամ հայտնի գործչին է պատկանում եւ հավելում, որ «գերակա շահ» հասկացության դիմաց կրած որեւէ վնասի փոխհատուցում այդպես էլ չի ստացել:      

Խորհուրդ չի տրվում սունկ հավաքել

Հանրապետությունում այս տարվա 7 ամսվա ընթացքում արձանագրվել է սնկից թունավորման 20 դեպք` 29 տուժածով: Բարեբախտաբար, թունավորվածների շրջանում մահվան ելք չի գրանցվել: Դեպքերից 10-ն արձանագրվել է Լոռու, 2-ը՝ Արարատի, 3-ը՝ Կոտայքի մարզերում, 5-ը՝ Երևանում:

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Արգել գյուղում հայտնաբերվել է նույն գյուղի 47-ամյա էլեկտրիկի դին

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ օգոստոսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Արգել գյուղ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ողբերգական դեպք Գառնու ձորում. 28-ամյա երիտասարդը ջրագծեր անցկացնելիս վիրավորում է ստացել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է. Shamshyan.com

«Shamshyan.com»-ը գրում է. Երեկ՝ օգոստոսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոն է ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել մի երիտասարդ տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։

Կոտայք գյուղում բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու, ով տեղում մահացել է. Shamshyan.com

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Կոտայք գյուղում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը գյուղի գլխավոր ճանապարհին վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ, 38-ամյա Զավեն Մկրտչյանին, որը տեղում մահացել է, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Եղանակը Հայաստանում օգոստոսի 15-ին

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ը շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Օգոստոսի 18-19-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 15-16-ը կնվազի 5-6, 18-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում` Օգոստոսի 15-17-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կլինի՝ +22…+24, ցերեկը՝ +34…+35, երեկոյան՝ +30…+32։ Մարզերում՝ Շիրակի մարզում գիշերը կլինի՝ +10…+15, ցերեկը՝ +24…+29, Կոտայքի լեռներում գիշերը +10…+15, ցերեկը՝ +24…+29, Կոտայքի նախալեռներում գիշերը կլինի՝ +20…+22, ցերեկը՝ +32…+34, Գեղարքունիքի մարզում գիշերը կլինի՝ +10…+15, ցերեկը՝ +24…+29, Լոռու մարզում գիշերը կլինի՝ +10…+15, ցերեկը՝ +24…+29, Տավուշի մարզում գիշերը կլինի՝ +14…+19, ցերեկը՝ +26…+31, Արագածոտնի լեռներում գիշերը կլինի՝ +10…+15, ցերեկը՝ +24…+29, Արագածոտնի նախալեռներում գիշերը կլինի՝ +20…+22, ցերեկը՝ +32…+35, Արարատի մարզում գիշերը կլինի +20…+25, ցերեկը՝ +34…+35, Արմավիրի մարզում գիշերը կլինի՝ +20…+25, ցերեկը՝ +34…+35, Վայոց ձորի լեռներում գիշերը կլինի՝ +10…+15, ցերեկը՝ +24…+29, Վայոց ձորի նախալեռներում գիշերը կլինի՝ +23…+25, ցերեկը՝ +37…+39, Սյունիքի հովիտներում գիշերը կլինի՝ +18…+22, ցերեկը՝ +32…+35, Սյունիքի նախալեռներում գիշերը` +10…+15, ցերեկը՝ +24…+28, Արցախում գիշերը կլինի՝ +18…+21, ցերեկը՝ +27…+30:

Եղանակը Հայաստանում

Հայաստանում օգոստոսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում օգոստոսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն: Ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +22+26, Կոտայքի լեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +22+26, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +16+18, ցերեկը` +27+29, Գեղարքունիքում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +22+26, Լոռիում՝ գիշերը` +13+19, ցերեկը` +24+29, Տավուշում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +29+33, Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +22+26, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +29+32, Արարատում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +32+34, Արմավիրում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +32+34, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +22+26, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +32+34, Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +18+22, ցերեկը` +32+35, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +25+28, Արցախում՝ գիշերը` +17+20, ցերեկը՝ +27+32

Փողոցում պարանոցի շղթան գողանալու պահին փորձել է դիմադրել, որի ժամանակ էլ դանակահարվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու եւ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Դաժան սպանություն Կոտայքի մարզում. 31-ամյա տղամարդը ծեծելով, ապա խեղդամահ անելով՝ սպանել է ՌԴ 61-ամյա քաղաքացուն

Այսօր Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է երեկ՝ օգոստոսի 24-ին, հիվանդանոց տեղափոխված Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի բնակիչ՝ 61-ամյա Վալեր Մարգարյանը։

Երևան-Սևան ճանապարհին «Ֆլեշ» ընկերության բենզատարը բախվել է կայանված մարդատար Газель-ին. 8 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 47-ամյա Սեդրակ Բաղդասարյանը իր վարած Hyundai մակնիշի 719 ԼՕ 67 համարանիշի բենզատար ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 34-ամյա Գագիկ Նիկոլյանին պատկանող ГАЗ 32 213 մակնիշի 27 ՏՕ 249 համարանիշի մարդատար Газель-ին։

Դաժան ու ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 23-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտներ պապ ու թոռանը. Թոռը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 20-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 23-ամյա Գեղամ Գրիգորյանը Երևան-Աբովյան ավտոճանապարհի Բալահովիտ գյուղի վարչական տարածքում իր վարած Opel մակնիշի 35 CG 403 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բալահովիտ գյուղի բնակիչներ 67-ամյա Գիրշա Ասատրյանին և 2 տարեկան Արամ Ասատրյանին:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 20-21-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ` հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Մասնավորապես` Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 4 դպրոցի մոտակայքում այրվել է մոտ 1500 քմ խոտածածկույթ, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում՝ մոտ 500 քմ, Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում՝ մոտ 1 հա, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում՝ մոտ 200 քմ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Պարզվել են Կոտայքում 32-ամյա տղամարդու դանակահարության դեպքի իրական հանգամանքները. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 1985թ. ծնված տղամարդը մարմնական վնասվածքներն ստացել է ոչ թե ավազակային հարձակման, այլ՝ վիճաբանության ընթացքում:

Նոր Հաճնում տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս քրոջ որդին. նոր մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են Նոր Հաճնում 60-ամյա տղամարդու մահվան հանգամանքները. ձերբակալվել է վերջինիս քրոջ որդին:

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Օգոստոսի 28-ին, ժամը 10:24-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 10 շենքի 2-րդ հարկից քաղաքացին առողջական խնդիրներ ունենալու պատճառով չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Նոր նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման և Երևանի փրկարարական վարչություններում, ինչպես նաև Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի ու Սյունիքի հրշեջ-փրկարարական ջոկատներում:

Կոտայքի մարզում պապու և թոռան ողբերգական վրաերթն արձանագրել է փողոցի տեսախցիկը (Տեսանյութ)

Օգոստոսի 20-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած դաժան ու ողբերգական վրաերթի մասին, որի ժամանակ Աբովյան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա վարորդը իր վարած Opel մակնիշի 35 CG 403 համարանիշի ավտոմեքենայով Բալահովիտ գյուղի վարչական տարածքում վրաերթի էր ենթարկել Բալահովիտ գյուղի բնակիչներ՝ 67-ամյա Գրիշա Ասատրյանին և 2 տարեկան Արամ Ասատրյանին։

Նախագահն այցելել է ԵԿՄ «Պատանի Երկրապահ» ուսումնամարզական և հանգստի համալիր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գեղարքունիքի մարզում հյուրընկալվել է Երկրապահ կամավորների միության «Պատանի Երկրապահ» ուսումնամարզական և հանգստի համալիրում:Հանրապետության Նախագահը շնորհավորել է երկրապահներին ուսումնամարզական հավաքները հաջող անցկացնելու կապակցությամբ: Երկրապահի տարբեր սերնդի ներկայացուցիչների ողջույնի խոսքերից և պատանի երկրապահների հանդիսավոր քայլերթից հետո, Սերժ Սարգսյանը ծանոթացել է համալիրի տարածքում կատարված աշխատանքներին, ճամբարային առօրյային, հետևել տարբեր լսարաններում անցկացվող դասընթացներին: Հանրապետության Նախագահը ծաղիկներ է դրել ճամբարի տարածքում տեղադրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակի խաչքարին:Համալիրի պատասխանատուները Նախագահին զեկուցել են, որ 2017 թվականին եռասերունդ երկրապահի ճամբարն ընդունել է 14 հերթափոխ՝ յուրաքանչյուրում 450 պատանի երկրապահ, 50 երիտասարդ, 30 ավագ սերնդի երկրապահ, գործընկեր կառույցների մասնագետներ և այլ մասնակիցներ։ Ճամբարային գործընթացում ներգրավված են մասնակիցներ Երևանի բոլոր վարչական շրջաններից, Հանրապետության բոլոր մարզերից, Արցախի բոլոր վարչական շրջաններից, սփյուռքից։ Ճամբարն ընդունել է նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների:Հանրապետության Նախագահն այսօր երեկոյան Կոտայքի մարզում կայցելի նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:

Կոտայքի մարզի վեց դպրոց կօպտիմալացվի. գյուղապետարաններն ու դպրոցներն անտեղյակ են

Կառավարության մայիսի 11-ի նիստում վարչապետը հանձնարարել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին 15-օրյա ժամկետում կառավարությանը ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ՝ հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը և դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման 2-րդ հերթի բացառումը։

Կոտայքի մարզի Սոլակ գյուղում անգիտակից վիճակում հայտնաբերված տղամարդու ինքնությունը պարզվել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ 2017 թ. օգոստոսի 31-ին, ժամը 11.50-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել անձը չպարզված տղամարդ։

Սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ՀՈԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 31-ին՝ ժամը 15.20-ին, իր տնից բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 29-30-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում` «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում այրվել է 200 քմ խոտածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում այրվել է 2 հա խոտածածկ տարածք, Ծափաթաղ գյուղի հարակից դաշտերում` 6 հա, Վայոց ձորի մարզի Ոսկետափ գյուղի դաշտերում՝ 2 հա, Զառիթափ գյուղում՝ 4 հա, Արարատի մարզի Դալար գյուղի անասնագոմերին հարակից տարածքում՝ 2000 քմ, Լոռու մարզի Դաշտադեմ գյուղի դաշտերում՝ 1 հա, Սպիտակի տարածաշրջանի Կաթնաջուր-Գեղասար գյուղերի միջև ընկած տարածքում՝ 5000 քմ, Ուրասար գյուղում՝ 20 հա, Արջուտ գյուղի աղբավայրի և նորատունկ անտառի միջանկյալ հատվածում՝ 2000 քմ, Ազնվաձոր գյուղում՝ 2.5 հա, Շիրակի մարզի Գետափ գյուղում՝ 250 քմ, Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցում՝ 200 քմ, Տավուշի մարզի Ւջևան քաղաքի Մետաղագործների փողոցում՝ 100 քմ, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ 4000 քմ, Լուսաձոր գյուղում՝ 200 քմ, Այգեպար գյուղի հանդամասերում՝ 4 հա, Լուսահովիտ գյուղի հանդամասերում՝ 2 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում՝ 1500 քմ, Հրազդան քաղաքի Սևանի փողոցի թիվ 4/5 շենքի մոտակայքում՝ 1200 քմ, Մեղրաձոր գյուղում՝ 7000 քմ, Ջրվեժ գյուղից դեպի Վարդաշեն տանող ճանապարհին՝ 1500 քմ, Չարենցավան քաղաքի 9-րդ թաղամասում՝ 700 քմ, Սյունիքի մարզի Իշխանասար գյուղում՝ 1 հա, Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 25-րդ կմ-ին՝ 15 հա, Երևան-Եղվարդ ավտոճանապարհին` կամրջի մոտակայքում` 500 քմ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Կոտայքի Սոլակ գյուղում գանգուղեղային տրավմայով անգիտակից վիճակում գտնվող տղամարդ է հայտնաբերվել. ոստիկանությունը պարզում է նրա անձը

2017 թ. օգոստոսի 31-ին, ժամը 11.50-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 35-40 տարեկան, անձը չպարզված տղամարդ՝ հասակը մոտ 160–170 սմ, նիհարավուն կազմվածքով, մարմնի վրա հայտնաբերվել են տարբեր դաջվածքներ:

Սոլակ գյուղում անգիտակից վիճակում գտնվող տղամարդ է հայտնաբերվել. ոստիկանությունը պարզում է նրա անձը (լուսանկարներ)

2017 թ. օգոստոսի 31-ին, ժամը 11.50-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 35-40 տարեկան, անձը չպարզված տղամարդ՝ հասակը մոտ 160–170 սմ, նիհարավուն կազմվածքով, մարմնի վրա հայտնաբերվել են տարբեր դաջվածքներ:

Վթարային ջրանջատում Չարենցավանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 6-ին ժամը 12.00-20.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ջրամատակարարումը:

ԱԻՆ-ը տաք սեպտեմբեր է կանխատեսում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը եւ ամսական կանխատեսումը։ Երեւան քաղաք Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21…23C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝  մինչեւ  37…39C, երրորդ տասնօրյակում`օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 8…10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 6…8C, առավելագույնը՝ 34C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9 մմ): Արարատի եւ Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21…22C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Առանձին օրեր հնարավոր է  օդի  ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը՝  մինչեւ  37…39C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 10…12C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 5…6C, առավելագույնը՝ 34…35C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ  (նորման` 7…10 մմ): Շիրակի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 12…15C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը`  մինչեւ  27…30C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչեւ 2…5C(դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1…+2C, առավելագույնը՝ 25…27C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ  (նորման` 25…35 մմ): Լոռու մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 14…16C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը` մինչեւ 28…31C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը 2…6C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1…+2 C, առավելագույնը՝ 26…28C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ  (նորման` 32…46 մմ): Տավուշի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 17…19C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր  հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը`  մինչեւ 30…35C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ  5…10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 3…7C, առավելագույնը՝ 28…29C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ  ( նորման` 38…40 մմ ): Վայոց ձորի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում 21…23C, լեռնային շրջաններում` 15…16C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչեւ` 37…39C, լեռնային շրջաններում՝ 27…30C, երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչեւ` 10…12C, լեռնային շրջաններում` 3…5C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում՝ 6…7C, լեռնային շրջաններում՝ 0…+1C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում 34…35C, լեռնային շրջաններում՝ 24…25C): Ամսական տեղումների  քանակը  ենթադրվում  է  նորմային մոտ  (նորման` նախալեռնային  շրջաններում  10…15 մմ,  լեռնային շրջաններում 22…23 մմ): Սյունիքի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 20…23C, նախալեռնային շրջաններում` 14…16 C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչեւ` 36…39C, նախալեռնային  շրջաններում՝ 27…30C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչեւ` 7…10C, նախալեռնային շրջաններում` 4…6C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ 7…9C, նախալեռնային շրջաններում՝ 4…5C, առավելագույնը` հովտային շրջաններում 32…34C, նախալեռնային շրջաններում՝ 28…29C): Ամսական տեղումների  քանակը  ենթադրվում  է  նորմային մոտ   (նորման` հովտային  շրջաններում  13…43 մմ, նախալեռնային շրջաններում 19…61 մմ):

Կոտայքի մարզում 43-ամյա վարորդը «07»-ով տապալել է ճանապարհի ցուցանակը

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Արմեն Բադալյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 34 ՏT 832 համարանիշի ավտոմեքենայով Լուսակերտ-Գյումուշ ավտոճանապարհի Լուսակերտի վարչական տարածքում, Այգեգործական փողոցում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բետոնե արգելապատնեշին։

35 ժամով դադարեցվելու է գազամատակարարումը Երեւանի եւ Կոտայքի մարզի որոշ հատվածներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 5-ի ժամը 9:00-ից մինչեւ սեպտեմբերի 6-ի ժամը 20:00-ն դադարեցվելու է Կոտայքի մարզի Վերին Պտղնի թաղամասի

Բյուրականին մերձակա անտառի հրդեհը մարմանը ՊՆ ավիացիայի ուղղաթիռ է ներգրավվել

Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, այսօր ժամը 18:41-ին և 19:42-ին ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռն իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ: Ժամը 16:30-ի դրությամբ Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է եղել 18 մարտական հաշվարկ (Երևան քաղաքի և Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզային փրկարարական ջոկատներից), 8 օժանդակ մեքենա (օպերատիվ խմբերի կառավարման կետեր), 160 փրկարար ծառայող, անտառտնտեսության 35 աշխատակից և մերձակա բնակավայրերից մոտ 100 բնակիչ: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Կոտայքի մարզում մեքենան բախվել է ձիուն. կենդանին տեղում սատկել է (Լուսանկար)

Կոտայքի մարզում, սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20:15-ի սահմաններում Եղվարդ -Արագյուղ ավտոճանապարհին 21-ամյա Ռոման Հ.-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի 35 GZ 547 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ձիու:

Փյունիկի դպրոցը չի փակվի.աշակերտները վաղվանից կգնան դպրոց

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Կոտայքի մարզի Փյունիկ համայնքի դպրոցականներն ու նրանց ծնողները գնացել էին կառավարություն՝ իրենց դժգոհությունը հայտնելու կառավարության՝ օգոստոսի 24-ի որոշման դեմ, որով Փյունիկ համայնքի դպրոցը միավորվելու է հարեւան Արտավազ համայնքի դպրոցի հետ:

Հրդեհ Եղվարդ քաղաքում

Սեպտեմբերի 12-ին, ժամը 10:25-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի նախկին Ծիրանանոցների տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

ԲՍՓ համակարգում բարեփոխումները շարունակվում են, կոռուպցիայից բողոքները՝ նույնպես

Բժշկասոցիալական փորձաքննության կամ, ինչպես քաղաքացիներն են սովոր ասել, հաշմանդամության կարգի տրամադրման համակարգում կրկին փոփոխություններ են կատարվում: Կոռուպցիոն ռիսկերով հայտնի ոլորտում սրանք արվում են պարբերաբար, սակայն միաժամանակ համակարգի պատասխանատուների աղմկահարույց ձերբակալություններն ու քաղաքացիների մշտական բողոքները վկայում են, որ խոսքը գործի չի վերածվում: Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների համակարգող Անուշ Սիմոնյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մանրամասնել է սպասվելիք փոփոխությունները՝ միաժամանակ տարակուսելով մեր թղթակցի բարձրացրած այն հարցից, որ համակարգում հաշմանդամության կարգ ստանալու գործընթացում շարունակում են գումար պահանջել:   ԲՍՓ հանձնաժողովների կոռումպացվածությունից քաղաքացիները միշտ են դժգոհում: Ահազանգում են, որ 30-80 հազար դրամ է արժենում ձեւակերպումներն այնպես տալը, որ հաշմանդամության, ասենք, երրորդ կարգը երկրորդի փոխվի: Մարդիկ կասկածում են, թե իրենց առողջական վիճակն օբյեկտիվ է գնահատվում, հաշմանդամության կարգը՝ առանց գումարի ճիշտ տրվում: «Ռադիոլուրը» նման բողոքներ շատ է ստանում: Քաղաքացիները դիմում են՝ չցանկանալով, սակայն, ներկայանալ: Զրուցակիցս Ռուզաննան է, այն փոքրաթիվ մարդկանցից, ովքեր չեն խուսափում խնդիրը բարձրաձայնել, սակայն անուններ տալ էլ չի ցանկանում: Հասկանալի է՝ պատճառները քիչ չեն: «Տալիս կարգ տալու համար սկեսուրս վճարել է 35000 դրամ, չնայած իրենք պահանջել էին ավելին»: Այսօրինակ խնդիրները սոցապնախարարությունը խոստանում է անցյալում թողնել նոր փոփոխությունների միջոցով: Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների համակարգող Անուշ Սիմոնյանը դժվարանում է ժամկետեր նշել, պետական ընթացակարգեր են՝ ասում է: Բայց մանրամասնում է, թե ինչ փոփոխություններով է փորձ արվում համակարգը մաքրել կոռուպցիոն ռիսկերից: Քաղաքացիների առողջական վիճակի բոլոր մանրամասները կամփոփվեն առողջապահության նախարարության հետ համատեղ մշակված մեկ ձեւաթղթում: Սա կբացառի տեղեկատվության ցաքուցրիվ ներկայացումն ու սուբյեկտիվ գնահատումները՝ ասում է: «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանն անհեթեթ է համարում որոշումը, ըստ որի՝ եթե ինչ-որ սարք կամ պրոթեզ փոխարինում է մարդու խաթարված ֆունկցիան, ուրեմն նա հաշմանդամ չի ճանաչվում: Եթե բացարձակ խուլ մարդը սարքի միջոցով լսում է, նա հաշմանդա՞մ է, թե՞ ոչ՝ հարց է բարձրացնում Ալավերդյանը: Իսկ եթե սարքի մարտկոցը մի պահի նստի, ու նա ղեկին լինի: Ալավերդյան Անուշ Սիմոնյանն ի պատասխան Արմեն Ալավերդյանի՝ մանրամասնում է՝  «Պարտադիր չէ, որ անձը հաշմանդամ ճանաչվի: Նրան տրամադրվելու է բժշկական-վերականգնողական ծրագիր»: Սոցապնախարարությունում փորձում են նվազագույնի հասցնել քաղաքացի-ԲՍՓ հանձնաժողով շփումները՝ դրանով իսկ բացառելով ծրարով կամ անծրար գումարի փոխանցումը, որ մարդիկ տալիս են առավել բարձր կարգ ստանալու համար: Կփոխվի նաեւ հաշմանդամության սահմանման մոդելը. բացատրում է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների համակարգողը: Անհատական գնահատումներին կփոխարինի մեթոդական նոր մոտեցումը՝ մարդու առողջական վիճակն ըստ միավորների կգնահատվի: Միավորների հանրագումարը կորոշի հաշմանդամության կարգն ու դրա հասնել-չհասնելը: Այլեւս չեն լինի ԲՍՓ հանձնաժողովներ՝ իրենց կամայական մոտեցումներով: Կլինեն տարածքային մարմիններ, իսկ բժիշկ-փորձագետների նորաստեղծ ռեեստրում գրանցված բժիշկները պատահական ընտրությամբ կփորձաքննեն կարգ ստանալու համար դիմած անձանց՝ առանց նախապես իմանալու՝ ում հետ գործ ունեն եւ ըստ այդմ՝ առանց ֆինանսական ակնկալիքների: Իրո՞ք վերացել են կոռուպցիոն ռիսկերը, ինչպես կարծում է ԲՍՓ գործակալության ներկայացուցիչ Անուշ Սիմոնյանը: Զրուցակիցներս հակառակ կարծիքի են: Ու հիմա ԲՍՓ համակարգը նորից փոփոխվում է: Բարեփոխվում է՝ ասում են պատասխանատուները: Բայց, զարմանալիորեն, որքան ավելի բարձրագոչ են լինում բարեփոխումների մասին հայտարարությունները, այնքան ավելի ընդգծված են լինում քաղաքացիների դժգոհություններն ու աղմկարահույց՝ համակարգի պատասխանատուների ձերբակալությունները. Կոտայքի ԲՍՓ հանձնաժողովի նախագահից հետո՝ գործակալության պետը: Պատասխանատուներ, որոնք, ի դեպ, մեղադրում էին լրատվամիջոցներին զրպարտության մեջ:

Առեղծվածային դեպք Գառնիի ձորում. 4 քաղաքացու վիճաբանությունից հետո 47–ամյա տղամարդու դին տեղափոխվել է բուժկենտրոն. կա 1 վիրավոր, երկուսին փնտրում են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 3-ին Գառնի գյուղի բուժկենտրոն տեղափոխված Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Արմեն Մեհրաբյանի մահվան փաստով:

«Նա չէր հաշտվում իր վիճակի հետ». Արգելի ջրամբարում որոնվող աղջիկն առողջական խնդիրներ ուներ

Սեպտեմբերի 10-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արգելի ՀԷԿ-ի ջրամբարում որոնվող քաղաքացին, Սոլակ համայնքի բնակիչ 27-ամյա Անժելա Մարգարյանը առողջական խնդիրներ ուներ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սոլակ համայնքի ղեկավար Բադալ Սարգսյանը:

Նախկին Ծիրանանոցների տարածքում վագոն տնակ է այրվել. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 01:02-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի նախկին Ծիրանանոցների տարածքում այրվում է վագոն տնակ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ եւս մեկը, որպես ջրատար:

Կորել է 27-ամյա քաղաքացի

Սեպտեմբերի 10-ին, ժամը 16:02-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արգելի ՀԷԿ-ի ջրամբարում (մոտ 9 մ) կասկածվում է, որ առկա է քաղաքացու դի. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրասուզակ:

Առաջարկվել է դադարեցնել դատավոր Վաղինակ Մկրտչյանի լիազորությունները

Սեպտեմբերի 15-ի որոշմամբ՝ Արդարադատության խորհուրդը ՀՀ Նախագահին առաջարկել է դադարեցնել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վաղինակ Կարլենի Մկրտչյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն:

Խոշոր վթար Սեւանի ճանապարհին. կա 5 վիրավոր (ֆոտո)

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, բախվել են 35-ամյա Ստեփան Ազարյանի վարած Toyota Fortuner մակնիշի 022 ՕՕ 10 համարանիշի, 51-ամյա Վարդան Եսայանի վարած ԳԱԶ 3302-418 մակնիշի 81 ՍՕ 001 համարանիշի եւ 31-ամյա Մելիք Միլիտոնյանի վարած Audi մակնիշի 35 FT 856 համարանիշի ավտոմեքենաները:

Երևան-Սևան ճանապարհին 72-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է արաբ զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսին, կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են Մասիս քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Ռազմիկ Մարտիրոսյանի վարած Mitsubishi մակնիշի 35 GA 830 համարանիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ՝ 36-ամյա Արտյոմ Մամբրեյանի վարած Neoplan մակնիշի 25 ՕՕ 219 համարանիշի ավտոբուսը։

Արա լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նախօրեին ժամը 16:43-ին ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արա լեռան լանջին: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին 6 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Այրվում էր բուսածածկ տարածք: Ժամը 00:39-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին 117 փրկարար ծառայող, անտառտնտեսության 10 աշխատակից և հարակից գյուղի 8 բնակիչ: Ժամը 03:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում էին: Դեպքի վայրում էին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, նախարարի տեղակալ Ա. Նազարյանը, Արագածոտնի մարզպետը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը, Արագածոտնի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը, Կոտայքի ՄՓՎ պետի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ փոխգնդապետ Ա. Գյուրջինյանը և Բուժականի, Երնջատափի, Սարալանջի գյուղապետերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:35-ին:

Կալանավորվել է երկու անձ` այդ թվում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնյան

Կաշառք ստանալու եւ կաշառքի միջնորդության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Կ. Չ.-ն, Աբովյան քաղաքի բնակչուհուն վարորդական իրավունքի վկայական տալու համար անհրաժեշտ քննությունները «դրական» գնահատելու դիմաց, նույն բաժանմունքի առանձին ծառայողների հետ կաշառք է ստացել եւ պաշտոնեական կեղծիք կատարել, որի հետեւանքով ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող անձը ստացել է վարորդական իրավունքի վկայական:

«Փաստ». Կավալենկո Շահգալդյանը արտագաղթում է Գերմանիա

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» աղբյուրների տվյալներով` Կոտայքի նախկին մարզպետ, այնուհետեւ ՀՀ վարչապետի խորհրդական Կավալենկո Շահգալդյանը առաջիկա ամիսներին արտագաղթելու է Հայաստանից` մշտական բնակություն հաստատելով Գերմանիայում:

«Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության դեպքով հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է (Տեսանյութ)

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծավալուն ու հետևողական օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ այսօր Կոտայքի մարզում հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարած և հետախուզվող անձանցից մեկը՝ 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը:

24-ամյա երիտասարդը Կրասնոդարի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով

Սեպտեմբերի 20-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների և Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ իրենց բակից բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Աբրահամ Հ.-ն, որը 2016թ. հոկտեմբերի 26-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդար քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (բռնաբարությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Աբովյանում 18-ամյա վարորդը Nissan-ով 3-ամյա երեխայի է վրաերթի ենթարկել

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Բալահովիտ գյուղի բնակիչ, 18-ամյա Վարդան Կարապետյանը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում՝ ՎՏԲ բանկի հարևանությամբ, իր վարած Nissan Tiida մակնիշի 90 ZX 001 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 3-ամյա Նիկա Խաչատրյանին:

Աբովյանում Lexus-ի վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի. մեքենան հայտնաբերվել է. shamshyan.com

Երեկ՝ հոկտեմեբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահամաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքում՝ Հանրապետության փողոցում՝ «Տաշիր» պիցցայի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին:

2017 թ.-ի նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը

2017 թ.-ի նոյեմբերի 5-ին ՏԻմ հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 66 համայնքներում՝ ժամանակացույցը:

Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցի մոտ մեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կիսով չափ կախվել ձորակը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 02:28-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ոստիկանության մոտակայքում ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի հատվածից եւ սահել ձորակը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչ համամասնությամբ են բաշխվել ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովների պաշտոնները

Նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 66 համայնքներում, իսկ Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Շիրակամուտ և Սյունիքի մարզի Գորիս համայնքներում անցկացվելու են արտահերթ ընտրություններ: Այս մասին տեղեկանում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից։

Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 10 մարզում. բաշխվել է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները

2017 թվականի նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 66 համայնքներում, իսկ Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Շիրակամուտ և Սյունիքի մարզի Գորիս համայնքներում անցկացվելու են արտահերթ ընտրություններ:

Պլանային ջրանջատում Արարատի և Կոտայքի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 18-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 19-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Վարպետության դասընթացներ՝ մարզային գրադարանավարների համար

Հայաստանի ազգային գրադարանում  հոկտեմբերի 11-21-ը անցկացվում  է ՀՀ համայնքային և մարզային  գրադարանների գրադարանավարների  վերապատրաստման դասընթացը: Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի խոսքով, ծրագրի հիմքը դրվել է  2012 թվականին՝  «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում, երբ նշում էինք նաև հայ գրքի տպագրության 500-ամյակը: «Ռադիոլուր»-ը անդրադարձել է ոչ միայն  Զարգարյանի բնորոշմամբ՝ «հնացած գիտելիքը» թարմացնելուն միտված դասընթացներին, այլև  մարզային ու համայնքային գրադարանների խնդրիներին ընդհանրապես: «Մարզային գրադարանավարների  վերապատրաստման դասընթացի գաղափարը ծնվեց 2012-ին: Գաղափարը ծնվեց, որովհետև կա՛ր դրա անհրաժեշտությունը»,-ասում է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Նրա պնդմամբ մենք իսկապես լուրջ խնդիր ունենք մարզային ու հատկապես համայքային գրադարանների  ոլորտում: «Մարդիկ բուհը ավարտում եմ, գնում, աշխատում ու այլևս նոր գիտելիք չեն ստանում: Կյանքը առաջ է գնում, գրադարանային գործը կտրուկ փոփոխությունների է ենթարկվում, իսկ մարդիկ տեղյակ չեն այդ ամենին,  նրանց գիտելիքը «հնանում է»: Վերապատրաստման դասընթացներին մասնակցում են բոլոր մարզերի գրադարանավարները: Դրամաշնորհի միջոցներով մենք հուգում ենք  նրանց ճանապարհի, սննդի ու կեցության ծախսերը: Դասընթացները վարում են մայրաքաղաքի գրադարանների լավագույն մասնագետները: Թեմաները տարբեր են՝ թվային գրադարան, այցելուների հետ վարվելակերպ, աշխատանք երեխաների հետ, գրքերի թեմատիկ դասակարգում և այլն»: Որքանո՞վ է դասընթացն օգտակար ու ի՞նչ անհրաժեշտ գիտելիքներ են ձեռք բերում մարզերից ժամանած գրադարանավարները. փորձեցինք պարզել նրանց հետ զրույցում,  հենց վարպետության դասաժամին: Կոտայքի մարզի Զովունի համայնքի գրադարանի աշխատակից Անահիտ Արամյանն ասաց, որ թվային գրադարանի հարցում Զովունին շատ է հետ մնացել, ամենասովորական համակարգիչն այստեղ դեռ անհասանելի է, բայց գրադարանային գործին առնչվող մյուս  գիտելիքները անպայման կգտնեն իրենց գործնական կիրառությունը: Փորձելու է մայրաքաղաքում գտնվելու ընթացքում լուծել համայնքի գրադարանը նոր գրականությամբ  «հարստացնելու» խնդիրը: Մեծ պահանջարկ ունի մանկական գրականությունը,  սակայն Զովունի համայնքի մանուկների համար երազանք են անգամ Թումանյանի ու Աղայանի հեքիաթները: Ֆոնդերի համալրման խնդիրը, ինչպես պարզեցինք, առկա է բոլոր համայնքներում, ամենապահանջված  մանկական գրականության խնդիրն էլ մարզերում համատարած է: Տավուշի մարզի Բերդավան համայնքի ներկայացուցչի հետ ենք զրուցում: «Երբ Բերդավանն անվանում են  սահմանամերձ, մենք վիրավորվում ենք, որովհետև իրականում այն սահմանապահ համայնք է: Մենք սահման ենք պահում՝ անընդհատ կրակի տակ: Այս դասընթացն ինձ համար երազանք էր ու շատ տեղին, որովհետև այդ առօրայայով ապրող համայնքում դժվար է թարմացնել գիտելիքն ու պատշաճ վիճակում պահել գրադարանը: Մենք մեր գործի նվիրյալն ենք, բայց անում ենք այն, ինչ սովորել ու պահել ենք դեռ ուսանողական տարիներից: Պահել, պահպանել ենք Մշակույթի տան տարածքում գտնվող «մազից կախված գրադարանը», որովհետև շենքը մի քանի անգամ ռմբակոծվել է: Այժմ վերանորոգվել է, բայց գրադարանի աղքատիկ ֆոնդը համալրելու խնդիր ունենք»: Լուսինե Հախվերդյանը Վայոց  ձորի մարզի Արտաբույնք համայնքի գրադարանն է ներկայացնում: Համայնքային գրադարաններին բաժին հասած բազմաթիվ խնդիրներին այստեղ գումարվել է նաև համայնքի խոշորացման արդյունքում գրադարանին սպառնացող օպտիմալացման վտանգը: «Մեզ իսկապես մտահոգում է մեր գրադարանի ճակատագիրը, որովհետև խոշորացումից հետո համայնքային գրադարանները դպրոցներին միավորելու միտում կա, և դա լուրջ խնդիր կարող է դառնալ համայնքի համար»: Ջերմուկի քաղաքային գրադարանի տնօրեն Զեմֆիրա Սարգսյանը լավատեսական նոտայով ավարտեց զրույցը. «Ունենք համակարգիչ, ինտերնետ կապ, հրաշալի պայմաններ: Ջերմուկի գրադարանն անգամ կայքէջ ունի, որտեղ ներբեռնել ենք մեր «գրադարանային ունեցվածքը»: Ընթերցողների թվում, ըստ տնօրնեի,  ոչ միայն երիտասարդներն են, այլև խորհրդային տարիների «մոլի ընթերցասերների» սերնդի տարեց ներկայացուցիչները, որոնք համակարգչից  «խեղճանալով»  իրենց քայլերն ուղղում են դեպի գրադարան՝ կենդանի գրքի ու մամուլի հետ շփվելու:   Իսկ Վարպետության դասընթացին  տիկին Զեմֆիրան փորձելու է «յուրացնել» արդիական գաղափարներ, որոնք մեծ սիրով «կտեղայնացնեն» Ջերմուկի քաղաքային գրադարանում: Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի խոսքով՝ համայնքային ենթակայության գրադարանների  ցավոտ պատկերը հաճախ պայմանվորված է համայնքապետերի սրտացավության ու պատասխանատվության բացակայությամբ: «Շատերը ուշադրություն չեն դարձնում գրադարանին: Պարզապես մատների արանքով են նայում խնդրին»,- ասում է  Ազգային գրադարանի տնօրենը:

24 ժամ ջուր չի լինելու Արարատի եւ Կոտայքի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 18-ին ժամը 09.00-ից մինչեւ հոկտեմբերի 19-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 25-ամյա վարորդը BMW-ով բախվել է կամրջի բետոնե սյանն ու 30 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում, կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է.Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Զովունի գյուղի բնակիչ՝ 25-ամյա Սուրիկ Հաջոյանը

Հատուկ քննչական ծառայության վարույթ են ընդունվել ԴԱՀԿ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստերով հարուցված քրեական գործեր

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին են հանձնվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի ու Կոտայքի մարզային քննչական վարչություններում հարուցված երկու քրեական գործերը:

Այսօր համապետական շաբաթօրյակ է

«Մաքուր Հայաստան» համապետական միջոցառման շրջանակներում հոկտեմբերի 21-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին ընդառաջ ՀՀ բոլոր մարզպետարանների, տարբեր համայնքների պաշտոնական կայքերում, արդեն հրապարակվում են տեղեկատվություն շաբաթօրյակի կազմակերպման հետ կապված: Ինչպես հայտնում է ՀՀ ՏԿԶ նախարարության պաշտոնական կայքը հատուկ բացված «Մաքուր Հայաստան» բաժնում մինչև շաբաթօրյակը, հոկտեմբերի 21-ին և նաև դրանից հետո պարբերաբար կարող եք տեղեկատվություն ստանալ ընթացիկ իրավիճակի և արդյունքների վերաբերյալ: «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման շրջանակներում աղբահանության, աղբի կուտակման հետ կապված տարբեր ահազանգերի համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարով 010-511-328, ժամը 9:00-ից մինչև 18:00-ն: Իսկ այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն ընտանիքներով, ընկերներով, կոլեկտիվներով մասնակցել համապետական շաբաթօրյակին, պարզել, թե իրենց բնակության վայրում որտեղ կարող են ներգրավվել աշխատանքներում, կարող են զանգահարել ՀՀ բոլոր մարզպետարաններում և Երևանում գործող հետևյալ հեռախոսահամարներով: Երևան- 011-51-41- 76 Շիրակի մարզ- 0312-3-26-10 Տավուշի մարզ- 093-11-07-49 Լոռու մարզ- 0322-4-35-33 Արագածոտնի մարզ- 0232-3-37-74 Կոտայքի մարզ- 0223-2-73-01 Գեղարքունիքի մարզ- 093-63-62-47 Արարատի մարզ- 0235-2-34-65 Արմավիրի մարզ- 0237-2-10-03 Վայոց ձորի մարզ- 0281-2-30-61 Սյունիքի մարզ- 0285-4-42-77

Խոշոր վթար Զովունիում. բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 2107»-ը, 3 վիրավորներից մեկը 2 տարեկան երեխա է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 06:45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ընտրություններին այնպես եմ մասնակցում, ասես տասը թեկնածու է առաջադրված․ Հակոբ Բալասյան

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 5-ին հանրապետության տարածքում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ․ խոշորացվող համայնքների թվում է Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքը, որին միանում են Նուռնուս և Ջրաբեր գյուղական համայնքները։

«Ժողովուրդ». «Հրազդան» ՔԿՀ պետի տեղակալին դատարան են կանչել. ուշագրավ զարգացումներ կան

«Ժողովուրդը» գրում է. «Հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ծանուցագիր է ուղարկել «Հրազդան» ՔԿՀ պետի տեղակալ Սմբատ Բուլղադարյանին, որպեսզի նա նոյեմբերի 13-ին էլի ներկայանա դատարան:

Երեւանում նոյեմբերի երկրորդ կեսին ջերմաստիճանի նվազում է սպասվում

ԱԻՆ-ը ներկայացրել է նոյեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը: Նոյեմբերին շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունն ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է (5-6օր): Նոյեմբերին հանրապետության տարածքում ամսական միջին ջերմաստիճանը 1.50C է: Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը (տասնօրյակային միջին ջերմաստիճանը` 40C), երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը հանրապետությունում բացասական է` -0.50C, երկրորդ տասնօրյակի վերջին լեռնային առանձին շրջաններում տեղի է ունենում ջերմաստիճանի անցում 00C-ից ցածր, որը բնորոշում է ձմռան սկիզբը: Ամենաբարձր ամսական միջին ջերմաստիճանը գրանցվում է Մեղրիում` 9.50C, այն բարձր է նաև հյուսիս-արևելքում (Բագրատաշեն` 6.90C, Իջևան` 7.10C), Արարատյան դաշտում (Երևան 6.50C, Արմավիր 5.60C): Առավելագույն ջերմաստիճանն այդ շրջաններում կարող է հասնել մինչև 22-300C: Ամսական միջին ջերմաստիճանը ցածր է 2000 մ-ից բարձր շրջաններում (Աշոցք՝ -1.80C), նվազագույն ջերմաստիճանը լեռնային առանձին շրջաններում հասնում է -270C (Աշոցք, Գավառ, Սիսիան), Արմավիրում` -170C, Մեղրիում` -70C: Երևանում նոյեմբերին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1948թ.` -170C: Տեղումների քանակը հոկտեմբերի համեմատ պակաս է և կազմում է 41 մմ: Ավելի շատ տեղումներ դիտվում են լեռնային շրջաններում` 60 մմ, իսկ ամենից քիչ Արարատյան դաշտում` 20-30 մմ: Ամսվա կեսերին հանրապետության բարձր լեռնային շրջաններում առաջանում է կայուն ձյան ծածկ (ձյան շերտի բարձրությունը հասնում է 5-10 սմ): Առանձին տարիների այն կարող է առաջանալ ամսվա սկզբին: Նոյեմբերին հանրապետության ամբողջ տարածքում առաջանում է բարձր ճնշման դաշտ և հաստատվում է քամու ձմեռային ռեժիմ` գերակշռում է անդորրը, միայն բարձր լեռնային շրջաններում և լեռնանցքներում քամու արագությունը մեծանում է, միջինը հասնելով մինչև 5-7 մ/վ, իսկ առավելագույնը` 20-30 մ/վ (Պուշկինի, Սիսիանի լ/ք): Նոյեմբերին կտրուկ մեծանում է մառախլապատ օրերի թիվը, հատկապես լեռնանցքներում` 25 օր: Մառախուղ առավել հաճախ դիտվում է առավոտյան ժամերին: Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+6 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +17…+200C, ամսվա երկրորդ կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -2…-70C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 15-55 մմ): Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…+20C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +12…+150C, ամսվա երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -10…-150C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 30-50մմ): Լոռու մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+5 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +13…+180C, երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -5…-100C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ(նորման 20-55 մմ): Տավուշի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+70C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +17…+20 0C, երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև      0…-5 0C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 35-40մմ): Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր Օդի ամսական միջին ջերմաստիճանը հովտայի շրջաններում սպասվում է +8…+100C, նախալեռնային շրջաններում սպասվում է +6…+70C, լեռնային շրջաններում` +1…+20C, որը մոտ է բազմամյա միջին արժեքներին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` հովտային շրջաններում մինչև +18…+220C, նախալեռնային շրջաններում մինչև +17…+200C, լեռնային շրջաններում` +12…+150C, ամսվա երրորդ տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում` հովտային շրջաններում գիշերը մինչև 0…+20C, նախալեռնային շրջաններում գիշերը մինչև -2…-5 0C, լեռնային շրջաններում` -7…-120C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 23-53մմ): Երևան քաղաք Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+60C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին (նորմա` +6.6`0C): Առանձին օրերին հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում +15…+180C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև  -3…-5 0C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ(նորման` 30մմ):

Պարզվել է Հրազդանի երկու բնակիչների սպանությանն առնչություն ունեցած անձանց ինքնությունը. ՔԿ–ն նոր մանրամասներ է ներկայացրել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են Հրազդանի երկու բնակիչների՝ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի սպանության մի շարք հանգամանքները, այդ թվում՝ սպանության վայրը, առնչություն ունեցած 2 անձի ինքնությունը։

Անտառ տանող ճանապարհին «ԵրԱԶ»-ն արգելափակվել է ցեխակույտում

Հայաստանի ԱԻՆ-ում նոյեմբերի 4-ին, ժամը 17:14-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցից դեպի անտառ տանող ճանապարհին «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Կոտայքի Ակունք և Բյուրեղավան համայնքներում հաղթել են ԲՀԿ-ական թեկնածուները, Ախուրյանում՝ դաշնակցական թեկնածուն

Նոյեմբերի 5-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածուները հաղթել են հիմնականում Կոտայքի մարզում:

ՏԻՄ ընտրություններ՝ խոշորացված համայնքներում

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 66 համայնքներում, իսկ Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Շիրակամուտ և Սյունիքի մարզի Գորիս համայնքներում համայնքապետի արտահերթ ընտրություններ:  Համայնքներից  34-ը խոշորացված են: Այս համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 17 համայնքում՝ միայն ավագանու անդամի, իսկ 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 52 համայնքներից 26-ում քվեարկվելու է 1-ական թեկնածու, 13 համայնքում՝ 2-ական թեկնածու, 5 համայնքում` 3-ական թեկնածու, 5 համայնքում` 4-ական թեկնածու, մեկ համայնքում՝ 5 թեկնածու և 2 համայնքում՝ 6-ական թեկնածու:

Պլանային ջրանջատում Հրազդանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 13-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի` Վանատուր, Ջրառատ և Միկրոշրջան թաղամասերի ջրամատակարարումը:

Արտակարգ դեպք Բալահովիտ գյուղի Կաթի գործարանի մոտ. ըստ ահազանգողների՝ հնչել են կրակոցներ. 17-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ահազանգ է ստացվել Ոստիկանության Կոտայքի բաժին, որ Բալահովիտ գյուղի Կաթի գործարանի մոտ կրակոցներ են հնչել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված վայր են մեկնել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ:

Կոտայքի մարզում ծառի վրա տղամարդու դի է հայտնաբերվել

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն այսօր՝ ժամը 17:25-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի վարչական շրջանի Ծովինար լճի հարևանությամբ գտնվող Վերին Անտառային աղբյուրակի ամառանոցներից մեկի այգում՝ ծառի վրա, տղամարդու դի կա:

Պլանային ջրանջատում Հրազդանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 13-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի` Վանատուր, Ջրառատ եւ Միկրոշրջան թաղամասերի ջրամատակարարումը:

Էներգախնայողության միջազգային օրը` այսօր

Ամեն տարի նոյեմբերի 11-ին նշվում է էներգախնայողության միջազգային օրը: Նպատակը` էներգախնայողության կարևորության վրա հասարակության ուշադրություն սևեռելն է: SPARE միջազգային կրթական նախագծի մասնակից կազմակերպություններն այս տարի էներգախնայողության օրն անց են կացնում «Էներգաարդյունավետությունն ամենամեծ էլեկտրակայանը կարգախոսով»: Դրամական ռեսուրսները խնայելու հետ մեկտեղ էներգախնայողությունը օգնում է նվազեցնել կլիմայի գլոբալ փոփոխության խնդիրներում մարդկության բացասական ներդրումը: Էներգախնայողությունն ապրելակերպ է, ինչն էապես կարող է նպաստել և մեր շրջակա միջավայրի, և ամբողջ մոլորակի բնապահպանական խնդիրների լուծմանը: Ի տարբերություն շատ երկրների՝ Հայաստանն ունի էներգետիկայի, էներգախնայողության և վերականգնվող էներգիայի մասին օրենքներ: Միևնույն ժամանակ, ի տարբերություն շատ երկրների, մեր հասարակությունում էներգախնայողության ընկալում գրեթե չկա՝ նկատում է «Տապան» էկո-ակումբ հ/կ նախագահ, Հայաստանում SPARE միջազգային նախագծի համակարգող Հրանտ Սարգսյանը: Հրանտ Սարգսյանը նշում է մի քանի միջոցներ, որոնց կիրառումը մեծ ջանք չի պահանջում, սակայն մեծ ռեսուրսներ են խնայվում: Օրինակ՝ սառնարանը պետք է տեղադրել խոհանոցի ամենապաղ վայրում, ուր չեն հասնում արևի ճառագայթները: Ցանկալի է այն տեղադրել տան արտաքին պատի մոտ: Դրա շնորհիվ ավելի քիչ էլեկտրաէներգիա կծախսվի: Փոշեկուլի օգտագործման դեպքում անհրաժեշտ է հաճախակի դատարկել փոշեպարկը:  Հեռուստացույց մութ սենյակում պետք չէ դիտել, հակառակ դեպքում՝ դուք կտնտեսեք էլեկտրաէներգիա և գումար, բայց կվնասեք ձեր տեսողությունը: Վառեք օգտագործումից մնացած մոմի կտորը և այն հերթով «սահեցրեք» ձեր պատուհանների փեղկերի ճեղքերով, անգամ եթե դրանք արտադրված են նոր տեխնոլոգիաներով: Եթե մոմի բոցը չի թրթռում, ուրեմն չկա միջանցիկ քանի, փեղկի ճեղքերը հերմետիկ են փակված: Կարևորելով էներգախնայողության մշակույթի տարածումը՝  SPARE կրթական նախագծի շրջանակներում «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» առարկան ԿԳՆ որոշմամբ դասավանդվում է որպես լրացուցիչ առարկա: Առարկայի շրջանակներում երեխաներին տեղեկացնում են էներգիայի աղբյուրների տեսակների և դրանց ռացիոնալ օգտագործման ձևերի մասին, սովորեցնում են ինչպես պահպանել ջերմությունը բնակարանում և դպրոցում՝ լավագույնս ջերմամեկուսացնելով պատուհաններն ու դռները։ Ինչպես տնտեսել էլեկտրաէներգիան, ինչպե վարվել կուտակվող կենցաղային աղբի հետ և այլն: Առարկան արդեն մի քանի տարի դասավանդվում է նաև Կոտայքի մարզի Քասախ գյուղի համար 2 միջնակարգ դպրոցում: Դպրոցի տնօրեն Պայծառ Ղազարյանը  նշում է, որ աշակերտներն այնքան լավ են տիրապետում էներգախնայողության հմտություններին, որ շատերը տանը հայտարարում են իրենց էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարներ: «Ռադիոլուրի» հարցին, թե որքան էլեկտրաէներգիա է հաջողվել խնայել դպրոցում այս տարիների ընթացքում, տնօրենը դժվարացավ պատասխանել: Միայն նշեց, որ պատշաճ վերահսկողության դեպքում նախատեսված գումարների առնվազն 20 տոկոսը տնտեսում են:

Նոր մանրամասներ՝ Բալահովիտ գյուղի Կաթի գործարանում հնչած կրակոցներից. ձերբակալվել է գյուղապետի եղբոր տղան, իսկ նրա տղան որոնվում է

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, Աբովյանի քննչական բաժնի ավագ քննիչ Նարեկ Մենդիկյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի (մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ կատարված խուլիգանություն) հատկանիշներով։

Ինչո՞ւ տնօրենները չեն օգտվում լրացուցիչ եկամուտներ ստանալու հնարավորությունից

Հայաստանի 10 մարզկենտրոնների 40 դպրոցներում իրականացվել է ուսումնասիրություն՝ դպրոցների ֆինանսական գործունեության վերաբերյալ, դպրոց-ծնող համագործակցությունը և ներառական կրթության արդյունավետությունը բարելավելու նպատակով: Բավականին խնդիրներ են բացահայտվել, որոնք մտահոգության լուրջ տեղիք են տվել ոլորտի մասնագետներին: Հաշվի առնելով դպրոցների գործունեության նկատմամբ հասարակական հետաքրքրությունն ու ֆինանսական գործունեության ոչ այնքան հասանելի լինելը՝ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը նախաձեռնեց հետազոտություն՝ պարզելու համար, թե որոնք են եկամտի հիմնական աղբյուրները, ինչպես են դրանք կառավարվում և որքանով է դպրոցի ֆինանսատնտեսական գործունեությունը հրապարակային և հաշվետվողական: Եկամուտների և ծախսերի առումով մոնիտորինգը ցույց է տվել, որ թեև դպրոցներին տրվել է լրացուցիչ եկամուտներ ստանալու հնարավորություն, դպրոցները գրեթե չեն օգտվում դրանցից: Տնօրենները խուսափում են լրացուցիչ եկամուտներից, քանի որ ֆինանսավորման կարգը մարզպետերին հնարավորություն է ընձեռում միջոցների վերաբաշխում կատարել: Բացի այդ՝ լրացուցիչ եկամուտներ ստանալու համար դպրոցները պետք է բացեն արտաբյուջետային հաշիվ, ինչի արդյունքում դպրոցը հայտնվում  հարկային մարմինների հատուկ ուշադրության կենտրոնում: Սա է պատճառը, որ դպրոցներն օգտվում են բացառապես պետբյուջեից, նկատում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Թե ինչու են դպրոցները խուսափում արտաբյուջետային հաշիվ ունենալուց «Ռադիոլուրը» հետաքրքրվեց հենց իրենցից: Հիմնականում տնօրենները խուսափում են ներկայացնել իրենց ֆինանսական աղբյուրենրն ու դրանց բաշխումը: Ով էլ չի խուսափում, նշում է, որ իրենք իրականում օգտվում են լրացուցիչ եկամուտներ ստանալու հնարավորությունից: Գյումրու համար 10 հիմնական դպրոցի տնօրեն Լիանա Վարդանյանն, օրինակ, դեմ չէր լինի, որ իրենց դպրոցն ավելի մեծ ֆինանսավորում ունենար, թեև եղածով էլ բավարարվում են: Միակ խնդիրը թերևս ջեռուցումն է, որը բավականին լուրջ ֆինանսական ռեսուրսներ է պահանջում: Լրացուցիչ եկամուտ ունի նաև Կոտայքի մարզի համար 1 ավագ դպրոցը: Դպրոցի տնօրեն Հասմիկ Հայրապետյանը ևս այն համոզման է, որ ֆինանսները միշտ էլ քիչ են, բայց լրացուցիչ ֆինանսավորման շնորհիվ նույնիսկ որոշակի տնտեսումներ ունեն: Ի դեպ՝ հետազոտությունը ցույց է տվել, որ  ուսումնասիրված դպրոցների բյուջեի միջին հաշվով 96 տոկոսից ավելին հատկացվում է աշխատավարձերին, հարկերին, ջեռուցմանը և կոմունալ վճարներին: Դպրոցի զարգացման համար գումարներ գրեթե չեն մնում : Ուսուցման անբաժանելի մաս դարձած արտաժամյա պարապմունքների հաճախում է աշակերտների 1/5-ը։ Նման բարձր ցուցանիշը պայմանավորված է առաջին հերթին դպրոցի տված գիտելիքի անբավարար մակարդակով:  Իսկ ոչ ֆորմալ ծախսերը՝ մանկավարժական կամ դպրոցի աշխատակազմի նվերները, ծնողների ճնշող մեծամասնության կողմից չեն ընկալվում որպես կոռուպցիոն երևույթ: Նվերների գերակշիռ մասն իրականացվում է կոլեկտիվ կերպով, ինչը, ըստ Սերոբ Խաչատրյանի, հիմնականում պայմանավորված է տասնամյակներով ձևավորված ավանդույթով:

Արամուս գյուղում «Նիվան» շրջվել է

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 19-ին, ժամը 22:32-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Նոր մանրամասներ՝ զենքի գործադրմամբ Բալահովիտում տեղի ունեցած խուլիգանության դեպքից. անհատականացվում են գործողությունները

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Բալահովիտ գյուղի կաթի գործարանի մոտ զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները, բոլոր մասնակիցների ինքնությունը։ 2 անձի ձերբակալելու որոշում է կայացվել։

Ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Նոյեմբերի 20-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 22-ին Բարենցի ծովից ներխուժող ցուրտ ճակատի անցմամբ պայմանավորված բոլոր մարզերում սպասվում են տեղումներ` Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի լեռնային շրջաններում` ձյան, Լոռիում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի և Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, Տավուշում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովիտներում և Արցախում՝ անձրևի տեսքով: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Նոյեմբերի 22-ին սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում 20-25 մ/վ, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով: Երևանում՝ նոյեմբերի 20-ի գիշերը սպասվում է անձրև: Նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում անձրևի տեսքով:

«Ժողովուրդ». Դատապարտյալներն ահազանգում են. «Հրազդան» ՔԿՀ պետն ու ՀՔԾ քննիչը ճնշում են. դիմել են ԱԱԾ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 17-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկաներ, դատապարտյալներ Ալիկ Դալլաքյանը, Արթուր Սանոյանը եւ Ռ. Սարիբեկյանը սուտ մատնություն են կատարել, ինչի համար նրանց դեմ քրեական գործ է հարուցվել:

Ավազակային հարձակում Հրազդանում. Թիկունքից հարվածել են, էլեկտրահարել. Կան ձերբակալվածներ

Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով նոյեմբերի 29-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի եւ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները բերման են ենթարկել 18-ամյա Վահան Հ.-ին եւ 18-ամյա Ստյոպա Խ.-ին:

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահած ոստիկանների վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը

Պաշտոնեական դիրքի չարաշահման փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված նախաքննության արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, նույն բաժանմունքի պետն ու Նաիրիի բաժնի պետի տեղակալը, նախնական համաձայնությամբ, հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարձր ներկայացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են պաշտոնեական դիրքն ու թաքցրել իրենց կողմից սպասարկվող տարածքում կատարված հանցագործության դեպքը:

Կոտայքի մարզում «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում

Կոտայքի մարզում, այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14:00-ի սահմաններում 32-ամյա Գրիշա Օ.-ն իր վարած Mercedes մակնիշի 24 CC 240 համարանիշի ավտոմեքենայով՝ Արզնի գյուղի գլխավոր ճանապարհին, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողշրջվելով հայտնվել դաշտում:

Հրազդանում փայտե մահակով ավազակային հարձակում գործած անձինք ձերբակալվել են

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Հրազդանում քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները. երկու անձ ձերբակալվել է, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից:

Ձյան շերտում արգելափակվել է Mitsubishi Montero ավտոմեքենան

Դեկտեմբերի 3-ին, ժամը 17:24-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ամենափրկիչ սբ. մատուռ տանող ճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, Mitsubishi Montero մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Երեւան-Սեւան ճանապարհին գտնվող «Արծվի թեւեր» արձանի ձորում տղամարդու դի է հայտնաբերվել

Կոտայքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 16։00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի «Արծվի թեւեր» արձանի ձորում տղամարդու դի կա։

Կաշառքով վարորդական իրավունք տրամադրելու գործով 3 մարդ է ձերբակալվել

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառքի միջնորդության և կաշառք տալու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են երեք անձինք, այդ թվում` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներ, տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը: Այսպես, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Շ. Մակոյանը «B» և «C» կարգերի վարորդական վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ Հ. Մամիկոնյանին, ով առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց 160.000 ՀՀ դրամ կաշառք տալու դեպքում կազմակերպել հիշյալ վկայականի ստացումը: Շ. Մակոյանն այդ մասին հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: 07.11.2017թ.-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Շ. Մակոյանը և Հ. Մամիկոնյանն այցելել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժին, որտեղ Շ. Մակոյանը 160.000 ՀՀ դրամը փոխանցել է Հ. Մամիկոնյանին: Վերջինս էլ հանդիպել է հիշյալ բաժնի տեսուչ Ա. Մկրտչյանին` կաշառքի գումարը նրա օժանդակությամբ նույն բաժնի մեկ այլ պաշտոնատար անձի` տեսուչ Գ. Քոչարյանին տալու նպատակով: Արդյունքում, չնայած այն հանգամանքին, որ գործնական քննության ընթացքում Շ. Մակոյանը չի կատարել հարցաշարում ընդգրկված գործողությունները, վերջինս քննությունն ընդունող տեսուչ Գ. Քոչարյանի կողմից գնահատվել է դրական ու ստացել «B» և «C» կարգերի վարորդական վկայական: Վերը նշված հանցավոր արարքները կատարելու` կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել են ՃՈ տեսուչներ Ա. Մկրտչյանն ու Գ. Քոչարյանը: Իսկ կաշառքի միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Հ. Մամիկոնյանը: Նախաքննությունը շարունակվում է:

Քարե դարի կենցաղ՝ 21-րդ դարում

Տարիներ շարունակ՝ 1990թ․ սկսած՝ Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի բնակիչները զրկված են խմելու ջրից, հետևաբար՝ նաև կենցաղային տարրական պայմաններից։ 3200 բնակչություն ունեցող համայնքում կա 4 աղբյուր և գյուղացիները ստիպված դույլերով են ջուր հասցնում տները՝ իրենց կարիքները հոգալու համար։

Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի ճանապարհներին առկա է մերկասառույց. դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բյուրեղավանում հայտնաբերվել եւ կալանավորվել է հետախուզվողը

Բյուրեղավանի 4-րդ փողոցից հայտնաբերել եւ Կոտայքի բաժին բերման է ենթարկվել Ալիկ Մանուկյանը: Բյուրեղավանի բնակիչը նոյեմբերի 14-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելու մեղադրանքով: Նա կալանավորվել է:

Աղքատությունը չի նահանջում. ԱՎԾ վիճակագրություն

Վերջին տարիներին Հայաստանում  աղքատության մակարդակը գրեթե չի փոխվում: Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր ամփոփել է 2016-ի սոցիալական պատկերն ու արձանագրել՝ մեկ տարվա ընթացքում մեր երկրում աղքատությունը նվազել է մոտ կես տոկոսով (0,4 տոկոսով՝ կազմելով՝ 29,4 տոկոս): Վիճակագիրները նաև արձանագրել են՝ եթե սոցիալական տրանսֆերտները նվազեն, ապա Հայաստանում աղքատության մակարդակը կտրուկ կաճի: Պատկերը նույնն է նաև մարզերում՝ ամենաաղքատը շարունակում է մնալ Շիրակի մարզը, 2014-ի համեմատ այս մարզում աղքատության մակարդակն ավելացել է 1,5 տոկոսով: Այստեղ, ի դեպ, երեխաների կեսից ավելին աղքատ է:   Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է՝ մեկ տարվա ընթացքում՝  2016-ին 2015-ի համեմատ Հայաստանում  աղքատությունը նվազել է մոտ կես տոկոսով՝ կազմելով 29 ու կես տոկոս (ընդամենը 0,4 տոկոսով՝ 29,8-ից դառնալով ՝ 29,4 տոկոս): Այն, որ մեկ տարվա ընթացքում գրեթե ոչինչ չի փոխվել, անգամ ԱՎԾ պաշտոնյաներն են հայտարարում՝ ՀՀ ԱՎԾ նախագահի խորհրդական Դիանա Մարտիրոսովայի խոսքով՝ 2016թ Հայաստանի տնտեսական աճի համեստ՝ 0,2 տոկոս տեմպը  բավարար չէ աղքատության մակարդակի նվազման համար: Մեր երկրում տասը բնակչից երեքը աղքատ է, սպառում է՝ նախանշված 48 հազարից (48 367 դրամից) ավելի քիչ գումար: «Ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 1,8 տոկոս է: 8 տոկոսը՝ շատ աղքատ, 19,6 տոկոսը ուղղակի աղքատ է: 2016թ աղքատ է  մոտ 880 հազար  մարդ: Նրանցից   շատ աղքատ է՝ մոտ 295 հազար, ծայրահեղ աղքատ են՝ մոտ 54 հազարը»: Տարիներ շարունակ Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է, 2016- ն էլ բացառություն չէ։ Այստեղ աղքատ է բնակչության գրեթե կեսը: 2014-ին այս մարզում աղքատության մակարդակը կազմում էր  44 տոկոս, 2016-ին՝ 45,5 տոկոս: Աղքատության ցուցիչով Շիրակին հաջորդում է Լոռին, Կոտայքը, Տավուշը:  Աղքատության հաղթահարման համար ՀՀ-ին անհրաժեշտ է մոտ 63 մլրդ (63,2 մլրդ) դրամ  կամ ՀՆԱ-ի 1,2 տոկոսը։ Սա ի ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների (2014-ին անհրաժեշտ էր՝ 66,2 մլրդ դրամ): Ծայրահեղ աղքատության վերացման համար կպահանջվի 1,4 մլրդ դրամ ի հավելումն սոցիալական աջակցության ծրագրերի ու բարձր հասցեականության: ԱՎԾ-ում գիտեն նաև՝ դժվար է հասցեականություն ապահովել:   ՀՀ ԱՎԾ նախագահի խորհրդական Դիանա Մարտիրոսովա. «Միջազգային փորձը վկայում է, որ սոցիալական աջակցության անթերի տրամադրումը շատ անհավանական է, ուստի աղքատության հաղթահարման    համար ավելի շատ գումարներ են պետք»: Եթե  Հայաստանում  սոցիալական տրանսֆերտները դադարեցվեն, մեր երկրում աղքատությունը մոտ 13 ու կես տոկոսով (13,4 տոկոսով) կավելանա ՝ հասնելով բնակչության գրեթե կեսին ( 42,8 տոկոս): Տրանսֆերտները նպաստում են աղքատության կրճատմանը: Աղքատ ընտանիքների պատկերն էլ չի փոխվել:  15-17 տարեկանների շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր է, քան այլ տարիքային խմբերում: Բազմանդամ տնային տնտեսություններում  աղքատ լինելու  ռիսկն ավելին է: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը մտահոգ է՝  աղքատության մակարդակը բարձր է հատկապես երեխաների շրջանում:  Շիրակի մարզում, օրինակ, աղքատ է այստեղ բնակվող երեխաների ուղիղ կեսը: «Հայաստանում աղքատ է երեխաների 1/3-ը»: Ռադոչայը ներկա միջազգային կառույցներից թերևս միակի ներկայացուցիչն  էր, ով  բաց տեքստով խոսեց սոցիալական խնդիրների մասին: Չնայած պատկերը չի փոխվել, այդուհանդերձ՝ Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոն  նշում է՝ ուրախ կլինեն շարունակել ԱՎԾ-ի հետ համագործակցությունը:  Իրենք օգնում են աղքատության հաղթահարմանը: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ առաջիկա տարիներին նույնպես աղքատության պատկերը չի փոխվելու: Տնտեսագետների մեծ մասը շարունակում է պնդել՝ սոցիալական պատկերը կփոխվի, եթե Հայաստանում երկնիշ տնտեսական աճ գրանցվի: Սակայն դրա մասին կառավարության առաջիկա երեք տարիների  միջնաժամկետ ծախսային ծրագրերում նշված չէ:

Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչը պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավիթ Վարուժանի Թովմասյանը պարգևատրվել է Հանրապետության Նախագահի շնորհակալագրով։

Երևանում թալանել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորի օգնականի բնակարանը՝ տանելով խոշոր չափի գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր

Երևանում թալանել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորի օգնականի բնակարանը՝ տանելով խոշոր չափի գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր:

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է կաշառքով վարորդական իրավունքի վկայական ստանալու վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը

Կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Կարեն Չոբանյանը, Ն. Մ.-ին վարորդական իրավունքի վկայական տալու համար անհրաժեշտ քննությունները «դրական» գնահատելու դիմաց, երկու անձի միջնորդությամբ կաշառք է ստացել և պաշտոնեական կեղծիք կատարել, որի հետևանքով ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող անձը ստացել է վարորդական իրավունքի վկայական:

Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Դեկտեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի է  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում, Լոռու մարզի Տաշիր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում և Ստեփանավանից Վանաձոր քաղաք տանող ավտոճանապարհի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

«Փաստ»․ Համայնքի անունը կփոխվի

«Փաստ» օրաթերթը գրում է. Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը որոշել է անվանափոխել համայնքը: Նոյեմբերի 24–ին ավագանու նիստ է տեղի ունեցել և միաձայն որոշում ընդունվել: Հիմք ընդունելով Նոր Քղի միության խնդրանք–գրությունը և բնակիչների դիմումները՝ ավագանին որոշել է Նոր Գեղի համայնքը անվանափոխել Նոր Քղի:

Կոտայքում 16-ամյա աղջիկը Instagram-ում խաղից հետո սպառնալիքներով նամակներ է ստացել, հետո էլ պահանջել են ինքնասպան լինել

Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել դեկտեմբերի 15-ին ոստիկանություն դիմած Բյուրեղավան քաղաքի բնակչուհի, 38-ամյա Կ.Ս.-ի դիմումի փաստով:

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 17-ին, ժամը 13:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 17-ին՝ ժամը 13:46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Թալանել են Կոտայքի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետին

Դեկտեմբերի 16-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երեկոյան Երեւան քաղաքի Քանաքեռ 14-րդ փողոցի բնակիչ, 53-ամյա Արմեն Վարդանյանը Ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում Սեւան-Երեւան ավտոճանապարհին կից Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում գտնվող ավտոլվացման կետում իր բաճկոնի գրպանից գողացել են դրամապանակը:

Խոշոր ավտովթարից 7 օր անց 66-ամյա տղամարդը մահացել է

Դեկտեմբերի 14-ին, 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երեւան-Սեւան ճանապարհի 27-րդ կմ-ին «ՎԱԶ 2106» եւ «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաների վթարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացի:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում հրաձգության տեսական և գործնական պարապմունքներ են անցկացվել

ՀՀ ոստիկանության պետի հրամանի համաձայն, դեկտեմբերի 20-ից 21-ը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ենթակա բաժինների ծառայողներն անցկացրին «Մակարով» ատրճանակից և ինքնաձիգից ուսումնական հրաձգության տեսական և գործնական պարապմունքներ։

Կողոպուտ Աբովյանում. փողոցում հարձակվել է կնոջ վրա, գողացել հեռախոսն ու փախել. նույն օրը նրան գտել են

Դեկտեմբերի 22-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Պիոներ պալատի» մոտ մի տղամարդ հարձակվել է 57-ամյա կնոջ վրա, հրել եւ գողացել է բջջային հեռախոսը, ապա դիմել փախուստի:

Կողոպուտի փորձի մեջ մեղադրվող Մերուժանին գտել են Ջրվեժի ռեստորաններից մեկում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 23-ին, ժամը 20.30-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի թիվ 18 փողոցում գտնող ռեստորանային համալիրի մոտից բերման են ենթարկել 53-ամյա Մերուժան Գ.-ին:

10 ժամ ջուր չի լինելու Չարենցավանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 26-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի՝ 1, 2, 3, 4, 5, 6 թաղամասերի ջրամատակարարումը:

«Փաստ». Կավալը Գերմանիան «արենդայով» վերցրել է

«Փաստ» օրաթերթը գրում է. Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանը, ով վերջին մեկ տարում տասը անգամ Գերմանիա է թռել ու հետ եկել, պարզվում է ահռելի քանակի անշարժ գույք է գնել Համբուրգ եւ Բեռլին քաղաքներում:

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վայքի, Աշտարակի, Ապարանի, Թալինի, Սպիտակի, Արագածի, Կոտայքի, Մարալիկի, Աշոցքի, Արթիկի, Ճամբարակի, Լոռու, Ախուրյանի, Մեղրիի, Սիսիանի, Հրազդանի, Արարատի, Ստեփանավանի, Սևանի, Մարտունու, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:

Կոտայքի մարզում 36-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել 77-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Այսօր՝ հունվարի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Չարենցավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգել են, որ շտապօգնության հերթապահ խումբը ահազանգով մեկնել է Կարենիս գյուղ, որտեղ հայտնաբերել է կնոջ դի:

Խոշոր ու շղթայական ավտովթար «Չայնիի» ոլորաններում. բախվել են Audi-ին, Mercedes-ը ու 4 Opel-ները

Երեկ՝ հունվարի 10-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 MA 526 համարանիշի, Audi մակնիշի 35 GT 547 համարանիշի, Opel մակնիշի 01 AM 301 համարանիշի, Mercedes մակնիշի 84 MM 888 համարանիշի, Opel մակնիշի 34 RM 564 համարանիշի և Opel մակնիշի 34 QR 984 համարանիշի ավտոմեքենաները:

Մահվան ելքով վրաերթ Ջրվեժ գյուղում

Այսօր՝ հունվարի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում KIA մակնիշի 96 PM 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ձորաղբյուր-Աբովյան ավտոճանապարհի Ջրվեժ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ 10:00-ի դրությամբ, Աշտարակի, Արտաշավանի, Թալինի, Արագածի, Աշոցքի, Եղվարդի, Հրազդանի, Կոտայքի, Սպիտակի, Ապարանի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. 39–ամյա մարզիկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի և աջ սրունքի միջաձիգ հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:

Հանրապետության մարզերում և Երևանում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի մարզերում, Արմավիրի մարզի Արմավիր, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Թալին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Ձյուն է տեղում նաև Երևանի հյուսիսային շրջաններում: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի պետը խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ Արսեն Արզումանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:

Արկը տեղափոխվել է անվտանգ տարածք

Հունիսի 11-ին, ժամը 16:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 1-ին թաղամասի տներից մեկի մոտկայքում ական է հայտնաբերվել. անհրաժեշտ է օգնություն:

Աթար վառելու հետեւանքը. 4 մարդ հայտնվել է հիվանդանոցում

Նոյեմբերի 5-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում ծխով CO 2» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 33-ամյա Ռոզա Ա.-ն, 14-ամյա Ռիտա Հ.-ն, 11-ամյա Հայկ Հ.-ն եւ 5-ամյա Ինեսա Հ.-ն:

Վթար Պռոշյան գյուղի բենզալցակայանի մոտ. 4 վիրավորների մեջ մեկ տարեկան երեխա կա

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 6-ին, ժամը 19:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ռոմանոս Պետրոսյանն ու Սասուն Միքայելյանը ռեյթինգային ընտրակարգով առաջադրվելու են Կոտայքի մարզում (Տեսանյութ)

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ռեյթինգային ընտրակարգով առաջադրվելու են Կոտայքի մարզում։ Այս մասին Ռոմանոս Պետրոսյանն ասաց այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում։

Երևան-Սևան ճանապարհին վերամբարձ կռունկից բետոնե սյունն ընկել է 68-ամյա աշխատակցի վրա. նա տեղում մահացել է (Լուսանկարներ)

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի աջակողմյան հատվածում կառուցվող նորակառույց շենքի շինհրապարակում տղամարդու դի կա։

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Բալահովիտում հնչել են կրակոցներ. ժամանել են մարզի ոստիկանապետն ու տարածքի ոստիկանապետը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 10-ին, «Զինանոց - 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզում Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտ կրակոցներ են հնչել:

12 ժամ ջուր չի լինելու Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 15-ին ժամը 10:00-22։00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան եւ Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի, Արզնի, Նոր Գյուղ, Կոտայք, Թեղենիք, Զորավան, Քաղսի, Սոլակ, Բջնի, Ալափարս, Քարաշամբ գյուղերի, Քարաշամբի ամառանոցների ջրամատակարարումը:

Ողբերգական ավտովթար Երևանում. 56-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում Ժամը 16:45-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Օդալեն ռեստորանային համալիրի հարևանությամբ, Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, 56-ամյա Վարդանիկ Ասատրյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 MX 359 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:

Եղվարդի խճուղում մեքենան բախվել է բաժանարար եզրաքարին և գլխիվայր շրջվել․ կա զոհ

Նոյեմբերի 15-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:45-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Օդալեն ռեստորանային համալիրի հարևանությամբ, Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, 56-ամյա Վարդանիկ Ասատրյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 MX 359 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:

Ոստիկանները հայտնաբերել են Ձորաղբյուր, Պտղնի և Նուռնուս գյուղերի առանձնատներից գողություններ կատարած անձանց

Նոյեմբերի 16-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողները, Ձորաղբյուր գյուղի ամառանոցային 50-րդ թաղամասում շրջագայություն կատարելիս, առանձնատներից մեկի մոտ կասկածելի ավտոմեքենա են նկատել: Քիչ անց, առանձնատան բակից մեքենային են մոտեցել երկու հոգի, որոնց ձեռքին պարկեր էին: Ոստիկաններին նկատելով՝ անհայտ անձինք դիմել են փախուստի:

Հրդեհ Հրազդանում․ այրվել է մոտ 30 հավ

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 20:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի հին շուկայի մոտակայքում:

Կառավարությունը 6 մարզերի 205 մլրդ դրամի սուբվենցիա կտրամադրվի

Կառավարությունը այսօրվա՝նոյեմբերի 22-ի իր նիստում որոշում կայացրեց ՀՀ Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի եւ Կոտայքի մարզպետարաններին պահուստային ֆոնդից 205,706.373 հազար դրամի լրացուցիչ սուբվենցիա տարմադրել:

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում նոյեմբերի 23-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 23-ին ժամը 11:00-22։00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան և Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի, Արզնի, Նոր Գյուղ, Կոտայք, Թեղենիք, Զորավան, Քաղսի, Սոլակ, Բջնի, Ալափարս, Քարաշամբ գյուղերի եւ Քարաշամբի ամառանոցների ջրամատակարարումը:

Մեկ ամսում գողության 40 դեպք՝ Պտղնիի և Ձորաղբյուրի ամառանոցներից

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու՝ շուրջ չորս տասնյակ դեպքեր:

38 ժամ ջուր չի լինելու Երեւանում, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ Ապարան-Երեւան ջրատարի վրա՝ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10։00-ից մինչեւ նոյեմբերի 28-ը ժամը 24։00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրանջատումը:

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացնելու եւ պահելու դեպքով հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացնելու եւ պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, մեղադրանք է առաջադրվել Կոտայքի մարզի 43-ամյա բնակչին:

492,96 մլն դրամ կտրվի աղետներից 50-100 տոկոս տուժած գյուղացիներին. «Սա վերջին տարիներին ամենամեծ փոխհատուցումն է»

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 2018 թվականին տարերային աղետների հետեւանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզպետարաններին հատկացնել 492 միլիոն 961 հազար դրամ դրամ։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է։ Նախարարության տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանի, Վայքի, Հրազդանի, Վարդենիսի, Արարատի, Եղեգնաձորի, Կոտայքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:

Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 7-ին ժամը 10:00-18։00 կդադարեցվի Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում գտնվող «Քեթրին» ՍՊԸ-ի, «ԲյուրեղԱլկո» ՍՊԸ-ի, «Արզնի Գրուպ» ՍՊԸ-ի, «Բյուրեղաշող» ՍՊԸ-ի, Արզնի գյուղի եւ դրա վարչական տարածքում գտնվող «Հրատ» ՍՊԸ-ի, «Արզ Էսթ» ՍՊԸ-ի ջրամատակարարումը:

Եղվարդում բախվել են Irbis մակնիշի մոտոցիկլետն ու Opel-ը. մոտոցիկլավարը հիվանդանոցում մահացել է

Այսօր մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան խճուղում բախվել են Opel մակնիշի 35 RN 532 համարանիշի և Irbis մակնիշի առանց համարանիշի մոտոցիկլետը, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ոստիկանությունը բացահայտել է 11 միլիոն դրամի յուրացման դեպք (Տեսանյութ)

Ոստիկանությունը բացահայտել է 11 միլիոն դրամի յուրացման դեպք: Պարզվել է, որ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք վարչական տարածքի միջնակարգ դպրոցի տնօրեն՝ Շողիկ Առաքելյանը չարաշահելով պաշտոնական դիրքը յուրացրել է դպրոցի երեք աշխատակիցների 2014-2017 թվականների աշխատավարձերը:

Նիկոլ Փաշինյանը՝ Չարենցավանի թիվ 3 դպրոցի ցուցարարներին (Տեսանյութ)

«Այսօր երեկոյան Կոտայքի մարզպետն Աննա Բալյանին կնշանակի տնօրեն, որովհետև ուրիշ տարբերակ օրենքով չկա: Երեխեք ջան, մռութներ ջան, վաղվանից եկեք դասի, դպրոցի բնականոն գործունեությունը վաղվանից կվերականգնվի:

Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Կոտայքի, Հրազդանի, Լոռիի, Սևանի, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Մարալիկ-Ախուրյան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:

Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել, կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Գառնի-Ջրվեժ ավտոճանապարհի Ձորաղբյուր գյուղի սկզբնամասում բախվել են Audi մակնիշի 35 TO 729 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 79 NN 099 համարանիշի ավտոմեքենաները։

«Արձագանք» քանդակի համայնքային հողատարածքը մասնավորին է հատկացվել առերևույթ կեղծված արձանագրությամբ. Կոտայքի մարզպետարան

Քանդակագործ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» կոչվող քանդակը, որը գտնվում է Երևան-Սևան միջպետական ճանապարհին կից՝ Բյուրեղավան համայնքին պատկանող հողատարածքում, տեղափոխվել է հատուկ պահպանության տարածք՝ վերականգնելու և նորից տեղադրելու նպատակով:

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում, Կոտայքի, Սևանի և Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր:

Ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավոր

Կոտայքի մարզում դեկտեմբերի 17-ին ժամը 18:00-ի սահմաններում Աբովյան-Ջրաբեր ավտոճանապահին բախվել են 36-ամյա Սեյրան Բ.-ի վարած Mercedes G500 մակնիշի 96 GG 666 համարանիշի և 21-ամյա Կարեն Հ.-ի վարած Opel մակնիշի 81 FR 881 համարանիշի ավտոմեքենաները:

Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 21-ին ժամը 10:00-17։00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը

Հրազդանի 46-ամյա բնակչի առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտված է. 25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Հրազդան քաղաքի 25-ամյա բնակչին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

46-ամյա բնակչի առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ 25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Հրազդան քաղաքի 25-ամյա բնակչին:

Այն բոլոր համայնքներում, որտեղ հայտնաբերվել են խախտումներ, համայնքի ղեկավարները կենթարկվեն վարչական տույժերի. Կոտայքի մարզպետ

2018 թվականի նոյեմբերի 1-30-ը Կոտայքի մարզի 7 համայնքների 13 բնակավայրերում կատարվել են ուսումնասիրություններ՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի վրա իրականացվող շինարարական աշխատանքների՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանությունն ուսումնասիրելու նպատակով:

Նոր Գեղիի 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է Նոր Գեղի գյուղի բնակչի կողմից պաշտոնատար անձին պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու համար

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է Նոր Գեղի գյուղի բնակչի կողմից պաշտոնատար անձին պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

40-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Դեկտեմբերի 22-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 40-ամյա Արայիկ Նազարեթյանը Հալաբյան փողոցից դեպի նոր կառուցվող Աշտարակի խճուղում իր վարած Mercedes E200 մակնիշի 02 AP 101 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ավտովթար Կոտայքի մարզի Առինջ գյուղ տանող ճանապարհին. կա տուժած

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանից Կոտայքի մարզի Առինջ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ավտովթար-վրաերթ Երևանում, բախվել են Opel-ն ու Volkswagen-ը, իսկ Honda-ն էլ վրաերթի է ենթարկել 2 հոգու. կա 3 վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Արթիկ քաղաքի բնակիչ, 21-ամյա Վահագն Ադամյանի վարած Volkswagen մակնիշի 35 QC 820 համարանիշի և Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ, 50-ամյա Վարդան Գեղամյանի վարած Opel մակնիշի 35 QR 908 համարանիշի ավտոմեքենաները:

Կրկնակի վթար եւ վրաերթ Երեւանում․ 3 մարդ հոսպիտալացվել է

Կրկնակի ավտովթար, ապա վրաերթ է տեղի ունեցել Երևանում․ երեկ՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 20:40-ին Մյասնիկյան պողոտայում բախվել են Արթիկ քաղաքի բնակիչ, 21-ամյա Վահագն Ադամյանի վարած Volkswagen մակնիշի և Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ, 50-ամյա Վարդան Գեղամյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները․ հայտնում է Shamshyan.com-ը:

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատարն այցելել է Լուսակերտի ուսումնական և Հայ- ռուսական մարդասիրական աջակցության կենտրոններ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը դեկտեմբերի 22-ին աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր: Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Լուսակերտի ուսումնական կենտրոն, որտեղ ծանոթացել է փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղպաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի գործունեությանը:

Ավարտվել է Ծաղկաձորում խոշոր չափերով գողության դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ծաղկաձոր քաղաքի բնակչուհու բնակարանից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

Մեղադրանք է առաջադրվել 37-ամյա տղամարդուն՝ նախկին կնոջը սպանության սպառնալիքներ տալու, վնաս պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, սպանության սպառնալիքներ տալու, դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու եւ գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 37-ամյա տղամարդուն:

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Դեկտեմբերի 27-ին Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և Կոտայքի մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Հրազդանի բնակարաններից մեկում փրկարարները հայտնաբերել են բնակչի դին

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:44-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ջրվեժի դպրոցներից մեկի տնօրենը յուրացրել է որպես հնոցապան և պահակ ձևակերպված աշխատակիցների 11 մլն դրամ կազմող աշխատավարձերը (Տեսանյութ)

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում բացահայտվել է յուրացման դեպք։

«Արմօյլ»-ը ձեռնպահ կմնա Եղվարդում նավթամթերքի արտադրությունից՝ մինչև փորձաքննության եզրակացությունը

Հիմք ընդունելով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղված հարցման պատասխանն առ այն, որ «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության կողմից նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի 2018 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 020 որոշմամբ «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդիին պարտավորեցվել ձեռնպահ մնալ Ընկերության կողմից Կոտայքի մարզ, քաղաք Եղվարդ, Նատի թաղամասում իրականացվող նավթամթերքի (շարժիչային, մեխանիզմների, արդյունաբերական, հիդրավլիկ յուղերի, արգելակման և հակասառիչ հեղուկների, քսուկների և քսայուղերի, բիտումի) արտադրական գործունեության հետ կապված որևէ աշխատանք (գործունեություն) իրականացնելուց՝ մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության դրական եզրակացություն ստանալը:

Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Կոտայքի, Բաղրամյանի, Ախուրյանի, Վայքի, Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Մասիսի, Կոտայքի և Հրազդանի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Մասիսի, Կոտայքի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր:

«Այֆոն X» հափշտակելու մեխանիզմը. Խարդախը գործել է արագ վարկ ձեւակերպելու անվան տակ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ավարտվել է 30-ամյա տղամարդու կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավարտվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ավարտվել է 30-ամյա տղամարդու կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Այս փուլում շարունակելու եմ գործունեությունս Կոտայքի մարզպետի կարգավիճակում. Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ հրաժարվում է պատգամավորի մանդատից՝ գործունեությունը շարունակելով Կոտայքի մարզպետի կարգավիճակում։

21 ուսուցիչներ իրենց հանգիստն անցկացրել են հանգստյան տներից մեկում, սակայն ընկերության տնօրենը չի վճարել հանգստի համար նախատեսված խոշոր չափի գումարը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկին գտել են, մյուսը փախուստի մեջ է (Լուսանկարներ)

ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության եւ ՀՀ Ոստիկանության աշխատակիցները հունվարի 8-ին հայտնաբերել են նույն օրը, ժամը 10։30-ից մինչեւ 11։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող ՊԱԶ 32053 մակնիշի ՊՆ 3299 Տ զինվորական համարանիշի ավտոբուսի վարորդի համար արհեստական խոչընդոտներ ստեղծողներին ու քաշքշուկ հրահրողներին:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հայտարարությունը. Զինակոչիկների միջադեպի ակտիվ մասնակիցներից են նախկինում դատապարտված Մերուժան Ոսկանյանը և Գոռ Հակոբյանը

2019թ-ի հունվարի 8-ին, ժամը 10.30-ից մինչև 11.30-ը ինքնությունը չպարզված մի խումբ անձինք տարբեր ավտոմեքենաներով հետապնդել են ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «ՊԱԶ-32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը, որի ընթացքում ճանապարհի տարբեր վայրերում կտրելով ավտոբուսի ճանապարհը, ստեղծելով վթարային իրադրություն, հարկադրել են կանգ առնել, այդ ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոտքերով հարվածներ են հասցրել ավտոբուսի տարբեր հատվածներին և վնասել այն:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մարտունու, Կոտայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:

Մարտունու, Կոտայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է. Վարդենյաց լեռնանցքում բուքը դադարել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Մարտունու, Կոտայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:

Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Հունվարի 11-ին, ժամը 03:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Կոտայքի մարզում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկան. ոստիկանները հայտնաբերել են վարորդին ու մեքենան

Կոտայքի մարզում, այսօր՝ հունվարի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ 60-ամյա Երվանդ Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 VR 408 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկ պողոտայում վրաերթի է ենթարկել 19-ամյա Աննա Լ.-ին։

Կոտայքի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել պատին. կա տուժած

Հունվարի 11-ին՝ ժամը 17:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 1-ին թաղամասի 25 հասցեում գտնվող «Մեր աշխարհ» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի միջադեպի մասնակիցներից մեկը ստորագրությամբ ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նորակոչիկներին 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան տեղափոխող «Պազ 32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսի եթեւեկությանը խոչընդոտելու, այն կանգնեցնելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։

Կոտայքի մարզում բախվել են բեռնատարն ու գնացքը

Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Ներքին Քաղսի գյուղի վարչական տարածքում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ Մարտիկ Թովմասյանի վարած ЗИЛ մակնիշի 42 ՕՕ 532 համարանիշի և Աշոտ Ոսկանյանի վարած բեռնատար գնացքը:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Եղվարդի, Գավառի, Կոտայքի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Պտղնիի ամառանոցների ճանապարհի մեջտեղում հայտնաբերվել է ՌԴ 62-ամյա քաղաքացու դին՝ գլխի ճակատային և ձեռքերի դաստակային շրջաններում քերծվածքների հետքերով. shamshyan.com

Երեկ՝ հունվարի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Պտղնիի ամառանոցների ճանապարհի մեջտեղում արյունոտ դիակ կա։

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում

Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:05-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում բախվել են Mercedes մակնիշի 01 ԼR 055 համարանիշի, Mercedes մակնիշի 04 MM 500 համարանիշի և Opel Zafira մակնիշի 35 GQ 956 համարանիշի ավտոմեքենաները: Գրում է Shamshyan.com-ը։

Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արթիկի, Ստեփանավանի, Աշոցքի, Վանաձորի, Ալավերդու, Սևանի, Վարդենիսի, Կոտայքի, Եղվարդի, Մարտունու, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Չարենցավանում մեքենան ընկել է ջրանցքը

Հունվարի 19-ին՝ ժամը 22:22-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի սկզբնամասում գտնվող կամրջի մոտակայքում ավտոմեքենա է ընկել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Հունվարի 21-ին, ժամը 00:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանը հրավիրվել է Քննչական կոմիտե

Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտե է հրավիրվել եւ բացատրություն տվել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանը։

Եթե տիկին Մակունցը 661 հազար դրամը համարում է ցածր աշխատավարձ, ի՞նչ կասի իրապես ցածր աշխատավարձ ստացողների մասին. Սևակ Հակոբյան

Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արարատի, Կոտայքի, Սյունիքի և գուցե առաջիկայում պարզվի՝ ինքնապարգտևատրած այլ մարզպետների թեման, բնականաբար, տեղին է մշտապես քննարկելը․ այլապես դա պետբյուջեից սնվող բոլոր ղեկավարների համար կդառնա վատ օրինակ։

Անվադողեր, սկաներ, փոխադրամիջոցների ապահովագրավճարներ. 2018 թ. դեկտեմբերին մեկ անձից արված ի՞նչ գնումներ են կատարել մարզպետարանները

2018 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով՝ մեկ անձից արված գնումների ցուցանիշով ՀՀ 10 մարզերից առաջատար է Լոռու մարզպետարանը, որը, ըստ Կառավարության կայքում հրապարակված տվյալների՝ կատարել է ընդհանուր 770 հազար դրամի գնումներ: 2018 թվականի դեկտեմբեր ամսին որևէ գնում չի կատարել Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզպետարանները: Հիմնականում գնումները կատարվել են փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայությունների համար:

Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել նոր նշանակումների վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Քննչական կոմիտեի նախագահի 22.01.2019 թվականի թիվ 28-Ա հրամանով Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի պաշտոնից։

Կոտայքի մարզում կհիմնվի վերելակների արտադրություն և կմեկնարկեն ներմարզային երթուղային ցանցը հիմնովին բարելավելու աշխատանքներ

Կոտայքի մարզպետարանում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, «Դ-Լ 777 Գրուպ» ՍՊԸ խորհրդի նախագահ Դավիթ Վարագյանը, «Xinjiang Zheng Yi Agriculture Scienceand Technology CO.,LTD» համակարգող խորհրդի նախագահ Լի Սյենմինը, «XinJiang TianShan Elevator Manufacturing Co.,Ltd» ընկերության խորհրդի նախագահ Ջունգ Ծիենգոն, «Higer Bus Company Limited (Suzhou)» ՍՊԸ ԱՊՀ երկրների ուղղության տնօրեն Ջան Ցիֆան ստորագրեցին 2 հուշագրեր, որոնցով պատրաստակամություն են հայտնում համագործակցել ՀՀ Կոտայքի մարզում վերելակների հավաքման արտադրամաս հիմնելու և ՀՀ Կոտայքի մարզպետարանի հետ համատեղ հասարակական տրանսպորտի բարելավման ծրագիր մշակելու նպատակով:

Արգել գյուղի խաչքարի մոտ «Մերսեդեսը» 60 մետր գլորվել է ձորը

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 25-ին, ժամը 22:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի սկզբնամասում գտնվող խաչքարի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պաշտոնանկ են արվել Կոտայքի ոստիկանապետն ու Աբովյանի բաժնի պետը

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանի հրամանով ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը եւ Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

Ինչպիսին կլինի եղանակը փետրվար ամսին

Արարատի և Արմավիրի մարզեր, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2…+4°C, որը 3-4 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:

Կոտայքի մարզում կհիմնվի վերելակների արտադրություն և կմեկնարկեն ներմարզային երթուղային ցանցը հիմնովին բարելավելու աշխատանքներ

Կոտայքի մարզպետարանում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, «Դ-Լ 777 Գրուպ» ՍՊԸ խորհրդի նախագահ Դավիթ Վարագյանը, «Xinjiang Zheng Yi Agriculture Scienceand Technology CO.,LTD» համակարգող խորհրդի նախագահ Լի Սյենմինը, «XinJiang TianShan Elevator Manufacturing Co.,Ltd» ընկերության խորհրդի նախագահ Ջունգ Ծիենգոն, «Higer Bus Company Limited (Suzhou)» ՍՊԸ ԱՊՀ երկրների ուղղության տնօրեն Ջան Ցիֆան ստորագրել են 2 հուշագիր, որոնցով պատրաստակամություն են հայտնել համագործակցել ՀՀ Կոտայքի մարզում վերելակների հավաքման արտադրամաս հիմնելու և ՀՀ Կոտայքի մարզպետարանի հետ համատեղ հասարակական տրանսպորտի բարելավման ծրագիր մշակելու նպատակով:

Բացահայտվել են Աբովյան քաղաքում կատարված գողություններն և ավազակային հարձակումը. մեղադրանք է առաջադրվել 47-ամյա տղամարդուն

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են բնակարաններից կատարված գողությունների և ավազակային հարձակման դեպքերը: Մեղադրանք է առաջադրվել Կոտայքի մարզի՝ 47-ամյա բնակչին:

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Ոստիկանության Զորքերի գումարտակի շտաբի պետը Mercedes-ով 150 մետր գահավիժել է անդունդը. նրան հիվանդանոց են տեղափոխել փրկարարներն ու բժիշկները

Երեկ՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ՝ 34-ամյա Հակոբ Հակոբյանը իր վարած Mercedes մակնիշի 35 GN 744 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան-Արգել ավտոճանապարհի Արգել գյուղի սկզբնամասումդուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գահավիժել է անդունդը, այնուհետև բախվել քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գերեզմանների տարածքում։

Ավազակային հարձակում տարեց կնոջ նկատմամբ. մեղադրանք է առաջադրվել երկու անձի

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Մեղրաձոր գյուղի բնակչի նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

Մեղրաձոր համայնքում ներխուժել են և հարձակվել տան բնակչուհու վրա. մեղադրանք է առաջադրվել երկու անձի. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Մեղրաձոր գյուղի բնակչի նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

Փաստաթղթեր կեղծելու համար մեղադրվող կինը հայտնաբերվել է 5 ամիս անց

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին, ժամը 23.55-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղից հայտնաբերվել եւ ոստիկանության Թումանյանի բաժին բերման է ենթարկվել 49-ամյա Ալինա Ա.-ն:

Վթարային ջրանջատում Նոր Նորքում, Ավանում և Կոտայքի մարզում հունվարի 31-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդն՝երին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունվարի 31-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների, Մոլդովական 27, Բագրևանդ 1 համարների, Ավան վարչական շրջանի՝ Դուրյան 31, 32, 33, 34, 38, 39 և Չարենցի 12 համարների, Բագրևանդ թաղամասի,Կոտայքի մարզի՝ Ջրվեժ, Արամուս, Կաթնաղբյուր գյուղերի, ջրամատակարարումը։

Տարեց կնոջը դանակի գործադրմամբ նախասրահից տարել է ննջասենյակ. մեղադրանք է առաջադրվել 2 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Մեղրաձոր գյուղի բնակչի նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

Կոտայքի մարզային վարչության եւ Աբովյանի բաժնի պետերի ազատումը պայմանավորված է նաեւ «Պարտեզ»-ի մոտ զինված միջադեպով

Կոտայքի մարզային վարչության եւ Աբովյանի բաժնի պետերի պաշտոններից ազատումը պայմանավորված է նաեւ «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպով: Այս մասին Facebook-ի իր էջում պարզաբանում է տարածել ՀՀ ոստիկանությունը:

Աբովյան քաղաքում ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի հենասյանը և շրջվել. կա տուժած

Փետրվարի 1-ին, ժամը 22:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում՝ ծննդատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, ներսում արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Նոր Արտամետ գյուղի 23-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել համագյուղացուց գողություն կատարելու համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Նոր Արտամետ գյուղում համագյուղացուց գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն գյուղի 23-ամյա բնակչին:

ՀՀ գլխավոր դատախազը՝ Կոտայքի մարզի դատախազությունում. մի քանի ուղղություններով կոնկրետ հանձնարարություններ են տրվել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում իրավապահ մյուս մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների, ՀՀ Կոտայքի մարզպետի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությամբ ամփոփել է 2018թ. մարզի դատախազության գործունեության արդյունքները:

Հանրապետության որոշ ավտոճանապարհների ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Թալինի, Սևանի, Հրազդանի, Կոտայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:

Կոտայքում, Սյունիքում, Գեղարքունիքում ձյուն է տեղում. Տավուշում մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Կոտայքի, Գավառի, Ջերմուկի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում:

Մարդ առեւանգելու եւ խուլիգանության համար հետախուզվող Ատոմը 6 ամիս անց ներկայացել է

Փետրվարի 8-ին, ժամը 09.30-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, կամավոր բաժին է ներկայացել Աղավնաձոր գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Ատոմ Ե-ն:

Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 49-ամյա բնակչի դին

Փետրվարի 14-ին, ժամը 23։40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Կոտայքի մարզպետը դատի է տվել ամիսներ շարունակ իր աշխատանքը «սեւացնողին». Հայցում 68 դրվագ է

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքյանիր էջում հրապարակում է արել, որով տեղեկացնում է, որ իրեն զրպարտելու համար դատական հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքացու, սակայն թե կոնկրետ ում, չի նշել։

«Լռեցնելու միջոց է, որ այլեւս որեւէ մեկը չհամարձակվի քննադատել». Կոտայքի մարզպետը դատի է տվել նախկին մարզպետի օգնականին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դատի է տվել նախկին մարզպետի՝ Կարապետ Գուլոյանի օգնական Հերմինե Ադամյանին՝ իր ֆեյսբուքյան էջում Կոտայքի նոր մարզպետի գործունեությանը պարբերաբար անդրադառնալու համար։

Այսօր 9 մարզերի 20 համայնքներում համայնքապետի ընտրություններ են

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի 20 համայնքներում այսօր՝ փետրվարի 17-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից։

Կոտայքի մարզից շուրջ 15 ծրագրեր կներկայացվեն Կառավարություն՝ 2019-ի սուբվենցիոն ծրագրերով համաֆինանսավորվելու համար

Կոտայքի մարզից շուրջ 15 խոշոր ծրագրեր արդեն մարտի առաջին տասնօրյակում կներկայացվեն ՀՀ Կառավարություն՝ համաֆինանսավորվելու 2019թ․ պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաների միջոցներով (ՏԻՄ մասով՝ ֆինանսական միջոցներն արդեն նախատեսված են, իսկ փաստաթղթերի փաթեթները շուտով պատրաստ կլինեն)․

Դի է հայտնաբերվել

Փետրվարի 22-ին, ժամը 10:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ծաղկունք 2-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Հրազդանի ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի մոտ 400 աշխատակիցներ հավաքվել են գործարանի մետ և սեփականատիրոջից իրենց աշխատավարձերն են պահանջում

Այսօր՝ փետրվարի 21-ին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի բակում են հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր պահանջում են, որ գործարանի ղեկավարությունը իրենց 1 ամսվա աշխատավարձը կանոնավոր վճարի, ինչպես որ կնքված է աշխատանքային պայմանագրում:

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 28-ամյա վարորդը Opel-ով բախվել է կամրջի բետոնե անկյունային հատվածին. նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ փետրվարի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։20-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Սարկիսովը իր վարած Opel մակնիշի 91 ՕM 991 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Լեռնանիստ գյուղ տանող ճանապարհի կամրջի բետոնե անկյունային հատվածին։

ՊՆ ուղղաթիռ է մեկնել Աղվերան

Փետրվարի 22-ին, ժամը 11:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հինգ լեռնագնաց (Ֆրանսիայի քաղաքացիներ) բարձրացել են Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարը, դեռևս չպարզված հանգամանքներում լեռնագնացներից մեկը մնացել է ձյան զանգվածի տակ, վերջինիս ընկերները շտապ դուրս են բերել ձնակույտից, տուժած քաղաքացին կորցրել է գիտակցությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, 7 կմ ոտքով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ձնահյուսքի մեջ հայտնված Ֆրանսիայի 5 քաղաքացիներին. աշխատանքներին ներգր

Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատը՝

Աղվերանում ձնահյուսի տակ մնացած լեռնագնացը սառած է, բայց կենդանության նշաններ է ցույց տվել, ՊՆ ուղղաթիռը նրան և մյուս 4 մոլորվածներին կտեղափոխի հիվանդանոց. Shamshyan.com

Արդեն մի քանի ժամ է, ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատը Կոտայքի մարզի Արզականի վարչական տարածքում գտնվող «Մամադալի» կոչվող անտառային հատվածում որոնողական աշխատանքներ է կատարում՝ հայտնաբերելու անտառում մոլորված՝ Ֆրանսիայի Հանրապետության 5 քաղաքացիներին։ Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող գործարանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ

Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած հրդեհի փաստով:

Աղվերանում ձնահյուսի տակ մնացած ֆրանսիացին մահացել է

Փետրվարի 22-ին` ժամը 11:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հինգ լեռնագնաց (Ֆրանսիայի քաղաքացիներ) բարձրացել են Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարը, դեռևս չպարզված հանգամանքներում լեռնագնացներից մեկը մնացել է ձյան զանգվածի տակ, վերջինիս ընկերները շտապ դուրս են բերել ձնակույտից, տուժած քաղաքացին կորցրել է գիտակցությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Կոտայքի մարզում փրկարարները շահմար տեսակի օձ են հայտնաբերել

Փետրվարի 24-ին՝ ժամը 12:15-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի հին գերեզմանատան մոտակայքում գտնվող տներից մեկի նկուղում օձ է նկատել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ջրվեժում 29–ամյա տղամարդու սպանության գործով մի շարք անձինք են հարցաքննվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու 28-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Ավտովթար Կոտայքի մարզում. Աբովյանի զինկոմիսարիատի դիմաց բախվել են Toyota Corolla-ն և Nissan-ը

Փետրվարի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում՝ Կոտայքի զինկոմիսարիատի դիմաց, բախվել են Աբովյանի բնակիչ՝ 31-ամյա Արմինե Սարգսյանի վարած Toyota Corolla մակնիշի50 VX 100 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 33-ամյա Գրիգորի Բաբաջանյանի վարած Nissan Altima մակնիշի 35 OF 917 համարանիշի ավտոմեքենաները։

Առինջ գյուղի 4 բնակիչ թունավորվել է գազից

Փետրվարի 25-ին՝ ժամը 06.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Առինջ գյուղի 4 բնակիչ:

Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի 2 անչափահաս բնակչի մեղադրանք է առաջադրվել գողության համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում կատարված գողության դեպքը:

Քննիչների կողմից յուրաքանչյուր ոչ կոռեկտ վարքագիծ նույնացվում է համակարգի և պետության հետ. ՔԿ նախագահը՝ Կոտայքում

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ՝ ծանոթանալու մարզային քննչական վարչության կողմից նախորդ տարի կատարված աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Անչափահասին մեղադրանք է առաջադրվել` խոշոր չափերով գողություն կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ անչափահասի մասով նախաքննությունը:

Կոտայքի մարզում թալանել են Կեչառիսի վանքի տարածքում գործող Սուրբ Կաթողիկե եկեղեցին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 26-ին Ծաղկաձոր քաղաքում գործող Կեչառիսի վանքից կատարված գողության փաստով։

Արամ Դանիելյանը վերականգնել է պետությանը պատճառված վնասը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի կողմից կատարված հափշտակության հանգամանքները, հափշտակված գումարի չափը:

Դանակահարություն Կոտայքի մարզում. վիրավորն Աբովյանի 25-ամյա բնակիչ է

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:

Մարտ ամսին օդի ամսական միջին ջերմաստիճանը 1-2 աստիճանով բարձր կլինի. կլիմայական բնութագիրը՝ ըստ մարզերի

[b]Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7...+80C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -4...-60C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18...+200C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -22...-240C, առավելագույնը՝ +25...+280C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 25-35 մմ):

Սպանություն նախապատրաստելու եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքով երկու անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 28-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ:

Սպանություն նախապատրաստելու և ապօրինի զենք պահելու մեղադրանքով երկու անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 28-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ: Երկու անձ կալանավորվել է:

Խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են առերևույթ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու, կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքեր:

Երեւան-Աշտարակ ճանապարհին մեքենան բախվել է սյանը. կան տուժածներ

Այսօր՝ մարտի 10-ին, ժամը 18:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Շուտով Չարենցավանի հիվանդանոցային և պոլիկլինիկական ծառայությունները կմատուցվեն մեկ վայրում՝ «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում

Կոտայքի մարզում հիմնանորգված, բարեկարգված և ժամանակակից սարքավորումներով կահավորված բժշկական կենտրոնների առկայությունը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի համար մարզային խնդիրների լուծման առաջնահերթություններից է՝ բժշկական ծառայությունների պատշաճ մակարդակով կազմակերպման, քաղաքացիների սպասարկման և անհրաժեշտ բժշկական օգնությունն ավելի բարձրակարգ տրամադրելու հրամայականով պայմանավորված:

Առողջապահության նախկին փոխնախարարը ձերբակալվել է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով

«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վ.Պողոսյանը:

Հայաստանի տարբեր գյուղերում էլեկտրական մարտկոցներ գողացացած անձինք բերման են ենթարկվել

ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները մարտի 7-ին, ժամը 06.30-ի սահմաններում գողություն կատարելու կասկածանքով, Փոքր-Վեդի գյուղից, իրենց «Օպել» մակնիշի մեքենայով բաժին բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ Ենոք Ս-ին և Կոտայքի մարզի բնակիչ Արմեն Պ-ին:

Ջրվեժում կատարված սպանությունը բացահայտվել է. ձերբակալվել է տուժածի որդին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ջրվեժ գյուղի՝ 1955 թվականին ծնված բնակչի սպանության դեպքի առթիվ։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ համագյուղացուն մետաղյա ձողով ծանր մարմնական վնաս պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 31-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Քասախ գյուղի՝ 34-ամյա բնակչին:

Աբովյան համայնքի ավագանու հայտարարություն

Ս/թ մարտի 15-ին ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկում իրեն իրավունք է վերապահել գնահատականներ հնչեցնել Աբովյան համայնքի ավագանու գործունեության վերաբերյալ։

Կոտայքի մարզի համայնքների սեփական եկամուտների կատարողականը բոլոր հարկատեսակների գծով զգալի աճ է արձանագրել

Մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը բոլոր հարկատեսակների գծով 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին կատարվել է 136,8%-ով: Նախատեսված 449,586.8 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 615,091.4 հազար դրամ:

Մեղադրանք է առաջադրվել՝ վարձավճարով օգտագործելու պայմանով վերցրած շինարարական գործիքները հափշտակելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Կոտայքի մարզի բնակչին:

Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, Կոտայքի, Սևանի, Արագածի, Ապարանի, Թալինի, Լոռու, Գավառի, Ճամբարակի, Աշոցքի, Տավուշի, Ստեփանավանի, Հրազդանի, Սպիտակի, Վարդենիսի, Մարտունու, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում:

Հրազդանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Մարտի 18-ին, ժամը 19:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանում. Կոտայքի մարզի 29-ամյա և 23-ամյա երիտասարդները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ մարտի 19-ին, վիճաբանույթյուն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի։

Անչափահաս երեխաները թույլ չեն տվել, որ հայրը շարունակի ծեծի ենթարկել իրենց մորը. հորը մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է 39-ամյա կնոջը ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Կոտայքի մարզում 25-ամյա վարորդը ВАЗ 217230 մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է «Արզնի-Շամիրամ» ջրանցքում, կա 3 վիրավոր

Երեկ՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Հարություն Հարությունյանը իր վարած ВАЗ 217230 մակնիշի 35 ՏN 038 համարանիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Արզնի–Շամիրամ ջրանցքը։

Աբովյանի քաղաքի հողամասերի աճուրդներում իրավախախտումների առնչությամբ մարզպետը դիմել է դատախազություն

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր դիմել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազին՝ հանձնարարելու համապատասխան ծառայություններին քննության առարկա դարձնել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 2019 թվականի մարտի 7-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդները:

Ավազակային հարձակում՝ Չարենցավանում. ձերբակալվել է երկու անձ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Չարենցավան քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ: Երկու անձ ձերբակալվել է:

Ակունք գյուղում ի հայտ եկած խախտումների առնչությամբ Կոտայքի մարզպետը դիմել է դատախազին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշման համաձայն Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքներով Կոտայքի մարզի նախկին Նոր Գյուղ համայնքում արձանագրվել են մի շարք խախտումներ:

Արամուսի դպրոցում դասադուլ է, պահանջում են, որ տնօրեն նշանակվի իրենց, այլ ոչ թե Կոտայքի մարզպետի առաջ քաշած թեկնածուն

Այսօր՝ մարտի 22-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Վաղ առավոտվանից Արամուս գյուղի Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում սկսվել է դասադուլ, և երեխաները, ծնողներն ու ուսուցչական ողջ անձնակազմը պահանջում են, որպեսզի դպրոցի տնօրեն նշանակվի երկար տարիներ նույն դպրոցում փոխտնօրեն աշխատած Անդրեյ Փիլիպոսյանը։

Չարենցավանում ավազակային հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի երկու բնակչի

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում՝ ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի:

Հանրապետության մի շարք ավտոճանապարհների ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ճամբարակի, Թալինի, Իջևանի, Աշոցքի, Ջերմուկի, Գավառի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Ստեփանավանի, Ախուրյանի, Կոտայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Մաստարա-Ախուրյան ճանապարհահատվածում, Դիլիջանի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:

Մարտի 29-ից ապրիլի 2-ը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով

Մարտի 29-30-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով. ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն ու բուք

Մարտի 29-30-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Բավարարվել են առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացման մեջ կասկածվող դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի

Քաղաքացու կողմից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել հաղորդում ներկայացրած անձի օգտին քաղաքացիական գործով՝ իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու համար ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով կաշառք պահանջելու մասին:

Արթուր Դավթյանը միջնորդել է ԲԴԽ-ին՝ դատավոր Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

Քաղաքացու կողմից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել հաղորդում ներկայացրած անձի օգտին քաղաքացիական գործով՝ իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու համար ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով կաշառք պահանջելու մասին:

Հայաստանի 9 մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք

Մարտի 30-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Բարձրագույն դատական խորհուրդը կասեցրեց դատավոր Գագիկ Հեբոյանի լիազորությունները

2019 թվականի մարտի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը, դռնփակ նիստում քննության առնելով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Զենիկի Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի կողմից 2019 թվականի մարտի 29-ին ներկայացված միջնորդությունները, որոշել է դրանք բավարարել:

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ВАЗ 21099-ը մխրճվել է բեռնատարի մեջ, կան տուժածներ

Մարտի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ, 31-ամյա Արսեն Սիմոնյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի 34 ՏA 756 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Վրաստանի Հանարպետութան քաղաքացի, 57-ամյա Մեհրաբ Մարգիևի վարած DAF մակնիշի B 871 HM 64 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի կցորդիչին:

Բեռնատարը դուրս է բախվել ճամփեզրի ծառերին. Վրաստանի քաղաքացի վարորդին դուրս են բերել մեքենայից

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 30-ին, ժամը 00:44-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում, բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ծառերի մեջ, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով. ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն և բուք

Մարտի 30-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Հրազդանի մոտ «ԳԱԶել»-ն արգելափակվել է ձյան մեջ. օգնության են հասել փրկարարները

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 30-ին, ժամը 00:21-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում, միկրոավտոբուսն արգելափակվել է ձյան մեջ եւ խափանվել ճանապարհի երթեւեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Քուչակից մինչեւ Ապարան ճանապարհահատվածում գետնաբուք է

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ջերմուկի, Կոտայքի, Արթիկի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի եւ Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում:

Կոտայքի մարզում 4 մեքենա է բախվել, որոնցից մեկը կողաշրջվել է, մյուսը՝ բախվել արգելապատնեշին. կան հոսպիտալացվածներ

Մարտի 31-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2109 մակնիշի 35 FD 326 համարանիշի, Lada Priora մակնիշի 36 AV 178 համարանիշի, ВАЗ 21150 մակնիշի 35 QN 975 և Toyota Alphard մակնիշի 95 TO 995 համարանիշի ավտոմեքենաները:

Կոտայքի մարզում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել. նրան փրկել են ոստիկաններն ու փրկարարը

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանը, Արսեն Ասատրյանը և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակից Նիկոլայ Սարկիսովը կարողացել են Պտղնի գյուղի կամրջի վրա կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը:

Կոտայքի մարզում տաքսին կիսամաշ ու մաշված անվադողերի պատճառով կողաշրջվել է. վարորդին և 3 ուղևորներին օգնության են հասել քաղաքացիները

Այսօր՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Toyota մակնիշի 34 ZN 744 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել փոսից

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 5-ին, ժամը 11:28-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող փոսից քաղաքացու դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Կոտայքում BMW-ն տապալել է բենզալցակայանի լիցքավորման սարքն ու հյուրանոցի գովազդային վահանակը, վարորդը հոսպիտալացվել է

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Բալահովիտ գյուղի բնակիչ Արտյոմ Մուրադյանը իր վարած BMW մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով, Բալահովիտ գյուղի կենտրոնական փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի լիցքավորման սարքին, տապալել այն, ապա առաջ ընթանալով, բախվել հարևանությամբ գործող հյուրանոցային համալիրի գովազդային ցուցանակին, կոտրել այն, և առաջ ընթանալով, հայտնվել ճանապարհի մեջտեղում:

«Ժողովուրդ». «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել Հայաստանի Երիտա­սարդական հիմնադրամի դեմ

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Կոտայքի ԳԳՄ-ն դիմել է դա­տարան՝ ընդդեմ Հայաստանի Երիտա­սարդական հիմնադրամի՝ պահանջե­լով բռնագանձել 3 միլիոն դրամ:

Ջերմոցային տնտեսության հաշվապահությունից գողությունը կատարել է 22-ամյա հսկիչը. Մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է ՍՊ ընկերության հաշվապահությունից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Կոտայքում վթարի ենթարկված մեքենայի վարորդը վիճաբանության մեջ է մտել իրեն օգնության ձեռք մեկնած քաղաքացու հետ

Ապրիլի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:30-ից - 08:30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում վիճաբանություն է տեղի ունենում քաղաքացիների միջև:

Կոտայքում BMW-ն տապալել է բենզալցակայանի լիցքավորման սարքն ու գովազդային վահանակը

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Բալահովիտ գյուղի բնակիչ Արտյոմ Մուրադյանը իր վարած BMW մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով, Բալահովիտ գյուղի կենտրոնական փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի լիցքավորման սարքին, տապալել այն, ապա առաջ ընթանալով, բախվել հարևանությամբ գործող հյուրանոցային համալիրի գովազդային ցուցանակին, կոտրել այն, և առաջ ընթանալով, հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Պաշտոնական. Իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում ի հայտ եկած խախտումների առնչությամբ Կոտայքի մարզպետը դիմել է մարզի դատախազին

Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր դիմել է Կոտայքի մարզի դատախազին՝ Աբովյան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում արձանագրված խախտումները քննության առարկա դարձնելու նպատակով:

Կոտայքի մարզպետը դիմել է մարզի դատախազին՝ արձանագրված խախտումների կապակցությամբ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր դիմել է Կոտայքի մարզի դատախազին՝ Աբովյան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում արձանագրված խախտումները քննության առարկա դարձնելու նպատակով:

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակը Կոտայքի մարզի Արամուսի դպրոցում պահպանվում է. դասերը կաթվածահար են եղել

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակը Կոտայքի մարզի Արամուսի դպրոցում պահպանվում է. դասերը կաթվածահար են եղել. բողոքի մասնակիցների խոսքով՝ մարզպետի կողմից նշանակված դպրոցի տնօրենը «սպառնում է КГБ-ով»

Նոր Գեղիի մոտ մեքենաներ են միմյանց բախվել. երկու վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը ՝ ժամը 09։30-ի սահմաններում Նոր Գեղիի վարչական տարածքում բախվել են Volkswagen Vento մակնիշի 34 TM 680 համարանիշի և Volkswagen Touran մակնիշի 23 ՕՍ 297 համարանիշի ավտոմեքենաները։

Ծաղկաձորում մեքենան բախվել է ցանկապատին ու շրջվել. վարորդի վիճակը ծանր է

Ապրիլի 12-ին, ժամը 22:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Կոտայքի մարզում. 700-ից ավելի արծվաշենցիներ փակել են Չայնիի ճանապարհը

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք բոլորը ներկայումս ադրբեջանական օկուպացիայի ներքո գտնվող Արծվաշեն գյուղի նախկին բնակիչներ են, արդարացիորեն բարձրաձայնում ու պահանջում են, որպեսզի կառավարությունը վերջապես 30 տարվա մեջ առաջին անգամ ուշադրություն դարձնի իրենց պահանջներին ու խնդրանքներին.

Չարենցավանում դպրոցի տնօրենը աշխատանքի չհաճախող Երևանի բնակչին գրանցել է որպես հավաքարար, ԵՊԲՀ-ի ուսանող դստերը՝ լաբորանտ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու և յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

31-ամյա վարորդի Mersedes-ը Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհին գլխիվայր շրջվել է․ բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար

Երեկ՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 31-ամյա Անդրանիկ Պետրոսյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Արարատ» ռեստորանահյուրանոցային համալիրի փայտյա ցանկապտին, տապալել այն, առաջ ընթանալով բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հրազդանում հակատանկային ական է հայտնաբերվել

Այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 08:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակայքում հայտնաբերվել է հակատանկային ական. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Կոտայքում Opel Zafira-ն հարվածել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում. կան տուժածներ

Ապրիլի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Opel Zafira մակնիշի 35 NF 681 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում, ըստ իր հայտարարության, նկատելով ճանապարհով անցնող շանը, որին չբախվելու պատճառով կորցրել է ավտոմեքենայի իքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորակում:

Քաղսի գյուղի մոտ մեքենան բախվել է ծառերին. վարորդը տեղում մահացել է

Ապրիլի 16-ին, ժամը 23:25-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Կոտայքի մարզում և Սպիտակում գազի արտահոսքից թունավորումներ են գրանցվել

ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժինն ապրիլի 15-ին, ժամը 03.40-ին հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով հարցականով, բոտուլիզմով հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Աբովյան քաղաքի 3 բնակիչ ու հայտնել, որ իրենց տանը վատ են զգացել:

Վերելակների գործարան՝ Կոտայքի մարզում

ՀՀ Կոտայքի մարզում առաջիկայում կհիմնվի վերելակների գործարան, որտեղ նախատեսվում է արտադրել տարեկան 2000-3000 վերելակ: Այս մասին ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Վերելակների գործարան բացելու համար ունենք ընտրած 5 արտադրատարածք, սպասում ենք՝ չինական մասնագետները վերջնական ընտրություն կատարեն. Կոտայքի մարզպետ

Կոտայքի մարզում մենք «էլեվատոր մանուֆակտորինգ» չինական ընկերության հետ ամիսներ առաջ հուշագիր ենք ստորագրել վերելակների գործարան բացելու մասին և այս փուլում ունենք 5 արտադրատարածքներ, որոնք որ նախնական հավանության են արժանացել այստեղի ներկայացուցչության կողմից. այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին՝ թե ի՞նչ փուլում են Կոտայքի մարզում վերելակների գործարան բացելու աշխատանքները:

Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով (Լուսանկարներ)

Ս.թ. ապրիլի 17-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցավ Ամերիաբանկի [b]«Աբովյան»[/b] մասնաճյուղի պաշտոնական բացումը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, Ամերիաբանկի հաճախորդներ, գործընկերներ, այլ պաշտոնատար անձինք և հյուրեր:

Ուշագրավ «դեպք». Կոտայքի մարզպետն ու Աբովյանի քաղաքապետը միավորվել էին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը միասին, ժպիտը դեմքներին, Աբովյանում ժապավեն էին կտրում։ Բացում էին Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղը։

Նուռնուս գյուղում նռնականման առարկա է հայտնաբերվել

Ապրիլի 18-ին` ժամը 17:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի ամառանոցներում՝ «Ուրց» թաղամասի 2-րդ փողոցի այգետնակներից մեկում, հողագործական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է նռնականման առարկա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Լսել ենք, որ քննիչների մոտ երկտող կա»․ նախկին գյուղապետը՝ ինքնասպանություն գործած զինծառայողի մասին

Երեւանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոցում այսօր մահացած 24-ամյա զինծառայող Նարեկ Ս․-ն Կոտայքի մարզի Զովք գյուղից էր․ ըստ Քննչական կոմիտեի՝ նա ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք:

Ավտովթար Կոտայքի մարզում. «Արծվի թևերի» մոտ բախվել են Audi A8-ը, BMW-ն և Ford Transit-ը

Ապրիլի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևերի» հարևանությամբ բախվել են 41-ամյա Արտյոմ Մուշեղյանի վարած Ford Transit մակնիշի 35 MZ 161 համարանիշի, 43-ամյա Արտեմ Խուդավերդյանի վարած Audi A8 մակնիշի 35 CG 673 համարանիշի և 34-ամյա Բաբկեն Ավետիսյանի վարած BMW մակնիշի 35 RR 341 համարանիշի ավտոմեքենաները:

«Իրատես». Աբովյանի քաղաքապետի պաշտոնը ՔՊ-ն մտադիր է իրենով անել

«Գաղտնիք չէ, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ու Աբովյանի քաղաքապետի ջրերը, մեղմ ասած, մի առվով չեն հոսում: Պետրոսյանը շարունակում է պնդել, որ ԲՀԿ-ամերձ քաղաքապետը հողերի ապօրինի առուծախ է արել, ՔՊ-ն էլ, հաշվի առնելով այս ամենը, մտադիր է սեփական թեկնածու առաջադրել:

Քանաքեռի զորամասում հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը երեք ամիս առաջ էր զինծառայության անցել

Ապրիլի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի զինանոցում իրեն հրազենային մարմնական վնասվածք հասցնելու հետեւանքով Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց տեղափոխված եւ այնտեղ մահացած 24-ամյա պայմանագրային զինծառայող Ն.Ս.-ն Կոտայքի մարզի Զովք գյուղից էր:

Անձրևաջրերի հետևանքով փլուզվել է Մեղրաձոր գյուղի ավտոճանապարհի մի հատվածը

Ապրիլի 20-ին՝ ժամը 14:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի Գոռ-Գոշ 3-րդ թաղամասում ավտոճանապարհի մի հատվածն անձրևների հետևանքով փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Կոտայքի մարզում մեքենան ընկել է Հրազդան գետը

Ապրիլի 24-ին` ժամը 19:32-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պրագմատիկ հաշվարկներով՝ 1200-1500 նոր աշխատատեղ կստեղծվի Կոտայքի մարզում. մարզպետ

Կոտայքի մարզում տնտեսական զարգաման հայեցակարգով նախանշել ենք 4 հիմնական ուղղություններ, որոնցից առաջինը տուրիզմի ոլորտն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Քասախ գյուղում մեքենան կայանելու շուրջ վեճի ժամանակ Լիբանանի 21-ամյա քաղաքացին լուրջ վնասվածք է պատճառել համագյուղացուն

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է Քասախ համայնքում հարեւանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Սպասում ենք չինական կողմի այցին. Կոտայքի մարզպետը՝ վերելակների արտադրության մասին

Վերելակների արտադրության հետ կապված Չարենցավանում շուրջ 5 արտադրական տարածքներ ենք նախանշել չինական ընկերության մեր գործընկերների պահանջով՝ իրենց չափորոշիչներին համապատասխան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ խոսելով մարզում վերելակների արտադրության մասին։

Մեքենայում քաշել-պոկել է վարորդի պարանոցի շղթան ու ձեռքի մատից հափշտակել ոսկյա մատանին

Ապրիլի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արթուր Մ.-ին:

Օրորոց է հրդեհվել Ներքին Պտղնիի տներից մեկում, այրված 1 տարեկան երեխայի վիճակը ծանր է

Ապրիլի 29-ին, ժամը 14:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի 1-ին փակուղու տներից մեկում այրվում է օրորոց. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Կոտայքի մարզում օպերլիազորը կաշառք ստանալու պահին բռնվել է. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում 2019թ. ապրիլի 25-ին հաղորդում է ստացվել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության օպերլիազորի կողմից 2017 թվականից պարբերաբար ՀՀ քաղաքացուց որպես կաշառք գումարներ շորթելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Ողջաբերդում փլուզում է տեղի ունեցել

Երեկ՝ ապրիլի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 07։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ողջաբերդ գյուղի 8-րդ փողոցի 2-րդ տանը կից հացատունը փլուզվել է։

«Փաստ». «Մարզը վերցրել եմ, մնացել է Աբովյանը». Կոտայքի մարզպետն անձամբ կզբաղվի նախընտրական քարոզարշավով, որ ռիսկային «կիքսեր» թույլ չտրվեն

«Մամուլն արդեն անդրադարձել է, որ ՔՊ-ում այնքան էլ միանշանակ չեն վերաբերվում առաջիկայում Աբովյանում սպասվող համայնքի ղեկավարի ընտրություններին Կոտայքի մարզպետի կողմից առաջարկվող թեկնածուին, մի խոսքով՝ ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանում:

Վթար «Կովկաս» ռեստորանի մոտ. Բախումից հետո «ՎԱԶ-21010»-ը բախվել է գազի բաշխիչ կայանին, առաջացել է վառելիքի արտահոսք

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 29-ին, ժամը 15:30-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի «Կովկաս» ռեստորանային համալիրից դեպի Վանահովիտ թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ռուսերեն

Минтранс Армении предупреждает о гололеде, КПП Верхний Ларс открыт

11 февраля по состоянию на 09:30 на автодорогах Ноемберяна, Туманяна, Ванадзора, Степанавана, Спитака, Тавуша, Чамбарака, Талина, Аштарака, Котайка, Гавара, Вардениса, Армавира, Масиса, Арташата, Вайка, Сисиана, Гориса и Капана идет снег.

Шесть семей в Котайке воспользовались жилищной программой VivaCell-MTS и "Домостроительного центра Фуллер"

Телекоммуникационная компания VivaCell-MTS и "Домостроительный центр Фуллер" в рамках совместной жилищной программы завершили работы по благоустройству домов для шести семей из общин Гегашен и Камарис Котайкской области Армении

МЧС Армении принимает меры в рамках расследования причин взрыва на кислородной станции в Котайке

Приостановлено выполнение обязанностей руководителя и ряда сотрудников Наццентра технической безопасности, который 6-го марта провел экспертизу на данной станции и вынес положительное заключение

Полиция Армении получила 153 заявления о предполагаемых нарушениях во время голосования

Из поступивших сообщений 44 касались инцидентов в Ереване, 13 - в Котайке, 14 - в Лори, 12 - в Шираке, 6 - в Армавире, 5 - в Арагацотне, 20 - в Тавуше, 17 - в Арарате, 6 - в Сюнике, 7 - в Гегаркунике и 9 - в Вайоц Дзоре

Անգլերեն

Armenian government allocates AMD 96 million to communities damaged by natural disasters



YEREVAN, July 21. /ARKA/. Armenia’s government has allocated AMD 96 million as assistance for some provinces damaged by natural disasters in June and July.
In particular, the government earmarked these financial resources to residents of Gegharkunik, Armavir, Kotayk and Syunik provinces stricken by winds and hail as well as to residents of the flood-stricken town of Artik in Shirak province.
It allocated AMD 22 million to Armavir province, AMD 3,800,000 to Artik, AMD 10 million to Gegarkunik, AMD 5 million to Karchakhpyur and AMD 55 million for repairing Kapan’s roads. -0----

ArmOil to commission oil refinery in 3-4 years

It will take the ArmOil company 3-4 years to commission an oil refinery in the town of Yeghvard in the central Kotayk province, economy minister Artsvik Minasyan told a last week Cabinet meeting, recalling that the company had been awarded already a 3-year VAT payment deferment in late 2015.

Light precipitations expected in Armenia during holidays

Clear weather is expected in Armenia in the upcoming days, while in Ararat, Shirak, Kotayk and the Vayots Dzor and Aragatsotn valleys the fog will remain, Gagik Surenyan, deputy head of the meteorological center of “Hydromet” service told a press conference in ARMENPRESS.

Nor Hachn branch of Converse Bank reopened

The official reopening ceremony of Converse Bank’s “Nor Hachn” branch took place on December 25, the bank said in a press release today It said the ceremony was attended by guests from Kotayk Regional Administration

Ecos-M to invest $1.6 million in ICT technologies in Armenia

ECOS-M company is investing $1.6 million in the development of ICT technologies in the free economic zone in the town of Hrazdan in central Armenian province of Kotayk, Minister of Economic Development and Investments Tigran Khachatryan said at a meeting of the Armenian government today.

Lift-producing plant to be built in Armenia - paper

A plant producing lifts is planned to be built in Armenia, Respublika Armenia reported on Friday. The newspaper reports referring to Romanos Petrosyan, governor of Kotayk province, that the plant will produce 2,000 to 3,000 lifts every year.