Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Կիլիկիա

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Արամ Առաջին կաթողիկոսը հանդիպում է ունեցել Բաշար ալ-Ասադի հետ

Կիլիկիայի կաթողիկոսարանի մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ հունվարի 4-ի առավոտյան Դամսակոսի նախագահական պալատում կայացել է Արամ Առաջին կաթողիկոսի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հանդիպումը: Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Սիրիայի առաջնորդը մանրամասն տեղեկություններ է հաղորդել Արամ Առաջինին երկրի ներքին քաղաքական իրավիճակի, ինչպես նաև վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Այս առիթով վեհափառ հայրապետը ողջունել է Հալեպում խաղաղության վերահաստատումը և ցանկություն է հայտնել, որ ամենամոտ ապագայում խախաղություն և համերաշխություն հաստատվի ողջ Սիրիայի տարածքում: Ապա Նորին Սրբությունն անդրադարձել է ընդհանրապես տարածաշրջանում և հատկապես Սիրիայի նկատմամբ Թուրքիայի ժխտողական և քայքայիչ դերակատարմանը: Արամ Առաջինը նաև շեշտել և հույս է հայտնել որ երկրի ներսում շուտով բարեկարգման գործընթաց կսկսվի, որին կմասնակցեն բոլոր համայնքները, այդ թվում քրիստոնյա համայնքը և մասնավորապես` հայերը: Այս պաշտոնական հանդիպմանը Արամ Առաջինին ուղեկցում էին Բերիոյի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի այլ անդամներ:

Սպասվող լրահոս. 16.05.2017

Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվեն Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի հայկական թագավորության մշակութային հուշարձանների 360° պատկերները՝ «360° Մեծ Հայք» նախագծի ցուցադրությունը: Բացմանը հրավիրված են պաշտոնատար անձինք, մշակույթի գործիչներ, հանրային մարդիկ:

Եկեղեցի-հասարակություն փոխհարաբերությունների հարցեր՝ Բակո Սահակյան եւ Արամ Առաջին հանդիպման ժամանակ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանը, մասնավորապես, Նոր Կիլիկիա բնակավայրի հետագա զարգացմանն առնչվող խնդիրներին: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայապահպանության, հայրենիքի հետ կապերի ամրապնդման եւ Արցախին մշտապես սատարելու գործում:

Ռուսերեն

Посетители Нацгалереи Армении смогут совершить виртуальный тур по Западной Армении и Киликии

Открытие выставки изображений в формате 360° исторических памятников Западной Армении и Киликийского армянского государства состоялось во вторник в Национальной галерее Армении