Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Մալաթիա

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Մալաթիա շուկայի տարածքից բերման է ենթարկվել խոշտանգման համար հետախուզվող 26-ամյա քաղաքացին

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 12-ին, Երևան քաղաքի Մալաթիայի շուկայի տարածքից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Վրեժ Բ.-ն։

ՍԱՊԾ-ն հանդիպումներ է անցկացնում մսի վաճառքի շղթայի բոլոր օպերատորների հետ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է Խորենացի փողոցի հարակից տարածքում, Մալաթիայի, Կոմիտասի և Նոր Նորքի շուկաներում մսի վաճառքով զբաղվող տնտեսավարողների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Գյուղնախում քննարկվել են լոլիկի իրացմանն առնչվող հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին  Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը,  ՀՀ ագրոարդյունաբերողների համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ  Հասմիկ Ջհանգիրյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և ՍԱՊԾ պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը: Ինչպես հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցության մասնակիցները քննարկել են  լոլիկի իրացմանն առնչվող հարցեր: Պողոս Գևորգյանի խոսքով՝  այսօր հանրապետությունում իրացվում է նաև Թուրքիայից ներկրված լոլիկ և վարունգ, որի մասին իրենք ահազանգել են ՀՀ գյուղատնտեսության նախարարին: Ըստ Գևորգյանի՝ նախարարություն  դիմելուց հետո ներկրումները դադարել են,  մայրաքաղաքի Մալաթիայի գյուղմթերքների շուկայում ներկրված  լոլիկ այլևս չկա,   առկա է պահեստավորված լոլիկ և վարունգ, որը պարբերաբար որոշակի քանակներով շուկայահանվում է: Նախարար Առաքելյանը նշել է, որ ահազանգը ստանալուց հետո խնդիրը  մշտապես գտնվել է պատկան մարմիների  ուշադրության կենտրոնում, սակայն հարցին արմատական լուծումներ տալու համար միայն պետական մարմինների աշխատանքը բավարար չէ,  և շատ կարևոր է հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը: ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն առաջարկել է ստեղծել քաղաքացիական նախաձեռնության խումբ ասոցիացիայի անդամներից և գրավոր դիմում ներկայացնել, ինչն էլ հիմք կհանդիսանա ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե դիմելու և տվյալ տնտեսավարող սուբյեկտի մոտ ստուգումներ իրականացնելու համար: Նախարարը հավելել է, որ ՀՀ ագրոարդյունաբերողների համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունն աջակցություն կցուցաբերի ջերմոցատերերին այդ հարցում: «Եթե ցանկանում եք, որ խնդիրը հիմնովին լուծվի, պետք է ներդրում ունենաք այդ գործընթացի մեջ: Անհրաժեշտ է դիտարկել նաև հարցի տնտեսական կողմը և  լուրջ ուշադրություն դարձնել տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման հարցին,  որպեսզի ներկրվող գյուղմթերքի նկատմամբ տեղականը չհայտնվի ոչ շահեկան վիճակում: Միգուցե նախընտրելի է դիվերսիֆիկացնել արտադրանքի տեսականին: Ներկայացրեք առաջարկներ, մենք մշտապես պատրաստ ենք և բաց ցանկացած ձևաչափով քննարկումների համար»,-նշել է նախարար Առաքելյանը: Հանդիպման ավարտին ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը նաև դիմել է Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահին՝ կոչով հանդես գալ ջերմոցատերերին հորդորելու Ամանորի նախաշեմին գյուղմթերքի նկատմամբ պահանջարկի աճին զուգահեռ խստիվ ուշադրություն դարձնել արտադրվող ջերմոցային արտադրանքի որակին և չչարաշահել թունաքիմիկատները:

Սաթենիկ Ն. հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 16 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Սաթենիկ Ն.-ն:

Ինչու է թուրքական լոլիկը մաքսավճարից էժան. ջերմոցատերերը պատասխան չունեն

Հայ-թուրքական <<լոլիկի պատերազմ>>, որը տեւում է գրեթե 10 տարի: Այսօր հայ ֆերմերներն այլեւս չեն ցանկանում լռել, որոշել են բացել որոշ փակագծեր: Պնդում են՝ թուրքական լոլիկի բիզնեսը փակել է հայկական լոլիկի ճանապարհները թե Հայաստանում, թե Ռուսաստանում: Խնդրի լուծմանն առայժմ չի օգնել գյուղնախարարի միջամտությունը:   <<Ջերմատնային ասոցիացիա>>-ի անդամներն ու ֆերմերները 10 տարվա անարդյունավետ պայքարից հետո այսօր որոշել են բացել աղմկահարույց որոշ փակագծեր՝ կապված Հայաստան-Թուրքիա պաշտոնապես գոյություն չունեցող ապրանքաշրջանառության հետ: <<Թուրքիայից ապրիլի 24-ին ներկրվում է մեխակ, որպեսզի մենք տանենք Եղեռնի զոհերի հուշահամալիր>>,- ասում է։ Սա խնդրի ընդամենը բարոյական կողմն է, բայց այն, ինչի մասին բարձրաձայնում է <<Ջերմատնային ասոցիացիա>> ՀԿ գործադիր տնօրեն Պողոս Գեւորգյանը, կապված է լոլիկի եւ վարունգի ապօրինի ներկրման հետ: Տարիներ տեւող այս խնդրից դեռեւս երկու շաբաթ առաջ անտեղյակ էր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Այն, որ հայկական լոլիկի ծավալների կտրուկ աճ հնարավոր չէ՝ պնդում է <<Ջերմատնային ասոցիացիա>>-ի ղեկավար Պողոս Գեւորգյանը: Ասում է՝ թուրքական լոլիկը ոչ միայն Հայաստանի շուկայում է փակել հայկական լոլիկի ճանապարհը, այլեւ՝ խոչընդոտներ է ստեղծում արդեն նաեւ Ռուսաստանում: Գյուղնախարարն այժմ փորձում է զբաղվել խնդրով, զանգել է Մաքսային ծառայություն, որտեղից տեղեկացրել են, որ ոչ մի կիլո լոլիկ Հայաստան չի ներկրվել: <<Չորս օր է՝ ամենօրյա կապի մեջ ենք>>,- ասում է  Պողոս Գեւորգյանը: Նախարարն ամեն օր առավոտը առաջինը զանգում է <<Ջերմատնային ասոցիացիա>>-ի ղեկավարին՝ իմանալու, թե ինչ նորություններ կան: Բայց իրականությունն այն է, որ սայլը տեղից դեռ չի շարժվել: Պողոս Գեւորգյանը պատմում է, որ երեկ է եղել Հայաստանի մեծածախ շուկաներից մեկում եւ արձանագրել է հետեւյալը: <<Գնացիք շուկա, նկարահանեցինք: Հարձակվում էին, ասում՝ կարող է նկարում եք հեռուստացույցով ցույց տաք, ասացինք՝ ոչ: Թուրքական վարունգները արկղներով, բոլորի վրա գրված <<թուրքիշ, թուրքիշ, թուրքիշ>>: Կա եւ շատ էժան: Նոր նախարարի միջամտությունից հետո խիստ կրճատվեց բերելը, վախեցան Մալաթիայի շուկա բերել, որովհետեւ մտածում էին, թե ստուգումներ կլինեն: Այդ ամբողջը գնացել է Հովտաշատի շուկա>>: Հայաստանում այսօր գործում է շուրջ 950 փոքր եւ միջին ջերմատնային տնտեսություն, որտեղ աշխատում է շուրջ 18 հազար մարդ: Շատերն արդեն անիմաստ են համարում զբաղվել  այս գործով։ Ջերմային տնտեսություն ունեցող Գագիկ Բաբախանյանը պատմում է՝ շատ ծանոթներ արդեն փակել են իրենց ջերմոցներն ու գնացել արտագնա աշխատանքի: Հայ-թուրքական լոլիկի <<պատերազմներում>> կա նաեւ սովորական թվաբանություն: Հայ ֆերմերները ոչ մի կերպ չեն կարողանում լուծել ոչ սովորական հանելուկը: Հասկանալի է, որ մթերքը օրինական ճանապարհով չի ներկվում, քանզի պետք է սահմանին վճարվեր սահմանված 32 տոկոս հարկը: Հայ ֆերմերների մոտավոր հաշվարկով ստացվում է, որ թուրքական լոլիկի դեպքում դա կկազմեր 507 դրամ: Հայկական շուկայում այդ լոլիկը վաճառվում է 500 դրամով: Իսկ թե ո՞ւր մնաց  Թուրքիայում տվյալ ապրանքի գնման, բանվորների միջոցով բարձելու եւ ճանապարհածախսի գումարները՝ ֆերմերներն այդպես էլ չեն կարողանում գտնել հարցի պատասխանը՝ ընթացքում ստիպված լինելով հայկական լոլիկը ինքնարժեքից ցածր վաճառել՝ ստացած վնասներն էլ ավելի չխորացնելու համար:

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն իրականացրած 24-ամյա տղան բերման է ենթարկվել

Ոստիկանության Մալաթիայի բաժնի և ոստիկանության վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Տիգրան Կ.-ն։

ՀԱԿ-ը հրապարակեց համամասնական և ռեյտինգային ցուցակները. ցուցակը գլխավորում է Լևոն Տեր–Պետրոսյանը

«Հայ ազգային կոնգրեսն» այսօր հրապարակել է իր համամասնական և ռեյտինգային ընտրացուցակները: Համամասնական ցուցակում կա 141 անուն, որից 133-ը ընդգրկված են ռեյտինգային ցուցակում։ ՀԱԿ-ը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կմասնակցի հետևյալ ցուցակով: 1- Լևոն Տեր–Պետրոսյան 2- Ստեփան Դեմիրճյան 3- Լևոն Զուրաբյան 4- Զոյա Թադևոսյան 5- Արամ Մանուկյան 6- Գագիկ Ջհանգիրյան 7- Վահագն Խաչատրյան 8- Լիդա Մելիքյան 9- Դավիթ Մաթևոսյան 10- Ստեփան Մինասյան 11- Գրիգորի Գրիգորյան 13- Հակոբ Հակոբյան Մալաթիա Սեբաստիա 14- Մյասնիկ Մալխասյանը 15- Սամվել Աբրահամյան 16- Նարինե Հովհաննիսյան 17- Ավետիս Ավագյան 18- Ռոլանդ Ավետիսյան 19- Վլադիմիր Կարապետյան 20- Սոֆյա Յորդեկյան 21- Արման Մուսինյան 22- Արեգ Գևորգյան  

Վրաերթ Երևանում

Փետրվարի 20-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի կին և հայտնել, որ փետրվարի 19-ին, ժամը 21.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիչինայի և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել իր 31-ամյա դստերը և պատճառել մարմնական վնասվածքներ:

Կիևյան կամրջից 42-ամյա տղամարդ է ցած նետվել

Այսօր առավոտյան Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա: Պարզվել է, որ մահացածը 1975 թվականին ծնված Հ.Մ-ն է, ով ինքնասպանություն է գործել՝ կամրջից նետվելով:

Աղվան Հովսեփյանը քվեարկել է հանուն մեզ

Քիչ առաջ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի 7/55 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը։ Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե հանուն ինչի է քվեարկել, նա կարճ պատասխանեց, որ քվեարկել է հանուն մեզ։

Մալաթիա վարչական շրջանում տեղակայված 7/56 տեղամասում ընտրողների ակտիվությունը բավական բարձր է

Մալաթիա վարչական շրջանում տեղակայված 7/56 տեղամասում ընտրողների ակտիվությունը բավական բարձր է: Այստեղ ժամանակ առ ժամանակ կուտակումներ են առաջանում: Ընտրատեղամասի առջև հերթեր են գոյացել:

Սոցհարցումները ուղղորդող գործառույթ են իրականացնում. ՀԿԿ ներկայացուցիչ

Գոհ են արդյոք կոմունիստական կուսկցությունից թեկնածուները քարոզարշավի ընթացքից: Որքանով են ընդունելի նրանք ընտորղների համար: ՀԿԿ-ից  ռեյտինգայինով առաջադրված թեկնածու Սիլվա Ադամյանն այսօր խոսել է իր համակիրներին ահաբեկելու դեպքերի մասին ու անհանգստություն հայտնել սպասվող ընտրությունների ընթացքի համար: Իսկ հրապարակվող սոց հարցումները, ըստ նրա, ուղղորդող նշանակություն ունեն ու նախադրյալ են շեղելու ընտրողներին իրենց մոտեցումից: Բնապահպան Սիլվա Ադամյանը գրեթե չի եղել մարզերում, հասցրել է լինել միայն Սարուխան գյուղում ու կայացած հանդիպումը մտահոգիչ պատկեր է արձանագրում: Գյուղում նա երիտասարդների գրեթե չի հադիպել: «Ասում են գնացել են երիտասարդները ՌԴ աշխատելու»: ՀԿԿ ցուցակով առաջադրված թեկնածուն ուշադիր հետևում է ֆեյսբուքյան գրառումներին ու եզրակացնում, որ իր հետևորդները շատ են: Արդար ընտրությունների դեպքում  նա համոզված է,  որ բավականաչափ ձայներ կհավաքի: Անգամ լռողներն են ինձ ձայն տալու՝ ասում է: Մանկավարժ հոգեբան Արմինե Դավթյանը, ով ռեյտինգայինում առաջադրված է Մալաթիա- Սեբաստիա համայնքում,  դժգոհեց քարոզարշավի ընթացքից: Ովքեր լծակներ ունեն անկաշկանդ օգտագործում են լծակները քարոզչության նպատակով: Նման պայմաններում պետական կառավարման օղակներում չաշխատողները հայտնվում են լուսանցքից դուրս: Քարոզարշավի ավարտին մնացել է ընդամենը 5 օր ու հուսանք, որ ընտրողները կհասցնեն կողմնորոշվել ու հանգիստ պայմաններում, ազատ արտահայտել իրենք կամքը:

Հարձակվել և ատրճանակն ուղղել են «ԵԼՔ» դաշինքի վստահված անձի վրա

Մարտի 31-ին` ժամը 23.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և հայտնել, որ Սվաճյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրենց վստահված անձանց վրա զինված հարձակում է տեղի ունեցել և գողացել են դրոշները:

ԿԸՀ-ն հրապարակել է ռեյտինգային քվեարկության արդյունքները

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ըստ ընտրական տարածքների յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի ռեյտինգային ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուի կողմ քվեարկած ընդհանուր քվեաթերթիկների թիվը: Ներկայացնում ենք ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների` յուրաքանչյուր ընտրական տարածքում առավել շատ ձայներ հավաքած առաջին երեք ռեյտինգային թեկնածուների անունները: Թիվ 1 ընտրատարածք (Երևանի Ավան, Նոր Նորք, Ավան վարչական շրջաններ) «Ելք» դաշինք  1.Թանդիլյան Մանե` 5110 2. Աղազարյան Հովիկ` 2620 3. Բաթոյան Զարուհի` 1639 Հայաստանի Հանրապետական կուսակցություն  1.Սարգսյան Ռոբերտ` 27 հազար 107 2. Պողոսյան Միհրան ` 19 հազար 874 3. Ուլիխանյան Ղուկաս` 9 հազար 543 «Ծառուկյան» դաշինք  1.Մամոյան Արթուր` 5612 2. Ծառուկյան Արտյոմ` 5104 3. Եղիկյան Ալիկ` 2388 Հայ Յեղափոխական Դաշնակցություն 1.Լոքյան Սերգեյ` 2524 2. Գեղամյան Վահան` 1983 3.Կարապետյան Սարգիս` 592 Թիվ 2 ընտրատարածք (Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններ) «Ելք» դաշինք  1.Գորգիսյան Գևորգ` 3168 2.Բաբայան Հարություն` 2218 3.Կոնջորյան Հայկ` 2097 Հայաստանի Հանրապետական կուսակցություն 1.Սահակյան Արման` 18 հազար 532 2.Սարգսյան Արտակ` 12 հազար 27 3. Գևորգյան Արթուր` 10 հազար 150 «Ծառուկյան» դաշինք  1.Կարապետյան Վահան` 8728 2.Սաֆարյան Մելիք` 5631 3.Ուրիխանյան Տիգրան`3728 Հայ Յեղափոխական Դաշնակցություն   1.Վարդանյան Հովհաննես` 1117 2.Մանուկյան Միքայել` 910 3.Ղազարյան Արթուր` 630 Թիվ 3 ընտրատարածք (Երևանի Մալաթիա Սեբաստիա ևՇենգավիթ վարչական շրջաններ) «Ելք» դաշինք  1.Ռուբինյան Ռուբեն` 3999 2.Հարությունյան Արայիկ` 3904 3.Հակոբյան Հրաչյա` 3390 Հայաստանի Հանրապետական կուսակցություն  1.Ալեքսանյան Սամվել` 42 հազար 472 2.Հովհաննիսյան Արայիկ` 19 հազար 710 3.Նահապետյան Կորյուն` 1046 «Ծառուկյան» դաշինք  1.Ղարագյոզյան Հարություն` 8483 2.Առաքելյան Կարեն` 3653 3.Նազարյան Հակոբ` 3569 Հայ Յեղափոխական Դաշնակցություն 1.Սարգսյան Սամվել` 1060 2. Սահակյան Մհեր` 709 3. Ամիրյան Հովհաննես` 534 Թիվ 4 ընտրատարածք (Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններ) «Ելք» դաշինք  1.Նիկոլ Փաշինյան` 11 հազար 513 2.Ալեն Սիմոնյան` 1870 3. Աղաջանյան Էդուարդ` 940 Հայաստանի Հանրապետական կուսակցություն 1.Բեգլարյան Հակոբ` 26 հազար 1 2. Կարապողոսյան Հարություն` 20 հազար 306 3. Սահակյան Ասատուր` 1726 «Ծառուկյան» դաշինք  1.Ազիզյան Նապոլեոն` 4332 2. Էնֆիաջյան Վահե` 3484 3. Մադաթյան Արայիկ` 3345 Հայ Յեղափոխական Դաշնակցություն 1. Գրիգորյան Լևոն` 911 2. Մանուկյան Արսեն` 901 3. Առաքելյան Արման` 872 Թիվ 5 ընտրական տարածք (Արարատի մարզ) «Ելք» դաշինք  1.Թևոնյան Ռազմիկ` 4221 2.Հակոբյան Նշան` 417 3. Մարգարյան Արտակ` 415 Հայաստանի Հանրապետական կուսակցություն  1.Գրիգորյան Արայիկ` 45 հազար 339 2. Մուրադյան Մուրադ` 18 հազար 202 3. Սարգսյան Ալիկ` 6530 «Ծառուկյան» դաշինք 1.Աբրահամյան Արգամ` 34 հազար 415 2. Ստեփանյան Տիգրան` 4354 3.Կակոյան Կամո` 2990 Հայ Յեղափոխական Դաշնակցություն  1.Սարգսյան Գնել` 1058 2.Բաբայան Հայրապետ` 1049 3.Վարդանյան Արա` 778 Թիվ 6 ընտրական տարածք (Արմավիրի մարզ) «Ելք» դաշինք 1.Գրիգորյան Կարեն` 1856 2.Գրիգորյան Շանթ` 1003 3. Խուդաթյան Դավիթ` 789 Հայաստանի Հանրապետական կուսակցություն  1.Գևորգյան Նահապետ` 22 հազար 64 2. Սարոյան Սեդրակ` 21 հազար 937 3. Պետրոսյան Ալեքսան` 9 հազար 474 «Ծառուկյան» դաշինք 1.Աղաբաբյան Արայիկ` 9535 2. Դավթյան Հրանտ`  7616 3.Սիմոնյան Սամվել 3082 Հայ Յեղափոխական Դաշնակցություն 1.Կարապետյան Անդրանիկ` 2975 2. Մինասյան Արծվիկ` 1762 3. Մխիթարյան Արամայիս` 1200 Թիվ 7 ընտրատարածք (Արագածոտնի մարզ) «Ելք» դաշինք  1.Կարապետյան Գագիկ` 430 2. Բաղդասարյան Սյուզաննա` 343 3. Սարդարյան Արթուր` 180 Հայաստանի Հանրապետական կուսակցություն 1.Սահակյան Նաիրի` 14 հազար 166 2. Հայրապետյան Ռոլանդ` 7349 3. Մնացականյան Մնացական` 5218 «Ծառուկյան» դաշինք 1.Մանուկյան Խաչիկ` 5686 2.Խաչատրյան Լյովա` 5325 3.Առուստամյան Նորա` 4789 Հայ Յեղափոխական Դաշնակցություն 1.Տոնոյան Տարոն` 3158 2.Թովմասյան Սամվել` 1406 3.Ղուկասյան Սիրամարգ` 1126 Թիվ 8 ընտրատարածք (Գեղարքունիքի մարզ) «Ելք» դաշինք  1.Զարոյան Վահան` 921 2.Մակարյան Մկրտիչ` 860 3.Սանոսյան Գնել` 420 Հայաստանի Հանրապետական կուսակցություն 1.Բոթոյան Կարեն` 14 հազար 932 2. Գրիգորյան Ռաֆիկ` 14 հազար 430 3. Հակոբյան Հակոբ` 13 հազար 248 «Ծառուկյան» դաշինք 1.Մադաթյան Հրանտ` 11 հազար 971 2.Պողոսյան Վազգեն` 8151 3. Բոստանջյան Վարդան` 7024 Հայ Յեղափոխական Դաշնակցություն 1.Սաղաթելյան Իշխան` 3458 2.Նիկոյան Արտաշես` 2177 3.Բադալյան Ահարոն` 590 Թիվ 9 ընտրատարածք (Լոռու մարզ) «Ելք» դաշինք 1.Մարուքյան Էդմոն` 6123 2.Այվազյան Հրանտ` 893 3.Աթյան Աշոտ` 590 Հայաստանի Հանրապետական կուսակցություն 1.Կարեն Կարապետյան` 44 հազար 255 2. Բաղդասարյան Վահրամ` 17 հազար 637 3. Համբարձումյան Արկադի` 16 հազար 402 «Ծառուկյան» դաշինք 1.Ասատրյան Վանիկ` 8147 2.Դալլաքյան Արթուր` 2507 3.Կարախանյան Էդիկ` 1848 Հայ Յեղափոխական Դաշնակցություն 1.Մաթևոսյան Մարտուն` 1881 2.Թորոսյան Զոհրաբ` 598 3.Նավասարդյան Գայանե 584 Թիվ 10 ընտրատարածք (Կոտայքի մարզ) «Ելք» դաշինք 1.Միքայելյան Սասուն` 6652 2.Աբգարյան Գևորգ` 1139 3.Պետրոսյան Ռոմանոս` 924 Հայաստանի Հանրապետական կուսակցություն 1.Սանամյան Սամվել` 12 հազար 645 2.Հարությունյան Անդրանիկ` 11 հազար 324 3.Հարությունյան Արամ` 10 հազար 808 «Ծառուկյան» դաշինք 1.Մանուկյան Դավիթ` 20 հազար 761 2.Մանուկյան Մելիք` 5861 3.Բաղդասարյան Մարատ` 4355 Հայ Յեղափոխական Դաշնակցություն 1.Հունանյան Արտաշ` 1021 2.Սարգսյան Հայկ`671 3.Մանասյան Մուշեղ` 581 Թիվ 11 ընտրատարածք (Շիրակի մարզ) «Ելք» դաշինք 1.Եղիազարյան Լիլիթ` 963 2.Համբարձումյան Արթուր` 759 3.Հովսեփյան Սոֆիա` 629 Հայաստանի Հանրապետական կուսակցություն 1.Սահակյան Արման` 14 հազար 510 2.Ցոլակյան Ֆելիքս` 11 հազար 796 3.Գրիգորյան Մարտուն` 10 հազար 700 «Ծառուկյան» դաշինք 1.Գրիգորյան Վարդևան` 13 հազար 990 2.Ղուկասյան Վարդան` 12 հազար 452 3.Վահրադյան Լևոն` 3901 Հայ Յեղափոխական Դաշնակցություն 1.Մանուկյան Ռոմիկ` 3123 2.Մաթիլյան Հակոբ` 2652 3.Մանուկյան Մովսես` 2008 Թիվ 12 ընտրատարածք (Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր) «Ելք» դաշինք 1.Արսենյան Հովիկ` 597 2.Սարգսյան Արամ` 520 3.Խալաթյան Արշավիր` 323 Հայաստանի Հանրապետական կուսակցություն 1.Հակոբյան Վահե` 21 հազար 823 2.Արսենյան Աշոտ` 17 հազար 563 3.Առուշանյան Առուշ` 6879 «Ծառուկյան» դաշինք 1.Սիմոնյան Մերուժան` 8168 2.Հարությունյան Դավիթ` 4698 3.Հակոբջանյան Աղասի` 4373 Հայ Յեղափոխական Դաշնակցություն 1.Գևորգյան Գագիկ` 1774 2.Պետրոսյան Նունե` 1191 3.Գևորգյան Վարդան` 955 Թիվ 13 ընտրատարածք (Տավուշի մարզ) «Ելք» դաշինք 1.Փաշինյան Սիփան` 1080 2.Մելիքջանյան Լիպարիտ` 677 3. Ալեքսանյան Սարգիս` 483 Հայաստանի Հանրապետական կուսակցություն 1.Ավալյան Գրիգոր` 17 հազար 113 2.Հակոբյան Հակոբ` 8090 3.Նազարյան Կարեն` 3712 «Ծառուկյան» դաշինք 1.Բաբաջանյան Վարուժան` 5016 2. Խաչատրյան Արմեն` 4500 3. Մելիքսեթյան Ժիրայր` 2449 Հայ Յեղափոխական Դաշնակցություն 1.Մանուկյան Սուրեն` 5274 2.Սահակյան Արտավազդ` 1852 3.Փայտյան Արայիկ` 867

Երեւանյան ինքնաձիգով կրակել է 21-ամյա երիտասարդի վրա

Ապրիլի 8-ին, ժամը 16.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի բենզալցակայանի մոտից աջ ոտքի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա Անդրանիկ Ն.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Եռաբլուրի կանգառում երթուղայինում գողացել է 66-ամյա կնոջ դրամապանակը

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 26-ամյա Վարդան Վ.-ն եւ հայտնել, որ Եռաբլուրի կանգառում նկատել է, որ երկու տղամարդ երթուղայինում գողացել են մի կնոջ դրամապանակը:

Քարոզարշավը եզրափակվում է աղմկոտ նոտաներով

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը եզրափակվում է աղմկոտ նոտաներով: Երեկվանից ուշադրության կենտրոնում «Ելք» դաշինքի ահազանգն է Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբներից մեկում ընտրակաշառք բաժանելու մասին: Փաստն արձանագրել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողը, դրան ընթացք  է տվել ընդդիմադիր դաշինքը՝ իրավապահներին  հաղորդում ներկայացնելով: Ընթանում է հետաքննություն, պարզվում են միջադեպի մանրամասները՝ այս պատասխանն են տվել «Ռադիոլուր»-ին ոստիկանությունից: Իսկ մինչ իրավապահները հետաքննում են,  «Ելքը» 2 դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Դրանցից մեկով դաշինքը հանձնաժողովից պահանջում է Հանրապետական կուսակցության գրանցումը չեղյալ ճանաչելու հայցով դիմել  դատարան, մյուսով առաջարկում է որպես չսահմանված նմուշի օրինակ գնահատել այն քվեաթեթերը, որոնց ծրարներում կհայտնաբերվի որևէ իր կամ նշում: Սրանով, ինչպես դաշինքի ներկայացուցիչներն են բացատրում, փորձում են կանխել վերահսկվող քվեարկության դեպքերը:   Ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրվա վերջին ժամերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննության կառնի Ելք դաշինքի ներկայացրած երկու դիմումները: Երկուսի հիմքում էլ դաշինքի ներկայացուցիչների ահազանգն է ՀՀԿ շտաբներից մեկում ընտրակաշառքի բաժանման փաստի մասին: Դիմումները Կենտրանական ընտրական հանձնաժողով բերելով՝  դաշինքի առաջնորդները հենց շենքի դիմաց լրագրողների հետ բացօթյա ասուլիսի ժամանակ ներկայացնում են իրենց փաստարկները: Երրորդ հանրապետության պատմության մեջ ընտրակաշառքի ամենախոշոր դեպքն ենք հայտնաբերել՝ ասում է «Ելք» դաշինքի առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «Ոչ թե չափի իմաստով, այլ փաստարկվածության: Մենք ամենաշատ փաստական նյութն ունենք տվյալ իրավիճակի մասին»: Իսկ իրավիճակի մասին «Ելքն» ահազանգում է երեկ երեկոյից սկսած:  Ըստ դաշինքի ներկայացուցիչների պնդումների՝  «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողն ականատես է դարձել, թե ինչպես են Տարոն Մարգարյանի՝ Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում գտնվող  նախընտրական շտաբում 20 հազարական դրամներ ու քվեաթերթեր հիշեցնող թերթիկներ բաժանում: Լրագրողը փորձել է տեսանկարահանել, նրանից, սակայն,  հեռախոսը խլել են  ու ջնջել ամբողջ պարունակությունը: Տեսանյութերից մեկը պահպանվել է: Դեպքի վայր եկել են իրավապահները, բայց տարածքի զննում կամ խուզարկություն չեն կատարել, քանի որ ինչպես Փաշինյանն է ասում, ոստիկանները սկզբում ցանկացել են զննություն իրականացնել առանց «Ելք»-ի ներկայացուցիչների մասնակցության, երբ հասկացել են, որ դա հնարավոր չէ կապարականքել են, տարածքը: «Ես վստահ չեմ կարող լինել, որ ներսում ինչ-որ բան կան: Չեմ էլ կարող վստահ լինել, որ չկա: Բայց այս գործելակերպը ցույց է տալիս, որ թաքցնելու բան կա »: Հրապարակված տեսանյութը զննում են նաև իրավապահները և առայժմ ձեռնպահ մնում մեկնաբանություններից: Ոստիկանության լրատվական ծառայությունից Էդգար Ջանոյանը «Ռադիոլուր» -ին փոխանցեց ընդամենն այսքանը. « Տեղեկացնեմ, որ նշված դեպքով կան գրանցված ահազանգեր, դրանցով կատարվում են համապատասխան գործողություններ հանգամանքները  պարզելու ուղղությամբ: Ոստիկանության Մալաթիայի բաժնում ընթանում է հետաքննություն: Դրա ավարտից հետո լրացուցիչ կտեղեկացնենք»: Միջադեպով սկսել է զբաղվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Նախընտրական շտաբում ընտրակաշառք բաժանելու, վստահված անձին մարմնական վնասվածք հասցնելու, լրագրողի հեռախոսը կոտրելու վերաբերյալ «Ելք» դաշինքի հրապարակած տեղեկությունների հիման վրա ՝ օմբուդսմենի  աշխատակազմը սեփական նախաձեռնությամբ սկսել է հարցի քննարկման ընթացակարգ: Այդ տեղեկությունները, ըստ տարածված հաղորդագրության, ուղարկվել են գլխավոր դատախազություն: Քանի դեռ իրավապահներն ուսումնասիրում են հարցը,  «Ելքն»  իր գործողություններն է ձեռնարկում: Դաշինքն այսօր երկու դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով : Դրանցից մեկով պահանջում է հանձնաժողովից  դատարան դիմել Հանրապետական կուսկցության գրանցումը չեղյալ համարելու հայցով: Մյուսով դաշինքը հանձնաժողովին մի քանի բան է առաջարկում, այդ թվում որպես չսահմանված նմուշի գնահատել այն քվեարթերթիկները, որոնց ծրարներում որևէ այլ իր կամ որոնց վրա որևէ այլ գույնով նշում կլինի: Էդմոն Մարուքյանն ասում է՝ սրանով փորձում են կանխել ընտրակաշառքը  ստուգելու մեխանիզմը: Ելքի դիմումները ԿԸՀ-ն քննության է առնելու այսօր ուշ երեկոյան: Մինչ այդ հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը չի ցանկանում գնահատական տալ, թե որքանով են հիմնավոր դաշինքի փաստարկները: Ասում է՝ դա կարվի վարչական վարույթի շրջանակներում. « Վարչական վարույթի ժամանակ բոլոր փաստական հանգամանքները կներկայացվեն և դրանց վերաբերյալ հանձնաժողովը իրավական դիրքորոշում կհայտնի»: Բայց մի փաստարկի վերաբերյալ հանձնաժողովի նախագահը դիրքորոշում արդեն հայտնում է: Բացառում է, որ նախընտրական շտաբում քվեաթերթիկներ բաժանված լինեն, ինչպես պնդում են դաշինքի ներկայացուցիչները: Տիգրան Մուկուչյանն ասում է, որ  շտաբից հետևյալ պարզաբանումն են ստացել.  այդ թերթիկների  նմուշը նույնն է, բայց դրանք այն քվեաթերթիկները չեն, որոնք տրամադրվելու են քաղաքացիներին քվեարկության օրը: Դրանք  քարոզչական բնույթի թերթիկներ են , որոնցով  շտաբներում ընտրողների հետ հանդիպումների ժամանակ պարզաբանում են,  թե ինչպես պետք է իրականացվի քվեարկությունը։ Հավատում է այս պարզաբանմանը, թե՞ ոչ և ընդհանրապես ինչպես է ԿԸՀ-ն գնահատում «Ելք»-ի փաստարկները, պարզ կդառնա ավելի ուշ, ժամը 20-ին գումարվելիք նիստի ընթացքում:

Խորհրդարանը՝ 105 պատգամավորով, ՀՀԿ-ն՝ կայուն մեծամասնություն

6-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր, ՀՀԿ-ն կստանա 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31: Ելքը խորհրդարանում ներկայացված կլինի 9, իսկ ՀՅԴ-ն 7 պատգամավորով:  Թե ինչպես է կազմվում  խորհրդարանի այս նախնական պատկերը,  «Ռադիոլուրի» հետ զրույցում ներկայացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը: Նրա կարծիքով՝ այս պատկերը էական փոփոխություններ չի կրի՝ հաշվի առնելով բողոք-դիմումների բացակայությունը և խորհրդարանական ուժերի ստացած ձայների մեծ տարբերությունը:   ՀՀԿ-ն ապրիլի 2-ի քվեարկության արդյունքով թեև 49 տոկոս ձայն է ստացել, բայց խորհրդարանում մոտ 55 տոկոս ներկայացվածություն կունենա: ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը բացատրում է, որ  մանդատների բաշխման հիմքում դրված բանաձևը հաշվի է առնում նաև խորհրդարան չանցած ուժերին տրված ձայները:  Եթե  փորձենք պարզ ձևակերպել մանդատների բաշխման մեխանիզմը, ապա խորհրդարան չանցած 5 քաղաքական ուժերի՝ միասին ստացած   մոտ 10 տոկոս ձայները համամասնորեն արտացոլվելու են ընտրված  ուժերի մանդատների բաշխման մեջ:  Այս հաշվարկով Հանրապետականն ապագա խորհրդարանում ունի կայուն մեծամասնություն: «Ունի կայուն մեծամասնություն, քանի որ մանդատների բաշխման արդյունքում կստանա մոտ 55 տոկոս, ինչն ավելին է, քան Ընտրական օրենսգրքով սահմանված կայուն մեծամասնության 54 տոկոսը»: Խորհրդարանը կունենա 105 պատգամավոր: Օրենսգրքով սահմանված 101 նվազագույնը գումարած ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչ: Նրանցից 3-ը խորհրդարան կմտնի ՀՀԿ-ի ցուցակով, մեկը՝ ԲՀԿ-ի: Արդյունքում կունենանք հետևյալ պատկերը: «Հանրապետականը կստանա 58 մանդատ՝ 55 և 3 ազգային փոքրամասնության ներկայացուցիչ,  Ծառուկյան դաշինքը  կունենա 31 պատգամավոր ՝ 30+ 1 ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: Ելքը խորհրդարանում ներկայացված կլինի 9, իսկ ՀՅԴ-ն 7 պատգամավորով»: Բոլոր խմբակցությունների ստացած մանդատների ուղիղ կեսը կտրվի համամասնական թեկնածուներին, մյուս կեսը ՝ տարածքայիններին: Օրինակ, ՀՀԿ-ի 55 մանդատներից  28-ը կստանան կուսակցության համապետական ցուցակի թեկնածուները, իսկ 27 տեղերը կբաշխվեն ռեյտինգային թեկնածուների միջև: Թե ռեյտինգայիններից՝ ով կհաղթահարի արգելապատնեշները, այլ  հաշվարկ է: Հրայր Թովմասյանն ասում է երկու գործողություն է անհարժեշտ անել: «Սկզբում պետք է որոշել ամեն տարածքից հասանելիք մանդատների թիվը: Դա կախված է տվյալ տարածքում կուսակցության հավաքած ձայների ընդհանուր քանակից:  Մյուս հարցը՝  գործում է ներքին մրցակցության սկզբունքը: Այսինքն, Արարատի և Արմավիրի մարզի ռեյտինգային թեկնածուներն իրար հետ մրցակից չեն: Մրցակից են Արարատում առաջադրված թեկնածուները: Եվ չի բացառվոււմ, որ մի տարածաշրջանից որևէ մեկը կընտրվի ավելի փոքր ձայներով, իսկ մյուսը ուրիշ տարածքից ավելի բարձր ձայներով չի անցնի»: Ամենաշատ ձայները ՀՀԿ-ն ստացել է 3 տարածքներում՝ Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթում, Արարատում  և  Լոռիում: Այս երեք տարածքներից ՀՀԿ-ն կստանա 3-ական մանդատ, Տավուշից և Արագածոտնից ՝ 2-ական, իսկ մյուսներից՝  մեկական: Ռեյտինգայինների ստացած ձայների դիտարկումը  հետաքրքիր զուգահեռների առիթ է տալիս: Օրինակ, Սամվել Ալեքսանյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան  Ազատ դեմոկրատներն ու Կոնգերս-ՀԺԿ-ն միասին, Կարեն Կարապետյանը միայնակ ՝ 10 հազարով ավելի շատ կողմ ձայն է ստացել,  քան  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն ամբողջ հանրապետությունում: Կամ մեկ այլ արդյունք՝ բոլոր 13 ընտրատարածքներում ամենաշատ ձայն հավաքած տարածքային  թեկնածուները միասին  ՀՀԿ-ի համար ապահովել են մոտ 350 հազար ձայն, այսինքն կուսակցության ստացած ընդհանուր ձայների համարյա կեսը: Ծառուկյան դաշինքի  դեպքում տարածքային թեկնածուներն ապահովել են կուսակցության ստացած ձայների մոտ 1/3-ը՝ 145 հազար ձայն ընդհանուր 429 հազարից: Ամենաշատ ձայները թիվ 5 ընտրատարածքում ՝ Արարատի մարզում, ստացել է Արգամ Աբրահամյանը ` 34 հազար 415, երկրորդը,  երկրորդը Կոտայքի մարզից Դավիթ Մանուկյանն է` 20 հազար 761, երրորդը Շիրակի մարզից Վարդևան Գրիգորյանը` 13 հազար 990: ՀՅԴ-ում և Ելքում տարածքային թեկնածուները այսպես ասենք եղանակ չեն փոխել:  Ելքի ամենաշատ ձայն ստացած տարածքային պատգամավորը Նիկոլ Փաշինյանն է՝ շուրջ 11 հազար ձայնով, դաշնակցականներից ամենաշատ ձայները Տավուշում ստացել է Սուրեն Մանուկյանը՝ մոտ 5000:

Ոստիկանները հայտնաբերել են Երևանում 21-ամյա տղային հրազենային վնասվածք պատճառած 27-ամյա երիտասարդին

Ապրիլի 8-ին, ժամը 16.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի բենզալցակայանի մոտից աջ ոտքի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1996 թ. ծնված Անդրանիկ Ն.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ադրբեջանական խնձորները սահմանային վերահսկողություն չեն անցել. ՍԱՊԾ արձագանքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արձագանքել է շուկայում ադրբեջանական խնձորների վաճառքի մասին հրապարակումներին. «Սոցիալական ցանցում տեղ գտած՝ մայրաքաղաքի բակային խանութներից մեկում ադրբեջանական արտադրության խնձորի վաճառքի վերաբերյալ առաջին տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո՝ ապրիլի 23-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շուկայում լայնածավալ ուսումնասիրություններ է կատարել՝ պարզելու համար՝ արդյո՞ք ադրբեջանական ծագմանխնձոր է իրացվում հայկական շուկայում և արդյո՞ք միայն վաճառքի նշված կետում: Շրջայցերը շարունակվել են երեկ և այսօր: Արդյունքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Երևան քաղաքի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում (մասնավորապես՝ մայրաքաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, Լենինգրադյան և Հասրաթյան փողոցների խաչմերուկին հարող տարածքի պտուղ բանջարեղենի իրացման կետերում, Խորենացի փողոցի  «Հայկական շուկա N1» գյուղատնտեսական արտադրանքի շուկայում և այլն)  արձանագրվել են ադրբեջանական ծագման խնձորի իրացման դեպքեր: ՍԱՊԾ տեսուչները տեղում արգելել են նշված խնձորների վաճառքը և հանձնարարել ոչնչացնել դրանք: ՍԱՊԾ-ն այս տեղեկատվությունը՝  կից լուսանկարներով, փոխանցել է նաև պատկան այլ մարմինների՝ հետագծելիության սկզբունքով ներկրողին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ տանելու նպատակով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծառայության սահմանային հսկիչ կետերով ադրբեջանական ծագման որևէ բեռ, այդ թվում և՝ խնձոր, չի ներկրվել Հայաստան: Ծառայության կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողության արդյունքներով՝ ապրիլի 1-ից 25-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն խնձոր ներկրվել է Լեհաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Վրաստանից և Իտալիայից: Ադրբեջանական ծագման խնձոր նշված բեռներում չի եղել. բոլոր դեպքերում ապրանքն ուղեկցվել է համապատասխան փաստաթղթերով, ինչի հիման վրա էլ թույլատրվել է խմբաքանակների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք: Հաշվի առնելով, որ նշված խնձորները սահմանային վերահսկողություն չեն անցել և Ծառայությունը չի կարող երաշխավորել դրանց անվտանգությունը՝ սպառողներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ դրանք ձեռքբերելուց և նման դեպքեր արձանագրելու դեպքում տեղեկացնել՝ զանգահարելով ՍԱՊԾ թեժ գծին 010 206040 հեռախոսահամարով»:

Կրակել է բնակարանի մուտքի դռան և պատշգամբի ուղղությամբ

Մայիսի 29-ին՝ ժամը 21-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Օհանովի փողոցի 2 շենքի մի բնակչուհի և հայտնել, որ մի անծանոթ տղամարդ զենքը ձեռքին կրակում է դռանը և պատուհաններին:

88-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երեւանի Սեբաստիայի փողոցի 104/3 տան բնակիչ,1929 թ. ծնված Պերճ Սիրականի Կարապետյանը, որը հունիսի 7-ին, ժամը 17-ի սահմաններում, տնից դուրս է եկել եւ չի վերադարձել :

Սամվել Ալեքսանյանի որոշմամբ՝ «Սիթիներ»-ում աշխատանքի կանցնեն բացառապես Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ԱԺ պատգամավոր վերընտրված Սամվել Ալեքսանյանը որոշել է վարձահատույց լինել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն տված 42 հազարից ավելի ձայների համար:

Անդրանիկի փողոցում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 17-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Անդրանիկի փողոցի թիվ 56/9 հասցեի դիմաց 1977 թ. ծնված Ներսես Գ.-ն «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1943 թ. ծնված Զառո Սիմոնյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Դատախազությունը հանձնարարել է ընտրակաշառք բաժանելու մասին լրագրողի հաղորդման վերաբերյալ նյութեր նախապատրաստել

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին հանձնարարվել է նշված հաղորդումների առիթով քրեական գործ հարուցելու հիմքերը ստուգելու նպատակով իրականացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ դատավարական գործողություններ:

«Հրապարակ». Մալաթիա-Սեբաստիայի թաղապետը սոցցանցի իր էջը «զարդարել» է «սիմպոզիումներով». թանկարժեք կոստյումներ, փողկապներ ու ժամացույցներ

«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, Երևանի ավագանու քարոզարշավի ժամանակ Մալաթիայի պուրակում իր տեղադրած «սիմպոզիումների» (կոմպոզիցիաներ նկատի ուներ) մասին ելույթներ ունեցած Արտակ Ալեքսանյանը ևս, ի թիվս այլ պաշտոնյաների, գրանցված է Ֆեյսբուքում:

«Հրապարակ». Ես, կաստումս, գալստուկս ու ժամս. «սիմպո» թաղապետը իր էջը զարդարել է «սիմպոզիումներով»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, Երեւանի ավագանու քարոզարշավի ժամանակ Մալաթիայի պուրակում իր տեղադրած «սիմպոզիումների» (կոմպոզիցիաներ նկատի ուներ) մասին ելույթներ ունեցած Արտակ Ալեքսանյանը եւս, ի թիվս այլ պաշտոնյաների, գրանցված է Ֆեյսբուքում:

Թիվ 27 երթուղու ավտոբուսում կատարված գողությունը բացահայտվել է

Հունիսի 1-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Աթենքի փողոցի թիվ 4 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Հարություն Զ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 18.25-ին, Հրազդան տոնավաճառի մոտ, թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար և բանկային քարտեր:

Վրաերթի է ենթարկվել 9-ամյա տղա

Հունիսի 22-ին, ժամը 12.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մալաթիայի փողոցի թիվ 9 տան մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որից հետո բախվել է կայանված վիճակում գտնվող «ԳԱԶ-3221» մակնիշի միկրոավտոբուսին:

Ինչպես ադրբեջանական խնձորը հայտնվեց Երեւանի խանութներում

Ադրբեջանական խնձորը՝ Երևանի խանութներում. ՍԱՊԾ-ն վստահեցնում է՝ տեղում արգելել են նշված խնձորների վաճառքը և հանձնարարել ոչնչացնել դրանք: «Ռադիոլուրն»  այսօր ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային կենտրոնի սննդի շղթային ռիսկերի գնահատման կենտրոնի մոնիտորինգի խմբի ղեկավար Դավիթ Պիպոյանի հետ Խորենացի  փողոցում գտնվող  գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, որն առավել հայտնի է Գումի շուկա անունով, պարզել է, որ ադրբեջանական խնձորներն այսօր էլ վաճառվում են: Մինչ մենք մայրաքաղաքի մրգի ու բանջարեղենի շուկաներում էինք ադրբեջանական խնձոր փնտրում, մոնիտորինգի խումբը դրանք գնել է այլ շուկաներից նույնպես:  Պատկան մարմինները  բավարարվում են միայն  հաղորդագրություններ տարածելով:   Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն առաջինն ահազանգեց՝ երևանյան խանութներում ադրբեջանական մակնշմամբ խնձոր է վաճառվում: Այն, որ գյուղատնտեսությունը գերակա ճյուղ հռչակած մեր երկրում օտարերկրյա ծագման գյուղմթերքի պակաս չկար, գիտեինք, բայց որ ադրբեջանական խնձոր ենք արդեն սպառում դա թերևս նորություն էր։ Խնդրի հետքերով մտանք առաջին իսկ պատահած  միրգ- բանջարեղեն վաճառող մի կրպակ: Խնձոր, լոլիկ, բանջերեղեն Խնձորից հետո առաջինն աչքի ընկավ թուրքական գրությամբ արկղի մեջ լցրած լոլիկը, վաճառողը վստահեցրեց՝ տեղական լոլիկն է, պարզապես արկղն է թուրքական Նույն այն պահին, երբ մենք առաջին իսկ պատահած մրգի բանջարեղենի վաճառքի կետում ադրբեջանական ծագման խնձոր էինք փնտրում, ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային կենտրոնի սննդի շղթային ռիսկերի գնահատման կենտրոնի մոնիտորինգի խումբը  մայրաքաղաքի շուկաներում դիտարկումներ էր անում: Մենք  նրանց միացանք  Խորենացի փողոցում՝  գյուղատնտեսական արտադրանքի շուկայում ՝ Գումի շուկայում: Մինչ մեր ժամանումը՝ խմբի ղեկավար Դավիթ Պիոպյանը զրուցել էր միրգ- բանջարեղեն վաճառողների հետ։ Ավելին, գնել ադրբեջանական ծագման խնձորը: Նույն տարածքում մեկ այլ վաճառող նույն խնձորն ավելի ցածր գնով էր վաճառում՝ 800 դրամով: Պիպոյանի գնումից մի քանի րոպե անց մենք էլ մոտեցանք, սակայն պարզվեց, որ վաճառքում նույն այդ խնձորներն են, սակայն արդեն  լեհական արտադրության ու առանց մակնշման: Մոնիտրոնգի խմբի անդամները այլ շուկաներում նույնպես  շրջել  էին: ՍԱՊԾ-ում բավարարվեցին միայն երեկ ուշ երեկոյան տարածած հաղորդագրությամբ:  Այստեղ  վստահեցնում էին, որ առաջին տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո՝ ապրիլի 23-ին, լայնածավալ ուսումնասիրություններ են  կատարել՝ պարզելու համար՝ արդյո՞ք ադրբեջանական ծագման խնձոր է իրացվում հայկական շուկայում և արդյո՞ք միայն վաճառքի նշված կետում: Շրջայցերը շարունակվել են մի քանի օր: Արդյունքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Երևան քաղաքի և մարզերի թարմ պտուղ- բանջարեղենի իրացման վայրերում (մասնավորապես՝ մայրաքաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, Լենինգրադյան և Հասրաթյան փողոցների խաչմերուկին հարող տարածքի պտուղ- բանջարեղենի իրացման կետերում, Խորենացի փողոցի  «Հայկական շուկա N1» գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, Շիրակի փողոցի վրա գտնվող «Բիո Մարկետ» խանութում, Ծարավ աղբյուր փողոցի վրա գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետում և այլն)  արձանագրվել են ադրբեջանական ծագման խնձորի իրացման դեպքեր: ՍԱՊԾ տեսուչները տեղում արգելել են նշված խնձորների վաճառքը և հանձնարարել ոչնչացնել դրանք: ՊԵԿ-ից փոխանցեցին միայն, որ հաղորդագրությունն արդեն տարածել են։ Տեղական շուկայի տարբեր վաճառակետերում ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու վերաբերյալ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարել պարզաբանել. խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ։ ՀՀ օրենսդրությամբ հանրապետության տարածք անձնական օգտագործման համար թույլատրված քանակով (մինչև 50 կգ) խնձորի և այլ պտուղ-բանջարեղենի ներկրումն անգամ իրականացվում է խիստ հսկողության տակ: ՊԵԿ-ը նախաձեռնել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով: Ու մինչ պատկան մարմինները ժամանակ գտնեն պարզելու՝ ինչ , որտեղ ու երբ, պիտի արձագանքենք՝ հերթական անգամ  ոտնահարված են  մեր՝ սպառողներիս  իրավունքներն ու վտանգված  բոլորիս առողջությունը:

39 երթուղայինում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ. գողոնը հայտնաբերված է

Հունիսի 13-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 97 տան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 43-ամյա Արմեն Ա.-ին:

Ըստ քաղաքացու հաղորդման՝ ոստիկանները Մալաթիայի շուկայում իրեն գցել են գետնին և ձեռքերով ու ոտքերով հարվածել. ՀՔԾ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը:

Հետախուզվողը 9 տարի անց հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին՝ ժամը 4.50-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել են 1965 թ. ծնված Լևոն Ս.-ին, որը 2008 թ. ապրիլի 7-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):

Երևանում՝ ջրատարի միջից դուրս բերված մահացած 19-ամյա աղջիկը նոր էր ամուսնացել և ամուսնու հետ ծանոթացել էր համացանցով

Ոստիկանության Սևանի և Երևան քաղաքի Մալաթիայի բաժնի ծառայողները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները պարզել են երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մարտիկյան փողոցի հարևանությամբ գտնվող ջրատարում հայտնաբերված աղջկա ինքնությունը։

Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 14-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Ռ. Մելիքյան փող. 2ա, 2/2, 2/3 շենքերի, Սեբաստիայի փող. 24, 24/1, 24/2, 26, 26/1, 28, 30, 30ա, 30բ, 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 շենքերի, Շրջանային փող. 2/3, 2/4, 2/5, 2/6 շենքերի, Տիչինայի փողոցի և 3-րդ նրբանցքի, Շահումյան 13-րդ փող. 1-ին նրբանցքի, Շահումյան 14-րդ փողոցի և 1-ին նրբանցքի, Օտյան, Վեգներ, Սեբաստիայի, Հովնաթան, Շրջանային, Վարուժան, Մալաթիա, Բատիկյան, Ոսկանյան փողոցների անհատական տների և հանրային բաժանորդների ջրամատակարարումը:

Մալաթիայի շուկայում միսը կիրացվի սանիտարահիգիենիկ նոր պայմաններում. ՍԱՊԾ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է վերահսկողական աշխատանքները մսի իրացման շուկաներում, որոնց արդյունքում արդեն իսկ բարելավվել են շուկայահանվող մսի վաճառքի պայմանները և համապատասխանեցվել սահմանված պահանջներին:

Գրպանահատը հնդիկի գրպանից գումար էր տարել

Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 18 երթուղու միկրոավտոբուսի սրահում Հնդկաստանի Հանրապետության մի քաղաքացու գրպանից գողացել են դրամապանակ, որի մեջ եղել է 505 ԱՄՆ դոլար, 15.000 հնդկական ռուփի եւ քարտեր:

Ավտոբուսում կնոջ դրամապանակը գողացած 18-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանություն

Հոկտեմբերի 2-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում անհայտ անձը գողացել է 1964 թ. ծնված Հասմիկ Ա.-ի դրամապանակը՝ պատճառելով նյութական վնաս:

Հրանտ Դինքը այսօր կդառնար 63 տարեկան

Ստամբուլահայ հայտնի հասարակական գործիչ, լրագրող, հայկական «Ակօս»շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքն այսօր կդառնար 63 տարեկան: Հրանտ Դինքը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 15-ին Թուրքիայի Մալաթիա քաղաքում՝ Սարգիս եւ Գյուլվարդ Դինքերի ընտանիքում: 7 տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Ստամբուլ, որից հետո ծնողները բաժանվում են, իսկ Հրանտը եւ 2 եղբայրները՝տեղափոխվում Ստամբուլի Գեդիկփաշայի մանկատուն: Սովորել է նախ Պեզճյան վարժարանում, ապա՝ Սուրբ Խաչ դպրեվանքում:  1978թ. ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության, 1987թ.՝ փիլիսոփայության ֆակուլտետները: Կարճ ժամանակ անց ամուսնացել է Ռաքելի հետ, ով եւս մանկատան սան էր: Զինվորական ծառայությունից հետո, աշխատել է որպես լրագրող: 1996թ. ապրիլի 5-ին Ստամբուլում լույս տեսավ Հրանտ Դինքի հիմնադրած «Ակօս» երկլեզու թերթի առաջին համարը: Այն հայերեն եւ թուրքերեն լեզուներով միակ թերթն է:  Թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնեց Հրանտ Դինքը: Հայոց ցեղասպանության հարցում Դինքը հակադրվում էր Թուրքիայի պաշտոնական տեսակետին, հակադրվում էր բացահայտ՝ մամուլի էջերում: 2005թ. Դինքը դատապարտվեց 6-ամսյա պայմանական բանտարկության՝ տխրահռչակ 301 հոդվածով: Սա մեկն էր նրա դեմ եղած դատական գործերից: Դինքը բողոքարկեց վճիռը՝ հասնելով մինչեւ Եվրադատարան: Վերջինս միայն նրա մահից հետո՝ 2010թ. արդարացրեց Դինքին: Հրանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող նշանավոր հայ մտավորականներից, ով, չնայած նրան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միեւնույն է, մնում էր հանգիստ։ Նա նպատակ ուներ երկու` հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ բարեկամությու հաստատել, սակայն նախապես Թուրքիային իր նյութերով ճանաչել տար սեփական պատմությունը: Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօսի» խմբագրատան առաջ՝ ետեւից գլխին արձակված երեք հրազենային կրակոցից։ Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում եւ արտերկրում: «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց: Դինքի սպանության դատավարությունը բավականին երկար ու խայտառակ մի գործընթաց է: Թեեւ եղան ցուցմունքներ, որոնք վկայում էին, որ Դինքի սպանությունը նախապես ծրագրված եւ գործողություն էր, որին տեղյակ էին պաշտոնական մակարդակով, սակայն դատական ողջ գործընթացը վերածվեց խայտառակության: Նշենք միայն, որ դատավճիռը եւս Թուրքիայում բողոքի ալիք առաջացրեց, իսկ այս տարվա գարնանը այն բեկանվեց Թուրքիայի վճռաբեկ դատարանում:

Թիվ 67 ավտոբուսում կնոջ դրամապանակը գողացողը 18-ամյա երիտասարդ էր. գողոնը չեն գտել

Հոկտեմբերի 2-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում անհայտ անձը գողացել է 1964 թ. ծնված Հասմիկ Ա.-ի դրամապանակը՝ պատճառելով նյութական վնաս:

Թուրքիայի Մալաթիա քաղաքում հարձակվել են հայկական միության շենքի վրա (Տեսանյութ)

Թուրքիայի Մալաթիա քաղաքում երեկոյան անցորդներից մեկը քարով հարվածել է «Փրկության եկեղեցիների միությանը» պատկանող գրախանութի ապակուն և արագ հեռացել դեպքի վայրից: Այս մասին հաղորդել է «Hurriyet»ը:

Թիվ 27 երթուղու միկրոավտոբուսում տեղի ունեցած դրամապանակի գողությունն օրեր անց բացահայտվել է

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1987 թ. ծնված Գրիգորի Կ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 13.15-ին, Ծիծեռնակաբերդի խճուղու 3 հասցեում գործող առևտրի կենտրոնի մոտ՝ թիվ 27 երթուղու միկրոավտոբուսի սրահում, իր տաբատի գրպանից գողացել են դրամապանակը:

«Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել ավտոմեքենայի համարանիշներ կեղծելու մեղադրանքով հետախուզվող 30-ամյա քաղաքացուհի

Նոյեմբերի 1-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Սեդա Մ.-ն:

Թուրքիայում հայ մնալը դժվար է. Տիրան Լոքմագյոզյան

Թուրքիայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ ատելության մթնոլորտ է ստեղծված՝ հայտարարել էր խորհրդարանի հայ պատգամավոր Սելինա Դողան։ Պոլսահայ մտավորական Հրանդ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում բնակվող հայերի խնդիրները դարձել են ավելի տեսանելի և քննարկվող՝ ասել էր: Եվ ահա Սելինա Դողանի հայտարարությունից շուրջ 10 էր հետո Մալաթիայի շրջանում տեղի էր ունեցել հարձակում հայերին պատկանող «Փրկության եկեղեցիների միության» ներկայացուցչության վրա,նաեւ տարբերակիչ նշումներ էին արել ալևիների տների պատերին:   Թուրքիան բոլոր ժամանակներում ունեցել է ընդգծված հակաէթնիկ ներքին քաղաքականություն եւ Աթաթուրքի «Թուրքիան թուրքերի համար» նշանաբանը քաղաքական ուղեծիր է նաեւ այսօր։ Պոլսահայ Տիրան Լոքմագյոզյանը տխուր վիճակագրություն է ներկայացնում.  երբեմնի 200 հազարանոց հայ համայնք ունեցող Թուրքիայում այսօր բնակվում է 40 հազար հայ: Ավելի ցավոտ վիճակ է Անատոլիայում, որտեղ գրեթե հայ չկա: «Երանի Թուրքիա ասողին». Աթաթուրքի այս խոսքը մշտապես լինելու է գերիշխող երկրում՝ ասում է Լոքմագյոզյանը: «Հայ մնալը բավականին դժվար է, հատուկ դժվարություններ կան: Մոտավորապես, համեմատեմ Սովետական Միության կառավարման տարիների հետ, որտեղ կոմունիստ չլինելը մեծ խնդիր էր: Վտանգներ միշտ եղել են ու կլինեն: Արտասահմանում չեն հասկանում այդ վիճակը, ասում են, եւ թուրքահայերը վախկոտ են։ Դա զգուշություն է, ոչ թե վախկոտություն, քանի որ գիտեն իրենց գլխի գալիքը»:  Վերջին տարիներին երկրում ահագնացող մակարդակի հասնող ատելության մթնոլորտը ներքին քաղաքականության օրակարգային հարց է դառնում: Այս կերպ Թուրքիայի իշխանությունները ապահովագրում են երկիրը՝ հնարավոր մասնատման ենթարկվելու հեռանկարից՝ ասում է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը: «Թուրքիայի մասնատման վտանգը բավական մեծ է, քանզի Թուրքիայում ապրող ազգային փոքրամանասնությունները կարող են արտասահմանյան հատուկ ծառայությունների միջոցով հեղափոխություն անել եւ հիմքից մասնատել Թուրքիան: Եվ այդ վախերի պատճառով է, որ ներկայում ազգայնականներն ավելի են ակտիվացել՝ ճնշելով ազգային փոքրամասնություններին»: Մուշեղ Խուդավերդյանը, հիշեցնելով պատմությունը, շեշտում է, այս կերպ Թուրքիան հաջողում է, որովհետեւ ազգային փոքրամասնություններն այստեղ բացառապես մտածում են ֆիզիկական անվտանգության մասին։

Երևանում թալանել են Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի աշխատակցի տունը. տարել են խոշոր չափի գումար ու զարդեր

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչ՝ 24-ամյա Սերգեյ Գրիգորյանը Ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել է, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 14։40-ից մինչև դեկտեմբերի 22-ի ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են տան մուտքի դռան փականը և մտել բնակարան և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր։

«Եռաբլուր» զինվորական պանթեոնից գողացել էին եղեւնիներ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, Մալաթիայի բաժնի ծառայողները գիշերային ծառայություն իրականացնելու ժամանակ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու:

«Իրատես». Սամվել Ալեքսանյանը առողջապահության նախարարի պաշտոնի համար թեկնածու ունի. իր քրոջ ամուսինն է

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած կառավարությունում ապրիլից հետո նոր վարչապետի ընտրությամբ կադրային մեծ տեղաշարժեր չեն լինի, եւ Կարեն Կարապետյանի բերած կադրերը կմնան իրենց պաշտոններում, այնուհանդերձ, խորհրդարանում չեն դադարում խոսակցությունները, թե առողջապահության նախարարի պաշտոնում ոչ անհայտ Սամվել Լիմինդրովիչը (նրա մեծահարուստ եղբորորդին ղեկավարում է Մալաթիա վարչական շրջանը, որի շատ թաղամասերում կոյուղի չկա եւ գարշահոտն ու հիվանդությունները «ուտում» են մարդկանց) «տեսնում» է Ասատուր Ասատրյանին` «Նատալի ֆարմի» երբեմնի եւ «Աստղիկ» հիվանդանոցի այժմյան տնօրենին, որը «համատեղությամբ» Ալեքսանյանի քրոջ ամուսինն է»:

Ո՞ւմ է Արարատ Միրզոյանը համարում ընդդիմադիր. Առաջին փոխվարչապետը խոսեց իրենց ցուցակի մասին

Արարատ Միրզոյանը կառաջադրվի թիվ երեք ՝ Շենգավիթ եւ Մալաթիա Սեբաստիա համայնքներն ընդգրկող ընտրատարածքում, որտեղից եւ նախորդ անգամ ռեյտինգային ընտրակարգով ԱԺ պատգամավոր էր ընտրվել։ Այս մասին նա հայտնեց այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում։

Կողոպուտ բենզալցակայանում. կասկածյալը ձերբակալված է

Դեկտեմբերի 10-ին, ժամը 10-ն անց 20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 4-ն անց 30-ին Բաբաջանյան փողոցի թիվ 54 հասցեում գործող բենզալցակայանի աշխատանքային սենյակի բաց պատուհանից ոմն Արմեն բացահայտ հափշտակել է 29.000 դրամ:

Ոմն Էդուլը շենքի մուտքում դանակահարել է 37-ամյա կնոջը, իսկ ոմն Սերգեյը հարվածել է 63-ամյա կնոջ գլխին

Հունվարի 2-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՀԱԹ Բ2 թաղամասի 93 շենքի բակում դանակահարություն է եղել եւ խնդրում են, որ ոստիկաններ մոտենան:

Արմենակ Մնջոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Մալաթիայի սուրբ Աստվածածին եկեղեցում

«Էրեբունի» ԲԿ–ում նախօրեին մահացած «Դրոյի» գործով ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունվարի 7-ին,Մալաթիայի սուրբ Աստվածածին եկեղեցում՝ ժամը 17:00-ին։

Մալաթիայի ոստիկանները բռնություն են կիրառել 3 անչափահասների մոր նկատմամբ. ահազանգում է փաստաբանը

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ոստիկանները բռնություն են կիրառել 3 անչափահաս երեխաների մայր Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նրա փաստաբան Սարգիս Խաչատրյանը։

Բնակարանից բռնի ուժով վտարված Ռուզաննան եւ նրա 3 անչափահաս երեխաները Ամանորը դիմավորել են բարեկամի տանը

Դեկտեմբերի 25-ին Մալաթիայի բաժնի ոստիկանների կողմից բռնի ուժի կիրառմամբ բնակարանից վտարված Ռուզաննան եւ նրա 3 անչափահաս երեխաները Ամանորը դիմավորել են բարեկամի տանը։ Այս մասին ասաց փաստաբան Սարգիս Խաչատրյանը։

Նույն բնակարանից 7 անձ տեղափոխվել է հիվանդանոց, թունավորվածներից 4-ը երեխաներ են

Հունվարի 7-ին, ժամը 21.55-ին եւ ժամը 22.35-ին, հիվանդանոցներից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդումներ են ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Կուրղինյան փողոցի 21 շենքի մի բնակարանից բուժօգնության են տեղափոխվել 1982 թ. ծնված Հայկազ Հ.-ն, 1943 թ. ծնված Քաղցրիկ Վ.-ն, 1987 թ. ծնված Լուիզա Ա.-ն, 2015 թ. ծնված Դավիթ Ղ.-ն, 2014 թ. ծնված Լիա Ղ.-ն, 2008 թ. ծնված Կարեն Ղ.-ն եւ 2014 թ. ծնված Մարիամ Ղ.-ն:

Երևանի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին ավազակային հարձակում կատարողին. նա համաներմամբ օրերս էր ազատ արձակվել բանտից

SHAMSHAN.com-ի տեղեկություններով, այսօր` փետրվարի 3-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (բաժնի պետ Կարեն Բունիաթյանի) և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները (բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի) գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներով բացահայտել են փետրվարի 1-ին Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակումը:

3 քաղաքացի է թունավորվել գազի արտահոսքից

Փետրվարի 21-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Շահումյան 16-րդ փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 3 քաղաքացու: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ. Նա թերություններ է նկատել (Տեսանյութ)

Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն անակնկալ այցելեց ոստիկանության Երևան քաղաքի վարչոիթյան Մալաթիայի բաժին։ Վալերիյ Օսիպյանը ծանոթացավ բաժնի շենքային պայմաններին, եղավ բոլոր ստորաբաժանումներում՝ հերթապահ մասից քրեական հետախուզություն։

Բացահայտվել է «Հայփոստում» կատարված կողոպուտը. կասկածյալը հայտնել է, որ գողությունը կատարել է երեխայի առողջական խնդիրները լուծելու համար

Երեկ՝ մարտի 1-ին, ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի բաժնի քննչական խումբը, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին է բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 43-ամյա Երվանդ Գ.-ին։

Փոստային բաժանմունքից 2 հազար դրամ գողացած 43-ամյա քաղաքացին օրեր առաջ մեկ այլ փոստային բաժանմունքից հափշտակել էր 120 հազար դրամ. Ոստիկանություն

Մարտի 1-ին, ժամը 17.18-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը դանակով սպառնացել է և փորձել թիվ 0065 փոստային բաժանմունքից գումար հափշտակել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մալաթիայի թաղապետարանի դիմաց բախվել են BMW-ն ու Mercedes-ը. վերջինս տապալել է լուսակիրը. կա վիրավոր

Երեւանում, մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:20-ի սահմաններում, Սեբաստիա եւ Վեգների փողոցների խաչմերուկներում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի դիմաց, բախվել են 22-ամյա Կարեն Մ.-ի վարած Mercedes մակնիշի 69 VA 696 համարանիշի եւ 33-ամյա Մարատ Մ.- վարած BMW մակնիշի 34 NV 141 համարանիշի ավտոմեքենաները:

Գողության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա կինը բերման է ենթարկվել

«Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, մարտի 14-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների և Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Ահարոնյան փողոցից բերման է ենթարկվել 37-ամյա Լուսինե Ս.-ն, որը մարտի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Արտակարգ դեպք Երեւանում. հնչել է կրակոց, անհատ ձեռներեցին հասցրել են հիվանդանոց

Երեւանում ապրիլի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 21։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ձեռքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Երեւանում հայրը իր մանկահասակ որդիներին ներգրավել է մուրացկանության մեջ. նաեւ ծեծել է կնոջը

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 23-ին, ժամը 16-ին տանը, վիճաբանության ժամանակ, Շերամի փողոցի բնակիչ Արտաշես Ա.-ն ծեծի է ենթարկել կնոջը՝ պատճառելով վնասվածքներ:

Կասկածանքով բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ զենք և զինամթերք է հայտնաբերվել. Ոստիկանություն (տեսանյութ)

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, մարտի 18-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, զենք և զինամթերք պահելու կասկածանքով, Ծիծեռնակաբերդի խճուղուց ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Հայկ Սարգսյանին։

Կրակոցներ Երևանում. ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, նա վնասազերծել է իր վրա կրակողին

Այսօր՝ ապրիլի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Երևանում 15-ամյա պատանին պայթուցիկ է հայտնաբերել

«Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 11-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ ՀՀ ԱԻՆ «911» ծառայություն է զանգահարել Իսակովի պողոտայի բնակիչ, 15-ամյա մի պատանի և հայտնել, որ նախորդ օրը իրենց տնակի հարակից տարածքից պայթուցիկ սարք է գտել և թաքցրել տան բակում:

Գրպանահատ Ռուստամի թիրախում թիվ 34 երթուղայինի ուղեւորուհին էր. նա արդեն խոստովանել է արածը

Ապրիլի 27-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին մի քաղաքացուհուց ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, թիվ 34 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 16.000 դրամ, Ֆրանսիական ասոցիացիայի վկայական եւ բանկային քարտեր:

Խոշոր հրդեհ՝ Մալաթիա մոլում. Կան տուժածներ

Ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Ռուսերեն

Անգլերեն

Malatia Mall in Yerevan burned Saturday

The fire reportedly ignited in Malatia Mall in Yerevan Saturday at 15:47 has destroyed commodities on the territory of 27,000 square meters. The fire was eventually put out on Sunday at 13:53. As many as 19 crews made up of 434 firefighters immediately rushed to the scene.