Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Անիվ

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Կարմիր գծերի գումարներն օգտագործել երթեւեկության կանոնակարգմանը՝ ասում են հասարակական գործիչները

Հանրապետության նախագահի հանձնարարականներին են այսօր անդրադարձել վարորդների իրավունքներով զբաղվող կազմակերպությունները: Ինչպես Սպառողների խորհրդատվական կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը, այնպես էլ «Վարորդի ընկեր» կազմակերպության խորհրդի անդամ Արտակ Խաչատրյանը հույս են հայտնել, որ վճարովի կայանատեղերից գոյացող ֆինանսական հոսքերը մասնավորից պետական կառույցին անցնելու դեպքում կներդրվեն ճանապարհների կահավորման և լրացուցիչ կայանատեղիներ ավելացնելու վրա: «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանություն» հկ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի սպասելիքները, սակայն, այնքան էլ մեծ չեն եղել: Նախագահի հանձնարարականը կգոհացներ նաև  Էդուարդ Հովհաննիսյանին, եթե որոշվեր այդ գումարներն ուղղվել  երթևեկության կազմակերպմանը և ոչ միայն Երևանում, այլև մարզերում:   Երբ տեսախցիկներն ու արագաչափերը ծառայում են երթևեկության կանոնների պահպանմանը, իհարկե ողջունել է, բայց երբ դրանք ծառայում են բացառապես ֆինանսական հոսքերի ավելացմանը, արդեն բիզնես է: Անդրադառնալով հանրապետության նախագահի կողմից օրերս հրավիրված խորհրդակցությանը, որի ընթացքում հանձնարարվել է 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի վճարովի կայանատեղերից գոյացող ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը մասնավորից անցնի պետական կառույցներին ու  պետբյուջե, Սպառողների խորհրդատվական կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը հույս հայտնեց, որ այդ գումարները կներդրվեն ճանապարհների կահավորման և լրացուցիչ կայանատեղիներ ավելացնելու վրա: Կարմիր գծանշումների նպատակը ոչ միայն գումար վաստակելն է, այլև կենտրոնը լիցքաթափելը: Սակայն, ինչպես փաստեց «Վարորդի ընկեր» կազմակերպության խորհրդի անդամ Արտակ Խաչատրյանը, մինչև հիմա այդ ծառայությունը բացառապես գումար վաստակելով էր զբաղված, քանի որ մի կողմից կայանատեղիներից էր գումար գանձվում, մյուս կողմից խախտումներից: «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանություն հկ նախագահ  Էդուարդ Հովհաննիսյանն այնքան էլ մեծ սպասելիքներ չունի այս փոփոխությունից: Նվազ նշանակության խախտումների դեպքում տուգանքը նախազգուշացմամբ փոխելու դեպքն էլ ձեւական բնույթ կրեց՝ ասում է «Աքիլեսի» ղեկավարը։ «Նվազ նշանակության մի դրույթ դրեցին, որը չի լինի կիրառել: Ասում է՝ մեկ անվով հոծ գիծը եթե անցար, նոր չեն տուգանի: Վարորդ կա՞ այստեղ։ Թող բացատրի, այդ գոտիները բաժանող հոծ գիծը ո՞նց  է հնարավոր մեկ անիվով  անցնել»։ Այսպիսով՝ հանրապետության նախագահի հանձնարարականը կգոհացնի նաև  Էդուարդ Հովհաննիսյանին միայն այն ժամանակ, երբ որոշվի այդ գումարներն ուղղել  երթևեկության կազմակերպմանը, և ոչ միայն Երևանում, այլև՝ մարզերում:

Մեքենայի անիվը պայթել է ընթացքի ժամանակ. ավտոմեքենան կողաշրջվել է

Հունիսի 15-ին, ժամը 15.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ուսահոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 35-ամյա տղամարդ եւ հիվանդանոցում հայտարարել, որ վնասվածքը ստացել է ավտովթարի հետեւանքով:

Քուվեյթում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 49 աստիճան. բեռնատարներից մեկի անիվը խցանվել է բարձր ջերմությունից հալչող ասֆալտի մեջ

Քուվեյթում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 49 աստիճան` ըստ Ցելսիուսի: Անոմալ շոգի պատճառով փողոցով երթևեկող բեռնատարներից մեկի հետևի անիվը խցանվել է բարձր ջերմությունից հալչող ասֆալտի մեջ:

Շրջափակում և մեկուսացում, ահա այն, ինչը մենք վերապրում ենք հիմա Թուրքիայում. Կարո Փայլան

«Շրջափակում և մեկուսացում, ահա այն, ինչը մենք վերապրում ենք հիմա Թուրքիայում: Ինչպես որ փողոցում մարդիկ չեն կարողանում խոսել և արտահայտվել, այնպես էլ Մեջլիսում են մեզ լռեցնում: Իշխանությունը ցանկանում է, որ երկրում տիրի վախի մթնոլորտը: Հայկական հարցը, քրդական հարցը միշտ եղել են այս երկրի տաբուն, և Էրդողանի կուսակցությունը ցույց տվեց, որ թեև իշխանության առաջին տարում նրանք երկրին բերեցին որոշակի ազատություններ, այս պահին անիվը ետ են շրջել դեպի ավանդական ռեժիմ», - ասել է Փայլանը:

Հայերը գնացին,պատմության անիվը պտտվեց, այս հողերն անտեր մնացին, տղա՛ս. պատմական Սեբաստիան առանց հայերի. պոլսահայ լուսանկարչի անդրադարձը

Ստամբուլահայ լուսանկարիչ Մուրադ Էզերը որոշել է ցեղասպանությունից մեկ դար անց հետազոտել հայկական հետքերը պատմական Սեբաստիա նահանգում, որտեղ դեռևս շուրջ չորս տասնամյակ առաջ ապրում էին քրիստոնյա հայ ընտանիքներ, որոնք ավելի ուշ արտագաղթեցին Ստամբուլ:

Հնարավո՞ր է կալանավորեն փաստաբաններին

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը չի բացառում, ՊՊԾ գնդի գրավման գործով  դատաքննությունները  տեղապտույտից հանելու համար, փոփոխվեն գործող իրավակարգավորումները և խստացվեն փաստաբանների դեմ կիրառվող սանկցիաները: Մամուլում շրջանառված տեղեկությունը, թե քննարկվում է փաստաբանների նկատմամբ կալանք կիրառելու հարցը, Փաստաբանների պալատի նախագահն անհիմն սպառնալիք չի համարում: «Ռադիոլուրը» լսել է փաստաբանների տարբեր գնահատականներ այն հարցի վերաբերյալ, թե ինչպես է են պատկերացնում փակուղային իրավիճակի հանգուցալուծումը: ՊՊԾ գնդի գրավման գործով ընթացող դատավարությունները փակուղային իրավիճակում են: Նիստերը հրավիրվում են, բայց դատաքննությունն այդպես էլ չի սկսվում: Կողմերը հասցնում են միայն միմյանց մեղադրել  դատավարական նորմերը խախտելու մեջ, նիստերը սկսվում և ավարտվում են ամբաստանյալների ու նրանց պաշտպանների նկատմամբ կիրառվող սանկցիաներով: Մինչ այժմ տեղի ունեցած գրեթե բոլոր նիստերն անցել են մոտավորապես այս սցենարով: Սա ՊՊԾ գնդի գրավման գործով  դատավոր Արտուշ Գաբրիելյանի և փաստաբան Տիգրան Հայրապետյանի երկխոսությունն էր, բայց  այս սցենարը կրկնվում է գրեթե բոլոր նիստերին:  Տիգրան Հայրապետյանն  ի դեպ  դիմում է ներկայացրել հանրապետության նախագահին դատավորի լիազորությունները դադարեցնելու պահանջով: Փաստաբանը կարծում է, որ կոպտորեն  խախտվում են  դատավարական նորմերը,  քրեական դատավարության նույնիսկ ամենահիմնարար սկզբունքները:  Նա դիմել է նաև  ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին: Թե ինչ է ակնկալում, փաստաբանն այսպես է բացատրում «Դիմումում մանրամասն, առանց մեկնաբանությունների ու եզրահանգումների նշված են բոլոր փաստերը: Խնդրում ենք, որ հանձնարարականներ տալով միջամտեն, որ այս գործի քննության ընթացքում  ՀՀ-ն իրականացնի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած պարտավորությունները»: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմումում շարադրված փաստերը  մանրամասն չի ուսումնասիրել, բայց  հարցերը,  որոնք բարձրացնում են փաստաբանները,  միանշանակ չի համարում: Դժգոհության առաջին ալիքը կապված էր զննության հետ, որը փաստաբաններից շատերի կարծիքով ոչ թե զննություն, այլ խուզարկություն էր հիշեցնում: Փաստաբանների պալատի նախագահն ասում է, որ  այս հարցում իրենց քայլերը հանգեցրին  այն իրավիճակին, որ հիմա արդեն  զննությունը գոնե խտրականորեն չի կիառվում: Ինչ վերաբերում է  նիստերի դահլիճը լքելուն, ապա պալատի դիրքորոշումը նույնքան  միանշանակ չէ և սկսվում է հետևյալ ամրագրումով: «Նախ ասեմ, որ քրեական դատավարության օրենսգիրքը պարտադրում է փաստաբանին չլքել նիստերի դահլիճը ՝ առանց նախագահողի թույլտվության: Այսինքն՝ նիստին ներկա լինելը պաշտպանի պարտականությունն է»: Չնայած օրենքի այս պահանջին՝  նախկինում էլ եղել են իրավիճակներ, երբ փաստաբանները լքել են նիստերի դահլիճը: Պալատն, ըստ Զոհրաբյանի,   ամեն իրավիճակում տարբեր որոշումներ է կայացրել, օրինակ մի դեպքում կարճել է կարգապահական վարույթը,  համարելով, որ փաստաբանն այլ ելք չի ունեցել, մեկ այլ դեպքում փաստաբանի նկատմամբ տույժ է կիրառել: Ինչպես կվարվի այս անգամ: Նկատենք, որ 2 տասնայակից ավելի  նման հարց սպասում է Պալատի քննությանը: «Խորհուրդը պետք է յուրաքանչյուր սանկցիա քննարկի և տեսնի՝ փաստաբանի վարքագիծը դահլիճը լքելու առումով արդարացվա՞ծ էր, թե՞ ոչ: Բայց այն,  որ այդ վարքագիծը հակասում է օրենքի պահանջին փաստ է: Իսկ այն, որ վստահորդը կարող է պահանջել, որ պաշտպանը լքի նիստերի դահլիճը, մեզ համար որոշիչ փաստարկ չէ»: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը չի բացառում, ՊՊԾ գնդի գրավման գործով  դատաքննությունները  տեղապտույտից հանելու համար իշխանությունը որոշի փոփոխել  գործող իրավակարգավորումները և խստացնել փաստաբանների դեմ կիրառվող սանկցիաները: Մամուլում շրջանառված տեղեկությունը, թե քննարկվում է  փաստաբանների նկատմամբ կալանք կիրառելու հարցը, Փաստաբանների պալատի նախագահն անհիմն սպառնալիք չի համարում: «Եթե արդարադատության անիվը չի պտտվում, պետությունը փորձելու է միջամտել: Ի վերջո, ունենք արդարադատության շահ հասկացությունը, և նորմալ է, որ պետությունը ուզում է որևէ գործ հասցնել իր ավարտին: Մենք մամուլի միջոցով «հաղորդագրություն»  ստացանք, որ ուզում են խստացնել պաշտպանների նկատմամաբ կիրառվող սանկցիաները: Ես չեմ կարծում, որ այս սպառնալիքներն անհիմն են,  վստահ եմ, որ պետությունը փորձելու է այդ քայլը կատարել»: Արա Զոհրաբյանն ասում է ՝ փաստաբանների պալատը կփորձի հակադրվել,  եթե այդ քայլը ձեռնարկվի: Հաջողություն կունենան թե չէ,  ժամանակը ցույց կտա:    

Արկածախնդիր չենք կարող լինել. ՓՊ նախագահը ընդդիմախոսների մասին

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստերն առժամանակ ընդհատվել են արձակուրդների պատճառով, բայց խնդիրը,  որ ուղեկցում էր այս դատավարությունները,  մնացել է բաց: Խոսքը փաստաբանների զննության և նրանց նկատմամբ կիրառվող սանկցիաների մասին է: Այս գործերով դատական նիստեր թեև կայանում են, բայց դատաքննությունն  ըստ էության չի սկսվում:   Իրավիճակը  հանգուցալուծելու համար Փաստաբանների պալատն ու Դատական դեպարտամենտը, այսպես ասենք, համաձայնության փաստաթուղթ են ստորագրել: Պալատում կարծում են ,  որ հարթել են խնդիրը:  Փաստաբանների մի մասը հակառակ կարծիքին է: Փաստաբանների պալատի նախագահի և Դատական դեպարտամենտի  ղեկավարի՝ օրերս  ստորագրած հայտարարությունը, որով երկու կառույցները փորձեցին համաձայնության գալ դատարանում փաստաբանների զննության կարգի շուրջ, իրավիճակն ըստ էության չհանգուցալուծեց:  ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունների ժամանակ փաստաբանների և դատական կարգադրիչների հակադրությունը շարունակվեց նաև այդ հայտարարության ստորագրումից հետո: Ավելին՝ փաստաբաններից մի քանիսը պնդեցին, թե փաստաթուղթն օրինականացրեց  իրենց խուզարկելու  կարգը: Այդ կարծիքին է օրինակ փաստաբան Արայիկ Պապիկյանը: «Փաստաբանների պալատն ու դատական դեպարտամենտը մի խնդիր լուծեցին ՝ ազատվեցին գլխացավաքնից: Եթե նկատում եք՝ բոլոր սլաքներն ուղղված են փաստաբանների դեմ»: Փաստաբանների պալատի նախագահը համաձայն չէ  ընդդիմախոս  փաստաբանների այն գնահատականին, թե պալատն իր անդամների շահերը լիարժեք չի պաշտպանում: Արա Զոհրաբյանն ասում է՝ փորձել են հարթել սուր անկյունները: Դատավարությունների ժամանակ, հիշեցնենք,  պարբերաբար խնդիրներ են առաջանում կարգադրիչների և փաստաբանների միջև. փաստաբանները պնդում են, որ իրենք ոչ թե զննության են ենթարկվում նիստերի դահլիճ մտնելուց առաջ, որի իրավունքը դատական կարգադրիչներն  ունեն, այլ՝ խուզարկության, որի իրավուքնը նրանք չունեն: Պաշտպաններ-կարգադրիչներ հակասությունն իր  հերթին բերում է այլ շարունակության.  փաստաբաններից մի քանիսը հրաժարվում են զննության ենթարկվել, դրա պատճառով նիստերի դահլիճ չեն մտնում և ենթարկվում են դատական սանկցիաների: Պաշտպանների բացակայության հիմքով դատավոը հանրային պաշտպան ներգրավելու որոշում է կայացնում, ամբաստանյալները նրանց պաշտպանությունից հրաժարվում են և այսպես շղթան շարունակվում է: Թերևս հենց այս փակուղային վիճակի հիմքով՝ մամուլում տեղեկություն շրջանառվեց, թե քննարկվում է գործող իրավակարգավորումները փոփոխելու  և փաստաբանների դեմ կիրառվող սանկցիաները խստացնելու, օրինակ եռօյա կալանք  կիրառելու  հարցը:  «Ռադիոլուրի» հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այդ հնարավորությունը անհիմն սպառնալիք չորակեց: «Եթե արդարադատության անիվը չի պտտվում, պետությունը փորձելու է միջամտել: Ի վերջո, ունենք արդարադատության շահ հասկացությունը, և նորմալ է, որ պետությունը ուզում է որևէ գործ հասցնել իր ավարտին: Մենք մամուլի միջոցով «հաղորդագրություն»  ստացանք, որ ուզում են խստացնել պաշտպանների նկատմամաբ կիրառվող սանկցիաները: Ես չեմ կարծում, որ այս սպառնալիքներն անհիմն են  և վստահ եմ, որ պետությունը փորձելու է այդ քայլը կատարել»: Փաստաբան Արա Ղազարյանը, սակայն, կարծում է, որ նման փոփոխության հավանականությունը փոքր է:  Եթե այդպիսի  դրույթ ընդունվի,  ուղղակիորեն կհակասի եվրոպական իրավունքի նորմերին՝ ասում է միջազգային իրավունքի մասնագետը: «Քանի որ վաղուց հաստատված սկզբունք է, որ որպես կարգապահական կամ վարչական տույժի տեսակ չի կարող օգտագործվել ազատությունից զրկելը»: Ի դեպ ներքին հակասությունները չհաղթահարած ՝ Փաստաբանների պալատը պատրաստվում է   նախագահի ընտրության: Կառույցի մամուլի ծառայությունն արդեն հայտնել է, որ  թեկնածուների առաջադրումը  կամ ինքնաառաջադրումը կսկսվի օգոստոսի 12-ին և կավարտվի  17-ին ։ Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին:

Ռուսերեն