Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ալիկ Սարգսյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Ալիկ Սարգսյանը ցանկանում է դառնալ ԱԻ նախարար

Մեր տեղեկություններով, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը պաշտոնանկությունից հետո նշանակվեց Սերժ Սարգսյանի խորհրդական, ցանկանում է դառնալ Արտակարգ իրավիճակների նախարար եւ փորձում է ստանալ վերջինիս «դաբրոն»:Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր մնաց անցած տարեվերջին Արմեն Երիցյանի մահից հետո, եւ այժմ ժամանակավոր պաշտոնակատար է փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը: Ալիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն այդ պաշտոնին նշանակելու վերաբերյալ առաջարկություն չի արվել, ինքը նման քննարկման մասին տեղյակ չէ: Սարգսյանը, սակայն, չհերքեց, որ եթե ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ առաջարկություն լինի, ինքն այն կընդունի: «Ես զինվորական մարդ եմ, ինձ ուր ուղարկեն, կաշխատեմ: Եթե ասեմ՝ ցանկություն չունեմ, դա ձեւականություն կլինի, բայց ինձ նման առաջարկ չի եղել: Իսկ թե այդ խոսակցությունները որտեղից են գալիս, չեմ կարող ասել»,- հավելեց նա: Մանրամասները Հայկական ժամանակ թերթի այսօրվա հանարում: [b]HayNews.am[/b]

Արարատի մարզում ՀՀԿ տարածքային կառույցը կղեկավարի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը

Արարատի մարզում ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնում Ալիկ Սարգսյանը կփոխարինի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանին, ով կուսակցությունը լքելու դիմում է ներկայացրել:

Նախկին ոստիկանապետը կղեկավարի Արարատի մարզի ՀՀԿ տարածքային կառույցը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջարկել է գլխավորել Արարատի մարզում կուսակցության տարածքային կառույցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը նշեց, որ Ալիկ Սարգսյանը տվել է իր համաձայնությունը: «[b]Առաջիկա օրերին կլինի տարածքային կառույցի խորհրդի նիստը, և Ալիկ Սարգսյանը կանցնի իր պարտավորությունների կատարմանը[/b]»,- ասաց Թադևոսյանը:

ՀՀԿ Արարատի կառույցը վաղվանից կղեկավարի Ալիկ Սարգսյանը

Հանրապետական կուսակցության գործադիր մարնի այսօրվա նիստը վարել է Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ականները նիստում որոշում են ընդունել, որի համաձայն ՀՀԿ խորհրդի կազմի անդամությունից ազատվել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Արարատի նախկին մարզպետ Ռուբեն Աբովյանը, Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը:

Արդար հիշողություն. երբ հիշվում է նաեւ լավը

Մեծ եղեռնից հարյուր տարի անց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները պատմում են, թե ինչպես են իրենց նախնիներին փրկել թուրք հարևանները կամ ընկերները: Շուրջ հինգ տասնյակ իրական պատմություններ՝ առանց բովանդակային խմբագրման, մեկտեղվել են «100 տարի… իրական պատմություններ» գրքում։ Լույս է տեսել ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, իսկ շնորհանդեսը տեղի է ունեցել նախ Անկարայում, ապա՝ Երևանում: «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալության այս նախաձենության նպատակը ոչ թե թուրքերին գովաբանելն է, այլ ցույց տալ, որ հայերը հիշում են թե լավը, թե վատը և նույնն էլ ակնկալում են դիմացինից: Ցեղասպանությունը վերապրած հայերի մեջ կան մարդիկ, որոնց կյանքը փրկվել է թուրք հարևանի, ընկերոջ կամ մեկ այլ ականատեսի կողմից: Նրանցից մեկն էլ Նիկողոս Չարախչյանն է, ով ծնվել ու մեծացել է Վանում: Մասնագիտությամբ սափրիչ էր, բայց հոր կողմից իբրև ժառանգություն ստացել էր հյուրանոցներ ու վարսավիրանոցներ: Ուներ նաև մեծ շրջապատ, ազգությամբ թուրք ընկերներ: 1915 թվականի ոճրագործության օրերին Նիկողոս Չարախչյանն իր հյուրանոցներից մեկում էր, երբ մի թուրք սպա մոտենում է իրեն և զգուշացնում՝ կարճ ժամանակ ունի անհրաժեշտ իրերը հավաքելու և Վանից հեռանալու համար։ Մոր պապի մասին է «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում Ալիկ Սարգսյանը: Ի տարբերություն թուրք սպայի, որին, ըստ էության, Նիկողոս Չարախչյանը չէր էլ ճանաչում, ահագնացող վտանգի մասին լռել էին թուրք հարևանները, որոնց հետ նա բավականին մտերիմ հարաբերություններ է ունեցել: Հետաքրքքրական է նաև այն, որ Ցեղասպանության օրերին թուրք բարեկամները հավաստիացնում էին, որ այդ ամենը ժամանակավոր է, որ ինքը անպայման վերադառնա Վան և շարունակի հոր բիզնեսը: «Թուրք բարեկամները զգուշացրել էին»: Տարիներ անց Նիկողոս Չարախչյանն իհարկե վերադառնում է Վան և գտնում իր տունը, կամ ավելի ճիշտ կլինի ասել երբեմնի տան ավերակները, իսկ հյուրանոցների ճակատագիրն այդպես էլ մնում է անհայտ: Զրուցակիցս մեծ պապի մասին լսել է դեռ մանկուց,  շատ է ցավում, որ անձամբ չի հասցրել ճանաչել մոր պապին, ով, ըստ էության, փրկվել է թուրք սպայի շնորհիվ: Ինչպես Նիկողոս Չարախչյանի, այնպես էլ թուրքերի շնորհիվ փրկված մյուս վերապրածների իրական պատմությունները մեկտեղվել են «100 տարի… իրական պատմություններ» գրքում: Պատմությունները հավաքագրվել են «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալության ուժերով՝ Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության օժանդակությամբ՝ «Թուրքը, որ փրկեց ինձ» ծրագրի շրջանակներում: «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գրետա Ավետիսյան: Ծրագիրն իր ներկայացուցիչն ուներ նաև Թուրքիայում և թուրքական բազմաթիվ լրատվամիջոցներ այս պատմությունները հրապարակել են նաև թուրքերենով:

Ալիկ Սարգսյանն ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Ալիկ Սարգսյանին ազատել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ ե մ. 1. Ալիկ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից: 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,– ասվում է ՀՀ Նախագահի հրամանագրում: Հիշեցնենք, որ Ալիկ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով ընտրվել է 6-րդ գումարման Ազգային ժողովոի պատգամավոր։

Ովքեր են հեռանում, ովքեր են գալիս. 6-րդ գումարում

Վաղը առավոտյան ժամը 10-ին կմեկնարկի  6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Խորհրդարանի նոր կազմը նիստերի դահլիճում կհավաքվի առաջին անգամ ու հանդիսավորությամբ կտա հնգամյա աշխատանքի մեկնարկը:  Նոր գումարման պատգամավորներին կողջունեն  հանրապետության   նախագահ Սերժ Սարգսյանը և  Ամենայն Հայոց կաթողիկոսը: Իսկ առաջին  օրը խորհրդարանի նորընտիր կազմի համար հիմնականում աշխատակարգային կլինի. կձևավորվի  ԱԺ նախագահությունը, պատգամավորները հանձնաժողովների նախագահներ, փոխնախագահներ կընտրեն, կորոշվեն խմբակցությունների ղեկավարները: Թեկնածություններին վերաբերող որոշումների մի մասը կկայացվի այսօր: Ամենամեծ երկու խմբակցությունները ՝ ՀՀԿ-ն ու Ծառուկյան դաշինքը,  այսօր նիստեր են նախաձեռնել, որոնց ընթացքում քննարկելու են խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների  թեկնածությունները: Հանրապետական խմբակցությունը գործադիր մարմնի նիստում քննարկելու է նաև  ԱԺ նախագահի, փոխնախագահների թեկանծուների  հարցը:  Իսկ խորհրդարանի  նոր ուժը՝ «Ելք» դաշինքը,  արդեն որոշել է, որխմբակցության ղեկավարը լինելու է Նիկոլ Փաշինյանը, քարտուղարը՝ Գևորգ Գորգիսյանը: Մյուս  որոշումների մասին կխոսենք վաղը, իսկ այսօր մեկ անգամ ևս ամփոփենք ՝ որքանով է նոր խորհրդարանը տարբերվելու նախորդից,  ովքեր են հրաժաշետ տալիս, ովքեր են սկսում օրենսդրական աշխատանքը: Նոր՝ 6-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը կսկսվի պատմական իրադարաձությամբ: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ազգային ժողովի  նիստը կվարի ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովը: Նա ամենատարեց պատգամավորն է , իսկ ԱԺ կանոնակարգը առաջին նիստը վարելու իրավունքը վերապահում է հենց տարիքով ամենամեծ պատգամավորին: «Շատ մեծ ուրախությամբ ու պատասխանատվությամբ սպասում եմ»: Իսկ ամենաերիտասարդ պատգամավորը  խորհրդարանում «ամենատարեց» կուսակցության՝ Դաշնակցության խմբակցությունում է՝ Սուրեն Մանուկյան: Օրենսդրական էստաֆետը նախորդ գումարման խորհրդարանից շարունակում է 54 պատգամավոր: Այսինքն՝ նոր կազմի  կեսից ավելին  ոչ թե սկսում,  այլ շարունակում է աշխատանքը: Նրանց թվում նախորդ գումարման  և ամենապասիվ, և ամենաակտիվ պատգամավորներն են: Հաջորդ խորհրդարանում լինելու են օրենսդրական ակտիվության ամենաբարձր ցուցանիշները գրանցած պատգամավորների երկուսը՝ Խոսրով Հարությունյան, Միքայել Մելքումյան: Օրենսդրական աշխատանքի նոր փուլ են սկսելու նաև նախորդ 5 տարիներին  լռությամբ առանձնացած պատգամավորները: Լռակյացներից նոր խորհրդարանում կլինեն Արտակ սարգսյանը, Արթուր Գևորգյանը, Ռոբերտ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Մուրադ Մուրադյանը և այլք: Նրանց խորհրդարանում դեռ կտեսնենք, կլսենք թե ոչ ՝ հարց է: Ում չենք տեսնի նոր խորհրդարանում: Օրենսդիր աշխատանքին հրաժեշտ տվածների շարքում պատգամավորներ կան, որոնց ներկայությունը նախորդ խորհրդարանում այսպես ասենք աննկատ չի եղել:  Օրինակ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյան: Կամ Առաքել Մովսիսյան,  Մհեր Սեդրակյան, որոնց  ամենից շատ անդրադարձել է էթիկայի հանձնաժողովը: Նրանք նոր գումարման խորհրդարանում չեն, բայց հիշողությունները պահպանվել են: Ովքեր են գալիս խորհրդարան: Նորերի շարքում  քիչ չեն լինելու  նախկինները: Խորհրդարան են գալիս արդարադատության նախկին նախարարներ Հրայր Թովմասյանն ու Արփինե Հովհաննիսյանը, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, բնաև բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյան: Նախկին մարզպետերի  ու քաղաքապետերի պակաս ևս չի զգացվի:  Նոր խորհրդարանում կլինեն Շիրակի մարզի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:  Եթե Գևորգ Կոստանյանը մանդատից չհրաժարվի, կլինի այս խորհրդարանի միակ նախկին գլխավոր դատախազը:  6-րդ գումարման խորհրդարանն ունի նաև իրավապաշտպան՝ Արտակ Զեյնալյանը: Այս խորհրդարանում ավելացել է գեներալների թիվը՝ Մանվել Գրիգորյանից ու Սեյրան Սարոյանից բացի գեներալ է նաև Միհրան Պողոսյանը: Նոր խորհրդարանում օրենսդրական գործունեությամբ են զբաղվելու երկու նախկին վարչապետ՝ ամենամեծ կառավարող և ամենափոքր ընդդիմադիր խմբակցություններում. Խոսրով Հարությունյանը՝ ՀՀԿ-ում և Արամ Սարգսյանը՝ «Ելք»-ում: Նախկինների մեջ նաև ՀՀԿ-ական կա: Կարինե Պողոսյանը  նախորդ խորհրդարանում ՀՀԿ խմբակցությունում էր, հիմա լիենլու է ընդդիմադիր Ծառուկյան դաշինքում: Ընդհանուր առմամբ կունենանք կազմով կիսով չափ փոփոխված, բայց լիազորություննները նկատելիորեն ընդլայնած  խորհրդարան: Այս առաջինն է լինելու, որ աշխատելու է խորհրդարարանական կառավարման համակարգում և դառնալու  է  իշխանության ամենակրևոր օղակը:

«Հրապարակ». Ո՞ւմ է ԱԺ-ում բաժին հասել Շմայսի երեք սենյականոց սենյակը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նորեկները երեկ, ընդմիջման ժամին, շփոթված այս ու այն կողմ էին գնում, փորձում էին պարզել, թե ուր են ընկել։ Շատերի աշխատասենյակների հարցը դեռ լուծված չէ, Ֆելիքս Ցոլակյանն ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ողջ օրն իրարից անբաժան էին, միասին շրջում էին, աշխատասենյակի հարցերով դիմում ԱԺ աշխատակազմ։

Ծխախոտի թանկացմամբ ծխելու դեմ պայքարը արդյունավետ չէ․ Ալիկ Սարգսյան

Ծխախոտի թանկացմամբ ծխելու դեմ պայքարը արդյունավետ չէ, դա որեւէ օգուտ չի տա: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է նախկին ոստիկանապետ, այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը:

«Հրապարակ». Արտաշատը գրավելը սկսել են հեռուստատեսությունից. Սերժ Սարգսյանն ասել է՝ նա էլ հնազանդվել է

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները լրջորեն պատրաստվում են Արտաշատի քաղաքապետի ընտրություններին։ Հովիկ Արգամիչի ազդեցությունը մարզում չեզոքացնելու հարցում նախագահը որոշել է վերցնել բոլոր ստրատեգիական կառույցները։ Նա հորդորել է Ալիկ Սարգսյանին գնել Արտաշատի հեռուստաընկերությունը՝ «տուն է, պետք կգա սկզբունքով», Սերգեյիչն էլ լսել եւ հնազանդվել է։

«Ժամանակ». Ընտրություններ. ՀՀԿ-ն Ալիկ Սարգսյանին գործուղում է Արտաշատ. Ինչպե՞ս է նա շփվելու Հովիկ Աբրահամյանի հետ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը նոյեմբերի 5-ին Արտաշատում սպասվող քաղաքապետի ընտրություններից առաջ կրկին գործուղվելու է մարզ՝ զբաղվելու ՀՀԿ-ի քարոզչությամբ եւ մարզում ՀՀԿ-ի դիրքերի ամրապնդմամբ:

«Հայկական ժամանակ». Արգամ Աբրահամյանն ու Ալիկ Սարգսյանն առանձնազրույց են ունեցել, Արտաշատի թեման փակվել է, բայց ո՞ւմ օգտին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 26-ին պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրություններում վերջնական որոշում է կայացրել, եւ Արտաշատում ՀՀԿ թեկնածուն կլինի վարչապետի որոշմամբ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Կարեն Բենիամինյանը:

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստը հետաձգվեց

Այսօր ժամը 18:00-ին նշանակված էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ներառված էին նաև «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծերը (երկրորդ ընթերցում): Սակայն տևական ժամանակ նիստը չէր սկսվում` քվորումի բացակայության պատճառով: Հանձնաժողովի 11 անդամներից ներկա էին միայն ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանը, ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանը և «Ելք»-ից Սասուն Միքայելյանը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը քվորում չլինելու պատճառով հետաձգվեց

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով: Հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է, քանի որ հանձնաժողովի անդամների մեծ մասը նիստին չեն ներկայացել, ուստի այն չի կարող մեկնարկել:

Արտակարգ դեպք Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 53-ամյա քաղաքացի. նրա մոտ հայտնաբերվել է նախկին ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի հրամանով հանձնված «Վիկինգ» տեսակի ատրճանակ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում «ձախ ոտնաթաթի հրազենային վնասում, նավակային ոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Զինծառայությունից խուսափածներին քրեական հետապնդումից ազատելու օրենքը երկարացնելու նախագիծը ընդունվեց

Նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որը վարել է հանձնաժողովի անդամ Ալիկ Սարգսյանը: ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Վահե Էնֆիաջյանի, Աղվան Վարդանյանի եւ Արտակ Զեյնալյանի հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի անդամների դրական եզրակացությանը: Քվեարկությունից առաջ հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը նշել է, որ լրամշակված տարբերակում կարգավորվել են խնդրահարույց հարցերը: Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների համար կսահմանվի մեկ միասնական վճար, որը յուրաքանչյուր զորակոչի դիմաց կկազմի նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով գումար: Օրենքի նախագծով դիմում կարող է ներկայացնել նաեւ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու կողմից լիազորված անձը: Երկրորդ ընթերցումով քննարկվել է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը նշել է, որ նախագիծը լրամշակվել է պատգամավորների առաջարկների հիման վրա եւս: ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների առաջարկները չեն ընդունվել, քանի որ համահունչ չեն զինված ուժերի կազմավորման եւ գլխավոր շտաբի գործունեության տրամաբանությանը: Պատգամավորները քվեարկությամբ մերժել են ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների առաջարկները: Երկրորդ ընթերցումով ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը քննարկման է ներկայացրել նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ այն քննարկվել է տարբեր հարթակներում. նախագծի հիմքում դրվել են արդյունավետ կառավարման, սոցիալական արդարության եւ հավասարության սկզբունքները: Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվում է տարկետման տրման նոր եղանակ, որի պարագայում քաղաքացին կարող է օգտվել բարձրագույն կրթություն ստանալու՝ առաջին փուլն անցնելու իր լիարժեք իրավունքից, ինչպես նաեւ իր կամքով ընտրել ծառայության տեսակը: Նշվել է, որ հնարավորությունների նոր ճանապարհներ են բացված զինվորական ծառայության կազմակերպման, ինչպես նաեւ կրթության հաջորդական փուլերի ապահովման համար: Քննարկված նախագծերն ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը: «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի` պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության վերաբերյալ եւս հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Խորհրդարանը զենք ճոճելու, ծափերի տեղ չէ. Ալիկ Սարգսյան

Իմ կարծիքով՝ ՀՀԿ-ն շանսեր ունի խորհրդարան անցնելու. քանի տոկոս ձայն կհավաքի՝ էական չէ, բայց որ կանցնի, գրեթե չեմ կասկածում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի աննախադեպ նիստը

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը երեկ ստացել է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  դրական եզրակացությունը և երկրորդ ընթերցմամբ կքննարկվի նոյեմբերի 14-ին մեկնարկող քառօրյայի ժամանակ:  Նիստը, որում կայացվել է այս որոշումը, հրավիրվել է երեկ ուշ երեկոյան, ժամը 21-ին: Իրադարձությունները խորհրդարանում անսպասելի ընթացք են արձանագրել։ Նախապես ժամը 18-ին հրավիրված նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով, երեք ժամ անց, այնուամենայնիվ, այն հրավիրվել է:      Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երեկ իր պրակտիկայում մինչ այժմ չգրանցած դեպք արձանագրեց. արտահերթ նիստ հրավիրեց երեկոյան ժամը 9-ին: Նիստն ուշադրության կենտրոնում էր հատկապես օրակարգային հարցերից մեկի՝ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի պատճառով: Չնայած օրենքի դեմ ուսանողների բողոքի ակցիաներին ՝ կառավարությունը, այնուամենայնիվ, որոշել է նախագիծը քննարկման ներկայացնել երկրորդ ընթերցմամբ: Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը երեկ հանձնաժողովի երեկոյան նիստի ժամանակ ասաց, որ կառավարությունն ուզում է օրենքն ընդունվի որքան հնարավոր է շուտ: «Մենք ցանկանում ենք, որ օրենքն  ուժի մեջ մտնի որքան հնարավոր է շուտ, որովհետև ինչպես պաշտպանական քաղաքականության, այնպես էլ զինծառայության   ոլորտներում շատ խնդիրներ կան, որոնք  ցանկանում ենք նորովի կարգավորել: Մշակումների փուլում են տարբեր ենթաօրենսդրական ակտեր, որոնցով փորձելու ենք նորովի կարգավորել տարիներով կուտակված խնդիրները»: Առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը էականորեն չի փոխվել։ Արտակ Զաքարյանի փոխանցմամբ՝ եղել են խմբագրական շտկումներ: Իսկ  տարկետման իրավունքի սահմանափակման դեմ արդեն մոտ 1 շաբաթ բողոքող ուսանողների առաջարկների  մասին որևէ բան պաշտպանության փոխնախարարը չասաց:Նրանք,  ի դեպ երեկ հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ, բայց ժամը 18-ին, քանի որ նիստը նախապես հրավիրված էր այդ ժամին:  Քվորում չլինելու պատճառով հայտարարված ժամին նիստը չկայացավ ու ակնկալվում էր, որ  այն կհրավիրվի արդեն երկուշաբթի: Ուսանողներն իրենց առաջարկները փոխանցեցին՝  կարծելով, որ երկուշաբթի հրավիրվելիք նիստին դրանք քննարկելու հնարավորություն կունենան: Առաջարկները փոխանցելով, ուսանողական շարժումը առաջնորդող տղաներն ասում էին, թե ինչ ակնկալիք ունենք խորհրդարանից: Գրավոր ներկայացված փաստաթղթում ուսանողները 4 առաջարկ էին ձևակերպել: Առաջինը նշել էին, որ  կարծում են, թե  լուրջ հետազոտությունների հիման վրա պետք է տրամադրվեն  սահմանափակ քանակությամբ տարկետման տեղեր։ Առաջարկել էին նաև հետաձգել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ընդունումը և այն քննարկել «Բարձրագույն կրթության մասին»  օրենքի հետ միասին: Ի դեպ, երեկոյան նիստի  սկզբում  քննարկվեց նաև ուսանողների մասնակցության հարցը: Նիստը նախագահող Ալիկ Սարգսյանը կարծում էր, որ ուսանողների մասնակցության հնարավորություն ԱԺ կանոնակարգը չի տալիս,  «Ելք»-ից Արտակ Զեյնալյանն  օրինակներ էր հիշում, երբ նիստերին, բացի օրենքով սահմանված անձանցից,  այլ քաղաքացիներ ևս մասնակցել են: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը կքննարկվի նոյեմբերի 14-ին մեկնարկող քառօրյայի ժամանակ:

Ալիկ Սարգսյանի եւ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ գործերի նախաքննությունը շարունակվում է. ՀՔԾ

2018 թվականի հուլիս, ապա նաեւ դեկտեմբեր ամիսներին Քնչական կոմիտեն երկու գործ էր ուղարկել ՀՔԾ` երկու նախկին ոստիկանապետերի Ալիկ Սարգսյանի եւ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ, որոնք ՀՔԾ-ն վարույթ էր ընդունել` նշելով, որ գործերի ընթացքի մասին լրացուցիչ կհաղորդի:

ՀՀԿ–ին թիրախավորված են պահում. Ալիկ Սարգսյանը չի պատրաստվում լքել կուսակցությունը

Ես դեռեւս ՀՀԿ անդամ եմ, առայժմ կուսակցությունը լքելու ոչ կարիքն եմ տեսնում, ոչ անհրաժեշտությունը, ոչ էլ իմաստը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Ալիկ Սարգսյանը։

Ռուսերեն

Անգլերեն