Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Գագիկ Խաչատրյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Իգնատի Առաքելյանը ներկայացրել է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի պաշտոնակատարին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է ԳԾԻԳ-ի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև բարձր է գնահատել նախկին տնօրեն Գագիկ Խաչատրյանի կատարած մեծածավալ աշխատանքը:

«Հայկական ժամանակ». Իշխանությունները արտերկրից բերման են ենթարկել Գագիկ Խաչատրյանին, որ աշխատի ՀՀԿ-ի համար

«Ամասիայի տարածաշրջանից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին արտերկրից բերման են ենթարկել եւ պատվիրել ընտրությունների ժամանակ աշխատել իրենց համար:

«Իրատես». Կուլիսային պայմանավորվածություններ. Գագիկ Խաչատրյանը փորձում է նոր պաշտոն ստանալ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե որոշ նախկին պաշտոնյաներ վերջին շրջանում կրկին ակտիվացել են եւ կուլիսային պայմանավորվածություններ են ձեռք բերում իշխանությունների հետ` կրկին հարմար պաշտոն ձեռք գցելու համար:

Պետգույքի ղեկավարը մի օր չի բացառում նաեւ կառավարության շենքի վաճառքը

Գերատեսչությունների  ղեկավարների  տարեվերջյան ամփոփումները շարունակվում են: Այսօր  տարին ամփոփել է  կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության պետ Արման Սահակյանը։ Նա հայտարարել է, որ  2017 թ ԱԺ ընտրություններին  պատրաստ է ռեյտինգային ընտրակարգով մասնակցել, եթե քաղաքական որոշում լինի: Սա այսօրվա ասուլիսի միակ քաղաքական հայտարարությունն է եղել:  Հարցերի առյուծի բաժինը ՊԵԿ-ի աղմկահարույց ուսումնական կենտրոնի ու  տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարության շենքերի վաճառքի մասին է եղել:   Օտարում, վարձակալություն  կամ հավատարմագրային կառավարում: Ցանկացած  առաջարկի դեպքում կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությունը  համաձայնության կգա ու ներդրողին կփոխանցի մամուլում  այդքան շատ քննարկված   ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնը:  Հիշեցնենք՝ Դիլիջանում գտնվող այս կենտրոնի վրա պետբյուջեից ծախսվել է մի քանի տասնյակ  մլն դոլար: Կառավարությունը վերջերս որոշեց ու ՊԵԿ-ից այն փոխանցեց պետգույքի կառավարման վարչությանը, որի պետ Արման Սահակյանն  այսօր վստահեցրեց. «Հավաստիացնում եմ ձեզ, որ բոլոր դեպքերում ինչ  լուծում էլ որ դա ստանա, պետությունը ոչ մի լումա չի կորցնի»։ Գնորդ այս պահին չկա: Սահակյանը հերքեց մամուլի այն հրապարակումները, որոնց համաձայն՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պարտադրվել է գնել այս կենտրոնն ու գումարը փոխանցել պետբյուջե: «Մեր երկրում ոչ մի բան ստիպողաբար չի արվում: Նման քաղաքական որոշում չկա, դա մենք դիտարկում ենք այնպիսի գույք, ինչպես մնացած բոլոր պետական գույքերը՝ այսպես ասեմ»։ Նախորդ տարիների   նմանատիպ գործարքների փորձն աչքի առաջ ունենալով,  պետգույքի կառավարման վարչության պետը վստահ է՝ սա էլ արդյունավետ կլինի: Հիշեցնենք, որ այս կենտրոնի կառուցումը սկսվել էր ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին: 2011-2016 թվականների ընթացքում Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցման աշխատանքների, ինչպես նաև ձեռք բերված գույքի և վարչական սարքավորումների համար պետական բյուջեից ծախսվել է մոտ 16 միլիարդ դրամ: Մամուլում  հատկապես քննարկվում էր  ուսումնական կենտրոնի գերթանկարժեք կահավորումը՝  250 մլն դրամով գնված կահույքը, «լյուքս» դասի հյուրանոցներին վայել հանդերձավորված լոգասենյակները` 37 մլն դրամի օճառամաններով, հայելիներով ու աղբամաններով, 41 մլն դրամ արժողությամբ խոհանոցային սպասքը: 2016թ վաճառքի հանվեց նաև տրանսպորտի ու կապի նախարարության շենքը՝ 28 մլն դոլարով: Մեկ քառակուսի մետրի արժեքը  հաշվարկվել է  3500 դոլար, նույնքան, որքան  Հանրապետության հրապարակում գտնվող մեկ այլ՝ ԱԳՆ-ի շենքը: Տրանսպորտի, կապի նախարարության  շենքը հանվել է   աճուրդի, սակայն գնորդ չի հայտնվել: Այս շենքի ճակատագրով հետաքրքրված չէ  նաև արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը։ Վերջերս նա հանդիպել էր վարչապետ Կարեն Կարապետյանի  հետ: ԱԳՆ նախկին շենքը ձեռք է բերել հենց նա: Պետգույքի կառավարման վարչության  պետ Արման Սահակյանը կարծում է, որ հանրապետության հրապարակը պետք է ավելի շատ  զբոսաշրջային կենտրոնի վերածվի, «դրանով բնականաբար նաև կենտրոնը կբեռնաթափվի»: Արման Սահակյանը չբացառեց, որ այս շենքն էլ հյուրանոցային համալիր կդառնա։ Հստակեցրեց միայն՝ խաղատուն կամ գիշերային ակումբ չի կարող լինել: Բացառությունների շարքից՝ Արման Սահակյանը չբացառեց նաև,  որ  ինչ որ մի  օր կօտարվի  նաև  հանրապետության հրապարակում գտնվող  կառավարության շենքը:  

«Հրապարակ». Գագիկ Խաչատրյանն ընտանյոք հանդերձ արտագաղթել է ԱՄՆ

«Մեր տեղեկություններով՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն ընտանյոք հանդերձ արտագաղթել է ԱՄՆ։ Տեւական ժամանակ է՝ նա իր որդիների հետ միասին բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, որտեղից էլ ղեկավարում են այստեղի իրենց բիզնեսները։

ԱԺ-ն ավարտեց արտահերթը. աղմկահարույց նախագծերից երկուսն ընդունվեց

Այսօր խորհրդարանի արտահերթ նիստում միաձայն՝ 92 կողմ քվեարկությամբ եւ վերջին ընթերցմամբ ընդունված հարցերից է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծմանն առնչվող նախագիծը: Այն բուռն քննարկումների պատճառ դարձավ, անանուն եւ անհատական ազդարարների ինստիտուտի ներդրումը արագորեն ստացավ «գործ տվողներ» որակումը։ Արդյո՞ք դրանից կոռուպցիան կպակասի, թե՞ ոչ՝ այսպիսի կանխատեսումներ անողները դեռ շատ չեն: Ընդդիմությունը կարծում է, որ պայքարի այս ձեւը բավարար չէ, բայց կողմ է քվեարկել, քանի որ ունենք այն, ինչ ունենք: Նույնիսկ օրինագիծը ներկայացնող  հեղինակը՝ Արփինե Հովհաննիսյանն ակնարկում եւ համաձայնում է, որ այս մեկ քայլն իհարկե բավարար չէ: Ընդունված է համարել, որ մենք՝ հայերս, շատ «շնորհակալ» ազգ ենք եւ ամեն առիթով հայտնում են, այսպես կոչված, շնորհակալություններ տարբեր առիթներով եւ տարբեր ձեւերով։ Այսպիսի հասարակության մեջ արդյո՞ք հնարավոր է իրական պայքար ծավալել կոռուպցիայի դեմ՝ «Ռադիոլուրի» այս հարցին պատասխանում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենսդրական նախաձեռնության քննարկման ավարտին Աժ ամբիոնից նախագծի հեղինակ, խորհրդարանի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը մի շարք շնորհակալություններ հայտնեց նախագծի շուրջ իր հետ աշխատած մասնագետներին: Նրանց թվում էին նաեւ հակակոռուպցիոն կենտրոնի որոշ ներկայացուցիչներ: Վարուժան Հոկտանյանին շնորհակալությունների բաժին չհասավ, թերեւս նրանից է, որ համատեղ չեն աշխատել: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչը դեռեւս չի շտապում գնահատել կոռուպցիայի դեմ պայքարող նոր մարմնի հնարավորությունները: Հիշեցնենք, որ կոռուպցիայի դեմ Հայաստանում պայքարել են մշտապես, երկարատեւ, տարբեր ձեւերով: Վերջին մարմինը՝ 2015-ին կառավարության որոշմամբ ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն էր։ Տպավորիչ որեւէ արդյունքով այն աչքի չընկավ: Այդ խորհրդի կազմում կոռուպցիայի դեմ անարդյունավետ պայքարեցին նախկինները՝  վարչապետ Հովիկ Աբրահամյանը,  կառավարության աշխատակազմի  ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ այլք: 2018-ին ստեղծվելիք հանձնաժողովի ձեւավորման կարգը նույնպես վստահություն չի ներշնչում ընդդիմադիր պատգամավորներին, բայց նրանք կողմ քվեարկեցին նախագծին, քանի որ իշխանությունը ընդառաջ գնաց եւ համաձայնեց, որ խորհրդարանական ընդդիմությունը հանձնաժողովում  թեկնածու առաջադրելու իրավունք ունենա: «Ելք» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հստակ պատկերացնում է, թե ինչպես պետք է աշխատել նոր ստեղծվելիք մարմնի հետ: Իշխանությունն ամեն դեպքում փորձում է լինել ազնիվ: Աժ փոխխոսնակ, օրինագծի հեղինակ հանրապետական Արփինե Հովհաննիսյանի շուրթերով փոխանցում է՝  համադարման չեն ստեղծել: Իշխանությունների քաղաքական կամքմ ամենաշատը հարցականի տակ դրեց «Ծառուկյան» խմբակցությունից պատգամավոր, նախկինում որոշ ժամանակ կոռուպցիոն ամենառիսկային ոլորտը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ղեկավարած Գեւորգ Պետրոսյանը: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը դեռեւս չի պատկերացնում, թե ընտրակաշառքի ուժով եւ ռեսուրսով իրականացվող ընտրություններից հետո ինչպես է ծավալվելու կոռուպցիայի դեմ պայքարը: Ի դեպ, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը՝ ԳՐԵԿՈ-ն 2016-ի սկզբում իր զեկույցում կենտրոնացել էր խորհրդարանականների, դատավորների եւ դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման վրա։ ԳՐԵԿՈ-ն կարևորում էր հատկապես, որ խորհրդարանականների, դատավորների եւ դատախազների կողմից նվերների ընդունման կանոնների, ինչպես նաեւ կանոնավոր կերպով ներկայացվող հայտարարագրերի վերահսկողությունն ու կիրարկումն առավել զարգացվի եւ դարձվի առավել արդյունավետ։ Այսօր ընդունված նախագծով, ի դեպ, նախատեսվում է ընդլայնել հայտարարագրեր ներկայացնողների ցանկը՝ քառապատկելով եւ  հասցնելով 2200-ի: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հետեւելու է հայտարարագրերին, քննելու է դրանց առնչվող խախտումներին վերաբերող գործեր։ Հանձնաժողովի անդամներին ընտրելու է խորհրդարանը՝ պատգամավորների թվի ձայների մեծամասնությամբ եւ սա եւս մեկ պատճառ է դեռեւս հարցականի տակ դնելու դեռ չստեղծված հանձնաժողովի անկախությունը:

«Հրապարակ». Ինչպե՞ս են նախկին պաշտոնյաներն ապրում պաշտոնից դուրս. ճեմում են Հյուսիսային պողոտայում

«Հրապարակ» թերթը գրում է. «Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են նախկին պաշտոնյաներն ապրում պաշտոնից դուրս։ Վերջերս, օրինակ, նախկինների հետաքրքիր քառյակի հանդիպեցինք Հյուսիսային պողոտայում․ ազատ ոճի մեջ հագնված, բուռն զրուցելով՝ ճեմում էին գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Հայանտառի» նախկին տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը եւ գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի նախկին պետ Գագիկ Խաչատրյանը։

Արցախում զինվոր է զոհվել

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը:

Արցախում ականապայթյունային վիրավորումից 19-ամյա զինծառայող է զոհվել

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

«Ժողովուրդ». Սամվել Կարապետյանն ընդլայնում է բիզնեսները. գործարքը կկայանա Գագիկ Խաչատրյանի որդիների միջեւ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը, որին պատկանում է Հայաստանի էներգետիկ ողջ ցանցը՝ ՀԷՑ-երն ու ԲԷՑ-երը, պատրաստվում է գնել նաեւ «Յուքոմ»-ի որոշ բաժնեմասեր:

«Հրապարակ». Հյուրանոցային բումը կշարունակվի. լուրջ մրցակցության մեջ են Կոբզոնն ու Ծառուկյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում շարունակվում է հյուրանոցային բումը։ Հյուրանոց են կառուցում գրեթե բոլորը․ Գագիկ Խաչատրյանը՝ «Մարիոթ», Գագիկ Ծառուկյանը՝ «Կեմպինսկի», Դերժավայի Արկադին` ԵՊՀ-ի հյուրատան տեղում, անգամ Իոսիֆ Կոբզոնը Ղրիմի Արտակի (Թովմասյան) հետ նախկին «Դվինի» տեղում թանկարժեք կառույց է վեր խոյացնում։ Բոլորն շտապում են։

«ՉԻ». Գագիկ Խաչատրյանը՝ ԿԲ նախագա՞հ. նա կհակակշռի վարչապետին

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կրկին վերադառնում է քաղաքականություն: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը նրան ցանկանում է տեսնել ԿԲ նախագահի պաշտոնում:

«ՀԺ». Գագիկ Խաչատրյանը վերադառնում է. «Երեւան մոլին» կից հսկայական «game zone» կկառուցվի

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պաշտոնանկությունից հետո ՀՀ ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը վերադառնում է արենա: Խաչատրյանի անվան հետ ընդհանրապես կապ չունեցող «Երեւան մոլ» առեւտրի եւ ժամանցի կենտրոնին կից նախատեսվում է հսկայական «game zone»՝ խաղային գոտի կառուցել:

«Հրապարակ». ՊԵԿ հարկային հատվածը ղեկավարում է «Մաշտոցի կլանը»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեում կատարված կադրային փոփոխությունների արդյունքում այնպես է ստացվել, որ ՊԵԿ հարկային հատվածը գրեթե ամբողջովին ղեկավարում է «Մաշտոցի կլանը», որն ստեղծվել է 1990-ականների վերջին՝ Գագիկ Խաչատրյանի կողմից, որտեղ առաջին անգամ երիտասարդ Խաչատրյանը նշանակվեց հարկայինի պետ եւ ձեւավորեց իր թիմը։

Անձեռնմխելիները. ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը ազգուտակին տեղավորել է համակարգում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, որը մարմնավորում է կոռումպացված ՀՀԿ-ական ժամանակաշրջանը, համարվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տեղապահը ՊԵԿ-ում, որն այս տարիներին համակարգում է տեղավորել իր ամբողջ ազգուտակին։

ՊԵԿ–ն ԱԱԾ–ին է փոխանցել Գագիկ Խաչատրյանի գործով փաստաթղթերը

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը լրագրողներին հայտնեց, որ գերատեսչությունն Ազգային անվտանգության ծառայությանն է փոխանցել ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի գործով փաստաթղթերը։

Ռուսերեն

Решение о задержании экс-министра финансов Армении Гагика Хачатряна будет обжаловано - адвокат

Адвокат экс-министра финансов, бывшего главы Комитета по госдоходам (КГД) Армении Гагика Хачатряна Ерем Саркисян во вторник в беседе с журналистами сообщил, что намерен обжаловать решение о задержании своего подзащитного

КГД Армении передал СНБ документы по делу экс-министра финансов Гагика Хачатряна

Глава Комитета по государственным доходам Армении Давид Ананя нсообщил, что ведомство передало Службе национальной безопасности запрошенные документы по делу экс-министра финансов, бывшего главы Комитета по госдоходам Гагика Хачатряна

Суд перенес рассмотрение вопроса об аресте экс-министра финансов Гагика Хачатряна

Суд первой инстанции Еревана отложил рассмотрение ходатайства об аресте экс-министра финансов, бывшего главы Комитета по госдоходам Армении Гагика Хачатряна на 30 августа, сообщил в четверг вечером адвокат Хачатряна Ерем Саркисян

Անգլերեն

Armenian ex finance minister to be detained

Employees of the Armenian National Security Service (NSS) have been searching a mansion and other property owned by former Minister of Finance and head of the State Revenue Committee Gagik Khachatryan, the director of the NSS Arthur Vanetsyan told journalists today.


Former finance minister arrested in Armenia

The National Security Service of Armenia reported Tuesday about the arrest of Gagik Khachatryan, a former Armenian finance minister. He was arrested after the searches carried out Tuesday in houses and apartments of the former official and affiliated persons as part of the investigation launched yet in February 2019.