Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արման Ավետիսյան

Ջաջուրում գտնվող Մինասի թանգարանի տնօրեն, “Մինաս Ավետիսյան” հիմնադրամի նախագահ

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

ԼՂՀ ՊԲ սահմանների հսկողությունն ուժեղացվել է ՏՏ կիրառմամբ (լուսանկարներ)

ԼՂՀ պաշտպանության բանակի սահմանների հսկողությունն ուժեղացվել է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Այն վերահսկում է սահմանի յուրաքանչյուր շարժը: Դիրքերում կան խմելու ջրի ծորակներ:  «Ռադիոլուր»-ը եղել է դիրքերում, ծանոթացել իրավիճակին, հանդիպել  ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված երկու զինծառայողի, երկուսն էլ Արման, մեկը շարունակում է ծառայությունը, մյուսը՝ ոչ, պարզապես հյուր էր եկել զինակից ընկերներին: Արցախի հարավ- արևելյան սահմանը պահող զինվորների աչալրջությունը չի թուլանում, հերթափոխով հսկում են դիրքերը, հանգստանում, սննդի ու դեղորայքի պակաս չունեն: Իրենք են իրենց խոհարարն ու սանիտարը, ծառայում են ու գնահատում իրենց ծառայության արժեքը: Բանակը փոխում է տղաների հայացքներն ու մտածելակերպը, վերարժևորում՝ հայրենիքն ու հայրենի տունը: Ծառայության ընթացքում՝ հատկապես դիրքերում, զինծառայողները  դառնում են մի ընտանիք, հարզատի նման: Արցախի հարավ-արևելյան սահմանը պահող դիրքերից մեկում հանդիպեցի ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված, այժմ կրկին դիրքը պահող զինվորին՝ Արման Կիրակոսյանին: Զինվորը քչախոս է, հոգում ցավ  ու կսկիծ կա: Արման Կիրակոսյանն Արցախից է, արդեն մեկ տարի երկու ամիս ծառայության մեջ  է: Ապրիլի 2-ի գիշերը  հակառակորդի հարձակման ժամանակ հրաշքով է փրկվել, վիրավորվել էր,  իր հետ գտնվող բոլոր տղաները զոհվել ՝ Օլեգը, Մաքսիմը, Օնիկը,  շարունակում է դիրքապահ սպան , մեջբերում եմ «Առաջնագծով տեղակալը, թիկունքի պետը,  յուրիստ պոլկան, հրետանու պետը ու  բոլորը մեր ընկերներն էին»: Նրանք չցանկացան շարունակել, չցանկացան նաև ձայնագրվել՝ հուզվում են,  հիշելիս ամեն անգամ վերապրում են  ծանր օրերը,  հոգեպես տանջվում: Արման Կիրակոսյանը վիրավորվել էր 2 ոտքից ու ձեռքից. «Ինձ վրա մուխա  է ընկել, հետո թշնամին մտավ դիրքեր, սկսեցին  անընդհատ կրակել, ես փախել եմ, իրենց փամփուշտներն էլ վերջացել էին,  հասել եմ մյուս ընկերներիս մոտ»: Արման Կիրակոսյանին օգնության են հասել մյուս դիրքերի զինվորները: Արմանը ցույց տվեց նաև իր կրծքագրպանում դրված կաշվե նոթատետրի վնասված  կազմը: Նոթատետրում սրբապատկերներ են, որոնք  միշտ պահում է  սրտին մոտ: Արմանը հուլիսից կրկին ծառայության մեջ է: Դիրքերից մեկում հանդիպեցի նաև ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված մեկ այլ զինվորի՝ Արման Ավետիսյանին:  Նա հյուր էր, եկել էր տեսնելու իր զինակից ընկերներին: Պատերազմի ժամանակ տղան կորցրել էր ոտքը, ապաքինվել է, ձախ  ոտքի սրունքը  պրոթեզավորվել: Արմանը վիրավորվել էր նռնակի պայթյունից: Որակում է՝ բացահայտ հարձակում էր, պատերազմ, ուրիշ անուն չի կարելի տալ: Ընկերներից  6 զոհվել են՝ Արման Անդրեասյանը, Ազատ Սիմոնյանը, Գրիշան,  Արթուրը, Նորայր Շահբազյանը… լռում է: Արման Ավետիսյանը  տասը ամիս հերթափոխով  դիրքերում  է  եղել, ընդամենը  14 ամիս է ծառայել, ասաց, որ մի ընտանիքի պես են եղել, ընկերների հետ, եթե վեճ են ունեցել, ապա մարտական հերթապահության բարձրանալիս ամեն ինչ դրվել է մի կողմ, մոռացվել: Արմանին կարոտն էր բերել դիրքեր: Արցախի դիրքերի պաշտպանությունն այժմ հսկվում է նաև նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով, որով նկատվում է յուրաքանչյուր շարժ: Մեր դիրքապահների հսկողության տեսադաշտում էի հայտնվել նաև ես, վայրկյաններ անց նրանք արդեն իմ կողքին էին՝ հեռու պահելով թշնամու դիպուկահարի տեսադաշտից: Դիրքերում շրջում էր զինվորական բժիշկ  Արա Գոքորյանը, հետևում զինվորների առողջությանը: Հարավային սահմանում կլիման տաք է, թոքաբորոբով հիվանդներ քիչ են լինում, թեթև մաշկային  ինֆեկցիաները բուժում են: Արա Գոքորյանը ցույց տվեց իրենց բժշկական մեքենան, որի մեջ անհրաժեշտ դեղորայքն է: «Առաջին բուժօգնության պարագաներով ապահովված ենք, իսկ անհրաժեշտության դեպքում, ասենք կույր աղիքի բորբոքում կամ որևէ այլ հիվանդության  ժամանակ զինվորին տեղափոխում ենք հոսպիտալ, որը մոտ է գտնվում մեր զորամասին»,- ասաց զինվորական բժիշկը: Հարաբերական հրադադարի պայմաններոմ մեր զինվորները շարունակում են իրենց ծառայությունը: Խաղաղ ծառայություն քեզ, սահմանապահ զինվոր:

Տոն տեխնոլոգիական հայության համար

Տոն տեխնոլոգիական հայության համար. «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր բացվել է «ԴիջիԹեք էքսպո-2017» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսը: 13-րդ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը  շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ընկերությունների արտադրանքին ու ծառայություններին, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ՝ նրանց ընթացիկ գործունեության, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի մասին: Ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 1-ը: «Տոն տեխնոլոգիական հայության համար»: Սա ցուցահանդեսի այս տարվա խորագիրն է: Ամենամյա տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում այս անգամ ներկայացված են հայկական տեխնոլոգիական և բազմաթիվ այլ, այդ թվում՝ նորաստեղծ ընկերությունների արտադրանքն ու ծառայությունները: Ցուցահանդեսում առաջին անգամ հայկական ինժեներական թիմը ներկայացրել է առաջին հայկական էլեկտրական ավտոմեքենան: Գուրգեն Մարդոյանը հայկական առաջին էլեկտրոմոբիլը մշակած թիմի անդամներից է: «Նըշընըլ ինսթրումենթս» ընկերության համակարգային ինժեներն ասաց, որ միանշանակ հայկական էլեկտրոմոբիլի համար ինքը հեռանկար տեսնում է: Կարծում է, որ կգա Հայաստանում իրենց մշակած կոնցեպտի սերիական արտադրության ժամանակը, որը կգտնի նաեւ շուկայում իր տեղը: Զրուցակիցս պարզաբանեց նաեւ, թե որտեղից է գալիս իր վստահությունը ապագայի հանդեպ. «Հիմա ավտոմեքենաշինության ինդուստրիայում հեղափոխություն է: Նման ժամանակաշրջաններում որոշ կարծրացած, հսկա կազմակերպություններ երբեմն նույնիսկ չեն հասցնում, սակայն նոր կազմակերպությունները, որոնք նոր բան են սկսում արտադրել, առաջ են անցնում: «Տեսլան» մեկ օրինակն է: Այսինքն, միշտ փոքր կազմակերպությունները, փոքր երկրները փորձում են մտնել նոր բաների մեջ, որպեսզի զարգանն: Մենք հիմա ակտիվորեն աշխատում ենք, բազմաթիվ մարդկանց հետ ենք զրուցել՝ հույսեր կան»: Հայկական էլեկտրական ավտոմեքենա ստեղծելու գաղափարը եւ աշխատանքների իրականացման առյուծի բաժինն ինժեներ Դավիթ Գեւորգյանինն է: Նա նույնպես վստահ է նայում ապագային՝ իր ստեղծած էլեկտրական մեքենայի համար լավ հեռանկարներ է տեսնում: Առաջին հայկական էլեկտրական ավտոմեքենայի ինքնարժեքը, Դավիթ Գեւորգյանի փոխանցմամբ, 5-6 հազար ամերիկյան դոլար է: Երբ գա սերիական արտադրության ժամանակը՝ հաշվարկներ կարվեն, իհարկե, հաշվի առնելով նաեւ հաճախորդների ցանկությունները՝ ասաց. Աշխարհում շուկան մրցակցային է եւ շահում է նա, ով ամենալավ առաջարկն է ներկայացնում: Այս սկզբունքով են առաջնորդվում «Բիթլիսմեն» ընկերությունում եւ չեն անհանգստանում մրցակիցների գոյությունից: Ընկերությունը ցուցահանդեսում ներկայացրել է իր ստեղծած հիդրոէլեկտրակայանի փոքր մոդելը՝ աշխատանքի մեջ: Ընկերության ներկայացուցիչ, ճարտարագետ Գեւորգ Փարսյանը տեղեկացրեց, որ ստեղծված ՀԷԿ-ի փոքր մոդելը նախատեսված է ուսումնական նպատակներով: Ուսանողները դրա օգնությամբ կկարողանան առարկայորեն հասկանալ աշխատանքի եւ կայանի կառավարման արդյունավետ սկզբունքները՝ քիչ քանակությամբ ջրով առավել էներգիա ստանալու համար: Պատվիրատուների մասին չեն մտածում: Ցուցադրված նմուշն էլ արդեն վաճառված է. 5 հազար դոլարով այն գնել է Հունգարիայի համալսարաններից մեկը: Նա ներկայացրեց նաեւ իրենց մշակած ուսումնական սարքի գնորդների աշխարհագրությունը: Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի ներկայացրած «Խելացի տուն» համակարգի հեղինակները Սլավոնական եւ Հայաստանի Ճարտարապետաշինարարական  համալսարանի ուսանողներն են: Համակարգը ներառում է տան էլեկտրոնային ամբողջական կառավարում՝ սկսած վարագույների բացել-փակելուց, մինչեւ տան տեսահսկողություն: Արման Ավետիսյանը վստահեցրեց, որ իրենց առաջարկը, ի տարբերություն մրցակիցների, ունի ավելի մեծ պաշտպանվածություն եւ ավելի մատչելի է: Ցուցահանդեսում տեղ են գտել նաեւ դպրոցականների նորարարական գաղափարներն ու տեխնոլոգիական լուծումները, շուկայի զարգացման միտումներն ու նորարարությունները: Այցելուների համար տեղեկատվություն կա նաև թափուր աշխատատեղերի մասին: «ԴիջիԹեք էքսպո-2017»-ի շրջանակներում կանցկացվեն գործարար հանդիպումներ, մրցույթներ և սեմինարներ: