Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արթուր Բաղդասարյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Մի շարք փոքր կուսակցություններ պատրաստվում են Արթուր Բաղդասարյանին պաշտոնանկ անել. «Ժամանակ»

«Արթուր Բաղդասարյանի «Հակական Վերածնունդ»–ին միացած մի շարք փոքր կուսակցություններ, ինչպես հայտնի է, պատրաստվում են արտահերթ համագումար հրավիրել և Արթուր Բաղդասարյանին պաշտոնանկ անել առաջիկա խորհրդարանական ընտրություններին ցուցակում իրենց համար անցողիկ տեղեր չգրանցելու համար։

«Հայկական ժամանակ». Սեյրան Օհանյանը համագործակցության առաջարկով դիմել է Արթուր Բաղդասարյանին

«Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանական ընտրություններում համագործակցելու համար դիմել է նաեւ «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին:

Արթուր Բաղդասարյանը գլխավորելու է ՀՎԿ համամասնական ցուցակը

ՀՎԿ համամասնական ցուցակը գլխավորելու է Արթուր Բաղդասարյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա չհամաձայնեց այն կարծիքի հետ, թե այլ կուսակցությունների մոտ կամ հասարակության ներսում իրենց հանդեպ անվստահություն կա:

Արթուր Բաղդասարյանն իր կուսակցության հնարավորությունները փայլուն է գնահատում

Այսօր կայացել է   «Հայկական վերածնունդ» կուսակցության երիտասարդական ﬕության համագումարը, որին ներկա է եղել   կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ելույթում  Արթուր Բաղդասարյանը նշել է,  որ  պետք է որդեգրեն պայքարի ճանապարհ  ու չպետք է անտարբեր է լինել։ Բաղդասարյանը հայտարարել էր, որ   «Հայկական վերածնունդ» կուսակցությունը չի խուսափել առողջ համագործակցությունից, քանի որ իրենց նպատակն է նոր որակի իշխանություն ձևավորելը, որը կսպասարկի  ազգի, հասարակության շահերը:   «Հայկական  վերածնունդ»  կուսակցության  դռները  բաց են առողջ համագործակցության համար»,- ասում է նախկին ՕԵԿ  ղեկավար Արթուր Բաղդասարյանն ու  շեշտում՝ չնայած  կողմնակից է քաղաքական համախմբմանը, բայց առանց դրա էլ  իրենց կուսակցության հնարավորությունները խորհրդարանական ընտրություններում գնահատում է փայլուն։ «Մենք մշտապես բանակցային գործընթացների մեջ ենք տարբեր քաղաքական ուժերի հետ, և մեզ համար կարևոր է, որ, իսկապես, առաջիկա համապետական ընտրություններում հնարավորինս լայն քաղաքական կոնսոլիդացիա լինի»,- ասում է։ Բաղդասարյանը նկատեց,որ իր ղեկավարած կուսակցությունում նոր մարդիկ կան, նոր անուններ, կան նաեւ հին մարդիկ, հին առաջնորդներ։ Հենց այստեղ էլ հարց հնչեց՝ ինչպես ժողովուրդը տարբերակի կամ ինչպե՞ս կողմնորոշվի, թե առկա բազմաթիվ ընդդիմադիր ուժերից որոնք են իրական, որոնք՝ իշխանության հաճախորդներ։ «Այսօր հայ ժողովրդի 90 տոկոսը ընդդիմություն է, եթե չասենք ավելին, և այդ 90 տոկոսի շահերը սպասարկում են տարբեր հասարակական- քաղաքական կառույցներ: Յուրաքանչյուր քաղաքական կազմակերպություն ներկայացնելու է իր մոտեցումը, իր ծրագիրը, և հասարակությունը կկատարի ընտրություն»։

Էկոլոգիական խորը ճգնաժամի ճանապարհին. բնապահպանների կոչը քաղաքական ուժերին

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպությունը՝ «Տապան» էկո ակումբի, «Թռչնասերների կենտրոնի» և Հայկական բուսաբանական ընկերության հետ համատեղ այսօր  հանդես  են եկել  կոչով՝ ուղղված կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչներին։ Կոչում մասնավորապես ասվում է, որ Հայաստանն այսօր մեծ քայլերով գնում է դեպի էկոլոգիական խորը ճգնաժամի:     Կուսակցություններն ու դաշինքները խոսում են ամեն ինչի մասին, սակայն ոչ  էկոլոգիական խնդիրների։ Հենց այս երևույթ  էլ դրդել է մի խումբ բնապահպանների կոչով դիմելու կուսակցություններին ու  դաշինքներին՝ բարձրաձայնելու էկոլոգիական խնդիրներն իրենք ծրագրերում։ Կարինե Դանիելյան.«Մեր ամենամեծ մտահոգությունը հանքարդյունաբերության արագ զարգացումն է, որի արդյունքում մենք զրկվում ենք բնական ռեսուրսներից, երկիրը ծածկում ենք պոչամբարներով, ինչը խիստ վնասում է միջավայրը և մարդկանց առողջությունը, վնասում է գյուղատնտեսության և տուրիզմի զարգացումը»: Էկոլոգիական հաջորդ ոչ պակաս  կարևոր  խնդիրը Արարատյան դաշտի արտեզյան ավազանի անխնա շահագործումն է։ Ասում է, որ  այնպիսի վնաս են տվել այդ ռեսուրսին, որ ավազանի ջրերը մինչև 15 մետր իջել են: Հայկական բուսաբանական ընկերության նախագահ Մարինա Օգանեզովան էլ, լրացնելով Կարինե  Դանիելյանի միտքը, ասում է, որ  տպավորություն է  ստեղծվում, թե մարդիկ այստեղ ինչ- որ շտապ գործ անելու ու փախնելու են եկել։ Ըստ նրա՝ գուցե այսօր տնտեսապես  շահութաբեր է, օրինակ, Ամուլսարի շահագործումը, սակայն դա միայն այս ժամանակահատվածի համար է, հետագայում վնասներն ավելի շատ են, քան՝ տնտեսական օգուտները։ Իսկ արդյո՞ք բնապահպանների բարձրացրած հարցերն ընդգրկված են կուսակցությունների նախընտրական ծրագրում։ «Ռադիլուրի» հետ զրույցում «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակում ընդգրկված Անահիտ Բախշյանն ասում է, որ իր ամբողջ գործունեության ընթացքում միշտ վեր է հանել բնապահպանական  հարցեր, այս անգամ  ևս բացառություն չի լինի: «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական ղեկավար Էդգար Առաքելյանը նշում է, որ իրենց  կուսակցություն ղեկավար Արթուր Բաղդասարյանը միշտ  էլ բարձրաձայնել է  հանքերի նման տեմպերով շահագործման անթույլատրելիության մասին:  

«Հայկական վերածնունդի» համամասնական ցուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը

«Հայկական վերածնունդի» համամասնական ցուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը: Դրա մասին կուսակցության համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: «Մի բան հայտնի է, որ ցուցակը առաջնորդելու է մեր առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Ցուցակից այսքանը կարող եմ ասել»,-ընդգծել է նա: Մարգարյանն ասել է նաև, որ այս պահին ՀՎԿ-ն քննարկում է, թե ինչ ձևաչափով կմասնակցի ընտրություններին՝ նշելով, որ որոշ քաղաքական ուժերի հետ քննարկումներ են տարվում:

Արթուր Բաղդասարյանը «ֆռֆռում է» Մոսկվայի մեծահարուստ Վարդգես Արծրունու շուրջը

«Փաստի» աղբյուրների վկայությամբ` «Հայկական վերածնունդ» հիմնադիր նախագահ Արթուր Բաղդասարյանը վերջերս հաճախ է մեկնում Մոսկվա` հանդիպելու շինարարական մեծ կորպորացիայի սեփականատեր, մեծահարուստ Վարդգես Արծրունուն:

ԿԸՀ համամասնական ցուցակ է ներկայացրել 9 քաղաքական ուժ

Ռադիոլուրի 18.00- ի թողարկումից հատված Կենտրոնական ընտրական հանձնաժողով ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժի` «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի, «Հայ ազգային կոնգրեսի», Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, «Ելք» դաշինքի, «Ազատ դեմոկրատների», «Հայ Յեղափոխական դաշնակցության» , «Հայկական վերածննդի» և Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակի առաջին տասնյակում են՝ 1.Սեյրան  Օհանյան 2. Արմեն Մարտիրոսյան 3. Վարդան Օսկանյան 4. Էլինար  Վարդանյան 5. Վահագն  Հովհաննիսյան 6. Անդրանիկ Թևանյան 7. Ստեփան Մարգարյան 8. Սուսաննա Մուրադյան 9. Գեղամ Նազարյան 10. Գառնիկ  Սահակյան 11. Րաֆֆի  Հովհաննիսյան Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Վիգեն Սարգսյան 2. Տարոն Մարգարյան 3. Արփինե Հովհաննիսյան 4. Արա Բաբլոյան 5. Արմեն Ամիրյան 6. Արմեն Աշոտյան 7. Էդուարդ Շարմազանով 8. Մարգարիտ Եսայան 9. Սամվել Ֆարմանյան 10. Կարեն Ավագյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1 Գագիկ Ծառուկյան 2 Իշխան Զաքարյան 3 Նաիրա Զոհրաբյան 4 ՎարդաՆ Բոստանջյան 5 Միքայել Մելքումյան 6 Արարատ Զուրաբյան 7 Տիգրան Ուրիխանյան 8 Իվետա Տոնոյան 9 Արգամ Աբրահամյան 10 Վարդևան Գրիգորյան «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Լևոն Տեր–Պետրոսյան 2. Ստեփան Դեմիրճյան 3. Լևոն Զուրաբյան 4. Զոյա Թադևոսյան 5. Արամ Մանուկյան 6. Գագիկ Ջհանգիրյան 7. Վահագն Խաչատրյան 8. Լիդա Մելիքյան 9. Դավիթ Մաթևոսյան 10. Ստեփան Մինասյան «Հայ Յեղափոխական Դաշնակցության» ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Արմեն Ռուստամյան 2 .Աղվան Վարդանյան 3. Լոքյան Դավիթ 4. Կյուրեղյան Արմենուհի 5. Մկրտչյան Լևոն 6 .Արծվիկ Մինասյան 7.Բաբայան Արմեն 8. Առաքելյան Ռուզաննա 9. Սպարտակ Սեյրանյան 10.Մանուկյան Միքայել «Ելք» դաշինքի առաջին 9 հորիզոնականները զբաղեցնում են՝ 1. Էդմոն Մարուքյան 2. Արամ Սարգսյան 3. Նիկոլ Փաշինյան 4. Մանե Թանդիլյան 5. Սասուն Միքայելյան 6.Արտակ Զեյնալյան 7.Լենա Նազարյան 8. Հայկ Կոնջոլյան 9. Արայիկ Հարությունյան «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակի առաջին 7 անդամներն են՝ 1. Արթուր Բաղդասարյան 2. Մհեր Շահգելդյան 3. Հեղինե Բիշարյան 4. Հովհաննես Մարգարյան 5. Էդգար Առաքելյան 6. Մարինե Քոչարյան 7. Արթուր Միսակյան Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակի առաջին հնգյակը՝ 1. Տաճատ Սարգսյան 2. Վազգեն Սաֆարյան 3. Գագիկ Մանուկյան 4. Մառա Շահինյան 5. Համլետ Դանիելյան «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Խաչատուր Քոքոբելյան 2. Հրանտ Բագրատյան 3 Ստյոպա Սաֆարյան 4. Անահիտ Բախշյան 5. Մասիս Այվազյան 6. Անժելա Խաչատրյան 7. Արմեն Առաքելյան 8. Սոնա Մինասյան 9. Նարեկ Այվազյան 10. Գագիկ Բաղդասարյան

Արդյոք հանրությունը կհավատա «այլընտրանք»-ին

Եթե մեր հասարակությունը հավատա այն բանաձեւերին, թե այսօրվա քաղաքական ուղղությունը ճիշտ է, բայց անձինք լավը չեն, ապա՝ որեւէ քաղաքական ուժ անելիք չունի՝ այս կարծիքին է Ազատ դեմոկտարտներ կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքով՝ հանրությունը ճիշտ ներկայացված այլընտրանքը կգնահատի: Այլընտրանք առաջարկում են նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակից, գրեթե, բոլոր ուժերը: Այդ ուժերից մի քանիսի ներկայացուցիչներն այսօր նույնպես հանդիպել էին լրագրողների հետ՝ կիսելով իրենց դիտարկումները նախընտրական գործընթացների վերաբերյալ եւ հիմնավորելով իրենց ներկայացրած քաղաքական ուժերի առավելություններն ու ծրագրերի իրատեսությունը:     Նոր կառավարման համակարգում խորհրդարանը շատ բան է որոշելու, եւ եթե քաղաքացիներն ուզում են շատ բան տեսնել փոփոխված, ապա չպետք է տուրք տան այն  բանաձեւին, թե՝ բոլորդ միացեք նոր ընտենք՝ այսօր հայտարարել է Ազատ դեմոկրատներ կուսակցության ցուցակում տեղ գտած պատգամավորության թեկնածոը Ստեփան Սաֆարյանը: Խորհրդարանական ընտրություններում Ազատ դեմոկրատների հիմնական մրցակիցը, ըստ նրա, ՀՀԿ-ն է եւ նրա վարած քաղաքականությունը: «Վստահ եմ, որ մեր հասարակությունն այլընտրանքը, եթե ճիշտ է մատուցվում, այն գնահատելու է: Ազատ դեմոկրատների թիմի առավելագույն նպատակն անշուշտ այնպիսի քվե ստանալն է, որը նրան տա իշխանությունը փոխելու իրավունք: Մենք ներկայացրել ենք լավ թիմ, չկա նեգատիվ: Կարող եմ վստահաբար ասել, որ նման ընկալումը հասարակության կողմից մեզ լուրջ հաջողության հնարավորություն տալիս է»: Միաժամանա Ստեփան Սաֆարյանը շեշտեց, թե Հայաստանում չկա մի կուսակցություն, որը կարող է գլուխ գովել, թե անխնդիր հաղթահարելու է խորհրդարանական ընտրությունների շեմը: Կա անտարբերություն, օտարվածություն բոլոր քաղաքական թիմերի նկատմամբ՝ համոզմունք հայտնեց բանախոսը: ՍԻՄ նախագահ, ԱԺ հանրապետական խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը, սակայն, կարծում է, որ մի շարք հանգամանքներից ելնելով ընտրողը պետք է ձայն տա Հանրապետական կուսակցությանը: «Կարծում եմ, որ այն ցուցակը, որը ներկայացրել է ՀՀԿ-ն  ընտրողների դատին, արդեն իսկ մի քանի մեսիջ այս ուղղությամբ փոխանցում է ընտրողներին: Առաջինը՝ ՀՀԿ-ն գնում է դեպի պրոֆեսիոնալ պառլամենտ, երկրորդ՝ կա նաեւ սահուն բարեփոխումների մեսիջը եւ երրորդ՝ նոր մարդկանց, նոր դեմքերի ասպարեզ տալը: Սա շատ կարճ՝ այն մեսիջներն են, որ փոխանցեց այդ ցուցակը»: Հայկ Բաբուխանյանը հավելեց, թե ընտրություններում ինքը հանրապետական կուսակցության մրցակից է համարում բոլոր այն ուժերին, որոնք կգրանցվեն: Որեւէ մեկին ոչ գերագնահատում ենք, ոչ էլ թերագնահատում` շեշտեց նա՝ հավելելով, թե՝, բոլորն ունեն իրենց հնարավորությունները, իրենց ծրագրերը, դրանք մրցակցության մեջ կմտնեն եւ ընտրողները կկատարեն իրենց ընտրությունը: Դիտարկմանը, որ այս ընտրություններում հանրապետականն ինքն իր դեմ է պայքարում՝ Հայկ Բաբուխանյանը չհամաձայնեց: Ասաց, որ ռեյտինգային համակարգը թույլ է տալիս ընտրողին էլ ավելի մանրակրկիտ ընտրություն կատարել ներկայացված թեկնածուների միջեւ: «Չեմ կարծում, որ դա վատ է, երբ որ ընտրողը հնարավորություն է ունենում կատարելու ավելի մանրակրկիտ ընտրություն»: Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքի ներկայացուցիչ Սուսաննա Մուրադյանը կարծում է, որ հանրությունը կհասկանա, թե ինչո՞ւ է պետք իրենց ձայն տալ, երբ կներկայացնեն իրենց ծրագիրը: Մի քանի տարբեր ոլորտների խնդիրները լուծելու ուղղությամբ նա ներկայացրեց դաշինքի մոտեցումները. «Ամրագրել ենք ծրագրային կարեորագույն կետեր, նաեւ՝ կատարողների մասնակցությունն այդ կետերին: Այս պահին արդեն մենք գիտենք, թե ովքե՞ր, ո՞ւմ միջոցով. նաեւ հասարակությունում հայտնի, բայց քաղաքական պատճառներով տնտեսությունից, քաղաքականությունից, արտաքին քաղաքականությունից հեռացված, մեկուսացված մարդիկ, ովքեր պետք է մասնակցեն այդ ծրագրերի իրականացմանը»: Բոլորն էլ ունեն ծրագրեր: Հասարակությունը պետք է դատապարտի բոլոր այն ձախողված գործիչներին,  ովքեր ընդդիմություն են՝ շեշտեց «Ելք» դաշինքի անդամ Մանե Ղանդիլյանը: Նրա խոսքով՝ իրենք, ծրագրերից զատ, նաեւ ունեն այլ օրակարգ՝ խստորեն հետեւելու են առողջ սերնդափոխության իրականացմանը քաղաքական դաշտում: Բերում ենք նոր մոտեցումներ, նոր պետության տեսլական՝ հավելեց «Ելք» դաշինքի անդամը՝ հակիրճ նկարագրելով այդ պատկերացումները, շեշտեց, թե դա է այն մեխանիզմը, որոնք Հայաստանը կդարձնեն մի պետություն, որտեղից չեն արտագաղթում եւ ետ են վերադառնում: Նոր մոտեցումների, նոր մոդելի մասին է բարձրաձայնում նաեւ ՀՎԿ-ն: Կուսակցության  ներկայացուցիչ Կարեն Թումանյանն այսօր խոսեց իրենց ծրագրերի մասին: «Կարծում եմ, որ հին մոտեցումներն այլեւս իրենց չեն արդարացնում: Մեզ պետք են նոր մոտեցումներ: մենք այդ նոր մոտեցումներն անպայման կտանք»: Այդ հին մոտեցումներում մասնակից է եղել նաեւ Արթուր Բաղդասարյանը՝ լրագրողները հիշեցրին ՀՎԿ-ի ներկայացուցչին: ՕԵԿ-ի անցյալից չենք հրաժարվում, այն ՀՎԿ-ի մաս է, բայց ՀՎԿ-ն նոր ուժ է՝ եղավ արձագանքը: Կարեն Թումանյանի գնահատմամբ՝ Արթուր Բաղդասարյանն էլ եզակի գործիչներից է, որն ունի օգտակար մեծ փորձ: Տեսակետը չկիսեց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Մանե Ղանդիլյանը՝ շեշտելով, թե հանրությունը պետք է առաջին հերթին դատապարտի բոլոր ձախողված գործիչներին, որոնք հիմա ընդդիմություն են:

Նախընտրական ցուցակներն ուրվագծված են

ՀՅԴ-ն նախընտրական ցուցակը գլխավորում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, երկրոդ տեղում Աղվան Վարդանյանն է, երրորդում՝ Դավիթ Լոքյանը: Ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված են նաև Արմենուհի Կյուրեղյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Ռուզաննա Առաքելյանը, Սպարտակ Սեյրանյանը և Միքայել Մանուկյանը: ՀՅԴ ցուցակն, ընդհանուր առմամբ, կազմված է 170 անձանցից, տարածքային թեկնածուների թիվը մոտ 150 է: Դաշնակցությունում պնդում են, որ իրենց ցուցակներում չկան օդիոզ դեմքեր: Ընտրությունների են գնում՝ սեփական ամբիցիաները մի կողմ դրած: «Նոր սկիզբ․ արդար Հայաստան» կարգախոսով: «Հայկական վերածնունդ» կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է որպես մեկ քաղաքական կազմակերպություն: Ցուցակը բաղկացած է 300 հոգուց: Սա օրենքով սահմանված թույլատրելի շեմն է: Ցուցակում ռեյտինգային 164 թեկնածու է, 136 թեկնածու էլ  համամասնական ընտրակարգով: Առաջին երեք համարներն են՝  Արթուր Բաղդասարյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան: Ընտրություններին կուսակցությունը մասնակցելու  է  մի քանի կարգախոսներով: Դրանցից մեկն է «Քվեարկիր հանուն փոփոխության, քվերակիր հանուն վերածննդի»: Այսօր ԿԸՀ ներկայանալուց առաջ իր ցուցակները հրապարակեց նաեւ «Ծառուկյան դաշինք»-ը: Այս դաշինքի համամասնական ցուցակը գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երկրորդ համարը «Ծառուկյան դաշինք»-ի նախընտրական շտաբի պետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն է, երրորդը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Այս դաշինքի վեցերորդ հորիզոնականում «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն է, յոթերորդում ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Ցուցակի 9-րդ հորիզոնականում տեղ է գտել նաեւ  նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: «Ծառուկյան դաշինք»-ը բաղկացած է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և «Ալյանս» կուսակցությունից՝ այս երկու ուժերի միջև է համագործակցության հուշագիր ստորագրվել, բայց այլ ուժեր նույնպես ներգրավված են  դաշինքում: Դեմկուսի նախընտրական ցուցակում ընգրկված են ոչ միայն կուսակցականները, այլև ՀԴԿ-ի գաղափարները կիսող  անկուսակցականներ: Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, երկրորդ տեղում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, իսկ երրորդում ՀՀ ԳԱԱ ակադեմիա, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Հովսեփյանը: Այսօր հրապարակվեց նաեւ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ցուցակը: Նախընտրական ցուցակը գլխավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ հորիզոնականում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, իսկ երրորդում՝  ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: ՀՀԿ նախընտրական համամասնական ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ցուցակի երկրորդ տեղում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, իսկ երրորդում՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական համամասնական ցուցակը գլախավորում է կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը: Ընտրացուցակում ընդգրկվածների 70 տոկոսը երիտասարդներ են: «Ազատ դեմոկրատների» նախընտրական ցուցակում առաջին կին թեկնածուն «Ժառանգության» նախկին անդամ Անահիտ Բախշյանն է, երկրորդ կին թեկնածուն՝  կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը: Օհանյան – Րաֆֆի — Օսկանյան դաշինքի նախընտրական ցուցակը, թերեւս, մինչեւ ամենավերջին պահը վերջանական որոշված չէր: Երեկ փաստաթղթային վերջնական ստուգումներ են անցկացվել եւ ամփոփվել: Այսօր էլ ցուցակների վերջնաժամկետին փաստաթղթերը ներկյացվել են ԿԸՀ: «Ելք» դաշինքը փակ քվեարկության արդյունքներով է որոշել համամասնական ցուցակի առաջին երեք տեղերը: Առաջին եռյակը կգլխավորի էդմոն Մարուքյանը, ապա` Արամ Սարգսյանը եւ  Նիկոլ Փաշինյանը։

Ով է կեղծ եւ իրական ընդդիմությունը

«Ելք» դաշինքում վարչապետի թեկնածուին փնտրեք ցուցակի առաջին եռյակում, ասում է դաշիքնի անդամ Նիկոլ Փաշինյանը, ԲՀԿ–ական պատգամավոր Միքայել Մելքումյան էլ դեռ չի բացահայտում է, թե ով է «Ծառուկյան դաշինք»-ի վարչապետի թեկնածուն, բայց ասում է, որ տրամբանությունը հստակ հուշում է, թե ով կարող է լինել: Միայն «Հայկական վերածնունդ»-ն է հստակ հայտարարում՝ վարչապետի իրենց թեկնածուն Արթուր Բաղդասարյանն է: Սրանք դեռևս հայտարարություններ են, հարց է՝ կդառնան իրականություն, թե՞ոչ:

Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց ՀՎԿ-ի նախընտրական ծրագիրը

Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը հայտնեց, որ իրենց նախընտրական ծրագրով 30 քայլ են նախատեսել, որ փոխեն Հայաստանը, բերեն բարեկեցության, իրականացնեն իրենց նպատակները:

Արթուր Բաղդասարյանը 200 օրենք հեղինակելը դժվարին գործ է համարում

Բաղդասարյանը նաև հավելեց, որ հիմա էլ իրենք նախընտրական ծրագրում առաջարկում են ավելացնել առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում տրվող գումարները, կարևորում են բազմազավակ ընտանիքների՝ պետական հոգածության մեխանիզմների կատարելագործումը:

Շաքարավազի թանկացումից 2 մլն գերշահույթ են ստացել. Արթուր Բաղդասարյանը «քար գցեց» Սամվել Ալեքսանյանի «բոստանը»

Այսօր Հայաստանում ոչ թե թաղի տղերք, լավ տղերք ենք ընտրում, այլ երկրի բարձրագույն քաղաքական իշխանություն: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

Արթուր Բաղդասարյանը Նոր Նորքի ընտրողներին ներկայացրեց իրենց կուսակցության ձեռքբերումները

Կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ելույթի ժամանակ ներկաներին առաջարկեց քվեարկել իրենց օգտին, քանի որ իրենք մրցունակ գաղափարներ են ներկայացնում, երկրի առաջընթաց են երաշխավորում:

Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է տարածքի վարկանիշային թեկնածուներին

Հայկական վերածնունդ կուսակցության առաջնորդներն այսօր  Արմավիրի մշակույթի տանը հանդիպել են ընտրողների հետ,  ներկայացրել  իրենց ծրագրերը, արված գործը և  կոչ արել պայքարել հանուն արդարության, ոչ ասել ընտրակաշառքին: Արմավիրում Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է տարածքի վարկանիշային թեկնածուներին: «Մենք առաջարկում ենք մրցունակ ծրագրեր, պայքարում ենք մենաշնորհների դեմ, ուզում ենք, որ  թեթևանա ՀՀ քաղաքացու հոգսը»,- այսօր Արմավիրի մարզի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասացին Հայկական վերածնունդ կուսակցության առաջնորդները: Անցած տարիների ընթացքում կուսակցությունը հեղինակել և իրագործել է 200-ից ավել օրենք: Քաղաքացիների կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերը շարունակվում են: Արթուր Բաղդասարյանն ու իր կուսակիցները ցանկանում են  նվազեցնել  արտագաղթը, գործազրկությունը և բարձրացնել կյանքի որակը: Կուսակցության ծրագրում ներառված է 30 կետ, որը կփոխի Հայաստանը: Հայաստանը պետք է  ռազմարդյունաբերության տեսակետից դառնա արտադրող և արտահանող երկիր, որի պոտենցիալը կա: Հայաստանում երիտասարդները ընտանիք չեն կազմում բնակարան չունենալու պատճառով: Կուսակցությունն առաջարկում է երիտասարդ ամուսնացող զույգին տրամադրել միանվագ օգնություն, մատչելի դարձնել երիտասարդ ընտանիքներին տրվող հիպոտեկային վարկերը՝ առանց կանխավճարի մուծման: Հայաստանում չկա  պետական համայնքային բնակարանային շինարարություն, առաջարկներից մեկը նաև դրան է վերաբերում:  Հեղինե Բիշարյանը խոսելով անհավասար պայմանների ու կյանքի դժվարությունների մասին ասաց, որ վարկերի տոկոսադրույքներն այնքան պետք է իջնի, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա դրանից օգտվել և իրականացնել իր ծրագրերը: Գյուղատնտեսության մեջ ռիսկայնությունը պետությունը պետք է վերցնի իր վրա: Հեղինե Բիշարյանն առանձնացրեց գյուղում հողի հետ կռիվ տվող կնոջ վիճակը: «Հողում աշխատող և հարկ վճարող կնոջ համար այդ աշխատանքը համարվելու է աշխատանքային ստաժ և նա պետք է ստանա բարձր թոշակ»: Պետությունը քաղաքացիներից վերցնում է ավելի շատ, բայց տալիս է ավելի քիչ, ասաց Արթուր Բաղդասարյանը՝ մեջբերելով միայն արագաչափերի տուգանքները, երբ յուրաքանչյուր վարորդ տարեկան նվազագույնը  7 անգամ տուգանք  է վճարում, պարզ հաշվարկով ներկայացրեց իրական պատկերը: «Մենք ասում ենք աստիճանական անցում պրոֆեսիոնալ բանակին: 18 տարեկանը չպետք է ծառային առաջնագծում», -ասաց Արթուր Բաղդասարյանը և հավելեց, որ ինչպես ռուսական զորքերում, այնպես էլ հայկական զորքերում պետք է լինեն պայմանագրային զինծառայողներ, որոնք կպահեն առաջնագիծը: Կոչ արեց չգայթակղվել ընտրակաշաքին և արժանապատվորեն գնալ ընտրության: Արմավիրում  կուսակցությունն ունի վարկանիշային  3 թեկնածուն՝  Գառնիկ Ղազարյան, Լենդրուշ Մանուկյան և Արթուր Եղիազարյան: Ներկայացնելով թեկնածուներին Հայկական վերածնունդ կուսակցության նախագահը հանդիպման մասնակիցներից ճշտեց ՝  արդյոք ճանաչում են թեկնածուներին: Դահլիճի արձագանքը այնքան էլ բուռն չէր: Թեկնածուները պնդեցին, որ գնալու են իշխանափոխության և բարելավվելու են ժողովրդի վիճակը: Հանդիպման ավարտին մասնակիցները հավանություն տվեցին կուսակցության ծրագրերին:

Արթուր Բաղդասարյանը ծաղիկներ նվիրեց կանանց և խոսեց քաղաքական կյանքում նրանց դերի մասին

Նա ընդգծեց նաև ընտանիքում կնոջ դերի մասին և նույնպես մատնանշեց իրենց հեղինակած և մշակած օրենքները: Մասնավորապես, որ յուրաքանչյուր ծնվող երեխայի համար պետությունը պետք է գումար հատկացնի:

Արթուր Բաղդասարյանը մարտի 8-ի առթիվ ՀՎԿ կանանց հետ հանդիպում կազմակերպեց

Ես միշտ կանանց ազդեցության տակ եմ գտնվում՝ ընտանիքում, միջավայրում: Այս մասին «Հայկական վերածնունդ» կուսակցության կին անդամների հետ մարտի 8-ի առթիվ կազմակերպված հանդիպմանը հայտարարեց ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Ծաղկահովիտում մեկ ձայնը 100 դոլլար է

«Հայկական Վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում է: Նրան դիմավորելու էին եկել կուսակցության անդամներ, համայնքի բնակիչներ: Արթուր Բաղդասարյանին դիմավորեցին աղ ու հացով:

Պատգամավորներ կան 25 բառ չեն խոսել. ՀՎԿ-ի քարոզարշավը Մասիսում. լուսանկարներ

Մասիս քաղաքի երաժշտական տանը մեկնարկել են Հայկական վերածնունդ կուսակցության (նախկին ՕԵԿ)ի նախընտրական հանդիպումները։ Տեղեկացնենք, որ մինչ հանդիպումը երաժշտական տուն եկող մարդիկ հիմնականում խումբ-խումբ էին գալիս քայլելով կամ մեքենայով եւ հրաժարվում էին լրագրողների հետ խոսել։ Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին ներկաները հոտնկայս դիմավորեցին:

ՀՎԿ նախընտրական քարոզարշավը երբեմն ուղեկցվում է հումոր-սպառնալիքներով

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն այսօր և վաղը  հանդիպումներ կունենա Վայոց ձորի ու Սյունիքի մարզերում: Մինչ այդ, ՀՎԿ առաջնորդը մի շարք  հանդիպումներ է ունեցել  ինչպես Երևանում, այնպես էլ  մի քանի մարզերում:      Մարզային այցեր, հանդիպումներ Երևանի տարբեր վարչական շրջաններում, հյուրանոցներում. «Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական քարոզարշավն անձամբ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն է անցկացնում: ՀՎԿ առաջնորդն իր հանդիպումներում հիմնականում ընտրողներին հիշեցնում է, թե անցած տարիներին  ինչ նախաձեռնությամբ են հանդես եկել, ինչ են արել: ՀՎԿ-ի հանդիպումներն անցնում են նաև  Հեղինե Բիշարյանի ուղեկցությամբ: Նա էլ  իր ընտրողներին խոստանում է ամեն ինչ անել, որպեսզի  իրենց ձայնը տեղ հասնի, բարձրացրած խնդիրները լուծում ստանան: Բիշարյանը նախընտրական հանդիպումներում նաև, այսպես ասենք, հաշվետվություն է ներկայացնում: Հիմնական առանցքը ոչ միայն նախընտրական դրույթներն են, այլ՝ ընտրակաշառքներն ու դրանց հաշվարկները: Երբեմն  նախընտրական հանդիպումներում նաև հումորն է փրկում: ՀՎԿ առաջնորդն առաջիկա օրերին  հանդիպումներ կանցկացնի Վայոց ձորի ու Սյունիքի մարզերում:

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընտրողների հետ

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը այսօր հանդիպել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընտրողների հետ: Արթուր Բաղդասարյանը միայն ելույթ է ունեցել, ընտրողներին հարցեր տալու հնարավորություն չի տրել։ «Հայկական վերածննդի» ղեկավարը հեռացել է հետնամուտքով՝ հերթական անգամ խուսափելով նաև լրագրողների հարցերից:

«Հայկական վերածնունդ»-ը այսօր Երևանի կենտրոնում էր

«Ազգային ժողովում մենք մեր փոքր ներակայությամբ, բայց ակտիվ նախաձեռնողական կեցվածքով Հայաստանում շատ բան ենք փոխել»,-Երևանի Կենտրոն համայնքում այսօր անցկացված նախընտրական հանդիպման ժամանակ նշել է «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Նրա ներկայացմամբ՝ մրցակցող աշխարհում հնարավորությունները թափված են, որոնցից սակայն չեն կարողանում օգտվել: Դրանով է նա պայմանավորել տնտեսության ու հասարակության, իր ձևակերպմամբ, «կաղ լինելը»: «Մենք պետք է պոռթկում տանք մեր հասարակությանը»,-նշել է Բաղդասարյանը:

«Հայկական վերածնունդ»-ը Շիրակից ակնկալիքներ ունի

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական հերթական հանդիպումը Շիրակի մարզում էր։  Արթիկում բնակիչների հետ հանդիպմանը ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ասաց, որ իրենց կուսակցության քաղաքական ղեկավարության հիմնական մասը արմատներով Շիրակի մարզից է և իրենք Շիրակից ակնկալում են ավելի մեծ աջակցություն։

ՀՎԿ-ն կլինի այն քաղաքական ուժերի թվում, որոնք ապրիլի 2-ին կունենան ծանրակշիռ հաղթանակ. Արթուր Բաղդասարյան

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը կլինի այն քաղաքական ուժերի թվում, որոնք ապրիլի 2–ին կունենա ծանրակշիռ հաղթանակ: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին Աջափնյակ համայնքում քաղաքացիների հետ նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Արթուր Բաղդասարյանը:

«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը

Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում տեղակայված թիվ 9/49 ընտրատարածքում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

Քվեարկելով «Հայկական վերածնունդ»-ի օգտին` քվեարկում եք ձեր օգտին. Արթուր Բաղդասարյան

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը  որևէ կոալիցիայում կլինի միայն որոշումների վրա ազդեցություն ունենալու պայմանով՝ այսօր՝  քարոզարշավի վերջին օրը, հայտարարել է կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:  Նա նաև նշել է, որ   հետընտրական ցանկացած զարգացումների մասին  կխոսի ընտրությունների արդյունքների ամփոփումից  հետո:   ՀՎԿ առաջնորդը վստահ է՝ քվեարկելով «Հայկական վերածնունդ» կուսակցության օգտին`  ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի քվեարկում է ինքն իր օգտին, Հայաստանում մրցունակ, գրագետ ու պատրաստված քաղաքական թիմով փոփոխություններ կատարելու օգտին: Նա նաև գոհ է՝ քարոզարշավի օրերին կարողացել են իրենց ուղերձները տեղ հասցնել: Արթուր Բաղդասարյանը գոհ է նաև լրատվամիջոցների աշխատանքից: Խոսելով խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի անունից՝  նշեց: Վստահ է՝ խորհրդարանական ընտրություններից հետո առաջին եռյակում կլինեն:  Ընտրակաշառք ու վարչական ռեսուրսի կիրառում այս ընթացքում նույնպես նկատել է:  Խոստացավ՝ «հետընտրական զարգացումների մասին կխոսի ընտրություններից հետո միայն»: ՀՎԿ առաջնորդը   հայտարարությունից կամ ամփոփիչ ելույթից հետո  լրագրողների հարցերին գրեթե չպատասխանեց,  դրանցից մեկ –երկուսին միայն: Գրեթե բոլոր  ընտրությունների ժամանակ այս կուսակցության անունը   կապվում է  ընտրակաշառքների հետ՝  մուրաբաներից մինչև շարֆ ու խմիչք, նաև՝ սուրճի բաժակներ:  Կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը  հերքում է՝   խոսակցությունները  «պարզագույն սրիկայություն» անվանելով:   Մուրաբաների բաժանման  նաև   տարեթիվն է լավ հիշում «2003թ էր, անցել է 15 տարի, դա էժանագին զրպարտանք է»: ՀՎԿ առաջնորդը վստահ է, որ խոսակցությունները «սև PR » են»: «Բարի երթ՝ բոլոր քաղաքական ուժերին»,-  մեկ նախադասությամբ քարոզարշավն  ամփոփելով՝ ասաց Հեղինե Բիշարյանը: Արթուր  Բաղդասարյանը շտապում էր՝ մեկ օր է մնացել, անելիքներ շատ ունեն՝ չեն հասցրել:

Արթուր Բաղդասարյանը որոշել է չորս աշխատող պահել Հ3 հեռուստաըներությունում. մնացածին հեռացնում է

«Ժամանակ»-ը գրում է. «Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության խայտառակ պարտությունից հետո նրան պատկանող Հ3 հեռուստաընկերությունում շատ լուրջ կրճատումներ են սկսվել։

Արթուր Բաղդասարյանի Հ3 հեռուստաընկերությունն անցնում է Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին

«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ» թերթին հասած տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանի Հ3 հեռուստաընկերությունն անցնում է Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին: Նախկինում Հ3 հեռուստաընկերությունը պատկանել է Երևան TV-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանին՝ Շանթի Յուրային։

ՀՅԴ-ն ու ՀՎԿ-ն դեռ քննարկումների մեջ են

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ երեկ ուշ երեկոյան Հայ հեղափոխական դաշնակցությունը, ինչպես նաև Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը նիստ են արել՝ քննարկելու Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը:

Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագա՞հ

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ համառորեն լուրեր են շրջանառվում, որ ՍԴ նախագահի ամենահավանական թեկնածուն ԱԺ ընտրություններում խայտառակ պարտություն կրած Արթուր Բաղդասարյանն է, սակայն «Ժամանակ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այդ պաշտոնի համար նոր թեկնածու է առաջ եկել:

Ձեւավորվեց ընտրությունների արդյունքներն ընդունելու հետաքրքիր մշակույթ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անակնկալ չէին քաղաքագետ Սերգեյ Մինասյանի համար: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ՝ նա հայտարարել է, որ մասնագիտական դաշտում խորհրդարանական ընտրությունների այս արդյունքները կանխատեսել էին։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ նկատել է, որ ձեւավորվեց հետաքրքիր մշակույթ՝ բոլոր պարտված ուժերն ու չհաղթած, բայց խորհրդարան անցած ուժերը՝ փաստացի ընդունեցին ընտրությունների արդյունքները, մի մասն էլ շնորհավորեց խորհրդարան անցածներին եւ հետընտրական գործընթացներ չեն լինելու: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի համար խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անակնկալ չեն: Ասաց, որ անձամբ իր համար անսպասելին «Հայկական վերածնունդ» կուսակցության արդյունքներն էին: Նրա դիտարկմամբ՝ հաշվի առնելով ադմինիստրատիվ ռեսուրսը և այլ հանգամանքներ՝ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պետք է կարողանար հաղթահարել հինգ տոկոսի շեմը: Սերգեյ Մինասյանը բավականին տպավորիչ է համարում «Ելք» դաշինքի արձանագրած արդյունքները: Անհասկանալի համարեց ՀԱԿ-ի՝ դաշինքով գնալու որոշումը, քանի որ որպես կուսակցություն հնարավոր է, որ հաղթահարեին 5 տոկոսի շեմը: Ըստ քաղաքագետի՝ Դաշնակցության արդյունքների համար դրական դեր խաղացին Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի հարցազրույցները. «Առհասարակ այն տպավորությունը ստեղծվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր մանավանդ վերջին հարցազրույցով արեց ամեն ինչ, որ ՀԱԿ-ը չանցնի 5 տոկոսի շեմը»: Սերգեյ Մինասյանի գնահատմամբ՝ ՀՀԿ-ի համար դրական դեր խաղաց հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանը: «Ընդհանրապես, գոնե նախընտրական պայքարի ժամանակ Հանրապետականի այդ ռեբրենդինգը կարևոր էր»: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այդ առնչությամբ հետեւյալ տեսակետը հայտնեց. «Սասնա Ծռեր»-ից հետո իշխանությունն ինքն էլ հասկացավ, որ պետք է ինչ-որ բաներ փոխել: Բերեց Կարեն Կարապետյանին, որը ինչ-որ ռեֆորմներ սկսեց անել, որը, ես կարծում եմ, բավականին լուրջ ազդեցություն թողեց, որովհետեւ, ինչքան էլ ասենք ընտրակաշառք եւ այլն, եւ այլն, այնուամենայնիվ, բոլորս էլ հասկանում ենք, որ Կարեն Կարապետյանի վարկանիշը շատ բարձր էր: Ընտրազանգվածի մի հատված, չսիրելով, ավելին՝ ատելով Հանրապետական կուսակցությանը, ձայն է տվել նրա համար, որ Կարեն Կարապետյանը մնա վարչապետ: Դա փաստ է»: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով՝ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին միջազգային դիտորդների տված գնահատականը սպասվածից ավելի դրական է եղել: Թեև որոշակի քանակով ընտրախախտումներ եղել են, միևնույն է, նշվել է, որ խախտումներն արվել են նաև ոչ իշխանական ուժերի կողմից՝ նկատեց փորձագետը: «Միջազգային դիտորդների գնահատականները ցույց են տալիս, որ որևէ խնդիր չի առաջանա ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման համար»: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի դիտարկմամբ՝ խորհրդարանական ընդդիմություն կլինի միայն «Ելք»-ը, իսկ Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչներն ավելի շատ կոնստրուկտիվ ընդդիմության դեր կխաղան: Նույն կարծիքին է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա ձեւակերպմամբ՝ Ծառուկյանը քաղաքական չէ, նրա դաշինքն ու «Ելք» դաշինքը գաղափարներով շատ հեռու են ու նրանց միջեւ միասնություն չի լինի: Քաղաքագետն ու քաղտեխնոլոգը կարծում են, որ չնայած ՀՀԿ-ն միայնակ կարող է կառավարություն ձեւավորել, սակայն, այս անգամ եւս կձեւավորի կոալիցիա, որի մեջ կա քաղաքական տրամաբանություն: Վերլուծաբանները նաեւ կարծում են, որ խորհրդարան չանցած ուժերն առավել ակտիվություն կդրսեւորեն հասարակական-քաղաքական դաշտում՝ ուժեղացնելով քաղաքացիական ակտիվիստների գործունեությունը: Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգին՝ Կարեն Քոչարյանը նկատեց, որ ի տարբերություն համամասնական ցուցակների, ռեյտինգային ցուցակներում ոչ միշտ է, որ քաղաքական դեմքեր էին ընդգրկված: «Ինձ համար անընդունելի է, երբ որ բիզնեսմենը, բարերարը, ընդ որում՝ շահարկելով դա, գալիս են պառլամենտ: Սա անընդունելի է, չի կարելի»: Վերլուծաբանը միաժամանակ հավելեց, թե կա ռոմանտիկա, կա ցանկություն, բայց կա նաեւ ռեալ կյանք եւ պետք է հասկանալ, որ 100 տոկոսանոց քաղաքական խորհրդարան ունենալու համար ժամանակ է պետք:

Անկախ Հայաստանի Աժ նախագահները

ՀՀ օրենսդիր մարմինը քանի ղեկավար է ունեցել եւ ինչով են նրանք աչքի ընկել իրենց օրենսդիր աշխատանքի ընթացքում: Առաջիկա տարիներին այն վերածվելու է թիվ մեկ ղեկավար օղակի, բայց դեռեւս կան խնդիրներ, որոնք տարիներով լուծում չեն ստանում այդ շենքում: «Ռադիոլուրն» առաջարկում է հետահայաց հիշել խորհրդարանի բոլոր ղեկավարներին:     Մի քանի օր առաջ ՀՀ նորընտիր Աժ-ում ընտրեցին անկախ Հայաստանի խորհրդարանի 12-րդ խոսնակին: Վերլուծաբանները հաճախ ակնարկում են՝ այս նշանակումը ժամանակավոր է: Վերջնաժամկետը 2018 թվականն է, երբ ամբողջովին կանցնենք խորհրդարանական կառավարման: Այս ակնարկներին Արա Բաբլոյանն արդեն տալիս է «ժամանակը ցույց կտա» պատասխանը, թեեւ մինչ այդ տարակուսում էր, որ իր մասով կայացված որոշումն անակնկալ էր: ԱԺ 3-րդ հարկում է գտնվում Ոսկեզօծ դահլիճը, որին կից ճեմասրահի պատերին փակցված են անկախ Հայաստանի Աժ բոլոր նախագահների լուսանկարները: Ըստ ժամանակացույցի՝ վերջինն այստեղ ավելացավ Գալուստ Սահակյանի լուսանկարը: Հնարավոր է՝ նա դեռեւս կանցնի այստեղով եւ  կտեսնի այն: Ղեկավար պաշտոնը չպահպանեց, բայց պատգամավորական աթոռը չզիջեց մյուսներին, նա կշարունակի աշխատել նաեւ այս Աժ-ում: Հայաստանի ԱԺ նախագահների մասով կա մի հետաքրքիր օրինաչափություն՝ խորհրդարանի ոչ մի նախագահ ամբողջ ժամկետով չի պաշտոնավարել:   Օրենսդիր մարմինը 1990 թվականից կոչում էինք Գերագույն խորհուրդ, Աժ-ի այն վերածվեց 1995-ից: Խորհրդարանում ամենակարճը Կարեն Դեմիրճյանի նախագահությունն էր՝ ընդամենը 4 ամիս, որն ընդհատվեց հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ: Կան գործիչներ, ովքեր երկու անգամ են ղեկավարել օրենսդիր մարմինը՝ Բաբկեն Արարքցյանն ընդհանուր առմամբ 7 տարի, Հովիկ Աբրահամյանը 5 տարի ժամկետով: Մեկական տարի այս մարմինը ղեկավարել են Լեւոն Տեր- Պետրոսյանը, Խոսրով Հարությունյանը, Սամվել Նիկոյանը: Երկուսից չորս տարի այդ պաշտոնը զբաղեցրել են Տիգրան Թորոսյանը, Արթուր Բաղդասարյանը, Արմեն Խաչատրյանը, Գալուստ Սահակյանը: Ի դեպ, վերջինիս պես փորձառու գործչին որոշակի վախով է դեռեւս փոխարինում Աժ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը: Գալուստ Սահակյանի թեւավոր խոսքերը եւ արտառոց մտքերը դեռեւս հիշում են եւ խորհրդարանի ներսում եւ դրսում: «Մաեստրոն», ինչպես նրան անվանում են շատերը մեկնաբանությունների հարցում նախընտրած թեմա չունի՝ խոսել է եւ քաղաքականությունից, եւ մշակույթից՝ մի խոսքով՝ ամեն ինչից:   Գալուստ Սահակյանի քաղաքական պատրաստվածությանը դեռեւս նախանձում է նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը: Թեեւ առաջին օրերը խոստումնալից են՝ ազնվորեն բացահայտեց իր «մութ անցյալը» եւ հետագա անելիքները:   Մինչեւ խորհրդարանական կառավարման անցնելը՝ այս ղեկավարին անհրաժեշտ է հասնել նրան, որ բարձրանա Աժ դերն ու նշանակությունը: Այդ գործը փորձել է անել նաեւ Հովիկ Աբրահամյանը: Հենց այս ղեկավարի օրոք խորհրդարանի շենքում վերափոխվեց ամեն ինչ՝ նիստերի դահլիճից մինչեւ կահավորանքը: Խորհրդարանը, սակայն, դրանից հետո էլ գնահատվում էր իբրեւ կառավարության կցորդ՝ առավելապես քննարկում, քվեարկում եւ ընդունում էր կառավարությանն անհրաժեշտ օրինագծերը: Այդպես շարունակվեց նաեւ, երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, թեպետ Աժ նախագահի պաշտոնում նա փորձում էր պատգամավորներին վերադարձել աշխատանքային դաշտ: Այս մեթոդը, ինչպես երեւում է, չաշխատեց: Գործուղումները շարունակվում են, իսկ կանոնակարգն այժմ մեկնաբանվում է այլ կերպ՝ պատգամավորը կարող է նիստի օրերին աշխատել նաեւ իր աշխատասենյակում կամ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ: Խորհրդարանի աշխատանքային կարգուկանոնը, ի դեպ, մշտապես եղել է ղեկավարների ուշադրության կենտրոնում: Այս խնդիրը փորձեց լուծել նաեւ Կարեն Դեմիրճյանը: Առաջին իսկ նիստը սկսեց նկատողություններով:  Նախ՝ աշխատակազմի ներկայացուցիչներին՝ ազատ ելումուտի համար, հետո պատգամավորներին զգուշացրեց, որ այսուհետ թույլ կտրվի դահլիճից դուրս գալ, եթե՝ իր բառերով «բան-ման պետք լինի»: Արթուր Բաղդասարյանն իր կարգուկանոնը փորձեց տարածել նաեւ գործադիր մարմնի վրա, ճեմասրահներից մեկում տեղ հատկացնելով վարչապետի բրիֆինգների համար: Վարչապետը, սակայն, այդ ծառայություններից չօգտվեց՝ ցուցադրաբար պատասխանում էր լրագրողների հարցերին ոչ Աժ-ում նախատեսված վայրում: Բայց ահա Խոսրով Հարությունյանից ժառանգություն մնացած խումբ- խմբակցությունների ճեպազրույցները մինչ այժմ էլ պահպանում են իրենց արդիականությունը։ Արմեն Խաչատրյանի պաշտոնավարումից հանրությունն այսօր հիշում է որոշ սկանդալները, Աժ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանից էլ՝ 2007 թվականի մարտի 1-ից հետո գործընկերներին անձեռնմխելիությունից զրկելու առաքելությունը:

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական ոստիկանության նորանշանակ պետին

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում մայիսի 27-ին կայացած խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռազմական ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանին:

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Արթուր Բաղդասարյանին

Մայիսի 27-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում կայացած խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռազմական ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ պաշտոնական կայքը:

«Հրապարակ». Արթուր Բաղդասարյանն իր հավատարիմ թիմակիցներից ամեն մեկին մի պաշտոնի է տեղավորել

«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջատարները խորհրդարան չանցնելուց հետո անգործ չեն մնացել: Արթուր Բաղդասարյանն իր հավատարիմ թիմակիցներից ամեն մեկին մի պաշտոնի է տեղավորել իրեն պատկանող կամ իր ղեկավարության ներքո գտնվող հիմնարկներում:

Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց

Այսօր կայացած Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության նիստում ֆեդերացիայի նախագահ, ու «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց:

«Ժամանակ». Սերժ Սարգսյանի թեկնածուն Արթուր Բաղդասարյանն է. ամեն ինչ անում են, որ ընտրությունն աննկատ անցնի

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի ընտրությունը լինի հնարավորինս աննկատ ու անցնցում:

ՀՎԿ «նիխտ պոլիտիկա». կուսակցության անդամները, կարծես թե, մնաս բարով են ասել քաղաքականությանը

«Իրավունք» օրաթրեը գրում է. «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները, կարծես թե, մնաս բարով են ասել քաղաքականությանը: Խորհրդարանի ընտրություններում ՀՎԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանի կանխատեսման չիրականացումից հետո ՀՎԿ-ի անդամները իրենց գործունեությունը այլ ոլորտներում շարունակեցին:

«Չորրորդ իշխանություն». «Դու չկարողացար անգամ անցողիկ շեմին մոտենալ, բայց մի բան կանենք». նախագահը՝ Արթուր Բաղդասարյանին

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար, (նախկինում ՕԵԿ) Արթուր Բաղդասարյանը խորհրդարանական ընտրություններից հետո հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ եւ մտահոգություն հայտնել իր ապագայի մաին։

«Ժամանակ». Արթուր Բաղդասարյանը՝ ՍԴ նախագա՞հ. «Հայկական վերածնունդը» կդառնա բացահայտ իշխանական ուժ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի ղեկավարած ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչելով Վանաձորի ավագանու բոլոր որոշումները՝ միեւնույն ժամանակ, դրանց վերացման ժամկետ էր սահմանել մինչեւ հաջորդ տարվա մարտ ամիսը:

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը հանդիպել են. Վանաձորի ավագանու զարգացումների հետքերով

«Ժողովուրդ» թերթը գրում է. « Վանաձորի ավագանու շուրջ վերջին զարգացումներն անակնկալ անվանելը միամտություն կլինի: Առավել մեծ անակնկալ էր, որ «Հայկական վերածնունդ» կուսացությունը, նույն ինքը «Օրինաց երկիրը», ընդդիմադիր կերպարի մեջ կարողացավ մնալ ԱԺ ընտրություններից հետո այսքան երկար՝ մոտ կես տարի:

«Իրավունք». Արթուր Բաղդասարյանն ինքն է իր՝ ՍԴ նախագահ դառնալու մասին լուրերի պատվիրատուն

«Իրավունք» թերթն իր «Բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Վերջին ամիսներին լրատվական դաշտում համառորեն, շրջանառության մեջ դրվում են շշուկներ, իբր Արթուր Բաղդասարյանը զբաղեցնելու է այս կամ այն պետական պաշտոնը, ընդհուպ ՍԴ նախագահի աթոռը։ Նույն հետեւողականությամբ դրանք հերքվում են Բաղդասարյանի կուսակցության կողմից։

Առանց խաղեր տալու աջակցեցինք հեղափոխությանը. Արթուր Բաղդասարյանը եկել էր «դատարկ ձեռքերով»

Ես հիմա դատարկ ձեռքերով, առանց թղթի պետք է ներկայացնել մեր նախընտրական ծրագիրը: Այսօր՝ նոյեմբերի 24-ին, իր համակիրների հետ դահլիճում կայացած հանդիպման ժամանակ նշել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Ֆանտաստիկ խոստումներով ու կանխատեսելի արդյունքներով տարի

2017 թ  փորձաքարային տարին էր բոլոր քաղաքական գործիչների համար: Նրանք  բաղձալի մանդատ ձեռք բերելու համար  ջանքեր  պետք է  գործադրեին, ժողովրդին անընդհատ հավաստիացնեին, որ հենց իրենք այս ազգը փրկողն  ու գաղջ մթնոլորտը վերացնողը։ Այդ խոստումների շարքում մարդկային մտքի թռիչքը  սահմաններ չէր ճանաչում։ Խոստումներ մեկը մեկից ֆանտաստիկ։ Ու այդ օրերին տպավորություն էր ստեղծվում, որ նրանք՝ ազգիս ընտրյալները պատրաստ են երկնքից  աստղեր  իջեցել, միայն թե իրենց ձայնը լսելի դարձնեն։ «Հայկական վերածնունդը»՝ նախկին «Օրինաց երկիրը», քարոզարշավն սկսեց շատ մարտական։ Թեկնածուները նշում էին, որ ընտրվելու դեպքում կբացեն Հայաստանում գտնվող նավթի պաշարները, սակայն  նավթ ունենալն էլ չգայթակղեց ժողովրդին։ Բայց մինչ այդ՝ Հեղինե Բիշարյանը  կոչով դիմեց իրենց հետ պայքարող քաղաքական ուժերին, կոչ, որի մեջ կարելի էր անգամ սպառնալիք: «Իմ մատերով աչքերը կհանեմ»: Չնայած այս կուսակցությունը փոխեց իր անունը, բայց չփոխեց  ձայնագրված ծափերի մշակույթը։ ՕԵԿ- ից «Հայկական վերածննդի» վերածված կուսակցության մոտ կարծես չգրված օրենք լինի՝ առաջնորդի ելույթի ժամանակ  պետք  է  հնչեն ծափեր  ու  եթե ժողովուրդը ծափ չտա, իրենք ունեն այդ ձայնագրված  ծափերը դեռ 2012 թ.- ից: Խոստումների առումով աչքի ընկավ «Ծառուկյան» դաշինքը։ Բայց մինչ խոստումներին հասնելը՝ Գագիկ Ծառուկյանը բացահայտեց, որ Հարվարդ չի ավարտել։ Դրա փոխարեն ավարտել է կյանքի դպրոցն ու Աստծո շնորհիվ է հասել եղածին: Պարզվեց որ քարոզարշավի ժամանակ ոչ միայն Ծառուկյան է խոստումներ տալիս, այլև իրեն են խոստումներ տալիս։ Անգամ փշաքաղվել է այդ խոստումներից։ Դե  իհարկե  փշաքաղվելու է  15 մլրդ դոլար ներդրում, ու դրանք ներդնելու  էին Ծառուկյանի ընկերները՝  այն էլ  Արաբական Միացյալ Էմիրություններից։ Պատճառը գուցե նա էր, որ  Ծառուկյանը քարոզարշավի ընթացքում  մեկ անգամ չէ, որ հիշեց այս երկրի մասին։ Ներդրումներ խոստանում էր նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը։  Եվ հենց այստեղ էր որ ՀՀԿ մամուլի խոսնակ պետք է դիմեր աշուղ  Ջիվանու օգնությանը: «Մեր բլուրը իր բարձր սարին վնաս չէ»: Բայց Ներդրումների խոստումների պայքարում հաղթեցին կոմունիստները։ Հայկոմկուսի արդեն  նախկին առաջնորդ Տաճատ Սարգսյանը ազդարարեց. «Կլինի 17 միլիարդի ներդրում»: Այս ընտրությունները արձանագրեցին մի փաստ եւս. շատերը չգիտեին, որ նվիրատվությունը ընտրակաշառք է։ Չիմացողներից էր ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը։ Գնաց քարոզարշավի ու տեղում որոշեց ասֆալատապատել այդ գյուղը։ Իհարկե  քարոզարշավը  զերծ չմնաց լիրիկան զեղումներից։ Գրեթե բոլոր տեղերում վարչապետ Կարեն Կարապետյանը  սիրո խոստովանությունների  պակաս չէր զգում, անգամ  ձայնը  կտրվեց, բայց  դրանով նրա հմայքը չպակասեց, իսկ  հանդիպումներից մեկի ժամանակ  էլ  ուսուցչուհիներից մեկը  չդիմացավ ու արտահայտեց իր սերն առ վարչապետ: Մեր քաղաքական գործիչները ոչ մեկի չնեղացրեցին,  անգամ  հիշեցին հնդկական կինոյի աստղերին.  իսկ Բազմասեր Առաքելյան էլ բազմաթիվ անգամ փորձեց ու այդպես էլ  չկարողացավ ճիշտ արտաբերել շատ արդիական բառը: Իսկ կինոն ավարտվեց մի շատ քաղաքական ուժերի համար։ Արթուր Բաղդասարյանի  Հայկական վերածնունդը, այդպես էլ չվերածնվեց ու խորհրդարանում չհայտնվեց: Արմատական ընդդիմություն անունը  ստացած Հայ Ազգային կոնգրեսն  էլ  չհայտնվեց խորհրդարնում, անգամ  ձայների  ձեռք բերման հարցում  չօգնեցին Լևոն Տեր- Պետրոսյանի  տրված հարցազրույցները։ Փոխարենը խորհրդարան  եկավ Ելքը, որը խոստացավ միայն ելքեր առաջարկել ու շունչ հաղորդել քաղաքական դաշտին, բայց  մինչ այս պահը «Ելք»- ը  խորհրդարանում աղմուկից  բացի այլ ելքեր չի առաջարկում: Չմոռանանք, որ  այս տարի  եղավ նաև  Երևան  քաղաքի ավագանու ընտրությունները. Ու  ավագանու նորակը նոր ձեւավորված «Երկիր Ծիրանի» կուսակցությունն էր նաեւ։ Զարուհի Փոստանջյանը  խոստացավ դժոխքի վերածել  քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյանքը:  Մարգարյանին դա չհուզեց, փոխարենը խոստացավ շատ հետաքրքիր նիստեր անցկացնելու: Ասաց ու մնաց խոստմանը հավատարիմ: Իսկ արդեն հաջորդ տարի մեզ նման   ընտրություններ չեն սպառնում։ Խորհրդարանական Հայաստանում չորրորդ նախագահին ընտրելու է ԱԺ- ն խորհրդարանի պատերի ներում։ 2018 թ. ին իր ընտրյալին գտնելու հույսով Արմիեն Գևորգյան:

«Ժամանակ». Արթուր Բաղդասարյանի չստացված սալտոն. սրտաճմլիկ ու սենտիմենտալ

«Ժամանակ» թերթը գրում է. «Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, հերթական՝ երրորդ անգամ է մերժում «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարության դիմումը, որով Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունը խնդրում է ԵԺԿ-ի համաձայնությունը անդամակցելու այդ կառույցին:

Հրապարակվել է ՌՈ պետի «զավեշտալի» հանձնարարականը

Հայտնվել է մի փաստաթուղթ, ըստ որի, Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը հանձնարարական է տվել իր տեղակալներին, շտաբի պետին, կենտրոնական ապարատի բաժինների ու առանձին բաժանմունքների պետերին, ՌՈ տարածքային բաժինների ու բաժանմունքների պետերին՝ ներկայացնել իրենց ենթակա անձնակազմի այն զինծառայողների տվյալները, որոնք միմյանց հետ գտնվում են Հայ առաքելական եկեղեցու սահմանված կարգով քավոր-սանիկի, ամուսնության կամ մկրտության կարգավիճակում։

Վայոց Ձորի մարզում ՕԵԿ նախընտրական քարոզարշավի ընթացքում Արթուր Բաղդասարյանի ելույթը

ՕԵԿ քարոզարշավի հերթական կանգառը Վայոց Ձորի մարզն էր: Եղեգնաձոր քաղաքի բնակչության հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը կիսվեց առկա մտոհգություններով և դրանց փարատմանն ուղղված ՕԵԿ առաջադրած ծրագրային մոտեցումներով:

Բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի այսօրվա ելույթը

Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ ՕԵԿ-ն իր քարոզարշավի շրջանակներում կազմակերպել էր հանդիպում-քննարկում բուժաշխատողների, առողջապահության և սոցիալական ոլորտի գործիչների հետ:

Արթուր Բաղդասարյանի Թալինի ելույթը

ՕԵԿ քարոզարշավի հերթական կանգառը Արագածոտնի մարզում էր: Թալին քաղաքի կենտրոնական հրապարակում բնակչության հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ողջունելով ներկաներին նշեց, որ ՕԵԿ-ի շնորհիվ բազմաթիվ լուսավոր գաղափարներ են իրականացվել.

ՕԵԿ քարոզարշավի նկարագրությունը և Արթուր Բաղդասարյանի ելույթը Մարտունի և Վարդենիս քաղաքներում

Դեկտեմբերի 3-ին Օրինաց երկիր կուսակցությունը նախընտրական քարոզարշավը իրականացնում էր Գեղարքունիքի մարզում: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին դիմավորելու էին եկել աղ ու հացով:

Սահմանին պետք է կանգնեն ոչ թե 18 տարեկանները, այլ ժամանակակից ռոբոտները եւ դրանք շատ թանկ չեն. ՕԵԿ

Մրցակցվող ու բարդ այս տարածաշրջանում, Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հիմնախնդրի առկայության պայմաններում ՀՀ–ն պետք է լրջագույն ուշադրություն դարձնի 2 կարեւորագույն հիմնահարցերի: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Հիմա վերադառնում ենք սիրո ժամանակներին. Արթուր Բաղդասարյան

ՕԵԿ քարոզարշավի հերթական կանգառը Արարատի մարզն էր, որտեղ աղ ու հացով դիմավորեցին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին: Արտաշատ քաղաքի բնակչության հետ հանդիպման ժամանակ Արթուր Բաղդասարյանը կիսվեց առկա մտոհոգություններով և դրանց փարատմանն ուղղված ՕԵԿ առաջադրած ծրագրային մոտեցումներով:

ՕԵԿ-ը լինելու է նոր խորհրդարանում. Արթուր Բաղդասարյան

Քվեարկեցի Հայաստանի զարգացման օգտին, նորարարական ծրագրերով երկիրը կառավարելու, աշխատատեղեր ստեղծելու, Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին սպառանալիքները հաղթահարելու օգտին: Այդ մասին քվեարկությունից հետո նշեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

«Փաստ». Հ3 հեռուստաընկերությունը վաճառվել է. գնորդը հայտնի է. լոգոն կփոխվի

«Փաստ» թերթը գրում է. «Թերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում քաղաքական ակտիվ գործունեությունից հեռացած Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հ3» հեռուստաընկերությունը վաճառվել է. այն գնել է մի ռուսական ընկերություն, եւ առաջիկայում երթերում կհայտնվի «ABC» տարբերանշանով:

Արթուր Բաղդասարյանը կասկածվում է անօրինական ճանապարհով $5 մլն գույք ձեռք բերելու մեջ

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը և տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը կասկածվում են անօրինական ճանապարհով $5 մլն արժողությամբ գույք ձեռք բեերելու մեջ:

Ռուսերեն

СМИ: партии "Оринац еркир" угрожает ликвидация

Артур Багдасарян покинул ряды основанной им же несколько лет назад партии "Оринац Еркир", пишет газета "Айкакан жаманак" (Армянское время) со ссылкой на пресс-секретаря новой партии "Армянское возрождение" Эдгара Аракеляна.

Совет старейшин Ванадзора не будет работать, поскольку не выявлены 4 лица, проголосовавшие в пользу кандидата от РПА: Наира Зограбян

Зограбян коснулась и предложения лидера партии “Армянское возрождение” Артура Багдасаряна по поводу создания в совете старейших Ванадзора коалиции оппозиционных сил и совместной работы

Экс-министр обороны Армении ищет пути сотрудничества с Артуром Багдасаряном - газета

Бывший министр обороны Армении Сейран Оганян обратился с предложением о сотрудничестве в преддверии парламентских выборов 2 апреля к председателю партии "Армянское возрождение" (бывший Оринац Еркир) Артуру Багдасаряну.

Cписок партии «Армянское возрождение» возглавит Артур Багдасарян

Предстоящие 2 апреля 2016 года выборы в Национальное Собрание Армении имеют для республики решающее значение. Об этом 11 февраля заявил в своей речи председатель партии «Армянское возрождение» Артур Багдасарян на 2-м очередном съезде политической силы.

Артур Багдасарян представил предвыборную программу партии «Армянское возрождение»

Председатель партии Артур Багдасарян представил предвыборную программу партии «Армянское возрождение», отметив 30 главных постулатов, с которыми партия выступит в предвыборной кампании.