Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ալլա Լևոնյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Մի երգի պատմություն. «Ղարաբաղ, իմ չքնաղ»

Այն տարիներին, երբ բոլոր թատրոնները փակ էին, մութ էր, լույս չկար ու մարդիկ մտածում էին  միայն  օրվա ապրուստը հայթայթելու  մասին, Արթուր Գրիգորյանը ստեղծեց Երգի պետական թատրոնը։ Թատրոնի առաջին սերնդի ներկայացուցիչ Արթուր Իսպիրյանն ասում է ,որ դրանք ոչ թե մութ, այլ զարթոնքի տարիներ էին։   «Հայաստան, իմ չքնաղ». այս երգը  գիտեն գրեթ բոլորը, սակայն ոչ բոլորը գիտեն երգի ստեղծման պատմությունը։ Այն գրվել է 1977 թվականին: Հեղինակն է  կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։  Պատմում է. «Խատուտիկ», խմբի հետ  մեկնել էինք Արցախ։ Գնացինք, երգեցինք, վերադարձանք, իսկ հետո ինձ տարան КГБ»։ Ասացին՝ Ղարաբաղի փոխարեն կարող էիր գրել Հայաստան: Այդ երգն այդպես էլ կնքվեց՝ «Հայաստան իմ չքնաղ», սակայն ի սկզբանե եղել է «Ղարաբաղ իմ չքնաղ»։ Երգը հետագայում բազմաթիվ անգամ ներկայացվեց, բայց ոչ բնօրինակով. Միայն 30 տարի անց Արթուր Գրիգորյանի «Երեկ, այսօր և…». հեղինակային երեկոյի օրն այն հնչեց երկու հանրապետությունների անունով,որը  կատարեցին Երգի պետկան թատրոնի այսօրվա սաները։ Թատրոնի նախորդ սերունդների  ներկայացուցիչների հետ զրուցելիս  պատմում են՝ այդ  տարիներին ամենահիշարժան հյուրախաղերը լինում էին հենց Արցախում. Թատրոնը, կարելի ասել, լույսի մի շող էր: Այն տարիներին, երբ բոլոր թատրոնները փակ էին, մութ էր, լույս չկար ու մարդիկ մտածում էին  միայն  օրվա ապրուստը հայթայթելու  մասին, Արթուր Գրիգորյանը ստեղծեց Երգի պետական թատրոնը։ Թատրոնի առաջին սերնդի ներկայացուցիչ Արթուր Իսպիրյանն ասում է ,որ դրանք ոչ թե մութ, այլ զարթոնքի տարիներ էին։ Հաղորդավար Անիտա Հախվերդյանի մուտքը Երգի պետական թատրոն շատ պատահական էր։ Էլվինա Մակարյանի համերգի ժամանակ  ծանոթացել է Արթուր Գրիգորյանի  հետ, որն էլ հրավիրել է նրան թատրոն աշխատելու, ասելով՝ փորձենք տեսնենք՝ ինչ կստացվի: Հաղորդավարը «Ռադիոլուրի հետ զրույցում ժպտալով պատասխանում է՝ մինչ հիմա փորձում է։ Ամեն մարդ այդ տարիներին չէր կարող հայտնվել թատրոնի կազմում, ասում էին արտիստները բազմաթիվ փորձություններ էր ենթարկվում, քանի որ Գրիգորիչը  բավականին խստապահանջ էր։ Երգչուհի Ալլա Լևոնյանը, ով թատրոնի  երկրորդ  սերնդի ներկացուցիչն է,   ասում է,որ  նրա խստապահանջությունը միայն օգնում էր արտիստին։ Զրույցին միանում է նաև Զարուհի Բաբայանը՝ շտկելով՝ ոչ թե երկրորդ,  այլ՝ ոսկե սերնդի ներկայացուցիչն են իրենք, բայց դրա մասին չեն բարձրաձայնում։ Այս սերնդի ներկայացուցիչ Արսեն Սաֆարյանը պատմում է, որ մինչեւ թատրոնում հայտնվելը երգում էր «Ամադեուս»  երաժշտական կենտրոնում, հետո որոշեց մասնակցել «ԱՅՈ» հեռուսատշոուին՝ հասկանալու  համար՝ արժե՞ շարունակի երգել, թե՞ ոչ։ Կատարեց  «Բայց դու չես  գալիս» երգը ու  դրանով էլ մտավ երգաշխարհ։ Երգի Պետական թատրոնում այժմ ուսանում է  5-րդ սերունդը։ Վերջերս մեծ հնչեղություն առաջացրած  «Կյանք ու կռիվ» ֆիլմում, որի երաժշտության հեղինակը հենց Արթուր Գրիգորյանն էր, երգը կատարեց արդեն թատրոնի նոր սերնդի ներկայացուցիչ Ռուսլան Էլյազյանը։ Մի առիթով  Արթուր Գրիգորյանը ասել է. «Երբ մարդ ներքուստ ազատ է, կարծես միշտ լոգանք ընդունած լինի: Հենց դա է երջանկությունը, եւ սա ինքնավստահություն չէ, դա վստահություն է ինքդ քեզ»։