Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արա Գևորգյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Ռիոյի Օլիմպիադայում «Արցախ» ստեղծագործության ներքո հանդես եկած Սեդա Թութխալյանը դուրս է եկել եզրափակիչ

Ռիոյի Օլիմպիադայում Ռուսաստանը ներկայացնող Սեդա Թութխալյանը, ով Օլիմպիադայի որակավորման փուլում հանդես եկավ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո, դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ։

«Ռիո-2016». Ռուսաստանը ներկայացնող գյումրեցի մարզիկը եզրփակչում է

Ռիոյի Օլիմպիադայում Ռուսաստանը ներկայացնող Սեդա Թութխալյանը, ով Օլիմպիադայի որակավորման փուլում հանդես եկավ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո, դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ։ Թութխալյանը, որակավորման փուլի արդյունքներով, վաստակել է 58,207 միավոր և, զբաղեցնելով 5–րդ տեղը, դուրս է եկել անհատական բազմամարտի եզրափակիչ։ Հայաստանը ներկայացնող Հուրի Գեբեշյանը զբաղեցրել է 38–րդ տեղը և չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը։ Անհատական բազմամարտի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 11–ին։ 17-ամյա գյումրեցի Սեդա Թութխալյանը 2014 թ.-ի պատանեկան Օլիմպիական խաղերի բացարձակ չեմպիոն է, 2015 թ.-ի Բաքվի Եվրոպայի խաղերի հաղթող և մրցանակակիր:

Ծառատունկ՝ ի հիշատակ ապրիլյան հերոսների

Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պուրակում այսօր պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորները մշակույթի գործիչների հետ կազմակերպել էին ծառատունկ՝ ի հիշատակ իրենց զոհված մարտական ընկերների։ Տղաներն անցյալով չեն ուզում խոսել իրանց մարտական ընկերների մասին: Նրանք մեզ հետ են, մեր կողքին ու մտքերում` ասում են քառօրյա պատերազմի մասնակից տղաները։   Մաեստոր Տիգրան Մանսուրյանի ձեռքում փոքրիկ եղեևնու   ճյուղ է, պատրաստվում է այն    տնկել: Ասում է  որ  շատ ծառեր է տնկել, բայց սա ուրիշ զգացողությունը է: Ծառը տնկում է ապրիլյան պատերազմի մասնակից վիրավոր զինծառայող Դանիել Դավթյանի հետ: Իրեն հատուկ ծնողական քնքշանքով ասում է՝ Դանիել ջան,  դու Աստվածաշնչի  Դանիելն ես, որին չկարողացան առյուծներն ուտել։ Հետո արդեն զրուցում ենք Դանիելի հետ։ Պատմում է,  որ ապրիլի 3-ին վիրավորվել է Մատաղիսում։ Հենց այդ օրերին էլ հասկացել,  որ մեր ազգը հզոր է։ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պուրակում  էր  նաև  կոմպոզիտոր Արա Գևորգյանը։ Ապրիլյան դեպքերից մենք  պետք է շատ մեծ դասեր քաղենք ու զգոն լինենք՝ ասում է։ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը տղաներին ոչ միայն ծանոթ է, այլև մտերիմ ընկերն է։ Ասում է, ոչ միայն բոլորի անունները գիտի, այլև նրանց ընտանիքներում է եղել։  «Շատ երկար ամիսներ է արդեն այդ ընկերությունը մեզ կապում տղաների հետ, պարզ, մարդկային հարաբերություններ է ստեղծվել։ Ես ոչ միայն բոլորի անունները գիտեմ, այլև նրանց ընտանիքներում եմ եղել։ Արկադին, առհասարակ, եկավ, մեծ դժվարությամբ քայլելով, բայց ավելի մեծ նվեր, քան իր քայլելը Նոր տարուն, չունեի», — ասում է նա։ Ի դեպ՝ այս վիրավոր զինծառայողները վերականգնողական բուժումը ստանում են  թիվ մեկ կլինիկայում  ու այս պահին  դրամահավաք է ընթանում, վերականգնողական կենտրոն բացելու համար։ Զինվորական հաշմանդամների և վիրավոր զինվորների աջակցության խմբի անդամ Հայկուհի Մինասյանն ասում է, որ վերականգնողական բուժման ինստիտուտը թույլ կտա ունենալ ավելի քիչ հաշմանդամներ. ԵՊԲՀ ռեկոտոր Արմեն Մուրադյան էլ  պատմում է, որ կենտրոնը ոչ միայն բուժական աշխատանքներ է իրականացնելու, այլ նաև սոցիալիզացիայի խնդիր է լուծվելու:

«Եվրատեսիլ 2017»-ի՝ հայաստանյան ժյուրիի կազմը հայտնի է

Հայտնի է «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի՝ հայաստանյան ժյուրիի կազմը: Ինչպես հաղորդում է OGAE Armenia կայքը, այս տարի այն բաղկացած է հայտնի երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Գևորգյանից, ջազ երգչուհի, վոկալի ուսուցչուհի Էմմա Ասատրյանից, Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր խմբավար, հայտնի երաժշտական պրոդյուսեր Էդուարդ Թոփչյանից, բազմաթիվ երաժշտական և գովազդային հոլովակների հեղինակ, երաժշտական պրոդյուսեր Արամայիս Հայրապետյանից և ՀՀ ժողովրդական արտիստ, ճանաչված երգչուհի Զարուհի Բաբայանից:

«Եվրատեսիլում» հայաստանյան ժյուրիի կազմը հայտնի է

Հայտնի են դարձել Հայաստանի պրոֆեսիոնալ ժյուրիի անդամները, որոնք գնահատելու են «Եվրատեսիլ-2017»-ի մասնակիցների ելույթները: Ժյուրիի կազմում են կոմպոզիտոր Արա Գևորգյանը, երգչուհի Էմմա Ասատրյանը, դիրիժողր Էդուարդ Թոփչյանը, ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը և երգչուհի Զարուհի Բաբայանը: 2009-ից ըստ «Եվրատեսիլի» կանոնների արդյունքը որոշում են ոչ միայն հեռուստադիտողները, այլ նաև պրոֆեսիոնալ ժյուրին՝ 5-ական պրոֆեսիոնալ երաժիշտ յուրաքանչյուր մասնակից երկրից: «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկ Հարությունյանը: Մրցույթը կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Հայաստանի պատվիրակ Արծվիկ Հարությունյանը մայիսի 9-ին կկատարի Fly with me երգը «Եվրատեսիլ-2017»-ի 1-ին կիսաեզրափակչում: Մրցույթը կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» գաղափարախոսության վրա: Կարգախոսը կոչ է եվրոպական, ինչպես նաև այլ երկրներին՝ միավորվելու և տոնելու սեփական ընդհանրություններն ու յուրօրինակ տարբերությունները:

Մայիսյան եռատոնին՝ Փողային նվագախմբերի շքերթով

Մայիսյան հաղթանակների եռատոնն այս տարի կնշանավորվի նաև փողային նվագախմբերի շքերթով։ Գաղափարի հեղինակը երգահան Արա Գևորգյանն է, իրագործմանն իր ակտիվ աջակցությունն է բերել մշակույթի նախարարությունը: Փողային նվագախմբերի շքերթը կմեկնարկի մայիսի 7-ին, Մատենադարանի մոտ:   Մայիսյան հաղթանակների եռատոնը նաև  փողային նվագախմբերի շքերթով. Նախաձեռնությունը  երգահան Արա Գևորգյանինն է:Փողային նվագախմբերի շքերթը կմեկնարկի մայիսի 7-ին, ժամը 12։00-ին: Մայրաքաղաքի ու մարզերի շուրջ 14 փողային նվագախումբ Մատենադարանի շենքի առջևից կշարժվի դեպի Ֆրանսիական հրապարակ, որտեղից յուրաքանչյուր նվագախումբ կուղղվի դեպի մայրաքաղաքի տարբեր հարթակներ՝ կատարելով տոնական ստեղծագործություններ։ Փողային նվագախմբերի շքերթի նախօրեին հրավիրված ասուլիսում  հայտարարեց երգահան Արա Գևորգյանը «Խորհրդային տարիներին չկար որևէ մշակութային օջախ, գործարան, որը չունենար ժողգործիքների նվագախումբ, փողային նվագախումբ կամ պարի խումբ: Մեր հանրապետությունը հագեցած էր այդ ամենով: Դժբախտաբար, այսօր իրավիճակն այլ է, և Հայաստանում փողային նվագախմբերի ու այս ոլորտում մասնագիտացած երաժիշտների սակավություն կա: Մեր նախաձեռնության նպատակն է ոչ միայն բարձրացնել ժողովրդի տրամադրությունը, այլև քարոզել փողային նվագարանները, որպեսզի մեր երեխաները տեսնեն, որ արվեստի այսպիսի գեղեցիկ մի ճյուղ էլ կա, որը ես անվանում եմ՝ ցերեկային հրավառություն»,- ասում է: Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը կարևորեց այն փաստը, որ շքերթին մասնակցում են հատկապես մարզերի նվագախմբերը: Կան երեխաներ, որոնք առաջին անգամ մայրաքաղաք են գալու հենց այս շքերթին մասնակցելու համար՝ ասաց մշակութային գերատեսչության ներկայացուցիչը։ «Սա համախմբման ու միասնության մի հրաշալի տոն է դառնալու: Բացի այդ, շատերն ասում են, որ փողային արվեստը մեռնող արվեստ է, այս միջոցառմամբ մենք փորձելու ենք ապացուցել հակառակը»: Փողային նվագախմբերի տոնական շքերթը կեզրափակվի Ազատության հրապարակում. բոլոր նվագախմբերի միասին կկատարեն Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» ստեղծագործությունը և Բաղդասար Գրիգորյանի «Արարատ» քայլերգը։

Ռուսերեն

Седа Тутхалян, выступившая на Олимпиаде под композицию "Арцах", вышла в финал турнира по гимнастике

Выступающая за Россию гимнастка Седа Тутхалян, исполнившая на квалификационном этапе Олимпийских игр в Рио-де-Жанейро вольное упражнение под композицию Ара Геворкяна "Арцах", вышла в финальную стадию турнира.