Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Էդուարդ Թոփչյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո` դեկտեմբերի 6-ին

Դեկտեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար` Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Ռոստոմյանի Սիմֆոնիա թիվ 3-ը հանճարեղ ստեղծագործություն է։ Ռոդիոն Շչեդրին, կոմպոզիտոր Համերգին մասնակցում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Վահագն Հայրապետյան ջազ տրիոն, սոպրանո Հենրիետտա Հարությունովան, դաշնակահար Արթուր Ավանեսովը: «Տաղ հրեշտակայինը» մենք լսեցինք մի քանի անգամ, այնքան շատ էինք տարվել նրա լարվածությամբ և ուժգին ուղերձով։ Սա իրապես հրաշալի և ուժեղ երաժշտություն է։ Ժան—Պիեռ Մատես «BIM Editions»-ի նախագահ (Շվեյցարիա)    Հոբելյանական երեկոն ղեկավարելու են դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և բրիտանացի դիրիժոր` Դևիդ Դեվիսը: Համերգային ծրագրում կհնչեն Ստեփան Ռոստոմյանի Սիմֆոնիա թիվ 1, Սիմֆոնիա թիվ 3, Տաղ հրեշտակային, Սիմֆոնիա թիվ 4 ստեղծագործությունները:

Վիրտուոզ դաշնակահար Բորիս Բերեզովսկու համերգները՝ Արամ Խաչատրյան համերգասրահում

Դեկտեմբերի 12-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենան ականավոր վիրտուոզ դաշնակահար Բորիս Բերեզովսկու համերգները: Բորիս Բերեզովսկին հանդիսանում է աշխարհ լավագույն դաշնակահրներից մեկը՝ Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր: Նա վերջին անգամ Հայաստանում հանդես է եկել փառատոնի շրջանակներում 2010թ-ին: Դեկտեմբերի 12-ին դաշնակահարը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչի Պ.Ի. Չայկովսկու թիվ 2 դաշնամուրային կոնցերտը և Սիբելիուսի թիվ 2 Սիմֆոնիան: Դեկտեմբերի 13-ին Բորիս Բերեզովսկին հայ հանդիսատեսի համար հանդես կգա եզակի մենահամերգով, որի ընթացքում կհնչեն Բարտոկի Սոնատը, Շոպենի 4 էքսպրոմնտները, Գրիգի 8 Լիրիկական պիեսները և Ստրավինսկու Պետրուշկան:

«Եվրատեսիլ 2017»-ի՝ հայաստանյան ժյուրիի կազմը հայտնի է

Հայտնի է «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի՝ հայաստանյան ժյուրիի կազմը: Ինչպես հաղորդում է OGAE Armenia կայքը, այս տարի այն բաղկացած է հայտնի երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Գևորգյանից, ջազ երգչուհի, վոկալի ուսուցչուհի Էմմա Ասատրյանից, Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր խմբավար, հայտնի երաժշտական պրոդյուսեր Էդուարդ Թոփչյանից, բազմաթիվ երաժշտական և գովազդային հոլովակների հեղինակ, երաժշտական պրոդյուսեր Արամայիս Հայրապետյանից և ՀՀ ժողովրդական արտիստ, ճանաչված երգչուհի Զարուհի Բաբայանից:

«Եվրատեսիլում» հայաստանյան ժյուրիի կազմը հայտնի է

Հայտնի են դարձել Հայաստանի պրոֆեսիոնալ ժյուրիի անդամները, որոնք գնահատելու են «Եվրատեսիլ-2017»-ի մասնակիցների ելույթները: Ժյուրիի կազմում են կոմպոզիտոր Արա Գևորգյանը, երգչուհի Էմմա Ասատրյանը, դիրիժողր Էդուարդ Թոփչյանը, ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը և երգչուհի Զարուհի Բաբայանը: 2009-ից ըստ «Եվրատեսիլի» կանոնների արդյունքը որոշում են ոչ միայն հեռուստադիտողները, այլ նաև պրոֆեսիոնալ ժյուրին՝ 5-ական պրոֆեսիոնալ երաժիշտ յուրաքանչյուր մասնակից երկրից: «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկ Հարությունյանը: Մրցույթը կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Հայաստանի պատվիրակ Արծվիկ Հարությունյանը մայիսի 9-ին կկատարի Fly with me երգը «Եվրատեսիլ-2017»-ի 1-ին կիսաեզրափակչում: Մրցույթը կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» գաղափարախոսության վրա: Կարգախոսը կոչ է եվրոպական, ինչպես նաև այլ երկրներին՝ միավորվելու և տոնելու սեփական ընդհանրություններն ու յուրօրինակ տարբերությունները:

Համերգ «Քեզ համար Ազնավուր» խորագրով

[b]«29 էստրադային և օպերային երգիչ, շանսոնյեի 23 երգերի կատարում։ Ազնավուր կատարելն անչափ պատասխանատու է, քանի որ նրա երգերը շատ անհատական են և ասոցացվում են հենց իր հետ», -[/b]ասում է Էդուարդ Թոփչյանը:

Համահայկական սիմֆոնիկ նվագախումբն արդեն իրականաություն է

Համահայկական նվագախմբի ( All Armenian Orchestra )  գաղափարն  արդեն իրականություն է դառնում: Նվագախմբի ստեղծման նպատակը Հայաստանի սահմաններից դուրս ապրող և ստեղծագործող հայ երաժիշտներին համախմբելն է: Առաջին  համերգը  նախատեսվում է  2017թվականի  ապրիլի 24-ին։ Համահայկական նվագախումբը համերգներ կունենա նաև արտերկրում: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանն այսօր խոսել են նվագախմբի ստեղծման ուղղությամբ իրականցված քայլերի  մասին:   Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ձևակերպմամբ` համահայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման գաղափարի հիմքում մեր միասնականության խնդիրն է դրված։ «Որպեսզի կարողանանք մեկ նվագախմբի, մեկ երաժշտության շուրջ համախմբել աշխարհով մեկ սփռված հայերին»,- ասաց Արմեն Ամիրյանը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանի խոսքով՝ շուրջ երկու տասնյակ երկրներից հայազգի արվեստագետների անուններն արդեն նվագախմբի երաժիշտների ցանկում են: «Նման կարճ ժամանակահատվածում տարբեր երկրներում ապրող հայ երաժիշտներին համախմբելը դժվար է, որովհետև յուրաքանչյուրն ունի իր ծրագրերը, սակայն  երբ լսում են գաղափարի մասին,  անպայման արձագանքում են: Նվագախմբի երաժիշտների հարցը շուրջ 70 տոկոսով լուծված է, այս պահին փորձում ենք լուծել մենակատարների հետ կապված խնդիրները»: Ինչպես վերը նշվեց համահայկական սիմֆոնիկ  նվագախմբի ստեղծման գաղափարի հիմքում դրված միասնության խնդիրը: Համահայկական միասնության գաղափարից է ծնվել  նաև որոշումը՝ նվագախումբը կղեկավարեն երեք դիրիժորներ՝ Էդուարդ Թոփչյանը, Սերգեյ Սմբատյանը և Կարեն Դուրգարյանը: «Համերգային ծրագրում կհնչեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ Արամ Խաչատուրյան, Ավետ Տերտերյան, Էդուարդ Միրզոյան և այլն: Մենք նաև պատվեր ենք ձևավորել, որը կիրականացնի  մաեստրո Տիգրան Մանսուրյանը: Ստեղծագործությունը նվիրված կլինի ապրիլյան պատերազմի մեր հերոսներին: Ես կարծում եմ, որ հենց այդ հերոսականությամբ պետք է եզրափակել ապրիլ քսանչորսյան համերգը»,- ասում է մշակույթի նախարարը։ Ի դեպ՝ դեկտեմբերի 24- ին մշակույթի նախարարությունը հայտարարում է Շնորհակալության շաբաթ։ Մշակույթի նախարարությունը հայտարարում է նաև վիրտուալ տարածքում հայատառ գրելու շաբաթ: Նախարարության ֆեյսբուքյան էջի  համապատասխան  հատվածում մրցույթի մասնակիցները կարող են թողնել իրենց շնորհակալության հայատառ գրառումները: Լավագույն գրառման հեղինակը  կստանա  հայկական արտադրության «Արմֆոն» հեռախոս, որը, ըստ նախարարի,  հայատառ գրելուն հարմարեցված թերևս լավագույն հեռախոսն է:

«Երևանյան Հեռանկարներ»-ը Հայաստան է բերելու հայտնի երաժիշտների

«Երևանյան Հեռանկարներ»  միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ փառատոնի շրջանակում այս տարի Երևան կժամանեն Իսրայելի կամերային նվագախումբը, հռչակավոր դաշնակահար Արկադի Վոլոդոսը` մենահամերգային ծրագրով, Մոսկվայի Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` ականավոր դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ, 8 անգամ գրեմմի մրցանակի արժանացած Էմերսոն լարային քառյակը: «Ռադիոլուր»-ին փառատոնի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ փառատոնային տարին կեզրափակի հանճարեղ դաշնակահար, հայազգի մեծ բարեկամ Եվգենի Կիսինի մենահամերգը: Տեղի կունենան վարպետության դասընթացներ` Բյուրականի ակադեմիայում և համերգներ մարզերում: «Երևանյան Հեռանկարներ»  միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ շրջանի բացումը  տեղի կունենա 2017թ-ի մարտի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում՝  լեգենդար ջութակահար, կրկնակի Գրեմմի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի ելույթով: Երաժիշտը փառատոնի շրջանակներում  Երևանում հանդես է եկել «Ցուկերման Չեմբըր Փլեյրս» կամերային նվագախմբով և  «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ: Այս անգամ Պինկաս Ցուկերմանը հանդես կգա թավջութակահարուհի Ամանդա Ֆորսայտի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչեն` Յոհաննես Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակի համար լյա մինոր և նույն հեղինակի Թիվ 4 Սիմֆոնիան: ««Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հանդիսանում է Եվրոպայի մեկ տասնյակ լավագույն փառատոներից մեկը, որը շարունակաբար գրանցում է մեծ նվաճումներ` ի շահ մեր երկրի մշակութային, կրթական, արտաքին քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտների»,- նշեցին փառատոնի մամուլի ծառայությունից:

Շառլ Ազնավուրը՝ իր անվան թանգարանում (լուսանկարներ)

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը այցելել է իր անվան տուն-թանգարան: Հիշեցնենք, որ ավելի վաղ կնքվել էր Շառլ Ազնավուրի թանգարանի տարածքի նվիրաբերության պայմանագիրը: Նշենք, որ այսօր Շառլ Ազնավուրը Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա կգտնվի «Քեզ համար, Ազնավո′ւր» խորագրով համերգին: Դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հայ ճանաչված օպերային և էստրադային երգիչ-երգչուհիները կկատարեն Ազնավուրի հայտնի ու սիրված երգերը՝ սիմֆոնիկ նվագակցությամբ։

«Զինվորիս հետ» բացօթյա բարեգործական համերգը՝ վաղը

<<Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը մշտապես եղել է հայոց բանակի կողքին>>` այսօր նշել է մաեստրո Էդուրդ Թոփչյանը՝ ընդգծելով, որ դեռ 2016 թվականի ապրիլի 9-ին Կասկադում կազմակերպվեց <<Զինվորիս հետ>> խորագիրը կրող բացօթյա համերգ եւ դրամահավաք՝ զորավիգ  լինելով այդ օրերին Արցախի սահմանների պաշտպանության համար  զոհված հայ զինվորներին եւ նրանց ընտանիքներին։ Այսօր արդեն տարելիցի շրջանակներում է կազմակերպվում բարեգործական համերգ, որի հասույթը կտրամադվի զինվորների ընտանիքներին:   Արամ Խաչատարյանի անվան մեծ համերգասրահում փորձ է: Հնչում է կոմպոզիտոր, երագահան Ռոբերտ Ամիրխանյանի հայրենասիրական երգերի երգացանկից հատուկ ապրիլյան պատերազմի համար գրված << Վրեժն արդար կանչի>> երգը,  <<Հովեր>>, Հայաստանի եւ Երեւանի պետական  կամերային երգչախմբերի կատարմամբ, ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Դիրիժորը Էդուարդ Թոփչյանն է։ Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտության միջոցով հայրենասիրական ոգի փոխանցելու առաքելությունն է դրված ապրիլի 10-ին Արամ Խաչատրյան անվան մեծ համերգասրահում՝ <<Երդվում եմ քեզ, իմ երկիր>> խորագիրը կրող բարեգործական համերգի հիմքում: Ինչպես այսօր նշեցին երաժշտական դարբնոցի մեծանուն ներկայացուցիչները՝ այն եւս մեկ անգամ հայ խիզախ զինվորին գնահատելու, Հայաստան երկիրը գովերգելու նպատակ ունի, մենք այսօր տարվում ենք կենցաղային հնչողությամբ երաժշտությամբ, իսկ կա բազային մի երաժշտություն, որը կոչվում է հողասիրություն: <<Ես չեմ ցանկանում, որ համերգային երեկոն նվիրված լինի Ռոբերտ Ամիրխանյանին>>,- մի քանի անգամ նշեց կոմպոզիտորն ինքը՝ հավելելով՝ համերգը հնչեղ եւ կատարյալ են դարձնում կատրողները ու միայն  առանձնացնել եւ կարեւորել  երգերի հեղինակի անունը, ճիշտ չէ: Ըստ <<Հովեր>> պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, խմբավար Սոնա Հովհաննսիյանի, հայ հասարակությունը նմանօրինակ հայրենասիրական ու ոչ միայն, մաքրամքուր երաժշտության եւ ոգի փոխանցող երգերի կարիքն ունի:

Համահայկական նվագախումբն արդեն իրողություն է

Հայազգի 90 պրոֆեսիոնալ երաժիշտներ, որոնցից շուրջ 70-ը՝ աշխարհի 20 այլ երկրներից։ Նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ և մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Համահայկական նվագախումբը ( All Armenian Orchestra ) դարձավ իրողություն: Երաժիշտները Երևանում են, միմյանց հետ ծանոթացել ու անցկացրել են առաջին փորձերը: Համահայկականի առաջին համերգը կկայանա ապրիլի 24-ին, Օպերային թատրոնի դահլիճում։ Աշխարհի տարբեր անկյուններից հայրենիքում համախմբված երաժիշտները կկատարեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:   Համահայկական նվագախումբը, որը, մաեստրո Թոփչյանի բնորոշմամբ, սկզբում թվում էր դժվար իրագործելի գաղափար, այսօր արդեն փորձեր է անում, իսկ երկու օր անց հանդես կգա Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին և հայության վերապրումին նվիրված համերգով: Աշխարհի 45 քաղաքներից Երևան ժամանած հայազգի պրոֆեսիոնալ երաժիշտներին միացել են հայաստանցի գործընկերները, և առաջիկա համերգին մոտ 90 հոգանոց նվագախմբով հանդես կգան բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով: Այդ օրը կհնչի նաև Տիգրան Մանսուրյանի՝ մշակույթի նախարարության պատվերով հատուկ Համահայկական նվագախմբի համար ստեղծած «Պոեմ հաղթանակի» ստեղծագործությունը՝ նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին: <<Սիմֆոնիկ նվագախումբը սովորաբար տևական աշխատանք է պահանջում:  Այդուամենայնիվ, երկու-երեք օրվա փորձերի արդյունքում այսօր մենք լուրջ ձեռքբերումներ ունենք>>,- ասում է  Էդուարդ Թոփչյանը, որը Համահայկականի հինգ դիրիժորներից մեկն է: Նրանց թվում է նաև Կարեն Դուրգարյանը, որի համոզմամբ, Երևանում Համահայկական նվագախմբի ծնունդը շնորհավորելու իրական առիթ է։ «Նվագախումբը հավաքվեց Հայաստանում, և սա չափազանց կարևոր է: Դրսից եկած մեր բոլոր գործընկերները շատ ոգևորված են: Ոմանք առաջին անգամ են Հայաստանում: Նրանք ասում են, որ իրենց բախտ է վիճակվել գալ հայրենիք և միաժամանակ վայելել հայ գործընկերների հետ աշխատելու հաճույքը: Ես վստահ եմ՝ եթե այս նվագախումբը տարվա մեջ մի քանի անգամ համախմբվի, մենք կունենանք աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը, որը կծառայի «հայ» գաղափարին՝ ասելով, որ հայն ապրում է արվեստով, նա արվեստի մարդ է և դարեր շարունակ գոյատևել է շնորհիվ այն բանի, որ ունի հզոր մշակույթ»: «Սա ֆանտաստիկ նախագիծ է, որովհետև հավաքել է մեզ տարբեր երկրներից: Հանդիպել են մարդիկ, որոնք երկար տարիներ չեն շփվել: Բոլորս շատ հուզված ենք, շոյված »,- սա էլ նվագախմբի կոնցերտմայստեր Արմեն Մովսիսյանի կարծիքն է: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր խոսքում նշեց, որ  նախագծում համախմբվել են աշխարհահռչակ երաժիշտներ, որոնցից յուրաքանչյուրն իր ապրած երկրում ունի մեծ համբավ ու ճանաչում, և այսօր նրանք հավաքվել են Երևանում գենետիկ արյան կանչով: «Առաջին իսկ փորձի ժամանակ ես լսեցի փառահեղ մի նվագախմբի հնչողություն, այնպիսի մի հնչողություն, ինչպիսին երկար տարիներ չէի լսել և ոչ մի տեղ: Չեմ կարող բացատրել, թե ինչով էր դա պայմանավորված։ Թերևս նրանով, որ երաժիշտները հավաքվել են արյան կանչով կամ միասնականության գաղափարով… Մենք ծրագրում ենք նվագախմբի հետագա համերգները հայաշատ տարբեր գաղօջախներում: Իսկ այսօր  համոզված եմ, որ մեր հայրենակիցներն այստեղից կհեռանան իրենց վերականգնված ու վերագտնված գենով, այն գենով, որը մշտարթուն է պահելու արտասահմանում ապրող ցանկացած հայի»,- ասաց Արմեն Ամիրյանը: Մենք գնում ենք դեպի վերածնունդ. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանի խոսքով՝ Համահայկական նվագախմբի գոյությունն արդեն ապացույց է, որ դժվարագույն պատմական ուղի անցած հայ ժողովուրդն ի զորու է ոտքի կանգնելու և առաջ նայելու:

Մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը

Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացել է Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի բացմանը նվիրված ասուլիսը։ Արամ Խաչատրյանի միջազգային երաժշտական մրցույթն այս տարի կանցկացվի «Վոկալ» մասնագիտությամբ։ Մրցույթի ժյուրիի նախագահն է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։ Մրցույթին մասնակցում է 43 երգիչ (Հայաստան, Արցախ, Ռուսաստան, Ղազախստան, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Ֆրանսիա, Կիպրոս, Մեքսիկա, Լատվիա, Ուկրաինա)։ Բոլոր մասնակիցները, այլ գործերից բացի, պարտադիր պետք է կատարեն Կոմիտասի ստեղծագործություններից։ Մրցույթի առաջին փուլը կանցկացվի հունիսի 7-ին և 8-ին, ելույթ կունենան նախընտրական փուլում հաղթած 43 մասնակիցները։ Երկրորդ փուլը կկայանա հունիսի 9-ին և 10-ին՝ կմասնակցեն 20 երաժիշտ։ Երրորդ փուլ անցած 10 մասնակիցները հունիսի 11-ին իրենց համարները կփորձեն մրցույթի պաշտոնական՝ Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ, որպեսզի ըստ արժանվույն ներկայանան հունիսի 12-ին և 13-ին կայանալիք երրորդ փուլում։ Հենց այդ ժամանակ էլ կորոշվեն հաղթողները։ Հունիսի 14-ին գալա համերգով տեղի կունենա մրցույթի փակման արարողությունը։ Մրցույթի կազմկոմիտեն սահմանել է հետևյալ մրցանակները՝ առաջին մրցանակ՝ 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երկրորդ՝ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երրորդ մրցանակ՝ 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Կլինեն նաև հատուկ մրցանակներ, որոնք սահմանվելու են մրցույթի գործընկերների կողմից։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ամեն տարի մեկնարկում է հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Այսօր ժամը 18:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը։ Ժյուրիի կազմում են Իզաբել Բայրաքդարյանը (Պլասիդո Դոմինգոյի հեղինակավոր «Օպերալիա» մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր, «Ջունո» մրցանակակիր, կանադահայ սոպրանո), Ջոն Ֆիշերը (դիրիժոր, օպերային ռեժիսոր, վոկալի ուսուցիչ և երաժշտական պրոդյուսեր, Մետրոպոլիտեն թատրոնի երաժշտական ադմինիստրացիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ), Էդուարդ Թոփչյանը (Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) և այլք։ Խաչատրյանական մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։

Պուչինիի «Բոհեմ»-ով ֆիլհարմոնիկ նվագախումբն ամփոփում է համերգաշրջանը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2016-2017թթ. համերգաշրջանն ամփոփում է Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայով: Առհասարակ համերգաշրջանը բավականին հագեցած էր: Առնո Բաբաջանյանի «Սիրված երգերից» մինչև «Քեզ համար, Ազնավուր» համերգներ, բարեգործական համերգ` նվիրված ապրիլյան պատերազմի բոլոր հերոսներին: Մայիսի 6-ին էլ Եվրամիության պատվիրակության հետ համատեղ կազմակերպվեց «Եվրոպան հանուն խաղաղության» նախագիծը: Համերգաշրջանը հագեցած էր նաև մշակույթի նախարարության  «Մշակութային կանգառ» նախաձեռնության համերգներով:   Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ամփոփում է 2016-2017թթ. համերգաշրջանը: Տարեսկզբից սկսած՝ համերգաշարը հագեցած էր հետաքրքիր նախագծերով, որոնցից առաջինը թերևս Առնո Բաբաջանյանի «Սիրված երգերի» երեկոն էր, որին մասնակցեցին օպերային և էստրադային լավագույն հայ կատարողները: Վերջիններիս՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալու հաջորդ առիթն էլ հունիսի 1-ին և 2-ին կայացած  «Քեզ համար, Ազնավուր» համերգներն էին: Ապրիլի 10-ի բարեգործական համերգը նվիրված էր ապրիլյան պատերազմի բոլոր հերոսներին: Համերգաշրջանի եզրափակիչ համերգները տեղի կունենան հուլիս 24-ին և 26-ին: Օպերային 5 հանրահայտ մեներգիչներ՝ բարիտոն Ջանպիերո Ռուջջերին, սոպրանո Անի Յորենցը, բաս Վազգեն Գազարյանը, տենորներ Լիպարիտ Ավետիսյանն ու Դավիթ Բաբայանցը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կկատարեն հայտնի արիաներ տարբեր օպերաներից երկուշաբթի օրը: Իսկ 2 օր անց՝ հուլիսի 26-ին՝ նշված մեներգիչներին կմիանան ևս մի քանիսը և մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կներկայացնեն Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերան՝ բոլորովին նոր բեմականացմամբ: Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը բավականին մեծ սպասելիքներ ունի նոր «Բոհեմից»: Մեներգիչները կկրեն ֆրանսաբնակ մոդելավորողներ Վարդան և Գևորգ Թառլոյանների տրամադրած շքեղ հագուստները: Բեմականացման ռեժիսորն է Սուքիաս Թորոսյանը: Հայերենին չտիրապետելով՝ իտալացի բարիտոն Ջանպիերո Ռուջջերին փորձերի ընթացքում առանց թարգմանության է աշխատել ռեժիսոր Սուքիաս Թորոսյանի հետ: Այն ամենն, ինչ ասում էր Սուքիասը, չի թարգմանվել ինձ համար, բայց ես այդ ամենը հասկանում էի, քանի որ նա ինձ հետ խոսում էր արվեստի լեզվով՝ անկեղծացավ բարիտոնը: «Բոհեմն այս անգամ իսկապես շատ յուրահատուկ է ստացվել, քանի որ շատ փոքր տարածության վրա պետք է ներկայացնենք: Շատ հաճելի է նաև նման կոստյումներով հանդես գալ և մեկ բեմում աշխատել հիանալի կոլեգաների հետ: Մեծ անհամբերությամբ եմ սպասում նաև մեր գալա համերգին»: Հայրենիքում ելույթ ունենալը մեծ պատիվ է նաև գերմանաբնակ սոպրանո Անի Յորենցի համար: Եթե նրա անցյալ տարվա բեմական հագուստից բեմադրության ռժիսորը դժգոհ էր, ապա այս տարվա ներկայացման կոստյումները յուրահատուկ են ընտրված: 19-րդ դարի շունչը փոխանցող հագուստներն էլ ավելի կատարյալ կդարձնեն «Բոհեմը»: Բոհեմյան մթնոլորտ կտիրի նաև ներկայացումից առաջ: Թառլոյան եղբայրեների հագուստներով մանեկենները կշրջեն նախասրահում ու կդիմավորեն հյուրերին:

Ռուսերեն

3D-анимация балета "Щелкунчик" будет представлена в Армении в сопровождении филармонического оркестра

3D –анимация балета Петра Чайковского "Щелкунчик" будет представлена в Армении 24 декабря в сопровождении Национального филармонического оркестра Армении под руководством Эдуарда Топчяна, сообщили в пресс-службе оркестра.

Անգլերեն