Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Սիրուշո

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Հայրս զբաղվել է աճպարարությամբ, բայց հիմա եմ հասկանում` թե իրական աճպարարությունը որն է. Սիրուշո

Սիրուշոյին հանդիպեցինք Մարզահամերգային համալիրի ետնաբեմում` Ձախ Հարութի մենահամերգի ժամանակ: Երգչուհին րոպեր առաջ  էր ավարտել ելույթը` Հարութի հետ  կատարելով «Տարիներ» երգը: Հարցազրույցը  սկսեցինք  հենց այդ նոտայից`թե ինչպես որոշեց երգել Հարութի հետ, որքանո՞վ են նրա երգերը հոգեհարազատ իրեն: Արդյո՞ք նրա երգերի ներքո Սիրուշոն սիրահարվել է: — (Ժպտում է-խմբ.) Այդ ժամանակ,  երբ շատ ակտիվ հնչում էին իր երգերը, ես 5-6 տարեկան էի: Ու հիմա, երբ ամեն անգամ նրա երգերը լսում եմ հիշում եմ մանկությունս: Իսկ նրա հետ երգելով նույն բեմում ամբողջովին այլ զգացողություններ եմ ունենում: Սիրահարվելու առումով էլ ասեմ հնարավոր է, ինչու ոչ: -Գիտեմ պատահական է ստացվել համագործակցությունը: Հնարավոր է՞ առաջիկայում նոր երգերով հանդես գաք: -Այդպիսի  ծրագրեր առայժմ չկան: Ուրախ եմ, որ «Տարիներ» երգի նորովի կատարումը սիրվեց: Դժվար է անդրադառնալ մի երգի, որը սիրվել է ժողովրդի կողմից, քանի որ այն շատ պարտավորեցնող է: Ես այս երգի գործիքավորման յուրաքանչյուր նոտայի մասնակից եմ եղել  ու զգում էի, որ  պետք է  ներկայացնեմ հնարավորինս լավ կերպով: Ուրախ եմ, որ երգը շարունակում է իր ուղին ու դառնում մարդկանց կյանքի երգ: -Այս համերգի համար էի՞ք եկել Երևան: -Որտեղի՞ց, (զարմանում է-խմբ.): Ես Հայաստանում եմ բնակվել ու բնակվում: Ի դեպ ասեմ ամենաակտիվ շրջանում, որ քննարկվում էր, թե ես ԱՄՆ –ում եմ բնակվում, ավելի քան երկու տարի ես ԱՄՆ-ի տարածք, ոտք չէի դրել: — Աշխարհի տարբեր բեմահարթակներում եք եղել, թե համերգային ու մենահամերգային ծրագրերով: Սակայն Հայաստանում այդպես էլ մենահամերգ չեք ունեցել: Ինչո՞ւ -ՀՀ-ում համերգ ունենալը շատ պարտավորեցնող է ու շատ ավելի ժամանակ է պետք: Կամ որևէ երկրում եմ համերգների, կամ ձայնագրությունների մեջ եմ, բայց հուսով եմ, որ այդ օրը մոտ է, քանի որ ինքս շատ եմ ուզում մենահամերգ ունենալ: -Երբ դուք նոր էիք ասպարեզ մտնում, այդ տարիների հայկական  էստրադան բոլորովին այլ հարթության վրա էր գտնվում: Հիմա  կարող ենք լսել երգեր, որը բացարձակ  կապ չունի էստրադայի հետ: Ձեզ արդյո՞ք  չի մտահոգում կամ զայրացնում ստեղծված իրավիճակը: -Այս  թեմայի մասին  ավելի ծավալուն կարող ենք խոսել, բայց չեմ կարող ասել, որ ինձ դուր է գալիս այն երաժշտությունը, որն այսօր հնչում է: Ես  պարզապես իմ երգերով  եմ  փորձում դրա դեմ պայքարել: Ի դեպ  լավ  կատարողներ ու տաղանդավոր երիտասարդներ ունենք, բայց այն, ինչ հնչում է այսօր` դա  այն չէ: Չեմ ուզում ոչ մեկի մեղադրել, թե ի՞նչու այսպես եղավ, ինչո՞ւ են նման երգեր հիմա հնչում, որ լսելու ցանկություն չի լինում, բայց հուսով եմ, որ դա կփոխվի մոտակա տարիներին: Մեր հանդիսատեսը շատ խելացի է, ու պետք չէ թերագնահատել հանդիսատեսի ճաշակը. -Կարծում ե՞ք, որ այսօր հայ հանդիստեսը մնացել է նույն պահանջկոտը, քան տարիներ առաջ էր: -Հայ  հանդիսատեսը վերջին շրջանում մի քիչ մոլորորության մեջ է, և պահանջկոտ  է, պահանջում է շատ որակյալը, բայց միևնույն ժամանակ տարածում ու լսում է այն, ինչ չի կարելի  որակյալ համարել: Այդ մոլորությունը չգիտեմ որտեղից է գալիս, բայց փոխադարձ է: Արտիստները դուրս են գալիս ժողովրդից, ուրիշ մոլորակից չեն հայտնվում: -Դուք  հայաստանյան  «Եվրատեսիլի» պատմության մեջ մնացիք լավագույն արդյունք  գրանցած երգչուհի, ի՞նչ դասեր պետք է քաղել որպեսզի նման արդյունքներ չգրանցվեն: -Ինչպես դուք, այնպես էլ ես հույս ունեմ, որ  ամեն տարի կլինեն  լավ արդյունքներ: Բայց   պետք չէ դա դարձնել ամբողջ կյանքի կարևորագույն մաս: Դա փառատոն է, երաժշտության տոն է, որը պետք է վայելել ու լավ ներկայանալ`հաճույք ստանալ մասնակցությունից, իսկ  մենք էլ հաճույք ստանանք այն  դիտելուց: Այս տարի էլ այսպես եղավ: Ուղղակի վայելենք երաժշտությունը ու չընկնենք սխալների հետևից, այլ բոլորս լինենք արտիստների կողքին, քանի որ դա շատ դժվար է: Ինքներդ ձեզ մեկ վայրկյան պատկերացրեք ու կզգաք դժվարությունը: -Երգը Ձեզ դուր  է՞ եկել: -Հատված եմ լսել հենց մրցույթի օրը: Դե իր տեսակի մեջ գեղեցիկ երգ է, ու չգիտեմ, թե որքան է այն մրցույթային: -Վերջին հարցը`արդեն երկու բալիկ ունենք, ինչպես ե՞ք կարողանում հասցնել ամեն ինչ, լինել բեմում ու նրանց կողքին: -(Ժպտում է-խմբ.): Դե փորձում եմ…, հայրս երիտասարդ տարիքում զբաղվում էր ժանգլորությամբ, ու ես հիմա եմ հասկանում` թե իրական ժանգլորությունը որն է:

«Поедем, поедим!»-ը կրկին այցելել է Հայաստան (տեսանյութ)

НТВ հեռուստաընկերության «Поедем, поедим!» հաղորդաշարի անձնակազմը կրկին այցելել է Հայաստան: Այս անգամ հաղորդավար Ջոն Ուորենը Երեւանում հանդիպել է Սիրուշոյի հետ, ում հետ զարդ է պատրաստել, Կասկադում լսել է քանոնահար Մերի Մուսինյանի կատարումը, այցելել Երեւանի ամենահին թաղամասերից մեկը՝ Կոնդ։ Հաղորդավարը եղել է նաեւ Սեւանում, որտեղ ձուկ է բռնել եւ խեցգետնի քաբաբ համտեսել, ինչպես նաեւ՝ լավաշ թխել եւ տոլմա պատրաստել ArmComedy-ի հաղորդավար Նարեկ Մարգարյանի հետ: 2014 թվականին «Поедем, поедим!» հաղորդումներից մեկը եւս նվիրված է եղել Հայաստանին։

Սիրուշոն, Հայկոն, Էրիկը, Ալլան եւ այլք երգել են Վարդուհի Վարդանյանի կրտսեր քրոջ հարսանիքին (Տեսանյութ)

Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Վարդուհի Վարդանյանի կրտսեր քրոջ՝ Ինեսսայի հարսանիքը: Հայտնի երգչուհու քրոջ հարսանիքին ներկա են եղել հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ:

Սիրուշոյի աշնանային look-ը

Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել իր Instagram-ում, որոնցում կեցվածք է ընդունել աշնանային street style լուքով։

Սիրուշոն՝ Սելին Դիոնի համերգին Լուսանկար

Երգչուհի Սիրուշոն ներկա է գտնվել Սելին Դիոնի համերգին։ Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան իր էջում հրապարակած լուսանկարից, որին կից գրել է․ «Շատ հավանեցի Սելին Դիոնի համերգը»։

«Բոլորի աչքի առաջ եմ մեծացել». Սիրուշոն՝ Երեւանում մենահամերգ չտալու պատճառների եւ Սեբուի հետ համագործակցության մասին

Երեկ Սերժ Թանկյանի պրոդյուսինգային խումբը՝ VIZA-ն, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը եւ «Գրեմմի» դափնեկիր Capital Cities խմբի մեներգիչ Սեբուն համերգ տվեցին Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Spice girls» աշխարհահռչակ խմբի Մել Բին սովորում է հայերեն . Սիրուշոն նրան օգնում է այդ հարցում

Աշխարհահռչակ «Spice girls» խմբի անդամներից երգչուհի Մել Բին ցանկանում է հայերեն սովորել: Այս մասին տեղեկանում ենք Սիրուշոյի ինսթագրամյան էջից, որում երգչուհին հայերեն գրքի լուսանկար է հրապարակել` դրան կից գրելով. «Այն ճանապարհին է, Մել Բի»:

Սիրուշոն որդիների հետ՝ Ծաղկաձորում

Սիրուշոն «Instagram»-ի Story բաժնում լուսանկարներ է հրապարակել, որոնցում տեսնում ենք, թե ինչպես է նա որդիների հետ Ծաղկաձորում ուրախ ժամանակ անցկացնում։

Սիրուշոն կարճ շորտով՝ Սիդնեյից

Երգչուհի Սիրուշոն համերգային ծրագրով գտնվում է Սիդնեյում, համերգից զատ նա վայելում է Սիդնեյի արևը և գեղեցիկ տեսարանները:

Սյուզան Մարգարյանի «Ամանոր» տեսահոլովակն արդեն համացանցում է. նկարահանվել են նաև Սիրուշոյի որդիները

Երեկ տեղի ունեցավ երգչուհի, ՀՀ Վաստակավոր արտիստուհի Սյուզան Մարգարյանի նոր տեսահոլովակը: Ամանորյա գույներով, երեխաների ջերմությամբ ու ժպիտով լցված նոր տեսահոլովակը երգչուհու՝ 2010 թվականին լույս տեսած «Նոր տարի» ձայնասկավառակից ընտրված «Ամանոր» երգի հիման վրա է:

Սիրուշոն ամուսնու և երեխաների հետ լուսանկար է հրապարակել

Երգչուհի Սիրուշոն, ով իր անձնական կյանքը և երեխաներին հանրությանը չի ներկայացնում, Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, սակայն նրանք մեջքով են կանգնած։ Երգչուհին, ինչպես միշտ, Ամանորն անցկացնում է ընտանիքի հետ։

Աստված Սիրուշոյի հանդեպ շատ շռայլ է գտնվել. Ջիվան Գասպարյանը և Հարութ Փամբուկչյանը՝ երգչուհու մասին (Տեսանյութ)

Աստված Սիրուշոյի հանդեպ շատ շռայլ է գտնվել. Ջիվան Գասպարյանը և Հարութ Փամբուկչյանը՝ երգչուհու մասին: Երգչուհին Instagram-ի իր էջում հրապարակել է տեսանյութ և կից կատարել գրառում. «Երեկո որը միշտ կհիշեմ»:

Նունե Եսայանի եւ Սիրուշոյի համատեղ հիանալի կատարումը

Երգչուհի Նունե Եսայանը եւս, ինչպես եւ հայ երգարվեստի շատ աստղեր, օգտագործում է Instagram-յան տիրույթն իր երկրպագուների հետ կապը պահպանելու, գեղեցիկ լուսանկարներ հրապարակելու, երբեմն նաեւ իր մտքերով կիսվելու համար:

«Խոստանում եմ նույնքան սիրով լցնել ձեր կյանքը…». Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն երեկ տոնում էր ծննդյան 32-ամյակը, ինչի առիթվ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։ Նրա հայրը՝ դերասան Հրաչյա Հարությունյանը, ջերմորեն շնորհավորել էր դստերը։ «Ծնունդդ շնորհավոր, իմ ԱՇԽԱՐՀ բալա»,- գրել էր Հրաչյա Հարությունյանը։

Սիրուշոն որդու հետ ձմեռային զբոսանքից կադր է հրապարակել

Երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

«Ժամանակ». Լեւոն Քոչարյանի եւ Սիրուշոյի երեխաները Լոս Անջելեսում են մանկապարտեզ գնալու

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի ոդին՝ Լեւոն Քոչարյանը, կնոջ՝ Սիրուշոյի հետ օրերս այցելել է Լոս Անջելեսում գործող First steps՝ «Առաջին քայլեր» անվանումով մանկապարտեզ իրենց երեխաներին այնտեղ տեղավորելու հարցով:

Մեր երեխաները հաճախում են եւ շարունակելու են հաճախել մանկապարտեզ Երեւանում. Սիրուշո

«Մեր երեխաները հաճախում են եւ շարունակելու են հաճախել մանկապարտեզ Երեւանում»,- այս մասին Instagram-ի էջում գրել է երգչուհի Սիրուշոն՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե Լեւոն Քոչարյանի եւ Սիրուշոյի երեխաները Լոս Անջելեսում են մանկապարտեզ գնալու։

«Ինձ համար շրջան է վերաարժեքավորելու, վերանայելու, ուսումնասիրելու մարդկանց և նրանց քայլերը, պահվածքը՝ տարբեր իրավիճակներում»․ Սիրուշոյի նոր հրապարակումը՝ Լոս Անջելեսից

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով:

Ռուսերեն

Անգլերեն