Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արսեն Սաֆարյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Մի երգի պատմություն. «Ղարաբաղ, իմ չքնաղ»

Այն տարիներին, երբ բոլոր թատրոնները փակ էին, մութ էր, լույս չկար ու մարդիկ մտածում էին  միայն  օրվա ապրուստը հայթայթելու  մասին, Արթուր Գրիգորյանը ստեղծեց Երգի պետական թատրոնը։ Թատրոնի առաջին սերնդի ներկայացուցիչ Արթուր Իսպիրյանն ասում է ,որ դրանք ոչ թե մութ, այլ զարթոնքի տարիներ էին։   «Հայաստան, իմ չքնաղ». այս երգը  գիտեն գրեթ բոլորը, սակայն ոչ բոլորը գիտեն երգի ստեղծման պատմությունը։ Այն գրվել է 1977 թվականին: Հեղինակն է  կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։  Պատմում է. «Խատուտիկ», խմբի հետ  մեկնել էինք Արցախ։ Գնացինք, երգեցինք, վերադարձանք, իսկ հետո ինձ տարան КГБ»։ Ասացին՝ Ղարաբաղի փոխարեն կարող էիր գրել Հայաստան: Այդ երգն այդպես էլ կնքվեց՝ «Հայաստան իմ չքնաղ», սակայն ի սկզբանե եղել է «Ղարաբաղ իմ չքնաղ»։ Երգը հետագայում բազմաթիվ անգամ ներկայացվեց, բայց ոչ բնօրինակով. Միայն 30 տարի անց Արթուր Գրիգորյանի «Երեկ, այսօր և…». հեղինակային երեկոյի օրն այն հնչեց երկու հանրապետությունների անունով,որը  կատարեցին Երգի պետկան թատրոնի այսօրվա սաները։ Թատրոնի նախորդ սերունդների  ներկայացուցիչների հետ զրուցելիս  պատմում են՝ այդ  տարիներին ամենահիշարժան հյուրախաղերը լինում էին հենց Արցախում. Թատրոնը, կարելի ասել, լույսի մի շող էր: Այն տարիներին, երբ բոլոր թատրոնները փակ էին, մութ էր, լույս չկար ու մարդիկ մտածում էին  միայն  օրվա ապրուստը հայթայթելու  մասին, Արթուր Գրիգորյանը ստեղծեց Երգի պետական թատրոնը։ Թատրոնի առաջին սերնդի ներկայացուցիչ Արթուր Իսպիրյանն ասում է ,որ դրանք ոչ թե մութ, այլ զարթոնքի տարիներ էին։ Հաղորդավար Անիտա Հախվերդյանի մուտքը Երգի պետական թատրոն շատ պատահական էր։ Էլվինա Մակարյանի համերգի ժամանակ  ծանոթացել է Արթուր Գրիգորյանի  հետ, որն էլ հրավիրել է նրան թատրոն աշխատելու, ասելով՝ փորձենք տեսնենք՝ ինչ կստացվի: Հաղորդավարը «Ռադիոլուրի հետ զրույցում ժպտալով պատասխանում է՝ մինչ հիմա փորձում է։ Ամեն մարդ այդ տարիներին չէր կարող հայտնվել թատրոնի կազմում, ասում էին արտիստները բազմաթիվ փորձություններ էր ենթարկվում, քանի որ Գրիգորիչը  բավականին խստապահանջ էր։ Երգչուհի Ալլա Լևոնյանը, ով թատրոնի  երկրորդ  սերնդի ներկացուցիչն է,   ասում է,որ  նրա խստապահանջությունը միայն օգնում էր արտիստին։ Զրույցին միանում է նաև Զարուհի Բաբայանը՝ շտկելով՝ ոչ թե երկրորդ,  այլ՝ ոսկե սերնդի ներկայացուցիչն են իրենք, բայց դրա մասին չեն բարձրաձայնում։ Այս սերնդի ներկայացուցիչ Արսեն Սաֆարյանը պատմում է, որ մինչեւ թատրոնում հայտնվելը երգում էր «Ամադեուս»  երաժշտական կենտրոնում, հետո որոշեց մասնակցել «ԱՅՈ» հեռուսատշոուին՝ հասկանալու  համար՝ արժե՞ շարունակի երգել, թե՞ ոչ։ Կատարեց  «Բայց դու չես  գալիս» երգը ու  դրանով էլ մտավ երգաշխարհ։ Երգի Պետական թատրոնում այժմ ուսանում է  5-րդ սերունդը։ Վերջերս մեծ հնչեղություն առաջացրած  «Կյանք ու կռիվ» ֆիլմում, որի երաժշտության հեղինակը հենց Արթուր Գրիգորյանն էր, երգը կատարեց արդեն թատրոնի նոր սերնդի ներկայացուցիչ Ռուսլան Էլյազյանը։ Մի առիթով  Արթուր Գրիգորյանը ասել է. «Երբ մարդ ներքուստ ազատ է, կարծես միշտ լոգանք ընդունած լինի: Հենց դա է երջանկությունը, եւ սա ինքնավստահություն չէ, դա վստահություն է ինքդ քեզ»։

Կրտսեր Էդգար Էլբակյանի թողած երգերի նոր շունչն ու ասելիքը

Ռադիոլուրի անդրադարձը այսօր տաղանդավոր դերասանների էլ ավելի տաղանդավոր որդու մասին է, ով ծնողների եւ ընկերների հիշողությունում շարունակ ներկա է, նրան բացակա չես էլ կարող դնել, նրա մասին վստահաբար կարելի է ասել՝ մարդ, որ աշխարհ եկավ իր կողքինների հոգում սիրո, նվիրումի, ստեղծագործական մեծ հեղափոխություն անելու համար։ Երիտասարդ, որ իր ճառագած լույսով եւ իր ստեղծագործություններով նոր շունչ ու ասելիք բերեց։ Դեռ  մի քանի շաբաթ առաջ նր երգերը ոչ-ոք չգիտեր, բայց այսօր համացանցը ողողված է այդ երգերով. երգեր սիրո, կարոտի,  ընկերոջ ու մոր մասին. խոսքը կրտսեր Էդգար Էլբակյանի երգերի մասին է, ով ապրեց ընդամենը 18 տարի: Ընկերները պատմում  են , որ Էդգարը  գրում էր ամեն ինչի վրա՝ լուցկու տուփի, թղթի կտորների,  մի խոսքով՝ այն ամենի, որտեղ հնարավոր էր գրել: Մանկության ընկեր, դերասան  Ստեփան Ղամբարյանի  հետ  զրույցը սկսում ենք  հենց այս նոտայից: Դերասանի  հետ չենք խոսում այդ չարաբաստիկ դեպքից, շրջացում ենք  ու սկսում  խոսել Էդգարի թողած երգերից. ու մինչ ուզում եմ հարցս ուղղել, Ստեփանը սկսում  է  պատմել, որ Էդգարը շատ մեծ ազդեցություն է ունեցել իր տեսակի ձևավորման վրա։ Հենց նրա ազդեցությամբ է որոշել մտնել թատերական աշխարհ։ Ստեփանը  Էդգարի մասին  չէր  խոսում անցյալով, ու ինչ որ բան պատմում էր անմիջապես դեմքը  ճառագում էր ուրախությունից. հիշում է, որ ընկերների համար մշակել էր  հատուկ ժեստերի լեզու: Մանկության հիշողությունից անցում ենք կատարում: Հենց այստեղ Ստեփանը ասում է, որ նա գրեթե  միշտ ականատես էր լինում  նոր երգի ստեղծմանը  ու մինչ այսօր էլ դժվարանում է  առանձնացել Էդգարի երգերից, որն է ավելի շատ սիրում: Այս տարի Էդգարը կդառնար 35 տարեկան: Դերասանի ու Մշակույթի նախարարության  աջակցությամբ շուտով կթողարկվի Էդգարի հեղինակային երգերի ալբոմը։  Այս պահին արդեն ձայանգրվել  է 10 երգ:  Ստեփանն ասում է, որ այս ամբողջ տարիների ընթացքում նրան հանգիստ չէր տալիս այն միտքը, որ  Էդգարի տաղանդի մասին պետք է իմանան բոլոր, նրա  երգերը մեկը մյուսից լավն էին որ ճիշտ չէր լինի եթե այդ երգերը  մնային հին ձայնասկավառակների վրա: Երկար փնտրտուքներից հետո որոշեցի, որ բոլոր երգերի գործիքավորումը պետք է  կատարի Արման Էլբերտը, Արմանը զգաց Էդգարի շունչն ու երգերը գործիքավորեց  հենց այդպես: Կարող եմ ժամերով խոսել ու պատմել Էդգարի մասին, մարդ ով անչափ նվիրված էր  իր ընկերներին ու բոլորվին   պատահական չէ նրա գրաված «Ընկերոջս» երգը, որը այսուհետ կատարելու  է  Արսեն Սաֆարյանը:

Անգլերեն