Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Կոնստանտին Օրբելյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Արթուր Ղուկասյանը՝ Օպերային թատրոնի գլխավոր պրոդյուսեր

Թատերական գործիչ Արթուր Ղուկասյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր պրոդյուսեր: Նրան այսօր ներկայացնելիս մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ միակ նպատակը թատրոնի և’ ստեղծագործական, և’ կառավարման համակարգն առողջացնելն է. «Սա ամենևին չի նշանակում, որ ես փորձում եմ թերագնահատել նախկիններին, ո′չ: Առավել քան վստահ եմ, որ ցանկացած ղեկավար իր ժամանակի մեջ անում է հնարավորությունների առավելագույնը: Առավել ևս՝ Օպերային թատրոնի ղեկավարները, որոնք բոլորն էլ եղել են իմ պատվելի ընկերները, մեծ անուն ու վաստակ ունեցող մարդիկ: Այսօր էլ թատրոնը ղեկավարում են իմ երկու լավ բարեկամները՝ տնօրեն Անդրանիկ Արզումանյանը և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը. օպերային արվեստում, իսկապես, մեծ կարողությունների տեր մարդ, որին ես հավատում եմ: Այդուհանդերձ, մինչև միջազգային ցանկալի արդյունքին հասնելը, մենք ունենք ստեղծագործական, կառավարման և փիարի խնդիրներ, որոնք ներսում ինքներս պետք է լուծենք: Եվ պարոն Արզումանյանի հետ միասին հրավիրել ենք Արթուր Ղուկասյանին՝ թատերական արվեստում բավական հայտնի մարդ, որը տարիներ շարունակ կազմակերպել է Հայաստանում լավագույն թատերական փառատոները, ներկայացումները: Համոզված եմ, որ Օպերային թատրոնում որպես գլխավոր պրոդյուսեր նրա աշխատանքի արդյունքը կլինի այն երանելի պատկերը, որը երկար ժամանակ ուզում ենք ունենալ»: Արթուր Ղուկասյանն ասաց, որ Օպերային թատրոնում կփոխվի ոչ թե կառավարման ձևաչափը, այլ այն կփորձեն առավել համահունչ դարձնել 21-րդ դարի աշխարհում գործող առաջատար թատրոնների ոգուն: «Ես ունեմ փորձ՝ ստեղծելու և ղեկավարելու Հայաստանի գլխավոր թատերական փառատոնը: Հայաստանում մենք չունենք մրցակիցներ: Մեր մրցակիցներն են, օրինակ, Զագրեբի, Բրատիսլավայի փառատոները: Մենք փորձում ենք լինել նրանցից լավը՝ ունենալով շատ փոքր բյուջե: Նույն վիճակն է մեր Օպերային թատրոնում: Այն թիվ մեկն է, որովհետև մեր ազգային ակադեմիական թատրոնն է: Այս դեպքում ևս մեր մրցակիցը ոչ թե Հայաստանում է, այլ՝ Հայաստանից դուրս: Ես կարծում եմ, որ բոլորս միասին կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները և կներկայանանք նոր ծրագրերով»: Արթուր Ղուկասյանը ծնվել է 1972 թ., Երևանում: 1988-92թթ. սովորել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական արվեստի և ռեժիսուրայի ֆակուլտետում,1989թ.՝ Լոնդոնի «Սիթի» համալսարանում և Ժամանակակից արվեստների ինստիտուտում, 1999թ.` Ամստերդամի համալսարանում, 2001-ին` Զալցբուրգի Մենեջմենթի և մեդիայի ակադեմիայում: Ունի մասնագիտական հարուստ փորձ:

Հոբելյանական միջոցառում՝ նվիրված Ավագ Պետրոսյանի ծննդյան 105 ամյակին

«Այսպիսի հրաշալի ձայնը կարող է զարդարել  աշխարհի լավագույն թատրոնների բեմերը»,-հայ մեծանուն տենորի՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  մեներգիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի  դափնեկիր, ժողովրդական արտիստ, Ավագ Պետրոսյանի մասին գրել է  Մեծ թատրոնի գլխավոր բեմադրիչ, ԽՍՀՄ  ժողովրդական արտիստ, մեծահամբավ  Բորիս Պոկրովսկին:  Ծննդյան 105-ամյակի առթիվ  երգչի հուշաքարի մոտ (Սայաթ-Նովայի  պողոտայի և  Ավագ Պետրոսյան փողոցների խաչմերուկ) այսօր տեղի ունեցավ  հոբելյանական միջոցառում՝ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենի պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանի, թատրոնի անձնակազմի, Ավագ Պետրոսյանի հարազատների ու արվեստի երկրպագուների մասնակցությամբ:

Դմիտրի Խվորոստովսկին և Կոնստանտին Օրբելյանն ընդգրկվել են Grammy-ի հավակնորդների ցանկում

Ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին հետմահու առաջադրվել է ԱՄՆ-ի գլխավոր երաժշտական Grammy Awards մրցանակաբաշխությանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Ձայնագրման ակադեմիան:

Վերականգնողական կենտրոն՝ ոչ միայն ապրիլյան պատերազմի զինվորների համար

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում ստեղծվելու է զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն: Ի դեպ` շաբաթ օրը վիրավոր զինվորների մասնակցությամբ անցկացված ծառատունկի ընթացքում Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը տղաներին հրավիրեց մասնակցելու օպերային թատրոնում կայանալիք «Սիրում եմ քեզ, Հայաստան» խորագրով համերգային ծրագրին:  Համերգը սկսվելու է առաջիկա րոպեներին, իսկ տղաներին համերգի ուղեկցում են  ԵՊԲՀ ուսանողները,  Պայմանավորվածության համաձայն տղաները մաեստրո Օրբելյանի հետ  բեմում  պետք է  կատարեն մեկ ստեղծագործություն: Մինչ այդ, «Ռադիոլուրը» զրուցել է վերականգնողական բուժում ստացող տղաների հետ  ու մանրամասն տեղեկացել, թե ինչ գործառույթներ է իրականացնելու  նոր բացվող վերականգնողական կենտրոնը: Դանիել Դավթյանը  ապրիլյան պատերազմի մասնակից է։ Ապրիլի 3 ին վիրավորվեց Մատաղիսում, ու հենց այդ օրվանից էլ բժիշկները սկսեցին պայքարել  նրա կյանքի համար։  Մի քանի անգամ  վիրահատության ենթարկվեց,  հիմա բուժման կուրսեր է անցնում Հերացու անվան թիվ մեկ համալսարանական հիվանդանոցում։ Նրա հետ աշխատում են կամավոր վերականգնողները: Արկադի  Մկրտչյանը 10 տարի գամված է եղել սալյակին։ Վերկանագնողներն սկսել են աշխատել նրա հետ անցյալ տարվանից։ Կամավոր վերկանգնող Դավիթ Պարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ եթե Արկադիի հետ աշխատեին ավելի վաղ, ապա արդյունքները առավել տեսանելի կլինեին: Այս պահին ստացիոնար վերականգնողական  բուժում ստանում է 4 զինհաշմանդամ, իսկ 16-ը բուժումն ստանում է ամբուլատոր։ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նախատեսում է մինչև սեպտեմբեր Հերացու անվան թիվ մեկ հիվանդանոցային համալիրին կից բացել  նոր վերականգնողական կենտրոն։ Կենտրոնը  կառուցելու համար դրամահավաք է սկսվել։  «Զինվորական հաշմանդամների և վիրավոր զինվորների աջակցության» խմբի անդամ Հայկուհի Մինասյանն ասում է, որ կենտրոնում համալիր վերականգնողական բուժում են ստանալու վիրավոր, հաշմանդամություն ունեցող զինծառայողները, ցուցաբերվելու է հոգեբանական աջակցություն, իրականացվելու են նաև ուսումնական ծրագրեր, փորձելու են լուծել զբաղվածության խնդիրը: Վերականգնողական բուժման կենտրոնը թույլ կտա ունենալ ավելի քիչ զինհաշմանդամ՝ ասում  է  Հայկուհի Մինասյանը, իսկ   Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը մանրամասն  նկարագրում է, թե  կենտրոնն ինչ գործունեություն է  ծավալելու։ Այն  ոչ միայն իրականացնելու է  բուժական աշխատանքներ, այլեւ կենտրոնում սոցալիզացիայի խնդիրն է լուծվելու: Բուժման կուրսեր անցնող զինծառայողները շփվելու են իրենց տարիքի ուսանողների հետ: «Շատ երկար ամիսներ է արդեն այդ ընկերությունը մեզ կապում տղաների հետ, պարզ, մարդկային հարաբերություններ են ստեղծվել։ Ես ոչ միայն բոլորի անունները գիտեմ, այլև նրանց ընտանիքներում եմ եղել։  Արկադին, առհասարակ, եկավ, մեծ դժվարությամբ քայլելով, բայց ավելի մեծ նվեր, քան իր քայլելը Նոր տարուն, չունեի»: Ռեկտորն ասում է, որ հիվանդանոցի բակում գտնվող սրճարանը տրամադրվելու է տղաներին։ Նրանք կկարողանան այստեղ աշխատել եւ իրենց գործարար ծրագրերն իրականացնել։

Կոնստանտին Օրբելյանն Օպերային թատրոնի տնօրեն է նշանակվել

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում նշանակվել է Հարրի Կոնստանտին Օրբելյանը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 27-ի որոշումը:

Շառլ Ազնավուրը ճեղքել է ժամանակը. մեծ տոն՝ Օպերայի բեմում

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակներում մայիսի 29-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ռուդոլֆ Խառատյանի «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան՝ նվիրված Շառլ Ազնավուրին, որին ներկա կլինի նաեւ ինքը՝ շանսոնիեն։     Մի կտոր Փարիզ՝ Երևանում։ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կցուցադրվի աննախադեպ շոու բալետ՝ «Լա Բոհեմը»՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնիե Շարլ Ազնավուրին: Բալետի  հիմքում երաժշտի կերպարն է, կյանքն ու ստեղծագործական ուղին: Ներկայացման հեղինակ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանն ասում է, որ  այսպիսի ներկայացում վաղուց էր ուզում անել։  «Լա Բոհեմը» լինելու է մեկ գործողությամբ ներկայացում՝ կազմված Ազնավուրի 12 երգերից։ «Ռադիոլուրի»  համար  Ռուդոլֆ Խառատյանը բացում է մի քանի փակագծեր, պատմում մի քիչ սցենարից: Ներկայացման մեջ ինքնակենսագրական տարրեր են, թե  ինչպես  18 տարեկանում եկավ Փարիզը գրավելու, հետո վերջանում է Բոհեմով՝ իր հիշողությամբ, երբ հիշում է, թե ինչպես էր Մոնմարտրում, երբ սոված էին, բայց երջանիկ, որովհետեւ երիտասարդ էին: Ներկայացման մեջ ներգրավված են Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 26 պարողները՝ կներկայացնեն նաեւ հիփ- հոփ, ակրոբատի, հեծանվորդի, զբոսաշրջիկներից կերպարներ: «Մեր նպատակը հանդիսատեսին ոչ թե շոկի մեջ գցելն է, այլ ներգրավել երիտասարդներին թատրոն՝ ժամանակակից մոտեցմամբ։ Երիտասարդներին, որ վաղը մեր հանդիսատեսը պետք է դառնան»: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ասում է, որ սա մի ներկայացում է, որով կարելի է ներկայանալ աշխարհին։ Այս ներկայացումը ոչ միայն Հայաստանի, այլ ողջ աշխարհի համար է, քանի որ Ազնավուրին սիրում են բոլորը: Այս ամենին էլ գումարվել է Ռուդոլֆ Խառատյանի տաղանդը: «Լա բոհեմը» լինելու է  օպերային թատրոնի խաղացանկում: Ներկայացման պրեմիերան մայիսի 29-ին է։

Կոնստանտին Օրբելյանն ու Խվորոստովսկին՝ Գրեմմիի հավակնորդներ

Հայ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը և օրեր առաջ Լոնդոնում մահացած ռուս դասական երգիչ Դմիտրի Խվորոստովսկին «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդների շարքում են: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Ձայնագրման ակադեմիան: Խվորոստովսկին և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանն ընդգրկվել են Grammy-ի հավակնորդների ցանկում՝ «Լավագույն դասական վոկալային սոլո ալբոմ» անվանակարգում։ Ընդհանուր առմամբ, ամերիկյան ակադեմիայի հավակնորդների ցանկում տվյալ անվանակարգի համար 5 կատարող է առաջադրվել: Հիշեցնենք, որ Խվորոստովսկին մահացել է նոյեմբերի 22-ին Լոնդոնում՝ 56 տարեկան հասակում: 2015-ի հունիսին երգիչը հայտնել էր, որ իր մոտ ուղեղի քաղցկեղ է ախտորոշվել: Գրեմմի մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2018-ի հունվարի 28-ին՝ Նյու Յորքում:

Մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը

Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացել է Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի բացմանը նվիրված ասուլիսը։ Արամ Խաչատրյանի միջազգային երաժշտական մրցույթն այս տարի կանցկացվի «Վոկալ» մասնագիտությամբ։ Մրցույթի ժյուրիի նախագահն է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։ Մրցույթին մասնակցում է 43 երգիչ (Հայաստան, Արցախ, Ռուսաստան, Ղազախստան, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Ֆրանսիա, Կիպրոս, Մեքսիկա, Լատվիա, Ուկրաինա)։ Բոլոր մասնակիցները, այլ գործերից բացի, պարտադիր պետք է կատարեն Կոմիտասի ստեղծագործություններից։ Մրցույթի առաջին փուլը կանցկացվի հունիսի 7-ին և 8-ին, ելույթ կունենան նախընտրական փուլում հաղթած 43 մասնակիցները։ Երկրորդ փուլը կկայանա հունիսի 9-ին և 10-ին՝ կմասնակցեն 20 երաժիշտ։ Երրորդ փուլ անցած 10 մասնակիցները հունիսի 11-ին իրենց համարները կփորձեն մրցույթի պաշտոնական՝ Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ, որպեսզի ըստ արժանվույն ներկայանան հունիսի 12-ին և 13-ին կայանալիք երրորդ փուլում։ Հենց այդ ժամանակ էլ կորոշվեն հաղթողները։ Հունիսի 14-ին գալա համերգով տեղի կունենա մրցույթի փակման արարողությունը։ Մրցույթի կազմկոմիտեն սահմանել է հետևյալ մրցանակները՝ առաջին մրցանակ՝ 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երկրորդ՝ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երրորդ մրցանակ՝ 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Կլինեն նաև հատուկ մրցանակներ, որոնք սահմանվելու են մրցույթի գործընկերների կողմից։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ամեն տարի մեկնարկում է հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Այսօր ժամը 18:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը։ Ժյուրիի կազմում են Իզաբել Բայրաքդարյանը (Պլասիդո Դոմինգոյի հեղինակավոր «Օպերալիա» մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր, «Ջունո» մրցանակակիր, կանադահայ սոպրանո), Ջոն Ֆիշերը (դիրիժոր, օպերային ռեժիսոր, վոկալի ուսուցիչ և երաժշտական պրոդյուսեր, Մետրոպոլիտեն թատրոնի երաժշտական ադմինիստրացիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ), Էդուարդ Թոփչյանը (Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) և այլք։ Խաչատրյանական մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։

Տիգրան Մանսուրյանն առաջադրված է «Գրեմմի»-ի երկու անվանակարգերում

Մեծանուն հայ կոմպոզիտոր, երաժիշտ Տիգրան Մանսուրյանը միանգամից երկու անվանակարգում առաջադրվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակին,  տեղեկանում ենք մրցանակաբաշխության պաշտոնական կայքից: Մանսուրյանի հեղինակած «Ռեքվիեմ»-ը ներկայացված է «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում: «Գրեմմի»-ին է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»: Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը և օրեր առաջ Լոնդոնում մահացած ռուս դասական երգիչ Դմիտրի Խվորոստովսկին եւս «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդների շարքում են:

Ընդունելություն՝ նվիրված «Գրեմմի»-ի թեկնածուներ Տիգրան Մանսուրյանին և Կոնստանտին Օրբելյանին

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրավերով Օպերային թատրոնի ճեմասրահում երեկ ընդունելություն էր: Առիթը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը ներկայացնելը: Միջոցառմանը ներկա էին հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, մշակույթի ու քաղաքական գործիչներ: «Այսօր ուրախալի ու բացառիկ առիթ է մեր սրտի խոսքը, ջերմությունը, հարգանքն ու խոնարհումը փոխանցելու սիրելի մաեստրոներին՝ Տիգրան Մանսուրյանին և Կոնստանտին Օրբելյանին, մարդիկ, որոնք ճակատագրի բերումով ծնվել են արտասահմանում, բայց գիտակցությամբ ու հոգու կանչով վերադարձել են հայրենիք և զբաղվում են իրենց սիրելի գործով, ստեղծում և արարում են երաժշտության հրաշքը։ Աստված նրանց շռալորեն շնորհել է արվեստի գենը»։ «Գրեմմի»-ի թեկնածուներ Տիգրան Մանսուրյանին և Կոնստանտին Օրբելյանին նվիրված Օպերային թատրոնում կազմակերպված ընդունելությանն ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Գրեմմի»-ի արժանացած հայազգի արվեստագետների ցանկն ուսումնասիրելիս, ծնվեց խելահեղ մի գաղափար՝ երևանյան օպերային թատրոնի կամարների ներքո, հրաշալի մի համերգային նախագծում միավորել «Գրեմմի»-ի արժանացած բոլոր հայ երաժիշտներին՝ դրախտավայր Հայաստանից խաղաղության, սիրո պատգամ փոխանցելով աշխարհին»։ Նյու Յորքում 2օ18-ի հունվարի 28-ին կայանալիք «Գրեմմի»-ի 6օ-րդ հոբելյանական մրցանակաբաշխությանը  ներկայացված է Հայաստանը, այն էլ՝ երկու արվեստագետներով։ Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հետ «Գրեմմի»-ի թեկնածու է «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում ներկայացված «Սվիրիդով. հեռացող Ռուսաստան» սկավառակի համար: Մարեստրոն ուրախ է, բայց նաև տխուր. սիրելի գործընկերոջ հետ ուրախությունը կիսելու հնարավորություն, ցավոք, չկա «Մրցանակաբաշխությանն առաջադրվելու լուրը ստացվեց այն օրը, երբ Մոսկվայում հրաժեշտ տվեցինք Դմիտրի Խվորոստովսկուն։ Չափազանց ցավալի մի իրավիճակ բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին, լսել էին նրա երգերը։ Այս ստեղծագործությունը Խվորոստովսկու համար չափազանց կարևոր էր, և ձայնագրությունն արվել է այն ժամանակ, երբ նա արդեն հիվանդ էր։ Ուրախ եմ, որ հասցրեցինք դա անել, և ստեղծագործությունը գնահատվեց մեր գործընկերների կողմից։ Հուսանք ու սպասենք, թե ինչ կլինի հունվարի 28-ին»: «Ուզում եմ շնորհավորել Կոնստանտին Օրբելյանին, որը Հայաստան գալով, բերեց նաև իրեն ուղղված այդ պարգևը, որն, այնուամենայնիվ, բոլորինս է, Օպերային թատրոնինն ու հայ երաժշտությանը»,-ասաց իր իսկ բնորոշմամբ՝ «Գրեմմի»-ի նախադռանը հայտնված երկրորդ թեկնածուն՝ Տիգրան Մանսուրյանը։  Նա «Գրեմմի»-ի նախադռանն է արդեն երկրորդ անգամ։ «Դա 2օօ4 թվականին էր, ես ներկայացված էի ալտահարուհի Քիմ Քաշքաշյանի հետ։ Եվ նա՛ չստացավ «Գրեմմի», և ե՛ս։ Դա հեշտությամբ կարող է պատահել նաև այս անգամ, չնայած ցանկալի է, որ լինի։ Քիմ Քաշքաշյանը «Գրեմմի»-ի արժանացավ մեկ այլ առիթով, ինչի համար շատ ուրախ եմ։ Եթե մեր թիմը ավելանա, լավ կլինի»: Տիգրան Մանսուրյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված  «Ռեքվիեմ»-ը ներկայացված է «Գրեմմի»-ի երկու անվանակարգերում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»: Առաջիկա մրցանակաբաշխությանը մաեստրոներին հաջողություն մաղթեցին ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպանները, մյուսները մաղթանքներին միացան գինով ու շամպայնով  լցված բաժակներով: «Այժմ մեզ մնում է միավորել մեր սրտերն ու հոգիները և սպասել հունվարի 28-ին, «Գրեմմի»-ի 6օ-րդ մրցանակաբաշխությանը՝ հուսալով, որ մեր միավորված սրտերն ու ցանկությունները իրականություն կդարձնեն  երազանքը, որը կոչվում է՝ «Գրեմմի»-ի մրցանակը մեր սիրելի մաեստրոներին»,-ամփոփեց մշակույթի նախարարը։

Օպերայի մասին Սերգեյ Առաքելյանի գրքի շնորհանդես՝ Oպերային թատրոնում

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը  հանրությանն է ներկայանում նոր գրքով՝ նվիրված Երևանի օպերային թատրոնին: Գրքում հանգամանորեն ներկայացված է  թատրոնի հիմնադրման պատմությունը, հիմնադիրների և արտիստների  կենսագրությունները: Աշխատությունն առանձնանում է թատրոնի հարուստ պատմությունը  ներկայացնող լուսանկարներով: «Չգիտեմ՝ ե՞րբ, ու՞մ կողմից, բայց  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմությունը անպայման պիտի գրվեր: Երջանիկ  եմ, որ այդ բախտը հենց ինձ վիճակվեց»,- «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» աշխատության հեղինակ  Սերգեյ Առաքելյանի խոսքերն էին՝ հնչած Օպերային թատրոնում կայացած շնորհանդեսին. «Որովհետև մենք թատրոնի հետ գրեթե հասակակիցներ ենք. ես մեծացել եմ թատրոնի հետ, թատրոնի կողքին, թատրոնի մեջ  և դեռ 4-րդ դասարանից հավաքել եմ նյութեր Օպերային թատրոնի մասին»: «Չափազանց երջանիկ եմ ներկայացնելու այս հանճարեղ գիրքը՝ գրված հանճարեղ մարդու կողմից: Սա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մասին արժեքավոր տեղեկատվություն  պարունակող հանրագիտարանային աշխատություն է: Այն մեր թատրոնի 85-րդ հոբելյանական թատերաշրջանի լավագույն նվերն է»,- ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով` «Այս գիրքը ոչ միայն պատմություն է, այլև ոգևորության առիթ է, որպեսզի մենք ևս ստեղծենք այս մշակույթին համարժեք  մշակույթ,  ապահովենք այս պատմության շարունակականությունը»,-մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նաև հույս հայտնեց, որ Սերգեյ Առաքելյանի «ձեռամբ» կգրվի նաև Օպերային թատրոնի վերջին տասնամյակների ձեռքբերումների, Մաեստրո Օրբելյանի օրոք թատրոնի վերածննդի պատմությունը»: «Սերգեյը շատ զարմանալի ու «տարօրինակ մարդ է, զգույշ եղեք հետը: Բոլորիս մասին, ինչ ասես, ունի գրած,-կատակեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը՝ հավելելով. «Սերգեյ Առաքելյանի մոտ է  գտնվում Սայաթ Նովային վերաբերող 2500 փաստ, այդ թվում՝ Հովհաննես Թումանյանի, Շիրվանզադեի ձեռագրերը: Ես շատ եմ ուզում, որ մենք այնքան հասունանանք, որ եկող տարի հերթական սուպերմարկետը բացելու փոխարեն, բացենք մի շենք, որտեղ կպահպանվեն այդ նյութերը»: «Եկող տարի ծրագրված է Սայաթ Նովայի թանգարանը բացել Հաղպատում, և մենք արդեն բանավոր պայմանավորվածություն ունենք Սերգեյ Առաքելյանի հետ»,-արձագանքելով Ղազանչյանի դիտարկմանը, շտապեց տեղեկացնել նախարար Ամիրյանը:

Օպերային արվեստը հանրահռչակելու մեր որդեգրած քաղաքականությունը պսակվեց հաջողությամբ. Կոնստանտին Օրբելյան

Տարեվերջյան հաշվետվությամբ այսօր ներկայացել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը: Ասուլիսին մասնակցել է նաև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Երևանի օպերային թատրոնի, մասնավորապես մաեստրո Օրբելյանի աշխատանքը նախարարը գնահատել է ՝ փառահեղ ու փայլուն: «Փառահեղ և փայլուն, այն ինչ արվեց անգամ ոչ թե մեկ տարում, այլ ամիսների ընթացքում, արժանի է ամենաբարձր գնահատականին». Օպերային թատրոնի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում  մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսպես գնահատեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ու մասնավորապես թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանի աշխատանքը: Արմեն Ամիրյանի բնորոշմամբ, միասնական ջանքերով, մեկ գաղափարի շուրջ համախմբված,  հաջողվեց ապահովել այն, ինչ կոչվում է ֆինանսական ու ստեղծագործական հաջողություն: «Եթե վեց  ամիսների կտրվածքով մենք հայտարարում էին, որ Օպերային թատրոնն ապահովել է  45 տոկոս տնտեսական աճ, ապա տարեվերջին վստահորեն արձանագրում ենք, որ  հարյուր տոկոսի շեմն անցել է: Դա նշանակում է, որ մեր օպերային արվեստին հաղորդակից դարձան  կրկնակի թվով մարդիկ: Տարվա ընթացքում մենք ունեցանք լեփ-լեցուն դահլիճներ, ինչը ամենաուրախացնող փաստն է: Տարվա ընթացքում մենք արձանագրեցինք մի շատ կարևոր փաստ. նույնիսկ բարձրացված գնով դահլիճը վարձակալության հանձնելն այլևս ձեռնտու չէ թատրոնին, ավելի շահավետ է ներկայացում խաղալը»: Ե՛վ ֆինանսական, և՛ ստեղծագործական, և՛ օպերային արվեստը հանրահռչակելու առումով, մեր որդեգրած քաղաքականությունը պսակվեց հաջողությամբ»,-ասաց մշակույթի նախարարը՝ կազմակերպչական ու ստեղծագործական հրաշալի աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով  մաեստրո Օրբելյանին, միաժամանակ՝ վստահություն հայտնելով, որ աշխատանքը 2018-ին  ավելի արգասաբեր է լինելու: 2017-ին իրականացրած աշխատանքը տեսանյութով ներկայացնելուց հետո մաեստրո Օրբելյանը խոսեց նաև 2018-ի անելիքի մասին: Արդեն հունվարին Մաեստրոյի ղեկավարությամբ թատրոնի երիտասարդ մենակատարները կմասնակցեն Իսրայելում կայանալիք «Էյլաթ» փառատոնին: Ապրիլի 11-ին Երևանի օպերային թատրոնում կկայանա Ժ. Մասնեի «Մանոն» օպերայի պրեմիերան՝ Ա. Ժագարսի բեմադրությամբ: Նաիրե Ստեփանյանի բեմադրությամբ բեմ կբարձրանա  Բիզեի «Կարմեն» օպերան: Այս ներկայացումով  2018-ի սեպտեմբերին  Երևանի օպերային թատրոնը  կմեկնի ԱՄԷ և հանդես կգա Դուբայի օպերային թատրոնում: «Այս ընթացքում մենք պատրաստում ենք «Դավիթ Բեկ» օպերային ներկայացումը, որի պրեմիերան  կկայանա  սեպտեմբերի 18-ին  Արցախում: Նախապատրաստում ենք  Ջ. Պուչչինիի Տրիպտիխ օպերայի բեմադրությունը: Մայիսի երկրորդ կեսին պլանավորված է  Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի նոր բեմադրությունը: Մեծ թատրոնի հետ պայմանավորվածության համաձայն, մեր թատրոն կփոխադրվի և կներկայացվի «Չիպոլինո» բալետը: Հունիսի 2-ին և 3-ին  տեղի կունենա  «Բյուրեղապակյա դղյակ»  բալետի պրեմիերան՝ ըստ  Ալեքսեյ Շորի երաժշտության, ով մեծացել է Գյումրիում: Բանակցություններ են տարվում  Լիտվայի օպերայի և բալետի  թատրոնի հետ «Շչելկունչիկ»  բալետի փոխադրման հետ կապված»: Կոնստանտին Օրբեյլանի առաջարկությամբ 2018-ին կանցկացվի  «Անուշ» օպերայի նոր բեմադրության միջազգային մրցույթ: Ի թիվս 2018-ի բազմաթիվ ծրագրերի,  մարտի 17-ին  Օպերային թատրոնում տեղի կունենա   Վրուբելի  «Դև» նկարի հանձնման հանդիսավոր արարողությունը: Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերան բեմ կբարձրանա ֆրանսերեն:

Կոնստանտին Օրբելյանը կմասնակցի «Grammy» 61-րդ մրցանակաբաշխությանը

Ամենամյա «Grammy» համաշխարհային մրցանակաբաշխությանը տեղի կունենա փետրվարի 11-ին՝ Երեւանի ժամանակով առավոտյան ժամը 5-ին։ Այն կանցկացվի Լոս Անջելեսի Սթելպլս կենտրոնում։ Միջոցառմանը կմասնակցի նաեւ Հայաստանի օպերային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, հայտնում է թատրոնի մամուլի ծառայությունը։

Ինչո՞ւ է Կոնստանտին Օրբելյանն ազատվել աշխատանքից. Մշակույթի նախարարության պարզաբանումը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցվել են՝ ՊՈԱԿ-ների մասին օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ըստ որի, տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հետ մեկտեղ անձն իրավունք չունի զբաղեցնել մեկ այլ պաշտոն՝ բացի մանկավարժական, ստեղծագործական և գիտական աշխատանքից:

Մշակույթի նախարարության հայտարարությունը Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից», իսկ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը չի համարվում այդպիսին՝ ՀՀ մշակույթի նախարարի հրամանով սույն թվականի ապրիլի 1-ից դադարեցվում են Կ. Օրբելյանի՝ թատրոնի տնօրենի լիազորությունները (Կ. Օրբելյանի լիազորությունների դադարեցման իրավական հիմքերը ներկայացված են կից տեղեկանքում):

Եթե պետք է օրենքը փոխվի, որ Կ. Օրբելյանը կարողանա պաշտոնավարել, կարծում եմ՝ կարելի է դրան գնալ. Գեւորգ Գորգիսյան

Եթե պետք է օրենքը փոխվի, որ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը կարողանա պաշտոնավարել, կարծում եմ՝ կարելի է դրան գնալ։

«Տեղում կորոշենք». Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներին ընդունել է Նիկոլ Փաշինյանը

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ազատման դեմ բողոքող աշխատակիցներին այսօր՝ ապրիլի 1-ին, իր մոտ է ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կոնստանտին Օրբելյանի «մշակութային հեղափոխությունը»

Թատերական հասարակությանը վերջին օրերին հանգիստ չի տալիս այն տեղեկությունը, որ մշակույթի նախարարի պաշտոնակատարի հրամանով` Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։ Միաժամանակ, նա պահպանել է թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։

Իմ հետ կապված պատմության մեջ քաղաքականություն չեմ տեսնում, պարզապես Նազենի Ղարիբյանին սխալ տեղեկատվություն է տրված. Կոնստանտին Օրբելյան

Իմ հետ կապված այս պատմության մեջ ես ոչ մի քաղաքականություն չեմ տեսնում, պարզապես Նազենի Ղարիբյանին սխալ տեղեկատվություն է տրված, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի թատրոնի ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Ռուսերեն

Президент Армении поздравил знаменитого дирижера Константина Орбеляна с 60-летием

Президент Армении Серж Саргсян поздравил заслуженного артиста РФ, дирижера и музыканта Константина Орбеляна с 60-летием, пожелав ему крепкого здоровья, неисчерпаемой энергии и новых достижений

Президент Армении поздравил известного дирижера Константина Орбеляна с 60-летием

Президент Армении Серж Саргсян поздравил заслуженного артиста РФ, дирижера и музыканта Константина Орбеляна с 60-летием, пожелав ему крепкого здоровья, неисчерпаемой энергии и новых достижений

Первый концерт всемирно известного дирижера Константина Орбеляна пройдет в Ереване в День города

Первый концерт под руководством худрука Армянского академического театра оперы и балета им. А. Спендиарова, заслуженного артиста РФ, дирижера Константина Орбеляна пройдет 8-го октября в Ереване.  

Дирижер Константин Орбелян назначен ио директора ереванского театра оперы и балета

Всемирно известный дирижер Константин Орбелян назначен временно исполняющим обязанности директора ереванского Национального академического театра оперы и балета имени Спендиаряна.

13-й международный конкурс имени Арама Хачатуряна в 2017 году пройдет по специальности «вокал»

Международный конкурс имени Арама Хачатуряна расширяет рамки своей деятельности: в 2017-м году 13-й Международный конкурс впервые пройдет по специальности «вокал». В качестве председателя жюри выступит Константин Орбелян.

В «La Boheme» классический балет будет представлен в современной интерпретации

В свою очередь, художественный руководитель Нацакадемического театра оперы и балета Константин Орбелян не исключил, что балет «La Boheme» может быть представлен также за рубежом, и выразил уверенность, что он станет популярным не только в Армении, но и везде, где любят музыку Азнавура.

Дирижер Константин Орбелян надеется вскоре услышать голос своего друга Хворостовского со сцены

Известный дирижер и друг Дмитрия Хворостовского Константин Орбелян, с которым знаменитый баритон много лет выступает на сцене, рассказал, что они очень ждут 10 ноября, когда выйдет диск с их записью

Орбелян отстранен от должности директора Нацакадемического театра оперы и балета, но сохранил пост худрука. Минкульт разъясняет причины

Константин Орбелян отстранен от должности директора Национального академического театра оперы и балета им. Ал. Спендиарова, но сохранил за собой пост художественного руководителя театра

Страсти по Оперному театру: Асмик Папян опровергает слухи о своем назначении на пост директора (ФОТО)

Уже второй день в Армении бушуют страсти по поводу отстранения от должности директора Национального театра оперы и балета им. А. Спендиаряна Константина Орбеляна и назначения нового

Коллектив Оперного театра потребует от Пашиняна отставки и.о. министра культуры, экс-директор Константин Орбелян растрогался (ВИДЕО)

Коллектив Национального театра оперы и балета им. А.Спендиаряна направит правительству письмо с требованием аннулирования решения об отстранении с должности директора Константина Орбеляна

"Культурная революция" Константина Орбеляна

Театральное сообщество Армении последние дни взбудоражено известием о том, что по приказу и.о. министра культуры Назени Гарибян Константин Орбелян отстранен от должности директора Оперного театра. При этом, за ним сохранен пост художественного руководителя театра.

Деградация и беззаконие в культурной сфере: армянские парламентарии о ситуации с директором Оперного театра

Ситуация с увольнением директора Нацтеатра оперы и балета Константина Орбеляна оказалась в понедельник в центре внимания на брифингах армянских парламентариев

По следам скандала вокруг ереванского Оперного театра: суд восстановил маэстро Орбеляна в должности директора

Суд общей юрисдикции Еревана удовлетворил иск известного дирижера Константина Орбеляна против решения Министерства культуры Армении в связи с отстранением его с поста директора Национального академического театра оперы и балета им.Спендиаряна

Անգլերեն