Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ավետ Բարսեղյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

«Մանկական Եվրատեսիլ-2016».Հայաստանի ներկայացուցիչները պատրաստ են

«Մանկական Եվրատեսիլ-2016» միջազգային հեղինակավոր մրցույթին Հայաստանն այս տարի կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը՝ «Տարբեր» երգով: Ներկայացված տասնյակ երգերից Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբի որոշմամբ՝ «Մանկական Եվրատեսիլի» բեմում այս տարի կհնչի Նիկ Եգիբյանի և Ավետ Բարսեղյանի հեղինակած երգը: Տեսահոլովակը յութուբյան պաշտոնական ալիքում շուրջ 130.000 դիտում ունի: Մրցույթին այս տարի կմասնակցի 17 երկիր: 14-րդ Մանկական եվրատեսիլը կկայանա նոյեմբերի20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետտայում:

Մերիի եւ Անահիտի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում անցկացվելու է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը: Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը հանդես է գալով դուետով։ 2016-ին մեր երկիրը կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը՝ կատարելով Ավետ Բարսեղյանի եւ Նիկ Եգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը։

«Մանկական Եվրատեսիլ 2016». Մերիի եւ Անահիտի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում

Նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում անցկացվելու է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը: Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը հանդես է գալով դուետով։ 2016-ին մեր երկիրը կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը՝ կատարելով Ավետ Բարսեղյանի եւ Նիկ Եգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը։ Արդեն հայտնի է, որ մեր պատվիրակները ելույթ կունենան առաջին կեսում, երկրորդ համարի ներքո։ Բայց մինչ այդ, փոքրիկ արտիստները եվրատեսիլյան բեմում կատարել են իրենց առաջին փորձը, որի հոլովակը հայտնվել է մրցույթի YouTube-ի ալիքում։

«Մանկական եվրատեսիլ-2016»-ը՝ վաղը

«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետտայում: Այն եթեր կհեռարձակվի վաղը՝ ժամը 19:00-ին, Առաջին ալիքի եւ Հանրային ռադիոյի ուղիղ եթերում, կմեկնաբանի Առաջին ալիքի հաղորդավար Ավետ Բարսեղյանը: Հայաստանի պատվիրակներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը եվրատեսիլյան բեմում կներկայանան  «Տարբեր» երգով եւ ելույթ կունենան 2-րդ համարի ներքո: Նիկ Եգիբյանի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ, որը դառնում է հիմք հանուն ապագա միասնության. չէ՞ որ նրանց միավորում է երգը, ժպիտն ու սերը: Մրցութային համարի բեմադրության մեջ ընդգրկված են նաեւ 4 պարուհիներ, հեղինակն Արտյոմ Գեւորգյանն է: Բեմադրության ընթացքում կկիրառվի նաեւ հատուկ աճպարարական հնարք, որի հեղինակները հայտնի աճպարարներ Սոս եւ Վիկտորյա Պետրոսյաններն են, ովքեր Հանրայինի հրավերով եւս Մալթայում երեխաների կողքին են եւ կօգնեն իրականություն դարձնել մտահղացումը: Ի դեպ, մրցույթի կանոններում այս տարի մի քանի փոփոխություններ են մտցվել: Մրցույթին հնարավորություն ունեն մասնակցելու 9-14 տարեկան երեխաները՝ նախկինում 10-15-ի փոխարեն: Այս տարի հանվել է հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողը կորոշվի մասնակից երկրների պրոֆեսիոնալ եւ մանկական ժյուրիների կողմից, ինչպես նաեւ փորձագետների ժյուրիի քվեարկության արդյունքում, որի կազմում կլինեն 3 եվրոպացի հայտնի արվեստագետներ: Մրցույթին այս տարի կմասնակցեն 17 երկրներ՝ Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը,  Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ուկրաինան: Հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է: Հեռարձակման գործընկերն է Վալան պրոֆ ընկերությունը:  

Մանկակական Եվրատեսիլ-2016․Վրաստանը հաղթեց երրորդ անգամ, Հայաստանը՝ երկրորդ տեղում է

Մալթայում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ-2016» երգի մրցույթը։ Հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլին։ Հայաստանը ներկայացնող Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը։ Աղջիկները հանդես են եկել 2-րդ համարի ներքո՝ ներկայացնելով  Ավետ Բարսեղյանի եւ Նիկ Էգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը: Տեղեկացնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում են 17 երկրներից ժամանած ներկայացուցիչներ․ Իռլանդիա, Ալբանիա, Ռուսաստան, Մալթա, Բուլղարիա, Մակեդոնիան, Լեհաստան, Բելառուս, Ուկրաինա, Իտալիա, Սերբիա, Իսրաել, Ավստրիա, Հոլանդիա, Կիպրոս, Վրաստան եւ Հայաստան: «Մանկական Եվրատեսիլ»-ի կանոնակարգում տեղի ունեցած փոփոխությունների համաձայն՝ հեռուստադիտողը չի կարող մասնակցել SMS քվեարյկությանը: Մրցույթի հաղթողը որոշվելու է բացառապես ժյուրիի ընտրությամբ:

Ինչպես սիրված դերասանուհի Մարինկա Խաչատրյանը խայտառակեց իրեն և արժանացավ Ավետ Բարսեղյանի ծաղրանքին (Տեսանյութ)

«Գուշակիր մեղեդին» հաղորդման հյուրերն էին Մարինկա Խաչատրյանը, Գարիկ Սեպխանյանը և Գևորգ Մարտիրոսյանը: Համեմատած մնացած բոլոր եթերների՝ սա ուղղակի խայտառակություն էր:

Նոր երգ՝ նվիրված 2799-ամյա Երևանին

 Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձին ընդառաջ թողարկվել է նոր երգ «Երևան՝ սիրո քաղաք» անվանումով: Երաժշտության հեղինակն է Արա Թորոսյանը, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը:

Արծվիկը «Եվրատեսիլ-2017»-ին կներկայանա ”Fly with me” երգով

Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի կողմից ընտրվել է այն երգը, որով Հայաստանն այս տարի կմասնակցի «Եվրատեսիլ-2017»-ին եւ կներկայանա եվրատեսիլյան երկրպագուներին եւ եվրոպաբնակ հանդիսականին: Մրցութային երգը կկրի ”Fly with me” խորագիրը: Ընտրության համար ստացվել էին շուրջ 300 երգ՝ աշխարհի ամենատարբեր անկյուններից: Վերջնական որոշման արդյունքում ընտրվել է այն երգը, որը լավագույնս էր համապատասխանում մրցույթի այս տարվա կարգախոսին եւ ձեւաչափին, Արծվիկի նախասիրություններին եւ կերպարային առանձնահատկություններին: Մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել երգի ընտրության հարցում: ”Fly with me” երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակներ՝ Ավետ Բարսեղյան եւ Դավիթ Ծերունյան: Երգի մեղեդային գիծը համադրում է աշխարհի տարբեր էթնիկ երաժշտությունների առանձնահատկությունները, այն ընդհանրությունները, որոնք զարմանալիորեն առկա են: Երգի հիմքում մի աղջկա կյանքի պատմություն է, ով մարմնավորում է սերը: Նա համադրում է կյանքի տարբեր գույները եւ հավաքում աշխարհի հեքիաթները, այն պատմությունները, որոնք պատմում են մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Ընդգրկելով աշխարհի ողջ բազմազանությունը՝ աղջիկը թռչում է վեր՝ դեպի երկնային բարձունքներ, եւ դառնում արեւ, որի սերն ու լույսն ընդհանուր են բոլորի համար՝ միակը բոլորիս համար: Ընդգծելով անվան խորհրդանշական ստուգաբանությունը եւ զուգահեռելով արծվի ճախրանքի հետ՝ Արծվիկը կփորձի «ճախրել»` իր հետ թռիչքի կանչելով եվրատեսիլյան բոլոր երկրպագուներին: Երգը հանրության լայն դատին կներկայացվի տեսահոլովակի հետ միասին՝ մարտի 18-ին՝ «Օրակարգ» լրատվական ծրագրի հիմնական թողարկումից անմիջապես հետո: Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» գաղափարախոսության վրա: Կարգախոսը կոչ է եվրոպական, ինչպես նաեւ այլ երկրներին՝ միավորվելու եւ տոնելու սեփական ընդհանրություններն ու յուրօրինակ տարբերությունները, ինչպես նաեւ` վայելելու հիանալի երաժշտություն: «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում:

Նազենի Հովհաննիսյանն ու Ավետ Բարսեղյանը Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքից լուսանկար են հրապարակել

Փարավոն ռեստորանային համալիրում տեղի է ունենում Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկի և Դավիթի հարսանիքը։ Ինչպես կարելի է հասկանալ Նազենի Հովհաննիսյանի հրապարակած լուսանկարից նա և Ավետ Բարսեղյանը ևս մասնակցում են հարսանիքին, հավանաբար, որպես հաղորդավարներ

Կայացավ եվրատեսիլյան ”Fly with me” երգի պրեմիերան

Երեկ՝ մարտի 18-ին կայացավ «Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան. Արծվիկը եվրատեսիլյան երկրպագուներին եւ եվրոպաբնակ հանդիսականին կներկայանա “Fly with me” երգով: ”Fly with me” երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են: Լիլիթ Նավասարդյանի խոսքով՝ “Fly with me” երգի ստեղծման հիմքում որոշակիորեն եվրատեսիլյան մասնակցության սեփական փորձն է ընկած: «Երբ Արամ MP3-ի համար էի երգը գրում, ամեն ինչ շատ նոր էր ինձ համար, հիմնականում հարցեր էին, հստակ պատասխան չկար: Իվետա Մուկուչյանի պարագայում շատ ավելի համարձակ ու համառ էի: Իսկ ահա Արծվիկի համար գրելիս ինձ առաջին իսկ վայրկյանից գրավեց նրա ձայնի բազմազանությունը, որի միջոցով փորձեցի էթնիկ բազմազանություն ցույց տալ՝ ոչ թե իրար հակադրելով, այլ յուրատեսակ համադրություն ցույց տալով: Ուզում էի այնպիսի երգ ստանալ, որը լավագույնս կհամապատասխանի եւ կներկայացնի Արծվիկին»,- նշում է Լիլիթ Նավասարդյանը՝ հավելելով, որ երգը գրելիս օգտագործվել են շատ տարբեր ազգային երաժշտական գործիքներ: Երգի խոսքերի համահեղինակներն են Ավետ Բարսեղյանը եւ Դավիթ Ծերունյանը: Ավետ Բարսեղյանի խոսքով՝ երգի խոսքերի ստեղծման հիմքում առաջին հերթին ընկած է եղել գերպատասխանատվության զգացողությունը եւ սպասումը, թե երգն ինչպես կընկալվի: «Ինչպես Լիլիթենց հետ յուրաքանչյուր աշխատանք, այս երգը եւս կարծես այլընտրանքային իրականությունից, տիեզերքից մի հատված լինի: Խոսքերը գրելիս փորձել ենք ներկայացնել այն գաղափարը, որ չնայած յուրաքանչյուրս տարբեր ենք եւ մեր անհատական առանձնահատկությունն ունենք, այնուամենայնիվ, կա ողնաշարային ընդհանրություն բոլորիս համար, որ կոչվում է սեր. այն մեկն է բոլորիս համար»,- նշեց Ավետ Բարսեղյանը: Համահեղինակ Դավիթ Ծերունյանն էլ նշում է, որ թեեւ ցանկություն կար երգի խոսքերը գրել հեքիաթի ձեւաչափով, այնուամենայնիվ, թեմատիկան հստակեցվել է ավելի ուշ. գրվեց 4 տարբերակ, ընտրվեց լավագույնը: «Արծվիկի ձայնի ելեւէջները եւ տեմբրային առանձնահատկությունները լսողներին տեղափոխում են հեքիաթային աշխարհ: Նրա կողմից պատմվող հեքիաթի հերոսուհին հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ, լույսի եւ սիրո խորհրդանիշն է, ով բոլորին հրավիրում է միանալ իր արծվային թռիչքին: Երգի խոսքերը պարզ ու հասկանալի են բոլորի համար, իսկ պատմվող հեքիաթը հետաքրքիր փիլիսոփայություն ունի իր մեջ՝ աշխարհը կազմված է բոլոր գույներից, ձայներից ու պատմություններից, որ մենք լսում ենք»,- նշեց Դավիթ Ծերունյանը: Երգի հերոսուհին ներկայացնում է իր կյանքի պատմությունը, ով իր մեջ ամփոփում է ամենանվիրական զգացմունքը՝ սերը ու պատմում է մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Նա թռչում է վեր, անցնում երկար ու դժվար ճանապարհ՝ եզրակացնելով, որ արեւը մեկն է բոլորիս  համար: Ռեժիսոր Արթուր Մանուկյանի խոսքով՝ երգն այնքան շատ զգացմունքներ է փոխանցել իրեն եւ միաժամանակ այնքան տարբեր զգացողություններ առաջացրել, որ որոշել է տարբեր խորհրդանիշներ օգտագործել: «Սա այն բացառիկ տեսահոլովակներից է, որը լիարժեքորեն ներկայացնում է ինձ: Այն նկարահանելիս առավելագույնս ազդվել եւ ոգեշնչվել եմ երգից»,- նշեց Արթուր Մանուկյանը: Տեսահոլովակի բեմադրող օպերատորը Մկրտիչ Մալխասյանն է, պարուսույց՝ Հովհաննես Սարգսյան, ոճաբան՝ Արամ Նիկոլյան, դիմահարդար՝ Յանա Բաբաջանյան, վարդահարդարներ՝ Կրիստինա Աբրահամյան, Հարություն Ջուլհակյան:«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո:

Պրեմիերա. Արա Մարտիրոսյան- “Моя”

Մարտի 8-ին մի շարք երգիչներ կանանց շնորհավորեցին նոր տեսահոլովակներով: Նրանց թվում է նաեւ երգիչ Արա Մարտիրոսյանը, որը ներկայացրել է իր եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած “Моя” երգի տեսահոլովակը:

Նկարահանվել է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան տեսաբացիկը

Նկարահանվել է «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը, որը եթեր կհեռարձակվի Արծվիկի եվրատեսիլյան ելույթից անմիջապես առաջ: Մրցույթի կազմակերպիչների որոշմամբ՝ այս տարի տեսանյութերը նկարահանել են մասնակից երկրների Հանրային հեռուստաընկերությունների ստեղծագործական խմբերը: Տեսաբացիկներն այս տարի կներկայացնեն մրցույթի մասնակիցների զգացողությունները բեմ բարձրանալուց անմիջապես առաջ, ինչպես նաև այն ակնթարթները, որոնք առավելագույնս տպավորել են արտիստներին: Հայաստանյան տեսաբացիկում ներկայացված կլինի Արծվիկի կյանքի ամենահիշարժան և տպավորիչ ակնթարթը՝ հաղթանակը «Դեպի Եվրատեսիլ»-ում: Բացի այդ, տեսանյութում կլինի Արծվիկի թռիչքը օդապարիկով, որը, ինչպես «Եվրատեսիլ»-ին մասնակցելը, տարիներ շարունակ եղել է նրա երազանքը: Հայաստանյան պատվիրակին թռիչքի ընթացքում ուղեկցել են մրցութային “Fly with me” երգի հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Լիլիթ Նավասարդյանը: Ինչպես երգում, այնպես էլ տեսաբացիկում, նրանք կոչ են անում եվրատեսիլյան երկրպագուներին «թռչել» Արծվիկի հետ: «Ես անմոռանալի տպավորություն ստացա թռիչքիցս: Աննկարագարելի է, թե ինչ ես զգում, երբ գտնվում ես երկրի ու երկնքի միջև՝ ամպերին այդքան մոտ: Հույս ունեմ, որ տեսաբացիկի միջոցով էմոցիաներս կկարողանամ փոխանցել երկրպագուներիս»,- նշում է Արծվիկը: Տեսաբացիկում, որպես Հայաստանը ներկայացնող հետաքրքիր եւ յուրահատուկ վայր, ընտրվել է Նորավանքը: Բացի այդ, ներկայացվում է նաև ընկերական ջերմ հանդիպում գինու շուրջ, որտեղ Արծվիկին ուղեկցում են բեք-վոկալիստներ Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Ամալյա Մարգարյանը, Վիկտորիա Պողոսյանը և երգի համահեղինակ Դավիթ Ծերունյանը: Երիտասարդների հանդիպումը խորհրդանշում է հայկական խնջույքներին գինեխմության ավանդույթը: Նկարահանումներին աջակցել են “Skyball” ընկերությունն ու «Մալոկո» սրճարանը:

«Դեպի նոր իրականություն».Կայացավ Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակի պրեմիերան (Տեսանյութ)

Կայացավ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի «Դեպի նոր իրականություն» խորագիրը կրող երգի ու տեսահոլովակի պրեմիերան: Երգի երաժշտության հեղինակը Իվետա Մուկուչյանն է, խոսքերի համահեղինակներ՝ Իվետա Մուկուչյան, Ավետ Բարսեղյան:

Սոֆի Մխեյանը, Էրիկը, Միհրան Ծառուկյանը, Հայկոն եւ այլք՝ Երեւանի տոնին նվիրված համերգին (Լոսանկարներ/տեսանյութեր)

Երեւանի 2799-րդ տարեդարձի առթիվ այսօր քաղաքի տարբեր վայրերում միջոցառումներ էին կազմակերպվել: Դրանցից, թերեւս, ամենամասշտաբայինը Գաֆեսճյան քանդակների պարտեզում կազմակերպված համերգային ծրագիրն էր, որտեղ հայկական շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչները քաղաքին նվիրված հիթերով շնորհավորեցին Երեւանի տոնը: Հանդիսավոր համերգը վարում էր Ավետ Բարսեղյանը, երգիչների ելույթներն ուղեկցվում էին Երեւանի պետական երիտասարդական նվագախմբի հնչյունների ներքո՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:

Միշայի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (տեսանյութ)

Այսօր տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2017»-ում Հայաստանի պատվիրակ Միշայի առաջին փորձը: Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներ ՝ Ավետ Բարսեղյան, Դավիթ Ծերունյան, Արթուր Աղեկյան: «Մանկական Եվրատեսիլ-2017»-ը այս տարի կանցկացվի նոյեմբերի 26-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Մրցույթն կանցկացվի 15-րդ անգամ՝ «Շողա պայծառ» («Shine Bright») նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից կմասնակցի ևս 15 երկրի ներկայացուցիչ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա, Վրաստան: 9-ամյա Միշան իր երաժշտական ճանապարհը սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ: Միշան  2016 թվականին մասնակցել է «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթում  և  զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: ՀՀ հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է:

Ռուսաստանը` «Մանկական եվրատեսիլ-2017»-ի հաղթող, Հայաստանը 6-րդն է

«Մանկական եվրատեսիլ-2017» հեղինակավոր միջազգային մրցույթում հաղթեց Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Պալինա Բոգուսևիչը «Թևեր» երգով: Մրցույթի հայաստանյան մասնակիցը՝ 9-ամյա Միշան ժյուրիի և օնլայն քվեարկության արդյունքում զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը: Նա ելույթ ունեցավ չորրորդ համարի ներքո՝ ներկայացնելով «Բումերանգ» երգը, որի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներ՝ Ավետ Բարսեղյան, Դավիթ Ծերունյան, Արթուր Աղեկյան: Երգի միջոցով «Փոքրիկ ղարաբաղցին» ցանկացավ բարություն սփռել աշխարհում: Մրցույթն անցկացվեց նոյեմբերի 26-ին 15-րդ անգամ՝ «Shine bright» («Շողա պայծառ») նշանաբանի ներքո, Թբիլիսիում: Միշան 12 միավոր ստացավ Կիպրոսից, 10-ական միավորներ վաստակեց Ալբանիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Վրաստանից, 8-ական միավորներ ստացավ Բելառուսից և Պորտուգալիայից, 7 միավոր Մալթայից, 3՝ Ավստրալիայից և 2-ական միավորներ Մակեդոնիայից և Սերբիայից: Հայաստանն իր 12 միավորը տվեց Վրաստանին:

Հանրայինից պարզաբանում են Ավետ Բարսեղյանի արտագաղթելու լուրը

Երեկվանից համացանցում տեղեկություն է տարածվել այն մասին, որ հաղորդավար, ՀՀ մշակույթի Վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանն ընտանիքի հետ արտագաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նման ենթադրության պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ըստ աղբյուրի, օրերս ԱՄՆ-ում տեսել են հաղորդավարին, ով Գլենդելի հայության «աստղային» թաղամասում առանձնատուն գնելու փնտրտուքների մեջ է եղել։

Ես դրսում ո՛չ ապրելու, ո՛չ էլ բնակարան ձեռքբերելու նպատակ չունեմ. Ավետ Բարսեղյանը Հայաստանում նոր գործ է պատրաստում

Տարեվերջին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ հաղորդավար, ՀՀ Մշակույթի Վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանն ընտանիքի հետ արտագաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այդ օրերին ԱՄՆ-ում տեսել էին հաղորդավարին, ով, ըստ հրապարակման, Գլենդելի հայության «աստղային» թաղամասում առանձնատուն գնելու փնտրտուքների մեջ է եղել: