Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արթուր Աբրահամ

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Արթուր Աբրահամը վնասվածք ունի. ռևանշը չի կայանա

Բրիտանացի բռնցքամարտիկ Մարտին Մյուրեյը, ով նոյեմբերի 12-ին պետք է ռևանշ մենամարտ անցկացներ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ, թվիթերյան իր միկրոբլոգում նշել է, որ նախատեսված մենամարտը չի կայանալու Արթուր Աբրահամի վնասվածքի պատճառով:

Արթուր Աբրահամը վերադառնում է ռինգ ապրիլի 22-ին

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի՝ վերականգնումից հետո առաջին մենամարտը կանցկացվի ապրիլի 22-ին: Նրա մրցակիցը կլինի Ռոբին Կրասնիքին, մենամարտը տեղի կունենա Էրֆուրտ քաղաքում, գրում է Boxingscene.com: Հիշեցնենք, որ 2016 թ. նոյեմբերի 12-ին Մոնտե Կառլոյում նախանշված էր Արթուր Աբրահամի և բրիտանացի Մարտին Մյուրեյի մենամարտը, սակայն այն չեղարկվել էր, քանի որ նախապատրաստական մարզումների ժամանակ Աբրահամը վնասել էր արմունկը: Աբրահամն ու Մյուրեյը դրանից առաջ արդեն մեկ անգամ հանդիպել էին ռինգում 2015 թվականի նոյեմբերին, որում հաղթել էր հայ բռնցքամարտիկը:

ՀՀ վարչապետը նվագում է Ռեինկարնացիայի «Փոխենք աշխարհը» տեսահոլովակում

Այսօր պաշտոնապես մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: «Հանրապետական» կուսակցությունը մեկնարկը ներկայացրել է «Ռեինկարնացիա» խմբի «Փոխենք աշխարհը» տեսահոլովակով։ Տեսահոլովակում նկարահանվել են Լեւոն Արոնյանը, Նարեկ Հախնազարյանը, Արթուր Աբրահամը, իսկ հարվածային գործիքները նվագում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Մարտի 5-ից մինչև մարտի 31-ը ընտրական գործընթացին մասնակից 9 քաղաքական ուժերը հանրապետության ողջ տարածքում հանրությանը կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը և ապագայի տեսլականը: Հիշեցնենք, որ ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 5 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններին կմասնակցեն «Հայաստանի Հանրապետական», «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ», «Հայաստանի Կոմունիստական» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը, «Ելք» դաշինքը, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը և «Ծառուկյան» դաշինքը:

Արթուր Աբրահամի մենամարտը կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում

Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կկայանա ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում: Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, սիրված բռնցքամարտիկի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու մենամարտը ժամը 00:30-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում: 12 ռաունդանոց մենամարտը 37-ամյա Արթուր Աբրահամը կանցկացնի 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկի հետ: Հաղթողին իրավունք կընձեռվի ռինգում հանդիպում ունենալ մեքսիկացի 26-ամյա Գիլբերտո Ռամիրեսի հետ աշխարհի չեմպիոնի գոտու համար, ով հայտնի է որպես WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում 2016 թ-ի աշխարհի չեմպիոն:

Արթուր Աբրահամը հանդիպել է մրցակցի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում:  37-ամյա հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկին: Այսօր` ապրիլի 18-ին, բռնցքամարտիկները մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպել են Էրֆուրտում: Սիրված բռնցքամարտիկի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու մենամարտը Երևանի ժամանակով ժամը 00:30-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում (ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը):

Արթուր Աբրահամը հաղթեց Կրասնիկիին

Գերմանիայի Էրֆուտ քաղաքում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և լեհ Ռոբին Կրասնիկիի WBO միջմայրցամաքային տիտղոսի համար մենամարտը:

Արթուր Աբրահամի մենամարտը՝ այսօր

Ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում կկայանա հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մենամարտը: 37-ամյա հայ բռնցքամարտիկի մրցակիցն է 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկին: Ապրիլի 21-ին Էրֆուտում տեղի է ունեցել մարզիկների կշռման արարողությունը. Արթուր Աբրահամի քաշը կազմել է 76.2 կգ, իսկ Ռոբին Կրասնիկիինը՝ 75.6 կգ: Բռնցքամարտիկի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու մենամարտը Երևանի ժամանակով ժամը 00:30-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում (ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը):

Արթուր Աբրահամը հաղթեց

Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցավ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբարահամի և լեհ բռնցքամարտիկ Ռոբին Կրասնիկիի մենամարտը: Երեք մրցավարներն էլ հաղթանակ շնորհեցին Աբրահամին (110:118, 114:115, 111:117):

Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը կլինի հուլիսին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի հուլիսին: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամի (46-5-0, 30 նոկաուտ) առաջիկա մենամարտը նախանշված է հուլիսին (15-ին կամ 22-ին), Լոնդոնում: Մրցակիցն է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերը (24-1-0, 19 նոկաուտ): Խաղարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Արթուր Աբրահամը պատրաստ է առաջիկա մենամարտին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամը (46-5-0, 30 նոկաուտ) պատրաստ է առաջիկա մենամարտին, որը տեղի կունենա հուլիսի 15-ին, Լոնդնում: Մրցակիցն է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերը (24-1-0, 19 նոկաուտ): Խաղարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Արթուր Աբրահամը պարտաստ է մենամարտին (տեսանյութ)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (46-5-0, 30 նոկաուտ) մարզման տեսանյութեր է հրապարակել Լոնդոնից: 37-ամյա բռնցքամարտիկը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք է ժամանել բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի (24-1-0, 19 նոկաուտ) հետ մենամարտի համար: Հիշեցնենք, որ Աբրահամի եւ 27-ամյա Յուբենքի միջեւ մենամարտը կկայանա հուլիսին 15-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում եւ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում: Կվիճարկվի IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը պատկանում է Քրիս Յուբենքին: Մենամարտի հաղթողը կդառնա Բռնցքամարտի համաշխարհային սուպերսերիայի (World Boxing Super Series) մասնակից: Training for The Fight in London — 15.07.2017Arthur Abraham vs. Chris Eubank Jr. Video: Sebastian Heger Publié par Arthur Abraham sur mardi 11 juillet 2017

Հայացքների մենամարտ․ մենամարտը ռինգում՝ հուլիսի 15-ին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամը (46-5-0, 30 նոկաուտ) պատրաստ է առաջիկա մենամարտին, որը տեղի կունենա հուլիսի 15-ին, Լոնդնում: Մրցակիցն է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերը (24-1-0, 19 նոկաուտ): Վիճարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՄԵՆԱՄԱՐՏՀայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամը (46-5-0, 30 նոկաուտ) պատրաստ է առաջիկա մենամարտին, որը տեղի կունենա հուլիսի 15-ին, Լոնդնում: Մրցակիցն է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերը (24-1-0, 19 նոկաուտ): Վիճարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:#boxing #Teamsauerland #Sauerlandbros#ArthurAbraham Publié par Siran Grigoryan sur mercredi 12 juillet 2017

Արթուր Աբրահամ- Քրիս Յուբենկ մենամարտը՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, 37-ամյա Արթուր Աբրահամը հուլիսի 16-ին Լոնդոնում կմենամարտի բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենք կրտսերի դեմ։ Բռնցքամարտը հեռարձակվելու է հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը՝ ժամը 01:00-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում։ Բռնցքամարտիկները կխաղարկեն IBO տիտղոսը:

Արթուր Աբրահամը իր զորակցությունն է հայտնել «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Ռոման Մուրադյանին՝ իր բանակային ընկերոջը

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը իր զորակցությունն է հայտնել «Իմ քայլը» դաշինքի կողմից Արարատի մարզում որպես ռետինգային թեկնածու առաջադրված Ռոման Մուրադյանին, ով նաև բռնցքամարտիկի ընկերն է:

Արթուր Աբրահամը ցավակցական ուղերձ է հղել ընկերոջ մահվան կապակցությամբ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը ցավակցական ուղերձ է հղել գերմանացի բռնցքամարտիկ Մարկուս Բեյերի (35-3-1, 13 նոկաուտ) մահվան կապակցությամբ: Երկրորդ կիսամիջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոնը դեկտեմբերի 3-ին 47 տարեկանում մահացել է ծանր հիվանդության հետեւանքով:

Ռուսերեն