Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արսեն Ջուլֆալակյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Աշխարհի լավագույն ըմբիշների ցանկում 13 հայ կա

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ըմբշամարտի վարկանիշային նոր աղյուսակը: Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն առաջինն է 98 կգ քաշային կարգում: ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ 66 կգ քաշային կարգում երկրորդը Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ ստացած Միհրան Հարությունյանն է: Նույն քաշային կարգում Կարեն Ասլանյանը 15-րդն է: 71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը 8-րդ հորիզոնականում է: 75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը 13-րդն է, իսկ Կարապետ Չալյանը` 14-րդը: 80 կգ քաշային կարգում 17-րդ տեղում Էդուարդ Սարգսյանն է: 85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 14-րդն է:

Արթուր Ալեքսանյանը կրկին առաջինն է

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է վարկանշային թարմացված աղյուսակը: Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կրկին լավագույնն է 98 կգ քաշային կարգում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը: 66 կգ քաշային կարգում 2-րդը Միհրան Հարությունյանն է, Կարեն Ասլանյանը` 15-րդը: 71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը 8-րդ հորիզոնականում է: 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը 12-րդն է, իսկ Արսեն Ջուլֆալակյանը` 15-րդը: 85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 14-րդն է:

Արսեն Ջուլֆալակյանը՝ Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարի հաղթող

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 75 կգ քաշային ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Էստոնիայում մասնակցել է օլիմպիական չեմպիոն Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարին, որը մտնում է UWW-ի տարեկան օրացուցային պլանի մեջ: Օլիմպիական արծաթե մեդալակիրն անցկացրել է երեք գոտեմարտ, բոլորն էլ միևնույն` 8:0 հաշվով ավարտել է ժամանակից շուտ և նվաճել հուշամրցաշարի հաղթողի կոչումը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ հուշամրցաշարն անցկացվում էր ըմբշամարտի նոր կանոններով, որոնք ուժի մեջ են մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից: Արսեն Ջուլֆալակյանն արդեն վերադարձել  է Երևան: Նա կմիանա ազգային հավաքականին և կմեկնի Մինսկ՝ մասնակցելու «Ստայկիում» անցկացվելիք ուսումնամարզական հավաքին:

Արսեն Ջուլֆալակյանն ու Վարշամ Բորանյանը չեն մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը

Ստայկիում ՀՀ ընտրանու ըմբիշներն ուսումնամարզական հավաքը կավարտեն մայիսի 4-ին, որտեղից էլ Եվրոպայի առաջնության մասնակիցները Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ կուղևորվեն մրցավայր

Հայտնի մարդկանց զավակները՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում

«Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկվել են հայտնի մարդկանց զավակներ։ Այսպիսով, ցուցակում են Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի որդին՝ Միքայել Զոլյանը, ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի որդին՝ Անդրանիկ Մալխասյանը։ «Իմ քայլ»–ում ընդգրկվել են նաեւ հայտնի մարզիկներ Առաքել Միրզոյանն ու Արսեն Ջուլֆալակյանը։

Բոլոր պայմաններս «Իմ քայլի» կողմից ընդունվեցին. Արսեն Ջուլֆալակյան

Կա ցանկություն մեր ուժի կողմից ձևավորելու ավելի լուրջ, ուժեղ Ազգային Ժողով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողներին ասաց «Իմ քայլը» դաշինիքի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Արսեն Ջուլֆալակյանը։

Արսեն Ջուլֆալակյանն ու ևս երեք ըմբիշ հաղթող են դարձել Ֆրանսիայի միջազգային մրցաշարում

Հայաստանի հունահռոմեական ոճի չորս ըմբիշներ` Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) և Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ) հաղթող են ճանաչվել Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացված միջազգային խոշոր մրցաշարում:

Լեւոն Ջուլֆալակյան. Պատգամավոր լինելը չի խանգարի Արսենի մարզական նպատակներին

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանն ասուլիսում վստահեցրել է, որ պատգամավորական աշխատանքը չի խանգարի աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանին շարունակել մարզումներն ու մասնակցությունը կարեւոր մրցումներին:

Արսեն Ջուլֆալակյանը ձախողվեց

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացող աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն անհաջողության է մատնվել:

Այս զորակոչին բանակում կստեղծվի սպորտային վաշտ. Դավիթ Տոնոյան

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարց ուղղեց բանակի մարզական ակումբի՝ ԲԿՄԱ-ի վերաբացման մասին:

Ռուսերեն

Борец Арсен Джулфалакян выиграл «золото» международного турнира в Таллинне

Армянский борец греко-римского стиля, серебряный призер лондонской Олимпиады-2012 Арсен Джулфалакян завоевал золотую медаль мемориала Кристиана Палусалу (Kristjan Palusalu Memorial) в Таллинне , сообщил сам спортсмен на своей странице в соцсети Facebook.

Անգլերեն

Armenian armed forces set to have sport companies

Armenian armed forces are set to have sport companies, Defense Minister David Tonoyan said on April 17 in response to a question from lawmaker Arsen Julfalakyan from My Step faction, who is a world champion in Greco-Roman wrestling.