Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Լևոն Արոնյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Լևոն Արոնյանն առաջատարների թվում է Սենտ Լուիսում անցկացվող Սինգֆիլդի գավաթի երեք տուրերի արդյունքում

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենտ Լուիսում անցկացվող Սինգֆիլդի գավաթի երեք տուրերի հանդիպումների արդյունքում մրցաշարային աղյուսակը գլխավորող չորս առաջատարների թվում է։

Լևոն Արոնյանի կինը Երևանում կանցկացնի բարեգործական միաժամանակյա խաղի սեանս

Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` շախմատի միջազգային վարպետ, Ֆիլիպինների և Ավստրալիայի չեմպիոն Արիանա Կաոիլին հոկտեմբերի 12–ին Երևանում կկազմակերպի բարեգործական շախմատային միաժամանակյա խաղի սեանս:

Լևոն Արոնյանը հայ պատանի շախմատիստների մեջ տեսնում է ներուժ խաղալու մինչև 20 տարեկանների առաջնությունում

Պետք է այնպես խաղաս, որ պայքարես քեզնից 5 տարի մեծ շախմատիստների դեմ: Մենք՝ ես, Գաբրիել Սարգսյանը և լուսահոգի Կարեն Ասրյանը, խաղում էինք հենց մինչև 20 տարեկանների առաջնությունում:

Արոնյան-Անիշ Գիրի խաղն ավարտվեց ոչ­-ոքի

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կրկին ոչ­ոքի խաղաց Լոնդոնի միջազգային մրցաշարում: Մրցաշարի 5-­րդ տուրում նա սպիտակ խաղաքարերով ոչ­-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ:

Արոնյանի հաջորդ մրցակիցը Լագրավն է

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը Լոնդոնի միջազգային մրցաշարում 3-րդ տեղում է: Մրցաշարի 6­-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Նիդերլանդները ներկայացնող Մաքսիմ Լագրավն է, մյուս զույգերը՝ Կարուանա­ Նակամուրա, Կրամնիկ­-Ադամս, Թոփալով­-Սո, Անանդ­-Գիրի:

Արոնյանը ոչ ոքի է խաղացել Կարուանայի հետ

London Chess Classic մրցաշարի 4-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ: Սպիտակներով խաղացող Կարուանան չի կարողացել որևէ սկզբնախաղային առավելության ստանալ, և պարտիայի 31-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան: 4-րդ տուրի միակ հաղթանակը տոնել է Հիկարու Նակամուրան, ով հաղթել է Վեսելին Տոպալովին: Կրամնիկ-Վաշիե-Լագրավ, Անանդ-Ադամս և Գիրի-Ուեսլի Սո պարտիաներն ավարտվել են ոչ ոքի արդյունքով: Մրցաշարային աղյուսակը 4-րդ տուրից հետո գլխավորում է Ուեսլի Սոն, 2-րդ տեղում է Արոնյանը, երրորդում՝ Վլադիմիր Կրամնիկը: 5-րդ տուրում Արոնյանը կհանդիպի Անիշ Գիրիին: Մյուս զույգերն են. Ուեսլի Սո – Անանդ, Վաշիե-Լագրավ – Կարուանա, Նակամուրա – Կրամնիկ, Ադամս – Թոփալով:

London Chess Classic. Արոնյանը վերջին տուրում պարտվեց հետնապահին

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ավարտվել է London Chess Classic շախմատային սուպերմրցաշարը: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը վաստակել է 4 միավոր և բաժանել 7-ից 9-րդ տեղերը: Վերջին տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով պարտվել է հետնապահին, բուլղարացի Վեսելին Տոպալովին: Արոնյանն իր պարտությունն ընդունել է 53-րդ քայլում:

Արոնյանը ոչ-ոքի խաղաց

Տատա Սթիլ մրցաշարում Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ոչ­-ոքի խաղաց,առաջին տուրում Արոնյանի մրցակից հնդիկ Պենտալա Հարիկրիշնան էր:

«Տատա Սթիլ». Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ադհիբանի հետ

Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվող «Տատա Սթիլ» մրցաշարում երեկ տեղի ունեցան մրցաշարի երրորդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցն էր հնդիկ գրոսմայստեր Ադհիբան Բաշկարանը. պարտիայի 38-րդ քայլին կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի արդյունքի:

Արոնյանը խաղաց ոչ-ոքի

Վեյկ ան Զեեում ընթացող շախմատային գերմրցաշարի 4-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 4-րդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց: Հայ շախմատիստը կիսեց միավորը Յան Նեպոմնյաշչիի հետ: Այս տուրից հետո Արոնյանը 2 միավորով 8-րդ տեղում է: Արոնյանի հաջորդ մրցակիցը Պավել Էլյանովն է:

Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Կարլսենի հետ

Շարունակվում է Վեյկ Ան Զեի գերմրցաշարը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցաշարի 6-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Արոնյանն այս տուրից հետո 3.5 միավոր ունի և կիսում է 4-5 հորիզոնականները: 7-րդ տուրում մեր շախմատիստի մրցակիցը Սերգեյ Կարյակինն է:

Tata Steel Chess-2017. Արոնյանի առաջին պարտությունը

Շարունակվում է Վեյկ Ան Զեի գերմրցաշարը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցաշարի 6-րդ տուրում պարտվել է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին: Պարտիան ավարտվել է 54-րդ քայլին:

Լևոն Արոնյանը պարտության մատնեց Անիշ Գիրիին

Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է շախմատի «Տատա Սթիլ» մրցաշարը, որին մասնակցում է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Մրցաշարում տեղի են ունեցել 7-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել հոլանդացի Անիշ Գիրիի նկատմամբ` մրցաշարում տոնելով իր 2-րդ հաղթանակը: Պարտիան ավարտվել է 43-րդ քայլին: Այս տուրից հետո հայ գրոսմայստերը վաստակել է 4,5 միավոր: Նա առաջատար Ուեսլի Սոյից հետ է մնում մեկ միավորով:

«Տատա Սթիլ». մրցաշարային աղյուսակը 8-րդ տուրից հետո

Հանգստյան օրերին տեղի ունեցան «Տատա Սթիլ» մրցաշարի 7-րդ և 8-րդ տուրերի պարտիաները: 7-րդ տուրում Լևոն Արոնյանը պարտություն կրեց Սերգեյ Կարյակինից, իսկ 8-րդ տուրում առավելության հասավ Անիշ Գիրիի նկատմամբ:

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի մրցաշարերին

Հայտնի են դարձել Grand Chess Tour մրցաշարերի մասնակիցների անունները` Լևոն Արոնյան, Մագնուս Կարլսեն, Ֆաբիանո Կարուանա, Սերգեյ Կարյակին, Ուեսլի Սո, Հիկարու Նակամուրա, Մաքսիմ Վաշիե-Լագրավ, Վիշվանաթան Անանդ և Յան Նեպոմնյաշչի:

Լևոն Արոնյանը կմասնակցի Գրան պրիին

Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կմասնակցի Գրան պրիին: Այս տարի շախմատային Գրան պրիին կմասնակցեն 24 շախմատիստ՝ Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Մաքսիմ Լագրավը, Պավել Էլյանովը, Մայքլ Ադամսը, Լևոն Արոնյանը և մի շարք այլ շախմատիստներ:

Արոնյանը 2-րդ ոչ ոքին է գրանցել ՖԻԴԵ-ի «Գրան Պրիում»

Շարժայում ընթացող շախմատի «Գրան Պրի» մրցաշարի երկրորդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ ոքի արդյունք է գրանցել Մայքլ Ադամսի հետ պարտիայում: Երկու տուրի արդյունքով նա 1 միավորով կիսում է մրցաշարային աղյուսակի 4-ից 15-րդ տեղերը Ռիչարդ Ռապպորտի, Դին Լիրենի, Դմիտրի Յակովենկոյի, Ջոն Լյուդվիգ Համմերի, Ֆրանցիսկո Վալյեխո Պոնսի, Ալեքսանդր Ռյազանցևի, Հոու Յիֆանի, Հիկարու Նակամուրայի, Պավել Էլյանովի, Ալեքսանդր Գրիշչուկի և Յան Նեպոմնյաշչիի հետ: Առաջատարը 2 միավորով ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է: 2-3-րդ տեղերում են Մայքլ Ադամսը և Շախրիյար Մամեդյարովը՝ 1.5-ական միավորով: Արոնյանը փետրվարի 20-ին սևերով խաղալու է ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Մենք կարող ենք եվրոպացիների համար լինել վստահելի և կանխատեսելի հարևան. Սերժ Սարգսյանի հարցազրույցը Euronews-ին

Հայաստանը և Եվրամիությունն ավարտել են բանակցությունները նոր համաձայնագրի շուրջ: Այն կոչվելու է Համապարփակ և ընդլայնված գործուընկերության մասին համաձայնագիր: Ինչպես հաղորդում է Euronews-ը, նման համաձայնություն է ձեռք բերվել այս շաբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցի շրջանակներում: Փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի մայիսին: ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները եզրափակելուց հետո Սարգսյանը հարցազրույց է տվել Euronews-ին: Սարգսյանը, մասնավորապես շեշտել է, որ հարկավոր է խոսել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության մասին, իսկ Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ այդ համագործակցությունը հնարավոր է: Լրագրողի հարցին, թե ինչ կարող է Հայաստանն առաջարկել Եվրոպային, բացի Հենրիխ Մխիթարյանից, Սերժ Սարգսյանը նշել է. «Մենք ունենք բազմաթիվ հայտնի մարդիկ, մենք Մխիթարյան ունենք, մենք ունենք Լևոն Արոնյան, մենք ունենք օլիմպիական չեմպիոններ, բայց կարծում եմ, որ մենք Եվրամիությանը կարող ենք օգտակար լինել նաև ապրանքներ արտահանելով, բայց ոչ միայն: Այսօր Հայաստանում բուռն կերպով զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները: Բայց ամենակարևորը, մենք կարող ենք եվրոպացիների համար լինել վստահելի և կանխատեսելի հարևան»: Անդրդառնալով 2015-ին տեղի ունեցած հանրաքվեին, որով Հայաստանը դառնալու է խորհրդարնական պետություն, Սարգսյանը նշել է, որ խորհրդարանական համակարգը ավելի արդյունավետ լինելուց բացի, հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին ավելի ակտիվ մասնակցել երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը և երկրի կառավարմանը: Լրագրողը հարցրել է Սերժ Սարգսյանին, արդյոք այն հանգամանքը, որ նրա անունը չկա խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության ցուցակում, նշանակում է քաղաքականությունից դուրս գալ: «Դա նշանակում է, որ մենք ականջալուր ենք ընդդիմության այն մտահոգություններին, որ խորհրդարանական ընտրություններում կարող են օգտագործվել իշխանական ռեսուրսները: Դա նշանակում է նաև, որ մենք հնարավորություն ենք տալիս երիտասարդներին դրսևորել իրենց քաղաքականությունում»,-ասել է նա:

Մագնուս Կարլսեն-Լևոն Արոնյան պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով

Գերմանիայում  տեղի ունեցան «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարի 2-րդ տուրի պարտիաները: Տուրի կենտրոնական պարտիայում միմյանց դեմ մրցում էին Մագնուս Կարլսենը և Լևոն Արոնյանը: Լարված պայքարում ընթացած դիմակայությունն ավարտվեց հաշտությամբ: 2-րդ տուրում 2-րդ հաղթանակը տոնեց Հոու Յիֆանը, Ֆաբիանո Կարուանան ուժեղ գտնվեց Արկադի Նայդիչից, իսկ  Մաքսիմ Վաշիե-Լագրավ առավելության հասավ Մաթիաս Բլուբաումի նկատմամբ: 2 տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում  է Հոու Յիֆանը: Մրցաշարի 8 մասնակիցներից հինգը՝ Լևոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Արկադի Նայդիչը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը առաջատարից հետ են մնում մեկական միավորով և կիսում են 2-6-րդ հորիզոնականները: Մաթիաս Բլուբաումը և Գեորգ Մեյերը կեսական միավորով եզրափակում են աղյուսակը: Վաղը կայանալիք 2-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Grenke Chess Classic. Լևոն Արոնյանը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել

Grenke Chess Classic մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել. նրա մրցակիցն էր Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչը: Այս տուրում առաջին հաղթանակը տոնել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հոու Յիֆան – Մաթիաս Բլուբաում և Ֆաբիանո Կարուանա – Մաքսիմ Վաշիե-Լագրավ պարտիաներն ավարտվել են ոչ ոքի արդյունքով, տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան: 5-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը վաստակել է 4 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Հոու Յիֆանը, Մագնուս Կարլսենը և Ֆաբիանո Կարուանան Արոնյանին զիջում են 1-ական միավորով: Արկադի Նայդիչն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը վաստակել են 2.5-ական միավոր, իսկ Մաթիաս Բլուբաումը և Գեորգ Մեյերը 1-ական միավորով եզրափակում են աղյուսակը:

Արոնյանը՝ Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն

Գրոսմեյստեր Լևոն Արոնյանը Grenke Chess Classic-ի 6-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանին: Սա հայ շախմատիստի չորրորդ անընդմեջ հաղթանակն էր, ինչը թույլ է տվել մրցաշարում ժամանակից շուտ հաղթել և զբաղեցնել առաջին հորիզոնականը: ՀԱՕԿ-ը ներկայացնում է վեցերորդ տուրի արդյունքները. Արոնյան-Հոու Յիֆան` 1:0, Նայդիչ-Կարլսեն, Բլյուբաում-Կարուանա, Վաշյե-Լագրավ-Մայեր` ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակը վեցերորդ տուրից հետո. 1. Արոնյան` 5 միավոր, 2-3. Կարուանա, Կարլսեն` 3.5-ական, 4-6. Հոու Յիֆան, Վաշյե-Լագրավ, Նայդիչ` 3-ական, 7-8. Մայեր, Բլյուբաում` 1.5-ական միավոր: Եզրափակիչ` 7-րդ տուրում Արոնյանը կխաղա ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի հետ:

Հրապարակվել է ՖԻԴԵ-ի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը․ Արոնյանը 6-րդն է

ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները` մայիսի 1-ի դրությամբ: Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2832): Երկրորդ հորիզոնականում է Ուեսլի Սոն (2815), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը (2811): Լևոն Արոնյանը (2789) 3 հորիզոնականով առաջադիմել է ցուցակում և այժմ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի կայքի համաձայն, աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 2 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Սերգեյ Մովսեսյանը (2680) գտնվում է 64-րդ հորիզոնականում, իսկ Վլադիմիր Հակոբյանը (2667)` 83-րդ: Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է Հոու Յիֆանը (2652): Երկրորդ հորիզոնականում է Ցզյու Վենցզյունը (2594): Լավագույն եռյակը եզրափակում է Աննա Մուզիչուկը (2570): Աշխարհի չեմպիոնուհի Տան Չժունչին (2515) գտնվում է 11-րդ հորիզոնականում: Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2451) գտնվում է 28-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2414)` 56-րդ: Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին (2732), Դուդա Յան-Քշիշտոֆը (2693) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Վլադիսլավ Արտեմևը (2682) գտնվում է 3-րդ հորիզոնականում: Հայաստանի ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը (2546) գտնվում է 28-րդ հորիզոնականում , Տիգրան Հարությունյանը (2523)` 36-րդ, Հայկ Մարտիրոսյանը (2516) ` 41-րդ: Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2896): Երկրորդ հորիզոնականում է արագ շախմատի աշխարհի չեմպիոն Վասիլի Իվանչուկը (2827), իսկ Շահրիյար Մամեդյարովը (2825) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2797) գտնվում է 8-րդ հորիզոնականում: Արագ շախմատի աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 4 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Տիգրան Լ. Պետրոսյանը (2715) գտնվում է 31-րդ հորիզոնականում, Հրանտ Մելքումյանը (2710)` 39-րդ, Վլադիմիր Հակոբյանը (2697)` 50-րդ և Սերգեյ Մովսեսյանը (2693) `54-րդ: Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2914), Հիկարու Նակամուրան (2865) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Յուրի Շկուրոն (2828) եզրափակում է լավագույն եռյակը: Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են Հայաստանի 7 ներկայացուցիչ. Զավեն Անդրիասյանը (2755) գտնվում է 22-րդ հորիզոնականում, Լևոն Արոնյանը (2753)` 24-րդ, Տիգրան Լ. Պետրոսյանը (2717)` 35-րդ, Հրանտ Մելքումյանը`(2686) 53-րդ, Սերգեյ Մովսեսյանը (2669) `71-րդ, Կարեն Գրիգորյանը (2665) `76-րդ և Վլադիմիր Հակոբյանը (2654)` 92-րդ:

Արոնյանը 7-րդն է աշխարհում

Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում նահանջել է մեկ հորիզոնականով: ՖԻԴԵ-ն հրապարակել է հունիս ամսվա վարկանիշային աղյուսակը, որտեղ Լևոն Արոնյանը 7-րդ տեղում է:  Հայաստանը ներկայացնող մյուս շախմատիստներից Սերգեյ Մովսեսյանը 64-րդ, իսկ Վլադիմիր Հակոբյանը 84-րդ հորիզոնականներում են: Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Ֆաբիանու Կարուանան, Շախրիար Մամեդյարովը, Վիշի Անանդը, Հիկարու Նակամուրան, Դինգ Լիրենը:

Norway Chess-2017. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Նակամուրայի հետ

Ստավանգեր քաղաքում շարունակվող Norway Chess-2017 մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Կողմերը խաղաղ ելք են կնքել 60-րդ քայլում:

Norway Chess-2017. Լևոն Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող «Norway Chess» շախմատային գերմցաշարի չորրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Պարտիան ավարտվեց 35-րդ քայլում: Նախորդ տուրերում Արոնյանն իր պարտիաններն ավարտել էր ոչ-ոքիներով: Այս պահին Արոնյանը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Վերջինս իր ակտիվում գրանցել է 2,5 միավոր: Վաղը` հունիսի 11-ին Արոնյանն ուժերը կչափի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:

Norway Chess-2017. Արոնյանը հաղթեց Կրամնիկին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է «Norway Chess» շախմատային գերմցաշարը: 6-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթել է ռուս Վլադիմիր Կրամնիկին: Պարտիան ավարտվել է 34-րդ քայլում: Հիշեցնենք, որ նախորդ տուրում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Այս պահին հայ շախմատիստը վաստակած 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում Հիկարու Նակամուրան է (3,5 միավոր), ով այժմ ուժերը չափում է Սերգեյ Կարյակինի հետ: Աղբյուր՝ armsport.am

Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթել է Կարյակինին

Ստավանգերում ընթացող Norway Chess գերհզոր մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը առավելության է հասել Սերգեյ Կարյակինի նկատմամբ: Նույն փուլում Վլադիմիր Կրամնիկն առավելության է հասել Մագնուս Կարլսենի, Անիշ Գիրին՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավի նկատմամբ։ Լևոն Արոնյանը 5 միավորով գլխավորում է Norway Chess-ի մրցաշարային աղյուսակը։ Մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել էր աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին:

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի հետ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվող «Norway Chess» շախմատային գերմցաշարի նախավերջին` 8-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:

Norway Chess. Արոնյանը մրցաշարի առաջատարն է

Շախմատի Հայաստան հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 9-րդ տուրում աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ խաղից հետո շարունակում է գլխավորել Ստավանգերի մրցաշարի մրցաշարային աղյուսակը. խաղն ավարտվել է ոչ ոքի: Արոնյանը խաղացել է սպիտակ խաղաքարերով և 32-րդ քայլին համաձայնել է ոչ-ոքի արդյունքին: Մյուս պարտիաներում միավորը կիսել են Նակամուրա-Սո զույգը: Լագրավը և Կարլսենը հաղթանակ են տոնել: Արոնյանն ունի 5,5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով առավելության էր հասել Սերգեյ Կարյակինի նկատմամբ:

Լևոն Արոնյանը՝ «Norway Chess»-ի հաղթող

Լևոն Արոնյանը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess 2017 հեղինակավոր մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում, ոչ ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ և 6 միավորով դարձավ մրցաշարի հաղթող: Արոնյանի գլխավոր մրցակիցը՝ Հիկարու Նակամուրան, պարտվեց Ֆաբիանո Կարուանային և զբաղեցրեց երկրորդ տեղը: Հիշեցնենք, որ անցած տարի Ստավանգերի մրցաշարում հաղթող էր դարձել Մագնուս Կարլսենը:

Լևոն Արոնյանը Նակամուրայի հանդեպ հաղթանակից հետո բարելավել է տեղը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Սինգֆիլդի գավաթի խաղարկության վերջին երկու տուրերում երկու հաղթանակ տանելուց հետո Լևոն Արոնյանը շուրջ 10 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը,- գրում է Հայաստանի Շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Լևոն Արոնյանը հաղթանակը նվիրել է մայրիկին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում ընթացքի մեջ է Սենգֆիլդի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են աշխարհահռչակ 10 գրոսմայստերներ, որոնց մեջ է նաև Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: 7-րդ խաղափուլի ընթացքում Արոնյանը սև խաղաքարերով ֆանտաստիկ հաղթանակի հասավ Նակամուրայի հանդեպ: Ետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Արոնյանը նշել է, որ հաղթանակը նվիրում է մայրիկին՝ ծննդյան 70 ամյակի առթիվ. «Ես հիշում եմ, որ մրցաշարերից մեկի ժամանակ, երբ մենք հյուրանոցի գումար չունեինք, մայրիկս գիշերում էր ավտոբուսի մեջ. Նա միշտ իմ կողքին է եղել, և ես այժմ անչափ ուրախ եմ, որ կարողանում եմ իմ հաղթանակներով ուրախություն պատճառել նրան»: 7-րդ խաղափուլից հետո միջազգային վարկանիշների հաշվարկային աղյուսակում Արոնյանը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ 2807,8: 1-ին տեղում է ներկայիս աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2823,5: Մրցաշարային աղյուսակում Արոնյանը, Անանդը և Վաչիե-Լագրավը վաստակել են 4,5 միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 8-րդ խաղափուլում Լևոն Արոնյանը կհանդիպի Պյոտր Սվիդլերի հետ:

Լևոն Արոնյանը կստանա 37.5 հազար ԱՄՆ դոլար, եթե հաղթի Սենթ Լուիսում

Սենթ Լուիսում ընթացող արագ շախմատի մրցապայքարում Լևոն Արոնյանը հաղթել է կուբացի Լենիեր Դոմինգեսին և 12 միավորով գրավել առաջին հորիզոնականը։ Ռուս Յան Նեպոմնյաշրչին, ով առաջատարն էր, պարտվելով ամերիկացի Հիկարու Նեկամուրային, աղյուսակում իր դիրքերը զիջել է 3 հորզոնականով։

Լևոն Արոնյանը հաղթել է Սենթ Լուիսի մրցաշարում

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտված արագ և կայծակնային խաղի մրցաշարի հաղթող է դարձել Լևոն Արոնյանը: Հայ գրոսմայստերը վաստակել է 24.5 միավոր և երեք միավորով գերազանցել երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին և ամերիկացի Հիկարու Նակամուրային: Լևոն Արոնյանը արագ խաղի մրցաշարում վաստակել էր 12, իսկ կայծակնային խաղում՝ 12.5 միավոր: Մրցաշարին էր մասնակցում նաև աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը:

Lևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Թբիլիսիում

Թբիլիսիում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում կայացել են 1/64-րդ եզրափակչի առաջին պարտիաները: Լևոն Արոնյանը հաղթել է Դանիել Կաուդերիին (ՀԱՀ): Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի են խաղացել, համապատասխանաբար, Բորիս Գրաչովի (ՌԴ) և Մաքսիմ Ռոդշտեյնի (Իսրայել) հետ: ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը պարտվել է Անտոն Կովալյովին (Կանադա): ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, այսօր կկայանան 1/64-րդ եզրափակչի երկրորդ պարտիները՝ Կաուդերի-Արոնյան, Մելքումյան-Գրաչով, Ռոդշտեյն-Հովհաննիսյան, Կովալյով-Հակոբյան:

Աշխարհի գավաթ. Պայքարը կշարունակի միայն Լեւոն Արոնյանը

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում նախօրեին ավարտվել է 1/64 եզրափակիչ փուլը: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հաղթողները հայտնի են դարձել թայ-բրեյքում (կարճեցված ժամանակով պարտիաներ): Հայաստանցի գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը դուրս են մնացել հետագա պայքարից: Հայ շախմատիստները 0.5:1.5 հաշվով զիջել են արագ շախմատում, համապատասխանաբար, Բորիս Գրաչովին (ՌԴ) և Մաքսիմ Ռոդշտեյնին (Իսրայել): Երկու դիմակայություններում էլ ընդհանուր հաշիվը 1.5:2.5 է: 1/32 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը կշարունակի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Թայ-բրեյքում հաղթելով Գերմանիան ներկայացնող Լիվիու-Դիտեր Նիսիպյանուին, հաջորդ փուլ անցել է նաև ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Սամուէլ Սևյանը (խաղի ընդհանուր հաշիվը՝ 2.5:1.5): Արոնյանի հաջորդ մրցակիցը Չինաստանը ներկայացնող, շախմատի աշխարհի կանանց բազմակի չեմպիոն Հոու Յիֆանն է: Սևյանը կհանդիպի կրկին Չինաստանը ներկայացնող գրոսմայստեր Վանգ Հաոյին: 1/32-ի պարտիաները կանցկացվեն այսօր:

Արոնյանը հաղթել է կանանց աշխարհի քառակի չեմպիոնին

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը դուրս է եկել Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ շրջան։ Երկրորդ շրջանի թայ-բրեյքում հայ գրոսմայստերը շանս չի տվել կանանց աշխարհի քառակի չեմպիոնին՝ 2:0: Դասական և արագ շախմատի արդյունքներով նրանք չէին կարողացել պարզել հաղթողին: Երկրորդ շրջանի արգելքը չի կարողացել հաղթահարել ԱՄՆ-ն ներկայացնող Սամուել Սևյանը, ով պարտվել է չինացի Չաո Լիին:

Լեւոն Արոնյանը հուսով է․ մինչեւ վերջ անցնելու դեպքում տեղ կունենա աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հույս ունի թբիլիսյան խաղաշրջանից հետո իրավունք ստանալ հանդես գալ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում։ Այս մասին Թբիլիսիում շախմատիստն ասել է «Ռադիոլուրին»։ Հիշեցնենք՝ այս օրերին Վրաստանի մայրաքաղաքում ընթանում է աշխարհի գավաթի խաղարկությունը։ Արոնյանը արդեն առաջնության քառորդ շրջան է դուրս եկել։ Թբիլիսիում սեպտեմբերի  2-ին մեկնարկած աշխարհի գավաթի խաղարկությունը Լևոն Արոնյանը սկսել է հաղթանակներով։ Նա Ռուսաստանը ներկայացնող Դանիիլ Դուբովի հետ երկարատեւ պայքարից հետո հաղթանակ տարավ՝ անցնելով քառորդ եզրափակիչ: Արոնյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ այս մրցաշարը շատ է կարևորում․ «Եթե կարողանամ անցնել մինչև վերջ, տեղ կունենամ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում»։ Այդ պատճառով, ասում է՝ մի փոքր նյարդայնանում է, բայց նրան օգնում է հարազատ միջավայրը, վիրահայությունը, որ ամեն անգամ երկրպագելու է գալիս իրեն, ինչպես նաև Թբիլիսին։ «Պարզ է` երբ խաղում ես Թիֆլիսում, որը հայերի համար հարազատ քաղաք է, կարևոր է։ Այս քաղաքը բազամաթիվ հայ Մեծեր է տվել»։ Նա նշում է, որ, բացի այդ, մայրական կողմը արմատներով Թիֆլիսից է։ «Ինձ համար սարերը, օդը միշտ կարևոր է․ սիրում եմ խաղալ այնտեղ, որտեղ Հայաստանի նման բնություն կա»,-ասում է շախմատիստը։ Լևոն Արոնյանի հաջորդ հանդիպումը ուկրաինացի գրոսմայստեր Իվանչուկի հետ է: Նա հավատում է, որ հաղթանակներով կփակի խաղաշրջանը, որը ավարտվում է իր հարսանեկան արարողությունից երկու օր առաջ։

Լևոն Արոնյանը կիսաեզրափակչում է

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում հայ գրոսնահստերը շուրջ 5 ժամ պայքարից հետո հաղթեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին և անցավ կիսաեզրափակիչ:

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանն ու Վաշյե-Լագրավը հաղթողին կպարզեն թայ-բրեքում

Թբիլիսիում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Կիսաեզրափակչի երկրորդ պարտիայում Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ՝արդյունքում, մրցամարտի հաշիվը դարձավ 1-1:

Փայլուն հաղթանակ և Արոնյանը եզրափակչում է

Քիչ առաջ ավարտվեց աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ փուլը։ Լևոն Արոնյանն ու Վաշիե-Լագրավը խաղացին մինչև վերջ և հասան արմագեդոնին, որտեղ Լևոնը խաղում էր սպիտակներով և միայն հաղթանակի դեպքում կկարողանար անցնել եզրափակիչ։ Եվ նա ունեցավ այդ հաղթանակը՝ չնայած դիրքը տանում էր ոչ ոքու։ Սո-Դինգ զույգում հաղթել է վերջինս, ում հետ էլ Արոնյանը կհանդիպի եզրափակչում։ Նշենք նաև, որ դուրս գալով աշխարհի գավաթի եզրափակիչ՝ Արոնյանն իր տեղն ապահովեց նաև հավակնորդների մրցաշարում։ Աղբյուր՝ chess.am

Լևոն Արոնյան ոչ-ոքի խաղաց Դին Լիրենի հետ

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով դասական շախմատի առաջին պարտիայում ոչ-ոքի է խաղացել չինացի գրոսմյաստեր Դին Լիրենի հետ։

Լևոն Արոնյանը` աշխարհի Գավաթակիր

Թբիլիսում ավարտվել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Եզրափակիչ թայ-բրեյքի 1-ին երկու պարտիան էլ ավարտվել է Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի ֆանտաստիկ հաղթանակով չին Դին Լիժենի նկատմամբ:

Լևոն Արոնյանը՝ աշխարհի գավաթակիր

Թբիլիսիում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի եզրափակչի թայ-բրեյքում Լևոն Արոնյանը հաղթել է Դին Լիրենին՝ նվաճելով աշխարհի գավաթը։ Գրոսմայստերների 4 հանդիպումները եզրափակչում, մինչև թայ-բրեյքը, ավարտվել էին ոչ ոքի: Արոնյանն ու Լիրենը՝ անցնելով եզրափակիչ, ապահովել էին աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կայանալիք մրցաշարին մասնակցությունը։ «Շնորհակալ եմ իմ թիմին, իմ աջակիցներին, իմ ծնողներին: Ես շատ երջանիկ եմ, որ կարողացա լավ ներկայանալ, հաջողություն ունենալ: Ընդհանրապես ընտանիքի եւ շախմատային թիմի ամնդամ լինելը շատ դժվար է,  քանի որ ստիպված ես շրջագայել: Շնորհկալ եմ, որ իմ կյանքում ճիշտ մարդիկ կան, որոնք իրենց բարեկեցությունը զոհաբերում են՝ հանուն իմ նպատակների իրագործման»,- հաղթանակից հետո առաջին հարցազրույցում ասել է Լեւոն Արոնյանը:

ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Լևոն Արոնյանին

Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Լևոն Արոնյանին շախմատի աշխարհի գավաթը երկրորդ անգամ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, մարտական բարձր տրամադրություն և նորանոր փառահեղ հաղթանակներ:

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Լևոն Արոնյանին

Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Լևոն Արոնյանին շախմատի աշխարհի գավաթը երկրորդ անգամ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, մարտական բարձր տրամադրություն և նորանոր փառահեղ հաղթանակներ: «Ձեր հաղթանակը մի նոր էջ է հայկական շախմատի պատմության մեջ և ոգևորության ու հպարտության առիթ՝ մեր ողջ ժողովրդի համար: Լինելով հայկական շախմատի առաջատարը՝ Դուք մեծ և արդյունավետ ջանքեր եք ներդնում մեր երկրում մարզաձևի հանրահռչակման և զարգացման գործում»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:  

Լևոն Արոնյանի հարսանիքի քավորը Սերժ Սարգսյանն է լինելու. մանրամասներ հարսանեկան արարողությունից

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ամուսնանում է: Նրա ընտրյալի` Արիանա Կաոլիի հետ հարսանիքի օրն արդեն հայտնի էր: Այն կայանալու է սեպտեմբերի 30-ին` Երևանում:

«Հրապարակ». 2 տորթ է եղել՝ հարսանեկան և շախմատի տեսքով. ոչ մի ռաբիսություն, ոչ մի ցուցադրական բան. մանրամասներ Լ. Արոնյանի հարսանիքից

«Սեպտեմբերի 30-ին Սերժ Սարգսյանի քավորությամբ կայացել է շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի հարսանիքը։ Հիշեցնենք՝ հարսնացուն ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի Արիանա Կաոլին է։

Տհաճ էր, երբ ծառայություն մատուցողներն, իմանալով, որ դա Լևոնի և իմ հարսանիքն է, սովորականից կրկնակի ավելի էին պահանջում. Արիանա Կաոիլի

Շախմատիստ Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին, հարսանիքից օրեր անց իր հետհարսանեկան խոհերն է հրապարակել՝ հարսանեկան տնտեսագիտության մասին, որը զետեղված է champord.am կայքում։

Շառլ Ազնավուրը շնորհավորել է Լևոն Արոնյանին ամուսնության առթիվ

Հայազգի շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրն իր և դեսպանության ողջ անձնակազմի անունից շնորհավորել է Լևոն Արոնյանին և Արիանա Կաոլիին ամուսնության առթիվ: Լևոն Արոնյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Ազնավուրի նամակը, գրել է. «Մեծ պատիվ է լեգենդից շնորհավորանք ստանալը»: An honor receiving this from our legend. Thank you #charlesaznavour Charles Aznavour Publié par Levon Aronian sur mercredi 4 octobre 2017

Այսօր Լևոն Արոնյանի ծննդյան օրն է

Այսօր` հոկտեմբերի 6-ին, իր ծննդյան 35-րդ տարեդարձն է նշում Հայաստանի առաջատար շախմատիստ, աշխարհի կրկնակի գավաթակիր, գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է շախմատիստ Լևոն Արոնյանին

Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանին և նրա տիկնոջը Արիանա Կաոիլիին:

Ի՞նչ է խոստացել Լևոն Արոնյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանին և նրա տիկնոջը Արիանա Կաոիլիին:

Մարկ Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը աշխարհի չեմպիոն Լևոն Արոնյանի հետ

Ներկայացնում ենք Հանրային ռադիոյի եթերում Մարկ Գրիգորյանի և Լևոն Արոնյանի զրույցի ուշագրավ հատվածները, ինչպես նաեւ տեսանյութը։ – Բարձր մակարդակի շախմատային խաղն իր հետ սարսափելի լարվածություն է բերում: Ինչպե՞ս եք հաղթահարում այդ լարվածությունը: – Շատ հետաքրքիր հարց է: Եթե կարողանայի հաղթահարել, երևի թե սխալներ չէի անի (ծիծաղում է,-խմբ.): Այդ իսկ պատճառով էլ շատ խաղացողներ տարբեր մեթոդներ են կիրառում: Ես հասկացել եմ իմ էությունը. ֆիզիկապես լավ վիճակում՝ ես լարվածությունն ավելի հեշտ եմ հաղթահարում: Ինձ համար շատ կարևոր է մարզավիճակը, ամեն օր փորձում եմ մարզվել: – Այսինքն, այդ լարվածությանը դիմադրելու, դիմակայելու կամ լարվածության աստիճանը նվազեցնելու համար Դուք փորձում եք լինել ֆիզիկական լավ մարզավիճակո՞ւմ, ինչը,ինչպես հասկացա՝ շախմատային մարզավիճակից պակաս կարևոր չէ: – Քանի որ այս պահին մեծ փորձ ու գիտելիք ունեմ ու շախմատային շատ սկզբնախաղեր եմ խաղացել, որոնք կարող եմ նորից հանել իմ «պահեստարանից», ինձ համար կարևոր է, որ բացի շախմատից ուժեր ունենամ: Կարելի է ասել, որ ստացվում է, քանի որ փետրվարից՝ ամեն օր պարապում եմ:  -Հասկանում եմ, որ Դուք պետք է «սիրահարված» լինեք այդ լարվածությանը: Դժվա՞ր է ապրել առանց այդ լարվածության, կյանքը կորցնո՞ւմ է իր իմաստը: – Լարվածության հետ էլ է դժվար, առանց լարվածության էլ(ծիծաղում է,-խմբ.): Միշտ հետաքրքիր է՝ կկարողանա՞ս հաղթահարել լարվածությունը, թե՝ ոչ: Միշտ ունենում ենք շրջան, երբ ամեն ինչ ստացվում է, որոշ ժամանակ անց՝ ոչ մի բան չի ստացվում(ժպտում է,-խմբ.): Բարձրակարգ շախմատիստը, մարզիկը պետք է կարողանա փոխվել, քանի որ հակառակորդները հասկանում են՝ ինչ ես փորձում անել և դրա վրա նրանք աշխատում են: Միշտ պետք է կատարելագործես խաղդ:  – Լարվածության տեսակետից կուզենայի ևս մեկ հարց տալ, որը, համոզված եմ, հետաքրքրում է բազմաթիվ շախմատասերների: Դուք խաղում եք նաև ադրբեջանցի շախմատիստների հետ: Նման դեպքերում  լրացուցիչ լարվածություն զգո՞ւմ եք: Իմ շախմատային ճանապարհի սկզբնամասում ադրբեջանցի շախմատիստների հետ խաղը երևի թե բերում էր լրացուցիչ լարվածության, բայց այս պահին լարվածություն չեմ զգում, փորձում եմ հաղթահարել: Երբ շատ ես մտածում, որ անպայման պետք է լավ խաղաս, հաճախ հակառակն է ստացվում:   – Իսկ նույն լարվածությունն իրենք իրենց վրա չե՞ն զգում: – Ժամանակին կար: Մի պատմություն կպատմեմ, բայց անուններ չեմ տա: 2003, թե 2004 թվականին Եվրոպայի առաջնությունում էի խաղում, և գիշերը մեկ անց կես ինձ զանգահարեց ադրբեջանցի խաղացողներից մեկի հայրը: Նա խնդրեց, որ հաջորդ օրը իմ և իր որդու միջև կայանալիք խաղն ավարտվի ոչ-ոքի, քանի որ նրանց համար դա կարևոր էր: Ես մերժեցի խնդրանքը, քանի որ չեմ սիրում այդպիսի բաներ: Հաջորդ օրը պարտիան շատ վատ գնաց ինձ համար, պարտության եզրին էի, բայց արդյունքում ոչ-ոքի գրանցվեց (ծիծաղում է,-խմբ.): – Հարցազրույցներից մեկում ասել եք. «Երբ խաղում ես նորմալ մարդու, նորմալ շախմատիստի հետ, ապա խաղի ընթացքում նորմալ հարաբերություններ են ձևավորվում: Բայց եթե հակառակորդը փորձում է քեզ հունից հանել, իրեն դրսևորում է ոչ մարզական ձևով, բնականաբար դա իր հետ բերում է «ուղեբեռ», որն էլ իրեն զգացնել է տալիս»: Ինչիպի՞սի հնարքներ են օգտագործել Ձեր դեմ: – Շատ է եղել: Իսրայելից մի շախմատիստ կա (ոչ առաջատարներից), խաղի ժամանակ թեյ էր խմում և թեյի փաթեթը հանելուց մատներով սեղմում էր, որից հետո քայլ էր անում (ծիծաղում է, –խմբ.): Պարտիայի ժամանակ ինձ մոտեցավ Ալեքսանդր Գրիշչուկը, ում հետ մոտ եմ, և ասաց. «Լևոն, խաղը հավանաբար հաղթելու ես, բայց կարո՞ղ ես մի ձև գտնել և ձեռքը չսեղմել»: Լինում են տարբեր բաներ: Նույնիսկ առաջատար խաղացողների հետ խաղերում եղել է, երբ փորձել են կատարած քայլը հետ վերցնել: Օրինակ՝ Նակամուրան, Կարլսենը: Երկու դեպքում էլ մրցավարին կանչել եմ: Նրանք շարունակում էին հերքել, բայց մրցավարները հաստատեցին իմ ասածը: Նրանք էլ գիտեին, որ նկարահանող սարքեր կան, և ի վերջո խոստովանեցին: Շախմատը շատ արդար խաղ է: Կապ չունի` շուրջբոլորն ինչ է կատարվում, եթե ուժեղ ես՝ կհաղթես: Տեսեք, թե ուրիշ մարզաձևերում որքան մեծ է դատավորի դերը: Շախմատում ռեյտինգն ամենաօբյեկտիվ բանն է, եթե դու լավ ես խաղում, քո ռեյտինգը բարձր է, եթե այդ պահին վատ ես խաղում, հետևաբար ռեյտինգը ցածր է, ինչը շատ դրական է: – Շախմատը և կոնֆլիկտը: Ձեզ համար շախմատը` խաղը, պարտիան՝ կոնֆլի՞կտ է, թե՞ ոչ: – Անպայման: Ամեն քայլով խոսում ես հակառակորդիդ հետ: Սկզբից փորձում ես գրավել կենտրոնը, հետո զարգացնել քո խաղաքարերը և դիմացինի խաղի զարգացման մեջ սխալը գտնել: Միաժամանակ  ինքն էլ փորձում է քեզ բացատրել, որ` «չէ, սա սխալ չէր, ես այսպես եմ արել, որ գաս, այս թույլ զինվորը վերցնես, ես էլ այդտեղ քեզ խաբեմ»: Այնպես որ` պարտիան մշտապես մի հանելուկ է, զրույց, որն իր մեջ միշտ էլ կոնֆլիկտ է պարունակում: – Վերադառնալով Ձեր նախորդ հարցազրույցներին, կարդամ մի հատված. «Մինչև հասարակական կարծիքի կամ անցյալի շախմատիստներից որևէ մեկի հետ, նրանց հասկացությունների հետ կոնֆլիկտի մեջ չմտնես, մեծ շախմատիստ չես կարող դառնալ»: Հասարակական կարծիքի հետ Ձեր կոնֆլիկտը ո՞րն է: – Երբ ես գրոսմայստեր դարձա, արդեն 19 տարեկան էի: Ինձ շատերն ասացին` «Դե, եթե դեռևս 50 կամ 100 լավագույն շախմատիստների ցանկում չես, մինչև 20 տարեկան չես հասնի, արդեն այդքան հնարավորություններ չես ունենա»: Ես նրանց ապացուցեցի, որ տարիքն այդքան մեծ կապ չունի: – Իսկ անցյալի շախմատիստներից ո՞ւմ հետ է Ձեր ամենամեծ կոնֆլիկտը: – Երևի թե Պետրոսյանի: Նա բոլորիս շատ հարազատ է, փոքրուց  փորձում ես խաղալ Պետրոսյանի նման և միշտ մտնում ես կոնֆլիկտի մեջ, քանի որ իր խաղը հասկանալը շատ բարդ է և իր խաղը ներկայում հեշտ է քննադատելը, որովհետև տեմպային չէ, «ադաջիո» է: – Բայց «ադաջիոյի» հետ մեկտեղ, ճնշող էր: Բալանսը պահելով` անընդհատ փորձում էր ճնշել հակառակորդին: – Պարզապես այս պահին՝ հակառակորդները շատ քիչ են թողնում դա: Ներկայիս սկզբնախաղերից էլ է կախված: Որոշ դեպքերում 15 քայլ ես անում, մնում են երկու նավակ, ձի և փիղ… արդեն վերջնախաղ ես խաղում: – Երբ ծանոթանում էի Ձեր պարտիաների վերլուծությանը, փորձագետները որոշ դեպքերում նշում էին` «ահա, այստեղ Արոնյանը սխալվեց, պետք էր այլ քայլ անել», բայց միևնույնն է` այդ պարտիաներում Դուք հաղթել եք: Խաղի ընթացքում լինո՞ւմ է, որ գիտեիք` ահա, գուցե այս քայլով ավելի արագ կհասնեիք հաղթանակի, բայց Դուք աշխատում եք Ձեր հակառակորդի հոգեբանության վրա: Լինո՞ւմ է, որ խաղում եք Ձեր հակառակորդի հետ, ինչպես կատուն` մկան հետ: – Ոչ, ես երբեք չեմ սիրել այդ խաղաոճը: Շատ խաղացողներ սիրում են նման ձևով գործել, որ հակառակորդը հույսեր ունենա, բայց ես միշտ էլ կարծել եմ, որ մենք պետք է «գայլերի» պես լինենք: Երբ հակառակորդը թույլ է, իրեն պետք է անպայման «ուտես» ու որքան հնարավոր է՝ արագ: – Իսկ եթե «գայլը»  Ձեր հակառակո՞րդն է: – Ա՜հ (հոգոց է հանում, – խմբ.), դա դժվար պահ է: Փորձում ենք գայլերի հետ չհանդիպել (ծիծաղում է,- խմբ.): -Հարցազրույցից մի քանի օր առաջ մենք ֆեյսբուքում առաջարկեցինք հարցեր ուղղել Ձեզ: Օլեսյա  Վարդանյանը Թբիլիսիից հարցնում է. Վլադիմիր Նաբոկովի «Լուժինի […]

Արոնյանը երկրորդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր ակտիվում ունի 2801 միավոր: Մեր շախմատիստը կարողացել է պահպանել երկրորդ հորիզոնականը: Աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով ունի 2837 վարկանիշ: Երրորդ հորիզոնականում Ֆաբիանո Կարուանան է՝ 2799 միավորով: 100 լավագույն շախմատիստների մեջ տեղ են գտել նաև Հայաստանի երեք ներկայացուցիչներ: Սերգեյ Մովսեսյանը  76-րդն է, Վլդաիմիր Հակոբյանը 77-րդը, համապատասխանաբար,1978 և 1971 միավորներով: Գաբրիել Սարգսյանը 97-րդն է՝ 2655 միավորով:

Շախմատի թիմային ԵԱ. Տղամարդկանց հավաքականը հաղթել է Նիդեռլանդների թիմին

Հերսոնեսում (Կրետե) ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթել է Նիդեռլանդների թիմին: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, ի պատասխան Սերգեյ Մովսեսյանի պարտությանը, Հայաստանի շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը վերջին երկու խաղատախտակների առջև հաղթանակ են գրանցել: Հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի:

Հայտնի է բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմը

Մադրիդի Ռեալը շարունակում է հետաքրքրվել բրազիլացի Նեյմարով, հայտնի է բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմը, որը կնախապատրաստվի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին, Լևոն Արոնյանն էլ բարելավել է իր ցուցանիշը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:

Արոնյանը հաղթեց ռուս մրցակցին

Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» չորրորդ փուլի երկրորդ տուրում Լևոն Արոնյանն քիչ առաջ առավելության հասավ ռուսաստանցի Էրնեստո Ինարկիևի նկատմամբ:

Լևոն Արոնյանի կինը` Կարեն Կարապետյանի խորհրդական

Արիաննե Բո Կնուպպե Կաոիլին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ստորագրել է համապատասխան որոշում: Արիաննե Կաոիլին Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի կինն է: Նա ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի է, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ: 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է:

ՖԻԴԵ-ի «Գրան պրի»․ Արոնյան-Նակամուրա պարտիայի ուղիղ հեռարձակումը

Իսպանական Պալմա դե Մալյորկայում քիչ անց կավարտվի ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարիք վերջին՝ 9-րդ տուրը: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սևերով ուժերը չափում է ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ: Վերջին տուրից առաջ հայ գրոսմայստերը հավաքել է 5 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նակամուրան 4.5 միավորով բաժանում է 2-10-րդ տեղերը: Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ:

Արոնյանը հաղթեց, սակայն առաջին տեղը գրավեց Յակովենկոն. ի՞նչ պատահեց իրականում

ՖԻԴԵ-ի՝ Պալմա դե Մալյորկայում տեղ ունեցող «Գրան պրի» խաղարկության եզրափակիչ փուլում Լևոն Արոնյանն ու Պավել Յակովենկոն 9 միավորից վաստակեցին 5,5-ական միավոր, և հայտարարվեցին մրցաշարի հաղթողներ: Սակայն մրցաշարի կազմակերպիչները նրանց միջև թայ-բրեյք անցկացրեցին, որի ժամանակ ուժեղ դուրս եկավ ռուս գրոսմայստերը:

Լևոն Արոնյանը կմասնակցի London Chess Classic-ին

Դեկտեմբերի 1-ից 11-ը Լոնդոնում կկայանա London Chess Classic շախմատի միջազգային գերմրցաշարը (10 մասնակից, շրջանաձև մրցակարգ), որը Grand Chess Tour-ի վերջին՝ հինգերորդ փուլն է, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Մասնակիցների կազմը. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Լևոն Արոնյան (Հայաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Սերգեյ Կարյակին (ՌԴ), Յան Նեպոմնյաշչի (ՌԴ), Մայքլ Ադամս (Անգլիա): Վաղը կկայանա մրցաշարի առաջին տուրը, որտեղ միմյանց հետ կխաղան հետևյալ զույգերը. Նեպոմնյաշչի — Արոնյան, Կարլսեն — Կարուանա, Ադամս — Կարյակին, Նակամուրա — Անանդ, Սո — Վաշյե-Լագրավ:

ՖԻԴԵ-ի վարկանիշ. Լևոն Արոնյանը կրկին երկրորդն է

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դեկտեմբեր ամսվա թարմացված վարկանիշային աղյուսակում: ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2805 միավոր է, ինչը չորս կետով ավելի է նախորդ ցուցանիշից: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն հարյուրյակում են` Գաբրիել Սարգսյանը (72-րդ տեղ, 2672) և Վլադիմիր Հակոբյանը (78-րդ, 2667): Լավագույն եռյակում են նաև՝ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2837) և Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2799): Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 53-րդ տեղը (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 85-րդ (2376):

Արոնյանը պարտվեց Կարլսենին

Լոնդոնում ավարտված շախմատի «London Chess Classic» խոշոր մրցաշարի վերջին տուրում  Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտվեց աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին: 9 հնարավորից վաստակելով վաստակելով 4 միավոր Արոնյանը զբաղեցրեց միայն 7-րդ հորիզոնականը:

Ովքեր են Հայաստանի 10 լավագույն մարզիկները

Ավարտվեց 2017 թվականի 10 լավագույն մարզիկների ընտրությունը: Քվեարկությանը մասնակցեցին քաղաքացիները ինչպես նաև մարզական լրագրողներ: Վերջինները տարվա լավագույն մարզիկ են ընտրել աշխարհի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանին: Երկրորդը շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանն է, իսկ երրորդ հորիզոնականը կիսել են ըմբիշ՝ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն ու ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: SMS քվեարկության արդյունքներով Հենրիխ Մխիթարյանը հաղթել է մեծ առավելությամբ ստանալով 6159 ձայն: Արթուր Ալեքսանյանը ստացել է միայն 2857 ձայն: Երկու քվեարկությունների հանրագումարի արդյունքում 2017 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը: Ալեքսանյանը երկրորդն է, իսկ Լևոն Արոնյանը երրորդը: Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը կարիերայի ընթացքում առաջին անգամ ճանաչվեց Հայաստանի լավագույն մարզիկ: Հիշեցնենք, որ անցյալ տարի լավագույն մարզիկ էր ճանաչվել Արթուր Ալեքսանյանը, իսկ Մխիթարյանն ընդհանրապես տեղ չէր գտել լավագույն տասնյակում: Այսպիսով 2017 թվականի լավագույն մարզիկների տասնյակն այսպիսի տեսք ունի․ 1․Հենրիխ Մխիթարյան՝ ֆուտբոլ 2․ Արթուր Ալեքսանյան՝ ըմբշամարտ 3․ Լևոն Արոնյան շախմատ՝ 4․ Գրիգոր Մխիթարյան՝ սամբո 5․ Մաքսիմ Մանուկայն ըմբշամարտ 6․ Հովհանանես Բաչկով՝ բռնցքամարտ 7․ Սիմոն Մարտիրոսյան՝ ծանրամարտ 8․ Էդգար Ստեփանյան՝ հեծանվային սպորտ 9․ Արթուր Թովմասյան՝ մարմնամարզություն 10․ Տիգրան Կրակոսյան՝ սամբո

Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը օլիմպիական և աշխարհի չեմպիոն են դարձել սեփական տաղանդի, ոչ թե բարեկամական կապի միջոցով

Երեկ Նիկոլ Փաշինյանին պատկանող և սպասարկող "Հայկական ժամանակը" մի հոդված է հրապարակել, որտեղ փորձել է արդարացնել Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի ղեկավարած համաշխարհային համբավ և հեղինակություն ունեցող շախմատի դպրոցի աշխատանքները կաթվածահար անելու փաստը:

Լևոն Արոնյանի մեկնարկային հաղթանակը

Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Ջիբրալթարի միջազգային մրցաշարում: Առաջին տուրում Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով լեհ Իրեն Սուկանդարի հետ:

Ջիբրալթար Մասթերս. Հրանտ Մելքումյանը 20-րդն է, Լևոն Արոնյանը` 24-րդը

10 հնարավորից վաստակելով 8.5 միավոր մրցաշարի հաղթող է դարձել Վլադիսլավ Արտեմևը: 8 միավորով 2-րդ տեղը զբաղեցրել է Հնդկաստանի ներկայացուցիչ Մուրալի Կարթիկեյանը: Նիկիտա Վիտյուգուվը 7.5 միավորով եզրափակել է լավագույն եռյակը:

Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտություն է մեզ համար. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Լևոն Արոնյանին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի առաջատար շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Լևոն Արոնյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ռուսերեն

Жена Ароняна организует в Ереване благотворительный сеанс игры в шахматы на 40 досках

Жена армянского гроссмейстера Левона Ароняна – австралийская шахматистка, главный редактор ереванской газеты "Путешественник" Ариана Каоили организует 12 октября в Ереване благотворительный сеанс одновременной игры в шахматы на 40 досках

Аронян: Поражения меня отрезвляют

Седьмой и восьмой туры супертурнира в голландском Вейк-ан-Зее оказались результативными для лидера армянских шахмат Левона Ароняна. В седьмом он черными уступил россиянину Сергею Карякину, в восьмом - белыми обыграл Аниша Гири.

Аронян принимает участие в серии Гран При

Армянский шахматист Левон Аронян принимает участие в первом из четырех турниров серии Гран При, который стартует 18 февраля в Шарже. Об этом сообщает сайт Национального олимпийского комитета Армении.

Левон Аронян в числе присоединившихся к акции в поддержку раненных армянских военнослужащих

Ереванский медицинский университет имени Мхитара Гераци инициировал акцию, в рамках которой военнослужащие, получившие ранения во время боевой службы, готовят открытки к 8 марта.

Армянские шахматисты Аронян и Мовсисян в составе «Бадена» выиграли Бундеслигу

В Германии завершился очередной сезон Бундеслиги: «золото» завоевал клуб «Баден», в составе которого в 2017 году выступали 2 представителя мужской сборной Армении по шахматам – гроссмейстеры Левон Аронян и Сергей Мовсисян.

Аронян возглавляет Norway Chess после 7 тура

Армянский гроссмейстер Левон Аронян в 7-м туре проходящего в норвежском Ставангере супертурнира одержал победу над россиянином Сергеем Карякиным и единолично возглавил турнирную таблицу.

Левон Аронян поблагодарил своих родных и всех армян мира за поддержку на турнире Norway Chess

Армянский гроссмейстер Левон Аронян, на днях триумфально выигравший супертурнир Norway Chess Classic - 2017, поблагодарил свою жену Ариану Каоили, свою маму, а также родную страну и всех армян мира за поддержку.

Անգլերեն

Government releases $133,000 to Chess Federation

The government of Armenia decided today to release $133,300 for the Chess Federation, headed by former president Serzh Sargsyan. Minister of Sports and Youth Affairs Gabriel Ghazaryan said the money will be spent on preparing Armenia’s best chess player Levon Aronyan for fighting for the champion’s title.