Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հռիփսիմե Խուրշուդյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Հռիփսիմե Խուրշուդյանին ՄՕԿ- ը զրկեց Լոնդոնի մեդալից

Միջազգային օլիմպիական կոմիտեն հայ ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանին զրկել է Լոնդոնի օլիմպիական խաղերի մեդալից։ 2012- ի օլիմպիադայում նա նվաճել էր բրոնզե մեդալ։ Կազմակերպությունը նման որոշում է ընդունել հայ մարզուհու դոպինգ ստուգումից հետո՝ նշվաճ է ՄՕԿ- ի կայքում։ «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Լոնդոնի օլիմպիական մեդալներից դոպինգ օգտագործելու մեղադրանքով  զրկվել են նաեւ այլ ծանրորդուհիներ՝ մոլդովացիներ Անատոլիա Կիրիկուն, Կրիստինա Յովուն եւ բելառուս Իրինա Կուլեշը։

Եթե որակազրկումը երկարաժամկետ լինի, կավարտեմ կարիերաս.Հռիփսիմե Խուրշուդյան

Միջազգային օլիմպիական կոմիտեն օրերս հրապարակել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հերթական զեկույցը, ըստ որի Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը պետք է վերադարձնի Լոնդոնի 2012 թ. ամառային Օլիմպիական խաղերում նվաճած բրոնզե մեդալը: Ցավալի է 4 տարի անց հրաժարվել մեծ դժվարությամբ ու երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում վաստակած մեդալից, սակայն ըստ Հռիփսիմեի, կան օրենքներ, որոնց պետք է հետևել: Այս մասին լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նշեց հայ ծանրորդուհին և տեղեկացրեց, որ իր հետագա քայլերն անմիջականորեն կապված են ՄՕԿ-ի որոշումից: «Դեռ որոշում կայացված չէ և որակազրկման մասին տեղեկություններ չկան: Նման պայմաններում կշարունակեմ մարզվել, մինչև տեսնենք, թե ինչ կլինի: Դեռ ժամկետներ տրված չեն, իսկ մինչեւ այդ ես շարունակելու եմ մարզումներս: Այժմ կսպասենք որոշմանը, թե քանի տարով են ինձ որակազրկելու: Եթե երկար տարիներով չլինի կշարունակեմ մարզումներս եւ կմնամ մեծ սպորտում: Իսկ եթե ժամկետը երկար լինի, արդեն որոշել եմ՝ հետագայում ցանկանում եմ դառնալ միջազգային կարգի մրցավար»,- ասել է հայ մարզուհին:

Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը խոստովանել է, որ խթանիչներ է օգտագործել

Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Լոնդոնի 2012 թ.-ի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը խոստովանել է, որ խթանիչներ է օգտագործել իր մրցակիցների հետ հավասար մրցակցելու համար:

Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրման մասին որոշում դեռ չի ընդունվել. ֆեդերացիայի գլխավոր քարտուղար

Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Լոնդոնի ամառային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկման մասին վերջնական որոշում դեռ չի ընդունվել։

Արթուր Ալեքսանյանը` Հայաստանի 2016 թ. լավագույն մարզիկ

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2016 թ. մրցաշրջանի Հայաստանի 10 լավագույն մարզիկները: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի լրատվության բաժինը: Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 35 լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի ոսկե դափնեկիր , հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին: Ստորև ներկայացնում ենք 10 լավագույնների անվանացանկը. 1 .Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ 2 .Միհրան Հարությունյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ 3 .Սիմոն Մարտիրոսյան, ծանրամարտ 4 .Գոռ Մինասյան, ծանրամարտ 5 .Նազիկ Ավդալյան, ծանրամարտ 6 . Հարություն Մերդինյան, սպորտային մարմնամարզություն 7. Անդրանիկ Կարապետյան, ծանրամարտ 8. Հռիփսիմե Խուրշուդյան, ծանրամարտ 9. Վարշամ Բորանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ 10. Արթուր Դավթյան, սպորտային մարմնամարզություն

Հայաստանի 2016 թ. լավագույն մարզիկի թեկնածուները 19-ն են

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան դեկտեմբերի 15-ից սկսել է 2016 թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկների քվեարկությունը: Ցանկում ընդգրկվել են 19 մարզիկներ, որոնք այս տարի մեծ նվաճումներ են ունեցել և մեդալներ են նվաճել: 2016 թ. Հայաստանի լավագույն մարզիկի թեկնածուներն են. Արթուր Ալեքսանյան` օլիմպիական չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) Միհրան Հարությունյան` օլիմպիական փոխչեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) Սիմոն Մարտիրոսյան` օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ) Գոռ Մինասյան` օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ) Հարություն Մերդինյան` Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016 թ. Եվրոպայի չեմպիոն (սպորտային մարմնամարզություն) Նազիկ Ավդալյան`Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016 թ. Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ) Անդրանիկ Կարապետյան` 2016 թ. Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ) Հռիփսիմե Խուրշուդյան` 2016 թ. Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ) Վարշամ Բորանյան` 2016 թ. Եվրոպայի չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) Ռոման Ամոյան` 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) Տիգրան Մարտիրոսյան` 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն (ծանրամարտ) Արթուր Դավթյան` 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն (սպորտային մարմնամարզություն) Վահագն Դավթյան` 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն (սպորտային մարմնամարզություն) Արթուր Ավետիսյան` 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն (սպորտային մարմնամարզություն) Արման Երեմյան` 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն (թաեքվոնդո) Կարապետ Չալյան` 2016 թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) Տիգրան Կիրակոսյան` 2016 թ. աշխարհի բրոնզե մեդալակիր (սամբո) Դավիթ Հովհաննիսյան` 2016 թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ) Սոնա Պողոսյան` 2016 թ. երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն (ծանրամարտ)

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի որակազրկման որոշումը կարող է բողոքարկվել

IWF-ի գործկոմը սեպտեմբերի 30-ին Բուխարեստում կայացած նիստում որոշել է մեկ տարով դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Չինաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիաների հետ: IWF-ի գործկոմը այդ որոշումը կայացրել է 2008 եւ 2012 թվականների օլիմպիական խաղերին մասնակցած հայ ծանրորդներ Հռիփսիմե Խուրշուդյանի, Տիգրան Մարտիրոսյանի եւ Նորայր Վարդանյանի դոպինգ թեստերի վերստուգման արդյունքում հայտնաբերված դրական պատասխանների հիման վրա: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն եւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) գործկոմի որոշումը բողոքարկելու ժամանակ ունեն: Տեղեկացնենք, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախաձեռնած եւ 2013 թվականից համատեղ իրականացվող կադրային եւ ծրագրային փոփոխություններից հետո ՀՀ ծանրամարտի հավաքականների մարզիկների մոտ դոպինգ ստուգման ոչ մի դրական արդյունք չի արձանագրվել:  

Անգլերեն