Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արմեն Աշոտյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Արմեն Աշոտյանը ցանկանում է խորհրդարանական ընտրությունների շեմին ընդդիմադիր դաշտում տեսնել դաշինքներ

Աշոտյանը դրական է գնահատում 2016 թվականի Գյումրու ավագանու ընտրություններին Քրիստոնեադեմոկրատական միության հետ ՀՀԿ-ի դաշինք կազմելու եւ Սամվել Բալասանյանի թեկնածությունն առաջադրելու քայլը:

«Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային դպրոցի» շրջանավարտները հավակնում են դառնալ ՀՀԿ քաղաքական դպրոցի սաներ

Փակման արարողությանը ներկա են եղել ՀՀԿ փոխնախագահ և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը:

Աշոտյանը կոչ է արել չմիջամտել Ծառուկյանի անձնական գործերին

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկնաբանել է խոշոր ձեռներեց, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը մեծ քաղաքականություն իր հնարավոր վերադարձի մասին:

Աշոտյանն ապատեղեկատվություն է անվանել լուրերն այն մասին, թե Բելգիայի ոստիկանությունը բացահայտել է նրա վրա կատարված հարձակման գործը

ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը բացարձակ ապատեղեկատվություն է անվանել լուրերն այն մասին, թե Բելգիայի ոստիկանությունը բացահայտել է նրա վրա կատարված հարձակման գործը։

«168 Ժամ». Աշոտյանը չի ուզում հավատալ, որ ԿԳՆ-ից են իր դեմ նյութեր «պատվիրում»

Մամուլում վերջերս ժամանակ առ ժամանակ հրապարակումներ են լինում ՀՀ կրթության և գիտության (ԿԳ) նախկին նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնավարման տարիների վերաբերյալ։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ ներկայիս նախարար Լևոն Մկրտչյանի և Արմեն Աշոտյանի հարաբերություններն այնքան էլ լավ չեն, և մամուլում Աշոտյանի պաշտոնավարման շրջանի նյութերը հայտնվում են ԿԳՆ-ի կողմից։

ՀՀԿ փոխնախագահը կոչ է արել չմիջամտել Ծառուկյանի անձնական գործերին

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկնաբանել է խոշոր ձեռներեց, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը մեծ քաղաքականություն իր հնարավոր վերադարձի մասին:

Լևոն Մկրտչյանը կոչ է անում իրեն չուղղել 2014թ. չարաշահումների համար պատասխանատվության հարցը

Դիտարկմանը, որ 2014-ին նախարարությունը գլխավորում էր Հանրապետական Արմեն Աշոտյանը՝ հնարավո՞ր է նա պատասխանատվության կանչվի, Մկրտչայնն ասաց, որ իր կարծիքով հարցն իրեն չպետք է ուղղել:

Ինձ համար անհոգ եղեք.Արմեն Աշոտյան

Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Արմեն Աշոտյանը հնարավոր է չնտրրվի ՀՀԿ փոխնախարարի պաշտոնում:Haynews.am-ի հարցին՝ արդյո՞ք մտավախություն չունի, որ կզրկվի պաշտոնից, Աշոտյանը խորհուրդ տվեց չանհանգստանալ.

Ինտրիգ կլիներ այն ժամանակ, երբ վարչապետը չմտներ ՀՀԿ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի համար կուսակցության 16-րդ համագումարը պատմական է եղել:Աշոտյանի խոսքով համագումարում իրենք կարողացել են զուգակցել նաև օրենսդրական պահանջը՝ առկա քաղաքական իրավիճակի հետ կապված գնահատականներ հնչեցնելու, լուծումներ առաջարկելու:

Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը

Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ինտրիգ կլիներ այն ժամանակ, եթե Կարեն Կարապետյանը չանդամակցեր ՀՀԿ-ին.Աշոտյան

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀԿ համագումարին, նոր պաշտոնյաների անդամագրմանը: Խոսելով ՀՀ վարչապետի Հանրապետական կուսակցությանը անդամակցելու մասին ասել է. «Վարչապետը ՀՀԿ-ին անդամակցելու իր դիմումով հաստատեց, որ ինքը ժամանակավոր մարդ չէ քաղաքական կյանքում, հրավիրյալ չէ քաղաքական իրականության մեջ, այլ ինքը ուզում է և պատրաստ է լինել քաղաքական կերպար»,-ասել է Աշոտյանը և նշել, որ ինտրիգ կլիներ, եթե Կարեն Կարապետյանը չմտներ «Հանրապետական»: Արմեն Աշոտյանը նշել է նաև, որ ՀՀԿ-ն այն կուսակցություններից է, որը ոչ միայն կուսակցության շաքեր մարդ է ընդունում, այլև հեռացնում է. ՀՀԿ փոխնախագահը, սակայն, անուններ չտվեց:

Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:

ՀՀԿ-ն միակ կուսակցությունն է, որ իր գոյության ընթացքում երեք առաջնորդ է կորցրել եւ վերապրել է. Աշոտյան

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի համոզմամբ` ՀՀԿ 16-րդ համագումարը Հանրապետական կուսակցության պատմության մեջ կարեւոր իրադարձություն էր: «Այո, ինձ համար անձամբ այդ համագումարը պատմական էր ու կարեւոր, քանի որ մենք կարողացանք նաեւ զուգակցել օրենսդրական պահանջը առկա քաղաքական իրավիճակի հետ, գնահատականներ հնչեցնել, լուծումներ առաջարկել»,-ասաց Աշոտյանը:

Ինտրիգ կլիներ այն ժամանակ, եթե Կարեն Կարապետյանը չանդամակցեր ՀՀԿ-ին.Աշոտյան

տեղադրված՝ 13:17 լրացված՝ 15:12 Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀԿ համագումարին, նոր պաշտոնյաների անդամագրմանը: Խոսելով ՀՀ վարչապետի Հանրապետական կուսակցությանը անդամակցելու մասին ասել է. «Վարչապետը ՀՀԿ-ին անդամակցելու իր դիմումով հաստատեց, որ ինքը ժամանակավոր մարդ չէ քաղաքական կյանքում, հրավիրյալ չէ քաղաքական իրականության մեջ, այլ ինքը ուզում է և պատրաստ է լինել քաղաքական կերպար»,-ասել է Աշոտյանը և նշել, որ ինտրիգ կլիներ, եթե Կարեն Կարապետյանը չմտներ «Հանրապետական»: Արմեն Աշոտյանը նշել է նաև, որ ՀՀԿ-ն այն կուսակցություններից է, որը ոչ միայն կուսակցության շաքեր մարդ է ընդունում, այլև հեռացնում է. ՀՀԿ փոխնախագահը, սակայն, անուններ չտվեց:

ՀՀԿ-ն Էսսեն քաղաքում կմասնակցի գործընկեր-կուսակցության համագումարին

Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միության հրավերով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը կմասնկակցի գործընկեր-կուսակցության համագումարին, որը տեղի է ունենալու նոյեմբերի 5-7-ը Էսսեն քաղաքում: Հանրապետական կուսկացության պատվիրակության կազմում են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը:

Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցը հայ-գերմանական համագործակցության կենտրոնում է

Գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավերով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը ի դեմս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի, մեկնել է Բեռլին, որտեղ դեկտեմբերի 7-9-ը կքննարկվի հետագա համագործակցության զարգացման տեսլականը։ Այս մասին տեղեկացրին ՀՀԿ գրասենյակից:

ՀՀԿ-ն տարին փակում է 158 հազար անդամով

Հայաստանում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը տարին փակում է 158 հազար անդամով: Դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ տարեսկզբին անդամների թիվը շուրջ 152 հազար է եղել:

«Ժամանակ». «Անբարոյական հարցեր». ԱԻ նախարարի երեք թեկնածուի անուն է շրջանառվում

«Ժամանակ» թերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահից հետո այդ պաշտոնում երեք թեկնածու՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ Երեւան քաղաքի նախկին ոստիկանապետ, ԱԻՆ-ի Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանի անուններն են շրջանառվում։

Կարեն Կարապետյանն ընտրվեց Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընտրվել է Հանրապետական կուսակցության առաջին տեղակալ. ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողներին այս մասին տեղեկացրել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Կուսակցության փոխնախագահներ են ընտրվել Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանը և Արմեն Աշոտյանը: «Ընտրվել է նոր խորհուրդ, որին անդամակցել են կուսակցության 35 նոր ներկայացուցիչներ»,- ասաց Շարմազանովը: ՀՀԿ խոսնակի խոսքով՝ համագումարն ընդունել է որոշում՝ կանոնադրական փոփոխությունների վերաբերյալ և ունեն այսուհետ ավագների խորհուրդ, որի նախագահ է նշանակվել ԱԺ նախագահ  Գալուստ Սահակյանը: Ընտրվել են նաև ստորաբաժանումների ղեկավար: «Երևանի ՀՀԿ կառույցի ղեկավար է ընտրվել Տարոն Մարգարյանը, Կանանց խորհրդի ղեկավար է ընտրվել Հերմինե Նաղդալյանը, Երիտասարդական կազմակերպության ղեկավար է վերընտրվել Կարեն Ավագյանը, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ՝ Ռուբեն Թադևոսյանը,   Գաղափարաքարոզչական հանձնաժողովի ղեկավար է ընտրվել Մուշեղ Լալայանը , մարզական հանձնաժողովի նախագահ՝ Ռազմիկ Ստեփանյանը:

Աշոտյանն անդրադարձել է Հովիկ Աբրահամյանի գրառմանը

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պատասխանը նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, տխրեցրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: Այսօր՝ հունվարի 27-ին, Արմեն Աշոտյանն անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառմանը, գրել է.

«Հայկական ժամանակ». ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին հրավիրվել են դասավանդելու ՀՀԿ-ի կուսակցական դպրոցում

«ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը հրավիրվել է դասավանդելու ՀՀԿ-ի կուսակցական դպրոցում, որը ստեղծվել է անցած տարի։ Այս լուրը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀԿ գործող փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հայաստանում 2016- ի դրականը եւ բացասականը՝ ըստ Արմեն Աշոտյանի

2016-ի կարեւորագույն իրադարձությունները՝ մեկը դրական, մյուսը` բացասական. ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձեւավորումն է եւ ապրիլյան քառօրյա պատերազմը: Այսօր անցնող տարին ամփոփել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Անդրադարձել է նաեւ ընթացիկ հարցերին եւ ապագա զարգացումներին: Աշոտյանի գնահատմամբ՝ 2016-ը բարդ տարի էր, նահանջ տարի, բայց կարծում է՝ հաջողվեց ոչ միայն չնահանջել, այլեւ մարտահրավերներին դիմագրավելով ապահովել մնացած տարիների համար ավելի կայուն քաղաքական, սոցիալական եւ տնտեսական առաջընթացի հիմքեր:   Սեյրան Օհանյանի մասին՝ լատինական ասացվածքով, իսկ հայացք քաղաքականությանը՝ Չարլզ Դարվինի աչքերով: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ամփոփեց 2016 թվականը:  «Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Քաղաքականությունը ձգում է նախկին պաշտոնյաներին: Կյանքը ցույց է տալիս, որ նրանք չեն կարող արձանագրել շատ մեծ արդյունքներ: Փորձենք այսօրվա քաղաքականությանը նայել Դարվինի աչքերով, փաստենք, որ փոխվել է քաղաքական կլիման եւ տարբեր քաղաքական տեսակներ փորձում են իրենց գոյությունը նոր կլիմայի պայմաններում արդարացնել, ամրապնդել եւ երաշխավորել՝ դինոզավրերից մինչեւ սողուններ, թռչուններից մինչեւ կաթնասուններ, կան նաեւ բուսական աշխարհի ներկայացուցիչներ»,- ասում է նա։ Տեսակների պայքարում կուսակցական մեկ տեսակ չէ, որ հաղթելու է՝ դա են հուշում խորհրդարանական կառավարման սկզբունքները: Այս պահի դրությամբ հանրապետականի փոխնախագահը բնական է համարում նախընտրական դաշինքներից ընդամենը մեկը: Ասում է <<Քաղաքացիական պայմանագիր>>, <<Լուսավոր Հայաստան>> եւ <<Հանրապետություն>> կուսակցությունների համագործակցությունը լիբերալների ձայները <<անտեր>> չի թողնի: Մնացած նոր միավորումները անբնական եւ արհեստական է համարում: Նախկին քաղաքական գործիչների ասածներին, հայտարարություններին եւ ելույթներին Արմեն Աշոտյանն անդրադարձավ հպանցիկ, ինչպես օրինակ Լեւոն Տեր- Պետրոսյանի ելույթին: Հատկապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին առաջին նախագահի թեզերը՝ կարգավորման դիմաց որոշ տարածքներ զիջելու մասին, մեկնաբանելու կարիք չի տեսնում հետեւյալ պատճառով։<<ՀԱԿ-ի նկատմամբ հանրային ուշադրություն, օրակարգ ձեւավորելու տեսակետից Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը այլընտրանք չուներ: Իրենց տեխնոլոգիան էր, մենք չենք ուզում այդ տեխնոլոգիայի մաս լինել, հետեւաբար՝ բնական համարեք, որ հանրապետականները չեն լծվում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջարկված քաղաքական օրակարգի <<ռասկրուտկային>>: Ինչ վերաբերում է հենց հանրապետականի օրակարգին՝ Արմեն Աշոտյանը համոզված է՝ կուսակցությունը կա եւ մնում է թիվ մեկ քաղաքական ուժը թե արտաքին կապերի, թե՝ կուսակցական կառույցների առումով: Հանրապետականը, ի դեպ, 2016-ը փակում է հետեւյալ թվաբանությամբ՝ տարվա սկզբում ունեցել են 152 հազար անդամ, այսօր արդեն 158 հազար են: Տարբերությունը՝ 6 հազար է, այն դեպքում, երբ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելուց հետո հայտարարվեց 7 հազար նոր կուսակցականների մասին: Սա ունի իր բնականոն բացատրությունը՝ ըստ Արմեն Աշոտյանի: <<ՀՀԿ-ն ոչ միայն ընդունում է մարդկանց, այլ նաեւ հեռացնում է: ՀՀԿ ոչ մի նախկին, ներկա կամ ապագա պաշտոնյա իրավունք չունի նեղանալու կուսակցությունից, եթե որոշում է կայացվում, որ տվյալ պարագայում պետք է լինի ռոտացիա, փոխարինում եւ այլն: Մանավանդ, որ ոչ մի անձ այդ պաշտոնին չի սերտաճել>>։ Արմեն Աշոտյանը հավաստիացրեց՝ լինելով բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով 2016-ի փետրվարին առաջիններից պաշտոնանկ արվեց՝ չի նեղացել հարազատ կուսակցությունից: Նաեւ վստահեցրեց, որ վարչապետի հանրապետական դառնալուց հետո նույնպես՝ կուսակցությունը լքածներ չկան: Հանրապետական փոխնախագահը, ի դեպ, չցանկացավ մեկնաբանել վարչապետի աշխատանքի 100 օրը: Պարզապես նշեց, որ հույսի կառավարությունից այն աստիճանաբար վերածվում է հույսերի արդարացման կառավարության:

Անցնող տարին սկսվեց 13-րդ, ավարտվեց 14-րդ վարչապետով

2016թ  սկսվեց 13-րդ, ավարտվեց 14-րդ վարչապետով: Ընդհանրապես՝ անցնող տարին իր հետ  հայրենի կառավարության համար բազմաթիվ մարդկային ու կառուցվածքային փոփոխություններ բերեց ,  ցավոք  նաև՝ գործընկերոջ կորուստ: Հովիկ Աբրահամյանին փոխարինեց Կարեն Կարապետյանը, նոր դեմքեր  հայտնվեցին, նոր նախարարություններ  ձևավորվեցին: Փոփոխական կապիկը  անկանխատեսելի  դարձրեց նաև  2016թ կառավարության համար: Տարեսկզբին  ստորագրվեց  ՀՀԿ -ՀՅԴ քաղաքական համագործակցության համաձայնագիրը, որի արդյունքում նախարարական երեք պորտֆել տրվեց ՀՅԴ-ին՝ կառավարություն վերադարձան Լևոն Մկրտչյանը, Դավիթ Լոքյանը, օրենսդիրից գործադիր մարմին տեղափոխվեց Արծվիկ Մինասյանը:  Այս տարին նաև աչքի ընկավ երկարամյա նախարարներին հրաժեշտ տալով : Քաղաքական համագործակցության արդյունքում նախարարի պաշտոնին հրաժեշտ տվեց Արմեն Աշոտյանը։ Նա հեռացավ կառավարությունից, բայց ոչ  քաղաքականությունից: Տարիների դադարից հետո կառավարություն  վերադարձած Կարեն Ճշմարիտյանը նույնպես հեռացավ կառավարությունից: Համատեղ աշխատանքի համար նրանք առանց շնորհակալության չհեռացան: Մինչ այդ, կառավարության հնաբնակներից էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էր  ազատվել աշխատանքից:  Քաղաքական  համագործակցության  համաձայնագրի արդյունքում՝ ՀՅԴ-ին  տրվեց նաև մարզպետի երկու պաշտոն,  Շիրակի ու Արագածոտնի մարզպետերը՝  Ֆելիքս Ցոլակյանն ու Սարգիս Սահակյանը  սեփական դիմումների համաձայն ազատվեցին աշխատանքից: Կառավարությունն այս կազմով աշխատեց շուրջ  յոթ ամիս, հաջորդ փոփոխությունը որքան սպասելի, նույնքան էլ անսպասելի էր:  2016թ  սեպտեմբերի  8- ը  վարչապետի պաշտոնում վերջին հինգշաբթին էր Հովիկ Աբրահամյանի համար: Իր հրաժարականը Աբրահամյանը  նոր մոտեցումներ ու նոր սկիզբ  ունենալու անհրաժեշտությամբ պայմանավորեց:   «Սեպտեմբերի 8-ին  ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել ՀՀ նախագահին»: Վարչապետի պաշտոնը թողնելուց հետո, Աբրահամյանը մամուլի հրապարակումների համաձայն,  որոշ ժամանակով հեռացավ Հայաստանից:  Հրաժարականից հետո առաջին անգամ Հովիկ Աբրահամյանը հրապարակում հայտնվեց ՀՀԿ 26-րդ համագումարում: Աբրահամյանի հրաժարականից հետո ընդամենը չորս օր Հայաստանն առանց  վարչապետ մնաց: Նոր վարչապետի նշանակման հրամանագիրը երկար սպասեցնել չտվեց՝  կառավարության ղեկավար նշանակվեց Կարեն Կարապետյանը:  Անկուսակցական Կարապետյանը հենց այդպիսի  կառավարություն էլ ձևավորեց: Կառավարություն բերեց մարդկանց, որոնք իրենց ոլորտներում կայացած էին, սակայն հանրությունը շատ բան չգիտեր նրանց մասին՝ հանրային դեմքեր չէին: Նրանց մեծ  մասը, ինչպես ավելի ուշ նաև վարչապետ Կարեն Կարապետյանը խոստովանեցին՝  երբևէ չէին էլ մտածել կուսակցական ան դառնալու մասին, սակայն, ՀՀԿ 26-րդ համագումարը փոխեց ամեն ինչ՝ բիզնես ոլորտում  կայացած նախարարները՝ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, տրանսպորտի ու կապի նախարար Վահան Մարտիրոսյանն անդամակցեցին ՀՀԿ-ին: Մինչ այդ, ՀՀԿ-ին անդամակցելու մասին հայտարարեց նաև Կարեն Կարապետյանը: Հատկանշական է, որ  մինչ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելը 18 նախարարներից  միայն հինգն  էին իշխող կուսակցության անդամ՝  փոխվարչապետը, աշխատանքի ու սոցիալական հարցերի, արդարադատության, Սփյուռքի ու ֆինանսների նախարարները:  Երեքը դաշնակցական էին,  մյուսները՝  անկուսակցական:  Հիշեցնենք՝ ՀՀԿ-ի անդամ է նաև  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Կարեն Կարապետյանի հետ չաշխատեց Սյունիքի  մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Արդեն հստակ է՝ եթե  կառավարությունը արդյունավետ աշխատի ու պահանջված լինի՝ Կարեն Կարապետյանն իրեն վարչապետի պաշտոնում է  տեսնում: Իսկ արդյունավետությունը կորոշվի  ՀՀ շարքային քաղաքացու կյանքի որակի մակարդակի բարձրացմամբ։ Խոսքն առաջին հերթին ամենախոցելի զանգվածի մասին է՝ հստակեցրեց կառավարության ղեկավարը: Փորձագետների մի մասը, ի դեպ, կարծում է, որ վեց ամիսը քիչ ժամանակ է հաջողություններ  արձանագրելու  համար, մյուս  մասն էլ՝ հիմնականում ընդդիմադիրները, պնդում են՝ այս կառավարությունն էլ հաջողություններ չի ունենա: Շարքային քաղաքացիներիս սպասելուց բացի ոչինչ չի մնում: Եվ վերջում՝  այս կառավարությունը  տարին գործընկերոջ կորստով  փակեց՝ դեկտեմբերի 13-ին  երկարատև ու ծանր հիվանդությունից հետո  կյանքից  հեռացավ  ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Նախընտրական դաշինքները ԸՕ- ից բխող անհրաժեշտություն է՝ ասում են քաղաքագետները

Խորհրդարանում հայտնվելու համար քաղաքական դաշինքները դատապարտված են հավաքել ընտրողների ավելի շատ ձայն, քան` ընտրություններին առանձին գնացող կուսակցությունները: Անցումային շեմը դաշինքների համար երկու տոկոսով ավելի է, բայց այս տարվա խորհրդարանական ընտրություններում կուսակցություններից շատերը գնալու են դաշինքներով: Սա նոր ընտրական օրենսգրքից բխող անհրաժեշտություն է՝ պարզաբանում են քաղաքագետները:   Ընտրողների ձայների 7 տոկոսի հաղթահարման դժվարությունը չէ, որ <<Ազգային վերածնունդ>> կուսակցությանը հետ է պահում դաշինքի ձեւավորումից եւ խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու հեռանկարից: Իրական պատճառները թաքնված են այսօրվա խորհրդարանում՝ բացահայտում է «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: Դաշինքների չկայացած փորձը այսօրվա խորհրդարանից առիթով եւ անառիթ մշտապես հիշեցրել է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ քաղաքական խորհրդակցությունների այսօրվա մասնակից ուժերին խորհուրդ տալով շատ ուշադիր լինել նոր դաշինքների կառուցվածքը մշակելիս: Տարատեսակ դաշինքներ ստեղծելու այսօրվա գործընթացի իրական դրդապատճառները պարզաբանում են քաղաքագետները: <<Ռեյտինգային քվեարկության համակարգն է ստիպում գնալ խոշորացումների եւ դաշինքով ընտրություններին մասնակցելու>>,- <<Ռադիոլուրի>> հետ զրույցում ասաց Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ Հմայակ  Հովհաննիսյանը: Բացահայտում է՝ թեեւ անցնում ենք 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, բայց <<ռեյտինգային>> կոչված քվեարկությունն իրականում քողարկված մեծամասնական ընտրակարգն է, որի դեպքում՝ իր ունեցած լծակներով եւ ռեսուրսներով հաղթում է, այսպես ասենք, <<թաղային հեղինակություն>> քաղաքական գործիչը: Որոշ կուսակցությունները <<ռեյտինգային>> քվեարկության հարցում խնդիրներ չեն ունենա, բայց մնացածները հենց դաշինքներով են լուծելու առաջացած խնդիրը՝ ասում է Հմայակ Հովհաննիսյանը: Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ ապագա խորհրդարան մուտք գործած դաշինքները չեն կրկնի այսօրվա խորհրդարանի պառակտված դաշինքների եւ համագործակցության ճակատագիրը: Քաղաքական այս վերլուծաբանն էլ է պնդում՝ դաշինքներն ու միավորումները բխում են ԸՕ-ից: Այս պահի դրությամբ դեռեւս հայտնի է ձեւավորված մեկ դաշինքի մասին, մնացած բոլոր վերադասավորումները դեռեւս ենթադրությունների փուլում են: Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ուշիուշով հետեւում է բոլոր հնարավոր զարգացումներին: Իր անձնական կարծիքով՝ ձեւավորված միակ դաշինքը, խոսքը ԵԼՔ- ի մասին է, բնական միավորում է համարում, որը, կարծում է, տեր կկանգնի ազատական գաղափարախոսություն ունեցող լիբերալների ձայներին: Դեռեւս մամուլում շրջանառվող մյուս դաշինքների ձեւաչափերը՝ այս քաղաքական գործչին արհեստական են թվում: Ամեն դեպքում՝ այս խորհրդարանական ընտրություններին մասնակցող դաշինքների թիվն, ամենայն հավանականությամբ, շատ է լինելու: Բացահայտումների համար մնացել է շատ քիչ ժամանակ եւ կուլիսային քննարկումներն առաջիկա օրերին կգաղտնազերծվեն:

Պատիվ է լինել Հանրապետական. Արմեն Աշոտյան

Հարգելի ՖԲ ընկերներ, Շատ շնորհակալ եմ ձեր շնորհավորանքների համար ՀՀԿ փոխնախագահ վերընտրվելու կապակցությամբ: 16 տարվա կուսակցական լինելով՝ խոստովանեմ, որ սիրում եմ իմ գործը, սիրում եմ քաղաքականությունը, սիրում եմ գաղափարական պայքարն ու ճշմարտույթունը որոնելու անվերջ ձգտումը:

ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը

Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կգլխավոր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Այս մասին փետրվարի 14-ին ՀՀԿ-ն Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ներկայացրել է ցուցակի առաջին 10 անուններն ու նշել, որ համամասնական ցուցակը բաղկացած է 64 ներկայացուցչից, իսկ տարածքայինը՝ 133 քաղաքացուց: 1. Վիգեն Սարգսյան 2. Տարոն Մարգարյան 3. Արփինե Հովհաննիսյան 4. Արա Բաբլոյան 5. Արմեն Ամիրյան 6. Արմեն Աշոտյան 7. Էդուարդ Շարմազանով 8 .Մարգարիտ Եսայան 9 .Սամվել Ֆարմանյան 10. Կարեն Ավագյան ՀՀԿ շտաբը ղեկավար չի ունենա: Շարմազանովի խոսքով, ՀՀԿ-ն որոշել է, որ շտաբը պետք է ղեկավարվի Գործադիր մարմնի կողմից՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: «Գործադիր մարմինը կհամակարգի և կգլխավորի ՀՀԿ –ի նախընտրական քարոզարշավը ապրիլյան ընտրություններին»,-ասել է նա: «Մենք գտնում ենք, որ այսպիսի ցուցակով ՀՀԿ-ն մեծ հնարավորություն ունի ազատ մրցակցության պայմաններում գրանցել լուրջ հաջողություն ընտրության ժամանակ»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը: Հարցին, թե այն փաստը, որ Վիգեն Սարգսյանն է գլխավորում ՀՀԿ ցուցակը, արդյոք հավաստում է մամուլի տեղեկությունները, թե նա մտադրություն ունի լինել վարչապետ ընտրություններից հետո, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է՝ եթե մամուլին հղում արվեր, ապա նախագահ Սերժ Սարգսյանը պիտի լիներ ՀՀԿ-ի ցուցակում, որպեսզի հետո էլ դառնար ԱԺ նախագահ, սակայն ցուցակում նա չկա: «Ի՞նչ կլինի 2018 թվականից հետո, ես չեմ կարող ասել, որպեսզի 2018-ին ՀՀԿ-ի ներկայացուցիչը դառնա վարչապետ, նախ անհրաժեշտ է, որ 2017 թ-ին մենք գրանցենք հաջողություն»,- ընդգծել է նա: Հարցին, թե որքանով է նպատակահարմար, որ սահմանային լարվածությանը զուգահեռ պաշտպանության նախարարը զբաղվի ոչ թե այդ հարցերով, այլ՝ քարոզչությամբ, ՀՀԿ խոսնակը պատասխանել է. «Պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն է, բացի այդ Վիգեն Սարգսյանը օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում է զբաղվելու քարոզչությամբ, ինչպես նաև ՀՀԿ ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր պաշտոնյա: Մենք ամեն ինչ անելու ենք օրենքի տառին համապատասխան, անհոգ եղեք, առաջինը մենք ենք հետամուտ լինելու, որ հարգենք օրենքը ու մեր պաշտոնական պարտականությունները չխաչվեն քարոզարշավի հետ»:

Հիշենք ՀՀԿ-ի ցուցակի տասնյակը 2007-ին և 2012-ին՝ անուն առ անուն

2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ անսպասելի կյանքին հրաժեշտ տվեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Սերժ Սարգսյանի փոխարեն նա էր գլխավորելու ՀՀԿ ցուցակը. համենայնդեպս մամուլն այդպես արձանագրեց: 2007 թ. ցուցակը կկարդաք՝ չեմ քոմենթում: 1. Սարգսյան Սերժ 2. Թորոսյան Տիգրան 3. Աբրահամյան Հովիկ 4. Կարապետյան Կարեն (Տաշիր) 5. Զոհրաբյան Ռազմիկ 6. Սահակյան Գալուստ 7. Հակոբյան Հրանուշ 8. Փամբուկյան Հարություն 9. Մինասյան Գագիկ 10. Բաբլոյան Արա 2012թ. ՀՀԿ ցուցակը կազմվեց Սերժ Սարգսյանի որդեգրած սկզբունքներով (դրանց շուրջ կարելի է երկար-բարակ վիճել, բայց խնդիրը սա չէ): Անդրանիկ Մարգարյանի կադրեր-ընկերները՝ մի կերպ պլստացին: 2012 թ. ՀՀԿ ցուցակը ստրև՝ էլի չեմ քոմենթելու: Միայն նշեմ սյուրպրիզը՝ քաղաքապետի պաշտոնից հեռացված Բեգլարյանն էր, որը 10-րդ տեղում էր: 1. Սարգսյան Սերժ 2. Աբրահամյան Հովիկ 3. Սարգսյան Տիգրան 4. Մարգարյան Տարոն 5 Նիկոյան Սամվել 6. Հակոբյան Հրանուշ 7. Սահակյան Գալուստ 8. Զոհրաբյան Ռազմիկ 9. Մինասյան Գագիկ 10. Բեգլարյան Գագիկ 2017 թ. ցուցակը դժվար է քոմենթել:Սերժ Սարգսյանին օգնություն է երևի հարկավոր: Կամ՝ բուժօգնություն: 2017 թ. նախընտրական ցուցակի տասնյակը՝ քոմենթելու չկա: Բոլորը բոլորի մասին ամեն ինչ շատ վաղուց գիտեն: 1. Վիգեն Սարգսյանը, 2. Տարոն Մարգարյանը, 3. Արփինե Հովհաննիսյան 4. Արա Բաբլոյան 5. Արմեն Ամիրյան 6. Արմեն Աշոտյան 7. Էդուարդ Շարմազանով, 8. Մարգարիտ Եսայան, 9. Սամվել Ֆարմանյան, 10. Կարեն Ավագյան: Հիշեց hayeli.am-ի լրագրող Գոհար Վեզիրյանը

Վարչական ռեսուսրի չարաշահում. հակասական գնահատականներ

Հայաստանում մարտի 13-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ընտրակաշառքի բաժանման կամ խոստման 45 դեպք, 39 դեպք` աշխատանքային ժամին ուսումնական հաստատությունների աշխատակիցների` քարոզարշավի մասնակցության և այլն: Այս տվյալներն այսօր ներկայացրել է  «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ ներկայացնելով «2017թ. ընտրությունների վարչական ռեսուրսի չարաշահման» մոնիտորինգի արդյունքները: Հակակոռուպցիոն կենտրոնն ուսումնասիրություններ է կատարել հանրապետության 12 քաղաքներում և Երևանում:     Հնարավոր է արդյոք չափել վարչական ռեսուրսի չարաշահումը նախընտրական շրջանում և գնահատել դրա ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա: «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը  մարտի 5-ից մոնիտորինգ է իրականացնում և դիտարկում վարչական ռեսուրսի չարաշահման տարբեր դրսևորումներ: Վարուժան Հոկտանյանն ասում է` աշխարհում սա փորձում են անել արդեն ավելի քան մեկ  տասնամյակ: «Միջազգային մեթոդաբանություն է, որով մենք առաջնորդվում ենք և որը աշխարհի շատ երկրներում կիառվում է 2002-2003 թվականներից»: Այդ մեթադաբանությամբ առաջնորդվելով՝ հակակոռուպցիոն կենտրոնը  վարչական ռեսուրսի չարաշահման տարբեր դրսևորումներ է արձանագրել: Մասնավորապես, 24 դեպք՝ տեղամասային և տարածքային հանձնաժողովների անդամների՝ քարոզարշավի մասնակցության, ինչն օրենքով արգելվում է:  22 դեպք` աշխատանքային ժամին պաշտոնյայի՝ քարոզարշավի մասնակցության, 39 դեպք ուսումնական հաստատությունների աշխատակիցների կրկին  աշխատանքային ժամին քարոզարշավի մասնակցության և այլն:  Ըստ դիտարկման արդյունքների՝  վարչական ռեսուրսի չարաշահման տարածված և քողարկված  դրսևորում է քարոզչական այցերի զուգակցումը աշխատանքային այցերի հետ: Փոխարենը բարդ է  ընտրակաշառքի դեպքը: Հոկտանյանի խոսքով՝  սա որպես վարչական ռեսուրսի անուղղակի  չարաշահում են դիտարկում երկու պատճառով: Նախ ՝  որպեսզի ապացուցվի, որ ընտարակաշառքը վարչական ռեսուրսի չարաշահում է,  պետք է հիմնավորվի, որ այն տրվում է բյուջեի միջոցների հաշվին: Քանի որ  Թրանսփարենսի ինթերնեշնլն այդ ուսումնասիրությունը չի արել, զերծ է մնում ընտրակաշառքը  վարչական ռեսուրսի ուղղակի  չարաշահում որակելուց, մյուս պատճառն էլ այն է, որ ընտրակաշառք բաժանում կամ խոստանում են  ոչ միայն իշխանական,  այլ նաև ոչ իշխանական ուժերը: Մինչդեռ վարաչական ռեսուրսի չարաշահում ասվածը վերաբերում է հենց իշխանություններին: Այս տրամաբանությամբ՝ ընտրակաշառքի 45 դեպքը դիտարկում են որպես ընտրախախտում կամ անուղղակի չարաշահում: Արձանագրել են նաև տասնյակին մոտ դեպքեր քվեարկությունն ուղղորդելու նպատակով ցուցակագրման , գործատուների կողմից աշխատակիցների ճնշման: Մի քանի կոնկրետ օրինակ: «Եղեգնաձորի Արփի գյուղում Հայաստանի Հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածու Աշոտ Արսենյանը պահանջել է, որ այդ գյուղը իրեն 400 ձայն ապահովի: Մեկ այլ դեպքով Արմավիրի շուկայում ցուցակագրում են արել և անձնագրերում կետ են դրել, ինչպես նաև խոստացել են, որ ջրագիծ կկառուցվի»: Անդրադառնալով վերջին օրերի ամենաաղմկոտ դեպքին՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից հրապարակված 114 դպրոցների տնօրենների ձայնագրություններին՝  Վարուժան Հոկտանյանը ասում է՝ ունենք վարչական ռեսուսրի անուղղակի չարաշահման հստակ դեպք: «Այստեղ երկիմաստություն չկա, թե չարաշահում չի եղել, ցուցակագրումն օրինական է կամ այլ բան: Ակհնայտ է, որ այդ ցուցակագրումը նաև ուղղորդելու նպատակ է ունեցել և եթե իրավապահներն ավելի պրոակտիվ լինեին, պետք է փորձեին պարզել, թե դպրոցի տնօրեններն ումից են այդ հրահանգները ստացել»: Մինչ Վարուժան Հոկտանյանը պրոակտիվություն է ակնկալում իրավապահներից, ՀՀԿ մամուլի խոսնակը Էդուարդ Շարմազանովը հորդորում է որակումներ տալուց ու գնահատականներից առաջ նախ սպասել իրավապահների վերջնական գնահատականներին: «Եթե օրենք է խախտվել, մեղավորները կպատժվեն: Մենք չենք ասում, որ օրենք խախտողները պատասխանտվության չպետք է ենթարկվեն կամ քաղաքական անձեռնմխելիություն պետք է ունենան:  Կա անմեղության կանխավարկած: բացի դրանից,  պետք է պարզվի՝  այդ մարդիկ դա աշխատանքային ժամին են արել թե ոչ»: Շարմազանովն ասում է՝ իր համար իրավական կողմից բացի ավելի կարևոր է խնդրի բարոյական կողմը: «Անթույլատրելի է, երբ ժողովրդի մանդատին հավակնող մարդիկ աշխարհի ամենավիրավորական բառներն են օգտագործում: Կարծում են սա պետք է քննադատեք»: Խնդրի բարոյական կողմին ավելի վաղ անդրադարձել էր  նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա հորդորել էր ներողություն խնդրել այն արտահայտությունների համար, որոնք թույլ են տվել դպրոցի տնօրեններին քննադատող քաղաքական գործիչները: Իսկ անդրադառնալով այս հիմքով  ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ համարելու  նախաձեռնություններին, որով հանդես էին եկել մի շարք քաղաքական ուժեր, Աշոտյանն ասել էր, որ  շատ ավելի լուրջ հիմքեր է տեսնում  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին դիտորդական առաքելությունից  զրկելու, քան ՀՀԿ-ին` գրանցումից:

ԿԸՀ համամասնական ցուցակ է ներկայացրել 9 քաղաքական ուժ

Ռադիոլուրի 18.00- ի թողարկումից հատված Կենտրոնական ընտրական հանձնաժողով ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժի` «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի, «Հայ ազգային կոնգրեսի», Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, «Ելք» դաշինքի, «Ազատ դեմոկրատների», «Հայ Յեղափոխական դաշնակցության» , «Հայկական վերածննդի» և Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակի առաջին տասնյակում են՝ 1.Սեյրան  Օհանյան 2. Արմեն Մարտիրոսյան 3. Վարդան Օսկանյան 4. Էլինար  Վարդանյան 5. Վահագն  Հովհաննիսյան 6. Անդրանիկ Թևանյան 7. Ստեփան Մարգարյան 8. Սուսաննա Մուրադյան 9. Գեղամ Նազարյան 10. Գառնիկ  Սահակյան 11. Րաֆֆի  Հովհաննիսյան Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Վիգեն Սարգսյան 2. Տարոն Մարգարյան 3. Արփինե Հովհաննիսյան 4. Արա Բաբլոյան 5. Արմեն Ամիրյան 6. Արմեն Աշոտյան 7. Էդուարդ Շարմազանով 8. Մարգարիտ Եսայան 9. Սամվել Ֆարմանյան 10. Կարեն Ավագյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1 Գագիկ Ծառուկյան 2 Իշխան Զաքարյան 3 Նաիրա Զոհրաբյան 4 ՎարդաՆ Բոստանջյան 5 Միքայել Մելքումյան 6 Արարատ Զուրաբյան 7 Տիգրան Ուրիխանյան 8 Իվետա Տոնոյան 9 Արգամ Աբրահամյան 10 Վարդևան Գրիգորյան «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Լևոն Տեր–Պետրոսյան 2. Ստեփան Դեմիրճյան 3. Լևոն Զուրաբյան 4. Զոյա Թադևոսյան 5. Արամ Մանուկյան 6. Գագիկ Ջհանգիրյան 7. Վահագն Խաչատրյան 8. Լիդա Մելիքյան 9. Դավիթ Մաթևոսյան 10. Ստեփան Մինասյան «Հայ Յեղափոխական Դաշնակցության» ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Արմեն Ռուստամյան 2 .Աղվան Վարդանյան 3. Լոքյան Դավիթ 4. Կյուրեղյան Արմենուհի 5. Մկրտչյան Լևոն 6 .Արծվիկ Մինասյան 7.Բաբայան Արմեն 8. Առաքելյան Ռուզաննա 9. Սպարտակ Սեյրանյան 10.Մանուկյան Միքայել «Ելք» դաշինքի առաջին 9 հորիզոնականները զբաղեցնում են՝ 1. Էդմոն Մարուքյան 2. Արամ Սարգսյան 3. Նիկոլ Փաշինյան 4. Մանե Թանդիլյան 5. Սասուն Միքայելյան 6.Արտակ Զեյնալյան 7.Լենա Նազարյան 8. Հայկ Կոնջոլյան 9. Արայիկ Հարությունյան «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակի առաջին 7 անդամներն են՝ 1. Արթուր Բաղդասարյան 2. Մհեր Շահգելդյան 3. Հեղինե Բիշարյան 4. Հովհաննես Մարգարյան 5. Էդգար Առաքելյան 6. Մարինե Քոչարյան 7. Արթուր Միսակյան Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակի առաջին հնգյակը՝ 1. Տաճատ Սարգսյան 2. Վազգեն Սաֆարյան 3. Գագիկ Մանուկյան 4. Մառա Շահինյան 5. Համլետ Դանիելյան «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Խաչատուր Քոքոբելյան 2. Հրանտ Բագրատյան 3 Ստյոպա Սաֆարյան 4. Անահիտ Բախշյան 5. Մասիս Այվազյան 6. Անժելա Խաչատրյան 7. Արմեն Առաքելյան 8. Սոնա Մինասյան 9. Նարեկ Այվազյան 10. Գագիկ Բաղդասարյան

Սպասվում են մրցակցային ընտրություններ

ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերն ունեն լայն գաղափարական հորիզոն՝ գալիք ընտրություններին մասնակցելու են ինչպես կոմունիստները, այնպես էլ ծայրահեղ ազատականները, պահպանողականները, սոցիալիստները, լիբերալները, ժողովրդավարները: Հետևաբար, գաղափարական առումով ընտրությունը լինելու է մրցակցային: Մինչև քաղաքական ուժերի ծրագրերի հրապարակումը, սակայն, դժվար է ասել, թե արդյո՞ք ընտրությունը կլինի Հայաստանի զարգացման հեռանկարների մոդելների շուրջ: Նաեւ այս հարցերին են այսօր նվիրվել երեւանյան մամուլի ակումբներում կայացած քննարկումները:   Հայրենիք, սոցիալիզմ, աշխատանք կարգախոսով է այս խորհրդարանական ընտրություններին մասնակցում Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ կոմունիստների դաշինքի անդամ Վազգեն Սաֆարյանը վստահություն հայտնեց, որ ժողովուրդը տեր կկանգնի իր իրավունքներին եւ կընտրի իրենց: Կոմունիստներն առաջարկելու են մարդուն այն ճանապարհը, որը նրան արժանապատիվ կյանք կապահովի՝ վստահեցրեց կոմունիստների դաշինքի ներկայացուցիչը: Իրենք սոցիալիստական ուղին կներկայացնեն նորովի: Ընտրության, փոփոխության եւ հաղթանակի համար ճանապարհը «Ելք» դաշինքն է՝ համոզմուք հայտնեց դաշինքի անդամ, նախընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանը: Ծառուկյան դաշինքից լրագրողների հետ այսօր հանդիպել էր Մանուկ Սուքիասյանը: Մանուկ Սուքիասյանն ասաց, որ «Փոփոխությունների եւ կառուցելու ժամանակը»  ձեւակերպված կարգախոսով իր ցանկություններն ու նպատակներն այս ընտրություններում կներկայացնի Ծառուկյան դաշինքը: Դաշինքի անդամը վստահեցրեց, որ դրանք կունենան գործնական նշանակություն: Մինչ այդ էլ՝ շատերին առնչվող խնդիրների հետ կապված մոտեցումները Ծառուկյան դաշինքը ձեւակերպել է 15 կետով: 15 կետի փոխարեն 30 քայլով է  Հայաստանի փոփոխության ուղին ուրվագծել եւ պատրաստվում է այն քարոզարշավում ներկայացնել հանրությանը ՀՎԿ-ն: Կուսակցության մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանն ասաց, որ իրենք կարեւորում են ծրագրային դրույթները եւ մի քանի օրից էլ կհրապարակեն այն ծրագիրը, որով մտադիր են տարբեր ոլորտներում վերածնունդի հասնել: Այն ծրագրերը, որոնք իրենք են առաջակում, փաստարկված են թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական, թե՛ կյանքի կոչելու հնարավորությունների   առումներով՝ եզրափակեց ՀՎԿ նախընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու Էդգար Առաքելյանը: Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ ընտրությունները ենթադրում են ոչ միայն անձերի, այլ նաև երկրի զարգացման մոդելի ընտրություն, հետեւաբար կարեւոր է, որ ընտրողը կարողանա ընտրել ոչ միայն անձերի, այլ նաեւ Հայաստանի զարգացման մոդել: «Կարգախոսների առաջին վերլուծությունը թույլ է տալիս փաստել, որ քաղաքական ուժերը փորձել են համադրել սեփական քաղաքական ամբիցիաները հասարակության ակնկալիքների հետ. այն, ինչ ըստ քաղաքական ուժերի՝ ակնկալում է ժողովուրդը և այն, ինչ քաղաքական ուժը հավակնում է ստանալ այս ընտրություններից»: ՀՀԿ կարգախոսի՝ «Անվտանգություն և առաջընթաց»-ի վերաբերյալ էլ Արմեն Աշոտյանը շեշտեց, թե միակն են, որ ընդգծել են անվտանգության ապահովման խնդիրը: «Իրականում անվտանգության գործոնը կարևորագույններից մեկն է տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի ապագայի համար և ՀՀԿ-ն այն բացառիկ քաղաքական ուժն է, որ կարող է տեր կանգնել այս խնդրին»:

Քաղաքական կոնսուլտացիները մեկնարկել են. Արմեն Աշոտյան

Մեկնարկել են քաղաքական կոնսուլտացիաներ: Դրանց հանրայնացման փուլը դեռեւս չի եկել՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով կոալիցիայի ձեւավորման վերաբերյալ հարցին: Նա անդրադարձել է նաեւ մամուլում տեղ գտած դիտարկումների վերաբերյալ հարցին այն մասին, թե Դաշնակցությունը ընտրություններից հետո ավելի շատ պորտֆելներ է ուզում, քան ունի այսօր: Թեպետ մասնագիտությամբ բժիշկ եմ, բայց քաղաքական ուժերի ախորժակը չափելու մեթոդաբանությունը չգիտեմ՝ այսպես հեգնախառը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հակադարձեց նույնքան հեգնանքով հնչած լրագրողի հարցադրմանը, թե ճի՞շտ են մամուլի հրապարակումները, որ ընտրություններից հետո Դաշնակցության ախորժակն աճել է: «Բոլոր դեպքերում, որպես աշխարհայացքով բժիշկ, ասեմ, որ բարձր ախորժակը առողջության նշան է»: Քաղաքական կոնսուլտացիներ են մեկնարկել. աշխատանքային գործընթաց է, որի արդյունքների մասին, բնականաբար, մեր հասարակությունը կտեղեկացվի՝ շեշտեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ երբ ավելի լուրջ տոնով անդրադարձավ կոալցիայի ձեւավորման վերաբերյալ հնչած լուրջ հարցին: Մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների համաձայն՝ Դաշնակցությունը նոր կառավարությունում ավելի շատ պորտֆելներ է ուզում, քան այսօր ունի: Հիշեցնենք, որ ներկայումս կառավարությունում Դաշնակցությունն ունի երեք նախարարական պաշտոն: Արդյո՞ք նման պայմանների շուրջ քննարկումներ լինում են՝ հետաքրքրվեցին լրագրողները: «Աշխատանքային գործընթացում պայմաններ քննարկելը ընդամենը մի բաղադրիչ է եւ դա պայման չէ, դա արդյունք է: Պաշտոնաբաշխությունը, դա կոալիցիոն բանակցությունների արդյունք է, ոչ թե պայման, որովհետեւ դա չէ գերնպատակը, երբ որ համագործակցում են երկու գաղափարական քաղաքական ուժեր»: Այնուամենայնիվ, բանակցությունները կարծես երկարում են, արդյո՞ք խնդիրներ կան՝ ի պատասխան հարցի Արմեն Աշոտյանն այսպես հակադարձեց. «Ես հասկանում եմ, որ ձեզ խնդիրներ են պետք. այս պահին չեմ կարող ձեզ ուրախացնել: Հավելյալ տեղեկություններ պատշաճ կերպով ձեզ կներկայացվեն, երբ որ գործընթացը դառնա նաեւ հանրայնացման ենթակա»: Քննարկվող հարցերը հանրայնացնելու ցանկություն եւ մտադրություն առայժմ չկա նաեւ Դաշնակցությունում: Կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար եւ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն այսօր մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ չի ցանկանում մեկնաբանություններ տալ, իսկ քննարկումները շարունակվում են: Արմեն Աշոտյանն այսօրվա ասուլիսում արձագանքեց նաեւ հարցին, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն կոալիցիայի գնում այն դեպքում, երբ խորհրդարանում մեծամասնություն է լինելու: Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ գործող այսօրվա կոալիցիան նույնպես Սահմանադրական պահանջով չի ձեւավորվել եւ ավելի շատ քաղաքական է: Նրա ձեւակերպմամբ՝ նոր կոալիցիան եւս նախեւառաջ կլինի քաղաքական: Այսինքն՝ խնդիրը մեծամասնություն ապահովելը չէ: Կա ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված քաղաքական տեսլականի հարց, իսկ որոշ դեպքերում նաեւ քվեարկությունների՝ կոալիցիա ձեւավորելու անհրաժեշտության մասին Հանրապետականի մոտեցման պարզաբանումը եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Տեր-Պետրոսյանը գնահատում է Արմեն Աշոտյանի հումորի զգացումը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախօրեին հայտարարել էր, որ ՀՀԿ-ն նախատեսում է Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ՀՀԿ քաղաքական դպրոցում դասախոսություն կարդալու հրավեր ուղարկել: Այս կապակցությամբ ilur.am-ը մեկնաբանություն է խնդրել նախագահ Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանից:

Ավելի քան 140 երիտասարդ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ստացել է կուսակցության անդամատոմս

Ավելի քան 140 երիտասարդ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ստացել է կուսակցության անդամատոմս։ Անդամատոմսերը երիտասարդներին են հանձնել ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։

35 ընտրված պատգամավոր հրաժարվել է մանդատից

Մի քանի տասնյակ ընտրված պատգամավոր, 9-ը՝ ՀՀԿ-ից, 3-ը՝ ՀՅԴ-ից, 23-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, հրաժարվել են մանդատներից: Համապատասխան ցանկը հրապարակել է ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը: Հրաժարականի դիմումներ ներկայացրած ՀՀԿ-ականներն են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ապագա պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Կարեն Բոթոյանը, Սամվել Սանամյանը, Առուշ Առուշանյանը: Մանդատից հրաժարվելու մասին չեն հայտարարել ներկայիս արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որոնք, ըստ այդմ, կհայտնվեն ԱԺ-ում: Համապատասխան դիմում են ներկայացրել նաև ՀՅԴ-ական նախարարներ Դավիթ Լոքյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը: Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին․ այստեղ 31 պատգամավորից մանդատից հրաժարվել է 23-ը: Նրանք են Արարատ Զուրաբյանը, Արթուր Մանուկյանը, Սամվել Ադամյանը, Սերգեյ Բագրատյանը, Վազգեն Պողոսյանը, Նապոլեոն Ազիզյանը, Հրանտ Դավթյանը, Վահան Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը, Մանուկ Սուքիասյանը, Լյովա Խաչատրյանը, Խաչիկ Մանուկյանը, Արմեն Ավետիսյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Արթուր Մամոյանը, Ալիկ Եղիկյանը, Արման Աբովյանը, Արտյոմ Ծառուկյանը, Մարգարիտա Հովսեփյանը, Նարինե Առաքելյանը, Արայիկ Կեսոյանը, Կարեն Առաքելյանը, Սամվել Ժորայի Ալեքսանյանը:

Կոալիցիոն համագործակցության նոր համաձայնագիրը ստորագրվեց

ՀՀ նախագահի նստավայրում քիչ առաջ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև  ստորագրվեց կոալիցիոն համագործակցության հուշագիրը: Հուշագրի ներքո ստորագրեցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Պաշտոնական մասի ավարտից հետո  կուսակցությունների ներկայացուչները կպատասխանեն լրագրողների հարցերին: Հիշեցնենք, որ այս պահին ՀՅԴ-ն կառավարության կազմում ունի երեք նախարար՝ Լևոն Մկրտչյանը, Դավիթ Լոքյանը, Արծվիկ Մինասյանը:

Արմեն Աշոտյանը ներկայացրեց ՀՀԿ-ՀՅԴ նախորդ և ներկա համագործակցության հուշագրերի տարբերությունները

Նա հավելեց, որ այս տեսակետից նոր համաձայնագիրը մանրամասն ամրագրում է խորհրդարանական հանրապետությանը բնորոշ ներկոալիցիոն համագործակցության նոր էլեմենտներ, որոնք մինչ այդ ՀՀ-ում գոյություն չունեին:

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրով վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ հավելեց, որ հուշագրում ամրագրված բացառությունը, որ վարչապետին առաջադրելու իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, նաև գործող Սահմանադրության դրույթ է:

Կոալիցիոն համագործակցության նոր համաձայնագիրը ստորագրվեց

Լրացված 17.54-ին ՀՀ նախագահի նստավայրում քիչ առաջ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև  ստորագրվեց կոալիցիոն համագործակցության հուշագիրը: Հուշագրի ներքո ստորագրեցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Պաշտոնական մասի ավարտից հետո  կուսակցությունների ներկայացուչները կպատասխանեն լրագրողների հարցերին: Հիշեցնենք, որ այս պահին ՀՅԴ-ն կառավարության կազմում ունի երեք նախարար՝ Լևոն Մկրտչյանը, Դավիթ Լոքյանը, Արծվիկ Մինասյանը:

ՀՀԿ-ն և ընտրակաշառքի դեմ պայքարը

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն armtimes.com-ին տված հար­ցազրույցում անդրադառնում է ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցաթյան նոր հուշագրին, Երևանի ավագանու ընտրություններին և նախկին վարչարպետ Հովիկ Աբրա­համյանի ու ՀՀԿ-ի փոխհարաբե­րություններին: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:

ՀՀԿ-ի հյուրընկալությունը չի կարելի չարաշահել. Աշոտյանն անդրադարձավ ՀՀԿ շտաբում Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպին

Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանն անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի և ավագանու ընտրություններում «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպերին:

Գրանցված միջադեպերը չեն կարող ստվերել ընտրությունները. Աշոտյան

Գրանցված միջադեպերը տհաճ են, մենք ցավ ենք ապրում դրանց համար, բայց այդ միջադեպերը չեն կարող ստվերել ընտրությունների ընթացքը։ Այդ մասին ՀՀԿ շտաբում կայացած մամուլի ասուլիսում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ովքեր են հեռանում, ովքեր են գալիս. 6-րդ գումարում

Վաղը առավոտյան ժամը 10-ին կմեկնարկի  6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Խորհրդարանի նոր կազմը նիստերի դահլիճում կհավաքվի առաջին անգամ ու հանդիսավորությամբ կտա հնգամյա աշխատանքի մեկնարկը:  Նոր գումարման պատգամավորներին կողջունեն  հանրապետության   նախագահ Սերժ Սարգսյանը և  Ամենայն Հայոց կաթողիկոսը: Իսկ առաջին  օրը խորհրդարանի նորընտիր կազմի համար հիմնականում աշխատակարգային կլինի. կձևավորվի  ԱԺ նախագահությունը, պատգամավորները հանձնաժողովների նախագահներ, փոխնախագահներ կընտրեն, կորոշվեն խմբակցությունների ղեկավարները: Թեկնածություններին վերաբերող որոշումների մի մասը կկայացվի այսօր: Ամենամեծ երկու խմբակցությունները ՝ ՀՀԿ-ն ու Ծառուկյան դաշինքը,  այսօր նիստեր են նախաձեռնել, որոնց ընթացքում քննարկելու են խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների  թեկնածությունները: Հանրապետական խմբակցությունը գործադիր մարմնի նիստում քննարկելու է նաև  ԱԺ նախագահի, փոխնախագահների թեկանծուների  հարցը:  Իսկ խորհրդարանի  նոր ուժը՝ «Ելք» դաշինքը,  արդեն որոշել է, որխմբակցության ղեկավարը լինելու է Նիկոլ Փաշինյանը, քարտուղարը՝ Գևորգ Գորգիսյանը: Մյուս  որոշումների մասին կխոսենք վաղը, իսկ այսօր մեկ անգամ ևս ամփոփենք ՝ որքանով է նոր խորհրդարանը տարբերվելու նախորդից,  ովքեր են հրաժաշետ տալիս, ովքեր են սկսում օրենսդրական աշխատանքը: Նոր՝ 6-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը կսկսվի պատմական իրադարաձությամբ: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ազգային ժողովի  նիստը կվարի ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովը: Նա ամենատարեց պատգամավորն է , իսկ ԱԺ կանոնակարգը առաջին նիստը վարելու իրավունքը վերապահում է հենց տարիքով ամենամեծ պատգամավորին: «Շատ մեծ ուրախությամբ ու պատասխանատվությամբ սպասում եմ»: Իսկ ամենաերիտասարդ պատգամավորը  խորհրդարանում «ամենատարեց» կուսակցության՝ Դաշնակցության խմբակցությունում է՝ Սուրեն Մանուկյան: Օրենսդրական էստաֆետը նախորդ գումարման խորհրդարանից շարունակում է 54 պատգամավոր: Այսինքն՝ նոր կազմի  կեսից ավելին  ոչ թե սկսում,  այլ շարունակում է աշխատանքը: Նրանց թվում նախորդ գումարման  և ամենապասիվ, և ամենաակտիվ պատգամավորներն են: Հաջորդ խորհրդարանում լինելու են օրենսդրական ակտիվության ամենաբարձր ցուցանիշները գրանցած պատգամավորների երկուսը՝ Խոսրով Հարությունյան, Միքայել Մելքումյան: Օրենսդրական աշխատանքի նոր փուլ են սկսելու նաև նախորդ 5 տարիներին  լռությամբ առանձնացած պատգամավորները: Լռակյացներից նոր խորհրդարանում կլինեն Արտակ սարգսյանը, Արթուր Գևորգյանը, Ռոբերտ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Մուրադ Մուրադյանը և այլք: Նրանց խորհրդարանում դեռ կտեսնենք, կլսենք թե ոչ ՝ հարց է: Ում չենք տեսնի նոր խորհրդարանում: Օրենսդիր աշխատանքին հրաժեշտ տվածների շարքում պատգամավորներ կան, որոնց ներկայությունը նախորդ խորհրդարանում այսպես ասենք աննկատ չի եղել:  Օրինակ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյան: Կամ Առաքել Մովսիսյան,  Մհեր Սեդրակյան, որոնց  ամենից շատ անդրադարձել է էթիկայի հանձնաժողովը: Նրանք նոր գումարման խորհրդարանում չեն, բայց հիշողությունները պահպանվել են: Ովքեր են գալիս խորհրդարան: Նորերի շարքում  քիչ չեն լինելու  նախկինները: Խորհրդարան են գալիս արդարադատության նախկին նախարարներ Հրայր Թովմասյանն ու Արփինե Հովհաննիսյանը, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, բնաև բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյան: Նախկին մարզպետերի  ու քաղաքապետերի պակաս ևս չի զգացվի:  Նոր խորհրդարանում կլինեն Շիրակի մարզի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:  Եթե Գևորգ Կոստանյանը մանդատից չհրաժարվի, կլինի այս խորհրդարանի միակ նախկին գլխավոր դատախազը:  6-րդ գումարման խորհրդարանն ունի նաև իրավապաշտպան՝ Արտակ Զեյնալյանը: Այս խորհրդարանում ավելացել է գեներալների թիվը՝ Մանվել Գրիգորյանից ու Սեյրան Սարոյանից բացի գեներալ է նաև Միհրան Պողոսյանը: Նոր խորհրդարանում օրենսդրական գործունեությամբ են զբաղվելու երկու նախկին վարչապետ՝ ամենամեծ կառավարող և ամենափոքր ընդդիմադիր խմբակցություններում. Խոսրով Հարությունյանը՝ ՀՀԿ-ում և Արամ Սարգսյանը՝ «Ելք»-ում: Նախկինների մեջ նաև ՀՀԿ-ական կա: Կարինե Պողոսյանը  նախորդ խորհրդարանում ՀՀԿ խմբակցությունում էր, հիմա լիենլու է ընդդիմադիր Ծառուկյան դաշինքում: Ընդհանուր առմամբ կունենանք կազմով կիսով չափ փոփոխված, բայց լիազորություննները նկատելիորեն ընդլայնած  խորհրդարան: Այս առաջինն է լինելու, որ աշխատելու է խորհրդարարանական կառավարման համակարգում և դառնալու  է  իշխանության ամենակրևոր օղակը:

Արա Բաբլոյանը՝ ԱԺ նախագահ, Արփինե Հովհաննիսյանն ու Էդուարդ Շարմազանովը՝ փոխնախագահներ են առաջարկվել

ՀՀԿ Գործադիր մարմնի և խորհրդի նիստերում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջարկել է առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանի թեկնածությունը: Առաջարկն ընդունվել է միաձայն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկել է շատ բազմափորձ Արա Բաբլոյանի թեկնածությունը, տեղակալների պաշտոնում` արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի և իմ` Էդուարդ Շարմազանովի թեկնածությունները: ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում կլինի Վահրամ Բաղդասարյանը, քարտուղարի պաշտոնում` Գագիկ Մելիքյանը», — ասաց Է. Շարմազանովը: Նա նաև նշեց, որ մայիսի 18-ին  Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցությունը կառաջարկի փոփոխություններ կանոնակարգում, ըստ որի՝ առաջարկվում է ԱԺ 12 մշտական հանձնաժողովների թիվը կրճատել մինչև 9-ի: Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրելու է Գագիկ Մելիքյանին, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արմեն Աշոտյանին, Տնտեսական հանձնաժողովի նախագահ՝ Խոսրով Հարությունյանին,Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Հրայր Թովմասյանին, Ներքին գործեր և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Կորյուն Նահապետյան, Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Հակոբ Հակոբյանին:

Հայաստանյան կոալիցիաների պատմությունն ու համագործակցության նբությունները

Քաղաքական կոալիցիա ձեւավորելու ավանդույթը Հայաստանում արդեն ունի 14 տարվա պատմություն: Ունեցել ենք մի քանի կոալիցիա, որոնք տարբեր ձեւաչափերով ձեւավորվել են հիմնական 4 ուժի միջեւ: Երկկողմից մինչեւ քառակողմ համագործակցություններ, որոնք ունեցել են յուրահատկություններ: Այսօր առաջարկում ենք հիշել հայաստանյան կոալիցիաների պատմությունը, դրանց նշանակությունն ու  համագործակցության նրբությունները: Կոալիցիաների պատմությունն անկախ Հայաստանում սկսվեց 2003 թվականից, երբ անկուսակցական Ռոբերտ Քոչարյանին նախագահական ընտրություններում սատարեցին հանրապետականը, «Օրինաց երկիրն» ու դաշնակցությունը: Առաջին կոալիցիայի հուշագիրը ստորագրվեց նախագահի նստավայրում: Ստորագրողներին թիկունքից հետեւում էր միայն Ռուբենր Քոչարյանը: Տարիների ընթացքում ունեցանք էլի մի քանի կոալիցիա, ստորագրողների կարգավիճակը փոխվում էր՝ թիկունքից հետեւողների թիվը շատանում: Կոալիցիաները ձեւավորվում էին երկար, բայց փլուզվում արագ: «Օրինաց երկիրը», օրինակ, կոալիցիայի անդամ է եղել երեք անգամ՝ 2003-ին, 2008-ին եւ 2013-ին: Այս քաղաքական ուժը որպես կանոն ընտրություններից առաջ էր դուրս գալիս կոալիցիայից՝ ընտրություններում իբրեւ ընդդիմություն ներկայանալու համար: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկու անգամ է ստորագրել կոալիցիոն հուշագիր՝ 2007-ին եւ 2008-ին: Հանրապետականի մշտական կոալիցիոն գործընկերը թերեւս դաշնակցությունն է: Գործընկերոջից նեղացել է ընդամենը մեկ անգամ: 2009-ին լքեցին կոալիցիան, երբ Հայաստանը Ցյուրիխում ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունները։ Ամեն դեպքում, երեկ ձեւավորված նոր՝ հանրապետականների եւ դաշնակցականների կոալիցիան անակնկալ չէր քաղաքագետների համար: Համենայնդեպս՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում այդպես է գնահատում քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը: Հայաստանյան կոալիցիաների պատմությունից փաստ է՝ որեւէ մեկը չի կարողացել գոյատեւել մինչեւ հաջորդ ընտրությունները: Այս նոր կոալիցիոն հուշագրի նրբություններից մեկն այն է, որ նշվել է համագործակցության կոնկրետ ժամկետ՝ 2022 թվական: Սակայն դա չի նշանակում, որ այդ ընթացքում հանրապետականի եւ Դաշնակցության դիրքորոշումները պետք է նույնացվեն: Կոալիցիոն գործընկերները տարաձայնություն ունենալու տեղ են թողել, ասում է հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Այս փուլում թերեւ ինտրիգը պաշտոնների բաշխման շուրջ է: Մինչ այս կոալիցիան՝ դաշնակցությունն ուներ 3 նախարար, երկու մարզպետ: Բանակցությունների ընթացքում չէր բացառվում, որ այս անգամ դաշնակցականներին կհաջողվի ձեռք բերել եւս մի քանի պորտֆել: Ասենք՝ ԱԺ-ի փոխնախագահի ու եւս մի քանի մարզպետի: Դաշնակցությունից այս հարցը դեռ չեն շտապում բացահայտել: Աղվան Վարդանյանը խուսափում է որեւէ անուն տալուց: Նույնիսկ այսպիսի պայմաններում, երբ դաշնակցական գործընկերը փորձում է հանրապետականից ստանալ ունեցածից ավելին, որեւէ ձեւով նեղություն չի պատճառում քաղաքական մեծամասնությանը՝ վերլուծում է քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը: Այս պարագայում էլ է կոալիցիոն հուշագրով փորձել ապահովագրվել հանրապետականը: Երեկ ստորագրված փաստաթղթում հստակ նշված է, որ պաշտոնները բաշխում են խորհրդակցությունների միջոցով՝ մեկ բացառությամբ՝ վարչապետի առաջադրման իրավունքն ունի միայն հանրապետական կուսակցությունը: Սրանով էլ ամեն ինչ ասված է:  Փաստաթղթով նաեւ քաղաքական երկու ուժն էլ պատասխանատվություն է ստանձնում կառավարության ողջ գործունեության համար: Սակայն, հայաստանյան կոալիցիաների պատմությունը փաստում է՝ ոչ «Բարգավաճ Հայաստանը», ոչ «Օրինաց երկիրը», ոչ էլ դաշնակցությունը երբեւէ իրենց պատասխանատու չեն զգացել կատարվածի համար: Քննադատել են շատ, բայց մեղքը միշտ գցել են հանրապետականների վրա:

12-ի փոխարեն 9 հանձնաժողով՝ ԱԺ-ում

Քանի՞ մշտական հանձնաժողով պետք է գործի 6-րդ գումարման Ազգային ժողովում: Հարցը խորհրդարանում  քննարկվում էր այսօր և ինչպես ցուց տվեց քննարկումը՝ սկզբունքային էր թե մեծամասնության, թե փոքրամասնության համար: Սահմանադրությունը նշում է խորհրդարանական մշտական  հանձնաժողովների հնարավոր առավելագույն թիվը ՝ 12: Վերջին երկու գումարումների ընթացքում հենց այդքան թվով հանձնաժողովներ էլ գործել են: Հիմա խորհրդարանական մեծամասնությունն առաջարկում է օպտտիմալացնել դրանք. կրճատել քանակը՝ նկատի ունենալով թե  պատգամավորների թիվը նվազումը, թե հանձնաժողովների անհամաչափ ծանրաբեռնվածությունը:  Մասնավորապես  առաջարկվում է միավորել իրար մոտ ոլորտները՝ առողջապահությունը սոցիալականին, գյուղատնտեսությունը՝ տարածքային կառավարմանը, մարդու իրավունքները՝ պետաիրավականին: Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովը նույնպես նախկինում փոքր ծանրաբեռնվածությամբ է աշխատել, 5 տարիների ընթացքում գլխադասային է եղել ընդունված 1000-ից ավելի օրենքների միայն 4 տոկոսի դեպքում, բայց ինչպես Հրայր Թովմասյանն է ասում ՝ քաղաքական որոշում է կայացվել  պահպանել այն: «Այստեղ իրոք կա քաղաքական կոմպոնենտ:  Ինչպես գիտեք, մոտ ապագայում նախատեսվում է Եվրամիության հետ քաղաքական համագործակցության համաձայնագրի ստորագրում։ Բացի դրանից ՝ մեր Սահմանդրության, թե օրենսդրության հիմքում եվրոպականա իրավական համակարգն ու դարա արժեքներն են»: Այսինքն, միջազգային հանրությանը վատ ուղերձ հղել չենք ուզում, բայց Հայաստանի քաղաքացիներին այդ ուղերձը հղում ենք՝ այսպես վերաձևակերպեսց ՀՀԿ-ի մոտեցումը խորհրդարանական ընդդիմությունը: Էդմոն Մարուքյանը համոզված է, որ հանձնաժողովի փակումը հետքայլ է մարդու իրավունքների պաշտպանության առումով և վատ ուղերձ  Հայաստանի քաղաքացիներին:   Բացի գաղափարական հիմնավորումներից մեկ այլ խնդիր էլ կա: Հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների պաշտոնները բաշխվում են  Դոնթի բանաձևով: Այն հաշվի է առնում խմբակցությունների քանակը և խմբակցություններում պատգամավորների թիվը:  «Ելք»-ը հաշվարկել է ու համոզվել՝ եթե հանձնաժողովները 10-ը լինեին, իրենք կարող են հավակնել հանձնաժողովի նախագահի պաշտոնին: «Ելք»-ից Արտակ Զեյնալյանը հարցը հենց այդպես էլ ձևակերպում է: «Դոնթի բանաձևով  9-ի դեպքում «Ելք»-ը հանձնաժողովի նախագահ չի ունենում: Կարող է սա արված է հենց այն նպատակով, որ Ելք դածինքը հանձնաժողովի նախագահ չունենա»: «Ելք» դաշինքը «այլընտրանքային » նախագիծ է ներկայացրել, որով  10 հանձնաժողովի առաջարկ է  և պնդում, որ մարդու իրավուքներինը գործի որպես առանձին հանձնաժողով: Խորհրդարանը պետք է ընտրություն կատարեր ՝երկու առաջարկից որին է որին է ավելի կողմ: Պարզ է, որ ՀՀԿ-ն պաշտպանելու էր նախագիծը, Ելքը՝ իրենը: Ինչ էին մտածում մյուս երկու ուժերը: «Ծառուկյանի դաշինքի անունից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ կողմ են 10-ին: Դաշնակցությունը այլ կերպ է հարցին մոտնենում: Արմեն Ռուստամյանն առաջարկում է  դիտարկել   իրենց 7 հոգանոց ֆրակցիայի տասնակյունից: «Մենք 7 հոգանոց պատգամավորական ֆրակցիա ենք և բոլոր հանձնաժողովներում ներկայացվածություն ունենալու խնդիր ունենք: Ստացվում է, որ մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, հասցնել 7-ի, որպեսզի կարողանանք բոլոր տեղերում լինել»: Եթե Արմեն Ռուստամյանը միայն ակնարկեց, որ «Ելք»-ն իր հավակնություններն է փորձում բավարարել, ապա Արմեն Աշոտյանը ուղից ասաց: «Եթե պարոն Մարուքյանը լիներ ակնառու գյուղատնտես, այլ ոչ թե իրավաբան, ուրեմն՝ մեր գործընկերները կհիմնավորեին, որ Գյուղատնտեսության հանձնաժողովը չպիտի փակվի: Եթե լիներ լավ բժիշկ, կհիմնավորեին, որ առողջապահության հանձնաժողովը չի փակվելու, դա կենսաբանական նշանակություն ունի, որովհետև մայրություն, մանկություն, հիվանդություն և այլ հարցեր կան: Ընդդիմության դերը չի պայմանավորվելու նրանով, թե մեր գործընկերները կունենան հանձնաժողովի նախագահ, թե՝ ոչ»: Երկու ուժերի առաջարկներն էլ  քվեարկվեցին: Ձայների 64 կողմ, 9 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց ՀՀԿ-ի առաջարկը: «Ելք»-ի առաջարկին կողմ քվեարկեց միայն  30 պատգամավոր: Արդյունքում՝ 6-րդ գումարման խորհրդարանում կգործի 9  հանձնաժողով: Դրանցից 6-ը նախագահելու իրավունքը ՀՀԿ-ինն է, 3-ինը ՝ «Ծառուկյան» դաշինքինը: Արդեն հայտնի են նաև  հանձնաժողովների նախագահների թեկնածությունները: Պետաիրավական,  մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի  ՀՀԿ-ական թեկնածուն,  Հրայր Թովմասյանն է, ֆինանսաբյուջետայինինը՝ Գագիկ Մինասյանը:  Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ՀՀԿ-ն նպատակահարմար է գտել վստահեկ  Արմեն Աշտոյանին, , տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանին, ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաժողովը՝ Կորյուն Նահապետյանին, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը` Հակոբ Հակոբյանին։ «Ծառուկյան» խմբակցությանը բաժին են հասել  հասավ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը, որը կղեկավարի Նաիրա Զոհրաբյանը, գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը՝ Վարդան Բոստանջյան, և տարածքային կառավարման հանձնաժողովը` նախագահի թեկնածուն  Վարդևան Գրիգորյանն է:

Ովքեր կղեկավարեն ԱԺ հանձնաժողովները

ԱԺ-ն ընտրեց մշտական հանձնաժողովների 9 նախագահներին: Ըստ այդմ՝ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը կղեկավարի ՀՀԿ խմբակցությունն առաջարկած ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը: Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկած Նաիրա Զոհրաբյանը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում՝ ՀՀԿ-ի առաջադրած Արմեն Աշոտյանը: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում՝ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը: Վարդան Բոստանջյանը, ում առաջադրել էր «Ծառուկյան» դաշինքը, կղեկավարի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը: Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը՝ ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանը: Տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանը: Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահի պաշտոնը կստանձնի Վարդևան Գրիգորյան: Եվ  ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ Գագիկ Մինասյանը:

Ընտրվել են ԱԺ մշտական հանձնաժողովների փոխնախագահները

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում այսօր՝ մայիսի 31–ին, տեղի է ունեցել փոխնախագահների ընտրություն։ Այսպիսով, արտաքին հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ԱԺ նախկին փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, հանձնաժողովի ղեկավարն է ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Վրաստանը հարվածի տակ հայտնվեց Ադրբեջանի պատճառով

Ադրբեջանի հերթական քայլը վկայակոչեց, որ այդ երկիրը կրկին ձեռնոց է նետում միջազգային հանրությանը՝ հիմնարար սկզբունքներն ու իրավունքները ոտնահարելու առումով: Շատերն այսօր պնդում են, որ ադրբեջանցի լրագրողն Աֆղան Մուխթարլիի առեւանգումը տեղի ունեցավ հենց միջազգային հանրության անթույլատրելի անտարբերության պատճառով, երբ պատշաճ արձագանքի չարժանացավ բլոգեր Ալեքսանդր Լապշինի անօրինական արտահանձնումը Ադրբեջանին: Հիշեցնենք, որ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիին առեւանգել էին Թբիլիսիում մայիսի 29-ին եւ գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Ադրբեջանում նրան ներկայացվել են սահմանն ապօրինի հատելու եւ մաքսանենգության մեղադրանքներ: Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանն ընդդիմադիր լրագրողին երեք ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ադրբեջանցի լրագրողի գործի առնչությամբ, միջազգային հանրության կոչերն ուղղված են հենց Վրաստանին, այլ ոչ թե Ադրբեջանին: Այս իրադարձությունների զարգացմանն ակտիվորեն հետեւում են սոցիալական ցանցերի «բնակիչները»:   Ադրբեջանցի իշխանություններին քննադատող լրագրող Աֆղան Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուսթաֆաեւան կտրականապես հրաժարվում է ընդունել Վրաստանի քաղաքացիությունը: Ադրբեջանից Վրաստան փախած լրագրողի ընտանիքը վաղուց էր ակնկալում այս երկրում ստանալ կացության իրավունլ, սակայն միայն Մուխթարլիի առեւանգումից եւ Ադրբեջանում հայտնվելուց հետո Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին որոշեց գնալ նման քայլին՝ ավելին՝ անգամ քաղաքացիություն շնորհել։ Կվիրիկաշվիլին երկրի նախագահին այսօր հորդորել է բացառության կարգով այդ ընտանիքին շնորհել Վրաստանի քաղաքացիություն: Լեյլան հրաժարվելը հիմնավորում է նրանով, որ Վրաստանի իշխանություններն այսօր այդ քայլին գնում են շոու կազմակերպելու նպատակով: Առեւանգված լրագրողի կնոջ խոսքերն այսօր մեջբերում էին տարբեր միջազգային լրատվամիջոցները. «Ես չեմ համաձայնվի ընդունել Վրաստանի քաղաքացիություն: Դա նշանակում է, որ ես պետք է հրաժարվեմ իմ երկրի քաղաքացիությունից: Իսկ ես դա չեմ ցանկանում: Մեկ տարի առաջ, երբ ես խնդրում էի բնակության իրավունք, ինձ այն ժամանակ պատասխանեցին, որ մենք իբրեւ թե զբաղվում ենք վտանգավոր գործերով  եւ մերժեցին մեզ: Այսօր ինչ որ բան փոխվե՞լ է: Ես այլեւս վտանգավոր չե՞մ: Ես խնդրում եմ շոու չսարքել լրագրողի առեւանգման փաստից: Ավելի լավ է՝ իրավապահները գործը քննեն պատշաճ ձեւով»: Իրադարձություններին ակտիվորեն հետեւում է նաեւ ինտերակտիվ հասարակությունը եւ միջազգային հանրությունը: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը նշել է, որ Վրաստանում բնակվող Ադրբեջանի քաղաքացիների, այդ թվում՝ իրավապաշտպանների առեւանգման եւ անօրինական կամայական ձերբակալության եւ այնուհետեւ Ադրբեջանում նրանց կալանավորման եւ հետապնդումների մասին հաղորդումները պահանջում են արագ, համապարփակ եւ թափանցիկ հետաքննություն: Twitter-ի իր էջում այս հայտարարությանը պատասխանել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հետեւյալ գրառմամբ.  «Լապշինի ձերբակալության եւ Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի պակասն է ոգեշնչել Բաքվին»: «Ռադիոլուրի» հետ զրույցում այս կարծիքը կիսում է նաեւ «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության ղեկավար, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ միաժամանակ նշելով, որ միջազգային հանրության համբերության բաժակը չի լցվի նաեւ այս դրվագով: Հայաստանի առաջին օմբուդսմենը կարծում է, որ միջազգային խոշոր աշխարհաքաղաքական խաղացողներին դեռ ձեռնտու չէ խոսել Ադրբեջանի հանդեպ վաղուց հասունացած պատժամիջոցներ կիրառելու մասին: Այս պայմաններում Մուխթարլիի գործի հանգուցալուծումը դեռ երկար ժամանակ կպահանջի՝ կանխատեսում է Լարիսա Ալավերդյանը, այս դեպքում հիշելով իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուսներին, որոնքառողջական լուրջ խնդիրներից հետո միայն ազատ արձակվեցին եւ հնարավորություն ունեցան լքել Ադրբեջանը: Մուխթարլիի գործին այսօր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Ադրբեջանի կողմից Թբիլիսիից վտարանդի եւ ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի հափշտակումն ու տեղափոխումը Ադրբեջան բուռն արձագանք է առաջացրել ոչ միայն Վրաստանում, այլեւ աշխարհում։ ԱՄՆ պետական դեպարտամենտի և Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության կոշտ արձագանքները ևս մեկ անգամ արդիականացրեցին Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման ցցուն և տեսանելի իրողությունը»։ Աշոտյանի կարծիքով՝ այս դեպքի լիարժեք հետաքննությունը ոչ միայն Վրաստանի ներքին գործն է, այլեւ Ադրբեջանի կողմից միջազգային հանրությանը նետված եւս մեկ ձեռնոցին համարժեք պատասխանելու հրամայական։ Աշոտյանը նաեւ զուգահեռներ է անցկացնում եւ հուշում, որ խնդիրն արդիական է նաեւ Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների ու Ադրբեջանի «սեւ ցուցակում» հայտնված օտարերկրացիների հիմնարար ազատությունները եւ իրավունքները երաշխավորելու առումով:

ԱԺ այսօրվա քննարկումները՝ նաեւ բանակի խնդիրներն էին

Պատգամավորներն այսօր շարունակել են իրենց աշխատանքը՝ ավարտին էին հասցնում  խորհրդարանի մշտական հանձնաժողովները ձեւավորումը: Այսօր դրանց ղեկավարների նախընտրական ելույթներն էին եւ պարզաբանումները` ամենահնչեղ հարցերին: Հիշեցնենք, որ նոր խորհրդարանում մշտական հանձնաժողովների թիվը կրճատվել է՝ հասնելով 9-ի: Այս խորհրդարանում հանրապետականը կղեկավարի 6, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ 3 մշտական հանձնաժողով: Դաշնակցությունն ու «Ելքն» այս հարցում մնացին ձեռնունայն:  Նախորդ գումարման խորհրդարանից իրենց պաշտոնները պահպանել են պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Ձեւափոխված եւ միավորված առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի երկրորդ հատվածը նորություն չէ Հակոբ Հակոբյանի համար: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բաժին հասավ Արմեն Աշոտյանին, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանին, պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը՝ Հրայր Թովմասյանին: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովը կղեկավարի ծառուկյանական Վարդեւան Գրիգորյանը, նույն խմբակցությունից տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ այս անգամ կզբաղվի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով: Նորընտիր խորհրդարանի աշխատանքի արդեն երրորդ օրը  միանգամից բարձրացվեց նախընտրական շրջանում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բյուջետային միջոցների կամայական ծախսերի հարցը: «Ելք» խմբակցությունից Սասուն Միքայելյանը հարցն ուղղեց տարածքային կառավարման մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդեւան Գրիգորյանին: Հանրության համար ամենաուշագրավ եւ սրտացավ քննարկումը թերեւս պաշտպանական եւ անվտանգության խնդիրների հետ էր կապված: «Ելք» խմբակցությունից Մանե Թանդիլյանը եւ Գեւորգ Գորգիսյանը անդրադարձան ԶՈՒ-ում տիրող իրավիճակին: Կորյուն Նահապետյանը, ով նախորդ 5 տարիների ընթացքում ղեկավարել է նույն հանձնաժողովը, հարցերը չափազանցված համարեց: Տարբեր հարցերի շուրջ վերահսկողություն իրականացնելու առումով այս անգամ հանձնաժողովների ղեկավարները խոսում են ավելի վստահ, քանի որ նոր խորհրդարանում մշտական հանձնաժողովներին տրվել են վերահսկողական լուրջ լիազորություններ: Այս հարցի շրջանակներում պատգամավոր Շուշան Պետրոսյանին առավելապես անհանգստացնում է ԶԼՄ-ների աշխատանքը, նրանց կողմից «ազգային անվտանգությանն առնչվող խնդիրների անզգույշ հրապարակումներին»: Նա առաջարկում է օրենսդրական կարգավորումներով լուծել այդ խնդիրը: Անհարկի խստացումներին Կորյուն Նահապետյանը կողմ չէ: Ընդունում է, որ վերջին տարիներին անզգույշ հրապարակումների թիվը նվազել է, բայց դեռեւս խնդիրն առկա է։ Այս քննարկման ժամանակ չէր կարող չհնչել նաեւ քառօրյա պատերազմի հետ կապված հարցը՝ որքանով էինք պատրաստ եւ որքանով էինք տեղյակ խնդիրներին, որոնք ակնառու երեւացին հենց ապրիլին: Կորյուն Նահապետյանի ներկայացմամբ՝ Արցախի առաջնագիծ այցերի ժամանակ նկատել են այն նշանակալի աշխատանքները, որոնք կատարվել են առաջնագծում՝ ինչպես ամրաշինական, այնպես էլ Զինված ուժերում տեխնիկական հագեցվածության բարելավման առումով: Պատգամավորը սակայն հստակեցրեց. «Կան որոշակի աշխատանքներ, որոնց մասին չեմ կարող բարձրաձայնել՝ հաշվի առնելով հարցի էությանը»:

«Փաստ». ՀՀԿ մոտ 20 պատգամավոր դեմ է քվեարկել Արմեն Աշոտյանին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեկ այլ դեպքում Հանրապետական կուսակցության վերնախավը կսկսեր փնտրել, թե իրենց կուսակիցներից ովքեր են իրենց դեմ քվեարկել: Բայց այս անգամ նրանք անխռով ու անվրդով ընդունեցին Արմեն Աշոտյանի «մազապուրծ հաջողությունը»:

«Իրատես». ԱԺ-ում հետաքրքիր դրվագ է գրանցվել. Ծառուկյանի պարադոքսը

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԱԺ-ի ղեկավար կազմի հաստատման ընթացքում հետաքրքիր դրվագ է գրանցվել: Հայտնի է, որ հանձնաժողովների նախագահներից ամենաքիչ ձայներ ստացել էր Արմեն Աշոտյանը. «Ծառուկյան» խմբակցության «շնորհիվ» նա վաստակել էր 56 ձայն:

ՀՀԿ-ն որոշել է ԱԺ պատվիրակությունների ղեկավարների թեկնածուներին

ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստում քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական խնդիրներ, ամփոփել են ԱԺ արտահերթ նիստի աշխատանքները, քննարկումներ են ծավալվել արտաքին քաղաքական օրակարգի շուրջ, և ամենակարևորը՝ առաջադրվել են Ազգային ժողովի պատվիրակությունների թեկնածուները: Նախօրեին ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ըստ այդմ, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնում առաջարկվել է Արա Բաբլոյանի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավարի պաշտոնում՝ Էդուարդ Շարմազանովի, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար՝ Արփինե Հովհաննիսյանի, ԵԱՀԿ պատվիրակության ղեկավար՝ Հերմինե Նաղդալյանի, Հայաստան-Եվրամիություն և Եվրանեսթի պատվիրակության ղեկավարի՝ Արմեն Աշոտյանի, ՆԱՏՕ-ի պատվիրակության ղեկավար՝ Կորյուն Նահապետյանի, Ուղղափառության՝ Արտաշես Գեղամյանի, Սևծովյան խորհրդարանական վեհաժողով՝ Գագիկ Մինասյանի, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողով՝ Մարգարիտ Եսայան և Միջխորհրդարանական միությունում նորից ի պաշտոնե առաջադրվել է Արա Բաբլոյանի թեկնածությունները: Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական պատվիրակության ղեկավարի պաշտոնում առաջարկվել է Արտաշես Գեղամյանի թեկնածությունը, Հայաստան-ԱՄՆ՝ Արփինե Հովհաննիսյանի, Հայաստան-Արցախ՝ Արա Բաբլոյանի և Հայաստան-Վրաստան, Հայաստան-Բելառուս, Հայաստան-Կիպրոս պատվիրակությունների ղեկավարի պաշտոնում՝ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը:

Մեկնարկում է «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումը»

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»-Ստեփանակերտ Մեկ ժամից Ստեփանակերտում Արցախի խորհրդարանի դահլիճում աշխատանքներն է սկսելու «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումը»:  Այն կազմակերպվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից, մասնակցության հրավերն ընդունել են մի շարք հայաստանյան ու արցախյան քաղաքական ուժեր, սակայն Արցախի խորհրդարանական ուժերից երկուսը այն բոյկոտել են:     Երրորդ ֆորումի առանձնահատկություներից  Արմեն Աշոտյանը նախ եւ առաջ մասնակից կուսակցությունների թվի ավելացումը եւ նրանց ներկայացվածության մակարդակն է շեշտում: Երրորդ ֆորումը տեղի է ունենում ՀՀ խորհրդարանակն ընտրություներից ու Արցախում սահմանդրական հանրաքվեից հետո: Սա ֆորումի նախաձեռնողները դրա առանձնահատկությունների շարքում են նշում: Երրորդ կարեւոր հանգամանքը, որ Արմեն Աշոտյանն է նշում՝ արցախյան հակամարտությունն է. հենց դրա շուրջ անցած տարվա ֆորումի ժամանակ արցախյան երկու կուսակցությունների դիրքորոշումը պատճառ է հանդիսացել, որ «Շարժում 88» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունները բոյկոտեն ֆորումը: Արմեն Աշոտյանը քաղաքական քննարկումներից հրաժարվելը, ինչի համար հարթակ է ֆորումը, տարակուսելի է համարում: «Շարժում 88» կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանի խոսքով՝ իրենք անցած տարվա ընթացքում իրենց բարձրացրած հարցի  արձագանքին են սպասել, ինչպես եւ պայմանվորվել էին, բայց այն այդպես էլ ֆորումի նախաձեռնողներից չստացան: Արցախյան խորհրդարանական ուժերից երկուսի ֆորումին չմասնակցելը, ըստ Արմեն Աշոտյանի, դրա աշխատանքներին չի խանգարի:

«Փաստ». Արմեն Աշոտյանը գումարի կարիք ունի՞. 36 միլիոն դրամի վարկ է վերցրել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային Ժողովի պատգամավոր դարձած Արմեն Աշոտյանը շաբաթներ առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Այսօր Արցախում եզրափակվել է հայկական կուսակցությունների երրորդ ֆորումը (Լուսանկարներ)

Հունիսի 18-ին գումարվել է հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի եզրափակիչ լիագումար նիստը, որը վարում էին համաժողովի համակազմակերպիչներ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը եւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Վրաստանի և Հայաստանի միջև բաժանարար գծեր չպետք է առաջանան. Արմեն Աշոտյան

Հայ-վրացական հարաբերությունների օրակարգը պետք է բխի բացառապես երկու երկրների շահերից և հնարավորինս կախված չլինի արտաքին ազդակներից։ Այս մասին Թբիլիսիում անցկացված «Արևելյան գործընկերության հեռանկարները» թեմայով միջազգային գիտաժողովում հայտարարել է Հայաստանի  ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը։ Նա նկատել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին դրական  ազդեցություն է ունեցել Վրաստանի տնտեսության վրա: Արևելյան գործընկերության անդամ հանդիսացող հետխորհրդային վեց երկրները տարբեր են պատմությամբ, այսօրվա իրողությամբ, ներքին ու արտաքին մարտահրավերներով։ Ասում է Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ հետևաբար հրամայական է, որ գործընկերության ձևաչափը լինի թիրախավորված կոնկրետ երկրների շահերի համար։ Թբիլիսյան գագաթաժողովում իր ելույթում այս մասին նա հատուկ ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները ունեն և ապագայում ևս պետք է ունենան բացառապես երկկողմ ձևաչափ: «Այս ձևաչափը պետք է ենթադրի նաև, որ տարածաշրջանում նոր բաժանարար գծեր, տվյալ պարագայում Վրաստանի և Հայաստանի միջև, չպետք է առաջանան` անկախ նրանից, թե ինչպիսի տնտեսական կամ ռազմաքաղաքական միավորումներում ենք մենք անդամակցում…»: Ըստ Աշոտյանի՝ տնտեսական վերլուծությունները ցույց են  տալիս, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը դրական  ազդեցություն է ունենում Վրաստանի վրա․ «Վրաստանը լրացուցիչ շահույթ է ստանում, վրացական մի շարք ապրանքներ Հայաստանի շնորհիվ հայտնվում են ԵՏՄ-ի շուկաներում»։ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ,  Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը թեև կարծում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ճիշտ որոշում չէր, նշում է․ «Վրացական որոշ ապրանքներ ԵՏՄ են ներմուծվել Հայաստանի միջոցով։ Երկու երկրներում էլ համոզմունք են հայտնում, որ անվտանգության ու տնտեսական տարբեր համակարգերում գտնվելու հանգամանքը խնդիր չի հարուցում երկուստեք հարաբերություններում։ Դրանք կայուն են»։ Անդրադառնալով երկու երկրների տարբեր քաղաքական ուղղություններին, Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց․«Չեմ կարծում, որ Ռուսատանի հետ բարեկամական հարաբերությունները լավ են անդրադառնում Հայաստանի վրա, սակայն դա Հայաստանի ներքին հարցն է ու նրա որոշումը»։

ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանն Ադրբեջանից մեկ քայլ առաջ է․ Արմեն Աշոտյան

Եվրոպական Միության հետ հարաբերություններում Հայաստանն Ադրբեջանից մեկ քայլ առաջ է, ունենք նախաստորագրված համապարփակ և խորը համագործակցության համաձայնագիր, ակնհայտ է, որ նվազագույնը մեկ տարի առաջ ենք ընկնում Արդբեջանից։

Բաքուն փորձում է շահարկել քաղաքացիական կորուստների փաստը. Աշոտյանը՝ եվրոպացի գործընկերներին

Բաքուն փորձում է շահարկել քաղաքացիական կորուստների փաստը՝ շեղելու համար միջազգային հանրության եւ մարդասիրական կազմակերպությունների ուշադրությունը Ադրբեջանի կողմից անցյալ տարի Ղարաբաղի դեմ ագրեսիայի ժամանակ թույլ տված միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներից։ Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սրա մասին գրել է Եվրանեսթի ԽՎ համանախագահներին, Եվրանեստի ԽՎ բյուրոյի անդամներին եւ ԵՄ- Հայաստան  խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի  անդամներին ուղղված նամակում։ Նամակն ամբողջությամբ ստորեւ. «Հարգելի գործընկերներ, Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովում հայկականի պատվիրակության եւ ԵՄ- Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայկականի կողմի անունից կցանկանային ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանը շարունակաբար խախտում էր 1994-95 թթ. եռակողմ հրադադարի համաձայնագրերը։ Հուլիսի 4- ին Ադրբեջանի զինված ուժերը կիրառեցին TR-107 համազարկային հրթիռային կայանք Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ի պատասխան՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն ստիպված էր միջոցներ ձեռնարկել ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողություններին հակազդելու համար։ Պարզվեց, որ Լեռնային Ղարաբաղի դիրքերի վրա հարձակումն իրականացվել էր մի վայրից, որտեղ տեղակայված է Ադրբեջանի բնակչությունը։ Սա առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունն օգտագործում է սահմանամերձ բնակչությանը որպես կենդանի վահան Արցախի տարածքը ռմբակոծելու համար։ Այս փաստը բազմիցս ներկայացվել է միջազգային հանրության ուշադրությանը։ Եվ այժմ Բաքուն փորձում է շահարկել քաղաքացիական կորուստների փաստը՝ շեղելու համար միջազգային հանրության եւ մարդասիրական կազմակերպությունների ուշադրությունը Ադրբեջանի կողմից անցյալ տարվա Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի ժամանակ թույլ տված միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներից, որոնք ուղեկցվել են ԼՂ քաղաքացիական բնակչության նկատմամբ անասելի վայրագություններով՝ երեխաների սպանությամբ, տարեցների բարբարոսական դիակապտությամբ, ԻՊ ոճով գլխատումներով։ Բաքվի կողմից այս դատապարտելի սադրանքների հեղինակն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն։ Ադրբեջանի զինված ուժերից կողմից ԼՂ հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին շարունակական սադրանքներն ընդգծում են 2016- ի մայիսի 16- ին Վիեննայում եւ հունիսի 20- ի Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչման, ինչպես նաեւ 1994-95 թթ. հրադադարի եռակողմ համաձայնագրերի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման կենսական անհրաժեշտությունը, որը կարող է որպես գործիք ծառայել միջադեպերին կանխման համար, ինչպես նաեւ՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման հանձնառության վերահաստատումը եւ լիարժեք հավատարմությունը ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչպես դա առաջարկում են ԵԱՀԿ ՄԽ  համանախագահները, եւ ինչին աջակցում են ԵՄ- ն ու Եվրախորհրդարանը։

Ընթանում են բանակցություններ՝ բանակցությունների վերականգնման մասին. Արմեն Աշոտյան

ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովը երեկ ՝ նստաշրջանի ավարտին ընդունված փաստաթղթում  անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին և ցավում առաջընթացի բացակայության համար:  Վեհաժողովը կողմերին կոչ է անում առարկայական բանակցություններ սկսել, իսկ Մինսկի խմբի եռանախագահներին հորդորում է  ակտիվանցնել գործողությունները։ Մինսկի խմբի համանախագահներից  ոչ թե գործուն ջանքեր ենք ակնակոլւմ, այլ՝ էֆեկտիվ պարտադրանք ադրբեջանական կողմին` վերադառնալու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման ընթացքին` ասում է ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ  Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ վաղը Վիեննայում կայանալիք հանդիպմանը: Նա համոզված է, որ քանի դեռ  բանակցային միջավայրը վերականգնված չէ,  հնարավոր չէ խոսել կարգավորման առարկայական դետալների մասին: Ընթանում են  բանակցություններ ՝ բանակցությունների վերականգնման մասին` ասում է  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը  և նկատում, որ վաղը նախատեսվող հանդիպումը  հերթական հնարավորությունն է վերադառնալու գործընթացի կառուցողական հունին: «Հայկական կողմը մասնավորապե` խորհրդարանական դիվանագիտության խողովակներում  պետք է նպատակ դարձնի Ադրբեջանի հանդեպ, եթե ոչ համաշխարհային, ապա խոշոր միջազգային կամ եվրոպական կառույցների կողմից պատժամիջոցների փաթեթի մշակման հնարավորությունը: Այդ գործիքակազմը, նրա խոսքով, իրավական առումով միջազգային ինստիտուտներն ունեն, դրանք ներառում են ֆինանսատնտեսական պատժամիջոցներից մինչև քաղաքական սանկցիաներ: Հաշվի առմելով, օրինակ, Ադրբեջանի տնտեսության անփառունակ վիճակը, կարծում եմ, անգամ ֆինանսատնտեսական սանկցիաները կարող են օգտակար լինել: Դիվանագիտական խաղի դաշտը բավականաչափ նեղ է և այդ դաշտում պետք է տեղավորել ՀՀ ջանքերը, որոնք այս դեպքում ամբողջությամբ համահունչ են ՄԽ համանախագահների ջանքերի հետ»:

Արցախում է Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը

Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու նպատակով հուլիսի 11-13-ը Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) է մեկնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հակոբ Հակոբյանը, Գագիկ Մինասյանը, Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, Հրայր Թովմասյանը, Արմեն Աշոտյանը, Վարդան Բոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Վահե Էնֆիաջյանը, Արաիկ Հովհաննիսյանը, Կարեն Ավագյանը և Աղվան Վարդանյանը:

Ռուսական կիրիլիցան՝ ընդդեմ մեսրոպյան այբուբենի

Ռուսերեն այսօր խոսում է աշխարհում 278 միլիոն մարդ։ Այն ամենատարածված սլավոնական լեզուներից է։ Պետական լեզու է համարվում Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում եւ Ղրղզստանում:  Այժմ հերթը հասել է Հայաստանին: Համենայնդեպս՝ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի թեթեւ ձեռքով Հայաստանում ռուսերենին կարգավիճակ տալու հարցը կրկին քննարկումների օրակարգում է: Այն, ըստ էության, որոշ չափով ստվերեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջին պաշտոնական այցը, որի ընթացքում էլ հենց արվեց մեծ հնչեղություն ստացած առաջարկությունը: Ռուսական կիրիլիցան մարտի է դուրս եկել մեսրոպյան այբուբենի դեմ՝ ԵԱՏՄ շրջանակներում Ռուսաստանում չգործող հայկական վարորդական իրավունքների պատճառով: Արդեն երկրորդ օրն է խառնաշփոթ է ինչպես վիրտուալ տիրույթում, այնպես էլ հասարակության մեջ: Վերլուծաբանները փորձում են հասկանալ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկի տողատակերը, պաշտոնյաները շտապում են արդարանալ, որ արժանի հակահարված տվել են հենց մոսկովյան հանդիպման ժամանակ, քաղաքացիները՝ գիտակցելով, որ քաղաքական որոշումները որպես կանոն կայացվում են առանց հասարակության հետ խորհրդակցելու, բաժանվել են երկու ճամբարի: Մի քանի րոպե երեւանյան փողոցներում շրջելն անգամ բավարար է հասկանալու, որ ռուսերենին այստեղ՝ Հայաստանում, կիրառվող է: Ռուսերեն գրառումներ անգամ տաքսի ծառայության մեքենաների վրա, ռուսերենով միմյանց հետ զրուցող անցորդներ: Ընդ որում՝ երեւում է, որ զրուցողները զբոսաշրջիկներ չեն: Շատ հաճախ մեծահասակներն են փորձում իրենց երեխաներին ընտելացնել մի լեզվի, որը Հայաստան պետությունում պաշտոնական կարգավիճակ ամենեւին չունի: Հայաստանում ռուսերենը պաշտոնական երկրորդ լեզու ընդունելու առաջարկին անցորդները վերաբերում են հանգիստ: Կարծիքները, կարելի է ասել, հավասարաչափ են բաշխվում: Այս առումով իրավիճակն այլ է վիրտուալ տիրույթում՝ դժգոհությունները շատ են, քննադատությունները սուր, շատերն առաջարկի մեջ Հայաստանի ինքնիշխանությանն ուղղված վտանգ են տեսնում, գնահատականները հատկապես Ռուսաստանի հասցեին՝ անհարիր բառապաշարով են: Համացանցի հարթակում առաջիններից կարծիքը ներկայացրեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: «Նրանք, ովքեր ուզում են Ռուսաստանում վարորդ աշխատել ու նոր կարգի համաձայն իրենց հայաստանյան վկայականները չեն ճանաչվում, պետք է դա անեն առանց Հայաստանը գրավ դնելու: Սիրելի եղբայրներ ու քույրեր, ավելի ազնիվ է հրաժարվեք Հայաստանի քաղաքացիությունից ու ընդունեք Ռուսաստանի քաղաքացիություն՝ բոլոր արտոնություններով հանդերձ, սիրեք ձեր Հայրենիքը թեկուզեւ հեռվից, Հայրենիքն էլ ձեզ կսիրի, բայց այն մի դարձրեք այլ պետության ձեռքում խաղալիք ու նրա հաշվին սեփական խնդիրները լուծելու միջոց»: Խնդրին կտրուկ դեմ արտահայտվողներից առանձնացրել ենք մի քանի գրառում եւս: «Ի՞նչ է ստացվում՝ մենք ձեզ վարորդական իրավունքներ, դուք մեզ ազգային լեզո՞ւ: Մեսրոպ Մաշտոցը շուռ եկավ դագաղում»: «Է՛,հետո՞,որոշ հայեր էլ մեկնել են Չինաստան՝ աշխատելու, ոմանք էլ՝ եվրոպական որեւէ պետություն: Բոլոր պետություններում գտնվող աշխարհասփյուռ հայերի համար աշխարհի բոլոր լեզուներին կարգավիճա՞կ շնորհենք»: «Դա բացահայտ քաղաքական շանտաժ է: Ռուսերենը դպրոցներում պետք է սահմանափակվի: Այն պետք է լինի կամավոր (ֆակուլտատիվ) և դասվի կրոնի պատմության ու շախմատի կարևորության մակարդակին: Այդքանը խոպանչիկներին բավական է»: Հայաստանում ռուսերերին պաշտոնական կարգավիճակ տալու կողմնակիցները համացանցում քիչ են: Նրանց կողմից ներկայացվող հակափաստարկները հետեւյալն են. «Իսկ դեմ եղողները քայլո՞ւմ են դեռեւս երեւանյան կոչվող փողոցներով: Դեմ են, որ անգլերենը հանկարծ չտուժի՞, քանի որ անգլերենն է արդեն խժռում հայերենը»: «Բայց դա սովորական մարդու որոշելիքն էլ չի: Ո՞վ իմացավ, որ ատեստատներն էլ են ռուսերենով տալիս։ Փաստորեն վերեւների մակարդակով որոշված է, էնպես որ պետք չի առանց այն էլ հոգսերի տակ կքած խեղճ խոպանչիներին մի հատ էլ մեղքերի մեջ թաթախենք»: Ահա այսպիսի կտրուկ արձագանքները կանխատեսելով, հավանաբար, հայ պաշտոնյաները երեկվանից շտապում են պարզաբանել եւ հավաստիացնել, որ ռուսական առաջարկին արժանի հակահարված տվել են: Այդպիսի հաղորդագրություն է տարածվել թե ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, թե արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի անունից: Նշվում է, որ Արա Բաբլոյանը Մոսկվայում պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Հայաստանի Հանրապետության օրակարգում ռուսերենն օրենքով որպես պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա»: Հայաստանի բոլոր դպրոցներում ռուսերենը դասավանդվում է, ինչը, նրա կարծիքով, ամբողջությամբ բավարարում է խնդրի լուծմանը: Շատերն արդեն փորձում են պարզաբանել,  որ հարցի հետ կապված աղմուկն ավելին է, քան՝ իրականում կարիք կա: Ռուսական կողմի պատկերացմամբ, սա պարզապես խնդրի լուծման տարբերակներից մեկն է: Նախկին պատգամավոր, այժմ վերլուծաբան Թեւան Պողոսյանը ստեղծված իրավիճակում առաջին հերթին մեղադրում է հենց մեզ, որ ազգային լեզուն հարգելու փոխարեն պատրաստ ենք ցանկացած միջոցառման ժամանակ հայերենից անցնել ռուսերենի՝ միայն թե դիմացինը շուտ հասկանա:   Կոնկրետ ռուսերենի դեպքում, եւ հատկապես վարորդական իրավունքների խնդրի պարագայում, նախկին պատգամավորի համոզմամբ՝ խախտվում է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը: Ի դեպ, վարորդական իրավունքների հետ կապված խնդրի լուծման տարբերակներին հայկական եւ ռուսական կողմերը որոշել են անդրադառնալ ապագայում:

«Հայաստանը միջազգային անվտանգություն արտահանող երկիր է». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Հենակետերի տեղափոխման հարցը՝ Նալբանդյան-Մամեդյարով հանդպիպման օրակարգում

ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում վաղը նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում՝ ՄԽ միջնորդների մասնակցությամբ Ավստրիայում: Ինչ նոր ասելիք կա սպասվող հանդիպման ընթացքում` հաշվի առնելով վերջին օրերի լարվածությունը։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ միջազգային հանրությունը այնքան էլ ուշադրություն չդարձրեց Բաքվի կողմից  ԻՊ համանման գործելաոճի դրսևորմանը: Այստեղ գլխավոր հարցը, թերևս, այն է, թե ինչու է Ադրբեջանը հենակետը տեղակայում քաղաքացիական բնակավայրում: Ըստ այդմ՝ վերջին օրերի լարվածությունը հիմք է տալիս հայկական կողմին հանդիպմանը ներկայանալ նոր հարցադրումներով: «Սա նոր կռվան է լինելու առաջ քաշելու ժնևյան կոնվենցիայի կատարման հարցը։ Այսինքն՝ քաղաքացիական բնակավայրերի մոտակայքից հենակետերի տեղափոխման հարց պետք է դրվի օրակարգում»: Որպեսզի համանման դեպքեր չկրկնվեն, անհրաժեշտ է հետաքննության մեխանիզմներ ներդնել։ Այն է՝ իրագործել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով ՝ դրանց կատարումն առաջնահերթ է լինելու առաջիկա հանդիպման ժամանակ. «Այն, ինչ երրորդ տեղում էր, առաջ պետք է բարձրանա»: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը համոզված է, որ ցանկացած հանդիպում, բանակցություն ավելի լավ է, քան՝ պատերազմը։ Այդ առումով ավստրիական հանդիպումը նա դրական է գնահատում.« 30 տարի է, ինչ ընթանում են բանակցություններ և այս ընթացքում սադրանքի քաղաքականության հարցում հմտացել է Բաքուն. էական հարցի լուծում չի ակնկալում սպասվող հանդիպումից»: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը երեկ՝ նստաշրջանի ավարտին ընդունած փաստաթղթում  ափսոսանք է հայտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորում առաջընթացի բացակայության համար։ Վեհաժողովը կողմերին կոչ է անում առարկայական բանակցություններ սկսել, իսկ Մինսկի խմբի համանախագահներին հորդորում է  ակտիվացնել ջանքերը։ Մինսկի խմբի համանախագահներից  ոչ թե գործուն ջանքեր ենք ակնկալում, այլ՝ էֆեկտիվ պարտադրանք, ադրբեջանական կողմին` վերադառնալու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման ընթացքին` ասում է ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ  Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Վիեննայում կայանալիք հանդիպմանը: Նա համոզված է՝ քանի դեռ  բանակցային միջավայրը վերականգնված չէ՝ հնարավոր չէ խոսել կարգավորման առարկայական դետալների մասին: Ընթանում են բանակցություններ՝ բանակցությունների վերականգնման մասին` ասում է  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը  և նկատում, որ վաղը նախատեսվող հանդիպումը  հերթական հնարավորությունն է՝ վերադառնալու գործընթացի կառուցողական հունին: «Հայկական կողմը, մասնավորապես, խորհրդարանական դիվանագիտության խողովակներում  պետք է նպատակ դարձնի Ադրբեջանի հանդեպ, եթե ոչ համաշխարհային, ապա խոշոր միջազգային կամ եվրոպական կառույցների կողմից պատժամիջոցների փաթեթի մշակման հնարավորությունը: Այդ գործիքակազմը, նրա խոսքով, իրավական առումով միջազգային ինստիտուտներ ունեն, դրանք ներառում են ֆինանսատնտեսական պատժամիջոցներից մինչև քաղաքական սանկցիաներ»: Հաշվի առնելով, օրինակ, Ադրբեջանի տնտեսության անփառունակ վիճակը, հանձնաժողովի նախագահը  համոզված է, որ անգամ ֆինանսատնտեսական սանկցիաները կարող են օգտակար լինել Բաքվի համար: Դիվանագիտական խաղի դաշտը բավականաչափ նեղ է, և այդ դաշտում պետք է տեղավորել հայկական  ջանքերը, որոնք այս դեպքում ամբողջությամբ համահունչ են ՄԽ համանախագահների մոտեցումներին։

Շատ կարևոր է տարածաշրջանային կայունությունը ավելի բարձր դասել տնտեսական շահերից. Արմեն Աշոտյան

«Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը առավելագույնս պետք է զերծ պահել նման արհեստական հարցադրումներից, ինչպիսիններից էր ռուսերենի՝ Հայաստանում պաշտոնական լեզու դառնալու հարցադրումը:

Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 17-ից 19-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա), որտեղ հանդիպումներ կունենա ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլի հետ: ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ, ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են  պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահրամ Բաղդասարյանը, Նիկոլ Փաշինյանը, Արմեն Ռուստամյանը, Վահե Էնֆիաջյանը, Արտաշես Գեղամյանը և Հերմինե Նաղդալյանը: Պատվիրակության անդամները Մոսկվայում կայցելեն նաև Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի, ծաղկեպսակ կդնեն Անհայտ զինվորի շիրմաքարին, կհանդիպեն հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Խորհրդարանական դիվանագիտության հիմնախնդիրները քննարկել է ԱԺ «Վերլուծական խորհուրդը»

«Վերլուծական խորհրդի» անդամները ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախագահությամբ հուլիսի 14-ին անցկացրել են հերթական աշխատանքային նիստը, որտեղ քննարկվել է «ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի «Վերլուծական խորհրդի» աշխատակարգը, որով սահմանվում են խմբի գործունեության իրավական հիմքերը, նպատակները, խնդիրները, գործառույթները, խորհրդի կազմը, կառուցվածքն ու գործունեության կարգը:

Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը Բաքվում կմասնակցեն Եվրանեսթ ԽՎ-ի կազմակերպած համաժողովին

Սեպտեմբերի 22-ին Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամները՝ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, Բաքվում կմասնակցեն Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը, տեղեկացնում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը։ Ըստ հաղորդագրության, հայկական պատվիրակության կազմում է նաև Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: «Պատվիրակության՝ համաժողովին մասնակցելու հետ կապված կազմակերպչական հարցերը գտնվում են ընթացիկ փուլում», — ասված է հաղորդագրությունում:

Արմեն Աշոտյանը մեկնել է Դանիա

ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մեկնել է Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագեն։

Կրթութական համակարգը՝ «յոլլա տանելու» ռեժիմում

Ընդունելության քննություններն ավարտվել են, արդյունքները հայտնի են: Այժմ ընդունելության 2-րդ փուլն է, որի նպատակն է լրացնել բուհերում թափուր տեղերը: Ընդհանուր առմամբ՝ դիմորդների թիվն այս տարի 1600-ով պակասել է, սակայն ամենաուշագրավն այն է, որ Հայաստանի պետական բուհերում շատ մասնագիտությունների գծով թափուր տեղեր կան: Օրինակ՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում 50 տեղից տափուր է 47-ը, քիմիայի ֆակուլտետում 26-ից 24-ն է թափուր, իսկ տնտեսագիտության ֆակուլտետում՝ 130-ից 80-ը: Դասախոսների խոսքով՝ պատմության մեջ առաջին անգամ նաև թափուր տեղեր կան հայոց լեզու և գրականություն մասնագիտությունից:   Մինչ բուհերն անհանգստացած են դիմորդների  շատ փոքր թվով, պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում թափուր տեղերի մասին խոսակցությունները Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն արհեստական է համարում: Բուհերն ամեն տարի ընդունելության համար նույն թվերն են հայտարարում: Կառավարության հաստատած որոշմամբ՝ բուհերում վճարովի և անվճար ընդունելության տեղերի քանակը 20 հազար է, իսկ դիմորդների թիվը՝ 9073: Եթե բոլորն էլ ընդունվեին, միևնույն է՝ 10 հազար տեղ թափուր էր լինելու՝ նկատում է Բլեյանը: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ  կարծում է, որ բուհերի կողմից շատ տեղեր հայտարարելն իրականում հոգեբանական պատճառ ունի։ «Դա արվում է, որպեսզի դիմորդները չվախենան եւ դիմեն: Այսինքն ով էլ գա կընդունվի»: Ինչ վերաբերում է դիմորդների թվի նվազմանը, կրթության փորձագետը կարծում է, որ դրա պատճառն արտագաղթն է և այն միտումը, որ շատ շրջանավարտներ միանգամից դիմում են արտասահմանյան բուհեր: Իր հերթին՝ անդրադառնալով թափուր տեղերին՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանը նշում է, որ մենք ունենք առաջարկ, բայց չկա պահանջարկ: Դա է պատճառը, որ այսօր նման իրավիճակում են հայտնվել բուհերը: Ընդ որում, բացի ներքին պահանջարկից, չկա նաև արտաքինը, քանի որ ՀՀ բուհերը չեն կարողանում արտաքին պահանջարկին համապատասխանել: Անափիոսյանը նաև մեկ այլ ՝ մասնագիտական կողմնորոշման խնդիրն է մատնանշում: Եթե ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը կողմնակից էր բուհերում հեշտ ընդունելությանն ու փոխարենը դժվարությամբ ավարտելու  սկզբունքին, ապա այսօր ունենք մի իրավիճակ, երբ դիմորդ չլինելու պատճառով ընդունելության շեմը հասցվել է նվազագույնի: Փաստորեն՝ ընդունվում է ցանկացած դիմորդ, ով կստանա դրական միավոր: Բայց արդյո՞ք մեր բուհերն իսկապես այնպիսի որակյալ կրթություն են ապահովում, որ բուն ավարտելուց հետո շրջանավարտը կարող է դառնալ լավ մասնագետ: Համաձայնելով «Ռադիոլուրի»  այս դիտարկմանը՝ Արևիկ Անափիոսյանը նկատեց, որ քանակն ստանում ենք որակի հաշվին և ոչ թե հակառակը: Մեր ամբողջ կրթական համակարգն այժմ դրված է «յոլա տանելու» ռեժիմի վրա՝ իր հերթին նկատում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Որպեսզի բուհերը որակյալ կրթություն տան, անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, ինչին այսօր ոչ ոք չի համարձակվում գնալ:

«Հրապարակ». Արմեն Աշոտյանը կմեկնի Բաքու

«Մեր տեղեկություններով՝ սեպտեմբերի 20-ին ԱԺ Եվրանեսթի խորհրդարանական պատվիրակությունն Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ կմեկնի Բաքու՝ մասնակցելու լիագումար նիստին:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից Հայաստանն ակնկալում է առավել հասցեական մոտեցումներ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ, Արմեն Աշոտյանը, ողջունելով դեսպանին Ազգային ժողովում, բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ միջխորհրդարանական մակարդակում: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը կարևորել է երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջև արդյունավետ գործակցությունը և պատգամավորական բարեկամական խմբերի միջև շփումների ակտիվացումը: Իր հերթին դեսպան Միլսը շնորհավորել է Արմեն Աշոտյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և կարևորել միջխորհրդարանական համագործակցության խորացումը: «Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը խորհրդարանական դիվանագիտության առանցքային կառույցներից մեկն է: Մենք ակնկալում ենք շարունակել հանձնաժողովի հետ արդեն իսկ ձևավորված գործընկերությունը՝ այժմ արդեն Ձեր հմուտ ղեկավարության ներքո ու համալրված նոր անդամներով, և արձանագրել նորանոր ձեռքբերումներ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ճանապարհին», — ասել է Ռիչարդ Միլսը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Վերլուծական խորհուրդ» աշխատանքային խմբի ձևավորմանը և գործունեության նպատակներին: Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային հիմնախնդիրներին: Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովումը, առկա հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Այս համատեքստում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արմեն Աշոտյանը կարևորել է հարցի խաղաղ լուծումը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը և բարձր է գնահատել այս հարցում ԱՄՆ-ի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Հայաստանն ակնկալում է առավել հասցեական մոտեցումներ: Անդրադառնալով երկու երկրների համագործակցության ուղղություններին՝ դեսպանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստան-ԱՄՆ փոխհարաբերություններն ամուր են: Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաեւ հետագա համագործակցությանն ու անելիքներին:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին

Օգոստոսի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նոր անդամների հետ՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ: Էդվարդ Նալբանդյանը խորհրդարանի պատգամավորներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի՝ եռանախագահող երկրների հետ միասին գործադրվող ջանքերը: Շահագրգիռ մտքերի փոխանակում է ծավալվել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և առաջնահերթությունների շուրջ։

Երևանում վթարի է ենթարկվել Արմեն Աշոտյանին սպասարկող ծառայողական Toyota Camry-ն. կան վիրավորներ

shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ սեպտեմբերի 6–ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Այվազովսկի փողոցում՝ Էրեբունի թանգարանի դիմաց, բախվել են Մանվել Գաբրիելյանի վարած

Ռուսական զենքի՝ Բաքվին վաճառքի հարցի չափից դուրս հանրայնացումը կարող է վնասակար լինել՝ ասում է Աշոտյանը

Ռուսաստանի կողմից Բաքվին զենք մատակարարելու հարցը հայ-ռուսական հարաբերություններում ամենակնճռոտներից է  և այս հարցադրումը գոյության իրավունք ունի՝ ասում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նա տեղեկացրեց, որ ռուս գործընկերների հետ վերջերս քննարկել է հարցը և որոշ պաշտոնյաներ հասկանում են հայկական կողմի մտահոգության պատճառը։ Եթե զենքը հայտնվում է ոչ հավասարակշռված ղեկավար ունեցող երկրներում, ինչպիսին Ալիևի ղեկավարած Ադրբեջանն է, ապա այն  մի օր կարող է կրակել: Ամեն դեպքում՝ խորհրդարանական հանձնաժողովի նախագահը հորդորում է  ուշադիր լինել, հարցի չափից դուրս հանրայնացումը կարող է վնասակար լինել՝ ասում է եւ շեշտում՝ դաշնակցային հարաբերությունները չեն ենթադրում քաղաքական օրակարգի հարցերում 100 տոկոսանոց համընկնում:  Այո՝ շատ քաղաքական գործիչներ հայ-ռուսական բարեկամության պաշտպաններ են,շեշտեց Աշոտյանը: Հայաստանում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու Մոսկվայից հնչող առաջարկներին անդրադառնալով` Աշոտյանը հասկացրեց, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է։ ԵՄ-ԵԱՏՄ ընտրության հարցում Երևանի կողմնորոշումը ճիշտ համարելով` Արմեն Աշոտյանը նշեց, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը հնարավորություն է դուրս գալու ավելի մեծ շուկաներ: Այդ միությունը  Հայաստանի առջև տնտեսական հսկայական շուկա է բացում : Այդ դեպքում` հարց` ինչու տեսանելի չէ տնտեսական աշխուժացումը Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության ընթացքում։ Աշոտյանը նշում է, որ այսօր ԵԱՏՄ երկրների համար, հատկապես Ռուսաստանի, տնտեսական լավագույն շրջանը չէ։ «Այլ կլիներ վիճակը, եթե մեր անդամակցությունը համընկներ նավթային գնի պիկի հետ»,- ասում է։ Շատ փորձագետներ վերհիշելով 2013 թվականի սեպտեմբերի 3-ը, երբ ՀՀ Եվրաինտեգրացիոն ուղուց կտրուկ շրջադարձ կատարեց դեպի ԵԱՏՄ,  մտահոգություն են հայտնում, թե հնարավոր է նոյեմբերին չստորագրվի ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը։ Որքանո՞վ է  հավանական նման հանգուցալուծում նոյեմբերին երբ նախատեսվում է  ստորագրել նոր շրջանակային համաձայնագիրը:  Արմեն Աշոտյանը այդ հարցադրումը արհեստական  եւ մանիպուլիացիոն է համարում։

Դա կրակոց էր ԵԱՀԿ հեղինակության վրա՝ ասում է Արմեն Աշոտյանը

Հայաստանի՝ Տավուշի մարզի կողմից ԵԱՀԿ մշտադիտարկում իրականացնող խմբի ուղղությամբ Ադրբեջանից կրակ բացելու հարցը կարծես անտեսվում է ղարաբաղյան խնդրով զբաղվող ՄԽ-ի կողմից և տարօրինակ է , որ աչք է փակվում անգամ իրենց դեմ Բաքվի ոտնձգությունների վրա: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների զարմանքն այսօր փարատեց՝ պարզաբանելով. «Բաքուն մոնիտորինգի ընթացքում միտումնավոր է կրակ բացել ԵԱՀԿ ուղղությամբ, քայլը հենց ԵԱՀԿ-ի դեմ էր»։ Այսօր բոլոր  միջազգային կառույցներն իրենց հեղինակությունը վերականգնելու խնդրի առջև են կանգնած,  նոր մարտահրավերներին օպերատիվ արձագանքելու խնդիր կա ասաց, քանի որ քաղաքական իրադրությունն է փոխվում գլոբալ առումով՝ բացատրում է Աշոտյանը։

Ստրասբուրգում Արմեն Աշոտյանը մասնակցում է Եվրանեսթ ԽՎ-ի Բյուրոյի նիստին

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստին մասնակցելու համար սեպտեմբերի 12-15-ն աշխատանքային այցով Ստրասբուրգում է գտնվում Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը:

Աշոտյանը ԵԺԿ-ում անդրադարձել է Ադրբեջանի կողմից հսկայական գումարների լվացման կոռուպցիոն սկանդալին

ԵԺԿ Քաղաքական համաժողովի ընթացքում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ելույթի մի մասը նվիրել է Ադրբեջանի կողմից հսկայական գումարների լվացման կոռուպցիոն սկանդալին։

Աշոտյանը ԵԺԿ-ում անդրադարձել է Ադրբեջանի կողմից հսկայական գումարների լվացման կոռուպցիոն սկանդալին

ԵԺԿ Քաղաքական համաժողովի ընթացքում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ելույթի մի մասը նվիրել է Ադրբեջանի կողմից հսկայական գումարների լվացման կոռուպցիոն սկանդալին։ «ԵԺԿ Քաղաքական համաժողովի ընթացքում ելույթիս մի մասը նվիրեցի Ադրբեջանի կողմից հսկայական գումարների լվացման կոռուպցիոն սկանդալին, որի կիզակետում նաև որոշ եվրոպական քաղաքական շրջանակներ են։ Հատուկ ընդգծեցի, որ այդ գումարները ծախսվել են ոչ միայն Ադրբեջանին վերաբերող ժողովրդավարական խնդիրների քողարկման համար, այլև հակահայկական գործողությունների և Հայաստանի դեմ քաղաքական ճնշումների նպատակով։ Եվրոպական կուսակցությունները պարտավոր են աջակցել և հետամուտ լինել ժողովրդավարությունը և եվրոպայան ինստիտուտները վտանգող և վարկաբեկող այս աննախադեպ սկանդալը ամբողջությամբ հետաքննելու, բոլոր հանգամանքները պարզելու և մեղավորներին պատժելու համար», – Facebook-յան իր էջում գրել է Աշոտյանը։

Սփյուռքի հետ աշխատանքի հայկական փորձը կներկայացվի Եվրոպայում

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 7-8-ը Պորտուգալիայի խորհրդարանի հրավերով Լիսաբոնում կմասնակցի ԵԽԽՎ նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության շրջանակում խորհրդարանական փոխգործակցության մեխանիզմների վերաբերյալ: ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ կոնֆերանսի շրջանակում նախատեսվում է Արմեն Աշոտյանի ելույթը՝ սփյուռքի հետ գործակցային հասարակության կառուցման խնդիրների եւ անելիքների վերաբերյալ: Կոնֆերանսի ավարտին նախատեսվում է սփյուռքին առնչվող հարցերում խորհրդարանական համագործակցության վերաբերյալ հռչակագրի ընդունում:

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելու ճանապարհին ոչ մի խոչընդոտ չկա․ Աշոտյան

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համապարփակ համաձայնագիրը ստորագրելու ճանապարհին բացարձակ ոչ մի խոչընդոտ չկա։ Այս մասին սեպտեմբերի 11-ին՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտարարեց իշխող ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

«Հրապարակ». Նիստի առանցքային հարցը եղել է Պուտին-Սարգսյան հանդիպումը. այն «առանձնահատուկ» է եղել

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը կայացած այս քաղաքական սեզոնի ՀՀԿ ԳՄ առաջին նիստը տեւել է ընդամենը մեկ ժամ։ Ներկա է եղել ողջ ծերակույտը, այդ թվում եւ՝ տեւական ժամանակ բացակայած Կարեն Կարապետյանը։ «Բացակա էր միայն Արմեն Աշոտյանը, որը ԵԺԿ-ի եւ Եվրանեստի գործերով Եվրոպայում էր»,- ասաց ԳՄ անդամը:

Արմեն Աշոտյանը Ստրասբուրգում մասնակցում է Եվրանեսթ ԽՎ-ի Բյուրոյի նիստին

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստին մասնակցելու համար սեպտեմբերի 12-15-ն աշխատանքային այցով Ստրասբուրգում է գտնվում Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը: Տեղեկացնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից: Բյուրոյի նիստի օրակարգում ներառված են այս տարի Կիեւում կայանալիք Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստի ծրագրի եւ օրակարգի քննարկումները, Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն առնչվող առաջարկություններ: Նախատեսված է նաեւ հանդիպում Արեւելյան գործընկերության ազգային պատվիրակությունների միջեւ: Այցի շրջանակում նախատեսվում է նաեւ Արմեն Աշոտյանի մասնակցությունը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, որի ընթացքում կքննարկվի Եվրոպական խորհրդարանի զեկույցը՝ Արեւելյան գործընկերության 2017 թվականի նոյեմբերին կայանալիք գագաթաժողովին ընդառաջ:

«Եթե շեղվեն միջոցառման օրակարգից, մենք ավելի քան պատրաստ ենք համարժեք պատասխանների». Արմեն Աշոտյանը՝ Բաքու մեկնելու մասին

Հոգեբանական որևէ խնդիր չունենք չգնալու Բաքու և չմասնակցելու Եվրանեսթ ԽՎ -ի շրջանակներում կազմակերպվող այս կարևոր միջոցառմանը. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը Բաքվում են

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ու «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն արդեն հասել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: «Այսօր տոնական ողջ օրը ճանապարհներին էինք։ Վերջապես հասանք Բաքու։ Սրտանց շնորհավորում ենք մեզ՝ բոլորիս մեր պետության ծննդյան առիթով։ Խորին երախտիքը Հայաստանին իրենց կյանքը նվիրած մարդկանց։ Մենք ուժեղ ենք միասին և ոչինչ ենք առանց մեր Հայրենիքի։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը»,- այս մասին գրված է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում:0

Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը Բաքվում են

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ու «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն արդեն հասել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:

Որոնք են ԼՂ համար սպառնալիք չհանդիսացող տարածքները. Նալբանդյանի ելույթը պարզաբանում է Աշոտյանը

հատված Ռադիոլուրի 18.00-ի թողարկումից «Ես չեմ համարում, որ Հայաստանի հասարակական ու քաղաքական օրակարգում հիմա Ղարաբաղյան կարգավորման դետալների քննարկումն օրհասական հարց է»: Այսպես պատասխանեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, երբ հարցրեցին տարածքների հանձման մասին: Երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն «Հայաստան-Սփյուռք» համահայկական համաժողովի մասնակիցների հարցերին պատասխանելիս պարզաբանել էր  ԼՂ կարգավորման գործընթացում տարածքների վերադարձի խնդիրը: «Տարածքների վերադարձի մասին խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի թե՛ Ղարաբա եղին, թե՛ ընդհանրապես այս հանգուցալուծմանը: Մնացած մանրամասները եթե բացեմ՝ բանակցությունները կարող են կանգնել», — ասել էր  Էդվարդ Նալբանդյանը: Աշոտյանն ասում է, որ ապրիլյան պատերազմից հետո փոխվել է բանակցությունների բովանդակությունը այն տեսակետից, որ համանախագահների մասնակցությամբ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ընդունված պարտավորությունների կատարման շուրջ են այսօրվա բանակցությունները: Արմեն Աշոտյանն ընդգծում է, որ այսօր թիվ մեկ խնդիրն է պարտադրել Ադրբեջանին կատարել այն պարտավորությունները, որից հետո կարելի է խոսել բանակցային գործընթացի փաստաթղթային քննարկումների մասին: «Ադրբեջանական դիվանագիտությունը մի խորամանկություն է անում. իր ԱԳ նախարարի շուրթերով ասում է՝ Հայաստանը պետք է վերադառնա բովանդակային քննարկումների, իրենց համար բովանդակային ասելով այն է, ինչը հիմա Հայաստանում քննարկում ենք, ցավոք սրտի», — ասաց Արմեն Աշոտյանը: Արմեն Աշոտյանն ասում է, որ ուրախ է հասարակության այդպիսի արձագանքի համար. «Այն ռեակցիաները, որ մենք տալիս ենք որպես հասարակություն ու ականջի ծայրով լսում ենք, որ կարող են որոշակի տարածքներ հետ հանձնվեն, կարող են խնդիրներ առաջանալ, տեղահանված անձինք վերադառնալ եւ այլն, բնական է հասարակության ցասումային ռեակցիան, բնական է հասարակության նաեւ սուր ռեակցիաները, այդպես էլ պետք լինի: Ես կտխրեի, կզարմանայի, ու ամեն ինչ կանեի լինի այնպես՝ ինչպես այսօր կա, եթե այդ ամենը չլիներ: Հետեւաբար, խնդրում եմ ձեզ, եկեք ազգովի հավատացեք, որ բանակցային գործընթացն այնպիսի ամուր ձեռքերում է, այնպիսի խելոք գլուխներում է, որ երկար շախմատային քաղաքական այս խաղատախտակի վրա, մենք պարզապես սխալ հարցադրումներով չշեղենք օրակարգը: Այսօրվա օրակարգը փաստաթղթի դետալների քննարկումը չէ, այսօրվա օրակարգը բանակցային միջավայրի վերականգնումն է, անվտանգության երաշխիքների ապահովումն է, Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումն է, որից հետո կարելի է խոսել փաստաթղթի նախագծի մասին»,-ասաց Աշոտյանը: Ի դեպ վերջինս համաժողովի մասնակիցներին հիշեցրեց, որ Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և Հայաստանի անվտանգության հարցի մասին խոսեցին 9 ուժից ընդամենը 3 ուժ: «ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը. տարբեր տեսակետներով, բայց ընդամենը երեք ուժ է խոսել Լեռնային Ղարաբաղից, այո, խնդիրը արդիական է, բոլորս դրանով արթնանում ու քնում ենք, բայց քաղաքական օրակարգի նախընտրական թոհուբոհի մեջ դա խնդիր չի դիտարկված», -նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Արմեն Աշոտյանը Բաքվում հակադարձել է հակահայկական քարոզչությանը

Բաքվում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի կողմից կազմակերպված համաժողովում սեպտեմբերի 22-ին ելույթով հանդես է եկել Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Բաքվում մեկնարկել է Եվրանեսթ ԽՎ-ի կոնֆերանսը

Բաքվում մեկնարկել է ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ-ի կոնֆերանսը: Այս մասին տեղեկցանում է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով ֆեյսբուքյան էջը: Գրրառման հետ նաև տեղադրված է մեր պատվիրակության  հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ու «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի լուսանկարը:

Հակամարտություններում տուժում են հակամարտող բոլոր կողմերը, ուստի անհրաժեշտ է լսել բոլոր կողմերին. Արմեն Աշոտյան

Այսօր Բաքվում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի կողմից կազմակերպված համաժողովին ելույթով հանդես է եկել Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Արմեն Աշոտյանը Բաքվում հակադարձել է հակահայկական քարոզչությանը

Այսօր՝ սեպտմբերի 22-ին, Բաքվում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի կողմից կազմակերպված համաժողովին ելույթով հանդես է եկել Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Եվրանեսթ ԽՎ-ի քարտուղարությանը և Ադրբեջանի պատվիրակությանը՝ համաժողովի կազմակերպման և հրավերի համար, անդրադարձել հայկական պատվիրակության՝ Բաքու ժամանելու որոշմանը՝ նշելով, որ որոշումը մեծապես պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Հայաստանը, նախևառաջ, իրեն համարում է եվրոպական արժեհամակարգի կրող և ընտանիքի մաս, հետևաբար չէր կարող զերծ մնալ նման կարևոր համաժողովին մասնակցությունից և քննարկումներից: Այս համատեքստում Արմեն Աշոտյանն ընդգծել է Եվրանեսթ ԽՎ-ին Հայաստանի մասնակցությունը, կարևորել նոյեմբերին Բրյուսելում ՀՀ — ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Արմեն Աշոտյանը նաև անդրադարձել է համաժողովի ընթացքում ադրբեջանական մի շարք բանախոսների՝ կանանց առողջապահության և սոցիալական խնդիրների համաժողովի հարթակը հակահայկական պրոպագանդայի վերածելու փորձերին և նշել, որ հայկական պատվիրակությունը Բաքվում է համաժողովի բուն թեմաների, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման համար: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նաև ընդգծել է այն հանգամանքը, որ հակամարտություններում տուժում են հակամարտող բոլոր կողմերը, ուստի անհրաժեշտ է լսել բոլոր կողմերին և առկա հարցերը քննարկել մարդու իրավունքների և մարդասիրության շրջանակներում՝ անկախ քաղաքական, էթնիկական և կրոնական տարբերություններից: Արմեն Աշոտյանը հորդորել է նաև ադրբեջանական կողմին գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ և քսենոֆոբիայով, ինչն իր բացասական հետևանքներն է ունենալու ողջ տարածաշրջանի համար: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև ադրբեջանական կրթական համակարգում հակահայակական կարծրատիպերի ձևավորման խնդիրներին, հորդորել արմատախիլ անել հայատյացությունն ու քսենոֆոբիան: Ելույթի ավարտին Արմեն Աշոտյանը Ադրբեջանի կրթության փոխնախարարին է փոխանցել Azerbajan: childhood in hate աշխատությունը, որն ապացուցում է հայատյացության և ատելության քարոզչությունը Ադրբեջանում։

Ինչո՞ւ է ադրբեջանցի պատգամավորը զայրացել Արմեն Աշոտյանի և Մանե Թանդիլյանի վրա

Ադրբեջանի Միլլի մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հարցերով հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ռաֆայել Ջաբրայիլովը կոչ է արել հաշվեհարդար տեսնել Բաքվում հայ պատգամավորներից:

Եվրանեսթի հայ պատվիրակները՝ Բաքվում, փորձագետը մեր մասնակցությունը կարեւորում է

Բաքվում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի ընթացքում Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հասցրել է արդեն ելույթ ունենալ ու հակադարձել Բաքվում հակահայկական  քարոզչությանը՝ նշելով, որ հայկական պատվիրակությունը Բաքվում է համաժողովի բուն թեմաների, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման համար: Այս համատեքստում Աշոտյանը նաև ընդգծել է, որ հակամարտություններում տուժում են հակամարտող բոլոր կողմերը, և անհրաժեշտ է լսել բոլոր կողմերին և առկա հարցերը քննարկել մարդու իրավունքների և մարդասիրության շրջանակներում՝ անկախ քաղաքական, էթնիկական և կրոնական տարբերություններից: Նա  հորդորել է նաև ադրբեջանական կողմին գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ և քսենոֆոբիայով, ինչն իր բացասական հետևանքներն է ունենալու ողջ տարածաշրջանի համար: Հայկական պատվիրակության ղեկավարը անդրադարձել է նաև ադրբեջանական կրթական համակարգում հակահայակական կարծրատիպերի ձևավորման խնդիրներին, հորդորել արմատախիլ անել հայատյացությունն ու քսենոֆոբիան: Ելույթի ավարտին Արմեն Աշոտյանը Ադրբեջանի կրթության փոխնախարարին է փոխանցել Azerbajan: childhood in hate աշխատությունը, որն ապացուցում է հայատյացության և ատելության քարոզչությունը Ադրբեջանում։ Նախկին գումարման խորհրդարանում Եվրանեսթի անդամ  Թևան Պողոսյանը, որը եւս ժամանակին Բաքու էր այցելել, «Ռադիոլուրի» հետ զրույցում կարևորեց հայկական կողմի մասնակցությունը Բաքվում ընթացող Եվրանեսթի վեհաժողովին: «Նրանք ունակ են տեղում ինչպես հարկն է պատասխան տալ և պատվով կկատարեն իրենց առջև դրչված խնդիրը՝ բարձր պահելով ՀՀ պատիվը»: Եվրանեսթի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովը նվիրված է Արևելյան գործընկերության երկրներում կանանց առողջության և գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին:   Անվտանգության առումով խնդիր չի լինի Բաքվում Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի համար, բայց հնարավոր է հյուրանոցից դուրս գալու դեպքում բողոքի ակցիաների ականատես  լինեն, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողում հայկական պատվիարակության նախկին անդամ Մհեր Շահգելդյանը: Նա հորդորում է հայկական լրատվամիջոցներին չօգտվել ադրբեջանական լրատվամիջոցներից ու սադրանքների չտրվել:

Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի նոր լուսանկարները՝ Բաքվից

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հրապարակել է Բաքվում գտնվող Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ու պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը նոր լուսանկարները:

Արմեն Աշոտյանի և Մանե Թանդիլյանի ասուլիսը Բաքվում (Տեսանյութ)

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր և ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի` ադրբեջանական լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի տեսագրությունը։

Հայաստանն ակնկալում է ԼՂ խնդրի կարգավորման հարցում Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը․ Արա Բաբլոյան

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդևան Գրիգորյանը և Լենա Նազարյանը, սեպտեմբերի 25-ին հանդիպել է Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին բարձր մակարդակով ընդունելության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցեր: Արա Բաբլոյանը, Վրաստանի Նախագահին ներկայացնելով հայ-վրացական խորհրդարանական աշխատանքների ուղղությունները, մասնավորապես նշել է, որ Հայաստանի խորհրդարանում ձևավորվել է Հայաստան-Վրաստան բարեկամական խումբ՝ Ազգային ժողովի փոխնախագահի գլխավորությամբ, որը պատրաստ է ակտիվ ու բազմակողմանի աշխատանքի: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Ազգային ժողովը պատրաստ է իր լիազորությունների սահմաններում անել ամենը հայ-վրացական հարաբերություններն առավել խորացնելու համար: Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորումից՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մասնավորապես նշել է. «Հայաստանը մեծապես արժևորում է Վրաստանի դերակատարությունը Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության հարցերում և ակնկալում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Մեր պատկերացմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, լինելով մարդու իրավունքների խնդիր, կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով»: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը լուրջ վտանգ է տարածաշրջանի բոլոր երկրների համար: Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետությանը Վրաստանում տեղի ունեցած հրդեհների ժամանակ աջակցելու համար, ափսոսանք է հայտնել, որ այդպիսի աղետներ են եղել նաև Հայաստանում: Խոսելով վրաց-հայկական դիվանագիտական հարաբերություններից՝ Վրաստանի Նախագահը մասնավորապես նշել է, որ արդեն 25 տարի երկու երկրների հարաբերություններում առաջընթացն ակնհայտ է, և Վրաստանը մշտապես պատրաստ է Հայաստանի հետ քննարկելու ցանկացած հարց և առավել զարգացնելու երկու երկրների հարաբերությունները բոլոր ոլորտներում: Վրաստանի Նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանի ու Վրաստանի օրենսդիր մարմինների միջև առկա խորհրդարանական դիվանագիտական համագործակցության զարգացումից: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Վրաստանի Նախագահը մասնավորապես նշել է. «Մեր եղբայրական սիրտը ցավում է ադրբեջանա-հայկական հակամարտության համար: Մի բան հաստատ է, որ մեր՝ փոքր ազգերիս համար այդպիսի հակամարտությունները կարող են լինել կործանարար: Մենք աղոթում ենք տարածաշրջանի խաղաղության համար»: Նույն օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, հանդիպել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի առաջարկին կողմ էր միայն մեկ պատգամավոր

Ճիշտ այն ընթացքում, երբ պաշտոնական տարբեր այցերով Հայաստանում են ռուս պաշտոնյաներ, Ազգային ժողովը քննարկում է  Հայաստանի ՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հարցը: Առաջարկը «Ելք»-ինն է, ընդդիմադիր խմբակցությունը միանգամից երկու նախագիծ է ներկայացրել: Մեկով առաջարկում է ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը Հայաստանի մասով դադարեցնելու վերաբերյալ  գործընթաց սկսել, մյուսով ՝ հարցն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ձևավորել: Նախագծերն այսօր քննարկվել են արտաքին հարաբերությունների մշտական հանաձնաժաղովի նիստում, որի դրական եզարակացությունն անհրաժեշտ է հարցերը լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու համար:     10 դեմ, 1 կողմ. քվեարկության այս պատկերն արձանագրվեց  արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այսօրվա նիստում, որում քննարկվում էր ԵԱՏՄ-ից դուրս գալու  գործընթաց սկսելու մասին «Ելք»-ի նախաձեռնությունը: Հանձնաժողովի 11 միայն մեկը՝ Ելք-ի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն էր կողմ, որ հարցն ուսումնասիրող  ժամանակավոր հանձնբաժողով ստեղծվի: «10 դեմ, 1 կողմ, հարցի քննարկումն ավարտվեց», — 2 ժամից ավելի տևած քննարկումից հետո հայտարարեց հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Իսկ քննարկումը սկսվեց  երկու տիեզերական նախագծերին դրական եզրակացություններ տալուց հետո: Երկուսն էլ կոնվենցիաներ էին, մեկը ՝ տիեզերական օբյեկտների հասցրած վնասի , մյուսը  տիեզերագնացներին փրկելու մասին: Առանց քննարկման դրանք դրական եզրակացություններ ստացան, իսկ  իրական քննարկումը ծավալվեց ԵԱՏՄ-ի հարցի շուրջ: «Ելք» խմբակցությունը միանգամից երկու նախագիծ էր ներկայացրել: Մեկով առաջարկում է Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հայտարարություն ընդունել, մյուսով ՝ դրա վերաբերյալ եզրակացություն նախապատրաստող ժամանակավոր հանձնաժողով ձևավորել: «Ելք»-ը կարծում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում անելիք չունի: Համոզված  է, որ մեր անդամակցությունը, տնետսական ու  քաղաքական առումներով արդարացված չէ:   Հարցի զեկուցողը Նիկոլ Փաշինյանն էր, նա թվեր ու վիճակագրություն ներկայացրեց: «Օրինակ, այս վիճակագրությունը:  Թուրքիայի հետ լարված հարաբերություններ ունենք, բայց ապրանքաշրջանառությունը 164 միլիոն դոլար է, 30-40 անգամ ավելի, քան ԵԱՏՄ տնտեսական գործընկեր Ղազախստանի հետ: Սա ի՞նչ տնտեսական միություն է, որ միայն անկումներ են լինում»: «Ելք»-ը խնդիր է տեսնում ոչ միայն տնտեսկան , այլ նաև քաղաքական ու ռազմաքաղաքական առումներով: Կարծում է, որ  հարցը Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունի,  և լրջագույն հանրային քննարկում է անհրաժեշտ: ՀՅԴ-ն Ելք-ի  քննարկումներին դեմ չէ, բայց ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը չի պաշտպանում: Խմբակցության ղեկավար  Արմեն Ռուստամյանն ասում է՝  լավ փաստարկներ են բերվել,  որոնք կարող են  ԵԱՏՄ գործընկերներին ներկայացնել: Բայց դրանք, նրա կարծիքով,  բավարար չեն  ռազմավարական շրջադարձի համար: «Կարծում եմ` ոչ ժամանակն է ճիշտ ընտրված, ոչ էլ` ձևը: ժամանակի առումով պահը ճիշտ չի ընտրված, քանի որ ընդամենը մեկ ամիս հետո ԵՄ-ի հետ պատրաստվում ենք պայմանագիր ստորագրել: Այսօր կանգնած ենք «և, և»-ի ճանապարհին, ինչո՞ւ ընտրենք «կամ, կամ»-ի ճանապարհը»: «Ծառուկյան» դաշինքը նույնպես  քննարկմանը կողմ  է, առաջարկին՝ ոչ այնքան: Միքայել Մելքումյանը  համաձայն է գնահատականին, որ   ԵԱՏՄ պոտենցիալը լիարժեք չի օգտագործվում, բայց «Ելք»-ի  հիմնավորումները բավարար չի համարում: Արտաշես Գեղամյանը տնտեսական «հակափաստարկների» մի ամբողջ շղթա ներկայացրեց տարբեր ապրանքների՝ նաև գազի,  հնարավոր թանկացումների մասին ու ընդհանրապես հարցի քննարկումը «վտանգավոր» որակեց: Սա ու նաև 4 խմբակցություններից 3-ի մերժողական կեցվածքը տարակուսել ստիպեց Արամ սարգսյանին: «Ո՞րն է էն հարցը, որ ՀՀԿ-ն, Դաշնակցությունը միաբերան որոշած եկել են` չենք ուզում հանձնաժողով ստեղծել: Տասնյակ արգումենտներ կան, որ սա կարող է օգուտ բերել: Դուք էլ գիտեք, որ տասնյակ հարցեր կան, որ այս հանձնաժողովի ստեղծելը կարող է օգուտ բերել: Ես ինձ զգում եմ թշնամու թիկունքում: Ապացուցեք, որ դուք ճիշտ եք, ներողություն խնդրեմ»: «Ելք»-ի առաջարկը ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ մերժվեց քվեարկության ավելի քան խոսուն արդյունքով: Իսկ երկրորդ հարցն ընդհանրապես չքննարկվեց, քանի որ նախագծի հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը չէր ներկայացել նիստին։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գնահատմամբ՝ Մարուքյանի բացակայությունը քաղաքական մարտավարության շրջանակներում էր։ Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ եթե նախագծի հիմնական զեկուցողը չի ներկայանում, ապա հարցի քննարկումը հետաձգվում է երկու ամսով։

Հակայակական քարոզչությունը Բաքվում սաստել հաջողվել է. Մ. Թանդիլյան

«Եվրանեսթ» խորհրդարանական վերհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամները վերադարձել են Բաքվից: Պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը  Ադրբեջանի մայրաքաղաքից  անմիջապես հարևան Վրաստանի մայրաքաղաք է մեկնել՝  ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում, իսկ  Մանե Թանդիլյանն այսօր ամփոփել է երկօրյա այցի տպավորությունները: Բաքու մեկնելն, ըստ պատգամավորի,  ճիշտ որոշում էր, համաժողովը հակահայկական քարոզի հարթակի վերածելու հերթական փորձը ձախողվեց:   Չկան անկարևոր հարթակներ կամ անկարևոր քննարկումներ՝ ասում է Հայաստանի պատվիրակության կազմում Բաքու մեկնած Մանե Թանդիլյանը՝  արձագանքելով այս օրերին  հնչած դիտարկումներից մեկին, թե  արդյոք  անհրաժեշտ էր հայ պատվիրակների այցելությունը Բաքու ոչ այդքան կարևոր և ոչ քաղաքական օրակարգ ունեցող նիստին: Մասնակցությունը  ճիշտ որոշում էր՝ համոզված է ԱԺ պատգամավորը: «Էլ ավելի համոզվեցի դրանում, ադրբեջանական կողմը նիստն ամեն պահի վեր էր ածում հակահայկական քարոզի եւ շատ լավ էր, որ մասնակցեցինք։ Մեր մասնակցությունը զսպող հանգամանք էր»: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորն  արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ Բաքու էր մեկնել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովներից մեկի նիստին մասնակցելու համար: Օրակարգը քաղաքական չէր, թեման կանանց իրավունքներն ու գենդերային հարցերն էին, և ինչպես Արմեն Աշոտյանն էր հայտարարել ՝ Բաքվում էին ամենևին ոչ  ղարաբաղյան հակամարտությունը քննարկելու համար: Սա սակայն չէր նշանակում, որ  քաղաքական թեմաներ չեն շոշափվելու: Հայ պատվիրակներ՝ Աշոտյանն ու Թանդիլյանը՝ Բաքվում Մեր պատվիրակների հասցեին հնչած  քննադատություններից մեկն էլ  Բաքվից լուսանկարների առատ տարածումն էր:  Սոցցանցերում սա մեկնաբանվեց իբրեւ շոու կամ մեղվի փեթակ փորելու պես մի բան: «Համատարած վերահսկողության պայմաններում օրը 24 ժամ գտնվելով, դու պետք է կարողանաս լինել այնպիսին, ինչպիսին կաս։ Քո դեմքի յուրաքանչյուր մկանի շարժում նրանց հուշում է քո հոգեվիճակի մասին։ Ես կարծում եմ, որ այն, ինչ կանեինք մեկ այլ երկրում, արել ենք նաեւ Բաքվում»: Ինչպես և կանխատեսվում էր՝ հայ պատվիրակների այցը ուղեկցվեց բողոքի ակցիաներով: Ադրբեջանում գործող «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը», մասնավորապես,  «Ամոթ հայերին հրավիրողներին», «Հայերը պետք է անհապաղ լքեն Բաքուն» կարգախոսներով բողոքի ցույց կազմակերպեց, հնչեցին  նաև սպառնալիքներ հայ պատվիրակների հասցեին: Արդյո՞ք համարժեք էր պաշտոնական Բաքվի արձագանքը: «Պաշտոնական Բաքուն մեկ պարտավորություն ուներ` ապահովել մեր ֆիզիկական անվտանգությունը, ինչով եւ զբաղված էր»: Հայ պատվիրակները՝ «Եվրանեթ»-ի նիստի ժամանակ Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը,  նույնպես համոզված լինելով, որ ցանակացած հարթակ պետք է օգտագործել ադրբեջանական մոտեցումներին հակահարված տալու համար , նկատում է, որ նման այցերը նաև ստուգողական նշանակություն ունեն, թույլ են տալիս գնահատել հայերի նկատմամբ վերաբերմունքի կամ հայատյացության  իրական մակարդակը: Այս այցելությունն, ըստ նրա, ցուց տվեց, որ  որևէ բան չի փոխվել, բայց հանրային դիկուրսը  նաև մի նոր երևույթ բացահայտեց: Փորձագետները նկատում են նաև, որ բավական ակտիվ էր հայ պատվիրակների այցի լուսաբանումը: Որպես կանոն՝ ադրբեջանական կողմը փորձում է հնարավորինս քիչ ուշադրություն հատկացնել, ինչն այս անգամ չհաջողվեց, քանի որ մեծ էր հանրային  հնչեղությունը: Իսկ հայ պատգամավորները նշում են, իրենց  մտքերն ու  մոտեցումները ադրբեջանական լրատվամիջոցերը փոխանցեցին հատվածաբար,  ըստ նպատակահարմարության և հարմար շեշտադրումներով: Բոլոր ելույթների տեսագրությունները սակայն կան ու կհրապարակվեն ՝ ամբողջական տարբերակներով, առանց որևէ  միջամտության: Բաքվի մեր ասուլիսի խոստացված տեսագրությունը։ Mane Tandilyan Publicado por Armen Ashotyan en sábado, 23 de septiembre de 2017

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի` տարածաշրջանի վրա ազդեցության հարցը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 2-ին Արմեն Աշոտյանի նախագահությամբ Վերլուծական խորհուրդը փակ ձևաչափով քննարկել է «Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվե. ազդեցություններ տարածաշրջանի վրա» հարցը:

Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանների հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեն՝ կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևի գլխավորությամբ սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացրել են համատեղ նիստ:

ԵԱՏՄ-ի շնորհիվ «Ելքը» մտավ խորհրդարան. Արմեն Աշոտյան

Ապրիլյան պատերազմի կորուստները կապել ԵԱՏՄ անդամակցության հետ, նույնքան ուժեղ փաստարկ է, որքան պնդել, որ «Ելքը» ԱԺ-ում հայտնվեց ԵԱՏՄ-ի շնորհիվ, ԱԺ-ում քննարկվող Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց հարակից զեկուցող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

«Իրատես». «Ելք»-ը Մոսկվայում հանդիպումներ է ունենում կառավարության «գորշ կարդինալների» հետ. ի՞նչ են քննարկում

«Իրատես» թերթը գրում է. «Ասուլ են, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու խորհրդարանական քննարկումների ժամանակ Արմեն Աշոտյանի «կեսկատակ» հնչեցրած մտքերը («եթե տնտեսությունից դժգոհ եք, այդ դեպքում ինչո՞ւ չեք պահանջում կառավարության հրաժարականը») այնքան էլ կատակախառն չեն հնչել, եւ կատակի մյուս «կեսը» բավական հեռուն գնացող ակնարկների կասկադ է պարունակել:

Բակո Սահակյանը և Արմեն Աշոտյանն անդրադարձել են հայկական 2 հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցությանը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ:

Խորհրդարանում քննարկվեց ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի նախագիծը

Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի հարաբերությունների հարցն այսօր հայտնվել է խորհրդարանի քառօրյա աշխատանքների օրակարգում՝ հակառակ Աժ մեծամասնության դիրքորոշմանը եւ Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությանը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել «Ելք» խմբակցության նախագծին: Հանձնաժողովի անդամներից ընդամենը 1-ն էր կողմ քվեարկել, 10 պատգամավոր դեմ էր: Բայց առաջարկը, ամեն դեպքում, արտահերթ կարգով մտավ օրակարգ՝ պատգամավորների այդ իրավունքն ամրագրված է ԱԺ կանոնակարգ-օրենքով:   Խորհրդարանում այսօր իրականում որեւէ կտրուկ քայլ չարվեց: «Ելք» խմբակցությունը ոչ թե առաջարկում է միանգամից դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլ առայժմ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով եւ 2 ամիս ուսումնասիրել ԵԱՏՄ-ում մնալու Հայաստանի դրական եւ բացասական կողմերը: Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ՝ այս քայլով ցանկանում են ստանալ իրենց հիմնավորումների հակափաստարկները՝ հավասարակշռված եւ ճիշտ որոշում կայացնելու համար: Այս պահին հաշիվը դեռեւս 10-ով 2 է՝ հօգուտ ԵԱՏՄ-ից դուրս գալու հիմնավորումների՝ գնահատում է պատգամավորը: Սրանից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց խոսել՝ իր կարծիքով հենց այդպիսի փակ հարցերից մեկի մասին: Այսքանը բավարար չէր պատգամավորներին համոզելու համար: Շատերը չթաքցրեցին, որ չկարողացան հասկանալ «Ելք»-ի իրական նպատակները: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանն ամեն դեպքում փորձեց նախազգուշացնել գործընկերներին: Հակափաստարկների առումով չմոռացվեցին բանջարեղենի եւ մրգի վաճառքի համար 180 միլիոնանոց շուկան, աշխատանքային միգրանտների ուղարկած տարնսֆերտները, որոնք օգուտ են բերում պետությանը եւ գազի գինը, որը հարմարավետ պայմաններով է տրվում Հայաստանին: Որպես վերջին հակափաստարկ հանրապետականը՝ ի դեմս ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի քաղաքական գործընկերներին հիշեցրեց ոչ վաղ անցյալը: Տնտեսական վատթարացող ցուցանիշերի առումով հանրապետականից Արմեն Աշոտյանի եւ «Ելքից» Մանե Թանդիլյանի միջեւ ծավալվեց հետեւյալ երկխոսությունը: Այս հարցի շուրջ ԱԺ-ում ձեւավորված ընդհանուր մթնոլորտը թերեւս փոխանցեց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: ԱԺ-ում ներկայացված 4 խմբակցություններից 3-ը՝ Հանրապետականը, Դաշնակցությունը եւ «Ծառուկյան» դաշինքն արդեն այսօր հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու ԵԱՏՄ-ի հարցով «Ելք» խմբակցության առաջարկին: Քվեարկությունը կկայանա վաղն առավոտյան:

Հայաստան-ԵՄ հարաբերությունները նպաստում են տարածաշրջանային կայունությանը. Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեին, ԳԴՀ ներքին գործերի նախարարության Էմիգրանտների եւ ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնակատար, Բունդեսթագի պատգամավոր Հարթմուտ Քոշիկին և Բունդեսթագի պատգամավոր Շտեֆան Մայերին:

ԱԺ-ում խոսքի արվեստից անցնում են ձեռնամարտի արվետին

Այսօր աշխատանքային քննարկմանը զուգահեռ բուռն իրադարձություններ էին զարգանում խորհրդարանի միջանցքներում: Քաղաքական խոսքի արվեստից այսօր խորհրդարանականներն անցել են ձեռնամարտի արվեստին: «Ռադիոլուրը» ներկայացնում է, թե ինչն էր պատճառը, ով էր կիզակետում եւ ի վերջո՝ ինչ էր տեղի ունեցել:     Այսօր ԱԺ-ում Եվրոպայից ժամանած պատվիրակություն կար։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանն էր զբաղված նրանց ընդունելությամբ: Այդ կարեւորագույն գործի միջակայքում նա ժամանակ գտավ ԱԺ լիագումար նիստում հարակից զեկույցով հանդես գալ։ Հենց այդ ընթացքում էլ պարզեց, որ Հայաստանի խորհրդարանում ամենեւին եվրոպական բարքեր չեն տիրում: Ինչի մասին է խոսքը. «Ելք» խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ հանրապետական խմբակցությունից «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը միջանցքում բռունցքներով հարձակվել է իր վրա: Իսկ այս երկու պատգամավորի տարաձայնությունները սկսվել էին դեռ առավոտյան՝ դահլիճում՝ «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի քննարկման ժամանակ հենց Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում: Սրանից հետո պատգամավորները հանդիպել են միջանցքում եւ միջադեպը տեղի է ունեցել հենց այդ ժամանակ: Նիկոլ Փաշինյանը ժամանակ չի կորցրել եւ «Ֆեյսբուքում» միանգամից գրառում է կատարել՝ հարձակման է ենթարկվել Գեղամյանի կողմից եւ կոշիկները մի երկու անգամ փայլեցրել է գործընկերոջով: Հաջորդող կրքերը բորբոքվում էին առանց Գեղամյանի՝ նա իր աշխատասենյակում էր, ասում է՝ աշխատում է իր նոր գրքի վրա: Պատգամավորը չի հերքում, որ միջանցքում հանդիպել է Փաշինյանին, բայց ասում է «մատչելի եւ բարեկամաբար է զրուցել» կրտսեր գործընկերոջ հետ: Ուժի գործադրումը հերքում է: «Ելք» խմբակցության գրեթե բոլոր անդամները այլեւս քննարկվող հարցերի շուրջ չէին այսօր հերթագրվում: Առաջնայինը իրենց համար դարձավ հենց այս միջադեպը: Նիկոլ Փաշինյան, Գեւորգ Գորգիսյան, Մանե Թանդիլյան, Արտակ Զեյնալյան՝ պահանջները նույնն էին: Պատասխանողի եւ հանդարտեցնողի դերում ոչ միայն հանրապետականից Արմեն Աշոտյանն էր, այլեւ «Ծառուկյան» դաշինքից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Հատկանշական է, որ անհրաժեշտություն է առաջացել անգամ ԱԺ կանոնակարգով ամրագրել պատգամավորական էթիկայի կանոնների պահպանման անհրաժեշտությունը: Այս պահին ԱԺ ղեկավարությունից որեւէ արձագանք չկա, թե կստեղծվի՞ արդյոք Էթիկայի հանձնաժողով:

Լեռնային Ղարաբաղի խնդիրն աշխարհաքաղաքական չէ. Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետ Մայմո Հենրիկսոնին, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Պայիվի Պելտոկոսկիին եւ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Թիինա Պարվիայնենին:

ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստում քննարկվել է նաեւ նեյմեբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի այսօրվա նիստում ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև նոյեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների հարցը։ Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Հանդիպման ժամն ու վայրը հայտնի են

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հաջորդ շաբաթ Ժնևում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին այսսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ  Սարգսյան-Ալիև հանդիպումը նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ «Գիտեք Հայաստանի տեսակետները ԼՂ հիմնախնդրի հետ կապված, որը Հայաստանի նախագահը վերջերս ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել էր։ Չնայած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին, այնուհանդերձ, Հայաստանի նախագահը մասնակցելու է այդ  հանդիպմանը», — հայտարարեց Արմեն Աշոտյանը։ Հարցին, թե ինչո՞ւ Սոչիում տեղի չունեցավ Սարգսյան-Ալիև հանդիպում, պատգամավորը նշեց, որ  հանդիպման նախաձեռնողները Մինսկի խմբի համանախագահններն են, և այստեղ որևէ ինտրիգ փնտրել պետք չէ։ «Չկայացավ, քանի որ ի սկզբանե նման հանդիպում ծրագրված չէր», — ընդգծեց նա: Արմեն Աշոտյանը նշեց նաև, որ բանակցային գործընթացի հաջող ընթացքի համար անհրաժեշտ է ստեղծել  արժանահավատ անվտանգ միջավայր։ «Բանակցություններն այս պահին շարունակվում են, բայց այս փուլում ավելի կարևոր է այդ գործընթացում բարենպաստ միջավայրի վերականգնումը, որը թույլ կտա ավելի լավատեսորեն նայել դեպի բանակցային ապագա։ Դուք ծանոթ եք Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններին, բոլոր դեպքերում հավատարիմ մնալով Մինսկի խմբի ձևաչափին ու սկզբունքներին, Հայաստանը միշտ կառուցողական է եղել բանակցային գործընթացում իր լուման ունենալու տեսանկյունից», — նշեց Արմեն Աշոտյանը։

ԱԺ նախագահը կմեկնի Վարշավա

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-20-ը պաշտոնական այցով կլինի Լեհաստանի Հանրապետությունում: ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահան Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը եւ Կարինե Պողոսյանը:  

Օրենսդիրները՝ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման վերաբերյալ

Այսօր Աժ-ում այս թեմայով մեկնաբանություններ ստանալը, զարմանալիորեն շատ դժվար էր: Պատգամավորներից շատերը՝ եւ ընդդիմադիր, եւ իշխանամետ դաշտից, պարզապես խուսափում են այս թեմայից՝ պատճառաբանելով, թե այս պահին պատրաստ չեն խոսել նշված թեմայով: Միգուցե դա նրանից է, որ արդեն հայտնի է որոշակի խնդիրների մասին, մասնավորապես, որ ԵՄ մի շարք երկրներում տեխնիկական խնդիրներ են առաջացել, քանի որ չեն հասցրել փաստաթղթի թարգմանությունն անել եւ ստանալ բոլոր երկրների համաձայնությունը՝ նոյեմբերի 24-ին  համաձայնագրի ստորագրման համար: Իսկ թե արդյո՞ք այս դեպքում կարող է կրկնվել 2013-ի անակնկալի նախադեպը՝ հարցն անկեղծ զայրացրեց «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ ղեկավար, Աժ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Կարեն Բեքարյանին: Մեզ հետ զրույցում ի դեպ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բացառեց, որ զուտ տեխնիկական պատճառներով հարցն առկախված կմնա: Այստեղ պատգամավորը կոնկրետ նոյեմբերի 24-ի ժամկետը չի կարեւորում: Նաեւ չի կիսում որոշ փորձագետների կարծիքը, թե ԵՄ-ը չի վստահում վարչապետ Կարեն Կարապետյանին եւ ժամանակ է ձգելու մինչեւ 2018-ի ապրիլը, մինչեւ հայաստանյան կառավարման համակարգում հստակեցումներ մտցվեն: Այս հարցը հասկանալու համար պատկերավոր ձեւակեպմամբ հարցրեցի, թե ում դաշտում է այս պահին գնդակը: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, պատգամավոր Արմեն Աշոտյանը մեզ հետ զրույցում հստակ նշեց, որ այն այժմ ԵՄ դաշտում է, քանի որ  Հայաստանն ավարտել է համաձայնագրի ստորագրման հետ կապված բոլոր նախապատրաստական աշխատանքները եւ հայկական կողմից համաձայնագրի ստորագրման հետ կապված որեւէ խնդիր՝ ժամկետային առումով, չկա: Իր խոսքն ավելի ազդեցիկ դարձնելու համար պատգամավորը թեմայի շուրջ հայտարարություն արեց նաեւ Աժ ամբիոնից: «Ելք» դաշինքի անունից այսօր այս թեմայով հայտարարությամբ հանդես եկավ պատգամավոր Մանե Թանդիլյանը: Կոչ արեց գործընթացը ավարտին հասցնել, ցուցաբերել քաղաքական կամք եւ նշեց, որ իրենց քաղաքական ուժերը սատարում են այս գործընթացին:

«Հրապարակ». Այնպիսին, ինչպիսին մամուլի ու մարդու իրավունքների վիճակն է Ադրբեջանում, անհնար է պատկերացնել. Ա. Աշոտյան

«Կիրակի օրը Արմեն Աշոտյանի գլխավորած մոտ 10 հոգանոց պատվիրակությունը՝ Կարեն Բեքարյան, Իվետա Տոնոյան, մեկ ամիս առաջ Աշոտյանի հետ Բաքու մեկնած Մանե Թանդիլյան կազմով, կմեկնի Ուկրաինա՝ մասնակցելու Եվրանեստի պլենար նիստին։

Արեւելյան գործընկերության տարածքում հակամարտությունները տարբեր են. Արցախյան հարցը նման չէ ոչ մեկին. Աշոտյան

Արեւելյան գործընկերության տարածքում հակամարտությունները տարբեր են. Արցախյան հարցը նման չէ ոչ մեկին: Այս մասին, նախօրեին Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստի բացմանն իր ելույթում նշել է «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Մահացու ինքնավար զենքի» կիրառման վերաբերյալ հայկական բանաձեւն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում. Աշոտյան

ՀՀ ԱԺ պատվիրակությունն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Կիեւում մասնակցում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:

Հայաստանի եւ Իրաքի միջեւ համագործակցությունը հեռանկարային է. Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, հանձնաժողովի անդամներ Շիրակ Թորոսյանը, Արայիկ Աղաբաբյանը եւ Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 3-ին ընդունել են Իրաքի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների խորհրդի ներկայացուցչական պատվիրակությանը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի ալ-Զիբարիի գլխավորությամբ:

Պետք է միջազգայնացնել Արցախը, դրանով մենք կհեշտացնենք նրա հետագա ճանաչումը. Արմեն Աշոտյան

Արցախյան հակամարտությունը եղել և մնում է Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Աշոտյանի գլխավորությամբ մեկնել է Շվեդիա եւ Ֆինլանդիա

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, նոյեմբերի 13-15-ը կլինի Ստոկհոլմում (Շվեդիայի Թագավորություն) եւ նոյեմբերի 15-17-ը՝ Հելսինկիում (Ֆինլանդիայի Հանրապետություն)` Շվեդիայի Թագավորության եւ Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար:

Հնարավո՞ր է ԵՏՄ տարածքում լավ եվրոպական երկիր ունենալ

Բրյուսելում առաջիկայում կայանալիք ԵՄ գագաթաժողովում նախատեսված է, որ նոյեմբերի 24-ին կստորագրվի Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը: Արդյո՞ք կան խոչընդոտող հանգամանքներ համաձայնագրի ստորագրման համար եւ ի՞նչ կտա փասթաթուղթը Հայաստանին: Այս հարցերի շուրջ այսօր անցկացված քննարկման ժամանակ հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը կարծիք է հայտնել, որ համաձայնագիրն արտաքին քաղաքական կարեւոր հաջողություն է: Նա վստահ է, որ այն  հակադրության համաձայնագիր չէ, այլ՝ համադրման:   Նոյեմբերի 24-ին կստորագրվի Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագիրը: Վավերացվելու համար այն որոշակի ժամանակ կպահանջի: Եվրոպական կողմում՝ ավելի շատ, քանի որ անդամ բոլոր 25 երկրները պիտի ստորագրեն: Արմեն Աշոտյանը, սակայն, կարեւորում է, որ համաձայնագրի բազմաթիվ դրույթներ, այդ թվում ֆինանսական աջակցության, սկսելու են գործել մինչեւ վավերացումը եւ դա, նրա ձեւակերպմամբ, կողմերի քաղաքական կամքի արտահայտման արդյունք է: Խորհրդարանական ընդդիմադիր «Ելք» դաշինքն աջակցում է այս գործընթացին: Համաձայնագրի հետ կապված խնդիրներ չեն տեսնում՝ ասաց դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Հայաստանին որեւէ բան չի խանգարում այն ստորագրելու համար: Մարուքյանի խոսքով՝ դրանով մենք առանձնանում ենք այն երկրներից, որոնք չեն կարողացել ավելի շատ բարեփոխումներ անել, մասնավորապես՝ Ադրբեջանից: Եթե համաձայնագիրը կյանքի կոչվի ավելի առաջ կանցնենք՝ համոզմունք հայտնեց ընդդիմադիր գործիչը: Նրա փոխանցմամբ՝ իրենք հետագայում էլ մոնիթորինգ կանցկացնեն՝ հետեւելու, որ համաձայնագիրը կյանքի կոչվի եւ որեւէ դրույթ չմնա թղթի վրա, կամ  իմիտացիոն գործընթացով չկատարվի: Այս դեպքում է, որ նախատեսված օգուտները տեսանելի կլինեն բոլորի համար: Արմեն Աշոտյանը չկիսեց ընդդիմադիր գործչի դիտարկումը, թե մենք ժամանակ ենք կորցրել: Ըստ հանրապետական պատգամավորի՝ այդ ընթացքում բարեփոխումները Հայաստանում շարունակվել են: Մի բան, ինչն արել ենք մեզ համար՝ անկախ Եվրոպայի պահանջից: Նա համոզմունք հայտնեց, որ հնարավոր է ԵՏՄ տարածքում լավ եվրոպական երկիր ունենալ: Հովհաննես Իգիթյանի գնահատմամբ՝ նոր համաձայնագիրը խորթ չէ: Պարզ լեզվով ասած՝ Հայաստանը ստանձնում է պարտավորություն իրականացնելու մեր Սահմանադրության մեջ նշված կետերը եւ միջազգային պարտավորությունները: ԵՄ-ն էլ, ըստ նրա, պատրաստ է ցույց տալ արդյունավետ ճանապարհը, ֆինանսավորել կամ աջակցել դրան՝ պարզաբանեց քաղաքական գործիչը: Եվրոպական հարցերով փորձագետ Արթուր Ղազինյանի դիտարկմամբ՝ նոր համաձայնագրից շատ բան ակնկալել պետք չէ: Հիմնական նպատակը մարդկանց կյանքի բարելավումն է, իսկ դրա համար պետք է լուծվեն Հայաստանում առկա տնտեսական մրցակցության լուրջ խնդիրը: Փորձագետի գնահատմամբ՝ համաձայնագիրը տալիս է հնարավորություն եւ ցույց է տալիս, թե ինչպես պայքարել, ասենք, մենաշնորհների եւ նման բաների դեմ: Սակայն, թե ինչպես կօգտվենք դրանից՝ իրականացումից է կախված: Դա էլ իր հերթին՝ իրականացնելու կամքից՝ եզրափակեց եվրոպական հարցերով փորձագետը:  

Արցախյան հարցը աքսիոմատիկ գերակայություն է, ԱլԳ հռչակագրի տեքստում ակնկալում ենք մեր ազգային շահերից բխող ձևակերպումներ.Ա. Աշոտյան

Հայաստանն ամբողջությամբ իր աշխատանքը կատարել է, ավելին՝ ելնելով սպասումներից, որ ԵՄ գործընկերները նույնպես այս ուղղությամբ պետք է գործադրեն համարժեք, շոշափելի ջանքեր. Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ստորագրվելիք նոր փաստաթղթում Արցախյան հիմնախնդրի լուծմանն առնչվող դրույթների ամրագրման հետ կապված հնչող մտավախությունների մասով Tert.am-ին հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Աշոտյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է մասնակցել Դեր Զորի հայկական եկեղեցու վերականգնմանը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նոյեմբերի 22-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, ԵՄ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ Հերիբերթ Հիրթենին:

Աշոտյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է մասնակցել Դեր Զորի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքներին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նոյեմբերի 22-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, ԵՄ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ Հերիբերթ Հիրթենին:

Եվրոպական ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների ՀՆԱ-ն ավելի շատ է ընկել, քան Հայաստանինը. Աշոտյան

Լեռնային Ղարաբաղի հարցը ԵԱՏՄ-ի հետ կապելը ճիշտ չէ, Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի մասին խորհրդարանական լսումներին ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Եվրամիության հետ ստորագրված համաձայնագիրը կնպաստի բարեփոխումների իրականացմանը. Արմեն Աշոտյան

Եվրամիության հետ ստորագրված համաձայնագիրը կնպաստի Հայաստանի իշխանությունների ծրագրած բարեփոխումների իրականացմանը: Այս մասին դեկտեմբերի 1-ին ԱԺ-ում արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտերգրման հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաև «Կոնրադ Ադենհաուերի» հիմնադրամի հայաստանյան բաժանմունքի աջակցությամբ անցկացվող լսումների ժամանակ ասաց արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Խորհրդարանական ընդդիմությունն ունի լծակներ, բայց դրանք «Ելք»-ի ձեռքում չեն. Աշոտյան

Խորհրդարանում երեկ մթնոլորտը հագեցած էր, այն ամբողջությամբ ԱԺ կանոնակարգ օրենքի շրջանակներում էր, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության գործողություններին:

Չնայած ե՛ւ-ե՛ւ-ին, «Ելք»-ն ուզում է դուրս գալ ԵԱՏՄ-ից

Երկու օր առաջ Հայաստան-ԵՄ ստորագրված փաստաթուղթը որեւէ առնչություն չունի «Ելք» խմբակցության անդամների նախաձեռնության հետ՝ խորհրդարանի օրակարգ բերել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը: Ընդդիմադիրները դեռեւս 3 ամիս առաջ էին հայտնել իրենց մտադրության մասին, երբ քաղաքական իրողությունները բոլորովին այլ էին: Այժմ համոզված են՝ եթե ԱԺ-ն ընդունի համապատասխան հայտարարություն՝ խորհրդարանական կառավարման անցած Հայաստանում գործադիր իշխանությունը պետք է անմիջապես արձագանքի եւ անցնի պահանջվող գործողությունների կատարմանը: «Ելք» խմբակցությունն առաջինն է, ով օգտվել է ԱԺ փոփոխված կանոնակարգից եւ կազմակերպել խորհրդարանական լսումներ: Մինչ այս, լսումներ կազմակերպելու իրավունքը տրված էր բացառապես մշտական հանձնաժողովներին: Ի՞նչ է ասում եւ ուզում «Ելք»-ը: ԵԱՏՄ-ից դուրս գալու հիմնավորումները երեքն են՝ քաղաքական, տնտեսական եւ ռազմատեխնիկական: Դրանք խորհրդարանում ներկայացրեց Էդմոն Մարուքյանը: Սա «Ելք» խմբակցության անդամների հիմնավորումների ընդամենը կեսն է: ԵԱՏՄ խոստումներին այլեւս չեն հավատում քաղհասարակության ներկայացուցիչները: Տարբեր օրինակներ են բերում քաղաքագետներ Ստյոպա Սաֆարյանը, Ստեփան Գրիգորյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը եւ բազմաթիվ այլ արեւմտամետ գործիչներ, ովքեր պնդում են՝ այսուհետ Հայաստանը ճանապարհը պետք է անցնի բացառապես ԵՄ հետ, Ռուսաստանն իր պատժամիջոցներով ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանին կրկին վնասներ է բերելու: Տնտեսագետները, սակայն, փորձում են այս հարցում առաջնորդվել որոշ հաշվարկներով եւ փաստացի ստացվում է այնպես, որ հայտնվել են քաղաքագետներին հակադարձողների ճամբարում. մենք Ռուսաստանից մեծ թվով տրանսֆերտներ ենք ստանում, այնտեղ են ապրում միլիոնի հասնող մեր հայրենակիցներ։ Սրանք հանգամանքներ են, որոնք մենք պետք է հաշվի առնենք: ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանին եւ տնտեսագետ Թաթուլ Մանասերյան Քաղաքական տեսանկյունից «Ելք»-ի նախաձեռնությանը պատասխանողը հիմնականում հանրապետականն էր։ «Ծառուկյան» խմբակցությունից պատգամավորներն այս հարցում առանձնապես աչքի չընկան ակտիվությամբ, իսկ դաշնակցականներն ընդհանրապես չերեւացին: Եվրոպական ինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի եւ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի կարծիքով՝ «դուռը շրխկացնելը՝ հարցի ամենահեշտ, բայց լավագույն լուծումը չէ»: Սա էլ կարելի է ընդունել իբրեւ «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշում: Հանրապետականի ասելիքն ավելի շատ էր: Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակով Սամվել Նիկոյանը փորձեց ապացուցել՝ «կամ-կամ»-ի ճանապարհով գնացած երկրներն անպայման ունեցել են տարածքային կորուստներ: ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի առաջարկի հարցում Հանրապետականի դիրքորոշումը փոխանցում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը: Աշոտյանը, ի դեպ, այսօր հայտարարեց, որ Հայաստանին ի վերջո հաջողվեց կյանքի կոչել «եւ-եւ»-ի ծրագիրը: Իսկ թե ինչպես խորհրդարանն արդեն քաղաքականապես կարձագանքի ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի առաջարկին, պարզ է թերեւս այսօրվա լսումների ընթացքից:

«Ելք»-ը խոստանում է մշտապես օրակարգում պահելու ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկը

Երկու օր առաջ խորհրդարանում կազմակերպվել էին լսումներ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ: Քաղաքական եւ հասարական սեկտորի ներկայացուցիչները 6 ժամ շարունակ քննարկեցին տնտեսական այդ միությունում Հայաստանի մնալու դրական եւ բացասական կողմերը: Նախաձեռնության հեղինակ «Ելք» խմբակցության անդամներն այսօր արդեն Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին փորձում  էին համոզել դրական եզրակացություն տալ առաջարկին, որպեսզի այն հայտնվի խորհրդարանի հաջորդ շաբաթ մեկնարկող լիագումար նիստի օրակարգում:       «Ելք» խմբակցության անդամներն ի սկզբանե գիտակցել են, թե ինչ ճակատագրի է խորհրդարանում արժանանալու ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն առաջարկին բացասական եզրակացություն տվեց, բայց «Ելք»-ի անդամները գոհ են թե լսումներից, թե այսօրվա քննարկումներից, զուտ այն տեսանկյունից, որ «կողքից» հետեւողները տեսան՝ հարցն ամեն դեպքում երկրի օրենսդիր մարմնում հնարավոր է քննարկել: Նույն «կողքից» հետեւողներին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոստացավ՝ մշտապես օրակարգում են պահելու ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկը: ԵԱՏՄ-ից դժգոհելու փաստարկներով «Ելք»-ի անդամները բերում են ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական եւ ռազմատեխնիկական հիմքեր: Այդ դեպքում՝ ինչու չեն պնդում միանգամից նաեւ ԱՊՀ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու անհրաժեշտությունը. հարցին պատասխանում  է «Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը:   Քանի դեռ իշխանության մեջ Հանրապետականն է կոալիցիոն  գործընկերոջ հետ՝ այսինքն մինչեւ 2022 թվականը, քաղաքական օրակարգում ԵԱՏՄ- ից դուրս գալու հարց չկա՝ ճշտում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, նաեւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Կոալիցիոն գործընկերներ հանրապետականն ու դաշնակցությունը՝ ի դեմս Արմեն Աշոտյանի եւ Արմեն Ռուստամյանի հարցի առնչությամբ ունեն հետեւյալ դիրքորոշումը: Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից չորրորդը՝ «Ծառուկյան» դաշինքը ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցում զգուշավոր է: Արարատ Զուրաբյանը չէր ցանկանա, որ խորհրդարանի լիագումար նիստում քվեարկությամբ այս հարցը տապալվի, ուստի ընդդիմադիր գործընկերներին այլ առաջարկ ուներ. Հակառակ բացասական եզրակացության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ «Ելք»-ի նախաձեռնությունը, այնուամենայնիվ, կընդգրկվի  հաջորդ լիագումար նիստի օրակարգ: Սակայն դա հիմնավոր քննարկում չի ենթադրում: Հարցը ներկայացվելու է հիմնական եւ հարակից զեկուցումներով, որին կհաջորդի քվեարկությունը։

Մենք ԵՄ-ն որպես փող տվող բանկոմատ չենք ընկալում. Արմեն Աշոտյան

Հայաստանը ԵՄ-ից ակնկալում է «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի լիակատար իրագործում, «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը կմեկնի Արցախի Հանրապետություն

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 8-ից 10-ը Արցախի Հանրապետության արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ նիստին մասնակցելու նպատակով կմեկնի Ստեփանակերտ:

Եվրոպացի գործընկերները պետք է մեզ հետ միասին արագացնեն համագործակցության համաձայնագրի վավերացման գործընթացը. Արմեն Աշոտյան (Տեսանյութ)

Արևելյան գործընկերությունն արդեն տրոհվում է և Հայաստանն այս տրոհված գոտում պետք է ամրապնդի իր տեղը: Այս մասին այսօր «Հայաստանը ԵԱՏՄ և ԵՄ միջև» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Իրատես». Ուշացե՞լ եք տղերք

«Իրատես» թերթը գրում է. «Վերջին օրերին հայաստանյան գաղափարական թրենդը անվտանգության համակարգի դոկտրինի փոփոխության պահանջն է: Խոսակցությունը մամուլում սկսեց Արմեն Աշոտյանը, մի քանի ժամ անց տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստում խորհրդի անդամների առջեւ համանման խնդիր դրեց Սերժ Սարգսյանը. փորձագետները անմիջապես որսացին կարեւորագույն թեման եւ սեփական մոտեցումներով փորձեցին «հարստացնել» ապագա դոկտրինը:

Վտանգավոր կլինի, եթե քաղաքակիրթ աշխարհը չխանգարի Ալիեւին՝ ԼՂ խնդիրը ներկայացնել որպես կրոնական. Աշոտյան

Ադրբեջանը փորձում է Ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես աշխարհաքաղաքական կամ կրոնական հակամարտություն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

Արցախի ներգրավումը բանակցություններին տակտիկայի խնդիր է, ճիշտ կլինի դիվանագիտական ջանքերն ուղղորդել խաղաղ կարգավորման ուղղությամբ. Արմեն Աշոտյան

Անշնորհակալ գործ է կանխատեսումներ անել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին, երբ ունես անշնորհակալ հակառակորդ: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Արմեն Աշոտյանն ընդունել է Թոմաս Շրապելին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 17-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին:

ԵՄ-Հայաստան. նոր ասելիք, նոր զգուշացումներ

ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո առաջին ներկայացուցչական աշխատանքները հենց ԱԺ- ում են՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակներում: Աշխատանքներն արդեն ավարտվել են, ընդունվել է նոր փաստաթուղթ: Եվրոպացիներն ունեն նոր ասելիք, Հայաստանը՝ նոր զգուշացումներ: Հայաստանին ընդունելու համար Եվրոպային ԵԱՏՄ-ն չի խանգարում: Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի արած քայլը «այնտեղ»՝ Արեւմուտքում, ընկալել են իբրեւ որոշակի վարկանիշ ունեցող երկրի ծանրակշիռ քայլ: Փակագծերը բացում է Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը: «Հայաստանը  սրանով ցույց է տալիս, որ ի զորու է սեփական որոշումները կայացնել որպես ինքնիշխան պետություն՝ հստակ եւ ձևակերպված ունենալով իր ապագա հավակնությունների սկզբունքները»: Երկու օր է, ինչ ԵՄ պատվիրակությունը Հայաստանում է: Նախ աշխատել են խորհրդարանում՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակներում, հետո առանձին հանդիպումներ են ունեցել երկրի ղեկավարների հետ: Խորհրդարանական հանձնաժողովի նիստը, ի դեպ, պատմական է որակվում՝ գումարվել է ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո եւ հնարավորություն է տվել քննարկել համաձայնագրի հետ կապված բազմաթիվ հարցեր: Դրանցից կարեւորագույնը թերեւս փաստաթղթի վավերացման ժամկետներն են: Այս հարցի հետ կապված բարդություններ եւ դժվարություններ ԵՄ-ում չեն կանխատեսում: Այս պահին ընթացակարգային շրջան է՝ ԵՄ անդամ բոլոր 28 պետությունների ազգային խորհրդարաններն իրենց որոշումը պետք է կայացնեն: Դրանից հետո փաստաթուղթը նոր կփոխանցվի Եվրախորհրդարան: Սաջադ Քարիմի կանխատեսմամբ՝ այդ ժամանակ էլ այն «արագորեն կվավերացվի»: Այս ամենի դիմաց, սակայն, եվրոպական կողմը պետք է հասկանա, որ Հայաստանն իր ձգտումներում անկեղծ է: Համենայնդեպս՝ Եվրոպայի սպասելիքներն ակնհայտ զգացվում էին Սաջաթ Քարիմի խոսքերից: «Այս խորհրդարանը պետք է դեռ զգալի աշխատանք կատարի, որպեսզի համաձայնագիրը եւ դրա ներքո կատարվելիք աշխատանքն իրականացվի։ Համաձայնագիրը ներառում է շատ լավ հիմք ֆինանսական օժանդակության ցուցաբերման համար ևս։ Մենք ավանդաբար «ավելին ավելիի» դիմաց սկզբունքով ենք աշխատել, որն իր հետ պայմաններ է բերում։ Հայաստանն այդ առումով պետք է ցույց տա, որ մեր կողմից նախանշված ոլորտներում առաջընթաց ունի»։   Եվրոպան Հայաստանին բառացիորեն «ֆանտաստիկ ճամփորդություն» է խոստանում։ Համենայնդեպս, դա խոստացավ Սաջադ Քարիմը, բայց եւ զգուշացրեց հայաստանյան իշխանություններին՝ հասարակության հետ աշխատել եւ ցրել ԵՄ, այդ կառույցի նպատակների եւ իրականացման ճանապարհների մասին հանրության որոշ շրջանակներում տարածվող ապատեղեկատվությունը: Հանձնաժողովի նիստի ավարտին պատվիրակներն ընդունել են երկու խորհրդարանների համագործակցությունը հաստատող փաստաթուղթ: Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրները, քաղաքական համակարգի կատարելագործումը, անվտանգության եւ տարածաշրջանային հարցերը՝ բոլորն ընդգրկվել են՝ ասաց Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Արմեն Աշոտյանը: Ղարաբաղի հետ կապված կա եւս մեկ խնդիր, որի վրա Սաջաթ Քարիմի ուշադրությունը հրավիրեցին արդեն լրագրողներն ասուլիսի ընթացքում: Արցախի բնակչությունը չի կարողանում օգտվել ժողովրդավարական իրավունքներից եւ դա արդեն ադրբեջանական կողմի սպառնալիքների պատճառով է: Անգամ չի օգտագործվում օդանավակայանը, իսկ երկիր այցելած օտարերկրացիների համար գործում է ադրբեջանական «սեւ ցուցակ» հասկացությունը: «Սեւ ցուցակներին դեմ ենք եւ դիմադրելու ենք»,- ասաց ԵՄ ներկայացուցիչը, բայց եւ հավելեց՝ եվրոպացի պատգամավորներն իրենց գործուղումներում ազատ են, բայց ամեն անգամ պետք է հստակեցնեն, թե ինչ կարգավիճակով են այցելում Արցախ: Հակառակ դեպքում՝ իրենց անձնական հայտարարություններն ընկալվում են իբրեւ պաշտոնական եւ շփոթմունք են առաջացնում՝ ինչը նույնպես եվրոպացի պաշտոնյան անընդունելի է համարում:

«Ելքը» նյարդայնացրել է կոալիցիոն գործընկերներին

Դրամա, տրագիկոմեդիա, ֆիլմ մի քանի դրվագներով  և այլն. երեկ այս կերպ էին նկարագրում ԱԺ- ում տեղի ունեցող իրադարձությունները։ ԱԺ աշխատանքների պատմության մեջ  այդքան շատ ընդմիջումներ չէր վերցրել ընդդիմադիր որեւէ խմբակցություն, որքան երեկ՝ 11 ընդմիջում։ «Ելքի» հայտարարած ընդմիջումները նյարդայնացրել էին կոալիցիոն գործընկերներին։ Ավելին՝ ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Սամվել Նիկոյանը ուղղակի հայտարարեց, քանի որ Ազգային ժողովի բնականոն աշխատանքները խաթարելու միտում կա, հետեւաբար պետք է վերանայել կանոնակարգը։ Այսօր արդեն ԱԺ- ում նիստերի դահլիճում լռություն է, փոխարենը երեկվա դեպքին են անդրադառնում քաղաքական գործիչները։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշում է, որ  խորհրդարանում «Ելք» խմբակցության կողմից քվեարկությունը ընդմիջելու քայլը ֆորմալ առումով ԱԺ կանոնակարգի շրջանակներում էր, բայց որ 11 անգամ: Աշոտյանն ընդգծեց, որ խորհրդարանական հանրապետություն՝ չի նշանակում ընդդիմության կողմից խաղի կանոնների բացարձակ թելադրանք, խորհրդարանական հանրապետություն՝ նշանակում է ընդդիմության համար բավարար գործիքակազմի ստեղծում, որպեսզի խնդիրները, որոնք ՀՀ խորհրդարանում արծարծվում են, ընդդիմության կողմից լինեն վերահսկելի. «ՀՀ խորհրդարանում կա 2 ընդդիմադիր ֆրակցիա եւ այստեղ ակնհայտորեն գործում է էվոլյուցիոն տեսությունը Դարվինի՝ ներտեսակային պայքարն ավելի ուժեղ է լինում, քան միջտեսակային պայքարը: «Ելքի» կողմից որոշակի դժգոհությունները կապված չեն նրա հետ, որ ընդդիմությունը չունի բավարար լծակներ, ընդդիմությունն ունի փոխխոսնակ, ունի մշտական հանձնաժողովների 3 նախագահների պաշտոն, ունի փոխնախագահների պաշտոն, ընդդիմությունը կարողանում է համապատասխան քանակի ստորագրություն հավաքելու շնորհիվ հարցեր առաջ տանել: Կարծում եմ, խնդիրն այն է, որ ընդդիմությունն ունի լծակներ, բայց այդ լծակները «Ելքի» ձեռքերում չեն այդքան շատ»: Աշոտյանը հիշեցնում է, որ այսօր խորհրդարանում կա երկու ընդդիմադիր ուժ։ Պարզապես՝ «Ելք»-ի  դժգոհությունը կապված չէ նրա հետ, որ ընդդիմությունը չունի բավարար լծակներ, այլ որ դրանք «Ելք»-ի ձեռքերում չեն, ԱԺ միջադեպին անդրադարձել է նաև ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը: «Ռադիոլուրի»  հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշում է՝ քաղաքական մեծամասնությունը պետք է հանդուրժող լինի քաղաքական փոքրամասնության, առավել ևս կանոնակարգում գործող գործիքները օգտագործելու նկատմամբ։ Ըստ Զեյնալյանի՝ «Ելք» խմբակցությանը այլ բան չէր մնում,  քան օգտագործել այդ գործիքները:

Էստոնիան ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացրել է գործադիրի մակարդակով. Աշոտյանը մանրամասներ է ներկայացրել

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մանրամասներ է ներկայացրել Էստոնիայի կողմից Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված համաձայնագրի վավերացման գործընթացի վերաբերյալ:

Արտահերթ ընտրություններից առաջ ես կշարունակեմ ուշադիր հետևել Հայաստանում քաղաքական զարգացումներին. ԵԺԿ նախագահ

Հելսինկիում Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը այսօր ընդունել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, ով մեկնել է Ֆինլանդիա` ԵԺԿ համագումարին մասնակցելու նպատակով։

ՀՀ խորհրդարանը կքննարկի եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը

Երկարատեւ քննարկումներից, բանավեճերից հետո Աժ լիագումար նիստի օրակարգ մտավ եզդիների ցեղասպանությանը դատապարտող հայտարարության նախագիծը։ Այսօր այն քննարկման առարկա էր դարձել խորհրդարանական հանձնաժողովներում: Հիշեցնենք, որ 2014 թվականին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախաձեռնած վայրագությունների արդյունքում սպանվեցին եւ գերեվարվեցին հազարավոր եզդիներ: Անգամ այսօր հայտնի չէ զոհերի իրական թիվը: Հայաստանի խորհրդարանում փորձում են խնդրին մոտենալ այնպես, որպեսզի այն չվնասի ոչ հայ, ոչ եզդի ժողովուրդներին: Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանն այսօր Աժ-ում հանձնաժողովից հանձնաժողով էր գնում իր համար կարեւորագույն հարց ներկայացնելու համար: Նախորդ գումարման Աժ-ից դեռեւս խմորվում էր Հյուսիսային Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդիների ցեղասպանության դատապարտման բանաձեւի ընդունման հարցը: Այն հասունացավ միայն այս գումարման խորհրդարանում եւ այսօր արտաքին հարաբերությունների ու եվրոպական ինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովներում համապատասխան հայտարարության տեքստը դրական եզրակացության արժանացավ եւ մտավ լիագումար նիստի օրակարգ: Հենց այս հարցը ներկայացնելու համար գլխավոր զեկուցող է ընտրվել Ռուստամ Մախմուդյանը: Եզդիների ցեղասպանության բանաձեւեր եւ հայտարարություններ ընդունել են ԵԽԽՎ-ն, ԱՄՆ Կոնգրեսը, Մեծ Բրիտանիայի, Կանադայի Համայնքների պալատները, Ֆրանսիայի Սենատը եւ մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ: Մեզ մոտ նախորդ խորհրդարանում հարցի ջատագովն էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Նոր տեքստի հեղինակն արդեն  հանրապետական խմբակցության պատգամավորներն են: Փաստը, թերեւս, ի ցույց է դնում խորհրդարանական մեծամասնության վերաբերմունքը քննարկվելիք հարցի վերաբերյալ: Եզդիների ցեղասպանությանն առնչվող հայտարարությունը, սակայն, կուսակցական պատկանելիության խնդիր չունի:  ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան  եւ  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյան: Հարցի քննարկումը Հայաստանի խորհրդարանում արդեն հստակեցված է, մնում են խմբագրական շտկումները՝ հետագայում ոչ հայ համայնքի, ոչ էլ ընդհանրապես եզդի ժողովրդի իրավունքներն Իրաքում չվնասելու համար: Այս հարցերին հատկապես ուշադրություն հրավիրվեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկումների ժամանակ: Իրաքի Հանրապետության ղեկավարությունը տեղյակ է Հայաստանի խորհրդարանում մեկնարկած գործընթացից: Իրաքի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի պատվիրակությանը հայաստանյան այցի ժամանակ ներկայացվել է խնդիրը։ Վերաբերմունքը դրական է: Իսկ Հայաստանի արտգործնախարարության վերաբերմունքը գործընթացի առնչությամբ խորհրդարանին փոխանցեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Արտգործնախարարության համար նաեւ կարեւոր է նրբանկատ ձեւակերպումը՝ մեղադրանքներում Իրաք պետությանը չներքաշելու համար: Հայտարարության տեսքի հեղինակները խոստացան մինչեւ լիագումար նիստ փոփոխել նախնական տեքստը եւ հաշվի առնել երկու հանձնաժողովներում հնչած բոլոր առաջարկությունները:

Ազգային ժողովում կայացել է «Փոփոխվող աշխարհ, համարժեք Հայաստան» թեմայով քննարկում

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ հունիսի 11-ին տեղի է ունեցել Վերլուծական խորհրդի նիստ՝ «Փոփոխվող աշխարհ, համարժեք Հայաստան. քննարկում ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության համատեքստում» թեմայով:

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Աշոտյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը

Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 8-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում եւ նախատեսել, որ վարչապետին տրամադրվող ինքնաթիռից եւ ուղղաթիռից այլ պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը, ոչ թե վարչապետը:

Որևէ մեկի մտքով մարտին չէր անցնի, որ վարչապետին հատկացված ուղղաթիռն ու ինքնաթիռը նման ազատ կերպով կտնօրինվեն այլ պաշտոնատար անձանց կողմից

Կառավարությունն այսօր մերժել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի օրենսդրական նախաձեռնությունը վարչապետին տրամադրված ինքնաթիռի և ուղղաթիռի օգտագործումը կանոնակարգելու մասին։

Արմեն Աշոտյանը կառաջադրվի թիվ 4 ընտրատարածքում և կլինի ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի թիվ 4 ընտրատարածքում և լինելու է ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը։ Արմեն Աշոտյանի գրառման մեջ ասվում է.

Արմեն Աշոտյանը մասնակցելու է առաջիկա ընտրություններին` միաժամանակ լինելով ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու թիվ 4 ընտրատարածքում` միաժամանակ լինելով ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը։

Ժողովուրդը «Հայր մեր»-ի փոխարեն «Նիկոլ մեր» է ասում». Աշոտյան

«Իմ քայլը» պետք է դադարի պետական ռեսուրսը օգտագործել ընտրությունների իրենց ուզած արդյունքը ստանալու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Մենք չենք բացառում, որ ընտրություններից հետո առաջարկենք ստվերային կառավարության սխեմա, այլընտրանքային բյուջե. Արմեն Աշոտյան

ՀՀԿ-ից զատ քիչ ուժեր կան Հայաստանում, որոնք կարող են քաղաքական օրակարգ առաջադրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանի այն հայտարարությանը, որ ՀՀԿ-ն հաջորդ խորհրդարան չի անցնելու:

«Լայվի» մոնոպոլիստ ձեզ մի դիտարկեք, մի խանդեք Արփինե Հովհաննիսյանին ու Շարմազանովին. Աշոտյան

Շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին այն հսկայական քարոզչական նյութի համար, որ տրվեց մեզ, շնորհակալություն բավականին անկեղծ խոսակցության համար մեր հանդեպ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատարի մամուլի ասուլիսին։

Ձեր հակակոռուպցիոն պայքարը վհուկների որս է հիշեցնում. Աշոտյան

Շատ անհամեստ գնահատական տվեցիք ձեզ, որ 100 տոկոսով իրականացրել եք ձեր խոստումները, դա այդպես չէ։ Իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչած հայտարարությանն այսպես արձագանքեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Բա ինչի՞ ես պահել նկարիչին, ընկեր, թե՞ քեզ էլ պետք նկարել հիմա». Աշոտյանը Փաշինյանին՝ ԿԸՀ նախագահի մասին

Երբ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, մեր իշխանություններից երկու մարդու թիրախավորել էր ավելի, քան ինձ ու Շարմազանովին՝ մեկը վիճպետկոմի Ստեփան Մնացականյանն էր, մյուսը ԿԸՀ նախագահ պարոն Մուկուչյանը. հիմա երկուսին էլ պահել է: Այս մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Իշխանությունը փորձում է մարդկանց մեջ արթնացնել Սերժ Սարգսյանի ուրվականը. Արմեն Աշոտյան

Հարգելի Նիկոլ Փաշինյան, երբ դու դարձել ես վարչապետ, Սերժ Սարգսյանն արդեն հեռացված էր: Այս մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով նախօրիեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը իր բոլոր խոստումները կատարել է, մասնավորապես, իշխանությունից հեռացրել է Սերժ Սարգսյանին:

Ոստիկանությանը հանձնարարվել է ստուգել Աշոտյանի՝ ենթաշտաբներից մեկի պետին իր հետ աշխատելու համար սպառնալիքի վերաբերյալ հայտարարությունը

Երևան քաղաքի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը հանձնարարվել է ստուգել իր ենթաշտաբներից մեկի պետին մոտենալու և իր հետ չաշխատելու համար զգուշացնելու վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարության մեջ նշված հանգամանքները:

Առավոտից ստանում եմ ահազանգեր, որ Նիկոլ Փաշինյանի վաղվա երթի համար Երևանի տարբեր դպրոցների աշխատակիցների են հավաքագրում. Արմեն Աշոտյան

Առավոտից ստանում եմ ահազանգեր Երևան քաղաքի տարբեր դպրոցներից, հատկապես՝ Կենտրոն և էրեբունի վարչական շրջանների դպրոցների աշխատակիցներից, որ Նիկոլ Փաշինյանի վաղվա երթի համար իրենց հորդորում են, խորհուրդ են տալիս, հավաքագրում են մասնակցության համար։

«Քարոզչական դրոշ՝ շտապօգնության մեքենայի վրա». Աշոտյանը Փաշինյանի վարչական ռեսուրսի կիրառման փաստ է գտել

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր՝ նուեմբերի 24-ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլերթի ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման փաստ է գտել։

Ընտրողների ձայները հաշվելիս Փաշինյանին մեծ անակնկալ է սպասում. Աշոտյան

Ընտրողների ձայները հաշվելիս վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեծ անակնկալ է սպասում: Այս մասին նոյեմբերի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ինձ խոստացիր, որ կհիշես անունը իմ. Աշոտյանը իր հեղինակած երգով ապաքաղաքական ուրախություն է պարգևում (Տեսանյութ)

Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչությունը համակարգող Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի էջում հրապարակել է իր հեղինակած երգի տեսահոլովակը՝ վաղը մեկնարկող քարոզարշավին ընդառաջ ապաքաղաքական ուրախություն մաղթելով մարդկանց. տեսանյութին կից Աշոտյանը գրել է.

«Չխաբնվեք մեր սեւ-սպիտակ պաստառներին». Աշոտյանը գործելու է բենզալցակայանի ռեժիմով (Տեսանյութ)

Չխաբնվեք մեր սեւ-սպիտակ պաստառներին, մեր սեւ-սպիտակ քարոզչական փաթեթավորմանը, իրականում մեր քարոզարշավը լինելու է շատ գունեղ: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Նուբարաշեն եւ Էրեբունի վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրական տարածքում:

էդ սև պաստառներով ի՞նչ եք ուզում ասել, իբր ՀՀ-ում սո՞ւգ է. Փաշինյան (տեսանյութ)

«Փողոցներում սև ժապավենի վրա գրում էին «Շարմազանով 44» ու մեզ էին մեղադրում, բայց մենք դրա հետ կապ չենք ունեցել: Մեզ մեղադրում էին, հիմա իրանք, ըստ էության, գրել են՝ Շարմազանով 2018, Արմեն Աշոտյան 2018, Վիգեն Սարգսյան 2018. էդ սև պաստառներով ի՞նչ եք ուզում ասել, իբր ՀՀ-ում սո՞ւգ է:

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը հեգնեց Իմ քայլից Ռուբեն Ռուբինյանին Գալուստ Սահակյանի պես խոսելու համար

Նոյեմբերի 29-ին Արարատ հեռուստաընկերության եթերում նախընտրական բանավեճ է տեղի ունեցել արտաքին գործերի փոխնախարար, Իմ քայլը դաշինքից Ռուբեն Ռուբինյանի և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանի միջև:

Պարոն Փաշինյան, առավոտից իրիկուն «գլխիս եմ տալիս», որ մեր ժողովուրդն իր գլխին չտա. Աշոտյան

ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը Facebook- ի իր էջում գրառում է կատարել այն մասին, թե «ողջ օրն անհանգիստ էր, որ վարչապետի ԺՊ-ն ոչ մի անգամ իր անունը չէր տվել», սակայն «նա դա արեց»:

Ինչքա՜ն անմակարդակ ու ճղճիմ եք. Պատռել են Էդուարդ Շարմազանովի քարոզչական պաստառը (լուսանկար)

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ փոխխոսնակ Արմեն Աշոտյանը Facebook -ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երեւում է, որ պատգամավորի թեկնածու, ՀՀԿ ցուցակի 6-րդ համար Էդուարդ Շարմազանովի քարոզչական պաստառը պատռված է:

Իմ և գործընկերներիս ջանքերով չեզոքացվել են տասնյակ հակահայկական նախաձեռնություններ. Արմեն Աշոտյան

ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում ամփոփել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր կատարած աշխատանքները՝ հաջողություն մաղթելով նոր ձևավորվելիք ԱԺ-ում միջազգային ասպարեզում ՀՀ պետական շահերի առաջխաղացման համար պատասխանատուներին։

Այս տեմպերով ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, ցավոք, չի վավերացվի 2019 թվականին. Արմեն Աշոտյան

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը իշխանափոխությունից հետո բախվել է ոչ միայն կիրարկման և բարեփոխումների իրականացման լրջագույն մարտահրավերներին, այլև Նիկոլ Փաշինյանի օրոք, ցավոք, տեսանելի կերպով կորցնում է իր քաղաքական նշանակությունն ու արժեքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Կրկին ապարդյուն փորձեցին ուտել ինձ, իսկ այսօր նույն տեսակետն արդեն հայտնում է նորընտիր խոսնակը». Արմեն Աշոտյան

«Կրկին ապարդյուն փորձեցին ուտել ինձ, իսկ այսօր նույն տեսակետն արդեն հայտնում է նորընտիր խոսնակը». Արմեն Աշոտյան Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վարչապետը, փոխանակ մամուլին հաթաթա տա, ժողովրդից դժգոհի, որ դժգոհում են իրենցից, թող լայվով պատմի ԼՂ հարցի կարգավորման շուրջ զարգացումների մասին». Արմեն Աշոտյան

«Տարակուսելի է ոչ թե այն, որ նման մալո հաղորդագրություն է եղել, այն այն, որ քաղաքական ուժերի մոտ այդ փաստաթուղթը քննարկման կամ տարակուսանքի առարկա չի դարձել։

Քաղաքականության մեջ մանդատը չի կարող փոխարինել մտքին և արժեհամակարգին. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թեպետ քաղաքական դիրքավորման տեսակետից այս շաբաթից սկսված իմ և կուսակցական գործընկերներիս քաղաքական գործունեությունն արտախորհրդարանական է, այնուհանդերձ երկրի քաղաքական օրակարգի առաջնահերթությունների ձևավորման տեսակետից ինձ հաջողվեց հետևյալը՝

«Հրապարակ». ՀՀԿ-ի Գեւորիկն ու պրոֆեսոր Կարեն Ավագյանը. «Ինձ մի սովորեցրու, ես գիտեմ ինչ եմ անում»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ՀՀԿ-ն ակտիվացել է. ակտիվացել են նաեւ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի աշխատանքները, որին Արմեն Աշոտյանը փորձում է երկրորդ շունչ տալ։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հայ-ռուսական «աննախադեպ հումանիտար» ձեռնարկի մասին. Արմեն Աշոտյան

Դեռեւս օգոստոսի 17-ին իր կառավարման 100 օրն ամփոփելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հայ-ռուսական «աննախադեպ հումանիտար» ձեռնարկի մասին. շաբաթներ անց պարզ դարձավ, որ խոսքը Սիրիա հայկական զորախումբ գործուղելու մասին է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հանդիպել եմ Արմեն Աշոտյանի հետ. Մխիթար Հայրապետյան

ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է. Այսօր Ազգային ժողովում աշխատանքային հանդիպում ունեցանք Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) Ազգային ժողովի 7-րդ գումարման պատվիրակության կազմով: Ինչպես գիտեք, ընդամենը 1 օր հետո մեկնելու ենք Բրյուսել՝ մասնակցելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին:

Մխիթար Հայրապետյանին մանրամասն պատմել եմ «Եվրանեսթ»-ի աշխատանքի, նվաճումների, խնդիրների և կառույցի ներքին խոհանոցի մասին. Արմեն Աշոտյան

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԵՎՐԱՆԵՍՏ-ի վեհաժողովում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Արմեն Աշոտյանը անրադարձել է իր հանդիպմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպմանը:

Պոպուլիզմով իշխանության եկած մարդիկ պիտի պատասխան տան, թե ինչու չեն կատարում իրենց խոստումները. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է 2018թ. Նիկոլ Փաշինյանի և կառավարության կողմից տրված խոստումները և դրանց կատարման մակարդակը:

Freedom House-ի զեկույցում ընտրություններին վերաբերող գնահատականը աճել է ընդամենը 2 միավորով. Արմեն Աշոտյան

Freedom House-ի զեկույցում ընտրություններին վերաբերող գնահատականը աճել է ընդամենը 2 միավորով՝ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փչի երկու վերջին ընտրությունների «ազատ եւ արդար» լինելու փուչիկը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Կառավարությունը պետք է արագ պատասխանի, թե ինչու է խախտել օրենքը և առանց միջազգային պայմանագրի ուղարկել մեր զորախումբը Սիրիա. Արմեն Աշոտյան

Մի քանի ամիս շարունակ ուշադրության կենտրոնում եմ պահել Սիրիա Հայաստանի Զինված Ուժերի զորախումբ ուղարկելու հարցը։ ԱԺ-ում մի քանի անգամ հարց եմ ուղղել Նիկոլ Փաշինյանին, պահանջել, որ գործընթացը կազմակերպվի ՀՀ օրենսդրությանն համապատասխան եւ ապահովվեն մեր զինծառայողների իրավունքները եւ երաշխիքները։

Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու գործարքի հետ կապված սկանդալը շարունակվում է. Աշոտյան

Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու գործարքի հետ կապված սկանդալը շարունակվում է. երեկ Հայաստանի ՊՆ-ի կողմից որպես իրավապայմանագրային հիմք հիշատակված Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունների միջեւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը (27 օգոստոսի, 2001 թ. Դամասկոս) չէր կարող հիմք հանդիսանալ ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումը Սիրիա ուղարկելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Պետք է պատրաստ լինել, որ նման տեմպերով գալիք գարնան բույրը կարող է շաղախված լինել նաև վառոդով. Արմեն Աշոտյան

Ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը, թեպետ այս անգամ կոչել այն տարածաշրջանային կարելի է միայն պայմանականորեն, որովհետև համանախագահները չայցելեցին Ստեփանակերտ:

Հասարակությունը պիտի շնորհակա՞լ լինի, որ գոնե համայնքներում Փաշինյանի հերթական «կեպիներն ու սելֆիի ձողիկներին» չեն կարգել ղեկավարներ. Աշոտյան

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում Լենա Նազարյանն ասել է, որ եթե իշխանությունները ցանկանային, ապա ՏԻՄ ընտրություններին բոլոր 24 համայնքներում կհաղթեին իր թեկնածուները, Facebook-յան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Արմեն Աշոտյանը առաջարկում է Լեւոն Տեր–Պետրոսյանի հրաժարականի օրը սահմանել որպես «Արցախի փրկության օր»

Իրեն հարգող ամեն մի հեղափոխություն փորձում է սահմանել սեփական՝ հեղափոխական օրացույցը։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ սարգսյանի հրաժարականի օրը որպես Քաղաքացու օր հռչակելու նախաձեռնությանը։

«Սրբեք այդ կոկորդիլոսի արցունքները և ներողություն խնդրեք բոլորից». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո՞ւր էիք, տիկնայք և պարոնայք, երբ տարիներ շարունակ ատելություն ու կեղծիք էին տարածում, այդ թվում՝ դուք անձամբ, ձեր կողմնակիցները և ընկերները, մեր՝ հանրապետականների մասին:

Եթե հանկարծ Փաշինյանը գնաց երկրորդ սցենարով, ապա մեծ վտանգ կլինի. Աշոտյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, նաեւ ԵՄ պաշտոնյաները՝ հանձինս Յոհաննես Հանի եւ Ֆրեդերիկա Մոգերինիի, չեն ողջունում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը:

Ղարաբաղ. Տրոհո՞ւմ, թե կոնսոլիդացիա. Ի՞նչը կհաղթի Փաշինյանի մեջ. Արմեն Աշոտյան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող արտաքին գործընթացները խիստ մտահոգիչ են, որքան էլ գործող իշխանությունները փորձեն չտեսնելու տալ կամ չխոստովանել սա: Այս մասին Facebook-ի իր ջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Դեսպանի հումորի զգացողությունը իր հիշողությունից լավ մարզավիճակում է. Արմեն Աշոտյանը՝ Պյոտր Սվիտալսկու հայտարարության մասին

Երեկ ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկին հայտարարել է, որ «որքան որ ես եմ հիշում, առաջին անգամ է, որ ի դեմս ՀՀ կառավարության ունենք մի գործընկեր, կողմ, որը շատ հստակ նշում է, թե ինչ է ցանկանում անել»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Կարելի է եզրակացնել, որ դեսպանի հումորի զգացողությունը իր հիշողությունից լավ մարզավիճակում է». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկին հայտարարել է, որ՝ «որքան որ ես եմ հիշում, առաջին անգամ է, որ ի դեմս ՀՀ կառավարության ունենք մի գործընկեր, կողմ, որը շատ հստակ նշում է, թե ինչ է ցանկանում անել»։

Փաշինյանի երեկվա հայտարարությունը ռեկտորներիի մասին միանգամից մի քանի հոդվածների նյութ է. Աշոտյան

Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը ռեկտորներիի մասին միանգամից մի քանի հոդվածների նյութ է իշխանափոխությունից հետո: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Աշոտյանը Փաշինյանին առաջարկել է մի կողմ դնել քաղաքական հակասությունները եւ Ղարաբաղի հարցում ընդհանուր եզրեր գտնել

Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի առաջիկա բանակցությունների օրակարգի վրա անհրաժեշտ է աշխատել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Սերժ Սարգսյանի հայտարարած ժամանակը մոտենում է. Արմեն Աշոտյան

Սերժ Սարգսյանի հայտարարած ժամանակը մոտենում է: Այս մասին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` պատասխանելով լրագրողների հարցին, թե երբ է գալու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նշված ժամանակը հասարակությանը հետաքրքրող հարցերին պատասխանելու համար:

«Փաստ». ՀՀԿ-ի «գաստրոլները». Բազմաշերտ ժեստ ու «ռեբրենդինգ»

«Փաստ» թերթը գրում է. «Այսօր՝ ապրիլի 4-ին, Գերմանիայի Բունդեսթագը քննարկելու է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցը: «Փաստ» թերթին հայտնի է դարձել, որ ՀՀ-ից այդ հարցի քննարկմանը հրավիրվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ինչը համարվում է խիստ հատկանշական եւ բազմաշերտ ժեստ:

Եվրոպական խորհրդարանում ընդունվել է ՀՀԿ-ի կողմից ներկայացված էր Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւ

Եվրոպական խորհրդարանում այսօր՝ ապրիլի 10-ին, Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության գործադիր կոմիտեի նիստում ընդունվել է ՀՀԿ-ի կողմից ներկայացված էր Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւ: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ նախագիծը ինքն է ներկայացրել, որը քննարկվել է եւ ընդունվել:

«Հրապարակ». Տոնելու են, թե ոնց են մեզ քվուր տվե՞լ. Հունից դուրս եկավ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս եք տոնելու Քաղաքացու տոնը, ի՞նչ եք անելու այսօր․ հարցրինք խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիրներին: «Ճամփին եմ. գնում եմ Ղարաբաղ` այնտեղ անցկացնելու Քաղաքացու «տոնը»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Ռուսերեն

Ашотян назвал дезинформацией сообщение о том, что Полиция Бельгии раскрыла дело о нападении на него

Зампред Республиканской партии Армении, бывший министр образования и науки Армен Ашотян назвал абсолютной дезинформацией сообщение о том, что Полиция Бельгии раскрыла дело с нападением на него

Политическая школа РПА собрала беспрецедентное число абитуриентов - Ашотян

Политическая школа Республиканской партии Армении, носящая имя бывшего премьер-министра и экс-лидера РПА Андраника Маркаряна собрала беспрецедентное количество заявок от абитуриентов, сообщил в среду журналистам зампред партии Армен Ашотян.

Зампред РПА призвал не вмешиваться в личные дела Царукяна

Зампред правящей Республиканской партии Армении Армен Ашотян прокомментировал заявление крупного предпринимателя, экс-лидера партии "Процветающая Армения" Гагика Царукяна о своем возможном возвращении в большую политику.

Своим вступлением в РПА Карен Карапетян подтвердил, что он не является временным премьер-министром: Армен Ашотян

Говоря о предстоящих парламентских выборах, зампредседателя РПА Армен Ашотян сказал, что важно понять значение этих выборов, поскольку ими будет обусловлена концепзия развития страны до 2022 года.

Население Армении почувствует эффект от сотрудничества между президентом и премьер-министром

Население Армении почувствует через определенное время эффект от сотрудничества между президентом Армении Сержем Саргсяном и премьер-министром Кареном Карапетяном, сказал в понедельник журналистам заместитель председателя правящей Республиканской партии Армении Армен Ашотян.

Ашотян объяснил, почему поторопился поздравить президента с переизбранием на пост главы РПА

Зампред правящей Республиканкой партии Армении Армен Ашотян объяснил, почему на съезде РПА в субботу поторопился поздравить президента страны Серж Саргсяна с переизбранием на пост главы партии.

В Армении нет необходимости во втором государственном языке – зампред правящей партии

В Армении нет необходимости во втором госязыке, сказал журналистам в понедельник зампред правящей Республиканской партии Армении, экс-министр образования и науки Армен Ашотян, комментируя словам посла по особым поручениям МИД РФ Элеонора Митрофанова о необходимости придания русскому языку законодательного статуса в странах бывшего СССР.

Зампред РПА назвал условие, при котором Саргсян возглавит правительство Армении

Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян прокомментировал намерение президента Армении Сержа Саргсяна стать премьер-министром после президентских выборов 2018 года.

Армения никогда не выиграет ни от российско-турецкого противостояния, ни от альянса – Ашотян

Региональные обострения являются вызовом для Армении, поэтому Ереван никогда не выиграет ни от российско-турецкого противостояния, ни от альянса этих стран, сказал во вторник журналистам зампред Республиканской партии Армении Армен Ашотян, комментируя ситуацию вокруг убийства посла РФ в Турции.

Зампред РПА о решении Оганяна: политика привлекает экс-чиновников, но безуспешно

Заместитель председателя правящей Республиканской партии Армении Армен Ашотян прокомментировал заявление экс-министра обороны Сейрана Оганяна о намерении вернуться в большую политику.

РПА нацелена на позитивную избирательную кампанию без черного пиара – Ашотян

Правящая РПА нацелена на позитивную предвыборную кампанию, в которой не будет места черному пиару, агрессивности, личностным выпадам и оскорблениям, заявил вице-председатель РПА Армен Ашотян.

Зампредседателя партии «Наследие» надеется, что в скором времени окажется у власти

Заместитель председателя партии «Наследие» Армен Мартиросян, присоединившийся к альянсу «Оганян – Раффи – Осканян» выразил надежду, что спустя некоторое время он будет находиться у власти, а члены Республиканской партии Армении (РПА) Эдуард Шармазанов, Армен Ашотян и Ованнес Саакян – в оппозиции.

Пашинян должен извиниться перед директорами школ и детсадов за оскорбление – зампред РПА

Один из лидеров блока "Елк" (Исход), депутат парламента Никол Пашинян должен извиниться перед директорами школ и детских садов за нанесенное оскорбление, сказал журналистам во вторник заместитель председателя правящей Республиканской партии Армении Армен Ашотян.

Ашотян: технические неполадки не могут серьезно повлиять на процесс выборов в Армении

Небольшие технические неполадки не могут серьезно повлиять на процесс выборов в Национальное Собрание Армении, заявил в воскресенье на брифинге заместитель председателя правящей Республиканской партии Армении Армен Ашотян.

Соглашение между РПА и Дашнакцутюн беспрецедентно с точки зрения коалиционного сотрудничества - Ашотян

Новое соглашение между Республиканской партией Армении (РПА) и Армянской революционной федерацией "Дашнакцутюн" (АРФД) является беспрецедентным с точки зрения коалиционного сотрудничества в парламентской республике, заявил заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян

Ашотян назвал беспрецедентным коалиционное соглашение между РПА и АРФ "Дашнакцутюн"

Новое соглашение между Республиканской партией Армении (РПА) и Армянской революционной федерацией "Дашнакцутюн" (АРФД) является беспрецедентным заявил заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян

Азербайджанское культурное наследие сохраняется в Армении, в отличие от армянского - Ашотян (ФОТО)

Председатель постоянной парламентской комиссии по внешним сношениям Армен Ашотян пригласил азербайджанских журналистов убедиться, что культурное наследие этой страны сохраняется в Армении

Встреча президентов Армении и Азербайджана состоится в Женеве

Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама АЛиева состоится на следующей неделе в Женеве, заявил заместитель председателя Республиканской партии Армении (РПА), глава постоянной парламентской комиссии по внешним связям Армен Ашотян

ПА "Евранест" приняла армянскую резолюцию по регулированию применения автономного оружия в зонах конфликта

ПА "Евранест" приняла проект армянской резолюции по регулированию применения автономного оружия, заявил глава постоянной комиссии НС Армении по внешним сношениям Армен Ашотян

Комитет парламентского партнерства ЕС–Армения призвал стороны карабахского конфликта к переговорам на высшем уровне - Ашотян

Комитета парламентского партнерства ЕС–Армения призвал стороны карабахского конликта к переговорам на высшем уровне, сообщил председатель постоянной парламентской Комиссии по внешним связям Армен Ашотян

Անգլերեն

Armenian and Azerbaijani presidents to meet in Geneva next week

Armenian and Azerbaijani presidents Serzh Sargsyan and Ilham Aliyev will meet in Geneva, Switzerland, next week in an attempt to resume the talks on the Nagorno-Karabakh conflict settlement, the deputy chairman of the governing Republican Party of Armenia (HAK) Armen Ashotyan said following a meeting of the party’s executive body late on Thursday.

Armenia needs strong opposition – EPP head

Armenia needs a strong opposition, Joseph Daul, European People's Party leader, said as he met Tuesday with Armen Ashotyan, deputy chairman of the Armenian National Assembly, in Finland, where the latter traveled to attend the EPP congress, the press office of the Republican Party of Armenia reports.