Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արա Խաչատրյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Ռուբեն Հախվերդյանի «Կտրուկ շրջադարձ»-ը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում

Նոյեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Ռուբեն Հախվերդյանի համատեղ համերգը `«Կտրուկ շրջադարձ» խորագրով: Երևանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ համերգին կկատարվեն Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործությունները, որոնք գործիքավորել և մշակել է կամերային նվագախմբի և տարբեր անսամբլների համար կոմպոզիտոր, ՀՀ կոմպոզիտորների միության անդամ Նարինե Զարիֆյանը։ Նա առաջին անգամ հայ երաժշտական իրականության մեջ դասական ոճի հիմքով համեմված փոփ, ջազ, ռոք, ֆոլք երաժշտական տեսակների սիեթեզով է ստեղծագործում և տարբեր ժանրերում բազմաթիվ երկերի հեղինակ է։ Դիրիժոր Վահան Մարտիրոսյան, Կ. Սարաջյանի անվ. Մանկական երգչախումբը, մեներգիչ՝ Ռուբեն Հախվերդյանը, մենակատարներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հակոբ Ջաղացպանյանը, Տիգրան Այվազյանը (կիթառ), թավջութակահար՝ Լևոն Առաքելյանը, ջութակահար Աստղիկ Վարդանյանը, Գևորգ Մովսիսյանը (ակկորդեոն), Ալեքսանդր Գրիգորյան (հարվածային գործիքներ)։ Համերգի ընթացքում Հախվերդյանը կներկայացնի իր «Կտակ», «Հիսունից հետո», «Ուղիղ ժամը 12-ին» և այլ ստեղծագործություններ: 1.Կտակ 2.Երևանի գիշերներում 3.Աշնան երգը 4.Երբ ես կմեռնեմ 5.Եվ ուղիղ ժամը 12-ին 6.Ճամփորդ 7.Հիսունից հետո 8. Օրոր 9.Կարոտ 10.Մեր Սիրո աշունը 11.Սա Երևանն է 12.Տիկին Արուս 13.Կեսգիշեր

Բորիս Բերեզովսկու մենահամերգը` «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնին

«Երևանյան հեռանկարներ» 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա դաշնակահար Բորիս Բերեզովսկու մենահամերգը: Այս մասին Panorama.am-ին տեղեացրեցին փառատոնի մամուլի ծառայությունից:

Հոբելյանական երեկո՝ նվիրված Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին

Դեկտեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար` Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:

Վլադիլեն Բալյանի հուշերը. «Եվ նրանք բոլորը եղել են… էջեր կոմպոզիտորի օրագրից…»

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ «Ամրոց գրուպ» ընկերությունը հրատարակել է կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վլադիլեն Բալյանի «Եվ նրանք բոլորը եղել են… էջեր կոմպոզիտորի օրագրից…» /«И все они были… Страницы из дневника композитора»/ ռուսերեն գիրքը։ Այն կոմպոզիտորը ներկայացրել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում։ Ներկաները շնորհանդեսի ընթացքում նաև ունկնդրել են Վլադիլեն Բալյանի մի քանի ռոմանսներ՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ Նարինե Անանիկյանի, Դիանա Հարությունյանի կատարմամբ և Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ։ Վլադիլեն Բալյանի հուշագրությունը, իր իսկ գնահատմամբ, մի կյանք տևած սիրո պատմություն է և երեք տարվա աշխատանքի արդյունք։ Իրական ժողովրդականություն վայելող ստեղծագործություններ հեղինակած կոմպոզիտորը նաև նշանակալի դերակատարություն է ունեցել  կարևորագույն մշակութային օջախների կառավարման գործում և շատ ու շատ հարցերում նախաձեռնություն ցուցաբերելով՝ դարձել տարբեր ձեռնարկումների կազմակերպիչ և իրականացնող։ Գիրքն ամփոփում է այդ ձեռնարկումների ու Վլադիլեն Բալյանի հարուստ կյանքի հետաքրքրական դրվագները՝ Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Հովհաննես Շիրազի, Սիլվա Կապուտիկյանի, Սվյատոսլավ Ռիխտերի, Մստիսլավ Ռաստրոպովիչի, Բենջամին Բրիտտենի և 20-րդ դարի այլ մեծ արվեստագետների հետ հանդիպումների պատմությունները։ Ներկայացվող հուշագրությունը լրացնում է վառ անհատականությունների արդեն հայտնի կերպարները  և անուղղակիորեն ներկայացնում հեղինակին։ Վերջինս գոհունակություն է հայտնել երկրի պատմության և իր կենսագրության մաս կազմող Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում իր բարեկամներին ևս մեկ անգամ մեկտեղելու առիթի համար։ Նա շնորհակալությամբ նշել է Վիլլի Սարգսյանի խմբագրական և Կարեն Բալյանի ձևավորման  աշխատանքը։  Վլադիլեն Բալյանը հատուկ ջերմությամբ ընդգծել է գիրքը   թանկագին ընկերոջ՝ Սիմոն Հախումյանի հիշատակին նվիրելու փաստը և կարևորել հրատարակման հարցում նախկին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գործուն աջակցությունը։ Վլադիլեն Բալյանի կյանքի տարբեր փուլերին անդրադարձող հուշագրությունը  ոչ միայն ժամանակագրական, այլև իրադարձային մեծ ընդգրկման շնորհիվ ներկայացնում է Խորհրդային Հայաստանում մշակույթի զարգացման պատմությունը՝ շիտակ, անկեղծ շարադրանքով և հավաստի փաստագրությամբ։  

Երևանում կներակացվի «Աղետ» նախագիծը

Նոյեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի Դրեզդենի սինֆոնիկ նվագախմբի` Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված «Աղետ» համերգաշարը: Նոյեմբերի 13-ին նույն նախագիծը պետք է ներկայացվեր Ստամբուլում՝ Գերմանիայի գլխավոր հյուպատոսության շենքում, սակայն  Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը չեղարկեց այն՝ պատճառաբանելով, որ այդ օրը դահլիճը չի տարամադրվում որևէ միջոցառման համար: Հիշեցնենք, որ նախագծի հեղինակները համերգին հրավիրել էին Էրդողանին: Հենց այս հրավերից հետո Գերմանիայի ԱԳՆ-ն չեղարկեց համերգը, ինչը  մեծ բողոքի ալիք է բարձրացրել հենց գերմանացիների շրջանում: Երևանյան համերգին կմասնակցեն Դրեզդենի սիմֆոնիկի  երաժիշտերը, որոնց կմիանան Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Ազգային ֆիլհարմոնիկի և Երիտասարդական նվագախմբերի երաժիշտները: Նշենք, որ «Աղետ» նախագիծը արդեն 2 տարվա պատմություն ունի: Այն մեկնարկել է Բեռլինում և լայն արձագանք է գտել հանրության շրջանում:  Ավելի ուշ այն նաև ներկայացվել է Դրեզդենում: Նախագիծը նվիրված էր Հայոց ցեղասպանության ճանաչմանը և 100-րդ տարելիցին: Ծրագրի նպատակն էր, որպեսզի Գերմանիան ճանաչի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Էրդողանը Գերմանիայից պահանջել էր, որ  փակվի այդ նախագծը, սակայն դա տեղի չունեցավ:

Դրեզդենի սիմֆոնիկի Ցեղասպանությանը նվիրված «Աղետ» համերգը կհնչի Երեւանում

Նոյեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի՝ լայն արձագանք գտած «Աղետ» խորագրով համերգը՝ Դրեզդենի կամերային երգչախմբի, Հայաստանի ֆիլհարմոնիկ, կամերային և երիտասարդական նվագախմբերի երաժիշտների մասնակցությամբ: Նախագծի առաջին համերգը տեղի է ունեցել անցյալ տարի Բեռլինում, որին հաջորդել են համերգները Դրեզդենում և  Բրանդենբուրգում: Առաջին իսկ համերգներից պարզ էր արդեն, որ նախագիծը մեծ հաջողություն կունենա: Համերգաշարի հայաստանյան մասնակից, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը վստահեցրել է, որ նախագիծը դեռ երկար ճանապարհ կանցնի: Համերգին ընդառաջ նախագծի ստեղծմանն է անդրադարձել նաև Դրեզդենի սիմֆոնի տնօրեն Մարկուս Ռինդտը և նշել, որ միավորելով հայ, թուրք և գերմանացի երաժիշտներին և այդ երկրների ստեղծագործությունները՝  նախագծի հեղինակներն այդպիսով փորձել են նաև երկխոսության հիմք դնել Թուրքիայի և Հայաստանի միջև:   Դրեզդեն Սիմֆոնիկերի  «Աղետ» ծրագիրը հայ ունկնդրին կներկայացվի նոյեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախմբի համագործակցությամբ, ինչպես նաև ֆիլհարմոնիկ և երիտասարդական նվագախմբերի երաժիշտների մասնակցությամբ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նախագիծը մեկնարկել է դեռևս 2015 թվականին Բեռլինում: Առաջին իսկ համերգից սկսած՝ ծրագիրը հայտնվեց գերմանացի ունկնդրի ուշադրության կենտրոնում: Ծրագրում ընդգրկված են Զեյնեփ Գեդիզլիօղլուի, Հելմուտ Օհրինի և մեր հայրենակից Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները: Համերգի տեսագրությունը և Դրեզդեն Սինֆոնիկերի պատրաստած հարցազրույցները հեռարձակվեցին Բեռլինի ռադիոյով: Մի ամբողջ ամիս այն հեռարձակվում էր նաև առցանց, ինչը հնարավորություն տվեց հանրության է՛լ ավելի մեծ զանգվածի իրազեկելու Հայկական հարցի մասին: Համերգներին մասնակցում էին նաև Հայաստանից, Սերբիայից, Թուրքիայից ժամանած երաժիշտներ` համալրելով նվագախմբի կազմը: Սկսված արշավը, բնականաբար, զայրացրեց պաշտոնական Անկարային: Էրդողանի աղմկահարույց բողոքը չհասավ իր նպատակին, և համերգաշարը վերսկսվեց 2016 թվականի ապրիլ-մայիս ամիսներին` ներառելով Դրեզդենն ու Բրանդենբուրգը: Անդրադառնալով համերգային ծրագրին՝ կոմպոզիտոր  Վաչե Շարաֆյանը նկատեց, որ այն շատ խիզախ նախաձեռնություն է: Ծրագրի գաղափարն իրականում ծնվել է դեռ 6 տարի առաջ, երբ Դրեզդենի սիմֆոնիկի տնօրեն Մարկուս Ռինդտը հանդիպեց կիթառահար Մարկ Սինանին:  Նրանք սկսեցին համագործակցել, երբ Մարկ Սինանը պատմեց իր տատիկի մասին, ով ազգությամբ հայ էր: Տատիկի պատմությունն այնքան է հուզել Մարկուս Ռինդտին, որ նրանք որոշել են այս  նախագծի միջոցով անդրադառնալ Հայոց ցեղասպանությանը: «Սկզբում մենք որոշեցինք բեմադրել «Մուսա լեռան 40 օրը», սակայն հետո փոխեցինք մեր որոշումը: Ընտրեցինք մեկ այլ ճանապարհ, այն է՝ միավորել հայ, թուրք և գերմանացի երաժիշտներին  և այդ երկրների ստեղծագործությունները՝ այդպիսով նաև Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսության հիմք դնելով»,- պատմում է Ռինդտը։ Մշակույթի նախարարի խորհրդական Սվետլանա Սահակյանը նկատեց, որ այս նախագիծն ըստ էության շարունակում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շարքը:

«Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը»

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ավանդական դարձած «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքն անակնկալներ է պատրաստել երաժշտասերների համար: Երրորդ տարին կազմակերպվող նախագիծը մինչև տարեվերջ կներկայացնի հետաքրքիր համերգային երեկոներ: «Այս ծրագիրը տարբերվում է սովորական համերգային երեկոներից: Հանդիսատեսը հնարավորություն է ստանում շփվել երաժիշտ-կատարողի հետ: Կատարողները, ովքեր ներկայացնում են ստեղծագործություններ, կարող են նաև պատմել այս կամ այն գործի մասին: «Երաժշտական հինգշաբթի»-ն հնարավորություն է տալիս հանդիսատեսին համերգի ընդմիջման ժամանակ պտտվել թանգարանի ցուցասրահներով, այսինքն` մեկ տոմսով մարդիկ կարող են վայելել երաժշտություն և այցելել թանգարան»,-նշում է տուն-թանգարանիտնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը: Նոյեմբերի 10-ին ժամը 19:00 Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդես կգա «Նաղաշ» համույթը: Կոլեկտիվի անդամներ են Հասմիկ Բաղդասարյանը (սոպրանո), ՏաթևիկՄովսեսյանը (սոպրանո), Արփինե Տեր-Պետրոսյանը (ալտ), Էմանուել Հովհաննիսյանը (դուդուկ), Արամ Նիկողոսյանը (ուդ), Տիգրան Հովհաննիսյանը (դհոլ) և Ջոն Հոդյանը(դաշնամուր): «Նաղաշ»-ի կատարմամբ հնչող երգերը ստեղծվել են միջնադարյան հայ բանաստեղծ և հոգևորական Մկրտիչ Նաղաշի բանաստեղծությունների հիման վրա  (XVդար): Նոյեմբերի 24-ին «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հյուրը կլինի դաշնակահար Ռոնե Բոյսեն (Կանադա), ով թանգարանում հանդես գալու մեծ ցանկություն է հայտնել: Նա կներկայացնի հետաքրքիր ծրագիր` բաղկացած Բեթհովենի, Ռավելի գործերից, ինչպես նաև մշակութային օջախի խնդրանքով կկատարի Խաչատրյանի ստեղծագործություններից: Իսկ դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կնշվի կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի 90-րդ հոբելյանը: Կկազմակերպվի «Երկու ընկեր» խորագրով երեկո` նվիրված Ավետիսյանի և երգիչ Հովհաննես Բադալյանի ընկերությանը: Միջոցառմանը կմասնակցեն Պողոս Եղիազարը (վոկալ) և Նունե Մելիք-Վրթանեսյանը (դաշնամուր):

Դաշնակահար Բորիս Բերեզովսկին մենահամերգով հանդես կգա Հայաստանում

«Երևանյան հեռանկարներ» 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 13-ին  Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա դաշնակահար Բորիս Բերեզովսկու մենահամերգը: Այս մասին Panorama.am-ին տեղեացրեցին փառատոնի մամուլի ծառայությունից: Համերգային ծրագրում ընդգրկված են Բելա Բարտոկի «Սոնատ», «Երեք Էտյուդ», Ֆերենց Լիստի «12 Էտյուդ» ներկայացումները: Նշենք, որ դաշնակահար Բորիս Բերեզովսկին առաջին անգամ ելույթ է ունեցել Հայաստանում 2007-ին նույն փառատոնի շրջանակներում:

Հայաստանի ներկայացուցիչն առաջին տեղն է զբաղեցրել «Պետերբուրգյան Գարուն-2017» արվեստի միջազգային մրցույթում

Ջութակահարուհի Ալեքսանդրա Կուզմինան կատարել է Ս. Սքոթի «В стране лотоса» ստեղծագործությունը և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից հատված՝ մշակված հատուկ ջութակի համար:

Բաբաջանյանի երաժշտությունը կյանքը տոն է դարձնում

Անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան 33-րդ տարելիցի կապակցությամբ կոմպոզիտորի արձանի մոտ տեղի ունեցավ հիշատակի արարողություն։ «Առնո Բաբաջանյանն իր երաժշտության գույներով, հնչյուններով կարողանում է ﬔր կյանքը տոն դարձնել՝ ասել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Ի դեպ՝ այսօր  Բաբաջանյանի ստեղծագործությունները հնչելու են կոմպոզիտորի արձանին հարող տարածքում, նրա անվան համերգասրահում, իսկ արդեն տարեվերջին էլ բացվելու  է Մեծն կոմպոզիտորի թանգարանը:   Կոմպոզիտոր  Առնո Բաբաջանյանի  երգերը ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի  համար դարձան այցեքարտ։ Հատկապես  նրա «Ասք փառապանծը»   երգչուհին  կատարում է գրեթե բոլոր համերգների ժամանակ։ Անվանի կոմպոզիտորը մահկանացուն կնքեց 1983թ նոյեմբերի 11-ի՝ թողնելով ստեղծագործական հարուստ ժառանգություն։ Ռուս բանաստեղծ Անդրեյ Դեﬔնտևը նրան բնորոշում էր որպես կյանքին սիրահարված մարդ: «Նրա ﬔջ այնքան հումոր կար այնքան մարդկայնություն, որ ինքը՝ երաժշտությունն էր ծնվում այդ բարությունից: Նա ուներ գեղեցիկի բնազդային զգացում»,- մի առիթով ասել է ռուս բանաստեղծը: Բաբաջանյանն իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկանում։ Նրա տաղանդը նկատում է  աշխարհահռչակ կոմպոզիտոր  Արամ Խաչատրյանը, ու դրվում է  Բաբաջանյանի երաժշտական կարիերայի սկիզբը։ Բաբաջանյանի  ստեղծագործական ոճի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել Սերգեյ Ռախմանինովը։  «Երբ նվագում եմ Ռախմանինովի նախերգանքները, այնպիսի տպավորություն է, թե  սեփական երաժշտությունս  եմ նվագում: Նա մեծ դեր է խաղացել իմ՝ որպես մարդ եւ դաշնակահար կայանալու գործում»,- մի առիթով խոստովանել է Բաբաջանյանը: Իսկ ահա  Կոմպոզիտորների միության նախագահ Արամ  Սաթյանը «Ռադիոլուրին» պատմում է՝ երբ  վերջին անգամ Բաբաջանյանի հետ  զրուցել է՝ կոմպոզիտորը նշել է, որ ցանկանում է  Սիմֆոնիկ կտավ ստեղծել։ Բայց այդ կտավը նա չհասցրեց գրել՝ ափսոսանքով շեշտում է Սաթյանն ու  հավելում՝ Բաբաջանյանն իր տարեկիցներից թերևս տարբերվում  էր  նրանով, որ ընկերություն էր անում նաեւ երիտասարդների  հետ, ինչն անմիջական ազդեցությունն էր ունենում նրա ստեղծագործությունների վրա: Բաբաջանյանը պարզապես  հիանալի ընկեր էր, մարդ, ով զգում էր ժամանակը, կարողանում էր ապրել ժամանակի խնդիրներով՝ ասում է Կոմպոզիտորների միության նախագահը։ Բաբաջանյանի հուշերում կարդում ենք. «Մի անգամ, երբ մեկնել էի   Տոմսկ հերթական համերգի,  հանկարծ  տեսնում եմ  մի խումբ աղջիկների, որոնք  քայլում էին ու երգում. «Ուր էլ լինեմ, ինձ հետ ես միշտ իմ Երեւան» երգը։ Ինձ այնքան հաճելի էր։ Ոչ այն պատճառով, որ ես եմ գրել այդ երաժշտությունը, այլ որ Տոմսկում երգում էին Երեւանի մասին»։ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասում է, որ կոմպոզիտորի բոլոր ստեղծագործություններն են իրեն հագեհարազատ, բայց առավել հոգեհարազատ են նրա այն գործերը, որոնք նվիրված են մայրաքաղաք Երևանին: Մշակույթի նախարարը պատմեց, որ պատանեկության տարիներին նրա հետ ﬕ քանի հարցազրույց է  անցկացրել: Եվ կոմպոզիտորի խոսքը նույնքան երգեցիկ էր, որքան երաժշտությունը: Նրա թողած ժառանգությունը ﬔր կյանքն ավելի պայծառ և լուսեղ է դարձնում՝ ասում է մշակույթի նախարարը: Ի դեպ՝ «Առնո  Բաբաջանյանի հիշատակի  հիմնադրամ»-ն  այսօր կազմակերպել է մի շարք միջոցառումներ: Կոմպոզիտորի  արձանին հարող տարածքում  անընդհատ հնչում են նրա ստեղծագործությունները: Բաբաջանյանական շունչը լինելու է նաև նրա անվան համերգասրահում. իսկ նոյեմբերի 25 -ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա կոմպոզիտորի 95- ամյակին նվիրված համերգ: Արդեն տարեվերջին էլ Բաբաջանյանի արվեստի սիրահարները նրա թանգարանի բացման ականատեսը կլինեն:

Հայաստանի թանգարաններում աշխատանքի է ընդունվում «աուդիոգիդը»

Հայաստանի պատմության թանգարանի դահլիճում այսօր ստորագրվեց  «աուդիոգիդի» ստեղծման դրամաշնորհի բազմակող պայմանագիրը, որի շրջանակում   Հայաստանում Չինաստանի դեսպանատունը 25 հազար դոլարին համարժեք դրամաշնորհ կհատկացնի Հայաստանի թանգարաններում ներդրվելիք «աուդիոգիդ» ծրագրային հավելվածի ստեղծման համար։ Ծրագիրը կիրականացնի Technology & Science Dynamics հայաստանյան ընկերությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության պատվերով:   IT ոլորտը գալիս է օգնելու մշակույթի հանրայնացմանը: Հայաստանի թանգարաններում կներդրվի  «աուդիոգիդ» ծրագրային հավելվածը: Մշակույթի նախարարության նախաձեռնությունն  իրականություն է դառնում Հայաստանում Չինաստանի դեսպանատան տրամադրած  25 հազար դոլար դրամաշնորհի միջոցով : Դեսպան Թիան Էրլունն ընդգծում է, որ չինական կողմը նախաձեռնությանն օժանդակում է հաճույքով։ Նախ այն պատճառով, որ հետաքրքրված են մշակութային երկկողմ հարաբերությունների զարգացմամբ, նաև, որ նորամուծությունը կօգնի  Հայաստան այցելող ինչպես այլազգի, այնպես էլ  չինացի զբոսաշրջիկներին: Ծրագրի տեխնիկական կողմն ապահովում է ՏՏ որոտում առաջատարներից մեկը համարվող Technology & Science Dynamics հայաստանյան ընկերությունը: Ընկերության տնօրեն Վահան Շաքարյանի համոզմամբ՝ տեխնիկական նորամուծությունը կնպաստի դեպի թանգարաններ այցելուների, մասնավորապես՝  դպրոցականների հոսքի ավելացմանը: Ծրագիրը հնարավորություն է տալիս մեկ թանգարան այցելելով տեղեկություններ ստանալ նաև այլ թանգարանների մասին: Սա ևս շոշափելի առավելություն է: Փետրվար ամսից բջջային հեռախոսներում ներբեռնելով «աուդիովիզուալ գիդ» հավելվածը՝  առաջարկվող 10 լեզուներով հնարավոր կլինի ճամփորդել Հայաստանի պետական 3 թանգարաններում:  Հավելվածը պարբերաբար կտեղեկացնի նոր ցուցադրանքի կամ ցուցանմուշների մասին։ Սա նաև քայլ է՝ դեպի միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրում՝ իր խոսքում այսօր նշեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ «Հավելվածը հնարավորություն կտա թանգարանի որևէ ցուցանմուշի, նրա հեղինակի մասին հավելյալ տեղեկություն ստանալ, տեսնել թանգարանի տեղադիրքը քարտեզում,  որոշ դեպքերում՝ ցուցանմուշի 3D պատկերում ինքնանկարվել (սելֆի անել) և այդ լուսանկարը, ինչպես նաև ցուցանմուշների մասին տեղեկությունը կիսվել սոցցանցերում »: Ինչպես արդեն նշվեց՝ ծրագրային հավելվածը փետրվարին ներդրվելու է Հայաստանի պետական 3 ՝ Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի թանգարաններում։ Մինչև տարեվերջ ծրագրից կօգտվեն   պետական 7 թանգարաններ։  

Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո` դեկտեմբերի 6-ին

Դեկտեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար` Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Ռոստոմյանի Սիմֆոնիա թիվ 3-ը հանճարեղ ստեղծագործություն է։ Ռոդիոն Շչեդրին, կոմպոզիտոր Համերգին մասնակցում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Վահագն Հայրապետյան ջազ տրիոն, սոպրանո Հենրիետտա Հարությունովան, դաշնակահար Արթուր Ավանեսովը: «Տաղ հրեշտակայինը» մենք լսեցինք մի քանի անգամ, այնքան շատ էինք տարվել նրա լարվածությամբ և ուժգին ուղերձով։ Սա իրապես հրաշալի և ուժեղ երաժշտություն է։ Ժան—Պիեռ Մատես «BIM Editions»-ի նախագահ (Շվեյցարիա)    Հոբելյանական երեկոն ղեկավարելու են դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և բրիտանացի դիրիժոր` Դևիդ Դեվիսը: Համերգային ծրագրում կհնչեն Ստեփան Ռոստոմյանի Սիմֆոնիա թիվ 1, Սիմֆոնիա թիվ 3, Տաղ հրեշտակային, Սիմֆոնիա թիվ 4 ստեղծագործությունները:

Նրա երգերը հաճախ փոխարինում էին փամփուշտներին. գուսան Հայկազունը 65 տարեկան է

Արցախյան պատերազմի օրերին նրա երգերը փոխարինում էին մեր սուղ փամփուշտներին` բարձրացնելով հայ ֆիդայու մարտական ոգին ու կորովը:  Գուսան Հայկազունի երգերը նաև ամրագրեցին մեր հաղթանակն ու գոյության իրավունքը: Պատերազմի ողջ ընթացքում նա հայ զինվորի կողքին էր: Արցախյան պատերազմում  գուսան Հայկազուն դարձած  մասնագիտությամբ շինարար-ճարտարագետ Գագիկ Նազարյանը երեկ տոնում էր ծննդյան 65-րդ տարեդարձը: Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած ՝«Ի զեն հայեր» խորագիրը կրող համերգին հնչեցին նրա հին ու նոր երգերը։   Գուսան Հայկազունի երգն է, որը հնչում է  Արամ Խաչատրյան համերգասրահի ոչ միայն բեմից, այլև՝ դահլիճից:  Գետաշեն», «Պիտի գնանք վաղ թե ուշ», «Հպարտ գնացեք», «Հայեր, միացեք». դեռ 88-ից ծնված ու արցախյան պատերազմում հայ զինվորին ու մեր ողջ ժողովրդին ուժ ու ոգի պարգևած  այս երգերը գիտեն ու անգամ կատարում եմ շատերը, բայց հեղինակին, ավաղ՝ շատերը չեն ճանաչում: Գուսան Հայկազուն. փոքրամարմին այս մարդու մասին գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադևոսյանն ասում էր. «Սա միայն նրա անտենան է, ինքը գետնի տակ է, իր  արմատներով հայ ժողովրդի մեջ է խրված»: Գուսանի երգերի մասին այսօր ասում է՝ պատերազմի տարիներին դրանք զենք էին մեր ձեռքերում։ «Սկզբում նա կռվում էր Արցախում, բայց հետո հրամանատարն ասաց՝ կարող է զոհվես, ավելի լավ է՝ գնա, երգ գրիր»,-հիշում է Մահապարտներ գնդի 5-րդ դասակի հրամանատար Սպարտակ Մաթևոսյանը։ Պատերազմ եք գնում, բարով գնացե՛ք, Վարդանի արյունն է Ձեր մեջ, իմացե՛ք, Նոր կազմավորված Հայոց բանակի, Առաջին զինվորն եք, հպարտ գնացե՛ք: Գուսանի ՝ «Հպարտ գանացեք» հայտնի երգը նվիրված է արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդանին : Հերոսի մոր՝ տիկին Զարիկի համար գուսան Հայկազունի երգերը կորստի դեմ պայքարելու ուժի  ու զորության աղբյուր են։ Գուսանի երգը և որդեկորույս մորն  է կանգուն պահում, և արգանդում զավակ կրող մորն է ուժ տալիս: Հայ  զինվորի համար այդ երգը  ոգու, հավատի անսպառ աղբյուր է: Հենց այդ ոգով ու հավատով նրանք պահեցին ու շարունակում ենք պահել մեր սուրբ հողը: Եզակի և մեծատառով մարդ, որը ժամանակին եկավ իր հայրենիքը պաշտպանելու   նախ զենքով, ապա՝  գրչով ։ «Այս տարի իրականացան իմ երեք մեծ նպատակները. նախ՝ անձնագրում  փոխեցի ազգանունս ու դարձա  Գագիկ Հայկազուն, բոլորովին վերջերս  ծնվեց 5-րդ զավակս՝ Անահիտը, ստացա բնակարան Երևանի քաղաքապետարանից»,-  ասում է գուսանը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում ծննդայն 65-ամյակին նվիրված համերգն էլ համարելով  տարվա լավագույն իրադարձություններից մեկը: Գուսան Հայկազունի նոր երգերից մեկը կոչվում է ՝ «Լավագույն տղերքը մենք ենք, մենք, որ կանք ու ապրում ենք մեր երկրում, դժվարություններից չենք փախչում, մենք, որ կարող ենք ուս ուսի տալ, միանալ ու համառորեն առաջ շարժվել»: 88-ին ծնված գուսանի  առաջին երգը  ժամանակի ու իրավիճակի ծնունդ էր, այն  միացման կոչ էր՝ ուղղված մեր ողջ ժողովրդին: «Հայեր միացեք» երգն այսօր էլ արդիական է, որովհետև միասնականության մեջ է մեր գոյատևման ամենամեծ գաղտնիքը։

«Երդվում եմ քեզ, իմ երկիր». բարեգործական համերգ նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ապրիլի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք «Երդվում եմ քեզ, իմ երկիր» խորագրով բարեգործական համերգը` նվիրված է ապրիլյան պատերազմի հերոսներին:

Վիրտուոզ դաշնակահար Բորիս Բերեզովսկու համերգները՝ Արամ Խաչատրյան համերգասրահում

Դեկտեմբերի 12-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենան ականավոր վիրտուոզ դաշնակահար Բորիս Բերեզովսկու համերգները: Բորիս Բերեզովսկին հանդիսանում է աշխարհ լավագույն դաշնակահրներից մեկը՝ Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր: Նա վերջին անգամ Հայաստանում հանդես է եկել փառատոնի շրջանակներում 2010թ-ին: Դեկտեմբերի 12-ին դաշնակահարը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչի Պ.Ի. Չայկովսկու թիվ 2 դաշնամուրային կոնցերտը և Սիբելիուսի թիվ 2 Սիմֆոնիան: Դեկտեմբերի 13-ին Բորիս Բերեզովսկին հայ հանդիսատեսի համար հանդես կգա եզակի մենահամերգով, որի ընթացքում կհնչեն Բարտոկի Սոնատը, Շոպենի 4 էքսպրոմնտները, Գրիգի 8 Լիրիկական պիեսները և Ստրավինսկու Պետրուշկան:

Թե չես գա-լի` մը-նաս բա-րի». ազգագրական երգերը՝ ոչ ավանդական ներկայացմամբ

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` դեկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, «Հովեր» պետական կամերային երգչախումբը Վահագն Հայրապետյանի  ջազ տրիոյի հետ համատեղ կներկայացնի  «Թե չես գա-լի` մը-նաս բա-րի» խորագիրը կրող նոր խմբերգային նախագիծը:  Ապարանի 12 ազգագրական երգերի ոչ ավանդական մշակումներից զատ` ծրագրում կհնչեն նաև  Վահագն Հայրապետյանի «Հին վալս», «Խաղաղություն» ստեղծագործությունները: Ազգագրական երգերն ընտրվել  են Ալինա Փահլևանյանի ժողովածուներից: Մշակումները կատարել է Վահագն Հայրապետյանը:   Ավանդական երգերի ոչ ավանդական մշակումներ: Աննախադեպ չէ, բայց հետաքրքիր է: ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը հավելում  է, որ  նախագիծն արժանացել է նախարարության բացարձակ հավանությանը երկու հիմնական պատճառով։ «Ավանդական երաժշտությունը ներկայացվում է ժամանակակից լեզվով, ինչը ենթադրում է լայն լսարանի ներգրավում: Սոնա Հովհաննիսյան և Վահագն Հայրապետյան. տաղանդավոր և ճանաչված երկու անուններ, որոնք միավորվել  ու ստեղծել են գեղեցիկ մի նախագիծ»։ Ապարանյան 12 ազգագրական երգերի մշակումները կատարել է դաշնակահար,  Ջազ տրիոյի ղեկավար Վահագն Հայրապետյանը:  «Չնայած ես կապ ունեմ ջազի հետ, բայց ջազն այստեղ կապ չունի:  Եվ չեմ ուզում, որ արվածը կապվի ջազի հետ»,-ասում է Հայրապետյանը: «Մեր  երգերն այնքան ռիթմիկ ու ներդաշնակ են: Ես փորձել եմ դրանց ընդհանրապես ձեռք չտալ: Իրենց համով, հոտով ու գույնով այդ երգերը նույնությամբ պահպանվել են: Պարզապես ժամանակակից, հետաքրքիր մի երանգ է հաղորդվել ստեղծագործություններին»,- ասում է: Երգերը հայտնի չեն, միտումնավոր ընտրվել են ոչ այնքան հայտնի ստեղծագործություններ, որպեսզի դրանք ևս սիրվեն ու ճանաչվեն՝ ասում է «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանը: Իսկ ինչու՞ Ապարանյան. հարցին արձագանքում է. «Ապարանը մեր ամենաերգեցիկ շրջաններից է: Կոմիտասը Ապարանում է ձայնագրել «Մոկաց Միրզան, այստեղ են ամփոփվել «Սասնա ծռերի» հինգ տարբերակները: Ապարանցիների երգերն ուղեկցվել են նաև պարերով, երգը չեն հիշել,  մինչև չեն պարել»: Առաջիկայում ծրագիրը կներկայացվի նաև մարզերում, սահմանամերձ շրջաններում և արտերկրում: Ըստ Վահագն Հայրապետյանի՝ հայ ավանդական երգն օտարի կողմից հաճախ ընդունվում է այնպես, ինչպես հարազատ երգը։ «Թե չես գա-լի` մը-նաս բա-րի» խորագիրը կրող նոր խմբերգային նախագիծը կներկայացվի դեկտեմբերի 11-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:  Ապարանի 12 ազգագրական երգերի ոչ ավանդական մշակումներից զատ ծրագրում կհնչեն նաև  Վահագն Հայրապետյանի հեղինակած «Հին վալս», «Խաղաղություն» ստեղծագործությունները։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի Ստաս Նամինի Centuria S-Quark սիմֆոնիան

Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շրջանակներում դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) կներկայացնի Ստաս Նամինի Centuria S-Quark սիմֆոնիան։ Մեծակտավ այս ստեղծագործությունը Նամինը սկսել է գրել 2014 թվականին։ 2016-ին հեղինակն ավարտել է աշխատել պարտիտուրների վրա։ Այս տարվա հուլիսին  Abbey Road ստուդիայում ձայնագրվել է Նամինի սիմֆոնիան Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և դիրիժոր Լի Ռեյնոլդսի ղեկավարությամբ։ Հայազգի անվանի երաժիշտ, կոմպոզիտոր, նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինը նշում է իր 65-ամյակը: Հոբելյանի շրջանակներում Հայաստանում դեկտեմբերի 14-20-ն անցկացվում են Ստաս Նամինի ստեղծագործական օրերը: Ստաս Նամինը ժամանակակից ռուսական մշակույթի խոշորագույն դեմքերից է, ռուսական ռոքի հիմնադիրներից: Ավելի քան 15 տարի Նամինը Մոսկվայի երաժշտության և դրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է:

Հրդեհ Արտաշատ քաղաքում

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 21-ին՝ ժամը 01.02-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող երկհարկանի տանը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Խաչատրյան փողոցում գտնվող տներից մեկում:

Արամ Խաչատրյանի բրոնզե կիսանդրին կտեղադրվի Մոսկվայի կոնսերվատորիայում

Այսօր Արամ Խաչատրյանի բրոնզե կիսանդրին կտեղադրվի Մոսկվայի կոնսերվատորիայում հիմնադրման 150-ամյակի կապակցությամբ: Պյոտր Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիան կիսանդրին կստանա որպես նվիրատվություն, ասվում է կոնսերվատորիայի պաշտոնական կայքում: Նախագծի նախաձեռնողն ու հեղինակը հայտնի քանդակագործ, Մոսկվայի նկարիչների միության անդամ, Արվեստների ազգային ընկերակցության (ԱՄՆ) հյուպատոս, Հայաստանի վաստակավոր նկարիչ Միքայել Սողոյանն է: Նշվում է, որ նվիրատուն հենց ինքը Սողոյանն է: Մեծ կոմպոզիտորի կիսանդրու հանձնման արարողությունը տեղի կունենա 2017-ի փետրվարի 2-ին Մոսկվայի կոնսերվատորիայի հյուրասրահում:

Հարո Ստեփանյան-ֆեստը հնչեցնում է հայ կոմպոզիտորների՝ տասնամյակներ չհնչած գործերը

Փետրվարի 17-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի՝ Հարո Ստեփանյան-ֆեստի շրջանակներում ներկայացվել են Հարո Ստեփանյանի կամերային ստեղծագործությունները։ Երկու բաժնից կազմված երեկոյի ընթացքում հնչել են կոմպոզիտորի դաշնամուրի համար գրված պրելյուդները և ռոմանսները։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 11 տարեկան է

Հունվարի 25-ը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար տոնական օր է: 2006 թ.-ի այդ օրը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ճապոնացի ջութակահար Յուկա Ցուբոյի մասնակցությամբ՝ տեղի ունեցավ նվագախմբի առաջին համերգը։ Նվագախմբի հիմնադիրը դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է, ով միավորել է երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների։ Երիտասարդների աշխատասիրության և նվիրվածության շնորհիվ կարճ ժամանակում կոլեկտիվն արժանացել է երաժշտասեր հասարակության ջերմ ընդունելության և միջազգային ճանաչման։ Բարձր վարպետության համար 2008թ.-ին ՀՀ կառավարության որոշմամբ կոլեկտիվին շնորհվեց պետական կարգավիճակ: Երիտասարդականը հանդես է եկել բազմաթիվ համերգներով Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Երաժիշտները ներկայացել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Բելգիայի, Չինաստանի, Նիդերլանդների, Իսպանիայի, Իտալիայի, Լիբանանի և շատ այլ երկրների հեղինակավոր համերգասրահներում, այդ թվում՝ Opera Garnier (Փարիզ), Konzerthaus (Բեռլին), Dr. Anton Philipszaal (Հաագա), Չայկովսկու անվան համերգասրահ և Կոնսերվատորիայի Մեծ համերգասրահ (Մոսկվա), Palais des Beaux-Arts (Բրյուսել) և այլն: Նվագախումբը մասնակցել է մի շարք միջազգային փառատոների, բազմիցս հանդես է եկել որպես հեղինակավոր միջազգային միջոցառումների պաշտոնական նվագախումբ՝ Արամ Խաչատրյանի անվան մրցույթ (2007թ-ից մինչ օրս), Musica Riva փառատոն (2013թ., Ռիվա դել Գարդա/Իտալիա), Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների 9-րդ մրցույթ (2014թ., Ֆոշան/Չինաստան), Al Bustan փառատոն (2014թ., 2015թ., 2016թ., Բեյրութ/Լիբանան) և այլն: Նվագախումբը հանդես է գալիս մի շարք նոր ծրագրերով, բարեգործական համերգներով: 2010թ.-ից Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո անցկացվում է Հայ կոմպոզիտորական արվեստի ամենամյա փառատոնը, իսկ 2013թ.-ից՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կյանքի է կոչվում Խաչատրյանի միջազգային ամենամյա փառատոնը: Երիտասարդական նվագախումբը տարեկան ունենում է մոտ 60 համերգ և ծրագրային ոչ մի կրկնություն։ Նվագախումբը մշտապես հանդես է գալիս նոր ծրագրերով՝ հայաստանյան հանդիսատեսին ներկայացնելով հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ, համերգներ է ունենում մարզերում, աշխատանքներ տանում մարզերի երաժշտական դպրոցների սաների հետ։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կազմում ստեղծվել և ակտիվ գործունեություն են ծավալում մի շարք անսամբլներ՝ «Օտրի Տրիո», փայտափողային կվինտետը, Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը, Աբգար Մուրադյանի անվան դուետը, Սարյանի անվան լարային քառյակը և այլն։ Այս ամենին զուգահեռ նվագախմբի նվաճումներից է Հայաստանում պատանիների և երիտասարդների շրջանում դասական երաժշտության տարածումը։ Նվագախմբի մի շարք նախագծերի շնորհիվ ավելի ու ավելի շատ երիտասարդներ են սկսել հաճախել դասական երաժշտության համերգներին։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ 2015թ.-ին ստեղծվեց և ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ելույթ ունեցավ «24/04» համաշխարհային նվագախումբը, իսկ 2016-ի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին, ՀՀ-ից և Արցախից շուրջ 1100 պատանի և երիտասարդ երաժիշտների համախմբող «Անկախության սերունդ» համահայաստանյան երգչախումբ-նվագախումբը։ [b]HayNews.am[/b]

Յունիբանկի աջակցությամբ Արամ Խաչատրյանի համերգասրահում կկայանա պատանի երաժիշտների`«Վարպետները կերտում են վարպետներ» սիմֆոնիկ համերգը

ՀՀ և ԼՀՂ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրում ընդգրկված սաները 2017թ.-ի մարտի 6-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) հետ ելույթ կունենան Արամ Խաչատրյանի համերգասրահում:

Հանդիսատեսը վայելեց «Վարպետները կերտում են վարպետներ» պատանի երաժիշտների սիմֆոնիկ համերգը

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Արամ Խաչատրյանի համերգասրահում կայացավ ՀՀ և ԼՂՀ երիտասարդ տաղանդավոր           երաժիշտների զարգացման նպատակային ծրագրում ընդգրկված սաների առաջին սիմֆոնիկ համերգը: Համերգը կրում էր «Վարպետները կերտում են վարպետներ» խորագիրը և, չնայած երաժիշտ-կատարողների երիտասարդ տարիքին, հանդիսատեսին իսկապես  ներկայացվեց «վարպետին» վայել բարդ և հագեցված համերգային ծրագիր, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։ Հնչեցին Չայկովսկու, Գրիգի, Ալ. […]

«Երևանյան Հեռանկարներ»-ը Հայաստան է բերելու հայտնի երաժիշտների

«Երևանյան Հեռանկարներ»  միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ փառատոնի շրջանակում այս տարի Երևան կժամանեն Իսրայելի կամերային նվագախումբը, հռչակավոր դաշնակահար Արկադի Վոլոդոսը` մենահամերգային ծրագրով, Մոսկվայի Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` ականավոր դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ, 8 անգամ գրեմմի մրցանակի արժանացած Էմերսոն լարային քառյակը: «Ռադիոլուր»-ին փառատոնի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ փառատոնային տարին կեզրափակի հանճարեղ դաշնակահար, հայազգի մեծ բարեկամ Եվգենի Կիսինի մենահամերգը: Տեղի կունենան վարպետության դասընթացներ` Բյուրականի ակադեմիայում և համերգներ մարզերում: «Երևանյան Հեռանկարներ»  միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ շրջանի բացումը  տեղի կունենա 2017թ-ի մարտի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում՝  լեգենդար ջութակահար, կրկնակի Գրեմմի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի ելույթով: Երաժիշտը փառատոնի շրջանակներում  Երևանում հանդես է եկել «Ցուկերման Չեմբըր Փլեյրս» կամերային նվագախմբով և  «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ: Այս անգամ Պինկաս Ցուկերմանը հանդես կգա թավջութակահարուհի Ամանդա Ֆորսայտի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչեն` Յոհաննես Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակի համար լյա մինոր և նույն հեղինակի Թիվ 4 Սիմֆոնիան: ««Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հանդիսանում է Եվրոպայի մեկ տասնյակ լավագույն փառատոներից մեկը, որը շարունակաբար գրանցում է մեծ նվաճումներ` ի շահ մեր երկրի մշակութային, կրթական, արտաքին քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտների»,- նշեցին փառատոնի մամուլի ծառայությունից:

Կայացավ Հայկ Մելիքյանի՝ Բախին նվիրված մենահամերգը (Լուսանկարներ)

Երեկ՝ մայիսի 29-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ, ճանաչված դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը։ Համերգը նվիրված էր Հայաստանի և Գերմանիայի միջև Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։

«Ջազը հանուն խաղաղության» բարեգործական համերգ՝ Երեւանում

Ապրիլի 8-ին, ժամը՝ 19:00-ին, Արամ  Խաչատրյանի անվան համերգասրահում Արցախի պետական ջազ նվագախումբը ելույթ կունենա «Ջազը հանուն խաղաղության» համերգին: Երեկոյի հատուկ հյուրերն են՝ Արմեն Հյուսնունցը և Լևոն Մալխասյանը: Համերգից ստացված հասույթը կուղվի Արցախի մշակույթի նախարարությանը:

«Զինվորիս հետ» բացօթյա բարեգործական համերգը՝ վաղը

<<Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը մշտապես եղել է հայոց բանակի կողքին>>` այսօր նշել է մաեստրո Էդուրդ Թոփչյանը՝ ընդգծելով, որ դեռ 2016 թվականի ապրիլի 9-ին Կասկադում կազմակերպվեց <<Զինվորիս հետ>> խորագիրը կրող բացօթյա համերգ եւ դրամահավաք՝ զորավիգ  լինելով այդ օրերին Արցախի սահմանների պաշտպանության համար  զոհված հայ զինվորներին եւ նրանց ընտանիքներին։ Այսօր արդեն տարելիցի շրջանակներում է կազմակերպվում բարեգործական համերգ, որի հասույթը կտրամադվի զինվորների ընտանիքներին:   Արամ Խաչատարյանի անվան մեծ համերգասրահում փորձ է: Հնչում է կոմպոզիտոր, երագահան Ռոբերտ Ամիրխանյանի հայրենասիրական երգերի երգացանկից հատուկ ապրիլյան պատերազմի համար գրված << Վրեժն արդար կանչի>> երգը,  <<Հովեր>>, Հայաստանի եւ Երեւանի պետական  կամերային երգչախմբերի կատարմամբ, ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Դիրիժորը Էդուարդ Թոփչյանն է։ Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտության միջոցով հայրենասիրական ոգի փոխանցելու առաքելությունն է դրված ապրիլի 10-ին Արամ Խաչատրյան անվան մեծ համերգասրահում՝ <<Երդվում եմ քեզ, իմ երկիր>> խորագիրը կրող բարեգործական համերգի հիմքում: Ինչպես այսօր նշեցին երաժշտական դարբնոցի մեծանուն ներկայացուցիչները՝ այն եւս մեկ անգամ հայ խիզախ զինվորին գնահատելու, Հայաստան երկիրը գովերգելու նպատակ ունի, մենք այսօր տարվում ենք կենցաղային հնչողությամբ երաժշտությամբ, իսկ կա բազային մի երաժշտություն, որը կոչվում է հողասիրություն: <<Ես չեմ ցանկանում, որ համերգային երեկոն նվիրված լինի Ռոբերտ Ամիրխանյանին>>,- մի քանի անգամ նշեց կոմպոզիտորն ինքը՝ հավելելով՝ համերգը հնչեղ եւ կատարյալ են դարձնում կատրողները ու միայն  առանձնացնել եւ կարեւորել  երգերի հեղինակի անունը, ճիշտ չէ: Ըստ <<Հովեր>> պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, խմբավար Սոնա Հովհաննսիյանի, հայ հասարակությունը նմանօրինակ հայրենասիրական ու ոչ միայն, մաքրամքուր երաժշտության եւ ոգի փոխանցող երգերի կարիքն ունի:

Էլժբետա Պենդերեցկա. «Հայաստանն ունի շատ լավ նվագախումբ»

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ապրիլի 11-ին ելույթ է ունեցել Վարշավայի Լյուդվիգ վան Բեթհովենի Զատկի փառատոնում։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը Վարշավայի ազգային ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում հնչեցրել է Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործությունները։ «Լյուդվիգ վան Բեթհովեն» ասոցիացիայի նախագահ Էլժբետա Պենդերեցկան, ներկայացնելով իր տպավորությունները, ասել է, որ համերգն ապացուցեց, որ Հայաստանն ունի շատ լավ նվագախումբ՝ հոյակապ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ. «Նվագախմբին գնահատեց ոչ միայն լեհ, այլև միջազգային արվեստասեր հանրությունը»։ Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը նշեց, որ հպարտության, ուրախության, հուզմունքի զգացումներ են ապրում, քանզի մեր ժողովրդի տաղանդավոր երիտասարդները լեհ հանդիսատեսին են ներկայացրել հայ դասական երաժշտությունն անվերջանալի թվացող ծափահարությունների ներքո։ Երիտասարդական նվագախմբի ելույթը Բեթհովենի Զատկի փառատոնում նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, ինչպես նաև՝ Լեհաստանի հայկական համայնքի ստեղծման 650-ամյա հոբելյանին։ Համերգին նվագախմբի հետ հանդես են եկել մենակատարներ Նարեկ Հախնազարյանը (թավջութակ) և Յարոսլավ Նադրզիցկին (ջութակ)։ Համերգին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոմկևիչ Վալցը, աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, Լեհաստանի հասարակական-քաղաքական և մշակութային հեղինակավոր գործիչներ, արվեստաբաններ, լրագրողներ և այլք:

Տիգրան Համասյանը 2 համերգ կունենա Երևանում

Աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը An Ancient Observer ալբոմի համերգային շրջագայության շրջանակներում Երևանում նախապես հայտարարված մեկ համերգի փոխարեն կունենա 2-ը: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել է ինքը՝ Համասյանը. «Քանի որ մայիսի յոթի Երևանյան համերգի տոմսերն արդեն մի շաբաթ է սպառված են, տեղեկացնում եմ, որ մայիսի ութին ևս մեկ համերգ է լինելու»,- գրել է նա: Համերգները կկայանան Արամ Խաչատրյան համերգասրահում: An Ancient Observer ալբոմի համերգային շրջագայության շրջանակում Համասյանն արդեն եղել է աշխարհի տարբեր երկրներում: Առաջիկայում ծրագրված են համերգներ Շվեյցարիայում,ՌԴ-ում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Գերմանիայում:

Արտակարգ դեպք Երևանում. կոտրել են ճանաչված հաղորդավարուհու ավտոմեքենայի ապակին և գողացել կոշիկները

Shamshyan.com-ը գրում է. Մեր տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 14-ին, անհայտ անձը կամ անձինք Արաբկիր վարչական շրջանի՝ Արամ Խաչատրյան փողոցում կոտրել են սիրված ու ճանաչված հեռուստահաղորդավար Էռնա Էլիզբարյանին պատկանող Nissan March մակնիշի ավտոմեքենայի հետնամասի ապակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծալապակասները ավտոմեքենայում ոչինչ չհայտնաբերելով, այնուամենայնիվ, իրենց հետ տարել են սիրված հաղոդավարուհու կոշիկները: Հավանաբար, մտածել են, որ դա Մոխրոտիկի կոշիկներն են և իրենք կհագնեն ու կգեղցկանան: Ի դեպ՝ վերջին ժամանակներս Արաբկիր վարչական տարածքում կարծես թե շատացել են նմանատիպ գողությունները:

«Trio Mandili» վրացական ֆոլկ խումբը համերգով հանդես կգա Երևանում

«Trio Mandili» վրացական ֆոլկ խումբն առաջին անգամ համերգով հանդես կգա Երևանում:  Հունիսի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգին երեք աղջիկները կներկայացնեն նաև հայերեն ստեղծագործություն: «Trio Mandili»-ին անհամբերությամբ սպասում է հայաստանյան համերգին: Աղջիկները հայերեն են սովորում ու հասցրել են հայ երկրպագուներին ուղղված տեսանյութ պատրաստել: Երեք վրացուհիները տարիներ առաջ երազել անգամ չէին կարող այսպիսի հաջողության մասին: Նրանք իրենց «Apareka» երգի համար սելֆի-տեսանյութ նկարահանեցին ևներբեռնեցին այն համացանց: Արդյունքում աղջիկների անկեղծ ու խարիզմատիկ տեսահոլովակը միլիոնավոր դիտումներ գրանցից՝ նրանց բերելով համաշխարհային ճանաչում: «Apareka» տեսահոլովակն արդեն հավաքել է 20 միլիոնից ավելի դիտում, իսկ խմբի երկրպագուների բանակը շարունակում է աճել: Տրիոն վերջերս ձայնագրել է իր անդրանիկ` «With Love» ալբոմը: Այս ալբոմի անվանումը պատահական չէ ընտրված. մարդկանց, երաժշտության ու կյանքի նկատմամբ սիրով լցված` խումբը շրջագայություններով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում: Տրիոն արդեն իսկ երկրպագուների մեծ բանակ ունի ոչ միայն Վրաստանում, այլև Ռուսասատնում, Ուկրաինայում, Ղազախստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում ու նույնիսկ Ավստրալիայում: Տեղեկացնենք, որ խմբի երևանյան համերգի կազմակերպիչներն են Prime Production և Azd Production ընկերությունները:

«Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում». Թանգարանային եռօրյա հրավառություն՝ Երեւանում

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումն այս տարի կանցկացվի  մայիսի 20-ին: Այն իրականացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակում, որը նշվում է 1977 թվականից՝ Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ նախաձեռնությամբ: 2017 թվականին Հայաստանում և Արցախում միջոցառումներին մասնակցող թանգարանների թիվը 113-ն է: Ի դեպ միջոցառումների այս տարվա կարգախոսն ընտրվել է ԻԿՕՄ-ի հայկական կոմիտեի առաջարկությամբ: Որն է այն և ինչպես ենք նշելու թանգարանային եռօրյա հրավառությունը` «Ռադիոլուր»-ի ռեպորտաժում:     Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս  «Թանգարանների գիշեր» ակցիային ու Թանգարանների միջազգային օրվան միացել են  բազմաթիվ նոր թանգարաններ: Հայաստանի ու Արցախի 113 թանգարաններ հանրության  առաջ իրենց դռները կբացեն բազմաբովանդակ միջոցառումներով: Սակայն, մինչ առաջիկա միջոցառումներին անդրադառնալը փորձեցինք պարզել՝ որքանով են մեր հայրենակիցները հետաքրքրված թանգարանային գիշերներով: «Տեղյակ եմ, երեւի կգնանք: Կմասնակցենք, հաճելի է շատ, ավելի ես սիրում հայրենիքդ»: «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում». « ԻԿՕՄ-ի  գագաթնաժողովում Թանգարանների միջազգային օրվա այս տարվա կարգախոսն ընտվել է կառույցի հայկական ազգային կոմիտեի առաջարկությամբ»,-ասում է կոմիտեի տնօրեն  Մարինե Հարոյանը: «Առաջարկվող թեմայի հետ սովորաբար ներկայացվում է նաև շարժառիթը: Այս թեմայի ընտրության շարժառիթը և՛ Հայոց ցեղասպանությունն էր, մասնավորապես 2015-ին նշված 100-ամյակը, և՛ Հոլոքոստը: Հաշվի էր առնվել հատկապես  այն փաստը, որ բռնությունների ալիքն աշխարհում, ցավոք,  գնալով ավելի ու ավելի մեծանում է: Այդ ամենը նպաստեց նրան, որ բոլորը քվեարկեցին հօգուտ այս կարգախոսի»: «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառման օրը՝ մայիսի 20-ին, պետական երեք թանգարաններում, այդ թվում՝ Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, կգործարկվի «Աուդիովիզուալ գիդ» բջջային հավելվածը, որի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 19-ին, Փարաջանովի թանգարանում: Մինչև տարեվերջ թանգարանների մասին բազմալեզու տեղեկություններ պարունակող հավելվածը կներդրվի պետական յոթ թանգարաններում»,-տեղեկացրեց մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը: Թանգարանների միջազգային օրվա, Թանգարանների գիշերվա առիթով կազմակերպվող միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային գրադարանում մայիսի 19-ին կբացվի Գրատպության թանգարանը: Հայաստանի  ազգային գրադարանի տնօրեն  Տիգրան Զարգարյան. «Թանգարանը բաղկացած է վեց սրահներից, որոնք ներկայացնում են  հայերեն տպագիր գրքի  անցած ճանապարհը՝ սկսած նախագրային շրջանից: 1512 թվականից մինչև մեր օրերը ներկայացնող եզակի հրատարակություններ, բացառիկ ցուցանմուշներ, որոնք կհետաքրքրեն թանգարանի ամենատարբեր տարիքի այցելուներին»: Թանգֆարանների գիշեր համաեվրոպական միջոցառմանն այս տարի առաջին անգամ կմասնակցի Երևանի նորաբաց «Տիկնիկների պատկերասրահը»: Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում».  կարգախոսի ներքո այս թանգարանի  ներկայանալը փոքր-ինչ դժվար էր պատկերացնել, բայց պատկերասրահի գեղարվեստական ղեկավար Մարինե Խաչմանուկյանը գտել է լուծումը. «Մենք կներկայացնենք վավերագրական մի լուսանկարի պատմություն: Հեղինակը նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Բյորն է, որն  աշխատել  է Մուշի հայկական դպրոցներում  և դարձել  Հայոց ցեղասպանության ականատեսը:  1910-ը թվականին արված   նրա լուսանկարում Մուշի հայկական դպրոցի 13 աշակերտուհիներն են՝ երջանիկ ու ժպտացող դեմքերով: Նրանց  ձեռքերում տիկնիկներ կան: Բոդիլ Բյորն իր հուշերում գրում է, որ  տիկնիկները երեխաները նվեր էին ստացել Սուրբ Ծննդյան տոնի առիթով և լուսանկարվելիս շտապում էին, որպեսզի ավարտեն  ու խաղան իրենց տիկնիկներով»: «Հաջորդ առավոտյան շատերի տիկնիկներն անհետացել էին. դրանք գողացել էին թուրք սպաների կանայք»,- գրում է Բյորնը: «1915 թվականին Բյորնը նույն կերպ փնտրում ու չէր կարողանում գտնել լուսանկարում պատկերված  իր սաներին. նրանց մեծ մասը սպանվել էր…»:

«Աուդիովիզուալ գիդի» մեկնարկը՝ Փարաջանովի թանգարանից

Սմարթֆոններում ներբեռնելով «Yerevanmuseums» հավելվածը, առաջարկվող 10 լեզուներով արդեն հնարավոր է  ճամփորդել մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող պետական երեք թանգարաններում՝ Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի: Հավելվածի շնորհանդեսն այսօր Փարաջանովի թանգարանում էր: «Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» միջոցառման առիթով մենք որոշեցինք մատուցել լավագույն նվերը. ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով մեր թանգարանների տեղեկատվական նյութն այսուհետ 10 լեզուներով հասանելի է դառնում Հայաստան այցելած զբոսաշրջիկներին և ոչ միայն»,- Սերեգեյ Փարաջանովի թանգարանովի թանգարանում, «Աուդիոգիդ» բջջային հավելվածի շնորհանդեսին ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Թանգարանային գործում սա քայլ առաջ է. սա  ոչ միայն աուդիովիզուալ և վիրտուալ թարգմանիչ է, այլև մշտական կապ  երբևէ թանգարան այցելած զբոսաշրջիկի հետ, որովետև բջջային հավելվածը, մնալով այցելուի հեռախոսի մեջ, հնարավորություն է տալու նրան տեղեկություններ ստանալ թանգարանի մասին՝  մշտապես պահպանելով կապը վերջինի հետ» 25 հազար դոլար արժողությամբ նախագիծն իրականացվում Հայաստանում Չինաստանի դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ: Մշակույնթի նախարարը  նկատեց, որ սա Չինաստանի դեսպանատան օժանդակությամբ իրականացվող արդեն երկրորդ խոշոր նախագիծն է վերջին մեկ շաբաթվա ընթացքում: «Երկու օր առաջ տեղի ունեցավ չորս շարժական կինոթատրոնների շնորհանդեսը, որոնք ևս ձեռք են բերվել դեսպանատան օժանդակությամբ»,-ասաց նախարարը: «Ծրագրային հավելվածի վերաբերյալ նախարարի  առաջարկությունն ընդունել ենք մեծ սիրով  և շատ զարմացած եմ, որ նախագիծը հնարավոր եղավ կյանքի կոչել այսքան կարճ   ժամանակահատվածում»,-ասաց  Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էռլունը: «Մի կողմից դա պայմանավորված էր նախարարության մեծ խանդավառությամբ: Մյուս կողմից՝ դա վկայում է այն մասին, որ ՏՏ ոլորտը Հայաստանում իսկապես կայացել է: Վերջերս ես մեծ ուրախությամբ հայտնաբերեցի, որ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով չինացիները զբաղեցնում են երրորդ պատվավոր հորիզոնականը՝ Իրանից և Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներից հետո, իհարկե շատ մեծ տարբերությամբ:  Ես կարծում եմ, որ այս ծրագիրը, որն ապահովում է նաև   չինարեն լեզվով տեղեկատվության հասանելիությունը,  կնպաստի նրան, որպեսի չինացի զբոսաշրջիկների  հոսքը դեպի Հայաստան մեծանա և նրանք իմանան ավելին այս երկրի հարուստ մշակույթի մասին»:

Իսրայելցի ջազ երաժիշտը հանդես կգա Հայաստանում

Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 31-ին համերգով հանդես կգա հանրաճանաչ Ավիշայ Քոենը՝ իր եռյակի հետ: Եռյակի կազմում, բացի Ավիշայ Քոենից (կոնտրաբաս և վոկալ), հանդես են գալիս ամենապրոֆեսիոնալ երաժիշտները`Իտամար Դոարին (հարվածային գործիքներ) և Օմրի Մոռը՝ (դաշնամուր): Այս բացառիկ համերգն իրականություն է դառնում Prime Production-ի և մշակույթի հավատարիմ բարեկամ Արդշինբանկի նախաձեռնությամբ: Համերգի իրականացմանն աջակցում են Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսությունը, Ջազի հայկական ասոցիացիան և «Մուրան» ընկերությունը: Տեղեկացնենք, որ Ավիշայ Քոենը իսրայելցի ջազ կոնտրաբասահար է, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող: Ծնվել է Երուսաղեմում, 1970-ին: Շատ վաղ տարիքից սկսել է դաշնամուր նվագել: Երբ երաժիշտը 14 տարեկան էր, ծնողները տեղափոխվում են Սենտ-Լուիս, որտեղ էլ նա սիրահարվում է ջազին: Իսրայելական բանակում ծառայելուց հետո Քոենը որոշում է սովորել կոնտրաբաս նվագել սովորել: 1992-ին Ավիշայը տեղափոխվում է Նյու Յորք: Սկզբնական շրջանում շինարարական հրապարակում աշխատում է որպես բանվոր, սակայն կամաց-կամաց փառք է ձեռք բերում երաժշտական շրջանակներում: Համագործակցել է դաշնակահար Դանիլո Պերեսի, Գրեմմիի դափնեկիր Չիկ Կորիայի հետ, եղել վերջինիս նախագծերի մաս: 2003 թվականից սկսել է զբաղվել սոլո կարիերայով: «Բեմն այն վայրն է, որտեղ Քոենն իրեն տանն է զգում»,-երաժշտի մասին ասում են քննադատները, ովքեր շատ բարձր են գնահատում Քոենի և նրա տրիոյի ելույթները:

Հայաստանում է իսրայելցի ջազ երաժիշտ Ավիշայ Քոենը

Իսրայելցի կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող Ավիշայ Քոենն իր եռյակով առաջին անգամ համերգով ելույթ կունենա Երևանում։ Համերգը կկայանա մայիսի 31- ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Տրիոյի կազմում, բացի Ավիշայ Քոենից (կոնտրաբաս և վոկալ), հանդես են գալիս Իտամար Դոարին (հարվածային գործիքներ) և Օմրի Մոռը (դաշնամուր):  Ավիշայ Քոենը ներկայացնելու է վերջին 15-20 տարվա  իր ստեղծագործությունները: Լինելու են և հին, և նոր գործեր:     Հայաստանում է աշխարհահռչակ իսրայելցի ջազկոնտրաբասահար Ավիշայ Քոենը: Ջազի և հատկապես Ավիշայ Քոենի արվեստի սիրահարներին այսօր և վաղը երեկոյան սպասվում է հաճելի ժամանց հրեական ջազի մոտիվներով: Ջազի ասպարեզում իր ուրույն ձեռագիրն ունեցող Ավիշայ Քոենն առաջին անգամ Հայաստան է եկել  17 տարի առաջ՝ աշխարհահռչակ դաշնակահար Չիկ Կորեայի հետ և այսօր շատ ուրախ  է վերադառնալում համար, ինչպես ինքն է ասում,  նման հյուրընկալ մի երկիր և ելույթ ունենալ հայ հանդիսատեսի առաջ: «Ես ներկայացնելու եմ վերջին 15-20 տարվա  իմ ստեղծագործությունները: Դրանց մի մասը նոր են, դեռևս ձայնագրված չեն: Կփորձեմ միքս տարբերակով ներկայացնել և հին գործերը, և նորը: Համերգի ընթացքում լինելու է նաև իմպրովիզ և անգամ ես հստակ չգիտեմ, թե ինչ եմ ներկայացնելու»: Ավիշայ Քոենը ծանոթ է նաև հայ երաժիշտների ստեղծագործություններին: Մասնավորապես լսել է Տիգրան Համասյանի և System of a down-ի կատարումները: Թե ինչպես կընդունի հայ հանդիսատեսը Ավիշայ Քոենին, ցույց կտան առաջիկա համերգները: Ամեն դեպքում՝ աշխարհահռչակ ջազմենը կարծում է, որ ջազի սիրահարները բոլոր երկրներում էլ նույնն են: Նշենք, որ Ավիշայ Քոենը՝ իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ գործիքավորող, ծնվել է Երուսաղեմում 1970 թվականին: Շատ վաղ տարիքից սկսել է դաշնամուր նվագել, իսկ 14 տարեկանում վերջնականապես սիրահարվում է ջազին: 22- տարեկանում Ավիշայը տեղափոխվում է Նյու Յորք: Սկզբնական շրջանում շինարարական հրապարակում աշխատում է որպես բանվոր, ապա աստիճանաբար ճանաչում գտնում երաժշտական շրջանակներում:  «Բեմն այն վայրն է, որտեղ Քոենն իրեն տանն է զգում» Ավիշայի մասին ասում են բոլոր նրանք, ովքեր շատ բարձր են գնահատում Քոենի և նրա եռյակի ելույթները:

Մեղավորները կպատժվեն

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը այսօր՝ հունիսի 9-ին, ժողով է անցկացրել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում եւ փորձել պարզել, թե ինչու հունիսի 8-ին Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացման ժամանակ նվագախմբի անդամները չեն ներկայացել ու կազմակերպված տապալել ներկայացումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը։

Այսօր Հայաստանի պետական խորհրդանշանների օրն է

Դրոշ, զինանշան եւ օրհներգ: 1991 թվականին հռչակված Հայաստանի երրորդ հանրապետությունը ժառանգեց ու ընդունեց առաջին հանրապետության բոլոր երեք խորհրդանշանները: Արդեն 2006 թվականի այս օրը Հայաստանի դրոշը եւ զինանշանն հաստատվեցին առանձին օրենքներով, սահմանվեց դրանց կիրառման կարգը։ Սակայն մոտ երեք  տարի է սկսվել են հայոց խորհրդանիշների շուրջ տարբեր քննարկումները։ Մասնավորապես՝ զինանշանըն այսօր ներկայացվում է մի քանի տարբերակով, թեեւ դրանք չեն համապատասխանում «ՀՀ պետական զինանշանի մասին» օրենքին կից հավելվածում ներկայացված զինանշանին։ Այլ խոսքով ասած՝ աղավաղումներ են: Խնդրով մտահոգված անձիք փաստում են, որ զինանշանը յուրաքանչյուր պետության անձնագիրն է, տվյալ պետության զինանշանին նայելիս կարող ես պատկերացում կազմել նրա անցյալի, ներկայի ու ապագայի մասին: Ազգային խորհրդանշանները ոչ միայն պետականության, պետության արժեհամակարգի կարևոր մասն են կազմում, այլեւ յուրաքանչյուր անհատի արժանապատվության, հպարտության արտահայտչաձև են: Այժմ հերթականությամբ փորձենք ներկայացնել մասնագետների տեսակետներն ու հիմանվորումները, թե՝ ինչ շտկումներ են անհրաժեշտ մեր խորհրդանշաններում: Սկսենք ՀՀ զինանշանից: Ըստ խնդրով մտահոգ հասարակական գործիչների՝ 2006թ. ընդունված «ՀՀ զինանշանի մասին» օրենքը շատ թերի է, իսկ նկարագրությունը հերալդիկ լեզվով չէ: Օրինակ, վահանի տարբեր մասերում գտնվող պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանների նկարագրությունը օրենքի տեքստում բացակայում է: Հերալդիկ նկարագրության մեջ պետք է առանձին նշվեն դաշտի, պատկերի, նրա առանձին մասերի գույները: «Վահանի դաշտերը բառացիորեն ներկված են ՀՀ դրոշի գույներով, բայց չէ՞ որ ամեն մի արքայական խորհրդանշան ուներ իր պատմական գույները»,- հարց է բարձրացնում նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Հարություն Սամուելյանը եւ նշում, որ այդ սխալի հետեւանքները, հատկապես հստակ են արտահայտվել կենտրոնական վահանակում, որտեղ աստվածաշնչյան լեռը, ջրհեղեղը եւ տապանը պատկերված են ոսկեգույն ֆոնի վրա, երբ այդ կոմպոզիցիայի բնական գույներն են լաջվարդն ու արծաթը: «Առաջին հերթին այս գործընթացը սկսվեց նրանից, որ Ռուբինյանների խորհրդանիշում ի հայտ եկան ծաղրանկարային էլեմենտներ: Ոմանք կարծում են՝ միտումնավոր, ոմանք՝ պատահական: Ես կողմ եմ այն մտքին, որ դա արված էր միգուցե միտումնավոր»: ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նույնպես կարծում է, որ ծաղրանկարային տարրեը միտումնավոր են արվել, եւ վերլուծելով զինանշանի կոպիտ սխալները ու անհրաժեշտություն պահանջող շտկումները թվարկում է. պետք է թուրը կոտրած չլինի, ժապավենի վրա կարգախոս լինի գրված, առյուծի բերանն էլ բաց լինի, իսկ լեզուն էլ երևա, ինչպես և արծվի դեպքում, քանի որ տվյալ պետության զինանշանի վրա պատկերն այնպիսին է լինում, ինչ վիճակ այդ պահին երկրում է տիրում: «Զինանշանը յուրաքանչյուր պետության անձնագիրն է, և տվյալ պետության զինանշանին նայելիս կարող ես պատկերացում կազմել նրա անցյալի, ներկայի ու ապագայի մասին»,- ասում է Աղամյանը, եւ հույս հայտնում, որ զինանշանի շտկմամբ երկրում էլ դրական փոփոխություններ կլինեն: Նկարիչների միության նախագահը հիշեցնում է ՌԴ օրինակը. «Ի սկզբանե Ռուսաստանում որպես սիմվոլ եղել է երկգլխանի արծվի 38 տեսակ՝ առաջին կայսրություններից  սկսած  մինչեւ վերջին՝ անկախ Ռուսաստանի գերբը: Եվ շատ տարօրինակ բան է ստացվել. ուսումնասիրություններից պարզվել է, որ ինչ-որ պատկերված է զինանշանի վրա, այդպիսին էլ եղել է այդ ժամանակահատվածը: Սրա մեջ կա ինչ-որ միստիկա, բայց փաստեր են: Օրինակ, եթե արծվի թեւի ֆոնի վրա պատկերված  թուրը եղել է դեպի ներս՝ ներքին խռովություններ են նկատվել, իսկ երբ եղել է դեպի դուրս՝ Ռուսաստանը միշտ ունեցել է նվաճումներ, հաջող պատերազմներ»: Յուրաքանչյուր նշան վերլուծելիս՝ հասկանալի է դառնում, որ այն մի հետեւանք թողնում է երկրի իրավիճակի վրա: ՀՀ զինանշանի պարագայում ծայր չունեցող թրի պատկերումը վատ ազդանշան է: «Եթե մենք տեսնում ենք, որ պաշտպանները՝ առյուծը եւ արծիվը, կարծես թե, շատ խեղճ վիճակում են, նույնպես վատ ազդանշանի մասին է խոսում»: Նկարիչ Հաղթանակ Շահումյանը և iոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանն նույնպես այն կարծիքին են, որ ՀՀ խորհրդանշանները պետք է փոխվեն: Ըստ Արամ Սաթյանի, 1918 թվականի Առաջին հանրապետության կայացման ժամանակ այդ խորհրդանշանները ընտրվել էին մեկ  տարով և հետագայում պետք է փոխվեին: Սակայն այդ հանրապետությունը երկար կյանք չունեցավ ու հուշերը իմաստ չկար վերականգնելու` նշում է Արամ Սաթյանը: «Պետք է կամք ունենանք, որպեսզի օրհներգը փոխենք՝ խոսելով երաժշտական լեզվով»,- շարունակում է միտքը կոմպոզիտորը և որպես հիմնավորում նշում Գաբրիել Երանյանի «Հայաստան» երգը կամ էլ Արամ Խաչատրյանի ձոներգը: «Այն կարող է մեկին դուր գալ, մյուսին՝ ոչ, բայց հիմնի «երաժտությունը պետք է վերամբարձ լինի հողից կտրի մարդուն»,- ասում է Արամ Սաթյանը: «Մեր հիմնը խեղված հիմն է, որևէ մեկը Նալբանդյանին հարցրե՞լ է, թե կարող ենք փոխել քո բանաստեղծությունը, իսկ  զինանշանն էլ  օտարական է, ռուսականին նմանեցված: Ավելին՝ մենք պետք է այնպես ներկայանանք, որ մեր դրոշը տեսնողը նույնպես այն երբեք չմոռանա»,- իր հերթին հավելում է գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը: Այժմ ներկայացնենք, որ կատարած հարցախույզից մեկ հատված՝ ինչ գիտեն մեր քաղաքացիները ՀՀ խորհրդանշանների մասին: «Եվ վերջում, մասնագետներն անհրաժեշտ են համարում պետական եւ ազգային խորհրդանշանների խորհրդի ստեղծումը, որտեղ կքննարկվեն առկա բացերը»:

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում

Հուլիսի 11-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Արամ Խաչատրյան փողոցի թիվ 25 շենքի դիմաց բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 96 AՕ 777 համարանիշի, Volkswagen մակնիշի 33 ՏТ 630 համարանիշի և ոստիկանական՝ 805 II 01 համարանիշի ավտոմեքենաները:

Երևան կժամանի Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը

Հունիսի 15-ին տեղի փառատոնի շրջանակներում Երևան կժամանի Ռուսաստանի պետական ակադեմիական Պ.Ի.  Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` հռչակավոր մաեստրոՎլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ:  Համերգի ծրագրում կհնչեն Պ.Ի. Չայկովսկու հինգերորդ Սիմֆոնիան, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը և այլ ստեղծագործություններ: Իբրևմենակատար նվագախմբի հետ ելույթ կունենա հայ երիտասարդ տաղանդաշատ ջութակահարուհի Դիանա Ադամյանը: Ռուսաստանի առաջատար նվագախմբի վեհաշուք համերգը Երևանում`հայ մենակատարի մասնակցությամբ այս տարի նշվող հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա տարելիցի լավագույն մշակութային անդրադարձն է: Իննսունամյա պատմություն ունեցող այս հեղինակավոր նվագախումբն իր փառավոր պատմության ընթացքում ղեկավարել են Լորին Մաազելը, Կուրտ Մաազուրը, Եվգենի Սրավինսկին,մենակատարներ` Սվյատոսլավ Ռիխտերի, Դավիդ Օյստրախի, Լուչիանո Պավարոտիի, Վիկտոր Տրետյակովի, Պինկաս Ցուկերմանի, Յուրի Բաշմետի, Դենիս Մացուևի, Բորիս Բերեզովսկու ևայլոց հետ: 1974թ.-ից ի վեր պատմական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր է նշանակվել  Վլադիմիր Ֆեդոսեևը: Այս նվագախմբի հետ մաեստրո Ֆեդոսեևըբացահայտել է Եվգենի Կիսինին, Մաքսիմ Վենգերովին և Վադիմ Րեպինին: Մաեստրո Ֆեդոսեևը 1995-2004թթ հանդիսացել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Տոկիոյիֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին հրավիրյալ դիրիժոր և շուրջ տաս տարի եղել է Ցյուրիխի օպերայի ու  Ցյուրիխի “Տոնհալլե” նվագախմբի հրավիրյալ դիրիժորը: Պ.Ի. Չայկովսկու անունը նվագախմբին շնորհվել է 1993թ-ից` կոմպոզիտորի ստեղծագործությունների լավագույն և խորաթափանց կատարումների համար: Նվագախմբի նվագացանկը ահռելի է,հայտնի են նրանց Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու, Բրամսի, Մալերի և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների մեկնաբանությունները: Խմբի ձայնասկավառակներըթողարկվել են Սոնի, Վարներ Քլասսիքս ենդ Զազզ, Ֆիլիպս, “Մելոդիա” և մի շարք այլ հեղինակավոր ընկերությունների կողմից: Նվագախումբը շրջագայել է երկրագնդով մեկ, ելույթներունենալով աշխարհի բոլոր ծայրերում: Նրանք զբաղվում են նաև լուսավորչական գործունեությամբ, համերգներ նվագելով Տրետյակովյան պատկերասրահում և Լոմոնոսովի անվանհամալսարանում:  2016թ-ին խումբը ներկայացրեց հայրենական կինոյին նվիրված համերգաշար` Կրեմլյան պալատում: Հայտնի  են նվագախմբի համերգները Վիեննայի Մուզիքֆերայնի ոսկյադահլիճում, որտեղ հնչեց նաև Չայկովսկու “Ունդինա” օպերայի վերափոխված տարբերակի պրեմիերան: Նվագախմբի 2017թ-ի ելույթների կիզակետում է Լ.Վ.Բեթհովենիստեղծագործությունները, որոնց մեկնաբանմանը նախատեսվում է նվիրվել մի մեծ փառատոն:

Տապալվել է «Գայանե» բալետի ներկայացումը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հունիսի 8-ի երեկոյան ժամը 19.00-ին Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացումը տապալվել է, քանի որ նվագախմբի անդամները չեն ներկայացել: Նրանք հավաքվել են բակում՝ ծառայողական մուտքի մոտ:

Հայաստանի ԱԻՆ-ն այսօր տարածաշրջանի ազդեցիկ համակարգերից է

Այսօր արտակարգ իրավիճակների աշխատողի օրն է: Օրվա առթիվ ԱԻՆ-ում անցկացվել է տոնական շքերթ, որին ներկա են եղել նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամներ, արտերկրից ժամանած հյուրեր, դիվանագետներ, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Տոնական միջոցառման շրջանակում նախագահի հրամանագրերով պետական բարձր պարգեւներ են հանձնվել բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ԱԻՆ մի խումբ աշխատակիցների: Տեղի է ունեցել նախարարության տարածքում տեղադրված նոր խաչքար-հուշարձանի օծման արարողությունը, այնուհետեւ հանդիսավորությամբ բացվել է նախարարության 3-րդ հիմնանորոգված մասնաշենքը: Այնտեղ տեղակայված են նախարարության մի շարք ծառայություններ, որոնք մինչ այդ սփռված են եղել մայրաքաղաքի այլ վայրերում: Այսպիսով, ամբողջացվել է «Արտակարգ քաղաքը», որի նպատակը արտակարգ իրավիճակների կառավարման ժամանակակից ու արդյունավետ կառույց ստեղծելն է: «Արտակարգ քաղաքի» տոնական օրվա անցուդարձին հետեւել է «Ռադիոլուր»-ը: Տարեդարձը հարմար առիթ է, եւ ԱԻՆ աշխատակիցները զեկուցում են երկրի քաղաքացիներին ու ղեկավարությանը կատարած աշխատանքների եւ ձեռքբերումների մասին: 1997 թվականի սեպտեմբերի 4-ին ստեղծվեց արագ արձագանքման փրկարար ջոկատը: Այդպես դրվեց համակարգի զարգացման հիմքը: Հայաստանի ԱԻՆ-ն այսօր արդեն տարածաշրջանի ազդեցիկ համակարգերից է: Հենց այդ մասին է «911» խմբի երգը, որով խումբն այսօր ողջունեց արտակարգ իրավիճակների աշխատողներին՝ մասնագիտական տոնի առթիվ: Աստվածատուր Պետրոսյանը չի ափսոսում, որ երկար տարիներ նվիրվել է փրկարար ծառայության գործին: Ստեղծման օրից ԱԻՆ-ը մեծ առաջընթաց է ապրել՝ ասաց: Կարծում է՝ ամեն մարդ մի քիչ փրկարար պետք է լինի: Հենց դրա համար էլ կարեւորում է բնակչության շրջանում իրականացվող ուսուցողական աշխատանքները.  «Փրկարարի գործը քիչ կլինի, ինչքան իրազեկված է յուրաքանչյուր մարդ: Հայաստանում գրեթե 37-62 տեսակի աղետներ կան՝ տարերային եւ այլ, դրա համար պետք է խելացի գործել»:Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակից, յուրաքանչյուր դեպքից դասեր են քաղում նաեւ փրկարարները՝ մեզ հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ Տիգրան Պետրոսյանը: Վերջին գործողությունը, որին մասնակցել են իր ղեկավարած կառույցի փրկարարները Արտավանի հրդեհն է եղել: «5 օր տեւել են հրդեհաշիջման աշխատանքները: 6-րդ օրվա առավոտյան կարողացել ենք մարում տալ: բավականին դժվար էր, բայց բոլոր ուժերի ու միջոցների ներգրավմամբ կարողացել ենք, ի վերջո, հրդեհը մարել: Ամեն ինչ արվել է փրկարար ծառայության կողմից»: Կատարված բարեխիղճ աշխատանքի համար այսօր Տիգրան Պետրոսյանը նախագահի կողմից պարգեւատրվածների թվում էր: Ուղղաթիռի օդաչու Արա Խաչատրյանը Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման գործողություններում է աչքի ընկել:Պարգեւատրվածներ կային նաեւ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարար աշխատանքների ջոկատից: Վարդան Վարդանյանն այդ ջոկատին է միացել երեք տարի առաջ: Փրկարարն ասաց, որ սիրում է իր աշխատանքը՝ պարզ մի պատճառով: «Շատ գովելի աշխատանք է, որովհետեւ կարողանում ենք մարդկային կյանքեր փրկել»: Ի դեպ, Վարդանի ջոկատը միջազգային թիմի անդամ է: Այն մասնակցում է նաեւ միջազգային փրկարարական գործողությունների: Որակավորումը շնորհվել է ՄԱԿ-ի կողմից: Նման իրավունքի համար ջոկատի ողջ անձնակազմը հանձնել է համապատասխան քննություն եւ չի զիջում այլ երկրների համանման կառույցներին:«Մենք միջազգային քննություն ենք հանձնել: Եթե զիջեինք, ապա՝ միջազգային թիմի անդամ չէինք դառնա»: Գեւորգ Խաչատրյանն էր՝ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մարտական պատրաստության գծով պետի տեղակալը: Ասաց, որ իր կարծիքով՝ կարեւոր նշանակություն ունի եւ անհրաժեշտ է, որ փրկարարը լինի լավ մարդ, պատրաստակամ եւ բարոյական բարձր հատկանիշներով օժտված: «Մարդասիրական աշխատանք է սա, ամեն դեպքում»: ՀԱԷԿ-ի հատուկ հրշեջ ջոկատն օրվա առթիվ արժանացել էր ԱԻ նախարարի պարգեւատրմանը: Ջոկատի հրամանատար Հարություն Մխիթարյանի խոսքով՝ իրենց աշխատանքում դժվարությունները հեշտ հաղթահարելի են, երբ կա մշտական պատրաստվածություն ու պատրաստակամություն. «Անձնակազմը մշտապես ուսուցանվում է եւ պարբերաբար սովորածն ամրապնդում տարբեր բարդության մարտական գործնական պարապմունքներով: Աստված չանի, որ անհրաժեշտ լինի՝ մենք միշտ պատրաստ ենք ժամանակին եւ արագ արձագանքելու»: Տոնական շքերթն ընդունեց եւ մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այսօր ամբողջացվեց «Արտակարգ քաղաքը». բացվեց նախարարության 3-րդ հիմնանորոգված մասնաշենքը: Բոլոր ծառայություններն ու գործակալություններն արդեն մեկ վայրում են: Նաեւ սրանով նշանավորվեց արտակարգ իրավիճակների աշխատողի օրը: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օծեց նախարարության տարածքում տեղադրված մարտական գործողությունների եւ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված փրկարարներին նվիրված հուշարձանը: «Որն ինքնըստինքյան փրկավետ խորհուրդն ունի իր մեջ՝ արտահայտված խաչի նշանով: Այս մյուռոնաբույր խաչքարը կլինի ձեր անձնազոհ ծառայության, ձեր ամուր կամքի եւ հայրենասիրության հավաստագիրը»:

Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

Այսօր` մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Նրա ծնողները հինավուրց Գողթան գավառից էին, որը պատմահայր Խորենացին գովերգել էր որպես շնորհալի երգիչ-երաժիշտների հայրենիք: Պատանեկության տարիներից երաժշտության մոլի սիրահար Արամ Խաչատրյանը ինքնուրույն դաշնամուր է նվագել, փորձել է յուրովի ներկայացնել արդեն ծանոթ երաժշտական ստեղծագործությունները: 1921 թվակակնին Արամ Խաչատրյանը բնակություն հաստատեց Մոսկվայում, ընդունվեց տեղի համալսարանի կենսաբանության ֆակուլտետ, բայց շուտով թողեց համալսարանն ու դարձավ Գնեսինների երաժշտական ուսումնարանի սան: «Հենց սկզբից Խաչատրյանի ստեղծագուրծություներում նկատելի էին ինքնուրույն երաժշտական մտածողության սաղմերը, զգացվում էր երիտասարդ ու ժամանակակից կյանքի զարկերակը»,-ականվոր կոմպոզիտոր Միքայել Գնեսինը նման խոսքերով բնութագրեց երիտասարդ կոմպոզիտորի ուսման ընդամենը երկրոդ տարվա ընթացքում գրաված գործերը`«Պարը ջութակի և դաշնամուրի համար, դաշնամուրային պիեսներ»: Այսպիսին հայազգի հնաճարեղ կոմպոզիտորի մուտքը դեպի երաժշտության կախարդական աշխարհը, որը պիտի ավելի հարստանար նրա հանճարեղ ստեղծագործություններով: Արամ Խաչատրյանը վախճանվեց 1978 թվականի մայիսի 1-ին` երկարատև, ծանր հիվանդությունից հետո: Կոմպոզիտորի աճյունը տեղափոխվեց Երևան, դա նրա վերջին ցանկությունն էր: Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում նրա շիրիմն ամեն տարի մարդաշատ է լինում` ոչ միայն ծննդյան օրը` հունիսի 6-ին, այլև մահվան օրը ` մայիսի մեկին: Երաժշտագետ Մհեր Նավոյանի բնորոշմամաբ, Արամ Խաչատչյանին վերաբերող յուրաքանչյուր առիթ ընդգծման ենթակա է: Երաժշտագետի խոքով Արամ Խաչատրյանի անունն այնքան հնչեղ է ու հզոր, որ թվում է`այլևս պաշտպանության կարիք չունի, բայց վերջին տարիները փաստում են, որ նրա ստեղծագործությունը ևս ունեն պաշտպանության կարիք: Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը հիշում է 1988-ի հայտնի իրադարձությունների շրջանում ադրբեջանական թերթերի հրապարակումներից մեկը`«Ամբողջությամբ ժողովրդական հենքի վրա ստեղծված Արամ Խաչատևրյանի ստեղծագործությունը կրում է նաև ադրբեջանական երաժշտությության կնիքը»: Նման ոտնձգությունները եզակի չեն ու շարունակվում են առ այսօր: «Այնպես որ հարստությունդ պահելու համար փականդ պիտի ամուր լինի, իսկ Արամ Խաչատրյանը մեր հարստությունն է»,-ասում է կոմպոզիտորների միության նախագահը: «Արամ Խարչատրյանի ստեղծագործությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության հարստությունն է, Խաչատրյանը համամարդկային երևույթ է, չնայած նրան, որ Խաչատրայնի ստեղծագուրծությունը ներծծված է հայկականությամբ, այն արյամբ, որը հոսում էր նրա երակներում»,-ասում է կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանը:

Նախագահը հյուրընկալել է հոլիվուդյան դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հոլիվուդյան հայտնի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին:

Մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը

Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացել է Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի բացմանը նվիրված ասուլիսը։ Արամ Խաչատրյանի միջազգային երաժշտական մրցույթն այս տարի կանցկացվի «Վոկալ» մասնագիտությամբ։ Մրցույթի ժյուրիի նախագահն է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։ Մրցույթին մասնակցում է 43 երգիչ (Հայաստան, Արցախ, Ռուսաստան, Ղազախստան, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Ֆրանսիա, Կիպրոս, Մեքսիկա, Լատվիա, Ուկրաինա)։ Բոլոր մասնակիցները, այլ գործերից բացի, պարտադիր պետք է կատարեն Կոմիտասի ստեղծագործություններից։ Մրցույթի առաջին փուլը կանցկացվի հունիսի 7-ին և 8-ին, ելույթ կունենան նախընտրական փուլում հաղթած 43 մասնակիցները։ Երկրորդ փուլը կկայանա հունիսի 9-ին և 10-ին՝ կմասնակցեն 20 երաժիշտ։ Երրորդ փուլ անցած 10 մասնակիցները հունիսի 11-ին իրենց համարները կփորձեն մրցույթի պաշտոնական՝ Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ, որպեսզի ըստ արժանվույն ներկայանան հունիսի 12-ին և 13-ին կայանալիք երրորդ փուլում։ Հենց այդ ժամանակ էլ կորոշվեն հաղթողները։ Հունիսի 14-ին գալա համերգով տեղի կունենա մրցույթի փակման արարողությունը։ Մրցույթի կազմկոմիտեն սահմանել է հետևյալ մրցանակները՝ առաջին մրցանակ՝ 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երկրորդ՝ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երրորդ մրցանակ՝ 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Կլինեն նաև հատուկ մրցանակներ, որոնք սահմանվելու են մրցույթի գործընկերների կողմից։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ամեն տարի մեկնարկում է հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Այսօր ժամը 18:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը։ Ժյուրիի կազմում են Իզաբել Բայրաքդարյանը (Պլասիդո Դոմինգոյի հեղինակավոր «Օպերալիա» մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր, «Ջունո» մրցանակակիր, կանադահայ սոպրանո), Ջոն Ֆիշերը (դիրիժոր, օպերային ռեժիսոր, վոկալի ուսուցիչ և երաժշտական պրոդյուսեր, Մետրոպոլիտեն թատրոնի երաժշտական ադմինիստրացիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ), Էդուարդ Թոփչյանը (Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) և այլք։ Խաչատրյանական մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։

Մամուլի հաղորդագրություն Հայաստանում հանդես կգան հայտնի մենակատարներ Յարոսլավ Նադրզիցկին, Բորիս Ալահվերդյանը, Մարիա Նեմցովան, Վիտալի Վատուլիան, կոմպոզիտոր և դիրիժոր Ֆաբիան Պանիսելլոն

Հունիսի 28-ին՝ ժամը 20.00, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հրավիրում է գեղեցիկ սիմֆոնիկ համերգի, որի ընթացքում կհնչեն Աարոն Կոպլենդի, Կլոդ Դեբյուսիի, Տակաշի Յոշիմացուի, Ֆաբիան Պանիսելլոյի, ստեղծագործությունները:

Ինչու տապալվեց «Գայանե» բալետը

Հանդիսատեսի հանդեպ անթույլատրելի վերաբերմունք. Օպերային թատրոնի ղեկավարությունն այսպես է գնահատում թատրոնի նվագախմբի անդամների երեկվա քայլը. Հիշեցնենք Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Արամ Խաչատրյանի անվան 13-րդ  միջազգային մրցույթի  շրջանակներում երեկ պիտի կայանար  Խաչատրյանի «Գայանե» բալետը, սակայն սպասված ներկայացումն այդպես էլ չկայացավ. պարզվեց, որ թատրոնի նվագախումբը  որոշել է բոյկոտել այն: Պատճառների մասին հրավիրված ասուլիսում այսօր դժվարացել է նշել անգամ թատրոնի տնօրենի պաշտոնակատարի  առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյան՝ նշելով, որ երաժիշտների գրավոր բացատրությունները հավանաբար կտան հարցի պատասխանը: Շուրջ 1160  հանդիասատես երեկ տոմս էր գնել ու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պատրաստվում էր դիտել Խաչատրյանի «Գայանե» բալետը: Ներկայացումը նվիրված էր «Գայանեի» ստեղծման և առաջնախաղի 75-ամյակին: Հանդիսատեսը երկար սպասեց, բայց Խաչատրյանի հերոսուհու հետ հանդիպումն այդպես էլ չկայացավ: Ավելի ուշ պարզվեց՝ նվագախմբային փոսի փոխարեն երաժիշտներն ուղղություն էին վերցրել դեպի փողոց… Բողոքի  ակցիայի  նպատակի,  բոյկոտի նախաձեռնության հեղինակների մասին մինչ թատրոնի տնօրենի պաշտոնակատարի  առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանի հետ լրագրողների հանդիպման ավարտը, գոնե ոչինչ հայտնի չէր. «Նախարարի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ժողով, կատարվածը գնահատվել է, որպես անթույլատրելի վերաբերմունք»: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Գայանեի տապալված ներկայացումը պայմանավորված է օպերային թատրոնում տեղի ունեցող  կադրային փոփոխություններով:  Կարինե Կիրակոսյանն ասում է, որ թատրոնի 583 աշխատակիցներից կրճատվել է ընդամենը 10-ը` այն էլ վարչական մասից, այլ ոչ թե` ստեղծագործական: «Աշխատակազմը ուռճացված էր, փոփոխությունները կատարվել են աշխատանքի արդյունավետության բարձրացման նկատառումներից ելնելով», -ասում է Կիրակոսյանը: Օպերային թատրոնի դիրիժոր Զավեն Վարդանյանից ևս փորձեցինք հետաքրքրվել՝ այդուամենայնիվ, որն էր նվագախմբի երաժիշտնների բողոքի ակցիայի իրական շարժառիթը: Վարդանյանն ասում է, որ շատերի հետ է զրուցել, բայց հստակ որևէ պատճառ չի մատնանշվել: Թե որքանով երաժիշտների գրավոր բացատրությունները կտան ինչու, ինչ նպատակով հարցերի պատասխանները, դժվար է ասել: Ստեղծված իրավիճակում հստակ է մեկ բան՝ թատրոնի ներսում ստեղծված որևէ խնդրի պատճառով հանդիսատեսը չպետք է տուժի: Ի դեպ, թատրոնի տնօրինությունը կվերադարձնի տապալված ներկայացման տոմսերի գումարը:

Պատանի վիրտուոզ դաշնակահար Դմիտրի Իշխանովը հանդես կգա Երիտասարդական նվագախմբի հետ

Հուլիսի 1-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա պատանի դաշնակահար Դմիտրի Իշխանովը (Մալթա)։ Նրան անվանում են դասական աշխարհի հրաշամանուկ։ Հանդես է եկել աշխարհի մեծ բեմերում։ Նրան հոտնկայս ծափահարել է ամենախստապահանջ հանդիսատեսը։ 12-ամյա Դմիտրի Իշխանովը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Նա 2012-ին Ֆրանկֆուրտում դաշնակահարների միջազգային Golden Key մրցույթում ստացել է առաջին մրցանակ, այնուհետև հատուկ մրցանակ՝ Մալթայի Violin & Friends մրցույթում: Citta di Barletta մրցույթում՝ առաջին մրցանակ, փարիզյան Flame-ում՝ երկրորդ և այլն: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կկատարի Վարդան Աճեմյանի 3-րդ սիմֆոնիան լարային նվագախմբի համար, Դմիտրի Կաբալևսկու Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը (մենակատար՝ Դմիտրի Իշխանով):

Արցախի ՄԻՊ-ը այցելել է Քալիֆորնիա

ԱրՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ ԱՄՆ «Հայ իրավաբանական միության» (Armenian Bar Association) հրավերով Արցախի ՄԻՊ-ը հունիսի 9-ից 14-ը այցելել է Քալիֆորնիա։Հունիսի 9-11-ը Ռ.Մելիքյանը մասնակցել է միության 28-րդ տարեկան համաժողովին, որի շրջանակներում տեղի է ունեցել Արցախում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ առանձին պանելային քննարկում։ Բանախոսներն են եղել Ռ.Մելիքյանը, ԱՄՆ արևմտյան ափի Հայ դատի գրասենյակի ատենապետ Նորա Հովսեփյանը, և Լոս Անջելեսի շրջանային դատախազի տեղակալ Էմի Աշվանյանը։ Քննարկվել են Սփյուռքի մասնագիտական կառույցների կողմից Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանը ներգրավվելու կոնկրետ ծրագրեր։ Հունիսի 13-ին Գլենդեյլի Հ.Ե.Դ. դահլիճում Ռ.Մելիքյանը հրապարակային հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որն ընթացել է «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Արա Խաչատրյանի հետ հարցազրույցի ձևաչափով։ Հանդիպման վերջում Ռ.Մելիքյանը պատասխանել է ներկաների հարցերին։Հունիսի 14-ին Ռ.Մելիքյանը ՀԻՄ «Հայկական իրավունքների կոմիտեի» ղեկավար Գարո Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Գլենդեյլ քաղաքի ոստիկանություն, դրան կից ՁՊՎ, ինչպես նաև քաղաքապետարան, ծանոթացել ոստիկանությունում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, քաղաքապետարանում ներկա է եղել Քաղաքացիական ծառայության խորհրդի նիստին։ Նորաստեղծ «Արցախում մարդու իրավունքների հիմնադրամի» (Artsakh Human Rights Foundation) հրավերով Ռ.Մելիքյանը մասնակցել է հիմնադրամի կազմակերպած կլոր սեղան-քննարկմանը, որի ընթացքում ձեռք է բերվել հիմնադրամի հետ Արցախի ՄԻՊ հաստատության ռազմավարական գործակցության պայմնավորվածություն։Ռ.Մելիքյանն ընդգծել է, որ Հիմնադրամի ձևավորումը դիտարկում է որպես Սփյուռքի յուրօրինակ արձագանք Արցախում ծրագրեր իրականացնելուց խուսափելուն ուղղված առանձին իրավապաշտպան կառույցների քաղաքականությանը։ Մարդու իրավունքների երաշխավորմանն աջակցող հատուկ հիմնադրամի շնորհիվ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի Արցախի քաղաքացիների համար իրականացնել այն ծրագրերը, որոնցից օգտվելու հնարավորությունը ժամանակավորապես բացակայում է։

Ֆաբիան Պանիսելլո. «Երիտասարդական նվագախումբ բաց է նոր նախագծեր իրականացնելու և նորը վերցնելու հարցում»

Հունիսի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում գեղեցիկ սիմֆոնիկ համերգ էր: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ներկայացրեց Աարոն Կոպլենդի, Կլոդ Դեբյուսիի, Տակաշի Յոշիմացուի, Ֆաբիան Պանիսելլոյի, ստեղծագործությունները: Որպես մենակատարներ հանդես եկան Յարոսլավ Նադրզիցկին (ջութակ), Մարիա Նեմցովան (դաշնամուր), Վիտալի Վատուլիան (ալտ սաքսոֆոն), Բորիս Ալահվերդյանը (կլարնետ) և Խաչիկ Անդրեասյանը (դաշնամուր)։

Բաղդադում հայ–իրաքյան դիվանագիտական հարաբերությունների 25–ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել

Նոյեմբերի 6–ին Բաղդադի ալ–Մանսուր թատրոնում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակի համերգը` նվիրված ՀՀ անկախության 26–ամյակին և հայ-իրաքյան դիվանագիտական հարաբերությունների 25–ամյակին։

Պուտինը Սարգսյանին է հանձնել Հայաստանից գողացված Վրուբելի կտավը

Մոսկվայում Հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը այցելել են Տրետյակովյան պատկերասրահ, որտեղ երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որն միջոցառումը մեկնարկել է հայազգի մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսով, որտեղ ներկայացված են Սարյանի մոտ երեք տասնյակ բացառիկ աշխատանքներ Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներից, որոնք ստեղծվել են անվանի վարպետի կողմից Մերձավոր Արևելքի երկրներում ճանապարհորդության ընթացքում, ինչպես նաև դրանց մասին հիշողությունների հիման վրա: Ցուցահանդեսը դիտելուց հետո Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Տրետյակովյան պատկերասրահի Վրուբելի սրահում հանդես են եկել ելույթներով: Միջոցառման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել 1995 թվականին Հայաստանից գողացված մեծանուն նկարիչ Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը: Հայաստանին այդ նկարը փոխանցելու ռուսական կողմի մտադրության մասին ՌԴ նախագահը հայտնել էր դեռևս ս.թ. մարտի 15-ին՝ Մոսկվայում Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթ է ունեցել «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» բացման արարողության ժամանակ։ «Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Հարգելի՛ բարեկամներ, Մեծագույն հաճույք է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ միասին մասնակցել «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» բացման արարողությանը համաշխարհային ճանաչում ունեցող խոշորագույն թանգարաններից մեկում՝ Տրետյակովյան պատկերասրահում: Այսօրվա միջոցառումը համընկնում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին: Սրանք նշանակալի տարեթվեր են, որոնք վկայում են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների որակական նոր մակարդակի մասին` կառուցված բարեկամության բազմադարյա կապերի վրա, որոնցով միահյուսված են մեր եղբայրական ժողովուրդների ճակատագրերը: Մենք մշտապես միասին ենք եղել ՝ և՛ խաղաղ ժամանակ, և՛ ծանր փորձությունների տարիներին: Մեր հայրերն ու պապերը մեկ անգամ չէ, որ միասին ուս ուսի տված մարտնչել են ռազմաճակատներում: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել և երախտագիտությամբ նշել Խորհրդային Միության կրկնակի հերոս Մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի կիսանդրու բացումը Մոսկվայում Մեծ Հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում: Ժամանակի ընթացքում մեր երկրների ու ժողովուրդների կյանքում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, սակայն անփոփոխ են մնացել Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների փոխադարձ ջերմությունն ու անկեղծությունը՝ փոխկապակցված պարզ մարդկային ճակատագրերով: Վերջին քառորդ դարի ընթացքում տպավորիչ առաջընթաց է արձանագրվել նաև հումանիտար կապերի զարգացման գործում: Ավանդական արժեքներին ու ազգային ինքնատիպությանը հավատարիմ մեր ժողովուրդները մշտապես եղել են բաց և խորապես հետաքրքրված մշակույթների փոխներթափանցմամբ: Մեզ շատ բան է մտերմացնում: Դա և՛ սրտաբացությունն է, և՛ բարյացակամությունը, և՛ մարդամոտությունը, և՛ զգացմունքայնությունը, և՛ իհարկե, ամեն նորի հանդեպ ընկալունակությունը: Ռուսաստանն իրավացիորեն համարում են համաշխարհային մշակույթի կենտրոններից մեկը: Պատահական չէ, որ Հայաստանի մշակույթի գործիչների զգալի մասը՝ մեր գրողները, երաժիշտները, ճարտարապետներն ու նկարիչները, դարձել են ոչ միայն ռուսական արվեստի դպրոցի շրջանավարտներ, այլև նրա փառահեղ ավանդույթների շարունակողներ, ովքեր բազմապատկում են ընդհանուր հոգևոր-մշակութային ժառանգությունը: Այսօր Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի մշակույթը, անհնար է պատկերացնել առանց այնպիսի մեծությունների, որոնցից են՝ Հովհաննես Այվազովսկին, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Միքայել Թարիվերդիևը և շատ այլ ականավոր գործիչներ, ովքեր դարձել են հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշեր: Պատահական չէ, որ Հայաստանի մշակույթի օրերը մենք բացում ենք 20-րդ դարի մեծ գեղանկարիչներից, համարձակ նորարար Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսով, ով վարպետորեն միավորել է Արևելքի գեղարվեստական ավանդույթները 20-րդ դարի ռուսական և եվրոպական մշակույթի նոր միտումների հետ:Իսկ տառացիորեն այսօր Մոսկվայում բացվել է մեծ վարպետին նվիրված հուշատախտակ այն տան պատին, որտեղ նա ժամանակին ապրել է: Դեռ կես դար առաջ Սարյանն ասել է. «Արվեստը կարող է մարդկայնացնել, մոտեցնել մարդկանց գիտության և տեխնիկայի բոլոր զարմանալի հայտնագործություններին»: Այսպիսին էր սարյանական աշխարհընկալումն ու մշակույթի ընկալումը, որը հավերժացած է նրա արվեստում համամարդկային և վերժամանակային արժեքներով: Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում մենք կունենանք նոր սարյաններ ու այվազովսկիներ, խաչատրյաններ ու թարիվերդիևներ, իսկ մշակույթի ոլորտում մեր համագործակցությունը կհարստանա տպավորիչ և հետաքրքիր նախագծերով: Հարգելի՛ բարեկամներ, Հատկանշական է, որ «Հայաստանի մշակույթի օրերն» անցկացվում են ոչ միայն Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում, այլև Ռուսաստանի տարածաշրջաններում: Սա հրաշալի հնարավորություն է առավել մոտիկից ծանոթանալու միմյանց հետ, բացահայտելու մեր երկրի պատմության, մեր ժողովրդի մշակույթի անհայտ էջերը: Համոզված եմ, որ մշակութային այս մեծ նախագիծը խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման և դրանց հետագա փոխհարստացման համար: Ռուսական մշակույթի բացառիկ գրական և երաժշտական ժառանգությունը, Ռուսաստանի ճարտարապետական հուշարձանները, Ռուսաստանի ժողովրդի ավանդույթները միշտ մեծ հետաքրքրություն են առաջացրել մեր երկրում: Կարծում եմ՝ դա փոխադարձ է, և «Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակներում կազմակերպված միջոցառումները հավասարապես հետաքրքրական կլինեն ինչպես մշակույթի և արվեստի գործիչների, այնպես էլ լայն հասարակայնության, մասնավորապես, երիտասարդ սերնդի համար: Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ անկեղծ երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին իր մասշտաբով եզակի այս իրադարձությանն աջակցելու համար: Հենց նմանատիպ նախաձեռնություններից էլ ձևավորվում է մեր բարեկամության կենդանի հենքը: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաև հռչակավոր նկարիչ Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը Հայաստանին վերադարձնելու համար, որը Հայաստանից գողացվել էր դեռևս 1995 թվականին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուսաստանցի բարեկամներին` այսօրվա ցուցահանդեսի անցկացմանը հիմնավորապես և, ինչը շատ կարևոր է, սրտանց մոտենալու համար, ինչպես նաև` միջոցառումների ամբողջ շարքին, որոնք կայանալու են Մշակույթի օրերի շրջանակներում: Մաղթում եմ բոլոր ներկաներին, առաջիկա միջոցառումների բոլոր մասնակիցներին վառ, հետաքրքիր տպավորություններ»,- ասված է նախագահի ելույթում:

Աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը հանդես կգա Երիտասարդական նվագախմբի հետ

Հուլիսի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» միջազգային փառատոնի փակման գալա համերգին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ երկու «Գրեմի», Gramophone Award UK, Edison Award, Echo Klassik Award, Amadeus Prize Best Recording, Brit Award, Prix de la Nouvelle և այլ մրցանակների դափնեկիր, ջութակահար Մաքսիմ Վենգերովը։

Հայաստանում ելույթ ունենալն ինձ համար միշտ տոն է. Մաքսիմ Վենգերով

Հուլիսի 12-ին կամփոփվի «Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնը, որը մեկնարկել էր հուլիսի 4-ից: Միջազգային առաջին մրցույթ-փառատոնի շրջանակներում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը: Լրագրողների հետ զրույցում ջութակահարը նշել է, որ «Արմենիա» փառատոնն իր տեսակով եզակի է, քանի որ այն ճանապարհ է հարթում երիտասարդների համար։ Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն էլ համոզված է, որ կգա ժամանակ, երբ երիտասարդ կատարողները կհպարտանան, որ մասնակցել են այս մրցույթին։     Մաքսիմ Վենգերովի այցը Հայաստան երեւույթ է եւ իրադարձություն, գնահատականը Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանին  է:  Նույն պահին էլ աշխարհահռչակ ջութակահարը հավելում  է,  իր համար մեծ պատիվ է հանդես գալ արեւոտ ու  մշակութային Հայաստանում, քանի որ հայ ունկնդիրն ուրիշ է՝ անչափ զգացմունքային:  Երաժիշտն արդեն  երրորդ անգամ  է այցելում մեր երկիր: «Նախորդ անգամ Հայաստանում կայացած մեր համերգին այնպես էին ծափահարում, ասես ռոք համերգ լիներ: Այնպես որ, ինձ համար միշտ տոն է Հայաստանում ելույթ ունենալը»: Աշխարհահռչակ երաժշտին երիտասարդները շատ  են  ոգևորում, ասում է, որ նրանց մեջ այնքան  էնտուզիազմ ու Էներգիա  կա, որ քեզ այլ բան չի մնում, քան վարակվել նույն այդ էներգիայով: Վաղը կայանալիք համերգին Վենգերովը կկատարի Բրամսի «Ջութակի կոնցերտը»։ Նա այս գործը տարբեր բեմերում կատարել է ավելի քան 30 անգամ, բայց, նրա հավաստմամբ, սա այնպիսի ստեղծագործություն է, որ յուրաքանչյուր անգամ նոր շերտեր ես բացահայտում: Հարցին, թե ինչու երբևէ չի կատարել Արամ Խաչատրյանի հանրահայ ջութակի կոնցերտը, պատասխանում է հումորով. «Ամեն ինչ առջևում է, քանի որ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը» ջութակի համար նախատեսված աշխարհի լավագույն 10 ստեղծագործությունների շարքում է»: Հայաստանը  Վենգերովն ասոցացնում է նաև անվանի հայ դաշնակահար Վահագն Պապյանի հետ, քանի որ երկար ժամանակ  ուսանել է  նրա մոտ: Ասում է, որ  Պապյանն ավելին է, քան երաժիշտ, ընկեր  էր  ու եղբայր: Անկեղծանում է՝ Պապյանի շնորհիվ  եմ կանգնել  դիրիժորական վահանակի առջև, քանի որ, նրա համոզմամբ,  դիրիժոր լինելը հնարավորություն է տալիս երաժշտությունը մեկ այլ կողմից տեսնել ու ընկալել: Երաժշտությունը Վենգերովի համար քաղաքականությունից վեր է։ Երաժշտության լեզուն էսպերանտո է, ասում է նա։ Երաժշտության լեզվով կարելի է փոխանցել յուրաքանչյուր զգացմունք։ Աշխարհահռչակ երաժիշտը պատմեց, թե ինչպես է մի քանի անգամ կորցրել Ստրադիվարիուսի իր ջութակը.  մեկ անգամ մոռացել է գնացքում, երկրորդ անգամ՝ մինչեւ գնացք նստելը, հետո իջել, 20 րոպե հետ է վազել ու վերցրել այն։ Իսկ երրորդ անգամ ջութակը մոռացել է ռեստորանում։ Բարեբախտաբար, այս անգամ եւս այն գինվել է։

Խաչատրյանի 5-րդ փառատոնը նվիրվելու է Այվազովսկու 200-ամյակին

Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնը։ Այն այս տարի նվիրված է Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին։ «Ուղիղ երկու ամիս՝ մինչև դեկտեմբերի 11-ը, դասական երաժշտության սիրահարները Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակներում կունկնդրեն բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային համերգներ, որոնց ընթացքում կհնչեն նաև պրեմիերաներ։ Կներկայացվեն Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան, հանդիսատեսի կողմից սիրված ու սպասված ՙԽաչատրյանը և ջազը՚ համերգային նախագիծը, հետաքրքիր այլ ծրագրեր։ Հանդես կգան հայտնի արտիստներ՝ դաշնակահարներ Գլորիա Քամփաները, Հայկ Մելիքյանը, Լևոն Կարապետյանը, ջութակահարներ Դավիդ Նեբելը, Մարկ Բուշկովը, մեներգիչ Վլադիմիր Բայկովը (բաս) և այլք»,- տեղեկացնում են փառատոնի կազմակերպիչները։ Խաչատրյանական փառատոնի շրջանակներում, ինչպես միշտ, կլինեն համերգներ արտերկրում. Կաունասի ֆիլհարմոնիկ համերգասրահում ելույթ կունենան Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթի այս տարվա դափնեկիրները՝ Ջուլիետա Ալեքսանյանը (սոպրանո), Ազամատ Ժելտիրգուզովը (բարիտոն), Գագիկ Վարդանյանը (բարիտոն)։ Փառատոնը կհամախմբի նաև հայաստանյան և արտերկրից հատուկ փառատոնի համար ժամանած կոլեկտիվներին։ Երաժշտական այս տոնի շրջանակներում հանդես կգան «Հովեր՚ պետական կամերային երգչախումբը, Mediterranean տրիոն, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլները և այլն։ Ինչպես ամեն տարի՝ Խաչատրյանի փառատոնի համերգներին կարելի է հետևել առցանց khachaturianfestival.com կայքի միջոցով։ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի են կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։ Խաչատրյանի փառատոնի մասին այլ մանրամասներ կարող եք գտնել փառատոնի  պաշտոնական կայքում։

Տիգրան Համասյանը ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ

Հայաստանի պետական ջազ նվագախմբի և տարբեր սերունդների ջազմենների` Ստեփան Շաքարյանի, Մարտին Վարդազարյանի, Երվանդ Երզնկյանի, Ալբերտ Հովհաննիսյանի, Լևոն Մալխասյանի, Արամոյի, Վահագն Հայրապետյանի և Տիգրան Համասյանի մասնակցությամբ սեպտեմբերի 25-ին, ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա համերգ` լի հաճելի անակնկալներով: Հայտնում են «Թի Էմ Փրոդաքշնից»: Աղբյուրը հիշեցնում է, որ 2015թ. լույս է տեսել10 ձայնասկավառակներից բաղկացած «ԱրմՋազ» հայկական ջազի անթոլոգիայի հավաքածուն, որտեղ ամփոփված են 1938-2013թթ. հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործություններն ու կատարումները: Նախագիծն արժանացել է մեծ արձագանքի և ուշադրության` 2017թ. «Ծիծեռնակ» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ստանալով տարվա լավագույն երաժշտական նախագիծ հատուկ մրցանակը:

Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի բեմականացման 75-ամյակին նվիրված ցուցահանդես Շուշիում

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր» Արամ Խաչատրյանի տուն — թանգարանն այս օրերին արտագնա ցուցադրություն է կազմակերպել Արցախում: Նարեկացի արվեստի միության Շուշիի մասնաճյուղի հրավերով թանգարանը մեծ կոմպոզիտորի կյանքին ու գործունեությանը եւ «Գայանե» բալետի  բեմականացման 75-ամյակին նվիրված ցուցահանդես է բացել Շուշիում: «Նարեկացի» արվեստի միությունը Շուշիում տեղակայված է  հինավուրց շենքերից մեկում: Տարիներ առաջ կատարված վերականգնողական աշխատանքների արդյունքում հաջողվել է  պահպանելով ավանդականը` նոր շունչ հաղորդել այդ շինությանը։  Դրա երկրորդ հարկում այս օրերին հանգրվանել են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ցուցանմուշները: «Նարեկացի» արվեստի միության  Շուշիի մասնաճյուղի տնօրեն Հայկ Պապյանի խոսքով՝ հենց թանգարանի կրթական ծրագրերն էին, որ առիթ դարձան ցուցադրություն կազմակերպել նաեւ իրենց մոտ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ներկայացուցիչ Աննա Ասոյանի խոսքով՝ վաղուց  արտագնա ցուցադրություն չեն ունեցել եւ հուսով են, որ Նարեկացի արվեստի միության սաները կմիանան իրենց կրթական ծրագրին ու իրենք էլ կփորձեն նկարել խաչատրյանական հնչյունների տակ: Շուշիում բացված ցուցադրության առաջին այցելուներին բախտ վիճակվեց ներկա գտնվել տուն- թանգարանի մասին պատմող ֆիլմի ցուցադրությանը եւ մտովի շրջել իրական թանգարանի ցուցասրահներով, իսկ թանգարանի աշխատակիցների կազմակերպած վիկտորինան էլ երիտասարդներին օգնեց  ստուգել քիչ առաջ ստացած ինֆորմացիան, գիտակներին` վերհիշել կոմպոզիտորի կյանքի ու գործունեության որոշ դրվագներ: Տողի արվեստի դպրոցի տնօրեն Սուսաննա Բալայանը վիկտորինայի ակտիվ մասնակիցներից էր: Ցուցադրությունը Շուշիում կմնա մինչեւ  սեպտեմբերի 28-ը:

Ջոն Մալկովիչը այցելել է Ծիծեռնակաբերդ

Հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը Երեւանում է: Այսօր նա այցելել է Ծիծեռնակաբերդ՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշեցնենք, որ հայտնի դերասանը Երեւան է ժամանել՝ մասնակցելու Արամ Խաչատրյանի անվան 5-րդ փառատոնի բացմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին: Աշխարհահռչակ հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը, ոգեշնչված հայաստանյան երկրպագուների ջերմ վերաբերմունքից և մեր հյուրընկալ երկրից, անակնկալ է նախատեսել հատուկ հայ հանդիսատեսի համար: Առանձնահատուկ ելույթը կկայանա հոկտեմբերի 11-ին, ժամը 19.00-ին՝ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր երեկոյին:

ԱԺ փոխնախագահն առաջարկում է փոխել օրհներգը՝ վերադառնալով Արամ Խաչատրյանի տարբերակին

Նա հավելել է, որ ընդդիմախոսներն այն հակափաստարկը, թե դա խորհրդային Հայաստանի օրհներգն է, անընդունելի է, որովհետև երաժշտությունն արվեստ է, «չի կարող լինել խորհրդային, բուրժուական, թագավորական»

Մեծագույն հաճույք է տաղանդաշատ արվեստագետին հյուրընկալել մի երկրում. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հոլիվուդյան հայտնի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին: Ողջունելով հյուրին Հայաստանում՝ Նախագահը նշել է, որ մեծագույն հաճույք է տաղանդաշատ արվեստագետին հյուրընկալել մի երկրում, որտեղ շատ բարձր են գնահատում արվեստի ուժը, և որի ժողովուրդը դարերի ընթացքում կարողացել է ստեղծել մեծ մշակութային ժառանգություն ու ուրույն ներդրում ունենալ համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում: «Գիտեմ, որ հայ հանդիսատեսը հնարավորություն է ունենալու ըմբոշխնելու Ձեր արվեստի, Ձեր տաղանդի առանձնահատուկ մի դրսևորում, որտեղ միահյուսվում են երաժշտությունն ու գրականությունը: Վստահ եմ, որ Ձեր մասնակցությունը Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացման արարողությանը միշտ մնալու է հայ հանդիսատեսի հիշողության մեջ»,-ասել է Հանրապետության Նախագահը և հույս հայտնել, որ Հայաստան թեև կարճատև այցելությանը՝ Ջոն Մալկովիչը հնարավորություն կունենա տեղում ավելի լավ ճանաչելու մեր երկիրն իր պատմամշակութային հարուստ ժառանգությամբ և տաղանդաշատ մարդկանց մշտապես ակնածանքով վերաբերվող հյուրընկալ հայ ժողովրդին: Ջոն Մալկովիչը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ջերմ խոսքերի, հյուրընկալության, ինչպես նաև այն աջակցության ու ուշադրության համար, որ Նախագահը հատկացնում է մշակույթի զարգացմանը, այդ թվում ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին, որի հետ համագործակցության շրջանակներում է ժամանել Հայաստան: Հայտնի արվեստագետը նշել է, որ անհամբեր է Երևանում ներկայացնելու նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ մտահղացած համատեղ ձեռնարկը և հույս է հայտնել, որ այն սիրով կընդունվի հայ հանդիսատեսի կողմից:

Ջոն Մալկովիչը Նարեկացի է կարդացել

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում ամերիկյան օսկարակիր դերասան, պրոդյուսեր եւ ռեժիսոր Ջոն Մալկովիչը Գրիգոր Նարեկացի է կարդացել: Նրա ելույթով է բացվել Արամ Խաչատրյան 5-րդ միջազգային փառատոնը։ Դերասանը ժամանել է Հայաստան Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ​​ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հրավերով: Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ  Սերգեյ Սմբատյանի ուղեկցությամբ Մալկովիչը եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։    

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է դերասան Ջոն Մալկովիչին

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հոլիվուդյան հայտնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին և նրա տիկնոջը` ուղեկցությամբ միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի:

Սերժ Թանկյանի սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան՝ հոկտեմբերի 19-ին (տեսանյութ)

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի բացառիկ համերգները շարունակվում են։ Հոկտեմբերի 19-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան։ Ստեղծագործությունը Հայաստանում ներկայացվում է առաջին անգամ։ Հայաստանյան հանդիսատեսը կծանոթանա ծանր ռոք, ալտերնատիվ մետալ, արտ ռոք, ֆոլկ ռոք և այլ ժանրերում հանդես եկող Սերժ Թանկյանի սիմֆոնիկ գործին։ Ինքը` Թանկյանը, նշում է, թե իր համար պատիվ է, որ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարում է իր հեղինակած սիմֆոնիան: Տեղեկացնենք, որ «Orca Symphony No 1»-ն ձայնագրվել է 2012 թվականի հոկտեմբերին Ավստրիայի Լինց քաղաքում: Պաշտոնապես ալբոմի տեսքով թողարկվել է 2013թ. հունիսի 25-ին: Երաժիշտն ասում է, որ գրել է «Օրկան» մարդասիրության մասին խոսելու նպատակով, օրկային՝ խոյադելֆինին, համեմատելով մարդկանց հետ: Ստեղծագործության չորս բաժինները ներկայացնում են խոյադելֆինի կյանքի ճանապարհը: «Ստեղծագործության առաջին բաժինը կոչվում է Victorious Orcinus, և այն հիմնականում ներկայացնում է խոյադելֆինի կյանքը, թե ինչպես է նա կարողանում դառնալ հաղթական կենդանի, սպանել, ֆիզիկական տեսանկյունից հասնել այն ամենին, ինչ հնարավոր է այս մոլորակում: Երկրորդ բաժնում խոյադելֆինը որոշում է խորանալ ջրի տակ՝ մեդիտացիայի և խորն ինքնավերլուծության նպատակով: Երկրորդ և երրորդ բաժինների միջև խոյադելֆինը գիտակցում է, որ ինքը նման է դելֆինի: Մենք նրան անվանում ենք խոյադելֆին, բայց այն պատկանում է կաթնասունների տեսակին, դելֆին է: Այս տեսանկյունից խոյադելֆինն ու դելֆինը մարդկության լավ ու վատ տարատեսակներն են: Ես փորձում եմ ասել, որ մենք և՛ լավն ենք, և՛ վատը: Մենք մեր ներսում ունենք բազում գույներ ու խավար: Եվ յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ գնալ դեպի լույսը և հավատալ կյանքին: «Օրկա» սիմֆոնիայի վերջին մասը կոչվում է Lamentation of the Beached: Այստեղ խոյադելֆինը կամ կարող ենք ասել՝ մարդկությունը, գիտակցում է, որ մեր կյանքն այս մոլորակում սահմանափակ է և ոչ տարիքի ու ֆիզիկական գոյության տեսանկյունից: Այն սահմանափակ է մոլորակի տարիքի կամ մոլորակի համար արածի տեսակետից։ Այս գիտակցումը հսկայական ինքնակայացում է: Հույս ունեմ, որ կհավանեք «Օրկայի» չորս բաժինները, և ևս մեկ անգամ շնորհակալ եմ, որ լինելու եմ Խաչատրյանի փառատոնի մասնիկը»,- ասում է Սերժ Թանկյանը: Հոկտեմբերի 19-ին խաչատրյանական փառատոնի համերգի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կկատարի նաև Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Որպես մենակատար հանդես կգա վիրտուոզ դաշնակահար Լևոն Կարապետյանը։ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Կկայանա «Տարվա հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ 2017» յոթերորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխություն

Ս.թ. հոկտեմբերի 17-ին, ժամը 17:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպվում է «Տարվա հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ 2017» ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը, որը հրավիրում ենք լուսաբանելու։

Ուժն Աստված տվեց, և ոչ միայն. oպերային երգիչ Արտակ Կիրակոսյանը վերադառնում է

Նոյեմբերի չորսին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա օպերային երգիչ Արտակ Կիրակոսյանի վերադարձի համերգը, որը իրականում երախտիքի խոսք է բոլոր նրանց, ովքեր 9 տարի առաջ Արտակին օգնեցին մեկնել Գերմանիա՝ դժբախտ պատահարից հետո վերականգնողական բուժօգնություն ստանալու: Արտակն իր ընտանիքով այսօր ապրում է Գերմանիայում, ինչպես ինքն է այսօր նշել, միայն առողջական խնդիրներից ելնելով: Արվեստագետն իր հայացքով ու երազանքներով Հայաստանում է, Երևանի օպերային թատրոնում:   Ծանր դիպվածը Արտակի կյանքը փոխեց 2008-ին. Սարդարապատում  Անկախության 90-ամյակին նվիրված համերգի գլխավոր փորձն էր: Հանկարծակի բարձրացած քամին 3.5 տոննա կշռող լուսարձակը շրջեց բեմում գտնվողների վրա: Իսկ բեմում շուրջ 120 մարդ կար՝ հիմնականում երեխաներ: Մի քանի դպրոցահասակ  երեխաների կյանքը փրկելով, այդ օրը լուրջ վնասվածքներ ստացավ նաև օպերային երգիչ Արտակ Կիրակոսյանը: Ընկերների ու բարեգործների շնորհիվ Արտակը մեկնեց Գերմանիա, որտեղ էլ մինչ օրս ապրում ու շարունակում է բուժումը: Հայաստանում ապրելու մասին առայժմ չի  կարող մտածել, քանի դեռ չի ապաքինվել վերջնականապես: «Մեծ որդիս 11 տարեկան էր, երբ մեկնեցինք Գերմանիա: Ի տարբերություն փոքր որդուս, նա ոչ մի կերպ չկարողացավ համակերպվել: Այնտեղ ամեն ինչ խորթ է նրա համար: Արտերկրում ինձ պահում են միայն իմ առողջական խնդիրները: Ես վստահ եմ՝ եթե Երևանում լինեի, անգամ այս վիճակով, Օպերային թատրոնի բեմում կլինեի»: Երևանյան առաջիկա համերգը Արտակի  վաղեմի երազանքն էր, որը իրականություն է դառնում շնորհիվ նրա  ընկերների ու մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի: Երգիչը  մինչ օրս անվասայլակով է, բայց չի հանձնվում. վստահ է՝ մի օր ամուր ոտքերի վրա է կանգնելու ու բեմ է բարձանալու՝ ամուր քայլերով: Իսկ երգեցողությունից երբեք չի կտրվել. հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ: Առանց անվասայլակ Մեծ բեմ վերադառնալու մեծ հույսը Ինչը՞ ուժ տվեց՝ հաղթահարելու այդ դժվարությունները.  հարցին Արտակը պատասխանեց. «Առաջին հերթին հավատքն առ Աստված:Ես «Նարեկ»-ով եմ սկսել «կյանքի գալ»: Դեպքից հետո շաբաթներ շուրանակ ինձ տանջում էր մի հարց՝ ինչու՞, բայց հետո աստիճանաբար հասկացա, որ ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել: Բացի այդ, ինձ շատ մեծ ուժ տվեց ընտանիքս, հատկապես կինս, և իհարկե ընկերներս, որոնք անընդհատ կողքիս էին, ինչպես և այսօր:  Օրս այնպես էին լցնում, որ թվում էր՝ ոչինչ էլ չի պատահել, ընդամենը վերևի դարակից չեմ կարող վերցնել բաժակը»: Արտերկրում ամենից շատ Արտակը հենց ընկերներին է կարոտում: Կարոտում է նաև Երևանի իր հարազատ օպերային թատրոնը, որը, ինչպես պնդում է, անփոխարինելի է, իսկ երևանյան հանդիսատեսը՝ ամենաջերմը: Արտակը պատմեց, որ իր հարազատ բեմում վերջին անգամ հանդես է եկել 2008-ի մայիսի 3-ին, չարաբաստիկ դեպքից ընդամենը օրեր առաջ: Սարոյի դերերգով էր բեմում… Հանդիպմանը ներկա Արմեն Ամիրյանը վստահեցրեց. «Երևանի օպերային թատրոնի բեմում Արտակին մենք  տեսնելու ենք ամենատարբեր դերերգերով: Ես վստահ եմ դրանում, և ամենակարևորը՝ Արտա՛կն է վստահ դրանում»:

Երվանդ Երզնկյանի 70 ամյակը՝ համերգով

Հանրային ռադիոյի էստրադային- սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը նշում է իր 70, իսկ կոնսերվատորիայի Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնը՝ 20 ամյակները: Այդ առիթով նոյեմբերի 15-ին Արամ Խաչատրյանի համերգասրահի բեմում կլինեն Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի նախկին ու ներկա շրջանավարտները: Նա որպես ուսանող 32 տարեկանում բացեց կոնսերվատորիայի դուռը՝ վաղուց արդեն լինելով երաժշտության մեծ աշխարհում: Ծնողներս երաժիշտներ էին ու չէին ուզում, որ իրենց տղան էլ գնա այդ ճանապարհով՝ անկեղծանում է մաեստրո Երվանդ Երզնկյանը: Պոլիտեխնիկում ծախսածս տարիների ընթացքում բացահայտեցի երաժշտության աշխարհը՝ ասում է: Անցնելով շատ դժվար ճանապարհ՝ երիտասարդներին օգնում եմ ավելի հեշտ անցնել այդ ուղին: Ամենաթանկ խորհուրդները, որ ունեմ, հենց նրանց համար եմ պահում՝ շեշտում է: Հայաստանում մարդիկ պատրաստ են ջազ լսել, դրա համար եմ ես մինչև հիմա բեմում: Դա հեշտ բան չէ: Եթե չունես լսարան, եթե չունես հանդիսատես՝ ջազ նվագել չես կարող: Մեր հանդիսատեսը պատրաստված է՝ նշում է: Նոյեմբերի 15-ին՝ Կոնսերվատորիայի Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20 և մաեստրո Երվանդ Երզնկյանի 70-ամյա հոբելյաններին նվիրված համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում:

Արցախյան հերոսների ծնողներին նվիրված համերգը՝ նոյեմբերի 24- ին

Մշակույթի վաստակավոր գործիչ, Էջմիածնի «Տարոն» աշուղական երգչախմբի ղեկավար, երգիչ Գևորգ Չաքմանյանը 8 տարի առաջ տեղափոխվեց  Միացյալ Նահանգներ: Մի կերպ հայերեն խոսող երեխաներին նա այսօր ազգային երգ է սովորեցնում: «Տարոն» մանկական երգչախմբից բացի՝ նա ԱՄՆ-ում հիմնել է իր տեսակի մեջ եզակի տարեցների աշուղական «Կանթեղ» երգչախումբը, որը 2013-ին մենահամերգ ունեցավ Երևանում: ԱՄՆ-ում տեղական հեռուստաալիքներից մեկով հեռարձակվում է նաև Գևորգ Չաքմանյանի հեղինակային «Կանթեղ» հաղորդաշարը. արվեստագետն ազգային երգ ու պար է հրամցնում լոսանջելեսահայերին:  Արվեստագետը ժամանակ առ ժամանակ համերգներով ու հետաքրքիր նախաձեռնություններով այցելում է Հայաստան:   Հայրենիքից հեռու, բայց հայրենիքից երբեք չկտրված. ԱՄՆ-ում խիստ հագեցած մշակութային առօրյայով ապրող Գևորգ Չաքմանյանը  երբեք չի մոռանում հայաստանյան իր հանդիսատեսին: Նրա վերջին համերգը Երևանում ընդամենը ամիսներ առաջ էր՝ հունիսին: Հայաստանում գտնվելու ընթացքում  անպայման փորձում է  այցելել սահմանամերձ համայնքներ, զորամասեր՝ իր երգով ոգևորելու,  հայրենիքի սահմանը պահող գյուղացու, զինվորի կողքին լինելու մեծ ցանկությամբ ու պատասխանատվությամբ: Այդ ցանկությունից ու պատասխանատվության խորը զգացումից է ծնվել նաև Գևորգի նոր նախաձեռնությունը: Սփյուռքում ժողովրդական եւ աշուղական երգի ծարավ կա, ասում է լոսանջելեսաբնակ արվեստագետը «Կարոտի կանչով հերոսներիս հետ» խորագրով նոյեմբերի 24-ին կայանալիք համերգը երգիչը նվիրում է արցախյան պատերազմի բոլոր ժամանակների զոհերի ծնողներին: Արամ Խաչատրյան համերգասրահում հրավիրյալների թվում միայն նրանք են լինելու: «Փորձելու եմ գոնե երկու ժամով կտրել նրանց իրենց հսկայական ցավից, ուրախություն ու հպարտություն ներշնչելով  մեր հերոսների ոչ պակաս հերոս հարազատներին»,- ասում է Գևորգ Չաքմանյանը:  Ըստ նրա, յուրաքանչյուրիս պարտքն է մշտապես նրանց կողքին լինելը, հնարավոր ցանկացած միջոցով իրենց ամենաթանկը հայրենիքին զոհաբերած որդեկորույս ծնողներին զորավիգ լինելը: Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի նվագակցությամբ բեմում հանդես կգան Գևորգ Չաքմանյանը,  նրա որդին՝ Ասատուր Չաքմանյանը և երգչուհի Գոհար Հովհաննիսյանը:

Հայկ Մելիքյանի վիրտուոզ համերգը՝ նվիրված Այվազովսկու ծննդյան 200-ամյակին

Այսօր` նոյեմբերի 20-ին, տեղի է ունենալու ՀՀ Վաստակավոր արտիստ, միջազգային լայն ճանաչում ունեցող հայազգի դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը՝ բացառիկ վիրտուզ ծրագրով. մեկ ամբողջական բաժին միայն Շոպեն, այնուհետև՝ Սկրյաբին և երևանյան երաժշտական կյանքում գրեթե երբեք չկատարվող Ստրավինսկու ամենախրթին ստեղծագործություններից մեկը՝ “Պետրուշկա” դաշնամուրային սյուիտը: Համերգն անցկացվում է Արամ Խաչատրյան միջազգային 5-րդ փառատոնի շրջանակում, որը նվիրված է Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբելյանին. “Տարին գերհագեցած էր բազմազան ծրագրերով, միջազգային համերգաշարերով ու նաև նոր փառատոններով, սակայն երևանյան հանդիսատեսին ներկայանալու բերկրանքն ու պատասխանատվությունն այլ է, հարազատ ու կենացնող”,-նշում է Հայկ Մելիքյանը: Նշենք, որ միջազգային երկարատև շրջագայությունից հետո այս համերգը դաշնակահարի աշնանային սեքզնի երևանյան եզրափակիչ միջոցառումն է: Այն կայանալու է Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, այսօր՝ 19:00:

«Շնորհակալությո′ւն, հայ զինվոր». բարեգործական համերգին ներկա կլինեն ծանր վիրավորում ստացած զինվորները

ՀՀ մշակույթի նախարարության եւ «Դիրքապահ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հունվարի 24-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Շնորհակալությո′ւն, հայ զինվոր» բարեգործական համերգը՝ Քառօրյա պատերազմի մասնակիցներին բարոյապես եւ ֆինանսապես աջակցելու նպատակով. համերգի տոմսերի ողջ հասույթը կփոխանցվի վերականգնողական նոր կենտրոնի կառուցմանը։

Արմեն Սարգսյանը Բեռլինում ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին՝ նվիրված Արամ Խաչատրյանի 115-ամյակին

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը նոյեմբերի 28-ի երեկոյան հանրահայտ Կոնցերտհաուս Բեռլին (Konzerthaus Berlin) համերգասրահում ներկա են գտնվել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին՝ համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ:

«Ժողովուրդ». «Բանակը ներգրավված է եղել մարտի 1-ի դեպքերին». գումարտակի շտաբի նախկին պետի բացահայտումը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը, որը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ եղել է գումարտակի շտաբի պետ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հետաքրքիր բացահայտումներ է արել: Նա ասել է, թե բանակը ներգրավված է եղել մարտիմեկյան իրադարձություններին, մասնակցելով կատարվածին:

Ամփոփվեց մշակութային 2017-ը

365 օրը չորս րոպեանոց տեսահոլովակում,  որից հետո նաև լրագրողների հարցերին արձագանքելով, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր ամփոփել է  մշակութային տարին  մշակույթային ամենասիրելի հասցեներից մեկում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Ֆինանսական բարձր ցուցանիշներ, հաջողությամբ իրականացված բազմաթիվ ծրագրեր, նոր հետաքրքիր ծրագրեր 2018-ի համար: Մշակույթի նախարարն է ներկայացրել: Աննախադեպ մասնավոր ներդրումներ՝ մոտ մեկ միլիոն դոլար: Պետականի ու մասնավորի համագործակցությամբ իրականացված բազմաթիվ ծրագրեր, որոնց ծավալուն ցանկում  առաջիկայում կավելանա նաև Արա Գյուլերի անվան լուսանկարչության թանգարանը, Հայկական գորգի, Սայաթ Նովայի  թանգարանները  և այլն: Կրկնապատկված ու բազմապատկված այցելուների թիվ մշակութային օջախներում: Մշակույթի նախարարը կոնկրետ օրիանկներ է բերում «Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 2016-ին ունեցել է 11 հազար հանդիսատես,  այս տարվա միայն առաջին վեց ամիսներին  հանդիաստեսի թիվը  23 հազար էր: Օպերային թատրոնում այդ թիվը գերազանցում էր 45 տոկոսը: Վերջին ամիսներին ավելի քան 30 տոկոս աճ է արձանագրվել նաև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի  Ֆինասական ցուցանիշներում»: Ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկն, ըստ նախարարի,  ճիշտ կառավարումն է: Իր պատկերացրած ճիշտ ձևաչափը, ինչպես բազմիցս նշել է՝ մշակույթի կապիտալիզացիան է,  այսինքն՝ մշակույթի արժևորումը «Մեր պատկերացրած ձևաչափը մշակույթի կապիտալիզացիան է, մշակույթի արժևորումը, որը  շատերը շփոթում են առևտրայնացման հետ: Մինչդեռ դրանք տարբեր բաներ են: Մշակույթի կապիտալիզացիա՝  արժևորել մշակույթը, որպեսզի համաշխարհային հարթակում այն  դառնա ճանաչելի, սիրելի և գնահատելի: Արժևորել, որպեսզի մշակույթը ստեղծի  հավելյալ արժեք և այդ արժեքը կրկին ներդնել մշակույթի մեջ: Սա՛ է մեր գաղափարը»: Որպես ասվածի ցայտուն օրինակ Ամիրյանը մատնանշում է Ազգային պատկերասարհում բացված Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի աննախադեպ հաջողությունը: «Ընդամենը մեկ ամսվա ընթացքում այս ցուցահանդեսն ունեցավ 15 հազար այցելու: Մեկ ամսվա ընթացքում Ազգային պատկերասրահը վաստակեց այնքան գումար, որքան վաստակել էր  նախորդ ամբողջ տարվա ընթացքում, ընդունեց այնքան այցելու, որքան ամբողջ մեկ տարվա ընթացքում էր ընդունել: Հենց սա՛ է մեր պատկերացրած մշակույթի կապիտալիզացիան»: Արմեն Ամիրյանը կարևորեց այն փաստը, որ 2017-ին մշակույթով  «գերհագեցած» մայրաքաղաքից ծանրաբեռնվածությունն ուղղվեց դեպի մարզեր. «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում 426 համերգ ու ներկայացում, 200 կինոդիտում իրականացվեց: «Մշակութային կանգառ»-ի գաղափարից ծնվեց նաև  «ԱրԱր»-ը՝   մարզերում մշակութային միավորների ստեղծման ՝ նախարարի բնորոշմամբ լավագույն ծրագիրը: 2018-ի առաջնահերթություններից է նոր տիպի գրախանութների ստեղծումը: Նախարարը խոստացավ, որ գարմանն արդեն ականատես կլինենք նոր ու ժամանակակից նման գրախանութի  բացմանը, որը կառուցվում է Ստանիսլավսկու անվան թատրոնի առաջնամասում: Նոր մոտեցումները 2018-ին տեսանելի կլինեն նաև հուշարձանների պահպանության, գրահրատարակչության ոլորտներում: Նախարարի պահանջով հուշարձանների բոլոր շինհրապարակներում առցանց տեսախցիկներ կտեղադրվեն՝ գործընթացն առավել բաց ու արդյունավետ դարձնելու նպատակով: 2018-ի ծրագրերից խոսելիս, Արմեն Ամիրյանն  առանձնացրեց երեք առանցքային հոբելյաններն/ Սարդարապատ 100, Առաջին հանրապետություն 100, Երևան 2800/:  Առաջին հանրապետության հոբելյանի առիթով Պատմության թանգարանում բացառիկ ցուցահանդես կբացվի: Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերան կբեմադրվի ֆրանսերեն: Սա արդենի եկող տարի Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի  գագաթնաժողովի շրջանակներում: 2018-ին մշակութային «էպիկենտրոնում» կհայտնվի հատկապես Գորիսը՝ որպես ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: 2017 –ի մշակութայինի ձեռքբերումներից մեկը դարձավ Համահայկական նվագախումբը՝ ապրիլի 24-ին ունեցած բացառիկ համերգով: Նախարարի մեծ ցանկությունն է՝ 2018-ի ապրիլի 24-ին Երևանում կազամակերպել միասնական երգչախմբի համերգը:

«Շնորհակալությու՛ն, հայ զինվոր». բարեգործական համերգ` Արամ Խաչատրյան համերգասրահում

Հունվարի 24-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Շնորհակալությու՛ն, հայ զինվոր» բարեգործական համերգը, որի ողջ հասույթը կտրամադրվի զինծառայողների առողջության վերականգնման նոր կենտրոնի կառուցմանն ու վերազինմանը: Ծրագիրն իրականացվում է «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպության և  մշակույթի նախարարության համատեղ ջանքերով: Նախաձեռնությանը  սիրահոժար իրենց աջակցությունն են բերել հայտնի երգիչ, երգչուհիներ: Համերգին ներկա կլինեն հայրենիքի պաշտպանության համար ծանր վիրավորոմ ստացած տղաներ: Ռադիոլուրի զրուցակիցը «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Մանուել Մանուկյանն է, ով բանակին ու բանակում վիրավորված իր ընկերներին  ծառայությունից հետո ևս օգտակար լինելու որոշումը կայացրել էր դեռ քառօրյա պատերազմի օրերին:     2016-ին ԼՂՀ Հադրութի շրջանում  զինվորական ծառայությունն անցնող  Մանուել Մանուկյանն ապրիլի մեկի նախօրեին ստանձնել էր դիրքի հերթապահությունը: Հիշում է, որ այդ օրը չափազանց  բարձր տրամադրություն ունեին դիրքի բոլոր տղաները: Թշնամուն հետ մղելու գործողությունն իրականացվեց հաջողությամբ, ցավոք՝ ոչ առանց  զոհերի  ու վիրավորների: «Երեք ամիս առաջնագծից չենք հեռացել, ծառայության վերջին ամիսները գրեթե ամբողջությամբ անցկացրել եմ դիրքերում»,-պատմում է Մանուել Մանուկյանը: Հենց դիրքերում էլ ծնվել էր զորացրվելուց հետո բանակին ու հատկապես ծառայության ընթացքում ծանր վիրավորում ստացած տղաներին օգտակար լինելու միտքը: #կարևոր ???? ՀՀ մշակույթի նախարարության և «Դիրքապահ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հունվարի 24-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Շնորհակալությո′ւն, հայ զինվոր» բարեգործական համերգը՝ Քառօրյա պատերազմի մասնակիցներին բարոյապես և ֆինանսապես աջակցելու նպատակով. համերգի տոմսերի ողջ հասույթը կփոխանցվի վերականգնողական նոր կենտրոնի կառուցմանը։ Publié par Gurgen Aleqyan sur dimanche 7 Janvier 2018 «Դիրքապահ» հասարակական կազմակերպության նպատակն է  միավորել քառօրյա պատերազմի մասնակիցներին, որոնք գործնականում անցնելով իրական պատերազմի միջով,  ստացել են որոշակի փորձառություն, որն առօրյա ծառայության ընթացքում, ըստ զրուցակցիս, գրեթե անհնար  է ձեռք բերել: Կազմակերպության նախագահի խոսքով, նպատակ կա նաև ներկայացնելու իրականությունը բանակի մասին՝ լրատվամիջոցներում պարբերաբար շրջանառվող խեղաթյուրված պատմությունների փոխարեն: «Դիրքապահի» առանցքային նպատակներից  է՝ նպաստել բանակում կրթական մակարդակի բարձրացմանը: Այդուհանդերձ, այս պահին «Դիրքապահի» առաջնային խնդիրը բանակում ծանր վիրավորում ստացած տղաների առողջության վերականգնմանն օժանդակելն է: Այդ նպատակին կծառայի նաև հունվարի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք բարեգործական համերգը, որի ողջ հասույթը կփոխանցվի զինհաշմանդամների վերականգնողական նոր կենտրոնի կառուցմանը: Համերգին ներկա կլինեն հայրենիքի պաշտպանության համար ծանր վիրավորում ստացած տղաներ, որոնք այս պահին շարունակում են ստանալ իրենց բուժումը: Տղաների մի մասը արտերկրում բուժումը շարունակելու կարիք ունի: Նրանց կողքին լինելը յուրաքանչյուրիս պարտքն է:

«Փաստ». Քամի նկարելու նուրբ արվեստը. իշխանությունն առանց օրակարգի

«Փաստ» թերթը գրում է. «Արդեն քանի օր է՝ բուռն քննարկումների առիթ է դարձել Հայաստանի պետական օրհներգի փոփոխության հարցը: Փոփոխության մասին այս անգամ խոսել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ առաջարկելով վերադարձնել Խորհրդային Հայաստանի հիմնը՝ Արամ Խաչատրյանի հեղինակությամբ:

Ձեռք մի՛ տվեք հայ ժողովրդի ազգային օրհներգին. «Ֆրանս Արմեն» պարբերականի խմբագիր

«Ֆրանս Արմեն» պարբերականի խմբագիր Հարութ Մարտիրոսյանը կոչ է անում չփոխել Հայաստանի ազգային օրհներգը՝ քննադատելով Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ այն Արամ Խաչատրյանի հեղինակած խորհրդային տարիների օրհներգով փոխարինելու մասին:

Հայաստանի գյուղական դպրոցները կվերածվեն գիտամշակութային կենտրոնների

Հայաստանում գյուղական դպրոցները կվերածվեն գիտամշակութային կենտրոնների։ Այս մասին մարտի 6-ին Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամին իր ելույթում ասել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արամ Խաչատրյանի հարցերին։

Անգլերեն