Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Գաբրիել Սարգսյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Լևոն Արոնյանը հայ պատանի շախմատիստների մեջ տեսնում է ներուժ խաղալու մինչև 20 տարեկանների առաջնությունում

Պետք է այնպես խաղաս, որ պայքարես քեզնից 5 տարի մեծ շախմատիստների դեմ: Մենք՝ ես, Գաբրիել Սարգսյանը և լուսահոգի Կարեն Ասրյանը, խաղում էինք հենց մինչև 20 տարեկանների առաջնությունում:

Գաբրիել Սարգսյանը կմասնակցի «Խազարի գավաթ 2017» միջզգաային մրցաշարին

Հայկական շախմատի առաջատար շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը կմասնակցի հունվարի 20-ին Իրանում մեկնարկող «Խազարի գավաթ 2017» միջազգաային մրցաշարին, որին մասնակցում են 14 երկրների 97 շախմատիստ, այդ թվում` 16 գրոսմայստեր և 15 միջազգային վարպետ:

ԵԱ. Հովհաննես Գաբուզյանն ու Արտաշես Մինասյանն՝ առաջատարների թվում

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության երկրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ են տարել Հովհաննես Գաբուզյանը, Արտաշես Մինասյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արթուր Դավթյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը:

Շախմատի թիմային ԵԱ. Տղամարդիկ ոչ-ոքի խաղացին Խորվաթիայի հետ

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը չկարողացավ հաղթել Խորվաթիայի ընտրանուն՝  2:2: Ոչ-ոքի խաղացին Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը:

Արոնյանը երկրորդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր ակտիվում ունի 2801 միավոր: Մեր շախմատիստը կարողացել է պահպանել երկրորդ հորիզոնականը: Աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով ունի 2837 վարկանիշ: Երրորդ հորիզոնականում Ֆաբիանո Կարուանան է՝ 2799 միավորով: 100 լավագույն շախմատիստների մեջ տեղ են գտել նաև Հայաստանի երեք ներկայացուցիչներ: Սերգեյ Մովսեսյանը  76-րդն է, Վլդաիմիր Հակոբյանը 77-րդը, համապատասխանաբար,1978 և 1971 միավորներով: Գաբրիել Սարգսյանը 97-րդն է՝ 2655 միավորով:

Շախմատի թիմային ԵԱ. Տղամարդկանց հավաքականը հաղթել է Նիդեռլանդների թիմին

Հերսոնեսում (Կրետե) ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթել է Նիդեռլանդների թիմին: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, ի պատասխան Սերգեյ Մովսեսյանի պարտությանը, Հայաստանի շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը վերջին երկու խաղատախտակների առջև հաղթանակ են գրանցել: Հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի:

Շախմատի թիմային ԵԱ. Տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Հունգարիայի հետ

Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Հունգարիայի թիմի հետ՝ 2:2: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը:

Արոնյանը հաղթել է Մամեդյարովին, տղամարդկանց հավաքականը՝ զիջել Ադրբեջանին

Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում 1.5:2.5 հաշվով զիջեց Ադրբեջանի հավաքականին: Թիմերի առաջատարների պարտիայում Լեւոն Արոնյանը հաղթեց Շահրիյար Մամեդյարովին: Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանը պարտություն կրեցին:

ԵԱ. Լեւոն Արոնյանը լավագույն արդյունքն է գրանցել առաջին խաղատախտակի վրա

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում (Կրետե) գրոսմայստեր Լեւոն Արոնյանն առաջին խաղատախտակի առջեւ լավագույն արդյունք ցույց տվեց: Հայաստանցի շախմատիստը 7 հնարավորից վաստակելով 4,5 միավոր՝  ետեւում թողեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին եւ չեխ Դավիթ Նավարային: Երրորդ  խաղատախտակի առջեւ Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, ցույց տվեց երկրորդ արդյունք: Առաջին տեղում  ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովն է, երրորդում՝ լեհ Կասպեր Պիորուն:

ՖԻԴԵ-ի վարկանիշ. Լևոն Արոնյանը կրկին երկրորդն է

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դեկտեմբեր ամսվա թարմացված վարկանիշային աղյուսակում: ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2805 միավոր է, ինչը չորս կետով ավելի է նախորդ ցուցանիշից: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն հարյուրյակում են` Գաբրիել Սարգսյանը (72-րդ տեղ, 2672) և Վլադիմիր Հակոբյանը (78-րդ, 2667): Լավագույն եռյակում են նաև՝ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2837) և Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2799): Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 53-րդ տեղը (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 85-րդ (2376):

Հրանտ Մելքումյանը՝ Chess Classic FIDE OPEN-ի միանձնյա առաջատար

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Լոնդոնում ընթացող Chess Classic FIDE OPEN-ի յոթ տուրից հետո 6.5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ Հայաստանցի շախմատիստը կես միավորով գերազանցում է Իսրայելի ներկայացուցիչ Թամիր Նաբաթիին: Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը 5.5 միավորով բաժանում է 3-20-րդ տեղերը (4-րդ տեղ լրացուցիչ ցուցանիշներով): Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 9-ին:

Գաբրիել Սարգսյանը՝ հաղթող, Հրանտ Մելքումյանը՝ երկրորդ մրցանակակիր

Լոնդոնում ավարտվել է London Chess Classic  գերմրցաշարի շրջանակներում անցկացվող Chess Classic FIDE OPEN շախմատի միջազգային մրցաշարը (288 մասնակից, 9 տուր): Վերջին տուրից հետո միանգամից երեք գրոսմայստեր վաստակել է 7.5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է ազգային թիմի եւս մեկ անդամ՝ Հրանտ Մելքումյանը, որը մրցաշարի ամբողջ ընթացքում եղել է առաջատարի դիրքում: Հայաստանցի գրոսմայստերները գերազանցել են երրորդ հորիզոնականը զբաղեցրած Ֆրանսիայի ներկայացուցիչ Սեբաստիան Մազեին:

Հայ շախմատիստների մասնակցությամբ մեկնարկում են արագ եւ կայծականային շախմատի աշխարհի առաջնությունները

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում դեկտեմբերի 26-ին մեկնարկում են արագ եւ կայծականային շախմատի աշխարհի առաջնությունները: Հայաստանը ներկայացնելու են Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Սերգեյ Մովսեսյանը:

ՖԻԴԵ-ի վարկանիշ. Հրանտ Մելքումյանը լավագույն հարյուրյակում է

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը չորրորդ տեղն է զբաղեցրել շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հունվար ամսվա թարմացված վարկանիշային աղյուսակում, հայտնում է ՀԱՕԿ կայքը: Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2797 միավոր է, ինչը ութ կետով պակաս է նախորդ ցուցանիշից: Հայաստանի ներկայացուցիչներից հարյուր լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը (67-րդ տեղ, 2677), Վլադիմիր Հակոբյանը (77-րդ, 2667) եւ Հրանտ Մելքումյանը (97-րդ, 2654): Լավագույն եռյակը կազմել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2834), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2811) եւ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2804): Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 54-րդ տեղը (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 85-րդը (2378):

Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը օլիմպիական և աշխարհի չեմպիոն են դարձել սեփական տաղանդի, ոչ թե բարեկամական կապի միջոցով

Երեկ Նիկոլ Փաշինյանին պատկանող և սպասարկող "Հայկական ժամանակը" մի հոդված է հրապարակել, որտեղ փորձել է արդարացնել Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի ղեկավարած համաշխարհային համբավ և հեղինակություն ունեցող շախմատի դպրոցի աշխատանքները կաթվածահար անելու փաստը:

Ռուսերեն