Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Լիլիթ Մկրտչյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Լիլիթ Մկրտչյանը` բրոնզե մեդալակիր

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը: Տղամարդկանց մրցաշարի հաղթող դարձավ մակեդոնական «Ալկալոիդ» ակումբը: Երկրորդ հորիզոնականը բաժին հասավ Սանկտ-Պետերբուրգի «Մեդնի Վսադնիկին», իսկ Մոսկվայի ակումբը եզրափակեց լավագույն եռյակը: Մրցաշարի վերջին տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆրանցիսկո Վալեխո Պոսնի հետ, իսկ նրա «Պադովան» պարտվեց «Աշդոդ» թիմին և գրավեց 12-րդ հորիզոնականը: Կանանց մրցաշարում հաղթող դարձավ մրցաշարի ֆավորիտ Մոնտե Կառլոյի «Սերկլ դ’Եշակ» ակումբը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց  «Նոնա» թիմը, իսկ Լիլիթ Մկրտչյանի «Յուգրան» եզրափակեց լավագույն եռյակը:

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի աշխարհի կանանց առաջնության առաջին շրջանի զույգերի ցանկը

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի աշխարհի կանանց առաջնության առաջին շրջանի զույգերի ցանկը: Համաձայն վիճակահանության` առաջին շրջանում Էլինա Դանիելյանի մրցակիցն է լինելու Պադմինի Ռութը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ուժերը կչափի Նի Շիցյունի հետ:

Հայ կնոջ կերպարը ձգտում եմ պահել իմ հաղթանակներով. Լիլիթ Մկրտչյան

Օրեր առաջ հրաձգության Եվրոպայի առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը մեծահասակների կանանց պայքարում նվաճել է անկախ Հայաստանի առաջին մեդալը՝ արժանանալով արծաթե պարգեւի։ Եվրոպայի փոխչեմպիոնուհին այս գիշեր ժամանել է Հայաստան եւ այսօր «Ռադիոլուր»-ի տաղավարում է: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ:

Ռիգայում մեկնարկում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը

Ապրիլի 11-ին Ռիգայում մեկնարկում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մրցաշարում Հայաստանը ներկայացնում են կանանց ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Գեւորգյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Էլինա Դանիելյանը հաղթանակ տարավ 100-րդ քայլում

Ապրիլի 17-ին Ռիգայում խաղացվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության յոթերորդ տուրը (144 մասնակից, 11 տուր), հայտնում է ՀԱՕԿ կայքը: Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը: Յոթերորդ տուրում Դանիելյանն ու Գեւորգյանը հաղթանակ տարան, Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց, Գալոյանը պարտվեց:Դանիելյան` 5.5 միավոր (3-րդ տեղ), Մկրտչյան` 4 միավոր (65-րդ), Գեւորգյան եւ Գալոյան` 3.5-ական միավոր (74-րդ եւ 84-րդ տեղեր): Էլինա Դանիելյանից 100 քայլ պահանջվեց ռուս շախմատիստուհի Օլգա Գիրիային հաղթելու համար:

Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը հաղթանակ տարան Եվրոպայի առաջնության ութերորդ տուրում

Ռիգայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց 18-րդ անհատական առաջնության ութերորդ տուրում Հայաստանը ներկայացնող չորս շախմատիստներից Լիլիթ Գալոյանը (նկարում) եւ Մարիա Գեւորգյանն առավելության հասան մրցակիցների նկատմամբ, Լիլիթ Մկրտչյանը բաժանեց միավորը, իսկ Էլինա Դանիելյանը պարտվեց Նանա Ձագնիձեին:

Էլինա Դանիելյանն առաջին պարտությունը կրեց Եվրոպայի առաջնությունում

Ապրիլի 19-ին Ռիգայում խաղացվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ութերորդ տուրը (144 մասնակից, 11 տուր): Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը: Ութերորդ տուրում Գեւորգյանն ու Գալոյանը հաղթանակ տարան, Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Էլինա Դանիելյանը պարտվեց: Դանիելյան` 5.5 միավոր (10-րդ տեղ), Գեւորգյան, Մկրտչյան, Գալոյան` 4-ական միավոր (53-րդ, 60-րդ, 62-րդ տեղեր): Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:   Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Հրապարակվել է ՖԻԴԵ-ի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը․ Արոնյանը 6-րդն է

ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները` մայիսի 1-ի դրությամբ: Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2832): Երկրորդ հորիզոնականում է Ուեսլի Սոն (2815), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը (2811): Լևոն Արոնյանը (2789) 3 հորիզոնականով առաջադիմել է ցուցակում և այժմ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի կայքի համաձայն, աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 2 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Սերգեյ Մովսեսյանը (2680) գտնվում է 64-րդ հորիզոնականում, իսկ Վլադիմիր Հակոբյանը (2667)` 83-րդ: Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է Հոու Յիֆանը (2652): Երկրորդ հորիզոնականում է Ցզյու Վենցզյունը (2594): Լավագույն եռյակը եզրափակում է Աննա Մուզիչուկը (2570): Աշխարհի չեմպիոնուհի Տան Չժունչին (2515) գտնվում է 11-րդ հորիզոնականում: Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2451) գտնվում է 28-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2414)` 56-րդ: Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին (2732), Դուդա Յան-Քշիշտոֆը (2693) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Վլադիսլավ Արտեմևը (2682) գտնվում է 3-րդ հորիզոնականում: Հայաստանի ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը (2546) գտնվում է 28-րդ հորիզոնականում , Տիգրան Հարությունյանը (2523)` 36-րդ, Հայկ Մարտիրոսյանը (2516) ` 41-րդ: Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2896): Երկրորդ հորիզոնականում է արագ շախմատի աշխարհի չեմպիոն Վասիլի Իվանչուկը (2827), իսկ Շահրիյար Մամեդյարովը (2825) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2797) գտնվում է 8-րդ հորիզոնականում: Արագ շախմատի աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 4 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Տիգրան Լ. Պետրոսյանը (2715) գտնվում է 31-րդ հորիզոնականում, Հրանտ Մելքումյանը (2710)` 39-րդ, Վլադիմիր Հակոբյանը (2697)` 50-րդ և Սերգեյ Մովսեսյանը (2693) `54-րդ: Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2914), Հիկարու Նակամուրան (2865) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Յուրի Շկուրոն (2828) եզրափակում է լավագույն եռյակը: Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են Հայաստանի 7 ներկայացուցիչ. Զավեն Անդրիասյանը (2755) գտնվում է 22-րդ հորիզոնականում, Լևոն Արոնյանը (2753)` 24-րդ, Տիգրան Լ. Պետրոսյանը (2717)` 35-րդ, Հրանտ Մելքումյանը`(2686) 53-րդ, Սերգեյ Մովսեսյանը (2669) `71-րդ, Կարեն Գրիգորյանը (2665) `76-րդ և Վլադիմիր Հակոբյանը (2654)` 92-րդ:

Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Ուկրաինային

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում 1:3 հաշվով զիջեց Ուկրաինայի ընտրանուն: Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղացին, իսկ Էլինա Դանիելյանը եւ Մարիա Գեւորգյանը պարտություն կրեցին, համապատասխանաբար, առաջին եւ չորրորդ խաղատախտակների առջեւ:   Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի անձնական արխիվից

Շախմատի թիմային ԵԱ. Կանանց հավաքականը հաղթել է Սերբիային

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում 3:1 հաշվով հաղթել է Սերբիային: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հաղթական միավորներ են վաստակել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը: Մարիա Կուրսովան պարտություն է կրել չորրորդ խաղատախտակի առջև: Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի անձնական արխիվից

Շախմատի թիմային ԵԱ. Կանանց հավաքականը պարտվեց Վրաստանին

Հերսոնեսում (Կրետե) ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը խոշոր՝ 0:4 հաշվով զիջեց Վրաստանի թիմին: Պարտություն կրեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Կուրսովան:

ԵԱ. Կանանց Հայաստանի հավաքականի չորրորդ հաղթանակը

Հունաստանում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց հունգարացիների հետ: Նախորդ տուրում Վրաստանի թիմին 0:4 հաշվով պարտվելուց հետո հայ շախմատիստուհիները հանգստյան օրից հետո առավելության հասան 3:1 հաշվով: Հաղթանակներ տարան սպիտակներով հանդես եկած առաջին համար Էլինա Դանիելյանն ու երրորդ համար Մարիա Կուրսովան: Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գեւորգյանը սեւերով խաղացին ոչ ոքի:

Շախմատի թիմային ԵԱ. Կանանց հավաքականը հաղթեց Հունգարիային

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Հունգարիայի թիմին: Առաջին եւ երրորդ խաղատախտակների առջեւ հաղթական միավորներ վաստակեցին Էլինա Դանիելյանը եւ Մարիա Կուրսովան: Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը ոչ-ոքի խաղացին:

ՖԻԴԵ-ի վարկանիշ. Լևոն Արոնյանը կրկին երկրորդն է

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դեկտեմբեր ամսվա թարմացված վարկանիշային աղյուսակում: ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2805 միավոր է, ինչը չորս կետով ավելի է նախորդ ցուցանիշից: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն հարյուրյակում են` Գաբրիել Սարգսյանը (72-րդ տեղ, 2672) և Վլադիմիր Հակոբյանը (78-րդ, 2667): Լավագույն եռյակում են նաև՝ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2837) և Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2799): Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 53-րդ տեղը (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 85-րդ (2376):

ՖԻԴԵ-ի վարկանիշ. Հրանտ Մելքումյանը լավագույն հարյուրյակում է

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը չորրորդ տեղն է զբաղեցրել շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հունվար ամսվա թարմացված վարկանիշային աղյուսակում, հայտնում է ՀԱՕԿ կայքը: Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2797 միավոր է, ինչը ութ կետով պակաս է նախորդ ցուցանիշից: Հայաստանի ներկայացուցիչներից հարյուր լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը (67-րդ տեղ, 2677), Վլադիմիր Հակոբյանը (77-րդ, 2667) եւ Հրանտ Մելքումյանը (97-րդ, 2654): Լավագույն եռյակը կազմել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2834), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2811) եւ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2804): Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 54-րդ տեղը (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 85-րդը (2378):

ԵԱ. Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը հաղթել են

Թուրքիայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով ոչ ոքի է խաղացել ուկրաինացի Աննա Ուշենինայի հետ:

ԵԱ. Լիլիթ Մկրտչյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը հաղթել են

Թուրքիայում ավարտին մոտեցող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը հաղթել են, իսկ Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը եւ Մարիա Գեւորգյանը պարտություն են կրել:

Ռուսերեն