Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Էլինա Դանիելյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի աշխարհի կանանց առաջնության առաջին շրջանի զույգերի ցանկը

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի աշխարհի կանանց առաջնության առաջին շրջանի զույգերի ցանկը: Համաձայն վիճակահանության` առաջին շրջանում Էլինա Դանիելյանի մրցակիցն է լինելու Պադմինի Ռութը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ուժերը կչափի Նի Շիցյունի հետ:

Ռիգայում մեկնարկում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը

Ապրիլի 11-ին Ռիգայում մեկնարկում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մրցաշարում Հայաստանը ներկայացնում են կանանց ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Գեւորգյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Էլինա Դանիելյանը Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցի Գունայ Մամադզադային ստիպեց անձնատուր լինել

Ռիգայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության հինգերորդ տուրում այսօր Հայաստանի շախմատիստուհիների առաջատար Էլինա Դանիելյանը հանդիպեց Ադրբեջանը ներկայացնող Գունայ Մամադզադային եւ ստիպեց նրան արդեն 41-րդ քայլում անձնատուր լինել:

Էլինա Դանիելյանը հաղթանակ տարավ 100-րդ քայլում

Ապրիլի 17-ին Ռիգայում խաղացվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության յոթերորդ տուրը (144 մասնակից, 11 տուր), հայտնում է ՀԱՕԿ կայքը: Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը: Յոթերորդ տուրում Դանիելյանն ու Գեւորգյանը հաղթանակ տարան, Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց, Գալոյանը պարտվեց:Դանիելյան` 5.5 միավոր (3-րդ տեղ), Մկրտչյան` 4 միավոր (65-րդ), Գեւորգյան եւ Գալոյան` 3.5-ական միավոր (74-րդ եւ 84-րդ տեղեր): Էլինա Դանիելյանից 100 քայլ պահանջվեց ռուս շախմատիստուհի Օլգա Գիրիային հաղթելու համար:

Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը հաղթանակ տարան Եվրոպայի առաջնության ութերորդ տուրում

Ռիգայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց 18-րդ անհատական առաջնության ութերորդ տուրում Հայաստանը ներկայացնող չորս շախմատիստներից Լիլիթ Գալոյանը (նկարում) եւ Մարիա Գեւորգյանն առավելության հասան մրցակիցների նկատմամբ, Լիլիթ Մկրտչյանը բաժանեց միավորը, իսկ Էլինա Դանիելյանը պարտվեց Նանա Ձագնիձեին:

Էլինա Դանիելյանն առաջին պարտությունը կրեց Եվրոպայի առաջնությունում

Ապրիլի 19-ին Ռիգայում խաղացվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ութերորդ տուրը (144 մասնակից, 11 տուր): Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը: Ութերորդ տուրում Գեւորգյանն ու Գալոյանը հաղթանակ տարան, Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Էլինա Դանիելյանը պարտվեց: Դանիելյան` 5.5 միավոր (10-րդ տեղ), Գեւորգյան, Մկրտչյան, Գալոյան` 4-ական միավոր (53-րդ, 60-րդ, 62-րդ տեղեր): Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:   Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Ուկրաինային

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում 1:3 հաշվով զիջեց Ուկրաինայի ընտրանուն: Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղացին, իսկ Էլինա Դանիելյանը եւ Մարիա Գեւորգյանը պարտություն կրեցին, համապատասխանաբար, առաջին եւ չորրորդ խաղատախտակների առջեւ:   Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի անձնական արխիվից

Շախմատի թիմային ԵԱ. Կանանց հավաքականը հաղթել է Սերբիային

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում 3:1 հաշվով հաղթել է Սերբիային: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հաղթական միավորներ են վաստակել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը: Մարիա Կուրսովան պարտություն է կրել չորրորդ խաղատախտակի առջև: Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի անձնական արխիվից

Հրապարակվել է ՖԻԴԵ-ի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը․ Արոնյանը 6-րդն է

ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները` մայիսի 1-ի դրությամբ: Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2832): Երկրորդ հորիզոնականում է Ուեսլի Սոն (2815), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը (2811): Լևոն Արոնյանը (2789) 3 հորիզոնականով առաջադիմել է ցուցակում և այժմ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի կայքի համաձայն, աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 2 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Սերգեյ Մովսեսյանը (2680) գտնվում է 64-րդ հորիզոնականում, իսկ Վլադիմիր Հակոբյանը (2667)` 83-րդ: Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է Հոու Յիֆանը (2652): Երկրորդ հորիզոնականում է Ցզյու Վենցզյունը (2594): Լավագույն եռյակը եզրափակում է Աննա Մուզիչուկը (2570): Աշխարհի չեմպիոնուհի Տան Չժունչին (2515) գտնվում է 11-րդ հորիզոնականում: Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2451) գտնվում է 28-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2414)` 56-րդ: Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին (2732), Դուդա Յան-Քշիշտոֆը (2693) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Վլադիսլավ Արտեմևը (2682) գտնվում է 3-րդ հորիզոնականում: Հայաստանի ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը (2546) գտնվում է 28-րդ հորիզոնականում , Տիգրան Հարությունյանը (2523)` 36-րդ, Հայկ Մարտիրոսյանը (2516) ` 41-րդ: Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2896): Երկրորդ հորիզոնականում է արագ շախմատի աշխարհի չեմպիոն Վասիլի Իվանչուկը (2827), իսկ Շահրիյար Մամեդյարովը (2825) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2797) գտնվում է 8-րդ հորիզոնականում: Արագ շախմատի աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 4 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Տիգրան Լ. Պետրոսյանը (2715) գտնվում է 31-րդ հորիզոնականում, Հրանտ Մելքումյանը (2710)` 39-րդ, Վլադիմիր Հակոբյանը (2697)` 50-րդ և Սերգեյ Մովսեսյանը (2693) `54-րդ: Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2914), Հիկարու Նակամուրան (2865) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Յուրի Շկուրոն (2828) եզրափակում է լավագույն եռյակը: Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են Հայաստանի 7 ներկայացուցիչ. Զավեն Անդրիասյանը (2755) գտնվում է 22-րդ հորիզոնականում, Լևոն Արոնյանը (2753)` 24-րդ, Տիգրան Լ. Պետրոսյանը (2717)` 35-րդ, Հրանտ Մելքումյանը`(2686) 53-րդ, Սերգեյ Մովսեսյանը (2669) `71-րդ, Կարեն Գրիգորյանը (2665) `76-րդ և Վլադիմիր Հակոբյանը (2654)` 92-րդ:

Շախմատի թիմային ԵԱ. Կանանց հավաքականը պարտվեց Վրաստանին

Հերսոնեսում (Կրետե) ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը խոշոր՝ 0:4 հաշվով զիջեց Վրաստանի թիմին: Պարտություն կրեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Կուրսովան:

ԵԱ. Կանանց Հայաստանի հավաքականի չորրորդ հաղթանակը

Հունաստանում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց հունգարացիների հետ: Նախորդ տուրում Վրաստանի թիմին 0:4 հաշվով պարտվելուց հետո հայ շախմատիստուհիները հանգստյան օրից հետո առավելության հասան 3:1 հաշվով: Հաղթանակներ տարան սպիտակներով հանդես եկած առաջին համար Էլինա Դանիելյանն ու երրորդ համար Մարիա Կուրսովան: Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գեւորգյանը սեւերով խաղացին ոչ ոքի:

Շախմատի թիմային ԵԱ. Կանանց հավաքականը հաղթեց Հունգարիային

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Հունգարիայի թիմին: Առաջին եւ երրորդ խաղատախտակների առջեւ հաղթական միավորներ վաստակեցին Էլինա Դանիելյանը եւ Մարիա Կուրսովան: Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը ոչ-ոքի խաղացին:

ՖԻԴԵ-ի վարկանիշ. Լևոն Արոնյանը կրկին երկրորդն է

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դեկտեմբեր ամսվա թարմացված վարկանիշային աղյուսակում: ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2805 միավոր է, ինչը չորս կետով ավելի է նախորդ ցուցանիշից: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն հարյուրյակում են` Գաբրիել Սարգսյանը (72-րդ տեղ, 2672) և Վլադիմիր Հակոբյանը (78-րդ, 2667): Լավագույն եռյակում են նաև՝ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2837) և Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2799): Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 53-րդ տեղը (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 85-րդ (2376):

ՖԻԴԵ-ի վարկանիշ. Հրանտ Մելքումյանը լավագույն հարյուրյակում է

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը չորրորդ տեղն է զբաղեցրել շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հունվար ամսվա թարմացված վարկանիշային աղյուսակում, հայտնում է ՀԱՕԿ կայքը: Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2797 միավոր է, ինչը ութ կետով պակաս է նախորդ ցուցանիշից: Հայաստանի ներկայացուցիչներից հարյուր լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը (67-րդ տեղ, 2677), Վլադիմիր Հակոբյանը (77-րդ, 2667) եւ Հրանտ Մելքումյանը (97-րդ, 2654): Լավագույն եռյակը կազմել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2834), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2811) եւ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2804): Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 54-րդ տեղը (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 85-րդը (2378):

ԱԱ․ Հայաստանի թիմը ոչ ոքի խաղաց հունգարացիների հետ

Աստանայում ավարտին մոտեցող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2։2 հաշվով ավարտեց պայքարը հունգարացիների հետ։ Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը հաղթանակներ տարան, իսկ Մարիա Գեւորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը պարտվեցին։

ԵԱ. Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը հաղթել են

Թուրքիայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով ոչ ոքի է խաղացել ուկրաինացի Աննա Ուշենինայի հետ:

Ռուսերեն