Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Գարի Կասպարով

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Կասպարովը վաճառել է 1118 հատ սև և սպիտակ ադամանդներով շախմատային թագը, գումարը փոխանցել հայ փախստականներին

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը «Коммерсантъ»-ին տված հարցազրույցում պատմել է, որ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը 1990թ.-ին վաճառել է իր շախմատային թագը, իսկ գումարը փոխանցել Բաքվի հայ փախստականներին:

Գարի Կասպարովը կվերսկսի կարիերան

Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը 2005 թվականի մարտի 10-ին հայտարարել է պրոֆեսիոնալ շախմատից հեռանալու մասին։ Դրանից հետո նա մի քանի անգամ խաղացել է ընկերական բլից մրցաշարերում և մեկ անգամ՝ 2009-ին, ուժերը չափել Անատոլի Կարպովի հետ և հաղթել: Կասպարովը կարծես մտափոխվել է։ Օգոստոսի 14-ից 18-ը նա Սենթ Լուիսում կմասնակցի Grand Chess Tour-ի շրջանակներում անցկացվող արագ և կայծակնային շախմատի մրցաշարերին։ Այստեղ նա կմրցի Արոնյանի, Նակամուրայի, Նեպոմնյաշչիի, Դոմինգեսի, Անանդի, Կարյակինի, Լե Քուանգի, Նավարայի և Կարուանայի հետ։

Գարի Կասպարովը կվերսկսի կարիերան

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը կվերսկսի կարիերան և կմասնակցի ամերիկյան Սենթ Լուիսում կայանալիք Grand Chess Tour մրցաշարի փուլին:

Լեւոն Արոնյանը հաղթեց Գարի Կասպարովին եւ Վիշի Անանդին

Սենթ Լուիսում մեկնարկել է կայծակնային խաղի մրցաշարը, որի առաջին օրն անցկացվում է 9 տուր: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 7 տուրից հետո վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, որի հաշվարկը կատարվում է արագ շախմատի արդյունքների գումարով:

Լևոն Արոնյանը հաղթել է Սենթ Լուիսի մրցաշարում

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտված արագ և կայծակնային խաղի մրցաշարի հաղթող է դարձել Լևոն Արոնյանը: Հայ գրոսմայստերը վաստակել է 24.5 միավոր և երեք միավորով գերազանցել երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին և ամերիկացի Հիկարու Նակամուրային: Լևոն Արոնյանը արագ խաղի մրցաշարում վաստակել էր 12, իսկ կայծակնային խաղում՝ 12.5 միավոր: Մրցաշարին էր մասնակցում նաև աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը:

Ռուսերեն