Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արամ MP3

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

«Դեպի Եվրատեսիլ»- ի 4- րդ փուլում կմրցեն 12 լավագույնները

Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Դեպի եվրատեսիլ» նախագծի 4-րդ փուլի ընթացքում կշարունակեն պայքարը 12 լավագույն արտիստները: Լյուսի,  Գեւորգ Հարությունյան, Աննա Դանիելյան, Մարտա, Արծվիկ, Հասմիկ Շիրոյան, Լիլիթ Հարությունյան, Սյուզաննա Մելքոնյան, Իջին, Ալեքսանդր Պլատո, Օպերա Վիվա, Վահե Ալեքսանյան.  հենց նրանց շարքում է այն հաջողակ արտիստը, ով հնարավորություն կստանա Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ-2017»-ին (https://www.youtube.com/channel/UCwrI8ZznUiLSvukl8IoPbZA): Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերին նախորդող ամենից պատասխանատու ընթացքին կարող եք հետեւել վաղը՝ դեկտեմբերի 3-ին` ժամը 22:00-ին, Առաջին ալիքի եթերում: Ժյուրիի անդամներ Իվետա Մուկուչյանի, Արամ MP3-ի, Ինգա Արշակյանի, Հայկոյի, Եսայի Ալթունյանի եւ Անուշ Արշակյանի խմբերում մնացել են վերջին 2 մասնակիցները եւ վաղվա թողարկման ընթացքում կընտրվեն այն եզակիները, որոնք կշարունակեն պայքարն արդեն կիսաեզրափակիչ փուլերում: Նախագծի հաղթողը կորոշվի ժյուրիի եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում: Հիշեցնենք, որ «Դեպի եվրատեսիլ» նախագծի մասին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց ամռանը՝ հնարավորություն տալով ամբողջ աշխարհում բնակվող մեր հայրենակիցներին մասնակցելու մեգաերաժշտական մրցույթի, հաղթել եւ ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ- 2017»-ին: Նախագծին մասնակցության հայտ ներկայացրին մեր հարյուրավոր հայրենակիցներն ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Իսպանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից, սակայն, նրանցից միայն 80-ը հնարավորություն ստացան սկսել հեռուստատեսային պայքարը: Մասնակիցների հեռուստատեսային լսումների փուլը տեւել է 3 շաբաթ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.am, ինչպես նաեւ www.eurovision.am կայքերում: Նախագծի մասնակիցների ելույթները կարող եք գտնել յութուբյան պաշտոնական ալիքում՝ https://www.youtube.com/channel/UCwrI8ZznUiLSvukl8IoPbZA, իսկ նրանց սատարել կարող եք ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ https://www.facebook.com/DepiEvratesil/ եւ ինստագրամում՝ https://www.instagram.com/depievratesil/

‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետայի եւ Արամ MP3-ի մեկնաբանությամբ

​​Համացանցում է հայտնվել ‹‹Եվրատեսիլ›› երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչներ Իվետա Մուկուչյանի եւ Արամ MP3-ի նոր ‹‹Դաշտերով›› նախագծում ներառված ‹‹Քամին զանա›› ժողովրդական երգի նորովի մեկնաբանությունը:

Կայացավ եվրատեսիլյան ”Fly with me” երգի պրեմիերան

Երեկ՝ մարտի 18-ին կայացավ «Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան. Արծվիկը եվրատեսիլյան երկրպագուներին եւ եվրոպաբնակ հանդիսականին կներկայանա “Fly with me” երգով: ”Fly with me” երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են: Լիլիթ Նավասարդյանի խոսքով՝ “Fly with me” երգի ստեղծման հիմքում որոշակիորեն եվրատեսիլյան մասնակցության սեփական փորձն է ընկած: «Երբ Արամ MP3-ի համար էի երգը գրում, ամեն ինչ շատ նոր էր ինձ համար, հիմնականում հարցեր էին, հստակ պատասխան չկար: Իվետա Մուկուչյանի պարագայում շատ ավելի համարձակ ու համառ էի: Իսկ ահա Արծվիկի համար գրելիս ինձ առաջին իսկ վայրկյանից գրավեց նրա ձայնի բազմազանությունը, որի միջոցով փորձեցի էթնիկ բազմազանություն ցույց տալ՝ ոչ թե իրար հակադրելով, այլ յուրատեսակ համադրություն ցույց տալով: Ուզում էի այնպիսի երգ ստանալ, որը լավագույնս կհամապատասխանի եւ կներկայացնի Արծվիկին»,- նշում է Լիլիթ Նավասարդյանը՝ հավելելով, որ երգը գրելիս օգտագործվել են շատ տարբեր ազգային երաժշտական գործիքներ: Երգի խոսքերի համահեղինակներն են Ավետ Բարսեղյանը եւ Դավիթ Ծերունյանը: Ավետ Բարսեղյանի խոսքով՝ երգի խոսքերի ստեղծման հիմքում առաջին հերթին ընկած է եղել գերպատասխանատվության զգացողությունը եւ սպասումը, թե երգն ինչպես կընկալվի: «Ինչպես Լիլիթենց հետ յուրաքանչյուր աշխատանք, այս երգը եւս կարծես այլընտրանքային իրականությունից, տիեզերքից մի հատված լինի: Խոսքերը գրելիս փորձել ենք ներկայացնել այն գաղափարը, որ չնայած յուրաքանչյուրս տարբեր ենք եւ մեր անհատական առանձնահատկությունն ունենք, այնուամենայնիվ, կա ողնաշարային ընդհանրություն բոլորիս համար, որ կոչվում է սեր. այն մեկն է բոլորիս համար»,- նշեց Ավետ Բարսեղյանը: Համահեղինակ Դավիթ Ծերունյանն էլ նշում է, որ թեեւ ցանկություն կար երգի խոսքերը գրել հեքիաթի ձեւաչափով, այնուամենայնիվ, թեմատիկան հստակեցվել է ավելի ուշ. գրվեց 4 տարբերակ, ընտրվեց լավագույնը: «Արծվիկի ձայնի ելեւէջները եւ տեմբրային առանձնահատկությունները լսողներին տեղափոխում են հեքիաթային աշխարհ: Նրա կողմից պատմվող հեքիաթի հերոսուհին հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ, լույսի եւ սիրո խորհրդանիշն է, ով բոլորին հրավիրում է միանալ իր արծվային թռիչքին: Երգի խոսքերը պարզ ու հասկանալի են բոլորի համար, իսկ պատմվող հեքիաթը հետաքրքիր փիլիսոփայություն ունի իր մեջ՝ աշխարհը կազմված է բոլոր գույներից, ձայներից ու պատմություններից, որ մենք լսում ենք»,- նշեց Դավիթ Ծերունյանը: Երգի հերոսուհին ներկայացնում է իր կյանքի պատմությունը, ով իր մեջ ամփոփում է ամենանվիրական զգացմունքը՝ սերը ու պատմում է մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Նա թռչում է վեր, անցնում երկար ու դժվար ճանապարհ՝ եզրակացնելով, որ արեւը մեկն է բոլորիս  համար: Ռեժիսոր Արթուր Մանուկյանի խոսքով՝ երգն այնքան շատ զգացմունքներ է փոխանցել իրեն եւ միաժամանակ այնքան տարբեր զգացողություններ առաջացրել, որ որոշել է տարբեր խորհրդանիշներ օգտագործել: «Սա այն բացառիկ տեսահոլովակներից է, որը լիարժեքորեն ներկայացնում է ինձ: Այն նկարահանելիս առավելագույնս ազդվել եւ ոգեշնչվել եմ երգից»,- նշեց Արթուր Մանուկյանը: Տեսահոլովակի բեմադրող օպերատորը Մկրտիչ Մալխասյանն է, պարուսույց՝ Հովհաննես Սարգսյան, ոճաբան՝ Արամ Նիկոլյան, դիմահարդար՝ Յանա Բաբաջանյան, վարդահարդարներ՝ Կրիստինա Աբրահամյան, Հարություն Ջուլհակյան:«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո:

Երկու ապատեղեկատվություն, որ տարածել է Արամ MP3-ը. Իսկ հիմա բացահայտում է ամբողջ ճշմարտությունը

Արամը, ով համարվում է այսօրվա շոուբիզնեսի ամենասիրված ու ամենապահանջված երգիչներից մեկը, լրատվամիջոցների հետ շփվելու փորձ ձեռք բերելու շատ կարիք ունի։ Նա սիրում է ամեն ինչ հերքել՝ մոռանալով, որ սուտը երկար չես կարող պահել։

Արամ MP3-ի նորածին որդու նոր լուսանկարը

Օրերս Արամ MP3-ը կրկին հայր է դարձել: Երգչի կինը` Աննան, նրան որդի է պարգևել, ում տվել են Դավիթ անունը: Աննան Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել որդու դուրսգրման օրվանից:

Որքա՞ն գումար են պահանջում Արամ MP3 և Սևակ Խանաղյանը երգելու համար. այս թվերը ձեզ շոկի կենթարկեն

Վերջերս անդրադարձել էինք այս պահի դրությամբ հայ ամենապահանջված հայտնիներին, որոնց մեջ, իհարկե, գլխավոր տեղերն էին զբաղեցնում, սիրված երգիչ, «Հայաստանի ձայն 4» նախագծի ժյուրիի անդամ Սևակ Խանաղյանը և սիրված հումորիստ, դերասան և հաղորդավար Արամ MP3:

Սա նվազագույնն է, որ կարող ենք նրանց համար անել. Հայ աստղերը այցելել են հիվանդ երեխաներին (Լուսանկարներ)

Ծանր հիվանդությունների դեմ պայքարող երեխաները դրական էմոցիաների կարիք շատ ունեն, քանի որ ամբողջ օրն անցկացնում են հվանդասենյակում: Նրանց ժամանակ առ ժամանակ այցելելը եւ ոչ մեծ նվերներ տալը այն վնազագույնն է, որ նրանց համար կարող են անել մեծահասակները, պնդում է հայ երգիչ, շոումեն եւ կոմիկ Արամ MP3-ն:

Անգլերեն