Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Անդրիաս Ղուկասյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Անդրիաս Ղուկասյանը զրկված է հարազատների հետ տեսակցելուց

Անդրիաս Ղուկասյանը չի ընդունում իր իրեն առաջադրված մեղադրանքները եւ գտնում է, որ դրանք անհիմն են։ «Ա1+»-ի հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը ասել է, որ ամուսինը գտնում է, որ ինքը քաղբանտարկյալ է եւ հացադուլ հայտարարելու պատճառը հենց դա է։

«Հրապարակ». Վերջին իրադարձություններում շահագրգիռ կողմ է եղել Հովիկ Աբրահամյանը

թերթը գրում է. «Ըստ որոշ աղբյուրների, Սեյրան Ohանյանի՝ քաղաքականություն մուտքի եւ լայն դաշինքով` Պարույր Հայրիկյան, Անդրիաս Ղուկասյան, «Սասնա ծռերին» համակրող դեմքերի առկայությամբ ընտրությունների գնալու գործում շահագրգիռ է եղել ՀՀԿ-ից դուրս եկած Հովիկ Աբրահամյանը, որն այն կարծիքին է, որ Օհանյանի դաշինքն այս ընտրություններում գրավելու է 2-րդ տեղը եւ ավելի լավ ցուցանիշներ է ունենալու, քան Րաֆֆի Հովհաննիսյանը` 13-ին:

«Հաց բերողն» ու Անդրիաս Ղուկասյանը՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակում

«Ժամանակ» թերթը գրում է. ««Հաց բերող» Արթուր Սարգսյանը հնարավոր է՝ առաջադրվի «Ժառանգություն» կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով։ «Ժառանգության» կողմից կառաջադրվի նաև «Ոտքի Հայաստան» շարժման անդամ, «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրիաս Ղուկասյանը։ Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը փետրվարի 10-ից կրկին կալանավորվել է և այժմ հացադուլ է հայտարարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում»։

Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքը լրացվել է ՊՊԾ գնդի տարածք մտնելու, պատանդներ պահելու փորձերի հատկանիշներով. փաստաբան

«Նոր Հայաստան»-ի անդամ Անդրիաս Ղուկասյանի առաջին մեղադրանքն այսօր՝ 8 ամիս անց լրացվել է. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրգործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից անջատվել է ևս մեկ քրեական գործ` Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող  Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի վարչական շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելու, պատանդներ վերցնելու և պահելու համար Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գագիկ Եղիազարյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը և մյուսները ստեղծել են կազմակերպված, կայուն խումբ: Կազմակերպված խմբի անդամները նախապես ուսումնասիրել են որպես թիրախ ընտրված ՊՊԾ գնդի տարածքը, ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն հանդիսացող 14 ինքնաձիգ, ինքնաշեն ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող նռնակներ, ինչպես նաև տրոտիլային պայթաղյուս: 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ՊՊԾ գնդի վարչական շենքերի վրա՝ ծանրացուցիչ հանգամանքներում զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաև նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության և «Շտապօգնության» աշխատակիցների: Միաժամանակ Անդրիաս Ղուկասյանը մտադրվել է  Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպել՝ նպատակ ունենալով խոչընդոտել կազմակերպված խմբի հանցավոր գործողությունների խափանմանը, կանխմանը, զավթածն ու պատանդներին ազատելուն ուղղված իրավապահ մարմինների գործունեությանը, վերջիններիս շարքերը ճեղքելու միջոցով միանալ կազմակերպված զինված խմբին և դրա անդամների հետ համակատարմամբ, ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ շարունակել պահել զավթածն ու պատանդներին: Իր հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով` Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին հանդիպել է իր ծանոթ, Սարի թաղի բնակիչ Գ. Ս.-ի հետ, վերջինիս խնդրել գնալ և ուսումնասիրել ՊՊԾ գնդի հարակից տարածքներում ծառայություն իրականացնող ոստիկանական ուժերի տեղակայումը՝ հայտնելով մարդկանց բազմության միջոցով  ոստիկանական շղթան ճեղքելու և կազմակերպված խմբին միանալու իր դիտավորության մասին: Գ. Ս.-ից նշված տեղեկատվությունը ստանալուց հետո նույն օրը` Ազատության հրապարակում մեկնարկած զանգվածային միջոցառման ընթացքում, Անդրիաս Ղուկասյանը և մյուսները հանդես են եկել ելույթներով, որոնց ժամանակ մարդկանց կոչ են արել դուրս գալ փողոց և սատարել ՊՊԾ գունդը զավթած անձանց: Ելույթների ավարտից հետո, մինչ մարդկանց բազմությանն ապօրինի երթով Սարի թաղ առաջնորդելը, Անդրիաս Ղուկասյանն Ազատության հրապարակում հավաքված անձանց առանց բարձրախոսի կոչ է արել ճանապարհից քարեր վերցնել՝ ոստիկանների վրա նետելու համար: Այնուհետև, Անդրիաս Ղուկասյանը և մյուսները հաստատապես տեղյակ լինելով ՊՊԾ գնդին հարակից տարածքներում երթևեկության և հետիոտների ազատ տեղաշարժը սահմանափակված լինելու և իրականացվող հատուկ միջոցառումների մասին, անմիջականորեն ստանձնել են ապօրինի երթի ղեկավարումը: Զանգվածային միջոցառման մասնակիցների հետ հասնելով Նար-Դոս փողոց՝ նրանք հանկարծակի երթի ուղղությունը շեղել են դեպի Սարի թաղ: Մարդկանց բազմությունն Անդրիաս Ղուկասյանի և մյուսների ղեկավարմամբ բռնություն գործադրելով՝ քաշքշելով, հրելով ու հարվածելով, ճեղքել է Սարի թաղ տանող ճանապարհն արգելափակած՝ ոստիկանության փոքրաթիվ ծառայողներից կազմված շղթան, շարժվել առաջ և ժամը 21:30-ի սահմաններում տեղակայվել Սարի թաղի՝ ՊՊԾ գնդից առավել պարզ տեսանելի բարձրադիր հատվածում՝ Գլինկայի փողոցում: Այդտեղ հավաքվածները բարձրագոչ վանկարկումներով իրենց աջակցությունն են հայտնել ՊՊԾ գունդը զավթած անձանց, հնչել են նաև գունդ հասնելու, փողոցը փակելու և այլ կոչեր: Այդ ընթացքում ՊՊԾ գնդի տարածքը զավթած և պահած կազմակերպված խմբի անդամները կատարել են զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված գործողություններ՝ հրազենային կրակոցներ են արձակել Սարի թաղի ուղղությամբ՝ միաժամանակ նպատակ ունենալով ոգևորել Սարի թաղում զանգվածային անկարգություններին մասնակցող անձանց: Արձակված կրակոցներն իրական վտանգ են ստեղծել զանգվածային միջոցառման մասնակիցների կյանքի և առողջության համար: Ա.Ղուկասյանը հրահանգել է քարեր նետել ոստիկանության ծառայողների վրա: Զանգվածային անկարգության մասնակիցները տարբեր չափերի քարեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների վրա, ինչի հետևանքով ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել է ոստիկանության ծառայողների, ինչպես նաև քաղաքացու գույքը: Զանգվածային անկարգությունների կազմակերպման և կատարման արդյունքում վտանգվել է հասարակական անվտանգությունը, որը վերականգնվել է ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունների արդյունքում: Նման պայմաններում կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գործողությունների միջոցով իրավապահ մարմինների շղթան ճեղքելուն և ՊՊԾ գունդը զավթած կազմակերպված խմբի անդամներին միանալուն, նույն խմբի կազմում ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված Անդրիաս Ղուկասյանի դիտավորյալ գործողությունները նրա կամքից անկախ հանգամանքներով ավարտին չեն հասցվել: Այսպիսով, նշված հանցավոր արարքների կատարման համար Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով: Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից անջատվել է ևս մեկ քրեական գործ` Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ:

Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել քրեակատարողական հիմնարկներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները հուլիսի 25-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն»,  «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներ՝ տեղեկացնում է  ՀՀ ՄԻՊ  գրասենյակը: Նրանք առանձնազրույցներ են ունեցել Անդրիաս Ղուկասյանի, Գևորգ Սաֆարյանի, Կարո Եղնուկյանի, Շանթ Հարությունյանի, Հայկ Կյուրեղյանի, մի շարք այլ անձանց, ինչպես նաև հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի և Տիգրան Մանուկյանի հետ: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ծանոթացել են նրանց առողջական վիճակին, հերթական անգամ ուսումնասիրել անազատության մեջ պահվող նշյալ բոլոր անձանց բժշկական փաստաթղթերը և պահման վայրի պայմանները: Արձանագրված խնդիրների մի մասը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ աշխատանքի արդյունքում տեղում լուծում է ստացել, մյուս մասը Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն կներկայացվի գրավոր ընթացակարգի շրջանակներում:

Չհայտարարված այցեր ՔԿՀ-ներ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր», «Վարդաշեն», «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ 2016 հուլիսյան իրադարձությունների ժամանակ կալանավորված ավելի քան 30 անձի իրավունքների ապահովման վիճակի և պահման պայմանների մշտադիտարկման նպատակով, տեղեկացնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական անգամ ուսումնասիրելու են Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Արամ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Հովհաննես Հարությունյանի, Գագիկ Եղիազարյանի, Մանվել Աթոյանի, Արմեն Լամբարյանի, Անդրիաս Ղուկասյանի, Թաթուլ Թամրազյանի, Աշոտ Պետրոսյանի, Արայիկ Հակոբյանի, հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի, Տիգրան Մանուկյանի, Վարդգես Գևորգյանի և այլ կալանավորված անձանց առողջական վիճակը, նրանց բժշկական փաստաթղթերը, պահման պայմանները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքներում բարձրացված հանգամանքները: Այցից առաջ Պաշտպանի ներկայացուցիչները կապ են հաստատել կալանավորված անձանց փաստաբանների հետ, լսել նրանց մտահոգություններն իրենց պաշտպանյալների իրավունքների ապահովման վերաբերյալ, որոնք այցի ընթացքում կդառնան առանձին քննարկման առարկա:

Պատի տակով անցել եմ, վերեւից վրես ավտոմատ են պահել. Անդրիաս Ղուկասյանի գործով ցուցմունք տվեց ոստիկանը

Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով նիստին, այսօր` նոյեմբերի 14-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց ոստիկան Գեւորգ Սահմանյանը: Նա նշեց, որ աշխատում է Ոստիկանության ՊՊԾ գնդում որպես ծառայության տեսուչ: 2016թ. հուլիսի 29-ին էլ իրենց գունդը ուղեկցել է Ազատության հրապարակից դեպի Խորենացի փողոց շարժվող քաղաքացիների երթը:

Ոստիկանների կողմից պարբերաբար բռնության եմ ենթարկվել. Սանասարյանը՝ ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած դեպքերի մասին

2016թ. հուլիսին ՊՊԾ գնդի գրավումից հետո իրականացվող հավաքների նպատակն արյունահեղությունը կանխելն էր: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՊՎԾ պետ, Երեւանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով վկա Դավիթ Սանասարյանը:

Ռուսերեն