Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Սերգո Կարապետյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Չեմ համարում, որ այսօրվա խնդիրները նախկին նախարարի խնդիրներն են՝ ասում է գյուղնախարարը

2016 թվականն է  այսօր ամփոփել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա ասուլիսը արտագնա էր՝  անցկացվել է Արագածոտնի մարզում գտնվող  «Արմենիա Վայն» գինու գործարանում: Առաքելյանը, ի դեպ,  նախարարի պաշտոնում է  երեք ամիս: Բիզնես դաշտից պետական հատված տեղափոխված գործիչը բիզնես գաղափարները նաև  ոլորտ տեղափոխեց:   Ընդամենը երեք ամիս. հենց այսքան ժամանակ է, որ Իգնատի Առաքելյանը բիզնես  դաշտից պետական կառույց  է տեղափոխվել: Անկուսակցական Առաքելյանը վերջերս նաև ՀՀԿ-ական դարձավ:  Եթե մինչ այդ նա քաղաքականությունից հեռու էր, ապա շատ մոտ էր գյուղատնտեսության ոլորտին:  Առաքելյանը նախարար դարձավ ու առաջինը հանդիպեց աղավնաձորցիների հետ, որոնք  նախորդ տարվա մթերած խաղողի գումարներն  էին պահանջում: Այսօր արդեն նախարար Առաքելյանը հայտարարեց՝  մթերողների հետ հանդիպումներ է  ունենում՝ ընդգծելով, որ մթերման հետ կապված գյուղացին պետք է որևէ խնդիր չունենա:  «Արմենիա Վայնը» ընկերությունն օրնակ պատրաստ է  պայմանագիր կնքել ու Վայոց ձորի մարզից 700 տոննա խաղող գնել: Նա շեշտեց, որ գյուղնախարարության գերակա խնդիրն է լինելու մթերողների հետ աշխատել, գտնել այն ուղին, որ մթերողը պատրաստ լինի պայմանագիր կնքել գյուղացու հետ: «Ես հորդորում եմ բոլոր ոլորտների մթերողներին մտածել այս ուղղությամբ, նշել, թե ինչ գնով են պատրաստ խաղողը գնել, որը թույլ կտա գյուղացուն որոշել ինչ ցանի, ինչը՝ չէ»: Իգնատի Առաքելյանի նախարար դառնալուց հետո փոխվելու է նաև սուբսիդավորման քաղաքականությունը:   Նախարարը  նշեց, որ  մշակվել է պարարտանյութի սուբսիդավորման ծրագիր:  «Կհրավիրենք մրցույթ, որպեսզի համոզված լինենք, թե քանի ընկերություն կա, պարարտանյութի ինչ քանակ կա և ովքեր ինչ են առաջարկում»։ Տոհմային երինջների հետ կապված խնդիրներ էլ կան: «Մենք որոշելու ենք չափորոշիչներ  Հայաստանում գործող լավագույն տոհմաբույծների համար: Կհամագործակցենք մասնավորի  հետ: Խիստ վերահսկողություն ու մոնիտորինգ է լինելու»,- ասաց: Ի դեպ,  ՀՀ գյուղատնտեսության ներկա նախարարը  չի կարծում, որ  ոլորտի այսօրվա խնդիրները  ժառանգություն է ստացել նախկին նախարար Սերգո Կարապետյանից: «Ես չեմ համարում, որ այսօրվա խնդիրները նախկին նախարարի խնդիրներն են: Իմ գնալուց հետո էլ կարող է խնդիրներ լինեն, չեմ կարծում, որ կան խնդիրներ, որ ինքն է թողել», — նշեց Իգնատի Առաքելյանը: Նա ընդգծեց, որ ոլորտում այսօր բազմաթիվ խնդիրներ կան:

«Հրապարակ». Հիմա ամեն ինչ Էլ սպասելի Է, անսպասելի ոչինչ չկա. Սերգո Կարապետյան

«Հիմա ամեն ինչ Էլ սպասելի Է, անսպասելի ոչինչ չկա, այնպիսի բաներ են տեղի ունենում, որ չես կարող ոչինչ անել»,– օրեր առաջ այսպես պատասխանեց նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ն լքելու մասին մեր հարցին։

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եւ Սերգո Կարապետյանի գործարանը մեծ պարտքեր է կուտակել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին պատկանող «Արտֆուդ» ընկերության Այրումի պահածոների գործարանը համայնքին 1 մլն դրամ պարտք ունի:

«Հրապարակ». Ինչպե՞ս են նախկին պաշտոնյաներն ապրում պաշտոնից դուրս. ճեմում են Հյուսիսային պողոտայում

«Հրապարակ» թերթը գրում է. «Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են նախկին պաշտոնյաներն ապրում պաշտոնից դուրս։ Վերջերս, օրինակ, նախկինների հետաքրքիր քառյակի հանդիպեցինք Հյուսիսային պողոտայում․ ազատ ոճի մեջ հագնված, բուռն զրուցելով՝ ճեմում էին գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Հայանտառի» նախկին տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը եւ գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի նախկին պետ Գագիկ Խաչատրյանը։

«Հրապարակ». Դոն Պիպոյի խնամին Հովիկ Աբրահամյանից ու Սերգո Կարապետյանից գնել է «Արտֆուդը»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ կայացավ «Արտֆուդ» ընկերության 75 տոկոս բաժնեմասի վաճառքը՝ «Ավիլոն» ընկերության սեփականատեր, Մոսկվայում գլխավոր դատախազի նախկին ներկայացուցիչ, Դոն Պիպոյի խնամի Կամո Ավագումյանը գնեց Հովիկ Աբրահամյանին պատկանող ամբողջ 50 տոկոս բաժնեմասը եւ Սերգո Կարապետյանի բաժնեմասի 25 տոկոսը։

Ռուսերեն

Անգլերեն