Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արամ Հարությունյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Հայաստանի եւ հայ-ռուսական հարաբերությունների մանրակերտը

Մամուլի հրապարակումներից մեկը վերջին 25 տարվա Հայաստանին բնորոշ թեմայով է. մի շարք բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Արամ Հարությունյանը Երեւանի կենտրոնում՝ Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ընկերության շենքը սեփականացրել է ջրի գնով եւ հիմա վարձով է տալիս բազմաթիվ կառույցների, նաեւ պետական եւ տարեկան մոտ 150 միլիոն դրամ ստանում:

«Ծառուկյան դաշինքին» միացան նաեւ Ազգային համաձայնությունը

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջից գրել է, որ փետրվարի 5-ին «Ազգային համաձայնություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ միակ օրակարգային հարցով.

«Ժողովուրդ». Արման Սահակյանի ղեկավարած կառույցը որոշել է ետ չմնալ ճոխ գնումներից

«ՀՀ նախագահ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը՝ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետը, իր կուսակից ընկերներից բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին շարունակում է պետբյուջեի հաշվին հարստացնել։

Կառավարությունը շարունակում է խոշոր գումարներ հատկացնել նախկին նախարարի ընկերությանը

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը շարունակում է պետբյուջեից խոշոր գումարներ հատկացնել բնապահպանության նախկին նախարար եւ Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանի «Հանարդնախագիծ» ընկերությանը. այս անգամ հատկացվել է 20 մլն 722 հազար դրամ:

Հուդաների հետ խաչ չեն տանում. Արամ Հարությունյանը ցավում է Ծառուկյանի համար ու չի սատարի նրան

[b]«Ես մարդկայնորեն ցավում եմ Գագիկ Ծառուկյանի համար։ Հուդաների հետ խաչ չեն տանում»,-[/b] «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ միանում է «Ծառուկյան» դաշինքին, քանի որ համոզված է՝ Ծառուկյանը վերադառնում է ավարտելու 2015-ի փետրվարի 18-ին կիսատ թողածը։

Ովքեր են հեռանում, ովքեր են գալիս. 6-րդ գումարում

Վաղը առավոտյան ժամը 10-ին կմեկնարկի  6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Խորհրդարանի նոր կազմը նիստերի դահլիճում կհավաքվի առաջին անգամ ու հանդիսավորությամբ կտա հնգամյա աշխատանքի մեկնարկը:  Նոր գումարման պատգամավորներին կողջունեն  հանրապետության   նախագահ Սերժ Սարգսյանը և  Ամենայն Հայոց կաթողիկոսը: Իսկ առաջին  օրը խորհրդարանի նորընտիր կազմի համար հիմնականում աշխատակարգային կլինի. կձևավորվի  ԱԺ նախագահությունը, պատգամավորները հանձնաժողովների նախագահներ, փոխնախագահներ կընտրեն, կորոշվեն խմբակցությունների ղեկավարները: Թեկնածություններին վերաբերող որոշումների մի մասը կկայացվի այսօր: Ամենամեծ երկու խմբակցությունները ՝ ՀՀԿ-ն ու Ծառուկյան դաշինքը,  այսօր նիստեր են նախաձեռնել, որոնց ընթացքում քննարկելու են խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների  թեկնածությունները: Հանրապետական խմբակցությունը գործադիր մարմնի նիստում քննարկելու է նաև  ԱԺ նախագահի, փոխնախագահների թեկանծուների  հարցը:  Իսկ խորհրդարանի  նոր ուժը՝ «Ելք» դաշինքը,  արդեն որոշել է, որխմբակցության ղեկավարը լինելու է Նիկոլ Փաշինյանը, քարտուղարը՝ Գևորգ Գորգիսյանը: Մյուս  որոշումների մասին կխոսենք վաղը, իսկ այսօր մեկ անգամ ևս ամփոփենք ՝ որքանով է նոր խորհրդարանը տարբերվելու նախորդից,  ովքեր են հրաժաշետ տալիս, ովքեր են սկսում օրենսդրական աշխատանքը: Նոր՝ 6-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը կսկսվի պատմական իրադարաձությամբ: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ազգային ժողովի  նիստը կվարի ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովը: Նա ամենատարեց պատգամավորն է , իսկ ԱԺ կանոնակարգը առաջին նիստը վարելու իրավունքը վերապահում է հենց տարիքով ամենամեծ պատգամավորին: «Շատ մեծ ուրախությամբ ու պատասխանատվությամբ սպասում եմ»: Իսկ ամենաերիտասարդ պատգամավորը  խորհրդարանում «ամենատարեց» կուսակցության՝ Դաշնակցության խմբակցությունում է՝ Սուրեն Մանուկյան: Օրենսդրական էստաֆետը նախորդ գումարման խորհրդարանից շարունակում է 54 պատգամավոր: Այսինքն՝ նոր կազմի  կեսից ավելին  ոչ թե սկսում,  այլ շարունակում է աշխատանքը: Նրանց թվում նախորդ գումարման  և ամենապասիվ, և ամենաակտիվ պատգամավորներն են: Հաջորդ խորհրդարանում լինելու են օրենսդրական ակտիվության ամենաբարձր ցուցանիշները գրանցած պատգամավորների երկուսը՝ Խոսրով Հարությունյան, Միքայել Մելքումյան: Օրենսդրական աշխատանքի նոր փուլ են սկսելու նաև նախորդ 5 տարիներին  լռությամբ առանձնացած պատգամավորները: Լռակյացներից նոր խորհրդարանում կլինեն Արտակ սարգսյանը, Արթուր Գևորգյանը, Ռոբերտ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Մուրադ Մուրադյանը և այլք: Նրանց խորհրդարանում դեռ կտեսնենք, կլսենք թե ոչ ՝ հարց է: Ում չենք տեսնի նոր խորհրդարանում: Օրենսդիր աշխատանքին հրաժեշտ տվածների շարքում պատգամավորներ կան, որոնց ներկայությունը նախորդ խորհրդարանում այսպես ասենք աննկատ չի եղել:  Օրինակ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյան: Կամ Առաքել Մովսիսյան,  Մհեր Սեդրակյան, որոնց  ամենից շատ անդրադարձել է էթիկայի հանձնաժողովը: Նրանք նոր գումարման խորհրդարանում չեն, բայց հիշողությունները պահպանվել են: Ովքեր են գալիս խորհրդարան: Նորերի շարքում  քիչ չեն լինելու  նախկինները: Խորհրդարան են գալիս արդարադատության նախկին նախարարներ Հրայր Թովմասյանն ու Արփինե Հովհաննիսյանը, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, բնաև բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյան: Նախկին մարզպետերի  ու քաղաքապետերի պակաս ևս չի զգացվի:  Նոր խորհրդարանում կլինեն Շիրակի մարզի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:  Եթե Գևորգ Կոստանյանը մանդատից չհրաժարվի, կլինի այս խորհրդարանի միակ նախկին գլխավոր դատախազը:  6-րդ գումարման խորհրդարանն ունի նաև իրավապաշտպան՝ Արտակ Զեյնալյանը: Այս խորհրդարանում ավելացել է գեներալների թիվը՝ Մանվել Գրիգորյանից ու Սեյրան Սարոյանից բացի գեներալ է նաև Միհրան Պողոսյանը: Նոր խորհրդարանում օրենսդրական գործունեությամբ են զբաղվելու երկու նախկին վարչապետ՝ ամենամեծ կառավարող և ամենափոքր ընդդիմադիր խմբակցություններում. Խոսրով Հարությունյանը՝ ՀՀԿ-ում և Արամ Սարգսյանը՝ «Ելք»-ում: Նախկինների մեջ նաև ՀՀԿ-ական կա: Կարինե Պողոսյանը  նախորդ խորհրդարանում ՀՀԿ խմբակցությունում էր, հիմա լիենլու է ընդդիմադիր Ծառուկյան դաշինքում: Ընդհանուր առմամբ կունենանք կազմով կիսով չափ փոփոխված, բայց լիազորություննները նկատելիորեն ընդլայնած  խորհրդարան: Այս առաջինն է լինելու, որ աշխատելու է խորհրդարարանական կառավարման համակարգում և դառնալու  է  իշխանության ամենակրևոր օղակը:

«Ժողովուրդ». «Հարստանալու բանաձեւ». Արամ Հարությունյանի ընտանիքը բյուջեի հաշվին հերթական գումարներն է ստանալու

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արամ Հարությունյանի ընտանիքը ՀՀ պետական բյուջեի հաշվին հերթական գումարներն է ստանալու:

«ՀԺ». Արամ Հարությունյանի վարորդի եղբայրը կարեւոր պաշտոնի է անցել. նա մեղադրվում էր կաշառակերության մեջ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Երեւանի տարածքային բաժնի պետի պաշտոնն արդեն մեկ ամիս է զբաղեցնում է Արմեն Լաբլաջյանը: Բնապահպանության նախարարությունից armtimes.com-ին փոխանցեցին, որ Լաբլաջյանը մասնակցել է քաղծառայության մրցույթին եւ հաղթող է ճանաչվել. նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի մայիսի 4-ի հրամանով նա նշանակվել է այդ պաշտոնում:

«Ժամանակ». Վարդենիսում իշխանության թեկնածուն հայտնի է. արդեն գլուխ է գովում, թե «դաբրոն» ստացել է

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարդենիսում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունները նոյեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրությունների ժամանակ սատարելու են Արամ Հարությունյանին, ով, ըստ քաղաքում շրջանառվող լուրերի, մտերմիկ շրջապատի հետ մեկնել է ՌԴ եւ արդեն նշում է իր «դաբրոն»։

Քաղաքականությունը՝ բարեկամ-խնամի չի հարցնում. Վարդենիսում առաջադրված քաղաքաետի թեկնածու Կարեն Մկրտչյան

2017թ.-ի նոյեմբերի 5-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում (այստեղ փունջ կձևավորվի Վարդենիս, Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք բնակավայրերից) կկայանան ՏԻՄ ընտրություններ: Վարդենիսում առաջադրվել է 5 թեկնածու՝ գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, Սմբատ Սիմոնյան, Պարգև Խչեյանը, Կարեն Մկրտչյանը և Արամ Հարությունյանը: HayNews.am-ը հանդիպել և զրուցել է քաղաքապետի թեկնածու Կարեն Մկրտչյանի հետ:

Վոլոդյա Խլոյանի խուսափողական և ոչինչ չասող պատասխանները մտածելու տեղիք են տալիս

Ինչպես և կանխատեսվում էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում թեժ ընտրապայքար է սպասում: Խոշորացվող համայնքում ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է 5 թեկնածու՝ գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, Սմբատ Սիմոնյանը, Պարգև Խչեյանը, Կարեն Մկրտչյանը և Արամ Հարությունյանը: Մեր թղթակցի բոլոր ջանքերը ապարդյուն էին, նա այդպես էլ չկարողացավ հանդիպել գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Վոլոդյա Խլոյանի հետ: Նա մեկ զբաղված էր, մեկ անհասանելի: Մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները ուղղեցինք գրավոր և ստացանք գրեթե ոչինչ չասող և խուսափողական պատասխանները: Ենթադրել կարելի է, այս այօրինակ պատասխան կարող է հնչեցնել մարդը, ով վախենալու կամ թաքցնելու բան ունի: Ինչևէ հետևությունները թողնում ենք ընթերցողին և ստորև ներկայացնում Խլոյանի պատասխանները:

Կրճատվեց պատգամավորների, բայց ոչ դոլարային միլիոնատերի թիվը․ ԱԺ-2017

Խորհրդարանական կառավարման անցման ճանապարհին Հայաստանն այս տարի կորցրեց 26 պատգամավորի։ Նրանց թիվը 131-ից կրճատվեց 105-ի: Տնտեսումներն սկսվեցին հենց այստեղից, տնտեսվեց կրճատված պատգամավորների աշխատավարձը, ԱԺ շենքում պակասեցին խորհրդականների եւ օգնականների հաստիքները: Այսքանով հանդերձ, սակայն, խորհրդարանը չկորցրեց իր դոլարային միլիոնատեր-պատգամավորներին: Այս խորհրդարանում նրանց թիվը 11-ն է: Ամենահարուստների ցանկը շուրջ 19 միլիոն դոլարով շարունակում է գլխավորել Գագիկ Ծառուկյանը՝ «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը։ Ցանկը եզրափակում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը: Պատգամավորների ունեցվածքը հաշվարկվել է իրենց իսկ կողմից ներկայացված հայտարարագրերով։ «Ունեւոր» պատգամավորներից 7-ը հանրապետական կուսակցությունից են, 4-ը՝ «Ծառուկյան» դաշինքից: Ոչ Դաշնակցությունը, ոչ էլ «Ելք» դաշինքը չունեն այդպիսի «ունեցվածք»: «Չկա լիմոն մանդարին՝ դատապարտեմ այսպիսի նոր տարին: 5 կգ մանդարինի համար 4 կգ փաստաթուղթ է պետք»։ Սոցիալ-տնտեսական իրավիճակի գիտակներ՝ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հակոբ Հակոբյանը եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Խոսրով Հարությունյանն ամենահարուստների ցանկում չկան: Շարքային քաղաքացու դիրքերից խոսելու նրանց ցանկությունը անկանխատեսելի հանգուցալուծում ստացավ: Այս երկու պատգամավորը տարեվերջին ամենաքննադատվածն էին: Հենց նրանք էին, որ սովորական կարտոֆիլը մտցրեցին մեր քաղաքական օրակարգ: Բոլոր քաղաքական հարցերը՝ մի կողմ, բայց այս մեկի հետ համամիտ չէ պատգամավոր- գեներալ Սեյրան Սարոյանը: «Մենակ կարտոֆիլով նոր տարի չենք անի, ով ինչ ունի թող բաժանի մարդկանց»։ Ամեն դեպքում՝ երեւում է՝ նոր խորհրդարանում աշխատելն այդքան էլ հեշտ չէ:  Եղել են բողոքի ցույցեր ԱԺ մոտ, եղել են ընդվզումներ հենց ԱԺ-ում՝ ընդդիմադիրների գրոհների տակտիկական քայլերին խորհրդարանական մեծամասնությունը դեռ պատրաստ չէր, խորհրդարանի ղեկավարությունը՝ չզիջելով նախորդին, երբեմն հայտնվում էր խառնաշփոթի մեջ: Այս խորհրդարանում դեռեւս շարունակվում է «դիրքերի պայքարը»՝ ով ում պետք է հարգի եւ ով է ում ենթական: Խոսքը ԱԺ-կառավարություն փոխհարաբերությունների մասին է: Միքայել Մելքումյան․«Սեպտեմբերից մինչ այսօր 25 տոկոսով պակաս ենք աշխատել:  Կառավարությանը դիմենք նորմալ աշխատի»։ Ի դեպ, եկող՝ 2018-ին այս խորհրդարանն ունի կարեւորագույն առաքելություն՝ վարչապետ եւ նախագահ պետք է ընտրի: Արդյո՞ք ընտրակաշառքը գործոն կդառնա նաեւ այս ընտրություններում՝ խորհրդարանական բարքերին ամենալավը տիրապետում է թերեւս ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը: Ապրիլի 2-ից՝ ձեւավորման պահից մինչ այսօր այս խորհրդարանն արդեն ընդունել է 311 օրենք: Դրանց շարքում՝ մի շարք աղմկահարույց օրինագծեր, որոնցից մեկը՝ տարկետման իրավունքը սահմանափակող օրենքը բողոքի պատճառ դարձավ: Այս խորհրդարանի կարճատեւ պատմության մեջ արդեն կան նաեւ ձեւավորված ավանդույթներ եւ որոշակի օրինաչափություն՝ ամենաշատ կողմ քվեարկած 5 պատգամավորները հանրապետական խմբակցությունից են, ամենաշատ դեմ քվեարկածները՝ «Ելք»-ից , իսկ ամենաշատ ձեռնպահը՝ չկողմնորաշվածները կամ չեզոքները «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն են:

Արա Բաբլոյանը Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին հայտարարություն է տարածել

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին հայտարարություն է տարածել:

Ջրի խնդիրը՝ խորհրդարանի օրակարգում

Ինչպես սովորեցնել հանրությանը, եւ հատկապես գործարարներին, ջրի հանդեպ ունենալ ճիշտ մոտեցում եւ որն է այդ մոտեցումը: Խնդիրն օրենսդրական լուծում է ստացել եւ հայտնվել է խորհրդարանի օրակարգում: Այսօր գլխադասային հանձնաժողովում պատգամավորները ստիպված էին ծանոթանալ կեղտաջրերի տեսակներին եւ ջրամաքրման այլ խնդիրներին: Կոյուղաջրերը եւ կեղտաջրերը՝ անգամ դրանց տեսակները, հայտնվել են կառավարության ու խորհրդարանի ուշադրության կենտրոնում: Կառավարության կարծիքով՝ ժամանակն է կանոնակարգել ջրահեռացման համակարգը եւ շեշտակի նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը: Գործադիրը օրենսդիրին փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Ջրային օրենսգրքում»: Առանց դրանց՝ իրավիճակը անվերահսկելի է՝ հաստատում են բնապահպանության նախկին եւ ներկա նախարարները՝ Արամ Հարությունյանն ու Արծվիկ Մինասյանը: Այսօր հանրապետությունում ունենք ջրամաքրման ընդամենը 6 մեխանիկական կայան եւ ոչ մի կենսաբանական մաքրման կայան: Ջրամատակարարման ոլորտում գործող ընկերությունները, ըստ պայմանագրերի, պարտավոր չեն ապահովել անհրաժեշտ մաքրումը։ Իրականացնում են միայն ջրահեռացում՝ այն էլ ոչ միշտ պատշաճ ձեւերով: Հենց այս համակարգի հիմնում են ենթադրում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները՝ միատեղելով 3 կողմերին՝ պետությանը, մասնավոր հատվածին եւ դոնոր կազմակերպություններին: Կառավարությունն այս հարցում պատրաստ է տրամադրել արտոնություններ: Իրականում պատասխանատուները խոստովանում են՝ բոլոր համայնքները պետք է ունենան համակարգեր, որոնք ապահովելու են հեռացման եւ մաքրման կառուցվածքներ: Բայց այն մեծ բեռ է ֆինանսական առումով եւ դա է պատճառը, որ արտադրման գործողությունը հետաձգվել է մինչեւ 2030 թվականը: Հաշվարկների համաձայն՝ անհրաժեշտ համակարգի ձեւավորման համար անհրաժեշտ է 2.5 միլիարդ դոլար՝ մինչեւ սահմանված ժամկետը ստացվում է տարեկան 200 միլիոն դոլար: Պարտադրումներ, սակայն, այս պահին արդեն կան: Բնապահպանության նախարարությունն արդեն ընտրել է թիրախային առաջին խումբը: Դեպի Սեւանա լիճ համայնքներից բաց թողնվող ջրահեռացումների դեպքում այս խնդիրը սպասում է լուծումների, բայց առաջարկում նոր գնաճի վտանգներ է տեսնում ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդեւան Գրիգորյանը: Համոզված է՝ մաքրման կայանների տեղադրման պատասխանատվությունը պետության ուսերից տեղափոխելով մասնավոր հատվածի եւ դոնոր կազմակեևպությունների վրա միայն արտոնություններով չի սահմանափակվի: Վարդեւան Գրիգորյանի զգուշավոր կեցվածքի վրա ազդել է նաեւ մեկ այլ տեղեկություն։ Առաջարկվող բարեփոխումների հետ հստակ կապ ունի Ասիական բանկը: Այլ կերպ ասած՝ սա պայման է՝ կառավարությանը բյուջետային օգնության հերթական չափաբաժինը հատկացնելու համար: Գնաճի սպառնալիքները բնապահպանության նախարարը իրատեսական չի համարում: Նախագիծը, ամեն դեպքում, որոշակի կասկածներ առաջացրեց պատգամավորներից ոմանց մոտ: Փաստաթուղթը միաձայն հավանության չարժանացավ: 2 դեմ եւ մեկ ձեռնպահ ձայները, սակայն չգերազանցեցին «կողմ»-երին՝ հետեւաբար հարցի քննարկումը գլխադասային հանձնաժողովից տեղափոխվեց լիագումար նիստի օրակարգ:

«Ազգային համաձայնություն» կուսակցությունը, չի ցանկանում լեգիտիմացնել Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական» դիկտատուրան և բոյկոտում է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում հայտրարություն է տարածել և տեղեկացրել, որ չեն մասնակցելու դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները: Հայտարարության մեջ ասված է.

Գլխավոր դատախազը միջնորդել է ԱԺ` պատգամավոր Արամ Հարությունյանի հանդեպ քրհետապնդում հարուցելու և նրան ազատազրկելու

Հանցանքի առերևույթ կատարմանը ներգրաված մի շարք անձինք հանդիսանում են կամ նրա մտերիմները, կամ նրա կողմից ղեկավարած պետական կառույցներում և մասնավոր ընկերություններում աշխատող անձինք:

14 մլն դոլար. խոշորագույն կաշառքի դեպքերից մեկը ՀՀ–ում, ԱԺ պատգամավորին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություն է ներկայացրել ԱԺ-ին։

ԱԺ նիստը չկայացավ՝ քվորում չապահովվեց․ Արամ Հարությունյանի անձեռնմխելիությունց զրկելու հարցը չքննարկվեց

Ազգային ժողովում հերթական նիստն այդպես էլ չկայացավ՝ քվորում չապահովվեց։ Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 53 պատգամավոր գրանցում, սակայն մինչ այս պահը գրանցվել է 26 պատգամավոր։

«Ժողովուրդ». Քավոր-սանիկ. Իրավապահները հայտնաբերել են Արամ Հարությունյանի գործով հետախուզվողին՝ Գագիկ Կարա­պետյանին

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հայտնաբերել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի դեմ խոշոր չափերի կաշառք վերցնելու համար հարուցված քրեական գործով հետախուզվողին:

Աշխարհում չկա առավել ծանր ու անդառնալի վիշտ քան ծնողի կորուստն է. Մահացել է Սարգիս Ավետիսյանի մայրը

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը խորը վշտով ցավակցում է «Համերաշխություն» կուսակցության առաջնորդ Սարգիս Ավետիսյանին, սիրասուն մայրիկի Նոռա Արամի Ավետիսյանի մահվան կապակցությամբ:

Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Արամ Հարությունյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում երեկ երեկոյան քննարկվել է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը։

Դատարանը Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանի նախագությամբ քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել ՀՔԾ–ի միջնորդությունը եւ կալանավորել Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին։

Արթուր Վանեցյանը հայտնեց հետախուզման մեջ գտնվող Լեւոն Սարգսյանի գտնվելու վայրը

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն օրինական կերպով չի հատել Հայաստանի պետական սահմանը: Այս մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Արամ Հարությունյանին հայտնաբերելու համար իրականացնում է օպերատիվ-որոնողական աշխատանքներ

ՀՀ ոստիկանությունը խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առիթով օպերատիվ-որոնողական աշխատանքներ է իրականացնում բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Դատարանը քննում է Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ ներկայացրած բողոքը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ քննում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը։

Վազգեն Սարգսյանի շրջապատի մարդիկ նրան հետմահու վարկաբեկում են․ քաղաքական գործիչ․ Արամ Հարությունյան (Տեսանյութ)

Ապրիլի 3-ին «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին։ Այն վերաբերում է 1996 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելուն, ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելուն, ինչպես նաև իր նկատմամբ բռնություն կիրառելուն և խոշտանգելուն։

ՀՔԾ–ն բացահայտել է սխեմը, որով նախկին նախարար Արամ Հարությունը փողեր է «լվացել»

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ նոր մանրամասներ են պարզվել Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից փողերի լվացման գործով։

Ռուսերեն

Пашинян о скандале с депутатом: "пусть никто не думает, что мы договариваемся с коррупционерами за спиной у народа"

И.о. премьер-министра Армении Никол Пашинян в ходе предвыбопрного митинга блока "Мой шаг" в Арарате прокомментировал ситуацию с обвинением в адрес депутата Арама Арутюняна, который подозревается в получении взятки в особо крупных размерах

СМИ: экс-министр экологии Армении, обвиняемый в получении взятки в $14 млн., сбежал из страны

Депутат армянского парламента, экс-министр охраны природы Арам Арутюнян, обвиняемый в получении взятки в $14 млн., сбежал из страны, пишет газета "Грапарак" (Площадь) со ссылкой на собственные источники.

Депутат Арам Арутюнян, обвиняемый в получении взятки в $14 млн., сбежал из Армении - газета

Депутат армянского парламента, экс-министр охраны природы Арам Арутюнян, обвиняемый в получении взятки в $14 млн., сбежал из страны, пишет газета "Грапарак" (Площадь) со ссылкой на собственные источники.

Անգլերեն