Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Գևորգ Կոստանյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Հայտնի է ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատարի անունը

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականից հետո այսօր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

«Հայկական ժամանակ». Գևորգ Կոստանյանը, հնարավոր է, դեսպան նշանակվի

«Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ անցած շաբաթ գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական տված Գևորգ Կոստանյանը ցանկանում է որևէ երկրում դեսպան նշանակվել: Անկախ նրանից, թե ինչ պատճառով է հրաժարական տվել, նա առողջական խնդիրներ ունի:

ՄԻԵԴ վճիռներով Հայաստանն ունի 924 000, իսկ Ադրբեջանը՝ 2,5 մլն եվրոյի վճարման պարտավորություն. Կոստանյան

Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ՄԻԵԴ-ը մինչ օրս կայացրել է 67 վճիռ, վճարման ենթակա գումարը կազմում է 924 00 եվրո, հայտնել է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում:Այս մասին գրում է Aysor.am-ը:

Քրիստինե Մելքոնյանը ազատվել է Գլխավոր դատախազի խոսնակի պաշտոնից

Հայտնի հաղորդավար Քրիստինե Մելքոնյանը, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նշանակումից հետո ստանձնել էր գլխավոր դատախազության մամուլի խոսնակի պաշտոնը, այլևս դատախազությունում չի աշխատում: Ք. Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ լրագրողներ, Դատախազությունից տեղեկատվություն ստանալու, հարցումներ անելու և լրատվական գործունեությանն առնչվող այլ հարցերով, այսուհետև խնդրում եմ դիմել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին՝ (010) 511 629, (010) 511 628 հեռախոսահամարներով: Շնորհակալություն համագործակցության համար»:

Գևորգ Կոստանյանը՝ ՀՀ նախագահի խորհրդական

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական։ «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ. Գևորգ Կոստանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական»,-ասված է նախագահի հրամանագրում։

Եվրոպական դատարանում Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված գործերի շուրջ վերջին զարգացումները. Ուղիղ միացում

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ում տեղի է ունենում քննարկում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հետ:

Գևորգ Կոստանյանն անդրադարձավ ընտրություններից հետո նոր պաշտոն զբաղեցնելու հնարավորությանը

«Անկախ նրանից, թե ինչ պաշտոն եմ զբաղեցրել, որտեղ եմ գործունեություն իրականացրել, տեսել եք, որ ես բացառապես սահմանափակվել եմ մասնագիտական հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց»,- ասաց նա:

Ո՞վ է լինելու Արդարադատության նախարարը

«Ժամանակ»-ը գրում է. «Արդարադատության նախարարությունում համառորեն լուրեր են շրջում, թե նախկին գլխավոր դատախազ Գևորգ կոստանյանը կարող է դառնալ արդարադատության նախարար:

Գևորգ Կոստանյանն ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից

Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Գևորգ Կոստանյանն ազատվել է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գեւորգ Կոստանյանն ազատվել է ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից: Համապատասխան որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1751-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի 7-րդ կետը՝ Գևորգ Կոստանյանին ազատել մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից»: Նշենք, որ Գեւորգ Կոստանյանը ՀՀԿ ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:

Ովքեր են հեռանում, ովքեր են գալիս. 6-րդ գումարում

Վաղը առավոտյան ժամը 10-ին կմեկնարկի  6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Խորհրդարանի նոր կազմը նիստերի դահլիճում կհավաքվի առաջին անգամ ու հանդիսավորությամբ կտա հնգամյա աշխատանքի մեկնարկը:  Նոր գումարման պատգամավորներին կողջունեն  հանրապետության   նախագահ Սերժ Սարգսյանը և  Ամենայն Հայոց կաթողիկոսը: Իսկ առաջին  օրը խորհրդարանի նորընտիր կազմի համար հիմնականում աշխատակարգային կլինի. կձևավորվի  ԱԺ նախագահությունը, պատգամավորները հանձնաժողովների նախագահներ, փոխնախագահներ կընտրեն, կորոշվեն խմբակցությունների ղեկավարները: Թեկնածություններին վերաբերող որոշումների մի մասը կկայացվի այսօր: Ամենամեծ երկու խմբակցությունները ՝ ՀՀԿ-ն ու Ծառուկյան դաշինքը,  այսօր նիստեր են նախաձեռնել, որոնց ընթացքում քննարկելու են խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների  թեկնածությունները: Հանրապետական խմբակցությունը գործադիր մարմնի նիստում քննարկելու է նաև  ԱԺ նախագահի, փոխնախագահների թեկանծուների  հարցը:  Իսկ խորհրդարանի  նոր ուժը՝ «Ելք» դաշինքը,  արդեն որոշել է, որխմբակցության ղեկավարը լինելու է Նիկոլ Փաշինյանը, քարտուղարը՝ Գևորգ Գորգիսյանը: Մյուս  որոշումների մասին կխոսենք վաղը, իսկ այսօր մեկ անգամ ևս ամփոփենք ՝ որքանով է նոր խորհրդարանը տարբերվելու նախորդից,  ովքեր են հրաժաշետ տալիս, ովքեր են սկսում օրենսդրական աշխատանքը: Նոր՝ 6-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը կսկսվի պատմական իրադարաձությամբ: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ազգային ժողովի  նիստը կվարի ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովը: Նա ամենատարեց պատգամավորն է , իսկ ԱԺ կանոնակարգը առաջին նիստը վարելու իրավունքը վերապահում է հենց տարիքով ամենամեծ պատգամավորին: «Շատ մեծ ուրախությամբ ու պատասխանատվությամբ սպասում եմ»: Իսկ ամենաերիտասարդ պատգամավորը  խորհրդարանում «ամենատարեց» կուսակցության՝ Դաշնակցության խմբակցությունում է՝ Սուրեն Մանուկյան: Օրենսդրական էստաֆետը նախորդ գումարման խորհրդարանից շարունակում է 54 պատգամավոր: Այսինքն՝ նոր կազմի  կեսից ավելին  ոչ թե սկսում,  այլ շարունակում է աշխատանքը: Նրանց թվում նախորդ գումարման  և ամենապասիվ, և ամենաակտիվ պատգամավորներն են: Հաջորդ խորհրդարանում լինելու են օրենսդրական ակտիվության ամենաբարձր ցուցանիշները գրանցած պատգամավորների երկուսը՝ Խոսրով Հարությունյան, Միքայել Մելքումյան: Օրենսդրական աշխատանքի նոր փուլ են սկսելու նաև նախորդ 5 տարիներին  լռությամբ առանձնացած պատգամավորները: Լռակյացներից նոր խորհրդարանում կլինեն Արտակ սարգսյանը, Արթուր Գևորգյանը, Ռոբերտ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Մուրադ Մուրադյանը և այլք: Նրանց խորհրդարանում դեռ կտեսնենք, կլսենք թե ոչ ՝ հարց է: Ում չենք տեսնի նոր խորհրդարանում: Օրենսդիր աշխատանքին հրաժեշտ տվածների շարքում պատգամավորներ կան, որոնց ներկայությունը նախորդ խորհրդարանում այսպես ասենք աննկատ չի եղել:  Օրինակ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյան: Կամ Առաքել Մովսիսյան,  Մհեր Սեդրակյան, որոնց  ամենից շատ անդրադարձել է էթիկայի հանձնաժողովը: Նրանք նոր գումարման խորհրդարանում չեն, բայց հիշողությունները պահպանվել են: Ովքեր են գալիս խորհրդարան: Նորերի շարքում  քիչ չեն լինելու  նախկինները: Խորհրդարան են գալիս արդարադատության նախկին նախարարներ Հրայր Թովմասյանն ու Արփինե Հովհաննիսյանը, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, բնաև բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյան: Նախկին մարզպետերի  ու քաղաքապետերի պակաս ևս չի զգացվի:  Նոր խորհրդարանում կլինեն Շիրակի մարզի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:  Եթե Գևորգ Կոստանյանը մանդատից չհրաժարվի, կլինի այս խորհրդարանի միակ նախկին գլխավոր դատախազը:  6-րդ գումարման խորհրդարանն ունի նաև իրավապաշտպան՝ Արտակ Զեյնալյանը: Այս խորհրդարանում ավելացել է գեներալների թիվը՝ Մանվել Գրիգորյանից ու Սեյրան Սարոյանից բացի գեներալ է նաև Միհրան Պողոսյանը: Նոր խորհրդարանում օրենսդրական գործունեությամբ են զբաղվելու երկու նախկին վարչապետ՝ ամենամեծ կառավարող և ամենափոքր ընդդիմադիր խմբակցություններում. Խոսրով Հարությունյանը՝ ՀՀԿ-ում և Արամ Սարգսյանը՝ «Ելք»-ում: Նախկինների մեջ նաև ՀՀԿ-ական կա: Կարինե Պողոսյանը  նախորդ խորհրդարանում ՀՀԿ խմբակցությունում էր, հիմա լիենլու է ընդդիմադիր Ծառուկյան դաշինքում: Ընդհանուր առմամբ կունենանք կազմով կիսով չափ փոփոխված, բայց լիազորություննները նկատելիորեն ընդլայնած  խորհրդարան: Այս առաջինն է լինելու, որ աշխատելու է խորհրդարարանական կառավարման համակարգում և դառնալու  է  իշխանության ամենակրևոր օղակը:

Ես երբեք չեմ վիճարկում այն ասացվածքը, որ ձուկը գլխից է հոտում. Գևորգ Կոստանյան (Տեսանյութ)

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագծի ընդունումն անհրաժեշտություն էր, որովհետև բազմաթիվ լրջագույն կադրեր դատախազությունում և Քննչական կոմիտեում, զուտ սոցիալական ապահովության անկայունության պատճառով, պատրաստ էին համակարգը լքել, ինչը պետությանն էր վնասում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Դատախազների ու քննիչների թոշակների խնդրահարույց նախագիծն ընդուվեց

Ազգային ժողովն ավարտել է կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթի աշխատանքը: Պատգամավորներն այսօր կարճ են աշխատել. երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել են երեկ քննարկված բոլոր, այդ թվում խնրահարույց որակված  նախագծերը:  Արտահերթի երկրորդ օրը նորմուտի օր է եղել Ծառուկյան դաշինքի 3 պատգամավորի համար:  Գևորգ Պետրոսյանը, Հակոբ Նազարյանը և Նորա Առուստամյանն այսօր առաջին անգամ զբաղեցրել են իրենց պատգամավորական աթոռները ու օրեսդիրում իրենց աշխատանքը սկսել՝  պատգամավորական երդման տեքստ ընթերցելով: Նրանք փոխարինում են «Ծառուկյան» դաշինքի՝ ինքնաբացարկ ներկայացրած  3 պատգամավորներին՝ Խաչիկ Մանուկյանին, Հարություն Ղարագյոզյանին և Արտյոմ Ծառուկյանին: «Ծառուկյան դաշինք» խմբակցության կազմը համալրած երեք նոր պատգամավորներն էլ խորհրդարան են գալիս որպես տարածքային թեկնածուներ: Նրանք փոխարինում են առաջին, երորրդ  և յոթերորդ  ընտրատարծքներից ընտրված, բայց հետո ինքնաբացարկ հայնտնած Խաչիկ Մանուկյանին, Հարություն Ղարագյոզյանին և Արտյոմ Ծառուկյանին: Նրանց մանդատներն արդեն Գևորգ Պետրոսյանինը, Հակոբ Նազարյանինը և Նորա Առուստամյանինն են: Այս երեք անուններից հանրությանն առավել ծանոթը Գևորգ Պետրոսյանն է, քանի որ զբաղեցրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը: Մյուսներն ավելի անծանոթ են: Հայտնի է միայն, որ Նորա Առուստամյանն արդեն խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորն է: 26-ամյա օրենսդիրը նաև Ծառուկյան դաշինքի 8-րդ կին պատգամավորն է: Նորաթուխ օրենսդիրներն այսօր երդվեցին ու խոստացան: Դատախազների ու քննիչների կենսաթոշակներին վերաբերող նախագծի՝ երեկ սկսված բուռն քննարկումը շարունակվեց այսօր էլ, մինչև քվեարկության պահը: Նախագիծն ի դեպ ընդամենը մեկ նախադասությամբ ձևակերպված փոփոխություն է առաջարկում, այն է՝ 2014-ին ընդունված օրենքի 9-րդ հոդվածից հանել «մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը» բառերը: Սա, կառավարության  հիմնավորմամբ,  թույլ կտա իրավական համակարգում 20 տարվա  մասնագիտական ստաժ ունեցողների որոշակի խմբին հուլիսի 1-ից հետո էլ օգտվել այն արտոնությունից, որը սահմանվել է է 2014-ին, իսկ հայեցակարգային առումով ներդրվել է ավելի վաղ՝ 2007-ից:  Սկզբնական փուլում կենսաթոշակային արտոնությունը վերաբերել է միայն դատավորներին, հետո արդեն  դատախազներն ու քննիչներն: Այն, որ արտոնությունը նոր չէ, խորհրդարանական մեծամասնությունը  մի քանի անգամ ու տարբեր ձևակերպումներով հիշեցրեց: « Այս օրենքով ոչ մեկին արտոնություն չի տրվում: գործող արտոնության ժ-ամկետը երկարաձգվում է: Համակարգային դրսևորում խնդիր էլ չկա, օրենքը վերաբերում է և քննիչներին, և դատախազներին»: Գևորգ Կոստանյանը այս դիտարկմամբ արձագանքեց նաև ընդդիմադիրների այն քննադատությանը, թե անձերով պայմանավորված այս կամ այն համակարգը մտնում կամ դուրս է գալիս արտոնությունների դաշտից: Հանրապետական մեկ այլ պատգամավոր՝ Հակոբ Հակոբյանն էլ փորձեց բացատրել, թե   ինչից է գալիս խառնաշփոթը, նաև ընդդիմադիրներին խորհուրդ տվեց: «Դուք շատ ու քիչ մի ասեք, մի ասեք կա 40 հազար կամ 400 հազար: Դուք պատգամավոր եք ու նախագիծ ներկայացրեք, որով 40 հազարը դառնա 400 հազար: Դուք դրա համար եք»: Հայտնի չէ, թե ինչպիսին կլինի կառավարության վերաբերմունքը , եթե ընդդիմադիր ուժերը մյուս կենսաթոշակները դատախազների, դատավորների կամ քննիչների դրույքաչափերին հավասարացնող առաջարկ անեն, բայց Ծառուկյան դաշինքը նման փորձ անելու է: Նախրա Զոհրաբյանը հայտարարեց, որ հակառակ առաջարկն անելու են՝  առաջարկելու են վերանայել բարձր կենսաթոշակի արդյունավետությունը: Ի դեպ, դատախազների կենսաթոշակների արտոնությունը երկարաձգելով պետությունը մեկ այլ կարևոր  հարց էլ է լուծում: Նախագծի հիմնավորման մեջ կառավարությունը նշում է, որ  այն դատախազներն ու քննիչները,  որոնք դեռևս աշխատում են համակարգում , բայց  20-ամյա ստաժ ունեն, հարկադրված  2017-ի հուլիսի 1-ից առաջ պաշտոնից ազատվելու դիմումներ են ներկայկացնում ՝ արտոնությունը  չկորցնելու համար: Նրանց բոլորի անցումը թոշակի  պետության համար բավական թանկ հաճույք կլինի: Հաշվարկելով, թե քանի դատախազ ու քննիչ կարող է օգտվել այդ հնարավորությունից, կառավարությունը հաշվել է, որ դատախազության համակարգի համար այդ բեռը 296, իսկ քննչականի համար  55 մլն դրամ կկազմի: Նախագիծն ի դեպ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց քվերակության երկրորդ փորձից հետո՝  ձայների 61 կողմ, 35 դեմ հարաբերակցությամբ: Ընդդիմադիր երկու խմբակցությունները դեմ էին: Ընդունվեց նաև կառավարության կառուցվածքում փոփոխություն առաջարկող նախագիծը: Ելքը երեկ առաջարկել էր նախարարությունների թիվը դարձնել 15՝ կառավարության աշխատակազմի պարտականությունները վերապահելով փոխվարչապետին և որոշ նախարարություններ միավորելով: Մեծամասնության հիմնավորմամբ՝ առաջարկը մեծ փոփոխություններ է ենթադրում, բայց հետագայում քննարկելի է: Փոխարենը կառավարությունն ընդունելի էր համարել Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքին վերաբերող Ելքի առաջարկը, թվային հեռարձակմանն անցում ապահովող փաթեթն ընդունվեց 93 կողմ ձայնով, առանց դեմերի: 2017թ.-ի հուլիսի 20-ին լրանում է գործող ռադիոընկերությունների լիցենզիաների գործողության ժամկետը եւ դրանք մի քանի անգամ արդեն երկարաձգվել են, ինչպես նաեւ ՀՀ-ի ամբողջ տարածքում այդ թվում սահմանամերձ գոտիներում, ռադիոհեռարձակման ապահովման նպատակով՝ անհրաժեշտ է ռադիոհեռարձակման նոր մրցույթներ հայտարարել՝ համաձայն ՀՀ կառավարության կողմից ռադիոհեռարձակման համար նախատեսված հաճախությունների:

Գևորգ Կոստանյանը կշարունակի ՄԻԵԴ­-ում հանդես գալ որպես ՀՀ ներկայացուցիչ

ՀՀ կառավարությունն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանին կլիազորի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ հարաբերություններում հանդես գալու որպես ՀՀ ներկայացուցիչ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 1­-ի նիստի օրակարգում:

ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությունները չեն կարող ազդել ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա. Գևորգ Կոստանյան

[b]«ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությունները չեն կարող ազդել ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա: Դուք այդ ամենին մեծ նշանակություն եք տալիս եւ որակում եք որպես միջադեպ: Այդ հայտարարությունների հետևանքով ՀՀ-ի եւ ԵՄ հարաբերությունները չեն տուժի»[/b],– լրագրողներին հետ զույցում ասաց Գևորգ Կոստանյանը:

ՀՀ-ԵՄ հարաբերությունները՝ Սվիտալսկու հայտարարության ֆոնին

Քաղաքական դաշտում շարունակում են քննարկել Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու հայտարությունները: Դեսպանի գնահատականներից մի քանիսը միանշանակ  չեն ընկալվել և արժանացել են իշխանության ներկայացուցնիչների կոշտ արձագանքին՝ որակվելով  որպես միջամտություն մեր երկրի ներքին հարցերին: Դրան էլ հաջորդել է ԵՄ  դեսպանի պատասխան արձագանքը՝ մեր ներկայությունը որևէ մեկին չենք պարտադրում: Ինչո՞վ է պայմանավորված ԵՄ ներկայացուցչի հայտարարությունների կոշտացումը, որո՞նք են ուղերձներն ու արդյոք կազդեն Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա: Հարցերի պատասախանները «Ռադիոլուր»-ը փորձել է ստանալ խորհրդարանական ուժերից: Օգնություն տալ չի նշանակում անընդհատ դիտողություն անել և  միջամտել մեր ներքին խնդիրներին՝ ասում է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` արձագանքելով  Հայաստանում  ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու երեկ հնչեցրած գնահատականներին: Դեսպանը հիշեցրել էր Եվրամիության ֆինանսական մեծ աջակցությունը մասնավորապես ընտրական գործընթացին, նկատել, որ այդ աջակցությունը հիմքում եղել է իշխանությունների բաց խնդրանքը,  նաև հավելել՝ եթե մեր ներկայությունը ցանկալի չէ, մենք այն որ մեկին չենք պարտադրում: «Հայտարարությունների տարբեր ոճեր կան, կարող են անհանգստություն հայտնել, բայց այնպիսի քննադատություններ հնչեցնել, ինչպես օրինակ, ԿԸՀ գործառույթների հետ կապված, չի կարելի: Կարող են դիտարկումներ հայտնել, մեքն քննարկենք ու գնանք առաջ»: Միաժամանակ, Վահրամ Բաղդասարյանը վստահ է ` Պյոտր Սվիտալսկու հայտարարությունները չեն ազդի ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա: Փոխարնեը Հանրապետական խմբակցության անդամ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը համաձայն չէ Վահրամ Բաղդասարյանի հետ այն հարցում , թե Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին դիտողություններ է անում: Կոստանյանը կարծում է, որ դեսպանը կարծիք է հայտնում, իսկ կարծիքների փոխանակումը նորմալ է: «ԵՄ հետ բազմաթիվ քննարկումներ են եղել և կան, այդ թվում` նման փոխօգնության և տարբեր ծրագրեր իրականացնելու առումով, այդ քննարկումները լինում են բոլոր միջազգային կառույցների հետ, հետևաբար` կենտրոնանալ կոնկրետ այս իրավիճակի վրա, պետք չէ»: Ճիշտ նույն կերպ է մտածում Հանրապետականի կոալիցիոն գործընկեր Դաշնակցության ներկայացուցիչը: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը  որևէ արտառոց բան չի տեսնում այն իրավիճակում, երբ ԵՄ դեսպանը դիտարկումներ է անում և կարծիքներ հայտնում: «Միակ խնդիրը, որ տեսնում եմ Սվիտալսկու ասածների մեջ, վերաբերում է ԿԸՀ-ին: Երևի իր ցանկության մասին է խոսել, մյուս հարցերում կարող է կարծիք տեսակետ հայտնել: Հայատսրարարությունների կոշտացում չեմ նկատում, կարծում է հպանցիկ պահ էր, որ փոխադարձ անհասկացողություն եղավ: Ընդհակառակը ՝ նկատում եմ հարաբերությունները խորացնելու ցանկություն, ինչի ապացույցը տարեվերջին ԵՄ-Հայաստան համաձայնագրի նախատեսվող ստորագրումն է»: Սվիտալսկին նաև  նշել էր, որ նամակաով դիմել է կառավարությունը խնդրանքով՝ թարգմանել և հրապարակել այն բոլոր ֆինանսական համաձայնագրերը, որոնք կնքվել են Հյաստանի և Եվրամիության միջև: Նրա կարծիքով՝ այդ կերպ Հայաստանի հանրությունն ավելի ամբողջական պատկերացում կունենա Եվրամիության կողմից տրամադրվող աջակցության մասին: «Այդ գումարները չէ, որ պետք է հարաբերությունների վրա ազդեն: Դրանք փոխադարձ պայմանավորվածություններով հաստատված ծրագրեր են՝ ուղղված այս կամ այն խնդրի լուծմանը: Սա ծրագիր է, որ ԵՄ-ն իրականացնում է նաև այլ երկրների հետ, բայց շեշտել միայն գումարների մասը, ես համաձայն չեմ»: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չի հասկանում իշխանության, իր կարծիքով, ոչ համարժեք արձագանքի պատճառները: Կարծում է, որ այն հարցերը, որոնց մասին խոսում է Եվրամիության դեսպանը, նորություն չեն որևէ մեկի համար: «Այն , ինչ ասել է դեսպանը, դրա մասին մշտապես խոսել են թե ընդդիմության, թե իշխանության ներկայացուցիչները, թե հենց իրենք ՝ իշխանությունները: Այո, ընտրական համակարգը, անկատար է, այո ուսուցիչները ներգրավված են ընտրական պրոցեսների մեջ, այո, որոշ գործատուներ նվաստացնում են իրենց աշխատողներին ՝ ստիպելով ցուցակներ տրամադրել  կամ քվերակել այս կամ այն թեկնածուի օգտին: Այնպես որ, չեմ հասկանում, թե որն է այս բուռն արձագանքի պատճառը, հատկապես, որ այս դեսպանը այդ մասին միշտ է խոսել»: Նաիրա Զոհրաբյանը իշխանություններին հորդորում է հանգիստ թողնել ԵՄ դեսպանին և զբաղվել այն խնդիրներով, որոնք կանգնած են երկրի առջև ու որոնց լուծման անհարաժեշտության մասին  խոսում է ոչ միայն Սվիտալսկին, այլ նաև ընդդիմությունն ու հենց իշխանությունը:

ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի դեմ կայացվող վճիռների դեպքում դատավորները պետք է առնվազն կարգապահական պատասխանատվության ենթարկվեն. Գևորգ Կոստանյան (Տեսանյութ)

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ կայացվող վճիռների դեպքում դատավորներն իրենց կայացրած ակտերի համար պետք է առնվազն կարգապահական պատասխանատվության ենթարկվեն, վստահ եմ, որ մենք այս պրոցեսին անցնելու ենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Այս օրենքում կան լուրջ խնդիրներ. Գևորգ Կոստանյան

«Հայաստանում անձնական ազատության իրավունքի վիճակը վատ է, մենք շատ անելիքներ ունենք այստեղ»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Ազգային ժողովն է որոշում հարցի քննարկման ռեժիմը. Գևորգ Կոստանյան

Դատական օրենսգրքում փոփոխությունները միանշանակ սահմանադրական օրենք է, և այդ հիմքով էլ ընդունվել է սահմանադրական օրենքի ռեժիմով, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը՝ այդպիսով հակասելով երեկ Դավիթ Հարությունյանի արած հայտարարությանը:

Ցանկացած մահվան փաստ, ցանկացած իրավիճակում անընդունելի է. Գևորգ Կոստանյան

Սա սարսափելի է. ցանկացած մահվան փաստ, ցանկացած իրավիճակում անընդունելի է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ հունվարի 8-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական վթարին:

Ինչից եւ ինչու է բողոքում խորհրդարանական ընդդիմությունը

Պաշտպանության ոլորտի  մյուս առանցքային օրինագիծը, որով  վերանյվում են  զինվորական ծառայության կարգն ու պայմանները, խորհրդարանը քննարկելու է վաղը, իսկ այսօրվա քննարկումները թեժ բանավեճով են մեկնարկել. հերթական քառօրյան սկսվել է ընդդիմադիր խմբակցությունների 3 նախագծերի մերժմամբ: Խորհրդարանական մեծամասնությունը դեմ է քվեարկել և դրանք նստաշրջանի օրակարգ չեն ընդգրկվել: Ընդդիմությունը մեծամասնությանը մեղադրել է ոչ կառուցողական լինելու և ընդդիմադիրների առաջարկներն  անտեսելու մեջ, մեծամասնությունն իր հակափաստարներն է  ներկայացրել: Ընդդիմադիրները կարծում են, որ պատգամավորներն առանց հատուկ թույլտվության, առանց որևէ արգելքի պետք է քրեակատարողական հիմնարկներ մուտք գործելու հնարավորություն ունենան: Այդ իրավունքն  այսօր գործող օրենքով էլ ունեն, բայց այն կարող է սահմանափակվել, եթե այդպես որոշի վարույթն իրականացնող մարմինը` քննության շահերը վկայակոչելով: Այսինքն, նորմը կա, բայց կիրառվում է կամայականորեն՝ ասում են «Ելք»-ի ներկայացուցիչները, իսկ Էդմոն Մարուքյանը հավելում է, որ  գիտի նաև, թե մինչև երբ է նորմը անխոչընդոտ կիրառվել: «Նորմը կիրառվել է մինչև այն պահը, երբ իքս նախարարը ստանձնել է արդարադատության նախարարի պաշտոնը: Այդ օրվանից սկսած մեկնաբանության ուժով սահմանափակվել են պատգամավորների իրավուքները: Հիմա այդ նախարարը զբաղեցնում է մարդու իրավուքների մշտական հանձնաժողզովի նախագահի պաշտոնը, և բանական է, որ նույն դիրքորոշմամբ պետք է առաջնորդվի, որը հակասհամանադրական է»: Արդարադատության նախկին նախարար, պետաիրավական ու մարդու իրավուքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյնաը շարունակում է կարծել, որ  սահմանափակումներն անհրաժեշտ են: Հակառակ դեպքում կիմաստազրկվի  սահմանափակումների ինստիտուտն ընդհանրապես և նախաքննության գաղտնիության ապահովման պահանջը մասնավորապես: Մեծմասնության ներկայացուցիչները «Ելք»-ի առաջարկին դեմ քվեարկեցին ու նախագիծը լիագումար նիստերի օրակարգում չընդգրկվեց: Նույն ճակատագիրն էր սպասում   նույն ոլորտին վերաբերող , բայց այլ խմբակցության կողմից առաջարկվող մյուս  նախագծին: Ծառուկյան դաշինքի պատգամավորներ էլ կարծում են, որ կասկածյալի և մեղադրյալի   հարցաքննությունները պետք է տեսաձայնագր վեն: Սա, նրանց հիմնավորմամբ, ԵԽ խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի հիմնական պահանջներից մեկն է, նաև Եվրոպական դատարանի՝ Հայաստանին վերաբերող վճիռների գրեակշիռ մասից ենթադրվող անհրաժեշտություն: Առաջարկը հիշեցնեմ վերաբերում էր կասկածյալի և մեղադրյալի   հարցաքննություններին: Իսկ որպես երկրորդ հակափաստարկ  նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը  իրավական պրակտիկայի այն հակառակ  մոտեցումն է նշում, ըստ որի  տեսաձայնագրությունը որպես ապացույց օգտագործելն ինքնին  կաշկանդում է ցուցմունք տվող սուբյեկտին: Հետևաբար, առաջին հայացքից լավ առաջարկն իրականում  խնդրահարույց է: Թերևս այս մոտեցմամբ առաջնորդվելով խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց Ծառուկյան դաշինքի նախագիծն  օրակագում ընդգրկելուն ու հենց քվեարկությունից հետո էլ ստացավ ընդդիմադիրների հերթական  կշտամբանքը: Նախ՝ Նաիրա Զոհրաբյանից: Այն ինչ Նաիրա Զոհրաբյանը կոնվեերային մոտեցում է անվանում, «Ելք»-ից Էդմոն մարուքյանի համար դեկոնստրուկտիվիզմ է: Խորհրդարանակն մեծամսանության ղեկավար Վահրամ Բաղդարասրյանի այս դիտարկումն ի դեպ այսօրվա նիստում հաստատվեց կոնկրետ օրինակով: Երկրորդ ընթերցմամբ ներկայացված Հավաքների ազատության մասին օրինագծից կառավարությունը հանել է խնդրահարույց այն հոդվածը, որն առաջին ընթերցմամբ քննարկամն ժամանակ հարուցել էր ընդդիմադիրների մտահոգությունը:

Կադրային վակուում. Իշխանությունները մնացել են Գևորգ Կոստանյանի հույսին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի իշխանությունները հայտնվել են կադրային այնպիսի վակուումում, որ մնացել են հին Հայաստանի այնպիսի կարկառուն ներկայացուցչի հույսին, ինչպիսին նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն է:

Ադրբեջանը 35.000 եվրո կվճարի տեղահանված հայ ընտանիքին

Այսօր կեսօրից հետո հրապարակվեց ՄԻԵԴ-ի Մեծ պալատի կայացրած որոշման տեքստը: Նախ ներկայացնենք, «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով կայացրած վճռի մասին: ՄԻԵԴ-ի մեծ պալատը վճռել է, որ Ադրբեջանը պետք է Մինաս Սարգսյանի զավակներին՝ Վլադիմիր և Ծովինար Սարգսյաններին, 5.000 եվրո վճարի՝ նյութական և ոչ նյութական վնասի, ինչպես նաև 30 հազար եվրո դատական ծախսերի համար: Ներկայացնենմ գործի նախապատմութունը, հայցը ներկայացվել էր 2006թ.՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ տեղահանված, Արցախի Շահումյանի շրջանի) Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանի կողմից: Հայցվորը, որը կյանքից հեռացել է 2009թ., նշել էր, որ իր տունը քանդել են և իրեն սեփական բնակավայրից բռնի արտաքսել: Հայցվորը շուրջ 374 հազար եվրո փոխհատուցում էր պահանջել հարկադրաբար տեղահանվելու ու այնտեղ թողած ունեցվածքը հետ բերելու անկարողության համար, ու նշել,  որ իրեն մի քանի անգամ մերժել են հայրենի գյուղ վերադառնալու ու այնտեղ թողած սեփականությունն օգտագործելու հարցում։ Գումարը պետք է վճարվի վճռի կայացմանը հաջորդող 3 ամսվա ընթացքում: Միջազգային փորձագետ Արա Ղազարյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ որոշումների  նյութական փոխհատուցման չափին եւ իրավունքների վերականգնման մեխանիզմներին,  արդարացի փոխհատուցում չհամարելով վերջիններս: «Սա ածանցյալ դատաական ակտ է, հիմնական դատական վճիռները երկու գործով կայացվել է 2015 թվականին, որում սահմանվել է մեխանիզմը, նշելով, որ հանրավոր չէ վճռի ամբողջական կատարումը առանց  քաղաքական դաշտի կարգավորման, դա Ղարաբաղի հիմնախնդրի, քաղաքական կոնֆլիկտի  լուծումն  է:  Վերջնական արդյունավետ, արդարացի փոխհատուցումը,  դա դրամական փոխհատուցումը չէ, այլ արդյունավետ փոխհատացումն այն է, որ մարդիկ վերադառնան իրենց տները: Այս պահի դրությամբ՝  հնարավորինս արդյունավետ փոխհատուցումը դրամական փոխհատուցումն է՝  ի համեմատություն կրած զրկանքների: Ի դեպ, նրանց փաստաբաններն շատ ավելի շատ են ստանում, քան հայցվորները»: ՄԻԵԴ-ի Մեծ պալատի կայացրած մեկ այլ որոշման համաձայն, որը վերաբերում  է Չիրագովն եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի գործին, Ղարաբաղյան խնդրի քաղաքական լուծման բացակայության պայմաններում դատարանը հայցվոր կողմին պարտավորեցրել է վճարել արդարացի փոխհատուցում: Ըստ վճռի, ՀՀ կառավարությունը պետք է 5 հազար եվրո վճարի յուրաքանչյուր հայցվորի, որոնք 6-ն են՝ նյութական եւ ոչ նյութական վնասի դիմաց փոխհատուցում, ինչպես նաեւ 28 հազար 642 ֆունտ ստերլինգ, որը շուրջ 32 475 եվրո է, դատական ծախսերի համար: Արա Ղազարյանը ամբողջացնելով վճիռների էությունը, անդրադարձավ նաեւ հետեւյալին՝ այսպիսով, կողմերը այս կերպ, որպես սուբյեկտ գործ են ունենալու Արցախի Հանրապետության հետ, արդյո՞ք դատավճիռներն ազդելու են Արցախի կարգավիճակի վրա՝ հարցին նշեց հետեւյալը. «Քաղաքական եւ իրավական հարթությունում է որոշումը կայացվել»: Մեծ պալատի որոշումը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ: Ի դեպ, բոլոր վերջնական որոշումներն ուղարկվում են ԵԽ նախարարների կոմիտե, որպեսզի վերջինս վերահսկի իրականացման ընթացքը: Մեկ լրացում, ըստ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, Գևորգ Կոստանյանի, թեև վճիռը վերաբերվում է կոնկրետ Սարգսյանին, բայց այն նախադեպային նշանակություն է ունենալու  բոլոր փախստականների վրա՝ անկախ նրանից՝ այդ փախստականները ներկայացրե՞լ են հայց ՄԻԵԴ, թե՞ ոչ: Կոստանյանը հիշեցրել է, որ հայ փախստականների կողմից մոտ 700 հայց է ներկայացված ընդդեմ Ադրբեջանի:  Բայց վճիռը պարունակում է մի դրույթ, ըստ որի՝ վճռի կետերը տարածվում են դիմումատուի և դիմումատուի կարգավիճակում գտնվող ցանկացած անձի վրա: Դա նշանակում  է, որ Բաքվից, Սումգայիթից, Շահումյանից, այդ թվում նաև Արծվաշենից մեր բոլոր  փախստականների հայցերը դառնալու են քննարկման առարկա»,- ասել է Կոստանյանը։

Դատարանի որոշմամբ Գևորգ Կոստանյանի դեմ հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն որոշում կկայացնի

2018 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Գրիշա Վիրաբյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի վերաքննիչ բողոքը՝ Գևորգ Կոստանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ հաղորդման հիման վրա որոշում կայացնելու հարցով:

Ինձ քննադատողների 90%-ին դատի եմ տվել, կամ նրանց հորն եմ դատի տվել, կամ եղբորը, կամ հեռացրել եմ աշխատանքից. Գևորգ Կոստանյան (տեսանյութ)

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ և Նախարարների կոմիտեում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Գևորգ Կոստանյանը Tert.am-ի հետ զրույցում ամփոփել է օրենսդիր գործունեությունը, անդրադարձել կառավարության գործունեությանը իրավական մասով, խոսել նաև իրեն ուղղված քննադատությունների մասին:"

Ռուսերեն

Президент Армении Серж Саргсян принял отставку Генерального прокурора Геворга Костаняна: официальное подтверждение

Генеральный прокурор Армении Геворг Костанян уведомил членов Коллегии прокуратуры о том, что по причине нездоровья он обратился к президенту Армении Сержу Саргсяну с прошением об отставке.

Пермяков должен будет отбыть в России весь срок наказания – экс-Генпрокурор Армении

Российский военнослужащий Валерий Пермяков, осужденный на пожизненное заключение за убийство семи членов семьи Аветисян в армянском городе Гюмри, должен будет отбыть в России весь срок наказания, считает экс-Генпрокурор Армении, депутат Национального Собрания Геворг Костанян

Անգլերեն

Armenian prosecutor general resigns

Gevorg Kostanyan, Armenia’s prosecutor general, submitted today his resignation saying he no longer can remain in office because of health problems, Christine Melkonyan, his advisor, told ArmLur.am.


Armenia proposes to strip Azerbaijan of its CE membership

Gevorg Kostanyan, Armenia’s representative in the European Court of Human Rights and a former Armenian prosecutor general, proposed to terminate Azerbaijan’s membership in the Council of Europe, GOlos Armenii reports referring to Panorama.am.