Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Վաչե Տերտերյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Նախարարությունը մարզերի զարգացման ռազմավարությունների մշակմանն ուղղված մեթոդական օժանդակություն է իրականացնում

Վաչե Տերտերյանն իր խոսքում նշել է, որ տարածքային զարգացման ռազմավարությունների մշակման գաղափարը ՀՀ կառավարոթյան կողմից ընդունված ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության տրամաբանական շարունակությունն է:

ՎԶԵԲ-ի ներկայացուցչի հետ քննարկվել է «Գյումրիի քաղաքային ճանապարհների ծրագիրը»

ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը նաեւ ՀՀ կառավարության տարածքային զարգացման գերակայության համատեքստում են: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար Ֆրանս Վիկերսի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Վաչե Տերտերյանը նախարար Դավիթ Լոքյանի անունից ողջունել է Ֆրանս Վիկերսին եւ բարձր գնահատել ՎԶԵԲ-ի հետ առկա համագործակցությունը: Փոխնախարարը հատկապես կարեւորել է գործակցության փաթեթում առկա երկու ծրագրերը` «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիր»-ը եւ «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիր»-ը: Վաչե Տերտերյանի խոսքով, ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը նաեւ ՀՀ կառավարության տարածքային զարգացման գերակայության համատեքստում են: [b]«Դրանք նաեւ հեռանկարային են մասնավոր հատվածին այս ծրագրերում ներգրավելու առումով: Բացի այդ, ՎԶԵԲ-ի ներկայացվածությունը կարեւոր է նաեւ այլ ենթակառուցվածքային զարգացման ծրագրերում, որոնք միտված կլինեն գործարարության զարգացմանը եւ տնտեսական միջավայրի աշխուժացմանը: Այս ծրագրերը կարեւոր են նաեւ պետություն-համայնք-մասնավոր հատված գործակցության համատեքստում, քանի որ առաջին անգամ այն համայնքները, որտեղ իրականացվելու են ծրագրերը, ներգրավվելու են որպես վարկային գործընթացի մասնակիցներ»,-[/b]նշել է փոխնախարարը: Ֆրանս Վիկերսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ ՎԶԵԲ տնօրենների խորհրդի անդամ է 2016թ. մայիսից եւ այցի նպատակն է տեղում ծանոթանալ համագործակցության ընթացիկ վիճակին եւ գործակցության նոր հնարավորություններին: Հադիպման ավարտին Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, վստահեցրել, որ Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի համատեղ ծրագրերն առաջիկայում ավելի ընդլայնվելու են եւ ամրապնդվելու: [b]HayNews.am[/b]

2017-ի բյուջեի նախագիծը խորհրդարանում լուրջ հակազդեցության է արժանացել

Խորհրդարանն այսօր մեկ րոպե լռությամբ սկսեց իր աշխատանքը՝ հարգելով 28 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը: Թեեւ այս քառօրյայի օրակարգում ներառված է 132 հարց եւ 32 միջազգային պայմանագիր, բայց պատգամավորները եւ երեկ, եւ այսօր կարողացել են մեկական հարց քննարկել: Այսօր նույնիսկ քվեարկություն չկազմակերպվեց, քանի որ 2017-ի բյուջեի նախագիծը լուրջ հակազդեցության է արժանացել:     Հայաստանի խոշոր քաղաքներից մեկում՝ Վանաձորում, կառավարման լուրջ խնդիր է  առաջացել հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո: Ավագանի ընտրված քաղաքական ուժերից երեքը բոյկոտելու որոշում են կայացրել, ուստի մինչ այսօր այդ քաղաքի ավագանու նիստեր չեն գումարվում: Վերջին նիստը Վանաձորում եղել է հոկտեմբերի 10-ին, քաղաքապետը փորձել է ընդամենը մեկ անգամ նիստ գումարել, չի ստացվել, դրանից հետո այլեւս չի էլ փորձում: «Կոնկրետ քաղաքական ուժը չունի ավագանիում մեծամասնություն, բայց ունի քաղաքապետ»,- իրավիճակը նկարագրում է պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նրա ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող եղբայրը՝ Քրիստ Մարուքյանն էր հավակնում զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը: Վանաձորի ավագանիում տիրող «բոյկոտային» իրավիճակին այսօր անդրադարձել են նաեւ ԱԺ-ում՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ։ Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանից պատգամավորը հետաքրքրվեց՝ որքան կարող է տեւել նման իրավիճակը: Այսպիսով, ըստ Վաչե Տերտերյանի, այս հարցում անհրաժեշտ է զինվել համբերությամբ եւ երեք ամիս էլ դեռ սպասել. դրանից հետո կամ խնդրի քաղաքական լուծում կգտնվի, կամ կկարգավորվի օրենքով: Ինչ վերաբերում է խորհրդարանում քննարկվող օրենսդրական փոփոխությանը, ապա այն բխում է նոր Սահմանադրության պահանջներից, նոր ձեւակերպումներից եւ լիազորություններից: Համայնքի ղեկավարների համար նախատեսված  սահմանափակումներից մեկը ավելորդություն համարեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: « Մենք նաեւ պատգամավորների հետ կապված դրել ենք արգելանք, որ չի կարող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել: Հիմա համայնքի ղեկավարներին էլ է դա վերաբերում, բայց ակնհայտ է, որ երբեք այս օրենքը ոչ մի մակարդակում չի գործում»: Պատգամավորներն այսօր հասցրեցին քննարկել միայն այս մեկ հարցը: Այսօր խորհրդարանում նույնիսկ քվեարկություն չկազմակերպվեց, թեեւ երեկ ավարտեց 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Կարգի համաձայն՝ քննարկված հարցը քվեարկության պետք է դրվի աշխատանքի մեկնարկին, բայց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քվեարկությունները կկազմակերպվեն վաղը: Պատճառը թերեւս կարող էր լինել օրինակ՝ պատգամավորների մի մասի բացակայությունը, որոնք մեկնել էին Գյումրի՝ մասնակցելու 28 արի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Հայտնի է, որ Կարեն Կարապետյանի կառավարության բյուջեն ոչ ոգեւորել է, ոչ էլ ոգեշնչել է ընդդիմադիր խմբակցություններին։ Շատերը հակված են դեմ քվեարկել փաստաթղթին: Քվեարկություն չկազմակերպելու պայմաններում պատգամավոր Թեւան Պողոսյանը, օրինակ, գտավ իր կարծիքը փոխանցելու տարբերակը: Այսպիսով՝ քանի որ ընդդիմադիր բոլոր խմբակցություններն արդեն հայտարարել են, որ դեմ են քվեարկելու բյուջեին, սպասելի է, որ խորհրդարանական մեծամասնությունը վաղը կենտրոնացնելու է իր բոլոր ուժերը՝ նոր կառավարության եւ նոր վարչապետի առաջին բյուջեի նախագիծը հնարավորինս շատ կողմ ձայներով ընդունելու համար:

Սյունիքում քննարկվել է վարչատարածքային բարեփոխումների գործընթացը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ` Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցերի քննարկման նպատակով:

Տեղական ինքնակառավարման նոր հակամարգը կգործի հունվարի 1- ից

Մի քանի օր առաջ Աժ-ում քննարկվեց <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքում եւ կից ներկայացված փաթեթներում կառավարության առաջարկված փոփոխությունները: Այն քննարկվել է միայն առաջին ընթերցմամբ, բայց քվեարկության դեռ չի դրվել։ Հավանաբար վաղը մեկնարկող ԱԺ արտահերթ նստաշրջանում այն կդրվի քվեարկության եւ ամենայն հավանականությամբ կընդունվի: Բայց արդեն այսօր խորհրդարանում կազմակերպվել էին խորհրդարան լսումներ նույն նախագծի շուրջ:   Առաջիկայում համայնքները եւ ավագանիներն աշխատելու են այլ սկզբունքով: Այդ նպատակով փոփոխություններ են իրականացվում <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքում եւ կից ներկայացված փաթեթներում: Փոխվում է կառավարման ձեւը, ֆինանսավորումն ու որոշ դեպքերում նաեւ ընտրության կարգն ու այլ սկզբունքները: Պարզ ասած՝ ամեն ինչը համապատասխանեցվում է նոր Սահմանադրությանը: Փաթեթն առաջին ընթերցմամբ արդեն քննարկվել է խորհրդարանում, բայց քվեարկության դեռ չի դրվել: Մինչ այդ՝ Աժ-ում կազմակերպվել են խորհրդարանական լսումներ: Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց բոլոր այն առաջարկները, որոնք կառավարությունն արդեն ընդունել է առաջին ընթերցումից հետո եւ ներառել է փաթեթում: Տերտերյանն այսօր խոստովանեց՝ կառավարությունը, այո, շտապում է Աժ-ի հաստատմանը ներկայացնել արված փոփոխությունները: Նախատեսվում  դրանք ուժի մեջ մտցնել 2017 թվականի հունվարի 1-ից: Նոր կառավարման <<պիլոտային>> փորձարկումը տեղի ունեցավ վերջերս՝ Գյումրիում եւ Վանաձորում՝ նոր՝ համամասնական ընտրակարգով, <<ռեյտինգային> եւ <<բոնուսային>> քվեարկությամբ, քաղաքապետի անուղղակի ընտրությամբ: Արդյունքում՝ հոկտեմբերի ՏԻՄ ընտրություններից հետո Հայաստանի երկու խոշորագույն քաղաքներում կառավարման ճգնաժամ է։ Օրինակ՝ Վանաձորում նույնիսկ չի հաջողվում ավագանու նիստեր գումարել՝ 3 քաղաքական ուժ սկզբունքորեն բոյկոտում են այդ աշխատանքները եւ քաղաքապետ ընտրված անձին: Վաչե Տերտերյանը խնդիրը փակուղային դեռ չի համարում: <<Անցումը բավականին դժվար է տրվում, որովհետեւ ուղիղ ընտրված քաղաքապետից մենք անցնում ենք քաղաքական ընտրված քաղաքապետի։ Երեւանն էլ դժվար անցավ: Եթե հիշում եք՝ Երեւանի ավագանու առաջին նիստերում առաջին տարիներին բավականին կոնֆրոնտացիոն կամ լարված մթնոլորտ էր մինչեւ մարդիկ հասկացան, որ իրենք ավագանի ընտրվել են, այո, քննադատելու, այո, ամեն ինչ կարելի է, բայց նաեւ կոնստրուկտիվ աշխատելու համար>>։ <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքում եւ կից ներկայացված փաթեթներում փոփոխություն անելու փոխարեն, պատգամավորների պնդմամբ, ճիշտ կլիներ մշակել նոր օրենք, քանի որ փոփոխություններով հակասությունները չեն վերանում: Սա պնդում էին եւ հանրապետական Կորյուն Նահապետյանը, եւ օրինացերկրական Հովհաննես Մարգարյանը: Վերջինս Գյումրիի եւ Վանաձորի օրինակով փորձեց ապացուցել, որ նույն սկզբունքով կառավարման պայմաններում իրավունքների տարբերակված մոտեցում կա:  <<Մենք տարբերություն ենք դնում այդ քաղաքների եւ Երեւանի ավագանու լիազորությունների միջեւ: Ընկել են կրակը համայնքների բնակիչները մարզպետերի ձեռքը, որովհետեւ չգիտես ումից պահանջես այդ տարբերակված մոտեցման պատճառով>>։ Ի դեպ, համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում եւ կառավարման նոր սկզբունքների անցնելու դեպքում օրենքում կա դրույթ, համաձայն որի՝ որոշումներ կայացնելու ժամանակ պետք է հաշվի առնվի համայնքի բնակիչների կարծիքը: Ինչպե՞ս դա պետք է արվի։ Այստեղ ուշագրավ երկխոսություն տեղի ունեցավ պատգամավոր Լյովա Խաչատրյանի եւ փոխնախարար Վաչե Տերտերյանի միջեւ: Պատգամավորն օրինակ էր բերում, երբ համայնքների խոշորացման դեպքում առաջ է գալիս ենթադրենք տարածքների եւ սեփականատիրոջ փոփոխության հարցը: <<Ի՞նչ է նշանակում այս հանրային շահից ելնելովը: Նույնն է, ինչ Երեւանում, որ մարդիկ անտուն են մինչեւ հիմա>>։ Տերտերյանն արձագանքեց. <<Լավ էլ չէ այս մեծ լսարանում, որ ես ասեմ, բայց շատ հարցեր կան, որ եթե ես հանրաքվեի դնեմ եւ, ցավոք սրտի, մեր հասարակությունում 100 տոկոսանոց <<այո>> կստանա: Է, դրանից հո չի՞ հետեւում, որ ԱԺ, գործադիրը ու պետությունը այդ կարծիքը հենց այդպես պետք է հաշվի առնեն: Հանրաքվեների տարբեր ձեւեր կան՝ խորհրդատվական, խորհրդակցական>>: Ի դեպ, Վաչե Տերտերյանն այսօր հստակեցրեց, որ համայնքների խոշորացման ընթացքում դեռ չի եղել դեպք, երբ սեփականության իրավունք է խախտվել եւ մի համայնքի ունեցվածքը փոխանցվել է մեկ այլ համայնքի: Խոստացավ, որ առաջիկայում էլ խոշորացումների ժամանակ կգործի այդ սկզբունքը:

Քննարկվել են Տավուշի մարզի խոշորացվող համայնքներին առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նախօրեին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր` խոշորացվող համայնքների խնդիրներին առնչվող հարցերը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը, որը վարում էր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ներկա էին ՀՀ ՏԿԶ նախարարության ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուներ, խոշորացվող համայնքների ղեկավարները:

Համապետական շաբաթօրյակի աշխատանքները մեկնարկել են

«Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր ժամը` 09:00-ից, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ մեկնարկել են համապետական շաբաթօրյակի համակարգման աշխատանքները, տեղեկացնում է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:

Արա­գածոտնի մարզ­պետն ազատվել է պաշտոնից

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց Գաբրիել Գյոզալյանին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը:

Մեկնարկել են համապետական շաբաթօրյակի աշխատանքները

«Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր ժամը` 09:00-ից, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ  մեկնարկել են համապետական շաբաթօրյակի   համակարգման աշխատանքները: Համապետական շաբաթօրյակի արդյունավետ անցկացման նպատակով հանրապետության ողջ տարածքով կատարվել են նախապատրաստական աշխատանքներ, մոբիլիզացվել են հանրապետական գործադիր մարմինների, մասնավոր ընկերությունների, ինչպես նաև միջոցառմանը օժանդակելու պատրաստակամություն հայտնած կառույցների ռեսուրսները: Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Գեղարքունիքի մարզ է այցելել ՀՀ ՏԿԶ նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, Լոռիի, Տավուշի և Վայոց ձորի մարզեր` ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: «Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի աշխատանքներին հետևելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն արդեն մեկնել է Արարատի մարզի Լուսառատ համայնք և Խոր Վիրապի ճարտարապետական հուշահամալիրի տարածք: Արարատի մարզից նախարարը կմեկնի Արմավիրի մարզի Ոսկեհատ, Էջմիածին համայնքներ, ինչպես նաև կայցելի  զոհված հարավսլավացի օդաչուների հիշատակին նվիրված հուշարձանի տարածք: Արագածոտնի մարզում Դավիթ Լոքյանը կայցելի Աշտարակ և Սաղմոսավան համայնքներ (Սաղմոսավանք), որից հետո` Եղվարդի խճուղիով` Կոտայքի մարզի Նոր Հաճն և Բյուրեղավան համայնքներ: Համապետական շաբաթօրյակին ՀՀ ՏԿԶ նախարարության աշխատակազմի աշխատակիցները մասնակցում են «Հաղթանակ» զբոսայգու տարածքում: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանի հանձնարարությամբ, ՀՀ ՏԿԶ նախարարության աշխատակազմի վարչության պետերը մեկնել են Գեղարքունիքի, Արագածոտնի և այլ մարզեր:

Երկու տրակտոր կարողացել ենք ձեռք բերել՝ համայնքների խոշորացման արդյունքում. Արտուշ Մանուկյան

Համայնքների խոշորացման արդյունքում կարողացել ենք ձեռք բերել երկու տրակտոր: Այս մասին, հունիսի 16-ին, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի եւ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի՝ Շիրակի մարզի խոշորացված Սարապատ համայնք այցելության ժամանակ նշել է համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը:

Արտագաղթի նոր ալիք٫ թե արդյունավետ կառավարում

Այսօր խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվել է եւ քվեարկության դրվել միանգամից երկու աղմկահարույց նախագիծ: Մեկը «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ ծրագիրն» է: 57 կողմ, 22 դեմ  քվեարկությամբ այն ընդունվեց: Երկրորդ նախագիծը վերաբերում է համայնքների խոշորացմանը: Հարցը, ի դեպ, դեռ երեկվանից հանրապետության տարբեր համայնքներում դժգոհություն եւ բողոքի ալիք է բարձրացրել:   Մինչ խորհրդարանում քննարկվում է համայնքների խոշորացման ծրագիրը, որով կառավարությունը նախատեսվում է 328 համայնք միավորել 34- ի մեջ, ՀՀ տարբեր մարզերի բնակիչները շարունակում են դժգոհել՝ հիմնավորելով, թե ծրագրի իրականացումը կբերի արտագաղթի նոր ալիքի եւ առօրյա կյանքում նոր դժվարություններ կառաջացնի: Երեկ Գեղարքունիքի մարզի 15 համայնքի բնակիչները որոշ ժամանակով փակել էին ճանապարհները, այսօր նույն մարզի Սոթքի գյուղապետերանի մոտ կրկին բողոքի ցույց էր՝ մի քանի համայնքի բնակիչների մասնակցությամբ: Դժգոհությունների հիմնավորումները տարբեր են՝ մեկ փաստաթղթի համար տասնյակ կիլոմետրեր պետք է անցնել, հեռավորության վրա գյուղապետը չի կարողանա հասկանալ իրական խնդիրները, համայնքի ղեկավարը մշտապես կընտրվի ամենախոշոր համայնքից՝ փոքր համայնքներին մատնելով անուշադրության: Ցուցարարները միայն բողոքելով եւ ճանապարհներ փակելով չեն սահմանափակվում: Պատգամավորները՝ հատկապես ընդդիմադիրները, վստահեցնում են, որ մի քանի օր է, ինչ անընդհատ զանգեր են ստանում տարբեր գյուղերից: Եվ ահա հենց այս պահին «Ելք» խմբակցության անդամները որոշեցին արժանի հակահարված տալ: Կառավարության անունից հարցը խորհրդարանում ներկայացնող տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ԱԺ գալուց առաջ էլ, իհարկե, տեղյակ էր, թե հարցի հետ կապված ինչ զարգացումներ են տեղի ունենում հանրապետությունում թե երեկ, թե այսօր: Եթե Վաչե Տերտերյանը չի հասկանում, թե ներկայացված հարցն ինչ կապ ունի արտագաղթի հետ, ապա որոշակի կապ այս հարցերի միջեւ տեսնում է «Ծառուկյան» խմբակցությունից պատգամավոր Արարատ Զուրաբյանը: Ամեն դեպքում՝ խնդրի առնչությամբ առկա պատկերը հետեւյալն է: Համայնքների խոշորացումը մշտապես եղել է իշխանությունների քաղաքական օրակարգում։ Համենայնդեպս՝ 2008-ից մշտապես խոսվել է դրա մասին: Գործնական քայլերի կառավարությունը գնաց երկու տարի առաջ։ Աստիճանաբար խոշորացումներով այսօր ունենք 18 խոշորացված համայնք, որտեղ միավորվել է 140- ը: Խոշորացման ընդհանուր արդյունքների գնահատականը կարող ենք տալ 2018-ից հետո՝ ասում է Վաչե Տերտերյանը: Սա, ըստ էության, արդեն ՀՀ Սահմանադրության խախտում է, պնդում են ընդդիմախոսները՝ արդեն պաշտպանելով գործող համայնքների ղեկավարներին, ովքեր արդեն կայացած ընտրություններով ընտրվել են պաշտոնավարման կոնկրետ ժամկետով: Համայնքների խոշորացման հարցը, ամեն դեպքում, այսօր քննարկվեց ու նաեւ դրվեց քվեարկության: Մինչ այդ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ակնարկեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում դեռ ժամանակ կա եւ նախագծում կարելի է փոփոխություններ իրականացնել: Հարկ եղած դեպքում կաշխատենք մինչեւ առավոտ՝ ասաց: «Ելքը» որոշեց բոյկոտել եւ չմասնակցել քվեարկությանը, «Ծառուկյան» խմբակցությունը դեմ էր՝ արդյունքում նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 57 կողմ 23 դեմ քվեարկությամբ: Վաղն արդեն այն կներկայացվի երկրորդ ընթերցմամբ:

Գաբրիել Գյոզալյանն ազատվեց ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնից

Գաբրիել Գյոզալյանն ազատվեց ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնից: Նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման ու զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Չնայած նախագիծը  բավականին ուշ պետք է ներկայացվեր, սակայն, Տերտերյանն առաջինը զեկուցեց Գյոզալյանի պաշտոնանկության  հարցը: Նա նաև նշեց, որ Գաբրիել Գյոզալյանը աշխատանքից ազատվում է իր դիմումին համաձայն:

Գաբրիել Գյոզալյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից. նրան փոխարինեց Աշոտ Սիմոնյանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը այսօր կառավարության նիստին նախ ներկայացրեց Գաբրիել Գյոզալյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու մասին, ապա՝ Աշոտ Սիմոնյանին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ նշանակելու մասին որոշման նախագծերը:

Համապետական շաբաթօրյակ՝ Հայաստանում (լուսանկարներ)

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում այսօր անցկացվել է համապետական շաբաթօրյակ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում վաղ առավոտից, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ մեկնարկել են համապետական շաբաթօրյակի համակարգման աշխատանքները: Համապետական շաբաթօրյակին մասնակցում է մարզերի և մայրաքաղաքի շուրջ 80 հազար քաղաքացի,  նախատեսվում է փակել 50-ից ավելի աղբավայր: Աշխատանքների կազմակերպման նպատակով  ներգրավվել են 1342 մեքենա մեխանիզմներ: Համապետական շաբաթօրյակի արդյունավետ անցկացման նպատակով նախապես ստեղծվել են շաբաթօրյակի քարտեզներ՝ ըստ համայնքների, սահմանազատվել  մաքրման ենթակա տարածքները:   Համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում այսօր տեխնիկական աջակցություն են ապահովել նաև շինարարական և կենսապահովման բնագավառի գործընկեր կառույցները, այդ թվում նաև՝ կուտակված աղբն աղբավայրեր տեղափոխելու գործում:

Ճարտարապետությունից մինչև հավաքներ  ու հանրաքվե. ԱԺ այսօրվա նիստում

Խորհրդարանն այսօր շարունակել է  երեկ մեկնարկած քառօրյայի աշխատանքը: Նիստի մեկնարկին պատգամավորները  քվեարկությամբ ընդունել են  նախօրեին քննարկած 11 հարցերը:  Նախագծերի մեծ մասն ընդունվել է միաձայն՝ առանց դեմ-ի ու ձեռնպահ-ի:  Քննարկվող հարցերի քանակի տեսանկյունից  պակաս արդյունավետ չի եղել նաև այսօրվա աշխատանքը. պատգամավորները մոտ 1 տասնյակ  հարց էլ այսօր են քննարկել՝ ճարտարապետական խնդիրներից հասնելով հավաքների ազատությանն ու հանրաքվե նախաձեռնելու իրավունքին: Մոտ 10 տարի Հայաստանում փորձում են օրենքով կանոնակարգել ճարտարապետական գործունեության ոլորտը: Դեռ արդյունք չկա, բայց հույս կա, որ նախագիծը շուտով օրենք կդառնա: Խորհրդարանն այսօր քննարկում էր կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը: «Քիչ է մնում ասեմ, որ շատ նավսած օրենք է, որովհետև համարյա 10  տարի մենք չարչարվում ենք այս օրենքի վրա»: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հիշեցնում է օրենքի անցած փուլերը: 2008-ին, երբ գրվեց առաջին նախագիծը, լուրջ տարաձայնություններ ծագեցին լիազոր մարմնի ու մասնագիտական կառույցի՝ Ճարտարապետների միության միջև:  Դրանից հետո նոր նախագիծ գրվեց, բայց կառավարությունը մինչև 2014-ն այն շատ ակտուալ չհամարեց: 2014-ին նախաձեռնությունը նորից շրջանառության մեջ դրվեց, նախորդ գումարման խորհրդարանը քննարկեց նախագիծն առաջին ընթերցմամբ, բայց ամբողջությամբ ընդունել չհասցրեց: Հիմա օրենքը ընդունման նոր շրջափուլ է անցում,  ինչպես Նարեկ Սարգսյանն է վստահեցնում ՝ արդեն տարաձայնությունները հաղթահարած: Նախատեսվում է, որ կգործի նոր կառույց ՝ ճարտարապետների պալատը, որին կվերապահվի ճարտարապետների արտոնագրելու և որակավորելու գործառույթը: «Ճարտարապետների միություն չի լինում, այսինքն՝ այս պալատը դառնում է նրա իրավահաջորդը, ձեռք է բերում պետության կողմից իրեն տրված արտոնագրման լիազորություն, ձեռք է բերում պատասխանատվություն իր գործընկերների կատարած աշխատանքի մասնագիտական որակի, պահվածքի նկատմամբ»։ Օրակարագային հաջորդ  հարցն ավելի թեժ քնննարկումների առիթ դարձավ, քան ճարտարապետական ոլորտին վերաբերողը: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կառավարությունը փոփոխություններ է առաջարկում, դրանցից մեկով նախատեսում է փոխել տեղական հանրաքվե նախաձեռնելու ընթացակարգը: Գործող օրենքով հանրաքվե կարող է  նախաձեռնել ավագանու խմբակցությունը, հիմա առաջարկվում  է այդ իրավունքը տալ ավագանու 1/3-րդին: «Այսինքն, խմբակցությունը գործիք ուներ, հիմա այդ գործիքը նրա ձեռքից վերցնում եք: Ես առաջարկում եմ ձեռնպահ մնալ նման քայլ անելուց ու հրաժարվել այդ առաջարկից»: Եթե «Ելք»-ից էդմոն Մարուքյանը կառավարությանը միայն առաջարկում է հրաժարվել փոփոխությունից, ապա Նաիրա Զոհրաբյանը հարցն ավելի խիստ է դնում՝  արագ կողմորոշվել: Մինչև նրա ելույթը կառավարության ներկայացուցիչ Վաչե տերտերյանն ասել էր, որ դրույթը նախագծում ներառվել է, բայց դեռ կքննարկվի: «Պատերազմ չենք հայտարարում, որ ասում եք՝ կգնանք,  կքննարկենք: Ընդամնեը երկու րոպե է պետք ճշտելու համար կողմ եք այդ դրույթը հանելուն թե ոչ: Խնդրում եմ Ձեր եզրափակիչ ելույթում այս հարցի պատասխանը տվեք, որ իմանանք, թե ինչպես ենք քվեարկելու»: Մինչև Վաչե Տերտերյանի եզրափակիչ ելույթը ընդդիմադիրներին չբորբոքվել հորդորեց խորհրդարանական մեծամասնության ղեկավարը: Վահրամ Բաղդասարյանը ասաց նաեւ, թե ինչ է պատրաստվում անել մեծամասնությունը: « Մենք առաջին ընթերցմամբ կընդունենք այս տարբերակը, իսկ հետո կքննարկենք այն առաջարկը, որը դուք հանձնաժողովի քննարկման ժամանակ չեք պնդել: Հարցը քննարկելի է»: Ընդդիմությունը կարծում է, որ կքննարկենք ասելով մեծամասնությունը խուսափում է հստակ դիրքորոշում հայտնելուց և հորդորում է կողմնորոշվել: Նույն հորդորը իշխանության դիրքերից ընդդիմադիրներին անում է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հարցը վաղն է քվեարկվելու: Այսօրվա քվերակությունների ժամանակ ի դեպ ընդդիմադիր պատգամավորները կրկին ՀՀԿ-ի շարքերում միմյանց փոխարեն քվերակելու դեպքեր արձանագրեցին: ԱԺ փոխնախագահը վստահեցրեց, որ այսուհետ այդ հարցին խիստ ուշադիր է լինելու:

«Ժողովուրդ». Լուրջ քննարկումներ իշխանական կուլիսներում կամ ՀՀԿ-ի խրախճանք

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ նախորդ տարվա հունիսին, երբ խորհրդարանը քննարկում էր համայնքների խոշորացման նախագիծը, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ակնարկել էր խորոշացված համայնքներում ՏԻՄ ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու հեռանկարի մասին, ինչպես այսօր Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում է:

86 գազալցակայանների տնտեսվարողներին հանձնարարվել է սանհանգույցները բերել պատշաճ վիճակի

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե այսպես շարունակենք վերաբերմունքը բնության նկատմամբ, մարդն այլևս չի կարողանա ապրել. Կարինե Դանիելյան

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը այսօր ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում կազմակերպել է «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին ներկա են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը և այլք:

Ներկայումս կա 52 խոշորացված համայնք, առաջիկա տարիներին նախատեսվում է խոշորացնել եւս 450-ը. Տերտերյան

Ներկայումս բարեփոխումների արդյունքում ձեւավորվել են 52 խոշորացված համայնք՝ 465 բնակավայրով. առաջիկա տարիներին նախատեսվում է խոշորացնել եւս 450 համայնք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Դիլիջանում ընթացող ՀՀ համայնքների խորհրդաժողովում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության հարցերով հատուկ զեկուցողին

Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեի գլխավորած պատվիրակությանը:

Մեկնարկում է «Հայաստանի անապահով համայնքներում մարդկային անվտանգության բարելավում և դիմակայուն հասարակության կառուցում» ծրագիրը

Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մարդկային անվտանգության վարչության ղեկավար Մեհրնազ Մուստավաֆիին:

Երեւանը` յուրատեսակ «թակարդ» երեւանցիների համար

Այսօր՝ աղետների նվազեցման միջազգային օրվա առիթով ԱԺ- ում կազմակերպվել էին լսումներ՝  «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով: Քննարկման ընթացքում նշվել է, որ տեխնածին աղետների առումով, այսինքն՝ մարդկային գործունեության հետեւանքով, ՀՀ տարածքում ամենավտանգավոր տարածքներն են Լոռին, Սյունիքը եւ Երեւանը: Տեխնոգեն աղետների տեսանկյունից Հայաստանի ամենավտանգավոր կառույցը Մեծամորի ատոմակայանն է: Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը սկզբունքորեն դեմ է ատոմային էներգետիկային, բայց պատմականորեն այնպես ստացվեց, որ հենց նա էր գլխավորել ՄԱԳԱՏԷ մեկնած հայաստանյան պատվիրակությունը: Գնացել էին խնդրելու միջազգային օգնություն՝ ատոմակայանն անվտանգ վերագործարկելու համար: Սկզբունքներին դեմ գնալու համար Կարինե Դանիելյանն ուներ մեկ հիմնավորում: Ադրբեջանն այսօր խնդիրը շահարկելով կրկին արշավ է նախաձեռնել Հայաստանի դեմ՝ այս անգամ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթում»: Էներգետիկ անվտանգության մասին զեկույցում ադրբեջանական պատվիրակության կողմից մեղադրանքներ են ներկայացնում, որ Մեծամորի ատոմակայանը տարածաշրջանային սպառնալիք է, այդ պատճառով առաջարկում են համապատասխան քայլեր ձեռնարկել։ Եվրանեսթում արժանի հակահարված տալու համար որոշակի պարզաբանումների կարիք է զգում ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այս հարցում անկեղծ է՝ ատոմակայանը ռիսկային էր հենց կառուցման եւ շահագործման պահից՝ Խորհրդային Միության ժամանակից։ Իրականում ինչ նկատի ունեն ադրբեջանցիները: Կարինե Դանիելյանը լավատեղյակ է՝ խոսքը սեյսմիկ ռիսկի մասին է: Ոչ թե քաղաքական մոտեցում, այլ հստակ քաղաքականություն է Հայաստանին անհրաժեշտ աղետների ռիսկերի նվազեցման հարցում: Բնական աղետների տեսանկյունից Հայաստանում արդիական են մի շարք խնդիրներ՝ երկրաշարժի, սելավների, սողանքների վտանգները, անապատացումը եւ Սեւանա լճի հիմնախնդիրը: Այս ամենի կողքին վտանգներ է ստեղծում նաեւ մարդու գործունեությունը՝ առաջացնելով տեխնածին աղետների ռիսկեր: ՀՀ տարածքում ամենավտանգավոր գոտիներն են Լոռին, Սյունիքը եւ Երեւանը: Լոռին եւ Սյունիքը թիրախավորված են հանքարդյունաբերության եւ պոչամբարների առատության պատճառով: Այս առումով բնությունը նախազգուշական պատասխան արդեն տվել է՝ զգուշացնում է Կարիեն Դանիելյանը: Դիտարկվող խնդրի տեսանկյունից բնակիչների համար առավել վտանգավոր է Երեւանը, որը յուրատեսակ «թակարդ» է դարձել երեւանցիների համար՝ հատկապես չմտածված շինարարության տեսանկյունից: Շատերը նույնիսկ չգիտեն, որ գոյություն ունի կառավարության որոշում, որ Օպերայի եւ բալետի շենքի մոտակայքում կառուցվող շենքերը պետք է լինեն առավելագույնը 5 հարկ եւ բարձր չլինեն թամանյանական այդ շենքից։ Փաստորեն, Հյուսիսային պողոտան ամբողջությամբ այդ որոշման ակնհայտ ոտնահարումն է: Նմանատիպ բազմաթիվ խախտումների թվարկումը մտահոգում է ինչպես արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին, այնպես էլ  տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին:   Ընդհանուր առմամբ՝ աղետների ռիսկերի նվազեցման հարցում միայնակ պայքարը որեւէ արդյունք չի տա: Շահագրգիռ կողմերը պնդում են, որ պետք է աշխատեն միասին՝ 4 ուղղությունով միաժամանակ: Պետք է ապահովվի օրենսդիր, գործադիր մարմինների, հասարակական կազմակերպությունների ու միջազգային կառույցների փոխգործակցությունը: Օտարերկրացիներին, ի դեպ, հայ փորձագետները խորհուրդ են տալիս հետեւել ոչ միայն օրենսդրական դաշտում անհրաժեշտ կարգավորումներին, այլեւ դրանց իրականացմանը։

Ավելին՝ ավելիի դիմաց. համայնքների զարգացման նոր մոտեցում

Դիլիջանում կայացել է համայնքների հերթական խորհրդաժողովը: Օրակարգում մարզերում եւ համայնքներում տնտեսական զարգացմանը միտված ծրագրերն են: Խորհրդաժողովին մասնակցել է երկրի ղեկավարը: Նախագահ Սերժ Սարգսյանը տվել է հանձնարարականներ ու ցուցումներ՝ համայնքներում առկա առաջնահերթ խնդիրների լուծման համար:   Տնտեսական զարգացում չի կարող լինել, եթե համայնքի խնդիրները, ինչպես օրինակ ճանապարհների բարեկարգումը, լույսի, գազի ու ջրի ապահովումը, չլուծվեն: 2018-ից սկսած այդ խնդիրների արագ լուծումն ու բիզնեսի մոտեցումը ծայրամասերում դառնում է առաջնային: Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականներն ընդգրկում են համայնքային բավականին ծավալուն խնդիրներ: Նախկին լուրջ բացթողումներից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում առանձնացրեց, օրինակ հողի հարկի եւ գույքահարկի բազաների ճշգրտման խնդիրը: Ավելին՝ ավելիի դիմաց. եթե համայնքը հավաքագրումը կատարում է ըստ պատշաճի, ապա պետությունը կկրկնապատկի այդ գումարը՝ համայնքային ենթակառուցվածքների խնդիրը լուծելու համար՝ պարզաբանեց Դավիթ Լոքյանը: Հաջորդ տարվանից կձեւավորվեն նաեւ մարզերի զարգացման հիմնադրամները: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ փոխվում է համայնքներին օգնելու նախկին՝ վերեւից ներքեւ տրամաբանությունը՝ ներքեւից վերեւ կառուցվածքով։ «Համայնքները կգրեն ծրագրեր, կներկայացնեն իրենց առաջնահերթությունները եւ պետական աջակից կառուցները՝ իրենց ռեսուրսների շրջանակներում, կփորձեն աջակցել համակարգին: Կունենանք ներքեւից կառավարությանը ներկայացվող պատվեր»: Համայնքների խոշորացումն էլ օգնում է, որ մարզեր ու համայնքներ ուղղվող հսկայական գումարները թիրախավորված կոնկրետ խնդիրներ լուծեն: Խոշորացման  արդյունքները գոհացուցիչ են՝ մեզ հետ զրույցում վստահեցրեց տարածքային զարգացման և կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: «Սա միայն ձեւի փոփոխություն չէ, սա նաեւ բովանդակության փոփոխություն էր: Արդյունքները գոհացուցիչ են՝ ոչ այն նկատառումով, որ ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ շատ հարթ է, այլ այն առումով, որ բոլոր դժվարությունները հնարավորինս արագ գնահատվում են ու դրանց համապատասխան արձագանք է տրվում»: Փոխնախարարը հավելեց, որ 2018-ին նախատեսվում է մնացած համայնքներում ևս ավարտին հասցնել խոշորացման ծրագրերը: Արդյունքում քանի՞ համայնք կունենանք՝ այս պահին դեռ պարզ չէ: Կոնկրետ դեպքերում՝ կոնկրետ մոտեցումներ են ցուցաբերվում՝ համայնքների բոլոր առանձնահատկությունները հաշվի առնելով: Պարզ է միայն, որ խոշորացման արդյունքում այս պահին հանրապետությունում ունենք 52 համայնք: Առաջին խոշորացված համայնքներից մեկի՝  Թումանյան համայնքի ղեկավար Լեւոն Զավարյանն ասաց, որ խոշորացումից հետո 7 համայնքներում լուծվել են այնպիսի խնդիրներ, որոնք չէին լուծվի, եթե չխոշորացվեին։ Համայնքների զարգացման նպատակով նոր գործիքների տրամադրման մասին են խոսում ԿԲ ներկայացուցիչները: Դիլիջանի ԿԲ ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանի փոխանցմամբ՝ համայնքային ֆոնդերը ենթադրում են  մասնավորի եւ պետական միջոցների համադրում: Համայնքը նույնպես պարտավորություններ կստանձնի, ինչը, ըստ նրա, թույլ կտա ավելի մեծ միջոցներ ներգրավել համայնքի զարգացման համար:  

Երևանում անցկացվել է «ՏԻՄ-երի լիազորությունները և հետագա ապակենտրոնացման առաջարկվող գործընթացը» թեմայով կլոր սեղան-քննարկում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մասնակցությամբ Երևանում այսօր անցկացվել է «ՏԻՄ-երի լիազորությունները և հետագա ապակենտրոնացման առաջարկվող գործընթացը» թեմայով կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են նաև «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի Հայաստանի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը, ծրագրի կարճաժամկետ խորհրդատուներ Քարլ Ուլբրիխտը, Շտեֆան Դրագերը, ՀՀ ՏԿԶՆ ՏԻ քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը, Եղվարդ համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հարությունյանը։

Ռուսերեն

В Министерстве территориального управления и развития Армении были обсуждены персективы сотрудничества с ЕБРР

Первый заместитель министра территориального управления и развития Республики Армения Ваче Тертерян 18 января принял члена Совета директоров, руководителя голландской группы Европейского банка реконструкции и развития (ЕБРР) Франса Викерса.

Более 600 незаконных мусорных свалок ликвидировано в Армении – Тертерян

В Армении было ликвидировано более 600 незаконных мусорных свалок благодаря работе комиссии "Чистая Армения", сказал первый заместитель министра территориального управления и развития, глава комиссии "Чистая Армения" Ваче Тертерян

Армения очень скоро добьется результатов по сортировке и переработке мусора – замминистра

В ближайшем будущем Армения достигнет результатов по сортировке и переработке мусора, сообщил журналистам в пятницу первый заместитель министра территориального управления и развития, глава комиссии "Чистая Армения" Ваче Тертерян

Правительство Армении утвердило кандидатуру нового губернатора Арагацотнской области

Согласно решению правительства, которое представил заместитель министра территориального управления и развития Ваче Тертерян, нынешний глава области Габриел Гезалян освобожден от занимаемой должности

Անգլերեն

Fines for dumping garbage to be toughened in Armenia

“The person who will violate will be punished on the spot, as severe as possible. People throw from cars cigarettes, bottles, boxes, bags full of household garbage. This must be eliminated. Moreover, there are also poor landfills. We need to carry out serious works, we need to create a dense network of waste bins so that the citizen will have a place to dump the garbage”, Vache Terteryan said.

Countrywide community work day kicks off

On the sidelines of ‘Clean Armenia’ program’s nationwide community work day, the coordination works of the countrywide cleanup day began in the ministry of territorial administration and development at 09:00, led by Vache Terteryan, deputy minister of territorial administration and development, chairman of the Clean Armenia action plan’s inter-agency commission.