Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Վիգեն Սարգսյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի փոխնախագահին

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատրաստակամությսւն է հայտնել արտադրական կոոպերացիայի շրջանակներում շարունակել համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Հայաստանն ու Արցախը հստակեցրել են ռազմական համագործակցության հարցերը

Հոկտեմբերի 21-22-ը, աշխատանքային այցով ՊԲ են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ՝ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը:

Վիգեն Սարգսյանը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է հայ-իրանական երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը քաղաքավարական հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հունաստանի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պաշտպանության նախարարը շփման գծում իրավիճակը ներկայացրել է Կասպրշիկին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակը, ընդգծել է, որ վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանը պարբերաբար լարվածություն է ստեղծում շփման գծում` ավելացնելով կրակոցների քանակը և մեծացնելով կիրառվող զենքերի տրամաչափը: Վերոնշյալ սադրանքներին Հայաստանի զինված ուժերը պատասխանում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հավատարիմ մնալով որդեգրած զսպման մարտավարությանը: Դեսպան Կասպրչիկն իր հերթին նշել է, որ ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակը շարունակական աշխատանքներ է իրականացնում շփման գծում լարվածության նվազման նպատակով և հույս հայտնել, որ առաջիկայում կհաջողվի առաջընթաց գրանցել վերոնշյալ ուղղությամբ:

Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:

ՀՀ զինված ուժերում նշվել է Հետախույզի օրը

Տոնական միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ, հետախուզության զորքերի վետերաններ, հետախույզ զինծառայողների հարազատներ:

ՀՀ զինված ուժերում նշվել է Հետախույզի օրը (լուսանկարներ)

Զինված ուժերի հատուկ նշանակության զորամասերից մեկում նոյեմբերի 5-ին նշվել է հետախուզության զորքերի կազմավորման տարեդարձը։ Տոնական միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ, հետախուզության զորքերի վետերաններ, հետախույզ զինծառայողների հարազատներ: Մինչ միջոցառման մեկնարկը հյուրերը ծանոթացել են հետախույզների զինանոցում առկա սպառազինությանը, հանդերձանքին, կապի և դիտարկման մասնագիտական միջոցներին։ Հետախույզներին ուղղված շնորհավորական խոսքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ հատուկ նշանանակության ստորաբաժանումների առանձնահատկությունն այն է, որ հակառակորդի յուրաքանչյուր ժամանակավոր հաջողություն չեզոքացնելու և դիրքային իրավիճակն անխաթար պահելու համար առաջինը մարտի են նետվում հենց այդ ստորաբաժանումները: «Իսկ հետախույզի մասնագիտությունը յուրահատուկ է նրանով, որ կատարում են «վաղ ազդարարման համակարգի» եզակի առաքելությունը` հրամանատարությանն ու մյուս բոլոր զորատեսակներին ճշգրիտ տեղեկություններ տալով ոչ միայն հակառակորդի ուժերի, միջոցների ու նրանց տեղաբաշխվածության, այլ նաև մտադրությունների և նպատակների մասին: Եվ այդ անտեսանելի ճակատում ձեր ձեռքբերումներով են պայմանավորվում ոչ միայն իրական բնագծերում զորքերի ունեցած հաջողություններն ու սահմանների հուսալի պաշտպանությունը, այլև այն հնարավորինս անկորուստ և անվտանգ կերպով իրականացնելու կարևորագույն խնդրի կատարումը»,-ասել է Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ առաջադրանքները պատվով և անձնվիրությամբ կատարելու շնորհիվ է, որ հակառակորդի բազմաթիվ  ծրագրեր հօդս են ցնդել: «Ապրիլյան մարտական գործողություններից հետո մենք ապրում ենք նոր իրականությունում: Եվ զինված ուժերը նույնպես, ոտք են դրել իրենց պատմության մի նոր ու կարևոր շրջափուլ: Կազմավորման 25-րդ տարեդարձին նախորդող ամիսները Հայկական բանակի համար առանձնանում են ժամանակակից, նորարարական լուծումներով հագեցած և բարձրտեխնոլոգիական սպառազինությամբ համալրման մեծ ծավալներով: Բնական է, որ նման միջոցներն առաջին հերթին հատկացվում են հենց հետախույզներին: Այդպիսիք դուք ստացել եք, ու դեռ շատ կստանաք, արդեն իսկ կիրառում եք և վստահաբար տեսել եք, որ դրանցից շատերը մշակվել և արտադրվել են Հայաստանում: Համոզվել եք, որ մենք այլևս ընտրել ենք ոչ թե սպառազինության ու մարտական տեխնիկայի մեծաքանակ գնումներ իրականացնելու, այլ հայկականը` ավելի արդիականն ու բարձր տեխնոլոգիականը ստեղծելու և արտադրելու ճանապարհը»,- նշել է Վիգեն Սարգսյանը՝ հետախույզներին մաղթելով զգոնություն ու աչալրջություն` ժամանակին հայտնաբերելու և չեզոքացնելու իրենց մասնագիտական դժվարին ծառայության ընթացքում անխուսափելի վտանգները: Տոնական միջոցառումը շարունակվել է հետախուզական ստորաբաժանումների ցուցադրական ելույթներով: Միջոցառման ավարտին հետախուզական զորքերի մի շարք զինծառայողներ խրախուսվել են գերատեսչական մեդալներով, անվանական նվերներով և պատվոգրերով:

Վիգեն Սարգսյանը երկրի ղեկավարին զեկուցել է զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագրի մեկնարկի մասին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է Նախագահի հանձնարարությամբ և նախաձեռնությամբ մեկնարկած` մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարը (ինչպես միանվագ վճարումն, այնպես էլ ամսական վճարները) կտրուկ ավելացնելու ծրագրի մշակումը ՀՀ կենտրոնական բանկի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ ավարտելու մասին: Նախագահի մոտ ամեն շաբաթ այս ձևաչափով տեղի ունեցող աշխատանքային հանդիպման շրջանակներում Պաշտպանության Նախարարը զեկուցել է վերոնշյալ ծրագրի մանրամասները, ինչպես նաև ռազմակրթական հաստատությունների խնդիրների, դրանց լուծման և արդիականացման ուղղությամբ Նախագահի մեկ այլ հանձնարականի համաձայն իրականացվող աշխատանքները: Վիգեն Սարգսյանը նշել է, որ աշխատանքի արդյունքում հնարավոր դարձավ գտնել բանաձև, որով 2017թ. հունվարի 28-ից՝ մեր բանակի 25-րդ տարեդարձի օրվանից ծագող դեպքերի համար կնախատեսվեն նոր, զգալիորեն ավելացված վճարներ: Զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքները կստանան միանվագ 10 մլն. դրամ ապահովագրական վճար: 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողին կհատկացվի միանվագ 5 մլն. դրամ ապահովագրական վճար: Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարները կկազմեն` 300 հազար դրամ սպայական անձնակազմի, 250 հազար դրամ ենթասպաների և 200 հազար դրամ շարքայինների դեպքում: Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները համապատասխանաբար կկազմեն 250, 200 և 150 հազար դրամ: Այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ՝ կազմելով սպայական անձնակազմի համար 82 մլն. դրամ, ենթասպայական անձնակազմի պարագայում՝ 70 մլն. դրամ և շարքայինների դեպքում՝ 48 մլն. դրամ: Հաշմանդամների պարագայում, հիմնադրամի արդյունավետ գործունեության և ֆինանսական միջոցների առկայության դեպքում, հիմնադրամի խորհուրդը կկարողանա 20 տարի անց որոշում կայացնել այդ վճարումների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: Հակառակ դեպքում, 20 տարի անց հաշմանդամ զինծառայողները կսկսեն ստանալ սոցիալական ապահովության նպաստ՝ այն չափով, որքան պետության կողմից այդ ժամանակ սահմանված կլինի: Ծրագիրը ֆինանսավորվելու է հատուկ հիմնադրամի միջոցով, որին աշխատող յուրաքանչյուր անձ ամսական վճարելու է հազար դրամ: Հիմնադրամը նաև հավաքագրելու է կամավոր նվիրաբերություններ: Գումարը ծախսվելու է բացառապես ապահովագրական վճարները վճարելու նպատակով: Ձևավորվելու է ծրագրի խորհուրդ` հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող անձանցից, որը վերահսկելու է հասարակության համար ևս ամբողջությամբ թափանցիկ և հրապարակային այդ գործընթացը: Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է իրականացված աշխատանքը և նոր հանձնարարականներ տվել ծրագրի իրականացման փուլի համար: «Դա չափազանց կարևոր ծրագիր է: Դեռևս երկու տարի առաջ մենք սկսեցինք այս աշխատանքը՝ մշտապես համոզված լինելով, որ զոհվածների և հաշմանդամների սոցիալական խնդիրներով զբաղվելը մեր ուղիղ պարտականությունն է, և որքանով կարողանանք լավ զբաղվել ու որքանով ի վիճակի լինենք նրանց արդեն դժվարացած կյանքը ինչ-որ կերպով թեթևացնել, պարտավոր ենք անել: Ես կարծում եմ, այո՛, հիմա եկել է այն ժամանակը, որ մենք ի վիճակի ենք մեր քաղաքացիների օգնությամբ կտրուկ բարելավել այս իրավիճակը: Մենք միշտ էլ փորձել ենք առավելագույնը անել: Համենայնդեպս, այն հանգամանքը, որ զոհվածների և առաջին կարգի հաշմանդամների ու մեծաթիվ երկրորդ կարգի հաշմանդամների բնակարանային խնդիրը հիմնականում կարողացել ենք լուծել, հենց այդ, այսպես ասած, ցանկության և պետության պատրաստակամության արդյունքն է, և ձևը շատ ճիշտ է՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ: Այսինքն, եթե մենք ասում ենք՝ «ազգ-բանակ», եթե նույնիսկ այս կարգախոսից, այս գաղափարից առաջ մենք ասում ենք, որ մեր բանակը ժողովրդական բանակ է, մեր բանակը մեր անվտանգության երաշխավորն է, ապա դա պետք է դրսևորվի ոչ միայն բարոյական խոսքերով, այլ նաև, իհարկե, մասնակցությամբ: Այս առումով չափազանց կարևոր եմ համարում օրենքի ընդունումը, բայց զուգահեռաբար պետք է աշխատել Ֆինանսների նախարարության, Կառավարության հետ: Տեսնենք, թե որքանո՞վ կարող ենք բարելավել նաև նախկինում զոհված զինվորների, սպաների ընտանիքների վիճակը. այսինքն, ունե՞նք, արդյոք հնարավորություններ, ոչ այս չափով, որ հիմա է լինելու, ինչ-որ չափով բարձրացնելու վճարները: Պետք է հաշվարկել, տեսնել այսօրվա համակարգը, արդյո՞ք, կարող է վատթարացնել որևէ մեկի վիճակը: Կարծում եմ, որ շատ քիչ դեպքեր կարող են լինել, և հիմնադրամը իր կանոնադրության մեջ, միգուցե, նաև օրենքը պետք է այս հանգամանքը հաշվի առնեն, և հնարավորություն ընձեռվի, որպեսզի վիճակի վատթարացում չլինի: Շատ կարևոր է, որ, այս փուլում եկել ենք այդ հանգրվանին»,- ասել է Նախագահը: Հիշելով, թե ինչպես ապրիլյան դեպքերի ժամանակ տարբեր հասարակական կառույցներ, անհատներ փորձում էին առանձին-առանձին ինչ-որ կերպ օգնել այն մարդկանց, ովքեր տուժել էին, հաշմանդամ դարձել, նաև այն ընտանիքներին, որոնք զավակ էին կորցրել, Նախագահ Սարգսյանը նշել է, որ պետք է համախմբել հնարավորությունները՝ այդ բոլոր մարդկանց առաջարկել, որպեսզի կամավորության սկզբունքով հիմնադրամում մուծումներ կատարեն, և այդ գործընթացը լինի ամբողջությամբ թափանցիկ: Նախագահի մոտեցմամբ՝ վերոնշյալ հիմնադրամը չպետք է ունենա մեծ աշխատակազմ, ըստ այդմ՝ պետք է քիչ գործառնական ծախսեր կատարի: Նախարար Վիգեն Սարգսյանը զեկուցել է, որ ծրագիրը նախագծված է հենց «ազգ-բանակ» տրամաբանության մեջ, որտեղ ամբողջ հասարակությունն իր վրա է վերցնում Հայրենիքի պաշտպանի սոցիալական բեռը, իսկ բանակն օգնում է այդպիսի վիճակում հայտնված իր զինծառայողին կամ զոհվելու դեպքում` նրա ընտանիքին: Նախարարը վստահեցրել է, որ անպայման կհետևեն, որպեսզի որևէ ընտանիքի նպաստի գումարը չնվազի: Իսկ ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձ ստացողներին, ապա այնպես կարվի, որ նրանց վրա այդ ամսական հազար դրամ վճարը չանդրադառնա: Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ ծրագրի տրամաբանությունն այնպիսին է, որ հիմնադրամը պետք է կարողանա ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում և ժամանակի մեջ հնարավորինս բարելավի փոխհատուցումների չափը, ընդարձակի շահառուների շրջանակը՝ դառնալով ավելի երկարաժամկետ ծրագրի սկիզբ: Պաշտպանության Նախարարը զեկուցել է նաև ռազմակրթական հաստատությունների խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, նշելով, որ այդ խնդիրներն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Նախարարը տեղեկացրել է, որ օրեր առաջ այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, այս շաբաթ նախատեսում է այցելություն մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտ: Նա իր մոտեցումներն է ներկայացրել այդ հաստատությունների հեռանկարի վերաբերյալ. ռազմական կրթությունը, ըստ նախարարի, պետք է նաև ապահովի կապը զինվորականության և քաղաքացիականների միջև: Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում կառուցված Հրամանատարաշտաբային ֆակուլտետի մասնաշենքը, Վիգեն Սարգսյանի հավաստմամբ, այսօր արդեն ունի բոլոր հնարավորությունները կրեդիտային համակարգի շրջանակում որակյալ առարկաներ առաջարկելու քաղաքացիական բուհերի մագիստրատուրաների ուսանողներին: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակաբար բարձրացնել ռազմական կրթության և սպայական ծառայության գրավչությունը և այդ ուղղությամբ պետք է ջանք ու եռանդ չխնայել՝ կրթելով բանիմաց և արհեստավարժ սպաներ: Ըստ Նախագահ Սարգսյանի, սպայական կրթության մեջ պետք է ներդրված լինեն ժամանակակից բոլոր այն հմտությունները և գիտելիքները, նման հաստատությունների առաջավոր փորձը, որոնք հնարավոր են դարձնում օր-օրի արդիականացող տեխնիկային և էլեկտրոնային կառավարման համակարգերին զինվորականների լիարժեք տիրապետումը: «Ամբողջ աշխարհում ընդունվա՞ծ է, չէ՞, ասում են, որ հրամանատարի կարգախոսը հետևյալն է՝ «Կատարիր այնպես, ինչպես ես»: Եթե սպան ֆիզիկապես ավելի կոփված չէ, քան միջին զինվորը, այդպիսի սպան չի կարող հեղինակություն ունենալ: Օրինակ, դասակը ֆիզիկական պատրաստություն է անցնում, վազքով ինչ-որ արգելք պետք է հաղթահարի, և հրամանատարը առջևից չի գնում, ինչպե՞ս կարող է այդպես լինել: Այդպիսի հրամանատարը չի կարող հեղինակություն ունենալ: Եվ այս առումով, ես կողմ եմ, որ, մենք, միգուցե, հինգով, տասով, քսանով ավելի քիչ երիտասարդ լեյտենանտներ ունենանք, քան ունենանք շատ, բայց մասնագիտորեն չպատրաստված հրամանատարներ: Սա չափազանց կարևոր է: Վստահությունը հրամանատարի նկատմամբ նման բաներից է սկսվում: Այնպես որ, […]

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պաշտպանության ոլորտում համագործակցության ակտիվացման ուղղությամբ

Նոյեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Դեսպան Շարպանտիեն շնորհավորել է Վիգեն Սարգսյանին` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն պաշտոնավարման ընթացքում: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը կարևորել է Ֆրանսիայի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահող երկիր: Անդրադառնալով պաշտպանական բնագավառում համագործակցությանը՝ կողմերը փաստել են, որ փոխգործակցությունը պաշտպանության՝ հատկապես միջազգային խաղաղապահության ոլորտում զարգացման մեծ ներուժ ունի, հաշվի առնելով երկու երկրների միջև առկա միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ տանել պաշտպանության ոլորտում համագործակցության և ռազմաքաղաքական մակարդակում պարբերական երկկողմ շփումների ակտիվացման ուղղությամբ: Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:

Վիգեն Սարգսյանը ՀՀ Նախագահին զեկուցել է զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցության ծրագրի մեկնարկի մասին

Վիգեն Սարգսյանը նշել է, որ աշխատանքի արդյունքում հնարավոր դարձավ գտնել բանաձև, որով 2017թ. հունվարի 28-ից՝ մեր բանակի 25-րդ տարեդարձի օրվանից ծագող դեպքերի համար կնախատեսվեն նոր, զգալիորեն ավելացված վճարներ:

Զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության նոր ծրագիր կմեկնարկի

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է Նախագահի հանձնարարությամբ և նախաձեռնությամբ մեկնարկած` մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարը (ինչպես միանվագ վճարումն, այնպես էլ ամսական վճարները) կտրուկ ավելացնելու ծրագրի մշակումը ՀՀ կենտրոնական բանկի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ ավարտելու մասին:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժնից:

Յուրաքանչյուր աշխատող 1000 դրամ կփոխանցի զոհված եւ վիրավոր զինծառայողների աջակցության հիմնադրամին

տեղադրվել է ժամը 11։58- ին վերջին լրացումը՝ 17։55- ին Տեխնիկական բնույթի ու հանրությանը առանձնապես չհետաքրքրող հարցերն այսուհետ կառավարության նիստում  կտարբերակվեն որպես չքննարկվող հարցեր: Մեկ տասնյակից ավելի հարցեր այսօր հաստատվել են առանց քննարկվելու։ Այսօր էլ հնչել են մի շարք հանձնարարականներ ու տրվել դրանք կատարելու կոնկրետ ժամկետներ: Մինչև տարեվերջ վարչապետը մարզեր է այցելելու և տեղի ղեկավարների հետ քննարկելու է թե զարգացման ինչ ծրագրեր կան, ինչ բեռ են պատրաստ  համայնքները վերցնել:  « Յուրաքանչյուր  ռեգիոնալ  կառավարման ներկայացուցիչ  պետք է գիտակցի՝ մենք կանգնելու ենք  այն մարդու կողքին,  ով  պատրաստ է  իր վրա բեռ վերցնել, նախաձեռնող է, այլ ոչ թե պահանջող ու ոչ  մի բան չանող»,- ասել է նա։     Օրենսդրական փաթեթ ու նախաձեռնություն, որին կմիանան աշխատող ֆիզիկական անձինք ու՝ ոչ միայն:  2016 թ ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ծավալուն ռազմական գործողություններ սկսելու  պարագայում, զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառվող վնասները միայն ՀՀ պետական բյուջեի՝ այս պահին նախատեսված միջոցների հաշվին ամբողջ ծավալով հնարավոր չի փոխհատուցել:  Հնարավոր չի նաև  նրանց ընտանիքների ծախսերը հոգալ պետական միջոցներով: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի տեղեկացմամբ, ֆինանսական լրացուցիչ աղբյուրների ու նոր համակարգի ներդրման անհրաժեշտություն կա: Ուստի ՀՀ նախագահի հանձնարարությամբ՝ մշակվել է և նախատեսվում է ներդնել   հատուցման հատուկ համակարգ, որն իր մեջ կներառի ու կհամախմբի պետական և հասարակական աջակցության տարրերը: Համակարգի հենասյունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հատուկ հիմնադրամն է լինելու, որը  միավորելու է թե պետությունից, թե հասարակության տարբեր խավերից ստացվող դրամական միջոցները: Պաշտպանության նախարարի վստահեցմամբ,  կապահովվի այդ միջոցների պրոֆեսիոնալ կառավարումը: Նախատեսվում է  զինծառայողի մահվան դեպքում հատուցման գումարները վճարել ընտանիքի անդամներին։ Համակարգը կներդրվի 2017թ հունվարի 28-ից հետո առաջացած  դեպքերի համար: Մահվան և առաջին կարգի հաշմանդամության պարագայում նախատեսված է տասը մլն դրամ միանվագ վճարում, երկրորդ կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում՝ հինգ մլն դրամ, ապա 20 տարիների ընթացքում ապահովագրական վճար , առաջին կարգի հաշմանդամին՝ սպայական անձնակազմին 300 հազար դրամ, ենթասպայականին՝ 250 հազար դրամ, շարքային զինծառայողներին՝ 200 հազար դրամ: Երկրորդ կարգի հաշմանդամների համար այդ գումարները համապատասխանաբար կկազմեն՝  200, 150, 100 հազար դրամ: Արդյունքում՝ զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամության պարագայում սպայի ընտանիքին կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպային՝ 70 մլն դրամ, շարքյաինին՝ 58 մլն դրամ: Վիգեն Սարգսյանի փոխանցմամբ,  հիմնադրամի կողմից անհրաժեշտ գումարները վճարելու համար  դրամական միջոցները   կձևավորվեն հետևյալ աղբյուրներից՝   յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական հազար դրամ կվճարի, բացի այդ՝ դրամաշնորհային վճարներ կլինեն, հատուկ այդ նպատակով  արժեթղթեր կթողարկվեն ու կվաճառվեն: Հիմնադրամը կառավարման համակարգ կունենա՝ ՀՀ կառավարության, ԿԲ, հասարակության ներկայացուցիչներից բաղկացած հոգաբարձուների տեսքով, գործադիր տնօրեն, գործադիր հանձնաժողով կլինի , որի միակ գործառույթը լինելու է հիմնադրամի միջոցների պրոֆեսիոնալ   կառավարումը: « Օրենքի ներդրման արդյունքում կներդրվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը  պատճառված վնասների հատուցման , ապահովագրական հատուցման,  հասարակության վստահությունը վայելող պարզ, թափանցիկ համակարգ»։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կարծիքով՝ հասարակության կողմից ընդունելի մոտեցում կլինի մարտական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքների և հաշմանդամ դարձած անձանց համար ֆոնդ ձևավորելը:  Դա, ըստ նախարարի, կնպաստի նշված անձանց լիարժեք և ամբողջական սոցիալական երաշխիքների կարգավորմանը: «Կարծում եմ, որ ցանկացած ապահովագրական համակարգ ենթադրում է համապատասխան վճարումներ, իսկ ամենակարևոր սկզբունքը, որն առաջարկվում է ներկայացված նախագծով, հնարավորինս ներդնել գումարներ, կառավարման միջոցով ավելացնել այդ գումարները»։ Հարցին, թե դա սոցիալական բեռ չէ՞ օրինակ 55 000 դրամ աշխատավարձ ստացողի համար, Արտեմ Ասատրյանն արձագանքեց. «Ինչը վերաբերում է նվազագույն աշխատավարձ ստացողներին, այդ մասով բեռը չի կարող ընկնել քաղաքացիների վրա, իսկ մնացած աշխատավարձերի միջակայքում նախատեսված է վճարը 1000 դրամի չափով»: Դիտարկմանը, թե ինչու պետք է ցածր աշխատավարձ ստացողից էլ, մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացողից էլ նույն գումարը գանձվի, կամ ինչու որոշում չի կայացվել պաշտոնյաների աշխատավարձից ավելի շատ պահումներ կատարել՝ ֆոնդին փոխանցելու համար, Արտեմ Ասատրյանն արձագանքեց. «Դրանք մոտեցումներ են, որոնք կարող են քննարկումների փուլ անցնել»: 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու ֆոնդին, նվազագույն աշխատավարձ ստացողների համար բացառություններ կարվեն: Ֆոնդը կառավարելու են Կառավարությունը, Կենտրոնական բանկն ու Հոգաբարձուների խորհուրդը»: Կառավարության որոշմամբ՝ ծննդի և մահվան մասին բժշկական վկայականներ ստանալու հետ կապված գործառույթները կպարզեցվեն:  2017թ հունվարի մեկից երեխայի ծննդի և քաղաքացու մահվան բժշկական վկայականը ՔԿԱԳ մարմիններ ներկայացնելու պահանջը կվերանա, իսկ բժշկական հաստատություններում կներդրվի ծննդի և մահվան բժշկական վկայականների պատրաստման էլեկտրոնային միասնական համակարգ: Սա, ըստ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, թույլ կտա   միասնականացնել բժշկական անձնակազմի գործառույթները և կրճատել այդ գործառույթների կատարման ժամկետները: Հայաստանում գյուղացիական տնտեսություններին  տրամադրվող սուբսիդավորման գործընթացը կվերանայվի: Դիզվառելիք, թե սերմացու՝ կարևորը, որ այն  հասցեատիրոջը  հասնի՝ ասում է վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Սուբսիդավորման գործընթացը կվերանայվի՝ սերմ, վառելիք, մենք պետք է վստահ լինենք:  Ծախսերը էֆեկտիվ ենք կատարում, գնում ենք էֆեկտիվ ու հասցեատիրոջը հասնում ենք: Կունենանք տնտեսում»: Կառավարությունն այսօր որոշեց նաև նախկինում ֆիննախին, այժմ ՊԵԿ-ին պատկանող Դիլիջանի ուսումնական կենտրոնը փոխանցել  պետգույքի կառավարման վարչությանը: Սոցիալական գովազդի պահպանման վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինն այսուհետ մշակույթի նախարարությունն է՝ կրկին կառավարության որոշմամբ:

Հատուկ ուշադրություն դարձնել զորակոչն արդար պայմաններում անցկացնելու հարցին.Վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հորդորեց հատուկ ուշադրություն դարձնել զորակոչն արդար պայմաններում անցկացնելու հարցին: «Պարոն Սարգսյան, մենք Ձեզ հետ զրուցել ենք զորակոչի հետ կապված հարցերի մասին, մասնավորապես, արդար պայմանների, ինչի մասին խոսել եմ նաև Լեռնային Ղարաբաղ այցի ժամանակ՝ հարցազրույցի ընթացքում: Խնդրում եմ՝ դրան հատուկ ուշադրություն դարձնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Վարչապետը հորդորեց Վիգեն Սարգսյանին զորակոչն անցկացնել արդար պայմաններում

Վարչապետ Կարեն Կարապետյանը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հորդորեց հատուկ ուշադրություն դարձնել զորակոչն արդար պայմաններում անցկացնելու հարցին: «Պարոն Սարգսյան, մենք Ձեզ հետ զրուցել ենք զորակոչվելու հետ կապված հարցերի մասին, մասնավորապես, արդար պայմանների, որի մասին խոսել եմ նաև Լեռնային Ղարաբաղ այցի ժամանակ՝ հարցազրույցի ընթացքում: Խնդրում եմ դրան հատուկ ուշադրություն դարձնել»,-  ասել է վարչապետը: Պաշտպանության նախարարը նշել է.«Անպայման պարոն վարչապետ, դա, ինչպես կառավարության ծրագրում է նշված, առաջնահերթություններից մեկն է և իրոք շատ բան կա անելու այդ ուղղությամբ»,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ այդ ճանապարհը հաղթահարելու են: Հիշեցնենք,  Տիգրանակերտում լրագրողները վարչապետին հետաքրքրվել էին, թե արդյոք պաշտոնյան նկատե՞լ է, որ առաջնագծում ծառայում են հիմնականում անապահով ընտանիքների երեխաները: Կարեն Կարապետյանը նշել էր, որ դիրքեր այցի ժամանակ դա չի նկատել, բայց լսել է, որ նման վիճակագրություն կա: «Կարծում եմ, որ այդ վիճակագրությունն անարդարացի է, եթե դա այդպես է: Մենք գրել ենք մեր ծրագրում, մենք ասել ենք, թե ինչ նպատակներ ունենք, ասել ենք, որ մեր հասարակության մեջ ամենամեծ դեֆիցիտն անարդարության դեֆիցիտն է: Բազմիցս ֆիքսել ենք, գուցե կրկնվում եմ, որ մեր ազգի լավագույն հատկություններից մեկը՝ գրգռված ըմբոստությունն է անարդարությանը: Եթե դա իրոք այդպես է, ապա մեր Պաշտպանության բանակի հրամանատարները, մենք՝ բոլորս, դրա մասին մտածելու և այն ուղղելու անհրաժեշտություն ունենք»,- ասել է կառավարության ղեկավարը:

Խորհրդարանում քննարկում են զինծառայողների սոցապահովության՝ 1000 դրամի նախաձեռնությունը

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջին օրենսդրական նախաձեռնությունը, որն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության մեջ, արդեն քննարկվում է խորհրդարանում: <<Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին>> ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախաձեռնության քննարկման ժամանակ նախարարը նշել է, որ լավատեղյակ է դժգոհություններից եւ շրջանառվող հակափաստարկներից: Մի շարք հարցերի պատասխանները Վիգեն Սարգսյանը փորձել է տալ նախապես՝ չսպասելով հարցերին։ Նախարարը փորձել է բաց խոսել,   բացատրել է, թե ինչով է պայմանավորված շտապողականությունը եւ ինչ են նախատեսել ստեղծվելիք հիմնադրամի վերահսկողական մեխանիզմներն ուժեղացնելու համար:   Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առայսօր Աժ պատգամավորների եւ աշխատակազմի աշխատավարձերից պահվող 1 տոկոսից գոյացող գումարը դեռ հայտնի չէ, թե ուր է գնում եւ ինչպես է ծախսվում: Հարցի պատասխանը չգիտի նույնիսկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այս ճակատագիրը չի սպառնում քաղաքացիներից հավաքագրվող հազար դրամներին՝ խոստանում է պաշտպանության նախարարը: Ասում է՝ փոխանցումները, ծախսերը եւ բաց ինֆորմացիայի համար անհրաժեշտ ամբողջ տեղեկությունը կարտացոլվի առաջիկայում ստեղծվելիք հիմնադրամի կայքում: Նախարարը լավատեղյակ է իր օրենսդրական առաջին նախաձեռնության հանդեպ բացասական, երբեմն սուր քննադատություններին: Դրանք հնչեցին նաեւ հենց ԱԺ դահլիճում: Նախարարի անկեղծությանը, թե բյուջեի միջոցներն իրականում չեն բավարարում մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ վիրավորված զինծառայողների ընտանիքների սոցիալական խնդիրները հոգալու համար, առաջարկները սպասեցնել չտվեցին: <<Հազար ավելորդ մեքենա կա ամեն տեղ, կրճատեիք, տայիք զինվորին>>,- առաջարկեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ Ըստ Էդմոն Մարուքյանի՝ կա եւս մեկ աղբյուր. ՊԵԿ կառուցած Դիլիջանի դպրոցի շենքի վաճառքից գոյացած գումարները թույլ կտան, որ երկու տարի շարքային քաղաքացիներից չհավաքվեն հազարական դրամները: Ի վերջո՝ շատերի մոտ կա համոզմունք՝ բյուջեն հափշտակողներին է անհրաժեշտ կանչել պատասխանատվության: Թեեւ այս տարբերակին նախարարը տեսականորեն կողմ է, բայց գործնականում չի կարծում, որ բանակի հաշվին կարող են լինել հարստացածներ: Ասում է, դա <<բարոյական եւ բազմաթիվ այլ տեսանկյուններից հնարավոր չէ>>: Նախարարի լավատեսությունը իրականության դաշտ փորձեց վերադարձնել պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Զոհրաբյան. Երբ որ պաշտոնանկ եղան տարբեր պաշտոնյաները մատակարարման, գնումների ոլորտներում, պաշտոնանկ չեղան նրա համար, որ լավ էին աշխատել: Պաշտոնանկ եղան, որ թալանի մասնակից էին: Եվ, ի դեպ, Լեհաստան, որ հասավ <<զինվորի պայոկը չի վաճառվում>>, դրա հետքերը ո՞ւր տարան: Սարգսյան. Պայոկները ես չգիտեմ, բայց լսել եմ մի վարկած, որ դա խանութ է, որը կենտրոնացել է տարբեր երկրների ռազմական տարբեր նմուշների վաճառքով <<կոլեկցիոներների>> համար եւ ինչ- որ մեկն իր պայոկը մեկ կամ երկու օրինակից հասցրել է այնտեղ վաճառքի:   Նախարարը խոստացավ այս հարցը լրացուցիչ ճշտել եւ չորեքշաբթի՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անպայման պատասխանել հարցին, եթե իհարկե, այդպիսին հնչի: Իսկ այսօր նախարարը գրեթե ողջ օրվա ընթացքում ստիպված էր պատասխանել բացառապես հազար դրամներին վերաբերող հարցերին: Օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց 2017 թվականի հունվարից գանձել հազար դրամ, բայց այդ վճարումներից կազատվեն մինչ այս բանակում զոհված կամ խեղում ստացած զինվորների ընտանիքները: Փոխհատուցման կարգը սկսելու է գործել հաջորդ տարվա հունվարի 28-ից հետո առաջացող դեպքերի համար: Մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում միանվագ վճար 10 մլն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում՝ միանվագ վճար 5 մլն դրամ, այնուհետեւ ամեն ամսյա վճարներ: Սպայական անձնակազմի դեպքում ամսական մահվան եւ առաջին կարգի հաշմանդամության պարագայում 300 հազար դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում՝ 200 հազար դրամ: Ենթասպայական անձնակազմի համար համապատասխանաբար 250 հազար եւ 150 հազար դրամ եւ շարքային անձնակազմի համար՝ համապատասխանաբար 200 հազար եւ 100 հազար դրամ: Նախագիծը, ի դեպ, հետադարձ ուժ չունի, բայց այս առումով ինչ- որ բան հնարավոր կլինի անել միայն մի դեպքում, ասում է նախարարը:  «Եթե կուտակվի, լինի գումար եւ դրա անհրաժեշտությունը չառաջանա առաջին տարիներին եւ լինի կուտակված գումար հիմնադրամի խորհուրդը կկարողանա հետադարձ հայացք նետել նաեւ նախկինում զոհվածների կամ շահառու խմբերի կարիքներին»: Որքան էլ նախարարը փորձում էր դրական կողմից ներկայացնել օրենսդրական նախաձեռնությունը, ամեն դեպքում նախագծի հանդեպ կա անվստահություն: Եվ հասարակության մեջ առկա անվստահության պատճառները քննարկման ընթացքում փորձում էին փոխանցել պատգամավորները: Նրանցից էին օրինակ՝ Զարուհի Փոստանջյանն ու Լեւոն Զուրաբյանը: Շտապողականության առումով նախարարը պարզաբանեց՝ այո, կա այդպիսի միտում: Բայց շտապում են ոչ այն պատճառներով, ինչի կասկածները կան հանրության եւ որոշ պատգամավորների մոտ: Վիգեն Սարգսյանի ներկայացմամբ՝ ավարտին է մոտենում 5-րդ գումարման ԱԺ 10-րդ նստաշրջանը, դրան կհաջորդեն նախընտրական շրջանը, ընտրություններն ու նոր խորհրդարանի աշխատանքը: Իսկ դա նշանակում է՝ եթե հարցը չքննարկվի այս պահին, ապա մյուս հնարավորություն կստեղծվի հաջորդ աշնանը: Նման հետաձգումները նախարարն անիմաստ է համարում: Այսպիսի շտապողականությանը, համենայնդեպս, դեմ չէ խորհրդարանական մեծամասնությունը: Քննարկվող հարցը կարեւորագույններից է համարում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Սրանով մեկ անգամ ամբողջ ժողովուրդը ցույց է տալիս իր միասնական գաղափարախոսությունը բանակի, ԶՈՒ նկատմամբ»: Ստեղծվող հիմնադրամի հանդեպ վստահությունը բարձրացնելու նպատակով արդեն մշակվել է նաեւ այդ կառույցի ղեկավարման մեխանիզմը: «Գումարները գնալու են պետբյուջե եւ այնտեղից նոր՝ հիմնադրամին»,- տեղեկացրեց նախարարը՝ նշելով, որ  հիմնադրամի վերահսկողական մարմինները բաղկացած են լինելու կառավարության, ԿԲ եւ քաղհասարակության երեքական անդամներից: Ընդ որում՝ նախատեսվում է, կառավարության երեք անդամից մեկին նշանակել ընդդիմության ընտրությամբ: Պաշտպանության նախարարն այսօր հնարավորություն ունեցավ անդրադառնալ աղմկահարույց թարմ մեկ այլ լուրի: Նա հերքեց, որ այս տարի ՊՆ-ն պատրաստվում է 50 միլիոն դրամ վճարել Բանակի օրվան նվիրված համերգ կազմակերպելու համար: Ճշտեց, որ այդպիսի հատկացում եղել է 2016-ին՝ 9 ամիս առաջ: Տոնական օրվա համար հատկացումներ առաջիկայում կլինեն, համերգը նույնպես կկազմակերպվի՝ դա քարոզչական աշխատանքի բաղկացուցիչ մասն է, բացատրեց նախարարը, բայց հստակեցրեց՝ որեւէ մրցույթ դեռ չի հայտարարվել: Հատկացվելիք գումարի չափն էլ դեռ չնշեց:

Վիգեն Սարգսյանը՝ ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ:

Պետք է պատժվեն նրանք, ովքեր փորձել են պաշտպանության բյուջեի հաշվին կառուցել իրենց օջախների երջանկությունը. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ ուրախ կլինի, եթե ԱԺ պատգամավորները, կառավարման համակարգում պատասխանատու մարմինները անուն-անուն ներկայացնեն նրանց, ովքեր թալանել են բյուջեն:

Վիգեն Սարգսյանն ԱԺ-ում ներկայացրեց զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների հատուցման նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը:

Զինծառայողների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը աշխատելու է հասարակական հիմունքներով

«Հիմնադրամի ձևավորման առաջին փուլում որևէ աշխատավարձ նախատեսված չէ: Հոգաբարձուների խորհուրդն աշխատում է բացառապես հասարակական հիմունքներով»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Զինված ուժերի նկատմամբ Հայաստանի պետական բյուջեն երբեք թերֆինանսավորում չի ունեցել. նախարար

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ վերջին տարիներին բյուջետային կարգապահության կանոններին համապատասխան պաշտպանության նախարարությունը պետական բյուջե է վերադարձրել յուրաքանչյուր տարի որոշակի խնայված խնայված միջոցներ:

Վիգեն Սարգսյանը հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման ձևաչափով քննարկումների կարևորությունը, նշելով, որ այն հնարավորություն է տալիս ամբողջական տեղեկատվություն ստանալ քննարկվող նախաձեռնության վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել հանրության տարբեր տեսակետները:

Զինծառայողների ապահովագրական վճարի ավելացման ծրագիրը Վիգեն Սարգսյանը քննարկել է մտավորակաների հետ

Մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրի ներկայացման նպատակով անցկացվող հանրային քննարկումների շրջանակում նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ:

Վիգեն Սարգսյանը մտավորականների հետ քննարկել է զինծառայողների համար ներդրվող վճարի նպատակահարմարության հարցը

Մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրի ներկայացման նպատակով անցկացվող հանրային քննարկումների շրջանակում նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում տեսակետներ և կարծիքներ են փոխանակվել առաջարկվող ծրագրի ներդրման նպատակահարմարության, կիրառման և արդյունավետ կառավարման մեխանիզմների ձևավորման, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին աջակցելու հասարակության պատրաստակամության, թափանցիկ վերահսկման անհրաժեշտության և այլ հարցերի մասին: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման ձևաչափով քննարկումների կարևորությունը, նշելով, որ այն հնարավորություն է տալիս ամբողջական տեղեկատվություն ստանալ քննարկվող նախաձեռնության վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել հանրության տարբեր տեսակետները:

Վիգեն Սարգսյանը կանդամակցի ՀՀԿ–ին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջիկայում կանդամակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, նոյեմբերի 15-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է պաշտոնյան: Պաշտպանության նախարարը նշել է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում անդամագրվելու խնդրանքով դիմելու է ՀՀԿ-ին, չնայած որ իր կյանքում երբեք որեւէ կուսակցության չի հարել: «Հաշվի առնելով Հայաստանում իրականացված սահմանադրական փոփոխությունները, այսուհետ կարծում եմ՝ անհնար պետք է լինի անկուսակցական գործունեությունը: Ես ինձ համար այդ որոշումը կայացրել եմ և առաջիկա օրերին դիմելու եմ, որպեսզի անդամագրվեմ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը»,- ասել է Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանը կանդամակցի ՀՀԿ–ին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջիկայում կանդամակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, նոյեմբերի 15-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է պաշտոնյան:

Մտավորականներն առաջարկում են զինծառայողներին հատուցման գումարը գանձել կամավորական սկզբունքով

ՊՆ Վիգեն Սարգսյանի առաջարկով զոհված զինվորների ընտանիքներին օգնելու և հաշմանդամություն ունեցող զինվորների վերականգնմանը խթանելու համար անհրաժեշտ է գումար գանձել ՀՀ քաղաքացիներից:

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է պաշտպանական համակարգում «Ազգ-բանակ» գաղափարախոսության կյանքի կոչման դրույթներն ու առավելագույն արդյունքի հասնելու ռազմավարության հիմնական ուղղությունները:

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման ծրագրի ներկայացման նպատակով անցկացվող հանրային քննարկումների շրջանակում նոյեմբերի 15-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է մի շարք լրատվա միջոցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջիկայում կհամալրի ՀՀԿ-ի շարքերը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը առաջիկայում կհամալրի Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը, այդ մասին նա հայտարարեց երեքշաբթի երեկոյան ԶԼՄ-նբերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Վիգեն Սարգսյանն առնչություն չունի Ազատության պողոտայում ընթացող շինարարության հետ. հերքում

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հերքել է մամուլում հրապարակված տեղեկությունը, թե պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ազատության պողոտայում առանձնատուն է կառուցում։

Լավ գաղափար, որը վատ է իրականացվում. մտավորականները «1000 դրամների» գաղափարի մասին

Մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագիրն այս օրերին քննարկվեց ու քննադատվեց: Կարծիքները տարբեր են հակասող եւ հակադրվող՝ որակումները նույնպես: Նոյեմբերի 14-ին հանրային քննարկումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել էր մտավորականության, իսկ նոյեմբերի 15- ին՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ եւ զրուցել առաջարկվող ծրագրի ներդրման նպատակահարմարության, կիրառման և արդյունավետ կառավարման մեխանիզմների ձևավորման, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին աջակցելու հասարակության պատրաստակամության, թափանցիկ վերահսկման անհրաժեշտության և այլ հարցերի մասին:   Այս օրերին հանրության, պաշտոնյաների, մտավորականների, ինչպես նաեւ ապագա աշխատողների քննարկման թեման 1000-դրամներն են: Բանակասիրության հարցը մղվել է առաջին պլան՝ հասարակությանը բաժանելով երկու մասին՝ նրանց ովքեր կողմ են 1000 դրամի հանգանակությանը, եւ նրանց, ովքեր այստեղ խնդիրներ են տեսնում։ <<Ցանկացած հայ առանց վարանելու կցանկանա օգնել իր բանակին: Անգամ թոշակառու  տատիկն է պատրաստ կանգնել զինվորի կողքին, բայց հարկավոր է հանգանակության մեխանիզմը ներդնել կամավոր սկզբունքով>>,- կարծում է <<Հայաստանի փոքրիկ երգիչներ>> երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը՝ բարձրաձայնելով՝ ժողովրդի զգալի հատվածը չի վստահում այդ գործընթացն իրականացնողների ազնվությանը: Դիրիժորը հավելում է՝ ժողովուրդը միշտ էլ եղել է բանակի կողքին, ժողովուրդը բանակն է, բանակը ժողովուրդը: <<Տոները նշվում են բյուջեին անհամապատասխան ծախսերով եւ մեծ շուքով: Կարելի է տոներն ավելի համեստ նշել ու խնայողություններ անել>>,- առաջարկեց Տիգրան Հեքեքյանը ՝ հավելելով՝ հարկավոր է վերականգնել ժողովրդի հավատը՝ վերացնելով անպատժելիության մթնոլորտը եւ ներդնել հանգանակության մասնակցության  կամավոր սկզբունքը: Տիգրան Հեքեքյանի հետ համամիտ է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայան։ Նրա խոսքով` գաղափարը միանշանակ ընդունելի է՝ սահմանին իրենց կյանքը վտանգի ենթարկող տղաներն արժանի են պաշտպանության: Խնդիրն այլ է՝ անգամ լավ առաջարկը, եթե պարտադրվում է, ընդվզում է սկսվում: «Ես չեմ կարծում, որ խոսքը գնում է գումարի չափի մասին: Խոսվում է երկու բաժակ սուրճի մասին: Աշխատող մարդու համար, ամեն մի դրամը, դա իր աշխատանքի վարձատրությունն է: Եվ դա լավ է, որ ես իմ աշխատած գումարը, ոչ թե գողացածը, տալիս եմ մշակույթին, բանակին, գիտությանը, առողջապահությանը: Հասարակությունը ընդվզեց իր հանդեպ այս տեսակ վերաբերմունքից, որ մենք այս սուրբ կամավոր պարտականությունը կդարձնենք պարտադիր»,- ասում է: ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ, հիշեցնելով քառօրյա պատերազմի օրերը, նշեց, որ ժողովուրդը ինքնակամ էր օգնում բանակին ու զինվորին, ու, լրացնելով գործընկերներին, ընդգծեց, որ գաղափարը լավն է, սակայն վատ իրականացված: Մտավորականները պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են իրենց մտահոգությունները եւ առաջարկել ներդնել կամավորության սկզբունքը, այլապես պարտադրելու պարագայում հասարակության և իշխանության միջև եղած անջրպետն էլ ավելի կխորանա: Ի դեպ, հանդիպումների շրջանակում նախարար Վիգեն Սարգսյանը նախօրեին հանդիպել էր ԶԼՄ-ներկայացուցիչների հետ: Կարևորելով լրատվամիջոցների հետ նման ձևաչափով հանդիպումները՝ Վիգեն Սարգսյանը նշել է, որ դրանք հնարավորություն են ընձեռում ամբողջական տեղեկատվություն փոխանցել հասարակությանը թե՛ քննարկվող նախաձեռնության, թե՛ զինված ուժերին վերաբերող հասարակական հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է պաշտպանական համակարգում «Ազգ-բանակ» գաղափարախոսության կյանքի կոչման դրույթները, անդրադարձել մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրին: Անդրադառնալով բանակում առկա կոռուպցիային եւ գեներալների դղյակներին, որոնց մասին վերջին օրերին շատ է խոսվում մամուլում եւ ԱԺ-ում, Վիգեն Սարգսյանը նշել է, որ նման գեներալների թիվը բանակում միայն մեկ տոկոս է կազմում: Նախարարի կարծիքով, կոռուպցիոներ գեներալների ու պաշտոնյաների ձեռքը բռնելը, ձեռքը կտրելը կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն ձեւը չէ։ «Կոռուպցիան քաղցկեղ է, որը նվազեցնելով խնդիրը չի լուծվում: Ոչ թե պետք է նվազեցնել կոռուպցիայի աստիճանը, այլ այնպիսի միջավայր ստեղծել, որի պարագայում չի լինի կոռուպցիայի գնալու գայթակղություն»,-ընդգծել է Վիգեն Սարգսյանը:

ՊՆ-ում քննարկվել է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման ծրագիրը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման ծրագրի ներկայացման նպատակով անցկացվող հանրային քննարկումների շրջանակում նոյեմբերի 15-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է մի շարք լրատվամիջոցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Կարևորելով լրատվամիջոցների հետ նման ձևաչափով հանդիպումները, Վիգեն Սարգսյանը նշել է, որ դրանք հնարավորություն են ընձեռում ամբողջական տեղեկատվություն փոխանցել հասարակությանը թե՛ քննարկվող նախաձեռնության, և թե՛ զինված ուժերին վերաբերող հասարակական հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է պաշտպանական համակարգում «Ազգ-բանակ» գաղափարախոսության կյանքի կոչման դրույթներն ու առավելագույն արդյունքի հասնելու ռազմավարության հիմնական ուղղությունները, անդրադարձել է մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրին: Պատասխանելով ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին` ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև զինված ուժերում իրականացվող աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ, ներկայացրել է զինված ուժերի ձեռքբերումներն ու բացթողումները, մանրամասնել «Ազգ-բանակ» գաղափարախոսության դրույթները: Ընդգծելով, որ «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը բնավ չի տանում հասարակության կամ պետության ռազմականացմանը, ավելին` «Ազգ-բանակը» դա այն հասարակությունն է, որը գործում է որպես մեկ միասնություն, Վիգեն Սարգսյանը նշել է, որ միայն բանակի ներուժի լիարժեք օգտագործմամբ` տնտեսության, սոցիալական, հասարակական, կրթական, գիտական և այլ ասպարեզների ներդաշնակ փոխգործակցությամբ է պայմանավորված նաև զինված ուժերի մարտունակությունը և պետության անվտանգության ապահովումը:

Վիգեն Սարգսյանի` ՊՆ նախարար դառնալու շուրջ

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է իր՝ Հանրապետական կուսակցության շարքերը համալրելու ցանկության մասին: Նրա այս որոշումը տարակարծությունների առիթ է տվել, քանի որ տեսակետ կա, որ պաշտպանական ոլորտի ղեկավարը պետք է կապված չլինի կուսակցական շահերով:

Չպետք է թույլ տանք, որ անվստահության որդն ուտի մեր առաջ գնալու կարողությունը. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարարը եզրափակիչ ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագծի քննարկմանը:

Չպետք է թույլ տանք, որ անվստահության որդն ուտի մեր առաջ գնալու կարողությունը. Վիգեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողերի հատուցման նախագծի քննարկումը խորհրդարանում ցուցիչ է համարում նրա, որ բոլոր պատգամավորներին հուզում է այն խնդիրը, որը դրված է նախագծի հիմքում:

Ազգային բանակ կառուցելուց պետք է քայլ կատարել դեպի ազգ-բանակի կառուցում. Վիգեն Սարգսյան

«Ազգ-բանակի» կառուցում բացարձակ չի նշանակում ռազմականացում, այլ զինված ուժերի ժողովրդավարացում և ինտեգրում պետական համակարգի բոլոր ոլորտներ այնպես, որ ռեսուրսն աշխատի ոչ միայն բանակի ու ԶՈՒ վրա, այլև այլ ոլորտների զարգացման վրա:

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման ծրագիրը, «Ազգ-բանակ» գաղափարի կյանքի կոչման դրույթները:

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՀՀ Հանրային խորհրդի անդամների հետ

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնած քննարկումների շրջանակում նոյեմբերի 16-ի երեկոյան ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՀՀ Հանրային խորհրդի անդամների հետ:

Դա բանակի ժողովրդավարացումն է. պաշտպանության նախարարը «1000 դրամներ»- ի մասին

Ուղիղ երեք օր տեւեց ԱԺ- ում <<Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին>> օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկումը: Շուրջ 40 ելույթ՝ երբեմն սուր, երբեմն սկանդալային, երբեմն կառուցողական, երբեմն մեղադրական: Հարցի քննարկումն այսօր ավարտվեց, քվեարկության պատկերը պարզ կդառնա վաղը կեսօրին, իսկ այսօր քվեարկության առումով նախնական տրամադրությունների մասին տեղեկացրեցին խմբակցությունները:       Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ԱԺ էր եկել Եռաբլուրից: Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսացած Ռոբերտ Աբաջյանի 20-ամյակը նշվում էր այնտեղ եւ հենց Եռաբլուրում՝ ապրիլյան բոլոր հերոսների շիրիմներին մոտենալուց հետո նախարարը հասկացել է՝ ճիշտ ուղղությամբ է գնում Աժ-ին ներկայացնելով ինչպես արդեն որակվել է <<հազար դրամների>> նախագիծը: Նախարարն, ի դեպ, խոստովանեց՝ եթե անգամ բյուջեի գումարները բավարարեին, եթե անգամ ստվերից բերվեին բոլոր անհետացած փողերը, միեւնույնն է, առաջարկելու էր այս առանձին տուրքը իբրեւ ազգին միավորող գաղափարախոսություն: Այս պահին արդեն պարզաբանում է՝ չի ընդունում պատգամավորների առաջարկը՝ տարբերակված, պրոգրեսիվ հարկի սկզբունքով գանձումների մասին: Բոլորից հավասարաչափ հազար դրամ հավաքելն ունի իր հիմնավորումը: <<Հարուստ, թե աղքատ, ունեւոր, թե չունեւոր ինքը պետք է հավասար լինի, որովհետեւ այդ մարդկանց նկատմամբ մենք բոլորս հավասար ենք: Շատ վտանգավոր եմ համարում, երբ մենք ընդունելով ինչ- որ մեկի ապօրինի հարստացումը, ակնկալում ենք նրանից ավելի վճարում: Դրանով մենք լեգիտիմացնում ենք ապօրինի հարստացումը»,- ասում է նախարարը։ Վերջին երեք օրվա ընթացքում պաշտպանության նախարարը անտարբերության պակաս չի զգացել, շնորհակալ է բոլորից՝ անկեղծ եւ բովանդակային քննարկման համար, այն համարում է ցուցիչ, որի արդյունքում նոր գաղափարներ է ստացել եւ ասում է՝ նոր առաջարկներն իրենց սպասեցնել չեն տա: Հասարակության մոտ վստահության վերականգնումը շատ կարեւոր է համարում, բայց խորհրդարանի ամբիոնին մոտեցողներին, ամեն դեպքում, խորհուրդ տվեց զգույշ խոսել: Իբրեւ պաշտպանության նախարար ցավ է ապրել այս օրերին, երբ լսում էր, թե ինչպիսի <<ցեխ>> է շպրտվում սպայական կազմի ուղղությամբ: ԱԺ-ում ներկայացված վեց խմբակցությունից նախապես ելույթ ունեցան երեքի ներկայացուցիչները: Քվեարկելու առումով բոլորն էլ կողմնորոշված են՝ առանց որեւէ ելույթների հասկանալի է՝ հանրապետականները կողմ են քվեարկելու, այդ գործում իրենց անվերապահորեն միանալու են նաեւ դաշնակցականները՝ տեղեկացրեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Վեհ գաղափարն է միայն, որ ստիպում է <<Բարգավաճ Հայաստան>> եւ <<Օրինաց երկիր>> խմբակցություններին աջակցել նախագծին: Կողմ են քվեարկելու նախապայմաններով՝ դեմ լինելով որոշ սկզբունքներին: <<Բարգավաճ Հայաստան>> խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօրվանից դիմեց հետաքննող լրագրողներին՝ առաջարկելով նաեւ իր օգնությունը՝ <<դղյակատեր>> գեներալներին բացահայտելու, <<գողի>> տեղը ցույց տալու եւ ձեռքը բռնելու համար: <<Ժառանգություն>> խմբակցության դիրքորոշման մասին որեւէ հայտարարություն չեղավ: Հստակ <<դեմի>> կողմնակիցը միայն ՀԱԿ խմբակցությունն էր: Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը ստիպեց արձագանքել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին: Զուրաբյան.  Մենք ոչ միայն կողմ ենք, այլ նաեւ պահանջում ենք՝ զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին տրվի հատուցում օրինագծում նախատեսված չափերով, բայց մենք պահանջում ենք, որ հիմնադրամին դրամական այդ հատկացումները կատարվեն ոչ թե լրացուցիչ հարկատեսակներ ներդնելու, այլ բյուջեի ծախսերը վերանայելու միջոցով: Իսկ այս տեսքով նախագիծը, բնականաբար, մերժում ենք, ինչպես մեր ամբողջ ժողովուրդը: Նաղդալյան. Ամբողջ ժողովրդի անունից մի խոսեք, ամբողջ ժողովուրդը ձեր պես ոչ մտածում է, ոչ խոսում է, ոչ գործում: Այս հարցի առնչությամբ քվեարկությունը կկազմակերպվի վաղը՝ կեսօրին: Իսկ մինչ այդ պաշտպանության նախարարը բացատրեց, որ նախագիծը որեւէ կապ չունի ազգ-բանակ գաղափարի հետ: Վիգեն Սարգսյանը գաղափարը բացատրեց հետեւյալ կերպ՝ դա դրամահավաք չէ,  հասարակության ռազմականացումը չէ, դա պարզապես բանակի ժողովրդավարացումն է:

19 տարիների թողած վառ հիշողություններ. Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը 20 տարեկան է

Արցախի հերոս, ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան:  Եռաբլուր պանթեոնում Ռոբերտ Աբաջյանի հիշատակի տուրք մատուցելու էին եկել Ռոբերտին ճանաչողներն ու չճանաչողները: Եռաբլուրում էին նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, պաշտպանության նախարարության այլ  ներկայացուցիչներ: Այսօր նաեւ Երևանի  հ.147 հիմնական դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվել է կրթօջախի նախկին սան, Ռոբերտ Աբաջյանի անունով:    «Հրամանատար,  մենք այս դիրքը արյունով պահեցինք, ով հանձնի այն…». սրանք Արցախի  հերոս քսանամյա Ռոբերտ Աբաջյանի խոսքերն են:  Այսօր հերոսը կդառնար 20 տարեկան. Արաբկիր 45 փողոցի առաջին տանն են  բնակվում Աբաջյանները: Տանն անսովոր իրավիճակ էր: Դեռ գիշերվանից  Աբաջյանները ծանոթ ու անծանոթ  մարդկանցից ստանում են շնորհավորանքներ։ Ռոբերտի հայրը բոլոր ներկաներին հորդորում էր չտխրել և  բաժակ բարձրացնել  ու շնորհավորել հերոս որդու ծննդյան  օրը, սակայն  նույն պահին  փախցնում է հուզված հայացքը։ Ռոբերտի տատիկը՝ տիկին Անահիտ  Գևորգյանը   «Ռադիոլուր»-ին  պատմում է՝ Ռոբերտը շատ էր սիրում իր ծննդայն օրը, ու դեռ փոքրուց առիթը բաց չէր թողնում այն  նշելու համար: Ռոբերտն իր ապրած 19 տարիներին թողեց այնքան հիշողություններ, վառ էջեր, որ երևի 50- 60 տարեկան որոշ մարդիկ են թողել: Պատրաստակամ, բոլորին օգնող Ռոբերտը, հարազատների պատմելով, անընդհատ շտապում էր՝ կյանքում հնարավորինս շատ բան հասցնելու համար: Նա մշտապես շարժուն երեխա էր, ու, եթե վնաս էր տալիս, ապա միայն ինքն իրեն, մեկ տարեկանում հոնքի վրա արդեն երեք սպի ուներ՝ հիշում է  մայրը՝ տիկին Աննան։ Այս ընտանիքում կյանքը բաժանվել է երկու մասի՝ կյանքը  ապրիլի 2- ից առաջ և հետո: Հիմա ամեն ինչ Ռոբերտի շնչով է ողողված: Տատիկը, ով Ռոբերտի դասղեկն է  եղել, ասում է, որ շատ խիստ է  եղել նրա նկատմամբ, քանի որ նա անհանգիստ  ու շարժուն երեխա էր։ Կպատկերացնեի՞ք որ նա կգնար նման քայլի.  Ռոբերտի ծնողներին, տատիկին ու բարեկամներին շատ են այս հարցը ուղղել։ Ռոբերտի հորաքույրը  մանրամասն  նկարագրում է եղբորորդու սխրանքը ,որը  նրան պատմել են ծառայակիցները: «Ասում են, որ երբ տեսել է՝ կողքը ընկերները չկան, ձեռքերը վեր է բարձրացրել ու առաջ գնացել՝ իբր հանձնվում է հակառակորդին: Բայց երբ մոտեցել են, վերջին պահին պայթեցրել է իր մոտ եղած նռնակը, հետն էլ 10 ազերի սպանել: Իր խառնվածքը իմանալով՝ գիտեինք, որ ինքը փախչող, խուսափող տեսակ  չէր»:  Իսկ տատիկն էլ  պատմում է, որ երբ լսել է կապիտան Ուրֆանյանի սխրանքի մասին, հպարտություն զգացում է  ապրել, որ նման երիտասարդներ կան մեր երկրում, հետո հաջորդ լուրն է լսել, որ  նման երիտասարդ  իրենց ընտանիքում էլ  է մեծացել: Ռոբերտի հրամանատարն է եղել Արցախում հերոսաբար զոհված Արմենակ Ուրֆանյանը, ով հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հրամայել է հեռանալ: Հրամանատարի հետ են մնացել նրա երեք զինվորները՝ Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը  և Անդրանիկ Զոհրաբյանը։ 19-ամյա Ռոբերտ Աբաջյանն առաջինն է, ով, կրտսեր սերժանտ լինելով, բարձրագույն կոչման արժանացավ: Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» ԼՂՀ  բարձրագույն կոչմամբ և «Ոսկե արծիվ» շքանշանով։  

Պաշտպանության նախարարը Հանրային խորհրդի հետ քննարկել է «1000 դրամ» ծրագիրը

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնած քննարկումների շրջանակում նոյեմբերի 16-ի երեկոյան ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՀՀ Հանրային խորհրդի անդամների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։ Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման ծրագիրը (զինծառայողների կամ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին քաղաքացիների աշխատավարձերից ամսական 1000 դրամ պարտադիր կարգով փոխանցելու մասին), «Ազգ-բանակ» գաղափարի կյանքի կոչման դրույթները: Տեսակետներ և կարծիքներ են փոխանակվել առաջարկվող ծրագրի ներդրման նպատակահարմարության, արդյունավետ կիրառման և կառավարման, թափանցիկ վերահսկման մեխանիզմների ձևավորման անհրաժեշտության, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին աջակցելու հասարակության պատրաստակամության և այլ հարցերի շուրջ: Հաշվի առնելով քննարկվող նախագծի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը` ՀՀ Հանրային խորհրդի անդամներն ընդգծել են նման քննարկումների և տեսակետների փոխանակման կարևորությունը:

Պաշտպանության նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին

Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիքին (նստավայրը` ք.Թբիլիսի) և ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները: Նշվել է, որ չնայած ակտիվ երկկողմ պաշտպանական համագործակցության բացակայությանը, Հայաստանը և Շվեդիան, հանդիսանալով ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներ, բավականին արդյունավետ համագործակցում են ՆԱՏՕ/ԳհԽ ձևաչափով, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակներում: Երկկողմ համագործակցությանը նոր խթան հաղորդելու նպատակով կողմերը պայմանավորվել են նախաձեռնել ռազմաքաղաքական երկխոսության ձևաչափ, ուսումնասիրել ՄԱԿ-ի շրջանակում երկու պետությունների միջև խաղաղապահության բնագավառում համագործակցության, ինչպես նաև այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Կարեւորվել է Հայաստան- ՆԱՏՕ համագործակցությունը

Նոյեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ նորահայտ մարտահրավերների հարցերով փոխտեղակալ Ջեյմի Շեային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքն ու հեռանկարները։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային առաքելություններին: Կողմերն արդյունավետ են գնահատել պաշտպանական  բարեփոխումների, պաշտպանական կրթության և վարժանքների, բարեվարքության և այլ բնագավառներում իրականացվող համագործակցությունն ու ՆԱՏՕ-ի խորհրդատվական աջակցությունը։ Կարևորվել է քաղաքական երկխոսության ձևաչափերի հետագա օգտագործումը Անհատական գործընկերության գործողությունների նոր ծրագրի մշակման նպատակով: Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգությանն հարցերի շուրջ։

Վիգեն Սարգսյանը և Կոնստանտին Կոսաչովն անդրարձել են Հարավային Կովկասում խաղաղության պահպանման ՀՀ և ՌԴ ջանքերին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությանը:

Վիգեն Սարգսյանն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին

Հանդիպման ավարտին Վիգեն Սարգսյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ արտադրական կոոպերացիայի շրջանակում լայնածավալ համագործակցության վերաբերյալ, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարը ժամանել է Երեւան

Յուրի Դաշկինի և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներում իրականացվող աշխատանքները, ՀՀ-ում ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման, տեխնիկական սպասարկման և արդիականացման հավատարմագրված սպասարկման կենտրոնների և համատեղ ձեռնարկությունների ստեղծումը: Վիգեն Սարգսյանը գոհունակություն է հայտնել ՀՀ-ում գործող «Կամազ-Արմենիա» համատեղ ձեռնարկության գործունեության առնչությամբ, ինչպես նաև առանձնահատուկ նշել է պետական արտահանման վարկի շրջանակում ստորագրված համաձայնագրերի իրականացմանն ուղղված 25 ռուսաստանյան գործարարների ներգրավվածությունը: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ արտադրական կոոպերացիայի շրջանակում լայնածավալ համագործակցության վերաբերյալ, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Երեւանում է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարը

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) քարտուղար, գեներալ–մայոր Յուրի Դաշկինը նոյեմբերի 22-ին ժամանել է Երևան: Երկօրյա աշխատանքային այցի առաջին օրը Յուրի Դաշկինին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ԱՊՀ ՊՆԽ քարտուղարն իր խոսքում կարևորել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի ստեղծման 25-ամյակին նվիրված միջոցառումները, որոնց անցկացումը նախատեսված է 2017 թվականին: Անդրադարձ է կատարվել 2017 թվականին ԱՊՀ շրջանակում նախատեսվող համատեղ միջոցառումների, համակարգող կոմիտեների նիստերի, ուսումնամեթոդական հավաքների անցկացմանն ու 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին: Հանդիպումների ընթացքում կարևորվել է նաեւ Մոսկվայում կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքն ու օրակարգային հարցերը: Կողմերը քննարկել են նաև բազմակող համագործակցության զարգացման ուղիները: Աշխատանքային այցի ընթացքում  նոյեմբերի 23-ին, ի կատարումն ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի 2016թ. աշխատանքային պլանի, Յուրի Դաշկինը կմասնակցի ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմահուշային կոմիտեի հերթական նիստին:

Պաշտպանության նախարարը պարգեւատրել է նաեւ «Ռադիոլուրի» մեր գործընկերներին

ՀՀ զանգվածային լրատվամիջոցներով ՀՀ զինված ուժերի առօրյան լուսաբանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 60-րդ և Հանրային ռադիոընկերության 90-րդ տարեդարձերի կապակցությամբ նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատվոգրեր է հանձնել Հանրային հեռուստառադիոընկերության մի խումբ աշխատակիցների` նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, պարգևատրվել են «Իմ բանակը» հաղորդաշարի հեղինակ Վարդան Հովհաննիսյանը, «Մարտիկ» հաղորդաշարի հեղինակ Սեյրան Շահսուվարյանը, «Ռադիոլուր» լրատվական գործակալության ավագ լրագրողներ Ալիսա Գևորգյանն ու Արմինե Գևորգյանը և «Ռադիոլուր» լրատվական գործակալության հասարակական հաղորդումների բաժնի հեղինակ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը: Շնորհավորելով պարգևատրվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զինված ուժերի գործունեության համակողմանի ու անաչառ ներկայացման առումով կարևորել է  ԶԼՄ-երի դերը բանակում և ողջունել լրատվության միջոցներով զինված ուժերին վերաբերող նոր գաղափարների ու նոր ծրագրերի կյանքի կոչման աշխատանքների շարունակականությունը:

Երեւանում է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարը

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, գեներալ–մայոր Յուրի Դաշկինը նոյեմբերի 22­-ին ժամանել է Երևան: Երկօրյա աշխատանքային այցի առաջին օրը Յուրի Դաշկինին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ­ լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Արմավիրում կանգնեցվեց խաչքար՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

 Ապրիլի 4-ին Մատաղիսի դիրքերի զինվորներին սնունդ հասցրած շարքային Գոռ Կիրակոսյանը զոհվեց արկի պայթյունից: Գոռի ծառայության ավարտին մնացել էր 95 օր:  Նա ծառայակից ընկերոջ հետ որոշել էր բանակից հետո նոր գործ հիմնել ու աշխատել: Շարքային Գոռ Կիրակոսյանի և ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին այսօր Արմավիր քաղաքի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակումt տեղադրվեց և օծվեց խաչքար: Գոռ Կիրակոսյանին այսօր հետմահու պարգևներ են հանձնել ԵԿՄ-ն և «Զինվորի մայր» հ/կ- ն։ Գոռ Կիրակոսյանը  Արևիկի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական  քոլեջում: Առաջին կուրսից մեկնել է բանակ: Ծառայել է Մատաղիսի զորամասում, վարորդ էր, դիրքերը պահող զինվորներին հաց էր տանում: Մխիթար Գրիգորյանը Գոռի ծառայակից մտերիմ ընկերն է: Ասում է, որ ծառայության սկզբից միասին են եղել, նվիրված էր ընկերներին, անտարբեր չէր  ծառայությանը: «Մենք միասին էինք դիրքեր բարձրանալու, բայց Գոռը ջղայնացավ վրես ու ասեց՝ ես գնամ գամ, նոր դու բարձրացի: Գնաց ու չեկավ։ Ցավոք, նա զոհվեց, ես միշտ հիշում եմ Գոռին: Բանակից հետո Ռուսաստան էի գնացել, երբ իմացա, որ Գոռի հիշատակին խաչքար են տեղադրելու՝ Ռուսաստանից  եկա»,- ասում է Մխիթարը։ Ծառայությունից հետո ընկերներով իրականացնելու երազանքներ ունեին. միասին գործ էին հիմնելու, աշխատելու: Պատերազմը խլեց Գոռի ու մյուս ընկերների կյանքը, երազանքները մնացին: Մխիթարն այսօր հպարտ, սակայն մտախոհ կանգնել է ոչ  թե ծառայակից ընկերոջ կողքին, այլ այն խաչքարի մոտ, որը հավերժացնում է մտերիմ ընկերոջ և ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակը: Խաչքարն օծվեց Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ: «Ապրիլյան մարտական գործողությունների 4 օրերը, երբ թշնամին փորձում էր վտանգել արցախյան ազատամարտի փայլուն  հաղթանակները, դարձան հայ զինվորի հայրենասիրության և անձնազոհության ևս մեկ արտացոլումը: Հայկական բանակի հզորության  և հայրենի հողը չզիջելու հաստատակամության նորօրյա խորհրդանիշներից մեկն էլ  ապրիլի 4-ին դարձավ շարքային Գոռ Կարապետի Կիրակոսյանը»,- ասված է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղերձում, որն ընթերցեց ու Գոռ Կիրակոսյանի ծնողներին հանձնեց  ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ապրիլյան պատերազմում զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրք է մատուցում և մշտապես նրանց ծնողների կողքին է կանգնում «Զինվորի մայր» հ/կ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ով մոտիկից շփվում ու ճանաչում է զինվորին, ապրում նրա հոգսերով: Մարգարիտա Խաչատրյանը Գոռի մորը՝ Գայանեին, հանձնեց որդու հերթական պարգևը՝ «Զինվոր հայրենյաց» մեդալը: Երկրապահ կամավորականների միությունը ևս Գոռ Կիրակոսյանին հետմահու պարգևատրեց երկրապահի հուշամեդալով: Ծնողների և հարազատների համար Գոռը միշտ ներկա է: Գոռը տան կրտսեր զավակն էր: Հայրը՝ Կարապետ Կիրակոսյանը, շեշտում էր որդու նվիրվածության մասին, ասում՝ Գոռս հոգով-սրտով նվիրված էր ծառայությանը։ Ծառայության ավարտին մնացել էր 95 օր: Պատերազմի ընթացքում ծնողներին հանգստացրել է, որ ինքը դիրքերում չէ, իր գործով է զբաղված: Ծնողները հավատացել են ու հաշվել վերադարձի օրերը: Որդին կյանքը փառքով  տվեց հայրենիքին: Ցավն ու կորուստն անկրկնելի են ծնողների համար, սակայն դիմակայելով կսկիծը՝ ապրում են որդու հուշերով: Ապրիլյան պատերազմի ընթացքում Գոռն Արմավիրի մարզից միակ զոհը չէ, շատերն են, որոնք ապացուցեցին, որ հայրենիքը սուրբ է, և կյանքն անվարան տվեցին նրա փրկության համար:

Երկու զինծառայող կարող են բուժվել արտերկրում.կառավարությունը գումար հատկացրեց

Հայաստանի պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած երկու զինծառայողների կուղարկի բուժման արտերկիր: Այդ մասին որոշումներն ընդունվեցին ՀՀ կառավարության նիստում, որոնք ներկայացրեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքար՝ Արմավիրում

Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում  նախօրեին բացվել է ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսացած Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքար, որն օծվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ: Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից: Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներից 6-ն Արմավիրի մարզից էին: Այդ հերոսների թվում էր նաև արևիկցի Գոռ Կարապետի Կիրակոսյանը` ծնված 1996 թվականի հունվարի 21-ին: Նա միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում` աչքի ընկնելով ուշիմությամբ և նպատակասլացությամբ: 2014 թվականի հուլիսի 7-ին Գոռը զորակոչվել է հայոց բանակ` իր որդիական պարտքը մատուցելու հայրենիքին: Նա իր զինվորական ծառայությունն անցկացրել է ԼՂՀ պաշտպանության բանակում և ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների: 2016 թվականի ապրիլի 5-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդի արձակած արկից Գոռը հերոսաբար զոհվել է` ԼՂՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվելով «Մարտական ծառայության համար» մեդալով: Հերոս հայորդու սխրանքը յուրովի է գնահատվել նաև իր ծննդավայրում` հայրենի Արևիկում, որի դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվել է Գոռ Կիրակոսյանի անունով: Խաչքարի բացման արարողությանը Արմավիրի մարզպետ  Աշոտ Ղահրամանյան ողջունելով բոլորին` մասնավորապես նշել է. «Ես խոնարհվում եմ Գոռ Կիրակոսյանի և քառօրյա պատերազմում իրենց կյանքը տված մյուս բոլոր հերոս տղաների հիշատակի առջև: Նրանք իրենց հերոսությամբ ապացուցեցին, որ հայի մարտական ոգին անկոտրում է: Քանի դեռ մեր պետությունը գտնվում է կիսապատերազմական վիճակում, մենք պարտավոր ենք անառիկ պահել մեր սահմանները` ավաղ, նաև մեր քաջ տղաների կյանքի գնով, որոնց հիշատակը միշտ վառ ենք պահելու մեր սրտերում»: Օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղերձն ընթերցել է նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: ԵԿՄ Արմավիրի մարզային խորհրդի և «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահների կողմից Գոռ Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Երկրապահ» և «Զինվոր հայրենյաց» հուշամեդալներով:

Արմեն Ամիրյանը չի շտապում անդամագրվել իշխող կուսակցությանը

Հայաստանի հանրապետական կուսակցության նոյեմբերի 26-ի համագումարին ընդառաջ՝ այսօր կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել վարչապետ Կարեն Կարապետյանը:  Նա մանրամասն ներկայացրել է նաև իր որոշման  պատճառները, նշել նաև, որ կուսակցական դառնալու  որևէ պարտադրանք կառավարության անդամների վրա չկա: Նշենք, որ  մոտ երկու ամիս առաջ ձևավորված  կառավարության  անդամ  18 նախարարներից միայն հինգն են ՀՀԿ անդամ, երեքը՝  դաշնակցական են, մյուսները՝ անկուսակցական՝  դեռ: Նրանցից  տրանսպորտի ու կապի ու ՏՏ  նախարար Վահան Մարտիրոսյանն արդեն  ՀՀԿ-ին անդամակցելու դիմում ներկայացրել է, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը շուտով կներկայացնի։ Օրերս  հանրապետականին անդամակցելու մասին  նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնեց։ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը սակայն չի շտապում անդամագրվել իշխող կուսակցությանը:   Ոչ թե հանձնարարականներ, այլ՝ հայտարարություն: Կառավարության այսօրվա նիստը տարբերվում էր մյուսներից:  Հենց սկզբում վարչապետը մամուլում ակտիվորեն քննարկվող խոսակցություններին վերջ դրեց.«Անդամակցելու  եմ  ՀՀԿ-ին: Կարծում եմ այս քայլը շատերի համար կանխատեսելի էր և տրամաբանական»: Կարեն  Կարապետյանը մանրամասն  պարզաբանեց, թե ինչու է որոշել կուսակցական դառնալ։ Նախ,  Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում  հրավիրել է Հայաստանի և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Բացի այդ, «յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա  քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին ՀՀԿ –ի կառավարությունը»: Արդարացված չէր լինի նաև այլ կուսակցություն ստեղծելը՝ պարզաբանեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը.      «Ունենալով Արցախի հիմնահարց և մեր երկրի անվտանգության սպառնալիքներ, մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից ու զարգացումներից: Չորրորդ՝  կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան: Ըստ իս (ընտրել եմ. խմբ.) ՀՀԿ-ն, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը և այնտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան»: Վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին և դրանից հետո Կարեն Կարապետյանի առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը՝ անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական, սոցիալական կյանքում, առավել ևս պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսել  իրենցից: Հարցը  ՀՀԿ-ում շատը հստակ է դրված՝ ասաց։ « Խոսակցությունները ներսում շատ բաց են ու անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է, քան պատկերացնում են դրսից: Հինգերորդ՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով ՝ ես դարձա մասնակիցը փոխելու և փոխվելու գործընթացի՝ վերցնելով պատասխանատվության իմ բաժին բեռը: Հաշվի առնելով այս ամենը՝ ես հանրապետականին միանալու որոշում եմ կայացրել»: Կարեն Կարապետյանը նաև հստակեցրեց՝  «այս նոր իրավիճակում իմ ընկերներից, համախոհներից շատերը ևս ցանկանում են   մասնակից դառնալ այս գործընթացին, նոր շունչ հաղորդելու այս շարժմանը»: Կառավարության ղեկավարը վստահեցրեց՝  նախարարների՝  «կուսակցական դառնալու հարցում  որևէ պարտադրանք չկա, դա յուրաքանչյուրի գիտակցական, գաղափարական որոշման հարցն է: Ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն նույնպես օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներից ելնելով ոչ միշտ է եղել արդյունավետ, բայց, ըստ իս, ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը»: Իսկ ահա տրանսպորտի, կապի ու ՏՏ  նախարար Վահան Մարտիրոսյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում արդեն ներկայացրել է: Որոշումն  իրենն է, պարտադրանք չկա: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը որոշել է՝ կանդամակցի Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում չի ներկայացրել՝ մտածելու ժամանակ դեռ  ունի: Նշենք, որ սա կոալիցիոն կառավարություն է, որը ձեւավորել են ՀՀԿ-ն ու ՀՅԴ- ն։ Հատկանշական է, որ  18 նախարարներից  միայն հինգն են ՀՀԿ անդամ՝ փոխվարչապետը, աշխատանքի ու սոցիալական հարցերի, արդարադատության, Սփյուռքի ու ֆինանսների նախարարները: Երեքը՝ ԿԳ, տարածքային կառավարման ու զարգացման, ինչպես նաև բնապահպանության նախարարները ՀՅԴ անդամ են: Մյուսները՝ դեռ  անկուսակցական են: Հիշեցնենք՝ օրերս ՀՀԿ-ին անդամակցելու մասին հայտարարեց նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է զորակոչի ընթացքում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվել են 2016թ. առաջին զորակոչի արդյունքները, քննարկվել են երկրորդ` ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը:

Հայտնի է ՀՀԿ գործադիր մարմնի նորընտիր կազմը

ՀՀԿ համագումարում ընտրվեց 21 հոգանոց գործադիր մարմնի կազմ: ՀՀԿ ԳՄ նորընտիր կազմում ընտրվել են Կարեն Կարապետյանն և Վիգեն Սարգսյանը, ներկայիս կազմում չեն ընդգրկվել Ռազմիկ Զոհրաբյանը և Դերենիկ Դումանյանը:

Հայաստանում առողջական խնդիրների պատճառով բանակից տարկետում ստացող զինվորների քանակը անհանգստացրել է նախարարին

Հայաստանում առողջական խնդիրների պատճառով բանակից տարկետում ստացող զինվորների քանակը մտահոգիչ է, նախօերին լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանը մասնակցել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը

Հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը խոսել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, բանակ-հասարակություն կապերի շրջանակում Սփյուռքի տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերի մասին:

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 28-ի երեկոյան ներկա է գտնվել ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը:

Կստորագրվի ՀՀ-ՌԴ միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակումից հետո նոյեմբերի 27-ից 30-ը կատարում է իր առաջին արտասահմանյան այցը՝ մեկնելով Մոսկվա: Ռուսական «Իզվեստիա» պարբերականին այցից առաջ տված հարցազրույցում Հայաստանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ այցի ընթացքում ծրագրվում է ստորագրել ՀՀ եւ ՌԴ Զինված ուժերի միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը:

Կստորագրվի ՀՀ-ՌԴ միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակումից հետո նոյեմբերի 27-ից 30-ը կատարում է իր առաջին արտասահմանյան այցը՝ մեկնելով Մոսկվա: Ռուսական «Իզվեստիա» պարբերականին այցից առաջ տված հարցազրույցում Հայաստանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ այցի ընթացքում ծրագրվում է ստորագրել ՀՀ եւ ՌԴ Զինված ուժերի միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը: «Իզվեստիա» պարբերականի հարցին, պատահականությո՞ւն է, թե՞ օրինաչափություն այն փաստը, որ նորանշանակ նախարարը առաջին այցը կատարում է հենց Ռուսաստան, Վիգեն Սարգսյանը նշել է, որ դա, իհարկե, օրինաչափություն է: «Հայաստանին և Ռուսաստանին կապում են ոչ միայն երկարաժամկետ դաշնակցային հարաբերությունները, այլև մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը, եղբայրական հարաբերությունները»,- ասել է Վիգեն Սարգսյանը: Հայաստանի պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ օրակարգում Դոնի Ռոստովում գտնվող Հարավային օկրուգի շտաբ այցն է, բանակցությունները օկրուգի հրամանատարության հետ: Արդեն Մոսկվայում Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը հանդիպում կանցկացնի ռուս պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ, կստորագրվի ՀՀ եւ ՌԴ Զինված ուժերի միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը և 2017 թվականին ռազմական գերատեսչությունների համագործակցության ծրագիրը: Պատասխանելով հարցին, թե ինչ նպատակ է հետապնդում ՀՀ եւ ՌԴ Զինված ուժերի միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը Վիգեն Սարգսյանը նշել է, որ մեծ հաշվով զորախումբը վաղուց արդեն ստեղծված է: «Ամեն տարի՝ սկսած 2000 թվականից սեպտեմբերի 27-ին մենք նշում ենք միացյալ զորախմբի կազմավորման օրը, այն արդեն գործում է տարածաշրջանում: Դրա հիմք է հանդիսացել 16 տարի առաջ Սոչիում ստորագրված համաձայնագիրը՝ զորքերի համատեղ կիրառման ծրագրման մասին՝ համատեղ անվտանգության ապահովման նպատակով: Այդ փաստաթուղթը նախատեսում էր զորախմբի ստեղծում, և դա արվեց մեր երկրների գլխավոր շտաբերի ղեկավարների հրահանգով: Ինչ վերաբերում է ստորագրվելիք համաձայնագրին, ապա այն մատնանշում է դրա նպատակը, խնդիրները և այլ հարցեր»,- ասել է Վիգեն Սարգսյանը: Հայաստանի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ նոյեմբերի 30-ին կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: «Իզվեստիան» դեռևս հրապարակել է Վիգեն Սարգսյանի հետ հարցազրույցից մի հատված՝ խոստանալով ամբողջը հրապարակել այսօրվա ընթացքում:

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 28-ի երեկոյան ներկա է գտնվել ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը: Ընդունելությանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, հեղինակավոր քաղաքական վերլուծաբաններ ու փորձագետներ, հայկական համայնքային կառույցների ղեկավարներ, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների խորացման և ամրապնդման գործում մեծ ներդրում ունեցող հասարակական-քաղաքական գործիչներ: Հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը խոսել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, բանակ-հասարակություն կապերի շրջանակում Սփյուռքի տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերի մասին: Ծավալված քննարկման ընթացքում կարծիքներ են հնչել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության ամրապնդման, երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների միտումներին համարժեք գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ։

Հայաստանը ՌԴ-ին հնարավորություն է տալիս

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր Մոսկվայում կստորագրի հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Haynews.am-ի հետ զրույցում անրադառնալով այդ համաձայնագրին` ասաց. «ՀՀ ԶՈւ մեծ մասը՝ չհաշված ԼՂ պաշտպանության բանակը, բաղկացած է հինգ բանակային կորպուսից։ Այսինքն՝ բանակային կորպուսներից մեկը, մասնավորապես հինգերորդը, ներառվելու է համատեղ զորախմբում։

Վիգեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Մարշալ Բաղրամյանի հուշատախտակի մոտ

Նոյեմբերի 29-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում եղել է 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, հարգանքի տուրք է մատուցել Մեծ Հայրենականի զոհերի հիշատակին:

Վիգեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Մարշալ Բաղրամյանի հուշատախտակի մոտ (լուսանկարներ)

Նոյեմբերի 29-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում եղել է 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, հարգանքի տուրք է մատուցել Մեծ Հայրենականի զոհերի հիշատակին: Վիգեն Սարգսյանը շրջել է Հայրենական Մեծ պատերազմի Կենտրոնական թանգարանում, ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը եղել է Մոսկվայի Կարմիր հրապարակում, ծաղկեպսակ է դրել ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշատախտակի մոտ:

Հայաստանը եւ Ռուսաստանն ստորագրեցին երկու երկրների միավորված զորախմբի համաձայնագիրը

Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմական գերատեսչությունները նոյեմբերի 30-ին ստորագրել են երկու երկրների միավորված զորախմբի մասին համաձայնագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:

Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը

Հայաստանն ու Ռուսաստանը  ստորագրել են հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ,  արարողությունը կայացել է Մոսկվայում, փաստաթղթի տակ իրենց ստորագրությունն են դրել  պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Սերգեյ Շոյգուն Մոսկվայում։ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ միացյալ զորախմբի կազմում կընդգրկվեն Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան և հայաստանյան ռազմական ստորաբաժանումներ։ Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են նաև 2017 թվականի համագործակցության ծրագիրը:

Վիգեն Սարգսյանը կարևորում է պաշտպանական բնագավառում Լեհաստանի հետ համագործակցությունը

Դեսպան Նովակովսկին իր հերթին կարևորել է հայ-լեհական համագործակցությունը պաշտպանական բնագավառում և հայտնել է համագործակցությունն ակտիվացնելու լեհական կողմի պատրաստակամությունը:

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Մոսկվայի կայազորի ռազմաուսումնական հաստատություններում սովորող հայ կուրսանտների և ունկնդիրների հետ

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 29-ին այցելել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիա, որտեղ հանդես է եղել դասախոսությամբ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Պաշտպանության նախարարը Մոսկվայում հանդիպեց հայ կուրսանտների հետ

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 29-ին այցելել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիա: ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում Վիգեն Սարգսյանը հանդես է եղել դասախոսությամբ: Ակադեմիայի շուրջ 400 ունկնդիրներին են ներկայացվել հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական առաջնահերթությունները, տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները: ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև ակադեմիայի ունկնդիրների հարցերին: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է ռազմական ակադեմիայի ուսումնանյութական բազային, ուսումնական ծրագրերին, շրջել է ՌԴ առաջատար բարձրագույն ռազմաուսումնական հաստատության թանգարանում: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՌԴ Պետական Դումայի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Ժուրովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, ընդգծվել է երկու պետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցության բարձր մակարդակը: Վիգեն Սարգսյանը շեշտել է երկկողմ և բազմակողմ ձևաչափով հայ-ռուսական ռազմավարական գործընկերության կարևորությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման համատեքստում: Կողմերը քննարկել են նաև «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը, որի ստորագրումը նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնական այցի ընթացքում: Նոյեմբերի 29-ի երեկոյան Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի դահլիճում Վիգեն Սարգսյանը հանդիպել է Մոսկվայի կայազորի ռազմաուսումնական հաստատություններում սովորող հայ կուրսանտների և ունկնդիրների հետ: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է զինված ուժերում իրականացվող աշխատանքներն ու անելիքների վերաբերյալ, ներկայացրել է զինված ուժերի ձեռքբերումներն ու բացթողումներ, մանրամասնել է «Ազգ-բանակ» գաղափարի դրույթները, պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:

Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ ՊՆ խորհրդի նիստը

Նոյեմբերի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական` 71-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների համագործակցությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր, ամփոփվել են 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքները, նախանշվել են 2017 թ.-ին պլանավորված համատեղ աշխատանքային ուղղությունները: Նիստի արդյունքներով որոշումներ են ընդունվել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի, կապի համակարգերի զարգացման, ինչպես նաև հումանիտար ականազերծման, զինվորական կադրերի պատրաստման, մարտական պատրաստության և դաշտային համատեղ վարժանքների, ռազմամարզական և կրթական այլ համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ: ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվել է  «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը: Կողմերը հաստատել են նաև Հայաստանի Հանրապետության  և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների 2017 թ. համագործակցության ծրագիրը: Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում ստորագրվել է երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների 2017թ. համագործակցության ծրագիրը:

Քննարկվել են ռազմական արդյունաբերության ոլորտում փոխգործակցության զարգացման հարցեր

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացման հետ կապված օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել նոյեմբերին Դենիս Մանտուրովի Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Ստորագրվել է Հայաստանի և Լիտվայի ռազմական համագործակցության ռազմական ծրագիրը

Դեկտեմբերի 1-ից 2-ը աշխատանքային այցով Երևանում էր գտնվում Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների վարչության պետ Կարոլիս Ալեկսայի գլխավորած պատվիրակությանը: Այցի ընթացքում կայացել է Կարոլիս Ալեկսայի հանդիպումը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ: Քննարկվել և ամփոփվել են հայ-լիտվական ռազմական համագործակցության ոլորտում 2016 թվականին իրականացված միջոցառումները, արձանագրված ձեռքբերումները և նախանշվել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները: Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՀ ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության 2017թ. ծրագիրը: Դեկտեմբերի 2-ին լիտվական պատվիրակությանը և Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Դեսպան Պետրիկասը շնորհավորել է Վիգեն Սարգսյանին` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթել ձեռքբերումներ աշխատանքային գործունեության մեջ: Անդրադառնալով պաշտպանության ոլորտում Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցությանը, ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունն արդյունավետ է և զարգացման լուրջ ներուժ ունի: Վիգեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Վիտաուտաս Ռակաուսկասին (նստավայրը ք.Թբիլիսի) ՀՀ-ում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-լիտվական պաշտպանական համագործակցության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:

Քննարկվել են ՀՀ- ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա մակարդակն ու զարգացման հեռանկարները: Կարծիքներ են փոխանակվել ԵՄ համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության շրջանակներում համագործակցության հնարավորությունների շուրջ: Վիգեն Սարգսյանը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը երկկողմ ձևաչափով պլանային համագործակցություն է իրականացնում ԵՄ անդամ մի շարք պետությունների հետ և կարևորել է եվրոպական կառույցների հետ շփումների ակտիվացումը Հայաստան-Եվրոպական Միություն ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Իր հերթին դեսպան Պյոտր Սվիտալսկին վերահաստատել է պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում Հայաստանին տրվող խորհրդատվական օժանդակությունը շարունակելու ԵՄ պատրաստակամությունը:

«1000 դրամի» հիմնադրամը շահութահարկ չի վճարի. Վիգեն Սարգսյան

ԱԺ արտահերթ նիստով քննարկում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը.գրում է Aysor.am-ը:

Ամփոփվել են «Օգնենք Արցախին» արշավի արդյունքները

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը դեկտեմբերի 5-ին այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ,  զրուցել վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով: Այցի նպատակը «Օգնենք Արցախին» արշավի արդյունքների ամփոփումն ու տրամադրված բժշկական սարքավորումների փորձարկումն էր: Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հովանավորությամբ «Օգնենք Արցախին» արշավի շրջանակում ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը համալրվել է շարժական ռեանիմացիոն անվասայլակներով՝ հագեցած ժամանակակից վերակենդանացման սարքավորումներով: Համալրումը թույլ կտա նաև օդային տեղափոխման անհրաժեշտության դեպքում ավելի արագ և արդյունավետ բուժօգնություն ցուցաբերել հիվանդներին և վիրավորներին: Ծրագրի շրջանակում ՀԲԸՄ-ն ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին է  հատկացրել նաև 2 շարժական թվային ռենտգեն սարքեր: Շնորհակալություն հայտնելով զինծառայողներին անձնվեր ծառայության համար՝ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը վստահեցրել է, որ թե´ Հայաստանում, թե´ սփյուռքում բանակը  համայն հայության հպարտությունն է ու սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայորդի իր պարտքն է համարում աջակցել հայկական զինված ուժերին, կանգնել հայ զինվորի թիկունքին: ՀԲԸՄ նախագահը նաև ընդգծել է, որ որպես յուրօրինակ կամուրջ մայր հայրենիքի և սփյուռքի միջև, ՀԲԸՄ-ի բարեգործական ծրագրերը կրելու են շարունակական բնույթ: Դեկտեմբերի 5-ին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը կարևորել է ՀԲԸՄ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և համատեղ իրականացվող ծրագրերը՝ շեշտելով, որ կառույցը դարձել է ՀՀ պաշտպանության նախարարության կարևոր գործընկերներից մեկը: Ապրիլյան մարտական գործողություններից հետո Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կատարված հանգանակությունների, անհատ նվիրատուների ներդրումների, ինչպես նաև Կենտրոնական վարչական ժողովի հատուկ հատկացման շնորհիվ հավաքել էր ավելի քան 325.000 ԱՄՆ դոլլար Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ու հայկական զինված ուժերին աջակցելու նպատակով: ՀԲԸՄ-ն նաև դրամական աջակցություն է ցուցաբերել պաշտպանական մարտերի ընթացքում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին և ռազմական գործողությունների հետևանքով տուժած խաղաղ բնակչությանը: «Օգնենք Արցախին» նախաձեռնության կարևոր բաղադրիչն էր շտապ օգնության և բժշկական շարժական սարքավորումների ձեռք բերումը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած կամավորական ջոկատների հրամանատարներին: Նախարարը բարձր է գնահատել ինչպես Արցախյան ազատամարտի, այնպես էլ ապրիլյան մարտա

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած կամավորական ջոկատների հրամանատարներին: Նախարարը բարձր է գնահատել ինչպես Արցախյան ազատամարտի, այնպես էլ ապրիլյան մարտական գործողություններին կամավորականների ներդրումն ու ցուցաբերած անձնազոհությունը։ Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը խոսել է «Ազգ-բանակ» գաղափարի մասին՝ շեշտելով, որ միանգամայն տրամաբանական է, որ այն առաջին հերթին դրական են գնահատում հենց կամավորները։ Նախարարն անդրադարձել է նաև ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև սպառազինության արդիականացման և ռազմարդյունաբերության մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությանը: Հանդիպման ավարտին նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանել է կամավորականների հարցերին:

Վիգեն Սարգսյանն ու Պյոտր Սվիտալսկին քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման հեռանկարները

Իր հերթին դեսպան Պյոտր Սվիտալսկին վերահաստատել է պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում Հայաստանին տրվող խորհրդատվական օժանդակությունը շարունակելու ԵՄ պատրաստակամությունը:

Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի լրագրողներ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել, նա այս պահին կատարում է իր պարտականությունները, լրացուցիչ ոչինչ հայտնել առայժմ չենք կարող։ Իմ հեռախոսները կարող են ժամանակավոր անհասանելի լինել, քանի որ ճանապարհներին եմ»։

Մարդիկ դեմ են 1000-ական դրամները գանձելու պարտադիր մեթոդին. Արամ Մանուկյան

ԱԺ –ը շարունակում է քննարկել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը, որտեղ էլ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարցեր ուղղեց նախագծի հիմնական զեկուցող Պնախարար Վիգեն Սարգսյանին:

Վիգեն Սարգսյանը չհստակեցրեց` համաներում կլինի՞, թե` ոչ

«100 տոկոսանոց բոլորը գտնում են, որ անարժանապատիվ է, երբ պետությունն ընդամենը 10 միլիոնի համար հասարակության վրա նոր լրացուցիչ բեռ է մտցնում: Ուսումնասիրություն արե՞լ եք, թե հասարակությունը ձեր այս քայլին ինչպես է վերաբերում»,- այսպես կոչված «Հազար դրամների» նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հիմնական զեկուցող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հարցրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Փոքր Մհեր» ավագ դպրոցը պետք է տեղափոխվի ՊՆ-ի կառավարման ոլորտ. Վիգեն Սարգսյան

Կառավարության այսօրվա նիստը սկսվեց դարձյալ հանձնարականներով: Վարչապետ Կարեն Կարապետյանը նախ անդրադարձավ նախարարների կողմից տարեկան ծրագրերի մշակմանը և իր դժգոհությունը հայտնեց դրա կատարման վերաբերյալ:

«1000 դրամների» նախագիծը՝ կրկին խորհրդարանում

Մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին աջակցելու նպատակով հիմնադրամ ստեղծելու մասին վիճահարույց օրինագիծն այսօր կրկին Աժ օրակարգում էր: Հիշեցնենք՝ ընդամենը օրեր առաջ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Չնայած պաշտպանության նախարարը քվեարկությունից առաջ նախագիծը քննադատողներին խնդրել էր «դեմ» կոճակի փոխարեն նախընտրել ձեռնպահը կամ գոնե չքվեարկել, բայց առաջին քվեարկության ժամանակ նիստին ներկա 110 պատգամավորներից 102-ը կողմ քվեարկեցին, դեմ՝  3-ը։  Օրինագծին դեմ քվեարկեցին Զարուհի Փոստանջյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը։ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նախարարն այսօր կրկին հորդորել է ընդդիմախոսներին՝ «դեմ» կոճակի փոխարեն ընտրել այլընտրանքային տարբերակները:   4.5 միլիարդ դրամ. սա ակնկալվող գումարի այն չափն է, որը նախատեսվում է հավաքագրել այսպես կոչված «1000 դրամների» նախագծի պարտադիր գանձումների միջոցով: Մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին աջակցելու նպատակով ստեղծվող հիմնադրամի հարցի քննարկումը երկրորդ ընթերցմամբ կրկին թեժ մթնոլորտում էր ընթանում: Ընդդիմախոսները ներկայացնում էին տարբեր պատճառաբանություններ: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը թեեւ նորմալ է ընդունում ցանկացած քննադատություն, բայց միեւնույնն է՝ անդրդվելի է օրենսդրական իր առաջին նախաձեռնությունն անցկացնելու հարցում: Նախարարը տեղեկացրեց, որ հատուցման հիմնադրամի կողմից շահութահարկ չի վճարվելու, հիմնադրամը նաեւ ազատվելու է օրենքով սահմանված բոլոր տեսակի պետական տուրքերի վճարներից։ Նախարարի խոսքով՝ հատուցման հիմնադրամի վրա չի կարող տարածվել բռնագանձում, կիրառվել արգելանք կամ որեւէ այլ սահմանափակում: Պատգամավոր Գուրգեն Արսենյանը եզրակացրեց՝ «ստեղծվում է պետություն՝ պետության մեջ»: Թեեւ հիմնադրամը շահույթ հետապնդող կազմակերպություն չէ, բայց օրինակ՝ կարող է թողարկել պարտատոմսեր եւ դրանից ստանալ շահույթ: Եվ նույնիսկ այս դեպքում օրենքը հետադարձ ուժ չունի: Կիրառվելու է 2017 թվականի հունվարի 28-ից հետո առաջացած խնդիրների վրա: Սա այն դեպքում, երբ Դանիելը դեռ սպասում է, օրինակ բերեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նախարար Վիգեն Սարգսյանը խոստովանեց՝ նախորդ դեպքերի ժամանակ վիրավորների հարցը միեւնույնն է պահելու են ուշադրության կենտրոնում: Պատգամավորներից շատերը պնդում են՝ քննարկվող նախագիծը պարզապես հասարակության վերաբերմունքն է հերոսի հանդեպ: Սրանով են բացատրում «կողմ» քվեարկելու որոշումը: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նաեւ կարեւորում է խնդրի ինստիտուցիոնալ լուծումը՝ անվերջ ակցիաների եւ դրամահավաքների միջոցով պահի լուծումների փոխարեն: «Հերոսին հարգելը պարտադրանքով եւ օրենքով չէ»,- հակադարձում են մյուս պատգամավորները: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր էլ պատգամավորներին հորդորեց՝ նույնիսկ եթե դեմ են, եթե քննադատում են, ամեն դեպքում չնախընտրեն «դեմ» կոճակը: Խորհուրդ տվեց՝ կարող են չքվեարկել կամ «ձեռնպահ» քվեարկել, քանի որ նախագիծը խոսում է մեր միասնականության մասին եւ նախարարն անգամ կասկած չունի, որ այս քննարկումներին միայն Հայաստանում չէ, որ հետեւում են: Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց 102-ը կողմ, 3 դեմ քվեարկությամբ: Դեմ էին քվեարկել Զարուհի Փոստանջյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը։ Երկրորդ ընթերցմամբ քվեարկության նախագիծը կդրվի արդեն վաղը կեսօրին:

Այս ձևով այդ ծրագրերը չեն ընդունվելու. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստն էլ սկսվել է հանձնարականաներով, Կարեն Կարապետյանն անդրադարձել է, նախարարությունների կողմից առաջարկված տարեկան միջոցառումների ծրագրի կետերին ու գերակա խնդիրներին: Վարչապետի խոսքով, վերջերս ծանոթացել է ծրագրերի հետ, «ոչ բոլորն են պատշաճ աշխատանք կատարել, քանի որ առաջարկությունները միշտ չէ, որ հիմնավորված են, չափելի քայլերի հերթականությամբ և հստակ ժամկետների առկայությամբ»,- ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը. «Այս ձևով այդ ծրագրերը չեն ընդունվելու: Այդ ուղղությամբ աշխատանքները հանձնարարվում է ավարտել առաջիկա երկու, երեք օրերի ընթացքում: Հաջորդ շաբաթվանից սկսած նախարարների հետ պլանային հանդիպումների ժամանակ քննարկելու ենք ներկայացված տարեկան միջոցառումների կետերն ու գերակա խնդիրները: Վարչապետն անդրադարձել է նաև ներդրումների ներգրավման և խրախուսման խնդրին, արտադրական խնդիրների լուծմանը նպաստելու, մասնավորապես աշխատատեղեր ստեղծելու, մատուցվող ծառայությունների որակը էականորեն բարձրացնելու նպատակով առողջապահության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և ՏՏ, տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին և մարզպետներին հանձնարարել է երեք շաբաթվա ժամկետում պետգույքի կառավարման վարչության հետ համատեղ քննարկել և առանձնացնել պետական մասնակցությամբ այն առևտրային կազմակերպությունների ցանկը, որոնք անհրաժեշտ են ընդգրկել պետգույքի մասնավորեցման ծրագրում: Կարեն Կարապետյանի խոսքով, պետք է նկատի ունենալ այն, որ այսուհետ առանձնացված ընկերությունների հետագա հնարավոր մասնավորեցումը պետք է ունենա միայն հստակ ծրագրային ուղղվածություն: «Պետական գույքի կառավարման վարչության պետին ամփոփել ներկայացված առաջարկություններն ու մասնավորապես մասնավորեցման ծրագրում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքի նախագիծ և այն մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ: Ժամկետները բավարար են, մինչև հաջորդ հանձնարարականին անցնելը մենք պայմանավորվել ենք պարոն Սահակյան ձեզ հետ պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների հաշվետվությունները. պլանային ցուցանիշները շահութաբեր են, թե չէ, մենք պետք է քննարկում անեինք և լսեինք առաջարկություններ, մենք մի պահ դրա մասին խոսել ենք, այս պահին որտեղ ենք հասել»: Անդրադառնալով նախկինում տրված հանձնարարականներից մեկին, վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր էլ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հիշեցրել է, որ  պետք է քննարկումներ ու առաջարկություններ ներկայացվեին, թե որ փուլում են գտնվում պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների հաշվետվությունները, պլանային ցուցանիշերը, շահութաբեր կամ ոչ շահութաբեր լինելը: Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի տեղեկացմամբ, Ֆինանսատնտեսական մոնիտորինգներն ավարտված են. Ներկայացնում ենք Արման Սահակյանի ու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի երկխոսությունից հատված. «2015 թվականի ցուցանիշներն ամբողջությամբ պատրաստ են, բայց կառավարության որոշման համաձայն 2016 թվականի ֆինանսատնտեսական ցուցանիշները պատրաստ կլինեն մայիսին, որովհետև այդ ժամկետն է տրամադրված, բայց գործընթացը կարող ենք սկսել, որովհետև ըստ էության 2015-ի ցուցանիշները կան և դրանց հիման վրա կարող ենք քննարկումներ սկսել: -Շատ լավ, ներկայացրեք առաջարկներ, հատկապես այն հարթակի վրա, որ մենք ունենք պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկություն և կողքը մասնավոր, որի ցուցանիշերը շատ բարձր են, պետականինը՝ չէ: Մենք հատուկ ուշադրություն պետք է դարձնենք»: Վարչապետ Կարեն Կարապետյանը  տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարել է  Վերին Լարսի հետ կապված խնդիրները  պահել մաքսիմալ ուշադրության կենտրոնում և  հսկողության տակ, որովհետև մենք այնտեղ խնդիրներ ունենք», — ասել է վարչապետը: Անդրադառնակով Փոքր Մհեր կրթահամալիրում տիրող իրավիճակին Կրթության և գիտության, պաշտպանության նախարարներին՝ հանձնարարելով,  երկօրյա ժամկետում ավարտել և ամփոփել Փոքր Մհեր կրթահամալիր ՊՈԱԿ-ում կրթության գիտության և ՊՆ համատեղ հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրությունները և եռօրյա ժամկետում համապաըասախան առաջարկություններ ներկայացնել: «Պարոն վարչապետ, մենք արդեն աշխատում ենք, գաղափարն այն է, որ Փոքր Մհեր ավագ դպրոցը տեղափոխվի ՊՆ կառավարման ոլորտ և միավորվի Մոնթե Մելքոնյան վարժարանին: Դա ռազմական կրթության որակի կտրուկ բարձրացման շարունակությունն է»,- ասել է  Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը

Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են 2016թ. ընթացքում իրականացրած միջոցառումներն ու ծրագրերը, հանդես եկել առաջարկություններով: Նախանշվել են 2017 թվականի աշխատանքային հիմնական ուղղությունները: Նիստին հրավիրյալի կարգավիճակով մասնակցող ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության ղեկավարի տեղակալ Գաբրիել Շմիդտը և նույն պատվիրակության պաշտպանական հարցերով դեպարտամենտի ղեկավար Զուրաբ Բուրդուլին ներկայացրել են Հանձնաժողովի և Կազմակերպության միջև առկա համագործակցության և ակնկալվող գործողությունների վերաբերյալ զեկույցներ: Ամփոփելով նիստի աշխատանքները, Հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն արձանագրել է, որ նախատեսված պլանային աշխատանքները հիմնականում կատարվել են: Վիգեն Սարգսյանը համապատասխան հանձնարականեր է տվել հանձնաժողովի անդամներին և հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավարին:

Պաշտոնական այցով Հունաստանում է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2016թ. ծրագրի համաձայն` դեկտեմբերի 19-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն:

Պաշտպանության նախարարի պաշտոնական այցը՝ Հունաստան

Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2016թ. ծրագրի համաձայն` դեկտեմբերի 19-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն: Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունում կայացած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել հայկական և հունական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որին հաջորդել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի առանձնազրույցը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Բարձր գնահատելով համագործակցության ներկայիս մակարդակը` կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փորձի փոխանակման վերաբերյալ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Բանակցությունների ավարտին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսը հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, պատասխանել են լրագրողներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել են երկկողմ բանակցությունների արդյունքները:

Մտահոգությամբ ենք արձանագրում, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին ԼՂ հարցում. Վիգեն Սարգսյան

Հունական զինուժը հայկական զինված ուժերին համարում է եղբայր, իրական եղբայր, որովհետև երկու ժողովուրդները կողք կողքի անցել են դժվարին փուլերով, և նրանց գործակցությունը կշարունակվի` անկախ տարածաշրջանի զարգացումներից:

Վիգեն Սարգսյանը Հունաստանում ներկայացրել է հայ-հունական ռազմական համագործակցության առաջնահերթությունները

Պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետության գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 19-ին հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Դուզինասի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հունաստանի նախագահին

Հունաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հունաստանի նախագահին

Հունաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Հունաստանի նախագահին ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն է հայտնել պատմական ամուր հիմքի վրա ձևավորված երկու բարեկամ պետությունների հարաբերություններն ավելի ակտիվացնելու և խորացնելու վերաբերյալ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ԼՂ հակամարտության վերսկսումը հնարավոր է. Վիգեն Սարգսյանի հարցազրույցը Lenta.ru-ին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «Лентa.ру» կայքին, որի շրջանակում անդրադարձել է ռազմավարական ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցերի՝ այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման տարբերակներին:

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հունաստանում սովորող հայ կուրսանտների հետ

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել է Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորող հայ կուրսանտների և ունկնդիրների հետ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական Lenta.ru կայքին: Ադրբեջանի հետ զինված հակամարտության վերսկսումը հնարավոր է, ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «1994 թվականին եռակողմ ձեւաչափով՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան, հրադադարի մասին համաձայնագիր ստորագրվեց: Ցավոք՝ 1994 թվականից ի վեր Բաքուն տորպեդահարում է խաղաղ գործընթացը: Ավելին, հետեւողականորեն խափանվում են հակամարտության լուծման հնարավոր ուղիներ գտնելու՝ միջազգային հանրության բոլոր փորձերը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա): Այս տարվա ապրիլին Ադրբեջանը լայնածավալ հարձակում ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի դեմ եւ պարտություն կրեց: Մենք մեր աշխատանքը կառուցում ենք ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության կանխավարկածի վրա: Միաժամանակ, միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանի եւ տարածաշրջանի երկրների համար շահեկան չէ հակամարտության հնարավոր սրումը: Լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորը՝ Երեւանը ստիպված կլինի ներգրավվել հակամարտությունում, եթե դա տեղի ունենա: Հասկանալի է նաեւ, որ պատերազմի վերսկսումը լրջագույն սպառնալիք կլինի ամբողջ Հարավային Կովկասի համար»,- հայտարարել է նախարար Սարգսյանը: Անդրադառնալով ռուսական գործոնի նշանակության Հայաստանի անվտանգության համատեքստում՝ Վիգեն Սարգսյանը նշել է, որ տարածաշրջանում ռուսական ներկայությունը, ինչպես նաև ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ռազմա-քաղաքական համագործակցության ընդլայնումը կարևոր զսպիչ գործոն է հանդիսանում, որը խոչընդոտում է ռազմական գործողությունների վերսկսումը և նպաստում տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը։ «Ռուսական ռազմաբազան ներառված է Հայաստանի տարածքում ստեղծված հայ-ռուսական զորախմբում: Մենք իրագործում ենք զորքերի կիրառման համատեղ օպերատիվ պլանավորում՝ելնելով անվտանգության ապահովման համատեղ շահերից։ Իսկ ռուսական ռազմաբազայի ու Հայաստանի հակաօդային պաշտպանության ու ավիացիայի ստորաբաժանումներն իրականացնում են համատեղ մարտական հերթապահություն՝ լուծելով մեր օդային սահմանների անվտանգության ապահովման կարևորագույն խնդիրը»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։ Սարգսյանը նաև հիշեցրել է, որ 2010թ․ ստորագրվել է միջպետական արձանագրություն, որով Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի ներկայության ժամկետը երկարաձգվել է մինչև 2044թ.: «Ցանկանում եմ առնաձնահատուկ ընդգծել է, որ ժամկետը երկարաձգելու նախաձեռնությունը պատկանում է Հայաստանին»,-ասել է նախարարը և հավելել, որ այժմ բազան Հայաստանի պաշտպանության համակարգի մասն է կազմում։ Սարգսյանի կարծիքով՝ ակտուալ է դառնում Գյումրիում հայ-ռուսական պաշտպանա-արդյունաբերական համալիրի ստեղծման նախագիծը, ինչը կարող է հարթակ դառնալ՝ Ռուսաստանի և Իրանի միջև գործնական, ռազմա-տեխնիկական համագործակցության համար։

Պաշտպանության նախարարը ժամանեց Վրաստան

ՀՀ պաշպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիում կայացած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և Լևան Իզորիայի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական ռազմական համագործակցությունն ու ապագա ծրագրերը: Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Բանակցություններն ավարտվել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2017թ. ծրագրի ստորագրման արարողությամբ: Բանակցությունների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Վիգեն Սարգսյանը Վրաստան ժամանելն է Հունաստանից, որտեղ գտնվում էր պաշտոնական այցով։ Այստեղ դեկտեմբերի 20-ին հանդիպել է Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորող հայ կուրսանտների և ունկնդիրների հետ: ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է հայ կուրսանտների ուսուցման պրոցեսին, հետաքրքրվել է նրանց առօրյայով: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը խոսել է ՀՀ զինված ուժերում իրականացվող աշխատանքների ու անելիքների վերաբերյալ, ներկայացրել է զինված ուժերի ձեռքբերումները, պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին: Նույն օրը երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Հունաստանից մեկնել է Վրաստանի Հանրապետություն:

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հունաստանում սովորող հայ կուրսանտների հետ

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել է Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորող հայ կուրսանտների և ունկնդիրների հետ: ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է հայ կուրսանտների ուսուցման պրոցեսին, հետաքրքրվել է նրանց առօրյայով: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը խոսել է ՀՀ զինված ուժերում իրականացվող աշխատանքների ու անելիքների վերաբերյալ, ներկայացրել է զինված ուժերի ձեռքբերումները, պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին: Նույն օրը երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Հունաստանից մեկնել է Վրաստանի Հանրապետություն:

Վիգեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՌԴ ՊՆ օդանավի կործանման կապակցությամբ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 26-ին այցելել է ՀՀ-ում ՌԴ դեսպանություն և ցավակցություն հայտնել Սև ծովում ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 օդանավի կործանման կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:

Պաշտպանության նախարարին ընդունել են Վրաստանի վարչապետն ու վրաց կաթողիկոսը

Դեկտեմբերի 21-ին Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու պետությունների բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը, քննարկվել են պաշտպանության ոլորտում փոխգործակցության ամրապնդման ու տարածաշրջանային անվտանգության հարցեր: Բարձր գնահատելով երկու պետությունների համագործակցությանը տարբեր բնագավառներում և ընդգծելով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը՝ կողմերը շեշտել են նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման կարևորությունը՝ որպես տարածաշրջանի պետությունների կայուն զարգացման անհրաժեշտ նախապայման։ Նույն օրը կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, անդրադարձ է կատարվել երկու բարեկամ ժողովուրդների զորացման ու ամրապնդման, համամարդկային արժեքների վրա հիմված համագործակցությունը զորացնելու հնարավորություններին: Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Պատրիարք Իլիա Երկրորդին ջերմ ընդունելության համար: Դեկտեմբերի 21-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է հայաստանյան և վրաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ներկայացրել է կայացած հանդիպումների և բանակցությունների մանրամասները:

ՀՀ պաշտպանության նախարարը քննարկել է հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 22-ին հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլիի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեի հետ:

Պաշտպանության նախարարն ընդունեց ռուս պատգամավորներին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի հանձնաժողովի անդամներին` ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել միջխորհրդարանական համագործակցությունը Հայաստանի ու Ռուսաստանի միջև և քննարկել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 22-ին հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլիի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, տարբեր բնագավառներում համագործակցության ներկա մակարդակն ու զարգացման հեռանկարները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման ու ամրապնդման խնդիրներին: Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ Եկեղեցի, հանդիպել է Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ: ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնում, հանդիպել է թբիլիսահայ համայնքի անդամների, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի կառույցների ղեկավարների, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարն արժևորել և բարձր է գնահատել Հայոց Եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում ինչպես Հայաստանում ու ՀՀ զինված ուժերում, այնպես էլ Սփյուռքում, խոսել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, բանակ-հասարակություն կապերի շրջանակում Սփյուռքի տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերի մասին: Թբիլիսիում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

«168 ժամ». Սա յուրահատուկ ժեստ էր

«168 ժամ». «Սա Վիգեն Սարգսյանի երկրորդ պաշտոնական այցն էր Ռուսաստանից հետո, որտեղ ստորագրվեց հայ-ռուսական միասնական զորախմբի մասին պայմանագիրը։ Այս հարցը բազմիցս է քննարկվել վրացական փորձագիտական հանրության շրջանակների կողմից, քննարկումներ կային նույնիսկ, որ այն կարող է օգտագործվել Վրաստանի դեմ։ Բնականաբար, սա յուրահատուկ ժեստ էր Վրաստանին, որն ըստ արժանվույն կգնահատվի Վրաստանի իշխանությունների կողմից։

Պաշտպանության նախարարը հանդիպել է կամավորական ջոկատների հրամանատարների հետ

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է  կամավորական ջոկատների հրամանատարների հետ: Կարևորելով համագործակցության շարունակականությունը՝ Վիգեն Սարգսյանը մեկ անգամ ևս հայտնել է խնդիրներն ու իրավական դաշտում հնարավոր բացթողումները միասնաբար քննարկելու, փոխգործակցությունը միանգամայն նոր, առավել բարձր հիմքերի վրա դնելու իր պատրաստակամությունը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը միաժամանակ նշել է, որ անհրաժեշտ է անել հնարավորը՝ մարտական գործողությունների մասնակիցների սխրանքներն ու հայրենանվեր գործունեությունը հասարակությանը առավել հանգամանալից և պարբերաբար ներկայացնելու, մատաղ սերնդին նրանց օրինակով ոգեշնչելու և դաստիարակելու համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախորդ հանդիպումների ընթացքում բարձրաձայնված խնդիրների շտկման ուղղությամբ տարված կոնկրետ քայլերին։ Հանդիպման ավարտին նախարար Սարգսյանը շնորհավորել է ներկաներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել առողջություն ու երջանկություն և համոզմունք հայտնել, որ 2017 թվականը կլինի նորանոր հաջողությունների և համաժողովրդական ձեռքբերումների տարի:

Նախարարը դիտարկել է ձմեռային զորակոչի նախապատրաստությունը

2017թ. հունվարի 9-ին մեկնարկող ձմեռային զորակոչին ընդառաջ հանրապետական հավաքակայանում իրականացվող նախապատրաստական վերջին աշխատանքները տեղում դիտարկելու, զորակոչային գործընթացում ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը ստուգելու նպատակով դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել են Հանրապետական հավաքակայան: Ստուգայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին և ԶՈՒ ԳՇ պետին են ներկայացվել զորակոչիկների դիմավորման ու ընդունման կետում, զորակոչիկների բուժզննման սենյակներում, վիճակահանության դահլիճում, հանդերձավորման կետում, զորակոչիկների ծնողների ու հարազատների համար կահավորված սպասասրահում ստեղծված հնարավորությունները, վիճակահանության ընթացակարգին առնչվող փոփոխություններ: Վիգեն Սարգսյանի և Մովսես Հակոբյանի ուշադրության կենտրոնում են եղել հատկապես մրսածության դեպքերը բացառելուն ուղղված միջոցառումների կազմակերպումը, հանրապետական հավաքակայանի սենյակներում անհրաժեշտ ջերմային ռեժիմի ապահովման հարցեր: Դիտարկվել են նաև բժշկական հանձնաժողովի բժիշկ-մասնագետների կողմից իրականացվող աշխատանքները և զորակոչիկներին զինվորական հանդերձանքի հատկացման կարգը: Զրուցելով զորակոչի նախապատրաստական աշխատանքներում ներգրավված կառույցների պատասխանատուների հետ՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ԶՈՒ ԳՇ պետ Մովսես  Հակոբյանը տվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, մաղթել հաջող աշխատանքային ընթացք և հորդորել անել առավելագույնը` ձմառային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով:

Հաստատվել է զորակոչի գործընթացի լուսաբանման միջոցառումների ցանկը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրամանով զորակոչի միջոցառումների կատարելագործման, լուսաբանման, ինչպես նաև կենտրոնական հավաքակայանում զորակոչիկների հարազատների ընդունելության, քաղաքացիական հագուստի, անձնական իրերի ընդունման և հանձնման գործընթացները պատշաճ իրականացնելու նպատակով հաստատվել է «Զորակոչի գործընթացի լուսաբանման միջոցառումների ցանկը», «Կենտրոնական հավաքակայանում զորակոչիկների հարազատների ընդունելության կարգը», «Զորակոչիկների քաղաքացիական հագուստի, անձնական իրերի ընդունման և հանձնման կարգը»: Հաստատված կարգերի համաձայն` զորակոչի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ընդլայնման նպատակով կկազմակերպվեն քննարկում-պարզաբանումներ զինվորական ծառայության անցման կարգի վերաբերյալ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և լրագրողների համատեղ այցելություններ Կենտրոնական հավաքակայան ու տարածքային զինկոմիսարիատներ: Պատշաճ իրազեկում կկազմակերպվի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքների և արտոնությունների վերաբերյալ:

Անցնող տարին սկսվեց 13-րդ, ավարտվեց 14-րդ վարչապետով

2016թ  սկսվեց 13-րդ, ավարտվեց 14-րդ վարչապետով: Ընդհանրապես՝ անցնող տարին իր հետ  հայրենի կառավարության համար բազմաթիվ մարդկային ու կառուցվածքային փոփոխություններ բերեց ,  ցավոք  նաև՝ գործընկերոջ կորուստ: Հովիկ Աբրահամյանին փոխարինեց Կարեն Կարապետյանը, նոր դեմքեր  հայտնվեցին, նոր նախարարություններ  ձևավորվեցին: Փոփոխական կապիկը  անկանխատեսելի  դարձրեց նաև  2016թ կառավարության համար: Տարեսկզբին  ստորագրվեց  ՀՀԿ -ՀՅԴ քաղաքական համագործակցության համաձայնագիրը, որի արդյունքում նախարարական երեք պորտֆել տրվեց ՀՅԴ-ին՝ կառավարություն վերադարձան Լևոն Մկրտչյանը, Դավիթ Լոքյանը, օրենսդիրից գործադիր մարմին տեղափոխվեց Արծվիկ Մինասյանը:  Այս տարին նաև աչքի ընկավ երկարամյա նախարարներին հրաժեշտ տալով : Քաղաքական համագործակցության արդյունքում նախարարի պաշտոնին հրաժեշտ տվեց Արմեն Աշոտյանը։ Նա հեռացավ կառավարությունից, բայց ոչ  քաղաքականությունից: Տարիների դադարից հետո կառավարություն  վերադարձած Կարեն Ճշմարիտյանը նույնպես հեռացավ կառավարությունից: Համատեղ աշխատանքի համար նրանք առանց շնորհակալության չհեռացան: Մինչ այդ, կառավարության հնաբնակներից էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էր  ազատվել աշխատանքից:  Քաղաքական  համագործակցության  համաձայնագրի արդյունքում՝ ՀՅԴ-ին  տրվեց նաև մարզպետի երկու պաշտոն,  Շիրակի ու Արագածոտնի մարզպետերը՝  Ֆելիքս Ցոլակյանն ու Սարգիս Սահակյանը  սեփական դիմումների համաձայն ազատվեցին աշխատանքից: Կառավարությունն այս կազմով աշխատեց շուրջ  յոթ ամիս, հաջորդ փոփոխությունը որքան սպասելի, նույնքան էլ անսպասելի էր:  2016թ  սեպտեմբերի  8- ը  վարչապետի պաշտոնում վերջին հինգշաբթին էր Հովիկ Աբրահամյանի համար: Իր հրաժարականը Աբրահամյանը  նոր մոտեցումներ ու նոր սկիզբ  ունենալու անհրաժեշտությամբ պայմանավորեց:   «Սեպտեմբերի 8-ին  ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել ՀՀ նախագահին»: Վարչապետի պաշտոնը թողնելուց հետո, Աբրահամյանը մամուլի հրապարակումների համաձայն,  որոշ ժամանակով հեռացավ Հայաստանից:  Հրաժարականից հետո առաջին անգամ Հովիկ Աբրահամյանը հրապարակում հայտնվեց ՀՀԿ 26-րդ համագումարում: Աբրահամյանի հրաժարականից հետո ընդամենը չորս օր Հայաստանն առանց  վարչապետ մնաց: Նոր վարչապետի նշանակման հրամանագիրը երկար սպասեցնել չտվեց՝  կառավարության ղեկավար նշանակվեց Կարեն Կարապետյանը:  Անկուսակցական Կարապետյանը հենց այդպիսի  կառավարություն էլ ձևավորեց: Կառավարություն բերեց մարդկանց, որոնք իրենց ոլորտներում կայացած էին, սակայն հանրությունը շատ բան չգիտեր նրանց մասին՝ հանրային դեմքեր չէին: Նրանց մեծ  մասը, ինչպես ավելի ուշ նաև վարչապետ Կարեն Կարապետյանը խոստովանեցին՝  երբևէ չէին էլ մտածել կուսակցական ան դառնալու մասին, սակայն, ՀՀԿ 26-րդ համագումարը փոխեց ամեն ինչ՝ բիզնես ոլորտում  կայացած նախարարները՝ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, տրանսպորտի ու կապի նախարար Վահան Մարտիրոսյանն անդամակցեցին ՀՀԿ-ին: Մինչ այդ, ՀՀԿ-ին անդամակցելու մասին հայտարարեց նաև Կարեն Կարապետյանը: Հատկանշական է, որ  մինչ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելը 18 նախարարներից  միայն հինգն  էին իշխող կուսակցության անդամ՝  փոխվարչապետը, աշխատանքի ու սոցիալական հարցերի, արդարադատության, Սփյուռքի ու ֆինանսների նախարարները:  Երեքը դաշնակցական էին,  մյուսները՝  անկուսակցական:  Հիշեցնենք՝ ՀՀԿ-ի անդամ է նաև  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Կարեն Կարապետյանի հետ չաշխատեց Սյունիքի  մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Արդեն հստակ է՝ եթե  կառավարությունը արդյունավետ աշխատի ու պահանջված լինի՝ Կարեն Կարապետյանն իրեն վարչապետի պաշտոնում է  տեսնում: Իսկ արդյունավետությունը կորոշվի  ՀՀ շարքային քաղաքացու կյանքի որակի մակարդակի բարձրացմամբ։ Խոսքն առաջին հերթին ամենախոցելի զանգվածի մասին է՝ հստակեցրեց կառավարության ղեկավարը: Փորձագետների մի մասը, ի դեպ, կարծում է, որ վեց ամիսը քիչ ժամանակ է հաջողություններ  արձանագրելու  համար, մյուս  մասն էլ՝ հիմնականում ընդդիմադիրները, պնդում են՝ այս կառավարությունն էլ հաջողություններ չի ունենա: Շարքային քաղաքացիներիս սպասելուց բացի ոչինչ չի մնում: Եվ վերջում՝  այս կառավարությունը  տարին գործընկերոջ կորստով  փակեց՝ դեկտեմբերի 13-ին  երկարատև ու ծանր հիվանդությունից հետո  կյանքից  հեռացավ  ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Սարդարապատի հուշահամալիրից մեկնարկեց հանրապետական զորակոչը

Սարդարապատի հուշահամալիրից այսօր`հունվարի 8-ին, մեկնարկել է 2017 թվականի առաջին զորակոչը: Իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Զորակոչին մասնակցել է նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ողջույնի խոսքով Սարդարապատի հուշահամալիրից մեկնարկեց հանրապետական զորակոչը։ Բարի ծառայություն մեր զինվորներին, փառք մեր ԲԱՆԱԿԻՆ»,-  գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Սահմանների զինումն արդիական տեխնիկայով մշտական գործընթաց է.չունի ոչ սկիզբ և ոչ էլ ավարտ

Սահմանների զինումն արդիական տեխնիկայով մշտական գործընթաց է, որը չունի ոչ սկիզբ և ոչ էլ ավարտ: Այս մասին հունվարի 8-ին հանրապետական հավաքակայան այցի ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան: Այս գործընթացը մշտապես գտնվում է գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարության հսկողության ներքո:

Ժողովրդավարությունը ամենաթողություն չէ

Այսօր Պաշտպանության նախարարությունում նախարար Վիգեն Սարգսյանը հավաստագրեր հանձնեց նախարարությունում ՀՀ ՊՆ, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի կողմից կազմակերպված դասընթացին մասնակցած լրագրողներին:

«Փոքր Մհեր» կրթահամալիր են այցելել նախարարներ` Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը

Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել են «Փոքր Մհեր» կրթահամալիր, որտեղ հանդիպել են կրթահամալիրի սաների, նրանց ծնողների և ուսուցչական կազմի հետ:

Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանն այցելել են «Փոքր Մհեր» կրթահամալիր

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նախօրեին այցելել են «Փոքր Մհեր» կրթահամալիր, որտեղ հանդիպել են կրթահամալիրի սաների, նրանց ծնողների և ուսուցչական կազմի հետ:

Համագործակցության հուշագիր է ստորագրվել ՀՀ պաշտպանության նախարարության և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի միջև

Հունվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին և հիմնադրամի խորհրդի անդամ Բեկոր Փափազյանին։

Երեխայից դառնում եք հայրենիքի պաշտպան. պաշտպանության նախարարը՝ զորակոչիկներին

Տարվա առաջին զորակոչի մեկնարկը տրվեց Սարդարապատի հուշահամալիրից: Ամանորյա և սուրբծննդյան տոները նշելուց հետո տղաները ոգևորված են մեկնել ծառայության: Սարդարապատի հուշահամալիրում  հաղթանակի ու հպարտության  ոգին է փոխանցվում հայրենիքի պաշտպաններին:  Նորակոչիկներին բանակ ճանապարհելու էր եկել նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:   Ամանորի ու  սուրբծննդյան տոներից հետո Արմավիրի մարզի նորակոչիկները մեկնեցին կատարելու հայրենիքի նկատմամբ ունեցած  պարտքը: Այդ օրը տղաների համար դարձյալ տոն է: Նրանք հուսադրում էին ծնողներին ու հարազատներին, գիտակցում ծառայության արժեքն ու իրենց  դերը հայրենիքի պաշտպանության սրբազան գործում:  Ջանֆիդա գյուղից Յուրա Խաչատրյանի քաղաքացիական կյանքը 2 տարով փոխարինվելու է զինվորականի: «Ծառայությունը տղայի համար է, թող բոլորն էլ ծառայեն: Բանակը տղային, այսպես ասած, տղամարդ է դարձնում»,- ասում է: Հայրենասիրության առաջին դասերը նորակոչիկներն ստանում են հենց Սարդարապատում, որը մեր պետականության վերականգնման խորհրդանիշն է: Ձմռան ցուրտը չի ընկճել հայոց բանակին  զինվորագրվողներից և ոչ մեկին: Նրանք սպասումների մեջ են: Հնչում է ՀՀ օրհներգը, ներկաները Սարդարապատի բարձունքում ծաղիկներ են  խոնարհում Արցախյան ազատամարտում զոհվածների շիրիմներին ու  խաչքարին: Նորակոչիկներին ոգևորելու և նրանց բանակ ճանապարհելու էր եկել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Այսօր դուք ձեր կյանքում կատարում եք շատ լուրջ անցում, հայրենիքի կողմից պաշտպանված քաղաքացուց դուք դառնում եք հայրենիքի պաշտպան, ձեր ընտանիքի ջերմությամբ շրջապատված երեխայից դուք դառնում եք ձեր ընտանիքը պաշտպանող տղամարդ, ձեր ուսուցիչների հայրենասիրական դասերը լսող աշակերտից դուք ձեր արարքով դառնում եք ամենամեծ  հայրենասիրության դասը տվող քաղաքացին: Ձեզ բարի ծառայություն և բարի վերադարձ»,- ասում է նա: Վիգեն Սարգսյանը երախտիքի խոսք հղեց նաև նորակոչիկների ծնողներին, որոնք որդիների դաստիարակության մեջ կարևորել են հայրենիքի սերը: Նրանք պետք է ամուր պահեն կապը բանակի հետ, պետք է վստահեն հրամանատական կազմին, որոնք զինվորների անվտանգության տեսակետից ավելի  խստապահանջ են գտնվելու նրանց նկատմամբ:  «Վստահեք իրենց, վստահեք հայոց բանակին, ես վստահ եմ, որ ամեն ինչ լինելու է շատ լավ»,- ասում է։ Լավագույն ծառայության համար պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը  շնորհակալագրեր հանձնեց զինվորների ծնողներին: Արամ Անդրեասյանը հպարտության զգացումով նախարարի ձեռքից ստացավ շնորհակալագիրը: Հոր համար սպասելի էր, լավագույն ծառայության համար շնորհակալագիր էին ստացել նաև իր ծնողները:  Որդին՝ Սուրեն Անդրեասյանը պաշտպանում է հայրենիքի հարավային սահմանը: Տարվա առաջին զորակոչին նորակոչիկների կողքին էր նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ողջունելով ծնողներին ու վաղվա զինվորներին մարզպետը շնորհավորեց նրանց Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ մաղթելով անփորձանք ու բարի ծառայություն: 71-ամյա Վարդիթեր տատիկը  5-րդ թոռանն էր ճանապարհում բանակ: Տատիկը վստահ է, որ այս թոռն էլ պատվով է կատարելու իր գործը, Նվերը ամենահարազատն է, իր պահածը: Պատրաստ է ուրախ ճանապարհելու նաև մյուս թոռներին՝ ցանկանում եմ բոլորին բարի ճանապարհ մինչև տեղամաս, բարի ծառայություն՝ ընթացքում և թող նրանք նորից լսեն իրենց ծնողների սրտի թրթիռը իրենց վերադարձով: Հպարտության զգացումը պատել էր Հռիփսիմե Սամվելյանին, նույն զգացողությունն ուներ նաև որդին՝  Գևորգը:   Տղան սովորականից  ավելի վաղ է արթնացել ու շտապեցրել ծնողներին: «Եթե իմ որդին չծառայի, ապա ով է պաշտպանելու մեզ, մեր տունն ու հայրենիքը: Թող ծառայեն խաղաղ երկնքի ներքո»: Հարազատների շուրթերին միայն աղոթք է, նրանք ևս մեկ անգամ   լուսանկարվեցին տղաների հետ, բարեմաղթանքներ տվեցին ու  ճանապարհեցին ծառայության:

ՊՆ-ում քննարկվել են ձմեռային զորակոչի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները

ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ հունվարի 9-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ:

1.28. պաշտպանության նախարարությունում գործում է թեժ գիծ

Պաշտպանության նախարարությունում այսուհետ կգործի թեժ գիծ ՝ 1.28 կարճ հեռախոսահամարով: Այսուհետ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09.00-ից երեկոյան 18.00-ը անվճար հեռախոսահամարով քաղաքացիները կարող են ներկայացնել զինված ուժերին վերաբերող իրենց խնդիրները:  <<Շատ հեշտ է հիշելը, հունվարի 28-ը բանակի օրն է>>,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախարար  Վիգեն Սարգսյանը: Հանդիպման առիթն իհարկե միայն թեծ գիծը չէր: Պաշտպանական գերատեսչությունում ամփոփվել են մարդու իրավունքների ոլորտում նախարարության իրականացրած ոչ միայն մեկամսյա ծրագրի արդյունքները, այլև բազմաթիվ նախագծեր:   Պաշտպանության նախարարության կարևորագույն գործառույթներից է քաղաքացիական վերահսկողության իրականացումը ԶՈւ-ում: Այս ոլորտում նախարարութան  հիմնական գործընկերներից է ՄԻՊ ինստիտուտը, որի հետ համագործակցությունը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր որակեց արդյունավետ։ Մարդու իրավունքների ոլորտում հիշյալ կառույցի իրականացրած մեկամսյա ծրագրի  ամփոփումից զատ ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների և բարեվարքության բաժնի պետ, փոխգնդապետ  Ալիկ Ավետիսյանն անդրադարձավ նաև  մարդու իրավունքների ոլորտում միջազգային կառույցների հետ համագործակցությանը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ իրականացված մի շարք ծրագրեր, որոնց թվում նաև ԵՊՀ սոցիոլոգիայի  ֆակուլտետի  հետ իրականացված <<Լրագրողների դերը  բանակ-հասարակություն հարաբերությունների  ամրապնդման գործում>> երկամսյա խորացված դասընթացն էր՝ ուղղված բանակ-հասարակություն, իսկ այժմ նաև՝ ազգ-բանակ կապի ամրապնդմանը: Ոլորտում աշխատող լրագրողների գրագետ ու պատասխանատու աշխատանքի կարևորություն իր խոսքում ընդգծեց նաև մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Լրագրողների միջոցով հանրությունն այսօր նաև կտեղեկանա, որ ՊՆ- ում այսուհետ կգործի թեժ գիծ ՝ 1.28 կարճ հեռախոսահամարով: <<Շատ հեշտ է հիշելը, հունվարի 28-ը բանակի օրն է>>,- նկատեց պաշտպանության նախարարը: Ըստ ՄԻՊ Արման Թաթոյանի՝ զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցում  կարևոր է ոչ միայն արագ արձագանքը, այլև խախտումների նկատմամբ  հասարակության անհանդուրժողական վերաբերմունքն ու ակտիվ  ներգրավվածությունը հիշյալ գործընթացներում, համագործակցությունը քաղաքացիական հասարակության, անկախ փորձագետների հետ: Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է նաև  այս ոլորտում միջազգային փորձը, որը ուսումնասիրելու և մեր երկրում այն արդյունավետ ներդնելու նպատակով էլ ստեղծվել է Հայաստանի ՄԻՊ-ին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով  փորձագիտական  խորհուրդը։

ամենաերջանիկ մարդը կլիներ, եթե շարունակեր այն պատասխանատու աշխատանքը, որը վստահվել է իրեն:

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է 2017 թ. խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորելու կամ հետագայում այլ պաշտոն վարելու մասին մամուլի հրապարակումները:

Բորդյուժայի՝ Արցախը ԼՂՀ ներկայացնելու հայտարարություն տարաբնույթ մեկնաբանությունները

Դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի արած հայտարարությունը շարունակում է տարաբնույթ մեկնաբանությունների ու գնահատականների տեղիք տալ, հատկապես այն բանից հետո, երբ հայտարարությունից օրեր անց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժան փոխարինվեց իր տեղակալ Վալերի Սեմերիկովով:    Երեկ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ գնահատականին՝  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ այն  շատ հստակ էր։ «Չինարիում միջադեպի հետ կապված գլխավոր քարտուղարի հայտարարությունը շատ հստակ էր, իսկ գլխավոր քարտուղարը ՀԱՊԿ­ կարևորագույն ինստիտուտներից մեկն է և նիստերի միջև ընկած հատվածում արտահայտում է ամբողջ կազմակերպության կարծիքը»: Փորձագիտական շրջանակներում, մինչդեռ, գնահատականները միանշանակ չեն: «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, օրինակ, միանշանակ համոզված է, որ Բորդյուժան ներկայացրել է կազմակերպության տեսակետը: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ, մինչդեռ, Բորդյուժայի հայտարարությունն ամեն դեպքում հասցեական չէր, երբ այն դիտարկում ենք տեղի ունեցած դիվերսիայի տեսակետից: Քաղաքագետը նկատում է, որ որեւէ գնահատական տրված չէր, որը կտեղավորվեր ՀԱՊԿ-ի նորմատիվներով ամրագրված վտանգների ու սպառնալիքների մեջ: «Նման գնահատական տրված չէր: Տրված չէր հասցեատիրոջ անվանումը: տրված էր, որ ՀՀ տարածքում տեղի է ունեցել ինչ-որ մի բան, որը իրենք գնահատում են սադրանք: թերեւս այս առումով հայտարարությունն անբավարար էր»: Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանի արձագանքը հենց դրա լավագույն վկայությունն էր: Իհարկե, Ադրբեջանն առաջին հերթին փորձեց դժգոհություններ արտահայտել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձեւակերպման կապակցությամբ: Ստեփան Սաֆարյանը համակարծիք էր, որ դա Ռուսաստանի տեսակետն էր, սակայն, ըստ նրա, նման տերմինաբանությամբ ուղղակի ուշադրություն շեղվեց: «Քանի որ ինքը՝ ՀԱՊԿ-ը ունակ չէր ադեկվատ գնահատական տալու տեղի ունեցածին, բնականաբար, քարտուղարությունը, եւ առաջին հերթին պիտի խոստովանել՝ Ռուսաստանը, փորձեցին կոշտ գնահատականով նախազգուշացնել Ադրբեջանին, որովհետեւ ակնհայտորեն պայմանավորվածություններ են խախտվել եւ Ռուսաստանը գոհ չէր, որ Ադրբեջանը նման սադրանք է կազմակերպել, որովհետեւ այդ սադրանքը, ըստ էության, օրակարգ էր բերում Վիեննայի օրակարգը եւ, մասնավորապես, միջադեպերի հետաքննման մեխանիզմը, որը Ռուսաստանին բացարձակապես ցանկալի չէ: Այսինքն՝ միջադեպերի հետաքննման մեխանիզմի ներդրում, մոնիտորինգի մեխանիզմների ամրապնդում՝ ԵԱՀԿ դիրքերի ամրապնդում: Մի բան, որը Ռուսաստանի համար ցանկալի չէր»: Հետեւաբար, Ռուսաստանին մնում էր քարտուղարության միջոցով Ադրբեջանին ինչ-որ բան հասկացնել: Միաժամանակ, ըստ վերլուծաբանի, Ռուսաստանը հասկանալով, որ Ադրբեջանին շատ է զայրացրել, որի հետ ունի տնտեսական, քաղաքական ու այլ հեռահար նպատակներ, բնականաբար, գնացին նաեւ Բորդյուժային փոխարինելու քայլին՝ այդպիսով հանգստացնելով Բաքվի կրքերը: Այդ փորձը, սակայն, մեզ համար անցանկալի մեկնաբանություններ ստացան: Այն է, որ Բորդյուժան պատժվել է: Փաստորեն Բորդյուժայի գնահատականը մնաց որպես հեռացած գլխավոր քարտուղարի գնահատական եւ պետք չէ այն վերագրել ՀԱՊԿ-ին ու հույսեր կապել, թե «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձեւակերպումը լուրջ ազդեցություն ունի, մանավանդ անդամ երկրներն իրենց վարքագծով ցույց տվեցին, որ դա ամբողջ կազմակերպության գնահատականը չէ՝ եզրափակեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նույնպես կարծում է, որ արված հայտարարությունից պետք չէ առանձնապես սպասումներ ունենալ: Նա, միաժամանակ, Բորդյուժայի փոխարինումը չի կապում արված հայտարարության հետ: Ինչ վերաբերում է այդ առթիվ մեկնաբանություններին, ապա, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրենի ձեւակերպմամբ, բնական են ինչպես Ադրբեջանում հնչող մեկնաբանությունները, այնպես էլ Հայաստանում. մարդիկ, ովքեր ուզում են հակառուսական մոտեցումներ, ուրեմն պիտի մեկնաբանեն այնպես, ինչպես դա մեկնաբանում են:

Վիգեն Սարգսյան. Մեր ԶՈւ- ն արձագանքում են, երբ կա թիրախ խոցելու անհրաժեշտություն

Տոնական օրերին իրավիճակը Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանին եղել է համեմատաբար հանգիստ, ինչի մասին Հանրապետական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Վիճակը եղել է համեմատաբար ավելի հանգիստ: Սա չի նշանակում, որ չեն եղել հրադադարի խախտումներ, այն առումով, որ հակառակորդը շարունակում է պարբերաբար կրակ արձակել, բայց դրանք հիմնականում չթիրախավորված կրակոցներ են: Գիտեք, որ մեր Զինված ուժերը արձագանքում են միայն թիրախայինին այն դեպքում, երբ կա թիրախ խոցելու անհրաժեշտություն»։ Նախարար Վիգեն Սարգսյանը նշել է սակայն, որ  զինադադարի ցանկացած խախտում հրադադարը պահպանելու պարտավորության խախտում է, և դրան պետք է լինի քաղաքական համապատասխան արձագանք: Վիգեն Սարգսյանը անդրադարձել է նաև առաջնագծի վերազինման խնդրին ու դիվերսիոն ներթափանցման փորձերին։ «Չկա այնպիսի տեխնիկա, որը բացառի հակառակորդի ներթափանցումները, սակայն սահմանների վերազինումն ու կահավորումը մշտապես ընթացող գործընթաց է։ Այնուամենայնիվ, իհարկե, ինչքան ավելի կահավորված է առաջնագիծը, այնքան նման ներթափանցման հնարավորությունն ավելի քիչ է։ Ապրիլից ի վեր տեսնում ենք, որ երևույթն ապացուցվում է փաստերով՝ ներթափանցման փորձերի թվաքանակով և դրանց արձագանքելու մեր կարողությամբ»։ Անդրադառնալով դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանի Չինարիի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձին  ու մամուլում հայտնված լուրերին, որ եղել է,ոչ թե դիվերսիոն խումբ ,այլ մեկ հոգի՝  ՀՀ   ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը բացեց որոշակի փակագծեր։ «Ես ներկա եմ եղել դեպքի վայրում։ Ինչ- որ տեղի ունեցավ  3-րդ բանակային   կորոպուսի ուղղությամբ, դեպքը մանրամասն  վերլուծվել է, հակառակորդը, որ խնդիր էր դրել  իրականացնելու, խոցվել է ու հիմա դին գտնվում է  մեզ մոտ»։ Իսկ մինչ սահմանային միջադեպերին անդրադառնալը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան հրամկազմի այլ ներկայացուցիչներ ներկայացրեցին արդեն  երեկվանից մեկնարկած  այս զորակոչի  առանձնահատկությունները։ Այսուհետ նորակոչիկները զինվորական համազգեստն ստանալու  են հենց հավաքակայանում։ Փոփոխություն է կատարվել նաև մարտական հերթապահության անցնելու կարգի մեջ։  Վիգեն Սարգսյանի հրամանով՝ չեղարկվել է ապրիլից հետո մարտական հերթապահության գործող կարգն ու վերադարձ է կատարվել նախկինին, այսինքն  նորակոչիկը մարտական հերթապահության կանցնի վեցամսյա ծառայությունից հետո միայն։ Մինչ այդ նրանք ծառայությունը կանցնեն ուսումնական զորամասերում: Հիշեցնենք, որ այդ ժամկետը զգալի կրճատվել էր եւ զինվորական ծառայության անցնելուց երկու ամիս անց զինվորները անցնում էին մարտական հերթապահության: Ու թերևս անդրադարձ կատարվեց  բժշկական ստուգումներին. այն, որ հաճախ նորակոչիկներին բանակ են զորակոչում առողջական խնդիրներով: Պաշտպանության նախարարը հավաստիացրեց, որ հանրապետական հանձնաժողովի առջեւ խնդիր են դրել՝ մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր դեպք՝ սխալներ թույլ չտալու համար։ «Իհարկե, մենք մտահոգությամբ ենք ֆիքսում, որ շատ նորակոչիկներ գալիս են հիվանդությունների հաստ փաթեթով եւ յուրաքանչյուր դեպքում մինչեւ վերջ հասկանալու խնդիր կա՝ պարզելու դրա իսկությունը եւ հիմնավորվածությունը: Զինված ուժերի շահերից է բխում, որպեսզի զորակոչվեն եւ ծառայություն անցնեն այն մարդիկ, որոնք ֆիզիկապես ի վիճակի են դա անել՝ առանց լրացուցիչ բարդություններ առաջացնելու առողջության համար»: 

Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը փորձել են փարատել «Փոքր Մհեր»- ի սաների եւ ծնողների մտահոգությունները

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել են «Փոքր Մհեր» կրթահամալիր, որտեղ հանդիպել են կրթահամալիրի սաների, նրանց ծնողների և ուսուցչական կազմի հետ: Նախարարները հանգամանալից ներկայացրել են ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հետ «Փոքր Մհեր» կրթահամալիրի միավորման ծրագիրը, նշելով, որ գործընթացը նախաձեռնվել  է ռազմական կրթության ոլորտում իրականացվող արմատական բարեփոխումների շրջանակում: Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը փարատել են կրթահամալիրի սաների և նրանց ծնողների մտահոգությունները՝ կապված երկու կրթական հաստատությունների միավորման հնարավոր բարդությունների հետ, հավաստիացնելով, որ դրա արդյունքում կրթական պրոցեսը միայն շահելու է, ինչը դրական է անդրադառնալու ուսումնառության արդյունավետության, հետևաբար նաև՝ սաների գիտելիքների վրա: Ընդգծելով, որ կրթահամալիրի սաներն ազատ են հետագա ուսուցման վայրի ընտրության հարցում, նախարարները նաև վստահեցրել են, որ միավորման գործընթացի շնորհիվ ակնկալվող արդյունքները տեսանելի կլինեն արդեն մոտ ապագայում:

ՀՀ պաշտպանության նախարարը Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնյայի հետ քննարկել է ոլորտում համագործակցությանն հարցեր

Վիգեն Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով վարչության ղեկավար Ֆլորանս Մանժենին և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեին:

Հանդիպում՝ զորացրված զինծառայողների հետ

Հանրապետության Նախագահն այսօր պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում հանդիպում է ունեցել վերջին ամիսներին զորացրված՝ ծառայության ընթացքում անձնվիրությամբ ու խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ, որոնց մեծ մասը մասնակցել է մարտական գործողություններին՝ հակառակորդի ոտնձգություններից պաշտպանելով հայրենիքը: Հանդիպմանը Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ մասնակցել է նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն հայտնել լավ ծառայության համար և խոսքն ուղղել ոչ միայն ներկաներին, այլև բոլոր զորացրված զինվորներին: Նշելով, որ անցած տարում մեր զինվորների ծառայությունը համընկավ այնպիսի մի ժամանակաշրջանի հետ, երբ ապրիլին նրանք ընդունեցին հակառակորդի հարվածը և պատվախնդրությամբ պաշտպանեցին հայրենիքը, Նախագահն ընդգծել է, որ զորացրվելուց հետո էլ նրանք հայրենիքի զինվորն են, որտեղ և որ բնագավառում էլ շարունակեն իրենց գործունեությունը: «Իհարկե, մենք կարոտում և հպարտանում ենք բոլոր այն տղաներով, ովքեր ընկան քաջի մահով: Հպարտանում ենք նաև բոլոր այն տղաներով, ովքեր, քաջաբար կռվելով, ողջ մնացին և շարունակելու են իրենց նվիրական ծառայությունը հայրենիքին: Ես խնդրել եմ պաշտպանության նախարարին կազմակերպել այս հանդիպումը, որովհետև ծառայող զինվորների հետ միշտ էլ հաճելի է զրուցել, բայց ծառայության մեջ նրանք փոքր-ինչ կաշկանդված են լինում՝ պայմանավորված երկու հանգամանքով. կարծում եմ՝ հանգամանքներից մեկն այն է, որ նրանք չեն ցանկանում խոսել խնդիրների, դժվարությունների մասին, որպեսզի լացկանի, քրթմնջացողի դերում չհայտնվեն, որպեսզի տպավորություն չլինի, թե իրենք իրենց համար ինչ-որ լավ պայմաններ են ուզում հայրենիքին ծառայելու համար: Բայց, իհարկե կա նաև երկրորդ հանգամանքը՝ միշտ էլ զինվորը մտավախություն ունի, որ եթե խոսի խնդրի մասին, ապա վերադասը կարող է նեղանալ: Ես կարծում եմ, որ այսօր մենք պետք է ունենանք անկաշկանդ խոսակցություն, անկաշկանդ քննարկում, հասկանանք, տեսնենք, թե ո՞րն է մեր բանակի առավելությունը, որո՞նք են մեր զինվորական ծառայության դրական կողմերը և ինչի ենք հասել: Բայց խոսենք նաև այն խնդիրների մասին, որոնք պետք է ապագայում լուծվեն՝ ավելի մարտունակ դարձնելով մեր բանակը, որովհետև մենք պարտադրված ենք ունենալ մարտունակ բանակ: Բոլոր ժողովուրդներին էլ պետք են բանակներ, բայց կան դեպքեր, երբ այդ պետքը դառնում է անհրաժեշտություն՝ կենսական անհրաժեշտություն: Մեզ համար մարտունակ բանակը կենսական անհրաժեշտություն է»,-ասել է Հանրապետության Նախագահը: Սերժ Սարգսյանն առաջարկելով անկաշկանդ խոսել եղած խնդիրների և առհասարակ մեր երկրի հետագա զարգացման մասին՝ նշել է, որ ինքը ևս ունի հարցեր, որոնց շուրջ կցանկանար լսել հայրենիքի պաշտպանների կարծիքը: Զորացրված զինծառայողները Նախագահից հետաքրքրվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարով, 25-ամյա հայոց բանակի ամենամեծ ձեռքբերմամբ, պաշտպանության նորանշանակ նախարարի կողմից հռչակված «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացման գործում զորացրված զինվորի դերակատարմամբ, հասարակության մեջ սպայի կերպարի ճիշտ ներկայացման, նրա հեղինակության բարձրացման հնարավորություններով, հակառակորդի կողմից ծավալվող սպառազինությունների մրցավազքի պարագայում հայկական կողմի հնարավոր պատասխանով, մարտական հերթապահության մեջ ներգրավված զինծառայողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագրով և բանակաշինությանն ու պաշտպանության ոլորտին վերաբերող մի շարք այլ թեմաներով: Հանրապետության Նախագահը զրույցի ընթացքում զինվորներից լսել է իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները, այդ թվում, թե ի՞նչ կցանկանային զինծառայողները, որ փոխվեր զինված ուժերում, ի՞նչ խնդիրներ են նրանք տեսնում, ի՞նչ տվեց բանակում ծառայությունը հայրենիքի առջև իրենց պարտքը կատարած զինվորներին, ո՞վ է ամենահիշված հրամանատարն ու ինչո՞ւ, մինչև մարտական գործողությունները զինվորների ստացած գիտելիքները բավարա՞ր էին մարտական գործողություններին արդյունավետ մասնակցելու համար, մտադի՞ր է, արդյոք, հանդիպման մասնակիցներից որևէ մեկը ներգրավվել պայմանագրային ծառայության մեջ կամ դառնալ սպա, որքանո՞վ էին բանակի մասին նրանց պատկերացումները համապատասխանում մինչև զորակոչվելն ունեցած սպասելիքներին, զորացրվելուց հետո կապ պահպանո՞ւմ են ծառայակից ընկերների հետ: Հանդիպման արդյունքներով Նախագահը նաև մի շարք հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը, որոնք վերաբերել են ծառայության անվտանգության առավել բարձրացմանը, զինվորների գաղափարական դաստիարակության և ազատ ժամանակի կազմակերպման ուղղություններով աշխատանքի զարգացմանն ու կատարելագործմանը, նոր սպառազինության ձեռքբերմանը զուգընթաց համապատասխան մասնագետների շարունակական ուսուցմանն ու պատրաստմանը, ուսումնական կենտրոններում՝ ըստ անհրաժեշտության նոր ծրագրերի ներդրմանը, մարտական հերթապահության մեջ ներգրավված զինծառայողների ուսման վարձերի ամբողջությամբ վճարման ծրագրի ներդրման ուղղությամբ ԿԳՆ-ի հետ աշխատանքի շարունակմանը, ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տեղափոխմանը Դիլիջան՝ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին ուսումնական կենտրոնի շենք:

Գողանալը, բանակի հաշվին ապօրինի հարստանալը պետք է դառնա անհնար. Վիգեն Սարգսյան

Գողանալը, բանակի հաշվին ապօրինի հարստանալը պետք է դառնա անհնար: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` նշելով, որ դրա համար անհրաժեշտ է ներդնել համապատասխան ընթացակարգեր: «Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության  կողմից բացահայտված չարաշահումներից հետո  հետեւություններ են արվել, բանակին մատակարարումներ անող ընկերությունների հետ աշխատանքը դարձել է ավելի բաց ու թափանցիկ: Մենք շահագրգիռ ենք, որ բոլոր ապրանքատեսակները հնարավորինս ցածր գնով ստանանք, բայց բարձր որակով: Մենք  շարունակելու ենք այդ  քայլերը: Կարծում եմ՝ այն գործարարները, որոնք բանակի հետ աշխատում են, արդեն զգացել են այդ քաղաքականության ազդեցությունը: Այս ամիսների ընթացքում կտրուկ նվազել է բանակին թերի մատակարարումների ծավալը, որը, ցավոք սրտի, բավականին մեծ էր: Գնային առումով զգալիորեն բարձրացել է նոր կնքված պայմանագրերի արդյունավետությունը»,- նշել է նախարարը: Վիգեն Սարգսյանի խոսքով` սրան զուգահեռ շարունակվում են խախտումներ կատարած գործարարներին ու չինովնիկներին պատասխանատվության ենթարկելու գործողությունները. «Բացահայտվելու եւ պատժվելու են բոլոր նրանք, ովքեր ապօրինի գործունեությամբ վնաս են հասցրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերին: Միեւնույն ժամանակ պետք է ընթացակարգերի վրա աշխատենք, որովհետեւ քաղաքական առումով ձեռնտու է գտնել կոնկրետ դեպք եւ պատժել, իսկ արդյունավետության առումով շատ ավելի կարեւոր է ձեւակերպել ընթացակարգ, որի միջոցով գողանալը, բանակի հաշվին ապօրինի հարստանալը պետք է դառնա անհնար»:

Հայ ժամկետային զինծառայողները կուսումնասիրեն ծրագրավորում և համակարգչային գրաֆիկա

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը նախօրեին ստորագրել են համագործակցության մասին հուշագիր, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի շառայությունը։

Նախարար Սարգսյանը կարևորում է զինծառայողների ապահովագրման հիմնադրամի աշխատանքի թափանցիկությունը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վստահեցրեց, որ ՊՆ-ի համար շատ կարևոր է հիմնադրամի աշխատանքի թափանցիկությունը և հասարակության համար առավելագույն հասանելիությունը:

Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը hունվարի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել է Եվրոպական Միության արտաքին հարցերով ծառայության համընդհանուր անվտանգության և պաշտպանության հարցերով ներկայացուցիչ տիկին Կլարա Գանսլանդտին և ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն:

Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանն առնչվող հարցեր

Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերով վարչության ղեկավար Ֆլորանս Մանժենին և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեն:

Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել զորացրված զինծառայողների հետ (Լուսանկարներ)

Հանրապետության Նախագահն այսօր պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում հանդիպում է ունեցել վերջին ամիսներին զորացրված՝ ծառայության ընթացքում անձնվիրությամբ ու խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ, որոնց մեծ մասը մասնակցել է մարտական գործողություններին՝ հակառակորդի ոտնձգություններից պաշտպանելով հայրենիքը: Հանդիպմանը Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ մասնակցել է նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարը տեսակապի միջոցով ողջունել է խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողներին

ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձին ընդառաջ՝ հունվարի 25-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունում կազմակերպվել է տեսակամուրջ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Աֆղանստանում, Կոսովոյում, ինչպես նաև Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների միջև:

Բանակի նորացված հանդերձանքը

2017թ.-ին Զինված ուժերում անցում կկատարեն նոր կիսաճտքավոր կոշիկների, որոնք, ի տարբերություն, այսօրվանների՝ ամբողջությամբ կաշվե կլինեն: Զինված Ուժերի մատակարարման թիկունքի բազայի հրամանատարի տեղակալ, մայոր Զոհրաբ Սարգսյանը ասել է նաև, որ ցուրտ եղանակային պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին տրվելու է  լրացուցիչ հանդերձանք ու նաև ու լրացուցիչ սնունդ:   2017թ.-ին Զինված ուժերում  մարտական հերթապահության անցնելու կարգի մեջ փոփոխություն  կատարվեց։ Նախարար Վիգեն Սարգսյանի հրամանով՝ չեղարկվեց  ապրիլից հետո մարտական հերթապահության գործող կարգն ու վերադարձ  կատարվեց նախկինին։ Այսինքն՝  նորակոչիկը մարտական հերթապահության կանցնի վեցամսյա ծառայությունից հետո միայն։ Մինչ այդ նրանք ծառայությունը կանցնեն ուսումնական զորամասերում: Հիշեցնենք, որ այդ ժամկետը զգալիորեն կրճատվել էր եւ զինվորական ծառայության անցնելուց երկու ամիս անց զինվորները անցնում էին մարտական հերթապահության: Զինված ուժերում  փոխվել է նաեւ զինվորական հանդերձանքը։ Անցում կկատարեն նոր կիսաճտքավոր կոշիկների, որոնք, ի տարբերություն ներկայի, ամբողջությամբ կաշվից կլինեն: Զինված ուժերի մատակարարման թիկունքի բազայի հրամանատարի տեղակալ, մայոր Զոհրաբ Սարգսյանն ասում է, որ նախկինում կոշիկների ճտքի հատվածը կարվում էր ոչ բնական կաշվից, ինչը խնդիրներ էր առաջացնում ու չէր դիմանում եղանակային բարդ պայմաններին։ Նոր կոշիկներում կլինեն շնչող ներդիրներ: Կոշիկների փորձնական խմբաքանակն արդեն այս տարի կմատակարարվի զինծառայողներին, որից հետո բարեհաջող ընթացքի դեպքում լիովին անցում կկատարվի դրանց: Զոհրաբ Սարգսյանի խոսքով՝ փոխվել են ժամկետային զինծառայողներին տրամադրվող բամբակյա շապիկի ու տաք ներքնաշորի գույները. որոշվել է, որ դրանք նախկին շագանակագույնի ու սպիտակի փոխարեն լինեն պաշտպանական կանաչ գույնի, իսկ ցուրտ եղանակային պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին տրվելու է նաև լրացուցիչ հանդերձանք: Ի դեպ՝ սննդի դեպքում ևս տարբերություն կա մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների ու զորամասային ծառայողների միջև: ԶՈւ թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանն ասում է, որ  մարտական հերթապահություն իրականացնողների սթրեսը ավելի շատ  է, նրանց սննդաբաժնում ավանդականին ավելանում է, օրինակ, կիսապխտած երշիկ,  քաղցրավենիք` ջեմ, թխվածքաբլիթ, շոկոլադ և այլն:

$200 մլն-ի սպառազինության մի մասն արդեն ՀՀ-ում է. նախարար

«Երկու հարյուր միլիոն դոլարի սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է, մատակարարվել են զինված ուժերին և դրված է ծառայության»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախարարի խոսքով,  սպառազինության մյուս մասի հետ կապված ամեն ինչ ընթանում է ըստ ժամանակացույցի, հետամուտ են լինելու, որ հնարավորինս շուտ ստանան ամբողջ ծավալները, քանի որ ուղիղ կապ ունի բանակի մարտունակության հետ: «Փնտրում ենք բոլոր հնարավորություններն ինչպես ռուսական շուկայում, այնպես էլ այլ գործընկեր երկրների՝ հետ համալրելու Զինված ուժերն անհրաժեշտ սպառազինությամբ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ չնայած Հայաստանն ունի մարտունակ բանակ, սակայն պետք է նայել առաջ, իրադարձություններից ավելի արագ զարգանալ։

Ես համարում եմ ՊՆ-ի աշխատանքը ամենահետաքրքիր, պատասխանատու և կարևոր աշխատանքներից մեկը. Վիգեն Սարգսյան

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին իր մասնակցությանը:

Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում կարվեն նշումներ

Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու մասին նշումի հետ կապված խնդիրների մասին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեղյակ է, այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

Վիգեն Սարգսյանը ամփոփել է իր պաշտոնավարման հարյուր օրը

Վիգեն Սարգսյանը ամփոփել է իր պաշտոնավարման հարյուր օրը Պաշտպանության Նախարարությունում։ Նախարարը մատնանշել է այն ուղղությունները, որոնց վերաբերյալ քայլեր են կատարվում կամ դեռ կատարվելու են Ազգ-Բանակ գաղափարը կյանքի կոչելու համար։ Իհարկե հարյուր օրը դեռ բավական չէ, գնահատելու ու համապարփակ վերլուծելու Վիգեն Սարգսյանի աշխատանքը, սակայն կան երևույթներ,որոնց արժե անդրադառնալ։

Հայոց բանակը հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է. Բանակի օրը ավանդական այց Եռաբլուր (լրացված)

տեղադրվել է ժամը 11։36- ին լրացվել է ժամթ 15։49- ին Հայոց բանակի կազմավորման 25-­րդ տարեդարձի կապակցությամբ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել Հայաստանի եւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հայոց բանակի 25-ամյակի առթիվ այսօր առավոտյան «Եռաբլուր» պանթեոն այցելեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Լեւոն Մնացականյանը, ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ բարձրաստիճան այլ հյուրեր: Նրանք ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին եւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:   Տոնական այս օրը նախեւառաջ միմյանց շնորհավորելու առիթ է եւ դա էին առաջին հերթին անում «Եռաբլուր» այցելած բազմաթիվ ազատամարտիկները, ԵԿՄ անդամները, ՀՀ և ԼՂՀ Զինված ուժերի ներկայացուցիչները: Հայկական զինված ուժերը ստեղծվել եւ կայացել են պարտադրված պատերազմի պայմաններում եւ Հայոց բանակը հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է՝ մեզ հետ զրույցում ասաց Արցախի հերոս, ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանը: Մեր բանակը բացարձակ հաստատություն է եւ վաղվա հզոր Հայաստանի երաշխավորը՝ մեզ հետ զրույցում ասաց նախկին ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Մայիս Դավթյանը՝ Չաուշը: Նա նկատեց, որ բանակի թերությունների մասին հաճախակի են խոսում մեզանում, սակայն այդ նույն խոսողներն իրենք են ապրում թերություններով ու ավելացնում դրանք։ «Ամեն մարդ պիտի զգա, որ իր արարքներով բարձրացնում է հայրենիքը, բարձրացնում է բանակը եւ այդպես ավելի լավ կլինի, քան խոսելով ու քննադատելով, սակայն, իր արարքներով ավելի շատ թերություններ ավելացնի: Բանակը մեր երկրի միակ կառույցն է, որ ոչ մեկը չի կարող նույնիսկ վատ բառ ասել. այն մեր հպարտությունն է, մեր հզորությունը, մեր վաղվա երաշխիքը. ապագայի ավելի հզորացման երաշխիքը»: Անցած 25 տարիներին անառարկելիորեն Հայոց բանակն ունեցել է մեծ ձեռքբերումներ: Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի խոսքով՝ աշխարհի ամենահզոր պետությունների բանակներում անգամ կան բացթողումներ եւ չի կարելի խոսել միայն մեր զինված ուժերում նկատվող թերությունների մասին: «Բացթողումներ կլինեն եւ կշտկվեն: Ապրիլյան օրերն էլ մեզ բոլորիս համար դաս է եղել ու միայն բանակի համար չէ, թե՛ թիկունքը, թե՛ պաշտպանության բանակը, թե՛ Հայաստանի զինված ուժերը այդ բացթողումների մասին գիտեն եւ մենք այդ բացթողումներն արդեն իսկ լրացրել ենք, դեռ մի բան էլ ավելի ու այսօր եւ՛ Հայաստանի, եւ՛ Ղարաբաղի զինված ուժերը պատրաստ են ցանկացած ոտնձգության դեմն առնել»: Հայաստանի եւ Ղարաբաղի բոլոր տարածքներն անվտանգ են եւ այդ անվտանգությունը պաշտպանում եւ ապահովում են հայկական զինված ուժերը՝ վստահեցրեց ԼՂՀ ԱԽՔ, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Բանակն այսօր աներկբա կայացած արժեք է՝ այս ձեւակերպմամբ օրվա խորհրդին անդրադարձավ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Աբրահամյանը: Մեր լինելիության խնդիրը, ապագային միտված բոլոր քայլերը պետք է լինեն հզոր, կայացած, հասարակության կողմից ամենայն լրջությամբ արժեւորված եւ ընունված բանակը՝ ասաց նա։ «Բոլոր կարգի հաղթանակներն այսօրվա պայմանավորված են բանակի իրողությամբ եւ բանակի հիմքը հանդիսացող երկրապահական շրջանակներով՝ այն կռվող տղաներով, որոնք այստեղ պառկած են: Փառք ու պատիվ նրանց, փառք ու պատիվ մեր բանակին»: Բանակի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոն այցելած  «Երկրապահների միության» ղեկավար Մանվել Գրիգորյանն ասում է. «Այն տղաները, ովքեր իրենց կյանքն են տվել մեր անկախությանը, պետականությանը, բանակաշինությանը եւ էսօր երկնքից են նայում՝ հպարտանում են, որ այսօր ունենք իրոք մարտունակ բանակ, մեր սահմանները պաշտպանված են, ոտնձգություններն էլ որեւէ դեր չեն կարողանում խաղալ: Մեր զինվորը, բոլորս միասնական ենք եւ ամուր պաշտպանում է մեր երկիրն ու անկախությունը: Բոլորին շնորհավորում եմ»: Հիշեցնենք, որ Հայաստանում հունվարի 28-ը որպես բանակի կազմավորման օր համարվեց այն բանից հետո, երբ 1992 թվականի այս նույն օրը կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որն էլ ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Հայոց բանակի ակունքներում կանգնած էին դեռևս 1990 թվականի սեպտեմբերին կազմավորված Երևանի հատուկ գունդը և ինքնապաշտպանական վաշտերը։ 1992-1993 թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց շարժունակ և կանոնավոր բանակ։

Յուրաքանչյուր խնդրահարույց գործի հետևից գնալու ենք ու հետևողական ենք լինելու.Վիգեն Սարգսյան

Հունվարի 25-ին քննչական կոմիտեն տարածեց  հայտարարություն՝ ըստ որ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շավարշ Հակոբի Գալստյանը՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն է՝ ինքնասպանության հասցնել: Շավարշ Գալստյանը տան միակ երեխան էր. հայրը մահացել էր հինգ տարի առաջ, մայրն ապրում է Աբովյան քաղաքում հանրակացարանային պայմաններում: «Ռադիոլուր»-ը փորձեց ՊՆ նախարարից ստանալ պատասխան՝ արդյո՞ք նման դեպքում  զորակոչում են  բանակ, նախարարի պատասխանը հետևյալն էր. «Ինձ զեկուցած նյութերից որևէ խախտում չի ֆիքսվում զորակոչի հետ կապված»: Իսկ մինչ հարցերին անդրադառնալը՝ նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ-ում ամփոփեց իր պաշտոնավարման 118 օրը և խոսեց ՀԱՊԿ- ի հանդիպման եւ ՌԴ կատարած պաշտոնական այցի մասին, տեղեկացրեց, որ մոտ օրերին պաշտոնական այցով կլինի ԻԻՀ-ում, որտեղ քննարկվելու  են  տարածաշրջանային անվտանգության հարցերը: Մոտ 45 րոպե շարունակ ներկայացրեց  կատարած աշխատանքը՝ ասելով որ ՊՆ բաց ու թափանցիկ է աշխատելու հասարակություն հետ. լրագրողի հարցին, թե բաց և թափանցիկի համատեքստում կարող է ասել   ի՞նչ փուլում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրով` 200 միլիոն դոլարի սպառազինությունների ձեռք բերման գործընթացը, նախարարը բացեց  փակագծերը՝ թույլատրելի սահմաններում. «200 մլն-ի հետ կապված չեմ կարող բացել ցանկը, որովհետև այն հույժ գաղտնի է, և ուղղակիորեն կարող եմ խախտած լինել, բայց այն, ինչ նախատեսված էր 200 միլիոնով, դրա մի մասն արդեն գտնվում է Հայաստանում»։ Վիգեն Սարգսյանը խոսեց նաև գնումների ընթացակարգերի մասին, ասաց, որ  վերանայումներ են լինելու, արվելու է ամեն բան, որպեսզի բանակում կոռուպցիան վերանա , հասնելու  են նրան, որ մատակարարման ոլորտում գնումներ կատերն կոնկրետ արտադրողից, ոչ թե միջնորդներից: Վերջինս նաև  նման համեմատական անցկացրեց՝ ամեն անգամ հարցը չպետք է  լուծել դարպասապահի մոտեցմամբ, որի արդյունքում շատ խնդիրներ դուրս կմնան: «Յուրաքանչյուր խնդրահարույց գործի հետևից գնալու ենք ու հետևողական ենք լինելու, ու քրեական պատասխանատվության ենք ենթարկել սահմանին կանգնած զինվորի հաշվին ապօրինի հարստանալու փորձ կատարողներին» ,-ասաց Վիգեն Սարգսյանը: Եվ սահմանին կանգնած զինվորի կոշիկների մասին, այսուհետ. զինվորների կոշիկները  կլինեն ավելի հարմարավետ՝ ճտքերն արհեստական կաշվի փոխարեն կարվելու են բնական կաշվից: Այնպես պետք է անենք, որ  հայկական բանակի կոշիկը դառնա միջազգային ճանաչված բրենդ, և այն հագնեն ոչ միայն զինծառայողները, այլև քաղաքացիական անձիք՝ ասաց նախարարը:  Փոփոխություններ այս տարի լինելու են նաև զինվորական հանդերձանքում։ Նախարարը անդրադարձավ զինգրքույկներում ապրիլյան պատերազմի մասնակիցների գրանցման հետ կապված բողոքներին եւս՝մասնավորապես՝ մասնակցությունը որոշ զինծառայողների մոտ ամրագրվել է, որոշ զինծառայողների մոտ՝ ոչ: «Բոլորն ուզում են, որ գրքույկում գրվի, որ իրենք մասնակից են եղել, քանի որ դա արտոնություններ է տրամադրում: Մենք պետք է շատ ուշադիր լինենք՝ բացառելով լավության կարգով շռայլորեն բաժանելը։ Դա կարող է վատ արդյունքներ ունենալ սոցիալական ծրագրերի առումով»: Եվ վերջում արդեն անցում քաղաքականությանը։ Նախարար Վիգեն Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ նախարարի պաշտոնը քաղաքական է։ Հաշվի առնելով այն, որ առջևում  խորհրդարանական ընտրություններ են, հետևաբար ի՞նչ  ձևաչափով է մասնակցելու քարոզարշավին և արդյոք ճի՞շտ են խոսակցությունները, որ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելու  է հենց ինքը: Նախարարը  հարցին հարցով պատասխանեց. «Ես նմա՞ն եմ մի մարդու, ով նախընտրական ցուցակը կհրապարակի իր կուսակցությունից շուտ»: Իսկ հնարավո՞ր է, որ ընտրություններից հետո ստանձնի վարչապետի պաշտոնը՝ նախարարը նշեց, որ ինքը այլ երազանք ունի .«Եթե  ՀՀԿ-ն  բավարար ձայներ ստանա, ապա կխնդրի ՀՀ նախագահին, որպեսզի շարունակի պաշտոնավարել հենց այս պաշտոնում»։

Ապրիլյան պատերազմին տղաները պատվով, արհեստավարժ կատարեցին իրենց խնդիրը. Վիգեն Սարգսյան

Այսօր տեղի ունեցավ Հայկական բանակի 25 ամյակին նվիրված տոնական համերգ, որին ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

ՀՀ և Արցախի նախագահները, Գարեգին Բ–ն և կառավարության անդամները Եռաբլուրում հարգեցին զոհված հայորդիների հիշատակը (Լուսանկարներ)

Բանակի օրվա կապակցությամբ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել Նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, «Երկրապահների միության» ղեկավար կազմը` Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ համագործակցության օրակարգի հարցեր

Հունվարի 28-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովի հետ, ով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվել է Ս. Պատարագ Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առիթով

Հունվարի 29-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի՝ այս կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը, Մայր Աթոռի միաբաններ, թեմակալ առաջնորդներ, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության սպասավորներ, զինվորներ և բազում ուխտավոր հայորդիներ։ Պատարագի արարողությունից առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Պաշտպանության նախարարին և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին` Հայոց բանակի 25-րդ հոբելյանի կապակցությամբ ի դեմս նրանց շնորհավորելով հրամանատարներին ու զինվորներին: Այնուհետև եկեղեցական թափորով Վեհափառ Հայրապետը և նախարարն առաջնորդվեցին Մայր Տաճար: Թափորի առջևից գնդերեցները կրում էին Հայոց բանակի` պահապան հռչակված Աշոտ Երկաթի խաչի կրկնօրինակ մասունքակիր խաչը և ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության դրոշը: Սուրբ Պատարագի ընթացքում հրապարակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ նվիրված Հայոց բանակի 25-ամյա հոբելյանին: Կոնդակի ընթերցումից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ժամանակ առ Աստված միասնական աղոթք բարձրացվեց Հայրենիքի բարօրության, Հայոց քաջարի բանակի անսասանության և հայրենյաց սահմանների անառիկության համար: Ապա  Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ժամանակ կատարվեց նաև պարգևաբաշխություն: Ի գնահատություն Հայրենիքին մատուցած ծառայությունների` Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի միջնորդությամբ, Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացրեց մի շարք զինվորականների: «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեց Հայրապետական Սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոնդակի ընթերցումից հետո «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան հանձնեց ՀՀ ՊՆ ԳՇ պետի աշխատակազմի ղեկավար, գեներալ-մայոր Արիս Բրուտյանին, ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին, ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանին, ՊԲ դիվիզիայի հրամանատարի տեղակալ գնդապետ Արարատ Մելքումյանին, ՊԲ զինվորական կոմիսար գնդապետ Մխիթար Ավշարյանին, ՊԲ դիվիզիայի հրամանատարի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանին, 3-րդ ԲԿ հրամանատար գնդապետ Գրիգորի Խաչատուրովին, ՀՀ  ՊՆ ՊՔ վարչության պետ Լևոն Այվազյանին: ՀՀ ԶՈՒ կազմավորման 25-րդ տարեդարձի առիթով ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով պարգևների արժանացան նաև բարձրաստիճան եկեղեցականներ: «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվեցին Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: «Գարեգին Նժդեհ» մեդալ հանձնվեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Մակար վարդապետ Հակոբյանին: Շնորհաբաշխությունից հետո Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը վերստին իր օրհնության ու գնահատանքի խոսքը բերեց ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմին` մաղթելով, որ միշտ հաղթական լինի Հայոց բանակը: Տեղի ունեցավ նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հանգչող հայորդիներին նվիրված «Հուշամատյան ոգեշնչման» գրքի շնորհանդեսը»:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան

ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երկուշաբթի պաշտոնական այցով մեկնել է Իրան իր իրանացի գործընկեր Հոսեյն Դեհղանի հրավերով, հայտնում է հայկական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-իրանական համագործակցության զարգացման հեռանկարները

Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 31-ին հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանին։

Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման համար լուրջ ներուժ կա.իրանագետ

Հունվարի 27-ին, երբ պաշտպանության նախարարն ամփոփում էր իր գործունեության 100-րդ օրը, անդրադարձավ ՌԴ, Վրաստան, Հունաստան իր պաշտոնական այցելություններին ու հատկապես արդյունավետ գնահատեց Վրաստան այցը։ Վիգեն Սարգսյանն այսօր արդեն մեր մեր հարավային հարեւան երկրում է հյուրընկալվել՝ Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով: Ավելի վաղ նախարարը նշել էր, որ «մենք ունենք բազմաթիվ անվտանգային խնդիրներ այս տարածաշրջանում»:  Վերջին անգամ Հայաստանի պաշտպանության նախարարն Իրան է այցելել 2010 թ-ին: 7 տարի անց Թեհրան է մեկնում արդեն  նախարար Վիգեն Սարգսյանը Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով: Իրանական ԶԼՄ-ները ուշադիր հետեւում են Վիգեն Սարգսյանի պաշտոնական հանդիպումներին՝ հատուկ շեշտելով ՀՀ ռազմավարական կարեւորությունը Իսլամական Հանրապետության համար՝ «Ռադիոլուր»-ի հետ բացառիկ հարցազրույցում փոխանցեց Իրան Մեջլիսի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը՝ նշելով, որ դեռ մամուլում վերլուծություններ չկան, բայց դրական կարծիք եւ «սպասելի այց» որակումը՝ հստակ է: Իրանագետ Վարդան Ոսկանյանը երկու օր է հետեւում է իրանական ԶԼՄ-ների հրապարակումներին՝ հավելելով նշում է, որ մամուլը հիշեցնում է՝ ՀՀ-ն 1991 թվականից անկախության հռչակումից հետո մշտապես պահպանել է բարեկամական հարաբերություններ, որոնք զարգացել են վերընթաց կորագծով: Այժմ Վիգեն Սարգսյանի աշխատանքային օրակարգին անդրադառնանք: Մեր պաշտպանական  գերատեսչության ղեկավարն արդեն հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հետ։ Նա գոհունակություն հայտնելով հայ-իրանական դինամիկ զարգացող հարաբերությունների առնչությամբ, ասել է, որ Իրանը, ունենալով 15 հարևան, մշտապես ձգտել է հարևանների հետ բարիդրացիական և բարձր մակարդակի հարաբերություններ հաստատել: Ի պատասխան, Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, կարևորելով տարածաշրջանում Իրանի ունեցած դերակատարությունը, վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստակամ է Իրանի հետ ընդլայնել իր համագործակցությունը և բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը: «Հայաստանը ցանկանում է Իրանի հետ պաշտպանական ոլորտում ընդլայնել համագործակցությունը, համոզված ենք, որ այցը կնպաստի հետագա համագործակցությանը»,-ասել է Վիգեն Սարգսյանը: Այնուհետեւ Հոսեյն Դեհղանը խոսել է  տարածաշրջանային հակամարտությունների մասին, մասնավորապես ասելով՝ մեջբերում եմ,  «Տարածաշրջանային խնդիրների լուծումն ուժի կիրառմամբ անընդունելի է: Դրանց լուծումը բացառապես պետք է տեղի ունենա խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով, և Իրանը այդ գործընթացին աջակցելու գործում ոչ մի ջանք չի խնայի»: Ի պատասխան,  Վիգեն Սարգսյանը, ողջունելով Իրանի դերակատարությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում, համոզմունք է հայտնել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Իրանագետ Վարդան Ոսկանյանը, վերլուծելով ռազմական  ոլորտում հնարավոր համագործակցության տեսանելի  ուղղությունները, փոխանցեց հետեւյալը՝ քաղաքական ոլորտում ընթացող զարգացումների ֆոնին հետ էր մնում ռազմական փոխգործակցությունը, որը չափազանց կարեւոր է, եւ ՊՆ նախարարի այցելությամբ փորձ է արվում դրանք հավասարազոր դարձնել: «Այցն ունի երկու բաղադրիչ: Պաշտպանական- ռազմական ու քաղաքական: Պաշտպանական ոլորտի մասով ՀՀ եւ Իրանը լուրջ ներուժ ունեն զարգացնելու հարաբերությունները մի քանի ուղղությամբ՝ բարձր տեխնոլոգիական ռազմական արտադրության, թիկունքի ապահովման, ռազմաուսումնական ծրագրերի կազմակերպմանը»: Չհրապարակելով կուլիսներից այն կողմ ձեռք բերվելիք պայմանավորվածությունները՝ քաղաքագետը նշեց, որ պաշտպանության նախարարի նման բարձրաստիճան պաշտոնյայի այցելությունը չի կարող իր հետեւանքը չունենալ հայ-իրանական հետագա հարաբերություններում, ինչը անհանգստացնում է Ադրբեջանին: Իրանը տարածաշրջանային ազդեցիկ երկիր է, ՀՀ դիտարկում է որպես բարեկամ երկիր եւ իր շահերի տեսանկյունից կարեւորում մեր աշխարհագրական դիրքը՝ ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական ոլորտում։ Համատեղ դրական փոխգործակցություն է նկատվում նաեւ երկու ժողովուրդների անմիջական շփումներում, որը, ըստ Ոսկանյանի, միայն դրական կանդրադառնա պաշտոնական ֆոնի ներքո: Տեղեկացնենք, որ վաղը նախատեսված է Վիգեն Սարգսյանի հանդիպումը Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նկարները՝ Արմեն Իսրայելյանի ֆեյսբուքյան էջից

Վիգեն Սարգսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Թեհրան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին,-հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը: Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ իրանական ԶԼՄ-ները դեռ չեն հաղորդում։

Վիգեն Սարգսյան.«Կա փոխըմբռնում կարեւորագույն բոլոր խնդիրների շուրջ»

Այսօր եզրագծին է մոտենում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եռօրյա պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն: Շուրջ 7 տարի պաշտպանության նախարարի մակարդակով մեր հարավային հարեւան երկիր այց տեղի չէր ունեցել: Իրանական ԶԼՄ-ները ուշադիր հետեւում են Վիգեն Սարգսյանի պաշտոնական հանդիպումներին՝ հատուկ շեշտելով ՀՀ ռազմավարական կարեւորությունը Իսլամական Հանրապետության համար: Երկկողմանի կարեւորություն ներկայացնող այցից, հանդիպումներից եւ ձեռքբերվելիք պայմանավորվածություններից փաստացի նեղսրտել է Բաքուն: Այդուամենայնիվ, Վիգեն Սարգսյանը Թեհրանում է, ունեցել է մի շարք ուշագրավ հանդիպումներ: «Ռադիոլուրը» է հետեւում է պաշտպանության նախարարի աշխատանքային օրակարգին եւ տարածաշրջանային  հնարավոր արձագանքներին:   Իրանագետ Արտյոմ Տոնոյանը մեկ շաբաթ է ինչ Թեհրանից վերադարձել է Հայաստան: Հայ-իրանական հարաբերություններին հետեւում է շուրջ 13 տարի, դարավոր բարեկամության ֆոնին նայելով՝ երիտասարդի աչքերով ու ժամանակի թելադրանքով՝ երկկողմանի հարաբերությունները զարգացնելու մի շարք ուղղություններ է տեսնում: «Իրանը տարածաշրջանային ազդեցիկ երկիր է, ՀՀ դիտարկում է որպես բարեկամ երկիր եւ իր շահերի տեսանկյունից կարեւորում մեր աշխարհագրական դիրքը՝ ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական ոլորտում»,-«Ռադիոլուր»-ին փոխանցեց Արտյոմ Տոնոյանը: Անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած Հայաստանի պաշտպանության եւ ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարարների՝ Վիգեն Սարգսյանի եւ Հոսեյն Դեհղանի հանդիպմանը՝  ընդգծեց, որ կրկին վերահաստատվել է՝ ԼՂ-ի խնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու հնարավորությունը: Հայաստանի եւ Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների բանակցություններն ընթացել են տարածաշրջանային եւ երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցերի շուրջ: Ըստ Վիգեն Սարգսյանի, կա փոխըմբռնում կարեւորագույն բոլոր խնդիրների շուրջ: Ամբողջացնելով, կարելի է ասել, որ կողմերը համակարծիք են կայունության պահպանման եւ տարածաշրջանում լարվածության նոր օջախների անթույլատրելիության հարցում: «Տարածաշրջանային խնդիրների լուծումն ուժի կիրառմամբ անընդունելի է: Դրանց լուծումը բացառապես պետք է տեղի ունենա խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով, և Իրանը այդ գործընթացին աջակցելու գործում ոչ մի ջանք չի խնայի՝ հայտարարել է իրանցի նախարարը»։ Իրանագետ Արտյոմ Տոնոյանը հետեւելով ադրբեջանական ԶԼՄ-ներին՝ նշեց, որ շահարկումների առիթ է դարձել Իրանի պաշտպանության նախարարի այս հայտարարությունը: «Ադրբեջանում վստահ են, որ Իրանը ցանկանում է  կործանել իրենց երկիրը, իսկ Իրանում էլ չունեն որեւէ երաշխիք, որ Ադրբեջանը Իրանի դեմ մի օր չի օգտագործի այն ռազմատեխնիկան, որ ձեռք է բերել Իսրայելից՝  Լեռնային Ղարաբաղի դեմ օգտագործելու համար»,-տեղեկացրեց իրանագետը: Իսկ ինչո՞ւ մինչ օրս հայ-իրանական հարաբերություններում ակտիվ չի եղել ռազմական գործակցությունը։ «Ադրբեջանական մամուլում նշվում է, որ հայ-իրանական ռազմական համագործակցությունն ուղղված է Ադրբեջանի դեմ: Կա նաեւ տեսակետ, ըստ որի՝ Ռուսաստանն ինքն է Հայասատանին դրդում նման համագործակցության»։ Տեղեկացնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահը մարտին պատրաստվում է մեկնել Թեհրան: Այդուամենայնիվ, իրանագետ Արտյոմ Տոնոյանը, վերլուծելով Հայաստանի եւ Իրանի ռազմական ոլորտում նախանշվող համագործակցության հնարավորությունը եւ համադրելի շահերը, մատնանշում է. իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի դեմ հայ-իրանական համատեղ պայքարի ծրագիրը: «Ինչպես հայտնի է, այդ սարքերը վերջին 5 տարիների ընթացքում հենց Ադրբեջանական Հանրապետության տարածքից օգտագործվել են թե Հայաստանի,  թե Իրանի դեմ»: Վերադառնալով պաշտպանության նախարարի աշխատանքային պաշտոնական օրակարգին՝ տեղեկացնենք, որ այսօր Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում Վիգեն Սարգսյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ նեղ կազմով։ Իրանի Մեջլիսի  պատգամավոր Կարեն Խանլարյանը «Ռադիոլուրին» ներկայացրեց հանդիպման որոշ մանրամասներ: Տեղեկացնենք, որ նախարարը հասցրել է այսօր ծանոթանալ նաեւ Իրանի ռազմաարդյունաբերական համալիրին և ուսումնասիրել ռազմական արդյունաբերության իրանական փորձը:

Լուրջ ձեռքբերումներ կլինեն.Կարեն Խանլարյանը՝ Վիգեն Սարգսյանի Իրան այցի մասին

Այսօր ավարտվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եռօրյա պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն: Հայաստան-Իրան հարաբերություններում ռազմական ու էներգետիկ հետաքրքրություների թեմայի շուրջ «Ռադիոլուր»-ը զրուցել է Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանի հետ: «Պաշտոնական հանդիպումներին հետեւելով, կարծում են տեղի կունենան լուրջ ձեռքբերումներ»,- ասել է Կարեն Խանլարյանը: «Ռադիոլուր»-ի ժամը 18.00-ի թողարկումից հատված  

ՀՀ պաշտպանության նախարարի այցը կխթանի հայ-իրանական համագործակցությունը պաշտպանական ոլորտում

Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի վերջին օրը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է բանակի թիկունքային ապահովմամբ զբաղվող «Էթկա» ընկերությունում։

Վիրավորված զինծառայող Ռուզվելտ Թորոսյանն արտերկրում կստանա որակյալ բուժօգնություն. Վիգեն Սարգսյան

Գործողության ընթացքում զինծառայողը հրազենային վիրավորում էր ստացել և հոսպիտալում ապաքինվելուց հետո տեսողության հետ կապված խնդիրները վերականգնելու նպատակով հետագա բուժումը կշարունակի արտերկրում:

Ռուզվելտ Թորոսյանը բուժումը կշարունակի Ռուսաստանում

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հարավային ուղղությամբ 2014 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը հետ մղելու ընթացքում հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Արայի Թորոսյանի բուժումն արտերկրում շարունակելու նպատակով ՀՀ կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Ռուզվելտ Թորոսյանը բուժումը կշարունակի Ռուսաստանի Դաշնությունում, այն կազմկերպելու նպատակով Պն-ն կհատկացնի 1 մլն 318 հազար դրամ: Ի դեպ,  Մարտական հենակետում ստեղծված արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվելու, հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար Ռուզվելտ Թորոսյանը պարգևատրվել է ՊՆ «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով: Նախագիծը կառավարությունում ներկայացրել է ՊՆ Վիգեն Սարգսյանը:  

Սբ. Սարգսի տոնին նվիրված սբ. պատարագին ներկա է գնտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Սբ Սարգսի տոնին նվիրված սբ. պատարագ է այսօր մատուցվել համանուն բոլոր եկեղեցիներում. կատարվել է նաև երիտասարդների օրհնության կարգ: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ սբ. Սարգիս եկեղեցում մատուցված պատարագին ներկա են գնտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը . մանրամասները՝ տեսագրությունում:

Զինվորների խրախուսման հանդիսավոր արարողություն` Սուրբ Սարգսում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Երիտասարդների օրհնության օր հռչակված Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառմանը, որը հանդիսապետել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Արարատյան Հայրապետական թեմը ներառող մարզի՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Մարտական հերթապահություն իրականացնելիս առանձնապես աչքի ընկած թվով քսան պարտադիր ժամկետային զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, երիտասարդների, հրավիրյալների և հավատացյալ ժողովրդի մասնակցությամբ տրված Ս.Պատարագի ավարտին եկեղեցում կատարվել է զինծառայողների օրհնություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Ս.Սարգսի մասունքակիր աջով: Այնուհետև առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային լավագույն զինծառայողներից միջոցառմանը ներկա զինվորների խրախուսման հանդիսավոր արարողություն: Հանրապետության Նախագահը շնորհավորական խոսք է հղել տոնի առթիվ: *** Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Ս.Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ Սրբազա՛ն հայր, Հարգելի՛ ծնողներ, Սիրելի՛ զինվորներ, Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ: Սուրբ Սարգիսը զորավար էր, և այս փաստն արդեն խոսում է նրա նկարագրի մասին: Վաղուց Սուրբ Սարգիսը դարձել է խիզախության, անձնազոհության խորհրդանիշ մեր զինվորների և երիտասարդների համար: Ուստի, ուզում եմ հատկապես շնորհավորել այս դահլիճում գտնվող մեր զինվորներին: Սիրելի՛ զինվորներ, Դուք, իհարկե, կադրային զինվորականներ չեք, դուք ժամկետային ծառայության զինվորներ եք, որ այս կյանքում ունեք տարբեր նպատակներ, տարբեր ծրագրեր ու երազանքներ: Ես վստահ եմ, որ այդ երազանքներն իրականանալու են, և այս պահին ձեզ բոլորիդ միավորում է հայկական բանակի զինվորի հագուստն ու ձեր վճռականությունը՝ պաշտպանել մեր հայրենիքը: Վստահ եմ, որ վաղը դուք լինելու եք մեր երկրի նախարարները, դեսպանները, մարզպետները, ձեռներեցները, մշակույթի և սպորտի ականավոր գործիչները և այն ժամանակ էլ դուք նույն վճռականությամբ պաշտպանելու և շենացնելու եք մեր հայրենիքը: Ուզում եմ, որ դուք համոզված լինեք, սիրելի՛ զինվորներ, մեր ժողովուրդը վստահ է, որ դուք կատարում եք անփոխարինելի գործ: Դուք անում եք այն, ինչ պարտավոր է անել յուրաքանչյուր տղամարդ՝ պաշտպանելով իր ընտանիքը, պաշտպանելով իր հայրենիքը: Եվ դա դուք անում եք արժանապատվությամբ, պատասխանատվությամբ, զինվորական ճշտապահությամբ ու կարգապահությամբ: Այդ կեցվածքի համար, իհարկե, մենք պարտավոր ենք շնորհակալ լինել ձեր ուսուցիչներին ու հրամանատարներին, բայց առաջին հերթին, իհարկե, ձեր ծնողներին, որովհետև ցանկացած մարդու կայացման գործում ընտանիքի դերն անփոխարինելի է: Ուրախ եմ, որ ձեր ծնողներից շատերն այսօր այստեղ ներկա են և, իհարկե, որ նրանք ձեզնով շատ ավելի են հպարտանում: Դուք ծառայում եք ամենա-ամենա կարևոր հատվածում՝ առաջնագծում: Համոզված եղեք, որ ձեր թիկունքին կանգնած է հինավուրց և ուժեղ մի ազգ, տոկուն և աշխատասեր, մարտունակ մի ժողովուրդ, որ ունի հազարամյակների փորձ և անկոտրում հավատ վաղվա հաղթանակի նկատմամբ: Համոզված եղեք, որ ձեր թիկունքում կանգնած են ամուր պետական կառույցներ, համոզված եղեք, որ այդ կառույցները, մեր ողջ ժողովուրդն անելու են ամեն ինչ, որպեսզի դուք ունենաք անհրաժեշտը մեր սահմանները պաշտպանելու համար: Այստեղ ներկա են զինվորներ, ովքեր անցյալ տարվա ապրիլին պաշտպանեցին մեր պատիվը, պաշտպանեցին մեր անկախությունը, մեր սահմանների անքակտելիությունը: Ցավոք, շատ արժանիներ այսօր շարքում չեն, բայց նրանք մեզ հետ են, որովհետև նրանք իրենց կյանքի գնով հնարավոր դարձրին այն, ինչ դուք միասին արեցիք և, իհարկե, անմահացան: Գիտեք, սիրելի՛ զինվորներ, խիզախությունը, քաջությունը ձեզնից անբաժան պետք է լինեն, բայց մեկ անգամ ևս կրկնում եմ, որ դուք պետք է խիզախության, քաջության հետ այնպես անեք, որ ողջ մնաք, որպեսզի մեր ազգը հարատևի, որպեսզի մեր ժողովրդի լավագույն տեսակը ավելանա, շատանա: Այս առումով, դուք միշտ պետք է գիտակցեք՝ ձեզ սպասում են, դուք շատ բան ունեք անելու և դուք պատվով պետք է վերադառնաք: Արցախյան պատերազմի վետերանները շատ ու շատ բաներ են տեսել 90-ականներին և նրանք ոչ միայն մեր սերունդների կապող օղակն են, այլ նաև վկան այն փաստի, որ այսօրվա զինվորները պակաս ռազմիկներ չեն, քան իրենք էին: Ես հիշում եմ՝ երեք, թե չորս տարի առաջ, ելույթ ունենալով զորավարժությունից հետո խոնջացած զինվորների առջև, պնդեցի, որ մեր երիտասարդ զինվորներն ու հրամանատարները, եթե դրա անհրաժեշտությունը լինի, շատ ավելի լավ են կռվելու, քան մենք ենք դա արել: Ես, իհարկե, մի կողմից տխուր եմ, որ եղան ռազմական գործողություններ, բայց մյուս կողմից ուրախ եմ, որ այս պնդումը իրականություն է: Եվ հիմա որևէ մեկը չի կարող ասել, որ այսօրվա երիտասարդներն այն չեն, ինչ իրենք էին: Ա՛յն են, մի բան էլ ավելին: Ապրե՛ք, կեցցե՛ք, տղաներ: Եվ ինչպես անցյալ տարի, հիմա էլ հանձնարարել եմ, որպեսզի ձեզ խրախուսեն տասնօրյա արձակուրդով: Ելնելով Սուրբ Սարգսի տոնի խորհրդից՝ մաղթում եմ, որ այս կարճ ժամանակահատվածը ՝ այս տասն օրը, դուք շրջապատված լինեք ձեր բարեկամների, հարազատների, ընկերների, ինչու չէ, միգուցե, նաև սիրած աղջիկների ջերմությամբ: Ուզում եմ, որպեսզի դուք նոր ուժ ստանաք, ավյուն ստանաք այս տասն օրերի ընթացքում, վերադառնաք զորքեր, վերադառնաք ձեր պարտականությունների կատարմանը, և թո՛ղ Սուրբ Սարգիսն ապահովի ձեզ բարի ու անփորձանք ծառայություն: Թո՛ղ այսօրվա օրհնանքները և այսօրվա աղոթքները միշտ անպակաս լինեն ձեզնից: Կեցցե՛ք, մեկ անգամ ևս շնորհակալ եմ ձեր ծնողներին:

Սահմանին իրավիճակը լիովին վերահսկվում է. Վիգեն Սարգսյան

Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը սահմանին, այսօր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ` անդրադառնալով վերջին օրերին լարվածության աճին: Նախարարի խոսքով՝ սահմանային իրավիճակին անհրաժեշտ է հետևել ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ պաշտոնական հաղորդագրություններով,  քանի որ ՊՆ-ն երբեք գաղտնիք չի պահում, իրավիճակը ներկայացնում է այնպես, ինչպես որ կա: Յուրաքանչյուր անգամ, երբ լինում են հրադադարի խախտումներ, դրանց մասին շատ բաց խոսվում է` նշելով, թե՛ խախտումների քանակը, թե՛ կիրառված միջոցները։ «Բոլորը պետք է իմանան, որ իրավիճակը լիովին վերահսկվում է: Որևէ մեկը թող չմտածի, որ այս խախտումները կարող են հուսահատեցնել կամ լարումը հասցնել այն աստիճանի, որ մենք երկնչենք մեր գործը կատարելուց։ Մեր զինվորները՝ որպես անկախության տարիներին ծնված ու մեծացած սերունդ, փայլում են իրենց ոգով, նվիրվածությամբ ու համոզվածությամբ, որ իրենց կատարած գործը անհրաժեշտ է բոլորիս»,- վստահեցրեց Վիգեն Սարգսյանը: Նշենք, որ այսօր՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնին,  Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հանրապետության նախագահի ներկայությամբ օրհնել է հայ զինվորներին եւ պարգեւատրել պատարագին մասնակից առաջնագիծը պահպանող 20 քաջ զինվորներին։

Ստեղծվել է սահմանամերձ համայնքների խնդիրների լուծման միջգերատեսչական հանձնաժողով՝ Վիգեն Սարգսյանի նախագահությամբ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:

Հայաստանը հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Սիրիա

Հայաստանը Ռուսաստանի աջակցությամբ հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Սիրիա: Սննդամթերքով և առաջին անհրաժեշտության իրերով բեռնված ինքնաթիռը Սիրիա է մեկնել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից և վայրէջք կատարել Սիրիայի Լաթաքիա քաղաքի օդանավակայանում: «Ընդհանուր առմամբ, մենք Սիրիա ենք առաքել 40 տոննա բեռ: Ինքնաթիռը Լաթաքիայից առկա ենթակառուցվածքներով հասցվելու է բոլոր կարիքավորներին»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ լրագրողների հետ զրույցում հիշեցրել է, որ արդեն երկրորդ անգամն է, որ Հայաստանի Հանրապետությունը նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մարդասիրական օգնություն է ուղարկում Սիրիա: Նախարարը հավելել է, որ Հայաստանը որպես մարդասիրական օգնություն Սիրիա է ուղարկում սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր, այն ամենը, որ կարող է պետք լինել այդ վիճակում հայտնված մարդկանց:

Սահմանամերձ գյուղացու պաշտպանությունը հուսալի ձեռքերում է. Վիգեն Սարգսյան

Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Շրջայցին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ու զինվորականներ:

ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը

Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կգլխավոր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Այս մասին փետրվարի 14-ին ՀՀԿ-ն Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ներկայացրել է ցուցակի առաջին 10 անուններն ու նշել, որ համամասնական ցուցակը բաղկացած է 64 ներկայացուցչից, իսկ տարածքայինը՝ 133 քաղաքացուց: 1. Վիգեն Սարգսյան 2. Տարոն Մարգարյան 3. Արփինե Հովհաննիսյան 4. Արա Բաբլոյան 5. Արմեն Ամիրյան 6. Արմեն Աշոտյան 7. Էդուարդ Շարմազանով 8 .Մարգարիտ Եսայան 9 .Սամվել Ֆարմանյան 10. Կարեն Ավագյան ՀՀԿ շտաբը ղեկավար չի ունենա: Շարմազանովի խոսքով, ՀՀԿ-ն որոշել է, որ շտաբը պետք է ղեկավարվի Գործադիր մարմնի կողմից՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: «Գործադիր մարմինը կհամակարգի և կգլխավորի ՀՀԿ –ի նախընտրական քարոզարշավը ապրիլյան ընտրություններին»,-ասել է նա: «Մենք գտնում ենք, որ այսպիսի ցուցակով ՀՀԿ-ն մեծ հնարավորություն ունի ազատ մրցակցության պայմաններում գրանցել լուրջ հաջողություն ընտրության ժամանակ»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը: Հարցին, թե այն փաստը, որ Վիգեն Սարգսյանն է գլխավորում ՀՀԿ ցուցակը, արդյոք հավաստում է մամուլի տեղեկությունները, թե նա մտադրություն ունի լինել վարչապետ ընտրություններից հետո, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է՝ եթե մամուլին հղում արվեր, ապա նախագահ Սերժ Սարգսյանը պիտի լիներ ՀՀԿ-ի ցուցակում, որպեսզի հետո էլ դառնար ԱԺ նախագահ, սակայն ցուցակում նա չկա: «Ի՞նչ կլինի 2018 թվականից հետո, ես չեմ կարող ասել, որպեսզի 2018-ին ՀՀԿ-ի ներկայացուցիչը դառնա վարչապետ, նախ անհրաժեշտ է, որ 2017 թ-ին մենք գրանցենք հաջողություն»,- ընդգծել է նա: Հարցին, թե որքանով է նպատակահարմար, որ սահմանային լարվածությանը զուգահեռ պաշտպանության նախարարը զբաղվի ոչ թե այդ հարցերով, այլ՝ քարոզչությամբ, ՀՀԿ խոսնակը պատասխանել է. «Պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն է, բացի այդ Վիգեն Սարգսյանը օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում է զբաղվելու քարոզչությամբ, ինչպես նաև ՀՀԿ ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր պաշտոնյա: Մենք ամեն ինչ անելու ենք օրենքի տառին համապատասխան, անհոգ եղեք, առաջինը մենք ենք հետամուտ լինելու, որ հարգենք օրենքը ու մեր պաշտոնական պարտականությունները չխաչվեն քարոզարշավի հետ»:

Հիշենք ՀՀԿ-ի ցուցակի տասնյակը 2007-ին և 2012-ին՝ անուն առ անուն

2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ անսպասելի կյանքին հրաժեշտ տվեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Սերժ Սարգսյանի փոխարեն նա էր գլխավորելու ՀՀԿ ցուցակը. համենայնդեպս մամուլն այդպես արձանագրեց: 2007 թ. ցուցակը կկարդաք՝ չեմ քոմենթում: 1. Սարգսյան Սերժ 2. Թորոսյան Տիգրան 3. Աբրահամյան Հովիկ 4. Կարապետյան Կարեն (Տաշիր) 5. Զոհրաբյան Ռազմիկ 6. Սահակյան Գալուստ 7. Հակոբյան Հրանուշ 8. Փամբուկյան Հարություն 9. Մինասյան Գագիկ 10. Բաբլոյան Արա 2012թ. ՀՀԿ ցուցակը կազմվեց Սերժ Սարգսյանի որդեգրած սկզբունքներով (դրանց շուրջ կարելի է երկար-բարակ վիճել, բայց խնդիրը սա չէ): Անդրանիկ Մարգարյանի կադրեր-ընկերները՝ մի կերպ պլստացին: 2012 թ. ՀՀԿ ցուցակը ստրև՝ էլի չեմ քոմենթելու: Միայն նշեմ սյուրպրիզը՝ քաղաքապետի պաշտոնից հեռացված Բեգլարյանն էր, որը 10-րդ տեղում էր: 1. Սարգսյան Սերժ 2. Աբրահամյան Հովիկ 3. Սարգսյան Տիգրան 4. Մարգարյան Տարոն 5 Նիկոյան Սամվել 6. Հակոբյան Հրանուշ 7. Սահակյան Գալուստ 8. Զոհրաբյան Ռազմիկ 9. Մինասյան Գագիկ 10. Բեգլարյան Գագիկ 2017 թ. ցուցակը դժվար է քոմենթել:Սերժ Սարգսյանին օգնություն է երևի հարկավոր: Կամ՝ բուժօգնություն: 2017 թ. նախընտրական ցուցակի տասնյակը՝ քոմենթելու չկա: Բոլորը բոլորի մասին ամեն ինչ շատ վաղուց գիտեն: 1. Վիգեն Սարգսյանը, 2. Տարոն Մարգարյանը, 3. Արփինե Հովհաննիսյան 4. Արա Բաբլոյան 5. Արմեն Ամիրյան 6. Արմեն Աշոտյան 7. Էդուարդ Շարմազանով, 8. Մարգարիտ Եսայան, 9. Սամվել Ֆարմանյան, 10. Կարեն Ավագյան: Հիշեց hayeli.am-ի լրագրող Գոհար Վեզիրյանը

Բուլղարիան պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցող առաջին եվրոպական երկրներից է. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 15-ին ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևային:

ՀՀ պաշտպանության նախարարը Բուլղարիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Փետրվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևային:

Վիգեն Սարգսյանը և Կարեն Թամազյանը նշանակվեցին զինծառայողներին հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ

Մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության ձեռքբերման դեպքում միանվագ կփոխհատուցվի 10 միլիոն դրամ: Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում միանվագ՝ 5 միլիոն դրամ, այնուհետև կլինեն ամենամսյա վճարներ:

Հայտնի դարձան ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ազատ դեմոկրատների» համամասնականի անունները

Ինչպես ասում են, հետհաշվարկը միացված է: Առաջադրումների համար տրամադրված ժամկետն ավարտվում է մեկ օրից, բայց քաղաքական ուժերն այսօր էլ չշտապեցին ԿԸՀ՝ առաջադրման անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու: Ակնկալվում է, որ կուսակցությունների հիմնական հոսքը ԿԸՀ տեղի կունենա վաղը: Այսօր դեռ կուսակցությունները մամուլի համար էին հրապարակում իրենց կազմած ընտրացուցակները:     Նախընտրական փուլից առաջ վերջին, այսպես ասենք, «կոսմետիկ»շտկումները կուսակցություններում, իսկ ավելի ճիշտ՝ նախընտրական ցուցակներում: Խորհրդարանական ընտրությունների գնացող քաղաքական ուժերն այսօր հիմնականում զբաղված էին այս գործով: Երեկ ուշ երեկոյան Հանրապետականի Գործադիր մարմնի 1 ժամ 40 րոպեանոց նիստից հետո վերջապես հստակեցվեց, թե ինչ տեսքով է ընտրությունների գնում հանրապետական կուսակցությունը:   64 հոգանոց համամասնական ցուցակի առաջին եռյակը կազմել են Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանը, Արփինե Հովհաննիսյանը: Առաջին տասնյակում գերակշռում են երիտասարդ հանրապետականները, արդեն երկրորդ տանյակում կարելի է հանդիպել Գալուստ Սահակյանի, Հերմինե Նաղդալյանի, Սամվել Նիկոյանի, Գագիկ Մինասյանի անունները: Ցուցակում չկա վարչապետ Կարեն Կարապետյանի անունը: Ցանկից բացակայում են նաեւ ԳՄ անդամներից տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, ԱԺ պատգամավորներ Մհեր Սեդրակյանը,  Նաիրա Կարապետյանը: Հանրապետականի համամասնական ցուցակի 8-րդ տեղը զբաղեցրած Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ ցուցակի նոր տեսքը հույսեր կարթնացնի ընտրողի մոտ եւ հանրապետականը մեծ շանսեր կունենա լուրջ հաջողություններ արձանագրելու ընտրություններում: Հանրապետականն առաջիկա ընտրությունների համար ունի եւս մեկ նորամուծություն՝ նախընտրական շտաբի ղեկավար չի նշանակվել: Շտաբը կղեկավարի կուսակցության Գործադիր մարմինը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Դա չի նշանակում, որ Հովիկ Աբրահամյանից հետո, ով տարիներ շարունակ ղեկավարել է շտաբը, արժանի փոխարինող չի գտնվել: Ըստ Շարմազանովի՝ բացատրությունն ավելի պարզ է: Դեռեւս հանրապետականի կոալիցիոն գործընկեր դաշնակցությունում նույնպես այսօր վերջին շտկումներն էին: Ցուցակների առումով այսօր վերջապես կողմնորոշվեց Դաշնակցությունը: Կուսակցության կենտրոնական գրասենյակում հայտարարվեց, որ խորհրդարանական ընտրությունների գնում են համամասնական 170 հոգանոց ցուցակով, իսկ տարածքային կամ այլ կերպ ասած «ռեյտինգային» ցուցակում ընդգրկված է 150 գործիչ: Համամասնականի ցուցակը գլխավորելու է Արմեն Ռուստամյանը, երկրորդ տեղում է Աղվան Վարդանյանը, ով նաեւ կուսակցության նախընտրական շտաբի պետն է, երրորդ տեղում Դավիթ Լոքյանն է: Այսպես ասենք, առավելապես նոր <<դեմքերը>> դաշնակցության ցուցակում ընդգրկվել են երկրորդ տասնյակից սկսած: Դաշնակցությունն այսօր գնաց մյուսներից առաջ եւ արդեն հրապարակեց նաեւ արդեն մշակված եւ ընդունված նախընտրական կարգախոսը՝ «Նոր սկիզբ՝ արդար Հայաստան»: Դաշնակցությունում վստահեցնում են՝ իրենց ցուցակում օդիոզ` հայրեեն թարգմանությամբ խորշելի,  եւ աղմկահարույց պատմությունների մեջ հայտնված անձեր չկան: Այս կուսակցությունը թերեւս առաջիններից է, որ անդրադարձել է ազգային փոքրամասնություններին եւ տարածքային ցուցակով որոշել է առաջադրել եզդի համայնքի ներկայացուցիչներից Հասան Թամոյանին: Իսկ համամասնական ցուցակում ընդհանուր առմամբ շուրջ 45 անկուսակցական գործիչ կա: Աղվան Վարդանյանը հուսով է, որ առաջիկա ընտրություններից հետո ԱԺ-ում դաշնակցություն խմբակցությունն այլ պատկեր կունենա: Նախընտրական ցուցակները, գրեթե վերջնական տեսքի են հասցվել նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում: Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» եւ Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցությունների միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր: Ընտրությունների են գնում երկուսով՝ ցուցակը գլխավորելու է Խաչատուր Քոքոբելյանը, բայց երկրորդ տեղում հանգրվանած Հրանտ Բագրատյանը լինելու է այս ուժի կողմից առաջարկվող վարչապետի թեկնածուն: Սա «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատել է Խաչատուր Քոքոբելյանը՝ որոշ փակագծեր բացելով նաեւ, թե ինչ տեքստ է ունենալու իրենց նախընտրական ցուցակը: «Ազատ դեմոկրատների» ցուցակում ընտրողը կարող է հանդիպել նաեւ մի շարք արդեն հայտնի անուններ: Օրինակ՝  «Ժառանգություն» կուսակցությունից  հեռացած  Ստեփան Սաֆարյանին եւ  Անահիտ Բախշյանին, ինչպես նաեւ «Էլեկտրիկ Երևան»  եւ «Դեմ եմ» նախաձեռնությունների ակտիվիստներին: Սրա մասին էլ իր «ֆեյսբուքյան» էջում տեղեկացրել է Հրանտ Բագրատյանը:

Հայտնի են զինծառայողներին հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակվեցին Վիգեն Սարգսյանն ու ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ ձևավորելու անհրաժեշտությամբ: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է խորհրդի ինն անդամներից երեքին: Մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության ձեռքբերման դեպքում միանվագ կփոխհատուցվի 10 միլիոն դրամ: Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում միանվագ՝ 5 միլիոն դրամ, այնուհետև կլինեն ամենամսյա վճարներ: Մասնավորապես, սպայական անձնակազմի դեպքում մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում կփոխհատուցվի 300 հազար դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության համար՝ 200 հազար դրամ: Ենթասպայական անձնակազմի համար կփոխհատուցվի համապատասխանաբար 250 հազար և 150 հազար, շարքային անձնակազմի համար, համապատասխանաբար, 200 հազար դրամ և 100 հազար դրամ: Բոլոր այս դեպքեր ում, եթե զինծառայողն ունի երեք կամ ավելի երեխա, ապա ի հավելումն այս գումարների, ամսական կվճարվի ևս 100 հազար դրամ: Ֆինանսական միջոցները կձևավորվեն յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ դրոշմանիշային միջոցներից, հատուկ այդ նպատակով թողարկվող արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից և նվիրատվություններից, ինչպես նաև՝ վերը նշված աղբյուրներից հավաքագրված միջոցների կառավարման (ներդրման) արդյունքում ստացվող եկամուտներից:

Զինծառայողներին հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում կընդգրկվի ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը

Գործադիրի փետրվարի 16-ի որոշմամբ հոգաբարձուների խորհրդի անդամ են նշանակվել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը:

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ

Մյունխենում անցկացվող Անվտանգության 53-րդ. համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 17-ի առավոտյան հանդիպում է ունեցել Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ։

Նախընտրական ցուցակներն ուրվագծված են

ՀՅԴ-ն նախընտրական ցուցակը գլխավորում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, երկրոդ տեղում Աղվան Վարդանյանն է, երրորդում՝ Դավիթ Լոքյանը: Ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված են նաև Արմենուհի Կյուրեղյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Ռուզաննա Առաքելյանը, Սպարտակ Սեյրանյանը և Միքայել Մանուկյանը: ՀՅԴ ցուցակն, ընդհանուր առմամբ, կազմված է 170 անձանցից, տարածքային թեկնածուների թիվը մոտ 150 է: Դաշնակցությունում պնդում են, որ իրենց ցուցակներում չկան օդիոզ դեմքեր: Ընտրությունների են գնում՝ սեփական ամբիցիաները մի կողմ դրած: «Նոր սկիզբ․ արդար Հայաստան» կարգախոսով: «Հայկական վերածնունդ» կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է որպես մեկ քաղաքական կազմակերպություն: Ցուցակը բաղկացած է 300 հոգուց: Սա օրենքով սահմանված թույլատրելի շեմն է: Ցուցակում ռեյտինգային 164 թեկնածու է, 136 թեկնածու էլ  համամասնական ընտրակարգով: Առաջին երեք համարներն են՝  Արթուր Բաղդասարյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան: Ընտրություններին կուսակցությունը մասնակցելու  է  մի քանի կարգախոսներով: Դրանցից մեկն է «Քվեարկիր հանուն փոփոխության, քվերակիր հանուն վերածննդի»: Այսօր ԿԸՀ ներկայանալուց առաջ իր ցուցակները հրապարակեց նաեւ «Ծառուկյան դաշինք»-ը: Այս դաշինքի համամասնական ցուցակը գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երկրորդ համարը «Ծառուկյան դաշինք»-ի նախընտրական շտաբի պետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն է, երրորդը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Այս դաշինքի վեցերորդ հորիզոնականում «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն է, յոթերորդում ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Ցուցակի 9-րդ հորիզոնականում տեղ է գտել նաեւ  նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: «Ծառուկյան դաշինք»-ը բաղկացած է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և «Ալյանս» կուսակցությունից՝ այս երկու ուժերի միջև է համագործակցության հուշագիր ստորագրվել, բայց այլ ուժեր նույնպես ներգրավված են  դաշինքում: Դեմկուսի նախընտրական ցուցակում ընգրկված են ոչ միայն կուսակցականները, այլև ՀԴԿ-ի գաղափարները կիսող  անկուսակցականներ: Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, երկրորդ տեղում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, իսկ երրորդում ՀՀ ԳԱԱ ակադեմիա, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Հովսեփյանը: Այսօր հրապարակվեց նաեւ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ցուցակը: Նախընտրական ցուցակը գլխավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ հորիզոնականում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, իսկ երրորդում՝  ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: ՀՀԿ նախընտրական համամասնական ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ցուցակի երկրորդ տեղում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, իսկ երրորդում՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական համամասնական ցուցակը գլախավորում է կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը: Ընտրացուցակում ընդգրկվածների 70 տոկոսը երիտասարդներ են: «Ազատ դեմոկրատների» նախընտրական ցուցակում առաջին կին թեկնածուն «Ժառանգության» նախկին անդամ Անահիտ Բախշյանն է, երկրորդ կին թեկնածուն՝  կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը: Օհանյան – Րաֆֆի — Օսկանյան դաշինքի նախընտրական ցուցակը, թերեւս, մինչեւ ամենավերջին պահը վերջանական որոշված չէր: Երեկ փաստաթղթային վերջնական ստուգումներ են անցկացվել եւ ամփոփվել: Այսօր էլ ցուցակների վերջնաժամկետին փաստաթղթերը ներկյացվել են ԿԸՀ: «Ելք» դաշինքը փակ քվեարկության արդյունքներով է որոշել համամասնական ցուցակի առաջին երեք տեղերը: Առաջին եռյակը կգլխավորի էդմոն Մարուքյանը, ապա` Արամ Սարգսյանը եւ  Նիկոլ Փաշինյանը։

ԿԸՀ համամասնական ցուցակ է ներկայացրել 9 քաղաքական ուժ

Ռադիոլուրի 18.00- ի թողարկումից հատված Կենտրոնական ընտրական հանձնաժողով ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժի` «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի, «Հայ ազգային կոնգրեսի», Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, «Ելք» դաշինքի, «Ազատ դեմոկրատների», «Հայ Յեղափոխական դաշնակցության» , «Հայկական վերածննդի» և Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակի առաջին տասնյակում են՝ 1.Սեյրան  Օհանյան 2. Արմեն Մարտիրոսյան 3. Վարդան Օսկանյան 4. Էլինար  Վարդանյան 5. Վահագն  Հովհաննիսյան 6. Անդրանիկ Թևանյան 7. Ստեփան Մարգարյան 8. Սուսաննա Մուրադյան 9. Գեղամ Նազարյան 10. Գառնիկ  Սահակյան 11. Րաֆֆի  Հովհաննիսյան Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Վիգեն Սարգսյան 2. Տարոն Մարգարյան 3. Արփինե Հովհաննիսյան 4. Արա Բաբլոյան 5. Արմեն Ամիրյան 6. Արմեն Աշոտյան 7. Էդուարդ Շարմազանով 8. Մարգարիտ Եսայան 9. Սամվել Ֆարմանյան 10. Կարեն Ավագյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1 Գագիկ Ծառուկյան 2 Իշխան Զաքարյան 3 Նաիրա Զոհրաբյան 4 ՎարդաՆ Բոստանջյան 5 Միքայել Մելքումյան 6 Արարատ Զուրաբյան 7 Տիգրան Ուրիխանյան 8 Իվետա Տոնոյան 9 Արգամ Աբրահամյան 10 Վարդևան Գրիգորյան «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Լևոն Տեր–Պետրոսյան 2. Ստեփան Դեմիրճյան 3. Լևոն Զուրաբյան 4. Զոյա Թադևոսյան 5. Արամ Մանուկյան 6. Գագիկ Ջհանգիրյան 7. Վահագն Խաչատրյան 8. Լիդա Մելիքյան 9. Դավիթ Մաթևոսյան 10. Ստեփան Մինասյան «Հայ Յեղափոխական Դաշնակցության» ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Արմեն Ռուստամյան 2 .Աղվան Վարդանյան 3. Լոքյան Դավիթ 4. Կյուրեղյան Արմենուհի 5. Մկրտչյան Լևոն 6 .Արծվիկ Մինասյան 7.Բաբայան Արմեն 8. Առաքելյան Ռուզաննա 9. Սպարտակ Սեյրանյան 10.Մանուկյան Միքայել «Ելք» դաշինքի առաջին 9 հորիզոնականները զբաղեցնում են՝ 1. Էդմոն Մարուքյան 2. Արամ Սարգսյան 3. Նիկոլ Փաշինյան 4. Մանե Թանդիլյան 5. Սասուն Միքայելյան 6.Արտակ Զեյնալյան 7.Լենա Նազարյան 8. Հայկ Կոնջոլյան 9. Արայիկ Հարությունյան «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակի առաջին 7 անդամներն են՝ 1. Արթուր Բաղդասարյան 2. Մհեր Շահգելդյան 3. Հեղինե Բիշարյան 4. Հովհաննես Մարգարյան 5. Էդգար Առաքելյան 6. Մարինե Քոչարյան 7. Արթուր Միսակյան Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակի առաջին հնգյակը՝ 1. Տաճատ Սարգսյան 2. Վազգեն Սաֆարյան 3. Գագիկ Մանուկյան 4. Մառա Շահինյան 5. Համլետ Դանիելյան «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Խաչատուր Քոքոբելյան 2. Հրանտ Բագրատյան 3 Ստյոպա Սաֆարյան 4. Անահիտ Բախշյան 5. Մասիս Այվազյան 6. Անժելա Խաչատրյան 7. Արմեն Առաքելյան 8. Սոնա Մինասյան 9. Նարեկ Այվազյան 10. Գագիկ Բաղդասարյան

Քննարկվել են պաշտպանական ոլորտում կրթական ծրագրերի իրականացման խնդիրներ

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում շարունակվում է Մյունխենի անվտանգության 53-րդ համաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ

Մյունխենում անցկացվող Անվտանգության 53-րդ համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 17-ի առավոտյան հանդիպում է ունեցել Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ։

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ

Մյունխենում անցկացվող Անվտանգության 53-րդ. համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 17-ի առավոտյան հանդիպում է ունեցել Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ։ Վիգեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի պաշտպանական համակարգին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Արցախյան հակամարտությանը։ Այնուհետև Վիգեն Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։ Մյունխենի անվտանգության համաժողովն ամենամյա է։ Անցկացվում է 1962 թվականից։ Այս տարի համաժողովի աշխատանքներին մասնակցում են շուրջ 500 ներկայացուցիչներ մի քանի տասնյակ երկրից՝ պետությունների ղեկավարներ, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ, փորձագետներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Մյունխեն 2017 -ի գլխավոր թեմաներն են իրադրությունը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Կորեայի գործողություննրից բխող վտանգները և մի շարք այլ գլոբալ մարտահրավերներ։ Համաժողովի կենտրոնական քննարկումներից է նաև «Արևմուտքի ապագան. անկում, թե՞ վերադարձ»։

Վիգեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է Լեհաստանի, Չեխիայի, Լիբանանի, Լիտվայի պաշտպանության նախարարների հետ

«Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերության հիմնադիր-ղեկավար Եվգենի Կասպերսկիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության և տեղեկատվական անվտանգության ոլորտում հսկայական փորձ ունեցող այդ ընկերության միջև համագործակցության հեռանկարները։

Նախագահը հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ

Հանրապետության Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ: Հավաքը նպատակ ունի Հանրապետության պաշտոնատար անձանց հետ հանդիպումների և դասախոսությունների միջոցով մասնակիցներին ծանոթացնել ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթություններին, ԶՈՒ զարգացման միտումներին, քննարկել պաշտպանության նախարարության և ՀՀ այլ ուժային կառույցների միջև փոխգործակցության հարցերը, իրականացնել փորձի փոխանակում, ինչպես նաև մասնագիտական հավաք-պարապմունքների միջոցով բարձրացնել ու կատարելագործել գեներալների, սպաների, քաղաքացիական հատուկ ծառայողների գիտելիքներն ու ունակությունները ռազմավարության, օպերատիվ արվեստի և զորքերի կառավարման, գործառութային պարտականությունների կատարման բնագավառներում, պաշտոնատար անձանց մոտ ձևավորել միասնական պատկերացումներ ու տեսակետներ բանակի մարտունակության և պետության պաշտպանունակության շարունակական բարձրացման հարցերում: Նախագահ Սարգսյանը ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպմանը խոսել է Հայաստանի Հանրապետության հանրային և ազգային անվտանգության օրախնդիր հարցերի մասին, պատասխանել օպերատիվ հավաքի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: *** Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ Բարև՛ ձեզ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հարգելի՛ ներկայացուցիչներ: Ձեզանից շատ-շատերի հետ ժամանակին հնարավորություն եմ ունեցել անմիջականորեն աշխատելու: Այդ իսկ պատճառով շատ ուրախ եմ այս հնարավորության համար և ուզում եմ, որպեսզի մենք ձեզ հետ միասին մեկ անգամ ևս վստահ ընդգծենք, որ ժամանակին կատարել ենք մեր ընտրությունը և մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ մեր ընտրությանը և մեր համազգեստին: Իսկ խոսել ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության հանրային և ազգային անվտանգության օրախնդիր հարցերի մասին: Այս հարցերի պարզաբանումն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գործը ճիշտ կազմակերպելու համար: Իմ խոսքից հետո, անշուշտ, ակնկալում եմ ձեր հարցերը: Հայաստանի Հանրապետության հանրային անվտանգության հարցերը չեն պատկանում Զինված ուժերի ղեկավար կազմի ուղղակի լիազորությունների շարքին: Սակայն դուք բոլորդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք, ուստի այդ հարցերի պարզաբանումը ձեզ համար կարևոր եմ համարում հենց այդ տեսանկյունից: Մեր անմիջական արտաքին միջավայրը բարդ է, խճճված, հաճախ՝ խիստ հակասական ու անհասկանալի: Սակայն դա բնավ չի նշանակում, որ այդ ամենի հետ մենք պետք է պարզապես համակերպվենք և ձեռքներս ծալած նստենք, սպասենք, տեսնենք, թե մեզ ինչ անակնկալներ են հրամցնելու: Ասել եմ և կրկնում եմ՝ այն մտայնությունը, թե մենք դատապարտված ենք ձախողման, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, անընդունելի է: Մեր ներքին թերությունները թուրքերն ու ադրբեջանցիները չեն ստեղծում: Մեր երկրի կառավարման թերությունները նրանց հետ որևէ առնչություն չունեն և նրանց պատճառով չեն: Մեր հասարակական կյանքի կազմակերպման և լավ կառավարման խնդիրներն ազգային անվտանգության խնդիրներ են: Թերի կառավարումն ուղղակի ազդում է ազգային անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա: Հենց այդ պատճառով մենք նախաձեռնեցինք Սահմանադրության բարեփոխման գործընթացը: Մեր երկիրն այդպիսով թևակոխել է բեկումնային փոփոխությունների փուլ, որն անմիջապես պետք է զգալի լինի անձամբ ձեր և ձեր ընտանիքների համար: Գիտեմ, որ ձեզնից շատերը որոշ մտահոգություններ ունեն սահմանադրական փոփոխությունների արդյունքում ոչ պատերազմական ժամանակաշրջանում Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի վերացման կապակցությամբ: Այո, 2018 թվականից, երբ նոր Սահմանադրությունն ամբողջովին ուժի մեջ մտնի, այլևս նման պաշտոն նախատեսված է միայն պատերազմի ժամանակ: Ֆրանսիայում, որը ևս կիսանախագահական հանրապետություն է, պատմականորեն ձևավորվել է «համակեցություն» տերմինը: Դա այն իրավիճակն է, երբ երկրի նախագահը ներկայացնում է մի կուսակցություն, իսկ վարչապետը և Ազգային ժողովի մեծամասնությունը՝ մեկ այլ քաղաքական ուժ: Երկար քննարկումներից հետո մենք հանգեցինք այն եզրակացությանը, որ մեզ համար նման «համակեցություն» ձևավորելը շատ երկարատև պրոցես է և, կներեք, բայց մեզ համար, ցավոք սրտի, դեռևս անիրականանալի: Բոլորդ էլ գիտեք, որ կիսալուծումները սովորաբար պարտադրված և ամենավատ լուծումներն են, ուստի և անհրաժեշտ էր գտնել և տալ ամբողջական լուծում: Նոր Սահմանադրությամբ մեր պետությունն անցնում է կառավարման խորհրդարանական ձևի: Հանրապետության վարչապետի լիազորություններն ու հնարավորությունները ազգային անվտանգության և պաշտպանության առումով լինելու են շատ ավելի լայն, քան այն, ինչ կիսանախագահական համակարգի պայմաններում վերապահված է այսօրվա Նախագահին՝ Գերագույն գլխավոր հրամանատարին: Նպատակը հետևյալն է. մեկտեղ կենտրոնացնել պատասխանատվությունը և լիազորությունները: Եթե անհրաժեշտություն կլինի մանրամասնել, թերևս, այս հարցը ձեզ շատ է հետաքրքրում, ես պատրաստ կլինեմ ավելի մանրամասն ներկայացնել: Այսպիսով մենք բացառել ենք «համակեցության» պայմաններում Հանրապետության Նախագահի ու վարչապետի անառողջ մրցակցության հնարավորությունը: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է: Ուզում եմ, որ դուք լիովին հասկանաք և գիտակցեք այդ փոփոխությունների իմաստը: Ձեր աշխատանքի վրա այս փոփոխությունները որևէ անդրադարձ չեն ունենալու և եթե ունենալու են, ապա միայն դրական տեսանկյունից: Այդ առումով որևէ բացասական փոփոխություն դուք չեք զգալու: Ազգային պաշտպանության կազմակերպման և կառավարման տեսանկյունից այս փոփոխությունը, ինչպես ասացի, միայն դրական ազդեցություն է ունենալու: Հայաստանի պետությունը շարունակելու է գուրգուրել և փայփայել իր անփոխարինելի և սիրելի զավակին՝ հայկական բանակին: Պարոնա՛յք գեներալներ և սպաներ, Այժմ՝ գալիք երկու-երեք ամիսների մեր հարցերի մասին: Մենք արդեն մուտք ենք գործել Ազգային ժողովի ընտրությունների փուլ: Այո՛, նախընտրական շրջանում մեր երկրում տեղի են ունենալու սուր բանավեճեր, երբեմն կարող են հնչել նաև չափազանցված և բորբոքված ելույթներ: Իհարկե, կլսեք խոստումներ, որոնք երբեք չեն իրականանալու: Վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը գիտեն և լսել են հայտնի արտահայտությունը, որ ամենամեծ ստերը հնչում են ընտրություններից առաջ և որսից հետո, բայց կարևորը դա չէ, կարևորը այն է, որ մենք նախորդ տարիների փորձից գիտենք, որ Ադրբեջանը նման դեպքերում սովորաբար աշխուժացնում է իր հակահայկական ձեռնարկները միջազգային կազմակերպություններում, երբեմն նաև փորձում է սադրանքների դիմել առաջնագծում: Նրանց կողմից նման վարքի որոշ ախտորոշումներ արդեն նկատելի են: Առաջին հերթին ցանկանում եմ ընդգծել, որ լիովին համոզված եմ Հայաստանի քաղաքական համակարգի կայունության մեջ: Որքան էլ սուր քննարկումներ տեղի ունենան, դրանք չեն խաթարելու մեր հանրային անդորրը: Նման սուր քննարկումներն ու բանավեճերը գալու են վկայելու մեր ուժը՝ Հայաստանի հասարակության ինքնակազմակերպման բարձր աստիճանը և որակը: Հատուկ շեշտում եմ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապակուսակցական են և ապաքաղաքական: Այո՛, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գլխավորում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը: Սակայն նախընտրական քարոզչության և իր պաշտոնական լիազորությունների իրականացման որևէ խաչաձևում չի լինելու: Միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու և մենք էլ չենք մտցնելու: Ավելին, զգուշացնում եմ բոլորիդ, որ նման փորձերն ուղղակի պատժվելու են: Մենք՝ որպես պետություն, ունակ ենք կազմակերպելու և անցկացնելու այնպիսի ընտրություններ, որոնք վայելելու են մեր հասարակության, մեր ժողովրդի վստահությունը: Ավելին, վստահ եմ, որ հենց այդպիսի արդյունքներ են արձանագրելու հրավիրված միջազգային կազմակերպությունների դիտորդ ներկայացուցիչները: Ադրբեջանում ոմանք պատրանքներ ունեն, թե իբր ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը լինելու է շատ զբաղված, հետևաբար և իրենց կարճ խելքով՝ խոցելի: Հենց այդ պատճառով ձեզնից այս ժամանակահատվածում ակնկալում եմ առավելագույն զգուշություն: Վստահ եմ, որ մեր զինվորականները՝ շարքայինից մինչև ամենաբարձրաստիճան սպան, գալիք խորհրդարանական ընտրությունների շրջանում լինելու են զգոն ու աչալուրջ, պատրաստ կանխելու հակառակորդի յուրաքանչյուր դավադիր ծրագիր: Այժմ՝ մեր տարածաշրջանի հարցերի մասին: Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ տեղի ունեցող բանակցություններում որևէ ճեղքում արձանագրելու հիմք այս պահին ես չեմ տեսնում: Այդ պարագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռության պահպանումը կայունության և փխրուն խաղաղության պահպանման միակ միջոցն է: Պաշտոնական Բաքուն […]

«Իսկանդեր»-ները պատկանում են Հայաստանին և միանշանակ կառավարվում ՀՀ ԶՈՒ կողմից. Վիգեն Սարգսյան

Ճշտող հարցին, արդյոք այդ համակարգերի կառավարումը գտնվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպաների ձեռքերում, ովքեր անցել են համապատասխան վերապատրաստում, ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է. «միանշանակ»:

Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը երբևէ չի եղել և չի լինի դաշնակից Ռուսաստանի դեմ. Վիգեն Սարգսյան

«Մենք իրականացնում ենք մի շարք ծրագրեր, որոնք նպաստում են մեր զինված ուժերի ամրապնդմանը, և վստահ եմ, որ դա մեր դաշնակիցների շահերին որևէ կերպ չի վնասի»,- եզրափակել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Վիգեն Սարգսյանը քննադատել է Հարավային կովկասում Թուրքիայի քաղաքականությունը

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ իր կանխակալ վերաբերմունքով Թուրքիան շարունակում է արդյունավետորեն իրեն մեկուսացնել տարածաշրջանային գործընթացներից»,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի շահերի դեմ. Վիգեն Սարգսյան

Թուրքիան Հարավային Կովկասում իրեն չափազանց ապակառուցողական է պահում, նրա քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի շահերի դեմ: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Հայաստանի ՊՆ Վիգեն Սարգսյանը:

Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է. Վիգեն Սարգսյան

Երևան-ՆԱՏՕ համագործակցությունը երբեք չի եղել և ուղղված չէ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության շահերի դեմ: Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռուսական РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում:

ՀՀ զինուժն առավել քան մարտունակ է. Վիգեն Սարգսյան

Հայաստանի զինված ուժերի պատրաստությունն իրականացվում է շատ բարձր մակարդակով: Ռիա նովոստի-ին տված ծավալուն հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Հայաստանում կառավարման համակարգի որակը շատ բարձր է, զինուժի սպայական կազմը և բոլոր այն մարդիկ, որոնք ներգրաված են զինուժի կառավարման համակարգ, շատ լուրջ մարտական ուղի են անցել, ունեն ակադեմիական ռազմական կրթություն, և ես վստահ եմ, որ տարածաշրջանին ծանոթ փորձագետների համար գաղտնիք չէ,  որ Հայաստանի զինուժի պատրաստվածության մակարդակը էականորեն գերազանցում է «մարտունակ» արտահայտությանը»,- ասել է նախարարը: Նրա խոսքով, պաշտպանության կազմավորման գործում շատ կարևոր է նախապատվությունը տալ ոչ թե քանակին, այլ որակին: «Դա, մասնավորապես, վերաբերում է սպառազինությունների գնման համակարգին, գործընկերներ փնտրելու արդյունավետությանը և այնպիսի սպառազինությունների ներդրմանը, որոնք ունակ են համարժեք պատասխանել առկա ռիսկերին ու սպառնալիքներին», — ասել է Վիգեն Սարգսյանը: ՀՀ Պաշտպանության նախարարը ներկայացրել է, թե որ դեպքում Հայաստանը գործի կդնի «Իսկանդեր» համակարգերը։ «Հայաստանը «Իսկանդեր» համակարգերը գործի դնելու մասին որոշում կկայացնի կախված իրավիճակի զարգացումից»: «Ես կարող եմ ներկայացնել ալգորիթմը: Այդ զենքի նշանակությունը և պարամետրերը թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել այն երկրի ենթակառուցվածքներին, որի դեմ կարող է կիրառվել: Հետևաբար, «Իսկանդեր» համակարգերի կիրառման մասին որոշումը սերտորեն պայմանավորված է լինելու իրավիճակի զարգացմամբ: Ամեն դեպքում մենք այն դիտարկում ենք որպես երաշխավորված հարվածի զենք, եթե լինի նման անհրաժեշտություն: Այն առաջին հերթին զսպման զենք է: Ակնհայտ է, որ իրավիճակի զարգացումը կարող է թելադրել մոտեցումների վերանայում, բայց սկզբունքորեն, իր գաղափարով ու հնարավորություններով այնպիսի զենք է, որ  պետք է հովացնի ցանկացած  տաք գլուխ որոշումների կայացման առումով»,-ասել է նա: Աղբյուրը հիշեցնում է, որ «Իսկանդեր»-ները ներկայացվել են անցած տարվա սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 25-ամյակին  նվիրված ռազմական շքերթի ժամանակ: Սակայն որոշ տվյալների համաձայն, դրանք հայկական զինված ուժեր են բերվել ավելի վաղ ու մարտական պատրաստվածության են բերվել դեռ ապրիլին: Հայաստանը կշարունակի սպառազինություն ձեռք բերելու երկխոսությունը Ռուսաստանի հետ, ասել է նախարար Սարգսյանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի ռազմատեխնիկական ներուժի այն դինամիկան, առաջընթացը, որը նկատվում է վերջին տարիներին, խորը հարգանք է առաջացնում և ցանկություն՝ զարգացնել այդ համագործակցությունը: «Մի շարք ուղղություններով պայմանագրերն իրականացվել են վաղաժամ, և դա նույնպես ուրախացնում է: Մենք կշարունակենք ռուսական կողմի հետ երկխոսությունը ռուսական շուկայից նոր սպառազինություն ձեռք բերելու հնարավորթւայն շուրջ: Հաշվի առնելով այն, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում ենք մենք այն ձեռք բերում՝ ռուսական բանակի ներքին գներով, և հաշվի առնելով նաև արտոնյալ վարկերի առկայությունը, միանշանակ, նման համագործակցության ներուժն աճում է: Մենք շահագրգռված ենք դրանում»,- ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարարը:

ՊՆ պարզաբանումը. Օրական 20 հատիկ ծխախոտի և լուցկու փոխարեն կհատկացվի գումար

Զինվորներին ծխախոտ չհատկացնելու վերաբերյալ օրինագծի մասին պարզաբանում է  տարածել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Զինվորին ծխախոտ տալու և չտալու թեմայով քննարկումների առնչությամբ պարզաբանենք, որ 2008թ. շարքային ժամկետային կազմին ծխախոտ չի հատկացվում, դրա փոխարեն հատկացվում է համապատասխան գումար, ինչպես նաև քաղցրավենիք մարտական դիրքերում: Նոր օրինագիծը, որը առաջ է քաշել ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, վերաբերվում է պայմանագրային զինծառայողներին: Նրանց օրական 20 հատիկ ծխախոտի և համապատասխան լուցկու փոխարեն կհատկացվի համապատասխան գումար: Դա նախ և առաջ առողջ ապրելակերպին է ուղված, հետո նա կարող է ինքը տնօրինել իր գումարը, իսկ եթե այնուամենայնիվ պիտի ծխի, ապա կծխի իր ուզած ծխախոտը»:

Վիգեն Սարգսյանի հարցազրույցը ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի գործակալությանը

ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին խորհրդային շատ պետություններում դադարել են տոնել փետրվարի 23-ը: Հայաստանում այս տոնը նույնպես պետական չէ. Ազգային բանակի օրը նշում են հունվարի 28-ին: Այնուամենայնիվ, Հայաստանի բնակիչները ավանդաբար նշում են փետրվարի 23-ը, շնորհավորում են տղամարդկանց և ծաղիկներ դնում ռազմական հուշակոթողներին: Տոնի նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությանը և պատմել Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության, ինչպես նաև իր երկրի և իր ղեկավարած գերատեսչության առջև ծառացած մարտահրավերների մասին:

Կառավարությունը դրական եզրակացություն տվեց զինծառայողների պարենային հատկացումներից ծխախոտը հանելու նախագծին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պարզաբանեց, որ խոսքը պայմանագրային զինծառայողների մասին է, իսկ ծխախոտի գումարը կավելացվի նրանց հատկացվող հավելավճարներին:

Զինվորից ծխախոտ չեն խլում. Վիգեն Սարգսյան

Այսօր կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց որոշման փոփոխության վերաբերյալ նախագիծ, որը վերաբերում էր զինծառայողների ծխախոտը պարենային բավարարման ցանկից հանելուն: Նախարարը շեշտեց, որ այդ հարցը երեկ բավական մեծ իրարանցում էր առաջացրել հասարակության շրջանում, և ինքը ցանկանում է պարզաբանել:

Վիգեն Սարգսյանը պարզաբանեց զինվորի ծխախոտի վերաբերյալ նախագիծը

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց ԶՈւ-ում, ԱԱԾ-ում, Կառավարությանն առընթեր ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերին, դրանց վճարման չափերին ու կարգին առնչվող նախագիծը: Ըստ նախագծի՝ առաջարկվում է փոփոխություններ իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը: «Իսկ պայմանագրային զինծառայողների համար հաշվարկվել է օրական մեկ տուփ ծխախոտ մարտական դիրքերում գտնվելու ընթացքում, որը մեր գնահատմամբ, չի տեղավորվում մեր քաղաքականության տրամաբանության մեջ: Դրա համար մենք առաջարկեցինք՝ նույն գումարը, որը ծախսվում է ծխախոտի վրա, ավելացնել հավելավճարներին, որպեսզի նրանք, ովքեր չեն ծխում, չխրախուսվեն ծխելու, իսկ նրանք ովքեր ծխում են, կարողանան ընտրել իրենց նախընտրած ծխախոտը, կամ այդ գումարն օգտագործել իրենց հայեցողությամբ: Որևէ այլ բան այս որոշմամբ չի արվում: Երեկ հետաքրքիր էր հետևել քննարկումներին, որոնցում մեկնաբանվում էր որպես զինվորից ծխախոտը խլելու որոշում: Իհարկե նման բան գոյություն չունի»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Վիգեն Սարգսյանը նշեց, որ  նախագծի նպատակն այն է, որ նրանք, ովքեր չեն ծխում, չխրախուսվեն ծխելու հարցում, կամ նրանք, ովքեր չեն ծխում տրամադրված սիգարետը, գնեն իրենց նախընտրածը: «Երեկ շատ հետաքրքիր էր, որ այս նախագծին վերագրվեց զինվորից ծխախոտ խլելու կամ այդ գումարն այլ տեղ ուղղելու նախագծի»,- ասաց Վիգեն Սարգսյանը, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը արձագանքեց.«Դրա համա՞ր եք մեզ մանրամասն պատմում»:

Բժիշկները «ազգ-բանակ» գաղափարախոսության ուղիղ կրողն են. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով բժիշկները ազգ-բանակ գաղափարախոսության ուղիղ կրողն են: Այսօր Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն ասել է նա՝ նշելով, որ դա ապացուցվել է ղարաբաղյան պատերազմի եւ քառօրյա պատերազմի օրերին:

Բանակում բացառված է եղել քաղաքական ռեսուրսի շահարկումը. Վիգեն Սարգսյան

Երկար տարիներ մեր բանակում բացառված է եղել քաղաքական ռեսուրսի շահարկումը: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե արդյո՞ք ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին համարը լինելն ընտրությունների ժամանակ անուղղակի ճնշում չի լինի զինծառայողների վրա:

Վիգեն Սարգսյանը տեսնում է պաշտպանության նախարարի գործառույթները և նախընտրական քարոզարշավը համատեղելու հնարավորություն

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է նախարարը հասցնելու պարտականությունների հետ միասին կատարել առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզչական աշխատանքները:

Շփման գծում կա որոշակի լարվածության աճ. Վիգեն Սարգսյան

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր կայացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ ռազմաբժշկական ֆակույտետի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Պաշտպանության նախարարը ողջույնի խոսքով է հանդես եկել, ապա պատասխանել ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերի: Վիգեն Սարգսյանը շրջայց է կատարել եւ ծանոթացել թիվ 1 համալսարանական կլինիկայում բացված վերականգնողական կենտրոնում, որտեղ բուժում են ստանում ապրիլյան պատերազմի մասնակից զինհաշմանդամներ: Պաշտպանության նախարարը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին: Անդրադառնալով սահմանային լարվածության մասին հարցին՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ որոշակի աճ կա՝ Ադրբեջանի կողմից օգտագործվող զինատեսակի առումով: Այսօր կիրառվել են ականանետներ, թեթեւ հրետանի: Ես կարծում եմ, որ մենք դրան պետք է, ինչպես միշտ, պատրաստ եւ զգոն լինենք՝ շեշտեց պաշտպանության նախարարը: Զինադադարի ցանկացած խախտում որեւէ կերպ չի կարող արդարեցվել, քանի որ այն հիմնված է միջազգային պարտավորություն հանդիսացող հրադադարի մասին համաձայնագրերի վրա՝ հավելեց Վիգեն Սարգսյանը՝ շեշտելով, որ ՊՆ-ի եւ ԶՈՒ-ի խնդիրը պատասխան գործողություններով դրանց լիարժեք կատարումն ապահովելն է, ինչը եւ արվում է: Վիգեն Սարգսյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում գլխավորում է ՀՀԿ ցուցակը եւ լրագրողները նրան նաեւ քաղաքական հարցեր ուղղեցին: Բանակը չի ուղղորդվել եւ չի ուղղորդվելու քվեարկության ժամանակ՝ վստահեցրեց պաշտպանության նախարարը: Արձագանքելով ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայողների  դժգոհություններին վերաբերող հարցին՝ նախարարն ասաց, որ նման դրսեւորումներին պետք է համբերատար եւ պատասխանատու վերաբերել: Դա թելադրում է պարտավորեցում: Այդպիսիք ունեն անվերապահ պահանջատեր լինելու իրավունք՝ շեշտեց Վիգեն Սարգսյանը: Բժշկական համալսարանը նույնպես նվիրումով միացել է ապրիլյան պատերազմում վիրավորված հերոսների վերականգնողական աշխատանքներին: Այդ մասին է փաստում թիվ 1 համալսարանական հիվանդանոցում բացված վերականգնողական կենտրոնը: Պաշտպանության նախարարը գոհ է այդ մասնակցությունից: Նախարարն ասաց, որ վերականգնողական միջոցառումներ կիրականացվեն  պետական միջոցներով, իսկ անհրաժետության դեպքում, երբ հակ կլինի արտերկրում դրանք շարունակելը՝ կգտնվեն այլ միջոցներ եւս:

Ի դեմս ձեզ` բոլոր վետերանները, մեր այսօրվա բոլոր զինծառայողները, ավելի լավ քան որևէ մեկը, գիտեն խաղաղության արժեքը. Վիգեն Սարգսյան (Լուսանկարներ)

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 23-ին այցելել է ՀՀ Վետերանների միավորում, հանդիպել Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների հետ:

Ուշադրության կենտրոնում սահմանամերձ գյուղերն են

Փետրվարի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը ղեկավարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Սահմանամերձ համայնքների խնդիրները մշտապես ղեկավարության ուշադրության կենտրոնում են. Վիգեն Սարգսյան

Կայացել է սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը ղեկավարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանը՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն ստեղծված «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը միաձայն ընտրվեց խորհրդի նախագահ: Նա շնորհակալություն հայտնեց վստահության համար,  ապա խոստացավ, որ հոգաբարձուների խորհուրդն աշխատելու է թափանցիկ: Նշենք, որ բացի խորհրդի նիստից այսօր ՊՆ վարչական շենքում տեղի ունեցավ նաև հիմնադրամի կայքէջի շնորհանդեսը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի նախագահ ընտրվեց Վիգեն Սարգսյանը

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն ստեղծված «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը անցկացվեց ՀՀ պաշտպանության նախարարությունում:

«Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարին մասնակցեց Վիգեն Սարգսյանը

Քիչ առաջ մեկնարկեց Ռուբեն Գևորգյանի «Երդվյալ ազատամարտիկների միության» 5-րդ համագումարը: Համագումարը սկսվեց կես ժամ ուշացումով, ազատամարտիկները սպասում էին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:

Եթե մենք վստահ չլինեինք մատակարարվող վառելիքի որակի վրա, իհարկե, տեխնիկան չէինք աշխատացնի. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, որ ապրիլյան պատերազմում եղել են դեպքեր, երբ վառարանային վառելիքի հետ կերոսին են խառնել, ինչի արդյունքում տեխնիկան չի աշխատել, ասել է, թե այն վերաբերում էր մասնավոր մատակարարումների նկատմամբ պետական վերահսկողությանը:

Պաշտպանության նախարարն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը մարտի 3-ին մասնակցել են ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ իրականացվող շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ու դեսպան Միլզը նաև շրջել են ուսումնական կենտրոնի տարածքում, ծանոթացել ընթացող աշխատանքներին:

Վիգեն Սարգսյան. ապրիլյան պատերազմի օրերին բանակում անորակ վառելիքի մասին վարչապետի խոսքերը հանվել են կոնտեքստից

Բանակում անորակ վառելիքի մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերը հանվել են կոնտեքստից, լրագրողներին հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Oր օրի մեր բանակը դառնում է ավելի ու ավելի ամուր. Վիգեն Սարգսյան

«Ձեր ժպիտից, բարի խոսքից է կախված մթնոլորտը: Դուք եք ձևավորում մթնոլորտը և օջախներում, այն այն մեծ օջախում, որ կոչվում է Հայաստան: Այդ մթնոլորտը շատ կարևոր է: Առանց հավատքի, տրամադրության ու ոգևորության մենք որևէ տեղ չենք հասնելու»:

Հայաստան կայցելի Հունաստանի արտաքին գործերի նախարարը

Մարտի 8-ից 10-ը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը: Հունաստանի արտգործնախարարին կընդունեն Հանրապետության Նախագահն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նիկոս Կոցիասը հանդիպումներ կունենա վարչապետ Կարեն Կարապետյանի, ինչպես նաև՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Մարտի 10-ին կկայանան Հայաստանի և Հունաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Վարչապետի այցը Արմավիր եզրափակվեց հանրահավաքով եւ համերգով

Այսօր առավոտյան ժամը 9-ից վարչապետ Կարեն Կարապետյանն Արմավիրի մարզում էր: Նա հանդիպել է Էջմիածնի, Մեծամորի, Արմավիրի և Բաղրամյանի ընտրողների հետ: Էջմիածնում այցը սկսվել է սուրբ Հռիփսիմե եկեղեցուց, եղել է Էջմիածնում կառուցվող մարզադպրոցի շինհրապարակում, ծանոթացել մարզում կառուցվող  ամենամեծ մարզական համալիրի աշխատանքներին: Տարածքի գյուղական հանդիպումների թվում չի առանձնացվել ազգային փոքրամասնության  եզդիների կրոնական սրբավայրի այցելությունը:  Վարչապետը կանանց միջազգային տոնին պատվել է Արմավիր քաղաքի վաստակաշատ ուսուցչուհի Տիգրանուհի Հարությունյանին:   Կարեն Կարապետյանի այցը եզրափակվեց Արմավիր քաղաքի հրապարակում՝ հանրահավաքով, որտեղ ներկա էին մարզի հանրակրթական դպրոցների, մանկապարտեզների, ենթակառուցվածքների աշխատողները՝ մերձավորների հետ: Մինչև վարչապետի այցը հանրահավաքի մասնակիցների համար ճանաչված երգիչների կատարմամբ համերգ տրվեց: Կարեն կարապետյանը Արմավիրի հրապարակ եկավ ՀՀԿ  համապետական թեկնածուներ  արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: ,,Մենք միասին կարողանալու ենք կառուցել մեր պետությունն ու հասարակությունը, ցանկանում եմ ուժ, եռամն և տոկունություն,,- սա Արփինե Հովհաննիսյանի  մարտի 8-յան շնորհավորանքն էր արմավիրցի կանանց: Թեկնածուները գիտեն խնդիրները, մարտահրավերները, բայց խոստումներ չեն տալիս: Խոսեցին սխալներից ու բացթողումներից: Լինելով գյուղերում մոտիկից ծանոթացել են գյուղացու հոգսերին և հիմնախնդիրներին: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նույնպես իր խոսքը սկսեց շնորհավորանքով: Կարևորեց բարձր տրամադրությունն ու դրական մթնոլորտը, որ բազմաթիվ հաջողությունների սկիզբն է ու մեկնարկը: Նախարարը անդրադարձավ արցախյան պատերազմի տարիներին արմավիրցիների անմնացորդ նվիրվածությանը, նախկին ազատամարտի վետերաններն այս մարզում ամենաշատն են: ,,Սև հովազը հիմա էլ է մարտական հերթապահություն իրականացնում սահմանին,,: Վիգեն Սարգսյանը հիշեց նախորդ ընտրություններին ՀՀԿ-ի կարգախոսը և թվարկեց այն փոփոխությունները, որոնք իրականացվել են անցած ընտրաշրջանի ընթացքում: Կոչ արեց ձայնը տալ այն թիմին, որն իրենց երազանքը իրականություն է դարձնում: Վարչապետ Կարեն Կարապետյանը արմավիրցիների հետ հանդիպման ընթացքում խոստումներ չտվեց:  Առաջին հանդիպմամբ ցանկացավ  լավ հիշողություն թողնել՝ անեկդոտ պատմելով: Անցած ուղու սխալների մասին խոսելը համարձակություն է պահանջում: Ունեցել են հաջողություններ և բացթողումներ: Ներկայացրեց դրանց հիմնավոր պատճառները և կուսակցության տեսլականը: ՀՀԿ  թեկնածուներն ամենամեծ կառավարման փորձն ունեն: Կարեն Կարապետյանը խոսեց Արցախի հիմնախնդիրներից: Վարչապետը հորդորեց ուշադիր լսել բոլոր ուժերի ծրագրերը և ինքնուրույն որոշել՝ որ ուժին ձայն տալ:

Հունաստանը վերահաստատում է ՀՀ-ի հետ պաշտպանության ոլորտում ծրագրերի իրականացման պատրաստակամությունը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մարտի 9-ին աշխատանքային ճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ:

Ադրբեջանն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին հակադրեց ռազմական ուժը. Վիգեն Սարգսյան

«Եվ չնայած սպառազինության, դեմոգրաֆիայի զգալի տարբերությանը՝ Արցախի ժողովուրդը կարողացավ պաշտպանել իր իրավունքները, ձևավորել պետական կառավարման արդյունավետ համակարգ»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:

Մենք ստիպված ենք համարժեք պատասխան տալ Ադրբեջանի գործողություններին. Վիգեն Սարգսյան

Մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակներում, հետաքրքիր տարածաշրջանում, որտեղ փոփոխություններ են տեղի ունենում ներպետական, տարածաշրջանային, միջազգային հարթություններում: Այս մասին այսօր «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի արտագնա նիստում, որն անցկացվում է Երևանում, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հայաստանը շատ լուրջ է մոտենում ՀԱՊԿ ինտեգրացիոն միավորմանը. Վիգեն Սարգսյան

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամներից մեկն է և միշտ շատ լուրջ է մոտենում այդ ինտեգրացիոն միավորմանը: Այսօր «Վալդայ» երկխոսության  միջազգային ակումբի արտագնա նիստի ընթացքում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ «Տարածաշրջանային առումով մեր արտաքին քաղաքականության հիմնարար բաղադրիչն է ռազմավարական միությունը Ռուսաստանի Դաշնության հետ, որն ամրագրված է մի շարք երկկողմ և տարածաշրջանային համագործակցության փաստաթղթերով։ Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամներից մեկն է և միշտ շատ լուրջ է մոտենում այդ ինտեգրացիոն միավորմանը։ Մենք իսկապես հավատում ենք, որ այս կազմակերպությունը կարող է արժանի տեղ գրավել միջազգային հարաբերությունների համակարգում»,- ասել է Վիգեն Սարգսյանը։ Միաժամանակ, ըստ նախարար Սարգսյանի, Հայաստանը բավականին ակտիվ գործակցում է ՆԱՏՕ-ի հետ, որը շատ թափանցիկ է Հայաստանի բոլոր գործընկերների համար։ «Մենք, մասնավորապես, կարևորում ենք խաղաղապահ առաքելությունը, որը մենք իրականացնում ենք ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների կազմում Կոսովոյում, Աֆղանստանում և Լիբանանում: Հայ խաղաղապահները բարձր արդյունավետությամբ կատարում են իրենց պարտականությունները՝ նպաստելով խաղաղության ապահովմանը»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Շրջափակելով սահմանը Հայաստանի հետ` Թուրքիան արդյունավետ կերպով ինքնամեկուսացվել է Հարավային Կովկասից. ՊՆ

Շրջափակելով սահմանը Հայաստանի հետ` Թուրքիան արդյունավետ կերպով ինքնամեկուսացվել է Հարավային Կովկասի տարածաշրջանից, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյան․ 102-րդ բազան լուրջ պատասխան է Հարավային Կովկասի գործընթացներին Թուրքիայի ներգրավման հնարավորությանը

Եթե Ռուսաստանին հաջողվի ձեռք բերել հասկանալի, կախատեսելի Թուրքիա, դա Հայաստանի շահերից կլինի։ Այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ելույթ ունենալով Երեւանում «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի «Փոփոխությունների ժամանակաշրջան․ աշխարհը գլոբալ անկանխատեսելիության դարաշրջանում» արտագնա նստաշրջանի ժամանակ

Վիգեն Սարգսյան. Ռուսաստանի համար հասկանալի եւ կանխատեսելի Թուրքիան համապատասխանում է Հայաստանի շահերին

Ռուսաստանի համար հասկանալի եւ կանխատեսելի Թուրքիան համապատասխանում է Հայաստանի շահերին: Այս մասին RT-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյան. Արցախը զարգանում է սեփական մոդելով

Երևանում այսօր ﬔկնարկել է ﬕջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի արտագնա նիստը: Նիստի շրջանակներում Հայաստան ժամանած ռուսաստանցի առաջատար փորձագետները, քաղաքագետներն ու հայաստանյան քաղաքական դաշտի ներկայացուցիչները քննարկում են  «Փոփոխությունների ժամանակը. աշխարհը համաշխարհային անկանխատեսելիության ﬔջ» թեման։ «Վալդայ» ակումբի արտագնա նիստի ընթացքում ելույթ է ունեցել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով նաեւ Արցախյան հիմնախնդրին:   ԽՍՀՄ փլուզման ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ժողովուրդն օրենսդրության և ﬕջազգային իրավական նորﬔրի շրջանակներում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը և տարիների ընթացքում ձևավորել արդյունավետ պետական կառավարման համակարգ, տնտեսական և ժողովրդավարության զարգացման հստակ մոդել` միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի արտագնա նիստի ընթացքում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Ցավոք, այդ ժամանակ Ադրբեջանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին ռազմական ուժը հակադրեց: Եվ չնայած սպառազինության, դեմոգրաֆիայի զգալի տարբերությանը՝ Արցախի ժողովուրդը կարողացավ պաշտպանել իր իրավունքները, ձևավորել պետական կառավարման արդյունավետ համակարգ: Այսօր Արցախը առաջ է շարժվում տնտեսության զարգացման սեփական մոդելով, զարգացնում է ժողովրդավարությունը և այս աﬔնը էականորեն տարբերվում է նրանից, ինչ առաջարկում  է Ադրբեջանը»,- ելույթում նշեց պաշտպանության նախարարը։ Հայաստանը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է՝ հիշեցրեց մեր երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարը՝ շեշտելով նաեւ, որ արդեն 29 տարի ստիպված է պաշտպանել Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգությունը: «Ցավոք այսօր էլ Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը, ուստի,  բնականաբար, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ստիպված են ադեկվատ պատասխան տալ հակառակորդի գործողություններին, որպեսզի սառեցնեն տաք գլուխները եւ  ընդգծեն այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու  անհնարինությունը»: Վիգեն Սարգսյանը նշեց, որ տարածաշրջանային առումով ﬔր արտաքին քաղաքականության հիմնարար բաղադրիչն է ռազմավարական ﬕությունը Ռուսաստանի Դաշնության հետ, որն ամրագրված է ﬕ շարք երկկողմ և տարածաշրջանային համագործակցության փաստաթղթերով: Վիգեն Սարգսյանը նաեւ շեշտեց, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր-անդամներից մեկն է եւ  մշտապես շատ լուրջ է մոտենում այդ ինտեգրացիոն ﬕավորմանը: Մենք իսկապես հավատում ենք, որ այս կազմակերպությունը կարող է արժանի տեղ գրավել ﬕջազգային հարաբերությունների համակարգում՝ նշեց Վիգեն Սարգսյանը՝ շեշտելով, որ, այնուաﬔնայնիվ, ՀԱՊԿ-ում դեռ կան խնդիրներ։  «Ի՞նչն ենք այդ կազմակերպությունում ﬔնք համարում ոչ այնքան արդյունավետ. ՀԱՊԿ անդամ երկրների՝ արտաքին քաղաքականությունում առաջնահերթությունների համադրումը։ Մենք տեսնում ենք, որ երրորդ կազմակերպություններում, այլ հարթակներում, այնուաﬔնայնիվ, դեռ կա գայթակղություն՝ ﬕ քիչ անտեսել ՀԱՊԿ գործընկերների շահերը որոշ անդամների կողﬕց։ Բայց ես կարծում եմ, որ դա կազմակերպության ներսում մանկական ձախլիկության պես հիվանդություն է, որը ժամանակի հետ պիտի անցնի»: Մեր երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ հավելել է, որ դրա հետ ﬔկտեղ Հայաստանը բավականին ակտիվ գործակցում է ՆԱՏՕ-ի հետ, որը շատ թափանցիկ է Հայաստանի բոլոր գործընկերների համար։ «Մենք, մասնավորապես, կարևորում ենք խաղաղապահ առաքելությունը, որը ﬔնք իրականացնում ենք ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների կազմում Կոսովոյում, Աֆղանստանում և Լիբանանում: Հայ խաղաղապահները բարձր արդյունավետությամբ կատարում են իրենց պարտականությունները՝ նպաստելով խաղաղության ապահովմանը»,- այս շեշտադրմամբ իր խոսքը եզրափակել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:  

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է ՌԴ

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Այցի շրջանակներում Նախագահն այսօր կհյուրընկալվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպում կունենա բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, հանդես կգա ելույթով և կպատասխանի հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և այլ պաշտոնատար անձինք:

ԼՂ խնդրի լուծումը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է. Վիգեն Սարգսյանի հարցազրույցը

ԼՂ խնդրի լուծումը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է։ Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Russia Today ռուսական միջազգային հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ խոսելով տարածաշրջանում անվտանգության ոլորտում առկա խնդիրների՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին:

Երբ նախագահն ու նախարարը հակասում են միմյանց

«Ժողովուրդը» գրում է. «Իշխող Հանրապետականի նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԺ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը միանգամայն իրարամերժ հայտարարություններ են արել:

Հույս ունեմ, որ ժամանակ կունենամ բարեփոխումներ իրականացնել պաշտպանության ոլորտում

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հույս ունի խորհրդարանական ընտրություններից հետո շարունակել աշխատանքը պաշտպանության նախարարի պաշտոնում: Ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Վիգեն Սարգսյանը հույս է հայտնել, որ առաջիկա ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում իր գործընկերներն իրեն հնարավորություն կտան շարունակելու աշխատանքը պաշտպանության նախարարի պաշտոնում:

Հայ-ռուսական զորամիավորման պլաններում Սիրիայում համատեղ գործողությունների իրականացման հարց չկա. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ՀՀ-ն և Ռուսաստանը ակտիվ փոխգործակցում են Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու հարցում, սակայն Սիրիայում համատեղ գործողություններ իրականացնելու վերաբերյալ երկխոսություն չկա:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը կարելի է գնահատել 0-ից 100 տոկոս. Վիգեն Սարգսյան (Տեսանյութ)

Հայկական կողմը չի հոգնի աշխատել խաղաղության ուղղությամբ, սակայն պարտավոր է պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել հակառակորդի կողմից սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսների և Արցախյան ազատամարտում Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Տեսանյութ, Լուսանկարներ)

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Առաջին անգամ մեծամասնությունը և ընդդիմությունը ստեղծել են քաղաքացուն վստահություն ներշնչող պայմաններ. Վիգեն Սարգսյան

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը սկսվեց առավոտյան ժամը 08:00-ին: Բացվեցին հանրապետության ողջ տարածքում ձևավորված 13 ընտրատարածքների 2009 տեղամասերը:

ՀՀԿ-ում խորը տագնապի մեջ են. որևէ մեկը չգիտի իր ապագան

«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀԿ-ում խորը տագնապի մեջ են. որևէ մեկը, բացի կանանց էսկադրոնից, հստակ չգիտի` լինելո՞ւ է ապագա պառլամենտում, առաջին եռյակը տրոհվելո՞ւ է, Վիգեն Սարգսյանը դառնալո՞ւ է ԱԺ նախագահ, թե՞ ոչ։ Ինքը` Վ․ Սարգսյանը, նեղ միջավայրում ասել է` մնալու եմ ՊՆ-ում: «Չնայած՝ շեֆը ոնց որոշի»,- պնդում են ՀՀԿ-ականները:

«1000 դրամներ». առաջին երկու փոխհատուցումը տրված է

Անցյալ տարվա վերջին 84 կողմ, 4 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Պարզ ասած՝ այս տարվա հունվարից արդեն ստեղծվեց զինծառայողների ապահովագրության հիմնադրամը եւ սկսեց գործել այսպես կոչված «1000 դրամների» համակարգը: Այսօր արդեն կարելի է խոսել առաջին փոխհատուցումների մասին:     Մարտի 21-ը այն օրն էր, երբ առաջին անգամ կիրառվեց մեր բոլորի կողմից հազար դրամների փոխանցմամբ ձեւավորված հիմնադրամի փոխհատուցումը՝ Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: 19-ամյա Գոռ Գարեգինյանը եւ Անդրանիկ Մուսիկյանը ժամկետային ծառայությունն իրականացնում էին Արցախում: Զոհվեցին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով,  մի քանի օրվա տարբերությամբ: Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի բնակիչ Անդրանիկը զոհվեց հունվարի 18-ին, Գոռը Շիրակի մարզի Շիրակ գյուղից էր։ Նա զոհվեց փետրվարի 6-ին: Նորաստեղծ հիմնադրամը այս զինծառայողների ընտանիքներին արդեն տրամադրել է օրենքով նախատեսված փոխհատուցումը: Շահառու ընտանիքներն իրենց համար բացված հատուկ հաշիվներին բացի 10-ական միլիոն միանվագ փոխհատուցումից հիմնադրամից լրացուցիչ կստանան ամսական 200 000-ական դրամ` 20 տարվա ընթացքում: Ընդհանուր առմամբ՝ այս տարվա հունվարից ՀՀ ԶՈՒ-ում հրազենային վիրավորումներից մահացել է 10 զինծառայող: Ինչու այդ 10-ից ընդամենը երկու դեպքում է տրվել փոխհատուցում. հարցով «Ռադիոլուրը» դիմեց եւ հիմնադրամին, եւ պաշտպանության նախարարությանը: Այնտեղից մեզ բացատրեցին, որ գոյություն ունի համապատասխան ընթացակարգ: Հիմնադրամը պատասխանատու է միայն փոխհատուցումների համար այն դեպքերի մասով, որոնց հաստատումը տվել է պաշտպանության նախարարությունը: Իսկ պաշտպանության նախարարության գործառույթների մեջ է մտնում դեպքի պահից սկսած քրեական գործի հարուցումը, վարույթի ընթացքը եւ դեպքի բոլոր հանգամանքների ճշտումը՝ մեզ հետ զրույցում ասաց  նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի վստահեցմամբ՝ փորձել են ստեղծել բոլոր գործիքները՝ հանրության շրջանում հիմնադրամի աշխատանքի հանդեպ վստահությունը բարձրացնելու համար: Օրինակ՝ հիմնադրամի կառավարման խորհրդում ներկայացված են երեքական ներկայացուցիչներ Կենտրոնական բանկից, կառավարությունից ու քաղաքացիական հասարակությունից: Կան նաեւ վերահսկման այլ մեխանիզմներ: Օգտվելով նախարարի հորդորից՝ հենց կայքի միջոցով «Ռադիոլուրը» ստուգեց եւ պարզեց, որ այս պահի դրությամբ հիմնադրամի հաշվում կա 922 միլիոն 655 հազար 495 դրամ, կատարված փոխհատուցման ծավալը՝ համապատասխանաբար 20 միլիոն 400 հազար է:  Հենց կայքի միջոցով կարելի է ծանոթանալ նաեւ տարբեր դեպքերի համար նախատեսված փոխհատուցման սահմանված չափին: Հիմնադրամի կառավարման հարցում պետությունը գնացել է վստահությունը բարձրացնող եւս մեկ լրացուցիչ քայլի, որը պետք է կիրառվի նոր խորհրդարանի ձեւավորումից հետո: Ի դեպ, պաշտոնապես հայտնի չէ, թե նոր խորհրդարանում որն ուժը կլինի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը։ Բայց ամեն դեպքում, պաշտպանության նախարարությունը նոր խորհրդարանի համար պատրաստել է նաեւ մեկ այլ՝ նոր նախաձեռնություն: Բայց առաջինը խորհրդակցելու են քաղաքացիական հասարակության հետ՝ խոստանում է Վիգեն Սարգսյանը: Ամեն դեպքում, Վիգեն Սարգսյանն ասում է, որ իր պատվի հարցն է, որ սահմանին կանգնած զինծառայողն իրեն ապահով եւ հատկապես թիկունքից պաշտպանված զգա:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության Հայրապետական պատարագ` Մայր տաճարում

Քրիստոնեական գլխավոր տոների մեկի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Մայր Տաճարում այսօր մատուցվում է Սուրբ Պատարագ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: Պատարագի սրբազան արարողությանը ներկա են՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,  Առաջին տիկին՝ Ռիտա Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, այլ նախարարներ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  Մայր Աթոռի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, բարերարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, կրթության և մշակույթի գործիչներ, բազում ուխտավոր հայորդիներ և  հավատացյալ ժողովուրդը: Պատարագի սրբազան արարողությունն սկսվել է Հայրապետական խաչվառազարդ շքեղ թափորով, ապա Սուրբ Պատարագի ընթացքում Նորին Սրբությունը, վերստին «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը և իր բարեմաղթանքները փոխանցելով համայն հայ ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս աշխարհի, իր հայրապետական պատգամն է հղել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնի առիթով: Ապա հաջորդել է նաև Վեհափառ Հայրապետի այս տարվա Զատկական պատգամը:

Մեկնարկել է «Ազգ-բանակ 2017» համաժողովը (լուսանկարներ)

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է «Ազգ-բանակ 2017» համաժողովը։ Համաժողովի բացմանը ներկա է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։ Համաժողովի շրջանակներում ելույթ կունենան երկրի նախագահը, պաշտպանության նախարարը, կքննարկվեն «Հայաստանում ռազմական կրթության հնարավորություններն ու հեռանկարները», «Ազգ-բանակ անվտանգության բանաձեւը», «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան» թեմաները։

Անհապաղ քայլեր ձեռնարկել զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար. ՀՀ նախագահ

Զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդիրը պետք է լուծվի մինչև 2019 թ.-ի ավարտը. այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Ազգ-բանակ» խորագրով համաժողովի բացման ժամանակ: Ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված համաժողովը բավականին ներկայացուցչական է, քննարկվող հարցերի օրակարգը՝ բազմաշերտ՝ սկսած «Ազգ-բանակ. անվտանգության բանաձեւ»-ի կիրառելիությունից մինչեւ Հայաստանում ռազմական կրթության հնարավորություններն ու հեռանկարները: Համաժողովի շրջանակում Մարզահամերգային համալիրի տարածքում մինչեւ ապրիլի 23-ը կգործի ցուցահանդես, որտեղ կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ կներկայացնեն իրենց ուսումնական պայմաններն ու ծրագրերը,  արձանագրած հաջողությունները: «Ազգ-բանակ-2017» համաժողովի մասնակիցներն առաջին տպավորությունը ստանում էին համաժողովի շրջանակներում վաղը պաշտոնապես բացվելիք ցուցահանդեսից: Այստեղ են նաեւ պատանի երկրապահները, նաեւ՝ պարմանուհիներ: Նրանք իրենց հստակ պատկերացումներն ունեն խորագրի մասին: Ցուցահանդեսի առաջին այցելուներից էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջեց տաղավարներով, եղավ զինվորական դաշտային խոհանոցում, դիտեց առանձին հարթակներում և տաղավարներում ներկայացված սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշները, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակները, ծանոթացավ կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատությունների ներկայացրած կրթական ծրագրերին ու արձանագրած հաջողություններին: «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արայիկ Կարապետյանը հպարտությամբ է ներկայացնում իր կրթական հաստատության ռոբոտաշինության ակումբի ձեռքբերումները: Միջազգային մրցույթներում էլ հաջողություններ հասցրել են ունենալ: Համաժողովի մասնակիցներից ցուցահանդես այցելած Բորիս Վարդանյանին հատկապես հետաքրքրել էր ռազմական բժշկության տաղավարում ցուցադրվող առաջին բուժօգնությունը. Ցուցահանդեսի տաղավարներում շրջելուց հետո, նախագահ Սերժ Սարգսյանը  մասնակցեց «Ազգ-բանակ» համաժողովի պաշտոնական բացմանը: Համաժողովը բավականին ներկայացուցչական էր՝ պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկեր, գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկվող օրակարգը՝ «Ազգ-բանակ. անվտանգության բանաձեւ»-ի կիրառելիությունից մինչեւ Հայաստանում ռազմական կրթության հնարավորություններն ու հեռանկարները: Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում չկա որևէ համակարգային հարց, որը հնարավոր լինի լուծել առանձին վերցրած ոլորտի շրջանակներում, ուստի անհրաժեշտ են համալիր հարցադրումներ, մոտեցումներ և լուծումներ՝ համաժողովի բացման ելույթում նշեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ «Ազգ-բանակ»   համաժողովն էլ մի միջոց է՝ ավելի ամրացնելու մեր հասարակության, հատկապես երիտասարդության կապը մեր Զինված ուժերի հետ: «Մենք պետք է վերանայված քաղաքականությամբ, հետևողական քայլերով շարունակենք ամրապնդել մեր հասարակության հարգանքն ու սերը դեպի Հայոց բանակը: Պետությունը շարունակելու է գործնական քայլեր ձեռնարկել սպայական մասնագիտությունն ընտրած իր քաղաքացիների նկատմամբ: Ինչպես նաև շարունակելու է Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած կամ ծառայության արդյունքում հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների և նրանց ընտանիքների հանդեպ հատուկ հոգատարություն ցուցաբերելու իր քաղաքականությունը: Ի դեպ, ես արդեն հանձնարարել եմ Պաշտպանության նախարարին, որպեսզի անհապաղ գործուն քայլեր ձեռնարկի զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար: Այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի և այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի ամենաուշը մինչև 2019 թվականի ավարտը: Հանձնարարել եմ նաև անհապաղ ուսումնասիրել և լուծում տալ սեփականաշնորհման ենթակա՝ պաշտպանության նախարարության այն բնակարանային ֆոնդի օտարմանը, որը զբաղեցնում են սեփական բնակարանի փոխհատուցման իրավունք ձեռք բերած մեր զինծառայողները»: Հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու համար առաջին հերթին պետք է ամրապնդել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու մեջ տիրոջ զգացումը: Երկրի ամենալավ պաշտպանն այն մարդն է, ով գիտակցում է իր բաժին պատասխանատվությունը հայրենիքի համար՝ շեշտեց նախագահը: Աշխատանք, որում մեծ դեր է վերապահված կրթական համակարգին: Այդ մասին խոսեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը՝ հույս հայտնելով, որ. «Քննարկումների ժամանակ կկարողանանք շատ գործնական լուծումների հանգել եւ, իսկապես, դարձնել այս համաժողովը մի սկիզբ, որ համահունչ է լինելու այն մեծ կարգախոսին, որ հռչակվել է՝ «Ազգ-բանակ» կարգախոսը: Հայաստանի կրթական համակարգի հիմնական խնդիրը հայ տեսակի շարունակականության ապահովումն է, որտեղ անկյունաքարային է հայրենասիրական գաղափարախոսության ամրագրումը: Այսօր ունենք բանակ-դպրոց ամուր կապ, հայրենասիրական կրթական քաղաքականություն իրականացնող պրոֆեսիոնալ համակարգ և հասել է պահը, որ խոսենք ավելի մեծ, ամբցիոզ փուլին անցնելու անհրաժեշտության մասին»: Լևոն Մկրտչյանը նշեց, որ առաջիկայում դպրոցները պետք է ապահովել տեխնիկական լուծումներով, վերապատրաստել ուսուցչական անձնակազմը,  սակայն, ամենակարևոր փոփոխությունը, դիմելով ուսուցիչներին՝ շարունակեց նախարարը,  մենք պետք է կարողանանք մեր մեջ կատարել, եթե մենք չփոխենք մեր գործեալոճը ապա կստանանք գեղեցիկ հայեցակարգ, որը դժվար կլինի իրականցնել: Նախարարի խոսքով՝ կրթական ոլորտի մեծ առաքելությունն է, որ կարողանա ազգ-բանակ գաղափարախոսությունը մատչելի և հասանելի դաձնել յուրաքանչյուր ընտանիքի համար: Դրա համար ունենք հնարավորություններ և  նախագահի «կանաչ լույսը»՝ եզրափակեց Լեւոն Մկրտչյանը: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ  նախատեսել են ռազմակրթական ոլորտին առնչվող երկու նոր նախագիծ ներկայացնել։ Համաժողովն էլ համարում է հանրային քննարկման շրջափուլ. «Առաջին ծրագիրը պայմանական կոչվում «Պատիվ ունեմ», որն ուղղված է սպայական մասնագիտության հանդեպ նոր հետաքրքրություն խթանելուն:  Գաղափարախոսությունն է բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Այսինքն՝ բուհական տարկետում ստանալու հնարավորություն վերապահել այն երիտասարդներին, որոնք որոշում են, որ ավարտելուց հետո պատրաստ են երեք տարվա վճարվող սպայական նշանակում ստանալ»: Հանրային քննարկման առաջարկվող երկրորդ ծրագիրը պայմանականորեն կոչվում է «Ես եմ»։ Նպատակն է՝ խրախուսել նրանց, ովքեր իրենք են կայացրել առաջնագծում ծառայություն անցնելու որոշումը. «Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն, ծառայություն իրականացրել մարտական հերթապահության իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի՝ ժամկետային պայմանագրային»: Այս ծառայությունը եւս կտեւի 3 տարի, սակայն, 5 ամիս ուսումնական փուլից հետո կգործի 1+1+2 բանաձեւը, այսինքն՝ յուրաքանչյուր ամիս մեկ շաբաթ տանը, մեկ շաբաթ զորամասում մարտական հերթապահության պատրաստում եւ 2 շաբաթ ծառայություն առաջնագծում: Նախարարի երկու առաջարկների հանրային քննարկման մեկնարկը տրված է: Մինչ արդյունքներն էլ՝ Վիգեն Սարգսյանը խնդրանք-հանձնարարություն ներկայացրեց՝ շրջանավարտ տվող յուրաքանչյուր դպրոցից առնվազն մեկ դիմորդ պետք է ուսումը շարունակի ռազմական կրթական հաստատությունում:

«Պատիվ ունեմ» և «Ես եմ». ՀՀ բանակի նոր ծրագրերը սպայերի և ժամկետային զինծառայողների համար

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հինգշաբթի Երևանում անցկացվող «Ազգ–բանակ 2017» համաժողովին ներկայացրել է «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը` նախատեսված սպայերի և ժամկետային զինծառայողների համար:

Վիգեն Սարգսյանը պատրաստ է ԱԺ յուրաքանչյուր պատգամավորի մանրամասն ներկայացնել բանակում ընթացող բարեփոխումները

ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծեց, որ ինքը շատ լավ հասկանում է, որ դա նաև նշանակում է տարբեր վերահսկողական լծակներ տալ ընդդիմությանը բանակում շատ գործառույթների նկատմամբ:

Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը ՊՆ փոխնախարար կնշանակվեն ներկայիս ԱԺ լիազորությունների ավարտին. Վիգեն Սարգսյան

Այսօր կայացած մամուլի ասուլիսին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը, ովքեր նույնպես ներկա էին ասուլիսին, լիարժեք ներգրավված են Պաշտպանության նախարարության աշխատանքներին:

Վիգեն Սարգսյանը դժվարացել է նշել օլիգարխների` առաջնագծում ծառայություն անցնող որդիների ճշգրիտ թիվը

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուրբաթ հայտնեց լրագրողներին, որ չգիտի, թե օլիգարխների քանի երեխա է ծառայում առաջնագծում, քանի որ չկա «օլիգարխ» իրավական հասկացություն։

Վիգեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել ռուս զինծառայողի մահվան կապակցությամբ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ապրիլի 23-ին ցավակցական հեռագիր է հղել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի պայմանագրային զինծառայող Դմիտրի Յալպաևի մահվան կապակցությամբ:

Հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Ծիծեռնակաբերդում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, կառավարության այլ ներկայացուցիչներ, դիվանագետներ, շարքային քաղաքացիներ: Կատարվեց հոգեհանգստյան կարգ: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ կաթողիկոսը աղոթք հնչեցրեց:

Սթափեցնել իրավիճակը սրող և նախահարձակ կողմին

Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերի գլխավորած պատվիրակությանը:

Նոր ծրագրերից մինչեւ ՀԱՊԿ գլխովոր քարտողարի նշանակում. Վիգեն Սարգսյանի ասուլիսը

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ցանկանում է շարունակել իր ծառայությունը պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում։ Ասում է՝ եթե այդ հնարավորությունը ստանա՝ ամենաերջանիկ մարդը կլինի: Բայց մինչ իր  երջանիկ լինելու գաղտնիքը բացահայտելը՝ նախարարը մանրամասն  խոսում է ծրագրերի մասին, որոնք  պատրաստվում են  կյանքի  կոչել՝ շահագրգիռ կողմերի հետ քննարկումներից հետո: Այսպիսով՝ առաջին` «Ես եմ» ծրագրի վերաբերյալ Վիգեն Սարգսյանը մանրամասնում է, հարցը առաջնագծի ծառայությունը ընդհանուր ծառայությունից առանձնացնելն է  եւ առաջինի առավելություններն ընդգծելը: Հիշեցենք, որ, ըստ այդ ծրագրի, այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու նոր տեսակի` ժամկետային պայմանագրային ծառայության:  Այն կտևի 3 տարի, որից հետո զինծառայողի անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրվածը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում` մատչելի բնակարան, մինի-ֆերմա ՝գյուղաբնակ զինծառայողների համար  և  ուսման վարձի փոխհատուցում: Լրագրողի դիտարկմանը արդյո՞ք այս նախագծի հիմնական շահառուները  չեն դառնա դարձյալ սոցիալապես անապահով ընտանիքի անդամները  ու դարձյալ առաջնագծում չեն  ծառայի օլիգարխի երեխաները, նախարարի  պատասխանը հետևյալն էր: «Ես չեմ տիրապետում թվերի, թե քանի օլիգարխի երեխա է ծառայում առաջնագծում, մի պարզ պատճառով, որ մենք չունենք օլիգարխ հասկացության իրավական ձեւակերպում, որպեսզի զորակոչի ժամանակ կարողանամ հասկանալ ես օլիգարխւ երեխա եմ զորակոչել, թե ուղղակի գործարարի»: Հաջորդը  «Պատիվ ունեմ» ծրագրին է՝ ուսանողների համար։  Համաձայն նախագծի` բուհերի շրջանավարտներին առաջարկվում է ծառայության անցնել որպես սպա՝ աշխատավարձով, բայց ոչ թե 2, այլ՝ 3 տարի:  Շրջանավարտները պետք է համապատասխանեն ֆիզիկական պատրաստվածության ու առաջադիմության պահանջներին: Հետո անդրադարձ եղավ  «1000 դրամ»- ների  նախագծով փոխհատուցում տրամադրվելու գործընթացին, ասաց, որ 2 զոհվածի ընտանիքի արդեն այն տրամադրվել է,  իսկ եկող շաբաթ ևս 2-3 ընտանիք կստանա փոխհատուցում: Ի դեպ՝ նախարարը բոլորին կոչ արեց մտել 1000 plus.am կայք, որտեղ ներկայացված է, թե ով  որքան գումար  է փոխանցել և՛ պարտադիր, և՛ կամավոր սկզբունքով: Նշենք, որ փոխհատուցումների ձգձգումը Վիգեն Սարգսյանը կապում է իրավական գործընթացների հետ, քանի որ օրենքը հստակ սահմանում է, թե որ դեպքում է այդ փոխհատուցումը հասնում տվյալ զոհվածի ընտանիքին  կամ հաշմանդամություն ստացած զինծառայողին: Քանի որ  զոհվելու դեպքերի հետ կապված հարուցվում են  քրեական գործեր՝ տարբեր հիմքերով, ապա մինչև քրեական գործը չավարտվի, պաշտպանության նախարարությունը չի կարող փոխհատուցման որոշում կայացնել: Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաև նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հանձնարարականին՝ որ պետք է  «անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար»։ Ասաց, որ հանձնառու են մինչև 2019 թվականի ավարտն ամբողջությամբ լուծելու խնդիրը: Եվ վերջում՝ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակելու մասին։  Վիգեն  Սարգսյանն ասում է, որ Հայաստանի քաղաքացի գլխավոր քարտուղար ունենալն որքան խնդրի լուծում է, նույնքան էլ կարող է խնդիրը բարդացնել։ Ասածը հասկանալի դարձնելու համար՝ հիշեցրեց նախկին գլխավոր քարտուղարի Նիկոլայ Բորդյուժայի՝ հայտնի հայտարարությունը, որտեղ հստակ նշված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն արտահայտությունը։ «Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը որպես Ռուսաստանի քաղաքացի գլխավոր քարտուղար  այլ քաշ, ընկալում ուներ, քան Հայաստանի քաղաքացի գլխավոր քարտուղարի որևէ պոտենցիալ հայտարարությունը: Հասկանալի է, որ  շատերի համար ընկալումը լինելու է՝  Հայաստանի քաղաքացի է, բա ինչ պետք է ասեր:  Թեև ինքը որպես Հայաստանի քաղաքացի չէ այդ պաշտոնում, միջազգային պաշտոնյա է, ունի իր սահմանափակումները, կարգավորումները, դիրքորոշում հայտնելու մեխանիզմները, երբ որ մինչև դիրքորոշում հայտնելը որոշակի համաձայնեցում է իրականացնում անդամ երկրների հետ»: Նախարարը նշեց, որ շարունակելու են աշխատել ՀԱՊԿ  ամրապնդման ուղղությամբ,  քանի որ այն մեծ խնդիրներ լուծող կառույց է։

Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 26-ից 27-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Համաժողովի շրջանակներում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ:

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է Միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 26-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Միջազգային անվտանգության մոսկովյան 6-րդ համաժողովին։ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ավանդական դարձած համաժողովի այս տարվա քննարկումների առանցքում են գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները, մասնավորապես՝ միջազգային ահաբեկչությունը և լարվածության աճը Կորեական թերակղզում։ Առանձին հարթակներում քննարկվում են նաև Մերձավոր Արևելքում ծայրահեղականության և ահաբեկչության աճը, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները և այլն։ Համաժողովի աշխատանքների շրջանակում Վիգեն Սարգսյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել արտերկրի իր գործընկերների հետ։ Մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև արցախյան հակամարտությանը։ Հայաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ևս մեկ անգամ ընդգծել են, որ խնդիրը ռազմական լուծում չունի։ Նույն օրը կայացել է նաև Վիգեն Սարգսյանի հանդիպումը Սերբիայի պաշտպանության նախարար Զորան Ջորջևիչի հետ։ Ընդգծելով հայ և սերբ ժողովուրդների ընդհանրությունները, կողմերը համոզմունք են հայտնել, որ դա հրաշալի նախադրյալ է հայ-սերբական հարաբերությունների խորացման համար։ Մասնավորապես, նշվել է, որ համագործակցության մեծ ներուժ կա ռազմատեխնիկական, գիտահետազոտական, ռազմաբժշկական, ռազմակրթական և այլ ուղղություններով։ Որպես արդյունավետ փոխգործակցության օրինակ նշվել է միասնական գործունեությունը խաղաղապահ առաքելություններում։ Հայաստանի և Սերբիայի պաշտպանության նախարարները պայմանավորվել են ակտիվացնել շփումները՝ առավել առարկայական դարձնելով քննարկումները երկկողմ փոխգործակցության խնդիրների շուրջ։

Մոսկվայում ընթանում է Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովը

Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովի աշխատանքներին և հանդես եկել ելույթով, որում հույս է հայտնել, որ համաժողովը կարևոր քայլ կդառնա հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա զարգացման ճանապարհին։

Սահմանամերձ գոտիներում ծառայող շուրջ 1700 ժամկետային զինծառայողների ծնողներ մեկնել են տեսակցելու որդիներին

Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Քաղաքապետն ու նախարարն անձամբ շրջել և զրուցել են ծնողների հետ:

Սահմանամերձ գոտիների շուրջ 1700 զինծառայողների ծնողներ մեկնել են տեսակցելու իրենց որդիներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ երևանաբնակ շուրջ 1700 ժամկետային զինծառայողների ծնողներ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Քաղաքապետն ու նախարարն անձամբ շրջել և զրուցել են ծնողների հետ:

Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում բացվեց ազգային հերոսի կիսանդրին

Բացման արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

Վիգեն Սարգսյանը կմնա ՊՆախարար, Հրայր Թովմասյանն էլ կգնա ՍԴ նախագահելու

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Վերջին ԳՄ նիստից հետո Սերժ Սարգսյանին «տետ ա տետ» հյուրընկալվող ծերերը նկատել են, որ այս անգամ ՀՀԿ խոսնակ, Տարոնի շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը երկար է մնացել նախագահի մոտ` 30-40 րոպե։ Երբ նա դուրս է եկել «շեֆի» մոտից, ծերերը խորազնին նայել են նրա աչքերի մեջ` հասկանալու, թե ի՞նքն է «Խաչիկյանը», խոսք գնացե՞լ է իր` ԱԺ նախագահ դառնալու մասին, թե՞ ոչ:

35 ընտրված պատգամավոր հրաժարվել է մանդատից

Մի քանի տասնյակ ընտրված պատգամավոր, 9-ը՝ ՀՀԿ-ից, 3-ը՝ ՀՅԴ-ից, 23-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, հրաժարվել են մանդատներից: Համապատասխան ցանկը հրապարակել է ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը: Հրաժարականի դիմումներ ներկայացրած ՀՀԿ-ականներն են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ապագա պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Կարեն Բոթոյանը, Սամվել Սանամյանը, Առուշ Առուշանյանը: Մանդատից հրաժարվելու մասին չեն հայտարարել ներկայիս արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որոնք, ըստ այդմ, կհայտնվեն ԱԺ-ում: Համապատասխան դիմում են ներկայացրել նաև ՀՅԴ-ական նախարարներ Դավիթ Լոքյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը: Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին․ այստեղ 31 պատգամավորից մանդատից հրաժարվել է 23-ը: Նրանք են Արարատ Զուրաբյանը, Արթուր Մանուկյանը, Սամվել Ադամյանը, Սերգեյ Բագրատյանը, Վազգեն Պողոսյանը, Նապոլեոն Ազիզյանը, Հրանտ Դավթյանը, Վահան Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը, Մանուկ Սուքիասյանը, Լյովա Խաչատրյանը, Խաչիկ Մանուկյանը, Արմեն Ավետիսյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Արթուր Մամոյանը, Ալիկ Եղիկյանը, Արման Աբովյանը, Արտյոմ Ծառուկյանը, Մարգարիտա Հովսեփյանը, Նարինե Առաքելյանը, Արայիկ Կեսոյանը, Կարեն Առաքելյանը, Սամվել Ժորայի Ալեքսանյանը:

Հանրային խորհուրդը Պաշտպանության նախարարի հետ քննարկել է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը (Լուսանկարներ)

Ս.թ ապրիլի 4-ին Հանրային խորհրդում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու խորհրդի անդամները քննարկել են Ազգ-բանակ հայեցակարգի և դրա շրջանակներում նախատեսվող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հիմնադրույթները: Ներկայացնելով ծրագրերի նպատակը՝ նախարարը նշել է, որ դրանց իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է առկա իրողություններով:

Հայաստանի տարածքում այլ երկրների ռազմական բազաներ բացելու քննարկումներ չկան. Վիգեն Սարգսյան

Նա ընդգծել է, որ Գյումրին շատ կարևոր հարթակ է հայ-ռուսական փոխգործակցության համար: «Այնտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, այնտեղ ապրում են բազմաթիվ զինծառայողների ընտանիքներ և ավանդաբար այդ քաղաքում միշտ զարգացած են եղել արտադրական հզորությունները:

Հայաստանը մտադիր չէ նոր օտարերկրյա ռազմաբազա բացել երկրի տարածքում. Վիգեն Սարգսյան

Երևանը չի նախատեսում երկրի տարածքում բացել օտարերկրյա պետությունների նոր ռազմաբազաներ, այդ թվում՝ ռուսական, բայց նախատեսում է արդիականացնել Գյումրիում Ռուսաստանի բազան: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Interfax գործակալության հետ զրույցում: «Ներկայում Հայաստանում այլ երկրների ռազմաբազաներ բացելու քննարկումներ հաստատ չկան: Մենք նման հարցում չունենք նաև ռուսական կողմից»,-ասել է Սարգսյանը: Նա նաև նշել է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան մեծ նշանակություն ունի: «Մենք ինտենսիվ կերպով շփվում ենք ռուս գործընկերների հետ բազայի արդիականացման, հնարավորությունների ընդլայնման հարցերի շուրջ: Կան հստակ թեմաներ, ուղղություններ, որտեղ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարող են ի հայտ գալ համագործակցության նոր ձևեր»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ խոսքը, մասնավորապես, հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցության մասին է: Վիգեն Սարգսյանի խոսքով՝ Ռուսաստանն աջակցում է Հայաստանի Զինված ուժերի ամրապնդմանը: «Ներկա պահին մենք Ռուսաստանի հետ շատ ծրագրեր ունենք. մեր կուրսանտների ուսուցումից մինչև գործողությունների համատեղ պլանավորում»,-հավելել է նա: Նախարարը նաև հայտնել է, որ ապրիլին Մոսկվայում, որտեղ նա մասնակցել է միջազգային անվտանգության հարցերով համաժողովի, հանդիպում է ունեցել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ: «Մենք անցկացրել ենք հայ-ռուսական արդյունաբերական համաժողով: Մենք ներկայացրել ենք ռազմաարդյունաբերական համալիրի ոլորտից մեր արտադրողներին, որպեսզի նրանք կարողանան առանց միջնորդների պայմանավորվել համատեղ գործունեության մասին»,- ասել է նախարար Սարգսյանը:

Հայաստանը մտադիր չէ նոր օտարերկրյա ռազմաբազա բացել երկրի տարածքում. Վիգեն Սարգսյան

Հայաստանը չի պատրաստվում իր տարածքում օտարերկրյա պետությունների, այդ թվում՝ ռուսական նոր ռազմաբազաներ բացել, բայց պատրաստվում է արդիականացնել Գյումրիում տեղակայված ռուսական բազան: Այդ մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն «Интерфакс» գործակալությանը տված հարցազրույցում:

Սերժ Սարգսյանը Արցախում հանդիպել է զորացրված և դեռևս ծառայության մեջ գտնվող զինծառայողներին

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր Շուշիում հանդիպում է ունեցել 2017 թվականին զորացրված, ինչպես նաև ներկայումս ժամկետային զինծառայության մեջ գտնվող և ծառայության ընթացքում անձնվիրության ու խիզախության համար խրախուսման արժանացած մի խումբ զինծառայողների և զորացրված սպաների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ինչպես նաև լեգենդար զինվորականներ` գեներալ լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը և գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, որոնց անցած ուղին օրինակ է ներկայիս զինծառայողների համար:

Ինչո՞ւ են զինվորները դուրս եկել զորամասից. ջրահեղձման դժբախտ դեպքի մանրամասները

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զբաղված է անձնական PR-ով՝ փորձելով առաջ տանել «Ազգ-բանակ» ծրագիրը, զինված ուժերում ամենաթողության հետեւանքով շարունակվում են դժբախտ պատահարները: Ինչպես հայտնի է` օրերս ջրահեղձ են եղել երեք զինծառայողներ, որոնք, հետագայում պարզվել է, զինվորական «ՈՒԱԶ» մեքենայով առանց թույլտվության հեռացել են զորամասից եւ Տոնաշեն գետի ճանապարհին մեքենայով ընկել գետը:

Սերժ Սարգսյանն Արցախում հանդիպել է զորացրված եւ դեռ ծառայության մեջ գտնվող զինծառայողների հետ

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր Շուշիում հանդիպում է ունեցել 2017 թվականին զորացրված, ինչպես նաև ներկայումս ժամկետային զինծառայության մեջ գտնվող և ծառայության ընթացքում անձնվիրության ու խիզախության համար խրախուսման արժանացած մի խումբ զինծառայողների և զորացրված սպաների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ինչպես նաև լեգենդար զինվորականներ` գեներալ լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը և գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, որոնց անցած ուղին օրինակ է ներկայիս զինծառայողների համար: Արդեն ավանդական դարձած այս ձևաչափով հանդիպմանը Նախագահը զինծառայողներին առաջարկել է անկաշկանդ խոսել իրենց անհանգստացնող խնդիրների, պաշտպանության ոլորտի արդիականացման, բարեփոխումների, հայրենիքի հետագա հզորացման ու զարգացման պատկերացումների մասին և ներկայացնել իրենց առաջարկությունները: Սերժ Սարգսյանը նաև պատրաստակամություն է հայտնել պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, լսել զինվորականների կարծիքները պաշտպանության նախարարի առաջարկած «Պատիվ ունեմ» և «Ես եմ» գաղափարների վերաբերյալ: «Հենց առաջին հանդիպումից հետո ծնվեց գաղափար` այս հանդիպումները դարձնել պարբերական՝ հույս ունենալով, որ հունվարին Դիլիջանում տեղի ունեցած խոսակցությունը կզարգանա և կընթանա նույն ճանապարհով: Սա մեզ հնարավորություն է տալիս մի կողմից` որպես խրախուսանք օգտագործել այս հանդիպումները, որովհետև դժվար թե ձեզնից շատերը հնարավորություն ունենային հանդիպելու Կոմանդոսի, Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ, մյուս կողմից էլ` դա մեզ հնարավորություն է ընձեռում ուշադրություն դարձնել այն հարցերի և հանգամանքների վրա, որոնք, միգուցե, առաջին հայացքից մեզ համար տեսանելի չեն՝ սկսած ձեր համազգեստի հարմարավետությունից, ձեր սպառազինության ամբողջականությունից, վերջացրած մարտական պատրաստականության խնդիրներով: Այսօր մեզ բոլորիս համար շատ հիշարժան օր է, շատ հիշարժան օր, որովհետև, եթե 25 տարի առաջ չլիներ այս օրը, մենք ոչ միայն հնարավորություն չէինք ունենա այստեղ նստելու, այլ միգուցե արդեն կորցրած կլինեինք այս Արցախ աշխարհը, որովհետև Շուշիի ազատագրումը հնավորություն տվեց մեզ ամբողջովին մոբիլիզացնելու մեր ուժերը, դառնալու «ազգ-բանակ» ու հասնելու նրան, որ Ղարաբաղն ամբողջովին ազատագրվի, և ապահովվի գոնե այստեղ ապրողների անվտանգությունը: Հիմա շատերն են փորձում խոսել, մեկնաբանել՝ ոմանք դրական տեսանկյունից, ոմանք բացասական, ուրիշներն ինչ-որ տեղ նաև հեգնական, այն գաղափարը, որ առաջ քաշեց պաշտապնության նախարարը, նկատի ունեմ` «ազգ-բանակ»-ը: Ովքեր լավ չեն ըմբռնում այս գաղափարի էությունը, նրանց խորհուրդ կտամ շփվել այն մարդկանց հետ, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել մեր ազատամարտին՝ անկախ նրանից` եղել են զինված ուժերի կազմում, թե ապրել են քաղաքացիական կյանքով: Ուզում եմ, որպեսզի դուք, գնահատելով ուրիշների վաստակը, գնահատելով այն մարդկանց վաստակը, ովքեր հնարավոր են դարձրել մեր հաղթանակը, գնահատեք նաև ձեր վաստակը, որովհետև եթե չլինեիք դուք, չլինեին ձեզնից առաջ ծառայողները, ակնհայտ է, որ ավագ սերնդի հաղթանակները գրոշի արժեք չէին ունենա: Հաղթանակը նրանով է հաղթանակ, երբ կարողանում ես այն պահել: Ինքներդ գնահատելով ձեր վաստակը՝ պետք է պահանջատեր լինեք, պետք է ակտիվ լինեք, որպեսզի մեր երկիրը զարգանա, հնարավորություն ունենա պահելու իր զինված ուժերը, համալրելու սպառազինությունը»,-հանդիպման սկզբում ասել է Նախագահը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հանրապետության նախագահին և հանդիպման մասնակիցներին ներկայացրել է պաշտպանության ոլորտի արդիականացման և բարեփոխումների շրջանակում կատարվող հերթական նախագիծը, որը կոչվում է «Դիտակետ»: Այն, ըստ նախարարի, կոչված է զորացրված զինծառայողների մասնակցությամբ զորամաս առ զորամաս վեր հանելու առկա խնդիրները, դրանց լուծումներ տալու և բանակում ապահովելու առավելագույն թափանցիկություն և հաշվետվողականություն: Նախագահը ողջունել և կարևորել է նման ծրագրի ներդրումը` հանձնարարելով պարբերաբար զեկուցել արդյունքների մասին համապատասխան հետևություններ կատարելու նպատակով:

Կարեն Կարապետյանի եւ Վիգեն Սարգսյանի հարաբերությունները լարվել են. երեկվա նիստը խաղաղ չի անցել

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը:

Երեք դեպքով էլ խստագույնս պատժելու եմ պատասխանատուներին. Վիգեն Սարգսյանի ուղերձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տոնական այս շաբաթը ես ամփոփում եմ ցավի եւ ափսոսանքի զգացումով։ Մենք բանակում, իսկ իրականում մեր ողջ ժողովուրդը ունեցանք չորս զինծառայողի կորուստ, որը ոչ միայն կարող էր չլինել, այլեւ չպիտի լիներ։ Այդ մասին ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ զինծառայողներին հղած ուղերձում։

Նախարարները վերանշանակվել են. Դավիթ Հարությունյանը նշանակվել է Արդարադատության նախարար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է մի շարք նախարարների նշանակումը հաստատող հրամանագրեր: Ֆինանսների նախարար է վերանշանակվել Վարդան Արամյանը, սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյանը, կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար` Վահան Մարտիրոսյանը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար` Աշոտ Մանուկյանը, գյուղնախարար` Իգնատի Առաքելյանը, պաշտպանության նախարար` Վիգեն Սարգսյանը, տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար` Սուրեն Կարայանը: Արդարադատության նախարար է նշանակվել Դավիթ Հարությունյանն, ով զբաղեցրել էր այդ պաշտոնն 1998-2007 թվականներին, իսկ նախորդ կառավարությունում եղել էր աշխատակազմի ղեկավար-նախարար: Վաչե Գաբրիելյանը նշանակվել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար և փոխվարչապետ:  

Նախարարը մասնակցել է Յուրի Խաչատուրովի անունից կազմակերպված ընդունելությանը

Մայիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին՝ նվիրված Խորհրդի ձևավորման 25 ամյակին:

Ոչ կանոնադրային հարաբերություներ՝ Զինված ուժերում. ՊՆ հրամանատարությունը պայքարում է դրա դեմ

Նախորդ շաբաթ զինծառայողների կողմից արձանագրված միջադեպերին անդրադառնալով` ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը նշել էր . «Ցանկացած գայթակղության առերեսվելիս՝ հիշեք ձեր ծնողներին, ընկերներին, հարազատներին, հրամանատարներին, համածառայակիցներին, ձեր սիրած էակներին և մտապահեք, որ նույնիսկ աննշան թվացող սխալը բանակի պարագայում կարող է ճակատագրական դառնալ»: Նախարարը հորդորել էր` ասելով, որ «անգամ ամենաբարդ խնդիրը լուծում ունի, իսկ այն, ինչ այս պահին ձեզ անելանելի է թվում, ընդամենը օրեր, շաբաթներ անց կդառնա աննշան և երկրորդական: Ձեր շուրջը միշտ կան մարդիկ, ում հետ կարող եք կիսվել, պատմել Ձեզ անհանգստացնող խնդիրների մասին` ձեր հրամանատարները, գնդերեցները, զինվորական հոգեբանները: Եթե չեք գտնում այդպիսի մարդկանց, պատմեք իրավիճակի մասին ձեր ծնողներին, ընկերներին, զանգահարեք Պաշտպանության նախարարության 1-28 թեժ գիծ, կամ դիմեք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ» : «Ռադիոլուրը» փորձել է պարզել, թե որքան հաճախ են զինծառայողները դիմում թեժ գիծ: ՀՀ ՊՆ 1-28 թեժ գիծ օրական մոտավորապես 100 զանգ է ստացվում ամենատարբեր հարցերով: Ինչ խնդիրներ են հատկապես մտահոգում ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողներին։ ՀՀ Պ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում տեղեկացնում է, որ դիմում են ամենատարբեր հարցերով: ՀՀ ԶՈՒ զինծառայողն իր վարքագծով պետք է վստահություն ներշնչի հասարակությանը, ոչ թե հանդգնություն դրսևորեով և անիմաստ ուժ ցուցադրելով պատճառ դառնա անշրջելի դժբախտ դեպքերի: ՊՆ Վիգեն Սարգսյանը, «Զինուժի» միջոցով անդրադառնալով նախորդ շաբաթվա ընթացում զինծառայողների կողմից թույլ տրված դեպքերին, հորդորել է զգոն ու կարգապահ լինել: «Զինծառայողի կորուստ ունեցան որը կարող էր չլինել»: Մի դեպքում՝ զինծառայողներն ինքնակամ լքում են զորամասը ու ճանապարհին  ճանապարհատրանսպորտային պատահարի ենթարկվում և հայտնվում ջրամբարում: Մեկ այլ դեպքում՝ հերթափոխի կանոնները խախտելու հետևանքով զինծառայողները կրակում են իրար վրա, ինչը մահվան ելքով է ավարտվում, իսկ մի այլ դեպքում էլ՝  անսթափ վիճակում հանրային վայրում   զինծառայողին անվայել վարք դրսևորվում ճանապարհային ոստիկանության աշխատակիցների նկատմամբ… «Սրանք անտեղի վստահության հետևանք է և պատասխան են տալու»: Զինվորական լինել նշանակում է լինել կարգապահ: Ուժը պետք է ուղղված լինի հակառակորդի, ոչ թե յուրայինների դեմ, մի քանի հոգով մեկի դեմ դուրս չեն գալիս՝ խրատում է զինծառայողներին ՊՆախարարը: Վիգեն Սարգսյանը հստակեցնում է ասելիքը՝ նշելով, որ բանակում արտոնյալներ չպետք է լինեն, որ հարկ եղած դեպքում սպայական կազմը պետք է  ընկերական զրույցի միջոցով կանխի լարվածությունը: Զինվորին պետք է հարգել ու մեծարել՝ ասում է նախարարը: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է, որ բանակում ամենօրյա հոգեբանական աշխատանք է տարվում զինծառայողների հետ և դժվար է հասկանալ, թե ինչի հետևանք էին նախորդ շաբաթվա միջադեպերը, որոնց հետևանքով, ցավոք, նաև մահվան դեպքեր գրանցվեցին: Բանակում կա նաև հոգևորական, կամ ինչպես ասում են գնդերեց, որը եւս, ըստ ՊՆ մամուլի խոսնակի, ամեն օր աշխատում է զինծառայողների հետ։

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է ՌԴ

Մայիսի 26-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Վիգեն Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 26-ին Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին՝ նվիրված Խորհրդի ձևավորման 25 ամյակին:

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական ոստիկանության նորանշանակ պետին

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում մայիսի 27-ին կայացած խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռազմական ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանին:

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Արթուր Բաղդասարյանին

Մայիսի 27-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում կայացած խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռազմական ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ պաշտոնական կայքը:

Մանվել Գրիգորյանը ողջունում է «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը և աջակցում պաշտպանության նախարարի ծրագրերին

Մանվել Գրիգորյանն անդրադարձավ նաև «Ազգ-բանակ» գաղափարախոսությանը` ընդգծելով, որ իրենք ողջունում և աջակցում են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջ քաշած ծրագրերին:

Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կիպրոս

Մայիսի 29-ին պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն

Մայիսի 29-ի առավոտյան Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարություն, որտեղ, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, կայացել է Վիգեն Սարգսյանի հանդիպումը կիպրացի պաշտոնակցի՝ Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի հետ։ Առանձնազրույցից հետո հայ-կիպրական բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Քննարկվել է պաշտպանական ոլորտում երկու բարեկամ երկրների համագործակցությունն ակտիվացնելու հետ կապված խնդիրների լայն շրջանակ։

Վիգեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Կիպրոսի անկախության համար նահատակված մարտիկների հիշատակին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Կիպրոս պաշտոնական այցի շրջանակում մայիսի 30-ին ծաղկեպսակ է դրել Նիկոսիայի կենտրոնական բանտի տարածքում գտնվող «Ֆիլակիզմենա մնիմատա» հուշարձանին։

Մեկնարկել է Վիգեն Սարգսյանի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն

Մայիսի 29-ի առավոտյան Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարություն, որտեղ, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, կայացել է Վիգեն Սարգսյանի հանդիպումը կիպրացի պաշտոնակցի՝ Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի հետ։ Առանձնազրույցից հետո հայ-կիպրական բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Քննարկվել է պաշտպանական ոլորտում երկու բարեկամ երկրների համագործակցությունն ակտիվացնելու հետ կապված խնդիրների լայն շրջանակ։ Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսը, ողջունելով հայկական պատվիրակությանը, նշել է, որ 2002 թվականից ի վեր սա Հայաստանի պաշտպանության նախարարների առաջին պաշտոնական այցն է Կիպրոս և այն կարևոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար։ Նախարար Ֆոկաիդեսի համոզմամբ, դարավոր պատմություն ունեցող հայ-կիպրական բարեկամությունը, ընդհանուր շահերն ու մարտահրավերները կարևոր նախադրյալներ են հարաբերությունների խորացման համար։ Կիպրոսի պաշտպանության նախարարն իր խոսքում առանձնահատուկ ընդգծել է հայ համայնքի գործոնը, որը Կիպրոսում հաստատվել է դեռևս 5-րդ դարից և կամրջող դերակատարություն ունի Հայաստանի և Կիպրոսի միջև։ Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար, Վիգեն Սարգսյանը նշել է, որ հայ-կիպրական հարաբերությունները նաև զգացմունքային հենք ունեն։ Վիգեն Սարգսյանը, մասնավորապես, երախտագիտությամբ է խոսել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Կիպրոսի Հանրապետության բարձրագույն իշխանության, մասնավորապես՝ նախագահի և խորհրդարանի խոսնակի մասնակցության մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ պաշտպանական ոլորտում հայ-կիպրական հարաբերությունների խորացման առումով կա երկու ծրագիր. նվազագույն, որը քայլերն են, որոնք անհրաժեշտ է կյանքի կոչել արդեն առաջիկա ամիսներին, և առավելագույն, որը հաշվարկված կլինի փոխգործակցության առավել երկար ժամկետի համար։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ առկա է համագործակցության մեծ ներուժ, մասնավորապես՝ ռազմակրթական, կադրերի վերապատրաստման և մի շարք այլ ուղղություններով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել էապես ակտիվացնել փոխադարձ շփումները՝ դրանց պարբերական ու համակարգված բնույթ հաղորդելով։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև արցախյան հակամարտության կարգավորմանը։ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Կիպրոսի պաշտպանության նախարարը ողջունել է խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի պատրաստակամությունը՝ չնայած ադրբեջանական կողմի պարբերական սադրանքներին։ Ընդլայնված կազմով հանդիպման ավարտին Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում ամփոփել են կայացած բանակցությունների արդյունքները։ Կիպրոսի պաշտպանության նախարարությունում կայացել է նաև փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Մասնավորապես՝ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև պաշտպանական ոլորտում 2017 թվականի գործողությունների ծրագիրը», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագիրը։ Մայիսի 29-ին, Կիպրոսի Հայոց առաջնորդարանում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Կիպրոսի թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Խորեն Արք. Տողրամաճեանը, ողջունելով Վիգեն Սարգսյանի այցը Կիպրոս, համայնքի աջակցությունն է հայտնել նախարարին, մասնավորապես՝ «Ազգ-բանակ» գաղափարի կյանքի կոչման գործում։ Պաշտպանության նախարարը ներկայացրել է իրադրությունն արցախա-ադրբեջանական սահմանին, բանակում սկիզբ առած բարեփոխումների ընթացքը և պատասխանել ներկաների հարցերին։ Վիգեն Սարգսյանը նաև ծաղկեպսակ է դրել Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հուշարձանին։

Վիգեն Սարգսյանի և Կիպրոսի նախագահի հանդիպմանն անդրադարձ է եղել արցախյան հիմնախնդրին

Կիպրոսի Հանրապետություն ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնական այցի երկրորդ օրը` մայիսի 30-ին, կայացել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ։ Ողջունելով հայաստանյան պատվիրակության այցը Կիպրոս, Նիկոս Անաստասիադիսը համոզմունք է հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա դարավոր բարեկամության վրա խարսխված հայ-կիպրական համագործակցությունը խորացնելու գործում։

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոսի հետ

Մայիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի հետ։ Հանդիպման ընթացքում Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդը շնորհակալություն է հայտնել Վիգեն Սարգսյանին՝ Կիպրոսի հոգևոր կենտրոն այցելելու համար, ջերմությամբ խոսել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, եկեղեցիների ընդհանրությունների, համամարդկային միևնույն արժեքներին հավատարմության մասին։ Նա առանձնահատուկ շեշտադրել է նաև Կիպրոսի հայ համայնքի դերակատարությունը հայ-կիպրական անխախտ բարեկամության պահպանման գործում։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ պաշտպանության նախարարը հատուկ ընդգծել է քրիստոնեական եկեղեցիների միջև երկխոսության զարգացման անհրաժեշտությունը, կարևորելով ժամանակակից մարտահրավերներին նաև ազգային ինքնության, մշակութային ու հոգևոր արժեքների պահպանման միջոցով դիմակայելու անհրաժեշտությունը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է եկեղեցու պատմականորեն բացառիկ դերը հայ ժողովրդի համար, որը, պետականության բացակայության պայմաններում ինքն է ստանձնել այդ պատասխանատվությունը։ Վիգեն Սարգսյանը Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդին ներկայացրել է նաև Հայ Առաքելական եկեղեցու առանձնահատուկ դերը բանակաշինության գործում՝ ի դեմս հոգևոր ծառայության, որ իրականացնում են գնդերեցները զինված ուժերում։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու եկեղեցիների միջև ձևավորված ամուր կապերը նպաստում են նաև միջպետական կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների խորացմանը։

Նախարարներ են նշանակվել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 30-ին հրամանագիր է ստորագրել Դավիթ Տոնոյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Արմեն Ամիրյանը՝ ՀՀ մշակույթի նախարար, Լևոն Ալթությանը՝ ՀՀ առողջապահության նախարար։ Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ նախագահի մայիսի 25-ին ստորագրած հրամանագրերի՝ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար է նշանակվել Վաչե Գաբրիելյանը: Վերջինս նաև կզբաղեցնի ՀՀ փոխվարչապետի պաշտոնը: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար է նշանակվել Իգնատի Առաքելյանը: Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել Աշոտ Մանուկյանը: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար է նշանակվել Վահան Մարտիրոսյանը: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար է նշանակվել Դավիթ Հարությունյանը: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար է նշանակվել Հրանուշ Հակոբյանը: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար է նշանակվել Վարդան Արամյանը:

Զինծառայություն չանցածների քրեական հետապնդման կասեցման օրենքը նպաստում է երիտասարդների արտահոսքին. Վիգեն Սարգսյան

Զինվորական ծառայություն չանցած անձանց քրեական հետապնդման կասեցման օրենքը երկարաձգելը նպաստում է մինչև 27 տարեկանների արտահոսքին: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստում ՀՀ կառավարության նիստին այսօր ներկայացվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը մինչև 2017 թվականի մայիսի 1-ը երկարաձգելու նախագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Բերդի և Իջևանի տարածաշրջաններ: Հանրապետության Նախագահի աշխատանքային այցը մեկնարկել է Կողբի զորամասից, որտեղ նա հանդիպում է ունեցել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Տավուշի մարզպետը և Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ մի շարք համայնքների ղեկավարներ: Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և հանձնաժողովի անդամները Նախագահին զեկուցել են հանձնաժողովի կողմից կատարված և դեռևս ընթացքում գտնվող աշխատանքների, գույքագրված խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին: Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հանդիպման սկզբում նշելով, որ մշտապես կարևորել է աշխատանքը տեղերում, որը հնարավորություն է տալիս անմիջականորեն համայնքում ծանոթանալ եղած խնդիրներին և լուծումներ գտնել, ընդգծել է, որ բոլոր հնարավոր միջոցներով կառավարությունն աջակցելու է, ամուր թիկունք է ապահովելու հողի վրա պինդ կանգնողներին՝ համայնք առ համայնք, ընտանիք առ ընտանիք: «Մենք ավարտեցինք նախընտրական փուլը, ընտրությունները կայացան, և մենք ստացանք մեր ժողովրդի վստահության քվեն: Հիմա ամբողջ կառավարությամբ, պետական մարմիններով, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներով ձեռնամուխ ենք եղել մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը: Մեր հանրապետության բոլոր բնակավայրերում խնդիրներ կան, և ակնհայտ է, որ դրանցից շատերը միանման են: Դրանք նույնաձև լուծումներ են պահանջում, բայց հիմնական խնդիրներից մեկը մեր սահմանամերձ բնակավայրերում եղած պրոբլեմների լուծումն է, որովհետև այդ պրոբլեմներին գումարվում են մշտապես տեղի ունեցող հրադադարի խախտումները, որոնք մի կողմից լարվածություն են մտցնում, մյուս կողմից հավելյալ վնասներ են պատճառում մեզ: Այսինքն՝ հավելյալ աշխատանքի անհրաժեշտություն կա: Մենք բավականաչափ արտոնություններ ենք տվել մեր սահմանամերձ համայնքներին: Կցանկանայի հասկանալ, նաև ձեզնից լսել, թե որքանո՞վ են գործում այդ արտոնությունները, օգտակա՞ր են դրանք թե՞ ոչ, ավելի ճիշտ՝ օգտակարության աստիճանն ինչպիսի՞նն է և ընդհանրապես, ի՞նչ կարող ենք լրացուցիչ անել, որպեսզի մեր հայրենակիցներին՝ մեր քաղաքացիներին ու գյուղացիներին, ովքեր կառչած են մեր հողին, ովքեր մնացել են հայրենիքում՝ ակնկալիքով, որ իրավիճակը, կփոխվի, ակնկալիքով, որ մենք շատ ավելի արդյունավետ կաշխատենք, կարողանանք այդ մարդկանց ակնկալիքներն արդարացնել: Մեր կառավարությունն ամբողջովին պատրաստ է տեղերում գործնական աշխատանքի: Կցանկանայինք, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմիններն ավելի ակտիվ լինեն և ավելի իրատեսական: Գիտեմ, որ հանձնաժողովի առաջին նիստը տեղի է ունեցել մեկ այլ տարածաշրջանում: Պաշտպանության նախարարն ինձ այդ մասին ասել է և ես վստահություն ունեմ, որ այս կառույցն իրականում կարող է օգտակար լինել»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցների հետ նաև շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել մարտական պատրաստականությանը, զրուցել զինծառայողների հետ և նվերներով խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների: Աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության Նախագահն այնուհետև Կողբ համայնքում ներկա է գտնվել «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից հանրապետության մարզերում հիմնվող հերթական՝ «ԹՈՒՄՈ Կողբ» կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են «ԹՈՒՄՈ»-ի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, «Յուքոմ» ընկերության և «Կողբ» հիմնադրամի, ինչպես նաև մարզի տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, բարերարներ: Ծրագրի պատասխանատուների հավաստմամբ, նորաբաց «ԹՈՒՄՈ» կենտրոն կհաճախի շուրջ հազար ուսանող Կողբից, Նոյեմբերյանից, Բերդավանից և շրջակա այլ բնակավայրերից։ Կենտրոնում կիրականացվի «ԹՈՒՄՈ»-ի հիմնական կրթական ծրագիրը: Նախատեսվում է նաև կենտրոնում անցկացնել «ԹՈՒՄՈ»-ի և պաշտպանության նախարարության համագործակցությամբ իրականացվող «ԹՈՒՄՈ-բանակ» նախագիծը՝ ներգրավելով հարևանությամբ գտնվող զորամասի զինվորներին։ «ԹՈՒՄՈ Կողբ»-ի շինհրապարակում ուղիղ տեսակապի միջոցով միջոցառման մասնակիցներին ներկայացվել է «ԹՈՒՄՈ Գյումրի»-ի հիմնանորոգման մեկնարկի արարողությունը: Նախագահը զրուցել է Կողբ համայնքի բնակիչների և ծրագրի հովանավորների հետ: Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է հարևանությամբ գտնվող Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, ծանոթացել ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և «Յուքոմ»-ի նախաձեռնած՝ Հայաստանի կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագրին, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ: Ինժեներական լաբորատորիաները, պատասխանատուների հավաստմամբ, հնարավորություն կտան Հայաստանի շուրջ 1,400 դպրոցներում գործարկել ինժեներական խմբակներ՝ արտադասարանային զբաղվածության ձևաչափով: Ծրագիրը նպատակ ունի նաև նպաստելու աշակերտների շրջանում ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը: ԻՏՁՄ-ի և «Յուքոմ» ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն, «Յուքոմ»-ը մեծածավալ ներդրումներ է կատարել նախագծի իրագործման նպատակով, ինչի շնորհիվ բազմաթիվ «Արմաթ» լաբորատորիաներ են ստեղծվել. հանրապետության ամբողջ տարածքում ներկայումս գործող 200 ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիա-խմբակներում ներգրավված է շուրջ 4500 երեխա: Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Կողբի «Արմաթ» լաբորատորիայում սովորող աշակերտների հետ: Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ շարունակվում է: Նախագահը Նոյեմբերյանից մեկնել է Բերդի տարածաշրջան:

Շարունակվում են հանրային քննարկումները «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» ծրագրերի շուրջ

Հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված նախաձեռնությունների շուրջ հանրային քննարկումների շրջանակում հանդիպել է մի շարք հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է «Ես եմ»,  «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» նախագծերի մանրամասները, ծանոթացրել ծրագրերով ընձեռվող հնարավորություններին, ժամկետային-պայմանագրային տեսակի զինծառայության պայմաններին և առավելություններին։ Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների հարցերին, ծանոթացել նրանց առաջարկներին: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են քննարկման ներակայացված նախագծերի կարևորությունը՝ իրենց աջակցությունը հայտնելով դրանց իրականացմանը։

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է «Ես եմ», «Պատիվ ունեմ» եւ «Դիտակետ» նախագծերի մանրամասները

Հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված նախաձեռնությունների շուրջ հանրային քննարկումների շրջանակում հանդիպել է մի շարք հասարակական եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռիչարդ Հոգլանդին, Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը, արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրադրությունը, համանախագահների հետ նույն ձևաչափով նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները: ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է առաջնագծում վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերի վրա` ողջունելով դրանց վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական արձագանքը: Որպես հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների արդյունավետության կարևոր գրավական՝ Վիգեն Սարգսյանն ընդգծել է 2016թ. Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն առաջնագծում իրավիճակի մոնիտորինգի և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և դրանով հանդերձ՝ փոխվստահության միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը:

«Իրատես». Այնպիսի բաներ են «ջրի երես» դուրս եկել. Սեյրան Օհանյանը փաստի առջեւ է կանգնեցրել Վիգեն Սարգսյանին

«Իրատես» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում «վերանորոգում» է: Այսպես են բնութագրում Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո այդ գերատեսչության աշխատանքները: Ըստ մեր աղբյուրի, սկզբում նախարարը զարմացել է, թե ինչպիսի կադրային քաղաքականություն է իրականացվել մի այնպիսի կառույցում, որն ուղղակիորեն գործ ունի երկրի պաշտպանության հետ:

Վիգեն Սարգսյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունիսի 13-ին Մինսկում մասնակցել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգում ընդգրկված 11 հարցեր, այդ թվում` Կազմակերպության անդամ պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության արդյունավետության բարձրացման, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչների` արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդատվությունների անցկացման, ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների, համակազմերի ուժերի և միջոցների համատեղ պատրաստության վերաբերյալ: Նախանշվել են կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղղությունները: Նշված, ինչպես նաև նիստի ընթացքում քննարկված մի շարք այլ հարցերի առնչությամբ ստորագրվել են համապատասխան փաստաթղթեր:

Մինչեւ տարեվերջ կլուծվի զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը . Վիգեն Սարգսյան

Զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը մինչեւ տարեվերջ կլուծվի: Հունիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

ՆԱՏՕ-ն սատարում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին

ՆԱՏՕ-ն սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին, եւ կառույցի անդամ բոլոր երկրները մտահոգված են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի աճով, քանի որ դրան զուգահեռ ավելանում է կողմերի թշնամանքը միմյանց նկատմամբ՝ այսօր Երեւանում հայտարարել է Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:    Տարածաշրջանային այցով Երեւանում է Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: Հայաստան- ՆԱՏՕ համագործակցությունը գնահատելով գերազանց՝ Ջեյմս Ապաթուրայն առանձնացրեց այն երկու կարեւոր հարցերը, որի շուրջ լինելու են քննարկումներ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ: Մեկը վերաբերում է տարածաշրջանային զարգացումների շուրջ Հայաստանի հետ քաղաքական խորհրդակցություններին, իսկ մյուսը՝ դաշինքի ծրագրերին մեր մասնակցության ընդլայնմանը: Ապշեցուցիչ ցատկեր չենք ակնկալում՝ նշեց ՆԱՏՕ- ի ներկայացուցիչը: Իսկ թե որ ուղղություններով կշարունակվեն շփումները եւ որ հարցերի շուրջ կարձանագրվեն հստակեցումներ՝  տարածաշրջանում դաշինքի հատուկ ներկաայցուցիչը պատաասխանեց. «Հայաստանը և ՆԱՏՕ-ն գերազանց համագործակցություն ունեն բազմաթիվ ուղղություններով, և առաջընթացը նշանակալի է: Մենք շնորհակալ ենք Հայաստանին  Աֆղանստանում և Կոսովոյում մեր գործողություններին ակտիվ մասնակցելու համար: Մենք սպասում ենք Հայաստանի պաշտպանության նախարարի առաջիկա այցին Բրյուսել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկելու ենք Աֆղանստանում հայկական խաղաղապահ  զորքերի ընդլայնման հարցը: ՆԱՏՕ-ն ակտիվորեն  կրթում է հայ զինծառայողներին  իր զինվորական կրթական հաստատություններում, Հայաստանի հետ համագործակցում է զինված ուժերում բարեվարքության կառուցման, թափանցիկության ապահովման ու կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում»: ՆԱՏՕ- ի ներկայացուցչի թվարկած հարցերի շուրջ համագործակցության պատրաստակամություն ավելի վաղ հայտնել էր Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Տարածքաշրջանային և միջազգային անվտանգության հետ կապված հարցերի տեսանկյունից ինչպե՞ս է Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը վերաբերում այն կանխատեսումներին, ըստ  որոնց Արցախի հակամարտության շուրջ սպասվում են նոր սրացումներ: «Մենք հետևում ենք անվտանգության իրավիճակին: Ներկայիս մեր մտահոգության մակարդակը շատ ավելի բարձր է հիմա: Վերջերս զինված բախումների մակարդակները ավելի բարձր են եղել, ավելի ռազմատենչ հայտարարություններ են հնչել, կան տուժածներ, իրավիճակը խիստ մտահոգիչ է: ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի ներկայացված ու չեմ էլ կարող ես այս ուղղութամբ մեկնաբանություն տալ: Մեր հստակ դիրքորոշումը ՄԽ ջանքերին սատարելն է, քանի որ խնդրում ներգրաված են ՆԱՏՕ-ի երկու անդամ երկրները: Մենք, անշուշտ, կսատարենք՝ ՄԽ-ին, երկրների ջանքերին՝ խաղաղ կարգավորելու այս խնդիրը»: Իսկ այն դիտարկմանը, որ ՆԱՏՕ- ի դաշնակից երկրներից Թուրքիան հստակ աջակցում է Ադրբեջանին, Ապաթուրայը հստակեցրեց՝ ՆԱՏՕ-ի բոլոր անդամ-պետություները հանդես են գալիս միասնաբար: Տարածաշրջանի տարբեր դերակատարների հետ մեր դաշնակիցները տարբեր հարաբերություններ ունեն, բայց կարևորն այն է, որ չնայած այդ տարամետ դիրքորոշումներին՝ բոլոր դաշնակիցներն ընդունում են ու սատարում են հետևողական, բարեկամական, վստահելի հարաբերությունները Հայաստանի հետ։ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը հետևյալն է՝ նվազեցնել լարումն ու թշնամական դրսևորումները, եւ գտնել խաղաղ լուծումներ՝ վստահեցրեց դաշինքի ներկայացուցիչը:

Շարունակվում են  հանրային քննարկումները «Ես եմ»  և «Պատիվ ունեմ» ծրագրերի շուրջ

Հունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է երիտասարդական մի շարք կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պաշտպանության նախարարը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Զինված ուժերի համալրման նոր ծրագրերի պայմանները, մանրամասներն ու առանձնահատկությունները: Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ առաջարկվող զինվորական ծառայության նոր տեսակները չեն ենթադրում նախկին ձևի վերացում կամ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի փոփոխություն: Պաշտպանության նախարարությունը ընտրության հնարավորություն է տալիս այն երիտասարդներին, ովքեր զորակոչվելու են ազգային բանակ: Երկու ծրագրերի մասնակից դառնալու դեպքում էլ պետությունը բանակ զորակոչված երիտասարդներին հատկացնելու է ֆինանսական ու սոցիալական փոխհատուցման շոշափելի փաթեթ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նաև նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների անդամների հարցերին, ծանոթացել նրանց առաջարկներին:

Մինչև տարվա վերջ զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրը լուծված է լինելու. Վիգեն Սարգսյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդի օգտագործման ուղղություն սահմանելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրը մինչև տարեվերջ լուծված կլինելի. Վիգեն Սարգսյան

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կառավարության հաստատմանն է ներկայացրել  Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդի օգտագործման ուղղություն սահմանելու, ՀՀ 2017 թվականի պետական բյուջեում և ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ նախագծի նպատակն է բարելավվել ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով զոհված, մահացած ու հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները: «Խոսքը տեղադրված տեսախցիկների միջոցով արտաբյուջե հավաքագրվող գումարների վերաբաշխումն է, որով մենք լուծում ենք զոհված ազատամարտիկների ու զինծառայողների անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրը, ինչպես նաև՝ առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան և բարելավման կարիք ունեցող բնակարանային խնդիրը», — ասել է նա և նշել, որ յուրաքանչյուր տարի բյուջետային ծրագրով լուծում են այդ հարցը 500 միլիոն դրամի շրջանակում։ Վիգեն Սարգսյանը հայտնել է, որ հաջորդ տարի այս ծրագիրը կուղղվի 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների խնդիրները լուծելու համար:

Խոշոր զորամասերում ցանկանում ենք Թումո կենտրոններ բացել. Վիգեն Սարգսյան

«Բազամթիվ ոլորտներում  ունենք մասնագետների  պակաս՝  IT թեթև արդյունաբերություն »,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա փոխանցեց բիզնեսի ներկայացուցիչների՝  շուկաները վերցնելու  պատրաստակամությունը: Միաժամանակ հայտարարեց. «մեր կրթական համակարգը շուկայի պահանջներին շատ վատ է արձագանքում» : Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի տեղեկացմամբ, բանակում լրացուցիչ ուսման կազմակերպման առաջին քայլը կատարել են: Խոշոր զորամասերում ցանկանում են Թումո կենտրոններ բացել,  որպեսզի  զինծառայողները  IT ոլորտի նախնական որոշակի պատրաստվածություն անցնեն: Նախագիծը քննարկվում է Թումո ստեղծարար կենտրոնի հետ: Վիգեն Սարգսյանը այլ ոլորտների ներկայացուցիչներին նույնպես համագործակցության կոչ արեց:  «Մենք շահագրգռված ենք, որ քաղաքացին բանակում լրացուցիչ կրթություն ստանա»,- ասաց:   Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանն էլ հայտարարեց, որ իրենք կոնկրետ ծրագրեր են անում գյուղատնտեսության նախարարության հետ: «Արագ կուրսերով պետք է որակյալ աշխատուժ կազմակերպել »,- եզրափակեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հայաստանի իշխանությունները կֆինանսավորեն վիրավորված զինծառայողի բուժումն արտերկրում

Հայաստանի իշխանությունները կֆինանսավորեն վիրավորված զինծառայողի լրացուցիչ բուժումն արտերկրում, ուրբաթ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Ռազմական ավիացիան 25 տարեկան է (լուսանկարներ)

Այսօր ՀՀ զինված ուժերի ավիացիայի կազմավորման 25- ամյակի կապակցությամբ «Էրեբունի» օդանավակայանի տարածքում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որին մասնակցեն են Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԳՇ պետ Մովսես Հակոբյանը, փոխնախարարներ,  գեներալներ, բարձրագույն և միջին սպայական անձնակազմը: Զինվորականների հանդիսավոր երթից հետո տեղի է ունեցել ավիացիայի ցուցադրական թռիչքներ, որոնց մեկնարկը տվել է Մի8 ռազմական մարդատար ուղղաթիռը՝ օդում ծածանելով ՀՀ պետական դրոշը: Ինքնաթիռների տպավորիչ թռիչքային վարպետություն են ցուցադրել Յակ-50 և Յակ-52 ինքնաթիռների եռյակը: Ինքնաթիռների շոուն եզրափակել է Սու-25 ինքնաթիռների քառյակը: Օդային ցուցադրությունը եզրափակել են պարաշյուտիստները, ովքեր օդում ցուցադրել են հնարքներ՝ ծածանելով ՀՀ պետական և Ավիացիայի դրոշները:

Վիգեն Սարգսյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Հունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զինվորական հոսպիտալում, զրուցել բուժվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում: Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարը ներկայացրել է ԿԿԶՀ նորանշանակ պետ, փոխգնդապետ Դանիել Մկրտչյանին։ Իր խոսքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ռազմաբժշկական ոլորտի զարգացման հետ կապված առաջիկա ծրագրերը և կարևորել բազմաթիվ հաջողություններին զուգահեռ, արձանագրվող թերացումներից հետևություններ անելու  անհրաժեշտությունը։

Վիգեն Սարգսյանը հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ

«Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումների շրջանակում հունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ծանոթացրել է ծրագրերով ընձեռվող հնարավորություններին, պայմաններին և առավելություններին: Տեսակետներ և կարծիքներ են փոխանակվել առաջարկվող ծրագրերի ներդրման վերաբերյալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին՝ ընդգծելով, որ ծրագրերի ամբողջական փաթեթը կազմելիս հաշվի կառնվեն նաև հնչած կարծիքներն ու առաջարկները։

Բացասաբար եմ վերաբերվում Ադրբեջանին ցանկացած սպառազինության մատակարարմանը. Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բացասաբար է վերաբերվում Ադրբեջանին ցանկացած սպառազինության մատակարարման: Հունիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում Վիգեն Սարգսյանն այս մասին հայտարարեց՝ պատասխանելով ռուսական սպառազինության մատակարարման մասին վերջերս Բաքվի արած հայտարարությանը:

Մանրակրկիտ հետաքննվում են բանակի տրանսպորտային միջոցների մասնակցությամբ ճանապարհային բոլոր պատահարները

Բանակի տրանսպորտային միջոցների մասնակցությամբ ճանապարհային բոլոր պատահարները մանրակրկիտ հետաքննվում են: Հունիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով պայմանագրային զինծառայողների փոխադրող ավտոբուսի մասնակցությամբ վերջին վթարի մասին հարցին:

Ինչու Դանիել Մկրտչյանը...

Այսօր Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով Դանիել Մկրտչյանի նշանակմանը, ասաց.

Վերջին 10 օրվա ընթացքում ադրբեջանական կողմն ունի 8 զոհ. Վիգեն Սարգսյան

Վերջին 10 օրվա ընթացքում, հաստատված տվյալներով, ադրբեջանական կողմն ունի առնվազն 8 զոհ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ «Ունենք դիտարկման արդյունք, բայց չունենք ապացույց։ Այդ 8 զոհը դեռևս հուղարկավորված չեն ու արդբեջանական մամուլում այդ մասին դեռևս ոչ մի լուր չկա», – ասաց Վիգեն Սարգսյանն՝ ընդգծելով, որ սա պետք է հաշվի առնել՝ հասկանալու, թե ինչ հակառակորդի հետ գործ ունենք։

Մեքենան եղել է շահագործման ժամկետի մեջ. Վիգեն Սարգսյանը՝ 18 զինծառայող տեղափոխող վթարված մեքենայի մասին

Այս տարի բանակի ավտոպարկի թարմացման մեծագույն ծրագիր ենք արել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցերին այն մասին, թե արդյոք հին չէ՞ բանակի ավտոպարկը և անսարքության պատճառով չե՞ն տեղի ունենում վթարները զինծառայողների մասնակցությամբ:

ԼՂ հարցը չի կարող լուծվել Ադրբեջանի համար օգուտով. Վիգեն Սարգսյան

Հուլիսի  1- ից մեկնարկում է  ամառային զորակոչը  ու  յուրաքանչյուր զորակոչի մեկնարկից  առավել ինտենսիվ են դառնում  այն խոսակցությունները՝ թե ինչպես է պատահում, որ  առաջնագծում ծառայություն անցկացնում են միայն  սոցիալապես անապահով ընտանիքի որդիները, այն դեպքում, երբ ծառայության վայրը ընտրում են վիճակահանությամբ: Իսկ պաշտոնյաների որդիները այդպես էլ չեն հայտնվում առաջնագծում: «Ռադիոլուրի» այս դիտարկման հետ ՊՆ Վիգեն Սարգսյանը չի համաձայնում, ասում է՝ զորակոչի ժամանակ որևէ մեկի պաշտոնյայի զավակ լինելու հանգամանքը հաշվի չի առնվում: Ավելին՝ նշում է ,որ շատ բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց երեխաներ այսօր ծառայում են բանակում:  Լրագրողները նախարարին հորդորում են անուններ տալ, գերատեսչության  ղեկավարը նշում է՝ օրերս ՊՆ-ը  նման հարցում  է   ուղարկել հասարական կազմակերպություններից  մեկը, և ի տարբերություն նախորդ հարցումների այս անգամ ձևակերպումները եղել են գրագետ, չեն հարցրել, թե   որ օլիգարխի կամ պաշտոնյայի որդին է ծառայում բանակում, այլ  ուղարկել են 48 անուն ազգանուն է  ու հարցրել արդյո՞ք նրանք ծառայել են բանակում, թե՞ ոչ: Նախարարն ասում է՝ երբ հնչեն այդ անունները, ապա շատ պարզ կլինի, թե ում մասին է խոսքը. «48-ից 26-ը ծառայել են, 2-ը ՀՀ քաղաքացիություն չունեն, մեկը պահեստազորի բժշկական սպա է, որը ակտիվ ծառայություն չի անցել, 6- ը  տարկետման իրավունք ունի, իսկ 16-ը ազատված է ծառայությունից։ Կարծում եմ՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պետք է հաշվի առնեն, որ հանրային ուշադրությունը իրենց ընտանիքների հանդեպ մեծ է։  Այս պահին ունենք բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ, որոնք ծառայում են նաեւ առաջնագծում. երկուսն ունեն զորացրման ցուցում՝ պայմանավորված առողջությամբ, բայց զորացրում չենք իրականացնում, որովհետեւ կստացվի՝ պաշտոնյայի երեխա է, դրա համար զորացրեցինք»: Զորակոչի թեման այսքանով չի ավարտվում։ Այս զորակոչից սկսած՝ հենց առաջին օրվանից ժամանելով հավաքակայան՝ մեր նորակոչիկներն անցնելու են բանակային սնունդի և տանից սնունդ բերելու անհրաժեշտություն այլևս չի լինի։ Մինչև համապատասխան զորամաս հասնելը՝ նորակոչիկները կստանան ճանապարհի համար անհրաժեշտ սննդի փաթեթները: Իսկ արդեն ծառայություն ընթացքում կաշխատեն որպեսզի տուլիկ ասվածը` այն է   տնից ուղարկված լի կապոցները, պարբերական բնույթ չկրեն: Եվ արդեն անցում լայնածավալ պատերազմի թեմային, որի մասին շատ է են խոսում քաղաքագետները, կանխատեսումներ անում։ Վիգեն Սարգսյանը նշում է, որ լայնամասշտաբ գործողություններ չեն լինի, քանի որ  դա անուղղելի վնաս կարող է հասցնել և Ադրբեջանին, և Հայաստանին, հետեւաբար՝  դա կլինի անմտություն, բայց մեր հակառակորդն անկանխատեսելի է. «Ես գրեթե համոզված եմ, որ լայնամասշտաբ պատերազմ պետք է չսկսվի պարզ պատճառով, որովհետև այդ պատերազմով Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել: Չկա այնպիսի զարգացում պատերազմական գործողությունների, որով Ղարաբաղի հարցը կարող է լուծվել Ադրբեջանի համար օգուտով, և ընդհակառակը՝ կա շատ մեծ ռիսկ, որ լայնամասշտաբ պատերազմի պարագայում Ադրբեջանը կարող է ստանալ անուղղելի վնաս՝ և՛ իր տնտեսության, և՛ պետության համար։ Ի դեպ, ես չեմ նվազեցնում այն վտանգները, որ լայնամասշտաբ պատերազմը կարող է ունենալ Հայաստանի համար: Բացարձակ մեկը մյուսին չի բացառում: Բայց մտածված գնալ լայնամասշտաբ պատերազմի՝ այս իրավիճակում անմտություն կլիներ Ադրբեջանի ղեկավարության կողմից»: Սարգսյանը սակայն չի բացառում, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակելու են տարբեր սադրանքների դիմել սահմանին: Վերջինս հրապարակում է տվյալներ, ըստ որի՝ վերջին տաս օրվա ընթացքում, արդեն հաստատված տվյալներով  ադրբեջանական կողմը ունի առնվազն 8 զոհ, որի մասին  լռում է: Նախարարը անդրադառնում է  նաև Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած այն տեղեկությանը, ըստ որի, ՌԴ-ն հարձակողական նոր սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին: Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին բացասական է ընդունվում, քանի որ ադրբեջանական կողմն անկանխատեսելի է: Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին մեծ ռիսկեր է ստեղծում: Դժվար է հասկանալ, թե ինչ կանեն։ Մենք ունենք փոխգործակցության մեծ ծրագիր ՌԴ-ի հետ, մենք բավարարված ենք, թե ինչպես է դա կատարվում, և դա մենք ընդլայնում ենք: Դրանք ավելի կայունացնող են, մենք ստանում ենք զենք-զինամթերք ՌԴ-ից: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Երևանում ընդունելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակային դժգոհություն էր հայտնել  Ադրբեջան ռուսական սպառազինության մատակարարման կապակցությամբ։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանը պարզապես անտեսում է Հայաստանի դժգոհությունը, նախարարի  պատասխանը շատ  հակիրճ էր: «Ոչ, այդպես չեք կարող ասել»: Նախարարն անդրադարձավ նաև պաշտպանության նախարարությունում իրականացվող  կառուցվածքային փոփոխություններին, ասաց ,որ  խոսքը պարզապես հաստիք կրճատելու մասին չէ։ Այս պարագայում մեզ պետք են գործ անող մարդիկ, ոչ թե՝ պաշտոնյաներ, որոնք կղեկավարեն 2-3 մարդու։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կրճատվելու են, ստանալու են հնարավորություն ծառայությունը զորքերում շարունակելու համար: Նախարարը  նշեց նաև, որ ԳՇ-ում և զորքերում ևս նախատեսվում են փոփոխություններ։ Եվ վերջում արդեն իր քաղաքական կարիերայի մասին արդյո՞ք Վիգեն Սարգսյանը 2018 թվականին Հայաստանի կառավարությունը ղեկավարելու ցանկություն ունի. «Ես մեծ ցանկություն ունեմ ի վիճակի լինել, որ պաշտպանության նախարարությունում իմ սկսած աշխատանքը հասցնեմ այն փուլին, որն ինձ թույլ կտա ասել, որ մենք այս ոլորտում ռեալ բաներ ենք փոխել: Դա իմ համար կլինի ամենամեծ պատիվը որպես ՀՀ քաղաքացու եւ որպես հայ մարդու՝ համարյա ամենամեծ երջանկությունն է: Ես շատ երջանիկ եմ, որ երկրի կառավարությունը ղեկավարում է փորձառու, շատ արդյունավետ կառավարիչ, իմ շատ վաղեմի ընկերը՝ Կարեն Կարապետյանը»:  

Անվտանգության հարցերում մեր հույսն առաջին հերթին մեզ վրա պետք է դնենք. Շավարշ Քոչարյան

Անվտանգության հարցերում մեր հույսն առաջին հերթին մեզ վրա պետք է դնենք, խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու շարունակական գործընթացին: «Չպետք է ունենալ ավելորդ սպասելիքներ: Իհարկե, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքներն այլ պատկերի կարող են բերել: Դա իրականությունն է, և մեր դիրքորոշումն այդ հարցում հստակ ու պարզ է», — ասաց փոխնախարարը: Նրա խոսքով, հենց այս տրամաբանությունից ելնելով էլ Հայաստանն իր արտաքին հարաբերությունները կառուցում է թե՛ Ռուսաստանի, թե՛ այլ գործընկերների հետ: Անդրադառնալով երեկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի արած հայտարարությանը, թե իր կարծիքով լայնամասշտաբ պատերազմ չպիտք է սկսվի, Շավարշ Քոչարյանն ասել է. «Մենք միշտ պետք է պատրաստ լինենք մեր հարևան հակառակորդի ամենաարկածախնդիր քայլերին, իսկ կոնկրետ գնահատականն, իհարկե, Պաշտպանության նախարարն ավելի լավ է տիրապետում իրավիճակին»:

Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 29-ին մեկնել է Բրյուսել` ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Սվիտալսկու «խորհուրդները» կարելի է քննարկել. ՀՀ փոխարտգործնախարար

2016 թվականին ԵՄ-ն Հայաստանին 27, 5 միլիոն եվրո է տրամադրել` տարբեր խողովակներով, ինչը բյուջեում ուղղակիորեն արտացոլված չէ՝ այսօր խորհրդարանում շարունակվող 2016 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Արտգործնախարարությունը խորհրդարանում երկու օր է ներկայացնելու հաշվետվություն: Այսօր միայն եվրոպական ինտեգրման հարցերն էին օրակարգում, վաղն արդեն գերատեսչության ընդհանուր հաշվետվությունն է սպասվում: Պատգամավորներից բացի նաեւ  լրագրողների որոշ հարցերի է այսօր պատասխանել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:   Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկ գրեթե բացառել է արցախյան հակամարտության ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը: Արդյո՞ք դա վկայում է բանակցային գործընթացում հնարավոր առաջընթացի մասին՝ հարցն ԱԺ-ում լրագրողներն ուղղեցին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին: «Բանակցային գործընթացի համար պետք է լինի համապատասխան մթնոլորտ: Եթե չկա, ապա չի կարող լինել բանակցային գործընթաց: Եթե կրակում են, սադրանքներ են ստեղծում, ինչպես կարելի է նստել բանակցային սեղանի շուրջ: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք մեր հարևան հակառակորդի ամենաարկածախնդիր քայլերին»: Այս համատեքստում Հայաստանի փոխարտգործնախարարը հանգիստ է վերաբերվում ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ մատակարարելու փաստին: «Հայաստանն անվտանգության հարցերում հույսն առաջին հերթին իր վրա պետք է դնի»,- շեշտում է Շավարշ Քոչարյանը: Հայկական դիվանագիտության ձախողումներին վերաբերող հարցերը նա սկզբունքորեն թողնում է անպատասխան՝ նախ եւ առաջ այդտեղ տեսնելով գնահատականներ: «Մեզ համար նորություն չէ, որ այդ պայմանագիրը կա եւ դեռ էլի լինելու է: պետք է չունենքլ ավելորդ սպասելիքներ: Իհարկե, Ռուսստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքները կարող են բերել այլ կողմ: մեր դիրքորոշումն այդ հարցում շատ հստակ է, բազմիցս արտահայտվել է նաեւ ամենաբարձ մակարդակում, բայց այնուամենայնիվ, դա է իրողությունը: Եվ ելնելով այդ իրողությունից մենք պետք է կառուցենք մեր արտաքին քաղաքականությունը թե Ռուսաստանի, թե այլ գործընկերների հետ»: «Այլ գործընկերներ» ձեւակերպման մեջ առաջին հերթին մտնում է ԵՄ-ը: Կառույցը առաջատարներից է Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում, Հայաստանի քաղաքական եւ առեւտրային հիմնական գործընկերներից մեկն է: Միայն 2016-ին տարբեր ոլորտների ֆինանսավորման համար Եվրոպական Միությունը Հայաստանին հատկացրել է 27.5 միլիոն եվրո: Այս տարվա համար Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի բանակցությունների հնարավոր ավարտի ժամկետներն են հայտնի: Նոյեմբերի 24-ին Բրյուսելում նախատեսված է գործընկերության երկրների Արեւելյան գագաթաժողովը, հենց այդ ընթացքում էլ հնարավոր է ստորագրվի Հայաստան-ԵՄ նոր՝ իրավական համաձայնագիրը: Շատերն ԱԺ-ում այս հարցի շուրջ դեռ հարցականներով են խոսում: Արդյո՞ք փաստաթուղթը իրականություն կդառնա եւ չի կրկնի 2013-ին Ասոցացման պայմանագրի պատմությունը, երբ Հայաստանը նախընտրեց ԵԱՏՄ-ն։ Հարցերին Շավարշ Քոչարյանը նախընտրում է պատասխանել դիվանագիտորեն: ԵՄ 7 միլիոն եվրոն անցյալ տարի Հայաստանում ծախսվեց ընտրությունների կազմակերպման համար: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու վերջերս արված դիտարկումներն ու հայտարարությունները իշխանական գործիչների մի մասն ընկալեց իբրեւ պետության ներքին գործերին միջամտելու փորձ: Հանրապետության փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի կարծիքով՝ Սվիտալսկու հայտարարությունների շուրջ աղմուկը անհարկի շատ է եղել: ԵՄ դեսպանի խոսքերը Քոչարյանը դիտարկում է «խորհուրդների» տեսանկյունից, որոնք կարող են քննարկման առարկա դառնալ: Սվիտալսկին հայտարարել էր, որ պետք է փոխվի ԿԸՀ կազմը, որ մարդիկ վստահեն, եւ ներգրավել քաղհասարակությանը: Փոխարտգործնախարարը, ի դեպ, այսօր ակնարկել է, որ «մեր բոլոր համակարգերը կարոտ են բարեփոխումների, այդ թվում նաեւ ընտրական»: Իսկ գումարների հատկացումն ու ծախսերը դեռ չեն նշանակում, որ կոնկրետ ընտրական ոլորտում բոլոր խնդիրները լուծված են:

Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում է

Հունիսի 29-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած«Վճռական աջակցություն» գործողության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների նիստին։ Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդես է եկել ելույթով՝ իր գործընկերներին ներկայացնելով Աֆղանստանում, և ընդհանրապես լայն տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման Հայաստանի Հանրապետության մոտեցումներն ու տեսլականը, ինչպես նաև առաջարկել որոշակի լուծումներ՝ առկա խնդիրների պաշտպանական բաղադրիչի շրջանակներում։ Նիստի հիմնական արդյունքները լրատվամիջոցներին է ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նիստի ավարտից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի հետ երկկողմ հանդիպման ընթացքումքննարկվել են Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ընթացքն ու ապագա ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նաև գլոբալ ու տարածաշրջանային ավտանգության խնդիրներին, ներկայացվել է Հայաստանում ընթացող պաշտպանական բարեփոխումների շրջանակը, տեսակետներ են փոխանակվել դրանց իրականացման գործում ՆԱՏՕ-ի օժանդակության հնարավորությունների ու ձևաչափի վերաբերյալ։ Բրյուսել կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Եվրոպական Միության ռազմական կոմիտեի նախագահ, բանակի գեներալ Միխաիլ Կոստարակոսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարվել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության ռազմական օղակների միջև համագործակցության հաստատման հնարավորությունն ու հեռանկարները։ Քաղաքացիական հասարակության հետ համագործակցության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Քարնեգի հիմնադրամի եվրոպական մասնաճյուղում հանդիպում է ունեցել մի շարք միջազգային հետազոտական կենտրոնների փորձագիտական անձնակազմի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է փորձագետների հնչեցրած հարցերին, ինչպես նաև ծանոթացել նրանց կողմից իրականացված վերջին հետազոտությունների ու վերլուծությունների արդյունքներին։

Ընդունելություն ՊՆ վարչական համալիրում

Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Անգելիկի Պապատասին և ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավրոեիդիսին, ՀՀ-ում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարն Արցախում է

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:  

Վիգեն Սարգսյանն Արցախում այցելել է հոսպիտալ, արցախա-ադրբեջանական սահմանագծի հենակետեր

Հայաստանի Հանրապետության  և Արցախի Հանրապետության զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հուլիսի 15-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով  մեկնել  է Արցախի Հանրապետություն: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, այցի շրջանակում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, Արցախի պաշտպանության նախարարի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, եղել է արցախա-ադրբեջանական սահմանագծի  հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետերում,  ծանոթացել սահմանային իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և զրուցել դիրքապահների հետ: Զորամասի մշտական տեղակայման վայրում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են  մարտական ծառայության իրականացման ու զորքերի փոխգործակցությանն առնչվող աշխատանքային խնդիրներ: Նույն օրը Վիգեն Սարգսյանը եղել է նաև Ստեփանակերտի հոսպիտալում: Շրջելով հոսպիտալի բաժանմունքներով՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է բուժվող զինծառայողների առողջական վիճակով, զրուցել նրանց հետ և շուտափույթ ապաքինում մաղթել:

Ընդունելություն ՊՆ վարչական համալիրում

Հուլիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոցի սաներին:

Նախագահը բացում է փակագծերը

Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը  մասնակցել է «Դիտակետ», «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը: Նախագահը  բացել է որոշակի փակագծեր, թե՝ ի՞նչ նկատի ուներ, երբ ապրիլյան իրադարձությունների ժամանակ Գերմանիայում հարցազրույց տալիս ասել էր, որ հայ զինվորները կռվում են 80-ականների զինատեսակներով:   Ապրիլյան պատերազմից եւ Գերմանիա իր այցից մեկ տարի անց հանրապետության նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը բացում է փակագծեր՝ ի՞նչ նկատի ուներ, երբ Բեռլինում հարցազրույցի ժամանակ ասում էր, որ  հայ զինվորները կռվում են 80-ականների զինատեսակներով:   «Նախ կոնտեքստն էր մի փոքր այլ, և երկրորդ՝ նշխարհում չկա մի բանակ, որը կունենա բոլոր ժամանակակից զինատեսակները: Չկա՛ այդպիսի բանակ: Ո՛չ ամերիկյան բանակը, ո՛չ ռուսական և ոչ էլ որևէ այլ բանակ չի կարող ասել՝ ես ունեմ բոլոր ժամանակակից զինատեսակները, որովհետև որևէ բանակ, որևէ պետություն ի վիճակի չէ դա անել: Յուրաքանչյուր բանակ պետք է ունենա բավարար զենք և զինատեսակներ, որպեսզի կարողանա լուծել իր առջև դրված խնդիրները, և դա գնահատվում է ամբողջության մեջ՝ գումարած զինվորի բավարար չափով մարտական ունակությունները: Այսօր մեր բանակը ունի ոչ թե ամենաժամանակակից զինատեսակները, ես չեմ կարող այդպես ձևակերպել, ունի բավարար զինատեսակներ, բավարար զենք և զինամթերք, որպեսզի լուծի իր առջև դրված խնդիրները»: Սակայն մինչ այս՝ նախագահին  հանդիպման մասնակիցները ներկայացրել են երեք ծրագրերի  քննարկման արդյունքները: Ներկաները, ովքեր հասարակության տարբեր շերտերի՝ զինվորականից մինչև  հասարակական կառույցի  ներկայացուցիչներ են եղել, պնդել են,  որ  այդ ծրագրերը  իրականացնելիս  կգրանցվի միայն դրական արդյունք: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշել է, որ բանակի նկատմամբ միշտ էլ մեծ է եղել հասարակության  վստահությունը, սակայն այս  ծրագրերի քննարկումներն առավել քան ամրապնդել  է  ազգ-բանակ կապը: Նախագահն էլ նշել է՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի միջոցով նոր հնարավորություններ են ստեղծվում երիտասարդության համար, քանի որ առաջարկված լուծումները ճկուն են և երկարաժամկետ: Պաշտպանության նախարարությունը երիտասարդության և սպորտի նախարարություն չէ, և նրա նպատակը միայն երիտասարդներին որևէ կերպ խթանելը չէ: Անշուշտ, այստեղ կա շատ մեծ շահ՝ ելնելով զինված ուժերի կարիքներից, բայց այս երկուսի համադրումը, կարծում եմ, շատ օգտակար կլինի մեզ համար։ Հուսով եմ, որ հեռու չէ այն օրը, երբ երիտասարդ ընտանիքները կկարողանան իրենց սեփական օջախները ստեղծել հենց այս ծրագրերի շնորհիվ, իսկ ես ու Վիգենն էլ (պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը. խմբ.), եթե ձեզնից որևէ մեկը կցանկանա մեզ հետ ընկերանալ, կմասնակցենք նրանց բնակարանամուտների հաճելի արարողություններին: ՙՀենց բանակի միջոցով  ստեղծվում են նոր սերնդի մտավորականներ, մասնագետներ, հասարակության նվիրյալներ՝ ասել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ պետությունը շարունակելու է խրախուսել և փայփայել իր այդ քաղաքացիներին:  Նախագահը անդրադարձել  է նաև  «Դիտակետ»  ծրագրին: Պետության ղեկավարը ներկաներին  պատմել է նաև, որ մինչ հանդիպմանը գալը այցելել  է առաջնագիծ ու հանդիպել բազմաթիվ  երիտասարդ սպաների ու զինվորների հետ և ևս մեկ անգամ համոզվել, որ մենք ունենք փայլուն տղաներ: Մեր զինվորներն ու սպաները շատ տոկուն են, քաջարի, բայց, այնուհանդերձ, զուտ տոկունությամբ, քաջությամբ, կարգապահ լինելով հնարավոր չէ մարտական խնդիրներ լուծել. մարտական խնդիրը լուծվում է այս հարթություններով, երբ ունես բավարար չափով սպաներ: Իհարկե, նաև փա՛ռք մեր ժողովրդին, որ իր բերանից կտրելով հնարավորություն է ընձեռնում այս փայլուն սերնդի համար ապահովելու այս ամենը: Ամփոփելով ելույթը՝ նախագահը  տվել է մեր երկրի հաջողություն բանաձևը. բավականաչափ քանակի և որակի զենք ու զինամթերք, գումարած խելացի ու աննահանջ մարտիկներ։

Արցախում Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՊԲ հրամկազմի հետ

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հուլիսի 15-ից 17-ը աշխատանքային այցով Արցախում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը:

«Հրապարակ». Լուրերը հաստատվո՞ւմ են. Մատենադարանի խորհրդի նախագահ կդառնա Սերժ Սարգսյանի եղբայրը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մատենադարանի կառավարման խորհրդի վերջին նիստը, որը վարել է կառավարման խորհրդի նախագահ, Պնախարար Վիգեն Սարգսյանը, քննարկել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանի հաշվետվությունը, որը հայտնվել է օդից կախված վիճակում՝ ԺՊ-ի հրամանը վաղուց դադարել է անօրինական լինելուց, իսկ նրա դոկտորականը դեռ չի հաստատվել, որպեսզի տնօրենի մրցույթ անցկացվի։

Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի այցն Արցախի Հանրապետություն

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում, հուլիսի 16-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցել է ՊԲ շտաբում կայացած խորհրդակցությանը, որի ժամանակ Արցախի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը ներկայացրել է ընթացիկ տարվա ձեռքբերումները, կատարված և ընթացքի մեջ գտնվող հիմնական աշխատանքները: Անդրադարձ է կատարվել ՊԲ շտաբում սարքերի միասնական կառավարման համակարգի ներդրման, մարտական հենակետերի լրակահավորման, ինժեներական և ամրաշինական կառույցների ամրապնդման հարցերին: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը ՊԲ զորամասերից մեկում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նորակոչիկների հետ, հետաքրքրվել բանակային կյանքի առաջին օրերի տպավորություններով։ «Դուք եկել եք կատարելու հայրենիքը պաշտպանելու անչափ կարևոր առաքելությունը: Վստահեցնում եմ, որ ողջ հայ ժողովուրդը՝ ոչ միայն ձեր ընտանիքները, այլև բոլորը, ուշի-ուշով հետևում են ձեր ամեն քայլին, ձեր արձանագրած ամեն մի հաջողությանը և մտահոգվում ձեզ հուզող խնդիրներով: Ես երաշխավորում եմ, որ ՀՀ և ԱՀ  ռազմաքաղաքական ղեկավարությունն անում են հնարավորը, որպեսզի ձեր ծառայությունն անցնի առավալագույնս արդյունավետ»,- դիմելով նորակոչիկներին, նշել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Հանդիպման ավարտին Վիգեն Սարգսյանը, զինվորական ճաշարանում, ընթրել է զինվորների հետ: Ավելի ուշ, զորամասի շարահրապարակում, ՀՀ պաշտպանության նախարարն ու զինանձնակազմը դիտել են «Կյանք ու կռիվ 2» ֆիլմը: Վիգեն Սարգսյանն այցելել է նաև ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած Վարդան Ավակիմյանին: ՀՀ պաշտպանության նախարարը զորացրված երիտասարդից հետաքրքրվել է զինվորական ծառայության հետ կապված ամենատարբեր խնդիրների մասին և ներկայացրել «Դիտակետ» անվանումով նոր նախագիծը, որով նախատեսվում է անանուն հարցումներ իրականացնել զորացրված զինծառայողների շրջանում, որոնց արդյունքներով հնարավոր կլինի վերհանել ծառայության ընթացքում զինծառայողների արձանագրած հիմնական բացթողումները և նախանշել դրանց լուծման առավել արդյունավետ ուղիները: Եռօրյա այցի վերջին օրը՝ հուլիսի 17-ին, ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր, զրուցել դիրքապահների հետ, ծանոթացել հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինչպես նաև հակառակորդի հնարավոր ոտնձգություններին առավել նպատակային հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին: Արցախ կատարած այցի շրջանակում Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաև Հադրութում մեկնարկած համահայկական ուսանողական ճամբարի մասնակիցների հետ, պատասխանել ճամբարականներին հետաքրքրող հարցերին:

Զինհաշմանդամների առողջության վերականգնման հետ կապված խնդիրները լինելու են մեր ուշադրության կենտրոնում. Վիգեն Սարգսյան

Հուլիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում «Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնի» ստեղծման նախաձեռնող խմբի անդամներին և կենտրոնում ապաքինվող զինհաշմանդամների։

Զինհաշմանդամները՝ ՊՆ ուշադրության կենտրոնում

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում «Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնի» ստեղծման նախաձեռնող խմբի անդամներին և կենտրոնում ապաքինվող զինհաշմանդամների։ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, Վիգեն Սարգսյանը կարևորել է ի սկզբանե հասարակական բնույթ կրող նախաձեռնությունը, նշելով, որ դա քաղաքացիական կեցվածքի լավագույն դրսևորումներից մեկն է։ Նախարարը հավաստիացրել է, որ զինհաշմանդամների առողջության վերականգնման հետ կապված խնդիրները մշտապես լինելու են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը համառոտ ներկայացրել է արդեն կատարված աշխատանքները և առաջիկայում կենտրոնը վերականգնողական անհրաժեշտ ժամանակակից բուժսարքավորումներով հագեցնելու ծրագրերը։ Ամփոփելով հանդիպումը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հույս է հայտնել, որ արդեն աշնանը կենտրոնը կգործի և հայրենիքի պաշտպանության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին հնարավորություն կտա վերականգնել առողջությունը։

Սահմանամերձ համայնքների աշակերտների դասագրքերի փոխհատուցման խնդրի լուծման համար պետք է կառավարության որոշումը. Վիգեն Սարգսյան

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարական տվեց, որից հետո ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ երեկ սահմանամերձ համայնքների միջգերատեսչական հանձնաժողովի նիստն էր, և այնտեղ կա երկու հանձնարարական Կրթության և գիտության նախարարությանը՝ ՀՀ նախագահից:

Վարչապետն ընդունել է Պաշտպանության նախարարի առաջարկը

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ երեկ տեղի է ունեցել սահմանամերձ համայնքների միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, հնչել են ՀՀ նախագահի երկու հանձնարարականները Կրթության և գիտության նախարարությանը: Վիգեն Սարգսյանը պարզաբանել է, որ հանձնարարականներից մեկը վերաբերում է համայնքների աշակերտների բոլոր դասագրքերի փոխհատուցման խնդրի լուծմանը, և մյուսը՝ սահմանամերձ համայնքներից ուսանողների ուսման վարձերի հատուկ մեխանիզմի ներդրմանը։ ՀՀ Պաշտպանության նախարարը նշել է, որ երկու հանձնարարականի վերաբերյալ էլ կրթության և գիտության նախարարի տեղակալը երեկ զեկուցել է, որ պատրաստ են դրանց իրականացմանը: «Եթե մենք դա շատ արագ չանենք, ուղղակի չենք հասցնելու,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ հավելելով,- դրանք երկուսն էլ կառավարության որոշումներ են պահանջելու, և ցանկալի է դա անել հիմա՝ մինչև սեպտեմբերի մեկը, դասագրքերի առումով՝ անպայման, երկրորդը՝ գոնե իրազեկման առումով»։ Դիմելով վարչապետին եւ կառավարության անդամներին՝ Վիգեն Սարգսյանն առաջարկել է հանձնարարականի մեջ նշված հարցերն էլ ներառել։ Սրան հետեւել է վարչապետի դրական պատասխանը։  

ՊՆ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցումներին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 28-ին մեկնում է Մոսկվա` մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցումների պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահը հանձնարարել է նախապատրաստել Համահայկական խորհրդի 1-ին նիստի օրակարգի նախագծերը

Նախագահականի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի և Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին: Համահայկական խորհրդի ձևավորման վերաբերյալ առկա հիմնական մոտեցումների և այդ մարմնի կազմավորման մեխանիզմների վերաբերյալ զեկուցել է Սահմանադրական դատարանի նախագահ, կազմակերպչական հանձնախմբի աշխատանքների համակարգման պատասխանատուներից Գագիկ Հարությունյանը: Հիշյալ մոտեցումներն ու մեխանիզմները, քննարկման առարկա կդառնան ս.թ. սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովի նիստերից մեկում: Հաշվի առնելով համահայկական նոր կառույցի վերաբերյալ նախորդ տարիների քննարկումները՝ Հանրապետության Նախագահը հանձնարարել է նախապատրաստել Համահայկական խորհրդի ձևավորման նպատակների, անդամակցության չափանիշերի, 2018թ. կայանալիք առաջին նիստի օրակարգի և աշխատակարգի նախագծերը՝ շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ սփյուռքում գործող կազմակերպությունների ու կառույցների հետ համապատասխան քննարկումների արդյունքում: Համահայկական խորհուրդ ձևավորելու շուրջ նախապատրաստական աշխատանք կատարելու մասին որոշումը միաձայն ընդունվել էր դեռևս 2015թ. սեպտեմբերին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստում, որտեղ Հանրապետության Նախագահը, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքի ու առաջիկա անելիքների շուրջ կայացած ծավալուն քննարկումներն ամփոփելով, նշել էր, որ նկատվում է հետագա աշխատանքի համադրման, պարբերական շփումների մշտական հարթակ ձևավորելու ընդհանուր պահանջ: Նույն նիստում ձևավորվել էր կազմակերպչական հանձնախումբ, որին հանձնարարվել էր նախաձեռնել խորհրդատվությունների լայն, ներառական գործընթաց: Աշխատանքների համակարգման պատասխանատուներ էին նշանակվել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը և Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ու «Պաշտպանության մասին» օրենքների նախագծերը

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում օգոստոսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի արտահերթ նիստ:

Վիգեն Սարգսյանը մասնակցել է ռազմատեխնիկական ցուցահանդեսի բացման արարողությանը

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՌԴ «Պատրիոտ» ցուցահանդեսային համալիրում (Մոսկվա) անցկացվող «Արմիա-2017» 3-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ցուցահանդեսին ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը ներկայացված է առանձին տաղավարով: Շրջելով ցուցահանդեսի տաղավարներով` Վիգեն Սարգսյանը ծանոթացել է տարբեր ընկերությունների ռազմական նշանակության արտադրանքի նմուշներին: Այցելության ընթացքում Վիգեն Սարգսյանին ուղեկցել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:

Վիգեն Սարգսյանը ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին մաղթել է նամուսով, թասիբով և հաղթանակով ծառայություն. (Տեսանյութ)

ՊՆ վարչական համալիրում կայացած տոնական համերգի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին մաղթել է խաղաղ, անվտանգ ու պատվով ծառայություն։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 28-30-ին կայցելի Հայաստան: Տեղեկանում ենք կազմակերպության լրատվական ծառայությունից: Այցը տեղի կունենա կազմակերպության անդամ երկրներ այցելությունների շրջանակներում, որոնց նպատակն է քննարկել հավաքական անվտանգության խորհրդի նիստի, արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի, պաշտպանության նախարարների խորհրդի նիստի, ինչպես նաև ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները, որոնք կկայանան 2017թ. աշնանը Մինսկում: Խաչատուրովի այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այլ հանդիպումներ ևս նախատեսված են՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՊՆ Վիգեն Սարգսյանի հետ և այլն:

Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Օգոստոսի 28-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ, ով Հայաստան է ժամանել ընթացիկ տարվա աշնանը Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վեհաժողովի ու ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի նախապատրաստման հարցերի քննարկման նպատակով:

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Օգոստոսի 28-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ, ով Հայաստան է ժամանել ընթացիկ տարվա աշնանը Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վեհաժողովի ու ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի նախապատրաստման հարցերի քննարկման նպատակով, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հանդիպման ընթացքում ուշադրության են արժանացել հոկտեմբեր ամսին ՀՀ տարածքում անցկացվելիք «Որոնում» մարտավարական և ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ «Փոխգործակցություն» համատեղ զորավարժությունների նախապատրաստման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ:  

Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նիստի սկզբում ընդգծելով, որ այսօրվանից մեկնարկում է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված կարևորագույն օրինագծերի քննարկումների շարքը, Նախագահը նշել է, որ օրակարգում ներառված նախագծերում դեռևս շատ հարցեր կան, որոնք մանրակրկիտ, բազմակողմանի քննարկման և հստակեցման կարիք ունեն: Հանրապետության Նախագահը հանձնարարել է վարչապետին՝ ապահովել շահագրգիռ բոլոր գերատեսչությունների մասնագիտական բարձր որակով մասնակցությունը այդ քննարկումներին, որպեսզի հետագայում որևէ հարց չառաջանա այդ գերատեսչությունների կողմից օրենքով նախատեսված խնդիրների իրագործման հարցում: Օրակարգի վերոնշյալ հարցերը խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախարարը ներկայացրել է քննարկվող իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը, խնդիրները և օրինագծերի կարգավորման նպատակը: Վիգեն Սարգսյանը նշել է, որ «Պաշտպանության մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների՝ անկախ կազմակերպական իրավական ձևից, զինված ուժերի և այլ զորքերի գործունեությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները: Պաշտպանության նախարարը խորհրդի նիստում ներկայացրել է նաև կառավարությունում և Ազգային ժողովում հիշյալ օրինագծերի քննարկումների ժամանակացույցը, ըստ որի շահագրգիռ բոլոր նախարարություններից արդեն ստացված եզրակացությունների հիման վրա մշակված նախագծերի քննարկումները կմեկնարկեն օգոստոսի 31-ին կառավարության նիստում:

Վիգեն Սարգսյանը՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Այսօր Դիլիջանում տեղի ունեցավ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նիստի մեկնարկին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընտրվեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ,  իսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար` Օնիկ Մինասյանը: Հատված Ռադիոլուրի հիմնական թողարկումից  

Վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու պահանջը. ՊՆ

Հայաստանի կառավարությունն օգոստոսի 31-ի հերթական նիստում երկու նոր օրինագիծ է հավանության արժանացրել՝ «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով՝ առաջին օրինագիծը հստակեցնում է Հայաստանի պաշտպանական քաղաքականության հարցը ռազմական և խաղաղ ժամանակներում, ինչպես նաև զինվորականների և քաղաքացիական անձանց, պետական եւ մասնավոր կազմակերպությունների գործողությունների կարգը: Երկրորդ օրինագծում նշվում է զինվորական ծառայության կազմակերպման և անցկացման կարգը: Փոփոխությունների թվում նախարարը նշեց հատուկ կատեգորիայի զինակոչիկների համար (օրինակ՝ ծնողազուրկների) ծառայության վայրի՝ տնից 150 կմ հեռավորության սահմանափակման չեղարկումը: Դրան կփոխարինի մեկ այլ արտոնություն. նման զինծառայողները մարտական հերթապահություն չեն կրի (բացառությամբ ցանկության առկայության դեպքերի):

Ճանապարհ դեպի բարձունք. արիության դաս՝ Մոնթե Մելքոնյան վարժարանում

Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյան վարժարանում այսօր առաջին դասն  է  անցկացրել Մոնթե Մելքոնյան վարժարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ  Վիգեն Սարգսյանը: Ինչպես է անցել արիության առաջին դասը՝ «Ռադիոլուրի» անդրադարձում: «Այսօր պայծառ օր է, որովհետև մենք մի իրադարձության ենք ականատես լինում, որի մասին կարող էինք միայն երազել: Երանի մեզ, որ տեսանք մեր աչքերով, թե ինչպես Հայաստանի ամենակարևոր ուսումնական հաստատություններից մեկը կարողանում է տեղափոխվել ամենահարմարավետ պայմաններում դրախտային մի անկյունում գտնվող հիասքանչ ուսումնական համալիրում: Որպես մարդ, ով տեսել է աշխարհի շատ ուսումանական հաստատություններ, վստահեցնում եմ, որ իր պայմաններով այս համալիրը չի զիջում որևէ մեկին: Դա մի կողմից շատ հաճելի է, մյուս կողմից պարտավորեցնող: Եղեք այս ամեն ինչին համապատասխան, շարունակեք բարձրացնել Մոնթեի անունը, որովհետև այդ անունը ձեր ուսերին է: Մոնթե նշանակում է բարձրանալ վերև: Այնպես է ստացվել, որ այս վարժարանը բարձունքի վրա է բարձունքը ձերն է, բայց շատ կարևոր է, որպեսզի բարձունքը չլինի վերջնակետ, այլ լինի ճանապարհ ավելի մեծ հաղթանակների: Մեր կարգախոսն է ճանապարհ դեպի բարձունք»,- իր խոսքում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Պեկին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով, սեպտեմբերի 4-ին պաշտոնական այցով կմեկնի Պեկին: Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՉԺՀ պաշտպանության նախարար Չան Վանցյուանի, ՉԺՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

Օգոստոսի 4-ի առավոտյան պաշտպանական գերատեսչության ղեկավար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում հյուրընկալվել է «Պոլի գրուպ» ընկերությունում։ Պաշտպանական, էներգետիկ և հանքարդյունաբերության, անշարժ գույքի և մշակույթի ոլորտներում մասնագիտացած ընկերությունը խոշորագույններից մեկն է Չինաստանում, իսկ մի շարք ուղղություններում նաև առաջատարը։ Վերջին տարիներին ընկերությունը հսկայական առաջընթաց է գրանցել նաև ռազմարդյունաբերության ոլորտում՝ սպառազինության համաշխարհային շուկա ներմուծելով տարբեր զինատեսակներ, որոնք հաջողությամբ մրցակցում են ավանդաբար այդ շուկայում առաջնային դիրքեր զբաղեցնող երկրների համանման արտադրանքի հետ։Ընկերության ղեկավարության հետ կայացած հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով երկու ժողովուրդների ավանդական և բարեկամական հարաբերությունները, պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ քննարկումները՝ պաշտպանական ոլորտում փոխշահավետ համագործակցության հեռանկարների և հնարավորությունների շուրջ։ Բանակցությունների ավարտին Վիգեն Սարգսյանը շրջայց է կատարել ընկերության թանգարանում, որտեղ ներկայացված են չինական մշակույթի հնագույն և արժեքավոր ցուցանմուշներ։

Շարունակվում է Վիգեն Սարգսյանի պաշտոնական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

Սեպտեմբերի 5-ի առավոտյան Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է Չինաստանի ազգային պաշտպանության ակադեմիա։ Չինաստանը մեծ ուշադրություն է ցուցաբերում ռազմական կրթությանը։ Երկրում գործում են մի շարք ռազմակրթական հաստատություններ, որոնք մասնագետներ են պատրաստում ինչպես Չինաստանի, այնպես էլ այլ երկրների զինված ուժերի համար։ Ազգային պաշտպանության ակադեմիան ՉԺՀ առանցքային կրթօջախներից մեկն է, որի հետ Հայաստանը համագործակցության մեծ փորձ ունի։ Ակադեմիայի ղեկավար կազմի հետ հանդիպմանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գոհունակությամբ է խոսել տարիների ընթանցքում կուտակված այդ փորձի մասին՝ շնորհակալություն հայտնելով հայ սպաների հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի համար։ Ըստ ակադեմիայի ղեկավարության՝ հայ զինվորականներն իրենց դրսևորում են բացառապես դրական կողմերով և փայլուն արդյունքների հասնում կրթության մեջ։  Վիգեն Սարգսյանն ակադեմիայի սաների համար հանդես է եկել դասախոսությամբ, որի ընթացքում անդրադարձել է հայ-չինական պատմական ընդհանրություններին, հայկական բանակի ձևավորման փուլերին, ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդիրը, ինչպես նաև խոսել տարածաշրջանային հիմնախնդիրների մասին՝ ժամանակակից մարտահրավերների լույսի ներքո։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նաև ակադեմիայի սաների հարցերին։ Դասախոսության ավարտին Վիգեն Սարգսյանը շրջել է ակադեմիայի տարածքում, ծանոթացել ուսումնական ծրագրերին և կրթական հնարավորություններին:

Հայաստանը Չինաստանի համար վստահելի եւ անկեղծ բարեկամ է. Սյույ Ցիլյանի

Հայաստանը Չինաստանի համար վստահելի եւ անկեղծ բարեկամ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Սյույ Ցիլյանը (խորհրդի նախագահը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինն է)։

Վիգեն Սարգսյանը չինական «Նորինկո» ընկերության հետ քննարկել է ռազմական հարցեր

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է «Նորինկո» ընկերությունում։

Հայաստանի ԶՈՒ-ն ունի սեփական արտադրության անօդաչու թռչող սարքեր. Վիգեն Սարգսյան

ՀՀ զինված ուժերն այսօր գտնվում են մարտունակ վիճակում, ի վիճակի են կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները, խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Կայացել է Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

ՉԺՀ պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար Չան Վանցյուանին։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են հայ-չինական բանակցությունները։  Ողջույնի խոսքում Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չինաստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար։ Չինաստանի պաշտպանության նախարարն իր հերթին նշել է, որ երկու հինավուրց և մեծ ժողովուրդների պատմական և արժեհամակարգային ընդհանրությունները հրաշալի նախադրյալ են երկկող հարաբերությունները զարգացնելու համար, այդ թվում նաև՝ պաշտպանական ոլորտում։ Որպես արդյունավետ փոխգործակցության ուղղություններ նշվել են փոխադարձաբար՝ երկու երկրների համար զինվորական մասնագետների պատրաստումը և համագործակցությունը հումանիտար ոլորտում։ Վիգեն Սարգսյանի համոզմամբ՝ չինական ռազմակրթական հաստատություններում բարձրագույն կրթություն ստացած հայ զինվորականները հրաշալի սպաներ ու հրամանատարներ են դառնում։ Հայաստանն, իր կողմից, պատրաստակամ է ընդլայնել չինացի զինվորական մասնագետների պատրաստման ծրագիրը։    Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային անվտանգության հիմնախնդիրներին։ Չինաստանը, վերջին տարիներին, առավել մեծ ներգրավում է ունենում ժամանակակից գլոբալ մարտահրավերներին դիմակայելու հարցում։ Հայաստանը մեծապես կարևորում է այդ ջանքերն ու պատրաստակամություն հայտնում աջակցել դրանց։ Վիգեն Սարգսյանը նշել է, որ թեև Հայաստանը մեծ երկիր չէ, այդուհանդերձ, պատկառելի մասնակցություն է բերում խաղաղարար առաքելություններում։ Երկու պետությունների պաշտպանության նախարարները փոխադարձ շնորհակալություն են հայտնել Հայաստանի և Չինաստանի համար զգայուն հարցերում հետևողական և կառուցողական դիրքորոշումների համար, որոնք դրսևորվում են այնպիսի կարևոր միջազգային հարթակներում, ինչպիսին է, օրինակ՝ Միավորված ազգերի կազմակերպությունը։ Հայաստանի համար այդ հիմնախնդիրը նախևառաջ ղարաբաղյան հակամարտությունն է։ Չինաստանի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ իր երկիրը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է։ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է հակամարտության հետ կապված ներկա իրավիճակը, նշելով, որ թեև Հայաստանը հաստատակամ է իր դիրքորոշման մեջ՝ ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորել բանակցային ճանապարհով, այդուհանդերձ, երկրի զինված ուժերը մշտապես պատրաստ են իրադրության ցանկացած զարգացման։  Կողմերը համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է մեծացնել ջանքերը՝ պաշտպանական ոլորտում հայ-չինական փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ, առավել ևս, որ դրա համար անհրաժեշտ ներուժն առկա է։ Համաձայնություն է ձեռք բերվել ինտենսիվացնել փոխադարձ շփումները։ Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ տարիներ շարունակ Հայաստանի պաշտպանական ոլորտին անհատույց օգնություն տրամադրելու համար։ Հայաստանի պաշտպանության նախարարի գնահատմամբ՝ դա հայ-չինական բարեկամական հարաբերությունների վկայություններից մեկն է։ Հանդիպման ավարտին ստորագրվել է հերթական` 10 միլիոն յուանի օգնության տրամադրման համաձայնագիրը։

Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՉԺՀ ժողովրդաազատագրական բանակի Շանսիի ռազմական շրջանի ղեկավարության հետ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին հյուրընկալվել է Չինաստանի Շանսի նահանգում։

Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՉԺՀ ժողովրդաազատագրական բանակի Շանսիի ռազմական շրջանի ղեկավարության հետ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին հյուրընկալվել է Չինաստանի Շանսի նահանգում։ ՊՆ-ից  հայտնում են, որ շուրջ 35 միլիոն բնակչություն ունեցող նահանգի վարչական կենտրոն Սիանում կայացել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդաազատագրական բանակի Շանսիի ռազմական շրջանի ղեկավարության հետ։ Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ներկայացրել կայացած հայ-չինական բանակցությունների մանրամասները եւ հույս հայտնել, որ երկու բարեկամ երկրների փոխգործակցությունը դինամիկ կերպով կզարգանա նաեւ պաշտպանական ոլորտում։ Չինական կողմն, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ Վիգեն Սարգսյանի այցը Չինաստան նոր խթան կհանդիսանա այդ գործում։

Պաշտպանության նախարարն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարին

Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի Խորհրդի և Հայաստանի պաշտպանական գերատեսչության համագործակցությամբ իրականացվող ծրագրերը: Կողմերն անդրադարձել են նաև Եվրոպայի Խորհրդի հետ Մեծ Բրիտանիայի օժանդակությամբ իրականացվող ծրագրին, որի նպատակն է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին: Նատալյա Վուտովան ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ ծրագրի առաջին փուլը մոտենում է ավարտին և ԵԽ երևանյան գրասենյակը շարունակելու է աշխատանքները ծրագիրն ամբողջ ծավալով իրականացնելու ուղղությամբ:

Մեկ տարում չէինք կարող բոլորի սպասելիքները բավարարել. Կարեն Կարապետյան

 6-րդ գումարման երկրորդ նստաշրջանի կառավարություն- ԱԺ առաջին հարցուպատասխանը համընկավ վարչատետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ուղիղ մեկամյակին: Այս գումարման խորհրդարանի պատգամավորներն առաջին անգամ էին հարցեր ուղղում կառավարության ներկայացուցիչներին:     Եթե Հայաստանի կառավարության անդամները չեն այցելում արևմտյան երկրներ, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը արևմտյան երկրների կամ արևմտյան երկրների ներդրողների հետ օրակարգ չունի` հայտարարեց  Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչու են քիչ վարչապետի  եվրոպական այցելությունները: «Մոտակա ժամանակներս նախատեսվում են այցեր ու այցը կլինի այն ժամանակ, երբ որ մենք ունենանք օրակարգ և առարկայական խոսելու թեմա: Մենք տուրիզմին դեմ ենք: ԵԱՏՄ անդամ լինելով՝ Հայաստանը որևիցե այլ շուկաների նկատմամբ թերուշադրություն չի ցուցաբերել»։ Կառավարությունը մեկ տարվա գործունեության արդյունքների վերաբերյալ այսօր հակիրճ հաշվետություն է ներկայացրել:  Ըստ դրա՝ տարվա  առաջին 7 ամիսների արդյունքներով տնտեսական ակտիվությունն աճել է 6,2 տոկոսով, արտահանումը ՝ 21,6, իսկ ներմուծումը՝ 28,5 տոկոսով:  Պատգամավորները ներկայացված ցուցանիշների մասին մեկնաբանություններ վարչապետից չպահանջեցին: Փոխարենը Կարեն Կարապետյանը դրանց անդրադարձավ, ասաց, որ առաջիկայում կառավարությունը շատ ավելի մանրամասն հաշվետվություն կներկայացնի, ինչպես ասաց, գուցե անհամեստություն թվա, բայց ցուցանիշներից կառավարությունում գոհ են և դրանք  ԵԱՏՄ-ում, թե ԱՊՀ-ում, լավագույնն են։  Իսկ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանի հարցին, թե իր գնահատմամաբ այս մեկ տարվա ընթացքում ՀՀ քաղաքացու վիճակն ինչպես է փոխվեց, վարչապետն այսպես  պատասխանեց: «Մենք ձեզ ներկայացրել ենք մակրոտնտեսական ցուցանիշերը, որոնք տարածաշրջանում լավագույնն են: Չենք լուծել բոլոր խնդիրները, չէինք կարող բավարարել բոլորի սպասելիքները, սակայն մեզ բավարարում է այն տրենդը, որով առաջ ենք գնում»: Նիկոլ Փաշինյանին զինված ուժերի մարտունակությունն էր հետաքրքում: Նա ՊՆ Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե, եթե Հայաստանը վեց ամիս շարունակ շրջափակման մեջ մնա՝ կարո՞ղ է համապատասխան մարտական գործողութուններ իրականացնել: «ՀՀ զինված ուժերն այսօր մարտունակ վիճակում է, ի վիճակի է կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրը: Ուշադրության կենտրոնում է նաեւ մատակարարվող զինատեսկաների որակը: Պետք է վստահեցնեմ, որ մեր ռազմաարդյունաբերական համալիրը գտնվում է վերելքի վրա»,- ասաց Պաշտպանության նախարարը:

«Ժամանակ». Կարեն Կարապետյանի թիրախում են հայտնվել Վովա Գասպարյանն ու Վիգեն Սարգսյանը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրության թիրախում են հայտնվել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցները քննարկել են ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 18-ին կայացել են «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմատիկ ուղղության առաջին և երկրորդ նիստերը: «Հակահայկական քարոզչությունը տեղեկատվական անվտանգության թիրախում» խորագրով անցկացված նիստի բանախոսներն անդրադարձել են հակահայկական քարոզչության մարտահրավերներին ու դիմագրավման հնարավորություններին, տեղեկատվական անվտանգության խնդիրներին: Քննարկմանը ելույթներ են ունեցել տեղեկատվական անվտանգության ոլորտի ներկայացուցիչներ, փորձագետներ, շահագրգիռ գերատեսչությունների ու կառույցների ներկայացուցիչներ: Նիստի բանախոսներն անդրադարձել են նաև սահմանագոտում իրականացվող մեծածավալ աշխատանքների և «Ազգ-բանակ» հայեցակարգի ծրագրային դրույթներին: Երկրորդ` «Ազգ-բանակ. հավաքական ներուժի զարգացման մոդել» խորագրով անցկացված նիստում ՀՀ  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել պաշտպանական ոլորտի առանցքային ծրագրերն ու կյանքի կոչվող բարեփոխումները: Խոսելով «Ազգ-բանակ» գաղափարի բովանդակության մասին, պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնացրել է ծրագրային հիմնական ուղղությունները` զինվորականի մասնագիտության նկատմամբ գրավչությունը, սպառազինության համալրումը և առաջնագծի ժամանակակակից սարքավորումներով կահավորումը, ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը, ռազմադիվանագիտական կապերի ամրապնդումն ու աշխարհագրության ընդլայնումը, արդար և թափանցիկ աշխատանքը։ Վիգեն Սարգսյանն անդրադարձել է նաև վերջին ամիսներին լայնորեն քննարկված «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» ծրագրերին։ Թեմատիկ նիստերի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցել է «Հայփոստ» ընկերության կողﬕց շրջանառության դրված` «Զինծառայողների ապահովագրության հիﬓադրամ»-ի թեմային նվիրված երեք փոստային նամականիշների մարման արարողությանը:

Վիգեն Սարգսյան. «Դժվարանում եմ ասել, թե ինչպիսի պետություն կլինեինք մենք, եթե հակառակորդը չզգոնացներ մեզ»

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 18-ին կայացած «Ազգ-բանակ. հավաքական ներուժի զարգացման մոդել» խորագրով անցկացված նիստի ընթացքում

«Հայկական ժամանակ». Վիգեն Սարգսյանը խիստ առանձնազրույց է ունեցել եւ ընտրության առաջ դրել Մովսես Հակոբյանին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում լրագրողները նկատել էին, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, մեղմ ասած, այնքան էլ լավ տրամադրություն չունի:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

Սեպտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում էին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը և Ջեքի Սփիըրը, ինչպես նաև կոնգրեսականներ Աննա Էշուն, Թուլսի Գեբրդը և Ջիմ Սենսենբրեները: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը կոնգրեսականներին է ներկայացրել պաշտպանության ոլորտում ՀՀ և ԱՄՆ միջև իրականացվող համագործակցության ծրագրերը: Մասնավորապես, բարձր գնահատելով երկու պետությունների միջև ձևավորված քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները և ռազմական գերատեսչությունների միջև առկա ավանդական գործնական կապերը, ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է միջազգային խաղաղապահության, ռազմական կրթության, տարբեր ոլորտներում խորհրդատվական և փորձագիտական աջակցության և այլ ուղղություններով ԱՄՆ կողմից տրամադրվող օժանդակության կարևորությունը ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների և զինված ուժերի փոխգործունակության ամրապնդման գործում: Հյուրերի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարվող ռազմատենչ քաղաքականությանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Կոնգրեսականներն իրենց հերթին ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացրել Արցախ կատարած այցի արդյունքները և պատրաստակամություն հայտնել շարունակել ջանքեր գործադրել ինչպես հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունների զարգացման, այնպես էլ ԼՂ հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորման ուղղությամբ:

Ընդգծվել է պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

Երևանում մեկնարկել է ԴիջիԹեքը

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՏԿՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը և բարձրաստիճան այլ հյուրեր

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է ավարտվի. Վիգենինն ամփոփել է այցը Հայաստան

Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) սեպտեմբերի 29-ին և 30-ին Հայաստան կատարած այցի ընթացքում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Այս մասին ասվում է այցի արդյունքներով ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ: Այցի շրջանակում Վիգենինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամների, Արցախի խորհրդարանի ղեկավարի հետ: ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը հանդիպումներ է նաև ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ԵՊՀ ուսանողների, ինչպես նաև Թալիշ գյուղի բնակիչների հետ, ովքեր 2016 թվականի ապրիլին մարդկային ու նյութական կորուստներ էին ունեցել ադրբեջանական գործողությունների հետևանքով: «Այս շաբաթ հանդիպելով շփման գծի երկու կողմերում գտնվող ժողովուրդների հետ, ովքեր շարունակում են տառապել տասնամյակներ ձգվող հակամարտությունից, ես կրկնում եմ՝ սա պետք է ավարտվի: Այս հակամարտությունը ազդում է հարյուր հազարավոր մարդկանց ամենօրյա կյանքի վրա: Այս մարդիկ տառապում են՝ ապրելով շփման գծում  հրադադարի ռեժիմի խախտման ամենօրյա սարսափի կամ վերջնական սեփական տներից տեղահանվելու սպառնալիքի ներքո: Անհրաժեշտ է հրատապ և լուրջ քաղաքական ներգրավվածություն նրանց համար խաղաղություն հաստատելու համար»,- ասել է Վիգենինը: Վիգենինը վերահաստատել է իր անփոփոխ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա համանախագահների աշխատանքին՝ ընդգծելով, սակայն, որ վերջնական պատասխանատվությունն ընդունում է հակամարտության մեջ ներգրավված կողմերի քաղաքական ղեկավարության վրա: ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը ողջունել է մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ծրագրերը: Նախքան Հայաստան այցելելը Վիգենինը եղել էր Ադրբեջանում, ապա Վրաստանում: Տարածաշրջանային այցի արդյունքներով նա զեկույց կհրապարակի հոկտեմբերի 4-ին: Քրիստիան Վիգենինը Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցչի պաշտոնում է նշանակվել 2016 թվականի փետրվարին:

Կարևորագույնը, կարծում եմ, «Ազգ-բանակ» խորհրդաժողով-ցուցահանդեսի անցկացումն էր. Վիգեն Սարգսյանն ամփոփում է իր գործունեությունը մեկ տարին. Ուղիղ

Այս տարին գերծանրաբեռնված էր ու գերհագեցած էր միջոցառումներով, այսօր լրագրողների հետ հանդիպմանն, ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Պաշտոնյաների հայտարարագրերում զինվորական ծառայություն անցնել-չանցնելու մասին նշումն աշխատող ծրագիր է. Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է, որ բոլոր պաշտոնյաների հայտարարագրերում նշվի՝ ծառայե՞լ է արդյոք տվյալ պաշտոնյան կամ նրան փոխկապակցված անձինք Զինված ուժերում:

Այս պահին Չինաստանից զենք-զինամթերքի մատակարարումների մասին պայմանավորվածություն չկա. Վիգեն Սարգսյան

Չինաստանի հետ զենք-զինամթերքի մատակարարումների մասին պայմանավորվածություն այս պահին չկա, սակայն տեղի են ունեցել շատ կարևոր քննարկումներ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն` անդրադառնալով Չինաստան կատարած պաշտոնական այցին ու դրա արդյունքներին:

Տարին հագեցած էր. Վիգեն Սարգսյանն ամփոփեց պաշտոնավարման մեկ տարին

Հայաստանի համար առաջնահերթ է զինված ուժերի մարտունակության մակարդակի շարունակական բարձրացումը, ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին՝ այսօր ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Այստեղ մենք ունենք երեք հիմնական ուղղություն: Առաջինը զենք, սպառազինություն ձեռք բերելն է և դրանք զինված ուժերում ներդնելը: Երկրորդը մարտական պատրաստվածության մակարդակի շարունակական բարձրացումն է, իսկ երրորդը՝ պաշտպանության ոլորտում կառավարման արդյունավետության բարձրացումը»,- ասել է նախարար Սարգսյանը: Նրա խոսքով՝ տարին հագեցած է եղել բազմաթիվ միջոցառումներով, ինչպես նաև նոր ծրագրերի մշակմամբ և ներդրմամբ զինված ուժերում: Նախարարը հատկապես կարևորել է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, որոնք երիտասարդների համար ավելի գրավիչ կդարձնեն ՀՀ զինված ուժերում ծառայելը, ինչպես նաև «Ազգ-բանակ» հայեցակարգի ներդրումը:

18 տարեկանում չզորակոչվածներից հետագայում ծառայության է զորակոչվում 16-17 տոկոսը. Վիգեն Սարգսյանը ներկայացրեց տարկետման տրամադրման նոր հայեցակարգը

18 տարեկանում չզորակոչվածներից հետագայում զինվորական պարտադիր ծառայության է զորակոչվում միայն 16-17 տոկոսը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն` անդրադառնալով տարկետման իրավունքի տրամադրման առաջարկվող նոր հայեցակարգին ու «Զինվորական ծառայության» ու «Պաշտպանության» մասին ՀՀ օրենքներում առաջարկվող փոփոխություններին:

«Ժամանակ». Սերժ Սարգսյանը սահմանադրորեն բաժանեց Վիգեն Սարգսյանին ու Մովսես Հակոբյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, թե մտացածին են իր և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հակասության մասին տեղեկությունները, որ հրապարակվում են մամուլում:

Վիգեն Սարգսյան. 200 մլն դոլարի վարկի շրջանակում ռուսական սպառազինության մատակարարումը կավարտվի մինչև տարեվերջ

200 մլն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակում ռուսական սպառազինության մատակարարումը Հայաստան կավարտվի 2017 թ.–ի վերջին, տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Հայ զինծառայողները պետք է հիգիենիկ պարագաների պակաս չունենան. Վիգեն Սարգսյան

Հայաստանում զինծառայողները պետք է հիգիենիկ պարագաների պակաս չունենան: Այս մասին հոկտեմբերի 4-ին ԱԺ-ում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՝ պատասխանելով «Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:

Վիգեն Սարգսյանը ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության պետին և խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարին

Հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանին և ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանին:

Պաշտպանության նախարարը ներկայացրել է հետախուզության վարչության պետին եւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարին

Հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանին եւ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանին:

Պաշտպանության ոլորտի օրենսդրական դաշտն ի մի բերելու կարիք կա. Վիգեն Սարգսյան

Պաշտպանության ոլորտի օրենսդրական դաշտն ի մի բերելու կարիք կա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ԱԺ դահլիճում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում նշել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Խորհրդարանական լսումներ՝ զինծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ

Խորհրդարանում մեկնարկել են «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ, որի նպատակն է հանրությանը ներկայացնել օրենսդրական նոր կարգավորումների մասին առաջարկը։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով՝ նախաձեռնությունը մի քանի նպատակ է հետապնդում․ մեկ միասնական օրենսդրական դաշտի ստեղծում, նոր լուծումներ պաշտպանական համակարգում ներդրված «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերում, զորակոչային ծառայությունների արդիականացում։ Վիգեն Սարգսյանի խոսքով՝ առաջարկվող նոր օրենսդրական կարգավորման հիմքում ընկած է զինծառայողների հասարակական ինտեգրումն ապահովելը, բարձրացնել պահեստազորի արդյունավետությունը, ամրապնդել հանրության վստահությունը Զինված ուժերի հանդեպ։

«Ես եմ» ծրագրով ծառայության տարածքային սահմանափակումները հանվում են. Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր խորհրդարանում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացրեց օրենքով նախատեսված մի շարք կարևորագույն փոփոխություններ:

«Ժամանակ». Թեժ ընտրություններ՝ Ճամբարակում

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում թեժ ընտրություններ են սպասվում։ Այստեղ առաջադրվել են գործող քաղաքապետ Յուրիկ Ավալյանը, անկուսակցականներ Վազգեն Ադամյանն ու Վիգեն Սարգսյանը։

ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությունը բխում է մեր անվտանգային խնդիրներից ու շահերից. Վիգեն Սարգսյան

ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությունը ուղղակիորեն բխում է ոչ միայն մեր միջազգային պարտավորություններից, այլև՝ մեր անվտանգային խնդիրներից ու շահերից, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը՝ ամփոփելով Հայաստանի տարածքում անցկացված ՀԱՊԿ հավաքական ուժերի ու հայ-ռուսական միացյալ զորախմբի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2017» զորավարժությունները:

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հանդիպել են Վիգեն Սարգսյանի և Դավիթ Փախչանյանի հետ

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ Ազգային ժողովի տարբեր խմբակցությունների մի խումբ պատգամավորների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ:

Վիգեն Սարգսյանը պատմել է, թե որն է իր պաշտոնավարման մեկ տարվա գլխավոր ձեռքբերումը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հյուրընկալվել է «ԱՅԲ» կրթահամալիրում և «Հաջողության բանաձև» նախագծի շրջանակում հանդես եկել դասախոսությամբ՝ «Առաջնորդությունը հանրային հատվածում» թեմայով:

Տարկետման սահմանափակումը արտագաղթին չի նպաստի, կրթությանը չի վնասի, մարզիկներին կխթանի

Ազգային ժողովի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկել են պաշտպանության ոլորտին վերաբերող մի քանի առանցքային օրինագծեր: Դրանցից մեկը վերաբերում է զինվորական ծառայության կարգին ու պայմաններին: Կառավարությունը    վերասահմանում  է առանցքային հասկացությունները՝ զինծառայության տեսակները, դրանց  հաշվարկման կարգը, զինվորական պաշտոններն  ու  կոչումները: Այս օրինագծում են նաև տարկետման իրավունքի  սահմանափակման դրույթները, որոնք մինչ խորհրդարանին ներկայացվելը հասրցել են  հանրային բուռն քննարկման առրակա դառնալ: Կառավարությունը խորհրդարանին նաև «Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծ է ներկայացրել: Դրա ընդունումը պայմանավորված է Սահմանադրության փոփոխություններով: Նախորդ օրենքը գրված էր կիսանախագահական կառավարման համակարգի տրամաբանությամբ, նոր նախագիծը համապատասխանեցվում է խորհրդարանական համակարգի պահանջներին: Պաշտպանության մասին գործող օրենքը  գրվել է կառավարման կիսանախագահական համակարգի պայմաններում և այն տրամաբանությամբ, որ    գերագույն գլխավոր հրամանատարը հանրապետության նախագահն է:   Սահմանադրությամբ  կառավարման համակարգը փոփոխվել է , անցումը կիսանակախագահական համակարագից խորհրդարանականին պետք է  արտացոլվի նաև «Պաշտպանության մասին» օրենքի նոր նախագծում: Դրանով արդեն ամրագրվում է, որ գերագույն հրամանատարի  լիազորությունները վերապահվում են վարչապետին: Պաշտպանության նախարարի փոխանցմամբ՝  օրենքի կարգավորման տիրույթ է մտնում  զորակոչի կազմակերպումը: Նախագծով առաջարկվում է զորակոչի անցկացման լիազորությունը  Գլխավոր շտաբից փոխանցել  ՊՆ-ին: Սա, ըստ Վիգեն Սարգսյանի,  ենթադրում է  զինկոմիսիարատների թվի էական կրճատում: «Ենթադրում է Զինկոմիսարիատների թվի կտրուկ կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում, դրանց բացազատման սխեմաների սահմանում պատերազմական վիճակի համար և դրանցում քաղաքացիական հաստիքների թվի կտրուկ ավելացում։ Նախատեսվում է տեղական և տարածքային մարմինների հետ զինկոմիսարիատների շատ ավելի փոխգործակցություն»: «Ելք» խմբակցությունն առաջարկում է օրենքով  ամրագրել, որ ռազմական բյուջեից գնումների առնվազն 2%-ն այսուհետ  իրականացվեն տեղական  ընկերություններից: Առաջարկը ոչ միայն  դրույթ է Ելքի  նախընտրական ծրագրից, այլև Էդմոն մարուքյանի համոզմամաբ , տեղավորովում է Ազգ -բանակ կոնցեպտի շրջանակներում: «Հայկական բանակը նույն ազգ-բանակ կոնցեպտի շրջանակներում պետք է գնումներ կատարի հայկական արտադրողներից և լինի տնտեսության զարգացնողը: Սա առաջարկում ենք հստակ պարտավորություն ստանձնել օրենքով, որպեսզի ԱԺ-ն էլ կարողանա հետևել դրան»: Բանակի գնումները հիմնականում ,  բացի սպառազինությունից, հենց տեղական արտադրողներից էլ արվում են,  բայց   օրենքում  նման ամրագրում անելը նպատակահարմար չէ՝ ասաց պաշտպանության նախարարը , նաև վստահեցնում ՝ բանակ- տեղական արտադրող համագործակցության դինամիկան առավել քան հուսադրող է: «Մենք հայ արտադրողների հետ աշխատում ենք՝ որպես գործընկերներ»: Կառավարությունը նաև նոր սահմանումներ ու բովանդակություն է առաջարկում  զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի համար: Նոր օրենքով վերասահամնավում են զինծառայության տեսակները , դրանց  հաշվարկման կարգը, զինվորական պաշտոններն ու  կոչումների կրման ժամկետները: Մասնավորապես,  պարտադիր զինվորական ծառայության ժամկետ շարքային կազմի համար սահմանվում է 24 ամիսը, իսկ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքած պարտադիր զինծառայողների համար՝ 3 տարին: Այս նախագծում է նաև  բուռն քննարկում առաջացրած  դրույթը՝ տարկետման իրավունքը սահմանափակման մասին Նախագծով, մասնավորապես,  փոքարնում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի ցանկը, օրինսակ դրանօց դուրս է գալիս  գմիակողմանի ծնողազուրկ կամ  ընտանիքի միակ արու զավակը հանդիսանալու հիմքը: Ուսումը շարունակելու համար տարկետման իրավունքը փոխարինվում  է նպատակային ուսումնառության համար տարկետումով, որի համաձայն՝ բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող են ստանալ միայն պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած («Պատիվ ունեմ» ծրագիր) կամ հանրակրթական և նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորող քաղաքացիները: Եվ վերջապես  սահմանվում է, որ իտական աստիճան ունենալու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքը գործելու է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Այս սահմանափակումները դնելով արդյոք չենք խրախուսում արտագաղթը՝ նախարարին հարցնում է ՀՀԿ խմբակցութան պատգամավորը:  Ֆելիքս Ցոլակյանն այս օրինակն է բերում: «Երեխան 14 տարեկան է, արդեն Ռուսաստանի քաղաքացի է: Տղա երեխա ունեցողները սկսել են երեխաներին դուրս հանել: Նման խնդիր կա, սա պետք է ուսումնասիրել և հասկանալ»: Պաշտպանության նախարարը  համաձայն չէ:  Կարծում է, որ արտագաղթի կասեցումը շատ ավելի երկարատև և հետևողական քաղաքականության է պահանջում և չի կարող հենվել զինծառայությունից խուսափելու հնարավորությունների վրա:   Նախախարը չի կիսում նաև մարզիկներին վերաբերող մտավախությունը: Նրանցից տարկետման իրավուքնը չի վերցվում, այլ տրվում է նոր պայմաններով: Ի դեպ, հարցը միայն մեզ չի հուզում: CNN-ի այսօրվա վերլուծականը փորձել է պարզել, թե ինչպես  է տարկետման իրավունքի վերացումը Հրավային Կորեայում ազդել մեծ սպորտի զարգացման վրա: Ազդեցությունն, ըստ վերլուծության, եղել է բացասական է, բայց խորը  քննարկումը բերել է այն համոզման, որ առաջնայինը երկրի պաշտպանության խնդիրներն են: Նույն մոտեցմամբ առաջնորդվել հորդորում է նաև պաշտպանության նախարարը:

Ավարտվել է «Փոխգործակցություն-2017»-ը. հրամանատարությունն ամփոփել է արդյունքները

Այսօր Հայաստանում «Բաղրամյան» զորավարժարանում ավարտվել է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունը: Հրամանատարությունն ամփոփել է արդյունքները:  Ինչպես նախապես հայտարարվել էր՝ զորավարժության սցենարում միջազգային ահաբեկչության սպառնալիքներին դիմակայելու համատեղ ջանքերն էին՝ ԻՊ- ի գործունեությունից պաշտպանվելու և թմրամիջոցների տարածման դեմ պայքարի գործընթացում:  Քաղաքագետ Թեւան Պողոսյանը կարծում է, որ ՀԱՊԿ-ին ընդհանրապես եւ նման զորավարժություններին, մասնավորապես, ընդամենը պետք է նայել այն տեսանկյունից, թե արդյո՞ք Հայաստանի Զինված ուժերը կարողացան նոր գիտելիքներ, հմտություններ ձեռք բերել: Նա զորավարժությունները կարեւորում է զուտ այդ տեսանկյունից: Հովհաննես Իգիթյանի գնահատմամբ, սակայն, հաշվի առնելով այն սցենարը, որով անցկացվեցին այդ զորավարժությունները՝ դրանք Հայաստանին շատ կարեւոր բան չեն կարող տալ: ՀՀ պաշտպանության  նախարար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել հանրապետության տարածքում ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունների արդյունքները։ Ամփոփելով Հայաստանում անցկացված ՀԱՊԿ զորավարժությունների արդյունքները՝ մեր երկրի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր  լրատվամիջոցներին հայտնել է, որ «Փոխգործակցություն 2017» զորավարժությունները շատ կարեւոր են եղել մասնակիցների միջեւ փոխգործակցության ամրապնդման առումով։ «Զորավարժություններին մասնակցել են ՀԱՊԿ բոլոր երկրների, ինչպես նաեւ  ՀՀ ԱԻՆ, Ոստիկանության ստորաբաժանումները, ԿԽՄԿ ներկայացուցիչները»: Պաշտպանության նախարարի խոսքով՝ Հայաստանը կշարունակի նաեւ ՀԱՊԿ շրջանակում ակտիվ համագործակցությունը, ինչը, նրա ձեւակերպմամբ, մեր անվտանգության կարեւորագույն տարրերից է։ «Մենք միշտ կողմ ենք եղել համագործակցության զարգացմանն ու դրան լրացուցիչ իմաստ հաղորդելուն։ Դա բխում է ոչ միայն  մեր միջազգային պարտականություններից, այլ նաեւ անվտանգության շահերից»: «Փոխգործակցություն-2017» զորավարժությունների ընթացքում դրված նպատակներն իրականացվել են՝  ամփոփելով արդյունքներն իր հերթին շեշտել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապես Անատոլի Սիդորովը: «Դրված նպատակն իրագործվել է և հիմա նոր փուլ է լինելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ: Զորավարժությունների արդյունքներով մենք կվերլուծենք բոլոր թերությունները և կարծում եմ՝ կընդունվեն որոշումներ, որպեսզի ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգը ավելի արդյունավետ լինի»: Քաղաքագետ Թեւան Պողոսյանի գնահատմամբ՝ ընդհանրապես բավականին ժամանակ եւ իրադարձություններ են տեղի ունեցել, որպեսզի Հայաստանում չզարմանան ՀԱՊԿ-ի վարքագծի վրա եւ հասկանան, որ այն Հայաստանի համար անվտանգություն ապահովող կառույց չի կարող լինել, ինչպես եւ  ՆԱՏՕ-ն՝ իր անդամ երկրների համար: Քաղաքական գործիչ Հովհաննես Իգիթյանի կարծիքով, սակայն, ՆԱՏՕ-ն եւ ՀԱՊԿ-ը պետք չէ որեւէ ձեւով համեմատել միմյանց հետ: Այդ կառույցով ինքնիշխան երկրները լուծել են ընդհանուր անվտանգության խնդիր: Մինչդեռ, ըստ Հովհաննես Իգիթյանի, վտանգավոր է, որ Հայաստանը համարում է, թե  ՀԱՊԿ-ի միջոցով իր անվտանգության խնդիրը լուծել է եւ այլընտրանքներ չի փնտրում: Ինչ վերաբերում է զորավարժություններին: Թեւան Պողոսյանի կարծիքով՝ ՀԱՊԿ զորավարժություններին էլ պետք է նայել ընդամենը այն տեսանկյունից, թե ինչ օգտակար գիտելիքներ ու փորձ կարողացավ քաղել նրանից հայկական զինված ուժերը: Ըստ նրա՝ հենց այդ տեսանկյունից էլ օգտակար էր Հայաստանում անցկացված ՀԱՊԿ զորավարժությունը: Հովհաննես Իգիթյանը, սակայն, նկատեց, որ զորավարժությունները, բացի ուսուցողականից, ունեն նաեւ այլ նպատակներ՝ դրանցով երկրներն ու կազմակերպությունները ցույց են տալիս, ընդգծում այն վտանգը, որը համարվում է էական, ռեալ եւ առօրյա: Բանախոսը որպես օրինակ հիշեցրեց նաեւ այլ զորավարժություններում դրվող խնդիրները, օրինակ՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունները, այսպես ասած, Արցախի կամ Նախիջեւանի թեմատիկայով են: Այն խնդիրները, այն վտանգները, որ Հայաստանն ունի ՀԱՊԿ-ի զորավարժությունների ժամանակ չեն ընդգծվել եւ որեւէ ձեւով Հայաստանին օգուտ չեն բերել՝ եզրափակեց Հովհաննես Իգիթյանը:

Խորհրդակցություն՝ 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ 2018 թվականին Հայաստանում կայանալիք երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի ու Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով: Հիշյալ միջոցառումների նախապատրաստման և անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ավելի վաղ Հանրապետության Նախագահի հրամանագրերով ստեղծվել են հանձնաժողովներ, հաստատվել են դրանց անհատական կազմերը, և հանձնաժողովներին տրվել են հանձնարարականներ: Խորհրդակցության սկզբում Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ երեք միջոցառումներն էլ ունեն առանձնահատուկ նշանակություն և պետք է անցնեն անթերի՝ կազմակերպչական շատ բարձր մակարդակով: «Ըստ էության, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կլինի Հայաստանի անկախացումից հետո ամենախոշոր միջոցառումը՝ աշխարհի ֆրանկոֆոն երկրների ղեկավարների, բարձրաստիճան բազմաթիվ պատվիրակությունների մասնակցությամբ: Ենթադրվում է, որ 100-ից ավելի պատվիրակություններ և մինչև հինգ տասնյակ պետությունների ղեկավարներ կմասնակցեն գագաթնաժողովին: Սա մեծ միջոցառում է, որի սահուն կազմակերպումը պետք է վկայի մեր պետական մարմինների կայացվածության մասին»,-ասել է Հանրապետության Նախագահը: Երևանում 2018թ. հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների և դրանց վերաբերյալ Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին զեկուցել է արտաքին գործերի նախարար, Հանրապետության Նախագահի հրամանագրով ստեղծված հանձնաժողովի նախագահի տեղակալ Էդվարդ Նալբանդյանը: Օրակարգի հաջորդ հարցի՝ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը զեկուցել է պաշտպանության նախարար, հոբելյանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վիգեն Սարգսյանը: Երևանի քաղաքապետ, պետական հաջորդ հանձնաժողովի նախագահի տեղակալ Տարոն Մարգարյանը զեկուցել է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին: Հանրապետության Նախագահը խորհրդակցության արդյունքում հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում ամփոփել շահագրգիռ մարմիններից ստացված բոլոր առաջարկությունները և ներկայացնել միջոցառումների մանրամասն ծրագրերը՝ կատարման պատասխանատուներով և ֆինանսական հստակ հաշվարկներով: Նախագահի կողմից տրվել են նաև կազմակերպչական աշխատանքների հետ կապված մի շարք հանձնարարականներ:

Նշվել է ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը

Հոկտեմբերի 21-ին հրետանային ուսումնական ստորաբաժանումներից մեկում հանդիսավորությամբ նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու վարչության  կազմավորման 25-րդ տարեդարձը: Զորատեսակի տարեդարձի կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամաններով մի խումբ հրետանավորներ արժանացել են գերատեսչական մեդալների, պատվոգրերի և արժեքավոր նվերների: Շնորհավորելով զինված ուժերի հրետանավորներին հոբելյանական տարեդարձի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել կրակային հզոր զորատեսակի՝ հրետանու դերը բանակի մարտունակության ապահովման գործում և հատուկ ընդգծել հրետանավորների դերակատարումը ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում հակառակորդին արժանի հակահարված հասցնելու  գործում: Հանդիսավոր միջոցառման մասնակիցները ծանոթացել են հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների` հրետանային զորքերի համար արտադրվող որոշ արտադրատեսակներին և հետևել հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներին:

«Հրապարակ». Դիսկոմֆորտ. ՀՀԿ-ի կիսադատարկ հատվածը. դասալիքները ԱԺ-ում չէին

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ականները երեկ դիսկոմֆորտի մեջ էին, երբ ԱԺ-ում քննարկվում էր «Զինապարտության մասին» օրենքը, եւ բանակում չծայառած Վիգեն Սարգսյանն առաջարկում էր պարտադիր զինծառայության տարկետման դրույթը հանել։

Այս օրենքը փորձեցին պրիմիտիվացնել՝ նեղացնելով տարկետման վերացման հարցը. Վիգեն Սարգսյան

Ազգային ժողովի որոշ պատգամավորներ փորձեցին պրիմիտիվացնել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ազգային ժողովում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, շատ հպարտ կլիներ տարիների ընթացքում Հայաստանի ապրած առաջընթացի համար. Վիգեն Սարգսյան

Քաղաքական ահաբեկչությունը ցանկացած պետության համար հսկայական հարված է, Եռաբլուր զինվորական պանթեոնուոմ, խոսելով Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Եթե վերին արտի ցորենը լինեի Սոյուղում, Հաջիբաջում, Գեղիգյարդում Ծիրանի ձորում չէի ծառայի. Մարուքյան

Հայաստանի Ազգային ժողովում, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն արձագանքեց երեկ խորհրդարանում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից իր հասցեին հնչած մեղադրանքներին, թե ինչպե՞ս է Էդմոն Մարուքյանը զուգահեռ եւ ծառայել բանակում, եւ սովորել:

Բանակում չծառայածների կառավարությունը ուսանողներին ցանկանում է զրկել տարկետման իրավունքից՝ հայտարարում է ընդդիմությունը

Այսօր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ՝ 86 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ, ընդունվեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Դեմ են քվեարկել «Ելք» խմբակցության անդամները: Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ՝ խնդիր են տեսնում այն փիլիսոփայության հետ, որը դրված է ԳՇ-ի ձեւավորման հիմքում, նաեւ բավարար չեն համարում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման տեմպերը: Ընդհանուր առմամբ՝ այսօր խորհրդարանն ընդունել է երեկ քննարկված բոլոր նախագծերը, Իսկ այսօր արդեն անցել է կարեւոր հարցերից մեկի քննարկմանը, որն առնչվում է «տարկետման իրավունքին»:   Ուսանողների բողոքի ուղեկցությամբ եւ պատգամավորներին՝ շենքից դուրս գալու ու իրենց հետ հանդիպելու կոչերով էր ուղեկցվում այսօր ԱԺ-ում ընթացող քննարկումը: Ուսանողների «տարկետման իրավունքին» առնչվող «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր օրակարգում: Այն իր մեջ միավորում է ներկայումս գործող 3 օրենքները,  նաեւ կարգավորումների հիմք է ստեղծում «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի համար: Կարգավորումները սկզբունքային են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի համար: «Պետք է ծառայեն բոլորը»: Հենց այս սկզբունքն էլ անհասկանալի է թվում նախագծի ընդդիմախոսներին: «Բանակում չծառայածների կառավարությունը ինչու է ցանկանում զրկել ուսանողներին այն իրավունքից, ինչից ժամանակին օգտվել են իրենք»,- պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս հարցի պատասխանը ցանկանում էր ստանալ հատկապես, իր իսկ ձեւակերպմամբ՝ «փառապանծ կարիերա» սարքած ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Կորյուն Նահապետյանից: Այո, օգտվել է տարկետման իրավունքից, բայց այսօր վատ չի զգում բոլորովին այլ նախագիծ ներկայացնելու համար՝ սա է Կորյուն Նահապետյանի դիրքորոշումը: Տարկետման իրավունքից օգտվելուց, 6 ամսվա հատուկ ուսուցում անցնելուց եւ մեկամսյա ակտիվ վարժանքներին մասնակցելուց հետո պահեստազորի լեյտենանտի կոչում ունեցող Կորյուն Նահապետյանը ավելի քան համոզված է՝ այս նոր կարգավորումներով ճիշտ ուղի են ընտրել: «Մենք այսօր խնդիր ունենք արդիականացնելու մեր բանակը»: Անգամ ներկայացված նախագծի օգնությամբ խնդրի լուծման բարդությունները կապված են հասարակության ընկալումների հետ: Պատգամավորներից Նիկոլ Փաշինյանը եւ Նաիրա Զոհրաբյանը վկայակոչում են՝ մեզանում առկա արատավոր ավանդույթները: Այն, որ անհավասարությունը զորակոչի ընթացքում չի կարգավորվի անգամ այս օրենքով, ընդդիմախոսները փորձում են հաստատել մեկ այլ օրինակով: ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում այս պահի դրությամբ էլ կան թափուր տեղեր, իսկ եկեղեցաբանության ֆակուլտետն այս տարի ունի 4 ուսանող: Սա այն դեպքում, երբ Գեւորգյան ճեմարան ընդունվելու համար այս տարի դիմել է 48 երիտասարդ, որոնցից ընդունվել է 18-ը: Հետաքրքրությունը ճեմարանի հանդեպ որոշ դեպքերում հիմնավորվում է նրանով, որ այդ երիտասարդներն ազատվում են բանակում ծառայելուց: Պատգամավորների համոզմամբ՝ սա անհավասարության լավագույն դրսեւորումն է: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հավաստիացրեց՝ բաց է քննարկումների եւ ճկուն՝ առաջարկներն ընդունելու համար: Բայց եւ վճռական է իր սկզբունքներում: Խորհրդարանական եւ հանրային քննարկումներից հետո պաշտպանության նախարարի մոտ տպավորություն է ստեղծվել, թե իր նախաձեռնությունների հանդեպ մեծամասամբ ձեւավորվել է դրական մոտեցում: Անգամ երիտասարդների շրջանում «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերով հետաքրքրվողներ արդեն կան: Իհարկե, դեռ վաղ է խոսել կամավորների մասին, բայց նախարարությունն իրականացրել է հարցումներ: Ծրագրերը շահագրգռում են իրենց սոցիալական ուղղվածությամբ եւ յուրատեսակ «սոցիալական վերելակի» են վերածվում՝ հիմնավորում է նախարարը: Ինչ վերաբերում է ընդհանուր կանոնակարգումներին, ապա դրանց ուշագրավ հատվածը հետեւյալն է. Այսօր քննարկված օրենքը խորհրդարանում քվեարկության կդրվի վաղը: Սակայն սա ամենը չէ: Պաշտպանության նախարարը մեկ այլ սկզբունքային դիրքորոշում եւս ունի, որը դեռ օրենսդրական կարգավորումների չի ենթարկվել: Վիգեն Սարգսյանը, սակայն, այսօր ակնարկեց՝ դեմ է, չի կարելի գումարով ազատվել սահմանադրական պարտականությունների կատարումից: Նախարարը նորմալ չի համարում, երբ ինչ-որ մեկը գումարի դիմաց ազատվում է ծառայությունից, իսկ սոցիալապես անապահով ընտանիքի անդամը չի կարող այդ գումարը վճարել ու ծառայում է առաջնագծում:

Զինված ուժերի ղեկավար կազմն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)

Հոկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ազատամարտիկների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն և հարգանքի տուրք մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:

Բանակաշինությանը վերաբերող հարցեր են քննարկվել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ Երեւան քաղաքի հետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Խոսելով պաշտպանության համակարգի մասին՝ Նախագահն ընդգծել է, որ հայկական երկու հանրապետությունների համագործակցությունն այս ուղղությամբ տարածաշրջանում կայունության պահպանման կարեւորագույն նախապայմաններից մեկն է: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Տարոն Մարգարյանին եւ Երեւանի քաղաքային իշխանություններին Պաշտպանության բանակին, Ստեփանակերտի եւ Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունք ցուցաբերելու համար՝ ընդգծելով, որ համագործակցությունը Երեւանի հետ դրական ազդեցություն է թողնում Արցախում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման վրա:

Երևանի քաղաքապետն ու ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել են Ստեփանակերտի Ազատամարտիկների այգու կառուցման աշխատանքների ընթացքին

Սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների հետ Արցախ այցելած Երևանի քաղաքապետ ՏարոնՄարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի հետ միասին այցելել են Ստեփանակերտի Ազատամարտիկների այգի, ծանոթացել շուրջ 2 հա զբաղեցնող հանգստի գոտու կառուցման աշխատանքների ընթացքին:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքը թույլ է տալիս, որ այս կամ այն մարդիկ չծառայեն. Հերմինե Նաղդալյան

Մինչ օրս գործող օրենքները թույլ են տվել, որ այս կամ այն անձինք բանակից ազատվեն: Այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ գրառման մասին, որը բոլորը վերագրել են ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանին, նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:

«Ժամանակ». «Մառոզը» Վիգեն Սարգսյանի՝ բանակում չծառայելու մասին. 2003-ին ՊՆ ընդունարանում նրան տեսել եմ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին (Մառոզ) դուր չի գալիս Վիգեն Սարգսյանի՝ բանակում չծառայելու շուրջ բարձրացված աղմուկը:

«Ելք»-Վիգեն Սարգսայան հեռակա բանավեճի վերջին ակորդները

Խորհրդարանն այսօր ավարտել  է հերթական նիստերի աշխատանքը` քվեարկելով երեկ քննարկված բոլոր հարցերը, այդ թվում՝ բուռն բանավեճի առիթ դարձած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը: Դրան դեմ են քվեարկել միայն «Ելք» խմբակցության 9 պատգամավորները: Նրանք անարձագանք չեն թողել նաև  պաշտպանության նախարարի դիտարկումները: «Ելք» խմբակցություն — Վիգեն Սարգսայան հեռակա բանավեճի ու  զինապարտության մասին օրենքի՝ առաջին ընթերցմամբ ընդունման վերջին ակորդները  «Ռադիոլուրի» ռեպորտաժում:     Երկու օր տևած բուռն քննարկումից հետո զինապարտության մասին  օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: «Կողմ 89, դեմ, 9 ձեռնպահ չկա , նախագիծն ընդունվել է»: Նախագծին ընդունվեց  ԱԺ 4 խմբակցություններից  3-ի կողմ քվեարկությամբ: Դեմ էր միայն «Ելք» դաշինքը, բայց՝  ամբողջ կազմով: Ի դեպ, խմբակցության 9 անդամներից 4-ն այսօր   քվեարկելուց առաջ հարկ համարեց արձագանքել պաշտպանության նախարարի՝ իրենց  ուղղված կոշտ գնահատականներին: Վիգեն Սարգսյան-«Ելք» խմբակցություն երկխոսությունը ծառայել- չծառայելու, կոմֆորտ կամ դիսկոմֆորտ զգալու մասին հեռակա կարգով շարունակվեց: Նախ՝ Վիգեն Սարգսյան- Էդմոն Մարուքյանն հեռակա երկխոսությունը: «Այո, ծառայության ընթացքում ես օրենքով արձակուրդներ եմ ստացել և հանձնել եմ քննությունը, մնացած պրակտիկան ստացել եմ ծառայությունից հետո: Իսկ վերին արտի ցորենի հետ կապված, եթե ես վերին արտի ցորեն լինեի, Սոյուղում, Հաջիբադում, Գեղիգյարդում, Ծրանի ձորում չէի ծառայի, հուսով եմ՝ տեղը գիտեք»: Պաշտպանության նախարարը կոնկրետ հարց էր ուղղել նաև Ելքից  Անդրանիկ Միրզոյանին: Վ. Սարգսյան  «Դուք ի՞նչ  խղճով եք ստացել պաշտպանության նախարարության պատվոգիր՝ մի օր զորամասում չծառայելուց հետո, զինված ուժերի և բանակի ո՞ր ձեր արածի համար, որ հիմա էլ էս ամբիոնից ինչ-որ մեկին մեղադրում եք կոմֆորտի-դիսկոմֆորտի մեջ»: Ա. Միրզոյան «ՊՆ-ից պատվոգիր եմ  ստացել այն բանի համար, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբով որպես կամավոր գնացել եմ առաջնագիծ և կատարել մարտական հանձնարական՝ ինժեներական աշխատանքների տեսքով»: Արձագանքեցին նաև Նիկոլ Փաշինյանը, Մանե Թանդիլյանը՝ կրկնելով, որ համոզված են ՝ օրենսդրական նոր լուծումները  բանակի խնդիրները չեն  լուծելու և իսկ  տարկետման իրավունքի սահմանափակումը ճիշտ որոշում չէ: Պաշտպանության նախարարն էլ ընդդիմադիր խմբակցությանն է մեղադրում  խնդիրը պրիմիտիվացնելու, այն մինչև  տարկետման իրավունքի հարց նեղացնելու  մեջ:  Վիգեն Սարգսյանը կարծում է նաև, որ «Ելք»-ը չգնահատեց իրեն մեկնված ձեռքը և կոնստրուկտիվ փոխգործակցության չգնաց: Պաշտպանության նախարարը համոզված է, որ նախագիծը համալիր լուծումներ է առաջարկում զինծառայությանը առնչվող և  տարիների ընթացքում լուծում չստացած  տարբեր խնդիրների: Վստահ է, որ այն  որակապես փոխում է պաշտպանության ոլորտի  քաղաքականությունն ու գաղափարախոսությունը: Վիճահարույց հարցերին  խորհրդարանը դեռ նորից կանդրադառնա, բայց արդեն երկրորդ ընթերցման ռեժիմում: Իսկ մինչ այդ պատգամավորներին ավելի հաճելի զբաղմունք է սպասում: Նիստի ավարտին ԱԺ նախագահը բոլորին հորդորեց  մասնակցել նոյեմբերի 4-ի համահայկական ծառատունկին: Ասաց, որ օրենսդիր մարմնին վստահվել է Բյուրականի շրջակայքը կանաչապատելու գործը, հույս հայտնեց, որ օրենսդիրները պատասխանատվությամբ կվերաբեվեն լրացուցիչ առաքելությանը:

Վիգեն Սարգսյանը երբեւէ չի եղել հետախուզման մեջ. ՊՆ-ի պարզաբանումը Պնախարարի՝ բանակում ծառայած լինելու մասին

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառմանը:

ՊՆ-ում քննարկվել է մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի տրամադրման նոր կարգը

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից:

«ՀԺ». Վիգեն Սարգսյանին «փչացնելու» օպերացիան հաջողությամբ ավարտված է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երբ «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի տրցակը թեւի տակ Վիգեն Սարգսյանը մտավ ԱԺ, ի սզբանե պարզ էր, որ նա մտնում է մի դաշտ, որտեղից մինչ այդ ոչ ոք «անվնաս» դուրս չէր եկել՝ ո՛չ Վազգեն Սարգսյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը. բոլորը գիտեն, որ բանակից տարկետման իրավունքի ինստիտուտին քայլ անգամ մոտ գնալը հղի է լուրջ վտանգով:

ՊՆ-ն ամեն ինչ անելու է, որ զորակոչիկները «Ես եմ» ծրագրից կարողանան օգտվել արդեն այս` 2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում. Վիգեն Սարգսյան

ՀՀ Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի «Ես եմ» ծրագիրից զորակոչվողները կարողանան օգտվել արդեն առաջիկա` 2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում, այս մասին այսօր Կառավարության նիստում ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` ներկայացնելով «2017թ. ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Վիգեն Սարգսյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծառատունկի է մասնակցել (Լուսանկարներ)

«Եռաբլուր» զինվորական պանթոեոնում ծառատունկ է կատարվել: Դրան մասնակցել է նաև ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Facebook-ի իր էջում այս մասին գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Զինկոմիսարիատն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հարցմանը. Առավոտ

ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանն այսօր արձագանքել է ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցմանը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ դիմել է ՀՀ Զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանին և խնդրել իրեն տրամադրել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմքերը:

2018-ի կրթական բյուջեն՝ 600 միլիոնով պակաս

Կրթության ու գիտության ոլորտին 2018-ին  ավելի քիչ գումար կհատկացվի, քան հատկացվել է 2017-ին:  Նվազման միտումը  մտահոգիչ են համարում ոչ միայն ընդդիմության, այլ նաև խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները: Կառավարությունը մտահոգությունները փորձում է փարատել  պնդումով, թե ֆինանսների կրճատումը  կրթության որակի վրա չի ազդի:   Հիմնական գերակայությունը կրթության կայուն զարգացման ապահովումն է` որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացման միջոցով. սա մեջբերում է  Բյուջե 2018-ի ուղերձից: Կառավարությունn այսպես է ձևակերպել իր մոտեցումը կրթությանը վերաբերող  հատվածում  ու մի քանի էջ էլ շարունակել ծրագրերի, բարեփոխումների երկար թվարկումը: Իսկ թվերով պատկերը շատ ավելի պարզ է՝  կրթության ոլորտը  2018-ին 0.6 մլրդով  կամ 600 մլն դրամով պակաս ֆինանսավորում կունենա, քան ունեցել է 2017-ին: Սա նշանակում է, որ  2018-ին ՀՆԱ-ում կրթության ծախսերի բաժինը այս տարվա ցուցանիշից ավելի պակաս կլինի  և  2, 4-ից կդառնա 2.2 տոկոս: Հանրապետության գլխավոր գանձապետը  կարծում է, որ ծախսերի կրճատումը պետք է որ ազդեցություն չունենա կրթության որակի վրա: «Այս հարաբերական փոփոխությունը  կամ կրթության ոլորտի ծախսերի 0.6 մլրդ-ով կրճատումը պետք է որ  ազդեցություն չունենա կրթության որակական ցուցանիշների վրա, քանի որ փոփոխություննրը միտված են ծախսերի արդյունավետությունը բարձրացնելուն»: Փորձագտները  տարիներ շարունակ կրթության ոլորտի  ֆինանսավորումը  մտահոգիչ խնդիր են համարել՝ պարբերաբար  հիշեցնելով, որ  տրամադրվող գումարների ցուցանիշով Հայաստանը  զիջում է  տարածաշրջանի երկրներին: Պնդելով, որ խնդիրը ռազմավարական նշանակություն ունի և ամեն տարի այդ ցուցանիշը պետք է ավելանա՝  հասնելով  ՀՆԱ-ի 3-ից 4 տոկոսին:  Նվազման հարցը մտահոգում է ոչ միայն փորձագետներին, այլ նաև մեծամասնության ներկայացուցիչներին: Կարինե Աճեմյանին, օրինակ, հետաքրքում էր՝ հնարավոր չէր գոնե պահպանել  եղածը: «Տարիների ընթացքում  եթե այդ գումարները չեն ավելացել, ապա գոնե չեն նվազել էլ: Հնարավոր չէր հաջորդ տարվա ընթացքում էլ պահպանել ֆինանսավորման նույն մակարդակը»: Այն մոտեցումը, որ բյուջետային քաղաքականության  միջոցով պետությունը դրսևորում  է իր կամքն ու մոտեցումը կրթության և գիտության ոլորտների զարգացմանը, նախարարը չի հերքում: Լևոն Մկրտչյանն ասում է, որ  իրենց նույնպես  մտահոգում է  ՀՆԱ-ի մեջ ոլորտի մասնաբաժնի նվազումը: Կարծում է, որ այն կարմիր գիծը, որից ներքև իջնել չի կարելի , ՀՆԱ-ի 2 տոկոսն է: Նախախարն ասում է՝ 600 մլն-ի նվազումից կրթական որևէ ծրագիր չի տուժի: Իսկ կրճատումն ապահովվելու է տեխնիկական լուծումներով: Մի օրինակ, թե ինչպիսի: «Հանրակրթության ոլորտում, օրինակ, ունենք 4 պահակ, եթե մենք կրճատենք մեկ ու կես հաստիք, կստանանք երկու միլիարդի չափով գումար»։ Նախարարությունը որակական փոփոխությունների է ուզում գնալ բարձրագույն կրթության ոլորտւմ: Դրանց համար օրենսդրական փոփոխություններ են պատրաստվում: Ի դեպ դրանցից մեկով ամրագրվում է, որ բուհերի խորհուրդներում պաշտոնյաներ ներգրավվել չեն կարող: Ի դեպ, Լևոն Մկրտչյանը համամիտ է տարկետման սահմանափակման որոշմանը: Գործող օրենքով , ասում է,  ամեն տարի  տարկետում տրվում է 500-ից 600 երիտասարդի, 3000 երիտաս