Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արա Սաղաթելյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Որն էր Խոջալուի գործողության անհրաժեշտությունը

Երևանում այսօր տեղի է ունեցել «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային կոնֆերանս: Աշխատաժողովին մասնակցել են 1991-92 թթ Արցախում աշխատած հայ և օտարերկրյա ռազմական լրագրողներ, քաղաքագետներ, դիվանագետեր և միջազգային իրավունքի մասնագետներ: Միջազգային աշխատաժողովի կազմակերպիչը ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է: Հաստատության տնօրեն Արա Սաղաթելյանի փոխանցմամբ՝ փորձագիտական աշխատաժողովն անցկացվում է Ստեփանակերտի շրջափակման ճեղքման փաստից 10 օր շուտ, քանզի կարծում է, որ այդ 10 օրվա ընթացքում պետք է ձեռնարկել բոլոր միջոցները միջազգային հանրությանը հասցնելու ճշմարտությունը, իրականությունը, թե ինչ է կատարվել Լեռնային Ղարաբաղում 1987-88 թվականից սկսած: Դրա մասին ստեղծվել է նաեւ ֆիլմ: Աշխատաժողովին մասնակցել են Ստեփանակերտի շրջափակման ականատեսներ` այդ ընթացքում Արցախում աշխատող լրագրողներ Սվետլանա Կուլչիցկայան և Կոնստանտին Վոյեվոդսկին, ռուս հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, ինչպես նաև մի շարք քաղաքագետներ ու փորձագետներ, նաեւ թալիշ լրագրող Շահին Միրզոեւը, որն ընտանիքի հետ օրերս է ապաստան ստացել Հայաստանում:   «Ես հիշում եմ, մի տղայի թույլ տվեցին պոկել ծաղիկներ, եւ նա հավաքեց ու ինձ նվիրեց վարդերի մի մեծ ծաղկեփունջ: Մենք փաթաթվեցինք, իրար համբուրեցինք …  հետո նա վերադարձավ՝ կրկին համբուրելու … Եվ այս երեխաները, հնարավոր է, զոհվել են …. Ես չեմ ուզում, որ պատերազմ լինի… Ես ուզում եմ, որ դուք գեղեցիկ ապրեք»: Արցախյան պատերազմի մասին 1990-ականներին երեք վավերագրական ֆիլմ հեղինակած ռուսաստանցի լրագրող Սվետլանա Կուլչիցկայան չկարողացավ զսպել  արցունքները՝ ելույթի ընթացքում վերհիշելով Ստեփանակերտի շրջափակման օրերին քաղաքի բնակչության ծանր վիճակն ու այն մանուկներին, ովքեր պատերազմի պայմաններում փորձել են նաև իրենց խաղերը խաղալ բակերում։ «Ես իսկապես հիշում եմ ամեն ինչ…. հիշում եմ պրակտիկորեն ամեն օր:   Գիտեք, դա  այնպիսի մի չսպիացող վերք է.… անցել է այդքան տարի, իսկ ես միշտ դրա մասին եմ հիշելու…» Մարդկանց բավականին ծանր սոցիալական և հոգեբանական վիճակ. Ադրբեջանի զինված ուժերի գնդակոծություններից պաշտպանվելու համար մարդիկ ապրում էին ապաստարաններում եւ անհրաժեշտ էր գոնե լռեցնել այդ կրակակետերը, որպեսզի քաղաքացիական բնակչությունը չենթարկվի համակարգային ոչնչացման՝ դեռ այն ժամանակ հստակորեն եզրահանգել էր ռուսաստանցի լրագրողուհին: Ներկայացնելով Արցախյան պատերազմի ուշագրավ և քիչ հայտնի դրվագները՝ Հայաստանցի և օտարերկրյա փորձագետներն ու գործիչներն իրենց վերլուծություններում հիմնավորեցին 1992 թ ձմռան ամիսներին Ստեփանակերտի ապաշրջափակման ռազմական անհրաժեշտությունը: Իրավապաշտպան Կոնստանտին Վոյեվոդսկին 1990-ականներին հայտնի «Արցախին հումանիտար օգնության Սանկտ Պետերբուրգի հանձնաժողով»-ի համահիմնադիրներից էր: Նա ներկայացրեց պատերազմի տարիներին եւ ավելի վաղ  Լեռնային Ղարաբաղի տեղեկատվական շրջափակման վերաբերյալ իր հիշողությունները։ Իրավապաշտպանը տարբեր օրինակներով պարզաբանեց, թե ինչ դժվարությունների հետ էին առնչվում մարդիկ Լեռնային Ղարաբաղի ազատության համար պայքարում իրենց ձայնը լսելի դարձնելու համար։ Առաջիկայում կհրապարակվի Արցախում եւ Ստեփանակերտում 80-ականների վերջերին եւ 90-ականների սկզբներին տիրող հումանիտար աղետի մասին պատմող ֆիլմը՝ տեղեկացրեց «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ ֆիլմը բոլոր իրողություններն ավելի մատչելի կներկայացնի միջազգային հանրությանը. «Կարծում եմ, երբ մեր հարեւանները ապագայում կփորձեն շահարկել որոշակի պատմական իրողություններ, մի շարք մարդկանց մոտ, որոնց մենք հասու կդարձնենք մեր նյութերը, արդեն կլինի պատկերացում, առնվազն, այն մասին, որ ռազմական օպերացիան Աղդամի ուղղությամբ, այսպես կոչված, «Խոջալուի օպերացիան», այլընտրանք չուներ»: Նման նախաձեռնությունները կարեւոր են հակամարտության էությունն ու իրողությունները ադրբեջանական կեղծիքներից պաշտպանելու համար՝ իր խոսքում շեշտեց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը. «Մենք պետք է աչալուրջ լինենք Ադրբեջանի կողմից հակամարտության էության խեղաթյուրման փորձերի հետ կապված։ Այդպիսի քայլերը միտված են ընդամենը թվացյալ հակասություն ստեղծել կոնֆլիկտի վերաբերյալ միջազգային իրավական սկզբունքների և նորմերի միջև»։ Ադրբեջանը չի հրաժարվել պետական ահաբեկչության քաղաքականությունից 1988-ից ի վեր՝ հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Այսքան տարի Ադրբեջանը ձեւացնում է, որ բանակցում է և պարբերաբար հրաժարվում է իր իսկ ստորագրություններից։ Ադրբեջանի համար բանակցությունները միայն քողարկում են նոր պատերազմ սկսելու նախապատրաստությունները։ Այս իրավիճակում Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար այլընտրանք չի մնում»։ Արցախի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը նույնպես շեշտեց, որ նման մարտավարությունը չի կարող չունենալ այլ պատասխան, ինչը և փայլուն իրականացվեց արցախյան պատերազմում: «Այսօր Արցախի ցանկացած մարտական դիրք ունի պաշտպանական նշանակություն և նպատակ ունի ագրեսիվ հակառակորդին Արցախի խաղաղ բնակավայրերից հեռու պահել»: Վերլուծություններում զուգահեռներ անցկացվեցին նաեւ 2016 թ ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետ: Ռուս հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնով. «Նախորդ տարի, երբ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, ասում էին, որ դա աննախադեպ լարվածություն է։ Բայց Լեռնային Ղարաբաղը սառեցված հակամարտություն կոչելը թյուրընկալում է։ 1994-ի հրադադարի ռեժիմի խախտումներ տեղի են ունենում 2008-ից ի վեր և ամեն անգամ դրանք կոչում են «աննախադեպ»։ Այն պնդումները տարածքային ամբողջականության սկզբունքի վերաբերյալ դրանց հեղինակների կողմից ներկայացվում են իբրև բացարձակ նորմ` առանց այդ տարածքում ապրող մարդկանց իրավունքները հաշվի առնելու»։ Խոսելով Լեռնային Ղարաբաղի առանձնահատկությունների եւ դրա բարդությունների մասին՝ ռուսաստանցի վերլուծաբանը նաեւ նկատեց, որ այն չդարձավ Ռուսաստանի և Արևմուտքի շահերի բախման կետ եւ մնաց տարածաշրջանային բնույթի հակամարտություն: Դա կարևոր է հասկանալ՝ խաղաղության հեռանկարները քննարկելու առումով՝ շեշտեց Սերգեյ Մարկեդոնովը: Ռուս վերլուծաբանը նշեց նաեւ, որ բազմիցս եղել է  Լեռնային Ղարաբաղում՝ որպես հետազոտող-վերլուծաբան։ Դրա պատճառով մի հայտնի երկրում ինձ ներառել են «սև ցուցակում»։ Անհասկանալի է՝ ասաց նա։ Ես էլ սոցիալական ցանցում հումորով մի անգամ գրել եմ, արդյոք հենց ես եմ հակամարտության լուծված չլինելու ամենակարևոր պատճառը, որ ինձ էլ ներառել են այդպիսի ցուցակում»՝ հեգնեց ռուսաստանցի վերլուծաբանը։ Միջոցառմանը ներկա էր նաև թալիշ լրագրող, «Թալիշի Սադո» թերթի թղթակից  Շահին Միրզոևը: Նա  օրերս փախել է Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների, նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով և ապաստան է ստացել Հայաստանում: «Ես իմ ընտանիքով փախել եմ Ադրբեջանից` մահից խուսափելու համար»՝ իր կարճ ելույթում ասաց Միրզոևը՝ հավելելով, որ «Ադրբեջանում մոտ 2 մլն թալիշ է ապրում և նրանք, ըստ էության, հայտարարված են պետության թշնամիներ, զրկված են ԶԼՄ-ներում իրենց խնդիրները արծարծելու հնարավորությունից։ Վերջին տարիներին մոտ 300 հազար թալիշ Ադրբեջանից ուղղակի փախել է Ռուսաստան, այնտեղից էլ այլ երկրներ։ Թալիշները բանտարկվում և այլ բռնությունների են ենթարկվում Ադրբեջանում: Ես Ադրբեջանից ուղղակի փախել եմ իմ ընտանիքով` մահից խուսափելու համար: Կարծում եմ Հայաստան գալով չեմ սխալվել՝ իր խոսքը եզրափակեց թալիշ լրագրողը: Ի դեպ նա առաջիկա օրերին հանդես կգա մամուլի ասուլիսով: Աշխատաժողովում փորձագետները քննարկեցին նաև ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի ԶՈւ կողմից իրագործված ռազմական հանցագործությունների միջազգային պատասխանատվության հետ կապված խնդիրները` համապատասխան ատյաններում։ Արցախի պաշտպանությունը չի կարելի թողնել միայն բանակի ուսերին՝ ասաց Արցախի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը՝ ավելացնելով, որ աշխարհին պետք է լսելի լինի խնդիրը, քանի որ անպատիժ մնացած ցանկացած հանցագործություն ավելի է լկտիացնում Ադրբեջանին:

Արա Սաղաթելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար. Հրայր Թովմասյան

ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ «Տեղեկատվական կենտրոն» ՊՕԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը: Նշենք, որ մինչ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում էր ինքը՝ Հրայր Թովմասյանը:

«Ժողովուրդ». Հնարավոր է առաջիկայում Հովհաննես Սահակյանին տեսնենք գործադիր մարմնում

«Աժ ՀՀԿ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանին հնարավոր է առաջիկայում տեսնենք գործադիր մարմնում: Տեղեկացնենք, որ մինչ այս, լուրեր էին շրջանառվում, որ Հովհաննես Սահակյանը նշանակվելու է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, փոխարենը երեկ այդ պաշտոնում նշանակվեց Արա Սաղաթելյանը:

«Հրապարակ». Սենյակների, համարների, կահույքի «պրիմիտիվ կռիվն» ավարտվել է. նոր լուծում են գտել

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին վերջապես ավարտվել է ԱԺ սենյակների բաշխումը։ Աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արա Սաղաթելյանն իր առաջին «մկրտությունն» է ստացել՝ բախվելով պատգամավորների «պրիմիտիվ կռիվներին»՝ սենյակների, կահույքի, մեքենաների համարների համար, ինչը եւս խոսում է այն մասին, որ նրանք ոչ թե աշխատելու, այլ վայելելու են եկել։

2016 թ-ին ԱԺ-ն պետբյուջե է վերադարձրել 22 մլն դրամ, ծախսել՝ 4 մլրդ 766 մլն դրամ. Արա Սաղաթելյան

2016 թ-ին ԱԺ-ի բյուջեի կատարողականը կազմել է 99.7 տոկոս, 22 մլն վերադարձվել է պետական բյուջե. խորհրդարանում 2016 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը:

2018-ին ԱԺ աշխատավարձի ֆոնդը պակասել է 255 մլն դրամով. Արա Սաղաթելյան

2018 թվականին ԱԺ-ին տրամադրվող գումարները 4 ծրագրի իրականացման համար կկազմեն 4 մլրդ 585 մլն 513 հազար դրամ, խորհրդարանում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը։

2018-ին նախագահի աշխատակազմի ֆինանսավորումը կրկնակի կկրճատվի. ո՞րն է պատճառը

Հայաստանի կառավարման համակարգում հաջորդ տարի սպասվում են կրճատումներ։ Ազգային ժողովում այսօր շարունակվել են 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Հաստիքների կրճատման մասին տեղեկացրել է  ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ խոսքը մոտ 770 հաստիքային միավորի կրճատման մասին է: 2018- ին հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսավորումը կրկնակի կնվազի։ Այս կերպ են բյուջեի նախագծում արտացոլվել Սահմանադրության փոփոխությունները: Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդարանում էր, հիմնավորեց, թե ինչու պետք չէ միանգամից կրճատել ծախսերը: Նախագահականում սակայն չեն սպասել 2018-ի ապրիլին: Աշխատակազմում արդեն որոշակի փոփոխություններ եղել են: Տարին սկսել են 410 աշխատակցով, երկու փուլով կրճատում արդեն եղել է, այժմ նախագահականում աշխատողների թիվը 330 է: Արմեն Գեւորգյանի խոսքից պարզ դարձավ, որ այս կառույցի աշխատակազմի հետ կապված սա վերջին փոփոխությունը չէ: Հաշվարկներ կան, որ հաջորդ տարվա ապրիլից հետո նախագահականի աշխատակազմի ամենաօպտիմալ թիվը կտատանվի 180-ից 200 աշխատողի շրջանակներում: Ուսումնասիրելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծը` պարզ է դառնում, որ թեեւ պետությունն անցնելու է խորհրդարանական կառավարման, բայց ֆինանսավորման առումով ավելի մեծ բաժինը հասնելու է ոչ թե խորհրդարանին, այլ՝ կառավարությանը: Այս վերադասավորումները, սակայն, իրականում չոգեւորեցին պատգամավորներին: Հաջորդ տարվա բյուջեի նախագծից դեռ ամեն ինչ չէ, որ պարզ է օրինակ Տիգրան Ուրիխանյանի եւ Էդմոն Մարուքյանի համար: Որոշ հարցերի շուրջ նրանք փորձեցին պարզաբաներ ստանալ գլխավոր գանձապահ, ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանից: Պատգամավոր Էդմոն Մարուքյանի մտահոգությունները փորձեց փարատել Աժ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը: Քանի որ 2018-ին ԱԺ-ի նոր դերը թելադրելու է նոր իրողություններ՝ կրկնակի ավելանալու են գործուղումների համար նախատեսված գումարները: Խորհրդարանում կփորձեն ստեղծել նաեւ լրագրողների համար աշխատանքային նոր պայմաններ: Նոր պայմանների մասին լսելով՝ լրագրողներս անհանգստացանք։ Աժ  աշխատակազմի ղեկավարն այսպես արձագանքեց. Իսկ լրագրողներիս անհանգստությունը գալիս է դեռեւս ԱԺ նիստերի դահլիճի վերակառուցումից, երբ մեզ համար նախատեսվեց նիստերի դահլիճից մեկ հարկով բարձր տարածք։ Դա, ըստ էության, սահմանափակում է պատգամավորների հետ շփումը, հետեւաբար՝ այսօր նիստերի աշխատանքին ստիպված հետեւում ենք միջանցքներում՝ անհրաժեշտ հարցազրույցներ անցկացնելու համար: ԱԺ աշխատակազմի ղեկավարն այսօր հավաստիացրեց, որ նոր տարածքների կառուցումը ամենեւին պատգամավորներին լրագրողներից պաշտպանելու համար չէ:

ԱԺ-ում պաշտոնանկություններ են. Արա Սաղաթելյանը դիմում է գրելու, Սոֆի Մխեյանի հայրը պայքարում է. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրելու: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա:

Այն գույքը, որն անհրաժեշտ է պատգամավորների համար, պահեստում է եւ կստանան այն. Արա Սաղաթելյան

Ազգային ժողովի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը վստահեցնում է, որ խորհրդարանը գույքի խնդիր չունի եւ բոլոր նորընտիր պատգամավորները պահեստից կստանան իրենց անհրաժեշտ գույքը։

Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետտոյին: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:

Խորհրդարանի գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավարն աշխատանք չէ, այլ՝ առաքելություն. Արա Սաղաթելյան (լուսանկարներ)

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը այսօր հանդես է եկել բացման խոսքով ՀՀ Ազգային ժողովում ընթացող Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպմանը:

Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարները ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 7-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Միայն անցյալ տարի ԱԺ աշխատակազմը խնայել է 400 միլիոն դրամ, կրճատել է 14 մեքենա. Արա Սաղաթելյան

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն այսօր ԱԺ-ում լրատվամիջոցների համար կազմակերպված Ամանորի ավանդական ընդունելությունից հետո պատասխանեց Tert.am-ի հարցերին:

Ռուսերեն

Экспертное совещание к 25-летию прорыва блокады Степанакерта стартовало в Ереване

Как отметил директор Центра общественных связей и информации аппарата президента Армении Ара Сагателян, актуальность проведения подобного мероприятия назрела давно и сегодня основная часть экспертов, основательно, изучивших ситуацию, примут участие в обсуждениях.

Экспертное совещание к 25-летию прорыва блокады Степанакерта состоялось в Ереване

Как отметил директор Центра общественных связей и информации аппарата президента Армении Ара Сагателян, актуальность проведения подобного мероприятия назрела давно и сегодня основная часть экспертов, которые основательно изучили ситуацию примут участие в обсуждениях.

Парламент Армении улучшит условия работы журналистов

Парламент Армении в 2018 году намерен улучшить техническое оснащение и условия работы журналистов, заявил в среду в ходе обсуждения проекта госбюджета на 2018 год в парламентских комиссиях руководитель аппарата Национального собрания Армении Ара Сагателян

Вторая встреча генсеков парламентов стран Восточного партнерства прошла в Ереване без участия Азербайджана и Беларуси

Ара Сагателян выступил в четверг с приветственным словом на проводимой в парламенте второй встрече генеральных секретарей парламентов стран Восточного партнерства

Ара Сагателян: сэкономлено 400 млн. драмов, и прогресс в эффективности работы НС Армении без этих людей был бы невозможен

Руководитель-генеральный секретарь Аппарата Национального Собрания Армении Ара Сагателян после организованного сегодня в парламенте приема для СМИ ответил на вопросы журналистов.

Անգլերեն