Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Դավիթ Հարությունյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրակարգում ընդգրկված են լինելու մեկ տասնյակից ավելի նախագծեր և միջազգային մեկ պայմանագիր:

Քննարկվում է փոխմարզպետների կրճատման հարցը

Բյուջեի գումարը երբեք, որևէ կառավարության օրոք, որևէ պետությունում բավարար չէ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասում է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ու շեշտում, որ որ այս պահին հնարավորություններն այդքան են:

Կառավարությունը որոշել է կրճատել Աժ-ին հատկացվելիք գումարները

Այսօր Աժ մշտական հանձնաժողովներում շարունակել են հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումները՝ ըստ ոլորտների: Պետական մարմիններին հատկացումները բավարար կլինեն, որ կառույցները կարողանան կատարել օրենքով նախատեսված գործառույթները: Աշխատակազմերի ղեկավարների ներկայացմամբ՝ պետական գերատեսչություններում որոշակի կրճատումներ են իրականացվելու թե գումարային, թե մարդկային ռեսուրսների առումով:  2017-ը հատկանշական է նաեւ նրանով, որ տարվա կեսը պետական կառույցներն աշխատելու են մի սկզբունքով, հետո՝ խորհրդարանական ընտրություններից հետո, սկզբունքները փոխվելու են՝ կախված կառավարման համակարգի փոփոխությունից:   Խորհրդարանական համակարգին անցնելուն զուգահեռ՝ կառավարությունը որոշել է կրճատել Աժ-ին հատկացվելիք գումարները. 54 միլիոն դրամ պակաս այս տարվանից: Պատգամավորները չհասկացան մոտեցումը եւ կառույցի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ստիպված էր բացատրել: «Մենք ունենք կառավարության հետ հետեւյալ պայմանավորվածությունը՝ պահուստային ֆոնդում այդ գումարները նախատեսված կլինեն եւ, եթե մենք կունենանք 150-160 պատգամավոր, բնական է, որ այդ պատգամավորները մայիսից հետո վճարվելու են: չենք կարող ունենալ 140 պատգամավոր, ասենք՝ գիտեք ինչ, 101-ին ենք աշխատավարձ տալիս, մնացածին աշխատավարձ չենք տալիս»: Բյուջեի նախագծում կառավարությունը հաշվարկել եւ հիմք է ընդունել պատգամավորների 101 թիվը՝ գումարած ազգային փոքրամասնություններին հասանելիք եւս 4 տեղը: Բայց պատգամավորների թիվը կարող է տատանվել եւ ավելանալ մի քանի տասնյակով, քանի որ նոր ԸՕ-ում նախատեսած է «բոնուսային» կոչվող բարդ մեխանիզմ: Հստակ է միայն մեկ բան՝  2017-ի առաջին վեց ամսում ունենալու ենք 131 պատգամավոր եւ նրանք ստանալու են այն գումարը, որը ստանում են հիմա: Դրանից հետո մնացած վեց ամսվա համար նորընտիր խորհրդարանի համար կգործեն արդեն նոր հաշվարկներ: Ի դեպ, խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցում քաղաքական ուժերի «պատմական» համարվող համաձայնությունն այսօր արդեն վտանգի տակ է: Խոսքը ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման եւ նկարահանման հնարավորության մասին է: Այս կետը միտումնավոր խախտելու մեղադրանքները կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը անհիմն է համարում, բայց չի բացառում դեպքերի զարգացման հետեւյալ տարբերակը: « Խնդիրը կարող է լինել, որ գումարները չբավարարեն եւ այդ պատճառով որևէ կազմակերպություն հանձ չառնի կատարելու այդ աշխատանքը»: Ինչ վերաբերում է հատկացումներին, ապա կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ընդունում է, որ «բյուջեի գումարը երբեք, որեւէ կառավարության օրոք, որեւէ պետությունում բավարար չէ»: Այնպես չէ, որ կառավարությունը տնտեսում է ուրիշների հաշվին: Հենց իրենց մոտ կրճատել են 24 ավտոմեքենա: Նախկինում ունեցել են 83 սպասարկող մեքենա: Ծառայողական մեքենաների կրճատման համար նախադեպ չի կարող լինել նոր մշակույթը, ասենք՝ փոխնախարարը հեծանվով է աշխատանքի գնում: Փոխարենը չի բացառվում, որ կրճատվեն փոխմարզպետերի հաստիքները: Համենայնդեպս՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին Դավիթ Հարությունյանի պատասխանը ենթ ադրում է, որ զարգացումներ այս հարցում դեռ կլինեն: «Դա ժամանակին արվել է կոալիցիոն քաղաքական նպատակահարմարությունով հետո չի եղել կոալիցիա, բայց փոխմարզպետերի հաստիքները մնացել են: Կարծում եմ, որ դա ուռճացված ծախսերի մեջ կարելի է դիտարկել: -Ձեր գրության հիման վրա վարչապետն արդեն հանձնարարական տվել է, որ իրեն ներկայացնեն բոլոր մարզերում քանի փոխմարզպետ կա, բաշխվածությունը աշխատանքի: Սկզբից կցանկանար առաջարկություններ ստանալ կրճատումների հետ կապված, հետո ինքը կընդունի որոժշում»: Կրճատումներ լինելու են նաեւ նախագահական աշխատակազմում, բայց ոչ այն պատճառով, որ կառավարման համակարգի փոփոխությունից հետո առաջնայինը խորհրդարանն է լինելու: «Հարգելի գործընկերներ, համակերպվեք այն մտքի հետ, որ Հանրապետության նախագահի ինստիտուտը լիարժեք աշխատելու է այսօրվա գործող Սահմանադրության լիազորություններով մինչեւ 2018 թվականի ապրիլը»: Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը պարզաբանեց, որ հատկացվող գումարները նվազել են անվտանգության խորհրդի աշխատակիցների կրճատման եւ կապիտալ վերանորոգման ծախսերի կրճատման պատճառով: «Այնպես կանենք, որպեսզի խնդիրներ չլինեն եւ աշխատանքի որակն էլ չտուժի»,- խոստացավ Արմեն Գեւորգյանը: Ի դեպ, այսօրվա բյուջետային քննարկումների ժամանակ բացահայտվեց մի խորամանկություն, որին դիմում են ՀՀ Գլխավոր դատախազությունում: 30-31 դատախազ 2017-ի հունվարի մեկից ներկայացնելու են աշխատանքից ազատվելու ու թոշակի անցնելու դիմում, թեեւ տարիքի եւ առողջական վիճակից ելնելով դեռ կարող էին ծառայել համակարգին:  Դատախազության աշխատակազմի ղեկավար Հմայակ Նավասարդյանի ներկայացմամբ՝ 2017-ի հուլիսի մեկով դատախազների կենսաթոշակը էականորեն նվազելու է, ուստի թոշակի գնացող դատախազներն շտապում են, որ բարձր կենսաթոշակ ստանան։ «Եթե հարցը չլուծվի, ապա լուրջ կադրային խնդրի առաջ ենք կանգնելու»,- զգուշացրեց դատախազության ներկայացուցիչը:

Դավիթ Հարությունյանի պատասխանը Լևոն Զուրաբյանի հայտարարությանը

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե իշխանությունները ցանկանում են հրաժարվել 2017թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու, ընտրական գործընթացը տեսանկարահանելու և ուղիղ հեռարձակում ապահովելու մասին պայմանավորվածությունից:

Կառավարությունը քննարկում է փոխմարզպետների հաստիքները կրճատելու հարցը

Հայաստանի կառավարությունը քննարկում է փոխմարզպետների հաստիքները կրճատելու հարցը: Ազգային ժողովում ՀՀ 2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:

Իշխանությունն ուզում է օրակարգից հանել տեսախցիկների հարցը

«Եթե հիշում եք` ես հարց ուղղեցի Դավիթ Հարությունյանին Ազգային Ժողովում՝ Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ: Ասեցի, որ որոշ դոնոր կազմակերպություններ ունեն մտավախություն, որ կառավարությունն իր մասնաբաժինն այս ամբողջ ծրագրի իրականացման համար չի պատրաստվում ներդնել: Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ոչ, չկա նման բան, Հայաստանի կառավարությունը որոշում ունի և իր մասնաբաժնում մասնակցելու է նշյալ ծրագրի իրականացմանը»,-խորհրդարանում, լրագորղների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն`անրադառնալով Դավիթ Հարությունյանի երեկ արած հայտարարությանը:

Շուրջ երեք տասնյակ հարց՝ կառավարության այսօրվա նիստի օրակարգում

Շուրջ երեք տասնյակ հարց. կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված նախագծերի մի մասը կրկին չքննարկվող են  հայտարարվել: Ներկայացված  գրեթե բոլոր հարցերը հաստատվել են, նիստն էլ ավարտվել է Կարեն Կարապետյանի՝ կառավարության անդամներին ուղղված  ավանդական՝  «Ձեզ լավ տրամադրություն»  մաղթանքով: Գործադիրը սահմանել է սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը: Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Թուրքմենստանի կառավարություններին միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա զարգացման մտադրությունների մասին փոխըմբռնման հուշագրին, հավանությանն է արժանացել Դիլիջան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման ծրագրի հայեցակարգը, որի ընդունումը պայմանավորված է պատմամշակութային հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման բնագավառում պետական քաղաքականության մեկ միասնական մոտեցումների մշակման ապահովման և իրականացման անհրաժեշտությամբ: Ֆինանսական հատկացումներ՝  Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանին ու Աշոտ Գրիգորյանին: Կառավարությունը վիրավոր զինծառայողների հետագա բուժումն արտերկրում պետության միջոցներով կազմակերպելու մասին որոշումը կայացրել էր դեռեւս քառօրյա պատերազմից օրեր անց: Մհեր Պետրոսյանը բուժման կմեկնի Գերմանիա, Աշոտ Գրիգորյանն էլ բուժումը կշարունակի Ռուսաստանի Դաշնությունում։ Մինչև տարեվերջ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը կներկայացնի, թե հաջորդ տարվա համար ինչպիսի նոր ավիաուղղություններ են գործարկվելու: Հանձնարականը վարչապետ Կարեն Կարապետյանինն է:  Ավետիսյանի  պարզաբանմամբ` թվային արտահայտությամբ այս պահին չի կարող ասել քանի ուղղություն  կբացվի : Դիﬔլով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին և Սերգեյ Ավետիսյանին՝ վարչապետը նշեց. «Պետք է հետևողական լինեք, խնդրում եմ մինչեւ  տարվա վերջ գոնե ուրվագծեք, որպեսզի հասկանանք, թե տարվա կտրվածքով դուք ձեր առջև ինչ խնդիր եք դնում»: «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում ծրագրի» խնայված  շուրջ  350 մլն դրամից մոտ 77 մլն դրամով տրանսպորտի ու կապի նախարարությունը կվերանորոգի  Պտղնի -Գետամեջ ճանապարհահատվածը,  մնացած գումարը կուղղվի  կառավարության պահուստային ֆոնդ: Այսուհետ, ՀՀ քաղաքացիները  տրանսպորտային միջոցների  նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայական ստանալու,  կորած,  անընթեռնելի դարձած համարանիշերի փոխարեն նոր համարանիշեր կարող են ստանալ  մեկ պատուհանի միջոցով: Վարչապետը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ «Մոնիտորինգ  չունենք չէ, թե ինչպես են այդ նոր կետերը աշխատում: Նախարարի տեղեկացմամբ, նախորդ հինգշաբթի անմիջապես բացումից հետո քաղաքացիներ, որոնք օպերատորներին դիմել էին օրինակ չդատվածության վկայական ստանալու, ԱՁ գրանցվելու համար: Ամփոփ մոնիտորինգ ն այս հինգ օրերի համար չունենք, մի փոքր ժամանակ անց կամփոփենք ու կենրկայացնենք»: Արփինե Հովհաննիսյանը բավականին երկար ներկայացրեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը: Ներկայացնելուց հետո  նախագծին անդրադարձավ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:  Նրանց երկխոսությունն էլ էր  երկար:  Բանավեճին հետևեց վարչապետ Կարեն Կարապետյանի արձագանքը՝ «Այսօր ռեկորդ խփելու հնարավորություն ունեինք, հա՛մ հայտարարություն արեցինք, հա՛մ կառավարության նիստը կարճ կանեինք, եթե տիկին Հովհաննիսյանի և պարոն Թովմասյանի դեբատը չլիներ»: Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանն էլ նշեց, որ Հրայր Թովմասյանը ճիշտ դիտարկում է անում։ Հրայր Թովմասյանն էլ փորձեց արձագանքել, սակայն վարչապետը միջամտեց. «Պարոն Թովմասյան, դուք ուզո՞ւմ եք մասնագիտական դեբատը բերել այս դաշտ, ինչ-որ բաներ եք ասում, մյուսները նստած մասնակցում են, առանձին նստեք, քննարկեք։ Առանց այդ էլ սա իմ օրոք ամենաերկար զեկույցն էր»: Կառավարության որոշմամբ, կվերանայվեն  որոշ պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետագա գործունեության նպատակահարմարությունը, ինչի արդյունքում   դրանցից մի քանիսը միացման ձևով կվերակազմակերպվեն:   Այս անգամ դրանք արդարադատության ու մշակույթի նախարարություններին էին պատկանում:

Ինչպես ավելի թափանցիկ դարձնել հանքարդյունաբերության ֆինանսական հատվածը

Հայաստանը միացել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբին: Անդամագրման նախաձեռնությունը մեկ տարի առաջ էր, սակայն այն կյանքի է կոչվել միայն այս տարի: Կառավարությունում այսօր տեղի է ունեցել խմբի առաջին նիստը: Խմբում ներգրավված են քաղաքացիական հասարակության, բիզնես հատվածի, ինչպես նաև կառավարման համակարգի ներկայացուցիչները:  Նոր ստանդարտների ներդրումը նոր որակի մշակույթ կմտցնի ոլորտում, հանքարյունաբերական ձեռնարկությունների աշխատանքն ավելի թափանցիկ կդարձնի: Հանքարդյունաբերությունը Հայաստանում  աշխատատեղեր ապահովող, միաժամանակ ամենաշատը քննադատության արժանացող ճյուղն է։ Այս ոլորտում խնդիրների պակաս չկա. բնապահպանական, սոցիալական, առողջապահական։ Բնապահպանները դրանք չեն տարանջատում, վստահեցնում են՝ ռիսկերը ոչ միայն շատ են, այլ նաև մտահոգիչ: Բնապահպանական խնդիրներով զբաղվող  կազմակերպություններից մեկի համանախագահ  Արթուր  Գրիգորյանից  փորձեցինք պարզել՝   Հայաստանն արդյոք ունի՞ հանքարդյունաբերող որևէ ընկերություն, որը կարող է օրինակ լինել մյուսների համար, աշխատում է՝ հնարավորինս զերծ մնալով բնապահպանական ռիսկերից։ «Այս պահի դրությամբ Հայաստանում չկա այնպիսի օրինակ , որ հանքարդյունաբերության որևէ մի օբյեկտ աշխատի միջազգային ստանդարտներին համապատասխան: Ես չէի առանձնացնի սոցիալական, բնապահպանական ու առողջապահական ռիսկերը: Եթե հողը, ջուրը աղտոտվում է, դա ի վերջո հասնում է մարդու առողջությանը, ինչն էլ սոցիալական վիճակի վատթարացման է հանգեցնում»,- ասում է։ Զրուցակիցս վստահեցնում է՝ համապարփակ ուսումնասիրություն էլ չկա, թե մարդկանց առողջությանն ինչ վնաս է հասցնում հանքարդյունաբերությունը: Իր կարծիքով՝ պատկերը մտահոգիչ է հատկապես Սյունիքում ու Լոռիում: «Էական ռիսկերը մետաղական հանածոների հետ են կապված, քանի որ այդտեղ աղտոտման ծավալներն են շատ՝ ասում է մյուս զրուցակիցս՝  «Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» ՀԿ համանախագահ Էրիկ Գրիգորյանն ու նշում, թե խնդիրների առյուծի բաժինը որտեղից է գալիս: «Երբ 1998թ ընդունվեց բնօգտագործման բնապահպանական վճարների համակարգը, հանքերը պետական էին, ուստի և բնօգտագործման վճարները, փոխհատուցման համակարգը ձևական բնույթ էր կրում: Հետագայում դրանք մասնավորեցվեցին, սակայն փոխհատուցումները նույնը մնացին՝  հանքերը մասնավորեցվեցին մարդկանց կողմից, ովքեր ներգրավված էին  պետական կառավարման համակարգում»,- պարզաբանում է նա։ Այսօր էլ բնապահպանական վճարները մնում են ցածր։ «Կարող եմ օրինակ բերել։ Ունենք ոսկու հանքավայրեր՝ ցածր ոսկու պարունակությամբ, սակայն այն օգտագործելը շատ շահավետ է, քանի որ վճարների  կամ բնապահպանական խնդիրների փոխհատուցման  համակարգը շատ մեղմ ու ցածր է: Նույնիսկ ամենաաղքատ հանքավայրերը շատ շահավետ է Հայաստանում շահագործել: Կոնկրետ  բնօգտագործման վճարների մասով ավելի շատ ցածր է եղել, վերջին տարիներին ներդրվել է ռոյալթի համակարգը: Եթե համադրենք Հայաստանի նման այլ երկրների հետ, այնտեղ շատ ավելի բարձր են վճարները: Օրինակ, ծծմբի մեկ տոննա արտանետման համար  վճարն ընդամենը 1800 դրամ է՝ մոտ 3 եվրո, իսկ այլ երկրներում կարող է լինել  50- 60 եվրո: Ստեղծվում է  իրավիճակ, երբ տնտեսապես ավելի շահավետ է աղտոտել և գերշահագործել, քան՝ ներդնել որոշակի գումարներ, նվազեցնել աղտոտումը»,- ասում է։ Այսուհետ   հանքարդյունաբերության ոլորտի  ֆինանսական հատվածն ավելի թափանցիկ կլինի,  կաշխատի նոր ստանդարտներով: Այդ նպատակով ավելի աչալուրջ  կլինի  քաղաքացիական հասարակություն- բիզնեսի- կառավարման համակարգ  եռանկյունին: Կողմերը, ըստ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանի, կաշխատեն քաղաքական իշխանության փոփոխություններից անկախ: Հայաստանը միացել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբին: Անդամագրման նախաձեռնությունը մեկ տարի առաջ էր, սակայն կյանքի է կոչվում միայն այժմ։ Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով,  լուրջ նախապատրաստական աշխատանք էր պահանջվում, բազմաթիվ քննարկումներ են անցկացվել։ «Համատեղ քննարկումները, բանավեճերը, երբեմն սուր բախումները  տեղի են ունեցել այս ողջ ժամանակաշրջանում: Այստեղ խնդիրը ոչ թե շտապողականությունն է, այլ իրական արդյունքի հասնելը: Որևէ մեկը ցանկություն չունի այստեղ իմիտացիայով զբաղվել»։ Մասնավոր հատվածն էլ է կարևորում բազմաշահառու խմբի գործունեությունը:  «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը համոզված է, որ ստեղծված պլատֆորմը լրացուցիչ գործիք կլինի երեք կարևորագույն շահագրգիռ կողմերի համար»: Կառավարությունում վստահ են՝ ստանդարտների ներդրման փորձը ցույց է տալիս, որ ոլորտն ավելի բուռն զարգացում կապրի: Ծրագրի շրջանակներում ընթացքի մեջ են  «Երկրաբանական ֆոնդ»  ՊՈԱԿ-ում առկա տվյալների թվայնացման և հրապարակայնացման աշխատանքները:

Կայացել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի առաջին նիստը

ՀՀ կառավարությունում նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ, EITI) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) առաջին նիստը, որի ժամանակ տրվել է Հայաստանում ԱՃԹՆ-ի ստանդարտը ներդնելու աշխատանքների պաշտոնական մեկնարկը: Նիստը վարում էր բազմաշահառու խմբի նախագահ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ՀՀ պետական ծառայության համակարգի զարգացման հեռանկարներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել ՀՀ պետական ծառայության համակարգի զարգացման հեռանկարների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, Նախագահի աշխատակազմի համապատասխան պաշտոնյաներ:

«Հրապարակ». Հետաձգվել է փոխմարզպետների կրճատման հարցը

«Կառավարությունը հետաձգել է փոխմարզպետների կրճատման հարցը։ Չնայած հայտարարվեց, թե կառավարությունն ավելի կոմպակտ դարձնելու ու պետապարատում օպտիմալացումներ անելու անհրաժեշտություն կա, իսկ 2017 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ գործադիրը քննարկում է փոխմարզպետների կրճատման հարցը, սակայն սայլը տեղից չի շարժվում։

Վարչապետի հանձնարարականների հիման վրա մշակվել է 101 իրավական ակտ, որից 51-ն ընդունվել է

Անդրադառնալով առավել կարևոր և հետաքրքրություն ներկայացնող որոշումներին՝ Դավիթ Հարությունյանը առանձնացրեց պետական կառավարման համակարգի արդիականացմանն ուղղված քաղաքական որոշումները:

Առաջարկվում է ստեղծել միասնական հակակոռուպցիոն մարմին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել ՀՀ պետական ծառայության համակարգի զարգացման հեռանկարների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, նախագահի աշխատակազմի համապատասխան պաշտոնյաներ: Քննարկման սկզբում անդրադառնալով դեռևս 2001 թվականին «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ մեկնարկած պետական ծառայության կազմավորման իրավական գործընթացին՝ հանրապետության նախագահն ընդգծել է, որ այն հետագայում հիմք հանդիսացավ մոտ երկու տասնյակ այլ ծառայությունների մասին օրենքների ընդունման համար, որոնց կիրառումը թույլ տվեց պետական ծառայության առանձին տեսակների կայացման գործում զգալի հաջողությունների հասնել: Նախագահի համոզմամբ, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը, որպես անկախ մարմին, զգալի դերակատարում է ունեցել այս տարիների ընթացքում պետական կառավարման մի շարք մարմինների բնականոն և արդյունավետ գործունեության ապահովման հարցում: Ըստ Սերժ Սարգսյանի, այս համակարգի ձևավորման սկզբնական փուլում կենտրոնացված մոդելի ընտրությունն արդարացված էր, սակայն ժամանակի պահանջներին համահունչ հասարակական զարգացումները պահանջում են նոր մոտեցումներ, և ըստ այդմ՝ առաջանում է նոր լուծումներ մշակելու անհրաժեշտություն: «Պետական ծառայության համակարգի կատարելագործումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և շարունակում է մնալ պետության առաջնահերթ խնդիրներից մեկը: Կարծում եմ, այժմ ճիշտ ժամանակն է, որպեսզի մենք փորձենք այս համակարգն էլ զարգացնել՝ կիրառելով նոր մոդել»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է պետական ծառայության համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ կատարված ուսումնասիրության արդյունքները, դրանց հիման վրա մշակված մոդելների դրական և բացասական կողմերը, ինչպես նաև կառավարության պատկերացմամբ առավել արդյունավետ մոդելը: Ըստ Վաչե Գաբրիելյանի, այն ենթադրում է Քաղաքացիական ծառայության խորհրդի կարգավիճակի փոփոխություն, ինչը, բնականաբար, կհանգեցնի նաև խորհրդի լիազորությունների ծավալի վերանայման: Խորհրդակցության օրակարգի շրջանակներում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը զեկուցել է ներկայումս մշակվող օրենսդրական փոփոխությունների փաթեթի մասին, որով պետք է ստեղծվի միասնական հակակոռուպցիոն մարմին: Այն, ըստ նախարար Հովհաննիսյանի, ձևավորվելու է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա, ինչը հանգեցնելու է հանձնաժողովի լիազորությունների շրջանակի ընդլայնմանը: Տեղի ունեցած քննարկման արդյունքում վերոնշյալ հարցերի վերաբերյալ հանրապետության նախագահը ներկայացրել է իր մոտեցումները և տվել հանձնարարականներ: Նշելով, որ առաջարկվող նախընտրելի մոդելն ունի որոշակի առավելություններ, նախագահը տեսակետ է հայտնել, որ այն կարող է հետագա աշխատանքների համար ընդունվել որպես հիմք, սակայն, Սերժ Սարգսյանի համոզմամբ, անհրաժեշտ է այս գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու և խնդրի բոլոր մանրամասները հանգամանորեն քննարկելու համար ձևավորել աշխատանքային խումբ՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կառույցներին, լսելով նաև նրանց մոտեցումներն ու նկատառումները: Նախագահը միաժամանակ կարևորել է նման լայնածավալ բարեփոխումներ քննարկելիս հաշվի առնել սահմանադրական նոր կարգավորումների առանձնահատկությունները, դրանցից բխող նպատակներն ու խնդիրները՝ անհրաժեշտ համարելով ապահովել կառավարության և անկախ մարմինների գործառույթների հստակ տարանջատումը, ինչպես նաև դրանց արդյունավետ փոխգործակցության հնարավորությունները:

Վարչապետը կհանդիպի խոշոր գործարարների հետ

Վարչապետը անդրադարձ է կատարել նաև կառավարության նախորդ նիստերին տրված առաջին հանձնարարականներից մեկին, որը չօգտագործվող անշարժ գույքին էր վերաբերում, մասնավորապես,  խթանմանն ուղղված լուծումների առաջարկը: Կարեն Կարապետյանն ասել է, որ այս ուղղությամբ շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաեւ նրանց ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի կողմից իրականացվել է ծավալուն նախապատրաստական աշխատանք, որի արդյունքում առաջարկվել է գույքահարկի համակարգի վերափոխման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները: «Նախ գույքահարկի համակարգի բարեփոխման հիմքում պետք է դրվի արդարության սկզբունքը և այդ սկզբունքի ներքո պետք է սահմանվեն տնտեսական մեխանիզմները: Գույքի գծով առաջացող հարկը պետք է կապակցված լինի տվյալ գույքի շուկայական արժեքից: Բնակելի անշարժ գույքի դեպքում պետք է նախատեսել, որ ոչ բավարար եկամուտներ ունեցող անձանց համար հարկը կարող է հետաձգվել և վճարվել գույքի պտարման դեպքում: Ռեֆորմի իրականացումը պետք է լինի փուլային եղանակով՝ հաշվի առնելով իրականացման տեխնիկական հնարավորությունները: Մի շարք այլ հարցերի վերաբերյալ դեռևս կատարվում են հաշվարկներ և ճշտվում մոտեցումներ: Կառավարության ղեկավարը ֆինանսների նախարարին  հանձնարարել է շահագրգիռ կառույցների հետ միասին քննարկել և ամբողջականացնել գույքահարկի համակարգի բարեփոխումների առաջարկությունները, ինչպես նաև դրանց հիման վրա մշակել և մինչև 31.01.2017 թվականը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ: Վարչապետ Կարեն Կարապետյանը  կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարել է հաջորդ շաբաթ կազմակերպել խոշոր տնտեսվարողների հետ հանդիպումներ: «Հաջորդ շաբաթ հանձնարարվում է կազմակերպել ՀՀ վարչապետի առանձին հանդիպումներ՝ տասը խոշոր հարկ վճարողների, տասը խոշոր ներմուծողների, տասը խոշոր արտահանողների, 5-10 խոշոր ներդրողների և հինգ բանկերի հետ: Հանդիպմանը քննարկելու ենք այն հարցադրումներն ու խնդիրները, որոնց առջև նրանք կանգնած են»:  

ԱԺ արտահերթ նիստ՝ դեկտեմբերի 13-ին

ՀՀ կառավարության առաջարկությամբ դեկտեմբերի 13-ին, ժամը 12.00-ին կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:  Այդ մասին գործադիրի նիստին հայտարարել է  կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ նստաշրջանի օրակարգն առկա է, սակայն կկատարվեն լրացումներ:  Օրակարգում է լինելու նաև ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը: Իր հերթին, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն առաջարկել է օրակարգում ներառել նաև վարկային համաձայնագիր:

Մշակվել է 101 իրավական ակտ, որից 51-ն ընդունվել է

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց տեղեկատվություն կառավարության նախորդ նիստերին տրված հանձնարարականների և դրանց կատարողականի վերաբերյալ:

Այսօր կառավարությունն արտահերթ նիստ կանցկացնի

Այսօր կառավարությունն արտահերթ նիստ կանցկացնի։ Օրակարգում երկու հարց է դեռ. առաջին նախագծով ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կներկայացնի «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Երկրորդ հարցով կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ ին կդիմի, որպեսզի խորհրդարանը դեկտեմբերի 22-ին ժամը 12-ին արտահերթ նստաշրջան հրավիրի։

Իրանի հետ բանակցային խումբ է ձևավորվել

Երեկ Դավիթ Հարությունյանը տեղեկատվություն ներկայացրեց վարչապետ Կարապետյանի՝ կառավարության նիստերի ընթացքում տրված հանձնարարականների կատարողականի վերաբերյալ: Դավիթ Հարությունյանն անդրադարձավ հանրային հետաքրքրություն ներկայացնող առավել կարեւոր որոշումներին:

Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը. Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն երեկ անցկացրել է ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ հանդես է եկել ելույթով: *** ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստին Հարգելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ հաստատվելու կապակցությամբ. ոմանց դեպքում վերընտրվելու, մյուսների պարագայում՝ առաջին անգամ խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ: Հատկապես ուզում եմ շնորհավորել մեր երիտասարդներին՝ մեր երիտասարդական կառույցի անդամներին և վստահ եմ, որ նրանք եկել են մեր խորհուրդ՝ բերելով նոր եռանդ, նոր ոգևորություն, նոր ավյուն, նոր էներգիա: Շաբաթ օրը ես շատ լավ հանդիպում եմ ունեցել մեր երիտասարդական կառույցի հետ: Առանց չափազանցնելու ասեմ, որ ունենք լուսավոր երիտասարդներ և ինչպես այնտեղ եմ ասել՝ մենք շատ հանգիստ կարող ենք նրանց վստահել մեր երկրի ապագան: Վստահ եմ, որ խորհրդի երիտասարդ անդամները շատ ջանասեր են լինելու և եկել են այստեղ, որպեսզի մասնակցեն մեր բարեփոխումներին նոր եռանդով: Երկրի առաջատար քաղաքական ուժի ներկայացուցչական մարմնի անդամ լինելը, իմ պատկերացմամբ, ոչ թե ինչ-որ արտոնություն է, այլ ակնկալիքով հանդես գալ է, այլ լրացուցիչ ծանրակշիռ պարտականություն է: Նոր Սահմանադրության պայմաններում մեր երկրում փոխվելու է քաղաքական կուսակցությունների դերակատարության աստիճանը, փոխվելու են կուսակցական աշխատանքի ծավալներն ու հարթությունները: Այստեղ որևէ կասկած ես չունեմ: Այս խորհուրդը շատ ավելի ակտիվ դերակատարություն է ունենալու ամենատարբեր թեմաների քննարկման և, իհարկե, որոշումների կայացման մեջ՝ ավելի ակտիվ, քան եղել է մինչ այսօր: Սա ոչ միայն մեր կուսակցությանն է վերաբերում, այլ վերաբերում է բոլոր կուսակցություններին: Կարծում եմ՝ բոլոր այն կուսակցությունները, որոնք ապագայում կշարունակեն իրենց գործունեությունը, պետք է աշխատեն այս ոճով: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում թե՛ կուսակցական աշխատանքում, թե՛ պետական աշխատանքում և թե՛ անձնական կյանքում: Այսօրվա մեր հիմնական խնդիրն, անշուշտ, գալիք խորհրդարանական ընտրություններին բարձր մակարդակով նախապատրաստվելն ու ներկայանալն է: Մենք շատ լավ դիրքերից ենք սկսում, պատրաստ ենք մեր հանրությանը ներկայացնել, թե մեր առջև կանգնած իրական խնդիրները որքան լավ ենք պատկերացնում, ունենք ամենաիրատեսական և իրական առաջընթաց ապահովող ծրագրերն ու որն ամենից կարևորն է՝ ամենակենսունակ թիմը: Մեր կուսակցությունը քաղաքական դաշտի օրակարգ ձևավորողն ու նշաձող սահմանողն է, և սա վաղուց է՝ գոնե առնվազն 10-12 տարի է, որ մեր կուսակցությունն այդպիսին է: Կարող է սա ոմանց դուր գալ, կարող է դուր չգալ, բայց սա իրականությունն է: Հետևաբար, մեր ծրագրերով հանդես գալուց բացի, առաջին հերթին հենց մեր պարտականությունն է նոր սահմանադրական կարգավորումների շրջանակում նոր Ընտրական օրենսգրքին համապատասխան լավ ընտրությունների անցկացումը: Մենք ամեն ինչ արել ենք մինչ այս պահն այդպիսի ընտրություններ կազմակերպելու համար և այսուհետ ևս պետք է շարունակենք նույն ոգով: Երբ ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ընթանում էին բանակցություններ Ընտրական օրենսգրքի շուրջ, ապա չի եղել գրեթե մի կետ, որի շուրջ մենք չլինեինք կառուցողական, որտեղ մենք ողջամիտ զիջումների չգնայինք, որպեսզի ունենայինք քաղաքական համաձայնությամբ ընդունված Ընտրական օրենսգիրք: Սա աննախադեպ է ոչ միայն մեր երկրի համար, այլ նաև ընդհանրապես պրակտիկայում: Ուստի, մենք պետք է շատ խնամքով վերաբերվենք մեր ներդրմանն այս գործում: Գիտեք, որ այս օրերին քաղաքական դաշտում կա որոշակի տարակարծություն ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելու կապակցությամբ: Մեր իրավաբաններն ունեն համոզիչ փաստարկներ, որ դա իրավաբանորեն ամենաարդյունավետ լուծումն է, և դրա մասին դեռ կհրապարակեն փորձագիտական դիրքորոշումներ: Կարծում եմ՝ պարոն Դավիթ Հարությունյանը վաղը կպատասխանի բոլոր այն գրավոր հարցումներին, որ մենք ստացել ենք: Անկեղծ ասեմ՝ իրավաբանական ձևակերպումներից անդին ես ինքս էլ մտահոգություն ունեմ: Ես ցանկանում էի ապրիլի 2-ը և հաջորդող մի քանի օրերը նվիրել մեր հերոս տղաներին, նրանց հիշատակին, նրանց մեծարմանը: Ցանկանում էի, որպեսզի այդ օրերը դառնան ապրիլյան պատերազմից հետո մեկ տարվա ընթացքում բանակաշինության ասպարեզում կատարված հսկայական աշխատանքի, նոր լուծումների, նոր ձեռքբերումների ներկայացում մեր հանրությանը: Ցանկանում էի, որպեսզի բոլորս միասին հավաստիացնենք մեր ժողովրդին, հավաստիացնենք աշխարհին, որ մենք նույն կերպ ենք վարվելու նաև բոլոր այդպիսի դեպքերում: Իհարկե, անկախ ընտրություններից, դա հիմա էլ ենք անում: Անձամբ ես դեմ չեմ եղել հրամանագիրը ստորագրելու պահին և հիմա էլ դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը: Բայց մի փոքր էլ սպասենք, երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, և մենք կկարողանանք նրանց հետ գալ համաձայնության՝ բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ՝ մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները: Եվ եթե գանք քաղաքական համաձայնության, ապա, վստահ եմ՝ մեր իրավաբանները դրա հիմնավորումները շատ հանգիստ կարող են տալ, և ընտրական պրոցեսը ոչնչով չի խաթարվի: Բայց համբերենք, սպասենք, տեսնենք՝ ի՞նչ է լինելու: Ինչ վերաբերում է այս օրերին տեղի ունեցող դաշինքների կազմավորման գործընթացին, ապա շատ առողջ և ողջունելի գործընթաց է: Հիշում եք, սահմանադրական փոփոխությունների քննարկումների ընթացքում մենք պնդում էինք, որ տեղի կունենա քաղաքական հաստատությունների, քաղաքական ինստիտուտների խոշորացում, կձևավորվեն դաշինքներ, և կունենանք շատ ավելի կայուն և արդյունավետ քաղաքական դաշտ: Անցել է ընդամենը մեկ տարուց մի քիչ ավելի, և ահա, խնդրեմ, տեսեք, որ մենք ճիշտ էինք պատկերացնում գործընթացը: Մենք առնվազն մի տասնհինգ տարի լսում էինք, որ մեր երկրում քաղաքական դաշտը կայացած չէ, որ մեր երկրում կուսակցությունները չեն խոշորանում: Խոսում էինք, յուրաքանչյուրը տարբեր դեղատոմսեր էր առաջարկում, բայց գործընթաց չէր ընթանում: Ես վստահ եմ, որ ընտրություններից հետո այդ դաշինքները կդառնան կուսակցություններ: Մնացած փոքր կուսակցությունները, անշուշտ, կմնան, բայց նրանք այլևս որևէ դերակատարում չեն ունենա, կուսակցությունները կխոշորանան: Դա մեր երկրին անհրաժեշտ է, և ուզում եմ, որ առաջին հերթին դուք, այնուհետև նաև մեր ժողովուրդը վստահ լինեն, որ այն գաղափարները, որոնք դարձել են Սահմանադրություն, այսպես են լինելու: Կարող են լինել որոշակի անհարթություններ, որոշակի թեթև խնդիրներ առաջանալ, բայց մենք համակարգ ենք փոխում, նոր համակարգ ենք ստեղծում, և այդ պարագայում անհարթությունները, այդ եղած փոքր խնդիրները, կարծում եմ, որևէ խոչընդոտ չեն և չեն կարող դառնալ խնդիրներ: Մարդ մի տուն է կառուցում, հարյուրավոր խնդիրներ են առաջանում, հետո մտքին դնում է երկրորդը կառուցել իր սխալների, իրեն դուր չեկածի վրա, իսկ մենք պետության կառավարման համակարգ ենք փոխում, և բոլորս այստեղ պետք է շատ համոզված լինենք: Մի քանի խոսք, ընդամենը երկու բառ այս օրերին հետաքրքրություն ներկայացնող մյուս հարցերի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալու և դաշինքներ ձևավորվելու մասին: Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը, իսկ ինչ վերաբերում է դաշինքների կազմավորմանը կամ քաղաքական տարբեր ուժերի մասնակցությանը ընտրապայքարին, ինչպես ասացի՝ դրական երևույթ եմ համարում: Մյուս հարցը առավել քան ծիծաղելի է. ուղղակի զավեշտական են այն փորձերը, որ անում են մարդիկ՝ ցանկանալով ներկայացնել, թե Հանրապետականից արտահոսք կա: Ի՞նչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է. միայն վերջին մի քանի ամիսներին մեր կուսակցությանը անդամագրվել է 11000-ից ավելի մարդ: Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու: Թե՛ ներքին, թե՛ արտաքին և թե՛ տնտեսական քաղաքականության հարցերում Հանրապետականն ունի շատ հստակ ծրագիր և մոտեցում: Թե ովքեր կլինեն օրենսդիր մարմնում, ընտրությունների ցանկալի արդյունքի դեպքում ովքեր կլինեն գործադիր մարմնում, իսկ թե ովքեր կզբաղվեն կուսակցության գաղափարական, քարոզչական աշխատանքներով, կախված են հենց այդ ծրագրերից և մարտահրավերներից: Մենք երբեք անձերի խնդիր չենք լուծել, հիմա էլ անձերի խնդիր չենք լուծում: Մենք լուծում ենք մեր ծրագրերի արդյունավետ իրականացման ու մարտահրավերների հաղթահարման խնդիր: Խորհրդարանական հանրապետական մոդելը նոր լուծումներ է պահանջում: Իշխանության օրենսդիր և գործադիր մարմիններում մեր թեկնածուներին առաջադրելիս հաշվի են առնվելու հայրենիքի շենացման գործում յուրաքանչյուրի ունակություններն ու ընդունակությունները և ոչ թե հավակնությունները: Նեղացածներ չպետք է լինեն: Մեր գործիչներն այնտեղ են, որտեղ նրանց կարիքը կա: Ես երբեք չեմ հանդուրժելու ավելորդ հրմշտոցները: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օժանդակել են մեզ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր երբևէ մի բարի խոսք են ասել Հանրապետական կուսակցության օգտին: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մի փոքրիկ աղյուս են դրել, բայց ես երբեք չեմ հանդուրժել ու չեմ հանդուրժելու, չեմ կարևորելու մարդկանց՝ իրենց անձի մասին պատկերացումներով: Տեսնում եմ՝ ով որքան է աշխատում, տեսնում եմ՝ ով ինչպես է աշխատում և իմ տեսանկյունից գնահատական եմ տալիս: Եթե մեզնից յուրաքանչյուրը ինքը պիտի որոշի, թե որտեղ է աշխատելու, ինչով պետք է զբաղվի, դա արդեն, ներողություն, բայց կդառնա շիլաշփոթ: Իսկ մեր պատասխանատվությունը շատ բարձր է, այնքան բարձր, որ, միգուցե, մեր հասարակության մեծ մասն էլ դա չի պատկերացնում: Իշխանությունը, բազմաթիվ անգամ ասածս նորից կրկնեմ՝ վայելք չէ, սեփական բարեկեցությունը ապահովելու միջոց չէ: Իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է: Վստահ եմ՝ մենք ունենալու ենք կուսակցականների առավել արդյունավետ և առավել համապարփակ ներգրավվածություն մեր երկրի խնդիրների լուծման գործում: Բոլորի ներգրավվածությունն ենք ապահովելու: Իսկ ով համոզված կլինի, որ իր հսկայական պոտենցիալը անարդյունավետ է օգտագործվում, մենք նրանց կառաջարկենք գտնել ավելի արդյունավետ օգտագործող միջավայր: Շնորհակալություն:

«Մեր կուսակցությունը քաղաքական դաշտի օրակարգ ձևավորողն ու նշաձող սահմանողն է». Սերժ Սարգսյան

«Այսօրվա մեր հիմնական խնդիրն, անշուշտ, գալիք խորհրդարանական ընտրություններին բարձր մակարդակով նախապատրաստվելն ու ներկայանալն է: Մենք շատ լավ դիրքերից ենք սկսում, պատրաստ ենք մեր հանրությանը ներկայացնել, թե մեր առջև կանգնած իրական խնդիրները որքան լավ ենք պատկերացնում, ունենք ամենաիրատեսական և իրական առաջընթաց ապահովող ծրագրերն ու որն ամենից կարևորն է՝ ամենակենսունակ թիմը»,- այս մասին այսօր ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ընթացքում նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ներկայացնում ենք ՀՀ Նախագահի ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթն ամբողջությամբ. «Հարգելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ հաստատվելու կապակցությամբ. ոմանց դեպքում վերընտրվելու, մյուսների պարագայում՝ առաջին անգամ խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ: Հատկապես ուզում եմ շնորհավորել մեր երիտասարդներին՝ մեր երիտասարդական կառույցի անդամներին և վստահ եմ, որ նրանք եկել են մեր խորհուրդ՝ բերելով նոր եռանդ, նոր ոգևորություն, նոր ավյուն, նոր էներգիա: Շաբաթ օրը ես շատ լավ հանդիպում եմ ունեցել մեր երիտասարդական կառույցի հետ: Առանց չափազանցնելու ասեմ, որ ունենք լուսավոր երիտասարդներ և ինչպես այնտեղ եմ ասել՝ մենք շատ հանգիստ կարող ենք նրանց վստահել մեր երկրի ապագան: Վստահ եմ, որ խորհրդի երիտասարդ անդամները շատ ջանասեր են լինելու և եկել են այստեղ, որպեսզի մասնակցեն մեր բարեփոխումներին նոր եռանդով: Երկրի առաջատար քաղաքական ուժի ներկայացուցչական մարմնի անդամ լինելը, իմ պատկերացմամբ, ոչ թե ինչ-որ արտոնություն է, այլ ակնկալիքով հանդես գալ է, այլ լրացուցիչ ծանրակշիռ պարտականություն է: Նոր Սահմանադրության պայմաններում մեր երկրում փոխվելու է քաղաքական կուսակցությունների դերակատարության աստիճանը, փոխվելու են կուսակցական աշխատանքի ծավալներն ու հարթությունները: Այստեղ որևէ կասկած ես չունեմ: Այս խորհուրդը շատ ավելի ակտիվ դերակատարություն է ունենալու ամենատարբեր թեմաների քննարկման և, իհարկե, որոշումների կայացման մեջ՝ ավելի ակտիվ, քան եղել է մինչ այսօր: Սա ոչ միայն մեր կուսակցությանն է վերաբերում, այլ վերաբերում է բոլոր կուսակցություններին: Կարծում եմ՝ բոլոր այն կուսակցությունները, որոնք ապագայում կշարունակեն իրենց գործունեությունը, պետք է աշխատեն այս ոճով: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում թե՛ կուսակցական աշխատանքում, թե՛ պետական աշխատանքում և թե՛ անձնական կյանքում: Այսօրվա մեր հիմնական խնդիրն, անշուշտ, գալիք խորհրդարանական ընտրություններին բարձր մակարդակով նախապատրաստվելն ու ներկայանալն է: Մենք շատ լավ դիրքերից ենք սկսում, պատրաստ ենք մեր հանրությանը ներկայացնել, թե մեր առջև կանգնած իրական խնդիրները որքան լավ ենք պատկերացնում, ունենք ամենաիրատեսական և իրական առաջընթաց ապահովող ծրագրերն ու որն ամենից կարևորն է՝ ամենակենսունակ թիմը: Մեր կուսակցությունը քաղաքական դաշտի օրակարգ ձևավորողն ու նշաձող սահմանողն է, և սա վաղուց է՝ գոնե առնվազն 10-12 տարի է, որ մեր կուսակցությունն այդպիսին է: Կարող է սա ոմանց դուր գալ, կարող է դուր չգալ, բայց սա իրականությունն է: Հետևաբար, մեր ծրագրերով հանդես գալուց բացի, առաջին հերթին հենց մեր պարտականությունն է նոր սահմանադրական կարգավորումների շրջանակում նոր Ընտրական օրենսգրքին համապատասխան լավ ընտրությունների անցկացումը: Մենք ամեն ինչ արել ենք մինչ այս պահն այդպիսի ընտրություններ կազմակերպելու համար և այսուհետ ևս պետք է շարունակենք նույն ոգով: Երբ ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ընթանում էին բանակցություններ Ընտրական օրենսգրքի շուրջ, ապա չի եղել գրեթե մի կետ, որի շուրջ մենք չլինեինք կառուցողական, որտեղ մենք ողջամիտ զիջումների չգնայինք, որպեսզի ունենայինք քաղաքական համաձայնությամբ ընդունված Ընտրական օրենսգիրք: Սա աննախադեպ է ոչ միայն մեր երկրի համար, այլ նաև ընդհանրապես պրակտիկայում: Ուստի, մենք պետք է շատ խնամքով վերաբերվենք մեր ներդրմանն այս գործում: Գիտեք, որ այս օրերին քաղաքական դաշտում կա որոշակի տարակարծություն ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելու կապակցությամբ: Մեր իրավաբաններն ունեն համոզիչ փաստարկներ, որ դա իրավաբանորեն ամենաարդյունավետ լուծումն է, և դրա մասին դեռ կհրապարակեն փորձագիտական դիրքորոշումներ: Կարծում եմ՝ պարոն Դավիթ Հարությունյանը վաղը կպատասխանի բոլոր այն գրավոր հարցումներին, որ մենք ստացել ենք: Անկեղծ ասեմ՝ իրավաբանական ձևակերպումներից անդին ես ինքս էլ մտահոգություն ունեմ: Ես ցանկանում էի ապրիլի 2-ը և հաջորդող մի քանի օրերը նվիրել մեր հերոս տղաներին, նրանց հիշատակին, նրանց մեծարմանը: Ցանկանում էի, որպեսզի այդ օրերը դառնան ապրիլյան պատերազմից հետո մեկ տարվա ընթացքում բանակաշինության ասպարեզում կատարված հսկայական աշխատանքի, նոր լուծումների, նոր ձեռքբերումների ներկայացում մեր հանրությանը: Ցանկանում էի, որպեսզի բոլորս միասին հավաստիացնենք մեր ժողովրդին, հավաստիացնենք աշխարհին, որ մենք նույն կերպ ենք վարվելու նաև բոլոր այդպիսի դեպքերում: Իհարկե, անկախ ընտրություններից, դա հիմա էլ ենք անում: Ես անձամբ դեմ չեմ եղել հրամանագիրը ստորագրելու պահին և հիմա էլ դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը: Բայց մի փոքր էլ սպասենք, երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, և մենք կկարողանանք նրանց հետ գալ համաձայնության՝ բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ՝ մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները: Եվ եթե գանք քաղաքական համաձայնության, ապա, վստահ եմ՝ մեր իրավաբանները դրա հիմնավորումները շատ հանգիստ կարող են տալ, և ընտրական պրոցեսը ոչնչով չի խաթարվի: Բայց համբերենք, սպասենք, տեսնենք՝ ի՞նչ է լինելու: Ինչ վերաբերում է այս օրերին տեղի ունեցող դաշինքների կազմավորման գործընթացին, ապա շատ առողջ և ողջունելի գործընթաց է: Հիշում եք, սահմանադրական փոփոխությունների քննարկումների ընթացքում մենք պնդում էինք, որ տեղի կունենա քաղաքական հաստատությունների, քաղաքական ինստիտուտների խոշորացում, կձևավորվեն դաշինքներ, և կունենանք շատ ավելի կայուն և արդյունավետ քաղաքական դաշտ: Անցել է ընդամենը մեկ տարուց մի քիչ ավելի, և ահա, խնդրեմ, տեսեք, որ մենք ճիշտ էինք պատկերացնում գործընթացը: Մենք առնվազն մի տասնհինգ տարի լսում էինք, որ մեր երկրում քաղաքական դաշտը կայացած չէ, որ մեր երկրում կուսակցությունները չեն խոշորանում: Խոսում էինք, յուրաքանչյուրը տարբեր դեղատոմսեր էր առաջարկում, բայց գործընթաց չէր ընթանում: Ես վստահ եմ, որ ընտրություններից հետո այդ դաշինքները կդառնան կուսակցություններ: Մնացած փոքր կուսակցությունները, անշուշտ, կմնան, բայց նրանք այլևս որևէ դերակատարում չեն ունենա, կուսակցությունները կխոշորանան: Դա մեր երկրին անհրաժեշտ է, և ուզում եմ, որ առաջին հերթին դուք, այնուհետև նաև մեր ժողովուրդը վստահ լինեն, որ այն գաղափարները, որոնք դարձել են Սահմանադրություն, այսպես են լինելու: Կարող են լինել որոշակի անհարթություններ, որոշակի թեթև խնդիրներ առաջանալ, բայց մենք համակարգ ենք փոխում, նոր համակարգ ենք ստեղծում, և այդ պարագայում անհարթությունները, այդ եղած փոքր խնդիրները, կարծում եմ, որևէ խոչընդոտ չեն և չեն կարող դառնալ խնդիրներ: Մարդ մի տուն է կառուցում, հարյուրավոր խնդիրներ են առաջանում, հետո մտքին դնում է երկրորդը կառուցել իր սխալների, իրեն դուր չեկածի վրա, իսկ մենք պետության կառավարման համակարգ ենք փոխում, և բոլորս այստեղ պետք է շատ համոզված լինենք: Մի քանի խոսք, ընդամենը երկու բառ այս օրերին հետաքրքրություն ներկայացնող մյուս հարցերի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալու և դաշինքներ ձևավորվելու մասին: Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը, իսկ ինչ վերաբերում է դաշինքների կազմավորմանը կամ քաղաքական տարբեր ուժերի մասնակցությանը ընտրապայքարին, ինչպես ասացի՝ դրական երևույթ եմ համարում: Մյուս հարցը առավել քան ծիծաղելի է. ուղղակի զավեշտական են այն փորձերը, որ անում են մարդիկ՝ ցանկանալով ներկայացնել, թե Հանրապետականից արտահոսք կա: Ի՞նչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է. միայն վերջին մի քանի ամիսներին մեր կուսակցությանը […]

Խնդիրը ներսահմանադրական անհամապատասխանության պատճառով է. Դավիթ Հարությունյանի պարզաբանումը

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը անդրադարձել է ընտրությունների օրվա հետ կապված նախագահի հրամանագրին եւ դրա հետ կապված հարցերին։ Նախարարը «Արմենպրես»- ին տրամադրած պարզաբանման մեջ նշել է, թե ինչու ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը պետք է անցկացվի 2017 թվականի ապրիլի 2-ին: «ՀՀ Նախագահը, հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածը, 2016թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել է 2017թ. ապրիլի 2-ին: ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 5-րդ հոդվածի երկրորդ մասը սահմանում է, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը (այդ թվում՝ ՀՀ Նախագահի հրամանագրերը) պետք է համապատասխանեն ՀՀ օրենքներին և սահմանադրական օրենքներին: ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է և ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից (այսինքն՝ 2017 թվականի մայիսի 31-ից) ոչ շուտ, քան 60 օր, և ոչ ուշ, քան 50 օր առաջ (ապրիլի 1-ից մինչև 11-ն ընկած ժամանակահատվածում): Այս իրավանորմերի համադրությունից հետևում է, որ ՀՀ Նախագահի հրամանագիրն ընդունվել և հրապարակվել է սահմանադրական օրենքին՝ ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան: Անդրադառնամ նաև մյուս հարցին՝ արդյո՞ք ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը: Կա մոտեցում, ըստ որի 2017թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները պետք է անցկացվեն ոչ թե 2017 թվականի ապրիլի 2-ին, այլ ապրիլի վերջին տասնօրյակում, քանի որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների անցումային դրույթների համաձայն՝ պետք է առաջնորդվել, ոչ թե նոր Սահմանադրության 91-րդ հոդվածով, այլ 2005 թվականի ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգավորումներով: Այս մոտեցումը փորձ է արվում հիմնավորել այն հանգամանքով, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրության անցկացման ժամանակահատվածը կանխորոշող՝ ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 91-րդ հոդվածի 1-ին մասը ՀՀ Սահմանադրության 209-րդ հոդվածի 3-րդ մասում առկա կարգավորման համաձայն դեռ ուժի մեջ չի մտել, հետևաբար, չի կարող կիրառվել: Թվացյալ խնդիրն իրականում առաջացել է ներսահմանադրական անհամապատասխանության պատճառով. հենց ՀՀ Սահմանադրության անցումային դրույթների 209-րդ հոդվածի 3-րդ մասում 91-րդ հոդվածի ներառումն է պատճառ դարձել այդ ներսահմանադրական անհամապատասխանության: Այդ կապակցությամբ, կարծում եմ, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի շարք կարևոր հանգամանքների վրա. Ի տարբերություն 1995 և 2005 թվականների խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությունների, 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությունը 89-րդ հոդվածով սահմանել է ՀՀ Ազգային ժողովի ընտրական համակարգը, որն էականորեն տարբերվում է նախկինում կիրառված համակարգերից: ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի հիման վրա ՀՀ Ազգային ժողովի նոր ընտրակարգն առաջին հերթին պետք է ապահովի՝ ա. միայն համամասնական ընտրակարգով ընտրությունների լիարժեք կազմակերպումը, բ.  ընտրության և քվեարկությունների գործընթացի լիարժեք վերահսկելիությունը, ինչը ենթադրում է նաև տեղամասային քվեարկության արդյունքների չեղյալ համարելու և վերաքվեարկություն կազմակերպելու հնարավորություն, որից հետո միայն կարող են ամփոփվել ընտրությունների արդյունքները, գ. ընտրության արդյունքներում խորհրդարանական կայուն մեծամասնության չձևավորման պարագայում քաղաքական կոալիցիայի ձևավորման հնարավորություն, դ. կայուն խորհրդարանական մեծամասնության և կոալիցիայի չձևավորման պարագայում ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլի կազմակերպում: Այս բոլորը ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված հաջորդայնությամբ կարող են իրականացվել, և ընտրական գործընթացի բնականոն ընթացքը կարող է ապահովվել միայն այն դեպքում, երբ ընտրություններն անցկացվեն ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 60 օր և ոչ ուշ, քան 50 օր առաջ: Այսպիսով, հաշվի առնելով նոր ընտրական համակարգին բնորոշ մի շարք հնարավոր գործընթացներ (օրինակ՝ կոալիցիաների ձևավորման ժամկետները, ընտրությունների երկրորդ փուլի իրականացման հնարավորությունը, ընտրությունների արդյունքների բողոքարկման արդյունքում վերաքվեարկությունը և այլն) ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածով նախատեսվել է հենց 60 օր և 50 օր ժամանակացույցը, որի պայմաններում միայն հնարավոր կլինի ապահովել օրենսդիր իշխանության հաջորդայնությունը և չառաջացնել իշխանության վակուում: Իրավական բովանդակության տեսանկյունից պարզ է դառնում, որ ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը լիարժեք համապատասխանում է հենց այս պայմաններին և դրանով նախատեսված կառուցակարգերը (այդ թվում՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված ժամանակացույցը) ուղղակի բխում են ՀՀ Սահմանադրության համակարգային մեկնաբանությունից: Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության բովանդակային անհամապատասխանությանը, ապա մեր կարծիքով, այն հաղթահարվում է ՀՀ Սահմանադրության ինքնաբավության և սահմանադրական տեքստի ներքին միասնության երաշխավորման սկզբունքի կիրառմամբ, երբ անհամապատասխանության դեպքում գերապատվությունը տրվում է ոչ թե զուտ ընթացակարգային- կազմակերպական սահմանադրական կարգավորումներին, այլ ժողովրդավարական պետության հիմք հանդիսացող կարևորագույն նշանակություն ունեցող սահմանադրական նորմերին և սկզբունքներին: Փաստորեն, տվյալ պարագայում միայն դոգմատիկ պոզիտիվիստական մոտեցումից խուսափելով՝ հնարավոր կլինի արդյունավետ իրացնել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված առանցքային նյութական դրույթները. դրանք են՝ ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով նախատեսված ՀՀ քաղաքացիների ակտիվ և պասիվ ընտրական իրավունքը, 75-րդ հոդվածով նախատեսված իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր օրենսդրությամբ սահմանելու պարտավորությունը և 89-րդ հոդվածով նախատեսված նոր ընտրական համակարգի արդյունավետ իրացման պարտավորությունը: Հետևաբար, ՀՀ Ազգային ժողովը, գործնականում 3/4-ից ավելի ձայների մեծամասնությամբ ընդունելով ՀՀ ընտրական օրենսգիրքը, դրանում իրացնելով ընտրական նոր համակարգի սահմանադրական պահանջները, հնարավորություն է տվել ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ սահմանված՝ ՀՀ Ազգային  ժողովի ընտրական համակարգի իրականացումը, ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի իրավական բովանդակությունից բխող դրույթների պատշաճ իրականացումը և խուսափել ընդհուպ հնարավոր սահմանադրական ճգնաժամից»,- նշված է պարզաբանման մեջ:

Կառավարությունն ստեղծում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն (լրացված)

տեղադրվել է ժամը 12։29- ին վերջին լրացումը՝ ժամը 18։42- ին Կառավարությունն այսօր իր նախավերջին նիստն է անցկացրել: Այն ոչնչով նախորդներից չի տարբերվել՝ սկսվել է հանձնարականներով, աչքի է ընկել օրակարգում ընդգրկված հարցերի առատությամբ: Վարչապետ Կարեն Կարապետյանը  հանձնարարել է նաև ամփոփել և հաշվետվություններ ներկայացնել 2016թ. վերաբերյալ, վերանայել 2017թ. միջոցառումների ծրագրերն ու գերակա խնդիրները:  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին գործադիրի ղեկավարը հանձնարարել է  ավարտել մարզերի անձնագրի ձևավորումը, որտեղ կամրագրվեն մարզը բնութագրող ցուցանիշները: Նախատոնական տրամադրություն՝ զարդարված տոնածառի տեսքով,  ու տրված հանձնարարականներն ի մի բերելու հորդոր: Այսօր չխախտվեց ավանդույթն ու կառավարության նիստն  սկսվեց վարչապետ Կարեն Կարապետյանի  հանձնարականներով: Մինչև տարեվերջ կամփոփվեն  նախորդ հանձնարարականները, կներկայացվեն նաև գերատեսչությունների  2017թ. գերակա  խնդիրներն ու ծրագրերը: Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը  մինչև տարեվերջ կհետևի, որպեսզի  մարզերի   անձնագրերի ձևավորման գործընթացն ավարտվի: Արտաքին գործերի նախարարությունն էլ հանձնարարություն ունի:  Զբոսաշրջության պետական կոմիտեն ու Քաղավիացիայի վարչությունը առաջարկել են վիզաների հայեցակարգ մշակել: Վարչապետի հանձնարարականով  արտաքին գործերի նախարարությունը ոչ միայն այս հարցը կքննարկի, այլ նաև համեմատություններ կանցկացնի, թե ինչպես են  հարևան երկրներում այդ գործընթացը կազմակերպում: Չխախտվեց նաև կառավարության նիստի օրակարգում առանձնացված քննարկվող ու չքննարկվող նախագծերի ներկայացման ավանդույթը: Քննարկվող նախագծերի մասին.  ՀՀ կառավարությունը հաստատեց «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և գործադիր տնօրեն նշանակելու նախագիծը:  Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ,   ստեղծվելու է նաև հոգաբարձուների խորհուրդ, որի անդամ ի պաշտոնե կլինեն վարչապետը, տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների նախարարները: Հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներից 2-ը նշանակվելու են ՀՀ պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչներից՝ ՀՀ վարչապետի կողմից՝ Գործադիր տնօրենի առաջադրմամբ, 6-ը՝ մասնավոր հատվածից: Վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքով՝ իրենք չափազանց կարևորում են   այս ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը։ «Դա այն հարթակն է, որտեղ ձևավորվելու է մեր տեսլականը, մեր հորիզոնները, թե ինչպես ենք պատկերացնում մեր երկրի տնտեսության զարգացումը՝ ըստ ոլորտների, մակրոցուցանիշների, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման, ներդրումների»: Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի նախագծին: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի  պարզաբանմամբ, պայմանագիրը հանդիսանում է միջպետական, որի կողմերն են ԵԱՏՄ անդամ պետությունները: «Մաքսային օրենսգրքի ընդունման հիմնական նպատակը ԵԱՏՄ-ում միասնական մաքսային կարգավորման ապահովումն է, որը ներառում է ԵԱՏՄ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, ԵԱՏՄ մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս դրանց գտնվելու և օգտագործման կարգի ու պայմանների, ԵԱՏՄ մաքսային տարածք ապրանքների ներմուծման, ԵԱՏՄ մաքսային տարածքից դրանց արտահանման, ժամանակավոր պահպանման և այլ գործառնություններ», -ասաց Հարությունյանը: Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորեց փաստաթուղթը. «Այն բավականին դժվար է ծնվել։ Պետք է առավելագույնս ադապտացնել մեր գործող օրենքներին և կիրառման գործընթացը շատ մատչելի դարձնել»: «Մաքսային օրենսգրքում ֆիքսվել է նաև մեր ազատ տնտեսական գոտին՝ Իրանի սահմանի վրա»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ  Եվրասիական միության երկրները պայմանավորվել են սահմանափակել այդ դաշտը:   ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը կազմված է 9 բաժիններից, 61 գլուխներից և 464 հոդվածներից: ԼՂՀ-ում Մատենադարան՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի մասնաճյուղ կստեղծվի, պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի «Մ. Արամյանցի տուն (ամառանոց)» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ կճանաչվի:  

Դավիթ Հարությունյանը պատասխանել է խորհրդարանական ընտրությունների օրվա հետ կապված Էլինար Վարդանյանի բաց նամակին

Հարությունյանը պարզաբանել է, թե ինչու ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը պետք է անցկացվի 2017 թվականի ապրիլի 2-ին: «Արմենպրես»-ին տրամադրված Հարությունյանի պարզաբանումը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Կառավարությունն առաջարկել ԱԺ արտահերթ նիստ գումարել

Կառավարության այսօրվա նիստում նաև որոշում է կայացվել Ազգային ժողովին առաջարկել արտահերթ նիստ գումարել: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ առաջարկվում է ԱԺ-ին արտահերթ նիստ գումարել փետրվարի 14-ին՝ ժամը 12:00-ին: Նիստը կհրավիրվի «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու մի շարք այլ օրակարգային հարցեր քննարկելու վերաբերյալ:

Ընտրությունները տեսանկարահանելու նպատակով կառավարությունը հատկացրեց անհրաժեշտ միջոցներ

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ հատկացված գումարից 84 մլն 615 հազար դրամը կուղղվի վարչական սարքավորումներ ձեռք բերելուն, իսկ 209 մլն դրամը՝ տեսահսկման համակարգերի ձեռքբերման համար առաջացած հարկային պարտավորությունների մարմանը:

Ընդդիմադիրները մտադիր են վիճարկել ընտրությունների օր, թե ոչ

Մինչ քաղաքական ուժերն ու գործիչները քննարկում են, թե ով ում հետ է գնալու ընտրության,  անորոշ է մնում ընտրությունների օրվա փոփոխման  հարցը:  Հանրապետության նախագահի հայտարարությանը, թե չի բացառվում ապրիլի 2-ին նշանակված ընտրությունները 4-5 օրով հետաձգելը, հետևեց  կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի պարզաբանումը: Դավիթ Հարությունյանը իրավական տարբեր փաստարկներ ներկայացնելով  հիմնավորում  է, որ  ընտրությունները պետք է անցկացվեն ապրիլի 1-ից մինչև 11-ն ընկած ժամանակահատվածում: Արդյո՞ք փաստարկներն  ընդունելի են այն ուժերի համար, որոնք սահմանադրականության խնդիր են  տեսնում:     Դավիթ Հարությունյանը պարզաբանել է, թե ինչու Ազգային ժողովի հերթական ընտրությունները  պետք է անցկացվեն 2017 թվականի ապրիլի 2-ին: Նախարարը նախ բացատրել է, որ հանրապետության նախագահի հրամանագիրն ընդունվել է  Ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի հիման  վրա: Իսկ դրա 1-ին մասը նախատեսում է, որ ԱԺ հերթական ընտրությունն անցկացվում է գործող խորհրդարանի  լիազորությունների ավարտից՝ այսինքն՝ 2017 թվականի մայիսի 31-ից ոչ շուտ, քան 60 օր, և ոչ ուշ, քան 50 օր առաջ:   Այսինքն՝  ընտրությունները, ըստ Ընտրական օրենսգրքի պահանջների, պետք է անցկացվեն ապրիլի 1-ից մինչև 11-ն ընկած ժամանակահատվածում: Քաղաքական այն ուժերը, որոնք սահմանադրականության խնդիր են տեսնում, նշում են, որ Ընտրական օրենսգրքի  այդ հոդվածը հակասում է Սահմանադրությանը: Ավելի ստույգ նշում են, որ ընտրությունների  անցկացման ժամանակահատվածը կանխորոշող նոր Սահմանադրության  դրույթը դեռ ուժի մեջ չի մտել, հետևաբար, չի կարող կիրառվել, ուստի հարցը պետք է կարգավորվի հնով: Դավիթ Հարությունյանը ըստ էության չի հերքում, որ խնդիր կա և սա որակում է որպես  ներսահմանադրական անհամապատասխանություն, բայց  ուշադրություն է հրավիրում մի քանի  հանգամանքների վրա, որոնք բնորոշ են նոր ընտրական համակարգին: «Հաշվի առնելով նոր ընտրական համակարգին բնորոշ մի շարք հնարավոր գործընթացներ (օրինակ՝ կոալիցիաների ձևավորման ժամկետները, ընտրությունների երկրորդ փուլի իրականացման հնարավորությունը, ընտրությունների արդյունքների բողոքարկման արդյունքում վերաքվեարկությունը և այլն) ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածով նախատեսվել է հենց 60 օր և 50 օր ժամանակացույցը, որի պայմաններում միայն հնարավոր կլինի ապահովել օրենսդիր իշխանության հաջորդայնությունը և չառաջացնել իշխանության վակուում»: Դավիթ Հարությունյանի ներկայացրած պատասխանը իրականում Սահմանադրության մեկնաբանություն է, և ոչ թե իրավական հիմնավորում։ Այսպես են գնահատում  կառավարության ներկայացուցչի պարզաբանումները «Համախմբում» կուսակցությունում: Հիշեցնեմ՝ հենց այս կուսակցության փոխնախագահ, նաև ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն էր  հանրապետության նախագահին ուղղված բաց նամակ հրապարակել, որում բարձրացրել էր ընտրությունների օրվա նշանակման սահմանադրականության հարցը: Կուսակցության մամուլի պատասխանատու Արեգնազ Մանուկյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ  առայժմ քննարկում են Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու հարցը «Կուսակցության դիրքորոշումը կներկայացնենք առաջիկա օրերին: Խոսքը հատկապես ՍԴ դիմել-չդիմելու մասին է: Իսկ Դավիթ Հարությունյանի պատասխանը, արդեն նշվել է, համարում ենք ոչ թե իրավական հիմնավորում, այլ Սահմանադրության մեկնաբանություն: Սահմանադրության մեկնաբանություն ներկայացնելու իրավունք որևէ մեկը չունի՝ ոչ կառավարության ներկայացուցիչը, ոչ էլ ես»: ՀԱԿ-ում նույնպես դեռ մտածում են՝ դիմե՞լ Սահմանադրական դատարան, թե՞ ոչ: Արամ Մանուկյանն ասում է՝ համոզված են, որ իրավական կազուս կա, բայց հարցը դեռ քննարկում են: Արամ Մանուկյանը, ի դեպ, իրենց մտահոգության բարոյական մասը համարում է փարատված : Հանրապետության նախագահի այն հայտարարությունը, թե քաղաքական լայն կոնսենսուսի դեպքում դեմ չէ ընտրությունների օրը տեղափոխելուն, Մանուկյանը արձագանք է համարում հենց  ընդդիմադիրների մտահոգություններին: Կարծում է՝ խնդիրն արդեն իրավական հարթությունում է:

ՍԴ դիմելու համար 27 ստորագրություն է անհրաժեշտ

Հայ ազգային կոնգրեսն այսօր հայտարարել է, որ  ստորագրահավաք  է սկսում ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու հարցը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար: ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների 1/5-ի ստորագրությունը: Կհաջողվի արդյոք հավաքել առնվազն 27 ստորագրություն  թե ոչ,  առայժմ պարզ չէ: Քաղաքական դաշտում ընտրությունների օրվա փոփոխության հարցի շուրջ թվացյալ համաձայնություն կա: Բայց ճանապարհները, որոնցով քաղաքական ուժերը պատկերացնում են հանգուցալուծումը, կարծես թե տարբեր են:   Գնացող խորհրդարանի անդամները մտածում են առաջիկա խորհրդարանի ձևավորումը օրինական հիմքերից սկսելու մասին: Այսպես են հիմնավորում ՍԴ դիմելու նախաձեռնությունը Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչները: Փաստարկները, որոնք  ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու իրավական հիմքերի մասին, ընդդիմադիրներին չեն համոզել: Նրանք կարծում են, որ ընտրությունների օրը հաշվարկվել ու նշանակվել է 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների` դեռևս ուժի մեջ չմտած հոդվածով, մինչդեռ պետք է կիրառվեր 2005-ի սահմանադրական կարգավորումը, և ընտրությունները պետք է նշանակվեին ապրիլի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում: «Թող Սահմանադրական դատարանը որոշի, թե ով է այս հարցում ճիշտ»: Որպեսզի Սահմանադրական դատարանը որոշի, նախ պետք է դիմում ստանա, իսկ որպեսզի դիում ստանա,  անհրաժեշտ է, որ դրա տակ լինի  առնվազն 27 պատգամավորի ստորագրություն:  Սա նշանակում է, որ ՀԱԿ-ի նախաձփեռնությունը պետք է պաշտպանեն ընդդիմադիր մյուս խմբակցությունները, քանի որ ՀԱԿ-ը միայն 7 պագամավոր ունի: Մյուս ընդդիմադիրները դեռ քննարկում  են հարցը: ԲՀԿ-ն, օրինակ,  երկակի մոտեցում ունի: Խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասում է՝  իրենք կողմ են իրավական գործընթացներին: «Եվ պաշտպանելու ենք սահմանադրագետների  այն վեճը, որի արդյուքնում կգան հստակ եզարակցության»: Այս մոտեցմամբ հանդերձ՝ ԲՀԿ-ն առաջարկում է կշռել , թե որն է ավելի կարևոր՝ օրվա փոփոխությունը թե ազատ ու արդար ընտրություններ անցկացնելը: Համարյա նույն դիտարկումն է անում  «Ժառանգություն» խմբակցությունից Ռուբեն Հակոբյանը: Խնդիրը ոչ նթե ձևն է, այլ բովանդակությունը՝ ասում է պատգամավորը: « Մի քիչ ձևական է, արհեստական է, որովհետև եթե ընտրությունները պետք է կեղծվեն, ապա կարևոր չէ դա կլինի ապրիլի 2-ին, թե ապրիլի 22-ին»: Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ  օրվա խորհուրդը նկատի ունենալով հենց ապրիլի 2-ին արդար ընտրություններ անցկացնելը  հարգանքի տուրք կլինի  մեր հերոսների հիշատակին: Ի դեպ  այս առաջարկը  Հակոբյանը պատրաստվում է գրավոր ներկայացնել խորհրդարանական ուժերին: Դա կլինի հատուկ հուշագիր կամ մեմորանդում, որով ընտրության մասնակից ուժերը կամրագրեն արդար ընտրություններ անցկացնելու իրենց պատրաստակամությունը: «Այդ մեմորանդումը պետք է ստորագրեն բորոլրը, և առաջին հերթին քաղաքական մեծամասնությունը»: Քաղաքական մեծամասնությունը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի խոսքով վստահեցնում է՝ « Բոլոր քաղաքական ուժերի համաձայնության դեպքում մենք պատրաստ ենք օրը վերանայելու: Մնացածը  ձեր սահմանադարական իրավուքների շրջանակում է»: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ նշեց, որ եղել են մասնագետների բացատրությունները տվյալ որոշման  մասին. «Բացի դրանից, հնչել է նաև ՀՀ նախագահի մոտեցումն այն մասին, որ սկզբունքային չէ խնդիրը, և քաղաքական ուժերի համաձայնության դեպքում՝ մենք պատրաստակամ ենք օրը վերանայելու»։ Այս պահին  ձևաթղթի տակ ստորագրել է 11 պատգամավոր, ՀԱԿ-ից բացի  ԲՀԿ-ի մասն կազմող Հմախմբում կուկսացության 4 պատգամավորները: ԲՀԿ-ի մյուս մասը, ինչպես նաև ՕԵԿ-ը դեռ քննարկում է հարցը: ՀՅԴ-ն հստակ գիտի, որ նախաձեռնությունը չի պաշտպանելու:

ՀՎԿ երիտթևը նոր առաջնորդ ունի

Այսօր տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության երիտասարդակն միության վարչության նիստը, որտեղ որոշում է կայացվել ոչ պարկեշտ վարքագծի պատճառով Դավիթ Հարությունյանին հեռացնել ՀՎԿ երիտմիությունից, հետևաբար նաև կուսակցությունից:

Հայտնի են զինծառայողներին հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակվեցին Վիգեն Սարգսյանն ու ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ ձևավորելու անհրաժեշտությամբ: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է խորհրդի ինն անդամներից երեքին: Մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության ձեռքբերման դեպքում միանվագ կփոխհատուցվի 10 միլիոն դրամ: Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում միանվագ՝ 5 միլիոն դրամ, այնուհետև կլինեն ամենամսյա վճարներ: Մասնավորապես, սպայական անձնակազմի դեպքում մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում կփոխհատուցվի 300 հազար դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության համար՝ 200 հազար դրամ: Ենթասպայական անձնակազմի համար կփոխհատուցվի համապատասխանաբար 250 հազար և 150 հազար, շարքային անձնակազմի համար, համապատասխանաբար, 200 հազար դրամ և 100 հազար դրամ: Բոլոր այս դեպքեր ում, եթե զինծառայողն ունի երեք կամ ավելի երեխա, ապա ի հավելումն այս գումարների, ամսական կվճարվի ևս 100 հազար դրամ: Ֆինանսական միջոցները կձևավորվեն յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ դրոշմանիշային միջոցներից, հատուկ այդ նպատակով թողարկվող արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից և նվիրատվություններից, ինչպես նաև՝ վերը նշված աղբյուրներից հավաքագրված միջոցների կառավարման (ներդրման) արդյունքում ստացվող եկամուտներից:

Տիգրան Մուկուչյանն ու Դավիթ Հարությունյանը ներկայացնում են ընտրողների գրանցման սարքերի վերաբերյալ տեղեկություններ (Ուղիղ)

ՀՀ ԿԸՀ-ն այսօր` փետրվարի 17-ին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին է ներկայացնում տեղեկություններ փետրվարի 12-ին Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա եւ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների փորձարկման վերաբերյալ:

ԱԺ ընտրությունների օրը փոխելու հարցով քննարկումներ կսկսվեն գրանցված քաղաքական ուժերի հետ. Դավիթ Հարությունյան

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ ընտրությունների օրը փոխելու որոշում պետք է կայացնեն ընտրություններին մասնակցելու հայ ներկայացրած բոլոր քաղաքական ուժերը:

Դավիթ Հարությունյանը հորդորում է ընտրակաշառքի առաջարկ ստանալու դեպքում դիմել իրավապահներին

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ընդգծեց, որ ոստիկանությունը չի կարող ներխուժել հանցավոր համագործակցության եկած երկու անձանց հարաբերությունների մեջ, եթե նրանցից մեկն ահազանգ չի ներկայացրել:

Երեք օր՝ նախագծի լրացուցիչ քննարկման համար

Առաջարկությունները  կարգավորել  օրենքո՞վ, թե՞ կառավարության որոշումներով։ «Դատախազության մասին» օրենքում արդարադատության նախարարության առաջարկած լրացումների օրինագիծն  այսօր կառավարությունում Քննչական կոմիտեից նախագահ Աղվան Հովսեփյանի ի ու արդարադատության նախկին ու ներկա նախարարների՝ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի միջեւ ակտիվ քննարկման առարկա է դարձել: Չնայած նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն առաջարկել էր նախագիծը հանել կառավարության նիստի օրակարգից, այդուհանդերձ, վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկով, այն հաստատվել է, թեեւ, ըստ պայմանի, երեք օր կքննարկվի: Գործադիրն այսօր հանրությանը հուզող մեկ այլ նախագիծ էլ է հաստատել: Առարկություն կառավարության նիստի սկզբում՝ ՀՀ  քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանից: Հայաստանի երկարամյա նախկին գլխավոր դատախազն  առաջարկում էր նիստի  օրակարգից հանել առաջին իսկ հարցը՝  «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Հովսեփյանը  նախագծից տեղյակ չէր, պնդում էր՝ «Մեզ չի ուղարկվել նախագիծը, Հայաստանում կա չորս քննչական մարմին, որոնցից ոչ մեկին նախագիծը չի ուղարկվել: Նախագիծը վերաբերվում է  մեր աշխատանքի կարգավորմանը»: Արդարադատության նախկին նախարար, կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը հստակեցրեց՝ «նախագիծը արդարադատության նախարարությունն է ներկայացրել, հարցը քննարկվել է նախարարարական կոմիտեի նիստում»: «Բոլոր մարմինները ստացել են, դա ուղարկվում է մեյլով՝ տարիներ շարունակ: Եթե որևէ մեկը առարկություն ունի, գալիս է կոմիտեի նիստի, ներկայացնում է այդ հարցը: Ես կառաջարկեմ նախագիծը օրակարգում պահպանել»: Մոտ չորս րոպե  նախկին գլխավոր դատախազն ու արդարադատության նախկին նախարարը վարչապետի ու կառավարության անդամների  ներկայությամբ  քննարկում էին նախագիծն  օրակարգից հանել-չհանելու  նպատակահարմարությունը:  Նախագիծն օրակարգում մնաց միայն վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկից հետո միայն. «Պարոն Հովսեփյան, քանի օր ժամանակ է պետք, քանի որ մենք ունենք որոշակի ժամկետների սահմանափակում:  Պարոն վարչապետ, մենք պատրաստ ենք քննարկման, մեկ -երկու օրը բավարար է: Այդ դեպքում մենք այսօր հարցը կլսենք, երեք օր լրացուցիչ կտանք քննարկման համար»: Պարզվեց, որ  ներկայացված նախագիծն էլ Աղվան Հովսեփյանի «սրտով»  չէր:  Հովսեփյանն առաջարկում էր փոփոխություններն ամրագրել ոչ թե օրենքով, այլ՝ կառավարության որոշումներով: Մինչդեռ, արդարադատության նախարարությունը օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել , ըստ որի՝ գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի`մինչև ապրիլի 1-ը, պետք է հրապարակի հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում իր կայքէջում: Հաղորդումը պետք է պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:  Նախարարությունն առաջարկում է կոռուպցիոն  բնույթի  հանցագործությունների  վերաբերյալ  տեղեկատվությունը առանձին հրապարակել: Սա՝ հանրության հետաքրքրությունը  բավարարելու նպատակով:  Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի տեղեկացմամբ. «Հակասահմանադրական կարգավորում կանենք, եթե որևէ պարտավորություն սահմանենք ոչ թե օրենքով, այլ՝ կառավարության որոշմամբ, կամ այսպես ասենք, պրակտիկայով»: Այստեղ էլ Քննչական կոմիտեի նախագահ նախկին  գլխավոր դատախազն  առարկություններ ուներ: Բանավեճն իրավական գիտելիքների հարթություն  տեղափոխվեց: «Կարգավորվող առարկան ընդամենը հանցագործության մասին  ինֆորմացիա տրամադրելու մեջ է»,- հստակեցնում էր Աղվան Հովսեփյանը.«Մեթոդական ուղեցույց հասկացությունը «Իրավական ակտերի մասին» օրենքում  գոյություն չունի, նման իրավական ակտ գոյություն չունի: Դատախազությունը իրավունք  չունի  նորմատիվ ակտ ընդունելու, որը պարտադիր լինի նախաքննության մարմնի համար: Օրենքով այս հարցը կարգավորելու անհրաժեշտություն չկա»: Այս բանավեճն էլ ավարտվեց Կարեն Կարապետյանի միջամտությունից հետո միայն, չնայած կողմերը մնացին իրենց կարծիքին: Մինչև  այս տարվա հունվարի 1- ը յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ գումարի դրամագլուխը հնարավոր էր տնօրինել  ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի քան ամսական 25000 դրամը: Գումարը  հնարավոր է օգտագործել   հիփոթեքային վարկի տոկոսագումարի, ուսման վարձի վճարման,  գյուղատնտեսական սուբսիդավորվող  վարկերի մարման ու հեռավոր, սահմանամերձ  բարձր լեռնային համայնքներում  անշարժ գույք ձեռք բերելու նպատակով: Այսօր  հաստատված նախագծով,  իրավական այս  նորմը կգործի մինչև  2017թ դեկտեմբերի 31-ը:

Իշխանությունը պատժո՞ւմ է Դավիթ Հարությունյանին

Քաղաքական գործընթքցներին զուգահեռ Հայաստանում նաև տնտեսական ուշագրավ իրադարձություններ են կատարվում: Դրանք այս պահին հանրային ուշադրությունից դուրս են մնում, սակայն հետագայում կունենան նաև քաղաքական հետևանքներ:

Տեխնիկական բոլոր թերությունները կշտկվեն.Դավիթ Հարությունյան

տեղադրված 15.01-ին լրացված 16.41-ին Հինգ կուսակցությունների և չորս դաշինքների կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած ընտրությունների առաջադրման փաստաղթերի համաձայն՝ համապետական ցուցակներում ընդհանուր ընդգրկված է 1539, իսկ տարածքային ցուցակներում՝ 1191 մարդ: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Ըստ ցուցակների վերլուծության՝ տարածքային ընտրական ցուցակներով, որն ավելի շատ հայտնի է որպես ռեյտինգային ցուցակ, ամենաշատ թեկնածուներ առաջադրվել են Կոտայքի մարզում՝ 110 քաղաքացի: Ռեյտինգային ցուցակներով ամենաքիչ թեկնածուներ առաջադրվել են Արագածոտնում ու Տավուշում՝ յուրաքանչյուր մարզում 60 մարդ:     Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասում է, որ տեխնիկան բոլոր թերությունները կապված ընտրությունների ընթացակարգի հետ լուծված են լինելու: Այս խոստումից հետ Դավիթ Հարությունյանը ներկայացնում է, թե ինչ թերություններ են արձանագրվել Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա եւ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ՝  ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները փորձարկելու ժամանակ: «Խնդիրների առաջին խումբը վերաբերում է վերահսկողությանը: Օրինակ, կրկնակի քվեարկության ժամանակ կարմիր նշան է ցույց տալիս, իսկ եթե սխալ տեղամաս է, դեղին լույս է վառվում: Անհրաժեշտություն կար, որ այդ նշանները մեծացվեն: Դիտորդների առաջարկով լույսը վառվելիս կհնչի նաեւ ձայնային ազդանշանը: Եթե անձնագիրը խազով է կամ մաշված, սարքը չի կարդում, առաջարկություն եղավ, որ կրկին ձայնային ազդանշան լինի»: Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Հայաստանում առաջին անգամ փորձարկվեցին տեխնիկական սարքավորումները: Այսպես, ապրիլի 2-ին ընտրողը մոտենալու է մասնագետին, ներկայացնելու անձը հաստատող ցանկացած փաստաթուղթ` անձնագիր, նույնականացման քարտ կամ կենսաչափական անձնագիր: Մասնագետը փաստաթուղթն անցկացնելու է սարքի միջով եւ ընտրողի տվյալները հայտնվելու էն էկրանին, դրանից էլ պարզ է դառնալու` ընտրողն առաջին անգա՞մ է մասնակցում քվեարկությանը, եկել է կրկնակի՞ քվեարկության, թե՞ ընդհանրապես այդ տեղամասի ընտրող չէ: Եթե ընտրողն իսկապես եկել է առաջին անգամ քվեարկության, էկրանին կանաչ լույս է վառվելու, ընտրողից վերցվելու է մատնահետք, որից հետո սարքն արդեն կտպի կտրոնը, որի միջոցով էլ անձը կմասնակցի քվեարկությանը: Կտրոնի վրա պատկերված է տվյալ անձի լուսանկարը: Եթե ընտրողը եկել է կրկնակի քվեարկության, կարմիր լույս է վառվելու էկրանին եւ մասնագետը պարտավոր է անմիջապես ոստիկանություն հրավիրել: Եթե պարզվում է, որ անձը տվյալ ընտրական տեղամասի ընտրող չէ, դեղին լույս է վառվելու, որից հետո անձը պարտավոր է լքել տարածքն ու գնալ ընտրության այնտեղ, որտեղ հաշվառված է: Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ նշում է, որ ընտրական գործընթացի իրազեկման աշխատանքները դեռ շարունակվում են. կլինեն նոր ուղեցույցներ, նոր պաստառներ բոլոր տեղամասային կենտրոններում, որոնք նախատեսված կլինեն ընտրական գործընթացների մասնակիցների` վստահված անձանց, դիտորդների, թեկնածուների, կուսակցությունների, ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Մուկուչյանը նաև ներկայացրեց քվեատուփի նոր մշակված նմուշային տարբերակը, ասաց, որ շատ էին խնդիրները` կապված արկղի տեղադրման վայրի հետ, թե որտեղ են գցվելու չօգտագործված քվեաթերթիկները: Բայց օրենքը հստակ սահմանել է՝ չօգտագործված քվեաթերթիկների համար  նախատեսված  առանձին արկղը պետք է  լինի քվեատուփի մեջ։ Իսկ արդյո՞ք անփոփոխ  կմնա ընտրությունների անցկացման օրը։ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս պահին նոր բան ասել չի կարող, քանի որ հանրապետության նախագահն ասել է, որ ընտրություններին մասնակցող ուժերի գրանցումը, այն ժամանակ էլ կսկսվեն քննարկումները։

Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Օրակարգի շրջանակներում ՀՀ ՍԴ նախագահ, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդին հաղորդում է ներկայացրել երկրում իրավական անվտանգության երաշխավորման, սահմանադրական բարեփոխումների օրենսդրական ապահովման հիմնախնդիրների և վերոնշյալ մասնագիտական խորհրդակցական խորհրդի գործունեության մասին: Գագիկ Հարությունյանն իր զեկույցում իրավական անվտանգության երաշխավորման խնդիրը կարևոր և հրատապ է համարել իրավական պետության կայացման ուղի ընտրած բոլոր երկրների համար և միջազգային փորձի համակողմանի ուսումնասիրության հիման վրա ներկայացրել այն սկզբունքային մոտեցումները, որոնք կարող են հիմք հանդիսանալ մեր երկրի իրավական անվտանգության հայեցակարգի մշակման և իրացման համար: Ընդգծելով, որ այս հարցին նման համընդգրկուն մոտեցում ցուցաբերվում է առաջին անգամ, խորհրդակցական խորհրդի նախագահը նշել է, որ հետագա քայլերը մեծապես կնպաստեն Հայաստանում սահմանադրական ժողովրդավարության կայուն երաշխիքների ստեղծմանը: Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների մշակման ու ընդունման ուղղությամբ մինչ այժմ իրականացված, ինչպես նաև սահմանված ժամանակացույցի համաձայն դեռևս իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցի քննարկումից հետո Հանրապետության Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ: ԱԱԽ նիստի օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը խորհրդի անդամներին տեղեկատվություն է ներկայացրել 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների տեխնիկական սարքավորումներով ապահովման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

ՀՀԿ-ականները Դավիթ Հարությունյանին մեղադրել են «կաբինետում նստած» թիմի անդամներին իրար դեմ հանելու մեջ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական ընտրությունների ռեյտինգային այս ընտրակարգը լուրջ դժգոհություն է հարուցել ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունների մոտ, այլեւ հենց Հանրապետական կուսակցության շարքերում:

Մայիսի 8-ի փոխարեն կաշխատեն 20-ին

Կառավարության այսօրվա նիստում աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը փոփոխություն արեց աշխատանքային օրը տեղափոխելու մասին նախագծում։

Հայաստանը` Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության թեկնածու երկիր

2017 թվականի մարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհուրդը հաստատեց Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը և Հայաստանի Հանրապետությանը շնորհվեց ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը դարձավ 52-րդ երկիրը, որը ներդնում է ԱՃԹՆ-ի ստանդարտը: Այս կապակցությամբ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նախագահ Դավիթ Հարությունյանը նշել է. «ԱՃԹՆ-ի ներդրումը կհանգեցնի հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության ապահովմանը և հանրության առջև հաշվետվողականության բարձրացմանը:  Այս գործոններն էական նշանակություն ունեն երկրի գործարար միջավայրի բարելավման համար: Բնական պաշարների արդյունահանման լավ կառավարումը կարող է նպաստավոր լինել երկրի քաղաքացիների համար, և ԱՃԹՆ-ն համապատասխան գործիք է այս նպատակին հասնելու ճանապարհին: ԱՃԹՆ-ի շնորհիվ հսկայական ծավալի տեղեկատվությունը հասանելի կդառնա բոլոր շահառուների համար: Իսկ գործընթացի ամենաարժեքավոր տեսանկյունն այն է, որ բազմաշահագրգիռ կողմերի կայուն ներգրավումը կամրապնդի փոխվստահությունը և համագործակցությունը  բոլոր ներգրավված կողմերի միջև»: ԱՃԹՆ-ն Հայաստանում ստեղծում է հարթակ կառավարության, արդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության փոխհամագործակցության համար, որն ուղղված է արդյունահանող ոլորտի ֆինանսական հաշվետվողականության բարձրացմանը: Կոլումբիայում կայացած ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդի նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը:  

Դիլիջանում ծեծի է ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի հրետանային դիվիզիոնի կապի պետը

Shamshyan.com-ը գրում է.Մեր տեղեկություններով երեկ՝ մարտի 16-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի բնակիչ, 28-ամյա Դավիթ Հարությունյանը ոստիկանության Դիլիջանի բաժին հայտնել է, որ Դիլիջան քաղաքում՝ Մաքսիմ Գորկու փողոցում գործող «Դիլլի» սրճարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իրեն անծանոթ քաղաքացին նախ բաժակով, ապա բռունցքներով հարվածել է իր գլխին:

Յուրաքանչյուր դեպք պետք է մանրամասն ուսումնասիրվի. Դավիթ Հարությունյանը տնօրենների ձայնագրությունների մասին

Վարչական ռեսուրսի չարաշահումը կամ սխալ օգտագործումը, որն ավելի ճիշտ տերմինաբանություն է և օգտագործվում է թե՛ ԺՀՄԻԳ-ի, թե՛ Վենետիկի հանձնաժողովի կողմից, անթույլատրելի երևույթ է:

Ինչպես կձեւավորվի կայուն մեծամասնությունն առաջիկա խորհրդարանում

Նոր ընտրակարգի կարևոր նորամուծություններից մեկը կայուն մեծամասնության ինստիտուտի ներդրումն  է: Այն ենթադրում  է, որ ապագա խորհրդարանում մեկ կուսակցություն, դաշինք կամ կոալիցիա պետք է ունենա մանդատների բացարձակ մեծամասնությունը: Դրա շեմն,  ըստ Ընտրական օրենսգրքի, մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսն է: Քանի որ հաջորդ խորհրդարանում մանդատների թիվը 101 է, սա նշանակում է, որ կայուն մեծամասնությունը ԱԺ-ում պետք է ունենա առնվազն 54 մանդատ: Ինչ է լինում այն դեպքերում, երբ այդքան ձայն որևէ կուսակացություն չի հավաքում կամ ինչ պետք է անեն կուսկացություններn  այդքան ձայն միասին ունենալու համար: Ընտրական օրենսգքրի բարդ սահմանումները «Ռադիոլուրն» է փորձել պարզեցնել:   Ընտրական օրենսգրքի ամենաքննարկված ու թերևս ամենավիճահարույց կետերից մեկը կայուն մեծամասնության ինստիտուտի ներդրումն էր: Հեղինակների փաստարկով՝ նպատակը խորհրդարանական համակարգին բնորոշ ճգնաժամային իրավիճակներըկանխելու մեխանիզմներ ունենալն է, ընդդիմախոսների կարծիքով՝  կայուն մեծամասնությունը քաղաքական մենաշնորհ ունենալու հնարավորություն է տալիս: Թեր և դեմ կարծիքներն այս փուլում  թողնելով մի կողմ ՝ փորձենք հասկանալ, թե ինչ մեխանիզմներ է առաջարկում օրենսգիրքը կայուն մեծամասնության ձևավորման համար: Նախ՝ հիշենք, որ խորհրդարանում հայտնվելու համար կուսակցությունը պետք է ստանա կողմ քվեարկված քվեաթերթիկների 5, իսկ դաշինքը՝  7 տոկոսը: Ի դեպ, թե  ինչպես են բաշխվելու մանդատները, օրենսգիրքը բավական բարդ բանաձև է առաջարկում: Եթե ընթերցեմ, ապա այն կհնչի մոտավորապես  այսպես. յուրաքանչյուր կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է արգելապատնեշը հաղթահարած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, եւ առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվերն են: Չխորանալով բանաձևի մեջ, պարզապես նկատենք. օրենսգքրքի տրամաբանությամբ՝ կայուն մեծամասնությունը խորհրդարանում 54 մանդատն է: Եթե մասնակիցներից որևէ մեկին հաջողվի միանգամից հենց այդքան ՝ 54 մանդատ ձեռք բերել, ապա ընտրական գործընթացը հենց այդ կետում էլ կավարտվի: Սա նշանակում է՝ ԱԺ-ն ձևավորված է: Եթե ոչ, շարունակության 2 սցենար կա: Միջանկյալ տարբերակը՝ եթե ուժերից մեկը ստանա մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը, այսինքն 50+1,  բայց 54 տոկոսից պակաս, ապա կստանա  բոնուսներ՝ լրացուցիչ մանդատներ այնքան, որ մանդատների թիվը հասնի 54-ի: Դավիթ Հարությունյանը հատուկ ընդգծում է, որ բունուսը ի հաշիվ այլ կուսակցությունների չի լինի: Երրորդ սցենարը, որն ըստ  նախագծի հեղինակների, ամենահավանականն է: Մանդատների նախնական բաշխումից հետո  6 օրվա ընթացքում, ընտրական արգելապատնեշները հաղթահարած ցանկացած կուսակցություն, ըստ օրենսգրքի, կարող է քաղաքական կոալիցիա կազմել, բայց  առավելագույնը 2  կուսակցության հետ: Նպատակը մեծամասնությունն ստանալն է, նախապայմանը՝ համաձայնությունը վարչապետի թեկնածուի շուրջ: Մանդատներն այս դեպքում բաշխվելու են նույն ձևով, եթե կոալիցիայի մանդատները 50-ից ավելի են, բայց 54-ից պակաս, ապա կոալիցիան լրացուցիչ մանդատներ է ստանում, այնքան, որ հասնի 54 տոկոսին: Եվ վերջապես երրորրդ տարբերակը. ընտրությունների երկրորդ փուլ: Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկության օրվանից հետո՝ 28-րդ օրը: Ընտրության երկրորդ փուլին մասնակցում են այն երկու կուսակցությունները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ: Երկրորդ փուլին մասնակցող կուսակցությունների շուրջ կարող են ձեւավորվել նոր դաշինքներ: Եթե առավելագույն կողմ ձայներ  ստացած երկու ուժերը միասին նոր դաշինք են կազմում, ապա երկրորդ փուլին մասնակցում է առավելագույն կողմ ձայներ  ստացած, բայց նոր դաշինքի կազմի մեջ չմտած  հաջորդ կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը): Այս կետից ընտրական ցիկլն ըստ էության կրկնվում է: Թե այս տեսական բարդ բանաձևումները գործնականում ինչ արտացոլում են ստանալու, որոշակիորեն կուրվագծվի ապրիլի 3-ին:

Դավիթ Հարությունյանը վարչապետին վստահեցրեց, որ նոր տեսչական մարմինների գործունեությունը չի հանգեցնի կոլեգիալ անպատասխանատվության

Դրանք գործելու են մեկ նոր՝ բնապահպանության և ընդերքի տեսչության մեջ, որը կառավարելու է երկու նախարարությունների կողմից ստեղծված խորհուրդը:

Պահանջներից մեկի բացակայությունը կդիտարկվի որպես հանձնարարականի կատարողականի բացակություն

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վարչապետին զեկուցել է, որ արձանագրվել են դեպքեր, երբ Կառավարության նիստին ներկայացվող հարցերը չեն համապատասխանել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին կամ համապատասխան նախագծերը լրամշակելու համար տրամադրված ժամկետները չեն պահպանվել: Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարել է Կառավարության նիստերի քննարկմանը ենթակա իրավական ակտերի նախագծերը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրությամբ սահմանված պահանջների խստագույն պահպանմամբ և պատշաճ մակարդակով, իսկ դրանք լրամշակելու հանձնարարական ստանալու դեպքում` խստորեն պահպանել տրված ժամկետները։ Կառավարության նիստերի, խորհրդակցությունների և այլ քննարկումների ընթացքում ներկայացվող հանձնարարականների կատարման ժամկետների հաշվարկը դիտարկվում է դրանց հնչեցման պահից իսկ ակնկալվող արդյունքը պետք է ներկայացվեն պատշաճ որակով։ «Պահանջներից մեկի բացակայությունը դիտարկվելու է որպես հանձնարարականի կատարողականի բացակություն»:

Դավիթ Հարությունյանը՝ ՀՀ արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածու

«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններից հետո, տեւական ժամանակ է՝ քաղաքական շրջանակներում եւ մամուլում ՀՀ արդարադատության նոր նախարարի անուններ են շրջանառվում։ 168.am-ի տեղեկություններով, սակայն, այդ պաշտոնում նոր կառավարության ձեւավորումից հետո կնշանակվի ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։

«Ժողովուրդ». Դավիթ Հարությունյանը` արդարադատության նախարար նշանակվելու մասին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնն արդեն մի քանի օր է՝ թափուր է. նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը դարձել է ՀՀ ԱԺ փոխնախագահ: Իսկ հիմա նախարարի հավանական թեկնածուների թվում շրջանառվում է նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի անունը:

Կառավարության առաջարկությամբ ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ

ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին առաջարկելու է հունիսի 8-ին ժամը 11-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:  ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրակարգում կընդգրկվի չորս հարց: Մասնավորապես, ԱԺ քննարկմանը կներկայացվի հակակոռուպցիոն փաթեթը, Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, պետական գույքի մասնավորեցման և համայնքների խոշորացման հարցերը:

Նախարարները վերանշանակվել են. Դավիթ Հարությունյանը նշանակվել է Արդարադատության նախարար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է մի շարք նախարարների նշանակումը հաստատող հրամանագրեր: Ֆինանսների նախարար է վերանշանակվել Վարդան Արամյանը, սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյանը, կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար` Վահան Մարտիրոսյանը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար` Աշոտ Մանուկյանը, գյուղնախարար` Իգնատի Առաքելյանը, պաշտպանության նախարար` Վիգեն Սարգսյանը, տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար` Սուրեն Կարայանը: Արդարադատության նախարար է նշանակվել Դավիթ Հարությունյանն, ով զբաղեցրել էր այդ պաշտոնն 1998-2007 թվականներին, իսկ նախորդ կառավարությունում եղել էր աշխատակազմի ղեկավար-նախարար: Վաչե Գաբրիելյանը նշանակվել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար և փոխվարչապետ:  

«Հրապարակ». Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է՝ նոր «շեֆի» ու կադրային ջարդի սպասումով

«Նոր կառավարության միակ «սյուրպրիզն» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր: Նա այստեղ արդեն աշխատել է՝ 1997-2007թթ., սկզբում փոխնախարարի, ապա նախարարի պաշտոնում: Երեկ նախարարությունում լարված մթնոլորտ էր՝ նոր «շեֆի» ու կադրային ջարդի սպասումով:

Դավիթ Հարությունյանի պաշտոնին ժամանակավոր նշանակվել է Վահե Ստեփանյանը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանի վրա: Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանի վրա»: Նշեք, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարար: Նոր կառավարությունում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոն նախատեսված չէ:

Վաղը մեկնարկում է ԱԺ արտահերթ նիստը

Վաղը կառավարության առաջարկով եւ նախաձեռնությամբ մեկնարկում է ԱԺ արտահերթ նիստը՝ օրակարգային 5 հարցով: Կարեւորագույն հարցերից մեկը թերեւս կառավարության կառուցվածքին առնչվող օրենքում առաջարկվող փոփոխությունն է: Հիշեցնենք, որ կառավարությունը դեռեւս մինչեւ վերջ ձեւավորված չէ, հետեւաբար՝ դեռ վաղ է խոսել կառավարության նոր ծրագրի քննարկման մասին:   18-ից ավելի՞, թե՞՝ պակաս. կառավարության կազմում գործող նախարարությունների թիվը երբեք հաստատուն չի եղել: Տարիներ շարունակ նախարարությունները ավելացել են ու պակասել՝ կախված տվյալ պահին քաղաքական նպատակահարմարությունից եւ կոալիցիոն պայմանավորվածություններից: Այսօր կրկին կառավարության կառուցվածքը փոխվում է եւ այդ հարցով վաղը խորհրդարան է գալու գործադիր մարմինը: Կառավարությունն առաջարկում է, որ իր կառուցվածքում այլեւս տեղ չգտնի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար պաշտոնը եւ այն քաղաքականից վերածվի հայեցողական պաշտոնի: Սա արվում է մի քանի նպատակով՝ ասում է արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը: Ի դեպ՝ հեռավոր 1997 թվականին էր, որ փոխնախարարի պաշտոնով արդարադատության նախարարություն մուտք գործեց երիտասարդ մասնագետ Դավիթ Հարությունյանը: Մեկ տարի անց նա արդեն այդ կառույցի «ամենավերեւում էր»: 10 տարի նախարար աշխատելուց հետո, տեղափոխվեց այլ պաշտոնների եւ ահա հիմա նորից վերադարձավ նույն՝ արդարադատության նախարարի աթոռին: Հենց նա էր մինչ վերջին պահը զբաղեցնում այն նախարարի պաշտոնը, որն այժմ լուծարվում է։ Խորհրդարանական ընտրություններից հետո նոր ձեւավորվող կառավարության կազմում նախարարներին եւ նրանց աշխատանքին հանրությունը ծանոթ է: Մի մասը հասցրել է պաշտոնավարել 8 ամիս, բայց կառավարության կազմում ամենահնաբնակը թերեւս Հրանուշ Հակոբյանն է՝ առաջին պաշտոնը գործադիրում նա ստացել է դեռեւս 1996 թվականին: Հատկանշական է, որ այս նոր կառավարության կազմը նույնպես վերջնական չէ: Կարգի համաձայն՝ կառավարության ձեւավորումից առավելագույնը 20 օր հետո քննարկման է ներկայացվելու կառավարության ծրագիրը: Հաշվի առնելով, որ Կարեն Կարապետյանի հին կառավարությունը համեմատաբար նոր էր՝ անցյալ տարի էր ձեւավորվել, այժմ էլ այն փորձելու է ապահովել իր հին ծրագրերի շարունակականությունը: Արդեն բազմաթիվ կառավարություններ փոխած ՀՀ քաղաքացիները, սակայն, այլեւս չեն ոգեւորվում նշանակումներից՝ մարդիկ գերադասում են տեսնել արդյունքը: Ժողովրդականությանն ուղղված առաջին քայլերը թերեւս փորձում է անել նորընտիր ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը: Մի քանի օր է, ինչ ասեկոսեներ են տարածվում, թե օրենսդիր մարմնի աշխատակազմում լուրջ կադրային ջարդ է նախատեսվում: Վերջին ձեւակերպման հետ Բաբլոյանը համաձայն չէ, բայց սպասվող փոփոխությունները հաստատում է: Դեռ վաղվա արտահերթ աշխատանքները չսկսած արդեն հայտնի է, որ նորընտիր պատգամավորներն արտահերթ կարգով կաշխատեն նաեւ հունիսին: Արդեն հունիսի 8-ի համար նույնպես նշանակված է արտահերթ նիստ՝ օրակարգային 14 հարցով: Այստեղ առաջնայինը  թերեւս կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի ստեղծման հարցն է:

«Ժողովուրդ». Աշխատակիցը դատի է տվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության աշ­խատակիցներն իրենց խնդիրները լու­ծելու համար ընկել են դատարանի դռ­ները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ՝ մայիսի 20-ին ընկերության աշ­խատակից Դավիթ Հարությունյանը դի­մել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավա­սության դատարան:

Վարչապետն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել Արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին: Վարչապետը շնորհավորել է պարոն Հարությունյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նշել. «Արդարադատության նախարարությունը կառավարության չափազանց կարևոր օղակ է, հաշվի առնելով նաև առկա խնդիրները՝ նոր Սահմանադրություն, օրենքների անհրաժեշտ փոփոխություններ: Ընդհանրապես, մենք մեր տեսլականում ամրագրել ենք, թե ինչպիսի Հայաստան ենք ցանկանում տեսնել: Ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ մեր հասարակության համար արդարադատության կամ արդարության պակասը միշտ ընկալվում է որպես խնդրահարույց: Այդ առումով, ցանկանում եմ պարոն Հարությունյանին մաղթել արդյունավետ աշխատանք»: Կարեն Կարապետյանն ավելացրել է, որ Դավիթ Հարությունյանը մեծ պրոֆեսիոնալ է, ունի կարևոր գործառույթներ և  առաքելություն: Վարչապետը վստահություն է  հայտնել, որ նորանշանակ նախարարի գլխավորությամբ նախարարությունը կարձանագրի նոր հաջողություններ: Դավիթ Հարությունյանը հատուկ շնորհակալություն է հայտնել վերջին տարիներին Արդարադատության նախարարությունը գլխավորած բոլոր նախարարներին՝ կատարված մեծածավալ աշխատանքների համար, և վստահեցրել, որ իր գլխավորությամբ այդ աշխատանքները կշարունակվեն պատշաճ որակով:  

Նախարարներ են նշանակվել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 30-ին հրամանագիր է ստորագրել Դավիթ Տոնոյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Արմեն Ամիրյանը՝ ՀՀ մշակույթի նախարար, Լևոն Ալթությանը՝ ՀՀ առողջապահության նախարար։ Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ նախագահի մայիսի 25-ին ստորագրած հրամանագրերի՝ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար է նշանակվել Վաչե Գաբրիելյանը: Վերջինս նաև կզբաղեցնի ՀՀ փոխվարչապետի պաշտոնը: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար է նշանակվել Իգնատի Առաքելյանը: Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել Աշոտ Մանուկյանը: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար է նշանակվել Վահան Մարտիրոսյանը: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար է նշանակվել Դավիթ Հարությունյանը: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար է նշանակվել Հրանուշ Հակոբյանը: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար է նշանակվել Վարդան Արամյանը:

ՀՀ վարչապետը շնորհավորեց Արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն հանձնարարականներից հետո անցնելով օրակարգային հարցերն, նախ շնորհավորեց Արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին՝ նոր կարգավիճակում գործադիրի նիստին մասնակցելու կապակցությամբ:

Փաստաբանների պալատում բացվել է անվճար իրավաբանական օգնության աշխատասենյակը

Փաստաբանների պալատում երեկ բացվել է Pro Bono (անվճար) իրավաբանական օգնության աշխատասենյակը, ինչը ազդարարում է Հայաստանում այս համակարգի ներդրման եւ զարգացման մասին: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը վստահեցրել է, որ գործադրելու է բոլոր ջանքերը՝ այդ նախաձեռնությունը հաջողությամբ պսակելու և զարգացնելու ուղղությամբ: Նախաձեռնության հեղինակները համոզված են, որ նորաբաց աշխատասենյակը նաեւ երիտասարդ փաստաբանների աշխատանքային գործունեության համար լավ մեկնարկ կապահովի: Յուրաքանչյուր շահառու իրավունք կստանա աշխատասենյակից օգտվել մեկ կիսամյակ ժամկետով: Միակ պայմանը, որ դրվելու է մեր գործընկերների առջև՝ անվճար իրավաբանական օգնության տրամադրումն է մեր քաղաքացիներին՝ նշել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Փաստաբանների շրջանում, սակայն, Pro Bono (անվճար) իրավաբանական օգնության համակարգի վերաբերյալ մոտեցումները միանշանակ չեն: Հայաստանի Փաստաբանների պալատում անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով կառուցված աշխատասենյակի բացման կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նկատեց, որ ընդհանրապես փաստաբանական ինստիտուտի սոցիալական պատասխանատվությունը հանրության առջեւ  հայտնի երեւույթ է, որը վերջին երկու դարերի ընթացքում լուրջ զարգացում է ստացել: «Բնական է, ինչքան զարգանում է փաստաբանության ինստիտուտը մեզանում, այնքան հարակից ինստիտուտները, այդ թվում նաեւ Pro Bono (անվճար) իրավաբանական օգնության համակարգը զարգանալու է: Սա նախաձեռնություն է, որը սկիզբն է ընդամենը: Ես վստահ եմ, որ այն դառնալու է առանձին շարժում, ինչպես շատ երկրներում դարձավ: Երբ փաստաբանները իրենց ժամանակի 3-5 տոկոսը տրամադրում են անվճար իրավաբանական օգնությանը»: Փաստաբաննների շրջանում, մինչդեռ, ներմուծվող այս նոր անվճար իրավաբանական ծառայության վերաբերյալ տեսակետները միանշանակ չեն: Ոմանք ողջունում են ծառայությունը, ոմանք էլ կարծում են, որ Հայաստանում նման ծառայության մասին խոսելը դեռ վաղ է: Որոշ փաստաբանների ձեւակերպմամբ էլ՝ Pro Bono (անվճար) օգնության մասին բարձրաձայնողները հարցը լավ չեն ուսումնասիրել: Հայաստանում չկա այնպիսի վիճակ, որ մարդը չկարողանա գտնել իրեն հարմար փաստաբան, հատկապես, այն դեպքում, որ կարող է նաեւ հանրային պաշտպանի գրասենյակ դիմել, որտեղ անվճար կստանա որոշակի տեսակի իրավաբանական օգնություն: Այս տեսակետի կողմնակիցները պնդում են, որ չկա այդպիսի հանրային պահանջ, որ փաստաբանները չնկատեն ու չարձագանքեն: Փաստաբան Տիգրան Աթանեսյանն, օրինակ, մեզ հետ զրույցում ասաց, թե Pro Bono (անվճար) օգնությունը նախաձեռնողների համար դարձել է դոմինանտ, բայց չգիտե, թե ինչ դիվիդենտների համար: Տիգրան Աթանեսյանը շեշտեց, թե 16 տարի փաստաբան է եւ տեսել է, որ ցանկացած փաստաբան իր գործերի առնվազն 15-20 տոկոսն է անվճար անում. «Դա կա եւ փոխանակ եղածը ցույց տալու, որ փաստաբանները դա անում են, հերթական անգամ ինչ-որ մի կեղծ օրակարգ են ստեղծել, որպեսզի PR անեն, իրենց ցույց տան: Եվ այս ծրագիրը, եթե ունեցավ պարտադիր էլեմենտ, տապալվելու է, արդյունք չի տալու, ամեն դեպքում, եթե այն եղավ փաստաբանի կամքին հակառակ. դա չի աշխատի»: Կարեւորելով նախաձեռնությունը՝ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծել է, որ փաստաբանները սոցիալական պատասխանատվություն են կրում իրենց մասնագիտական կարողությունները հօգուտ հանրությանը ծառայեցնելու առումով: Նախարարի խոսքով, Pro Bono (անվճար) օգնությունը, որը ծագել է 19-րդ դարում, այնուհետ զարգացումը ստացել եվրոպական երկրներում, այժմ արդեն կտարածվի նաև Հայաստանում: «Սա կարծում եմ առաջին կարեւոր քայլն է Հայաստանում Pro Bono (անվճար) ծառայությունների մատուցման: Pro Bono-ն, ինչը նշանակում է անվճար եւ խոսքը վերաբերում է ոչ թե պետության կողմից ֆինանսավորվող ծրագրի, այլ՝ ծրագրի, որը մարդիկ կատարում են կամավոր»: Փաստաբան Տիգրան Աթանեսյանի խոսքով, սակայն, տվյալ նախաձեռնությամբ ակնհայտ է պարտադիրի բաղադրիչը, իսկ դա կնշանակի, որ Փաստաբանների պալատի ղեկավարը կդառնա գլխավոր փաստաբան եւ այս կամ այն փաստաբանին կպարտադրի որեւէ գործ, որը վերջինիս ցանկությանը, սկզբունքներին դեմ է եւ այլն: Դա կդառնա մի բան, որը կհակասի բուն գաղափարին՝ կարծում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Ինչ որ իրենք են ուզում անեն, դա չի աշխատելու: Դա լինելու է հերթական թատրոնը եւ ինչ-որ անձերի սեփական ամբիցիաների հաստատում: Չի աշխատի եւ մեր դժբախտ քաղաքացին էլ, չքավոր քաղաքացին էլ այդ օգնությունը չի ստանա»: Փաստաբանների պալատի անդամ, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը, մինչդեռ, համոզված է, որ տվյալ ծառայությունն անհրաժեշտություն է անվճարունակներին իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար: Միաժամանակ, սակայն, նա նույնպես այն տեսակետին է, որ կոնկրետ գործեր կոնկրետ փաստաբանների պարտադրելու հանգամանքը կարող է անարդյունավետ լինել: Արդարադատության նախարարությունում կարեւորում են հատկապես այն հանգամանքը, որ տվյալ դեպքում անվճար իրավաբանական օգնությունը տրամադրելու են փաստաբանական ընկերությունները՝ առանց պետության ֆինանսավորման, ինչը գործում է հանրային պաշտպանի պարագայում: «Սա խոսում է այն մասին, որ  խնդիրները, որոնք առկա են, դրանք գիտակցվում են ու դրանց լուծման ուղղությամբ անընդհատ նոր քայլեր են կատարվում»,-ասել էր ԱՆ Դավիթ Հարությունյանը՝ շեշտելով, որ փորձը ցույց է տալիս, որ առավել հաջողակ են այն երկրները, որտեղ փաստաբանական ընկերությունները նման ծառայություններ են մատուցում:

«Հրապարակ». Դավիթ Հարությունյանը ղեկը տվել է իրեն ամե­նուր ուղեկցող Նունե Խաչատրյա­նին. Վտանգի տակ է փոխնախարարը

«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Հարությունյանը ձեռնամուխ է եղել կադրային փոփոխությունների: Նա նախարարության ղեկը տվել է իրեն ամե­նուր ուղեկցող, հիմա էլ կառավա­րությունից ԱՆ տեղափոխված եւ իր խորհրդական նշանակված Նունե Խաչատրյա­նին, եւ այժմ նա է ամեն ինչ որոշում՝ կադրային հարցերից մինչեւ փոստի ստուգում:

ՀՀ ՔԿՀ-ներում կան բազմաթիվ խնդիրներ. Դավիթ Հարությունյան

ՀՀ քրեակատարողական հաստատություններում բազմաթիվ խնդիրներ կան եւ առաջին հերթին պետք է մտածել դրանց պատճառները վերացնելու մասին, որպեսզի հետեւանքները վերանան: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

ԱԺ-ն ավարտեց արտահերթը. աղմկահարույց նախագծերից երկուսն ընդունվեց

Այսօր խորհրդարանի արտահերթ նիստում միաձայն՝ 92 կողմ քվեարկությամբ եւ վերջին ընթերցմամբ ընդունված հարցերից է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծմանն առնչվող նախագիծը: Այն բուռն քննարկումների պատճառ դարձավ, անանուն եւ անհատական ազդարարների ինստիտուտի ներդրումը արագորեն ստացավ «գործ տվողներ» որակումը։ Արդյո՞ք դրանից կոռուպցիան կպակասի, թե՞ ոչ՝ այսպիսի կանխատեսումներ անողները դեռ շատ չեն: Ընդդիմությունը կարծում է, որ պայքարի այս ձեւը բավարար չէ, բայց կողմ է քվեարկել, քանի որ ունենք այն, ինչ ունենք: Նույնիսկ օրինագիծը ներկայացնող  հեղինակը՝ Արփինե Հովհաննիսյանն ակնարկում եւ համաձայնում է, որ այս մեկ քայլն իհարկե բավարար չէ: Ընդունված է համարել, որ մենք՝ հայերս, շատ «շնորհակալ» ազգ ենք եւ ամեն առիթով հայտնում են, այսպես կոչված, շնորհակալություններ տարբեր առիթներով եւ տարբեր ձեւերով։ Այսպիսի հասարակության մեջ արդյո՞ք հնարավոր է իրական պայքար ծավալել կոռուպցիայի դեմ՝ «Ռադիոլուրի» այս հարցին պատասխանում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենսդրական նախաձեռնության քննարկման ավարտին Աժ ամբիոնից նախագծի հեղինակ, խորհրդարանի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը մի շարք շնորհակալություններ հայտնեց նախագծի շուրջ իր հետ աշխատած մասնագետներին: Նրանց թվում էին նաեւ հակակոռուպցիոն կենտրոնի որոշ ներկայացուցիչներ: Վարուժան Հոկտանյանին շնորհակալությունների բաժին չհասավ, թերեւս նրանից է, որ համատեղ չեն աշխատել: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչը դեռեւս չի շտապում գնահատել կոռուպցիայի դեմ պայքարող նոր մարմնի հնարավորությունները: Հիշեցնենք, որ կոռուպցիայի դեմ Հայաստանում պայքարել են մշտապես, երկարատեւ, տարբեր ձեւերով: Վերջին մարմինը՝ 2015-ին կառավարության որոշմամբ ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն էր։ Տպավորիչ որեւէ արդյունքով այն աչքի չընկավ: Այդ խորհրդի կազմում կոռուպցիայի դեմ անարդյունավետ պայքարեցին նախկինները՝  վարչապետ Հովիկ Աբրահամյանը,  կառավարության աշխատակազմի  ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ այլք: 2018-ին ստեղծվելիք հանձնաժողովի ձեւավորման կարգը նույնպես վստահություն չի ներշնչում ընդդիմադիր պատգամավորներին, բայց նրանք կողմ քվեարկեցին նախագծին, քանի որ իշխանությունը ընդառաջ գնաց եւ համաձայնեց, որ խորհրդարանական ընդդիմությունը հանձնաժողովում  թեկնածու առաջադրելու իրավունք ունենա: «Ելք» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հստակ պատկերացնում է, թե ինչպես պետք է աշխատել նոր ստեղծվելիք մարմնի հետ: Իշխանությունն ամեն դեպքում փորձում է լինել ազնիվ: Աժ փոխխոսնակ, օրինագծի հեղինակ հանրապետական Արփինե Հովհաննիսյանի շուրթերով փոխանցում է՝  համադարման չեն ստեղծել: Իշխանությունների քաղաքական կամքմ ամենաշատը հարցականի տակ դրեց «Ծառուկյան» խմբակցությունից պատգամավոր, նախկինում որոշ ժամանակ կոռուպցիոն ամենառիսկային ոլորտը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ղեկավարած Գեւորգ Պետրոսյանը: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը դեռեւս չի պատկերացնում, թե ընտրակաշառքի ուժով եւ ռեսուրսով իրականացվող ընտրություններից հետո ինչպես է ծավալվելու կոռուպցիայի դեմ պայքարը: Ի դեպ, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը՝ ԳՐԵԿՈ-ն 2016-ի սկզբում իր զեկույցում կենտրոնացել էր խորհրդարանականների, դատավորների եւ դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման վրա։ ԳՐԵԿՈ-ն կարևորում էր հատկապես, որ խորհրդարանականների, դատավորների եւ դատախազների կողմից նվերների ընդունման կանոնների, ինչպես նաեւ կանոնավոր կերպով ներկայացվող հայտարարագրերի վերահսկողությունն ու կիրարկումն առավել զարգացվի եւ դարձվի առավել արդյունավետ։ Այսօր ընդունված նախագծով, ի դեպ, նախատեսվում է ընդլայնել հայտարարագրեր ներկայացնողների ցանկը՝ քառապատկելով եւ  հասցնելով 2200-ի: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հետեւելու է հայտարարագրերին, քննելու է դրանց առնչվող խախտումներին վերաբերող գործեր։ Հանձնաժողովի անդամներին ընտրելու է խորհրդարանը՝ պատգամավորների թվի ձայների մեծամասնությամբ եւ սա եւս մեկ պատճառ է դեռեւս հարցականի տակ դնելու դեռ չստեղծված հանձնաժողովի անկախությունը:

«Իրատես». Դավիթ Հարությունյանը որոշել է իրեն ենթարկեցնել ոչ մի նախարարի չենթարկվողներին

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը չնայած Արփինե Հովհաննիսյանին` նախարար եղած ժամանակ, շատ հարցերում ուղղություն է ցույց տվել, այդուհանդերձ, այսօր, ստանձնելով նախարարի պորտֆելը, մեծ շտկումների կարիք է տեսնում:

«Ժողովուրդ». Դավիթ Հարությունյանի նշանակումից հետո փոփոխություններ են սպասվում ԱՆ-ում. «Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» ՔԿՀ-ների պետերը փոխատեղվելու են

«Ժողովուրդ»-ն օրերս տեղեկացրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումից հետո փոփոխություններ են սպասվում ԱՆ ՔԿՀ վարչություննե­րում:

Սվիտալսկի. «Եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք մեր ներկայությունը չենք պարտադրի»

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ողջունում է կարևոր հարցերի շուրջ հանրային քննարկումները, բայց  դրանց մասնակից դառնալ չի ցանկանում: Դեսպանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայասատանի իշխանություններին հանրային հայտարարությունների միջոցով պատասխան ուղերձներ չի հղի: ԵՄ պատվիրակության ղեկավարի վերջին հայտարարությունը  հնչել էր նախորդ շաբաթ, որում նա անդրադարձել էր ընտրություններին և տեսակետ հայտնել, թե  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  պետք է դարձնել ավելի արժանահավատ ու  վստահություն վայելող կառույց: Հայտարարությանն արձագանքել էր   արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, թե դա երկրի ներքին խնդիրն  է, և ԵՄ դեսպանը փորձում է  միջամտել Հայաստանի ներքին քաղաքականությանը: Սվիտալսկին հիշեցրել է, որ Եվարմիությունը խորհրդարանական ընտորությունների կազմակերպման համար ավելի քան 7 միլիոն եվրո է տրամադրել: « ֆինանսական կողմը մեր աջակցության ամենակարևոր մասը չէ: Մեր նպատակը Հայաստանում ընտրություններն ավելի լավը դարձնելն էր:  Եվ մենք դա արեցինք ՀՀ իշխանությունների բաց խնդրանքի հիման վրա: Մենք երբեք չենք պարտադրել մեր կամքը և կարծում ենք, որ այն, ինչ արել ենք, դրական էր ու մեր աջակցության շնորհիվ էր, որ ընտրական գործընթացում բարելավումներ եղան: Եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք մեր ներկայությունը չենք պարտադրի: Ոչ մի բան ձեր կամքին հակառակ»: Միաժամանակ Սվիտալսկին նշել է, որ քաղաքական որևէ խոչընդոտ չի տեսնում ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրման ճանապարհին: նա վերահաստատել է, որ փաստաթուղթը կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում տեղի ունենալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ: Հմաձայնագիրը բովանդակային առումով պատրաստ է և այժմ իրավական ու տեխնիկական շտկումների փուլում է:

2018-ին վարչապետի թեկնածությանը վերաբերող կանխատեսումները վաղաժամ են. Դավիթ Հարությունյան

Իսկ ահա արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կարծում է, որ 2018-ին  վարչապետի թեկնածությանը վերաբերող բոլոր կանխատեսումներն այսօր վաղաժամ են: Նրա խոսքով՝ Հանրապետական կուսակցությունն ամեն շաբաթ քննարկումներ ունենում է, բայց  և ոչ բոլոր հարցերն են նպատակահարմար համարվում այս փուլում հանրությանը ներկայացնելը: 2018-ի ապրիլին կարող է այլ իրավիճակ ունենաք՝ քաղաքական, արտաքին նոր մարտահրավերներ, որոնք կհուշեն, թե ինչ ճանապարհով պետք է առաջ գնալ: Այս մասին Դավիթ Հարությունյանը խոսել է Ազգային ժողովում:  Խորհրդարանի մշտական հանձնաժողովները շարունակում են քննարկել բյուջեի կատարման հաշվետվությունը:   Բյուջե 2016-ի կատարողականի քննարկում ԱԺ մշտական հանձնաժողովներում, օր 3-րդ: Նախորդ տարվա ընթացքում արված- չարվածի, ծրագրված ու իրականացրած կամ չիրականացրածի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու հերթն այսօր իրավապահ ոլորտինն էր:  Խորհրդարանում էին գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը, դատական դեպարտամենտի ղեկավարը, մարդու իրավունքների պաշտպանը և ոլորտի այլ բաձրաստիճան ներկայացուցիչներ: Լրագրողների հետ նրանց զրույցները ոչ թե բյուջեի կատարողականի, այլ ոլորտի հրատապ հարցերի մասին էին: Իրավապահ ոլորտին առնչվող վերջին ուշագրավ զարգացումներից  մեկը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, մեկ այլ դատավորի և  դատախազի ձերբակալությունն էր։ Դատավորներին որպես մեղադրյալ ներգրավվելու համար գլխավոր դատախազը միջնորդությամբ դիմել էր  Արդարադատության խորհուրդ: Քրեական գործը հարուցվել էր  առանձնապես  խոշոր չափերով  կաշառք վերցնելու հիմքով: Ավելի ուշ պարզ դարձավ, որ դատավորները ձերբակալված չեն, բայց մարզի դատախազ Սևակ Շհոյանը անազատության մեջ է: Անդրադառնալով այս գործին՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է, որ սա  կոնկրետ նախազգուշացում էր գործող բոլոր 337 դատախազների համար: «Իմ  որոշմամբ վերջերս ձերբակալվեց դատախազ և դրա մասին «քաջ գիտեն» բոլոր դատախազները: Բնականաբար,  դժվար է բացառել, որ 337 դատախազներից որևէ մեկը երբևէ ներգրավված չի եղել կոռուպցիան գործընթացի մեջ, բայց եթե պարզ դարձավ այդպիսի իրավիճակ, եթե դրա վերաբերյալ եղավ համապատասխան հաղորդում, թույլ տվեք մի քիչ էլ օրենքը խախտեմ՝ այդ իրավիճակում լինելու ենք մի քանի անգամ խիստ»: Արթուր Դավթյանը կարծում է, որ  դատախազությունը երկու ընտրությունների ժամանակ էլ՝ Ազգային ժողովի և Երևանի ավագանու, գործել է առավելագույնս թափանցիկ: Հիշեցնում է , թե դատախազությունն ընտրությունների օրերին ինչ օպերատիվությամբ է  ընտրախախտումների վերաբերյալ հաղորդագրություններ հրապարակել: Հանրությանը, սակայն , արդյունքներն են հետաքրքրում՝ դատախազին հիշեցնում են լրագրողները:  20 քրեական գործ  հարուցվել է Ազգային ժողովի,  10-ը ՝ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում է՝ ի պատասխան ասում է Արթուր Դավթյանը և վստահեցնում, որ բոլորի ընթացքում էլ առաջընթաց կա: Իսկ մեղադրյալնե՞ր: «Մեղադրյալներ կան»: Փոխարենը մեղադրայլներ առայժմ չկան լրագրողների նկատմամբ շատ ավելի վաղ կիրառված բռնությունների գործերով: Խոսքը 2015թ. Բաղրամյան պողոտայում և 2016-ին  Սարի թաղում արձանագրված միջադեպերի մասին է, և մինչ օրս որևէ իրավապահ պատասխանատվություն չի կրել։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասում է ՝բոլոր հնարավոր եղանակներով լրագրողների պաշտպանությունն իր  աշխատանքի ամենակարևոր ուղղություններից մեկն է համարում:  Պաշտպանը համաձայն է, որ  քրեական հետապնդում իրականացնելու հարցում խնդիր կա: «Այն հարցում, որ պատասխանատվության ենթարկելու առումով պրակտիկան բավարար չէ, որ կանխվեն լրագրողների նկատմամբ բռնությունները, ես համաձայն եմ»: Որ լրագրողների նկատմամբ բռնությունները կանխելու համար ավելի խիստ պատասխանատվության միջոցներ են պետք, պաշտպանը նշել է  իր տարեկան զեկույցում, որն, ի դեպ, խորհրդարանը  քննարկվելու է շուտով: Մեկ այլ հրատապ հարց, որը խնդրահարույց է դարձել հատկապես վերջին շրջանում դատական նիստերի ընթացքում: Խոսքը փաստաբաններին զննության ենթարկելու մասին է, ինչը հենց երեկ փաստաբանների պալատի հերթական հայտարարության առիթ էր դարձել: Ի՞նչ նպատակ է հետապնդում փաստաբաններին դատարաններում ստուգելը: Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ասում է՝ բացառապես անվտանգության նպատակ: «Այդ զննությունը որևէ այլ նպատակ չի ենթադրում: Որևէ կարգադրիչի չի հետաքրքրում, թե փաստաբանի պայուսակներում և դրամապանակներում ինչ կա»: Եվ իրավապահ ոլորտից այսօր հնչած քաղաքական գնահատականը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այդ մասին խոսեց, որովհետև հարցը մի քանի անգամ ու տարբեր ձևակերպումներով հենց իրեն տրվեց: Ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018-ի ապրիլից հետո: «Այս թեմային վերաբերող  բոլոր կանխատեսումները վաղաժամ են: 2018-ի ապրիլին կարող է այլ իրավիճակ ունենաք՝ քաղաքական, արտաքին նոր մարտահրավերներ, որոնք կհուշեն, թե ինչ ճանապարհով պետք է առաջ գնալ»: Իսկ ընդդիմադիր  դաշտից թավշյա հեղափոխություն անելու մասին հայտարարությունները  Դավիթ Հարությունյանին արդեն ուրախացնում են: «Միշտ ասում էին՝ վաղն է լինելու, հիմա լավ է, որ մի քանի ամիս հետաձգում են, ողջունելի է դա»: Ինչ վերաբերում է հեղափոխության կոչերից անհանգստանալուն: Իշխանության ներկայացուցիչը հորդորում է տարանջատել. եթե խոսքը հեղափոխության մասին է, արձագանքը կլինի կոշտ, իսկ եթե  ընդհանրապես ընդդիմադիրների և առողջ քննադատության, ապա կառուցողական:

ԱԱԾ. Սամվել Բաբայանը շրջանառությունից հանված եվրո թղթադրամներ է բերել Հայաստան

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը: ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, թե 2016 թվականի սեպտեմբերի 20-ին  Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ  քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի հուլիս ամսին ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը, հաստատապես տեղեկանալով, որ ՌԴ-ում բնակվող S.Հ.-ի ծանոթներն ունեն հափշտակված, դրա հետեւանքով ինկասացիոն եւ բանկոմատային անվտանգության նպատակներով օգտագործվող հատուկ նյութով ներկված եւ օրինական շրջանառությունից հանված, այսինքն՝ հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամների մեծ խմբաքանակ, միջոցներ է ձեռնարկել այն ձեռք բերելու, քիմիական մաքրման եւ վերամշակման եղանակով դրա հանցավոր ծագումը եւ իրական բնույթը խեղաթյուրելու ու հետագայում ՀՀ տարածքում շրջանառության մեջ դնելու համար: Այդ նպատակով Սամվել Բաբայանը դիմել է Երեւան քաղաքի բնակիչ Կարեն Քոչարյանին, ով համաձայնել է օժանդակել քիմիական մշակմամբ զբաղվող համապատասխան մասնագետի ընտրության, ինչպես նաեւ նշված թղթադրամների խմբաքանակը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխելու հարցում: Այնուհետեւ, Սամվել Բաբայանը, S.Հ.-ի ծանոթներից փորձնական ձեռք բերելով 4 հատ թղթադրամ, փոխանցել է Կարեն Քոչարյանին, ով իր եղբոր՝ Անդրանիկ Քոչարյանի, միջոցով դիմել է Բուժական գյուղի բնակիչ, քիմիայի ոլորտում համապատասխան գիտելիքներ ունեցող Ժորա Զաքարյանին: Վերջինս իրեն տրամադրված թղթադրամների վրա առկա ներկանյութը քիմիական լուծույթով մաքրել եւ նույն անձանց միջոցով վերադարձրել է Սամվել Բաբայանին: Հավաստիանալով ցանկալի արդյունքի մեջ եւ նպատակադրվելով տարբեր խմբաքանակներով ձեռք բերել նման թղթադրամներ` 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Սամվել Բաբայանը, որպես առաջին խմբաքանակ, Մոսկվա քաղաքի բնակիչ Մ.Ն.-ի միջոցով S.Հ.-ի ծանոթներից ձեռք է բերել 100 հատ 50 եվրո անվանական արժեքով, ընդհանուր 5.000 եվրո ներկված թղթադրամներ, որի դիմաց ընդամենը վճարել է անվանական արժեքի շուրջ 50 տոկոսը՝ 2.900 ԱՄՆ դոլար: Այնուհետեւ Կարեն Քոչարյանը Երեւանի բնակիչ Դավիթ Հարությունյանի օժանդակությամբ կազմակերպել է երթուղային ավտոբուսով հիշյալ թղթադրամների տեղափոխումը Ռուսաստանից Հայաստան, սակայն 2016 թվականի սեպտեմբերի 20-ին Երեւանում դրանք հայտնաբերվել եւ առգրավվել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: 2017 թվականի մարտի 22-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Սամվել Բաբայանը, նպատակ ունենալով ձեռք բերել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր, 2016 թվականի ամռանը նյութապես շահագրգռելու եղանակով՝ 50.000 ԱՄՆ դոլար վճարելու խոստմամբ, Վաղարշապատ քաղաքի բնակիչ Սանասար Գաբրիելյանին դրդել է ապօրինի կերպով ձեռք բերել, փոխադրել եւ պահել ռազմամթերք հանդիսացող այդպիսի համալիր: Ի կատարումն ստացած պատվերի` վերջինս, իր հերթին, նույնպիսի պայմանավորվածություն է ձեռք բերել իր համաքաղաքացիներ Արմեն Պողոսյանի եւ Հրաչյա Մայիլյանի հետ, ովքեր, մի քանի անգամ մեկնելով Վրաստան, վերջին տարիներին այնտեղ բնակվող, Վաղարշապատ քաղաքի մեկ այլ բնակիչ Ռ.Ա.-ի հետ համաձայնության են եկել` վերջինիս միջոցով 38.000 ԱՄՆ դոլարով նման զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու եւ ՀՀ տեղափոխելու վերաբերյալ: 2017 թվականի մարտ ամսին Ռ.Ա.-ն ՀՀ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում, 4.000 ԱՄՆ դոլար կանխավճարի դիմաց, Հրաչյա Մայիլյանին փոխանցել է մարտական հրթիռով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ եւ հավաստիացրել, որ այն ՀՀ է տեղափոխել Վրաստանից: Դրանից հետո Հրաչյա Մայիլյանը հիշյալ ռազմամթերքը տեղափոխել եւ պահել է Վաղարշապատ քաղաքում գտնվող իր ավտոտնակում, այնուհետեւ Սանասար Գաբրիելյանի ցուցումով Սամվել Բաբայանին ցուցադրելու համար, Արմեն Պողոսյանի հետ այն լուսանկարել են: Սանասար Գաբրիելյանը նշված լուսանկարը ներկայացրել է Սամվել Բաբայանին, ով, խոստանալով 50.000 ԱՄՆ դոլարը վճարել մի քանի օրվա ընթացքում, հանձնարարել է ռազմամթերքն արկղով տեղափոխել Արցախի Հանրապետության Նարիշտար գյուղ, ամայի վայրում թաքցնել հողի մեջ եւ իրեն տրամադրել թաքստոցի գտնվելու վայրի լուսանկարը: 2017 թվականի մարտի 22-ին Հրաչյա Մայիլյանը հիշյալ ռազմամթերքը կամովին ներկայացրել է Ազգային անվտանգության ծառայություն: Նույն օրը` Սանասար Գաբրիելյանի ձերբակալումից հետո, Սամվել Բաբայանը միջոցներ է ձեռնարկել վերջինիս հանցակիցներին գտնելու, ապօրինի ձեռք բերված ռազմամթերքը թաքցնելու եւ դրա լուսանկարները ջնջելու ուղղությամբ, սակայն նա նույնպես ձերբակալվել է: Վրաստանի իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում նույն երկրում կալանավորված Ռ.Ա.-ն 2017 թվականի մայիսի 4-ին ՀՀ ԱԱԾ է ներկայացրել Հայթաղ գյուղում պահվող եւս մեկ «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ՝ իր մարտական հրթիռով, որի փորձաքննությամբ հաստատվել է, որ այն եւս պիտանի է գործածության համար եւ հանդիսանում է ռազմամթերք: (Տեսանյութ) Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով` հիշյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում։ Հանցանքների կատարումը վկայող բավարար ու փոխկապակցված՝ ՀՀ-ում, ՌԴ-ում եւ  Վրաստանում իրականացված շուրջ 100 հարցաքննության, խուզարկությունների, հեռախոսային խոսակցությունների վերահսկման, Հայաստանում եւ Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով Շվեյցարիայում կատարված տարաբնույթ փորձաքննությունների, Իտալիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի իրավասու մարմիններին եւ ֆինանսական հաստատություններին ուղղված հարցումների, ինչպես նաեւ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված հավաստի ապացույցների համակցության հիման վրա Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) եւ 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելուն, պահելուն եւ փոխադրելուն դրդելը): Կարեն եւ Անդրանիկ Քոչարյաններին, Ժորա Զաքարյանին եւ Դավիթ Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով (Սամվել Բաբայանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն օժանդակելը), իսկ Սանասար Գաբրիելյանին եւ Արմեն Պողոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (Սամվել Բաբայանի դրդմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելը, պահելը եւ փոխադրելը): Չնայած հայտնաբերված ռազմամթերքը ՀՀ եւ Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված զինված ուժերի հաշվառումներով չի անցել, ավելին` ստացված պատվերի իրականացման համար Արմեն Պողոսյանը եւ Հրաչյա Մայիլյանը հետեւողական միջոցներ են ձեռնարկել Վրաստանում «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու եւ ՀՀ փոխադրելու ուղղությամբ, Հրաչյա Մայիլյանին փոխանցված ռազմամթերքը Ռ.Ա.-ն ներկայացրել է որպես մաքսանենգ եղանակով Վրաստանից տեղափոխված, այնուամենայնիվ, հաշվի առնելով հետագա նախաքննությամբ միանշանակ հաստատված՝ մարտական հրթիռով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակը պատվիրատուներին փաստացի ՀՀ տարածքում հանձնված լինելու հանգամանքը, ռազմամթերքի մաքսանենգության համար Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանին, Արմեն Պողոսյանին եւ Հրաչյա Մայիլյանին առաջադրված մեղադրանքներն ապացուցված լինելու վերաբերյալ չփարատված բոլոր կասկածները մեկնաբանվել են հօգուտ մեղադրյալների, եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նրանց առաջադրված մեղադրանքները վերացվել են: Հրաչյա Մայիլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել` ապօրինի կերպով ձեռք բերած, փոխադրած եւ պահած ռազմամթերքը կամովին հանձնելու հիմքով: Վերը հիշատակված մեղադրյալների վերաբերյալ առանձին վարույթ անջատված քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, իսկ ենթադրյալ հանցանքներին առնչություն ունեցած մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` ապօրինի շրջանառության մեջ գտնվող ռազմամթերքը ՀՀ տարածք տեղափոխելու, ինչպես նաեւ գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:

Որևէ քաղաքական խոչընդոտ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ճանապարհին չկա. Սվիտալսկի

Եվրամիություն — Հայաստան համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում տեղի ունենալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ՝  այսօր Մամուլի ազգային ակումբում հանդիպման ժամանակ վերահաստատել է Հայաստանում  Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:  Նա համաձայնագիրը քաղաքական պարտավորեցնող փաստաթուղթ է որակել ու  նկատել, որ  Հայաստանն առաջին երկիրն է, որ Եվրամիության հետ  հաջողությամբ բանակցություններ է վարել  նոր տիպի փաստաթղթի մշակման  շուրջ: Դեսպանը  խոսել է նաև Հայաստանի իշխանությունների հետ համագործակցության մասին ու մի քանի ուշագրավ դիտարկում արել: Նախ  նկատել է, որ կան հարցեր, որոնց մասին ԵՄ-ն խոսելու ոչ միայն իրավունք, այլ նաև պատասխանատվություն ունի, ապա հավելել՝ եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք մեր ներկայությունը չենք պարտադրի:   Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը ողջունում է կարևոր հարցերի շուրջ հանրային քննարկումները, բայց  դրանց մասնակից դառնալ չի ցանկանում: Դա իմ առաքելությունը չէ՝ ասում է դեսպան Սվիտալսկին և նախապես զգուշացնում՝ Հայաստանի իշխանություններին հանրային հայտարարությունների միջոցով պատասխան ուղերձներ չի հղի: «Մենք հանրային հայտարարությունների միջոցով իշխանությունների հետ հաղորդակցվելու խնդիր չունենք:  Այդ հայտարարություններն անհրաժեշտ են Հայաստանի հանրությանը տեղեկացնելու, թե ինչ ենք մենք անում կամ մտածում որպես Եվրամիություն այս կամ այն հարցի շուրջ»: ԵՄ պատվիրակության ղեկավարի վերջին հայտարարությունը  հնչել էր նախորդ շաբաթ, որում նա անդրադարձել էր ընտրություններին և տեսակետ հայտնել, թե  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  պետք է դարձնել ավելի արժանահավատ ու  վստահություն վայելող կառույց՝ մասնավորապես դրա կազմը փոխելով: Հայտարարությունը իշխանության տարբեր ներկայացուցիչների տարբեր գնահատականներին էր արժանացել: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն, օրինակ, արձագանքելով ասել էր, որ ԿԸՀ կազմը որոշելը երկրի ներքին ՝ խորհրդարանի իրավասության  հարց է: Իշխանությունների դիտարկումներին  Սվիտալսկին թեև խոստացել էր չարձագանքել, բայց որոշ ուշագրավ պատասխան դիտարկումներ արեց: Կան հարցեր, որոնց վերաբերյալ ԵՄ-ն ոչ միայն իրավունք, այլ նաև պատասխանատվություն ու  պարտավորություն ունի խոսելու՝  նկատեց դեսպանը ու հիշեցրեց՝  Եվրամիությունը վերջին խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանն ավելի քան 7 միլիոն եվրո  է տրամադրել: Բայց ֆինանսական կողմը մեր աջակցության ամենակարևոր բաղադրիչը չէ՝ ասում է ԵՄ դեսպանը: «Մեր նպատակը Հայաստանում ընտրություններն ավելի լավը դարձնելն էր:  Եվ մենք դա արեցինք ՀՀ իշխանությունների բաց խնդրանքի հիման վրա: Մենք երբեք չենք պարտադրել մեր կամքը և կարծում ենք, որ այն, ինչ արել ենք, դրական էր ու մեր աջակցության շնորհիվ էր, որ ընտրական գործընթացում բարելավումներ եղան: Եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք մեր ներկայությունը չենք պարտադրի: Ոչ մի բան՝ ձեր կամքին հակառակ»: Հակակոռուպցիոն պայքարը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը հարցեր են, որոնց ԵՄ ուշադրության կենտրոնում են և որոնց  վերաբերյալ Հայաստանն ու ԵՄ-ն բազմաթիվ ֆինանսական համաձայնագրեր են կնքել: Դրանցով կողմերը հստակ  պարտավորություններ են ստանձնել՝ ասում է դեսպանը ու կոնկրետ օրինակ բերում:  Շուտով Հայաստան կժամանի մոնիտորինգային նոր առաքելություն, որը կփորձի պարզել, թե Հայաստանն ինչպես է կատարել ստանձնած պարտավորությունները արդարադատության և հանրային կառավարման ոլորտներում: «Ես ենթադրում եմ, որ որոշ քաղաքական գործիչներ, անտեղյակությունից կամ չարակամությունից դրդված նորից կասեն՝  ԵՄ-ն խոսում է մեր ներքին հարցերի մասին: Լավ էլի, դուք էիք այդպես ուզում: Դա պարտավորություն ու պատասխանատվություն է, որը մենք զգում ենք»: Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները այլ տեղ են թաքնված և ոչ մեր բարեկամական աջակցության մեջ՝ նկատում է Սվիտալսկին, բայց նաև համոզված պնդում. որևէ քաղաքական խոչընդոտ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրման ճանապարհին չկա: Փաստաթուղթն արդեն պատրաստ է, իրավական- տեխնիկական շտկումների փուլում, ամենայն հավանականությամբ կստորագրվի աշնանը:

Ավարտվել է Սարի թաղում լրագրողների աշխատանքը խոչընդոտած ևս մեկ անձի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երևանի բնակիչ Սարգիս Սահակյանը խոչընդոտել է «1in.am» էլեկտրոնային լրատվական կայքի լրագրող-օպերատոր Դավիթ Հարությունյանի մասնագիտական օրինական գործունեությանը և կոտրել վերջինիս տեսախցիկը:

Ավարտվել է Սարի թաղում լրագրողների աշխատանքը խոչընդոտած ևս մեկ անձի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երևանի բնակիչ Սարգիս Սահակյանը խոչընդոտել է «1in.am»  էլեկտրոնային լրատվական կայքի լրագրող-օպերատոր Դավիթ Հարությունյանի մասնագիտական օրինական գործունեությանը և կոտրել վերջինիս տեսախցիկը: ՀՔԾ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Սարգիս Սահակյանը, 2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում գտնվելով Երևան քաղաքի Սարի թաղի Գլինկայի փողոցում, նկատել է, որ իրեն տեսանկարահանում է լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող «1in.am» լրատվական կայքի լրագրող-օպերատոր Դավիթ Հարությունյանը: Այդ պատճառով մոտեցել և վերջինիս ձեռքից խլել է «Sony» ապրանքանիշի` «HXR-NX3» մոդելի թվային տեսախցիկն իր մոնոպոդ սարքով (շտատիվ): Սարգիս Սահակյանը գետնին հարվածելով կոտրել է «1in.am»-ին պատկանող 920.000 ՀՀ դրամ արժողությամբ տեսախցիկն ու 152.000 ՀՀ դրամ արժողությամբ մոնոպոդ սարքը` հիշյալ կայքին պատճառելով 1.072.000 ՀՀ դրամի խոշոր չափի գույքային վնաս: Վերը նշված հանցավոր արարքների` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, նրա գույքը դիտավորությամբ վնասելու և այդ կերպ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար Ս. Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Մեղադրյալ Սարգիս Սահակյանի վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի նիստը

ՀՀ արդարադատության նախարար, Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի նախագահ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի նիստը:

Խոսքի ազատությունը կա, բայն ուժ չունի

Լրագրողների դեմ բռնություններն առերևույթ կատարված գործողություններ են, և դրանց բացահայտումը պետք է շատ արագ արվեր՝ այսօր «Լրագրողների անվտանգությունն ու մասնագիտական գործունեության խոչընդոտները. հայաստանյան զարգացումներ» թեմայով քննարկման ժամանակ նշել է փաստաբան Արա Ղազարյանը: Իսկ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը ասում է, որ լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտները՝ զուգակցված նրանց դեմ բռնություններով, Հայաստանում կրում են դիտավորյալ և կազմակերպված բնույթ։ «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը հիշում է՝ խորհրդային տարիներին, երբ որևէ լուր էր տպագրվում այս կամ այն պաշտոնյայի մասին, ապա արձագանքը չէր ուշանում։ Հիմա խոսքի ազատությունը կա, բայց խոսքի ուժը չկա՝ ասում է: Իսկ իրավական առումով ի՞նչ է կատարվում լրատվական դաշտում, ի՞նչ դինամիկա է նկատվել, արդյո՞ք լրագրողների նկատմամբ իրականացվող բռնությունները շատացել են, թե՞ ոչ: Եվ արդյո՞ք լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտած գործերի դեպքերով կան բացահայտումներ: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանն ասում է, որ 2016 թ հուլիսյան դեպքերի հետ կապված այս պահին երեք լրագրողի անհատական գործ է գրանցվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Սակայն վերջինս նշում է, որ լրագրողների նկատմամբ կատարվածը հիմնականում կրում է դիտավորյալ և համակարգված բնույթ: «Դրանք տեղի են ունենում ոստիկանության իմացությամբ»: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ հուլիսյան զարգացումներից հետո քննության ընթացքում ևս լրագրողները վկայակոչել են դեպքեր, երբ ոստիկանությունը շարունակել է իրենց նկատմամբ բռնության գործադրումը, սպառնալիքները»: Փաստաբան Արա Ղազարյանը փաստում է, որ այսօր մենք ունենք խախտում, բայց չունենք հետևանք, ինչն արդեն ցույց է տալիս, որ կա խտրական վերաբերմունք լրագրողների նկատմամբ, որը գրավում է միջազգային ատյանների ուշադրությունը.« Լրագրողների նկատմամբ կատարված բռնություններն առերևույթ կատարված իրավախախտումներ են, և դրանց բացահայտումը շատ արագ պիտի կատարվեր: Երկու տարի ունենալ 20-ից ավելի դեպք և ունենալ 4 դատական ակտ, որը տուգանքով է ավարտվել, բայց ունենալ 15-17-ից ավելի գործեր, որ դեռ նախաքննության փուլում են և միայն մեկ կամ երկու քննչական գործողություն, բնականաբար, բավարար չէ»: Արա Ղազարյանը սակայն նկատում է, որ մեծ բացթողում կա լրագրողական համայնքում այն առումով, որ չունեն արհմիություն, որի առկայության դեպքում աշխատանքային իրավունքները պաշտպանված կլինեին, ու կարող էին համախմբել նաև պաշտպանության միջոցները: Եվ պատահական էր, թե ոչ՝ այս քննարկումից հետո այսօր Հատուկ քննչական կոմիտեն տարածեց հաղորդագրություն 2016- ի հուլիսյան դեպքերի ժամանակ լրագրողներից մեկ նկատմամբ բռնության գործով եւս մի քննության ավարտի մասին։ «Երևանի բնակիչ Սարգիս Սահակյանը խոչընդոտել է «1in.am» էլեկտրոնային լրատվական կայքի լրագրող-օպերատոր Դավիթ Հարությունյանի մասնագիտական օրինական գործունեությանը և կոտրել վերջինիս տեսախցիկը»,- նշված է հատուկ քննչականի տարածած հաղորդագրության մեջ։ Օրինազանցության մեջ մեղադրվողին իր արարքի համար քննիչի կողմից ներկայացվածը մեղադրանքների համար քրօրը սահմանում է մեկ հոդվածով տուգանք, երկրորդի դեպքով՝ առավելագույնը 4 տարի ազատազրկում։

Դ. Հարությունյան. ուրախ եմ, որ ընդդիմադիր ուժերը թավշյա հեղափոխությունը չեն նախատեսում վաղը, այլ հետաձգում են այն մի քանի ամսով

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին։

«Հրապարակ». ԱՆ աշխատակազմի ղե­կավար կնշանակվի նախարարի «աջ ձեռքը»՝ Նունե Խաչատր­յանը. շատերը ծանր են տանում

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարա­րության աշխատակազմի ղե­կավար Արմեն Գեւորգյանին ազա­տելու՝ Դավիթ Հարությունյանի որոշումը երեկ բավականին ծանր են տարել նախարարությունում, որտեղ Գեւորգյանին լավ են վերաբերվում:

«Հավաքների ազատության մասին» օրենքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը. Դավիթ Հարությունյան

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ սահմանելու մասին» օրինագծին։ Այն ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ «Այս որոշմամբ մենք օրենքը համապատասխանեցնում ենք Սահմանադրությանը»,- նշեց նա:

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին ընդունել է արդարադատության նախարարը

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հուլիսի 11-ին ընդունել է Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դավիթ Հարությունյանը մի շարք հարցեր է քննարկել Արգենտինայի դեսպանի հետ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային, տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

«ՀԺ». Կարեն Կարապետյա՞նն է հաշտեցրել. իշխանությունները նահանջում են

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի «Էրեբունի» բիզնես կենտրոնում անցկացված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացման արարողության ժամանակ այսօր ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հանդես եկավ բացման խոսքով՝ հատուկ նշելով, որ վարչապետի հանձնարարությամբ է մասնակցում այս միջոցառմանը:

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Պրահայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հուլիսի 21-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության արդարադատության նախարար Ռոբերտ Պելիկանի հետ։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես, անդրադարձել են երկու երկրների  դատաիրավական համակարգերին և իրավական փոխօգնությանը վերաբերող խնդիրներին, հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այցելել է նաև Չեխիայի պրոբացիայի և միջնորդության ծառայություն, ծանոթացել ոլորտի չեխական փորձին, այնուհետև ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կայացմանն ուղղված աշխատանքները։    

Դավիթ Հարությունյանն ու Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթն այսօր՝ «Աջակցություն ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» խորագրով համատեղ ծրագրի մեկնարկն ազդարարող փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

«Ժողովուրդ». «Վարդաշեն» ՔԿՀ-ի նոր պետ կնշանակվի աղմկահարույց պատմության կիզակետում հայտնված նախկին պետը

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կադրային փոփոխություններ են սպասվում ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ցան­կանում է պաշտոնանկ անել «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետ Հովհաննես Հակոբջանյանին և փոխարենը նշանա­կել Դավիթ Զաքարյանին, որը 2009-2010 թթ. զբաղեցրել է նույն այդ պաշտոնը:

Ո՞վ է խաբում՝ պետությունը, թե՞ շահառուն. նոր սկանդալ բնակապահովության ծրագրում

Պետության կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում շահառուները նոր դժգոհություններ ունեն: Խնդիրը կապված է այն օրենքի կիրառման հետ, ըստ որի՝ 2014-ի նոյեմբերի 1-ից հետո նորակառույց շենքերում անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերողների համար հիփոթեքային վարկի տոկոսագումարը պետք է մարվի նրա վճարած եկամտային հարկի միջոցով: Հիշեցնենք՝ ըստ օրենքի՝ անձի վճարած եկամտային հարկը ուղղվում է բացառապես բնակարանի հիփոթեքային վարկի տոկոսների մարմանը: Բայց այժմ վերադարձի հետ կապված խնդիրներ են առաջ եկել: Ինչո՞ւ, ի՞նչ հիմքով, փորձել է պարզել «Ռադիոլուրը»՝ գնալով շահառուների բողոքի հետքերով: Եթե վարձու աշխատողը 2014-ի նոյեմբերի 1-ից հետո նորակառույց շենքերում անմիջապես կառուցապատողից բնակարան է ձեռք բերել, ապա նրա աշխատավարձից պահվող եկամտահարկը վերադարձվում է նրան երեք ամիսը մեկ: Սակայն մինչեւ այդ գումարը կվերադարձվի, շահառուն նախ ինքն է վճարում այն ամեն ամիս: Զրուցակիցս չի ցանկանում ներկայանալ, մանրամասնում է՝ պետության առաջարկած պայմաններն այնքան գրավիչ էին, որ այլեւս չի երկմտել հիփոթեք ձեւակերպելու հարցում: Ռիսկերը մի կողմ է դրել ու այդ ծրագրով բնակարան ձեռք բերել: Որ իր իսկ վճարած հարկը ուղղվելու էր իր իսկ բնակարանի վարկի տոկոսագումարի մարմանը, խիստ ոգեւորիչ էր: Ամիսներ շարունակ եկամտային հարկից որպես հիփոթեքի տոկոսագումար վճարված գումարները բնականոն կերպով հետ էին վերադարձվում: Բայց մի քանի ամիս առաջ խնդիր ծագեց. պարզվեց՝ այլեւս վճարված գումարը հետ ստանալ չի կարող, քանի որ ինքն առաջ է ընկել վարկի մարման ժամանակացույցից: «Մի պահ, երբ ֆինանսական վիճակս ներել է, եւ մայր գումարի, եւ տոկոսագումարի վճարումը փոքր-ինչ վաղ եմ կատարել ու դրա դիմաց գումարը ետ եմ ստացել, ոչ մի խնդիր չի եղել: Հիմա՝ այս եռամսյակ, ասում են՝ չէ, դուք ավելի եք ստացել այսքան գումար, ձեզ այդքան գումարի չափով պակաս ենք վերադարձնելու.: Խնդիրն սկսվել է այն ժամանակ, երբ հիփոթեքով բնակարան ձեռք բերած շահառուներից սկսել են, ի թիվս այլ փաստաթղթերի, պահանջել նաեւ վարկի մարման ժամանակացույց: «Այդ պահանջն ավելացրել են մի քանի ամիս առաջ: Ու սպառնալիքի նման ասացին՝ եթե չներկայացնեք, առհասարակ կդադարեցնենք ձեր տոկոսների վերադարձը: Ասացին՝ դա մեր ներքին ընթացակարգերով է, ինչ-որ ներքին աուիդիտ են արել ու պարզել՝ դա պետք է լինի պարտադիր»: Շահառուի տարած ժամանակացույցը նայել են, համեմատել ու պարզաբանել, թե առաջ ընկնելով վճարված տոկոսագումարները չեն վերադարձվի, մինչեւ չհասնի ժամանակացույցով սահմանված ժամկետը: Զրուցակիցս շեշտում է՝ կառավարության որոշման մեջ հստակ նկարագրված են շահառուներին առաջադրվող պահանջները, սակայն ժամանակացույցով առաջնորդվելու մասին՝ ոչ մի խոսք: «Խոսքը կառավարության 2015 թվականի 205 Ն որոշման մասին է, որի մեջ հստակ գրված է՝ վերադարձվում է հիփոթեքային վարկի վճարած տոկոսների չափով, այդ արտահայտությունից բացի՝ այլ բան չկա օրենքում: Ենթադրվում է, որ եռամսյակի ընթացքում ինչքան տոկոս է վճարվել, այդքան պետք է վերադարձվի: Մյուս կողմից՝ բանկերը չեն արգելում հաճախորդին վաղաժամ մարել ինչպես մայր գումարը, այնպես տոկոսագումարները»: Անձը, ով  ցանկանում է  բնակարան գնել հիփոթեքային վարկի միջոցով՝  այսուհետ ազատվում է բանկին կամ վարկային կազմակերպությանը տոկոսներ վճարելու պարտավորությունից, և այս ամենն ի հաշիվ  աշխատավարձից պետբյուջե վճարված հարկերի. խոստանում է պետական ծրագիրը: Զրուցակիցս, սակայն, տարակուսում է՝ ո՞ր պահին, որտե՞ղ փոխվեց օրենքով ամրագրված դրույթը, եւ ինչու հանկարծ փոխվեց պետական ծրագրի ընթացքը: «Եթե ես 15 տարով հիփոթեքային վարկ եմ վերցրել, դա դեռ խարան չէ: Դա չի նշանակում, որ ես 15 տարի շարունակ պետք է վճարում կատարեմ: Չեն կարող որեւէ պաշտոնյայի ներքին խստացրած ընթացակարգը կամ կարգուկանոն հաստատելու ընթացակարգը, կամ կապրիզը գերակա լինել որեւէ օրենքի»: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «Ռադիոլուր»-ի փոխանցած խնդրին տեղյակ չէ, սակայն խոստանում է մանրամասն ուսումնասիրել այն: Ֆինանսների նախարարությունից խնդրի առնչությամբ «Ռադիոլուր»-ին պաշտոնապես գրավոր պարզաբանեցին՝ մեջբերում եմ՝ «Վարկառուների (համավարկառուների) վճարած եկամտային հարկի վերադարձը իրականացվում է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 8.2-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 19.02.2015թ. «Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» N 205-Ն որոշման պահանջներին համապատասխան: Այլ  ներքին հրաման կամ որևէ իրավական ակտ գոյություն չունի»: Որքան էլ նշվում է, որ համապատասխան իրավական ակտ գոյություն չունի, սակայն փաստ է՝ որպես տոկոսագումար վճարված եկամտահարկը որոշ դեպքերում չի վերադարձվում. սառեցվում է։ Ֆինանսների նախարարության մեկնաբանությունից ելնելով՝ ապօրինի։ Գուցե արդարադատության նախարարությունը պարզի՝ որ գերատեսչության կամ ում մեղքով։

«Հրապարակ». Դ. Հարությունյանի ստուգումների արդյունքները կարող են ցավոտ լինել ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանի համար

«Մենք տեղեկացանք, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մոտ 10 օր է՝ ստուգում է ԱՆ կազմում գտնվող քրեակատարողական վարչությունը: Լավատեղյակները պնդում են, որ շատ մանրազնին են ստուգում, դեռ եզրակացություն չկա: Արդարադատության նախարարությունից հայտնեցին.

Արտակարգ դեպք Արթիկի բանտում. «Աստղիկ» բժշկական կենտրոնից վերադարձած կալանավորի մոտ հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի թմրանյութ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հանձնարարականով ծառայողական քննություն է սկսվել սեպտեմբերի 5-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպի փաստով։

«Ժողովուրդ». Մինչև տարեվերջ Ընտրական օրենսգիրքը կփոփոխվի

Նախորդ խորհրդարանում տևական քննարկումներից հետո ընդունված ՀՀ ընտրական օրենսգիրքը չի բավարարում իշխանություններին, և, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ձեռնամուխ է եղել սահմանադրական այդ օրենքում փոփոխություններ կատարելուն:

ՀՀ ընտրական օրենսգիրքը չի բավարարում իշխանություններին.Դավիթ Հարությունյանը ձեռնամուխ է եղել սահմանադրական այդ օրենքում փոփոխություններ կատարելուն

«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ խորհրդարանում տևական քննարկումներից հետո ընդունված ՀՀ ընտրական օրենսգիրքը չի բավարարում իշխանություններին, և, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ձեռնամուխ է եղել սահմանադրական այդ օրենքում փոփոխություններ կատարելուն:

Նախագահին արդարադատության նախարարը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր զեկուցել է սահմանադրական բարեփոխումներից բխող իրավական ակտերի, այդ թվում՝ սահմանադրական օրենքների նախագծերի մշակման աշխատանքների ընթացքն ու ՀՀ Ազգային ժողով դրանք ներկայացնելու ժամկետները:

Կառավարությունը մերժեց «Ելք»-ի նախագիծը

Այսօր կառավարությունը մերժեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ՝ Նիկոլ Փաշինյանի, Մանե Թանդիլյանի, Արտակ Զեյնալյանի և Գևորգ Գորգիսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ պատգամավորներն  առաջարկում են ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքում կատարել  փոփոխություն, որը վերաբերում է որոշակի դեպքում վարույթ իրականացնող մարմնի, քննիչի կողմից  տեսակցությունները կալանավորված անձի հետ սահմանափակելուն: Նախարարի խոսքով, սա անթույլատրելի է: Այդ իրավունքից այսօր օգտվում է ՄԻՊ-ը և խոստովանահայրը: Մենք նպատակահարմար չենք համարում ընդլայնել տեսակցություն ունեցող անձանց շրջանակը, եթե քննիչը արգելանք է դրել տեսակցությունների վրա: «Նախագծի հիմնավորման համաձայն, որոշակի դեպքերում վարույթ իրականացնող մարմինը՝ քննիչը, սահմանափակում է տեսակցությունները կալանավորված անձի հետ, և պատգամավորները առաջարկում են, որ այդ սահմանափակումը չտարածվի այն անձանց վրա, ովքեր իրավունք ունեն անարգել մուտք ու ելք անել ՔԿՀ-ներ: Այսօր օրենսդրությունը տարանջատում է երկու հասկացություններ՝ անարգել մուտք ու ելքը և տեսակցությունը»:

Նախագահին արդարադատության նախարարը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր զեկուցել է սահմանադրական բարեփոխումներից բխող իրավական ակտերի, այդ թվում՝ սահմանադրական օրենքների նախագծերի մշակման աշխատանքների ընթացքն ու ՀՀ Ազգային ժողով դրանք ներկայացնելու ժամկետները: Հանրապետության Նախագահը սահմանադրական բարեփոխումներից բխող իրավական ակտերի մշակման գործընթացում առավելապես կարևորել է դրանց որակի ապահովումը՝ միաժամանակ ընդգծելով, որ համապատասխան նախագծերը կառավարություն կամ Ազգային ժողով անհրաժեշտ է ներկայացնել սահմանված վերջնաժամկետից այնքան առաջ, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կազմակերպել դրանց վերջնական ընդունումը: Նախարարը Հանրապետության Նախագահին զեկուցել է նաև հակակոռուպցիոն և պետական կառավարման համակարգի բարեփոխման ոլորտներում կատարված հիմնական աշխատանքների մասին: Նախագահ Սարգսյանն այս փուլում անհրաժեշտ է համարել հատուկ ուշադրություն դարձնել արդեն իսկ ընդունված օրենքների կիրառումն ապահովող կառուցակարգերի ներդրմանը: Արդարադատության նախարարը Նախագահի հետ աշխատանքային հանդիպմանը ներկայացրել է նաև էլեկտրոնային արդարադատության ոլորտում գործարկվող էլեկտրոնային կառավարման համակարգերն ու դրանց արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Սերժ Սարգսյանը պետական մարմինների գործունեության թափանցիկության, վարչարարության պարզեցման տեսանկյունից ընդգծել է էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման կարևորությունը և հանձնարարել այդ ուղղությամբ ակտիվացնել աշխատանքները: Դավիթ Հարությունյանի զեկույցը ներառել է նաև քրեակատարողական, պրոբացիայի և նախարարության համակարգման ներքո գտնվող այլ ոլորտների հիմնախնդիրներն ու դրանց լուծմամբ այդ ոլորտներում արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերը: Հանրապետության Նախագահը արդարադատության նախարարին հանձնարարել է նաև վերլուծել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության վերջնական զեկույցում ներկայացված առաջարկությունները և ընտրական օրենսդրության հետագա բարելավման ու կատարելագործման նպատակով մշակել համապատասխան օրենսդրական փաթեթ՝ հատուկ ուշադրություն դարձնելով վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործուն իրավական մեխանիզմների ներդրմանը:

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին է ներկայացվել բանտերում պահվող անձանց առողջական վիճակը

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների և հանրային ծառայության համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործունեության վերաբերյալ, ինչպես նաև Տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի մասին հարցերը: Առաջին հարցը ԱԱԽ անդամներին զեկուցել են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը և արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նիստի մասնակիցներին ներկայացվել են հակակոռուպցիոն ոլորտում մինչ այժմ իրականացված միջոցառումները, այդ թվում՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ ստեղծելու մասին» Հանրապետության Նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 20-ի կարգադրության համաձայն ստեղծված աշխատանքային խմբի գործունեության արդյունքում մշակված օրենքների նախագծերի փաթեթը, կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքները, ինչպես նաև հակակոռուպցիոն նոր ռազմավարության ուղղությունները: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ներկայացված զեկույցները: Օրակարգի երկրորդ հարցը զեկուցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Զեկուցողների կողմից ընդգծվել է, որ ՀՀ տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական քաղաքականության հայեցակարգը, համաձայն ներկայացված նախագծի, պետական քաղաքականության կարևոր բաղկացուցիչ է: Տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայիս ծանրակշիռ ազդեցությունը կառավարման բոլոր ոլորտների բնականոն ու արդյունավետ գործառնության վրա ավելի է մեծացնում տեղեկատվական անվտանգության ապահովման հայեցակարգային և նորմատիվաիրավական փաստաթղթերի մշակման ու արդիականացման անհրաժեշտությունը: ԱԱԾ տնօրենը նշել է, որ նախագիծը միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից պատրաստվել է աշխարհում առկա արդի մարտահրավերներին, զարգացումներին համահունչ տեղեկատվական անվտանգության ապահովման նոր չափանիշների, ռազմավարական ուղղությունների մշակման և կիրառման անհրաժեշտությունից ելնելով: Հայեցակարգի նախագծում ներկայացված են Հայաստանի Հանրապետության տեղեկատվության անվտանգության ապահովման ոլորտում առկա վիճակը, հիմնարար արժեքները, սկզբունքները, շահերը, սպառնալիքները և մարտահրավերները, քաղաքականության նպատակները, խնդիրները, ներպետական և միջազգային համագործակցության հարցերը և այլն: Նշված հարցերի համատեքստում ամփոփված են նաև տեղեկատվական միասնական քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Ազգային անվտանգության խորհուրդը, հաշվի առնելով քննարկման արդյունքում հնչած առաջարկությունները, հավանության է արժանացրել հայեցակարգի նախագիծը:

Փորձելու են զսպել բանկերի «ախորժակը»

Բանկերի եւ վարկային կազմակերպությունների հանդեպ չմարված պարտականությունների պատճառով մարդիկ իրենց տունն ու ունեցվածքն էլ են կորցնում, բայց այդ գործարքների բեռը նորից թոթափել չեն կարողանում: Խնդիրը ֆինանսական այդ կազմակերպությունների գործելաոճն է՝ քաղաքացու թիկունքում գործել ու առանց նրանց իրազեկելու՝ տույժեր ու տուգանքներ կուտակել նրանց վրա: Թեմային «Ռադիոլուր»-ն արդեն անդրադարձել է: Քաղաքացիների բազմաթիվ ու բազմակողմ մտահոգությունները հասել են արդարադատության նախարարություն։ Օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում՝ կառավարության այսօրվա նիստում խոստանում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:   Բանկերի ու քաղաքացիների միջեւ հարաբերությունները պետք է շատ ավելի ազնիվ ու բարոյական լինեն: Վիճակագրությունը եւ պրակտիկան փաստում են՝ բազմաթիվ են դեպքերը, երբ բանկերը քաղաքացիների հանդեպ աստղաբաշխական տույժ ու տուգանքներ են կիրառում: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության նիստում  մանրամասնում է՝ շատ դեպքերում, երբ անձը չի կարողանում մարել վարկը, բանկը վաճառում է նրա գրավ դրած գույքը, իսկ գրավի իրացումից ստացված գումարն ամբողջությամբ չի ծածկում պարտքը: Սակայն գրավատուն որեւէ կերպ դար մասին չի իրազեկվում: «Եւ մեկ էլ անձը հայտնաբերում է, որ պարտավորության մի փոքր մաս կատարված չէր, բայց վրան արդեն բավականին մեծ տույժեր ու տուգանքներ են եկել»: Վարկը մարել չկարողացող վարկառուն անգամ տունն է կորցնում, բայց բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ հարցերն էլի վերջ չունեն: Սա օրենքի բաց է՝  շեշտում է «Ռադիոլուրի» զրուցակից վարկային գծով մասնագետը, ով ներկայանալ չի ցանկանում: Վարկերի տակ կքած ու վարկերի մասին գրավիչ հայտարարություններով տարված քաղաքացիների խնդիրներն իրար գումարվելով՝ սոցիալական լուրջ հիմնախնդիր են դառնում՝ ասում է: Ֆինանսական կազմակերպությունների հետ գործարքները շատ ծուղակներ են պարունակում: Բացեր կան, ու խնդիրը ԿԲ-ինն է. պետք է խստացվի վերահսկողությունը, միջնորդավճարների, այլ վճարների ու տույժերի խելամիտ շեմ սահմանվի, որ վարկի մեջ խրված մարդը «վարկահեղձ» չլինի՝ շեշտում է զրուցակիցս: «Վարկահեղձ» քաղաքացիների ավելացող թիվն ու վարկային կազմակերպությունների ծուղակները «Ժողովրդի 90 տոկոսը չի պատկերացնում, շահագրգռված գնում են վերցնում: Հետո արդեն վերադարձնելիս հաշվարկում են ու տեսնում, թե որքան թանկ է նստում դա իրենց վրա: Առաջին անգամ վերցնելուց հետո 90 տոկոսը նորից երկրորդ անգամ վարկավորվում է ավելի ծանր պայմաններով՝ տոկոսներ, միջնորդավճարներ: Այս ամենը բերում է սոցիալական լուրջ հետեւանքների»: «Ռադիոլուր»-ն ավելի վաղ բարձրացրել էր այս խնդիրը: Այժմ  հարցին փորձ է արվում լուծում տալ։ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ են կատարվում՝ իրազեկում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ու մանրամասնում՝ հետայսու բանկերի վրա կդրվի պատասխանատվություն՝ քաղաքացիներին ժամանակին եւ պատշաճ կերպով իրազեկելու պարտավորության դեռեւս չմարված մաս ունենալու մասին: Նախարարը խոստում ունի նաեւ զրուցակցիս բարձրացրած մեկ այլ լրջագույն մտահոգության հետ կապված: «Մենք փորձում ենք տարեկան տուժանքի առավելագույն չափ սահմանել: Ոչ բոլորն իրավական խորը գիտելիքներ ունեն եւ կարողանում են պայմանագրերը մանրամասն վերլուծել։ Դրա հետեւանքով հայտնվում են բավականին ծանր վիճակում: Մենք սահմանափակում ենք տուժանքները. Դրանք չեն կարող գերազանցել Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը»: Արդարադատության նախարարը նոր ասելիք ունի նաեւ այն դեպքերի համար, երբ վարկառուն չի կարողանում վարկը մարել խիստ արդարացված պատճառներով: Եթե, օրինակ, բնական-բնակլիմայական պայմանների, անսպասելի ծանր հիվանդության պատճառով մարդը չի կարողանում մարել բանկի հանդեպ իր պարտավորությունները, դատարանը սրանք ու այսօրինակ դեպքերը դիտարկում է որպես արտառոց դեպքեր ու իրավունք ունի նվազեցնել տույժերն ու տուգանքները, եթե համարում է, որ խախտումը ծանր չէ, սակայն տուժանքն անհամեմատ ավելի ծանր է: Օրենսդրական փոփոխությամբ նման իրավունք կվերապահվի նաեւ Ֆինանսական հաշտարարին: Դավիթ Հարությունյանի դիտարկումները հաստատում են զրուցակցիս բարձրացրած խնդիրն այն մասով, որ ֆինանսական կազմակերպությունները վարկառուների հանդեպ շատ հաճախ կիրառում են անազնիվ մոտեցումներ, մասնավորապես. «Շատ հաճախ, երբ արդեն պարտավորության կատարման ժամկետը լրանում է, պարտատերը չի ձեռնարկում որեւէ քայլ, որովհետեւ տույժերը, տուգանքները շարունակում են ավելանալ: Մենք նախատեսում ենք հստակ ժամկետներ, որոնց ընթացքում դրանք պետք է իրազեկեն քաղաքացուն: Եթե այդ ընթացքում նա դա չի անում, տուգանքները կանգ են առնում»: Թե ինչպիսի բեռի են վերածվում բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ գործարքները քաղաքացիների համար՝ վկայում են ԴԱՀԿ բռնագանձման ցուցանիշերը: Ըստ վիճակագրության՝ 2017 թվականին աննախադեպ աճել է ԴԱՀԿ կատարողական վարույթների քանակը: Որպես համեմատություն՝ նկատենք՝ 2010 թվականին հարուցվել է շուրջ 83 հազար վարույթ, իսկ 2016թ.ին դարձել է 1 մլն 200 հազարը: Իսկ միայն այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը անցյալ ողջ տարվա թվին է մոտ: Մտահոգիչ այս պատկերը որքանո՞վ կբարելավվի օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ ժամանակը ցույց կտա: «Եթե առկա է վեճ՝ շուտ լուծեք, որ կուտակված գումարները աստղաբաշխական չդառնան»,- առայժմ նախարարի հորդորն է ֆինանսական կազմակերպություններին:

Առաջին անգամ ամրագրվել է, որ ամուսնությունը կարող է կայանալ միայն կնոջ ու տղամարդու միջեւ. Վարչապետը զարմացավ

Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 16-ի նիստին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծ:

Կառավարությունը մերժեց «Ծառուկյան դաշինքին»

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների նախագիծը:

«Փաստ». Դավիթ Հարությունյանի՝ 8 միլիոնը գերազանցող մետաղադրամների ու գեղանկարների հավաքածուները

«Փաստ» օրաթերթը գրում է. Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը թանկարժեք մետաղադրամների ու գեղանկարների հավաքածու ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:

Կառավարությունը մերժեց կալանավորի` անկախ բուժաշխատողի կողմից բուժզննության մասին «Ծառուկյան» դաշինքի առաջարկը

Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Գևորգ Պետրոսյանի, Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնության առաջարկը, որը վերաբերում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

Կընդլայնվի նոտարի կատարողական մակագրության ինստիտուտը. այս կերպ դատարանները կբեռնաթափվեն. Դավիթ Հարությունյան

Գործադիրն այսօր հավանության արժանացրեց «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագիծը, որը ինչպես ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, վերաբերում էր դատարանների գերծանրաբեռնվածության թուլացմանը:

Թեժ իրավիճակ Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծի քննարկմանը. Դավիթ Հարությունյանը լքեց նիստերի դահլիճը

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրինագծի հանրային քննարկումը չավարտված արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լքեց նիստերի դահլիճը:

Մենք նոր ատոմակայան կունենանք, եթե այն գնային, սակագնային առումով լինի արդյունավետ. Դավիթ Հարությունյան

Յուրաքանչյուր լրատվամիջոցի պնդմանն արձագանքելն անիմաստ եմ համարում. այսօր լրագրողների հետ զրույցում այսպես ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն` անդրադառնալով էներգետիկայի ոլորտին, և ռուսական լրատվամիջոցներից մեկի պնդմանը, թե եվրոպացիներն ատոմակայանը փակելու են։

Հայաստանը նոր ատոմակայան կունենա, եթե այն գնային առումով լինի արդյունավետ. Դավիթ Հարությունյան

Էներգետիկ ոլորտում Հայաստանն ունի երկու հնարավոր զարգացման սցենար՝ փորձել ընդհանրապես էներգակիրների գինը նվազեցնել երկրում և փորձել նվազեցնել, ենթադրենք, հոսանքի գինը, այսօր լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Ընտանեկան բռնության մասին» օրենքի թաքնված ականները

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որը արդարադատության նախարոությունը հանրային քննարկման է ներկայացրել,  թեժ ու բևեռացված բանավեճի  առարկա է դարձել: Նախագծի պաշտպանները համոզված են, որ   օրենքի ընդունումը ուշացել է, ամեն ինչ պետք է անել օր առաջ այն ընդունելու համար:  Ընդդիմախոսներն ավելի արմատական են տրամադրված: Սա ոչ թե ընտանիքը պաշտպանող, այլ այն քայքայող նախաձեռնություն է:  Որտեղ են նման մտահոգությունների հիմքերը, կան արդյոք թաքնված ականներ օրենքում: Հարցը, թե Հայաստանին պետք է արդյոք ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք, այսօր տրամագծորեն հակառակ երկու պատասխան  է ստանում:  Քաղաքացիական հասարակության մի մասը, արդեն նաև պետությունը վստահեցնում են, որ նման օրենքի ընդունման անհրաժեշտությունը հասունացել է: Հասարակական սեկտորի ու մտավորականների մի մասը կասկած չունի, որ այդ օրենքի անհրաժեշտությունը չկա ու Հայաստանն այդ քային գնում է միջազգային կառույցների թելադրանքով: Ի դեպ, նախագիծը սեպտեմբերի 20-ից տեղադրված է edraft.am կայքում , հանրությունը հնարավորություն ունի  քվեարկությամբ արտահայտել իր դիրքորոշումը: Այս պահին, ըստ կայքի քվեարկության,  նախագծին դեմ  է   57 տոկոսը  դեմ է, 43 տոկոսը՝ կողմ: Օրենքի ընդդիմախոսներից մեկը «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավարն է:  Գագիկ Գինոսյանի համար անհասկանալի է, թե ինչու է  առանձին օրենք  գրվում ընտանեկան բռնության մասին: Բռնությունը ընտանիքի ներսում թե դուրս,  դատապարտելի է, նաև  պատժելի՝ ասում է: «Ի՞նչ տարբերություն, ինչո՞ւ են գրված օրենքի վրա հավելումներ անում, ունենք չէ՞ սահմանված, թե ծեծի դեպքում ինչ պատիժներ են նախատեսվում: Քիչ չի մտել են քո եկեղեցին, կեղտոտ ձեռքերով պղծել, հիմա էլ ուզում են խորան բարձրանալ և քարոզ անել» ։ Տարբեր օրենքների առանձին դրույթներն ընդամենը պատասխանատվություն և պատիժ են նախատեսում, մինչդեռ ընտանեկան բռնության  համար նույնքան կարևոր է կանխարգելումը՝ սա օրենքի կողմակիցների հակափաստարն է: Նրանք նշում են, որ  գործող օրենսդրության որևէ նորմ կամ հոդված ընտանեկան բռնության կանխարգելման որևէ դրույթ չի պարունակում և կանխարգելիչ միջոցառումներ չի նախատեսում: Այս օրենքը փորձելու է լուծել հենց այդ խնդիրը՝ ասում է արդարադատություն նախարար Դավիթ Հարությունյանը: Ի դեպ,  կառավարությունը փոխել է իր նախկին դիրքորոշումը և այժմ նույն դիրքերում է այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք տարիներ շարունակ խոսել են այս  օրենքի ընդունման անհրաժեշտության մասին: 2013-ին կառավարությունն ընտանեկան բռնության կանխարգելումը  հրատապ չէր համարում, առաջին նախագիծը կառավարությունը չի հաստատել, իսկ  արդ հրատապությունը տեսնում է: Դավիթ Հարությունյանը սա վիճակագրությամբ է պայմանավորում: «Մենք գնում ենք այս քայլին, քանի որ վիճակագրության դինամիկան մտահոգիչ է»: Իրավապահ մարմիններում 2016-ին ընտանեկան բռնության դեպքերով 359 քրեական գործ է հարուցվել, ամենաշատը գրանցվել են ծեծի դեպքեր, 10 քրեական գործ հարուցվել է սպանության հոդվածով: Ըստ իրավապահների ՝ այս տարվա առաջին կիսամյակում ընտանեկան բռնությունների  վիճակագրական պատկերը փոխվել է. սպանությունների դինամիկան պահպանվոել է, բայց այս տարի եղել են նաև ինքնասպանության հասցնելու դեպքեր:Խնդրով զբաղվող ՀԿ-ների տվյալներով՝ վերջին 5 տարիների ընթացքում ընտանեկան բռնության զոհ է դարձել 30 կին:   Այն պնդումը, որ բռնություններն ընտանիքում  տարեցտարի աճում են,  ՀԿ-ները հիմնավորում են  իրենց դիմողների և ժամանակավոր ապաստարանի կարիք ունեցողների դինամիկայով: Ասում է  փաստաբան, Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Նոնա Գալստյանը: Այս պնդումը սակայն, նաև  վիճակագրությունը որպես հիմնավորում բավարար չեն այն ՀԿ-ների համար, որոնք դեմ են նախագծի ընդունմանը: Հանուն ինքնիշխանության վերականգնման նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանը համոզված է, որ նման օրենքի ընդունման հանրային պահանջ չկա:Արդարադատության նախարարն ասում է՝  այս մերժողական արձագանքն  անսպասելի չէր: Դավիթ Հարությունյանը նաև հավաստիացնում է, որ օրենքի ընդունման անհրաժետությունը կա ոչ թե արևոմուտքի թելադրանքով, այլ այն հանձնառությունների, որոնք Հայաստանը ստանձնել է տարբեր կոնվենցիաների ու միջազգային փաստաթղթերի միանալով: Նախարարը նաև ենթադրում է, որ հանրային քննարկումը թույլ կտա որոշակիորեն հարթել այսօր անհարաթելի թվացող տարաձայնությունները:

Օնյալն գնումներով զբաղվող հայկական ընկերությունները մտահոգված են

Ռուսաստանում շրջանառվում է Օնլայն գնումների մաքսազերծման նոր պայմանների մասին օրինագիծ: Նախագծի համաձայն, առաջարկվում է 50 անգամ նվազեցնել օնլայն գնումների նվազագուն ծավալը, որը չի ենթարկվում մաքսազերծման: Օնյալն գնումներով զբաղվող հայկական ընկերությունները մտահոգված են՝ Ռուսաստանում ընդունվելիք այդ օրենք կարող է պարտադրվել նաեւ ԵԱՏՄ երկրներին, այդ թվում եւ Հայաստանին, ինչի արդյունքում կթանկանան ապրանքատեսակներն ու ոլորտը չի զարգանա՝ այսօր լրագրողների հետ պարզաբանել են նրանք: ՌԴ-ում շրջանառվող «Օնլայն գնումների Մաքսազերծման նոր պայմանների մասին»  օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է 50 անգամ նվազեցնել օնլայն գնումների նվազագույն ծավալը: Դա նշանակում է, որ եթե հիմա Ռուսաստանում քաղքացիներն առանց մաքսազերծման օնլայն գնումներ կարող են իրականացնել մինչեւ 1000 եվրոյի սահմաններում, ապա, օրենքի ընդունումից հետո, այդ շեմը կիջնի եւ կհասնի մինչեւ 20 եվրոյի: Հայաստանյան Օնլայն գնումների սպասարկում իրականացնող ընկերությունները մտահոգված են, որ ՌԴ-ում նման օրենքի ընդունումից հետո, այն կարող է պարտադրվել նաեւ ԵԱՏՄ մյուս երկրներին, այդ թվում նաեւ Հայաստանին: Օնյալն գնումներով զբաղվող «Գլոբբինգ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Հարությունյանն էր: Նրա փոխանցմամբ՝ Հայաստանում այս պահին օնլայն գնումների չմաքսազերծվող շեմը 200 հազար դրամ է: Այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում մեկ անձը կարող է մինչեւ 200 հազար դրամի ապրանք գնել եւ Հայաստանում ստանալ՝ առանց մաքսազերծման: Դավիթ Հարությունյանի խոսքով՝ համակարգից օգտվողները հիմնականում միջին խավն են ներկայացնում, այսինքն՝ նրանք, ովքեր իրենց միջոցները խնայելու անհրաժեշտություն ունեն: Օնլայն խանութներից գնումների հարմարության եւ արդյունավետության մասին փաստում են նաեւ դրանցից օգտվող քաղաքացիները: «Գլոբբինգ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ՝ միայն իրենց համակարգում գրանցված է 80 հազար հաճախորդ, բայց գնումներից օգտվողների թիվը շատ ավելի մեծ է, քանի որ գրանցված անձինք գնումներ են կատարում նաեւ իրենց հարազատների եւ ծանոթների համար: Նա շեշտեց նաեւ, թե այնպես չէ, որ օնլայն խանութները վնասում են տեղական խանութներին: Եթե  նման օրենք պարտադրվի նաեւ Հայաստանին, ինչի հավանականությունը բարձր է համարվում, ապա՝ այս նոր-նոր զարգացող ոլորտը պարզապես չի կայանա: Եթե հիմա սպասարկող ընկերությունները հարկեր են տալիս պետությանը, ապա՝ չմաքսազերծվող շեմի փոփոխության դեպքում կտրուկ կընկնի գնումների թիվը, բնականաբար, դրա հետ նաեւ իրենց կողմից վճարվող հարկերի՝ պարզաբանեց  «Բեքմեզյան իրավաբանական գրասենյակների» հիմնադիր-տնօրեն Գրիգոր Բեքմեզյանը՝ շեշտելով, որ դրանից չի կարող շահել նաեւ Հայաստանի պետական բյուջեն: Մտահոգությունը շատ մեծ է եւ իրական՝ հավելեց Գրիգոր Բեքմեզյանը: Նա համոզմունք հայտնեց, որ, ավելի շուտ հասարակության ուշադրությունը սեւեռելով խնդրի վրա ու քայլեր ձեռնարկելով, հնարավոր է դրանից խուսափել: «Որ հետագայում, սովորության համաձայն, կատարվածից հետո չասենք, թե էս ի՞նչ տեղի ունեցավ»,-եզրափակեց «Բեքմեզյան իրավաբանական գրասենյակների» հիմնադիր-տնօրենը:

«Ժողովուրդ». Դավիթ Հարությունյանը վարպետությամբ կարող է ապացուցել, որ մածունը սեւ է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով, ի թիվս բազմաթիվ պարտավորությունների, Հայաստանը պետք է առաջընթաց արձանագրի կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում:

Դավիթ Հարությունյանը «Human rights watch»-ի ներկայացուցչի հետ քննարկել է միջազգային որդեգրումներին վերաբերող հարցեր

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է «Human rights watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ասոցացված տնօրեն Ջեյն Բյուքենանին:

Ու՞մ համար  է բերվել «Իգլան»

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  այսպր ընթանում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը, որը նախորդ անգամ հետաձգվել էր Բաբայանի առողջական խնդիրների պատճառով։ Այսօր հանցաքննվեց  ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը:  Ասաց, որ բարձր ճնշում ունի և կխոսի նստած. «Ես զինվորական եմ, կոչումով փոխգնդապետ և որոշել եմ զենք գնել բանակին նվիրելու համար»: Այսպես սկսեց իր խոսքը Սանասար Գաբրիելյանը ու հավելեց, որ  Սամվել Բաբայանը «Իգլան» բերելու հետ կապ չունի: Գաբրիելյանը մի քանի անգամ նշեց, ինքը բանակին բավականին լուրջ ծառայություններ է մատուցել և տարիներ շարունակ դրսից զենք է բերել՝ մոտ  42 միավոր. զարմացավ, որ այն ժամանկ իրեն հերսոացնում էին, իսկ հիմա մի «տրուբա» է բերել՝ դատում են: Վերադառնալով թեմային  Սանասար Գաբրիելյանը նշեց, որ այդ մասին հայտնել  է  Արմեն Պողոսյանին, ով է  ասել,որ իր ծանոթ Հրաչյա Մայիլյանը կարող է օգնել:  Իսկ Մայիլյանը խոստացել է 50 հազար դոլարով ձեռք բերել «Իգլա» տեսակի հրթիռ: Սանասար Գաբրիելյանը մի քանի անգամ կրկնեց, որ այդ մասին չի  խոսել ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ: Ավելի ուշ միայն խորհրդի համար դիմել է նրան ու ցույց տվել հրթիռի լուսանկարը:  Իսկ երբ Բաբայանը տեսել է հրթիռի նկարը, ասել է, որ այլ տրուբա, լոմ ու բանի պետք չէ: Գաբրիելյանը հայտնեց, որ որոշել էր առանց մարտկոցի հրթիռը տանել, պահել Արցախում ու այն տարածքում, որտեղ ինքը հրամանատար է եղել: Նա դժվարությամբ հիշեց գյուղի անունը, որտեղ պետք է պահեր «Իգլա»-ի պահեստամասը: Դա Նարիշկար  գյուղն է.  ասաց, որ թուրքի անունով 104 գյուղ կա Ղարաբաղում, ինքը  Նապոլեոնը չի, որ բոլոր գյուղերի անուները հիշի: Հետո ասաց, որ այդ տարածքներն է  նկարել, այն էլ գլուխ գովելու համար: Նշենք, որ «Իգլա»–ի արժեքը  ցուցումունքներում նշվում էր 50 հազար դոլարից մինչեւ 38 հազար դոլարի չափով։ Սանասար Գաբրիելյանն այն Վրաստանի քաղաքացուց գնել եւ Հայաստան է տեղափոխել գործով մեղադրյալներ Արմեն Պողոսյանի եւ Հրաչյա Մայիլյանի միջոցով։ «Իգլա»-ի համար պահանջվող գումարը պետք է վճարեր Գաբրիելյանը իր անձնական միջոցներից, որը պետք է նրան ուղարկեին Ռուսաստանի Դաշնությունից։ Դատարանում ընթերցվեց ամբաստանյալ Արմեն Պողոսյանի նախաքննական ցուցմունքները. Պողոսյանը հայտարարել էր, որ հարցաքննության փուլում եկել է այն եզրահանգման, որ Սամվել Բաբայանի համար չէ այն բերվել Հայաստան, մինչդեռ նախաքննական ցուցմունքում  նշել էր, որ այն Սամվել Բաբայանի համար են ձեռք բերել։ Թե ինչով էր պայմանավորված այս հակասական դիրքորոշումը, Պողոսյանն այսօրվա նիստում հրաժարվեց դիրքորոշում հայտնել ու առհասարակ որևէ հարցին պատասախանելուց: Սամվել Բաբայանը ձայնալարերի հետ կապված խնդրի պատճառով հրաժարվել է այսօր հարցաքննվել։ Նիստը հետաձգվել է մինչեւ հաջորդ երկուշաբթի։ Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 7 անձ, որոնցից ներկայումս կալանքի տակ են միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: Իսկ Կարեն Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սամվել Բաբայանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ եւ 38-235-րդ հոդվածի 2֊րդ մասերով: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք։

Բոյկոտ ու խառնաշփոթ խորհրդարանում. պատգամավորները շփոթում են օրինագծերը

Ազգային ժողովի արտահերթ նիստի աշխատանքն այսօր սկսվել է իրարանցմամբ: Երեկ քննարկված հարցերի քվեարկությունները վերածվել են իսկական խառնաշփոթի:  Կրքերը թեժացել են հատկապես դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների ժամանակ: Դրա քվեարկությունից հետո  ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորները լքել են Ազգային ժողովի  նիստերի դահլիճը՝  հայտարարելով, որ քվեարկությունն ուղեկցվել է կեղծիքով: Որևէ կեղծիք չի եղել՝ հակադարձել են խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները: Երկու կողմերն էլ խճճվել են  կառավարության ներկայացրած օրակարգային հարցերում ու շփոթել դրանք մեկը մյուսի հետ: Թե ինչ է տեղի ունեցել ու ինչպես են զարգացել իրադարձությունները  նիստերի դահլիճում, Լուսիեն Վասիլյանն է ամփոփել:   Ամեն ինչ սկսվեց այն պահին, երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քվեարկության է դրվում Դատական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող նախագիծը, որը սահմանադրական օրենք է: «Հետևաբար, նախագծերի այս փաթեթը պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ով»: Այսինքն, դրան պետք է  կողմ քվեարկի առնվազն  63 պատգամավոր: Օրենսդիրներից որևէ մեկն այդ պահին ԱԺ նախագահի վրիպակը չնկատեց և նրան չուղղեց,  որ փոփոխությունների նախագիծը սահմանադրական օրենք լինել չի կարող ու քննարկումը շարունակվեց սխալ ուղղությամբ: Ելքն առաջարկեց չմասնակցել քվեարկությանը, ենթադրելով, որ առանց ընդդիմադիրների՝ կոալիցիոն երկու ուժերը միասին  63 ձայն հավաքել չեն կարողանա: «Ծառուկյան դաշինքի իմ գործընկերներին կոչ եմ անում, որ չմասնակցեն քվեարկությանը, նախորդ քվեարկությունները ցույց են տալիս, որ այդ դեպքում նախագիծը չի ընդունվի»: «Ծառուկյան» դաշինքը քվեարկությանը չմասնակցեց: Ցուցատախտակին հայտնված 61 «կողմ» թվի առաջին արձագանքը ընդդիմադիր շարքերից հնչած ծափահարություններն էին: Մի քանի վայրկյան անց, սակայն, պարզվեց, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ, ու արդեն վերջում ծափ տալու հերթը մեծամասնությանն էր: Մախսուդյանը հայտարարեց, որ իր քվեարկության կոճակն իսկապես չի աշխատել, իսկ Արփինե  Հովհաննիսյանը հանրապետությունում չէ, բայց գրավոր հայտնել է իր դիրքորոշումը: Այս երկու ձայներն արդեն ապահովել էին այն   63 կողմը, որը, ըստ  ԱԺ նախագահի, անհրաժեշտ էր օրենքի ընդունման համար: Պարզվեց, որ Ծառուկյան դաշինքից մեկ  պատգամավոր այնուամենայնիվ  կողմ  քվեարկել է: Ըստ էության՝ վճռորոշը հենց Նապոլոեն Ազիզյանի քվեն էր։ Նա, հիշեցնենք, այն պատգամավորների թվում էր, ում ընտրություններից հետո դաշինքի ղեկավարը հորդորում էր հրաժարվել մանդատից։ Նապոլեոն Ազիզյանը դահլիճում չհայտարարեց, որ սխալմամբ է կողմ քվեարկել, «Ելքը» վերաքվեարկություն պահանջեց, որը տեղի չունեցավ: Իսկ երբ ԱԺ նախագահն անցավ  հաջորդ հարցի քվեարկությանը, ընդդիմադիր պատգամավորներն իրենց  բողոքն այսպես  արտահայտեցին: «Քիչ առաջ մեր աչքի առաջ խորհրդարանական մեծամասնությունը սղացրեց հերթական սահմանադրական օրենքը, ինչը ցույց է տալիս, որ  էս բոլոր կենացները ՝ խորհրդարանական կառավարման համակարգի, ընդդիմության լիազորությունների ավելացման մասին, ընդամնեը հերթական կոմեդիան են: Այս պահին մենք դուրս ենք գալիս, որ այդ կոմեդիային չմասնակցենք»: Էդուրարդ Շարմազանով. «Այն, ինչ ասում է ընդդիմությունը, իրականության հետ կապ չունի: Նապոլեոն Ազիզյանը կողմ է քվեարկել, Արփինե Հովհաննիսյանը թողել է իր կողմ քվերակությունը, Մախմուդյանն էլ հայտարարել է, որ իր կոճակը չի աշխատել: Պարզ մաթեմատիկա է՝ 63 ձայն: Նապոլեոն Ազիզյանը չի հայտարարել, որ սխալ է քվեարկել: Գնում են, բարի ճանապարհ»: Նապոլեոն Ազիզյանի քվեարկության հարցն արդեն դահլիճից դուրս շարունակություն ունեցավ։ Նշվում էր, որ այն դարձել է «Ծառուկյանի» դաշինքի երկու պատգամավորների՝ Սերգեյ Բագրատյանի եւ Հայկ Մանուկյանի միջեւ ծեծկռտուքի պատճառ։ Երկու պատգամավորներն էլ, նրանց հեռախոսահամարներն էլ ավելի ուշ արդեն անհասանելի էին։ Իսկ դահլիճում կրքերը շարունակվեցին մինչեւ այն պահը, երբ իրավիճակը հստակեցրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա բացատրեց, որ Դատական օրենսգրքի փոփոխությունը սահմանադրական չէ: Պատգամավորները  այն շփոթել են  բուն դատական օրենսգրքի հետ, որն ինքը դեռ նոր պատրաստվում է ներկայացնել խորհրդարանին: «Այն բուռն քննարկումը, որ քիչ առաջ տեղի ունեցավ դահլիճում, ի զարմանս ինձ, մասամբ վերաբերում էր այն կարգավորումներին, որոնք չկային այն օրենքում, որը դրվում էր քվեարկության, այլ վերաբերում են հենց այս օրենսգրքին: Ցավում եմ, որ նման վրիպումներ տեղի են ունենում այս դահլիճում, և մարդիկ չեն գիտակցում, թե որ օրենքի նախագիծն է քննարկվում»: Ավելի ուշ, Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում չժխտեց, որ խառնաշփոթն սկսվել է Արա Բաբլոյանի սխալից ու  շարունակվել ամբողջ խորհրդարանի կողմից: Գալով բովանդակային հարցին նշենք, որ կառավարությունն ամեն ինչ արել է պատգամավորներին խճճելու համար: Արտահերթի օրակարգում ընդգրկել է նույն օրենսգրքին վերաբերող միանգամից երկու նախագիծ՝ մեկով փոփոխություն է առաջարկում դատական օրենսգքրում, մյուսով նոր դատական օրենսգրքի նախագիծ է ներկայացնում:  Փոփոխությունների նախագծով  լուծվում է դատարանների միավորման հարցը: Կառավարությունը առաջարկում է ստեղծել Երևանի մեկ միասնական դատարան ՝ միավորելով վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանները: Բուն փաթեթը շատ ավելի համակարգային փոփոխություններ է առաջարկում և արդեն իսկապես սահմանադրական օրենք է: Ես սահմանադրական օրենքի քննարկումն սկսեց առանց ընդդիմության։

Չեմ ուզում, որ ընտանեկան բռնության խնդիրը դարձնեն Եվրոպայի հետ հարաբերությունների հենք. նախարար

Ընտանեկան բռնության դեմ պայքարը ոչ թե եվրոպական երեւույթ է, այլ համաշխարհային: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն՝ անդրադառնալով «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի շուրջ բուռն քննարկումներին:

Ի՞նչ իրավունքներ ունի ձերբակալված անձը, երբ կարող է նա ցուցմունք չտալ. փոփոխություններն ընդունվեցին

Կառավարության նիստում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մի շարք օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ ներկայացրեց, որոնք վերաբերում են բերման ենթարկելիս, ձերբակալելիս եւ կալանավորելիս անձի իրավունքներին, նաեւ ձերբակալման դատական բողոքարկման ընթացակարգին:

Հայաստանում օրենքով կամրագրվի՝ կարող են ամուսնանալ միայն կինն ու տղամարդը

Հայաստանում օրենքով կամրագրվի՝ կարող  են ամուսնանալ միայն կինն ու տղամարդը: Մինչ այժմ, այս դրույթը ենթադրաբար էր գործում, այժմ՝ արդեն կամրագրվի օրենքով: Օրենսդրական փոփոխությունները՝ նոր Սահմանադրության պահանջ են: «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքումփոփոխություններևլրացումներկատարելումասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիականդատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթը հաստատված է: Հաստատված է նաև աղմկահարույց՝ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը:  Այն  կառավարության նիստում ներկայացրել է արդրադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Ամրագրել ենք, որ առանց ծնողի չի կարելի երեխային ընտանիքից տեղափոխել ապաստարան. Դավիթ Հարությունյան

Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 16-ի նիստին ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է մեծ աղմուկ հանած, ընտանեկան բռնությանըը վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որը որոշակի փոփոխությունների է ենթարկվել, այդ թվում փոխվել է վերնագիրը:

«Հրապարակ». Ո՞ւմ դեմ էր «բոչկա» գլորում Դավիթ Հարությունյանը՝ Արա Բաբլոյանի՞, թե՞ Հրայր Թովմասյանի

«Հրապարակ» թերթը գրում է. «Ո՞ւմ դեմ էր «բոչկա» գլորում Դավիթ Հարությունյանը՝ Արա Բաբլոյանի՞, թե՞ Հրայր Թովմասյանի, որի հետ տեւական ժամանակ է՝ մրցակցային վատ հարաբերություններ ունի։

Անպատժելիություն և հովանավորչություն մեր երկրում, որպես կանոն, չկա. Արդարադատության նախարար

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը չի ցանկանում խոսել և գնահատական տալ Քննչական կոմիտեի և Ոստիկանության աշխատանքին՝ կապված «Ճվճվ Արոյի» կրտսեր որդու նկատմամբ հետախուզում հայտարարելու հետ։

Ընտանեկան բռնության դեպքերը օրենքով կկարգավորվեն

Կառավարությունն այսօր հաստատել է վերջին շրջանում խնդրահարույց ու թեժ քննարկումների առանցքում հայտնված ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը: Այն մի ամբողջ փաթեթով է ներկայացվել: Նախագծի հիմնավորման մեջ նաև վիճակագրություն է ներկայացվել։ Նշված է, որ վերջին տարիներին ընտանիքում բռնության տարածվածությունը և դրա ծանր հետևանքներն ավելի և ավելի մտահոգիչ են դարձել: Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2017 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում գրանցվել է ընտանիքում բռնության 602 դեպք: ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին ընտանիքում բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17 տոկոսը: Նախագիծը հաստատվել է առանց առարկությունների: Մինչ այդ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ևս մեկ նախագիծ է ներկայացրել:   Սահմանադրության վերջին փոփոխություններով ամրագրվեց. Հայաստանում կարող են ամուսնանալ միայն կինն ու տղամարդը: Հայտարարությունը հնչեց այսօր՝ կառավարության նիստում: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ասածը անակնկալ էր վարչապետի համար: Անակնկալ այնքան, որ մինչ նախարարը փորձում էր բացատրել, որ նաև երեխայի  հետ կապված որոշումներ ընդունելիս կարևորվելու է  նաև նրա կարծիքը, վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց. Ենթադրաբար, թե ենթագիտակցորեն, այսուհետ հայկական ընտանիքներում արդեն սիրո դրսևորման ֆիլմից  հայտնի մեթոդները կիրառելի չեն լինի: Սիրո նման դրսևորումն այսուհետ կդիտվի ընտանեկան բռնություն: Այս ու նմանատիպ դեպքերը օրենքով կկարգավորվեն: Հայկական ընտանիքներում  բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին բուռն քննարկման առարկա դարձած խնդրահարույց նախագիծն այսօր հաստատվեց: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց՝  բռնությունը կանխարգելելուց ու պաշտպանելուց բացի՝ այժմ քննարկվում է նաև համերաշխության վերականգնումը: Բռնություն գործադրած անձի նկատմամբ մի շարք սահմանափակումներ են նախատեսվում, ինչպես օրինակ, տուժողից որոշակի հեռավորության պահպանումը: Ընտանիքում բռնության տեսակներն են քրեական օրենսգրքով նախատեսված ծեծը և այլ բռնի գործողությունները, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, ինչպես նաև դիտավորությամբ ֆիզիկական տառապանք պատճառելը: Դավիթ Հարությունյանն ընդգծեց՝ անհետաձգելի միջամտության պարագայում  պարտադիր չէ տուժողի կամքը հարցնելը։ Պարզաբանեց. Մյուս որոշումները, օրինակ, պաշտպանականը, միայն տուժողի կամքով կլինի: Նոր լիազորություններով կօժտվեն սոցիալական աջակցության կենտրոնները, կստեղծվեն ապաստարաններ, որտեղ բռնության ենթարկված անձը մինչև մեկ  տարի կարող է բնակվել: Արդարադատության նախարարը հակադարձում է նախագծին դեմ արտահայտվողներին. օրենքում գոյություն չունեցող կարգավորումներն են  քննադատում: Մի շարք լուրջ ու կարևոր փոփոխություններ են ամրագրվել, նաև՝ մտահոգիչ հարցեր՝ վստահեցրեց արդարադատության նախարարը. Կոշտ ենք ամրագրել, որպեսզի  անհիմն քննադատությունը դադարեցնենք՝ եզրափակեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նախագիծը հաստատվեց  առանց հարցերի ու առարկությունների: Բուռն քննարկումներ թերեւս սպասվում են խորհրդարանում։

«Ժողովուրդ». Դավիթ Հարությունյանի ընտանիքը նախարարության առաջին հարկում սրճարան է աշխատեցնում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության առաջին հարկում նախարար Դավիթ Հարությունյանի ընտանիքի անդամները սրճարան են աշխատեցնում:

Արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոյեմբերի 17-ին ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական խմբի ներկայացուցիչներին:

Դավիթ Հարությունյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենի հետ քննարկել է համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված հարցեր

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում պաշտոնական այցով գտնվող ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրին։

Կոռուպցիայի դեմ պայքարը պարզունակ ծրագիր չէ. եթե չփոխվի հանրային իրավագիտակցումը, ամենալավ ձևակերպումները կմնան թղթի վրա. Նախարար

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոյեմբերի 27-ին մասնակցել է «Կոռուպցիայի կանխարգելումը և մարդու իրավունքների պաշտպանությունը» խորագրով համաժողովին:

Ամեն օր չես տեսնում երեխայի աճը, բայց երբ բացում ես ընտանեկան ալբոմը և թերթում այն, տեսնում ես ինչ աճ է ապրել երեխան

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի թիմի արդյունքների ներկայացմանը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր խոսեց դատական իշխանության կառուցվածքի ու աշխատաոճի մասին։ Ըստ նրա`ոլորտի այս հարցերը մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում են:

Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Սամվել Բաբայանի և մյուսների գործով վերջին դատական նիստը: Սամվել Բաբայանը մեղավոր ճանաչվեց  ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց  6 տարվա ազատազրկման: Արմեն Պողոսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի  235-րդ հոդվածի  2-րդ մասով, և դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման, իսկ ամբաստանյալ Կարեն Քոչարյանը` ՀՀ քրեական օրենսգրքի  38-190-րդ հոդվածի  1-ին մասով և  դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Անդրանիկ Քոչարյանը մեղավոր ճանաչվեց  ՀՀ  քրեական օրենսգրքի  38-190-րդ հոդվածի 1-ին մասով, և դատապարտվեց ազատազրկման 2 տարի ժամկետով: Նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի  և փորձաշրջան կսահմանվի: Դավիթ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, և դատապարտվեց ազատազրկման 2 տարի ժամկետով: Նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի  և փորձաշրջան կսահմանվի: Ժորա Զաքարյանը մեղավոր ճանաչվեց  ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով և 2 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվեց: Նրա նկատմամբ նույնպես պատիժը պայմանականորեն չի կիրառվի և կսահմանվի փորձաշրջան:

Եթե մարդկանց 65 տոկոսը ինչ-որ բան բացասական է համարում, դա չի նշանակում, որ դա բացասական է. նախարար

Կարող ես ունենալ ամենաարդար դատարան, սակայն եթե հանրային ընկալումն այդպիսին չլինի, ապա դա կարժեզրկվի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի արդյունքները ներկայացնելիս նշել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Եթե ինչ-որ մի պաշտոնյայի զավակ հաջողակ բիզնեսմեն է, անմիջապես չպետք է հեռուն գնացող հետեւություններ անել. նախարար

Եթե ինչ-որ մի պաշտոնյայի զավակ հաջողակ բիզնեսմեն է, անմիջապես չպետք է հեռուն գնացող հետեւություններ անել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Դավիթ Հարությունյանն ընդունել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին՝ ՄԻԳՀԳ տեղային գործունեության և տեխնիկական համագործակցության վարչության տնօրեն Ժորժետ Գանյոնի գլխավորությամբ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Վանաձորի ավագանու լիազորությունները վերանայելու անհրաժեշտություն չենք տեսնում. Դավիթ Հարությունյան

Վանաձորի ավագանու լիազորությունները վերանայելու անհրաժեշտություն չենք տեսնում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Վանաձորի ավագանու շուրջ ստեղծված իրավիճակին եւ դրա վերաբերյալ ՍԴ որոշմանը:

Խորհրդարանական ընտրություններն իդեալական չէին. Դավիթ Հարությունյան

Հայաստանում յուրաքանչյուր ընտրություն նախորդից էապես տարբերվում է իր որակով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ խոսելով խորհրդարանական ընտրությունների մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական եզրակացության մասին, որտեղ ասվում է, որ վարչական ռեսուրսի և ընտրակաշառքի կիրառումը ստվերել են ընտրությունների ընթացքը:

Ինչո՞ւ Հայկազ Բաղմանյանը չի պատժվում թույլ տված «թերացումների» համար. նախարարի մեկնաբանությունը

Տեղեկություն չունեմ, թե ինչ թերացումներ էր կատարել Հայկազ Բաղմանյանն իր աշխատանքում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ՝անդրադառնալով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, ըստ որի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը իր հորդորով զեկուցագիր է գրել եւ ազատվել պաշտոնից աշխատանքում ունեցած թերացումների պատճառով:

Կախված է լինելու մարտահրավերներից. Դավիթ Հարությունյանը՝ Սերժ Սարգսյանի առաջադրման հնարավորության մասին

«Երկրում ստեղծված իրավիճակով է պայմանավորված վարչապետի պաշտոնում առաջադրվելու հարցը»: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովում լրագրողներին ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրվելու հնարավորությունը։

Արդարադատության նախարարն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպացի գործընկերներին

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպացի գործընկերներին՝ Հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի գլխավորությամբ:

«Ժամանակ». «Հին հաշիվներ». Դավիթ Հարությունյանը «փուռը տվեց» Հրայր Թովմասյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ-ում երեկ ՀՀ Դատական օրենսգրքում ու հարակից մի քանի օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քվեարկության շուրջ տեղի ունեցած խառնաշփոթին կարելի է մի քանի բնութագրում տալ՝ իրավական, մեղմ ասած, ոչ կոմպետենտություն, իրավական «մտքի» բախում, անձնական հարաբերությունների բախում եւ այլն:

էդ Կառավարությունը չի որոշում. Կոստանյանը հեռակա կարգով «կծեց» Դավիթ Հարությունյանին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը վստահ է, որ «Դատական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ անելու մասին օրենքի նախագիծը սահմանադրական օրենք է եւ երկրորդ ընթերցումն էլ անցնում է սահմանադրական օրենքի ընդունման ռեժիմով:

Ազգային ժողովն է որոշում հարցի քննարկման ռեժիմը. Գևորգ Կոստանյան

Դատական օրենսգրքում փոփոխությունները միանշանակ սահմանադրական օրենք է, և այդ հիմքով էլ ընդունվել է սահմանադրական օրենքի ռեժիմով, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը՝ այդպիսով հակասելով երեկ Դավիթ Հարությունյանի արած հայտարարությանը:

«ժողովուրդ». Դավիթ Հարությունյանի եւ Արթուր Օսիկյանի հարաբերությունները ավելի են լարվում. Վերջինս հրաժեշտ կտա՞ պաշտոնին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եւ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի միջեւ հարաբերությունները գնալով ավելի են լարվում:

Հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարության մշակում, նոր ՔԿՀ-ների կառուցում, էլ. համակարգերի ներդրում. Դ. Հարությունյանը՝ ԱՆ աշխատանքների մասին

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ներկայացրել է կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլերը, պրոբացիայի համակարգում գրանցված արդյունքները, քրեակատարողական հիմնարկների վերանորոգման և կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքները, էլեկտրոնային նոր համակարգերի ներդրման ծրագրերը, ինչպես նաև մշակվող մի շարք օրենսդրական փաթեթների մանրամասները:

Կառավարությունը հավանություն տվեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիային

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային հավանություն տալու մասին որոշման նախագիծը։

Հստակեցվում է ՀՀ նախագահին ներման խնդրագրով դիմելու կարգը

Կառավարությունը հստակեցնում է ՀՀ նախագահին ներման խնդրագրով դիմելու կարգը, դիմողների շրջանակը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Սահմանադրությունը նախատեսում է, որ նախագահն օրենքով սահմանված դեպքերում լուծում է ներում շնորհելու հարցը, սակայն հարցն ինքնին բավականին բարդ է և պահանջում է մի շարք լուրջ կարգավորումներ: «Մասնավորապես՝ ի՞նչ է նշանակում ներում:

«Հրապարակ». Հակասություններ ՀՀԿ-ում. Դավիթ Հարությունյանից «ատչյոտ» են պահանջել. Խառնվել է Սերժ Սարգսյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Ամանորի նախաշեմին ՀՀԿ ԳՄ նիստում բուռն քննարկումներ են ընթացել հատկապես Դատական օրենսգրքի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ականների վարքագծի, այդ թվում` Դավիթ Հարությունյանի «մոտեցումների» շուրջ:

«Երբ կուզենա կգա, չի ուզենա՝ չի գա». «Ֆլեշի Բարսեղին» եւս մեկ փաստաբան կպաշտպանի

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր` ապրիլի 22-ին շարունակվեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստը։

Ռուսերեն

В результате политического соглашения в НС Армении обсуждается законопроект о внесении изменений в Избирательный кодекс

Министр-руководитель аппарата правительства Армении Давид Арутюнян сказал, что предложены также изменения к УК Армении и в Административном кодексе, которыми ужесточается наказание за нарушения в процессе выборов.

Армянские чиновники могут ездить на работу на велосипедах, но в регионы отправятся на автомобилях – министр

Армянские чиновники могут ездить на работу на велосипедах, но в регионы отправятся на автомобилях, сказал во вторник министр-руководитель аппарата правительства Армении Давид Арутюнян, в ходе обсуждений проекта госбюджета страны на 2017 год в парламентских комиссиях.

Средств на установку видеокамер на избирательных участках в Армении может не хватить - Арутюнян

Средств на установку видеокамер на избирательных участках в Армении может не хватить, сказал во вторник журналистам в парламенте министр-руководитель аппарата правительства Армении Давид Арутюнян

Камеры для он-лайн трансляции выборов в Армении подберет спецкомиссия

Камеры для он-лайн трансляции выборов в Армении будет подбирать трехсторонняя комиссия, сказал в четверг в ходе заседания правительства министр-руководитель аппарата правительства Армении Давид Арутюнян.

Лицензии юридическим лицам в Армении будут выдаваться только в электронном виде

Премьер-министр Армении Карен Карапетян в ходе заседания правительства 18-го ноября дал министру-руководителю аппарата правительства РА Давиду Арутюняну поручение относительно выдачи лицензий юридическим лицам исключительно в электронном виде.

Армения работает над повышением отчетности в горнодобывающей сфере - министр

Армения работает над повышением отчетности в горнодобывающей сферы, сказал журналистам в пятницу министр-руководитель аппарата правительства Армении Давид Арутюнян перед заседанием рабочей группы по инициативе прозрачности в добывающих отраслях (EITI).

Премьер-министр Армении Карен Карапетян встретится с крупными экспортерами и с представителями 5 крупных банков

Премьер-министр Армении Карен Карапетян поручил министру-руководителю аппарата правительства Армении Давиду Арутюняну организовать встречу с крупными хозяйственниками.

Правительство Армения направит $119 тыс. на покупку компьютерной техники для ЦИК

Правительство Армении выделило из резервного фонда 57,8 млн. драмов на покупку компьютерной техники для Центральной избирательной комиссии, сказал в четверг в ходе заседания кабинета министр-руководитель аппарата правительства Армении Давид Арутюнян.

Прямая трансляция будет обеспечена на 1,5 тыс. участках в ходе парламентских выборах в Армении

Видеосъемка и прямая трансляция будут обеспечены на порядка 1500 избирательных участках Армении в ходе очередных парламентских выборов, заявил в четверг в ходе заседания правительства министр-руководитель аппарата правительства Давид Арутюнян.

Обсуждения по поводу изменения дня выборов в НС Армении состоятся с зарегистрировавшимися политическими силами: Давид Арутюнян

Он добавил, что окончательное решение по поводу изменения дня выборов в НС Армении должны принять все зарегистрировавшиеся политические силы.

Президент Республики Армения, председатель Совета национальной безопасности Серж Саргсян созвал заседание СНБ

Давид Арутюнян представил информацию о подготовительных работах по обеспечению предстоящих 2 апреля парламентских выборов необходимым техническим оборудованием

Министр юстиции прокомментировал вероятность бархатной революции в Армении в 2018 году

Министр юстиции Армении Давид Арутюнян прокомментировал в среду журналистам вероятность осуществления в стране бархатной революции в апреле 2018 года, когда президент сложит свои полномочия и страна перейдет к парламентской форме правления

Министр юстиции не располагает подробностями об амнистии экс-главы Госфонда соцстрахования Армении

Министр юстиции Армении Давид Арутюнян заявил, что узнал об амнистировании экс-главы Государственного фонда социального страхования Армении Вазгена Хачикяна из сообщений СМИ

Вопрос закрытия Армянской АЭС имеет сугубо экономический подтекст - министр

Вопрос закрытия Армянской АЭС носит не политический, а сугубо экономический характер, сказал во вторник журналистам министр юстиции Армении Давид Арутюнян, комментируя текст нового рамочного соглашения между Арменией и Евросоюзом

Министр указал на сугубо эконоический подтекст ситуации с закрытием Армянской АЭС

Вопрос закрытия Армянской АЭС носит не политический, а сугубо экономический характер, сказал во вторник журналистам министр юстиции Армении Давид Арутюнян, комментируя текст нового рамочного соглашения между Арменией и Евросоюзом

Անգլերեն