Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Թաթուլ Մանասերյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Հայաստանում բենզինը թանկանում է, սակայն աշխարհում գրանցվող տեմպերից ավելի պակաս

Հայաստանում բենզինի գներն ավելանում են ավելի դանդաղ տեմպերով, քան միջազգային շուկայում, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։

Վարչապետը ներդրեց հաշվետվողականության ինստիտուտը՝ ասում է տնտեսագետը

«Կարեն Կարապետյանի՝ կառավարության  գործունեության 100 օրվան նվիրված ամփոփիչ ասուլիսն ու դրան մանրամասնորեն  նախապատրաստվելը (սլայդեր, գրքույկներ) հասարակության առջև  հաշվետվողականության ինստիտուտի ներդրում էր»,-  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է տնտեսագետ, «Այլընտրանք»   հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանն ու նշել,  որ ինքն անձամբ շատ է  վստահում   ՀՀ վարչապետին, դա  PR-ակցիա չի դիտարկում: «Իր բաց աշխատաոճը խոսում է նրա մասին, որ ՀՀ վարչապետը հասարակության, ներառյալ՝ ԶԼՄ-ների աջակցության կարիքն ունի: «Ես դրվատանքով  եմ վերաբերում  վարչապետի ասուլիսին, որովհետև դա, այո , հաշվետվողականության ինստիտուտի կարևորագույն  դրսևորում է: Այսպես պետք է աշխատեն բոլորը՝ և նախարարները, և փոխնախարարները, և բոլոր չինովնիկները: Եթե իրենց չեն արդարացնում, և եթե ինչպես հռչակվել է կառավարության կողմից հանրությանը չեն ծառայեցվում այդ կառույցների աշխատանքը, ապա  պետք է դրանք փակվեն: Իրենք պետք է կարողանան ինչ -որ չափով նպաստել տնտեսության զարգացմանը»,- ասել է  տնտեսագետ, «Այլընտրանք»   հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը:

Զարգացնել տեղական արտադրանքը՝ հնարավորինս կրճատելով ներմուծումը

Հայաստանի բոլոր կառավարությունները հայտարարում են՝ պետք է զարգացնել տեղական արտադրանքը՝ հնարավորինս կրճատելով ներմուծումը: Ժամանակ առ ժամանակ մեր երկրում նաև թուրքական արտադրանքի դեմ է արշավ սկսվում, ինչպես օրինակ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:  Կառավարությունների ղեկավարը պարբերաբար հայտարարում են, որ պետք է  ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինվի: Հերթական հայտարարությունը հնչեց օրերս՝ կառավարության նիստում:     «No Turkish» կամ «ոչ թուրքականին». Երևանի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող գեղեցկության սրահի դռանն այս հայտարարությունն է փակցված: Հայտարարության հետքերով  պարզեցինք՝  վարսահարդար սիրիահայ  Սարգիս Բերբերյանի նախաձեռնությունն է,  որը այսօր էլ շարունակվում է. «Ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ Թուրքիան ամեն ձևով աջակցում է  Ադրբեջանին: Ես էլ ուզեցի մի փոքրիկ շարժում սկսել։ Արդեն ժամանակն է, որ թուրքական  ապրանքը մեր երկրից  վերանա: Նկատում եմ՝ մարդիկ մի քիչ էլ հումորով են վերաբերում։ Ես չեմ ստուգում, թե մարդն ինչ շոր է  հագել, բայց մյուս անգամ շոր գնելիս կարող է հիշել և թուրքականը չառնել:  Պետք է աջակցենք, ուժեղացնենք հայկական արտադրությունը։ Պետությունն ինքն էլ պետք է իր կողմից քայլեր անի, որ մենք հայկական արտադրության ունենանք»: Կառավարության փոփոխությունից հետո էլ  ներմուծման փոխարեն տեղական արտադրանքի խրախուսումը մնաց առանցքային հարցերից մեկը: Օրերս կառավարության նիստում  ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու առաջարկով հանդես եկավ վարչապետ Կարեն Կարապետյանը: «ՀՀ կառավարությունները  երբեք ծրագրերի պակաս չեն  ունեցել»,- ասում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ու նշում ՝ «հայեցակարգերը վաղուց են մշակված, դրանք պետք է կյանքի կոչվեն»: Ներմուծման փոխարինման քաղաքականությունը դոփում է տեղում։ Տնտեսագետն առաջարկում է նախ պարզել, թե  տեղական ռեսուրսներ  ունեցող ինչ  ապրանքախմբեր ունենք: Մանասերյանը փաստում է՝ սննդի  անվտանգության  առումով անթույլատրելի կախվածություն է ստեղծվել, սննդի  անվտանգության առումով  20 տոկոսից ավելին չպետք է ներմուծվի: Իրավիճակն ուսումնասիրելու  համար տնտեսական ներդրումների և  զարգացման, ֆինանսների, գյուղատնտեսության, պաշտպանության, առողջապահության  նախարարները դեռ  տասը և ավելի օր  ժամանակ ունեն ՝ պատկերն ամբողջացնելու համար:  Նրանք  20 օրվա ընթացքում նախ պետք է ապրանքներն ընտրեն, գնահատեն դրանց արտադրության համար անհրաժեշտ ծախսերը, ակնկալվող եկամուտները, շահութաբերությունը, շուկան ուսումնասիրեն: Կառավարությունը պետք է հավասար պայմաններ ապահովի բոլոր արտադրողների համար, իսկ որ ամենակարևորն է, դրանք պետք է ավելի գրավիչ լինեն, քան այլ երկրներում: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ եթե կառավարությունն ստեղծում է նման պայմաններ եւ դրան զուգահեռ խթանում նոր տեխնոլոգիաների ներդրումը եւ նպաստում հանրության կրթական մակարդակի բարձրացմանը, ապա տնտեսությունը ունենում է երկարատեւ ու կայուն զարգացում:

Ռեէքսպորտ կամ վիճակագրության եւ իրականության անհամապատասխանությունը

Հայաստանյան վիճակագրության եւ իրականության մեջ առկա անհամապատասխանության հետքերով է այսօր գնացել «Ռադիոլուր»-ը: Վերջերս հրապարակված թվերը գոհացուցիչ են՝ արձանագրվել է արտահանման 20 տոկոսի աճ: Բայց Հայաստանում առկա արտադրական ծավալներն ուսումնասիրելիս հասկանալի է դառնում, որ ինչ- որ բան այն չէ: Տնտեսագետները խնդրի հիմքում տեսնում են մի երեւույթ, որը մեկ բառով ձեւակերպում են «ռեէքսպորտ»: Հրապարակված պաշտոնական տվյալներին տնտեսագետները չեն վստահում, կասկածում են՝ խեղաթյուրում կա կամ վիճակագրական ծառայության, կամ մաքսային մարմինների կողմից: Ինչպես է ստացվում, որ գոյություն ունեցող արտադրական ծավալների պայմաններում՝ արտահանումը կտրուկ աճել է:  Խնդիրը բացառապես մասնագիտական վերլուծության ենթարկելուց հետո գալիս են եզրահանգման՝ գործ ունենք «ռեէքսպորտ» հասկացության հետ: Տնտեսագիտության տեսանկյունից երեւույթը տնտեսության համար վտանգավոր չէ, կարող են լինել նույնիսկ օգուտներ՝ ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Ի՞նչ նկատի ունի տնտեսագետը. առաջին հերթին այն, որ ռեէքսպորտը պետք է համապատասխան ձեւակերպված լինի՝ իբրեւ ներմուծում՝ դրանից բխող մաքսային բոլոր վճարներով: Բայց այն, ինչ կատարվում է իրականում, վկայում է անօրինական գործողությունների մասին: Գյուղատնտեսական ակտիվ բերքահավաքի ժամանակ դեռեւս ահազանգեր հնչեցրեց «Ջերմատնային ասոցիացիա» ՀԿ գործադիր տնօրեն Պողոս Գեւորգյանը: Խնդիրը տասնամյակի պատմություն ունի եւ հանդիպում է ոչ միայն գյուղատնտեսության ոլորտում: Տնտեսագետները՝ թե Թաթուլ Մանասերյանը, թե Վահագն Խաչատրյանը բերում են այլ օրինակներ եւս: «Ներկրում են Թուրքիայից ոսկերչական իրեր եւ արտահանում են Ռուսաստան, դա այն ժամանակ, երբ պատժամիջոցներ էին գործում թուրքական արտադրանքի համար: Սա արդեն քաղաքական խնդիր է»: Խնդիրը հասկանալու համար փորձենք այն դիտարկել նաեւ այլ տեսանկյունից: «Տնտեսական աճը առաջին հերթին պայմանավորված է արտահանման աճով»,- տնտեսության աքսիոմատիկ ձեւակերպումը «Ռադիոլուր»-ին փոխանցում է տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը՝ նշելով՝ խնդիրը անհրաժեշտ է դիտարկել արտահանում- ՀՆԱ հարաբերակցության տեսանկյունից: Հենց այնպես արտահանումը, մեր տնտեսությանը օգուտ չի բերի եւ պարզապես թվերից ոգեւորվել պետք չէ:  Արտահանումը դրական կազդի տնտեսության վրա, եթե համապատասխանի անհրաժեշտ պայմաններին: Հայաստանը ԱՊՀ տարածքում արտահանման աճ գրանցած միակ երկիրն է: Պաշտոնական վիճակագրության այս թվերը հրապարակվեցին երեկ, բայց կոնկրետ ԵԱՏՄ-ում մեր գործունեությունից առայժմ գոհ չէ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Ասում է՝ «էական շրջանառություններ չենք զարգացրել»: Այսպիսով ակնհայտ է՝ տնտեսության մեջ կա հստակ խնդիր, որի մասին ահազանգում են մասնագետները, բայց կառավարությունում երբեւէ չեն բարձրաձայնել ոչ ռեէքսպորտում առկա խնդիրների, ոչ էլ՝ առավել եւս դրա անօրինական դրսեւորումների մասին:

Մսխած գրանտների համար պատասխան ինչպես միշտ կտա ժողովուրդը. Թաթուլ Մանասերյան

[b]«Համայնքների խոշորացման և դրա արդյունքում իրականացվող ծախսերի՝ համայնքների մի քանի հազար վարչական աշխատողների գործազրկության հաշվին տնտեսվելու սարսափելի ծրագիրը սկսվել է 10 տարուց ավելի, թող ոմանց չթվա, թե այն նոր է ձեռնարկված, սա միջազգային կազմակերպությունների կողմից դրամաշնորհով ֆինանսավորվող նախագիծ է եղել և հիմա էլ կա, ու ամեն գնով այն հաստատվելու է»,-[/b] տեսակետը Թաթուլ Մանասերյանինն է:

Կառավարությունը, չունենալով գնահատման չափանիշներ և մեթոդիկա, փակ աչքերով զարկ է տվել Ամուլսարի ծրագրին

[b]«Ամուլսարի խնդիրը բավական լուրջ է, խորքային հետազոտությունների կարիք ունի: Ես բնապահպան չեմ, այնուամենայնիվ, որպես տնտեսագետ գնահատել եմ իրավիճակը, և տեսնում եմ, որ ոչ միայն վնասները ահռելի են, այլև կան ակնհայտ ապօրինի մի շարք գործողություններ»,-[/b] այս կարծիքին է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, ում խոսքով՝ «Samuel Engeneering» ընկերությունը տվել է իր եզրակացությունը Ամուլսարի վերաբերյալ, այդ փաստաթուղթը ստորագրել են յոթ հոգի, սակայն երբ բացում ենք վերջին էջերը, բառացիորեն ասվում է, որ ջրի բիոքիմիական ուսումնասիրությունների հետ կապված ոչինչ չի արվել:

ԵԱՏՄ գործարար շրջանակներում դեռեւս լավ չեն պատկերացնում, թե ով ում հետ է համագործակցում

Օգոստոսի 14–ին Աստանայում կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցեցին Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների վարչապետերը: Այսօր արդեն տեսակամուրջի միջոցով հավաքվել էին նույն միության տնտեսագետներն ու փորձել  են ամփոփել հավաքի արդյունքները: Ի տարբերություն նախորդ հավաքների՝ այս մեկն առանձնացել է առարկայական քննարկումներով եւ արդյունքներով:   ԵԱՏՄ տարածքում վարորդական վկայականների ճանաչման հարց, միասնական էներգետիկ շուկայի ձեւավորում ու սոցիալական ուղղվածությամբ կենսաթոշակային ծրագիր:  Սրանք այն առանցքային հարցերն են, որոնք շեշտադրվել են Աստանայում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերի հանդիպման ժամանակ: Կառույցի անդամ 5 պետությունների տնտեսագետները գոհ են վերջին հանդիպումից, քանի որ հռչակագրային գործելաոճից կառույցում անցել են գործնական քայլերի: Տնտեսագետները շարժ են նկատում ոչ թե ղեկավար մարմնի աշխատանքում, այլ հենց ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսություններում: Եթե կարելի է ասել ԵԱՏՄ-ի առաջին «հաղթանակի» վրա ուշադրություն է հրավիրում Ղազախստանի «Նուր Օտան» կուսակցության Հասարակական քաղաքականության ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Տելնովը։ «Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ վարչապետերի հանդիպումը տեղի ունեցավ բոլոր անդամ պետությունների տնտեսությունների ակտիվացման ֆոնին: Բոլորս միասին շուրջ 1 տոկոսի աճ ենք արձանագրել: Սա իրականում մեծ թիվ չէ, բայց հենց տնտեսությունների ակտիվացումից է գալիս մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճը: Եզրակացությունն այն է, որ ԵԱՏՄՆ-ն մեր ընդհանուր աճի շարժիչն է, եւ դրական դինամիկան աստիճանաբար գրանցվում է տնտեսության տարբեր ոլորտներում: Հետեւաբար, այս աճը, այս ակտիվացումը դառնում են ավելի կայուն եւ ավելի նշանակալից»: Մինչեւ ակնկալիքներին անցնելը նշենք, որ Աստանայում բարձրացվել է վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման հարցը: Հիշեցնենք, որ հայ վարորդները Ռուսաստանում որոշակի դժվարություններ են ունեցել հենց այս խնդրի առնչությամբ: Հարցի շրջանակում անգամ Հայաստանին առաջարկվեց իբրեւ պետական լեզու ընդունել ռուսերենը: Որքանով էր ծանրակշիռ առաջարկը,  այդպես էլ պարզ չդարձավ: Փաստն այն է, որ Աստանայում այս խնդրին անդրադարձ եղել է: ՌԴ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ստորագրվել է հրամանագիր ԵԱՏՄ երկրներից մեկում տրված ազգային եւ միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման մասին։ Ըստ էության սա կարող է նշանակել հարցի լուծում: ԵԱՏՄ միասնական տարածքի կնճտռոտ հարցերից է նաեւ արտագնա աշխատողների խնդիրը: Աշխատելով անօրինական և  հետագայում անցնելով կենսաթոշակի՝ զրկվում են ստաժից: Վարչապետերի վերջին հանդիպումը փորձեց տալ նաեւ այս խնդրի լուծումը, սակայն, Բելառուսից տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Վասկովսկին կոնկրետ այս հարցում լավատես չէ: «Կենսաթոշակային ապահովագրության խնդիրը, կարծում եմ, լուծվելու է ծայրահեղ բարդ պայմաններում: Կանխատեսում եմ, որ այս հարցի լուծումը կձգվի մի քանի տարի: Չէ՞ որ բիզնեսի համար արտագնա աշխատուժը  գայթակղիչ է էժանության տեսանկյունից՝ չեն հաշվառվում, հետեւվաբար՝ նրանց համար չեն վճարվում հարկերն ու սոցիալական այլ վճարները: Այնպես որ, այս խնդիրը ինձ համար դեռ հարցականի տակ է: Իսկ էներգետիկ միասնական շուկայի գաղափարը շատ ողջունելի է»: Վերջին գաղափարը ողջունում են ԵԱՏՄ գրեթե բոլոր երկիրներում: Այս հարցում արդեն կան նախանշված ժամկետներ, ուստի պետք է սկսել ակտիվ աշխատանք այդ ուղղությամբ, ասում է Ղրղզստանի առեւտրաարդյունաբերական պալատի կոմիտեի նախագահ, էկոնոմիկայի նախարարի խորհրդական Կուբատ Ռահիմովը։ «Շատ լավ է, որ մենք նախանշեցինք ճանապարհային քարտեզները եւ առաջիկայի համար մեր հստակ քայլերը, որովհետեւ եթե մենք հիշենք ԵԱՏՄ պայմանագիրը, 2019-ի ամռանը մենք պետք է ունենանք էլեկտրաէներգիայի միասնական շուկա: Սա շատ կարեւոր է, որովհետեւ ԵԱՏՄ-ն իր ընդհանուր, հավաքական ածխաջրածնային եւ խաղաղ միջուկային ծրագրերի հզորություններով անշուշտ աշխարհում առաջատարներից է: Հիմա մեզ համար խնդիր է լուծել անդամ-պետություններում ունեցած էլեկտրաէներգիայի ավելցուկի հարցը: Եթե ձեւավորվում է միասնական շուկա, ապա պետք է  չսպասենք մինչեւ 2019-ը, այլ մինչ այդ անենք գիտակցված քայլեր»: Հայաստանը պատրաստ է միանալ այս ծրագրին: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի տվյալներով Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի մեծ ավելցուկ եւ տարածաշրջանում այն եզակի պետություններից է, որ ինքնաբավ է այս առումով եւ ունի տարբեր աղբյուրներ՝ ընդ որում նաեւ վերականգնվող: Հայ տնտեսագետի փոխանցմամբ՝ Հայաստանի ներուժն անգամ  ամբողջովին օգտագործված չէ, շահագործվում է էներգետիկ  հզորությունների 1/3-ը: ԵԱՏՄ անդամ պետությունների ամենագլխավոր խնդիրներից մեկը  թերեւս ճանապարհներն են: Մոսկվայից Էկոնոմիկայի ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեոնիդ Վարդոմսկու կարծիքով՝ հետագա հաջողության համար պետք է լուծել այս խնդիրը: «Բոլոր երկրները բեռնափոխադրումների որոշակի բարդություններ ունեն, ասենք՝ Հայաստանը եւ Բելառուսը, կամ Ղրղզստանը եւ Ռուսաստանը: Բոլոր այն ուղղություններով, որտեղ կա տարանցիկ ուղի դեռ լուծված չեն սակագնային եւ բազմաթիվ այլ տեխնիկական հարցեր : Շատ կարեւոր է, որ վարչապետերի հանդիպման ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների համար ՌԴ նավահանգիստները հասանելի դարձնելու  հարցը բարձրացվել է»:  Իսկ ահա հայկական կողմի համար առաջնային է մնում գործընկեր պետությունների ազնվության եւ արդարության հարցը: Առանց փակագծերի, ուղիղի խնդիրը ներկայացրեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: «Հայաստանի համար թիվ մեկ կարեւոր հարցը  ապրանքների շրջանառությանը հետեւելու խնդիրն է: Սա սկզբունքային հարց է, որովհետեւ որոշ դաշնակիցներ խաղում են կանոններից դուրս: Օրինակ բերեմ՝ Ռուսաստանը պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի հանդեպ, բայց որոշ դաշնակիցներ սկսեցին ապրանքներ մատակարարել Թուրքիայից՝ դրանք ներկայացնելով որպես սեփական արտադրանք: Հասկանալի է, որ սուտ էր եւ այդ հարցը պետք է լուծվի, որպեսզի ոչ միայն լինի ազատ առեւտուր եւ մրցակցություն, այլեւ՝ արդար առեւտուր եւ մրցակցություն: Ցավոք, մինչ այս պահը ԵԱՏՄ անդամ 5 պետությունների գործարար շրջանակներում դեռեւս լավ չեն պատկերացնում ով ում հետ է համագործակցում»: Որքանով կլուծվեն այս կնճռոտ խնդիրները մինչեւ վարչապետերի հաջորդ հանդիպումը,  դժվար է ասել, բայց այն, որ վարչապետերը հանդիպելու են շատ շուտով՝ դա արդեն հաստատված է: Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի է ունենալու հոկտեմբերին Հայաստանում:

Ինչ է սպասվում Հայաստանի տնտեսությունը ընտրուններից հետո

Դասական տնտեսագիտական թվերը,  Հայաստանի տնտեսության իրական պատկերն ու նախընտրական այս փուլում  ընտրազանգվածին ներկայացվող տնտեսական խոստումները համադրել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի   տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: «Երկու տասնյակից ավելի  ցուցանիշերով  Հայաստանն իր տնտեսական համակարգով գտնվում է տնտեսական  անվտանգության նվազագույն նորմատիվային շեմից  ցածր մակարդակի վրա»,- ասել է տնտեսագետը:   Նախընտրական ակտիվ այս փուլում քաղաքական ուժերն ու դաշինքներն ակտիվորեն հանդիպում են ընտրազանգվածի հետ՝ ներկայացնելով իրենց ծրագրային հիմնական դրույթները: Հիմնական շեշտն այս օրերին դրվում է սոցիալական խնդիրների վրա: Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի  տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը դրանց, այսպես ասենք, իրականությանը հնարավորինս մոտ լինելը համադրում է Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակի հետ, նշում տնտեսական անվտանգության դասական ցուցանիշերն ու համադրում հայկական իրականության հետ. «Որպեսզի համարվի որ տնտեսական անվտանգության նվազագույն շեմը  բավարարում է ներդրումների ցուցանիշի գծով, առնվազն տարեկան ներդրումների ծավալի հաշվով պետք է  ՀՆԱ-ի 25 տոկոսը  ներդրում իրականացվի: Եթե վերցնենք, որ մեր երկրի ՀՆԱ 10 մլրդի  կարգի է, ապա 2016թ 92 մլն դոլարի ուղղակի ներդրումներ են իրականցվել, նշանակում է, որ 10 տոկոսից էլ ցածր ցուցանիշի վրա է»: Ցանկացած երկրի տնտեսական անվտանգության  համար աղքատության  ու գործազրկության 7 տոկոս շեմը համարվում է բավարար, մինչդեռ  պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աղքատ է  բնակչության 30 տոկոսից  ավելին, գործազուրկ է՝ 18 տոկոսը՝  կրկին՝ պաշտոնական տվյալներով: Պետական պարտքի շեմը նույնպես հեռու է տնտեսական անվտանգությունից՝ «Նվազագույն շեմը պարտք- ՀՆԱ հարաբերակցության 25 տոկոս է, այն գերազանցելու դեպքում խոսել բարձր տնտեսական աճերի, երկնիշ թվերով աճերի մասին,  ռեալ չէ, մասնագիտական մոտեցում չէ»: Հայաստանում, հիշեցնենք, պարտքը հատել է  ՀՆԱ-ի 50  տոկոսի շեմը: Ամփոփելով՝ Ատոմ Մարգարյանը  նշում է. «Երկու տասնյակից ավելի  ցուցանիշերով  Հայաստանն իր տնտեսական համակարգով գտնվում է տնտեսական  անվտանգության նվազագույն նորմատիվային շեմից  ցածր մակարդակի վրա»: Ունենք այն, ինչ ունենք, իսկ ի՞նչ է  սպասվում Հայաստանի տնտեսությանը ընտրական ակտիվ այս փուլի ավարտից հետո: «Այլընտրանք» հետազտական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ, Թաթուլ Մանասերյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է, որ  Հայաստանի տնտեսության զարգացումը միայն Հայաստանով պայմանավորված չէ, կան տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներ, որոնք պետք է անպայման  հաշվի առնել: Մանասերյանը կարևորում է կառավարության, ու ոչ միայն, տարբեր ծրագրերին փորձագիտական հանրության մասնակցելու գործընթացը: Նա որոշակի մեկուսացում է նկատում, նշում, որ «թեև ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը ձևավորված է, սակայն փորձագիտական հանրության հետ կապ դեռևս չի հաստատվել»: Տնտեսագետը միաժամանակ չի հերքում, որ ընտրությունները կարող են ազդեցություն թողնել տնտեսության վրա։ «Ակնհայտ է, որ գործարար աշխարհը սպասումների մեջ է: Չեն կարող մեծածավալ ներդրումներ իրականացվել, եթե տվյալ երկրի ընտրական գործընթացները դեռ չեն ավարտվել»,- նկատում է զրուցակցիս՝ նշելով՝ սա միայն Հայաստանին բնորոշ երևույթ չէ:

Վտանգավո՞ր է պարտքի շեմը. պաշտոնյաների եւ փորձագետների կարծիքը չի համընկնում

Ֆինանսների նախարարության տվյալներով` 2017թ մարտի 31-ի դրությամբ` ՀՀ պետական պարտքը մոտ 5 մլրդ 996 մլն դոլար է: Հատկանշական է, որ այստեղ առյուծի բաժինը պատկանում է ՀՀ կառավարությանը, որի պարտքը կազմում է 5 մլրդ 478 մլն դոլար:  Ֆինանսների նախարարությունից շարունակում են փարատել  մասնագետների՝ պարտքը վտանգավոր  սահմանագծին է  մոտեցել մտահոգությունները:   Տարբեր հաշվարկներով` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ կամքից   տարիքից ու սեռից,  անգամ ցանկությունից մոտ 2000 դոլար պարտք ունի։ Հայաստանի տնտեսական աճը ութ անգամ պակաս է արտաքին պարտքից՝ ասում են տնտեսագետներն ու անհանգստանում՝ շուտով  մեր երկիրն ի վիճակի չի լինելու կատարել իր պարտքային պարտավորությունները:  Ֆինանսների նախարարությունն էլ  շարունակում է պնդել՝ անհանգստանալու կարիք չկա: Պարտքը կառավարելի է, ավելին, պարտք վերցնելն անխուսափելի է՝ տնտեսության զարգացման համար: Ֆինանսների նախարարության պետական  պարտքի կառավարման վարչության պետ   Արշալույս Մարգարյանը  փարատում է  մասնագետների՝   պարտքը վտանգավոր սահմանագծին է մոտեցել,  մտահգությունը:  «Եթե տնտեսական աճն այսպես շարունակվի, ապա պարտքը սպասարկելու որեւէ խնդիր Հայաստանը չի ունենա»,- ասում է։ Պաշտոնյան ավելի շատ  պարտքի սպասարկման   տոկոսագումարներով էր մտահոգում: Եթե երեք տարի առաջ այն կազմում էր բյուջեի մոտ 1,5-2 տոկոսը, ապա 2016-ին՝ շուրջ 9 տոկոս է կազմել:  Լուծման միակ ճանապարհը՝ տնտեսական աճն ու ՀՆԱ-ի աճի բարձր տեմպն է՝ կարծում է Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը։ Նա ավելի շատ նախապատվությունը տալիս է ներքին պարտքին։ Պարզաբանում է՝   «պլանավորված 40 մլրդ դրամի փոխարեն ներքին շուկայից 170 մլրդ դրամ ենք վերցրել: Դա Հայաստանի՝ պարտքի կառավարման որդեգրած քաղաքականությունն է։ «Ոչ մի կասկած չկա, որ ներքին շուկայից վերցված պարտքը շատ ավելի լավ է»,- ասում է։ Արտաքին պարտքի դեպքում պատկերը այլ է, ոչ միայն գումարն ես վերադարձնում, այլ նաև  աշխատած  հավելյալ արժեքը, ինչը վատ է՝ շեշտում է Արշալույս  Մարգարյանը: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ վերջին տարիներին  պետական պարտքը հիմնականում  արտաքին պարտքից էր բաղկացած՝ միջազգային ընկերություններից ու արտերկրից ենք պարտքեր կուտակել:  Սա մեզ համար ձեռնտու չէ: «Ցանկացած վարկ, որը տրամադրվում է,  ունի հստակ պայմաններ»։ Մինչդեռ՝ ներքին պարտքի դեպքում, երբ պետությունը սեփական ժողովրդից է  պարտք վերցնում՝ պարտատոմսեր վաճառելով, դրա դիմաց է գումար ստանում, իր հայեցողությամբ իրականցնում է  առաջնահերթություն ունեցող ծրագրերը,  գումարները կարող է ավելի ազատ օգտագործել:  Տնտեսագետը հիշեցնում է, որ  գլոբալ ֆինանսական ճգնաժամի  երկրորդ ալիքը  եվրոպական երկրներում տեղի ունեցավ, քանի որ արտաքին պարտքը գերազանցում սահմանված շեմը։ ԱՄՀ-ն նման շեմ համարում է ՀՆԱ-ի 60 տոկոսը։ Կան երկրներ, որոնք ավելացրել են պետական ներքին պարտքն ու կանգնել ֆինանսական ցնցումների առաջ։ Օրինակ, Ռուսաստանում 1998 թ դեֆոլտն ու ճգնաժամը։ Հայաստանի պարտքային կառուցվածքում, 2017թ մարտի 31-ի տվյալներով, առյուծի բաժինը՝ 1/3- ը Զարգացման միջազգային ընկերակցությանն է։ Նրանք հաջորդում են Վերկառուցման ու զարգացման եվրոպական եւ Ասիական զարգացման բանկերը։  Առաջին հնգյակը եզրափակում է ԱՄՀ-ը՝ 3,6 տոկոսով: Վերջինիս առաքելության ղեկավար Հոսեյն Սամիին  վերջերս Երևանում էր: Նա կարծում է, որ  կառավարությունը  չպետք  է այնքան պարտքեր վերցնի, որ չկարողանա  դրանք մարել: «Ակնհայտ է, որ պարտքի մակարդակը աճողական հետագիծ ունի։ Կառավարությունը այնպես պետք է անի, որ այդ մակարդակը վերահսկելի լինի։ Մեր  գնահատմամբ, պարտքի մակարդակը թեպետ հարաբերականորեն ավելի  բարձր է, ներկայիս քաղաքականությունից  ելնելով պարտքի այդ մակարդակը դեռևս տանելի է»: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ընդգծում է, որ Հայաստանը հատել է   նախատեսված շեմը:  Հիշեցնում է, որ  արդեն իսկ   տարանջատվել է  ԿԲ պարտքը կառավարության պարտքից։ Սա նույնպես ռիսկային սահմանագծի մասին է  խոսում: Մեկ այլ հարց է, թե ինչպես են ծախսվել գումարները։ «Ցավոք  սրտի անկախության գոնե առաջին երկու տասնամյակներում սարսափելի անարդյունավետ է  եղել»: «Այլընտրանք»   հետազոտական կենտրոնի տնօրենը վստահ է՝ կառավարությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի պարտքային ռեսուրսների օգտագործմանը: Բեռը ծանր է և ներկա, և ապագա սերունդների համար:  Ի դեպ, կառավարության որոշմամբ, ապրիլի 25-ից ներքին պարտքի տեղաբաշխման հարթակը Կենտրոնական բանկից տեղափոխում են «ՆԱՍԴԱՔ Օ ԷՄ ԷՔՍ» բորսայի հարթակ: Մինչ օրս ներքին պարտքի հետ կապված բոլոր խնդիրները ֆիննախը լուծել է Կենտրոնական բանկի հետ, որն իրականացրել է պարտքի թողարկման, բաշխման, մարման հետ կապված բոլոր հարցերը:

Բնակարան վարձակալելն ավելի թանկ է, քան գնելը

Հակառակ կառավարության բազմաթիվ ծրագրերին՝ երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովության բազմաթիվ խնիրներ դեռ մնում են չլուծված։ Հարցը ոչ միայն հիպոթեքային վարկերի բարձր տոկոսադրույքներն են։ Շատ ընտանիքներ իրենց չեն կարող ոչ միայն նման վարկեր թույլ տալ, այլ, ինչպես «Ռադիոլուրը» պարզեց, անգամ նորմալ բնակարան վարձել։ Անշարժ գույքի շուկան սովորաբար տվյալ երկրի տնտեսական ակտիվության ցուցիչն է: Պարզելու համար, թե մեր երկրում ցուցանիշն ինչպիսին է՝ դիմեցինք  անշարժ գույքի գործակալություններից մեկին: Գործակալության տնօրեն Անի Գալստյանը նկատեց, շուկայում գնի վրա իր ազդեցությունն է ունենում նաև տնտեսական ճգնաժամը: Գների սեզոնային աճը, ի դեպ, ոչ միայն վաճառքի, այլև վարձակալության դեպքում է նկատվում: Թեև զբոսաշրջիկները հիմնականում կենտրոնի տներն են վարձակալում, բնակարանների վարձերն աճում են ամենուրեք: Նկատենք սակայն, որ բնակարանի համար ամսական 300-400 դոլար վարձ տալու փոխարեն կարելի է գնել սեփական բնակարան՝ հիպոթեքով։ Հաճախ աշխատող նորաստեղծ ընտանիքները չեն  կարող իրենց թույլ տալ նման, շռայլություն: Որ մինչև 100.000 դրամ ամսավարձով բնակարաններ գրեթե չկան, հաստատեցին նաև գործակալությունից: Թե ինչպես ենք հայտնվել այս իրավիճակում, երբ առաջարկվող ծառայության վարձը հաճախ չի համապատասխանում մեր գրպանին, փորձեցինք պարզել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից: Եվ իսկապես՝ չնայած սոցիալական խնդիրներին, անշարժ գույքի վարձակալության կայքերում օրական հարյուրավոր բնակարանների մասին հայտարարություններ են տեղադրվում, որոնց նվազագույն պայմաններով առաջարկները ոչ միշտ են հասանելի անգամ միջին աշխատավարձ ստացող ընտանիքներին: Մեր դիտարկմանը համամիտ տնտեսագետը նկատեց, որ գործակալություններն աշխատում են ավելի շատ զբոսաշրջիկների և ոչ թե ներքին սպառողների համար:

Լինում են խոստումներ կառավարությունից, որոնք չեն կատարվում. Թաթուլ Մանասերյան

Երկիրն արնաքամ է լինում. Անտեսվում են գյուղացիների շահերը, համայնքների ղեկավարների, պատգամավորների, անգամ պաշտոնյաների, փորձագետների կարծիքները: Այսօր ասուլիսի ժամանակ նշեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով համայնքների խոշորացման խնդրին:

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին Հայաստանին բացառիկ հնարավորություն կտա ազգային առավելություններ ստանալ․ փորձագետ

«Մեղրու» ազատ տնտեսական գոտին Հայաստանին հնարավորություն կտա ստանալ ազգային մրցակցային առավելություններ: Նման կարծիք դեկտեմբերի 18-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց տնտեսագիտական գիտությունների դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:

Ինչո՞ւ էժան կարագը Հայաստան չի հասնում

Ինչո՞ւ էժան կարագը Հայաստան չի հասնում, ու հայ սպառողը ստիպված է սպառել թանկացած առանց այն էլ թանկ կարագը: Ինչպես է ստացվում, որ պետական կառույցները գրեթե բոլոր թանկացումների հիմքում տեսնում են միջազգային գնաճի ճնշումները, այնինչ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ բացի նավթից՝ դրսի գներն այլ ապրանքի վրա չպետք է ազդեին: Քանի դեռ  Հայաստանը չունի գնաճի կարգավորման եւ գնային քաղաքականության արդյունավետ կառավարման համակարգ, գների տատանումներն ունեցել են ու կունենան քաոտիկ բնույթ կամ էլ կբխեն որոշակի շահերից: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի ու այլ տնտեսագետների դիտարկումները` ռեպորտաժում: Կառավարությունն իր ծրագրերում առանցքային դեր է վերագրել մասնավոր հատվածի հետ երկխոսությանը: Բավականին հարցեր կարգավորված են, բայց դեռ 7 հիմնական խնդիր կա՝ ասում է Գագիկ Մակարյանն ու անցնում կտրուկ ձեւակերպումների: «Առաջին հերթին բացակայում է լավ կառավարումը:  Ես պետք է ասեմ, որ պետական մարմինների լիազորություններն ու պատասխանատվությունները բացարձակ ներդաշնակ չեն: Բոլոր նախարարները, նրանց գրեթե  80 տոկոսը վախեցած են, անձամբ նախարարները: Նրանք չեն ստանձնում իրենց լիդերական կարողություններով կառավարելու իրենց պետական գործը»: Հունվարից դիզելային վառելիքը թանկացել է 60, մյուս վառելիքները՝ 20 դրամով, քսայուղերը՝ 40 տոկոսով: Սրա բացասական ազդեցությունը շղթայաբար հասնում է գյուղատնտեսություն ու արտացոլվելու է շուկայում՝ թանկացումների իրական սպասելիքներով: Բայց այս մտահոգիչ միտումը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նաեւ դրական լույսի ներքո է դիտարկում: «Այդ բոլոր թանկացումների ազդեցությունն այլ ապրանքների թանկացման վրա կարող է մոտիվացիա առաջացնել բիզնեսի մեջ՝ արտադրություն սկսելու: Եթե այդ ապրանքների սպառումը կա, ու դրանց գինն աճում է, սա կարող է դրական առումով ուղիղ էֆեկտ ունենալ, որ որեւէ բիզնեսմեն մտածի այդ ոլորտում բիզնես սկսելու մասին: Օրինակ՝ քսայուղերի արտադրություն կարելի է հանգիստ կազմակերպել»:  Միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը գնաճի անհասկանալի, անտրամաբանական դրսեւորումների մասին զարմանքով է խոսում: Ինչո՞ւ Ադամ Սմիթի՝ ազատ շուկայական հարաբերությունների մասին հայտնի տեսությունն աշխատում է բոլոր, անգամ դիկտատորական երկրներում, իսկ Հայաստանում՝ ոչ: Պատասխանը պետք է փնտրել տնտեսական խարդախության տակ: Իգիթյանը զարմանալու այլ պատճառ էլ ունի: Կարագի որոշ տեսակներ, այո, թանկացել են: Բայց աշխարհում էժան կարագ էլ կա՝ ասում է: «Ինչո՞ւ  այդ կարագը Հայաստան չի գալիս: Այդ հարցի պատասխանը Սերժ Սարգսյանը չգիտի՞: Եթե չգիտի՝ ասենք: Բացի նրանից, որ կան ներկրման որոշ մոնոպոլիաներ, ադմինիստրատիվ եւ այլ օրենսդրական օբյեկտիվ ու սուբյեկտիվ սահմանափակումներ ու խոչընդոտներ, կա նաեւ մեկ այլ հանգամանք, որի մասին Հայաստանում չեն խոսում՝ սպառման մոնոպոլիա: Եթե մենք հիմա 3-4 հոգով գնանք Ուկրաինայից մի 100 տոննա կարագ բերենք, ի՞նչ պիտի անենք այդ կարագը: Պիտի գնանք այս ու այն խոշոր սուպերմարկետներին խնդրենք, որ վերցնի՞: Պարզ չէ՞, որ նրանք մեզանից չեն վերցնի: Որովհետեւ նրանք այդ «կանալները» վաղուց ունեն: Որովհետեւ նրանք Ռուսաստանից 3 եվրոյով բերում են, 8 եվրոյով վաճառում»: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներն է հիշում ու նկատում՝ ըստ դրանց՝ բացի նավթից՝  այլ ապրանքի առումով մենք դրսից գնաճային ճնշում չենք ունեցել: Այնինչ թանկացումները մեր պետական տարբեր կառույցներ հենց դրանով են բացատրում: Մասնագետը մեր գնաճային ռիսկերը բացատրում է մի ողջ շղթայով՝ սկսած մաքսային սահմանից: ԱՀԿ-ի, ԵԱՏՄ-ի ու երրորդ երկրների հետ աշխատանքի մեխանիզմները խառնվում են իրար: «Եթե դրան էլ ավելացնում ենք անօրինական ու օրինական ներմուծումը, անօրինական ներմուծման առավելությունները միանգամից շուկա մտնելու տեսանկյունից առաջանում են:  Մաքսային սահմանը անցնելուց հետո գնագոյացման 33 տոկոսի խնդիր է առաջանում. այդքան ավելանում է:  Ձեւավորվում է մեծածախ գինը: Մի 30 տոկոս էլ այդտեղ է ձեւավորվում: Անօրինական մտնողն արդեն 60 տոկոսի առավելություն է ունենում: Մանրածախ շուկայում էլ 10-30 տոկոս է ավելանում: Եվ միջնորդների խառը սխեման, երբ մեկը մեկից փախցնելով փորձում է իրացնել: Այսինքն՝ համաշխարհային գնի եւ վերջնական սպառողին հասնող գնի տարբերությունը մոտ 100 տոկոս է»: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կոչ է անում այսպիսի քննարկումներից մի քայլ ավելին անել: «Ստացվում է՝ մի կամ մի քանի ախմախ մի հիմարություն են անում, իսկ հեչ սրտովս չի՝ ինչ են անում, իսկ մենք պիտի նստենք մեկնաբանենք, թե 2017-ին ինչ եղավ, 18-ին ինչ հերթական ախմախություն պետք է անեն»: Պարզ տնտեսագիտական խնդիրներն այսքան այլանդակված ու աղավաղված ներկայացնել այլեւս չպետք է թույլ տանք՝ հայտարարում է Մանասերյանը:

Հայաստանը կարող է կամրջել արաբական աշխարհը ԵՏՄ-ի հետ. փորձագետ

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ նշանակալի տեղ ունի մերձավորարևելյան տարածաշրջանը: Այս տեսանկյունից վերջին շրջանում բավականին աժխուժություն կարելի է նկատել՝ փոխադարձ այցերի ակտիվացման տեսքով: Վերջին օրերին էլ պաշտոնական այցով Կատարում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանի և Կատարի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 20 տարի առաջ: Նախագահի Այցն էլ պատեհ առիթ է հայ-կատարական հարաբերությունները վերաիմաստավորելու և դրանց նոր խթան հաղորդելու համար: Անցած երկու օրերին մեր երկրի ղեկավարն արդեն հանդիպել է Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ, մայրաքաղաք Դոհայում կայացել է նաեւ Հանրապետության նախագահի հանդիպումները «Կատար էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի, Կատարի գործարար շրջանակների և տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումներում երկուստեք շեշտվել է այն հանգամանքը, որ հարաբերությունների զարգացման բավականին չօգտագործված ներուժ կա, իսկ նման այցերը խթան են այդ ուղղությամբ: Սա նկատում են նաեւ Հայաստանի տնտեսական փորձագիտական շրջանակներում: Հայաստանը շահագրգիռ է Կատարի Պետության հետ բարձրաստիճան քաղաքական երկխոսության ակտիվացմամբ և բոլոր ոլորտներում համագործակցության խորացմամբ: Այս մասին նույնպես կատարյան հանդիպումներում շեշտադրվել է: Հույս է հայտնվել նաեւ, որ Հայաստանի նախագահի՝ Կատար առաջին այցի արդյունքներն իրենց լուրջ ներդրումը կունենան հայ-կատարական հարաբերությունների հետագա զարգացման գործում: Հանդիպում-քննարկումներ կլինեն նաեւ մեր երկրում: Արաբական աշխարհի երկրներն «ավանդական ներդրումային երկրներից չեն», որպեսզի մենք հստակ կարողանանք ասել, թե որտեղ պետք է լինեն շեշտադրումները: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ բոլոր ճակատներով էլ աշխատանքների հնարավորություններ կան: Տնտեսագետը հավելեց, որ այդ բացը լրացնելու հնարավորություն ներկայումս ունենք. նկատվում է որոշակի ջերմություն: Ներուժի թերօգտագործման խնդրի լուծման հարցում էլ, իրոք, պետությունն ունի անելիք, իսկ հեռանկարները իրատեսական են: 2016 թ. մայիսից Դոհա-Երևան-Դոհա երթուղով կանոնավոր օդային փոխադրումներ է իրականացնում «Կատար Էյրվեյս» ավիաընկերությունը՝ նկատեց տնտեսագետը՝ հիշեցնելով, որ դա տեղավորվում է բաց երկնքի քաղաքականության շրջանակներում, սակայն, նրա կարծիքով, դա չպետք է թողել միայն շուկայի թելադրանքներին: Ավիացիոն բնագավառում հայ-կատարական համագործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները քննարկվել են նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ավիաընկերության ղեկավարի հանդիպման ժամանակ: Երկկողմ միջպետական հարաբերությունների օրակարգն ընդլայնելու գործում էական դերակատարում է վերապահվում հենց «Կատար Էյրվեյս»-ի այս ավիաթռիչքներին՝ հայկական ավիափոխադրումների շուկայում: Այս ավիաընկերությունը նույնպես տեսնում է համագործակցությունը զարգացնելու ներուժ և հայտարարում, որ ձգտում է զարգացնել փոխշահավետ հարաբերություններ: Հայաստանի տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանն առաջնայնություններն էլ տեսնում է.  Կատարի հետ առեւտրաշրջանառության ծավալները չեն բավարարում: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ՝ այստեղ նաեւ բազմակողմ համագործակցության հեռանկարներ կան տնտեսական տեսանկյունից: Բացի այդ, փորձագետի գնահատմամբ, Հայաստանը նաեւ կարող է կամրջել արաբական աշխարհը ԵՏՄ-ի հետ, ինչը ոչ պակաս հեռանկարային է: Սակայն, տնտեսագետի դիտարկմամբ, նման կարեւոր հարցերի իրատեսական հանգուցալուծումներ առաջարկելիս, անպայման պետք է նկատի ունենալ նաեւ մեզ համար ամենակայուն եւ ամենականխատեսելի հարեւան Իրանին:

20 օր՝ կառավարության ձևավորման, ևս 20 օր գործունեության ծրագրի ներկայացման համար

Երեկ, Սահմանադրության համաձայն, հրաժարական տվեց Հայաստանի կառավարությունը: Չնայած ՀՀ նախագահը տասը օր ժամանակ ուներ՝ նոր վարչապետ նշանակելու համար, սակայն հրաժարականից ժամեր անց  Կարեն Կարապետյանը վերանշանակվեց:  Կարեն Կարապետյանը կառավարությունը կձևավորի 20 օրյա ժամկետում: Փորձագետները կարծում  են, որ վեց կամ յոթ  ամիսը կարճ ժամանակահատված  է՝ գործող կառավարությունից ավելին ակնկալելու համար: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ կառավարության կազմում  լուրջ փոփոխություններ պետք է լինեն: Գործատուների հանրապետական միության նախագահ  Գագիկ Մակարյանն էլ այս կառավարությունն անցած ամիսների ընթացքում կատարած  արդյունավետ աշխատանքն է առանձնացնում:     Կարեն Կարապետյանի կառավարության հրաժարականն ընդունված է: 2016թ սեպտեմբերի 13-ին վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանի կաբինետն  ստացավ  «Տեխնոկրատների կառավարություն»   անվանումը:  Հայաստանի նորանկախ պատմության 14-րդ կառավարության անդամները հիմնականում անկուսակցականներ էին, նույն այդ կարգավիճակում էր նաև վարչապետը: Կարեն Կարապետյանը սակայն ՀՀԿ  համագումարին ընդառաջ նոյեմբերի վերջին հայտարարեց, որ անդամագրվում է ՀՀԿ-ին: Նրան հետևեցին մասնավորից պետական համակարգ տեղափոխված մի քանի նախարարներ, ովքեր, ինչպես  խոստովանում, էին, չեն էլ մտածել, որ մի օր կուսակցական կդառնան: Ինչևէ, կառավարությունը ձևավորվեց, և  արտակարգ ռեժիմով աշխատելու հայտարարություններ հնչեցին: Մինչ այդ, արդեն օպտիմալացման գործընթացն էր սկսվել:  «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  նախ նշում է, որ այս կառավարությունն աշխատեց   կարճ ժամանակահատվածում, ուստի և այդ ընթացքում ակնկալել ավելին, այնքան էլ  տրամաբանական չէ: Այդուհանդերձ, տնտեսագետը գնահատում է կառավարության որդեգրած սկզբունքները: Պարզաբանում է՝  որքան էլ առաջխաղացում նկատվի  մեկ անձի կողմից, միևնույնն է , դա բավարար չէ: Ասում է՝ անգամ եթե ամբողջ կառավարությունը գործի վարչապետի որդեգրած սկզբունքներով, դա նույնպես բավարար չի լինելու մեր երկում շոշափելի առաջընթաց արձանագրելու համար: Գործատուների հանրապետական միության նախագահ  Գագիկ Մակարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է , որ այս կառավարությունն անցած ամիսների ընթացքում արդյունավետ աշխատեց: Ավելին, կարծում է, որ Կարեն Կարապետյանն ու իր թիմը պետք է շարունակեն աշխատանքը կառավարությունում: «Վարչապետի մնալը երաշխիքն է, որ որդեգրած քաղաքականությունը կշարունակվի»,- ասում է: Կարեն Կարապետյանի կառավարության անդամների մի մասն  աչքի է  ընկնում բիզնես մտածողությամբ: Ամեն տեղ նրանք  գործարարության ու ներդրումներ ներգրավելու անհրաժեշտություն են տեսնում: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը կարևորում է այս քայլը. «Նշում է, որ  պետք է ծախսերի ու շահութի հիմնավորվածությունը»: Գլոբալ մտածողության պակաս կա՝ ասում է  Թաթուլ Մանասերյանն ու ևս մեկ բացթողում առանձնացնում՝  անհրաժեշտ է  համատեղ պատասխանատվություն ստանձնել:  Կառավարությունում նախաձեռնող նախարարների  կարիք կա, որպեսզի իրենք էլ նորարարական գաղափարներով կարողանան օգնել կառավարությանն ու վարչապետին: «Կա՞ արդյոք նախարարների փոփոխության կարիք» ,- հարցնում եմ: «Ես կարծում եմ, որ լուրջ փոփոխությունների կարիք կա: Եվ ամենակարևորը, եթե կուզեք, միգուցե շատ խիստ եմ վերաբերվում ներկայիս կառավարությանը, կարծում եմ, որ բացի նրանից, որ վարչապետի վստահելի մարդիկ են որոշ նախարարներ կամ առանձին կառույցների ղեկավարներ, չէր խանգարի, որ վարչապետն այսուհետ շարունակեր օգտագործել անպայման մրցույթի ինստիտուտը: Մրցույթով անցնեին նախարարներ, տարբեր կառույցների ղեկավարներ՝ ապացուցելով, որ իրենք ներկայացրել են լավագույն ծրագրերը և լավագույնս են ոլորտին տիրապետում»: Նշենք, որ վարչապետի նշանակումից հետո 20 օրվա ընթացքում կձևավորվի կառավարությունը, ևս 20 օր էլ կպահանջվի, որ նոր կառավարությունը  ներկայացնի իր գործունեության ծրագիրը:

Հայաստանը կունենա զարգացման համար անհրաժեշտ ներդրումներ. տնտեսագետ

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Հայաստանում ներդրումների քիչ հեռանկարներ տեսնում է եւ լավատես է, որ Հայաստանը կունենա զարգացման համար անհրաժեշտ ներդրումներ: Սակայն, նրա ձեւակերպմամբ, այդ հարցում վստահության գործոնին առնչվող լուրջ խնդիր կա: Վստահության գործոնը կարեւորում է նաեւ իրավաբան Հայկազ Մակարյանը: Ըստ նրա՝ օտարերկրյա լուրջ ներդրումներ չեն կարող լինել, երբ բիզնեսում գոյություն ունեն մոնոպոլիաներ: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով, սակայն, Հայաստանում ներդրումներ կլինեն, բայց քաղաքականացված: Հայկ Մակարյանը, մինչդեռ, այդ առումով էլ թերահավատ է՝ նկատելով, որ Հայաստանում ներդրումների ծավալը նվազեցրել է անգամ Ռուսաստանի Դաշնությունը: Եթե մենք իքներս չենք վստահում մեր տնտեսությանն ու ներքին ներդրումներ չենք կատարում, ապա հարց է ծագում, թե ինչո՞ւ օտարերկրացին պետք է ներդրում կատարի Հայաստանում՝ ասում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Չնայած դրա, նա լավատես է եւ կարծում է, որ Հայաստանը կունենա զարգացման համար անհրաժեշտ ներդրումներ, բայց, նրա ձեւակերպմամբ, դրանք քաղաքականացված  ներդրումներ են լինելու: «Այսինքն, Հայաստանում ներդրումներ կատարում են այն երկրները, որոնք քաղաքական հստակ շահեր ունեն: Սա չի խանգարում մեզ ունենալու մեր սեփական շահերը, պաշտպանել դրանք եւ ներդաշնակեցնել այն երկրների տնտեսական ու քաղաքական շահերի հետ, որոնք ներկայացված են այսօր Հայաստանում»: Տնտեսագետի հետ համակարծիք է իրավաբան Հայկազ Մակարյանը: Նա նկատեց, որ մեր արտաքին պարտքի առյուծի բաժինը՝ 84.1 տոկոսն ընկնում է միջազգային կազմակերպություներին: Վերջիններիս գնահատմամբ էլ՝ Հայաստանի տնտեսական աճի վիճակը հուսադրող չէ. այս տարի Հայաստանում սպասվելիք տնտեսական աճը չի գերազանցի 2.8 տոկոսը: Հայաստանում վստահելության մակարդակն էլ մինչեւ նվազագույն շեմը վատթարացել է՝ գնահատեց Հայկազ Մակարյանը: « Եթե երկրի մեջ տիրում է մոնոպոլիա բիզնեսի այս կամ այն ոլորտում, այդ երկրում չի կարող որեւիցե օտարերկրյա ներդրող լուրջ ներդրումներ անել: Խոսքը վերաբերում է մեծածավալ ներդրումներին»: Հայկազ Մակարյանը նաեւ թերահավատ էր, ինչպես տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ձեւակերպեց, քաղաքականացված ներդրումների մասով՝ որպես օրինակ մատնանշելով այն հանգամանքը, որ Հայաստանում իր ներդրումների ծավալը նվազեցրել է անգամ Ռուսաստանը: Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ՝ Հայաստանը շատ պասիվ դիրքորոշում ունի ներդրումների մասով: Ասաց, որ որեւէ մեկը չի կարող իրեն համոզել, թե այլ երկրներից փորձ է արվել ներդրումներ ներգրավել հստակ ծրագրերով: Մինչդեռ, ըստ նրա, պոտենցիալը շատ մեծ է եւ դա օգտագործելու համար պետք է ջանադրաբար աշխատել. փոխել աշխարհագրությունն ու կախվածությունն այն երկրներից, որոնք այսօր բարեկամ են, բայց վաղը կարող են շահերը փոխվել: Տնտեսագետը կառավարության ծրագիրն ու այն ներկայացրած վարչապետին բարձր է գնահատում, սակայն կասկածի տակ դնում ներկայացված ծրագիրն իրականացնողների մասնագիտական կարողությունները: Ասաց, թե չի հավատա որեւէ ծրագրի՝ մինչեւ իր ուսանողը չգտնի իր տեղը հայաստանի Հանրապետությունում:

Եթե Հայաստանը դուրս եկավ ԵԱՏՄ կազմից, Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ. Թաթուլ Մանասերյան 1

Չկասկածեք, որ եթե Հայաստանը դուրս եկավ ԵԱՏՄ կազմից, Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ, ԱԺ-ում «Ելք»-ի նախաձեռնությամբ ընթացող ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

4-5 տոկոսանոց տնտեսական աճը Հայաստանի համար ամոթալի եմ համարում. փորձագետ

Սխալ է ներկայիս գնաճը պայմանավորել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությամբ: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է տնտեսական գիտությունների դոկտոր, «Այլընտրանք» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:

Ամուլսարի հանքավայրի շահագործման աղետալի ու անդառնալի վնասները

Ամուլսարի հանքավայրի շահագործման վնասները ոչ միայն ակնհայտ են ու աղաղակող, այլ նաեւ կան ապօրինի գործողություններ՝ այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Բաց եղանակով հանքավայրի շահագործման աղետալի հետեւանքների ու անդառնալի վնասների մասին են շարունակում բարձրաձայնել նաեւ ակտիվիստ-բնապահպանները: Ամուլսարի հանքավայրի ծրագիրն իրականացնող Լիդիան Արմենիա ընկերության ներկայացուցիչը, մինչդեռ, մեր գործընկերոջ հետ զրույցում անդրադառնալով այդ ահազանգերին, շեշտել է, որ իրենք մասնագետ-բնապահպանների հետ 2011 թվականից աշխատել-ուսումնասիրություններ են անցկացրել եւ կարծում է, որ տվել են բոլոր հարցերի պատասխանները: Ընկերության ներկայացուցիչը, շեշտել է, որ այդուհանդերձ, իրենք բաց են եւ պատրաստ կառուցողական քննարկումների համար:   Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ եզրակացություն տված ընկերության 7 փորձագետները իրենց փաստաթղթում անկեղծորեն խոստովանում են, որ ջրի հետ կապված ուսումնասիրություններ չեն արվել՝ այսօր նկատեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Ըստ նրա՝ ըստ էության դա խոսում է ապօրինի գործողությունների առկայության մասին. «Ասել է, թե մինչ այս թույլտվությունը ստացել են՝ առանց այդ ուսումնասիրությունների: Մնացածը թողնում եմ ձեր դատողություններին»: Ըստ տնտեսագետի՝ Ամուլսարի հանքավայրի շահագործմամբ անդառնալի, աղետալի վնաս է հասցվելու հատկապես ջրային պաշարներին, նաեւ հարյուր միլոնավոր դոլարների վնաս է հասցվելու ընդամենը 14 կմ հետավորության վրա գտնվող Ջերմուկ առողջարանային քաղաքին: Լիդիան Արմենիա ընկերության կայուն զարգացման գծով ավագ ղեկավար Արմեն Ստեփանյանը, մինչդեռ, մեզ հետ զրույցում ասաց, թե չի կիսում ջրերի հետ կապված մտահոգությունները: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այսօր նաեւ ասաց, թե հանքի շահագործմամբ Լիդիան Արմենիա ընկերությունը 3.2 միլիարդ դոլարի շահույթ է ակնկալում, սակայն, իրականում շահույթը շատ ավելին է, մինչդեռ, Հայաստանին եկող զուտ շահույթը անհամեմատ ավելի քիչ է ներկայացված ծրագրերում: Լիդիան Արմենիա ընկերության ներկայացրած ծրագրերի, փաստաթղթերի նկատմամբ վստահության հիմք ընդհանրապես չի տեսնում Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարող բնապահպան Լեւոն Գալստյանը: Մինչդեռ, ըստ բնապահպանի, անկախ փորձագետների 20 հոգանուց խումբն անցկացրել է անկախ փորձաքննություն եւ եզրահանգել, որ ընկերությունն, ըստ էության, լիարժեք չի կատարել ուսումնասիրությունները եւ վտանգները լիարժեք չի ներկայացրել: Ինչպես տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, այնպես էլ բնապահպան Լեւոն Գալստյանը համոզված են, որ Ամուլսարի հանքավայրի՝ հատկապես բաց եղանակով շահագործման արդյունքում ավելի մեծ, ահռելի վստանգավոր եւ անդառնալի են այն էկոլոգիական հետեւանքները, քան այն օգուտը, որ ենթադրյալ 400 մլն դոլար գումարի տեսքով պետք է մուտք գործի պետական բյուջե: Աղետ, որը նրանց խոսքով, պետք է կանխվի: Անդրադառնալով Ամուլսարի ծրագրի հետ կապված բնապահպանների մտահոգություններին ընդհանրապես՝ Լիդիան Արմենիա ընկերության կայուն զարգացման գծով ավագ ղեկավար Արմեն Ստեփանյանը, մինչդեռ, ասաց, որ Ամուլսարի հետ կապված իրենք մասնագետ-բնապահպանների հետ երկար ժամանակ՝ 2011-ից սկսած համատեղ աշխատանք են իրականացրել ծրագրի շրջանակում: Ակտիվիստ-բնապահպաններն էլ ունեն մտահոգություն հայտնելու իրավունք: Ընկերության պարտավորությունն է այդ մտահոգություններին արձագանքել գիտատեխնիկական թվերով ու հիմնավորումներով, ինչը արել են ու պատրաստ են անել միշտ՝ եզրափակեց Ամուլսարը շահագործող ըներության պատասխանատու-ներկայացուցիչ Արմեն Ստեփանյանը:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կազդեն Հայաստանի տնտեսության վրա

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատից հետո նաեւ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծին։  Այն  նաև սահմանափակում է պատժամիջոցները վերացնելու՝ Միացյալ Նահանգների նախագահի լիազորությունները: Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցները սահմանվում են ի պատասխան Ղրիմի բռնակցման, Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի գործողությունների և ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու ռուսական հաքերների ջանքերի։ Ինչ ազդեցություն կունենան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները Հայաստանի վրա որպես ԵԱՏՄ անդամի և որն է Մոսկվայի պատասխանը: Միացյալ Նահանգների Սենատը  ձայների 98 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծին։ Այս  որոշումը Երևանում առաջին հերթին հարց է առաջացնում, թե ինչպես կանդրադառնա այն ԵԱՏՄ անդամ Հայաստանի վրա և քաղաքական, և տնտեսական առումով: Մինչ հարցին անդրադառնալը՝ նախ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հիշեցրեց, թե ինչ հիմնավորմամբ Երևանը 2013 թվականի սեպտեմբերի 3- ին  մեջքով թեքվեց ԵՄ- ին  ու անդամակցեց ԵԱՏՄ-ին: «Հայաստանի համար ԵԱՏՄ-ն ծանոթ շուկա է, լեզվի խնդիր չկա, Հայաստանի ապրանքները մրցունակ են և ի վերջո կա անվտանգության հարց»: Եվ ի՞նչ պտուղներ տվեց ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանին՝ հարցնում է քաղաքագետն ու կրկին հիշեցնում, թե ինչպես է Ռուսաստանն անընդհատ արհեստածին խոչընդոտներ ստեղծում  անդամ երկրների համար: Օրինակ Բելառուսից ու Ղազախստանից կաթնամթերքի ներմուծման արգեքի մասին նշեց:  Վրդովեցուցիչ է  նաև Հայաստանի վարորդական իրավունքի կիրառման վրա սահմանափակում մտցնելը, այն ևս արհեստածին խոչընդոտ է Երևանի վրա։ Միության կազմում գտնվող երկրի դեմ, նրա  կարծիքով, այս կերպ հնարավորությունների փոքրացումը մեղմ ասած գործընկերային հարաբերություններ չեն ենթադրում: Հետևաբար՝  հարց, որն է ԵԱՏՄ գոյության նպատակը. Իսկ ԱՄՆ Սենատի կողմից ՌԴ դեմ նոր  պատժամիջոցները, Ստեփան Գրիգորյանի կարծիքով, անշուշտ կազդի նաև Հայաստանի վրա «Ակնհայտ է որ տնտեսությունը Ռուսաստանի անկում է ապրում»: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ևս կարծում է, որ Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները մասամբ կազդեն Հայաստանի վրա, սակայն մեր երկիրն ունի տնտեսության զարգացման իր տեսլականը։ «Անմիջական ազդեցություն չպետք է ունենա, քանի որ կառավարության ծրագրով շատ համեստ ցուցանիշներ են նախանշված: Քաղաքականությունը քաղաքականություն, բայց բիզնես ունի իր կանոնները»: Թե ԱՄՆ Սենատի կողմից սահմանած պատժամիջոցները որքան կազդեն Հայաստանի վրա, ժամանակը ցույց կտա, իսկ ահա Ռուսաստանի տնտեսությունն հնարավոր է այս տարի եւս աճ չգրանցի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  հակառուսական նոր պատժամիջոցները  լկտիություն է անվանել: «Հնարավոր չէ անվերջ հանդուրժել մեր երկրի նկատմամբ իրականացվող լկտիությունը: Նման մոտեցումն անընդունելի է»,- ըստ ՌԻԱ Նովոստիի ասել է Պուտինն իր ֆին պաշտոնակցի՝ Սաուլի Նիինիստոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։  Նա հստակեցրել է, որ Ռուսաստանի պատասխանը կախված կլինի օրինագծի վերջնական տարբերակից:

Ինչպե՞ս կտեղավորվեն ԵԱՏՄ տանիքի տակ Հայաստանն ու Թուրքիան

Վերջին շրջանում կրկին արդիական է դարձել ԵԱՏՄ-ից  դուրս «գալու-չգալու» հարցը: Ընդդիմադիր խմբակցությունների ջանքերով այն խորհրդարանական օրակարգային թեմա կդառնա՞, թե՞ ոչ՝ դեռ պարզ չէ, բայց քաղաքական մեծամասնության՝ հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արդեն հայտարարել է, որ առաջարկը արհեստական է, քանի որ ԵԱՏՄ-ին անդամակցելը Հայաստանի համար արդարացված է եւ արդյունավետ: Փոխարենը՝ ԵԱՏՄ-ի շուրջ նոր զարգացումներ են սկսվում՝ Իրանին արդեն հաջորդել է Թուրքիան՝ հայտարարելով ԵԱՏՄ  ազատ առեւտրի գոտուն միանալու ցանկությունների մասին: «Ռադիոլուրն» այսօր փորձել է հասկանալ, թե ինչ զարգացումներ կարող են լինել այս դեպքում: Ոչ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը, ոչ էլ Թուրքիային ուղղված  Ռուսաստանի առաջարկը դեռեւս բավարար չեն իրատեսական համարելու ԵԱՏՄ ազատ առեւտրի գոտուն Անկարային միանալու մտադրությունները: Նախկին պատգամավոր, այժմ վերլուծական գործունեությամբ զբաղվող Թեւան Պողոսյանի համար ամեն ինչը շատ պարզ է՝ թեեւ Թուրքիայի առջեւ ԵՄ դռները փակ են ու հարաբերությունները Արեւմուտքի հետ լարված, բայց այդ երկիրը այլ տնտեսական գոտու անդամ է: Այս դեպքում գործում է հստակ կանոնադրություն: Նման մտադրությունների մասին, սակայն, Թուրքիան չի հայտարարել։ Ընդհակառակը՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին շեշտել է, որ Թուրքիան մեծ ցանկություն ունի համագործակցել ԵԱՏՄ-ի հետ՝ չվնասելով իր ու Եվրամիության միջեւ եղած մաքսային համագործակցությունը: Նախարարի խոսքերը այսպես է մեջբերում թուրքական «Բիրգյուն» պարբերականը: Այս ամենից արդեն հայ վերլուծաբանները ենթադրություններ են անում, որ Թուրքիայի պաշտոնյաների հայտարարություններն այս թեմայով ավելի շատ քաղաքական են, այլ ոչ թե՝ տնտեսական: ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու Թուրքիայի հայտարարությունը ԵՄ-ին ուղղված շանտաժ է համարում Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Այս հարցն ավելի շատ կողմեր ունի՝ կարծում է Թեւան Պողոսյանը: Տեսականորեն.  եթե անգամ Թուրքիան շարունակի պնդել իր հետաքրքրությունը ԵԱՏՄ հանդեպ, ապա գործընթացն իրականում բավականին ժամանակատար է: Թուրքիայից առաջ ԵԱՏՄ մաքսային տնտեսական գոտուն միանալու ցանկության մասին հայտնել էր Իրանը: Այս դեպքում նշվում է մինչեւ մեկ տարի ժամկետը։ Եվ սա այն պարագայում, որ Իրանը այլ միության անդամ չի, հետեւաբար՝ կանոնադրային հստակեցումների կարիք չունի: Սա հարցի քաղաքական կողմերն են, սակայն խնդրում կա նաեւ տնտեսական բաղադրիչ:  ԱԺ քաղաքական մեծամասնությունը՝ հանրապետականը, որը ԵԱՏՄ-ն բացառապես իբրեւ մեծ հնարավորություններ ունեցող կառույցի է ներկայացնում, այսօր էլ շարունակում է նույն «աչքով» դիտարկել միության հնարավորությունները: Օրեր առաջ դիրքորոշումը հնչեցրեց կուսակցության մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Բայց դեռեւս ստացվում է այնպես, որ հնարավորություններն ու ակնկալիքները հաճախ չեն համընկնում իրականության հետ: ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսագետների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը վերջերս փորձեց բացել փակագծերը: Սա վտանգ է, որը Հայաստանն արդեն զգացել  է:  Իրականում վտանգներն ավելի շատ են: Հայաստանն ու Թուրքիան լուրջ մրցակիցներ են հանդիսանալու սննդամթերքի շուկայում: Միրգը, բանջարեղենը ազատ մուտք կգործեն ԵԱՏՄ, իսկ սա նշանակում է, որ մեր ապրանքն ավելի դժվար կիրացվի 180 միլիոնանոց շուկայում ու պակաս մրցունակ կլինի, քանի որ թուրքական սննդամթերքը սովորաբար ավելի էժան է: Այս ամենին քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը գումարում է նաեւ ռուս-թուրքական մերձեցումից բխող վտանգները: Այս ամենում, սակայն, կա մեկ նրբություն՝ թեեւ ԵԱՏՄ շրջանակներում Ռուսաստանն իրեն զգում է իբրեւ շարժիչ ուժ, բայց միության սահմաններում, իբրեւ լիիրավ անդամ, Հայաստանն ունի վետոյի իրավունք՝ հիշեցնում է Թեւան Պողոսյանը: Իսկ եթե այս պարագայում Թուրքիան շարունակի պնդել իր մտադրությունները, ապա միայն այս դեպքում կարելի է սենսացիոն եւ լուրջ համարել հարեւան պետության ծրագրերն ու նպատակները:  

Ի՞նչ է սպասվում գազ էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագրին

Վերջին շրջանում հրապարակումներ են հայտնվում, որտեղ նշվում է, թե իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանին մատակարարող գազի ծավալների ավելացմամբ, ընդ որում ոչ թե էլեկտրաէներգիայի փոխանակման, այլ՝ զուտ վաճառքով: Իրանական կողմից վերջերս նշվեց, թե այդ ուղղությամբ բանակցություններ են վարվում: Սակայն հայկական կողմում այդ ուղղությամբ բանակցությունների առկայության մասին տեղեկատվությունը չեն հաստատում: Փորձագիտական որոշ շրջանակների կարծիքով՝ նման գործարք հնարավոր է այնքանով, որքանով հայկական կողմը կլինի ակտիվ եւ կփորձի, որ դա կայանա: Որոշ փորձագետներ, սակայն, կարծում էն, որ Իրանի գազի ծավալներն այնքան մեծ չեն, որպեսզի Հայաստանին ձեռնտու գնով վաճառի եւ այդ գինը լինի ավելի էժան, քան Հայաստանը հիմա գնում է Ռուսաստանից: Օրերս Իրանի ազգային գազային ընկերության միջազգային  համագործակցության ղեկավար Բեհզադ Բաբազադեհն հայտարարել է, որ Երևանն ու Թեհրանը բանակցում են Հայաստան մատակարարվող իրանական գազի ծավալները 2,5 անգամ մեծացնելու շուրջ: Նա շեշտել է, թե հնարավոր է, որ նոր համաձայնագրով հայկական կողմը Իրանին վճարի ոչ թե էլեկտրաէներգիայով, այլ դրամով՝ պահպանելով նաեւ գազ էլեկտրաէներգիայի դիմաց գործող համաձայնագիրը: Լրագրողների հետ ճեպազրույցում երեկ խնդրին անդրադարձավ նաեւ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ վստահեցնելով, որ եթե իրանական կողմը առաջարկի ձեռնտու գնով գազ տրամադրել Հայաստանին, ապա Հայաստանը մեծ սիրով կհամաձայնի: Կառավարության ղեկավարը, սակայն, հերքեց այդ ուղղությամբ բանակցությունների առկայությունը: «Այս պահին որեւիցե բանակցություններ, որպես այդպիսին, չեն վարվում: Եթե լինի նման առաջարկ, որը համեմատական գնային առումով մեզ համար լինի ձեռնտու՝ մեծ սիրով»: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ Իրանական եւ հայկական կողմերի հայտարարությունների այս հակասությունները հարցի թյուր ըմբռնման արդյունք են: Ըստ նրա՝ գազի շուրջ բանակցությունները, որպես այդպիսին, չեն կարող լինել շատ թափանցիկ, քանի որ գազը զուտ միայն տնտեսական գործոն կամ ապրանք չէ եւ քաղաքական լուրջ նշանակություն ունի: Տնտեսագետը նման գործարքը հավանական է համարում այնքանով, որքանով Հայաստանը ակտիվ կլինի եւ կփորձի, որ դա տեղի ունենա: Մինչդեռ, նրա ձեւակերպմամբ, վերջին տարիներին նման լուրջ փորձ չի արվել: ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը նկատեց, որ Հայաստանը Ռուսաստանից հիմա համեմատական բավականին էժան արժեքով է գազ գնում եւ եթե Իրանն այդ գնով գազ տրամադրի, ապա, իհարկե, Հայաստանը դրան դեմ չէ: Սակայն, ըստ նրա, Իրանը չունի այդքան գազ. Թաթուլ Մանասերյանի կարծիքով, քանի որ Հայաստանին Իրանից գազի մատակարարման ծավալների հնարավոր մեծացումն, այնուամենայնիվ, չի կարող ունենալ այնպիսի ծավալներ, որ նվազ գնով վաճառքն էլ վնաս հասցնի Իրանի տնտեսությանը, ապա. «Հավանական եմ համարում, որ իրանական կողմը պատրաստ է Հայաստանի համար մատչելի գնով գազ մատակարարել»: Ըստ տնտեսագետի, սակայն, այստեղ խնդիրը պետք է նաեւ այլ հարթության վրա դիտարկել: Նրա ձեւակերպմամբ՝ Հայաստանի իշխանությունները պետք է ավելի նախաձեռնող լինեն եւ ակտիվ քաղաքականություն վարեն Ռուսաստանի հետ: Գաղտնիք չէ, որ աշխարհաքաղաքական հարաբերությունները ներկայումս նոր որակ են ստանում: Հաշվի առնելով ստեղծված աշխարհքաղաքական իրավիճակը, որոշ տնտեսագետներ կարծում են, որ այդ հարցում Հայաստանը կարող է հասնել Ռուսաստանի ու Իրանի միջեւ համաձայնության:

Աշունը՝ գնաճով. թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները

Անի Մինասյան «Ռադիոլուր» Աշունը դիմավորում ենք առաջին անհարժեշտության մի շարք ապրանքների թանկացումներով: Այն, որ այս տարվա առաջին ութ ամիսներին առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ թանկացել են, այն էլ էականորեն, փաստում է նաև պաշտոնական վիճակագրությունը: «Ռադիոլուր»-ը սպառողների իրավունքների պաշտպանից, տենտեսագետներից ու  մեր համաքաղաքացիներից փորձել է պարզել գնաճի պատճառները:   Վերջին շրջանում բազմաթիվ սպառողներ նկատում են՝ որոշ ապրանքերի գներ աճել են: Փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք կա գնաճ: Պարզվում է՝ մի քանի անգամ աճել է կարագի գինը: Հետաքրքիր է, որ շատ քաղաքացիներ անգամ չեն նկատել գների աճը, ասում են՝ ընդհանուր գնումներ կատարելիս չեն զգում, թե որ ապրանքի գինն ինչքանով է աճել: Թանկացումների մասին են փաստում են նաև Ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Այս տարվա առաջին ութ ամիսների հաշվարկով կարագի գինն աճել է մոտ 14 տոկոսով, մսինը՝ մոտ 6։ Խոզի միսն այս տարի թանկացրել է 38 տոկոսով։ Գնաճ է նկատվում ամբողջ աշխարհում և տնտեսագիտական տեսանկյունից թանկացումները լիովին տրամաբանական են՝ ասում է Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը։ Այլ խնդիր է, որ դրա զուգահեռ չեն աճում քաղաքացու եկամուտները: Նման իրավիճակում Սպառողների ասոցիացիայի ղեկավարը կարծում է, որ հավասարակշռված կյանքով ապրելու համար տվյալ քաղաքացու ծախսերը ևս պետք է լինեն հավասարակշռված: Գնաճի համատեքստում տնտեսագետներն արդեն մարդկանց հոգեբանական խնդիրներից են խոսում: «Այլընտրանք հետազոտական կենտրոն»-ի տնօրեն, տնտեսագետ  Թաթուլ Մանասերյանը փաստում է՝ թանկացել են առաջին անհրաժեշտության օգտագործման ապրանքները: Սա բավականին զգայուն խնդիր է և կարող է բերել սոցիալական լարվածության: Տնտեսագետը այս ամենի հիմքում պետության վարած քաղաքականության թերություններն է տեսնում: Սրան զուգահեռ օգոստոսին՝ հուլիսի համեմատ թանկացել են նաև հրուշակեղենը, սուրճը, թեյը և կակաոն:  

Արայիկ Հարությունյանի առաջարկը տեղին է, և չպետք է վախենալ արտաքին պարտքից. Թաթուլ Մանասերյան

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Երրորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ պետք է մշակել մեխանիզմ, որը թույլ կտա քաղաքացիական հանրության՝ հատկապես փորձագիտական հատվածի մասնակցությունը փոխառու միջոցների ներգրավմանն առնչվող որոշումների կայացման, մոնիթորինգի մշտադիտարկման, որից հետո արդեն արդյունքների վերահսկման գործընթացում:

Երբ կավարտվի հեռանկարային կառույցի՝ «Հյուսից-հարավի» շինարարությունը

Պաշտոնավարման մեկ տարի ու գրեթե ամեն հանդիպմանը ռազմավարական նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման մասին հարցեր: Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր աշխատանքային մեկ տարին է ամփոփել:  Չնայած նախարարության գործառույթները տարբեր են, սակայն հարցերի առյուծի բաժինը հենց Հյուսիս -հարավին է վերաբերել: Եվ այնքան շատ, որ նախարարը  խոստացել է ևս մեկ  քննարկում-հանդիպում կազմակերպել միայն Հյուսիս-հարավի  թեմայով:  Նախարարը վստահեցրել է՝ կառավարությունը մտադիր է ավարտին հասցնել մայրուղու կառուցումը: Վահան Մարտիրոսյանը նաև ընդգծել է՝ պետությունն իրեն վերագրված գործառույթների սահմաններում վերահսկում է շինարարական աշխատանքները: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, սակայն, կարծում է, որ շինարարությունը կատարվել է չարաշահումներով:   «Հյուսիս-հարավ» մայրուղու չկառուցված հատվածների շինարարության արժեքը շեշտակի կբարձրանա՝ 1 կմ-ի համար ներկայիս 2 մլն դոլարից հասնելով 3,5 միլիոն դոլարի. Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Շեյն Ռոզենթալի այս հայտարարությանն անդրադառնալով՝ տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ Ասիական զարգացման բանկը ֆինանսավորում է «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածների մի մասի շինարարությունը: Ինչու թանկացավ ճանապարհը, երբ միջազգային շուկայում  գները գրեթե անփոփոխ են մնացել. հարցին  նախարարն արձագանքեց. «Ճանապարհի ինքնարժեքը կախված է ոչ միայն նյութերից, այլ նաև հողերի սեփականության իրավունքից, հողօտարման ծրագրեր այնտեղ կան: Կատարվել են  գրունտի ոչ ճիշտ հաշվարկներ, որը ընթացքում փոխվել  է, նախագծային աշխատանքների փոփոխություն է կատարվել»: Վահան Մարտիրոսյանն ասաց, որ ճանապարհի Գյումրի-Բավրա հատվածի ֆինանսավորման հայտ դեռ չի ներկայացվել, քանի որ նախագծային մոտեցումները հստակեցված չեն, թե ինչ ճանապարհ է լինելու: Երևան Արտաշատ հատվածն  ամենաշատը քննադատված ու  այս պահին ավարտվածն է: Այստեղ  կամուրջներից 3- ը շահագործման կհանձնվեն  հոկտեմբերի առաջին տասնօրյակում,  4-ի վրա շինարարական աշխատանքները կշարունակվեն՝ այստեղ բարեկարգվում  են դեպի կամուրջ տանող ճանապարհները: Տարբեր արժեքներ կունենա նաև հարավում կառուցված ճանապարհները: Մարտիրոսյանը պարզաբանում է՝  Արտաշատից Երասխավան հարթավայրային ճանապարհ է, հետո՝ լեռնային է: Սյունքիում թունելներ  ու կամուրջներ են կառուցվելու: Սա էլ կբարձրացնի ճանապարհահատվածների կառուցման արժեքը: Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը լավատես  է, կարծում է , որ այս ծրագիրն ի վերջո կավարտվի:  Ճանապարհը  նա դիտարկում է  որպես հեռանկարային զարգացման համար կարևորագույն կառույց: Ոլորտի պատասխանատուն վստահեցնում է՝ կառավարությունը  մտադիր է ավարտին հասցնել մայրուղու կառուցումը: Վահան Մարտիորսյանը նաև ընդգծում է ՝ պետությունն իրեն վերագրված գործառույթների սահմաններում վերահսկում է: Տնտեսագետ  Թաթուլ Մանասերյանն այլ կարծիք ունի. Զրուցակիցս վստահ է՝ հասարակությունը պետք է  վերահսկի, աչալուրջ լինի, թույլ չտա, որ իր վճարելիք գումարները մսխվեն: Թաթուլ Մանասերյանն իհարկե չի մոռանում ընդգծել՝ սոցիալական լարվածության մասին, միաժամանակ վերահսկման  հարցում  կարևորելով  նաև ԶԼՄ- ների դերը։ «Ժամանակ առ ժամանակ կառավարությանը  պետք է հիշեցնել, որ հիմնական պատասխանատվությունն ինքն է կրում՝ անկախ նրանից, թե շինարարությունն ում իշխանության ժամանակ է  սկսվել»,- եզրափակեց «Ռադիոլուրի» զրուցակիցը:

Ինչով է պայմանավորված Կենցաղային տեխնիկայի շուկայում արձանագրված աշխությունը

Վերջերս Պետական եկամուտների կոմիտեն հրապարակեց տեղեկություններ, որոնց համաձայն՝ վերջին ամիսներին Հայաստան ներկրվող էլեկտրական կենցաղային ապրանքների ներմուծման ծավալները կտրուկ աճել են: Այս փաստը տարբեր առիթներով շեշտադրվել է նաեւ կառավարության պատասխանատուների կողմից: Այսպիսով՝ նախ ակնարկվում է, որ մաքսազերծման գործընթացում էական առաջընթաց կա, ապա նաեւ այն, որ բնակչության գնողունակությունն է աճել: Որոշ տնտեսագետներ գնողունակության աճի որեւէ միտում չեն տեսնում, ոմանք էլ կարծում են, որ չափից դուրս ոգեւորվելու կարիք էլ չկա, քանի որ խոսքը ոչ թե տեղական արտադրության մասին է, այլ ներմուծման, բացի այդ՝ կենցաղային էլեկտրական ապրանքները կապիտալ ապրանքներ չեն և տնտեսական աճի հիմքեր չեն ստեղծում։ Ըստ ՊԵԿ-ի տեղեկությունների՝ երկարատև օգտագործման ապրանքների, մասնավորապես՝ էլեկտրական կենցաղային ապրանքների (լվացքի մեքենաներ, փոշեկուլներ, տաքացնող սարքավորումներ և այլն) ներմուծումը որոշ դեպքերում աճել է ոչ թե տոկոսներով, այլ անգամներով։ Կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող խանութների ներկայացուցիչները հավաստիացնում են, որ վաճառքն ավելացել է 30-40%-ով։ Վիճակագրության համաձայն՝ կենցաղային տեխնիկայի ներմուծման եւ վաճառքի ծավալներն ավելացել են Հայաստանի բոլոր խանութներում: Այս մասին, կարծես, փաստում են նաեւ դրանցից օգտվող քաղաքացիները. Կենցաղային տեխնիկայի շուկայում արձանագրված աշխությունը մասնագետները պայմանավորում են տնտեսական ակտիվությամբ: ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի հիմնավորումն, օրինակ, հենց այդ տեսանկյունից է. «Առաջին կիսամյակում ունենք 6 տոկոս տնտեսական աճ, բնականաբար, դա չի կարող չբերել բնակչության կողմից տնօրինվող եկամտի աճի, որն, իհարկե, դրական ազդեցություն է թողնում սպառման ծավալների վրա»: Գործարար Արթուր Ջանոյանի փոխանցմամբ՝ կենցաղային տեխնիկայի ներմուծման ծավալների աճը դրանց գների կայունացման արդյունք է: Ըստ գործարարի՝ դա էլ իր հերթին մաքսային պայմանների վերանայման արդյունք է: Որոշ տնտեսագետներ, մինչդեռ, կենցաղային տեխնիկայի շուկայում արձանագրված ներմուծման եւ վաճառքի աճի այլ բացատրություն ունեն: Ըստ այդ տեսանկյունի՝  մաքսային ծառայությունը սկսել է ավելի նորմալ աշխատել։ Այսինքն, վերացել է նախկինում տարածված պրակտիկան, երբ ավելի քիչ ԱԱՀ վճարելու համար համեմատաբար թանկ արժեցող տեխնիկան կարող էր ձևակերպվել որպես այլ՝ շատ ավելի էժան ապրանք: Այս տեսակետից՝ ներմուծումն իրականում չի աճել, պարզապես ստվերն է կրճատվել։ Նման դիտարկումները տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, մինչդեռ, մասամբ է կիսում: Տնտեսագետի խոսքով, իհարկե, չի կարելի չնկատել այն դրական տեղաշարժերը, որոնք իրականացրել է ՊԵԿ-ը՝ վերջին մեկ տարվա ընթացքում, այդ թվում՝ մաքսանենգության դեմ պայքարի առումով: Իսկապես առաջընթաց կա՝ միտված տնտեսության առողջացմանը: Դա, անշուշտ, իր տեղն ունի արձանագրված աճի առումով՝ կարծիք հայտնեց տնտեսագետը: Տնտեսական որոշ վերլուծաբանների կարծիքով, սակայն, կատարված քայլերի արդյունավետության մասին լիարժեք կարծիք կազմել դեռ հնարավոր չէ եւ պետք է 2-3 ամիս էլ համբերել՝ մինչեւ տարեվերջ: Ինչ վերաբերում է բնակչության գնողունակության աճի վերաբերյալ դիտարկումներին: Այս առթիվ Թաթուլ Մանասերյանն ասաց, թե ինքը չէր պնդի, որ այստեղ գնողունակության աճի ազդեցություն կա: Տնտեսագետը նկատեց, որ Հայաստան այցելողների մեջ մեծ թիվ են կազմում իրանցի զբոսաշրջիկները, որոնք մեծ քանակի կենցաղային ապրանքներ են գնում Հայաստանից: Դա նույնպես իր դերը խաղում է  կենցաղային տեխնիկայի վաճառքի աճի մեջ: Նա նաեւ նկատեց, որ 2015-2016 թթ.-ին հետխորհրդային բոլոր երկրներում տեղի ունեցավ ազգային արժույթների գերարժեզրկում: Արդյունքում՝ շատերն այդ արժույթը փորձեցին վերածել ռեալ արժեքի եւ այդ թվում զգալի տեղ է զբաղեցնում կենցաղային տեխնիկան:

Ինչպե՞ս Վրաստանը գտավ տրամաբանությունը դեղերի, բենզինի, շաքարի գնագոյացման շղթայում

Դեղերի, բենզինի, շաքարի գնագոյացման շղթայի ո՞ր օղակում է կորչում տրամաբանությունը, եւ ինչպե՞ս Վրաստանը գտավ այն, երբ իր երկրի ներսում էլ մրցակցային խնդիրները քիչ չէին: Հարցերի պատասխանները փորձել է ստանալ «Ռադիոլուր»-ը Վրաստանի մրցակցային մարմնի նախագահ Նոդար Խադուրիից: Վերջինիս հետ հանդիպման առիթը Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրումն էր՝ որպես Վրաստանի մրցակցային մարմնի հետ գործակցությանը նոր որակ հաղորդելու քայլ: Սա ենթադրում է համատեղ ուսումնասիրել Վրաստանով Հայաստան հասնող ապրանքի գնագոյացման շղթան, հետազոտել շուկաներն ու լուծում տալ հնարավոր խնդիրներին: Ընդամենը մեկ սահման, մոտ 200 կմ տարածություն, բայց վրացական կողմում դեղորայքը 2-3 անգամ մատչելի է, եւ մեր քաղաքացիներն այն Թբիլիսիից ձեռք բերելու ուղի են փնտրում: Այնտեղ թեեւ դեղերը դեղատոմսով են վաճառվում, բայց դա էլ են փորձում հաղթահարել: Հայ եւ վրացի գործընկերներն այսուհետ համատեղ են ուսումնասիրելու դեղերի եւ ոչ միայն դեղերի գնագոյացման շղթան. ո՞ր օղակում կարող են թվերն անհասկանալիորեն փոխվել՝ պետք է պարզել: Դեղերի գները, պարզվում է, Վրաստանում էլ են ցավոտ հարց՝ պատասխանելով «Ռադիոլուր»-ին՝ նկատում է Վրաստանի մրցակցային մարմնի նախագահ Նոդար Խադուրին: «Մենք մի քանի տարի առաջ սկսել ենք զուգահեռ ներկրումներ կազմակերպել, հաջողվել է կայունացնել գները: Բայց միեւնույն է՝ բնակչության համար սա շատ բարձր ծախս է: Վրաստանում գործում է պարտադիր ապահովագրություն, եւ պետության համար եւս դա շատ ծանր ֆինանսական բեռ է: Պետք է աշխատենք այս ուղղությամբ»: Բենզինը Վրաստանում այժմ գրեթե նույն գնին է, ինչ Հայաստանում՝ իր դիտարկումն է փոխանցում Խադուրին: Բայց տարբեր են բենզինի ձեռքբերման շուկաները: Վրացական շուկայի հիմնական մատակարարներն են ադրբեջանական եւ թուրքմենական ընկերությունները, նաեւ՝ Եվրոպան: Իսկ Հայաստանը պրակտիկորեն վառելիք է ձեռք բերում Ռուսաստանից։ Այն մեր երկիր է հասնում Վրաստանով: Ընդհանրապես՝ որակի ու գների տարբերություններն այստեղից են սկսվում՝ մանրամասնում է Վրաստանի մրցակցային մարմնի ղեկավարը: Վրացական շուկաներն էլ զերծ չեն գերիշխող դիրք ունեցողների սահմանափակումներից, մրցակցային խնդիրներից: Զարմանալիորեն Հայաստանի եւ  Վրաստանի դեպքում զուգադիպում են շաքարի, վառելիքի ու ցորենի շուկաների կենտրոնացվածությունը: Կոշտ որոշումների կարիք եղավ ու կա՝ «Ռադիոլուր»-ին ասում է Նոդար Խադուրին: «Շաքարն այսօր  կրկնակի էժան է, քան երկու տարի առաջ: Վառելիք ներկրողներն այսօր մեծաթիվ են, այնինչ երկու տարի առաջ ընդամենը 5 ընկերություն կարող էր դրանով զբաղվել: Այսօր դատական տարբեր վարույթներ կան հակամրցակցային գործունեության հետ կապված: Իհարկե, մեկ օրում խնդիրները չեն լուծվում, բայց, կարծում եմ, այն, որ Վրաստանում մեզ հաջողվեց գներ նվազեցնել, պայմանավորված է մեր աշխատանքով ու նրանով, որ կարողացանք բավականին «ծանր» որոշումներ կայացնել»: Վրացական մրցակցային մարմնի հետ գործակցության ամրապնդման կարիքը կար՝ ասում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրանց էլ Հայաստանի փորձը օգտակար կլինի՝ կարծում է: Զրուցակցիս առանձնապես չեն հրապուրում այն գնահատման չափորոշիչները, որոնցով հարեւան երկիրը տնտեսական ազատությամբ մեծապես առաջ է մեզանից: Անդրադառնալով «Ռադիոլուր»-ի դիտարկմանը, որ հայկական կապիտալը հոսում է Վրաստան, ու հատկապես վերջին տարիներին հայկական կապիտալով ընկերությունները հարեւան երկրում առանձնակի ավելացել են՝ Մանասերյանն արձագանքում է՝ խնդիրը մերն է, կապիտալի «փախուստը» կանխել է պետք: « Մտահոգություններ ունեմ, իհարկե: Բայց եթե Վրաստան է տեղափոխվում, կարող է տեղափոխվել այլ երկիր եւս: Խնդիրն ավելի հստակ է դրված՝ մենք կարողանո՞ւմ ենք գրավչություն ապահովել, որպեսզի կապիտալի արտահոսք կամ «փախուստ» տեղի չունենա: Փորձում ենք ինչ-որ ձեւով օտարերկրացուն բերել Հայաստան՝ ներդրումներ անելու, մինչդեռ ինքներս զլանում ենք ներքին ներդրումների մասին անգամ խոսել»: Ինչո՞ւ են նույն ապրանքի գները մեկ սահման այս կողմ զգալիորեն տարբերվում: Հաշվարկներն արդեն ավելի հստակ կլինեն՝ խոստանում է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Վրացի գործընկերների հետ համատեղ կուսումնասիրեն գնագոյացումը եւ վիճահարույց շուկաները, կփոխանակվեն տեղեկատվությամբ։ Սպառողն էլ գուցե իր տարատեսակ հարցերին տրամաբանական պատասխան ստանա:

Չնայած ե՛ւ-ե՛ւ-ին, «Ելք»-ն ուզում է դուրս գալ ԵԱՏՄ-ից

Երկու օր առաջ Հայաստան-ԵՄ ստորագրված փաստաթուղթը որեւէ առնչություն չունի «Ելք» խմբակցության անդամների նախաձեռնության հետ՝ խորհրդարանի օրակարգ բերել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը: Ընդդիմադիրները դեռեւս 3 ամիս առաջ էին հայտնել իրենց մտադրության մասին, երբ քաղաքական իրողությունները բոլորովին այլ էին: Այժմ համոզված են՝ եթե ԱԺ-ն ընդունի համապատասխան հայտարարություն՝ խորհրդարանական կառավարման անցած Հայաստանում գործադիր իշխանությունը պետք է անմիջապես արձագանքի եւ անցնի պահանջվող գործողությունների կատարմանը: «Ելք» խմբակցությունն առաջինն է, ով օգտվել է ԱԺ փոփոխված կանոնակարգից եւ կազմակերպել խորհրդարանական լսումներ: Մինչ այս, լսումներ կազմակերպելու իրավունքը տրված էր բացառապես մշտական հանձնաժողովներին: Ի՞նչ է ասում եւ ուզում «Ելք»-ը: ԵԱՏՄ-ից դուրս գալու հիմնավորումները երեքն են՝ քաղաքական, տնտեսական եւ ռազմատեխնիկական: Դրանք խորհրդարանում ներկայացրեց Էդմոն Մարուքյանը: Սա «Ելք» խմբակցության անդամների հիմնավորումների ընդամենը կեսն է: ԵԱՏՄ խոստումներին այլեւս չեն հավատում քաղհասարակության ներկայացուցիչները: Տարբեր օրինակներ են բերում քաղաքագետներ Ստյոպա Սաֆարյանը, Ստեփան Գրիգորյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը եւ բազմաթիվ այլ արեւմտամետ գործիչներ, ովքեր պնդում են՝ այսուհետ Հայաստանը ճանապարհը պետք է անցնի բացառապես ԵՄ հետ, Ռուսաստանն իր պատժամիջոցներով ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանին կրկին վնասներ է բերելու: Տնտեսագետները, սակայն, փորձում են այս հարցում առաջնորդվել որոշ հաշվարկներով եւ փաստացի ստացվում է այնպես, որ հայտնվել են քաղաքագետներին հակադարձողների ճամբարում. մենք Ռուսաստանից մեծ թվով տրանսֆերտներ ենք ստանում, այնտեղ են ապրում միլիոնի հասնող մեր հայրենակիցներ։ Սրանք հանգամանքներ են, որոնք մենք պետք է հաշվի առնենք: ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանին եւ տնտեսագետ Թաթուլ Մանասերյան Քաղաքական տեսանկյունից «Ելք»-ի նախաձեռնությանը պատասխանողը հիմնականում հանրապետականն էր։ «Ծառուկյան» խմբակցությունից պատգամավորներն այս հարցում առանձնապես աչքի չընկան ակտիվությամբ, իսկ դաշնակցականներն ընդհանրապես չերեւացին: Եվրոպական ինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի եւ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի կարծիքով՝ «դուռը շրխկացնելը՝ հարցի ամենահեշտ, բայց լավագույն լուծումը չէ»: Սա էլ կարելի է ընդունել իբրեւ «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշում: Հանրապետականի ասելիքն ավելի շատ էր: Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակով Սամվել Նիկոյանը փորձեց ապացուցել՝ «կամ-կամ»-ի ճանապարհով գնացած երկրներն անպայման ունեցել են տարածքային կորուստներ: ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի առաջարկի հարցում Հանրապետականի դիրքորոշումը փոխանցում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը: Աշոտյանը, ի դեպ, այսօր հայտարարեց, որ Հայաստանին ի վերջո հաջողվեց կյանքի կոչել «եւ-եւ»-ի ծրագիրը: Իսկ թե ինչպես խորհրդարանն արդեն քաղաքականապես կարձագանքի ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի առաջարկին, պարզ է թերեւս այսօրվա լսումների ընթացքից:

ԵՏՄ-ում Հայաստանի երկու տարին. ինչ արդյունքներ են արձանագրվել

Հայաստանում ՀԱՊԿ-ի եւ Եվրազեսի ակադեմիայում կազմակերպված այսօրվա քննարկման ժամանակ ամփոփվել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության 2 տարվա արդյունքները: Միանշանակ արձանագրվել է, որ ԵՏՄ-ի անդամակցությամբ տնտեսական կապերի եւ բիզնեսի հնարավորություններն  ավելացել են, այլ հարց է, թե որքանով ենք հասցրել օգտվել այդ հնարավորություններից: Տարին ամփոփելուց հետո՝ պատկերն ամբողջությամբ ու առավել հստակ կերեւա՝ ասաց Ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանը: Նա կարծում է, որ դրական մի շարք տենդենցներ եղել են, իսկ հնարավորությունները շատ ավելի մեծ են:   ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության անցած երկու տարիները, Հայաստանում ՀԱՊԿ-ի եւ Եվրազեսի ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանի գնահատմամբ, միանշանակ դրական են եղել: Մի շարք ուղղություններով ավելացել է ապրանքաշրջանառությունը, իսկ որոշ ապրանքների վրա գների դրական ազդեցություն է ունեցել: «Գների բարձրացման այն տեմպերը, որը կարող էր լինել, Հայաստանի Հանրապետության համար կասեցվեց, կարծում եմ: Ընդհանուր տեսանկյունից, սակայն, ես միաժամանակ կարծում եմ, որ մենք շատ ավելին կարող ենք անել»: Մհեր Շահգելդյանը համոզված է, որ աշխատանքային համագործակցության եզրերն են ընդլայնվել, հնարավորությունները հսկայական են, հատկապես հաշվի առնելով նաեւ ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրած նոր համաձայնագիրը: Դեմկուսի նախագահ Արամ Գ. Սարգսյանը, մինչդեռ, կարծում է, որ այս երկու համագործակցությունները առանձին է պետք դիտարկել, քանի որ մեկն ավելի շուտ քաղաքական է, իսկ մյուսը՝ տնտեսական: Հնարավորությունները կան, բայց տնտեսության կարողությունները դեռ չեն բավարարում, պետք է տնտեսություն զարգացնել՝ հավելեց Դեմկուսի ղեկավարը: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը պարզաբանեց, թե ինչու սպասված արդյունքները չկան: ԵՏՄ-ի անցած երկու տարին դրական գնահատեց նաեւ Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը: Լրագրողների հետ զրույցում նա շեշտեց, թե ԵՏՄ հարթակում ինչպես Հայաստան-Բելառուս երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններն ընթանում են դրական դինամիկայով՝ բոլոր ուղղություններով: Բելառուսի դեսպանը չկիսեց դիտարկումը, թե երկկողմ քաղաքական հարաբերություններում ինչ-ինչ խնդիրներ կան: Բացարձակապես համաձայն չեմ՝ նման հաստատումը, հարցադրումը պրովակացիա է՝ ասաց: «Հայտնի է, որ… դե՝ ոչ, դա միայն ոմանք են այդպես համարում: Նրանք ճնշող փոքրամասնություն են, իսկ բոլոր մնացածը գիտեն եւ  քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին: Եթե նախագահները պարբերաբար ձեւաչափով հանդիպում են, եթե վարչապետերը լուծում են ցանկացած սուր հարցեր եւ փակ թեմաներ չկան, դա խոսում է մեր ղեկավարների եւ մեր պետությունների միջեւ բարձր մակարդակի փոխգործակցության  մասին»: Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը մինչդեռ կարծում է, որ ԵԱՏՄ-ում քաղաքական շահերը գերադասվում է տնտեսականից, ինչով եւ պայմանավորված են ակնկալված, բայց չստացված արդյունքները: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նկատեց, որ իհարկե կան իրարամերժ կարծիքներ եւ Հայաստանի տնտեսական դժվարությունները որոշ քաղաքական ուժեր եւ գործիչներ փորձում են պայմանավորել ԵՏՄ-ի անդամակցությամբ: Տնտեսագետի գնահատմամբ, մինչդեռ, ԵՏՄ-ին անդամակցության 2 տարիներին տեղ գտած միտումների վերլուծությունը ցույց է տալիս, որ իրականում, դա այդպես չէ: ԵՏՄ-ն բավականին լուրջ հնարավորություններ ընձեռել է, առանձին ճյուղերում էլ՝ արդեն հաջողություններ արձանագրել: Տնտեսագետը կարծում է, որ նույնքան կարեւոր է, թե Հայաստանը ինչ է տալու ԵՏՄ-ին: ՏՏ ոլորտն ու տնտեսության գիտատար ճյուղերը մատնանշեց, որտեղ շատ շահավետ համագործակցություն հնարավոր է ծավալել: Դա հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունն այն մակարդակի, որ հավասարի պես կարող ենք ներկայանալ նաեւ ԵՄ անդամ երկրների շուկաներում:

Տնտեսական ակտիվության անկանխատեսելի աճն ու իրականությունը

Կառավարության այսօրվա՝ 2017- ի նախավերջին նիստից առաջ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է այս տարվա առաջին 11 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշերը: Բացի գյուղատնտեսության ոլորտից՝ տնտեսության մյուս ճյուղերում գրանցվել է աճ՝ հիմնականում երկնիշ  թվերով: Հակառակ սրան՝ փորձագետների եւ ընդդիմադիր գործիչների 2018թ կանխատեսումները լավատեսական չեն:  Տնտեսագետ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը կարծում է, որ հաջորդ տարի էլ  պետք է գոտիները ձգել: 2017 թ առաջին 11 ամիսների վիճակագրական տվյալներն արդեն հրապարակված են:  Տնտեսական ակտիվության ցուցանիշի 7 տոկոսից  ավելի աճը  տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանն աննախադեպ է գնահատում: Ներքին առևտուրն էլ, ինչպես մյուս ոլորտները, երկնիշ աճ են գրանցել: Ինչի հաշվին՝  զբոսաշրջիկների՞, թե՞ մեր քաղաքացիների կենսամակարդակն է բարձրացել՝ հարցնում եմ Խաչատրյանին: Գյուղատնտեսության ոլորտում խնդիրներն  ավելի քան ակնհայտ են: Գերակա հռչակված այս ճյուղում արդեն մի քանի տարի է, ինչ աճ չի գրանցվում: Տնտեսական զարգացման ու ներդրումների  փոխնախարարը սա անբարենպաստ եղանակով է պայմանավորում: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը դեռ չի շտապում պատասխանել հարցին, թե ինչու է ոլորտը անկում գրանցում: Այստեղ միայն այս տարի մի քանի նոր ծրագրեր են իրականացվել՝ մատչելի վարկեր՝ մթերող ընկերություններին, լիզինգի ծրագիր՝ գյուղտեխնիկայի ձեռքբերման համար: Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանն ընդգծում է՝ Հայաստանի տնտեսությունն ունի երկնիշ տնտեսական աճ ապահովելու հնարավորություն: Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը չի բացառում, որ տարին կամփոփենք  ՀՆԱ-ի  7 տոկոս աճով:  Նաև խոստացավ՝ ամեն ինչ կանեն, որպեսզի աճի տեմպը պահպանվի: Նրա լավատեսությունը չի  կիսում տնտեսագետ,  «Ծառուկյան»  խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: 2017-ի  «պետական բյուջեով կառավարությունը թիրախավորել էր 3,2 տոկոս տնտեսական աճ, սակայն վերջին ամիսների ցուցանիշերը փոխեցին կանխատեսումներն ու այժմ դրանք սպասվածից ավելին են:

Մեղրի ԱՏԳ- ն կարող է բարձրացնել Հայաստանի ազգային մրցունակությունը՝ կարծում է տնտեսագետը

«Ի ՞ նչ կտա Մեղրի ազատ տնտեսական գոտին Հայաստանի տնտեսությանը: Մասնագետները միաբերան պնդում են՝ ոչինչ չի տա, եթե Հայաստանը չաշխատի: 2011-ին ընդունվեց  «Ազատ տնտեսական գոտիների մասին»  ՀՀ օրենքը։ Սա ոլորտը կարգավորող հիմնական փաստաթուղթն է:  «Ալյանս» ու «Մերիդիան» ազատ տնտեսական գոտիներին այս տարվա մարտի 30-ի կառավարության նիստում  ավելացավ ևս մեկը՝ «Սյունիք ազատ տնտեսական գոտի»- ն: Ստեղծվեց «Մեղրի ազատ տնտեսական գոտի« ՓԲԸ-ն և ահա մի  քանի օր առաջ հայ-իրանական սահմանին պաշտոնապես բացվեց այս տնտեսական գոտին: Այստեղ գործունեություն ծավալողները  կազատվեն ավելացված արժեքի, շահույթի եւ ակցիզային հարկերից, մաքսատուքից։ Այսինքն՝ կգործի միայն եկամտային հարկ: Նախատեսվում է, որ առաջիկա տարիներին ազատ տնտեսական գոտի մուտք կգործեն 50-70 ընկերություններ, կներդրվի 100-150 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ։ Հայաստանը կամուրջ կդառնա  Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև. սրա մասին բազմիցս են հայտարարում հայ պաշտոնյաները: Ասվածի հիմքում հենց այս ազատ տնտեսական գոտու գործունեությունն է:  Հայաստանը նախատեսում է  ակտիվացնել նաև առևտրաշրջանառությունը Իրանի հետ: Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը կարևորում է տնտեսական գոտու բացումը։ Սա բացառիկ հնարավորություն է բարձրացնելու մեր ազգային մրցունակությունը՝ ասում է զրուցակիցս: Կառավարությունում Մեղրիի ազատ տնտեսական գոտու առաջին փուլի աշխատանքները ավարտված են: Վերջին նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը  հանձնարարեց համակարգված միջոցներ ձեռնարկել համապատասխան աշխատանքների երկրորդ փուլը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու համար:

«Ե՛ւ-ե՛ւ»-ը աշնանն են հաշվում

Արդյո՞ք Հայաստանն իրականում դարձավ այն եզակի երկիրը, որին հաջողվեց ոչ միայն կիրառել «եւ…եւ»-ի քաղաքականությունը, այլեւ՝ օգտվել դրա տնտեսական բարիքներից: «Ռադիոլուր»-ի զրուցակիցները պարզաբանում են, որ դեռեւս լուրջ կանխատեսումներ չեն արվել՝ հնարավոր ակնկալիքները պարզելու համար: Մոտավոր կանխատեսում են, որ «եւ…եւ»-ի քաղաքականությունից հաջորդ տարի կարող է շահել հայաստանյան տնտեսության երեք ճյուղ՝ վերամշակող արդյունաբերությունը, սննդամթերքի ոլորտը եւ ռազմաարդյունաբերական համալիրը։   Տնտեսական աճի մասին տարեվերջյան բոլոր թվերը եւ հրապարակումները երբեմն ընդունելի չեն հասարակության մի հատվածի համար զուտ այն պատճառով, որ շարքային քաղաքացին, այսպես ասենք, իր մաշկի վրա դեռեւս չի զգում որեւէ դրական տեղաշարժ: Մասնագետներն ասում են՝ տնտեսական աճը զգալի կլինի, եթե հասնի առնվազն 7 տոկոսի, այդպիսի հեռանկարներ էլ կան հաջորդ տարվա համար: Այս տարի նախադրյալները ստեղծվել են, բայց անհրաժեշտ է ճիշտ օգտագործել դրանք, լուծել մի քանի «եթե»-ների հարցը, որոնցից մեկն էլ կոռուպցիայի խնդիրն է: ԵԱՏՄ-ի շրջանակներում առաջնային խնդիրը հենց դա է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտական–վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը: Ահա այսպիսի պայմաններով ենք մուտք գործել ԵԱՏՄ եւ փորձում ենք ինտեգրվել ԵՄ: Փորձում ենք սա ներկայացնել իբրեւ հաղթանակ, բայց պարզվում է՝ անհրաժեշտ հաշվարկներ էլ չկան այդ առումով: Ի դեպ, հենց այս փաստը նաեւ օգտագործեց Ռուսաստանը քարոզչական օգուտներ քաղելու համար: 2013-ից հետո իրավիճակ եւ պայմաններ փոխվեցին եւ Հայաստան-ԵՄ հարաբերություններում այս տարի հաջողություններ գրանցելուց հետո այժմ Վրաստանին եւ Ուկրաինային ցույց է տրվում, թե այլ կերպ՝ ավելի խելացի կարելի էր վարվել, ինչպես օրինակ՝ Հայաստանը: Խնդրի այս կողմի վրա ուշադրություն է հրավիրել Անգլիայի Լեսթերի համալսարանի գիտաշխատող, ամերիկյան Ջեյմսթաուն հիմնադրամի անկախ վերլուծաբան Էդվարդ Աբրահամյանը՝ Հանրային ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդաշարի ընթացքում: «եւ… եւ»-ի քաղաքականություն չի կարող լինել, ասում է վերլուծաբանը՝ համենայնդեպս, տվյալ իրավիճակում: «2013-ը ցույց տվեց, որ կոմպլիմենտարիզմ գոյություն չունի»: Ամեն դեպքում՝ ԵՄ հետ ստորագրած փաստաթուղթը Էդվարդ Աբրահամյանի համոզմամբ՝ դրական հետեւանքներ ունի: Հայաստանը թարմացրեց ԵՄ հետ համագործակցության իրավաքաղաքական պլատֆորմը, որը չէր թարմացվել 20 տարուց ավելի: Ինչ կարող է մեզ տալ 2018-ը՝ հարցի պատասխանը տնտեսագետները կկարողանան տալ միայն փետրվարի կեսից: Երկու խումբ՝ պրոֆեսորներ Աշոտ Թավադյանի եւ Թաթուլ Մանասերյանի գլխավորությամբ, կուսումնասիրեն ոլորտը եւ կանեն որոշ կանխատեսումներ: Հայաստանի համար այս պահին ակնհայտ է միայն մեկ իրողություն՝ առանց Արեւմուտքի եւ առանց ռուսական ներդրումների ուղղակի մեծ կամ նոր զարգացում Հայաստանում չի կարող լինել: Հետեւաբար՝ 2018-ը այն տարին է, երբ կարող է նախանշվել հայաստանյան տնտեսության կառուցվածքը:

Ինչ տվեց անփոփոխ տոկոսադրույքը բանկերին ու բիզնեսին

2017 թ. դեկտեմբերի 26-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել էր անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պահպանելով 6 % մակարդակը: Այս  տարի այն ընդհանրապես չփոխվեց: Ինչ տվեց անփոփոխ տոկոսադրույքը բանկերին ու բիզնեսին:   2017-ի ֆինանսական տարին ու գլխավոր դրամատան աշխատանքը: Հանրապետության նախագահը գոհ է, ավելին, ԿԲ-ի աշխատանքը կարող է վարակիչ օրինակ լինել մյուսների համար: Գրեթե մեկ տարի ԿԲ վերանֆինանսավորման տոսոկադրուքյը ցածր թողեց: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը կենտրոնական բանկերի հիմնական գործառույթներից է: Տնտեսական ամենապարզ բնորոշմամբ՝ եթե  տոկոսադրույքը ցածր է, ապա ցածր պետք է լինեն նաեւ բանկերի կողմից տնտեսությանը տրվող վարկերի տոկոսները: Սա էլ շղթայական ռեակցիայով  իր հերթին բերում է տնտեսության աշխուժացման: 2015թ մարտից սկսած ՀՀ ԿԲ-ն անընդհատ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10.5 տոկոսից հասցնելով 6 տոկոսի:  Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում դժվարանում է հիշել, թե երբ էր տոկոսադրույքն այսքան ցածր եղել: Հայաստանի ֆինանսական շուկան այնքան էլ զարգացած չէ, ասում է զրուցակիցս ու բանկերում կոևտակված ֆինանսական միջոցների իրացվելիությունից խոսում, մասնագետների շրջանում անգամ հումոր է պտտվում Տնտեսագետ, Այլընտրանք հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը  կարևորում է ոչ թե տոկոսադրուքյի նվազեցումը, այլ գործարար  միջավայրի աշխուժությունը: Գլխավոր դրամատունը իր գործառությենրը իրականացնում է, սակայն, միայն դրամավարկային քաղաքականությամբ գնաճը հնարավոր չէ զսպել: Այստեղ է, որ առևտրային բանկերի ու ոչ միայն քաղաքականությունն ըստ զրուցակցիս  անցնող տարում  ավելի շատ ֆինանսական շուկայի կայունության պահպանմանն էր ուղղված: Հայաստանի ֆինանսական շուկայից 2018-ի  ակնկալիքները մեծ են:

Ինչ արեց Կառավարությունը առանց «կախարդական փայտիկի»

Կարեն Կարապետյանը Հայաստանի կառավարության  ղեկը վերցրեց,  ինչպես հաճախ է ասում՝  դուխով ու ինչպես իրեն են ասում դրայվով: Դուխով ու դրայվով էլ թիմակիցներից կոնկրետ մեկին  հորդորեց, մյուսներին էլ թերևս ականալուր արեց. «Ալեքս հուպ տուր»: Հենց սկզբից խոստովանեց՝ «կախարդական փայտիկ չունենք»: Առանց կախարդական փայտիկի էլ կառավարությունը հստակ թիրախներ ընտրեց՝  դրանցից մի քանիսն օրինակ՝ աջակցել արտահանողներին, խթանել  տեղական արտադրանքը, նպաստել ներառական  տնտեսական աճին, գյուղացուց ֆերմեր դարձնել,  համայնքներից էլ ընտրել չեմպիոններին: Միայն թե ոչ բոլոր համայնքների ղեկավարներն էին, որ  չեմպիոն դառնալու ցանկություն կամ հավակնություն ունեին: Ի՞նչ կտա  չեմպիոնությունը մեր գյուղերին, դեռ դժվար է ասել, ճիշտ նույնքան էլ դժվար է 2017-ի տնտեսական Հայաստանը միանշանակ գնահատել: Դժվար թե հեշտ, առայժմ չենք կարող ասել, սակայն Կարեն Կարապետյանը որոշում կայացրեց՝ «Մարզպետները պետք է քննություն հանձնեն»: Մարզպետերի համար 2018թ քննաշրջանը կսկսվի առաջիկայում: Բավարար կստանան նրանք, թե ոչ՝ դժվար է ասել: Մարզերն էլ ՀՀ քաղաքացիների նման անձնագրեր կունենան, միայն թե այստեղ ավելի շատ ինֆորմացիա կլինի 67 ցուցանիշ: Հանձնարարականը Կարեն Կարապետյանինն է։ Սակայն հստակ է, որ Հայաստանի 14-րդ վարչապետի ղեկավարած կառավարությունը օպտիմալացման, ավելի թափանցիկ աշխատելու, ամենուր ներդրողներ փնտրելու կողմնակից է։   Ներդրողներին փնտրեցին, գտան: Հաջողություններ գրանցեցին ու հայտարարեցին՝ վիճակագրական տվյալները հուսադրող են, ավելին, աննախադեպ: Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը հայտարարեց. «Տնտեսական ակտիվության ցուցանիշով արդյունաբերության ոլորտում աճը կազմում է ավելի քան 12%, իսկ ծառայությունների և առևտրի ոլորտում՝ 14 %: Բարձր տոկոս է կազմել հատկապես ապրանքների արտահանման ակտիվությունը՝ արձանագրելով ավելի քան 23% աճ»: Այս տարի պարզվեց՝ մենք՝ հայերս, բավականին շատ ապրանք ենք  ներմուծել, իսկ հատկապես թե ինչ՝ անձամբ վարչապետն է թվարկում: «Վերնաշապիկ, լվացքի մեքենա, ավտոմեքենա, սնունդ»։ Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճեց, մեր շարքային քաղաքացիներիս գնողունակությունը՝ ոչ: Գների թռիչք- եկամուտների  աճ չունեցող քաղաքացիներ պայքարն ավարտվեց  վերջիններիս  պարտությամբ: Իշխանական թևից թանկացումներին արձագանքեցին  ըստ սեփական ընկալման:  ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյան «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից։ Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից։ Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան։ Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց։ Դա ինքնապաշտպանության ինստինկտ է»։ Որպես  սպառող՝  կառավարության շատ անդամներ դժվարանում են  պատասխանել հարցին, թե արդյո՞ ք  առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումն ազդել է իրենց գրպանի վրա:  Ապրանքների թանկացմանը զուգահեռ պաշտոնական վիճակագրությունը ներքին առևտրի աճ է արձանագրում՝ այս տարվա առաջին 11 ամիսներին՝ 14,3 տոկոս՝ 2016-ի՝ 0,3- ի փոխարեն: Հենց այս ցուցանիշերն են, որ պաշտոնյաներին ստիպում են հայտարարել՝ սոցիալական պատկերը այնքան էլ տխուր չէ: Հակառակ սրան՝ պաշտոնական վիճակագրությունը 2016-ին 29,4 տոկոս աղքատություն է արձանագրել: Ներքին առևտուրն ավելանում է հիմնականում ՌԴ- ից տրանսֆերտների հաշվին: Տնտեսագետների մեծ մասի կարծիքներն այս հարցում տարբեր են՝ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն օրինակ, նշում է՝ «Չմոռանանք, որ դրանք անաշխատ եկամուտներ են»։ Տնտեսական ակտիվության ցուցանիշի աննախադեպ աճին զուգահեռ այս տարի  կառավարության ղեկավարը ՝ Կարեն Կարապետյանը, նաև հասցրեց նվագել հանրության առաջ, սելֆի անել մարդկանց հետ, Մատաղիսի ջրամբարում սկուտեր քշել արցախցի պաշտոնակցի հետ: Իսկ  պաշտոնավարման մեկ տարին ամփոփելիս երկու անգամ լրագրողներին խոստովանեց՝ «ես ձեզ կարոտում եմ»։  

Ընդդիմադիր հատվածը պետք է նստի կառավարության շնչին. Թեւան Պողոսյան

Այն, որ ԵՏՄ-ն իր պահանջներն էր դնելու եւ հունվարի 1-ից ակցիզները բարձրանալու էին ու դա բերելու էր թանկացումների՝ բոլորս գիտեինք: Անդրադառնալով հունվարի 1-ից արձանագրված թանկացումներին՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանը շեշտել է, թե  խնդիրն այն է, որ այդ ամենի մասին ամիսներ առաջ իմանալով կառավարությունը չի հաղորդակցվել ու հանրությանը չի պատրաստել նման իրավիճակներին: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ՝ ԵՏՄ մաքսային նոր օրենսգիրքն իրականում համահունչ է այն պահանջներին, որոնք այսօր կանգնած են մեր առջեւ եւ առանձին ապրանքների գծով մաքսատուրքերի զուսպ ավելացումները չպետք է բնավ խուճապի տեղիք տան: Կառավարությունը չի ապահովում հասարակության հետ ակտիվ կապ, հաղորդակցում չկա, որի հետևանքով էլ Կառավարությունը չի տեղեկացնում երկրի քաղաքացուն այն անելիքների մասին, որոնք պատրաստվում է իրականացնել՝ կարծիք հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: Ըստ նրա՝ արդյունքում նաեւ սխալ սպասումներ են ձեւավորվում: Հիմա թանկացումներ են սկսվել, բայց թե մի քանի ամիս անց ինչ գործընթացներ կսկվեն՝ որևէ մեկս տեղյակ չէ՝ նկատեց փորձագետը: Նրա խոսքով՝ Կառավարությունը չի կարողանում Հայաստանում տնտեսական միջավայր ձևավորել, որի հետևանքով էլ մենք վերցնում ենք մեծ վարկեր, սակայն տնտեսությունը տնտեսություն չի դառնում, ենթակառուցվածքներ չեն ձևավորվում: Հունվարի մեկից հետո ստեղծված իրավիճակի համար ի՞նչ հրատապ միջոցառումներ պետք է իրականացնի Կառավարությունը՝ երկրում ծավալվող բողոքի ալիքը մեղմելու համար՝ տարակուսեց Թեւան Պողոսյանը: Փորձագետի ձեւակերպմամբ՝ ընդդիմադիր հատվածն էլ ամեն րոպե պետք է կառավարության շնչին նստի, ոտքը տրորի, որպեսզի վերջինս աշխատի, կանխարգելի, վերահսկի, անի այն, ինչն իր գործառույթն է: Այն, որ ԵՏՄ-ն իր պահանջներն էր դնելու եւ հունվարի 1-ից ակցիզները բարձրանալու էին ու դա բերելու էր թանկացումների՝ Թեւան Պողոսյանը ակնհայտ է համարում: Ըստ նրա՝ սխալն այն է, որ հասարակությունը տեղեկացված չէ, թե ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ քայլեր են իրականացվելու: Այս առումով ԵՏՄ-ի շրջանակներում համագործակցությունից իր ակնկալիքները մեզ հետ զրույցում կիսեց Հայաստանում ԱՊՀ եւ ԵՏՄ-ի ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանը:   Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ՝ ԵՏՄ մաքսային նոր օրենսգիրքը համահունչ է այն պահանջներին, որոնք այսօր կանգնած են մեր առջեւ: Բացի այդ, ըստ ընտեսագետի, գիտությունն ու կրթությունն էլ  արտահանման կարեւոր ճյուղ կարող են լինել, քանի որ դա այն ոլորտն է, որի պահանջարկը կա ԵՏՄ անդամ երկրներում: Կառավարությունն այստեղ ունի մեծ անելիք. հսկայական ներուժ կա, որը չի օգտագործվել, եթե հավի առնենք նաեւ սփյուռքի մասնագիտական կարողությունը եւ նրա հետ համագործակցաբար հաշվի առնենք այն պահանջները, որ կան ԵՏՄ անդամ երկրներում՝ եզրափակեց տնտեսագետը:

Ռուսերեն

Эксперт: место Армении в Doing Business – объективная реальность, но показатели могут измениться

Позиция Армении в ежегодном докладе Doing Business – объективная реальность, но в следующем году показатель может измениться с учетом нынешних тенденций, считает доктор экономических наук, профессор Татул Манасерян

Армения положительно завершила год по ДКП и стабильности нацвалюты - экономист

Армения в 2016 году уже второй год подряд положительно выделяется среди постсоветских стран по денежно-кредитной политике и стабильности национальной валюты, сказал глава исследовательского центра "Альтернатива" Татул Манасерян

Высокий рост экспорта Армении обусловлен большой долей "преступного" реэкспорта - экономист

Высокий рост экспорта Армении обусловлен большой долей "преступного" реэкспорта, заявил журналистам доктор экономических наук, профессор, глава исследовательского центра "Альтернатива" Татул Манасерян.

Армения и Иран могут дополнить российско-грузинские договоренности о торговых коридорах

Реализация договора "О торговых коридорах" вполне реальна и хотя договоренность достигнута между Грузией и Россией, однако есть и другие региональные игроки, которые могут дополнить эти  договоренности, заявил в понедельник журналистам глава исследовательского центра "Альтернатива" Татул Манасерян.

Большая часть экономических предвыборных обещаний политсил носит косметический характер – эксперт

"Такие обещания, по моему глубокому убеждению, не могут изменить сложившуюся в стране ситуацию", -  считает экономист, глава исследовательского центра "Альтернатива" Татул Манасерян.

Раскрытие банковской тайны в Армении поможет бороться с коррупцией – экономист

/. Раскрытие банковской тайны в Армении поможет бороться с коррупцией, сказал в понедельник журналистам доктор экономических наук, профессор, глава исследовательского центра "Альтернатива" Татул Манасерян

В программе правительства Пашиняна расставлены актуальные акценты - эксперт

В экономическом блоке программы нового правительства акценты, сделанные на развитие сельского хозяйства, туризма и информационных технологий, актуальны,  считает глава исследовательского центра "Альтернатива" Татул Манасерян

Անգլերեն

Armenian economic growth last year slowed down to less than one percent – expert says

Armenia’s economic growth in 2016 slowed down to less than 1%, Tatul Manaseryan, the head of a Yerevan-based think tank Alternative, told a news conference today, blaming the drop on a number of internal and external factors, including the slowdown in global economic growth, especially in China, as well as in Armenia’s major trade partners, such as Russia and other members of the Russian-led Eurasian Economic Union (EEU).

Armenian economist praises Central Bank for cutting key rate

An Armenian economist Tatul Manaseryan praised today the country’s Central Bank for cutting the refinancing rate by 0.25% percentage points, saying the move is a message for Armenian business community to invest in the home economy.





Seven percent growth is 'shameful,' economist says

The 7% economic growth is 'shameful' and will not contribute to raising the living standards of Armenian citizens, Tatul Manaseryan, head of Alternative research center,  said at a news conference on Tuesday.

Mold should be broken in Armenian tourism industry - opinion

Traditional perception of tourism in Armenia should be changed, Tatul Manaseryan, an economist and the head of Alternative think tank, said Tuesday at a news conference in Novosti-Armenia Press Center. He said that as a rule, the traditional tourism implies traditional actions, such as visits of remarkable sites, but there are a number of other segments of tourism which have room for development in Armenia.


Economist points out necessary circumstance for increase of foreign investments in Armenia

Foreign investments are first of all connected with domestic investments, Tatul Manaseryan, an economist and the head of Alternative think tank, said Tuesday at a news conference in Novosti-Armenia Press Center. "Domestic investments are capital investments, which constitute a basis for development," he said. "They show how much we trust our economy and invest ourselves."