Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արամ Սաֆարյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Ուշացած, բայց պատմական. ԻԻՀ նախագահի Հայաստան այցի մասին

Իրանի նախագահի  Հայաստան այցը տարեվերջին մի փոքր ուշացած է համարել իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Իրանում եկող տարի նախագահական ընտրություններ են: Սակայն ուշացումը նա նաև հռետորաբանությամբ է պայմանավորել: Ռոուհանին սպասում էր  Իսրայելի վարչապետի Ադրբեջան այցին ու հնչող հայտարարություններին՝ ասել է։ Ամեն դեպքում՝ այցը կարևոր է ու կարելի է անգամ պատմական որակել՝ «Ռադիոլուրին» ասել է  «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Արամ Սաֆարյանը:   Պատմական օր ՀՀ համար. այս կերպ բնորոշեց Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի վաղը սպասվող այցը  «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Արամ Սաֆարյանը: Հայաստանը կոնկրետ սպասելիքներ ունի Իրանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում։ Ավելին՝ պատժամիջոցների վերացումից հետո Թեհրանն սպասված և ցանկալի գործընկեր է դարձել աշխարհի բոլոր երկրների համար՝ ասաց: Հայաստանի դեպքում սպասելիքները մեծ են, մեր երկիրը կարող է հյուսիսը հարավին կապող օղակ դառնալ՝ հստակեցրեց: Իրանագետ Գոհար Իսկանդարյանի կարծիքով ևս Ռոուհաիի Երևան այցը կարևոր է, սակայն փոքր ինչ ուշացած՝ հաշվի առնելով եկող տարի Իրանում նախատեսված նախագահական ընտրությունները, նաև այն, թե կդնի՞ արդյոք նա իր թեկնածությունը և առաջադրվելու դեպքում որքանո՞վ կհաջողի գործող նախագահը։ Ըստ այդմ՝ հարցական է, թե որքանով շարունակություն կունենան Հայաստանում ձեռք բերված պայմանավորվածությունները: Թեհրանի համար Երևանը կարևոր հարևան է ու կարող է Պարսից ծոցը Սև ծովին կապող օղակ հանդիսանալ ու պատահական չէր, որ մեկ ամիս առաջ Գերմանիայից բեռները Սև ծովով, երկաթուղային ճանապարհով հասան Երասխ ու այնտեղից էլ Իրան: Իրանցի փորձագետների տնտեսագիտական հաշվարկները ցույց են տվել, որ այս ճանապարհով բեռների տարանցումը անհամեմատ մատչելի է: Պատժամիջոցների վերացումից հետո երկար ժամանակ քննարկվում էր նաև Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հարցը, սակայն այն շատ թանկ արժե ու թերևս դա է պատճառը, որ փորձագետներն այսօր չշոշափեցին այն։ Փոխարենը՝ ուշադրության արժանացավ հարցը, թե կայցելի՞ արդյոք Ռոուհանին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Իրանագետի պատասխանը բացասական էր։ Ղարաբաղյան խնդրում Իրանի միջնորդ լինելու մոտեցմանը դեմ արտահայտվեց իրանագետը բացատրելով՝ՙ եթե Իրանը միջնորդ լինի ղարաբաղյան խնդրում, ապա միջնորդության պնդում կանի նաև Թուրքիան, ինչը Հայաստանին ամենևին պետք  չէ:

ԵՄ եւ ԵՏՄ. արդիակա՞ն է «եւ… եւ»- ի քաղաքականությունը

ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրով նախատեսված երկարամյա բանակցություններից հետո, երբ պաշտոնական Երևանը հրաժարվեց ասոցացման համաձայնագրից ու 2013 թվականին կտրուկ շրջադարձ կատարեց դեպի ԵՏՄ, բարդություններ առաջացան «և… և»- ի քաղաքականությունն իրագործելու առումով: Որքանով 2016-ին հաջողվեց կոպիտ ապտակի հասցրած հարվածը մեղմել ու տեղաշարժ գրանցել Հայաստան- ԵՄ հարաբերություններում: Նոր բացված էջից արդեն տնտեսական բաղադրիչի 5 բանակցություններ են ընթացել ու Հայաստանը ամենայն հավանականության 2017-ի գարնանն արդեն կստորագվի ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը:  Ինչ է այն ենթադրում և որքանով է տարբերվում ԱԳԾ-ի ասոցացման համաձայնագրից: «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանի խոսքով  նոր պայմանավորվածությունները գրեթե կրկնում են ասոցացման համաձայնագիրը: «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Արամ Սաֆարյանն էլ, խոսելով Հայաստանի ԵՏՄ անդամակցության ընթացքում արձանագրված ձեռքբերումների մասին, նշեց, որ 2016-ին ՀՀ-ից ՌԴ արտահանումների ծավալները մեծացել են։ Նրա խոսքով՝ նաև արդյունաբերական ապրանքների աճ է արձանագրվել Հայաստանում և ՌԴ շահագրգռված է Հայաստանի արդյունաբերության աճով: Նոր դրական սպասումների ֆոն  է առաջացրել նոր կառավարության առկայությամբ՝ նշեց նա: Արամ Սաֆարյանն անշուշտ ճիշտ է համարում անդամակցությունը ԵՏՄ-ին: Անցած տարիները ցույց տվեցին, որ եթե չընտրվեր ԵՏՄ ուղին՝ Հայաստանի համար խնդիրները կավելանային. «գազը կթանկանար, գյուղմթերքների համար մաքսատուրք կվերցվեր»: Եվրասիական փորձագիտական ակումբի եզրակացությամբ՝ հաջողություններ գրանցելու համար պետք է 2017-ին ունենանք ներքաղաքական համերաշխություն: Մեզ թափանցիկ ընտրություններ են հարկավոր 2017-ին՝ ասաց ակումբի անդամ Արամ Սաֆարյանը: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ, գտնվելով ԵՏՄ կազմում, հաջողությամբ առաջ են ընթանում նաև ԵՄ- Հայաստան բանակցությունները ու «և… և» -ի քաղաքականությունը, ինչի մասին խոսում էին իշխանությունները, դրական արդյունք է ստանում:

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները լավատես են ԵԱՏՄ- ում զարգացումներ նկատմամբ

Մի քանի օր առաջ Հայաստանում նշվում էր, ինչպես նաեւ ամփոփվում էր Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության երկու տարին: Թեեւ սպասելիքները չեն արդարացվել, բայց Հայաստանում դեռ լուրջ սպասելիքներ ունեն այդ ինտեգրացիոն հարթակից: Որոշակի զարգացման միտումներ առաջիկայի համար վերջերս կանխատեսում են նաեւ հեղինակավոր միջազգային կազմակերպությունները։ Նոր սպասելիքների համար սրանք հիմքեր են, բայց Եվրասիական փորձագիտական ակումբի փորձագետներն ուսումնասիրել են նաեւ թվերը եւ եկել են եզրահանգման, թե ինչ կարելի է իրականում սպասել ԵԱՏՄ-ից:   Հայաստանում դեռ չեն շտապում հիասթափվել ԵԱՏՄ-ին անդամակցությունից, թեեւ ակնկալիքներն ու իրականությունը վերջին երկու տարվա կտրվածքով դեռեւս չեն համընկնում: Ղազախստանի, Բելառուսի հետ առեւտրատնտեսական հարաբերությունները գրեթե չեն աճել, Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերությունները՝ 24-ից հազիվ հասել են 28 տոկոսի: Ակնկալիքները, սակայն, սրանով չեն սահմանափակվում։ Հայաստանը դեռ սպասելիքներ ունի՝ վերջերս հայտարարեց արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահը Արա Ղազարյանը: Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության առումով ունեցած նոր լավ լուրը շտապում են փոխանցել Եվրասիական փորձագիտական ակումբի փորձագետները: Ուսումնասիրել են Հայաստանի տնտեսական վիճակը 2017թ. առաջին հինգ ամիսներին եւ եզրակացրել՝ ԵԱՏՄ անդամ երկրները գտնվում են տնտեսական վերելքի ճանապարհին: Անգամ արեւմտյան հեղինակավոր կազմակերպություններն են դա արձանագրել եւ վերանայել կանխատեսումները սպասվող տնտեսական աճի մասով՝ վկայակոչում է փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագետ Աշոտ Թեւիկյանը: Վատ ցուցանիշեր ունեցող ոլորտներին Հայաստանում գալիս են փոխարինելու նոր՝ ավելի շուտ վաղուց մոռացված ոլորտները: Նախկին պատգամավոր, <<Ինտեգրացիա եւ զարգացում>> հկ նախագահ եւ փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը նախանշում է, թե հեռանկարները որ ոլորտների համար են բացվում` վերամշակող, տեքստիլ, կոշիկի արտադրություն։ Հայ փորձագետներին ոգեւորության համար հիմք է հանդիսացել նաեւ երկու օր առաջ Ռուսաստանի ԿԲ նախագահի հայտարարությունը, թե այդ երկիրը մտել է տնտեսական զարգացման փուլ: Իսկ քանի որ ընդհանուր սպասումների ֆոնը դրական է, այստեղ արդեն կարեւոր են դառնում մանրուքները: Այստեղ Արամ Սաֆարյանն առանձնացնում է հարկային, մաքսային, վարկային ու բանկային մարմինների աշխատանքն ու ամենակարեւորը՝ դրանց համագործակցությունը մասնավոր հատվածի հետ: Երկամյա զարգացումներն ու լավատեսական հայտարարությունները հոռետեսների տրամադրություններս դեռ չեն փոխել։ Վերջերս Աժ-ում պատգամավոր Էդմոն Մարուքյանը կառավարությանը կրկին հիշեցրեց ԵՄ 500 միլիոնանոց շուկայի փոխարեն ընտրված ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկան: Զարգանալու առումով կոնկրետ քայլեր պատգամավորը դեռեւս չի տեսել եւ չի արձանագրել։ Այնպես չէ, որ Եվրասիական փորձագիտական ակումբի ուսումնասիրությունն առանձնացնում է միայն դրականը: Ակումբի փորձագետներն արձանագրել են, որ ՌԴ-Արեւմուտք առճակատումը չի ավարտվելու, շարունակվելու է պատժամիջոցների քաղաքականությունը: Այդուհանդերձ՝ վստահ են, որ Հայաստանն այս տարին կարող է փակել անգամ 3.4 տոկոս տնտեսական աճով, թեեւ շոշափելի փոփոխություններ կզգացվի  առնվազն 7 տոկոսանոց աճի դեպքում:

Դեմքով դեպի ԵԱՏՄ 4- րդ տարին. հաջողություններն ու կորուստները

Չորս տարի առաջ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու եւ Միասնական տնտեսական տարածքին միանալու իր ցանկության մասին։ Ի՞նչ զարգացումներ եւ բացթողումներ ունեցավ մեր երկիրը՝ այս հայտարարությունից հետո 4 տարվա ընթացքում: Տեսակետերն իրարամերժ ու հակասական են։  Շատ տնտեսագետներ միությանն անդամակցությունը պարզապես աննպատակահարմար ու չարդարացված են համարում: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը վստահ է՝ սա կորուստներով լի ուղի է:  Պատմագետ, ամերիկյան մի շարք հայտնի պարբերականների մշտական հեղինակ ու փորձագետ Արեգ Գալստյանը նույն կարծիքին է՝ հավելելով՝ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների ճգնաժամը մեր երկրին մանեւրելու ավելի ու ավելի փոքր հնարավորություն է թողնում: Մինչդեռ՝ Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը բոլոր նման դիտարկումների հեղինակներին համարում է տնտեսագիտությունից հեռու մարդիկ, ովքեր իրական զարգացումը տեսնել չեն ուզում: Հայաստանը, իր քաղաքական վեկտորը Եվրամիությունից Եվրասիական տնտեսական միություն ուղղելով, որեւէ դրական փոփոխություն չի արձանագրել՝ ոչ տնտեսական, ոչ անվտանգության եւ ոչ էլ ինստիտուցիոնալ առումով: Դիտարկումը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահինն է: Դրա մասին, ըստ Թևան Պողոսյանի, փաստում են վիճակագրությունն ու երկրի վիճակը: Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունից հետո՝ 4 տարվա ընթացքում, սպասված ներդրումներն այդպես էլ Հայաստան չեն հասնում, ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժը հայ տնտեսվարողին նոր հնարավորություններ չեն տվել: Եթե 2013-ին մեր երկրի ՀՆԱ-ն 11.6 մլրդ էր, ապա 2016-ին՝ 10.5 մլրդ, 2013-ին արտաքին պարտքը 4.6 միլիարդ էր, հիմա՝ 5.9 միլիարդ: Իսկ առանձին օրենքներով նոր ճնշումներ են գործադրվում: Ամենակարեւոր կորուստը, սակայն, ըստ Թեւան Պողոսյանի, թվերի մեջ չէ: «Մենք այդ ժամանակ բաց թողեցինք մեր զարգացման տեմպերը, Հայաստանի զարգացման, արդիականացման շանսը»: Գործակցության նոր հարթակը չնայած տնտեսական էր, սակայն շատերը հիմքում քաղաքական եւ անվտանգության հարցն էին դնում: Հայաստանի դեպքում ԵԱՏՄ-ին անդամակցությունը բացատրվում է Արցախի անվտանգության խնդիրը նոր՝ ավելի բարձր մակարդակ տեղափոխելու սպասումներով: Թեւան Պողոսյանը, սակայն, այդ սպասումներն էլ անհիմն ու չարդարացված է համարում. ռուսական զենքը, միեւնույն է, վաճառվում է Ադրբեջանին, իսկ ապրիլյան պատերազմն էլ առ ոչինչ դարձրեց մնացած սպասումները: Միասնական տնտեսական տարածքին միանալու կոչն առաջարկ էր՝ ճնշման տեսքով՝ ասում է: Այսօր ուղղակի պետք է հասկանալ՝ ում ես ընտրում որպես գործընկեր. Գերմանիա՞, թե՞ Ղազախստան, Ֆրանսիա՞, թե՞ Ղրղըզստան: Այս համատեքստում տնտեսական նպատակներն ու ցանկություններն էլ չարդարացան: Նախ՝ դրանք հստակ ձեւակերպված էլ չէին, կոնկրետ սցենարներ չկային, իսկ խոստումներն էլ երբեմն անհասկանալի էին: Պատմագետ, ամերիկյան մի շարք հայտնի պարբերականների մշտական հեղինակ ու փորձագետ Արեգ Գալստյանը խնդիրը դիտարկում է ռուս-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամի խորացման համատեքստում: Հարաբերությունների նոր սրումը Հայաստանին մանևրելու ավելի քիչ հնարավորություն է թողնում: ՀՀ-ն ԵԱՏՄ է մտել, և ինքն է որոշել ռուսական աշխարհաքաղաքական ազդեցության գոտում լինել: Իսկ որքան խստանան Վաշինգտոնի կողմից Մոսկվայի հանդեպ ճնշումները, այնքան Մոսկվան ավելի կոշտ ու հետևողականորեն կսկսի խոսել իր գործընկերների հետ՝ դնելով կոնկրետ ընտրության առաջ: «Այս պարագայում Հայաստանը գլխավոր խնդիրն այն է, որ երկիրը ոչ թե զարգացում, այլ հետընթաց է ապրում: Անվտանգության հարցը զարգացման հարցին ստորադասել չի կարելի: Երկարաժամկետ առումով հենց զարգացումն է լուծում անվտանգության հարցը: Սա հաշվի առնելով չի կարելի փչացնել հարաբերություններն այնպիսի լուրջ տնտեսական տեխնոլոգիական խաղացողների հետ, ինչպիսին Եվրոպական միությունն է: Հայաստանն այլեւս չի կարող հետ կանգնել ԵՄ-ի հետ նոյեմբերին ստորագրվելիք շրջանակային համաձայնագրից։ Դա այլեւս չի ներվի ոչ Արեւմուտքի կողմից, ոչ էլ երկրի զարգացման նոր առիթը բաց թողնելու տեսանկյունից»: Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն իր հերթին հակադարձում է Թեւան Պողոսյանի դիտարկումներին, թե մի քանի նեղ ոլորտներում զարգացում ապահովելով ու լոլիկի, ծիրանի արտահանումն ավելացնելով երկրի ընդհանուր զարգացման հարց չեն լուծում: Սաֆարյանն էլ վկայակոչում է իրենց հետազոտության արդյունքները, որոնք առավել քան լավատեսական են: Պետք չէ կյանքը սկսել հաշվել Մաքսային միությանը միանալուց հետո, վրդովվում է Սաֆարյանը՝ անդրադառնալով դիտարկումներին, թե հենց դրանից հետո մեր երկրի ՀՆԱ-ն սկսեց անկում ապրել: Մեր դժվարությունները սկսվել էին դեռ 2009-ից, հիշեցնում է: Այս ընթացքում մենք թեպետ փոքր, բայց աճ ունեցել ենք, իսկ աճի տեմպի բարձրացման հարցում, Սաֆարյանը լիահույս է՝ շեշտելով, որ ռուս ներդրողները պարզապես փոքր- ինչ ավելի կայուն փուլի են սպասում:

Ի՞նչ արժեքներ են միավորում ԵԱՏՄ երկրներին

Եվրասիական միջկառավարական խորհրդի երևանյան նիստի ժամանակ Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը կարևորեց հաջորդ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտնող՝ Մաքսային միասնական օրենսգրքի ընդունումը: Նա նաև շեշտեց, որ այս փաստաթուղթը նաև վերջ կդնի ԵԱՏՄ անդամ Ղազախստանի ու Ղըրղըզստանի միջև սահմանային խնդիրներին: Այսօր արդեն քննարկումները տեխափոխվել են ԵԱՏՄ անդամ երկների փորձագիտական դաշտ:   Ղազախ և ղըրղըզ վարչապետերը միմյանց մեղադրեցին սահմանային անցակետերում խնդիրներ ստեղծելու համար՝ Եվրասիական միջկառավարական  խորհրդի երևանյան նիստի ժամանակ: Փոխադարձ մեղադրանքներ հնչեցին նաեւ այսօր  Բիշքեքն ու Աստանան ներկայացնող փորձագետների մակարդակով։ Աստանան օդում թողեց Ղըրղըզստանի մեկնած ձեռքն ու  չստորագրեց ճանապարհային քարտեզի տակ, ասում է ղըրղըզ տնտեսագետ  Ժումակադիր Ակենեևը: Բեռների ու բեռնատար մեքենաների տեղափոխման համար Երևանում պետք է ստորագրվեր ճանապարհային քարտեզ, որը, կարծում եմ, կլուծեր խնդիրը: Քարտեզի պատրաստմանը մասնակցել էին երկու երկրների կառավարության անդամ-մասնագետներ, սակայն, ցավոք սրտի, Ղազախստանի վարչապետչը չստորագրեց այդ փաստաթուղթն ու հարցն անհայտ ժամանակով մի կողմ դրվեց: Աստանայից «Նուր Օթան» հասարակական քաղաքական ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Տելնովը հակադարձում է Բիշքեկին՝ խոսելով ու ներկայացնելով անձնական, այլ ոչ թե պաշտոնական տեսակետը։ Այդպիսի խնդիրները քարտեզներ կամ փաստաթղթեր կազմելով չէ միայն, որ լծվում են: Դե եթե բարձրացել է այս հարցը, ուրեմն այն կարգավորել է պետք: Ու այստեղ խնդիրը միայն փաստաթուղթ կազմելով կամ փաստաթուղթը ստորագրելու ցանկությամբ չի լուծվի, այսպիսի փաստաթղթերը պահանջում են երկարատև աշխատանք, պետք է մանրամասն աշխատել դրա վրա: Դա հավելյալ ժամանակ է պահանջում, կարծում եմ դա է պատճառը, որ, ցավոք սրտի, խնդիրը հնարավոր չի եղել լուծել: «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը միասնական տնտեսական միությունում այսպիսի խնդիրները բնական է համարում։, Դրանք խոսում են նրա մասին, որ գործերն առաջ են ընթանում: Եթե չկան խնդիրներ, չկա առաջընթաց՝ շեշտում է։ Ավելին՝ մտածում է, որ խնդիրների մասին բարձրաձայնելը ուրախացնում է չարակամներին: Շատ ենք ցանկանում, որ երկու բարեկամ երկրների միջև խնդիրը լուծվի ամենակարճ ժամկետներում: Հույս ունեմ, որ անդամ մյուս երկրները միասնական, ընկերական մթնոլորտ ստեղծելով կնպաստեն այս խնդրի ամենաարդյունավետ լուծմանը: Մեր ինտեգրացիոն գործընթացն ամբողջ աշխարհի աչքի առջև է տեղի ունենում: Մենք բազմաթիվ մրցակիցներ ունենք, և պետք է ապացուցենք ԵԱՏՄ-ի արդյունավետությունն ամեն ինչում: ԵԱՏՄ-ում այս խնդիրը միակը չէ: Հայաստանը չունի սահման ԵԱՏՄ անդամ երկրներից և ոչ մեկի հետ, ինչը լուրջ խնդիր է: Այնուամենայնիվ, ինչ արժեքային համակարգով են իրար հետ կապված ԵԱՏՄ անդամ երկրները, փորձագետները պատասխանում են՝ դեռևս միայն տնտեսական: Ապա հավելում՝ թեեւ որոշումները տնտեսական խնդիրներին են առնչվում, սակայն դրանք նույնքան էլ քաղաքական են։

«Ե՛ւ-ե՛ւ»-ը աշնանն են հաշվում

Արդյո՞ք Հայաստանն իրականում դարձավ այն եզակի երկիրը, որին հաջողվեց ոչ միայն կիրառել «եւ…եւ»-ի քաղաքականությունը, այլեւ՝ օգտվել դրա տնտեսական բարիքներից: «Ռադիոլուր»-ի զրուցակիցները պարզաբանում են, որ դեռեւս լուրջ կանխատեսումներ չեն արվել՝ հնարավոր ակնկալիքները պարզելու համար: Մոտավոր կանխատեսում են, որ «եւ…եւ»-ի քաղաքականությունից հաջորդ տարի կարող է շահել հայաստանյան տնտեսության երեք ճյուղ՝ վերամշակող արդյունաբերությունը, սննդամթերքի ոլորտը եւ ռազմաարդյունաբերական համալիրը։   Տնտեսական աճի մասին տարեվերջյան բոլոր թվերը եւ հրապարակումները երբեմն ընդունելի չեն հասարակության մի հատվածի համար զուտ այն պատճառով, որ շարքային քաղաքացին, այսպես ասենք, իր մաշկի վրա դեռեւս չի զգում որեւէ դրական տեղաշարժ: Մասնագետներն ասում են՝ տնտեսական աճը զգալի կլինի, եթե հասնի առնվազն 7 տոկոսի, այդպիսի հեռանկարներ էլ կան հաջորդ տարվա համար: Այս տարի նախադրյալները ստեղծվել են, բայց անհրաժեշտ է ճիշտ օգտագործել դրանք, լուծել մի քանի «եթե»-ների հարցը, որոնցից մեկն էլ կոռուպցիայի խնդիրն է: ԵԱՏՄ-ի շրջանակներում առաջնային խնդիրը հենց դա է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտական–վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը: Ահա այսպիսի պայմաններով ենք մուտք գործել ԵԱՏՄ եւ փորձում ենք ինտեգրվել ԵՄ: Փորձում ենք սա ներկայացնել իբրեւ հաղթանակ, բայց պարզվում է՝ անհրաժեշտ հաշվարկներ էլ չկան այդ առումով: Ի դեպ, հենց այս փաստը նաեւ օգտագործեց Ռուսաստանը քարոզչական օգուտներ քաղելու համար: 2013-ից հետո իրավիճակ եւ պայմաններ փոխվեցին եւ Հայաստան-ԵՄ հարաբերություններում այս տարի հաջողություններ գրանցելուց հետո այժմ Վրաստանին եւ Ուկրաինային ցույց է տրվում, թե այլ կերպ՝ ավելի խելացի կարելի էր վարվել, ինչպես օրինակ՝ Հայաստանը: Խնդրի այս կողմի վրա ուշադրություն է հրավիրել Անգլիայի Լեսթերի համալսարանի գիտաշխատող, ամերիկյան Ջեյմսթաուն հիմնադրամի անկախ վերլուծաբան Էդվարդ Աբրահամյանը՝ Հանրային ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդաշարի ընթացքում: «եւ… եւ»-ի քաղաքականություն չի կարող լինել, ասում է վերլուծաբանը՝ համենայնդեպս, տվյալ իրավիճակում: «2013-ը ցույց տվեց, որ կոմպլիմենտարիզմ գոյություն չունի»: Ամեն դեպքում՝ ԵՄ հետ ստորագրած փաստաթուղթը Էդվարդ Աբրահամյանի համոզմամբ՝ դրական հետեւանքներ ունի: Հայաստանը թարմացրեց ԵՄ հետ համագործակցության իրավաքաղաքական պլատֆորմը, որը չէր թարմացվել 20 տարուց ավելի: Ինչ կարող է մեզ տալ 2018-ը՝ հարցի պատասխանը տնտեսագետները կկարողանան տալ միայն փետրվարի կեսից: Երկու խումբ՝ պրոֆեսորներ Աշոտ Թավադյանի եւ Թաթուլ Մանասերյանի գլխավորությամբ, կուսումնասիրեն ոլորտը եւ կանեն որոշ կանխատեսումներ: Հայաստանի համար այս պահին ակնհայտ է միայն մեկ իրողություն՝ առանց Արեւմուտքի եւ առանց ռուսական ներդրումների ուղղակի մեծ կամ նոր զարգացում Հայաստանում չի կարող լինել: Հետեւաբար՝ 2018-ը այն տարին է, երբ կարող է նախանշվել հայաստանյան տնտեսության կառուցվածքը:

Ռուսերեն

Евразийский экспертный клуб накопил богатый опыт – Сафарян

Действующий в Армении Евразийский экспертный клуб накопил за годы своей деятельности богатый опыт, сказал в субботу ходе традиционно проводимого в декабре ежегодного заседания ЕЭК модератор-координатор клуба, председатель общественной организации "Интеграция и развитие" Арам Сафарян.

Армении удалось достичь положительных результатов в рамках ЕАЭС несмотря на сложности – эксперт

Несмотря на сложную экономическую ситуацию, Армении удалось достичь роста по трем показателям в рамках ЕАЭС, заявил во вторник журналистам председатель общественной организации "Интеграция и развитие" Арам Сафарян.

Убийство российского посла в Турции стало вызовом стабильности на Южном Кавказе - эксперт

Убийство российского посла в Турции стало вызовом не только для российско-турецких отношений, но и стабильности на Южном Кавказе, считает председатель общественной организации "Интеграция и развитие", политолог Арам Сафарян.

Անգլերեն