Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ստեփան Սաֆարյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Մարդիկ նոր մտքեր, նոր հայտարարություններ էին ուզում լսել. քաղաքագետները՝ Թրամփի ընտրության մասին

Թրամփի հաղթանակը ցույց տվեց, որ որևէ արտաքին միջամտություն չի կարող ազդել ամերիկացու կարծիքի վրա:  Էքսցենտրիկ այս նախագահի պաշտոնավարումն ու հնարավոր քայլերը քննարկման թեմա են դարձել ողջ աշխարհում ու, բնականաբար, նաև Հայաստանում: Ի՞նչ փոփոխություններ կարելի է ակնկալել ղարաբաղյան խնդրի կարգավորման խնդրում Թրամփի նախագահության շրջանում։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Ադրբեջանը երբեք կարևոր չի լինի Թրամփի համար, քանի որ նավթի քանակն այնքան չէ, որ նշանակություն ունենա:   Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելը անսպասելի էր աշխարհում շատերի համար, սակայն Ամերիկայում հնարավոր է այն  ամենը ինչ ցանկանում է հասարակությունը: Դե իսկ աշխարհում բուռն քննարկվում է ԱՄՆ նոր նախագահի պաշտոնավարման  ընթացքում վարվող քաղաքականության   հնարավոր փոփոխությունների հարցը: Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ  Քոչարյանը չի շտապում գնահատականներ տալ, այն արտաքին քաղաքականությունը, որ պետք է որդեգրի Սպիտակ տան նոր ղեկավարությունը, դեռ  կտեսնենք: Համենայն դեպս, չեմ կարծում, որ լուրջ մտահոգվելու տեղ կա, բայց աշխատելու տեղ միշտ էլ կա ասաց նա: Լրագրողների հիշեցմանը, որ տարիներ առաջ ղարաբաղյան խնդրին վերաբերող հարցին Թրամփն արձագանքել էր, թե ինքը տեղյակ չէ ղարաբաղյան խնդրի մասին՝ Շավարշ Քոչարյանը նշեց. «Պարտադիր չէ, որ աշխարհի ամեն մի մասում տեղի ունեցած իրադարձության մասին թեկնածուն ունենա լիակատար պատկերացում: Բայց բնական է, երբ կոնկրետ զբաղվի այդ հարցերով, կունենա այդ ամբողջ տեղեկատվությունը»։ Թրամփի ընտրվելը ցույց տվեց, որ մարդիկ  հոգնել են դասական վերնախավից ու փոփոխություն են ուզում՝ կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար  Ստեփան Գրիգորյանը: Ու չնայած գրեթե ողջ վերնախավը սատարում ու գովազդում էր Քլինթոնին, սակայն ԱՄՆ քաղաքացիների համար կարևոր չէ, թե ում են ընտրում, կարևոր է, որ իրենց ընտրած թեկնածուն լինի: «Նոր մտքեր, նոր հայտարարություններ էին ուզում լսել ԱՄՆ քաղաքացիները»,- ասաց։ Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն անկեղծորեն նշեց, որ  սպասում էր  Քլինթոնի հաղթանակին, նա մինչ ընտրությունները  ԱՄն-ում է եղել ու տեսել, թե ինչպես էին քաղաքի տարբեր անկյուններում մեծարում  Քլինթոնին: Վերնախավի ու քաղաքացիների միջեւ անջրպետ է առաջացել՝ նկատում է։ Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը  ևս սպասում էր և ուզում, որ հաղթի Քլինթոնը, նրա քաղաքականությունը պարզ է, բայց Թրամփը չկտրված ձմերուկ է հիշեցնում այս դեպքում: Նա անգամ հանրապետականների մեջ օտար էր՝ ասաց, այնուամենայնիվ նշելով՝ ԱՄՆ- ը Թրամփին մարսելու ռեսուրսներ ունի։ Անսպասելի մարդ է և նույն անսպասելիությամբ էլ կարող է մի օր ճանաչել նաև ցեղասպանությունը՝ կարծում է Ստեփան Գրիգորյանը: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության հարցը համամարդկային է: «Ցեղասպանության հարցը այն հարցն է որ դուրս է եկել միայնն Հայկական հարց լինելուց»,- ասաց։ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ հստակ է, որ քրդական գործոնը տարածաշրջանում կարևորվում է, ինչը հակասում է Թուրքիայի շահերին, նա նման պայմաններում չի բացառում նաև հայկական գործոնը կարևորումը, ինչը էապես կփոխի վիճակը:

Խաղաղության եւ պատերազմի դիսկուրսների փոփոխություն՝ հայկական եւ ադրբեջանական հասարակություններում

Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի հանրային հարթակներում պատերազմի դիսկուրսն ավելի բնական է դարձել, իսկ խաղաղության դիսկուրսն՝ ավելի վերացական: Հանրային եւ հասարակական կազմակերպությունների մակարդակով էլ հաղորդակցական կապեր հաստատելու ծրագրեր իրականացնելն էլ միանգամայն անհնար է, քանի որ Ադրբեջանում դրանք միանշանակ ստեղծվում եւ ուղորդվում են իշխանությունների կողմից՝ զուտ քաղաքական ծրագրեր իրականացնելու նպատակով: Հենց դրա համար էլ Ադրբեջանի պարագայում, թե  իրականում ի՞նչ է մտածում հանրությունը եւ որքա՞ն է ադրբեջանական հասարակության մեջ պատերազմի պահանջի դիսկուրսը՝ հստակ չենք կարող գնահատել, իսկ եզրահանգումները կատարվել են իշխանությունների կողմից թույլատրված եւ խիստ վերահսկված հրապարակումների հիման վրա: Այս եզրահանգումն է արել «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն իր անցկացրած հետազոտության արդյունքում: Թեման այսօր քննարկվել է փորձագիտական շրջանակներում:   Հայաստանում եւ Ադրբեջանում հասարակությունները վատատես են եւ չեն կարծում, թե ԼՂ հակամարտության խնդիրը կարող է մոտ ապագայում կարգավորվել խաղաղ ճանապարհով: Սա ապրիլյան պատերազմից հետո ձեւավորված պատկեր է:  Ապրիլյան պատերազմն էապես փոխել է հայկական եւ ադրբեջանական հանրային դիսկուրսներն ընդհանրապես պատերազմի եւ խաղաղության վերաբերյալ՝ ներկայացնելով անցկացված ուսումնասիրության արդյունքներն ասաց  «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը: «94 թ.-ից հետո, առաջին անգամ հայկական հասարակության մեջ կասկածի տակ դրվեց ընդհանրապես Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու նպատակահարմարությունը: Հայկական հասարակության մեջ առաջ եկավ պատերազմի միջոցով հարց լուծելու ընկալումը: Այսպիսով, ապրիլյան պատերազմը, կարծես թե, վերացրեց ադրբեջանական դիսկուրսում պատերազմի իրավունքի մենաշնորհը, այսինքն՝ պատերազմելու հնարավությունն այլեւս դարձավ նաեւ հայկական հանրությանը եւ լայն հանրային հարթակներում շրջանառվող մի արտահայտություն: Ասվում է, որ պատերազմը դա միջոց է Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու եւ մարդկային կորուստները դադարեցնելու համար»: Եթե մինչ ապրիլյան պատերազմը գործում էին հանրային նախաձեռնություններ, որոնք փորձում էին շփումներ ստեղծել երկու հասարակությունների միջեւ, ապա ապրիլից հետո դրա հնարավորությունն իսպառ բացառվեց: Ի դեպ, եթե հայկական կողմից դրանք իրապես հանրային խմբերի նախաձեռնություններ էին, ապա Ադրբեջանի պարագայում՝ նման բան անհնար էր՝ առանց իշխանությունների կողմից թույլատվության եւ վերահսկողության, եւ դա արվում էր այն դեպքում, երբ իշխանություններին անհրաժեշտ էր ինչ-ինչ խնդիր լուծել՝ ադրբեջանական իշխանությունների բանաձեւումների շրջանակներում: Ըստ փորձագետների՝ հենց դրա մասին է խոսում նաեւ Ադրբեջանում ստեղծված նոր մի նախաձեռնություն՝ Բաքվի խաղաղության պլատֆորմը: Վերլուծաբան Արա Պապյանի դիտարկումն այդ  մասին. «Սա եւս մի փաստարկ է, որ ցույց է տալիս՝ սա հասարակական նախաձեռնություն չէ: Այստեղ շատ ավելի լուրջ կառույցներ են աշխատում, թերեւս, ոչ միայն ադրբեջանական»: Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ նույնպես Բաքվի այդ նախաձեռնությունում կա նաեւ երրորդ կողմի շահագրգռվածություն: «Ուրվագծվում է հստակ շահ՝ Ռուսաստանը եւս շահագրգռված է, որ այս ժողովրդական դիվանագիտություն ասվածը, խաղաղասիրություն կոչվածը վարկաբեկվի. նույն թշնամու կերպար, որը անհրաժեշտ է իշխանության լեգիտիմացման համար: Բեմականացված հայրենասիրությունը, բեմականացված ռադիկալիզմը, բեմականացված ցասումը – այդ ամեն ինչը փուչիկ է»: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի գնահատմամբ, մինչդեռ, այդ նախաձեռնությունը Ադրբեջանի իշխանությունները ստեղծել եւ զարգացնում են հստակ նպատակադրմամբ: «Ստեղծվել է որպես մի գործիք ապագա ռազմական, պատերազմական  լայնածավալ գործողությունները արդարացնելու նպատակով, իսկ հընթացս օգտագործվում է՝ պարզապես պահպանելու հայերի ուղղությամբ հեռարձակվող շանտաժի մթնոլորտը»: Վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը նույնպես կարծում է, որ մի կողմից՝ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ներկայանալ խաղաղարարի իմիջով, մյուս կողմից, սակայն, տանում պատերազմի. «Բայց նաեւ խաղաղության դիսկուրսի ուղղվածությունը այնքան հետաքրքիր են դրել, որ այն նույնպես պատերազմի մասին է. թվացյալ՝ խաղաղության մասին, բայց իրականում՝ կրկին պատերազմի տանող»: Խաղաղության դիսկուրսներ անցկացնելու առումով էլ, ըստ փորձագետների, անցել են այն ժամանակները, երբ դա հնարավոր էր, եւ դեռ չի եկել այն ժամանակը, երբ որ դա հնարավոր է դառնալու անել:

Բորդյուժայի՝ Արցախը ԼՂՀ ներկայացնելու հայտարարություն տարաբնույթ մեկնաբանությունները

Դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի արած հայտարարությունը շարունակում է տարաբնույթ մեկնաբանությունների ու գնահատականների տեղիք տալ, հատկապես այն բանից հետո, երբ հայտարարությունից օրեր անց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժան փոխարինվեց իր տեղակալ Վալերի Սեմերիկովով:    Երեկ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ գնահատականին՝  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ այն  շատ հստակ էր։ «Չինարիում միջադեպի հետ կապված գլխավոր քարտուղարի հայտարարությունը շատ հստակ էր, իսկ գլխավոր քարտուղարը ՀԱՊԿ­ կարևորագույն ինստիտուտներից մեկն է և նիստերի միջև ընկած հատվածում արտահայտում է ամբողջ կազմակերպության կարծիքը»: Փորձագիտական շրջանակներում, մինչդեռ, գնահատականները միանշանակ չեն: «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, օրինակ, միանշանակ համոզված է, որ Բորդյուժան ներկայացրել է կազմակերպության տեսակետը: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ, մինչդեռ, Բորդյուժայի հայտարարությունն ամեն դեպքում հասցեական չէր, երբ այն դիտարկում ենք տեղի ունեցած դիվերսիայի տեսակետից: Քաղաքագետը նկատում է, որ որեւէ գնահատական տրված չէր, որը կտեղավորվեր ՀԱՊԿ-ի նորմատիվներով ամրագրված վտանգների ու սպառնալիքների մեջ: «Նման գնահատական տրված չէր: Տրված չէր հասցեատիրոջ անվանումը: տրված էր, որ ՀՀ տարածքում տեղի է ունեցել ինչ-որ մի բան, որը իրենք գնահատում են սադրանք: թերեւս այս առումով հայտարարությունն անբավարար էր»: Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանի արձագանքը հենց դրա լավագույն վկայությունն էր: Իհարկե, Ադրբեջանն առաջին հերթին փորձեց դժգոհություններ արտահայտել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձեւակերպման կապակցությամբ: Ստեփան Սաֆարյանը համակարծիք էր, որ դա Ռուսաստանի տեսակետն էր, սակայն, ըստ նրա, նման տերմինաբանությամբ ուղղակի ուշադրություն շեղվեց: «Քանի որ ինքը՝ ՀԱՊԿ-ը ունակ չէր ադեկվատ գնահատական տալու տեղի ունեցածին, բնականաբար, քարտուղարությունը, եւ առաջին հերթին պիտի խոստովանել՝ Ռուսաստանը, փորձեցին կոշտ գնահատականով նախազգուշացնել Ադրբեջանին, որովհետեւ ակնհայտորեն պայմանավորվածություններ են խախտվել եւ Ռուսաստանը գոհ չէր, որ Ադրբեջանը նման սադրանք է կազմակերպել, որովհետեւ այդ սադրանքը, ըստ էության, օրակարգ էր բերում Վիեննայի օրակարգը եւ, մասնավորապես, միջադեպերի հետաքննման մեխանիզմը, որը Ռուսաստանին բացարձակապես ցանկալի չէ: Այսինքն՝ միջադեպերի հետաքննման մեխանիզմի ներդրում, մոնիտորինգի մեխանիզմների ամրապնդում՝ ԵԱՀԿ դիրքերի ամրապնդում: Մի բան, որը Ռուսաստանի համար ցանկալի չէր»: Հետեւաբար, Ռուսաստանին մնում էր քարտուղարության միջոցով Ադրբեջանին ինչ-որ բան հասկացնել: Միաժամանակ, ըստ վերլուծաբանի, Ռուսաստանը հասկանալով, որ Ադրբեջանին շատ է զայրացրել, որի հետ ունի տնտեսական, քաղաքական ու այլ հեռահար նպատակներ, բնականաբար, գնացին նաեւ Բորդյուժային փոխարինելու քայլին՝ այդպիսով հանգստացնելով Բաքվի կրքերը: Այդ փորձը, սակայն, մեզ համար անցանկալի մեկնաբանություններ ստացան: Այն է, որ Բորդյուժան պատժվել է: Փաստորեն Բորդյուժայի գնահատականը մնաց որպես հեռացած գլխավոր քարտուղարի գնահատական եւ պետք չէ այն վերագրել ՀԱՊԿ-ին ու հույսեր կապել, թե «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձեւակերպումը լուրջ ազդեցություն ունի, մանավանդ անդամ երկրներն իրենց վարքագծով ցույց տվեցին, որ դա ամբողջ կազմակերպության գնահատականը չէ՝ եզրափակեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նույնպես կարծում է, որ արված հայտարարությունից պետք չէ առանձնապես սպասումներ ունենալ: Նա, միաժամանակ, Բորդյուժայի փոխարինումը չի կապում արված հայտարարության հետ: Ինչ վերաբերում է այդ առթիվ մեկնաբանություններին, ապա, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրենի ձեւակերպմամբ, բնական են ինչպես Ադրբեջանում հնչող մեկնաբանությունները, այնպես էլ Հայաստանում. մարդիկ, ովքեր ուզում են հակառուսական մոտեցումներ, ուրեմն պիտի մեկնաբանեն այնպես, ինչպես դա մեկնաբանում են:

Ինչ լուծումներ սպասել ԼՂ կարգավորման գործընթացից. քաղաքագետների դիտարկումները

2016-ը մեզ հիշեցրեց, որ ԼՂ խնդիրը կարգավորված չէ: Այսօր հարցի շուրջ քննարկումներ են ծավալել քաղաքագետները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանք նշել են, որ 2017-ից սպասելիքներ չունեն: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ, օրինակ, ապրիլյան պատերազմից մենք դասեր չքաղեցինք, և այն չունեցավ իր քաղաքական հետևանքները: Եթե Հայաստանը չունի լուծում, և լուծումը բանակցային գործընթացը փակուղի տանելն է, այդ դեպքում պետք է լուծումը լինի նրա հզորացումը, բարգավաճումը, որ դա լինի Ադրբեջանի համար զսպող գործոն՝ ասել է փորձագետը:   Քաղաքագետ Աղասի Ենոքյանի տպավորությամբ՝ կարծես կա կոնսենսուս այն հարցի հետ կապված, որ մենք գնում ենք ԼՂ խնդիրը չլուծելու ճանապարհով: Նա կարծում է, որ քաղաքական ուժերը ԼՂ խնդրի կարգավորման լուծումների վերաբերյալ տարբերակներ չեն քննարկելու նաեւ խորհրդարանական ընտրությունների շրջանում: 2017-ի ընթացքում սպասելիքների մասին խոսելով էլ քաղաքագետը հետեւյալ դիտարկումն արեց. «Շատերն են նշում, որ պատերազմ կլինի: Դա, կարծում եմ, պարզ է, որովհետեւ կողմերը չեն հասել իրենց ուզածին, այնուամենայնիվ, Ղարաբաղյան խնդրի լուծումը չի տրվել, եւ որքան ձգձգվի ժամանակը, այնքան Ադրբեջանի պատերազմելու հնարավորությունները պակասելու են»: Նավթային բոլոր գործոնների պատճառով նաեւ Ադրբեջանի փողն է պակասում՝ նկատեց քաղաքագետը: Աղասի Ենոքյանը զարմանք հայտնեց, որ անգամ ամենաբարձր պաշտոնյաներն են խոսում պատերազմի հնարավորության մասին՝ չանդրադառնալով հարցին, թե ի՞նչ են արել, որ պատերազմ չլինի: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ՝ լավ չէ, երբ Ղարաբաղյան խնդիրը լուրջ մակարդակի քննարկման չի դրվում փորձագիտական եւ քաղաքական դաշտում: «Պետք է ընդհանրապես հասկանանք՝ որքանով է խնդրի լուծումը կախված մեզանից: Մեզանից կախված է այնքանով, որ եթե մենք բավարարենք Ադրբեջանի պահանջը, որ ԼՂ ստատուսը մնա 88 թ.-ին, ես կարծում եմ, որ մենք մի օրվա մեջ խնդիրը կլուծենք, բայց մենք ուզու՞մ ենք, որ այդ խնդիրն այդպիսի պահանջով բավարարենք: Այդ հարցն է, որ պատասխան պիտի տա մեր հասարակությունը»: Երվանդ Բոզոյանը կարծում է, թե այդ խնդիրները լրջորեն չեն քննարկվել ու չեն քննարկվում Հայաստանում, իսկ եղած քննարկումներն էլ, Բոզոյանի բնորոշմամբ,  մակերեսային դաշտում են: Նրա ձեւակերպմամբ՝ դրա համար էլ ամեն ինչը մեզանում անսպասելի պրոցեսով է ընթանում: Միաժամանակ, քաղաքագետը կարծիք հայտնեց, թե Ադրբեջանում խնդիրներն ավելի լուրջ են դրված. նրանք պատրաստվում են լայնամասշտաբ պատերազմի եւ հետեւողականորեն են պատրաստվում՝ ասաց քաղաքագետը: Եթե անգամ կան խնդիրներ, ապա քայլերը պետք է հաշվարկել առաջ գնալով, ոչ թե հետ՝ իր խոսքում շեշտեց վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը: Նա կարծում է, որ պետք է դուրս գալ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» տրամաբանության շրջանակներից եւ հասկանալ, քանի դեռ որպես առանձին պետական միավոր կա Ադրբեջան, ուրեմն խնդիրներ լինելու են: Ինչ վերաբերում է լայնածավալ պատերազմի հավանականությանը. վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը նման զարգացման չի սպասում։ «Պատերազմական լայնածավալ գործողություններ չեն լինի մինչեւ այն ժամանակ, քանի դեռ այսօր տեղի ունեցող Ռուսաստան-Իրան տանդեմի եւ թուրքերի միջեւ, այսպես ասած, սիրավեպը չի ավարտվի: Երբ որ դա ավարտվի՝ նոր կարող ենք սպասել պատերազմական գործողությունների վերսկսում»: Վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ՝ ամեն դեպքում ռիսկերը պահպանվում են: Նա ոչ պակաս ռիսկային է համարում այն, երբ հին մոտեցումներին վերադառնալու դիսկուրսներ են լինում, այնինչ, քաղաքագետի գնահատմամբ, ցավալի է այն, որ ապրիլյան պատերազմից հետո քաղաքական մոտեցումների վերանայումներ չեղան՝ հակառակ արված հայտարարությունների չկոշտացվեցին մոտեցումները։ «Ցավալի է արձանագրելը, բայց հայկական քաղաքական դասը բացարձակապես անպատրաստ է, ե՛ւ անկարող է, ե՛ւ նաեւ ազատ չէ արտաքին ազդեցություններից եւ թելադրանքներից, հաղթահարելու խնդիրները»: Մի խնդիր, այնուամենայնիվ պետք է կարողանալ լուծել եւ դա Ադրբեջանին զսպելու քաղաքականությունն է: Ստեփան Սաֆարյանի համոզմամբ՝ մի բան հստակ է, դա հին մոտեցումներին վերադառնալով հնարավոր չէ անել, երբ դիմացինը պարզապես հավատում է իր մկաններին եւ առաջնորդվում այլ տրամաբանությամբ:

Հայտնի դարձան ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ազատ դեմոկրատների» համամասնականի անունները

Ինչպես ասում են, հետհաշվարկը միացված է: Առաջադրումների համար տրամադրված ժամկետն ավարտվում է մեկ օրից, բայց քաղաքական ուժերն այսօր էլ չշտապեցին ԿԸՀ՝ առաջադրման անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու: Ակնկալվում է, որ կուսակցությունների հիմնական հոսքը ԿԸՀ տեղի կունենա վաղը: Այսօր դեռ կուսակցությունները մամուլի համար էին հրապարակում իրենց կազմած ընտրացուցակները:     Նախընտրական փուլից առաջ վերջին, այսպես ասենք, «կոսմետիկ»շտկումները կուսակցություններում, իսկ ավելի ճիշտ՝ նախընտրական ցուցակներում: Խորհրդարանական ընտրությունների գնացող քաղաքական ուժերն այսօր հիմնականում զբաղված էին այս գործով: Երեկ ուշ երեկոյան Հանրապետականի Գործադիր մարմնի 1 ժամ 40 րոպեանոց նիստից հետո վերջապես հստակեցվեց, թե ինչ տեսքով է ընտրությունների գնում հանրապետական կուսակցությունը:   64 հոգանոց համամասնական ցուցակի առաջին եռյակը կազմել են Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանը, Արփինե Հովհաննիսյանը: Առաջին տասնյակում գերակշռում են երիտասարդ հանրապետականները, արդեն երկրորդ տանյակում կարելի է հանդիպել Գալուստ Սահակյանի, Հերմինե Նաղդալյանի, Սամվել Նիկոյանի, Գագիկ Մինասյանի անունները: Ցուցակում չկա վարչապետ Կարեն Կարապետյանի անունը: Ցանկից բացակայում են նաեւ ԳՄ անդամներից տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, ԱԺ պատգամավորներ Մհեր Սեդրակյանը,  Նաիրա Կարապետյանը: Հանրապետականի համամասնական ցուցակի 8-րդ տեղը զբաղեցրած Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ ցուցակի նոր տեսքը հույսեր կարթնացնի ընտրողի մոտ եւ հանրապետականը մեծ շանսեր կունենա լուրջ հաջողություններ արձանագրելու ընտրություններում: Հանրապետականն առաջիկա ընտրությունների համար ունի եւս մեկ նորամուծություն՝ նախընտրական շտաբի ղեկավար չի նշանակվել: Շտաբը կղեկավարի կուսակցության Գործադիր մարմինը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Դա չի նշանակում, որ Հովիկ Աբրահամյանից հետո, ով տարիներ շարունակ ղեկավարել է շտաբը, արժանի փոխարինող չի գտնվել: Ըստ Շարմազանովի՝ բացատրությունն ավելի պարզ է: Դեռեւս հանրապետականի կոալիցիոն գործընկեր դաշնակցությունում նույնպես այսօր վերջին շտկումներն էին: Ցուցակների առումով այսօր վերջապես կողմնորոշվեց Դաշնակցությունը: Կուսակցության կենտրոնական գրասենյակում հայտարարվեց, որ խորհրդարանական ընտրությունների գնում են համամասնական 170 հոգանոց ցուցակով, իսկ տարածքային կամ այլ կերպ ասած «ռեյտինգային» ցուցակում ընդգրկված է 150 գործիչ: Համամասնականի ցուցակը գլխավորելու է Արմեն Ռուստամյանը, երկրորդ տեղում է Աղվան Վարդանյանը, ով նաեւ կուսակցության նախընտրական շտաբի պետն է, երրորդ տեղում Դավիթ Լոքյանն է: Այսպես ասենք, առավելապես նոր <<դեմքերը>> դաշնակցության ցուցակում ընդգրկվել են երկրորդ տասնյակից սկսած: Դաշնակցությունն այսօր գնաց մյուսներից առաջ եւ արդեն հրապարակեց նաեւ արդեն մշակված եւ ընդունված նախընտրական կարգախոսը՝ «Նոր սկիզբ՝ արդար Հայաստան»: Դաշնակցությունում վստահեցնում են՝ իրենց ցուցակում օդիոզ` հայրեեն թարգմանությամբ խորշելի,  եւ աղմկահարույց պատմությունների մեջ հայտնված անձեր չկան: Այս կուսակցությունը թերեւս առաջիններից է, որ անդրադարձել է ազգային փոքրամասնություններին եւ տարածքային ցուցակով որոշել է առաջադրել եզդի համայնքի ներկայացուցիչներից Հասան Թամոյանին: Իսկ համամասնական ցուցակում ընդհանուր առմամբ շուրջ 45 անկուսակցական գործիչ կա: Աղվան Վարդանյանը հուսով է, որ առաջիկա ընտրություններից հետո ԱԺ-ում դաշնակցություն խմբակցությունն այլ պատկեր կունենա: Նախընտրական ցուցակները, գրեթե վերջնական տեսքի են հասցվել նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում: Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» եւ Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցությունների միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր: Ընտրությունների են գնում երկուսով՝ ցուցակը գլխավորելու է Խաչատուր Քոքոբելյանը, բայց երկրորդ տեղում հանգրվանած Հրանտ Բագրատյանը լինելու է այս ուժի կողմից առաջարկվող վարչապետի թեկնածուն: Սա «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատել է Խաչատուր Քոքոբելյանը՝ որոշ փակագծեր բացելով նաեւ, թե ինչ տեքստ է ունենալու իրենց նախընտրական ցուցակը: «Ազատ դեմոկրատների» ցուցակում ընտրողը կարող է հանդիպել նաեւ մի շարք արդեն հայտնի անուններ: Օրինակ՝  «Ժառանգություն» կուսակցությունից  հեռացած  Ստեփան Սաֆարյանին եւ  Անահիտ Բախշյանին, ինչպես նաեւ «Էլեկտրիկ Երևան»  եւ «Դեմ եմ» նախաձեռնությունների ակտիվիստներին: Սրա մասին էլ իր «ֆեյսբուքյան» էջում տեղեկացրել է Հրանտ Բագրատյանը:

Արդյոք հանրությունը կհավատա «այլընտրանք»-ին

Եթե մեր հասարակությունը հավատա այն բանաձեւերին, թե այսօրվա քաղաքական ուղղությունը ճիշտ է, բայց անձինք լավը չեն, ապա՝ որեւէ քաղաքական ուժ անելիք չունի՝ այս կարծիքին է Ազատ դեմոկտարտներ կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքով՝ հանրությունը ճիշտ ներկայացված այլընտրանքը կգնահատի: Այլընտրանք առաջարկում են նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակից, գրեթե, բոլոր ուժերը: Այդ ուժերից մի քանիսի ներկայացուցիչներն այսօր նույնպես հանդիպել էին լրագրողների հետ՝ կիսելով իրենց դիտարկումները նախընտրական գործընթացների վերաբերյալ եւ հիմնավորելով իրենց ներկայացրած քաղաքական ուժերի առավելություններն ու ծրագրերի իրատեսությունը:     Նոր կառավարման համակարգում խորհրդարանը շատ բան է որոշելու, եւ եթե քաղաքացիներն ուզում են շատ բան տեսնել փոփոխված, ապա չպետք է տուրք տան այն  բանաձեւին, թե՝ բոլորդ միացեք նոր ընտենք՝ այսօր հայտարարել է Ազատ դեմոկրատներ կուսակցության ցուցակում տեղ գտած պատգամավորության թեկնածոը Ստեփան Սաֆարյանը: Խորհրդարանական ընտրություններում Ազատ դեմոկրատների հիմնական մրցակիցը, ըստ նրա, ՀՀԿ-ն է եւ նրա վարած քաղաքականությունը: «Վստահ եմ, որ մեր հասարակությունն այլընտրանքը, եթե ճիշտ է մատուցվում, այն գնահատելու է: Ազատ դեմոկրատների թիմի առավելագույն նպատակն անշուշտ այնպիսի քվե ստանալն է, որը նրան տա իշխանությունը փոխելու իրավունք: Մենք ներկայացրել ենք լավ թիմ, չկա նեգատիվ: Կարող եմ վստահաբար ասել, որ նման ընկալումը հասարակության կողմից մեզ լուրջ հաջողության հնարավորություն տալիս է»: Միաժամանա Ստեփան Սաֆարյանը շեշտեց, թե Հայաստանում չկա մի կուսակցություն, որը կարող է գլուխ գովել, թե անխնդիր հաղթահարելու է խորհրդարանական ընտրությունների շեմը: Կա անտարբերություն, օտարվածություն բոլոր քաղաքական թիմերի նկատմամբ՝ համոզմունք հայտնեց բանախոսը: ՍԻՄ նախագահ, ԱԺ հանրապետական խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը, սակայն, կարծում է, որ մի շարք հանգամանքներից ելնելով ընտրողը պետք է ձայն տա Հանրապետական կուսակցությանը: «Կարծում եմ, որ այն ցուցակը, որը ներկայացրել է ՀՀԿ-ն  ընտրողների դատին, արդեն իսկ մի քանի մեսիջ այս ուղղությամբ փոխանցում է ընտրողներին: Առաջինը՝ ՀՀԿ-ն գնում է դեպի պրոֆեսիոնալ պառլամենտ, երկրորդ՝ կա նաեւ սահուն բարեփոխումների մեսիջը եւ երրորդ՝ նոր մարդկանց, նոր դեմքերի ասպարեզ տալը: Սա շատ կարճ՝ այն մեսիջներն են, որ փոխանցեց այդ ցուցակը»: Հայկ Բաբուխանյանը հավելեց, թե ընտրություններում ինքը հանրապետական կուսակցության մրցակից է համարում բոլոր այն ուժերին, որոնք կգրանցվեն: Որեւէ մեկին ոչ գերագնահատում ենք, ոչ էլ թերագնահատում` շեշտեց նա՝ հավելելով, թե՝, բոլորն ունեն իրենց հնարավորությունները, իրենց ծրագրերը, դրանք մրցակցության մեջ կմտնեն եւ ընտրողները կկատարեն իրենց ընտրությունը: Դիտարկմանը, որ այս ընտրություններում հանրապետականն ինքն իր դեմ է պայքարում՝ Հայկ Բաբուխանյանը չհամաձայնեց: Ասաց, որ ռեյտինգային համակարգը թույլ է տալիս ընտրողին էլ ավելի մանրակրկիտ ընտրություն կատարել ներկայացված թեկնածուների միջեւ: «Չեմ կարծում, որ դա վատ է, երբ որ ընտրողը հնարավորություն է ունենում կատարելու ավելի մանրակրկիտ ընտրություն»: Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքի ներկայացուցիչ Սուսաննա Մուրադյանը կարծում է, որ հանրությունը կհասկանա, թե ինչո՞ւ է պետք իրենց ձայն տալ, երբ կներկայացնեն իրենց ծրագիրը: Մի քանի տարբեր ոլորտների խնդիրները լուծելու ուղղությամբ նա ներկայացրեց դաշինքի մոտեցումները. «Ամրագրել ենք ծրագրային կարեորագույն կետեր, նաեւ՝ կատարողների մասնակցությունն այդ կետերին: Այս պահին արդեն մենք գիտենք, թե ովքե՞ր, ո՞ւմ միջոցով. նաեւ հասարակությունում հայտնի, բայց քաղաքական պատճառներով տնտեսությունից, քաղաքականությունից, արտաքին քաղաքականությունից հեռացված, մեկուսացված մարդիկ, ովքեր պետք է մասնակցեն այդ ծրագրերի իրականացմանը»: Բոլորն էլ ունեն ծրագրեր: Հասարակությունը պետք է դատապարտի բոլոր այն ձախողված գործիչներին,  ովքեր ընդդիմություն են՝ շեշտեց «Ելք» դաշինքի անդամ Մանե Ղանդիլյանը: Նրա խոսքով՝ իրենք, ծրագրերից զատ, նաեւ ունեն այլ օրակարգ՝ խստորեն հետեւելու են առողջ սերնդափոխության իրականացմանը քաղաքական դաշտում: Բերում ենք նոր մոտեցումներ, նոր պետության տեսլական՝ հավելեց «Ելք» դաշինքի անդամը՝ հակիրճ նկարագրելով այդ պատկերացումները, շեշտեց, թե դա է այն մեխանիզմը, որոնք Հայաստանը կդարձնեն մի պետություն, որտեղից չեն արտագաղթում եւ ետ են վերադառնում: Նոր մոտեցումների, նոր մոդելի մասին է բարձրաձայնում նաեւ ՀՎԿ-ն: Կուսակցության  ներկայացուցիչ Կարեն Թումանյանն այսօր խոսեց իրենց ծրագրերի մասին: «Կարծում եմ, որ հին մոտեցումներն այլեւս իրենց չեն արդարացնում: Մեզ պետք են նոր մոտեցումներ: մենք այդ նոր մոտեցումներն անպայման կտանք»: Այդ հին մոտեցումներում մասնակից է եղել նաեւ Արթուր Բաղդասարյանը՝ լրագրողները հիշեցրին ՀՎԿ-ի ներկայացուցչին: ՕԵԿ-ի անցյալից չենք հրաժարվում, այն ՀՎԿ-ի մաս է, բայց ՀՎԿ-ն նոր ուժ է՝ եղավ արձագանքը: Կարեն Թումանյանի գնահատմամբ՝ Արթուր Բաղդասարյանն էլ եզակի գործիչներից է, որն ունի օգտակար մեծ փորձ: Տեսակետը չկիսեց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Մանե Ղանդիլյանը՝ շեշտելով, թե հանրությունը պետք է առաջին հերթին դատապարտի բոլոր ձախողված գործիչներին, որոնք հիմա ընդդիմություն են:

Աղքատության պայմաններում ընտրությունները վերածվում են յուրատեսակ բիզնեսի

Ներքաղաքական դաշտում արդեն այսօր կան որոշակի վերապահումներ առաջիկա խորհրդարանական ընտրությունները «ազատ եւ արդար» անցկացնելու առնչությամբ: Մի քանի օր է, ինչ սկսել է ահազանգերի տեղատարափը՝ մի տեղ մարդիկ փոխում են գրանցման վայրերը, մյուսում տրվում են հստակ խոստումներ, երրորդում՝ բարեգործության պատրվակով ըստ էության ընտրակաշառք է բաժանվում: Շատերն ասում են, որ ԸՕ-ը բոլոր հիմքերը ստեղծել է  ընտրատեղամասերում հնարավոր խախտումները բացառելու համար, բայց ընտրական գործընթացն ունի նաեւ այլ բաղադիչներ:   30-ից 40 տոկոս աղքատության ցուցանիշ ունեցող Հայաստանի ընտրողների համար համապետական ընտրությունները սովորաբար վերածվում են յուրատեսակ բիզնեսի: Յուրաքանչյուրը փորձում է իր ձայնը հնարավորինս թանկ վաճառել: Նոր ԸՕ-ով բոլոր հիմքերը ստեղծել է  ընտրատեղամասերում հնարավոր խախտումները բացառելու համար:  Բայց ահա ընտրողի հոգեբանությունը դեռեւս փոխված չէ: Հետեւաբար՝ այն, ինչ հնարավոր չէ անել ընտրատեղամասերում, արվելու է տեղամասերից դուրս: Պարզ ասած՝  գործելու է ընտրողների համար կարգախոս դարձած «Վերցրեք բոլորից՝ ընտրեք ում ուզում եք» սկզբունքը: Սա գիտակցում են ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններում: Մտավախություններ, մասնավորապես, հնչեցնում են դաշնակցությունից Արտակ Սարգսյանը, «Ելք» դաշինքից Արայիկ Հարությունյանը, ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը եւ Ազատ դեմոկրատներից Ստեփան Սաֆարյանը: Հանրապետական կուսակցությունից Լեռնիկ Ալեքսանյանը ամենեւին չի պնդում, որ նոր ԸՕ-ը տալու է բոլոր խնդիրների լուծումները, բայց ամեն ինչում մեղադրել կոնկրետ մեկ ուժին ճիշտ չի համարում: Հանրապետական պատգամավորն ընդունում է՝  պատշաճ ընտրություններ կազմակերպելու  եւ անցկացնելու պատասխանատուն իշխանությունն է, բայց ընդդիմադիր դաշտից գործընկերներին հիշեցնում է՝ «դեֆորմացված բարեգործությունը կատարելագործել են բոլորը»:  Թեեւ նոր ԸՕ-ի նախաձեռնողը իշխանությունն էր, բայց ընդդիմադիրները կասկածում են, որ արդար ընտրությունների անցկացման համար կա քաղաքական կամք։  Կասկածողներից մեկն էլ Ազատ դեմոկրատներից Ստեփան Սաֆարյանն է: Հանրապետական կուսակցությունից Լեռնիկ Ալեքսանյանը համոզված է, որ նոր ԸՕ-ով առաջիկա ընտրությունները «լայն քայլ առաջ են լինելու» նախորդ բոլոր ընտրություններից: ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը սակայն պնդում է՝ նոր ԸՕ-ը միանգամյա օգտագործման է լինելու եւ հաջորդ ընտրություններին այն այլեւս չի կիրառվի: Ընդդիմադիր գործիչը նոր ԸՕ- ում դրական  փոփոխություն տեսնում է: Ակնկալում է, որ վերահսկողության նոր մեխանիզմների կիրառման արդյունքում կես միլիոնով կպակասի ընտրողների թիվը՝ վերջապես կքվեարկեն Հայաստանում իրականում բնակվող եւ ողջ ընտրողները:

Նախընտրական խոստումներից իրականություն.ինչ են առաջարկում քաղաքական ուժերը անվտանգության ոլորտում

Նախընտրական խոստումներից իրականություն. անվտանգության եւ բանակի խնդիրներ. ի՞նչ են առաջարկում խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերն ու դաշինքներն այս ոլորտների խնդիրների լուծման ուղղությամբ: Անվտանգության եւ պաշտպանության խնդիրներն Ազատ դեմոկրատներ կուսակցության ծրագրի առյուծի բաժինն են զբաղեցնում: Կուսակցության պատգամավորության թեկնածու Ստեփան Սաֆարյանի փոխանցմամբ՝ տնտեսական խնդիրներից զատ իրենք մատնանշել են, որ կարող են ստվերից 800-ից մինչեւ 1 մլրդ դոլար վերադարձնել բյուջե եւ լուծել անվտանգության ու բանակի շատ խնդիրներ. «Կրկնապատկելու ենք պաշտպանության ոլորտի ծախսերը: Սա նշանակում է եւ աշխատավարձեր, եւ ընդհանրապես սպառազինությունների վրա ծախսվող գումարներ»: Ազատ դեմոկրատները նախատեսում է վերանայել մի շարք պայմանագրեր, որոնք, ըստ իրենց, սահմանափակում են Հայաստանի ինքնիշխանությունը: Ներկայացնելով Ազատ դեմոկրատների մի քանի ծրագրային դրույթները՝ Ստեփան Սաֆարյանը հետեւյալ կերպ ամփոփեց. «Մեր ելակետը հետեւյալն է՝ բանակը պիտի զսպող գործոն լինի, այլ ոչ թե քաղաքականություն իրականացնող: Քաղաքականությունն է, որ պետք է հանդիսանա պատերազմի շարունակությունը այլ միջոցներով եւ խնդիրը չթողնի զինվորի բազկի ուժին»: Դաշնակցության համար չկա առանձին Արցախի խնդիր: Կուսակցությունը այն դիտարկում է Հայ դատի բաղադրամաս եւ այդ առումով ծրագրային դրույթներն ուղղում բանակի մարտունակության եւ պատրաստվածության ամրապնդման խնդրին: Այս մասին շեշտեց կուսակցությա պատգամավորության թեկնածու Արթուր Եղիազարյանը: «Մեր պաշտպանվածությունը կարող է ապահովել միայն ուժեղ բանակը, հետեւաբար՝ պետք է վարանայել ընդհանրապես մեր բանակի ռազմավարությունը, մոտեցումները: Խաղաղություն մենք կարող ենք հարկադրել լավ պատրաստված լինելով: Մենք ձգտում ենք խաղաղության, բայց որպեսզի հակառակորդը վտանգ չսպառնա մեզ, մենք պետք է ունենանք հզոր բանակ: Այս ամենը մենք դիտարկում ենք ազգ-բանակ կոնցեպցիայի շրջանակում»: Մարտավարությունն էլ պետք է պաշտպանությունից անցնի պատժիչ-կանխարգելիչի՝ հավելեց դաշնակցության պատգամավորության թեկնածուն: Ըստ Դաշնակցության՝ դա է այն մոդելը, որով կարող ենք Ադրբեջանին հարկադրել, որ նա չփորձի խնդիր լուծել ռազմական ճանապարհով: Այս մոտեցումներից էլ բխում են կուսակցության ծրագրային առաջարկներն այս ոլորտում՝ պարզաբանեց Արթուր Եղիազարյանը: Պաշտպանություն եւ բանակ ուղղություններով «Ելք» դաշինքի ծրագրային մոտեցումների մասին խոսեց դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը: Ասաց, որ արտաքին անվտանգության մարտահրավերների լուծման հարցում կարեւորում են ներքին անվտանգության խնդիրները: «Կոռուպցիան մենք համարում ենք ազգային անվտանգության սպառնալիք: Մենք ապրիլին համոզվեցինք, որ կոռուպցիան կարող է վերածվել արյան: Տնտեսական զարգացումը եւս պետք է դառնա թիկունք բանակում եւ արտաքին անվտանգության հարցերը լուծելու ճանապարհին: Ժողովրդավարությունը եւս անվտանգության մարտահրավերներ են, որոնք պետք է լուծենք առաջիկա տարիներին: Արցախի հետ կապված՝ մենք կարծում ենք, որ հայաստանը պետք է վերականգնի ռազմական հավասարակշռությունը Ադրբեջանի հետ: Այսպիսով, անվտանգության խնդիրը մենք պետք է լուծենք մեր երկրի ներսում՝ հզորացնելով մեր բանակը»: ՀԱԿ-ՀԺԿ դաշինքից Արամ Մանուկյանը կարծում է, որ այս շրջանում գերակայում են իրականությունից կտրված ցանկությունները: Մինչդեռ, իրենց ծրագիրը խոստումներ չեն, իրատեսական են եւ  պարզ. « Ընդամենը պետք է պատասխանել մեկ պարզ հարցի՝ մենք համաձայն ենք եռանախագահության՝ գերտերությունների 20 տարվա արդյունքում առաջարկած ծրագրին: Պատասխանը պարզ է՝ «այո» կամ «ոչ»: Բոլոր քաղաքական ուժերը միայն դրա պատասխանը պետք է ասեն, որից բխում է բոլոր մնացած հարցերը, որոնք իմ գործընկերները ասացին: Համաձա՞յն ենք բանակցային գործընթացում մեզ ներկայացված առաջարկին, թե՞ ոչ: «Այոն» էլ է լուծում, «ոչ»-ն էլ է լուծում: Մենք ասում ենք՝ ճիշտը «այո» պատասխանելն է»: Մնացածը պետք է ասեն, որ իրենք համաձայն չեն եւ վերջ. հիմնավորեն եւ ընտրություններին գնան այդ ճանապարհով՝ հավելեց Արամ Մանուկյանը: Հարցի վերաբերյալ Հանրապետական կուսակցության մոտեցումներն այսօր ներկայացրեց կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը: «ՀԱԿ-ն ասում է, որ եկեք փորձենք քայլեր անել, որ դիմացինին դրդենք խաղաղության, Հանրապետականն ասում է, որ դիմացինին պետք է պարտադրել խաղաղությունը: Երկուսն էլ խոսում են խաղաղության մասին, երկուսն էլ խոսում են անվտանգ զարգանալու հեռանկարների մասին: ՀԱԿ-ը խիստ կասկածում է, որ մենք ռեսուրսներ կարող ենք ունենալ, որ պարտադրենք եւ ասում է՝ եկեք քայլ կատարենք, որ դիմացինին կդրդի գնալ խաղաղության – ես կասկածում եմ: Հանրապետականն ասում է՝ ոյո, ամենամեծ անկյունաքարային խնդիրը անվտանգությունն է, մեկ տարբերությամբ՝ այն պետք է պարտադրել»: Հասկանալի է, որ անվտանգությունը նախեւառաջ ենթադրում է ծախսեր՝ տնտեսական զարգացման ճանապարհով: ՀՀԿ-ն իր ծրագրով ապահովում է անվտանգության անշրջելի երաշխիքներ՝ շեշտեց Խոսրով Հարությունյանը: Որեւէ այլ կուսակցություն, նրա խոսքով, նման հստակ երաշխիք չի տալիս:

ԼՂ հակամարտության կարգավորման հարցը՝ Սարգսյան-Պուտին հանդիպման օրակարգում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 23-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև կանդրադառնան նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին: Բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ անդրադարձ կլինի նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարին առնչվող հարցերին: Նախատեսվում է, որ հանդիպմանը նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Փորձագիտական որոշ շրջանակների կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերների հետ Ռուսաստանը փորձում է Ղարաբաղյան բանակցությունները դուրս բերել ճգնաժամից, հետեւաբար՝ այս փուլում քննարկվող առանցքային թեման աշնանը նախատեսվող հանդիպումն է: Ոմանց գնահատմամբ՝ եթե բանակցությունները պետք է վերսկսվեն, ապա միայն հայկական կողմի առաջ քաշած օրակարգով, այսինքն՝ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների՝ վստահության մեխանիզմների եւ մոնիթորինգի ամրապնդման երաշխիքներից հետո: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ, սակայն, այս երկու պայմանավորվածություններում կան չերեւացող հակասություններ՝ առաջնահերթությունների առումով, եւ Հայաստանը պետք է ետքայլ չանի Վիեննայի պայմանավորվածություններից: Ըստ նրա՝ այդ հարցը Պուտին-Սարգսյան այսօրվա հանդիպման նուրբ կոնտեքստն է: «Ռադիոլուրը» թեմայի շուրջ զրուցել է նաեւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ: Ակնահայտ է, որ Պուտին-Սարգսյան այսօրվա հանդիպման կարեւորագույն մասը կլինի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ քննարկումը: Քաղաքագետը Ստեփան Գրիգորյանը դժվարանում է ասել, արդյո՞ք Ռուսաստանին կհաջողվի բանակցությունները «վերբեռնել»: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նկատեց, որ վերջերս բավականին ակտիվ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, մինչդեռ, հասկանալի է, որ Ռուսաստանը չի ցանկանա որեւէ մեկին այս հարցով զիջել նախաձեռնողականությունը: «ԼՂ հարցը առանցքայինը կլինի, քանի որ Ռուսաստանը նորից ցույց կտա, որ ԼՂ հարցը իր ուշադրության կենտրոնում է: Ես չեմ կարծում, որ ինչ-որ որոշումներ կլինեն, կամ ճնշումներ մեզ վրա, բայց Ռուսաստանը կշոշափի մեր տրամադրությունները՝ Մամեդյարով-Նալբանդյան հանդիպումից առաջ, որը կլինի սեպտեմբերին Նյու-Յորքում»: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի խոսքով՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չերեւացող հակասություններ ունեն առաջնահերթությունների մասով եւ այդ առումով՝ առաջինը ներկայացնում է ամերիկյան շահագրգռությունները, իսկ երկրորդը՝ ռուսական: Հետեւաբար, ըստ վերլուծաբանի.«Բնականաբար,  ակնհայտ է, որ Ռուսաստանը փորձում է ազդել Նյու-Յորքում տեղի ունենալիք հանդիպման օրակարգի վրա՝ երկու կողմերին առավել հակելով դեպի սանկտ-պետերբուրգյան հանդիպման օրակարգը»: Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Մինսկի խմբում  այսօր կա միասնական մոտեցում՝ առաջնագծում վստահության մթնոլորտի ձեւավորման հարցով: Մյուս կողմից, սակայն, Ադրբեջանը չի հրաժարվում նոր եւ հարձակվողական զենքեր գնելու նկրտումներից, իսկ Ռուսաստանն էլ վաճառում է նման զենքեր Ադրբեջանին: Քաղաքագետի ձեւակերպմամբ՝ դա ամենաէական հակասությունն է հայ-ռուսական հարաբերություններում: Նրա կարծիքով՝ դա նույնպես կշոշափվի Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ: «Ես կարծում եմ, որ պետք է շոշափվի: Չեմ ասում՝ կոնֆլիկտային ձեւով, բայց պետք է ասվի, որ մենք մտահոգված ենք: Դա մեր տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության ամենահակասող մասն է: Ես կարծում եմ, որ դա կշոշափվի: Բայց չեմ կարծում, որ Ռուսաստանը կփոխի իր քաղաքականությունը, քանի որ Ադրբեջանին զենքի վաճառքը Ռուսաստանի համար կարեւոր է, քանի այլ ոլորտներում այդ երկրները գրեթե չեն համագործակցում եւ Ռուսաստանը չի ցանկանա կորցնել այդ ազդեցության լծակը»: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի դիտարկմամբ, սակայն, ԼՂ հարցով կա մի կարեւորագույն  կոնտեքստ այսօրվա հանդիպման համար. «Եթե Ռուսաստանը, ինչպես Ադրբեջանը, շահագրգռված են առանց հետաքննության մեխանիզմների եւ ԵԱՀԿ մոնիթորինգի կարողությունների ընդլայնման, այպես ասած, առարկայական բանակցությունների վերսկսումով, ապա ճիշտ հակառակը՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու նաեւ Հայաստանը շահարգգռված են ու նախապայման ունեն, որ այդ բանակցությունները կարող են տեղի ունենալ, եթե խաղաղության միջազգային երաշխիքներ ստեղծվեն»: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ հանդիպման քննարկվող հարցերի թվում կլինի նաեւ Հայաստանի ակտիվությունը Եվրոպական հարթակում: Խոսքը, մասնավորապես, նոյեմբերին նախատեսված Հայաստան-ԵՄ նոր պայմանագրի ստորագրման մասին է: Ստեփան Սաֆարյանը նույնպես այս հարցն առանձնացրեց: Ըստ վերլուծաբանի, Հայաստանը պետք է Նյու-Յորքում ներկայանա նախեւառաջ Վիեննայի օրակարգի գլխավոր շահառուներից մեկի դիրքորոշմամբ: Նա նաեւ նկատեց, որ ԵԱՏՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով տարակարծություն վերջերս հայտնել էր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ շեշտելով անդամ երկրներից մեկի՝ Հայաստանի հետ փակ սահմանը: Քաղաքագետը կարծում է, որ այս դիրքորոշումից Հայաստանը չպետք է հրաժարվի՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում որեւէ անցանկալի զարգացում կանխելու համար:

Ստորագրե՞լ, թե՞ չստորագրել. հարցի պատասխանը երկու օրից

Կստորագրվի՞, թե՞ չի ստորագվի. հանելուկային այս հարցի պատասխանն իմանալուն մնացել է ընդամենը երկու օր: Նոյեմբերի 24-ին Հայաստանը դիմում է երկրորդ փորձին՝ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը ստորագրելու համար: Պատմական իրադարձությունը տեղի է ունենալու Բրյուսելում «Արեւելյան գործընկերության» հերթական գագաթաժողովի ընթացքում:     «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին հավատարմագրված եւ «Զվարթնոց»-ից Բրյուսել մեկնող լրատվամիջոցների քանակից միայն ակնհայտ է՝  հայաստանյան կողմն այս անգամ գրեթե համոզված է՝ ԵՄ հետ մերձենալու երկրորդ փորձը հաջողությամբ կավարտվի: Ինչո՞ւ այս անգամ չի կրկնվի նախորդ սցենարը։ Սա անգամ Վրաստանում են հասկանում: Քաղաքագետ Գելա Վասաձեն մեծ ցանկություն ունի առաջիկայում շնորհավորել հայ հարեւաններին պատմական իրադարձության առիթով: «Պարզ խոսենք, ինչո՞ւ 2013-ին Մոսկվան թույլ չտվեց Երեւանին ստորագրել համաձայնագիրը։ Որովհետեւ այդ փաստաթղթում քաղաքական բովանդակություն կար, թե  ո՞ւր է գնում Հայաստանը: Հասկանալի է, որ Ռուսաստանի համար դա բոլորովին ընդունելի չէր: Այսօր այդպիսի ձեւակերպումների մասին խոսք չկա: Այսօր խոսվում է, որ Եվրոպան պատրաստ է համագործակցել լայնամասշտաբ հիմքով այն երկրների հետ, որոնք մտնում են Մոսկվայի քաղաքական ուղեծրի մեջ: Սա, կարծում եմ, ԵՄ կողմից ճիշտ եւ իմաստուն քայլ է»: Արդեն երրորդ տարին է, ինչ Վրաստանը ԵՄ հետ կնքել է նմանատիպ շրջանակային համաձայնագիր: Բարեփոխումների արդյունքում՝ այդ պետության քաղաքացիների առջեւ բացվեցին Եվրոպայի դռները՝ վերացվեց վիզային ռեժիմը: Բայց ոչ բոլոր խնդիրներն են հեշտությամբ հանգուցալուծվում՝ եղած փորձով կիսվում է վրացի քաղաքագետը: « Ազատ առեւտրի համաձայնագրի մասով պարզ ասեմ՝ այսօր Վրաստանի մոտ կան բոլոր հնարավորությունները այդ համաձայնագիրը կյանքի կոչելու համար, ԵՄ-ն նույնպես ջանքեր է գործադրում, որ այն սկսի գործել: Բայց այդ ամենը դեռ արվում է միկրոմակարդակով՝ առանձին ձեռնարկությունների եւ առանձին գործարարների հետ: Իհարկե, մեր տնտեսության մակարդակը այնպիսին չէ, որ ապրանքները համապատասխանեն եվրոպական չափանիշներին: Դա դեռեւս հնարավորություն չի տալիս նվաճել եվրոպական շուկան, բայց կարելի է ասել, որ ապրանքաշրջանառությունն աճում է»:     ԵՄ հետ համագործակցությունից այսպես ասած  «հաջողված պատմությամբ» չի կարող աչքի ընկնել Մոլդովան: Կառույցի հետ համաձայնագիրը կնքելուց մի առ ժամանակ անց Մոլդովայի հասարակությունն ու քաղաքական էլիտան բաժանվեց երկու մասի՝ այդ պետությունում շատերն արդեն կարոտով շրջվում են հետ՝ նախընտրելով քաղաքական այլ ուղի: Պատճառն այն է, որ ԵՄ-ն այդ երկրում սահմանել էր լուրջ վերահսկողություն՝ կոնկրետ ծրագրերի իրականացման հարցում: Կոռուպցիոն սկանդալից հետո սառեցվել են մեծ ֆինանսավորում նախատեսող ծրագրերը՝ կիսատ թողնելով սկսած ճանապարհը: Քիշնեւից պարզաբանում ու նաեւ հայկական կողմին զգուշացնում է քաղաքագետ Դան Մարինը: «Կարծում եմ, Հայաստանն  ունենալու է նույն հեռանկարը՝ լուրջ վերահսկողություն»:     ԵՄ հետ համաձայնագիրը երկու օրից կստորագրվի՝ համոզված է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, սակայն որոշակի մտավախություններ եւ վերապահումներ ունի: « Կստորագրվի: Բայց եթե այնպես ստացվի, որ երկու օրից չստորագրվի, ապա դա լուրջ խնդիր է: Իհարկե, կգտնվեն մարդիկ, որ ասեն՝  լավ ոչինչ, հիմա չի ստորագրվել, մեկ ամսից կստորագրվի՝ ոչ այդպես չէ: Կլինեն խնդիրներ եւ բացատրեմ, թե ինչու: Այս անգամ մեզ հետ չի կապված լինելու, այլ եվրոպացիների: Գիտեք, հիմա օրինակ նույն Գերմանիայում, որը ԵՄ-ի գլխավոր շարժիչ ուժն է, հնարավոր են նոր ընտրություններ, իսկ դա ինչ է նշանակում: Դա նշանակում է այլ կարեւոր գործընթացների ձգձգում»: Հայաստան-ԵՄ այս անգամվա փաստաթուղթը խորը չէ, չի անդրադառնում քաղաքական ցավալի հարցերին՝ ասում են հայ քաղաքագետերը: Հայաստանի համար միակ մտահոգիչ հատվածը Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կետերն են: Հենց այս հարցում Հայաստանը պետք է զգուշավոր լինի՝ կարծում է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը: Զգուշացնում է՝  ադրբեջանական կողմի՝ ԵՄ-ից Ղարաբաղի հարցով միակողմանի հայտարարության պահանջները լուրջ քողարկված պատճառներ ունեն: «Այն, ինչ պետք է Ադրբեջանին, դա ավելի շուտ «պատերազմի տեղեկանքն» է: Սա է հարցը՝ արդյո՞ք ԵՄ-ն կտա այդ տեղեկանքը Ադրբեջանին եւ անձամբ Իլհամ Ալիեւին: Բազմաթիվ կազմակերպություններ այս տարի արտահայտել են իրենց մտահոգությունները ռազմական գործողությունների վերսկսման առումով: ՌԴ արտգործնախարարի հայաստանյան այցի օրը ադրբեջանական կողմը անցկացրեց բավականին տպավորիչ ուսումնավարժանք՝ ոչ թե պաշտպանվելու, այլ հարձակվելու սցենարով: Իրենք չեն թաքցնում, որ պատրաստվում են նոր պատերազմի: Եվ այս հարցում իրենց անհրաժեշտ է պատճառ ու լեգիտիմացում, ինչն ակնկալում են ԵՄ-Հայաստան եզրափակիչ փաստաթղթից:  Հենց այս պատճառով, կարծում եմ, եւ ԵՄ-ն, եւ հայկական կողմը պետք է շատ ուշադիր լինեն»:        ԵՄ տեսանկյունից այդ կառույցի համար որքան կարեւոր է Հայաստանը, այնքան էլ կարեւորվում է Ադրբեջանը: Տվյալ դեպքում ինչ պայմանավորվածություն ձեռք կբերվի՝ դեռեւս դժվար է կանխատեսել:

Փորձագետները գրեթե չեն կասկածում, որ ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը կստորագրվի

Վաղը Բրյուսելում մեկնարկելու է Արևելյան  գործընկերության գագաթաժողովը: Նախատեսված է, որ այնտեղ ստորագրվելու է  Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին նոր համաձայնագիրը: Համաձայնագրի կարեւորության եւ որոշ առանցքային կետերի մասին այսօր խոսել են հայաստանյան փորձագետները՝ Ֆրիդրիխ Նաումանիի հիմնադրամի ու Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ: Փորձագիտական շրջանակներում գրեթե կասկած չկա, որ ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը կստորագրվի: Հայաստանի համար դրա կարեւորությունն էլ, կարծես թե, դուրս է կասկածից, իսկ, ահա, ստորագրվելիք համաձայնագիրը կյանքի կոչելու հարցում փորձագիտական շրջանակների մոտեցումները միանշանակ չեն:       ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիրը լրացուցիչ գործիք է լինելու. հասարակական գործիչ, նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանն առանձնացրեց համաձայնագրում տեղ գտած մարդու իրավունքների, մասնավորապես արժանապատիվ աշխատանքի վերաբերյալ դրույթները, որոնք եթե իրականում կիրառվեն՝ լրջագույն արդյունք կարող են արձանագրել այդ ոլորտներում: «Լուրջ քայլ է, որ կկատարվի: Բայց ինչպիսին կլինի կիրառումը՝ կախված է նաեւ հասարակության պահանջատիրությունից, քաղաքացիական հասարակության պահանջատիրությունից»: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նույնպես համոզված է, որ համաձայնագրից ստանալիք օգուտների 90 տոկոսը կախված է լինելու հենց դրա իրականացումից ու եթե ինչ-որ բան այնպես չլինի, ուրեմն պետք է մեղադրենք ինքներս մեզ: «Այժմ հստակ է, որ մենք ունենք մի փաստաթուղթ, որը համարվում է Հայաստանի արդիականացման հենք կամ ծրագիր: Վստահեցնում եմ Ձեզ, որ 400 էջի վրա հեքիաթ չէ, որ գրված է, հռչակագրային ձևակերպումներ չեն, որ արված են»: Համաձայնագիրը բավականին մեծ դիապազոն է ստեղծում Հայաստանի և Եվրամիության միջև արտաքին ու անվտանգության հարցերում երկխոսության ծավալման համար, ինչը Ստեփան Սաֆարյանի կարեւորում է։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ համաձայնագրում նաեւ ԵՄ-ն ի դեմս իր անդամ 28 երկրների համաձայնեցնում է ղարաբաղյան քաղաքականությունը, որպեսզի թույլ չտրվի հետագայում խնդրի տեղափոխում այլ ատյաններ, ինչին ձգտում է Ադրբեջանը: «Պատահական չէ, որ Ադրբեջանը վերջին ճիգերն է գործադրում հռչակագրում դրանից տարբերվող ձևակերպումներ տալու: Հուսով եմ, որ Եվրոպայում հրաշալի հասկանում են, որ Ալիևին այս պահին գոնե պետք է ոչ թե քաղաքական մոտեցումների փոփոխություն, այլ տեղեկանք՝ պատերազմի գործողություններն արդարացնելու համար: Ես հուսով եմ, որ վաղը չի գրվի այնպիսի դրույթ հռչակագրում, որը Ալիևի կողմից կմեկնաբանվի որպես տարածքային ամբողջականության գերակայություն, որպես պատերազմի իրավունք տվող տեղեկանք»: Այս հարցի հետ կապված փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը այսօր լրագրողներին հորդորել է սպասել եւս մեկ օր՝ բոլոր հարցերի պատասխաններն ստանալու համար: ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը Համաձայնագրի կարեւորությունը շեշտեց եվրոպական ինստիտուտներին մոտ գտնվելու առումով: «Այս փաստաթուղթն իր խորությամբ թեև զիջում է Ասոցացման համաձայնագրին, ամեն դեպքում համապարփակ է և արտացոլում է երկկողմ հարաբերություններն ու դրանց մակարդակը: Այն նաև նախանշում է երկխոսություն ու համագործակցության զարգացում տարբեր ոլորտներում: Պայմանագրի մեծ մասը ներառում է ԵՄ ստանդարտ ձևակերպումներ՝ մարդու իրավունքների, զանգվածային ոչնչացման զենքի, ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: Նախատեսում է համագործակցություն տրանսպորտի, տուրիզմի, հարկային քաղաքականության, մշակույթի և այլ ոլորտներում: Կարևոր է նաև, որ այս փաստաթղթով Հայաստանը ստանձնում է պարտավորություններ, մեր օրենսդրությունը որոշ ոլորտներում մոտեցվելու է եվրոպականին»: Համաձայնագրով նախատեսվում է երկխոսություն սկսել մուտքի արտոնագրի ազատականացման պայմանների շուրջ, որը վիզաների տրամադրման դյուրացման մասին է: Վլադիմիր Կարապետյանի ձեւակերպմամբ՝ ստորագրվելիք պայմանագիրը, չլինելով ոչ մի հարցում հեղափոխական, նոր, քաղաքական, իրավապայմանագրային հիմք է ստեղծելու հարաբերություններին նոր որակ հաղորդելու, զարգացնելու համար: Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը սխալ համարեց ստորագրվելիք նոր համաձայնագիրն Ասոցացման պայմանագրի հետ համեմատելը: Նա շեշտեց նաեւ, որ ստորագրելով Եվրամիության հետ համագործակցության մասին համաձայնագիրը, Հայաստանն օգտագործում է սուվերեն պետությանը հարիր գործիքներից մեկը: Փորձագետը, սակայն, մտահոգություն ունի համաձայնագրի իրականացման մասով. «Չկա պարտավորությունները չկատարելու համար քաղաքական կամ իրավական պատասխանատվություն, նշանակում է, որ դրա կատարումը թողնված է կողմերի բարի կամքին: Ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար հարկավոր է քաղաքական ու հասարակական աջակցություն, որոնք պետք է ինչ-որ կերպ ճնշում գործադրեն: Ես կասկածամիտ եմ, սակայն, այս հարցում, որովհետև մեր խորհրդարանականներին այդքան էլ չի հետաքրքրում ԵՄ-Հայաստան համագործակցությունը»: Մենք կճնշենք, բարեփոխումները կիրականան, չենք ճնշի, չեն իրականանա:  Հասարակությունից է կախված՝ որքանով հետամուտ կլինենք դրա իրականացմանը: Հակառակ դեպքում՝ թուղթ սևացնելով մեր կյանքը չի լավանա՝ եզրափակեց Արթուր Ղազինյանը:

Ազատ դեմոկրատները գոհ են քարոզարշավի ընթացքից

Երեւանի Նոր Նորք, Ավան եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքն ավանդաբար հայտնի է թեժ ընտրապայքարով, «օդիոզ» դեմքերի առաջադրմամբ, ընտրակաշառքներով եւ ընտրակեղծիքներով: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից այս ընտրատարածքում ընտրողի քվեի համար ընդհանուր առմամբ պայքարելու է 90 թեկնածու: Նրանք այնքան շատ են, որ նույնիսկ փողոցում հանդիպում են միմյանց՝ փորձելով նաեւ իրար քարոզել եւ հեղափոխել: Այդպես եղավ նաեւ այսօր:   Քանաքեռ Զեյթուն համայնքի Ուլնեցի փողոցում ենք: Այստեղ իրար կողքի տեղակայված են խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի եւ ռեյտինգային թեկնածուների նախընտրական շտաբերը: Ուղիղ ժամը 13-ին պետք է սկսվեին «Ազատ դեմոկրատներ»-ի քարոզչական աշխատանքները, բայց քալերթն ուշանում է, քանի որ շտաբում կարեւոր հանդիպում է՝ եկել են եվրոպացի դիտորդները եւ մանրակրկիտ հարցաքննում են: Դիտորդներին որեւէ հարց չուղղեցինք, քանի որ նախապես զգուշացրել էին՝ զեկույցներից դուրս միջանկյալ գնահատականներ եւ վերաբերմունք չեն արտահայտելու: Նրանց գնալուն պես, ազատդեմոկրատներն անցան քարոզչական աշխատանքի: Առաջինը մտան հարեւանների տուն, պարզվեց՝ աջից «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական շտաբն էր: Այնտեղ էլ Անահիտ Բախշյանը թողեց բուկլետների առաջին խմբաքանակը՝ թիվ 1 ընտրատարածքում «Ազատ դեմոկրատներից»առաջադրված 3 թեկնածուի քարոզչությամբ: Չանցած մի քանի րոպե, Ուլնեցի փողոցում ազատ դեմոկրատների ճանապարհը խաչվեց «Հայկական վերածննդի» հետ: Ստեփան Սաֆարյանն «Ազատ դեմոկրատներ»- ից եւ Մհեր Շահգելդյանը «Հայկական վերածնունդ»- ից զուգահեռ քարոզչությամբ հանդիպեցին մի դեղատան  մոտ: Պարզվում է՝ Քանաքեռ Զեյթունում շատ դժվար է գտնել ճիշտ ճանապարհը։ Այստեղ փողոցները դատարկ են: Երթուղին փոխելուց հետո քարոզչական աշխատանքն ընկավ հունի մեջ: Այսպես՝ փողոցից փողոց, կանգառից կանգառ, տնից տուն եւ անցորդից անցորդ բուկլետները բաժանելով թիվ 1 ընտրատարածքում  «Ազատ դեմոկրատներից» առաջադրված երեք թեկնածուներ՝ Ստեփան Սաֆարյանը, Հռիփսիմե Բոչոլյանը եւ Հովսեփ Ավետիսյանն անցան նաեւ Հանրապետական կուսակցության կողմից ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածու Միհրան Պողոսյանի նախընտրական շտաբի մոտով։ Այն տեղակայված է «Քեթրին» ընկերության շենքում: Քարոզչությունն անցավ հանգիստ, իսկ ինչպես էին «Ազատ դեմոկրատներ»- ի քարոզին արձագանքում ընտրողները: Ամեն դեպքում՝ Ստեփան Սաֆարյանը գոհ է քարոզարշավի ընթացքից եւ ընտրված ռազմավարությունից: Ասաց, որ Երեւան քաղաքում իրավիճակը հուսադրող է: Քարոզարշավի 6 օրվա ընթացքում տարբեր համայնքներում քարոզչության ընթացքում տեսնում է 10 տոկոսից ավելի ճանաչելիություն, տեսել է իրենց սպասող մարդկանց:

ԵՄ-Հայաստան համաձայնագիրը կնպաստի նաեւ Հայաստանի անվտանգության ամրապնդմանը. փորձագետներ

Հայաստանյան փորձագիտական շրջանակներում ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի տեքսը բավականին լավ ընդունվեց: Փորձագետները գրեթե կասկած չունեն, որ այն  կստորագրվի: Կարելի է ասել՝ փորձագիտական հանրության ընդհանրական կարծիքն այն է, որ թեև նոր համաձայնագիրը զիջում է Ասոցացման համաձայնագրին, այնուամենայնիվ, բավականին լուրջ բարեփոխումների սկիզբ է դնելու Հայաստանում ու մնում է, որ  ՀՀ իշխանությունները կամք դրսևորեն դրանք իրականացնելու համար: Փորձագետները նաեւ կարեւորում ու դրական են գնահատում ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ տեղ գտած ձեւակերպումները, որոնք բխում են հայկական կողմի շահերից: Միաժամանակ, սակայն, առկա են որոշ մտահոգություններ առ այն, որ այդ համաձայնագրի եւ ԱլԳ գագաթաժողովի հռչակագրի տեքստերում եղած ԼՂ հիմնախնդրին վերաբերող ձևակերպումները կարող են տարբեր լինել, քանի որ որոշ երկրներ, այդ թվում նաեւ՝ Ադրբեջանը ջանք չի խնայում, որպեսզի հռչակագրում ամրագրվի միայն տարածքային ամբողջականության առաջնայնությունը շեշտող ձեւակերպում: Հայաստանյան փորձագետները, մինչդեռ, որեւէ խնդիր չեն տեսնում, անգամ այդ պարագայում, քանի որ, ի տարբերություն Հռչակագրի, համաձայնագիրը պարտադրող նշանակություն ունի: Մինչեւ երեկ էլ՝ ԱլԳ գագաթաժողովի նախօրեն, ՀՀ արտաքին գերատեսչությունից հավաստումներ էին հնչում, որ աշխատում են, բանակցում, որ ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրի տեքստում ԼՂ հիմնահարցը ներկայացվի հայկական դիրքորոշմանը չվնասող ձևակերպումներով: Երեկ էլ լրագրողների հետ ճեպազրույցում՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը շեշտեց եւ կարեւորեց այն փաստը, որ Հայաստան-ԵՄ ստորագրվելիք նոր Համապարփակ եւ ընդլանված գործընկերության մասին համաձայանագրում ԼՂ վերաբերյալ ձեւակերպում առկա է. «Ինքնին այդ համաձայնագիրը պարունակում է դրույթ՝ կապված, ընդհանուր առմամբ, ԼՂ-ի հետ եւ  այդ ստորագրումը, համենայնդեպս, ապագայում նմանատիպ հարցերը կհանի: Այս փուլում դեռեւս բանակցություններ են»: Հայաստանյան փորձագիտական շրջանակներում կա համոզմունք, որ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը  կնպաստի նաեւ Հայաստանի անվտանգության ամրապնդմանը եւ այդ առումով այլընտրանքային նշանակություն կունենա: Այս տեսանկյունից հարցին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում  երեկ անդրադարձել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը. Սերժ Սարգսյան.«Գիտե՞ք, այստեղ այլընտրանքային բառը ճիշտ չի, բայց՝  իհարկե, նաև հատկապես այն դեպքում, երբ որ մեր անվտանգությանը սպառնացող հիմնական մարտահրավերների պարագայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահները և հատկապես Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համակարծիք են, և սա այն եզակի տեղերից է, որտեղ նրանք ամբողջովին համագործակցում են, ինչպես նրանք են հայտարարում։ Սա, իհարկե, մեզ համար ձեռքբերում է»։ Հայաստանյան փորձագետների կարծիքով՝ Բրյուսելում ստորագրվելիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում Ղարաբաղյան խնդրին առնչվող ոչ հայանպաստ ձևակերպումներ չեն լինի: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նկատում է, որ ԵՄ-Հայաստան նոր Համաձայնագիրը բավականին մեծ դիապազոն է ստեղծում Հայաստանի և Եվրամիության միջև արտաքին ու անվտանգության հարցերում երկխոսության ծավալման համար: Նրա դիտարկմամբ՝ համաձայնագրում ԵՄ-ն, ի դեմս իր անդամ 28 երկրների, նաեւ համաձայնեցնում է ղարաբաղյան քաղաքականությունը, որպեսզի թույլ չտրվի հետագայում խնդրի տեղափոխում այլ ատյաններ ու մանիպուլիացիաներ, ինչին ձգտում է Ադրբեջանը: Ստեփան Սաֆարյան. «Պատահական չէ, որ Ադրբեջանը վերջին ճիգերն է գործադրում հռչակագրում դրանից տարբերվող ձևակերպումներ տալու: Հուսով եմ, որ Եվրոպայում հրաշալի հասկանում են, որ Ալիևին այս պահին գոնե պետք է ոչ թե քաղաքական մոտեցումների փոփոխություն, այլ տեղեկանք՝ պատերազմի գործողություններն արդարացնելու համար: Ես հուսով եմ, որ վաղը չի գրվի այնպիսի դրույթ հռչակագրում, որը Ալիևի կողմից կմեկնաբանվի որպես տարածքային ամբողջականության գերակայություն, որպես պատերազմի իրավունք տվող տեղեկանք»: «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ այն պարագայում, երբ ԵՄ-Հայաստան համաձայնագրում կա ԼՂ հարցին նվիրված դրույթ, որեւէ մտահոգություն չունի՝ հռչակագրի հետ կապված: «Պրեամբուլայում հստակ ասված է, որ խաղաղ ճանապարհով պետք է կոնֆլիկտը լուծվի՝ հիմնվելով ինքնորոշման սկզբունքի վրա, նաև տարածքային ամբողջականության, բացի դրանից, որ Մինսկի խումբն է գլխավոր ձևաչափը: Դա նշանակում է, որ պայմանագրում Ղարաբաղի հետ կապված խնդիր չկա, ու դա ավտոմատ պետք է արտահայտվի նաև հռչակագրում։ Հռչակագիրը չի կարող Ղարաբաղի հարցով այլ կարծիք արտահայտել, այն կարծիքից, որը կա պայմանագրում, որը պետք է նույն օրը ստորագրի Եվրամիությունը Հայաստանի հետ»։ Ընդամենը պետք է դիվանագիտական աշխատանք տանել՝ հռչակագրում ԼՂ խնդիրը այլ հակամարտություններից տարանջատելու համար: Քաղաքագետի խոսքով՝ եթե նույնիսկ ԱլԳ հռչակագրում ամրագրվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, Հայաստանի նախագահը այն կարող է ստորագրել վերապահումով, ինչն ինքնին կնշանակի, որ փաստաթղթի այդ մասը չի աշխատելու:

Քաղաքական ուժերը խուսափում են մեկնաբանել Սամվել Բաբայանի ձերբակալությունը

Քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության փաստը՝ միաժամանակ փորձելով հասկանալ, թե հետընտրական հնարավոր գործընթացներում, ասենք ինչ պայմաններում պետք է կիրառվել «Իգլա» տիպի զենիթահրթիռային համալիրը: Ցանկացած խոսակցություն կամ վերլուծություն այս թեմայով սակայն տեղի է ունենում ոչ հրապարակային: Քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների մեծ մասը այս պահի դրությամբ ձեռնպահ են մնում մեկնաբանություններից՝ շատ դեպքերում պարզապես հայտարարելով, որ ասելու բան չունեն: Գործիչների մի մասը հորդորում է ողջամիտ լինել, առաջ չընկնել եւ սպասել իրավապահների վերջնական հայտարարությանը: Ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերը չեն շտապում գնահատել եւ կանխատեսել, թե ինչ հետեւանքներ կունենա ընտրական գործընթացներին դե յուրե չմասնակցող ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունը ընտրական կամ հետընտրական գործընթացների վրա: Շատերը խուսափում են, շատերը պարզապես խորհուրդ են տալիս սպասել իրավապահ մարմինների աշխատանքի ավարտին: Այս հարցում հստակ դիրքորոշում ունի միայն ՕՐՕ- ն եւ առաջին իսկ պահից դաշինքի տարբեր անդամներ քաղաքական հետապնդումների մասին հայտարարություններ են անում եւ խոստանում Սամվել Բաբայանի համար պայքարել «մինչեւ վերջ»: Այսօր էլ Ազատամարտիկների դաշինքի անդամներից, ՕՐՕ դաշինքով պատգամավորության թեկնածու Ռազմիկ Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ: «Ես ասում եմ ու փաստում եմ, վերջապես իշխանությունը տեսավ իրական ընդդիմություն»: Հանրապետականները, ի դեմս կուսակցության մամուլի քարտուղար էդուարդ Շարմազանովի, արդեն անդրադարձել են խնդրին՝ հորդորելով եզրակացություններում չշտապել, սպասել նախաքննության մարմնի աշխատանքի ավարտին: Շարմազանովը ձեռնպահ է մնում մեկնաբանություններից նաեւ այն պատճառով, որ իբրեւ կուսակցության ղեկավար մարմնի անդամ եւ իբրեւ Աժ փոխնախագահ՝ իր կարծիքները չդիտվեն որպես ուղղորդում եւ միջամտություն նախաքննությանը: Նախընտրական եւ ընտրական շրջանում ցանկացած ձերբակալության հիմքում կասկածելի խմորումներ կարելի է տեսնել՝ կարծում է «Ծառուկյան» դաշինքից Արարատ Զուրաբյանը: Ոչինչ չի բացառում, բայց նախ՝ լուրջ հիմնավորումների կարիք է զգում: Կարծում է, որ շատ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ պարզ կլինի: «Ազատ դեմոկրատներ»-ից պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանը նույնպես այս պահին շատ բան չի կարող ասել: Ոչ փաստաբանը, ոչ էլ ինքը` Սամվել Բաբայանն որեւէ առանձնակի հայտարարությամբ հանդես չեն եկել՝ ասում է: Քաղաքական պայքարի տարրեր ՕՐՕ դաշինքի կողմից նախընտրական շրջանում, Ստեփան Սաֆարյանը համենայնդեպս չի տեսել: Իրավիճակի շուրջ մեկնաբանություններից խուսափում է նաեւ «Ելք» դաշինքից պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը: Ահա այսպես, շատերը պարզապես հրաժարվում են մեկնաբանություններից, շատերն էլ՝ շարունակում իրենց քարոզարշավի սովորական ընթացքը՝ չանդրադառնալով ձերբակալությանը՝ սպասելով իրավապահների վերջնական եզրակացությանը: Հիշեցնենք՝ փաստաբան Ավետիս Քալաշյանի փոխանցմամբ՝ Սամվել Բաբայանը չի ընդունել իրավապահների կասկածները: Վաղը կլրանա Սամվել Բաբայանին մեղադրանք առաջադրելու ժամկետը, որից հետո նա կամ պետք է կալանավորվի, կամ ազատ արձակվի:

«Առավոտ». Մինչեւ նոյեմբեր սահմանային իրավիճակը դեռ էլի կշիկանա. Ի՞նչ է հասկացնում Մոսկվան Երեւանին

«Առավոտ» թերթը գրում է. «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը մտահոգված է, որ մինչեւ նոյեմբեր սահմանին իրավիճակը կշիկանա, քանի որ Ռուսաստանը Հայաստանին ցանկանում է հասկացնել, թե Եվրամիության հետ ոչինչ մի արա։ Մինչդեռ նախատեսված է, որ ՀՀ-ԵՄ համագործակցության պայմանագիրը ստորագրվելու է նոյեմբերին։

«Առավոտ». Ռուսաստանը Հայաստանին ցանկանում է հասկացնել, թե Եվրամիության հետ ոչինչ մի արա

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը մտահոգված է, որ մինչև նոյեմբեր սահմանին իրավիճակը կշիկանա, քանի որ Ռուսաստանը Հայաստանին ցանկանում է հասկացնել, թե Եվրամիության հետ ոչինչ մի արա։ Մինչդեռ նախատեսված է, որ ՀՀ-ԵՄ համագործակցության պայմանագիրը ստորագրվելու է նոյեմբերին։

Ադրրեջանում մանկահասակ երեխայի մահվան առիթով կվերաճի՞ ռազմական գործողությունների սպառնալիքը հայկական կողմի նկատմամբ

Ադրբեջանի ներքին հասարակական կարծիքը դեռևս բավարար չէ պատերազմի վերսկսման համար, կարծում է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա՝ վերին աստիճանի հետաքրքիր է, թե ինչպես է Ադրբեջանում մատուցվում այդ ամենը, առայժմ երկու ուղղություն կա միջադեպը իրենց օգտին օգտագործելու, առաջինը՝ Հայաստանին որպես ահաբեկչական և պատերազմի օրենքները խախտող երկիր ներկայացնելու միտումն է, երկրորդը ներքին ուղղվածությունն է, այն որ Ադրբեջանում փորձում են հասնել կոնսոլիդացիայի և ուժեղացնել պատերազմի վայրերը:

Պարտված ուժերը՝ ընտրությունների մասին

Ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքում  խորհրդարանական ընտրություններում  9 կուսակցություններից և կուսակցությունների դաշինքներից ԱԺ կանցնի միայն 4 ուժ: Իսկ ինչպես են ընտրությունները գնահատում այն ուժերը, որոնք այդպես էլ չեն հայտնվի խորհրդարանում։ Բացի Հայաստանի կոմունիստական կուսակցությունից, մնացած ուժերի ներկայացուցիչներից և ոչ մեկը հեռախոսազանգերին չպատասխանեց: Հիշեցնենք, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը նախընտրական քարոզչության շրջանակում հանդես է եկել Հայաստանի ավելի քան 30 գյուղերում, հանդիպել բնակչությանն ու ներկայացրել կուսակցության ծրագիրը: Հանդիպումների ընթացքում կուսակցության ներկայացուցիչները ստացել են բազմաթիվ առաջարկություններ ընտրողներից: Ինչ վերաբերում է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին, քաղաքական այս ուժի քարոզարշավը տարբերվում էր մյուսներից: Միայն քարոզարշավի ընթացքում տեղի ունեցան մի շարք միջադեպեր: «Ազատ դեմոկրատներ»-ը նախընտրեցին ընտրողների հետ ուղիղ շփումները՝ դռնից դուռ, տնից տուն, բակից բակ հանդիպումների տեսքով: Հանրահավաքներ քարոզարշավի ընթացքում չեն եղել: Քաղաքական այս ուժի թեկնածուները զրուցում էին պատահական անցորդների հետ: Ինչ վերաբերում է բուն ընտրություններին, իր կարծիքն ընտրությունների մասին Ազատ Դեմոկրատներ կուսակցության թեկնածու Ստեփան Սաֆարյանը հայտնել է ընտրություններից անմիջապես հետո: Քիչ, սակայն բակային հանդիպումներ նաեւ «Հայկական վերածնունդ»-ը անցկացրեց: Հիմնական շեշտադրումը դրվել էր դահլիճային հանդիպումների վրա: Թեև դա էլ չօգնեց հաղթել ընտրություններում: Այնուամենայնիվ՝ ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները և քաղաքական այս ուժը ևս  հանդես եկավ հետընտրական հայտարարությամբ: Դրանում նշված է՝ «Այս ընտրությունները ցույց տվեցին վարչական ռեսուրսի լայնածավալ օգտագործումը, թաղային հեղինակությունների և օլիգարխիկ խմբավորումների  ակտիվ ներգրավումը ընտրական գործընթացում, իսկ զանգվածային բնույթ կրող ընտրակաշառքի բազմակի բաժանումները, ներառյալ` ընտրության նախորդ գիշերը, վճռորոշ ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա:  Կուսակցությունը փաստում է, որ առաջին անգամ Հայաստանում քաղաքական կուսակցությունները, շնորհիվ հեռուստատեսային համակողմանի լուսաբանման, հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը, սակայն գաղափարական գործոնը իր դերը զիջեց նյութական և վարչական գործոններին: Կուսակցությունը հայտարարում է, որ չի վիճարկելու ընտրությունների արդյունքները, չի մասնակցելու որևիցե ետընտրական հանրային միջոցատումների և հանրահավաքների»: Խաղաղություն ու բարիդրացիական կարգախոսները հաղթանակ չբերեցին նաև ՀԱԿ-ՀԺԿ դաշինքին: Քաղաքական այս ուժին հաղթանակ չբերեց անգամ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի հարցազրույցները, որոնք լուրջ քննարկման առարկա դարձան տարբեր ուժերի կողմից:  Դաշինքի քարոզարշավն ավարտվեց հանրահավաքով և խաղաղության երթով: Դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր- Պետրոսյանը եւս հայտարարություն հրապարակեց։ Ներկայացնենք հատվածներ. «Անկախ ընտրությունների արդյունքից, սակայն, անհրաժեշտ եմ համարում կատարել հետեւյալ երկու անառարկելի արձանագրումները. առաջին՝ Հայ ազգային կոնգրեսին հաջողվեց Ղարաբաղյան կարգավորման խնդիրը դարձնել Հայաստանի քաղաքական օրակարգի հրատապ հարց, ինչը մեր հակառակորդներն անգամ չեն ժխտում. եւ երկրորդ՝ կարճ ժամանակում ստեղծվեց «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» նշանաբանի շուրջ ձեւավորված, թեկուզ առայժմ ոչ զանգվածային, հասարակական շարժում, որի հետագա ծավալմանը ես ամենեւին չեմ կասկածում։ Դա հավատավորների շարժում է, որը Հայաստանին եւ Ղարաբաղին սպառնացող վերահաս աղետը կանխելուց բացի, այլ նպատակ չի հետապնդում»։ Արձանագրելով, որ ընտրություններում ԱԺ անցողիկ շեմը չհաղթահարած ուժերը ձեռնպահը էին լրագրողների հետ հանդիպումից, պիտի ենթադրել, որ արդյունքները անսպասելի են եղել իրենց համար։  

Քաղաքական կոռուպցիան՝ ԵԽԽՎ օրակարգում

Երկուշաբթի՝ հունիսի 26-ից 30- ը Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որին մասնակցելու է Հայաստանի նորընտիր խորհրդարանի նորացված պատվիրակությունը՝ նոր ղեկավարի գլխավորությամբ: Ի՞նչ նորություններով են գնալու Եվրոպայի կենտրոն, ի՞նչ է սպասվում Ստրասբուրգում եւ ի՞նչ զարգացումներ են ակնկալվում: Կարելի է ասել նորերը շարունակելու են հների կիսատ մնացած գործը, այդ թվում նաեւ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության գործընթացի առումով, ինչն աստիճանաբար դառնում է ավելի շոշափելի: Կոռուպցիոն սկանդալը շարունակում է հետապնդել Եվրոպայի խորհրդի  Խորհրդարանական վեհաժողովին, ավելի կոնկրետ՝ նրա ղեկավարին: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները լրջորեն սպասում էին, որ Ագրամունտի պաշտոնանկությունը տեղի կունենար դեռ նախորդ նստաշրջանում, բայց «սայլը» այն ժամանակ այդպես էլ տեղից չշարժվեց: Այս անգամ կրկին հույսեր կան, որ ադրբեջանամետ գործունեություն ծավալող Ագրամունտի իմպիչմենտի գործընթացը կմեկնարկի: Համենայնդեպս, օրակարգում ընդգրկված է կանոնակարգ- օրենքի փոփոխությունը, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում քաղաքական կոռուպցիային վերաբերող հարցերը: Ստրասբուրգում հայկական պատվիրակությունն այսուհետ աշխատելու է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ագրամունտի հարցում պատգամավորը չի շտապում իրադարձություններից առաջ ընկնել: «Միլի մեջլիսի մթնոլորտ», «ջեբկիր Ագրամունտ», «խավիարակեր քաղաքականություն» եւ բազմաթիվ այլ որակումներ հայ պատվիրակներից նաեւ հենց ԵԽԽՎ նիստերի դահլիճում մշտապես լսել է անձամբ Ագրամունտը ու մշտապես զրկել մեր պատվիրակներին խոսքի իրավունքից: Իրականում՝ Ագրամունտի հնարավոր պաշտոնանկության հարցում հայկական պատվիրակության պայքարն առաջնային դեր չի ունեցել: Ագրամունտի դեմ պայքարել են նաեւ ուկրաինացիները՝ պնդելով, որ նա սպասարկում է ռուսական շահերը։ Կոռուպցիոն բացահայտումների գործում էական դեր է ունեցել եվրոպական հասարակական կազմակերպություններից մեկը: Արդյո՞ք հայաստանյան խնդիրները եվրոպական խոշորագույն կառույցում կախված են կոնկրետ մեկ անձից՝ «Ռադիոլուրը» հարցն ուղղեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանին: «Ագրամունդը վերին աստիճանի վտանգավոր մանյովրներ կատարեց ԵԽԽՎ նախագահի պաշտոնում եղած ժամանակ՝ նկատի ունեմ ապրիլյան պատերազմի ժամանակ տողատակերով աջակցությունը Ադրբեջանին, բայց դա ընդամենը հետեւանք է: Հետեւանք է՝ հայկական խորհրդարանական դիվանագիտության բացակայության: Չլինի Ագրամունտը, կլինի մեկ ուրիշը: Եթե չփոխվի մեր խորհրդարանական դիվանագիտությունը, ապա մենք կբախվենք եթե ոչ նույն, ապա նույնատիպ խնդիրներին»: ԵԽԽՎ 47 անդամ-պետությունները քաղաքական կոռուպցիան շատ սահուն տեղափոխեցին ժողովրդավարության կենտրոն հանդիսացող կառուց, այժմ այն ցանկանում է ինքնամաքրվել՝ ամառային նստաշրջանի օրակարգ ընդգրկելով քաղաքական կոռուպցիայի եւ պաշտոնյաների հաշվետվողականության հարցը: Սա նաեւ կարելի է ընկալել իբրեւ ուղերձ՝ ասում է քաղաքական վերլուծաբանը: Ինչպես կաշխատի Ստրասբուրգում հայաստանյան նոր պատվիրակությունը՝ դեռ պարզ չէ: Կազմը փոխված է, ռազմավարությունը նույնպես փոխվելու է՝ ասում է Արփինե Հովհաննիսյանը: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը կազմված է 8 պատգամավորից՝ 4 հիմնական եւ 4 փոխարինող անդամներից: Հանրապետականները հանձնաժողովում ունեն 4 պատգամավոր, իբրեւ փոխարինող անդամ ընդգրկված է նաեւ նախորդ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, «Ծառուկյան» խմբակցությունն ունի երկու ներկայացուցիչ, դաշնակցություն ու «Ելք» խմբակցությունները հանձնաժողովում աշխատելու համար գործուղել են մեկական պատգամավոր:

Ինչ կփոխի հայ-ռուսական միացյալ զորախումբը Հայաստանի անվտանգության համակարգում

Կառավարությունը հավանության է արժանացրել հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը: Այն, որպես օրենքի նախագիծ,  պետք է ներկայացվի նաև խորհրդարանի քննարկմանը: ԱԺ փոփոխված կանոկակարգով ՝ համաձայնագրերն այսուհետ ԱԺ-ում վավերացվելու են  օրենքի նախագծերի տեսքով:  Ռուսաստանի Պետդուման ու Դաշնային խորհուրդը համաձայնագիրն արդեն վավերացրել են , իսկ փաստաթութղը ստորագրվել է ավելի վաղ՝   դեռևս  2016 -ի նոյեմբերի 30-ին: Ինչ է  նախատեսում համաձայնագիրն ու ինչ է  փոխելու Հայաստանի անվտանգության համակարգում:   Հայաստանը և Ռուսաստանը ստեղծում են զինված ուժերի միացյալ զորախումբ և համաձայանգրով կարգավորում դրա գործունեությունը: Դեռևս անցած տարեվերջից քննարկվող  հարցն անցում է իրավական ընթացակարգերի վերջին փուլերը: Ռուսական կողմը գործադիր և  օրենսդիր մակարդակներում արդեն վավերացրել է համաձայնագիրը, հայկական կողմում առայժմ բաց է օրսնդիրի վավերացումը: Ըստ համաձայնագրի՝ զորախմբի մեջ են մտնում ՌԴ ԶՈւ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան, իսկ հայկական կողմից՝ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումների մի մասը: Միացյալ զորախմբի  հիմնական խնդիրը ռազմական ագրեսիայի դեպքում դրա  նախապատրաստման ժամանակին բացահայտումն ու հետ մղումն է: Միացյալ խմբավորման կառավարման համար ստեղծվում է միացյալ հրամանատարություն, որը գլխավորում է միացյալ խմբավորման հրամանատարը: Նրան նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը` համաձայնեցնելով Ռուսաստանի զինված ուժերի ղեկավարի  հետ: Խաղաղ պայմաններում  զորախմբի հրամանատարը ենթակա է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին, իսկ պատերազմական իրավիճակներում՝ կախված իրավիճակից, հարցը որոշվելու է կողմերի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների համաձայնությամբ: Հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծմամբ ընդամեն իրավական տեսք է ստանում  փաստացի իրողությունը՝ ասում է  Կովկաս ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղքագետն ընդգծում է՝ հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը ամենատարբեր ձևաչափերով գործում է  դեռևս 90-ականներից, այս  համաձայնագիրը պաշտոնական տեսք է տալիս այդ ձևաչափերից մեկին: «Հիմա տեղի է ունենում գործող ձևաչաձի ֆորմալացում: Իրականության մեջ այդ փոխգործակցությունը սկսվել է 90-ականների վերջից և շարունակվում է մինչ այժմ:  Հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծմամբ ընդամներ պաշտոնական տեսք է ստանում փաստացի իորղությունը»: Թեև  երկկողմ համաձայնագի շրջանակներում միացյալ զորախումբը և, մասնավորապես, ռուսական կողմը պարտավորվում է անվտանգության ծածկոցի տակ առնել ողջ Հայաստանի տարածքը, բայց, ըստ Իսկանդարյանի, հասկանալի է, որ իրականում դրա նպատակը թուրքական ուղղությունից բխող հիպոթետիկ վտանգն է։ «Հայկական բանակի կորպուսներից մեկը փոխգործակցում է այստեղ տեղաբաշխված ռուսական ուժերի հետ: Այդ ողջ փաթեթը՝ ՀԱՊԿ պայմանագիր, հայ-ռուսական դաշնակցային պայմանագիր և այս համաձայնագիրը, թույլ է տալիս որոշակի անվտանգություն ապահովել Հայաստանի համար, նաև՝  կենտրոնանալ ղարաբաղյան ուղղությամբ»: Իսկանդարյանը չի կարծում, որ  Ադրբեջանը կգնա այնսպիսի  լայնամասշտաբ գործողությունների, որը  կառաջացներ հայ-ռուսական զորախմբի ներգրավման անհրաժեշտություննը։ Հենց այս կետում խնդիր է տեսում քաղագետ Ստեփան Սաֆարյանը: Նա կարծում է, որ համաձայնագրի ստորագրումից առաջ Հայաստանի իշխանությունները պետք է ճշգրտեին մի շարք կարևոր հարցերի պատասխաններ: Վավերացումից հետո համաձայնագիրը գործելու է 5 տարի,  ժամկետի ավարտից հետո ինքնաբերաբար երկարացվելու է ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկն այն կասեցնելու հայտ չներկայացնի:

«168 ժամ». Պատերազմ սկսելու համար Ադրբեջանը սպասում է ԵՄ տեղեկանքին

«168 ժամ» թերթը գրում է. «Ադրբեջանը այդքան էլ հետաքրքրված չէ ԵՄ-ին միանալու հարցով, նրան պետք է ԵՄ աջակցությունը՝ Արցախում պատերազմ սկսելու համար: Հարցն այն է, թե ԵՄ-ն կտա՞ այդ տեղեկանքը, թե՞ ոչ»,- երեկ հայտարարել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-նախագահ Ստեփան Սաֆարյանը:

Մեկ ու կես ժամ հանդիպումը հենց այնպես Դավոսի միջանցքներում չեն պլանավորում. Ստյոպա Սաֆարյան

Չեմ կիսում դավադրական տեսությունները, որոնք բարձրաձայնվում են այս հանդիպումների կապակցությամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը:

Ռուսերեն

Результаты выборов в Совет старейшин Еревана не отражают настроение горожан – политолог

Результаты выборов в Совет старейшин Еревана не отражают общего настроения жителей столицы, сказал руководитель Армянского института международных вопросов и проблем безопасности, политолог Степан Сафарян

Անգլերեն