Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Զարուհի Փոստանջյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Ազատության հրապարակում տեղի ունեցավ հերթական հանրահավաքը

Ազատության հրապարակում էին նաև Ազգային ժողովի «Ժառանգությսն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը և այլք:

Զարուհի Փոստանջյանը դիմել է ՄԻՊ-ին

Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Անդրեաս Ղուկասյանին ու Ժիրայր Սեֆիլյանին և «Սասնա ծռեր» խմբի անդամներին տեսակցելու հարցով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ՄԻՊ-ին.տեղեկացնում է Ա1+-ը:

Կառավարությունը դեմ է լյուստրացիայի մասին նախագծերի փաթեթին

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» և մի շարք հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Խորհրդարանում քննարկում են զինծառայողների սոցապահովության՝ 1000 դրամի նախաձեռնությունը

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջին օրենսդրական նախաձեռնությունը, որն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության մեջ, արդեն քննարկվում է խորհրդարանում: <<Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին>> ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախաձեռնության քննարկման ժամանակ նախարարը նշել է, որ լավատեղյակ է դժգոհություններից եւ շրջանառվող հակափաստարկներից: Մի շարք հարցերի պատասխանները Վիգեն Սարգսյանը փորձել է տալ նախապես՝ չսպասելով հարցերին։ Նախարարը փորձել է բաց խոսել,   բացատրել է, թե ինչով է պայմանավորված շտապողականությունը եւ ինչ են նախատեսել ստեղծվելիք հիմնադրամի վերահսկողական մեխանիզմներն ուժեղացնելու համար:   Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առայսօր Աժ պատգամավորների եւ աշխատակազմի աշխատավարձերից պահվող 1 տոկոսից գոյացող գումարը դեռ հայտնի չէ, թե ուր է գնում եւ ինչպես է ծախսվում: Հարցի պատասխանը չգիտի նույնիսկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այս ճակատագիրը չի սպառնում քաղաքացիներից հավաքագրվող հազար դրամներին՝ խոստանում է պաշտպանության նախարարը: Ասում է՝ փոխանցումները, ծախսերը եւ բաց ինֆորմացիայի համար անհրաժեշտ ամբողջ տեղեկությունը կարտացոլվի առաջիկայում ստեղծվելիք հիմնադրամի կայքում: Նախարարը լավատեղյակ է իր օրենսդրական առաջին նախաձեռնության հանդեպ բացասական, երբեմն սուր քննադատություններին: Դրանք հնչեցին նաեւ հենց ԱԺ դահլիճում: Նախարարի անկեղծությանը, թե բյուջեի միջոցներն իրականում չեն բավարարում մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ վիրավորված զինծառայողների ընտանիքների սոցիալական խնդիրները հոգալու համար, առաջարկները սպասեցնել չտվեցին: <<Հազար ավելորդ մեքենա կա ամեն տեղ, կրճատեիք, տայիք զինվորին>>,- առաջարկեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ Ըստ Էդմոն Մարուքյանի՝ կա եւս մեկ աղբյուր. ՊԵԿ կառուցած Դիլիջանի դպրոցի շենքի վաճառքից գոյացած գումարները թույլ կտան, որ երկու տարի շարքային քաղաքացիներից չհավաքվեն հազարական դրամները: Ի վերջո՝ շատերի մոտ կա համոզմունք՝ բյուջեն հափշտակողներին է անհրաժեշտ կանչել պատասխանատվության: Թեեւ այս տարբերակին նախարարը տեսականորեն կողմ է, բայց գործնականում չի կարծում, որ բանակի հաշվին կարող են լինել հարստացածներ: Ասում է, դա <<բարոյական եւ բազմաթիվ այլ տեսանկյուններից հնարավոր չէ>>: Նախարարի լավատեսությունը իրականության դաշտ փորձեց վերադարձնել պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Զոհրաբյան. Երբ որ պաշտոնանկ եղան տարբեր պաշտոնյաները մատակարարման, գնումների ոլորտներում, պաշտոնանկ չեղան նրա համար, որ լավ էին աշխատել: Պաշտոնանկ եղան, որ թալանի մասնակից էին: Եվ, ի դեպ, Լեհաստան, որ հասավ <<զինվորի պայոկը չի վաճառվում>>, դրա հետքերը ո՞ւր տարան: Սարգսյան. Պայոկները ես չգիտեմ, բայց լսել եմ մի վարկած, որ դա խանութ է, որը կենտրոնացել է տարբեր երկրների ռազմական տարբեր նմուշների վաճառքով <<կոլեկցիոներների>> համար եւ ինչ- որ մեկն իր պայոկը մեկ կամ երկու օրինակից հասցրել է այնտեղ վաճառքի:   Նախարարը խոստացավ այս հարցը լրացուցիչ ճշտել եւ չորեքշաբթի՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անպայման պատասխանել հարցին, եթե իհարկե, այդպիսին հնչի: Իսկ այսօր նախարարը գրեթե ողջ օրվա ընթացքում ստիպված էր պատասխանել բացառապես հազար դրամներին վերաբերող հարցերին: Օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց 2017 թվականի հունվարից գանձել հազար դրամ, բայց այդ վճարումներից կազատվեն մինչ այս բանակում զոհված կամ խեղում ստացած զինվորների ընտանիքները: Փոխհատուցման կարգը սկսելու է գործել հաջորդ տարվա հունվարի 28-ից հետո առաջացող դեպքերի համար: Մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում միանվագ վճար 10 մլն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում՝ միանվագ վճար 5 մլն դրամ, այնուհետեւ ամեն ամսյա վճարներ: Սպայական անձնակազմի դեպքում ամսական մահվան եւ առաջին կարգի հաշմանդամության պարագայում 300 հազար դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում՝ 200 հազար դրամ: Ենթասպայական անձնակազմի համար համապատասխանաբար 250 հազար եւ 150 հազար դրամ եւ շարքային անձնակազմի համար՝ համապատասխանաբար 200 հազար եւ 100 հազար դրամ: Նախագիծը, ի դեպ, հետադարձ ուժ չունի, բայց այս առումով ինչ- որ բան հնարավոր կլինի անել միայն մի դեպքում, ասում է նախարարը:  «Եթե կուտակվի, լինի գումար եւ դրա անհրաժեշտությունը չառաջանա առաջին տարիներին եւ լինի կուտակված գումար հիմնադրամի խորհուրդը կկարողանա հետադարձ հայացք նետել նաեւ նախկինում զոհվածների կամ շահառու խմբերի կարիքներին»: Որքան էլ նախարարը փորձում էր դրական կողմից ներկայացնել օրենսդրական նախաձեռնությունը, ամեն դեպքում նախագծի հանդեպ կա անվստահություն: Եվ հասարակության մեջ առկա անվստահության պատճառները քննարկման ընթացքում փորձում էին փոխանցել պատգամավորները: Նրանցից էին օրինակ՝ Զարուհի Փոստանջյանն ու Լեւոն Զուրաբյանը: Շտապողականության առումով նախարարը պարզաբանեց՝ այո, կա այդպիսի միտում: Բայց շտապում են ոչ այն պատճառներով, ինչի կասկածները կան հանրության եւ որոշ պատգամավորների մոտ: Վիգեն Սարգսյանի ներկայացմամբ՝ ավարտին է մոտենում 5-րդ գումարման ԱԺ 10-րդ նստաշրջանը, դրան կհաջորդեն նախընտրական շրջանը, ընտրություններն ու նոր խորհրդարանի աշխատանքը: Իսկ դա նշանակում է՝ եթե հարցը չքննարկվի այս պահին, ապա մյուս հնարավորություն կստեղծվի հաջորդ աշնանը: Նման հետաձգումները նախարարն անիմաստ է համարում: Այսպիսի շտապողականությանը, համենայնդեպս, դեմ չէ խորհրդարանական մեծամասնությունը: Քննարկվող հարցը կարեւորագույններից է համարում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Սրանով մեկ անգամ ամբողջ ժողովուրդը ցույց է տալիս իր միասնական գաղափարախոսությունը բանակի, ԶՈՒ նկատմամբ»: Ստեղծվող հիմնադրամի հանդեպ վստահությունը բարձրացնելու նպատակով արդեն մշակվել է նաեւ այդ կառույցի ղեկավարման մեխանիզմը: «Գումարները գնալու են պետբյուջե եւ այնտեղից նոր՝ հիմնադրամին»,- տեղեկացրեց նախարարը՝ նշելով, որ  հիմնադրամի վերահսկողական մարմինները բաղկացած են լինելու կառավարության, ԿԲ եւ քաղհասարակության երեքական անդամներից: Ընդ որում՝ նախատեսվում է, կառավարության երեք անդամից մեկին նշանակել ընդդիմության ընտրությամբ: Պաշտպանության նախարարն այսօր հնարավորություն ունեցավ անդրադառնալ աղմկահարույց թարմ մեկ այլ լուրի: Նա հերքեց, որ այս տարի ՊՆ-ն պատրաստվում է 50 միլիոն դրամ վճարել Բանակի օրվան նվիրված համերգ կազմակերպելու համար: Ճշտեց, որ այդպիսի հատկացում եղել է 2016-ին՝ 9 ամիս առաջ: Տոնական օրվա համար հատկացումներ առաջիկայում կլինեն, համերգը նույնպես կկազմակերպվի՝ դա քարոզչական աշխատանքի բաղկացուցիչ մասն է, բացատրեց նախարարը, բայց հստակեցրեց՝ որեւէ մրցույթ դեռ չի հայտարարվել: Հատկացվելիք գումարի չափն էլ դեռ չնշեց:

ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին

ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։

Խորհրդարանն ու նրա էթիկայի հանձնաժողովը. խոսուն թվեր

5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանում ձևավորվեց ԱԺ էթիկայի առաջին հանձնաժողովը: Հայաստանյան պառլամենտարիզմի պատմության մեջ առաջին անգամ կանոնակարգման առարկա դարձավ պատգամավորների էթիկական վարքագիծը: Հանձնաժողովի իրավասությունների շրջանակում հայտնվեցին նաև շահերի բախմանն  ու  ձեռնարկատիրական գործունեությամբ  չզբաղվելու արգելքին վերաբերող հարցերը: Որ միջադեպերն արժանացան էթիկայի հանձնաժողովի ուշադրությանը, ինչ ուշագրավ որոշումներ կայացվեցին և ընդհանրապես՝ ինչպես ազդեց պատգամավորների վարքագծի վրա հանձնաժողովը:   10-րդ նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը որևէ դիմում չստացավ, որևէ հարց չքննարկեց, ոչ մի որոշում չկայացրեց: Հանձնաժողովի դիտակետում կարող էր հայտնվել օրինակ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած միջադեպը, բայց չհայտնվեց, քանի որ հանձնաժողովը որևէ դիմում այդ միջադեպի վերաբերյալ չստացավ: Ըստ ԱԺ կանոնակարգի՝ հանձնաժողովին կարող են դիմել ԱԺ պատգամավորները և քաղաքացիները: ԱԺ մոնիտորինգ ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանի կարծիքով՝ հանձնաժողովի  ազդեցությունն ու նշանակությունը նստաշրջանից նստաշրջան  նվազել է: «Դիմումների, որոշումների նվազումը փաստում է էթիկայի հանձնաժողովի` վերջնականապես անգործության մատնվելու, որպես պատգամավորների էթիկական և շահերի բախման հետ կապված հարաբերությունների կարգավորման միակ ինստիտուտի` ձևական բնույթ ստանալու իրողությունը: ԱԺ էթիկայի հանձնաժողովի ազդեցության և հեղինակության անկման պատճառներից մեկն էլ ընդունված որոշումների գործնական և իրավական հետևանքներ չառաջացնելու հանգամանքն է»: Այն, որ հանձնաժողովի  ազդեցությունն իսկապես գնալով նվազել է, փաստում է նաև վիճակագրությունը:  5-րդ գումարման խորհրդարանի հետ իր գործունեությունը սկսած հանձնաժողովը երկրորդ նստաշրջանի ընթացքում ստացել է 13 , երրորդում` 6, չորրորդում` 2, իսկ հինգերորդում` 3 դիմում:  7-րդ  նստաշրջանի ողջ ընթացքում հանձնաժողովը ոչ մի դիմում չի ստացել, նիստ չի գումարել և որոշում չի ընդունել: Նույն  ռեկորդային ցուցանիշը հանձնաժողովը կրկնել է 10-րդ նստաշրջանում: Ընդհանուր առմամբ՝ ողջ գումարման  ընթացքում հանձնաժողովը ստացել է 29 դիմում: 16 դիմում վարույթ չի ընդունել, 5 դիմումի քննություն կարճվել է, վարույթ ընդունված 1 դիմումի քննություն կասեցվել է: 4 տարվա ընթացքում էթիկայի հանձնաժողովին դիմել է ընդամենը 3 պատգամավոր՝ Արմեն Ռուստամյանը, Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը: Ռուստամյանի դիմումը քննվել է ու մերժվել, Փաշինյանինը կարճվել է, Փոստանջյանինը վարույթ չի ընդունվել:  15 դիմում հանձնաժողովը ստացել է հասարակական կազմակերպություններից: 8 անգամ հանձնաժողովին է դիմել «Թրանսփարենսի-ինթերնեյշնլը», 2 անգամ՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», 2 դիմում հանձնաժողովին ներկայացրել են լրագրողները: Դիմումներից մեկը վերաբերել է Առաքել Մովսիսյանին, մյուսը՝ ուրիշի փոխարեն քվեարկած 7 պատգամավորների: Հանձնաժողովի ստացած  դիմումներ վերաբերել են 22 պատգամավորի: Առաքել Մովսիսյանի, Մհեր Սեդրակյանի և Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ  էթիկայի հանձնաժողովը դիմումներ է ստացել մի քանի անգամ: Գրեթե բոլոր դեպքերը վերաբերել են պատգամավորների թույլ տված վիրավորական արտահայտություններին կամ պահվածքին:  Երեք անգամ քննարկել է Առաքել Մովսիսյանի վարքը, երեք անգամ էլ որոշել է, որ պատգամավորը խախտել է էթիկայի կանոնները: Երկու անգամ քննարկել է Մհեր Սեդրակյանի վարքը, երկու անգամ էլ որոշել է, որ պատգամավորը խախտել է էթիկայի կանոնները: Երկու անգամ քննարկել է Սամվել Ալեքսանյանի վարքը: Առաջին դիմումին տրվել է դրական եզրակացություն, երկրորդ դիմումը վարույթ չի ընդունվել: Ուշագրավ է, որ գործունեության 4,5  տարիներին ԱԺ էթիկայի հանձնաժողովը շահերի բախման վերաբերող ընդամենը մեկ հարց է քննության առել։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրական խորհուրդը ղեկավարելու առաջարկն ընդունելու մասին դիմումն էր, որի  քննությունը, սակայն, հանձնաժողովը կարճել էր։ Հանձնաժողովը հիմնավորել էր, որ պատգամավորի ստեղծագործական կամ գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ եզրակացություն կարող է ներկայացել միայն այն դեպքում, երբ այդ աշխատանքը վճարովի է, մինչդեռ թերթի խմբագրական խորհրդում Փաշինյանի աշխատանքը լինելու էր ստեղծագործական և անվճար: Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելն արգելող դրույթի պահպանման հարցը ևս էթիկայի հանձնաժողովում քննարկվել է միայն մեկ անգամ: 3-րդ նստաշրջանում հանձնաժողովը քննության է առել  դիմում, որը վերաբերում էր ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանին առնչվող մի տեսանյութի, ըստ որի` պատգամավորը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Հանձնաժողովը կարճել է այս դիմումի քննությունը, իսկ ձեռնարկատիրությունը պատգամավորական աշխատանքի հետ զուգակցելու հարցը քննարկելու այլ առիթներ չի ունեցել:

Գելափի հարցումներ. Կարեն Կարապետյանի նշանակումը դրական է գնահատում 86 տոկոսը

Եթե Ազգային ժողովի ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, ապա Հանրապետական կուսակցությունը կստանար ընտրողների ձայների 19 տոկոսը, ԲՀԿ-ն 18-ը: Քաղաքական մյուս ուժերի  ձայները 5 տոկոսի սահմանագիծը չէին հատի, իսկ քվեների ամենամեծ մասը բաժին կհասներ «Ոչ մեկին»։ «Գելափի» հարցման մասնակիցների 18 տոկոսը որևէ կուսակցության նախապատվություն չի տվել, իսկ 13 տոկոսը դժվարացել է կամ չի ցանկացել  պատասխանել:   Գելափի հարցման մասնակիցները կարծում են, որ ամենաընդդիմադիր քաղաքական ուժն այսօր «Նոր Հայաստանն» է, հետո «Քաղաքացիական պայմանագիրը», ապա՝ Հայ ազգային կոնգրեսը: Գործիչներին նույնպես հարցման մասնակիցները  դասավորում են գրեթե նույն հերթականությամբ. հանրային ընկալումներով ամենաընդդիմադիր գործիչների եռյակն այսպիսի տեսք ունի ՝ Ժիրայր Սեֆիլյան, Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան: «Գելափ Ինթերնեշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունն այսօր ներկայացնում էր հերթական հարցման արդյունքները, որոնք վերաբերում են քաղաքական ուժերի ու գործիչների վարկանիշերին: Ըստ դրանց՝ եթե խորհրդարանական ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, ապա հարցման մասնակիցների 19.5 տոկոսն իր ձայնը կտար ՀՀԿ-ին, 18.4- ը՝ ԲՀԿ-ին: Մյուս կուսակցությունների ձայները, ըստ Գելափի հարցման, չեն անցնում 5 տոկոսի սահմանագիծը: Պատկերն այսպիսին է՝ Դաշնակցություն 3.4%, «Ժառանգություն»  3.0% , «Քաղաքացիական պայմանագիր» 2.4%, մյուսների վարկանիշը 1 տոկոսի սահմանագծում է: Փոխարենը՝ հարցին պատասխանել դժվարացողների կամ չցանկացողների եւ որևէ կուսակցության նախապատվություն չտվողների բաժինը ընդհանուրի մեջ ամենամեծն  է՝ 42 տոկոս: Այս ցուցանիշը, ի դեպ, էականորեն բարելավվել է մայիսի համեմատությամբ։ Այն ժամանակ  նույն հարցին «որևէ կուսկացության չեմ ընտրի» պատասխանել է հարցվածների 41 տոկոսը, իսկ հարցին ընդհանրապես պատասխանել չի ցանկացել հարցվածների 28 տոկոսը: Երկրի տնտեսական վիճակը վատ է գնահատում հարցվածների 36, իսկ շատ վատ՝33 տոկոսը: Ի տարբերություն երկրի՝ հարվածներն իրենց ու իրենց ընտանիքների նյութական, սոցիալական վիճակն այդքան ծայրահեղ չեն գնահատում: Վիճակը միջին է գնահատում հարցվածների մեծ մասը ՝ 63.8%,  վատ՝12.2%, լավ 15.7%-ը, շատ լավ 1.8%-ը:  40 տոկոսն ասում է, որ իր ընտանիքի սոցիալական վիճակը նախորդ տարվա համեմատությամբ նույնն է մնացել, լավացել է 27 տոկոսի, վատացել 10 տոկոսի վիճակը: «Գելափը» չի շրջանցել նաև նոր վարչապետի ու կառավարության թեման։ Վարչապետիւ պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը հարցվածների 57.2%-ը լիովին դրական, իսկ 29.%-ը  համարյա դրական  է գնահատում: Ընդհանուրի մեջ  դրական է փաստորեն հարցվածների 86%-ի վերաբերմունքը: Այս 2 ամիսների ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը նույնպես հացվածների ճնշող մեծամասնությունը՝ 85 տոկոսը, դրական է գնահատում: Եվ վերջապես՝ հարցվածների 44 տոկոսը կարծում է, որ նոր կառավարությունը շոշափելի քայլեր իրականացնելով ունակ կլինի բարելավել ՀՀ տնտեսության վիճակը, 24 տոկոսը թերահավատ է, 15 տոկոսը դժվարանում է պատասխանել:

Այս տարվա վերջին քառօրյայի «կարեւոր» եւ «կարեւորագույն» հարցերը

Այսօր մեկնարկել է ԱԺ այս տարվա վերջին հերթական քառօրյան: Այն թերեւս նաեւ վերջին լիարժեք աշխատանքն է՝ նոր խորհրդարան ձեւավորելուց առաջ: Պատգամավորներից շատերն արդեն այսօր չեն թաքցնում, որ փետրվարին զբաղված են լինելու քարոզարշավով եւ դժվար թե ակտիվորեն մասնակցեն այս գումարման խորհրդարանի վերջին նստաշրջանի աշխատանքներին:   2017 թվականի ապրիլյան ընտրություններից առաջ վերջին լիարժեք նստաշրջանի վերջին քառօրյայի մեկնարկին պատգամավորներից շատերը փորձեցին ուշադրություն հրավիրել, իրենց կարծիքով, կարեւորագույն հարցի վրա: Ստացվեց այնպես, որ շատերի կարծիքով դա վարկերի խնդիրն է: Արմավիրի մարզում ունեցած հանդիպումներից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը համոզվել է՝  գյուղացիական վարկերի հարցը համարժեք է անվտանգության խնդիրներին, քանզի <<վարկային փոսը>> սպառնում է բոլորին: Նման սպառնալիքներով խնդիրներ ունեն նաեւ <<Աշտարակ կաթ>> ընկերությունում ծավալվող <<դրամատիկ>> իրադարձություններից տուժող աշխատակիցները՝ իր հերթին ահազանգում է Նիկոլ Փաշինյանը: Պատկերն ամբողջացրեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ առաջարկելով ԱԺ օրակարգ բերել «Ժողովրդի ապստամբության իրավունքի վերաբերյալ» իր հեղինակած հայտարարությունը: Հիմնավորման մեջ հիշեցրեց, որ դժգոհելու տեղ ունենք այսօր գրեթե բոլորս: Հստակ պատասխանի արժանացավ թերեւս Զարուհի Փոստանջյանի առաջարկը: Դրվեց քվեարկության եւ մերժվեց, թեեւ նույնիսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կողմ քվեարկեց ապստամբության իրավունքի հարցը օրակարգ ներառելուն։ Հետո պարվեց՝ շփոթվել էր: Քվեարկության պատկերն ուղղվեց փոխնախագահների միջամտությամբ: Մնացած դեպքերում հստակեցվեց՝ կառավարությունն իհարկե տեղյակ է թե գյուղացիական վարկերից, թե բարձրացված մյուս խնդիրներից: Հետեւում է, մտահոգվում, բայց լսումներ կազմակերպելու համար Գալուստ Սահակյանը պատգամավորներին խորհուրդ տվեց հույսը դնել սեփական իրավունքների վրա՝ ուզում են՝ թող կազմակերպեն: Սրանք կարեւորագույն հարցերի մասին։ Իսկ այս քառօրյայի կարեւոր հարցը թերեւս հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման շարունակությունն է: Պատգամավորների առաջարկություններով համալրված փաստաթուղթը վերջնական քննարկման է ներկայացվել: Հարցին խորհրդարանը հավանաբար կանդրադառնա արդեն վաղը: Իսկ այսօրվա ընթացիկ հարցերն առնչվում էին  քրեական դատավարությանը, տեղական տուրքերին ու վճարներին, ինչպես նաեւ բանակում ծառայելու կարգին: Այս հարցում ունեցած թերություններից մեկը կառավարությունը փորձում է շտկել <<Զինվորական ծառայություն անցնելու մասին>> օրենքում արվող  փոփոխություններով եւ լրացումներով: «Երբ պայմանագիր է կնքվում, որ որպես կուրսանտներ սովորեն ռազմաբժշկական ֆակուլտետում, ծախսերի փոխհատուցումն իր վրա է վերցնում ՊՆ-ն: Ունենք դեպքեր՝ 2011-ին 3, 2012-ին 3, 2014-ին 4, 2015-ին 4, այս տարի դեռ մեկը, որ տվյալ ֆակուլտետի ուսանողներն ավարտում են բակալավրիատը, այնուհետեւ երկու տարի մագիստրատուրան, որից հետո, գործող կարգի համաձայն, նրանց շնորհվում է լեյտենանտի կոչում եւ ինտերնատուրա ընդունվելուց քննությունները չեն հանձնում տարբեր պատճառով: Ստացվում է կազուսային իրավիճակ, երբ որպես մասնագետ նա կարող է աշխատել միայն ինտերնատուրան ավարտելուց հետո, մյուս կողմից՝ նա արդեն լեյտենանտ է: Նրան չես կարողանում որպես շարքային զորակոչես, եւ նրան չես կարող զորակոչես որպես լեյտենանտ, որ բժիշկ ծառայի»,- խնդիրն է ներկայացնում պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը։ Այս խնդիրը լուծելու համար գտնվել է տարբերակ: Սահմանվում է, որ լեյտենանտ զինվորական կոչումը կուրսանտին կշնորհվի միայն ինտերնատուրան ավարտելուց հետո: Մեկ այլ փոփոխությունը վերաբերում է  հետեւյալ իրավիճակին, երբ կուրսանտն ավարտում է եւ հետագա 10 տարիներին ինքնակամ հրաժարվում ծառայությունից: Այս դեպքում առաջարկվում է, որ կուրսանտները պարտավորվեն փոխհատուցել չծառայած տարիների ծախսերը: Յուրաքանչյուր չծառայած տարվա համար սահմանվել է մոտավորապես 1 միլիոն դրամի կարգի փոխհատուցում կամ տուգանք:

«1000 դրամների» նախագիծը՝ կրկին խորհրդարանում

Մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին աջակցելու նպատակով հիմնադրամ ստեղծելու մասին վիճահարույց օրինագիծն այսօր կրկին Աժ օրակարգում էր: Հիշեցնենք՝ ընդամենը օրեր առաջ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Չնայած պաշտպանության նախարարը քվեարկությունից առաջ նախագիծը քննադատողներին խնդրել էր «դեմ» կոճակի փոխարեն նախընտրել ձեռնպահը կամ գոնե չքվեարկել, բայց առաջին քվեարկության ժամանակ նիստին ներկա 110 պատգամավորներից 102-ը կողմ քվեարկեցին, դեմ՝  3-ը։  Օրինագծին դեմ քվեարկեցին Զարուհի Փոստանջյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը։ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նախարարն այսօր կրկին հորդորել է ընդդիմախոսներին՝ «դեմ» կոճակի փոխարեն ընտրել այլընտրանքային տարբերակները:   4.5 միլիարդ դրամ. սա ակնկալվող գումարի այն չափն է, որը նախատեսվում է հավաքագրել այսպես կոչված «1000 դրամների» նախագծի պարտադիր գանձումների միջոցով: Մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին աջակցելու նպատակով ստեղծվող հիմնադրամի հարցի քննարկումը երկրորդ ընթերցմամբ կրկին թեժ մթնոլորտում էր ընթանում: Ընդդիմախոսները ներկայացնում էին տարբեր պատճառաբանություններ: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը թեեւ նորմալ է ընդունում ցանկացած քննադատություն, բայց միեւնույնն է՝ անդրդվելի է օրենսդրական իր առաջին նախաձեռնությունն անցկացնելու հարցում: Նախարարը տեղեկացրեց, որ հատուցման հիմնադրամի կողմից շահութահարկ չի վճարվելու, հիմնադրամը նաեւ ազատվելու է օրենքով սահմանված բոլոր տեսակի պետական տուրքերի վճարներից։ Նախարարի խոսքով՝ հատուցման հիմնադրամի վրա չի կարող տարածվել բռնագանձում, կիրառվել արգելանք կամ որեւէ այլ սահմանափակում: Պատգամավոր Գուրգեն Արսենյանը եզրակացրեց՝ «ստեղծվում է պետություն՝ պետության մեջ»: Թեեւ հիմնադրամը շահույթ հետապնդող կազմակերպություն չէ, բայց օրինակ՝ կարող է թողարկել պարտատոմսեր եւ դրանից ստանալ շահույթ: Եվ նույնիսկ այս դեպքում օրենքը հետադարձ ուժ չունի: Կիրառվելու է 2017 թվականի հունվարի 28-ից հետո առաջացած խնդիրների վրա: Սա այն դեպքում, երբ Դանիելը դեռ սպասում է, օրինակ բերեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նախարար Վիգեն Սարգսյանը խոստովանեց՝ նախորդ դեպքերի ժամանակ վիրավորների հարցը միեւնույնն է պահելու են ուշադրության կենտրոնում: Պատգամավորներից շատերը պնդում են՝ քննարկվող նախագիծը պարզապես հասարակության վերաբերմունքն է հերոսի հանդեպ: Սրանով են բացատրում «կողմ» քվեարկելու որոշումը: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նաեւ կարեւորում է խնդրի ինստիտուցիոնալ լուծումը՝ անվերջ ակցիաների եւ դրամահավաքների միջոցով պահի լուծումների փոխարեն: «Հերոսին հարգելը պարտադրանքով եւ օրենքով չէ»,- հակադարձում են մյուս պատգամավորները: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր էլ պատգամավորներին հորդորեց՝ նույնիսկ եթե դեմ են, եթե քննադատում են, ամեն դեպքում չնախընտրեն «դեմ» կոճակը: Խորհուրդ տվեց՝ կարող են չքվեարկել կամ «ձեռնպահ» քվեարկել, քանի որ նախագիծը խոսում է մեր միասնականության մասին եւ նախարարն անգամ կասկած չունի, որ այս քննարկումներին միայն Հայաստանում չէ, որ հետեւում են: Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց 102-ը կողմ, 3 դեմ քվեարկությամբ: Դեմ էին քվեարկել Զարուհի Փոստանջյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը։ Երկրորդ ընթերցմամբ քվեարկության նախագիծը կդրվի արդեն վաղը կեսօրին:

«Ելք» դաշինքում տեղ կգտնի Փոստանջյանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշմանը դեմ Զարուհի Փոստանջյանը, ամենայն հավանականությամբ, տեղ կգտնի «Ելք» դաշինքում:

Կոշտ եւ կտրուկ պատասխանները հակառակորդին ստիպելու են լռել.պատգամավոր

Այսօր հայ-ադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից սանձազերծված սադրանքը հստակ արձագանք պետք է ստանա միջազգային հանրության կողմից: Իրավիճակին այսօր արձագանքել են ԱԺ պատգամավորները՝ պնդելով՝ չպետք է կրկնվի ապրիլյան քառօրյա պատերազմի վիճակը, երբ հայկական կողմը որդեգրել էր պաշտպանողական կեցվածք: Բացի այդ՝ միջազգային ասպարեզում Հայաստանը պետք է հանդես գա պահանջատերի դիրքերով: Ադրբեջանը կորցնում է իրականության զգացողությունը եւ արդեն խախտում է միջազգային բոլոր հնարավոր պայմանավորվածությունները: Փաստն այն է, որ միջազգային կառույցների անդամ մի երկիր հարձակվում է նույն կառույցների մեկ այլ անդամ երկրի վրա: Հայաստանի պատասխանը պետք է լինի աղմկոտ, պահանջատեր, իսկ միջազգային հանրությունն այս դեպքում ըմբռնումով պետք է մոտենա՝ պնդում են խորհրդարանական դիվանագիտության մասնակիցները: Հանրապետական խմբակցությունից պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հարկ է համարում հիշեցնել ապրիլյան պատերազմից հետո գերագույն գլխավոր հրամանատարի հայտարարությունը: Կոշտ եւ կտրուկ պատասխանները հակառակորդին ստիպելու են լռել՝ համոզված է պատգամավորը՝ հիշեցնելով պատմությունը՝ ցանկացած ռազմական գործողություններից հետո ադրբեջանական կողմը ստիպված է միջնորդներ գտնել՝ հայկական կողմի առաջխաղացումը կանխելու համար: Լռության պատը պետք է ճեղքել՝ իր հերթին պնդում է «Ժառանգություն» խմբակցությունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Հայկական կողմից նկատում է ոչ բավարար ակտիվություն՝ ահազանգերի եւ աղմուկի առումով, միջազգային հանրության կողմից՝ ոչ բավարար արձագանք: Պատգամավորը պնդում է՝ Հայաստանը չպետք է միայն աղմկի, պետք է պահանջատեր լինի: ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը չի փորձում կանխատեսել, թե ինչ զարգացումներ տեղի կունենան, նաեւ չի փորձում հերթականություն սահմանել՝ առաջնային կարեւոր քայլերի համար՝ այդ գործը թողնում է արտաքին քաղաքական գերատեսչությանը: Ասում է՝ խորհրդարանական դիվանագիտությունը հստակ իր անելիքը գիտի: Ի դեպ, այս առումով հետաքրքրական է, որ անվտանգության համակարգը, որում ներգրավված է Հայաստանը՝ դեռ հոկտեմբերից գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է ընտրվեր եւ կառույցը ռոտացիոն կարգով ղեկավարեր մեր պետության ներկայացուցիչը: Դա տեղի չի ունենում ՀԱՊԿ անդամ մյուս երկրների պատճառով: Տարբեր հիմնավորումներով ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստան չժամանեցին նաեւ ԵԱՏՄ հերթական միջոցառման մասնակից պետությունների վարչապետերը: Վերլուծաբանների գնահատականների համաձայն՝ դա քայլ է նաեւ Ադրբեջանին չնեղացնելու համար: Այս ամենին, նաեւ «Ռադիոլուր»-ի հարցին՝ հանրապետական խմբակցությունից պատգամավոր Մկրտիչ Մինասյանը պատասխանում է հակիրճ՝ «Կապրենք՝ կտեսնենք»:

Զարուհի Փոստանջյանը ցանկության դեպքում կարող է դառնալ նորաստեղծ դաշինքի ցուցակի առաջին կին թեկնածուն

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, եթե Փոստանջյանը դեմ է, բայց ցանկանում է մասնակցել դաշինքային պայքարին, իրենք կհարգեն նրա որոշումը:

Քաղաքական ինտրիգները մոտենում են հանգուցալուծման

Երեք օրից ավարտվում է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի սահմանած ժամկետը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների, դաշինքների փաստաթղթերն ընդունելու համար: 8-րդ օրն է՝ որեւէ քաղաքական ուժ դեռեւս չի դիմել ԿԸՀ: Ապագա խորհրդարանում հայտնվելու հավակնություններ ունեցող գործիչները, սակայն, համոզված են՝ ժամկետը կբավարարի եւ նրանք կհասցնեն գրանցվել, թեեւ որեւէ մեկը դեռ չի հայտարարում, որ լուծված են կազմակերպչական բոլոր խնդիրները:   Ոչ թե բովանդակային քննարկումներ, այլ բացառապես հավանական ցուցակներում հավանական տեղի համար պայքար: Մոտավորապես այս վիճակն է այսօր քաղաքական դաշտի այն հատվածում, ովքեր մտադրվել են մասնակցել խորհրդարանական ընտրությունների: Այսօր հենց «ցուցակային» խնդիրներն են առաջացրել հիմնական ինտրիգները, միացում-բաժանումներն ու անակնկալ այլ որոշումները, թե որ գործիչը որ դաշինքում կամ կուսակցությունում կհայտնվի: Հանրապետական կուսակցությունից գործող պատգամավոր Արտակ Դավթյանը չի թաքցնում, որ ցուցակների հետ կապված խնդիրը «կուլմինացիոն կետին են» հասել: Առանձնապես անակնկալներ այս կուսակցությունն ընտրողների համար չի պատրաստում՝ առաջադրվող թեկնածուների առումով: Համենայնդեպս հանրապետականների տարածքային կամ ինչպես ընդունված է ասել «ռեյտինգային» ցուցակում ընտրողը կրկին կհանդիպի այնպիսի գործիչների, ովքեր անցնող խորհրդարանում աչքի են ընկել ոչ թե օրինաստեղծ, այլ ավելի շատ անկանխատեսելի վարքագծային շեղումներով: Անցյալում մութ պատմություններ ունեցող գործիչներին ցուցակում ընդգրկելը հանրապետական գործիչ Արտակ Դավթյանը նորմալ է համարում շատ անսպասելի հիմնավորումով: «Եվ հանրապետականի եւ մնացած ուժերի տարածքային ցուցակները լինելու են այնպիսին, ինչպիսին այսօր մեր հանրությունն է: Կոնկրետ այդ ցուցակներում մենք կտեսնենք եւ հեղինակությունների, եւ մանկավարժների, նաեւ գործարար աշխարհի ներկայացուցիչների: մեր հանրության բոլոր շերտերն այդտեղ ներկայացված կլինեն: Տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների կոնկրետ այս պահի առաքելությունն է՝ աշխատեղ ընտրողների հետ եւ առավելագույն ձայներ ապահովեն այն քաղաքական ուժին, որը ներկայացնում են»: Այս պահի դրությամբ ցուցակային որոշակի հստակություն կա «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում: Այս ուժն ընտրությունների է գնում առանձին իր ցուցակով, իսկ գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ կհանձնեն, հավանաբար փետրվարի 15-ին կամ 16-ին՝ ասում է կուսակցության մամուլի խոսնակ Սոնա Մինասյանը: Այս քաղաքական ուժի համամասնական ցուցակը բաղկացած է լինելու 100-ից 110 հոգուց: Ցուցակը գլխավորելու է կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, իսկ առաջին կին թեկնածուն՝ Անահիտ Բախշյանն է: Այստեղ ինտրիգը պահպանվում է մեկ այլ հարցում՝ արդյո՞ք այս ցուցակով կառաջադրվի այս պահին ՀԱԿ խմբակցության անդամ, պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նախապես որոշված էր, որ նա է գլխավորելու «Ազատ Դեմոկրատների» ցուցակը, եւ ահա արդեն այսօր հայտարարվեց առաջին տեղի համար հստակ որոշման մասին: Ինչպես կլուծվի այս խնդիրը ու վերջնական ինչ որոշում կկայացվի, հավանաբար, կորոշվի այսօր երեկոյան: «Ռեյտինգային» ցուցակի առումով «Ազատ դեմոկրատները» դեռ չեն կողմնորոշվել: Պատվիրել էին  սոցհարցում եւ արդյունքները ստացել են նախատեսվածից ավելի ուշ, ուստի դեռ պետք է կողմնորոշվեն, թե որ գործիչը որ ընտրատարածքում ունի ավելի լայն հեղինակություն ընտրողների մոտ եւ համապատասխան ներուժ՝ մրցակիցների դեմ պայքարելու համար: «Ցուցակային» հստակեցումները «Ելք» դաշինքում նախատեսվում են վաղը: Լրագրողների ներկայությամբ է որոշվելու, թե այս դաշինքի համամասնական ցուցակի առաջին տեղերն ինչպես են բաշխվելու: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը փակագծերը չի բացում, թե ինչպես է կայացվելու որոշումը, բայց հստակեցնում է՝ «վիճակահանություն չի կազմակերպվելու»: Ալեն Սիմոնյանն, ի դեպ՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Կենտրոն համայնքում եւ չի բացառում, որ մրցակցի կուսակից Նիկոլ Փաշինյանի հետ: Ի դեպ, «Ելք» դաշինքի անդամ կարող էր լինել նաեւ «Ժառանգությունը»: Բայց այս կուսակցությունն, ինչպես հայտնի է զուգահեռ բանակցությունների արդյունքում ի վերջո ընտրեց Օսկանյան-Օհանյան դաշինքը: Պատճառների մասին Ալեն Սիմոնյանը չէ, որ պետք է խոսի: Բայց նա գիտի, թե բանակցությունները հիմնականում ինչի շուրջ էին պտտվում: «Հարց է եղել, ցանկություն է եղել տեղերի հետ կապված՝ առավելություն ունենալ եւ այլն, մենք ասել ենք, որ հավասար սկզբունքով է լինելու դա: Բայց այդ տարբերակը չի բավարարել ըստ էության «Ժառանգության» կուսակցությանը եւ երեկվա որոշումից հետո ինձ համար, ներեցեք, բայց «Ժառանգություն» կուսակցությունը միայն Զարուհի Փոստանջյանն է»: Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ «Ելք» դաշինքն իր համամասնական ցուցակում տեղ առաջարկի, ըստ էության, «Ժառանգությունից» դուրս մնացած Զարուհի Փոստանջյանին: Վերջին օրերի զարգացումներին ի պատասխան Զարուհի Փոստանջյանը, ինչպես ասում են «թայմ աութ» է վերցրել եւ մինչեւ առաջիկայում հրավիրվելիք ասուլիսը հրաժարվում է բոլոր տեսակի հարցազրույցներից: Կատարվածի առնչությամբ ասելիքը կփոխանցի մի քանի օրից: «Ռադիոլուրի» հետ պարզապես զրույցում ասաց՝ որոշում է կայացրել չմասնակցել առաջիկա նախընտրական գործընթացներին:

Հայտնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը. Զարուհի Փոստանջյանը

«Ժառանգություն» կուսակցության անդամ, նույնանուն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լքեց «Ժառանգություն» կուսակցությունը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

TOP 10. Ազգային ժողովի ամենա- ները

5 քառօրյա, 5 արտահերթ նիստ, 2 արտահերթ նստաշրջան,  ընդունված 100-ից ավելի  օրինագիծ, վավերացված մի քանի տասնյակ համաձայնագիր. այսպիսին է Ազգային ժողովի նախավերջին՝ 10-րդ  նստաշրջանի թվային պատկերը: Իսկ ինչ են ասում թվերը պատգամավորների քվեարկությունների, բացակայությունների և օրենսդրական ակտիվության մասին: Այս ցուցանիշներն ամեն նստաշրջանից հետո ամփոփում ու ներկայացնում է parliamentmonitoring.am-ը:  Եվ այսպես, ովքեր են այս նստաշրջանի ամենա-ները։   ԱԺ 10 րդ նստաշրջանը չխախտեց նախորդների ընթացքում ձևավորված ավանդույթը և բացակայությունների մասով արձանագրեց նույն պատկերը. նստաշրջանի ամենաշատ բացակայած պատգամավորը կրկին ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Նա այս  անգամ ևս գրանցել է 100 տոկոսանոց արդյունք՝ 149 բացակայություն 149 քվեարկությունից: Ի տարբերություն նախորդ նստաշրջանների՝ բացակայությունների ռեկորդն այլևս միայն Ծառուկյանինը չէ: Նրա հետ նույն արդյունքը՝  149 բացակայություն 149 քվեարկությունից, գրանցել է նաև հանրապետական Աշոտ Աղաբաբյանը:  Մրցակցությունն այս անգամ թեժացրել է նաև ԲՀԿ խմբակցության անդամ, բայց «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը: Նա, ի տարբերություն առաջատարների, 149 քվեարկություններից 1-ին մասնակցել է: *** Կողմ, դեմ թե ձեռնպահ. այս ընտրությունը քննարկված մոտ 160 օրենքների դեպքում պատգամավորները կատարել են տարբեր կերպ, տարբեր հիմնավորումներով առաջնորդվելով:   Զարուհի Փոստանջյան, Նիկոլ Փաշինյան, Թևան Պողոսյան. սա նստաշրջանի ընթացքում ամենաշատ դեմ քվեարկած պատգամավորների եռյակն է:  Նրանք երեքն էլ  թեև նստաշրջանի ընթացքում ավելի շատ կողմ են քվեարկել , քան դեմ, բայց  արձանագրել են  դեմ քվեարկությունների ամենաբարձր  ցուցանիշը: 10-րդ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել 31 օրինագծի, կողմ՝ 51-ին: Ամբողջ  գումարման ընթացքում նա դեմ է քվեարկել 402 անգամ: Դե իսկ կողմ քվեարկությունների մենաշնորհը այս գումարման խորհրդարանում հանրապետական խմբակցությանն է: Բոլոր նստաշրջանների և նաև վերջինի ընթացքում ՀՀԿ- ի քվեարկությունների ավելի քան 90 տոկոսը կողմ է: Հանրապետականները  դեմ են քվեարկում միայն ընդդիմության նախաձեռնություններին: Իսկ այդպիսիք այս նստաշրջանի ընթացքում չեն եղել: 100 տոկոսանոց կողմ ցուցանիշ արձանագրել է 4 հանրապետական՝ 149 կողմ 149 քվեարկության ժամանակ, ՀՀԿ-ում շատ են նաև այս ցուցանիշից մեկով պակաս արդյունք գրանցած պատգամավորները: Նրանցից մեկը Կարինե Աճեմյանն է: «Ես այն պատգամավորներից եմ, որ միշտ հիմնավորել եմ իմ քվեարկությունները:  Չի լինում այնպես, որ դեմ լինեմ, բայց կողմ քվեարկեմ, բոլոր օրենքները կարդում եմ, ինձ համար մութ անկյուններ չկան, նաև կարգապահ կուսակցական եմ»,- ասում է։ *** 10-րդ նստաշրջանում փոխվել է ակտիվ պատգամավորների եռյակը: Ամենաշատ հարցերը տվել ու ելույթներն ունեցել է ԲՀԿ-ական Միքայել  Մելքումյանը: Երկրորդը Խոսրով Հարությունյանն է, երրորդը Թևան Պողոսյանն է:  Նախորդ նստաշրջանում հիշեցնեմ, եռյակն ամբողջությամբ ՕԵԿ-ական էր: Հարցին, թե ինչու են  պակասեցրել ակտիվությունը, խմբակցությունում հստակ պատասխան չունեն: Մհեր Շահգելդյանն ասում է՝ անկախ արդյունքներից, ՕԵԿ-ը միշտ էլ ակտիվ է եղել: «ՕԵԿ-ը միշտ եղել է ակտիվ, առաջին իսկ օրվանից թե ընդդիմության մեջ, թե իշխանության: Աբսուրդ է ակտիվության համար քննադատության առարկա դառնալ: Սովորական խորհրդարանական ակտիվություն է»: *** ՕԵԿ 5 հոգանոց խմբակցության, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի ակտիվությունը ոչ մի կերպ չի վարակել խորհրդարանի այն հատվածին, որը չի սիրում մասնակցել օրենսդրական քննարկումներին: Լուռ պատգամավորների թիվը 5-րդ գումարման խորհրդարանում համարյա չի փոխվում: 10-րդ նստաշրջանում այն 55 է: Այդքան պատգամավոր  ամբիոնին կամ խոսափողին չի մոտեցել:  

Քաղաքական ուժերը դեռ բանակցում են, թեեւ ժամկետները սուղ են

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցություններն ու դաշինքները գրանցման համար պահանջվող փաստաթղթերը վերջնական տեսքի բերելու համար ընդամենը  1 ամիս  ժամանակ ունեն: ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն՝ դրանք պետք է ներկայացվեն  փետրվարի 6-ից 16-ն ընկած ժամանակահատվածում: Այսինքն՝  մինչ այդ քաղաքական ուժերը պետք է հստակեցնեն՝ միայնա՞կ են մասնակցում ընտրություններին, թե՞ դաշինքով:   Չնայած ժամկետները սուղ են, բայց որոշումները դեռ վերջնական չեն: Հատկապես ընդդիմադիր դաշտում հնարավոր դաշնակիցների փնտրտուքը շարունակվում է : Առաջին և առայժմ միակ դաշինքը, որը պաշտոնապես հայտարարել է իր մուտքը քաղաքական դաշտ,  ընդդիմադիր երեք ուժերի՝ Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստանի», Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական համաձայնագրի» և Արամ Սարգսյանի  «Հանրապետության» միավորումն է: Եռակողմ դաշինքը, որին հիմնադիրները «Ելք» անվանումն են տվել, պատրաստվում է միասնական ցուցակով մասնակցել ընտրություններին, ավելին՝ հետագայում էլ մտածել մեկ կուսակցություն դառնալու մասին: Հենց դրանով էլ, Էդմոն Մարուքյանի կարծիքով,  «Ելքը» տարբերվելու է նախորդ բոլոր դաշինքներից: «Մենք 1, 2 կամ 3 մանդատ վերարտադրելու խնդիր չենք դնում, ուզում ենք ավելի մեծ թիմով լինենք գալիք խորհրդարանում: Դրա համար խոսում ենք հետագայում մեկ կուսկացություն դառնալու մասին: Ոչ թե հեշտ , այլ  բարդ ճանապարհն ենք ընտրել»: «Ելքը» առայժմ միակ կառուցողական նախաձեռնությունն է քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում: Մյուսները դեռ բանակցում են կամ  սպասում հանգուցալուծումների: Օրինակ «Բարգավաճ Հայաստանում» դեռ պատասխան չի ստացել Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու  հարցը: Խոստումը, սակայն, հնչել է դեռևս դեկտեմբերին խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կողմից: «Ես վստահեցնում եմ, որ ոչ շատ ուշ, առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանն իր մասնակցության ձևի , ֆորմատի մասին  բաց և հրապարակային կտեղեկացնի»: Գագիկ Ծառուկյանի  հայտարարությունը սակայն դեռ ուշանում է և սպասման մեջ է պահում ոչ միայն «Բարգավաճ Հայաստանի», այլ նաև  այլ կուսակցությունների ներկայացուցիչներին: Օրինակ, ԲՀԿ-ից առանձնացած «Համախմբումը» տարեվերջին չէր բացառում Ծառուկյանի վերադարձի դեպքում միավորման ինչ-որ   ձևաչափ ունենալ, այսօր խուսափում է հնարավոր դաշնակիցների  անուններ նշել: Ի դեպ, երեկ տեղի է ունեցել «Համախմբում» կուսակցության վարչության հերթական նիստը: Ըստ տարածված  հաղորդագրության՝  վարչությունը բավարար է գնահատել այլ քաղաքական ուժերի հետ ընթացող նախնական քննարկումները: Միաժամանակ, որոշում է կայացվել ավելի ինտենսիվ դարձնել դրանք՝ վերջնական որոշումների հանգելու նպատակով: Վարչությունը նաեւ որոշում է կայացրել ստեղծել բանակցող խումբ, որի անդամներից մեկն էլ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանն է: ՀԱԿ-ը նույնպես հայտարարել էր բանակցությունների մասին,  արդյունքների մասին դեռ չի  հայտարարում: Բանակցությունների մեջ են  նաև «Ազատ դեմոկրատներն» ու ՀՀՇ-ն: Այստեղ նույնպես արդյունքները խոտանում են շուտով բարձրաձայնել : Շատ ավելի անորոշ է իրավիճակը «Ժառանգությունում»:  Կուսակցության առաջնորդը Հայաստանում չէ , իսկ կուսակցության անդամները տարբեր գնահատականներ են հնչեցնում: Օրինակ Ազգային ժողովում այդ կուսակցության միակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ «Ժառանգությունը» միայնակ էլ կարող է մասնակցել ընտրություններին, նույն կուսակցության մյուս փոխնախագահը՝ Արմեն Մարտիրոսյանը, հակառակ կարծիքն ունի:  Բայց մյուս ընդդիմադիրների պես փակագծեր առայժմ չի բացում:   Քաղաքական դաշտի կոալիցիոն հատվածում պատկերը շատ ավելի հստակ է. ՀՀԿ տարբեր գործիչների շուրթերով տարբեր հայտարարել է՝ նախընտրական միավորումներ ստեղծելու կարիք չի տեսնում: Դաշնակցությունը նույնպես, ըստ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի, 90 տոկոսով առաջիկա ընտրություններին կմասնակցի միայնակ:

«Ժառանգություն»-ում տարակարծությունները շարունակվում են. ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ համաձայնություն դեռ չկա

Կուսակցության վարչության անդամ Զարուհի Փոստանջյանը դեմ է ընտրություններին դաշինքով մասնակցելու տարբերակին, մինչդեռ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշում է, որ կուսակցութան ներսում դաշինքով մասնակցելու նախապատվություն կա:

«Ժամանակ». «Ժառանգության» փակ նիստում Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Զարուհի Փոստանջյանին

«Երեկ տեղի ունեցած «Ժառանգություն» կուսակցության վարչության փակ նիստը շատ թեժ է անցել։ Մեզ հասած տեղեկություններով՝ երբ դրվել է հարցը, թե ինչ ձեւաչափով եւ ում հետ համագործակցելով պետք է մասնակցել ընտրություններին՝ Զարուհի Փոստանջյանը միջամտել է եւ Արմեն Մարտիրոսյանին ասել, որ իր ձեռքերն էլ են Մարտի մեկի արյունով թաթախված, եթե համագործակցում է Վարդան Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի հետ։

Դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը. Զարուհի Փոստանջյան

Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Հարգելի «Ժառանգություն» կուսակցության անդամներ, Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից: Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը: Հայտնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը: Միևնույն ժամանակ` բարձր եմ գնահատում շուրջ տասնամյա համատեղ աշխատանքը և միասին անցած ճանապարհը: Հարգանոք` Զարուհի Փոստանջյան 20.02.2017թ.

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը չի հաղթելու. Զարուհի Փոստանջյան

«Ժառանգություն» կուսակցությունը ուներ ծրագիր եւ պետք է այն կյանքի կոչեր, սակայն, այս պահի դրությամբ այդ ծրագրից հեռացողներ են եղել եւ այն կյանքի կոչողներ չկան: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, «Ազատության» հետ զրույցում ասել է«Ժառանգություն» կուսակցության անդամ, նույնանուն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցությունը լքելու իր որոշումը:

Զարուհի Փոստանջյանն այլեւս «ժառանգական» չէ.պատճառը

«Ժառանգություն» կուսակցության ներսում ամիսներ շարունակ ընթացող խմորումներն այսօր հասան կիզակետին: Քաղաքական ուժի ստեղծման ակունքներում կանգնած քաղաքական գործիչներից մեկը, ով ըստ էության ընկալվում էր իբրեւ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի համար վստահելի անձ, այսօր հայտարարեց կուսակցությունը լքելու մասին: Պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համար «վերջին կաթիլը» հանդիսացավ հարազատ կուսակցության դաշինքը նախկին պաշտոնյաների՝ Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի հետ:  

Բոլորն ասում են պետք է ուղղել, բայց չեն ասում թե ինչպես

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նախընտրական գործընթացներին են անդրադարձել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Կիսելով իր տպավորությունները՝ Արամ Մանուկյանը շեշտել է, թե շատ քաղաքական գործիչներ և կուսակցություններ ցանկանում են իշխանություն մտնել ցանկացած գնով և դրանով դաշինքները ձևավորեցին: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար  Արմեն Մարտիրոսյանն այսօրվա ասուլիսում շեշտել է, թե հույս ունի, որ ինչ-որ ժամանակ հետո իրեն բախտ չի վիճակվի հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ բարիկադի մի կողմում լինել: Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ, սակայն, Հայաստանն այնպիսի երկիր է, որտեղ հնարավոր են ամենատարբեր, անգամ աներևակայելի դաշինքներ: Սա հայտարարելով՝ Արմեն Մարտիրոսյանը միաժամանակ մեկնաբանել է «Ժառանգություն»-ից հեռացած Զարուհի Փոստանջյանի հայտարարություն-գնահատականը, թե կուսակցությունը հեռացել է իր սկզբունքներից եւ ուղուց: Ինչպես հայտնի է՝ նախօրեին «Ժառանգությունը» լքելու հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը` հայտնելով, որ կուսակցությունը շեղվել է ծրագրային դրույթներից և որ քաջություն չունեն ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին հանդես գալ սեփական անվամբ: Անդրադառնալով այս փաստին՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե խորին հարգանքով է վերաբերում Զարուհի Փոստանջյանի որոշմանը և միասին անցած քաղաքական ճանապարհին: «Իր դուրս գալը «Ժառանգությունից», իհարկե, ծափողջյուններով չէ, որ կարելի է դիմավորել: Բայց համամիտ չեմ այն տեսակետի հետ, որ արտահայտեց, որ մենք մեր սկզբունքներից, գաղափարախոսությունից հեռացել ենք»: Դա հնարավոր չէ անգամ տեխնիկապես, որովհետև բոլոր այն անձինք, ովքեր հիմնել են «Ժառանգություն» կուսակցությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, կայացրել են այն որպես կուսակցություն, շարունակում են մնալ կուսակցությունում՝ հավելեց բանախոսը: «Կյանք է, հնարավոր է՝ մեր ճանապարհները, էլի խաչաձևվեն: Որեւէ մեկը ակնհայտորեն չէր պատկերացնում սրանից մի քանի տարի առաջ, որ  Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը մի օր կարող են մեկ դաշինքում լինել։ Բայց քաղաքական պայքարը բերում է նրան, որ ինչ-որ ժամանակ անհավանական դաշինքներ են լինում»: Վերջին շրջանում «Ժառանգությունը» լքել էր նաեւ Անահիտ Բախշյանը: Նա արդեն «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակում է: Նախընտրական գործընթացներին այսօր անդրադարձավ նաեւ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա ասաց, որ սկզբում այնպիսի տպավորություն ուներ, թե շատ քաղաքական գործիչներ և կուսակցություններ ցանկանում էին իշխանություն մտնել ցանկացած գնով և այդ սկզբունքով դաշինքները ձևավորեցին: «Այնուհետև հասկացան, որ արհեստական վինիգրետը չի ձգում և սկսեցին թռնել՝ դուրս գալ: Հետո փորձեցին այլ դաշինքներ մտնել: Ես դա գնահատում եմ այս ընտրությունների ամենաբացասական կողմերից մեկը, երբ սկզբունք չկար, կար ընդամենը չոր նպատակ՝ հայտնվել պառլամենտում, որտեղ 60 տոկոսը ոչինչ չի անում: Պատգամավորներ կան, որ եթե ուզում են միացնեն կոճակը, որ խոսեն, չգիտեն այդ կոճակի տեղը: Ամբողջ քաղաքական դաշտը զբաղված է մեյմունությամբ: Մորեխի նման թռնում են տեղից տեղ, միայն թե հայտնվեն այդ աթոռի վրա»: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նաեւ կարծիք հայտնեց, որ նախընտրական այս փուլում բացարձակապես գաղափարական հայտեր չեղան. քաղաքական ուժերը չեն ներկայացնում, թե ինչպիսի՞ զարգացում են պատկերացնում, ի՞նչ ուղղություն են քարոզելու:   Միակը, որ բժշկի կեցվածքով դառը անալգին է առաջարկում քաղաքացիներին, Հայ ազգային կոնգրեսն է՝ իր ներկայացրած քաղաքական ուժի առավելությունը պատկերավորեց Արամ Մանուկյանը: Կարեւորն այդ խնդրի լուծումն է: Մենք նույն կերպ ենք տեսնում դա եւ համագործակցում ենք, այսինքն՝ համագործակցում ենք ոչ թե անձերի հետ, այլ խնդրի շուրջ՝ պարզաբանեց Արմեն Մարտիրոսյանը: Նա այսօր նաեւ հակադարձեց լրագրողների որոշ դիտարկումների՝ շեշտելով, թե Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախկինում միմյանց չեն վիրավորել: Նրա խոսքով՝ պետք չէ շահարկել դա միայն այն պատճառով, որ ժամանակին քաղաքական գործիչները քննադատել են միմյանց: Մինչդեռ հիմա միավորվում են մարդիկ, որոնք ոչ թե քննադատել, այլ բացահայտ վիրավորել են միմյանց: Իսկ այս դեպքում նման բան չի եղել՝ եզրափակեց  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Հրապարակ». Կմնամ՝ իմ վերլուծական կենտրոնում կաշխատեմ. Թևան Պողոսյանը՝ չառաջադրվելու վերաբերյալ

«Ինչպե՞ս եք վերաբերվում Զարուհի Փոստանջյանի՝ «Ժառանգությունից» դուրս գալուն, ժամանակին Դուք էլ իր պատճառով էիք ուզում վայր դնել մանդատը՝ հարցրինք ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանին։

Համագումարը կորոշի, թե ինչպես է այդ կառույցը ձևավորվելու և կընտրի, թե ով կլինի նախագահ. Զարուհի Փոստանջյան

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց նոր քաղաքական պլատֆորմ ստեղծելու նախաձեռնությունը և նշեց, որ մասնակցելու են բոլոր քաղաքական գործընթացներին և այդ նախաձեռնությունը կդառնա կուսակցություն:

«Երկիր ծիրանի»-ի առաջարկը

«Հրապարակ»-ը գրում է. Երեկ Զարուհի Փոստանջյանի նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել ընտրողներին ուղղված կոչով, որտեղ առաջարկել է «Չքվեարկել՝

Զարուհի Փոստանջյանը կհայտարարի նոր քաղաքական պլատֆորմի մասին

«Ժառանգություն» կուսակցությունից դուրս եկած, Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ առաջիկայում հրավիրելու է համագումար՝ նոր քաղաքական պլատֆորմի մասին հայտարարելու համար: Մի խումբ քաղաքացիների հետ նախաձեռնում ենք քաղաքական պլատֆորմ, որը պետք է միտված լինի ողջ հայության համախմբմանը և քաղաքական իրավունքների իրացմանը՝ նախաձեռնության առանցքային նպատակները պարզաբանել է Զարուհի Փոստանջյանը: «Ժառանգություն»-ից հեռացած Զարուհի Փոստանջյանն այսօր հայտարարեց, որ քաղաքական նոր պլատֆորմ է ստեղծում եւ այդ նախաձեռնությունը հետագայում կուսակցության վերածելու նպատակ ունի: Նոր պլատֆորմի հիմնադիր համագումարը տեղի կունենա մարտի 15-ին: Առանցքային նպատակն այն է, որ աշխարհով մեկ սփռված հայությունն իրավունք եւ անմիջական մասնակցություն ունենա Հայաստանի քաղաքական կյանքում: Նոր քաղաքական ուժը կպայքարի, որ այդ նպատակով ամբողջ հայությունն ունենա ընտրելու եւ ընտրվելու իրավունք՝ հայտնեց Փոստանջյանը: «Ես դա ավելի եմ կարեւորում, քան ցանկացած ներդրում գումարային տեսքով: Նրանց ներդրումը որպես քաղաքացի ու քաղաքական գործիչ ավելի արդյունավետ կլինի: Մենք խնդիր ունենք մարդկային կապիտալի՝ մարդու կարողության հետ կապված: Այստեղ է նաեւ մեր բանալին եւ մեր խնդիրը: Այս խնդրին է միտված մեր այս նոր նախաձեռնությունը եւ նոր քաղաքական ուժի նախաձեռնությունը»: Զարուհի Փոստանջյանը նաեւ հայտարարեց, որ նոր կուսակցությունը ֆինանսավորվելու է սփյուռքի հայրենակիցների միջոցներով՝ ներգրավելով նրանց նաեւ հայաստանյան զարգացումներում: Ըստ Փոստանջյանի, այդ առումով բաց կա անցած 25 տարիներին, եւ որեւէ քաղաքական ուժ չի առաջարկել նման բան ու չի լրացրել այն բացերը, որոնք կան. «Շատ է խոսվել այն մասին, թե ինչպես մենք կարող ենք ներգրավել մեր հայրենակիցների կարողությունները Հայաստանի զարգացման հարցում, բայց միեւնույն ժամանակ այդ կարողությունները ներգրավելու համար նրանց չեն տրվում քաղաքական իրավունքներ: Մինչդեռ՝ քաղաքացիական եւ քաղաքական իրավունքներն են այն հիմքը, որի միջոցով մեր հայրենակիցները ոչ միայն անմասն չեն մնա մեր քաղաքական կյանքին, այլեւ ներդրումներ կկատարեն Հայաստանի Հանրապետությունում եւ կնպաստեն մեր պետության զարգացմանը»: Նախաձեռնության հեղինակի խոսքով՝ ստեղծվելիք պլատֆորմը ներգրավված կլինի բոլոր քաղաքական գործընթացներում, այդ թվում՝ հետընտրական գործընթացներում: «Մարտի տասնհինգին տեղի է ունենալու այս նախաձեռնության առաջին համագումարը, և անվան, ծրագրերի դրույթների վերաբերյալ կտեղեկանաք հենց այդ օրը, նախապես հաղորդագրություն կտարածենք»,-ասաց Փոստանջյանը՝ տեղեկացնելով նաեւ, որ այս պահի դրությամբ նախաձեռնողները «քաղաքական մարդիկ» են: Անուններ, սակայն, Զարուհի Փոստանջյանն այսօր չհրապարակեց:

Շուտով գրասենյակ էլ կունենան

«Հրապարակ»-ը գրում է. Զարուհի Փոստանջյանի եւ նրա համախոհների հիմնած «Երկիր ծիրանի» կուսակցությունը շուտով գրասենյակ կունենա։ Գրասենյակի տարածքն արդեն վարձակալված է, այն գտնվում է Թումանյան-Փարպեցի փողոցների արանքում գտնվող նորակառույց շենքերից մեկում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի ետնամասում, որտեղ մի շարք փաստաբանական գրասենյակներ են գտնվում։

Զարուհի Փոստանջյանը՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին՝ սեփական ցուցակով՝ ասված է կուսակցությանը այսօր տարածած հայտարարության մեջ։ «Շնորհավորում ենք մեր համակիրներին և աշխարհասփյուռ հայությանը` «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջիկա քաղաքական պայքարին իր մասնակցության հայտը ներկայացնելու կապակցությամբ: Մեր նպատակն է համայն հայության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պատասխանատու և պարտավորեցնող պաշտոնը ծառայեցնել ի բարօրություն ժողովրդի: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը  Ժողովի որոշմամբ մասնակցելու է Երևանի ավագանու կազմավորման քաղաքական գործընթացին իր սեփական ցուցակավ, որը գլխավորելու է Զարուհի Փոստանջյանը»,- ասված է հայտարարության մեջ:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել երեք քաղաքական ուժ

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել երեք քաղաքական ուժ: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումների ներկայացման վերջնաժամկետը լրանալու պահին մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը և «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է ապրիլի 9-ին, ժամը 18:00-ին: Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքի ցուցակը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակը՝ Զարուհի Փոստանջյանը: Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2017թ. մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին և կավարտվի մայիսի 12-ին: Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի համամասնական ցուցակների գրանցման գործընթացը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրականացնի 2017թ. ապրիլի 9-14-ը:

Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին 25 թեկնածուների անունները

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակի առաջին 25 թեկնածուների անունները: Կուսակցության ցուցակում, ընդհանուր առմամբ, ներառված է 195 մարդ: Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորելու է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ներկայացնում ենք ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին 25 թեկնածուների անունները: Մյուս թեկնածուների անունները կհրապարակվեն, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կավարտի ցուցակի գրանցման գործընթացը: Տարոն Մարգարյան Սմբատ Լպուտյան Հովիկ Մուսայելյան Աստղիկ Գևորգյան Արա Երնջակյան Մարտին Վարդազարյան Լևոն Իգիթյան Աննա Ասատրյան Երվանդ Երզնկյան Միքայել Պողոսյան Ենոք Ազարյան Նաիրա Նահապետյան Կամո Հովհաննիսյան Գրիգոր Մինասյան Հովհաննես Թոքմաջյան Ռոզա Սիրունյան Միքայել Դովլաթյան Կամո Արեյան Արամ Սուքիասյան Նատալյա Լափաուրի Վահե Նիկոյան Դավիթ Օհանյան Տիգրան Բարսեղյան Լիլիթ Բեգլարյան Սերգեյ Մկրտչյան Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել երեք քաղաքական ուժ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը և  «Ելք» դաշինքը: Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակը` կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, «Ելք» դաշինքի ցուցակը` Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2017թ. մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ:

Ինչու քաղաքային ընտրությունները չեն հետաքրքրում քաղաքական ուժերին

Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի ընդամենը երեք քաղաքական ուժ` Հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը և Զարուհի Փոստանջյանի հիմնադրած ու  շաբաթ օրը գրանցված «Երկիր ծիրանի» կուսակցությունը:  Մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետը  լրացել է երեկ:  Ըստ էության՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցած 9 ուժերից 6-ը որոշել են չմասնակցել քաղաքային իշխնությունների ձևավորմանը և   մեկը մյուսի հետևից հայտարարություններ տարածել ՝ բացատրելով, թե ինչու չեն մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին: Պատճառները տարբեր են, պատկերը գրեթե աննախադեպ: Ինչով են բացատրում իրավիճակը վերլուծաբանները և ինչ ընտրություններ են կանխատեսում նման մեկնարկից հետո: Երևանի ավագանու ընտրություններով քաղաքական ուժերն ակնհայտերոն ոգևորված չեն: Նրանցից միայն 3-ն են  որոշել մանսկացել  քաղաքային իշխանությունների ձևավորմանը: Եթե այս պատկերը  համեմատենք  նախորդ՝ 2013-ին կայացած  ընտրությունների  հետ, ապա շահգրգռվածության անկումը առավել քան ակհյատ է:  2013-ի մայիսի 5-ին  քաղաքային իշխանություններում ներկայացված լինելու համար պայքարում էր  6 կուսակցություն և 1 դաշինք։ Նրանցից ընտրական շեմը հաղհարացեին 3-ը ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու Ժառանգության հիման վրա ստեղծված Բարև Երևանը: Հիմա հավակնորդների ցանկը ոչ միայն կիսով չափ կրճատվել է, այլև փոխել են մասնակիցները: Նախորդ կազմից ըստ էության մնացել է միայն ՀՀԿ-ն,  ավելացել է երկու նոր ուժ՝ «Ելքը»  և  շաբաթ օրը գրանցված «Երկիր ծիրանին»:  Թե ինչու է մասնակիցների կազմն այսքան աղքատիկ, PR տեխնոլոգ Վիգեն Խաչատրյանը պարզ բացատրություն ունի: «Ցանկացած ուժ, որը քաղաքական է, պետք է մասնակցի: Եթե չի մասնակցում, ուրեմն քաղաքական նկրտումներով չի առաջնորդվում»:   Եվ իսկապես մասնակցությունից հրաժարված ուժերը տարբեր պատճառներ են նշել՝   հերթով մեկը մյուսի հետևից տարածած հայտարարություններով: Ամենալակոնիկը ՕՐՕ դաշինքն էր՝ մեկ նախադասությամբ գրել  էր, որ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին:  Ինչու-ի մասին դաշինքը պարզաբանումներ չէր տվել, փոխարենը դա  փորձել էր անել «Հայակական վերածնունդը»: Այս ուժը նույնպես հայտարարություն էր տարածել, որ չի մասնակցի, բայց նաև պատճառներ էր նշել: Հաշվի առնելով վարչական ռեսուրսի, օլիգարխիկ և թաղային խմբավորումների,  ընտրակաշառքի զանգվածային ազդեցությունը ընտրական գործընթացի վրա` ՀՎԿ  վարչությունը որոշում է  կայացրել   չմասնակցել մայիսի 14-ին տեղի ունենալիք ընտրություններն՝ նշված էր հայտարարության մեջ:  Միևնույն ժամանակ, նախկին ՕԵԿ-ը վստահեցրել էր , որ կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է հասարակական-քաղաքական բոլոր գործընթացներին և արտահայտելու է իր հրապարակային  դիրքորոշումը: Այս երկու ուժերը, հիշենք, չեն հաղթահարել խորհրդարանական ընտռրությունների անցողիկ շեմը և  չմասնակցելը նրանց դեպքում թերևս տրամաբանական է.  ցածր արդյունքները թույլ չեն տալիս ընտրական երկորրդ ռաունդի մեջ մտնել: Անտրամաբանակն է այն ուժերի վարքագիծը, որոնք անցել են խորհրդարան, բայց հրաժարվում են Երևանի ավագանու ընտրություններից:  Խոսքը Դաշնակցության և Ծառուկյան դաշինքի մասին է:  վերլուծաբաններն  առաջարկում են  այս դեպքերն առանձին-առանձին դիտարկել, քանի որ տարբեր են պատճառները: «Դաշնակցությունը համարյա բաց տեքստով նշել է, որ իր համար անսպասելի էր ստացած ձայների քանակը: -Անսպասելի շատ, թե անսպասելի քիչ: -Անսպասելի քիչ, թեև ես այդ կարծինքին չեմ»: Ծառուկյան դաշինքը խորհրդարանական ընտրությունների արդյուքնով  երկրորդ տեղն է զբաղեցրել, բայց հրաժարվում է ավագանու ընտրություններին մասնակցելուց: Դաշիքնի առաջնորդն  իր ընտրողներին հորդորում է ըմբռնումով մոտենալ այս որոշմանը, կասկածի տակ չդնել իրենց նվիվածությունը  ու նաև բացատրում է, որ  խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո կարճ ժամանակահատվածում անհնար էր քաղաքի զարգացման լուրջ, հիմնավոր և պատշաճ ծրագիր ներկայացնել: Սա Ծառուկյան դաշինքի բավցատրությունն է, նույն իրավիճակը  Վիգեն Հակոբյանը դիտարկում է այլ կերպ: Վերլուծաբանները չեն ժխտում, որ  ԲՀԿ-ի չմասնակցությունը կարող է նվեր դառնալ  «Ելքին» և «Երկիր ծիրանիին» ՝ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները կոնսոլիդացնելու առումով: Ի դեպ, վերջին ուժին փոքր-ինչ այլ կերպ են դիտարկում: «Փոստանջյանի համար սա պրեզենտացիոն պրեյեկտ է»: Կա նաև մետաղադրամի մյուս կողմը: Քաղտեխնելոգները չեն բացառուըմ, որ Ծառուկյանի դաշինքի բացակայությունը  նոր շանսեր տա նաև իշխանություններին: Ամեն ինչ կախված է հանգամանքից, թե ինչպես կաշխատի ու ինչ արշավ կկարողանա վարել Ելքը: Նախընտրական քարոզչությունը կսկվի ապրիլի 21-ին ու կշարունակվի մինչև մայիսի 12-ը: Մայսիսի 14-ին Երևանում ավագանու ընտրություններ են: ՀՀԿ քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է,  «Ելքինը»՝ Նիկոլ Փաշինյանը, «Երկիր ծիրանիինը»՝ Զարուհի Փոստանջյանը:

Հետաքրքիր իրավիճակ՝ Երևանի ավագանու ընտրություններում

«Ժողովուրդ»-ը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. առաջադրվել է ընդամենը երեք ուժ` ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը և ընդամենը մի քանի օր առաջ պետական գրանցում ստացած «Երկիր ծիրանի» կուսակցությունը, որ ձևավորել է Զարուհի Փոստանջյանը:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի հերթականությունը` քվեաթերթիկում

Ապրիլի 15-ին գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, սահմանվել են Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի հերթական համարները գրանցման պահի դրությամբ անունների այբբենական հերթականությամբ հետևյալ կերպ՝ «Ելք» կուսակցությունների դաշինք, «Երկիր Ծիրանի» կուսակցություն, Հայաստանի Հանրապետական կուսակցություն: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Ելք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցությանը՝ Զարուհի Փոստանջյանը, ՀՀԿ-ինը՝ Տարոն Մարգարյանը:

Եթե Տարոն Մարգարյանն իրեն համարում է սիրված և ընդունված քաղաքապետ, ի՞նչ իմաստ ունի այդքան ենթաշտաբ բացելը

«Ժողովուրդ»- ը գրում է. «Այսօրվանից մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը. հիշեցնենք, որ այս ընտրություններում առաջադրվել է երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, որի ցուցակը գլխավորում է Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքը, որի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է, և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ:

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց

Այսօր՝ ապրիլի 21-ին , ուղիղ կեսգիշերին մեկնարկում է մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որը տեւելու է մինչեւ մայիսի 12-ը՝ ներառյալ։Մայիսի 13-ին լռության օր է լինելու, իսկ 14-ին կայանալու են ընտրությունները։ Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ. ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք»-ինը՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանինը»՝ Զարուհի Փոստանջյանը: Ընտրություններին «Հանրապետական» կուսակցությունը մասնակցում է «Հանուն Երեւանի» կարգախոսով։ Ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժի՝ «Ելք» դաշինքի կարգախոսը հետեւյալն է՝ «Երեւան ջան, ելք կա»: «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը խոստացել է, որ կարգախոսը կհայտնեն այսօր։ Ընտրվելու է 65 հոգանոց ավագանի։ Երեք ուժերի մասնակցության դեպքում անցողիկ շեմ սահմանված չէ։

Երևանցիների մեծամասնությունը կրկին կքվեարկի Տարոն Մարգարյանի օգտին. Gallup- ի հարցման արդյունքները

Քաղաքացիների 63.3 տոկոսը կարծում է, որ Տարոն Մարգարյանը կկարողանա լուծել քաղաքի հիմնախնդիրները, 12.1 տոկոսը նույն հարցում վստահում է Նիկոլ Փաշինյանը, իսկ 4.2 տոկոսը՝ Զարուհի Փոստանջյանին, 8.6 տոկոսը՝ ոչ մեկին:

Երեք ուժերն էլ տեղ կունենան Երեւանի ավագանիում

Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին հանրապետական կուսակցությունը մասնակցում է  «Հանուն Երեւանի», «Ելք» դաշինքը հանդես է գալու «Երեւան ջան, ելք կա» կարգախոսներով: «Երկիր Ծիրանին» առայժմ փակագծերը չի բացում: Կարգախոսը կհայտնեն ապրիլի 21-ին՝ քարոզարշավի  մեկնարկի ժամանակ: Այս ընտրություններում քաղաքական ուժերի մասնակցությունը մեծ չէ եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար կա ընդամենը երեք թեկնածու: ՀՀԿ-ից Տարոն Մարգարյանն է, «Ելք»-ից Նիկոլ Փաշինյանը, «Երկիր Ծիրանի»-ից՝ Զարուհի Փոստանջյանը: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2017թ. մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին: Բայց ընտրությունների մասնակցող գործիչները ակտիվ աշխատում էին նաեւ այսօր: Մի խումբ լրագրողներով գտնվում ենք Արին բերդ բլրի գագաթին: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքն է իր առաջին ասուլիսի համար ընտրել «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ Նա իր թիմով մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին: Մինչ տիկին Փոստանջյանը հաղթահարում էդեպի բլրի գագաթը ձգվող աստիճանները, ասեմ, որ այստեղից բացվող քաղաքի տեսարանը, ցավալի է, բայց անկեղծ՝ մի քիչ հուսադրող չէ: Այս կետից վերեւից մեր քաղաքն անգույն է երեւում, իսկ ավելի ճիշտ՝ մոխրագույն։ Նորակառույցներ այստեղից չես տեսնում, աչքի են ընկնում  հին տանիքները: Մի խոսքով՝ ժամանակակից քաղաք այստեղից չեմ տեսնում: Այժմ մոտենում եմ տիկին Փոստանջյանին: Նախընտրական կարգախոսները եւ ծրագրերը Զարուհի Փոստանջյանն այս պահին չի շտապում բացահայտել: Քարոզարշավը մեկնարկում է ապրիլի 21-ին, ավարտվելու է մայիսի 12-ին՝ ամեն ինչ պարզ կդառնա այդ շրջանում: Իսկ այսօր եկել են պարզապես զգուշացնելու: Հանրապետականները, իհարկե, չեն վախենում այսպիսի զգուշացումներից եւ իրենց հերթին հայտարարում՝ գոհ են Տարոն Մարգարյանի աշխատանքից, քանի որ վերջին տարիներին Երեւանի քաղաքապետարանը առաջընթաց է գրանցել գրեթե բոլոր ոլորտներում: Այս ընտրություններում հանրապետականների շտաբի պետը Էդուարդ Շարմազանովն է: ԵԼՔ դաշինքի հապավումը  ավագանու ընտրությունների դեպքում վերափոխվել է եւ տվյալ դեպքում բացվում է որպես «Երեւանի Լավագույն Քաղաքապետ»: Քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց Նիկոլ Փաշինյանն արդեն հասցրել է երգել, նկարահանել գովազդային տեսահոլովակ, իսկ այսօր առավոտյան աուդիտ է անցկացրել Երեւանի կենտրոնական փողոցում՝ Մաշտոցի պողոտայում, որտեղ ասֆալտապատման նպատակով հատվածական բացվել են փոսեր, ինչը դժվարացնում է հատկապես վարորդների աշխատանքը: Այս ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջեւ որեւէ համագործակցություն, կարծես, չի նշմարվում: Նորաստեղծ «Երկիր Ծիրանիի» առաջնորդ Զարուհի Փոստանջյանը «Ելք»-ին անվանել է «սպոնտան ձեւավորված ուժ» եւ դեռ չի պատկերացնում՝ այն կմնա՞ որպես մեկ միավորում, թե՞ ոչ: Ըստ տիկին Փոստանջյանի՝ «Ելքը» դեռ հղկվելու կարիք ունի: «Ելքն» -իր հերթին չի շտապում որեւէ համագործակցության, իսկ երկուսը միասին թիրախ են ընտրել հանրապետականին։ Այնպես որ՝ այստեղ էլ համագործակցություն չի լինի: Իսկ ընդհանրապես, այն պահից, երբ քաղաքական ուժերի մեծ մասը որոշեց հրաժարվել այս ընտրություններից, ստեղծվեց հետաքրքիր մի իրավիճակ: Այժմ ըստ ԸՕ 141 հոդվածի, եթե ընտրություններին մասնակցում է 3 ուժ, ապա չի գործի կուսակցության դեպքում 6, դաշինքի դեպքում` 8 տոկոսի անցողիկ շեմը, եւ մանդատների բաշխումը տեղի կունենա այս երեք ուժերի միջեւ՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Այսինքն՝ այսօր արդեն կարող ենք կանխատեսել, որ Երեւանի նորընտիր ավագանիում տեղ կգտնեն եւ «Ելքը», եւ «Երկիր Ծիրանին» եւ Հանրապետականը: Այստեղ հարց է միայն, թե ում բաժին կհասնի քաղաքապետի աթոռը:

Ռուբեն Հախվերդյանը հանդես կգա համերգով «Երկիր Ծիրանի» կուսակցության համար

Երևանի ավագանու ընտրություններում նախընտրական քարոզարշավի վերջին օրը՝ մայիսի 12-ին, Զարուհի Փոստանջյանը և Ռուբեն Հախվերդյանը հրավիրում են քաղաքացիներին մասնակցելու Ազատության հրապարակում կայանալիք համերգին, այնուհետև՝ հանրահավաք-երթին:

«Կհամտեսենք սրա արյունը». Փոստանջյանին զգուշացրել էին խաղաքարտերը շուտ չբացել

«Իրատես»-ը գրում է. «Ասում են, թե Զարուհի Փոստանջյանին ի սկզբանե` կուսակցություն ստեղծելիս, քաղաքական պայքարի մեջ մտնելիս, խստորեն զգուշացվել է` շատ չտրվել կրեատիվին, պահել խաղի կանոնները, չասել` «կհամտեսենք սրա արյունը, կուտենք նրա հրեշներին», խաղաքարտերը շուտ չբացել:

Զարուհի Փոստանջյանը սկսել է իր հրա­պարակային խոսքում Նիկոլ Փաշինյանի հասցեին ակնհայտ «կծու, թթու» ակնարկներ հնչեցնել

«Իրատես»-ը գրում է. «Նոր գիծ է հայտնվել ընդ­դիմադիրների, մասնավորապես «Երկիր ծի­րանիի» քարոզարշավում: Զարուհի Փոստանջյանը սկսել է իր հրա­պարակային խոսքում Նիկոլ Փաշինյանի հասցեին ակնհայտ «կծու, թթու» ակնարկներ հնչեցնել:

ԵԼՔ-ն անցել է իշխանության կողմը. Զ. Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը դատապարտում է ԵԼՔ դաշինքի առաջարկը՝ կապված 15.000 դրամ սոցիալական աջակցություն տրամադրելու հետ, որը կտրվի ընտրակաշառքից հրաժարված ցանկացած քաղաքացու. «Ընտրակաշառքի դիմաց մեկ այլ ընտրակաշառք առաջարկելը քրեորեն պատժելի է։ Մեր կարծիքով այդ գումարները երկարաժամկետ պետք է օգտագործվեն։ Իրենք ասում են մի վերցրեք ընտրակաշառքը, եկեք մենք այլ ընտրակաշառք կտանք։ Դա պարզապես դատապարտելի, քրեորեն պատժելի արարք է»։

43 տոկոսին չի հետաքրքրում Երևանի ավագանու ընտրությունները. հարցում

Ապրիլի վերջին «Սոցիոմետր» ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքներով մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կստանա ընտրողների ձայների 67 տոկոսը, «Ելք» դաշինքը՝ 21 տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 12 տոկոսը: Հարցման արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակել է «Սոցիոմետր» ընկերության ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Երեւանի Ընտրությունների վերաբերյալ այսօր իրենց դիտարկումներն են ներկայացրել նաեւ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ու քաղաքական գործիչ, նախկին փոխքաղաքապետ Ազատ Արշակյանը:    Երևանի ընտրողները բաժանվում են երեք խմբի: Ըստ այդմ՝ 14 տոկոսը չի հետևում Երևանի ավագանու ընտրությունների շուրջ զարգացումներին, 43 տոկոսն ընդհանարապես չի հետաքրքրվում դրանցով՝ տեղեկացրեց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ մյուս 43 տոկոսը հետաքրքրվում է և հնարավոր է համարում, որ մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: «Սոցիոմետր» ընկերության հարցումների արդյունքներով՝ ընտրություններին հաստատ գնացողները հարցվածների 41 տոկոսն են, իսկ 6.3 տոկոսն էլ ասել է, որ հնարավոր է մասնակցի: հարցվածների 3.4 տոկոսն էլ իր կարծիքը չի հայտնել: «Փաստորեն սպասվում է, որ 57 տոկոս ակտիվություն մենք կարող ենք ակնկալել ընտրություններին՝ առավելագույնը: Նվազագույնը՝ մոտավորապես կլինի 47 տոկոսին մոտ: Միջինը մոտավորապես անում է 49 տոկոս ակտիվություն»: Հարցումների արդյունքներով՝ մասնակցության հենց այս օպտիմալ տոկոսի շրջանակներում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կստանա 67 տոկոս ձայն, «Ելք» դաշինքը՝ 21 տոկոս, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 12 տոկոս: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ գլխավոր ընդդիմադիր ուժ ընկալվող «Ելք»-ը հիմա փորձում է իր շուրջը համախմբել ընդդիմադիր զանգվածը, այդ թվում նաեւ «Ծառուկյան» դաշինքի ընտրազանգվածը: Քաղտեխնոլոգի դիտարկումները կիսում է նաեւ քաղաքական գործիչ, նախկին փոխքաղաքապետ Ազատ Արշակյանը: Նրա գնահատմամբ՝ «Ելք»-ի քայլը քաղաքական տեսակետից ճիշտ է. «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն էլ այսօր նշեց, որ հարցվածների մեջ մեծ մաս են կազմում նաև չկողմնորոշված ընտրողները, որոնք տատանվում են «Ելքի» և «Երկիր Ծիրանի»–ի միջև: Ահարոն Ադիբեկյանի տեղեկացմամբ՝ ՀՀԿ-ի ընտրազանգվածն ավելի հստակ է, կայուն: «Այն հարցմանը, թե Երևանում փոփոխություններն ինչպես եք գնահատում, հարցվածների 14 տոկոսն ասել է, որ վատ է եղել, 19 տոկոսն ասել է, որ ավելի է վատացել, մնացածը՝ 67 տոկոսը գտնում է, որ եղել է նորմալ և ավելի է լավացել, որը Տարոն Մարգարյանի շնորհքն է»: Սոցիոլոգը չի կարծում, թե մինչեւ ընտրությունները ստացված պատկերում շատ բան կարող է փոխվել, առավել եւս, նրա գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը քարոզարշավը մասնագիտորեն ճիշտ չեն անցկացնում եւ իմիջի հետ կապված խնդիրներ ունեն: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ այս երկու ընդդիմադիր ուժերը նաեւ միմյանց ինչ-որ չափով խանգարում են: «Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ, գոնե այս պահի դրությամբ, մենք տեսնում ենք, որ այդ քաշային կատեգորիաները դեռեւս շատ մոտիկ չեն, որովհետեւ ստարտային պայմանները բավականին տարբեր էին»: Եթե «Ելք»-ն իր համար հաջողված խորհրդարանական ընտրությունների ալիքի վրա է գալիս եւ սա երկրորդ ռաունդն է, ինչը տրամաբանական է քաղաքական ուժի պարագայում, ապա «Երկիր ծիրանին» նոր է ներկայանում հանրությանը՝ պարզաբանեց քաղտեխնոլոգը: Անդրադառնալով ծրագրերին՝ քաղաքական գործիչ, նախկին փոխքաղաքապետ Ազատ Արշակյանը կարծիք հայտնեց, որ բարձրացվող հարցերն օրակարգային չեն, քանի որ ցանկացած բնակավայրի դեպքում կարելի է ասել: Մինչդեռ, գլխավոր խնդիրը՝ համայն հայության մայրաքաղաքի վերաբերյալ՝ տնտեսական, ֆինանսական, մշակութային եւ այլ առումներով ծրագիր, չկա:

Քաղաքական ուժերն ամփոփում են քարոզարշավի ընթացքը

Երեւանի ավագանու ընտրությունները մոտենում են, եւ դրան մասնակից քաղաքական ուժերը փորձում են ամփոփել անցած քարոզարշավն ու գնահատել սեփական հնարավորությունները: Նրանք բոլորն էլ քարոզարշավը հիմնականում լավ են գնահատում: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ավագանու ընտրություններին մասնակից ուժերից «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանն, օրինակ,  շեշտել է, թե քարոզարշավի ընթացքում քաղաքացիների կողմից իրենց ստացած արձագանքները հուսադրող են: «Երկիր ծիրանի»-ի ներկայացուցիչներն էլ նշել են, որ, ընդհանուր առմամբ, գոհ են քարոզարշավի ընթացքից, մասնավորապես՝ լրատվամիջոցների լուսաբանումներից: Մեր գործընկեր Կարեն Ղազարյանը լսել է նաեւ հանրապետական կուսակցության ներկայացուցչին: ՀՀԿ թիմում համոզված են՝ երեւանցին տարբերում է պոպուլիզմը եւ գնահատում կատարված աշխատանքն ու դրանց շարունակականությունն ապահովող ծրագրերը:     «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, թե Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ իրենց ստացած արձագանքները քաղաքացիներից շատ ավելի լավն են, քան ԱԺ ընտրություններում է եղել: «Հիմա շատ ավելի ոգեւորությունը մեծ է. մարդիկ տեսել են, որ ԱԺ ընտրությունների ժամանակ մենք, այնուամենայնիվ, կարողացել ենք հաջողություն գրանցել: Մեր կողմից ձայները վերահսկվել են եւ դա, բնական է, հաջողություն է եւ մարդկանց կողմից շատ լավ է ընկալվել»: «Ելք» դաշինքի մեկ այլ անդամ էլ՝ Արայիկ Հարությունյանը, հավելեց, թե իրենք հետեւողական աշխատանքի արդյունքում են ստացել դրական արձագանքները եւ իրական հաղթելու շանսեր ունեն: Ալեն Սիմոնյան. «Այսօր, իրոք, եզակի դեպքերից է, որ ռեալ շանս կա ընդդիմության համար՝ հաղթելու»: «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչները, մինչդեռ, հնարավորություններին գնահատական տալը քաղաքական գործիչների խնդիր չեն համարում: Նույն կուսակցությունից Հայկ Պետրոսյան . «Գնահատականի համար, երեւի թե, դուք պետք է դիմեք փորձագետներին կամ ընդամենը պետք է սպասենք մի քանի օր եւ մի քանի օրից երեւանցիներն իրենց պատասխանը եւ գնահատականը կտան բոլոր քաղաքական ուժերին»: Ավելի ուշ էլ, թե՛  «Ելք» դաշինքի, թե՛ «Երկիր ծիրանի»-ի ներկայացուցիչները  խոստովանեցին, որ հանրապետականի շանսերն ավելի մեծ են, քանի որ ունեն ավելի շատ ռեսուրսներ: Հանրապետական կուսակցությունում համոզված են՝ հնարավորությունները հենց այնպես չեն ստեղծվում: Երեւանի ավագանու հանրապետական թեկնածու Նաիրա Նահապետյան. «Մենք, իսկապես, ընտրողին ներկայանում ենք մեր կատարած աշխատանքով, որն ունի նաեւ շարունակական ծրագրեր եւ, կարծում եմ, գնահատականը պետք է լինի դրական, քանի որ  իսկապես երեւանցին տեսնում է կատարած աշխատանքը: Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին, Երեւանի զարգացման կոնկրետ ծրագրերի մասին որեւէ մեկը չի խոսում: Ավելի շատ պոպուլիստական ելույթներ են ունենում»: «Ելք»-ի եւ «Երկիր ծիրանի»-ի ներկայացուցիչներն այսօրվա ասուլիսներում անդրադարձան նաեւ միմյանց հետ փոխհարաբերություններին՝ պարզաբանելով միմյանց նկատմամբ այս ընթացքում եղած փոխադարձ կսմիթների պատճառն ու հարցը, թե ինչու՞ չեն ընդունել իրար արված միավորված գործելու առաջարկները: Ալեն Սիմոնյանը նախ «Երկիր ծիրանի»-ի կողմից իրենց ուղղված խայթոցները պայմանավորեց. «Անփորձությամբ: Կարծում եմ, նման խայթոցները տեղին չեն: Ինչ վերաբերում է միասնական գնալուն՝ մենք մինչեւ ընտրություններն ենք առաջարկել, ինչպես նաեւ՝ առաջարկել էինք, որ տիկին Փոստանջյանը գլխավորի  ցուցակը»: «Երկիր ծիրանի» կուսակցությունից Հայկ Պետրոսյան. «Կոչ՝ միավորվել «Ելք»-ի հետ չի եղել: Եթե խոսքը Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ խոսակցությունների մասին է, որը ինքը, իհարկե, մերժել է եւ իր հարցազրույցների ընթացքում մի քանի անգամ պարզաբանել, ապա՝ մի քանի օր առաջվա հայտարարությունից հետո պարզ է դառնում, որ Զարուհի Փոստանջյանը չէր կարող մասնակցել «Ելք» դաշինքի ցուցակով, քանի որ կան արմատական քաղաքական տարբերություններ հայացքների եւ լուծումների մեջ»: Մենք ոչ թե հետեւանքի դեմ պետք է պայքարենք, ինչը մեր տեսակետից արդյունավետ չէ, այլ  պարզաբանենք սկզբնաղբյուրը եւ սկզբնաղբյուրի խնդիր լուծենք՝ խնդիրների լուծման վերաբերյալ իրենց սկզբունքային մոտեցումը պարզաբանեց «Երկիր ծիրանի»-ի ներկայացուցիչը:

ԿԸՀ-ն ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի նախընտրական առաջարկը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուսումնասիրում է «Ելք» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ ի իրավապահ մարմիններին: «Ես հույս ունեմ, որ Զարուհի Փոստանջյանն իր հայտարարության մեջ կլինի հետեւողական եւ կդիմի իրավապահ մարմիններին»,- ասել է Փաշինյանը:

Փոստանջյանի ընտրությունը քաղաքապետի պաշտոնում բեկումնային կլինի. մի խումբ մշակույթի գործիչների նամակը

Մի խումբ արվեստագետներ, մշակութային եւ հասարակական գործիչներ, ինչպես նաեւ գործարար կանայք հանդես են եկել հայտարարությամբ, որով իրենց աջակցությունն են հայտնում Զարուհի Փոստանջյանին եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությանը Երեւանի ավագանու ընտրություններում։

Երեւանցիների 70%-ը կընտրի գործող քաղաքապետին. հարցում

Երևանի ավագանու ընտրություններում Փաշինյանն ու Փոստանջյանը չէին կարող մեծ հավականություններ ունենալ ասում է Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը. կենտրոնը հարցումներ է իրականացրել երևանցիների շրջանում ու պարզել, որ 70 տոկոսը մայիսի 14-ին ձայնը տալու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Հարցումներ իրականցրել է նաև Gallup International կազմակերպությունը, որի տվյալներն էլ էականորեն չեն տարբերվում միմյանցից:     Մայիսի 14- ին Երեւանում կայանալիք ընտրություններում հարցվածների 73 տոկոսը ձայնը տալու է ՀՀԿ- ին եւ  գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին, մոտ 16 տոկոսը նախընտրություն է Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Ելք»- ին, իսկ գրեթե 5 տոկոսը  ձայնը կտա Զարուհի Փոստանջյանին եւ «Երկիր Ծիրանիին»: Հարցումներն իրականացրել է  Gallup International Association-ի  Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» կազմակերպությունը Երեւանի բոլոր վարչական շրջաններում՝1074   քաղաքացու շրջանում։ Գրեթե նույն արդյունքներն ստացել է «Սոցիոմետրը»։ Ահարոն Ադիբեկյանը բացի  թվերից  բացատրում է, թե ինչու  մայրաքաղաքի բնակիչների  մեծ մասը ձայնը տալու  է  Տարոն Մարգարյանին։ Մայրաքաղաքում ապրում է հիմնականում իշխանամետ, պահպանողական խավ, որը կտրուկ փոփոխություններ կողմնակից չէ, իսկ  Տարոն Մարգարյանը խոստում է տալիս, որ շատ կտրուկ քայլերի չի գնալու  ու հանդարտ զարգացում  է ապահովելու: Ըստ հարցումների՝  Տարոն Մարգարյանի ռեյտինգը Երեւանում ավելի բարձր է, քան՝ ՀՀԿ- ինը։ Այդ գործոնով էլ պայմանավորված է այն,  որ քարոզարշավի ժամանակ քաղաքապետը չի շեշտում, թե ինքը ներկայացնում է հանրապետական կուսակցությունը: Իսկ արդյո՞ք  մեր քաղաքացիները ծանոթացել են կուսակցությունների  նախընտրական ծրագրերին: Այս հարցն էլ ուղղել  է  Gallup International Association-ը : Ըստ հարցումների՝ ծրագրերին ծանոթ է ընտրողների 45 տոկոսից էլ պակասը։

Ընտրակաշառքների վերաբերյալ հայտարարությունները մերկապարանոց են. Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու բոլոր հայտարարությունները մերկապարանոց են և սուտ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ես Նիկոլ Փաշինյանին, Զարուհի Փոստանջյանին, Տարոն Մարգարյանին մաղթում եմ խաղաղ, համերաշխ ու հանդարտ քարոզարշավ: Մեր քաղաքացիներին էլ կոչ եմ անում ընտրել այն քաղ աքական ուժին, որին ցանկանում են վստահել Երևանի կառավարումը»,- ասաց Շարմազանովը:

Երևանում լռության օր է

Այսօր Երևանում լռության օր է: Վաղը երևանցիներն ընտրելու են նոր ավագանի: Քվեարկության նախորդող օրը լռության օր է: Օրենքով արգելվում է այսօր քարոզչություն իրականացնել: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Ելք» դաշինքը, որի կողմից քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է, «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը, որի կողմից քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Տարոն Մարգարյանը:

Պարի եմ հրավիրում Երևանի քաղաքապետի թեկնածուներին. (Լուսանկարներ, Տեսանյութ)

Մինչ վաղը՝ մայիսի 14-ին, երևանցիներս մասնակցելու ենք քաղաքապետի ընտրություններին, այսօր՝ մայիսի 13-ին, «Սիլաչի» թաղամասում՝ ժողովրդին հայտնի «Գայանե» խանութի դիմաց, մի կին երաժշտության տակ պարում էր՝ հայտարարելով, որ իր պարը նվիրում է քաղաքապետի թեկնածուներ Տարոն Մարգարյանին, Նիկոլ Փաշինյանին և Զարուհի Փոստանջյանին, նաև ասելով. «Քաղաքապետի թեկնածուները պարելով եկան, պարելով էլ կգնան, միևնույն է, Երևանի շատ խնդիրներ մնալու են անլուծելի, իսկ հիմա էլ թեկնածուներին հրավիրում եմ պարի»։

Զարուհի Փոստանջյանը քվեարկեց

Քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը 4/7 ընտրական տեղամասում կատարել է իր քաղաքացիական պարտքը։ Լրագրողների հետ զրույցում Փոստանջյանն ասել է, որ մարտական տրամադրություն ունի: «Այսօր ամբողջ օրը մենք վերահսկելու ենք և ընտրատեղամասերից դուրս, և ներս, անցկացնելու ենք խմբերով ակցիաներ, որպեսզի մեր քաղաքացիները կաշկանդված չլինեն: Հորդորս է քաղաքացիներին՝  բոլորը գնան ընտրատեղամաս, որևէ ճնշման չենթարկվեն, հավատան, որ իրենք նույնպես գնում են մարտի, մարտի դաշտն այս քվեախցիկներն է, որտեղ ինքը մենակ է մնում»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:

Տիգրան Մուկուչյանն անընդունելի է համարում քվեարկության օրը ՀՀԿ շտաբում Զարուհի Փոստանջյանի պահվածքը

Նա նշեց, որ ընտրական շտաբերը, որոնք բացվում են կուսակցությունների կողմից, նախատեսված են նրա համար, որպեսզի վերջիններս կարողանան իրականացնել իրենց պասիվ ընտրական իրավունքի իրականացումը:

ՀՀԿ-ի հյուրընկալությունը չի կարելի չարաշահել. Աշոտյանն անդրադարձավ ՀՀԿ շտաբում Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպին

Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանն անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի և ավագանու ընտրություններում «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպերին:

Ոստիկանները շրջափակել են Տարոն Մարգարյանի շտաբը

Ոստիկանները այժմ շրջափակել են Ավանում՝ Աճառյան 2 հասցեում գտնվող Հանրապետականի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբը: Քիչ առաջ հենց այդ շտաբում միջադեպ գրանցվեց եւ ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին Զարուհի Փոստանջյանին:

Զարուհի Փոստանջյանի դստերը տեղափոխել են հիվանդանոց

Մեր տեղեկություններով՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի դստերը՝ Լիլիթին, տեղափոխել են հիվանդանոց: Բանն այն է, որ բերման ենթարկելիս աղջիկը վնասվածքներ է ստացել: Այժմ հիվանդանոցում է գտնվում նաեւ Զարուհի Փոստանջյանը:

Զարուհի Փոստանջյանը որեւէ իրավունք չունի մտնելու ՀՀԿ շտաբ. Շարմազանով

«Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները մերկապարանոց են, իրականությանը չեն համապատասխանում, իսկ նրա գործողություններն էլ ապօրինի են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Տիգրան Մուկուչյանը՝ տեղաշարժած պահարանի մասին

[b]«Մի քիչ ազնիվ լինելու պարագայում պետք է ներկայացվեր ամբողջական պատկերը, որպեսզի պարզ լիներ ամբողջ տպավորությունը»[/b],- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի երեկ տարածած հայտարարությանը, թե 9/46 ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանները տեղաշարժել են Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների չհրկիզվող պահարանը:

Զարուհի Փոստանջյանը հնարավոր է չվերցնի մանդատը

«Իրատես»-ը գրում է. «Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Երևանի ավագանու ընտրություններում 7 տոկոսից քիչ ավելի ձայն հավաքած «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հնարավոր է չվերցնի մանդատները, հայտարարելով, թե չի ընդունում ընտրությունների արդյունքները:

«Ելք». Երևանում ունենք համակիրների կայուն և ամուր հենարան

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, դեռեւս բացի «Երկիր Ծիրանի» կուսակցության, ամփոփել են ընտրությունների արդյունքները: Հանրապետականի համար ավագանու ընտրությունները մրցակցային էին, ժողովրդավարական, իսկ «Ելքը» արձանագրում է, որ մայրաքաղաքում ունեն համակիրների կայուն և ամուր հենարան, Երևանի ավագանիում իրենց համարում են դաշինքի օգտին քվեարկած շուրջ 70 հազար երևանցիների պատվիրակը ու քաղաքապետարանում հանդես են գալու նրանց անունից: Խոսելով նաեւ «Երկիր Ծիրանի» մասին՝ երեկ Զարուհի Փոստանջյանի եւ իրավապահների հետ տեղի ունեցած քաշքշուկից հետո, կուսակցության ղեկավարը հայտարարել էր, որ «սրանք ընտրություններ չէին»: «Ռադիոլուր»-ը շրջել ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական կուսակցությունների շտաբներով:     Հանրապետական կուսակցության համար ընտրությունների նախնական արդյունքները գոհացուցիչ եւ տպավորիչ են, ինչպես նաեւ կանխատեսելի, քանի որ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին քվեարկած ընտրողների ձայների 70 տոկոսը ապացուցում է, որ նախընտրական շրջանում կարողացել են ներկայացնել իրենց կատարած աշխատանքը եւ առաջիկա անելիքները: Հանրագումարի բերելով քվեների թիվը՝ կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նախօրեին գիշերը հայտարարեց, որ ՀՀԿ համոզիչ հաղթանակ է տարել՝ մրցակցային պայքարում, բայց ժողովրդավար ճանապարհով: « Բոլոր խնդիրներով այս ընտրությունները արձանագրեցին մեր ժողովրդավարական բարեփոխումների անշեղորեն ընթացքը: Ընտրությունները մրցակցային էին, բայց Տարոն Մարգարյանի վստահությունը, պրոֆեսիոնալիզմը եւ կատարած աշխատանքը, բնականաբար, այլընտրանք չուներ»: Եթե Հանրապետականի համար ընտրական արդյունքը նաեւ կուսակցության կոփվածությունն էր ընտրական գործընթացներում, ապա նորաստեղծ «Ելք» դաշինքին հաջողվեց խմբակցություններ ունենալ եւ ԱԺ-ում, եւ Երեւանի ավագանիում։ Ելնելով լայն ներկայացվածությունից՝ դաշինքը ռազմավարական նպատակ է հռչակում հաղթահարել ՀՀ քաղաքացիների շրջանում տիրող հուսահատությունը: Դաշինքն այսօր արձանագրեց, որ մայրաքաղաքում ունեն համակիրների կայուն և ամուր հենարան, Երևանի ավագանիում իրենց համարում են «Ելքի» օգտին քվեարկած շուրջ 70 հազար երևանցիների պատվիրակը: Ովքեր կղեկավարեն «Ելք» խմբակցությունը ԱԺ-ում եւ քաղաքապետարանում՝ դաշինքում դեռ քննարկումներ են ընթանում, անուններ կհրապարակեն առաջիկայում: Այսօր միայն դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Նիկոլ Փաշինյանը վայր չի դնի պատգամավորական մանդատը։ Այսինքն՝ ինքնաբացարկ կներկայացնի ավագանու անդամից, կզբաղվի օրինաստեղծ աշխատանքով: «Մյուս թեկնածուների կողմից ինքնաբացարկի մասին տեղեկություններ չկան»,- տեղեկացրեց Փաշինյանը: Կվերցնի՞ արդյոք Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ավագանու մանդատը։ «Ռադիոլուրին» կուսակցության գրասենյակի տնօրեն Սեդա Մելիքյանը ասաց, որ հարցին պատասխանելու լիազորություն չունի։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Զարուհի Փոստանջյանը մամուլի ասուլիս կտա։ Երեկ Հանրապետական թեկնածու Տարոն Մարգարյանի Ավանի շտաբում տեղի ունեցած միջադեպից հետո Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ տեղի ունեցածը ընտրություններ չեն, բայց եւ չէր հստակեցրե՞լ՝ կվերցնեն արդյո՞ք մանդատները: Ի դեպ, ընտրախախտումներից խոսում են ե’ւ Հանրապետականը, ե’ւ «Ելքը»: Հանրապետականում ստացել են ընտրախախտումների մասին 49 հաղորդում, իսկ «Ելքն» էլ պնդում է, որ անառարկելի ապացույցներ է ձեռք բերել ՀՀԿ նախընտրական շտաբներից hամատարած ընտրակաշառքներ բաժանվելու վերաբերյալ։

Արման Թաթոյանը չի շտապում գնահատել ոստիկանության գործողությունները՝ Փոստանջյանի նկատմամբ

ՀՀ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը դեռ չի շտապում գնահատական տալ` Զարուհի Փոստանջյանի նկատմամբ ոստիկանների գործողություններն իրավաչափ էին, թե ոչ, սակայն, ամեն դեպքում, նշում է՝ ոստիկանության գործողությունները խնդրահարույց էին:

ՀՀԿ-ն նորից է վերցնում Երևանի ղեկը. ԿԸՀ-ն գոհ է ընտրական գործընթացից

Եվ այսպես, Երևանն արդեն քաղաքային նոր իշխանություն ունի: Մայրաքաղաքի ղեկը կրկին Հանրապետականի ձեռքին է: Առաջիկա 4 տարիներին Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի Տարոն Մարգարյանը: Ավագանիում ներկայացված կլինի նաև երկու նոր քաղաքական ուժ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ամփոփել է  երեկ կայացած ընտրությունների  նախնական արդյունքները: Ըստ դրանց` Հանրապետական կուսակցության օգտին քվեարկել է ընտրության մասնակիցների 71%-ը կամ  մոտ 240 հազար  քաղաքացի:  «Ելք»  դաշինքը  ստացել է  մոտ 71 հազար քվե կամ ձայների  21%-ը,  «Երկիր Ծիրանի»-ի օգտին քվեարկել է  ընտրության մասնակիցների  համարյա 8 %-ը: Անվավեր են եղել  քվեաթերթիկներից շուրջ 8000 -ը: Իսկ մասնակացության ցուցանիշը 41% է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  դեռ չի հայտարարում, թե որ քաղաքական ուժը քանի մանդատ կունենա Երևանի ավագանիում։ Հստակ է, որ ավագանու 65 մանդատը ըստ ստացած ձայների համամասնորեն կբաշխվի 3 քաղաքական ուժերի միջև, բայց  վերջնական  թվեր առայժմ չեն ներկայացվում, քանի որ կա նաև բողոքարկման  համար նախատեսված ժամանակահատված: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ցածր մասնակցությունը ընտրական գործընթացի նկատմամբ անվստահության ցուցիչ չի համարում, կարծում է  դրան նպաստել է նաև այն, որ ընդամենը 3 ուժ էր  մասնակցում ընտրություններին: «Դա իհարկե իր ազդեցությունը կարող էր ունենալ, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ գալիս են տեղամասեր կոնկրետ այս կամ ուժին իրենց քվեն տալու համար: Ես կարծում եմ՝ ընդամենը 3 ուժի մասնակցությունը ունեցավ իր ազդեցությունը մասնակցության թվի վրա»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ օրվա ընթացքում տարբեր  ահազանգեր ստացել է, բայց գրավոր որևէ դիմում կամ բողոք չի ստացել: Տիգրան Մուկուչյանը կարծում է, որ  ընդհանուր առմամբ արձանագրված խախտումները  ոչ քանակական  և ոչ էլ  որակապես  ընտրությունների ընթացքի վրա չեն ազդել,  իսկ ամենաաղմկոտ միջադեպը՝ «Երկիր Ծիրանիի» քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և իրավապահների միջև, կարծում է, չի ստվերել  ընտրական  գործընթացը: « Դա մի միջադեպ էր, որ տեղի ունեցավ տեղամասային կենտրոններից դուրս: Նման միջադեպեր գուցե օրվա ընթացքում այլ քաղաքացիների միջև էլ տեղի են ունեցել դրսում: Իսկ այն, ինչ տեղի էր ունենում տեղամասերում, յուրաքանչյուրը կարող է այդ ամենին հետևել ու դատողություններ անել: Մեր դատողությունն այն է, հետևելով այդ ամենին ենք ասում, որ ընտրական գործընթացն ընթացավ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան»: Նույնքան լավատես չեն դիտորդները: Այն կազմակերպությունները, որոնք տեղամասերում հետևել են ընտրական գործընթացին, տարբեր խախտումներ են արձանագրել: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտորդներ է ունեցել բոլոր 10 տարածքային ընտրական հանձնաժողովներում: Մի քանի տասնյակը  տեղամասերում եղել է քվեարկության մեկնարկից մինչև ձայների հաշվարկը, դիտորդների մյուս մասը շրջել է տարբեր տեղամասերում: Տիգրան Եգորյանը ամփոփում է  իրենց արձանագրածը: «10 տարածքային հանձնաժողովներից 76 հաղորդում ենք ստացել խախտումների մասին, որոնք պարունակել են հայտնի խախտումների ամբողջ սպեկտորը: Ամենաբարձր տոկոսով արտահայտված են եղել  դիտորդների գործունեության և լիազորությունների խոչընդոտման դեպքերը»: «Իրազեկ քաղաքացիների միավորումից» Դանիել Իոնիսյանն էլ  խոսում է քվեարկության ժամանակ օգնողի ինստիտուտի շահարկման և կեղծ  դիտորդների մասին: Այս երկու ասպեկտով, ասում է. ավագանու ընտրությունները գերազանցել են խորհրդարանականը: Ընդհանուր առմամբ՝  իրավապաշտպանները շատ ավելի լուրջ խնդիրներ են տեսնում ընտրական գործընթացում, քան տեղամասերում արձանագրվող խախտումներն ու դրանց վիճակագրությունը:  Ասում են՝ տարիների ընթացքում ընտրական համակարագը որպես ինստիտուտ  դեգրադացվել է, այն գաղափարները, որոնց ընկած են ընտրության հիմքում, արժեզրկվել են: Այս առումով, ըստ քաղաքացիական հասարակության, քվեարկությունը միայն արդյունքն է այն փոփոխությունների, որոնք տարիների ընթացքում են ձևավորվել են այս իրավիճակը:

Նախընտրական շտաբում Զ. Փոստանջյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 14.05.2017թ.-ին Երևանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբի աշխատակիցների և Երևանի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերի առթիվ ծառայությունում հարուցվել են երկու քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:

«Հրապարակ». Զ. Փոստանջյանի գործը դեռ Վարչական դատարանում է, մինչդեռ քաղաքապետի երդմնակալության օրն արդեն որոշված է

«Մինչ Երևանի ավագանու ընտրությունների մասնակից ընդդիմադիր «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը վարչական դատարանում բողոքարկում է ընտրությունների արդյունքները, մեր տեղեկություններով, նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի ինաուգուրացիայի նախնական օրն արդեն որոշված է՝ հունիսի 12, սակայն չի բացառվում, որ այն փոխվի:

Ավագանու ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով դատաքննությունը արագացված կարգով կանցկացվի

ՀՀ Վարչական դատարանն այսօր՝ մայիսի 26-ին, որոշում կայացրեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի՝ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով դատաքննությունն արագացված կարգով անցկացնելու: Դատարանը հեռացավ դատական ակտ կայացնելու:

Տարոն Մարգարյանը երդվեց (լրացված)

տեղադրված՝ 11.45-ին լրացված՝ 17.10-ին Երևանի քաղաքապետարանի շենքում այսօր տեղի է ունեցել քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցել են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապտյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, նախարարներ, բարձրաստիճան հյուրեր, պատգամավորներ, ավագանու անդամներ: Օրը խորհրդանշական է համարվում, քանի որ այսօր պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է: Այս մասին հիշատակելով՝ նախագահը շեշտել է, որ նորընտիր քաղաքապետը մեզ հիասթափեցնելու իրավունքը չունի: Նախագահ Սարգսյանը պետական շատոնյանների ուղեկցությամբ այսօր այցելել է նաեւ Կոմիտասի անվան այգու պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործիչ եւ նախկի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:   Երեւանի ավագանու երդմնակալության արարողության նիստին գրանցվել էր եւ մասնակցեց 60 անդամ: Քաղաքապետի երդման արարողությանը չմասնակցեց «Երկիր ծիրանի» խմբակցությունը: Խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե  իրենք առանձին նիստ են անցկացնում՝ քննարկելու իրենց օրակարգը: Ի տարբերություն՝ «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ամեն օր է ինքը տոնական տրամադրությամբ, երբ գործ է անում: Հավելեց, թե չի կարծում, որ երդմնակալությանը մասնակցելով կամ չմասնակցելով է որոշվում գործելու արդյունավետությունը: «Ամեն մարդ ունի իր կարծիքը, իր գործելու ճանապարհներն ունի»: Գնահատելով քաղաքապետի նախկին շրջանի գործունեությունը՝ Անահիտ Բախշյանը շեշտեց, որ իր բարձրաձայնած խնդիրների 30 տոկոսը լուծվել է: «Հուսամ էս անգամ ավելի լավ կլինի»: Իսկ «փշերը տրորելը» լավ իմաստով եմ ասում՝ եզրափակեց Անահիտ Բախշյանը: Երդման արարողությամբ ստանձնելով լիազորությունները՝ Տարոն Մարգարյանը խոստացավ ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երեւանի բարգավաճմանը եւ գործել ի բարօրություն նրա բնակիչների: Քաղաքապետի երդմնակալությունից հետո Երեւանի պատմության թանգարանից բերված քաղաքապետի խորհրդանշական լանջաշղթան Տարոն Մարգարյանին փոխանցեց Երեւանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը: Տրամադրությունը տոնական է եւ սպասելիքներն իրականացվող. ամեն ինչ հանուն Երեւանի՝  մեզ հետ զրույցում ասաց նա: Երեւանում շատ բան փոխվել է, բոլոր առումներով առաջընթացն ակնհայտ է եւ այդ առաջընթացը թելադրում է նոր պահանջներ, ուստի նաեւ շատ անելիքներ էլ կան՝ ասաց փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Որպես կատարվածի մեկ օրինակ մատնանշեց 20 տարի շարունակ գոյություն ունեցող 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը, որը վերջնականապես լուծվեց Տարոն Մարգարյանի քաղաքապետության առաջին շրջանում՝ մեկ տարի առաջ: Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից առաջ լրագրողները հարցեր ուղեցին նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանին: Վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը դրական է գնահատում՝ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նշեց, որ թեև քաղաքում խնդիրներ կան, բայց քաղաքապետը լավ է կատարում իր աշխատանքը: Տրանսպորտի խնդիր՝ որպես չլուծված հարց լրագրողները հիշեցրէլ էին նաեւ փոխքաղաքապետ Կամո Արեյանին: Երեւանի խնդիրներին այսօր անդրադարձավ նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Անիրականանալի նպատակներ չկան: Տարիներ առաջ այսօրվա մեր ունեցածն էլ կարող էր անհավանական թվալ: Բոլորս միասին ապացուցում ենք, որ կարող ենք լուծել մեր առջեւ ծագած խնդիրները: Շնորհավորելով վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ  Երևանի նորընտիր ավագանու բոլոր անդամներին՝ նախագահը շեշտեց, որ հավատում է՝ տարաձայնություններից վեր կարող է լինել եւ նրանց բոլորին միավորել Երեւան համայնքի ընդհանուր շահը: «Տարո՛ն ջան, Երևանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի: Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես: Չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես և Հանրապետականի ղեկավարներից մեկը: Այս օրը քեզ համար շատ հիշարժան օր է՝ քո հայրիկի, իմ լուսահոգի ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությամբ երդվեցիր, որ բարեխղճորեն ծառայելու ես Երևանին և երևանցիներին: Ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս ավելացնել երևանցիների հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ, որպեսզի կարողանաս պահել Երևանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործչի դիրքը, որպեսզի կարողանաս հաջորդ ընտրություններին ավելի շատ քվեներ վաստակել և շարունակել կառավարել Երևանը»: Քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո նախագահ  Սերժ Սարգսյանը պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելեց Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելով անվանի գործչի հիշատակին: ԱԺ խոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրդ Շարմազանովը մեզ հետ զրույցում ասաց, որ Անդրանիկ Մարգարյանին համարում է իրեն ուսուցիչ ու երբեք չի մոռանալու նրա տված դասերը:

Պարոնա´յք «ծիրանականներ», հրաժարվե´ք նաև մանդատից

Շատերի համար անընդունելի է Զարուհի Փոստանջյանի քաղաքական գործելաոճը, ինչպես նաև նրա արտահայտած տեսակետները: Բայց կա մի պարզ ճշմարտություն, որ Երևանի ավագանու ընտրություններում «Երկիր ծիրանի» կուսակցության հավաքած ձայները միմիայն Զարուհի Փոստանջյանի անձի վաստակն է:

Երեւանի ավագանու անդամն ամսական 55 հազար դրամ փոխհատուցում է ստանում

Նոր ավագանու յուրահատկություններից մեկն այն է, որ այն ընտրվել է ավելի երկար ժամկետով: Եթե օրենքը նախկինում նախատեսում էր 4 տարի ժամկետ, ապա այսուհետ Երեւանի ավագանին եւ քաղաքապետը աշխատելու են 5 տարի ժամկետով: Դեռեւս նախընտրական շրջանից ակնհայտ երեւաց մեկ այլ առանձնահատկություն՝ Երեւանի քաղաքապետարանում «Ելքի» ու «Երկիր Ծիրանիի» հակամարտությունն ավելի ուժեղ է, քան դժգոհությունը Հանրապետականից: Այսօր, ի դեպ, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը դիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Ի՞նչ կարող է դա փոխել աշխատանքային ժամկետներում. «Ռադիոլուրի» այս ուսումնասիրությունը հանգեցրեց մի ուշագրավ թվաբանության:     Այսօր գիշերը Երեւանում տեղաց հորդառատ անձրեւ, իսկ առավոտյան կրկին ի հայտ եկան մայրաքաղաքի բազմաթիվ խնդիրներից մի քանիսը: Ֆեյսբուքի օգտատեր Լուսինե Բաբաջանյանը առավոտյան, հրապարակելով մայրաքաղաքի ջրով լի գետնանցումներից մեկի լուսանկարը, կատարել էր հետեւյալ գրառումը. «Պարոն քաղաքապետ, ես հո չեմ խնդրում զբաղվեք գետնանցումների ջրահեռացման հարցով, ես ընդամենը մի հատ փոքրիկ նավակ եմ խնդրում»: Նավակ խնդրողները, իհարկե, քիչ են: Երեւանցիների հիմնական պահանջը պատկան մարմնից պատշաճ աշխատանքն է: Նոր քաղաքապետ Երեւանը կունենա հավանաբար հունիսի 9-ին: Այդ օրն է նշանակված նորընտիր ավագանու անդրանիկ նիստը:  Հենց այդ օրը փակ գաղտնի քվեարկությամբ ավագանու 65 անդամները կընտրեն քաղաքապետ: Ըստ մանդատների հաշվարկի՝ որեւէ անսպասելի զարգացում չի նախատեսվում: Հանրապետական Տարոն Մարգարյանը կրկին կդառնա քաղաքապետ, քանի որ 65 հոգանոց ավագանու 46 անդամը հանրապետական են: 3-րդ գումարման ավագանու ինտրիգը դեռեւս շարունակում է մնալ 5 հոգանոց «Երկիր Ծիրանի» խմբակցության մասնակցությունն աշխատանքներին: Արդյո՞ք վերցնում են մանդատները եւ գնալու՞ են անդրանիկ նիստին՝ հարցը «Ռադիոլուրն» ուղղեց կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Հստակ պատասխան հստակ ձեւակերպված հարցին այդպես էլ չստացանք: «Դասալիք չեն լինի»,- համենայնդեպս վստահեցրեց Զարուհի Փոստանջյանը: Առաջնային խնդիրը «Երկիր Ծիրանիի» համար այս պահին այլ է՝ այսօր կեսօրին Զարուհի Փոստանջյանը դիմում ներկայացրեց Վարչական դատարան՝ մայիսի 14-ին կայացած ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով: Ակնկալիքները, իհարկե, մեծ չեն, բայց սա պայքարի այն ընթացակարգն է, որը տանելու է նաեւ միջազգային հարթակ: Ընտրությունների օրը գրանցված խախտումների փաստերով Գլխավոր դատախազություն է դիմել նաեւ «Ելք» դաշինքը: Այս պահին ունենք մի իրավիճակ, երբ ավագանու նիստի օրը նշանակված է, բայց դատարաններում վիճարկվող հարցեր դեռ կան: Արդյո՞ք հնարավոր է նոր ավագանու նիստի ժամկետը փոխվի. «Ռադիոլուրի» համար հարցը պարզաբանում է Երեւանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը: «Ելքը» որոշ հարցեր բողոքարկում է, բայց օրինակ երեկ այդ խմբակցության երեք ներկայացուցիչ արդեն այցելել է Երեւանի քաղաքապետարան՝ ապագա աշխատավայրին ծանոթանալու համար: Հատկապես ինչ էր հետաքրքրում այդ շենքում «Ելքի» ներկայացուցիչներին, պարզաբանում է նորընտիր ավագանու անդամ Հարություն Բաբայանը: Ի դեպ՝ պարզվում է, այնքան էլ ճիշտ չէ պնդումը, թե ավագանու անդամներն աշխատում են հասարակական հիմունքներով: Այս կառույցում, իհարկե, «աշխատավարձ» ձեւակերպում չկա, բայց դրան կարող է փոխարինել «փոխհատուցում» ձեւակերպումը: Ի՞նչ է սա նշանակում, այս նրբություններին նույնպես հենց առաջին իսկ այցելության ժամանակ ծանոթացել են «Ելքի» անդամները: Այսպիսով՝ ստացվում է հետաքրքիր մի թվաբանություն: Եթե ավագանու յուրաքանչյուր անդամ ամսական ստանա 55 հազար դրամի փոխհատուցում, ապա ընդհանուր ծախսը միայն այդ «փոխհատուցումների»համար կկազմի 3 միլիոն 575 հազար դրամ: Անլուծելի խնդիրների շրջապտույտում, գումարն անշուշտ տպավորիչ է:  Ինչեւէ, երկրորդ գումարման ավագանու վերջին նիստը հստակ նշանակված է մայիսի 30-ին՝ օրակարգային 22 հարցով: Դա կլինի նաեւ հրաժեշտի աշխատանք, քանի որ հաջորդ նիստին, հավանաբար հունիսի 9-ին, արդեն կհավաքվեն նորըտիր ավագանու անդամները:

«Առավոտ». Այն, ինչը մեզ է պատկանում՝ մեզ է պատկանում. Զ. Փոստանջյանը մանդատներ վերցնելու մասին

««Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցինք՝ պատրաստվո՞ւմ եք Երևանի ավագանու անդամի ձեր մանդատները վերցնել, որովհետև Էդմոն Մարուքյանը հիշեցնում էր, երբ «Ելք» դաշինքը վերցրեց մանդատները, նրանք ասում էին՝ գնացին, ծախվեցին, հիմա ո՞նց եք դուք վերցնելու:

Երկիր Ծիրանին չի մասնակցի կեղծիքով իշխանության հասած նորընտիր քաղաքապետի նիստին. Զարուհի Փոստանջյան

Թեև այսօր Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին քաղաքի հետ կապված ոչ մի հարց չէր դրված օրակարգում և նիստն դահլիճում անցավ հանգիստ՝ առանց արտառոց դեպքերի, բայց Քաղաքապետարանի շենքի դիմաց նույն հանգստությունը չէր տիրում:

Փոստանջյանի խոստացած դժոխքի հուրը չզգաց քաղաքապետը

Պայթող փուչիկների ու կոտրվող ափսերենրի ձայներն են լսվում  Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց:  Հեղինակը  «Երկիր Ծիրանի» խմբակցությունն է:  Նրանք  քաղաքապետարանի շենք մուտք գործեցին ՀՀԿ գրությամբ փուչիկներ  պայթեցնելով և ափսեներ կոտրելով: Իսկ ափսեների վրա պատկերված էին նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի  ու ՀՀԿ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի նկարները:     Երևանի քաղաքապետարանում այսօր մեկնարկեցին երկու անդրանիկ նիստեր. դահլիճում Հայաստանի Հանրապետական կուսակցության ու «Ելքի» դաշինքի ավագանու անդամների մասնակցությամբ ավագանու և բացօթյա՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության նիստերը։ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ խմբակցությունն այսուհետև թույլ չի տալու քանդել քաղաքը, վերահսկելու է Երևանի բյուջեն, մշտադիտարկում է անցկացնելու, թե որքան գումար է ծախսվում քաղաքի բյուջեից և ինչի վրա։ Նրա խոսքով` այսօրվանից սկսելու է քաղաքապետարանի գրավումը։ Նա լրագրողներին որևէ մեկնաբանություն չտվեց, թե արդյո՞ք հետագայում էլ խմբակցությունն իր նիստերն անցկացնելու է Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց, հետո արդեն  հայտարարեց, թե որն է լինելու խմբակցության սեղանի գիրքը: Մինչ Փոստանջյանը ներկայացնում էր իրենց բանաձեւը, քաղաքապետարանի նիստերի դահլիճում տարիքով ավագը` հանրապետական խմբակցությունից Աստղիկ Գեւորգյանը հայտարարում է Ավագանու առաջին նիստի բացումը: Նորընտիր քաղաքապետին հոտնկայս ծափահարեցին ՀՀԿ ավագանու անդամները, իսկ «Ելք» դաշինքը չարձագանքեց: Արդեն ամբիոնից վստահության քվեի համար Տարոն Մարգարյանը շնորհակալություն հայտնեց երեւանցիներին: Մինչ ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը դրսում խոստանում էր Տարոն Մարգարյանի աշխատանքային օրերը դժոխքի վերածել, քաղաքապետը  լրագրողներին փոխանցեց, որ չի  չզգացել  դժոխքի հուրը: Տարոն Մարգարյանին չի անհանգստացնում, որ «Երկիր Ծիրանի» խմբակցությունը բացակայել է առաջին նիստից, բայց առավել արդյունավետ աշխատանքի համար խորհուրդ տվեց  աշխատել ոչ միայն աշխատասենյակում ու դրսում, այլև նիստերի դահլիճում։ Հետո արդեն  երրորդ անգամ ընտրված Տարոն Մարգարյանը խոստացավ շարունակել 2011թ–ից սկսած աշխատանքը` լավացնել տրանսպորտի և աղբահանության ծառայությունները, իսկ երևանցիներին խնդրեց չաղտոտել քաղաքը։ Ի դեպ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց, որ քաղաքային խնդիրների լուծմանը ուղղված որևէ հարցում «Երկիր Ծիրանի» հետ համագործակցելու կաշկանադվածություն չունեն, բայց եւս չեն պատրաստվում հետեւել նրանց օրինակին: Հավելենք, որ Երեւանի քաղաքապետարանի շենքը բավարար չափով հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժվելու համար: «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը նիստին մասնակցելու համար ստիպված էր 4-րդ հարկից 5-րդ հարկ բարձրանալ, ապա նաեւ իջնել գործընկերների օգնությամբ: Եվ վերջում՝ վերընտրված քաղաքապետի երդմնակալության արարողությունը տեղի կունենա  հունիսի 12-ին։

Մեկնարկել է Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողություն

Երևանի քաղաքապետարանի շենքում մեկնարկել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը, որին ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապտյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, նախարարներ, բարձրաստիճան հյուրեր, պատգամավորներ, ավագանու անդամներ: «Երկիր ծիրանի» խմբակցությունը չի մասնակցում քաղաքապետի երդման արարողությանը: Խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իրենք առանձին նիստ են անելու և չեն մասնակցելու քաղաքապետի երդմնակալության արարողությանը։

«Իրատես». «Երկիր Ծիրանիի» նիստը թեժ է ընթացել, վիրավորանքների պակաս չի եղել

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Զարուհի Փոստանջյանը, կողմ լինելով քաղաքականության թատերականացմանը, Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության իր երկու անդամներին «դավաճան» է որակել ու հեռացրել այն բանից հետո, երբ վերջիններս առաջարկել են այսուհետ զբաղվել իրական խնդիրների բարձրաձայնմամբ։

Մեր նպատակն է փոխել այն փտած համակարգը, որի պատճառով այսօր հայը իր հողում ապրել չի ուզում, օրեցօր ավելի է հիասթափվում. Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարհ Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ քանի դեռ իշխանության գլուխ այն մարդիկ են, ովքեր հաշվի չեն առնում ազգային արժեքները, ազգի շահերը, ամեն բան էլ ավելի է վատթարանալու:

Փոստանջյանը Եռաբլուրում ուղերձով հանդես եկավ և հայտարարեց՝ նախապատրաստում են համահայկական ընդվզում

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն Անկախության տոնին իր կուսակիցների հետ Եռաբլուրում էր: Նա ծաղիկներ դրեց Անդրանիկ Զորավարի, ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի և Ասալայի մարտիկների հիշատակի կոթողների առջև:

«Ժամանակ». Մոնումենտի «ոգին»․ Վարչապետը հաստատում է՝ դղյակի տերն ինքն է

«Ժամանակ» թերթը գրում է. ««Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նախօրեին հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ անդրադառնալով Մոնումենտի անտառում դղյակի կառուցմանը, որը շրջանառվող տեղեկությունների համաձայն` պատկանում է վարչապետ Կարեն Կարապետյանին:

Զարուհի Փոստանջյանը ՊՊԾ գնդի գրավման գործով ներգրավվել է որպես պաշտպան

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանը այսօր՝ հունվարի 9-ին որոշում կայացրեց Զարուհի Փոստանջյանին ներգրավել գործով ամբաստանյալներ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպան։

Ֆանտաստիկ խոստումներով ու կանխատեսելի արդյունքներով տարի

2017 թ  փորձաքարային տարին էր բոլոր քաղաքական գործիչների համար: Նրանք  բաղձալի մանդատ ձեռք բերելու համար  ջանքեր  պետք է  գործադրեին, ժողովրդին անընդհատ հավաստիացնեին, որ հենց իրենք այս ազգը փրկողն  ու գաղջ մթնոլորտը վերացնողը։ Այդ խոստումների շարքում մարդկային մտքի թռիչքը  սահմաններ չէր ճանաչում։ Խոստումներ մեկը մեկից ֆանտաստիկ։ Ու այդ օրերին տպավորություն էր ստեղծվում, որ նրանք՝ ազգիս ընտրյալները պատրաստ են երկնքից  աստղեր  իջեցել, միայն թե իրենց ձայնը լսելի դարձնեն։ «Հայկական վերածնունդը»՝ նախկին «Օրինաց երկիրը», քարոզարշավն սկսեց շատ մարտական։ Թեկնածուները նշում էին, որ ընտրվելու դեպքում կբացեն Հայաստանում գտնվող նավթի պաշարները, սակայն  նավթ ունենալն էլ չգայթակղեց ժողովրդին։ Բայց մինչ այդ՝ Հեղինե Բիշարյանը  կոչով դիմեց իրենց հետ պայքարող քաղաքական ուժերին, կոչ, որի մեջ կարելի էր անգամ սպառնալիք: «Իմ մատերով աչքերը կհանեմ»: Չնայած այս կուսակցությունը փոխեց իր անունը, բայց չփոխեց  ձայնագրված ծափերի մշակույթը։ ՕԵԿ- ից «Հայկական վերածննդի» վերածված կուսակցության մոտ կարծես չգրված օրենք լինի՝ առաջնորդի ելույթի ժամանակ  պետք  է  հնչեն ծափեր  ու  եթե ժողովուրդը ծափ չտա, իրենք ունեն այդ ձայնագրված  ծափերը դեռ 2012 թ.- ից: Խոստումների առումով աչքի ընկավ «Ծառուկյան» դաշինքը։ Բայց մինչ խոստումներին հասնելը՝ Գագիկ Ծառուկյանը բացահայտեց, որ Հարվարդ չի ավարտել։ Դրա փոխարեն ավարտել է կյանքի դպրոցն ու Աստծո շնորհիվ է հասել եղածին: Պարզվեց որ քարոզարշավի ժամանակ ոչ միայն Ծառուկյան է խոստումներ տալիս, այլև իրեն են խոստումներ տալիս։ Անգամ փշաքաղվել է այդ խոստումներից։ Դե  իհարկե  փշաքաղվելու է  15 մլրդ դոլար ներդրում, ու դրանք ներդնելու  էին Ծառուկյանի ընկերները՝  այն էլ  Արաբական Միացյալ Էմիրություններից։ Պատճառը գուցե նա էր, որ  Ծառուկյանը քարոզարշավի ընթացքում  մեկ անգամ չէ, որ հիշեց այս երկրի մասին։ Ներդրումներ խոստանում էր նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը։  Եվ հենց այստեղ էր որ ՀՀԿ մամուլի խոսնակ պետք է դիմեր աշուղ  Ջիվանու օգնությանը: «Մեր բլուրը իր բարձր սարին վնաս չէ»: Բայց Ներդրումների խոստումների պայքարում հաղթեցին կոմունիստները։ Հայկոմկուսի արդեն  նախկին առաջնորդ Տաճատ Սարգսյանը ազդարարեց. «Կլինի 17 միլիարդի ներդրում»: Այս ընտրությունները արձանագրեցին մի փաստ եւս. շատերը չգիտեին, որ նվիրատվությունը ընտրակաշառք է։ Չիմացողներից էր ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը։ Գնաց քարոզարշավի ու տեղում որոշեց ասֆալատապատել այդ գյուղը։ Իհարկե  քարոզարշավը  զերծ չմնաց լիրիկան զեղումներից։ Գրեթե բոլոր տեղերում վարչապետ Կարեն Կարապետյանը  սիրո խոստովանությունների  պակաս չէր զգում, անգամ  ձայնը  կտրվեց, բայց  դրանով նրա հմայքը չպակասեց, իսկ  հանդիպումներից մեկի ժամանակ  էլ  ուսուցչուհիներից մեկը  չդիմացավ ու արտահայտեց իր սերն առ վարչապետ: Մեր քաղաքական գործիչները ոչ մեկի չնեղացրեցին,  անգամ  հիշեցին հնդկական կինոյի աստղերին.  իսկ Բազմասեր Առաքելյան էլ բազմաթիվ անգամ փորձեց ու այդպես էլ  չկարողացավ ճիշտ արտաբերել շատ արդիական բառը: Իսկ կինոն ավարտվեց մի շատ քաղաքական ուժերի համար։ Արթուր Բաղդասարյանի  Հայկական վերածնունդը, այդպես էլ չվերածնվեց ու խորհրդարանում չհայտնվեց: Արմատական ընդդիմություն անունը  ստացած Հայ Ազգային կոնգրեսն  էլ  չհայտնվեց խորհրդարնում, անգամ  ձայների  ձեռք բերման հարցում  չօգնեցին Լևոն Տեր- Պետրոսյանի  տրված հարցազրույցները։ Փոխարենը խորհրդարան  եկավ Ելքը, որը խոստացավ միայն ելքեր առաջարկել ու շունչ հաղորդել քաղաքական դաշտին, բայց  մինչ այս պահը «Ելք»- ը  խորհրդարանում աղմուկից  բացի այլ ելքեր չի առաջարկում: Չմոռանանք, որ  այս տարի  եղավ նաև  Երևան  քաղաքի ավագանու ընտրությունները. Ու  ավագանու նորակը նոր ձեւավորված «Երկիր Ծիրանի» կուսակցությունն էր նաեւ։ Զարուհի Փոստանջյանը  խոստացավ դժոխքի վերածել  քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյանքը:  Մարգարյանին դա չհուզեց, փոխարենը խոստացավ շատ հետաքրքիր նիստեր անցկացնելու: Ասաց ու մնաց խոստմանը հավատարիմ: Իսկ արդեն հաջորդ տարի մեզ նման   ընտրություններ չեն սպառնում։ Խորհրդարանական Հայաստանում չորրորդ նախագահին ընտրելու է ԱԺ- ն խորհրդարանի պատերի ներում։ 2018 թ. ին իր ընտրյալին գտնելու հույսով Արմիեն Գևորգյան:

Կնունքներին, ծնունդներին, մեռել թաղելուց բողոքում են ստեղծված իրավիճակից, հետո ընտրում են այս իշխանություններին․ քաղաքագետ

Դեռևս 2017-ի սեպտեմբերին «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց համահայկական ընդվզման քարոզարշավի մասին: Կուսակցությունը մի քանի ամիս իրազեկման ակցիաներ անցկացրեց Հայաստանի մարզերում:

Դատական նիստն ընդդեմ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի տեղի կունենա վաղը

2018 թվականի ապրիլի 25-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ՀՔԾ պետին՝ Հայաստանի Հանրապետությունում Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, Արմեն Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավորների և Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից իշխանության յուրացման դեպքերի առթիվ:

Դատական նիստն ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի տեղափոխվեց

2018 թվականի ապրիլի 25-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ՀՔԾ պետին՝ Հայաստանի Հանրապետությունում Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, Արմեն Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավորների և Հայաստանի Հանրապետականկուսակցության (ՀՀԿ) կողմից իշխանության յուրացման դեպքերի առթիվ:2018 թվականի մայիսի 23-ին ՀՀ գլխավոր դատախազի անգործությունը`քրեական գործի հարուցումը մերժելը, բողոքարկվել է դատարան:

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրությունների վերաբերյալ

29 տարի առաջ այս նույն օրը` 1989 թվականի դեկտեմբերի 1-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում ընդունեցին` Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Այս բեկումնային որոշումը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի բաղկացուցիչ մաս:

Հանուն հայրենիքի մարդը չի գնում մանր գողության. ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկանի կինն առարկեց

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա դատական նիստին գործով ամբաստանյալ, ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդեց, որպեսզի փոխվի իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։

«Երկիր ծիրանի». 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին պետք է տալ լիարժեք քաղաքական եւ իրավական գնահատական

2008 թվականի մարտի 1-ի դեպքերին պետք է տալ լիարժեք քաղաքական եւ իրավական գնահատական։ Այս մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։

Մհեր Եղիազարյանի մահվան առաջին պատասխանատուն Արտակ Զեյնալյանն է. Զարուհի Փոստանջյան (Տեսանյութ)

«Հայաստանը շարունակում է բռնապետություն մնալ: Իշխանություններն ապօրինություն եւ հանցավոր անգործություն են դրսեւորել»,- խոսելով HayNews.am կայքի նախկին պատասխանատու Մհեր Եղիազարյանի՝ ՔԿՀ-ում մահանալու դեպքին, ասել է «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Տիկին Մակունց, դուք եւ Նիկոլ Փաշինյանը անօրինական օգտագործել եք ԱԺ շենքը. Զարուհի Փոստանջյան

ԱԺ շենքի օգտագործելը փակ կուսակցական (ընկերական, բարեկամական, ազգակցական) հանդիպումներ-քննարկումներ անցկացնելու համար` նախատեսված չէ․ այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ Հայատարարության տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ․

Ռուսերեն

Спикер армянского парламента по ошибке проголосовал "за" право народа на восстание

Спикер Национального Собрания Армении Галуст Саакян по ошибке проголосовал за внесение в повестку заседания парламента законопроекта оппозиционного депутата "Наследие" Заруи Постанджян "О праве народа на восстание"

Армянский депутат предложила пригласить в Ереван турецкого депутата-армянина Гаро Пайлана

Глава армянской оппозиционной фракции "Наследие" Заруи Постанджян в ходе заседания парламента в понедельник предложила пригласить в парламент турецкого депутата армянского происхождения Гаро Пайлана.

Заруи Постанджян покинула ряды фракции "Наследие"

Глава фракции "Наследие" Заруи Постанджян представила спикеру Национального Собрания Армении заявление о выходе из фракции, сообщил в понедельник в ходе заседания парламента спикер Галуст Саакян.

В выборах в Совет старейшин Еревана примут участие РПА, «ЕЛК» и «Страна абрикоса»

Избирательный список РПА возглавит мэр Еревана Тарон Маргарян, избирательный список партии «Страна абрикоса» – Заруи Постанджян, а избирательный список из 63 человек блока «ЕЛК» – Никол Пашинян

Председатель НС Армении Галуст Саакян не отказал Заруи Постанджян в ее просьбе

Председатель НС Армении Галуст Саакян не отказал депутату Заруи Постанджян в ее просьбе и передал ей флаг Армении, установленный в комнате партии «Наследие», - для офиса партии «Еркир цирани», созданной Заруи Постанджян.

Заруи Постанджян обвинила мэрию Еревана в злоупотреблении административными ресурсами

Основатель армянской оппозиционной партии "Еркир цирани" Заруи Постанджян обвинила руководителей мэрии Еревана в применении административных ресурсов в преддверии выборов в Совет старейшин столицы.

Глава ЦИК Армении прокомментировал инцидент с кандидатом в мэры Еревана Заруи Постанджян (ВИДЕО)

ГЛава ЦИК Армении Тигран Мукучян прокомментировал инцидент, произошедший в штабе кандидата от РПА в административном округе Аван с участием кандидата на выборах в Совет старейшин Еревана от партии "Еркир Цирани" Заруи Постанджян

Офис Омбудсмена Армении выступил с заявлением в связи с инцидентом с кандидатом в мэры Еревана

Офис Защитника прав человека Армении выступил с заявлением в связи с инцидентом, произошедшим в штабе кандидата от Республиканской партии Армении в административном округе Аван с участием кандидата на выборах в Совет старейшин Еревана от партии "Еркир Цирани" Заруи Постанджян

Уголовные дела возбуждены в Армении по факту инцидента с кандидатом на пост мэра Еревана на выборах

Специальная следственная служба сообщает, что по факту инцидента между сотрудниками предвыборного штаба кандидата Тарона Маркаряна и кандидатом Заруи Постанджян возбуждено два уголовных дела

ЦИК РА назвал заявление Заруи Постанджян откровенной дезинформацией

Председатель партии ''Еркир Цирани'' Заруи Постанджян заявила о том, что они не осведомлены о месте и времени рассмотрения заявления о признании недействительными результатов выборов в Совет старейшин Еревана 14.05.2017г.

Անգլերեն

Parliament rejects MP Zaruhi Postanjyan’s bill

Zaruhi Postanjyan suggested to establish a temporary commission to investigate the criminal cases filed over examining the details of the deaths of soldiers, as well as to ensure the transparency of investigation.