Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արմեն Մարտիրոսյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի հայտնած տվյալներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն. ՄԻՊ

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին ձերբակալելու հաջորդ օրը՝ հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայր են այցելել և նրանց հետ առանձնազրույցներ ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները. տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։

Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի պաշտպանները գտնում են, որ ոստիկանների ցուցմունքները հիմնավոր չեն

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի շահերի պաշտպան Արմեն Մալխասյանն իր պաշտպանյալի շուրջ ընթացող գործողությունները համարում է բացարձակ ապօրինություն և նշում է, որ դրանք իրավական հարթության մեջ չեն տեղավորվում: Այսօր հրավիրված քննարկման ժամանակ նա նշեց, որ ակնհայտ ոստիկանական երկիր է դառնում Հայաստանը.գրում է Tert.am-ը:

Արմեն Մարտիրոսյանը դեռ չգիտի

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանական ընտրություններին իրենց ցուցակում չի լինելու։

ՄԻՊ- ը Երեւանի ավագանու կալանավորված անդամների հայտնված տվյալներն ուղարկվել է գլխ. դատախազություն

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանին եւ Դավիթ Սանասարյանին ձերբակալելու հաջորդ օրը՝ հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայր են այցելել եւ նրանց հետ առանձնազրույցներ ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: Այնուհետեւ, նրանց կալանավորելուց անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անձամբ այցելել եւ ՀՀ արդարադատության  նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձին հանդիպել է ինչպես Ա. Մարտրիրոսյանին, այնպես էլ Դ. Սանասարյանին`  հայտնում են ՄԻՊ աշխակազմից։: 2016 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հրապարակային դիմում են հասցեագրել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամները՝ խնդրելով Պաշտպանի աջակցությունը Ա. Մարտիրոսյանի եւ Դ. Սանասարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու հարցում: Հաշվի առնելով Ա. Մարտիրոսյանի եւ Դ. Սանասարյանի հետ առանձնազրույցների արդյունքները, ինչպես նաեւ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության դիմումի հանգամանքները՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ: Այնուհետեւ,  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր իրավասության սահմաններում Ա. Մարտիրոսյանի եւ Դ. Սանասարյանի հայտնած բոլոր տեղեկությունները սահմանված կարգով ամփոփվել եւ այսօր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարին՝ քրեական գործի նախաքննության շրջանակներում դրանք քննարկելու նպատակով: Մեր կողմից կատարված գործողությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններն ուղարկվել են նաեւ Արմեն Մարտիրոսյանին եւ Դավիթ Սանասարյանին՝ հայտնում է ՄԻՊ աշխատակազմը։

Նախագահը Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում դեսպան է նշանակել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանին Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում դեսպան նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հայաստանը Բանգլադեշում նոր դեսպան ունի

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանին Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում դեսպան նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից : ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի)»:

«Ժառանգությունը» դաշինքով կմասնակցի ընտրություններին. Արմեն Մարտիրոսյան

«ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակը րոպեներ առաջ է ավարտվեց խորհրդի նիստը: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, տեղեկացրել է, որ որոշում են կայացրել դաշինքով մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Գաղափարական դաշի՞նք, թե՞ նախընտրական կոմբինացիա

Քաղաքական դաշտում կարծես ուրվագծվում է նախընտրական առաջին դաշինքի ձևավորման հնարավորությունը: Ընդդիմադիր երեք ուժեր՝ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները  դեկտեմբերի նախօրեին հայտարարել են, որ  ձեռք են բերել  համագործակցության հստակ պայմանավորվածություններ: Փակագծերն առայժմ ամբողջությամբ  չեն բացվում, բայց այս ուժերի ներկայացուցիչները խոստանում են, որ դեկտեմբերի 12-ին  հանդես կգան համատեղ հայտարարությամբ:   Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիրը», Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստանը» և Արամ Սարգսյանի  ղեկավարած «Հանրապետությունը» դեկտեմբերի 1-ի ուշ երեկոյան հայտարարեցին, որ ավարտել են բանակցությունների հիմնական փուլն ու հստակ պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ։ Թե ինչպիսնին կլինի այդ համագործակցությունը, ինչ ձևաչափ կունենա ու արդյոք նախընտրական դաշինք կդառնա թե ոչ, ընդդիմադիրները խոստանում են ներկայացնել դեկտեմբերի 12-ին՝ հանդես գալով համատեղ հայտարարությամբ: Էդմոն Մարուքյանն ասում է՝ երեք ուժերը միտված են կայուն և երկարաժամկետ համագործակցության, թե ինչի շուրջ, այսպես է բացատրում: «Առաջինը գաղափարական և իրար մոտ տեսլական ունենալն է Հայաստանի զարգացման վերաբերյալ: Սա է անկյունաքարը: Մյուս հարցերում գուցե տարաձայնություններ կան, բայց դրանք անհաղթահարելի չեն»: Ի դեպ, Վանաձորի և Գյումրիի ավագանու ընտրությունների ժամանակ Լուսավոր Հայաստան և Քաղաքացիական պայմանագիր կուսակցություններին չհաջողվեց  միավորվել ու դաշինք կազմել, ավելին ՝ երկու ուժերի միջև հարաբերություններն անգամ լարվեցին ու նրանք զերծ չմնացին փոխադարձ մեղադրանքներից։ Դրանք չեն մոռացվել, բայց այնքան կարևոր չեն, որ խանգարեն ավելի լուրջ խնդիրների լուծմանը՝ ասում է «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը: «Ավելի բարձր արժեքներ կան: Մենք ամեն ինչ արել ենք, որ ոչ մեկի հետ համագործակցության կամուրջները չայրենք: Թիմերի մեջ որոշակի նեղսրտվածություն, վիրավորանք ինչ-որ հարցերի հետ կապված կա, բայց կարծում եմ սրան հաղթահարելի դժվարություններ են»: 4-րդ ուժը, որը նույնպես մասնակցում էր  ընդդիմադիր միավորում ստեղծելու հարցի շուրջ կոնսուլտացիոն քննարկումներին, «Ժառանգությունն» էր, որի անունը սակայն տարածված հայտարարության մեջ չի նշվում:  Մարուքյանն ասում է՝ դեռ քննարկումներն ավարտված չեն ու նոր որոշումներ հնարավոր են: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ այդ հնրավարությունը չի բացառում, բայց առայժմ նախընտրում է առանց հստակեցումների խոսել: «Որևէ կուսակության անուն չեմ տա, այս պահին քննարկումների ակտիվ փուլ է, իմ կողմից որևէ մեկնաբանություն կարող է հարվածել այդ քննարկումներին: Եթե հստակություն լինի՝ թե՛ դրական, թե՛ բացասական զարգացումների առումով, մենք քաղաքացիներին տեղյակ կպահենք: Մի բան հստակ է. մենք կողմ ենք լայն կոնսոլիդացիայի, և կարծում եմ նմանատիպ կոնսոլիդացիայի մաս կկազմենք, հակառակ պարագայում՝ «Ժառանգություն»-ն առանձին կմասնակցի խորհրդարանական ընտրություններին»: Իշխող  քաղաքական ուժի՝ Հանրապետականի ներկայացուցիչները մեծ հույսեր չունեն, որ ընդդիմադիրների միավորման փորձերը հաջողությամբ կպսակվեն, բայց ասում են, որ  ուրախ կլինեն, եթե այդ միավորումը տեղի ունենա: «Էդ միավորումներն ուզում ենք, որ հարատեւ լինեն, ոչ թե խորհրդարան մտնելուց հետո մոռանան, որ միավորված եկել են խորհրդարան»: Այսպես իր ցանկությունը ձևակերպել էր հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը նույն թեմային անդրադառնալով ասել էր, որ եթե ինչ-որ միավորումներ լինեն, դրանք միևնույնն է գաղափարական հենք չեն ունենալու, այլ ընդամենը նախընտրական կոմբինացիաներ են լինելու:

Զարուհի Փոստանջյանը ցանկության դեպքում կարող է դառնալ նորաստեղծ դաշինքի ցուցակի առաջին կին թեկնածուն

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, եթե Փոստանջյանը դեմ է, բայց ցանկանում է մասնակցել դաշինքային պայքարին, իրենք կհարգեն նրա որոշումը:

Քաղաքական ուժերը դեռ բանակցում են, թեեւ ժամկետները սուղ են

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցություններն ու դաշինքները գրանցման համար պահանջվող փաստաթղթերը վերջնական տեսքի բերելու համար ընդամենը  1 ամիս  ժամանակ ունեն: ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն՝ դրանք պետք է ներկայացվեն  փետրվարի 6-ից 16-ն ընկած ժամանակահատվածում: Այսինքն՝  մինչ այդ քաղաքական ուժերը պետք է հստակեցնեն՝ միայնա՞կ են մասնակցում ընտրություններին, թե՞ դաշինքով:   Չնայած ժամկետները սուղ են, բայց որոշումները դեռ վերջնական չեն: Հատկապես ընդդիմադիր դաշտում հնարավոր դաշնակիցների փնտրտուքը շարունակվում է : Առաջին և առայժմ միակ դաշինքը, որը պաշտոնապես հայտարարել է իր մուտքը քաղաքական դաշտ,  ընդդիմադիր երեք ուժերի՝ Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստանի», Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական համաձայնագրի» և Արամ Սարգսյանի  «Հանրապետության» միավորումն է: Եռակողմ դաշինքը, որին հիմնադիրները «Ելք» անվանումն են տվել, պատրաստվում է միասնական ցուցակով մասնակցել ընտրություններին, ավելին՝ հետագայում էլ մտածել մեկ կուսակցություն դառնալու մասին: Հենց դրանով էլ, Էդմոն Մարուքյանի կարծիքով,  «Ելքը» տարբերվելու է նախորդ բոլոր դաշինքներից: «Մենք 1, 2 կամ 3 մանդատ վերարտադրելու խնդիր չենք դնում, ուզում ենք ավելի մեծ թիմով լինենք գալիք խորհրդարանում: Դրա համար խոսում ենք հետագայում մեկ կուսկացություն դառնալու մասին: Ոչ թե հեշտ , այլ  բարդ ճանապարհն ենք ընտրել»: «Ելքը» առայժմ միակ կառուցողական նախաձեռնությունն է քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում: Մյուսները դեռ բանակցում են կամ  սպասում հանգուցալուծումների: Օրինակ «Բարգավաճ Հայաստանում» դեռ պատասխան չի ստացել Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու  հարցը: Խոստումը, սակայն, հնչել է դեռևս դեկտեմբերին խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կողմից: «Ես վստահեցնում եմ, որ ոչ շատ ուշ, առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանն իր մասնակցության ձևի , ֆորմատի մասին  բաց և հրապարակային կտեղեկացնի»: Գագիկ Ծառուկյանի  հայտարարությունը սակայն դեռ ուշանում է և սպասման մեջ է պահում ոչ միայն «Բարգավաճ Հայաստանի», այլ նաև  այլ կուսակցությունների ներկայացուցիչներին: Օրինակ, ԲՀԿ-ից առանձնացած «Համախմբումը» տարեվերջին չէր բացառում Ծառուկյանի վերադարձի դեպքում միավորման ինչ-որ   ձևաչափ ունենալ, այսօր խուսափում է հնարավոր դաշնակիցների  անուններ նշել: Ի դեպ, երեկ տեղի է ունեցել «Համախմբում» կուսակցության վարչության հերթական նիստը: Ըստ տարածված  հաղորդագրության՝  վարչությունը բավարար է գնահատել այլ քաղաքական ուժերի հետ ընթացող նախնական քննարկումները: Միաժամանակ, որոշում է կայացվել ավելի ինտենսիվ դարձնել դրանք՝ վերջնական որոշումների հանգելու նպատակով: Վարչությունը նաեւ որոշում է կայացրել ստեղծել բանակցող խումբ, որի անդամներից մեկն էլ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանն է: ՀԱԿ-ը նույնպես հայտարարել էր բանակցությունների մասին,  արդյունքների մասին դեռ չի  հայտարարում: Բանակցությունների մեջ են  նաև «Ազատ դեմոկրատներն» ու ՀՀՇ-ն: Այստեղ նույնպես արդյունքները խոտանում են շուտով բարձրաձայնել : Շատ ավելի անորոշ է իրավիճակը «Ժառանգությունում»:  Կուսակցության առաջնորդը Հայաստանում չէ , իսկ կուսակցության անդամները տարբեր գնահատականներ են հնչեցնում: Օրինակ Ազգային ժողովում այդ կուսակցության միակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ «Ժառանգությունը» միայնակ էլ կարող է մասնակցել ընտրություններին, նույն կուսակցության մյուս փոխնախագահը՝ Արմեն Մարտիրոսյանը, հակառակ կարծիքն ունի:  Բայց մյուս ընդդիմադիրների պես փակագծեր առայժմ չի բացում:   Քաղաքական դաշտի կոալիցիոն հատվածում պատկերը շատ ավելի հստակ է. ՀՀԿ տարբեր գործիչների շուրթերով տարբեր հայտարարել է՝ նախընտրական միավորումներ ստեղծելու կարիք չի տեսնում: Դաշնակցությունը նույնպես, ըստ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի, 90 տոկոսով առաջիկա ընտրություններին կմասնակցի միայնակ:

«Ժառանգություն»-ում տարակարծությունները շարունակվում են. ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ համաձայնություն դեռ չկա

Կուսակցության վարչության անդամ Զարուհի Փոստանջյանը դեմ է ընտրություններին դաշինքով մասնակցելու տարբերակին, մինչդեռ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշում է, որ կուսակցութան ներսում դաշինքով մասնակցելու նախապատվություն կա:

«Ժամանակ». «Ժառանգության» փակ նիստում Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Զարուհի Փոստանջյանին

«Երեկ տեղի ունեցած «Ժառանգություն» կուսակցության վարչության փակ նիստը շատ թեժ է անցել։ Մեզ հասած տեղեկություններով՝ երբ դրվել է հարցը, թե ինչ ձեւաչափով եւ ում հետ համագործակցելով պետք է մասնակցել ընտրություններին՝ Զարուհի Փոստանջյանը միջամտել է եւ Արմեն Մարտիրոսյանին ասել, որ իր ձեռքերն էլ են Մարտի մեկի արյունով թաթախված, եթե համագործակցում է Վարդան Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի հետ։

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցիչներին. ևս 18 համայնք կունենա ազդարարման նոր համակարգ

Փետրվարի 10-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աղետների ռիսկերի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանին, ՄԱԶԾ կայուն աճի ու զարգացման բաժնի ղեկավար Արմեն Մարտիրոսյանին, ինչպես նաև՝ ՄԱԿ փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթին:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագիրը ստորագրվեց

Այսօր տեղի ունեցավ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրման  արարողությունը: ՀՀ պաշտպանության նախկին նախարարը՝ Սեյրան Օհանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը և արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ստորագրել են հուշագիր խորհրդարանական ընտրությունների ժամանակ դաշինքով հանդես գալու մասին: Համաձայնագրի ստորագրումից առաջ ելույթ է ունեցել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը միավորում են ջանքերը նոր որակի իշխանություն ձևավորելու և երկրում արմատական բ արեփոխումներ իրականացնելու համար: Սա միավորում է, որտեղ մեկտեղված են պետական կառավարման փորձը և համատեղ ծրագրեր իրականացնելու տեսլականը»,- ասել է Մարտիրոսյանը: Նրա խոսքով` համագործակցության  առանցքը լինելու են արժանապատիվ քաղաքացին և պետական ու հասարակական շահը: Մարտիրոսյանը նաև հայտարարել է, որ համաձայնագիրը բաց է լինելու համագործակցել ցանկացող բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների համար:

Զուրաբյանն ըստ տարածքների հրապարակել է ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ռեյտինգային ցուցակները

Թիվ 1 ընտրատարածքում դաշինքի ռեյտինգային ցուցակով կառաջադրվեն ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը, «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, ջութակահար երիտասարդ Նարեկ Սարգսյանը:

ԿԸՀ համամասնական ցուցակ է ներկայացրել 9 քաղաքական ուժ

Ռադիոլուրի 18.00- ի թողարկումից հատված Կենտրոնական ընտրական հանձնաժողով ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժի` «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի, «Հայ ազգային կոնգրեսի», Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, «Ելք» դաշինքի, «Ազատ դեմոկրատների», «Հայ Յեղափոխական դաշնակցության» , «Հայկական վերածննդի» և Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակի առաջին տասնյակում են՝ 1.Սեյրան  Օհանյան 2. Արմեն Մարտիրոսյան 3. Վարդան Օսկանյան 4. Էլինար  Վարդանյան 5. Վահագն  Հովհաննիսյան 6. Անդրանիկ Թևանյան 7. Ստեփան Մարգարյան 8. Սուսաննա Մուրադյան 9. Գեղամ Նազարյան 10. Գառնիկ  Սահակյան 11. Րաֆֆի  Հովհաննիսյան Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Վիգեն Սարգսյան 2. Տարոն Մարգարյան 3. Արփինե Հովհաննիսյան 4. Արա Բաբլոյան 5. Արմեն Ամիրյան 6. Արմեն Աշոտյան 7. Էդուարդ Շարմազանով 8. Մարգարիտ Եսայան 9. Սամվել Ֆարմանյան 10. Կարեն Ավագյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1 Գագիկ Ծառուկյան 2 Իշխան Զաքարյան 3 Նաիրա Զոհրաբյան 4 ՎարդաՆ Բոստանջյան 5 Միքայել Մելքումյան 6 Արարատ Զուրաբյան 7 Տիգրան Ուրիխանյան 8 Իվետա Տոնոյան 9 Արգամ Աբրահամյան 10 Վարդևան Գրիգորյան «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Լևոն Տեր–Պետրոսյան 2. Ստեփան Դեմիրճյան 3. Լևոն Զուրաբյան 4. Զոյա Թադևոսյան 5. Արամ Մանուկյան 6. Գագիկ Ջհանգիրյան 7. Վահագն Խաչատրյան 8. Լիդա Մելիքյան 9. Դավիթ Մաթևոսյան 10. Ստեփան Մինասյան «Հայ Յեղափոխական Դաշնակցության» ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Արմեն Ռուստամյան 2 .Աղվան Վարդանյան 3. Լոքյան Դավիթ 4. Կյուրեղյան Արմենուհի 5. Մկրտչյան Լևոն 6 .Արծվիկ Մինասյան 7.Բաբայան Արմեն 8. Առաքելյան Ռուզաննա 9. Սպարտակ Սեյրանյան 10.Մանուկյան Միքայել «Ելք» դաշինքի առաջին 9 հորիզոնականները զբաղեցնում են՝ 1. Էդմոն Մարուքյան 2. Արամ Սարգսյան 3. Նիկոլ Փաշինյան 4. Մանե Թանդիլյան 5. Սասուն Միքայելյան 6.Արտակ Զեյնալյան 7.Լենա Նազարյան 8. Հայկ Կոնջոլյան 9. Արայիկ Հարությունյան «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակի առաջին 7 անդամներն են՝ 1. Արթուր Բաղդասարյան 2. Մհեր Շահգելդյան 3. Հեղինե Բիշարյան 4. Հովհաննես Մարգարյան 5. Էդգար Առաքելյան 6. Մարինե Քոչարյան 7. Արթուր Միսակյան Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակի առաջին հնգյակը՝ 1. Տաճատ Սարգսյան 2. Վազգեն Սաֆարյան 3. Գագիկ Մանուկյան 4. Մառա Շահինյան 5. Համլետ Դանիելյան «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Խաչատուր Քոքոբելյան 2. Հրանտ Բագրատյան 3 Ստյոպա Սաֆարյան 4. Անահիտ Բախշյան 5. Մասիս Այվազյան 6. Անժելա Խաչատրյան 7. Արմեն Առաքելյան 8. Սոնա Մինասյան 9. Նարեկ Այվազյան 10. Գագիկ Բաղդասարյան

Բոլորն ասում են պետք է ուղղել, բայց չեն ասում թե ինչպես

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նախընտրական գործընթացներին են անդրադարձել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Կիսելով իր տպավորությունները՝ Արամ Մանուկյանը շեշտել է, թե շատ քաղաքական գործիչներ և կուսակցություններ ցանկանում են իշխանություն մտնել ցանկացած գնով և դրանով դաշինքները ձևավորեցին: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար  Արմեն Մարտիրոսյանն այսօրվա ասուլիսում շեշտել է, թե հույս ունի, որ ինչ-որ ժամանակ հետո իրեն բախտ չի վիճակվի հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ բարիկադի մի կողմում լինել: Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ, սակայն, Հայաստանն այնպիսի երկիր է, որտեղ հնարավոր են ամենատարբեր, անգամ աներևակայելի դաշինքներ: Սա հայտարարելով՝ Արմեն Մարտիրոսյանը միաժամանակ մեկնաբանել է «Ժառանգություն»-ից հեռացած Զարուհի Փոստանջյանի հայտարարություն-գնահատականը, թե կուսակցությունը հեռացել է իր սկզբունքներից եւ ուղուց: Ինչպես հայտնի է՝ նախօրեին «Ժառանգությունը» լքելու հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը` հայտնելով, որ կուսակցությունը շեղվել է ծրագրային դրույթներից և որ քաջություն չունեն ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին հանդես գալ սեփական անվամբ: Անդրադառնալով այս փաստին՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե խորին հարգանքով է վերաբերում Զարուհի Փոստանջյանի որոշմանը և միասին անցած քաղաքական ճանապարհին: «Իր դուրս գալը «Ժառանգությունից», իհարկե, ծափողջյուններով չէ, որ կարելի է դիմավորել: Բայց համամիտ չեմ այն տեսակետի հետ, որ արտահայտեց, որ մենք մեր սկզբունքներից, գաղափարախոսությունից հեռացել ենք»: Դա հնարավոր չէ անգամ տեխնիկապես, որովհետև բոլոր այն անձինք, ովքեր հիմնել են «Ժառանգություն» կուսակցությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, կայացրել են այն որպես կուսակցություն, շարունակում են մնալ կուսակցությունում՝ հավելեց բանախոսը: «Կյանք է, հնարավոր է՝ մեր ճանապարհները, էլի խաչաձևվեն: Որեւէ մեկը ակնհայտորեն չէր պատկերացնում սրանից մի քանի տարի առաջ, որ  Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը մի օր կարող են մեկ դաշինքում լինել։ Բայց քաղաքական պայքարը բերում է նրան, որ ինչ-որ ժամանակ անհավանական դաշինքներ են լինում»: Վերջին շրջանում «Ժառանգությունը» լքել էր նաեւ Անահիտ Բախշյանը: Նա արդեն «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակում է: Նախընտրական գործընթացներին այսօր անդրադարձավ նաեւ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա ասաց, որ սկզբում այնպիսի տպավորություն ուներ, թե շատ քաղաքական գործիչներ և կուսակցություններ ցանկանում էին իշխանություն մտնել ցանկացած գնով և այդ սկզբունքով դաշինքները ձևավորեցին: «Այնուհետև հասկացան, որ արհեստական վինիգրետը չի ձգում և սկսեցին թռնել՝ դուրս գալ: Հետո փորձեցին այլ դաշինքներ մտնել: Ես դա գնահատում եմ այս ընտրությունների ամենաբացասական կողմերից մեկը, երբ սկզբունք չկար, կար ընդամենը չոր նպատակ՝ հայտնվել պառլամենտում, որտեղ 60 տոկոսը ոչինչ չի անում: Պատգամավորներ կան, որ եթե ուզում են միացնեն կոճակը, որ խոսեն, չգիտեն այդ կոճակի տեղը: Ամբողջ քաղաքական դաշտը զբաղված է մեյմունությամբ: Մորեխի նման թռնում են տեղից տեղ, միայն թե հայտնվեն այդ աթոռի վրա»: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նաեւ կարծիք հայտնեց, որ նախընտրական այս փուլում բացարձակապես գաղափարական հայտեր չեղան. քաղաքական ուժերը չեն ներկայացնում, թե ինչպիսի՞ զարգացում են պատկերացնում, ի՞նչ ուղղություն են քարոզելու:   Միակը, որ բժշկի կեցվածքով դառը անալգին է առաջարկում քաղաքացիներին, Հայ ազգային կոնգրեսն է՝ իր ներկայացրած քաղաքական ուժի առավելությունը պատկերավորեց Արամ Մանուկյանը: Կարեւորն այդ խնդրի լուծումն է: Մենք նույն կերպ ենք տեսնում դա եւ համագործակցում ենք, այսինքն՝ համագործակցում ենք ոչ թե անձերի հետ, այլ խնդրի շուրջ՝ պարզաբանեց Արմեն Մարտիրոսյանը: Նա այսօր նաեւ հակադարձեց լրագրողների որոշ դիտարկումների՝ շեշտելով, թե Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախկինում միմյանց չեն վիրավորել: Նրա խոսքով՝ պետք չէ շահարկել դա միայն այն պատճառով, որ ժամանակին քաղաքական գործիչները քննադատել են միմյանց: Մինչդեռ հիմա միավորվում են մարդիկ, որոնք ոչ թե քննադատել, այլ բացահայտ վիրավորել են միմյանց: Իսկ այս դեպքում նման բան չի եղել՝ եզրափակեց  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է, մյուսները լռում են

Երեկ ԿԸՀ ներկայացվեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ցուցակները եւ այսպիսով, հանգուցալուծվեց, այսպես ասած, նախընտրական ինտրիգներից մեկը: Դեռ շաբաթներ առաջ կային կանխատեսումներ, որ ընտրություններին մասնակից բոլոր կուսակցությունները ձգտելու են, այսպես ասած, ցուցակների ինտրիգի բացահայտումը թողնել միայն ամենավերջին պահին եւ, ըստ էության, հենց այդպես էլ տեղի ունեցավ: Այսօր արդեն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչները, ինչպես եւ սպասվում էր, լծված էին իրենց նախընտրական ցուցակների առանձնահատկություններն ու մրցունակությունը ապացուցելու-համոզելու գործին: Այդ առթիվ երեւանյան մամուլի ակումբներն ու որոշ հյուրանոցային սրահներ բավականին հագեցած գրաֆիկով աշխատեցին, որին հետեւել է «Ռադիոլուրը»:   Նախկին ժառանգական Անահիտ Բախշյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Ազատ դեմոկրատներ կուսակցության ցուցակով: Ասաց, որ մրցակից բոլորին են համարում, ապա հավելոց, որ «Ելք» դաշինքն ու Ազատ դեմոկրատները մոտավորապես նույն դաշտում են գործելու, հետեւաբար՝ երկուսն էլ խնդիր ունեն լրջորեն հիմնավորելու, թե որոնք են  իրենց տարբերությունները: «Դա հիմնավորելու համար, կարծում եմ, բավարար ուժեր, մտքեր ունենք: Մեր շանսերը ես չեմ գնահատի, չեմ ասի: Հասարակության գնահատականը քվեարկությունն է՝ ձայնն է, բայց հուսամ լավ կլինի»: Ռեսուրսների խնդիր էլ, ըստ Անահիտ Բախշյանի, իրենք չունեն, քանի որ ցուցակում եղածներից յուրաքանչյուրը, տարիներ շարունակ աշխատելով, ունի համակիրներ, համախոհներ, աջակիցներ, ովքեր պատրաստ են քարոզարշավի ընթացքում իրենց աջակցել: Շատ լուրջ աջակցող թիմ ունենք՝ թեման եզրափակեց Անահիտ Բախշյանը: Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի նախընտրական ցուցակի կազմման սկզբունքների մասին այսօրվա մամուլի ասուլիսում խոսեցին «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանը եւ Սեյրան Օհանյանը:   Այս դաշինքն ունի մի յուրահատկություն, որը, չեմ կարծում, որեւէ մեկը կարողանա ապահովել՝ գնահատեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ պարզաբանելով, թե.«Դա սփյուռքի ներգրավվածությունն է լինելու Հայաստանի տնտեսական կյանքում: Եվ պարոն Հովհաննիսյանի, եւ պարոն Օսկանյանի ներկայությունն իրենց կապերով արդեն իսկ երաշխիք են լինելու, որ Սփյուռքը այլեւս մեծ ներգրավվածություն է ունենալու եւ ներդրողներից ամենամեծը հենց Սփյուռքը կլինի Հայաստանի տնտեսության մեջ, որը սոցիալ-տնտեսական զարգացման խթաններից մեկը կլինի»:   Հանրապետական կուսակցության ցուցակների որոշ առանձնահատկություններ այսօր առանձնացրեց ԱԺ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա մասնավորապես շեշտեց, որ իրենց ներկայացրած ցուցակը լուծում է նաեւ սերնդափոխության խնդիր. «Դա երիտասարդության եւ փորձի համադրումն է: Փորձի եւ ավյունի ներդրումը մեր գործընթացներում՝ խորհրդարանական աշխատանքներում, համոզված եմ, էական դրական տեղաշարժեր կարող են ապահովել»: Հանրապետական պատգամավորը նաեւ շեշտեց, որ խորհրդարանական կառավաման անցնելու պարագայում չափազանց կարեւոր է, որ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն էլ հասարակությանը ներկայացնեն, թե ով է լինելու իրենց ապագա վարչապետը, ինչը հնարավորություն կտա, որ ընտրողներն ավելի հստակ կատարեն իրենց ընտրությունները: Այդ առումով Հանրապետականի մոտ հստակություն կա՝ հաջողության դեպքում վարչապետի իրենց թեկնածուն Կարեն Կարապետյանն է: Հակադարձելով որոշ դիտարկումների, թե՝ ՀՀԿ ցուցակում ներառված են հասարակության կողմից ընդունելի եւ ընկալելի դեմքեր, սակայն, դա շղարշ է, քանի որ հետագայում նրանց տեղերը կզբաղեցնեն հեռացած, ինչպես ընդունված է ասել, օդիոզ դեմքերը՝ Գագիկ Մինասյանը շեշտեց: Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգին, ապա ընտրողն ինքն է որոշելու ամենահամակրելի թեկնածուների վերջնական տեղը, ինչը, Գագիկ Մինասյանի բնորոշմամբ, ժողովրդավարական ավելի բարձր մակարդակ է:

ՕՐՕ դաշինքն այսօրվա համաժողովում հրապարկեց իր կարգախոսը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կայացել է  «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համաժողովը։ Հիշեցնենք՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած դաշինքի  համապետական ցուցակը գլխավորում է Սեյրան Օհանյանը: Երկրորդ տեղում է «ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, երրորդում՝ «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը: «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: Դաշինքը ընտրությունների է գնում «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ» կարգախոսով։

Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Հնդկաստանում, Չինաստանում և Մոլդովայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպաններին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 7-ին հանդիպումներ է ունեցել Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի, Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի և Մոլդովայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ջիվան Մովսիսյանի հետ։

Դեռ ոչ մի ուժ չի արձագանքել ՕՐՕ դաշինքի՝ ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու առաջարկին. Ա. Մարտիրոսյան

Tert.am-ի հետ զրույցում ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ որևէ կուսակցությունից դեռ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու իրենց առաջարկին չեն արձագանքել:

Արմեն Մարտիրոսյանը նորընտիր խորհրդարանում ընդդիմության դերում տեսնում է «Ծառուկյան» դաշինքը

«… Խորհրդարան անցած ուժերից «Ծառուկյան» դաշինքը կարող է խորհրդարանում ընդդիմության դերը ստանձնել և հանդես գալ հանրության շահերի պաշտպանության տեսանկյունից»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

OՐՕ դաշինքի փորձությունները՝ Արմավիրում

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքըԱրմավիրում նախընտրական քարոզչության  ընթացքում  փորձությունների է ենթարկվել: Արմավիրում Սեյրան Օհանյանին է մոտեցել Արցախում 7 տարի առաջ զոհված ժամկետային զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը և արդարություն պահանջել: Որդուն սպանության դրդողներն անպատիժ են, թեպետ մայրը համոզված է, որ խեղդել են, հետո կախել: Արմավիրի նախընտրական շտաբում  Սեյրան Օհանյանին, Վարդան Օսկանյանին, Արմեն Մարտիրոսյանին դիմավորեցին դհոլ-զուռնայով: Դաշինքի շտաբից նրանք արամավիրցիների հետ քայլելով, հարց ու պատասխանով հասել են հրապարակ և ժողովրդին ներկայացրել իշխող կուսակցության ու նրա ղեկավարի վարած քաղաքականության բացասական կողմերը: ,,Ժառանգություն,,  կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ դաշինքի կազմավորումը ինքնանպատակ չէ, երեք պետական գործիչների գործունեությունն ուղղված է պետության շահերի պաշտպանությանը: Երկրում զարգացման աճ չկա, իսկ գրացված աճն էլ  վերաբերում է արտագաղթին, աղքատությանն ու երկրի արտաքին պարտքին: Աճել է նաև քաղբանտարկյալների թիվը: Արմեն Մարտիրոսյանը քննադատում էր Սերժ Սարգսյանին և նրա կառավարման համակարգը, որը կոռումպացված է և  խոչընդոտում է առաջընթացին: Իրավիճակի փրկությունը երեք պետական քաղաքական գործիչների համախմբումն էր, որտեղ կա փորձառություն, գիտելի և կամք: Չընդհատելով նախընտրական քարոզիչների ելույթ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մոտեցավ  Արցախում զոհված զինվոր  Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը և արդարադատություն պահանջեց: Նանա Մուրադյանն ասաց, որ 7 տարի առաջ մարտի 18-ին  Ստեփանակերտի զորամասերից մեկում  որդուն սկզբում խեղդել, հետո կախել են: Մայրն արդեն 7 տարի արդարություն է փնտրում: Սեյրան Օհանյանը հիշում է բոլոր որդեկուրույս մայրերին, նրանց բողոքը, սակայն իրավասու չի եղել խնդրի լուծմանը: Առաջարկվող փոփոխությունները կբարելավի երկրի ընդհանուր մթնոլորտը: Դաշինքը միտված է գնալ փոփոխությունների ամեն օր, այսինքն՝ 365 օր, որը իրենց ծրագրի խորագիրն է: Միասին լուծելի են այն բոլոր խնդիրները, որոնք անկատար են և դրված են միջազգային հարաբերությունների սեղանին: ,,Ապրիլի 2-ը վճռորոշ է հայ ժողովրդի համար, մենք սուրբ գործ ունենք այս երեխաների համար: Ամեն ինչ հնարավոր է, հավատացեք,,- ասաց Վարդան Օսկանյանը և հայցեց ընտրողների քվեն թիվ  8 քվեաթերթի օգտին:

Առայժմ երկու հայտ՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համարամար

Խորհրդարանական ընտրությունների էջը դեռ չփակած՝ պատրաստվում ենք նոր ընտրությունների: Մայիսի 14-ին երևանցիները մայրաքաղաքի ավագանի, հետևաբար նաև քաղաքապետ են ընտրելու: Նախընտրական գործընթացն արդեն սկսված է, հայտնի են  ժամանակացույցի հիմնական կետերը: Քաղաքային իշխանությունների ընտրություններին մասնակցելու հստակ որոշում այս պահին ունի ընդամենը երկու քաղաքական ուժ՝  իշխող Հանրապետականն ու ընդդիմադիր «Ելքը»:   Քաղաքական ուժերը  մինչև ապրիլի 9-ը ժամանակ ունեն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար գրանցման փաստաթղթեր ներկայացնելու: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրական ցուցակները կգրանցի մինչև ապրիլի 14-ը:  Նախընտրական քարոզչությունը կսկվի ապրիլի 21-ին ու կշարունակվի մինչև մայիսի 12-ը: Մայսիսի 14-ին Երևանում ավագանու ընտրություններ են: Թեև փաստաթղթերի առաջադրման ժամկետին ընդամնեը 2 օր է մնացել, բայց այս անգամ ևս, ինչպես խորհրդարանական ընտրություններին,  կուսակցություններն առանձնապես  չեն շտապում: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի փոխանցմամբ՝ առայժմ հայտեր չեն ստացվել: «Դեռևս որևէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր չի ներկայացրել»: Երևանի ավագանու  ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, այսինքն՝ դրանց մասնակցել կարող են միայն կուսակցություններն ու դաշինքերը: Մայրաքաղաքի ավագանին կազմված է 65 անդամից։ Ըստ Ընտրական օրենսգրքի ` ընտրական  ցուցակի առաջին համարը կուսակացության քաղաքապետի թեկնածուն է:  Եթե կուսկացությունը ստանում է մանդատների մեծամասնությունը, ապա  ուղղակիորեն, առանց ավագանու որոշման նրա թեկնածուն  դառնում է քաղաքապետ։ Այլ դեպքերում ավագանին նիստ է գումարում և  ընտրում քաղաքապետ։  Ի դեպ,  ընտրական արգելապատնեշը կուսկացությունների և դաշինքների համար խորհրդարանականից տարբեր է: «Կուսակցությունների համար այդ շեմը 6, իսկ  դաշինքերի համար 8 տոկոս է»: Թեև առաջադրումների ժամկետին ընդամենը 2 օր է մնում, բայց քաղաքական ուժերն առայժմ հապաղում են, ընդ որում՝ ոչ միայն փաստաթղթերի ներկայացման, այլև մասնակցել-չմասնակցելը հստակեցնելու հարցում: Երեկ այդ հստակեցումն առաջինը արեց իշխող կուսակցությունը. ՀՀԿ  գործադիր մարմինը միաձայն որոշեց,  որ Երևանի ավագանու ընտրություններում համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այդ որոշումը այսպես բացատրեց. «Մենք կարծում ենք, որ այս տարիների ընթացքում քաղաքապետ Մարգարյանի գլխավորությամբ Երևան քաղաքում տեղի են ունեցել շատ լուրջ բարեփոխումներ, և կուսակցությունը լիահույս է, որ հաջողության դեպքում Երևանի ավագանին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, կշարունակի այն բարեփոխումները, որը նախաձեռնել է տարիներ առաջ»: ՀՀԿ-ն որոշ փակագծեր բացեց  նաև ընտրական ցուցակի վերաբերյալ:  Այն 100-ից ավելի թեկնածու  է ընդգրկում, ցուցակում  երկրորդը  միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն է, երրորդը՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության ղեկավար  Հովիկ Մուսայելյանը: Երևանի ավագանու ընտրություններին  իր մասնակցությունն այսօր  հաստատեց նաև «Ելք» դաշինքը:  Նիկոլ Փաշինյանը հենց քաղաքապետարանի շենքի մոտ արեց հայտարարությունը, նշեց, որ դաշինքը մասնակցելու է ընտրություններին , իսկ ինքը գլխավորելու է ցուցակը, այսինքն՝ «Ելք»-ի քաղաքապետի թեկնածուն է: «Ես ուզում եմ անկեղծ ասել, որ այս որոշումը հեշտությամբ չի տրվել, որովհետեւ հարց կար՝ ընդամենը մեկ շաբաթ առաջ Երեւանի Կենտրոն, էրեբունի, Նուբարաշեն, Նորք Մարաշ վարչական շրջանների ընտրողներն ինձ ընտրել են ԱԺ պատգամավոր, ինչպե՞ս կընկալեն նրանք իմ առաջադրումը Երեւանի քաղաքապետի ընտրություններում, բայց մեր թիմային քննարկումների արդյունքում մենք արձանագրեցինք, որ մեր թիմի օգտին, նաեւ իմ օգտին մադիկ քվեարկել են, որպեսզի մենք օգտագործենք փոփոխությունների բոլոր հնարավորությունները»: Այսպիսով, խորհրդարան անցած 4 ուժերից առայժմ  2-ն են հստակորեն հայտարարել, որ մասնակցելու են քաղաքային իշխանությունների ընտրություններին, մյուս  երկուսը դեռ չեն որոշակիացրել պատասխանը:   Դաշնակցությունից հայտնում են, որ որոշում կկայացնեն այսօր: Ծառուկյան դաշինքից հակասական պատասխաններ են տրվում: Տեղեկությունը, թե դաշինքը մի քանի օր տևած քննարկումներից հետո որոշում է կայացրել առհասարակ չմասնակցել ավագանու ընտրություններին, ոչ հերքում և ոչ էլ հաստատում: Ինչ վերաբերում է խորհրդարան չանցած ուժերին, ապա ոգևորությունն անհամեմատ ավելի փոքր է: ՕՐՕ-ի շտաբի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նախօրեին անդրադառնալով հարցին՝ ասել էր, որ դեռ քննարկումներ են անցկացնում: Բայց նաեւ հավելել էր, թե իր կարծիքով ճիշտ չէ մասնակցելը: Ամենակողմոնորշվածն այս պահին կոմկուսն է: Հստակ հայտարարում է, որ Երևանի ավագանու ընտրություններին կուսկացությունը չի մասնակցելու:

«Իրավունք». Օրակարգում Րաֆֆի Հովհաննիսյանին փոխելու հարց չկա

«Հունիսի 25-ին տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության համագումարը: Օրերս էլ տեղի է ունեցել կուսակցության վարչության նիստը: «Իրավունք»-ը կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ կուսակցության օրակարգում ինչ հարցեր են ընդգրկված:

«Փաստ». Արմեն Մարտիրոսյան. «Մարդիկ կան՝ իրենք են միակ ճիշտը»

«Փաստ» օրաթերթը գրում է. Չնայած «Ժառանգության» համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական ուժերին համախմբման կոչ արեց՝ «Ժառանգությունն» այսօր որևէ ուժի հետ չի բանակցում ու քաղաքական կոնսուլտացիաներ չկան:

Դեսպան Միքայել Մինասյանը կոչ է արել Արմեն Մարտիրոսյանին և Նիկոլ Փաշինյանին՝ դադարեցնեն իր անունը անհարկի շոշափել

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ու բաց նամակով դիմել ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած երկու քաղաքական ուժերի՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան և «ԵԼՔ» դաշինքների պատգամավորության թեկնածուներ Արմեն Մարտիրոսյանի և Նիկոլ Փաշինյանի՝ միմյանց ուղղված մեղադրանքների առթիվ իր անունը անհարկի շոշափելուն և երկուսին էլ կոչ է արել դադարեցնել դա:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ է վերընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը

Նախօրեին կայացել է «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարը, որին մասնակցել են 187 պատվիրակներ, ինչպես նաև հյուրեր հասարակական-քաղաքական տարբեր կազմակերպություններից, ողջույնի խոսքով հանդես են եկել համագումարին հրավիրված հյուրեր՝ գեներալ Սեյրան Օհանյանը և քաղաքագետ Ազատ Արշակյանը: «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության հաղորդմամբ, համագումարում ծրագրային զեկույցով հանդես է եկել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ մասնավորապես անդրադառնալով ինչպես կուսակցական կյանքի օրախնդիր թեմաներին, այնպես էլ արդի փուլի ներքաղաքական, ներպետական և աշխարհաքաղաքական առանցքային խնդիրներին ու մարտահրավերներին: Խոսելով Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հնարավոր զարգացումների, 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում տեղ գտած հակոտնյա երևույթների և հանրային կենսագործունեության բոլոր ոլորտներում արձանագրված մի շարք այլ սխալների ու բացթողումների մասին, Հովհաննիսյանը զգոնության կոչ է արել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության համար պատասխանատու շրջանակներին՝ երկրում ստեղծված ոչ բարվոք իրավիճակի մասին խորը մտահոգությամբ: Տեղի է ունեցել նոր վարչության առաջադրված թեկնածուների, ինչպես Վերստուգիչ ու Կանոնադրական հանձնաժողովների ընտրությունները: Նոր վարչության կազմում ընտրվել են կուսակցության հիմնադիր ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, մանկավարժներ Արմեն Մարտիրոսյանը և Լիգիա Մելքումյանը, պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանը, տնտեսագետներ Գագիկ Մարգարյանը, Սուսաննա Մուրադյանը, Ռշտուն Մարտիրոսյանը և Սուսաննա Բարխուդարյանը, Ֆիլիպ Արզումանյանը, Գևորգ Ղահրամանյանը և Հովսեփ Ղազարյանը, Գայանե Աբասյանը, Վանիկ Ալեքսանյանը, աշխարհագրագետ Վահագն Հովհաննիսյանը, միջազգայնագետ Անդրանիկ Գրիգորյանը: Աղբյուրի հաղորդմամբ, միաձայն ընդունվել է «Ժառանգություն» կուսակցության Հռչակագիրը: Հռչակագիրը վերստին հավաստիացրել է կուսակցության ծրագրերին, համազգային նպատակներին ու դավանած արժեքներին, որոնք են՝ Ազատությունը, Ինքնիշխանությունը և Ազգային շահը, «Ժառանգության» բոլոր անդամների հավատարմության մասին: Ավելի ուշ տեղի է ունեցել նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որտեղ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ՝ Արմեն Մարտիրոսյանը, քարտուղար՝ Վանիկ Ալեքսանյանը:

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-հնդկական տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ

Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, հեռանկարային ոլորտներում փոխգործակցության զարգացման և խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ այսօր զեկուցել է Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, Հանրապետության Նախագահի մոտ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հերթական այս հանդիպմանը մասնակցել են Հնդկաստանի հետ համագործակցության ներուժ ունեցող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները համակարգող շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները: Ընդգծելով, որ Հայաստանը և Հնդկաստանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Հանրապետության Նախագահը այդ հոբելյանը լավ առիթ է համարել ի մի բերելու ձեռքբերումները և նախանշելու հայ-հնդկական հարաբերությունների` հատկապես դրանց տնտեսական բաղադրիչի ընդլայնման հնարավորությունները: Նախագահի համոզմամբ, դրա համար առկա են բոլոր նախադրյալները, քանի որ անցած տարիների ընթացքում երկու երկրներին հաջողվել է պատմական խոր արմատներ ունեցող բարեկամական հարաբերությունները վերածել միջպետական ջերմ և գործընկերային հարաբերությունների: «Չնայած հաստատված հայ-հնդկական բարձր մակարդակի հարաբերություններին, իսկ այդ հարաբերությունները հիմնված են ամուր պատմական կապերի և ավանդույթների վրա, այնուհանդերձ, կարծում եմ, որ մենք այդ հարաբերությունների ներուժը դեռ չենք կարողացել լավագույնս իրացնել: Հնդկաստանը աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկն է, և ուղղակի անհրաժեշտություն է այդ երկրի հետ մեր հարաբերությունների, առաջին հերթին՝ տնտեսական հարաբերությունների խորացումը: Իհարկե, այդ գործում շատ մեծ կարևորություն ունի Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի օրակարգը, անշուշտ, պետք է թարմացնել նոր և թիրախային հարցերով, որոնք պետք է լինեն բազմազան՝ համագործակցություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից մինչև գյուղատնտեսության ոլորտ, ադամանդագործություն, զբոսաշրջություն: Ունենք լավ օրինակներ, և այստեղ հատկապես ուզում եմ նշել Երևանի պետական համալսարանում գործող հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնը, որը շատ մեծ աշխատանք է կատարում: Կարևորում ենք նաև Հայաստանի մարզերում դպրոցների միջև համակարգչային ցանցի ստեղծման հարցում Հնդկաստանի աջակցությամբ և ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համագործակցությամբ՝ համատեղ կրթական ծրագրերի ներդրումը: Տավուշում և Վայոց ձորում կատարված աշխատանքը և այնտեղ եղած սարքավորումների միացումը այս կենտրոնին, իհարկե, այդ երկու մարզերի համար կունենան շատ էական նշանակություն: Ընդհանրապես, այս ոլորտում Հնդկաստանում հսկայական աշխատանք է կատարվել, նրանք շատ մեծ փորձ ունեն և զգալի կարողություններ, ուստի հաշվի առնելով այս ոլորտում մեր երկրում առկա ներուժը, այստեղ համագործակցությունը, անշուշտ, պետք է շատ ավելի ինտենսիվ լինի: Ուզում եմ նաև օրինակ բերել մեր համագործակցությունը կրթության, գիտության ոլորտում: Շատերին է հայտնի, որ այսօր Հայաստանում ուսանում են հազարից ավելի հնդիկ ուսանողներ, որոնք մասնագիտություն են ձեռք բերում և, բնականաբար, զուգահեռ ծանոթանում են մեր մշակույթին, պատմությանը, այնուհետև վերադառնալով իրենց հայրենիք՝ համալրում են մեր բարեկամների շարքը: Սա շատ կարևոր հանգամանք է, և այս ուղղությամբ ևս մենք հսկայական հնարավորություններ ունենք զարգացնելու համագործակցությունը: Ես վերջերս եղել եմ Երևանի պետական բժշկական համալսարանում, ծանոթացել եմ նրանց ծրագրերին՝ նրանք ևս պատրաստ են իրենց կողմից ջանք ներդնելու, որպեսզի այստեղ ուսանողների թիվն ավելանա, ընդհանրապես համագործակցությունը և՛ առողջապահության, և՛ կրթության ոլորտներում ընդլայնվի: Կարծում եմ, որ մենք ունենք շատ մեծ հնարավորություններ համագործակցելու ադամանդագործության, ոսկերչության ոլորտներում, և պետք է շարունակենք մեր աշխատանքն այս ուղղությամբ: Շատ մեծ հնարավորություն կա համագործակցելու դեղագործության ոլորտում, որտեղ Հնդկաստանը մեծ հաջողություններ ունի՝ նրանք խոշոր մատակարար են, և այստեղ մեր հնարավորությունները պետք է ի ցույց դնենք, որպեսզի կարողանանք նրանց ներգրավել հայաստանյան շուկա: Անշուշտ, մենք շատ մեծ ներուժ ունենք գյուղատնտեսության ոլորտում: Որքան տեղյակ եմ մենք ունենք աշխատանքային խումբ, և անցած տարիներին եղել են փոխայցելություններ: Այստեղ ևս համագործակցությունը, ընդ որում` նաև գյուղատնտեսական տեխնիկայի հետ կապված, կարող է մեզ համար արդյունավետ լինել: Անպայման պետք է զգալի աշխատանք տանենք զբոսաշրջության զարգացման գործում: Հսկայական բնակչություն ունեցող այդ երկիրը զբոսաշրջության ոլորտում ևս մեծ ներուժ ունի: Պարո՛ն Մարտիրոսյան, Ձեր զեկույցում ավելի հանգամանալից անդրադարձեք այս հարցերին: Մենք որոշակիություն պետք է ունենանք՝ կոնկրետ որ ոլորտում ինչ պետք է անենք, որպեսզի այսօրվա մեր հարաբերություններին ոչ հարիր թվերն ու ցուցանիշները հաջորդ անգամ չհնչեցնենք, նկատի ունեմ՝ առևտրաշրջանառության ոլորտում, որտեղ ներուժը շատ մեծ է»,-ասել է Հանրապետության Նախագահը: Դեսպան Մարտիրոսյանի զեկույցի քննարկման արդյունքում Հանրապետության Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ, որոնք կներառվեն նաև Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի օրակարգում:

Օպերայից խորովածի հոտ չի գա

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի Ազգային օպերայի եւ բալետի թատրոնը հիմնվել է 1933 թվականի հունվարի 20-ին։ Գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագիծը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է ոսկե մեդալի։ Այսօր շենքի ճակատագիրը կրկին հասարակության ուշադրության կենտրոնում է: Մշակույթի նախարարը հայտարարել էր, որ հնարավոր է շենքի տանիքում գործի ռեստորան: Այս պահին օպերայի եւ բալետի թատրոնի շենքին կից տարածքից ոչ խորովածի, ոչ էլ քյաբաբի հոտ դեռ չի գալիս: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն արդեն խոստացել է՝  ապագայում նույնպես այդպիսի դրսեւորումների  ականատես չենք լինի: Բայց շատերը մտավախություն ունեն, որ շուտով այս շենքը կվերածվի այսպես ասենք «մի կտոր հաց ուտելու վայրի»: Հիշեցնեմ, որ երեւանցիների սրտացավությունը օպերայի եւ բալետի շենքի վերաբերյալ արթնացել էր նաեւ մի քանի տարի առաջ, երբ բանավիճում էին, թե արժե՞ արդյոք խաթարել Թամանյանի հեղինակած շենքի ընդհանուր տեսքը եւ  թույլատրել բացօթյա սրճարանների աշխատանքը: Այն ժամանակ հասարակությունը խիստ դեմ էր եւ դժգոհ, բայց այսօր, կարծես հարմարվել ենք: Ահա այս պահին էլ սրճարաններում կան մարդիկ, ովքեր ամենեւին օպերային երաժշտություն չեն լսում այնտեղ: Քննադատություններ, դատափետումներ եւ խիստ հեգնանք. հասարակության մեջ՝ նաեւ ֆեյսբուքյան հարթակում, խիստ դժգոհում են մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ օպերայի եւ բալետի շենքում ռեստորան բացելու առաջարկից: Շատերը նույնիսկ պարզապես հիասթափված գրում են՝ «Ամիրյանից այդպիսի բան չէինք սպասում»: Այսպիսի արձագանքից հետո հնարավո՞ր է նախարարությունը փոխի իր որոշումը՝ «Ռադիոլուրի» հարցին պատասխանում է մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը: «Լրագրողները կհրավիրվեն ու նախագծի կարեւոր փուլերը կներկայացվեն: Ամեն ինչ լինելու է բաց եւ թափանցիկ, ինչպես եղել է մինչ օրս»: Գաղափարին կողմ, իրագործմանը՝ զգուշավոր. այսպիսի կեցվածք ունի «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Գաղափարը հաջողության հասցնելու համար, կարծում է, պետք է ապահովել մի քանի նախապայման: «Անտարեսի» հրատարակիչն օրինակ է բերում իր սիրելի վայրերից մեկը՝ Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնի հուշանվերների խանութը։ Մեկ ժամից ավելի կարող է անցկացնել այնտեղ՝ ծանոթանալու ստեղծագործողների մտքի թռիչքին եւ հուշանվերների ասպարեզում նոր առաջարկներին: Բուռն քննարկումներին եւ քննադատություններին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաեւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Ցավում է, որ Օպերային թատրոնի խաղացանկի, ստեղծագործական ռազմավարության մասին բանավիճելու փոխարեն մեր հասարակության մեծ մասը նախընտրեց խոսել պարզ կենցաղային վերակառուցման ծրագրի մասին միայն՝ խեղաթյուրելով ծրագրերի իրական պատկերը: Իսկ այն, որ թատրոնի հետ կապված ծրագրերը շատ են եւ բազմակողմանի՝ նա արդեն ասել էր: Այն, ինչի մասին խոսում ենք, վաղուց գործում է աշխարհի առաջատար օպերային թատրոններում՝ Վիեննայի, Սիդնեյի, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում, Փարիզի «Գրանդ» օպերայում, Լուվրի պատկերասրահում: Թվարկումը դեռ կարելի է շարունակել: Այստեղ պարզապես խնդիրը, հավանաբար ընկալումների մեջ է՝ ով ինչպես է պատկերացնում ռեստորանը: Ոմանց համար խորոված ուտելու եւ ռաբիս երաժշտություն լսելու տեղ է, մյուսների համար՝ բարձրաճաշակ զրույցների, շամպայնի եւ լավ ու կիրթ մթնոլորտի: Խնդիրն արդեն հասարակությանն է, թե որ ուղղությունն է նախընտրելու:

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-հնդկական տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ

Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, հեռանկարային ոլորտներում փոխգործակցության զարգացման և խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ այսօր զեկուցել է Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը:

Գարեգին Բ-ն ընդունել է շփման գծում ծանր վիրավորված սերժանտ Գեւորգ Դադասյանին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր՝ հուլիսի 26-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է 2016 թ. նոյեմբերին, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ժամանակ ծանր վիրավորում ստացած սերժանտ Գեւորգ Դադասյանին՝ ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի եւ Հնդկաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի:

Դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Շրի Լանկայի նախագահին

Փետրվարի 1-ին, Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Շրի Լանկայի նախագահ Մայթրիպալա Սրիսենային (Maithripala Sirisena)։

Գրքի նկատմամբ հետարքրությունն աճել է

Հրատարակչական տարին են այսօր ամփոփել «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը: Խոսելով ձեռքբերումներից՝ նրանք ասել են միայն այս տարի  100-ից ավելի գիրք են հրատարակել, դրական տեղաշարժերից է գրքի փառատոնը, «Հայ գիրք» ասոցիացիայի հիմնումը: Այս տարի վերջապես արտաքին գովազդային վահանակի վրա սկսեցին գովազդվել մեր հեղինակները, ինչը ևս բավականին դրական տեղաշարժ է: Հայաստանում գրքի նկատմամբ հետաքրքությունն աճել է, ինչն ըստ  «Անտարես» հրատարակչության  գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի բավականին դրական առաջընթաց է: Մեր ընթերցողին հիմնականում հետաքրքրում են արտահասմանյան հեղինակները, թեև Անտարեսը մեծ քանակությամբ հրատարակում է նաև հայ հեղինակների, մասնավորապես՝ ժամանակակիցների գործերը: Ի դեպ հակառակ այն կարծիքին, թե ավագ սերունդ առավել ընթերցասեր է, իրականությունը ճիշտ հակառակն է ապացուցում: Եվ իսկապես առաջին պատահած գրախանութը, որն այցելեցինք, բավականին մարդաշատ էր, իսկ հիմնական գնորդները երիտասարդներն էին: Ի դեպ այցելուների թիվն աճում է հենց այս օրերին: Շատերն իրենց ամանորյա նվերներն ընտրում են հենց գրախանութներից «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատեց  Բուկինիստ ցանցի փոխտնօրեն Լորիս Վարդանյանը: Եթե մայրաքաղաքում գրքի նկատմամբ հետաքրքրությունը տարեց տարի աճում է և թվաքանակն առագ սպառվում  գրախանութներում, նույնը չի կարելի ասել մարզերի մասին, որտեղ անգամ նորմալ գրախանութ չկա, նկատում է Արքմենիկ Նիկողոսյանը: Մինչ մարզային գրախանութները փակվում կամ հազիվ գոյատևում են մայրաքաղաքի գրախանութները համալրվում են նոր և առավել գրավիչ գրքերով, նկատեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Բայց այս գիրքը գրախանութներում կտեսնենք  ու կհամտեսենք արդեն 2018 թվականին:

Դեսպան Մարտիրոսյանի հանդիպումը Բանգլադեշի արտաքին գործերի և մշակույթի նախարարների հետ

Փետրվարի 10-ին Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը Դաքքայում հանդիպում ունեցավ Բանգլադեշի արտաքին գործերի նախարար Ա.Կ. Աբդուլ Մոմենի (A.K. Abdul Momen) հետ։ Դեսպան Մարտիրոսյանը Բանգլադեշի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Ա.Կ. Աբդուլ Մոմենին հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի շնորհավորագիրը։

Արտախորհրդական ուժերը քաղաքական գործունեություն ծավալելու հայտեր են ներկայացնում

  Ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը չհաղթահարած եւ, ըստ էության, անգործության մեջ հայտնված քաղաքական ուժերը, կարծես, ապրիլին ընդառաջ ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու հայտեր են ներկայացնում: Այս անգործությունը որոշ չափով խախտելու նշաններ երեւացին հունվարի սկզբներին արձանագրված թանկացումների արդյունքում: Խորհրդարանական ընդդիմադիր «Ելք»-ն առաջիններից մեկն արձագանքեց դրան՝ հայտարարելով հունվարի 19-ին բողոքի ակցիա անցկացնելու մասին: Թանկացումներին արձագանքեցին նաեւ արտախորհրդարանական մի շարք ուժեր՝  արձանագրելով, որ այդ թանկացումները տանում են սոցիալական պայթյունի: Նրանց արձագանքը, սակայն, հայտարարություններից այն կողմ կարծես առաջ չի անցնում: Համենայնդեպս՝ առայժմ այդպես է երեւում. Արտախորհրդարանական ուժերը շարունակում են պասիվ մնալ: Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, սակայն, համաձայն չէ, նման դիտարկման հետ: Կոնկրետ Ազատ դեմոկրատները մշտապես արձագանքում է թե՛ երկրի ներքին, թե՛ արտաքին կարեւոր անցուդարձերին՝ ասաց: Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ իրենք «Ելք»-ի նախաձեռնած բողոքի ակցիային մասնակցելու որեւէ որոշում չունեն, քանի որ նախ՝ այդպիսի հրավերք չի եղել, հետեւաբար, կուսակցությունում էլ նման քննարկում չի անցկացվել: «Բայց այն մոտեցումն ունենք, որ Հայաստանում միայնակ ոչ ոք ոչինչ անել չի կարող՝ լինի դա կուսակցություն, թե քաղաքական գործիչ: Համատեղ ջանքեր են պետք եւ մենք այդ համատեղ ջանքերի կողմնակիցն ենք եղել միշտ»: Քաղաքական պայքարի տարբեր փուլերում էլ մեր ընդդիմադիր գործընկերների հետ համագործակցել ենք ու այդ մոտեցումն էլ մնում է՝ հավելեց Արմեն Մարտիրոսյանը: Սակայն, նրա խոսքով, ամեն ինչ իր ժամանակն ունի եւ չի կարծում, որ հունվարի 19-ը լավագույն ժամանակն է, առավել եւս, երբ թանկացումներն ընդամենը հետեւանք են, մինչդեռ, անհրաժեշտ է պատճառները վերացնելու համար պայքարել եւ համախմբված ուժերով: Հակառակ դեպքում՝ գոլորշի բաց թողնելու անարդյունավետ քայլ է ստացվում ընդամենը՝ փոքր կամ մանր դիվիդենտներ շահելու համար, ասաց Ժառանգության փոխնախագահը: Նման մտավախություն հայտնեց նաեւ Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը: Մեզ հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը նույնպես չկիսեց դիտարկումը, որ արտախորհրդարանական ուժերը պասիվ են: Նա վստահեցրեց, որ կոնկրետ Ժառանգության քաղաքական օրակարգը համահունչ է հասարակությունում առկա տրամադրություններին եւ երկրում գոյություն ունեցող իրավիճակին: Ասաց, որ փորձում են ընդդիմադիր միասնական դաշտ ստեղծելով պայքարել երկրում արմատապես իրավիճակ փոխելու համար: Ժառանգության փոխնախագահը միաժամանակ տեղեկացրեց նաեւ, որ նախընտրական իրենց դաշինքը, որպես այդպիսին, գոյություն չունի: Ապրիլին ընդառաջ էլ Ժառանգությունը պատրաստ է շարունակել համակարգի փոփոխության համար պայքարը, եթե միասնական ընդդիմադիր դաշտ ձեւավորվի՝ հետագա հնարավոր քաղաքական օրակարգը հստակեցրեց Արմեն Մարտիրոսյանը: Ժառանգության երբեմնի դաշնակիցներից մոտեցումներ հստակեցնել այսօր մեզ չհաջողվեց: Ազատ դեմոկրատների ներկայացուցիչը գարնանային քաղաքական անցուդարձերում էլ չի տեսնում այնպիսի գործընթաց, որը կարող է ձեւավորել արտախորհրդարանական ուժերի համախմբման անհրաժեշտություն: Ներկայիս խորհրդարանում ձեւավորված պատկերն էլ թույլ է տալիս իշխանությանը հանգիստ իրականացնել ապրիլին տեղի ունենալիք փոփոխությունները՝ վերջնական անցում կատարելով լիարժեք  խորհրդարանական կառավարման համակարգին: ԱԴ-ն էլ իր քաղաքական օրակարգը չի պայմանավորում այդ փոփոխություններով՝ թեպետ դրանք որոշակի ազդեցություն կուսակցության օրակարգի եւ մոտեցումների վրա կունենան: Հստակ նախանշումներ էլ, Անժելա Խաչատրյանի փոխանցմամբ, կարվեն առաջիկա համագումարում:

«Ժառանգությունն» ընտրություններին մասնակցելու որոշում չունի. Արմեն Մարտիրոսյան. Tert.am

«Ժառանգություն»-ը դեռ որոշում չունի՝ մասնակցելու է ընտրություններին, թե ոչ, քննարկումները շարունակվում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ռուսերեն

Омбудсмен передал сведения об аресте оппозиционеров Мартиросяна и Санасаряна в генпрокуратуру Армении

Сотрудники офиса омбудсмена Армении в КПЗ полиции встретились с членом фракции «Здравствуй, Ереван» Совета старейшин Еревана Давидом Санасаряном и заместителем оппозиционной партии «Наследие» Арменом Мартиросяном.

Защитник прав человека Армении передал сведения, сообщенные Арменом Мартиросяном и Давидом Санасаряном, в Генеральную прокуратуру Армении

Защитник прав человека Армении, в пределах своих полномочий, передал сведения, сообщенные Арменом Мартиросяном и Давидом Санасаряном, в Генеральную прокуратуру Армении для включения их в материалы уголовного дела.

ЗПЧ начал процедуру в отношении Армена Мартиросяна и Давида Санасаряна

Еганян отметил: «В связи с заявлением фракции «Здравствуй, Ереван» по вопросу Армена Мартиросяна и Давида Санасаряна решением омбудсмена сегодня началась процедура обсуждения вопроса. О ходе обсуждения сообщим дополнительно».

На площади Свободы состоялся очередной митинг

Участники акции требовали освободить члена Учредительного парламента Алека Енигомшяна, а также арестованных по подозрению в организации массовых беспорядков Армена Мартиросяна, Андреаса Гукасяна, Давида Санасаряна, Овсепа Хуршудяна, и лиц, захвативших территорию полка ППС.

В списке блока «Оганян-Ованнисян-Осканян» Раффи Ованнисян занимает 11-ю строчку

Документы на выдвижение, территориальный и пропорциональный списки партии в Центральную избирательную комиссию РА представил заместитель председателя партии «Наследие» Армен Мартиросян.

Сейран Оганян, Вардан Осканян и Раффи Ованнисян подписали Меморандум о сотрудничестве

«Сейран Оганян, Вардан Осканян и Раффи Ованнисян объединяются для формирования власти нового качества и для радикальных изменений в стране»,- сказал вице- председатель партии «Наследие» Армен Мартиросян.

Зампредседателя партии «Наследие» надеется, что в скором времени окажется у власти

Заместитель председателя партии «Наследие» Армен Мартиросян, присоединившийся к альянсу «Оганян – Раффи – Осканян» выразил надежду, что спустя некоторое время он будет находиться у власти, а члены Республиканской партии Армении (РПА) Эдуард Шармазанов, Армен Ашотян и Ованнес Саакян – в оппозиции.

Армен Мартиросян призывает обратить внимание во время выборов на партии

Включенный в списки блока «Оганян-Раффи-Осканян» Армен Мартиросян призывает граждан обратить внимание во время выборов на партии, чтобы решить для себя, желает ли он видеть в парламенте эти политические силы.

Зампредседателя партии «Наследие»: К соглашению альянса «Оганян – Раффи – Осканян» могут присоединиться все желающие

Заместитель партии «Наследие» Армен Мартиросян 25 февраля на съезде альянса «Оганян – Раффи – Осканян» зачитал соглашение, подписанное между экс-министром обороны Сейраном Оганяном, лидером «Наследия» Раффи Ованнисяном и председателем партии «Единение» Вараданом Осканяном.

Политсилы, входящие в блок "Оганян-Раффи-Ованнисян" намерены продолжить борьбу

Политсилы, входящие в оппозиционный блок "Оганян-Раффи-Осканян" намерен продолжить свою борьбу, в том числе на улице, заявил в среду журналистам глава предвыборного штаба блока Армен Мартиросян.

Президент Армении назвал перспективные сферы сотрудничества с Индией

Чрезвычайный и полномочный посол Республики Армения ив Республике Индия Армен Мартиросян доложил во вторник президенту Сержу Саргсяну о повестке экономических отношений между Арменией и Индией, а также о работе, которая проводится в направлении развития и углубления взаимодействия

Անգլերեն

Armenia, India ready to develop medical tourism and cooperation in pharmaceutical industry

Armenian Health Minister Arsen Torosyan met Thursday with his Indian counterpart Harsh Vardhan as part of his working visit to New Delhi, the press office of the Armenian health ministry reports. Armenian Ambassador to India Armen Martirosyan was present at the meeting as well. Armenian-Indian cooperation in the healthcare, medicine and pharmaceutics were discussed at the meeting.